Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/21745/02/21

Վիճակագրական տողի համար: 12.2

Հայցվոր

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ

Պատասխանող

168 Ժամ ՍՊԸ

Դատավոր

Երևան քաղաքի դատարան:

Լիզա Ռաֆիկի Գրիգորյան

Պահանջ: Գործարար համբավին արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պ/մ

  • Նիստեր
  • Ակտեր
  • Երևան քաղաքի դատարան

Գործ թիվ ԵԴ/21745/02/21
ք. Երևան

Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ն. ՄԻՆԱՍՅԱՆԻ
2021 թվականի դեկտեմբերի 02-ին, դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ` քաղաքացիական գործով պատասխանող կողմից ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվորի ներկայացուցիչը 13.05.2021 թվականին վերոնշյալ պահանջով հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետ` դատարան/, որը դատարանի 27.05.2021թվականի որոշմամբ վերադարձվել է։
Հայցվորի ներկայացուցիչը 23.06.2021 թվականին կրկին հայցադիմումը և կից փաստաթղթերը ներկայացրել է դատարան, որը դատարանի 06.07.2021թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ մերժվել է հայցվորի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ:
Դատարանի 13.08.2021 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
19.10.2021 թվականին պատասխանողի ներկայացուցիչ` Արամազդ Կիվիրյանի կողմից դատարան է ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
19.10.2021 թվականին դատարանը սահմանել է ապացուցման ենթակա փաստերը, հայցային վաղեմություն կիրառելու մասով հայցվորի կողմից ապացուցման ենթակա փաստերն են՝ պահանջը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետում, այն պետք է հաշվարկել հրապարակման պահից տարբերվող ժամանակից սկսած և հայցը ներկայացվել է տեղեկացման օրվանից մեկամսյա ժամկետում.
Սույն գործով հայցային վաղեմություն կիրառելու մասով պատասխանողի կողմից ապացուցման ենթակա փաստն է՝ հայցային վաղեմության սկիզբը պետք է հաշվել հրապարակման օրվանից:
26.10.2021թվականին պատասխանողի ներկայացուցչի կողմից դատարան է մուտքագրվել դիմում` դատական ծախսերի վերաբերյալ և կից փաստաթղթեր:
09.11.2021թվականին հայցվորի ներկայացուցիչ` Արթուր Մանուկյանի կողմից դատարան է մուտքագրվել դիրքորոշում:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածների դրույթներով, դատական ակտի հրապարակման օր է հայտարարել 02.12.2021 թվականին:

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Հայցվորի ներկայացուցիչը, դիմելով դատարան, հայտնել է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1․ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 18.04.2019 թ.-ի թիվ 513-Ն որոշման համաձայն և նպատակ ունի լինել Հայաստանի Հանրապետության ներդրումային հետաքրքրությունների առաջմղման առանցքային խողովակ՝ ռազմավարական ներդրումային ծրագրերի կառավարման, տնտեսության գերակա հռչակված ոլորտներում իրականացվող նախաձեռնություններում ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդունելի ռիսկեր պարունակող գործարար ձեռնարկներում մասնակցության միջոցով:
2․ Պատասխանող «168 ԺԱՄ» ՍՊԸ -ի 168.am կայքում՝ https://168.am/2021/04/12/1493119.html հղմամբ, հրապարակվել է «Ներդրումներին սպասելիս» հոդվածը։ Խնդրի առարկան հիշյալ հոդվածի հետևյալ պարբերություներն են.
ա․ «Արդյո՞ք պետական հետաքրքրությունների ֆոնդին չի հետաքրքրում «հետադարձ կապն» ապահովելու տարրական նորմը, և ինչպե՞ս պետք է, օրինակ, ներդրողը կապ հաստատի ներդրումները խթանող այս ընկերության հետ. հարցը մնում է բաց։»
բ․ «Իսկ թե ի՞նչ փուլում է խոշոր ներդրողների ներգրավումը և կոնկրետ ո՞ր ներդրումային հոսքեր ավելացնելուն է նպաստել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (որն ունի բարձր աշխատավարձերով վարձատրվող աշխատակազմ և, ինչպես նշեցինք՝ դրա ստեղծումից 1 ամիս անց կառավարությունն ընդունեց որոշում, որով «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրվեց այդ ֆոնդին՝ առանց մրցույթի), հուսանք, որ շուտով հանրային լայն շրջանակները ևս կտեղեկացվեն։»

Գտնում են, որ վերոնշյալ արտահայտությունները արատավորում են հայցվորի պատիվը, արժանապատվությունը հետևյալ պատճառաբանությամբ.
Զրպարտչական արտահայտությունների մասով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ վճռաբեկ դատարանը իր վերոբերյալ որոշմամբ անդրադարձել է կոնկրետ արտահայտության՝ որպես զրպարտությոն որակման չափանիշներին.
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2.անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3.ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4.ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Տվյալ դեպքում զրպարտչական են համարվում հետևյալ նախադասություններում արտահայտված արտահայտությունները.

Նման պայմաններում քննարկելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտության՝ որպես զրպարտության գնահատման չափանիշները՝ հարկ է արձանագրել հետևյալը.
- անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ․
Հայտնել է, որ բոլոր արտահայտությունները տվյալ պարագայում հանդիսանում են կոնկրետ փաստեր հայցվորին վերագրվող կոնկրետ անգործությունների վերաբերյալ:
Մասնավորապես, մի դեպքում խոսքը գնում է կարևոր պետական օղակի կողմից իր հիմնական գործառույթների նկատմամբ անփույթ և անտարբեր վերաբերմունքի, իսկ մյուս դեպքում պետական մարմնի չափից ավելի ոչ էֆֆեկտիվ գործունեության մասին:
Հետևաբար, արտահայտության որպես զրպարտության գնահատման առաջին չափանիշը բավարարված է:
- անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/12 գործով արտահայտել է դիրքորոշում առ այն, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել ... համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով (տես ՀՀ վճռաբեկ դատարանի վերոբերյալ որոշումը):
Տվյալ պարագայում վերոհիշյալ արտահայտությունները տեղադրվել են 168․ամ կայքում, որը հասանելի է համացանցում հետևյալ հղումով՝ https://168.am/2021/04/12/1493119.html հետևաբար ցանկացած երրորդ անձ կարող է կարդալ այն:
Նման պայմաններում համադրելով վերոբերյալ փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ՝ անկհայտ է դառնում, որ վերոբերյալ բոլոր արտահայտությունները կատարվել են հրապարակային կերպով:
Հայցվորի ներկայացուցիչը արձանագրել է, որ արտահայտության որպես զրպարտության գնահատման երկրորդ չափանիշը նույնպես բավարարված է:
-ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ հոդվածի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Համադրելով վերոնշյալ դրույթը նույն հոդվածի 3-րդ կետում ամրագրված «զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statemeոt օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը» դրույթի հետ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. զրպարտության վերաբերյալ գործերի քննության ընթացքում գործում է այն կանխավարկածը, որ փաստերի` իրականությանը համապատասխանելու ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Այս ընդհանուր կանոնից բացառություն է հանդիսանում միայն այն դեպքը, երբ ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր: Այս պարագայում ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը, սակայն միայն այն դեպքում, երբ պատասխանողը կհիմնավորի իրենից պահանջվող գործողությունների և ջանքերի ոչ ողջամիտ լինելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Եթե նույնիսկ պատասխանողից պահանջվող գործողությունները կամ ջանքերը ոչ ողջամիտ են, սակայն անհրաժեշտ ապացույցներին հայցվորը չի տիրապետում, ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի վերոբերյալ որոշումը):
Տվյալ պարագայում նույնպես փաստի իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասով ապացուցման բեռը կրում պատասխանող կողմը:
Արձանագրել են, որ
1) «Պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունը չի դրևսորել անփույթ և անտարբեր վերաբերմունք իր հիմնական գործառույթի՝ ներդրողների ներգրավելու ուղղությամբ։ Ներդրողների և ընկերության միջև կապը պատշաճ պահպանվում է, իսկ որոշ հեռախոսազանգերին հնարավոր չպատասխանելը չի կարող դիտվել բավարար հանրության համար մոլորեցնող այնպիսի արտահայտություն անելու համար, ըստ որի՝ ընկերությունը ոչ պատշաճ է կատարում իր գործառույթները։
2) Պատասխանողը չի կարող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունը հանրայնորեն որակել որպես ոչ էֆֆեկտիվ գործունեություն իրականացնող՝ հաշվի առնելով, որ 168 ժամ ՍՊԸ-ն չի տիրապետում այնպիսի փաստական հիմքի, որը հնարավորություն կտար նման եզրահանգում կատարել և ներկայացնել հասարակությանը։
Ելնելով վերոգրյալից, հայտնել են, որ վերոբերյալ փաստերը սուտ, անհիմն, և ոչ հավաստի են:
Նման պայմաններում, արձանագրել են, որ արտահայտության, որպես զրպարտության գնահատման երրորդ չափանիշը նույնպես առկա է:
- ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը․
ՀՀ վճռաբեկ դատարանը իր վերոբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը» (տես թիվ ԵԿԴ/2293/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):
Հետևյալից բխում է, որ զրպարտչական են այն արտահայտությունները, որոնք սուտ տեղեկություն են պարունակում օրենսդրական նորմերի և բարոյական սկզբունքների խախտման, ինչպես նաև բարոյապես դատապարտելի արարքների մասին՝ հայցվորի նկատմամբ առաջացնելով բացասական վերաբերմունք (տես ՀՀ վերաքննիչ դատարանի հետևյալ որոշումները՝ ԵԿԴ/1325/02/12, ԵԱՔԴ/0642/02/12, ԵԿԴ/1696/02/11)
ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո անդրադարձել են կայքում հրապարակված արտահայտություններին.
Պատասխանողը հայցվորին մեղադրում է որպես ներդրումներ ներգրավող պետական մարմին ոչ էֆֆեկտիվ գործունեության, պետության կողմից նշված ընկերությանը տրամադրվող ֆինանսական միջոցների ոչ էֆֆեկտիվ օգտագործման մեջ, արդյունքում պետական մարմնի իրեն վերապահված գործառույթների ոչ պատշաճ կատարման մեջ, հետևապես՝ օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտման մեջ։ Այսինքն՝ արված արտահայտությունները իրականում արատավորում են հայցվորի գործարար համբավը։
Փոխհատուցման մասով հայտնել են հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Սույն գործով հայցի հիմնավորվածության պայմաններում՝ հայցվորը դատարանին խնդրում է կիրառել հոդվածի մասի երկու ենթակետերի դրույթները միասին, քանի որ արված արտահայտությունները այնքան են արատավորում հայցվորի գործարար համբավը, որ վերջինիս դարձնում են հասարակության ատելության զոհ՝ առանց որևէ հիմքի:
Նման պայմաններում հայցվորը պահանջում է ինչպես հիշատակված տեղեկությունների հերքում, այնպես էլ սահմանված փոխհատուցման ամենաբարձր չափի՝ 2․000․000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում:
Միաժամանակ հայտնել են, որ ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի՝ դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանները նախ և առաջ պետք է հաշվի առնեն, թե ինչ միջոցով կամ եղանակով է կատարվել զրպարտությունը կամ վիրավորանքը և ապա վերջիններիս տարածման շրջանակը: Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը: Այսպես` զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է, քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները, որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ, քաղաք), ունեն ավելի փոքր տարածման շրջանակ, քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող և տարածվող լրատվամիջոցները (տես թիվ ԼԴ/0749/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):
Տվյալ դեպքում տեղեկատվության տարածումը իրականացվել է համացանցի միջոցով, իսկ համացանցի միջոցով տեղեկատվությունը կարող է տարածվել չափից ավելի արագ և կարճ ժամանակում հասանելի լինել հասարակության լայն զանգվածներին: Այսինքն՝ կարող են ամրագրել, որ տեղեկատվության տարածման շրջանակը ավելի քան լայն է, քանի որ ինտերնետային կայքը հասանելի է ամբողջ աշխարհում:
Նման պայմաններում արձանագրել են, որ պատասխանողին ուղղված պահաջները ավելին քան հիմնավոր են և ենթակա են բավարարման:
Խնդրել են`
1. Պարտավորեցնել պատասխանող «168 ԺԱՄ» ՍՊԸ-ին հրապարակային հերքել https://168.am/2021/04/12/1493119.html կայքում հրապարակված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հասցեին հնչեցրած զրպարտչական արտահայտությունները: Որպես հերքման տեքստ հիմք ընդունել հետևյալը. «168.ամ կայքում հրապարակված «Ներդրումներին սպասելիս» հոդվածում հրապարակային տեղեկություններ են հրապարակել առ այն, որ «արդյո՞ք պետական հետաքրքրությունների ֆոնդին չի հետաքրքրում «հետադարձ կապն» ապահովելու տարրական նորմը, և ինչպե՞ս պետք է, օրինակ, ներդրողը կապ հաստատի ներդրումները խթանող այս ընկերության հետ. հարցը մնում է բաց։ ․․․ Իսկ թե ի՞նչ փուլում է խոշոր ներդրողների ներգրավումը և կոնկրետ ո՞ր ներդրումային հոսքեր ավելացնելուն է նպաստել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (որն ունի բարձր աշխատավարձերով վարձատրվող աշխատակազմ և, ինչպես նշեցինք՝ դրա ստեղծումից 1 ամիս անց կառավարությունն ընդունեց որոշում, որով «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրվեց այդ ֆոնդին՝ առանց մրցույթի), հուսանք, որ շուտով հանրային լայն շրջանակները ևս կտեղեկացվեն: Հրապարակային հայտնում ենք, որ այդ տեղեկություները սուտ են և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»: Հերքումը ենթակա է հրապարակման նույն կարգով։
2.Պատասխանող «168 ԺԱՄ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 2,000,000 ՀՀ դրամ, որպես զրպարտության հետևանքով գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 09.11.2021 թվականին դատարան է մուտքագրվել դիրքորոշում, ըստ որի հայտնել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին պատասխանող «168 ժամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով հայցադիմումը մերժել հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։ Պատասխանող կողմը պատճառաբանել է, որ վիճարկվող հրապարակումը եղել է 12․04․2021թ․, իսկ քաղաքացիական հայցը ներկայացվել է 13․05․2021թ․, հետևաբար բաց է թողնվել հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը։
2021 թվականի հոկտեմբերի 19-ին դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին։ Մասնավորապես, դատարանը որոշել է, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի, թե արդյոք հայցը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում (երբ է տեղեկացվել հրապարակման մասին, երբ է լրանում հայցային վաղեմության ժամկետը), իսկ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ հայցային վաղեմության սկիզբը պետք է համարել հրապարակման օրվանից։
Անդրադառնալով պատասխանող «168» ժամ ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանի միջնորդությանը (հայցադիմումը հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով մերժելու մասին), նշել է, որ այն անհիմն է, չի բխում օրենքից, ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
Նույն օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
Նույն օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Հայտնել է, որ ենթադրյալ զրպարտությունը՝ «168.am» կայքում «Ներդրումներին սպասելիս» վերնագրով հոդվածի հրապարակումը, կատարվել է 2021 թվականի ապրիլի 12-ին ժամը 19․52-ին (ոչ աշխատանքային ժամի)։ Մի պահ տեսականորեն պատկերացնենք ֆանտաստիկ իրավիճակ, թե հայցվոր կողմը նույն պահին (նույն օրը) ծանոթացել է ենթադրյալ զրպարտություն պարունակող հրապարակմանը (ինչը պատասխանողի համար առավել բարենպաստ «սցենարն» է)։ Այդ դեպքում հայցային վաղեմության ժամանակահատվածի հաշվարկը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն, սկսվել է ոչ թե 2021 թվականի ապրիլի 12-ից, այլ՝ հաջորդ (աշխատանքային) օրվանից՝ 2021 թվականի ապրիլի 13-ից։ Հետևաբար այդ պայմաններում վաղեմության ժամկետի վերջին օրը 2021 թվականի մայիսի 13-ն է, այլ ոչ թե մայիսի 12-ը։ Այսինքն՝ նույնիսկ պատասխանողի համար առավել բարենպաստ տարբերակի դեպքում հայցվոր կողմը պահպանել է քաղաքացիական օրենսդրության պահանջները, և հայցադիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում, իսկ պատասխանողի ներկայացուցիչը օրենքին (վաղեմության ժամկետի հաշվարկին) տվել է սխալ մեկնաբանություն՝ այնպես, ինչպես տվյալ պահին իրենց ձեռնտու է։
Նշել է, որ պատասխանողի ներկայացուցչի մատնանշած՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում չկա որևէ դիրքորոշում այն մասին, որ զրպարտության հայցերի դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի պահանջները չեն գործում կամ կիրառվում են այլ մեկնաբանությամբ։ Վկայակոչված նախադեպային որոշումները պատասխանողի դիրքորոշումը չեն հիմնավորում, այլ դրանց անհիմն վկայակոչմամբ ընդամենը փորձ է արվել «ամրապնդել» օրենքի յուրահատուկ մեկնաբանությունը։
Հայտնել է, որ իրենց կողմից ներկայացված փաստարկը ոչ թե սոսկ իրենց կարծիքն է, այլ օրենքի օբյեկտիվ մեկնաբանությունը։ Ներկայացրել է ընդամենը մեկ օրինակ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերից, երբ դատարանը նույն կերպ է մեկնաբանել ժամկետի հաշվարկը։
ԵԴ/28261/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ հայտնել է հետևյալ դիրքորոշումը․ «Վկայակոչված նյութաիրավական նորմերի համադրումից հետևում է, որ հայցադիմումը կապի կազմակերպությանը հանձնելը համարվում է այն նույն ժամկետում Դատարան ներկայացված:
Ասվածի համատեքստում գնահատելով վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը.
Տվյալ դեպքում պատասխանողի կողմից հայտարարությունները www.facebook.com սոցիալական ցանցի իր էջում տարածվել են 01.11.2018 թվականին և 02.11.2018 թվականին (անվիճելի փաստեր):
01.11.2018 թվականին և 02.11.2018 թվականին հրապարակաված հայտարարությունների վերաբերյալ առնվազն նույն օրերին տեղեկանալու պայմաններում հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի հոսքը սկսվում է ժամկետի սկիզբ համարվող հրապարակման օրվա հաջորդ օրվանից, համապատասխանաբար 02.11.2018 թվականից և 03.11.2018 թվականից:
01.11.2018 թվականին հրապարակված հայտարարության մեկամսյա ժամկետի վերջին օրը՝ 02.12.2018 թվականը, ոչ աշխատանքային օր է (կիրակի), ուստի ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ 03.12.2018 թվականը, արդյունքում 01.11.2018 թվականին և 02.11.2018 թվականին հրապարակված հայտարարությունների վերաբերյալ հայց հարուցելու մեկամսյա ժամկետն ավարտվում է 03.12.2018 թվականին:
01.11.2018 թվականին և 02.11.2018 թվականին հրապարակված տեղեկությունները պատասխանողին հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմումը հայցվորը փոստային կապի օպերատորին է հանձնել 03.12.2018 թվականին (փաստ 1):
Վերոգրյալի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նույնիսկ հայցվորի կողմից հայտարարությունների վերաբերյալ դրանց հրապարակման օրը տեղեկանալու պայմաններում հայցվորն օրենքով նախանշված ժամկետում՝ մեկ ամսվա ընթացքում հայցադիմումը փոստային կապի օպերատորին ներկայացնելով, պատշաճ իրացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ մասով իրեն վերապահված՝ մեկ ամսվա ընթացքում իրավունքի պաշտպանության հայց հարուցելու իր իրավունքը և բաց չի թողել նույն նորմով ամրագրված մեկամսյա ժամկետը:
Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ հայցադիմումի փոստի ծրարի կնիքի վրա առկա 03.12.2018 թվական թվագրումը հաստատում է հայցվորի կողմից հայցը սահմանված ժամկետում Դատարան ներկայացնելու հանգամանքը, որպիսի պայմաններում հայցադիմումը 06.12.2018 թվականին ներկայացված և հայցը հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի խախտմամբ հարուցված լինելու հիմքով մերժման ենթակա լինելու Դատարանի հետևությունը Վերաքննիչ դատարանը գնահատում է սույն գործի փաստական հանգամանքներից չբխող:
Ամփոփելով շարադրվածը՝ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը հայց հարուցելու ժամկետի սկիզբը սխալ է որոշել, ուստի քննարկվող պահանջներով հարուցված հարուցված հայցի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով հայցը մերժելու Դատարանի եզրահանգումը Վերաքննիչ դատարանը գնահատում է չհիմնավորված, որպիսի պայմաններում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ վճիռն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վերաքննիչ դատարանի լիազորությունը:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պայմաններում բացակայում է 01.11.2018 թվականի և 02.11.2018 թվականի հայտարարությունների վերաբերյալ հայցվորի կողմից ավելի ուշ տեղեկանալու ժամանակը պարզելու անհրաժեշտությունը, որպիսի հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում հայցվորի կողմից Դատարան ներկայացված և հիշյալ հարցի պարզաբանման նպատակով Դատարանի կողմից հետազոտված ապացույցների վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներին»։
Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ վերը նշվածն ակնհայտորեն բավարար է, որպեսզի դատարանը մերժի պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը (հայցադիմումը հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով մերժելու մասին), և ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործով բավարարի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ներկայացրած հայցը՝ ընդդեմ «168 ժամ» ՍՊ ընկերության։ Հետևաբար խնդրում եմ մերժել պատասխանողի միջնորդությունը և բավարարել մեր հայցը։
Նշել է, նաև, որ «168.am» կայքում «Ներդրումներին սպասելիս» վերնագրով հոդվածին իրականում հայցվոր կողմը ծանոթացել է ոչ թե նույն օրը (2021 թվականի ապրիլի 12-ին), այլ՝ դրան հաջորդող օրերին։ Սույն դեպքում քաղաքացիական հայց ներկայացրել է ոչ թե ֆիզիկական անձը, այլ իրավաբանական անձը, որի աշխատակիցները պարտականություն և սովորություն չունեն ողջ օրվա ընթացքում հիմնարկի վերաբերյալ տեղեկություններ, կարծիքներ փնտրել համացանցում։ Քանի որ քննարկվող հոդվածը հրապարակվել է ոչ աշխատանքային ժամին՝ 12․04․2021թ․ ժամը 19․52-ին (կեսգիշերից մոտ 4 ժամ առաջ), ակնհայտ է, որ հրապարակման հայցվոր կողմը ծանոթացել է հաջորդող աշխատանքային օրերին։ Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածը միանշանակ կարգավորում է ժամկետի հաշվարկի կարգավորումը, առարկայազուրկ են համարում հրապարակմանը ծանոթացման կոնկրետ օրվա մասին հարցի առավել խորը քննարկումը, լրացուցիչ նյութերի ներկայացումը։
3.Պատասխանողի փաստարկները, իրավական դիրքորոշումը.
19.10.2021 թվականին պատասխանողի ներկայացուցիչ` Արամազդ Կիվիրյանի կողմից դատարան է ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, առ այն, որ`
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Նշել է, որ Հայցվորի կողմից նշված և վերջինիս ենթադրյալ արատավորող արտահայտություններ պարունակող հոդվածը Պատասխանողի կողմից հրապարակվել է 12.04.2021թ-ին, մինչդեռ Հայցվորի կողմից հայցադիմում է ներկայացվել 13.05.2021թ-ին, որից ակնհայտ է, որ Հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իրավակարգավորմանը, արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմելու բոլոր դեպքերում` ոչ ուշ, քան մինչև վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիսը լրանալը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը (տե՛ս, Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոնշյալ ժամկետներն այնպիսի ժամկետներ են, որոնց ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն: Հետևաբար` այդ ժամկետներն իրենց բնույթով համապատասխանում են հայցային վաղեմության ժամկետին, և դրանց նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները (տե՛ս, Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Վերոգրյալի և սույն գործի փաստերի համադրումից կարող են ասել, որ Հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքի օր է հանդիսացել համապատասխան տեղեկատվության հրապարակման օրը՝ 12.04.2021թ., հետևաբար սույն գործով հայց ներկայացնելու վերջին օր է հանդիսացել 12.05.2021թ-ը, քանի որ օրենսդրության պահանջներից ելնելով հայցվորը կարող է հայց ներկայացնել դատարան վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալուց մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ տվյալ դեպքում Հայցվորի կողմից չի պահպանվել հայցային վաղեմության ժամկետը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի կամ անխուսափելիորեն վրա հասած իրադարձության հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
Վերոգրյալի առնչությամբ նշել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 03.04.2018թ-ի ՍԴՈ-1411 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ ամիսներով հաշվարկվող ժամկետի վերաբերյալ, ըստ որի՝ Սահմանադրական դատարանը նշում է, որ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին և եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որի համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսա վերջին օրը։
Նշել է, որ 12.04.2021թ-ից հաշվարկելով 1 ամիս ստացվում է 12.05.2021թ-ը, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ 12.05.2021թ-ը հանդիսանում է չորեքշաբթի օր, հետևաբար Հայցվորը զրկված չի եղել այդ օրն իր իրավունքն իրացնելու հնարավորությունից, մինչդեռ հայցադիմում է ներկայացրել 1 ամիսը լրանալուց հետո։
Վերոգրյալ հոդվածի առնչությամբ պատասխանողի ներկայացուցիչը նշել է մի շարք նախադեպային որոշումներ, որոնցով երևում է, թե ինչպես է հաշվարկվում 1 ամսյա ժամկետը։
Այսպիսով, թիվ ԵԴ/22262/02/18, թիվ ԱՐԴ/3191/02/18 և թիվ ԵԱՔԴ/0951/02/17 քաղաքացիական գործերով կայացված որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ հայցվորը 08.02.2019թ-ին է ստացել դատական ակտը, վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 1 ամսյա ժամկետը լրանում է 11.03.2019թ-ին, քանի որ 08.03.2019թ-ը տոնական օր է, իսկ նույն թվականի մարտի 9-ը՝ շաբաթ և 10-ը՝ կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր են և հաջորդ աշխատանքային օր է հանդիսանում 11.03.2019թ-ը։ Այսինքն, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի, եթե մարտի 8 չհանդիսանար տոն օր, ապա 1 ամսյա ժամկետի վերջին օր պետք է համարվեր մարտի 8-ը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
Վերոգրյալ հոդվածից կարող են ասել, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, երբ անձը իրավունք է ունենում իր իրավունքների պաշտպանության հայցով դիմելու դատարան:
Ընդգծել է, որ Օրենսդիրն ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն`հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:
Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Հայտնել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման համար անհրաժեշտ փաստերի ապացուցումը կարող է իրականացվել այնպիսի ապացույցներով, որոնք առավել հավանական են դարձնում կոնկրետ փաստի գոյությունը: Եթե ապացուցման պարտականություն կրող կողմը ներկայացրել է բացառապես անուղղակի ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ առավել հավաստի են դարձնում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը, ապա նման ապացույցները չպետք է մերժվեն զուտ այն հիմքով, որ ուղղակի ապացույցներ չեն (տե՛ս, Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանն ընդդեմ Պարույր Հայրիկյանի թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:
Մեկ այլ՝ 22.07.2016թ-ի թիվ ԵՄԴ/2775/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու պահով: Հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը, որպիսի պահից մեկամսյա ժամկետում իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմում դատարան չներկայացնելու դեպքում բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը: ՎՃռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձն իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու համար դատարան կարող է դիմել վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, ընդ որում, միայն այն դեպքում, եթե վիրավորանքի կամ զրպարտության պահից չի անցել վեց ամսից ավելի:
Հիմք ընդունելով վերոգրյալը, խնդրել է թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի ընդդեմ «168 Ժամ» ՍՊԸ-ի՝ գործարար համբավին արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին մերժել՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։
«168 ԺԱՄ» ՍՊԸ-ի և «ԱՐԵՍ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՍՊԸ-ի միջև 01.10.2021թ-ին կնքվել է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ դատական ներկայացուցչության համար սահմանվել է 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով ծառայությունների մատուցման վճար։
Խնդրել է` իրավաբանական ծառայությունների մատուցման համար սահմանված գումարը ներառել դատական ծախսերի մեջ, իսկ կից ներկայացվող իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը թույլատրել, որպես ապացույց։

4. Հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերը.

1. Թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ` հայցադիմումը դատարան է ներկայացվել 13.05.2021 թվականին։
2. 12.04.2021 թվականին ժամը 19:52-ին, 168.am կայքում՝ https://168.am/2021/04/12/1493119.html հղմամբ, հրապարակվել է «Ներդրումներին սպասելիս» հոդվածը.
«Արդյո՞ք պետական հետաքրքրությունների ֆոնդին չի հետաքրքրում «հետադարձ կապն» ապահովելու տարրական նորմը, և ինչպե՞ս պետք է, օրինակ, ներդրողը կապ հաստատի ներդրումները խթանող այս ընկերության հետ. հարցը մնում է բաց։»
«Իսկ թե ի՞նչ փուլում է խոշոր ներդրողների ներգրավումը և կոնկրետ ո՞ր ներդրումային հոսքեր ավելացնելուն է նպաստել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (որն ունի բարձր աշխատավարձերով վարձատրվող աշխատակազմ և, ինչպես նշեցինք՝ դրա ստեղծումից 1 ամիս անց կառավարությունն ընդունեց որոշում, որով «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրվեց այդ ֆոնդին՝ առանց մրցույթի), հուսանք, որ շուտով հանրային լայն շրջանակները ևս կտեղեկացվեն։»
3. 19.10.2021 թվականին պատասխանողի ներկայացուցիչ` Արամազդ Կիվիրյանի կողմից դատարան է ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

5. Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումները.
Դատարանը, ուսումնասիրելով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, փաստում է հետևյալը.

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի
Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
Նույն օրենսգրքի 328-րդ հոդվածի համաձայն՝
Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:
Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա։ Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյաններն և Կարինե Հարաթյունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։
Փաստորեն՝ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով։ Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին։ Հետևաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը։
Դատարանը հարկ է համարում հավելել, որ Պատասխանողի կողմից հայցի դեմ ներկայացվող նյութաիրավական առարկությունների շարքին է դասվում նաև Հայցվորի կողմից հայցային վաղեմության ժամկետի բացթողնված լինելու մասին վկայակոչումը: Այն, ի տարբերություն նյութաիրավական բնույթի այլ առարկությունների, հանգեցնում է ոչ թե սուբյեկտիվ իրավունքի առկայության կամ այն Հայցվորին պատկանելու ենթադրության հերքման, այլ խախտված իրավունքը հարկադիր կարգով պաշտպանելու անհնարինության: Ընդ որում, հայցային վաղեմության կիրառումը, լինելով հայցի մերժման մասին վճիռ կայացնելու առումով բավարար հիմք, վիճելի սուբյեկտիվ իրավունքի համար ինքնին չունի իրավադադարեցնող նշանակություն:
Գործնականում հայցային վաղեմություն կիրառելու մասին կողմը դատարանին կարող է խնդրել ինչպես առանձին դիմումով, այնպես էլ հայցադիմումի պատասխանով կամ այլ վերտառությամբ դատավարական փաստաթղթով՝ պայմանով, որ դրանից ակնհայտ լինի հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցի մերժման մասին վիճող կողմի խնդրանքը:
Նշված վերլուծությունը տարածելով սույն գործի փաստերի նկատմամբ, դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հայցային վաղեմության սկիզբը համարում է այն օրը, երբ անձը տեղյակ էր կամ պետք է տեղյակ լիներ իրավունքի խախտման վերաբերյալ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածն ուղղակի շեշտում է, որ վաղեմության ընթացքի սկիզբը դա այն օրն է, երբ անձը տեղեկացել է այդ մասին, հետևաբար այլ բան ապացուցված չլինելու պայմաններում պետք է հիմք ընդունի որպես ժամկետի սկիզբ խնդրո առարկա հրապարակման օրը՝ 12.05.2021 թվականը: Հիմք ընդունելով ամիսներով հաշվարկվող ժամկետի ավարտի կանոնը համաձայն որի այն լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին, ապա դատարանը գտնում է, որ սույն գործով պահանջ նրկայացնելու ժամկետը 13.05.2021 թվականի դրությամբ ավարտված է եղել: Պատասխանողի նշած կարգով հաշվարկն անելու պարագայում անգամ 13.05.2021 թվականից հաշվարկելու դեպքում այն 13.05.2021 թվականի դրությամբ արդեն ավարտվել է, այսինքն հայցը պետք է ներկայացվեր մինչև 13.05.2021 թվականը: Այլ մեկնաբանության պարագայում անիմաստ է դառնում քաղաքացիական օրենսգրքի 328 և 337 հոդվածների կարգավորումները, այլապես կստացվի, որ մեկ ամիսը պետք է հաշվարկել մեկ ամիս և մի քանի օր: Նշվածը հիմք ընդունելով, դատարանը գտնում է, որ 13.05.2021 թվականի դրությամբ արդեն իսկ ավարտվել էր հայց ներկայացնելու հայցվորի իրավունքը:

6. Դատական ծախսեր.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Հայցվորի կողմից հայցային վաղեմության ժամկետը բաց թողնվելու հիմքով հայցը մերժելու և հայցվորի կողմից օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում, Դատարանը գտնում է, որ դատական ծախսերը հարցը պետք է համարել լուծված:
Դատարանը, ուսումնասիրելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված պայմանագրի գինը, գտնում է, որ հայցվորից հօգուտ պատասխանողի պետք է բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ, 168-րդ, 189-րդ, 191-192-րդ, 194--րդ, 198-րդ, 362-րդ հոդվածներով՝ դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
1․ Ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ, մերժել՝ հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու հիմքով:
2. Հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունից հօգուտ պատասխանող «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
3. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԳՐԻԳՈՐԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/21745/02/21
Դատական Գործ N: ԵԴ/21745/02/21
Երևան քաղաքի դատարան
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 13-05-2021
Հայցվոր/դիմող
Անվանում:Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ   
Հասցե:Հանրապետության փող. 37 շ., 4-րդ հարկ; Մ.Ադամյան փող. 2/2 շ.   
Ներկայացուցիչ
ԱնունԱրմեն   
ԱզգանունՖերոյան   
ՀայրանունՍամվելի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
Անվանում:168 Ժամ ՍՊԸ   
Հասցե:Պուշկինի փ., թիվ 3ա 2-րդ հարկ   
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:Գործարար համբավին արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պ/մ
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 12.2
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Այլ նշումներ:
Պահանջն անհատականացնող տվյալ:
Ստացման եղանակ: Էլ. փոստով
Մակագրել    
Ամսաթիվ: 13-05-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Լիզա Ռաֆիկի Գրիգորյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Հայցադիմումը վերադարձվել է Ստեղծման ամսաթիվ:2021-06-10 14:29:45 Խմբագրման ամսաթիվ:2021-06-10 14:29:45    
Ամսաթիվ: 27-05-2021
Որոշման հիմքը
Հոդված122, 127, 199, 200
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Որոշման բովանդակություն:
Այլ նշումներ:
Պետ. տուրքը վերադարձվել է (անդորրագիրը)    
Ամսաթիվ: 27-05-2021
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 44000
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-06-23 16:04:16    
Ստեղծման ամսաթիվ: 2021-06-23 16:04:16
Դատական ակտ (վճիռ, որոշում):ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Հ Ա Յ Ց Ա Դ Ի Մ Ո Ւ Մ Ը Վ Ե Ր Ա Դ Ա Ր Ձ Ն Ե Լ Ո Ւ Մ Ա Ս Ի Ն

27 մայիսի 2021թ. ԵԴ/21745/02/21
ք.Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Գրիգորյանս ծանոթանալով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումին.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ներկայացուցիչը 13.05.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ։
17.05.2021 թվականին դատարան է մուտքագրվել հայցադիմումի բնօրինակը և կից փաստաթղթերը:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Լիզա Գրիգորյանի աշխատակազմին է հանձնվել 18.05.2021 թվականին:
Գտնում եմ, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են` հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում»։
Տվյալ դեպքում հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, սակայն դատարանը արձանագրում է, որ հայցադիմումին կից պատասխանողի օրինակ հայցադիմումը ներկայացված է պատճենի տեսքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն`
«Հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի։ Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը։ »։
Շարադրվածն ընդունելով հիմք և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ, 127-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, վերադարձնել հայցվորին և տրամադրել եռօրյա ժամկետ՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, թերությունները վերացնելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 27-05-2021
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 23-06-2021
Էջերի քանակը: *
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Որոշումն ուղարկվել է կողմերին    
Որոշումն ուղարկվել է կողմերին: 14-06-2021
Ելքի համար: Ե-126490/21
Այլ նշումներ:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է    
Ներկայացման ամսաթիվ: 23-06-2021
Մակագրել    
Ամսաթիվ: 23-06-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Լիզա Ռաֆիկի Գրիգորյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 23-06-2021
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 44000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 14-05-2021
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 210514046802049
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2021-07-19 11:05:36 Խմբագրման ամսաթիվ:2021-07-19 11:05:36    
Որոշման ամսաթիվ: 06-07-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-07-19 11:05:36
Որոշման բովանդակություն:ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 հուլիսի 2021թ. ԵԴ/21745/02/21 ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Գրիգորյանս, ծանոթանալով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ հայցադիմումին.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Դատարանի 27.05.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
23.06.2021 թվականին հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան և 24.06.2021թվականին հանձնվել է դատավորի աշխատակազմին։
Դատարանը գտնում է, որ հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`
«Հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:»։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով,

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Հայցադիմումը համարել վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը։
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
Որոշումը պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այլ նշումներ:
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովում կիրառելու
Հայցի ապահովման միջոցները: Պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը
Նշանակվել է դատական նիստ:
Բավ/մերժ: Մերժվել է
Որոշման ամսաթիվ: 06-07-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-07-19 11:06:14
Որոշման բովանդակություն:ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06 հուլիսի 2021թ. ԵԴ/21745/02/21
ք.Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Գրիգորյանս քննարկելով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ:
Միաժամանակ միջնորդել է կիրառել հայցի ապահովում` պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա հայցագնի, այն է՝ 2,000,000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին»։
Նշված իրավական նորմի վերլուծությունից բխում է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու համար հիմք են հանդիսանում դատական ակտի կատարման անհնարինության, կամ դժվարացման, ինչպես նաև գույքի վիճակի վատթարացման վերաբերյալ հանգամանքները։ Այս առումով, դատարանը գտնում է, որ հայցվորը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել հնարավոր դատական ակտի դժվարացման կամ անհնարինության վերաբերյալ, որի հիմքով արդարացված չէ հայցի ապահովման միջոցի ձեռնարկումը:
Նշվածը հիմք ընդունելով, դատարանը գտնում է, որ միջնորդությունն անհիմն է, չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ և 129-րդ հոդվածների պահանջներից և ենթակա է մերժման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ, 129-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժել։
Որոշումը պատշաճ ձևով եռօրյա ժամկետում ուղարկել գործին մասնակցող անձանց։

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տրվել է կատարողական թերթ:
Այլ նշումներ:
Պարզեցված վարույթ    
Ամսաթիվ:
Պարզեցված վարույթ: Ոչ
Որոշումը:
Գործի դատաքննության նախապատրաստություն    
Ամսաթիվ: 13-08-2021
Կայացվել է որոշում: Նախնական դատական նիստ նշանակելու մասին
Ստեղծման ամսաթիվ: 2021-08-20 10:55:25
Որոշում:ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.08.2021թ. ԵԴ/21745/02/21
ք.Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Գրիգորյանս, ծանոթանալով ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ` հայցադիմումին.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
06.07.2021 թվականին դատարանը որոշում է կայացրել ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը քննության առնելու մասին:
Որոշումներն ուղարկվել է կողմերին դատարանին ներկայացված հասցեներով:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն»:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի՝
«1. Առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
2. Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում»:
Դատարանը գտնում է, որ ներկայացված քաղաքացիական գործով պետք է նշանակել նախնական դատական նիստ և կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ՝ քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը` 12:30-ին:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
Որոշումը պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:

ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 27-09-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-08-20 10:55:52
Ծանուցագիրը ուղարկվել է: 13-08-2021
Ժամ: 12:30 Ստեղծման ամսաթիվ: 2021-08-20 10:55:52
Նիստերի դահլիճի համար: 6
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 19-10-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-09-28 10:18:29
Ծանուցագիրը ուղարկվել է: 27-09-2021
Ժամ: 12:30 Ստեղծման ամսաթիվ: 2021-09-28 10:18:29
Նիստերի դահլիճի համար: 6
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 11-11-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-10-20 17:15:32
Ծանուցագիրը ուղարկվել է: 19-10-2021
Ժամ: 16:00 Ստեղծման ամսաթիվ: 2021-10-20 17:15:32
Նիստերի դահլիճի համար: 6
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Գործի դատաքննության նախապատրաստություն    
Ամսաթիվ: 19-10-2021
Կայացվել է որոշում: Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
Ստեղծման ամսաթիվ: 2021-10-26 15:25:55
Որոշում:ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«19» հոկտեմբերի 2021թ. ԵԴ/21745/02/21
ք. Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆՍ դատական նիստում քննարկելով ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ՝ քաղաքացիական գործը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ՝ քաղաքացիական գործը։
Սույն գործով հայցային վաղեմություն կիրառելու մասով հայցվորի կողմից ապացուցման ենթակա փաստերն են՝ պահանջը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետում, այն պետք է հաշվարկել հրապարակման պահից տարբերվող ժամանակից սկսած և հայցը ներկայացվել է տեղեկացման օրվանից մեկամսյա ժամկետում.
Սույն գործով հայցային վաղեմություն կիրառելու մասով պատասխանողի կողմից ապացուցման ենթակա փաստն է՝ հայցային վաղեմության սկիզբը պետք է հաշվել հրապարակման օրվանից:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Բաշխել ապացուցման պարտականությունը և սահմանել ապացուցման ենթակա փաստերը, ինչպես նաև ապացույցներ ներկայացնելու համար սահմանել ժամկետ, այն է՝ 2021 թվականի նոյեմբերի 09-ը:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
Որոշումը պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 02-12-2021
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 02-12-2021
Հայցի լուծումը: Մերժվել է
Հոդված
Հոդված327, 331, 332, 335, 337, 1087.1
Հոդված
Հոդված101, 105, 109, 168, 189, 191-192, 194, 198, 362
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քաղաքացիական օրենսգիրք
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2021-12-13 15:31:01    
Ստեղծման ամսաթիվ: 2021-12-13 15:31:01
Դատական ակտ (վճիռ, որոշում):Գործ թիվ ԵԴ/21745/02/21
ք. Երևան

Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ն. ՄԻՆԱՍՅԱՆԻ
2021 թվականի դեկտեմբերի 02-ին, դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ` քաղաքացիական գործով պատասխանող կողմից ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվորի ներկայացուցիչը 13.05.2021 թվականին վերոնշյալ պահանջով հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետ` դատարան/, որը դատարանի 27.05.2021թվականի որոշմամբ վերադարձվել է։
Հայցվորի ներկայացուցիչը 23.06.2021 թվականին կրկին հայցադիմումը և կից փաստաթղթերը ներկայացրել է դատարան, որը դատարանի 06.07.2021թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ մերժվել է հայցվորի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ:
Դատարանի 13.08.2021 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
19.10.2021 թվականին պատասխանողի ներկայացուցիչ` Արամազդ Կիվիրյանի կողմից դատարան է ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
19.10.2021 թվականին դատարանը սահմանել է ապացուցման ենթակա փաստերը, հայցային վաղեմություն կիրառելու մասով հայցվորի կողմից ապացուցման ենթակա փաստերն են՝ պահանջը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետում, այն պետք է հաշվարկել հրապարակման պահից տարբերվող ժամանակից սկսած և հայցը ներկայացվել է տեղեկացման օրվանից մեկամսյա ժամկետում.
Սույն գործով հայցային վաղեմություն կիրառելու մասով պատասխանողի կողմից ապացուցման ենթակա փաստն է՝ հայցային վաղեմության սկիզբը պետք է հաշվել հրապարակման օրվանից:
26.10.2021թվականին պատասխանողի ներկայացուցչի կողմից դատարան է մուտքագրվել դիմում` դատական ծախսերի վերաբերյալ և կից փաստաթղթեր:
09.11.2021թվականին հայցվորի ներկայացուցիչ` Արթուր Մանուկյանի կողմից դատարան է մուտքագրվել դիրքորոշում:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածների դրույթներով, դատական ակտի հրապարակման օր է հայտարարել 02.12.2021 թվականին:

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Հայցվորի ներկայացուցիչը, դիմելով դատարան, հայտնել է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1․ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 18.04.2019 թ.-ի թիվ 513-Ն որոշման համաձայն և նպատակ ունի լինել Հայաստանի Հանրապետության ներդրումային հետաքրքրությունների առաջմղման առանցքային խողովակ՝ ռազմավարական ներդրումային ծրագրերի կառավարման, տնտեսության գերակա հռչակված ոլորտներում իրականացվող նախաձեռնություններում ներդրումների ներգրավման, ինչպես նաև ընդունելի ռիսկեր պարունակող գործարար ձեռնարկներում մասնակցության միջոցով:
2․ Պատասխանող «168 ԺԱՄ» ՍՊԸ -ի 168.am կայքում՝ https://168.am/2021/04/12/1493119.html հղմամբ, հրապարակվել է «Ներդրումներին սպասելիս» հոդվածը։ Խնդրի առարկան հիշյալ հոդվածի հետևյալ պարբերություներն են.
ա․ «Արդյո՞ք պետական հետաքրքրությունների ֆոնդին չի հետաքրքրում «հետադարձ կապն» ապահովելու տարրական նորմը, և ինչպե՞ս պետք է, օրինակ, ներդրողը կապ հաստատի ներդրումները խթանող այս ընկերության հետ. հարցը մնում է բաց։»
բ․ «Իսկ թե ի՞նչ փուլում է խոշոր ներդրողների ներգրավումը և կոնկրետ ո՞ր ներդրումային հոսքեր ավելացնելուն է նպաստել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (որն ունի բարձր աշխատավարձերով վարձատրվող աշխատակազմ և, ինչպես նշեցինք՝ դրա ստեղծումից 1 ամիս անց կառավարությունն ընդունեց որոշում, որով «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրվեց այդ ֆոնդին՝ առանց մրցույթի), հուսանք, որ շուտով հանրային լայն շրջանակները ևս կտեղեկացվեն։»

Գտնում են, որ վերոնշյալ արտահայտությունները արատավորում են հայցվորի պատիվը, արժանապատվությունը հետևյալ պատճառաբանությամբ.
Զրպարտչական արտահայտությունների մասով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ վճռաբեկ դատարանը իր վերոբերյալ որոշմամբ անդրադարձել է կոնկրետ արտահայտության՝ որպես զրպարտությոն որակման չափանիշներին.
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2.անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3.ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4.ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Տվյալ դեպքում զրպարտչական են համարվում հետևյալ նախադասություններում արտահայտված արտահայտությունները.
ա․ «Արդյո՞ք պետական հետաքրքրությունների ֆոնդին չի հետաքրքրում «հետադարձ կապն» ապահովելու տարրական նորմը, և ինչպե՞ս պետք է, օրինակ, ներդրողը կապ հաստատի ներդրումները խթանող այս ընկերության հետ. հարցը մնում է բաց։»
բ․ «Իսկ թե ի՞նչ փուլում է խոշոր ներդրողների ներգրավումը և կոնկրետ ո՞ր ներդրումային հոսքեր ավելացնելուն է նպաստել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (որն ունի բարձր աշխատավարձերով վարձատրվող աշխատակազմ և, ինչպես նշեցինք՝ դրա ստեղծումից 1 ամիս անց կառավարությունն ընդունեց որոշում, որով «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրվեց այդ ֆոնդին՝ առանց մրցույթի), հուսանք, որ շուտով հանրային լայն շրջանակները ևս կտեղեկացվեն։»
Նման պայմաններում քննարկելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտության՝ որպես զրպարտության գնահատման չափանիշները՝ հարկ է արձանագրել հետևյալը.
- անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ․
Հայտնել է, որ բոլոր արտահայտությունները տվյալ պարագայում հանդիսանում են կոնկրետ փաստեր հայցվորին վերագրվող կոնկրետ անգործությունների վերաբերյալ:
Մասնավորապես, մի դեպքում խոսքը գնում է կարևոր պետական օղակի կողմից իր հիմնական գործառույթների նկատմամբ անփույթ և անտարբեր վերաբերմունքի, իսկ մյուս դեպքում պետական մարմնի չափից ավելի ոչ էֆֆեկտիվ գործունեության մասին:
Հետևաբար, արտահայտության որպես զրպարտության գնահատման առաջին չափանիշը բավարարված է:
- անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/12 գործով արտահայտել է դիրքորոշում առ այն, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել ... համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով (տես ՀՀ վճռաբեկ դատարանի վերոբերյալ որոշումը):
Տվյալ պարագայում վերոհիշյալ արտահայտությունները տեղադրվել են 168․ամ կայքում, որը հասանելի է համացանցում հետևյալ հղումով՝ https://168.am/2021/04/12/1493119.html հետևաբար ցանկացած երրորդ անձ կարող է կարդալ այն:
Նման պայմաններում համադրելով վերոբերյալ փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ՝ անկհայտ է դառնում, որ վերոբերյալ բոլոր արտահայտությունները կատարվել են հրապարակային կերպով:
Հայցվորի ներկայացուցիչը արձանագրել է, որ արտահայտության որպես զրպարտության գնահատման երկրորդ չափանիշը նույնպես բավարարված է:
-ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ հոդվածի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Համադրելով վերոնշյալ դրույթը նույն հոդվածի 3-րդ կետում ամրագրված «զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statemeոt օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը» դրույթի հետ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. զրպարտության վերաբերյալ գործերի քննության ընթացքում գործում է այն կանխավարկածը, որ փաստերի` իրականությանը համապատասխանելու ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Այս ընդհանուր կանոնից բացառություն է հանդիսանում միայն այն դեպքը, երբ ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր: Այս պարագայում ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը, սակայն միայն այն դեպքում, երբ պատասխանողը կհիմնավորի իրենից պահանջվող գործողությունների և ջանքերի ոչ ողջամիտ լինելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Եթե նույնիսկ պատասխանողից պահանջվող գործողությունները կամ ջանքերը ոչ ողջամիտ են, սակայն անհրաժեշտ ապացույցներին հայցվորը չի տիրապետում, ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի վերոբերյալ որոշումը):
Տվյալ պարագայում նույնպես փաստի իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասով ապացուցման բեռը կրում պատասխանող կողմը:
Արձանագրել են, որ
1) «Պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունը չի դրևսորել անփույթ և անտարբեր վերաբերմունք իր հիմնական գործառույթի՝ ներդրողների ներգրավելու ուղղությամբ։ Ներդրողների և ընկերության միջև կապը պատշաճ պահպանվում է, իսկ որոշ հեռախոսազանգերին հնարավոր չպատասխանելը չի կարող դիտվել բավարար հանրության համար մոլորեցնող այնպիսի արտահայտություն անելու համար, ըստ որի՝ ընկերությունը ոչ պատշաճ է կատարում իր գործառույթները։
2) Պատասխանողը չի կարող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունը հանրայնորեն որակել որպես ոչ էֆֆեկտիվ գործունեություն իրականացնող՝ հաշվի առնելով, որ 168 ժամ ՍՊԸ-ն չի տիրապետում այնպիսի փաստական հիմքի, որը հնարավորություն կտար նման եզրահանգում կատարել և ներկայացնել հասարակությանը։
Ելնելով վերոգրյալից, հայտնել են, որ վերոբերյալ փաստերը սուտ, անհիմն, և ոչ հավաստի են:
Նման պայմաններում, արձանագրել են, որ արտահայտության, որպես զրպարտության գնահատման երրորդ չափանիշը նույնպես առկա է:
- ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը․
ՀՀ վճռաբեկ դատարանը իր վերոբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը» (տես թիվ ԵԿԴ/2293/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):
Հետևյալից բխում է, որ զրպարտչական են այն արտահայտությունները, որոնք սուտ տեղեկություն են պարունակում օրենսդրական նորմերի և բարոյական սկզբունքների խախտման, ինչպես նաև բարոյապես դատապարտելի արարքների մասին՝ հայցվորի նկատմամբ առաջացնելով բացասական վերաբերմունք (տես ՀՀ վերաքննիչ դատարանի հետևյալ որոշումները՝ ԵԿԴ/1325/02/12, ԵԱՔԴ/0642/02/12, ԵԿԴ/1696/02/11)
ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո անդրադարձել են կայքում հրապարակված արտահայտություններին.
Պատասխանողը հայցվորին մեղադրում է որպես ներդրումներ ներգրավող պետական մարմին ոչ էֆֆեկտիվ գործունեության, պետության կողմից նշված ընկերությանը տրամադրվող ֆինանսական միջոցների ոչ էֆֆեկտիվ օգտագործման մեջ, արդյունքում պետական մարմնի իրեն վերապահված գործառույթների ոչ պատշաճ կատարման մեջ, հետևապես՝ օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտման մեջ։ Այսինքն՝ արված արտահայտությունները իրականում արատավորում են հայցվորի գործարար համբավը։
Փոխհատուցման մասով հայտնել են հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Սույն գործով հայցի հիմնավորվածության պայմաններում՝ հայցվորը դատարանին խնդրում է կիրառել հոդվածի մասի երկու ենթակետերի դրույթները միասին, քանի որ արված արտահայտությունները այնքան են արատավորում հայցվորի գործարար համբավը, որ վերջինիս դարձնում են հասարակության ատելության զոհ՝ առանց որևէ հիմքի:
Նման պայմաններում հայցվորը պահանջում է ինչպես հիշատակված տեղեկությունների հերքում, այնպես էլ սահմանված փոխհատուցման ամենաբարձր չափի՝ 2․000․000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում:
Միաժամանակ հայտնել են, որ ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի՝ դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանները նախ և առաջ պետք է հաշվի առնեն, թե ինչ միջոցով կամ եղանակով է կատարվել զրպարտությունը կամ վիրավորանքը և ապա վերջիններիս տարածման շրջանակը: Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը: Այսպես` զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է, քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները, որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ, քաղաք), ունեն ավելի փոքր տարածման շրջանակ, քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող և տարածվող լրատվամիջոցները (տես թիվ ԼԴ/0749/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):
Տվյալ դեպքում տեղեկատվության տարածումը իրականացվել է համացանցի միջոցով, իսկ համացանցի միջոցով տեղեկատվությունը կարող է տարածվել չափից ավելի արագ և կարճ ժամանակում հասանելի լինել հասարակության լայն զանգվածներին: Այսինքն՝ կարող են ամրագրել, որ տեղեկատվության տարածման շրջանակը ավելի քան լայն է, քանի որ ինտերնետային կայքը հասանելի է ամբողջ աշխարհում:
Նման պայմաններում արձանագրել են, որ պատասխանողին ուղղված պահաջները ավելին քան հիմնավոր են և ենթակա են բավարարման:
Խնդրել են`
1. Պարտավորեցնել պատասխանող «168 ԺԱՄ» ՍՊԸ-ին հրապարակային հերքել https://168.am/2021/04/12/1493119.html կայքում հրապարակված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հասցեին հնչեցրած զրպարտչական արտահայտությունները: Որպես հերքման տեքստ հիմք ընդունել հետևյալը. «168.ամ կայքում հրապարակված «Ներդրումներին սպասելիս» հոդվածում հրապարակային տեղեկություններ են հրապարակել առ այն, որ «արդյո՞ք պետական հետաքրքրությունների ֆոնդին չի հետաքրքրում «հետադարձ կապն» ապահովելու տարրական նորմը, և ինչպե՞ս պետք է, օրինակ, ներդրողը կապ հաստատի ներդրումները խթանող այս ընկերության հետ. հարցը մնում է բաց։ ․․․ Իսկ թե ի՞նչ փուլում է խոշոր ներդրողների ներգրավումը և կոնկրետ ո՞ր ներդրումային հոսքեր ավելացնելուն է նպաստել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (որն ունի բարձր աշխատավարձերով վարձատրվող աշխատակազմ և, ինչպես նշեցինք՝ դրա ստեղծումից 1 ամիս անց կառավարությունն ընդունեց որոշում, որով «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրվեց այդ ֆոնդին՝ առանց մրցույթի), հուսանք, որ շուտով հանրային լայն շրջանակները ևս կտեղեկացվեն: Հրապարակային հայտնում ենք, որ այդ տեղեկություները սուտ են և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»: Հերքումը ենթակա է հրապարակման նույն կարգով։
2.Պատասխանող «168 ԺԱՄ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 2,000,000 ՀՀ դրամ, որպես զրպարտության հետևանքով գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 09.11.2021 թվականին դատարան է մուտքագրվել դիրքորոշում, ըստ որի հայտնել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին պատասխանող «168 ժամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով հայցադիմումը մերժել հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։ Պատասխանող կողմը պատճառաբանել է, որ վիճարկվող հրապարակումը եղել է 12․04․2021թ․, իսկ քաղաքացիական հայցը ներկայացվել է 13․05․2021թ․, հետևաբար բաց է թողնվել հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը։
2021 թվականի հոկտեմբերի 19-ին դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին։ Մասնավորապես, դատարանը որոշել է, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի, թե արդյոք հայցը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում (երբ է տեղեկացվել հրապարակման մասին, երբ է լրանում հայցային վաղեմության ժամկետը), իսկ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ հայցային վաղեմության սկիզբը պետք է համարել հրապարակման օրվանից։
Անդրադառնալով պատասխանող «168» ժամ ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանի միջնորդությանը (հայցադիմումը հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով մերժելու մասին), նշել է, որ այն անհիմն է, չի բխում օրենքից, ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
Նույն օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
Նույն օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Հայտնել է, որ ենթադրյալ զրպարտությունը՝ «168.am» կայքում «Ներդրումներին սպասելիս» վերնագրով հոդվածի հրապարակումը, կատարվել է 2021 թվականի ապրիլի 12-ին ժամը 19․52-ին (ոչ աշխատանքային ժամի)։ Մի պահ տեսականորեն պատկերացնենք ֆանտաստիկ իրավիճակ, թե հայցվոր կողմը նույն պահին (նույն օրը) ծանոթացել է ենթադրյալ զրպարտություն պարունակող հրապարակմանը (ինչը պատասխանողի համար առավել բարենպաստ «սցենարն» է)։ Այդ դեպքում հայցային վաղեմության ժամանակահատվածի հաշվարկը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն, սկսվել է ոչ թե 2021 թվականի ապրիլի 12-ից, այլ՝ հաջորդ (աշխատանքային) օրվանից՝ 2021 թվականի ապրիլի 13-ից։ Հետևաբար այդ պայմաններում վաղեմության ժամկետի վերջին օրը 2021 թվականի մայիսի 13-ն է, այլ ոչ թե մայիսի 12-ը։ Այսինքն՝ նույնիսկ պատասխանողի համար առավել բարենպաստ տարբերակի դեպքում հայցվոր կողմը պահպանել է քաղաքացիական օրենսդրության պահանջները, և հայցադիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում, իսկ պատասխանողի ներկայացուցիչը օրենքին (վաղեմության ժամկետի հաշվարկին) տվել է սխալ մեկնաբանություն՝ այնպես, ինչպես տվյալ պահին իրենց ձեռնտու է։
Նշել է, որ պատասխանողի ներկայացուցչի մատնանշած՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում չկա որևէ դիրքորոշում այն մասին, որ զրպարտության հայցերի դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի պահանջները չեն գործում կամ կիրառվում են այլ մեկնաբանությամբ։ Վկայակոչված նախադեպային որոշումները պատասխանողի դիրքորոշումը չեն հիմնավորում, այլ դրանց անհիմն վկայակոչմամբ ընդամենը փորձ է արվել «ամրապնդել» օրենքի յուրահատուկ մեկնաբանությունը։
Հայտնել է, որ իրենց կողմից ներկայացված փաստարկը ոչ թե սոսկ իրենց կարծիքն է, այլ օրենքի օբյեկտիվ մեկնաբանությունը։ Ներկայացրել է ընդամենը մեկ օրինակ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերից, երբ դատարանը նույն կերպ է մեկնաբանել ժամկետի հաշվարկը։
ԵԴ/28261/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ հայտնել է հետևյալ դիրքորոշումը․ «Վկայակոչված նյութաիրավական նորմերի համադրումից հետևում է, որ հայցադիմումը կապի կազմակերպությանը հանձնելը համարվում է այն նույն ժամկետում Դատարան ներկայացված:
Ասվածի համատեքստում գնահատելով վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը.
Տվյալ դեպքում պատասխանողի կողմից հայտարարությունները www.facebook.com սոցիալական ցանցի իր էջում տարածվել են 01.11.2018 թվականին և 02.11.2018 թվականին (անվիճելի փաստեր):
01.11.2018 թվականին և 02.11.2018 թվականին հրապարակաված հայտարարությունների վերաբերյալ առնվազն նույն օրերին տեղեկանալու պայմաններում հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի հոսքը սկսվում է ժամկետի սկիզբ համարվող հրապարակման օրվա հաջորդ օրվանից, համապատասխանաբար 02.11.2018 թվականից և 03.11.2018 թվականից:
01.11.2018 թվականին հրապարակված հայտարարության մեկամսյա ժամկետի վերջին օրը՝ 02.12.2018 թվականը, ոչ աշխատանքային օր է (կիրակի), ուստի ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ 03.12.2018 թվականը, արդյունքում 01.11.2018 թվականին և 02.11.2018 թվականին հրապարակված հայտարարությունների վերաբերյալ հայց հարուցելու մեկամսյա ժամկետն ավարտվում է 03.12.2018 թվականին:
01.11.2018 թվականին և 02.11.2018 թվականին հրապարակված տեղեկությունները պատասխանողին հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմումը հայցվորը փոստային կապի օպերատորին է հանձնել 03.12.2018 թվականին (փաստ 1):
Վերոգրյալի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նույնիսկ հայցվորի կողմից հայտարարությունների վերաբերյալ դրանց հրապարակման օրը տեղեկանալու պայմաններում հայցվորն օրենքով նախանշված ժամկետում՝ մեկ ամսվա ընթացքում հայցադիմումը փոստային կապի օպերատորին ներկայացնելով, պատշաճ իրացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ մասով իրեն վերապահված՝ մեկ ամսվա ընթացքում իրավունքի պաշտպանության հայց հարուցելու իր իրավունքը և բաց չի թողել նույն նորմով ամրագրված մեկամսյա ժամկետը:
Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ հայցադիմումի փոստի ծրարի կնիքի վրա առկա 03.12.2018 թվական թվագրումը հաստատում է հայցվորի կողմից հայցը սահմանված ժամկետում Դատարան ներկայացնելու հանգամանքը, որպիսի պայմաններում հայցադիմումը 06.12.2018 թվականին ներկայացված և հայցը հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի խախտմամբ հարուցված լինելու հիմքով մերժման ենթակա լինելու Դատարանի հետևությունը Վերաքննիչ դատարանը գնահատում է սույն գործի փաստական հանգամանքներից չբխող:
Ամփոփելով շարադրվածը՝ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը հայց հարուցելու ժամկետի սկիզբը սխալ է որոշել, ուստի քննարկվող պահանջներով հարուցված հարուցված հայցի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով հայցը մերժելու Դատարանի եզրահանգումը Վերաքննիչ դատարանը գնահատում է չհիմնավորված, որպիսի պայմաններում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ վճիռն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վերաքննիչ դատարանի լիազորությունը:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պայմաններում բացակայում է 01.11.2018 թվականի և 02.11.2018 թվականի հայտարարությունների վերաբերյալ հայցվորի կողմից ավելի ուշ տեղեկանալու ժամանակը պարզելու անհրաժեշտությունը, որպիսի հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում հայցվորի կողմից Դատարան ներկայացված և հիշյալ հարցի պարզաբանման նպատակով Դատարանի կողմից հետազոտված ապացույցների վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներին»։
Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ վերը նշվածն ակնհայտորեն բավարար է, որպեսզի դատարանը մերժի պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը (հայցադիմումը հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով մերժելու մասին), և ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործով բավարարի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ներկայացրած հայցը՝ ընդդեմ «168 ժամ» ՍՊ ընկերության։ Հետևաբար խնդրում եմ մերժել պատասխանողի միջնորդությունը և բավարարել մեր հայցը։
Նշել է, նաև, որ «168.am» կայքում «Ներդրումներին սպասելիս» վերնագրով հոդվածին իրականում հայցվոր կողմը ծանոթացել է ոչ թե նույն օրը (2021 թվականի ապրիլի 12-ին), այլ՝ դրան հաջորդող օրերին։ Սույն դեպքում քաղաքացիական հայց ներկայացրել է ոչ թե ֆիզիկական անձը, այլ իրավաբանական անձը, որի աշխատակիցները պարտականություն և սովորություն չունեն ողջ օրվա ընթացքում հիմնարկի վերաբերյալ տեղեկություններ, կարծիքներ փնտրել համացանցում։ Քանի որ քննարկվող հոդվածը հրապարակվել է ոչ աշխատանքային ժամին՝ 12․04․2021թ․ ժամը 19․52-ին (կեսգիշերից մոտ 4 ժամ առաջ), ակնհայտ է, որ հրապարակման հայցվոր կողմը ծանոթացել է հաջորդող աշխատանքային օրերին։ Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածը միանշանակ կարգավորում է ժամկետի հաշվարկի կարգավորումը, առարկայազուրկ են համարում հրապարակմանը ծանոթացման կոնկրետ օրվա մասին հարցի առավել խորը քննարկումը, լրացուցիչ նյութերի ներկայացումը։
3.Պատասխանողի փաստարկները, իրավական դիրքորոշումը.
19.10.2021 թվականին պատասխանողի ներկայացուցիչ` Արամազդ Կիվիրյանի կողմից դատարան է ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, առ այն, որ`
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Նշել է, որ Հայցվորի կողմից նշված և վերջինիս ենթադրյալ արատավորող արտահայտություններ պարունակող հոդվածը Պատասխանողի կողմից հրապարակվել է 12.04.2021թ-ին, մինչդեռ Հայցվորի կողմից հայցադիմում է ներկայացվել 13.05.2021թ-ին, որից ակնհայտ է, որ Հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իրավակարգավորմանը, արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմելու բոլոր դեպքերում` ոչ ուշ, քան մինչև վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիսը լրանալը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը (տե՛ս, Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոնշյալ ժամկետներն այնպիսի ժամկետներ են, որոնց ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն: Հետևաբար` այդ ժամկետներն իրենց բնույթով համապատասխանում են հայցային վաղեմության ժամկետին, և դրանց նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները (տե՛ս, Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Վերոգրյալի և սույն գործի փաստերի համադրումից կարող են ասել, որ Հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքի օր է հանդիսացել համապատասխան տեղեկատվության հրապարակման օրը՝ 12.04.2021թ., հետևաբար սույն գործով հայց ներկայացնելու վերջին օր է հանդիսացել 12.05.2021թ-ը, քանի որ օրենսդրության պահանջներից ելնելով հայցվորը կարող է հայց ներկայացնել դատարան վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալուց մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ տվյալ դեպքում Հայցվորի կողմից չի պահպանվել հայցային վաղեմության ժամկետը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի կամ անխուսափելիորեն վրա հասած իրադարձության հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
Վերոգրյալի առնչությամբ նշել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 03.04.2018թ-ի ՍԴՈ-1411 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ ամիսներով հաշվարկվող ժամկետի վերաբերյալ, ըստ որի՝ Սահմանադրական դատարանը նշում է, որ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին և եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որի համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսա վերջին օրը։
Նշել է, որ 12.04.2021թ-ից հաշվարկելով 1 ամիս ստացվում է 12.05.2021թ-ը, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ 12.05.2021թ-ը հանդիսանում է չորեքշաբթի օր, հետևաբար Հայցվորը զրկված չի եղել այդ օրն իր իրավունքն իրացնելու հնարավորությունից, մինչդեռ հայցադիմում է ներկայացրել 1 ամիսը լրանալուց հետո։
Վերոգրյալ հոդվածի առնչությամբ պատասխանողի ներկայացուցիչը նշել է մի շարք նախադեպային որոշումներ, որոնցով երևում է, թե ինչպես է հաշվարկվում 1 ամսյա ժամկետը։
Այսպիսով, թիվ ԵԴ/22262/02/18, թիվ ԱՐԴ/3191/02/18 և թիվ ԵԱՔԴ/0951/02/17 քաղաքացիական գործերով կայացված որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ հայցվորը 08.02.2019թ-ին է ստացել դատական ակտը, վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 1 ամսյա ժամկետը լրանում է 11.03.2019թ-ին, քանի որ 08.03.2019թ-ը տոնական օր է, իսկ նույն թվականի մարտի 9-ը՝ շաբաթ և 10-ը՝ կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր են և հաջորդ աշխատանքային օր է հանդիսանում 11.03.2019թ-ը։ Այսինքն, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի, եթե մարտի 8 չհանդիսանար տոն օր, ապա 1 ամսյա ժամկետի վերջին օր պետք է համարվեր մարտի 8-ը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
Վերոգրյալ հոդվածից կարող են ասել, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, երբ անձը իրավունք է ունենում իր իրավունքների պաշտպանության հայցով դիմելու դատարան:
Ընդգծել է, որ Օրենսդիրն ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն`հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:
Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Հայտնել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման համար անհրաժեշտ փաստերի ապացուցումը կարող է իրականացվել այնպիսի ապացույցներով, որոնք առավել հավանական են դարձնում կոնկրետ փաստի գոյությունը: Եթե ապացուցման պարտականություն կրող կողմը ներկայացրել է բացառապես անուղղակի ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ առավել հավաստի են դարձնում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը, ապա նման ապացույցները չպետք է մերժվեն զուտ այն հիմքով, որ ուղղակի ապացույցներ չեն (տե՛ս, Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանն ընդդեմ Պարույր Հայրիկյանի թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:
Մեկ այլ՝ 22.07.2016թ-ի թիվ ԵՄԴ/2775/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու պահով: Հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը, որպիսի պահից մեկամսյա ժամկետում իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմում դատարան չներկայացնելու դեպքում բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը: ՎՃռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձն իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու համար դատարան կարող է դիմել վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, ընդ որում, միայն այն դեպքում, եթե վիրավորանքի կամ զրպարտության պահից չի անցել վեց ամսից ավելի:
Հիմք ընդունելով վերոգրյալը, խնդրել է թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի ընդդեմ «168 Ժամ» ՍՊԸ-ի՝ գործարար համբավին արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին մերժել՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։
«168 ԺԱՄ» ՍՊԸ-ի և «ԱՐԵՍ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՍՊԸ-ի միջև 01.10.2021թ-ին կնքվել է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ դատական ներկայացուցչության համար սահմանվել է 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով ծառայությունների մատուցման վճար։
Խնդրել է` իրավաբանական ծառայությունների մատուցման համար սահմանված գումարը ներառել դատական ծախսերի մեջ, իսկ կից ներկայացվող իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը թույլատրել, որպես ապացույց։

4. Հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերը.

1. Թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ` հայցադիմումը դատարան է ներկայացվել 13.05.2021 թվականին։
2. 12.04.2021 թվականին ժամը 19:52-ին, 168.am կայքում՝ https://168.am/2021/04/12/1493119.html հղմամբ, հրապարակվել է «Ներդրումներին սպասելիս» հոդվածը.
«Արդյո՞ք պետական հետաքրքրությունների ֆոնդին չի հետաքրքրում «հետադարձ կապն» ապահովելու տարրական նորմը, և ինչպե՞ս պետք է, օրինակ, ներդրողը կապ հաստատի ներդրումները խթանող այս ընկերության հետ. հարցը մնում է բաց։»
«Իսկ թե ի՞նչ փուլում է խոշոր ներդրողների ներգրավումը և կոնկրետ ո՞ր ներդրումային հոսքեր ավելացնելուն է նպաստել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (որն ունի բարձր աշխատավարձերով վարձատրվող աշխատակազմ և, ինչպես նշեցինք՝ դրա ստեղծումից 1 ամիս անց կառավարությունն ընդունեց որոշում, որով «ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամ դրամաշնորհից 240 մլն դրամը տրամադրվեց այդ ֆոնդին՝ առանց մրցույթի), հուսանք, որ շուտով հանրային լայն շրջանակները ևս կտեղեկացվեն։»
3. 19.10.2021 թվականին պատասխանողի ներկայացուցիչ` Արամազդ Կիվիրյանի կողմից դատարան է ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

5. Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումները.
Դատարանը, ուսումնասիրելով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, փաստում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի
Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
Նույն օրենսգրքի 328-րդ հոդվածի համաձայն՝
Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:
Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա։ Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյաններն և Կարինե Հարաթյունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։
Փաստորեն՝ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով։ Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին։ Հետևաբար հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը։
Դատարանը հարկ է համարում հավելել, որ Պատասխանողի կողմից հայցի դեմ ներկայացվող նյութաիրավական առարկությունների շարքին է դասվում նաև Հայցվորի կողմից հայցային վաղեմության ժամկետի բացթողնված լինելու մասին վկայակոչումը: Այն, ի տարբերություն նյութաիրավական բնույթի այլ առարկությունների, հանգեցնում է ոչ թե սուբյեկտիվ իրավունքի առկայության կամ այն Հայցվորին պատկանելու ենթադրության հերքման, այլ խախտված իրավունքը հարկադիր կարգով պաշտպանելու անհնարինության: Ընդ որում, հայցային վաղեմության կիրառումը, լինելով հայցի մերժման մասին վճիռ կայացնելու առումով բավարար հիմք, վիճելի սուբյեկտիվ իրավունքի համար ինքնին չունի իրավադադարեցնող նշանակություն:
Գործնականում հայցային վաղեմություն կիրառելու մասին կողմը դատարանին կարող է խնդրել ինչպես առանձին դիմումով, այնպես էլ հայցադիմումի պատասխանով կամ այլ վերտառությամբ դատավարական փաստաթղթով՝ պայմանով, որ դրանից ակնհայտ լինի հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցի մերժման մասին վիճող կողմի խնդրանքը:
Նշված վերլուծությունը տարածելով սույն գործի փաստերի նկատմամբ, դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հայցային վաղեմության սկիզբը համարում է այն օրը, երբ անձը տեղյակ էր կամ պետք է տեղյակ լիներ իրավունքի խախտման վերաբերյալ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածն ուղղակի շեշտում է, որ վաղեմության ընթացքի սկիզբը դա այն օրն է, երբ անձը տեղեկացել է այդ մասին, հետևաբար այլ բան ապացուցված չլինելու պայմաններում պետք է հիմք ընդունի որպես ժամկետի սկիզբ խնդրո առարկա հրապարակման օրը՝ 12.05.2021 թվականը: Հիմք ընդունելով ամիսներով հաշվարկվող ժամկետի ավարտի կանոնը համաձայն որի այն լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին, ապա դատարանը գտնում է, որ սույն գործով պահանջ նրկայացնելու ժամկետը 13.05.2021 թվականի դրությամբ ավարտված է եղել: Պատասխանողի նշած կարգով հաշվարկն անելու պարագայում անգամ 13.05.2021 թվականից հաշվարկելու դեպքում այն 13.05.2021 թվականի դրությամբ արդեն ավարտվել է, այսինքն հայցը պետք է ներկայացվեր մինչև 13.05.2021 թվականը: Այլ մեկնաբանության պարագայում անիմաստ է դառնում քաղաքացիական օրենսգրքի 328 և 337 հոդվածների կարգավորումները, այլապես կստացվի, որ մեկ ամիսը պետք է հաշվարկել մեկ ամիս և մի քանի օր: Նշվածը հիմք ընդունելով, դատարանը գտնում է, որ 13.05.2021 թվականի դրությամբ արդեն իսկ ավարտվել էր հայց ներկայացնելու հայցվորի իրավունքը:

6. Դատական ծախսեր.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Հայցվորի կողմից հայցային վաղեմության ժամկետը բաց թողնվելու հիմքով հայցը մերժելու և հայցվորի կողմից օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում, Դատարանը գտնում է, որ դատական ծախսերը հարցը պետք է համարել լուծված:
Դատարանը, ուսումնասիրելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված պայմանագրի գինը, գտնում է, որ հայցվորից հօգուտ պատասխանողի պետք է բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ, 168-րդ, 189-րդ, 191-192-րդ, 194--րդ, 198-րդ, 362-րդ հոդվածներով՝ դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
1․ Ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի վերաբերյալ, մերժել՝ հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված լինելու հիմքով:
2. Հայցվոր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունից հօգուտ պատասխանող «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
3. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԳՐԻԳՈՐԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 02-12-2021
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 03-01-2022
Էջերի քանակը: 138
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 29-12-2021
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 10-01-2022
Էջերի քանակը: 138 թերթ
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: Ե-4661/22
Դատական Գործ N: ԵԴ/21745/02/21
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 29-12-2021
Բողոքի համարը: 6700
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանողի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:168 ժամ ՍՊԸ   
Հասցե:ք. Երևան, Պուշկինի փող. թիվ 3ա   
Ներկայացուցիչ
ԱնունԱրամազդ   
ԱզգանունԿիվիրյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Ընդունվել է վարույթ
Որոշման ամսաթիվը:
Որոշում:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 12-01-2022
Վիճակագրական տողի համարը: 12.2
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 138
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Հայցը (դիմումը) լրիվ մերժելու մասին վճիռ
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել (Նախագահի կողմից)    
Ամսաթիվ: 13-01-2022
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Կարեն Վանուշի Չիլինգարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նորա Արայիկի Կարապետյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Տարոն Մանվելի Նազարյան
Այլ նշումներ:
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 18-01-2022
Բողոքի համարը: 321
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվորի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ   
Հասցե:ք. Երևան, Հանրապետության 37 շենք, 4-րդ հարկ   
Ներկայացուցիչ
ԱնունՀեղինե   
ԱզգանունՄանուկյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է
Որոշման ամսաթիվը: 27-01-2022
Ստեղծման ամսաթիվ: 2022-03-16 16:00:55
Որոշում:Քաղաքացիական գործ
թիվ ԵԴ/21745/02/21
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին

27 հունվարի, 2022թ. ք. Երևան

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, հետևյալ կազմով`
զեկուցող դատավոր
դատավոր
դատավոր Կ. Չիլինգարյան,
Տ. Նազարյան,
Ն. Կարապետյան
(այսուհետ` Վերաքննիչ դատարան),

քննության առնելով թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «168 ժամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գործարար համբավն արատավորող տեղե-կությունները հերքելու և զրպարտության հետևանքով գործարար համբավին պատճառված 2.000.000 դրամի չափ վնասի հատուցում բռնագանձելու պահանջների մասին, Երևան քաղաքի ա-ռաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) «02.12.2021թ.» թվագրված վճռի (այսուհետ` Վճիռ) դեմ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ըն-դունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը Վճռով մերժել է հայցը։
Դատարանի Վճռի դեմ հայցվորի անունից 14.01.2022թ. բերվել է (հանձնվել է փոստին) վերա-քննիչ բողոք։ Գործը Դատարանից ստացվել է 12.01.2022թ. և 14.01.2022թ. հանձնվել է զեկուցող դատավորին։
Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի, վերաքննիչ բողոքին չի կցվել այն ստորագրած անձի` Հեղինե Մանուկյանի, հայցվորի անունից բողոք բերելու լիազորությունը հավաստող թույլա-տրելի ապացույց (վերաքննիչ բողոքին կցվել է 15.11.2021թ. թվագրված և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի ա-նունից կազմված լիազորագիր, որն ստորագրված չէ (դրանում առկա է պատճենահանված «ստո-րագրություն» միայն)։
Վերը նկարագրված խախտումն Օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախա-տեսված հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար։
Վերաքննիչ բողոքին կցվել է այն ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որին Վերաքննիչ դատարանը չանդրադարձավ` այն ստորագրած անձի համապատասխան լիազորությունը հավաստող ապացույցի բացակայության պատճառաբանությամբ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենսգրքի 200-րդ, 371-րդ և 382-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Հայաստանի պետական հետա-քրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «168 ժամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության հետևանքով գործարար համբավին պատճառված 2.000.000 դրամի չափ վնասի հատուցում բռնագանձելու պահանջների մասին, Դատարանի Վճռի դեմ հայցվորի ա-նունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնել։

Օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձվելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում սահ-մանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացվելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը, սակայն բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվի («բողոքը կրկին ներկայացնել» արտահայտությունը հարկ է ընկալել տառացի նշանակությամբ` այս հնարավորությունից օգտվելու ցանկության դեպքում բողոք բերած անձը կրկին պետք է ներկայացնի Օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող և դրանում նշված փաստաթղթերով ուղեկցվող վերաքննիչ բողոք)։

Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում։

Զեկուցող դատավոր
Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Դատավոր
Տ. ՆԱԶԱՐՅԱՆ Դատավոր
Ն. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: 04-04-2022
Բողոքի հերթական համարը: 1756
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Ներկայացման ամսաթիվ: 18-01-2022
Բողոքի համարը: 321
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 70000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: 11-01-2022
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: 220111063534049
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Երբ: 07-02-2022
Որոշումը:
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Բողոքի քննության կարգը    
Ամսաթիվ: 07-02-2022
Կայացվել է որոշում: բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ
Ստեղծման ամսաթիվ: 2022-03-16 15:58:29
Որոշում:Քաղաքացիական գործ
թիվ ԵԴ/21745/02/21

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին

7 փետրվարի, 2022թ. ք. Երևան

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, հետևյալ կազմով`
զեկուցող դատավոր
դատավոր
դատավոր Կ. Չիլինգարյան,
Տ. Նազարյան,
Ն. Կարապետյան
(այսուհետ` Վերաքննիչ դատարան),

քննության առնելով թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «168 ժամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գործարար համբավն արատավորող տեղե-կությունները հերքելու և զրպարտության հետևանքով գործարար համբավին պատճառված 2.000.000 դրամի չափ վնասի հատուցում բռնագանձելու պահանջների մասին, Երևան քաղաքի ա-ռաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) «02.12.2021թ.» թվագրված վճռի (այսուհետ` Վճիռ) դեմ պատասխանողի անունից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը Վճռով մերժել է հայցը։
Դատարանի Վճռի դեմ` դատական ծախսերին վերաբերող մասով, պատասխանողի անունից 27.12.2021թ. բերվել է (հանձնվել է փոստին) վերաքննիչ բողոք։ Գործը Դատարանից ստացվել է 12.01.2022թ. և 14.01.2022թ. հանձնվել է զեկուցող դատավորին։
Ծանոթանալով վերաքննիչ բողոքին և դրան կցված փաստաթղթերին` Վերաքննիչ դատարա-նը եզրակացրեց, որ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր չկան։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ, 370-րդ և 382-րդ հոդվածներով, Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Հայաստանի պետական հետա-քրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «168 ժամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության հետևանքով գործարար համբավին պատճառված 2.000.000 դրամի չափ վնասի հատուցում բռնագանձելու պահանջների մասին, Դատարանի Վճռի դեմ պատասխա-նողի անունից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ և քննել դատական նիստում` այն նշանակելով 2022թ. մարտի 17-ին, ժամը 10։00-ին, Վերաքննիչ դատարանի շենքում։

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Զեկուցող դատավոր
Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Դատավոր
Տ. ՆԱԶԱՐՅԱՆ Դատավոր
Ն. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 17-03-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-03-16 15:58:48
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 10:00 Ստեղծման ամսաթիվ: 2022-03-16 15:58:48
Նիստերի դահլիճի համարը: 21 Ստեղծման ամսաթիվ: 2022-03-16 15:58:48
Այլ:
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 21-04-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-03-17 12:53:25
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 10:00 Ստեղծման ամսաթիվ: 2022-03-17 12:53:25
Նիստերի դահլիճի համարը: 21 Ստեղծման ամսաթիվ: 2022-03-17 12:53:25
Այլ:
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է: Դատական նիստ
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 12-05-2022 Ստեղծման ամսաթիվ: 2022-04-21 17:46:33
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 0 Ստեղծման ամսաթիվ: 2022-04-21 17:46:33
Նիստերի դահլիճի համարը: - Ստեղծման ամսաթիվ: 2022-04-21 17:46:33
Այլ:
Նիստը:
Պատճառը:
Նշանակվել է: Որոշում հրապարակելու օր
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       08 Հունիս 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան