Հիմնական
Գործի համար: ԵԴ/0707/01/18Վիճակագրական տողի համար: 4.14
Ամբաստանյալ
Հրայր Սամվելի Անտոնյան Ստեփան Եաֆիկի Սահակյան
Արմեն Եազմիկի Ազոյան
Երվանդ Բենիկի Բեգլարյան
Աշոտ Մելիքի Գևորգյան
Հովհաննես Համբարձումի Գալստյան
Մինաս Դավիթի Շահինյան
Ալեքսան Համլետի Խաչատրյան
Տարոն Գրիգորի Սարգսյան
Սեյրան Բեգլարի Հակոբյան
Հեղինե Աշոտի Փոգրարյան
Դատավոր
Երևան քաղաքի դատարան:
Հոդվածներ
Երևան քաղաքի դատարան: Ստեփան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ավագանու անդամի թեկնածու առաջադրված իր ընկեր և կուսակից` Հրայր Անտոնյանի հետ նախնական համաձայնությամբ իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշաեք` ՀՀ կուսակցության օգտին քվեարկելու համար:
Արմեն Ազոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հայկ Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կղմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու և ՀՀ Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Երվանդ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հայկ Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կղմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու և ՀՀ Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Աշոտ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հայկ Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու և ՀՀ Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Հովհաննես Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հայկ Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կղմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու և ՀՀ Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Մինաս Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հայկ Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կղմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու և ՀՀ Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Ալեքսան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հայկ Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կղմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու և ՀՀ Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Տարոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հայկ Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կղմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու և ՀՀ Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Սեյրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հայկ Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կղմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու և ՀՀ Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Հեղինե Փոգրարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հայկ Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կղմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու և ՀՀ Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
ԵԴ/0707/01/18
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով.
նախագահությամբ` Տ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
քարտուղարությամբ` Գ.ՇԱՀԲԱԶՅԱՆԻ
մասնակցությամբ`
մեղադրող՝ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
պաշտպաններ` Է.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Մ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
Ա.ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
Ս.ՄԿՐՏՉՅԱՆԻ
2019 թվականի փետրվարի 4-ին Երևան քաղաքում
դատարանում, դռնբաց դատական նիստում, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի
1. ՀՐԱՅՐ ՍԱՄՎԵԼԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ `
(ծնված 1974թ. ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին երկու անչափահաս երեխա, որոնցից մեկը մինչև տասնչորս տարեկան է, նախկինում չդատված, բնութագրվում է դրական, ֆիզիկապես վատառողջ, չի աշխատում, հաշվառված է Երևան քաղաքի Փափազյան փողոցի 25-րդ շենքի թիվ 46 բնակարանում, բնակվում է Երևան քաղաքի Մայիսի 9 փողոցի 13-րդ շենքի թիվ 32 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով)
2. ՍՏԵՓԱՆ ՌԱՖԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ `
(ծնված 1976թ. հուլիսի 5-ին Գորիս քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին մեկ անչափահաս երեխա, նախկինում չդատված, բնութագրվում է դրական, աշխատում է «Լուսյոն» ՍՊ ընկերությունում՝ որպես տնօրեն, հաշվառված է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան 19-րդ շենքի թիվ 40 բնակարանում, բնակվում է Երևան քաղաքի Նաիրա Զարյան փողոցի 74բ շենքի թիվ 102 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով)
3. ԱՐՄԵՆ ՌԱԶՄԻԿԻ ԱԶՈՅԱՆԻ `
(ծնված 1970թ. մայիսի 21-ին Երևան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին կենսաթոշակառու մայրը, նախկինում չդատված, բնութագրվում է դրական, չի աշխատում, հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 9-րդ շենքի թիվ 25 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով)
4. ԵՐՎԱՆԴ ԲԵՆԻԿԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ`
(ծնված 1983թ. սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին մինչև տասնչորս տարեկան երեք երեխա, նախկինում չդատված, բնութագրվում է դրական, չի աշխատում, հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Քանաքեռ շրջանցիկ թունել, թիվ 55/1 տանը, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով)
5. ԱՇՈՏ ՄԵԼԻՔԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ `
(ծնված 1947թ. սեպտեմբերի 3-ին Սիսիան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, նախկինում չդատված, բնութագրվում է դրական, ակտիվորեն մասնակցել է ՀՀ և Արցախի պաշտպանական մարտական գործողություններին, որի համար բազմիցս պարգևատրվել է, ֆիզիկապես վատառողջ է, չի աշխատում, հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Բուդաղյան փողոցի թիվ 5/1 տանը, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով)
6. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ `
(ծնված 1984թ. մարտի 21-ին Երևան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուրի, խնամքին 1-ին խմբի հաշմանդամ մայրը, 2-րդ խմբի հաշմանդամ հայրը և վատառողջ եղբայրը, նախկինում չդատված, բնութագրվում է դրական, չի աշխատում, հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Արաբկիր 39-րդ փողոցի թիվ 1բ տանը, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով)
7. ՄԻՆԱՍ ԴԱՎԻԹԻ ՇԱՀԻՆՅԱՆԻ `
(ծնված 1976թ. հունվարի 11-ին Երևան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին են գտնվում մինչև տասնչորս տարեկան երեք երեխաները և հաշմանդամ մայրը, նախկինում չդատված, բնութագրվում է դրական, աշխատում է Արաբկիր վարչական շրջանում՝ որպես տնտեսվար, ֆիզիկապես վատառողջ է, հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի 3-րդ շենքի թիվ 42 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով)
8. ԱԼԵՔՍԱՆ ՀԱՄԼԵՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ `
(ծնված 1981թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխա, նախկինում չդատված, բնութագրվում է դրական, չի աշխատում, հաշվառված է Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի 44-րդ շենքի թիվ 1 բնակարանում, բնակվում է Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 17-րդ շենքի թիվ 64 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով)
9. ՏԱՐՈՆ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ `
(ծնված 1963թ. փետրվարի 11-ին Երևան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, նախկինում չդատված, բնութագրվում է դրական, չի աշխատում, ֆիզիկապես վատառողջ, հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Վ.Վաղարշյան փողոցի 19-րդ շենքի թիվ 49 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով)
10. ՍԵՅՐԱՆ ԲԵԳԼԱՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ `
(ծնված 1955թ. հունվարի 15-ին Ղափանի շրջանի Սրաշեն գյուղում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ-մասնագիտական կրթությամբ, ամուսնացած, նախկինում չդատված, բնութագրվում է դրական, չի աշխատում, հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 54/2 տանը, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով)
11. ՀԵՂԻՆԵ ԱՇՈՏԻ ՓՈԳՐԱՐՅԱՆԻ `
(ծնված 1962թ. հուլիսի 20-ին Գուգարքի շրջանի Փամբակ գյուղում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին երկրորդ խմբի հաշմանդամ ամուսինը, նախկինում չդատված, չի աշխատում, հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Բանավան 9-րդ շենքի թիվ 10 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով)
1.Գործի դատավարական նախապատմությունը.
1.1. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Մխիթարյանի՝ 2017 թվականի մայիսի 16-ի որոշմամբ, մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 62211317 քրեական գործը: (տե՛ս հատոր 1, գ.թ. 1)
1.2. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Մխիթարյանի՝ 2017 թվականի մայիսի 17-ի որոշմամբ, ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 62211817 քրեական գործը: (տե՛ս հատոր 1, գ.թ. 28)
1.3. Քննիչ Ս.Մխիթարյանի՝ 2017թ. մայիսի 18-ի որոշմամբ թիվ 62211817 քրեական գործը միացվել է թիվ 62211317 քրեական գործին, և նախաքննության շարունակվել է թիվ 62211317 քրեական գործի համարով: (տե՛ս հատոր 1, գ.թ. 24-25)
1.4. 2017թ. մայիսի 25-ին որոշում է կայացվել թիվ 62211317 քրեական գործի վարույթը կարճելու և Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում Տիրայր Մուրադյանի և Տաթևիկ Խաչատրյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաև ընտրողների կողմից թեկնածուներից կաշառք ստանալու կամ կաշառք տալու դեպքերով որևէ անձի, այդ թվում՝ Հայկ Սարգսյանի, Անուշավան Գյուլամիրյանի, Արսեն Կարապետյանի, Հովհաննես Սարգսյանի, Հրաչյա Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրանց գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 154.2-րդ և 164-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով: (տե՛ս հատոր 3, գ.թ. 233-250)
1.5. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. մայիսի 10-ի որոշմամբ վերոհիշյալ որոշման դեմ դիմող Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված բողոքը ճանաչվել է հիմնավորված և պարտավորեցվել է վարույթն իրականացնող մարմին վերացնել բողոքաբերի իրավունքների և ազատությունների խախտումները: (տե՛ս հատոր 4, գ.թ. 9-30)
1.6. ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հ.Պետրոսյանի՝ 2018թ. հունիսի 7-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Մխիթարյանի՝ 2017թ. հուլիսի 25-ի որոշումը վերացվել է: (տե՛ս հատոր 4, գ.թ. 2-4)
1.7. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ.Մարգարյանի՝ 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ թիվ 62211317 քրեական գործն ընդունվել է վարույթ: (տե՛ս հատոր 4, գ.թ. 5)
1.8. 2018թ. հուլիսի 24-ին Հեղինե Աշոտի Փոգրարյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման կասկածանքով: (տե՛ս հատոր 8, գ.թ. 214-218)
1.9. 2018թ. հուլիսի 25-ին Հեղինե Փոգրարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154-2-րդ հոդվածի 2-րդ մասով: (տե՛ս հատոր 8, գ.թ. 240-242)
1.10. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. հուլիսի 26-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Փոգրարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: (տե՛ս հատոր 9, գ.թ. 1-4)
1.11. ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հ.Պետրոսյանի՝ 2018թ. հուլիսի 30-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Փոգրարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: (տե՛ս հատոր 9, գ.թ. 47-51)
1.12. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ.Մարգարյանի՝ 2018թ. հուլիսի 31-ի և օգոստոսի 1-ի որոշումներով կասկածյալներ Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: (տե՛ս հատոր 9, գ.թ. 64-65, 87-88)
1.13. 2018թ. օգոստոսի 7-ին Հրայր Սամվելի Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: (տե՛ս հատոր 9, գ.թ. 178-180)
1.14. 2018թ. օգոստոսի 8-ին Ստեփան Ռաֆիկի Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: (տե՛ս հատոր 9, գ.թ. 213-215)
1.15. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ.Մարգարյանի՝ 2018թ. օգոստոսի 10-ի որոշմամբ կասկածյալ Արմեն Ազոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: (տե՛ս հատոր 10, գ.թ. 42-43)
1.16. 2018թ. օգոստոսի 13-ին Արմեն Ռազմիկի Ազոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «որ նա օժանդակել է 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին՝ հիշյալ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Այսպես. 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Սամվելի Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի ղեկավարը, շտաբի աշխատանքները կազմակերպել և ղեկավարել է ընկերոջ՝ Ստեփան Ռաֆիկի Սահակյանի հետ համատեղ: Նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծվել են ենթաշտաբեր, որոնց ընթացիկ ծախսերը հոգալու, Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրողներին կաշառք տալու համար Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ներդրվել է ընդհանուրը 63,417,000 ՀՀ դրամ: Արմեն Ազոյանը, հանդիսանալով պայմանականորեն ստեղծված ենթաշտաբի պատասխանատու, Արաբկիր վարչական շրջանում իրեն վստահված տեղամասի ընտրողների շրջանում հարգանք և վստահություն վայելող անձ, ենթաշտաբի ընթացիկ ծախսերը հոգալու և ընտրողներին կաշառք տալու նպատակով 2017 թվականի մայիսի սկզբին նախընտրական շտաբում Հրայր Անտոնյանից առձեռն ստանալով 5,000,000 ՀՀ դրամ, օժանդակել է վերջինիս և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալուն՝ նշված գումարից 2,000,000 ՀՀ դրամը որպես կաշառք բաժանել է իրեն վստահված տեղամասի ընտրողներին՝ Աիդա Բաբասիևային և այլ անձանց մեկ քվեի դիմաց տալով 10,000-ական ՀՀ դրամ՝ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար, ինչպես նաև իր կողմից ընտրված ակտիվիստներից Հեղինե Փոգրարյանի միջոցով իրագործել է Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալու խոստումը, որպիսի գործողություններով Արմեն Ազոյանը Ստեփան Սահակյանի և Հրայր Անտոնյանի համար վերացրել է կաշառք ստացողների հետ ծանոթ չլինելու պայմաններում նրանց հետ գումարային հարաբերությունների մեջ մտնելու, կաշառքի գումարն ընտրողներին անձամբ և հասցեական տալու հնարավորության բացակայության խոչընդոտը, այդ կերպ նաև կաշառք տվողներին զերծ պահելով կաշառք ստացողների հետ անձամբ հաղորդակցվելու պարագայում բացահայտվելու հնարավոր վտանգից:
Ստեփան Սահակյանի, Հրայր Անտոնյանի և նրանց օժանդակող Արմեն Ազոյանի հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»: (տե՛ս հատոր 10, գ.թ. 106-108)
1.17. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ.Մարգարյանի՝ 2018թ. օգոստոսի 14-ի որոշումներով կասկածյալներ Աշոտ Գևորգյանի, Տարոն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: (տե՛ս հատոր 10, գ.թ. 157-158, 203-204)
1.18. 2018թ. օգոստոսի 15-ին Աշոտ Մելիքի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «որ նա օժանդակել է 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին՝ հիշյալ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Այսպես. 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Սամվելի Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի ղեկավարը, շտաբի աշխատանքները կազմակերպել և ղեկավարել է ընկերոջ՝ Ստեփան Ռաֆիկի Սահակյանի հետ համատեղ: Նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծվել են ենթաշտաբեր, որոնց ընթացիկ ծախսերը հոգալու, Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրողներին կաշառք տալու համար Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ներդրվել է ընդհանուրը 63,417,000 ՀՀ դրամ: Աշոտ Գևորգյանը, հանդիսանալով պայմանականորեն ստեղծված երկու ենթաշտաբերի պատասխանատու, Արաբկիր վարչական շրջանում իրեն վստահված տեղամասերի ընտրողների շրջանում հարգանք և վստահություն վայելող անձ, ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու և ընտրողներին կաշառք տալու նպատակով 2017 թվականի մայիսի սկզբին նախընտրական շտաբում Հրայր Անտոնյանից յուրաքանչյուր տեղամասի համար առձեռն ստանալով 3,500,000 ՀՀ դրամ, օժանդակել է վերջինիս և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալուն՝ իրեն հատկացված ընդհանուրը 7,000,000 ՀՀ դրամից 2,000,000 ՀՀ դրամը որպես կաշառք, մեկ քվեի դիմաց 10,000-ական ՀՀ դրամով, անձամբ բաժանել է իրեն վստահված տեղամասերի ընտրողներին՝ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար, դրանով իսկ իրագործել է Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալու նպատակը, որպիսի գործողություններով Աշոտ Գևորգյանը Ստեփան Սահակյանի և Հրայր Անտոնյանի համար վերացրել է կաշառք ստացողների հետ ծանոթ չլինելու պայմաններում նրանց հետ գումարային հարաբերությունների մեջ մտնելու, կաշառքի գումարն ընտրողներին անձամբ և հասցեական տալու հնարավորության բացակայության խոչընդոտը, այդ կերպ նաև կաշառք տվողներին զերծ պահելով կաշառք ստացողների հետ անձամբ հաղորդակցվելու պարագայում բացահայտվելու հնարավոր վտանգից:
Ստեփան Սահակյանի, Հրայր Անտոնյանի և նրանց օժանդակող Աշոտ Գևորգյանի հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»: (տե՛ս հատոր 10, գ.թ. 248-250)
1.19. 2018թ. օգոստոսի 15-ին Տարոն Գրիգորի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «որ նա օժանդակել է 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին՝ հիշյալ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Այսպես. 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Սամվելի Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի ղեկավարը, շտաբի աշխատանքները կազմակերպել և ղեկավարել է ընկերոջ՝ Ստեփան Ռաֆիկի Սահակյանի հետ համատեղ: Նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծվել են ենթաշտաբեր, որոնց ընթացիկ ծախսերը հոգալու, Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրողներին կաշառք տալու համար Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ներդրվել է ընդհանուրը 63,417,000 ՀՀ դրամ: Տարոն Սարգսյանը, հանդիսանալով պայմանականորեն ստեղծված ենթաշտաբի պատասխանատու, Արաբկիր վարչական շրջանում իրեն վստահված տեղամասի ընտրողների շրջանում հարգանք և վստահություն վայելող անձ, ենթաշտաբի ընթացիկ ծախսերը հոգալու և ընտրողներին կաշառք տալու նպատակով 2017 թվականի մայիսի սկզբին նախընտրական շտաբում Հրայր Անտոնյանից առձեռն ստանալով 5,000,000 ՀՀ դրամ, օժանդակել է վերջինիս և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալուն՝ իրեն հատկացված գումարից 1,850,000 ՀՀ դրամը որպես կաշառք, մեկ քվեի դիմաց 10,000-ական ՀՀ դրամով, անձամբ բաժանել է իրեն վստահված տեղամասի ընտրողներին՝ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար, դրանով իսկ իրագործել է Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալու նպատակը, որպիսի գործողություններով Տարոն Սարգսյանը Ստեփան Սահակյանի և Հրայր Անտոնյանի համար վերացրել է կաշառք ստացողների հետ ծանոթ չլինելու պայմաններում նրանց հետ գումարային հարաբերությունների մեջ մտնելու, կաշառքի գումարն ընտրողներին անձամբ և հասցեական տալու հնարավորության բացակայության խոչընդոտը, այդ կերպ նաև կաշառք տվողներին զերծ պահելով կաշառք ստացողների հետ անձամբ հաղորդակցվելու պարագայում բացահայտվելու հնարավոր վտանգից:
Ստեփան Սահակյանի, Հրայր Անտոնյանի և նրանց օժանդակող Տարոն Սարգսյանի հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»: (տե՛ս հատոր 11, գ.թ. 1-3)
1.20. Քննիչ Գ.Մարգարյանի՝ 2018թ. օգոստոսի 17-ի որոշմամբ կասկածյալ Հովհաննես Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: (տե՛ս հատոր 11, գ.թ. 53-54)
1.21. 2018թ. օգոստոսի 20-ին Հովհաննես Համբարձումի Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «որ նա օժանդակել է 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին՝ հիշյալ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Այսպես. 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Սամվելի Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի ղեկավարը, շտաբի աշխատանքները կազմակերպել և ղեկավարել է ընկերոջ՝ Ստեփան Ռաֆիկի Սահակյանի հետ համատեղ: Նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծվել են ենթաշտաբեր, որոնց ընթացիկ ծախսերը հոգալու, Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրողներին կաշառք տալու համար Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ներդրվել է ընդհանուրը 63,417,000 ՀՀ դրամ: Հովհաննես Գալստյանը, հանդիսանալով պայմանականորեն ստեղծված ենթաշտաբի պատասխանատու, Արաբկիր վարչական շրջանում իրեն վստահված տեղամասի ընտրողների շրջանում հարգանք և վստահություն վայելող անձ, ենթաշտաբի ընթացիկ ծախսերը հոգալու և ընտրողներին կաշառք տալու նպատակով 2017 թվականի մայիսի սկզբին նախընտրական շտաբում Հրայր Անտոնյանից առձեռն ստանալով 6,250,000 ՀՀ դրամ, օժանդակել է վերջինիս և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալուն՝ իրեն հատկացված գումարից 1,800,000 ՀՀ դրամը որպես կաշառք, մեկ քվեի դիմաց 10,000-ական ՀՀ դրամով, անձամբ բաժանել է իրեն վստահված տեղամասի ընտրողներին՝ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար, դրանով իսկ իրագործել է Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալու նպատակը, որպիսի գործողություններով Հովհաննես Գալստյանը Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի համար վերացրել է կաշառք ստացողների հետ ծանոթ չլինելու պայմաններում նրանց հետ գումարային հարաբերությունների մեջ մտնելու, կաշառքի գումարն ընտրողներին անձամբ և հասցեական տալու հնարավորության բացակայության խոչընդոտը, այդ կերպ նաև կաշառք տվողներին զերծ պահելով կաշառք ստացողների հետ անձամբ հաղորդակցվելու պարագայում բացահայտվելու հնարավոր վտանգից:
Հրայր Անտոնյանի, Ստեփան Սահակյանի և նրանց օժանդակող Հովհաննես Գալստյանի հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»: (տե՛ս հատոր 11, գ.թ. 159-161)
1.22. Քննիչ Գ.Մարգարյանի՝ 2018թ. օգոստոսի 20-ի որոշմամբ կասկածյալ Ալեքսան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: (տե՛ս հատոր 11, գ.թ. 184-185)
1.23. 2018թ. օգոստոսի 22-ին Ալեքսան Համլետի Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «որ նա օժանդակել է 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին՝ հիշյալ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Այսպես. 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Սամվելի Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի ղեկավարը, շտաբի աշխատանքները կազմակերպել և ղեկավարել է ընկերոջ՝ Ստեփան Ռաֆիկի Սահակյանի հետ համատեղ: Նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծվել են ենթաշտաբեր, որոնց ընթացիկ ծախսերը հոգալու, Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրողներին կաշառք տալու համար Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ներդրվել է ընդհանուրը 63,417,000 ՀՀ դրամ: Ալեքսան Խաչատրյանը, հանդիսանալով պայմանականորեն ստեղծված ենթաշտաբի պատասխանատու, Արաբկիր վարչական շրջանում իրեն վստահված երկու տեղամասերի ընտրողների շրջանում հարգանք և վստահություն վայելող անձ, ենթաշտաբի ընթացիկ ծախսերը հոգալու և ընտրողներին կաշառք տալու նպատակով 2017 թվականի մայիսի սկզբին նախընտրական շտաբում Հրայր Անտոնյանից առձեռն ստանալով 8,250,000 ՀՀ դրամ, օժանդակել է վերջինիս և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալուն՝ իրեն հատկացված գումարից 4,000,000 ՀՀ դրամը որպես կաշառք, մեկ քվեի դիմաց 10,000-ական ՀՀ դրամով, անձամբ բաժանել է իրեն վստահված տեղամասերի ընտրողներին՝ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար, դրանով իսկ իրագործել է Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալու նպատակը, որպիսի գործողություններով Ալեքսան Խաչատրյանը Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի համար վերացրել է կաշառք ստացողների հետ ծանոթ չլինելու պայմաններում նրանց հետ գումարային հարաբերությունների մեջ մտնելու, կաշառքի գումարն ընտրողներին անձամբ և հասցեական տալու հնարավորության բացակայության խոչընդոտը, այդ կերպ նաև կաշառք տվողներին զերծ պահելով կաշառք ստացողների հետ անձամբ հաղորդակցվելու պարագայում բացահայտվելու հնարավոր վտանգից:
Հրայր Անտոնյանի, Ստեփան Սահակյանի և նրանց օժանդակող Ալեքսան Խաչատրյանի հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»: (տե՛ս հատոր 11, գ.թ. 246-248)
1.24. Քննիչ Գ.Մարգարյանի՝ 2018թ. օգոստոսի 22-ի որոշմամբ կասկածյալ Մինաս Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: (տե՛ս հատոր 11, գ.թ. 266-267)
1.25. 2018թ. օգոստոսի 22-ին Մինաս Դավիթի Շահինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «որ նա օժանդակել է 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին՝ հիշյալ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Այսպես. 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Սամվելի Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի ղեկավարը, շտաբի աշխատանքները կազմակերպել և ղեկավարել է ընկերոջ՝ Ստեփան Ռաֆիկի Սահակյանի հետ համատեղ: Նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծվել են ենթաշտաբեր, որոնց ընթացիկ ծախսերը հոգալու, Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրողներին կաշառք տալու համար Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ներդրվել է ընդհանուրը 63,417,000 ՀՀ դրամ: Մինաս Շահինյանը, ներքին պայմանավորվածության համաձայն պայմանականորեն հանդիսանալով ընտրատեղամասի պատասխանատու, Արաբկիր վարչական շրջանում իրեն վստահված տեղամասի ընտրողների շրջանում հարգանք և վստահություն վայելող անձ, ընտրությունների կազմակերպման հետ կապված ընթացիկ ծախսերը հոգալու և ընտրողներին կաշառք տալու նպատակով 2017 թվականի մայիսի սկզբին նախընտրական շտաբում Հրայր Անտոնյանից առձեռն ստանալով 6,250,000 ՀՀ դրամ, օժանդակել է վերջինիս և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալուն՝ իրեն հատկացված գումարից շուրջ 1,700,000 ՀՀ դրամը որպես կաշառք, մեկ քվեի դիմաց 10,000-ական ՀՀ դրամով, անձամբ բաժանել է իրեն վստահված տեղամասի ընտրողներին՝ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար, դրանով իսկ իրագործել է Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալու նպատակը, որպիսի գործողություններով Մինաս Շահինյանը Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի համար վերացրել է կաշառք ստացողների հետ ծանոթ չլինելու պայմաններում նրանց հետ գումարային հարաբերությունների մեջ մտնելու, կաշառքի գումարն ընտրողներին անձամբ և հասցեական տալու հնարավորության բացակայության խոչընդոտը, այդ կերպ նաև կաշառք տվողներին զերծ պահելով կաշառք ստացողների հետ անձամբ հաղորդակցվելու պարագայում բացահայտվելու հնարավոր վտանգից:
Հրայր Անտոնյանի, Ստեփան Սահակյանի և նրանց օժանդակող Մինաս Շահինյանի հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»: (տե՛ս հատոր 12, գ.թ. 1-3)
1.26. Քննիչ Գ.Մարգարյանի՝ 2018թ. սեպտեմբերի 6-ի որոշումներով կասկածյալներ Սեյրան Հակոբյանի և Երվանդ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: (տե՛ս հատոր 12, գ.թ. 153-154, 181-182)
1.27. 2018թ. սեպտեմբերի 6-ին Սեյրան Բեգլարի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «որ նա օժանդակել է 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին՝ հիշյալ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Այսպես. 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Սամվելի Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի ղեկավարը, շտաբի աշխատանքները կազմակերպել և ղեկավարել է ընկերոջ՝ Ստեփան Ռաֆիկի Սահակյանի հետ համատեղ: Նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծվել են ենթաշտաբեր, որոնց ընթացիկ ծախսերը հոգալու, Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրողներին կաշառք տալու համար Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ներդրվել է ընդհանուրը 63,417,000 ՀՀ դրամ: Սեյրան Հակոբյանը, ներքին պայմանավորվածության համաձայն պայմանականորեն հանդիսանալով ընտրատեղամասի պատասխանատու, Արաբկիր վարչական շրջանում իրեն վստահված տեղամասի ընտրողների շրջանում հարգանք և վստահություն վայելող անձ, ընտրությունների կազմակերպման հետ կապված ընթացիկ ծախսերը հոգալու և ընտրողներին կաշառք տալու նպատակով 2017 թվականի մայիսի սկզբին նախընտրական շտաբում Հրայր Անտոնյանից առձեռն ստանալով 5,650,000 ՀՀ դրամ, օժանդակել է վերջինիս և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալուն՝ իրեն հատկացված գումարից 3,500,000 ՀՀ դրամը որպես կաշառք, մեկ քվեի դիմաց 10,000-ական ՀՀ դրամով, անձամբ բաժանել է իրեն վստահված տեղամասի ընտրողներին՝ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար, դրանով իսկ իրագործել է Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալու նպատակը, որպիսի գործողություններով Սեյրան Հակոբյանը Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի համար վերացրել է կաշառք ստացողների հետ ծանոթ չլինելու պայմաններում նրանց հետ գումարային հարաբերությունների մեջ մտնելու, կաշառքի գումարն ընտրողներին անձամբ և հասցեական տալու հնարավորության բացակայության խոչընդոտը, այդ կերպ նաև կաշառք տվողներին զերծ պահելով կաշառք ստացողների հետ անձամբ հաղորդակցվելու պարագայում բացահայտվելու հնարավոր վտանգից:
Հրայր Անտոնյանի, Ստեփան Սահակյանի և նրանց օժանդակող Սեյրան Հակոբյանի հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»: (տե՛ս հատոր 12, գ.թ. 199-201)
1.28. Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Երվանդ Բենիկի Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «որ նա օժանդակել է 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին՝ հիշյալ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Այսպես. 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Սամվելի Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի ղեկավարը, շտաբի աշխատանքները կազմակերպել և ղեկավարել է ընկերոջ՝ Ստեփան Ռաֆիկի Սահակյանի հետ համատեղ: Նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծվել են ենթաշտաբեր, որոնց ընթացիկ ծախսերը հոգալու, Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրողներին կաշառք տալու համար Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ներդրվել է ընդհանուրը 63,417,000 ՀՀ դրամ: Երվանդ Բեգլարյանը, ներքին պայմանավորվածության համաձայն պայմանականորեն հանդիսանալով ընտրատեղամասի պատասխանատու, Արաբկիր վարչական շրջանում իրեն վստահված տեղամասի ընտրողների շրջանում հարգանք և վստահություն վայելող անձ, ընտրությունների կազմակերպման հետ կապված ընթացիկ ծախսերը հոգալու և ընտրողներին կաշառք տալու նպատակով 2017 թվականի մայիսի սկզբին նախընտրական շտաբում Հրայր Անտոնյանից առձեռն ստանալով 5,000,000 ՀՀ դրամ, օժանդակել է վերջինիս և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալուն՝ իրեն հատկացված գումարից շուրջ 600,000 ՀՀ դրամը որպես կաշառք, մեկ քվեի դիմաց 10,000-ական ՀՀ դրամով, անձամբ բաժանել է իրեն վստահված տեղամասի ընտրողներին՝ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական Կուսակցության օգտին քվեարկելու համար, դրանով իսկ իրագործել է Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին կաշառք տալու նպատակը, որպիսի գործողություններով Երվանդ Բեգլարյանը Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի համար վերացրել է կաշառք ստացողների հետ ծանոթ չլինելու պայմաններում նրանց հետ գումարային հարաբերությունների մեջ մտնելու, կաշառքի գումարն ընտրողներին անձամբ և հասցեական տալու հնարավորության բացակայության խոչընդոտը, այդ կերպ նաև կաշառք տվողներին զերծ պահելով կաշառք ստացողների հետ անձամբ հաղորդակցվելու պարագայում բացահայտվելու հնարավոր վտանգից:
Հրայր Անտոնյանի, Ստեփան Սահակյանի և նրանց օժանդակող Երվանդ Բեգլարյանի հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»: (տե՛ս հատոր 12, գ.թ. 212-214)
1.29. Քննիչ Գ.Մարգարյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ, մի խումբ ընտրողների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 62230018 քրեական գործը, որը նույն օրվա մեկ այլ որոշմամբ միացվել է թիվ 62211317 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է թիվ 62211317 քրեական գործի համարով: (տե՛ս հատոր 13, գ.թ. 46-47, 50-51)
1.30. 2018թ. սեպտեմբերի 11-ին Հեղինե Փոգրարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «որ նա օժանդակել է 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին՝ հիշյալ ընտրություններին մասնակցելու և Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը:
Այսպես. 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանն իր ընկեր Ստեփան Սահակյանի հետ, նախնական համաձայնությամբ իրենց համախոհների, այդ թվում Արմեն Ազոյանի օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար: Հեղինե Փոգրարյանը, հանդիսանալով Արմեն Ազոյանի կողմից ներդրված ակտիվիստ, գիտակցելով կաշառք տվողների և նրանց օժանդակող Արմեն Ազոյանի գործողությունները, իր հերթին օժանդակել է կաշառք տվողների կողմից ընտրողներին կաշառք տալուն, իրագործել է վերջիններիս կողմից ընտրողներին կաշառք տալու խոստումը, որպիսի գործողություններով Ստեփան Սահակյանի և Հրայր Անտոնյանի համար վերացրել է կաշառք ստացողների հետ ծանոթ չլինելու պայմաններում նրանց հետ գումարային հարաբերությունների մեջ մտնելու, ընտրողներին կաշառքի գումար խոստանալու հնարավորության բացակայության խոչընդոտը, այդ կերպ նաև կաշառք տվողներին զերծ պահելով կաշառք ստացողների հետ անձամբ հաղորդակցվելու պարագայում բացահայտվելու հնարավոր վտանգից:
Մասնավորապես, նախընտրական փուլում՝ 2017 թվականի մայիս ամսվա սկզբին, Հեղինե Փոգրարյանն այցելել է Արաբկիր վարչական շրջանում գործող շուկա և այնտեղ հանդիպել պտուղ-բանջարեղենի առևտրով զբաղվող ամուսիններ Հակոբ Ջանիբեկի Ստեփանյանին, Սանամ Ազնիվի Գալստյանին: Վերջիններիս ուղղված ճշտող հարցադրմամբ պարզելով, որ նրանք բնակվում եմ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 7-րդ շենքում, այսինքն՝ հանդիսանում են Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ, նրանց առաջարկել է կայանալիք ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին, խոստանալով յուրաքանչյուր քվեի համար տրամադրել 10,000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառքի առարկայի շուրջ համաձայնություն ձեռք բերելով Հակոբ Ստեփանյանի և Սանամ Գալստյանի հետ, ստանալով նրանց համաձայնությունը, վերջիններիս ու նրանց երեք զավակների տվյալները գրանցել է իր մոտ եղած նոթատետրում՝ պարտավորվելով նախքան ընտրությունների օրը խոստացված գումարն անձամբ հանձնել նրանց: Նույն եղանակով և շարժառիթներով Հեղինե Փոգրարյանը կաշառք է խոստացել Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի այլ ընտրողների ևս, որոնց, ինչպես նաև Հակոբ Ստեփանյանի ու նրա ընտանիքի անդամների տվյալները փոխանցել է Արմեն Ազոյանին: Պայմանավորվածության համաձայն Հակոբ Ստեփանյանը մասնակցել է ընտրություններին և քվեարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին:
Հրայր Անտոնյանի, Ստեփան Սահակյանի, նրանց օժանդակողներ Արմեն Ազոյանի և Հեղինե Փոգրարյանի գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»: (տե՛ս հատոր 13, գ.թ. 67-77)
1.31. Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հրայր Անտոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «որ նա 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում Ստեփան Սահակյանի հետ, նախնական համաձայնությամբ իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:
Այսպես. 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուներ են առաջադրված եղել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, «Ելք» կուսակցությունների դաշինքից և «Երկիր Ծիրանի» կուսակցությունից: Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Սամվելի Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հրայր Անտոնյանը դիմել է ընկերոջը՝ «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Ռաֆիկի Սահակյանին: Վերջիններս համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները: Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով, Հրայր Անտոնյանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10,000 ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելն ապահովելու համար: Այդ, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հրայր Անտոնյանը ներդրել է 48,417,000 ՀՀ դրամին համարժեք 100,000 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ստեփան Սահակյանի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15,000,000 ՀՀ դրամ գումարը: Հրայր Անտոնյանը և Ստեփան Սահակյանը ներդրված գումարը որոշակի խմբաքանակներով՝ 1,350,000 ՀՀ դրամից մինչև 8,250,000 ՀՀ դրամ, նախընտրական փուլում՝ 2017 թվականի մայիսի սկզբից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, բաշխել են պայմանականորեն որպես ենթաշտաբերի և ընտրատեղամասերի պատասխանատուներ նշանակված, Արաբկիր վարչական շրջանի առանձին տեղամասերում ընտրողների վստահությունը վայելող իրենց համախոհներին՝ նրանց օժանդակությամբ կաշառքի գումարներն ընտրողներին հասցեական տալու և իրենց հանցավոր մտադրությունն անխափան ու հուսալի կերպով իրագործելու և ավարտին հասցնելու համար, այդ կերպ նաև զերծ մնալով ընտրողների հետ անձամբ գումարային հարաբերությունների մեջ մտնելուց, նրանց հետ անձամբ կաշառքի առարկայի շուրջ առնչվելու ընթացքում հնարավոր բացահայտման վտանգից: Ի թիվս այլ անձանց, հիշյալ նպատակներով գումարներ են հատկացվել ենթաշտաբերի և տեղամասերի պատասխանատուներ Արմեն Ռազմիկի Ազոյանին՝ 5,000,000 ՀՀ դրամ, Երվանդ Բենիկի Բեգլարյանին՝ 5,000,000 ՀՀ դրամ, Աշոտ Մելիքի Գևորգյանին՝ 7,000,000 ՀՀ դրամ, Հովհաննես Համբարձումի Գալստյանին՝ 6,250,000 ՀՀ դրամ, Մինաս Դավիթի Շահինյանին՝ 6,250,000 ՀՀ դրամ, Ալեքսան Համլետի Խաչատրյանին՝ 8,250,000 ՀՀ դրամ, Տարոն Գրիգորի Սարգսյանին՝ 5,000,000 ՀՀ դրամ, Սեյրան Բեգլարի Հակոբյանին՝ 5,650,000 ՀՀ դրամ: Հրայր Անտոնյանից և Ստեփան Սահակյանից առձեռն ստանալով ընտրողների համար նախատեսված կաշառքի գումարները, ենթաշտաբերի և տեղամասերի պատասխանատուները, Արաբկիր վարչական շրջանի մի խումբ ընտրողների՝ Աիդա Գեորգիի Բաբասիևային և այլոց որպես կաշառք տվել են մեկ քվեի դիմաց 10,000-ական ՀՀ դրամ, իսկ Արմեն Ազոյանի կողմից ակտիվիստ ընտրված Հեղինե Աշոտի Փոգրարյանն ընտրողներին՝ Հակոբ Ջանիբեկի Ստեփանյանին, Սանամ Ազնիվի Գալստյանին և այլոց խոստացել է մեկ քվեի դիմաց 10,000-ական ՀՀ դրամ:
Հրայր Անտոնյանի, Ստեփան Սահակյանի և նրանց օժանդակող անձանց հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»: (տե՛ս հատոր 13, գ.թ. 88-95)
1.32. Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ստեփան Սահակյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ արարքի համար. «որ նա 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ավագանու անդամի թեկնածու առաջադրված իր ընկեր և կուսակից՝ Հրայր Անտոնյանի հետ նախնական համաձայնությամբ իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:
Այսպես. 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուներ են առաջադրված եղել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, «Ելք» կուսակցությունների դաշինքից և «Երկիր Ծիրանի» կուսակցությունից: Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Սամվելի Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հրայր Անտոնյանը դիմել է ընկերոջը՝ «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Ռաֆիկի Սահակյանին և ստացել նրա համաձայնությունը: Վերջիններս համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները: Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու վերաբերյալ քննարկումների արդյունքում Հրայր Անտոնյանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10,000 ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելն ապահովելու համար: Ստեփան Սահակյանն այդ որոշմանը չի առարկել, ավելին, իրենց հանցավոր մտադրության իրագործման նպատակով Հրայր Անտոնյանին 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրել է 15,000,000 ՀՀ դրամ: Ընտրողներին կաշառք տալու, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հրայր Անտոնյանը ներդրել է 48,417,000 ՀՀ դրամին համարժեք 100,000 ԱՄՆ դոլար գումար, որը, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ստեփան Սահակյանի կողմից տրամադրված գումարը վերջիններս որոշակի խմբաքանակներով՝ 1,350,000 ՀՀ դրամից մինչև 8,250,000 ՀՀ դրամ, նախընտրական փուլում՝ 2017 թվականի մայիսի սկզբից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, բաշխել են պայմանականորեն որպես ենթաշտաբերի և ընտրատեղամասերի պատասխանատուներ նշանակված, Արաբկիր վարչական շրջանի առանձին տեղամասերում ընտրողների վստահությունը վայելող իրենց համախոհներին՝ նրանց օժանդակությամբ կաշառքի գումարներն ընտրողներին հասցեական տալու և իրենց հանցավոր մտադրությունն անխափան ու հուսալի կերպով իրագործելու և ավարտին հասցնելու համար, այդ կերպ նաև զերծ մնալով ընտրողների հետ անձամբ գումարային հարաբերությունների մեջ մտնելուց, նրանց հետ անձամբ կաշառքի առարկայի շուրջ առնչվելու ընթացքում հնարավոր բացահայտման վտանգից: Ի թիվս այլ անձանց, հիշյալ նպատակներով գումարներ են հատկացվել ենթաշտաբերի և տեղամասերի պատասխանատուներ Արմեն Ռազմիկի Ազոյանին՝ 5,000,000 ՀՀ դրամ, Երվանդ Բենիկի Բեգլարյանին՝ 5,000,000 ՀՀ դրամ, Աշոտ Մելիքի Գևորգյանին՝ 7,000,000 ՀՀ դրամ, Հովհաննես Համբարձումի Գալստյանին՝ 6,250,000 ՀՀ դրամ, Մինաս Դավիթի Շահինյանին՝ 6,250,000 ՀՀ դրամ, Ալեքսան Համլետի Խաչատրյանին՝ 8,250,000 ՀՀ դրամ, Տարոն Գրիգորի Սարգսյանին՝ 5,000,000 ՀՀ դրամ, Սեյրան Բեգլարի Հակոբյանին՝ 5,650,000 ՀՀ դրամ: Ստեփան Սահակյանից և Հրայր Անտոնյանից առձեռն ստանալով ընտրողների համար նախատեսված կաշառքի գումարները, ենթաշտաբերի և տեղամասերի պատասխանատուները, Արաբկիր վարչական շրջանի մի խումբ ընտրողների՝ Աիդա Գեորգիի Բաբասիևային և այլոց որպես կաշառք տվել են մեկ քվեի դիմաց 10,000-ական ՀՀ դրամ, իսկ Արմեն Ազոյանի կողմից ակտիվիստ ընտրված Հեղինե Աշոտի Փոգրարյանն ընտրողներին՝ Հակոբ Ջանիբեկի Ստեփանյանին, Սանամ Ազնիվի Գալստյանին և այլոց խոստացել է մեկ քվեի դիմաց 10,000-ական ՀՀ դրամ:
Ստեփան Սահակյանի, Հրայր Անտոնյանի և նրանց օժանդակող անձանց հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը»: (տե՛ս հատոր 13, գ.թ. 106-114)
1.33. Քննիչի՝ 2018թ. սեպտեմբերի 11-ի որոշմամբ թիվ 62211317 քրեական գործից անջատվել է Հրայր Անտոնյանի, Ստեփան Սահակյանի, Արմեն Ազոյանի, Երվանդ Բեգլարյանի, Աշոտ Գևորգյանի, Հովհաննես Գալստյանի, Մինաս Շահինյանի, Ալեքսան Խաչատրյանի, Տարոն Սարգսյանի, Սեյրան Հակոբյանի, Հեղինե Փոգրարյանի վերաբերյալ մասը, այն առաձնացվել է առանձին վարույթում, որին շնորհվել է թիվ 62230118 քրեական գործի համարը: (տե՛ս հատոր 13, գ.թ. 126-128)
1.34. 2018 թվականի սեպտեմբերի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
2. Արագացված դատական քննություն.
2.1. Ամբաստանյալներ Հրայր Անտոնյանը, Ստեփան Սահակյանը, Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Աշոտ Գևորգյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը և Հեղինե Փոգրարյանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Նրանցից յուրաքանչյուրը հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է մեղադրանքի հետ:
2.2. Մեղադրողը դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ չի առարկել:
2.3. Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ և 3752-րդ հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
2.4. Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալներ Հրայր Սամվելի Անտոնյանը և Ստեփան Ռաֆիկի Սահակյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, իսկ Արմեն Ռազմիկի Ազոյանը, Երվանդ Բենիկի Բեգլարյանը, Աշոտ Մելիքի Գևորգյանը, Հովհաննես Համբարձումի Գալստյանը, Մինաս Դավիթի Շահինյանը, Ալեքսան Համլետի Խաչատրյանը, Տարոն Գրիգորի Սարգսյանը, Սեյրան Բեգլարի Հակոբյանը և Հեղինե Աշոտի Փոգրարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք:
2.5. Ամբաստանյալների անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է հետևյալը.
ա) ամբաստանյալ Հրայր Անտոնյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, նրա խնամքին են գտնվում կինը, մայրը և երկու անչափահաս երեխաները, որոնցից մեկը մինչև տասնչորս տարեկան է, ունի բարձրագույն կրթություն, վատառողջ է՝ նրա մոտ ախտորոշվել է «ՍԻՀ: Վիճակ կորոնար զարկերակի ստենտավորումից հետո: Զարկերակային հիպերտենզիա՝ 2-րդ շրջան: Ողնաշարի հատվածի դեգեներատիվ-դիստրոիկ փոփոխություն: Դիսկերի պրոտրուզիա: Հեպատոմեգալիս՝ ճարպային հեպաթոզ: Ենթաստամոքսային գեղձի լիպոդիստորֆիա» հիվանդությունները, 2011թ.-ից մինչև 2018թ. աշխատել է Արաբկիր վարչական շրջանում՝ որպես կոմունալ բաժնի պետ, այնուհետև՝ վարչական շրջանի ղեկավար, որից հետո՝ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ, որի ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի, պատվոգրերի և շքանշանների, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ և աջակցել հանցագործությունը բացահայտելուն,
բ) ամբաստանյալ Ստեփան Սահակյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, խնամքին ունի մեկ անչափահաս երեխա, ունի բարձրագույն կրթություն, աշխատում է «Լուսյոն» ՍՊ ընկերությունում՝ որպես տնօրեն, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ և աջակցել հանցագործությունը բացահայտելուն,
գ) ամբաստանյալ Արմեն Ազոյանը նախկինում դատված չի եղել, ունի բարձրագույն կրթություն, բնութագրվում է դրական, ամուսնացած է, նրա խնամքին են գտնվում կինը, կենսաթոշակառու մայրը և երկու ուսանող զավակները, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ,
դ) ամբաստանյալ Երվանդ Բեգլարյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, խնամքին ունի մինչև տասնչորս տարեկան երեք երեխա, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ.
ե) ամբաստանյալ Աշոտ Գևորգյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, ունի բարձրագույն կրթություն, վատառողջ է՝ նրա մոտ ախտորոշվել է «ՍԻՀ, սրտամկանի սուր ինֆարկտ, վիճակ ստենտավորումից հետո դեղապատ ստենտներով: Զարկերակային հիպերտենզիա 1-ին աստիճան» հիվանդությունները, ակտիվորեն մասնակցել է ՀՀ և Արցախի պաշտպանական մարտական գործողություններին, որի համար բազմիցս պարգևատրվել է, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ: Ամբաստանյալ Աշոտ Գևորգյանը դատական վիճաբանությունների փուլում հայտարարել է նաև, որ նախաքննության ժամանակ խոստովանական և ճշմարտացի ցուցմունքներն իրենք տվել են ամբաստանյալ Հրայր Անտոնյանի հորդորով,
զ) ամբաստանյալ Հովհաննես Գալստյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի բարձրագույն կրթություն, նրա խնամքին են գտնվում 1-ին խմբի հաշմանդամ մայրը, 2-րդ խմբի հաշմանդամ հայրը և վատառողջ եղբայրը, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ,
է) ամբաստանյալ Մինաս Շահինյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է, խնամքին ունի մինչև տասնչորս տարեկան երեք երեխա, 2011 թվականից աշխատում է Արաբկիր վարչական շրջանում՝ որպես տնտեսվար, որի ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի, վատառողջ է՝ նրա մոտ ախտորոշվել է «Ստորին վերջույթների խորանիստ երակների անբավարարություն» հիվանդությունը, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ: Ամբաստանյալ Մինաս Շահինյանը դատական վիճաբանությունների փուլում հայտարարել է նաև, որ նախաքննության ժամանակ խոստովանական և ճշմարտացի ցուցմունքներն իրենք տվել են ամբաստանյալներ Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի հորդորով,
ը) ամբաստանյալ Ալեքսան Խաչատրյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է, խնամքին ունի մինչև տասնչորս տարեկան երկու երեխա, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ,
թ) ամբաստանյալ Տարոն Սարգսյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, նրա խնամքին են գտնվում կինը և երկու զավակները, վատառողջ է՝ նրա մոտ ախտորոշվել է «Ստամոքսի խոցեր» հիվանդությունը, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ,
ժ) ամբաստանյալ Սեյրան Հակոբյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ,
ի) ամբաստանյալ Հեղինե Փոգրարյանը նախկինում դատված չի եղել, ամուսնացած է, նրա խնամքին է գտնվում 2-րդ խմբի հաշմանդամ ամուսինը, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
3. Դատարանի իրավական վերլուծությունները.
3.1. Առաջադրված մեղադրանքներն ամբաստանյալներից յուրաքանչյուրի` Հրայր Անտոնյանի, Ստեփան Սահակյանի, Արմեն Ազոյանի, Երվանդ Բեգլարյանի, Աշոտ Գևորգյանի, Հովհաննես Գալստյանի, Մինաս Շահինյանի, Ալեքսան Խաչատրյանի, Տարոն Սարգսյանի, Սեյրան Հակոբյանի և Հեղինե Փոգրարյանի կողմից ընդունելու և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հրայր Սամվելի Անտոնյանի կողմից, նրա մեղավորությամբ, կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է այլ անձանց օժանդակությամբ ընտրողներին կաշառք տալու եղանակով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Ստեփան Ռաֆիկի Սահակյանի կողմից, նրա մեղավորությամբ, կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է այլ անձանց օժանդակությամբ ընտրողներին կաշառք տալու եղանակով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Արմեն Ռազմիկի Ազոյանի կողմից, նրա մեղավորությամբ, կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն օժանդակելը, որը կատարվել է ընտրողներին կաշառք տալու եղանակով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Երվանդ Բենիկի Բեգլարյանի կողմից, նրա մեղավորությամբ, կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն օժանդակելը, որը կատարվել է ընտրողներին կաշառք տալու եղանակով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Աշոտ Մելիքի Գևորգյանի կողմից, նրա մեղավորությամբ, կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն օժանդակելը, որը կատարվել է ընտրողներին կաշառք տալու եղանակով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Հովհաննես Համբարձումի Գալստյանի կողմից, նրա մեղավորությամբ, կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն օժանդակելը, որը կատարվել է ընտրողներին կաշառք տալու եղանակով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Մինաս Դավիթի Շահինյանի կողմից, նրա մեղավորությամբ, կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն օժանդակելը, որը կատարվել է ընտրողներին կաշառք տալու եղանակով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Ալեքսան Համլետի Խաչատրյանի կողմից, նրա մեղավորությամբ, կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն օժանդակելը, որը կատարվել է ընտրողներին կաշառք տալու եղանակով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Տարոն Գրիգորի Սարգսյանի կողմից, նրա մեղավորությամբ, կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն օժանդակելը, որը կատարվել է ընտրողներին կաշառք տալու եղանակով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Սեյրան Բեգլարի Հակոբյանի կողմից, նրա մեղավորությամբ, կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն օժանդակելը, որը կատարվել է ընտրողներին կաշառք տալու եղանակով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Հեղինե Աշոտի Փոգրարյանի կողմից, նրա մեղավորությամբ, կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն օժանդակելը, որը կատարվել է ընտրողներին կաշառք տալու եղանակով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
3.2. Ամբաստանյալներից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս` դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է:
2. Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին»:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն`
«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:
Պատիժ նշանակելը քրեական գործով արդարադատության իրականացման վճռական պահն է, որը պետք է դառնա կատարված հանցագործության հասարակական վտանգավորության գնահատման լիարժեք չափանիշ, պատժի ենթարկվող անձին ուղղելու ամենակարճ ճանապարհ, ինչպես ամբաստանյալի, այնպես էլ այլ անձանց կողմից նոր հանցագործությունները կանխելու գործուն միջոց: Պատասխանատվության և պատժի անհատականացման սկզբունքը պատժի տեսակը և չափը որոշելու բազմաթիվ դրույթների ու չափանիշների հետ մեկտեղ անխզելիորեն կապված է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները հետազոտելու և հաշվի առնելու հետ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված են յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքները: Այդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները հաստատվում են միայն ապացույցների հիման վրա: Ընդ որում, անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների գնահատումը յուրաքանչյուր կոնկրետ գործով պատիժ նշանակելիս հնարավորություն է տալիս դատարանին պատկերացում կազմել հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի, բնույթի, ինչպես նաև հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատժի անհատականացման կարևորությունն այն է, որ դա լուրջ երաշխիք է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` պատժի նպատակների իրականացման համար:
Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Նշված որոշումներում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:
3.3. Արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան այլընտրանքային է (երկընտրելի). այն թույլ է տալիս դատարանին իր հայեցողության շրջանակներում երկու հնարավոր պատժատեսակներից (տուգանք և ազատազրկում) ընտրել այնպիսին, որը համաչափ է հանցագործության ծանրությանը, հանցավորի անձին, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներին` ապահովելով պատժի նպատակների իրագործումը:
Հոդվածի սանկցիայի շրջանակներում կոնկրետ պատժատեսակ և պատժաչափ ընտրելիս դատարանը թեև օժտված է իր ներքին համոզմունքին և իրավագիտակցությանը համապատասխան որոշակի հայեցողություն դրսևորելու ազատությամբ, սակայն այն չի կարող բացարձակ և կամայական բնույթ կրել:
Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողությունը սահմանափակվում է օրենքով կանխորոշված որոշակի շրջանակներով` հանցավոր արարքի հանրային վտանգավորության բնույթով և աստիճանով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, որոնք դատարանն անպայման պետք է հաշվի առնի պատժի արդարացիության ապահովման համար (պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ mutatis mutandis տե՛ս Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշումը):
Պատժի տեսակների միջև ճիշտ ընտրություն կատարելու և արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը գնահատելու հարցերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(…) այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդել են անձի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա:
(...)
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: (…)» (տե’ս Գարուշ Նորիկի Մադաթյանի վերաբերյալ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը):
3.4. Դատարանը մինչև ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելը՝ անհրաժեշտ է համարում վերլուծել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը:
Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով պաշտպանվում են հասարակական այն հարաբերությունները, որոնք ապահովում են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, ավելի կոնկրետ՝ ընտրությունների գործընթացն իրականացնելու օրենքով սահմանված կարգը:
Քննարկվող հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը ընտրությունների անցկացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ լրացուցիչ անմիջական օբյեկտի դերում հանդես են գալիս մարդու կյանքը, առողջությունը, ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը:
Քննարկվող հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում ընտրողին՝ թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու համար: Ընդ որում, ինչպես ուղղակիորեն բխում է օրենքի բնորոշումից, արարքը կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով միայն այն դեպքում, երբ թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն ընտրողին հարկադրել են միայն հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
ա) գույքին վնաս պատճառելով կամ գույքային վնաս պատճառելու սպառնալիքով,
բ) անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով,
գ) բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:
Սուբյեկտիվ կողմից տվյալ հանցագործությունը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ կատարված լինելով: Այսինքն՝ հանցավորը գիտակցում է, որ համապատասխան եղանակով հարկադրում է ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն:
Քննարկվող հանցագործության սուբյեկտը տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձն է, որ կատարել է նկարագրված արարքը:
Վերոգրյալ դատողությունների համատեքստում դատարանը հարկ է համարում անդրադառնալ հանցագործության օբյեկտիվ կողմի կատարման եղանակին: Այսպես՝ ամբաստանյալ Հրայր Անտոնյանը 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ամբաստանյալ Ստեփան Սահակյանի հետ նախնական համաձայնությամբ և ամբաստանյալներ Արմեն Ազոյանի, Երվանդ Բեգլարյանի, Աշոտ Գևորգյանի, Հովհաննես Գալստյանի, Մինաս Շահինյանի, Ալեքսան Խաչատրյանի, Տարոն Սարգսյանի, Սեյրան Հակոբյանի և Հեղինե Փոգրարյանի օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի նկարագրության բացահայտված եղանակներից ամբաստանյալներն ընտրել են ի համեմատ մյուսների՝ առավել նվազ վտանգավորության աստիճանով օժտված եղանակը:
Ավելին՝ հարկ է նշել, որ 2018 թվականին ՀՀ-ում տեղի են ունեցել ներքաղաքական փոփոխություններ, այդ թվում՝ 2017 թվականի մայիսի 14-ին անցկացված Երևանի ավագանու հերթական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից որպես Երևանի քաղաքապետ առաջադրված և ընտրված անձը տվել է հրաժարական, որից հետո կազմակերպվել և անցկացվել են Երևանի ավագանու նոր ընտրություններ:
3.5. Վերոհիշյալ իրավադրույթների և դատողությունների համատեքստում ուսումնասիրելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալ Հրայր Անտոնյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, նրա խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները, կինը և մայրը, ունի բարձրագույն կրթություն, վատառողջ է՝ նրա մոտ ախտորոշվել է «ՍԻՀ: Վիճակ կորոնար զարկերակի ստենտավորումից հետո: Զարկերակային հիպերտենզիա՝ 2-րդ շրջան: Ողնաշարի հատվածի դեգեներատիվ-դիստրոիկ փոփոխություն: Դիսկերի պրոտրուզիա: Հեպատոմեգալիս՝ ճարպային հեպաթոզ: Ենթաստամոքսային գեղձի լիպոդիստորֆիա» հիվանդությունները, 2011թ.-ից մինչև 2018թ. աշխատել է Արաբկիր վարչական շրջանում՝ որպես կոմունալ բաժնի պետ, այնուհետև՝ վարչական շրջանի ղեկավար, որից հետո՝ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ, որի ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի, պատվոգրերի և շքանշանների:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 9-րդ կետերով, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առնում հանցավորի խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը (Մանե Հրայր Անտոնյանը՝ ծնված 2016թ. հունիսի 8-ին), հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, որն արտահայտվել է Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրողներին կաշառք տալու համար իր կողմից ներդրված գումարների, դրանք իր հանցակիցների օժանդակությամբ ընտրողներին տալու և առաջադրված մեղադրանքում նկարագրված մյուս հանգամանքների մասին նախաքննության ժամանակ մանրամասն ցուցմունքներ տալով: Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Հրայր Անտոնյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, հորդորել է իր հանցակիցներին վարույթն իրականացնող մարմնին տալ ճշմարտացի ցուցմունքներ, ֆիզիկապես վատառողջ է, որպիսի հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ևս մեկ հանգամանք:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Հ.Անտոնյանի նկատմամբ՝ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Հ.Անտոնյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից և հորդորել է իր հանցակիցներին վարույթն իրականացնող մարմնին տալ ճշմարտացի ցուցմունքներ, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, որոնք համադրելով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող վերոգրյալ փաստական հանգամանքների հետ, հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ ամբաստանյալ Հրայր Անտոնյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի՝ տուգանքի ձևով` հիշյալ հոդվածի սանկցիայով այդ պատժատեսակի համար սահմանված առավելագույն չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Հ.Անտոնյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Հ.Անտոնյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:
3.6. Ամբաստանյալ Ստեփան Սահակյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, նրա խնամքին է գտնվում անչափահաս երեխան, ունի բարձրագույն կրթություն, աշխատում է «Լուսյոն» ՍՊ ընկերությունում որպես տնօրեն:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, հաշվի է առնում հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, որն արտահայտվել է Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրողներին կաշառք տալու համար իր կողմից ներդրված գումարների, դրանք իր հանցակիցների օժանդակությամբ ընտրողներին տալու և առաջադրված մեղադրանքում նկարագրված մյուս հանգամանքների մասին նախաքննության ժամանակ մանրամասն խոստովանական ցուցմունքներ տալով: Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ստեփան Սահակյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, հորդորել է իր հանցակիցներին վարույթն իրականացնող մարմնին տալ ճշմարտացի ցուցմունքներ, որպիսի հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ևս մեկ հանգամանք:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Ս.Սահակյանի նկատմամբ՝ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Ս.Սահակյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից և հորդորել է իր հանցակիցներին վարույթն իրականացնող մարմնին տալ ճշմարտացի ցուցմունքներ, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, որոնք համադրելով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող վերոգրյալ փաստական հանգամանքների հետ, հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ ամբաստանյալ Ստեփան Սահակյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի՝ տուգանքի ձևով` հիշյալ հոդվածի սանկցիայով այդ պատժատեսակի համար սահմանված առավելագույն չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Ս.Սահակյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Ս.Սահակյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:
3.7. Ամբաստանյալ Արմեն Ազոյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, ունի բարձրագույն կրթություն, բնութագրվում է դրական, ամուսնացած է, նրա խնամքին են գտնվում կինը, կենսաթոշակառու մայրը և երկու ուսանող զավակները: Բացի այդ, առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արմեն Ազոյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ և զղջացել կատարած արարքի համար: Վերոհիշյալ հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, դատարանը հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Ա.Ազոյանի նկատմամբ՝ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Ա.Ազոյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, որոնք համադրելով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող վերոգրյալ փաստական հանգամանքների հետ, հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ ամբաստանյալ Արմեն Ազոյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի՝ տուգանքի ձևով` հիշյալ հոդվածի սանկցիայով այդ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն սահմանին մոտ չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Ա.Ազոյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Ա.Ազոյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:
3.8. Ամբաստանյալ Երվանդ Բեգլարյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, հաշվի է առնում հանցավորի խնամքին մինչև տասնչորս տարեկան երեք երեխայի առկայությունը (Տաթև Երվանդի Բեգլարյանը՝ ծնված 2017թ. հունիսի 5-ին, Միքաել Երվանդի Բեգլարյանը՝ ծնված 2013թ. փետրվարի 22-ին և Բենիամին Երվանդի Բեգլարյանը՝ ծնված 2010թ. մարտի 28-ին): Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Երվանդ Բեգլարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ և զղջացել կատարած արարքի համար, որպիսի հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ևս մեկ հանգամանք:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Ե.Բեգլարյանի նկատմամբ՝ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Ե.Բեգլարյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, որոնք համադրելով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող վերոգրյալ փաստական հանգամանքների հետ, հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ ամբաստանյալ Երվանդ Բեգլարյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի՝ տուգանքի ձևով` հիշյալ հոդվածի սանկցիայով այդ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն սահմանին մոտ չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Ե.Բեգլարյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Ե.Բեգլարյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:
3.9. Ամբաստանյալ Աշոտ Գևորգյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, ունի բարձրագույն կրթություն:
Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Աշոտ Գևորգյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ և զղջացել կատարած արարքի համար, ֆիզիկապես վատառողջ է՝ նրա մոտ ախտորոշվել է «ՍԻՀ, սրտամկանի սուր ինֆարկտ, վիճակ ստենտավորումից հետո դեղապատ ստենտներով: Զարկերակային հիպերտենզիա 1-ին աստիճան» հիվանդությունները, ակտիվորեն մասնակցել է ՀՀ և Արցախի պաշտպանական մարտական գործողություններին, որի համար բազմիցս պարգևատրվել է: Վերոհիշյալ հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, դատարանը հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Ա.Գևորգյանի նկատմամբ՝ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Ա.Գևորգյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, որոնք համադրելով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող վերոգրյալ փաստական հանգամանքների հետ, հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ ամբաստանյալ Աշոտ Գևորգյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի՝ տուգանքի ձևով` հիշյալ հոդվածի սանկցիայով այդ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն սահմանին մոտ չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Ա.Գևորգյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Ա.Գևորգյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:
3.10. Ամբաստանյալ Հովհաննես Գալստյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի բարձրագույն կրթություն, նրա խնամքին են գտնվում 1-ին խմբի հաշմանդամ մայրը, 2-րդ խմբի հաշմանդամ հայրը և վատառողջ եղբայրը:
Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Հովհաննես Գալստյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ և զղջացել կատարած արարքի համար, որպիսի հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Հ.Գալստյանի նկատմամբ՝ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Հ.Գալստյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, որոնք համադրելով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող վերոգրյալ փաստական հանգամանքների հետ, հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ ամբաստանյալ Հովհաննես Գալստյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի՝ տուգանքի ձևով` հիշյալ հոդվածի սանկցիայով այդ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն սահմանին մոտ չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Հ.Գալստյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Հ.Գալստյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:
3.11. Ամբաստանյալ Մինաս Շահինյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է, 2011 թվականից աշխատում է Արաբկիր վարչական շրջանում՝ որպես տնտեսվար, որի ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, հաշվի է առնում հանցավորի խնամքին մինչև տասնչորս տարեկան երեք երեխայի առկայությունը (Դիանա Մինասի Շահինյանը՝ ծնված 2008թ. հոկտեմբերի 10-ին, Մարիանա Մինասի Շահինյանը՝ ծնված 2007թ. մայիսի 24-ին և Դավիթ Մինասի Շահինյանը՝ ծնված 2014թ. փետրվարի 10-ին): Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Մինաս Շահինյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ և զղջացել կատարած արարքի համար, ֆիզիկապես վատառողջ է՝ նրա մոտ ախտորոշվել է «Ստորին վերջույթների խորանիստ երակների անբավարարություն» հիվանդությունը, որպիսի հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ևս մեկ հանգամանք:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Մ.Շահինյանի նկատմամբ՝ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Մ.Շահինյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, որոնք համադրելով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող վերոգրյալ փաստական հանգամանքների հետ, հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ ամբաստանյալ Մինաս Շահինյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի՝ տուգանքի ձևով` հիշյալ հոդվածի սանկցիայով այդ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն սահմանին մոտ չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Մ.Շահինյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Մ.Շահինյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:
3.12. Ամբաստանյալ Ալեքսան Խաչատրյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, հաշվի է առնում հանցավորի խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխայի առկայությունը (Մարիա Ալեքսանի Խաչատրյանը՝ ծնված 2012թ. օգոստոսի 7-ին և Կարինա Ալեքսանի Խաչատրյանը՝ ծնված 2010թ. նոյեմբերի 24-ին): Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ալեքսան Խաչատրյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ և զղջացել կատարած արարքի համար, որպիսի հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ևս մեկ հանգամանք:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ՝ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Ա.Խաչատրյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, որոնք համադրելով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող վերոգրյալ փաստական հանգամանքների հետ, հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ ամբաստանյալ Ալեքսան Խաչատրյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի՝ տուգանքի ձևով` հիշյալ հոդվածի սանկցիայով այդ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն սահմանին մոտ չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Ա.Խաչատրյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Ա.Խաչատրյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:
3.13. Ամբաստանյալ Տարոն Սարգսյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է, նրա խնամքին են գտնվում կինը և երկու զավակները:
Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Տարոն Սարգսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ և զղջացել կատարած արարքի համար, ֆիզիկապես վատառողջ է՝ նրա մոտ ախտորոշվել է «Ստամոքսի խոցեր» հիվանդությունը, որպիսի հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Տ.Սարգսյանի նկատմամբ՝ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Տ.Սարգսյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, որոնք համադրելով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող վերոգրյալ փաստական հանգամանքների հետ, հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ ամբաստանյալ Տարոն Սարգսյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի՝ տուգանքի ձևով` հիշյալ հոդվածի սանկցիայով այդ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն սահմանին մոտ չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Տ.Սարգսյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Տ.Սարգսյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:
3.14. Ամբաստանյալ Սեյրան Հակոբյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամուսնացած է:
Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սեյրան Հակոբյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ և զղջացել կատարած արարքի համար, որպիսի հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Ս.Հակոբյանի նկատմամբ՝ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Ս.Հակոբյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, որոնք համադրելով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող վերոգրյալ փաստական հանգամանքների հետ, հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ ամբաստանյալ Սեյրան Հակոբյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի՝ տուգանքի ձևով` հիշյալ հոդվածի սանկցիայով այդ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն սահմանին մոտ չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Ս.Հակոբյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Ս.Հակոբյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:
3.15. Ամբաստանյալ Հեղինե Փոգրարյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այն, որ նա նախկինում դատված չի եղել, ամուսնացած է, նրա խնամքին է գտնվում 2-րդ խմբի հաշմանդամ ամուսինը:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, հաշվի է առնում հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, որն արտահայտվել է Արաբկիր վարչական շրջանի ընտրողներին կաշառք տալու եղանակով Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն օժանդակելու և առաջադրված մեղադրանքում նկարագրված մյուս հանգամանքների մասին նախաքննության ժամանակ մանրամասն ցուցմունքներ տալով: Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Հեղինե Փոգրարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար, որպիսի հանգամանքների համակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ևս մեկ հանգամանք:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում:
Քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Հ.Փոգրարյանի նկատմամբ՝ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Հ.Փոգրարյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ` չի խուսափել քննությունից ու դատից, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հանցագործության անմիջական օբյեկտի դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, որոնք համադրելով հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող վերոգրյալ փաստական հանգամանքների հետ, հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ ամբաստանյալ Հեղինե Փոգրարյանին իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել մեղմ պատժի՝ տուգանքի ձևով` հիշյալ հոդվածի սանկցիայով այդ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն սահմանին մոտ չափով, որը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, Հ.Փոգրարյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն`
«(…)
5. Մինչև դատական քննությունը կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով կալանքի տակ պահելու ժամկետը, մեղմացնում է նշանակված պատիժը կամ լրիվ ազատում պատիժը կրելուց:
(…)»:
Հաշվի առնելով, որ ամբաստանյալ Հեղինե Փոգրարյանը 2018թ. հուլիսի 24-ից մինչև 2018թ. հուլիսի 30-ը գտնվել է կալանքի տակ` դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` նշանակված պատժի մեղմացման սկզբունքի կիրառմամբ, նրա նկատմամբ նշանակված հիմնական պատիժը` տուգանքը, պետք է մեղմացնել 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Դատարանը գտնում է, որ նշանակված պատիժն ամբաստանյալ Հ.Փոգրարյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:
3.16 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը, inter alia, պարտավոր է անդրադառնալ քաղաքացիական հայցի, գույքի նկատմամբ կիրառված (կիրառվելիք) արգելանքի, իրեղեն ապացույցների, խափանման միջոցի և դատական ծախսերի հարցերին:
3.17. Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալների դեմ քաղաքացիական հայց չի ներկայացվել, նրանց գույքի նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվել, սույն քրեական գործով դատական ծախսեր և իրեղեն ապացույցներ առկա չեն:
3.18. Քննարկելով խափանման միջոցների հարցը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրի նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրված է ճիշտ և այն վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 364-365-րդ, 369-373-րդ, 3751-3754-րդ հոդվածներով, դատարանը`
Վ Ճ Ռ Ե Ց
1. Ամբաստանյալ Հրայր Սամվելի Անտոնյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի` 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
2. Ամբաստանյալ Ստեփան Ռաֆիկի Սահակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի` 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Ամբաստանյալ Արմեն Ռազմիկի Ազոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարերեքհարյուրապատիկի` 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
4. Ամբաստանյալ Երվանդ Բենիկի Բեգլարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարերեքհարյուրապատիկի` 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
5. Ամբաստանյալ Աշոտ Մելիքի Գևորգյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարերեքհարյուրապատիկի` 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
6. Ամբաստանյալ Հովհաննես Համբարձումի Գալստյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարերեքհարյուրապատիկի` 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
7. Ամբաստանյալ Մինաս Դավիթի Շահինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարերեքհարյուրապատիկի` 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
8. Ամբաստանյալ Ալեքսան Համլետի Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարերեքհարյուրապատիկի` 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
9. Ամբաստանյալ Տարոն Գրիգորի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարերեքհարյուրապատիկի` 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
10. Ամբաստանյալ Սեյրան Բեգլարի Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարերեքհարյուրապատիկի` 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
11. Ամբաստանյալ Հեղինե Աշոտի Փոգրարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարերեքհարյուրապատիկի` 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ, մեղմացնել նշանակված պատիժը և ամբաստանյալ Հեղինե Աշոտի Փոգրարյանի նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարերեքհարյուրհիսնաապատիկի` 2.250.000 (երկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Դատավճիռը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով չի կարող բողոքարկվել:
ԴԱՏԱՎՈՐ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 13 Փետրվար 2021 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|