Հիմնական
Գործի համար: ՎԴ/4141/05/11Վիճակագրական տողի համար: 2.1
Հայցվոր
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Պատասխանող
ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ
Դատավոր
Վարչական:Վարչական գործ
թիվ ՎԴ/4141/05/11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
12 սեպտեմբերի 2012թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը,
նախագահությամբ` դատավոր Կ. Բաղդասարյանի,
քարտուղարությամբ` Դ. Դանիելյանի,
մասնակցությամբ` հայցվոր »Թրանսփարենսի Ինթերնեշնլ
հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության,
(պետական գրանցման համարը` 21117101741, հարկ
վճարողի հաշվառման համարը` 00063072),
ներկայացուցիչներ Հերիքնազ Տիգրանյանի,
(անձնագիր AH 0404817, տրված 27.06.2007թ., 048),
Արտակ Զեյնալյանի,
(անձնագիր AK 0482979, տրված 12.04.2010թ., 004),
պատասխանող Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի,
ներկայացուցիչ Արմեն Զաքարյանի,
(վկայական թիվ 701),
դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության վարչական բողոքի կապակցությամբ դրսևորված անգործությունը ոչ իրավաչափ (անվավեր) ճանաչելու, »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությանը 30.06.2010 թվականի թիվ ԵՔՄ-10/20 հարցումով փնտրվող տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
»Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության վարչական բողոքի կապակցությամբ դրսևորված անգործությունը ոչ իրավաչափ (անվավեր) ճանաչելու, »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությանը 30.06.2010 թվականի թիվ ԵՔՄ-10/20 հարցումով փնտրվող տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 22.08.2011 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հրավիրվել են նախնական դատական նիստեր, դատարանի 24.03.2012 թվականի որոշմամբ գործը դատաքննության է նշանակվել։
Դատարանի 19.04.2012 թվականի և 04.07.2012 թվականի որոշումներով վարչական գործի վարույթը վերսկսվել է։
Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությունը կադաստրից պահանջել է տրամադրել Երևան համայնքի հաշվեկշռում գրանցված ընդհանուր օգտագործման հողատարածքի վարձակալության վերաբերյալ տեղեկատվություն։ Կադաստրը մերժել է տեղեկատվության տրամադրումը` առևտրային գաղտնիք հանդիսանալու պատճառաբանությամբ։ Տեղեկատվություն տրամադրելը մերժելու մասին վարչական ակտը բողոքարկվել է վերադասության կարգով, որի կապակցությամբ վարչական մարմինը դրսևորել է անգործություն։ Դատարանից պահանջել են` ոչ իրավաչափ ճանաչել դրսևորած անգործությունը, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու Կազմակերպության իրավունքների խախտման փաստի ճանաչում և հայցված տեղեկատվության տրամադրում։
Փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը.
»Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությունը (հետայսու` Կազմակերպություն) ոչ կառավարական կազմակերպություն է, իրավաբանական անձ է, որի կանոնադրական գործառույթներն են`
ա) քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացում, դրանց մոնիտորինգ և գնահատում, այդ թվում` ընտրությունների և հանրահավաքների գործընթացներւոմ դիտորդական առաքելության իրականացում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) հանրային քաղաքականության և կառավարման գործընթացների վերաբերյալ հասարակության իրազեկում, մասնակցության համար անհրաժեշտ կարողությունների զարգացում, այդ թվում` մասնագիտական աջակցության տրամադրում.
գ) հանրային քաղաքականության և կառավարման բարեփոխումների արդյունավետությանն ուղղված շահերի պաշտպանություն, այդ թվում` հասարակության մոբիլիզացման և լոբբինգի իրականացման միջոցով։
Փաստերըը հաստատվում են Կազմակերպության կանոնադրությամբ և պետ.ռեգիստրի վկայականով։
Կազմակերպությունը 30.06.2010թ. թիվ ԵՔՄ-10/20 դիմում (հետայսու` Հարցում) է ներկայացրել ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (հետայսու` Կադաստր) աշխատակազմի տեղեկատվական կենտրոն։
Փաստը հաստատվում է Հարցման կրկնօրինակով (Փաստաթուղթ թիվ 7.3.)։
Կազմակերպությունը Հարցումով Կադաստրից խնդրել է տեղեկատվություն, մասնավորապես, տրամադրել »Ուսանողական այգու« կադաստրային քարտեզի պատճենը A3 ֆորմատով, »Ուսանողական այգու« սահմաններում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի կադաստրային գործում ընդգրկված անշարժ գույքի օտարման (ձեռքբերման) և/կամ վարձակալության պայմանագրերի ու համապատասխան պետական գրանցման վկայականների պատճենները։
Հարցումը ներկայացնելիս Կազմակերպությունն ապահովվել է սահմանված պետական տուրքի վճարումը։ Փաստը հաստատվում է թիվ 000613 Վճարման հանձնարարագրի անդորրագրով։ (Փաստաթուղթ թիվ 7.4.)։
Հարցումը Կադաստր է ներկայացվել առձեռն և տեղեկատվության տնօրինողն այն ստացել է 30.06.2010թ։ Փաստը հաստատվում է Հարցման օրինակի վրա կատարված ստորագրությամբ (Փաստաթուղթ թիվ 7.3.)։
Հարցմանը պատասխանելու օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետը լրացել է 05.07.2010թ։
Կադաստրը, ի դեմս աշխատակազմի տեղեկատվական կենտրոն ստարաբաժանման ղեկավարի, 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 գրությամբ տրամադրել է »Ուսանողական այգու« կադաստրային քարտեզի պատճենը A3 ֆորմատով և մերժել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը մնացած մասով` հետևյալ պատճառաբանությամբ.
»Կադաստրային գործից փաստաթղթի պատճենը տրամադրվում է վճարովի կարգով համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ նգույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 23.04.2009թ. թիվ 99-Ն հրամանով հաստատված կարգի։ Միաժամանակ տեղեկացվում է, որ տեղեկատվություն տրամադրելիս հրապարակման ենթակա չեն միայն պետական, ծառայողաական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները, իսկ գույքի ձեռքբերման և օտարման արժեքները, ինչպես նաև վարձակալության համար նախատեսված արժեքը հանդիսանում է առևտրային գաղտնիք։ Ուստի գույքի գրանցման համար հիմք հանդիսացած առուվաճառքի և վարձակալության պայմանագրերի պատճենները տրամադրել հնարավոր չէ«։ Փաստը հաստատվում է 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 գրության լուսապատճենով (Փաստաթուղթ թիվ 7.5.)։
Կազմակերպությունը 21.07.2010թ. թիվ ԵՔՄ-10/21 գրությամբ դիմել է Կադաստրի նախագահին` խնդրելով պարզաբանել, թե ո՞ր իրավական ակտի հիման վրա են համայնքային ենթակայության ընդհանուր օգտագործման հողերի վերաբերյալ հայցվող տեղեկությունները համարվում առևտրային գաղտնիք։ Փաստը հաստատվում է 21.07.2010թ. թիվ ԵՔՄ-10/21 գրության լուսապատճենով (Փաստաթուղթ թիվ 7.6.)։
Կադաստրը` ի դեմս նախագահի տեղակալի, 09.08.2010թ. թիվ ՖԲ/1.2/3078-10 գրությամբ պատասխանել է.
»»Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն` անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվություն տրամադրելիս հրապարակման ենթակա չեն պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները։
Հայաստանի Հանրապետության սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի պահանջների համաձայն` ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպեu նաև իրավաբանական անձանց` առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը կարող է սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա oրինական հիմքերով այն ազատորեն uտանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար։ Հետևաբար, պետական գրանցման սուբյեկտների կողմից գույքային իրավունքների պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները, և, մասնավորապես` իրավաբանական անձանց գործունեությանը, դրանց կողմից կնքված գործարքների և այդ գործարքների առանձին պայմանների վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք ՀՀ օրենքներով սահմանված չեն որպես առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկություններ, կադաստր վարող մարմնի կողմից երրորդ անձանց կարող են տրամադրվել միայն այն պարագայում, եթե դրանք չունեն իրական կամ հնարավոր առևտրային արժեք այն իրավաբանական անձանց համար, որոնց վերաբերում են այդ տեղեկությունները։ Մյուս կողմից, որևէ իրավաբանական անձի կողմից ներկայացված և անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկում պահպանվող փաստաթղթերում առկա տեղեկությունները տվյալ իրավաբանական անձի համար իրական կամ հնարավոր առևտրային արժեք ունենալու հանգամանքը կարող է որոշվել միայն տվյալ իրավաբանական անձի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տեղեկությունը օրենքով չի սահմանվել առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն։
Հետևաբար, և անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկում պահպանվող փաստաթղթերում իրավաբանական անձանց վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք օրենքով չեն սահմանվել որպես առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն, կադաստր վարող մարմնի կողմից կարող են երրորդ անձանց տրամադրվել միայն տվյալ իրավաբանական անձի համաձայնությամբ, որը միաժամանակ պետք է պարունակի նշում այն մասին, որ տրամադրվող տեղեկատվությունը տվյալ իրավաբանական անձի համար չունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, իսկ նման արժեք ունենալու դեպքում, իրավաբանական անձը թույլատրում է այդ տեղեկությունը տրամադրել երրորդ անձի։
Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց նոտարական գործարքների վերաբերյալ փաստաթղթերին, ապա հայտնվում է, որ դրանց կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակած է »Արխիվային գործի մասին« ՀՀ օրենքի -րդ և 22-րդ հոդվածների պահանջներով։ Մասնավորապես, նշված օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս 5-րդ ենթակետով մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը, իսկ 22-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն` մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը, դրանց ստեղծման պահից մինչև 100 տարի ժամկետում կարող են մատչելի լինել միայն ֆիզիկական անձի, մահվանից հետո` նրա ժառանգների գրավոր թույլտվության կամ դատարանի որոշման հիման վրա«։ Փաստը հաստատվում է 09.08.2010թ. թիվ ՖԲ/1.2/3078-10 գրության լուսապատճենով (Փաստաթուղթ թիվ 7.7.)։
Կազմակերպությունը բողոքարկել է Կադաստրի 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 վարչական ակտը` 01.06.2011թ. ներկայացնելով վարչական բողոք (այսուհետ` Վարչական բողոք), որով պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 որոշումը և Կազմակերպությանը տրամադրել 30.06.2010թ. թիվ ԵՔՄ-10/20 դիմումով (հարցումով) փնտրվող տեղեկատվությունը։ Փաստը հաստատվում է Բողոքի կրկնօրինակով (Փաստաթուղթ թիվ 7.8.)։
Բողոքը Կադաստր է ուղարկվել 01.06.2011թ. հանձնման մասին ծանուցմամբ, որը Կադաստրում ստացվել է 03.06.2011թ.։ Փաստը հաստատվում է հանձնման մասին ծանուցագրով (Փաստաթուղթ թիվ 7.9.)։
Կադաստրը, ի դեմս նախագահի տեղակալի, 20.07.2011թ. թիվ ԱՄ/7.1/3473-11 գրությամբ պատասխանել է Բողոքին` հետևյալ բովանդակությամբ.
»Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հասցեագրած Ձեր 01.06.2011թ. թիվ 11/42 վարչական բողոքի հայտնվում է, որ դեռևս Ձեր 21.07.2010թ. նույնաբովանդակ հարցերի վերաբերյալ դիմումին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.08.2010թ. թիվ 8բ/1.2/3078-10 գրությամբ տրվել է սպառիչ պատասխան` պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու պատճառների և օրենսդրական հիմնավորումների վերաբերյալ։ Միաժամանակ, »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի բ) և 2-րդ մասի բ) կետերի պահանջներին համապատասխան, Ձեր 01.06.2011թ. վարչական բողոքը մերժվում է` տեղեկատվության տրամադրումը մերժելու վերաբերյալ վարչական ակտը թողնելով անփոփոխ, գործողությունները իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։ Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ձեր կողմից արդեն իսկ ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացվել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու և տեղեկատվության տրամադրումը մերժելու վերաբերյալ վարչական ակտը անվավեր ճանաչելու պահանջի մասին, ուստի նշված հարցերի վերջնական լուծումը կտրվի տվյալ հայցի դատական քննարկման արդյունքում։«։ Փաստը հաստատվում է 20.07.2011թ. թիվ ԱՄ/7.1/3473-11 գրության լուսապատճենով (Փաստաթուղթ թիվ 7.10.)։
Կազմակերպության 01.06.2011թ. Վարչական բողոքի կապակցությամբ Կադաստրը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում (30-օրյա) չի հարուցել բողոքարկման վարույթ, լսումներ չի իրականացրել և վարչական բողոքի կապակցությամբ վարչական ակտ չի ընդունել։
Կադաստրը 20.07.2011թ. թիվ ԱՄ/7.1/3473-11 գրությունը փոստին է հանձնել 20.07.2011թ. այսինքն` վարչական բողոքը ստանալու 47-րդ օրը։ Կազմակերպության կողմից այն ստացվել է 21.07.2011.-ին։ Փաստը հաստատվում է առաքման ծրարի լուսապատճենով (Փաստաթուղթ թիվ 7.11.)։
Հայցապահանջի իրավական հիմքերը.
ՀՀ Սահմանադրությունն, ի մասնավորի 27-րդ և 27.1-րդ հոդվածների, իր իրավազորության ներքո գտնվող անձանց, երաշխավորում է տեղեկատվության ազատության և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքները։ »ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ« աշխատության` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի դոկտրինալ մեկնաբանության մեջ, ի թիվս այլոց, գրված է, որ.
»Տեղեկատվության ազատության իրավունքը պետության վրա դնում է ինչպես նեգատիվ, այնպես էլ պոզիտիվ պարտականություններ։ Պետական կառույցները ներազդում են տեղեկույթի վրա, նրա հրապարակայնության, մատչելիության, տարածման և սպառողին փոխանցման գործընթացի վրա։ Տեղեկույթի մենաշնորհային տնօրինումը, ինչը բնութագրական է ամենից առաջ հակաժողովրդավարական հասարակությանը, արգելք է մարդու իրավունքների լիարժեք իրականացման համար։ Բոլոր ժամանակներում իշխանության կարևորագույն սոցիալական գործառույթն է եղել տեղեկույթի չափավորումը, դրա հոգեբանական փաթեթավորումը։ Դրա հիման վրա է կառուցված հասարակական կարծիքի մանիպուլյացիայի կառուցակարգը։ Ամենահայտնի և հասարակ ձևը, որով իշխանությունը վերահսկում է տեղեկատվական հոսքերը, համարվում է գրաքննությունը (ցենզուրա)։ Այս դեպքում պետությունը պատասխանատու չինովնիկների օգնությամբ կառավարում է տեղեկատվական նյութի բովանդակությունը։ Տեղեկույթի պետական մենաշնորհը և գրաքննությունը բումերանգի պես խփում են հենց պետությանը` տանելով հասարակությանը տնտեսական, քաղաքական և իրավական փակուղի։ Չէ՞ որ տեղեկույթը ժողովուրդ-պետություն ուղղակի կապի միջոցն է։ Ուղղակի կապի կամայական չափաբաժնավորումը միայն առաջին հայացքից է շահավետ կառավարման սուբյեկտի համար։ Ի վերջո, այն հանգեցնում է հետադարձ տեղեկույթի վնասակարությանը, զտվածությանը, կողմնակալությանը։ Իսկ դա անխուսափելիորեն կառավարման կարևորագույն` որոշումների ընդունման փուլում հանգեցնում է սխալների։ Տեղեկատվությունը` տեղեկություններ (հաղորդումներ, տվյալներ) են` անկախ դրանց ներկայացման ձևից։ Ի տարբերություն անձի մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկատվության, որի հավաքումը, օգտագործումը և տարածումը` առանց նրա համաձայնության, Սահմանադրությանը համապատասխան չեն թույլատրվում, հանրային կյանքի վերաբերյալ տեղեկատվությունը, որպես կանոն, պետք է լինի բաց և հանրամատչելի։
Պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը։ Անձը, ով ցանկանում է անարգել ստանալ այդպիսի տեղեկատվություն, պարտավոր չէ հիմնավորել դրա ստանալը։ Բացառություն է կազմում սահմանափակ մատչելիությամբ տեղեկատվությունը։ Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար պետական տեղեկատվական աղբյուրների մատչելիությունը պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, քաղաքական և այլ կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև տնտեսության, բնապահպանության և հասարակական կյանքի մյուս ոլորտների վիճակի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման հիմք է հանդիսանում«։
Տեղեկատվության ազատության իրավունքը երաշխավորված է նաև Կոնվենցիայի 10-րդ հոդվածով։ Այս իրավունքը բացարձակ չէ և Կազմակերպությունը դա ընդունում է, սակայն իրավաչափ է համարում այդ իրավունքի սահմանափակումը` »միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար«` ինչպես, որ դա երաշխավորված է ՀՀ Սահմանադրություն 43-րդ հոդվածով։
Սույն հայցով Կազմակերպությունը պնդում է, որ պետական մարմնի` տվյալ դեպքում` Կադաստրի կողմից, տեղի է ունեցել միջամտություն Սահմանադրությամբ և կոնվենցիայով երաշխավորված տեղեկատվության ազատության իր իրավունքին, որը`
ա) նախատեսված չի եղել օրենքով,
բ) իսկ եթե միջամտությունը նախատեսված է եղել օրենքով, ապա այն անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում։
Օրենսդրորեն երաշխավորված է տեղեկատվության ազատության իրավունքի իրացումը։ Մասնավորապես, »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքում, ի թիվս այլոց, սահմանված է տեղեկատվություն եզրույթը, սահմանված են դրա ստացման ընթացակարգերը։
Համաձայն »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի, »տեղեկությունը« դա անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են` անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։
Սույն գործով վեճի առարկա չէ այն հանգամանքը, որ Կազմակերպության կողմից փնտրվածը »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի իմաստով »տեղեկատվություն« է, և, որ դրա տնօրինողը Կադաստրն է, այդ փաստը հաստատվում է Կադաստրի 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 գրության բովանդակությամբ, որում վերջինս չի վիճարկում դրանք։ Դատավարության մասնակցի կողմից փաստը չվիճարկելու երևույթը (հանգամանքը) ՀՀ »Վարչական դատավարության« օրենսգրքի 27-րդ հոդվածով նախատեսված նախապայման է այդ հոդվածով սահմանված իրավական հետևանքը վրա հասնելու համար, այն է` »Ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում«։
Փաստ է, որ Կազմակերպությունը փնտրել է տեղեկատվություն և այն` դրա տնօրինողից չի ստացել։ Հետևաբար, տեղի է ունեցել միջամտություն Կազմակերպության` ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքով երաշխավորված տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքներին։
Մնում է պարզել, արդյո՞ք տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու Կազմակերպության իրավունքներին միջամտությունը նախատեսված եղել է օրենքով, թե՞ ոչ։
»Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությունը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Այս հոդվածում նկարագրված նախապայմանն առկա է` Կազմակերպությունը Հարցմամբ դիմել է Կադաստրին։
Հարցումը »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« օրենքի իմաստով »դիմում է«։ Նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ)։ Նույն օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է. »Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`
ա) անձի դիմումը, բողոքը.
բ) վարչական մարմնի նախաձեռնությունը«։
Սույն հոդվածի 1-ին մասի »ա« կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին)։
»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է։ Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ։
Վարչական վարույթի ժամկետը սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից։
Գրավոր վերաբերելի ապացույցով հաստատվում է, որ Հարցումը Կադաստր մուտքագրվել է 30.06.2010թ, ուստի դրա հիման վրա վարչական վարույթը համարվել է հարուցված այդ դիմումը Կադաստրում մուտքագրվելու օրը, այսինքն` 2010թ. հունիսի 30-ին։
»Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
1. եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում.
2. եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում.
3. եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին տրվում է դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
ՀՀ վճռաբեկ դատարանը »Ինֆորմացիայի ազատության կենտրոն« հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի` Գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ՎԴ4/0063/05/09 վարչական գործով 12.03.2010թ որոշման մեջ վերլուծելով վերոգրյալ նորմերը, հանգել է հետևության, որ օրենսդրի կողմից երաշխավորվել է յուրաքանչյուր անձի իրավունքը օրենքով սահմանված կարգով դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու իր փնտրած տեղեկությունը։ Ընդ որում` տեղեկատվություն փնտրողին պետք է տրվի պատշաճ` լրիվ և սպառիչ պատասխան։
Կադաստրը Կազմակերպության` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների իրացումն ապահովելու համար, պարտավոր էր կատարել »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի երեք ենթակետերից որևէ մեկով նախատեսված գործողություններից ցանկացած մեկը։ Բոլոր երեք կետերով նախատեսված գործողությունների համար` հատուկ` առավելագույն ժամկետ է սահմանված` 5 օրը։ Կադաստրը` Հարցումը ստանալու պահից` 30.06.2010թ. հնգօրյա ժամկետում չի կատարել վերը նկարագրված գործողություններից ոչ մեկը, հետևաբար` թույլ է տվել անգործություն, ինչը ոչ իրավաչափ է։
Ուստի միջամտությունը նախատեսված չի եղել օրենքով և, հետևաբար Կադաստրն իր ոչ իրավաչափ անգործությամբ խախտել է Կազմակերպության ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքով երաշխավորված տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքները։
Կազմակերպության իրավունքների խախտումը հաստատված համարելու հանգամանքը բավարար է, որպեսզի ծագի` դրանից ածանցվող պահանջի` Կազմակերպությանը փնտրվող տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի իրավաչափությունը։ Սակայն հարկ են համարում հիմնավորել այն։
»Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` տեղեկության տրամադրումը մերժվում է սույն օրենքի 8-րդ հոդվածում սահմանված դեպքերում կամ այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարվելու դեպքում (որպիսի պահանջը Կազմակերպության կողմից պահպանվել է)։
Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան։
»Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով`
1) ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը.
2) իրականացնել իր տնօրինության տակ գտնվող տեղեկությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը.
3) տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն.
4) սահմանել իր կողմից բանավոր և (կամ) գրավոր տեղեկությունների տրամադրման կարգը.
5) նշանակել տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձին։
»Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն։
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վարչական դատարանը 27.01.2010թ »Դավիթ Մաթևոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի` Երևանի քաղաքապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, վարչական վարույթի նյութերին ծանոթանալու և իր հայեցողությամբ դրանցից պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ կատարելու հնարավորություն տալուն պարտավորեցնելու պահանջների մասին« թիվ ՎԴ/2583/05/08 վարչական գործով վճռում հանգել է հետևության, որ տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով իրեն դիմած ցանկացած քաղաքացու տրամադրել հայցվող տեղեկատվությունը` եթե առկա չեն օրենքով նախատեսված սահմանափակումներ։
Տեղեկատվության տնօրինողն իրավասու է սահմանափակել տեղեկատվություն փնտրողի իրավունքը, եթե փնտրվող տեղեկատվությունը դասվում է ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների շարքին, իսկ այդ սահմանափակումները կոնկրետացված են »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում։ Դրանք են այն տեղեկատվությունները, որոնք`
1) պարունակում են պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.
2) խախտում են մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
3) պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.
4) բացահայտում են մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
5) խախտում են հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
»Ուսանողական այգու« վերաբերյալ նյութերը »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի իմաստով` տեղեկատվություն է, ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ն` տեղեկատվություն տնօրինող, և Կազմակերպության 30.06.2010թ. թիվԵՔՄ-10/20 դիմումը` տեղեկություն փնտրելու մասին հարցում։
Համաձայն »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի »2« ենթակետի.
»3. Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա`
2) ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության տնտեuության ընդհանուր վիճակը, ինչպեu նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեuության, առեւտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը«։
Կադաստրն իր` 14.07.2010թ. թիվՍԱ-2/2676 պատասխանում հիմնվել է »Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի վրա, ըստ որի »Հրապարակման ենթակա չեն միայն պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող կադաuտրային տվյալները«։ Այնուհետև շարունակելով պատասխանը` Կադաստրը սխալ է ձևակերպել ու մեկնաբանել »առեւտրային գաղտնիք պարունակող կադաuտրային տվյալներ« հասկացությունը« և գտել է, որ »գույքի ձեռք բերման և օտարման արժեքները, ինչպես նաև վարձակալության համար նախատեսված արժեքը հանդիսանում են առևտրային գաղտնիք։ Ուստի գույքի գրանցման համար հիմք հանդիսացած առուվաճառքի և վարձակալության պայմանագրերի պատճենները տրամադրել հնարավոր չէ«։
»Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որտեղ, սակայն, առկա չէ »առևտրային գաղտնիք պարունակող կադաuտրային տվյալներ« հասկացությունը։
Այսինքն, Կադաստրի մեկնաբանությունը տվյալ պարագայում որևէ իրավական ուժ չունի, հիմնված չէ օրենսդրական ձևակերպման վրա և որպես հիմնավորում հարցումը մերժելու համար, անհիմն է։
»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևu պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով։
Կադաստրը 14.07.2010թ. թիվՍԱ-2/2676 որոշմամբ հակասել է իր` ավելի վաղ ընդունած մեկ այլ որոշմանը` կապված նույնաբովանդակ տեղեկատվություն տրամադրելու մասին Կազմակերպության հարցման հետ։
Այսպես, Կազմակերպությունը դեռևս 2010 թվականի հունիսի 11-ին ԵՔՄ-10/16 գրությամբ դիմել էր Կադաստրին` խնդրելով տրամադրել նույնաբովանդակ տեղեկատվություն Երևան քաղաքի թվով տասնմեկ կանաչ տարածքների վերաբերյալ։ Փաստը հաստատվում է 11.06.2010թ. թիվ ԵՔՄ-10/16 գրության լուսապատճենով (Փաստաթուղթ թիվ 7.12.)
Ի պատասխան հարցումի` Կադաստրը, ի դեմս Տեղեկատվական կենտրոնի, 16.06.2010թ. թիվ ՍԱ-1/1294 գրությամբ (որոշմամբ) հայտնել էր, »որ »Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 45 հոդվածի համաձայն գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը վճարովի է։
Ուստի Ձեր գրությանն ընթացք կտրվի 900013220018 հաշվեհամարին սահմանված կարգով (հարցված յուրաքանչյուր անձի համար 1000.0 (մեկ հազար) դրամ) վճարում կատարելուց հետո«։ Փաստը հաստատվում է 16.06.2010թ. թիվ ՍԱ-1/1294 գրության լուսապատճենով (Փաստաթուղթ թիվ 7.13.)։
Ելնելով անհրաժեշտությունից և գործի հրատապությունից` Կազմակերպությունը վճարել և 30.06.2010թ. թիվ ԵՔՄ-10/20 գրությամբ հայցել է միայն Ուսանողական այգու վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` վստահ լինելով, որ Կադաստրն իր գրությամբ հավաստում է նման տեղեկություն ստանալու իրավունքն ու հնարավորությունը, և որևէ սահմանափակում չի տեսնում` առևտրային գաղտնիքի հետ կապված։
Սակայն Կադաստրը 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 որոշմամբ տվել է տրամաբանորեն հակառակ գնահատականը նույն փաստական հանգամանքներին` հայցվող տեղեկատվությունը որակելով առևտրային գաղտնիք, որպիսի պարագայում խախտել է »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով ամրագրված կամայականության արգելքի սկզբունքը։
Վերը բերված փաստարկներից ակնհայտ է դառնում, որ Կադաստրի 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 վարչական ակտը »Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի սխալ մեկնաբանման արդյունք է։ Ավելին` ակտը ընդունելիս չեն պահպանվել և չեն կիրառվել »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որպիսի պարագայում Կադաստրի 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 վարչական ակտը իրավաչափ չէ։
Համաձայն »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի`
»1. Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով«։
Ղեկավարվելով սույն հոդվածով` Կազմակերպությունը 01.06.2011թ. Բողոքով վիճարկել է Կադաստրի 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 վարչական ակտը վերադասության կարգով` պահանջելով անվավեր ճանաչել այն։
»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է բողոքը վարչական մարմնում մուտքագրելու օրը։ Փաստ է, որ Վարչական բողոքը վարչական մարմնում մուտքագրվել է 03.06.2011թ, հետևաբար` օրենքի ուժով Վարչական բողոքի հիման վրա վարչական վարույթը համարվում է հարուցված` 03.06.2011թ։
Համաձայն »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի` վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան։ Ինչպես վերևում արդեն վկայակոչվել է` »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է, ուստի Վարչական բողոքի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի առավելագույն ժամկետը սպառվել է` 03.07.2011թ։
Համաձայն` »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի` քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը իրավասու է՝ ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։
Փաստ է, որ վարչական վարույթի ընթացքում Կադաստրը »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իր պարտականությունը չի կատարել, հետևաբար թույլ է տվել անգործություն, ինչը ոչ իրավաչափ է։
Վարչական մարմինների կողմից անգործություն չցուցաբերելու և վարչական ակտ չընդունելու կանխման, ինչպես նաև վարչական մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը բարձրացնելու, վարչական մարմիններից վարչական ակտ հայցող անձանց իրավունքները հետևողականորեն պաշտպանելու նպատակով օրենսդիրը »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքում ամրագրել է 48-րդ հոդվածը, համաձայն որի` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը։
Վերը նշվածն ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության հիմնարար սկզբունքից, ՀՀ Սահմանադրության 27.1.-րդ հոդվածով երաշխավորված` ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքից, »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված վարչարարության օրինականության սկզբունքից, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սկզբունքից, համաձայն որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։
»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով տրված իրավակարգավորումը ուղղակիորեն կոչված է ապահովելու նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ և Կոնվենցիայի 13-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների և ազատությունների պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը։ Սահմանադրական այս իրավունքների և »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով տրված իրավակարգավորմամբ ապահովումը վերաբերվում է թե՛ դիմումի հիման վրա հարուցված, թե՛ բողոքարկման վարույթի հիման վրա հարուցված վարույթների արդյունքում ցուցաբերած անգործությանը։ Սահմանադրական վերոգրյալ սկզբունքները և իրավունքներն իրենց նույնանման իրավակարգավորմամբ ապահովումը գտել են նաև այլ օրենքներում. մասնավորապես` »Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին« ՀՀ օրենքում, 11-րդ հոդված` (»3. Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում։ Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված։ ...«), »Բնապահպանական վերահսկողության մասին« ՀՀ օրենքում, 32-րդ հոդված (»4. Վերադասության կարգով բողոքարկելիս 15 օրացուցային օրում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքի վերաբերյալ փաստարկները համարվում են ընդունված։«), »Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին« ՀՀ օրենքում, 13-րդ հոդված (»3. Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում։ Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված։«) և այլն։
Հետևաբար, ՀՀ Սահմանադրության 1-ին, 5, 18, 27.1.-րդ, »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով Վարչական բողոքով հայցվող վարչական ակտը համարվում է ընդունված, այն է` անվավեր է ճանաչված ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 14.07.2010թ.. թիվ ՍԱ-2/2676 և »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությանը տրամադրված է 30.06.2010թ. թիվ ԵՔՄ 10/20 հարցումով փնտրվող տեղեկատվությունը։
Եթե դատարանը, այնուամենայնիվ կգտնի, որ վարչական մարմնի իրականացված վարչարարությունը (տեղեկատվություն տրամադրելը մերժելը) իրավաչափ է եղել, ապա դատարանը պետք է կիրառի ՀՀ »Վարչական դատավարության« օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական հետևանքը, այն է` սույն գործով դատական ծախսերը դնի Հայաստանի Հանրապետության վրա։
»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կադաստրը հանդիսանում է վարչարարություն իրականացնող վարչական մարմին։
»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով Կադաստրի 14.07.2010թ. թիվՍԱ-2/2676 գրությունը վարչական ակտ է։ »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն.
»Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ uահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն«։
14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 գրությունը հանդիսանում է վարչարարության արդյունք, այն ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով։ Այն, ինքնուրույն վերցրած, Կազմակերպության համար իրավունքներ և պարտականություններ է սահմանել` մերժել է իրավունքի իրացումը։
ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1564/05/08 գործով 17.07.2008թ վճռում արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի.
»Վարչական դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի տեղակալի 11.12.2007թ. թիվ 02/18-Ա-3479 գրությունը հանդիսանում է վարչարարության արդյունք, հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով այն ունի ուղղակի նշանակություն և գրվել է հենց այդ նպատակով, ուղղված է հասցեատիրոջ` հայցվոր Վ. Այվազյանի համար իրավունքներ և պարտականություններ uահմանելուն, ունի արտաքին ներգործություն։
Նման պայմաններում վարչական դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ հայցվորին տրամադրվել է ընդամենը գրություն, սակայն իր բովանդակային առումով այն հանդիսանում է վարչական ակտ և դրա կայացումը բխել է վարչական մարմնի վարչարարության իրավազորություններից«։
Կադաստրի 14.07.2010թ. թիվՍԱ-2/2676 գրությունը, թեև չի պարունակում վարչական ակտին բնորոշ օրենքով սահմանված չափանիշները, սակայն բովանդակային առումով հանդիսանում է վարչական ակտ և դրա կայացումը բխել է Կադաստրի աշխատակազմի տեղեկատվական կենտրոն ստորաբաժանման ղեկավարի վարչարարություն իրականացնելու իրավազորություններից։
»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի »բ« ենթակետի համաձայն` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ uահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաuտացի դրությունը։
Կադաստրի 14.07.2010թ. թիվՍԱ-2/2676 մերժումը նշված օրենքի իմաստով հանդիսանում է միջամտող վարչական ակտ։
Սույն հայցով »Վարչական դատավարության« օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի դատավարական իրավունքով վարչական դատարանից պահանջում ենք` Վարչական բողոքի վարույթում վարչական մարմնի անգործության անվավեր ճանաչում։
Համաձայն »Վարչական դատավարության« օրենսգրքի 68-րդ հոդվածի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Թեև »Վարչական դատավարության« օրենսգրքի 68-րդ հոդվածն ուղղակի չի նախատեսում ճանաչման հայցով վարչական մարմնի անգործության ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի ներկայացում, սակայն »Ինֆորմացիայի ազատության կենտրոն« հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղապետարանի` Գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու և Զարթոնքի գյուղապետին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին թիվ ՎԴ4/0074/05/09 2010թ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իր 22.04.2010թ որոշման մեջ, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանը 22.02.2011թ »»Հանրապետություն« կուսակցության դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով« ՍԴՈ-942 որոշման մեջ մեկնաբանել են այդ հոդվածը և բացահայտել են դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, ըստ որի »առկա է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ինչպես գործողությունները, այնպես էլ անգործությունը դատական կարգով վիճարկելու` ոչ իրավաչափ ճանաչելու հնարավորություն«։
ՀՀ սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները` համաձայն »Սահմանադրական դատարանի մասին« ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի, պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Ուստի` վարչական մարմին անգործության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ սույն հայցը պետք է վարույթ ընդունվի, իսկ դրա պահանջը` պետք է դառնա ըստ էության քննության առարկա, այլապես կխաթարվի Սահմանադրությամբ երաշխավորված Վստահորդիս արդար դատաքննության իրավունքի էությունը։
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը, որպես` իրավական որոշակիության, իրավահավասարության, խտրականությունից զերծ լինելու սահմանադրական իրավունքներն ապահովող նորմ` սահմանում է, որ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ։
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով Վստահորդիս տրված իրավունքով վկայակոչում եմ թիվ ՎԴ4/0074/05/09 2010թ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իր 22.04.2010թ. որոշման մեջ` ՀՀ »Վարչական դատավարության« օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասին տրված մեկնաբանությունները։
թիվ ՎԴ4/0074/05/09 2010թ գործով հայցվորը Վարչական դատարանից, ի թիվս այլոց, պահանջել էր ոչ իրավաչափ ճանաչել Գյուղապետարանի այն գործողությունները կամ անգործությունը, որով օրենքով սահմանված առավելագույն ժամկետում սպառիչ և լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ։
ՀՀ վարչական դատարանը 13.08.2009թ վճռով գործի վարույթը կարճել էր դրա հիմքում դնելով այն հանգամանքը, որ Գյուղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով վեճն ընդդատյա չէ Վարչական դատարանին և եկել այն եզրահանգման, որ ՀՀ »Վարչական դատավարության« օրենսգիրքը գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցատեսակ չի սահմանում, հետևաբար, նման հայցով վարչական դատարան դիմելու իրավունք վերապահված չէ։ Հայցվորի վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վարչական դատարանի 13.08.2009թ վճռի` ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով գործի վարույթը կարճելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության, այն հիմնավորմամբ, որ ՀՀ »Վարչական դատավարության« օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասով գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցով վարչական դատարան դիմելու իրավունք վերապահված է։
Թեև Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դատական ակտերի վկայակոչումը բավարար է նույն հիմքերով սույն հայցը վարույթ ընդունելու համար, սակայն հարկ եմ համարում վկայակոչել վարչական այլ գործեր, այդ թվում` Վարչական դատարանի վարույթ ընդունված, որոնցում ճանաչման հայցապահանջի հետ (վարչական մարմնի անգործության անվավեր ճանաչելու), որպես` հիմնական պահանջ, զուգակցված են հետևանքների վերացման ածանցյալ այլ պահանջներ ևս։
Այսպես.
ա) Վարչական թիվ ՎԴ/2298/05/10 գործով հայցվորը Վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում ընդդեմ վարչական մարմնի` վերջինիս գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու և վարչական մարմնի կողմից դրսևորած անգործության հետևանքները վերացնելու` գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Վարչական դատարանը 09.07.2010թ որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։ Վարչական դատարանը 03.08.2010թ որոշմամբ հայցվորի բողոքը մերժվել էր։
Վարչական դատարանը, բողոքը մերժելու հիմքում դրել էր այն մեկնաբանությունը, ըստ որի հայցն իր ձևակերպմամբ չէր համապատասխանել ՀՀ »Վարչական դատավարության« օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորմանը։ Միաժամանակ Վարչական դատարանը գտել էր, որ եթե հայցվորն ունի տվյալ իրավահարաբերության կապակցությամբ իր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց ներկայացնելու հնարավորություն, ապա նա պետք է ներկայացնի տվյալ հայցը և ոչ թե ճանաչման իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու մասին հայցը։
Վճռաբեկ դատարանը 30.11.2010թ որոշմամբ վերացրել է Վարչական դատարանի 03.08.2010թ. »Բողոքը մերժելու մասին« որոշումը և կայացրել է նոր դատական ակտ` վերացնել է Վարչական դատարանի 09.07.2010թ. »Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին« որոշումն, այն հիմնավորմամբ, որ տվյալ գործով ներկայացված ճանաչման հայցը վերաբերում է վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելուն, որի ներկայացման իրավական հնարավորությունը նախատեսված է ՀՀ »Վարչական դատավարության« օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ նշված մասով հայց ներկայացնելու դեպքում նույն հոդվածի 1-ին մասի սահմանափակումը չի տարածվում։
Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ չի ճանաչել ՀՀ »Վարչական դատավարության« օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով ներկայացված հայցի հետ, գործողություն կատարման հայցապահանջի ներկայացումը` որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ։
բ) թիվ ՎԴ-5412/05/08 վարչական գործով հայցվորները Վարչական դատարան էին ներկայացրել հայցադիմում ընդդեմ վարչական մարմնի` իրենց իրավունքների խախտման փաստը ճանաչելու և գործողություն կատարելու (վարչական վարույթի նյութերին ծանոթանալու հնարավորություն տալու) պահանջների մասին։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցը և 08.01.2009թ վճռով բավարարել է այն (ամբողջությամբ)։
գ) թիվ ՎԴ/0480/05/10 վարչական գործով հայցվորը Վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում ընդդեմ վարչական մարմնի` իր իրավունքների խախտման փաստը ճանաչելու և գործողություն կատարելու (տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու) պահանջների մասին։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցը և 22.06.2011թ վճռով բավարարել է այն (ամբողջությամբ)։
Տվյալ գործով առաջին ատյանի դատարանի 01.07.2010թ վճռի իրավաչափությունը քննության առարկա է դարձել Վճռաբեկ դատարանի կողմից, բեկանվել է այն և հայցատեսակների իրավաչափությունը կասկածի տեղիք չի տվել։
դ) թիվ ՎԴ5/0090/05/10 վարչական գործով հայցվորը Վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում ընդդեմ վարչական մարմնի` իր իրավունքների խախտման փաստը ճանաչելու և գործողություն կատարելու (տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու) պահանջների մասին։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցը և հաստատել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնագիրը (որով վարչական մարմինը ճանաչել է իր կողմից իրավունքի խախտման փաստը և պարտավորվել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը) և այլն։
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3, 4-րդ հոդվածներով Կազմակերպությանն ապահոված իրավունքով` մատնանշում եմ վերոգրյալ դատական ակտերում դատարանների կողմից օրենքներին տրված մեկնաբանությունները. դրանք կիրառելի են սույն հայցի ընդունելիության հարցը լուծելիս։
Սույն հայցի հիմնական պահանջն է նաև Կադաստրի կողմից Կազմակերպության տեղեկատվության ազատության և պետական մարմնին և պաշտոնատար անձին դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստի ճանաչումն է. իրացնելով ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով հայցվորին ապահովված իրավունքը, մատնանշում է մեկ այլ գործով Հայաստանի դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով օրենքի մեկնաբանությունները, դատական ակտերի հիմնավորումները և իրավունքի մեկնաբանությունները, որոնցով դատարանը սույն գործի փաստական հանգամանքների հետ համադրելի փաստական հանգամանքների առկայությամբ վարույթ են ընդունել նույն պահանջով հայցերը և այդ գործերով ճանաչել են հայցվորների տեղեկատվության ազատության ու պետական մարմնին և պաշտոնատար անձին դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը։ Մասնավորապես`
ՀՀ վարչական դատարանի 08.01.2009թ. »Արտակ Զեյնալյանն ընդդեմ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու և տեղեկատվություն տրամադրելու պահանջների մասին« թիվ ՎԴ-5492/05/08 վարչական գործով վճռով։ Վարչական դատարանը բավարարել է հայցը.
»Արտակ Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջի մասին, բավարարել.
Ճանաչել Արտակ Զեյնալյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը։ ... «։
ՀՀ վարչական դատարանի 08.01.2009թ. »Արտակ Զեյնալյանն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության` ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու և տեղեկատվություն տրամադրելու պահանջների մասին« թիվ ՎԴ-5615/05/08 վարչական գործ վճռով։ Վարչական դատարանը բավարարել է հայցը.
»Արտակ Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջի մասին, բավարարել մասնակի.
Ճանաչել Արտակ Զեյնալյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը։ ... «։
ՀՀ վարչական դատարանի 08.01.2009թ. »Արտակ Զեյնալյանն ընդդեմ ՀՀ ԿԱ ոստիկանության տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու և տեղեկատվություն տրամադրելու պահանջների մասին« թիվ ՎԴ-5491/05/08 վարչական գործով վճռով։ Վարչական դատարանը բավարարել է հայցը.
»Արտակ Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջի մասին, բավարարել.
ճանաչել Արտակ Զեյնալյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը։ ... «։ Եվ այլն։
Նշված բոլոր գործերով վարչական մարմինները օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում հարցում ներկայացրած անձին որևէ պատասխան չէին տվել։ Հարցման պատասխան էին տվել միայն հայցի առաջին օրինակը ստանալու կամ Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելուց հետո։ Բոլոր գործերով Վարչական դատարանը նույն կերպ է մեկնաբանել և կիրառել ՀՀ Սահմանադրության, Կոնվենցիայի և »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի վերոգրյալ դրույթները, վարույթ է ընդունել հայցերը և ճանաչել է հայցվորների տեղեկատվության իրավունքի խախտման փաստը։ Վկայակոչված գործերով հայցվորները և այս գործով մենք իրավահավասար ենք, res judicata սկզբունքը պահանջում է, որ օրենքը լինի կանխատեսելի և կիրառվի միատեսակ, ուստի` սույն գործով պետք է վարույթ ընդունվի սույն հայցը։
Եթե դատարանը, սույն հայցի վարույթ ընդունելու փուլում, այնուամենայնիվ գտնի, որ կազմակերպության իրավունքները ավելի արդյունավետ պաշտպանելու և վերականգնելու նպատակով սույն հայցատեսակը սխալ է ընտրված, ապա դատարանը բոլոր դեպքերում պարտավոր է վարույթ ընդունել սույն հայցը և դատական նիստի ընթացքում պարզել հայցի առարկան և հիմքը։
Այսպիսի իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը ՎԴ/2450/05/2011թ գործով 15.07.2011թ. »Բողոքը բավարարելու մասին« որոշման մեջ։
Վարչական վերաքննիչ դատարանը որոշման մեջ հղում է կատարել ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ, Կոնվենցիայի 6-րդ հոդվածներին, ՀՀ »Վարչական դատավարության« օրենսգրքի 6-րդ հոդվածին (գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե (’’ex officio’’)), 8, 86-րդ հոդվածներին և հանգել է եզրակացության, որ »եթե վեճը ծագել է հանրային իրավահարաբերություններից և այն վերապահված չէ նույն հոդվածի 2-րդ կետում նշված մարմինների քննությանը, ապա այդ գործը ենթակա է քննության ՀՀ Վարչական դատարանում։«։
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ հոդվածներով Կազմակերպությանն ապահոված իրավունքով` մատնանշում եմ վերոգրյալ դատական ակտում դատարանների կողմից օրենքներին տրված մեկնաբանությունները. դրանք կիրառելի են սույն հայցի ընդունելիության հարցը լուծելիս։
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի` »Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որեւէ հայցվող գործողություն, uակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաuտական հանգամանքների ապացուցման բեռը«։
Հետևաբար` Կադաստրն է կրում վիճարկվող իրավական ակտի համար հիմք ծառայած փաuտական հանգամանքների ապացուցման բեռը։
Հայցվորի պահանջը.
Հիմք ընդունելով սույն գործով ներկայացված փաստական հանգամանքները և իրավական հիմնավորումները, հայցվորը խնդրել է.
ոչ իրավաչափ (անվավեր) ճանաչել ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության վարչական բողոքի կապակցությամբ դրսևորած անգործությունը։
Ճանաչել »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը.
Ածանցյալ պահանջ.
Պարտավորեցնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությանը տրամադրել 30.06.2010թ. NԵՔՄ-10/20 Հարցումով փնտրվող տեղեկատվությունը։
Դատաքննության ընթացքում ամբողջությամբ պնդելով հայցադիմումում բերված փաստարկները, հայցվորի ներկայացուցիչները խնդրեցին դատարանին բավարարել ներկայացված պահանջները։
Պատասխանողի իրավական դիրքորոշումը.
Պատասխանող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանում հայտնել է, որ »Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությունը բազմիցս դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի »Տեղեկատվական կենտրոն« ստորաբաժանմանը` խնդրելով հայտնել հետևյալը.
1. Երևան համայքի հաշվեկշռում գրանցված Ուսանողական /նախկին Ղուկաս Ղուկասյանի անվան/ այգու կադաստրային քարտեզի /հատակագիծ/ պատճենը A3 ֆորմատով, որը գտնվում է Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի ագրարային համալսարանի միջանկյալ տարածքում /Տերյան և Աբովյան փողոցների սահմանափակվող հատվածում/։
2.Վերը նշված այգու սահմաններում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի կադաստրային գործում ընդգրկված անշարժ գույքի օտարման /ձեռքբերման/ և /կամ/ վարձակալության պայմանագրերի ու համապատասխան պետական գրանցման վկայականների պատճեները։
Ի պատասխան հայցվորի դիմումներին հայտնվել է հետևյալը.
»»Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի պահանջների համաձայն տեղեկատվություն տրամադրելիս տրվում են գրանցման իրավունքի և սահմանափակումների վերաբերյալ կադաստրային գործից քաղվածքներ կամ փաստաթղթերի պատճեներ։ Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեները` առանց հատակագծի մասի։ Իսկ շենքերի և շինությունների հատակագծերը /այդ թվում դրանց պատճեները/ տրամադրվում են միայն սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ։
Միաժամանակ հայցվորին տեղեկացվել է, որ տեղեկություն տրամադրելիս հրապարակման ենթակա չեն միայն պետական, ծառայողական, և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները, իսկ գույքի ձեռքբերման և օտարման առժեքները, ինչպես նաև վարձակալության համար նախատեսված արժեքը հանդիսանում է առևտրային գաղտնիք։«։
Ելնելով վերոգրյալից` գույքի գրանցման համար հիմք հանդիսացած առուվաճառքի և վարձակալության պայմանագրերի պատճեները հայցվորին չի տրամադրվել և 21.07.2010թ. թիվ ԵՔՄ-10/21 գրությամբ` »Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` խնդրելով իրեն տրամադրել Երևան համայքի ընդհանուր օգտագործման հողատարածքի վարձակալության տեղեկատվություն` հաշվեկշռում գրանցված ընդհանուր օգտագործման հողատարածքի վարձակալության վերաբերյալ։
04.08.2010թ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հասցեագրած ՖԲ/1.2/3078-10 գրությանը հայցվորին հայտնվել է հետևյալը.
»Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն` անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվություն տրամադրելիս հրապարակման ենթակա չեն պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի պահանջների համաձայն` ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպեu նաև իրավաբանական անձանց` առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը կարող է սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա oրինական հիմքերով այն ազատորեն uտանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար։ Հետևաբար, պետական գրանցման սուբյեկտների կողմից գույքային իրավունքների պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթղերում պարունակվող տեղեկությունները, և մասնավորապես` իրավաբանական անձանց գործունեությանը, դրանց կողմից կնքված գործարքների և այդ գործարքների առանձին պայմանների վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք ՀՀ օրենքներով սահմանված չեն որպես առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկություններ, կադաստր վարող մարմնի կողմից երրորդ անձանց կարող են տրամադրվել միայն այն պարագայում, եթե դրանք չունեն իրական կամ հնարավոր առևտրային արժեք այն իրավաբանական անձանց համար, որոնց վերաբերում են այդ տեղեկությունները։
Մյուս կողմից, որևէ իրավաբանական անձի կողմից ներկայացված և անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկում պահպանվող փաստաթղթղերում առկա տեղեկությունները տվյալ իրավաբանական անձի համար իրական կամ հնարավոր առևտրային արժեք ունենալու հանգամանքը կարող է որոշվել միայն տվյալ իրավաբանական անձի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տեղեկությունը օրենքով չի սահմանվել, որպես առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն։
Հետևաբար անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկում պահպանվող փաստաթղթղերում իրավաբանական անձանց վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք օրենքով չեն սահմանվել որպես առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն, կադաստր վարող մարմնի կողմից կարող են երրորդ անձանց տրամադրվել միայն տվյալ իրավաբանական անձի համաձայնությամբ, որը միաժամանակ պետք է պարունակի նշում այն մասին, որ տրամադրվող տեղեկությունը տվյալ իրավաբանական անձի համար չունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, իսկ նման արժեք ունենալու դեպքում, իրավաբանական անձը թույլատրում է այդ տեղեկությունը տրամադրել երրորդ անձի։
04.08.2010թ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հասցեագրած ՖԲ/1.2/3078-10 գրությունը ստանալով` հայցվորը չի բավարարվել և 01.06.2011թ. »Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության կողմից կրկին թիվ 11/42 գրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացրել է վավարչական բողոքը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կենտրոնի 14.07.2010թ. թիվ ՍԱ-2-2676 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հասցեագրած »Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությանը 01.06.2011թ. թիվ 11/42 վարչական բողոքի հայտնվել է, որ դեռևս 21.07.2010թ. նույնաբովանդակ հարցերի վերաբերյալ դիմումին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.08.2010թ. թիվ 8բ/1.2/3078-10 գրությամբ տրվել է սպառիչ պատասխան` պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու պատճառների և օրենսդրական հիմնավորումների վերաբերյալ։
Միաժամանակ հայտնվում է որ, »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի բ) և 2-րդ մասի բ) կետերի պահանջներին համապատասխան, »Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության 01.06.2011թ. վարչական բողոքը մերժվել է` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի »Տեղեկատվական կենտրոն« ստորաբաժանման կողմից 14.07.2010թ. թիվ ՍԱ-2-2676 կայացրած վարչական ակտը թողնելով անփոփոխ` գործողությունները իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։
Ելնելով վերոգրալից` պատասխանողը հայտնել է, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
»Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն հրապարակման ենթակա չեն միայն պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները։
Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկություն տրամադրելիս տրվում են կադաստրային գործից քաղվածքները կամ փաստաթղթերի պատճենները։
Շենքերի և շինությունների հատակագծերը տրամադրվում են միայն սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ։
Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
»Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համնաձայն` տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա`
1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.
2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.
4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
2. Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ։
Ըստ պատասխանողի, հայցվորի դիմումի` »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի մերժվել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ և 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի »Տեղեկատվական կենտրոն« ստորաբաժանման կողմից` տեղեկության տրամադրումը մերժման հիմք է հանդիսացել (օրենքի համապատասխան նորմը) »Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված օրենսդրական նորմերը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հանաձայն` տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար։ Տեղեկությունները, որոնք չեն կարող ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք լինել, սահմանվում են օրենքով։ Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը պաշտպանվում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված եղանակներով։
Վերը նշված հանգամանքներից ելնելով »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի բ) և 2-րդ մասի բ) կետերի պահանջներին համապատասխան, »Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության 01.06.2011թ. վարչական բողոքը մերժվել է` 14.07.2010թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի »Տեղեկատվական կենտրոն« ստորաբաժանման կողմից թիվ ՍԱ-2-2676 կայացրած վարչական ակտը թողնելով անփոփոխ` գործողությունները իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։
Վերոգրյալի հիման վրա խնդրել են հայցվոր »Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության հայցապահանջն ամբողջովին մերժել։
Պատասխանողը դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանի լրացմամբ հայտնել է նաև, որ մինչև հայցվորի կողմից 20.08.2011թ. նշված հայցը դատարան ներկայացնելը ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հասցեագրված 01.06.2011թ. թիվ 11/42 վարչական բողոքին սահմանված ժամկետում չպատասխանելու համար 20.07.2011թ. թիվ 607 հրամանով կոմիտեի կողմից ընդունվել է բարենպաստ վարչական ակտ` ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Զաքարյանին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հայտարարվել է նկատողություն։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն աշխատանքային կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։
Նշված հանգամանքից ելնելով հայցվորի հայցապահանջի 5.1 և 5.2 կետերի համաձայն դեռևս 20.07.2011թ. թիվ 607 հրամանով ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործառույթը իրականացնող անձի գործողությունները` »Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության 01.06.2011թ. թիվ 11/42 վարչական բողոքին սահմանված ժամկետում չպատասխանելու կապակցությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հայտարարվել է վերջինիս գրավոր նկատողություն։
Նշված հանգամանքից ելնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Զաքարյանը ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստի հիման վրա ստացել է գրավոր նկատողություն։
Ըստ պատասխանողի ներկայացուցչի` մինչ հայցվորի կողմից դատարան դիմելը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ընդունվել է բարենպաստ վարչական ակտ։
Ինչ վերաբերում է հայցապահանջի 5.3 կետի պահանջներին, ապա 30.06.2010թ. թիվ ԵՔՄ-10/20 հարցումով փնտրվող տեղեկատվությունըան դիմումը` մուտքի գրանցամատյանում մուտքագրվել է 07.07.2010թ. և թիվ եմ-2/2623 համարի տակ և 14.10.2010թ. թիվ ՍԱ-2/267 գրությամբ հայցվորին տրվել է սպառիչ պատասխան` վերջինիս տրամադրելով Ուսանողական կադաստրային քարտեզի պատճեն Ա 3 թղթի չափով։
Վերոգրյալի հիման վրա պատասխանողի ներկայացուցիչը խնդրել է »Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության հայցապահանջը ամբողջովին մերժել։
Դատաքննության ընթացքում պնդելով վերոգրյալը, պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց դատարանին մերժել հայցվորի պահանջները։
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները.
Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
»Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությունը 30.06.2010թ. թիվ ԵՔՄ-10/20 դիմում է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կենտրոն։
Նշված դիմումով Կազմակերպությունը Կադաստրից խնդրել է տեղեկատվություն, մասնավորապես` տրամադրել »Ուսանողական այգու« կադաստրային քարտեզի պատճենը A3 ֆորմատով, »Ուսանողական այգու« սահմաններում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի կադաստրային գործում ընդգրկված անշարժ գույքի օտարման (ձեռքբերման) և/կամ վարձակալության պայմանագրերի ու համապատասխան պետական գրանցման վկայականների պատճենները։
ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կենտրոն ստորաբաժանումը իր 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 գրությամբ հայցվորին տրամադրել է »Ուսանողական այգու« կադաստրային քարտեզի պատճենը A3 ֆորմատով և մերժել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը մնացած մասով` հետևյալ պատճառաբանությամբ.
»Կադաստրային գործից փաստաթղթի պատճենը տրամադրվում է վճարովի կարգով համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ նգույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 23.04.2009թ. թիվ 99-Ն հրամանով հաստատված կարգի։ Միաժամանակ տեղեկացվում է, որ տեղեկատվություն տրամադրելիս հրապարակման ենթակա չեն միայն պետական, ծառայողաական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները, իսկ գույքի ձեռքբերման և օտարման արժեքները, ինչպես նաև վարձակալության համար նախատեսված արժեքը հանդիսանում է առևտրային գաղտնիք։ Ուստի գույքի գրանցման համար հիմք հանդիսացած առուվաճառքի և վարձակալության պայմանագրերի պատճենները տրամադրել հնարավոր չէ«։
Հայցվոր կազմակերպությունը 21.07.2010թ. թիվ ԵՔՄ-10/21 գրությամբ դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի նախագահին` խնդրելով պարզաբանել, թե ո՞ր իրավական ակտի հիման վրա են համայնքային ենթակայության ընդհանուր օգտագործման հողերի վերաբերյալ հայցվող տեղեկությունները համարվում առևտրային գաղտնիք։
ՀՀ ԱԳԿ պետական կոմիտեի նախագահի տեղակալի 09.08.2010թ. թիվ ՖԲ/1.2/3078-10 գրությամբ հայտնվել է հայցվորին, որ
»»Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն` անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվություն տրամադրելիս հրապարակման ենթակա չեն պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները։
Հայաստանի Հանրապետության սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի պահանջների համաձայն` ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպեu նաև իրավաբանական անձանց` առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը կարող է սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա oրինական հիմքերով այն ազատորեն uտանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար։ Հետևաբար, պետական գրանցման սուբյեկտների կողմից գույքային իրավունքների պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները, և, մասնավորապես` իրավաբանական անձանց գործունեությանը, դրանց կողմից կնքված գործարքների և այդ գործարքների առանձին պայմանների վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք ՀՀ օրենքներով սահմանված չեն որպես առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկություններ, կադաստր վարող մարմնի կողմից երրորդ անձանց կարող են տրամադրվել միայն այն պարագայում, եթե դրանք չունեն իրական կամ հնարավոր առևտրային արժեք այն իրավաբանական անձանց համար, որոնց վերաբերում են այդ տեղեկությունները։ Մյուս կողմից, որևէ իրավաբանական անձի կողմից ներկայացված և անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկում պահպանվող փաստաթղթերում առկա տեղեկությունները տվյալ իրավաբանական անձի համար իրական կամ հնարավոր առևտրային արժեք ունենալու հանգամանքը կարող է որոշվել միայն տվյալ իրավաբանական անձի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տեղեկությունը օրենքով չի սահմանվել առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն։
Հետևաբար, և անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկում պահպանվող փաստաթղթերում իրավաբանական անձանց վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք օրենքով չեն սահմանվել որպես առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն, կադաստր վարող մարմնի կողմից կարող են երրորդ անձանց տրամադրվել միայն տվյալ իրավաբանական անձի համաձայնությամբ, որը միաժամանակ պետք է պարունակի նշում այն մասին, որ տրամադրվող տեղեկատվությունը տվյալ իրավաբանական անձի համար չունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, իսկ նման արժեք ունենալու դեպքում, իրավաբանական անձը թույլատրում է այդ տեղեկությունը տրամադրել երրորդ անձի։
Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց նոտարական գործարքների վերաբերյալ փաստաթղթերին, ապա հայտնվում է, որ դրանց կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակած է »Արխիվային գործի մասին« ՀՀ օրենքի -րդ և 22-րդ հոդվածների պահանջներով։ Մասնավորապես, նշված օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս 5-րդ ենթակետով մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը, իսկ 22-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն` մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը, դրանց ստեղծման պահից մինչև 100 տարի ժամկետում կարող են մատչելի լինել միայն ֆիզիկական անձի, մահվանից հետո` նրա ժառանգների գրավոր թույլտվության կամ դատարանի որոշման հիման վրա«։
Հայցվորը կազմակերպությունը բողոքարկել է ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կենտրոն ստորաբաժանման 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676Կադաստրի 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 վարչական ակտը` 01.06.2011թ. ներկայացնելով վարչական բողոք (այսուհետ` Վարչական բողոք), որով պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 որոշումը և Կազմակերպությանը տրամադրել 30.06.2010թ. թիվ ԵՔՄ-10/20 դիմումով (հարցումով) փնտրվող տեղեկատվությունը։
Բողոքը Կադաստր է ուղարկվել 01.06.2011թ. հանձնման մասին ծանուցմամբ, որը Կադաստրում ստացվել է 03.06.2011թ.։ Փաստը հաստատվում է հանձնման մասին ծանուցագրով
Կադաստրը, ի դեմս նախագահի տեղակալի, 20.07.2011թ. թիվ ԱՄ/7.1/3473-11 գրությամբ պատասխանել է Բողոքին` հետևյալ բովանդակությամբ.
»Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հասցեագրած Ձեր 01.06.2011թ. թիվ 11/42 վարչական բողոքի հայտնվում է, որ դեռևս Ձեր 21.07.2010թ. նույնաբովանդակ հարցերի վերաբերյալ դիմումին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.08.2010թ. թիվ 8բ/1.2/3078-10 գրությամբ տրվել է սպառիչ պատասխան` պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու պատճառների և օրենսդրական հիմնավորումների վերաբերյալ։ Միաժամանակ, »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի բ) և 2-րդ մասի բ) կետերի պահանջներին համապատասխան, Ձեր 01.06.2011թ. վարչական բողոքը մերժվում է` տեղեկատվության տրամադրումը մերժելու վերաբերյալ վարչական ակտը թողնելով անփոփոխ, գործողությունները իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ձեր կողմից արդեն իսկ ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացվել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու և տեղեկատվության տրամադրումը մերժելու վերաբերյալ վարչական ակտը անվավեր ճանաչելու պահանջի մասին, ուստի նշված հարցերի վերջնական լուծումը կտրվի տվյալ հայցի դատական քննարկման արդյունքում։«։
Կազմակերպության 01.06.2011թ. Վարչական բողոքի կապակցությամբ Կադաստրն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում (30-օրյա) չի հարուցել բողոքարկման վարույթ, լսումներ չի իրականացրել և վարչական բողոքի կապակցությամբ վարչական ակտ չի ընդունել։
Կադաստրը 20.07.2011թ. թիվ ԱՄ/7.1/3473-11 գրությունը փոստին է հանձնել 20.07.2011թ. այսինքն` վարչական բողոքը ստանալու 47-րդ օրը։ Կազմակերպության կողմից այն ստացվել է 21.07.2011թ.-ին։
Լսելով կողմերի բացատրությունները, հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները, գնահատելով դրանք` դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տևական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Սույն վեճի պարագայում հայցվորը դիմել է դատարան` խնդրելով ոչ իրավաչափ (անվավեր) ճանաչել ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի` »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության վարչական բողոքի կապակցությամբ դրսևորած անգործությունը։ Ճանաչել »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը։ Որպես ածանցյալ պահանջ` պարտավորեցնել Կադաստրին »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությանը տրամադրել 30.06.2010թ. թիվ ԵՔՄ-10/20 հարցումով փնտրվող տեղեկատվությունը։
Հայցվորի պահանջը` Կադաստրի կողմից դրսևորած անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին, դատարանը հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևu իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այuինքն`
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնաuի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական բողոքի քննարկումն իրականացվում է uույն oրենքի երկրորդ բաժնով uահմանված դրույթներին համապատաuխան, եթե uույն բաժնով այլ բան նախատեuված չէ։ Նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի »ա« կետը սահմանել է, որ վարչական վարույթ հարուցելու հիմքերից է անձի դիմումը, բողոքը։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մաuի »ա« կետով նախատեuված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատաuխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում uտանալու oրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, uույն oրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահաuցեագրվել է ըuտ իրավաuու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին)։
Դատաքննությամբ հաստատվեց, որ »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությունը բողոքարկել է 01.06.2011թ. ՀՀ ԱԳԿ ՊԿ-ի տեղեկատվական կենտրոնի 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 վարչական ակտը, պահանջելով անվավեր ճանաչել Կադաստրի 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 որոշումը և հայցվոր կազմակերպությանը տրամադրել 30.06.2010թ. թիվ ԵՔՄ-10/20 դիմումով (հարցումով) փնտրվող տեղեկատվությունը։ Բողոքը Կադաստր է ուղարկվել 01.06.2011թ. հանձնման մասին ծանուցմամբ, որը Կադաստրում ստացվել է 03.06.2011թ.։
Ի պատասխան ներկայացված բողոքի, ՀՀ ԱԳԿ պետական կոմիտեի նախագահի տեղակալը իր 20.07.2011թ. թիվ ԱՄ/7.1/3473-11 գրությամբ հայտնել է հայցվորին, որ.
»Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հասցեագրած Ձեր 01.06.2011թ. թիվ 11/42 վարչական բողոքի հայտնվում է, որ դեռևս Ձեր 21.07.2010թ. նույնաբովանդակ հարցերի վերաբերյալ դիմումին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.08.2010թ. թիվ 8բ/1.2/3078-10 գրությամբ տրվել է սպառիչ պատասխան` պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու պատճառների և օրենսդրական հիմնավորումների վերաբերյալ։ Միաժամանակ, »Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի բ) և 2-րդ մասի բ) կետերի պահանջներին համապատասխան, Ձեր 01.06.2011թ. վարչական բողոքը մերժվում է` տեղեկատվության տրամադրումը մերժելու վերաբերյալ վարչական ակտը թողնելով անփոփոխ, գործողությունները իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։ Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ձեր կողմից արդեն իսկ ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացվել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու և տեղեկատվության տրամադրումը մերժելու վերաբերյալ վարչական ակտը անվավեր ճանաչելու պահանջի մասին, ուստի նշված հարցերի վերջնական լուծումը կտրվի տվյալ հայցի դատական քննարկման արդյունքում։«։
Դատաքննությամբ հաստատվեց, որ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի նախագահի տեղակալի վերը նշված գրությունը փոստին է հանձնվել 20.07.2011թ. այսինքն` վարչական բողոքը ստանալու 47-րդ օրը և որ հայցվոր կազմակերպության կողմից այն ստացվել է 21.07.2011.-ին։
»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռoրյա ժամկետում, վարույթի մաuնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մաuին։
Համաձայն նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաuտական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքները։ Իսկ 38-րդ հոդվածի 1-ին մասը սահմանել է, որ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մաuնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաuտական հանգամանքների վերաբերյալ։
»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին« ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 oր է։ Oրենքով կարող են uահմանվել հատուկ` 30 oրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ։
Սույն իրավանորմերի և վարչական գործի փաստական հանգամանքների վերլուծության և համադրման արդյունքում դատարանը հաստատված է համարում, որ հայցվոր կազմակերպության 01.06.2011թ. Վարչական բողոքի կապակցությամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում (30-օրյա) չի հարուցել բողոքարկման վարույթ, լսումներ չի իրականացրել և վարչական բողոքի կապակցությամբ վարչական ակտ չի ընդունել, այսինքն անգործություն է դրսևորել, խախտելով վերը նշված իրավանորմերի պահանջները։
Միաժամանակ դատարանը արձանագրում է, որ այս պարագայում հայցվորն արդարացիորեն շահագրգռված է պատասխանողի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այuինքն` առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ։ Հետևաբար Կադաստրի` »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության վարչական բողոքի կապակցությամբ դրսևորած անգործությունը անգործությունը ենթակա է ոչ իրավաչափ ճանաչելու։
Անդրադառնալով հայցվորի մյուս` »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու մասին պահանջին, դատարանն այն հիմնավոր է համարում հետևյալ նկատառումներով.
Դատաքննությամբ հաստատվեց, որ »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությունը 30.06.2010թ.-ի թիվ ԵՔՄ-10/20 գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կենտրոնին և խնդրել տրամադրել »Ուսանողական այգու« կադաստրային քարտեզի պատճենը A3 ֆորմատով, »Ուսանողական այգու« սահմաններում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի կադաստրային գործում ընդգրկված անշարժ գույքի օտարման (ձեռքբերման) և/կամ վարձակալության պայմանագրերի ու համապատասխան պետական գրանցման վկայականների պատճենները։
Դատաքննությամբ հաստատվեց նաև, որ Կադաստրը 14.07.2010թ. թիվ ՍԱ-2/2676 գրությամբ հայցվորին տրամադրել է »Ուսանողական այգու« կադաստրային քարտեզի պատճենը A3 ֆորմատով և մերժել է հայցվող տեղեկատվությունը մնացած մասով տրամադրել, պատճառաբանելով, որ տեղեկատվություն տրամադրելիս հրապարակման ենթակա չեն միայն պետական, ծառայողաական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները, իսկ գույքի ձեռքբերման և օտարման արժեքները, ինչպես նաև վարձակալության համար նախատեսված արժեքը հանդիսանում է առևտրային գաղտնիք գույքի գրանցման համար հիմք հանդիսացած առուվաճառքի և վարձակալության պայմանագրերի պատճենները տրամադրել հնարավոր չէ«։
Հայցվորը 21.07.2010թ. թիվ ԵՔՄ-10/21 գրությամբ դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեին` խնդրելով պարզաբանել, թե ո՞ր իրավական ակտի հիման վրա են համայնքային ենթակայության ընդհանուր օգտագործման հողերի վերաբերյալ հայցվող տեղեկությունները համարվում առևտրային գաղտնիք։
ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի նախագահի տեղակալը իր 09.08.2010թ. թիվ ՖԲ/1.2/3078-10 գրությամբ պատասխանել է, որ.
»»Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն` անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվություն տրամադրելիս հրապարակման ենթակա չեն պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները։
Հայաստանի Հանրապետության սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի պահանջների համաձայն` ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպեu նաև իրավաբանական անձանց` առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը կարող է սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա oրինական հիմքերով այն ազատորեն uտանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար։ Հետևաբար, պետական գրանցման սուբյեկտների կողմից գույքային իրավունքների պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները, և, մասնավորապես` իրավաբանական անձանց գործունեությանը, դրանց կողմից կնքված գործարքների և այդ գործարքների առանձին պայմանների վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք ՀՀ օրենքներով սահմանված չեն որպես առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկություններ, կադաստր վարող մարմնի կողմից երրորդ անձանց կարող են տրամադրվել միայն այն պարագայում, եթե դրանք չունեն իրական կամ հնարավոր առևտրային արժեք այն իրավաբանական անձանց համար, որոնց վերաբերում են այդ տեղեկությունները։ Մյուս կողմից, որևէ իրավաբանական անձի կողմից ներկայացված և անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկում պահպանվող փաստաթղթերում առկա տեղեկությունները տվյալ իրավաբանական անձի համար իրական կամ հնարավոր առևտրային արժեք ունենալու հանգամանքը կարող է որոշվել միայն տվյալ իրավաբանական անձի կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տեղեկությունը օրենքով չի սահմանվել առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն։
Հետևաբար, և անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկում պահպանվող փաստաթղթերում իրավաբանական անձանց վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք օրենքով չեն սահմանվել որպես առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն, կադաստր վարող մարմնի կողմից կարող են երրորդ անձանց տրամադրվել միայն տվյալ իրավաբանական անձի համաձայնությամբ, որը միաժամանակ պետք է պարունակի նշում այն մասին, որ տրամադրվող տեղեկատվությունը տվյալ իրավաբանական անձի համար չունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, իսկ նման արժեք ունենալու դեպքում, իրավաբանական անձը թույլատրում է այդ տեղեկությունը տրամադրել երրորդ անձի։
Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց նոտարական գործարքների վերաբերյալ փաստաթղթերին, ապա հայտնվում է, որ դրանց կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակած է »Արխիվային գործի մասին« ՀՀ օրենքի -րդ և 22-րդ հոդվածների պահանջներով։ Մասնավորապես, նշված օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս 5-րդ ենթակետով մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը, իսկ 22-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն` մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը, դրանց ստեղծման պահից մինչև 100 տարի ժամկետում կարող են մատչելի լինել միայն ֆիզիկական անձի, մահվանից հետո` նրա ժառանգների գրավոր թույլտվության կամ դատարանի որոշման հիման վրա«։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։
Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն։ Յուրաքանչյուր ոք ունի խոuքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, uտանալու, տարածելու ազատություն, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական uահմաններից։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27.1-րդ հոդվածը սահմանել է, որ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հաuարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավաuու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատաuխան uտանալու իրավունք։
»Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն`
1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա uտանալու նպատակով oրենքով uահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնoրինողին և uտանալու այդ տեղեկությունը։
Նույն օրենքի 8-րդ հոդվածը սահմանել է, որ տեղեկատվություն տնoրինողը, բացառությամբ uույն հոդվածի 3-րդ մաuում uահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա`
1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.
2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոuային խոuակցությունների, փոuտային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.
4) բացահայտում է մաuնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության uահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաuտաբանական գաղտնիք).
5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
2. Եթե պահանջվող տեղեկության մի մաuը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մաuի վերաբերյալ։
3. Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա`
1) վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը uպառնացող արտակարգ դեպքերին, ինչպեu նաև տարերային (ներառյալ` պաշտոնապեu կանխատեuվող) աղետներին և դրանց հետևանքներին.
2) ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության տնտեuության ընդհանուր վիճակը, ինչպեu նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեuության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը։
3) չտրամադրելը բացաuական ազդեցություն կունենա Հայաuտանի Հանրապետության uոցիալ-տնտեuական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա։
»Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանել է տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, համաձայն որի` տեղեկության տրամադրումը մերժվում է uույն oրենքի 8-րդ հոդվածում uահմանված դեպքերում կամ այդ տեղեկության տրամադրման համար uահմանված գումարը չվճարվելու դեպքում։
Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան։
Համաձայն նույն օրենքի 12-րդ հոդվածի` տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնoրինողը պարտավոր է oրենքով uահմանված կարգով`
1) ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը.
2) իրականացնել իր տնoրինության տակ գտնվող տեղեկությունների գրանցումը, դաuակարգումը և պահպանումը.
3) տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաuտի եւ իր տնoրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն.
4) uահմանել իր կողմից բանավոր և (կամ) գրավոր տեղեկությունների տրամադրման կարգը.
5) նշանակել տեղեկատվության ազատության ապահովման համար պատաuխանատու պաշտոնատար անձին։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ »Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« ՀՀ օրենքի 43 հոդվածը սահմանել է, որ պետական գրանցման համակարգը բաց է։
Հրապարակման ենթակա չեն միայն պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները։
Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունից կարող են օգտվել բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք։
Անշարժ գույքի միավորի կադաստրային գործի տրամադրումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից, չի թույլատրվում։
Օրենքով նախատեսված դեպքերում, կադաստրային գործը տրամադրելիս, այն պատճենահանվում է և պահվում անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից` մինչև կադաստրային գործը վերադարձնելը։
Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս տրվում են կադաստրային գործից քաղվածքները կամ փաստաթղթերի պատճենները։
Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է` նշելով անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականատիրոջ անունը, անվանումը, անշարժ գույքի գտնվելու վայրը, սեփականության, օգտագործման, գրավի, հիփոթեքի, գրանցված իրավունքների սահմանափակումները (այդ թվում` սերվիտուտների առկայությունը), անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների, հատակագծերի, գնահատման և անշարժ գույքի վերաբերյալ այլ իրավունքների տվյալներ։
Շենքերի և շինությունների հատակագծերը տրամադրվում են միայն սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ։
Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկությունները հաստատվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կնիքով։
Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Նշված իրավանորմի վերլուծությունից բխում է, որ պատասխանողը պարտավոր էր հայցվորին տրամադրել վերջինիս կողմից պահանջվող` »Ուսանողական այգու« սահմաններում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի կադաստրային գործում ընդգրկված անշարժ գույքի օտարման (ձեռքբերման) և/կամ վարձակալության պայմանագրերի ու համապատասխան պետական գրանցման վկայականների պատճենները` բացառելով միայն շենքերի և շինությունների հատակագծերը։
»Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին« Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին« 23.06.2011թ. ընդունված և 01.01.2012թ. ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ` »Անցումային դրույթներ« հոդվածի 4-րդ կետը սահմանել է, որ »Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը գրանցում իրականացնող մարմին տեղեկատվության տրամադրման համար ներկայացված դիմումներով տեղեկատվության տրամադրման, ինչպեu նաեւ տեղեկատվության տրամադրման համար ժամկետների եւ վճարների չափերի հաշվարկման նկատմամբ կիրառվում են մինչեւ uույն oրենքի ընդունումը գործող իրավական նորմերը։
Դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ պատասխանողի այն փաստարկը, որ գույքի ձեռքբերման և օտարման արժեքները, ինչպես նաև վարձակալության համար նախատեսված արժեքը հանդիսանում է առևտրային գաղտնիք, հետևյալ հիմնավորմամբ.
»Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին« ՀՀ օրենքի 12-րդ` »Ավագանու լիազորությունները« հոդվածի 18-րդ կետը սահմանել է, որ համայնքի ավագանին որոշում է ընդունում Երեւանի uեփականություն համարվող գույքը (ներառյալ` հողի եւ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մաuնակցության) oգտագործման տրամադրելու եւ oտարման տարեկան ծրագրի վերաբերյալ, դրանց վարձավճարների եւ oտարման գների չափերի ու պայմանների, իuկ հրապարակային uակարկությունների դեպքում` մեկնարկային գների վերաբերյալ։
Իսկ նույն օրենքի 22-րդ հոդվածը, որը վերաբերում է ավագանու իրավական ակտերին և դրանց ընդունման կարգին, սահմանել է, որ ավագանին ընդունում է որոշումներ, որոնք uտորագրում եւ հրապարակում է քաղաքապետը "Իրավական ակտերի մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով։ Ավագանու ակտերն ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում։
Վերը նշված իրավանորմերի դրույթներից հետևում է, որ առարկայազուրկ է պատասխանողի ներկայացուցչի այն պնդումները, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գույքի ձեռքբերման և օտարման արժեքները, ինչպես նաև վարձակալության համար նախատեսված արժեքը հանդիսանում է առևտրային գաղտնիք, քանի որ սույն տեղեկատվությունը երրորդ անձինք oրինական հիմքերով այն ազատորեն uտանալու հնարավորություն ունեն և տեղեկատվություն ունեցողը` այս պարագայում Երևան համայնքը ոչ միայն միջոցներ չի ձեռնարկում նշված տեղակատվության գաղտնիության պահպանման համար, այլ ավելին, նշված տեղեկությունները պարունակող ավագանու որոշումները ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տեղադրում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում։
»Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության տնտեuության ընդհանուր վիճակը, ինչպեu նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեuության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը։
Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում դատարանը հաստատված է համարում նաև, որ »Ուսանողական այգու« սահմաններում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի կադաստրային գործում ընդգրկված անշարժ գույքի օտարման (ձեռքբերման) և/կամ/ վարձակալության պայմանագրերի ու համապատասխան պետական գրանցման վկայականների պատճենները հայցվորին տրամադրելու պահանջը իրենից ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում տիրող իրական վիճակը արտացոլող տեղեկություն, ուստի դրա տրամադրումը »Տեղեկատվության ազատության մասին« ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիմքով ենթակա չէ մերժման։
Այսպիսով, վերը նշված իրավանորմերի իրավական վերլուծության և սույն գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում դատարանը գտնում է, որ հայցվորի` »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջը հիմնավոր է և ենթակա բավարարման։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մաuին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։
Տվյալ դեպքում հայցվորը` որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ, դատարանին խնդրել է պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությանը տրամադրել 30.06.2010թ. թիվ ԵՔՄ-10/20 հարցումով փնտրվող տեղեկատվությունը։
Դատարանը գտնում է, որ վերը նշված հետևանքների վերացման ածանցյալ պահանջը ևս ենթակա է բավարարման, քանի որ հիմնական պահանջը բավարարվում է։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ կրում է մյուս կողմի դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե պատաuխանող է հանդիuացել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախuերը դրվում են Հայաuտանի Հանրապետության կամ համապատաuխան համայնքի վրա, եթե պատաuխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։
Տվյալ դեպքում, հայցվորը վճարել է 8000 դրամ պետական տուրքի գումարը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողի դեմ կայացվել է վճիռ, իսկ վերջինս հանդիսանում է պետական մարմին, հետևաբար դատական ծախսի` պետական տուրքի, հատուցման պարտականությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը, ուստի վերջինիցս հօգուտ »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության ենթակա է բռնագանձման 8000 դրամ` որպես հայց ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 59-րդ, 112-115-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
»Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության հայցը բավարարել։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության վարչական բողոքի կապակցությամբ դրսևորված անգործությունը ճանաչել ոչ իրավաչափ։
Ճանաչել »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության` տեղեկատվության ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը։
Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպությանը տրամադրել 30.06.2010 թվականի թիվ ԵՔՄ-10/20 հարցումով փնտրվող` »Ուսանողական այգու« սահմաններում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի կադաստրային գործում ընդգրկված անշարժ գույքի օտարման (ձեռքբերման) և/կամ վարձակալության պայմանագրերի ու համապատասխան պետական գրանցման վկայականների պատճենները ։
Հայաստանի Հանրապետությունից հօգուտ »Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն« հասարակական կազմակերպության բռնագանձել 8000 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանին։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 22 Հունվար 2021 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
|
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
|---|
