1
Հարց. Ինչի՞ համար է նախատեսված “ԴատաԼեքս” պորտալը:
Պատասխան. “ԴատաԼեքս” պորտալը նախատեսված է դատական բնագավառի մի շարք ծառայությունների առցանց տրամադրման համար, ինչը նպատակ ունի նպաստելու դատարան-քաղաքացի փոխհարաբերությունների պարզեցմանը:
2
Հարց. Որո՞նք են “ԴատաԼեքս” պորտալի միջոցով մատուցվող հիմնական ծառայությունները:
Պատասխան. “ԴատաԼեքս” պոտրալը քաղաքացիներին է տրամադրում հետևյալ առցանց ծառայություններից օգտվելու հնարավորություն.
  • դատական գործերի որոնում
  • դատական նիստերի ժամանակացույցի դիտում
  • նմանատիպ գործերի որոնում
  • առցանց վճարումների կատարում
  • դիմումների առցանց ուղարկում
  • ՀՀ օրենքների և իրավական ակտերի որոնում, և այլն
3
Հարց. Ո՞ր գործերն են մատչելի որոնման համար և որոնք` ոչ:
Պատասխան. Որոնման համար մատչելի են ՀՀ դատական համակարգի բոլոր երեք ատյանների դատարանների կողմից քննված գործերը: Բացառություն են կազմում դռնփակ ընթացակարգով կամ դատարանի որոշմամբ գաղտնիության կարգավիճակ ստացած գործերը:
4
Հարց. Ինչպե՞ս կատարել դատական գործերի որոնում:
Պատասխան. Դատական գործերի որոնում իրականացնելու համար այցելեք կայքի համանուն էջը, այնուհետև ընտրեք գործի տեսակը (քաղաքացիական, քրեական, վարչական, և այլն), լրացրեք Ջեզ հայտնի որոնման պայմանները (դատարանի անուն, դատական գործի համար, դատավորի անուն, հայցվորի անուն, պատասխանողի անուն, և այլն), և սեղմեք “Որոնում” կոճակը:
5
Հարց. Հնարավո՞ր է արդյոք դիտել դատական գործերի վճիռները:
Պատասխան. Կատարելով դատական գործի որոնում` Դուք կարող եք դիտել նաև ավարտված գործերի վճիռները, եթե դրանք դատարանի որոշմամբ չեն համարվում գաղտնի:
6
Հարց. Որո՞նք են նմանատիպ գործերի որոնման ժամանակ հաշվի առնվող գործոնները:
Պատասխան. Նմանատիպ գործերի որոնման գործոններ են հանդիսանում դատական գործի այնպիսի հատկորոշիչներ, ինչպիսիք են` առարկան/պահանջը, հոդվածը, հանցանքը, և այլն:
7
Հարց. Ի՞նչ տեղեկատվություն կարելի է գտնել “Դատական նիստերի ժամանակացույցի” էջում:
Պատասխան. Դատական նիստերի ժամանակացույցը նախատեսված է դատական նիստերն ըստ դրանց ամսաթվի և ժամի տեսակավորելու համար: Կոնկրետ դատարանի համար ցուցադրվող տեղեկատվությունը ներառում է հետևյալ հիմնական տվյալները. նիստի օրն ու ժամը, գործի համարը, դատավորի անունը, նիստի անցկացման սենյակը, կողմերի անունները, գործի առարկան/հոդվածը, դատական նիստի կարգավիճակը (ընթացիկ, ավարտված, հետաձգված), և այլն:
8
Հարց. Ո՞ւմ համար է նախատեսված “Դիմումների առցանց ուղարկման” ծառայությունը:
Պատասխան. Դիմումների առցանց ուղարկման ծառայության գլխավոր նպատակն է հեշտացնել վճարման կարգադրություններով գործերի դիմում-պահանջների ներկայացման գործընթացը այն կազմակերպությունների համար, որոնք բազմակի անգամներ դատարան են դիմում միևնույն պատճառով: Վերջինս պայմանավորված է նրանց գործունեության ոլորտի յուրահատկությամբ: Նման կազմակերպություններ են հանդիսանում Պետավտոտեսչությունը, “ԱրմենՏել” ՓԲԸ, “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ, և այլն:
9
Հարց. Ինչպե՞ս կատարել ՀՀ օրենքների և իրավական ակտերի որոնում:
Պատասխան. ՀՀ օրենքների որոնում կատարելու համար համանուն էջի որոնման դաշտում մուտքագրեք իրավական ակտից որևէ բառ կամ բառակապակցություն, այնուհետև սեղմեք “Որոնել” կոճակը: Արդյունքում, Ձեր ուշադրությանը կներկայացվեն նշած պայմաններով “Հայաստանի Իրավական Տեղեկատվության Համակարգի” շտեմարանում կատարված որոնման արդյունքները:
10
Հարց. Որտե՞ղ են տեղակայված հանրային տեղեկատվական կրպակները:
Պատասխան. “ԴատաԼեքս” հանրային տեղեկատվական կրպակները տեղակայված են Երևան քաղաքի և Հայաստանի մարզկենտրոնների բոլոր դատարանների շենքերում, ինչպես նաև մի շարք այլ պետական կառույցներում, ինչպիսիք են` Նախագահի աշխատակազմը, ՀՀ կառավարությունը, Արդարադատության նախարարությունը, ՀՀ դատախազությունը, Սահմանադրական դատարանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Փաստաբանների պալատը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, և այլն:
11
Հարց. Ի՞նչ նպատակի են ծառայում հանրային տեղեկատվական կրպակները:
Պատասխան. Հանրային տեղեկատվական կրպակները նախատեսված են բարձրացնելու հանրային տեղեկացվածությունը դատական համակարգի, գործառույթների և ընթացակարգերի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրելու հիմնարար և ամբողջական տեղեկատվություն ընթացիկ և ավարտված դատական գործերի վերաբերյալ: