Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/33821/02/21

Վիճակագրական տողի համար: 12.1

Հայցվոր

<<Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ>> ՓԲԸ

Դավիթ Վահանի Փափազյան

Պատասխանող

<<Հրապարակ օրաթերթ>> ՍՊԸ

Սյուզան Արարատի Սիմոնյան

Դատավոր

Պահանջ: Պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պ/մ

  • Նիստեր
  • Ակտեր
  • Քաղաքացիական վերաքննիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Քաղաքացիական գործ թիվ
դատարանի 12.08.2021 թվականի որոշման դեմ ԵԴ/33821/02/21
Նախագահող դատավոր՝ Ա․Սուքոյան

Հրապարակվում է 2021 թվականի հոկտեմբերի 20-ին, Երևան քաղաքում

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),
դատավոր` Հ.ԵՆՈՔՅԱՆ

գրավոր ընթացակարգով քննելով թիվ ԵԴ/33821/02/21 քաղաքացիական գործով` ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի, Դավիթ Փափազյանի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի, Սյուզաննա Սիմոնյանի՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) 12.08.2021 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և Դավիթ Փափազյանի (ներկայացուցիչ` Արմեն Ֆերոյան) կողմից բերված վերաքննիչ բողոքը,

ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն և Դավիթ Փափազյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի, Սյուզաննա Սիմոնյանի՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին, միաժամանակ ներկայացնելով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն։
Դատարանի 12․08․2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ նույն թվականին կայացված մեկ այլ որոշմամբ մերժվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանի թիվ ԵԴ/33821/02/21 քաղաքացիական գործով 12.08.2021 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն և Դավիթ Փափազյանը (ներկայացուցիչ` Արմեն Ֆերոյան)։
Վերաքննիչ դատարանի 06․10.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ և որոշվել է գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Ըստ բողոքաբերների՝ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-9-րդ հոդվածները, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 128-րդ, 129-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1561 որոշումը։
Նշել են, որ սույն գործով հայցի առարկան ի թիվս այլնի հանդիսանում է նաև պատասխանողից հօգուտ հայցվորների գումարի, այն է՝ 3.000.000 ՀՀ դրամի բռնագանձումը։
Հարկ է նկատել, որ հայցագնի չափը և դրա վերաբերյալ պահանջի ակներև բավարարման ենթակա լինելը էական նշանակություն ունեն հայցի ապահովման միջոցների կիրառման հարցը քննարկելիս։ Մասնավորապես, ինչպես բխում է ՀՀ դատական պրակտիկայից՝ փոքր չափերով հայցագնի դեպքում որպես կանոն կալանք չի դրվում պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա, սակայն այն դեպքերում, երբ հայցագնի չափը մեծ է, իսկ դրա վերաբերյալ պահանջը առերևույթ հիմնավոր (տես ՀՀ ՍԴՈ թիվ 1561՝ որոշումը), ապա հայցի ապահովման միջոցը ենթակա է կիրառման։ Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցածր հայցագների և առերևույթ բավարարման ոչ ենթակա պահանջների դեպքում պատասխանողի գույքի վրա կալանք դնելը կարող է անհամաչափ լինել հետապնդվող նպատակին։ Իսկ մեծ հայցագների և առերևույթ հիմնավոր պահանջների պարագայում անհամաչափության խնդիրը վերանում է։
Սույն գործով հայցագինը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, իսկ դրա հետ կապված պահանջն առերևույթ հիմնավոր է։
Բացի այդ, սույն գործով հայցի ապահովում չկիրառելու արդյունքում պատասխանողը կարող են օտարել իրեն պատկանող գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, բացի այդ, հնարավոր է՝ դատական ակտը կատարելու պահին պատասխանողը փաստացի չունենա հայցագնի չափով գումար։
Վերոգրյալի հաշվառմամբ սույն դեպքում հայցագինը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, պահանջը հիմնավոր է և համաչափության սկզբունքի համատեքստում գնահատելով հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի վերաբերյալ հիմնավորումները և ակնկալվող միջոցը, փաստել է, որ առկա է ողջամիտ համաչափություն պահանջի և ակնկալվող հայցի ապահովման միջոցի միջև, ինչը բավարար է հայցի ապահովման միջոց կիրառելու համար։
Գտնում են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.08.2021թ. որոշումը՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին» հիմնավոր և օրինական չէ։
Այսպիսով, դատարանը թույլ է տվել այնպիսի դատավարական սխալ, որը հանգեցրել է չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտի կայացման՝ խախտելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցի ապահովման միջոցի վերաբերյալ կանոնակարգումները, որպիսի պայմաններում դատարանի 12.08.2021թ. որոշումը ենթակա է վերացման։
Ելնելով վերոգրյալից խնդրել է վերացնել թիվ ԵԴ/33821/02/21 գործով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.08.2021թ. «Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը։

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1. Հայցվորը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությամբ Դատարանին խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ պատասխանողներին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա հայցագնի, այն է՝ 3 000 000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել։ Որպես հիմնավորում նշել է, որ հայցի ապահովում չկիրառելու արդյունքում պատասխանողը կարող է օտարել իրեն պատկանող գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, բացի այդ, հնարավոր է՝ դատական ակտը կատարելու պահին պատասխանողը փաստացի չունենա հայցագնի չափով գումար։
Վերոգրյալի հաշվառմամբ սույն դեպքում հայցագինը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, պահանջը հիմնավոր է և համաչափության սկզբունքի համատեքստում գնահատելով հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի վերաբերյալ հիմնավորումները և ակնկալվող միջոցը, փաստել է, որ առկա է ողջամիտ համաչափություն պահանջի և ակնկալվող հայցի ապահովման միջոցի միջև, ինչը բավարար է հայցի ապահովման միջոց կիրառելու համար (գ․թ․ 14-17)։
2․ Դատարանը 12․08․2021 թվականին կայացված որոշմամբ մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից չեն ներկայացվել դատական ակտի կատարումը դժվարանալու կամ անհնարին դառնալու առնչությամբ փաստարկներ /հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ/, որպիսի պայմաններում այդ մասով միջնորդությունը դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով քննության չի առնում (գ.թ. 2-3):

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ վերաքննիչ բողոքը քննվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին, իսկ 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:
Նույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր կայացրած որոշումներում անդրադառնալով հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությանն արձանագրել է. «Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):
Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի նպատակը` օրենսդիրը սահմանել է, որ հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը, ինչը դատական ակտի կատարման կարևորագույն երաշխիք է հանդիսանում: Օրենսդիրը, միաժամանակ, հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովումը վերացնելու, ինչպես նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով»:
Քննարկվող պարագայում հայցվորները դիմելով Դատարան պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային հերքել www.hraparak.am կայքում հրապարակված Դավիթ Փափազյանի հասցեին հնչեցրած զրպարտչական արտահայտությունները, ինչպես նաև հօգուտ վերջինիս բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատցում։ Պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային ներողություն խնդրել www.hraparak.am կայքում հղմամբ հրապարակված հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։ Ներողությունը ենթակա է հրապարակման նույն կարգով։ Պատասխանողիներին հօգուտ հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի համապարտությամբ բռնագանձել 1 000 000 ՀՀ դրամ, որպես վիրավորանքի հետևանքով գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։
Նույն հայցադիմումով հայցվորը խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ պատասխանողներին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա հայցագնի, այն է՝ 3 000 000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել։ Որպես հիմնավորում նշել է, որ հայցի ապահովում չկիրառելու արդյունքում պատասխանողը կարող է օտարել իրեն պատկանող գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, բացի այդ, հնարավոր է՝ դատական ակտը կատարելու պահին պատասխանողը փաստացի չունենա հայցագնի չափով գումար։

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է անդրադառնալ սույն հայցապահանջի առանձնահատկություններին, հիմնավորված լինելուն և ըստ այդմ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությանը և նշում է հետևյալը․
ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը` նկատի ունենալով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, և արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից: Բացի այդ, նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաև մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը։ Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հաշվի առնելով այն, որ անձի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը ոչ նյութական բարիքներ են, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով օրենսդիրը դրանց հասցված վնասը հատուցելու առաջնահերթ ձևեր է սահմանել ոչ նյութական միջոցները՝ նյութական կամ ոչ նյութական հատուցման պահանջ ներկայացնելու ընտրության հարցը վերապահելով վիրավորանքի կամ զրպարտության ենթարկված անձին: Ընդ որում, անձը կարող է պահանջել օրենքով սահմանված հատուցման ձևերից մեկը կամ մի քանիսը: Դա նշանակում է, որ եթե անձը վիրավորանքի կամ զրպարտության համար պահանջել է միայն փոխհատուցման ոչ նյութական միջոց, դատարանը պարտավոր է բավարարվել միայն ոչ նյութական փոխհատուցման միջոց կիրառելով, իսկ եթե անձը պահանջել է հատուցման և՛ ոչ նյութական, և՛ նյութական միջոցներ կիրառել, ապա առաջին հերթին կիրառման է ենթակա հատուցման ոչ նյութական միջոցը և միայն դրա անբավարարության դեպքում դատարանը կարող է կիրառել նյութական փոխհատուցման միջոցը: (տես՝ թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02/12/16 թվականի որոշումը)։
Վերոգրյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի և հիմնավորումներին հետ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցվորները իրենց հայցադիմումով նախ պահանջել են ոչ նյութական հատուցում տրամադրել, այն է՝ հրապարակայնորեն հերքել զրպարտչական արտահայտությունների համար և ներողություն խնդրել վիրավորանքի համար, այնուհետև՝ պահանջել են նաև տրամադրել 3 000 000 ՀՀ դրամի չափով նյութական հատուցում։
Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ ելնելով ներկայացված պահանջների առանձնահատկություններից, հայցի հնարավոր բավարարման դեպքում՝ Դատարանը նախ առանջնահերթություն պետք է տա ոչ նյութական հատուցմանը, ապա նոր միայն՝ նյութականին։ Հետևաբար փաստ չէ, որ Դատարանը, հայցը ոչ նյութական պահանջների մասով բավարարելով, կբավարարի նաև նյութական հատուցում տրամադրելու պահանջը, որի պարագայում հայցի ապահովում չկիրառելիս կարող է դժվարին կամ անհնարին դառնալ դատական ակտի կատարումը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բացակայում է հայցագնի չափով արգելանք դնելու ձևաչափով հայցի ապահվում կիրառելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած՝ սույն պարագայում չի հիմնավորվում հայցի ապահովումը ներկայացված եղանակով չկիրառելու հետևանքով հայցի՝ հնարավոր բավարարման դեպքում, վճռի կատարման դժվարին կամ անհնարին դառնալու հնարավոր հետևանքները։ Բացի այդ՝ հնարավոր է, որ հայցապահանջի բավարարման դեպքում, Դատարանը կիրառի միայն ոչ նյութական հատուցման միջոցով իրավունքի պաշտպանության եղանակը, առանց նյութական հատուցման, ուստի այդ դեպքում առհասարակ հայցագնի չափով արգելանք կիրառելը համաչափ չի կարող դիտվել ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին։ Իսկ բողոքաբերի այն փաստարկը, որ ներկայացված հայցը ակնհայտ հիմնավոր է, Վերաքննիչ դատարանը համարում է վաղաժամ դատողություն, քանի որ այդ հարցի պարզաբանումը կտրվի միայն գործի քննության արդյունքում կայացվելիք և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Բացի այդ՝ համոզիչ չէ հայցվորների այն պնդումը, թե պատասխանողները կարող են օտարել իրենց պատկանող գույքը, ներառյալ դրամական միջոցները՝ դատական ակտի կատարումն անհնարին դարձնելու նկատառումներով, քանի որ պատասխանողներից առնվազն մեկը զանգվածային լրատվությամբ զբաղվող ընկերություն է և անտրամաբանական կլիներ, որ վերջինս օտարեր իր գույքը կամ դրամական միջոցները հնարավոր վճռից խուսափելու համար։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի մոտ գործում է այն ներքին համոզմունքը, որ հայցվորների վկայակոչած փաստարկներով դատական ակտի կատարման դժվարությունը կամ անհնարինությունը չի հիմնավորվում, ուստի հայցի ապահովում կիրառելու անհրաժեշտությունը տվյալ դեպքում բացակայում է։
Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում թեև հայցվորների կողմից ներկայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի վերաբերյալ որոշակի հիմնավորումներ, սակայն դրանք բավարար չեն պահանջված եղանակով հայցի ապահովում կիրառելու համար, քանի որ այդ ձևաչափով հայցի ապահովում միջոցը համաչափ չէ ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդով նպատակին։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն դատական ակտը վերացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ կամ բավարարելով բողոքը` վերացնում է որոշումը և (կամ) կայացնում է նոր որոշում:
Վերոգրյալի հիման վրա հիմնավոր չհամարելով վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները` Վերաքննիչ դատարանը գտնում է, Դատարանը թույլ չի տվել դատական ակտը վերացնելու համար հիմք հանդիսացող դատական սխալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ, 380-րդ, 382-րդ, 387-րդ, 391-րդ հոդվածներով Վերաքննիչ դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/33821/02/21 քաղաքացիական գործով` 12.08.2021 թվականին կայացված որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Հ. ԵՆՈՔՅԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/33821/02/21
Դատական Գործ N: ԵԴ/33821/02/21
Երևան քաղաքի դատարան
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 02-08-2021
Հայցվոր/դիմող
Անվանում:<<Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ>> ՓԲԸ   
Հասցե:Ծանուցման հասցե՝ Հանրապետության փողոց, 37 շենք, 4-րդ հարկ, Հաշվառման հասցե՝ Մելիք-Ադամյան փողոց, 2/2 շենք,   
Գրանցման համար:286.120.1075203
Հայցվոր/դիմող
ԱնունԴավիթ   
ԱզգանունՓափազյան   
ՀայրանունՎահանի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Անձնագիր▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ում կողմից▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ներկայացուցիչ
ԱնունԱրմեն   
ԱզգանունՖերոյան   
ՀայրանունՍամվելի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
Անվանում:<<Հրապարակ օրաթերթ>> ՍՊԸ   
Հասցե:ՀՀ, ք. Երևան, Բուզանդի 1/3, 4-րդ հարկ   
Գրանցման համար:264.110.08375
Պատասխանող
ԱնունՍյուզան   
ԱզգանունՍիմոնյան   
ՀայրանունԱրարատի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:Պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պ/մ
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 12.1
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Այլ նշումներ:
Պահանջն անհատականացնող տվյալ:
Ստացման եղանակ: Առձեռն
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 02-08-2021
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 68000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 02-08-2021
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 210802105497049
Այլ նշումներ:
Մակագրել (Նախագահի կողմից)    
Գործի համար: ԵԴ/33821/02/21
Ամսաթիվ: 02-08-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Ալեքսեյ Արշալույսի Սուքոյան
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2021-09-01 11:56:35 Խմբագրման ամսաթիվ:2021-09-01 11:56:35    
Որոշման ամսաթիվ: 12-08-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-09-01 11:56:35
Որոշման բովանդակություն:քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33821/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12.08.2021թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, ծանոթանալով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի, Դավիթ Փափազյանի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի, Սյուզաննա Սիմոնյանի՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին հայցադիմումին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցադիմումը դատավորի աշխատակազմին է հանձնվել 03.08.2020թ.:
Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան։
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի, Դավիթ Փափազյանի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի, Սյուզաննա Սիմոնյանի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՍՈՒՔՈՅԱՆ
Այլ նշումներ:
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովում կիրառելու
Հայցի ապահովման միջոցները: Պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը
Նշանակվել է դատական նիստ:
Բավ/մերժ: Մերժվել է
Որոշման ամսաթիվ: 12-08-2021
Որոշման բովանդակություն:
Տրվել է կատարողական թերթ:
Այլ նշումներ:սույնն գործի հավելվածը 27.09.2021թ-ին ուղարկվելէ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Պարզեցված վարույթ    
Ամսաթիվ: 12-08-2021
Պարզեցված վարույթ: Ոչ
Որոշումը:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 21-03-2022 Ստեղծման ամսաթիվ: 2021-12-13 13:39:34
Ծանուցագիրը ուղարկվել է: 19-11-2021
Ժամ: 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2021-12-13 13:39:34
Նիստերի դահլիճի համար: 5
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը:
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2021 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 06-06-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-03-22 16:32:56
Ծանուցագիրը ուղարկվել է: 21-03-2022
Ժամ: 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2022-03-22 16:32:56
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը:
Պատճառը:
Այլ նշումներ:Հերթական դատական նիստը տեղի է ունենալու Աջափնյակ 2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ):
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 11-08-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-06-07 09:58:32
Ծանուցագիրը ուղարկվել է: 06-06-2022
Ժամ: 11:30 Ստեղծման ամսաթիվ: 2022-06-07 09:58:32
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը:
Պատճառը:
Այլ նշումներ:Հերթական դատական նիստը տեղի է ունենալու Աջափնյակ 2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ):
Դատական Գործ N: ԵԴ/33821/02/21
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 22-09-2021
Բողոքի համարը: 4879
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվորի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ   
Հասցե:Հանրապետության փողոց, 37 շենք, 4-րդ հարկ, Հաշվառման հասցե՝ Մելիք-Ադամյան փողոց, 2/2 շենք,   
Բողոք բերող անձը
ԱնունԴավիթ   
ԱզգանունՓափազյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Ընդունվել է վարույթ
Որոշման ամսաթիվը: 06-10-2021
Որոշում:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 30-09-2021
Վիճակագրական տողի համարը: 12.1
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 18
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:հավելված
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Հայցի ապահովման մասին որոշումներ
Այլ նշումներ:
Մակագրել (Նախագահի կողմից)    
Ամսաթիվ: 30-09-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Հարություն Վոլոդյայի Ենոքյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Երբ: 06-10-2021
Որոշումը:
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Բողոքի քննության կարգը    
Ամսաթիվ: 06-10-2021
Կայացվել է որոշում: բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ
Ստեղծման ամսաթիվ: 2021-10-11 16:33:09
Որոշում:Քաղաքացիական գործ թիվ
ԵԴ/33821/02/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 հոկտեմբերի 2021թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ Հ.ԵՆՈՔՅԱՆԻ

քննարկելով թիվ ԵԴ/33821/02/21 քաղաքացիական գործով` ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի, Դավիթ Փափազյանի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի, Սյուզաննա Սիմոնյանի՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավաության դատարանի «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» 12.08.2021 թվականի որոշման դեմ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և Դավիթ Փափազյանի /ներկայացուցիչ՝ Արմեն Ֆերոյան/ կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավաության դատարանը /դատավոր` Ա Սուքոյան/ թիվ ԵԴ/33821/02/21 քաղաքացիական գործով 12.08.2021 թվականին կայացված որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է:
Նշված որոշման դեմ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ և Դավիթ Փափազյանը /ներկայացուցիչ՝ Արմեն Ֆերոյան/ վերաքննիչ բողոք են ներկայացրել 18.09.2021 թվականին (հանձնվել է փոստային ծառայությանը), որը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է մուտք եղել 22.09.2021 թվականին:
Քաղաքացիական գործը դատավորին հանձնվել է 01.10.2021 թվականին:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջներին, և բացակայում են նույն օրենսգրքի 371-րդ հոդվածով նախատեսված այն վերադարձնելու, ինչպես նաև 372-րդ հոդվածով նախատեսված բողոքի ընդունումը մերժելու հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
Նկատի ունենալով, որ գործին մասնակցող անձինք չեն միջնորդել վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը չի հանգել վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու անհրաժեշտության մասին եզրակացության, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է քննվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածով նախատեսված բողոքի քննության ընդհանուր կարգին համապատասխան, այն է՝ գրավոր ընթացակարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 2-րդ մասով, 377-րդ հոդվածի 2-րդ մասով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԵԴ/33821/02/21 քաղաքացիական գործով` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավաության դատարանի «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» 12.08.2021 թվականի որոշման դեմ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և Դավիթ Փափազյանի /ներկայացուցիչ՝ Արմեն Ֆերոյան/ կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
2. Վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
3. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտը կհրապարակվի 2021 թվականի հոկտեմբերի 20-ին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Հ.ԵՆՈՔՅԱՆ
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 20-10-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-10-11 16:33:18
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 20-10-2021
Անփոփոխ թողնված դատական ակտ: Չի պատճառաբանվել
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-10-20 16:29:04    
Ստեղծման ամսաթիվ: 2021-10-20 16:29:04
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Քաղաքացիական գործ թիվ
դատարանի 12.08.2021 թվականի որոշման դեմ ԵԴ/33821/02/21
Նախագահող դատավոր՝ Ա․Սուքոյան

Հրապարակվում է 2021 թվականի հոկտեմբերի 20-ին, Երևան քաղաքում

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),
դատավոր` Հ.ԵՆՈՔՅԱՆ

գրավոր ընթացակարգով քննելով թիվ ԵԴ/33821/02/21 քաղաքացիական գործով` ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի, Դավիթ Փափազյանի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի, Սյուզաննա Սիմոնյանի՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) 12.08.2021 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և Դավիթ Փափազյանի (ներկայացուցիչ` Արմեն Ֆերոյան) կողմից բերված վերաքննիչ բողոքը,

ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն և Դավիթ Փափազյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի, Սյուզաննա Սիմոնյանի՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին, միաժամանակ ներկայացնելով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն։
Դատարանի 12․08․2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ նույն թվականին կայացված մեկ այլ որոշմամբ մերժվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանի թիվ ԵԴ/33821/02/21 քաղաքացիական գործով 12.08.2021 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն և Դավիթ Փափազյանը (ներկայացուցիչ` Արմեն Ֆերոյան)։
Վերաքննիչ դատարանի 06․10.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ և որոշվել է գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Ըստ բողոքաբերների՝ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-9-րդ հոդվածները, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 128-րդ, 129-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1561 որոշումը։
Նշել են, որ սույն գործով հայցի առարկան ի թիվս այլնի հանդիսանում է նաև պատասխանողից հօգուտ հայցվորների գումարի, այն է՝ 3.000.000 ՀՀ դրամի բռնագանձումը։
Հարկ է նկատել, որ հայցագնի չափը և դրա վերաբերյալ պահանջի ակներև բավարարման ենթակա լինելը էական նշանակություն ունեն հայցի ապահովման միջոցների կիրառման հարցը քննարկելիս։ Մասնավորապես, ինչպես բխում է ՀՀ դատական պրակտիկայից՝ փոքր չափերով հայցագնի դեպքում որպես կանոն կալանք չի դրվում պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա, սակայն այն դեպքերում, երբ հայցագնի չափը մեծ է, իսկ դրա վերաբերյալ պահանջը առերևույթ հիմնավոր (տես ՀՀ ՍԴՈ թիվ 1561՝ որոշումը), ապա հայցի ապահովման միջոցը ենթակա է կիրառման։ Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցածր հայցագների և առերևույթ բավարարման ոչ ենթակա պահանջների դեպքում պատասխանողի գույքի վրա կալանք դնելը կարող է անհամաչափ լինել հետապնդվող նպատակին։ Իսկ մեծ հայցագների և առերևույթ հիմնավոր պահանջների պարագայում անհամաչափության խնդիրը վերանում է։
Սույն գործով հայցագինը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, իսկ դրա հետ կապված պահանջն առերևույթ հիմնավոր է։
Բացի այդ, սույն գործով հայցի ապահովում չկիրառելու արդյունքում պատասխանողը կարող են օտարել իրեն պատկանող գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, բացի այդ, հնարավոր է՝ դատական ակտը կատարելու պահին պատասխանողը փաստացի չունենա հայցագնի չափով գումար։
Վերոգրյալի հաշվառմամբ սույն դեպքում հայցագինը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, պահանջը հիմնավոր է և համաչափության սկզբունքի համատեքստում գնահատելով հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի վերաբերյալ հիմնավորումները և ակնկալվող միջոցը, փաստել է, որ առկա է ողջամիտ համաչափություն պահանջի և ակնկալվող հայցի ապահովման միջոցի միջև, ինչը բավարար է հայցի ապահովման միջոց կիրառելու համար։
Գտնում են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.08.2021թ. որոշումը՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին» հիմնավոր և օրինական չէ։
Այսպիսով, դատարանը թույլ է տվել այնպիսի դատավարական սխալ, որը հանգեցրել է չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտի կայացման՝ խախտելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցի ապահովման միջոցի վերաբերյալ կանոնակարգումները, որպիսի պայմաններում դատարանի 12.08.2021թ. որոշումը ենթակա է վերացման։
Ելնելով վերոգրյալից խնդրել է վերացնել թիվ ԵԴ/33821/02/21 գործով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.08.2021թ. «Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը։

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1. Հայցվորը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությամբ Դատարանին խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ պատասխանողներին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա հայցագնի, այն է՝ 3 000 000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել։ Որպես հիմնավորում նշել է, որ հայցի ապահովում չկիրառելու արդյունքում պատասխանողը կարող է օտարել իրեն պատկանող գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, բացի այդ, հնարավոր է՝ դատական ակտը կատարելու պահին պատասխանողը փաստացի չունենա հայցագնի չափով գումար։
Վերոգրյալի հաշվառմամբ սույն դեպքում հայցագինը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, պահանջը հիմնավոր է և համաչափության սկզբունքի համատեքստում գնահատելով հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի վերաբերյալ հիմնավորումները և ակնկալվող միջոցը, փաստել է, որ առկա է ողջամիտ համաչափություն պահանջի և ակնկալվող հայցի ապահովման միջոցի միջև, ինչը բավարար է հայցի ապահովման միջոց կիրառելու համար (գ․թ․ 14-17)։
2․ Դատարանը 12․08․2021 թվականին կայացված որոշմամբ մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից չեն ներկայացվել դատական ակտի կատարումը դժվարանալու կամ անհնարին դառնալու առնչությամբ փաստարկներ /հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ/, որպիսի պայմաններում այդ մասով միջնորդությունը դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով քննության չի առնում (գ.թ. 2-3):

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ վերաքննիչ բողոքը քննվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին, իսկ 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:
Նույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր կայացրած որոշումներում անդրադառնալով հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությանն արձանագրել է. «Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):
Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի նպատակը` օրենսդիրը սահմանել է, որ հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը, ինչը դատական ակտի կատարման կարևորագույն երաշխիք է հանդիսանում: Օրենսդիրը, միաժամանակ, հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովումը վերացնելու, ինչպես նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով»:
Քննարկվող պարագայում հայցվորները դիմելով Դատարան պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային հերքել www.hraparak.am կայքում հրապարակված Դավիթ Փափազյանի հասցեին հնչեցրած զրպարտչական արտահայտությունները, ինչպես նաև հօգուտ վերջինիս բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատցում։ Պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային ներողություն խնդրել www.hraparak.am կայքում հղմամբ հրապարակված հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։ Ներողությունը ենթակա է հրապարակման նույն կարգով։ Պատասխանողիներին հօգուտ հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի համապարտությամբ բռնագանձել 1 000 000 ՀՀ դրամ, որպես վիրավորանքի հետևանքով գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։
Նույն հայցադիմումով հայցվորը խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ պատասխանողներին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա հայցագնի, այն է՝ 3 000 000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել։ Որպես հիմնավորում նշել է, որ հայցի ապահովում չկիրառելու արդյունքում պատասխանողը կարող է օտարել իրեն պատկանող գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, բացի այդ, հնարավոր է՝ դատական ակտը կատարելու պահին պատասխանողը փաստացի չունենա հայցագնի չափով գումար։
Վերոգրյալի հաշվառմամբ սույն դեպքում հայցագինը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ, պահանջը հիմնավոր է և համաչափության սկզբունքի համատեքստում գնահատելով հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի վերաբերյալ հիմնավորումները և ակնկալվող միջոցը, փաստել է, որ առկա է ողջամիտ համաչափություն պահանջի և ակնկալվող հայցի ապահովման միջոցի միջև, ինչը բավարար է հայցի ապահովման միջոց կիրառելու համար։
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է անդրադառնալ սույն հայցապահանջի առանձնահատկություններին, հիմնավորված լինելուն և ըստ այդմ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությանը և նշում է հետևյալը․
ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը` նկատի ունենալով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, և արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից: Բացի այդ, նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաև մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը։ Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հաշվի առնելով այն, որ անձի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը ոչ նյութական բարիքներ են, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով օրենսդիրը դրանց հասցված վնասը հատուցելու առաջնահերթ ձևեր է սահմանել ոչ նյութական միջոցները՝ նյութական կամ ոչ նյութական հատուցման պահանջ ներկայացնելու ընտրության հարցը վերապահելով վիրավորանքի կամ զրպարտության ենթարկված անձին: Ընդ որում, անձը կարող է պահանջել օրենքով սահմանված հատուցման ձևերից մեկը կամ մի քանիսը: Դա նշանակում է, որ եթե անձը վիրավորանքի կամ զրպարտության համար պահանջել է միայն փոխհատուցման ոչ նյութական միջոց, դատարանը պարտավոր է բավարարվել միայն ոչ նյութական փոխհատուցման միջոց կիրառելով, իսկ եթե անձը պահանջել է հատուցման և՛ ոչ նյութական, և՛ նյութական միջոցներ կիրառել, ապա առաջին հերթին կիրառման է ենթակա հատուցման ոչ նյութական միջոցը և միայն դրա անբավարարության դեպքում դատարանը կարող է կիրառել նյութական փոխհատուցման միջոցը: (տես՝ թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02/12/16 թվականի որոշումը)։
Վերոգրյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի և հիմնավորումներին հետ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցվորները իրենց հայցադիմումով նախ պահանջել են ոչ նյութական հատուցում տրամադրել, այն է՝ հրապարակայնորեն հերքել զրպարտչական արտահայտությունների համար և ներողություն խնդրել վիրավորանքի համար, այնուհետև՝ պահանջել են նաև տրամադրել 3 000 000 ՀՀ դրամի չափով նյութական հատուցում։
Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ ելնելով ներկայացված պահանջների առանձնահատկություններից, հայցի հնարավոր բավարարման դեպքում՝ Դատարանը նախ առանջնահերթություն պետք է տա ոչ նյութական հատուցմանը, ապա նոր միայն՝ նյութականին։ Հետևաբար փաստ չէ, որ Դատարանը, հայցը ոչ նյութական պահանջների մասով բավարարելով, կբավարարի նաև նյութական հատուցում տրամադրելու պահանջը, որի պարագայում հայցի ապահովում չկիրառելիս կարող է դժվարին կամ անհնարին դառնալ դատական ակտի կատարումը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բացակայում է հայցագնի չափով արգելանք դնելու ձևաչափով հայցի ապահվում կիրառելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած՝ սույն պարագայում չի հիմնավորվում հայցի ապահովումը ներկայացված եղանակով չկիրառելու հետևանքով հայցի՝ հնարավոր բավարարման դեպքում, վճռի կատարման դժվարին կամ անհնարին դառնալու հնարավոր հետևանքները։ Բացի այդ՝ հնարավոր է, որ հայցապահանջի բավարարման դեպքում, Դատարանը կիրառի միայն ոչ նյութական հատուցման միջոցով իրավունքի պաշտպանության եղանակը, առանց նյութական հատուցման, ուստի այդ դեպքում առհասարակ հայցագնի չափով արգելանք կիրառելը համաչափ չի կարող դիտվել ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին։ Իսկ բողոքաբերի այն փաստարկը, որ ներկայացված հայցը ակնհայտ հիմնավոր է, Վերաքննիչ դատարանը համարում է վաղաժամ դատողություն, քանի որ այդ հարցի պարզաբանումը կտրվի միայն գործի քննության արդյունքում կայացվելիք և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Բացի այդ՝ համոզիչ չէ հայցվորների այն պնդումը, թե պատասխանողները կարող են օտարել իրենց պատկանող գույքը, ներառյալ դրամական միջոցները՝ դատական ակտի կատարումն անհնարին դարձնելու նկատառումներով, քանի որ պատասխանողներից առնվազն մեկը զանգվածային լրատվությամբ զբաղվող ընկերություն է և անտրամաբանական կլիներ, որ վերջինս օտարեր իր գույքը կամ դրամական միջոցները հնարավոր վճռից խուսափելու համար։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի մոտ գործում է այն ներքին համոզմունքը, որ հայցվորների վկայակոչած փաստարկներով դատական ակտի կատարման դժվարությունը կամ անհնարինությունը չի հիմնավորվում, ուստի հայցի ապահովում կիրառելու անհրաժեշտությունը տվյալ դեպքում բացակայում է։
Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում թեև հայցվորների կողմից ներկայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի վերաբերյալ որոշակի հիմնավորումներ, սակայն դրանք բավարար չեն պահանջված եղանակով հայցի ապահովում կիրառելու համար, քանի որ այդ ձևաչափով հայցի ապահովում միջոցը համաչափ չէ ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդով նպատակին։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն դատական ակտը վերացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ կամ բավարարելով բողոքը` վերացնում է որոշումը և (կամ) կայացնում է նոր որոշում:
Վերոգրյալի հիման վրա հիմնավոր չհամարելով վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները` Վերաքննիչ դատարանը գտնում է, Դատարանը թույլ չի տվել դատական ակտը վերացնելու համար հիմք հանդիսացող դատական սխալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ, 380-րդ, 382-րդ, 387-րդ, 391-րդ հոդվածներով Վերաքննիչ դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/33821/02/21 քաղաքացիական գործով` 12.08.2021 թվականին կայացված որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Հ. ԵՆՈՔՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 20-10-2021
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 16-11-2021
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 16-11-2021
Էջերի քանակ: հավելված՝48
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 18-11-2021
Ուր: Երևան քաղաքի դատարան
Գրության համարը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       08 Հունիս 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան