Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/0785/01/20

Վիճակագրական տողի համար: 4.14

Ամբաստանյալ

Արտուր Գեորգիի Բաբայան

Դատավոր

Երևան քաղաքի դատարան:

Վարդան Լեւոնի Գրիգորյան

Քրեական վերաքննիչ:

Ռուբիկ Հրանտի Մխիթարյան

Հոդվածներ

Երևան քաղաքի դատարան:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 154.2 Մաս 2

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք

Հոդված 395 Մաս 1
Քրեական վերաքննիչ:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 154 Մաս 2
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Արտուր Գեորգիի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար:

  • Նիստեր
  • Ակտեր
  • Երևան քաղաքի դատարան
  • Քրեական վերաքննիչ

Գործ N ԵԴ/0785/01/20
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈւՆԻՑ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Վ.Լ.Գրիգորյան
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Մ.Սարգսյանի,
Ն.Ալոյանի,
Մասնակցությամբ`
ՄԵՂԱԴՐՈՂ` Հ.Պետրոսյանի,
ՊԱՇՏՊԱՆ` Կ.Խաչատրյանի,
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ` Ա.Բաբայանի,

2020 թվականի նոյեմբերի 13-ին Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում, արագացված դատական քննության կարգով քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի`
Արտուր Գեորգիի Բաբայանի /ծնված 1983 թվականի հունիսի 03-ին, Ադրբեջանում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, չդատված, ամուսնալուծված, բարձրագույն կրթությամբ, խնամքին` թոշակառու հաշմանդամ մայրը, աշխատում է «ՎԵԶԶԵՐ» ՍՊԸ-ում որպես շուկայի զարգացման պատասխանատու, հաշվառված և բնակվում է ք.Երևան, Միկոյան փ., 6-րդ շ., 39 բնակարան հասցեում/, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով.

Գործի դատավարական նախապատմությունը.
2019 թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԿՎ բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ Ա.Այվազյանը, վերանայելով Ա.Հ.Դանիելյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերը, որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով թիվ 58159019 քրեական գործը հարուցելու մասին:
2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Խ.Մեջլումյանը որոշում է կայացրել թիվ 58159019 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2019 թվականի նոյեմբերի 11-ին քննիչ Խ.Մեջլումյանը որոշում է կայացրել թիվ 58159019 քրեական գործով Արտուր Գեորգիի Բաբայանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և 2020 թվականի հունիսի 21-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով այն արարքի համար, որ նա «2017 թվականի ապրիլի 02-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար:
Այսպես.
Արտուր Բաբայանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 2016 թվականի մարտի 24-ի թիվ 09 կարգադրությամբ նշանակվել է նույն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնին:
2017 թվականի ապրիլի 02-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար, ի թիվս այլոց, առաջադրված է եղել նաև Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը` Ղուկաս Ուլիխանյանը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Նոր Նորք վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ղուկաս Ուլիխանյանի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով, Արտուր Բաբայանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես` ընտրողներին քվեի համար որպես կաշառք տալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայամաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր` ընտրություններին նրանց մասնակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ղուկաս Ուլիխանյանի օգտին քվեարկելն ապահովելու համար:
Այդ նպատակով Արտուր Բաբայանը 2017 թվականի ապիլի 02-ին նշանակված ընտրություններին նախորդող ժամանակահատվածում` 2017 թվականի փետրվարին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում գտնվող իր աշխատասենյակում հանդիպել է ընտրողին` Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի 4-րդ շենքի 10-րդ բնակարանի բնակիչ Արփենիկ Սիմոնյանին: Տեղեկանալով, որ վերջինս որպես թոշակառու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ է դիմել աչքերի վիրահատությունը պետության հոգածության ներքո իրականցնելու խնդրանքով, Արտուր Բաբայանը նրանից պահանջել է ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել 2017 թվականի ապրիլի 02-ին կայանալիք ընտրություններին, կողմ քվեարկել իր ներկայացրած անձի` պատգամավորի թեկնածու առաջադրված` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբոր` Ղուկաս Ուլիխանյանի օգտին` խոստանալով այդ դեպքում որպես կաշառք տալ առավելություն, այն է` ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի տրամադրումը:
2017 թվականի ապրիլի 02-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելուց հետո Արփենիկ Սիմոնյանը դիմել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, ստացել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման 2017 թվականի մարտի 22-ի թվագրմամբ թիվ ԵՀ 005972 ուղեգիրը, որի հիման վրա 2017 թվականի ապրիլի 25-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ենթարկվել է աչքի անվճար վիրահատության, ինչի դիմաց պետության կողմից հիշյալ բժշկական կենտրոնին փոխանցվել է 77.200 ՀՀ դրամ:
Արտուր Բաբայանի հիշյալ գործողություններով խաթարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման` ազատության և կամավորության սկզբունքի էությունը:»:
2019 թվականի նոյեմբերի 11-ին քննիչ Խ.Մեջլումյանը որոշում է կայացրել Արտուր Գեորգիի Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:
2019 թվականի նոյեմբորի 11-ին քննիչ Խ.Մեջլումյանը որոշում է կայացրել Արտուր Գեորգիի Բաբայանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
2019 թվականի նոյեմբերի 11-ին քննիչ Խ.Մեջլումյանը որոշում է կայացրել Արփենիկ Դիվինի Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` գործուն զղջալու հիմքով:
2019 թվականի նոյեմբերի 11-ին քննիչ Խ.Մեջլումյանը որոշում է կայացրել թիվ 58159019 քրեական գործով վարույթը կասեցնելու մասին` որպես մեղադրյալ ներգրավված Արտուր Գեորգիի Բաբայանի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:
2020 թվականի հունիսի 21-ին քննիչ Խ.Մեջլումյանը որոշում է կայացրել թիվ 58159019 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:
2020 թվականի հուլիսի 10-ին քննիչ Խ.Մեջլումյանը որոշում է կայացրել թիվ 58159019 քրեական գործից մեղադրյալ Արտուր Գեորգիի Բաբայանի նկատմամբ գործը անջատելու և դրան 62218520 համարը շնորհելու մասին:
2020 թվականի հուլիսի 10-ին քննիչ Խ.Մեջլումյանը որոշում է կայացրել դատական ծախսերն ապահովելու նպատակով մեղադրյալ Արտուր Գեորգիի Բաբայանի անշարժ և շարժական գույքի վրա 184.800 ՀՀ դրամի չափով կալանք դնելու մասին:
2020 թվականի հուլիսի 20-ին թիվ 62218520 քրեական գործը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Արագացված դատական քննություն.
Մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելը, ամբաստանյալ` Արտուր Գեորգիի Բաբայանն միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթը և հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ:
Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 և 375.2 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները` (վկա Արթուր Հմայակի Դանիելյանի ցուցմունքը /հատոր 1, գ.թ. 57-62/, վկա Արփենիկ Դիվինի Սիմոնյանի ցուցմունքները /հատոր 1, գ.թ. 66-70, 123-124/, վկա Սամվել Հովհաննեսի Սիմոնյանի ցուցմունքը /հատոր 1, գ.թ. 119-122/, 2020 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ ապացույց ճանաչված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետին ուղղված միջնորդագրի պատճենները, Ա.Սիմոնյանի աչքի վիրահատության կապակցությամբ կազմված հիվանդության պատմագրի պատճենը, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թիվ 01-14/2104 գրությունը, պետպատվերի ուղեգրեր ստացած բնակիչների ցուցակի պատճենը, ընտրող Ա.Սիմոնյանին կաշառք տալու վերաբերյալ տեսաձայանգրություններ պարունակող լազերային սկավառակը /հատոր 1, գ.թ. 11, 28, 80-88, 99, 130, 133, 135/, տեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության թիվ 20631906 եզրակացությունը /հատոր 1, գ.թ. 89-99/, փաստաթղթերի առգրավման մասին 2019 թվականի օգոստոսի 20-ի արձանագրությունը /հատոր 1, գ.թ. 78/, փաստաթղթերի զննության մասին 2019 թվականի նոյեմբերի 09-ի արձանագրությունը /հատոր 1, գ.թ. 131-138/, 2020 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ ապացույց ճանաչված լազերային սկավառակի պարունակության զննության մասին արձանագրությունը /հատոր 1, գ.թ. 52-56/, Ա.Դանիելյանից բանավոր հաղորդում ընդունելու մասին 2019 թվականի մայիսի 06-ի արձանագրությունը /հատոր 1, գ.թ. 2/) գտնում է, որ ամբաստանյալ Արտուր Գեորգիի Բաբայանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը:

Դատարանի իրավական վերլուծությունները.
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս` դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:»:
ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն`
«1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:»:
ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն`
«1. Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը` անկախ հետևանքները վրա հասնելու պահից»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն`
«1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:
2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
3. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
«Նորմատի իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն`
«1. Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
2. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
3. Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխան` արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:
(…)»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, գտնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված` «քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում» և «քրեական օրենքի հետադարձ ուժը» հասկացությունների ճիշտ մեկնաբանման առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր, թիվ ԳԴ1/0013/01/11 քրեական գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ին կայացրած իր որոշման 14-16-րդ կետերով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը`
«(…)14. Արարքը քրեականացնող կամ հանցագործության համար պատասխանատվությունը խստացնող, ինչպես նաև անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիությունը և հակառակ դրան` արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքին հետադարձ ուժ տալու պարտադիրությունը բխում է նաև մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային-իրավական ակտերի պահանջներից:
Մասնավորապես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չեն համարվել: Չի կարող նաև ավելի ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակե:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել որևէ գործողության կամ թողտվության հետևանքով որևէ քրեական հանցագործություն կատարելու մեջ, որը, այն կատարվելու պահին գործող ներպետական օրենսդրության կամ միջազգային իրավունքի համաձայն, չի հանդիսացել քրեական հանցագործություն: Հավասարապես, չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառման էր ենթակա քրեական հանցագործության կատարման պահին: Եթե հանցագործությունը կատարվելուց հետո օրենքով ավելի թեթև պատիժ է սահմանվում, այդ օրենքի գործողությունը տարածվում է տվյալ հանցագործի վրա»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»:
15. Վերը նշված իրավանորմերի էությունը բացահայտող, ելակետային նշանակություն ունեցող մեկնաբանություններ տվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում: Մասնավորապես, Գ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ միայն օրենքով կարող է սահմանվել, թե որ արարքներն են համարվում հանցագործություն, և ինչ պատիժներ են նախատեսվում դրանց կատարման համար, ինչպես նաև արգելում է ի վնաս մեղադրյալի` հետադարձության կարգով քրեական օրենքի կիրառումը (տե՛ս G. v France, գանգատ թիվ 15312/89, 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռ, կետ 24):
Գ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով կայացված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վկայակոչել է իր մեկ այլ` Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի գործով վճիռը, որտեղ Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսված չէ միայն այն բանի համար, որ ի վնաս մեղադրյալի հետադարձության կարգով քրեական օրենքի կիրառումն արգելվի: Այն ընդհանուր առմամբ ամրագրում է նաև այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (nullum crimen, nulla poena sine lege), ինչպես նաև այն սկզբունքը, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանության ենթարկվի, օրինակ` այն չպետք է կիրառվի անալոգիայով: Դրանից հետևում է, որ հանցանքը պետք է հստակորեն սահմանված լինի օրենքում, իսկ այս պայմանն ապահովված է այն դեպքում, երբ անձը համապատասխան դրույթի ձևակերպումից, անհրաժեշտության դեպքում` դատարանների մեկնաբանության օգնությամբ, կարող է հասկանալ, թե հատկապես ո՛ր գործողության ու անգործության համար է նա ենթակա պատասխանատվության (տե՛ս Kokkinakis v. Greece, գանգատ թիվ 14307/88, 1993 թվականի մայիսի 25-ի վճիռ, կետ 52):
Երկու այլ` Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության և Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված երաշխիքները, լինելով օրենքի գերակայության էական տարրեր, Կոնվենցիայի պաշտպանության համակարգում կայուն տեղ ունեն, և դա հատկապես ընդգծվում է այն փաստով, որ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն` անգամ պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ 7-րդ հոդվածից որևէ շեղում չի թույլատրվում: Վերջինս, ելնելով իր առարկայից և նպատակից, պետք է այնպես մեկնաբանվի ու կիրառվի, որպեսզի նախատեսի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման դեմ ուղղված արդյունավետ երաշխիքներ (տե՛ս C.R. v. The United Kingdom, գանգատ թիվ 20190/92, 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռ, կետ 32 և S.W. v. The United Kingdom, գանգատ թիվ 20166/92, 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռ, կետ 34):
16. Սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված ներպետական և միջազգային իրավադրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Սա նշանակում է, որ անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե արարքը կատարելու ժամանակ գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել, ինչպես նաև` հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն այն օրենքով, որը գործել է նրա կողմից արարքը կատարելու ժամանակ: Nullum crimen, nulla poena sine lege սկզբունքի բաղադրամասերից է նաև այն դրույթը, համաձայն որի` չի կարող կիրառվել ավելի ծանր պատիժ, քան այն, որն օրենքով կիրառելի է եղել հանցագործության կատարման պահին(…)»: (տե՛ս Գասպար Արամի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով Գ.Պողոսյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը Վ.Գալոյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը` «(…) ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և քրեական օրենքի հետադարձ ուժի կառուցակարգերը ճիշտ կիրառելու համար ելակետային նշանակություն ունի հանցավոր արարքի կատարման պահը: Քրեական օրենքի իմաստով` հանցանքը կատարելու պահ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը` անկախ հետևանքների վրա հասնելու պահից (ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս): Հետևաբար իրավասու մարմինը հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս պետք է ղեկավարվի հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի և քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ` անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը և վարույթն իրականացնելու պահին կիրառման ենթակա օրենքը գործում է, թե` ոչ: Նշված կանոնը` որպես կամայական մեղադրման, դատապարտման և պատժման դեմ ուղղված արդյունավետ երաշխիք, «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) սկզբունքի անկյունաքարն է, և դրանից ցանկացած շեղում, բացառությամբ քրեական օրենքի հետադարձ ուժի կանոնի, կհանգեցնի սույն որոշման 14-րդ կետում մեջբերված միջազգային և ներպետական իրավանորմերի պահանջների խախտման:
Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության վերը նշված ընդհանուր կանոնի միակ բացառությունը` քրեական օրենքի հետադարձության կանոնը, ենթադրում է, որ հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված, հանցանք կատարած անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնող նոր օրենքը պետք է տարածվի այդ անձի վրա: Այս դեպքում ևս որևէ նշանակություն չունի, թե մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու հարցը լուծելիս այն գործում է, թե արդեն իսկ կորցրել է իր իրավաբանական ուժը: Քրեական օրենքի իրավաբանական ուժ կորցնելը նշանակում է, որ այդ օրենքը դադարեցնում է իր գործողությունը, և դրա նորմերը չեն կիրառվում այն հասարակական հարաբերությունների (հանցագործությունների) նկատմամբ, որոնք ծագում են (կատարվում են) դրանից հետո: Իրավաբանական ուժը կորցրած քրեական օրենքը մինչ այդ ծագած հասարակական հարաբերությունների նկատմամբ կիրառելի է այնքանով, որքանով բարենպաստ հետևանքներ է առաջացնում հանցանք կատարած անձի համար: (…)» (տե՛ս Վաղարշակ Էդիկի Գալոյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշումը):
Սույն գործով Արտուր Գեորգիի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին կատարված գործողությունների համար, իսկ դրանից հետո` 2018 թվականին, մեղսագրվող արարքի համար պատժի առումով տեղի է ունեցել օրենքի խստացում, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում պարզաբանելու, թե որ օրենքը պետք է կիրառվի վերջինիս վերաբերյալ:
Այսպես.
25.05.2016 թվականին ընդունված և 09.06.2016 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-57-Ն` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ էր սահմանվում տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-ից 5 տարի ժամկետով:
07.09.2018 թվականին ընդունված և 11.09.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-374-Ն` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատիժը խստացվել է և պատիժ է սահմանվել` տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Այսպիսով, հաշվի առնելով սույն գործով ամբաստանյալ Արտուր Բաբայանին մեղսագրվող արարքի կատարման պահը և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված օրենսդրական պահանջը, դատարանը գտնում է, որ նման կերպ Ա.Բաբայանի վիճակը վատթարացնող` 07.09.2018թ-ին ընդունված ՀՕ-374-Ն` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար Ա.Բաբայանի նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է ղեկավարվել հանցագործության կատարման պահին գործող ՀՀ օրենքով:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1.Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:
ՀՀ վճռաբեկ դատարանը Կարեն Հարությունյանի վերաբերյալ գործով վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներ, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները, հանգել է այն հետևության, որ պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով` հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Կարեն Հարությունյանի վերաբերյալ գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի ՎԲ-201/07 որոշումը):
Պատժի տեսակների միջև ճիշտ ընտրություն կատարելու և արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը գնահատելու հարցերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(…) այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա:
Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: (…)» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը):
Մեկ այլ` Ս.Թոմոյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ` իր անհատական հատկանիշներով: Ընդ որում` անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս: Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ` գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները` վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն:» (տե՛ս Սերյոժա Սարգսի Թոմոյանի վերաբերյալ 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԼԴ2/0019/01/09 որոշումը):
Ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա սույն արարքը կատարելուց առաջ դատապարտված չի եղել, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո վերջինիս դրսևորած վարքագիծը:
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում այն, որ իր խնամքի տակ է գտնվում հաշմանդամ մայրը /Բաբայան Ալիսա Հայկի, ծնված 17.01.1949թ./:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի արձանագրում:
Հաշվի առնելով ամբաստանյալ Արտուր Գեորգիի Բաբայանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, դրանք համադրելով նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հետ` դատարանը գտնում է, որ Արտուր Գեորգիի Բաբայանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է տուգանքի ձևով նախատեսված պատժի:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3 հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:
Արարքի հանրային վտանգավորության գնահատականի խնդրին Վճռաբեկ դատարանը նաև անդրադարձել է Ա.Հովհաննեսյանի գործով կայացված որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, պատճառված վնասի չափի, մեղքի ձևի և տեսակի, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա: Վերջիններս վկայում են հանցագործության նվազ կամ բարձր հանրային վտանգավորության աստիճանի մասին` դատարանի կողմից պատիժ նշանակելիս և այն կրելու անհրաժեշտության հարցը որոշելիս ապահովելով արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի կենսագործումը:» (տե՛ս Արամայիս Դերենիկի Հովհաննեսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշման 13-րդ կետը):
Սույն գործի տվյալներով հիմնավորված է, որ ամբաստանյալ Ա.Բաբայանը զղջացել է կատարածի համար, խնամքին ունի հաշմանդամ մայր, ինչպես նաև հիմնավորվել է, որ անկախ կատարված արարքից, այնուամենայնիվ ընտրողն իր ընտրությությունը կատարել է իր կամքին համապատասխան:
Հետևաբար, նշված հանգամանքների գնահատմամբ, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ նվազագույն պատժաչափի` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի` 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:
Քննարկելով խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արտուր Գեորգիի Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց «ստորագրությունը չհեռանալու մասին» ընտրված է ճիշտ և վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Քննարկելով սույն գործով 10.07.2020թ. որոշմամբ Արտուր Գեորգիի Բաբայանին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա դրված կալանքի հարցը` դատարանն արձանագրում է, որ վերջինիս գույքի վրա վարույթ իրականացնող մարմինը կալանք է դրել փորձաքննության արժեքի` 184.800 ՀՀ դրամի չափով դատական ծախսերն ապահովելու համար, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3 հոդվածի 8-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման, հետևաբար քանի որ սույն գործով կիրառվել է արագացված դատական քննության կարգ, դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո թիվ 62218520 քրեական գործով 10.07.2020թ-ի որոշմամբ Արտուր Գեորգիի Բաբայանին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա դրված կալանքն անհրաժեշտ է վերացնել:
Քննարկելով ապացույց ճանաչված այլ փաստաթուղթ հանդիսացող լազերային սկավառակի, պետպատվերի ուղեգրեր ստացած բնակիչների ցուցակի, Արփենիկ Սիմոնյանի 16.03.2017թ. դիմումի, Ա.Ուլիխանյանի ուղղված միջնորդագրի, ինչպես նաև Արփենիկ Սիմոնյանի հիվանդության պատմագրի պատճենների և թիվ 14/2104 գրության հարցը, դատարանը գտնում է, որ դրանք պետք է թողնել կցված քրեական գործին:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ, 365-րդ, 375.3-րդ հոդվածներով` դատարանը.

Վ Ճ Ռ Ե Ց

Արտուր Գեորգիի Բաբայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի` 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամի չափով :
Արտուր Գեորգիի Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` «ստորագրություն չհեռանալու մասին», թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 10.07.2020թ-ի որոշմամբ Արտուր Բաբայանի գույքի վրա դրված կալանքը վերացնել:
Այլ փաստաթուղթ ճանաչված ապացույցները թողնել կցված քրեական գործին:
Դատավճիռը, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի, կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Վ.Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵԴ/0785/01/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով.
նախագահող դատավոր` Ռ.Մխիթարյան
դատավորներ` Կ.Մարդանյան
Ա.Բեկթաշյան

քարտուղարությամբ` Մ.Մահտեսյանի
մասնակցությամբ`
դատախազ Հ․Պետրոսյանի
ամբաստանյալ Ա․Բաբայանի
պաշտպան Կ․Խաչատրյանի

2021 թվականի ապրիլի 9-ին, Երևան քաղաքում,

դռնբաց դատական նիստում, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հ․Պետրոսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով թիվ ԵԴ/0785/01/20 քրեական գործն ըստ մեղադրանքի Արտուր Գեորգիի Բաբայանի` ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԿՎ բաժնում հարուցվել և նախաքննություն կատարելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել թիվ 58159019 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով։
2019 թվականի մայիսի 17-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Խ.Մեջլումյանի (այսուհետ նաև՝ Քննիչ) վարույթ։
Քննիչը 2019 թվականի նոյեմբերի 11-ին որոշումներ է կայացրել Արտուր Գեորգիի Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու, վերջինիս նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին։
Քննիչի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով քրեական գործով վարույթը կասեցվել է, իսկ 2020 թվականի հունիսի 21-ին այն վերսկսվել է, և Արտուր Գեորգիի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով։
Քննիչի՝ 2020 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ թիվ 58159019 քրեական գործից Արտուր Գեորգիի Բաբայանի վերաբերյալ մասն անջատվել է՝ դրան շնորհելով թիվ 62218520 նախաքննական համարը։
2020 թվականի հուլիսի 20-ին թիվ 62218520 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան), կիրառելով դատական քննության արագացված կարգ, իր՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ ԵԴ/0785/01/20 դատավճռով Արթուր Գեորգիի Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ դատապարտել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի՝ 2․000․000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով, իսկ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
3․ Առաջին ատյանի դատարանի վերը նշված դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հ․Պետրոսյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հունվարի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Գործի փաստական հանգամանքները և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
4. Արտուր Գեորգիի Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա, 2017 թվականի ապրիլի 02-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար:

2017 թվականի ապրիլի 02-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար, ի թիվս այլոց, առաջադրված է եղել նաև Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը` Ղուկաս Ուլիխանյանը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Նոր Նորք վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ղուկաս Ուլիխանյանի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով, Արտուր Բաբայանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես ընտրողներին քվեի համար որպես կաշառք տալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայամաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր` ընտրություններին նրանց մասնակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ղուկաս Ուլիխանյանի օգտին քվեարկելն ապահովելու համար:
Այդ նպատակով Արտուր Բաբայանը 2017 թվականի ապիլի 02-ին նշանակված ընտրություններին նախորդող ժամանակահատվածում` 2017 թվականի փետրվարին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում գտնվող իր աշխատասենյակում հանդիպել է ընտրողին` Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի 4-րդ շենքի 10-րդ բնակարանի բնակիչ Արփենիկ Սիմոնյանին: Տեղեկանալով, որ վերջինս որպես թոշակառու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ է դիմել աչքերի վիրահատությունը պետության հոգածության ներքո իրականացնելու խնդրանքով, Արտուր Բաբայանը նրանից պահանջել է ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել 2017 թվականի ապրիլի 02-ին կայանալիք ընտրություններին, կողմ քվեարկել իր ներկայացրած անձի` պատգամավորի թեկնածու առաջադրված` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբոր` Ղուկաս Ուլիխանյանի օգտին` խոստանալով այդ դեպքում որպես կաշառք տալ առավելություն, այն է` ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի տրամադրումը:

Արտուր Բաբայանի հիշյալ գործողություններով խաթարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման` ազատության և կամավորության սկզբունքի էությունը»:
5. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ ԵԴ/0785/01/20 դատավճռում նշել է․ «(…) Սույն գործով Արտուր Գեորգիի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին կատարված գործողությունների համար, իսկ դրանից հետո` 2018 թվականին, մեղսագրվող արարքի համար պատժի առումով տեղի է ունեցել օրենքի խստացում, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում պարզաբանելու, թե որ օրենքը պետք է կիրառվի վերջինիս վերաբերյալ:

Այսպիսով, հաշվի առնելով սույն գործով ամբաստանյալ Արտուր Բաբայանին մեղսագրվող արարքի կատարման պահը և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ [Գ․Պողոսյանի և Վ․Գալոյանի վերաբերյալ] որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված օրենսդրական պահանջը, դատարանը գտնում է, որ նման կերպ Ա.Բաբայանի վիճակը վատթարացնող` 07.09.2018թ-ին ընդունված ՀՕ-374-Ն` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար Ա.Բաբայանի նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է ղեկավարվել հանցագործության կատարման պահին գործող ՀՀ օրենքով:
(…)
Ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս՝ դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա սույն արարքը կատարելուց առաջ դատապարտված չի եղել, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո վերջինիս դրսևորած վարքագիծը:
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում այն, որ իր խնամքի տակ է գտնվում հաշմանդամ մայրը (Բաբայան Ալիսա Հայկի, ծնված 17.01.1949թ.):

Սույն գործի տվյալներով հիմնավորված է, որ ամբաստանյալ Ա.Բաբայանը զղջացել է կատարածի համար, խնամքին ունի հաշմանդամ մայր, ինչպես նաև հիմնավորվել է, որ անկախ կատարված արարքից, այնուամենայնիվ ընտրողն իր ընտրությունը կատարել է իր կամքին համապատասխան:
Հետևաբար նշված հանգամանքների գնահատմամբ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ նվազագույն պատժաչափի` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի` 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: (…)»:
Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ որպես պատիժ տուգանք նշանակելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որի արդյունքում կայացված դատական ակտն օրինական և հիմնավորված չէ, խաթարում է արդարադատության բուն էությունը և ենթակա է բեկանման։
Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկի` բողոքի հեղինակը, մեջբերումներ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 395-րդ, 399-րդ հոդվածներից, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի՝ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների վերաբերյալ ձևավորած նախադեպային իրավունքից, այդ թվում՝ Դ․Ալեքսանյանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ՇԴ3/0037/01/17 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես նշել է, որ այդ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է անձի ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների բարձր վտանգավորության աստիճանն ու որպես դրա դեմ պայքարի միջոց՝ առավել խիստ պատժատեսակի՝ ազատազրկում նշանակելու անհրաժեշտությունը:
Սույն դեպքում տուգանքի ձևով պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հիմնվել է ամբաստանյալ Ա․Բաբայանի անձը բնութագրող տվյալների վրա, այնինչ պետք է պատշաճ կերպով հաշվի առներ նաև նրա կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը։ Մասնավորապես այն, որ ամբաստանյալ Ա․Բաբայանի կողմից խախտվել են քվեարկության՝ օրենքով սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, ամբաստանյալը ոտնձգել է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով երաշխավորված ազատ կամահայտնությամբ ընտրություն կատարելու իրավունքի նկատմամբ։
Միաժամանակ գտնում է, որ թեև մեղադրանքի ծավալում ընդգրկված չէ, սակայն որպես հանրային բարձր վտանգավորություն բնութագրող հանգամանք կարելի է դիտարկել այն, որ քրեական գործով տեղեկություննեեր են ձեռք բերվել այն մասին, որ ամբաստանյալը նմանատիպ արարք կատարել է նաև այլ անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ քննությունը դեռևս ավարտված չէ, ինչպես նաև հանցանքը սոցիալական առավել խոցելի խավի ներկայացուցչի՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ենթակա անձի նկատմամբ կատարելը։
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված հանգամանքներին՝ կատարած արարքի համար զղջալուն և ընտրողի կողմից իր կամքով նախընտրած թեկնածուի օգտին քվերակելուն, ապա գտնում է, որ դրանք որևէ կերպ չեն նվազեցնում արարքի հանրային վտանգավորության աստիճանը՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ տվյալ հանցատեսակն օժտված է բարձր աստիճանի լատենտայնությամբ, և միայն մեկ այլ անձի հետևողական ջանքերի արդյունքում է բացահայտվել հանցագործության դեպքը։
Արդյունքում ըստ բողոքի հեղինակի՝ Առաջին ատյանի դատարանը սխալ հետևության է հանգել ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ տուգանք պատժի նշանակման միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված՝ պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, պատշաճ կերպով չի քննարկել պատժի նպատակների իրացվելիության հարցը, որով թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված՝ օրինականության, արդարության և պատասխանտվության անհատականացման սկզբունքների խախտում, ինչն իր հերթին հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, որը խաթարում է արդարադատության բուն էությունը և խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ ԵԴ/0785/01/20 դատավճիռը մասնակի բեկանել և փոփոխել՝ ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ նշանակելով ազատազրկման ձևով համաչափ պատիժ։

Վերաքննիչ դատարանի դատական նիստում կողմերի արտահայտած դիրքորոշումները
7. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ, գործով մեղադրող Հ․Պետրոսյանը պնդել է վերաքննիչ բողոքը և խնդրել է այն բավարարել:
Ամբաստանյալ Ա․Բաբայանը և վերջինիս պաշտպան Կ․Խաչատրյանն առարկել են վերաքննիչ բողոքի դեմ և խնդրել են այն մերժել` Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.
8. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
«Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Գտնելով, որ դատավճռով նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»։
Մեջբերված նորմերի լույսի ներքո վերլուծելով սույն որոշման 6-րդ կետում շարադրված վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում պետք է պատասխանել այն հարցին, թե ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժն արդյո՞ք անարդարացի է` ակնհայտ մեղմ լինելու հիմքով, թե՝ ոչ:
Այսպես.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն.
«1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:
2. Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն.
«1.Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացրած որոշումներում, և կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ հանցավորի անձին և հանցագործության վտանգավորության բնույթին ու աստիճանին համաչափ քրեաիրավական ներգործության միջոց ընտրելու, ինչպես նաև դրա շրջանակներում համաչափ պատժաչափ սահմանելու պահանջն ուղղակիորեն բխում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից։ Արդարացի է այն պատիժը, որի ընտրությունը գործի բոլոր հանգամանքների` հանցագործության վտանգավորության բնույթի և աստիճանի (հանցագործության մեղքի ձև, շարժառիթ, նպատակ, պատճառված վնասի չափ, եղանակ, գործիքներ ու միջոցներ և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ամբողջական ու բազմակողմանի վերլուծության արդյունք է և բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից։ Վերոնշյալ պահանջներից նահանջը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման։
Պատժի անհատականացման փաստական հիմքերի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել թիվ ՎԲ-50/07, թիվ ԵԿԴ/0042/01/11, թիվ ՍԴ/0109/01/12, թիվ ԱՎԴ/0082/01/12, թիվ ԵԿԴ/0252/01/13, թիվ ԵԱՔԴ/0091/01/14 և մի շարք այլ որոշումներում։
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ԵՇԴ/0143/01/13, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացրած որոշումներում անդրադառնալով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ հանցավորի անձին և հանցագործության վտանգավորության բնույթին ու աստիճանին համաչափ քրեաիրավական ներգործության միջոց ընտրելու, ինչպես նաև դրա շրջանակներում համաչափ պատժաչափ սահմանելու պահանջն ուղղակիորեն բխում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից։ Արդարացի է այն պատիժը, որի ընտրությունը գործի բոլոր հանգամանքների` հանցագործության վտանգավորության բնույթի և աստիճանի (հանցագործության մեղքի ձև, շարժառիթ, նպատակ, պատճառված վնասի չափ, եղանակ, գործիքներ ու միջոցներ և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ամբողջական ու բազմակողմանի վերլուծության արդյունք է և բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից։ Վերոնշյալ պահանջներից նահանջը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման։
Մասնավորապես, Ն.Սարգսյանի վերաբերյալ գործով թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(…) [Պ]ատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս։ Այդ սկզբունքներն են`
ա) օրինականությունը,
բ) արդարությունը,
գ) պատժի անհատականացումը,
դ) մարդասիրությունը։
Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս։ Նշված սկզբունքներից յուրաքանչյուրը՝ որպես առանձին բաղադրամաս, ունի ինքնուրույն նշանակություն և պարտադիր հաշվի է առնվում քրեական պատիժ նշանակելիս։ Սկզբունքների ինքնուրույնությունը, սակայն, չի նշանակում, որ դրանք մեկուսացված են մեկը մյուսից, քանի որ միայն համակցության մեջ այդ սկզբունքները կարող են ապահովել օրինական, արդար, անհատականացված և մարդասիրական պատժի նշանակումը» (տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշումը):
Գ.Մադաթյանի գործով թիվ ԵՇԴ/0029/01/18 որոշման մեջ անդրադառնալով այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնահարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ. «Այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա» (տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/18 որոշումը):
Մեկ այլ՝ Հ.Հարությունյանի վերաբերյալ գործով թիվ ՎԲ-50/07 որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «Պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատումը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն)» (տե՛ս Հազարապետ Հարությունյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումը)։
Ընդ որում, Ս.Սարգսյանի գործով թիվ ՍԴ/0109/01/12 որոշման մեջ զարգացնելով պատասխանատվության և պատժի անհատականացման վերաբերյալ իր ձևավորած նախադեպային իրավունքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ. «(...) «Հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: ՀՀ գործող քրեական օրենսդրության իմաստով «հանցավորի անձնավորություն» եզրույթը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք, հանցավորի անձը բնութագրող առանձին հատկանիշները և վարքագիծը օրենքում նախատեսված են որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև դատապարտյալին պատժից ազատելու նախապայման:
(...) [Պ]ատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ:
(...) [Հ]անցավորի անձը բնութագրող տվյալները չեն կարող սահմանափակվել միայն անձի բարոյական հատկանիշներով և ներառում են նաև անձի ընտանեկան դրությունը, զբաղմունքի տեսակը, կրթությունը, նրա դրական կամ բացասական բնութագիրը, խրախուսանքների կամ տույժերի առկայությունը և այլն» (տե՛ս Սերոբ Սարգսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշումը):
9․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա․Բաբայանն Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ ԵԴ/0785/01/20 դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ, որի կատարման պահին օրենսդիրն այդ արարքի համար նախատեսել է այլընտրանքային պատժներ՝ տուգանք կամ ազատազրկում։
Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունն օրենսդիրը ներառել է ՀՀ քրեական օրենսգրքի՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները սահմանող գլխում, և ըստ տիպային բնութագրի ու հանրային վտանգավորության աստիճանի՝ այն դասակարգել է միջին ծանրության հանցագործությունների շարքին՝ սույն գործով հանցանքի կատարման պահին պատիժ նախատեսելով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` երեքից հինգ տարի ժամկետով:
Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքում ամբաստանյալ Ա․Բաբայանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի՝ 2․000․000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով:
Միևնույն ժամանակ, ինչպես երևում է սույն որոշման 5-րդ կետում մեջբերվածից, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա․Բաբայանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, ինչը բխում է գործի նյութերից և իրական է:
Դրա հետ մեկտեղ, գործի նյութերից են բխում և իրական են նաև Առաջին ատյանի դատարանի արձանագրումներն առ այն, որ Ա․Բաբայանը նախկինում դատապարտված չի եղել, զղջացել է կատարածի համար, և որ նրա խնամքին է գտնվում հաշմանդամություն ունեցող յոթանասուներկուամյա մայրը։
10․ Նախորդ կետում արձանագրված և վերլուծված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 8-րդ կետում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների հետ՝ Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ նշանակել է այնպիսի պատիժ, որը հանցանքի կատարման պահին նախատեսված է եղել օրենսդրի կողմից սահմանված համապատասխան սանկցիայով, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող գնահատվել ակնհայտ մեղմ լինելու հիմքով անարդարացի:
Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի փաստարկների տրամաբանությունից բխող պնդմանն առ այն, որ ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ տուգանք պատժատեսակը կիրառելով՝ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ նրա կողմից կատարված հանցագործությամբ խախտվել են քվեարկության՝ օրենքով սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, և որ նա ոտնձգել է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով երաշխավորված ազատ կամահայտնությամբ ընտրություն կատարելու իրավունքի նկատմամբ, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշվածներն էության մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցակազմի պարտադիր հատկանիշներ են, որնք օրենսդրի կողմից արդեն իսկ հաշվի են առնվել տվյալ հանցագործության տիպային բնութագիրը, հանրային վտանգավորության աստիճանը և համապատասխան պատժատեսակներն ու դրանց առավելագույն և նվազագույն չափերը սահմանելիս (mutatis mutandis տե՛ս Արմեն Շահբազյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշումը)։ Ուստի նշվածն ինքնին հիմք չի տալիս դատողություն անելու առ այն, որ կոնկրետ դեպքում ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ օրենքով նախատեսված պատժատեսակներից տուգանքը կիրառելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ:
Անդրադառնալով բողոքի հեղինակի այն փաստարկին, որ թեև Ա․Բաբայանի մեղադրանքի ծավալում ընդգրկված չէ, սակայն որպես հանրային բարձր վտանգավորություն բնութագրող հանգամանք կարելի է դիտարկել նրա կողմից այլ անձանց նկատմամբ ևս նմանատիպ արարք կատարված լինելու մասին տեղեկություններ ձեռք բերված լինելու հանգամանքը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նման մոտեցումն ինքնին անհամատեղելի է անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ, ուստի դրան մանրամասն անդրադառնալու իրավական արժեքը բացակայում է։
Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի՝ Դ․Ալեքսանյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումների վերաբերյալ փաստարկին, ապա հարկ է արձանագրել, որ նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ըստ էության քննարկման առարկա է դարձրել ոչ թե այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելու հարցը, այլ կոնկրետ գործով ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցանքի կատարման համար ազատազրկման ձևով նշանակված պատժի կիրառման նպատակահարմարությունը՝ իր դիրքորոշումները ձևավորելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման անթույլատրելիության համատեքստում։
Ամփոփելով վերը շարադրվածը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ նշանակված պատիժը սույն որոշման 6-րդ կետում շարադրված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում ակնհայտ մեղմ գնահատելու իրավաչափ հիմքեր չկան, այդ հարցում Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա: Ուստի բողոքարկված դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը` մերժել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-394-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերաքննիչ բողոքը մերժել։
Ամբաստանյալ Արտուր Գեորգիի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ ԵԴ/0785/01/20 դատավճիռը թողնել անփոփոխ։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Կ.ՄԱՐԴԱՆՅԱՆ

Ա.ԲԵԿԹԱՇՅԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/0785/01/20
Դատական Գործ N: ԵԴ/0785/01/20
Երևան քաղաքի դատարան
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 20-07-2020
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 62218520
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Արտուր Գեորգիի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար:
Մեղադրյալ
Անձ
ԱնունԱրտուր   
ԱզգանունԲաբայան   
ՀայրանունԳեորգիի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված154.2       Մաս 2
Դատվածություն:Չդատված
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 4.14
Լրացուցիչ վիճակագրական տողի համար: Առկա չէ
Իրեղեն ապացույց
Իրեղեն ապացույցի անվանումը:
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը:
Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 20-07-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Վարդան Լեւոնի Գրիգորյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 21-07-2020
Որոշումը ուղարկվել է կողմերին: 21-07-2020
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 21-07-2020
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 19-08-2020
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Տուժող
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունԱրտուր   
ԱզգանունԲաբայան   
ՀայրանունԳեորգիի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունԿ   
ԱզգանունԽաչատրյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:Հ. Պետրոսյան   
Հասցե:ՀՀ գլխավոր դատախազություն   
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 20-10-2020
Ժամ: 10:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 13-11-2020
Ժամ: 10:00
Նիստերի դահլիճի համարը: 8
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 13-11-2020
Այլ նշումներ:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունԱրտուր   
ԱզգանունԲաբայան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ամսաթիվ: 13-11-2020
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված154.2-րդ       Մաս 2-րդ
Առավել ծանր հանցագործության հոդվածով: Դատապարտվել է
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Տուգանք
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով:
Բռնագանձնված գույքի չափը:
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Այլ նշումներ:
Կիրառվել է քրեաիրավական հարկադրանքի միջոց:
Արագացված վարույթ    
Ամսաթիվ: 13-11-2020
Այո/Ոչ: Ոչ
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2020-12-28 16:33:12    
Դատական ակտի բովանդակությունը:Գործ N ԵԴ/0785/01/20

Դատական ակտի ամսաթիվը: 13-11-2020
Գործը քննվել է: Դռնբաց
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 28-12-2020
Էջերի քանակ: 1-ին հատոր՝ 231, 2-րդ հատոր՝ 45
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 17-12-2020
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործը ուղարկվել է: 28-12-2020
Էջերի քանակը: 1-ին հատոր՝ 231, 2-րդ հատոր՝ 45
Գործին կից նյութերը:
ՈՒր(դատարան): Քրեական վերաքննիչ
ՈՒր:ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան
Ելքի գրության համարը: ԴԴ-9.1-Ե-267380/20
Այլ նշումներ:
Գործը ստացվել է (կատարումն ապահովելու համար, և ... )    
Ամսաթիվ: 09-11-2021
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 09-11-2021
Այլ նշումներ:
Ստացվել է տեղեկատվություն դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ    
Ամսաթիվ: 15-11-2021
Ստացվել է տեղեկատվություն դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ:ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունից ստացվել է տեղեկատվություն, որ դատավճիռը ընդունվել է ի կատար ածման:
Ստացվել է: Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումից
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 14-02-2022
Էջերի քանակ: 1-ին հատոր՝ 231 թերթ, 2-րդ հատոր՝ 158 թերթ
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 14-02-2022
Էջերի քանակը: 1-ին հատոր՝ 231 թերթ, 2-րդ հատոր՝ 158 թերթ
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԴ/0785/01/20
Քրեական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Ամսաթիվ: 17-12-2020
Ամբաստանյալ
Անձ
ԱնունԱրտուր   
ԱզգանունԲաբայան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված154.2       Մաս 2
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Պատիժ:
Հոդված_2
Հոդված
Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին
Ում կողմից է բերվել բողոքը: Մեղադրող
Բողոքը բերող անձը
ԱնունՀ   
ԱզգանունՊետրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքի բովանդակությունը:Արտուր Բաբայան Իրավունքի ուժով վերականգնել սույն գործով դատավճռի բողոքարկման ժամկետը , սույն բողոքն ընդունել վարույթ : Մասնակի բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /Ավան /` Արտուր Գեորգիի Բաբայանի /ՀՀ քր.օր.154.2-րդ հոդվածի 2-րդ մասով - տուգանք՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով/ վերաբերյալ 13.11.2020թ. կայացված դատավճիռը`Ա.Բաբայանի նկատմամբ նշանակելով ազատազրկման ձևով համաչափ պատիժ :
Բողոքի ստացման կարգը: Հանձնվել է փոստին
Ամսաթիվ: 14-12-2020
Չափահաս: Այո
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշման բովանդակություն:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Գործի ստացման ամսաթիվ: 30-12-2020
Վիճակագրական տողի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ):
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Ըստ էության լուծող դատական ակտեր: Դատավճիռ (արդարացման/մեղադրական)
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 30-12-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Ռուբիկ Հրանտի Մխիթարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Կարեն Հենրիկի Մարդանյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Արմեն Ժորայի Բեկթաշյան
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 08-01-2021
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 01-02-2021
Ուղարկվել է ծանուցագիր: 08-01-2021
Ժամ: 12:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 3
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 17-03-2021
Ուղարկվել է ծանուցագիր: 01-02-2021
Ժամ: 16:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 3
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 09-04-2021
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 11:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 3
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը մերժվել է և ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ    
Անփոփոխ թողնված դատական ակտը: Պատճառաբանվել է
Ամսաթիվ: 09-04-2021
Ամբաստանյալ
ԱնունԱրտուր   
ԱզգանունԲաբայան   
ՀայրանունԳեորգիի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Քր. դատ. օր. հոդված
Հոդված393
Քր. դատ. օր. հոդված
Հոդված394
Այլ նշումներ:
Քր.օր. հոդված
Հոդված154․2       Մաս 2
Դատական ակտ    
Դատական ակտ:ԵԴ/0785/01/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով.
նախագահող դատավոր` Ռ.Մխիթարյան
դատավորներ` Կ.Մարդանյան
Ա.Բեկթաշյան

քարտուղարությամբ` Մ.Մահտեսյանի
մասնակցությամբ`
դատախազ Հ․Պետրոսյանի
ամբաստանյալ Ա․Բաբայանի
պաշտպան Կ․Խաչատրյանի

2021 թվականի ապրիլի 9-ին, Երևան քաղաքում,

դռնբաց դատական նիստում, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հ․Պետրոսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով թիվ ԵԴ/0785/01/20 քրեական գործն ըստ մեղադրանքի Արտուր Գեորգիի Բաբայանի` ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԿՎ բաժնում հարուցվել և նախաքննություն կատարելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել թիվ 58159019 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով։
2019 թվականի մայիսի 17-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Խ.Մեջլումյանի (այսուհետ նաև՝ Քննիչ) վարույթ։
Քննիչը 2019 թվականի նոյեմբերի 11-ին որոշումներ է կայացրել Արտուր Գեորգիի Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու, վերջինիս նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին։
Քննիչի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով քրեական գործով վարույթը կասեցվել է, իսկ 2020 թվականի հունիսի 21-ին այն վերսկսվել է, և Արտուր Գեորգիի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով։
Քննիչի՝ 2020 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ թիվ 58159019 քրեական գործից Արտուր Գեորգիի Բաբայանի վերաբերյալ մասն անջատվել է՝ դրան շնորհելով թիվ 62218520 նախաքննական համարը։
2020 թվականի հուլիսի 20-ին թիվ 62218520 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան), կիրառելով դատական քննության արագացված կարգ, իր՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ ԵԴ/0785/01/20 դատավճռով Արթուր Գեորգիի Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ դատապարտել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի՝ 2․000․000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով, իսկ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
3․ Առաջին ատյանի դատարանի վերը նշված դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հ․Պետրոսյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հունվարի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Գործի փաստական հանգամանքները և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
4. Արտուր Գեորգիի Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա, 2017 թվականի ապրիլի 02-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար:
Այսպես.
Արտուր Բաբայանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 2016 թվականի մարտի 24-ի թիվ 09 կարգադրությամբ նշանակվել է նույն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնին:
2017 թվականի ապրիլի 02-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար, ի թիվս այլոց, առաջադրված է եղել նաև Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը` Ղուկաս Ուլիխանյանը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Նոր Նորք վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ղուկաս Ուլիխանյանի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով, Արտուր Բաբայանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես ընտրողներին քվեի համար որպես կաշառք տալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայամաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր` ընտրություններին նրանց մասնակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ղուկաս Ուլիխանյանի օգտին քվեարկելն ապահովելու համար:
Այդ նպատակով Արտուր Բաբայանը 2017 թվականի ապիլի 02-ին նշանակված ընտրություններին նախորդող ժամանակահատվածում` 2017 թվականի փետրվարին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում գտնվող իր աշխատասենյակում հանդիպել է ընտրողին` Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի 4-րդ շենքի 10-րդ բնակարանի բնակիչ Արփենիկ Սիմոնյանին: Տեղեկանալով, որ վերջինս որպես թոշակառու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ է դիմել աչքերի վիրահատությունը պետության հոգածության ներքո իրականացնելու խնդրանքով, Արտուր Բաբայանը նրանից պահանջել է ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել 2017 թվականի ապրիլի 02-ին կայանալիք ընտրություններին, կողմ քվեարկել իր ներկայացրած անձի` պատգամավորի թեկնածու առաջադրված` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբոր` Ղուկաս Ուլիխանյանի օգտին` խոստանալով այդ դեպքում որպես կաշառք տալ առավելություն, այն է` ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի տրամադրումը:
2017 թվականի ապրիլի 02-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելուց հետո Արփենիկ Սիմոնյանը դիմել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, ստացել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման 2017 թվականի մարտի 22-ի թվագրմամբ թիվ ԵՀ 005972 ուղեգիրը, որի հիման վրա 2017 թվականի ապրիլի 25-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ենթարկվել է աչքի անվճար վիրահատության, ինչի դիմաց պետության կողմից հիշյալ բժշկական կենտրոնին փոխանցվել է 77.200 ՀՀ դրամ:
Արտուր Բաբայանի հիշյալ գործողություններով խաթարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման` ազատության և կամավորության սկզբունքի էությունը»:
5. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ ԵԴ/0785/01/20 դատավճռում նշել է․ «(…) Սույն գործով Արտուր Գեորգիի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին կատարված գործողությունների համար, իսկ դրանից հետո` 2018 թվականին, մեղսագրվող արարքի համար պատժի առումով տեղի է ունեցել օրենքի խստացում, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում պարզաբանելու, թե որ օրենքը պետք է կիրառվի վերջինիս վերաբերյալ:
Այսպես.
25.05.2016 թվականին ընդունված և 09.06.2016 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-57-Ն` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ էր սահմանվում տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-ից 5 տարի ժամկետով:
07.09.2018 թվականին ընդունված և 11.09.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-374-Ն` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատիժը խստացվել է և պատիժ է սահմանվել` տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Այսպիսով, հաշվի առնելով սույն գործով ամբաստանյալ Արտուր Բաբայանին մեղսագրվող արարքի կատարման պահը և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ [Գ․Պողոսյանի և Վ․Գալոյանի վերաբերյալ] որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված օրենսդրական պահանջը, դատարանը գտնում է, որ նման կերպ Ա.Բաբայանի վիճակը վատթարացնող` 07.09.2018թ-ին ընդունված ՀՕ-374-Ն` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար Ա.Բաբայանի նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է ղեկավարվել հանցագործության կատարման պահին գործող ՀՀ օրենքով:
(…)
Ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս՝ դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա սույն արարքը կատարելուց առաջ դատապարտված չի եղել, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո վերջինիս դրսևորած վարքագիծը:
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում այն, որ իր խնամքի տակ է գտնվում հաշմանդամ մայրը (Բաբայան Ալիսա Հայկի, ծնված 17.01.1949թ.):
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի արձանագրում:
Հաշվի առնելով ամբաստանյալ Արտուր Գեորգիի Բաբայանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, դրանք համադրելով նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հետ` դատարանը գտնում է, որ Արտուր Գեորգիի Բաբայանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է տուգանքի ձևով նախատեսված պատժի:
(…)
Սույն գործի տվյալներով հիմնավորված է, որ ամբաստանյալ Ա.Բաբայանը զղջացել է կատարածի համար, խնամքին ունի հաշմանդամ մայր, ինչպես նաև հիմնավորվել է, որ անկախ կատարված արարքից, այնուամենայնիվ ընտրողն իր ընտրությունը կատարել է իր կամքին համապատասխան:
Հետևաբար նշված հանգամանքների գնահատմամբ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ նվազագույն պատժաչափի` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի` 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: (…)»:
Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ որպես պատիժ տուգանք նշանակելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որի արդյունքում կայացված դատական ակտն օրինական և հիմնավորված չէ, խաթարում է արդարադատության բուն էությունը և ենթակա է բեկանման։
Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկի` բողոքի հեղինակը, մեջբերումներ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 395-րդ, 399-րդ հոդվածներից, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի՝ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների վերաբերյալ ձևավորած նախադեպային իրավունքից, այդ թվում՝ Դ․Ալեքսանյանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ՇԴ3/0037/01/17 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես նշել է, որ այդ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է անձի ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների բարձր վտանգավորության աստիճանն ու որպես դրա դեմ պայքարի միջոց՝ առավել խիստ պատժատեսակի՝ ազատազրկում նշանակելու անհրաժեշտությունը:
Սույն դեպքում տուգանքի ձևով պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հիմնվել է ամբաստանյալ Ա․Բաբայանի անձը բնութագրող տվյալների վրա, այնինչ պետք է պատշաճ կերպով հաշվի առներ նաև նրա կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը։ Մասնավորապես այն, որ ամբաստանյալ Ա․Բաբայանի կողմից խախտվել են քվեարկության՝ օրենքով սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, ամբաստանյալը ոտնձգել է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով երաշխավորված ազատ կամահայտնությամբ ընտրություն կատարելու իրավունքի նկատմամբ։
Միաժամանակ գտնում է, որ թեև մեղադրանքի ծավալում ընդգրկված չէ, սակայն որպես հանրային բարձր վտանգավորություն բնութագրող հանգամանք կարելի է դիտարկել այն, որ քրեական գործով տեղեկություննեեր են ձեռք բերվել այն մասին, որ ամբաստանյալը նմանատիպ արարք կատարել է նաև այլ անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ քննությունը դեռևս ավարտված չէ, ինչպես նաև հանցանքը սոցիալական առավել խոցելի խավի ներկայացուցչի՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ենթակա անձի նկատմամբ կատարելը։
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված հանգամանքներին՝ կատարած արարքի համար զղջալուն և ընտրողի կողմից իր կամքով նախընտրած թեկնածուի օգտին քվերակելուն, ապա գտնում է, որ դրանք որևէ կերպ չեն նվազեցնում արարքի հանրային վտանգավորության աստիճանը՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ տվյալ հանցատեսակն օժտված է բարձր աստիճանի լատենտայնությամբ, և միայն մեկ այլ անձի հետևողական ջանքերի արդյունքում է բացահայտվել հանցագործության դեպքը։
Արդյունքում ըստ բողոքի հեղինակի՝ Առաջին ատյանի դատարանը սխալ հետևության է հանգել ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ տուգանք պատժի նշանակման միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված՝ պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, պատշաճ կերպով չի քննարկել պատժի նպատակների իրացվելիության հարցը, որով թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված՝ օրինականության, արդարության և պատասխանտվության անհատականացման սկզբունքների խախտում, ինչն իր հերթին հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, որը խաթարում է արդարադատության բուն էությունը և խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ ԵԴ/0785/01/20 դատավճիռը մասնակի բեկանել և փոփոխել՝ ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ նշանակելով ազատազրկման ձևով համաչափ պատիժ։

Վերաքննիչ դատարանի դատական նիստում կողմերի արտահայտած դիրքորոշումները
7. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ, գործով մեղադրող Հ․Պետրոսյանը պնդել է վերաքննիչ բողոքը և խնդրել է այն բավարարել:
Ամբաստանյալ Ա․Բաբայանը և վերջինիս պաշտպան Կ․Խաչատրյանն առարկել են վերաքննիչ բողոքի դեմ և խնդրել են այն մերժել` Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.
8. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
«Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Գտնելով, որ դատավճռով նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»։
Մեջբերված նորմերի լույսի ներքո վերլուծելով սույն որոշման 6-րդ կետում շարադրված վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում պետք է պատասխանել այն հարցին, թե ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժն արդյո՞ք անարդարացի է` ակնհայտ մեղմ լինելու հիմքով, թե՝ ոչ:
Այսպես.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն.
«1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:
2. Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն.
«1.Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:
Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացրած որոշումներում, և կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ հանցավորի անձին և հանցագործության վտանգավորության բնույթին ու աստիճանին համաչափ քրեաիրավական ներգործության միջոց ընտրելու, ինչպես նաև դրա շրջանակներում համաչափ պատժաչափ սահմանելու պահանջն ուղղակիորեն բխում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից։ Արդարացի է այն պատիժը, որի ընտրությունը գործի բոլոր հանգամանքների` հանցագործության վտանգավորության բնույթի և աստիճանի (հանցագործության մեղքի ձև, շարժառիթ, նպատակ, պատճառված վնասի չափ, եղանակ, գործիքներ ու միջոցներ և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ամբողջական ու բազմակողմանի վերլուծության արդյունք է և բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից։ Վերոնշյալ պահանջներից նահանջը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման։
Պատժի անհատականացման փաստական հիմքերի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել թիվ ՎԲ-50/07, թիվ ԵԿԴ/0042/01/11, թիվ ՍԴ/0109/01/12, թիվ ԱՎԴ/0082/01/12, թիվ ԵԿԴ/0252/01/13, թիվ ԵԱՔԴ/0091/01/14 և մի շարք այլ որոշումներում։
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ԵՇԴ/0143/01/13, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացրած որոշումներում անդրադառնալով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ հանցավորի անձին և հանցագործության վտանգավորության բնույթին ու աստիճանին համաչափ քրեաիրավական ներգործության միջոց ընտրելու, ինչպես նաև դրա շրջանակներում համաչափ պատժաչափ սահմանելու պահանջն ուղղակիորեն բխում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից։ Արդարացի է այն պատիժը, որի ընտրությունը գործի բոլոր հանգամանքների` հանցագործության վտանգավորության բնույթի և աստիճանի (հանցագործության մեղքի ձև, շարժառիթ, նպատակ, պատճառված վնասի չափ, եղանակ, գործիքներ ու միջոցներ և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ամբողջական ու բազմակողմանի վերլուծության արդյունք է և բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից։ Վերոնշյալ պահանջներից նահանջը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման։
Մասնավորապես, Ն.Սարգսյանի վերաբերյալ գործով թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(…) [Պ]ատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս։ Այդ սկզբունքներն են`
ա) օրինականությունը,
բ) արդարությունը,
գ) պատժի անհատականացումը,
դ) մարդասիրությունը։
Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս։ Նշված սկզբունքներից յուրաքանչյուրը՝ որպես առանձին բաղադրամաս, ունի ինքնուրույն նշանակություն և պարտադիր հաշվի է առնվում քրեական պատիժ նշանակելիս։ Սկզբունքների ինքնուրույնությունը, սակայն, չի նշանակում, որ դրանք մեկուսացված են մեկը մյուսից, քանի որ միայն համակցության մեջ այդ սկզբունքները կարող են ապահովել օրինական, արդար, անհատականացված և մարդասիրական պատժի նշանակումը» (տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշումը):
Գ.Մադաթյանի գործով թիվ ԵՇԴ/0029/01/18 որոշման մեջ անդրադառնալով այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնահարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ. «Այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա» (տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/18 որոշումը):
Մեկ այլ՝ Հ.Հարությունյանի վերաբերյալ գործով թիվ ՎԲ-50/07 որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «Պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանը, այլև հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ հանդիսացող նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցության ճիշտ գնահատումը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, դատվածությունը և այլն)» (տե՛ս Հազարապետ Հարությունյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07 որոշումը)։
Ընդ որում, Ս.Սարգսյանի գործով թիվ ՍԴ/0109/01/12 որոշման մեջ զարգացնելով պատասխանատվության և պատժի անհատականացման վերաբերյալ իր ձևավորած նախադեպային իրավունքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ. «(...) «Հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: ՀՀ գործող քրեական օրենսդրության իմաստով «հանցավորի անձնավորություն» եզրույթը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք, հանցավորի անձը բնութագրող առանձին հատկանիշները և վարքագիծը օրենքում նախատեսված են որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև դատապարտյալին պատժից ազատելու նախապայման:
(...) [Պ]ատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ:
(...) [Հ]անցավորի անձը բնութագրող տվյալները չեն կարող սահմանափակվել միայն անձի բարոյական հատկանիշներով և ներառում են նաև անձի ընտանեկան դրությունը, զբաղմունքի տեսակը, կրթությունը, նրա դրական կամ բացասական բնութագիրը, խրախուսանքների կամ տույժերի առկայությունը և այլն» (տե՛ս Սերոբ Սարգսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշումը):
9․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա․Բաբայանն Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ ԵԴ/0785/01/20 դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ, որի կատարման պահին օրենսդիրն այդ արարքի համար նախատեսել է այլընտրանքային պատժներ՝ տուգանք կամ ազատազրկում։
Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունն օրենսդիրը ներառել է ՀՀ քրեական օրենսգրքի՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները սահմանող գլխում, և ըստ տիպային բնութագրի ու հանրային վտանգավորության աստիճանի՝ այն դասակարգել է միջին ծանրության հանցագործությունների շարքին՝ սույն գործով հանցանքի կատարման պահին պատիժ նախատեսելով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` երեքից հինգ տարի ժամկետով:
Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքում ամբաստանյալ Ա․Բաբայանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի՝ 2․000․000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով:
Միևնույն ժամանակ, ինչպես երևում է սույն որոշման 5-րդ կետում մեջբերվածից, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա․Բաբայանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, ինչը բխում է գործի նյութերից և իրական է:
Դրա հետ մեկտեղ, գործի նյութերից են բխում և իրական են նաև Առաջին ատյանի դատարանի արձանագրումներն առ այն, որ Ա․Բաբայանը նախկինում դատապարտված չի եղել, զղջացել է կատարածի համար, և որ նրա խնամքին է գտնվում հաշմանդամություն ունեցող յոթանասուներկուամյա մայրը։
10․ Նախորդ կետում արձանագրված և վերլուծված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 8-րդ կետում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների հետ՝ Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ նշանակել է այնպիսի պատիժ, որը հանցանքի կատարման պահին նախատեսված է եղել օրենսդրի կողմից սահմանված համապատասխան սանկցիայով, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող գնահատվել ակնհայտ մեղմ լինելու հիմքով անարդարացի:
Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի փաստարկների տրամաբանությունից բխող պնդմանն առ այն, որ ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ տուգանք պատժատեսակը կիրառելով՝ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ նրա կողմից կատարված հանցագործությամբ խախտվել են քվեարկության՝ օրենքով սահմանված կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, և որ նա ոտնձգել է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով երաշխավորված ազատ կամահայտնությամբ ընտրություն կատարելու իրավունքի նկատմամբ, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշվածներն էության մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցակազմի պարտադիր հատկանիշներ են, որնք օրենսդրի կողմից արդեն իսկ հաշվի են առնվել տվյալ հանցագործության տիպային բնութագիրը, հանրային վտանգավորության աստիճանը և համապատասխան պատժատեսակներն ու դրանց առավելագույն և նվազագույն չափերը սահմանելիս (mutatis mutandis տե՛ս Արմեն Շահբազյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշումը)։ Ուստի նշվածն ինքնին հիմք չի տալիս դատողություն անելու առ այն, որ կոնկրետ դեպքում ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ օրենքով նախատեսված պատժատեսակներից տուգանքը կիրառելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ:
Անդրադառնալով բողոքի հեղինակի այն փաստարկին, որ թեև Ա․Բաբայանի մեղադրանքի ծավալում ընդգրկված չէ, սակայն որպես հանրային բարձր վտանգավորություն բնութագրող հանգամանք կարելի է դիտարկել նրա կողմից այլ անձանց նկատմամբ ևս նմանատիպ արարք կատարված լինելու մասին տեղեկություններ ձեռք բերված լինելու հանգամանքը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նման մոտեցումն ինքնին անհամատեղելի է անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ, ուստի դրան մանրամասն անդրադառնալու իրավական արժեքը բացակայում է։
Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի՝ Դ․Ալեքսանյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումների վերաբերյալ փաստարկին, ապա հարկ է արձանագրել, որ նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ըստ էության քննարկման առարկա է դարձրել ոչ թե այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելու հարցը, այլ կոնկրետ գործով ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցանքի կատարման համար ազատազրկման ձևով նշանակված պատժի կիրառման նպատակահարմարությունը՝ իր դիրքորոշումները ձևավորելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման անթույլատրելիության համատեքստում։
Ամփոփելով վերը շարադրվածը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Ա․Բաբայանի նկատմամբ նշանակված պատիժը սույն որոշման 6-րդ կետում շարադրված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում ակնհայտ մեղմ գնահատելու իրավաչափ հիմքեր չկան, այդ հարցում Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա: Ուստի բողոքարկված դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը` մերժել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-394-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերաքննիչ բողոքը մերժել։
Ամբաստանյալ Արտուր Գեորգիի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի թիվ ԵԴ/0785/01/20 դատավճիռը թողնել անփոփոխ։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Կ.ՄԱՐԴԱՆՅԱՆ

Ա.ԲԵԿԹԱՇՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 09-04-2021
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 15-07-2021
Էջերի քանակը: 1-ին հատորը՝ «231» թերթից, 2-րդ հատորը՝ «120» թերթից
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործն ուղարկվել է: 15-07-2021
Էջերի քանակը: 2 հատորից, 1-ին հատոր՝ 231 թերթ, 2-րդ հատոր՝ 120 թերթ:
Գործին կից նյութերը:
Ուր: Վճռաբեկ
Գրության համարը: Ե-27732/21
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԴ/0785/01/20
Վճռաբեկ
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 14-07-2021
Բողոք բերող անձինք: Գլխավոր դատախազի տեղակալ
Բողոք բերող անձինք
ԱնունՀ   
ԱզգանունԱսլանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատապարտյալ, Ամբաստանյալ, Մեղադրյալ
ԱնունԱրտուր   
ԱզգանունԲաբայան   
ՀայրանունԳեորգիի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Չափահաս: Այո
Փաստաբան
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխանի բովանդակությունը:
Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ
Կայացվել է որոշում: Բողոքի վարույթ ընդունումը մերժվել է
Որոշման ամսաթիվ: 18-10-2021
Որոշման բովանդակություն:ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 09.04.2021թվականի որոշման դեմ: ԵԴ/0785/01/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ
ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 հոկտեմբերի 2021 թվական ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քննարկելով ամբաստանյալ Արտուր Գևորգիի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

2020 թվականի նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), արագացված դատական քննության կարգի կիրառմամբ, Արտուր Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ դատապարտել է տուգանքի՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով:
Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի ապրիլի 9-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը՝ խնդրելով բեկանել այն և Ա.Բաբայանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով համաչափ պատիժ:
Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Բողոքաբերի պնդմամբ՝ բողոքարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Դավիթ Ալեքսանյանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ՇԴ3/0037/01/17 և այլ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանները, ի թիվս այլնի, խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձի փաստարկների, սույն գործի նյութերի, Վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշումների, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։
Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերը հիմնավորված չեն։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ուստի ներկայացված բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերոշարադրյալ հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ամբաստանյալ Արտուր Գևորգիի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է:
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 19-07-2021
Գործը ստացվել է: Քրեական վերաքննիչ
Այլ նշումներ:
Զեկուցող դատավոր    
Ամսաթիվ: 19-07-2021
Զեկուցող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Արթուր Վլադիմիրի Պողոսյան
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվ: 04-11-2021
Դատարան: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:Քրեական գործը 2 հատոր՝ առաջին հատորը` 231 թերթ, երկրորդը` 146 թերթ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       03 Հոկտեմբեր 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան