Դատական Գործ N: ՎԴ/1499/05/18 |
Վարչական |
Նոր քաղաքացիական գործ    
|
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: | 12-02-2018 |
---|
|
Հայցվոր/դիմող | Անուն | Աննա |
---|
Ազգանուն | Մարտիրոսյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Պատասխանող | Անվանում: | Երևանի քաղաքապետարան |
---|
Հասցե: | Արգիշտի 1 |
---|
|
Ինքնուրույն պահանջ ներկայացնող: | |
---|
|
3-րդ անձ | Անվանում: | Ա.Ա.Դ.Հոթել ՓԲԸ |
---|
Հասցե: | Աբովյան 5/1 |
---|
|
3-րդ անձ | Անուն | Դավիթ |
---|
Ազգանուն | Մանթաշյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
3-րդ անձ | Անվանում: | Մուլտի Գրուպ Կոնցեռն ՍՊԸ |
---|
Հասցե: | Իսակովի 9 |
---|
|
|
---|
Պահանջ: | Երևան քաղաքի Աբովյան փողոցի 5/1,5/2,5/5 հասցեներում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից 19.12.2017թ տրված թիվ 01/18-80609-1266 շինարարական թույլատվությունն անվավեր ճանաչելու պ/մ |
---|
|
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: | 1.2 |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | 14-03-2018 |
---|
|
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը: | |
---|
|
Պահանջն անհատականացնող տվյալ: | 01/18-80609-1266 |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Վարչական |
---|
Դատավորի անուն: | Արթուր Ռաֆաելի Ավագյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Վարչական |
---|
Դատավորի անուն: | | |
Պետական տուրք    
|
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: | 12-02-2018 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: | 12-02-2018 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: | 1461867158 |
---|
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 4000 |
---|
|
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2018-02-22 22:27:58 Խմբագրման ամսաթիվ:2018-02-22 22:27:58    
|
Որոշման ամսաթիվ: | 19-02-2018 |
---|
|
|
---|
Որոշման բովանդակություն: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/1499/05/18
<<19>> փետրվարի 2018թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)՝ նախագահությամբ դատավոր Արթուր Ավագյանի, ծանոթանալով Աննա Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Աննա Մարտիրոսյանը 12.02.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ դրանք համապատասխանում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ, 78-րդ, 83-րդ և 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Աննա Մարտիրոսյանի հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով սույն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 26-03-2018 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 22-02-2018 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 19 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 23-04-2018 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 28-03-2018 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 19 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Պետական տուրք    
|
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: | 12-04-2018 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: | 10-04-2018 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: | 791917188 |
---|
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 4000 |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 10-05-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-04-25 15:09:13 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 25-04-2018 |
---|
|
Ժամ: | 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2018-04-25 15:09:13 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 19 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 22-05-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-05-10 15:01:26 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 10-05-2018 |
---|
|
Ժամ: | 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2018-05-10 15:01:26 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 19 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | Դատարանը ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով, որոշեց կատարել տեղանքի զննում, որը տեղի կունենա Աբովյան փողոցի կողմերին պատկանող հասցեում: |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 31-05-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-05-23 14:24:55 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 23-05-2018 |
---|
|
Ժամ: | 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2018-05-23 14:24:55 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 19 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 07-06-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-05-31 11:38:46 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 31-05-2018 |
---|
|
Ժամ: | 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2018-05-31 11:38:46 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 19 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 28-06-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-06-12 17:53:08 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 12-06-2018 |
---|
|
Ժամ: | 17:30 Ստեղծման ամսաթիվ: 2018-06-12 17:53:08 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 19 |
---|
|
Նշանակվել է: | Վճիռ/որոշում հրապարակելու օր |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | 28-06-2018 թվականին Դատարանը որոշել է գործի քննությունը վերսկսել |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 20-07-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-06-29 16:15:39 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 29-06-2018 |
---|
|
Ժամ: | 16:00 Ստեղծման ամսաթիվ: 2018-06-29 16:15:39 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 19 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 16-08-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-07-20 17:01:57 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 20-07-2018 |
---|
|
Ժամ: | 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2018-07-20 17:01:57 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 19 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | 24.08.2018 թվականին ստացվել է վերաքննիչ բողոք ՎԴ/1499/05/18 գործով, 28.08.2018 թվականին գործի հավելվածը բաղկացած 147 էջից հանձնվել է գրասենյակ
23.08.2018թ. Մուլտի Գրուպ Կոնցեռն ՍՊԸ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա ուղարկվում ՀՀ վերաքննիչ վարչական դատարան է թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործի հավելվածը բաղկացած 147 թերթից, Ե-ԴԴ-9-43960/18 |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 31-08-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-10-01 17:19:45 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 16-08-2018 |
---|
|
Ժամ: | 17:00 Ստեղծման ամսաթիվ: 2018-10-01 17:19:45 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 19 |
---|
|
Նշանակվել է: | Վճիռ/որոշում հրապարակելու օր |
---|
|
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
|
Հայցի լուծման ամսաթիվ: | 31-08-2018 |
---|
|
Հայցի լուծումը: | Բավարարվել է |
---|
|
| Հոդված | 60-րդ, 124-127-րդ, 132-րդ, 216.5-րդ |
---|
|
Հակընդդեմ հայցի լուծումը: | |
---|
|
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ: | |
---|
|
Օրենսգիրք: | Վարչական դատավարության օրենսգիրք |
---|
|
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2018-10-01 17:22:34    
|
|
---|
Դատական ակտ: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/1499/05/18
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
<<31>> օգոստոսի 2018թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝
նախագահությամբ՝ դատավոր Արթուր Ավագյանի,
քարտուղարությամբ՝ Լիդա Հովհաննիսյանի, Մարիամ Բեգնազարյանի,
մասնակցությամբ՝ հայցվորի ներկայացուցիչներ Էռնեստ Հարությունյանի (վկայական՝ թիվ 1458, հիմք՝ Աննա Մարտիրոսյան 12.02.2018 թվականի լիազորագիր), Տիգրան Խուրշուդյանի (վկայական՝ թիվ 451, հիմք՝ Աննա Մարտիրոսյան 17.04.2018 թվականի լիազորագիր), Վլադիմիր Բեժանյանի (անձնագիր՝ AR0636611, տրված՝ 23.03.2018 թվականին 007-ի կողմից, հիմք՝ Աննա Մարտիրոսյան 08.08.2016 թվականի լիազորագիր),
պատասխանողի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանի (վարորդական վկայական՝ թիվ UB037552, հիմք՝ Երևանի քաղաքապետի 16.03.2018 թվականի լիազորագիր),
երրորդ անձանց ներկայացուցիչ և երրորդ անձ Դավիթ Մանթաշյանի (վկայական՝ թիվ 356, հիմք՝ <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի 10.01.2018 թվականի և <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 16.04.2018 թվականի լիազորագրեր),
դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ի, <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ի և Դավիթ Մանթաշյանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Աննա Մարտիրոսյանը 12.02.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 19.02.2018 թվականի որոշմամբ Աննա Մարտիրոսյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 19.02.2018 թվականի որոշմամբ <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ն, <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ն և Դավիթ Մանթաշյանը սույն գործով դատավարության մեջ ներգրավվել են որպես երրորդ անձինք:
26.03.2018 թվականին սույն գործով հրավիրվել է նախնական դատական նիստ, որին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Էռնեստ Հարությունյանը, պատասխանողի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանը, երրորդ անձ Դավիթ Մանթաշյանը (նաև որպես <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ի ներկայացուցիչ), իսկ երրորդ անձ <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ի որևէ ներկայացուցիչ չի ներկայացել՝ չնայած դրա ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին: Երրորդ անձ <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ին ծանուցումներն ուղարկվել են իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեով, սակայն հետ են վերադարձվել, որպիսի պայմաններում Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 6-րդ մասով և 76-րդ հոդվածի 5-րդ մասով, երրորդ անձ <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ին համարել է պատշաճ ծանուցված:
23.04.2018 թվականին սույն գործով հրավիրվել է նախնական դատական նիստ, որին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչներ Տիգրան Խուրշուդյանը և Վլադիմիր Բեժանյանը, երրորդ անձ Դավիթ Մանթաշյանը (նաև որպես <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ի և <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ի ներկայացուցիչ), իսկ պատասխանող կողմի որևէ ներկայացուցիչ չի ներկայացել՝ չնայած դրա ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին:
Դատարանի 23.04.2018 թվականի <<Ապացույց պահանջելու մասին>> որոշմամբ Երևանի քաղաքապետարանից պահանջվել են Երևանի քաղաքապետարանի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունների վարույթներին առնչվող բոլոր փաստաթղթերը:
10.05.2018 թվականին սույն գործով հրավիրվել է նախնական դատական նիստ, որին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչներ Էռնեստ Հարությունյանը և Վլադիմիր Բեժանյանը, պատասխանողի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանը և երրորդ անձ Դավիթ Մանթաշյանը (նաև որպես <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ի և <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ի ներկայացուցիչ): Նույն դատական նիստում Դատարանը մերժել է գործի վարույթը կարճելու մասին երրորդ անձանց ներկայացուցչի միջնորդությունը: Նույն դատական նիստում Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով, որոշել է անցնել դատաքննության:
22.05.2018 թվականին վեճի առարկա հանդիսացող վայրում իրականացվել է զննում, որին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչներ Էռնեստ Հարությունյանը և Վլադիմիր Բեժանյանը, պատասխանողի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանը, երրորդ անձ Դավիթ Մանթաշյանը (նաև որպես <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ի և <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ի ներկայացուցիչ): Զննման արդյունքում Դատարանն արձանագրել է, որ <<նշված տարածքներում վեճի առարկա էր հանդիսանում սեյսմիկ կարի առկայությունը, երկու շենքերի արանքում զրո նիշից ցածր առկա էր բաց տարածություն, որը լցված էր, հող թե բետոն լինելու հանգամանքը վիճարկվում է կողմերի կողմից: Հայցվորի տարածքի հետնամասում առկա էր դուռ, որից երրորդ անձանց շինության հեռավորությունը մոտավորապես մեկ մետր էր: Դատարանի կողմից կատարվեց տեսանկարահանում, որը կրիչի միջոցով կկցվի արձանագրությանը: Զննության տարածքում երրորդ անձանց պատկանող տարածքում կատարվում էին շինարարական աշխատանքներ՝ 2-րդ հարկի շինարարական աշխատանքներ>>:
31.05.2018 թվականին ժամը 11:00-ին նշանակված դատաքննությանը ներկայացել են հայցվորի ներկայացուցիչներ Էռնեստ Հարությունյանը և Վլադիմիր Բեժանյանը, պատասխանողի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանը, երրորդ անձ Դավիթ Մանթաշյանը (նաև որպես <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ի և <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ի ներկայացուցիչ):
07.06.2018 թվականին ժամը 11:00-ին նշանակված դատաքննությանը ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Էռնեստ Հարությունյանը և պատասխանողի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանը, իսկ երրորդ անձինք չեն ներկայացել՝ չնայած դրա ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին: 07.06.2018 թվականի դատական նիստում Դատարանն ավարտել է սույն գործի դատաքննությունը և հայտարարել է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման ժամանակը, այն է՝ 28.06.2018 թվականին ժամը 17:30-ին: 28.06.2018 թվականին սույն գործով նշանակված վճռի հրապարակման օրը Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով, որոշել է գործի քննությունը վերսկսել:
20.07.2018 թվականին ժամը 16:00-ին նշանակված դատաքննությանը ներկայացել են հայցվորի ներկայացուցիչներ Վլադիմիր Բեժանյանը և Էռնեստ Հարությունյանը, պատասխանողի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանը, երրորդ անձ Դավիթ Մանթաշյանը (նաև որպես <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ի և <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ի ներկայացուցիչ):
16.08.2018 թվականին ժամը 11:00-ին նշանակված դատաքննությանը ներկայացել են հայցվորի ներկայացուցիչներ Վլադիմիր Բեժանյանը և Վահե Միրաքյանը, երրորդ անձ Դավիթ Մանթաշյանը (նաև որպես <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ի և <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ի ներկայացուցիչ), իսկ պատասխանողի ներկայացուցիչը չի ներկայացել՝ չնայած դրա ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին: Նույն դատական նիստում Դատարանը մերժել է երրորդ անձանց ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի միջնորդությունը` վիճարկվող վարչական ակտերի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ: 16.08.2018 թվականի դատական նիստում Դատարանն ավարտել է սույն գործի դատաքննությունը և հայտարարել է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման ժամանակը, այն է՝ 31.08.2018 թվականին ժամը 17:00-ին:
2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Հայցվորը հայցադիմումով ներկայացրել է հետևյալ փաստերը, հիմնավորումները և պահանջը.
Հայցվորը հանդիսանում է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը պարտավորեցրել է <<Մուլտի Գրուպ>> ՍՊԸ-ին վերացնել հայցվոր Աննա Մարտիրոսյանի՝ որպես սեփականատիրոջ իրավունքների խախտումը, այն է՝ ք.Երևան Աբովյան փողոց 5 հասցեին կից տարածքները վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերի ու քաղաքաշինական նորմերի պահանջների համապատասխան` ապահովելով սեյսմիկ կարը։ Վճռի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունները հայցվորի կողմից բազմաթիվ անգամ բողոքարկվել են, մասնավորապես՝ դատարանի 10.06.2010 թվականի թրվ ՎԴ/0944/05/10 օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 09.03.2010 <<Կատարողական վարույթն ավարտելու մասին>> որոշումը։ Պարտավորեցվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանն ապահովել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականի կայացված վճռի կատարումը, մեկ այլ օրինական ուժի մեջ մտած վճռով (գործ ՎԴ/1516/05/16, 25.12.2016 թվականի վճիռ) դատարանը վճռել է հայցվորի հայցը բավարարել՝ վերացնել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալի կողմից 13.04.2015 թվականին կայացված թիվ 01/08-23/15 (թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականի կայացված վճռի հիման վրա) <<Կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը>>։ Նշված վճիռը հետագայում բողոքարկվել է վերաքննության կարգով, սակայն վերաքննիչ բողոքը մնացել է առանց բավարարման, իսկ վճիռն օրինական ուժի մեջ և ներկա պահին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականին կայացված վճիռը գտնվում է ընթացքի մեջ, կատարման փուլում։
Տեղեկանալով, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքին կից պատրաստվում են իրականացվել շինարարական աշխատանքներ, որոնք ներառելու են Երևան քաղաքի Կենտրոն ն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականին կայացված և օրինական ուժի մեջ վճռի հիմքով քանդման ենթակա հատվածները, հայցվորը դիմումով տեղեկատվություն է տրամադրել Երևանի քաղաքապետարանին, որի 19.08.2015 թվականի թիվ 50/1-Մ-5814 պատասխանի համաձայն՝ կառուցապատողի կողմից Երևանի քաղաքապետարան համաձայնեցման նպատակով նախագիծ դեռևս չի ներկայացվել, իսկ ներկայացման դեպքում այն կհամաձայնեցվի ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ թիվ 596-Ն որոշմամբ սահմանաված կարգով: Հայցվորի գրությանը կցված դատական վճիռներն ու փաստաթղթերի պատճեններն ընդունվել են ի գիտություն: Ի պատասխան հայցվորի մեկ այլ դիմումի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետը 19.09.2017 թվականի թիվ 50/1-Մ-7580 գրությամբ հայտնել է, որ հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կառուցապատողներին տրամադրված նախագծման թույլտվությունը կազմված է Աբովյան փողոցի թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեների հողամասերի սահմանային չափերի մեջ նախագիծ մշակելու համար: Կրկին անգամ հայտնվել է, որ Աբովյան փողոց թիվ 3 հասցեի շենքին կից քաղաքաշինական նորմերին և սեյսմիկ կարի պահպանման առնչությամբ կայացված դատարանի վճիռներին Երևանի քաղաքապետարանն անդրադառնալու է կառուցապատողի կողմից ներկայացվելիք էսքիզային և աշխատանքային նախագծերի համաձայնեցման փուլում:
Հետագայում վերը նշված տարածքում իրականացվող ակտիվ շինարարական աշխատանքների վերսկսման պատճառով հայցվորը միջոցներ է ձեռնարկվել դրանց իրականացման օրինականությունը ճշտելու համար, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանից 28.12.2017 թվականին ստացել է 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 ք.Երևան Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փող թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում կառուցապատում իրականացնելու շինարարության թույլատվության պատճեն: Երևանի քաղաքապետարանի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլատվության տրամադրումն անօրեն է, այն տրամադրվել է գործող շինարարական և հարակից նորմերի խախտմամբ, նրա տրամադրմամբ անտեսվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.07.2009 թվականի թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները:
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի <<դ>> կետի, 14.3-րդ հոդվածի 11-րդ մասի, 17-րդ հոդվածի 15-րդ մասի, 22.1-րդ և 23-րդ հոդվածների վերլուծությունից ակնհայտ է, որ պատասխանողը պարտավոր էր հետամուտ լիներ ոչ միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանաված պահանջների կատարմանը, այլ նաև դրանք պարտադիր կատարման դարձնել նախագծային աշխատանքների իրականացման, դրանց հաստատման ընթացքում և շին թույլատվություն տրամադրելիս, ինչը սակայն չի կատարել։
Տվյալ դեպքում պարզ է դառնում որ ք.Երևան Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով կառուցապատողին 19.12.2017 թվականին տրամադրված թիվ 01/18-80609-1266 շինարարական թույլատվությամբ հաշվի չի առնվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականին կայացված և օրինական ուժի մեջ վճիռը, ինչով խախտվել են հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները: Հայցվորը վկայակոչել է <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը, 69-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունը:
12.04.2018 թվականին հայցվորը ներկայացրել է <<Հայցադիմումի լրացում>>, որով հայտնել է հետևյալը.
Դատարանի կողմից մինչև 19.02.2018 թվականը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը, Երևանի քաղաքապետը, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով, 16.02.2018 թվականին տրամադրել է թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվաթյունը, այսինքն՝ Երևանի քաղաքապետի կողմից Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով տրվել է ևս մեկ շինարարության թույլտվություն։ Սույն վարչական գործով կարևոր է այն հանգամանքը, որ 16.02.2018 թվականին տրամադրված թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվության 9-րդ բաժնում սահմանվել է, որ սույն շինարարարության թույլտվությունը տրվել է ի լրումն 19.12.2017 թվականի թիվ 01/18-8069-1266 շինարարարության թույլտվության:
29.03.2018 թվականին թիվ 12/18 գրությամբ հայցվորը դիմել է Երևանի քաղաքապետին, հետևյալ խնդրանքով. <<խնդրում եմ տրամադրել պարզաբանում ՀՀ վարչական դատարանի 19.02.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ ձեր 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու, իսկ 16.02.2018 թվականին տրված թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունն ի լրումն 19.12.2017 թվականի թիվ 01/18-8069-1266 շինարարության թույլտվության տրված լինելու պայմաններում, արդյոք Ձեր 16.02.2018 թվականին տրամադրված թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունը որևէ իրավաբանական ուժ ունի, թե` ոչ, այսինքն՝ Ձեր 16.02.2018 թվականին տրամադրված թիվ 01/18-10116-140 վարչական ակտն արդյոք տվյալ դեպքում գործող վարչական ակտ է, թե՝ կասեցված>>: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից տրվել է անհիմն ու անտրամաբանական պատասխան, իբրև 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվության տրամադրման ժամանակ 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-8069-1266 շինարարության թույլտվության գործողությունը դեռ կասեցված չի եղել: Անհրաժեշտ է տեղեկացնել, որ մինչ օրս շարունակվում են շինարարական աշխատանքները: Երևանի քաղաքապետի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունը նույնպես տրամադրվել է գործող քաղաքաշինական կանոնների կոպիտ խախտումներով, այն տրամադրելիս կրկին անտեսվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.07.2009 թվականի թիվ ԵԿԴ/2222/02/08 գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները:
Վերոգրյալի հիման վրա հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել նաև Երևանի քաղաքապետի 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունը:
19.04.2018 թվականին հայցվորը ներկայացրել է <<Դիմում>>, որով հայտնել է հետևյալը.
Դատարանի որոշման հիմքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում հյուրանոցային համալիրի 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվաթյան կատարման հարցի քննության նպատակով 26.03.2018 թվականին ժամը 11:00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ։ <<Վարչական վարույթի լսումների մասին>> 03.04.2018 թվականի արձանագրության համաձայն` վարչական վարույթի լսումների անցկացման տեղի և ժամանակի մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 26.03.2018 թվականի թիվ 19/Ծ-38 գրությամբ պատշաճ ծանուցված է եղել <<Մուլտի Գրուպ>> ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որը սակայն չի ներկայացել նշանակված վարչական վարույթի լսումներին, իսկ համակառուցապատող Դավիթ Մանթաշյանը չի ստացել հիշյալ գրությունը և չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահոսկողության վարչության պետի 05.03.2018 թվականի թիվ 19/4980 գրությամբ <<Մուլտի Գրուպ>> ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին առաջարկվել է ժամանակավորապես կասեցնել Երևանի քաղաքապետարանի կողմից 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվաթյան կատարումը, մինչև ՎԴ/1499/05/18 վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Սակայն, <<Մուլտի Գրուպ>> ՍՊԸ-ի կողմից հիշյալ պահանջի ապահովման ուղղությամբ չեն ձեռնարկվել համապատասխան քայլեր և շինարարական աշխատանքները փաստացի շարունակվել են, որի պատճառով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահոսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի առաջատար մասնագետ Ա.Համաբարձումյանը <<Մուլտի Գրուպ>> ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ 03.04.2016 թվականին կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 027747 արձանագրությունը։
Հատկանշական է, որ այդ լսումներին հայցվորին, որպես կողմ չեն ծանուցել և չեն ներգրավել, որի պատճառով նա չի մասնակցել հարուցված վարչական վարույթին։ Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահոսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի առաջատար մասնագետ Ա.Համաբարձումյանի 03.04.2016 թվական թիվ 027747 արձանագրության պայմաններում անգամ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով շինարարական աշխատանքները մինչ օրս շարանակվում են:
17.04.2018 թվականի թիվ 16/18 գրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահոսկողության վարչության պետին հայցվորը տեղեկացրել է այն մասին, որ իր կողմից ղեկավարած վարչության համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից 03.04.2018 թվականի արձանագրությունը կազմելուց հետո Երևանի Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում շինարարությունը չի դադարել և մինչև օրս շարունակվում է, միաժամանակ նշված գրությամբ խնդրել է հանձնարարել ձեռնարկել համապատասխան միջոցներ ՀՀ վարչական դատարանի 19.02.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ սահմանված պահանջը, այն է՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում իրականացվող ապօրինի շինարարությունը կասեցնելու ուղղությամբ։
10.04.2018 թվականի թիվ 14/18 գրաթյամբ հայցվորը Երևանի քաղաքապետից խնդրել է հետևյալը. <<հանձնարարել տրամադրել տեղեկատվություն՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 5/1, 5/2 և 5/5 հասցեներում հյուրանոցային համալիր կառուցման նպատակով <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊԸ-ին, <<Ա.Ա.Դ հոթել>> ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլատվությունից և 16.02.2018 թվականին տրված թիվ 01/18-10116-140 շինարարության թույլատվությունից բացի, 17.02.2018 թվականից մինչև սույն գրությանը պատասխանելու օրվա դրությամբ տրամադրվել է նոր շինարարության թույլատվություն, թե` ոչ, եթե այո, ապա տրամադրել տրմադրված շինարարության թույլատվության կնիքով հաստատված պատճեն>>, քանի որ առկա է մտավախություն, որ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի, Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կառացապատողներին կտրամադրի թվով երրորդ շինարարության թույլատվությունը շինարարությունը շարունակելու համար: 18.04.2018 թվականին հայցվորը կառուցապատողներ <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊԸ-ին, <<Ա.Ա.Դ հոթել>> ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին խնդրել է տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք Երևան համայնքը տրամադրել է երրորդ շինարարության թույլատվությունը, թե` ոչ, սակայն մինչ օրս Աննա Մարտիրոսյանը որևէ պատասխան չի ստացել:
10.05.2018 թվականին հայցվորը ներկայացրել է <<Դիրքորոշում ներկայացված պատասխանի վերաբերյալ>>, որով հայտնել է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Տվյալ դեպքում բացակայում է վերը նշված հոդվածի հիմքով թիվ ՎԴ/1499/05/18 գործի վարույթը կարճելու համար հիմնավորումներ, մասնավորապես՝ թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով հայցվորի կողմից վիճարկվում է վարչական ակտի օրինաչափությունը, որը չէր կարող վիճարկվել և լուծվել Աննա Մարտիրոսյանի և <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊԸ-ի միջև առկա վեճի լուծման վերաբերյալ կայացված դատական ակտով։ Ավելին, պատասխան ներկայացնողը նշել է, որ վարչական հայց հարուցելով հայցվորն իբր թե փորձել է քողարկել իր իրական պահանջը՝ թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականի վճռի կատարումը։ Նշվածի վերաբերյալ անհրաժեշտ է հայտնել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման երաշխիքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության, որպես իրավական պետության, իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթ հիմնասյուներից մեկը և այդ իսկ պատճառով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի չկատարման համար նաև նախատեսվել է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ելնելով վերոգրյալից ակնհայտ է, որ հայցվորը չունի որևէ միտում և պատճառ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով քողարկված պահանջ ներկայացնելու համար և տվյալ պնդումն ամբողջովին անհիմն է։
Միջնորդության մեջ նշվել է, որ 10.09.2009 թվականին թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով պետք է վերականգնել սեյսմիկ կարն Աբովյան 3 շենքի և Աբովյան 5/5 շենքի միջև, դա ամբողջությամբ անհիմն է, քանզի այդ վճռում նշված է, որ պետք է վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերի և քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան, ապահովելով սեյսմիկ կարը: Նշված է նաև, որ փաստացի 19.04.2018 թվականի վճռի պահանջը կատարվել է, դա նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ վճռի պահանջը դա սեյսմիկ կարին չի վերաբերվում և այս պահի դրությամբ անգամ սեյսմիկ կարը չի ապահոված, քանի որ առկա են արդեն երկու կազմակերպությունների եզրակացությունները, որոնք ապացուցում են, որ սեյսմիկ կար գոյություն չունի, դրանք են Հ.Արամյան ՍՊԸ-ն և ԼՂՀ դատական փորձաքննությունների լաբորատորիա պետական ոչ առևտրային կազմակերպությունը, այս կազմակերպություններն արձանագրել են քաղաքաշինական նորմերին և արձանագրել նորմերի խախտումներ: Միջնորդության մեջ մատնանշում է, որ իբր թե քանդման աշխատանքները կատարվել է փորձագետ Ռ. Խաչատրյանի ներկայացրած եզրակացության հիման վրա, սակայն դա նույնպես չի համընկնում իրականությանը, քանի որ փորձագետը դիմում է ներկայացրել ԴԱՀԿ-ին և հայտել այդ մասին:
Ուսումնասիրելով ներկայացված պատասխանի հիմնավորումները և դրանք համադրելով սույն գործով ներկայացված պահանջի հետ, անհրաժեշտ է նշել, որ նաև իսպառ բացակայում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ կետով գործի վարույթը կարճելու հիմքերը, մասնավորապես՝ բացակայում է միևնույն անձանց միջև վեճի առկայությունը, բացակայում է նույն առարկայի մասին վեճի առկայությունը, բացակայում է նույն հիմքերով հայց հատուցելու հանգամանքը։ Այսինքն, երրորդ անձի կողմից պատասխանով ներկայացված խնդրանքը գործի վարույթը կարճելու վերաբերյալ ամբողջովին անհիմն է:
3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը.
Պատասխանողը ներկայացրել է <<Առարկություններ>>, որով հայտնել է հետևյալ դիրքորոշումը.
Ներկայացված հայցապահանջն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորումներով. սույն գործով երրորդ անձինք <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊԸ-ին, <<Ա.Ա.Դ հոթել>> ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին Երևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով 20.05.2017 թվականին տրամադրվել է թիվ 01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվությունը: <<Լավո>> ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում հյուրանոցային համալիրի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ տրված փորձաքննության եզրակացության համաձայն` նշված նախագիծը երաշխավորվել է համաձայնեցման։ Նշված փաստաթղթերի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ 19.12.2017 թվականին համաձայնեցված թիվ 01/18-05/2-80609-1057 նախագծի հիման վրա Երևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով սույն գործով երրորդ անձանց <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊԸ-ին, <<Ա.Ա.Դ հոթել>> ՓԲԸ-ն և Դավիթ Մանթաշյանին 19.12.2017 թվականին տրամադրվել է թիվ 01/18-80609-1266 շինարարության թայլտվությունը 6 ամիս ժամկետով։
Պատասխանողը վկայակոչել է <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 22.1 հոդվածի 1-ին մասը, 23-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման թիվ 1 հավելվածի 29-րդ և 68-րդ կետերը: Երևանի քաղաքապետի կողմից 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացած փաստաթղթերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ դրանք տրամադրվել են <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման դրույթներին համապատասխան։
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը և 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, երաշխավորելով անձի իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, սահմանում են անձի դատարան դիմելու հիմնարար իրավունքը, որը կոչված է ապահովելու նրա խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը։ Նշվածից հետևում է, որ դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը։ Այսինքն՝ անձը, դիմելով դատարան, ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական մարմինների վարչական ակտերը, գործողությունները (անգործությունը) ընդունվել կամ կատարվել են օրենքի խախտմամբ, այլև, պետք է նշի, թե իր որ իրավունքը կամ իրավունքներն են խախտվել այդ ակտով կամ գործողությամբ (անգործությամբ)։ Հիշյալ իրավանորմերի համակարգային վերլուծության հիման վրա պատասխանողը գտնում է, որ վարչական ակտը դատական կարգով կարող է անվավեր ճանաչվել հետևյալ երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝ ակտը պետք է հակասի ՀՀ օրենքներին և այդ ակտով պետք է խախտվի այն վիճարկելու մասին դիմողի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքն ու (կամ) ազատությունը։ Վարչական դատավարությունն առաջին հերթին ծառայում է մարդու և քաղաքացու իրավունքների, անձնական շահերի պաշտպանությանը։ Դա նշանակում է, որ վարչական արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը (ֆիզիկական կամ իրավաբանական), որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերն են անմիջականորեն շոշափվել։ Անձինք չեն կարող դատարանում հայցել անձամբ իրենց չվերաբերող որևէ վարչարարության ստուգում միայն այն պատճառով, որ նրանք ընդհանրապես շահագրգռված են վարչական մարմինների իրավաչափ գործունեության մեջ։ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը, ամրագրելով այս մոտեցումը, չի ճանաչում (որոշակի՝ սույն հայցին չվերաբերող, բացառություններով հանդերձ), այսպես կոչված, հանրային գանգատը՝ ամրագրելով միայն խախտված իրավունքների, այսինքն՝ անձին օրենքով վերապահված սուբյեկտիվ իրավունքների խախտումից բխող դատական պաշտպանություն հայցելու տարբեր հնարավորություններ։ Պատասխանողի կողմից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերը համապատասխանում են ՀՀ գործող քաղաքաշինական նորմերին և չեն խախտում հայցվորի իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, ինչից էլ հետևում է, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման։
4. Երրորդ անձի իրավական դիրքորոշումը.
Երրորդ անձ Դավիթ Մանթաշյանը` նաև որպես երրորդ անձինք <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊԸ-ի և <<Ա.Ա.Դ. Հոթել>> ՓԲԸ-ի ներկայացուցիչ, ներկայացրել է <<Պատասխան>>, որով հայտնել է հետևյալը.
Վիճարկվող վարչական ակտը վերաբերում է ք.Երևան, Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 տարածքներում հյուրանոցային համալիրի կառուցապատման աշխատանքներին: Սույն գործի վարույթը ենթակա է կարճման ներքոշարադրյալ փաստական հանգամանքների և փաստարկումների ուժով. 1. հայցի առարկան է թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունը, իսկ պահանջը՝ անվավեր ճանաչելը։ Հայցվորն իր պահանջի հիմքում դրել է թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը։ Նշված քաղաքացիական գործով հայցվորը նույն անձն է` Աննա Մարտիրոսյանը, պատասխանողը` <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊԸ-ն: Վերոհիշյալ վճռով ըստ էության սկզբունքորեն լուծվել է նրանց միջև առկա վեճը։ Սույն վարչական գործով պատասխանող է ճանաչվել Երևանի քաղաքապետարանը և վարչական դատարանի որոշմամբ գործի քննությանը ներգրավված են որպես 3-րդ անձինք <<Մուլտի Գրուպ>> կոնցեռն ՍՊԸ-ն, <<Ա.Ա.Դ. Հոթել>> ՓԲԸ-ն և Դավիթ Մանթաշյանը։ Թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականի վճռով ամրագրված է Աբովյան 3 և Աբովյան 5/1 հասցեներում առկա գույքերի միջև սեյսմիկ կարի վերականգնման անհրաժեշտությունը։ Սույն վարչական հայցով ըստ էության հայցվորի պահանջը վերաբերում է նույնին՝ սեյսմիկ կարի վերականգնում երկու գույքերի միջև։ Վարչական հայցի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ հայցվորը 6 էջ շարադրանքում որևէ պատճառաբանված, հիմնավորված և ապացուցված փաստ չի ներկայացրել առ այն, թե վիճարկվող վարչական ակտի ընդունմամբ իր որ իրավունքն է խախտվել և ինչպես։ Այսինքն, տվյալ դեպքում վարչական հայց հարուցելով` հայցվորը փորձել է քողարկել իր իրական պահանջը (թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականի վճռի կատարումը): 09.02.2018 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից ընդունվել է որոշում թիվ 02439713 կատարողական վարույթը վերսկսելու մասին, որը հարուցված է հենց թիվ ԵԿԴ/2222/02/08 կատարողական թերթի հիմքով։ Այս մասին հայցվորը տեղեկացված է պատշաճ կարգով։ Տվյալ դեպքում ստացվում է, որ երկու անձանց միջև առկա քաղաքացիաիրավական վեճն ըստ էության լուծում է ստացել դեռևս 2009 թվականին կայացրած վճռով, որը ոչ միայն ուժի մեջ է մտել, այլև ներկա պահին գտնվում է հարկադիր կատարման փուլում։
2. Այս դեպքում բացարձակ հիմնավորվածությամբ առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի պահանջը. նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեց մտած վճիռը: Օրենսդրի նման դիրքորոշումը դատավարական կանոններ սահմանելիս բացարձակ արդարացված և տրամաբանական է։ Այն ուղղված է մի շարք բացասական երևույթների կանխմանը, մասնավորապես. միևնույն կողմերին, նույն առարկայի վերյաբերյալ և նույն հիմքերի դեպքում դատական ակտերի միջև հակասությունները բացառելուն, դատարանին ավելորդ ծանրաբեռնումից ազատելուն, անձանց գործունեությունն անհիմն խոչընդոտներից զերծ պահելուն, դատական պաշտպանության իրավունքի չարաշահումը բացառելուն: Այն, որ սույն հայցով հայցվորը փորձ է անում խոչընդոտել անձի օրինական գործունեությանը, ունենալով, գուցե, քողարկված նպատակներ, ակնհայտ է, քանի որ խնդրո առարկա վեճն ըստ էության իր իրավական լուծումը ստացել է դեռևս 2009 թվականի վճռով, որն ուժի մեջ է մտել, և դեռ ավելին` ներկա պահին կատարման փուլում է։
Վերոգրյալի հիման վրա երրորդ անձինք խնդրել են ընդունել պատասխանն ի գիտություն և կարճել վարչական գործի վարույթը:
5. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.03.2011 թվականի թիվ 2745913 վկայականի համաձայն՝ Երևան, Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի (1.380 քմ շենք, 0,037097 հա շինության զբաղեցրած հողամաս) նկատմամբ գրանցվել է Աննա Մարտիրոսյանի սեփականության իրավունքը:
2) Երևան համայնքի 20.05.2017 թվականի թիվ 01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվությամբ (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կառուցապատողներ <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ին, <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին տրվել է Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում հյուրանոցային համալիրի կառուցման համար Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներով ընդհանուր տարածքում հյուրանոցային համալիրի նախագծի մշակման առաջադրանք: Նույն թույլտվության 9.2 կետի համաձայն` հեռավորությունը հարևան հողակտորներից` ըստ նորմատիվ պահանջների, իսկ 23-րդ կետի համաձայն` միջանկյալ համաձայնեցում ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ:
3) Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ին, <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին տրվել է Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և 5/5 հասցեներում հյուրանոցային համալիր 1-ին փուլ, 0.00 նիշից մինչև 4.20 մ նիշերի 1-4 առանցքների միջանկյալ հատվածամասի կառուցման աշխատանքների կատարման համար թույլտվություն: Նույն շինարարության թույլտվության համաձայն՝ օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակվել են <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից, իսկ դրական փորձաքննության եզրակացությունը` 12.12.2017 թվականի թիվ 71-17 փորձաքննություն, տրվել է <<ԼԱՎՈ>> ՍՊԸ-ի կողմից:
4) Երևան համայնքի 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ին, <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին տրվել է Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և 5/5 հասցեներում հյուրանոցային համալիր 2-րդ փուլ, ստորգետնյա հարկերի վերակառուցման և առաջին վերգետնյա հարկի (մինչև 4.2 մ նիշի) կառուցման աշխատանքների կատարման համար թույլտվություն: Նույն շինարարության թույլտվության համաձայն՝ օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակվել են <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից, իսկ դրական փորձաքննության եզրակացությունը` 09.02.2018 թվականի թիվ 05-18 փորձաքննություն, տրվել է <<ԼԱՎՈ>> ՍՊԸ-ի կողմից:
5) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով ըստ հայցի Աննա Մարտիրոսյանի ընդդեմ <<Մուլտի գրուպ>> Կոնցեռն ՍՊ ընկերության, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` սեփականատիրոջ իրավունքի պաշտպանության և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին, 10.07.2009 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է հայցը բավարարել. պատավորեցնել պատասխանող <<Մուլտի գրուպ>> Կոնցեռն ՍՊ ընկերությանը վերացնել հայցվոր Աննա Մարտիրոսյանի որպես սեփականատիրոջ իրավունքների խախտումը` այն է վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերին և կանոններին /СниП-ի/ ու քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան, ապահովելով սեյսմիկ կարը:
6) <<Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն>> ԲԲԸ-ի 31.01.2018 թվականի <<ՀՀ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Աբովյան թիվ 5/5 հասցեում գտնվող անավարտ կառույցի ապամոնտաժման վերաբերյալ>> եզրակացության համաձայն՝ <<հետազննությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի թիվ ԵՕ 685 առ 27.06.2017 թվականի գրության համաձայն։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականին կայացված վճռի համաձայն <<Մուլտի գրուպ կոնցերն>> ՍՊ ընկերությանը պարտադրվել է վերացնել Աննա Մարտիրոսյանի՝ որպես սեփականատիրոջ իրավունքների խախտումը, այն է՝ վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերին և կանոններին ու քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան, ապահովելով սեյսմիկ կարը։ ՀՀ վարչական դատարանի կողմից 17.07.2010 թվականին տրվել է թիվ ՎԴ/0944/05/10 կատարողական թերթ, համաձայն որի պահանջվում էր կատարել Երևան քաղաքի Աբովյան 5/5 հացսեում գտնվող անավարտ կառույցի ապամոնտաժումը։ Վերը նշված կառույցի երեք ստորգետնյա հարկերն արդեն իսկ իրականացված են և շինարարական աշխատանքները շարունակվում են։ Անավարտ կառույցի և Աննա Մարտիրոսյանին պատկանող թիվ 3 հասցեով շենքի միջև սեյսմիկ կարը բացակայում է, այն լցափակված է խամքարաբետոնով։ Այնուամենայնիվ թիվ 5 հասցեում գտնվող անավարտ կառույցի ապամոնտաժումը տեխնիկապես հնարավոր է իրականացնել հետևյալ հանձնարարականների կատարման պայմանով։ 1. Անավարտ կառույցի ապամոնտաժման աշխատանքները հնարավոր է կատարել հարմարավետությամբ ընտրված հատվածամասերով: Առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվում թիվ 3 շենքի կողաճակատին շփվող անավարտ կառույցի հատվածամասի ապամոնտաժմանը։ 2. Թիվ 3 շենքի կողաճակատին շփվող անավարտ կառույցի կոնստրուկցիաները 1-ից մինչև 1,5 մ հեռավորության վրա տարանջատել և ապամոնտաժել հետևյալ եղանակով՝ միայն կտրող և սղոցող գործիքներով կատարել անավարտ կառույցի նշված հատվածամասի տարանջատումը թիվ 3 շենքից, իրագործելով 10 սմ լայնությամբ կարան։ Աշխատանքը կատարել հաջորդական սկզբունքով սկսած անավարտ կառույցի վերին նիշից դեպի ներքև։ Անավարտ կառույցի նշված տեղամասում մեկ նիշում իրագործելով կարան, իրականացնել երկրորդը, հարմարավետ ապամոնտաժման համար, դրանից հեռու գտնվող հեռավորության վրա, ընդ որում նշված աշխատանքները կատարելիս ապամոնտաժման ենթակա կոնստրուկցիայի տակ անհրաժեշտ է նախապես տեղադրել անկանխատեսելի փլուզմանը կանխարգելող ժամանակավոր հենարաններ։ Թիվ 3 շենքի կողաճակատին շփվող 1-ից մինչև 1,5 մ լայնությամբ անավարտ կառույցի կոնստրուկցիաները հարկավոր է պահպանել, քանի որ դրանց ապամոնտաժումը կբերի թիվ 3 շենքի վնասմանը։ 3. Թիվ 3 շենքի կողաճակատին հարակից անավարտ կառույցի վերը նշված հատվածամասի ապամոնտաժմամբ կստեղծվի դրանց միջև բաց տարածք, որից հետո ապամոտաժման աշխատանքներն իրականացնելիս հնարավոր է օգտագործել նաև հետհարվածային մուրճեր, պահպանելով աշխատանքների իրականացման վերը առաջարկվող եղանակը։ 4. Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է բացառել այլ հարվածային գործիքների և տեխնիկայի օգտագործումը։ 5. Անավարտ կառույցի ապաամոնտաժման աշխատանքները պետք է կատարվեն լիցենզավորված շինարարական կազմակերպության կողմից>>:
7) <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա>> ՊՈԱԿ-ի 27.04.2018 թվականի <<Փորձագետի եզրակացության>> համաձայն՝ փորձաքննության տրամադրված Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեով շենքի և հարակից՝ Աբովյան փողոցի 5/5 հասցեում կառուցվող շենքի միջև ընկած (ըստ տրամադրված փաստաթղթերի) -1.7 մ նիշից (կառուցվող շենքի 0.00մ նիշի համեմատ) ցածր գտնվող հատվածում՝ Աբովյան 3 շենքի նկուղային հարկում առկա հորատանցքերի տեղամասերում պատերի միջև առկա շերտը չի համարվում լիարժեք սեյսմիկ (դեֆորմացիոն) կարան և այն չի բավարարում ՀՀՇՆ և Կ II-6.02-2006 <<Սեյսմոկայուն շինարարություն. Նախագծման նորմեր>> 7.3.4 կետի պահանջներին>>:
8) <<Հ.Արամյան>> ՍՊԸ-ի 26.04.2018 թվականի <<Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի աջ կողաճակատային պատի տեխնիկական վիճակի վերաբերյալ>> եզրակացության համաձայն՝ Զննված պատի տեխնիկական վիճակն ըստ կոնստրուկցիաների վնասվածության նորմատիվ սանդղակների չափորոշիչներով ընդհանուր առմամբ գնահատվում է՝ նկուղային հարկի միաձույլ ե/բ հատվածի և վերին հարկերի միաձույլ ե/բ հիմնակմախքի տարրերի համար որպես լավ, իսկ տուֆաքարից ու պեմզաբետոնե բլակներից լցաշարվածքների համար բավարար, վերջիններիս վրա նկատված առանձին վնասվածքները և թերությունները ենթակա են վերացման ընթացիկ նորոգման աշխատանքների կատարմամբ։ Պատասխանելով պատվիրատուի հարցին՝ արդյոք նորակառույցի իրականացմամբ պայմանավորված չի վնասվել զննված կողաճակատային պատը և շենքերի միջև դեֆորմացիոն կարանի բացակայությունը կարող է ազդել դրանց վրա, ապա պատասխանում ենք. Հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքները մինչ այժմ բացասաբար չեն ազդել զննված պատի տեխնիկական վիճակի փաստացի կրողունակության վրա, իսկ պատի լցաշերտերում առկա առանձին վնասվածքները կարող էին առաջանալ տարբեր պատճառներով, որոնց միանշանակ փաստումը ներկայումս անհնար է, քանի որ առկա չեն նախկին վիճակների մշտադիտարկման տվյալներ։ Ինչ վերաբերում է դեֆորմացիոն հակասեյսմիկ կարանի բացակայությանը, ապա այն շենքերի ստատիկ բեռնվածքների դեպքում էապես չի կարող ազդել դրանց տեխնիկական վիճակի վրա։ Սակայն հակասեյսմիկ կարանի բացակայությունը դինամիկական ազդեցությունների (երկշարք պայթյուն և այլն) դեպքում, կախված ալիքի տարածման ուղղությունից, նկուղային հարկերի փոխազդեցությունից շենքերի միջև կարող է առաջացնել լարվածային բարդ իրավիճակ և դրանց կոնստրուկցիաներում կառաջանան տարբեր բնույթի և աստիճանի վնասվածքներ>>:
9) <<ԼԱՎՈ>> ՍՊԸ-ի 09.02.2018 թվականի <<Փորձաքնության եզրակացության>> համաձայն՝ << ... Ըստ սեյսմիկ հատկությունների տեղամասը գտնվում է III-րդ սեյսմիկ գոտում, արագացումները A=0,4g/a=400սմ/վրկ2/, գրունտի կարգը – 1/K0=0,9: Հաշվարկներն իրականացված են համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 <<Սեյսմակայուն շինարարություն, շինարարական նորմեր>>-ի ... >>, երաշխավորվում է Երևան, Կենտրոն վարչական շրջան, Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեում հյուրանոցային համալիրի (-12,00 նիշից +4,20 նիշ) նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին>>:
10) <<ԼԱՎՈ>> ՍՊԸ-ի 12.12.2017 թվականի <<Փորձաքննության եզրակացության>> համաձայն՝ երաշխավորվում է Երևան, Կենտրոն վարչական շրջան, Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեում հյուրանոցային համալիրի 1-ին վերգետնյա հարկի (0,00 նիշից - + 4,20 նիշ) <<1>> - <<4>> առանցքների միջակա հատվածի նախագծային փաստաթղթերի համափատասխանությունը ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին>>:
11) Գլխավոր կոնստրուկտոր Հ.Սողոմոնյանի բացատրագրի համաձայն` << ... Ըստ սեյսմիկ հատկությունների տեղամասը գտնվում է III սեյսմիկ գոտի` արագացումները A=0,4g /a=400սմ/վրկ2/, գրունտի կարգը – 1 /K0=0,9/: Հաշվարկներն իրականացված են համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 <<Սեյսմակայուն շինարարություն, շինարարական նորմեր>>-ին համապատասխան … >>:
12) <<ՔՐԵԱԳԵՏ>> դատական անկախ փորձաքննությունների կենտրոնի տնօրենի 26.12.2017 թվականի թիվ Ք-01-008-17 գրության համաձայն` ի պատասխան Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 շենքի սեփականատեր Աննա Մարտիրոսյանի լիազորված անձ Վահե Միրաքյանի 20.12.2017 թվականի դիմումի հայտնվել է, որ շենքերը և հրդեհային հատվածամասերը ստորաբաժանվում են ըստ հրակայունության աստիճանների (I, II, III, IV և V)՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 17.03.2014 թվականի թիվ 78-Ն հրամանի (ՀՀՇՆ 21-01-2014 <<Շենքների և շինությունների հրդեհային անվտանգություն, շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001 թվականի թիվ 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին>>) 4-րդ աղյուսակի։ Իսկ շենքերի կոնստրուկտիվ տարերի բնութագրերը կախված դրանց հրակայունության աստիճանից, բերված են վերը նշված հրամանի 1-ին հավելվածում։ Հետազոտության օբյեկտ հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 շենքում 21.12.2017 թվականին կատարված տեղազննությամբ պարզվեց, որ կոնստրուկցիաներում, արտաքին պատվածքներում, տանիքածածկում, սանդուղքներում (աստիճանավանդակներ) և շինությանը մաս հանդիսացող այլ կառուցվածքներում կիրառված են նյութեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ քաղաքաշինության նախարարի 17.03.2014 թվականի թիվ 78-Ն Հրամանի (ՀՀՇՆ 21-01-2014 <<Շենքների և շինությունների հրդեհային անվտանգություն, շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001 թվականի թիվ 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին>>) թիվ 1 հավելվածում շենքերի կոնստրուկցիաների հրակայունության I և II աստիճանների բնութագրերին ներկայացվող պահանջներին, այսինքն՝ համարժեք են III կամ IV աստիճանի բնութագրերին, ինչի հստակ պարզաբանման համար անհրաժեշտ է իրականացնել շինության կոնստրուկցիաների կրողունակության, ամբողջականության և ջերմամեկուսացնող հատկությունների կորուստների սահմանային վիճակների որոշման արդյունքներ ինչի հնարավորությունը մեր ընկերությունը չունի:
13) <<ՔՐԵԱԳԵՏ>> դատական անկախ փորձաքննությունների կենտրոնի տնօրենի 20.01.2018 թվականի թիվ Ք-001-01-18 գրության համաձայն՝ ի պատասխան Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 շենքի սեփականատեր Աննա Մարտիրոսյանի լիազորված անձ Վահե Միրաքյանի 18.01.2018 թվականի դիմումի հայտնվել է, որ շենքերի միջև հեռավորությունը կախված հրակայունության աստիճանից, սահմանված է ՀՀՇՆ 30-01-2014 նորմի 44 աղյուսակով: Տվյալ դեպքում, ելնելով հետազոտության օբյեկտ հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 շենքի հրակայունության III կամ IV աստիճանի բնութագրերին համապատասխանությունից, պետք է կազմի 8-10 մետր, որը փաստացի պահպանված չէ, մասնավորապես Վահե Միրաքյանի կողմից մատնանշված հատվածում՝ շենքի հետնամուտքին հարող տարածքում:
14) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2018 թվականի թիվ 7/23.3/425-18 գրության համաձայն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը տեղում ուսումնասիրել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 3 հասցեում գտնվող շինության հրակայունության աստիճանի վերաբերյալ Աննա Մարտիրոսյանի գրությամբ բարձրացված հարցը և տեղեկացնում է, որ վերոնշյալ շինությունը չունի I, II հրակայունության աստիճան, քանի որ շինությունում օգտագործված են նաև կրող և ոչ կրող (արտաքին և ներքին ոչ կրող պատեր, միջհարկային ծածկեր, վերնածածկեր, սանդղավանդակներ և այլն) III, IV հրակայունության աստիճանի կոնստրուկտիվ տարրեր: Շինության հրակայունության աստիճանը հստակ որոշելու համար անհրաժեշտ են կոնստրուկտիվ տարրերի նմուշների կրողականության, ամբողջականության և ջերմամեկուսացնող հատկության կորստի սահմանային վիճակների որոշման համապատասխան փորձարկման արդյունքներ:
15) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության <<Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն>> ՊՈԱԿ-ի 15.06.2018 թվականի <<Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի շենքի և Աբովյան փողոցի թիվ 3 շենքի միջև հակասեյսմիկ կարանի վերաբերյալ>> եզրակացության համաձայն՝ հիմնվելով նախագծային փաստաթղթերի վերլուծության և ակնադիտական հետազննության արդյունքներին, եզրակացվել է, որ 1. Քանի որ <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից նախագծված շենքի երեք ստորգետնյա հարկերն արդեն իսկ կառուցված են եղել, իսկ հարակից Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում առկա կառույցի միջև եղած տարածքը (կարանը) լցափակված է խամքարաբետոնով, ինչը հակասում է ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի սեյսմիկ կարանների մասին 7.3.4 կետի դրույթին, ուստի նախագծողի կողմից կատարվել է համապատասխան լրացուցիչ հաշվարկ: Հաշվարկի արդյունքում գնահատվել է առկա կարանի բացակայության ազդեցությունը կից գոյություն ունեցող կառույցի սեյսմակայունության վրա: Կատարված հաշվարկների վերաբերյալ ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի խմբագիր և հեղինակ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է.Խաչիյանի կողմից տրվել է կարծիք <<Գտնում եմ, որ կատարված լրացուցիչ հաշվարկներն իսկապես վկայում են, որ շենքի ստորգետնյա 3 հարկերի շինարարության ընթացքում բնական սեյսմիկ կարանի լցափակումը չնչին ազդեցություն կունենա կից գոյություն ունեցող շենքի սեյսմադիմացկունության վրա>>: 2. Աբովյան փողոցի թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի շենքի և Աբովյան փողոցի թիվ 3 շենքի միջև առկա խամքարաբետոնե կարանը կազմաքանդվել է և շենքերի միջև առաջացած բացակը լիովին բավարարում է ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի սեյսմիկ կարանների մասին 7.3.4 կետի դրույթին: Նման պայմանում, Աբովյան փողոցի թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի շենքի իրականացումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի փաստացի սեյսմակայունության վրա: 3. Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի շենքի և Աբովյան փողոցի թիվ 3 շենքի միջև խամքարաբետոնե կարանի կազմաքանդման շինարարական աշխատանքները որևէ ազդեցություն չէին կարող թողնել Աբովյան փողոցի թիվ 3 շենքի փաստացի սեյսմակայունության վրա:
16) <<Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն>> ԲԲԸ-ի 16.07.2018 թվականի <<Երևանի Աբովյան փողոցի թիվ 3 և հարակից կառուցվող թիվ 5/5 շենքերի միջև հակասեյսմիկ կարանի վերաբերյալ>> փորձագիտական եզրակացության համաձայն՝ փորձաքննությունը կատարվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության օպերատիվ բաժնի պետ Ա.Տեր-Գրիգորյանի 19.04.2018 թվականի դիմում-գրության համաձայն, համապատասխան Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 18.08.2009 թվականին տրված ԵԿԴ2222/02.08 կատարողական թերթի: Շինարարատեխնիկական փորձաքննություն կատարելու և առաջադրված հարցին պատասխանելու համար հետազննվել են վերոնշյալ շենքերը և դրանց հարակցման տեղամասերը, ինչպես նաև կառուցվող 5/5 շենքի նախագծային մասնակի փաստաթղթերը: Աբովյան թիվ 3 հասցեում գտնվող շենքն անհատական նախագծով 1990-ական թվականներին կառուցված 5 հարկանի նկուղով և ձեղնահարկով, հասարակական սպասարկման բազմաֆունկցիոնալ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը լուծված է միաձույլ երկաթբետոնե տարածական հիմնակմախքով, նկուղում 50 սմ հաստությամբ բետոնե պատերով և միջհարկային ծածկերով: Աբովյան թիվ 5/5 հասցեում կառուցվող շենքում դեռ 8 տարի առաջ իրականացվել է դրա եռահարկ ստորգետնյա հատվածը: Ներկայումս վերսկսված է վերգետնյա հարկերի շինարարությունը: Վերոնշյալ շենքերի հարակցման տեղամասում առկա է բեկյալ ուրվագծով, 30-70 սմ փոփոխական լայնությամբ բացակ:
Հետազննության ընթացքում պարզվեց հետևյալը. Նշված շենքերի միջև բացակը, Աբովյան փող. թիվ 3 շենքի աջ կողաճակատային պատերի հիմքի նիշից սկսած նախկինում լցափակվել է տարբեր նյութերով (չխտացված խամքարաբետոն, բնահող, շինաղբ) և գրունտի վերին սահմաններում երեսարկվել է բետոնե սալվածքով՝ տեղումնաջրերի ներթափանցումը դեպի հիմքեր և հիմնատակեր կանխելու նպատակով: Դիտարկվող երկու շենքերի միջև խնդրո առարկա հակասեյսմիկ կարանի վերականգնման նպատակով՝ ըստ <<ՔԾՓԿ>> ԲԲԸ-ի կողմից տրված 31.01.2018 թվականի եզրակացության, այդ կարանի լցվածքը նորակառույցի նկուղի սանդղավանդակի տեղամասում, դրա վերին հարթակի (զրոյական) նիշից սկսած կազմատվել է հորատամուրճով 2,0 մ, մնացած տեղամասերում՝ 1,5-1,7 մ խորությամբ: Հետազոտման ընթացքում ամրանաձողերի ներճզմման միջոցով լրացուցիչ ստուգվել է խորացված կարանի հատակի նյութը, որի կազմը հիմնականում համընկնում է վերոնշյալ կետում թվարկվածներին: Կազմատված խորությունից ներքև դեֆորմացիոն կարանի առկայությունը ճշտելու նպատակով Աբովյան փողոց թիվ 3 շենքի նկուղային հարկի բետոնե պատում շենքի սեփականատիրոջ կողմից իրականացվել է գլանային, d=110 մմ տրամագծով հորատում և նմուշառում (կեռն) Հ1=93 սմ և Հ2=110 սմ խորությամբ: Վերցրած նմուշների և հորատանցքերի զննումը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող շենքի նկուղի պատը և նորակառույցի միջև բետոնե լցվածքը գտնվում են լծորդված և համակցված վիճակում, ընդ որում դրանց շփման միջակայքում նշմարելի են նաև գրունտի հետքեր և տուֆաքարի կտորտանք:
Ելնելով հետազոտության արդյունքներից եզրակացվում է՝ Աբովյան թիվ 3 և թիվ 5/5 շենքերի միջև հակասեյսմիկ կարանը լիարժեք ապահովված չէ: Հակասեյսմիկ կարանի լիարժեք ֆունկցիոնալ նշանակության ապահովման համար իրականացնել քանդման-բացման շինարարական աշխատանքներ, որոնք նպատակահարմար է կատարել հատվածաբար, խորացման-քանդման նիշերի մշտադիտարկմամբ՝ գնահատելու համար կարանի ապահովման մակարդակը: Քանդման աշխատանքները կատարել հաջորդաբար Հ1 և Հ2 հորատանցքերի բարձրության նիշերի սահմաններում, մինչև անհրաժեշտ մակարդակ՝ ճշտելու համար կարանի լցվածքի բաղադրությունը և սեյսմիկ կարանի ապահովման բավարար արդյունքների ստացումը: Նշենք, որ ներկայումս քանդման-բացման աշխատանքները շարունակվում են, սակայն այդ աշխատանքների կատարման ընթացքը խոչընդոտվում է Աբովյան 3 շենքի սեփականատիրոջ կողմից՝ արհեստական արգելքների (շենքերի միջև բացակի պատնեշում, բանվորների ջրում) ստեղծմամբ:
6. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Հետազոտելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ՝ Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի <<դ>> կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և սահմանափակումները:
Տեխնիկական պայմանները տալիս են ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները` ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնին` վերջինիս հարցման հիման վրա, և կազմում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի անբաժանելի մասը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված և օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության և մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից սույն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով:
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-4-րդ պարբերությունների համաձայն` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության սահմանած կարգով:
Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի <<ժ>> կետով նախատեսված ժամկետով:
Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, իսկ նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված մարմնին:
ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 596-Ն որոշման 1-ին մասի 1-ին կետով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
<<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման>> կարգի (այսուհետ` Կարգ) 1-ին կետի համաձայն` նույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների ու դրանց համալիրների կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Կարգի 2-րդ կետի համաձայն` կառուցապատման նպատակով թույլտվությունները և այլ փաստաթղթեր տրամադրվում են հետևյալ փուլերով` նախագծման թույլտվություն (կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք), շինարարության թույլտվություն և ավարտական ակտ (կամ շահագործման թույլտվություն), եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ:
Կարգի 6-րդ կետի համաձայն` կառուցապատման նպատակով քաղաքաշինական գործունեությունն իրականացվում է համայնքի գլխավոր հատակագծով և գոտևորման նախագծով սահմանված հողի նպատակային ու գործառնական նշանակությանը, կառուցապատման (ծավալատարածական) չափորոշիչներին, սույն կարգի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան` կառուցապատողին սեփականության կամ այլ (կառուցապատման իրավասություն տվող) իրավունքով պատկանող հողամասում: …
Կարգի 47-րդ կետի համաձայն` կառուցապատողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով առաջադրանք ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում հայտ (N 5 հավելվածի N 1-1 ձև), որում նշվում են նախագծվող նոր օբյեկտի կամ փոփոխման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման կամ գործառնական նշանակության փոփոխության, ինչպես նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման և փոփոխման) ենթակա օբյեկտի (կամ դրա մի հատվածի) գտնվելու վայրը, նշանակությունը, նախատեսվող մակերեսը, կառույցի բարձրությունը, կառույցի գործառնական նշանակության փոփոխման դեպքում` փոփոխման նպատակը և սույն կետում նշված ձևաթղթում ներկայացված այլ տեղեկություններ: …
Կարգի 63-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` իրավասու մարմնի կողմից հայտը մերժվում է, եթե` հայտում ամրագրված են այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի տարածական պլանավորման փաստաթղթերի կամ քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.
Կարգի 68-րդ կետի համաձայն` բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների (այդ թվում` ոչ հիմնական) կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ՝ քանդման կամ ապամոնտաժման), վերականգնման և ուժեղացման նախագծերը, քաղաքաշինական համալիրների և գործառնական տարածքների հատակագծման նախագծերը, ինչպես նաև բարեկարգման (կանաչապատման) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) մշակվում են հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխան` առաջադրանքով (նախագծման թույլտվությամբ) սահմանված պահանջների ապահովմամբ:
ՀՀ քաղաքաշինության նախարարի 03.02.2006 թվականի <<ՀՀՇՆ II-6.02-2006 <<Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր>> շինարարական նորմերը հաստատելու մասին>> թիվ 24-Ն հրամանով հաստատվել են ՀՀՇՆ II-6.02-2006 <<Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր>> շինարարական նորմերը՝ համաձայն հավելվածի:
Նույն որոշման <<Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր>> ՀՀՇՆ II-6.02-2006 3-րդ կետի համաձայն` նույն նորմերում կիրառվում են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով` հակասեյսմիկ կարան – շենքի կամ կառուցվածքի կից մասերը իրարից բաժանող տարածություն:
Նույն նորմերի 7.3.3. կետի համաձայն` շենքերը և կառուցվածքները պետք է բաժանել հակասեյսմիկ կարաններով ըստ նկար 4-ի, եթե դրանց ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները հատակագծում ունեն բարդ ձև, կամ եթե հատակագծում չափերը գերազանցում են 10 աղյուսակում բերվածների:
Նույն նորմերի 7.3.4. կետի համաձայն` հակասեյսմիկ կարանները հարկավոր է իրականացնել զույգ պատերի կամ շրջանակների, ինչպես նաև շրջանակի և պատի կառուցմամբ: Հակասեյսմիկ կարանի լայնությունը պետք է լինի ավելին, քան երկու հարակից հատվածամասերի ըստ սույն նորմերի սեյսմիկ բեռնվածքներից հորիզոնական գումարային տեղափոխումների մեծությունն է, սակայն ոչ պակաս, քան 3 սմ: Հակասեյսմիկ կարանները շենքերը և կառուցվածքները պետք է բաժանեն ամբողջ բարձրությամբ: Թույլատրվում է չիրականացնել կարան հիմքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հակասեյսմիկ կարանը համընկնում է նստվածքայինի հետ: Հակասեյսմիկ կարանների կոնստրուկցիան և դրանց լցվածքը (դյուրին ջարդվող նյութից) չպետք է խոչընդոտեն հատվածամասերի երկրաշարժի դեպքում երկու ուղղություններով փոխադարձ հորիզոնական տեղափոխումներին: I և II կարգի գրունտների վրա մինչև 10 մ բարձրությամբ միահարկ շենքերում հակասեյսմիկ կարաններ թույլատրվում է չիրականացնել:
ՀՀ քաղաքաշինության նախարարի 17.03.2014 թվականի <<ՀՀՇՆ21-01-2014 <<Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն>> շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին>> հրամանով հաստատվել են <<ՀՀՇՆ21-01-2014 <<Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն>> շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
Նույն նորմերի 150-րդ կետի համաձայն` բնակելի, հասարակական և արդյունաբերական կազմակերպությունների օժանդակ շենքերի միջև հակահրդեհային միջտարածությունները ընդունվում են ըստ սույն նորմերի 8-րդ աղյուսակի, իսկ արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների արտադրական շենքերի միջև` ըստ ՀՀՇՆ III-9.02.02 շինարարական նորմերի:
Աղյուսակ 8
Շենքերի հրակայունության
աստիճանը Հակահրդեհային միջտարածությունները` կախված օժանդակ շենքերի հրակայունության աստիճանից, մ
I, II III IV, V
I, II 6 8 10
III 8 8 10
IV, V 10 10 15
ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.10.2014 թվականի <<ՀՀՇՆ 30-01-2014 <<Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում>> շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին>> հրամանով հաստատվել են <<ՀՀՇՆ 30-01-2014 <<Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում>> շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
Նույն նորմերի 439-րդ կետի համաձայն` բնակելի, հասարակական և արդյունաբերական կազմակերպությունների օժանդակ շենքերի միջև հակահրդեհային հեռավորություննեերը հարկավոր է ընդունել ըստ սույն շինարարական նորմերի 44-րդ աղյուսակի տվյալների, իսկ արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների արտադրական շենքերի միջև՝ ՀՀՇՆ 21.01, ՀՀՇՆ III-9.02.02, ՍՆիՊ II-106, ՍՆիՊ 2.11.06, ՍՆիՊ II շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
Աղյուսակ 44
Հ/Հ Շենքի հրակայունության
աստիճանը Հեռավորությունը, մ, ըստ շենքերի հրակայունության աստիճանի
I, II III IV, V
1. I , II 6 8 10
2. III 8 8 10
3. IV, V 10 10 15
Սույն գործի փաստերի և վերոգրյալ նորմերի վերլուծության արդյունքում Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Երևան համայնքի 20.05.2017 թվականի թիվ 01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և դրա արդյունքում Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները տրվել են քաղաքաշինական և հակահրդեհային նորմատիվ ակտերով սահմանված պահանջների անտեսմամբ:
Մասնավորապես, Դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերով հաստատվում է, որ Երևանի Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող Աննա Մարտիրոսյանին պատկանող անշարժ գույքի և Երևանի Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում գտնվող <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ին, <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին պատկանող շինությունների միջև` Աննա Մարտիրոսյանին պատկանող անշարժ գույքի հետնամասում, շինությունների միջտարածությունը կազմում է մոտավոր մեկ մետր, որպիսի փաստը հաստատվել է 22.05.2018 թվականին կատարված զննման արդյունքում: Այնուհետև գործի քննության ժամանակ (20.07.2018 թվականի դատական նիստում) կողմերը երկուստեք ընդունեցին այն հանգամանքը, որ տվյալ մեկ մետր հեռավորության վրա առկա շինությունը մինչև մեկ հարկի հասնող է, սակայն հիմնական շինության հեռավորությունը մոտավոր 4,5 մետր է:
Մինչդեռ Դատարանը փաստում է, որ սույն գործի փաստերով (<<ՔՐԵԱԳԵՏ>> դատական անկախ փորձաքննությունների կենտրոնի տնօրենի 20.01.2018 թվականի թիվ Ք-001-01-18 գրությամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2018 թվականի թիվ 7/23.3/425-18 գրությամբ) հաստատվում է, որ հայցվոր Աննա Մարտիրոսյանին պատկանող անշարժ գույքի հրակայունությունը չի համապատասխանում I և II աստիճանների, այլ համարժեք է III կամ IV աստիճանի բնութագրերին, որպիսի հասարակական շենքերի միջև հակահրդեհային միջտարածությունը, համաձայն <<ՀՀՇՆ21-01-2014 <<Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն>> շինարարական նորմերի և <<ՀՀՇՆ 30-01-2014 <<Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում>> շինարարական նորմերի, առնվազն պետք է լինի 8 մետր:
Ավելին` <<ՔՐԵԱԳԵՏ>> դատական անկախ փորձաքննությունների կենտրոնի տնօրենի 20.01.2018 թվականի թիվ Ք-001-01-18 գրությամբ ևս հաստատվել են վերը շարադրված եզրահանգումներն այն մասին, որ ելնելով Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 շենքի հրակայունության III կամ IV աստիճանի բնութագրերին համապատասխանությունից, շենքերի միջև հեռավորությունը պետք է կազմի 8-10 մետր, որը փաստացի պահպանված չէ, մասնավորապես շենքի հետնամուտքին հարող տարածքում:
Դատարանը փաստում է նաև, որ Երևան համայնքի 20.05.2017 թվականի թիվ 01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) 9.2 կետով արձանագրվել է, որ հեռավորությունը հարևան հողակտորներից ըստ նորմատիվ պահանջների է, իսկ 23-րդ կետով արձանագրվել է, որ առկա է միջանկյալ համաձայնեցում ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ, մինչդեռ գործի քննության ժամանակ պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ վարչական վարույթի նյութերում առկա չէ որևէ համաձայնեցում ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ:
Բացի այդ, Դատարանը փաստում է նաև, որ Երևանի Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող Աննա Մարտիրոսյանին պատկանող անշարժ գույքի և Երևանի Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում գտնվող <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ին, <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին պատկանող շինությունների միջև պահպանված չեն նաև հակասեյսմիկ կարանի` շենքի կից մասերն իրարից բաժանող տարածությանը ներկայացվող շինարարական նորմերը:
Մասնավորապես, ՀՀՇՆ II-6.02-2006 <<Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր>> շինարարական նորմերի համաձայն` շենքերը պետք է բաժանել հակասեյսմիկ կարաններով, որոնք հարկավոր է իրականացնել զույգ պատերի կամ շրջանակների, ինչպես նաև շրջանակի և պատի կառուցմամբ, որպիսի հակասեյսմիկ կարանները շենքերը և կառուցվածքները պետք է բաժանեն ամբողջ բարձրությամբ, մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ վեճի առարկա շենքերի միջև հակասեյսմիկ կարանն ամբողջ բարձրությամբ ապահովված չէ:
Այսպես, Դատարանն արձանագրում է, որ շենքերի միջև հակասեյսմիկ կարանն ապահովված չլինելու փաստը հաստատվում է սույն գործում առկա հետևյալ ապացույցներով`
1. <<Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն>> ԲԲԸ-ի 31.01.2018 թվականի եզրակացությամբ, որի համաձայն` անավարտ կառույցի և Աննա Մարտիրոսյանին պատկանող թիվ 3 հասցեով շենքի միջև սեյսմիկ կարը բացակայում է, այն լցափակված է խամքարաբետոնով,
2. <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա>> ՊՈԱԿ-ի 27.04.2018 թվականի եզրակացությամբ, որի համաձայն` Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեով շենքի և հարակից՝ Աբովյան փողոցի 5/5 հասցեում կառուցվող շենքի միջև ընկած (ըստ տրամադրված փաստաթղթերի) -1.7 մ նիշից (կառուցվող շենքի 0.00մ նիշի համեմատ) ցածր գտնվող հատվածում՝ Աբովյան 3 շենքի նկուղային հարկում առկա հորատանցքերի տեղամասերում պատերի միջև առկա շերտը չի համարվում լիարժեք սեյսմիկ (դեֆորմացիոն) կարան և այն չի բավարարում ՀՀՇՆ և Կ II-6.02-2006 <<Սեյսմոկայուն շինարարություն. Նախագծման նորմեր>> 7.3.4 կետի պահանջներին>>,
3. <<Հ.Արամյան>> ՍՊԸ-ի 26.04.2018 թվականի եզրակացությամբ, որի համաձայն` դեֆորմացիոն հակասեյսմիկ կարանի բացակայությունը շենքերի ստատիկ բեռնվածքների դեպքում էապես չի կարող ազդել դրանց տեխնիկական վիճակի վրա, սակայն հակասեյսմիկ կարանի բացակայությունը դինամիկական ազդեցությունների (երկշարք պայթյուն և այլն) դեպքում, կախված ալիքի տարածման ուղղությունից, նկուղային հարկերի փոխազդեցությունից շենքերի միջև կարող է առաջացնել լարվածային բարդ իրավիճակ և դրանց կոնստրուկցիաներում կառաջանան տարբեր բնույթի և աստիճանի վնասվածքներ,
4. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության <<Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն>> ՊՈԱԿ-ի 15.06.2018 թվականի եզրակացությամբ, որի համաձայն` ... <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից նախագծված շենքի երեք ստորգետնյա հարկերն արդեն իսկ կառուցված են եղել, իսկ հարակից Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում առկա կառույցի միջև եղած տարածքը (կարանը) լցափակված է խամքարաբետոնով, ինչը հակասում է ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի սեյսմիկ կարանների մասին 7.3.4 կետի դրույթին,
5. <<Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն>> ԲԲԸ-ի 16.07.2018 թվականի եզրակացությամբ, որի համաձայն՝ ... շենքերի միջև բացակը, Աբովյան փող. թիվ 3 շենքի աջ կողաճակատային պատերի հիմքի նիշից սկսած նախկինում լցափակվել է տարբեր նյութերով (չխտացված խամքարաբետոն, բնահող, շինաղբ) և գրունտի վերին սահմաններում երեսարկվել է բետոնե սալվածքով՝ տեղումնաջրերի ներթափանցումը դեպի հիմքեր և հիմնատակեր կանխելու նպատակով ... Ելնելով հետազոտության արդյունքներից եզրակացվում է՝ Աբովյան թիվ 3 և թիվ 5/5 շենքերի միջև հակասեյսմիկ կարանը լիարժեք ապահովված չէ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատված լինելը պարզում է բոլոր ապացույցների անմիջականորեն գնահատման միջոցով:
Տվյալ դեպքում Դատարանը վերը նշված նորմերով սահմանված կարգով հետազոտելով և գնահատելով սույն գործում առկա ապացույցները, գտնում է, որ դրանցով հաստատվում է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Երևանի Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող Աննա Մարտիրոսյանին պատկանող անշարժ գույքի և Երևանի Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում գտնվող <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ին, <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին պատկանող շինությունների միջև ապահովված չէ հակասեյսմիկ կարանը, ինչը հանդիսանում է ՀՀՇՆ II-6.02-2006 <<Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր>> շինարարական նորմերի խախտում:
Ինչ վերաբերում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության <<Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն>> ՊՈԱԿ-ի 15.06.2018 թվականի եզրակացությանը, ապա Դատարանը գտնում է, որ դրանով նույնպես հաստատվում են շինությունների միջև հակասեյսմիկ կարանը ապահովված չլինելու և այդ հիմքով ՀՀՇՆ II-6.02-2006 <<Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր>> շինարարական նորմերի խախտման փաստերը, քանի որ նույն եզրակացությամբ արձանագրվել է, որ <<կարանը լցափակված է խամքարաբետոնով, ինչը հակասում է ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի սեյսմիկ կարանների մասին 7.3.4 կետի դրույթին>>: Միևնույն ժամանակ դրանով կատարվել է լրացուցիչ հաշվարկ և գնահատվել է առկա կարանի բացակայության ազդեցությունը կից գոյություն ունեցող կառույցի սեյսմակայունության վրա, որպիսի հաշվարկների վերաբերյալ կարծիք է տվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է.Խաչիյանն այն մասին, որ <<շենքի ստորգետնյա 3 հարկերի շինարարության ընթացքում բնական սեյսմիկ կարանի լցափակումը չնչին ազդեցություն կունենա կից գոյություն ունեցող շենքի սեյսմադիմացկունության վրա>>, որպիսի կարծիքը Դատարանի գնահատմամբ հանդիսանում է տվյալ մասնագետի մասնավոր կարծիքը և ամենևին չի հերքում հակասեյսմիկ կարանն ապահովված չլինելու փաստը, իսկ նույն եզրակացությամբ ամրագրված հետևությունները, որ <<Աբովյան փողոցի թիվ 5 հասցեում կառուցվող շենքի իրականացումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի փաստացի սեյսմակայունության վրա>>, Դատարանը սույն գործում առկա բոլոր ապացույցների համադրման արդյունքում գնահատում է ոչ բավարար հակասեյսմիկ կարանն ապահովված չլինելու փաստը հերքելու համար:
Դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ սեյսմիկ կարի ապահովման խնդրին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականին կայացված վճռի հիմքով: Մասնավորապես, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով ըստ հայցի Աննա Մարտիրոսյանի ընդդեմ <<Մուլտի գրուպ>> Կոնցեռն ՍՊ ընկերության, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` սեփականատիրոջ իրավունքի պաշտպանության և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին, 10.07.2009 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է պատավորեցնել պատասխանող <<Մուլտի գրուպ>> Կոնցեռն ՍՊ ընկերությանը վերացնել հայցվոր Աննա Մարտիրոսյանի որպես սեփականատիրոջ իրավունքների խախտումը` այն է վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերին և կանոններին /СниП-ի/ ու քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան, ապահովելով սեյսմիկ կարը:
<<ՀՀ դատական օրենսգիրք>> սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Տվյալ դեպքում թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով հասցեատերեր են հանդիսացել ինչպես <<Մուլտի գրուպ>> Կոնցեռն ՍՊ ընկերությունը, այնպես էլ Երևանի քաղաքապետարանը, իսկ նշված վճռով վճռվել է պատավորեցնել պատասխանող <<Մուլտի գրուպ>> Կոնցեռն ՍՊ ընկերությանը վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերին և կանոններին /СниП-ի/ ու քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան, ապահովելով սեյսմիկ կարը: Մինչդեռ Դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 20.05.2017 թվականի թիվ 01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և դրա հիման վրա Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները տրվել են թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռի անկատար լինելու պայմաններում` վճռի պահանջների անտեսմամբ, ինչով Երևանի քաղաքապետարանը խախտել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիր և կատարման ենթակա լինելու սկզբունքները:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝ ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով. բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:
Ողջ վերոշարադրյալի արդյունքում Դատարանը եզրահանգում է, որ Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն ընդունվել են <<ՀՀՇՆ21-01-2014 <<Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն>> շինարարական նորմերի, <<ՀՀՇՆ 30-01-2014 <<Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում>> շինարարական նորմերի և ՀՀՇՆ II-6.02-2006 <<Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր>> շինարարական նորմերի խախտմամբ, դրանց արդյունքում նաև <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 22.1-րդ և 23-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 596-Ն որոշման խախտմամբ, ինչն իրավական հիմք է հանդիսանում նշված վարչական ակտերն անվավեր ճանաչելու համար:
Անդրադառնալով սույն գործով առաջացած դատական ծախսերի բաշխման հարցին՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են՝ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց։ Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։
Վերոգրյալի հիման վրա Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցը ենթակա է բավարարման, գտնում է, որ դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է դնել պատասխանող Երևանի քաղաքապետարանի վրա, որպիսի պայմաններում Երևանի քաղաքապետարանից հօգուտ հայցվոր Աննա Մարտիրոսյանի ենթակա է բռնագանձման հայցադիմումի համար նախապես վճարված 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, ինչպես նաև ներկայացուցչի վճարը:
Միաժամանակ Դատարանն արձանագարում է, որ Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման հայցադիմումի` 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ պահանջը Դատարան է ներկայացվել գործի հարուցումից հետո` նախնական դատական նիստում և դրա համար սահմանված պետական տուրքը դեռևս վճարված չէ:
ՀՀ վճռաբեկ դատարանը 29.06.2012 թվականի թիվ ԵԿԴ/1587/02/10 գործով կայացված որոշմամբ փաստաբանի խելամիտ վարձատրության վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` <<փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը>>:
Տվյալ դեպքում սույն գործով փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը և դրա նշանակությունը գործի ելքի համար (հայցվորի ներկայացուցիչը կազմել և Դատարան է ներկայացրել հայցադիմումը), գործի քննությանը մասնակցությունը (հայցվորի ներկայացուցիչ Էռնեստ Հարությունյան մասնակցել է 26.03.2018 թվականին, 10.05.2018 թվականին հրավիրված նախնական դատական նիստերին, 22.05.2018 թվականին վեճի առարկա հանդիսացող վայրում իրականացված զննմանը, 31.05.2018 թվականին, 07.06.2018 թվականին և 20.07.2018 թվականին նշանակված դատաքննության նիստերին), վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի բարդությունը, ինչի արդյունքում Դատարանը, նկատի ունենալով հայցվոր Աննա Մարտիրոսյանի և <<Բլեսկոն>> ՍՊԸ տնօրեն Էռնեստ Հարությունյանի միջև 22.12.2017 թվականին կնքված <<Ծառայությունների վճարովի մատուցման>> պայմանագիրը, անհրաժեշտ և ողջամիտ է համարում Երևանի քաղաքապետարանից որպես ներկայացուցչի ծախս բռնագանձել 200.000 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 124-127-րդ և 132-րդ հոդվածներով՝ Դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
1. Աննա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք <<Մուլտի Գրուպ>> Կոնցեռն ՍՊԸ-ի, <<Ա.Ա.Դ Հոթել>> ՓԲԸ-ի և Դավիթ Մանթաշյանի, բավարարել.
անվավեր ճանաչել Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները:
2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աննա Մարտիրոսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար:
Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աննա Մարտիրոսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի ներկայացուցչի վճար:
3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
4. Սույն վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ |
---|
|
Դատական ակտի ամսաթիվը: | 31-08-2018 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): | 4000 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար): | |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո): | |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի): | |
---|
|
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
|
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: | 03-10-2018 |
---|
|
Բողոքարկվել է    
|
Բողոքարկվել է: | Ըստ էության լուծող դատական ակտը |
---|
|
Գործի ուղարկման ամսաթիվը: | 03-10-2018 |
---|
|
Գործը, որոշումը ուղարկվել է    
|
Էջերի քանակը: | 4 հատոր՝ հատոր 1 բաղկացած 150 թերիթց, հատոր 2 բաղկացած 105 թերթից, հատոր 3 բաղկացած 105 թերթից, հատոր 4 բաղկացած 139 թերթից |
---|
|
Որ դատարան է ուղարկվել: | Վարչական վերաքննիչ |
---|
|
Ելքի գրության համար: | Ե-ԴԴ-9-48509/18 |
---|
|
Վարչական գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար    
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Վարչական |
---|
Դատավորի անուն: | Սամվել Սերյոժայի Հովակիմյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Վարչական |
---|
Դատավորի անուն: | | |
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2019-09-03 16:55:54 Խմբագրման ամսաթիվ:2019-09-03 16:55:54    
|
Որոշման ամսաթիվ: | 02-09-2019 |
---|
|
|
---|
Որոշման բովանդակություն: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/1499/05/18
Ո Ր Ո Շ Ու Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈւԹՅԱՆ ՎԱՐՈւՅԹ ՀԱՐՈւՑԵԼՈւ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
02.09.2019թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավոր Ս. Հովակիմյան, ուսումնասիրելով ըստ հայցի` Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերության, Դավիթ Մանթաշյանի՝ 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/1499/05/18 բեկանված վարչական գործի նյութերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Աննա Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր՝ Արթուր Ավագյան) 19.02.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերությունը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը, Դավիթ Մանթաշյանը սույն գործով ներգրավվել են որպես երրորդ անձ։
12.04.2018 թվականի հայցադիմումի լրացմամբ Աննա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել նաև 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 31.08.2018 թվականի վճռով վճռվել է` »1. Աննա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի և Դավիթ Մանթաշյանի, բավարարել.
անվավեր ճանաչել Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները։
2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աննա Մարտիրոսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար։
Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աննա Մարտիրոսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի ներկայացուցչի վճար։«։
Նշված վճռի դեմ պատասխանող` Երևանի քաղաքապետարանը, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերությունը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը, Դավիթ Մանթաշյանը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, որով միաժամանակ ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդություն։
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը (նախագահող դատավոր՝ Կարեն Մաթևոսյան, դատավորներ՝ Կարինե Բաղդասարյան, Կարեն Ավետիսյան) 15.10.2018 թվականի որոշմամբ «Մուլտի Գրուպ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» փակ բաժնետիրական ընկերության, Դավիթ Մանթաշյանի, իսկ 16.10.2018 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ։
05.03.2019 թվականին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը որոշել է` »1. «Մուլտի Գրուպ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» փակ բաժնետիրական ընկերության, Դավիթ Մանթաշյանի և Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարել մասնակի` դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղղարկելու պահանջի մասով.
2. թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի օգոստոսի 31-ի վճիռը բեկանել և վարչական գործն ուղղարկել ՀՀ վարչական դատարան` լրիվ ծավալով նոր քննության.
3. մնացած մասով վերաքննիչ բողոքները մերժել.
4. դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։«։
Երևանի քաղաքապետարանը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը ներկայացրել են վճռաբեկ բողոք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով 05.03.2019 թվականի որոշման դեմ։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.05.2019 թվականի որոշմամբ որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է և վերականգնվել է բաց թողնված ժամկետը։
Թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.07.2019 թվականի որոշմամբ «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է և վերականգնվել է բաց թողնված ժամկետը։
Թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Սույն վարչական գործը 28.08.2019 թվականին հանձնվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` »Վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում ստորադաս դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ գործը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ։«։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2018 թվականի օգոստոսի 31-ի վճիռը բեկանվել է և վարչական գործն ուղղարկվել է ՀՀ վարչական դատարան` լրիվ ծավալով նոր քննության, իսկ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումներով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել են, ուստի դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է հարուցել գործի նոր քննության վարույթ։
Միաժամանակ, դատարանը գտնում է, որ սույն գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով պետք է գործը նախապատրաստել դատաքննության և կողմերին հրավիրել նախնական դատական նիստի։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ, 123-րդ, 174-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200-րդ հոդվածներով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի` Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերության, Դավիթ Մանթաշյանի՝ 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/1499/05/18 բեկանված վարչական գործով հարուցել գործի նոր քննության վարույթ։
2. Սույն վարչական գործը նախապատրաստել դատաքննության և կողմերին հրավիրել նախնական դատական նիստի 2019 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24)։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 12-11-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-09-03 16:56:23 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 02-09-2019 |
---|
|
Ժամ: | 12:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-09-03 16:56:23 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 24 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 02-12-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-11-13 09:34:17 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 12-11-2019 |
---|
|
Ժամ: | 16:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-11-13 09:34:17 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 24 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 21-01-2020 Ստեղծման ամսաթիվ: 2019-12-03 09:53:37 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 02-12-2019 |
---|
|
Ժամ: | 16:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-12-03 09:53:37 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 24 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Անավարտ գործեր    
|
Հաշվետու ժամանակահատված: | 2019 թվական |
---|
|
Տեսակը: | Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 24-01-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-01-23 12:20:34 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 21-01-2020 |
---|
|
Ժամ: | 16:45 Ստեղծման ամսաթիվ: 2020-01-23 12:20:35 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 24 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | Հետաձգվել է այլ հերթի:
11.03.2020 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացվել է վերաքննիչ բողոք 28.02.2020 թվականին կայացրած որոշման դեմ: 12.03.2020 թվականին վարչական գործի փաստաթղթերի հավելվածը հանձնվել է գրասենյակ՝ 171 թերթից:
13.03.2020թ.Աննա Մարտիրոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի համաձայն թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործի հավելվածը բաղկացած 171 թերթից ուղարկվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, ԴԴ-9-Ե-8377/20:
16.04.2020թ. վերաքննիչ բողոքը մերժվել է:
08.06.2020թ. սույն վարչական գործի հավելվածը բաղկացած 2 հատորից, 1-ին` 171 թերթ, 2-րդ` 67 թերթ ստացվել է ՀՀ վարչական դատարան: |
---|
|
Գործի վարույթը կասեցվել է Ստեղծման ամսաթիվ:2020-03-02 18:00:51 Խմբագրման ամսաթիվ:2020-03-02 18:00:51    
|
|
---|
Որոշում: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/1499/05/18
ՈՐՈՇՈւՄ
Դ Ա Տ Ա Շ Ի Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն Փ Ո Ր Ձ Ա Ք Ն Ն Ու Թ Յ Ու Ն Ն Շ Ա Ն Ա Կ Ե Լ Ու ԵՎ Գ Ո Ր Ծ Ի Վ Ա Ր Ու Յ Թ Ը Կ Ա Ս Ե Ց Ն Ե Լ Ու Մ Ա Ս Ի Ն
28.02.2020թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավոր Ս. Հովակիմյան, ուսումնասիրելով ըստ հայցի` Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերության, Դավիթ Մանթաշյանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ
Աննա Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր` Արթուր Ավագյան) 19.02.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերությունը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը, Դավիթ Մանթաշյանը սույն գործով ներգրավվել են որպես երրորդ անձ։
12.04.2018 թվականի հայցադիմումի լրացմամբ Աննա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել նաև 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 31.08.2018 թվականի վճռով վճռվել է` «1. Աննա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի և Դավիթ Մանթաշյանի, բավարարել.
անվավեր ճանաչել Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները։
2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աննա Մարտիրոսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար։
Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աննա Մարտիրոսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես հայցվորի ներկայացուցչի վճար։»։
Նշված վճռի դեմ պատասխանող` Երևանի քաղաքապետարանը, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերությունը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը, Դավիթ Մանթաշյանը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, որով միաժամանակ ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդություն։
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը (նախագահող դատավոր` Կարեն Մաթևոսյան, դատավորներ` Կարինե Բաղդասարյան, Կարեն Ավետիսյան) 15.10.2018 թվականի որոշմամբ «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերության, Դավիթ Մանթաշյանի, իսկ 16.10.2018 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ։
05.03.2019 թվականին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը որոշել է` «1. «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերության, Դավիթ Մանթաշյանի և Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարել մասնակի` դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղղարկելու պահանջի մասով.
2. թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի օգոստոսի 31-ի վճիռը բեկանել և վարչական գործն ուղղարկել ՀՀ վարչական դատարան` լրիվ ծավալով նոր քննության.
3. մնացած մասով վերաքննիչ բողոքները մերժել.
4. դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։»։
Երևանի քաղաքապետարանը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը ներկայացրել են վճռաբեկ բողոք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով 05.03.2019 թվականի որոշման դեմ։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.05.2019 թվականի որոշմամբ որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է և վերականգնվել է բաց թողնված ժամկետը։
Թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.07.2019 թվականի որոշմամբ «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է և վերականգնվել է բաց թողնված ժամկետը։
Թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Սույն վարչական գործը 28.08.2019 թվականին հանձնվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Ս. Հովակիմյան) 02.09.2019 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/1499/05/18 բեկանված վարչական գործով հարուցվել է գործի նոր քննության վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա՛մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա՛մ փորձագետին։
2020 թվականի հունվարի 24-ին վարչական դատարանը, հիմք ընդունելով թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի սույն գործով սահմանված ծավալը, միաժամանակ հաշվի առնելով նաև երրորդ անձի կողմից ներկայացրած փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, արձանագրային որոշմամբ հայցվոր և պատասխանող կողմին առաջարկել է որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարանին ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան իրենց կողմից առաջարկվող հարցերը փորձագետին (եթե այդպիսիք առկա են)։
Հայցվոր` Աննա Մարտիրոսյանը և պատասխանող` Երևանի քաղաքապետարանը համապատասխանաբար 10.02.2020 թվականին և 30.01.2020 թվականին պատշաճ ստացել են գրությունը, սակայն սահմանված ժամկետում որևէ առաջարկվող հարցեր կամ միջնորդություն չեն ներկայացրել։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը։
Տվյալ դեպքում, ուսումնասիրելով երրորդ անձանց ներկայացուցիչ` Դավիթ Մանթաշյանի կողմից ներկայացված հարցերը (վերջինս փորձագիտական հաստատության ընտրությունը թողել էր դատարանի հայեցողությանը), դատարանը սահմանել է փորձագետին առաջադրվող հարցերի ցանկը և բովանդակությունը։
Տվյալ պարագայում, դատարանը` քննարկելով միջնորդությունը, ուսումնասիրելով գործում առկա բոլոր ապացույցները, գտնում է, որ միջնորդությունն ենթակա է բավարարման և որոշեց փորձաքննության կատարումը հանձնարարել «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, և ներկայացրեց այն հարցերը, որոնք պետք է պարզաբանի փորձագետը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե նշանակել է փորձաքննություն։
Նկատի ունենալով, որ նշանակվում է դատաշինարարական փորձաքննություն, դատարանը որոշում է կասեցնել գործի վարույթը` համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ, 89-րդ, 94-րդ, 123-րդ, 127-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200-րդ հոդվածներով` դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Ըստ հայցի` Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերության, Դավիթ Մանթաշյանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով նշանակել դատաշինարարական փորձաքննություն։
Փորձաքննության կատարումը հանձնարարել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նրանց աշխատակիցներին նշանակելով փորձագետ։
Պարզաբանման համար փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը.
1/ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի և Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում կառուցվող շենքի միջև հակասեյսմիկ կարանի չափսերի և այլ ֆիզիկական բնութագրիչների վերաբերյալ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականին տրված թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններով և դրանց հիմքում դրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պահանջները համապատասխանում են արդյո՞ք սեյսմիկ անվտանգության շինարարական նորմերի պահանջներին։
2/ Արդյո՞ք Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2, և 5/5 հասցեներում շենքի կառուցման համար «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականին տրված թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններով և դրանց հիմքում դրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված են այնպիսի պահանջներ, որոնք հակասում են սեյսմիկ անվտանգության շինարարական նորմերի պահանջներին։
3/ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի և Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում կառուցվող շենքի միջև «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականին տրված թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններով և հաստատված նախագծով սահմանված հեռավորությունը և այդ շենքերի միջև փաստացի հեռավորությունը արդյո՞ք տարբերվում են միմյանցից։
4/ Ի՞նչ չափսեր և այլ ֆիզիկական բնութագրիչներ պետք է ունենա Աբովյան փողոցի թիվ 3 շենքի և Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում կառուցվող շենքի միջև հակասեյսմիկ կարանը` ըստ սեյսմիկ անվտանգության շինարարական նորմերի (նշել նվազագույն պահանջները)։
5/ Արդյո՞ք Աբովյան փողոցի 3 շենքի և Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում կառուցվող շենքի միջև փաստացի առկա է սեյսմիկ անվտանգության շինարարական նորմերով նախատեսված հակասեյսմիկ կարան։
6/ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի և Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում կառուցվող շենքի միջև «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականին տրված թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններով և դրանց հիմքում դրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված հակասեյսմիկ կարանի չափսերը և այլ ֆիզիկական բնութագրիչները տարբերվում են արդյո՞ք այդ շենքերի միջև փաստացի առկա հակասեյսմիկ կարանի չափսերից և ֆիզիկական բնութագրիչներից։
7/ Աբովյան փողոցի 3 շենքի և Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում կառուցվող շենքի միջև փաստացի առկա հակասեյսմիկ կարանի չափսերը և այլ ֆիզիկական բնութագրիչները համապատասխանում են արդյո՞ք սեյսմիկ անվտանգության շինարարական նորմերի պահանջներին։
8/ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի և Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում կառուցվող շենքի միջև «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականին տրված թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններով և դրանց հիմքում ընկած ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված հեռավորությունը համապատասխանում է արդյո՞ք ոլորտը կարգավորող շինարարական նորմերի պահանջներին։
9/ Արդյո՞ք Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում շենքի կառուցման համար «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 19.12.2017 թվականին տրված թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականին տրված թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններով և դրանց հիմքում դրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված են այնպիսի պահանջներ, որոնք հակասում են ոլորտը կարգավորող շինարարական նորմերի պահանջներին։
10/ Արդյո՞ք Աբովյան փողոցի 3 շենքի և Աբովյան փողոցի թիվ 5/1, 5/2 և 5/5 հասցեներում կառուցվող շենքի միջև հեռավորությունը ենթակա է նորմավորման` ըստ անվտանգության շինարարական նորմերի։
Փորձագիտական հիմնարկի ղեկավարներին հանձնարարել փորձագետ նշանակված անձանց նախազգուշացնել նախատեսված ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին և նախազգուշացնելու մասին ստորագրությունները եզրակացության հետ միասին ուղարկել դատարան` դատական նիստի արձանագրությանը կցելու համար։
Փորձաքննությունն անցկացնել և դրա վերաբերյալ եզրակացությունը դատարան ներկայացնել սույն որոշումն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում։
Փորձաքննության կատարման համար փորձագետներին տրամադրել ըստ հայցի` Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերության, Դավիթ Մանթաշյանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործը։
Փորձաքննությանը մասնակից դարձնել կողմերին` նրանց պարտավորեցնելով փորձագետներին ներկայացնել փորձաքննության կատարման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` այդպիսիք պահանջվելու դեպքում, և չխոչընդոտել փորձագետի աշխատանքներին։
Նշանակված փորձաքննության անցկացման հետ կապված ծախսերը կլուծվեն դատական ակտով։
Փորձաքննություն նշանակելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։
2. Թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործի վարույթն ըստ հայցի` Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերության, Դավիթ Մանթաշյանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կասեցնել` մինչև դրա կասեցումն առաջացրած հանգամանքի վերանալը։
3. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է վերաքննության կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան` գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում։
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ |
---|
|
Օրենսգիրք: | Վարչական դատավարության օրենսգիրք |
---|
|
Գործի վարույթը վերսկսվել է Ստեղծման ամսաթիվ:2020-07-31 11:57:37 Խմբագրման ամսաթիվ:2020-07-31 11:57:37    
|
Ստեղծման ամսաթիվ: 2020-07-31 11:57:37 |
---|
Որոշում: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/1499/05/18
Ո Ր Ո Շ Ու Մ
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Գ Ո Ր Ծ Ի Վ Ա Ր Ու Յ Թ Ը Վ Ե Ր Ս Կ Ս Ե Լ Ու Մ Ա Ս Ի Ն
28.07.2020թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ս. Հովակիմյան, ծանոթանալով թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործի նյութերին, ըստ հայցի` Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերության, Դավիթ Մանթաշյանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Աննա Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր` Արթուր Ավագյան) 19.02.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերությունը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը, Դավիթ Մանթաշյանը սույն գործով ներգրավվել են որպես երրորդ անձ։
12.04.2018 թվականի հայցադիմումի լրացմամբ Աննա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել նաև 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 31.08.2018 թվականի վճռով վճռվել է` »1. Աննա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի և Դավիթ Մանթաշյանի, բավարարել.
անվավեր ճանաչել Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները։
2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աննա Մարտիրոսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար։
Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աննա Մարտիրոսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես հայցվորի ներկայացուցչի վճար։«։
Նշված վճռի դեմ պատասխանող` Երևանի քաղաքապետարանը, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերությունը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը, Դավիթ Մանթաշյանը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, որով միաժամանակ ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդություն։
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը (նախագահող դատավոր` Կարեն Մաթևոսյան, դատավորներ` Կարինե Բաղդասարյան, Կարեն Ավետիսյան) 15.10.2018 թվականի որոշմամբ «Մուլտի Գրուպ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» փակ բաժնետիրական ընկերության, Դավիթ Մանթաշյանի, իսկ 16.10.2018 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ։
05.03.2019 թվականին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը որոշել է` »1. «Մուլտի Գրուպ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» փակ բաժնետիրական ընկերության, Դավիթ Մանթաշյանի և Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարել մասնակի` դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղղարկելու պահանջի մասով.
2. թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի օգոստոսի 31-ի վճիռը բեկանել և վարչական գործն ուղղարկել ՀՀ վարչական դատարան` լրիվ ծավալով նոր քննության.
3. մնացած մասով վերաքննիչ բողոքները մերժել.
4. դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։«։
Երևանի քաղաքապետարանը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը ներկայացրել են վճռաբեկ բողոք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով 05.03.2019 թվականի որոշման դեմ։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.05.2019 թվականի որոշմամբ որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է և վերականգնվել է բաց թողնված ժամկետը։
Թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.07.2019 թվականի որոշմամբ «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է և վերականգնվել է բաց թողնված ժամկետը։
Թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Սույն վարչական գործը 28.08.2019 թվականին հանձնվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Ս. Հովակիմյան) 02.09.2019 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/1499/05/18 բեկանված վարչական գործով հարուցվել է գործի նոր քննության վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 28.02.2020 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարական փորձաքննություն և այդ հիմքով թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործի վարույթը կասեցվել է` մինչև դրա կասեցումն առաջացրած հանգամանքի վերանալը։
Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը պետք է վերսկսել հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո։
Տվյալ դեպքում, դատարանը գտնում է, որ վարչական գործի վարույթն ըստ հայցի` Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերության, Դավիթ Մանթաշյանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ենթակա է վերսկսման, նկատի ունենալով, որ դատարանի գրասենյակ է մուտքագրվել »Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն« պետական ոչ առևտրային կազմակերպության փորձաքննության արդյունքները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ, 123-րդ, 127-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200-րդ հոդվածներով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի՝ Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերության, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերության, Դավիթ Մանթաշյանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործի վարույթը վերսկսել։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 30-09-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-08-21 10:47:13 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 20-08-2020 |
---|
|
Ժամ: | 10:30 Ստեղծման ամսաթիվ: 2020-08-21 10:47:13 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 24 |
---|
|
Նշանակվել է: | Նախնական դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատաքննություն    
|
Դատաքննության ամսաթիվ: | 26-01-2021 Ստեղծման ամսաթիվ: 2020-10-01 10:04:30 |
---|
|
Ծանուցագիրը ուղարկվել է: | 30-09-2020 |
---|
|
Ժամ: | 14:30 Ստեղծման ամսաթիվ: 2020-10-01 10:04:30 |
---|
|
Նիստերի դահլիճի համար: | 24 |
---|
|
Նշանակվել է: | Դատաքննություն |
---|
|
Անավարտ գործեր    
|
Հաշվետու ժամանակահատված: | 2020 թվական |
---|
|
Տեսակը: | Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում |
---|
|
|
|
Դատական Գործ N: ՎԴ/1499/05/18 |
Վարչական վերաքննիչ |
Ստացվել է վերաքննիչ բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվ: | 23-08-2018 |
---|
|
Ում կողմից է բերվել բողոքը: | 3-րդ անձ |
---|
|
Բողոք բերող անձը | Անվանում: | Մուլտի Գրուպ Կոնցեռն ՍՊԸ |
---|
Հասցե: | ք. Երևան, Իսակովի 9 |
---|
Ներկայացուցիչ | Անուն | Դավիթ |
---|
Ազգանուն | Մանթաշյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | |
---|
|
Պատասխան բերող անձը | Անուն | |
---|
Ազգանուն | |
---|
Հասցե | |
---|
|
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: | |
---|
|
Գործը ստացվել է    
|
Վիճակագրական տողի համարը: | 1.2 |
---|
|
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): | 147 |
---|
|
Գործը ստացվել է: | Վարչական |
---|
|
Միջանկյալ դատական ակտի դեմ    
|
Բողոքարկվող դատական ակտ: | Վիճարկման հայցով կայացվող որոշում |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | Վարչական ակտի կասեցումը վերացնելու վերաբերյալ |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Վարչական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Կարեն Բաղիշի Մաթևոսյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Վարչական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | | |
Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է    
|
|
---|
Որոշման բովանդակություն: | ՎԴ/1499/05/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
«7» սեպտեմբերի, 2018թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ Վերաքննիչ դատարան) (դատավոր Կարեն Մաթևոսյան) ծանոթանալով վարչական գործ-ով ըստ հայցի Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջի մասին, երրորդ անձ ««ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատ-վությամբ ընկերության ներկայացված վերաքննիչ բողոքին
Պ Ա Ր Զ Ե Ց
Բողոքի դատավարական նախապատմությունը
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Արթուր Ավագյան) 19.02.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Աննա Մարտիրոսյանի հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջի մասին: Նույն օրվա որոշմամբ ««ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը սույն գործի դատավարությունում ներգրավվել է որպես երրորդ անձ: Գործով հրավիրվել է դատական նիատ 16.08.2018 թվականին: Նշված դատական նիստի ընթացքում երրորդ անձի ներկայացուցիչը բանավոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վիճարկվող վարչական ակտի կասեցումը վերացնելու մասին: ՀՀ վարչական դատարանի արձանագրային որոշմամբ այդ միջնորդությունը մերժվել է: Նշված որոշման դեմ ««ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք:
31.08.2018 թվականին նշված բողոքը մակագրվել է դատավոր Կարեն Մաթևոսյանին:
Բողոքի ընդունելության հարցը
Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության ինստիտուտը, հիմնվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության արդյունավետ և արդար միջոցների իրավունքների հայեցակարգի վրա, թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց վարչդատական կարգով բողոքարկելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը միայն այն դեպքում, երբ դրանով տեղի է ունեցել վերջինիս իրավունքի կամ ազատության միջամտություն: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, սահմանելով ֆիզիկական ու իրավաբանական անձանց դատարան դիմելու իրավունքը, նախատեսում է պայման. եթե նրանք համարում են, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Այսինքն, անձն իրավասու է վարչդատական պաշտպանություն հայցելու, ի թիվս այլնի, այն պարագայում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտով խախտվել է իր իրավունքը:
Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածով և ՀՀ դատական օրենսգրքի 2-րդ հոդվածով երաշխավորվում է անձի դատական պաշտպանության եռաստիճան համակարգ, որը հնարավորություն է տալիս անձին իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել համապատասխանաբար առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում:
Փաստորեն, օրենսդրի կողմից ի սկզբանե որդեգրվել է անձի իրավունքների դատական պաշտպանության եռաստիճան համակարգ, որը նպատակ է հետապնդում առավել մանրազնին ուսումնասիրել անձի ենթադրյալ խախտված իրավունքի դեպքը՝ իրականացնելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:
Եռաստիճան դատական համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ անձը հերթական դատական աստիճանում լսված լինելու իր իրավունքն իրականացնում է (այդ իրավունքը ծագում է) միայն այն դեպքում, երբ ստորադաս դատարանի դատական ակտով վերջինս չի հասել իր համար ցանկալի արդյունքին: Հատկանշական է, որ երբ խոսում ենք դատաքննության ընթացքում կայացված միջանկյալ դատական ակտերի մասին, ապա դրանց դեմ համապատասխան բողոք ներկայացնելու հնարավորությունը հստակ սահմանվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հնարավորություն և լիազորություն է տալիս ՀՀ վարչական դատարանին գործի քննության ընթացքում կայացնելու բազմաբնույթ որոշումներ, որոնց մի մասը օրեսնդրի տրամաբանությամբ ենթակա են վերստուգման ավելի բարձր ատյանի կողմից, իսկ մյուս մասը վերջնական են և վերանայման ենթակա չեն:
Վերաքննիչ դատաանը նկատում է նաև, որ թեև ՀՀ վարչական դատավարության օրենսգիրը հնարավորինս կարգավորում է այն որոշումների շրջանակը, որոնք կարող են կայացվել գործի քննության ընթացքում, սակայն լինում են դեպքեր, երբ կողմը հանդես է գալիս միջնորդություններով, որոնք ՀՀ վարչական դատարանը թեև պարտավոր է քննարկել, սակայն նման միջնորդություն ներկայացնելու հայեցակարգ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում: Ուստի բնական է, որ եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որևէ հաքյեցակարգ, ապա չի կարող նախատեսել նաև այդ հայեցակարգի շրջանակներում ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված որոշման բողոքարկման հնարավորություն:
Նմանատիպ իրավիճակ է նաև քննարկվող դեպքում:
Մասնավորապես, սույն վարչական գործի շրջանակներում հայցվորը վիճարկման առարկա է դարձրել ««ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունը: Այսինքն ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայց:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն.
«1. Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
2. Եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ»:
Միաժամանակ, նույն օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է.
«1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝
1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.
3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ:
2. Հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։
3. Միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է 3 օրվա ընթացքում։
4. Միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
5. Վարչական դատարանն իրավասու է վիճարկման հայցի կասեցումը պայմանավորելու որոշակի ժամկետով և կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը»:
Նշված նորմի բովանդակությունից հետևում է, որ որպես հիմնական կանոն օրենսդիրը սահմանել է վիճարկման հայցի պարագայում վիճարկվող վարչական ակտի կասեցում՝ միաժամանակ նույն հոդվածով սահմանելով բացառություններ այն դեպքերի համար, երբ վարչական ակտի կասեցումը նպատակահարմար չէ: Օրենսդիրն այս բացառություններում ներառել է այնպիսի դեպքեր, երբ վարչական ակտի կասեցումը կարող է հանգեցնել առավել ծանր հետևանքների քան եթե այն չկասեցվի: Իսկ առավել ծանր հետևանք եզրույթը այս պարագայում օրենսդիրը կապել է բացառապես հանրային շահի հետ՝ սահմանելով, որ ակտի կասեցումը բացառելը պետք է սահմանված լինի օրենքով, վարչական մարմինը պետք է նման հիմնավորում սահմանած լինի հենց բողոքարկվող ակտով և ակտի կատարման փուլում, երբ դատական ակտերի հարկադիր կատորւմն ապահովող ծառայությունը արդեն ձեռնարկել է քայլեր այդ ակտի կատարման համար:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված բացառությունները ևս բացարձակ չեն և կարող են պատահել իրավիճակներ, երբ վիճարկվող ակտը համապատասխանի վերը նշված բացառություններին, սակայն դրա կասեցումը լինի առավել նպատակահարմար, օրենսդիրը հնարավորություն է տվել հայցվորին հանդես գալու վիճարկվող վարչական ակտը կասեցնելու միջնորդությամբ՝ լիազորելով ՀՀ վարչական դատարանին միջնորդության հիմնավոր լինելու պարագայում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնել: Այսինքն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված միջնորդության հնարավորությունը հայցվորի մոտ ծագում է բացառապես այն ժամանակ, երբ ակտի կասեցումը տեղի չի ունեցել նույն հոդվածով սահմանված բացառություններից որևէ մեկի առկայության պատճառով և հայցվորը հիմնավորում է ներկայացնում առ այն, որ վարչական ակտի կասեցումը առավել նպատակահարմար է քան օրենքով սահմանված բացառության կիրառումը: Ինչպես երևում է վերը նշված տողերի բովանդակությունից, այդպիսի միջնորդություն ներկայացնելու լիազորությունը տրված է դատավարության մասնակիցներից միայն մեկին՝ հայցվորին: ԵՎ սա տրամաբանական է, քանի որ հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտի կասեցումը որպես կանոն բխում է հայցվորի շահերից, իսկ այն չկասեցնելը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում հայցվորի համար: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել նաև, որ վարչական ակտի կասեցման կամ այդ կասեցված ռեժիմը փոխելու այլ հայեցակարգ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում:
Միաժամանակ, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի հարցին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինչպես նշվեց վերը, դրանց սպառիչ ցանկը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, ուստի գործի քննությանը ընթացքում կայացված և բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի ցանկում չներառված միջանկյալ դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն: Առավել ևս այն պարագայում, երբ միջանկյալ դատական ակտը կայացվել է նման հայեցակարգի բացակայության պայմաններում:
Վերաքննիչ դատարանը նկատում է, որ բողոքաբերի վերաքննիչ բողոքով ներկայացված փաստարկները հիմնված են բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի վերլուծության վրա: Վերաքննիչ դատարանը վերը հանգամանորեն վերլուծեց խնդրո առարկա հոդվածով սահմանված իրավահարաբերությունների բնույթը, որպիսի պարագայում ակներև է, որ օրենդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով չի նախատեսել հայեցակարգ, որի շրջանակներում դատավարության մասնակիցներից որևէ մեկի միջնորդությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կասեցման ընդհանուր կանոնի հիման վրա օրենքի ուժով կասեցված վարչական ակտի կասեցումը կարող է վերացվել: Իսկ նման հայեցակարգի բացակայությունը ինքնին բացառում է նաև բողոքարկման հնարավորությունը: Թերևս այդ է պատճառը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում (այդ հոդվածով սահմանված են ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով) բացակայում է քննարկվող դատական ակտը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է բողոքների ընդունման մերժման հիմք, այն դեպքերի համար, երբ բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման:
Տվյալ պարագայում բողոքաբերը վերաքննության առարկա է դարձրել դատական ակտ, որը վերը վկայակոչված դիրքորոշման համաձայն բողոքարկման ենթակա չէ: Ուստի ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածով, Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ««ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 7-րդ մասի և նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։
ԴԱՏԱՎՈՐ՝ ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
---|
|
Գործը հանձնվել է գրասենյակ    
|
Ստացվել է վերաքննիչ բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվ: | 01-10-2018 |
---|
|
Ում կողմից է բերվել բողոքը: | 3-րդ անձ |
---|
|
Բողոք բերող անձը | Անվանում: | Մուլտի Գրուպ Կոնցեռն ՍՊԸ |
---|
Հասցե: | ք. Երևան, Իսակովի 9 |
---|
|
Բողոք բերող անձը | Անվանում: | Ա Ա Դ Հոթել ՓԲԸ |
---|
Հասցե: | ք. Երևան, Աբովյան 5/2 |
---|
|
Բողոք բերող անձը | Անուն | Դավիթ |
---|
Ազգանուն | Մանթաշյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
Ներկայացուցիչ | Անուն | Դավիթ |
---|
Ազգանուն | Մանթաշյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | |
---|
|
Պատասխան բերող անձը | Անուն | |
---|
Ազգանուն | |
---|
Հասցե | |
---|
|
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: | |
---|
|
Պետական տուրք    
|
Ներկայացման ամսաթիվ: | 01-10-2018 |
---|
|
Ներկայացվել է: | Անդորրա(գրեր)գիր |
---|
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 10000 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: | 28-09-2018 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: | 317 |
---|
|
Պետական տուրք    
|
Ներկայացման ամսաթիվ: | 01-10-2018 |
---|
|
Ներկայացվել է: | Անդորրա(գրեր)գիր |
---|
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 10000 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: | 28-09-2018 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: | 315 |
---|
|
Պետական տուրք    
|
Ներկայացման ամսաթիվ: | 01-10-2018 |
---|
|
Ներկայացվել է: | Անդորրա(գրեր)գիր |
---|
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 10000 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: | 28-09-2018 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: | 314 |
---|
|
Գործը ստացվել է    
|
Վիճակագրական տողի համարը: | 1.2 |
---|
|
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): | 4 հատոր՝ 1-ին հատորը` 1502 թերթից, 2-րդ հատորը` 105 թերթից, 3-րդ հատորը` 105 թերթից, 4-րդ հատորը` 139 թերթից |
---|
|
Գործը ստացվել է: | Վարչական |
---|
|
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
|
Բողոքարկվող դատական ակտ: | Վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին |
---|
|
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ | Դատարանի անվանում: | Վարչական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | | |
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը: | |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Վարչական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Կարեն Բաղիշի Մաթևոսյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Վարչական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Կարեն Ավետիսյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Վարչական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Կարինե Սոսիկի Բաղդասարյան | |
Ստացվել է վերաքննիչ բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվ: | 08-10-2018 |
---|
|
Ում կողմից է բերվել բողոքը: | Պատասխանող |
---|
|
Բողոք բերող անձը | Անվանում: | Երևանի քաղաքապետարան |
---|
Հասցե: | ք. Երևան, Արգիշտի 1 |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | |
---|
|
Պատասխան բերող անձը | Անուն | |
---|
Ազգանուն | |
---|
Հասցե | |
---|
|
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: | |
---|
|
Պետական տուրք    
|
Ներկայացման ամսաթիվ: | 08-10-2018 |
---|
|
Ներկայացվել է: | Անդորրա(գրեր)գիր |
---|
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 20000 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: | 01-10-2018 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: | 1616-1 |
---|
|
Ընդունվել է վարույթ    
|
Որոշումը ուղարկվել է կողմերին: | |
---|
|
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: | |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ 16-10-2018 |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Ամսաթիվ: | 21-11-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-10-23 09:38:57 |
---|
|
Ժամ: | 11:30 Ստեղծման ամսաթիվ: 2018-10-23 09:38:57 |
---|
|
Նիստերի դահլիճի համարը: | 1 Ստեղծման ամսաթիվ: 2018-10-23 09:38:57 |
---|
|
|
---|
Պատճառը: | Դատավոր Կարեն Ավետիսյանի ամուսնու հոր հուղարկավորության արարողություններին` դատավորի մասնակցության պատճառով:
Նշանակվել է այլ հերթի: |
---|
|
Նշանակվել է: | Դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Ամսաթիվ: | 20-12-2018 Ստեղծման ամսաթիվ: 2018-12-03 12:13:55 |
---|
|
Ժամ: | 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2018-12-03 12:13:55 |
---|
|
Նիստերի դահլիճի համարը: | 1 Ստեղծման ամսաթիվ: 2018-12-03 12:13:55 |
---|
|
|
---|
Պատճառը: | Նշանակվել է այլ հերթի: |
---|
|
Նշանակվել է: | Դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Ամսաթիվ: | 12-02-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-01-17 13:19:57 |
---|
|
Ժամ: | 12:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-01-17 13:19:57 |
---|
|
Նիստերի դահլիճի համարը: | 1 Ստեղծման ամսաթիվ: 2019-01-17 13:19:57 |
---|
|
Նշանակվել է: | Դատական նիստ |
---|
|
Նշանակվել է դատական նիստ    
|
Ամսաթիվ: | 05-03-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-02-12 16:41:18 |
---|
|
Ժամ: | 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-02-12 16:41:18 |
---|
|
Նիստերի դահլիճի համարը: | 1 Ստեղծման ամսաթիվ: 2019-02-12 16:41:18 |
---|
|
Նշանակվել է: | Որոշում հրապարակելու օր |
---|
|
Վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ կամ մասնակի    
|
Դատական ակտը բեկանվել է ամբողջությամբ: | Գործն ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության |
---|
|
Դատական ակտը բեկանվել է մասնակի: | |
---|
|
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2019-03-11 17:35:57    
|
|
---|
Դատական ակտ: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՎԴ/1499/05/18
Բողոքարկվող դատական ակտ՝
ՀՀ վարչական դատարանի (դատավոր
Արթուր Ավագյան) 31.08.2018 թվականի վճիռ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«5» մարտ 2019թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը հետևյալ կազմով՝
նախագահող դատավոր Կարեն Մաթևոսյան,
դատավոր Կարինե Բաղդասարյան,
դատավոր Կարեն Ավետիսյան,
քարտուղարությամբ` Կարինե Ղումաշյանի,
մասնակցությամբ՝
հայցվորի ներկայացուցիչ Էռնեստ Հարությունյանի (ՀՀ փաստաբանների պալատի վկայական թիվ 1458, լիազորագիր տրված 12.02.2018 թվականին, երեք տարի ժամկետով),
պատասխանողի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանի (անձնագիր թիվ AP 0556590, տրված 23.08.2016 թվականին, 007-ի կողմից, լիազորագիր թիվ 01/7-1499, տրված 16.03.2018 թվականին, անժամկետ),
երրորդ անձ և երրորդ անձանց ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի (ՀՀ փաստաբանների պալատի վկայական թիվ 356, լիազորագիր տրված 10.01.2018 թվականին, 3 տարի ժամկետով),
քննելով ըստ հայցի Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, (երրորդ անձինք` «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն և Դավիթ Մանթաշյան)` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի (դատավոր Արթուր Ավագյան) 2018 թվականի օգոստոսի 31-ի վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի, «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերության և Դավիթ Մանթաշյանի վերաքննիչ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Գործի դատավարական նախապատմությունը.
Աննա Մարտիրոսյանը 12.02.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ` Երևանի քաղաքապետարանի` խնդրելով անվավեր ճանաչել 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունը:
19.02.2018 թվականին հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն թվականի մեկ այլ որոշմամբ «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերությունը և Դավիթ Մանթաշյանը դատավարության մեջ ներգրավվել են որպես երրորդ անձ: 13.03.2018 թվականին կայացվել է ապացույց պահանջելու մասին որոշում: 14.03.2018 թվականին երրորդ անձը ներկքայացրել է հայցադիմումի պատասխան: 15.03.2018 թվականին կայացվել է որոշում հայցադիմումի պատասխանը վերադարձնելու մասին: 26.03.2018 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ: 12.04.2018 թվականին հայցվոր կողմը ներկայացրել է հայցադիմումի լրացում՝ հայցի առարկան լրացնելով նաև 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-14 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով: Նշված պահանջի լրացման հարցը քննարկվել է 23.04.2018թվականին կայացած դատական նիստի ընթացքում և թույլատրվել է ՀՀ վարչական դատարանի կողմից: Նույն օրը կայացվել է ապացույց պահանջելու մասին որոշում: Գործով հրավիրվել է ևս մեկ նախնական նախնական դատական նիստ, որը կայացել է 10.05.2018 թվականին: Նույն դատական նիստում դատարանը անցնել է դատաքննության: Գործի դատաքննությունն ավարտվել է 07.06.2018 թվականին: Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման ժամանակ է հայտարարվել 28.06.2018 թվականը: Նշված օրը կայացվել է վարչական գործի դատաքննությունը վերսկսելու մասին որոշում: Գործի դատաքննությունը նշանակվել է 16.08.2018 թվականին: Նշված օրը դատաքննության ժամանակ, երրորդ անձի ներկայացուցիչը բանավոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վիճարկվող վարչական ակտի կասեցումը վերացնելու մասին: ՀՀ վարչական դատարանի արձանագրային որոշմամբ այդ միջնորդությունը մերժվել է: Նշված որոշման դեմ ««ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք:
31.08.2018 թվականին նշված բողոքը մակագրվել է դատավոր Կարեն Մաթևոսյանին: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.09.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Գործի դատաքննությունն ավարտվել է 2018 թվականի օգոստոսի 16-ին: Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման ժամանակ է հայտարարվել նույն թվականի օգոստոսի 31-ը:
ՀՀ վարչական դատարանի 31.08.2018 թվականի վճռով Աննա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, /երրորդ անձինք` «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն, Դավիթ Մանթաշյան/` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է:
Նշված դատական ակտի եզրափակիչ» մասով արձանագրվել է.
«1. Աննա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի /երրորդ անձինք «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն, Դավիթ Մանթաշյան/, բավարարել. անվավեր ճանաչել Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները:
2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աննա Մարտիրոսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար:
Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աննա Մարտիրոսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի ներկայացուցչի վճար»:
Նշված վճռի դեմ 01.10.2018 թվականին «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերության և Դավիթ Մանթաշյանի, իսկ 08.10.2018 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: Երևանի քաղաքապետարանը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել ՀՀ վարչական դատարանի 31.08.2018 թվականի թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով վճիռը, հայցվորի հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ամբողջ ծավալով ուղարկել նոր քննության: Միևնույն ժամանակ բողոքաբերը միջնորդել է դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ: Իսկ «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերությունը և Դավիթ Մանթաշյանը ներկայացրած վերաքննիչ բողոքով խնդրել են ամբողջությամբ բեկանել և փոփոխել ՀՀ վարչական դատարանի 31.08.2018 թվականի վճիռը` կայացնելով ներ դատական ակտ` մերժելով հայցն ամբողջությամբ, կամ գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության:
Նշված վերաքննիչ բողոքներն համապատասխանաբար 04.10.2018 և 09.10.2018 թվականներին մակագրվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Կարեն Մաթևոսյանին, Կարինե Բաղդասարյանին և Կարեն Ավետիսյանին:
15.10.2018 թվականին «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերության, Դավիթ Մանթաշյանի, իսկ 16.10.2018 թվականին Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ: Գործի դատաքննությունը նշանակվել է նույն թվականի նոյեմբերի 21-ին: Գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 20.12.2018 թվականին ապա 12.02.2019 թվականին:
Դատական ակտի հրապարակման ժամանակ է հայտարարվել նույն թվականի մարտի 5-ը:
Կողմերի իրավական դիրքորոշումները.
Բողոքաբեր Երևանի քաղաքապետարանը ներկայացված վերաքննիչ բողոքով և դատաքննության ընթացքում հայտնել է հետևյալը.
Դատարանը Վճիռը կայացրել է նյութական և դատավարական նորմերի էական խախտումներով, որոնք հանգեցրել են գործի սխալ ելքին և ոչ օբյեկտիվ դատական ակտ կայացնելուն։
Դատարանը սխալ է մեկնաբանել վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի /այսուհետ՝ նաև Օրենք/ 63-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1-րդ, 23-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 19-ի հ.596-Ն որոշման հավելված հ.1–ի 29-րդ, 98-րդ կետերը։
Սույն վարչական գործով բազմակողմանի, լրիվ քննություն իրականացնելու և դրա արդյունքում օբյեկտիվ դատական ակտ կայացնելու համար էական նշանակություն ունի այն հանգամանքի պարզումը, թե արդյո՞ք Հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտերով Պատախանողը խախտել է կամ կարող էր խախտել Հայցվորի իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, թե` ոչ։
Դատարանը, վերլուծելով Հայցվորի հայցի իրավական հիմքերն ու դատարան ներկայացրած փաստարկները, Վճռով արձանագրել է, որ Երևանի Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող Աննա Մարտիրոսյանին պատկանող անշարժ գույքի և Երևանի Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում գտնվող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «Ա.Ա.Դ հոթել» փակ բաժնետիրական ընկերությանը և Դավիթ Մանթաշյանին պատկանող շինությունների միջև ապահովված չէ հակասեյսմիկ կարանը, ինչպես նաև խախտված են հակահրդեհային նորմերը։
Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները։
Վարչական դատավարությունը առաջին հերթին ծառայում է մարդու և քաղաքացու իրավունքների, անձնական շահերի պաշտպանությանը, ինչը նշանակում է, որ վարչական արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը /ֆիզիկական կամ իրավաբանական/, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերն անմիջականորեն շոշափվել են։
Անձինք չեն կարող դատարանում հայցել /տվյալ դեպքում սույն գործով Հայցվորը/ անձամբ իրենց չվերաբերող որևէ վարչարարության ստուգում, միայն այն պատճառով, որ նրանք ընդհանրապես շահագրգռված են վարչական մարմինների իրավաչափ գործողության մեջ։
Վարչական դատավարության օրենսգիրքն ամրագրելով այս մոտեցումը, չի ճանաչում /որոշակի՝ սույն հայցադիմումին չվերաբերող բացառություններով հանդերձ/, այսպես կոչված, հանրային գանգատը, ամրագրելով միայն խախտված իրավունքներին, այսինքն, անձին օրենքով վերապահված սուբյեկտիվ իրավունքների խախտումից բխող դատական պաշտպանություն հայցելու տարբեր հնարավորությունները։
Վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
Նույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
Նույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզելնու և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը։
Տվյալ պարագայում Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճարկվող շինարարության թույլտվությունների տրման համար հիմք են հանդիսացել համապատասխան որակավորում ունեցող ընկերությունների կողմից տրված եզրակացությունները, որոնց համաձայն, նշված հասցեներում երրորդ անձանց կողմից իրականացվելը քաղաքաշինական գործունեությունը չի հակասում գործող քաղաքաշինական նորմերին։
ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 19-ի հ.596-Ն որոշման հավելված հ.1-ի 98-րդ կետի համաձայն՝ կառուցապատողը, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման նպատակով դիմում է (N2 հավելվածի N2-1 ձև) իրավասու մարմնին՝ կցելով շինարարության թույլտվության (իսկ սույն կարգի 116-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև քանդման թույլտվության) համար օրենքով սահմանված տեղական տուրքը վճարելու մասին անդորրագիրը (անդորրագրերը), նախագծային փաստաթղթերը (երկու օրինակից), փորձաքննության դրական եզրակացությունը (եզրակացությունները) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը, ինչպես նաև սույն կետում նշված ձևաթղթում ներկայացված այլ տեղեկություններ։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ տեղական տուրքը վճարելու մասին անդորրագրի (անդորրագրերի) փոխարեն կարող է ներկայացվել նաև պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (այսուհետ՝ անդորրագիր)։
Նույն հավելվածի 100-րդ կետի համաձայն՝ իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվություն որոշմամբ սահմանված ժամկետներում։
Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վարչական գործի քննության ընթացքում Հայցվորի կողմից ներկայացվել են այլ ընկերությունների և մասնագետների կողմից տրված եզրակացություններ, որոնց համաձայն՝ նշված հասցեում իրականցվելիք քաղաքաշինական գործունեությունը հակասում է գործող քաղաքաշինական նորմերին, հիմք ընդունելով վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Դատարանը պարտավոր էր նշանակել համապատասխան փորձաքննություն և պարզեր Պատասխանողի կողմից տրված շինարարության թույլտվությունները հակասում են արդյո՞ք գործող քաղաքաշինական նորմերին, թե` ոչ։
Յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը։
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրւսվահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Վճռի մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։
Դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչո՞ւ է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։
Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի մարտի 27-ի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը)։
Գտնում է, որ Դատարանի վիճարկվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարան իր կայացրած որոշումների մեջ նշել է, որ դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված, իսկ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի, թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումները։
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչո՞ւ պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Վերը նշվածի վերլուծությունից ակնհայտ է, որ Դատարանը Վճիռ կայացնելիս խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-127 հոդվածները։
Անհրաժեշտ է նշել, որ ապացուցման նպատակը դատական ճշմարտության, այսինքն՝ գործի իրական հանգամանքների, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի առկայության կամ բացակայության հաստատումն է, որն իր հերթին հնարավորություն է տալիս իրականացնել քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն։
Երրորդ անձիք ներկայացրած վերաքննիչ բողոքով և դատաքննության ընթացքում հայտնել են հետևյալը.
Բողոքարկվող դատական ակտի հիմքում առկա եզրահանգումները ըստ բովանդակային նշանակության բաժանված են 3 խմբի, մասնավորապես.
A խումբ
Հայցվորին և երրորդ անձանց պատկանող շենքերի միջև սեյսմիկ կարի բացակայությունը կամ ոչ լիարժեք լինելը (քաղաքաշինական նորմերի ոլորտ):
B խումբ
Հայցվորին և երրորդ անձանց պատկանող շենքերի հակահրդեհային պաշտպանության նորմերի խախտման դեպքը (քաղաքաշինական նորմերի ոլորտ):
C խումբ
Վարչական վարույթի շրջանակներում քաղաքաշինական նորմերով սահմանված միջանկյալ փաստաթղթերի (համաձայնությունների) բացկայության փաստ (վարչարարության ոլորտ):
Նշված խմբերի փաստերի և ապացույցների համադրմամբ և գնահատմամբ ստորադաս դատարանը դիտարկել է վիճարկվող վարչական ակտերի (շինթույլտվությունների) իրավաչափությունը, ընդ որում թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտումներ:
A խումբ
Անդրադառնալով հայցվորի և երրորդ անձանց պատկանող շենքերի միջև հակասեյսմիկ կարանի առկայության հարցին, ստորադաս դատարանը անտեսել և/կամ չի մեկնաբանել գործում առկա թվով 7 փորձագիտական եզրակացություններն ու 4 գրությունները, հիմք ընդունելով և գնահատելով նրանցում առկա այն դրույթները միայն, որոնք բարենպաստ են Հայցվորի համար և բացարձակ անտեսել է այն դրույթները, որոնք ոչ միայն բարենպաստ են երրորդ անձանց համար, այլև 2018 թվականի ապրիլ-հուլիս ամիսների օբյեկտիվ իրականությունը փաստագրող ապացույցներ են:
Այսպես, 2009 թվականի և 2018 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում խնդրո առարկա սեյսմիկ կարը զննվել և չափագրվել է 7 տարբեր փորձագետների կողմից, որոնք բոլորն էլ ամրագրել են հետևյալը.
Առկա է սեյսմիկ կար:
Սեյսմիկ կարը լցափակված է տարբեր նյութերով և վերին շերտում ծածկված է սվաղով:
Սեյսմիկ կարի ապամոնտաժման աշխատանքները կատարված են մասնակի:
Հայցվորը խոչընդոտում է սեյսմիկ կարանի ապամոնտաժման աշխատանքներին:
Սեյսմիկ կարանի լայնության նվազագույն և առավելագույն չափերը տատանվում են 0.50մ մինչև 1.0մ:
Կարանի հատվածում կատարված աշխատանքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Հայցվորի շենքի սեյսմակայունության վրա:
ա) 31.03.2009թ. ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» ՊՈԱԿ եզրակացության համաձայն.
«4.....հիմքերի միջև համաձայն սեյսմիկ հաշվարկների իրականացնել ոչ պակաս 5սմ լայնությամբ հակասեյսմիկ կարան՝ հեռացնելով թիվ 2 խամքարաբետոնե շերտը (տե´ս նկ.4.5)։
«6....կատարված լրացուցիչ բետոնացման աշխատանքները որևէ ազդեցություն չեն կարող թողնել Աբովյան փողոցի թիվ 5 շենքի փաստացի սեյսմակայունության վրա»:
բ) 31.01.2018 թվականի «ՔԾՓԿ» ԲԲԸ բացատրագիրը և գլխավոր կոնստրուկտոր Հ. Սողոմոնյանի գրառումը փաստում են.
«....երկու կառույցների միջև իրականացված է հակասեյսմիկ կարան 100 մմ չափով: Իրականացված հատվածում հիմքերի տարբերության պատճառով կառույցի 1 առանցքով բետոնացված է մինչև հարակից պատը»:
«Քանի որ նախագծվող շենքերի երեք ստորգետնյա հարկերը արդեն իսկ կառուցված են և հարակից Աբովյան փողոց թիվ 5 հասցեում առկա կառույցի միջև եղած տարածքը (կարանը) լցափակված է խամքարաբետոնով, ինչը հակասում է ՀՀՇՆ 11-6.02-2006 Նորմի սեյսմիկ կարանների մասին 7.3.4 կետի դրույթին, ուստի ստորև բերվող լրացուցիչ հաշվարկի նպատակն է գնահատել նշված կարանի բացակայության ազդեցությանը կից գոյություն ունեցող կառույցի սեյսմակայունության վրա» :
«Գտնում եմ, որ կատարված լրացուցիչ հաշվարկները իսկապես վկայում են, որ շենքի ստորգետնյա 3 հարկերի շինարարության ընթացքում ... սեյսմիկ կարանի լցափակումը չնչին ազդեցություն կունենա կից գոյություն ունեցող շենքի սեյմակայունաթյան վրա»:
գ) 31.01.2018 թվականին «ՔԾՓԿ» ԲԲԸ թիվ 13113 եզրակացությունը փաստում է.
«Անավարտ կառույցի և Աննա Մարտիրոսյանին պատկանող թիվ 3 հասցեով շենքի միջև սեյսմակարը բացակայում է, այն լցափակված է խամքարաբետոնով»:
դ) 26.04.2018 թվականին «Հ. Արամյան» ՍՊԸ տրված եզրակացությամբ փաստվում է.
«...Իրականացվող կառույցի և նոր պատի միջև եղած ազատ տարածքը, որը տարբեր մասերում ունի տարբեր լայնություններ, ըստ պատվիրատուի վկայության նախկինում մասամբ եղել է հողալցված, որը երեսծածկվել է մանրահատ բետոնից սալվածքով, տեղումնային ջրերի թափանցումը դեպի շենքերի պատերն ու հիմնամասերը կանխելու նպատակով»:
«Հարկ է նշել, որ հարևանությամբ իրականացվող շենքի կառուցման ընթացքում վերջինիս և զննվող շենքի միջև ընկած Փոփոխական լայնությամբ ազատ տարածքը լցվել է փոփոխական հաստությամբ բետոնաշերտով առանց անհրաժեշտ դեֆորմացված կարան ապահովելու»:
«Դեֆորմացիան կարանի ապահովման նպատակով շենքերի միջև լցված բետոնաշերտը կազմատվել և կտրվել է հորատամուրճով առավելագույնը մինչև -1.7մ խորությամբ հաշված կառուցվող շենքի զրոյական նիշից»:
«Հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքները մինչև այժմ բացասաբար չեն ազդել զննված պատի տեխնիկական վիճակի փաստացի կրողունակության վրա, իսկ պատի լցաշերտերում առկա առանձին վնասվածքները կարող էին առաջանալ տարբեր պատճառներով, որոնց միանշանակ փաստումը ներկայումս անհնար է»:
ե) 27.04.2018 թվականին ԼՂՀ «Դատական փորձաքննությունների լաբորատորիա» ՊՕԱԿ եզրակացությամբ փաստում է.
«Փորձաքննության տրամադրված Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեով շենքի և հարակաից Աբովյան փողոցի 5/5 հասցեում կառուցվող շենքի միջև ընկած /ըստ տրամադրված փաստաթղթերի/ -1.7մ նիշից /կառուցվող շենքի 0.00մ նիշի համեմատ/ ցածր գտնվող հատվածում ... պատերի միջև առկա շերտը չի համարվում լիարժեք սեյսմիկ /դեֆորմացիան/ կարան...»:
զ) 05.06.2018 թվականի ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ»ՊՈԱԿ–ի տրված եզրակացությամբ փաստվում է.
«2. Աբովյան փողոցի թիվ 5 հասցեում կառուցվող ... շենքի և Աբովյան փողոցի թիվ 3 շենքի միջև առկա խամքարաբետոնե կարանը կազմաքանդվել է և շենքերի միջև առաջացած բացակը լիովին բավարարում է ՀՀՇՆ 11-6.02-2006 Նորմերի սեյսմիկ կարանների մասին 7.3.4 կետի դրույթին։ Նման պայամանամ, Աբովյան թիվ 5 հասցեում կառուցվող ... շենքի իրականացումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի փաստացի սեյսմակայունության վրա»:
է) 06.07.2018 թվականին «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ կողմից տրված եզրակացությամբ ամրագրված է.
«Ելնելով հետազոտության արդյունքներից եզրակացվում է՝ Աբովյան 3 և 5/5 շենքերի միջև հակասեյսմիկ կարանը լիարժեք ապահոված չէ»:
«...լիարժեք ֆունկցիոնալ նշանակության ապահովման համար իրականացնել քանդման–բացման շինարարական աշխատանքներ...»:
«Նշենք, որ ներկայումս քանդման-բացման աշխատանքները շարունակվում են, սակայն այդ աշխատանքների կատարման ընթացքում խոչընդոտվում է Աբովյան 3 շենքի սեփականատիրոջ կողմից՝ արհեստական արգելքների (շենքերի միջև բացակի պատնեշում, բանվորների ջրում) ստեղծմամբ»:
Ավելին, ստորադաս դատարանը որպես իր եզրահանգման իրավական հիմնավորում, վկայակոչում է թիվ ՀՀՇՆ 11-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն, նախագծման նորմեր» շինարարական նորմերը, որոնք հաստատված են ՀՀ Քաղաքաշինության նախարարի առ 03.02.2006 թվականի թիվ 24-Ն հրամանով:
Նշված իրավական ակտի 7.3.4 կետի համաձայն հակասեյսմիկ կարանի թույլատրելի նվազագույն լայնությունը պետք է լինի ոչ պակաս քան 3սմ և «Թույլատրվում է իրականացնել կարան հիմքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հակասեյսմիկ կարանը համընկնում է նստվածքայինի հետ»:
Գործում առկա ապացույցները հիմնավոր կերպով փաստում են, որ Հայցվորի և երրորդ անձանց շենքերի միջև հակասեյսմիկ կարանի նվազագույն լայնությունը ավելի քան 50սմ է: Սույն փաստերն ու իրավական նորմի պահանջը ակնհայտորեն անտեսվում է ստորադաս դատարանի կողմից:
Այս դեպքում ակնառու է այն փաստը, որ ստորադաս դատարանի եզրահանգումը, « ապահովված չէ հակասեյսմիկ կարանը, ինչը հանդիսանում է ՀՀՇՆ 11-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարութույն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի խախտում» ավելի քան անհիմն է:
Սեյսմիկ կարանը ի սկզբանե եղել է (2008 թվական): Այլ հարց է, որ այն լցված է եղել տարաբնույթ չոր նյութերով (հող, շինարարական աղբ և այլն) ինչպես փաստում են փորձագետները, և ինչը թույլատրելի է ՀՀՇՆ 11-06.02-2006 նրմերի 7.3.4 կետի պահանջներով, և այլ է, որ անհրաժեշտ էր այն կազմաքանդել, ինչը և կատարվել է:
Ստորադաս դատարանը հաշվի չի առել ոչ միայն այս հանգամանքները, այլև այն որ հենց Հայցվորն է խոչընդոտում աշխատանքների շարունակությանը, ինչը նույնպես փաստում է փորձագետը:
B խումբ
Ստորադաս դատարանը վիճարկվող վարչական ակտերն անվավեր ճանաչելու իր եզրահանգման հիմքում դրել է շենքերի հրդեհային անվտանգության ոլորտը կարգավորող
ա) թիվ 01/18-07/1-Կ-1526-295 առ 20.05.2017 թվականի ՃՀԱ և վիճարկվող շինթույլտվությունները հակահրդեհային նորմերի խախտմամբ տրված լինելը:
բ) զննությամբ ստացված մոտավոր (ոչ ճշգրիտ) տվյալները:
գ)«ՔՐԵԱԳԵՏ» ՍՊԸ և ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի 1 գրությունը:
դ) քաղաքաշինական նորմերը (ՀՀՇՆ21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգության» նորմերը):
Հարկ է համարել նշվածներից յուրաքանչյուրին անդրադարձ կատարել առանձին:
Ա - ՃՀԱ մասով
Բողոքարկվող վճռում (էջ 20, 5-րդ պարբերություն վերևից) ստորադաս դատարանը նշում է, որ խնդրո առարկա ՃՀԱ-ի 9.2 կետով սահմանվել է կառուցվող շենքի հեռավորությունը հարևան շինություններից ըստ նորմատիվ պահանջների, իսկ նույն փաստաթղթի 23 կետով սահմանել է նախագծի միջանկյալ համաձայնեցում ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ որպես նախագծի պատրաստման պայման, որը չի կատարվել (ըստ Պատասխանողի հայտարարության):
Այս փաստագրումն ու պնդումը հիմնավոր չէ և չի համապատասխանում իրականությանը հետևյալ պատճառաբանությամբ.
1. ՃՀԱ-ի վերը նշված կետերով սահմանված պահանջը պահպանված է թե´ նախագծի պատրաստման և թե´ կառուցապատման փուլում, քանի որ ՃՀԱ 23 կետով սահմանված միջանկյալ համաձայնեցումը ՀՀ ԱԻՆ ՊՀՏԱՏ հետ կատարված է :
15.02.2018 թվականի թիվ 24 գրությամբ «Մուլտի Գոուպ» Կոնցեռն ՍՊԸ դիմել է ՀՀ ԱԻՆ՝ հյուրանոցային համալիրի նախագծի վերաբերյալ կարծիք ստանալու (համաձայնեցում):
02.03.2018 թվականի թիվ 7/23.3/2377-18 գրությամբ ՀՀ ԱԻՆ Աշխատակազմի ղեկավարը հարցը քննարկելու համար պահանջել է լրացուցիչ ներկայացնել նախագծի հստակեցված տարբերակը:
06.03.2018 թվականի թիվ 7/23.3/2499-18 գրությամբ ՀՀ ԱԻՆ Աշխատակազմի ղեկավարը ի պատասխան «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ 15.02.2018 թվականի թիվ 24 գրության հայտնել է, որ «...Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԻՆ ՊՀՏԱ տեսչությանը վերը նշված հասցեներում հյուրանոցային համալիրի կառուցման հարցում առարկության չանի»:
Այսինքն, ՀՀ ԱԻՆ ՊՀՏԱ տեսչությունը նախագծի վերաբերյալ (հակահրդեհային կանոնների իմաստով) տվել է դրական եզրակացություն, ինչը նշանակում է, որ խախտումներ չեն հայտնաբերվել:
2. Ըստ հաստատված նախագծի պլանի Հայցվորին պատկանող շենքի հետնամասում գտնվող դուռը կառուցվող շենքից հեռու է ոչ թե 4.5մ (մոտավոր) այլ 6.80մ, ինչը հստակ է թե´ պլանում և թե´ շինհրապարակում առկա կառույցի տեղադիրքով:
3. Ստորադաս դատարանի կողմից մատնանշված ՀՀ ԱԻՆ ԱՂ-ի թիվ 7/23-3/425-18 առ 17.01.2018 թվականի գրությունը Հայցվորի շենքի հրակայունության աստիճանի որոշման վերաբերյալ տրված է որոշակի վերապահումով.
«Շինության հրակայունության աստիճանը հստակ որոշելու համար անհհրաժեշտ են կոնստրուկտիվ տարրերի նմուշների կրողունակության, ամբողջություն և ջերմամեկուսացնող հատկության կորստի սահմանային վիճակների որոշման համապատասխան փորձարկման արդյունքներ»:
4. 06.12.2017 թվականի թիվ Ք–01-008-17 գրությամբ նույնաբովանդակ պատասխան է տվել Հայցվորին նաև «ՔՐԵԱԳԵՏ» ՍՊԸ և հավելել, որ Աբովյան 3 շենքի հրակայունությունը որոշելու «հնարավորություն մեր ընկերությունը չունի»:
Այսինքն, Հայցվորին պատկանող շենքի հրակայունության աստիճանը հստակ որոշված չէ, հետևաբար որևէ կատեգորիկ հետևություն անթույլատրելի է:
5. 20.01.2018 թվականի թիվ Ք-001-01-18 գրությամբ «ՔՐԵԱԳԵՏ» ՍՊԸ հայտնում է, որ Հայցվորի շենքը հետազոտվել է (չկա ապացույց) և հանդիսանում է 3-րդ կամ 4-րդ աստիճանի հրակայունության շենք, հետևաբար հեռավորությունը պետք է կազմի 8-10 մետր շենքի հետնամուտքի մասում:
Այս դեպքում ևս սույն գրությունը չի կարող հանդիսանալ հիմք ոչ միայն դատարանի այլև որևէ մեկի համար, քանի որ պարունակում է չճշտված, տատանողական և անորոշ պատասխան:
Այս դեպքում ստորադաս դատարանը կիրառելով ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը հստակ չի նշել թե հիշյալ իրավական ակտի որ նորմի պահանջն է խախտվել և հիմք է ընդունել վերը նշված գրությունները, առանց հաշվի առնելու նրանցում առկա վերապահումներն ու հակասությունները, իսկ հղումը հիշյալ իրավական ակտի 150 կետի պահանջներին ուղղակի հիմնազուրկ է, քանի որ դեռևս որոշված չէ Հայցվորի շենքի հրակայունության աստիճանը:
Ավելին, ստորադաս դատարանը այս դեպքում հարկ է, որ անդրադառնար հիշյալ իրավական ակտի 34 կետի պահանջներին, համաձայն որի`
«...Բացվածքների լցվածքների (դռներ, դարպասներ, պատուհաններ և ելանցքներ), ինչպես նաև լուսանցքների, այդ թվում՝ զենիթային և ծածկերի այլ լուսաթափանցիկ հատվածամասերի հրակայունության սահմանները չեն նորմավորվում, բացառությամբ հակահրդեհային պատնեշների որմնանցքների լցվածքներից»:
Ուստի ստորադաս դատարանի եզրահանգման հիմքում դրված սույն փաստն ու փաստարկումն ևս անհիմն են:
Ստորադաս դատարանը իր կողմից գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի ցանկում ներառել է հայցվորի Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2745913 առ 21.03.2011 թվականի վկայական։
Նշված վկայականի համաձայն, հայցվորի շենքի հետնամասում գտնվող հողամասը հայցվորին չի պատկանում նրա հողամասի սահմանները համընկնում են նրա շենքի հորիզոնական կտրվածքի ուրվագծին:
Այսինքն, հայցվորի շենքի հետնամասում գտնվող դուռը , որի չբացվելը կարևորել է ստորադաս դատարանը, բացվում է այլ անձին պատկանող հողամասում (ենթադրվում է համայնքային հող):
Ստորադաս դատարանը անդրադառնալով հակահրդեհային կանոնների պաշտպանական լինելու հարցին, այս դեպքում պետք է հաշվի առներ նաև այս փաստը, ինչը չի արել:
C խումբ
Այս դեպքում ստորադաս դատարանը իր եզրահանգումների հիմքում դրել է հետևյալը.
ա) թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականին կայացրած վճիռը;
բ) ՀՀ կառավարության 19.03.2005 թվականի թիվ 596-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»:
գ) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի դրույթները (այսուհետ` ՎՀՎՎ):
Այս պարագայում ևս անհրաժեշտ է համարել նշված հիմքերին անդրադառնալ առանձին:
Ստորադաս դատարանը համարել է, որ թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով վճիռը որոշակի պարտավորություն է սահմանել Երևանի քաղաքապետի համար և գտել է, որ վճռի անկատարության պայմանում ՃՀԱ-ն և վիճարկվող շինթույլտվությունները տրվել են օրենքի խախտմամբ:
Նման պնդումը զուրկ է որևէ հիմնավորումից, քանի որ.
Վճիռը Երևանի քաղաքապետարանին բացարձակ ոչինչ չի պարտավորեցրել:
Վճիռը «Մուլտի Գրուպ» Կոնցեռնին պարտավորեցրել է ապահովել սեյսմիկ կարանը:
Վճռի պահանջը կատարվել է, իսկ դրա նկատմամբ վերահսկողությունը դուրս է Երևանի քաղաքապետարանի օրենքով իրեն վերապահված գործառույթներից: Ստորադաս դատարանի կողմից վկայակոչված Կառավարության որոշմամբ հաստատված կարգի 110-րդ կետը սահմանել է հիմքերի հստակ և սպառիչ ցանկ, որոնցից որևէ մեկի առկայությամբ միայն կարող է մերժվել շինթույլտվության տրամադրումը:
110. Շինարարության թույլտվությունը մերժվում է միայն սույն կարգի 106-րդ կետով սահմանված հիմքերով, ընդ որում, կատարված ծախսերի ռիսկը կրում է կառուցապատողը։
Նույն կարգի 106-րդ կետեը սահմանում է.
106.Նախագծային փաստաթղթերը չեն համաձայնեցվում, և շինարարության թույլտվությունը մերժվում է հետևյալ դեպքերում՝
1) նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում նախագծման թույլտվությամբ (առաջադրանքով) սահմանված պայմաններին (այդ թվում՝ տեխնիկական) և սահմանափակումներին կամ դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջներին.
2) սույն կարգի 98-րդ կետով սահմանված փաստաթղթերը պարունակում են ոչ հավաստի կամ ոչ լիարժեք տեղեկություններ, կամ սույն կարգի 107-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համաըւվել.
3) նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման մասին դիմումը ներկայացվել է նախագծման թույլտվության (առաջադրանքի) գործողության ժամկետը լբանալուց հետո.
4) նախագծման թույլտվություն (առաջադրանք) չպահանջող դեպքերում՝
ա. նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում հաստատված գոտևորման նախագծով սահմանված պահանջներին,
բ. թեև սույն կարգի 39-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումում նշվել է ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցման կամ ծառայությունների մատուցման փոփոխության անհրաժեշտության բացակայության մասին, սակայն դրանք անհրաժեշտ են.
5) սույն կարգի 116-րդ կետում նշված դեպքերում, եթե մերժվում է քանդման (ապամոնտաժման) թույլտվությունը կամ եթե չի ներկայացվել օրենքով սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը (անդորրագրերը).
6) նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը չեն համապատասխանում քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գերատեսչական ակտերով սահմանված պահանջներին։
Գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, թե վիճարկվող վարչական ակտերը տրամադրելիս հիշյալ ո՞ր մասի պահանջն է խախտված և ինչպես:
Ինչ վերաբերում է նրան, որ ստորադաս դատարանը իր այս եզրահանգմանը իրավական հիմնավորում է տալիս, վկայակոչելով «ՎՀՎՎ» Օրենքի 63-րդ հոդվածին, ապա այս դեպքում ևս դատարանը թույլ է տվել ոչ միայն հիշյալ իրավանորմի սխալ մեկնաբանում (չի նշել կոնկրետ, թե 63-րդ հոդվածի 1-ին մասի ո՞ր ենթակետի պահանջն է խախտված), այլև անտեսել է և չի կիրառել նույն իրավանորմի 3-րդ մասը, որը սահմանում է.
Հոդված 63. Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը
3. Ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի։
Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի, եթե վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տնօրինել է, ինչպես նաև, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը։
Տվյալ պարագայում ապացուցված է, որ գործով 3-րդ անձանց համար ոչ միայն առկա չեն նշված իրավանորմի 1-ին մասի հիմքերը, այլև հակառակը, իսկ վիճարկվող ակտերի գոյությանը չվստահելու հիմքեր նրանք չունեին, և դեռ ավելին, արդեն իսկ տնօրինել և օգտագործել էին վիճարկվող վարչական ակտով ստացված իրավունքը։
Հետևաբար, անգամ եթե դատարանի հետևությունները հիմնավոր լինեին, միայն նշված հիմքով արդեն դատարանը չէր կարող վիճարկվող վարչական ակտերը անվավեր ճանաչել, առավել ևս, որ գործի քննության ընթացքում որևէ կերպ չի հիմնավորվել և ապացուցվել. թե վիճարկվող վարչական ակտի գործողության մեջ գտնվելը ում և ինչպիսի վնաս է հասցրել:
Ամփոփելով սույն բաժինը` հարկ է նշել, որ ստորադաս դատարանը վարչական ակտի անվավերության պահանջ քննելիս պարտավոր էր պարզել նաև, թե վիճարկվող վարչական ակտի գոյությամբ ու՞մ և ո՞ր իրավունքն է խախտվել ու ի՞նչպես։
Այս դեպքում դատարանը ընդհանրապես չի անդրադարձել և քննության առարկա չի դարձրել այս հարցը, ինչը չափազանց կարևոր է գործի արդար քննության տեսանկյունից։ Հակառակ դեպքում խախտվում են վարչական դատավարության նպատակները, որն է մարդու և քաղաքացու օրենքով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը:
Սույն գործի քննությամբ և կայացրած վճռով (բողոքարկվող դատական ակտ) ստորադաս դատարանը բացի նյութական իրավունքի նորմերի խախտումներից թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի մի շարք խախտումներ, որոնցից յուրաքանչյուրին հարկ է անդրադառնալ առանձին:
1. Գործի քննության ընթացքում, դեռևս 2018թվականի ապրիլի 10-ին ստորադաս դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, ըստ որի, սույն վարչական գործի վարույթը ենթակա էր կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի հիմքով (նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ): Ստորադաս դատարանը սույն հանգամանքին անդրադարձել է միայն վճռի նկարագրական մասում (3-րդ անձանց դիրքորոշում), իսկ վճռի պատճառաբանական մասում որևէ կերպ չի անդրադարձել առարկության հիմնավորվածության, որով և խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ ենթակետի պահանջը.
Հոդված 126. Գործն ըստ էության լուծող դատական ակտի բովանդակությունը
4. Վճռի պատճառաբանական մասը բովանդակում է.
5) եզրահանգում՝ դատավարության մասնակիցների պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.
Ավելին, 23.04.2018 թվականին կայացրած դատական նիստի ընթացքում ներկայացվել է նույնաբովանդակ միջնորդություն, ինչը ևս մերժվել է։
Երկու դեպքում էլ ստորադաս դատարանը համարել է, որ առկա չեն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 96 հոդվածի հիմքերը։
Բողոքարկվող վճռի պատճառաբանական մասում (էջ 23, 5-րդ պարբերություն վերևից) ստորադաս դատարանը անդրադարձել է նույն հարցին և եզրահանգել:
Տվյալ դեպքում թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հասցեատերեր են հանդիսացել ինչպես «Մուլտի Գրուպ» Կոնցեռն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, այնպես էլ Երևանի քաղաքապետարանը:
Մինչդեռ Դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 20.05.2017 թվականի թիվ 01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և դրա հիման վրա Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները տրվել են թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականի՝ օրինական աժի մեջ մտած վճռի անկատար լինելու պայմաններում՝ վճռի պահանջների նկատմամբ, ինչով Երևանի քաղաքապետարանը խախտել է օրինական աժի մեջ մտած դատական ակտի պարտադիր և կատարման ենթակա լինելու սկզբունքները:
Այս դեպքում ստորադաս դատարանը հակասում է իր իսկ եզրահանգմանը, մի դեպքում համարում է վեճը նույն անձանց մեջ չէ թիվ ԵԿԴ/2222/02/08 գործի համեմատ, մյուս դեպքում համարում է, որ վերոհիշյալ գործով Երևանի քադաքապետարանը քաղաքացիական գործով կայացրած վճռի հասցեատեր է ի թիվս «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ և սույն հակասությունը անտեսելով, պնդում, որ քադաքապետարանը որպես վարչական մարմին վիճարկվող վարչական ակտը տրամադրել է օրենքի խախտմամբ, թերևս մոռանալով, որ ոլորտը կարագավորող որևէ իրավական նորմ չկա, որի հիմքով պետք է մերժեր վարչական ակտի տրամադրումը միայն ու միայն այն պատճառաբանությամբ, որ հակասեյսմիկ կարանը ապահոված չէ:
2. 16.08.2018 թվականին կայացած դատական նիստում գործով 3-րդ անձիք միջնորդություն են ներկայացրել դատարան վիճարկվող դատական ակտի գործողության կասեցումը վերանայելու պահանջով, որի հիմքում դրել են հետևյալ փաստական հանգամանքները և իրավական հիմնավորումը.
գործով հիմնավորված է, որ հակասեյսմիկ կարանը կամ նրա ապամոնտաժումը որևէ կերպ չի խախտում Հայցվորի որևէ իրավունք և որևէ վնաս չի պատճառում:
վարչական ակտի կասեցմամաբ պայմանավորված շինարարական աշխատանքների կասեցումը հանգեցնում է հսկայական վնասի 3-րդ անձանց (միայն մեկ ամիս ժամանակով աշխատանքների կասեցումը արժե շուրջ 160.000.000 դրամ, ներառյալ պայմանագրով նախատեսված տույժ-տուգանքները, հարկադիր պարապուրդը և այլն):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի դրույթները:
Ստորադաս դատարանը իր արձանագրային որոշմամբ մերժել է միջնորդությունը (ի դեպ, սույն որոշման դեմ բերված է առանձին վերաքննիչ բողոք):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը սահմանում է.
Հոդված 83. Վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետեանքները.
1. Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ`
1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է ելնելով հանրային շահերից.
3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ։
2. Հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։
3. Միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է 3 օրվա ընթացքում։
4. Միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
5. Վարչական դատարանն իրավասու է վիճարկման հայցի կասեցումը պայմանավորելու որոշակի ժամկետով և կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը։
(83-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.12.17 ՀՕ-312-Ն)
Հիշյալ իրավանորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ`
ա) Վիճարկման հայցի վարույթն ընդունելը կասեցնում է վարչական ակտի կատարումը մինչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
բ) Դատարանը կարող է կասեցնել վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի։
գ) Դատարանը պետք է կասեցնի վարչական ակտի կատարումը, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վիճարկվող ակտի կատարումը կարող է զգալի վնաս պատճառել հայցվորին կամ անհնարին դարձնել նրա իրավունքների պաշտպանությունը։
դ) Դատարանը իրավասու է կասեցումը պայմանավորել որոշակի ժամկետով և ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը։
Այս դեպքում Հայցվորին զգալի վնաս է պատճառում ոչ թե վիճարկվող վարչական ակտի կատարումը, այլ ճիշտ հակառակը. նրա կասեցումը հանգեցնում է ծանր հետևանքների երրորդ անձանց մոտ նյութական վնասի ձևով, ինչն ինքնին հիմք է տալիս վերջիններիս իրենց համար բարենպաստ դատական ակտի դեպքում հետադարձ պահանջներ (վնասների հատուցման) ներկայացնել ոչ միայն հայցվորին, իսկ ոչ բարենպաստ դատական ակտի դեպքում գործով պատասխանողին (վարչական մարմնին):
Սույն գործի փաստական հանգամանքների, հայցվորի պահանջի բովանդակության և գործում առկա ապացույցների համադրումը ակնհայտ է դարձնում, որ վիճարկվող դատական ակտերի կատարումը որևէ կերպ չի կարող վնաս պատճառել Հայցվորին կամ անհնարին դարձնել նրա իրավունքների պաշտպանությունը, առավել ևս որ այդ իրավունքի խախտումը նույնիսկ ենթադրության մակարդակով որևէ կերպ հիմնավորված չէ:
Փոխարենը հիմնավորվում է ճիշտ հակառակ մի իրողություն - վիճարկվող վարչական ակտի կասեցումը նշանակում է շինարարական աշխատանքների դադարեցում, իսկ դադարեցումն իր հերթին հանգեցնում է 3-րդ անձանց կողմից ավելորդ տույժ-տուգանքի, հարկադիր պարապուրդի և այլ պարտադրված ծախսերի փոխհատուցում կապալառուին, ինչն էլ հիմք է հանդիսանալու մոտ ապագայում Հայցվորից (մի դեպքում) կամ Պատասխանողից (մյուս դեպքում) հետադարձ պահանջի հիմքով ստանալ փոխհատուցում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հստակ կարգավորված չեն նմանատիպ իրավիճակներում հնարավոր վնասների հատուցման հարցերը և ձևավորված դատական պրակտիկայի համաձայն կիրառվում են քաղաքացիական դատավարության կանոնները։
Մասնավորապես, ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/4521/05/17 վարչական գործի քննության շրջանակներում (շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջ) կայացրած իր որոշմամբ բավարարել է գործով երրորդ անձի պահանջը հնարավոր վնասի հատուցման ապահովման վերաբերյալ և հայցվորի կողմից չկատարելու հիմքով վերագրել վարչական ակտի կասեցումը:
Ավելին, դատարանի նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, սակայն բողոքը մերժվել է։ Այսինքն Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումը ըստ էության նույնական է ստորադաս դատարանի դիրքորոշման հետ:
Հիշյալ դատական ակտերով արտահայտված իրավական դիրքորոշումը գալիս է հիմնավորելու այն փաստարկումը, որը բխում է հենց Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունից և տրամաբանությունից այն իմաստով, որ բոլոր դեպքերում վիճարկված հայցի ընդունմամբ դատարանը պետք է կիրառի վիճարկվող վարչական ակտի կասեցումը միայն այն դեպքում, երբ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
Տվյալ պարագայում, նկատի առնելով վիճարկվող վարչական ակտերով կառուցապատման ծավալը և նախահաշվարկային արժեքները, այդ հնարավոր վնասը միայն մեկ ամսվա կտրվածքով տուժանքը համարժեք է 124.833.900 ՀՀ դրամի, իսկ բոլորը միասին` շուրջ 160.000.000 ՀՀ դրամ: Եթե հաշվի առնել նաև դատական գործի քննության ակտի և դատական ակտի ուժի մեջ մտնելու հնարավոր ժամկետը, ապա իրականության մեջ կստացվի բավականին մեծ գումար։ Նման պնդումը իր հիմքում ունի հստակ կատարված հաշվարկներ, որոնք իրականացվել են կապալառուի կողմից, հիմք ընդունելով պայմանագիրը:
Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժով վիճարկվող վարչական ակտի կասեցումը (ըստ էության հայցի ապահովումը) վերացնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժելու մասին դատարանի 16.08.2018 թվականի արձանագրային որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որը սակայն Վերաքննիչ վարչական դատարանի 07.09.2018 թվականի որոշմամբ վարույթ ընդունելը մերժվել է, պատճառաբանելով, որ Վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված բողոքարկման ենթակա դատական ակտերում, բացակայում է քննարկվող դատական ակտը:
Վճռաբեկ դատարանն իր ԱՐԱԴ2/0169/02/11 առ 28.11.2014 թվականի որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.
«Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված միջանկյալ դատական ակտերի համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ։ Իսկ նշված դրույթներով չնախատեսված մնացած բոլոր միջանկյալ դատական ակտերի համար օրենսդիրը սահմանել է «հետաձգված բողոքարկման» կարգ, այն է ՝ բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում:»
Վերը նշվածի համադրության արդյունքում, սույն վերաքննիչ բողոքում «հետաձգված բողոքարկման» կարգով բողոքարկում ենք նաև ստորադաս դատարանի 16.08.2018 թվականի արձանագրային որոշումը և խնդրում, որպեսզի Վերաքննիչ դատարանը անդրադառնա նաև այս որոշման օրինականությանը:
3. Գտնում է, որ ստորադաս դատարանն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումասիրություն չի իրականացրել։ Անդրադառնալով, որոշակի ապացույցների, ընդ որում դրանց միայն հայցվորի համար բարենպաստ մասերին, դրանք դրել է բողոքարկվող վճռի հիմքում՝ անտեսելով այդ նույն ապացույցի մյուս մասերը:
Ստորադաս դատարանը վճռի հիմքում դրել է ք.Երևան, Աբովյան 3 և ք.Երևան, Աբովյան 5/1, 5/2 և 5/3 հասցեներում սույն գործով երրորդ անձանց կողմից կառուցվող շինությունների միջև հակասեյսմիկ կարանի իբր ապահովված չլինելու փաստը: Դատարանը նման եզրակացության է հանգել գործում առկա թվով 7 փորձագիտական եզրակցությունների գնահատման արդյունքում: Սակայն ուշադրության է արժանի այն, որ վճռի հիմքում դրված այդ եզրակացություններից և ոչ մեկով փորձագետներր չեն հերքել նշված սեյսմիկ կարանի գոյություն ունենալու փաստը, այլ նշել են, որ այն լիարժեք չէ, քանի որ լցափակված է տարբեր նյութերով (չխտացված խամքարաբետոն, բնահող, շինաղբ): Այսինքն, նշված սեյսմիկ կարանը գոյություն ունի, պարզապես ըստ փորձագետների այն լցված է ոչ ճիշտ նյութով։ Բացի այդ տեղատեսություն ժամանակ ևս այդ փաստը հաստատվել է: Ստորադաս դատարանը, անտեսելով այս ամենը, ինչպես նաև գործում առկա այլ եզրակացություններ և մասնագետների գրավոր կարծիքներ, հանգել է կատեգորիկ եզրահանգման, որ սեյսմիկ կարանը ապահովված չէ, ինչն էլ շինարարական նորմերի խախտում է: Ավելին, դատարանն անտեսել է նույն փորձագիտական եզրակացություններում նշված այն փաստը, որ չնայած կարանը լցափակված է, այնուամենայնիվ դա կից գոյություն ունեցող շենքի սեյսմակայության վրա չնչին ազդեցություն կունենա։ Նշվածով դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի դրույթները, այն է.
«1. Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:»
Հարկ է ընդգծել, որ նշված սեյսմիկ կարանի վերաբերյալ միևնույն անձանց միջև քննվել է ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործը, և առկա է ուժի մեջ մտած դատական ակտ, որի պահանջը սույն գործի քննության ընթացքում կատարվում էր: Ստորադաս դատարանն այս դեպքում անտեսելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները, նորից քննության առարկա է դարձրել ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով արդեն իսկ քննված փաստը (սեյսմիկ կարանի մասով): Բողոքարկվող վճռի պատճառաբանական մասի գրեթե կեսը, ստորադաս դատարանը տրամադրել է ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստին ու հանգել հետևության:
Գտնում է, որ նման պարագայում ստորադաս դատարանը ընդհանրապես քննության առարկա չպետք է դարձներ սեյսմիկ կարանի առկայության կամ պատշաճ պահպանվածության վերաբերյալ հարցերը, և ապացուցել մի փաստ, որը ապացուցման կարիք չուներ, քանի որ այդ մասով առկա էր ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով կայացված և ուժի մեջ մտած դատական ակտը, որը կատարվում էր: Նման պայմաններում ստորադաս դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է.
«2. Նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն։»
Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշմամբ ամրագրել է հետևյալ իրավական դիրքորոշումը:
Վճիռների նախադատելիության կանոնները միևնույնն են ինչպես վարչական, այնպես էլ քաղաքացիական դատավարությունում, հետևաբար քաղաքացիական գործեր քննելիս վարչական գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտերով հաստատված հանգամանքները, ինչպես այլ քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները, ևս ունեն նախադատելի նշանակություն։ Հակառակ դեպքում կստացվի, որ տարբեր դատարաններ միևնույն փաստական հանգամանքներին կարոդ են տալ տարբեր իրավական գնահատականներ հանիրավի ընդլայնելով դատական հայեցողության սահմանները։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հողվածի 2-րդ կետով սահմանված նորմի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լհնելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից, ընդ որում, նախադատելիության կիրառման համար օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, որ նոր քննվող գործը վերաբերի միևնույն անձանց միջև վեճին։
Անդրադառնալով բողոքարկվող վճռի հիմքում դրված փորձագետների եզրակացություններին, պետք է նշել, որ դրանք որպես ապացույցի տեսակ չեն կարող համարվել փորձագիտական եզրակացություն, քանի որ դրանք արտադատական կարգով ձեռք բերված մասնագիտական եզրակացություններ են, քանի որ չեն իրականացվել և չեն համապատասխանում վարչական դատավարության օրենսգրքի 37-40-րդ հոդվածներով սահմանված պահանջներին։ Ավելին, գործում կան եզրակացություններ, որոնք կազմվել են առանց փորձաքննության օբյեկտը փաստացի զննելու և տվել են զուտ տեսական կարծիքներ։ Այսինքն, նշված եզրակացությունները որպես ապացույցի տեսակ ոչ թե փորձագետի եզրակացություններ են, այլ գրավոր ապացույցներ, որոնց պարագայում դատարանը պարտավոր էր նախ գնահատել դրանք վերաբերելիության և թույլատրելիության տեսանկյունից և նոր միայն դներ իր վճռի հիմքում: Ավելին, վճռի պատճառաբանական մասում դատարանը պետք է նշեր, թե հատկապես ինչո՞ւ է հիմք ընդունում այս գրավոր ապացույցները, իսկ մնացածները` ոչ: Բացի դրանից, գործի քննության ժամանակ, երբ սեյսմիկ կարանի փաստի վերաբերյալ հարցեր էին առաջացել, բանավոր միջնորդվել էր դատարանին նշանակել փորձաքննություն պատշաճ եզրակացություն ստանալու համար, որը դատարանը մերժել է, հայտնելով, որ դրա կարիքը չկա: Ու չնայած դրա կարիքը չկար, դատարանը այն իր վճռում քննության առարկա է դարձրել և կրկին ապացուցել՝ հիմքում դնելով մասնագիտական եզրակացություններ, դրանց տալով փորձագետի եզրակացության ուժ:
Նշվածով գտնում է, որ խախտվել է վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ և 37-րդ հոդվածների դրույթները, որոնք պետք է կիրառվեին, սակայն չեն կիրառվել։
Ստորադաս դատարանը բողոքարկվող վճռի հիմքում դրել է նաև այն փաստը, որ պատասխանողի մոտ գտնվող վարչական վարույթի նյութերում առկա չէ միջանկյալ համաձայնեցումը ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ և ըստ էության այդ համաձայնության վարչական վարույթում չլինելը դիտարկել որպես բացակայություն:
Դատարանի նման եզրահանգումը անհիմն է, քանի որ նշված համաձայնությունը չէր կարող լինել վարույթի նյութերում, քանի որ այն միջանկյալ համաձայնեցում է և ձեռք է բերվում կառուցապատողի կողմից հետագայում: Նշված ապացույցը պետք է լինի կամ կառուցապատողի մոտ կամ համապատասխան փորձաքննություններ իրականացրած ընկերությունների մոտ: Գործի քննության ընթացքում նշված փաստը չի վիճարկվել, իսկ դատարանն այն ապացուցելու կամ նշված ապացույցը ներկայացնելու պարտականություն երրորդ անձանց վրա չի դրել: Դատարանը գործի դատաքննությունը 28.06.2018 թվականին վերսկսել է և պատսախանողի ներկայացուցչից ճշտել այդ միջանկյալ համաձայնությունը վարույթի նյութերում առկա լինելու մասին, որը հայտնել էր, որ վարույթի նյութերում առկա չէ, սակայն այն կարող է լինել քաղաքապետարանի համապատախան ստորաբաժանման տիրապետման ներքո: Այսինքն, եթե խորհրդակցական սենյակում դատարանի մոտ նշված փաստի վերաբերյալ հարցեր են առաջացել, ինչի հիմքով գործի դատաքննությունը վերսկսել էր, ապա դատարանը տվյալ ապացույցը դատավարության մասնակիցներից կամ գործով չներգրավված անձանցից պահանջելու փոխարեն պարզապես հետաքրքրվել է դրա վարչական վարույթի նյութերում առկա լրնելու կամ չլինելու մասին: Նշվածը երկրորդ կարևոր փաստն է, որը հիմք է հանդիսացել դատարանի կողմից հայցը բավարարելու համար:
Գտնում է, որ ստորադաս դատարանը խախտել է վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը, որը պետք է կիրառել սակայն չի կիրառել, այն է.
«4. Ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում՝ առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական և տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև դատավարությունում չներգրավված ֆիզիկական և իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն՝ սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար:»
Հաշվի առնելով, որ միջանկյալ համաձայնության վերաբերյալ փաստը ստորադաս դատարանը գործի լուծման համար կարևոր է համար և դրել վճռի հիմքում, մեր կողմից հարցումներ են կատարվել ԱԻՆ աշխատակազմի ղեկավարին, «Հայնախագիծ» ԲԲԸ-ին և կապալառու «Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ին նշված միջանկյալ համաձայնությունների ստացված լինելու վերաբերյալ, խնդրելով տրամադրել նաև այդ համաձայնեցումների պատճենները, մասնավորապես.
1. 15.02.2018 թվականի «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ թիվ 24 գրությունը ուղղված ՀՀ ԱԻՆ Աշխատակազմի Ղեկավարին (պատճենը):
2. 02.03.2018 թվականի ՀՀ ԱԻՆ Աշխատակազմի Ղեկավարի թիվ 7/23.3/2377-18 գրության պատճենը:
3. 06.03.2018 թվականի ՀՀ ԱԻՆ Աշխատակազմի Ղեկավարի թիվ 7/23.3/2499-18 գրության պատճենը:
Նկատի ունենալով, որ ստորադաս դատարանում տվյալ փաստը վիճարկված չլինելու հետևանքով այդ ապացույցը ձեռք բերելուն ուղղված քայլեր չեն ձեռնարվել և երրորդ անձինք չէինք կարող եզրակացնել, որ այդ փաստը դատարանը կարող էր համարել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և գործի քննության ընթացքում փորձեին այն ձեռք բերել, ուստի վճռի հրապարակումից հետո, հաշվի առնելով դատարանի դիրքորոշումը, այն ձեռք ենք բերել կցվում է սույն վերաքննիչ բողոքին:
Վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է.
«2. Վերաքննիչ դատարանն ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ համարում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն:»
Վերը նշվածից ելնելով, հաշվի առնելով, որ տվյալ ապացույցը ձեռք է բերվել բողոքարկվող վճռի կայացումից հետո և այն գործի լուծման համար էական նշանակություն ունի, ուստի սույնով միջնորդում են ընդունել միջանկյալ համաձայնության վերաբերյալ ապացույցները և դարձնել քննության առարկա:
Ստորադաս դատարանը խախտել է վարչական դատավարության օրենսգքրի 26-րդ, 27-րդ հոդվածի, 28-րդ հոդվածի 4-րդ կետի, 30-րդ հոդվածի 2-րդ կետի, 37-րդ հոդվածի, 83-հոդվածի 4-րդ կետի, 144-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա և արդյունքում կայացվել սխալ դատական ակտ:
Հայցվոր կողմը վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացրել, սակայն դատաքննության ընթացքում առարկել է ներկայացված վերաքննիչ բողոքների դեմ՝ պնդելով, որ ՀՀ վարչական դատարանի կայացրած դատական ակտը հիմնավոր է: Իսկ ներկայացված փաստարկները համապատասխանում է ՀՀ վարչական դատարանում գործի քննության ընթացքում ներկայացրած փաստարկներին:
Վերաքննիչ դատարնի վերլուծությունը.
ՀՀ վարչական դատվարության օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն.
«1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար
(…)
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաստատված փաստն ընդունվում է որպես հիմք, եթե բողոքում այդ փաստը չի վիճարկվում, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն»:
Վերաքննիչ դատարանի լիազորությունների ծավալին անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանն իր ՎԴ/3271/05/12 վարչական գործով 18.07.2014 թվականին կայացված որոշմամբ՝ արձանագրելով հետևյալը.
«(...) Իր նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու դատարանի լիազորության իրացման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը գտել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե'ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշմանն ի հավելում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն և չի վերաբերում դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ հայցի իրավական հիմքերը լրացնելուն, դատարանի նախաձեռնությամբ վեճի սահմաններից դուրս գալուն, ինչպես նաև սույն սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի uահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըuտ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել»:
Ասվածի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից հստակ սամանվել է Վերաքննիչ դատարանում վերաքննության սահմանները, որպիսիք սահմանափակվում են ներկայացված վերաքննիչ բողոքի սահմաններում բողոքն ըստ էության քննելու տիրույթում: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը, որպես վերաքննություն իրականացնող դատական ատյան, պարտավոր է համապատասխան դատական ակտը վերանայել վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն իրականացնելիս չպետք է դուրս գա վարչական գործի հարուցման հիմք հանդիսացող հայցադիմումի շրջանակներից: Ընդ որում, չքննարկել վարչական գործի հարուցման հիմք հանդիսացող հայցադիմումով ներկայացված և ՀՀ վարչական դատարանի կողմից քննարկված փաստարկները, Վերաքննիչ դատարանը չի կարող:
Հաջորդիվ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայցված վերաքննիչ բողոքով բողոքաբերները, ի թիվս այլն, բարձրացրել են սույն վարչական գործի վարույթը կարճելու հարցը՝ պնդելով, որ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործը քննվել է նույն անձանց մասնակցությամբ, վերաբերել է նույն առարկային և նույն հիմքերին:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն առաջնահերթության կարգով կքննարկի այս հարցը:
Բողոքաբերների վկայակոչած հիմքով վարչական գործի վարույթը կարճելու իրավադրույթը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որը սահմանում է.
«1. Դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ»:
Նշված նորմի բովանդակությունից հետևում է, որ վարչական գործի վարույթը կարճելու քննարկվող հիմքը կարող է ի հայտ գալ հետևյալ վավերապայմանների միաժամանակյա առկայության պայմաններում՝առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, որպիսի գործի շրջանակներում.
ա)վեճը նույն անձանց միջև է.
բ) վեճը նույն առարկայի մասին է.
գ) վեճի հիմքերը նույնական են:
«Datalex.am» պաշտոնական տեղեկատվական կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով առկա է Երևան քաղքի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի 10.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Նշված գործի շրջանակներում որպես դատավարության մասնակիցներ են հանդես գալիս Երևանի քաղաքապետարանը՝ որպես երրորդ անձ, Աննա Մարտիրոսյանը՝ որպես հայցվոր և «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ որպես պատասխանող: Նշված գործով հայցի առարկան վերաբերել է «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայցվորի իրավունքների խախտմանը և այդ խախտումների վերացմանը: Այդ գործով հայցի հիմքը հանդիսացել է այն հանգամանքը, որ իրականացվող շինարարությունն ընթանում է քաղաքաշինական և կից կառույցների սեսմակայության նորմերի խախտումներով, այսինքն չի պահպանվել շինությունների միչև օրենքով սահմանված 20մետր հեռավորությունը, բացի այդ անհնարին է դարձել շենքի ետնամասում գտնվող օրինական բացված դռների օգտագործումը:
Նախ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող գործով դատավարության մասնակիցները կազմը և սույն վարչական գործով դատավարության մասնակիցների կազմը նույնական չէ, որպիսի պահանջը, ինչպես նշվեց վերը, պարտադիր է վարչական գործի վարույթը կարճելու համար: Հաջորդիվ, հայցի առարկան քննարկվող գործով վերաբերել է շինարարական աշխատանքների ընթացքում հայցվորի իրավունքի խախտումներին: Այսինքն, հայցվորն այդ գործի շրջանակներում բարձրացրել է շինարարությունը խախտումներով իրականացնելու հարցը, մինչդեռ սույն գործով հայցի առարկան վերաբերում է 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններին և այդ թույլտվություններն օրենքի խախտմամբ տրամադրելուն: Իսկ այդ հանգամանքները խիստ տարբեր են, քանզի շինարարական աշխատանքներն այլ անձանց իրավունքների խախտմամբ իրականացնելու հանգամանքը դեռևս չի նշանակում, որ այդ շինարարական աշխատանքների հիմքում ընկած թույլտվությունը ևս տրվել է օրենքի խախտմամբ:
Երրորդ, քննարկվող գործերի հայցի հիմքերը ևս ամբողջությամբ նույնական չեն: ընդ որում ասվածն ուղղակիորեն կապված է Վերաքննիչ դատարանի կողմից վերը կատարված այն դիտարկման հետ, որ շինարարական աշխատանքներն այլ անձանց իրավունքների խախտմամբ իրականացնելու հանգամանքը դեռևս չի նշանակում, որ այդ շինարարական աշխատանքների հիմքում ընկած թույլտվությունը ևս տրվել է օրենքի խախտմամբ:
Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս մասով բողոքան անհիմն է, ուստի ՀՀ վարչական դատարանի դիրքորոշումն այս հարցի հետ կապված հիմնավոր է: Իսկ այդ պարագայում առկա չէ դատավարական նորմի խախտմամբ բողոքարկվող դատական ակտը բեկանելու հիմք:
Հաջորդիվ, Վերաքննիչ դատարանը նկատում է, որ բողոքաբերի կողմից բարձրացվել է վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ թույլ տրված դատավարական նորմի խախտումներին և այդ հիմքով բողոքարկվող վճիռը բեկանելու հարցը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն.
«1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
(...)»:
Տվյալ պարագայում բողոքաբերների բարձրացրած հարցը վեճի հանգուցալուծման առումով որևէ որոշիչ դեր չի կարող խաղալ, քանզի եթե նույնիսկ հաստատվի, որ ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ կերպով է մերժել բողոքաբերների միջնորդությունը, ապա այդ հանգամանքը չի կարող հանգեցնել վեճի սխալ լուծմանը, ուստի և չի կարող դրվել բողոքարկվող դատական ակտի բեկանման հիմքում:
Անդրադառնալով բողոքաբերների կողմից բարձրացված նյութական իրավունքի նորմի խախտման հիմքով դատական ակտը բեկանելու փաստարկներին, Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում քննության առարկա դարձնել խնդրո առարկա իրավահարաբերություններում առկա իրավակարգավորումները՝ հայցադիմումով ներկայացված հայցապահանջների իրավական բնույթն ամբողջությամբ ընկալելի դարձնելու համար:
Այսպես, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն.
«Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները»:
Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն.
«Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, հաշմանդամների տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով:
Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը կազմում են քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերի համակարգի բաղկացուցիչ մասը և հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար:
Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար»:
Նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն.
«1. Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր:
(...)
14. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են՝
ա) կառուցապատման նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով գործառական տարածքների հատակագծման և բարեկարգման նախագծերը.
բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը։
15. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ։
(...)
17. Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից նախագծային փաստաթղթեր մշակողին տրվող նախագծային առաջադրանքը չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին:
18. Ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը` սույն օրենքի 23 հոդվածի չորրորդ մասով սահմանված պահանջներին համապատասխան:
19. Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են հանդիսանում քաղաքաշինական գործունեության վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար։
20. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Կառավարությունը»:
Նույն օրենքի 22.1-րդ հոդվածի համաձայն.
«1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` սույն օրենքի 6 հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և սահմանափակումները:
Տեխնիկական պայմանները տալիս են ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները` ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնին` վերջինիս հարցման հիման վրա, և կազմում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի անբաժանելի մասը:
2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված և օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության և մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:
(...)
5. Ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:
6. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով:
(...)»:
Նույն օրենքի 23-րդ հոդվածի համաձայն.
«Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության սահմանած կարգով:
Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով:
Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, իսկ նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված մարմնին»:
Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն.
«1. Շենքերի, շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը փաստագրվում է շինարարության ավարտական ակտով (այսուհետ` ավարտական ակտ)` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո:
Ավարտական ակտը տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով, որը հիմք է ավարտված օբյեկտի և դրա կազմում առանձնացված միավորների նկատմամբ իրավունքների գրանցման համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքներն ավարտելուց և հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով:
Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միայն շահագործման թույլտվությունը ձևակերպելուց հետո:
3. Շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` օբյեկտի սեփականատիրոջ (սեփականատերերի) և (կամ) օգտագործողի միջոցների հաշվին: Շենքերի, շինությունների շահագործման նվազագույն պարտադիր նորմերը սահմանում է Կառավարությունը»:
Նշված նորմերի վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ շինարարական աշխատանքների իրականացնման բնագավառում օրենսդրի կողմից սահմանվել է հատուկ ընթացակարգ, որպիսի ընթացակարգն ուղղորդվում է իրար հաջորդող փուլերով և այդ փուլերի ընթացքում մի շարք փաստաթղթերի առկայության հրամայական պահանջով: Այսինքն, ողջ շինարարական գործընթցում օրենսդրի կողմից սահմանվել է հատուկ ընթացակարգ, որի պահպանումը պարտադիր է շինարարություն իրականացնող սուբյեկտների համար, իսկ այդ գործընթացում շինարարություն իրականացնող սուբյեկտները պարտավոր են ձեռք բերել մի շարք փաստաթղթեր, որոնց առկայության պայմաններում միայն հնարավոր կլինի իրականացնել շինարարությունն ու այն ավարտին հասցնել:
Այսպես, քննարկվող օրենքում օրենսդրի կողմից կարևորվել են հետևյալ փուլերը և այդ փուլերի ընթացքում ձեռք բերվող հետևյալ փաստաթղթերը.
ա) Ճարտարապետահատակագծային առաջադրանքի ձեռքբերման փուլ.
Ճարտարապետահատակագծային առաջադրանքը իրենից ներկայացնում է ինժիներատեխնիկական այն չափորոշիչները, որոնց համապատասխան կառուցապատում իրականացնողը պետք է իրականացնի շինարարություն: Ճարտարապետահատակագծային առաջադրանքը հիմք է հանդիսանում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի կազմման համար, այն նախագծվում է համապատասխան գործող քաղաքաշինական նորմերի և միայն դրանց հետ համապատասխանության պարագայում լիազոր մարմինն անձին տալիս է շինարարություն իրականացնելու թույլտվություն:
բ) Շինարարության թույլտվություն.
Ինչպես նշվեց վերը, ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան նախագծվելու պարագայում համապատասխան լիազոր մարմինը կառուցապատում իրականացնող սուբյեկտին տալիս է շինարարության թույլտվություն, որպիսի փաստաթուղթը հանդիսանում է է կառուցապատողի իրավունքները հավաստող փաստաթուղթ` հնարավորություն տալով նրան իրականացնել որոշակի շինարարական գործունեություն: Այս փաստաթուղթը հանդիսանում է այն վարչական ակտը, որը սահմանում է շինարարության գործընթացում կառուցապատում իրականացնող անձին տրված իրավունքը և այդ իրավունքի ծավալը: Իսկ ծավալը, նախապես հատկորոշվում է շինարարության թույլտվության հիմքում ընկած ճարտարապետահատակագծային առաջադրանքով և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով, որում հավաստվում է, որ կատարվող շինարարական աշխատանքները հավուր պատշաճի իրականացվելու պարագայում անխուսափելիորեն պետք է համապատասխանեն քաղաքաշինական նորմերին:
գ) Ավարտական ակտ.
Ավարտական ակտը փաստաթուղթ է, որն ազդարարում է կառուցման ավարտը: Այդ փաստաթղթով փաստագրվում է շինարարության ավարտը: Սակայն օրենսդրի կողմից սահմանվել է իմպերտավի պահանջ առ այն, որ ավարտական ակտը պետք հաստատի տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքներն իրականացման հանգամանքը: Այսինքն, այս փաստաթուղթը ամրագրում է այն կարևոր իրողությունը, որ շինարարությունն իրականացվել է համապատասխան ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի, կամ այդ նախագծային փաստաթղթրի շեղումներով և կախված ավարտական ակտի բովանդակությունից, շինարարություն իրականացնող սուբյեկտը կարող է ստանալ շահագործման թույլտվություն:
դ) Շահագործման թույլտվությու.
Շահագործման թույլտվությունը փաստաթուղթ է, որով եզրափակվում է շինարարական ողջ գործընթացը: Այս փաստաթղթի առկայությունը հնարավորություն է ընձեռում շահագործելու ավարտված շինարարական օբյեկտը, որպիսի հանգամանքը ենթադրում է, որ սկսված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերից մինչև բուն շինարարական գործընթացի ավարտը, շինարարություն իրականացնող սուբյեկտը գործել է առկա շինարարական նորմերին համապատասխան, որպիսի պայմաններին համապատասխանում է նաև կառուցապատված օբյեկտը:
Ամփոփելով ասվածը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից սահմանվել է շինարարական գործընթացի ընթացկարգ, որպիսի գործընթացը սկսվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի կազմումով և ավարտվում է շահագործման թույլտվություն ձեռքբերելով: Հատկանշական է, որ այս գործընթացն ավարտին հասցնելը կախված է երկու հիմնական գործոններից՝ փաստաթղթերի կազմում համապատասխան քաղաքաշինական գործող նորմերին և շինարարության իրականացում նույն քաղաքաշինական նորմերին համապատասխան: Ընդ որում այս հանգամանքերի միաժամանակյա առկայությունը միայն կարող է հավաստել, որ շինարարական ողջ գործընթացն իրականացվել է հավուր պատշաճի: Իսկ այդ գործընթացներից որևէ մեկի թերի իրականացման պայմաններում կտուժի բուն գործընթացը և ըստ այդմ վերջնական փաստաթղթավորում չի ստանա: Այսպես օրինակ, եթե շինարարական ողջ փաստաթղթերը կազմվել են օրենքին համապատասխան, սակայն շինարարությունն իրականացվել է այդ փաստաթղթերից էական շեղումներով, ապա կառուցապատողը չի կարող ակնկալել շահագործման թույլտվության ձեռքբերում: Իսկ եթե օրինակ շինարարական փաստաթղթերը կազմվել են օրենքի խախտմամբ, ապա այս գործընթացում ընդունված վարչական ակտերը՝ շինարարության թույլտվությունը և շահագործման թույլտվությունը (մյուս փաստաթղթերը Վերաքննիչ դատարանը չի որակում որպես վարչական ակտեր) կհամարվեն անվավեր:
Համադրելով ասվածը սույն գործի փաստերի հետ, Վերաքննիչ դատարանն նախ արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանը բողոքարկվող վարչական ակտի անվավերության հիմքում դրել է հետևյալ հանգամանքները.
- Երևան համայնքի 20.05.2017 թվականի թիվ 01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և դրա արդյունքում Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները տրվել են քաղաքաշինական նորմատիվ ակտերով սահմանված պահանջների անտեսմամբ.
- Երևան համայնքի 20.05.2017 թվականի թիվ 01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և դրա արդյունքում Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները տրվել են հակահրդեհային նորմատիվ ակտերով սահմանված պահանջների անտեսմամբ:
Իսկ ՀՀ վարչական դատարանի նման համոզմունքի համար հիմք են հանդիսացել հետևյալ փաստաթղթերն ու հանգամանքները (ՀՀ վարչական դատարանն այս փաստերը որակել է որպես գործի համար էական նշանակություն ունեցող փաստեր).
1) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.03.2011 թվականի թիվ 2745913 վկայականի համաձայն՝ Երևան, Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի (1.380 քմ շենք, 0,037097 հա շինության զբաղեցրած հողամաս) նկատմամբ գրանցվել է Աննա Մարտիրոսյանի սեփականության իրավունքը:
2) Երևան համայնքի 20.05.2017 թվականի թիվ 01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվությամբ (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կառուցապատողներ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին տրվել է Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում հյուրանոցային համալիրի կառուցման համար Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներով ընդհանուր տարածքում հյուրանոցային համալիրի նախագծի մշակման առաջադրանք: Նույն թույլտվության 9.2 կետի համաձայն` հեռավորությունը հարևան հողակտորներից` ըստ նորմատիվ պահանջների, իսկ 23-րդ կետի համաձայն` միջանկյալ համաձայնեցում ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ:
3) Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին տրվել է Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և 5/5 հասցեներում հյուրանոցային համալիր 1-ին փուլ, 0.00 նիշից մինչև 4.20 մ նիշերի 1-4 առանցքների միջանկյալ հատվածամասի կառուցման աշխատանքների կատարման համար թույլտվություն: Նույն շինարարության թույլտվության համաձայն՝ օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակվել են «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից, իսկ դրական փորձաքննության եզրակացությունը` 12.12.2017 թվականի թիվ 71-17 փորձաքննություն, տրվել է «ԼԱՎՈ» ՍՊԸ-ի կողմից:
4) Երևան համայնքի 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին տրվել է Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և 5/5 հասցեներում հյուրանոցային համալիր 2-րդ փուլ, ստորգետնյա հարկերի վերակառուցման և առաջին վերգետնյա հարկի (մինչև 4.2 մ նիշի) կառուցման աշխատանքների կատարման համար թույլտվություն: Նույն շինարարության թույլտվության համաձայն՝ օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակվել են «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից, իսկ դրական փորձաքննության եզրակացությունը` 09.02.2018 թվականի թիվ 05-18 փորձաքննություն, տրվել է «ԼԱՎՈ» ՍՊԸ-ի կողմից:
5) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով ըստ հայցի Աննա Մարտիրոսյանի ընդդեմ «Մուլտի գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերության, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` սեփականատիրոջ իրավունքի պաշտպանության և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին, 10.07.2009 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է հայցը բավարարել. պատավորեցնել պատասխանող «Մուլտի գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերությանը վերացնել հայցվոր Աննա Մարտիրոսյանի որպես սեփականատիրոջ իրավունքների խախտումը` այն է վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերին և կանոններին /СниП-ի/ ու քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան, ապահովելով սեյսմիկ կարը:
6) «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի 31.01.2018 թվականի «ՀՀ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Աբովյան թիվ 5/5 հասցեում գտնվող անավարտ կառույցի ապամոնտաժման վերաբերյալ» եզրակացության համաձայն՝ «հետազննությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի թիվ ԵՕ 685 առ 27.06.2017 թվականի գրության համաձայն։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով 10.07.2009 թվականին կայացված վճռի համաձայն «Մուլտի գրուպ կոնցերն» ՍՊ ընկերությանը պարտադրվել է վերացնել Աննա Մարտիրոսյանի՝ որպես սեփականատիրոջ իրավունքների խախտումը, այն է՝ վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերին և կանոններին ու քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան, ապահովելով սեյսմիկ կարը։ ՀՀ վարչական դատարանի կողմից 17.07.2010 թվականին տրվել է թիվ ՎԴ/0944/05/10 կատարողական թերթ, համաձայն որի պահանջվում էր կատարել Երևան քաղաքի Աբովյան 5/5 հացսեում գտնվող անավարտ կառույցի ապամոնտաժումը։ Վերը նշված կառույցի երեք ստորգետնյա հարկերն արդեն իսկ իրականացված են և շինարարական աշխատանքները շարունակվում են։ Անավարտ կառույցի և Աննա Մարտիրոսյանին պատկանող թիվ 3 հասցեով շենքի միջև սեյսմիկ կարը բացակայում է, այն լցափակված է խամքարաբետոնով։ Այնուամենայնիվ թիվ 5 հասցեում գտնվող անավարտ կառույցի ապամոնտաժումը տեխնիկապես հնարավոր է իրականացնել հետևյալ հանձնարարականների կատարման պայմանով։ 1. Անավարտ կառույցի ապամոնտաժման աշխատանքները հնարավոր է կատարել հարմարավետությամբ ընտրված հատվածամասերով: Առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվում թիվ 3 շենքի կողաճակատին շփվող անավարտ կառույցի հատվածամասի ապամոնտաժմանը։ 2. Թիվ 3 շենքի կողաճակատին շփվող անավարտ կառույցի կոնստրուկցիաները 1-ից մինչև 1,5 մ հեռավորության վրա տարանջատել և ապամոնտաժել հետևյալ եղանակով՝ միայն կտրող և սղոցող գործիքներով կատարել անավարտ կառույցի նշված հատվածամասի տարանջատումը թիվ 3 շենքից, իրագործելով 10 սմ լայնությամբ կարան։ Աշխատանքը կատարել հաջորդական սկզբունքով սկսած անավարտ կառույցի վերին նիշից դեպի ներքև։ Անավարտ կառույցի նշված տեղամասում մեկ նիշում իրագործելով կարան, իրականացնել երկրորդը, հարմարավետ ապամոնտաժման համար, դրանից հեռու գտնվող հեռավորության վրա, ընդ որում նշված աշխատանքները կատարելիս ապամոնտաժման ենթակա կոնստրուկցիայի տակ անհրաժեշտ է նախապես տեղադրել անկանխատեսելի փլուզմանը կանխարգելող ժամանակավոր հենարաններ։ Թիվ 3 շենքի կողաճակատին շփվող 1-ից մինչև 1,5 մ լայնությամբ անավարտ կառույցի կոնստրուկցիաները հարկավոր է պահպանել, քանի որ դրանց ապամոնտաժումը կբերի թիվ 3 շենքի վնասմանը։ 3. Թիվ 3 շենքի կողաճակատին հարակից անավարտ կառույցի վերը նշված հատվածամասի ապամոնտաժմամբ կստեղծվի դրանց միջև բաց տարածք, որից հետո ապամոտաժման աշխատանքներն իրականացնելիս հնարավոր է օգտագործել նաև հետհարվածային մուրճեր, պահպանելով աշխատանքների իրականացման վերը առաջարկվող եղանակը։ 4. Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է բացառել այլ հարվածային գործիքների և տեխնիկայի օգտագործումը։ 5. Անավարտ կառույցի ապաամոնտաժման աշխատանքները պետք է կատարվեն լիցենզավորված շինարարական կազմակերպության կողմից»:
7) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ-ի 27.04.2018 թվականի «Փորձագետի եզրակացության» համաձայն՝ փորձաքննության տրամադրված Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեով շենքի և հարակից՝ Աբովյան փողոցի 5/5 հասցեում կառուցվող շենքի միջև ընկած (ըստ տրամադրված փաստաթղթերի) -1.7 մ նիշից (կառուցվող շենքի 0.00մ նիշի համեմատ) ցածր գտնվող հատվածում՝ Աբովյան 3 շենքի նկուղային հարկում առկա հորատանցքերի տեղամասերում պատերի միջև առկա շերտը չի համարվում լիարժեք սեյսմիկ (դեֆորմացիոն) կարան և այն չի բավարարում ՀՀՇՆ և Կ II-6.02-2006 «Սեյսմոկայուն շինարարություն. Նախագծման նորմեր» 7.3.4 կետի պահանջներին»:
8) «Հ.Արամյան» ՍՊԸ-ի 26.04.2018 թվականի «Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի աջ կողաճակատային պատի տեխնիկական վիճակի վերաբերյալ» եզրակացության համաձայն՝ Զննված պատի տեխնիկական վիճակն ըստ կոնստրուկցիաների վնասվածության նորմատիվ սանդղակների չափորոշիչներով ընդհանուր առմամբ գնահատվում է՝ նկուղային հարկի միաձույլ ե/բ հատվածի և վերին հարկերի միաձույլ ե/բ հիմնակմախքի տարրերի համար որպես լավ, իսկ տուֆաքարից ու պեմզաբետոնե բլակներից լցաշարվածքների համար բավարար, վերջիններիս վրա նկատված առանձին վնասվածքները և թերությունները ենթակա են վերացման ընթացիկ նորոգման աշխատանքների կատարմամբ։ Պատասխանելով պատվիրատուի հարցին՝ արդյոք նորակառույցի իրականացմամբ պայմանավորված չի վնասվել զննված կողաճակատային պատը և շենքերի միջև դեֆորմացիոն կարանի բացակայությունը կարող է ազդել դրանց վրա, ապա պատասխանում ենք. Հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքները մինչ այժմ բացասաբար չեն ազդել զննված պատի տեխնիկական վիճակի փաստացի կրողունակության վրա, իսկ պատի լցաշերտերում առկա առանձին վնասվածքները կարող էին առաջանալ տարբեր պատճառներով, որոնց միանշանակ փաստումը ներկայումս անհնար է, քանի որ առկա չեն նախկին վիճակների մշտադիտարկման տվյալներ։ Ինչ վերաբերում է դեֆորմացիոն հակասեյսմիկ կարանի բացակայությանը, ապա այն շենքերի ստատիկ բեռնվածքների դեպքում էապես չի կարող ազդել դրանց տեխնիկական վիճակի վրա։ Սակայն հակասեյսմիկ կարանի բացակայությունը դինամիկական ազդեցությունների (երկշարք պայթյուն և այլն) դեպքում, կախված ալիքի տարածման ուղղությունից, նկուղային հարկերի փոխազդեցությունից շենքերի միջև կարող է առաջացնել լարվածային բարդ իրավիճակ և դրանց կոնստրուկցիաներում կառաջանան տարբեր բնույթի և աստիճանի վնասվածքներ»:
9) «ԼԱՎՈ» ՍՊԸ-ի 09.02.2018 թվականի «Փորձաքնության եզրակացության» համաձայն՝ « ... Ըստ սեյսմիկ հատկությունների տեղամասը գտնվում է III-րդ սեյսմիկ գոտում, արագացումները A=0,4g/a=400սմ/վրկ2/, գրունտի կարգը – 1/K0=0,9: Հաշվարկներն իրականացված են համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն, շինարարական նորմեր»-ի ... «, երաշխավորվում է Երևան, Կենտրոն վարչական շրջան, Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեում հյուրանոցային համալիրի (-12,00 նիշից +4,20 նիշ) նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին»:
10) «ԼԱՎՈ» ՍՊԸ-ի 12.12.2017 թվականի «Փորձաքննության եզրակացության» համաձայն՝ երաշխավորվում է Երևան, Կենտրոն վարչական շրջան, Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեում հյուրանոցային համալիրի 1-ին վերգետնյա հարկի (0,00 նիշից - + 4,20 նիշ) «1» - «4» առանցքների միջակա հատվածի նախագծային փաստաթղթերի համափատասխանությունը ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին»:
11) Գլխավոր կոնստրուկտոր Հ.Սողոմոնյանի բացատրագրի համաձայն` « ... Ըստ սեյսմիկ հատկությունների տեղամասը գտնվում է III սեյսմիկ գոտի` արագացումները A=0,4g /a=400սմ/վրկ2/, գրունտի կարգը – 1 /K0=0,9/: Հաշվարկներն իրականացված են համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն, շինարարական նորմեր»-ին համապատասխան … »:
12) «ՔՐԵԱԳԵՏ» դատական անկախ փորձաքննությունների կենտրոնի տնօրենի 26.12.2017 թվականի թիվ Ք-01-008-17 գրության համաձայն` ի պատասխան Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 շենքի սեփականատեր Աննա Մարտիրոսյանի լիազորված անձ Վահե Միրաքյանի 20.12.2017 թվականի դիմումի հայտնվել է, որ շենքերը և հրդեհային հատվածամասերը ստորաբաժանվում են ըստ հրակայունության աստիճանների (I, II, III, IV և V)՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 17.03.2014 թվականի թիվ 78-Ն հրամանի (ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքների և շինությունների հրդեհային անվտանգություն, շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001 թվականի թիվ 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին») 4-րդ աղյուսակի։ Իսկ շենքերի կոնստրուկտիվ տարերի բնութագրերը կախված դրանց հրակայունության աստիճանից, բերված են վերը նշված հրամանի 1-ին հավելվածում։ Հետազոտության օբյեկտ հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 շենքում 21.12.2017 թվականին կատարված տեղազննությամբ պարզվեց, որ կոնստրուկցիաներում, արտաքին պատվածքներում, տանիքածածկում, սանդուղքներում (աստիճանավանդակներ) և շինությանը մաս հանդիսացող այլ կառուցվածքներում կիրառված են նյութեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ քաղաքաշինության նախարարի 17.03.2014 թվականի թիվ 78-Ն Հրամանի (ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքների և շինությունների հրդեհային անվտանգություն, շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001 թվականի թիվ 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին») թիվ 1 հավելվածում շենքերի կոնստրուկցիաների հրակայունության I և II աստիճանների բնութագրերին ներկայացվող պահանջներին, այսինքն՝ համարժեք են III կամ IV աստիճանի բնութագրերին, ինչի հստակ պարզաբանման համար անհրաժեշտ է իրականացնել շինության կոնստրուկցիաների կրողունակության, ամբողջականության և ջերմամեկուսացնող հատկությունների կորուստների սահմանային վիճակների որոշման արդյունքներ ինչի հնարավորությունը մեր ընկերությունը չունի:
13) «ՔՐԵԱԳԵՏ» դատական անկախ փորձաքննությունների կենտրոնի տնօրենի 20.01.2018 թվականի թիվ Ք-001-01-18 գրության համաձայն՝ ի պատասխան Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 շենքի սեփականատեր Աննա Մարտիրոսյանի լիազորված անձ Վահե Միրաքյանի 18.01.2018 թվականի դիմումի հայտնվել է, որ շենքերի միջև հեռավորությունը կախված հրակայունության աստիճանից, սահմանված է ՀՀՇՆ 30-01-2014 նորմի 44 աղյուսակով: Տվյալ դեպքում, ելնելով հետազոտության օբյեկտ հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 շենքի հրակայունության III կամ IV աստիճանի բնութագրերին համապատասխանությունից, պետք է կազմի 8-10 մետր, որը փաստացի պահպանված չէ, մասնավորապես Վահե Միրաքյանի կողմից մատնանշված հատվածում՝ շենքի հետնամուտքին հարող տարածքում:
14) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.01.2018 թվականի թիվ 7/23.3/425-18 գրության համաձայն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը տեղում ուսումնասիրել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 3 հասցեում գտնվող շինության հրակայունության աստիճանի վերաբերյալ Աննա Մարտիրոսյանի գրությամբ բարձրացված հարցը և տեղեկացնում է, որ վերոնշյալ շինությունը չունի I, II հրակայունության աստիճան, քանի որ շինությունում օգտագործված են նաև կրող և ոչ կրող (արտաքին և ներքին ոչ կրող պատեր, միջհարկային ծածկեր, վերնածածկեր, սանդղավանդակներ և այլն) III, IV հրակայունության աստիճանի կոնստրուկտիվ տարրեր: Շինության հրակայունության աստիճանը հստակ որոշելու համար անհրաժեշտ են կոնստրուկտիվ տարրերի նմուշների կրողականության, ամբողջականության և ջերմամեկուսացնող հատկության կորստի սահմանային վիճակների որոշման համապատասխան փորձարկման արդյունքներ:
15) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 15.06.2018 թվականի «Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի շենքի և Աբովյան փողոցի թիվ 3 շենքի միջև հակասեյսմիկ կարանի վերաբերյալ» եզրակացության համաձայն՝ հիմնվելով նախագծային փաստաթղթերի վերլուծության և ակնադիտական հետազննության արդյունքներին, եզրակացվել է, որ 1. Քանի որ «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից նախագծված շենքի երեք ստորգետնյա հարկերն արդեն իսկ կառուցված են եղել, իսկ հարակից Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում առկա կառույցի միջև եղած տարածքը (կարանը) լցափակված է խամքարաբետոնով, ինչը հակասում է ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի սեյսմիկ կարանների մասին 7.3.4 կետի դրույթին, ուստի նախագծողի կողմից կատարվել է համապատասխան լրացուցիչ հաշվարկ: Հաշվարկի արդյունքում գնահատվել է առկա կարանի բացակայության ազդեցությունը կից գոյություն ունեցող կառույցի սեյսմակայունության վրա: Կատարված հաշվարկների վերաբերյալ ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի խմբագիր և հեղինակ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է.Խաչիյանի կողմից տրվել է կարծիք «Գտնում եմ, որ կատարված լրացուցիչ հաշվարկներն իսկապես վկայում են, որ շենքի ստորգետնյա 3 հարկերի շինարարության ընթացքում բնական սեյսմիկ կարանի լցափակումը չնչին ազդեցություն կունենա կից գոյություն ունեցող շենքի սեյսմադիմացկունության վրա»: 2. Աբովյան փողոցի թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի շենքի և Աբովյան փողոցի թիվ 3 շենքի միջև առկա խամքարաբետոնե կարանը կազմաքանդվել է և շենքերի միջև առաջացած բացակը լիովին բավարարում է ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի սեյսմիկ կարանների մասին 7.3.4 կետի դրույթին: Նման պայմանում, Աբովյան փողոցի թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի շենքի իրականացումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի փաստացի սեյսմակայունության վրա: 3. Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի շենքի և Աբովյան փողոցի թիվ 3 շենքի միջև խամքարաբետոնե կարանի կազմաքանդման շինարարական աշխատանքները որևէ ազդեցություն չէին կարող թողնել Աբովյան փողոցի թիվ 3 շենքի փաստացի սեյսմակայունության վրա:
16) «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի 16.07.2018 թվականի «Երևանի Աբովյան փողոցի թիվ 3 և հարակից կառուցվող թիվ 5/5 շենքերի միջև հակասեյսմիկ կարանի վերաբերյալ» փորձագիտական եզրակացության համաձայն՝ փորձաքննությունը կատարվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության օպերատիվ բաժնի պետ Ա.Տեր-Գրիգորյանի 19.04.2018 թվականի դիմում-գրության համաձայն, համապատասխան Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 18.08.2009 թվականին տրված ԵԿԴ2222/02.08 կատարողական թերթի: Շինարարատեխնիկական փորձաքննություն կատարելու և առաջադրված հարցին պատասխանելու համար հետազննվել են վերոնշյալ շենքերը և դրանց հարակցման տեղամասերը, ինչպես նաև կառուցվող 5/5 շենքի նախագծային մասնակի փաստաթղթերը: Աբովյան թիվ 3 հասցեում գտնվող շենքն անհատական նախագծով 1990-ական թվականներին կառուցված 5 հարկանի նկուղով և ձեղնահարկով, հասարակական սպասարկման բազմաֆունկցիոնալ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը լուծված է միաձույլ երկաթբետոնե տարածական հիմնակմախքով, նկուղում 50 սմ հաստությամբ բետոնե պատերով և միջհարկային ծածկերով: Աբովյան թիվ 5/5 հասցեում կառուցվող շենքում դեռ 8 տարի առաջ իրականացվել է դրա եռահարկ ստորգետնյա հատվածը: Ներկայումս վերսկսված է վերգետնյա հարկերի շինարարությունը: Վերոնշյալ շենքերի հարակցման տեղամասում առկա է բեկյալ ուրվագծով, 30-70 սմ փոփոխական լայնությամբ բացակ:
Հետազննության ընթացքում պարզվեց հետևյալը. Նշված շենքերի միջև բացակը, Աբովյան փող. թիվ 3 շենքի աջ կողաճակատային պատերի հիմքի նիշից սկսած նախկինում լցափակվել է տարբեր նյութերով (չխտացված խամքարաբետոն, բնահող, շինաղբ) և գրունտի վերին սահմաններում երեսարկվել է բետոնե սալվածքով՝ տեղումնաջրերի ներթափանցումը դեպի հիմքեր և հիմնատակեր կանխելու նպատակով: Դիտարկվող երկու շենքերի միջև խնդրո առարկա հակասեյսմիկ կարանի վերականգնման նպատակով՝ ըստ «ՔԾՓԿ» ԲԲԸ-ի կողմից տրված 31.01.2018 թվականի եզրակացության, այդ կարանի լցվածքը նորակառույցի նկուղի սանդղավանդակի տեղամասում, դրա վերին հարթակի (զրոյական) նիշից սկսած կազմատվել է հորատամուրճով 2,0 մ, մնացած տեղամասերում՝ 1,5-1,7 մ խորությամբ: Հետազոտման ընթացքում ամրանաձողերի ներճզմման միջոցով լրացուցիչ ստուգվել է խորացված կարանի հատակի նյութը, որի կազմը հիմնականում համընկնում է վերոնշյալ կետում թվարկվածներին: Կազմատված խորությունից ներքև դեֆորմացիոն կարանի առկայությունը ճշտելու նպատակով Աբովյան փողոց թիվ 3 շենքի նկուղային հարկի բետոնե պատում շենքի սեփականատիրոջ կողմից իրականացվել է գլանային, d=110 մմ տրամագծով հորատում և նմուշառում (կեռն) Հ1=93 սմ և Հ2=110 սմ խորությամբ: Վերցրած նմուշների և հորատանցքերի զննումը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող շենքի նկուղի պատը և նորակառույցի միջև բետոնե լցվածքը գտնվում են լծորդված և համակցված վիճակում, ընդ որում դրանց շփման միջակայքում նշմարելի են նաև գրունտի հետքեր և տուֆաքարի կտորտանք:
Ելնելով հետազոտության արդյունքներից եզրակացվում է՝ Աբովյան թիվ 3 և թիվ 5/5 շենքերի միջև հակասեյսմիկ կարանը լիարժեք ապահովված չէ: Հակասեյսմիկ կարանի լիարժեք ֆունկցիոնալ նշանակության ապահովման համար իրականացնել քանդման-բացման շինարարական աշխատանքներ, որոնք նպատակահարմար է կատարել հատվածաբար, խորացման-քանդման նիշերի մշտադիտարկմամբ՝ գնահատելու համար կարանի ապահովման մակարդակը: Քանդման աշխատանքները կատարել հաջորդաբար Հ1 և Հ2 հորատանցքերի բարձրության նիշերի սահմաններում, մինչև անհրաժեշտ մակարդակ՝ ճշտելու համար կարանի լցվածքի բաղադրությունը և սեյսմիկ կարանի ապահովման բավարար արդյունքների ստացումը: Նշենք, որ ներկայումս քանդման-բացման աշխատանքները շարունակվում են, սակայն այդ աշխատանքների կատարման ընթացքը խոչընդոտվում է Աբովյան 3 շենքի սեփականատիրոջ կողմից՝ արհեստական արգելքների (շենքերի միջև բացակի պատնեշում, բանվորների ջրում) ստեղծմամբ:
17, 22.05.2018 թվականին կատարված զննման արդյունքները, որպիսի զննումը կատարվել է ՀՀ վարչական դատարանի կողմից:
Նախ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը վկայակոչված փաստաթղթերը գերազանցապես ապացուցողական նշանակություն ունեն փաստացի կատարված շինարարության հարցի վերաբերյալ: Նշված մասնագիտական եզրակացությունների գերակշռող մասը (բացառությամբ շինարարության թույլտվության տրման համար կատարված փորձաքննությունների) համեմատական են անցկացնում փաստացի կատարված շինարարության և գործող քաղաքաշինական նորմերի միջև, իսկ սույն վարչական գործի շրջանակներում վիճարկվող շինարարության թույլտվությունների և դրանց հիմքում ընկած ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը ուսումնասիրության առարկա չեն դարձել:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի շրջանակներում վիճարկվում են 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները, որպիսի վարչական ակտերի վիճարկումը ենթադրում է դրանց տրման համար հիմք հանդիսացած փաստաթղթեր (խոսքը վերաբերում է դրանց հիմքում ընկած ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին)՝ գործող շինարարական նորմերի համապատասխանության հարցի պարզում: Ինչպես նշվեց վերը շինարարական գործընթացն ավարտին հասցնելը կախված է երկու հիմնական գործոններից՝ փաստաթղթերի կազմում համապատասխան քաղաքաշինական գործող նորմերին համապատասխան և շինարարության իրականացում նույն քաղաքաշինական նորմերին համապատասխան: Ընդ որում, եթե շինարարական փաստաթղթերը կազմվել են օրենքի խախտմամբ (գործող իրավակարգավորումներին անհամապատասխան), ապա այս գործընթացում ընդունված վարչական ակտերը՝ (այդ թվում նաև շինարարության թույլտվությունը) կհամարվեն անվավեր: Ասվածից հետևում է, որ շինարարության թույլտվության վիճարկման հիմքում կարող է դրվել դրա հիմքում ընկած փաստաթղթերի կամ բուն շինարարության թույլտվության օրենքին հակասելու հանգամանքը, իսկ բուն շինարարական գործընթացը դուրս է շինարարության թույլտվության վիճարկման առարկայի շրջանակից:
Տվյալ պարագայում, ինչպես նշվեց վերը, ՀՀ վարչական դատարանում գործի քննության ժամանակ այս հարցին ուշադրություն չի դարձվել, այլ քննարկվել են փաստացի կատարված շինարարության և գործող իրավական ակտերի միջև համապատասխանության հարցերը, որը դուրս է սույն գործի հայցի առարկայի շրջանակից:
Հատկանշական է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից արձանագրվել է , որ գործի քննությամբ հաստատվում է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Երևանի Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող Աննա Մարտիրոսյանին պատկանող անշարժ գույքի և Երևանի Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում գտնվող «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին պատկանող շինությունների միջև ապահովված չէ հակասեյսմիկ կարանը, ինչը հանդիսանում է ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի խախտում, մինչդեռ այս փաստի հաստատման համար որևէ վերաբերելի ապացույց ՀՀ վարչական դատարանը չի ուսումնասիրել:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայցվոր կողմի այն փաստարկին, որ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով առկա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի 10.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի պայմաններում երրորդ անձին չէր կարող տրվել սույն վարչական գործի շրջանակներում վիճարկվող շինարարության թույլտվությունները, քանզի այդ քաղաքացիական գործի շրջանակներում արդեն իսկ հաստատվել է կատարված շինարարության՝ գործող շինարարական նորմերի խախտմամբ կատարված լինելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ «Datalex.am» պաշտոնական տեղեկատվական կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով առկա է Երևան քաղքի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի 10.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Նշված գործի շրջանակներում որպես դատավարության մասնակիցներ են հանդես գալիս Երևանի քաղաքապետարանը՝ որպես երրորդ անձ, Աննա Մարտիրոսյանը՝ որպես հայցվոր և «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ որպես պատասխանող: Նշված գործով հայցի առարկան վերաբերել է «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայցվորի իրավունքների խախտմանը և այդ խախտումների վերացմանը: Այդ գործով հայցի հիմքը հանդիսացել է այն հանգամանքը, որ իրականացվող շինարարությունն ընթանում է քաղաքաշինական և կից կառույցների սեսմակայության նորմերի խախտումներով, այսինքն չի պահպանվել շինությունների միչև օրենքով սահմանված 20մետր հեռավորությունը, բացի այդ անհնարին է դարձել շենքի ետնամասում գտնվող օրինական բացված դռների օգտագործումը: Երևան քաղքի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նշել է նաև, որ շինարարության ընթացքում խախտվել են Հայաստանի Հանրապետությունում գործող հծՌկ 2.07.01-89 և ՀՀՇՆ II-8.04.01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն» քաղաքաշինական նորմերի պահանջները:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված փորձագիտական եզրակացություններից մի քանիսը, որոնք կատարվել են վերը վկայակոչված վճռից հետո, հակասական են և միանշանակ չեն վկայում այն մասին, որ վիճարկվող շինարարության թույլտվությունները տրվել են առանց հաշվի առնելու ԵԿԴ/2222/02/08 քաղաքացիական գործով առկա է Երևան քաղքի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի 10.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Հատկանշական է, որ հայցվոր կողմը որևէ կերպ չի հիմնավորել այն հանգամանքը, որ վիճարկվող շինարարության թույլտվությունների հիմքում ընկած ճարտարապետահատակագծային առաջադրանքները տալիս վարչական մարմինը հաշվի չի առել վերը նշված վճիռը:
Ավելին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարչական գործի նյութերում բացակայում է շինարարության թույլտվությունների հիմքում ընկած նախագծման փաստաթղթերը, որպիսի պարագայում ակներև է, որ այս հարցը ընդհանրապես քննության առարկա չի դարձել ՀՀ վարչական դատարանում:
Հարկ է նկատել նաև, որ առաջադրված խնդիրը ևս պահանջում է խիստ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձի կողմից համապատասխան ուսումնասիրության կատարելու անհրաժեշտություն, քանզի այն էական նշանակություն ունի սույն վարչական գործի հանգուցալուծման համար:
Ամփոփելով ասվածը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս մասով ևս ՀՀ վարչական դատարանի կողմից բազմակողմանի քննություն չի իրականացվել և քննարկման առարկա չի դարձել այն ապացույցները, որոնք վկայում են սեյսմիկ կարանի վերականգնված լինելու կամ դրա՝ աննշան ազդեցություն ունենալու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն.
«1. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։
2. Դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։
3. Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն.
«1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով»:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանում գործի քննության ընթացքում ՀՀ վարչական դատարանն չի իրականցրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գործի քննություն և չի պարզել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, ինչը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել վեճի սխալ լուծման: Վերաքննիչ դատարանի համոզմամբ սույն վարչական գործի շրջանակներում քննության առարկա չի դարձել վեճի լուծման համար էական նշանակություն ունեց հանգամանքն առ այն, թե արդյո՞ք վիճարկվող շինարարության թույլտվությունները տրվել են գործող իրավական ակտերի խախտմամբ, թե ոչ, որպիս հարցը Վերաքննիչ դատարանի համոզմամբ կարող է պարզվել բացառապես փորձաքննության ընթացքում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն.
«1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
(…)
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան՝ նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.
(…)»:
Տվյալ պարագայում բողոքարկվող դատական ակտն ամբողջությամբ ենթակա է բեկանման, իսկ գործի նոր քննության ընթացքում վարչական գործը լրիվ ծավալով պետք է քննության առարկա դառնա՝ հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի վերը արտահայտած դիրքորոշումը: Գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է նշանակել համապատասխան փորձաքննություն, որպիսի մասնագիտական եզրակացությունը առանցքային կարող է լինել վճի հանգուցալուծման համար:
Դատական ծախսերի բաշխման հարցը
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում ՀՀ վարչական դատարանի կողմից պետք է լուծվի նաև դատական ծախսերի բաշխման հարցը:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով, նույն օրենգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 146-րդ հոդվածով, Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերության, Դավիթ Մանթաշյանի և Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարել մասնակի՝ դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղղարկելու պահանջի մասով.
2. թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի օգոստոսի 31-ի վճիռը բեկանել և վարչական գործն ուղղարկել ՀՀ վարչական դատարան՝ լրիվ ծավալով նոր քննության.
3. մնացած մասով վերաքննիչ բողոքները մերժել.
4. դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, որի դեմ ՀՀ վճռաբեկ դատարան բողոք կարող է ներկայացվել մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ
ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԴԱՏԱՎՈՐ
ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԴԱՏԱՎՈՐ
ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
---|
|
Դատական ակտի ամսաթիվը: | 05-03-2019 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): | 0 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար): | |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո): | |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի): | |
---|
|
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ | Դատարանի անվանում: | Վարչական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | | |
Գործը հանձնվել է գրասենյակ    
|
Գործի արխիվացում    
|
Էջերի քանակ: | 6 հատորից 1-ին հատորը 150 թերթից, 2-րդ հատորը 105 թերթից, 3-րդ հատորը 105 թերթից, 4-րդ հատորը 139 թերթթից, 5-րդ հատորը 162 թեթրից, 6-րդ հատորը 105 թերթից և հավ |
---|
|
Գործն ուղարկվել է: | 02-05-2019 |
---|
|
Բողոքարկվել է    
|
Բողոքարկվել է: | Ըստ էության լուծող դատական ակտը |
---|
|
Գործի ուղարկման ամսաթիվ: | 02-05-2019 |
---|
|
Ստացվել է վերաքննիչ բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվ: | 10-03-2020 |
---|
|
Ում կողմից է բերվել բողոքը: | Հայցվոր |
---|
|
Բողոք բերող անձը | Անուն | Աննա |
---|
Ազգանուն | Մարտիրոսյան |
---|
Հասցե | ▒▒▒▒▒▒▒▒▒▒ |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | |
---|
|
Պատասխան բերող անձը | Անուն | |
---|
Ազգանուն | |
---|
Հասցե | |
---|
|
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: | |
---|
|
Պետական տուրք    
|
Ներկայացման ամսաթիվ: | 10-03-2020 |
---|
|
Ներկայացվել է: | Անդորրա(գրեր)գիր |
---|
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 10000 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: | 10-03-2020 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: | 912522976 |
---|
|
Գործը ստացվել է    
|
Վիճակագրական տողի համարը: | 1.1 |
---|
|
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): | հավելվածը 171թ. |
---|
|
Գործը ստացվել է: | Վարչական |
---|
|
Միջանկյալ դատական ակտի դեմ    
|
Բողոքարկվող դատական ակտ: | Գործի վարույթը կասեցնելու մասին որոշում |
---|
|
Նախագահող դատավոր | Դատարանի անվանում: | Վարչական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | Քրիստինե Մկոյան | |
Դատավոր | Դատարանի անվանում: | Վարչական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | | |
Ընդունվել է վարույթ    
|
Որոշումը ուղարկվել է կողմերին: | 26-03-2020 |
---|
|
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: | |
---|
|
Վերաքննիչ բողոքը մերժվել է    
|
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2020-04-21 14:57:51    
|
|
---|
Դատական ակտ: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Գործ թիվ ՎԴ/1499/05/18
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«16» ապրիլի 2020թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)` դատավոր Քրիստինե Մկոյան, քննելով թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով «Դատաշինարարական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 28.02.2020 թվականի որոշման գործի վարույթը կասեց-նելու մասի դեմ Աննա Մարտիրոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Աննա Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (այսուհետ նաև Դատարան) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունն անվավեր ճանա-չելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Արթուր Ավագյան) 19.02.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերությունը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը, Դավիթ Մանթաշյանը սույն գործով ներգրավվել են որպես երրորդ անձ։
12.04.2018 թվականի հայցադիմումի լրացմամբ Աննա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել նաև 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 31.08.2018 թվականի վճռով Աննա Մարտիրոսյանի հայցը բավարարվել է։
Նշված վճռի դեմ պատասխանող Երևանի քաղաքապետարանը, երրորդ անձինք «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊ ընկերությունը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը, Դավիթ Մանթաշյանը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ:
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը (նախագահող դատավոր` Կարեն Մաթևոսյան, դատավորներ` Կարինե Բաղդասարյան, Կարեն Ավետիսյան) 15.10.2018 թվականի որոշմամբ «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերության, Դավիթ Մանթաշյանի, իսկ 16.10.2018 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքներն ընդունել է վարույթ։
05.03.2019 թվականին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը որոշել է` «1. «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատաս-խանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերության, Դավիթ Մանթաշյանի և Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարել մասնակի` դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղարկելու պահանջի մասով.
2. թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի օգոստոսի 31-ի վճիռը բեկանել և վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` լրիվ ծավալով նոր քննության.
3. մնացած մասով վերաքննիչ բողոքները մերժել.
4. դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:»։
Երևանի քաղաքապետարանը, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲ ընկերությունը ներկայացրել են վճռաբեկ բողոք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով 05.03.2019 թվականի որոշման դեմ։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.05.2019 թվականի որոշմամբ որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2019 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է և վերականգնվել է բաց թողնված ժամկետը։
Թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.07.2019 թվականի որոշմամբ «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է և վերականգնվել է բաց թողնված ժամկետը։
Թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Սույն վարչական գործը 28.08.2019 թվականին հանձնվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Ս. Հովակիմյան) 02.09.2019 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով հարուցվել է գործի նոր քննության վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
Դատարանը 28.02.2020 թվականի որոշմամբ նշանակել է դատաշինարարական փորձաքննություն և գործի վարույթը կասեցրել է:
Նշված որոշման երկրորդ կետի` գործի վարույթը կասեցնելու մասի, դեմ Աննա Մարտիրոսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանի 23.03.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնա-վորումներով.
Գտնում է, որ կայացված որոշմամբ խախտվել են մի շարք դատավարական և նյութական նորմեր:
Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերի դրույթները, նշել է, որ ինքը սույն դեպքում ի հակառակ Դատարանի կողմից կայացված որոշմամբ հաստատված այն պնդմանը, որ, մեջբերել է. կողմերը 10.02.2020թ. և 30.01.2020թ. դատարանից պատշաճ ստացել են գրությունը, սակայն սահմանված ժամկետում որևէ առաջարկվող հարցեր կամ միջնորդություններ չեն ներկայացրել, որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել հարցերի ներկայացման վերաբերյալ։
Բողոքաբերը նշել է նաև, որ Դատավոր Ս. Հովակիմյանի նախագահությամբ ընթացող դատավարության ընթացքում ինքը Դատարանից ստացել է ընդամենը․
1. 05.12.2019թ.-ին, դատական ծանուցում 21.01.2020թ.-ին նշանակված նախնական դատական նիստի մասին /բողոքին կից ներկյասցվում է/,
2. 07.02.2020թ.-ին Դատավոր Ս.Հովակիմյանի ինքնաբացարկ հայտնելու մասին 22.01.2020թ.-ի որոշումը և 22.01.2020թ.-ի թիվ 2389 կից գրությունը /բողոքին կից ներկայացվում է/,
3. 05.03.2020թ.-ին Գործի վարույթը կացեցնելու և փորձագետ նշանակելու մասին 28.02.2020թ.-ի որոշումը և 02.03.2020թ.-ի թիվ 6923/20 գրությունը /բողոքին կից ներկյացվում է/:
Բողոքաբերը փաստել է, որ այլ ակտեր կամ ծանուցումներ ինքը չի ստացել և գործի վարույթը կասեցնելու մասին որոշմամբ սահմանափակվել են իր դատա-վարական իրավունքները, ինքը զրկված է օրենսդրությամբ երաշխավորված փորձա-գետին հարցեր տալու հնարավորությունից, ինչով արդեն իսկ ապահովված չէ գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության դատարանի վրա դրված պարտականությունը։
Գտնում է, որ առանց իր ծանուցման և իր կողմից հարցերի առաջադրելու հնարավորության սահմանափակմամբ, Դատարանի կողմից ընդունված վիճարկվող ակտով /որոշմամբ/ խախտել է մի շարք դատավարական նորմեր, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին կետի, 164-րդ հոդվածի 1֊ին կետի, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերի, 31-րդ հոդվածի 5-րդ կետի, 63-րդ հոդվածի պահանջները:
Ուսումնասիրելով վերը նշված իրավական նորմերով գործի մասնակցին վերապահված իրավունքները և այդ իրավունքների վերաբերյալ դատարանի կողմից նրան ծանուցելու պարտականությունը և համադրելով դրանք սույն գործով առկա փաստական հանգամանքների հետ, բողոքաբերը գտնում է, որ վիճարկվող դատական ակտով իսպառ անտեսվել են իր դատավարական, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով ամրագրված իրավունքները և նույն օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված Դատարանի վրա կողմերի իրավահավասարությունը ապա-հովելու պարտականությունը։
ՀՀ Վճռաբեկ դատարանը իր մի շարք նախադեպային որոշումներով անդրա-դառնալով կողմի ծանուցման հանգամանքներին, նշել է գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին։ Շարունակելով Վճռաբեկ դատարանը նշել է ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձնակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգաագործմամբ կամ հանձնվում է ստացականով։
Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։ / գործ Քաղաքացիական գործ թիվ 3-1758ՎԴ, 12.12.2007թ֊ի որոշում/։
Բողոքաբերը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հողվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6֊րդ հոդվածի 1-ին կետի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (Ջ) կետի դրույթները և հղում է կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը:
Ելնելով վերոգրյալից՝ բողոքաբերը խնդրել է բեկանել, վերացնել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով 28.02.2020թ. Դատաշինարարական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշման 2-րդ կետի գործը՝ այդ մասով ուղարկել նույն դատարան, բողոքաբերին հնարավորություն ընձեռել նշանակված Փորձաքննության շրջանակներում փորձագետին իր հարցերի ներկայացման համար։
3. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշելու, որ ՀՀ վարչական դատա-վարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է հետևյալը. «Վերա-քննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայաց-ված պահանջի uահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըuտ էության քննելու համար»: Ուստի բողոքաբերի նախանշած սահմաններում ձեռնամուխ լինելով բողոքարկվող դատական ակտի վերանայմանը, ուսումնասիրելով բողոքով ներկայացված հիմքերը և հիմնավորումները, Վարչական դատարանի` դատական ակտով շարադրված վերլուծությունն ու ստացված եզրահանգումները` Վերաքննիչ դատարանը բողոքաբերի փաստարկներն անհիմն է գնահատում հետևյալ պատճառաբանությամբ.
Նախևառաջ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի շրջանակներում քննվում է Աննա Մարտիրոսյանի հայցը՝ 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Արթուր Ավագյան) 31.08.2018 թվականի վճռով վճռվել է` Աննա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի և Դավիթ Մանթաշյանի, բավարարել. անվավեր ճանաչել Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները։
Նշված վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում 05.03.2019 թվականին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը որոշել է` «1. «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատաս-խանատվությամբ ընկերության, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերության, Դավիթ Մանթաշյանի և Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավա-րարել մասնակի` դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղարկելու պահանջի մասով.
2. թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի օգոստոսի 31-ի վճիռը բեկանել և վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` լրիվ ծավալով նոր քննության.
3. մնացած մասով վերաքննիչ բողոքները մերժել.
4. դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։»։
Նշված որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը․
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանում գործի քննության ընթացքում ՀՀ վարչական դատարանն չի իրականացրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գործի քննություն և չի պարզել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, ինչը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել վեճի սխալ լուծման: Վերաքննիչ դատարանի համոզմամբ սույն վարչական գործի շրջանակներում քննության առարկա չի դարձել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքն առ այն, թե արդյո՞ք վիճարկվող շինարարության թույլտվությունները տրվել են գործող իրավական ակտերի խախտմամբ, թե ոչ, որպիսի հարցը Վերաքննիչ դատարանի համոզմամբ կարող է պարզվել բացառապես փորձաքննության ընթացքում:»։
Դատարանը 24.01.2020 թվականի կայացված դատական նիստի ժամանակ արձանագրային որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենս-գրքի 5-րդ հոդվածով, որոշել է սահմանել երկշաբաթյա ժամկետ, որը հաշվարկվում է նշված արձանագրային որոշումը ստանալուց հետո` հայցվորի և պատասխանողի կողմից փորձագետին հարցեր առաջադրելու համար:
Այնուհետև, 28.02.2020 թվականին Դատարանը կայացրել է «Դատաշինարարա-կան փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը, որում արձանագրել է հետևյալը.
«2020 թվականի հունվարի 24-ին վարչական դատարանը, հիմք ընդունելով թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի սույն գործով սահմանված ծավալը, միաժամանակ հաշվի առնելով նաև երրորդ անձի կողմից ներկայացրած փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, արձանագրային որոշմամբ հայցվոր և պատասխանող կողմին առաջարկել է որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարանին ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան իրենց կողմից առաջարկվող հարցերը փորձագետին (եթե այդպիսիք առկա են)։
Հայցվոր` Աննա Մարտիրոսյանը և պատասխանող` Երևանի քաղաքապետարանը համապատասխանաբար 10.02.2020 թվականին և 30.01.2020 թվականին պատշաճ ստացել են գրությունը, սակայն սահմանված ժամկետում որևէ առաջարկվող հարցեր կամ միջնորդություն չեն ներկայացրել։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը։
Տվյալ դեպքում, ուսումնասիրելով երրորդ անձանց ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի կողմից ներկայացված հարցերը (վերջինս փորձագիտական հաստատության ընտրությունը թողել էր դատարանի հայեցողությանը), դատարանը սահմանել է փորձագետին առաջադրվող հարցերի ցանկը և բովանդակությունը։
Տվյալ պարագայում, դատարանը, քննարկելով միջնորդությունը, ուսումնա-սիրելով գործում առկա բոլոր ապացույցները, գտնում է, որ միջնորդությունն ենթակա է բավարարման և որոշեց փորձաքննության կատարումը հանձնարարել «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, և ներկայացրեց այն հարցերը, որոնք պետք է պարզաբանի փորձագետը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե նշանակել է փորձաքննություն։
Նկատի ունենալով, որ նշանակվում է դատաշինարարական փորձաքննություն, դատարանը որոշում է կասեցնել գործի վարույթը` համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի։»:
Վերաքննիչ բողոքում բողոքաբերը ի հակառակ Դատարանի կողմից կայացված որոշմամբ հաստատված այն պնդմանը, որ կողմերը 10.02.2020թ–ին և 30.01.2020թ–ին դատարանից պատշաճ ստացել են գրությունը, սակայն սահմանված ժամկետում որևէ առաջարկվող հարցեր կամ միջնորդություններ չեն ներկայացրել, նշել է, որ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել հարցերի ներկայացման վերաբերյալ։ Բողոքաբերը նշել է, որ առանց իր ծանուցման և իր կողմից հարցերի առաջադրելու հնարավորության սահմանափակմամբ, Դատարանի կողմից ընդունված վիճարկվող ակտով /որոշմամբ/ խախտել է մի շարք դատավարական նորմեր, մասնավորապես ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին կետի, 164-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերի, 31-րդ հոդվածի 5-րդ կետի, 63-րդ հոդվածի պահանջները:
Արդյունքում բողոքաբերը խնդրել է վերացնել ՀՀ վարչական դատարանի 28.02.2020թ. «Դատաշինարարական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման 2-րդ կետը, որով Դատարանը կասեցրել է գործի վարույթը, բողոքաբերին հնարավորություն ընձեռելով նշանակված փորձաքննության շրջանակներում փորձագետին իր հարցերի ներկայացման համար։
Այսինքն, ըստ էության, բողոքում բարձրացվել են այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են փորձաքննության նշանակմանը և հարցերի առաջադրմանը, որոնք զետեղված են որոշման 1-ին կետում և որպիսի որոշումը, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի, բողոքարկման ենթակա չէ: Այսինքն, նշված հիմքերը դուրս են «Դատաշինարարական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման 2-րդ կետի իրավաչափության գնահատման շրջանակից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`
1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքա-ցիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելը.
2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է տվյալ գործով հետագա վարույթի իրականացմանը.
3) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.
4) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5) դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել է սահմանադրական դատարան:
2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե`
1) նշանակել է փորձաքննություն.
(...):»:
Նշված նորմերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ գործի վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Միաժամանակ, օրենքով գործի վարույթի կասեցման համար նախատեսված են երկու խումբ հիմքեր: Դրանցից առաջին խումբը վերաբերում է սպառիչ թվարկված այն հիմքերին, որոնց առկայության դեպքում գործի քննության շարունակումը դառնում է անհնարին, և դատարանը պարտավոր է դրանցից որևէ մեկի ի հայտ գալուց հետո կասեցնել գործի վարույթը:
Երկրորդ խումբը վերաբերում է այն հիմքերին, որոնց առկայությունը գործի քննության հետագա շարունակումը կարող է դարձնել անհնարին կամ դժվարացնել, և դատարանը, ելնելով գործի փաստական հանգամանքներից, յուրաքանչյուր դեպքում պետք է որոշի գործի հետագա քննության շարունակման նպատակահարմարությունը: Այդ իսկ պատճառով երկրորդ խումբ հիմքերն օրենքով սպառիչ թվարկված չեն, այլ դատարանին իրավունք է տրված օրենքով նախատեսված այլ դեպքերում ևս կասեցնել գործի վարույթը:
Տվյալ դեպքում փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելու պարագայում Դատարանին ընձեռված է հայեցողություն` գործի վարույթը կասեցնելու համար: Հետևաբար, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավունքը, Դատարանը դատավարական իրա-վունքի նորմի խախտում թույլ չի տվել:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բողոքում նշված հիմքերը և հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ Դատարանի թիվ ՎԴ/1941/05/17 վարչական գործով «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» 02.02.2018 թվականի որոշումը վերացնելու համար:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքին կից ներկայացված պետական տուրքի վճարման անդորրագրին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ միջանկյալ դատական ակտերի համար պետական տուրքի վճարման պարտավորություն: Ուստի Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի դրույթները, գտնում է, որ Աննա Մարտիրոսյանին պետք է վերադարձնել 10.03.2020թ. կազմված թիվ 912522976 վճարման հանձնարարագրի համաձայն 900005016010 գանձապետական հաշվեհամարին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար որպես պետական տուրք վճարված 10.000 ՀՀ դրամը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչա-կան դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասով և 146-րդ հոդվածով՝ Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Աննա Մարտիրոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել` թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով «Դատաշինարարական փորձաքննություն նշանա-կելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 28.02.2020 թվականի որոշումը թողնելով ուժի մեջ:
Աննա Մարտիրոսյանին վերադարձնել 10.03.2020թ. կազմված թիվ 912522976 վճարման հանձնարարագրի համաձայն 900005016010 գանձապետական հաշվե-համարին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար որպես պետական տուրք վճարված 10.000 ՀՀ դրամը:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` այն ստանալու պահից հնգօրյա ժամկետում:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՈՅԱՆ |
---|
|
Դատական ակտի ամսաթիվը: | 16-04-2020 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): | 0 |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար): | |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո): | |
---|
|
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի): | |
---|
|
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ | Դատարանի անվանում: | Վարչական վերաքննիչ |
---|
Դատավորի անուն: | | |
Պետական տուրքը վերադարձվել է    
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 10000 |
---|
|
Գործը հանձնվել է գրասենյակ    
|
Գործի արխիվացում    
|
Էջերի քանակ: | հավելվածը` 2 հատորից, 1-ին հատորը` 171 թերթից, 2-րդ հատորը` 67 թերթից |
---|
|
Գործն ուղարկվել է: | 03-06-2020 |
---|
|
Գրության համարը: | Ե-5851/20 |
---|
|
|
|
Դատական Գործ N: ՎԴ/1499/05/18 |
Վճռաբեկ |
Ստացվել է վճռաբեկ բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվ: | 25-04-2019 |
---|
|
Ում կողմից է բերվել բողոքը: | Պատասխանող |
---|
|
Բողոք բերող անձը | Անվանում: | Երևանի քաղաքապետարան |
---|
Հասցե: | Երևան, Արգիշտիի 1 |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | |
---|
|
Պատասխան բերող անձը | Անուն | |
---|
Ազգանուն | |
---|
Հասցե | |
---|
|
|
---|
Բողոքարկվող դատական ակտը: | Ըստ հայցի Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, (երրորդ անձինք` «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն և Դավիթ Մանթաշյան)` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին: |
---|
|
Բողոքը ստացվել է: | Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ |
---|
|
Կայացվել է որոշում: | Բողոքի վարույթ ընդունումը մերժվել է |
---|
|
Որոշման ամսաթիվ: | 03-07-2019 |
---|
|
|
---|
Որոշման բովանդակություն: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1499/05/18
դատարանի որոշում 2019թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/1499/05/18
Նախագահող դատավոր`
Դատավորներ` Կ. Մաթևոսյան
Կ. Բաղդասարյան
Կ. Ավետիսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«29» մայիսի 2019թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
քննելով ըստ հայցի Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), Դավիթ Մանթաշյանի՝ 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ որպես Քաղաքապետարանի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դիմելով դատարան` Աննա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունը:
12.04.2018 թվականի հայցադիմումի լրացմամբ Աննա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել նաև 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-14 շինարարության թույլտվությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 31.08.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության, Կազմակերպության, Դավիթ Մանթաշյանի և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն. «դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղղարկելու պահանջի մասով: թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի օգոստոսի 31-ի վճիռը բեկանել և վարչական գործն ուղղարկել ՀՀ վարչական դատարան՝ լրիվ ծավալով նոր քննության, մնացած մասով վերաքննիչ բողոքները մերժել»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել որպես Քաղաքապետարանի ներկայացուցիչ` Զավեն Առաքելյանը և պահանջել է Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել:
Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ստորագրում են բողոք բերողը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Բողոքին կցվում է ներկայացուցչի` նույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացվել է, որպես Քաղաքապետարանի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանի կողմից, գործում առկա վերջինիս անվամբ լիազորագիրը տրվել է 16.03.2018 թվականին` առանց ժամկետի նշման, ուստի այն ուժի մեջ է եղել մինչև 16.03.2019 թվականը ներառյալ: Վճռաբեկ բողոքը փոստային առաքմամբ ներկայացվել է 22.04.2019 թվականին` լիազորագրի մեկամյա ժամկետը լրանալուց հետո: Այսինքն` այն ժամանակ, երբ Զավեն Առաքելյանը Քաղաքապետարանի անունից հանդես գալու լիազորություն չի ունեցել: Լիազորագրի գործողության ժամկետը չի երկարացվել և գործում, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կից նոր լիազորագիր առկա չէ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի քսանապատիկի չափով, իսկ հատուկ վարույթների գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:
Վճռաբեկ բողոք ներկայացնելու համար գանձվող պետական տուրքի չափը որոշվում է ըստ գործով քննության առարկա հանդիսացող պահանջների բնույթի, քանակի և բողոքարկման ծավալի: Տվյալ դեպքում սույն գործով դատական ակտը բողոքարկվել է ամբողջ ծավալով, մինչդեռ պետական տուրքը վճարված է 20.000 ՀՀ դրամի չափով, և առկա չէ միջնորդություն` պետական տուրքի չվճարված մասով որևէ արտոնություն սահմանելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է, որպես Քաղաքապետարանի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանի ներկայացված միջնորդությանը` Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ, ապա Վճռաբեկ դատարանը դրան կանդրադառնա սույն որոշմամբ արձանագրված սխալները շտկելուց հետո վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար անհրաժեշտ է սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:
Բողոքը կրկին ներկայացնելիս անհրաժեշտ է պահպանել վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնները:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ, 160-րդ և 172-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վերադարձնել թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ որպես Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը:
2. Սույն որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող
Զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
---|
|
|
---|
Որոշման բովանդակություն: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1499/05/18
դատարանի որոշում 2019թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/1499/05/18
Նախագահող դատավոր`
Դատավորներ` Կ. Մաթևոսյան
Կ. Բաղդասարյան
Կ. Ավետիսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«03» հուլիսի 2019թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
քննելով ըստ հայցի Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), Դավիթ Մանթաշյանի՝ 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքի ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին Քաղաքապետարանի միջնորդությունը և վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աննա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունը:
12.04.2018 թվականի հայցադիմումի լրացմամբ Աննա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել նաև 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 31.08.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության, Կազմակերպության, Դավիթ Մանթաշյանի և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն. «դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղարկելու պահանջի մասով. թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի օգոստոսի 31-ի վճիռը բեկանել և վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ լրիվ ծավալով նոր քննության, մնացած մասով վերաքննիչ բողոքները մերժել»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.05.2019 թվականի որոշմամբ որպես Քաղաքապետարանի ներկայացուցիչ Զավեն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը բերվել է այն վարույթ ընդունելու հետևյալ հիմքերով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Բողոք բերած անձը որպես բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար անհրաժեշտ է ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունը:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-185 ՏԴ, 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումներին:
Բողոք բերած անձը որպես մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ, 23-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 19.05.2015 թվականի թիվ 596-Ն որոշման հավելված 1-ի 29-րդ, 98-րդ կետերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ հոդվածները:
Այսպես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճարկվող շինարարության թույլտվությունների տրման համար հիմք են հանդիսացել համապատասխան որակավորում ունեցող ընկերությունների կողմից տրված եզրակացությունները, որոնց համաձայն, նշված հասցեներում երրորդ անձանց կողմից իրականացվելիք քաղաքաշինական գործունեությունը չի հակասում գործող քաղաքաշինական նորմերին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վարչական գործի քննության ընթացքում հայցվորի կողմից ներկայացվել են այլ ընկերությունների և մասնագետների կողմից տրված եզրակացություններ, որոնց համաձայն՝ նշված հասցեում իրականացվելիք քաղաքաշինական գործունեությունը հակասում է գործող քաղաքաշինական նորմերին, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նշանակել համապատասխան փորձաքննություն և պարզեր պատասխանողի կողմից տրված շինարարության թույլտվությունները հակասում են արդյոք գործող քաղաքաշինական նորմերին, թե ոչ:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ մերժել, միաժամանակ միջնորդել է հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել բաց թողնված ժամկետը:
3. Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը, քննելով բողոք բերած անձի միջնորդությունը` վճռաբեկ բողոքի ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, ինչպես նաև վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո բերված վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքը փոստային առաքմամբ ներկայացրել է 22.04.2019 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, և պատճառաբանելով, որ բողոքարկվող որոշումը ստացել է 21.03.2019 թվականին` միջնորդել է հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա թիվ RL025760890AM փոստային անդորրագրի և փոստային հավաստագրի համաձայն` Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի որոշումը Քաղաքապետարան ուղարկվել է 15.03.2019 թվականին, այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի և 149-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, որը Քաղաքապետարանում ստացվել է 21.03.2019 թվականին (հատոր 6-րդ գ.թ. 92-93), ուստի վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը պետք է համարել հարգելի և վերականգնել այն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե`բացակայում են նույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը, և բացակայում են նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում բացակայում են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու և այն վերադարձնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը՝ Վճռաբեկ դատարանը, քննելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայության հիմքերով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն, ի թիվս այլոց, վճռաբեկ բողոքում պետք է նշվեն նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որը, ըստ բողոք բերող անձի, հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ` (...) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով վճռաբեկ դատարանի դատական ակտը և մեջբերելով դրա հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ, բողոքարկվող դատական ակտում դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, (…):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոք բերած անձը, որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը, այդուհանդերձ բողոքում ներկայացված փաստարկները Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև՝ այդ հիմքերով բողոքը վարույթ ընդունելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտմամբ խաթարվել են արդարադատության բուն էությունը, (…):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ, 162-րդ և 172-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել և վերականգնել բաց թողնված ժամկետը:
2. Թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող
Զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
---|
|
Սահմանված ժամկետում կրկին է ներկայացվել: | 28-06-2019 |
---|
|
Բողոքի հերթական համարը: | Բ-2532 |
---|
|
Որոշումը ուղարկվել է կողմերին: | 18-07-2019 |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | 28.06.2019թ. Բ-2532 բողոքը ստորագրել է Երևանի քաղաքապետարանի լիազորված անձ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանը: |
---|
|
Պետական տուրք    
|
Ներկայացման ամսաթիվ: | 25-04-2019 |
---|
|
Ներկայացվել է: | Անդորրա(գրեր)գիր |
---|
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 20000 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: | 18-04-2019 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: | 371-4 |
---|
|
Գործը ստացվել է    
|
Գործը ստացվել է: | Վարչական վերաքննիչ |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | 6 հատոր և հավելված` 190 թերթ |
---|
|
Զեկուցող դատավոր    
|
Զեկուցող դատավոր | Դատարանի անվանում: | Վճռաբեկ |
---|
Դատավորի անուն: | Սուրեն Ռաֆիկի Անտոնյան | |
Ստացվել է վճռաբեկ բողոք    
|
Բողոքի ստացման ամսաթիվ: | 13-05-2019 |
---|
|
Ում կողմից է բերվել բողոքը: | 3-րդ անձ |
---|
|
Բողոք բերող անձը | Անվանում: | Ա.Ա.Դ Հոթել ՓԲԸ տնօրեն Հարություն Շահբազյան |
---|
Հասցե: | Երևան, Պ.Սևակ 23 |
---|
|
Պատասխանի ստացման ամսաթիվը: | |
---|
|
Պատասխան բերող անձը | Անուն | |
---|
Ազգանուն | |
---|
Հասցե | |
---|
|
|
---|
Բողոքարկվող դատական ակտը: | Ըստ հայցի Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, (երրորդ անձինք` «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ» ԿՈՆՑԵՌՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն և Դավիթ Մանթաշյան)` 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին: |
---|
|
Բողոքը ստացվել է: | Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ |
---|
|
Կայացվել է որոշում: | Բողոքի վարույթ ընդունումը մերժվել է |
---|
|
Որոշման ամսաթիվ: | 24-07-2019 |
---|
|
|
---|
Որոշման բովանդակություն: | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1499/05/18
դատարանի որոշում 2019թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/1499/05/18
Նախագահող դատավոր`
Դատավորներ` Կ. Մաթևոսյան
Կ. Բաղդասարյան
Կ. Ավետիսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«24» հուլիսի 2019թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
քննելով ըստ հայցի Աննա Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), Դավիթ Մանթաշյանի՝ 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքի ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին Կազմակերպության միջնորդությունը և վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աննա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 շինարարության թույլտվությունը:
12.04.2018 թվականի հայցադիմումի լրացմամբ Աննա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել նաև 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 31.08.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության, Կազմակերպության, Դավիթ Մանթաշյանի և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն. «դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղարկելու պահանջի մասով. թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի օգոստոսի 31-ի վճիռը բեկանել և վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ լրիվ ծավալով նոր քննության, մնացած մասով վերաքննիչ բողոքները մերժել»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը բերվել է այն վարույթ ընդունելու հետևյալ հիմքերով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Բողոք բերած անձը որպես բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.
Վճռաբեկ դատարանի որոշումը սույն գործով կարող է էական նշանակություն ունենալ, քանի որ բարձրացված հարցերին իրավական լուծում տալով կձևավորվի նաև միատեսակ դատական պրակտիկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար: Մասնավորապես.
հետաձգված բողոքարկման կարգով դատական ակտերի վերաբերյալ ներկայացված բողոքներով պարտավոր է արդյոք Վերաքննիչ դատարանը քննության առարկա դարձնել դրանք անկախ գործի ելքի վրա դրանց ազդեցությունից թե ոչ.
արդյո՞ք ստորադաս դատարանները պարտավոր են կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը բոլոր այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելով դրանց հասցեատերերին պատճառվելու է զգալի վնասներ:
Բողոք բերած անձը որպես մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 27-րդ, 146-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ կառավարության 19.05.2015 թվականի թիվ 596-Ն որոշումը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Այսպես` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չկատարելով, Վերաքննիչ դատարանի մոտ ձևավորվել է սխալ համոզմունք, առ այն, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը ստուգելու համար անհրաժեշտ է նշանակել փորձաքննություն՝ վարչական ակտի հիմքում դրված փաստաթղթերը գործող իրավական ակտերին համապատասխան կազմված լինելը ստուգելու համար: Վերաքննիչ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելով խախտվել է բողոքաբերի իրավունքները և վերջինս կրում ու շարունակում է կրել մեծ վնասներ: Վերաքննիչ դատարանի կողմից բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու դեպքում սույն գործով կկայացվեր նոր դատական ակտ՝ բեկանելով ստորադաս դատարանի դատական ակտը:
Բացի այդ, վերաքննիչ բողոքում, հետաձգված բողոքարկման կարգով բողոքարկվել է նաև Դատարանի 16.08.2018 թվականի արձանագրային որոշումը, որով վերջինս մերժել է վարչական ակտի կատարումը չկասեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Սակայն Վերաքննիչ դատարանը անդրադառնալով վկայակոչված որոշման բողոքարկմանը, առանց դրա օրինականությունը ստուգելու կամ քննության առարկա դարձնելու, այն կապել է դատական ակտի բեկանման հետ և նշել, որ եթե նույնիսկ Վարչական դատարանը ոչ իրավաչափ կերպով է մերժել միջնորդությունը, ապա այդ հանգամանքը չի կարող հանգեցնել վեճի սխալ լուծման: Նման պարագայում Վերաքննիչ դատարանը շրջանցելով բարձրացված հարցի ըստ էության քննարկումը, անտեսել է երրորդ անձանց իրավունքի խախտումը:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև հայցվորի, որպես վարչական դատարան դիմելու իրավունքի սուբյեկտի, սույն գործով շահագրգիռ անձ լինելուն, թեև բողոքաբերները բարձրացրել էին նաև այդ հարցը:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի որոշումը, և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարել վերաքննիչ բողոքը՝ մերժելով հայցն ամբողջությամբ, միաժամանակ միջնորդել է հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել բաց թողնված ժամկետը:
3. Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը, քննելով բողոք բերած անձի միջնորդությունը` վճռաբեկ բողոքի ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, ինչպես նաև վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո բերված վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է 05.03.2019 թվականին, այդ որոշումը Կազմակերպությանն ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 15.03.2019 թվականին, սակայն վերջինիս ուղարկված ծրարը վերադարձվել է «Չպահանջված» նշումով (հատոր 6-րդ, գ.թ. 97, 100): Գործում առկա է Կազմակերպության տնօրեն Հարություն Շահբազյանի դիմումը, որով վերջինս Վերաքննիչ դատարանից պահանջել է իրեն տրամադրել Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի որոշումը: Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի որոշումը Կազմակերպությանը կրկին ուղարկելու փաստը հավաստող ապացույցը` փոստային անդորրագիրը և Վերաքննիչ դատարանի որոշումը Կազմակերպությունում ստացված լինելու փաստը հավաստող ապացույցը` փոստային հավաստագիրը գործում առկա չեն, իսկ վճռաբեկ բողոքին կից ներկայացված փոստային ծրարի պատճենի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշումը Կազմակերպությունում ստացվել է 04.05.2019 թվականին, սույն վճռաբեկ բողոքը փոստային առաքման եղանակով ներկայացվել է 10.05.2019 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, և բողոք բերած անձը, պատճառաբանելով, որ բողոքարկվող որոշումը ստացել է 04.05.2019 թվականին, միջնորդել է հարգելի համարել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և հիմք է դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ու այն վերականգնելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե`բացակայում են նույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը, և բացակայում են նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում բացակայում են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու և այն վերադարձնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը՝ Վճռաբեկ դատարանը, քննելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայության հիմքերով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն, ի թիվս այլոց, վճռաբեկ բողոքում պետք է նշվեն նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որը, ըստ բողոք բերող անձի, հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ` (...) բողոքարկվող դատական ակտում դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, (…):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոք բերած անձը, որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը, այդուհանդերձ բողոքում ներկայացված փաստարկները Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև՝ այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտմամբ խաթարվել են արդարադատության բուն էությունը, (…):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ, 162-րդ և 172-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել և վերականգնել բաց թողնված ժամկետը:
2. Թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2019 թվականի որոշման դեմ «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող
Զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
---|
|
Սահմանված ժամկետում կրկին է ներկայացվել: | |
---|
|
Որոշումը ուղարկվել է կողմերին: | 09-08-2019 |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | 14.05.2019թ. հանձնվել է դատավոր` Ս.Անտոնյանին |
---|
|
Պետական տուրք    
|
Ներկայացման ամսաթիվ: | 13-05-2019 |
---|
|
Ներկայացվել է: | Անդորրա(գրեր)գիր |
---|
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 20000 |
---|
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 20000 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: | 08-05-2019 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: | 08-05-2019 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: | 15 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: | 16 |
---|
|
Պետական տուրք    
|
Ներկայացման ամսաթիվ: | 28-06-2019 |
---|
|
Ներկայացվել է: | Անդորրա(գրեր)գիր |
---|
|
Պետ. տուրք (ՀՀ դրամ): | 20000 |
---|
|
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: | 25-06-2019 |
---|
|
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: | 754 |
---|
|
Գործի առաքում    
|
Գործի առաքման ամսաթիվը: | 21-08-2019 |
---|
|
Էջերի քանակ: | 7 հատոր, 1հ.-150թ., 2հ.-105թ., 3հ.-105թ., 4հ.-139թ., 5հ.-162թ., 6հ.-105թ., 7հ.-113թ.: |
---|
|
|
---|
Այլ նշումներ: | Կից՝ հավելվածը 190թ.: |
---|
|
|
|
|
|