Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԴ/30203/02/18

Վիճակագրական տողի համար: 12.1

Հայցվոր

<<Լիդիան Արմենիա>>ՓԲԸ

Պատասխանող

Նազելի Զավենի Վարդանյան

Դատավոր

Երևան քաղաքի դատարան:

Սարգիս Երիցյան

Քաղաքացիական վերաքննիչ:

Կարեն Վաչիկի Համբարձումյան

Վճռաբեկ:

Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան

Պահանջ: 29.11.2018թ. տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված զրպատություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին

  • Նիստեր
  • Ակտեր
  • Երևան քաղաքի դատարան
  • Քաղաքացիական վերաքննիչ

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30203/02/18

ՎՃԻՌ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

10.06.2020թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան), հետևյալ կազմով`

նախագահությամբ` դատավոր
քարտուղարությամբ` Ս. ԵՐԻՑՅԱՆԻ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆԻ

մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչներ` Տիգրան Նաղդալյանի (նույնականացման քարտ` 002785426, տրված` 15.10.2015 թվականին, 001-ի կողմից, փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1868), Արմեն Միխայիլի Մելքումյանի (անձնագիր` AK0547345, տրված` 02.07.2010 թվականին, 004-ի կողմից, փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 2735), Ինգա Սարաֆյանի (անձնագիր` AN0572786, տրված` 17.07.2013 թվականին, 012-ի կողմից, փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1532), դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործը, ըստ հայցի <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) (գրանցման համարը` 264.120.07314, ՀՎՀՀ` 00091919, հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան փողոց, 26/1 շենք) ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյանի (հասցե՝ ք. Երևան, Արաբկիր 41 փողոց, տուն 3/2) (այսուհետ նաև` Պատասխանող)` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
<<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյան` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 21.12.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 25.12.2018 թվականին:
Դատարանի 10.01.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Միաժամանակ, սահմանվել է եռօրյա ժամկետ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու համար:
Նշված որոշումը <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ներկայացուցիչը ստացել է 23.01.2019 թվականին:
<<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ներկայացուցիչը Դատարանի որոշմամբ սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է հայցադիմումը, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 29.01.2019 թվականին:
Դատարանի 04.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Դատարանի 04.02.2019 թվականի որոշմամբ հայցվորի միջնորդությունը` հայցի ապահովման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, մերժվել է:
Դատարանի 22.04.2019 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ` 03.06.2019 թվականին, ժամը` 10:00-ին:
Դատարանի 03.06.2019 թվականի որոշմամբ նույն օրը հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 25.09.2019 թվականին, ժամը` 10:00-ին:
Դատարանի կողմից 25.09.2019 թվականի նախնական դատական նիստում քաղաքացիական գործը համարվել է դատաքննությանը նախապատրաստված և դատաքննության օր է նշանակել 12.12.2019 թվականին, ժամը 12:00-ին:
Դատարանի 12.12.2019 թվականի որոշմամբ նույն օրը նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 20.02.2020 թվականին, ժամը` 11:00-ին:
Դատարանի 20.02.2020 թվականի որոշմամբ նույն օրը նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 19.05.2020 թվականին, ժամը` 12:00-ին:
Դատարանը 19.05.2020 թվականին ավարտել է գործի քննությունը և նշանակել վճռի հրապարակման օր 10.06.2020 թվականը:
Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան չի ներկայացրել:
Հակընդդեմ հայց չի հարուցվել:
Դատավարությանն այլ մասնակիցներ չեն ներգրավվել:

2. Հայցադիմումի հիմքերը, հայցվորի փաստարկները և պահանջը
Դիմելով դատարան` <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ. << Նազելի Վարդանյանը /այսուհետ՝ նաև՝ Պատասխանող/ սույն թվականի նոյեմբերի 29-ին, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության /այսուհետ՝ նաև՝ Հայցվոր, Ընկերություն/ վերաբերյալ ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է հետևյալ փաստացի տվյալները /բառացի մեջբերում/.
«Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »:
Ինչպես արդեն վերը նշվել է, Պատասխանողը, մամուլի ասուլիս ընթացքում թույլ է տվել արտահայտություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում և արատավորում են Ընկերության գործարար համբավը, մասնավորապես՝
1 «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վերոգրյալ իրավանորմի կիրառության վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ Դատարանն արձանագրել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`
1 անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2 անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3 ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4 ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը /տես՝ հա. 2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին կայացրած ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը/:
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունը համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ պետք է փաստել, որ Պատասխանողի կողմից հրապարակած փաստացի և իրականությանը չհամապատասխանող տվյալները արատավորում են Ընկերության գործարար համբավը: Ընկերության բաժնետերը հանդիսանում է հաշվետու-թողարկող /Տորոնտոյի բորսայում գրանցված ընկերություն է/, Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրության նորմերի և պահանջների խստիվ պահպանմամբ, համագործակցում է բազմաթիվ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ, ունի խոշոր արտասահմանյան ներդրողներ, վայելում է վերջիններիս վստահությունը: Իր հերթին վստահության ձևավորման և կորստի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում և քաղաքացիների հրապարակային հայտարարությունները Ընկերության գործունեության վերաբերյալ: Այսպես`մամուլի ասուլիսի ընթացքում Պատասխանողը Ընկերության վերաբերյալ ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող փաստացի տվյալներ, մասնավորապես՝«Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »: Ըստ էության Պատասխանողը Ընկերությանը մեղսագրել է կաշառք տալը, ինչը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք: Նման տեղեկություններ տարածելը չի կարող բացասաբար չանդրադառնալ Ընկերության գործարար համբավի վրա:
Տվյալ պարագայում, Պատասխանողը որևէ միջոց չի ձեռնարկել իր կողմից հնչեցրած փաստացի տվյալների իսկությունը ստուգելու հարցում, վերջինս բարեխիղճ վերաբերմունք չի դրսևորել, այլ նպատակ է ունեցել արատավորել Ընկերության գործարար համբավը :
Նշված փաստացի տվյալները ներկայացվել են սույն թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ ներկա են գտնվել բազմաթիվ լրագրողներ, բացի այդ այն ուղիղ հեռարձակվել է, ինչպես պատասխանողի ֆեյսբուքյան էջում այնպես էլ այլ անձանց ֆեյսբուքյան էջերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1 եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2 սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Ելնելով վերոնշյալ նորմի իրավակարգավորումից` գտնում ենք, որ Պատասխանողը պետք է զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքի, ինչպես նաև որպես փոխհատուցման գումար վճարի 1.000.000,0 ՀՀ դրամ գումար:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանին խնդրել է պարտավորեցնել Նազելի Վարդանյանին սույն թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… » հրապարակայնորեն հերքել, Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության բռնագանձել 1.000.000,0 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը>>:
Ներկայանալով դատաքննությանը հայցվորի ներկայացուցիչները պնդել են հայցը և խնդրել են այն բավարարել:

3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը, փաստարկները և պահանջը
Պատասխանողը հայցադիմումի պատասխան կամ առարկություն դատարանին չի ներկայացրել:

4. Սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը
1) Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացրել է հետևյալ փաստացի տվյալները «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »:
2) <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ կատարված արտահայտությունները արվել են հրապարակային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ:

5. Կիրառելի իրավունքը
Սույն վեճի լուծման համար կիրառելի են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 31-րդ, 42-րդ, 61-րդ և 81-րդ հոդվածները, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> 1950թ. եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ, 1087.1-րդ հոդվածները, <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ և 109-րդ հոդվածները:

6. Իրավական խնդիրը
1) Արդյո՞ք Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացրել է հետևյալ տվյալները «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »:
2) Արդյո՞ք Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… » հրապարակային խոսքը կատարվել է երրորդ անձանց ներկայությամբ:
3) Արդյո՞ք Նազելի Զավենի Վարդանյանի հրապարակային խոսքը կրել է հավասարակշիռ և բարեխիղճ բնույթ, արդյոք պայմանավորված է եղել հանրային գերակա շահով:
4) Արդյո՞ք Նազելի Զավենի Վարդանյանից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում ստանալու պահանջը ենթակա է բավարարման և արդյոք ամբողջությամբ կամ մասնակի բավարարման պարագայում այն անբարենպաստ հետևանքներ չի ստեղծի Նազելի Վարդանյանի համար:

7. Դատաքննությամբ հաստատված փաստերը, դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը
Դատարանը, լսելով Ընկերության ներկայացուցիչներին, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, եկավ հետևյալ եզրահանգման.
Դատաքննությամբ Դատարանը հաստատված է համարում այն փաստական հանգամանքը, որ Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացրել է նաև հետևյալ տվյալները. «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է ոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ անձինք, լրագրողներ այն լուսաբանվել է՝ քննարկումը հեռարձակվել է համացանցով։
Դատարանը վերոնշյալ փաստերը հաստատված է համարում Նազելի Վարդանյանի ասուլիսի տեսաձայնագրության հիման վրա, որը ներկայացվել է երկու կրիչներով:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Արդարադատություն իրականացնելիս հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Դատարանը նախքան Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրած գնահատականներին անդրադառնալը անհրաժեշտ է համարում քննարկել, անձի արժանապատվության պաշտպանության, կարծիքն ազատ արտահայտելու, ազատ խոսքի պաշտպանության, պաշտոնատար անձանց խոսքի շրջանակին ներկայացվող ՄԻԵԴ պահանջների հարցը:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> 1950թ. եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է խոսքի ազատությունը, ինչը ենթադրում է յուրաքանչյուրի ազատորեն արտահայտվելու իրավունքը, որն իր մեջ ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), հանդիսանալով Կոնվենցիայի Հոդվածի խախտումների վերաբերյալ գործեր քննող մարմին, իր մի շարք նախադեպային վճիռներում անդրադարձել է խոսքի ազատությանը, հրապարակային խոսքին ներկայացվող չափանիշներին և դրա պաշտպանությանը: Այդ վճիռներում առկա հիմնավորումները, հաշվի առնելով վերը նշված սահմանադրական դրույթը, հաշվի են առնվում հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթների, այդ թվում` խոսքի ազատության վերաբերյալ դրույթների մեկնաբանման ժամանակ:
Մասնավորապես` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկը: Ավելին, մամուլն է, որ մեծ դեր է խաղում ժողովրդավարական հասարակությունում (տե´ս մասնավորապես, Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության 7 դեկտեմբերի 1976 թվականի ՄԻԵԴ որոշումը):
Ասվածը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում սեփական կարծիքն արտահայտելու, տեղեկություններ ստանալու և տարածելու ազատության իրավունքի երաշխավորված լինելու պայմաններում միաժամանակ առաջանում է զանգվածային լրատվության միջոցների պարտականությունը` ապահովել այդ իրավունքի իրականացումը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով անդրադարձել է մարդու արժանապատվության՝ որպես բարձրագույն արժեք ընկալվելու սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդրին, ընդգծելով, որ այդ իրավունքն առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել և երաշխավորված իրականացման համար:
Անգամ լրատվամիջոցների և սոցիալական հաղորդակցության այլ միջոցների ազատությունը չի կարող պատճառ հանդիսանալ սահմանադրական այլ իրավունքները և ազատությունները սահմանափակելու համար: Իրավունքների և ազատությունների սահմանափակումները, որոնք կարող են հանգեցնել մարդու արժանապատվության նսեմացմանը, անթույլատրելի են: Որքան մոտ է կոնկրետ իրավունքը կամ ազատությունը մարդու արժանապատվության էությանը, այնքան այն ավելի խիստ պետք է պաշտպանվի հանրային իշխանությունների կողմից: Պետության սահմանադրական համակարգի սկզբունքները պետք է այնպես իրացվեն, որ խուսափեն մարդու արժանապատվությունը վիրավորելուց (տե´ս ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997 որոշում):
Իհարկե, խոսքի ազատությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության առաջընթացի և յուրաքանչյուր անձի զարգացման հիմնական պայմաններից մեկը: Սակայն խոսքի ազատության իրավունքը մշտապես ուղեկցվում է պարտականություններով և պատասխանատվությամբ: Այս պարտականություններն ու պատասխանատվությունն առավել կարևորվում են, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի հեղինակությանը և խախտում է այլոց իրավունքները: Խոսքի ազատությունը չի կարող իրականացվել անձի արժանապատվությունը արատավորելու և հեղինակությունը վիրավորելու եղանակով:
Արտահայտվելու ազատության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք անհրաժեշտ են այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու համար:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը, սակայն այդ իրավունքը չի հանդիսանում բացարձակ և ենթակա է սահմանափակումների: Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը, պաշտպանում է նաև անձի հեղինակությունը և այլոց իրավունքները:
ՄԻԵԴ-ն իր որոշումներում բազմիցս շեշտել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ խոսքի ազատության իրավունք նախատեսող դրույթ, նույնիսկ հասարակական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի դեպքերում: Երբ մարդու հեղինակությունը վնասված է, խախտվում է անձի մասնավոր կյանքի իրավունքը, եթե ապահովված չէ արդարացի հավասարակշռություն <<մրցակցող>> շահերի միջև (տե´ս օրինակ Պֆայֆերն ընդդեմ Ավստրիայի գործով ՄԻԵԴ-ի վճիռը):
Անհրաժեշտ է ուշադրության դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. <<Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է>>: (տե´ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է եղել նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե´ս Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):
Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից հետևում է, որ վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով:
Այսպիսով, ՄԻԵԴ-ը տարբերակել է մի կողմից փաստերը (statement of fact), որոնք տեսականորեն հնարավոր է ապացուցել (իհարկե, փաստը ճշմարիտ լինելու դեպքում), մյուս կողմից՝ գնահատողական դատողությունները, որոնց ապացուցումը նույնիսկ տեսականորեն անհնարին է:
- Անհնարին է իրականացնել գնահատողական դատողությունն ապացուցելու պահանջը: Նույնիսկ գնահատողական դատողությունն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված լինել (տե´ս Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի 2004թ. դեկտեմբերի 21 գործով ՄԻԵԴ-ի վճիռը):
- ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատողական դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե´ս Պեդերսենը և Բաադսգարդը ընդդեմ Դանիայի թիվ 49017/99 գործով ՄԻԵԴ-ի վճիռը):
- Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե´ս Ռիզոսը և Դասկասը ընդդեմ Հունաստանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը):
- Գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել։ Այդուհանդերձ, գնահատող դատողությունը, որի հիմքում բացակայում են ինչ-ինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված (տե´ս Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության և Կարման ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործերով ՄԻԵԴ-ի վճիռները):
Գործում է այն կանխավարկածը, որ արատավորող արտահայտությունները կատարվել են անբարեխղճորեն, քանի դեռ պատասխանողը չի ապացուցում, որ իրականացրել լուրջ նախնական հետազոտում: Հետևաբար` պետք է պարզել թե արդյոք արատավորող արտահայտություններին նախորդել է արտահայտությունը կատարողի կողմից իրականացված այնպիսի հետազոտություն, որը կարող էր արդարացնել նման արտահայտությունների կատարումը (տե´ս Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության և Կարման ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործերով ՄԻԵԴ-ի վճիռները)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ամփոփ ուսումնասիրությունից կարելի է եզրահանգել, որ հասարակական հնչեղություն ունեցող իրադարձությունների, քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց վերաբերող հրապարակումները չպետք է զուրկ լինեն փաստական հիմքից և գնահատողական դատողություն ներկայացնելով ազատվեն պատասխանատվությունից: Թեև թույլատրվում է հրապարակումներում ներկայացնել սեփական դատողությունները, որոնք իրադարձության վերաբերյալ կարծիքի արտահայտման ձև է, այնուամենայնիվ գնահատողական դատողության հիմքում պետք է լինեն որոշակի փաստարկներ: Չափազանցված դատողությունը ևս պետք է արտացոլի իրականությունը, այլ ոչ թե վերագրվի:

Որն է խոսքի ազատության իրավունքի շրջանակը հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ իրավապաշտպանների համար: Որ տարրերով և գործոններով պետք է որոշել ազատ խոսքի շրջանակը: Որոնք են ժողովրդավարական հասարակություններին անհրաժեշտ խոսքի ազատության մակարդակը, սահմանափակումները և միջամտությունները:

Եվրոպական դատարանը բազմիցս փաստել է, որ քաղաքական բանավեճի ազատությունը ժողովրդավարական հասարակության հայեցակարգի առանցքում է: Սակայն քաղաքական քննարկումները միակ համատեքստը չէ, երբ կիրառվում են տարբեր կանոններ: Նույնը վերաբերում է նաև ընդհանուր հանրային հետաքրքրության հարցերին: Այս երկուսը չեն կարող առանձնանալ միմյանցից, քանի որ ժամանակի մեծ մասը քաղաքական բանավեճն է ընդհանուր հանրային շահի վերաբերյալ: Հետևաբար, նրանք հավասարապես կարևոր են: Բայց ինչը կարելի է համարել ընդհանուր հանրային հետաքրքրության թեմա: Դատարանը երբեք հստակ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ դա կախված է իրավիճակի և արտահայտության առարկայի փոխկապակցվածությունից (տե´ս Վինգրուվն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 25.11.1996 թվականի վճիռը, պարագրաֆ 58), և (տե´ս Ֆելդեքն ընդդեմ Սլովակիայի գործով ՄԻԵԴ-ի 12.07.2001 թվականի վճիռը, պարագրաֆ 74):
Մարդու կարծիքի <<տարածությունը>> կախված է այն հայտարարության տեսակից, որը նա անում է: Տարբերություն կա <<արժեքի դատողության>> և փաստի միջև: Տարբերությունը կարևոր ընթացակարգային ազդեցություն ունի Դատարանում փաստերի վերաբերյալ հայտարարությունները գնահատելիս: Փաստերի վերաբերյալ հայտարարությունները դատավորների համար ավելի վերահսկելի են, քան արժեքային դատողությունները:
Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ հնարավոր չէ արժեքային դատողություններ կիրառել: Արդյոք հայտարարությունը արժեքային դատողություն է, կախված է ձևակերպումից, արդյոք նրանք մտադիր են ազդել ունկնդրի կարծիքի վրա: Եթե դա նպատակ է, դատողությունները կարող են ավելի շատ խոսել թեմայի մասին, քան երբ դրանք միայն փաստեր են հաղորդում (տե´ս Բլադեթ Թրյոմսյոն և Ստենսասը ընդդեմ Նորվեգիայի գործով ՄԻԵԴ-ի 20.05.1999 թվականի վճիռը, պարագրաֆ 55) և (տե´ս Նիլսեն և Ջոնսն ընդդեմ Նորվեգիայի գործով ՄԻԵԴ-ի 25.11.1999 թվականի վճիռը, պարագրաֆ 50):
Խոսքի ազատության իրավունքի գնահատման համար հիմնային նշանակություն ունի հրապարակային արտահայտություններ կատարած անձը, նրա զբաղեցրած հասարակական կամ սոցիալական դիրքը, քաղաքական հայացքները, կատարած արտահայտության նպատակը, լսարանը, լսարանի տեղեկացվածության մակարդակը և ժամանակաշրջանը: Կարևոր են այնպիսի նպատակներ, ինչպիսիք են հասարակության մեջ ճշմարտության, գիտելիքի, իրավունքների և հանդուրժողականության խթանումը, կարևորագույն նպատակը ժողովրդավարության խթանումը և պաշտպանությունն է:
Այնուամենայնիվ հրապարակային հայտարարություն կատարած անձը իրեն օրենսդրությամբ վերապահված շրջանակներից չպետք է դուրս գա, իսկ խոսքը պետք է լինի հավասարակշռված: Էական հանգամանք է խոսքի արտահայտման համար ընտրված ժամանակահատվածը, մասնավորապես դրան նախորդած իրադարձությունները, որոնք կարող էին էական ազդեցություն գործել հասարակությունում ձևավորվող հանրային կարծիքի վրա:
Խոսքի ազատության շրջանակը որոշելու հարցում որոշիչ է գնահատել հայտնած տեղեկատվության վերաբերյալ հասարակության մեջ առկա տրամադրությունները և թեմաների բանավեճի հետևանքները: Երբ առկա է կոնֆլիկտային իրավիճակ, գործիչների և ԶԼՄ-ների համար հատուկ պարտականություն և պատասխանատվություն կա, որպեսզի խուսափեն այնպիսի խոսքի դրսևորումներից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը:
Հաջորդ գործոնն այն է, որ քննադատությունը կախված է նրանից, թե արդյոք արտահայտությունն փաստի մասին է, որը պետք է ապացուցվի, կամ արժեքի դատողություն, որի դեպքում բանախոսի կարծիքի համար ավելի շատ տեղ կա: Նույնիսկ արժեքի որոշման համար անհրաժեշտ է որոշ փաստական հիմքեր. հակառակ դեպքում արտահայտությունը կարող է գերազանցել ՄԻԵԴ-ի 10-րդ հոդվածի պաշտպանության սահմանները (տե´ս Սյուրեքը ընդդեմ Թուրքիայի գործով ՄԻԵԴ-ի 08.07.1999 թվականի վճիռը, պարագրաֆ 43 և 62):
Անդրադառնալով <<գերակա հանրային շահ>>, ինչպես նաև տվյալների <<հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացում>> եզրույթների իրավական որոշակիության խնդրին՝ ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-997 որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր դեպքում, կախված գործի հանգամանքներից, պետք է որոշվի, թե արդյո՞ք հասարակության տեղեկացված լինելու շահը գերակա է եղել տեղեկություն հայտնած անձի վրա դրված պարտականության ու պատասխանատվության համեմատ:
Վերլուծելով Եվրոպական դատարանի մի շարք որոշումներով ձևավորված պրակտիկ մոտեցումները <<պաշտպանված ելույթների>> վերաբերյալ կարելի է այն պայմանական բաժանել երկու խմբերի՝ ճշգրիտ ընդհանուր շահագրգիռ քննարկումներ, երբ հանրության մեծ մասը հետաքրքրված է թեմայի քննարկումով և ուղղակի ընդհանուր շահագրգիռ քննարկումներ, երբ քաղաքական խնդիր կամ հետաքրքրություն ներկայացնող հարց է, հասարակությունը իրավունք ունի տեղեկացված լինել, ինչը ժողովրդավարության հիմնական տարրերից է (տե´ս Քարվուաարա և Իլթալեթի ընդդեմ Ֆինլանդիայի, 16 նոյեմբերի 2004 թ. ՄԻԵԴ վճիռը 53678/00, պարագրաֆ 45):
Վերոնշյալ փաստերի համադրման արդյունքում Դատարանը գալիս է եզրահանգման, որ հասարակական գործիչները, բնապահպանները ունենալով վերահսկողական գործառույթներ օգտվում են խոսքի լայն իրավունքներից: Սակայն այն բացարձակ իրավունք չի կարող հանդիսանալ, քանի որ խոսքի իրավունքին ներկայացվող չափանիշները պետք պահպանվեն, ավելին հասարակությանը հետաքրքրող իրադարձությունների վերաբերյալ մասնագիտական՝ փորձագիտական կարծիքը պետք է առավել հավասարակշռված և բարեխիղճ լինի, քանի որ այն ունի առավել մեծ ազդեցություն խոսքի ճշմարտացիության տեսանկյունից:

Անդրադառնալով փաստացի տվյալները զրպարտություն համարելու հարցին, Դատարանը նախ անհրաժեշտ է համարում ներկայացնել զրպարտության բնորոշումը, այնուհետև տալ իրավական գնահատական.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են դատական պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Ըստ նույն հոդվածի 3-րդ կետի` զրպարտությունը (նույն օրենսգրքի իմաստով) անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վերոնշյալ հոդվածից բխում է, որ տարածված տեղեկությունները զրպարտություն կարող է համարվել, եթե`
ա) այդ տեղեկությունները արատավորում են պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը,
բ) այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, գ) դրանք ներկայացվել են հրապարակային:
Արատավորող են համարվում այն տեղեկությունները, որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները:
Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է` անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անհատի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է:
Արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների ընդունակությունների աշխարհայացքի գիտակցումը:
Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանում թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը: Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող:
Արատավորող կարող են ճանաչվել նաև անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները, մասնավորապես` մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատարման, հանցավոր գործունեությամբ զբաղվելու, բարոյապես դատապարտելի արարքների, սանձարձակության, բանսարկու կամ զրպարտիչ լինելու մասին և այլ բնույթի տեղեկությունները: Տարածված տեղեկությունները չպետք է համապատասխանեն իրականությանը: Անձը իր պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության իրավունք Է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ տարածված տեղեկությունները մտացածին են, հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է կամ փաստերին տրվում է աղճատված գնահատական, տարածվում է հերյուրանք և այլն:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ, որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե´ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):
Վերը նշված չափանիշների առկայության կամ բացակայության հանգամանքի բացահայտումը կարևոր է դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս, այդ թվում` ներկայացված փաստացի տվյալները, որպես զրպարտություն գնահատելիս:
Միաժամանակ հարկ է նկատել, որ օրենսդիրն ամրագրել է պայմաններ, երբ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն: Նշված պայմաններն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետում: Ըստ նշված կետի` նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.
3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:
Վերոնշյալ դրույթի վերլուծությունից հետևում է, որ անկախ նրանից` անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք`
1. Վերաբերում են դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին կամ տեղ են գտել ապացույցներում: Նշված դրույթում ամրագրված <<մինչդատական>> և <<դատական վարույթ>> տերմինները հավասարապես պետք է վերաբերեն ինչպես քաղաքացիական և վարչական դատավարության (դատական վարույթներ), այնպես էլ քրեական դատավարության կարգով քննվող գործերին (մինչդատական և դատական վարույթներ):
2. Պայմանավորված են գերակա հանրային շահով: Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է <<հավասարակշռված>> եզրույթին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:
3. Զրպարտությունը վերոնշյալ դրույթի ուժով բացակայում է նաև այն դեպքում, երբ հրապարակային տեղեկություններ տարածող անձը նշված տեղեկությունները տարածում է` հիմք ընդունելով զրպարտության ենթարկվողի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ նրանցից ելնող փաստաթղթում արված եզրահանգումները կամ փաստերը:
Տեղեկատվության տարածումը այս դեպքում ևս ենթադրում է հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ փաստաթղթում տեղ գտած եզրահանգումների կամ փաստերի բարեխիղճ շարադրանք: Ելույթ պետք է դիտարկել անձի կողմից հնչեցրած բանավոր խոսքը, որը նպատակ ունի որոշակի տեղեկատվություն հասու դարձնել անորոշ թվով անձանց և արվում է որոշակի ձևաչափին համապատասխան կազմակերպված միջոցառումների ժամանակ (օրինակ` կոնֆերանսներ, համաժողովներ, հավաքներ, հանրահավաքներ և այլն ):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ սույն հոդվածի իմաստով <<փաստաթուղթ>> տերմինի մեկնաբանությունն անհրաժեշտ է կատարել` հաշվի առնելով նաև երկրում գործող փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային կարգավորումը: Ուստի <<փաստաթուղթ>> տերմինը սույն հոդվածի իմաստով չպետք է նույնացվի բացառապես թղթային կրիչի օգտագործմամբ կազմված գրավոր արտահայտված տեղեկության հետ: Դրանում կարող են ներառվել կրիչի ցանկացած տեսակի (էլեկտրոնային (ֆաքս, լուսապատճեն և այլն), նյութական այլ կրիչներ) օգտագործմամբ կատարված գրառումները: ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ <<փաստաթուղթ>> տերմինի նեղ մեկնաբանումն անհարկի սահմանափակում է և չի ներառում դեպքերի այն շրջանակը, որոնց պարագայում փաստաթղթերը կազմվում և տարածվում են էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե´ս, ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ <<Սկիզբ Մեդիա Կենտրոն>> ՍՊԸ-ի` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին): Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը:
Տվյալ դեպքում էական հանգամանք է Նազելի Վարդանյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում հնչած հրապարակային խոսքի համար հիմք հանդիսացած <<փաստերի>> պարզումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
Նազելի Վարդանյանը գործի քննության ընթացքում թեև Դատարանին հայտնեց, որ գործի մասին տեղեկացված չի եղել, սակայն Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված <<ՍՊՈՒՏՆԻԿ>> լրատվամիջոցին տրված հարցազրույցի տեսանյութից պարզվեց, որ իրականաում տեղեկացված եղել է առնվազն 2019 թվականի ապրիլի 3-ին և դրանից հետո չի իրացրել իր դատավարական իրավունքները:
Գործի համար էական նշանանակություն ունի հանգամանքը, թե ինչ ստույգ փաստերի հիման վրա է Նազելի Վարդանյանը ներկայացրել հրապարակային խոսքը: Արդյոք այն կարող է համարվել Նազելի Վարդանյանի գնահատողական դատողություններ, թե ոչ: Նազելի Վարդանյանի կողմից դատավարությանը չմասնակցելու բացասական հետևանքները կրում է նա։
Դատարանի կողմից հրապարակային խոսքի առանձին գնահատման առարկա է այն, որ կատարվել է մի ժամանակահատվածում, երբ հասարակությունը առավել զգայուն էր Ընկերության աշխատանքի վերաբերյալ հնչող գնահատականների հանդեպ: Հասարակությունում առկա բացասական տրամադրությունները զրկել էին լսարանին ներկայացված փաստերը օբյեկտիվ ընկալելու հնարավորությունից: Խոսքի բարեխղճության գնահատման համար կարևոր է, թե ինչ լսարանի է ուղղված, այդ լսարանը արդյոք պատրաստ է օբյեկտիվ, ոչ միակողմանի ընկալման: Բնապահպանի կողմից հանրությանը ներկայացված տեղեկատվությունը լսարանի համար ավելի արժանահավատ է, քան այլ ֆիզիկական անձի կողմից ներկայացված տեղեկատվությունը, հետևաբար խոսքի հավասարակշված լինելը էական հանգամանք է Դատարանի կողմից հրապարակային արտահայտություններում տեղ գտած տեղեկատվության գնահատման համար:
Խոսքի բարեխղճության և հավասարակշռության տեսանկյունից առավել կարևոր է այն հանգամանքը, որ հրապարակային խոսքում կասկածներ է հայտնում Ընկերության գործունության իրավաչափության վերաբերյալ և հիշատակվում է Կաշառք արտահայտությունը, որը բացի այն որ ունի հասարակությունում բացասական ընկալում, այլև այն կարող է հանցակազմ պարունակել:
Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված դատարանը արձանագրում է, որ ներկայացված տվյալները հանրային գերակա շահով չէին կարող պայմանավորված լինել, քանի որ հրապարակող անձը տվյալները պետք է ներկայացներ բարեխիղճ և հավասարակշռված: Փաստացի տվյալները պետք է լինեն ստույգ կոնկրետ փաստերի վրա հիմնված: Իսկ բնապահպան փորձագետի դեպքում պատասխանատվության աստիճանը առավել մեծ է, քանի որ հրապարակային խոսքը պետք է լինի լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ, բարեխիղճ և զուսպ:
Տվյալ դեպքում Դատարանը գործում առկա ապացույցները վերաբերելիության և թույլատրելիության համակցության մեջ գնահատելով գտնում է, որ Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացրած փաստացի տվյալները «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… » չունեն փաստական հիմք և զրպարտում են Ընկերությանը:

Անդրադառնալով զրպարտության դեպքում նյութական պատասխանատվության հարցին, Դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալը՝
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն`
զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով <<Զանգվածային լրատվության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:
Բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված որոշմամբ նշել է, որ դատարանները քննարկվող հարցի վերաբերյալ գործեր քննելիս նախ պետք է ջանքեր գործադրեն գործը հաշտությամբ լուծելու ուղղությամբ, այնուհետև գործում առկա բոլոր ապացույցների գնահատմամբ անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք հնարավոր չէ վերականգնել անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով, քանի որ օրենսդիրը մինչև նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանել է նաև պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության և կիրառման հնարավորություն:
Ուստի զրպարտության վերաբերյալ գործերի քննության ժամանակ, նախ և առաջ քննարկման է ենթակա այն հարցը, թե պատվի և արժանապատվության վերականգնմանը հնարավոր չէ արդյոք հասնել այլ միջոցներով, թե նյութական փոխհատուցում տրամադրելը միակ միջոցն է: Հաշվի առնելով, որ հայցվոր կողմը օրենքով նախատեսված ոչ նյութական հատուցման (հերքում հրապարակելու) պահանջից բացի ներկայացրել է նաև դրամական <<փոխհատուցման>> պահանջ, ապա վերջինս պետք է ապացուցի նաև, թե ինչու առաջին միջոցը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Ուշագրավ է ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը. <<…արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը։ Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար>> (տես թիվ ՍԴՈ-997 որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը վերը վկայակոչված թիվ ՍԴՈ-997 որոշմամբ արձանագրել է` մի կողմից, մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դիմաց փոխհատուցումն իրավակիրառական պրակտիկայում չպետք է շփոթել գույքային վնասի հետ, մյուս կողմից` այդ փոխհատուցումը չպետք է դիտել որպես տույժի կամ տուգանքի ձևով սահմանվող պատիժ: Հակառակ պարագայում, ինչպես նշվեց, կիմաստազրկվի զրպարտության ապաքրեականացման ամբողջ գաղափարը:
Ավելին, օրենսդիրը իրավակիրառողից պահանջում է նաև փոխհատուցման չափը սահմանելիս հաշվի առնել վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը: Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը, մասնավորապես, ենթադրում է.
- հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը,
- թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար:
Այդ նպատակով է, որ օրենսդրի կողմից ոչ թե փոխհատուցման որևէ որոշակի չափ է սահմանվել, այլ նախատեսվել է մինչև որոշակի մեծություն, որպեսզի գործի հանգամանքներից ելնելով դատարանը կոնկրետացնի փոխհատուցում կիրառելու ենթակա չափը:
Միաժամանակ, ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթների կիրառման խնդրում գործը քննող դատարանի հայեցողության շրջանակները բացարձակ չեն և սահմանափակված են հետևյալ նախապայմաններով.
- եթե անձը զրպարտվել կամ նրան վիրավորանք է հասցվել զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ, ապա խնդրի իրավական լուծումը պետք է երաշխավորվի խոսքի ազատության իրավունքի իրավաչափ իրացման սահմաններում,
- զրպարտության կամ վիրավորանքի համար սահմանված վնասի փոխհատուցումը պետք է լինի ողջամտորեն համաչափ՝ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի համեմատ,
- կոնկրետ վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունից ելնելով դատական կարգով նյութական փոխհատուցման չափի սահմանման դեպքում պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ իր մեծությամբ այն չհանգեցնի մեղավոր անձի սնանկության կամ էականորեն չխաթարի նրա բնականոն գործունեությունը:
Ողջամիտ չէ այնպիսի նյութական փոխհատուցում սահմանել, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը. այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները հասարակությանը տեղեկացնելու համար և նպաստել հասարակության համար կարևոր հարցերի շուրջ քննարկումներին, մամուլի ներկայացուցիչների` պատասխանողի դերում հանդես գալու հանգամանքը չի կարող դիտվել որպես գործոն` առավել խիստ պատասխանատվություն սահմանելու համար:
Նույն մոտեցումն է պաշտպանում ՀՀ վճռաբեկ դատարանը` թիվ ԵԿԴ/2293/02/10 որոշմամբ արձանագրելով. <<Քննարկման առարկա հարցի շրջանակներում գործ ունենք մի կողմից տեղեկատվություն տարածելու և խոսքի ազատության, մյուս կողմից անձի` իր պատվի, արժանապատվության, գործարար համբավի նկատմամբ հարգանք պահանջելու Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և երաշխավորված իրավունքների հետ, անհրաժեշտ է համարում նշել, որ փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը և բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար, առավել ևս, եթե պատասխանող կողմը զանգվածային լրատվության միջոց է` նրա հետագա գործունեությունը շարունակելու առումով>>: Ընդ որում, կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին և անհրաժեշտ` ժողովրդավարական հասարակությունում: Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ միջոց համարվելու համար միջամտությունը պետք է <<բավականաչափ>> հիմնավորված լինի, ինչը պարզելու համար հարկավոր է հաշվի առնել տվյալ գործով հանրությանը հուզող յուրաքանչյուր հայեցակետ (տե´ս Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 65):
Հետապնդվող իրավաչափ նպատակներին միջամտության համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև պատասխանատվության միջոցների բնույթն ու խստությունը (տե´ս Տամմերն ընդդեմ Էստոնիայի գործով Եվրոպական դատարանի 04.04.2001 թվականի վճիռը, կետ 69): Պատասխանատվության համար ընտրված միջոցի բնույթը և խստությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դրանք պարզման ենթակա ինքնուրույն հարցեր են:
Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ բոլոր դեպքերում համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել կիրառված միջոցների պիտանիությունը: Սա ենթադրում է, որ պատասխանատվության միջոցների կիրառման լիազորություն ունեցող սուբյեկտը ընտրում է հնարավոր միջոցներից պիտանին: Պիտանի միջոցների մեկից ավելիի առկայության դեպքում պետք է ընտրվի այն միջոցը, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից միայն նա, որը հնարավորություն է տալիս առավել նվազ ձևով միջամտելով կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին ապահովել այլ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
Այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վիրավորանքի և զրպարտության համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցին` նշելով, որ այն պետք է համաչափ լինի անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին, և միաժամանակ, անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար: Վճռաբեկ դատարանը կարևորել է այն, որ նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր …, հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով: Ընդ որում, այս հարցի քննարկման ժամանակ դատարանները պետք է ուշադրություն դարձնեն հայցվոր կողմի` նյութական փոխհատուցման պահանջի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներին, որոնք, ըստ էության, պետք է պարունակեն նաև տեղեկություններ իրենց բնականոն գործունեության նկատմամբ պահանջվող փոխհատուցման չափի ֆինանսական ազդեցության վերաբերյալ:
Նշված հիմնավորումներից ելնելով` փաստենք, որ Նազելի Վարդանյանը Ընկերությանը վերագրել է այնպիսի գործողություններ, որոնք հակաօրինական են, ունեն հասարակական մեծ հնչեղություն և հասարակության կողմից ընկալվում են բացասական: Նազելի Վարդանյանի խոսքը կրել է ոչ հավաստի զրպարտող բնույթ, ինչը էական վնաս է հասցրել հայցվոր <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության գործարար համբավին, ուստի դատարանը նմանատիպ իրավիճակներում իրավաչափ է համարում նաև սահմանել դրամային հատուցում:
Դատարանն արձանագրում է, որ պատասխանողը հանդիսանում է ֆիզիկական անձ, դատարանի համար որոշակի չէ նրա գույքային դրությունը և պետք է սահմանել դրամային փոխհատուցման այնպիսի չափ, որը նրա գործունեության վրա որևէ կերպ ազդեցություն չկարողանա ունենալ:
Հետևաբար` հայցվորի պահանջը, որպես ոչ նյութական վնասի հատուցում 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին ողջամիտ չի կարող համարվել: Դատարանը, ղեկավարվելով վերոնշյալ հիմնավորումներով, փոխհատուցման ողջամիտ չափ է համարում 100.000 ՀՀ դրամը:

8. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի բաշխման հիմքում դրել է համամասնության սկզբունքը, որը պետք է համապատասխանի բավարարված հայցապահանջին:
Սույն գործով դատական ծախսերը կազմված են պետական տուրքի գումարից:
Սույն գործով, նկատի ունենալով, որ հայցը բավարարվում է, հայցվորը նախապես վճարել է 24.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, Դատարանը գտնում է, որ Նազելի Զավենի Վարդանյանից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության պետք է բռնագանձել 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, մնացած 22.000 (քսաներկու հազար) ՀՀ դրամի մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 109-րդ, 189-րդ, 191-192-րդ, 198-րդ և 362-րդ հոդվածներով, դատարանը

ՎՃՌԵՑ

1. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի.
Նազելի Զավենի Վարդանյանին պարտավորեցնել 2019 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ քննարկման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… » հերքել հետևյալ կերպ.
վճիռն օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում (նյութը տեղադրել նաև թերթին պատկանող կայքում, եթե առկա է) հրապարակել հերքում, այն մասին, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է:
2. Նազելի Զավենի Վարդանյանից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
3. Հայցը` մնացած` 900.000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, մերժել:
4. Նազելի Զավենի Վարդանյանից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության բռնագանձել 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Պետական տուրքի հարցը մնացած նախապես վճարված 22.000 (քսաներկու հազար) ՀՀ դրամի մասով համարել լուծված։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ
թիվ ԵԴ/30203/02/18
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության
դատարանի 10.06.2020 թվականի թիվ
ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով վճիռ
նախագահող դատավոր Ս.Երիցյան

Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`

նախագահող դատավոր`
դատավոր՝
դատավոր՝ Կ.Համբարձումյան
Մ.Հարթենյան Ն.Մարգարյան

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքում

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ընդդեմ Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.06.2020 թվականի վճռի դեմ Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը․
Դատարանի 04․02․2019 թվականի որոշմամբ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ընդդեմ Նազելի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 10․06․2020 թվականի վճռով վճռվել է՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ հայցն ընդդեմ Նազելի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի. Նազելի Վարդանյանին պարտավորեցնել 2019 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ քննարկման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… » հերքել հետևյալ կերպ. վճիռն օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում (նյութը տեղադրել նաև թերթին պատկանող կայքում, եթե առկա է) հրապարակել հերքում, այն մասին, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է: Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ բռնագանձել 100.000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Հայցը` մնացած` 900.000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, մերժել: Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ բռնագանձել 2.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Պետական տուրքի հարցը մնացած նախապես վճարված 22.000 ՀՀ դրամի մասով համարել լուծված։
Դատարանի վերը նշված վճռի դեմ Նազելի Վարդանյանի կողմից 05.08.2020 թվականին ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 14.08.2020 թվականի որոշմամբ վերադարձվել է: Նշված որոշումը բողոքաբերը ստացել է 25.08.2020 թվականին:
Նազելի Վարդանյանը 07.09.2020 թվականին վերաքննիչ բողոքը ներկայացրել է կրկին, որը Վերաքննիչ դատարանի 29․09․2020 թվականին այն ընդունվել է վարույթ:
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ անունից ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան։
Վերաքննիչ դատարանը 14.12.2020 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին:
Դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 17․12․2020 թվականը։

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք ներկայացրած անձի պահանջը․
Բողոքաբերը գտել է, որ Դատարանի 10.06.20թ. վճիռն անհիմն է և անօրինական, այն խախտել է իր՝ որպես պատասխանողի ՀՀ սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով սահմանված իրավունքները և զրկել դատական պաշտպանության իրավունքից: Մասնավորապես՝ հայտնել է, որ Հայցվորը հստակ իմանալով իր բնակության հասցեն, միտումնավոր հայցադիմումում նշել է այլ հասցե, որով հավանաբար ուղարկվել են դատական ծանուցագրերը, որոնք ինքը չի ստացել և արդյունքում, ծանուցված չի եղել դատական նիստերի օրվա և ժամի մասին և բնականաբար չի մասնակցել դրանց և հնարավորություն չի ունեցել հայցադիմումի պատասխան և ապացույցներ ներկայացնել:
Հայտնել է, որ ինքը 23.11.19թ. լրագրողներից և համացանցից է իմացել, որ սույն քաղաքացիական գործով ներգրավված է որպես պատասխանող: 12.12.19թվականին առանց ծանուցագիր ստանալու ներկայացել է դատական նիստին և ներկայացրել միջնորդություն՝ նախնական դատական նիստը վերսկսելու և իրեն հնարավորություն ընձեռնելու իր իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու դատարանում: Այդ օրը Դատարանն իր միջնորդությունը չի քննարկել, ասելով, որ այն հետո կքննարկի և որոշմամբ կտեղեկացնի:
19.05.20թ. նշանակված դատական նիստի ժամանակ եղել է վատառողջ, ուստի միջնորդություն է ներկայացրել էլեկտրոնային նամակով՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը քննության առարկա չի դարձրել միջնորդությունը և նույն օրը դատական նիստ է արել, ավարտել դատաքննությունը և հայտարարել վճռի հրապարակման օր 10.06.20թ.:
Բողոքաբերը նշել է, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջները, ծանուցված չլինելու պայմաններում, անհիմն մեղադրել է իրեն դատական նիստերին չներկայանալու մեջ և գտել է, որ հաղորդման ընթացքում զրուցակցից պետք է տեղեկանար իրեն վերաբերող դատական գործընթացի մասին:
Դատարանը չի տարբերել «տեղեկացված» լինել և «ծանուցված» լինել եզրույթները, այն որ օրենսդիրը չի սահմանում, որ անձն երրորդ անձանցից պետք է տեղեկանա դատական քննությանն իր մասնակցության մասին, այլ պետք է ծանուցվի Դատարանի կողմից:
Բողոքաբերը հայտնել է, որ միակ դատական նիստի ժամանակ, որին ինքը ներկայացել է առանց ծանուցման, Դատարանը համադրել է իր ստորագրությունը ծանուցագրերի վրա եղած ստորագրությունների հետ և պարզել, որ ինքը չի ստորագրել դրանք, հետևաբար ծանուցված չի եղել, քանի որ դրանք իր բնակության հասցեով չեն ուղարկվել:
Բողոքաբերը մեջբերել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և հայտնել է, որ Դատարանը թույլ է տվել կոպիտ դատավարական սխալ՝ խախտելով ՀՀ սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված դատական պաշտպանության իրավունքը:
Բողոքաբերը նշել է, որ վճռում արձանագրված հարցադրումները չեն կարող զրպարտություն համարվել և մեջբերել է ՀՀ քաղաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նշելով, որ իր հարցերը հիմնված են եղել երկու փաստի վրա՝ «Ջերմուկը 2012-2013թթ ազդակիր չի եղել» և այդ թվականներին «հայցվորը Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցել» նշել է նաև, որ տվյալ փաստերը համապատասխանում են իրականությանը և հիմնավորվում են փաստաթղթերով: Նշել է, որ իր մոտ այդ հարցերի առաջացումը պայմանավորված է եղել Ջերմուկում առկա իրավիճակով:
Բողոքաբերը հայտնել է, որ նշված փաստերից ելնելով, իր մոտ հարցեր են առաջացել՝ ինչու են այդ գումարը փոխանցել, արդո՞ք կոռուպցիոն գործոն առկա է թե ոչ: Այս հարցադրումներն ինքը բարեխղճորեն արել է աշխատանքային խմբի նիստերին, որտեղ հայցվորը մասնակցություն է ունեցել, այսինքն ողջամիտ միջոցներ է ձեռնարկել պարզելու այդ հանգամանքները, սակայն, հանրությանը հետաքրքրող այս և այլ հարցերի պատասխանները չստանալով, դրանք արձանագրվել է իր եզրակացության մեջ և ներկայացրել աշխատանքային խմբին և ՀՀ կառավարությանը:
Հաշվի առնելով, որ Ամուլսարի ծրագիրն ունի հանրային գերակա շահ, հանրային մեծ հետաքրքրություն, հասարակության տեղեկացված լինելու շահը գերակա է, ՀՀ Վարչապետի 20.07.2018թ. հ.986-Ա որոշման հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամ է ներգրավվել նաև բողոքաբերը՝ որպես փաստաբան, և ինքն ու խմբի մյուս անդամները պարտավոր էին վերհանել բոլոր խախտումները և թերությունները հանքարդյունաբերական ծրագրերում: Նշել է, որ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ինքը 32 էջանոց եզրակացություն է կազմել և ներկայացրել ՀՀ կառավարություն՝ ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների խախտումների մասին, ինչպես նաև 4 էջի վրա հարցադրումներով նշել է կոռուպցիոն տարրեր պարունակող այն հանգամանքները, որոնք պետք է քննվեին իրավապահ մարմինների կողմից: Այդ եզրակացությունն ինքը ներկայացրել է Ամուլսարի ծրագրով աշխատանքային խմբի եզրափակիչ քննարկմանը:
Բողոքաբերը հայտնել է, որ այդ հարցադրումներն անելը պայմանավորված է եղել իր որպես աշխատանքային խմբի անդամի, հանրային գերակա շահ ներկայացնող հանգամանքների բացահայտման պարտավորությամբ, ինչպես նաև հանրային մեծ հետաքրքրությամբ և հանրության տեղեկացված լինելու իրավունքով: Դատարանը, այս կապակցությամբ անհիմն և անտրամաբանական եզրահանգումներ է արել, մասնավորապես, նշելով, ոչ ներկայացված տվյալները հանրային գերակա շահով չէին կարող պայմանավորված լինել, քանի որ հրապարակող անձը տվյալները պետք է ներկայացներ բարեխիղճ և հավասարակշռված։
Բողոքաբերը գտել է, որ տվյալ դեպքում, օրենսդրի կողմից սահմանված՝ զրպարտություն համարվելու համար անհրաժեշտ գործոններից որևէ մեկն առկա չէ և Դատարանը չէր կարող հայցը բավարարել:
Մեջբերելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը՝ Բողոքաբերը նշել է, որ տվյալ դեպքում հարցադրումներն անելը պայմանավորված է եղել գերակա հանրային շահով, քանի որ արդյունքում ոտնահարվել են Ջերմուկ համայնքի անդամների իրավունքները և օրինական շահերը:
Ըստ Բողոքաբերի՝ ՀՀ քաղաքացիաակն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի սահմանման համաձայն իր հարցադրումները չեն կարող զրպարտություն համարվել, իսկ Դատարանը չի կիրառել նորմը, որը պետք է կիրառեր:
Բողոքաբերը գտել է նաև, որ Հայցվորը պետք է ապացուցեր, թե ինչպես է արատավորվել իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, Բողոքաբերի որ արտահայտությունն է արատավորել այն, ինչը չի արել: Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության հիման վրա պետք է հստակ նշեր՝ թե պատասխանողի որ արտահայտությունն ինչպես է արատավորել և կոնկրետ հայցվորի ինչն է արատավորվել՝ պատիվը, արժանապատվությունը, թե գործարար համբավը, ինչը չի արել:
Մեջբերել է Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10/ որոշմամբ արձանագրված զրպարտություն գնահատելու չափանիշները և նշել է, որ տվյալ դեպքում, իր արտահայտությունն ոչ միայն վերացական է, այլ նաև հարց է, որը բխել է կոնկրետ հանգամանքներից և այդ կապակցությամբ ասվել է, որ իրավապահ մարմինները պետք է դա քննեն: Բացի այդ, հայտնել է, որ հարցերը քննարկվել և ներկայացվել են ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստերին, ինքն այդ թեմայով ասուլիս կամ հարցազրույց չի տվել, քննարկումների ժամանակ իր ներկայացրած եզրակացության ժամանակ որևէ լրատվամիջոց ներկա չի գտնվել:
Ըստ Բողոքաբերի՝ Դատարանը չի գնահատել իր հարցադրումներն որպես որոշակի փաստերի հիման վրա արված գնահատող դատողություններ, խախտելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված խոսքի ազատության իրավունքը:
Ըստ Բողոքաբերի՝ ոչ հայցադիմումում, ոչ էլ վճռում չկա որևէ հիմնավորում, որ իր հարցադրումներն արատավորել են հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, մինչդեռ դրա ապացուցման բեռը պետք է դրվեր հայցվորի վրա, ով պետք է հստակ ապացուցեր նշվածից ո՞րն է արատավորվել, ինչպե՞ս է արատավորվել, ի՞նչ ոչ նյութական վնաս է նա կրել դրանից, ի՞նչ պատճառա-հետևանքային կապ կա հարցերի և ենթադրյալ վնասի մեջ: Դատարանը չի բաշխել ապացուցման բեռը, չի կատարել բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն, ըստ էության չի իրականացրել արդարադատություն:
Այսպիսով, գտել է, որ իր հարցադրումները չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արձանագրած «զրպարտության» հատկանիշներին և այդ հոդվածը չպետք է կիրառվեր Դատարանի կողմից, սակայն կիրառվել է:
Դատարանը՝ վճռում նշել է, որ պատասխանողի կողմից «հնչեցրած հրապարակային խոսքի համար հիմք հանդիսացած «փաստերի» պարզումը» «էական հանգամանք է, սակայն, միջնորդությունները՝ նախնական դատական նիստ վերսկսելու և հարգելի պատճառով դատական նիստը հետաձգելու մասին, չի բավարարվել, զրկելով Բողոքաբերին ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Մինչդեռ, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով արձանագրել է, որ. «քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին՝ պարզելու նպատակով՝ արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները՝ միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:
Վերը նշվածի իմաստով նշել է, որ ինքն ամենևին նպատակ չի ունեցել արատավորելու հայցվորին: Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով:
Փաստորեն, ստույգ փաստերի վրա հիմնված գնահատող դատողությունների հետևանքով առաջացած հարցերի ներկայացումը Դատարանը համարել է զրպարտություն:
Հայտնել է, որ բողոքարկվող վճռով խախտվել են իր ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված կարծիք ազատ արտահայտելու իրավունքը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված «խոսքի ազատության իրավունքը»:
Բողոքաբերը գտել է նաև, որ Դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ, նախ «հասարակություն» ասելով, պարզ չէ թե Դատարանն ի՞նչ նկատի ունի, հասարակության մեջ տարբեր կարծիքներ և մոտեցումներ կան Ամուլսարի ծրագրի և հայցվորի գործունեության վերաբերյալ, հետևաբար միատեսակ ընկալում բոլոր դեպքերում չի կարող լինել: Երկրորդը, ի՞նչ է նշանակում ժամանակահատված, երբ «հասարակությունն առավել զգայուն է», հասարակությունը բազմաշերտ է և հավասարապես զգայուն չի կարող լինել, իսկ ինչ վերաբերում է Ջերմուկի բնակիչներին, ապա նրանք 2012թ.-ից զգայուն են և պայքարում են իրենց իրավունքների համար: Երրորդը, Դատարանը նշում է «կարևոր է ինչ լսարանի է ուղղված, այդ լսարանը արդյոք պատրաստ է օբյեկտիվ, ոչ միակողմանի ընկալման»:
Բողոքաբերը նշել է, որ իր խոսքն ուղղված է եղել Աշխատանքային խմբի անդամներին, որոնք ունեն գիտական աստիճան, տարբեր ոլորտների մասնագետներ են և հնարավոր չէ, որ հարցադրումներն որպես փաստական հանգամանքներ գնահատվեին իրենց կողմից, մանավանդ, որ այդ հարցը բարձրացվել է աշխատանքային խմբի նիստերին, այսինքն ողջամիտ միջոցներ են ձեռնարկվել իմ կողմից, սակայն, հայցվորի կողմից պատասխան կամ պարզաբանում չի ստացվել:
Դատարանը վճռել է, որ պատասխանողը պետք է հերքի իր հարցադրումները «առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում /նյութը տեղադրելով նաև թերթին պատկանող կայքում, եթե առկա է/: Նշել է, որ նախ որևէ լրատվության միջոցով չի հրապարակվել հարցադրումները, երկրորդը՝ հերքումը պետք է արվի այն միջոցով, որով այն արվել է, երրորդը՝ չի կարող պարտադրել, որևէ թերթի այն հրապարակել և չորրորդը՝ իրավասու չէ որևէ թերթի կայքում նյութ տեղադրել, քանի որ դա լրատվության միջոցի կայքի ադմինիստրատորի իրավասության ներքո է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ եթե տեղեկատվությունը հրապարակվել է լրատվամիջոցով, հերքումը պետք է արվի միայն նույն լրատվամիջոցով, որով տարածվել է տեղեկատվությունը, այդ պատճառով է հղում կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին: Օրենսդիրը չի սահմանել հարցադրումների հերքում, որոնք արվել են աշխատանքային խմբի քննարկումների ժամանակ, ինչ-որ լրատվամիջոցով, որով ընդհանրապես տեղեկատվություն չի տարածվել և տվյալ դեպքում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ: Հետևաբար, Դատարանը սխալ է կիրառել 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված բարոյական վնասի փախատուցմանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը 27.04.12թ. ԵԿԴ/2293/02/10 որոշմամբ նշել է. «դատարանները քննարկվող հարցի վերաբերյալ գործեր քննելիս, նախ պետք է ջանքեր գործադրեն գործը հաշտությամբ լուծելու ուղղությամբ, այնուհետև գործում առկա բոլոր ապացույցների գնահատմամբ անհրաժեշտ է պարզել՝ արդո՞ք հնարավոր չէ վերականգնել անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասն ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով, քանի որ օրենսդիրը մինչև նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանել է նաև պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության և կիրառման հնարավորություն:» Տվյալ դեպքում, հայցվորը պետք է ապացուցի՝ թե ինչու ոչ նյութական փոխհատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար, ինչը չի արել:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշման մեջ նշել է. «Նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր (օրինակ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ներկայացված հարկային հաշվետվությունները), հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով:» Ինչը Դատարանը չի արել:
Այսպիսով, ըստ Բողոքաբերի, վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է հանդիսանում դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը, ինչը հանգեցրել է անհիմն և անօրինական վճռի կայացմանը և առաջացրել է պատասխանողի իրավունքների կոպիտ խախտում և նրա համար ծանր հետևանքներ:
Մասնավորապես խախտվել են ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը, 51-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 93-րդ հոդվածի 1-ին մասը, 152-րդ հոդվածի 7-րդ մասը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ և 10-րդ հոդվածները։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Բողոքաբերը Վերաքննիչ դատարանին խնդրել է բավարարել վերաքննիչ բողոքը, ամբողջությամբ բեկանել Դատարանի 10.06.20թ. վճիռը և փոփոխել այն՝ մերժելով հայցը, կամ բեկանել վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

3․Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և պահանջը․
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ անունից վերջինիս ներկայացուցիչ Ինգա Սաֆարյանը, ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանով, նախ և առաջ մեջբերել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, և հայտնել, որ Պատասխանողի հաշվառման հասցեն է «ՀՀ, ք.Երևան, Արաբկիր 43 փողոց, տուն 3», որը նշված է ՀՀ ընտրողների պետական ռեգիստրում և որից Հայցվորն օգտվել է հայցադիմումը ներկայացնելիս: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե նախկինում Պատասխանողի կողմից ուղարկված նամակների վրա ինչ հասցե է նշված եղել, հայցադիմումում նշված հասցեն հանդիսանում է Պատասխանողի հաշվառման հասցեն, որն էլ Հայցվորը պարտավոր էր նշել Պատասխանողի դեմ ներկայացվող հայցադիմումում:
Բացի այդ, հայտնել է նաև, որ հայցադիմումում նշվել է Պատասխանողի հաշվառման հասցեն, որով ուղարկված ծանուցումներն ընդունվել են, իսկ հետադարձ ծանուցումները՝ սահմանված կարգով ստորագրվել և վերադարձվել են դատարան: Նման հանգամանքներում ակնառու է, որ Դատարանն որևէ կերպով չի խախտել Պատասխանողի իրավունքները, նախնական դատական նիստերն անց է կացրել ձեռքի տակ ունենալով նշանակված դատական նիստի օրվա և ժամի մասին ծանուցումը Պատասխանողին հանձնված լինելու վերաբերյալ պատշաճ ապացույց:
Անդրադառնալով Պատասխանողի կողմից նշված և դատարանի կողմից ենթադրաբար քննության առարկա չդարձված միջնորդություններին, նշել է, որ դրանցից առաջինը, որը վերաբերում էր նախնական դատական նիստը վերսկսելուն, քննվել է դեռ 12.12.2019 թվականին, Դատարանը հաշվի է առել Պատասխանողի հայտարարությունն առ այն, որ նրա կողմից հայցադիմումը և ծանուցումները չեն ստացվել, լսելով նաև Հայցվորի ներկայացուցչի կարծիքը (որն ի դեպ չի առարկել միջնորդության դեմ), Պատասխանողի ներկայությամբ հստակ նշել է, որ գործի նյութերը կտրամադրվեն Պատասխանողին և վերջինիս կտրամադրվի նաև ժամանակ հայցի վերաբերյալ իր դիրքորոշումը թե՛ գրավոր և թե՛ բանավոր եղանակով հայտնելու համար: Պատասխանողի կողմից մինչև հաջորդ դատական նիստը, որը նշանակված է եղել 20.02.2020 թվականին, որևէ դիրքորոշում, որևէ միջնրդություն չի ներկայացվել:
Հարկ է նշել, որ դատարանը 20.02.2020 թվականին պատշաճ կերպով քննության է առել Պատասխանողի կողմից ներկայացված դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը, և թեպետ միջնորդությանը կից ներկայացված է եղել օտարալեզու փաստաթուղթ, որը դատավարական իմաստով չէր կարող պատշաճ ապացույց հանդիսանալ, այնուամենայնիվ, Դատարանը որոշել է, որ անհրաժեշտ է Պատասխանողին հնարավորություն ընձեռել իր կարծիքն արտահայտելու, իր դիրքորոշումը ներկայացնելու, ինչպես նաև միջնորդություններ ներկայացնեյու համար՝ հաշվի առնելով նաև զրպարտության հետ կապված գործերի առանձնահատկությունը:
Ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից նշված 19.05.2020 թվականի նիստն առողջական պատճառներով հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնված չլինելուն, ապա պետք է փաստենք, որ այն նույնպես դատարանի կողմից սահմանված կարգով քննության է առնվել: Ընդ որում, նշված դատական նիստում Հայցվորի ներկայացուցիչը նաև նշել է, որ եթե միջնորդությանը կից ներկայացված են համապատասխան հանգամանքը հիմնավորող ապացույցներ կամ եթե անգամ նշված է, որ Պատասխանողը կասկածներ ունի, որ հանդիսանում է COVID-19 վարակակիր, ապա չի առարկում նիստը հետաձգելու վերաբերյալ: Մինչդեռ էլեկտրոնային եղանակով ներկայացված միջնորդությանը կից ներկայացված չէր որևէ ապացույց, ինչպես նաև միջնորդությունը չէր պարունակում որևէ այլ հիմնավորում, որպիսի պարագայում դատարանը համարել է այն անհիմն և մերժել է:
Գտել է, որ ստացվում է տարակուսանք առաջացնող մի իրավիճակ, երբ Պատասխանողը «Սպուտնիկ» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Թեհմինե Ենոքյանից ստացված տեղեկատվությունը չի ընդունել որպես իր դատավարական իրավունքներն իրականացնելու համար բավարար շարժառիթ, սակայն 23.11.2019 թվականին լրագրողներից և համացանցից ստացված տեղեկատվությունը համարել է բավարար առիթ դատարան ներկայանալու և իր իրավունքների և օրինական շահերի կազմակերպման ուղղությամբ գործողություններ կազմակերպելու ուղղությամբ: Նշելով, որ մի դեպքում իր մասնակցությամբ դատական գործի մասին ուղիղ եթերի ընթացքում տեղեկացված լինելը Պատասխանողի համար հիմք չի հանդիսացել իր իրավունքների պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու համար, իսկ մյուս դեպքում լրագրողներից և համացանցի միջոցով ստացված տեղեկատվությունը ստիպել է Պատասխանողին, այնուամենայնիվ, ներկայանալ դատարան: Փաստել է, որ Պատասխանողի կողմից ակնհայտորեն ցուցաբերվել է դատավարական անգործություն, և այդ փաստարկի դեմ ուղղված Պատասխանողի հիմնավորումները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ նշվածը հերքելու համար:
Բացի այդ նշել է նաև, որ անգամ հետադարձ ծանուցումների վրա առկա և Պատասխանողի կողմից տրամադրված ստորագրության նմուշի նույնական չլինելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ունենալը չի կարող հիմք հանդիսանալ Պատասխանողի կողմից դատական նիստերի վերաբերյալ ծանուցված չլինելը հաստատելու համար, քանի որ տվյալ ծանուցումը կարող էր հանձնվել Պատասխանողի հաշվառման հասցեում նրա հետ համատեղ բնակվող չափահաս այլ անձի (հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մաս):
Ուստի, պատասխանողի կողմից ներկայացված փաստարկներն առ այն, թե դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի և 152-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, իրավական առումով հիմնավորված չեն և իրականությանը չեն համապատասխանում: Ակնհայտ է համարել, որ բացակայում է դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար պաշտությունների մասին» կոնվենիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտման հիմքով բեկանելու հնարավորությունը:
Բողոքաբերը նշել է, որ եթե նույնիսկ Հայցվորի գործարար համբավն արատավորող արտահայտությունները կատարվել են պարզապես ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի անդամների ներկայությամբ, ապա դրանից որևէ կերպ չի փոխվում այդ արտահայտությունները հրապարակայնորեն ներկայացված լինելու փաստը: Այսպիսով, Պատասխանողի կողմից վերաքննիչ բողոքի 2-րդ կետում նշված հիմնավորումներից կարելի է ենթադրություն անել, որ ըստ Պատասխանողի՝ հրապարակային կարող են համարվել բացառապես լրատվամիջոցին հարցազրույց տալու միջոցով տարածված կամ լրատվամիջոցի կողմից հրապարակած կամ լուսաբանած արտահայտությունները, ինչն ակնհայտ անհիմն է։
Նշել է, որ Պատասխանողը չի հերքում, որ արտահայտությունը կատարվել է աշխատանքային խմբի անդամների ներկայությամբ, այսինքն «առնվազն երրորդ անձի ներկայության» փաստն ապացուցված է, ուստի և անկախ նրանից, թե ներկա են գտնվել լրագրողներ թե ոչ, արտահայտություններն արտահայտված են եղել հրապարակայնորեն: Ավելին, Պատասխանողի 29.11.2018 թվականի ելույթն ուղիղ հեռարձակմամբ տարածվել է «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնության ֆեյսբուքյան էջի միջոցով, և Պատասխանողը կիսվել է այդ ուղիղ եթերով իր անձնական ֆեյսբուքյան էջում:
Հայցվոր կողմը գտել է նաև, որ Պատասխանողի դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում, քանի որ Հայցվորի կողմից դատարան է ներկայացվել հստակ արտահայտություն, որը հնչեցվել է Պատասխանողի կողմից և այն չի պարունակում բացառապես հարցադրումներ, ինչպես դա փորձում է ներկայացնել Պատասխանոդը: Այո, արտահայտության մեջ առկա են հարցադրումներ, սակայն բուն զրպարտություն պարունակող տեղեկատվությունը պարունակվում է առնվազն Պատասխանողի կողմից Հայցվորի հասցեին հնչեցված «դա կաշառքի մի ձևա» արտահայտության մեջ, որին ի դեպ հետևում է «ուրիշ տարբերակ չկա» արտահայտությունը, որով Պատասխանողն աներկբայորեն հաստատում է Ընկերության կողմից «կաշառք» եզրույթի մեջ ընդգրկված գործողություններ կատարված լինելու վերաբերյալ իր կողմից հաղորդված փաստացի տվյալը: Ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից մատնանշված «հարցադրումներին», ապա դրանք, ըստ էության, արդեն իսկ բովանդակում են Պատասխանողի համոզմունքը տվյալ հարցի վերաբերյալ, որն արտահայտվել է իրականության հետ որևէ աղերս չունեցող և Հայցվորի գործարար համբավն արատավորող փաստացի տվյալներ հրապարակելու միջոցով: Այսպիսով, վճռում ներկայացված արտահայտության մեջ ոչ միայն հարցադրումներ են, այլ նաև հստակ պնդում և հաստատում Հայցվորի՝ կաշառքի հետ առնչություն ունենալու վերաբերյալ:
Ակնհայտ է համարել, որ Ընկերությանը կոռուպցիոն հանցագործության մեջ ներգրավված լինելու մեջ մեղադրելը չի կարող բխել գերակա հանրային շահից:
Անհիմն են նաև Պատասխանողի փաստարկումներն առ այն, որ գործով ապացուցված չէ Հայցվորի պատիվ, արժանապատվություն կամ գործարար համբավ ունենալը, քանի որ նման հարցի ապացուցման հանգամանքն ի սկզբանե կդիտարկվի որպես անձի դատարան դիմելու իրավունքի սահմանափակում, քանի որ վերոնշյալ եզրույթներից պատվի և արժանապատվության առկայությունն ենթադրվում է ցանկացած ֆիզիկական անձի, իսկ գործարար համբավի առկայությունը՝ ցանկացած իրավաբանական անձի մոտ:
Վերաքննիչ բողոքի հիմնավորումների 5-րդ խմբում Պատասխանողը ներկայացնում է իր կողմից հնչեցված արտահայտության համար հիմք հանդիսացած փաստերի պարզման անհրաժեշտությունը, որը դատարանի կողմից թեպետ նշվել է որպես էական հանգամանք, սակայն նախնական դատական նիստը վերսկսելու և հարգելի պատճառով դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություններն ենթադրաբար չբավարարելու արդյունքում քննության առարկա չեն դարձել:
Նաև նշել է, որ որոշակի հարցադրումներ անելը և դրանց վերաբերյալ պատասխան ստացված չլինելն ողջամտության սահմաններում չի կարող հիմք հանդիսանալ անձին հանցագործության մեջ ներքաշված լինելու վերաբերյալ արտահայտություններ հրապարակելու համար: Իսկ ինչ վերաբերում է 15.02.2005 թվականի վճռից Պատասխանողի կողմից մեջբերված հատվածին, ապա դատարանն ապահովել է մրցակցային և անաչառ դատավարության անցկացումը, Պատասխանողին ծանուցել է իր հաշվառման հասցեով, Պատասխանողի միջնորդությամբ հնարավորություն է ընձեռել վերջինիս դատաքննության փուլում ներկայացնելու իր դիրքորոշումը, այդ հնարավորությունն ապահովելու համար ևս մեկ անգամ հետաձգել է գործի դատաքննությունը: Հետևաբար այս մասով էլ առկա չէ Պատասխանողի խոսքի ազատ արտահայտման իրավունքի խախտում:
Հայտնել է, որ ամբողջությամբ առարկում է թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ, այն համարում է անհիմն և խնդրում է մերժել:

4․Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․
1․ «Հայկական բնապահպանական ճակատ» /Armenian Environmental Front/ անվամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից 29․11․2018 թվականին հեռարձակված ուղիղ եթերի տեսագրության լազերային կրիչ։
2․ Նշված ուղիղ եթերի ընթացքում Նազելի Վարդանյանը նշել է հետևյալը «Էս հարցադրումները, որ ես արել եմ սա իրավապահ մարմինների համար ա։ Ամեն գործի վերաբերյալ կարող են ուսումնասիրություններ անել և քրեական գործ հարուցել։ Ինչու՞ Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցվում 80 մլն, երբ որ Ջերմուկն ազդակիր համայնք չէ։ Ի՞նչ ա դա նշանակում։ Դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա։ Եվ այդ գումարը հիմնադրամի հաշվետվության մեջ երևում է Ջերմուկի քաղաքապետի գործուղման ծախսեր և այլ տնտեսական ընկերությունների փոխանցումներ։ Ի՞նչ տնտեսական ընկերություններ, ի՞նչ նպատակով։ Ի՞նչու է Ջերմուկի հիմնադրամի Ամուլսարի գումարով քաղաքապետը գործուղումներ անում պարզ չէ։»։

5․Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնում է ըստ իր նախընտրած հերթականության, նպատակ ունենալով դրանք մի կողմից դիտարկել գործի ելքը կանխորոշելու համար առաջնային նշանակություն ունենալու տեսանկյունից, իսկ մյուս կողմից դրանց փոխադարձ տրամաբանական կապից ելնելով։
Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը սույն գործով անհրաժեշտ է համարում Դատարանի 10․06․2020 թվականի վճռի օրինականությանն անդրանադառնալ ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի և Վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի նախադեպային որոշման, թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի նախադեպային որոշման և ՄԻԵԴ որոշումների համատեքստում, ինչպես նաև գործում առկա փաստերի հաշվառմամբ։
Սույն գործի առանձնահատկություններով պայմանավորված՝ Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրակացության, որ անհրաժեշտ է համեմատական և փոխկապակցված դիտարկել և գնահատել մի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործարար համբավի իրավունքի խախտման, մյուս կողմից Նազելի Վարդանյանի խոսքի ազատության իրավունքի հարգման հանգամանքները։ Այսինքն պետք է գնահատման առարկա դարձնել այն հարցադրումը՝ արդյո՞ք Նազելի Վարդանյանի խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել հանուն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործարար համբավի պաշտպանության և արդյո՞ք կարծիք արտահայտելու իրավունքի նման սահմանափակումն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակության կարիքների համար։ Արդյո՞ք այս պարագայում հասարակության կարիքները համընկնում են տեղեկացված լինելու, թե «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործարար համբավի պաշտպանության հետ։ Ընդ որում, նշված հանգամանքների գնահատումն բացառապես կարող է իրականացվել գործում համապատասխան ապացույցների առկայության պարագայում։
Ուստի, վերոգրյալի իմաստով Բողոքաբերի փաստարկների հիմնավորվածությունը և Դատարանի եզրահանգման իրավաչափությունը գնահատելու համար, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով հաստատված որոշակի փաստական հանգամանքների, ինչպես նաև սույն իրավահարաբերությունը կարգավորող իրավական նորմերի:
Այսպես՝ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ «Facebook» սոցիալական ցանցի Հայկական բնապահպանական ճակատ /Armenian Environmental Front/ անվամբ օգտատերը 29․11․2018 թվականին հեռարձակել է ուղիղ եթեր։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հիշյալ հեռարձակմամբ Նազելի Վարդանյանն ընդհանուր առմամբ խոսել է հանքարդյունաբերության ոլորտում հանդիպող որոշակի խնդիրների մասին, համադրելով դրանք միջազգային և ներպետական իրավական ակտերի հետ և մասնավորապես՝ բարձրաձայնվել են նաև հարցադրումներ կապված ենթադրյալ խախատումների հետ։
Մասնավորապես՝ հեռարձակման մեջ Նազելի Վարդանյանը հայտարարում է՝ մեջբերում․ «Էս հարցադրումները, որ ես արել եմ սա իրավապահ մարմինների համար ա։ Ամեն գործի վերաբերյալ կարող են ուսումնասիրություններ անել և քրեական գործ հարուցել։ Ինչու՞ Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցվում 80 մլն, երբ որ Ջերմուկն ազդակիր համայնք չէ։ Ի՞նչ ա դա նշանակում։ Դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա։ Եվ այդ գումարը հիմնադրամի հաշվետվության մեջ երևում է Ջերմուկի քաղաքապետի գործուղման ծախսեր և այլ տնտեսական ընկերությունների փոխանցումներ։ Ի՞նչ տնտեսական ընկերություններ, ի՞նչ նպատակով։ Ի՞նչու է Ջերմուկի հիմնադրամի Ամուլսարի գումարով քաղաքապետը գործուղումներ անում պարզ չէ։»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից..., իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկը: Ավելին, մամուլն է, որ մեծ դեր է խաղում ժողովրդավարական հասարակությունում (տե´ս մասնավորապես, Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության 7 դեկտեմբերի 1976 թվականի ՄԻԵԴ որոշումը):
Դատարանը նշանակություն է տալիս նաև այն համատքեստին, որի շրջանակներում ներկայացվել է կարծիքը: Դատարանը պաշտպանում է նաև այնպիսի կարծիքները, որտեղ օգտագործվում է չափազանցեցված կամ խիստ ձևակերպում. Պաշտպանության շրջանակը այստեղ կախված է քննադատության նպատակից և համատեքստից (Kwiecień v. Poland, գործ N 51744/99, հունվարի 9, 2007թ., կետ 49):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամեռն ըննդեմ Ֆրանսիայի (MAMÈRE v. FRANCE) գործով շեշտել է երկու պատճառ, որոնցով պայմանավորված կոնկրետ գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված ազատ արտահայտվելու իրավունքը ստանում է բարձր աստիճանի պաշտպանություն․ առաջինն այն է, որ դիմումատուի դիտողությունները վերաբերում էին ընդհանուր մտահոգության, մասնավորապես`շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանման խնդիրներին (Hertel v. Switzerland, 25 August 1998, § 46, Reports of Judgments and Decisions 1998-VI, § 47; Bladet Tromsø and Stensaas v. Norway [GC], no. 21980/93, ECHR 1999-III; VgT Verein gegen Tierfabriken v. Switzerland, no. 24699/94, §§ 70 and 72, ECHR 2001-VI; Vides Aizsardzības Klubs v. Latvia, no. 57829/00, § 42, 27 May 2004; and Steel and Morris v. the United Kingdom, no. 68416/01, §§ 88-89, ECHR 2005-II)։

Այնուամենայնիվ հրապարակային հայտարարություն կատարած անձն իրեն օրենսդրությամբ վերապահված շրջանակներից չպետք է դուրս գա, իսկ խոսքը պետք է լինի հավասարակշռված, առավել ևս երբ անձը ունի որոշակի հանրային ճանաչում: Էական հանգամանք է խոսքի արտահայտման համար ընտրված ժամանակահատվածը, մասնավորապես դրան նախորդած իրադարձությունները, որոնք կարող էին էական ազդեցություն գործել հասարակությունում ձևավորվող հանրային կարծիքի վրա:

Հաջորդ գործոնն այն է, որ քննադատությունը կախված է նրանից, թե արդյոք արտահայտությունն փաստի մասին է, որը պետք է ապացուցվի թե արժեքի դատողություն, որի դեպքում բանախոսի կարծիքի համար ավելի շատ տեղ կա: Նույնիսկ արժեքի որոշման համար անհրաժեշտ է որոշ փաստական հիմքեր. հակառակ դեպքում արտահայտությունը կարող է գերազանցել ՄԻԵԴ-ի 10-րդ հոդվածի պաշտպանության սահմանները (տե´ս Սյուրեքը ընդդեմ Թուրքիայի գործով ՄԻԵԴ-ի 08.07.1999 թվականի վճիռը, պարագրաֆ 43 և 62):
Բացի վերը նշվածից Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ միջազգային հանրությունում գործում է /business in human rights/ բիզնեսը և մարդու իրավունքները գաղափարը, համաձայն որի՝ կորպորացիաները և իրավաբանական անձինք օգտվում են ավելի քիչ պաշտպանությունից, քան ֆիզիակական անձինք, ուստի գտնում է, որ պետություններն այս առումով կորպորացիանենրի իրավունքների միջամտության հնարավորությունը պետք է ավելի բարձր պաշտպանվածության տակ առնի։
Վերոգրյալի համատեքստում սույն գործով փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 29․11․2018 թվականին տեղի ունեցած ուղիղ հեռարձակման ժամանակ Նազելի Վարդանյանի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի մասին հնչեցվել է որոշակի հայտարարություն, մասնավորապես՝ «․․․Դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա․․․։», որը զուրկ է եղել որևէ փաստական հիմքից, մասնավորապես՝ բացակայել է հայտարարությանը համապատասխան քրեական գործով դատավճռի կամ կոնկրետ այդ էպիզոդով ընդհանրապես որևէ վարույթի առկայությունը, բացի այդ, հայտարարությունը հնչեցվել է հասարարակական և քաղաքական այնպիսի իրողությունների պայմաններում, երբ հիշատակված ընկերության գործունեության վերաբերյալ հասարակական լայն շրջանակներում առկա են եղել տարակարծություններ, իսկ նմանաբովանդակ հայտարարություններն ուղղակիորեն կարող էին միտված լինել տվյալ ընկերության գործունեության վերաբերյալ առավել բացասական ընկալում առաջացնելուն։
Ուստի, այս համատեքստում Վերաքննիչ դատարանը, կասկածի տակ չդնելով ժողովրդական հասարակությունում խոսքի ազատության անկյունաքարային նշանակությունը, միևնույն ժամանակ գտնում է, որ ազատ արտահայտված խոսքը կամ կարծիքը չպետք է միտված լինի կորպորացյաների գործարար համբավի արատավորմանը։
Այս առումով հիմնավորված է Դատարանի եզրահանգումն առ այն, որ ներկայացված տվյալները հանրային գերակա շահով չէին կարող պայմանավորված լինել, քանի որ հրապարակող անձը տվյալները պետք է ներկայացներ բարեխիղճ և հավասարակշռված: Փաստացի տվյալները պետք է լինեին ստույգ կոնկրետ փաստերի վրա հիմնված: Իսկ բնապահպան փորձագետի դեպքում պատասխանատվության աստիճանն առավել մեծ է, քանի որ հրապարակային խոսքը պետք է լինի լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ, բարեխիղճ և զուսպ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը::
Վճռաբեկ դատարանն իր թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի նախադեպային որոշմամբ գտել է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.
1. Խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
2. Դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,
3. Դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
4. Կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին։
Ըստ Վճռաբեկ դատարանի հիշատակված դիրքորոշման՝ օրենքով նախատեսված լինելու պահանջն առաջին հերթին հանգում է համապատասխան ներպետական օրենքի առկայության: Միաժամանակ, որոշակի պահանջներ պետք է նախատեսվեն նաև այդ օրենքի որակական հատկանիշների համար: Մասնավորապես այն պետք է լինի ընդհանուր կիրառման ներքին ակտ, պետք է լինի հստակ և յուրաքանչյուրին հասանելի:
Արտահայտվելու նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերով իրավաչափ են այն նպատակները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ կամ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված արժեքների` անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար:
Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակների մասով Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին և իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարևորությամբ (տե՛ս «Աուտրոնիկ» բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 22.05.1990 թվականի վճիռը, կետ 61, «Գրոպպերա ռադիո» բաժնետիրական ընկերությունը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990 թվականի վճիռը, կետ 61):
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի նախադեպային որոշմամբ սնդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` արձանագրում է, որ`

Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե´ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):
Վերը նշված չափանիշների առկայության կամ բացակայության հանգամանքի բացահայտումը կարևոր է դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս, այդ թվում` ներկայացված փաստացի տվյալները որպես զրպարտություն գնահատելիս:

Վերոնշյալ դրույթի վերլուծությունից հետևում է, որ անկախ նրանից` անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք `
1. Վերաբերում են դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին կամ տեղ են գտել ապացույցներում: Նշված դրույթում ամրագրված «մինչդատական» և «դատական վարույթ» տերմինները հավասարապես պետք է վերաբերեն ինչպես քաղաքացիական և վարչական դատավարության (դատական վարույթներ), այնպես էլ քրեական դատավարության կարգով քննվող գործերին (մինչդատական և դատական վարույթներ):
2. Պայմանավորված են գերակա հանրային շահով: Վճռաբեկ դատարանը վերևում տրված մեկնաբանությամբ արդեն իսկ անդրադարձել է «գերակա հանրային շահ» արտահայտության մեկնաբանմանը, ուստի կրկին չի անդրադառնում դրան: Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է «հավասարակշռված» եզրույթին, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:

Տեղեկատվության տարածումը այս դեպքում ևս ենթադրում է հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ փաստաթղթում տեղ գտած եզրահանգումների կամ փաստերի բարեխիղճ շարադրանք: Ելույթ պետք է դիտարկել անձի կողմից հնչեցրած բանավոր խոսքը, որը նպատակ ունի որոշակի տեղեկատվություն հասու դարձնել անորոշ թվով անձանց և արվում է որոշակի ձևաչափին համապատասխան կազմակերպված միջոցառումների ժամանակ (օրինակ` կոնֆերանսներ, համաժողովներ, հավաքներ, հանրահավաքներ և այլն):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն հոդվածի իմաստով «փաստաթուղթ» տերմինի մեկնաբանությունն անհրաժեշտ է կատարել` հաշվի առնելով նաև երկրում գործող փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային կարգավորումը: Ուստի «փաստաթուղթ» տերմինը սույն հոդվածի իմաստով չպետք է նույնացվի բացառապես թղթային կրիչի օգտագործմամբ կազմված գրավոր արտահայտված տեղեկության հետ: Դրանում կարող են ներառվել կրիչի ցանկացած տեսակի (էլեկտրոնային (ֆաքս, լուսապատճեն և այլն), նյութական այլ կրիչներ) օգտագործմամբ կատարված գրառումները: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «փաստաթուղթ» տերմինի նեղ մեկնաբանումն անհարկի սահմանափակում է և չի ներառում դեպքերի այն շրջանակը, որոնց պարագայում փաստաթղթերը կազմվում և տարածվում են էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ:
Նշվածը հիմք ընդունելով և սույն գործով առկա փաստերը հիշատակված իրավական կարգավորումների հետ համակցության մեջ գնահատելով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրների քննարկման ժամանակ Նազելի Վարդանյանի հայտարարությունը, մեջբերում․ «Էս հարցադրումները, որ ես արել եմ սա իրավապահ մարմինների համար ա։ Ամեն գործի վերաբերյալ կարող են ուսումնասիրություններ անել և քրեական գործ հարուցել։ Ինչու՞ Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցվում 80 մլն, երբ որ Ջերմուկն ազդակիր համայնք չէ։ Ի՞նչ ա դա նշանակում։ Դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա։ Եվ այդ գումարը հիմնադրամի հաշվետվության մեջ երևում է Ջերմուկի քաղաքապետի գործուղման ծախսեր և այլ տնտեսական ընկերությունների փոխանցումներ։ Ի՞նչ տնտեսական ընկերություններ, ի՞նչ նպատակով։ Ի՞նչու է Ջերմուկի հիմնադրամի Ամուլսարի գումարով քաղաքապետը գործուղումներ անում պարզ չէ։» իրենից չի ենթադրում գնահատողական դատողություն, քանի որ չի վերաբերում հիշատակված քննարկման շրջանակներում ոլորտի խնդիրներին այլ ուղղակիորեն ուղղված է ընկերության գործարար համբավի արատավորմանը նաև այն պատճառաբանությամբ, որ այնպիսի հայտարարություն չէ, որը հիմնված լինի մասնագիտական հետազոտությունների, սուբյեկտիվ գնահատականների և անձնական հետևությունների վրա։
Բացի այդ, ամբողջ հեռարձակման դիտողությունները վերաբերում էին ընդհանուր մտահոգության, մասնավորապես`շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանման խնդիրներին, իսկ վերջնամասում արված վեճի առարկա հիշատակված հայտարարությունն իր մեջ բովանդակում է հասարակության շրջանում բացասական ընկալում ունեցող արտահայտություն։
Անդրադառնալով զրպարտության դեպքում Դատարանի կողմից սահմանված պատասխանատվության մասով Բողոքաբերի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը՝
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել 1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Վերը նշված հոդվածի բովանդակությունից ուղղակիորեն հետևում է, որ զրպարտության դեպքում անձն ինչպես կարող է պահանջել զրպարտություն համարվող տեղեկատվության հրապարակային հերքում, այնպես էլ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով։ Ընդ որում, տվյալ անձը կարող է պահանջել ինչպես դրանցից մեկը, այնպես էլ երկուսը միաժամանակ։
Սակայն կոնկրետ լրատվության միջոցով հրապարակային հերքում պահանջելիս պետք է հիմնավորվի այն հանգամանքը թե արդյոք զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, թե ոչ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի դիսպոզիցյայից ակնհայտ է, որ հերքում լրատվության միջոցով կարող է հերապարակվել բացառապես այն պայմանի առկայության դեպքում, երբ ի սկզբանե այդ եղանակով էլ զրպարտությունը հրապարաված է եղել։
Նշվածի իմաստով Վերաքննիչ դատարանը Դատարանի 10․06․2020 թվականի դատական ակտի եզրահանգումն առ այն, որ Նազելի Վարդանյանը պարտավոր է վճիռն օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում (նյութը տեղադրել նաև թերթին պատկանող կայքում, եթե առկա է) հրապարակել հերքում, իրավաչափ չի համարում, նաև գտնում է, որ այն զուրկ է որևէ փաստական հիմքից, քանի որ գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ առ այն, որ վիճելի հայտարարությունը հրապարակվել է զանգվածային լրատվության որևէ միջոցում, իսկ <Ֆեյսբուկ> սոցիալական ցանցը որպես այդպիսին <Զանգվածային լրատվության միջոցների մասին> օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով չի կարող համարվել լրատվական գործունեություն իրականացնող։
Իսկ ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի դրամական հատուցման պահանջին, ապա համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 11-րդ մասի՝ փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, 2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը: Ուստի, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատասխանողի ֆիզիկական անձ հանդիսանալու դեպքում պետք է սահմանել դրամային փոխհատուցման այնպիսի չափ, որը նրա գործունեության վրա որևէ կերպ ազդեցություն չունենա՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի չէ նաև նրա գույքային դրությունը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը ընդհանուր առմամբ իրավաչափ համարելով Դատարանի սահմանած 100․000 ՀՀ դրամը որպես ոչ նյութական վնասի հատուցման գումար, այուամենայնիվ գտնում է, որ սահմանված հատուցման չափը կողմնակի անաչառ անձի մոտ չպետք է թողնի նաև ազատ խոսքը սահմանափակելուն ուղղված լինելու գործողության տպավորություն։
Այդ նկատառումներից ելնելով՝ Վերաքննիչ դատարանն որպես ոչ նյութական վնասի հատուցման գումար խելամիտ է համարում 50․000 ՀՀ դրամը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բողոքաբերը դեռևս առաջին անգամ վերաքննիչ բողոք ներկայացնելիս միջնորդել էր հետաձգել պետական տուրքի վճարումը, պատճառաբանելով, որ ՀՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված շուրջ 5 ամիս չի աշխատել։
Անդրադառնալով Բողոքաբերի պնդումներին առ այն, որ ինքը պատշաճ չի ծանուցվել գործի քննության վերաբերյալ, որի արդյունքում զրկվել է հայցադիմումի հետ կապված իր դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Նազելի Վարդանյանի հաշվառման՝ ք․ Երևան, Արաբկիր, 41 փող․, 3 հասցեով ուղարկվել են ինչպես հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումի պատճենը, այնպես էլ դատական նիստերի վերաբերյալ ծանուցումները, որոնց կապակցությամբ առկա հետադարձ փոտային թերթիկները ստորագրվել են և դրանց վրա առկա են նաև վերջինիս անուն ազգանվամբ գրառում։ Բացի այդ, Նազելի Վարդանյանը նաև մասնակցել է 12․12․2019 թվականին հրավիրված դատական նիստին (հիմք՝ գ․թ․ 63, 64,77,99,108)։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը` առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ կամ հաստատված չհամարելով դատարանի հաստատած փաստը, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հիշալ նորմը՝ Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարում պատասխանողի հայտարարությունը լրատվական գործունեություն իրականացնողի միջոցով շրջանառված լինելու հանգամանքը, որը իր հերթին բացառում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի կիրառելիությունը սույն գործով։ Հետևաբար գտնում է, որ այս մասով հայցապահանջն ենթակա է մերժման, ոչ նյութական վնասի հատուցման գումարը կրկնակի չափով նվազեցման և ըստ այդմ՝ Դատարանի 10․06․2020 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով պետք է բեկանվի և փոփոխվի։

5․ Դատարանի եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքի գումարից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համապատասխան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:
Հաշվի առնելով վերաքննիչ բողոքի մասնակի բավարարման և դատական ակտի մասնակի բեկանման հանգամանքը, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ որպես առաջին ատյանի դատարանում պետական տուրքի գումար Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ենթակա է բռնագանձման 1.500 ՀՀ դրամ։
Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանում դատական ծախսերի բաշխման հարցին, ապա նկատի ունենալով, որ Բողոքաբերի կողմից սույն բողոքի ներկայացման համար նախապես վճարվել է 13,000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, ուստի, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ հօգուտ Նազելի Վարդանյանի ենթակա է բռնագանձման 10,000 ՀՀ դրամ՝ որպես ոչ գույքային պահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ նվազեցված ոչ նյութական վնասի մասով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից հօգուտ Նազելի Վարդանյանի ենթակա է բռնագանձման 1․500 դրամ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ և 387-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

1․ Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով ՀՀ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2020 թվականի վճիռը մասնակի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով բեկանել և փոփոխել․
««Լիդիան Արմենիա» ՓԲԸ հայցն ընդդեմ Նազելի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի.
Հայցադիմումը՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջի մասով, մերժել։
Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 1.500 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցում, իսկ պետական տուրքի հարցը մնացած մասով համարել լուծված»։
2․ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից հօգուտ Նազելի Վարդանյանի բռնագանձել 11․500 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար Բողոքաբերի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3․ Սույն որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ պարտապանի հաշվին։
4․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Կ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Մ.ՀԱՐԹԵՆՅԱՆ Ն.ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դատական Գործ N: ԵԴ/30203/02/18
Դատական Գործ N: ԵԴ/30203/02/18
Երևան քաղաքի դատարան
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 21-12-2018
Հայցվոր/դիմող
Անվանում:<<Լիդիան Արմենիա>>ՓԲԸ   
Հասցե:ք. Երևան, Վ. Սարգսյան փողոց 26/1 շենք   
ՀՎՀՀ:00091919
Ներկայացուցիչ
ԱնունԵլենա   
ԱզգանունԿասպարովա   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Անձնագիր▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ում կողմից▒▒▒▒▒▒▒▒▒▒
Պատասխանող
ԱնունՆազելի   
ԱզգանունՎարդանյան   
ՀայրանունԶավենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:29.11.2018թ. տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված զրպատություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու, փոխհատուցման գումարի բռնագանձման և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 12.1
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Այլ նշումներ:
Պահանջն անհատականացնող տվյալ:
Ստացման եղանակ: Առձեռն
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 21-12-2018
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 24000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 18-12-2018
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 181218153136044
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 21-12-2018
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Սարգիս  Երիցյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Պետ. տուրքը վերադարձվել է (անդորրագիրը)    
Ամսաթիվ: 10-01-2019
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 24000
Այլ նշումներ:
Հայցադիմումը վերադարձվել է Ստեղծման ամսաթիվ:2019-01-16 10:42:48 Խմբագրման ամսաթիվ:2019-01-16 10:42:48    
Ամսաթիվ: 10-01-2019
Որոշման հիմքը
Հոդված121-րդ, 122-րդ, 124-րդ, 127-րդ, 199-րդ, 200-րդ, 361-րդ,, 362-րդ
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Որոշման բովանդակություն:
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-01-16 10:43:05    
Դատական ակտ (վճիռ, որոշում):Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30203/02/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.01.2019թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ. <<Նազելի Վարդանյանը սույն թվականի նոյեմբերի 29-ին <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող հաշվետու հանքաարդյունաբերական քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է փաստացի տվյալները. <<Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա...>>: Ինչպես արդեն վերը նշվել է Պատասխանողը մամուլի ասուլիսի ընթացքում թույլ է տվել արտահայտություններ, որոնք իրականաությանը չեն համապատասխանում և արատավորում են Ընկերության գործարար համբավը, մասնավորապես` <<Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա...>>:
Ելնելով վերոգրյալից պահանջել է պարտավորեցնել Նազելի Վարդանյանին սույն թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող` հաշվետու հանքաարդյունաբերական քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` <<Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա...>> հրապարակայնորեն հերքել, Նազելի Վարդանյանից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, որպես փոխհատուցման գումար, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը>>:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 21.12.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 25.12.2018 թվականին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, կից փաստաթղթերը, գտնում եմ, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Տվյալ դեպքում <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության կողմից 21.12.2018 դատարան է ներկայացվել հայցադիմումի լուսապատճեն, հետևաբար Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ստորագրված չէ: Բացի այդ ներկայացուցչի անձնագրում առկա ստորագրությունը էականորեն տարբերվում է հայցադիմումում առկա ստորագրությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն`առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ հայցադիմումը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ հոդվածներով, 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 127-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, 361-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 362-րդ հոդվածի 4-րդ մասով

ՈՐՈՇԵՑԻ

1. Վերադարձնել <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, հայցադիմումը և կից փաստաթղթերը:
2. Հայցադիմումի թերությունները եռօրյա ժամկետում վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
3. Հայցադիմումը և կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկել <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերությանը, Դատարանի որոշումն ուղարկել նաև հայցադիմումում նշված այլ անձանց:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալուց հետո յոթօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 10-01-2019
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 29-01-2019
Էջերի քանակը: *
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Որոշումն ուղարկվել է կողմերին    
Որոշումն ուղարկվել է կողմերին: 17-01-2019
Ելքի համար: Ե-5667
Այլ նշումներ:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է    
Ներկայացման ամսաթիվ: 29-01-2019
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 29-01-2019
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 24000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 18-12-2018
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 181218153136044
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 29-01-2019
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն: Սարգիս  Երիցյան
Դատավոր
Դատարանի անվանում: Երևան քաղաքի դատարան
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2019-02-05 14:09:40 Խմբագրման ամսաթիվ:2019-02-05 14:09:40    
Որոշման ամսաթիվ: 04-02-2019
Որոշման բովանդակություն:Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30203/02/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.02.2019թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ. <<Նազելի Վարդանյանը սույն թվականի նոյեմբերի 29-ին <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող հաշվետու հանքաարդյունաբերական քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է փաստացի տվյալները. <<Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա...>>: Ինչպես արդեն վերը նշվել է Պատասխանողը մամուլի ասուլիսի ընթացքում թույլ է տվել արտահայտություններ, որոնք իրականաությանը չեն համապատասխանում և արատավորում են Ընկերության գործարար համբավը, մասնավորապես` <<Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա...>>:
Ելնելով վերոգրյալից պահանջել է պարտավորեցնել Նազելի Վարդանյանին սույն թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող` հաշվետու հանքաարդյունաբերական քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` <<Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա...>> հրապարակայնորեն հերքել, Նազելի Վարդանյանից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, որպես փոխհատուցման գումար, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը>>:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 21.12.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 25.12.2018 թվականին:
Դատարանի 10.01.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Միաժամանակ, սահմանվել է եռօրյա ժամկետ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու համար:
Նշված որոշումը <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ներկայացուցիչը ստացել է 23.01.2019 թվականին:
<<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ներկայացուցիչը Դատարանի որոշմամբ սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է հայցադիմումը, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 29.01.2019 թվականին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, կից փաստաթղթերը, գտնում եմ, որ այն պետք է ընդունել վարույթ, քանի որ համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ, 121-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

<<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ
Այլ նշումներ:
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովում կիրառելու
Հայցի ապահովման միջոցները: Պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը
Նշանակվել է դատական նիստ:
Բավ/մերժ: Մերժվել է
Որոշման ամսաթիվ: 04-02-2019
Որոշման բովանդակություն:
Տրվել է կատարողական թերթ:
Այլ նշումներ:
Պարզեցված վարույթ    
Ամսաթիվ:
Պարզեցված վարույթ: Ոչ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 03-06-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-04-25 09:30:20
Ծանուցագիրը ուղարկվել է: 23-04-2019
Ժամ: 10:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-04-25 09:30:20
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 25-09-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-06-03 18:08:06
Ծանուցագիրը ուղարկվել է: 03-06-2019
Ժամ: 10:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-06-03 18:08:06
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 12-12-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-09-25 17:56:48
Ծանուցագիրը ուղարկվել է: 25-09-2019
Ժամ: 12:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-09-25 17:56:48
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 20-02-2020 Ստեղծման ամսաթիվ: 2019-12-27 18:23:02
Ծանուցագիրը ուղարկվել է: 13-12-2019
Ժամ: 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-12-27 18:23:02
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2019 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 19-05-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-02-21 09:40:05
Ծանուցագիրը ուղարկվել է: 21-02-2020
Ժամ: 12:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-02-21 09:40:05
Նիստերի դահլիճի համար: 2
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 10-06-2020
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 10-06-2020
Հայցի լուծումը: Բավարարվել է մասնակի
Հոդված
Հոդված101-րդ, 109-րդ, 189-րդ, 191-192-րդ, 198-րդ և 362-րդ
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2020-06-10 18:01:04    
Դատական ակտ (վճիռ, որոշում):Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30203/02/18

ՎՃԻՌ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

10.06.2020թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան), հետևյալ կազմով`

նախագահությամբ` դատավոր
քարտուղարությամբ` Ս. ԵՐԻՑՅԱՆԻ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆԻ

մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչներ` Տիգրան Նաղդալյանի (նույնականացման քարտ` 002785426, տրված` 15.10.2015 թվականին, 001-ի կողմից, փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1868), Արմեն Միխայիլի Մելքումյանի (անձնագիր` AK0547345, տրված` 02.07.2010 թվականին, 004-ի կողմից, փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 2735), Ինգա Սարաֆյանի (անձնագիր` AN0572786, տրված` 17.07.2013 թվականին, 012-ի կողմից, փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1532), դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործը, ըստ հայցի <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) (գրանցման համարը` 264.120.07314, ՀՎՀՀ` 00091919, հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան փողոց, 26/1 շենք) ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյանի (հասցե՝ ք. Երևան, Արաբկիր 41 փողոց, տուն 3/2) (այսուհետ նաև` Պատասխանող)` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
<<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյան` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 21.12.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 25.12.2018 թվականին:
Դատարանի 10.01.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Միաժամանակ, սահմանվել է եռօրյա ժամկետ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու համար:
Նշված որոշումը <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ներկայացուցիչը ստացել է 23.01.2019 թվականին:
<<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ներկայացուցիչը Դատարանի որոշմամբ սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է հայցադիմումը, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 29.01.2019 թվականին:
Դատարանի 04.02.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Դատարանի 04.02.2019 թվականի որոշմամբ հայցվորի միջնորդությունը` հայցի ապահովման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, մերժվել է:
Դատարանի 22.04.2019 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ` 03.06.2019 թվականին, ժամը` 10:00-ին:
Դատարանի 03.06.2019 թվականի որոշմամբ նույն օրը հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 25.09.2019 թվականին, ժամը` 10:00-ին:
Դատարանի կողմից 25.09.2019 թվականի նախնական դատական նիստում քաղաքացիական գործը համարվել է դատաքննությանը նախապատրաստված և դատաքննության օր է նշանակել 12.12.2019 թվականին, ժամը 12:00-ին:
Դատարանի 12.12.2019 թվականի որոշմամբ նույն օրը նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 20.02.2020 թվականին, ժամը` 11:00-ին:
Դատարանի 20.02.2020 թվականի որոշմամբ նույն օրը նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 19.05.2020 թվականին, ժամը` 12:00-ին:
Դատարանը 19.05.2020 թվականին ավարտել է գործի քննությունը և նշանակել վճռի հրապարակման օր 10.06.2020 թվականը:
Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան չի ներկայացրել:
Հակընդդեմ հայց չի հարուցվել:
Դատավարությանն այլ մասնակիցներ չեն ներգրավվել:

2. Հայցադիմումի հիմքերը, հայցվորի փաստարկները և պահանջը
Դիմելով դատարան` <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ. << Նազելի Վարդանյանը /այսուհետ՝ նաև՝ Պատասխանող/ սույն թվականի նոյեմբերի 29-ին, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության /այսուհետ՝ նաև՝ Հայցվոր, Ընկերություն/ վերաբերյալ ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է հետևյալ փաստացի տվյալները /բառացի մեջբերում/.
«Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »:
Ինչպես արդեն վերը նշվել է, Պատասխանողը, մամուլի ասուլիս ընթացքում թույլ է տվել արտահայտություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում և արատավորում են Ընկերության գործարար համբավը, մասնավորապես՝
1 «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վերոգրյալ իրավանորմի կիրառության վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ Դատարանն արձանագրել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`
1 անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2 անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3 ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4 ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը /տես՝ հա. 2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին կայացրած ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը/:
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունը համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ պետք է փաստել, որ Պատասխանողի կողմից հրապարակած փաստացի և իրականությանը չհամապատասխանող տվյալները արատավորում են Ընկերության գործարար համբավը: Ընկերության բաժնետերը հանդիսանում է հաշվետու-թողարկող /Տորոնտոյի բորսայում գրանցված ընկերություն է/, Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրության նորմերի և պահանջների խստիվ պահպանմամբ, համագործակցում է բազմաթիվ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ, ունի խոշոր արտասահմանյան ներդրողներ, վայելում է վերջիններիս վստահությունը: Իր հերթին վստահության ձևավորման և կորստի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում և քաղաքացիների հրապարակային հայտարարությունները Ընկերության գործունեության վերաբերյալ: Այսպես`մամուլի ասուլիսի ընթացքում Պատասխանողը Ընկերության վերաբերյալ ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող փաստացի տվյալներ, մասնավորապես՝«Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »: Ըստ էության Պատասխանողը Ընկերությանը մեղսագրել է կաշառք տալը, ինչը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք: Նման տեղեկություններ տարածելը չի կարող բացասաբար չանդրադառնալ Ընկերության գործարար համբավի վրա:
Տվյալ պարագայում, Պատասխանողը որևէ միջոց չի ձեռնարկել իր կողմից հնչեցրած փաստացի տվյալների իսկությունը ստուգելու հարցում, վերջինս բարեխիղճ վերաբերմունք չի դրսևորել, այլ նպատակ է ունեցել արատավորել Ընկերության գործարար համբավը :
Նշված փաստացի տվյալները ներկայացվել են սույն թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ ներկա են գտնվել բազմաթիվ լրագրողներ, բացի այդ այն ուղիղ հեռարձակվել է, ինչպես պատասխանողի ֆեյսբուքյան էջում այնպես էլ այլ անձանց ֆեյսբուքյան էջերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1 եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2 սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Ելնելով վերոնշյալ նորմի իրավակարգավորումից` գտնում ենք, որ Պատասխանողը պետք է զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքի, ինչպես նաև որպես փոխհատուցման գումար վճարի 1.000.000,0 ՀՀ դրամ գումար:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանին խնդրել է պարտավորեցնել Նազելի Վարդանյանին սույն թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… » հրապարակայնորեն հերքել, Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության բռնագանձել 1.000.000,0 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը>>:
Ներկայանալով դատաքննությանը հայցվորի ներկայացուցիչները պնդել են հայցը և խնդրել են այն բավարարել:

3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը, փաստարկները և պահանջը
Պատասխանողը հայցադիմումի պատասխան կամ առարկություն դատարանին չի ներկայացրել:

4. Սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը
1) Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացրել է հետևյալ փաստացի տվյալները «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »:
2) <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ կատարված արտահայտությունները արվել են հրապարակային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ:

5. Կիրառելի իրավունքը
Սույն վեճի լուծման համար կիրառելի են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 31-րդ, 42-րդ, 61-րդ և 81-րդ հոդվածները, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> 1950թ. եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ, 1087.1-րդ հոդվածները, <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ և 109-րդ հոդվածները:

6. Իրավական խնդիրը
1) Արդյո՞ք Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացրել է հետևյալ տվյալները «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »:
2) Արդյո՞ք Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… » հրապարակային խոսքը կատարվել է երրորդ անձանց ներկայությամբ:
3) Արդյո՞ք Նազելի Զավենի Վարդանյանի հրապարակային խոսքը կրել է հավասարակշիռ և բարեխիղճ բնույթ, արդյոք պայմանավորված է եղել հանրային գերակա շահով:
4) Արդյո՞ք Նազելի Զավենի Վարդանյանից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում ստանալու պահանջը ենթակա է բավարարման և արդյոք ամբողջությամբ կամ մասնակի բավարարման պարագայում այն անբարենպաստ հետևանքներ չի ստեղծի Նազելի Վարդանյանի համար:

7. Դատաքննությամբ հաստատված փաստերը, դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը
Դատարանը, լսելով Ընկերության ներկայացուցիչներին, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, եկավ հետևյալ եզրահանգման.
Դատաքննությամբ Դատարանը հաստատված է համարում այն փաստական հանգամանքը, որ Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացրել է նաև հետևյալ տվյալները. «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է ոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… »: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ անձինք, լրագրողներ այն լուսաբանվել է՝ քննարկումը հեռարձակվել է համացանցով։
Դատարանը վերոնշյալ փաստերը հաստատված է համարում Նազելի Վարդանյանի ասուլիսի տեսաձայնագրության հիման վրա, որը ներկայացվել է երկու կրիչներով:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Արդարադատություն իրականացնելիս հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Դատարանը նախքան Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրած գնահատականներին անդրադառնալը անհրաժեշտ է համարում քննարկել, անձի արժանապատվության պաշտպանության, կարծիքն ազատ արտահայտելու, ազատ խոսքի պաշտպանության, պաշտոնատար անձանց խոսքի շրջանակին ներկայացվող ՄԻԵԴ պահանջների հարցը:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> 1950թ. եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> 1950թ. եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է խոսքի ազատությունը, ինչը ենթադրում է յուրաքանչյուրի ազատորեն արտահայտվելու իրավունքը, որն իր մեջ ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), հանդիսանալով Կոնվենցիայի Հոդվածի խախտումների վերաբերյալ գործեր քննող մարմին, իր մի շարք նախադեպային վճիռներում անդրադարձել է խոսքի ազատությանը, հրապարակային խոսքին ներկայացվող չափանիշներին և դրա պաշտպանությանը: Այդ վճիռներում առկա հիմնավորումները, հաշվի առնելով վերը նշված սահմանադրական դրույթը, հաշվի են առնվում հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթների, այդ թվում` խոսքի ազատության վերաբերյալ դրույթների մեկնաբանման ժամանակ:
Մասնավորապես` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկը: Ավելին, մամուլն է, որ մեծ դեր է խաղում ժողովրդավարական հասարակությունում (տե´ս մասնավորապես, Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության 7 դեկտեմբերի 1976 թվականի ՄԻԵԴ որոշումը):
Ասվածը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում սեփական կարծիքն արտահայտելու, տեղեկություններ ստանալու և տարածելու ազատության իրավունքի երաշխավորված լինելու պայմաններում միաժամանակ առաջանում է զանգվածային լրատվության միջոցների պարտականությունը` ապահովել այդ իրավունքի իրականացումը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով անդրադարձել է մարդու արժանապատվության՝ որպես բարձրագույն արժեք ընկալվելու սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդրին, ընդգծելով, որ այդ իրավունքն առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել և երաշխավորված իրականացման համար:
Անգամ լրատվամիջոցների և սոցիալական հաղորդակցության այլ միջոցների ազատությունը չի կարող պատճառ հանդիսանալ սահմանադրական այլ իրավունքները և ազատությունները սահմանափակելու համար: Իրավունքների և ազատությունների սահմանափակումները, որոնք կարող են հանգեցնել մարդու արժանապատվության նսեմացմանը, անթույլատրելի են: Որքան մոտ է կոնկրետ իրավունքը կամ ազատությունը մարդու արժանապատվության էությանը, այնքան այն ավելի խիստ պետք է պաշտպանվի հանրային իշխանությունների կողմից: Պետության սահմանադրական համակարգի սկզբունքները պետք է այնպես իրացվեն, որ խուսափեն մարդու արժանապատվությունը վիրավորելուց (տե´ս ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997 որոշում):
Իհարկե, խոսքի ազատությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության առաջընթացի և յուրաքանչյուր անձի զարգացման հիմնական պայմաններից մեկը: Սակայն խոսքի ազատության իրավունքը մշտապես ուղեկցվում է պարտականություններով և պատասխանատվությամբ: Այս պարտականություններն ու պատասխանատվությունն առավել կարևորվում են, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի հեղինակությանը և խախտում է այլոց իրավունքները: Խոսքի ազատությունը չի կարող իրականացվել անձի արժանապատվությունը արատավորելու և հեղինակությունը վիրավորելու եղանակով:
Արտահայտվելու ազատության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք անհրաժեշտ են այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու համար:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը, սակայն այդ իրավունքը չի հանդիսանում բացարձակ և ենթակա է սահմանափակումների: Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը, պաշտպանում է նաև անձի հեղինակությունը և այլոց իրավունքները:
ՄԻԵԴ-ն իր որոշումներում բազմիցս շեշտել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ խոսքի ազատության իրավունք նախատեսող դրույթ, նույնիսկ հասարակական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի դեպքերում: Երբ մարդու հեղինակությունը վնասված է, խախտվում է անձի մասնավոր կյանքի իրավունքը, եթե ապահովված չէ արդարացի հավասարակշռություն <<մրցակցող>> շահերի միջև (տե´ս օրինակ Պֆայֆերն ընդդեմ Ավստրիայի գործով ՄԻԵԴ-ի վճիռը):
Անհրաժեշտ է ուշադրության դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. <<Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է>>: (տե´ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է եղել նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե´ս Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):
Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից հետևում է, որ վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով:
Այսպիսով, ՄԻԵԴ-ը տարբերակել է մի կողմից փաստերը (statement of fact), որոնք տեսականորեն հնարավոր է ապացուցել (իհարկե, փաստը ճշմարիտ լինելու դեպքում), մյուս կողմից՝ գնահատողական դատողությունները, որոնց ապացուցումը նույնիսկ տեսականորեն անհնարին է:
- Անհնարին է իրականացնել գնահատողական դատողությունն ապացուցելու պահանջը: Նույնիսկ գնահատողական դատողությունն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված լինել (տե´ս Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի 2004թ. դեկտեմբերի 21 գործով ՄԻԵԴ-ի վճիռը):
- ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատողական դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե´ս Պեդերսենը և Բաադսգարդը ընդդեմ Դանիայի թիվ 49017/99 գործով ՄԻԵԴ-ի վճիռը):
- Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե´ս Ռիզոսը և Դասկասը ընդդեմ Հունաստանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը):
- Գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել։ Այդուհանդերձ, գնահատող դատողությունը, որի հիմքում բացակայում են ինչ-ինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված (տե´ս Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության և Կարման ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործերով ՄԻԵԴ-ի վճիռները):
Գործում է այն կանխավարկածը, որ արատավորող արտահայտությունները կատարվել են անբարեխղճորեն, քանի դեռ պատասխանողը չի ապացուցում, որ իրականացրել լուրջ նախնական հետազոտում: Հետևաբար` պետք է պարզել թե արդյոք արատավորող արտահայտություններին նախորդել է արտահայտությունը կատարողի կողմից իրականացված այնպիսի հետազոտություն, որը կարող էր արդարացնել նման արտահայտությունների կատարումը (տե´ս Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության և Կարման ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործերով ՄԻԵԴ-ի վճիռները)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ամփոփ ուսումնասիրությունից կարելի է եզրահանգել, որ հասարակական հնչեղություն ունեցող իրադարձությունների, քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց վերաբերող հրապարակումները չպետք է զուրկ լինեն փաստական հիմքից և գնահատողական դատողություն ներկայացնելով ազատվեն պատասխանատվությունից: Թեև թույլատրվում է հրապարակումներում ներկայացնել սեփական դատողությունները, որոնք իրադարձության վերաբերյալ կարծիքի արտահայտման ձև է, այնուամենայնիվ գնահատողական դատողության հիմքում պետք է լինեն որոշակի փաստարկներ: Չափազանցված դատողությունը ևս պետք է արտացոլի իրականությունը, այլ ոչ թե վերագրվի:

Որն է խոսքի ազատության իրավունքի շրջանակը հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ իրավապաշտպանների համար: Որ տարրերով և գործոններով պետք է որոշել ազատ խոսքի շրջանակը: Որոնք են ժողովրդավարական հասարակություններին անհրաժեշտ խոսքի ազատության մակարդակը, սահմանափակումները և միջամտությունները:

Եվրոպական դատարանը բազմիցս փաստել է, որ քաղաքական բանավեճի ազատությունը ժողովրդավարական հասարակության հայեցակարգի առանցքում է: Սակայն քաղաքական քննարկումները միակ համատեքստը չէ, երբ կիրառվում են տարբեր կանոններ: Նույնը վերաբերում է նաև ընդհանուր հանրային հետաքրքրության հարցերին: Այս երկուսը չեն կարող առանձնանալ միմյանցից, քանի որ ժամանակի մեծ մասը քաղաքական բանավեճն է ընդհանուր հանրային շահի վերաբերյալ: Հետևաբար, նրանք հավասարապես կարևոր են: Բայց ինչը կարելի է համարել ընդհանուր հանրային հետաքրքրության թեմա: Դատարանը երբեք հստակ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ դա կախված է իրավիճակի և արտահայտության առարկայի փոխկապակցվածությունից (տե´ս Վինգրուվն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 25.11.1996 թվականի վճիռը, պարագրաֆ 58), և (տե´ս Ֆելդեքն ընդդեմ Սլովակիայի գործով ՄԻԵԴ-ի 12.07.2001 թվականի վճիռը, պարագրաֆ 74):
Մարդու կարծիքի <<տարածությունը>> կախված է այն հայտարարության տեսակից, որը նա անում է: Տարբերություն կա <<արժեքի դատողության>> և փաստի միջև: Տարբերությունը կարևոր ընթացակարգային ազդեցություն ունի Դատարանում փաստերի վերաբերյալ հայտարարությունները գնահատելիս: Փաստերի վերաբերյալ հայտարարությունները դատավորների համար ավելի վերահսկելի են, քան արժեքային դատողությունները:
Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ հնարավոր չէ արժեքային դատողություններ կիրառել: Արդյոք հայտարարությունը արժեքային դատողություն է, կախված է ձևակերպումից, արդյոք նրանք մտադիր են ազդել ունկնդրի կարծիքի վրա: Եթե դա նպատակ է, դատողությունները կարող են ավելի շատ խոսել թեմայի մասին, քան երբ դրանք միայն փաստեր են հաղորդում (տե´ս Բլադեթ Թրյոմսյոն և Ստենսասը ընդդեմ Նորվեգիայի գործով ՄԻԵԴ-ի 20.05.1999 թվականի վճիռը, պարագրաֆ 55) և (տե´ս Նիլսեն և Ջոնսն ընդդեմ Նորվեգիայի գործով ՄԻԵԴ-ի 25.11.1999 թվականի վճիռը, պարագրաֆ 50):
Խոսքի ազատության իրավունքի գնահատման համար հիմնային նշանակություն ունի հրապարակային արտահայտություններ կատարած անձը, նրա զբաղեցրած հասարակական կամ սոցիալական դիրքը, քաղաքական հայացքները, կատարած արտահայտության նպատակը, լսարանը, լսարանի տեղեկացվածության մակարդակը և ժամանակաշրջանը: Կարևոր են այնպիսի նպատակներ, ինչպիսիք են հասարակության մեջ ճշմարտության, գիտելիքի, իրավունքների և հանդուրժողականության խթանումը, կարևորագույն նպատակը ժողովրդավարության խթանումը և պաշտպանությունն է:
Այնուամենայնիվ հրապարակային հայտարարություն կատարած անձը իրեն օրենսդրությամբ վերապահված շրջանակներից չպետք է դուրս գա, իսկ խոսքը պետք է լինի հավասարակշռված: Էական հանգամանք է խոսքի արտահայտման համար ընտրված ժամանակահատվածը, մասնավորապես դրան նախորդած իրադարձությունները, որոնք կարող էին էական ազդեցություն գործել հասարակությունում ձևավորվող հանրային կարծիքի վրա:
Խոսքի ազատության շրջանակը որոշելու հարցում որոշիչ է գնահատել հայտնած տեղեկատվության վերաբերյալ հասարակության մեջ առկա տրամադրությունները և թեմաների բանավեճի հետևանքները: Երբ առկա է կոնֆլիկտային իրավիճակ, գործիչների և ԶԼՄ-ների համար հատուկ պարտականություն և պատասխանատվություն կա, որպեսզի խուսափեն այնպիսի խոսքի դրսևորումներից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը:
Հաջորդ գործոնն այն է, որ քննադատությունը կախված է նրանից, թե արդյոք արտահայտությունն փաստի մասին է, որը պետք է ապացուցվի, կամ արժեքի դատողություն, որի դեպքում բանախոսի կարծիքի համար ավելի շատ տեղ կա: Նույնիսկ արժեքի որոշման համար անհրաժեշտ է որոշ փաստական հիմքեր. հակառակ դեպքում արտահայտությունը կարող է գերազանցել ՄԻԵԴ-ի 10-րդ հոդվածի պաշտպանության սահմանները (տե´ս Սյուրեքը ընդդեմ Թուրքիայի գործով ՄԻԵԴ-ի 08.07.1999 թվականի վճիռը, պարագրաֆ 43 և 62):
Անդրադառնալով <<գերակա հանրային շահ>>, ինչպես նաև տվյալների <<հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացում>> եզրույթների իրավական որոշակիության խնդրին՝ ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-997 որոշմամբ նշել է, որ յուրաքանչյուր դեպքում, կախված գործի հանգամանքներից, պետք է որոշվի, թե արդյո՞ք հասարակության տեղեկացված լինելու շահը գերակա է եղել տեղեկություն հայտնած անձի վրա դրված պարտականության ու պատասխանատվության համեմատ:
Վերլուծելով Եվրոպական դատարանի մի շարք որոշումներով ձևավորված պրակտիկ մոտեցումները <<պաշտպանված ելույթների>> վերաբերյալ կարելի է այն պայմանական բաժանել երկու խմբերի՝ ճշգրիտ ընդհանուր շահագրգիռ քննարկումներ, երբ հանրության մեծ մասը հետաքրքրված է թեմայի քննարկումով և ուղղակի ընդհանուր շահագրգիռ քննարկումներ, երբ քաղաքական խնդիր կամ հետաքրքրություն ներկայացնող հարց է, հասարակությունը իրավունք ունի տեղեկացված լինել, ինչը ժողովրդավարության հիմնական տարրերից է (տե´ս Քարվուաարա և Իլթալեթի ընդդեմ Ֆինլանդիայի, 16 նոյեմբերի 2004 թ. ՄԻԵԴ վճիռը 53678/00, պարագրաֆ 45):
Վերոնշյալ փաստերի համադրման արդյունքում Դատարանը գալիս է եզրահանգման, որ հասարակական գործիչները, բնապահպանները ունենալով վերահսկողական գործառույթներ օգտվում են խոսքի լայն իրավունքներից: Սակայն այն բացարձակ իրավունք չի կարող հանդիսանալ, քանի որ խոսքի իրավունքին ներկայացվող չափանիշները պետք պահպանվեն, ավելին հասարակությանը հետաքրքրող իրադարձությունների վերաբերյալ մասնագիտական՝ փորձագիտական կարծիքը պետք է առավել հավասարակշռված և բարեխիղճ լինի, քանի որ այն ունի առավել մեծ ազդեցություն խոսքի ճշմարտացիության տեսանկյունից:

Անդրադառնալով փաստացի տվյալները զրպարտություն համարելու հարցին, Դատարանը նախ անհրաժեշտ է համարում ներկայացնել զրպարտության բնորոշումը, այնուհետև տալ իրավական գնահատական.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են դատական պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Ըստ նույն հոդվածի 3-րդ կետի` զրպարտությունը (նույն օրենսգրքի իմաստով) անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վերոնշյալ հոդվածից բխում է, որ տարածված տեղեկությունները զրպարտություն կարող է համարվել, եթե`
ա) այդ տեղեկությունները արատավորում են պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը,
բ) այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, գ) դրանք ներկայացվել են հրապարակային:
Արատավորող են համարվում այն տեղեկությունները, որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները:
Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է` անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անհատի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է:
Արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների ընդունակությունների աշխարհայացքի գիտակցումը:
Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանում թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը: Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող:
Արատավորող կարող են ճանաչվել նաև անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները, մասնավորապես` մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատարման, հանցավոր գործունեությամբ զբաղվելու, բարոյապես դատապարտելի արարքների, սանձարձակության, բանսարկու կամ զրպարտիչ լինելու մասին և այլ բնույթի տեղեկությունները: Տարածված տեղեկությունները չպետք է համապատասխանեն իրականությանը: Անձը իր պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության իրավունք Է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ տարածված տեղեկությունները մտացածին են, հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է կամ փաստերին տրվում է աղճատված գնահատական, տարածվում է հերյուրանք և այլն:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ, որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե´ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):
Վերը նշված չափանիշների առկայության կամ բացակայության հանգամանքի բացահայտումը կարևոր է դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս, այդ թվում` ներկայացված փաստացի տվյալները, որպես զրպարտություն գնահատելիս:
Միաժամանակ հարկ է նկատել, որ օրենսդիրն ամրագրել է պայմաններ, երբ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն: Նշված պայմաններն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետում: Ըստ նշված կետի` նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.
3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:
Վերոնշյալ դրույթի վերլուծությունից հետևում է, որ անկախ նրանից` անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք`
1. Վերաբերում են դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին կամ տեղ են գտել ապացույցներում: Նշված դրույթում ամրագրված <<մինչդատական>> և <<դատական վարույթ>> տերմինները հավասարապես պետք է վերաբերեն ինչպես քաղաքացիական և վարչական դատավարության (դատական վարույթներ), այնպես էլ քրեական դատավարության կարգով քննվող գործերին (մինչդատական և դատական վարույթներ):
2. Պայմանավորված են գերակա հանրային շահով: Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է <<հավասարակշռված>> եզրույթին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:
3. Զրպարտությունը վերոնշյալ դրույթի ուժով բացակայում է նաև այն դեպքում, երբ հրապարակային տեղեկություններ տարածող անձը նշված տեղեկությունները տարածում է` հիմք ընդունելով զրպարտության ենթարկվողի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ նրանցից ելնող փաստաթղթում արված եզրահանգումները կամ փաստերը:
Տեղեկատվության տարածումը այս դեպքում ևս ենթադրում է հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ փաստաթղթում տեղ գտած եզրահանգումների կամ փաստերի բարեխիղճ շարադրանք: Ելույթ պետք է դիտարկել անձի կողմից հնչեցրած բանավոր խոսքը, որը նպատակ ունի որոշակի տեղեկատվություն հասու դարձնել անորոշ թվով անձանց և արվում է որոշակի ձևաչափին համապատասխան կազմակերպված միջոցառումների ժամանակ (օրինակ` կոնֆերանսներ, համաժողովներ, հավաքներ, հանրահավաքներ և այլն ):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ սույն հոդվածի իմաստով <<փաստաթուղթ>> տերմինի մեկնաբանությունն անհրաժեշտ է կատարել` հաշվի առնելով նաև երկրում գործող փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային կարգավորումը: Ուստի <<փաստաթուղթ>> տերմինը սույն հոդվածի իմաստով չպետք է նույնացվի բացառապես թղթային կրիչի օգտագործմամբ կազմված գրավոր արտահայտված տեղեկության հետ: Դրանում կարող են ներառվել կրիչի ցանկացած տեսակի (էլեկտրոնային (ֆաքս, լուսապատճեն և այլն), նյութական այլ կրիչներ) օգտագործմամբ կատարված գրառումները: ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ <<փաստաթուղթ>> տերմինի նեղ մեկնաբանումն անհարկի սահմանափակում է և չի ներառում դեպքերի այն շրջանակը, որոնց պարագայում փաստաթղթերը կազմվում և տարածվում են էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե´ս, ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ <<Սկիզբ Մեդիա Կենտրոն>> ՍՊԸ-ի` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին): Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը:
Տվյալ դեպքում էական հանգամանք է Նազելի Վարդանյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում հնչած հրապարակային խոսքի համար հիմք հանդիսացած <<փաստերի>> պարզումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
Նազելի Վարդանյանը գործի քննության ընթացքում թեև Դատարանին հայտնեց, որ գործի մասին տեղեկացված չի եղել, սակայն Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված <<ՍՊՈՒՏՆԻԿ>> լրատվամիջոցին տրված հարցազրույցի տեսանյութից պարզվեց, որ իրականաում տեղեկացված եղել է առնվազն 2019 թվականի ապրիլի 3-ին և դրանից հետո չի իրացրել իր դատավարական իրավունքները:
Գործի համար էական նշանանակություն ունի հանգամանքը, թե ինչ ստույգ փաստերի հիման վրա է Նազելի Վարդանյանը ներկայացրել հրապարակային խոսքը: Արդյոք այն կարող է համարվել Նազելի Վարդանյանի գնահատողական դատողություններ, թե ոչ: Նազելի Վարդանյանի կողմից դատավարությանը չմասնակցելու բացասական հետևանքները կրում է նա։
Դատարանի կողմից հրապարակային խոսքի առանձին գնահատման առարկա է այն, որ կատարվել է մի ժամանակահատվածում, երբ հասարակությունը առավել զգայուն էր Ընկերության աշխատանքի վերաբերյալ հնչող գնահատականների հանդեպ: Հասարակությունում առկա բացասական տրամադրությունները զրկել էին լսարանին ներկայացված փաստերը օբյեկտիվ ընկալելու հնարավորությունից: Խոսքի բարեխղճության գնահատման համար կարևոր է, թե ինչ լսարանի է ուղղված, այդ լսարանը արդյոք պատրաստ է օբյեկտիվ, ոչ միակողմանի ընկալման: Բնապահպանի կողմից հանրությանը ներկայացված տեղեկատվությունը լսարանի համար ավելի արժանահավատ է, քան այլ ֆիզիկական անձի կողմից ներկայացված տեղեկատվությունը, հետևաբար խոսքի հավասարակշված լինելը էական հանգամանք է Դատարանի կողմից հրապարակային արտահայտություններում տեղ գտած տեղեկատվության գնահատման համար:
Խոսքի բարեխղճության և հավասարակշռության տեսանկյունից առավել կարևոր է այն հանգամանքը, որ հրապարակային խոսքում կասկածներ է հայտնում Ընկերության գործունության իրավաչափության վերաբերյալ և հիշատակվում է Կաշառք արտահայտությունը, որը բացի այն որ ունի հասարակությունում բացասական ընկալում, այլև այն կարող է հանցակազմ պարունակել:
Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված դատարանը արձանագրում է, որ ներկայացված տվյալները հանրային գերակա շահով չէին կարող պայմանավորված լինել, քանի որ հրապարակող անձը տվյալները պետք է ներկայացներ բարեխիղճ և հավասարակշռված: Փաստացի տվյալները պետք է լինեն ստույգ կոնկրետ փաստերի վրա հիմնված: Իսկ բնապահպան փորձագետի դեպքում պատասխանատվության աստիճանը առավել մեծ է, քանի որ հրապարակային խոսքը պետք է լինի լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ, բարեխիղճ և զուսպ:
Տվյալ դեպքում Դատարանը գործում առկա ապացույցները վերաբերելիության և թույլատրելիության համակցության մեջ գնահատելով գտնում է, որ Նազելի Վարդանյանը 2019 թվականի նոյեմբերի 29-ին. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության վերաբերյալ ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացրած փաստացի տվյալները «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… » չունեն փաստական հիմք և զրպարտում են Ընկերությանը:

Անդրադառնալով զրպարտության դեպքում նյութական պատասխանատվության հարցին, Դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալը՝
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն`
զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով <<Զանգվածային լրատվության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:
Բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված որոշմամբ նշել է, որ դատարանները քննարկվող հարցի վերաբերյալ գործեր քննելիս նախ պետք է ջանքեր գործադրեն գործը հաշտությամբ լուծելու ուղղությամբ, այնուհետև գործում առկա բոլոր ապացույցների գնահատմամբ անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք հնարավոր չէ վերականգնել անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով, քանի որ օրենսդիրը մինչև նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանել է նաև պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության և կիրառման հնարավորություն:
Ուստի զրպարտության վերաբերյալ գործերի քննության ժամանակ, նախ և առաջ քննարկման է ենթակա այն հարցը, թե պատվի և արժանապատվության վերականգնմանը հնարավոր չէ արդյոք հասնել այլ միջոցներով, թե նյութական փոխհատուցում տրամադրելը միակ միջոցն է: Հաշվի առնելով, որ հայցվոր կողմը օրենքով նախատեսված ոչ նյութական հատուցման (հերքում հրապարակելու) պահանջից բացի ներկայացրել է նաև դրամական <<փոխհատուցման>> պահանջ, ապա վերջինս պետք է ապացուցի նաև, թե ինչու առաջին միջոցը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Ուշագրավ է ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը. <<…արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը։ Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար>> (տես թիվ ՍԴՈ-997 որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը վերը վկայակոչված թիվ ՍԴՈ-997 որոշմամբ արձանագրել է` մի կողմից, մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դիմաց փոխհատուցումն իրավակիրառական պրակտիկայում չպետք է շփոթել գույքային վնասի հետ, մյուս կողմից` այդ փոխհատուցումը չպետք է դիտել որպես տույժի կամ տուգանքի ձևով սահմանվող պատիժ: Հակառակ պարագայում, ինչպես նշվեց, կիմաստազրկվի զրպարտության ապաքրեականացման ամբողջ գաղափարը:
Ավելին, օրենսդիրը իրավակիրառողից պահանջում է նաև փոխհատուցման չափը սահմանելիս հաշվի առնել վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը: Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը, մասնավորապես, ենթադրում է.
- հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը,
- թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար:
Այդ նպատակով է, որ օրենսդրի կողմից ոչ թե փոխհատուցման որևէ որոշակի չափ է սահմանվել, այլ նախատեսվել է մինչև որոշակի մեծություն, որպեսզի գործի հանգամանքներից ելնելով դատարանը կոնկրետացնի փոխհատուցում կիրառելու ենթակա չափը:
Միաժամանակ, ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթների կիրառման խնդրում գործը քննող դատարանի հայեցողության շրջանակները բացարձակ չեն և սահմանափակված են հետևյալ նախապայմաններով.
- եթե անձը զրպարտվել կամ նրան վիրավորանք է հասցվել զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ, ապա խնդրի իրավական լուծումը պետք է երաշխավորվի խոսքի ազատության իրավունքի իրավաչափ իրացման սահմաններում,
- զրպարտության կամ վիրավորանքի համար սահմանված վնասի փոխհատուցումը պետք է լինի ողջամտորեն համաչափ՝ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի համեմատ,
- կոնկրետ վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունից ելնելով դատական կարգով նյութական փոխհատուցման չափի սահմանման դեպքում պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ իր մեծությամբ այն չհանգեցնի մեղավոր անձի սնանկության կամ էականորեն չխաթարի նրա բնականոն գործունեությունը:
Ողջամիտ չէ այնպիսի նյութական փոխհատուցում սահմանել, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը. այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները հասարակությանը տեղեկացնելու համար և նպաստել հասարակության համար կարևոր հարցերի շուրջ քննարկումներին, մամուլի ներկայացուցիչների` պատասխանողի դերում հանդես գալու հանգամանքը չի կարող դիտվել որպես գործոն` առավել խիստ պատասխանատվություն սահմանելու համար:
Նույն մոտեցումն է պաշտպանում ՀՀ վճռաբեկ դատարանը` թիվ ԵԿԴ/2293/02/10 որոշմամբ արձանագրելով. <<Քննարկման առարկա հարցի շրջանակներում գործ ունենք մի կողմից տեղեկատվություն տարածելու և խոսքի ազատության, մյուս կողմից անձի` իր պատվի, արժանապատվության, գործարար համբավի նկատմամբ հարգանք պահանջելու Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և երաշխավորված իրավունքների հետ, անհրաժեշտ է համարում նշել, որ փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը և բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար, առավել ևս, եթե պատասխանող կողմը զանգվածային լրատվության միջոց է` նրա հետագա գործունեությունը շարունակելու առումով>>: Ընդ որում, կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին և անհրաժեշտ` ժողովրդավարական հասարակությունում: Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ միջոց համարվելու համար միջամտությունը պետք է <<բավականաչափ>> հիմնավորված լինի, ինչը պարզելու համար հարկավոր է հաշվի առնել տվյալ գործով հանրությանը հուզող յուրաքանչյուր հայեցակետ (տե´ս Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 65):
Հետապնդվող իրավաչափ նպատակներին միջամտության համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև պատասխանատվության միջոցների բնույթն ու խստությունը (տե´ս Տամմերն ընդդեմ Էստոնիայի գործով Եվրոպական դատարանի 04.04.2001 թվականի վճիռը, կետ 69): Պատասխանատվության համար ընտրված միջոցի բնույթը և խստությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դրանք պարզման ենթակա ինքնուրույն հարցեր են:
Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ բոլոր դեպքերում համաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել կիրառված միջոցների պիտանիությունը: Սա ենթադրում է, որ պատասխանատվության միջոցների կիրառման լիազորություն ունեցող սուբյեկտը ընտրում է հնարավոր միջոցներից պիտանին: Պիտանի միջոցների մեկից ավելիի առկայության դեպքում պետք է ընտրվի այն միջոցը, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից միայն նա, որը հնարավորություն է տալիս առավել նվազ ձևով միջամտելով կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին ապահովել այլ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը:
Այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վիրավորանքի և զրպարտության համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցին` նշելով, որ այն պետք է համաչափ լինի անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին, և միաժամանակ, անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար: Վճռաբեկ դատարանը կարևորել է այն, որ նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր …, հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով: Ընդ որում, այս հարցի քննարկման ժամանակ դատարանները պետք է ուշադրություն դարձնեն հայցվոր կողմի` նյութական փոխհատուցման պահանջի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացրած փաստարկներին, որոնք, ըստ էության, պետք է պարունակեն նաև տեղեկություններ իրենց բնականոն գործունեության նկատմամբ պահանջվող փոխհատուցման չափի ֆինանսական ազդեցության վերաբերյալ:
Նշված հիմնավորումներից ելնելով` փաստենք, որ Նազելի Վարդանյանը Ընկերությանը վերագրել է այնպիսի գործողություններ, որոնք հակաօրինական են, ունեն հասարակական մեծ հնչեղություն և հասարակության կողմից ընկալվում են բացասական: Նազելի Վարդանյանի խոսքը կրել է ոչ հավաստի զրպարտող բնույթ, ինչը էական վնաս է հասցրել հայցվոր <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության գործարար համբավին, ուստի դատարանը նմանատիպ իրավիճակներում իրավաչափ է համարում նաև սահմանել դրամային հատուցում:
Դատարանն արձանագրում է, որ պատասխանողը հանդիսանում է ֆիզիկական անձ, դատարանի համար որոշակի չէ նրա գույքային դրությունը և պետք է սահմանել դրամային փոխհատուցման այնպիսի չափ, որը նրա գործունեության վրա որևէ կերպ ազդեցություն չկարողանա ունենալ:
Հետևաբար` հայցվորի պահանջը, որպես ոչ նյութական վնասի հատուցում 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին ողջամիտ չի կարող համարվել: Դատարանը, ղեկավարվելով վերոնշյալ հիմնավորումներով, փոխհատուցման ողջամիտ չափ է համարում 100.000 ՀՀ դրամը:

8. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի բաշխման հիմքում դրել է համամասնության սկզբունքը, որը պետք է համապատասխանի բավարարված հայցապահանջին:
Սույն գործով դատական ծախսերը կազմված են պետական տուրքի գումարից:
Սույն գործով, նկատի ունենալով, որ հայցը բավարարվում է, հայցվորը նախապես վճարել է 24.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, Դատարանը գտնում է, որ Նազելի Զավենի Վարդանյանից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության պետք է բռնագանձել 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, մնացած 22.000 (քսաներկու հազար) ՀՀ դրամի մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 109-րդ, 189-րդ, 191-192-րդ, 198-րդ և 362-րդ հոդվածներով, դատարանը

ՎՃՌԵՑ

1. <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի.
Նազելի Զավենի Վարդանյանին պարտավորեցնել 2019 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ քննարկման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… » հերքել հետևյալ կերպ.
վճիռն օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում (նյութը տեղադրել նաև թերթին պատկանող կայքում, եթե առկա է) հրապարակել հերքում, այն մասին, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է:
2. Նազելի Զավենի Վարդանյանից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
3. Հայցը` մնացած` 900.000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, մերժել:
4. Նազելի Զավենի Վարդանյանից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության բռնագանձել 2.000 (երկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Պետական տուրքի հարցը մնացած նախապես վճարված 22.000 (քսաներկու հազար) ՀՀ դրամի մասով համարել լուծված։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 10-06-2020
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 30-07-2020
Էջերի քանակը: 152
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 22-07-2020
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 30-07-2020
Էջերի քանակը: 152
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: 166083
Դատական Գործ N: ԵԴ/30203/02/18
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 21-07-2020
Բողոքի համարը: 3624
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
ԱնունՆազելի   
ԱզգանունՎարդանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է
Որոշման ամսաթիվը: 14-08-2020
Ստեղծման ամսաթիվ: 2020-08-19 14:27:26
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30203/02/18
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14.08.2020թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաևª Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`

նախագահող դատավոր`
դատավորª
դատավորª Կ.Համբարձումյան
Ա.Մկրտչյան Դ.Սերոբյան

քննության առնելով թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական (այսուհետ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ընկերություն ընդդեմ Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.06.2020 թվականի վճռի դեմ Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանը (նախագահությամբ դատավոր` Ս.Երիցյանի), քննելով թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործը, 10.06.2020 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի:
Դատարանի վերը նշված վճռի դեմ Նազելի Վարդանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք` 18.07.2020 թվականին այն հանձնելով փոստային կապի ծառայությանը:
Վերաքննիչ դատարանում գործը ստացվել է 04.08.2020 թվականին, նույն օրը մակագրվել, իսկ 05.08.2020 թվականին հանձնվել է դատական կազմին:
Բողոքաբերը միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել, այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը ստացել է 18.06.2020 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի` եզրափակիչ (…) դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
Վկայակոչված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Դատարանը գործին մասնակցող անձանց՝ դատական ակտի բովանդակությանը ծանոթանալու և վերաքննիչ բողոք բերելու իրավունքների իրացումն ապահովելու նպատակով պարտավոր է վճիռը նախանշված օրը հրապարակել դատական իշխանության պաշտոնական կայքում, ինչպես նաև վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել գործին մասնակցող անձին, եթե մինչ այդ առձեռն նրան չի հանձնվել:
Նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են՝ առաջին ատյանի դատարանի կայացրած` վճիռը (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ Դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Սույն գործով բողոքարկված վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 10.06.2020 թվականին (հիմք՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային՝ www.court.am կայք, «դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին): Քաղաքացիական գործի նյութերում վճիռը բողոքաբերին ոչ ուշ քան հաջորդ օրն ուղարկելու վերաբերյալ ապացույցը բացակայում է, իսկ բողոքաբերն այն ստացել է 18.06.2020 թվականին (հիմք՝ գործ թերթ 151):
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բաց թողնելու պատճառները՝ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/22262/02/18 գործով 04.12.2019 թվականի որոշմամբ արված եզրահանգումների ներքո, պետք է համարել հարգելի և վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է բավարարման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով, իսկ ոչ դրամական պահանջի գործերով գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով: Նույն օրենքի 8-րդ հոդվածով բազային տուրքի չափ է սահմանվում 1.000 դրամը:
Բողոք բերած անձի կողմից վիճարկվում է վճիռն ամբողջությամբ: Հետևաբար սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է ընդամենը 13000 ՀՀ դրամ (10 000 դրամ՝ ոչ գույքային պահանջի համար և 3000 դրամ գույքային պահանջի մասով՝ (100 000*3%= 3000)): Մինչդեռ բողոքաբերն այն չի վճարել և միջնորդել է հետաձգել պատական տուրքի վճարումը և լուծել դատական ակտով, այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված շուրջ հինգ ամիս է չի աշխատում և կրել է վնասներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները, որոնցից է պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգումը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
Նշված նորմի բովանդակությունից հետևում է, որ դատարանի կողմից պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու միակ հիմքը կողմի գույքային դրությունն է:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքաբերը ներկայացրած միջնորդությունում, բացի վերը հիշատակված պնդումից, որևէ այլ ապացույց չի ներկայացրել իր ֆինանսական ծանր դրության, ինչպես նաև ՀՀ-ում արտակարգ դրության հետևանքով աշխատանքի դադարեցման վերաբերյալ, ինչի պատճառով չի կարող վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը։ Այլ կերպ ասած՝ ներկայացված միջնորդությունը մակերեսային է, և բողոքաբերի ֆինանսական ծանր վիճակը փաստական հանգամանքներով չի հիմնավորվում։ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ պետական տուրքի վճարման արտոնություններ կիրառելու միջնորդություն ներկայացնելու դեպքում այն պետք է հիմնավորել գույքային և ֆինանսական դրության վերաբերյալ համապատասխան ապացույցներով, ինչի պարագայում միայն միջնորդությունը կարող է բավարարվել:
Ելնելով վերը նշվածից՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու և դրան Վերաքննիչ դատարանի որոշմամբ անդրադառնալու վերաբերյալ միջնորդությունն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու մասին միջնորդություն, որը մերժվել է: Ըստ նույն հոդվածի 5-րդ մասի` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
Դատարանը հարկ է համարում նաև նշել, որ «բողոքը կրկին ներկայացնել» արտահայտությունը հարկ է ընկալել տառացի նշանակությամբ. այս հնարավորությունից օգտվելու համար բողոք բերած անձը կրկին պետք է ներկայացնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող և դրանում նշված փաստաթղթերով ուղեկցվող վերաքննիչ բողոք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 371-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Բողոքաբերի կողմից ներկայացված միջնորդությունը`վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարել և վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել:
2․Բողոքաբեր Նազելի Վարդանյանի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ մերժել։
3.Թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով Դատարանի 10.06.2020 թվականի վճռի դեմ Նազելի Վարդանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնել:
4.Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու դեպքում այն կհամարվի վերաքննիչ դատարանում ներկայացված սկզբնական ներկայացման օրը:
5.Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը uտանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Կ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ Դ.ՍԵՐՈԲՅԱՆ
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: 09-09-2020
Բողոքի հերթական համարը: 4738
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Ներկայացման ամսաթիվ: 21-07-2020
Բողոքի համարը: 3624
Ներկայացվել է: Միջնորդություն պետ. տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ
Պետ. տուրք (ՀՀ դրամ):
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ:
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 04-08-2020
Վիճակագրական տողի համարը: 12.1
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 152
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Հայցը (դիմումը) մասնակի բավարարելու մասին վճիռ
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 04-08-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Կարեն Վաչիկի Համբարձումյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Մարգարիտա  Հարթենյան

Դատավորի անուն: Նաիրա Արտեմի Մարգարյան
Դատավորի փոխարինում    
Փոխարինման ամսաթիվ: 13-08-2020
Բացակայող դատավոր

Փոխարինող դատավոր

Դատավորի անուն: Դավիթ Մարատի Սերոբյան

Դատավորի անուն: Արսեն Սամվելի Մկրտչյան
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Ներկայացման ամսաթիվ: 09-09-2020
Բողոքի համարը: 4738
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 13000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: 04-09-2020
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: 000235 1169944438
Այլ նշումներ:
Դատավորի փոխարինում    
Փոխարինման ամսաթիվ: 10-09-2020
Բացակայող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Դավիթ Մարատի Սերոբյան
Փոխարինող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Մարգարիտա  Հարթենյան
Այլ նշումներ:
Դատավորի փոխարինում    
Փոխարինման ամսաթիվ: 10-09-2020
Բացակայող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Արսեն Սամվելի Մկրտչյան
Փոխարինող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նաիրա Արտեմի Մարգարյան
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Երբ: 29-09-2020
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Բողոքի քննության կարգը    
Ամսաթիվ: 14-12-2020
Կայացվել է որոշում: բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ
Ստեղծման ամսաթիվ: 2020-12-14 17:58:08
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30203/02/18
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14.12.2020թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող դատավոր` Կ.Համբարձումյան
դատավոր` Մ.Հարթենյան
դատավոր` Ն.Մարգարյան

քննության առնելով թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական (այսուհետ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ընկերություն ընդդեմ Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.06.2020 թվականի վճռի դեմ Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության կարգի վերաբերյալ հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր` Ս.Երիցյանի), քննելով թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործը, 10.06.2020 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի:
Դատարանի վերը նշված վճռի դեմ Նազելի Վարդանյանի կողմից 05.08.2020 թվականին ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 14.08.2020 թվականի որոշմամբ վերադարձվել է:
Նազելի Վարդանյանը 07.09.2020 թվականին վերաքննիչ բողոքը ներկայացրել է կրկին, որը Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, որը սույն որոշման կայացման պահին արդեն իսկ լրացել է։
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը, Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ վերաքննիչ բողոքը պետք է քննել և դրա վերաբերյալ որոշում կայացնել գրավոր ընթացակարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ, 376-րդ և 382-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով 10.06.2020 թվականի վճռի դեմ Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը քննել և դրա վերաբերյալ որոշում կայացնել գրավոր ընթացակարգով:
2. Բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օր նշանակել 2020 թվականի դեկտեմբերի 17-ը:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ
ԴԱՏԱՎՈՐ
ԴԱՏԱՎՈՐ
Կ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Մ.ՀԱՐԹԵՆՅԱՆ Ն.ՄԱՐԳԱՐՅԱՆ
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 17-12-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-12-14 17:58:17
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ կամ մասնակի    
Ամսաթիվ: 17-12-2020
Դատական ակտը բեկանվել է ամբողջությամբ: Այլ
Դատական ակտը բեկանվել է մասնակի: Փոփոխվել է ստորադաս դատարանի դատական ակտը
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2020-12-17 18:45:55    
Ստեղծման ամսաթիվ: 2020-12-17 18:45:55
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ
թիվ ԵԴ/30203/02/18
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության
դատարանի 10.06.2020 թվականի թիվ
ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով վճիռ
նախագահող դատավոր Ս.Երիցյան

Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`

նախագահող դատավոր`
դատավոր՝
դատավոր՝ Կ.Համբարձումյան
Մ.Հարթենյան Ն.Մարգարյան

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքում

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ընդդեմ Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.06.2020 թվականի վճռի դեմ Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը․
Դատարանի 04․02․2019 թվականի որոշմամբ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ընդդեմ Նազելի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 10․06․2020 թվականի վճռով վճռվել է՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ հայցն ընդդեմ Նազելի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի. Նազելի Վարդանյանին պարտավորեցնել 2019 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամներ քննարկման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա… » հերքել հետևյալ կերպ. վճիռն օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում (նյութը տեղադրել նաև թերթին պատկանող կայքում, եթե առկա է) հրապարակել հերքում, այն մասին, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած, ՀՀ Վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների քննարկման ընթացքում ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է: Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ բռնագանձել 100.000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Հայցը` մնացած` 900.000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, մերժել: Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ բռնագանձել 2.000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Պետական տուրքի հարցը մնացած նախապես վճարված 22.000 ՀՀ դրամի մասով համարել լուծված։
Դատարանի վերը նշված վճռի դեմ Նազելի Վարդանյանի կողմից 05.08.2020 թվականին ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 14.08.2020 թվականի որոշմամբ վերադարձվել է: Նշված որոշումը բողոքաբերը ստացել է 25.08.2020 թվականին:
Նազելի Վարդանյանը 07.09.2020 թվականին վերաքննիչ բողոքը ներկայացրել է կրկին, որը Վերաքննիչ դատարանի 29․09․2020 թվականին այն ընդունվել է վարույթ:
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ անունից ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան։
Վերաքննիչ դատարանը 14.12.2020 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին:
Դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 17․12․2020 թվականը։

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք ներկայացրած անձի պահանջը․
Բողոքաբերը գտել է, որ Դատարանի 10.06.20թ. վճիռն անհիմն է և անօրինական, այն խախտել է իր՝ որպես պատասխանողի ՀՀ սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով սահմանված իրավունքները և զրկել դատական պաշտպանության իրավունքից: Մասնավորապես՝ հայտնել է, որ Հայցվորը հստակ իմանալով իր բնակության հասցեն, միտումնավոր հայցադիմումում նշել է այլ հասցե, որով հավանաբար ուղարկվել են դատական ծանուցագրերը, որոնք ինքը չի ստացել և արդյունքում, ծանուցված չի եղել դատական նիստերի օրվա և ժամի մասին և բնականաբար չի մասնակցել դրանց և հնարավորություն չի ունեցել հայցադիմումի պատասխան և ապացույցներ ներկայացնել:
Հայտնել է, որ ինքը 23.11.19թ. լրագրողներից և համացանցից է իմացել, որ սույն քաղաքացիական գործով ներգրավված է որպես պատասխանող: 12.12.19թվականին առանց ծանուցագիր ստանալու ներկայացել է դատական նիստին և ներկայացրել միջնորդություն՝ նախնական դատական նիստը վերսկսելու և իրեն հնարավորություն ընձեռնելու իր իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու դատարանում: Այդ օրը Դատարանն իր միջնորդությունը չի քննարկել, ասելով, որ այն հետո կքննարկի և որոշմամբ կտեղեկացնի:
19.05.20թ. նշանակված դատական նիստի ժամանակ եղել է վատառողջ, ուստի միջնորդություն է ներկայացրել էլեկտրոնային նամակով՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը քննության առարկա չի դարձրել միջնորդությունը և նույն օրը դատական նիստ է արել, ավարտել դատաքննությունը և հայտարարել վճռի հրապարակման օր 10.06.20թ.:
Բողոքաբերը նշել է, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջները, ծանուցված չլինելու պայմաններում, անհիմն մեղադրել է իրեն դատական նիստերին չներկայանալու մեջ և գտել է, որ հաղորդման ընթացքում զրուցակցից պետք է տեղեկանար իրեն վերաբերող դատական գործընթացի մասին:
Դատարանը չի տարբերել «տեղեկացված» լինել և «ծանուցված» լինել եզրույթները, այն որ օրենսդիրը չի սահմանում, որ անձն երրորդ անձանցից պետք է տեղեկանա դատական քննությանն իր մասնակցության մասին, այլ պետք է ծանուցվի Դատարանի կողմից:
Բողոքաբերը հայտնել է, որ միակ դատական նիստի ժամանակ, որին ինքը ներկայացել է առանց ծանուցման, Դատարանը համադրել է իր ստորագրությունը ծանուցագրերի վրա եղած ստորագրությունների հետ և պարզել, որ ինքը չի ստորագրել դրանք, հետևաբար ծանուցված չի եղել, քանի որ դրանք իր բնակության հասցեով չեն ուղարկվել:
Բողոքաբերը մեջբերել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և հայտնել է, որ Դատարանը թույլ է տվել կոպիտ դատավարական սխալ՝ խախտելով ՀՀ սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված դատական պաշտպանության իրավունքը:
Բողոքաբերը նշել է, որ վճռում արձանագրված հարցադրումները չեն կարող զրպարտություն համարվել և մեջբերել է ՀՀ քաղաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նշելով, որ իր հարցերը հիմնված են եղել երկու փաստի վրա՝ «Ջերմուկը 2012-2013թթ ազդակիր չի եղել» և այդ թվականներին «հայցվորը Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցել» նշել է նաև, որ տվյալ փաստերը համապատասխանում են իրականությանը և հիմնավորվում են փաստաթղթերով: Նշել է, որ իր մոտ այդ հարցերի առաջացումը պայմանավորված է եղել Ջերմուկում առկա իրավիճակով:
Բողոքաբերը հայտնել է, որ նշված փաստերից ելնելով, իր մոտ հարցեր են առաջացել՝ ինչու են այդ գումարը փոխանցել, արդո՞ք կոռուպցիոն գործոն առկա է թե ոչ: Այս հարցադրումներն ինքը բարեխղճորեն արել է աշխատանքային խմբի նիստերին, որտեղ հայցվորը մասնակցություն է ունեցել, այսինքն ողջամիտ միջոցներ է ձեռնարկել պարզելու այդ հանգամանքները, սակայն, հանրությանը հետաքրքրող այս և այլ հարցերի պատասխանները չստանալով, դրանք արձանագրվել է իր եզրակացության մեջ և ներկայացրել աշխատանքային խմբին և ՀՀ կառավարությանը:
Հաշվի առնելով, որ Ամուլսարի ծրագիրն ունի հանրային գերակա շահ, հանրային մեծ հետաքրքրություն, հասարակության տեղեկացված լինելու շահը գերակա է, ՀՀ Վարչապետի 20.07.2018թ. հ.986-Ա որոշման հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամ է ներգրավվել նաև բողոքաբերը՝ որպես փաստաբան, և ինքն ու խմբի մյուս անդամները պարտավոր էին վերհանել բոլոր խախտումները և թերությունները հանքարդյունաբերական ծրագրերում: Նշել է, որ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ինքը 32 էջանոց եզրակացություն է կազմել և ներկայացրել ՀՀ կառավարություն՝ ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների խախտումների մասին, ինչպես նաև 4 էջի վրա հարցադրումներով նշել է կոռուպցիոն տարրեր պարունակող այն հանգամանքները, որոնք պետք է քննվեին իրավապահ մարմինների կողմից: Այդ եզրակացությունն ինքը ներկայացրել է Ամուլսարի ծրագրով աշխատանքային խմբի եզրափակիչ քննարկմանը:
Բողոքաբերը հայտնել է, որ այդ հարցադրումներն անելը պայմանավորված է եղել իր որպես աշխատանքային խմբի անդամի, հանրային գերակա շահ ներկայացնող հանգամանքների բացահայտման պարտավորությամբ, ինչպես նաև հանրային մեծ հետաքրքրությամբ և հանրության տեղեկացված լինելու իրավունքով: Դատարանը, այս կապակցությամբ անհիմն և անտրամաբանական եզրահանգումներ է արել, մասնավորապես, նշելով, ոչ ներկայացված տվյալները հանրային գերակա շահով չէին կարող պայմանավորված լինել, քանի որ հրապարակող անձը տվյալները պետք է ներկայացներ բարեխիղճ և հավասարակշռված։
Բողոքաբերը գտել է, որ տվյալ դեպքում, օրենսդրի կողմից սահմանված՝ զրպարտություն համարվելու համար անհրաժեշտ գործոններից որևէ մեկն առկա չէ և Դատարանը չէր կարող հայցը բավարարել:
Մեջբերելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը՝ Բողոքաբերը նշել է, որ տվյալ դեպքում հարցադրումներն անելը պայմանավորված է եղել գերակա հանրային շահով, քանի որ արդյունքում ոտնահարվել են Ջերմուկ համայնքի անդամների իրավունքները և օրինական շահերը:
Ըստ Բողոքաբերի՝ ՀՀ քաղաքացիաակն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի սահմանման համաձայն իր հարցադրումները չեն կարող զրպարտություն համարվել, իսկ Դատարանը չի կիրառել նորմը, որը պետք է կիրառեր:
Բողոքաբերը գտել է նաև, որ Հայցվորը պետք է ապացուցեր, թե ինչպես է արատավորվել իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, Բողոքաբերի որ արտահայտությունն է արատավորել այն, ինչը չի արել: Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության հիման վրա պետք է հստակ նշեր՝ թե պատասխանողի որ արտահայտությունն ինչպես է արատավորել և կոնկրետ հայցվորի ինչն է արատավորվել՝ պատիվը, արժանապատվությունը, թե գործարար համբավը, ինչը չի արել:
Մեջբերել է Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10/ որոշմամբ արձանագրված զրպարտություն գնահատելու չափանիշները և նշել է, որ տվյալ դեպքում, իր արտահայտությունն ոչ միայն վերացական է, այլ նաև հարց է, որը բխել է կոնկրետ հանգամանքներից և այդ կապակցությամբ ասվել է, որ իրավապահ մարմինները պետք է դա քննեն: Բացի այդ, հայտնել է, որ հարցերը քննարկվել և ներկայացվել են ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստերին, ինքն այդ թեմայով ասուլիս կամ հարցազրույց չի տվել, քննարկումների ժամանակ իր ներկայացրած եզրակացության ժամանակ որևէ լրատվամիջոց ներկա չի գտնվել:
Ըստ Բողոքաբերի՝ Դատարանը չի գնահատել իր հարցադրումներն որպես որոշակի փաստերի հիման վրա արված գնահատող դատողություններ, խախտելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված խոսքի ազատության իրավունքը:
Ըստ Բողոքաբերի՝ ոչ հայցադիմումում, ոչ էլ վճռում չկա որևէ հիմնավորում, որ իր հարցադրումներն արատավորել են հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, մինչդեռ դրա ապացուցման բեռը պետք է դրվեր հայցվորի վրա, ով պետք է հստակ ապացուցեր նշվածից ո՞րն է արատավորվել, ինչպե՞ս է արատավորվել, ի՞նչ ոչ նյութական վնաս է նա կրել դրանից, ի՞նչ պատճառա-հետևանքային կապ կա հարցերի և ենթադրյալ վնասի մեջ: Դատարանը չի բաշխել ապացուցման բեռը, չի կատարել բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն, ըստ էության չի իրականացրել արդարադատություն:
Այսպիսով, գտել է, որ իր հարցադրումները չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արձանագրած «զրպարտության» հատկանիշներին և այդ հոդվածը չպետք է կիրառվեր Դատարանի կողմից, սակայն կիրառվել է:
Դատարանը՝ վճռում նշել է, որ պատասխանողի կողմից «հնչեցրած հրապարակային խոսքի համար հիմք հանդիսացած «փաստերի» պարզումը» «էական հանգամանք է, սակայն, միջնորդությունները՝ նախնական դատական նիստ վերսկսելու և հարգելի պատճառով դատական նիստը հետաձգելու մասին, չի բավարարվել, զրկելով Բողոքաբերին ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Մինչդեռ, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով արձանագրել է, որ. «քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին՝ պարզելու նպատակով՝ արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները՝ միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:
Վերը նշվածի իմաստով նշել է, որ ինքն ամենևին նպատակ չի ունեցել արատավորելու հայցվորին: Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով:
Փաստորեն, ստույգ փաստերի վրա հիմնված գնահատող դատողությունների հետևանքով առաջացած հարցերի ներկայացումը Դատարանը համարել է զրպարտություն:
Հայտնել է, որ բողոքարկվող վճռով խախտվել են իր ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված կարծիք ազատ արտահայտելու իրավունքը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված «խոսքի ազատության իրավունքը»:
Բողոքաբերը գտել է նաև, որ Դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ, նախ «հասարակություն» ասելով, պարզ չէ թե Դատարանն ի՞նչ նկատի ունի, հասարակության մեջ տարբեր կարծիքներ և մոտեցումներ կան Ամուլսարի ծրագրի և հայցվորի գործունեության վերաբերյալ, հետևաբար միատեսակ ընկալում բոլոր դեպքերում չի կարող լինել: Երկրորդը, ի՞նչ է նշանակում ժամանակահատված, երբ «հասարակությունն առավել զգայուն է», հասարակությունը բազմաշերտ է և հավասարապես զգայուն չի կարող լինել, իսկ ինչ վերաբերում է Ջերմուկի բնակիչներին, ապա նրանք 2012թ.-ից զգայուն են և պայքարում են իրենց իրավունքների համար: Երրորդը, Դատարանը նշում է «կարևոր է ինչ լսարանի է ուղղված, այդ լսարանը արդյոք պատրաստ է օբյեկտիվ, ոչ միակողմանի ընկալման»:
Բողոքաբերը նշել է, որ իր խոսքն ուղղված է եղել Աշխատանքային խմբի անդամներին, որոնք ունեն գիտական աստիճան, տարբեր ոլորտների մասնագետներ են և հնարավոր չէ, որ հարցադրումներն որպես փաստական հանգամանքներ գնահատվեին իրենց կողմից, մանավանդ, որ այդ հարցը բարձրացվել է աշխատանքային խմբի նիստերին, այսինքն ողջամիտ միջոցներ են ձեռնարկվել իմ կողմից, սակայն, հայցվորի կողմից պատասխան կամ պարզաբանում չի ստացվել:
Դատարանը վճռել է, որ պատասխանողը պետք է հերքի իր հարցադրումները «առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում /նյութը տեղադրելով նաև թերթին պատկանող կայքում, եթե առկա է/: Նշել է, որ նախ որևէ լրատվության միջոցով չի հրապարակվել հարցադրումները, երկրորդը՝ հերքումը պետք է արվի այն միջոցով, որով այն արվել է, երրորդը՝ չի կարող պարտադրել, որևէ թերթի այն հրապարակել և չորրորդը՝ իրավասու չէ որևէ թերթի կայքում նյութ տեղադրել, քանի որ դա լրատվության միջոցի կայքի ադմինիստրատորի իրավասության ներքո է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ եթե տեղեկատվությունը հրապարակվել է լրատվամիջոցով, հերքումը պետք է արվի միայն նույն լրատվամիջոցով, որով տարածվել է տեղեկատվությունը, այդ պատճառով է հղում կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին: Օրենսդիրը չի սահմանել հարցադրումների հերքում, որոնք արվել են աշխատանքային խմբի քննարկումների ժամանակ, ինչ-որ լրատվամիջոցով, որով ընդհանրապես տեղեկատվություն չի տարածվել և տվյալ դեպքում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ: Հետևաբար, Դատարանը սխալ է կիրառել 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված բարոյական վնասի փախատուցմանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը 27.04.12թ. ԵԿԴ/2293/02/10 որոշմամբ նշել է. «դատարանները քննարկվող հարցի վերաբերյալ գործեր քննելիս, նախ պետք է ջանքեր գործադրեն գործը հաշտությամբ լուծելու ուղղությամբ, այնուհետև գործում առկա բոլոր ապացույցների գնահատմամբ անհրաժեշտ է պարզել՝ արդո՞ք հնարավոր չէ վերականգնել անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասն ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով, քանի որ օրենսդիրը մինչև նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանել է նաև պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության և կիրառման հնարավորություն:» Տվյալ դեպքում, հայցվորը պետք է ապացուցի՝ թե ինչու ոչ նյութական փոխհատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար, ինչը չի արել:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշման մեջ նշել է. «Նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր (օրինակ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ներկայացված հարկային հաշվետվությունները), հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով:» Ինչը Դատարանը չի արել:
Այսպիսով, ըստ Բողոքաբերի, վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է հանդիսանում դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը, ինչը հանգեցրել է անհիմն և անօրինական վճռի կայացմանը և առաջացրել է պատասխանողի իրավունքների կոպիտ խախտում և նրա համար ծանր հետևանքներ:
Մասնավորապես խախտվել են ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը, 51-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 93-րդ հոդվածի 1-ին մասը, 152-րդ հոդվածի 7-րդ մասը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ և 10-րդ հոդվածները։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Բողոքաբերը Վերաքննիչ դատարանին խնդրել է բավարարել վերաքննիչ բողոքը, ամբողջությամբ բեկանել Դատարանի 10.06.20թ. վճիռը և փոփոխել այն՝ մերժելով հայցը, կամ բեկանել վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

3․Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և պահանջը․
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ անունից վերջինիս ներկայացուցիչ Ինգա Սաֆարյանը, ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանով, նախ և առաջ մեջբերել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, և հայտնել, որ Պատասխանողի հաշվառման հասցեն է «ՀՀ, ք.Երևան, Արաբկիր 43 փողոց, տուն 3», որը նշված է ՀՀ ընտրողների պետական ռեգիստրում և որից Հայցվորն օգտվել է հայցադիմումը ներկայացնելիս: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե նախկինում Պատասխանողի կողմից ուղարկված նամակների վրա ինչ հասցե է նշված եղել, հայցադիմումում նշված հասցեն հանդիսանում է Պատասխանողի հաշվառման հասցեն, որն էլ Հայցվորը պարտավոր էր նշել Պատասխանողի դեմ ներկայացվող հայցադիմումում:
Բացի այդ, հայտնել է նաև, որ հայցադիմումում նշվել է Պատասխանողի հաշվառման հասցեն, որով ուղարկված ծանուցումներն ընդունվել են, իսկ հետադարձ ծանուցումները՝ սահմանված կարգով ստորագրվել և վերադարձվել են դատարան: Նման հանգամանքներում ակնառու է, որ Դատարանն որևէ կերպով չի խախտել Պատասխանողի իրավունքները, նախնական դատական նիստերն անց է կացրել ձեռքի տակ ունենալով նշանակված դատական նիստի օրվա և ժամի մասին ծանուցումը Պատասխանողին հանձնված լինելու վերաբերյալ պատշաճ ապացույց:
Անդրադառնալով Պատասխանողի կողմից նշված և դատարանի կողմից ենթադրաբար քննության առարկա չդարձված միջնորդություններին, նշել է, որ դրանցից առաջինը, որը վերաբերում էր նախնական դատական նիստը վերսկսելուն, քննվել է դեռ 12.12.2019 թվականին, Դատարանը հաշվի է առել Պատասխանողի հայտարարությունն առ այն, որ նրա կողմից հայցադիմումը և ծանուցումները չեն ստացվել, լսելով նաև Հայցվորի ներկայացուցչի կարծիքը (որն ի դեպ չի առարկել միջնորդության դեմ), Պատասխանողի ներկայությամբ հստակ նշել է, որ գործի նյութերը կտրամադրվեն Պատասխանողին և վերջինիս կտրամադրվի նաև ժամանակ հայցի վերաբերյալ իր դիրքորոշումը թե՛ գրավոր և թե՛ բանավոր եղանակով հայտնելու համար: Պատասխանողի կողմից մինչև հաջորդ դատական նիստը, որը նշանակված է եղել 20.02.2020 թվականին, որևէ դիրքորոշում, որևէ միջնրդություն չի ներկայացվել:
Հարկ է նշել, որ դատարանը 20.02.2020 թվականին պատշաճ կերպով քննության է առել Պատասխանողի կողմից ներկայացված դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը, և թեպետ միջնորդությանը կից ներկայացված է եղել օտարալեզու փաստաթուղթ, որը դատավարական իմաստով չէր կարող պատշաճ ապացույց հանդիսանալ, այնուամենայնիվ, Դատարանը որոշել է, որ անհրաժեշտ է Պատասխանողին հնարավորություն ընձեռել իր կարծիքն արտահայտելու, իր դիրքորոշումը ներկայացնելու, ինչպես նաև միջնորդություններ ներկայացնեյու համար՝ հաշվի առնելով նաև զրպարտության հետ կապված գործերի առանձնահատկությունը:
Ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից նշված 19.05.2020 թվականի նիստն առողջական պատճառներով հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնված չլինելուն, ապա պետք է փաստենք, որ այն նույնպես դատարանի կողմից սահմանված կարգով քննության է առնվել: Ընդ որում, նշված դատական նիստում Հայցվորի ներկայացուցիչը նաև նշել է, որ եթե միջնորդությանը կից ներկայացված են համապատասխան հանգամանքը հիմնավորող ապացույցներ կամ եթե անգամ նշված է, որ Պատասխանողը կասկածներ ունի, որ հանդիսանում է COVID-19 վարակակիր, ապա չի առարկում նիստը հետաձգելու վերաբերյալ: Մինչդեռ էլեկտրոնային եղանակով ներկայացված միջնորդությանը կից ներկայացված չէր որևէ ապացույց, ինչպես նաև միջնորդությունը չէր պարունակում որևէ այլ հիմնավորում, որպիսի պարագայում դատարանը համարել է այն անհիմն և մերժել է:
Գտել է, որ ստացվում է տարակուսանք առաջացնող մի իրավիճակ, երբ Պատասխանողը «Սպուտնիկ» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Թեհմինե Ենոքյանից ստացված տեղեկատվությունը չի ընդունել որպես իր դատավարական իրավունքներն իրականացնելու համար բավարար շարժառիթ, սակայն 23.11.2019 թվականին լրագրողներից և համացանցից ստացված տեղեկատվությունը համարել է բավարար առիթ դատարան ներկայանալու և իր իրավունքների և օրինական շահերի կազմակերպման ուղղությամբ գործողություններ կազմակերպելու ուղղությամբ: Նշելով, որ մի դեպքում իր մասնակցությամբ դատական գործի մասին ուղիղ եթերի ընթացքում տեղեկացված լինելը Պատասխանողի համար հիմք չի հանդիսացել իր իրավունքների պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու համար, իսկ մյուս դեպքում լրագրողներից և համացանցի միջոցով ստացված տեղեկատվությունը ստիպել է Պատասխանողին, այնուամենայնիվ, ներկայանալ դատարան: Փաստել է, որ Պատասխանողի կողմից ակնհայտորեն ցուցաբերվել է դատավարական անգործություն, և այդ փաստարկի դեմ ուղղված Պատասխանողի հիմնավորումները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ նշվածը հերքելու համար:
Բացի այդ նշել է նաև, որ անգամ հետադարձ ծանուցումների վրա առկա և Պատասխանողի կողմից տրամադրված ստորագրության նմուշի նույնական չլինելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ունենալը չի կարող հիմք հանդիսանալ Պատասխանողի կողմից դատական նիստերի վերաբերյալ ծանուցված չլինելը հաստատելու համար, քանի որ տվյալ ծանուցումը կարող էր հանձնվել Պատասխանողի հաշվառման հասցեում նրա հետ համատեղ բնակվող չափահաս այլ անձի (հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մաս):
Ուստի, պատասխանողի կողմից ներկայացված փաստարկներն առ այն, թե դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի և 152-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, իրավական առումով հիմնավորված չեն և իրականությանը չեն համապատասխանում: Ակնհայտ է համարել, որ բացակայում է դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար պաշտությունների մասին» կոնվենիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտման հիմքով բեկանելու հնարավորությունը:
Բողոքաբերը նշել է, որ եթե նույնիսկ Հայցվորի գործարար համբավն արատավորող արտահայտությունները կատարվել են պարզապես ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի անդամների ներկայությամբ, ապա դրանից որևէ կերպ չի փոխվում այդ արտահայտությունները հրապարակայնորեն ներկայացված լինելու փաստը: Այսպիսով, Պատասխանողի կողմից վերաքննիչ բողոքի 2-րդ կետում նշված հիմնավորումներից կարելի է ենթադրություն անել, որ ըստ Պատասխանողի՝ հրապարակային կարող են համարվել բացառապես լրատվամիջոցին հարցազրույց տալու միջոցով տարածված կամ լրատվամիջոցի կողմից հրապարակած կամ լուսաբանած արտահայտությունները, ինչն ակնհայտ անհիմն է։
Նշել է, որ Պատասխանողը չի հերքում, որ արտահայտությունը կատարվել է աշխատանքային խմբի անդամների ներկայությամբ, այսինքն «առնվազն երրորդ անձի ներկայության» փաստն ապացուցված է, ուստի և անկախ նրանից, թե ներկա են գտնվել լրագրողներ թե ոչ, արտահայտություններն արտահայտված են եղել հրապարակայնորեն: Ավելին, Պատասխանողի 29.11.2018 թվականի ելույթն ուղիղ հեռարձակմամբ տարածվել է «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնության ֆեյսբուքյան էջի միջոցով, և Պատասխանողը կիսվել է այդ ուղիղ եթերով իր անձնական ֆեյսբուքյան էջում:
Հայցվոր կողմը գտել է նաև, որ Պատասխանողի դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում, քանի որ Հայցվորի կողմից դատարան է ներկայացվել հստակ արտահայտություն, որը հնչեցվել է Պատասխանողի կողմից և այն չի պարունակում բացառապես հարցադրումներ, ինչպես դա փորձում է ներկայացնել Պատասխանոդը: Այո, արտահայտության մեջ առկա են հարցադրումներ, սակայն բուն զրպարտություն պարունակող տեղեկատվությունը պարունակվում է առնվազն Պատասխանողի կողմից Հայցվորի հասցեին հնչեցված «դա կաշառքի մի ձևա» արտահայտության մեջ, որին ի դեպ հետևում է «ուրիշ տարբերակ չկա» արտահայտությունը, որով Պատասխանողն աներկբայորեն հաստատում է Ընկերության կողմից «կաշառք» եզրույթի մեջ ընդգրկված գործողություններ կատարված լինելու վերաբերյալ իր կողմից հաղորդված փաստացի տվյալը: Ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից մատնանշված «հարցադրումներին», ապա դրանք, ըստ էության, արդեն իսկ բովանդակում են Պատասխանողի համոզմունքը տվյալ հարցի վերաբերյալ, որն արտահայտվել է իրականության հետ որևէ աղերս չունեցող և Հայցվորի գործարար համբավն արատավորող փաստացի տվյալներ հրապարակելու միջոցով: Այսպիսով, վճռում ներկայացված արտահայտության մեջ ոչ միայն հարցադրումներ են, այլ նաև հստակ պնդում և հաստատում Հայցվորի՝ կաշառքի հետ առնչություն ունենալու վերաբերյալ:
Ակնհայտ է համարել, որ Ընկերությանը կոռուպցիոն հանցագործության մեջ ներգրավված լինելու մեջ մեղադրելը չի կարող բխել գերակա հանրային շահից:
Անհիմն են նաև Պատասխանողի փաստարկումներն առ այն, որ գործով ապացուցված չէ Հայցվորի պատիվ, արժանապատվություն կամ գործարար համբավ ունենալը, քանի որ նման հարցի ապացուցման հանգամանքն ի սկզբանե կդիտարկվի որպես անձի դատարան դիմելու իրավունքի սահմանափակում, քանի որ վերոնշյալ եզրույթներից պատվի և արժանապատվության առկայությունն ենթադրվում է ցանկացած ֆիզիկական անձի, իսկ գործարար համբավի առկայությունը՝ ցանկացած իրավաբանական անձի մոտ:
Վերաքննիչ բողոքի հիմնավորումների 5-րդ խմբում Պատասխանողը ներկայացնում է իր կողմից հնչեցված արտահայտության համար հիմք հանդիսացած փաստերի պարզման անհրաժեշտությունը, որը դատարանի կողմից թեպետ նշվել է որպես էական հանգամանք, սակայն նախնական դատական նիստը վերսկսելու և հարգելի պատճառով դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություններն ենթադրաբար չբավարարելու արդյունքում քննության առարկա չեն դարձել:
Նաև նշել է, որ որոշակի հարցադրումներ անելը և դրանց վերաբերյալ պատասխան ստացված չլինելն ողջամտության սահմաններում չի կարող հիմք հանդիսանալ անձին հանցագործության մեջ ներքաշված լինելու վերաբերյալ արտահայտություններ հրապարակելու համար: Իսկ ինչ վերաբերում է 15.02.2005 թվականի վճռից Պատասխանողի կողմից մեջբերված հատվածին, ապա դատարանն ապահովել է մրցակցային և անաչառ դատավարության անցկացումը, Պատասխանողին ծանուցել է իր հաշվառման հասցեով, Պատասխանողի միջնորդությամբ հնարավորություն է ընձեռել վերջինիս դատաքննության փուլում ներկայացնելու իր դիրքորոշումը, այդ հնարավորությունն ապահովելու համար ևս մեկ անգամ հետաձգել է գործի դատաքննությունը: Հետևաբար այս մասով էլ առկա չէ Պատասխանողի խոսքի ազատ արտահայտման իրավունքի խախտում:
Հայտնել է, որ ամբողջությամբ առարկում է թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ, այն համարում է անհիմն և խնդրում է մերժել:

4․Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․
1․ «Հայկական բնապահպանական ճակատ» /Armenian Environmental Front/ անվամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից 29․11․2018 թվականին հեռարձակված ուղիղ եթերի տեսագրության լազերային կրիչ։
2․ Նշված ուղիղ եթերի ընթացքում Նազելի Վարդանյանը նշել է հետևյալը «Էս հարցադրումները, որ ես արել եմ սա իրավապահ մարմինների համար ա։ Ամեն գործի վերաբերյալ կարող են ուսումնասիրություններ անել և քրեական գործ հարուցել։ Ինչու՞ Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցվում 80 մլն, երբ որ Ջերմուկն ազդակիր համայնք չէ։ Ի՞նչ ա դա նշանակում։ Դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա։ Եվ այդ գումարը հիմնադրամի հաշվետվության մեջ երևում է Ջերմուկի քաղաքապետի գործուղման ծախսեր և այլ տնտեսական ընկերությունների փոխանցումներ։ Ի՞նչ տնտեսական ընկերություններ, ի՞նչ նպատակով։ Ի՞նչու է Ջերմուկի հիմնադրամի Ամուլսարի գումարով քաղաքապետը գործուղումներ անում պարզ չէ։»։

5․Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնում է ըստ իր նախընտրած հերթականության, նպատակ ունենալով դրանք մի կողմից դիտարկել գործի ելքը կանխորոշելու համար առաջնային նշանակություն ունենալու տեսանկյունից, իսկ մյուս կողմից դրանց փոխադարձ տրամաբանական կապից ելնելով։
Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը սույն գործով անհրաժեշտ է համարում Դատարանի 10․06․2020 թվականի վճռի օրինականությանն անդրանադառնալ ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի և Վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի նախադեպային որոշման, թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի նախադեպային որոշման և ՄԻԵԴ որոշումների համատեքստում, ինչպես նաև գործում առկա փաստերի հաշվառմամբ։
Սույն գործի առանձնահատկություններով պայմանավորված՝ Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրակացության, որ անհրաժեշտ է համեմատական և փոխկապակցված դիտարկել և գնահատել մի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործարար համբավի իրավունքի խախտման, մյուս կողմից Նազելի Վարդանյանի խոսքի ազատության իրավունքի հարգման հանգամանքները։ Այսինքն պետք է գնահատման առարկա դարձնել այն հարցադրումը՝ արդյո՞ք Նազելի Վարդանյանի խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել հանուն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործարար համբավի պաշտպանության և արդյո՞ք կարծիք արտահայտելու իրավունքի նման սահմանափակումն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակության կարիքների համար։ Արդյո՞ք այս պարագայում հասարակության կարիքները համընկնում են տեղեկացված լինելու, թե «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործարար համբավի պաշտպանության հետ։ Ընդ որում, նշված հանգամանքների գնահատումն բացառապես կարող է իրականացվել գործում համապատասխան ապացույցների առկայության պարագայում։
Ուստի, վերոգրյալի իմաստով Բողոքաբերի փաստարկների հիմնավորվածությունը և Դատարանի եզրահանգման իրավաչափությունը գնահատելու համար, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով հաստատված որոշակի փաստական հանգամանքների, ինչպես նաև սույն իրավահարաբերությունը կարգավորող իրավական նորմերի:
Այսպես՝ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ «Facebook» սոցիալական ցանցի Հայկական բնապահպանական ճակատ /Armenian Environmental Front/ անվամբ օգտատերը 29․11․2018 թվականին հեռարձակել է ուղիղ եթեր։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հիշյալ հեռարձակմամբ Նազելի Վարդանյանն ընդհանուր առմամբ խոսել է հանքարդյունաբերության ոլորտում հանդիպող որոշակի խնդիրների մասին, համադրելով դրանք միջազգային և ներպետական իրավական ակտերի հետ և մասնավորապես՝ բարձրաձայնվել են նաև հարցադրումներ կապված ենթադրյալ խախատումների հետ։
Մասնավորապես՝ հեռարձակման մեջ Նազելի Վարդանյանը հայտարարում է՝ մեջբերում․ «Էս հարցադրումները, որ ես արել եմ սա իրավապահ մարմինների համար ա։ Ամեն գործի վերաբերյալ կարող են ուսումնասիրություններ անել և քրեական գործ հարուցել։ Ինչու՞ Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցվում 80 մլն, երբ որ Ջերմուկն ազդակիր համայնք չէ։ Ի՞նչ ա դա նշանակում։ Դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա։ Եվ այդ գումարը հիմնադրամի հաշվետվության մեջ երևում է Ջերմուկի քաղաքապետի գործուղման ծախսեր և այլ տնտեսական ընկերությունների փոխանցումներ։ Ի՞նչ տնտեսական ընկերություններ, ի՞նչ նպատակով։ Ի՞նչու է Ջերմուկի հիմնադրամի Ամուլսարի գումարով քաղաքապետը գործուղումներ անում պարզ չէ։»։
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից..., իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկը: Ավելին, մամուլն է, որ մեծ դեր է խաղում ժողովրդավարական հասարակությունում (տե´ս մասնավորապես, Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության 7 դեկտեմբերի 1976 թվականի ՄԻԵԴ որոշումը):
Դատարանը նշանակություն է տալիս նաև այն համատքեստին, որի շրջանակներում ներկայացվել է կարծիքը: Դատարանը պաշտպանում է նաև այնպիսի կարծիքները, որտեղ օգտագործվում է չափազանցեցված կամ խիստ ձևակերպում. Պաշտպանության շրջանակը այստեղ կախված է քննադատության նպատակից և համատեքստից (Kwiecień v. Poland, գործ N 51744/99, հունվարի 9, 2007թ., կետ 49):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամեռն ըննդեմ Ֆրանսիայի (MAMÈRE v. FRANCE) գործով շեշտել է երկու պատճառ, որոնցով պայմանավորված կոնկրետ գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված ազատ արտահայտվելու իրավունքը ստանում է բարձր աստիճանի պաշտպանություն․ առաջինն այն է, որ դիմումատուի դիտողությունները վերաբերում էին ընդհանուր մտահոգության, մասնավորապես`շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանման խնդիրներին (Hertel v. Switzerland, 25 August 1998, § 46, Reports of Judgments and Decisions 1998-VI, § 47; Bladet Tromsø and Stensaas v. Norway [GC], no. 21980/93, ECHR 1999-III; VgT Verein gegen Tierfabriken v. Switzerland, no. 24699/94, §§ 70 and 72, ECHR 2001-VI; Vides Aizsardzības Klubs v. Latvia, no. 57829/00, § 42, 27 May 2004; and Steel and Morris v. the United Kingdom, no. 68416/01, §§ 88-89, ECHR 2005-II)։
Խոսքի ազատության իրավունքի գնահատման համար հիմնային նշանակություն ունի հրապարակային արտահայտություններ կատարած անձը, նրա զբաղեցրած հասարակական կամ սոցիալական դիրքը, քաղաքական հայացքները, կատարած արտահայտության նպատակը, լսարանը, լսարանի տեղեկացվածության մակարդակը և ժամանակաշրջանը: Կարևոր են այնպիսի նպատակներ, ինչպիսիք են հասարակության մեջ ճշմարտության, գիտելիքի, իրավունքների և հանդուրժողականության խթանումը, կարևորագույն նպատակը ժողովրդավարության խթանումը և պաշտպանությունն է:
Այնուամենայնիվ հրապարակային հայտարարություն կատարած անձն իրեն օրենսդրությամբ վերապահված շրջանակներից չպետք է դուրս գա, իսկ խոսքը պետք է լինի հավասարակշռված, առավել ևս երբ անձը ունի որոշակի հանրային ճանաչում: Էական հանգամանք է խոսքի արտահայտման համար ընտրված ժամանակահատվածը, մասնավորապես դրան նախորդած իրադարձությունները, որոնք կարող էին էական ազդեցություն գործել հասարակությունում ձևավորվող հանրային կարծիքի վրա:
Խոսքի ազատության շրջանակը որոշելու հարցում որոշիչ է գնահատել հայտնած տեղեկատվության վերաբերյալ հասարակության մեջ առկա տրամադրությունները և թեմաների բանավեճի հետևանքները: Երբ առկա է կոնֆլիկտային իրավիճակ, գործիչների և ԶԼՄ-ների համար հատուկ պարտականություն և պատասխանատվություն կա, որպեսզի խուսափեն այնպիսի խոսքի դրսևորումներից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը:
Հաջորդ գործոնն այն է, որ քննադատությունը կախված է նրանից, թե արդյոք արտահայտությունն փաստի մասին է, որը պետք է ապացուցվի թե արժեքի դատողություն, որի դեպքում բանախոսի կարծիքի համար ավելի շատ տեղ կա: Նույնիսկ արժեքի որոշման համար անհրաժեշտ է որոշ փաստական հիմքեր. հակառակ դեպքում արտահայտությունը կարող է գերազանցել ՄԻԵԴ-ի 10-րդ հոդվածի պաշտպանության սահմանները (տե´ս Սյուրեքը ընդդեմ Թուրքիայի գործով ՄԻԵԴ-ի 08.07.1999 թվականի վճիռը, պարագրաֆ 43 և 62):
Բացի վերը նշվածից Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ միջազգային հանրությունում գործում է /business in human rights/ բիզնեսը և մարդու իրավունքները գաղափարը, համաձայն որի՝ կորպորացիաները և իրավաբանական անձինք օգտվում են ավելի քիչ պաշտպանությունից, քան ֆիզիակական անձինք, ուստի գտնում է, որ պետություններն այս առումով կորպորացիանենրի իրավունքների միջամտության հնարավորությունը պետք է ավելի բարձր պաշտպանվածության տակ առնի։
Վերոգրյալի համատեքստում սույն գործով փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 29․11․2018 թվականին տեղի ունեցած ուղիղ հեռարձակման ժամանակ Նազելի Վարդանյանի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի մասին հնչեցվել է որոշակի հայտարարություն, մասնավորապես՝ «․․․Դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա․․․։», որը զուրկ է եղել որևէ փաստական հիմքից, մասնավորապես՝ բացակայել է հայտարարությանը համապատասխան քրեական գործով դատավճռի կամ կոնկրետ այդ էպիզոդով ընդհանրապես որևէ վարույթի առկայությունը, բացի այդ, հայտարարությունը հնչեցվել է հասարարակական և քաղաքական այնպիսի իրողությունների պայմաններում, երբ հիշատակված ընկերության գործունեության վերաբերյալ հասարակական լայն շրջանակներում առկա են եղել տարակարծություններ, իսկ նմանաբովանդակ հայտարարություններն ուղղակիորեն կարող էին միտված լինել տվյալ ընկերության գործունեության վերաբերյալ առավել բացասական ընկալում առաջացնելուն։
Ուստի, այս համատեքստում Վերաքննիչ դատարանը, կասկածի տակ չդնելով ժողովրդական հասարակությունում խոսքի ազատության անկյունաքարային նշանակությունը, միևնույն ժամանակ գտնում է, որ ազատ արտահայտված խոսքը կամ կարծիքը չպետք է միտված լինի կորպորացյաների գործարար համբավի արատավորմանը։
Այս առումով հիմնավորված է Դատարանի եզրահանգումն առ այն, որ ներկայացված տվյալները հանրային գերակա շահով չէին կարող պայմանավորված լինել, քանի որ հրապարակող անձը տվյալները պետք է ներկայացներ բարեխիղճ և հավասարակշռված: Փաստացի տվյալները պետք է լինեին ստույգ կոնկրետ փաստերի վրա հիմնված: Իսկ բնապահպան փորձագետի դեպքում պատասխանատվության աստիճանն առավել մեծ է, քանի որ հրապարակային խոսքը պետք է լինի լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ, բարեխիղճ և զուսպ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը::
Վճռաբեկ դատարանն իր թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի նախադեպային որոշմամբ գտել է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.
1. Խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
2. Դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,
3. Դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
4. Կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին։
Ըստ Վճռաբեկ դատարանի հիշատակված դիրքորոշման՝ օրենքով նախատեսված լինելու պահանջն առաջին հերթին հանգում է համապատասխան ներպետական օրենքի առկայության: Միաժամանակ, որոշակի պահանջներ պետք է նախատեսվեն նաև այդ օրենքի որակական հատկանիշների համար: Մասնավորապես այն պետք է լինի ընդհանուր կիրառման ներքին ակտ, պետք է լինի հստակ և յուրաքանչյուրին հասանելի:
Արտահայտվելու նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերով իրավաչափ են այն նպատակները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ կամ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված արժեքների` անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար:
Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակների մասով Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին և իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարևորությամբ (տե՛ս «Աուտրոնիկ» բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 22.05.1990 թվականի վճիռը, կետ 61, «Գրոպպերա ռադիո» բաժնետիրական ընկերությունը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990 թվականի վճիռը, կետ 61):
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականի նախադեպային որոշմամբ սնդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` արձանագրում է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե´ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):
Վերը նշված չափանիշների առկայության կամ բացակայության հանգամանքի բացահայտումը կարևոր է դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս, այդ թվում` ներկայացված փաստացի տվյալները որպես զրպարտություն գնահատելիս:
Միաժամանակ հարկ է նկատել, որ օրենսդիրն ամրագրել է պայմաններ, երբ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն: Նշված պայմաններն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետում: Ըստ նշված կետի` նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.
3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:
Վերոնշյալ դրույթի վերլուծությունից հետևում է, որ անկախ նրանից` անձը հրապարակել է մեկ այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող տվյալներ, վերջիններիս ներկայացումը չի համարվի զրպարտություն, եթե դրանք `
1. Վերաբերում են դատական կամ մինչդատական վարույթում գտնվող գործի հանգամանքներին կամ տեղ են գտել ապացույցներում: Նշված դրույթում ամրագրված «մինչդատական» և «դատական վարույթ» տերմինները հավասարապես պետք է վերաբերեն ինչպես քաղաքացիական և վարչական դատավարության (դատական վարույթներ), այնպես էլ քրեական դատավարության կարգով քննվող գործերին (մինչդատական և դատական վարույթներ):
2. Պայմանավորված են գերակա հանրային շահով: Վճռաբեկ դատարանը վերևում տրված մեկնաբանությամբ արդեն իսկ անդրադարձել է «գերակա հանրային շահ» արտահայտության մեկնաբանմանը, ուստի կրկին չի անդրադառնում դրան: Ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է «հավասարակշռված» եզրույթին, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:
3. Զրպարտությունը վերոնշյալ դրույթի ուժով բացակայում է նաև այն դեպքում, երբ հրապարակային տեղեկություններ տարածող անձը նշված տեղեկությունները տարածում է` հիմք ընդունելով զրպարտության ենթարկվողի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ նրանցից ելնող փաստաթղթում արված եզրահանգումները կամ փաստերը:
Տեղեկատվության տարածումը այս դեպքում ևս ենթադրում է հրապարակային ելույթում կամ պատասխանում կամ փաստաթղթում տեղ գտած եզրահանգումների կամ փաստերի բարեխիղճ շարադրանք: Ելույթ պետք է դիտարկել անձի կողմից հնչեցրած բանավոր խոսքը, որը նպատակ ունի որոշակի տեղեկատվություն հասու դարձնել անորոշ թվով անձանց և արվում է որոշակի ձևաչափին համապատասխան կազմակերպված միջոցառումների ժամանակ (օրինակ` կոնֆերանսներ, համաժողովներ, հավաքներ, հանրահավաքներ և այլն):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն հոդվածի իմաստով «փաստաթուղթ» տերմինի մեկնաբանությունն անհրաժեշտ է կատարել` հաշվի առնելով նաև երկրում գործող փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային կարգավորումը: Ուստի «փաստաթուղթ» տերմինը սույն հոդվածի իմաստով չպետք է նույնացվի բացառապես թղթային կրիչի օգտագործմամբ կազմված գրավոր արտահայտված տեղեկության հետ: Դրանում կարող են ներառվել կրիչի ցանկացած տեսակի (էլեկտրոնային (ֆաքս, լուսապատճեն և այլն), նյութական այլ կրիչներ) օգտագործմամբ կատարված գրառումները: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «փաստաթուղթ» տերմինի նեղ մեկնաբանումն անհարկի սահմանափակում է և չի ներառում դեպքերի այն շրջանակը, որոնց պարագայում փաստաթղթերը կազմվում և տարածվում են էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ:
Նշվածը հիմք ընդունելով և սույն գործով առկա փաստերը հիշատակված իրավական կարգավորումների հետ համակցության մեջ գնահատելով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրների քննարկման ժամանակ Նազելի Վարդանյանի հայտարարությունը, մեջբերում․ «Էս հարցադրումները, որ ես արել եմ սա իրավապահ մարմինների համար ա։ Ամեն գործի վերաբերյալ կարող են ուսումնասիրություններ անել և քրեական գործ հարուցել։ Ինչու՞ Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցվում 80 մլն, երբ որ Ջերմուկն ազդակիր համայնք չէ։ Ի՞նչ ա դա նշանակում։ Դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա։ Եվ այդ գումարը հիմնադրամի հաշվետվության մեջ երևում է Ջերմուկի քաղաքապետի գործուղման ծախսեր և այլ տնտեսական ընկերությունների փոխանցումներ։ Ի՞նչ տնտեսական ընկերություններ, ի՞նչ նպատակով։ Ի՞նչու է Ջերմուկի հիմնադրամի Ամուլսարի գումարով քաղաքապետը գործուղումներ անում պարզ չէ։» իրենից չի ենթադրում գնահատողական դատողություն, քանի որ չի վերաբերում հիշատակված քննարկման շրջանակներում ոլորտի խնդիրներին այլ ուղղակիորեն ուղղված է ընկերության գործարար համբավի արատավորմանը նաև այն պատճառաբանությամբ, որ այնպիսի հայտարարություն չէ, որը հիմնված լինի մասնագիտական հետազոտությունների, սուբյեկտիվ գնահատականների և անձնական հետևությունների վրա։
Բացի այդ, ամբողջ հեռարձակման դիտողությունները վերաբերում էին ընդհանուր մտահոգության, մասնավորապես`շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանման խնդիրներին, իսկ վերջնամասում արված վեճի առարկա հիշատակված հայտարարությունն իր մեջ բովանդակում է հասարակության շրջանում բացասական ընկալում ունեցող արտահայտություն։
Անդրադառնալով զրպարտության դեպքում Դատարանի կողմից սահմանված պատասխանատվության մասով Բողոքաբերի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը՝
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել 1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Վերը նշված հոդվածի բովանդակությունից ուղղակիորեն հետևում է, որ զրպարտության դեպքում անձն ինչպես կարող է պահանջել զրպարտություն համարվող տեղեկատվության հրապարակային հերքում, այնպես էլ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով։ Ընդ որում, տվյալ անձը կարող է պահանջել ինչպես դրանցից մեկը, այնպես էլ երկուսը միաժամանակ։
Սակայն կոնկրետ լրատվության միջոցով հրապարակային հերքում պահանջելիս պետք է հիմնավորվի այն հանգամանքը թե արդյոք զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, թե ոչ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի դիսպոզիցյայից ակնհայտ է, որ հերքում լրատվության միջոցով կարող է հերապարակվել բացառապես այն պայմանի առկայության դեպքում, երբ ի սկզբանե այդ եղանակով էլ զրպարտությունը հրապարաված է եղել։
Նշվածի իմաստով Վերաքննիչ դատարանը Դատարանի 10․06․2020 թվականի դատական ակտի եզրահանգումն առ այն, որ Նազելի Վարդանյանը պարտավոր է վճիռն օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում (նյութը տեղադրել նաև թերթին պատկանող կայքում, եթե առկա է) հրապարակել հերքում, իրավաչափ չի համարում, նաև գտնում է, որ այն զուրկ է որևէ փաստական հիմքից, քանի որ գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ առ այն, որ վիճելի հայտարարությունը հրապարակվել է զանգվածային լրատվության որևէ միջոցում, իսկ <Ֆեյսբուկ> սոցիալական ցանցը որպես այդպիսին <Զանգվածային լրատվության միջոցների մասին> օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով չի կարող համարվել լրատվական գործունեություն իրականացնող։
Իսկ ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի դրամական հատուցման պահանջին, ապա համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածի 11-րդ մասի՝ փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, 2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը: Ուստի, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատասխանողի ֆիզիկական անձ հանդիսանալու դեպքում պետք է սահմանել դրամային փոխհատուցման այնպիսի չափ, որը նրա գործունեության վրա որևէ կերպ ազդեցություն չունենա՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի չէ նաև նրա գույքային դրությունը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը ընդհանուր առմամբ իրավաչափ համարելով Դատարանի սահմանած 100․000 ՀՀ դրամը որպես ոչ նյութական վնասի հատուցման գումար, այուամենայնիվ գտնում է, որ սահմանված հատուցման չափը կողմնակի անաչառ անձի մոտ չպետք է թողնի նաև ազատ խոսքը սահմանափակելուն ուղղված լինելու գործողության տպավորություն։
Այդ նկատառումներից ելնելով՝ Վերաքննիչ դատարանն որպես ոչ նյութական վնասի հատուցման գումար խելամիտ է համարում 50․000 ՀՀ դրամը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բողոքաբերը դեռևս առաջին անգամ վերաքննիչ բողոք ներկայացնելիս միջնորդել էր հետաձգել պետական տուրքի վճարումը, պատճառաբանելով, որ ՀՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված շուրջ 5 ամիս չի աշխատել։
Անդրադառնալով Բողոքաբերի պնդումներին առ այն, որ ինքը պատշաճ չի ծանուցվել գործի քննության վերաբերյալ, որի արդյունքում զրկվել է հայցադիմումի հետ կապված իր դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Նազելի Վարդանյանի հաշվառման՝ ք․ Երևան, Արաբկիր, 41 փող․, 3 հասցեով ուղարկվել են ինչպես հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումի պատճենը, այնպես էլ դատական նիստերի վերաբերյալ ծանուցումները, որոնց կապակցությամբ առկա հետադարձ փոտային թերթիկները ստորագրվել են և դրանց վրա առկա են նաև վերջինիս անուն ազգանվամբ գրառում։ Բացի այդ, Նազելի Վարդանյանը նաև մասնակցել է 12․12․2019 թվականին հրավիրված դատական նիստին (հիմք՝ գ․թ․ 63, 64,77,99,108)։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը` առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ կամ հաստատված չհամարելով դատարանի հաստատած փաստը, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հիշալ նորմը՝ Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարում պատասխանողի հայտարարությունը լրատվական գործունեություն իրականացնողի միջոցով շրջանառված լինելու հանգամանքը, որը իր հերթին բացառում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի կիրառելիությունը սույն գործով։ Հետևաբար գտնում է, որ այս մասով հայցապահանջն ենթակա է մերժման, ոչ նյութական վնասի հատուցման գումարը կրկնակի չափով նվազեցման և ըստ այդմ՝ Դատարանի 10․06․2020 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով պետք է բեկանվի և փոփոխվի։

5․ Դատարանի եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքի գումարից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համապատասխան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի կանոններին համապատասխան:
Հաշվի առնելով վերաքննիչ բողոքի մասնակի բավարարման և դատական ակտի մասնակի բեկանման հանգամանքը, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ որպես առաջին ատյանի դատարանում պետական տուրքի գումար Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ենթակա է բռնագանձման 1.500 ՀՀ դրամ։
Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանում դատական ծախսերի բաշխման հարցին, ապա նկատի ունենալով, որ Բողոքաբերի կողմից սույն բողոքի ներկայացման համար նախապես վճարվել է 13,000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, ուստի, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ հօգուտ Նազելի Վարդանյանի ենթակա է բռնագանձման 10,000 ՀՀ դրամ՝ որպես ոչ գույքային պահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ նվազեցված ոչ նյութական վնասի մասով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից հօգուտ Նազելի Վարդանյանի ենթակա է բռնագանձման 1․500 դրամ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ և 387-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

1․ Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով ՀՀ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2020 թվականի վճիռը մասնակի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով բեկանել և փոփոխել․
««Լիդիան Արմենիա» ՓԲԸ հայցն ընդդեմ Նազելի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի.
Հայցադիմումը՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջի մասով, մերժել։
Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 1.500 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի հատուցում, իսկ պետական տուրքի հարցը մնացած մասով համարել լուծված»։
2․ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից հօգուտ Նազելի Վարդանյանի բռնագանձել 11․500 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար Բողոքաբերի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3․ Սույն որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ պարտապանի հաշվին։
4․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Կ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Մ.ՀԱՐԹԵՆՅԱՆ Ն.ՄԱՐԳԱՐՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 17-12-2020
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 03-02-2021
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 03-02-2021
Էջերի քանակ: 1-152,2-148
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 04-02-2021
Ուր: Վճռաբեկ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 20-01-2021
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԴ/30203/02/18
Վճռաբեկ
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 20-01-2021
Բողոքի համարը: Բ-300
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
ԱնունՆազելի   
ԱզգանունՎարդանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Բողոքարկվող դատական ակտը:Ըստ հայցի «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:
Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվ:
Որոշման բովանդակություն:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30203/02/18
դատարանի որոշում 2021թ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30203/02/18
Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան
Դատավորներ` Մ. Հարթենյան
Ն. Մարգարյան

ՈՐՈՇՈՒՄ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«23» փետրվարի 2021թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

քննելով ըստ հայցի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Նազելի Վարդանյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2020 թվականի որոշման դեմ Նազելի Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Նազելի Վարդանյանին 29.11.2019 թվականին տեղի ունեցած, ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված ՀՀ միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքաարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա…» հրապարակայնորեն հերքել, բռնագանձել 1.000.000,0 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 10.06.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Նազելի Վարդանյանին պարտավորեցվել է 29.11.2019 թվականին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ վճիռն օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում հերքել:
Նազելի Վարդանյանից բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Հայցը` մնացած` 900.000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.12.2020 թվականի որոշմամբ Նազելի Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 10.06.2020 թվականի վճիռը մասնակիորեն՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցման մասերով բեկանվել և փոփոխվել է. հայցը՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջի մասով, մերժվել է։ Նազելի Վարդանյանից բռնագանձվել է 50.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նազելի Վարդանյանը՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի 17.12.2020 թվականի որոշումը և հայցի բավարարված մասով ,փոփոխել՝ հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն՝ (...), գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) ու հասցեները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
Միաժամանակ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել բողոքի պատճենը դատավարության մասնակից Ընկերություն ուղարկելու վերաբերյալ ապացույցը: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրին, ապա այն չի կարող համարվել պատշաճ ապացույց վճռաբեկ բողոքի պատճենն Ընկերություն ուղարկելու վերաբերյալ, քանի որ նշված փոստային անդորրագրում որպես առաքանու հասցե նշված է «Հայաստան 0010 Վ. Սարգսյան 26» մինչդեռ Ընկերության հասցեն է «ք. Երևան Վ. Սարգսյան փողոց 26/1»:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքը, այն է` վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար անհրաժեշտ է սահմանել եռօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ, 393-րդ և 395-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վերադարձնել թիվ ԵԴ/30203/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2020 թվականի որոշման դեմ Նազելի Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը:
2. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել եռօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող ____________________ _____Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող ____________________ _____Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
____________________ _____Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
____________________ _____Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
____________________ _____Մ. ԴՐՄԵՅԱՆ
____________________ _____Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
____________________ _____Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
____________________ _____Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
____________________ _____Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Սահմանված ժամկետում կրկին է ներկայացվել: 30-03-2021
Բողոքի հերթական համարը: Բ-1456
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Ներկայացման ամսաթիվ: 20-01-2021
Բողոքի համարը: Բ-300
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 10000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: 18-01-2021
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: 304154 /501541005
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 05-02-2021
Գործը ստացվել է: Քաղաքացիական վերաքննիչ
Այլ նշումներ:2 հատոր
Զեկուցող դատավոր    
Ամսաթիվ: 05-02-2021
Զեկուցող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       08 Ապրիլ 2021

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան