Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ՇԴ/0130/02/13

Վիճակագրական տողի համար: 11.1

Հայցվոր

Լուսինե Գինոսյան

Պատասխանող

Ռուզաննա Ադանալյան

Դատավոր

Շիրակի մարզ:

Լիլիթ Ռաֆիկի Խաչատրյան

Կենտրոն և Նորք-Մարաշ:

Հայարփի Արթուրի Զարգարյան

Քաղաքացիական վերաքննիչ:

Ստեփան Կարոյի Միքայելյան

Վճռաբեկ:

Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան

Պահանջ: Գումարի բռնագանձման պահանջի մասին

  • Նիստեր
  • Ակտեր
  • Կենտրոն և Նորք-Մարաշ
  • Քաղաքացիական վերաքննիչ

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0130/02/13

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

17.11.2017 թվական ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարանը

Նախագահությամբ դատավոր Հ. ԶԱՐԳԱՐՅԱՆԻ
Քարտուղարությամբ Ա. Սիմոնյանի
Մասնակցությամբ հայցվոր Լ.Գինոսյանի
պատասխանող Ռ.Ադանալյանի
պատասխանողի ներկայացուցիչ` Հ.Փախանյանի
պատասխանողի ներկայացուցիչ` Ս.Հարությունյանի
պատասխանողի ներկայացուցիչ` Հ.Սարգսյանի

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցվոր Լուսինե Գինոսյանը պահանջել է պատասխանող Ռուզան Ադանալյանից հօգուտ իրեն բռնագանձել 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո` որպես պարտքի գումար:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցվոր կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2013 թվականի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ` Ռ.Ափինյան/ 15.07.2013 թվականի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Ռուզան Ադանալյանի կողմից 18.10.2013 թվականին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հակընդդեմ հայցադիմում:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ` Ռ.Ափինյան/ 21.10.2013 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումը ընդունվել է վարույթ: Միաժամանակ նույն որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգվել է:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր` Ս.Թադևոսյան/ որոշմամբ Ռուզան Ադանալյանի հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ` Ռ. Ափինյան) 20.05.2014 թվականի վճռով վճռել է` Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար բռնագանձելու պահանջի մասին սկզբնական հայցը բավարարել մասնակիորեն։ Ռուզան Ադանալյանից հօգուտ Լուսինե Գինոսյանի բռնագանձել 31.983 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 6.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար, որպես պարտավորության գումար։ Սկզբնական հայցը մնացած մասով մերժել։ Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի՝Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու պահանջի մասին հակընդդեմ հայցը բավարարել մասնակի։ Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորության՝ 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից հաշվանցել 2.596.6 ԱՄՆ դոլար գումար։ Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել։ Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 639,66 ԱՄՆ դոլարին և 120 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ պետական տուրքի գումար։ Լուսինե Գինոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 51.9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պետական տուրք։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2014թ.-ի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2014թ.-ի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան, նոր քննության:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 21.08.2014 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է: Բեկանել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2014 թվականի թիվ ՇԴ/0130/02/13 վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության: Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.11.2014թ.-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2014թ.-ի որոշման դեմ Լուսինե Գինոսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.12.2014թ.-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2014թ.-ի որոշման դեմ Լուսինե Գինոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր` Հ. Զարգարյանին 22.01.2015թ.-ին և 23.01.2015թ.-ին հանձնվել է դատարանի աշխատակազմին:
Դատարանի 23.01.2015 թվականի որոշմամբ գործը ընդունվել է վարույթ:
Դատարանի 19.11.2015 թվականի որոշմամբ Ռուզան Ադանալյանի կողմից հակընդդեմ հայցադիմումով ներկայացված` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
Դատարանի 03.10.2016 թվականի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է:
Դատարանի 17.01.2017 թվականի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Դատարանի 23.08.2017թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Գործի դատաքննությունն ավարտվել է 03.11.2017 թվականին և 17.11.2017 թվականին հայտարարվել է վճռի հրապարակման օր։

2. Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Դիմելով Դատարան՝ Լուսինե Գինոսյանը հայտնել է, որ 06.05.2011թվականին Շիրակի մարզի քննչական բաժինը որոշում է կայացրել թիվ 18132810 քրեական գործի վարույթը կարճելու և Ռուզան Ադանալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության աոաջին ատյանի դատարանի որոշմամբ վերացվել է՝ բավարարելով իր և մյուս տուժողի դիմումների պահանջը։ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 24.10.2011թվականին կայացրած որոշմամբ մերժել է Շիրակի մարզի դատախազի վերաքննիչ բողոքը նույնը թողնելով առաջին ատյանի դատարանի կայացրած ոոշումը։ Քրեական գործի քննությունը վերսկսվել է և շարունակվել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի քննչական բաժիններում, իսկ 15.08.2012թվականին սույն քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժին, որտեղ 19.10.2012թվականին քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ իր դիմում-բողոքը մերժվել է Երևան քաղաքի դատախազի կողմից։ Որոշումը վերացնելու պահանջով դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։
2009թվականի փետրվար-մարտ ամիսներին Ռուզան Ադանալյանը իրենից պարտքով վերցրել էր 39.500 /երեսունվեց հազար հինգ հարյուր/ ԱՄՆ դոլար և 6.000 / վեց հազար/ եվրո։ Որպես գրավ իր մոտ թողել էր ոսկյա զարդեր։ Մարտի կեսերին արժեք ներկայացնող զարդերը նա վերցրել էր՝ դրանք վաճառելու և իր պարտքը վերադարձնելու նպատակով, սակայն չի վերադարձրել ոչ զարդերը, և ոչ էլ գումարը։ Հետագայում իր համաձայնությամբ զարդերից մի քանիսը վաճառել է, և գումարը կազմել է 3.720 / երեք հազար յոթ հարյուր քսան/ ԱՄՆ դոլար։ Իր մոտ մնացած զարդերի արժեքը, համաձայն քրեական գործով կատարված փորձաքննության կազմում 476.000 դրամ, որը ներկա պահին կազմում է 1.200 ԱՄՆ գումար։ Այսպիսով Ռուզան Ադանալյանի պարտքը կազմում է 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո։ Փորձաքննությամբ պարզվել է նաև, որ իր ներկայացրած բոլոր պարտավորագրերը գրված են Ռուզան Ադանալյանի ձեռքով՝ տարբեր ժամանակներում տարբեր խոստումներով և վերաբերում են նույն գումարին։
Ռուզան Ադանալյանը հրաժարվում է պարտքը վերադարձնելուց, ուստի խնդրել է Ռուզամ Ադանալյանից բռնագանձել այդ գումարը:
Հայցվոր հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանը դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի պատասխանով Դատարանին հայտնել է, որ 16.12.2009 թվականի ատացականով Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցրել է 39.500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 6000 եվրո գումար և պարտավորվել է 5.000 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հունվար և փետրվար ամիսներին վերադարձնելու, իսկ մնացած գումարը ստացվելիք գումարի չափով։
Նախ՝ ոչ թե 39.500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, այլ հենց 39.500 ԱՍՆ դոլար, ինչի մասին Ռուզան Ադանալյանը գրել է 8 ստացականում, կարիք չկա նաև խմբագրել և իմաստափոխել Ռուզան Ադանալյանի տված ստացականը։
«15.06.2009 թվականի ստացականի համաձայն Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին 39.500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և 6.000 Եվրո գումարի դիմաց որպես գրավ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդ։
Ստացվում է, որ 16.12.2009թ. ստացականով վերցրել է գումարը, իսկ զարդերը, որպես գրավ թողել է վեց ամիս առաջ, ինչը անհավանական է ընդհանրապես։
Իրականում Ռուզան Ադանալյանը 39500 ԱՍՆ դոլար և 6000 Եվրո գումարը վերցրել է փետրվար ամսին և բացի 31 զարդից որպես գրավ թողել է նաև այլ հնաոճ զարդեր։ Գումարը վերցրել է ընդամենը հինգ օրով՝ հավատացնելով թե ոսկին թանկանալու է, և ինքը ուզում է մեծ քանակությամբ գնել և վաճառել Մոսկվայում և այլ քաղաքներում ունեցած ոսկու խանութներում։
Մարտ ամսին ետ է վերցրել արժեքավոր զարդերը, Մոսկվայում վաճառելու և պարտքը վերադարձնելու պատրվակով մեկնել Մոսկվա՝ որպես գրավ թողնելով նաև իր աղջկա անձնագիրը։ Այդ զարդերը վերցնելու մասին գրել է ինչպես ցուցակի վրա, այնպես էլ առանձին գրությամբ, ինչը փորձաքննությամբ հաստատվել է, որ գրված է Ռուզան. Ադանալյանի կողմից։
Ապրիլի 15-ին՝ Մոսկվայից վերադառնալուց հետո, գրել է նոր ստացական՝ առանց այդ զարդերի։ Հունիսի 15-ին ևս գրել է ստացական՝ դարձյալ առանց այդ զարդերի և խոստացել է վերադարձնել գումարը։ 2009 թվականի հուլիսին նոր ստացական է գրել և հստակ նշել, որ բացի 39500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո գումարից վերցրել է նաև 160.000 ՀՀ դրամ, այդ գումարը տվել է, որ իբր մուծումներ անի, վարկ վերցնի և տա իր պարտքը։
2009 թվականի օգոստոսի 7-ին նրան տվել է ևս 120.000 ՀՀ դրամ՝ ինչ-որ տեղեկանքներ ձեռք բերելու, որ վարկը վերջապես ստանա։ Այսքան ընդառաջելուց հետո էլ մշտապես խուսափել է պարտքը վերադարձնելուց։
Եվ վերջապես 16.12.2009 թվականին, երբ ինքը արդեն ճարահատ դիմելու էր ոստիկանություն, նորից եկել խնդրել է, որ սպասեմ և ինքը մաս-մաս կմարի իր պարտքը, դրան էլ է համաձայնել։
16.12.2009թ-ին տված ստացականի մեջ Ռուզան Ադանալյանը ակամա <<խոստովանում է>>, որ իր ոսկեղենը իմ տված գումարի մի չնչին մասի արժեքն ունի և նաև խոստանում է, որ «միասին կվաճառենք ոսկեղենըե և ստացված գումարի չափով էլ կմարի իր պարտքը։ Սրանից պարզ երևում է, որ Ռ.Ադանալյանը ոսկեղենը վաճառելու համաձայնություն տվել է՝ այն էլ գրավոր։
Ռուզան Ադանալյանը իր այս պարտավորագրով տված խոստումներն էլ չի կատարել։ Ինչ վերաբերում է 15.06.2009թ-ին գրված ցուցակի տակ իմ նշած «համաձայն եմե բառերին, դա գրվել է , երբ դեռ պարզ չէր, որ ինձ տված ոսկեղենի մի մասը ընդհանրապես որևէ արժեք չունի։ Դա պարզվել է ավելի ուշ՝ 2010 թ. ապրիլի վերջին, երբ Ռուզան Ադանալյանը եկել ու նորից խնդրել է, որ ինքը չդիմի ոստիկանություն, ինքը իրեն կտա լիազորագիր՝ սեփականաշնորհելու իր ապօրինի կառույցը իր անունով՝ պարտքի մի մասի՝ 15.000 դոլարի դիմաց և քանի որ ինքը գումար չուներ, իսկ ինքը ամբողջ խնայողությունը իրեն էր տվել, պայմանավորվել էին, որ իր՝ իրեն մոտ գրավադրած ոսկեղենից կվաճառենք, և այդ գործարքը կանենք։ Համաձայնվել է նաև, որ իրենց տուն փորձագետ բերի, զարդերը գնահատեն և գնեն, համաձայնել է, որ միասին գնան, ինքը Ախուրյանում իր ծանոթի մոտ, գրավ դնի այդ զարդերը և գումար վերցնի։ Միայն այսքանից հետո, երբ ինքը պատճառ է բռնել իր հիվանդ լինելը և չի եկել, ինքը վաճառել է մի քանի զարդ՝ իր համաձայնությամբ։
Հակընդդեմ հայցադիմում նշված է նաև, որ Ռուզան Ադանալյանի զարդերը արժեն 120000 ԱՄՆ դոլար, սա որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Որտեղ է գրված այդ արժեքը։ Նույն հաջողությամբ ինքն էլ կարող է ասել, որ բացի ստացականներում նշված գումարից տվել է ասենք նաև 100.000 ԱՍՆ դոլար։ Ռ.Ադանալյանը 8 ստացականներում մշտապես նշել է իր տված գումարի չափը։
Հայցվոր կողմը հայտնել է նաև, որ հայցադիմումի պահանջով բռնագանձման ենթակա 34.580 ԱՍՆ դոլար և 6.000 Եվրո գումարը ստացվել է 39.500 ԱՍՆ դոլար և 6.000 Եվրո գումարի հաշվանցումից։ Տարբերությունը վաճառված զարդերի, իր կողմից ոստիկանություն և քննչական բաժին հանձնված Ռուզան Ադանալյանի զարդերի արժեքի գումարն է։ Իսկ 2009թ-ի հուլիսին 160.000 և օգոստոսին 120.000 իր տված ՀՀ դրամի դիմաց վերցրել է իր գնած զարդերը, իր իսկ ձեռքով նշած արժեքներով
Հենց 34580 ԱՍՆ դոլար և 6.000 Եվրո գումարին համարժեք ՀՀ դրամի չափով էլ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 19.02.2013թ. կատարողական վարույթ հարուցելու մասին 12.02.2013թ. որոշմամբ էլ արգելանք է դրվել Ռուզան Ադանալյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։
Վերգորյալի հիմքով վրա դատարանին խնդրել է ամբողջությամբ մերժել հակընդդեմ հայցը։
Հակընդդեմ հայցադիմումի պատասխանի առարկությունների վերաբերյալ դատարան ներկայացված դիրքորոշմամբ, հայցվոր հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանը դատարանին հայտնել է, որ չի ընդունում հակընդդեմ հայցադիմումը, այն անհիմն լինելու պատճառաբանությամբ, պնդում է իր հայցը և խնդրում է Դատարանին այն բավարարել ամբողջությամբ, իսկ հակընդդեմ հայցը մերժել։

2.1. Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Պատասխանող Ռուզան Ադանալյանը Դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումով հայտնել է, որ 16.12.2009 թվականին Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցրել է 39.500 դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և 6.000 եվրո։ Հակընդդեմ հայցվոր կողմը այդ գումարի դիմաց որպես գրավ Լուսինե Գինոսյանի մոտ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդ։ Վերոգրյալ գումարները հակընդդեմ հայցվորը վերցրել է 13 տոկոսով և այդ ժամանակահատվածի ընթացքում մարել միայն տոկոսները, որի գումարի չափը կազմել է՝ 32.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, այսինքն վերցրած մայր գումարից կեսից շատ արդեն Ռուզան Ադանալյանի կողմից հետ է վերադարձվել Լուսինե Գինոսյանին։ Հայցվոր կողմի ներկայացված հայցից պարզ է դառնում, որ վերջինս վաճառել է Ռուզան Ադանալյանի զարդերի մի մասը, այդպիսով նվազեցնելով ստացականում նշված գումարի չափը։ Բացի նրանից որ, այս տարիների ընթացքում Ռուզան Ադանալյանը կրել է նյութական վնաս մարելով մայր գումարի տոկոսները նաև առանց վերջինիս թույլատվությամբ և համաձայնությամբ Լուսինե Գինոսյանը վաճառել է հակընդդեմ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող զարդերի մի մասը։ 16.12.2009 թվականի ստացականով Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցրել է 39.500 երեսունինը հազար հինգ հարյուր ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և 6.000 Եվրո գումար և պարտավորվել է հինգ հազար ԱՄՆ դոլար համարժեք ՀՀ դրամ գումարը հունվար և փետրվար ամիսներին վերադարձնել, իսկ մնացած գումարը՝ ստացվելիք գումարի չափով։ 15.06.2009թ ստացականի համաձայն` Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին 39.500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի և 6.000 եվրո գումարի դիմաց որպես գրավ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդ։ Ռուզան Ադանալյանի կողմից թույլտվություն և համաձայնություն չի տրվել Լուսինե Գինոսյանին իր զարդերի մի մասը վաճառելու համար։ Ռուզան Ադանալյանը իրավաբանական ծառայության մատուցման կամար դիմել է <<Շահբազյան և գործընկերներ>> ՍՊԸ և վճարել 200.000 ՀՀ դրամ գումար։
Սույն պարագայում կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր և փոխառության պայմանագրի առարկան կազմել 39 500 ԱՄՆ դոլարին համարներ ՀՀ դրամ գամար և 6.000 եվրո, այսինքն Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին պետք է վերադարձնի միևնույն չափով գումար։
Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին 39.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի և 6.000 /վեց հազար/ եվրո գումարի դիմաց որպես գրավ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդ, որոնց արժեքը կազմում է մոտ 120.000 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար։
Այս ժամանակահատվածում Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին կարողացել է վերադարձնել միայն մայր գումարի տոկոսները, իսկ հակընդդեմ պատասխանող կողմը առանց Ռուզան Ադանալյանի համաձայնության և թույլտվության վաճառել է զարդերի մի մասը, մինչդեռ այդպիսի իրավունք չի ունեցել։
Այսինքն, այդպիսով ոչնչացրել է հակընդդեմ հայցվորի զարդերի մի մասը, մինչդեռ Լուսինե Գինոսյանը պատասխանատվություն է կրել իրեն հանձնված գրավի առարկայի համար։
Այսպիսով, Լուսինե Գինոսյանի ներկայացված հայցադիմումից պարզ է դառնում, որ վերջինս վաճառել է մի քանի զարդ երեք հազար յոթ հարյուր քսան ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարով, մինչդեռ այդպիսի գործարք կնքելու համար պարտադիր պայման է եղել հակընդդեմ հայցվորի թույլտվությանը և համաձայնությանը։
Տվյալ պայմաններում Լուսինե Գինոսյանը պատասխանատվություն է կրում իրեն հանձնված գրավի առարկայի լիակատար կամ մասնակի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի համար, ուստի գրավի առարկայի կորստի հետևանքով առաջացած վնասների հատուցումը պետք է հաշվանցել գրավով ապահովված պարտավորությունը մարելու համար։
Ռուզան Ադանալյանը հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ, 877-րդ, 347-ոդ, 368-րդ, 226-րդ, 274-րդ, 237-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի դրույթով Դատարանին խնդրել է հակընդդեմ հայցադիմումը ընդունել վարույթ, Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից հաշվանցել 34.850 ԱՄՆ դոկարին համարժեք ՀՀ դրամ գումարը և պարտավորեցնել վերադարձնելու մնացած զարդերը, ինչպես նաև խնդրել է Լուսինե Գինոսյանից հօգուտ Ռուզան Ադանալյանի բռնագանձել, որպես դատական ծախս՝ երկու հարյուր հազար ՀՀ դրամ գումար, փաստաբանի խելամիտ վարձատրություն։
Դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի պատասխանի առարկություններով պատասխանող Ռ. Ադանալյանը հայտնել է, որ Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի պատասխանի հիմքում ընկած է ոչ թե հավաստի, պատշաճ պատասխան, այլ բամբասանք։ Այն հանգամանքին, թե «գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց Լուսինե Գինոսյանի կողմից տոկոսով գումար տալու մասին>> չի համապատասխանում իրականությանը։
Ստացական 1։ «Ես՝ Ռուզան Ադանալյանս (անձ. AK 0201337) պարտավորվում եմ Լ.Գինոսյանից վերցրած 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո պարտքիցս մարել հունվարի վերջ-փետրվարի սկիցբ ժամանակահատվածում 5000 ԱՄՆ դոլար, որի համար ստորագրում եմ>>։ Բացատրել է այս հատվածը - Միայն 5.000 ԱՄՆ դոլարը պետք է տար նշված հունվարի վերջ-փետրվարի սկզբին։ Շարունակությունը՝ «Այդուհետ կաշխատեմ մարել ամեն ամիս ստացվելիք գումարի չափով>>։ Բացատրել է - Այդուհետ (այսինքն՝ դրանից հետո միայն) եկող ամեն ամիս պետք է իր նպատակահարմար գտած զարդերից որևիցե մեկը վաճառեր, մայր գումարից հանեին վաճառքից ստացված գումարը և 13%-ը, հետո հաջորդ եկող ամիս որևիցե զարդ վաճառելուց հաներ մայր գումարից գումարը և տակը մնացած գումարի համապատասխան տոկոսը։ Վերջնաժամկետ ստացականում օր, ամսաթիվ (ինչպես բոլոր ստացականներում) չկա, բնականաբար, ինչքան շատ ձգվեին ամիսները, այնքան շատ կտայի տոկոսները։ Ստացվելիք բառը չի նշանակում, որ իր ամբողջ գրավադրած ոսկեղենը <<չնչին>> մասն է կազմում նրա տված գումարի։ Իմ զարդերն արժեին կրկնակին և շատ ավելին։ Եվ նույն ստացականի մեջ 2 անգամ նշված է՝ <<կվաճառենք միասին>>, այլ ոչ թե մարզպետարանի կոլեկտիվով, ովքեր և ստորագրել են տվյալ ստացականի տակ՝ Մանուկ Մանուկյան, Լիլիթ Բաղդալյանը։ Նույն միտքը կրկնվել է ներքևում՝ հունվարի վերջին «կվաճառենք ոսկեղենը միասինե և կմարեմ պարտքը, ըստ ստացված գումարի, այս տողերը կրկնվել են (բաց է թողնված վերևի ամեն ամիս բառերը, որոնք նորից չի շեշտել, վերևում գրված է արդեն, ինքը այնտեղ ավելի շատ շեշտել է միասին վաճառելու փաստը։ Նույն ստացականում 2 տարբեր բովանդակություններ չի կարող լինել։ Չկա որևիցե մի ստացական, երկտող, որտեղ ինքը լիազորած լինի Լուսինե Գինոսյանին, որ նա ինքնագլուխ վաճառի իրեն սեփականության իրավունքով պատկանող 31 անուն ոսկյա, թանկարժեք քարերով զարդերը։ Բազմապիսի ստացականներ, տեքստեր, բարաթներ պահող, գործից լավ հասկացող Լուսինե Գինոսյանը ստեղծագործել է իր գրածի շուրջ։ Նշված օրերի ընթացքում պահանջել է ներկայացնել ոսկեղենը ամբողջությամբ, անվնաս՝ հրաժարվել է բերելուց։ Փորձագետ է տարել իրենց տուն, դիտավորյալ մարդկանց ներկայությամբ կռիվ սարքեց ու զարդերը չբերեց, բացի թիվ 1 զարդից։ Ընդհանուր առմամբ, 5 ստացականներ են նույն գումարների վերաբերյալ, որոնցից 2-ը (15.06.2009թ.) գրված են նույն օրը, 1-ին ստացականը իր ընկերուհու՝ Լ. Ջիլափանի կեղծված ստացականն է, չնայած իր տոկոսով փողերին է վերաբերվում, երևի դրա համար է համարում իրենը, մնացած 3-ը նախկին գործարքներից ոսկեղենի ցուցակներ են, ըստ որոնց գումարներ են փակվել, որը ընդհանրապես կապ չունի 15.06.2009թ.-ի ոսկեղենի ցուցակի հետ։ Իսկ թե ապրիլի 15-ին ինչ ստացական է գրվել իր կողմից, նման ստացական չի եղել ի սկզբանե, երևի Լ. Գինոսյանի վառ երևակայության շնորհիվ իր խաղաքարտ դարձրած ստացականների տակ սկսել է «սկիզբ>> բառից բացի ավելացնել նաև իր ձեռագրով ամսաթվեր։ Նշել է, որ իրենից արժեքավոր զարդերը վերցրել է, հետո էլ պնդում է, թե ոսկեղենը վաճառել է, նոր է իմացել, որ դրանք արժեզուրկ են։ Չնայած չկա նման բան, բայց եթե զարդերը չի ստուգել, էդ որտեղից հասկացավ դրանց արժեքավոր լինելու մասին, ուրեմն կիմանար նաև մնացածի «արժեզուրկ>> լինելու մասին։ Այո, մարտ ամսին (2009թ.) Մոսկվա գնացել է, բայց ոչ մի կտոր զարդ ինքը իրենից չի վերցրել, բոլոր ստացականները օրով, ժամով գրված են իր ձեռագրով, և հին, և նոր, որոնցից ոչ մեկի տակ (բացի մեկից) Լուսինե Գինոսյանը չի ստորագրել։ Գնալուց պարզ էր, տոկոսները պետք է բանկով ուղարկեի։ Նա թույլ չտվեց, որ ես իր անունով գումար ուղարկեմ, պատճառաբանելով, որ ինքը քաղ. ծառայող է և չի կարելի իր անունով մեծ գումարներ ցույց տալ։ Մնում էր ուղարկեր աղջկա անունով, որ փոխանցեր իրեն։ Այժմ արդեն բանկից թղթեր է բերել, հետաքրքիր է... Ագահությունից աղջկա անձնագիրը ուզել է իր մոտ պահել, որպեսզի տոկոս ուղարկելուց հանկարծ երեխան մի կոպեկ պակաս չտար, որպեսզի նրա հետ գնար բանկ և տեղում տոկոսը վերցներ։ Երբ 15.06.2009թ.-ի ստացականն էր գրվում (թարմ լինելու համար), պահանջեցի աղջկա անձնագիրը, չտվեց, պատճառաբանելով, թե խառնել է ինչ-որ մանկատների երեխաների փաստաթղթերի հետ և չի գտնում։ Հնարավոր է, անձնագրով ինչ-որ գործողություններ կատարած լինի, և բացի դրանից որպես պետ. պաշտոնյա, դա նույնն է թե մարդուն գերի է վերցրել, իսկ անձնագիրը ՀՀ սեփականությունն է, և դրա համար ևս պատասխանատվություն է ենթարկվելու երեխաների իրավունքների պաշտպանը։ Թե ինքը ինչու է հայցադիմումը հետ վերցրել, հստակ փաստերով առկա է գործում։ Առանձին հայցով 31 բնեղեն Լ.Գինոսյանից որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող դիմել է դատարան, այն վարույթ է ընդունվել ՇԴ/0240/02/13, դատավոր Խ.Ղազարյան։ Քանի որ զուգահեռ գնում էր նաև Լ.Գինոսյանի հայցի հետ կապված դատական նիստեր, ֆիզիկապես անհնար էր Երևանից հասնել Գյումրի՝ նույն վեճի առարկայի շուրջ ներկայանալ նիստերին։ Ուստի այն դարձվեց հակընդդեմ հայց։ Այնուհետև որոշ թերությունների պատճառով հակընդդեմ հայցը հետ է վերադարձվել այն լրացնելու։ Ինչպես, օրինակ, Լ.Գինոսյանը 26.02.2012թ. նույն հայցով՝ ՇԴ/1157/02/12-ով դիմել է դատարան, սակայն փաստերի աղավաղված լինելու և անհիմն լինելու պատճառով հետ են վերադարձրել իրեն։ Այսպիսով. Լ.Գինոսյանին ոչ մի շքեղ զարդ չի խոստացել։ Ստացականներում չի նշվել տոկոս բառը, որովհետև արհեստավարժ վաշխառուները ոչ մի քաղաքացու էլ գրել չեն տալիս, գիտեն, որ դա քրեորեն պատժելի արարք է։ Փոխարենը կան այն ապացուցող փաստեր և հանգամանքներ։ Ոչ մի ստացական կամ լիազորագիր չի տվել Լուսինե Գինոսյանին իրեն սեփականության իրավունքով պատկանող 31 անուն ոսկյա, թանկարժեք քարերով, հնաոճ զարդերը վաճառելու, թույլ չի տվել որևէ գրությամբ իրեն դրանք գնելու, նոր գնացուցակ սահմանելու, փոխելու, արժեզրկելու։ Զարդերի, հիրավի, հնաոճ լինելու մասին կան սերտիֆիկատներ, բնական քարերի մասին նշված է ստացականում, որի հետ համաձայն է եղել վարկատուն։ Հակընդդեմ հայցադիմումում նշված զարդերիս արժեքը՝ նշված 120000 ԱՄՆ դոլար, դա ընդամնեը 2008-2009թթ.-ի շուկայական արժեքն է, իսկ Լուսինե Գինոսյանը իր զարդերը վաճառել է 2010-2011 թթ.-ին, երբ ոսկու միջազգային շուկայում դրանց գները հասել էին իրենց պիկին։ Հաշվարկված չեն իր հնաոճ զարդերի այն արժեքները, որոնք ենթակա են աճուրդ-վաճառքի և որոնց բնական քարերը պատկանում են հազվագյուտ քարերի դասին, որոնք անվանված են ստացականում։ Դատաքննության ընթացքում պատասխանող հակընդդեմ հայցվորը պնդեց իր հակընդդեմ հայցադիմումում մատնանշված հիմքերը և խնդրել է հայցն ամբողջությամբ մերժել, իսկ հակընդդեմ հայցադիմումը բավարարել։

3.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը հետևյալն են.
1) 15.06.2009 թվականին Ռուզաննա Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ Լուսինե Գինոսյանից վերցնում է 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո: Որպես Երաշխիք թողնում է իր աղջկա անձնագիրը և իր ձեռագրով նշված ոսկեղենը: 15.06.2009 թվականին Ռուզաննա Ադանալյանի կողմից տրված ստացականում առկա է վերջինիս անձնագրային տվյալները և ստորագրությունը:
2) 15.06.2009 թվականին Ռուզան Ադանալյանի կողմից կազմված գրավի առարկա ոսկյա զարդերի ցուցակի համաձայն` Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցնում է 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո և որպես գրավի առարկա թողնում է թվով 31 անուն ոսկյա զարդեր և իր անձնագրի փոխարեն թողնում է աղջկա անձնագիրը: Ցուցակում նշված ոսկյա զարդերը համարակալված են առանձին-առանձին, նշված է յուրաքանչյուր զարդի արտաքին նկարագիրը, ինչպես նաև նշված զարդերից որոշակի զարդերի գույնը: 15.06.2009 թվականի ստացականում Լուսինե Գինոսյանի կողմից կատարվել է <<Համաձայն եմ>> նշումը և առկա է վերջինիս ստորագրությունը:
3) 07.08.2009 թվականին Ռուզան Ադանալյանը ստացական է տվել առ այն, որ Լուսինե Գինոսյանից վերցնում է 120.000 ՀՀ դրամ գումար և որպես երաշխիք թողնում է 2 /երկու/ հատ տղամարդու մատանի: 07.08.2009 թվականի ստացականում առկա է Ռուզան Ադանալյանի ստորագրությունը:
4) 16.12.2009 թվականին Ռուզան Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ պարտավորվում է Լուսինե Գինոսյանից վերցրած 39.500 ԱՄՆ դոլարը և 6.000 Եվրո պարտքից մարել /հունվարի վերջ-փետրվարի սկիզբ ժամանակահատվածում/ 5.000 ԱՄՆ դոլար, որի համար ստորագրել է: 16.12.2009 թվականի ստացականում Ռուզան Ադանալյանը նշել է նաև, որ այդուհետ կաշխատի մարել ամեն ամիս ստացվելիք գումարի չափով: 16.12.2009 թվականին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականով նշվել է նաև, որ հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառեն միասին և կմարեն պարտքը` ըստ ստացված գումարի:
5) <<Ոսկեղեն>> վերտառությամբ փաստաթղթում Ռուզան Ադանալյանը հետ է վերցրել վզնոցը /սպիտակ ոսկի և բռ. Քարերով/, Բրոշկան /բրիլիանտի քարերով/, վզնոցը /ծաղիկ/, 1 զույգ ականջօղ /զմրուխտի քարերով/, ոսկյա ժամացույց /Rolex/ և <<Свач>> ժամացույցը, որը հաստատվել է վերջինիս ստորագրությամբ:
6) Ռուզան Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ վերջինս բացի 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից, վերցրել է նաև 160.000 ՀՀ դրամ գումար, որը հաստատվել է Ռուզան Ադանալյանի ստորագրությամբ: Հիշյալ ստացականը չի պարունակում ամսաթիվ:
7) 21.03.2011 թվականին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից տրված թիվ N 18 եզրակացության <<ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ>> բաժնում արձանագրվել է հետևյալը`
1. 1-ին ստացականի ձեռագիր տեքստի «Ստացական Ես՝ Ռուզան Վարազդատի Ադանալյանս (անձնագիր....» բառերով սկսվող և «....կմարեմ պարտքը ըստ ստացված բառերով ավարտվող հատվածը, նշված հատվածում առկա երկու ստորագրությունները և ստորին հատվածում՝ «16.12.2009թ.» թվագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
1-ին ստացականի «Գրությունը գրվել է...» բառերով սկսվող և «...Լիլիթ Բաղդալյան /ստորագրություն/» բառերով ավարտվող հատվածը կատարված չէ Ռուզաննա Ադանալյանի, Լուսինե Գինոսյանի, Լեյլի Զիլավյանի կողմից, այլ կատարված է այլ անձի /անձանց/ կողմից։
2. 2-րդ ստացականի «Ես՝ Ռուզան Ադանալյանս բացի...» բառերով սկսվող և <<...Որի համար ստորագրում եմ» բառերով ավարտվող ձեռագիր տեքստը և դրա տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
3. 3-րդ ստացականի «Ես՝ Ռուզան Ադանալյանս Լուսինե Գինոսյանից...» բառերով սկսվող և «...Որի համար ստորագրում եմ» բառերով ավարտվող ձեռագիր տեքստը և դրա տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
4. 4-րդ ստացականի ձեռագիր տեքստի «Ես՝ Ռուզան Վարազդատի Ադանալյանս...>> բառերով սկսվող և «...Ստորագրում եմ-անձնագիր (AK 0201337) /ստորագրուգրություն/ 12.12.2008 016» բառերով ավարտվող հատվածը և վերջում «15.06 (հունիսի) ձեռագիր հատվածը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
4-րդ ստացականի «Համաձայն եմ՝ /ստորագրություն/ /Լ.Գինոսյան/ անձնագիր AB 0330804» ձեռագիր հատվածը կատարված է Լուսինե Գինոսյանի կողմից։
5. 5-րդ ստացականի ձեռագիր տեքստը, բացի 5-րդ տողի «1» թվից և 6-րդ տողի բառից, տեքստում առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
5-րդ ստացականի 6-րդ տողի «տաս» բառը հավելագրված է։ Սակայն ծավալի փոքրության, դրանում նույնանուն տառերի և տառերում կայուն մասնավոր հատկանիշների բացակայության պատճառով՝ համեմատական հետազոտություն չի կատարվել, պարզելու համար, թե՝ ձեռագիր տեքստի նշված հատվածը՝ «տաս» բառը, կատարվել է Ռ.Ադանալյանի, թե՝ Լ. Զիլավյանի կողմից։
Պարզել՝ 5-րդ ստացականի ձեռագիր տեքստի 5-րդ տողի «1» թիվը հավելագրված է, թե` ոչ, հնարավոր չեղավ՝ հետազոտվող գրառման ծավալի փոքրության, մասնավոր հատկանիշների բացակայության պատճառով։
6. 6-րդ ստացականի «Ես՝ Ռուզան Ադանալյանս, 120.000 դրամ...» բառերով սկսվող «...որի համար ստորագրում եմ։ /ստորագրություն/ 7.08.09թ.» բառերով՝ ավարտվող ձեռագիր տեքստը և տեքստի տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից։
7. 7-րդ ձեռագիր տեքստի «1. Մարգարտյա վզնոց (ալեքսանդրիտ քարով,...» բառերով սկսվող և «...Վերցրեցի բրիլիանտ քարերով брошка-ն /N6/>> բառերով ավարտվող հատվածը, նշված հատվածի տակ առկա և տեքստի վերջում՝ աջ կողմում առկա ստորագրությունները կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
7-րդ ձեռագիր տեքստի վերջում՝ «հին ցուցակ (25.000$)» ձեռագիր հատվածը և դրա տակ՝ ձախ կողմում, առկա ստորագրությունը կատարված են Լուսինե Գինոսյանի կողմից։
8. 8-րդ ձեռագիր տեքստի «Ոսկեղեն 1. Մարգարտյա վզնոց (ալեքսանդրիտ քարով,...» բառերով սկսվող և «....13. ականջօղ 14» բառերով ավարտվող հատվածը,ինչպես նաև տեքստում առկա թվով 5 ստորագրությունները կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից։
8-րդ ձեռագիր տեքստի «8. ականջօղ-1 զույգ...» տողի դիմաց առկա ստորագրության պարզ կառուցվածքի, պարունակող գրաֆիկական նյութի սակավության և մասնավոր հատկանիշների սահմանափակ քանակության պատճառով որևէ դրական կամ բացասական հետևության հանգել հնարավոր չէ, ուստի պատասխանել այն հարցին` թե հետազոտման ենթակա նշված ստորագրությունը կատարվել է Ռուզան Ադանալյանի, Լուսինե Գինոսյանի կողմից, թե՝ ոչ, հնարավոր չեղավ։
9. 9-րդ ձեռագիր տեքստի «Վերցրեցի N 5 վզնոց /սպիտակ ոսկի....» բառերով սկսվող և «....և վզնոցը ծաղիկ /N 7/» բառերով ավարտվող ձեռագիր և տեքստում առկա թվով 4 ստորագրությունները կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից:
8) <<ՀՀ փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից 02.03.2011 թվականին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացության <<ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ>> բաժնում արձանագրվել է հետևյալը` <<...փորձաքննությանը ներկայացված թիվ 1 պարկում առկա զարդերի և ժամացույցների ընդհանուր շուկայական արժեքը, 2008թ. փետրվար 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 24.850 /քսանչորս հազար ութ հարյուր հիսուն/ դրամ, իսկ 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ` 44.550 /քառասունչորս հազար հինգ հարյուր հիսուն/ դրամ: ....փորձաքննությանը ներկայացված թիվ 2 պարկում առկա զարդերի ընդհանուր շուկայական արժեքը, 2008 թ. փետրվարի 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 476.000 /չորս հարյուր յոթանասունվեց հազար/ դրամ, իսկ 2010 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ` 885.000 /ութ հարյուր ութսունհինգ հազար/ դրամ>>:
9) 19.10.2012 թվականի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճվել և Ռ. Ադանալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով:
10) 19.10.2012 թվականի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ արձանագրվել է, որ Լուսինե Գինոսյանը նախաքննության ընթացքում ներկայացրել է ըստ ցուցակի 31 անուն զարդերից 13 անուն առարկաներ և նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:… Լ. Գինոսյանի ներկայացրած զարդերը ճանաչման են ներկայացվել Ռուզան Ադանալյանին, վերջինս ճանաչել է միայն արաբատառ գրառումով մեկ ականջօղը, հայտնելով, որ դա ինքն է որպես գրավ թողել Լ. Գինոսյանի մոտ, իսկ մյուս զարդերը, ժամացույցները չի ճանաչել, հայտնելով, որ դրանք տեսնում է առաջին անգամ, ինքը Լ. Գինոսյանին այլ զարդեր է ներկայացրել և զարդերը փոխարինված են:
11) ՀՀ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի 29.11.2016 թվականի թիվ 16-0434Դ փորձագիտական եզրակացությամբ` թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին 03.10.2016 թվականին կայացրած որոշման պահանջները թողնվել են անկատար, քանի որ <<...որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ են հետազոտելի օբյեկտ հանդիսացող զարդերը, որոնք նախօրոք չեն ներկայացվել: Ելնելով վերոգրյալից 2016թ. հոկտեմբերի 24-ին միջնորդություն է ներկայացվել նախաձեռնողին` խնդրելով փորձաքննությանը տրամադրել հիշյալ որոշմամբ նշված գնահատման ենթակա զարդերը: Նկատի ունենալով, որ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ որոշակի պարտականություններ է դրվել քաղաքացիական գործի մասնակից կողմերի վրա, միջնորդության պատճենները ներկայացվել են նաև վերջիններիս: Միջնորդության ներկայացման օրվանից 20-օրյա ժամկետում դրա պահանջների չբավարարման պատճառով նախաձեռնողին է ներկայացվել հիշեցում` կրկին խնդրելով բավարարել միջնորդության պահանջները: Հիշեցման պատճենները ներկայացվել են նաև կողմերին: Նկատի ունենալով, որ հիշեցման ներկայացման օրվանից 10-օրյա ժամկետում միջնորդության պահանջները չեն բավարարվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի <<3>> կետով սահմանված պահանջներով, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Զարգարյանի կողմից 03.10.2016 շթ. կայացված դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշման պահանջները թողնվում է անկատար>>:

Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված ապացույցները և գործի հանգամանքները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ հանգում է այն եզրակացության, որ հայցը և հակընդդեմ հայցը հիմնավոր չեն և ենթակա են մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով ներկայացված սկզբնական և հակընդդեմ հայցային պահանջներին բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրավական գնահատական տալու համար, Դատարանը նախ և առաջ անհրաժեշտ է համարում պարզելու այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն սույն քաղաքացիական գործի օբյեկտիվ լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում, քանզի իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի սույն գործով ներկայացված սկզբնական և հակընդդեմ հայցային պահանջների ապացուցման առարկան:
Սույն քաղաքացիական գործով ապացուցման առարկան կազմված է սկզբնական հայցվորի /հակընդդեմ պատասխանողի/ և հակընդդեմ հայցվորի /սկզբնական պատասխանողի/ միջև փոխառության իրավահարաբերությունների ծագման, փոխառության պայմանագրի /ստացականի/ հիման վրա սկզբնական հայցվորի կողմից /հակընդդեմ պատասխանող/ հակընդդեմ հայցվորին /սկզբնական պատասխանող/ գումար տալու և հակընդդեմ հայցվորի կողմից այդ գումարը ստանալու, ստացականի հիմքով տրամադրված գումարը լրիվ ծավալով գրավով ապահովված լինելու, փոխառության գումարը վերադարձված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի համակցությունից:
Վերոգրյալով պայմանավորված` Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1) Արդյո՞ք Լուսինե Գինոսյանի և Ռուզան Ադանալյանի միջև ծագել են փոխառության և գրավի իրավահարաբերություններ,
2) Արդյո՞ք Լուսինե Գինոսյանի կողմից փոխառությամբ տրամադրված գումարները Ռուզան Ադանալյանին տրամադրվել են տոկոսով, թե ո՞չ,
3) Արդյո՞ք Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանի կողմից փոխառությամբ տրամադրված գումարները լրիվ ծավալով ապահովվել է գրավով, թե ո՞չ,
4) Լուսինե Գինոսյանին փոխառության գումարի դիմաց գրավով ապահովված ոսկյա զարդերի արժեքը արդյո՞ք կազմում է 120.000 ԱՄՆ դոլար գումար, թե ոչ,
5) Արդյո՞ք Լուսինե Գինոսյանի կողմից 31 անուն ոսկյա զարդերից վաճառվել է միայն 9 անուն ոսկյա զարդերը և դրանց արժեքը կազմել է 3.720 ԱՄՆ դոլար գումար, թե ոչ, և արդյո՞ք վերջինս, ունեցել է որպես գրավի առարկա գույքի` ոսկյա զարդերի նկատմամբ գրավառու, իրավունք նշված 9 անուն ոսկյա զարդերն առանց Ռուզան Ադանալյանի գիտությամբ վաճառելու:
6) Արդյո՞ք հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի կողմից սկզբնական հայցվոր Լուսինե Գինոսյանին տրված 31 անուն զարդերից 22 անուն զարդերի չճանաչման պարագայում և նշված զարդերի ամբողջական նկարագրի բացակայության պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2014 թվականի որոշմամբ վերհանված փորձագետի եզրակացության մասով դիրքորոշումը համապատասխան փորձագետի եզրակացությունը կրկին քննության առնելու և 22 անուն զարդերի նույնական լինելու հանգամանքը հնարավոր է պարզել, թե ոչ:
Վերոշարադրյալի հիմքով Դատարանը նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ հակընդդեմ հայցի իրավաչափությանը և հիմնավորվածությանը:
Հակընդդեմ հայցի առարկան է կազմում` թվով 31 անուն զարդերից 34.850 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելը և մնացած զարդերը վերադարձնելը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, (…) հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…):
Ողջամիտ ժամկետում գործի քննության երաշխիքի նպատակը դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունն է քննության չափից ավելի ձգձգումներից, որոնք կարող են խաթարել արդարադատության իրականացման արդյունավետությունը կամ դրա նկատմամբ վստահությունը: Նշվածով հանդերձ, քննարկվող երաշխիքի նշանակությունն այն է, որ պետք է ապահովվի ողջամիտ ժամկետում համապատասխան դատավարական ակտի կայացումը` դրանով իսկ վերջ դնելով այն անորոշ վիճակին, որում գտնվում է անձը` կապված քաղաքացիաիրավական բնույթի իր վիճակի կամ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի հետ, ինչը կարևոր է ինչպես շահագրգիռ անձի համար, այնպես էլ <<իրավական որոշակիության>> ապահովման տեսանկյունից:
Ողջամիտ ժամկետում գործի քննության երաշխիքն առավել ամբողջական բացահայտում է ստացել ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներում: Մասնավորապես, քաղաքացիական գործերով ողջամիտ ժամկետի հաշվարկն սկսվում է գործի հարուցման պահից, (…) (Էկլեն ընդդեմ Գերմանիայի, 15.07.1982թ., կետ 73, Կորիգլիանոն ընդդեմ Իտալիայի, 10.12.1982թ., կետ 34, Դևեերն ընդդեմ Բելգիայի, 27.02.1980թ., կետ 42):
Ողջամիտ ժամկետի առնչությամբ կարևոր է այն, որ յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի առանձնահատուկ հանգամանքները, ուստի որևէ հստակ ժամանակային սահման նշել հնարավոր չէ:
Սակայն Եվրոպական դատարանը մշակել է չափանիշներ, որոնք հաշվի առնելով` որոշվում է ողջամիտ ժամկետի խախտման հարցը. գործի բարդությունը, դիմողի վարքագիծը, դատական ու վարչական մարմինների վարքագիծը և ռիսկի աստիճանը դիմողի համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանվում են գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները, որի 3-րդ կետը սահմանում է, որ գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն, իսկ 3-րդ մասը սահմանում է, որ պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն oրենսգրքի կանոններով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ <<Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից>>:
Նույն օրենսգրքի 878-րդ հոդվածի համաձայն՝ <<1. Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ>>:
Նույն օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ <<Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը>>:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նաև օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն` գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն` գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, սույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն `գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`
1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`
2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին։
Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում։ Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ։ Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար Դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերոնշյալ հոդվածների վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներով արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե´ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, զարգացնելով նշված դիրքորոշումը, մեկ այլ որոշման շրջանակներում արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում որևէ ապացույցի վերաբերելիության և թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետևյալ կանոններով.
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.
Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որով սպառիչ սահմանված է ապացուցման միջոցների շրջանակը: Մասնավորապես՝ գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
2) Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված թույլատրելիության նշված կանոնը ենթադրում է ապացույցի դատավարական ձևի համապատասխանությունն օրենքի պահանջներին` աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նաև ապացույցի ձևակերպման տեսանկյունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նաև նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով:
3) Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասովամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այս կամ այն փաստը, ապա վերջինս կարող է հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը մեկնաբանվում է հետևյալ կերպ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:
Ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության նշված կանոնի մասնավոր դրսևորումներից է նաև այս կամ այն ապացույցի օգտագործման արգելքը, որը նշանակում է, որ ի հավաստում գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի չի կարող ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց, եթե նյութական օրենսդրությունն արգելում է դրա օգտագործումը (տե՛ս, «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ն ընդդեմ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ/2593/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը): Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նաև նշել է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը կիրառելիս պետք է ցույց տա, թե որ հոդվածով է արգելված ապացույցի նման տեսակով նման փաստի հաստատումը (տե՛ս, Վարդիթեր Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի և մյուսների թիվ ԱՎԴ/0235/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` <<Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ>>:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ որոշումներով անդրադարձել է ապացույցների գնահատման հարցին` նշելով, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` 15.06.2009 թվականին Ռուզաննա Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ Լուսինե Գինոսյանից վերցնում է 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո: Որպես Երաշխիք թողնում է իր աղջկա անձնագիրը և իր ձեռագրով նշված ոսկեղենը: 15.06.2009 թվականին Ռուզաննա Ադանալյանի կողմից տրված ստացականում առկա է վերջինիս անձնագրային տվյալները և ստորագրությունը:
15.06.2009 թվականին Ռուզան Ադանալյանի կողմից կազմված գրավի առարկա ոսկյա զարդերի ցուցակի համաձայն` Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցնում է 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո և որպես գրավի առարկա թողնում է թվով 31 անուն ոսկյա զարդեր և իր անձնագրի փոխարեն թողնում է աղջկա անձնագիրը: Ցուցակում նշված ոսկյա զարդերը համարակալված են առանձին-առանձին, նշված է յուրաքանչյուր զարդի արտաքին նկարագիրը, ինչպես նաև նշված զարդերից որոշակի զարդերի գույնը: 15.06.2009 թվականի ստացականում Լուսինե Գինոսյանի կողմից կատարվել է <<Համաձայն եմ>> նշումը և առկա է վերջինիս ստորագրությունը:
07.08.2009 թվականին Ռուզան Ադանալյանը ստացական է տվել առ այն, որ Լուսինե Գինոսյանից վերցնում է 120.000 ՀՀ դրամ գումար և որպես երաշխիք թողնում է 2 /երկու/ հատ տղամարդու մատանի: 07.08.2009 թվականի ստացականում առկա է Ռուզան Ադանալյանի ստորագրությունը:
16.12.2009 թվականին Ռուզան Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ պարտավորվում է Լուսինե Գինոսյանից վերցրած 39.500 ԱՄՆ դոլարը և 6.000 Եվրո պարտքից մարել /հունվարի վերջ-փետրվարի սկիզբ ժամանակահատվածում/ 5.000 ԱՄՆ դոլար, որի համար ստորագրել է: 16.12.2009 թվականի ստացականում Ռուզան Ադանալյանը նշել է նաև, որ այդուհետ կաշխատի մարել ամեն ամիս ստացվելիք գումարի չափով: 16.12.2009 թվականին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականով նշվել է նաև, որ հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառեն միասին և կմարեն պարտքը` ըստ ստացված գումարի:
<<Ոսկեղեն>> վերտառությամբ փաստաթղթում Ռուզան Ադանալյանը հետ է վերցրել վզնոցը /սպիտակ ոսկի և բռ. Քարերով/, Բրոշկան /բրիլիանտի քարերով/, վզնոցը /ծաղիկ/, 1 զույգ ականջօղ /զմրուխտի քարերով/, ոսկյա ժամացույց /Rolex/ և <<Свач>> ժամացույցը, որը հաստատվել է վերջինիս ստորագրությամբ:
Ռուզան Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ վերջինս բացի 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից, վերցրել է նաև 160.000 ՀՀ դրամ գումար, որը հաստատվել է Ռուզան Ադանալյանի ստորագրությամբ: Հիշյալ ստացականը չի պարունակում ամսաթիվ:
21.03.2011 թվականին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից տրված թիվ N 18 եզրակացության <<ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ>> բաժնում արձանագրվել է հետևյալը`

<<ՀՀ փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից 02.03.2011 թվականին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացության <<ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ>> բաժնում արձանագրվել է հետևյալը` <<...փորձաքննությանը ներկայացված թիվ 1 պարկում առկա զարդերի և ժամացույցների ընդհանուր շուկայական արժեքը, 2008թ. փետրվար 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 24.850 /քսանչորս հազար ութ հարյուր հիսուն/ դրամ, իսկ 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ` 44.550 /քառասունչորս հազար հինգ հարյուր հիսուն/ դրամ: ....փորձաքննությանը ներկայացված թիվ 2 պարկում առկա զարդերի ընդհանուր շուկայական արժեքը, 2008 թ. փետրվարի 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 476.000 /չորս հարյուր յոթանասունվեց հազար/ դրամ, իսկ 2010 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ` 885.000 /ութ հարյուր ութսունհինգ հազար/ դրամ>>:
19.10.2012 թվականի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճվել և Ռ. Ադանալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով:
19.10.2012 թվականի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ արձանագրվել է, որ Լուսինե Գինոսյանը նախաքննության ընթացքում ներկայացրել է ըստ ցուցակի 31 անուն զարդերից 13 անուն առարկաներ և նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:… Լ. Գինոսյանի ներկայացրած զարդերը ճանաչման են ներկայացվել Ռուզան Ադանալյանին, վերջինս ճանաչել է միայն արաբատառ գրառումով մեկ ականջօղը, հայտնելով, որ դա ինքն է որպես գրավ թողել Լ. Գինոսյանի մոտ, իսկ մյուս զարդերը, ժամացույցները չի ճանաչել, հայտնելով, որ դրանք տեսնում է առաջին անգամ, ինքը Լ. Գինոսյանին այլ զարդեր է ներկայացրել և զարդերը փոխարինված են:
ՀՀ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի 29.11.2016 թվականի թիվ 16-0434Դ փորձագիտական եզրակացությամբ` թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին 03.10.2016 թվականին կայացրած որոշման պահանջները թողնվել են անկատար, քանի որ <<...որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ են հետազոտելի օբյեկտ հանդիսացող զարդերը, որոնք նախօրոք չեն ներկայացվել: Ելնելով վերոգրյալից 2016թ. հոկտեմբերի 24-ին միջնորդություն է ներկայացվել նախաձեռնողին` խնդրելով փորձաքննությանը տրամադրել հիշյալ որոշմամբ նշված գնահատման ենթակա զարդերը: Նկատի ունենալով, որ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ որոշակի պարտականություններ է դրվել քաղաքացիական գործի մասնակից կողմերի վրա, միջնորդության պատճենները ներկայացվել են նաև վերջիններիս: Միջնորդության ներկայացման օրվանից 20-օրյա ժամկետում դրա պահանջների չբավարարման պատճառով նախաձեռնողին է ներկայացվել հիշեցում` կրկին խնդրելով բավարարել միջնորդության պահանջները: Հիշեցման պատճենները ներկայացվել են նաև կողմերին: Նկատի ունենալով, որ հիշեցման ներկայացման օրվանից 10-օրյա ժամկետում միջնորդության պահանջները չեն բավարարվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի <<3>> կետով սահմանված պահանջներով, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Զարգարյանի կողմից 03.10.2016 թ. կայացված դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշման պահանջները թողնվում է անկատար>>:
ՀՀ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի 26.10.2016 թվականի գրությամբ շեշտադրվել է այնպիսի ելակետային տվյալների տրամադրման պահանջ, ինչպիսիք են զարդի քաշը, թանկարժեք մետաղների տոկոսային պարունակությունը, հարգը:
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ապացուցելուց ազատվելու հիմքերի վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, հարկ է համարել անդրադառնալ անվիճելի փաստերի ապացուցման անհրաժեշտությանը` այդպիսով նպաստելով այդ հարցով իրավունքի զարգացմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ <<քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ և հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց և դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: Դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև օրենսդրի կողմից իբրև ապացուցելուց ազատվելու հիմքեր սահմանված են հանրահայտ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով և դատավճռով հաստատված փաստերը, սակայն դատարաններն իրավացիորեն ապացուցման կարիք չունեցող փաստերի շարքին են դասում նաև այսպես կոչված «անվիճելի փաստերը»: Դրանք գործին մասնակցող անձանց կողմից վկայակոչված, գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն են, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում: Գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ընդունումը կրճատում է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և դատարանին հնարավորություն է տալիս կենտրոնանալու վիճելի փաստերի ապացուցման գործընթացի վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված են որոշակի կանոններ, որոնց պահպանմամբ միայն դատարանները կարող են անվիճելի փաստերը համարել հաստատված և գործին մասնակցող անձանց ազատել ապացուցման պարտականությունից: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար: Դատարանը կարող է ընդունված փաստը համարել հաստատված, եթե կասկածներ չկան, որ դա համապատասխանում է գործի հանգամանքներին, և կողմն այն չի ընդունել խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով: Վճռաբեկ դատարանի կարծիքով գործին մասնակցող անձինք չեն կարող ազատվել անվիճելի փաստերն ապացուցելու պարտականությունից նաև այն դեպքերում, երբ այդ փաստերը կարող են հաստատվել միայն ապացույցի որոշակի տեսակներով և նման ապացույցներ գործում առկա չեն, ինչպես նաև այն դեպքերում, երբ այդ փաստերի հաստատումը, բացի անվիճելի փաստերը վկայակոչած և դրանք ընդունած գործին մասնակցող անձանցից, կարող է ազդել նաև այլ անձանց իրավունքների և պարտականությունների վրա: Հարկ է նշել, որ բոլոր դեպքերում գործի փաստերն անվիճելիների շարքին դասելու, դրանք ապացուցման առարկայից հանելու և ի վերջո` հաստատված համարելու և գնահատելու գործառույթները բացառապես վերապահված են դատարանին, որը դրանք պետք է իրականացնի սահմանված դատավարական իրավակարգավորումներին համապատասխան>>:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոշարադրյալ դատավարական կանոնների պահպանմամբ դատարանը գործին մասնակցող անձանց կարող է ազատել գործին մասնակցող մյուս անձանց կողմից չվիճարկվող փաստերն ապացուցելու պարտականությունից և այդ փաստերը համարել ապացուցված /տե՛ս թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի ապրիլի 07-ի որոշումը/:
Դատարանը հարկ է համարում արձանագրել նաև գործի նոր քննության փուլում կողմերի տված լրացուցիչ բացատրությունները՝ հետևյալի մասին:
Ռուզան Ադանալյանը հայտնել է,որ տրամադրել է հայցվորին 31 անուն ոսկյա զարդեր, որոնք չեն վերադարձվել, ստացել է 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումար, որոնք տրվել են տոկոսով, և իր կողմից տոկոսների տեսքով դրամական պարտավորությունն ամբողջ ծավալով ոչ միայն կատարվել է, այլև կատարվել է նաև ավել գումարի վճարում, դրամական պարտավորության կատարումն ապահովվել է ոսկյա զարդերի գրավով՝ Լուսինե Գինոսյանին հանձնելով: Ռուզան Ադանալյանը նաև հայտնել է, որ դրամական պարտավորությունն ամբողջությամբ կատարվել է: Բացի այդ, հայտնել է նաև, որ վկայակոչված և Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված ստացականները սույն քաղաքացիական գործով որևէ առնչություն չունեն /հիմք՝ 06.05.2016 թվականի դատական նիստի ձայնային կրիչ/:
Լուսինե Գինոսյանն իր լրացուցիչ բացատրություններով հայտնել է, որ իրեն հանձնվել են 31 անուն ոսկյա զարդեր, հետագայում տրվել են նաև 2-ը: Ռուզան Ադանալյանի կողմից որևէ դրամական միջոց իրեն հետ չի վերադարձվել, իր կողմից պահանջ է ներկայացվել 5-օրյա ժամկետում կատարել պարտականությունը, սակայն այն չի կատարվել, որի արդյունքում տրվել է ոսկյա զարդ /<<բրոշկա>>/, որից հետո Ռուզան Ադանալյանին տրվել է ևս 160.000 ՀՀ դրամ /2009 թվականի հուլիս ամսին/ և 120.000 ՀՀ դրամ /2009 թվականի օգոստոս ամսին/, որի վերադարձն ապահովելու համար տրվել են ևս 2 զարդեր /տղամարդու 2 մատանի/: Դրամական պարտավորությունը չկատարվելու արդյունքում ինքն իրացրել է 11 անուն ոսկյա զարդեր /երբեմն բանավոր խոսքում նշել է՝ 9-ը/՝ ընդհանուր 3.720 ԱՄՆ դոլար արժողությամբ, իսկ ոսկյա զարդերը իրացրել է միայնակ՝ առանց Ռուզան Ադանալյանի մասնակցության /հիմք՝ 06.05.2016 թվականի դատական նիստի ձայնային կրիչ/:
Վերոհիշյալ փաստական հանգամանքների համատեքստում Դատարանը հանգում է հետևյալ եզրակացության:
Կողմերի միջև ծագել են փոխառության իրավահարաբերություններ, որոնց շրջանակում Լուսինե Գինոսյանը տվել է, իսկ Ռուզան Ադանալյանը ստացել է 39.500 ԱՄՆ դոլար գումար, 6000 Եվրո Գումար, հետագայում նաև 120.000 ՀՀ դրամ, 160.000 ՀՀ դրամ: Ռուզան Ադանալյանի փաստարկներն առ այն, որ ստացականներով նշված գումարները սույն իրավահարաբերությանը չեն վերաբերում, զուրկ է որևէ իրավական և փաստական հիմքից՝ կողմերի միջև այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայության մասին որևէ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում:
Փոխառության իրավահարաբերությունները կողմերն ապահովել են գրավով, որի գրավոր ձևը թեև չի պահպանվել, որի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասի ուժով նման գործարքն առոչինչ է, ուստիև պետք է կիրառվեն առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, որը տվյալ դեպքում պետք է արտահայտվեր մի կողմից դրամական միջոցների վերադարձմամբ, մյուս կողմից՝ ոսկյա զարդերի:
Սակայն հիմք ընդունելով փաստերի անվիճելի լինելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ վերը ներկայացված դիրքորոշումը, Դատարանը կողմերի բացատրությունների և հայտարարությունների հիման վրա սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքների առանձնահատկության հաշվառմամբ արձանագրում է կողմերի միջև գրավի իրահարաբերությունների առկայությունը (որի բացակայությունը և բացառումը չի արձանագրվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից՝ գործի վերաքննության փուլում), որի շրջանակներում Ռուզան Ադանալյանը տվել, իսկ Լուսինե Գինոսյանը ստացել է 33 անուն ոսկյա զարդեր, որոնք ծառայել են որպես ապահովման միջոց՝ դրամական պարտավորության կատարման:
Դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նոր քննության ընթացքում ի կատարումն Վերաքննիչ դատարանի պահաջի, փորձաքննության նշանակման նպատակով Դատարանի կողմից պահանջվել է ներկայացնել ոսկյա զարդերը, այդպիսիք ներկայացվել են Դատարանին Լուսինե Գինոսյանի կողմից, սակայն դատական նիստի շրջանակներում Ռուզան Ադանալյանը հայտարարել է, որ չի ճանաչում դրանք, և ներկայացված զարդերը իր կողմից տրված զարդերը չեն:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված ոսկյա զարդերը Ռուզան Ադանալյանը չի ճանաչել, իսկ վերջինիս կողմից ներկայացված ձեռագիր նկարագրությամբ ոսկյա զարդերի և լուսանկարների նույնականությունը չի հիմնավորվել Ռուզան Անդանալյանի կողմից, դրանց համապատասխանությունը փաստացի հանձնված զարդերին վիճարկվել է նաև Լուսինե Գինոսյանի կողմից, ուստիև օրենքով սահմանված կարգով Դատարանի կողմից Ռուզան Ադանալյանի վրա է դրվել ոսկյա զարդերի իր կողմից կազմված ձեռագիր նկարագությամբ և ներկայացված լուսանկարներին համապատասխանության, դրանց նույնականության ապացուցման բեռը, որը չի իրացվել:
Դատարանը հարկ է համարում նշել, որ Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված <<ցանկ>> վերտառությամբ փաստաթութը չի կարող գնահատվել որպես ոսկյա զարդերի նույնականացման և նկարագրման համար բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույց, քանի որ այն բովանդակում է միայն ոսկյա զարդի անունը /օրինակ՝ շղթա, <<բանան>> մատանի, օղեր և այլն/, իսկ ինչ վերաբերում է կատարված հղումներին ներկայացված լուսանկարներին, ապա հարկ է նշել, որ պատասխանողի կողմից չեն ներկայացվել բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ առ այն, որ լուսանկարներում պատկերված ոսկյա զարդերը հենց այն զարդերն են, որոնք հանձնվել են Լուսինե Գինոսյանին:
Ինչ վերաբերում է Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված տեսաձայնագրման կրիչին, ապա Դատարանը նման ապացույցը գնահատում է որպես ոչ թույլատրելի, քանի որ տեսանկարահանումը,այլ անձի խոսակցությունների ձայնագրառումը կարող է կատարվել միայն օրենքով սահմանված կարգով՝ իրավասու մարմնի թույլտվությամբ, ուստիև այն գնահատվում է որպես օրենքով սահմանված կարգի չպահպանմամբ ձեռք բերված ապացույց:
Այսպիսով, Դատարանը հանգում է այն եզրակացության, որ կողմերի միջև ծագել են փոխառության իրավահաբերություններ, որոնց կատարումն ապահովվել է ոսկյա զարդերի գրավով:
Ուստիև նման պայմաններում գնահատման է արժանի այն հանգամանքը, թե արդյոք դրամական պարտավորությունները կատարվել են ամբողջ ծավալով, թե ոչ, արդյոք գրավի առարկա օբյեկտը բավարարել է դրամական պարտավորությունն ամբողջ ծավալով /եղել է համարժեք/, և արդյոք գրավի առարկայի մասնակի իրացումը իրավաչափ է, թե ոչ:
Այսպես, կողմերն ընդունել են այն հանգամանքը, որ դրամական պարտավորության կատարումն ապահովվել է 33 անուն ոսկյա զարդերը Լուսինե Գինոսյանի մոտ գրավադրմամբ:
Լուսինե Գինոսյանը չի վիճարկել այն հանգամանքը, որ ոսկյա իրերի ընդհանուր արժեքը առնվազն համարժեք է եղել տրամադրված դրամական պարտավարության չափին:
Տվյալ դեպքում Դատարանը հարկ է համարում նշել, որ քանի դեռ հակառակը չի ապացուցվել, գործում է այն կանխավարկածը, որ գրավի իրավահարաբերություններում դրամական պարտավորության կատարումն ապահովվում է դրան համարժեք ապահովման միջոցով:
Լուսինե Գինոյանը հայտարարել է, որ գրավադրված ոսկյա զարդերի մի մասը՝ 11 անուն զարդ, վաճառել է՝ դրանից ստացված դրամական միջոցների չափով նվազեցնելով փոխառության գումարի չափը:
Լուսինե Գինոսյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, թե ինչ զարդ է իրացվել, և ինչ արժեքով, հետևաբար նման փաստերի ապացուցման բացասական հետևանքների ռիսկը պետք է կրի հայցվորը:
Դատարանը հարկ է համարում նշել, որ Ռուզան Ադանալյանը հայտարարել է, որ գրավի առարկա ոսկյա զարդերի իրական արժեքը գերազանցել է տրված դրամական միջոցների չափը, և կազմել է ավելի, քան 120.000 ԱՄՆ դոլար գումար: Միևնույն ժամանակ, Դատարանը հարկ է համարում նշել, որ Ռուզան Ադանալյանի կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ իր կողմից Լուսինե Գինոսյանին տրամադրված ոսկյա զարդերի իրական արժեքը ավելի մեծ է եղել, քան ստացված դրամական միջոցները, որպիսի պայմաններում դրա ապացուցման բացասական հետևանքների ռիսկը կրում է Ռուզան Ադանալյանը:
Դատարանը կրկին հարկ է համարում փաստել, որ ոսկյա զարդերի իրական արժեքը պարզելն օբյեկտվորեն անհնար է գործի նոր քննության փուլում՝ ինչպես ոսկյա զարդերի ամբողջ լրակազմի բացակայության, այնպես էլ դրանց մանրամասն նկարագրի բացակայության պայմաններում /առկա չէ յուրաքանչյուր ոկսյա ազդեի մասով ոսկու հարգը, քաշը, թանկարժեք քարերի չափը, տեսակը, նկարագիրը/, այն պարագայում, երբ Դատարանին ներկայացված ոսկյա զարդերը պատասխանողը չի ճանաչել, իսկ վերջինիս ներկայացրած լուսանկարներում արտացոլված ոսկյա զարդերի իսկությունը և դրանք հայցվորին հանձնված լինելու /նույնականության/ հանգամանքն իր հերթին վիճարկում է հայցվորը:
Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ կողմերն ընդունել են այն հանգամանքը, ոսկյա զարդերը՝ թվով 33, հանձնվել են Լուսինե Գինոսյանին:
Կողմերն ընդունել են այն հանգամանքը նաև, որ հայցվորի կողմից ոսկյա զարդերի մի մասը, ըստ հայցվորի հայտարարության՝ թվով 11-ը, իրացվել են, իսկ հայցվորը հայտարարել է, որ իրացման ընդհանուր արժեքը կազմել է 3.720 ԱՄՆ դոլար:
Նման պայմաններում Դատարանի կողմից հայցվորի վրա է դրվել այն փաստական հանգամանքների առկայությունն ապացուցելու բեռը, ըստ որի՝ իրացվել են հենց թվով 11 ոսկյա զարդեր, և իրացման արժեքը կազմել է 3.720 ԱՄՆ դոլար գումար, որոնց մասով հայցվորի կողմից չեն ներկայացվել թույլատրելի և վերաբերելի ապացույցներ:
Դատարանը հարկ է համարում նշել, որ Ռուզան Ադանալյանի փաստարկն առ այն, որ Լուսինե Գինոսյանը չի ունեցել ոսկյա զարդերի իրացման իրավունք, Դատարանը համարում է անհիմն, քանի որ կողմերի միջև այլ համաձայնության բացակայության պայմաններում, անվիճելիության ուժով հաստատված համարելով գրավի իրահարաբերությունների առկայությունը, Դատարանը հանգում է այն եզարակցության, որ դրամական պարտավորությունների կատարման ապահովման միջոցը՝ ոսկյա զարդերը, Լուսինե Գինոսյանին փոխանցվել են օրինական հիմքով, Ռուզան Ադանալյանի համաձայնությամբ և կամքով, հետևաբար Լուսինե Գինոսյանը հանդիսացել է դրանց օրինական տիրապետողը, և որպես գրավատու՝ ունեցել է դրանց իրացման և իրացման արժեքից բավարարում ստանալու իրավունք՝ պարտապանի՝ Ռուզան Ադանալյանի կողմից դրամական պարտավորության չկատարման պայմաներում՝ կողմերի միջև այլ համաձայնության առկայությունն ապացուցված չլինելու պայմաններում:
Միևնույն ժամանակ, Դատարանը հարկ է համարում նշել, որ Լուսինե Գինոսյանի կողմից իրացված ոսկյա զարդերի իրական քանակի և արժեքի մասին որևէ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում Դատարանը գտնում է, որ տրամադրված ոսկյա զարդերի արժեքը առնվազն բավարել է դրամական պարտավորության ընդհանուր չափը, հետևաբար, դրանց մի մասն իրացված լինելու, և մյուս մասի՝ Ռուզան Ադանալյանի կողմից չճանաչվելու պայմաններում այլ ապացույցների բացակայության և սույն գործով կողմերի տված բանավոր հայտարարությունների համատեքստում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ոսկյա զարդերից Լուսինե Գինոսյանը ստացել է դրամական պարտավորությանը համարժեք բավարարում, ուստիև այլ ապացույցների բացակայության պայմաններում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ոսկյա զարդերի հաշվին Լուսինե Գինոսյանի պահանջը պետք է համարել ամբողջ ծավալով բավարարված, որի արդյունքում նաև՝ փոխառության գումարը՝ մարված, ուստիև Լուսինե Գինոսյանի հայցը՝ փոխառության գումարների բռնագանձման պահանջի մասին, ենթակա է մերժման:
Անդրադառանալով Ռուզան Ադանալյանի այն փաստարկին, որ ոսկյա զարդերը ավելի արժեն, քան տրամադրված դրամական միջոցները, և պետք է կատարել մասամբ հաշվանց, իսկ մնացած ոսկյա զարդերի մասով՝ պարտավորեցնել հետ վերադարձնել դրանք, ապա Դատարանը հարկ է համարում նշել, որ նախ՝ Ռուզան Ադանալյանի կողմից ոսկյա զարդերի իրական արժեքը փոխառության գումարի չափը մի քանի անգամ գերազանցելու մասին թույլատրելի և վերաբերելի ապացույցներ չեն ներկայացվել, երկրորդ՝ Դատարանը ոչ արժանահավատ է համարում նման հայտարարությունը, քանի որ ըստ գործով պարզված փաստական հանագամանքների, և՛ Լուսինե Գինոսյանը, և՛ Ռուզան Ադանալյանը հանդիսացել են ոսկյա իրերի առուվաճառք իրականացնող անձինք, և Ռուզան Ադանալյանը նման պայմաններում նվազ դրամական միջոցների դիմաց դրա արժեքը մի քանի անգամ գերազանցող ոսկյա զարդեր չէր կարող տալ հայցվորին՝ ի ապահովումն դրամական պարտավարության կատարման /նման փաստարկն անտրամաբանական է/, բացի այդ, եթե անգամ պայմանականորեն ընդունել, որ ոսկյա զարդերի իրական արժեքը գերազանցել է 120.000 ԱՄՆ դոլար գումարը, սակայն դրանց գրավադրմամբ՝ Ռուզան Ադանալյանը ստացել է ընդամենը 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո գումար, ապա վերջինս էլ պետք է կրի դրա բացասական հետևանքերի ռիսկը:
Դատարանը հարկ է համարում նշել, որ Ռուզան Ադանալյանի կողմից ոսկյա զարդերը հետ վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասով չի հիմնավորվել նաև ոսկյա զարդերի՝ օբյեկտիվ իրականության մեջ առկա լինելու հանգամանքը, ուստիև այլ ապացույցների բացակայության պայմաններում՝ հետ վերադաձմանը պարտավորեցնելու պահանջն ինքնին անհիմն է:
Անդրադառնալով Ռուզան Ադանալյանի այն փաստարկին, որ դրամական պարտավարությունները կատարվել են ամբողջ ծավալով, քանի որ Ռուզան Ադանալյանը որպես տոկոս ավելի գումար է ետ վերադարձրել Լուսինե Գինոսյանին, քան վերցրել է, ապա հարկ է նշել, որ փոխառության գումարը տոկոսով տրված լինելու փաստը հիմնավորող որևէ ապացույց Ռուզան Ադանալյանի կողմից չի ներկայացվել, հետևաբար չի հիմնավորվել նաև այն հանգամանքը, որ իր կողմից դրամական միջոցներ են վերադարձվել, և այդպիսիք վերադարձվել են որպես տոկոս, և գերազանցել են դրամական պարտավորության չափը:
Ինչ վերաբերում է հաշվանցի իրականացմանը, և Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված գործի նոր քննության ծավալին, ապա Դատարանը հարկ է համարում նշել, որ դրա շրջանակներում Դատարանի կողմից ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները պարզելու համար ոսկյա զարդերի իրական նկարագիրը, դրանց նույնականությունը, ոսկյա զարդերի իրական արժեքը, դրանց իրացման պահին՝ շուկայական արժեքը, որպիսի ջանքերը մնացել են անհետևանք՝ ինչպես ոսկյա զարդերի ամբողջական նկարագրի բացակայության պայմաններում, այնպես էլ Դատարանին ներկայացված ոսկյա զարդերը չճանաչելու արդյունքում, որպիսի պայմաններում օբյեկտիվորեն անհարին է պարզել նաև ոսկյա զարդերի իրական արժեքը և դրանց իրացման արժեքը, որպեսզի որոշվի նաև հաշվանցման ենթակա գումարի չափը:
Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նախնական դատական նիստով Ռուզան Ադանալյանին ճանաչման են ներկայացվել 22 անուն զարդեր, սակայն վերջինս չի ճանաչել դրանք, իսկ դատաքննության փուլում Ռուզան Ադանալյանը հայտարարել է, որ նշված զարդերը չեն ներկայացվել ճանաչման, ինչն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը:
Այդուհանդերձ, ի կատարումն Վերաքննիչ դատարանի պահանջի՝ Դատարանի կողմից նշանակվել է սույն քաղաքացիական գործով փորձաքննություն՝ պարզելու համար արդյոք փորձաքննության ներկայացված զարդերը ոսկյա են, թե ոչ, արդյոք դրանք ընդգրկված են Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված ցանկում և համապատասխանում են ներկայացված լուսանկարներին, թե ոչ, արդյոք ներկայացված և ցուցակում նշված զարդերից որն է բացակայում, որքան է կազմել բացակայող զարդի շուկայական արժեքը 2009 թվականի ընթացքում:
Դատարանն արձանագրում է, որ փորձաքննությունը թողնվել է անկատար՝ ոչ միայն զարդերը փաստացի ներկայացված չլինելու, այլև դրանց նկարագրի բացակայության պատճառաբանությամբ:
Դատարանի կողմից կրկնակի դատաապարանքագիտական փորձաքննության նշանակումը գնահատվել է որպես ոչ անհրաժեշտ և ոչ նպատահարմար, քանի որ այն ոսկյա զարդերը, որոնք պետք է ներկայացվեին փորձագետներին և որոնք Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացվել են Դատարանին, Ռուզան Ադանալյանի կողմից չեն ճանաչվել: Ուստիև նման պայմաններում փորձաքննության կատարումն օբյեկտիվորեն անհնարին է եղել:
Հիշյալ դիրքորոշումը ծառայում է Դատարանի այն համոզմունքի ձևավորմանը, որ գործով երկու կողմն են մասնակի են իրացրել իրենց վրա դրված ապացուցման բեռը, որի պայմաններում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ թե՛ հայցը, թե՛ հակընդդեմ հայցը ենթակա են մերժման, իսկ դրամական պարտավորությունը ոսկյա զարդերի՝ Լուսինե Գինոսյանին որպես գրավառուի սեփականություն անցնելու ուժով պետք է համարել դադարած, որի արդյունքում ինքնին առարկայազուրկ է դառնում հաշվանց իրականացնելու պահանջը, իսկ ոսկյա զարդերը վերադաձնելուն պարտավորեցնելու պահանջը ենթակա է մերժման՝ վերը նշված պատճառաբանությունների ուժով:

Դատական ծախսեր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված պահանջների չափին համամասնորեն:
Տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում սկզբնական հայցի և հակընդդեմ հայցի մասով կիրառվել է արտոնություն՝ հետաձգելով դրանց վճարման ժամկետը, ուստիև սկզբնական հայցի մասով Լուսինե Գինոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 34.580 ԱՄՆ դոլար գումարին համարժեք ՀՀ դրամի և 6.000 եվրո գումարին համարժեք ՀՀ դրամի 2 տոկոսը, իսկ Ռուզան Ադանալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 2 ինքնուրույն ոչ գույքային պահանջների մասով ընդհանուր 8.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:
Վերաքննիչ բողոքի համար Ռուզան Ադանալյանը մասնակի՝ 10.000 ՀՀ դրամ գումարի չափով վճարել է պետական տուրքի գումարը, իսկ մնացած՝ 10.000 ՀՀ դրամ գումարը չի վճարվել, ուստիև նշված մասով չվճարված պետական տուրքի գումարը ենթակա է բռնագանձման հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Ինչ վերաբերում է փաստաբանի խելամիտ վարձատրությանը և գործի առաջին քննության փուլում Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված 200.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջին՝ Դատարանը այդպիսին գտնում է անհիմն և մերժման ենթակա՝ հակընդդեմ հայցը մերժման ենթակա լինելու պայմաններում:
Այլ դատական ծախսերի՝ փաստաբանի խելամի վարձատրության գումարի բռնագանձման պահանջ սկզնական հայցվորի և հակընդդեմ հայցվորի կողմից /հիմք՝ 19.11.2015 թ. հակընդդեմ հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին դիմում/ չի ներկայացվել:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 124, 130-132, 134 և 140-140.1 հոդվածներով դատարանը.

Վ Ճ Ռ Ե Ց

1. Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար բռնագանձելու պահանջի մասին հայցը մերժել։
2. Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի՝Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջների մասին հակընդդեմ հայցը մերժել։
3. Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 18.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար։
Լուսինե Գինոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 691.6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 120 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ որպես պետական տուրքի գումար:
4. ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2013 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնել վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռը կարող է բողոքարկվել` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ԶԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0130/02/13
վարչական շրջանների ընդհանուր
իրավասության առաջին ատյանի
դատարանի 17.11.2017թ. վճիռ
Նախագահող դատավոր` Հ.Զարգարյան ք.Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ` դատավորներ Ա.ՍՄԲԱՏՅԱՆԻ Հ.ԵՆՈՔՅԱՆԻ

մասնակցությամբ`
հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լ.ԳԻՆՈՍՅԱՆԻ
պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռ.ԱԴԱՆԱԼՅԱՆԻ
պատասխանողի, հակըդդեմ հայցվորի
ներկայացուցիչ Տ.ԲՈՒՋԱՏՅԱՆԻ

վերաքննիչ բողոքներ բերած անձինք`
հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լ.ԳԻՆՈՍՅԱՆ
պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռ.ԱԴԱՆԱԼՅԱՆ

վերաքննիչ բողոքի պատասխան
ներկայացրած անձ` հայցվոր,
հակընդդեմ պատասխանող Լ.ԳԻՆՈՍՅԱՆ

2018 թվականի մարտի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանի և պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՇԴ/0130/02/13 վճռի դեմ` կայացված քաղաքացիական գործով` ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը
Լուսինե Գինոսյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ռուզան Ադանալյանի` պահանջելով պատասխանող Ռուզան Ադանալյանից հօգուտ իրեն բռնագանձել 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո` որպես պարտքի գումար:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի փետրվրաի 11-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցվոր կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հունիսի 26-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ` Ռ.Ափինյան) 2013 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Ռուզան Ադանալյանի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հակընդդեմ հայցադիմում:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ` Ռ.Ափինյան) 2013 թվականի հոկտեմբերի 21-ի
որոշմամբ հակընդդեմ հայցադիմումը ընդունվել է վարույթ: Միաժամանակ նույն որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Թադևոսյան) որոշմամբ Ռուզան Ադանալյանի հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ` Ռ. Ափինյան) 2014 թվականի մայիսի 20-ին վճռել է.
‹‹Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումար բռնագանձելու պահանջի մասին սկզբնական հայցը բավարարել մասնակիորեն։
Ռուզան Ադանալյանից հօգուտ Լուսինե Գինոսյանի բռնագանձել 31.983 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 6.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար, որպես պարտավորության գումար։
Սկզբնական հայցը մնացած մասով մերժել։
Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու պահանջի մասին հակընդդեմ հայցը բավարարել մասնակի։
Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորության` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից հաշվանցել 2.596.6 ԱՄՆ դոլար գումար։
Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել։
Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 639,66 ԱՄՆ դոլարին և 120 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ պետական տուրքի գումար։
Լուսինե Գինոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 51.9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պետական տուրք››:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռուզան Ադանալյանը:
Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է: Բեկանել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի մայիսի 20-ի թիվ ՇԴ/0130/02/13 վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Գինոսյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2014 թվականի նոյեմբերի 08-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ Լուսինե Գինոսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ Լուսինե Գինոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործը 2015 թվականի հունվարի 22-ին մակագրվել է դատավոր Հ.Զարգարյանին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի հունվարի 23-ի որոշմամբ գործը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ Ռուզան Ադանալյանի կողմից հակընդդեմ հայցադիմումով ներկայացված` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 03-ի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հունվարի 17-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` Դատարան) 2017 թվականի նոյեմբերի 17-ի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժել է:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանը և պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանը:
Վերաքննիչ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ:
Վերաքննիչ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 22-ի մեկ այլ որոշմամբ պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է բողոքում առկա թերությունը շտկելու համար:
Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքում առկա թերությունը շտկել է և վերստին ներկյացրել վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը 2018 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունել են վարույթ
Պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքի դեմ առարկություններ է ներկայացրել հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանը:

2. Վերաքննիչ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները
Հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանի վերաքննիչ բողոքի մասով.
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 53-րդ հոդվածի դրույթները:
Դատարանր պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346 հոդվածի 1-ին կետի, 345-րդ և 347-րդ հոդվածների, 424-րդ հոդվածի դրույթները, սակայն չի կիրառել դրանք:
Այդ պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ.
Բողոք բերած անձը նշել է, որ` «Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտումներ, որոնց արդյունքում չի կիրառել գումարի վերադարձման իրավական ինստիտուտը և սխալ է կիրառել օրենքը, մասնավորապես` անհիմն կերպով սկզբնական հայցը մերժելու առումով:
Ընդհանուր առմամբ օբյեկտիվ գնահատական տալով գործի հանգամանքներին` անհասկանալի կերպով ընդհանուր իրավասության դատարանը մերժել է սկզբնական հայցը։
Դատարանը նշել է, որ Լուսինե Գինոսյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, թե ինչ զարդ է իրացվել և ինչ արժեքով, հետևաբար` նմաև փաստերի ապացուցման բացասական հետևանքների ռիսկը պետք է կրի հայցվորր։
Այս փաստարկը չի համապատասխանում իրականությանը, քանի որ բազմաթիվ անգամ նշվել է, որ ինչ գնով են իրացվել այդ ոսկյա զարդերը։
Դատարանը հանգել է այն եզրակացության, որ ոսկյա զարդերից Լուսինե Գինոսյանը ստացել է դրամական պարտավորությանը համարժեք բավարարում, ուստիև այլ ապացույցների բացակայության պայմաններում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ոսկյա զարդերի հաշվին Լուսինե Գինոսյանի պահանջը պետք է համարել ամբողջ ծավալով բավարարված, որի արդյունքում նաև փոխառության գումարը մարված, ուստիև Լուսինե Գինոսյանի հայցը` փոխառության գումարների բռնագանձման պահանջի մասին, ենթակա է մերժման։
Այս փաստացի հանգամանքն է, որ վիճարկվում է իր կողմից, քանի որ Դատարանի այս եզրահանգումը հիմնված է բացառապես ենթադրության վրա և չի համապատասխանում իրականությանը։
Հակընդդեմ հայցվորը 2013թ.-ի փետրվարից իրեն լիազորողի հայցը վարույթ ընդունվելուց մինչև 20.05.2014 թվականը Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի կայացրած վճիռը ոչ մի ընդունելի փաստ և ապացույց չի ներկայացրել դատարանին, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի փաստի ապացուցման պատասխանատվությունը կրում է հենց ինքը։
Ակնհայտ է, որ եթե իր զարդերի արժեքը համարժեք լիներ իրեն լիազորողի տված գումարին ապա Ռ.Ադանալյանը չէր պարտավորվի հունվարին տալ իր պարտքից 5000 դոլար, այնուհետև` յուրաքանչյուր ամիս ստացվելիք չափից հետո զարդերից ստացված գումարի չափով և դեռ պարտքը մարած չէր լինի։ Իսկ ինչ վերաբերում է այդքան շահարկվող միասին բառին արդեն նշվել է, թե ինչի համար էին վաճառելու զարդերը, և ինքը պայմանավորված ժամին չի եկել ոսկու շուկա` պատճառ բռնելով իր հիվանդ լինելը, զանգել և ասել է, որ իրեն լիազորածը վաճառի։ Իրականում չի եկել, քանի որ գիտեր, որ ոսկյա զարդերի հետ կեղծ զարդեր է խառնել և վաճառելիս դա կպարզվեր։ Հենց այդպես էլ եղել է։ Դրանից հետո մի քանի անգամ էլ իրեն լիազորողը նրան խնդրել է թեկուզ չնչին գումարներով մարի իր պարտքը, բայց նա հրաժարվել է, և իրեն լիազորողը դիմել է ոստիկանություն։ Այստեղ էլ պարզվել է, որ Ռ.Ադանալյանը նույն ձևով գումարներ է վերցրել տարբեր մարդկանցից:
Իր կարծիքով վճիռ կայացնող Դատարանն ամբողջությամբ չի ուսումնասիրել փորձաքննության եզրակացությունը, մասնավորապես` թե փորձաքննությանը կոնկրետ ինչ առարկաներ են տրամադրվել և արդյոք նրանց նկարագիրը համապատասխանում է կողմերի միջև կազմված ցուցակում նշված առարկաների նկարագրին։ Դատարանը սրանով կասկածի տակ է դել Շիրակի մարզի ոստիկանության հետաքննիչի, քննչական բաժնի, դատախազի պրոֆեսիոնալիզմը։ Իրականում զարդերն առգրավելիս մեկ-մեկ համեմատվել են ցուցակի հետ, դրանցից նրանք, որոնց անարժեք լինելը պարզվել էր վաճառքի ժամանակ, նաև լուսանկարվել են։ Իրեն լիազորողի կողմից երկայացվել է նաև պարզաբանում, թե ցուցակից, որ զարդը և ինչ գնով է ինքը վաճառել։ Այդ պարզաբանումը կա նաև քաղաքացիական գործում։ Իսկ փորձաքննության ներկայացնելիս` բնականաբար չեն տվել նաև Ռ.Ադանալյանի գրած ցուցակը նկարագրությամբ: Այնպես որ դրանց համադրությունը քննիչներն են արել։ Իսկ ինչ վերաբերում է Ռ. Ադավալյանի կողմից ճանաչված իբրև թե միակ զարդը թիվ 18 թաք օղն է` բարձր պրոբի, գործը կարճելու վերաբերյալ որոշման մեջ` արաբատառ գրառումով մեկ ականջօղը, իսկ փորձաքննութամբ դեղին գույնի մետաղից պատրաստված մետաղադրամ և մետաղալարի կտոր /ճմրթված մետաղադրամ է վերածած ականջօղի, կախիչն էլ մետաղալար է հիշեցնում/ այս զարդն, իրոք ոսկի է, և արժեքն էլ նշված է։ Մասնագետն ինչ տեսել, այն է գրել, ինչ իմանար, որ Ռ․Ադանալյանը գրել է թաք օղ, իսկ քննիչն արաբատառ գրառումով` ականջօղ։
Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ անընդհատ մեջբերում է իրեն լիազոր անձի կողմից նշված ‹‹Համաձայն եմ» բառերը: Դրանք միտումնավոր ձևով ընդգծված են ամբողջ որոշման մեջ, այն դեպքում, երբ բազմիցս պարզաբանվել է, որ դա դրվել է այն ժամանակ, երբ իրեն լիազորողին հայտնի չի եղել, որ զարդերի մի մասը ընդհանրապես արժեք չունի, և բացի այդ իրեն լիազորողը համաձայնվել է, քանի որ Ռ.Ադանալյանը որպես գրավ թողել էր նաև աղջկա անձնագիրը, որպեսզի ետ վերցրած արժեքավոր զարդերը Մոսկվայում վաճառի և իրեն լիազորողի պարտքը եղած գումարը վերադարձնի աղջկա անունով։
Ռ.Ադանալյանը պնդում է, որ դրանք իր զարդերը չեն, բացի մեկ զարդից. դա բնական է, որովհետև, եթե քրեական զործի շրջանակներում ընդուներ, որ դրանք իր զարդերն են, ապա խարդախության մյուս հատկանիշներին տասնյակ անձնագրեր /ամբողջ ընտանիքով/, անձնագրի գողություն, նույն մեթոդներով խաբված 7 տուժող, անվավեր անձնագրի օգտագործում, կավելանային նաև իրեղեն ապացույց զարդերը, որոնցից օրինակ` տղամարդու մատանի, փորձագիտական եզրակացությամբ 250 դրամ արժողությամբ, Գյումրիի ոստիկանության հետաքննիչի կողմից իրեն լիազորողից վերցնելիս լուսանկարվել է և վրան 127000 դրամ արժողության պիտակ է։
Հավատալ Ռ.Ադանալյանի պնդումներին, թե դրանք իր զարդերը չեն, նշանակում է կասկածի տակ դնել արդարադատություն իրականացնող բոլոր այն մարմինների քննությունները, եզրակացությունները, որոշումները, որոնք զբաղվել են այս և այս գործին նախորդած չորս տարի տևած քրեական գործով, այն է` երեք մարզի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննիչների /թվով 6/, դատախազների /թվով 7/, դատարանների /թվով 4/ և փորձագետների /թեև իրեն լիազորողը միևչև հիմա էլ համոզված է, որ կոծկվեց ծանրագույն հանցագործությունը/։
Ռ.Ադանալյանը 15.06.2009թ. ստացականում գրված ցուցակու գննահատել է մի քանի զարդ: Այդ զարդերն իրեն լիազորողը գնել է և գումարը պետք է դուրս տային, երբ իրեն լիազորողի պարտքը վերադարձներ։ Այդ զարդերի արժեքից մոտավորապես կարելի է գաղափար կազմել նաև մյուս զարդերի մասին։ Օրինակ, եթե գրել է շղթա 6 հատ և նշել, որ իրեն լիազորողի գնածը` դրանցից 1-ը, արժի 20000 դրամ, այստեղից պարզ է, որ մյուս 5-ը նույնպես մոտավորապես այդ արժեքի են։
Դատարանը հաշվի է առել, որ եթե Ռ.Ադանալյանի նշած զարդն ալեքսանդրիա քարով մարգարիտմերի շարանը այդքան թանկ արժենար /ինչն ապացուցելու պարտականությունը նույնպես ինքն է կրում ըստ օրենքի/, ապա էլ ինչու էր 31 անուն զարդ թողնում որպես գրավ, գումարած ետ վերցրած արժեքավոր զարդերը, գումարած անձնագիրը, երբ այդ մի զարդն էլ բավական էր որպես գրավի առարկա։
Սույն գործով վեճի լուծման համար, այսինքն վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին եզրակացություն անելու համար հիմք ծառայող իրավանորմերի ճիշտ ընտրությունն ու դրանց կիրառումը պետք է կատարեր դատարանը, որպեսզի գործառույթը ճիշտ իրականացնելու դեպքում Դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346 հոդվածի 1-ին կետի, 345-րդ և 347-րդ հոդվածների, 424-րդ հոդվածի դրույթները, որոնք սակայն չի կիրառել, փոխարենն առանց համապատասխան իրավանորմը նշելու` սխալ հետնություն է արել։
Գործի քննությամբ պարզվել է, որ 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականի համաձայն` Լուսինե Գինոսյանը Ռուզան Ադանալյանին տվել է 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումար, իսկ Ռուզան Ադանալյանը, որպես նշված գումարի երաշխիք, թողել է Լուսինե Գինոսյանին թվով 31 անուն զարդեր։
Սույն գործի քննությամբ պարզվել է նաև, որ 2011 թվականի մարտի 21-ի ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից տրված թիվ Ւ118 եզրակացության համաձայն 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականում գրված «..հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառենք միասին և կմարենք պարտքն ըստ ստացված գումարի» տեքստը գրվել է Ռուզան Ադանալյանի կողմից։ Տվյալ դեպքում, Դատարանը գտել է, որ Ռուզան Ադանալյանն ըստ էության 2009 թվականի դեկտեմբերի 16-ին իր կողմից գրված ստացականով համաձայնության է տվել, որպեսզի գրավադրված գույքը վաճառվի նշյալ ստացականով ստանձնած պարտավորությունների մարման համար։ Իսկ սույն դեպքում Լուսինե Գինոսյանն իր մոտ առկա Ռուզան Ադանալյանի զարդերից 9 հատը վաճառել է, որի համար ստացել է 3.720 ԱՄՆ դոլար գումար։
Վերոգրյալի հիման վրա ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանի հանդեպ 2009 թվականի դեկտեմբերի 16-ի ստացականով ստանձնել է 39.500 ԱՄՆ դոլարի և 6.000 եվրո գումարի չափով պարտավորություն, որը պատշաճ կարգով չի կատարել, ինչի հետևանքով Լուսինե Գինոսյանը իր մոտ առկա զարդերի մի մասը վաճառել է և ստացված գումարի 3.720 ԱՄՆ դոլար գումարի չափով պակաս, այն է 34.580 ԱՄՆ դոլարի և 6.000 եվրո գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է. ներկայացրել դատարան։
Տվյալ դեպքում, Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանի հանդեպ 34.580 ԱՄՆ դոլարի և 6.000 եվրո գումարի չափով պարտավորությունը կատարելու վերաբերյալ կողմից որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց դատարանին չի ներկայացրել, ուստի Դատարանը գտել է, որ Լուսինե Գինոսյանի հայցն ընդդեմ Ռուզան Ադանալյանի 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ հիմնավոր է և ենթակա է բավարարման։ Ավելին, Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումում Ռուզան Ադանալյանն ընդունել է այն փաստը, որ Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած իր պարտավորությունները չի կատարել։
Անդրադառնալով Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված հակըևնդդեմ հայցի` Դատարանը գտել է, որ այն ենթակա է բավարարման մասնակիորեն:
Տվյալ դեպքում, Դատարանն արձանագրել է, որ Լուսինե Գինոսյանի մոտ գտնվող 31 անվանում զարդերից 9 հատը Լուսինե Գինոսյանը վաճառել է 3.720 ԱՄՆ դոլարով, որն էլ Ռուզան Ադանալյանի պարտավորությունների ընդհանուր գումարի 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումարից հանվել է։ Իսկ գործի քննությամբ պարզվել է, որ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2011 թվականի մարտի 02-ին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացության համաձայն Լուսինե Գինոյանի մոտ մնացած զարդերի թվով 22 համարժեքը 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ 929.550 ՀՀ դրամ գումար: Վերոգրյալի հիման վրա դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործով Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված սկզբնական հայցից 34.580 ԱՄՆ դոլարից և 6.000 եվրոյից պետք է հաշվանցել Լուսինե Գինոսյանի մոտ մնացած զարդերի թվով 22 համարժեքը 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ 929.550 ՀՀ դրամ գումարի չափով պահանջը։
Անդրադառնալով Ռուզան Ադանալյանի հակընդդեմ հայցադիմումի հաշվանցելուց հետո մնացած զարդերը վերադարձնել պարտավորեցնելու պահանջին` Դատարանն արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործով Լուսինե Գինոսյանի մոտ Ռուզան Ադանալյանին պատկանող թվով 22 հատ զարդերը ‹‹ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության համաձայն կազմում են ընդամենը 929.550 ՀՀ դրամ, իսկ մնացած զարդերը Լուսինե Գինոսյանի կողմից վաճառվել է 3.720 ԱՄՆ դոլարով։ Նման պայմաններում զարդերի ընդհանուր գումարը չի բավականացնում Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորություններն ամբողջությամբ հաշվանցելու համար, ուստի Դատարանը գտել է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման››:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է մասնակի, միայն սկզբնական հայցը մերժելու մասով, բեկանել Երնան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով կայացված վճիռը և բեկանված մասով, այն է` սկզբնական հայցի մասով, գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
Պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքի մասով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 53-րդ, 130-րդ,132-րդ, 226-րդ, 237-րդ և 274-րդ հոդվածների դրույթները:

Բողոք բերած անձը նշել է, որ` «Սույն քաղաքացիական գործով Դատարանը գործի քննության ընթացքում և վճիռ կայացնելիս թույլ է տվել դատավարական ու նյութական նորմերի մի շարք խախտումներ, այդ թվում` հոդվածների պահանջները, որի արդյունքում կայացվել է վճրռ, որը հակասում է գործի փաստական հանգամանքներին և այն պետք է բեկանվի`հետևյալ պատճառաբանությամբ.
Հայտնել է, որ 08.08.2016թ.-ի դատական նիստին ներկա չի գտնվել իր նախկին փաստաբան Սուսաննա Հարությունյանի հիվանդության պատճառով վերջինիս հետ կնքված պայմանագիրը լուծելու հետևանքով, դիմումով խնդրել է դատարանից նիստը հետաձգել և ողջամիտ ժամանակ տրամադրել նոր փաստաբանի դիմելու համար։
Սակայն նշյալ օրը կայացվել է դատական նիստ և Դատարանը որոշում է կայացրել նշանակելու փորձաքննություն, որի վերաբերյալ տեղեկացել է դատարանից ստացված 08.08.2016թ.-ին ուղարկված հաջորդ դատական նիստի 22.08.2016թ.-ին նշանակված օրվա դատական ծանուցագրում առկա բովանդակությունից։ Ըստ որի` իրեն ծանուցագրի ստացման օրվանից 1-շաբաթյա ժամկետ էր տրամադրվել փորձագետին հարցեր առաջադրելու համար։
Ելնելով այն հանգամանքից, որ Դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու որոշումն իրեն չի տրամադրվել, իսկ ըստ ծանուցագրի տվյալ գրությամբ հստակ նշված չէր, թե ինչպիսի փորձաքննություն է նշանակված և կոնկրետ որ առարկաներին է այն վերաբերվում, ուստի Դատարանին 12.08.2016թ.-ին գրավոր դիմում է ներկայացրել տվյալ հանգամանքը հստակեցնելու վերաբերյալ, որպեսզի հնարավորություն ունենա համապատասխանաբար հարցեր ստաջադրելու կոնկրետ առարկաների վերաբերելիության շրջանակներում։
22.08.2016թ.-ին կայացված դատական նիստին հայտնել է իր առարկությունները հիշյալ հանգամանքի վերաբերյալ, իսկ դատարանի կողմից իրեն պարզաբանվել է, որ իր դիմումում առաջ քաշված հարցերի պատասխանները կարող է ստանալ 08.08.2016թ.-ի դատական նիստի ձայնագրությունը լսելով:
Այն ստացել է Դատարանի կողմից, լսել ամենայն ուշադրությամբ, սկզբից մինչև վերջ և իր համար պարզ է դարձել, որ ինչպես իր 12.08.2016թ.-ի դիմումով,այնպես էլ տվյալ պահին պարզ չէ, թե կոնկրետ ինչ առարկաների վերաբերյալ պետք է ուղղել առաջադրվող հարցերը կամ ինչ հարցեր առաջադրել։
Ըստ ձայնագրության` մասնավորապես դատարանին անձամբ, անվանական, ինչպես նաև քանակապես չի ներկայացնում իր կողմից բերված բոլոր առարկաները զարդերն ըստ ստացականի։
Դրանք ներկայացնելու և նույնացնելու դեպքում միայն հնարավոր կլիներ համարել փաստ առ այն, որ դրանք իր գրավադրված զարդերն են:
Նշյալ հանգամանքները պարզելուց և հաստատվելուց հետո միայն, ըստ Դատարանի որոշման` կարող են համապատասխան փորձագետներին իր կողմից առաջադրվել և միայն իր կողմից գրավադրված, ըստ ստացականի համարակալված զարդերի վրա տեղադրված քարերի ոսկու հարկի, զարդի վրա կատարված աշխատանքի, զարդի` հնաոճ կամ ժամանակակից լինելու, գործարանային կամ անհատ ոսկերչի կողմից պատրաստված լինելու, դրանց շուկայական արժեքների և այլնի մասին։
Սակայն դատական նիստի նշված օրվա արձանագությունը լսելով` ակնհայտ դարձավ 08.08.2016թ.-ի դատական նիստին դատարանը տառացի հայտարարում է հետևյալը, «առարկա հանդիսացող իրերը դատարանում են››։ Թե ինչ առարկա հանդիսացող իրերի մասին է խոսքը, չի թվարկվում և հայտնի չէ։ Իսկ Դատարանի կողմից փորձագետին հարցեր ստաջադրելու հանգամանքի վերաբերյալ գրավատուն հրաժարվում է հարցեր առաջադրել փոձագետին միայն այն պատճառաբանությամբ, որ արդեն իսկ իր կողմից բերված զարդերն ունեն փորձագիտական եզրակացություն, ըստ երևույթի նկատի ունենալով նախաքննության մարմնին ներկայացրած իր կողմից փոխած և կեղծված, իր կողմից չճանաչված զարդերի վերաբերյալ տրված ապօրինի եզրակացությունը, /որի մասին վերը նշվեց/ և որի վերաբերյալ արդեն իսկ նախորդ նիստերին դատարանին հայտնել է այն փաստացի հանգամանքը, որ Լ.Գինոսյանն իր զարդերը փոխել է, կեղծել և տվյալ փորձաքննության հիմքում դրված է այլ գրավադրած զարդերի հետ կապ չունեցող առարկաների եզրակացություն, ինչն էլ ինքնանպատակ և կողմնակալ նախաքննության արդյունքում ձեռք բերված փորձագիտական եզրակացություն է` տրված այն առարկաների վերաբերյալ, ինչը կոնկրետ նպատակահարմար են գտել ներկայացնելու փորձաքննության։ Լ.Գինոսյանի տվյալ հայտարարությունից պարզ է դարձել, որ վերջինս կրկին դատարան է ներկայացրել նախաքննությանը ներկայացրած իր կողմից փոխած զարդերը։
Բացի դրանից, հարկ է նաև նշել, որ իր կողմից վկայակոչված տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ ինչպես Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Տ.Ամիրբեկյանի, այնպես էլ Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Ա.Այվագյանի որոշումներով, որի մասին նաև վերադաս դատարանն է արձանագրել, որ Լ.Գինոսյանը նախաքննության ընթացքում ներկայացրել է ըստ ցուցակի 31 անուն զարդերից 13 անուն առարկաներ և նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքենություն, իսկ 9 անուն զարդը վաճառել է։ Որպիսի պայմաններում, հարկ է համարում դատարանի ուշադրությունը կենտրոնացնել այն ուշագրավ հանգամանքի վրա, որ ըստ էության անընդհատ Լ.Գինոսյանի կողմից կախվել են ոչ միայն զարդերն ու դրանց արժեքները, այլ փաստացի ստացականում նշված քանակը։ Նախաքննության մարմնի կողմից արձանագրված է, որ Լ.Գինոսյանին վերադարձվել են իր կողմից քննիչին ներկայացրած 13 զարդերը:
Բացի դրանից, անգամ վերադաս դատարանի կողմից նույն որոշմամբ արձանագրվել է այն հանգամանքը, որ 02.03.2011թ.-ի նախաքննական մարմնի կողմից նշանակված և ստացված փորձագիտական եզրակացությունը, որը հայցվոր կողմը ներկայացրել է դատարանին, նախկինում քննչական մարմնի կողմից քրեական գործի քննության ընթացքում որպես հիմք չի ընդունվել, քանի որ հաստատվել է, որ այդ զարդերն իրենը չեն եղել։ Հետևաբար Լ.Գինոսյանի կողմից ներկայացված նման զարդերի վերաբերյալ Ռ.Ադանալյան կողմից փորձագետին տրվելիք որևէ հարց չի կարող տրամադրվել և դա առավել, քան իմաստազուրկ է։
Նման պայմաններում և ներկա պահին գրավատու Լ.Գինոսյանն իր նախկին փորձառությամբ փորձում է ոչ միայն ծածկել իր հանցավոր գործողությունները, այլ նաև` 2008թ.-ից մինչև օրս խուսափում է վերադարձնել Ռ.Ադանալյանի զարդերը, շուրջ 9 տարի է, ինչ իրեն և իր ընտանիքին պատճառել է նյութական խոշոր չափերի հասնող ու բարոյական վնասներ։
Դատարանն առհասարակ վճռով չի անդրադարձել Լ.Գինոսյանի կողմից ներկայացրած ‹‹Պարզաբանում›› վերտառությամբ գրառմանը, ինչի արդյունքում անհրաժեշտություն էր առաջանալու նշել դատարանի դիրքորոշումը վերջինիս կողմից դատարանին ներկայացրած փաստաթղթերում առկա զարդերից ոմանց արժեքների և քանակապես վաճառված լինելու փաստերի անհամապատասխանության մասին։
Դատարանին ներկայացրել է 19.11.2015թ.-ին հակընդդեմ լրացված պահանջ, կից զարդերի վերաբերյալ ֆոտոնկարներով և թիվ-1 զարդի վերաբերյալ տեսանյութ, խնդրել է քննության առնել և միջնորդել դրանց վերաբերյալ ևս նշանակել համապատասխան փորձաքննություն։
Սակայն այդ կապակցությամբ Դատարանի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել, անգամ կողմին ըստ լուսանկարների ճանաչման չեն ներկայացվել զարդերը և միջնորդության վերաբերյալ Դատարանը որևէ դիրքորոշում չի հայտնել։
Դատարանի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել Լ.Գինոսյանին ըստ ստացականում բնութագրված, թվարկված իրական զարդերը դատարան ներկայանցնելու պարտավորության մասին։ Սակայն Դատարանի կողմից նշվել է, թե Ռ.Ադանալյանի կողմից ոսկյա զարդերը չճանաչված լինելու պայմաններում, այլ ապացույցների բացակայության պայմաններում և սույն գործով կողմերի տված բացատրության համատեքստում և Ռ.Ադանալյաևի բերած այն փաստարկին, որ ոսկյա զարդերն ավելին արժեն, քան տրամադրված գումարը Ռ.Ադանալյանը թույլատրելի և վերաբերելի ապացույց չի ներկայացրել և Դատարանը ոչ արժանահավատ է համարում նման հայտարարությունը, քանի որ ըստ գործով պարզված փաստական հանգամանքների և Լ.Գինոսյանը, և Ռ.Ադանալյանը հանդիսացել են ոսկյա իրերի առքուվաճառք իրականացնող անձինք:
Միաժամանակ, դատական ծախսերին անդրադառնալիս` Դատարանն ամրագրել է, թե Ռ.Ադանալյանը վերաքննիչ բողոքի համար վճարել է պետական տուրքի գումարը մասնակի` 10.000 ՀՀ դրամի չափով, իսկ մնացած 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը չի վճարել: Հարկ է նշել, սակայն, որ վերաքննիչ բողոքի պետական տուրքի գումարը կազմել է ընդամենը 10.000 ՀՀ դրամ, ինչն իր կողմից վճարվել է››:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի նոյեմբերի 17-ի թվականի թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, պարզելու իր կողմից առաջ քաշված բոլոր հանգամանքները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները

Նշված պատասխանի համաձայն` ‹‹Հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ոչ թե բողոք է, այլ նրա հերթական սև զպրատությունը և բարբաջանքը:
Ռ.Ադանալկանի կողմից իր մոտ գրավադրված զարդերի մի մասի կեղծ և անարժեք լինելու մասին արդեն իսկ նշված է նրա նկատմամբ առանձնապես խոշոր չափերի գումարների խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ հարուցված քրեական գործի մեջ:
Եվ, եթե պատասխանողը չի ճանաչել այդ զարդերը` դա բնական է: Բայց նրա կողմից զարդերը չճանաչելը եթե ընդունվեր քրեական գործի շրջանակներում, ապա Լ.Գինոսյանին պետք է մեղադրանք առաջադրվեր զարդերը փոխարինելու համար:
Ռ.Ադանալյանը խարդախորեն անարժեք զարդերը Լ.Գինոսյանին տալիս նախօրոք հստակ պլանավորել էր, որ գումարը չի վերադարձնելու և զարդերն ետ չի վերցնելու, այլապես` կնշեր դրանց քաշն ու արժեքը:
Նրա զարդերը, ինչպես որ ինքն է նշում, չեն ավելացել: Ցուցակում զարդերի ոչ թե քանակն է 31, այլ` 31 անուն և նույն համարի տակ հաճախ երկու ու ավել զարդ է, իսկ երկու զարդ այլ ստացականում է, այլ գումարի դիմաց, հավասար է 33-ի: Լ.Գինոսյանի գնած և վաճառած զարդերից հետո կմնա 22 անուն զարդ:
Պատասխանողը հայտարարում է, որ զարդերը 120.000 դոլար արժեն: Նույն հաջողությամբ Լ.Գինոսյանը կարող է հայտարարել, որ օրինակ, բացի ստացականներում նշված գումարից 100.000 դոլար էլ տվել է նրան:
Դատավորը գտել է, որ զարդերի արժեքն ըստ երևույթի համարժեք է իր տված գումարին: Գուցե և համարժեք լիներ, եթե Ռ.Ադանալյանն ետ վերցրած չլիներ իր զարդերը: Այդ զարդերը վերցնելիս` գրել է գրություն, ինչը փորձաքննությամբ հաստատվել է, և դրանք 31 անուն զարդերի ցուցակում արդեն չկան: Գուցե և համարժեք լիներ զարդերի արժեքը, եթե դրանց մի մասն ընդհանրապես անարժեք չլիներ: Ինչի մասին ինքը չի իմացել, երբ ցուցակի տակ գրել է ‹‹համաձայն եմ››: Նշվածը պարզվել է զարդերը վաճառելիս››:

3. Վերաքննիչ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը և ապացույցները
Վերաքննիչ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացույցները.
1) Ռուզաննա Ադանալյանը 2009 թվականի հունիսի 15-ին ստացական է տվել այն մասին, որ` ‹‹Ես` Ռուզան Ադանալյանս Լուսինե Գինոսյանից վերցնում եմ 39.500 ԱՄՆ դոլար և 6000 եվրո: Որպես Երաշխիք թողնում եմ աղջկաս անձնագիրը և իմ ձեռագրով նշված ոսկեղենը›› (հատոր 1-ին, գ.թ.12):
2) Ռուզաննա Ադանալյանի կողմից 2009 թվականի հունիսի 15-ին կազմված գրավի առարկա ոսկյա զարդերի ցուցակի համաձայն` Ռուզան Ադանալյանը որպես Լուսինե Գինոսյանից վերցված 39.500 ԱՄՆ դոլար և 6000 եվրո գումարի վերադարձելիության երաշխիք, Լուսինե Գինոսյանին է հանձնել թվով 31 անուն ոսկյա զարդեր: Ընդ որում, ցուցակում նշված և համարակալված են զարդերն առանձին-առանձին, նշված է յուրաքանչյուր զարդի արտաքին նկարագիրը, տեսակը, արտադրությունը, գույնը: Նշված ցուցակը բացի Ռուզաննա Ադանալյանից ստորագրել է նաև Լուսինե Գինոսյանը, նշելով նաև, որ ‹‹ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ›› (հատոր 1-ին, գ.թ.11):
3) Ռուզան Ադանալյանը 07.08.2009 թվականին ստացական է տվել առ այն, որ Լուսինե Գինոսյանից վերցնում է 120.000 ՀՀ դրամ գումար և որպես երաշխիք թողնում է 2 /երկու/ հատ տղամարդու մատանի: 07.08.2009 թվականի ստացականում առկա է Ռուզան Ադանալյանի ստորագրությունը:
4) Ռուզան Ադանալյանի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 16-ին տրված ստացականի համաձայն` Լուսինե Գինոսյանը Ռուզան Ադանալյանին տվել է 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումար: Ռուզան Ադանալյանը, որպես նշված գումարի երաշխիք թողել է Լուսինե Գինոսյանի մոտ թվով 31 անուն զարդեր: Նշված փաստերը դատավարության ընթացքում կողմերի կողմից ընդունվել է (հատոր 1-ին, գ.թ.10, չվիճարկվող փաստ):
5) ‹‹Ոսկեղեն›› վերտառությամբ փաստաթղթում Ռուզան Ադանալյանը հետ է վերցրել վզնոցը /սպիտակ ոսկի և բռ. Քարերով/, Բրոշկան /բրիլիանտի քարերով/, վզնոցը /ծաղիկ/, 1 զույգ ականջօղ /զմրուխտի քարերով/, ոսկյա ժամացույց /Rolex/ և ‹‹Свач›› ժամացույցը, որը հաստատվել է վերջինիս ստորագրությամբ:
6) Ռուզան Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ վերջինս բացի 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումարից, վերցրել է նաև 160.000 ՀՀ դրամ գումար, որը հաստատվել է Ռուզան Ադանալյանի ստորագրությամբ: Հիշյալ ստացականը չի պարունակում ամսաթիվ:
7) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից 21.03.2011 թվականին տրված թիվ N 18 եզրակացության ‹‹ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ›› բաժնում արձանագրվել է հետևյալը.
1. 1-ին ստացականի ձեռագիր տեքստի «Ստացական Ես` Ռուզան Վարազդատի Ադանալյանս (անձնագիր....» բառերով սկսվող և «....կմարեմ պարտքը ըստ ստացված բառերով ավարտվող հատվածը, նշված հատվածում առկա երկու ստորագրությունները և ստորին հատվածում՝ «16.12.2009թ.» թվագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
1-ին ստացականի «Գրությունը գրվել է...» բառերով սկսվող և «...Լիլիթ Բաղդալյան /ստորագրություն/» բառերով ավարտվող հատվածը կատարված չէ Ռուզաննա Ադանալյանի, Լուսինե Գինոսյանի, Լեյլի Զիլավյանի կողմից, այլ կատարված է այլ անձի /անձանց/ կողմից։
2. 2-րդ ստացականի «Ես` Ռուզան Ադանալյանս բացի...» բառերով սկսվող և ‹‹...Որի համար ստորագրում եմ» բառերով ավարտվող ձեռագիր տեքստը և դրա տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
3. 3-րդ ստացականի «Ես` Ռուզան Ադանալյանս Լուսինե Գինոսյանից...» բառերով սկսվող և «...Որի համար ստորագրում եմ» բառերով ավարտվող ձեռագիր տեքստը և դրա տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
4. 4-րդ ստացականի ձեռագիր տեքստի «Ես` Ռուզան Վարազդատի Ադանալյանս...›› բառերով սկսվող և «...Ստորագրում եմ-անձնագիր (AK 0201337) /ստորագրուգրություն/ 12.12.2008 016» բառերով ավարտվող հատվածը և վերջում «15.06 (հունիսի) ձեռագիր հատվածը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
4-րդ ստացականի «Համաձայն եմ` /ստորագրություն/ /Լ.Գինոսյան/ անձնագիր AB 0330804» ձեռագիր հատվածը կատարված է Լուսինե Գինոսյանի կողմից։
5. 5-րդ ստացականի ձեռագիր տեքստը, բացի 5-րդ տողի «1» թվից և 6-րդ տողի բառից, տեքստում առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
5-րդ ստացականի 6-րդ տողի «տաս» բառը հավելագրված է։ Սակայն ծավալի փոքրության, դրանում նույնանուն տառերի և տառերում կայուն մասնավոր հատկանիշների բացակայության պատճառով` համեմատական հետազոտություն չի կատարվել, պարզելու համար, թե` ձեռագիր տեքստի նշված հատվածը` «տաս» բառը, կատարվել է Ռ.Ադանալյանի, թե` Լ.Զիլավյանի կողմից։
Պարզել` 5-րդ ստացականի ձեռագիր տեքստի 5-րդ տողի «1» թիվը հավելագրված է, թե` ոչ, հնարավոր չեղավ՝ հետազոտվող գրառման ծավալի փոքրության, մասնավոր հատկանիշների բացակայության պատճառով։
6. 6-րդ ստացականի «Ես` Ռուզան Ադանալյանս, 120.000 դրամ...» բառերով սկսվող «...որի համար ստորագրում եմ։ /ստորագրություն/ 7.08.09թ.» բառերով՝ ավարտվող ձեռագիր տեքստը և տեքստի տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից։
7. 7-րդ ձեռագիր տեքստի «1. Մարգարտյա վզնոց (ալեքսանդրիտ քարով,...» բառերով սկսվող և «...Վերցրեցի բրիլիանտ քարերով брошка-ն /N6/›› բառերով ավարտվող հատվածը, նշված հատվածի տակ առկա և տեքստի վերջում՝ աջ կողմում առկա ստորագրությունները կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
7-րդ ձեռագիր տեքստի վերջում՝ «հին ցուցակ (25.000$)» ձեռագիր հատվածը և դրա տակ` ձախ կողմում, առկա ստորագրությունը կատարված են Լուսինե Գինոսյանի կողմից։
8. 8-րդ ձեռագիր տեքստի «Ոսկեղեն 1. Մարգարտյա վզնոց (ալեքսանդրիտ քարով,...» բառերով սկսվող և «....13. ականջօղ 14» բառերով ավարտվող հատվածը,ինչպես նաև տեքստում առկա թվով 5 ստորագրությունները կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից։
8-րդ ձեռագիր տեքստի «8. ականջօղ-1 զույգ...» տողի դիմաց առկա ստորագրության պարզ կառուցվածքի, պարունակող գրաֆիկական նյութի սակավության և մասնավոր հատկանիշների սահմանափակ քանակության պատճառով որևէ դրական կամ բացասական հետևության հանգել հնարավոր չէ, ուստի պատասխանել այն հարցին` թե հետազոտման ենթակա նշված ստորագրությունը կատարվել է Ռուզան Ադանալյանի, Լուսինե Գինոսյանի կողմից, թե` ոչ, հնարավոր չեղավ։
9. 9-րդ ձեռագիր տեքստի «Վերցրեցի N 5 վզնոց /սպիտակ ոսկի....» բառերով սկսվող և «....և վզնոցը ծաղիկ /N 7/» բառերով ավարտվող ձեռագիր և տեքստում առկա թվով 4 ստորագրությունները կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից:
8) ‹‹ՀՀ փորձագիտական կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից 02.03.2011 թվականին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացության ‹‹ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ›› բաժնում արձանագրվել է հետևյալը` ‹‹...փորձաքննությանը ներկայացված թիվ 1 պարկում առկա զարդերի և ժամացույցների ընդհանուր շուկայական արժեքը, 2008թ. փետրվար 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 24.850 /քսանչորս հազար ութ հարյուր հիսուն/ դրամ, իսկ 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ` 44.550 /քառասունչորս հազար հինգ հարյուր հիսուն/ դրամ: ....փորձաքննությանը ներկայացված թիվ 2 պարկում առկա զարդերի ընդհանուր շուկայական արժեքը, 2008 թ. փետրվարի 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 476.000 /չորս հարյուր յոթանասունվեց հազար/ դրամ, իսկ 2010 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ` 885.000 /ութ հարյուր ութսունհինգ հազար/ դրամ››:
9) Թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի 19.10.2012 թվականի որոշմամբ թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճվել և Ռ.Ադանալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով:
10) Թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի19.10.2012 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ Լուսինե Գինոսյանը նախաքննության ընթացքում ներկայացրել է ըստ ցուցակի 31 անուն զարդերից 13 անուն առարկաներ և նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:… Լ.Գինոսյանի ներկայացրած զարդերը ճանաչման են ներկայացվել Ռուզան Ադանալյանին, վերջինս ճանաչել է միայն արաբատառ գրառումով մեկ ականջօղը, հայտնելով, որ դա ինքն է որպես գրավ թողել Լ.Գինոսյանի մոտ, իսկ մյուս զարդերը, ժամացույցները չի ճանաչել, հայտնելով, որ դրանք տեսնում է առաջին անգամ, ինքը Լ.Գինոսյանին այլ զարդեր է ներկայացրել և զարդերը փոխարինված են:
11) ՀՀ ‹‹Փորձաքննությունների ազգային բյուրո›› ՊՈԱԿ-ի 29.11.2016 թվականի թիվ 16-0434Դ փորձագիտական եզրակացությամբ` թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին 03.10.2016 թվականին կայացրած որոշման պահանջները թողնվել են անկատար, քանի որ` ‹‹...որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ են հետազոտելի օբյեկտ հանդիսացող զարդերը, որոնք նախօրոք չեն ներկայացվել: Ելնելով վերոգրյալից 2016թ. հոկտեմբերի 24-ին միջնորդություն է ներկայացվել նախաձեռնողին` խնդրելով փորձաքննությանը տրամադրել հիշյալ որոշմամբ նշված գնահատման ենթակա զարդերը: Նկատի ունենալով, որ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ որոշակի պարտականություններ է դրվել քաղաքացիական գործի մասնակից կողմերի վրա, միջնորդության պատճենները ներկայացվել են նաև վերջիններիս: Միջնորդության ներկայացման օրվանից 20-օրյա ժամկետում դրա պահանջների չբավարարման պատճառով նախաձեռնողին է ներկայացվել հիշեցում` կրկին խնդրելով բավարարել միջնորդության պահանջները: Հիշեցման պատճենները ներկայացվել են նաև կողմերին: Նկատի ունենալով, որ հիշեցման ներկայացման օրվանից 10-օրյա ժամկետում միջնորդության պահանջները չեն բավարարվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի ‹‹3›› կետով սահմանված պահանջներով, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Զարգարյանի կողմից 03.10.2016 շթ. կայացված դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշման պահանջները թողնվում է անկատար››:

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վերաքննիչ բողոքները դրանցում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
Նշված իրավանորմի պահանջներին համապատասխան` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների uահմաններում, իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք բխում են վերաքննիչ բողոքի հիմքերից: Վերաքննիչ դատարանը, վերոգրյալ պատճառաբանությամբ, վերաքննիչ բողոքները քննության է առնում միայն դրանցում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում ու սույն դատական ակտի շրջանակներում սույն վեճին վերաբերող այլ հարցերի, խնդիրների չի անդրադառնում: Վճռաբեկ դատարանը վերոգրյալի վերաբերյալ 2012 թվականի հունիսի 29-ի թիվ ԵԿԴ/2082/02/08 որոշմամբ նշել է, որ` «…Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում…»:
Վերաքննիչ դատարանը նկատի ունենալով, որ սզկբնական հայցը և հակընդդեմ հայցը փոխկապակցված են միմյանց հետ ու մեկի բավարարումը ենթադրում է մյուսի մերժումը` նպատակահարմար է գտնում վերաքննիչ բողոքներին անդրադառնալ միասին: Միաժամանակ, հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանը ստորև անդրադառնում է վերաքննիչ բողոքների հիմքերին և հիմնավորումներին` ըստ իր նախընտրած հերթականության ու խմբագրության: Մասնավորապես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` «Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ 3-81(ՏԴ) որոշմամբ վկայակոչելով վերոգրյալ իրավանորմի դրույթը, նշել է` «… դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ` գործին դրա վերաբերելիության, oրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իuկ վերաբերելի բոլոր ապացույցները միաuին` որոշակի փաuտ (փաuտեր) հաuտատելու համար բավարարության տեuանկյունից:
Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը uտուգելուց հետո պարտավոր է uտուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակաuության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իuկ փաuտը հաuտատել արժանահավատ ապացույցի հիման վրա»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` ‹‹Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ››:
Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարությունում գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում):
Տվյալ դեպքում, Դատարանը 2014 թվականի մայիսի 20-ին վճռել է.
‹‹Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար բռնագանձելու պահանջի մասին սկզբնական հայցը բավարարել մասնակիորեն։
Ռուզան Ադանալյանից հօգուտ Լուսինե Գինոսյանի բռնագանձել 31.983 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 6.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար, որպես պարտավորության գումար։
Սկզբնական հայցը մնացած մասով մերժել։
Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու պահանջի մասին հակընդդեմ հայցը բավարարել մասնակի։
Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորության` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից հաշվանցել 2.596.6 ԱՄՆ դոլար գումար։
Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել››:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռուզան Ադանալյանը:
Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է: Բեկանել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի մայիսի 20-ի թիվ ՇԴ/0130/02/13 վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:
Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ Լուսինե Գինոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Այսպիսով` Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշումը ստացել է օրինական ուժ:
Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ մտած 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ արձանագրել է, որ` ‹‹... Նախ` Ռուզան Ադանալյանը չի պնդել և չի պնդում, որ կատարել է իր պարտավորությունը Լ.Գինոսյանի հանդեպ, այլ վերջինս նշել է, որ իր կողմից Լ.Գինոսյանի մոտ գրավադրված ոսկյա զարդերի արժեքը շատ ավելին է քան փոխառության գումարը և այդ հիմքով ներկայացնելով հակընդդեմ հայց խնդրել է գրավադրված զարդերի գումարը հաշվանցել, իսկ մնացած զարդերը վերադարձնել իրեն:
Երկրորդ Դատարանը հաստատված համարելով, որ Լուսինե Գինոսյանը իր մոտ առկա 31 զարդերից 9-ը վաճառել է, որի դիմաց ստացել է 3.720 ԱՄՆ դոլար գումար, այս փաստը` մասնավորապես գումարի չափի մասով հաստատված է համարել առանց որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցի, մասնավորապես` հայցվորի զուտ բանավոր հայտարարության հիման վրա, որը պատասխանողի այս աթիվ ներկայացված առարկությունների պայմաններում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ և 51-րդ հոդվածների իմաստով, չէր կարող բավարար ապացույց հանդիսանալ 9 անուն զարդը 3.720 ԱՄՆ դոլարով վաճառված լինելու փաստը հաստատված համարելու համար››:
Զարգացնելով իր դիրքորոշումը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ` ‹‹... Դատարանը չի պարզել, թե 31 անուն զարդից կոնկրետ որ զարդը և ինչ արժեքով է վաճառվել, այս առումով Դատարանը ապացուցման բեռը չի դրել հայցվորի վրա և դա այն դեպքում, երբ գործում առկա է 2009 թվականի հունիսի 15-ին Ռուզաննա Ադանալյանի կողմից կազմված գրավի առարկա ոսկյա զարդերի ցուցակը, (...): Նշված ցուցակը բացի Ռուզաննա Ադանալյանից ստորագրել է նաև Լուսինե Գինոսյանը, նշելով նաև, որ ‹‹ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ››: Մինչդեռ Ռ. Ադանալյանը ինչպես հակընդդեմ հայցադիմումով, այնպես էլ դատաքննությամբ այս փաստը վիճարկել է: Հետևաբար Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի այս առումով փաստարկները և գտնում է, որ Դատարանի եզրահանգումը հաստատված փաստերի մասով իրավաչափ չէ››:
Միաժամանակ` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ` ‹‹... 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականով նշվել է, որ. ‹‹հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառեն միասին և կմարեն պարտքը` ըստ ստացված գումարի››` մեկնաբանելով ստացականում նշված արտահայտությունը` բառացի նշանակությամբ, պետք է ենթադրել, որ կողմերը նշվածով նախատեսել են գրավադրված ոսկյա իրերը վաճառել միասին, դրանով իսկ բացառելով առանձին վաճառելու դեպքում դրա արժեքի վերաբերյալ անհամաձայնությունը: Մինչդեռ, դատարանը նշվածը դիտարկել է, որպես պատասխանողի կողմից գրավադրված գույքը հայցվորի կողմից վաճառելուն համաձայնություն տալը հաստատող ապացույց, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել նաև Պայմանագիրը (Ստացականը):
Վերոգրյալ պատճառաբանությունների ուժով Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում հայցապահանջը բավարարելու մասին Դատարանի եզրահանգումն և դրա հիմքում ընկած պատճառաբանությունները››:
Անդրադառնալով հակընդդեմ հայցին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ` ‹‹... Դատարանը ամբողջությամբ չի ուսումնասիրել փորձաքննության եզրակացությունը, մասնավորապես թե փորձաքննությանը կոնկրետ ինչ առարկաներ են տրամադրվել և արդյոք դրանց նկարագիրը համապատասխանում է կողմերի միջև կազմված ցուցակում նշված առարկաների նկարագրին, որի արդյունքում միայն հնարավոր կլիներ հաստատված համարելու փաստ առ այն, որ դրանք նույնական են (Օրինակ փորձաքննությանը տրամադրվել է նաև Պարկ 2(2.1-2.15) Դեղին գույնի մետաղից պատրաստված մետաղադրմա և մետաղալարի կտոր, մինչդեռ գործում առկա գրավադրված առարկաների ցուցակում, այդպիսիք բացակայում են): Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը ներքին համոզման է հանգել առանց գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, ինչի արդյունքում չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը››:
Սահմանելով գործի նոր քննության ծավալ` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ` ‹‹Դատարանի հակընդդեմ հայցի մասով եզրահանգման հիմքում ընկած փորձագետի եզրակացությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` պետք է գնահատվեր մյուս ապացույցների հետ համակցության մեջ, որն էլ Դատարանը չի կատարել››:
Այսինքն` Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ մտած 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ սահմանել է գործի քննության նոր ծավալ, միաժամանակ` վերոգրյալ հարցերի պարզաբանումը դիտել է որպես սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանք:
Գործի նոր քննության ընթացքում Դատարանը սահմանափակված է եղել գործի քննությունն իրականացնել բացառապես այն ծավալով և այն սահմաններում, որոնք սահմանել է Վերաքննիչ դատարանն իր օրինական ուժի մեջ մտած 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, որի համաձայն` «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում», Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ակտի կայունության, որոշակիության և կանխատեսելիության համընդհանուր սկզբունքի ու վերը ներկայացված իրավանորմի պահանջների հաշվառմամբ, սույն քաղաքացիական գործով բացահայտված փաստական հանգամանքների և դրանց հաստատմանն ուղղված ապացույցների կապակցությամբ արդեն իսկ իրավական ուժ ստացած ու պահպանած դատական եզրակացությունները չեն կարող նույն փաստական հանգամանքների և նույն ապացույցների առկայության պայմաններում այլ կերպ մեկնաբանվել:
Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանն իր 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ, փաստորեն, ըստ էության հանգել է այն եզրակացության, որ սկզբնական հայցը, գործի նյութերի համակցությամբ քննության պայմաններում, ենթակա չէ բավարարման, մասնավորապես` արձանագրելով, որ` ‹‹... Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում հայցապահանջը բավարարելու մասին Դատարանի եզրահանգումն և դրա հիմքում ընկած պատճառաբանությունները››:
Միաժամանակ` 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ արձանագրել է, որ` ‹‹ ... Դատարանը ամբողջությամբ չի ուսումնասիրել փորձաքննության եզրակացությունը, մասնավորապես թե փորձաքննությանը կոնկրետ ինչ առարկաներ են տրամադրվել և արդյոք դրանց նկարագիրը համապատասխանում է կողմերի միջև կազմված ցուցակում նշված առարկաների նկարագրին, որի արդյունքում միայն հնարավոր կլիներ հաստատված համարելու փաստ առ այն, որ դրանք նույնական են››:
Նշվածի համատեքստում` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն վեճին իրավաչափ լուծում տալու տեսանկյունից Դատարանը պարտավորված է եղել, ի կատարումն Վերաքննիչ դատարանի պահաջի, փորձաքննության նշանակման նպատակով պահանջվել ներկայացնել ոսկյա զարդերը, այդպիսիք ներկայացվել են Դատարանին Լուսինե Գինոսյանի կողմից: Դատական նիստի շրջանակներում Ռուզան Ադանալյանը հայտարարել է, որ չի ճանաչում դրանք և ներկայացված զարդերն իր կողմից տրված զարդերը չեն:
Միաժամանակ, սույն գործով կողմերն ընդունել են այն հանգամանքը, որ դրամական պարտավորության կատարումն ապահովվել է 33 անուն ոսկյա զարդերը Լուսինե Գինոսյանի մոտ գրավադրմամբ:
Ռուզան Ադանալյանը պնդել է, որ գրավի առարկա ոսկյա զարդերի իրական արժեքը գերազանցել է տրված դրամական միջոցների չափը և կազմել է ավելի, քան` 120.000 ԱՄՆ դոլար գումար: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործով ձեռք չի բերվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց այն մասին, որ Ռուզան Ադանալյանի կողմից Լուսինե Գինոսյանին տրամադրված ոսկյա զարդերի իրական արժեքն ավելին է եղել, քան` ստացված դրամական միջոցները: Այսինքն` վերջինս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն չի ապացուցել իր կողմից վկայակոչված փաստերը, ուստի դրանց բացասական հետևանքները կրում է Ռուզան Ադանալյանը:
Ավելին, ոսկյա զարդերի ամբողջ լրակազմի բացակայության, դրանց մանրամասն նկարագրի բացակայության պայմաններում, երբ Դատարանին ներկայացված ոսկյա զարդերը պատասխանողը չի ճանաչել /նշված փաստն արձանագրվել է Դատարանի կողմից/, իսկ վերջինիս ներկայացրած լուսանկարներում արտացոլված ոսկյա զարդերի իսկությունը և դրանք հայցվորին հանձնված լինելու /նույնականության/ հանգամանքն իր հերթին վիճարկել է հայցվորը` Դատարանի կողմից որևէ եզրակացություն զարդերի իրական արժեքի վերաբերյալ տրվել չէր կարող:
Տվյալ դեպքում, Դատարանն արձանագրել է, որ կողմերն ընդունել են այն հանգամանքը, ոսկյա զարդերը` թվով 33, հանձնվել են Լուսինե Գինոսյանին, ինչպես նաև` կողմերն ընդունել են այն հանգամանքը, որ հայցվորի կողմից ոսկյա զարդերի մի մասը, ըստ հայցվորի հայտարարության` թվով 11-ը, իրացվել են, իսկ հայցվորը հայտարարել է, որ իրացման ընդհանուր արժեքը կազմել է 3.720 ԱՄՆ դոլար: Նման պայմաններում Դատարանի կողմից հայցվորի վրա է դրվել այն փաստական հանգամանքների առկայությունն ապացուցելու բեռը, ըստ որի` իրացվել են հենց թվով 11 ոսկյա զարդեր և իրացման արժեքը կազմել է 3.720 ԱՄՆ դոլար գումար: Հայցվորի կողմից, սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` չի ներկայացվել նշված փաստը հիմնավորող որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց:
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում, Դատարանի այն փաստարկը, որ` ‹‹... Լուսինե Գինոսյանի կողմից իրացված ոսկյա զարդերի իրական քանակի և արժեքի մասին որևէ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում Դատարանը գտնում է, որ տրամադրված ոսկյա զարդերի արժեքը առնվազն բավարել է դրամական պարտավորության ընդհանուր չափը... ››:
Ինչ վերաբերում է հաշվանցի իրականացմանը և Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված գործի նոր քննության ծավալին, ապա Դատարանը փաստարկել է, որ նախնական դատական նիստով Ռուզան Ադանալյանին ճանաչման են ներկայացվել 22 անուն զարդեր, սակայն վերջինս չի ճանաչել դրանք, իսկ դատաքննության փուլում Ռուզան Ադանալյանը հայտարարել է, որ նշված զարդերը չեն ներկայացվել ճանաչման, ինչն անհիմն է ու չի համապատասխանում իրականությանը:
Այդուհանդերձ, ի կատարումն Վերաքննիչ դատարանի պահանջի` Դատարանի կողմից նշանակվել է սույն քաղաքացիական գործով փորձաքննություն` պարզելու համար արդյոք փորձաքննության ներկայացված զարդերը ոսկյա են, թե` ոչ, արդյոք դրանք ընդգրկված են Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված ցանկում և համապատասխանում են ներկայացված լուսանկարներին, թե` ոչ, արդյոք ներկայացված ու ցուցակում նշված զարդերից որն է բացակայում, որքան է կազմել բացակայող զարդի շուկայական արժեքը 2009 թվականի ընթացքում:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ փորձաքննությունը թողնվել է անկատար` ոչ միայն զարդերը փաստացի ներկայացված չլինելու, այլ նաև` դրանց նկարագրի բացակայության պատճառաբանությամբ:
Նման պայմաններում, Դատարանի այն եզրահանգումը, որ ‹‹գործով երկու կողմն էլ մասնակի են իրացրել իրենց վրա դրված ապացուցման բեռը, որի պայմաններում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ թե՛ հայցը, թե՛ հակընդդեմ հայցը ենթակա են մերժման, իսկ դրամական պարտավորությունը ոսկյա զարդերի` Լուսինե Գինոսյանին որպես գրավառուի սեփականություն անցնելու ուժով պետք է համարել դադարած, որի արդյունքում ինքնին առարկայազուրկ է դառնում հաշվանց իրականացնելու պահանջը, իսկ ոսկյա զարդերը վերադաձնելուն պարտավորեցնելու պահանջը ենթակա է մերժման` վերը նշված պատճառաբանությունների ուժով››, Վերաքննիչ դատարանը գտնում է հիմնավոր` նկատի ունենալով, որ վերջիններս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն չեն ապացուցել իրենց կողմից վկայակոչված փաստերը, ուստի դրանց բացասական հետևանքները պետք է կրեն երկուսն էլ:
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքներում նշված` Դատարանի կողմից թույլ տրված դատավարական և նյութավարական նորմերի խախտումներին, ապա Վերաքննիչ դատարանը նշվածը գտնում է անհիմն, քանի որ Դատարանը կատարել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտություն` հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը, բացի այդ, սույն վճիռը կայացրել է` պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130-132-րդ հոդվածի դրույթները:
Անդրադառնալով Ռուզան Ադանալյանի այն փաստարկին, թե Վերաքննիչ դատարանում առաջին անգամ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի գումարը կազմել է 10.000 ՀՀ դրամ, ինչն էլ իր կողմից վճարվել է, ապա հիմք ընդունելով վերոգրյալ իրավանորմերի կարգավորումը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հակընդդեմ հայցի մասով ներկայացվել է 2 ոչ գույքային պահանջ, որպիսի պարագայում, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, պետական տուրքի գումարը կազմում է 20.000 ՀՀ դրամ: Հետևաբար` Դատարանն իրավացիորեն բռնագանձել է ևս 10.000 ՀՀ դրամ:
Հիշատակվածի հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքները բավարարելու հիմքերը բացակայում են, իսկ Դատարանի վճիռն իրավաչափ է և ենթակա չէ բեկանման:
Վերը ներկայացված պատճառաբանությամբ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված լիազորությունը («Գործն ըuտ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ»):

5. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` «Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն»:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան»:
Հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանի վերաքննիչ բողոքի մասով.
Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգել է: Նշվածը նկատի ունենալով, ինչպես նաև` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատական ակտը բողոքարկվել է միայն սկզբնական հայցը մերժելու մասով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել 34.580 ԱՄՆ դոլարի 3 տոկոսին` 1.037,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև` 6.000 եվրոյի 3 տոկոսին` 180 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:
Պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքի մասով.
Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը 2018 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգել է: Նշվածը նկատի ունենալով, ինչպես նաև` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատական ակտը բողոքարկվել է ամբողջությամբ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սկզբնական հայցի մասով Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել 34.580 ԱՄՆ դոլարի 3 տոկոսին` 1.037,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև` 6.000 եվրոյի 3 տոկոսին` 180 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:
Միաժամանակ` հակընդդեմ հայցի մասով Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածների պահանջներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքները մերժել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով կայացրած վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.037,4 ԱՄՆ դոլարին և 180 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:
Պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.037,4 ԱՄՆ դոլարին և 180 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:
Պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ա.ՍՄԲԱՏՅԱՆ Հ.ԵՆՈՔՅԱՆ

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտել « » ---------------------- 2018 թվականին:

Նախագահող դատավոր` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դատական Գործ N: ՇԴ/0130/02/13
Դատական Գործ N: ՇԴ/0130/02/13
Շիրակի մարզ
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 07-02-2013
Հայցվոր/դիմող
ԱնունԼուսինե   
ԱզգանունԳինոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Պատասխանող
ԱնունՌուզաննա   
ԱզգանունԱդանալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:Գումարի բռնագանձման պահանջի մասին
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 11.1
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Ստացման կարգը: Առաջին անգամ
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 08-02-2013
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Շիրակի մարզ
Դատավորի անուն: Լիլիթ Ռաֆիկի Խաչատրյան
Դատավոր
Դատարանի անվանում: Շիրակի մարզ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 07-02-2013
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2013-02-11 11:29:31 Խմբագրման ամսաթիվ:2013-02-11 11:29:31    
Որոշման ամսաթիվ: 11-02-2013
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 12-03-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 11-02-2013
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովում կիրառելու
Հայցի ապահովման միջոցները: Գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելը
Նշանակվել է դատական նիստ:
Բավ/մերժ: Բավարարվել է
Որոշման ամսաթիվ: 11-02-2013
Որոշման բովանդակություն:
Տրվել է կատարողական թերթ: 11-02-2013
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 28-03-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 12-03-2013
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 17-04-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 28-03-2013
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 30-04-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 17-04-2013
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 30-05-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 30-04-2013
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հակընդդեմ հայց (պետ. տուրք)    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 22-05-2013
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Հակընդդեմ պահանջ:Ոսկյա 31 անուն զարդերի բնեղենով ետ վերադարձման պահանջի մասին
Այլ նշումներ:
Հակընդդեմ հայցը վերադարձվել է/ընդունումը մերժվել է    
Որոշման ամսաթիվ: 24-05-2013
Հակընդդեմ հայցը վերադարձվել է/ընդունումը մերժվել է: Հակընդդեմ հայցը վերադարձվել է
Որոշման բովանդակություն:Գործ թիվ ՇԴ/0130/02/13

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 մայիսի 2013թ. քաղ.Գյումրի

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Լ.Խաչատրյանս ծանոթանալով հակընդդեմ հայցով հայցվոր Ռուզան Վարազդատի Ադանալյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցին և դրան կից փաստաթղթերին, ինչպես նաև քննարկելով հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
11.02.2013թ. ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցադիմումն ընդունվել է վարույթ:
2013թ. մայիսի 22-ին քաղաքացիական գործով պատասխանող Ռուզան Ադանալյանը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Լուսինե Գինոսյանի` ոսկյա 31 անուն զարդերի բնեղեն ետ վերադարձման պահանջով, որով խնդրել է Լուսինե Գինոսյանից բռնագանձել իր զարդերը, խնդրելով կիրառել հայցի ապահովման միջոց և արգելանք դնել Լուսինե Գինոսյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Միաժամանակ դատարան է ներկայացրել իրեն հասցված գործարար համբավի արատավորման և բարոյական փոխհատուցման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96 հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հակընդդեմ հայցն ընդունվում է եթե` 1. հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, 2. հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը, 3. հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ ու Ճիշտ լուծումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` հայցադիմումում պետք է նշվեն հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման:
Հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանը դատարան է ներկայացրել ոսկյա զարդերի վերադարձման պահանջ, որը ըստ էության գնահատման ենթակա հայց է և հայցադիմումում պետք է նշվեր հայցագինը, որը հակընդդեմ հայցվորի կողմից չի կատարվել: Հակընդդեմ հայցվորը միաժամանակ խնդրել է որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, որը հնարավոր չէ իրականացնել առանց հայցի հայցագինը սահմանելու:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92–րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն չեն պահպանվել սույն օրենսգրքի 87 հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները:
Բացի այդ հակընդդեմ հայցադիմումին կից հակընդդեմ հայցվորի կողմից չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, կամ միջնորդություն` պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է:
Ինչ վերաբերվում է Ռուզան Ադանալյանին հասցված գործարար համբավի արատավորման և բարոյական փոխհատուցման պահանջին, ապա դատարանը գտնում է, որ ներկայացված պահանջի և սկզբնական հայցի միջև չկա որևէ փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը չի կարող ապահովել վեճի առավել արագ ու ճիշտ լուծումը:
Նման պայմաններում գտնում եմ, որ հակընդդեմ հայցը ենթակա է վերադարձման:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92, 96 և 144 հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Վերադարձնել հակընդդեմ հայցով հայցվոր Ռուզան Վարազդատի Ադանալյանի կողմից ներկայացված ոսկյա 31 անուն զարդերի բնեղեն ետ վերադարձման պահանջով հակընդդեմ հայցադիմումը:
Որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով հայցվորի կողմից այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հակընդդեմ հայց. պետ. տուրքը վերադարձվել է(ՀՀ դրամ): 0
Այլ Նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 26-06-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 30-05-2013
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է ըստ ընդդատության/ենթակայության    
Որոշման ամսաթիվը: 26-06-2013
Դատարան: Կենտրոն և Նորք-Մարաշ
Որոշման բովանդակությունը:Գործ № ՇԴ/0130/02/13

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին

26 հունիսի 2013թ. ք.Գյումրի

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ՝ դատավոր Լ.Խաչատրյանի, քարտուղարությամբ` Գ.Հարությունյանի, մասնակցությամբ` հայցվորի ներկայացուցիչ Թ.Յայլոյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերն ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Լուսինե Գինոսյանը հայց է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
11.02.2013թ. ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցադիմումն ընդունվել է վարույթ:
2013թ. մայիսի 22-ին քաղաքացիական գործով պատասխանող Ռուզան Ադանալյանը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Լուսինե Գինոսյանի` ոսկյա 31 անուն զարդերի բնեղեն ետ վերադարձման պահանջով:
24.05.2013թ. դատարանի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումը վերադարձվել է:
Լուսինե Գինոսյանը իր ներկայացրած հայցադիմումում պատասխանողի հասցեն նշել է՝ ք.Գյումրի, Թամանյան փող., 69 շենք, 28-30 բնակարանը, սակայն պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի վերաբերյալ տեղեկանք չի ներկայացրել:
25.06.2013թ. պատասխանող Ռուզան Ադանալյանի կողմից դիմում է ներկայացվել դատարան, որով հայտնել է, որ փաստացի բնակվում է Երևան քաղաքում` Այգեստան փող. 3, 7/ա տուն հասցեում և հնարավորություն չունի գնալ-գալ Գյումրի քաղաք` դատական նիստերին: Դատարանի կողմից ուղարկված գրություններն ու նամակները ստացել են իր ծանոթները կամ բարեկամները և փոխանցել են իրեն: Ելնելով վերը նշվածից դատարանից խնդրել է քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82 հոդվածի:
Դիմումը հիմնավորելու համար Ռուզան Ադանալյանը դատարան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի <<Կենտրոն>> վարչական շրջանի տեղամասի ներակայացուցչի կողմից տրված տեղեկանքը, ըստ որի` Ռուզան Ադանալյանը բնակվում է Այգեստան 3 փողոց, թիվ 7/ա տուն հասցեում:
Հայցվորի ներկայացուցիչը միջնորդության դեմ առարկել է, հայտնելով, որ պատասխանողը անձնագրով հաշվառված է ք. Գյումրի, Թամանյան փող., 69 շենք, բն. 28-30 հասցեում:
Դատարանը քննության առնելով դիմումը, լսելով հայցվորի ներկայացուցչին, գտավ, որ պատասխանող Ռուզան Ադանալյանի միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82 հոդվածի համաձայն՝ հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան: Նույն օրենսգրքի 86 հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության, եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ:
Այսպիսով, դատարանը հիմնավորված է համարում, որ սույն քաղաքացիական գործով պատասխանող Ռուզան Ադանալյանի բնակության վայրը հանդիսանում է քաղաք Երևան, Այգեստան 3 փողոց, տուն թիվ 7/ա հասցեն, իսկ քաղաքացիական գործը վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ, քանի որ հայցվորի կողմից պատասխանողի բնակության վայրի հասցե նշվել է ք.Գյումրի, Թամանյան փող., 69 շենք, 28-30 բնակարանը, սակայն չի ներկայացվել պատասխանողի բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք, ուստի դատարանը գտնում է, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործը ըստ ընդդատության պետք է ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86 հոդվածի 3-րդ կետով, 144 հոդվածով՝ դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործով ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, պատասխանող Ռուզան Ադանալյանի միջնորդությունը բավարարել:
Թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Որոշման օրինակն ուղարկել կողմերին:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ.ԽԱՉԱՏՐՅԱՆ
Որոշման հիմքը
Հոդված86       Կետ 3
Ուղարկման ամսաթիվը: 09-07-2013
Էջերի քանակը: 179
Գործին կից նյութերը:
Գրության համարը:
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Դատական Գործ N: ՇԴ/0130/02/13
Կենտրոն և Նորք-Մարաշ
Գործը ստացվել է այլ դատարանից ընդդատության/ենթակայության կարգով    
Ամսաթիվ: 12-07-2013
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 12-07-2013
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն: Ռուբեն Կորյունի Ափինյան
Դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2013-07-20 15:06:06 Խմբագրման ամսաթիվ:2013-07-20 15:06:06    
Որոշման ամսաթիվ: 15-07-2013
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 21-08-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 18-07-2013
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 17-09-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 21-08-2013
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 15-10-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 17-09-2013
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 11-11-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 15-10-2013
Ժամ: 16:30
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հակընդդեմ հայց (պետ. տուրք)    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 18-10-2013
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Հակընդդեմ պահանջ:Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից հաշվանցել 34580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը և պարտավորեցնել վերադարձնելու մնացած զարդերը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 02-12-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 11-11-2013
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 20-12-2013
Ծանուցագիրը ուղարկվել է: 02-12-2013
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 12-03-2014
Ծանուցագիրը ուղարկվել է: 20-12-2013
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 12-03-2014
Ծանուցագիրը ուղարկվել է: 20-12-2013
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 27-03-2014
Ծանուցագիրը ուղարկվել է: 12-03-2014
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 16-04-2014
Ծանուցագիրը ուղարկվել է: 27-03-2014
Ժամ: 16:30
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 07-05-2014
Ծանուցագիրը ուղարկվել է: 16-04-2014
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը:
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 20-05-2014
Ծանուցագիրը ուղարկվել է: 08-05-2014
Ժամ: 17:30
Նիստերի դահլիճի համար: 7
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 20-05-2014
Հայցի լուծումը: Բավարարվել է մասնակի
Հոդված
Հոդված73, 124, 130-132, 134 ¨ 140-1401
Հակընդդեմ հայցի լուծումը: Բավարարվել է մասնակի
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ: 20-05-2014
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2014-05-21 12:22:48    
Դատական ակտ (վճիռ, որոշում):Գործ թիվ ՇԴ/0130/02/13

Վ Ճ Ի Ռ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

20.05.2014թ. ք.Երևան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության դատարանը

Նախագահությամբ` դատավոր Ռ. Ափինյանի
Քարտուղարությամբ` քարտուղար Մ. Հակոբյանի
Մասնակցությամբ
պատասխանող, հակընդդեմ հայցվոր՝ Ռ. Ադանալյանի

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը
Լուսինե Գինոսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ռուզան Ադանալյանի՝գումար բռնագանձելու պահանջով։
ՀՀ Շիրակի մարզի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2013 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ուղարկվել է ըստ ընդդատության։
12.07.2013 թվականին թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր Ռ. Ափինյանին։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ սույն քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ։
2013 թվականի հոկտեմբերի 10-ին Ռուզան Ադանալյանի կողմից դատարանին ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում ընդդեմ Լուսինե Գինոսյանի, համաձայն որի դատարանին խնդրել է Ռուզաննա Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, միաժամանակ միջնորդելով հետաձգել պետական տուրքի վճարումը և դրան անդրադառնալ վճռով։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Ռուզաննա Ադանալյանի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին բավարարվել է և նրա կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումը ընդունվել է վարույթ։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի մարտի 27-ի որոշմամբ սույն քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության։
Գործի դատաքննությունը ավարտվել է 2014 թվականի մայիսի 07-ին և 2014 թվականի մայիսի 19-ին նշանակվել է վճռի հրապարակման օր։

Հայցվոր, հակընդդեմ պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ 06.05.2011թ-ին Շիրակի մարզի քննչական բաժինը որոշում է կայացրել թիվ 18132810 քրեական գործի վարույթը կարճելու և Ռ. Ադանալյանի նկատմամբ ՀՀ Քր. օրենսգրքի 178-րդ հոդվածով քրեական հետպնդումը դադարեցնելու վերաբերյալ։ԱյդորոշումըՇիրակիմարզիընդհանուրիրավասության աոաջին ատյանի դատարանի որոշմամբ վերացվել է՝բավարարելովիրևմյուստուժողիդիմումներիպահանջը։ՀՀքրեականվերաքննիչդատարանը 24.10.2011թկայացրածորոշմամբմերժելէՇիրակիմարզիդատախազիվերաքննիչբողոքընույնըթողնելովաոաջինատյանիդատարանիկայացրած ոոշումը։ ՔրեականգործիքննությունըվերսկսվելէևշարունակվելՇիրակի, ԼոռուևԱրագածոտնիմարզերիքննչականբաժիններում, իսկ 15.08.2012թսույնքր. գործինախաքննությունըհանձնարարվելէԵրևանքաղաքիՄալաթիայիքննչականբաժին, որտեղ 19.10.2012թքրեականգործի վարույթը կարճվել է, իսկ իր դիմում- բողոքը մերժվել է Երևան քաղաքի դատախազի կողմից։ ՈրոշումըվերացնելուպահանջովդիմելէՄալաթիա-Սեբաստիավարչականշրջանիընդհանուրիրավասությանդատարան։
2009թ փետրվար-մարտ ամիսներին Ռ. Ադանալյանը իրենից պարտքով կերցրել էր 39.500 /երեսունվեց հազար հինգ հարյուր/ ԱՄՆ դոլար և 6.000 / վեց հազար/ եվրո։ Որպես գրավ իր մոտ թողել էր ոսկյա զարդեր։Մարտիկեսերինարժեքներկայացնողզարդերընավերցրելէր՝դրանք վաճառելու և իր պարտքը վերադարձնելու նպատակով, սակայն չի վերադարձրել ոչ զարդերը, և ոչ էլ գումարը։ Հետագայում իր համաձայնությամբ զարդերից մի քանիսը վաճառել է, և գումարը կազմել է 3.720 / երեք հազար յոթ հարյուր քսան/ ԱՄՆ դոլար։Իրմոտմնացածզարդերի արժեքը, հանաձայն քր. գործով կատարված փորձաքննության կազմում 476.000 դրամ, որը ներկա պահին կազմում է 1.200 ԱՄՆ գումար։ԱյսպիսովՌ. Ադանալյանիպարտքըկազմումէ 34.580 ԱՄՆդոլարև 6.000 եվրո։Փորձաքննությամբպարզվելէնաև, որիրներկայացրածբոլորպարտավորագրերը / 8 պարտավորագիր 9 էջ/ գրված են Ռ. Ադանալյանի ձեռքով՝տարբերժամանակներումտարբերխոստումներովևվերաբերումեննույնգումարին։
Ռ. Ադանալյանը հրաժարվում է պարտքը վերադարձնելուց, ուստի խնդրել է Ռ. Ադանալյանից բռնագանձել այդ գումարը, ինչպես նաև կիրառել հայցի ապահովման միջոց՝կալանքդնելՌ. Ադանալյանինպատկանողգույքիևդրամականմիջոցներիվրա։
Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի 13 հոդվածի աոաջին մասի, ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածի աոաջին մասի ինչպես նաև հիմք ընդունելով մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները՝ներկայացրելէնաևհասցվածբարոյականվնասիփոխհատուցմանպահանջ, քանիորայսամբողջընթացքումՌ. Ադանալյանըզրպարտագրերէուղարկելիրաշխատանքիհետառնչվողբոլորկառույցներին՝վարկաբեկելովիրբարիհամբավնուանունը։
Հայցվոր հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանը դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի պատասխանով հայտնել է, որ 16.12.2009թ. ատացականով Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցրել է 39500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ 6000 եվրո գումար և պարտավորվել է 5000 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հունվար և փետրվար ամիսներին վերադարձնելու, իսկ մնացած գումարը ստացվելիք գումարի չափով։
Նախ՝ ոչ թե 39500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, այլ հենց 39500 ԱՍՆ դոլար, ինչի մասին Ռ.Ադանալյանը գրել է 8 ստացականում, կարիք չկա նաև խմբագրել և իմաստափոխել Ռ.Ադանալյանի տված ստացականը։
«15.06.2009թվականի ստացականի համաձայն Ռ.Ադանալյանը Լուսինե Գինոսյանին 39500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և 6000 Եվրո գումարի դիմաց որպես գրավ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդ։
Ստացվում է, որ 16.12.2009թ. ստացականով վերցրել է գումարը, իսկ զարդերը, որպես գրավ թողել է վեց ամիս առաջ, ինչը անհավանական է ընդհանրապես։
Իրականում Ռ. Ադանալյանը 39500 ԱՍՆ դոլար և 6000 Եվրո գումարը վերցրել է փետրվար ամսին և բացի 31 զարդից որպես գրավ թողել է նաև այլ հնաոճ զարդեր։ Գումարը վերցրել է ընդամենը հինգ օրով՝ հավատացնելով թե ոսկին թանկանալու է, և ինքը ուզում է մեծ քանակությամբ գնել և վաճառել Մոսկվայում և այլ քաղաքներում« ունեցած ոսկու խանութներում։
Մարտ ամսին ետ է վերցրել արժեքավոր զարդերը, Մոսկվայում վաճառելու և պարտքը վերադարձնելու պատրվակով մեկնել Մոսկվա՝ որպես գրավ թողնելով նաև իր աղջկա անձնագիրը։ Այդ զարդերը վերցնելու մասին գրել է ինչպես ցուցակի վրա, այնպես էլ առանձին գրությամբ, ինչը փորձաքննությամբ հաստատվել է, որ գրված է Ռ. Ադանալյանի կողմից։
Ապրիլի 15-ին՝ Մոսկվայից վերադառնալուց հետո, գրել է նոր ստացական՝ առանց այդ զարդերի։ Հունիսի 15-ին ևս գրել է ստացական՝ դարձյալ առանց այդ զարդերի և խոստացել է վերադարձնել գումարը։ 2009 թվականի հուլիսին նոր ստացական է գրել և հստակ նշել, որ բացի 39500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո գումարից վերցրել է նաև 160000 ՀՀ դրամ, այդ գումարը տվել է, որ իբր մուծումներ անի, վարկ վերցնի և տա իր պարտքը։
2009 թվականի օգոստոսի 7-ին նրան տվել է ևս 120000 ՀՀ դրամ՝ ինչ-որ տեղեկանքներ ձեռք բերելու, որ վարկը վերջապես ստանա։ Այսքան ընդառաջելուց հետո էլ մշտապես խուսափել է պարտքը վերադարձնելուց։
Եվ վերջապես 16.12.2009 թվականին, երբ ինքը արդեն ճարահատ դիմելու էր ոստիկանություն, նորից եկել խնդրել է, որ սպասեմ և ինքը մաս-մաս կմարի իր պարտքը, դրան էլ է համաձայնել։
16.12.2009թ-ին տված ստացականի մեջ Ռ. Ադանալյանը ակամա «խոստովանում է», որ իր ոսկեղենը իմ տված գումարի մի չնչին մասի արժեքն ունի և նաև խոստանում է, որ «միասին կվաճառենք ոսկեղենը» և ստացված գումարի չափով էլ կմարի իր պարտքը։ Սրանից պարզ երևում է, որ Ռ.Ադանալյանը ոսկեղենը վաճառելու համաձայնություն տվել է՝ այն էլ գրավոր։
Ռ.Ադանալյանը իր այս պարտավորագրով տված խոստումներն էլ չի կատարել։ Ինչ վերաբերում է 15.06.2009թ-ին գրված ցուցակի տակ իմ նշած «համաձայն եմ» բառերին, դա գրվել է , երբ դեռ պարզ չէր, որ ինձ տված ոսկեղենի մի մասը ընդհանրապես որևէ արժեք չունի։ Դա պարզվել է ավելի ուշ՝ 2010 թ. ապրիլի վերջին, երբ Ռ. Ադանալյանը եկել ու նորից խնդրել է, որ ինքը չդիմի ոստիկանություն, ինքը իրեն կտա լիազորագիր՝ սեփականաշնորհելու իր ապօրինի կառույցը իր անունով՝ պարտքի մի մասի՝ 15.000 դոլարի դիմաց և քանի որ ինքը գումար չուներ, իսկ ինքը ամբողջ խնայողությունը իրեն էր տվել, պայմանավորվել էին, որ իր՝ իրեն մոտ գրավադրած ոսկեղենից կվաճառենք, և այդ գործարքը կանենք։ Համաձայնվել է նաև, որ իրենց տուն փորձագետ բերի, զարդերը գնահատեն և գնեն, համաձայնել է, որ միասին գնան, ինքը Ախուրյանում իր ծանոթի մոտ, գրավ դնի այդ զարդերը և գումար վերցնի։ Միայն այսքանից հետո, երբ ինքը պատճառ է բռնել իր հիվանդ լինելը և չի եկել, ինքը վաճառել է մի քանի զարդ՝ իր համաձայնությամբ։
Հակընդդեմ հայցադիմում նշված է նաև, որ Ռ.Ադանալյանի զարդերը արժեն 120000 ԱՍՆ դոլար, սա որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Որտեղ է գրված այդ արժեքը։ Նույն հաջողությամբ ինքն էլ կարող է ասել, որ բացի ստացականներում նշված գումարից տվել է ասենք նաև 100000 ԱՍՆ դոլար։ Ռ.Ադանալյանը 8 ստացականներում մշտապես նշել է իր տված գումարի չափը։
Հիմա հաշվանցելու մասին։ Իր հայցադիմումի պահանջով բռնագանձման ենթակա 34.580 ԱՍՆ դոլար և 6.000 Եվրո գումարը ստացվել է 39500 ԱՍՆ դոլար և 6000 Եվրո գումարի հաշվանցումից։ Տարբերությունը վաճառված զարդերի, իր կողմից ոստիկանություն և քննչական բաժին հանձնված Ռ.Ադանալյանի զարդերի արժեքի գումարն է։ Իսկ 2009թ-ի հուլիսին 160.000 և օգոստոսին 120.000 իր տված ՀՀ դրամի դիմաց վերցրել է իր գնած զարդերը, իր իսկ ձեռքով նշած արժեքներով
Հենց 34580 ԱՍՆ դոլար և 6.000 Եվրո գումարին համարժեք ՀՀ դրամի չափով էլ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 19.02.2013թ. կատարողական վարույթ հարուցելու մասին 12.02.2013թ. որոշմամբ էլ արգելանք է դրվել Ռ.Ադանալյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։
Վերոգրայլի հիման վրա դատարանին խնդրել է ամբողջությամբ մերժել հակընդդեմ հայցը։
Հակընդդեմ հայցադիմումի պատասխանի առարկությունների վերաբերյալ դատարան ներկայացված դիրքորոշմամբ, հայցվոր հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանը դատարանին հայտնել է, որ չի ընդունում հակընդդեմ հայցադիմումը, այն անհիմն լինելու պատճառաբանությամբ, պնդում է իր հայցը և խնդրում է դատարանին այն բավարարել ամբողջությամբ, իսկ հակընդդեմ հայցը մերժել։

Պատասխանող, հակընդդեմ հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը

Դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումով Ռուզաննա Ադանալյանը հայտնել է, որ 16.12.2009թ Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցրել Է 39500 դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և 6000եվրո։
Հակընդդեմ հայցվոր կողմը այդ գումարի դիմաց որպես գրավ Լուսինե Գինոսյանի մոտ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդ։
Վերոգրյալ գումարները հակընդդեմ հայցվոր կողմը վերցրել է 13 տոկոսով և այդ ժամանակահատվածի ընթացքում մարել միայն տոկոսները, որի գումարի չափը կազմել է՝ 32 500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, այսինքն վերցրած մայր գումարից կեսից շատ արդեն Ռուզան Ադանալյանի կողմից հետ է վերադարձվել Լուսինե Գինոսյանին։
Հայցվոր կողմի ներկայացված հայցից պարզ է դառնում, որ վերջինս վաճառել է Ռուզան Ադանալյանի զարդերի մի մասը, այդպիսով նվազեցնելով ստացականում նշված գումարի չափը։
Բացի նրանից որ, այս տարիների ընթացքում Ռուզան Ադանալյանը կրել է նյութական վնաս մարելով մայր գումարի տոկոսները նաև առանց վերջինիս թույլատվությամբ և համաձայնությամբ Լուսինե Գինոսյանը վաճառել է հակընդդեմ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող զարդերի մի մասը։
16.12.2009թ ստացականով Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցրել է
39 500 երեսունինը հազար հինգ հարյուր ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և 6000 Եվրո գումար և պարտավորվել է հինգ հազար ԱՄՆ դոլար համարժեք ՀՀ դրամ գումարը հունվար և փետրվար ամիսներին վերադարձներ, իսկ մնացած գումարը՝ ստացվելիք գումարի չափով։
15.06.2009թ ստացականի համաձայն Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին 39 500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի և 6000 եվրո գումարի դիմաց որպես գրավ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով31 զարդ։
Ռուզան Ադանալյանի կողմից թողտվություն և համաձայնություն չի տրվել Լուսինե Գինոսյանին իր զարդերի մի մասը վաճառելու համար։
Ռուզան Ադանալյանը իրավաբանական ծառայության մատուցման կամար դիմել է «Շահբազյան և գործընկերներ» ՍՊԸ և վճարել ՍՊԸ-ին 200.000 ՀՀ դրամ գումար։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2 հոդվածի՝ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար։
Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի « Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված հոդվածի մեկնաբանությունից հստակ հասկացվում է, որ փոխառության պայմանագիրը հանդիսանում է ռեալ պայմանագիր, ուստի և կողմերի միջև փոխառաթյան հարաբերություններ կարող են առաջանալ միայն փոխատուի կողմից փոխառուին դրամ կամ այլ գույք հանձնելու պահից և դադարէլ նույն չափի գումար և գույք ետ վերադարձնելու ժամանակ։
Սույն պարագայում կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր և փոխառության պայմանագրի առարկան կազմել 39 500 ԱՄՆ դոլարին համարներ ՀՀ դրամ գամար և 6000 եվրո, այսինքն Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին պետք է վերադարձնի միևնույն չափով գումար։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի համաձայն՝ Պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով, տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով եւ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հողվածի համաձայն «Գրավի իրավունքը (այսու հետ՝ գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար։
Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար։
Պարտավորությունների ապահովման միջոցներն են կոչվում օրենքի կամ կողմերի հատուկ համաձայնության ուժով կիրառվող համընդհանուր նշանակություն չունեցող և լրացուցիչ պարտավորություն առաջանալու գույքային բնույթի այն հատուկ միջոցները, որոնց կիրառելության սպառնալիքը պարտապանին խթանում է բարեխղճորեն կատարել իր պարտականությանը, իսկ կիրառությունը պարտատիրոջը հնարավորություն է տալիս բավարարել իր պահանջը կամ ստանալ որոշակի փոխհատուցում։
Այսինքն, գրավառուն օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք՝ ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման։ Սույն պարագայում հարկ եմ համարում նշել, որ կողմերի միջև կազմվել է ստացական, համաձայն որի 16.12.2000 թվականին Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցրել է 39500 ԱՄՆ դոլար և 6000 եվրո և պարտավորվել է հինգ հազար ԱՄՆ դոլար համարժեք ՀՀ դրամ գումարը հունվար և փետրվար ամիսներին վերադարձնելու, իսկ մնացած գումարը՝ ստացվելիք գումարի չափով։
Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին 39500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի և 6000/վեց հազար/ եվրո գումարի դիմաց որպես գրավ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդ, որոնց արժեքը կազմում է մոտ 120.000 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար։
Այս ժամանակահատվածում Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին կարողացել է վերադարձնել միայն մայր գումարի տոկոսները, իսկ հակընդդեմ պատասխանող կողմը առանց Ռուզան Ադանալյանի համաձայնության և թույլտվության վաճառել է զարդերի մի մասը, մինչդեռ այդպիսի իրավունք չի ունեցել։
Այսինքն, այդպիսով ոչնչացրել է հակընդդեմ հայցվորի զարդերի մի մասը, մինչդեռ Լուսինե Գինոսյանը պատասխանատվություն է կրել իրեն հանձնված գրավի առարկայի համար։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 237-րդ հոդվածի դրույթով՝ Գրավատուն կամ գրավառուն, կախված այն բանից, թե նրանցից ում մոտ է գտնվում գրավ դրված գույքը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պարտավոր է «գրավ դրված գույքը լրիվ արժեքով ապահովագրել կորստից եւ վնասվածքի ռիսկերից, իսկ եթե դրա լրիվ արժեքը գերազանցում է գրավով ապահովված պահանջի չափը ՝ դրանից ոչ պակաս գումարով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 239-րղ հողվածի համաձայն «Գրավատուն կրում է գրավ դրված գույքի պատահական ոչնչացման, կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ գրավի մասին պայմանագրով։
Գրավառուն պատասխանատվություն է կրում իրեն հանձնված գրավի առարկայի լիակատար կամ մասնակի ոչնչացման կորստի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ սույն օրենսգրքի 417 հոդվածին համապատասխան, կարող է ազատվել պատասխանատվությունից։
Գրավառուն գրավի առարկայի կորստի համար պատասխանատվություն է կրում դրա իրական արժեքի չափով, իսկ դրա վնասվածքի համար ՝ այն գումարի չափով, որով այդ արժեքը պակասել է անկախ այն բանից, թե գրավի առարկան գրավառուին հանձնվելիս ինչ գումարով է գնահատվել։
Եթե գրավառուին հանձնված գրավի առարկան վնասվածքի հետևանքով այնքան է փոխվել, որ չի կարող օգտագործվել իր ուղղակի նշանակությամբ, գրավատուն իրավունք ունի հրաժարվել դրանից և հատուցում պահանջել դրա կորստյան համար։
Պայմանագրով կարող է նախատեսվել գրավառուի պարտականությունը գրավատուին հատուցել գրավի առարկայի կորստով կամ վնասվածքով պատճառված այլ վնասներ։
Գրավով ապահովված պարտավորության պարտապան գրավատուն իրավունք ունի գրավի առարկայի կորստի կամ վնասվածքի հետևանքով առաջացած վնասների հատուցումը հաշվանցել գրավով ապահովված պարտավորությունը մարելու համար։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 426-րդ հողվածի դրույքով «Պարտավորությանը լրիվ կամ մասնակի դադարում է միատեսակ հանդիպական այն պահանջի հաշվանցով. որի ժամկետը լրացել է կամ նշված չէ, կամ որոշված է պահանջի պահով։Հաշվանցի համար բավական է մեկ կողմի հայտարարությունը։
Գրավատուն, եթե նա գրավով ապահովված պարտավորության պարտապանն է, իրավունք ունի գրավի առարկայի կորստյան կամ վնասման հետևանքով առաջացած վնասների գումարը հաշվանցել գրավով ապահովված պարտավորությանը մարելու համար։
Այսպիսով, Լուսինե Գինոսյանի ներկայացված հայցադիմումից պարզ է դառնում, որ վերջինս վաճառել է մի քանի զարդ երեք հազար յոթ հարյուր քսան ԱՄՆ դալարին համարժեք ՀՀ դրամ գումարով, մինչդեռ այդպիսի գործարք կնքելու համար պարտադիր պայման է եղել հակընդդեմ հայցվորի թույլտվությանը և համաձայնությանը։
Տվյալ պայմաններում Լուսինե Գինոսյանը պատասխանատվություն է կրում իրեն հանձնված գրավի առարկայի լիակատար կամ մասնակի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի համար, ուստի գրավի առարկայի կորստի հետևանքով առաջացած վնասների հատուցումը պետք է հաշվանցել գրավով ապահովված պարտավորությունը մարելու համար։
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն «սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից»։
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն օժտված է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներով և իրավունք ունի իր գույքը հետ պահանջելու ուրիշի ապօրինի տիրապետումից։
Ապօրինի տիրապետումը դա գույքին տիրելն է՝ առանց պատշաճ իրավական հիմքի /տիտղոսի/ կամ արատավոր հիմքով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված հոդվածները հնարավորություն են տալիս գույքի սեփականատիրոջն անօրինական տիրապետումից բնեղենով հետ ստանալ այն գույքը, որի նկատմամբ վերջինս գրկված է սուբյեկտիվ իրավունքներ իրականացնելու հնարավորությունից։ Օրենսդիրը սույն հոդվածով ձգտում է գույքի վերադարձմամբ վերականգնել սեփականատիրոջ իրավունքները, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա շարունակելու անօրինականությամբ ընդհատված իր սեփականատիրոջ իրավազորությունների իրականացումը։
Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու հիմք է հանդիսանամ սեփականության իրավունքը կամ այլ տիտղոսային /օրինական/ տիրապետումը։ Նման պայմաններում սեփականատերը կամ այլ տիտղոսային տիրապետողը ունի իր գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու անվերապահ իրավունք։
ՀՀ Վճռաբեկ դատարանն օքենքի միատեսակ կիրառումն ապահովելու իր սահմանադրական առաքելությունն իրականացնելիս և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը մեկնաբանելիս իր մի շարք վճիռներուն նշել է. «Սեփականատերը ունի իր գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու իրավունք, որի իրականացման դեպքում մյուս կողմի ապօրինի տիրապետողի մոտ ծագում է պարտավորություն՝ այն վերադարձնելու սեփականատիրոջը»։ Մասնավորապես ՀՀ Վճռաբեկ դատարանը 30.03.2007թ.-ի թիվ 3-691 և 30.05.2007թ.-ի թիվ 3-961 քաղաքացիական գործերով վճիռ կայացնելիս արձանագրել է. որ սեփականատիրոջ կողմից իր գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու դեպքում ապօրինի տիրապետողը ուղղակի պարտավոր է հետ վերադարձնել այդ գույքը սեփականտիրոջը։
Սույն գործի փաստերի համաձայն հակընդդեմ պատասխանող կողմը որպես գրավ վերցրել է թվով երեսունմեկ զարդ, ուստի պարտավոր է այն վերադարձնել հաշվանցելով գրավով ապահովված պարտավորությունը։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ, 877-րդ, 347-ոդ, 368-րդ, 226-րդ, 274-րդ, 237-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի դրույթով դատարանին խնդրել է հակընդդեմ հայցադիմումը ընդունել վարույթ, Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից հաշվանցել 34.850 ԱՄՆ դոկարին համարժեք ՀՀ դրամ գումարը և պարտավորեցնել վերադարձնելու մնացած զարդերը, ինչպես նաև խնդրել է Լուսինե Գինոսյանից հօգուտ Ռուզան Ադանալյանի բռնագանձել, որպես դատական ծախս՝ երկու հարյուր հազար ՀՀ դրամ գումար, փաստաբանի խելամիտ վարձատրություն։
Դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի պատասխանի առարկություններով պատասխանող Ռ. Ադանալյանը հայտնել է, որ ԼԳինոսյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի պատասխանի հիմքում ընկած է ոչ թե հավաստի, պատշաճ պատասխան, այլ բամբասանք։
Այն հանգամանքին, թե «գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց ԼԳինոսյանի կողմից տոկոսով գումար տալու մասին» չի համապատասխանում իրականությանը։
Ստացական 1։
«Ես՝ Ռուզան Ադանալյանս (անձ. AK 0201337) պարտավորվում եմ Լ.Գինոսյանից վերցրած 39500 ԱՄՆ դոլար և 6000 եվրո պարտքիցս մարել հունվարի վերջ-փետրվարի սկիցբ ժամանակահատվածում 5000 ԱՄՆ դոլար, որի համար ստորագրում եմ»։
Բացատրել է այս հատվածը - Միայն 5000 ԱՄՆ դոլարը պետք է տար նշված հունվարի վերջ-փետրվարի սկզբին։
Շարունակությունը՝ «Այդուհետ կաշխատեմ մարել ամեն ամիս ստացվելիք գումարի չափով»։
Բացատրել է - Այդուհետ (այսինքն՝ դրանից հետո միայն) եկող ամեն ամիս պետք է իր նպատակահարմար գտած զարդերից որևիցե մեկը վաճառեր, մայր գումարից հանեին վաճառքից ստացված գումարը և 13%-ը, հետո հաջորդ եկող ամիս որևիցե զարդ վաճառելուց հաներ մայր գումարից գումարը և տակը մնացած գումարի համապատասխան տոկոսը։
Վերջնաժամկետ ստացականում օր, ամսաթիվ (ինչպես բոլոր ստացականներում) չկա, բնականաբար, ինչքան շատ ձգվեին ամիսները, այնքան շատ կտայի տոկոսները։
Ստացվելիք բառը չի նշանակում, որ իր ամբողջ գրավադրած ոսկեղենը «չնչին» մասն է կազմում նրա տված գումարի։
Իմ զարդերն արժեին կրկնակին և շատ ավելին։ Եվ նույն ստացականի մեջ 2 անգամ նշված է՝ «կվաճառենք միասին», այլ ոչ թե մարզպետարանի կոլեկտիվով, ովքեր և ստորագրել են տվյալ ստացականի տակ՝ Մանուկ Մանուկյան, Լիլիթ Բաղդալյանը։
Նույն միտքը կրկնվել է ներքևում՝ հունվարի վերջին «կվաճառենք ոսկեղենը միասին» և կմարեմ պարտքը, ըստ ստացված գումարի, այս տողերը կրկնվել են (բաց է թողնված վերևի ամեն ամիս բառերը, որոնք նորից չի շեշտել, վերևում գրված է արդեն, ինքը այնտեղ ավելի շատ շեշտել է միասին վաճառելու փաստը։
Նույն ստացականում 2 տարբեր բովանդակություններ չի կարող լինել։
Չկա որևիցե մի ստացական, երկտող, որտեղ ինքը լիազորած լինի Լ. Գինոսյանին, որ նա ինքնագլուխ վաճառի իրեն սեփականության իրավունքով պատկանող 31 անուն ոսկյա, թանկարժեք քարերով զարդերը։
Բազմապիսի ստացականներ, տեքստեր, բարաթներ պահող, գործից լավ հասկացող Լ. Գինոսյանը ստեղծագործել է իր գրածի շուրջ։
Նշված օրերի ընթացքում պահանջել է ներկայացնել ոսկեղենը ամբողջությամբ, անվնաս՝ հրաժարվել է բերելուց։
Փորձագետ է տարել իրենց տուն, դիտավորյալ մարդկանց ներկայությամբ կռիվ սարքեց ու զարդերը չբերեց, բացի թիվ 1 զարդից։
Ընդհանուր առմամբ, 5 ստացականներ են նույն գումարների վերաբերյալ, որոնցից 2-ը (15.06.2009թ.) գրված են նույն օրը, 1-ին ստացականը իր ընկերուհու՝ Լ. Ջիլափանի կեղծված ստացականն է, չնայած իր տոկոսով փողերին է վերաբերվում, երևի դրա համար է համարում իրենը, մնացած 3-ը նախկին գործարքներից ոսկեղենի ցուցակներ են, ըստ որոնց գումարներ են փակվել, որը ընդհանրապես կապ չունի 15.06.2009թ.-ի ոսկեղենի ցուցակի հետ։
Իսկ թե ապրիլի 15-ին ինչ ստացական է գրվել իր կողմից, նման ստացական չի եղել ի սկզբանե, երևի Լ. Գինոսյանի վառ երևակայության շնորհիվ իր խաղաքարտ դարձրած ստացականների տակ սկսել է «սկիզբ» բառից բացի ավելացնել նաև իր ձեռագրով ամսաթվեր։
Նշել է, որ իրենից արժեքավոր զարդերը վերցրել է, հետո էլ պնդում է, թե ոսկեղենը վաճառել է, նոր է իմացել, որ դրանք արժեզուրկ են։ Չնայած չկա նման բան, բայց եթե զարդերը չի ստուգել, էդ որտեղից հասկացավ դրանց արժեքավոր լինելու մասին, ուրեմն կիմանար նաև մնացածի «արժեզուրկ» լինելու մասին։
Այո, մարտ ամսին (2009թ.) Մոսկվա գնացել է, բայց ոչ մի կտոր զարդ ինքը իրենից չի վերցրել, բոլոր ստացականները օրով, ժամով գրված են իր ձեռագրով, և հին, և նոր, որոնցից ոչ մեկի տակ (բացի մեկից) Լ.Գինոսյանը չի ստորագրել։
Գնալուց պարզ էր, տոկոսները պետք է բանկով ուղարկեի։ Նա թույլ չտվեց, որ ես իր անունով գումար ուղարկեմ, պատճառաբանելով, որ ինքը քաղ. ծառայող է և չի կարելի իր անունով մեծ գումարներ ցույց տալ։ Մնում էր ուղարկեր աղջկա անունով, որ փոխանցեր իրեն։ Այժմ արդեն բանկից թղթեր է բերել, հետաքրքիր է...
Ագահությունից աղջկա անձնագիրը ուզեց իր մոտ պահել, որպեսզի տոկոս ուղարկելուց հանկարծ երեխան մի կոպեկ պակաս չտար, որպեսզի նրա հետ գնար բանկ և տեղում տոկոսը վերցներ։
Երբ 15.06.2009թ.-ի ստացականն էր գրվում (թարմ լինելու համար), պահանջեցի աղջկա անձնագիրը, չտվեց, պատճառաբանելով, թե խառնել է ինչ-որ մանկատների երեխաների փաստաթղթերի հետ և չի գտնում։ Հնարավոր է, անձնագրով ինչ-որ գործողություններ կատարած լինի, և բացի դրանից որպես պետ. պաշտոնյա, դա նույնն է թե մարդուն գերի է վերցրել, իսկ անձնագիրը ՀՀ սեփականությունն է, և դրա համար ևս պատասխանատվություն է ենթարկվելու երեխաների իրավունքների պաշտպանը։
Թե ինքը ինչու է հայցադիմումը հետ վերցրել, հստակ փաստերով առկա է գործում։ Առանձին հայցով 31 բնեղեն Լ.Գինոսյանից որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող դիմել է դատարան, այն վարույթ է ընդունվել ՇԴ/0240/02/13, դատավոր Խ.Ղազարյան։
Քանի որ զուգահեռ գնում էր նաև Լ.Գինոսյանի հայցի հետ կապված դատական նիստեր, ֆիզիկապես անհնար էր Երևանից հասնել Գյումրի՝ նույն վեճի առարկայի շուրջ ներկայանալ նիստերին։ Ուստի այն դարձվեց հակընդդեմ հայց։ Այնուհետև որոշ թերությունների պատճառով հակընդդեմ հայցը հետ է վերադարձվել այն լրացնելու։
Ինչպես, օրինակ, ԼԳինոսյանը 26.02.2012թ. նույն հայցով՝ ՇԴ/1157/02/12-ով դիմել է դատարան, սակայն փաստերի աղավաղված լինելու և անհիմն լինելու պատճառով հետ են վերադարձրել իրեն։
Այսպիսով. ԼԳինոսյանին ոչ մի շքեղ զարդ չի խոստացել։ Ստացականներում չի նշվել տոկոս բառը, որովհետև արհեստավարժ վաշխառուները ոչ մի քաղաքացու էլ գրել չեն տալիս, գիտեն, որ դա քրեորեն պատժելի արարք է։
Փոխարենը կան այն ապացուցող փաստեր և հանգամանքներ։
Ոչ մի ստացական կամ լիազորագիր չի տվել Լ.Գինոսյանին իրեն սեփականության իրավունքով պատկանող 31 անուն ոսկյա, թանկարժեք քարերով, հնաոճ զարդերը վաճառելու, թույլ չի տվել որևէ գրությամբ իրեն դրանք գնելու, նոր գնացուցակ սահմանելու, փոխելու, արժեզրկելու։
Զարդերի, հիրավի, հնաոճ լինելու մասին կան սերտիֆիկատներ, բնական քարերի մասին նշված է ստացականում, որի հետ համաձայն է եղել վարկատուն։
Հակընդդեմ հայցադիմումում նշված զարդերիս արժեքը՝ նշված 120000 ԱՄՆ դոլար, դա ընդամնեը 2008-2009թթ.-ի շուկայական արժեքն է, իսկ ԼԳինոսյանը իր զարդերը վաճառել է 2010-2011 թթ.-ին, երբ ոսկու միջազգային շուկայում դրանց գները հասել էին իրենց պիկին։ Հաշվարկված չեն իր հնաոճ զարդերի այն արժեքները, որոնք ենթակա են աճուրդ-վաճառքի և որոնց բնական քարերը պատկանում են հազվագյուտ քարերի դասին, որոնք անվանված են ստացականում։
Դատաքննության ընթացքում պատասխանող հակընդդեմ հայցվորը պնդեց իր հակընդդեմ հայցադիմումում մատնանշված հիմքերը և խնդրեց հայցն ամբողջությամբ մերժել, իսկ հակընդդեմ հայցադիմումը բավարարել։

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը
1. 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականի համաձայն Լուսինե Գինոսյանը Ռուզան Ադանալյանին տվել է 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար։ Ռուզան Ադանալյանը, որպես նշված գումարի երաշխիք թողել է Լուսինե Գինոսյանի մոտ թվով 31 անուն զարդեր։ Նշված փաստերը դատավարության ընթացքում կողմերի կողմից ընդունվել է։
2. 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականով Ռուզան Ադանալյանը նշել է, որ հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառեն միասին և կմարեն պարտքը՝ ըստ ստացված գումարի։
3. 2011 թվականի մարտի 21-ի ոստիկանության շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից տրված թիվ N 18 եզրակացությամն համաձայն 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տռրված ստացականում գրված « ..Հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառենք միասին և կմարենք պարտքը ըստ ստացված գումարի» տեքստը գրվել է Ռուզան Ադանալյանի կողմից։
4. Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած պարտավորություններըՌուզան Ադանալյանը ըստ էության իր կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումով ընդունել է
5.Լուսինե Գինոսյանը հայտարարել և ընդունել է այն փաստը, որ իր մոտ առկա 31 անվանում զարդերից 9 հատը վաճառել է, որի դիմաց ստացել է 3.720 ԱՄՆ դոլար գումար։
6. «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2011 թվականի մարտի 02-ին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացության համաձայն Լուսինե Գինոյանի մոտ մնացած զարդերի թվով՝ 22 հատ, արժեքը 2008 թվականի փետրվարի 05-ի դրությամբ կազմել է 500.850 ՀՀ դրամ, իսկ 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ՝ 929.550 ՀՀ դրամ գումար։
7.2012 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճվել և Ռ. Ադանալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պառճառով։

Դատարանի իրավական վերլուծությունները
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցն ենթակա է բավարարման, իսկ ըստ հակընդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին հակընդդեմ հայցն ենթակա է բավարարման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար։
Գործի քննությամբ պարզվեց, որ 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականի համաձայն Լուսինե Գինոսյանը Ռուզան Ադանալյանին տալիս է 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար, իսկ Ռուզան Ադանալյանը, որպես նշված գումարի երաշխիք թողնում է Լուսինե Գինոսյանի մոտ թվով 31 անուն զարդեր։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն, իսկ 3-րդ մասը սահմանում է, որ պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն oրենսգրքի կանոններով։
Ստացականը պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանն ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ։ Ստացական տալը պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններում էական է ոչ թե այն հանգամանքը, թե այդպիսի գործողությունն ում ներկայությամբ, կամ թե որտեղ է կատարվել, այլ այն փաստը, որ պարտապանը ընդունել է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ (3-152(ՎԴ) 2007 թվականի մարտի 2)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։
Ըստ նշված օրենսգրքի 347 հոդվածի` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան։
Տվյալ դեպքում Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականների համաձայն Լուսինե Գինոսյանը Ռուզան Ադանալյանին տվել է 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար, որի դիմաց Ռուզան Ադանալյանը, որպես երաշխիք թողել է թվով 31 զարդ։ Ռուզան Ադանալյանը պատշաճ կարգով չի կատարել իր՝ Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած պարտավորությունները, որի արդյունքում Լուսինե Գինոսյանը իր մոտ առկա 31 զարդերից 9-ը վաճառել է, որի դիմաց ստացել է 3.720 ԱՄՆ դոլար գումար։ Լուսինե Գինոսյանը սույն հայցադիմումով խնդրել է դատարանին Ռուզան Ադանալյանից հօգուտ իրեն բռնագանձել 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար։
Սույն գործի քննությամբ պարզվեց նաև, որ 2011 թվականի մարտի 21-ի ոստիկանության շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից տրված թիվ N 18 եզրակացության համաձայն 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականում գրված « ..Հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառենք միասին և կմարենք պարտքը ըստ ստացված գումարի» տեքստը գրվել է Ռուզան Ադանալյանի կողմից։
Տվյալ դեպքում, դատարանը գտնում է, որ Ռուզան Ադանալյանը ըստ էության 2009 թվականի դեկտեմբերի 16-ին իր կողմից գրված ստացականով համաձայնություն է տվել, որպեսզի գրավադրված գույքը վաճառվի, նշյալ ստացականով ստանձնած պարտավորությունների մարման համար։ Իսկ սույն դեպքում Լուսինե Գինոսյանը իր մոտ առկա Ռուզան Ադանալյանի 31անվանում զարդերից 9 հատը վաճառել է, որի համար ստացել է 3.720 ԱՄՆ դոլար գումար։
Վերոգրյալի հիման վրա դատարանը արձանագրում է, որ Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանի հանդեպ 2009 թվականի դեկտեմբերի 16-ի ստացականով ստանձնել է 39.500ԱՄՆ դոլարի և 6.000 Եվրո գումարի չափով պարտավորություն, որը պատշաճ կարգով չի կատարել, ինչի հետևանքով Լուսինե Գինոսյանը իր մոտ առկա զարդերի մի մասը վաճառել է և ստացված գումարի՝3.720 ԱՄՆ դոլար գումարի չափով պակաս, այն է 34.580 ԱՄՆ դոլարի և 6.000 Եվրո գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել դատարան։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին։
Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում։ Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ։
Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել։
Տվյալ դեպքում Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանի հանդեպ 34.580 ԱՄՆ դոլարի և 6.000 Եվրո գումարի չափով պարտավորությունը կատարելու վերաբերյալ կողմից որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց դատարանին չի ներկայացրել ուստի, դատարանը գտնում է, որ Լուսինե Գինոսյանի հայցն ընդդեմ Ռուզան Ադանալյանի՝ 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ հիմնավոր է և ենթակա է բավարարման։ Ավելին Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումում Ռուզան Ադանալյանը ընդունել է այն փաստը, որ Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած իր պարտավորությունները չի կատարել։
Անդրադառնալով Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցին, դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ։
2013 թվականի հոկտեմբերի 10-ին Ռուզան Ադանալյանի կողմից դատարանին ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում ընդդեմ Լուսինե Գինոսյանի, համաձայն որի դատարանին խնդրել է Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցել և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ մասը սահմանում է, որ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 1498-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 426-րդ հոդվածի համաձայն պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է միատեսակ հանդիպական այն պահանջի հաշվանցով, որի ժամկետը լրացել է կամ նշված չէ, կամ որոշված է պահանջի պահով։ Հաշվանցի համար բավական է մեկ կողմի հայտարարությունը։
Տվյալ դեպքում, դատարանը արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով պահանջի հաշվանցում կատարելու համար անհրաժեշտ է պարզաբանել, թե.
- Որքան է կազմում այդ 31 անվանում զարդերի շուկայական արժեքը։
Տվյալ դեպքում դատարանը արձանագրում է, որ Լուսինե Գինոսյանի մոտ գնտվող 31 անվանում զարդերից 9 հատը Լուսինե Գինոսյանը վաճառել է 3.720 ԱՄՆ դոլարով, որն էլ Ռուզան Ադանալյանի պարտավորությունների ըւնդհանուր գումարի՝ 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից հանվել է։
Իսկ գործի քննությամբ պարզվեց, որ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2011 թվականի մարտի 02-ին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացության համաձայն Լուսինե Գինոյանի մոտ մնացած զարդերի թվով՝ 22 հատ արժեքը 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ՝ 929.550 ՀՀ դրամ գումար։
Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված սկզբնական հայցից՝ 34.580 ԱՄՆ դոլարից և 6.000 Եվրոյից պետք է հաշվանցել Լուսինե Գինոյանի մոտ մնացած զարդերի թվով՝ 22 հատ արժեքը 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ՝ 929.550 ՀՀ դրամ գումարի չափով պահանջը։
ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի ( www.cba.am ) տարադրամի փոխարժեքի արխիվային տվյալների համափայն 2010 թվականի նոյեմբերի 01-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլար գումարը հավասարազոր է 357.98 ՀՀ դրամ գումարի, ուստի 929.550 ՀՀ դրամ գումարը 2010 թվականի նոյեմբերի 01-ի դրությամբ կազմել է 2596.6 ԱՄՆ դոլար գումար։
Անդրադառնալով Ռուզան Ադանալայանի հակընդդեմ հայցադիմումի՝ հաշվանցելուց հետո մնացած զարդերը վերադարձնել պարտավորեցնելու պահանջին, դատարանը արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Լուսինե Գինոսյանի մոտ Ռուզան Ադանալյանին պատկանող թվով 22 հատ զարդերը ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության համաձայն կազմում են ընդամենը 929.550 ՀՀ դրամ, իսկ մնացած զարդերը Լուսինե Գինոսյանի կողմից վաճառվել է 3.720 ԱՄՆ դոլարով։ Նման պայմաններում զարդերի ընդհանուր գումարը չի բավականացնում Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորությունները ամբողջությամբ հաշվանցելու համար, ուստի դատարանը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։
Իսկ ինչ վերաբերվում է Ռուզան Ադանալայանի այն պնդմանը, որ Լուսինե Գինոսյանի մոտ գնտվող իրեն պատկանող զարդերի իրական գինը մոտ 120.000 ԱՄՆ դոլար է, դատարանը գտնում է, որ դա անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նշյալ փաստի ապացուցման պարտականությունը դրված էր Ռուզան Ադանալյանի վրա, որի կողմից դատարանի որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց դատարանին չի ներկայացվել, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի 2-րդ մասով տվյալ վիճելի փաստի առկայության բացասական հետևանքները պետք է կրի Ռուզան Ադանալյանը։
Այսպիսով դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ, հայը և հակընդդեմ հայցն ենթակա են բավարարման մասնակիորեն։ Այսինքն՝ Լուսինե Գինոսյանի հանդեպ Ռուզան Ադանալյանի ունեցած պարտավորթյան՝34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից պետք է հաշվանցել 2596.6 ԱՄՆ դոլար գումար և մնացած մասը՝ բռնագանձել Ռուզան Ադանալյանից հօգուտ Լուսինե Գինոսյանի, իսկ Ռուզան Ադանալյանի հակընդդեմ հայցը՝ հաշվանցելուց հետո ավելացած զարդերը հետ վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասով մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Անդրադառնալով Ռուզան Ադանալյանի հակընդդեմ հայցադիմումի Լուսինե Գինոսյանից հօգուտ իրեն 200.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջին դատարանը գտնում է, որ այն ևս անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ։
Դատական ծախսերի լուծման հարցին անդրադառնալով, դատարանը արձանագրում է, որ Ռուզան Ադանալյանը իր փաստաբանին 200.000 ՀՀ դրամը, որպես փաստաբանի վարձատրության գումարը փաստացի վճարելու վերաբերյալ դատարանին որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց չի ներկայացրել, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը ։
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը Շուշանիկ Գրիգորյանն ընդդեմ Արարատ Մովսիսյանի թիվ 3-2431/ՎԴ (գումարի բռնագանձման պահանջի) քաղաքացիական գործով կայացված որոշմամբ, որտեղ Վճռաբեկ դատարանը քննության առարկա դարձնելով դատական պաշտպանության արդյունքում իրավաբանական օգնություն ստանալու համար կատարված ծախսերը որպես հատուցման ենթակա վնաս դիտելու խնդիրը վնասի` որպես քաղաքացիական իրավունքի ընդհանուր ինստիտուտի համատեքստում, եզրակացրել է, որ քաղաքացիական իրավունքում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի գործողությունների պատճառահետևանքային կապով, մեղքի առկայությամբ։ Անձի իրավունքի դատական պաշտպանության իրականացման համար կատարված ծախսերը ինքնին չեն կարող դիտվել այլ անձին վնաս պատճառելու տիրույթում կամ որպես ոչ իրավաչափ գործողություն, որպիսի հանգամանքն էլ զրկում է իրավաբանական օգնություն ստանալու նպատակով կատարված ծախսերը որպես վնաս որակելու հատկությունից։ Միակ բացառությունն ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը` ակնհայտ անհիմն հայց ներկայացնելու եղանակով, կարող է առաջացնել վնաս հատուցելու պարտականություն։
Հետևաբար Ռուզան Ադանալյանի պահանջը` 200.000 ՀՀ դրամի չափով փաստաբանական ծախսերի հարցը լուծելու վերաբերյալ պետք է մերժել և փաստաբանական ծախսերի հարցը համարել լուծված։
Համաձայն «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ։ Նույն օրենքի 9 հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, իսկ նույն մասի «բ» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաuտաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։ Նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում հայցը բավարարվում է մասնակիորեն, հակընդդեմ հայցը նույնպես բավարարվում է մասնակիորեն, իսկ կողմերի կողմից նախապես չի վճարվել հայցի և հակընդդեմ հայցի համար նախատեսված պետական տուրքի գումարները, դատարանը գտնում է, որ պետական տուրքի գումարները պետք է բռնագանձել հայցվորից և պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի։
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 124, 130-132, 134 և 140-1401 հոդվածներով դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար բռնագանձելու պահանջի մասին սկզբնական հայցը բավարարել մասնակիորեն։
Ռուզան Ադանալյանից հօգուտ Լուսինե Գինոսյանի բռնագանձել 31.983 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 6.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար, որպես պարտավորության գումար։
Սկզբնական հայցը մնացած մասով մերժել։
Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի՝Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու պահանջի մասին հակընդդեմ հայցը բավարարել մասնակի։
Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորության՝ 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից հաշվանցել 2.596.6 ԱՄՆ դոլար գումար։
Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել։
Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 639,66 ԱՄՆ դոլարին և 120 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ պետական տուրքի գումար։
Լուսինե Գինոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 51.9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պետական տուրք։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռը կարող է բողոքարկվել` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ՝ Ռ. ԱՓԻՆՅԱՆ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։Սույն վճիռը2014թվականին ստացել է օրինական ուժ։

ԴԱՏԱՎՈՐ՝ Ռ. ԱՓԻՆՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 20-05-2014
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 353414
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 02-07-2014
Էջերի քանակը: 179,131,79
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 03-07-2014
Էջերի քանակը: 179,131,79
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: 24927
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 04-07-2014
Գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար    
Ամսաթիվ: 22-01-2015
Գործը ստացվել է: Գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 22-01-2015
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն: Հայարփի Արթուրի Զարգարյան
Դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2015-02-09 20:22:13 Խմբագրման ամսաթիվ:2015-02-09 20:22:13    
Որոշման ամսաթիվ: 23-01-2015
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 26-03-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 26-01-2015
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 15-04-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 27-03-2015
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 04-05-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 17-04-2015
Ժամ: 16:15
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 16-06-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 04-05-2015
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 14-07-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 16-06-2015
Ժամ: 10:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Տպել ցուցակ
18 Օգոստոս 2015
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
( Տեղեկատվական )

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

30 հուլիսի 2015 թվականի N 845-Ն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու <<Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2015 թվականի սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի սեպտեմբերի 19-ը` շաբաթ օրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
2015թ. օգոստոսի 4
Երևան
Այլ նշումներ:Դատաքննության ամսաթիվը կարդալ <<14.09.2015թ.>>
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 19-09-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 03-09-2015
Ժամ: 10:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 11-11-2015
Ծանուցագիրը ուղարկվել է: 19-09-2015
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 04-02-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 11-11-2015
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2016թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 06-05-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 04-02-2016
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 08-08-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 06-05-2016
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 22-08-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 08-08-2016
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 12-09-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 22-08-2016
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 03-10-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 12-09-2016
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է փորձաքննություն    
Որոշման ամսաթիվ: 03-10-2016
Փորձաքննության տեսակը:դատաապրանքագիտական փորձաքննություն
Գործի վարույթը կասեցվել է Ստեղծման ամսաթիվ:2016-10-12 10:55:21 Խմբագրման ամսաթիվ:2016-10-12 10:55:21    
Ամսաթիվ: 03-10-2016
Հիմքը
Հոդված106
Որոշում:
Ուր է ուղարկվել:ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ
Երբ:
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2017թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք կասեցվել են 2016թ. ընթացքում
Այլ նշումներ:
Գործի վարույթը վերսկսվել է Ստեղծման ամսաթիվ:2017-01-17 10:46:49 Խմբագրման ամսաթիվ:2017-01-17 10:46:49    
Ամսաթիվ: 17-01-2017
Որոշում:Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0130/02/13

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.01.2017թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանս (այսուհետ` Դատարան), քննարկելով ըստ հայցի Լուսինե Գինոսյանի հայցին ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին, թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Դիմելով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցվոր Լուսինե Գինոսյանը պահանջել է պատասխանող Ռուզան Ադանալյանից հօգուտ իրեն բռնագանձել 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո` որպես պարտքի գումար:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սույն քաղաքացիական գործով պատասխանող Ռուզան Ադանալյանի միջնորդությունը բավարարվել է:
Սույն քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) 20.05.2014 թվականի վճռով սույն քաղաքացիական գործը` Լուսինե Գինոսյանի հայցն ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին վարույթը բավարարվել է մասնակի:
Հակընդդեմ մասը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2014թ.-ի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2014թ.-ի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան, նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.12.2014թ.-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2014թ.-ի որոշման դեմ Լուսինե Գինոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Գործը մակագրվել է Դատարանին (դատավոր` Հ. Զարգարյան) 22.01.2015թ.-ին և 23.01.2015թ.-ին հանձնվել է դատարանի աշխատակազմին:
Դատարանի 23.01.2015 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ, և գործի քննությունը նշանակել 2015թվականի մարտի 26-ին:
03.10.2016 թվականին Ռուզան Ադանալյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն:
Դատարանի 03.10.2016 թվականի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
ՀՀ ԳԱԱ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի կողմից 19.12.2016 թվականին թիվ 16-0432Դ գրությունը կից Դատարան է մուտքագրվել Փորձագետի եզրակացությունը` Դատարանի որոշման պահանջները անկատար թողնելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` <<Դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե նշանակել է փորձաքննություն>>:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` <<Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո>>:
Տվյալ դեպքում Դատարանն արձանագրում է, որ վերացել է սույն գործի վարույթի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը, ինչը բավարար է գործի վարույթը վերսկսելու համար:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ, 107-րդ հոդվածներով, 144-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 1441-րդ հոդվածի 2-րդ մասով, 145-րդ հոդվածով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործի, ըստ հայցի Լուսինե Գինոսյանի հայցին ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին, վարույթը վերսկսել:
2. Գործի քննությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 (Երևանի լամպերի գործարանի հարևանությամբ):
Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ` Հ.ԶԱՐԳԱՐՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 25-04-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 17-01-2017
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Տեղեկացնում ենք, որ դատավորների ամենամյա վերապատրաստման դասընթացների կապակցությամբ 25.04.2017թ.-28.04.2017թ. նշանակված դատական նիստերը տեղի չեն ունենալու:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 15-05-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 24-03-2017
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 23-08-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 15-05-2017
Ժամ: 16:30
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 03-11-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 23-08-2017
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 17-11-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 03-11-2017
Ժամ: 17:35
Նիստերի դահլիճի համար: 8
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 17-11-2017
Հայցի լուծումը: Մերժվել է
Հոդված
Հոդված73, 124, 130-132, 134, 140-140.1
Հակընդդեմ հայցի լուծումը: Մերժվել է
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ: 17-11-2017
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2017-11-17 18:35:10    
Դատական ակտ (վճիռ, որոշում):Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0130/02/13

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

17.11.2017 թվական ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարանը

Նախագահությամբ դատավոր Հ. ԶԱՐԳԱՐՅԱՆԻ
Քարտուղարությամբ Ա. Սիմոնյանի
Մասնակցությամբ հայցվոր Լ.Գինոսյանի
պատասխանող Ռ.Ադանալյանի
պատասխանողի ներկայացուցիչ` Հ.Փախանյանի
պատասխանողի ներկայացուցիչ` Ս.Հարությունյանի
պատասխանողի ներկայացուցիչ` Հ.Սարգսյանի

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցվոր Լուսինե Գինոսյանը պահանջել է պատասխանող Ռուզան Ադանալյանից հօգուտ իրեն բռնագանձել 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո` որպես պարտքի գումար:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցվոր կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2013 թվականի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ` Ռ.Ափինյան/ 15.07.2013 թվականի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Ռուզան Ադանալյանի կողմից 18.10.2013 թվականին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հակընդդեմ հայցադիմում:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ` Ռ.Ափինյան/ 21.10.2013 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումը ընդունվել է վարույթ: Միաժամանակ նույն որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգվել է:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր` Ս.Թադևոսյան/ որոշմամբ Ռուզան Ադանալյանի հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ` Ռ. Ափինյան) 20.05.2014 թվականի վճռով վճռել է` Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար բռնագանձելու պահանջի մասին սկզբնական հայցը բավարարել մասնակիորեն։ Ռուզան Ադանալյանից հօգուտ Լուսինե Գինոսյանի բռնագանձել 31.983 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 6.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար, որպես պարտավորության գումար։ Սկզբնական հայցը մնացած մասով մերժել։ Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի՝Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու պահանջի մասին հակընդդեմ հայցը բավարարել մասնակի։ Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորության՝ 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից հաշվանցել 2.596.6 ԱՄՆ դոլար գումար։ Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել։ Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 639,66 ԱՄՆ դոլարին և 120 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ պետական տուրքի գումար։ Լուսինե Գինոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 51.9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պետական տուրք։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2014թ.-ի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2014թ.-ի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան, նոր քննության:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 21.08.2014 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է: Բեկանել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2014 թվականի թիվ ՇԴ/0130/02/13 վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության: Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.11.2014թ.-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2014թ.-ի որոշման դեմ Լուսինե Գինոսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.12.2014թ.-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2014թ.-ի որոշման դեմ Լուսինե Գինոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր` Հ. Զարգարյանին 22.01.2015թ.-ին և 23.01.2015թ.-ին հանձնվել է դատարանի աշխատակազմին:
Դատարանի 23.01.2015 թվականի որոշմամբ գործը ընդունվել է վարույթ:
Դատարանի 19.11.2015 թվականի որոշմամբ Ռուզան Ադանալյանի կողմից հակընդդեմ հայցադիմումով ներկայացված` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
Դատարանի 03.10.2016 թվականի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է:
Դատարանի 17.01.2017 թվականի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Դատարանի 23.08.2017թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Գործի դատաքննությունն ավարտվել է 03.11.2017 թվականին և 17.11.2017 թվականին հայտարարվել է վճռի հրապարակման օր։

2. Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Դիմելով Դատարան՝ Լուսինե Գինոսյանը հայտնել է, որ 06.05.2011թվականին Շիրակի մարզի քննչական բաժինը որոշում է կայացրել թիվ 18132810 քրեական գործի վարույթը կարճելու և Ռուզան Ադանալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության աոաջին ատյանի դատարանի որոշմամբ վերացվել է՝ բավարարելով իր և մյուս տուժողի դիմումների պահանջը։ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 24.10.2011թվականին կայացրած որոշմամբ մերժել է Շիրակի մարզի դատախազի վերաքննիչ բողոքը նույնը թողնելով առաջին ատյանի դատարանի կայացրած ոոշումը։ Քրեական գործի քննությունը վերսկսվել է և շարունակվել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի քննչական բաժիններում, իսկ 15.08.2012թվականին սույն քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժին, որտեղ 19.10.2012թվականին քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ իր դիմում-բողոքը մերժվել է Երևան քաղաքի դատախազի կողմից։ Որոշումը վերացնելու պահանջով դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։
2009թվականի փետրվար-մարտ ամիսներին Ռուզան Ադանալյանը իրենից պարտքով վերցրել էր 39.500 /երեսունվեց հազար հինգ հարյուր/ ԱՄՆ դոլար և 6.000 / վեց հազար/ եվրո։ Որպես գրավ իր մոտ թողել էր ոսկյա զարդեր։ Մարտի կեսերին արժեք ներկայացնող զարդերը նա վերցրել էր՝ դրանք վաճառելու և իր պարտքը վերադարձնելու նպատակով, սակայն չի վերադարձրել ոչ զարդերը, և ոչ էլ գումարը։ Հետագայում իր համաձայնությամբ զարդերից մի քանիսը վաճառել է, և գումարը կազմել է 3.720 / երեք հազար յոթ հարյուր քսան/ ԱՄՆ դոլար։ Իր մոտ մնացած զարդերի արժեքը, համաձայն քրեական գործով կատարված փորձաքննության կազմում 476.000 դրամ, որը ներկա պահին կազմում է 1.200 ԱՄՆ գումար։ Այսպիսով Ռուզան Ադանալյանի պարտքը կազմում է 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո։ Փորձաքննությամբ պարզվել է նաև, որ իր ներկայացրած բոլոր պարտավորագրերը գրված են Ռուզան Ադանալյանի ձեռքով՝ տարբեր ժամանակներում տարբեր խոստումներով և վերաբերում են նույն գումարին։
Ռուզան Ադանալյանը հրաժարվում է պարտքը վերադարձնելուց, ուստի խնդրել է Ռուզամ Ադանալյանից բռնագանձել այդ գումարը:
Հայցվոր հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանը դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի պատասխանով Դատարանին հայտնել է, որ 16.12.2009 թվականի ատացականով Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցրել է 39.500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 6000 եվրո գումար և պարտավորվել է 5.000 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հունվար և փետրվար ամիսներին վերադարձնելու, իսկ մնացած գումարը ստացվելիք գումարի չափով։
Նախ՝ ոչ թե 39.500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, այլ հենց 39.500 ԱՍՆ դոլար, ինչի մասին Ռուզան Ադանալյանը գրել է 8 ստացականում, կարիք չկա նաև խմբագրել և իմաստափոխել Ռուզան Ադանալյանի տված ստացականը։
«15.06.2009 թվականի ստացականի համաձայն Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին 39.500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և 6.000 Եվրո գումարի դիմաց որպես գրավ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդ։
Ստացվում է, որ 16.12.2009թ. ստացականով վերցրել է գումարը, իսկ զարդերը, որպես գրավ թողել է վեց ամիս առաջ, ինչը անհավանական է ընդհանրապես։
Իրականում Ռուզան Ադանալյանը 39500 ԱՍՆ դոլար և 6000 Եվրո գումարը վերցրել է փետրվար ամսին և բացի 31 զարդից որպես գրավ թողել է նաև այլ հնաոճ զարդեր։ Գումարը վերցրել է ընդամենը հինգ օրով՝ հավատացնելով թե ոսկին թանկանալու է, և ինքը ուզում է մեծ քանակությամբ գնել և վաճառել Մոսկվայում և այլ քաղաքներում ունեցած ոսկու խանութներում։
Մարտ ամսին ետ է վերցրել արժեքավոր զարդերը, Մոսկվայում վաճառելու և պարտքը վերադարձնելու պատրվակով մեկնել Մոսկվա՝ որպես գրավ թողնելով նաև իր աղջկա անձնագիրը։ Այդ զարդերը վերցնելու մասին գրել է ինչպես ցուցակի վրա, այնպես էլ առանձին գրությամբ, ինչը փորձաքննությամբ հաստատվել է, որ գրված է Ռուզան. Ադանալյանի կողմից։
Ապրիլի 15-ին՝ Մոսկվայից վերադառնալուց հետո, գրել է նոր ստացական՝ առանց այդ զարդերի։ Հունիսի 15-ին ևս գրել է ստացական՝ դարձյալ առանց այդ զարդերի և խոստացել է վերադարձնել գումարը։ 2009 թվականի հուլիսին նոր ստացական է գրել և հստակ նշել, որ բացի 39500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո գումարից վերցրել է նաև 160.000 ՀՀ դրամ, այդ գումարը տվել է, որ իբր մուծումներ անի, վարկ վերցնի և տա իր պարտքը։
2009 թվականի օգոստոսի 7-ին նրան տվել է ևս 120.000 ՀՀ դրամ՝ ինչ-որ տեղեկանքներ ձեռք բերելու, որ վարկը վերջապես ստանա։ Այսքան ընդառաջելուց հետո էլ մշտապես խուսափել է պարտքը վերադարձնելուց։
Եվ վերջապես 16.12.2009 թվականին, երբ ինքը արդեն ճարահատ դիմելու էր ոստիկանություն, նորից եկել խնդրել է, որ սպասեմ և ինքը մաս-մաս կմարի իր պարտքը, դրան էլ է համաձայնել։
16.12.2009թ-ին տված ստացականի մեջ Ռուզան Ադանալյանը ակամա <<խոստովանում է>>, որ իր ոսկեղենը իմ տված գումարի մի չնչին մասի արժեքն ունի և նաև խոստանում է, որ «միասին կվաճառենք ոսկեղենըե և ստացված գումարի չափով էլ կմարի իր պարտքը։ Սրանից պարզ երևում է, որ Ռ.Ադանալյանը ոսկեղենը վաճառելու համաձայնություն տվել է՝ այն էլ գրավոր։
Ռուզան Ադանալյանը իր այս պարտավորագրով տված խոստումներն էլ չի կատարել։ Ինչ վերաբերում է 15.06.2009թ-ին գրված ցուցակի տակ իմ նշած «համաձայն եմե բառերին, դա գրվել է , երբ դեռ պարզ չէր, որ ինձ տված ոսկեղենի մի մասը ընդհանրապես որևէ արժեք չունի։ Դա պարզվել է ավելի ուշ՝ 2010 թ. ապրիլի վերջին, երբ Ռուզան Ադանալյանը եկել ու նորից խնդրել է, որ ինքը չդիմի ոստիկանություն, ինքը իրեն կտա լիազորագիր՝ սեփականաշնորհելու իր ապօրինի կառույցը իր անունով՝ պարտքի մի մասի՝ 15.000 դոլարի դիմաց և քանի որ ինքը գումար չուներ, իսկ ինքը ամբողջ խնայողությունը իրեն էր տվել, պայմանավորվել էին, որ իր՝ իրեն մոտ գրավադրած ոսկեղենից կվաճառենք, և այդ գործարքը կանենք։ Համաձայնվել է նաև, որ իրենց տուն փորձագետ բերի, զարդերը գնահատեն և գնեն, համաձայնել է, որ միասին գնան, ինքը Ախուրյանում իր ծանոթի մոտ, գրավ դնի այդ զարդերը և գումար վերցնի։ Միայն այսքանից հետո, երբ ինքը պատճառ է բռնել իր հիվանդ լինելը և չի եկել, ինքը վաճառել է մի քանի զարդ՝ իր համաձայնությամբ։
Հակընդդեմ հայցադիմում նշված է նաև, որ Ռուզան Ադանալյանի զարդերը արժեն 120000 ԱՄՆ դոլար, սա որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Որտեղ է գրված այդ արժեքը։ Նույն հաջողությամբ ինքն էլ կարող է ասել, որ բացի ստացականներում նշված գումարից տվել է ասենք նաև 100.000 ԱՍՆ դոլար։ Ռ.Ադանալյանը 8 ստացականներում մշտապես նշել է իր տված գումարի չափը։
Հայցվոր կողմը հայտնել է նաև, որ հայցադիմումի պահանջով բռնագանձման ենթակա 34.580 ԱՍՆ դոլար և 6.000 Եվրո գումարը ստացվել է 39.500 ԱՍՆ դոլար և 6.000 Եվրո գումարի հաշվանցումից։ Տարբերությունը վաճառված զարդերի, իր կողմից ոստիկանություն և քննչական բաժին հանձնված Ռուզան Ադանալյանի զարդերի արժեքի գումարն է։ Իսկ 2009թ-ի հուլիսին 160.000 և օգոստոսին 120.000 իր տված ՀՀ դրամի դիմաց վերցրել է իր գնած զարդերը, իր իսկ ձեռքով նշած արժեքներով
Հենց 34580 ԱՍՆ դոլար և 6.000 Եվրո գումարին համարժեք ՀՀ դրամի չափով էլ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 19.02.2013թ. կատարողական վարույթ հարուցելու մասին 12.02.2013թ. որոշմամբ էլ արգելանք է դրվել Ռուզան Ադանալյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։
Վերգորյալի հիմքով վրա դատարանին խնդրել է ամբողջությամբ մերժել հակընդդեմ հայցը։
Հակընդդեմ հայցադիմումի պատասխանի առարկությունների վերաբերյալ դատարան ներկայացված դիրքորոշմամբ, հայցվոր հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանը դատարանին հայտնել է, որ չի ընդունում հակընդդեմ հայցադիմումը, այն անհիմն լինելու պատճառաբանությամբ, պնդում է իր հայցը և խնդրում է Դատարանին այն բավարարել ամբողջությամբ, իսկ հակընդդեմ հայցը մերժել։

2.1. Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Պատասխանող Ռուզան Ադանալյանը Դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումով հայտնել է, որ 16.12.2009 թվականին Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցրել է 39.500 դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և 6.000 եվրո։ Հակընդդեմ հայցվոր կողմը այդ գումարի դիմաց որպես գրավ Լուսինե Գինոսյանի մոտ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդ։ Վերոգրյալ գումարները հակընդդեմ հայցվորը վերցրել է 13 տոկոսով և այդ ժամանակահատվածի ընթացքում մարել միայն տոկոսները, որի գումարի չափը կազմել է՝ 32.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, այսինքն վերցրած մայր գումարից կեսից շատ արդեն Ռուզան Ադանալյանի կողմից հետ է վերադարձվել Լուսինե Գինոսյանին։ Հայցվոր կողմի ներկայացված հայցից պարզ է դառնում, որ վերջինս վաճառել է Ռուզան Ադանալյանի զարդերի մի մասը, այդպիսով նվազեցնելով ստացականում նշված գումարի չափը։ Բացի նրանից որ, այս տարիների ընթացքում Ռուզան Ադանալյանը կրել է նյութական վնաս մարելով մայր գումարի տոկոսները նաև առանց վերջինիս թույլատվությամբ և համաձայնությամբ Լուսինե Գինոսյանը վաճառել է հակընդդեմ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող զարդերի մի մասը։ 16.12.2009 թվականի ստացականով Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցրել է 39.500 երեսունինը հազար հինգ հարյուր ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և 6.000 Եվրո գումար և պարտավորվել է հինգ հազար ԱՄՆ դոլար համարժեք ՀՀ դրամ գումարը հունվար և փետրվար ամիսներին վերադարձնել, իսկ մնացած գումարը՝ ստացվելիք գումարի չափով։ 15.06.2009թ ստացականի համաձայն` Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին 39.500 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի և 6.000 եվրո գումարի դիմաց որպես գրավ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդ։ Ռուզան Ադանալյանի կողմից թույլտվություն և համաձայնություն չի տրվել Լուսինե Գինոսյանին իր զարդերի մի մասը վաճառելու համար։ Ռուզան Ադանալյանը իրավաբանական ծառայության մատուցման կամար դիմել է <<Շահբազյան և գործընկերներ>> ՍՊԸ և վճարել 200.000 ՀՀ դրամ գումար։
Սույն պարագայում կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր և փոխառության պայմանագրի առարկան կազմել 39 500 ԱՄՆ դոլարին համարներ ՀՀ դրամ գամար և 6.000 եվրո, այսինքն Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին պետք է վերադարձնի միևնույն չափով գումար։
Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին 39.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի և 6.000 /վեց հազար/ եվրո գումարի դիմաց որպես գրավ թողել է իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդ, որոնց արժեքը կազմում է մոտ 120.000 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար։
Այս ժամանակահատվածում Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանին կարողացել է վերադարձնել միայն մայր գումարի տոկոսները, իսկ հակընդդեմ պատասխանող կողմը առանց Ռուզան Ադանալյանի համաձայնության և թույլտվության վաճառել է զարդերի մի մասը, մինչդեռ այդպիսի իրավունք չի ունեցել։
Այսինքն, այդպիսով ոչնչացրել է հակընդդեմ հայցվորի զարդերի մի մասը, մինչդեռ Լուսինե Գինոսյանը պատասխանատվություն է կրել իրեն հանձնված գրավի առարկայի համար։
Այսպիսով, Լուսինե Գինոսյանի ներկայացված հայցադիմումից պարզ է դառնում, որ վերջինս վաճառել է մի քանի զարդ երեք հազար յոթ հարյուր քսան ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարով, մինչդեռ այդպիսի գործարք կնքելու համար պարտադիր պայման է եղել հակընդդեմ հայցվորի թույլտվությանը և համաձայնությանը։
Տվյալ պայմաններում Լուսինե Գինոսյանը պատասխանատվություն է կրում իրեն հանձնված գրավի առարկայի լիակատար կամ մասնակի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի համար, ուստի գրավի առարկայի կորստի հետևանքով առաջացած վնասների հատուցումը պետք է հաշվանցել գրավով ապահովված պարտավորությունը մարելու համար։
Ռուզան Ադանալյանը հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ, 877-րդ, 347-ոդ, 368-րդ, 226-րդ, 274-րդ, 237-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի դրույթով Դատարանին խնդրել է հակընդդեմ հայցադիմումը ընդունել վարույթ, Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից հաշվանցել 34.850 ԱՄՆ դոկարին համարժեք ՀՀ դրամ գումարը և պարտավորեցնել վերադարձնելու մնացած զարդերը, ինչպես նաև խնդրել է Լուսինե Գինոսյանից հօգուտ Ռուզան Ադանալյանի բռնագանձել, որպես դատական ծախս՝ երկու հարյուր հազար ՀՀ դրամ գումար, փաստաբանի խելամիտ վարձատրություն։
Դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի պատասխանի առարկություններով պատասխանող Ռ. Ադանալյանը հայտնել է, որ Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցի պատասխանի հիմքում ընկած է ոչ թե հավաստի, պատշաճ պատասխան, այլ բամբասանք։ Այն հանգամանքին, թե «գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց Լուսինե Գինոսյանի կողմից տոկոսով գումար տալու մասին>> չի համապատասխանում իրականությանը։
Ստացական 1։ «Ես՝ Ռուզան Ադանալյանս (անձ. AK 0201337) պարտավորվում եմ Լ.Գինոսյանից վերցրած 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո պարտքիցս մարել հունվարի վերջ-փետրվարի սկիցբ ժամանակահատվածում 5000 ԱՄՆ դոլար, որի համար ստորագրում եմ>>։ Բացատրել է այս հատվածը - Միայն 5.000 ԱՄՆ դոլարը պետք է տար նշված հունվարի վերջ-փետրվարի սկզբին։ Շարունակությունը՝ «Այդուհետ կաշխատեմ մարել ամեն ամիս ստացվելիք գումարի չափով>>։ Բացատրել է - Այդուհետ (այսինքն՝ դրանից հետո միայն) եկող ամեն ամիս պետք է իր նպատակահարմար գտած զարդերից որևիցե մեկը վաճառեր, մայր գումարից հանեին վաճառքից ստացված գումարը և 13%-ը, հետո հաջորդ եկող ամիս որևիցե զարդ վաճառելուց հաներ մայր գումարից գումարը և տակը մնացած գումարի համապատասխան տոկոսը։ Վերջնաժամկետ ստացականում օր, ամսաթիվ (ինչպես բոլոր ստացականներում) չկա, բնականաբար, ինչքան շատ ձգվեին ամիսները, այնքան շատ կտայի տոկոսները։ Ստացվելիք բառը չի նշանակում, որ իր ամբողջ գրավադրած ոսկեղենը <<չնչին>> մասն է կազմում նրա տված գումարի։ Իմ զարդերն արժեին կրկնակին և շատ ավելին։ Եվ նույն ստացականի մեջ 2 անգամ նշված է՝ <<կվաճառենք միասին>>, այլ ոչ թե մարզպետարանի կոլեկտիվով, ովքեր և ստորագրել են տվյալ ստացականի տակ՝ Մանուկ Մանուկյան, Լիլիթ Բաղդալյանը։ Նույն միտքը կրկնվել է ներքևում՝ հունվարի վերջին «կվաճառենք ոսկեղենը միասինե և կմարեմ պարտքը, ըստ ստացված գումարի, այս տողերը կրկնվել են (բաց է թողնված վերևի ամեն ամիս բառերը, որոնք նորից չի շեշտել, վերևում գրված է արդեն, ինքը այնտեղ ավելի շատ շեշտել է միասին վաճառելու փաստը։ Նույն ստացականում 2 տարբեր բովանդակություններ չի կարող լինել։ Չկա որևիցե մի ստացական, երկտող, որտեղ ինքը լիազորած լինի Լուսինե Գինոսյանին, որ նա ինքնագլուխ վաճառի իրեն սեփականության իրավունքով պատկանող 31 անուն ոսկյա, թանկարժեք քարերով զարդերը։ Բազմապիսի ստացականներ, տեքստեր, բարաթներ պահող, գործից լավ հասկացող Լուսինե Գինոսյանը ստեղծագործել է իր գրածի շուրջ։ Նշված օրերի ընթացքում պահանջել է ներկայացնել ոսկեղենը ամբողջությամբ, անվնաս՝ հրաժարվել է բերելուց։ Փորձագետ է տարել իրենց տուն, դիտավորյալ մարդկանց ներկայությամբ կռիվ սարքեց ու զարդերը չբերեց, բացի թիվ 1 զարդից։ Ընդհանուր առմամբ, 5 ստացականներ են նույն գումարների վերաբերյալ, որոնցից 2-ը (15.06.2009թ.) գրված են նույն օրը, 1-ին ստացականը իր ընկերուհու՝ Լ. Ջիլափանի կեղծված ստացականն է, չնայած իր տոկոսով փողերին է վերաբերվում, երևի դրա համար է համարում իրենը, մնացած 3-ը նախկին գործարքներից ոսկեղենի ցուցակներ են, ըստ որոնց գումարներ են փակվել, որը ընդհանրապես կապ չունի 15.06.2009թ.-ի ոսկեղենի ցուցակի հետ։ Իսկ թե ապրիլի 15-ին ինչ ստացական է գրվել իր կողմից, նման ստացական չի եղել ի սկզբանե, երևի Լ. Գինոսյանի վառ երևակայության շնորհիվ իր խաղաքարտ դարձրած ստացականների տակ սկսել է «սկիզբ>> բառից բացի ավելացնել նաև իր ձեռագրով ամսաթվեր։ Նշել է, որ իրենից արժեքավոր զարդերը վերցրել է, հետո էլ պնդում է, թե ոսկեղենը վաճառել է, նոր է իմացել, որ դրանք արժեզուրկ են։ Չնայած չկա նման բան, բայց եթե զարդերը չի ստուգել, էդ որտեղից հասկացավ դրանց արժեքավոր լինելու մասին, ուրեմն կիմանար նաև մնացածի «արժեզուրկ>> լինելու մասին։ Այո, մարտ ամսին (2009թ.) Մոսկվա գնացել է, բայց ոչ մի կտոր զարդ ինքը իրենից չի վերցրել, բոլոր ստացականները օրով, ժամով գրված են իր ձեռագրով, և հին, և նոր, որոնցից ոչ մեկի տակ (բացի մեկից) Լուսինե Գինոսյանը չի ստորագրել։ Գնալուց պարզ էր, տոկոսները պետք է բանկով ուղարկեի։ Նա թույլ չտվեց, որ ես իր անունով գումար ուղարկեմ, պատճառաբանելով, որ ինքը քաղ. ծառայող է և չի կարելի իր անունով մեծ գումարներ ցույց տալ։ Մնում էր ուղարկեր աղջկա անունով, որ փոխանցեր իրեն։ Այժմ արդեն բանկից թղթեր է բերել, հետաքրքիր է... Ագահությունից աղջկա անձնագիրը ուզել է իր մոտ պահել, որպեսզի տոկոս ուղարկելուց հանկարծ երեխան մի կոպեկ պակաս չտար, որպեսզի նրա հետ գնար բանկ և տեղում տոկոսը վերցներ։ Երբ 15.06.2009թ.-ի ստացականն էր գրվում (թարմ լինելու համար), պահանջեցի աղջկա անձնագիրը, չտվեց, պատճառաբանելով, թե խառնել է ինչ-որ մանկատների երեխաների փաստաթղթերի հետ և չի գտնում։ Հնարավոր է, անձնագրով ինչ-որ գործողություններ կատարած լինի, և բացի դրանից որպես պետ. պաշտոնյա, դա նույնն է թե մարդուն գերի է վերցրել, իսկ անձնագիրը ՀՀ սեփականությունն է, և դրա համար ևս պատասխանատվություն է ենթարկվելու երեխաների իրավունքների պաշտպանը։ Թե ինքը ինչու է հայցադիմումը հետ վերցրել, հստակ փաստերով առկա է գործում։ Առանձին հայցով 31 բնեղեն Լ.Գինոսյանից որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող դիմել է դատարան, այն վարույթ է ընդունվել ՇԴ/0240/02/13, դատավոր Խ.Ղազարյան։ Քանի որ զուգահեռ գնում էր նաև Լ.Գինոսյանի հայցի հետ կապված դատական նիստեր, ֆիզիկապես անհնար էր Երևանից հասնել Գյումրի՝ նույն վեճի առարկայի շուրջ ներկայանալ նիստերին։ Ուստի այն դարձվեց հակընդդեմ հայց։ Այնուհետև որոշ թերությունների պատճառով հակընդդեմ հայցը հետ է վերադարձվել այն լրացնելու։ Ինչպես, օրինակ, Լ.Գինոսյանը 26.02.2012թ. նույն հայցով՝ ՇԴ/1157/02/12-ով դիմել է դատարան, սակայն փաստերի աղավաղված լինելու և անհիմն լինելու պատճառով հետ են վերադարձրել իրեն։ Այսպիսով. Լ.Գինոսյանին ոչ մի շքեղ զարդ չի խոստացել։ Ստացականներում չի նշվել տոկոս բառը, որովհետև արհեստավարժ վաշխառուները ոչ մի քաղաքացու էլ գրել չեն տալիս, գիտեն, որ դա քրեորեն պատժելի արարք է։ Փոխարենը կան այն ապացուցող փաստեր և հանգամանքներ։ Ոչ մի ստացական կամ լիազորագիր չի տվել Լուսինե Գինոսյանին իրեն սեփականության իրավունքով պատկանող 31 անուն ոսկյա, թանկարժեք քարերով, հնաոճ զարդերը վաճառելու, թույլ չի տվել որևէ գրությամբ իրեն դրանք գնելու, նոր գնացուցակ սահմանելու, փոխելու, արժեզրկելու։ Զարդերի, հիրավի, հնաոճ լինելու մասին կան սերտիֆիկատներ, բնական քարերի մասին նշված է ստացականում, որի հետ համաձայն է եղել վարկատուն։ Հակընդդեմ հայցադիմումում նշված զարդերիս արժեքը՝ նշված 120000 ԱՄՆ դոլար, դա ընդամնեը 2008-2009թթ.-ի շուկայական արժեքն է, իսկ Լուսինե Գինոսյանը իր զարդերը վաճառել է 2010-2011 թթ.-ին, երբ ոսկու միջազգային շուկայում դրանց գները հասել էին իրենց պիկին։ Հաշվարկված չեն իր հնաոճ զարդերի այն արժեքները, որոնք ենթակա են աճուրդ-վաճառքի և որոնց բնական քարերը պատկանում են հազվագյուտ քարերի դասին, որոնք անվանված են ստացականում։ Դատաքննության ընթացքում պատասխանող հակընդդեմ հայցվորը պնդեց իր հակընդդեմ հայցադիմումում մատնանշված հիմքերը և խնդրել է հայցն ամբողջությամբ մերժել, իսկ հակընդդեմ հայցադիմումը բավարարել։

3.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը հետևյալն են.
1) 15.06.2009 թվականին Ռուզաննա Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ Լուսինե Գինոսյանից վերցնում է 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո: Որպես Երաշխիք թողնում է իր աղջկա անձնագիրը և իր ձեռագրով նշված ոսկեղենը: 15.06.2009 թվականին Ռուզաննա Ադանալյանի կողմից տրված ստացականում առկա է վերջինիս անձնագրային տվյալները և ստորագրությունը:
2) 15.06.2009 թվականին Ռուզան Ադանալյանի կողմից կազմված գրավի առարկա ոսկյա զարդերի ցուցակի համաձայն` Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցնում է 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո և որպես գրավի առարկա թողնում է թվով 31 անուն ոսկյա զարդեր և իր անձնագրի փոխարեն թողնում է աղջկա անձնագիրը: Ցուցակում նշված ոսկյա զարդերը համարակալված են առանձին-առանձին, նշված է յուրաքանչյուր զարդի արտաքին նկարագիրը, ինչպես նաև նշված զարդերից որոշակի զարդերի գույնը: 15.06.2009 թվականի ստացականում Լուսինե Գինոսյանի կողմից կատարվել է <<Համաձայն եմ>> նշումը և առկա է վերջինիս ստորագրությունը:
3) 07.08.2009 թվականին Ռուզան Ադանալյանը ստացական է տվել առ այն, որ Լուսինե Գինոսյանից վերցնում է 120.000 ՀՀ դրամ գումար և որպես երաշխիք թողնում է 2 /երկու/ հատ տղամարդու մատանի: 07.08.2009 թվականի ստացականում առկա է Ռուզան Ադանալյանի ստորագրությունը:
4) 16.12.2009 թվականին Ռուզան Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ պարտավորվում է Լուսինե Գինոսյանից վերցրած 39.500 ԱՄՆ դոլարը և 6.000 Եվրո պարտքից մարել /հունվարի վերջ-փետրվարի սկիզբ ժամանակահատվածում/ 5.000 ԱՄՆ դոլար, որի համար ստորագրել է: 16.12.2009 թվականի ստացականում Ռուզան Ադանալյանը նշել է նաև, որ այդուհետ կաշխատի մարել ամեն ամիս ստացվելիք գումարի չափով: 16.12.2009 թվականին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականով նշվել է նաև, որ հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառեն միասին և կմարեն պարտքը` ըստ ստացված գումարի:
5) <<Ոսկեղեն>> վերտառությամբ փաստաթղթում Ռուզան Ադանալյանը հետ է վերցրել վզնոցը /սպիտակ ոսկի և բռ. Քարերով/, Բրոշկան /բրիլիանտի քարերով/, վզնոցը /ծաղիկ/, 1 զույգ ականջօղ /զմրուխտի քարերով/, ոսկյա ժամացույց /Rolex/ և <<Свач>> ժամացույցը, որը հաստատվել է վերջինիս ստորագրությամբ:
6) Ռուզան Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ վերջինս բացի 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից, վերցրել է նաև 160.000 ՀՀ դրամ գումար, որը հաստատվել է Ռուզան Ադանալյանի ստորագրությամբ: Հիշյալ ստացականը չի պարունակում ամսաթիվ:
7) 21.03.2011 թվականին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից տրված թիվ N 18 եզրակացության <<ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ>> բաժնում արձանագրվել է հետևյալը`
1. 1-ին ստացականի ձեռագիր տեքստի «Ստացական Ես՝ Ռուզան Վարազդատի Ադանալյանս (անձնագիր....» բառերով սկսվող և «....կմարեմ պարտքը ըստ ստացված բառերով ավարտվող հատվածը, նշված հատվածում առկա երկու ստորագրությունները և ստորին հատվածում՝ «16.12.2009թ.» թվագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
1-ին ստացականի «Գրությունը գրվել է...» բառերով սկսվող և «...Լիլիթ Բաղդալյան /ստորագրություն/» բառերով ավարտվող հատվածը կատարված չէ Ռուզաննա Ադանալյանի, Լուսինե Գինոսյանի, Լեյլի Զիլավյանի կողմից, այլ կատարված է այլ անձի /անձանց/ կողմից։
2. 2-րդ ստացականի «Ես՝ Ռուզան Ադանալյանս բացի...» բառերով սկսվող և <<...Որի համար ստորագրում եմ» բառերով ավարտվող ձեռագիր տեքստը և դրա տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
3. 3-րդ ստացականի «Ես՝ Ռուզան Ադանալյանս Լուսինե Գինոսյանից...» բառերով սկսվող և «...Որի համար ստորագրում եմ» բառերով ավարտվող ձեռագիր տեքստը և դրա տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
4. 4-րդ ստացականի ձեռագիր տեքստի «Ես՝ Ռուզան Վարազդատի Ադանալյանս...>> բառերով սկսվող և «...Ստորագրում եմ-անձնագիր (AK 0201337) /ստորագրուգրություն/ 12.12.2008 016» բառերով ավարտվող հատվածը և վերջում «15.06 (հունիսի) ձեռագիր հատվածը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
4-րդ ստացականի «Համաձայն եմ՝ /ստորագրություն/ /Լ.Գինոսյան/ անձնագիր AB 0330804» ձեռագիր հատվածը կատարված է Լուսինե Գինոսյանի կողմից։
5. 5-րդ ստացականի ձեռագիր տեքստը, բացի 5-րդ տողի «1» թվից և 6-րդ տողի բառից, տեքստում առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
5-րդ ստացականի 6-րդ տողի «տաս» բառը հավելագրված է։ Սակայն ծավալի փոքրության, դրանում նույնանուն տառերի և տառերում կայուն մասնավոր հատկանիշների բացակայության պատճառով՝ համեմատական հետազոտություն չի կատարվել, պարզելու համար, թե՝ ձեռագիր տեքստի նշված հատվածը՝ «տաս» բառը, կատարվել է Ռ.Ադանալյանի, թե՝ Լ. Զիլավյանի կողմից։
Պարզել՝ 5-րդ ստացականի ձեռագիր տեքստի 5-րդ տողի «1» թիվը հավելագրված է, թե` ոչ, հնարավոր չեղավ՝ հետազոտվող գրառման ծավալի փոքրության, մասնավոր հատկանիշների բացակայության պատճառով։
6. 6-րդ ստացականի «Ես՝ Ռուզան Ադանալյանս, 120.000 դրամ...» բառերով սկսվող «...որի համար ստորագրում եմ։ /ստորագրություն/ 7.08.09թ.» բառերով՝ ավարտվող ձեռագիր տեքստը և տեքստի տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից։
7. 7-րդ ձեռագիր տեքստի «1. Մարգարտյա վզնոց (ալեքսանդրիտ քարով,...» բառերով սկսվող և «...Վերցրեցի բրիլիանտ քարերով брошка-ն /N6/>> բառերով ավարտվող հատվածը, նշված հատվածի տակ առկա և տեքստի վերջում՝ աջ կողմում առկա ստորագրությունները կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
7-րդ ձեռագիր տեքստի վերջում՝ «հին ցուցակ (25.000$)» ձեռագիր հատվածը և դրա տակ՝ ձախ կողմում, առկա ստորագրությունը կատարված են Լուսինե Գինոսյանի կողմից։
8. 8-րդ ձեռագիր տեքստի «Ոսկեղեն 1. Մարգարտյա վզնոց (ալեքսանդրիտ քարով,...» բառերով սկսվող և «....13. ականջօղ 14» բառերով ավարտվող հատվածը,ինչպես նաև տեքստում առկա թվով 5 ստորագրությունները կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից։
8-րդ ձեռագիր տեքստի «8. ականջօղ-1 զույգ...» տողի դիմաց առկա ստորագրության պարզ կառուցվածքի, պարունակող գրաֆիկական նյութի սակավության և մասնավոր հատկանիշների սահմանափակ քանակության պատճառով որևէ դրական կամ բացասական հետևության հանգել հնարավոր չէ, ուստի պատասխանել այն հարցին` թե հետազոտման ենթակա նշված ստորագրությունը կատարվել է Ռուզան Ադանալյանի, Լուսինե Գինոսյանի կողմից, թե՝ ոչ, հնարավոր չեղավ։
9. 9-րդ ձեռագիր տեքստի «Վերցրեցի N 5 վզնոց /սպիտակ ոսկի....» բառերով սկսվող և «....և վզնոցը ծաղիկ /N 7/» բառերով ավարտվող ձեռագիր և տեքստում առկա թվով 4 ստորագրությունները կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից:
8) <<ՀՀ փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից 02.03.2011 թվականին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացության <<ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ>> բաժնում արձանագրվել է հետևյալը` <<...փորձաքննությանը ներկայացված թիվ 1 պարկում առկա զարդերի և ժամացույցների ընդհանուր շուկայական արժեքը, 2008թ. փետրվար 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 24.850 /քսանչորս հազար ութ հարյուր հիսուն/ դրամ, իսկ 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ` 44.550 /քառասունչորս հազար հինգ հարյուր հիսուն/ դրամ: ....փորձաքննությանը ներկայացված թիվ 2 պարկում առկա զարդերի ընդհանուր շուկայական արժեքը, 2008 թ. փետրվարի 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 476.000 /չորս հարյուր յոթանասունվեց հազար/ դրամ, իսկ 2010 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ` 885.000 /ութ հարյուր ութսունհինգ հազար/ դրամ>>:
9) 19.10.2012 թվականի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճվել և Ռ. Ադանալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով:
10) 19.10.2012 թվականի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ արձանագրվել է, որ Լուսինե Գինոսյանը նախաքննության ընթացքում ներկայացրել է ըստ ցուցակի 31 անուն զարդերից 13 անուն առարկաներ և նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:… Լ. Գինոսյանի ներկայացրած զարդերը ճանաչման են ներկայացվել Ռուզան Ադանալյանին, վերջինս ճանաչել է միայն արաբատառ գրառումով մեկ ականջօղը, հայտնելով, որ դա ինքն է որպես գրավ թողել Լ. Գինոսյանի մոտ, իսկ մյուս զարդերը, ժամացույցները չի ճանաչել, հայտնելով, որ դրանք տեսնում է առաջին անգամ, ինքը Լ. Գինոսյանին այլ զարդեր է ներկայացրել և զարդերը փոխարինված են:
11) ՀՀ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի 29.11.2016 թվականի թիվ 16-0434Դ փորձագիտական եզրակացությամբ` թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին 03.10.2016 թվականին կայացրած որոշման պահանջները թողնվել են անկատար, քանի որ <<...որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ են հետազոտելի օբյեկտ հանդիսացող զարդերը, որոնք նախօրոք չեն ներկայացվել: Ելնելով վերոգրյալից 2016թ. հոկտեմբերի 24-ին միջնորդություն է ներկայացվել նախաձեռնողին` խնդրելով փորձաքննությանը տրամադրել հիշյալ որոշմամբ նշված գնահատման ենթակա զարդերը: Նկատի ունենալով, որ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ որոշակի պարտականություններ է դրվել քաղաքացիական գործի մասնակից կողմերի վրա, միջնորդության պատճենները ներկայացվել են նաև վերջիններիս: Միջնորդության ներկայացման օրվանից 20-օրյա ժամկետում դրա պահանջների չբավարարման պատճառով նախաձեռնողին է ներկայացվել հիշեցում` կրկին խնդրելով բավարարել միջնորդության պահանջները: Հիշեցման պատճենները ներկայացվել են նաև կողմերին: Նկատի ունենալով, որ հիշեցման ներկայացման օրվանից 10-օրյա ժամկետում միջնորդության պահանջները չեն բավարարվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի <<3>> կետով սահմանված պահանջներով, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Զարգարյանի կողմից 03.10.2016 շթ. կայացված դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշման պահանջները թողնվում է անկատար>>:

Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված ապացույցները և գործի հանգամանքները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ հանգում է այն եզրակացության, որ հայցը և հակընդդեմ հայցը հիմնավոր չեն և ենթակա են մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով ներկայացված սկզբնական և հակընդդեմ հայցային պահանջներին բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրավական գնահատական տալու համար, Դատարանը նախ և առաջ անհրաժեշտ է համարում պարզելու այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն սույն քաղաքացիական գործի օբյեկտիվ լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում, քանզի իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի սույն գործով ներկայացված սկզբնական և հակընդդեմ հայցային պահանջների ապացուցման առարկան:
Սույն քաղաքացիական գործով ապացուցման առարկան կազմված է սկզբնական հայցվորի /հակընդդեմ պատասխանողի/ և հակընդդեմ հայցվորի /սկզբնական պատասխանողի/ միջև փոխառության իրավահարաբերությունների ծագման, փոխառության պայմանագրի /ստացականի/ հիման վրա սկզբնական հայցվորի կողմից /հակընդդեմ պատասխանող/ հակընդդեմ հայցվորին /սկզբնական պատասխանող/ գումար տալու և հակընդդեմ հայցվորի կողմից այդ գումարը ստանալու, ստացականի հիմքով տրամադրված գումարը լրիվ ծավալով գրավով ապահովված լինելու, փոխառության գումարը վերադարձված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի համակցությունից:
Վերոգրյալով պայմանավորված` Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1) Արդյո՞ք Լուսինե Գինոսյանի և Ռուզան Ադանալյանի միջև ծագել են փոխառության և գրավի իրավահարաբերություններ,
2) Արդյո՞ք Լուսինե Գինոսյանի կողմից փոխառությամբ տրամադրված գումարները Ռուզան Ադանալյանին տրամադրվել են տոկոսով, թե ո՞չ,
3) Արդյո՞ք Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանի կողմից փոխառությամբ տրամադրված գումարները լրիվ ծավալով ապահովվել է գրավով, թե ո՞չ,
4) Լուսինե Գինոսյանին փոխառության գումարի դիմաց գրավով ապահովված ոսկյա զարդերի արժեքը արդյո՞ք կազմում է 120.000 ԱՄՆ դոլար գումար, թե ոչ,
5) Արդյո՞ք Լուսինե Գինոսյանի կողմից 31 անուն ոսկյա զարդերից վաճառվել է միայն 9 անուն ոսկյա զարդերը և դրանց արժեքը կազմել է 3.720 ԱՄՆ դոլար գումար, թե ոչ, և արդյո՞ք վերջինս, ունեցել է որպես գրավի առարկա գույքի` ոսկյա զարդերի նկատմամբ գրավառու, իրավունք նշված 9 անուն ոսկյա զարդերն առանց Ռուզան Ադանալյանի գիտությամբ վաճառելու:
6) Արդյո՞ք հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի կողմից սկզբնական հայցվոր Լուսինե Գինոսյանին տրված 31 անուն զարդերից 22 անուն զարդերի չճանաչման պարագայում և նշված զարդերի ամբողջական նկարագրի բացակայության պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2014 թվականի որոշմամբ վերհանված փորձագետի եզրակացության մասով դիրքորոշումը համապատասխան փորձագետի եզրակացությունը կրկին քննության առնելու և 22 անուն զարդերի նույնական լինելու հանգամանքը հնարավոր է պարզել, թե ոչ:
Վերոշարադրյալի հիմքով Դատարանը նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ հակընդդեմ հայցի իրավաչափությանը և հիմնավորվածությանը:
Հակընդդեմ հայցի առարկան է կազմում` թվով 31 անուն զարդերից 34.850 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելը և մնացած զարդերը վերադարձնելը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, (…) հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…):
Ողջամիտ ժամկետում գործի քննության երաշխիքի նպատակը դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունն է քննության չափից ավելի ձգձգումներից, որոնք կարող են խաթարել արդարադատության իրականացման արդյունավետությունը կամ դրա նկատմամբ վստահությունը: Նշվածով հանդերձ, քննարկվող երաշխիքի նշանակությունն այն է, որ պետք է ապահովվի ողջամիտ ժամկետում համապատասխան դատավարական ակտի կայացումը` դրանով իսկ վերջ դնելով այն անորոշ վիճակին, որում գտնվում է անձը` կապված քաղաքացիաիրավական բնույթի իր վիճակի կամ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքի հետ, ինչը կարևոր է ինչպես շահագրգիռ անձի համար, այնպես էլ <<իրավական որոշակիության>> ապահովման տեսանկյունից:
Ողջամիտ ժամկետում գործի քննության երաշխիքն առավել ամբողջական բացահայտում է ստացել ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներում: Մասնավորապես, քաղաքացիական գործերով ողջամիտ ժամկետի հաշվարկն սկսվում է գործի հարուցման պահից, (…) (Էկլեն ընդդեմ Գերմանիայի, 15.07.1982թ., կետ 73, Կորիգլիանոն ընդդեմ Իտալիայի, 10.12.1982թ., կետ 34, Դևեերն ընդդեմ Բելգիայի, 27.02.1980թ., կետ 42):
Ողջամիտ ժամկետի առնչությամբ կարևոր է այն, որ յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի առանձնահատուկ հանգամանքները, ուստի որևէ հստակ ժամանակային սահման նշել հնարավոր չէ:
Սակայն Եվրոպական դատարանը մշակել է չափանիշներ, որոնք հաշվի առնելով` որոշվում է ողջամիտ ժամկետի խախտման հարցը. գործի բարդությունը, դիմողի վարքագիծը, դատական ու վարչական մարմինների վարքագիծը և ռիսկի աստիճանը դիմողի համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանվում են գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները, որի 3-րդ կետը սահմանում է, որ գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն, իսկ 3-րդ մասը սահմանում է, որ պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն oրենսգրքի կանոններով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ <<Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից>>:
Նույն օրենսգրքի 878-րդ հոդվածի համաձայն՝ <<1. Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ>>:
Նույն օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ <<Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը>>:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նաև օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն` գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն` գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, սույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն `գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`
1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`
2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին։
Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում։ Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ։ Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար Դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերոնշյալ հոդվածների վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներով արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե´ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, զարգացնելով նշված դիրքորոշումը, մեկ այլ որոշման շրջանակներում արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում որևէ ապացույցի վերաբերելիության և թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետևյալ կանոններով.
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.
Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որով սպառիչ սահմանված է ապացուցման միջոցների շրջանակը: Մասնավորապես՝ գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
2) Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված թույլատրելիության նշված կանոնը ենթադրում է ապացույցի դատավարական ձևի համապատասխանությունն օրենքի պահանջներին` աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նաև ապացույցի ձևակերպման տեսանկյունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նաև նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով:
3) Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասովամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այս կամ այն փաստը, ապա վերջինս կարող է հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը մեկնաբանվում է հետևյալ կերպ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:
Ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության նշված կանոնի մասնավոր դրսևորումներից է նաև այս կամ այն ապացույցի օգտագործման արգելքը, որը նշանակում է, որ ի հավաստում գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի չի կարող ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց, եթե նյութական օրենսդրությունն արգելում է դրա օգտագործումը (տե՛ս, «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ն ընդդեմ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ/2593/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը): Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նաև նշել է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը կիրառելիս պետք է ցույց տա, թե որ հոդվածով է արգելված ապացույցի նման տեսակով նման փաստի հաստատումը (տե՛ս, Վարդիթեր Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի և մյուսների թիվ ԱՎԴ/0235/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` <<Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ>>:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ որոշումներով անդրադարձել է ապացույցների գնահատման հարցին` նշելով, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` 15.06.2009 թվականին Ռուզաննա Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ Լուսինե Գինոսյանից վերցնում է 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո: Որպես Երաշխիք թողնում է իր աղջկա անձնագիրը և իր ձեռագրով նշված ոսկեղենը: 15.06.2009 թվականին Ռուզաննա Ադանալյանի կողմից տրված ստացականում առկա է վերջինիս անձնագրային տվյալները և ստորագրությունը:
15.06.2009 թվականին Ռուզան Ադանալյանի կողմից կազմված գրավի առարկա ոսկյա զարդերի ցուցակի համաձայն` Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանից վերցնում է 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո և որպես գրավի առարկա թողնում է թվով 31 անուն ոսկյա զարդեր և իր անձնագրի փոխարեն թողնում է աղջկա անձնագիրը: Ցուցակում նշված ոսկյա զարդերը համարակալված են առանձին-առանձին, նշված է յուրաքանչյուր զարդի արտաքին նկարագիրը, ինչպես նաև նշված զարդերից որոշակի զարդերի գույնը: 15.06.2009 թվականի ստացականում Լուսինե Գինոսյանի կողմից կատարվել է <<Համաձայն եմ>> նշումը և առկա է վերջինիս ստորագրությունը:
07.08.2009 թվականին Ռուզան Ադանալյանը ստացական է տվել առ այն, որ Լուսինե Գինոսյանից վերցնում է 120.000 ՀՀ դրամ գումար և որպես երաշխիք թողնում է 2 /երկու/ հատ տղամարդու մատանի: 07.08.2009 թվականի ստացականում առկա է Ռուզան Ադանալյանի ստորագրությունը:
16.12.2009 թվականին Ռուզան Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ պարտավորվում է Լուսինե Գինոսյանից վերցրած 39.500 ԱՄՆ դոլարը և 6.000 Եվրո պարտքից մարել /հունվարի վերջ-փետրվարի սկիզբ ժամանակահատվածում/ 5.000 ԱՄՆ դոլար, որի համար ստորագրել է: 16.12.2009 թվականի ստացականում Ռուզան Ադանալյանը նշել է նաև, որ այդուհետ կաշխատի մարել ամեն ամիս ստացվելիք գումարի չափով: 16.12.2009 թվականին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականով նշվել է նաև, որ հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառեն միասին և կմարեն պարտքը` ըստ ստացված գումարի:
<<Ոսկեղեն>> վերտառությամբ փաստաթղթում Ռուզան Ադանալյանը հետ է վերցրել վզնոցը /սպիտակ ոսկի և բռ. Քարերով/, Բրոշկան /բրիլիանտի քարերով/, վզնոցը /ծաղիկ/, 1 զույգ ականջօղ /զմրուխտի քարերով/, ոսկյա ժամացույց /Rolex/ և <<Свач>> ժամացույցը, որը հաստատվել է վերջինիս ստորագրությամբ:
Ռուզան Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ վերջինս բացի 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից, վերցրել է նաև 160.000 ՀՀ դրամ գումար, որը հաստատվել է Ռուզան Ադանալյանի ստորագրությամբ: Հիշյալ ստացականը չի պարունակում ամսաթիվ:
21.03.2011 թվականին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից տրված թիվ N 18 եզրակացության <<ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ>> բաժնում արձանագրվել է հետևյալը`
1. 1-ին ստացականի ձեռագիր տեքստի «Ստացական Ես՝ Ռուզան Վարազդատի Ադանալյանս (անձնագիր....» բառերով սկսվող և «....կմարեմ պարտքը ըստ ստացված բառերով ավարտվող հատվածը, նշված հատվածում առկա երկու ստորագրությունները և ստորին հատվածում՝ «16.12.2009թ.» թվագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
1-ին ստացականի «Գրությունը գրվել է...» բառերով սկսվող և «...Լիլիթ Բաղդալյան /ստորագրություն/» բառերով ավարտվող հատվածը կատարված չէ Ռուզաննա Ադանալյանի, Լուսինե Գինոսյանի, Լեյլի Զիլավյանի կողմից, այլ կատարված է այլ անձի /անձանց/ կողմից։
2. 2-րդ ստացականի «Ես՝ Ռուզան Ադանալյանս բացի...» բառերով սկսվող և <<...Որի համար ստորագրում եմ» բառերով ավարտվող ձեռագիր տեքստը և դրա տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
3. 3-րդ ստացականի «Ես՝ Ռուզան Ադանալյանս Լուսինե Գինոսյանից...» բառերով սկսվող և «...Որի համար ստորագրում եմ» բառերով ավարտվող ձեռագիր տեքստը և դրա տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
4. 4-րդ ստացականի ձեռագիր տեքստի «Ես՝ Ռուզան Վարազդատի Ադանալյանս...>> բառերով սկսվող և «...Ստորագրում եմ-անձնագիր (AK 0201337) /ստորագրուգրություն/ 12.12.2008 016» բառերով ավարտվող հատվածը և վերջում «15.06 (հունիսի) ձեռագիր հատվածը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
4-րդ ստացականի «Համաձայն եմ՝ /ստորագրություն/ /Լ.Գինոսյան/ անձնագիր AB 0330804» ձեռագիր հատվածը կատարված է Լուսինե Գինոսյանի կողմից։
5. 5-րդ ստացականի ձեռագիր տեքստը, բացի 5-րդ տողի «1» թվից և 6-րդ տողի բառից, տեքստում առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
5-րդ ստացականի 6-րդ տողի «տաս» բառը հավելագրված է։ Սակայն ծավալի փոքրության, դրանում նույնանուն տառերի և տառերում կայուն մասնավոր հատկանիշների բացակայության պատճառով՝ համեմատական հետազոտություն չի կատարվել, պարզելու համար, թե՝ ձեռագիր տեքստի նշված հատվածը՝ «տաս» բառը, կատարվել է Ռ.Ադանալյանի, թե՝ Լ. Զիլավյանի կողմից։
Պարզել՝ 5-րդ ստացականի ձեռագիր տեքստի 5-րդ տողի «1» թիվը հավելագրված է, թե` ոչ, հնարավոր չեղավ՝ հետազոտվող գրառման ծավալի փոքրության, մասնավոր հատկանիշների բացակայության պատճառով։
6. 6-րդ ստացականի «Ես՝ Ռուզան Ադանալյանս, 120.000 դրամ...» բառերով սկսվող «...որի համար ստորագրում եմ։ /ստորագրություն/ 7.08.09թ.» բառերով՝ ավարտվող ձեռագիր տեքստը և տեքստի տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից։
7. 7-րդ ձեռագիր տեքստի «1. Մարգարտյա վզնոց (ալեքսանդրիտ քարով,...» բառերով սկսվող և «...Վերցրեցի բրիլիանտ քարերով брошка-ն /N6/>> բառերով ավարտվող հատվածը, նշված հատվածի տակ առկա և տեքստի վերջում՝ աջ կողմում առկա ստորագրությունները կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
7-րդ ձեռագիր տեքստի վերջում՝ «հին ցուցակ (25.000$)» ձեռագիր հատվածը և դրա տակ՝ ձախ կողմում, առկա ստորագրությունը կատարված են Լուսինե Գինոսյանի կողմից։
8. 8-րդ ձեռագիր տեքստի «Ոսկեղեն 1. Մարգարտյա վզնոց (ալեքսանդրիտ քարով,...» բառերով սկսվող և «....13. ականջօղ 14» բառերով ավարտվող հատվածը,ինչպես նաև տեքստում առկա թվով 5 ստորագրությունները կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից։
8-րդ ձեռագիր տեքստի «8. ականջօղ-1 զույգ...» տողի դիմաց առկա ստորագրության պարզ կառուցվածքի, պարունակող գրաֆիկական նյութի սակավության և մասնավոր հատկանիշների սահմանափակ քանակության պատճառով որևէ դրական կամ բացասական հետևության հանգել հնարավոր չէ, ուստի պատասխանել այն հարցին` թե հետազոտման ենթակա նշված ստորագրությունը կատարվել է Ռուզան Ադանալյանի, Լուսինե Գինոսյանի կողմից, թե՝ ոչ, հնարավոր չեղավ։
9. 9-րդ ձեռագիր տեքստի «Վերցրեցի N 5 վզնոց /սպիտակ ոսկի....» բառերով սկսվող և «....և վզնոցը ծաղիկ /N 7/» բառերով ավարտվող ձեռագիր և տեքստում առկա թվով 4 ստորագրությունները կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից:
<<ՀՀ փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից 02.03.2011 թվականին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացության <<ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ>> բաժնում արձանագրվել է հետևյալը` <<...փորձաքննությանը ներկայացված թիվ 1 պարկում առկա զարդերի և ժամացույցների ընդհանուր շուկայական արժեքը, 2008թ. փետրվար 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 24.850 /քսանչորս հազար ութ հարյուր հիսուն/ դրամ, իսկ 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ` 44.550 /քառասունչորս հազար հինգ հարյուր հիսուն/ դրամ: ....փորձաքննությանը ներկայացված թիվ 2 պարկում առկա զարդերի ընդհանուր շուկայական արժեքը, 2008 թ. փետրվարի 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 476.000 /չորս հարյուր յոթանասունվեց հազար/ դրամ, իսկ 2010 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ` 885.000 /ութ հարյուր ութսունհինգ հազար/ դրամ>>:
19.10.2012 թվականի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճվել և Ռ. Ադանալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով:
19.10.2012 թվականի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ արձանագրվել է, որ Լուսինե Գինոսյանը նախաքննության ընթացքում ներկայացրել է ըստ ցուցակի 31 անուն զարդերից 13 անուն առարկաներ և նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:… Լ. Գինոսյանի ներկայացրած զարդերը ճանաչման են ներկայացվել Ռուզան Ադանալյանին, վերջինս ճանաչել է միայն արաբատառ գրառումով մեկ ականջօղը, հայտնելով, որ դա ինքն է որպես գրավ թողել Լ. Գինոսյանի մոտ, իսկ մյուս զարդերը, ժամացույցները չի ճանաչել, հայտնելով, որ դրանք տեսնում է առաջին անգամ, ինքը Լ. Գինոսյանին այլ զարդեր է ներկայացրել և զարդերը փոխարինված են:
ՀՀ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի 29.11.2016 թվականի թիվ 16-0434Դ փորձագիտական եզրակացությամբ` թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին 03.10.2016 թվականին կայացրած որոշման պահանջները թողնվել են անկատար, քանի որ <<...որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ են հետազոտելի օբյեկտ հանդիսացող զարդերը, որոնք նախօրոք չեն ներկայացվել: Ելնելով վերոգրյալից 2016թ. հոկտեմբերի 24-ին միջնորդություն է ներկայացվել նախաձեռնողին` խնդրելով փորձաքննությանը տրամադրել հիշյալ որոշմամբ նշված գնահատման ենթակա զարդերը: Նկատի ունենալով, որ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ որոշակի պարտականություններ է դրվել քաղաքացիական գործի մասնակից կողմերի վրա, միջնորդության պատճենները ներկայացվել են նաև վերջիններիս: Միջնորդության ներկայացման օրվանից 20-օրյա ժամկետում դրա պահանջների չբավարարման պատճառով նախաձեռնողին է ներկայացվել հիշեցում` կրկին խնդրելով բավարարել միջնորդության պահանջները: Հիշեցման պատճենները ներկայացվել են նաև կողմերին: Նկատի ունենալով, որ հիշեցման ներկայացման օրվանից 10-օրյա ժամկետում միջնորդության պահանջները չեն բավարարվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի <<3>> կետով սահմանված պահանջներով, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Զարգարյանի կողմից 03.10.2016 թ. կայացված դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշման պահանջները թողնվում է անկատար>>:
ՀՀ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի 26.10.2016 թվականի գրությամբ շեշտադրվել է այնպիսի ելակետային տվյալների տրամադրման պահանջ, ինչպիսիք են զարդի քաշը, թանկարժեք մետաղների տոկոսային պարունակությունը, հարգը:
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ապացուցելուց ազատվելու հիմքերի վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, հարկ է համարել անդրադառնալ անվիճելի փաստերի ապացուցման անհրաժեշտությանը` այդպիսով նպաստելով այդ հարցով իրավունքի զարգացմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ <<քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ և հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց և դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: Դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև օրենսդրի կողմից իբրև ապացուցելուց ազատվելու հիմքեր սահմանված են հանրահայտ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով և դատավճռով հաստատված փաստերը, սակայն դատարաններն իրավացիորեն ապացուցման կարիք չունեցող փաստերի շարքին են դասում նաև այսպես կոչված «անվիճելի փաստերը»: Դրանք գործին մասնակցող անձանց կողմից վկայակոչված, գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն են, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում: Գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ընդունումը կրճատում է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և դատարանին հնարավորություն է տալիս կենտրոնանալու վիճելի փաստերի ապացուցման գործընթացի վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված են որոշակի կանոններ, որոնց պահպանմամբ միայն դատարանները կարող են անվիճելի փաստերը համարել հաստատված և գործին մասնակցող անձանց ազատել ապացուցման պարտականությունից: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար: Դատարանը կարող է ընդունված փաստը համարել հաստատված, եթե կասկածներ չկան, որ դա համապատասխանում է գործի հանգամանքներին, և կողմն այն չի ընդունել խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով: Վճռաբեկ դատարանի կարծիքով գործին մասնակցող անձինք չեն կարող ազատվել անվիճելի փաստերն ապացուցելու պարտականությունից նաև այն դեպքերում, երբ այդ փաստերը կարող են հաստատվել միայն ապացույցի որոշակի տեսակներով և նման ապացույցներ գործում առկա չեն, ինչպես նաև այն դեպքերում, երբ այդ փաստերի հաստատումը, բացի անվիճելի փաստերը վկայակոչած և դրանք ընդունած գործին մասնակցող անձանցից, կարող է ազդել նաև այլ անձանց իրավունքների և պարտականությունների վրա: Հարկ է նշել, որ բոլոր դեպքերում գործի փաստերն անվիճելիների շարքին դասելու, դրանք ապացուցման առարկայից հանելու և ի վերջո` հաստատված համարելու և գնահատելու գործառույթները բացառապես վերապահված են դատարանին, որը դրանք պետք է իրականացնի սահմանված դատավարական իրավակարգավորումներին համապատասխան>>:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոշարադրյալ դատավարական կանոնների պահպանմամբ դատարանը գործին մասնակցող անձանց կարող է ազատել գործին մասնակցող մյուս անձանց կողմից չվիճարկվող փաստերն ապացուցելու պարտականությունից և այդ փաստերը համարել ապացուցված /տե՛ս թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի ապրիլի 07-ի որոշումը/:
Դատարանը հարկ է համարում արձանագրել նաև գործի նոր քննության փուլում կողմերի տված լրացուցիչ բացատրությունները՝ հետևյալի մասին:
Ռուզան Ադանալյանը հայտնել է,որ տրամադրել է հայցվորին 31 անուն ոսկյա զարդեր, որոնք չեն վերադարձվել, ստացել է 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումար, որոնք տրվել են տոկոսով, և իր կողմից տոկոսների տեսքով դրամական պարտավորությունն ամբողջ ծավալով ոչ միայն կատարվել է, այլև կատարվել է նաև ավել գումարի վճարում, դրամական պարտավորության կատարումն ապահովվել է ոսկյա զարդերի գրավով՝ Լուսինե Գինոսյանին հանձնելով: Ռուզան Ադանալյանը նաև հայտնել է, որ դրամական պարտավորությունն ամբողջությամբ կատարվել է: Բացի այդ, հայտնել է նաև, որ վկայակոչված և Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված ստացականները սույն քաղաքացիական գործով որևէ առնչություն չունեն /հիմք՝ 06.05.2016 թվականի դատական նիստի ձայնային կրիչ/:
Լուսինե Գինոսյանն իր լրացուցիչ բացատրություններով հայտնել է, որ իրեն հանձնվել են 31 անուն ոսկյա զարդեր, հետագայում տրվել են նաև 2-ը: Ռուզան Ադանալյանի կողմից որևէ դրամական միջոց իրեն հետ չի վերադարձվել, իր կողմից պահանջ է ներկայացվել 5-օրյա ժամկետում կատարել պարտականությունը, սակայն այն չի կատարվել, որի արդյունքում տրվել է ոսկյա զարդ /<<բրոշկա>>/, որից հետո Ռուզան Ադանալյանին տրվել է ևս 160.000 ՀՀ դրամ /2009 թվականի հուլիս ամսին/ և 120.000 ՀՀ դրամ /2009 թվականի օգոստոս ամսին/, որի վերադարձն ապահովելու համար տրվել են ևս 2 զարդեր /տղամարդու 2 մատանի/: Դրամական պարտավորությունը չկատարվելու արդյունքում ինքն իրացրել է 11 անուն ոսկյա զարդեր /երբեմն բանավոր խոսքում նշել է՝ 9-ը/՝ ընդհանուր 3.720 ԱՄՆ դոլար արժողությամբ, իսկ ոսկյա զարդերը իրացրել է միայնակ՝ առանց Ռուզան Ադանալյանի մասնակցության /հիմք՝ 06.05.2016 թվականի դատական նիստի ձայնային կրիչ/:
Վերոհիշյալ փաստական հանգամանքների համատեքստում Դատարանը հանգում է հետևյալ եզրակացության:
Կողմերի միջև ծագել են փոխառության իրավահարաբերություններ, որոնց շրջանակում Լուսինե Գինոսյանը տվել է, իսկ Ռուզան Ադանալյանը ստացել է 39.500 ԱՄՆ դոլար գումար, 6000 Եվրո Գումար, հետագայում նաև 120.000 ՀՀ դրամ, 160.000 ՀՀ դրամ: Ռուզան Ադանալյանի փաստարկներն առ այն, որ ստացականներով նշված գումարները սույն իրավահարաբերությանը չեն վերաբերում, զուրկ է որևէ իրավական և փաստական հիմքից՝ կողմերի միջև այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայության մասին որևէ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում:
Փոխառության իրավահարաբերությունները կողմերն ապահովել են գրավով, որի գրավոր ձևը թեև չի պահպանվել, որի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասի ուժով նման գործարքն առոչինչ է, ուստիև պետք է կիրառվեն առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, որը տվյալ դեպքում պետք է արտահայտվեր մի կողմից դրամական միջոցների վերադարձմամբ, մյուս կողմից՝ ոսկյա զարդերի:
Սակայն հիմք ընդունելով փաստերի անվիճելի լինելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ վերը ներկայացված դիրքորոշումը, Դատարանը կողմերի բացատրությունների և հայտարարությունների հիման վրա սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքների առանձնահատկության հաշվառմամբ արձանագրում է կողմերի միջև գրավի իրահարաբերությունների առկայությունը (որի բացակայությունը և բացառումը չի արձանագրվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից՝ գործի վերաքննության փուլում), որի շրջանակներում Ռուզան Ադանալյանը տվել, իսկ Լուսինե Գինոսյանը ստացել է 33 անուն ոսկյա զարդեր, որոնք ծառայել են որպես ապահովման միջոց՝ դրամական պարտավորության կատարման:
Դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նոր քննության ընթացքում ի կատարումն Վերաքննիչ դատարանի պահաջի, փորձաքննության նշանակման նպատակով Դատարանի կողմից պահանջվել է ներկայացնել ոսկյա զարդերը, այդպիսիք ներկայացվել են Դատարանին Լուսինե Գինոսյանի կողմից, սակայն դատական նիստի շրջանակներում Ռուզան Ադանալյանը հայտարարել է, որ չի ճանաչում դրանք, և ներկայացված զարդերը իր կողմից տրված զարդերը չեն:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված ոսկյա զարդերը Ռուզան Ադանալյանը չի ճանաչել, իսկ վերջինիս կողմից ներկայացված ձեռագիր նկարագրությամբ ոսկյա զարդերի և լուսանկարների նույնականությունը չի հիմնավորվել Ռուզան Անդանալյանի կողմից, դրանց համապատասխանությունը փաստացի հանձնված զարդերին վիճարկվել է նաև Լուսինե Գինոսյանի կողմից, ուստիև օրենքով սահմանված կարգով Դատարանի կողմից Ռուզան Ադանալյանի վրա է դրվել ոսկյա զարդերի իր կողմից կազմված ձեռագիր նկարագությամբ և ներկայացված լուսանկարներին համապատասխանության, դրանց նույնականության ապացուցման բեռը, որը չի իրացվել:
Դատարանը հարկ է համարում նշել, որ Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված <<ցանկ>> վերտառությամբ փաստաթութը չի կարող գնահատվել որպես ոսկյա զարդերի նույնականացման և նկարագրման համար բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույց, քանի որ այն բովանդակում է միայն ոսկյա զարդի անունը /օրինակ՝ շղթա, <<բանան>> մատանի, օղեր և այլն/, իսկ ինչ վերաբերում է կատարված հղումներին ներկայացված լուսանկարներին, ապա հարկ է նշել, որ պատասխանողի կողմից չեն ներկայացվել բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ առ այն, որ լուսանկարներում պատկերված ոսկյա զարդերը հենց այն զարդերն են, որոնք հանձնվել են Լուսինե Գինոսյանին:
Ինչ վերաբերում է Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված տեսաձայնագրման կրիչին, ապա Դատարանը նման ապացույցը գնահատում է որպես ոչ թույլատրելի, քանի որ տեսանկարահանումը,այլ անձի խոսակցությունների ձայնագրառումը կարող է կատարվել միայն օրենքով սահմանված կարգով՝ իրավասու մարմնի թույլտվությամբ, ուստիև այն գնահատվում է որպես օրենքով սահմանված կարգի չպահպանմամբ ձեռք բերված ապացույց:
Այսպիսով, Դատարանը հանգում է այն եզրակացության, որ կողմերի միջև ծագել են փոխառության իրավահաբերություններ, որոնց կատարումն ապահովվել է ոսկյա զարդերի գրավով:
Ուստիև նման պայմաններում գնահատման է արժանի այն հանգամանքը, թե արդյոք դրամական պարտավորությունները կատարվել են ամբողջ ծավալով, թե ոչ, արդյոք գրավի առարկա օբյեկտը բավարարել է դրամական պարտավորությունն ամբողջ ծավալով /եղել է համարժեք/, և արդյոք գրավի առարկայի մասնակի իրացումը իրավաչափ է, թե ոչ:
Այսպես, կողմերն ընդունել են այն հանգամանքը, որ դրամական պարտավորության կատարումն ապահովվել է 33 անուն ոսկյա զարդերը Լուսինե Գինոսյանի մոտ գրավադրմամբ:
Լուսինե Գինոսյանը չի վիճարկել այն հանգամանքը, որ ոսկյա իրերի ընդհանուր արժեքը առնվազն համարժեք է եղել տրամադրված դրամական պարտավարության չափին:
Տվյալ դեպքում Դատարանը հարկ է համարում նշել, որ քանի դեռ հակառակը չի ապացուցվել, գործում է այն կանխավարկածը, որ գրավի իրավահարաբերություններում դրամական պարտավորության կատարումն ապահովվում է դրան համարժեք ապահովման միջոցով:
Լուսինե Գինոյանը հայտարարել է, որ գրավադրված ոսկյա զարդերի մի մասը՝ 11 անուն զարդ, վաճառել է՝ դրանից ստացված դրամական միջոցների չափով նվազեցնելով փոխառության գումարի չափը:
Լուսինե Գինոսյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, թե ինչ զարդ է իրացվել, և ինչ արժեքով, հետևաբար նման փաստերի ապացուցման բացասական հետևանքների ռիսկը պետք է կրի հայցվորը:
Դատարանը հարկ է համարում նշել, որ Ռուզան Ադանալյանը հայտարարել է, որ գրավի առարկա ոսկյա զարդերի իրական արժեքը գերազանցել է տրված դրամական միջոցների չափը, և կազմել է ավելի, քան 120.000 ԱՄՆ դոլար գումար: Միևնույն ժամանակ, Դատարանը հարկ է համարում նշել, որ Ռուզան Ադանալյանի կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ իր կողմից Լուսինե Գինոսյանին տրամադրված ոսկյա զարդերի իրական արժեքը ավելի մեծ է եղել, քան ստացված դրամական միջոցները, որպիսի պայմաններում դրա ապացուցման բացասական հետևանքների ռիսկը կրում է Ռուզան Ադանալյանը:
Դատարանը կրկին հարկ է համարում փաստել, որ ոսկյա զարդերի իրական արժեքը պարզելն օբյեկտվորեն անհնար է գործի նոր քննության փուլում՝ ինչպես ոսկյա զարդերի ամբողջ լրակազմի բացակայության, այնպես էլ դրանց մանրամասն նկարագրի բացակայության պայմաններում /առկա չէ յուրաքանչյուր ոկսյա ազդեի մասով ոսկու հարգը, քաշը, թանկարժեք քարերի չափը, տեսակը, նկարագիրը/, այն պարագայում, երբ Դատարանին ներկայացված ոսկյա զարդերը պատասխանողը չի ճանաչել, իսկ վերջինիս ներկայացրած լուսանկարներում արտացոլված ոսկյա զարդերի իսկությունը և դրանք հայցվորին հանձնված լինելու /նույնականության/ հանգամանքն իր հերթին վիճարկում է հայցվորը:
Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ կողմերն ընդունել են այն հանգամանքը, ոսկյա զարդերը՝ թվով 33, հանձնվել են Լուսինե Գինոսյանին:
Կողմերն ընդունել են այն հանգամանքը նաև, որ հայցվորի կողմից ոսկյա զարդերի մի մասը, ըստ հայցվորի հայտարարության՝ թվով 11-ը, իրացվել են, իսկ հայցվորը հայտարարել է, որ իրացման ընդհանուր արժեքը կազմել է 3.720 ԱՄՆ դոլար:
Նման պայմաններում Դատարանի կողմից հայցվորի վրա է դրվել այն փաստական հանգամանքների առկայությունն ապացուցելու բեռը, ըստ որի՝ իրացվել են հենց թվով 11 ոսկյա զարդեր, և իրացման արժեքը կազմել է 3.720 ԱՄՆ դոլար գումար, որոնց մասով հայցվորի կողմից չեն ներկայացվել թույլատրելի և վերաբերելի ապացույցներ:
Դատարանը հարկ է համարում նշել, որ Ռուզան Ադանալյանի փաստարկն առ այն, որ Լուսինե Գինոսյանը չի ունեցել ոսկյա զարդերի իրացման իրավունք, Դատարանը համարում է անհիմն, քանի որ կողմերի միջև այլ համաձայնության բացակայության պայմաններում, անվիճելիության ուժով հաստատված համարելով գրավի իրահարաբերությունների առկայությունը, Դատարանը հանգում է այն եզարակցության, որ դրամական պարտավորությունների կատարման ապահովման միջոցը՝ ոսկյա զարդերը, Լուսինե Գինոսյանին փոխանցվել են օրինական հիմքով, Ռուզան Ադանալյանի համաձայնությամբ և կամքով, հետևաբար Լուսինե Գինոսյանը հանդիսացել է դրանց օրինական տիրապետողը, և որպես գրավատու՝ ունեցել է դրանց իրացման և իրացման արժեքից բավարարում ստանալու իրավունք՝ պարտապանի՝ Ռուզան Ադանալյանի կողմից դրամական պարտավորության չկատարման պայմաներում՝ կողմերի միջև այլ համաձայնության առկայությունն ապացուցված չլինելու պայմաններում:
Միևնույն ժամանակ, Դատարանը հարկ է համարում նշել, որ Լուսինե Գինոսյանի կողմից իրացված ոսկյա զարդերի իրական քանակի և արժեքի մասին որևէ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում Դատարանը գտնում է, որ տրամադրված ոսկյա զարդերի արժեքը առնվազն բավարել է դրամական պարտավորության ընդհանուր չափը, հետևաբար, դրանց մի մասն իրացված լինելու, և մյուս մասի՝ Ռուզան Ադանալյանի կողմից չճանաչվելու պայմաններում այլ ապացույցների բացակայության և սույն գործով կողմերի տված բանավոր հայտարարությունների համատեքստում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ոսկյա զարդերից Լուսինե Գինոսյանը ստացել է դրամական պարտավորությանը համարժեք բավարարում, ուստիև այլ ապացույցների բացակայության պայմաններում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ոսկյա զարդերի հաշվին Լուսինե Գինոսյանի պահանջը պետք է համարել ամբողջ ծավալով բավարարված, որի արդյունքում նաև՝ փոխառության գումարը՝ մարված, ուստիև Լուսինե Գինոսյանի հայցը՝ փոխառության գումարների բռնագանձման պահանջի մասին, ենթակա է մերժման:
Անդրադառանալով Ռուզան Ադանալյանի այն փաստարկին, որ ոսկյա զարդերը ավելի արժեն, քան տրամադրված դրամական միջոցները, և պետք է կատարել մասամբ հաշվանց, իսկ մնացած ոսկյա զարդերի մասով՝ պարտավորեցնել հետ վերադարձնել դրանք, ապա Դատարանը հարկ է համարում նշել, որ նախ՝ Ռուզան Ադանալյանի կողմից ոսկյա զարդերի իրական արժեքը փոխառության գումարի չափը մի քանի անգամ գերազանցելու մասին թույլատրելի և վերաբերելի ապացույցներ չեն ներկայացվել, երկրորդ՝ Դատարանը ոչ արժանահավատ է համարում նման հայտարարությունը, քանի որ ըստ գործով պարզված փաստական հանագամանքների, և՛ Լուսինե Գինոսյանը, և՛ Ռուզան Ադանալյանը հանդիսացել են ոսկյա իրերի առուվաճառք իրականացնող անձինք, և Ռուզան Ադանալյանը նման պայմաններում նվազ դրամական միջոցների դիմաց դրա արժեքը մի քանի անգամ գերազանցող ոսկյա զարդեր չէր կարող տալ հայցվորին՝ ի ապահովումն դրամական պարտավարության կատարման /նման փաստարկն անտրամաբանական է/, բացի այդ, եթե անգամ պայմանականորեն ընդունել, որ ոսկյա զարդերի իրական արժեքը գերազանցել է 120.000 ԱՄՆ դոլար գումարը, սակայն դրանց գրավադրմամբ՝ Ռուզան Ադանալյանը ստացել է ընդամենը 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո գումար, ապա վերջինս էլ պետք է կրի դրա բացասական հետևանքերի ռիսկը:
Դատարանը հարկ է համարում նշել, որ Ռուզան Ադանալյանի կողմից ոսկյա զարդերը հետ վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասով չի հիմնավորվել նաև ոսկյա զարդերի՝ օբյեկտիվ իրականության մեջ առկա լինելու հանգամանքը, ուստիև այլ ապացույցների բացակայության պայմաններում՝ հետ վերադաձմանը պարտավորեցնելու պահանջն ինքնին անհիմն է:
Անդրադառնալով Ռուզան Ադանալյանի այն փաստարկին, որ դրամական պարտավարությունները կատարվել են ամբողջ ծավալով, քանի որ Ռուզան Ադանալյանը որպես տոկոս ավելի գումար է ետ վերադարձրել Լուսինե Գինոսյանին, քան վերցրել է, ապա հարկ է նշել, որ փոխառության գումարը տոկոսով տրված լինելու փաստը հիմնավորող որևէ ապացույց Ռուզան Ադանալյանի կողմից չի ներկայացվել, հետևաբար չի հիմնավորվել նաև այն հանգամանքը, որ իր կողմից դրամական միջոցներ են վերադարձվել, և այդպիսիք վերադարձվել են որպես տոկոս, և գերազանցել են դրամական պարտավորության չափը:
Ինչ վերաբերում է հաշվանցի իրականացմանը, և Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված գործի նոր քննության ծավալին, ապա Դատարանը հարկ է համարում նշել, որ դրա շրջանակներում Դատարանի կողմից ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները պարզելու համար ոսկյա զարդերի իրական նկարագիրը, դրանց նույնականությունը, ոսկյա զարդերի իրական արժեքը, դրանց իրացման պահին՝ շուկայական արժեքը, որպիսի ջանքերը մնացել են անհետևանք՝ ինչպես ոսկյա զարդերի ամբողջական նկարագրի բացակայության պայմաններում, այնպես էլ Դատարանին ներկայացված ոսկյա զարդերը չճանաչելու արդյունքում, որպիսի պայմաններում օբյեկտիվորեն անհարին է պարզել նաև ոսկյա զարդերի իրական արժեքը և դրանց իրացման արժեքը, որպեսզի որոշվի նաև հաշվանցման ենթակա գումարի չափը:
Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նախնական դատական նիստով Ռուզան Ադանալյանին ճանաչման են ներկայացվել 22 անուն զարդեր, սակայն վերջինս չի ճանաչել դրանք, իսկ դատաքննության փուլում Ռուզան Ադանալյանը հայտարարել է, որ նշված զարդերը չեն ներկայացվել ճանաչման, ինչն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը:
Այդուհանդերձ, ի կատարումն Վերաքննիչ դատարանի պահանջի՝ Դատարանի կողմից նշանակվել է սույն քաղաքացիական գործով փորձաքննություն՝ պարզելու համար արդյոք փորձաքննության ներկայացված զարդերը ոսկյա են, թե ոչ, արդյոք դրանք ընդգրկված են Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված ցանկում և համապատասխանում են ներկայացված լուսանկարներին, թե ոչ, արդյոք ներկայացված և ցուցակում նշված զարդերից որն է բացակայում, որքան է կազմել բացակայող զարդի շուկայական արժեքը 2009 թվականի ընթացքում:
Դատարանն արձանագրում է, որ փորձաքննությունը թողնվել է անկատար՝ ոչ միայն զարդերը փաստացի ներկայացված չլինելու, այլև դրանց նկարագրի բացակայության պատճառաբանությամբ:
Դատարանի կողմից կրկնակի դատաապարանքագիտական փորձաքննության նշանակումը գնահատվել է որպես ոչ անհրաժեշտ և ոչ նպատահարմար, քանի որ այն ոսկյա զարդերը, որոնք պետք է ներկայացվեին փորձագետներին և որոնք Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացվել են Դատարանին, Ռուզան Ադանալյանի կողմից չեն ճանաչվել: Ուստիև նման պայմաններում փորձաքննության կատարումն օբյեկտիվորեն անհնարին է եղել:
Հիշյալ դիրքորոշումը ծառայում է Դատարանի այն համոզմունքի ձևավորմանը, որ գործով երկու կողմն են մասնակի են իրացրել իրենց վրա դրված ապացուցման բեռը, որի պայմաններում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ թե՛ հայցը, թե՛ հակընդդեմ հայցը ենթակա են մերժման, իսկ դրամական պարտավորությունը ոսկյա զարդերի՝ Լուսինե Գինոսյանին որպես գրավառուի սեփականություն անցնելու ուժով պետք է համարել դադարած, որի արդյունքում ինքնին առարկայազուրկ է դառնում հաշվանց իրականացնելու պահանջը, իսկ ոսկյա զարդերը վերադաձնելուն պարտավորեցնելու պահանջը ենթակա է մերժման՝ վերը նշված պատճառաբանությունների ուժով:

Դատական ծախսեր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված պահանջների չափին համամասնորեն:
Տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում սկզբնական հայցի և հակընդդեմ հայցի մասով կիրառվել է արտոնություն՝ հետաձգելով դրանց վճարման ժամկետը, ուստիև սկզբնական հայցի մասով Լուսինե Գինոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 34.580 ԱՄՆ դոլար գումարին համարժեք ՀՀ դրամի և 6.000 եվրո գումարին համարժեք ՀՀ դրամի 2 տոկոսը, իսկ Ռուզան Ադանալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 2 ինքնուրույն ոչ գույքային պահանջների մասով ընդհանուր 8.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:
Վերաքննիչ բողոքի համար Ռուզան Ադանալյանը մասնակի՝ 10.000 ՀՀ դրամ գումարի չափով վճարել է պետական տուրքի գումարը, իսկ մնացած՝ 10.000 ՀՀ դրամ գումարը չի վճարվել, ուստիև նշված մասով չվճարված պետական տուրքի գումարը ենթակա է բռնագանձման հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Ինչ վերաբերում է փաստաբանի խելամիտ վարձատրությանը և գործի առաջին քննության փուլում Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված 200.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջին՝ Դատարանը այդպիսին գտնում է անհիմն և մերժման ենթակա՝ հակընդդեմ հայցը մերժման ենթակա լինելու պայմաններում:
Այլ դատական ծախսերի՝ փաստաբանի խելամի վարձատրության գումարի բռնագանձման պահանջ սկզնական հայցվորի և հակընդդեմ հայցվորի կողմից /հիմք՝ 19.11.2015 թ. հակընդդեմ հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին դիմում/ չի ներկայացվել:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 124, 130-132, 134 և 140-140.1 հոդվածներով դատարանը.

Վ Ճ Ռ Ե Ց

1. Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար բռնագանձելու պահանջի մասին հայցը մերժել։
2. Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի՝Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջների մասին հակընդդեմ հայցը մերժել։
3. Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 18.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար։
Լուսինե Գինոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 691.6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 120 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ որպես պետական տուրքի գումար:
4. ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2013 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնել վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռը կարող է բողոքարկվել` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ԶԱՐԳԱՐՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 17-11-2017
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 423538
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 14-12-2017
Էջերի քանակը: 179, 131, 79, 140, 121, 93, 108
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 11-12-2017
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 15-12-2017
Էջերի քանակը: 179, 131, 79, 140, 121, 93, 108
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: 67593
Գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)    
Ամսաթիվ: 28-04-2020
Այլ նշումներ:
Տրվել է կատարողական թերթը դատարանի նախաձեռնությամբ    
Տրվել է կատարողական թերթ: 06-05-2020
Հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Կատարողական թերթերի քանակ:
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 14-05-2020
Էջերի քանակը: 179, 131, 79, 140, 121, 93, 108,162,100
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 21-05-2020
Էջերի քանակը: 179, 131, 79, 140, 121, 93, 108,169,100
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:8-րդ հատորը` 169 թերթ, 9-րդ-118 թերթ: 22.01.21թ. գրության պատասխան, 05.05.2021թ. հանձնվել է գրասենյակ 1-8-րդ հատորները նույն վիճակում, 9-րդ հատորը բաղկացած 132 թերթից
Դատական Գործ N: ՇԴ/0130/02/13
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 25-06-2014
Պետական տուրք: 10000
Բողոքարկվող դատական ակտը:
Գործի համարը:
Այլ նշումներ:
Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
ԱնունՌուզաննա   
ԱզգանունԱդանալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 04-07-2014
Վիճակագրական տողի համարը: 11.1
Գործի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-179, 2-131, 3-79
Գործը ստացվել է: Կենտրոն և Նորք-Մարաշ
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 07-07-2014
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Իսկուհի Համբարձումի Վարդանյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նարինե Տարիելի Բարսեղյան

Դատավորի անուն: Ստեփան Կարոյի Միքայելյան
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը վերադարձվել է թերությունները վերացնելու համար    
Որոշման ամսաթիվ: 10-07-2014
Ժամկետ:
Որոշման հիմքը
Հոդված210-րդ հոդվածի       Կետ 4-րդ կետ
Որոշում:Քաղաքացիական գործ թիվ ՇԴ 0130/02/13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՙ10՚ հուլիսի 2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`

նախագահող դատավոր` Ի. ՎԱՐԴԱՆՅԱՆ
դատավորներ` Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

քննության առնելով քաղաքացիական գործով ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2014թ., թիվ ՇԴ 0130/02/13 վճռի դեմ Ռուզան Ադանալյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2014թ., թիվ ՇԴ 0130/02/13 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը բավարարվել են մասնակի:
Հիշյալ վճռի դեմ Ռուզան Ադանալյանը 20.06.2014թ.-ին ներկայացրել է /փոստային ծառայությանն է հանձնել/ վերաքննիչ բողոք: Բողոքը դատական կազմին է մակագրվել 07.07.2014թ.-ին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, գտնում է, որ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 210-րդ հոդվածի դրույթները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մաuնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ oրենքով նախատեuված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի ա) կետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների համար վճարվում է պետական տուրք` գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատարանը վճռել է. ՙԼուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար բռնագանձելու պահանջի մասին սկզբնական հայցը բավարարել մասնակիորեն: Ռուզան Ադանալյանից հօգուտ Լուսինե Գինոսյանի բռնագանձել 31.983 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 6.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար, որպես պարտավորության գումար: Սկզբնական հայցը մնացած մասով մերժել: Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի՝Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու պահանջի մասին հակընդդեմ հայցը բավարարել մասնակի: Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորության՝ 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից հաշվանցել 2.596.6 ԱՄՆ դոլար գումար: Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել՚: Հատկանշական է, որ բողոքաբերի կողմից վճիռը բողոքարկվել է ամբողջությամբ, սակայն որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի գումար վճարվել է 10 000 ՀՀ դրամ և միջնորդություն չի ներկայացրել պետական տուրքի չվճարված մասով արտոնություն կիրառելու մասին:
Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքը կազմում է` 959.49 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 180 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ (31.983 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 6.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամի 3 տոկոսը):
Փաստորեն, վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը, ինչը նույն օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն` բողոքը վերադարձնելու հիմք է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ, 213-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2014թ., թիվ ՇԴ 0130/02/13 վճռի դեմ Ռուզան Ադանալյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնել` սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված:
Որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

Նախագահող դատավոր` դատավոր` դատավոր`
Ի. ՎԱՐԴԱՆՅԱՆ Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆ Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Այլ նշումներ:
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվը: 22-07-2014
Կազմի փոփոխություն    
Ամսաթիվ: 23-07-2014
Փոփոխության հիմքը: Այլ
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Իսկուհի Համբարձումի Վարդանյան
Այլ նշումներ:13.08.2014թ-ին կազմի փոփոխություն՝ Ի.Վարդանյան,Ն.Բարսեղյան, Գ.Մատինյան, կազմով /հիմք՝զեկուցագիր/
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Ստեփան Կարոյի Միքայելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Կարինե Բենիամինի Հակոբյան
Ընդունվել է վարույթ    
Երբ: 24-07-2014
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 14-08-2014
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 11:20
Նիստերի դահլիճի համարը: 322
Այլ:
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 21-08-2014
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 12:04
Նիստերի դահլիճի համարը: 322
Այլ:որոշման հրապարակում
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 21-08-2014
Անփոփոխ թողնված դատական ակտ: Պատճառաբանվել է
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2014-08-21 15:04:29    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0130/02/13
վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանի 20.05.2014 թվականի վճիռ
Նախագահող դատավոր` Ռ.Ափինյան

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)

նախագահությամբ` Ի.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ` դատավորներ Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Գ.ՄԱՏԻՆՅԱՆԻ

մասնակցությամբ` հայցվոր` Լուսինե Գինոսյանի
պատասխանող, հակընդդեմ հայցվոր` Ռուզան Ադանալյան

2014 թվականի օգոստոսի 21-ին
դռնբաց դատական նիստում քննելով Ռուզաննա Ադանալյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 20.05.2014 թվականի վճռի դեմ, թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին մասին,

ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան Լուսինե Գինոսյանը պահանջել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 34 580 ԱՄՆ դոլար և 6 000 Եվրո` որպես պարտքի գումար:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2013 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ուղարկվել է ըստ ընդդատության` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ 12.07.2013 թվականին թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր Ռ. Ափինյանին:
Ռուզան Ադանալյանը ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում, որով պահանջել է հաշվանցել իրեն սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը և պարտավորեցնել Լուսինե Գինոսյանին վերադարձնել մնացած զարդերը:
Դատարանիը 20.05.2014 թվականին վճռել է. ՙԼուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար բռնագանձելու պահանջի մասին սկզբնական հայցը բավարարել մասնակիորեն:
Ռուզան Ադանալյանից հօգուտ Լուսինե Գինոսյանի բռնագանձել 31.983 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 6.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար, որպես պարտավորության գումար:
Սկզբնական հայցը մնացած մասով մերժել:
Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու պահանջի մասին հակընդդեմ հայցը բավարարել մասնակի:
Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորության՝ 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից հաշվանցել 2.596.6 ԱՄՆ դոլար գումար:
Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել:
Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 639,66 ԱՄՆ դոլարին և 120 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
Լուսինե Գինոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 51.9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պետական տուրք:
Դատարանի վերը նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռուզան Ադանալյանը:
Վերաքննիչ դատարանի 10.07.2014 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները պահպանված չլինելու հիմքով, իսկ 24.07.2014 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել Լուսինե Գինոսյանը:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 53-րդ, 130-րդ, 132-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ, 237-րդ, 274-րդ հոդվածները:
Բողոքի սույն հիմքերը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Բողոք բերած անձը նշել է, որ գործով հիմնավորված է, որ ինքը հայցվոր` Լ.Գինոսյանից 15.06.2009 թվականին պարտքով գումար է վերցրել 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո, որի դիմաց գրավադրել է 31 անուն ոսկյա զարդեր, որի վերաբերյալ գրել է ստացական, որում նշված է, որ որպես գրավի առարկա թողնում է 31 անուն ոսկյա զարդեր: Ստացականում մանրամասն մատնանշված է, թե ինչ ոսկեղեն է գրավադրվում:
Ստացականի տակ ստորագրել են ինքը և Լ.Գինոսյանը: Ստացականում նշված չե, թե ինչքան ժամանակով է վերցնում գումարը:
Մեկ այլ ստացական իր կողմից տրվել է Լուսինե Գինոսյանին 16.12.2009 թվականին, որի մեջ իր ձեռքով գրված է, որ պարտավորվում է Լուսինե Գինոսյանից վերցրած 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո պարտքից մարել հունվարի վերջ-փետրվարի սկիզբ ժամանակահատվածում 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև կաշխատի մարել ամեն ամիս ստացվելիք գումարի չափով: Նույն ստացականի վերջում իր կողմից ավելացված է, որ ՙհունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառենք միասին և կմարենք պարտքն ըստ ստացվելիք գումարի՚:
Սույն գործը գտնվել է Դատարանի վարույթում 2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի մայիսի 20-ը: Նշանակված թվով 10 դատական նիստերից 8-ը բացվել է և փակվել է անմիջապես, հայտնելով, որ կողմերը պատշաճ ծանուցված չեն եղել: Իսկ 16.04.2014 թվականի նիստին ներկա է եղել հայցվոր կողմը, քանի որ ինքը ծանուցված չի եղել, սակայն նիստին ներկա է եղել իր փաստաբանը, որը միջնորդություն է ներկայացրել զարդերը դատարան ներկայացնելու համար, ինչպես նաև վկաներ և ձայներիզ ներկայացնելու համար: Դատարանը իրենց միջնորդությունը բավարարել էր մասնակի, զարդերը Դատարան ներկայացնելու մասով (տես ձայնագրառումը):
Հաջորդ` 07.05.2014 թվականի դատական նիստին ներկա է եղել միայն ինքը, իսկ հայցվոր կողմը չի ներկայացել Դատարան և, հետևաբար զարդերը չեն ներկայացվել Դատարան:
Իրենց միջնորդության նպատակն այն էր, որ Դատարանում հետազոտվեր ոսկյա զարդերը և ճշտվեր, թե արդյոք հայցվոր կողմի մոտ գտնվում է և առկա են իր գրավադրված զարդերը, թե նա փորձագետին է ներկայացրել այլ զարդեր, որոնք կապ չունեն իր կողմից գրավադրված ոսկեղենի հետ:
Դատական նիստին պնդել է, որ անհրաժեշտ է, որ հայցվոր կողմը ներկայանա Դատարան և զննության համար Դատարան ներկայացնի իր մոտ գտնվող ոսկյա զարդերը: Դատարանը հաշվի չառնելով, որ նախորդ նիստին իրենց օրինական միջնորդությունը բավարարվել էր և առանց գրավադրված զարդերի զննության, որոշում է կայացրել գործի քննությունն ավարտելու մասին, հրապարակել է գործում եղած փաստաթղթերը և անցել վճռահատության, նշանակելով վճռի հրապարակման օր: Իր առարկությունները և բողոքները մնացել են անհետևանք:
ՀՀ Երևան քաղաքի դատախազության 19.05.2014 թվականի գրությամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության որոշման դեմ, իր բողոքի կապակցությամբ հայտնվել էր, որ ուսումնասիրման համար պահանջվել է թիվ 18132810 քրեական գործը, որը վերաբերվում էր բողոք բերած անձի կողմից գրավադրված ոսկյա զարդերին, որոնք ապօրինաբար, ակնհայտ ցածր գներով իրացրել էր գրավառու Լ.Գինոսյանը: Սակայն, Դատարանն այս հանգամանքը ևս անտեսելով գործի քննությունն ավարտել է և չի կասեցրել գործի վարույթը:
Բանն այն է, որ իր կողմից ապացույց էր ձեռք բերվել գրավադրված զարդերի մեջ թանկարժեք քարով, իրենից մեծ արժեք ներկայացնող, հնություն հանդիսացող մարգարտյա շարանի, բնական ՙԱլեքսանդրիտ՚ քարով, ըստ կողմերի միջև կնքված ստացականի թիվ 1 զարդի լուսանկարը և տեսաերիզը, որի հիման վրա Դատարանից խնդրել էորպես նոր երևան եկած հանգամանք քննության առնելու իր միջնորդությունը, որն անտեսվել է Դատարանի կողմից: Հայտնել է նաև, որ նշված զարդի տեսալուսանկարահանման պահին ներկա է գտնվել Լ.Գինոսյանը և առարկութուն չի ունեցել այն տեսանկարելու համար:
Դատարանը վճիռ կայացնելիս հիմնվել է միայն հայցվոր կողմի ոչ ճիշտ, միակողմանի բացատրությունների վրա: Դատարանը յուրովի է մեկնաբանել իր կողմից գրված 2009 թվականի դեկտեմբերի 16-ի ստացականի բովանդակությունը, որում բառացի նշված է. ՙհունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառենք միասին և կմարենք պարտքը ըստ ստացված գումարի՚: Դատարանը վճռում նշել է, որ Ռ. Ադանալյանը նշված ստացականով համաձայնություն է տվել, որ գրավադրված գույքը վաճառվի, նշյալ ստացականով ստանձնած պարտավորությունների մարման համար: Սույն դեպքում Լ. Գինոսյանն իր մոտ առկա Ռ. Ադանալյանի 31 անվանում զարդերից 9 հատ վաճառել է, որի համար ստացել է 3.720 ԱՄՆ դոլար գումար և նշված գումարը պարտք գումարից դուրս գալով հայցվորը պահանջ է ներկայացրել 34.580 ԱՄՆ դոլարի և 6.000 եվրո գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սրանով Դատարանը անտեսել է մի շատ կարևոր հանգամանք, որ վերը նշված ստացականով ինքը նշել է, որ ոսկեղենը պետք է վաճառեն միասին: Սովորական քաղաքացին, որն ընդհանրապես, եթե կապ էլ չունենար իրավաբանության հետ, այստեղից պետք է եզրակացության գար, որ ոսկեղենը ինքը համաձայնվել է վաճառել միասին և ստացված գումարով փակել պարտք գումարի մի մասը, այլ ոչ թե գրավառուի կողմից այն մենակ վաճառվի:
Իսկ ինչ է կատարվել, 9 անուն թանկարժեք զարդերն, այդ թվում իր կողմից վերը նշված թանկարժեք, իրենից հնություն ներկայացնող, շուրջ 100.000 ԱՍՆ դոլար արժողության մարգարտյա շարանը հայցվորն առանց իր գիտության և առանց իր համաձայնության ինքնագլուխ, իբր վաճառքի է հանել և դրանց դիմաց, իբր ստացել է ընդամենը 3.720 ԱՍՆ դոլար գումար: Իսկ այն հարցին, թե ում է վաճառել, երբ է վաճառել ոսկեղենը, այդ հարցը բաց մնաց և Դատարանի մեղքով հնարավոր չեղավ այն պարզել: Նշել է, որ ինքը հնարավորություն չունի նշված զարդերը հետ վերադարձնել, քանի որ Դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել այս հարցերը պարզելու համար:
Դատարանն անտեսել է, որ Լ.Գինոսյանը կոպտորեն խախտել է օրենքը, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 237-րդ հոդվածի պահանջները:
Այնուհետև Դատարանը իր վճռում նշել է, որ Ռ. Ադանալյանը իր հակընդդեմ հայցով ընդունել է, որ Լ. Գինոսյանի հանդեպ ունեցած իր պարտավորությունները չի կատարել և նրա հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն:
Մինչդեռ ինքը հակընդդեմ հայցադիմումում նշել է, որ հայցվորի մոտ 22 հատ զարդերի մի մասի վաճառքից գոյացված գումարով փակվի հայցվորին մնացած պարտքը և հաշվանցվի, իսկ մնացած գումարը կամ ոսկեղենը վերադարձվի իրեն, նկատի ուենալով, որ այդ զարդերն իրենց արժեքով շատ ավելին է քան Լ. Գինոսյանի 34.580 ԱՄՆ դոլար գումարը և 6.000 Եվրոն: Սակայն այստեղ էլ օգտվելով ամենաթողությունից հայցվոր կողմը փորձաքննության է ներկայացրել, իբր իրեն պատկանող 22 անուն զարդերը և ՙՓորձագիտական կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կողմից տրվել է եզրակացություն, որ այդ զարդերի արժեքը կազմում է ընդամենը 929.550 ՀՀ դրամ: Նշել է, որ չի առարկում, որ Լ. Գինոսյանի կողմից փորձաքննության ներկայացրած զարդերի արժեքն իրոք այդքան է, բայց դրանք իր կողմից Լ. Գինոսյանի կողմից գրավադրված զարդերը չեն եղել և չէին էլ կարող լինել, որոհետև դրանք լրիվ այլ, ավելի բարձր արժեքի զարդեր էին: Դատարանը նաև հաստատված է համարել, որ Լ.Գինոսյանի կողմից նախկինում վաճառված իբր իր զարդերի արժեքը 3.720 ԱՄՆ դոլար է և ընդհանուր գումարը չի բավականացնում Լ.Գինոսյանի հանդեպ ունեցած պարտավորություններն ամբողջությամբ հաշվանցելու համար և այդ պատճառաբանությամբ էլ իր հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` 2.596 ԱՄՆ դոլար գումարի չափով, իսկ մնացած գումարի կամ ավելացված զարդերի իր պահանջն անհիմն մերժվել է Դատարանի կողմից:
Նշել է, որ դեռևս 02.03.2011 թվականին նախաքննական մարմնի կողմից նշանակված և ստացված փորձագիտական եզրակացությունը, որը հայցվոր կողմը ներկայացրել է Դատարանին, նախկինում քննչական մարմնի կողմից քրեական գործի քննության ընթացքում որպես հիմք չի ընդունվել, քանի որ հաստատվել է, որ այդ զարդերը իրենը չեն եղել, իսկ Դատարանն էլ առանց ճշտելու իրականությունն, անտեսելով այս հանգամանքը, հիմք է ընդունել նշված եզրակացությունը, համարելով, որ դրանք իր զարդերի արժեքն են և ոչ ճիշտ եզրահանգման է եկել:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասը, 49 հոդվածի 2-րդ կետը, նշել է, որ ինչպես կարող էր իր կողմից վկայակոչած փաստերը հաստատել այն դեպքում, երբ Դատարանը բավարարելով 22 անուն ոսկյա զարդերը Դատարան ներկայացնելու իր միջնորդությունը, հաջորդ իսկ նիստին անտեսելով իր իսկ կողմից կայացրած որոշումը, հապճեպ կերպով գործի դատաքննութունը համարել է ավարտված, պատասխանող կողմին զրկելով իր կողմից առաջ քաշված հանգամանքները ապացուցելու հնարավորությունից:
Շիրակի մարզի նախաքննական մարմնի կողմից իրեն ճանաչման են ներկայացրել ոսկյա զարդեր, որոնցից միայն մեկ զարդն է իրենը եղել (թիվ 18) (տես քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու որոշումը): Մնացած զարդերն իրեն անծանոթ են եղել և տեղյակ չի և չգիտի, թե ում են պատկանել դրանք, և ահա այս բոլորից հետո Դատարանը փաստորեն իրեն զրկել է իրականությունը պարզելու, արդարությունը վերականգնելու հնարավորությունից, որի արդյունքում կայացվել է վճիռ և ինքը փաստորեն զրկվել է իր կողմից գրավադրված ոսկյա իրական զարդերը հետ ստանալու, և դրանց մի մասը վաճառելու և հայցվորի նկատմամբ պարտքը մարելու հնարավորությունից:
Ելնելով վերոգրյալից պահանջել է ամբողջությամբ բեկանել Դատարանի 20.05.2014 թվականի թիվ ՇԴ/0130/02/13 վճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության, պարզելու իր կողմից առաջ քաշված բոլոր հանգամանքները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա:

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վկայակոչելով ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին՚ եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, բողոքի պատասխան ներկայացրած անձը նշել է, որ ներկայացրել է հասցված բարոյական վնասի փոխհատուցման պահանջ, քանի որ այս ամբողջ ընթացքում Ռ. Ադանալյանը զրպարտագրեր է ուղարկել իր աշխատանքի հետ առնչվող բոլոր կառույցներին` վարկաբեկելով իր բարի համբավն ու անունը:
Նշել է, որ Ռ.Ադանալյանը 39 ԱՍՆ դոլար և 6 000 Եվրո գումարը վերցրել է փետրվար ամսին և բացի 31 զարդից որպես գրավ թողել է նաև այլ զարդեր, որոնք ըստ իր բանավոր հայտարարության, հնաոճ զարդեր են: Գումարը վերցրել է ընդամենը հինգ օրով` հավատացնելով, թե ոսկին թանկանալու է և ինքը ուզում է մեծ քանակությամբ գնել և վաճառել Մոսկվայում և այլ քաղաքներում ՙունեցած՚ ոսկու խանութներում:
Մարտ ամսին Մոսկվայում վաճառելու և պարտքը վերադարձնելու պատրվակով ետ է վերցրել արժեքավոր զարդերը, մեկնել Մոսկվա` որպես գրավ թողնելով նաև իր աղջկա անձնագիրը (ինչպես հետո պարզվեց նախօրոք հայտարարություն էր տվել այդ անձնագրի կորստյան մասին և ստացել նոր անձնագիր): Այդ զարդերը վերցնելու մասին գրել է ինչպես ցուցակի վրա, այնպես էլ առանձին գրությամբ, ինչը փորձաքննությամբ հաստատվել է, որ գրված է Ռ. Ադանալյանի կողմից:
Ապրիլի 15-ին Մոսկվային վերադառնալուց հետո, գրել է նոր ստացական առանց այդ զարդերի: Հունիսի 15-ին ևս գրել է ստացական դարձյալ առանց այդ զարդերի և խոստացել է վերադարձնել գումարը: 2009 թվականի հուլիսին նոր ստացական է գրել և հստակ նշել, որ բացի 39500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո գումարից վերցրել է նաև 160.000 ՀՀ դրամ, այդ գումարը տվել է, որ իբր մուծումներ անի, վարկ վերցնի և տա իր պարտքը:
2009 թվականի օգոստոսի 7-ին նրան տվել է ևս 120.000 ՀՀ դրամ ինչ-որ տեղեկանքներ ձեռք բերելու, որ վարկը վերջապես ստանա: Այսքան ընդառաջելուց հետո էլ մշտապես խուսափել է պարտքը վերադարձնելուց: Եվ վերջապես 16.12.2009 թվականին, երբ ինքը արդեն ճարահատ դիմելու է ոստիկանություն նորից եկել խնդրել է, որ սպասի և ինքը մաս-մաս կմարի իր պարտքը դրան էլ է համաձայնել:
16.12.2009 թվականին տված ստացականի մեջ Ռ. Ադանալյանը ակամա ՙխոստովանում է՚, որ ոսկեղենը իր տված գումարի մի չնչին մասի արժեքն ունի և նաև խոստանում է, որ ՙմիասին կվաճառենք ոսկեղենը՚ և ստացված գումարի չափով էլ կմարի իր պարտքը: Սրանից պարզ երևում է, որ Ռ.Ադանալյանը ոսկեղենը վաճառելու համաձայնություն տվել է` այն էլ գրավոր (հակընդդեմ հայցի մեջ միտումնավոր է խմբագրվել այս ստացականը):
Ռ.Ադանալյանը իր այս պարտավորագրով տված խոստումներն էլ չի կատարել:
Ինչ վերաբերում է 15.06.2009 թվականին գրված ցուցակի տակ իր նշած ՙհամաձայն եմ՚ բառերին, դա գրվել է, երբ դեռ պարզ չէր, որ իրեն տված ոսկեղենի մի մասն ընդհանրապես որևէ արժեք չունի (ինչն ապացուցել է փորձաքննությունը): Դա պարզվել է ավելի ուշ` 2010 թվականի ապրիլի վերջին, երբ Ռ.Ադանալյանը եկել ու իրենից խնդրել է, որ չդիմի ոստիկանություն, ինքը կտա լիազորագիր` սեփականաշնորհելու իր` ապօրինի կառույցը իր անունով` պարտքի մի մասի` 15.000 դոլարի դիմաց, (որի սեփականաշնորհումը արդեն սկսել էր) և քանի որ ինքը գումար չուներ, ամբողջ խնայողությունն իրեն էր տվել, պայմանավորվել էին, որ Ռ.Ադանալյանի` իրեն մոտ գրավադրած ոսկեղենից կվաճառեն, և այդ գործարքը կանեն:
Ինքը համաձայնել է նաև, որ իրենց տուն փորձագետ բերի, զարդերը գնահատեն և գնեն, միասին գնան, իրեն Ախուրյանում` իր ծանոթի մոտ, գրավ դնի այդ զարդերը և գումար վերցնի /այս բոլորը քր. գործում առկա է/: Միայն այսքանից հետո, երբ բողոք բերած անձը պատճառ է բռնել իր հիվանդ լինելը և չի եկել, ինքը վաճառել է մի քանի զարդ` իր համաձայնությամբ:
Ռ.Ադանալյանը նշել է, որ իր զարդերը արժեն 120 000 ԱՄՆ դոլար, սա որևէ տրամաբանության չի ենթարկվում, որտեղ է գրված այդ արժեքը, նույն հաջողությամբ ինքը կարող է ասել, որ բացի ստացականներում նշված գումարից տվել է նաև 100 000 ԱՄՆ դոլար: Ռ.Ադանալյանը 8 ստացականներում մշտապես նշել է իր տված գումարի չափով խնդրել է, որ գրի թե ինչքան գումար է իրեն տալիս, իսկ ոսկեղենի արժեքը, հարգը և քաշը պետք է նշեր ինքը` ՙոսկեղենի խանութներ ունեցող բիզնես լեդին՚, մանավանդ, որ ցուցակ գրողը ինքն էր: Իսկ արժեքը չի նշել, որովհետև հաստատ որոշել է, որ ետ չի վերադարձնելու գումարը և չի վերցնելու զարդերը:
Ռ.Ադանալյանի կողմից իրեն հասցված բարոյական վնասը հազարապատիկ գերազանցում է նյութական վնասին: Քրեական գործի ամբողջ ընթացքում և նույնիսկ հիմա Ռ.Ադանալյանը զրպարտանք և սուտ մատնություն պարունակող բազմաթիվ նամակներ է գրում իր աշխատանքի հետ առնչվող բոլոր կառույցներին, հոդվածներ է պատվիրում ծախու լրագրողներին` փորձելով արատավորել իր բարի անունն ու համբավը:
Գումարի բռնագանձման պահանջը ևս իր կողմից միայն բարոյական փոխհատուցում ստանալու նպատակ է հետապնդել, քանի որ հաստատ գիտեր, որ միևնույն ժամանակ շատ մարդկանցից, տարբեր խոստումներով ստացականներ թողնելով, հսկայական գումարներ հափշտակելուց հետո Ռ.Ադանալյանը անմիջապես վաճառել է իր ապօրինի երկհարկանի կառույցը /նոտարով/, թանկարժեք մեքենան, ողջ գույքը և դարձել անվճարունակ: Ինչը ապացուցում է նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումը` կատարողական վարույթը ավարտելու մասին 03.05.2013 թվական /Ռ.Ադանալյանին պատկանող գույքը եղել է զգեստապահարան-1 հատ, գորգ-1 հատ/:
Ռ.Ադանալյանը գրում է, որ իր միջնորդությունը չի բավարարվել, այն դեպքում երբ նախավերջին նիստին անձամբ ներկա է գտնվել և պատրաստակամություն հայտնել գումարը վերադարձնելու դեպքում Ռ.Ադանալյանին վերադարձնել նրա ոսկեղենը: Եթե ինքը չուզենար, որ Ռ.Ադանալյանը վերադարձնի իր գումարը և ետ վերցնի իր ոսկեղենը չէր համաձայնի, որ նա փորձագետ բերի իրենց տուն, որ տեսնեն, գնահատեն և գնեն զարդերը: Ի դեպ, Ռ.Ադանալյանը իր հետ իրենց տուն էր բերել 2 փորձագետի, նրանցից մեկը, որ իրոք Երևանցի էր ընդհանրապես չնայեց զարդերի կողմը և հեգնանքով հարցրեց ժամացույցների արժեքը, այդ պահին ձայնագրվել են իր խոսքերը, որոնք ապացուցում են, որ հենց այդ էժանագին զարդերն է իրեն տվել Ռ.Ադանալյանը: Մյուսը` ՙերևանցի փորձագետ՚ ներկայացած Ազատանցի Ա.Եթարյանն էր Ռ.Ադանալյանին մշտապես աջակցող և տուժողներին համոզող, որ չդիմեն ոստիկանություն: Նա անընդհատ փորձում էր իրեն համոզել, որ զարդերը պետք է տանել լաբորատորիա ստուգելու: Այդպիսով փորձում էր այդ մնացած մի երկու զարդն էլ խլել: Այդ օրը ինչ գին էլ տային Ռ.Ադանալյանը և իր ՙփորձագետը՚ ինքը կհամաձայներ, քանի որ գումարի կարիք ուներ և ուզում էր գոնե մի լուծում տալ անվերջ աղաչանքներին, հարցը մարդկայնորեն լուծել և չդիմել ոստիկանություն: Ինչ վերաբերում է նրա նշած, իբրև թե, մարգարտյա շարանին` ալեքսանդիտ քարով, նկարելու պահին էլ կարող էին գնել, ինչ գին էլ ասեին ինքը համաձայն էր: Այդ ոսկեղենից ինքը վաճառել է ընդամենը 9 անուն զարդ, վերևում արդեն նշել է ինչ պատճառով, 22 անուն զարդ ներկայացրել է ոստիկանություն (ոստիկանություն և ոչ թե դատարան, քանի որ ոսկեղենի մի մասը կեղծ էր, իսկ դա արդեն խարդախություն էր): Զարդերի կեղծ լինելու մասին Ռ.Ադանալյանի վերաբերյալ քր. գործ հարուցելու վերաբերյալ որոշման մեջ արդեն նշված է ՙՌ.Ադանալյանը չարաշահելով Լուսինե Աղվանի Գինոսյանի վստահությունը, ներկայացնելով, որ իբր Մոսկվայում ոսկու վաճառքի խանութ ունի և ոսկին թանկանալու է, այդ պատրվակով Լ.Գինոսյանի մոտ վստահություն առաջացնելու համար գրավ թողնելով ոսկյա զարդեր, որոնց մի մասը կեղծ է եղել, Գինոսյանից խաբեությամբ վերցրել է 39500ԱՄՆ դոլար, 6000 ԵՎՐՈ և հափշտակել է` տուժողին պատճառելով առանձնապես խոշոր չափի նյութական վնաս՚:
Ռ.Ադանալյանը 4 տարի շարունակվող քր. գործի շրջանակներում պետք է ապացուցեր, որ դրանք իր ցարդերը չեն, իսկ իր բոլոր դիմում-բորոքներում նշել է, որ հենց միայն գործում կերծ զարդերի գոյությունը խոսում է հանցակազմի մասին, օբյեկտիվ քննություն չի կատարավել և նույիսկ խնդրել է զարդերից մի քանիը տանել Գյումրու շուկա և շատերը կասեն, թե ում ձեռքի աշխատանքներն են այդ զարդերը: Ինչ մնում է ոսկեղենի նշված արժեքին, դրա հետ համաձայն չլինելու դեպքում Ռ.Ադանալյանը նախ պետք է դատի տա գործը վարող 4 մարզի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննիչներին, դատախազներին, դատավորներին, փորձագետներին և նոր միայն մեղադրի իրեն: Զարդերը կեղծելու մեջ առաջին հերթին կմեղադրվեր հենց ինքը քրեական 3 գործերով խարդախության մեջ մեղադրվող, տասնյակ անձնագրեր ստացած, անձնագիր գողացած, անձնագրերը խարդախություն կատարելու համար օգտագործող թիվ 17 դպրոցում պայթուցիկ տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգ կազմակերպող Ռ.Ադանալյանը:
Եթե անգամ Ռ.Ադանալյանի գրավոր համաձայնությունը չլիներ, միևնույնն է, ինքը իրավունք ուներ զարդերը վաճառելու, քանի որ իր ձեռքով գրած (փորձագիտությամբ հաստատված) 9 էջ կազմող 8 պարտավորագրերով խոստացած, ինչպես նաև բանավոր խոստումները չէր կատարել: Իր պատասխանը չի ծանրաբեռնի Ռ.Ադանալյանի նշած հոդվածների շարանին օրենքին բազմաթիվ հոդվածներով պատասխանելով, միայն կասի, որ պայմանագրով նշված ժամկետին վարկը կամ պարտք եղած գումարը չվերադարձնելու դեպքում, ինչպես բանկը, այնպես էլ քաղաքացին/պարտքատերը/ կարող են վաճառել գրավադրված գույքը: Իսկ ինքը Ռ.Ադանալյանին մի տարի երեք ամիս ժամանակ է տվել մշտապես ընդառաջել, համաձանել, որ մաս-մաս վճարի, թեկուզ չնչին գումարներով և նույնիսկ նոր գումարներ է տվել, իբրև թե վարկ ստանալու համար ստացականներ ձեռք բերելու և պարտքը մարելու:
Ռ.Ադանալյանը գրում է, որ գումարները վերցրել է տոկոսով, այն էլ բարձր տոկոսով և ոչ միայն դա այլև իր ոսկեղենի արժեքը չի արձանագրվել, նորից է նշել, ցուցակ գրողն ինքն էր, այն էլ ութ անգամ, թող նշեր, թեպետ իր գնած զարդերի դիմաց իր ձեռագրով նշված արժեքներից կարելի է պատկերացում կազմել մյուսների արժեքի մասին, ինչպես նաև վերևում նշված 16.12.2009 թվականին գրված պարտավորագրում: Ռ.Ադանալյանը անտեսում է այն կարևոր հանգամանքը, որ քր. գործով կայացվել է 7 որոշում, որոնց մեջ հստակ նշված է. ՙԳործով ձեռք չի բերվել որևէ ապացույց գումարը տոկոսադրույքով տալու մասին՚:
Չչկա որևէ ապացույց գումարը տոկոսադրույքով տալու վերաբերյալ, չկա որևէ ապացույց զարդերի արժեքի վերաբերյալ: Ստացականներով հիմնավորվում է գումարը ստանալը և զարդերը գրավադրելը: Ստացականով հիմնավորված է արժեքավոր զարդերի ետ վերցնելը: Առկա է գրավոր համաձայնություն զարդերը վաճառելու վերաբերյալ: Բռնագանձման ենթակա գումարը արդեն հաշվանցվել է և պարտք եղած գումարից հանվել է վաճառված զարդերից ստացված գումարը և ոստիկանություն և քննչական բաժին իր կողմից ներկայացված զարդերի արժեքը` ըստ փորձաքննական եզրակացության:
Չկա որևէ փաստ հակընդդեմ հայցը հիմնավորող, իսկ իր ներկայացրած հայցադիմումը հիմնավոր է, այն հիմնված է փաստերի վրա:
Ելնելով վերոգրյալից պահանջել է անփոփոխ թողնել Դատարանի 20.05.2014 թվականի վճիռը և մերժել Ռ.Ադանալյանի վերաքննիչ բողոքը:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 2009 թվականի հունիսի 15-ին Ռուզաննա Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ. ՙԵս` Ռուզան Ադանալյանս Լուսինե Գինոսյանից վերցնում եմ 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո: Որպես Երաշխիք թողնում եմ աղջկաս անձնագիրը և իմ ձեռագրով նշված ոսկեղենը՚ (գ.թ.12):
2) 2009 թվականի հունիսի 15-ին Ռուզաննա Ադանալյանի կողմից կազմված գրավի առարկա ոսկյա զարդերի ցուցակի համաձայն` Ռուզան Ադանալյանը որպես Լուսինե Գինոսյանից վերցված 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո գումարի վերադարձելիության երաշխիք, Լուսինե Գինոսյանին է հանձնել թվով 31 անուն ոսկյա զարդեր: Ընդ որում ցուցակում նշված և համարակալված են զարդերն առանձին-առանձին, նշված է յուրաքանչյուր զարդի արտաքին նկարագիրը, տեսակը, արտադրությունը, գույնը: Նշված ցուցակը բացի Ռուզաննա Ադանալյանից ստորագրել է նաև Լուսինե Գինոսյանը, նշելով նաև, որ ՙՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ՚(հատոր 1-ին, գ.թ.11):
3) 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականի համաձայն` Լուսինե Գինոսյանը Ռուզան Ադանալյանին տվել է 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար: Ռուզան Ադանալյանը, որպես նշված գումարի երաշխիք թողել է Լուսինե Գինոսյանի մոտ թվով 31 անուն զարդեր: Նշված փաստերը դատավարության ընթացքում կողմերի կողմից ընդունվել է (հատոր 1-ին, գ.թ.10, չվիճարկվող փաստ):
4) 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականով նշվել է նաև, որ. ՙհունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառեն միասին և կմարեն պարտքը` ըստ ստացված գումարի՚ (հատոր 1-ին, գ.թ.10):
5) 2011 թվականի մարտի 21-ի ոստիկանության շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից տրված թիվ N 18 եզրակացությամն համաձայն 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականում գրված ՙ...Հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառենք միասին և կմարենք պարտքը ըստ ստացված գումարի՚ տեքստը գրվել է Ռուզան Ադանալյանի կողմից(հատոր 1-ին, գ.թ.6):
6) Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած պարտավորությունները Ռուզան Ադանալյանը ըստ էության ընդունել է, սակայն նշել է, որ թվով 31 անուն ոսկյա զարդերի արժեքը մի քանի անգամ գերազանցում է պարտքի գումարը և այդ հիմքով խնդրել է կատարել հաշվանցում, իսկ մնացած զարդերը վերադարձնել(տես հակընդդեմ հայցադիմումը):
7) Լուսինե Գինոսյանը հայտարարել և ընդունել է այն փաստը, որ իր մոտ առկա 31 անվանում զարդերից 9 հատը ինքը վաճառել է, և ըստ վերջինիս բանավոր հայտարարության դրա դիմաց ստացել է 3.720 ԱՄՆ դոլար գումար(այս փաստը Լ. Գինոսյանը չի վիճարկում):
8) ՙՀՀ փորձագիտական կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կողմից 2011 թվականի մարտի 02-ին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացության համաձայն Լուսինե Գինոսյանի կողմից տրամադրված զարդերի թվով` 22 հատ, արժեքը 2008 թվականի փետրվարի 05-ի դրությամբ կազմել է 500.850 ՀՀ դրամ, իսկ 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ` 929.550 ՀՀ դրամ գումար(հատոր 1-ին, գ.թ.7-9):
9) Ռուզաննա Ադանալյանը պնդել և պնդում է, որ վերը նշված թվով 22 հատ զարդերն իրեն չեն պատկանում, դրանցից իրեն ծանոթ է եղել միայն մեկ զարդ: Միջնորդել է Դատարանին այդ կապակցությամբ պահանջել հայցվորից` Դատարանի զննությանը ներկայացնել զարդերը (դատական նիստի արձանագրություն):
10) Դատարանը բավարարել է միջնորդությունը, սակայն հաջորդ դատական նիստով ավարտել է գործի քննությունը:
11) 2012 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճվել և Ռ. Ադանալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պառճառով(հատոր 1-ին, գ.թ.17-22):
12) 2012 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ արձանագրվել է, որ Լուսինե Գինոսյանը նախաքննության ընթացքում ներկայացրել է ըստ ցուցակի 31 անուն զարդերից 13 անուն առարկաներ և նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:… Լ. Գինոսյանի ներկայացրած զարդերը ճանաչման են ներկայացվել Ռուզան Ադանալյանին, վերջինս ճանաչել է միայն արաբատառ գրառումով մեկ ականջօղը, հայտնելով, որ դա ինքն է որպես գրավ թողել Լ. Գինոսյանի մոտ, իսկ մյուս զարդերը, ժամացույցները չի ճանաչել, հայտնելով, որ դրանք տեսնում է առաջին անգամ, ինքը Լ. Գինոսյանին այլ զարդեր է ներկայացրել և զարդերը փոխարինված են.. (հատոր 1-ին, գ.թ.22):

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով բողոքը դրանում նշված հիքմերի և հիմնավորումների սահմաններում, Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.
(1)Սույն բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ապացույցների թույլատրելիության ինստիտուտի իրավական կարգավորման առանձնահատկություններին: Այսպես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար Դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տես` Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցն ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեդա Սարգսյանի ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորելու համար պարտավոր է ներկայացնել այդ փաստերը հիմնավորող ապացույցներ:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տեԲս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Զարգացնելով նշված դիրքորոշումը` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում որևէ ապացույցի թույլատրելիության հարցը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի հետևյալ կանոններով.
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.
Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որով սպառիչ սահմանված է ապացուցման միջոցների շրջանակը: Մասնավորապես՝ գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
2) օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված թույլատրելիության նշված կանոնը ենթադրում է ապացույցի դատավարական ձևի համապատասխանությունն օրենքի պահանջներին` աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նաև ապացույցի ձևակերպման տեսանկյունից:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նաև նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով:
3) գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այս կամ այն փաստը, ապա վերջինս կարող է հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը մեկնաբանվում է հետևյալ կերպ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:
Ապացույցների թույլատրելիության նշված կանոնի մասնավոր դրսևորումներից է նաև այս կամ այն ապացույցի օգտագործման արգելքը, որը նշանակում է, որ ի հավաստում գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի չի կարող ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց, եթե նյութական օրենսդրությունն արգելում է դրա օգտագործումը:
Սույն գործով Դատարանը Լ. Գինոսյանի` գումարի բռնագանձման պահանջը բավարարելիս վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436 հոդվածի 1-ին մասը, 345-րդ և 347-րդ հոդվածները և իր եզրահանգման հիմքում դրել է հետևյալ պատճառաբանությունը, մասնավորապես որ. ՙԳործի քննությամբ պարզվեց, որ 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականի համաձայն Լուսինե Գինոսյանը Ռուզան Ադանալյանին տալիս է 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար, իսկ Ռուզան Ադանալյանը, որպես նշված գումարի երաշխիք թողնում է Լուսինե Գինոսյանի մոտ թվով 31 անուն զարդեր: .. Ռուզան Ադանալյանը պատշաճ կարգով չի կատարել իր` Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած պարտավորությունները, որի արդյունքում Լուսինե Գինոսյանը իր մոտ առկա 31 զարդերից 9-ը վաճառել է, որի դիմաց ստացել է 3.720 ԱՄՆ դոլար գումար՚. Միաժամանակ վկայակոչելով 2011 թվականի մարտի 21-ի ոստիկանության շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից տրված թիվ N 18 եզրակացությունը, համաձայն որի` 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականում գրված ՙ ..Հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառենք միասին և կմարենք պարտքը ըստ ստացված գումարի՚ տեքստը գրվել է Ռուզան Ադանալյանի կողմից, Դատարանը գտել է, որ.ՙ Ռուզան Ադանալյանը ըստ էության 2009 թվականի դեկտեմբերի 16-ին իր կողմից գրված ստացականով համաձայնություն է տվել, որպեսզի գրավադրված գույքը վաճառվի, նշյալ ստացականով ստանձնած պարտավորությունների մարման համար՚: Միաժամանակ Դատարանն արձանագրել է նաև, որ. ՙՏվյալ դեպքում Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանի հանդեպ 34.580 ԱՄՆ դոլարի և 6.000 Եվրո գումարի չափով պարտավորությունը կատարելու վերաբերյալ կողմից որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց դատարանին չի ներկայացրել ուստի, դատարանը գտնում է, որ Լուսինե Գինոսյանի հայցն ընդդեմ Ռուզան Ադանալյանի` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ հիմնավոր է և ենթակա է բավարարման: Ավելին Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումում Ռուզան Ադանալյանը ընդունել է այն փաստը, որ Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած իր պարտավորությունները չի կատարել՚:
Վերը շարադրված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
Նախ` Ռուզան Ադանալյանը չի պնդել և չի պնդում, որ կատարել է իր պարտավորությունը Լ. Գինոսյանի հանդեպ, այլ վերջինս նշել է, որ իր կողմից Լ. Գինոսյանի մոտ գրավադրված ոսկյա զարդերի արժեքը շատ ավելին է քան փոխառության գումարը և այդ հիմքով ներկայացնելով հակընդդեմ հայց խնդրել է գրավադրված զարդերի գումարը հաշվանցել, իսկ մնացած զարդերը վերադարձնել իրեն:
Երկրորդ Դատարանը հաստատված համարելով, որ Լուսինե Գինոսյանը իր մոտ առկա 31 զարդերից 9-ը վաճառել է, որի դիմաց ստացել է 3.720 ԱՄՆ դոլար գումար, այս փաստը` մասնավորապես գումարի չափի մասով հաստատված է համարել առանց որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցի, մասնավորապես` հայցվորի զուտ բանավոր հայտարարության հիման վրա, որը պատասխանողի այս աթիվ ներկայացված առարկությունների պայմաններում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ և 51-րդ հոդվածների իմաստով, չէր կարող բավարար ապացույց հանդիսանալ 9 անուն զարդը 3.720 ԱՄՆ դոլարով վաճառված լինելու փաստը հաստատված համարելու համար:
Ավելին` այս առումով Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանը չի պարզել, թե 31 անուն զարդից կոնկրետ որ զարդը և ինչ արժեքով է վաճառվել, այս առումով Դատարանը ապացուցման բեռը չի դրել հայցվորի վրա և դա այն դեպքում, երբ գործում առկա է 2009 թվականի հունիսի 15-ին Ռուզաննա Ադանալյանի կողմից կազմված գրավի առարկա ոսկյա զարդերի ցուցակը, համաձայն որի Ռուզան Ադանալյանը որպես Լուսինե Գինոսյանից վերցված 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո գումարի վերադարձելիության երաշխիք, Լուսինե Գինոսյանին է հանձնել թվով 31 անուն ոսկյա զարդեր: Ընդ որում ցուցակում նշված և համարակալված են զարդերն առանձին-առանձին, նշված է յուրաքանչյուր զարդի արտաքին նկարագիրը, տեսակը, արտադրությունը, գույնը: Նշված ցուցակը բացի Ռուզաննա Ադանալյանից ստորագրել է նաև Լուսինե Գինոսյանը, նշելով նաև, որ ՙՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ՚: Մինչդեռ Ռ. Ադանալյանը ինչպես հակընդդեմ հայցադիմոմով, այնպես էլ դատաքննությամբ այս փաստը վիճարկել է: Հետևաբար Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի այս առումով փաստարկները և գտնում է, որ Դատարանի եզրահանգումը հաստատված փաստերի մասով իրավաչափ չէ:
Անդրադառնալով Դատարանի եզրահանգմանն առ այն, որ. ՙՌուզան Ադանալյանը ըստ էության 2009 թվականի դեկտեմբերի 16-ին իր կողմից գրված ստացականով համաձայնություն է տվել, որպեսզի գրավադրված գույքը վաճառվի, նշյալ ստացականով ստանձնած պարտավորությունների մարման համար՚, Վերաքննիչ դատարանը արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե սույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
Տվյալ դեպքում 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականով նշվել է, որ. ՙհունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառեն միասին և կմարեն պարտքը` ըստ ստացված գումարի՚` մեկնաբանելով ստացականում նշված արտահայտությունը` բառացի նշանակությամբ, պետք է ենթադրել, որ կողմերը նշվածով նախատեսել են գրավադրված ոսկյա իրերը վաճառել միասին, դրանով իսկ բացառելով առանձին վաճառելու դեպքում դրա արժեքի վերաբերյալ անհամաձայնությունը: Մինչդեռ, դատարանը նշվածը դիտարկել է, որպես պատասխանողի կողմից գրավադրված գույքը հայցվորի կողմից վաճառելուն համաձայնություն տալը հաստատող ապացույց, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել նաև Պայմանագիրը (Ստացականը):
Վերոգրյալ պատճառաբանությունների ուժով Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում հայցապահանջը բավարարելու մասին Դատարանի եզրահանգումն և դրա հիմքում ընկած պատճառաբանությունները:
(2) Անդրադառնալով հակընդդեմ հայցապահանջի մասով բողոք բերած անձի փաստարկներին, Վերաքննիչ դատարանը արձանագրումէ հետևյալը.
Դատարանը եզրահանգել է, որ հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն և իր եզրահանգման հիմքում դրել է ՙՀՀ փորձագիտական կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կողմից 2011 թվականի մարտի 02-ին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի Լուսինե Գինոյանի մոտ մնացած զարդերի թվով՝ 22 հատ արժեքը 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ` 929.550 ՀՀ դրամ գումար:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործով Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված սկզբնական հայցից` 34.580 ԱՄՆ դոլարից և 6.000 Եվրոյից պետք է հաշվանցել Լուսինե Գինոյանի մոտ մնացած զարդերի թվով՝ 22 հատ արժեքը 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ` 929.550 ՀՀ դրամ գումարի չափով պահանջը և հաշվի առնելով, որ նման պայմաններում զարդերի ընդհանուր գումարը չի բավականացնում Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորությունները ամբողջությամբ հաշվանցելու համար, ուստի հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել է:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դատարանը հակընդդեմ հայցապահանջի մասով ևս բազմակողմանի և օբյեկլտիվ քննություն չի իրականացրել, մասնավորապես գործում առկա ապացույցները չի գնահատել համակացության մեջ:
Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Իսկ 2-րդ մասի համաձայն` գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 233-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի համաձայն` գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`
1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`
2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
Տվյալ դեպքում ինչպես րդեն վերը նշվեց գործով հաստատվել է, որ Լուսինե Գինոսյանը իր մոտ առկա 31 զարդերից 9-ը վաճառել է, մինչդեռ ինչպես արդեն վերը նշվեց 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված պայմանագրով (ստացականով) կողմերը նախատեսել են, որ գրավ դրված ոսկեղենը պետք է վաճառեն միասին, բացի այդ 2009 թվականի հունիսի 15-ին Ռուզաննա Ադանալյանի կողմից կազմված գրավի առարկա ոսկյա զարդերի ցուցակի համաձայն` Ռուզան Ադանալյանը որպես Լուսինե Գինոսյանից վերցված 39.500 ԱՄՆ դոլար և 6000 Եվրո գումարի վերադարձելիության երաշխիք, Լուսինե Գինոսյանին է հանձնել թվով 31 անուն ոսկյա զարդեր: Ընդ որում ցուցակում նշված և համարակալված են զարդերն առանձին-առանձին, նշված է յուրաքանչյուր զարդի արտաքին նկարագիրը, տեսակը, արտադրությունը, գույնը: Նշված ցուցակը բացի Ռուզաննա Ադանալյանից ստորագրել է նաև Լուսինե Գինոսյանը, նշելով նաև, որ ՙՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ՚: Այսինքն` Լ. Գինոսյանը համաձայնվել է, որ գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին:
Ավելին` Ռ. Ադանլայնը պնդել է, որ փորձաքննությանը տրամադրված 22 անուն ոսկյա զարդերը դա այն զարդերը չեն որոնք գրվադրվել են Ռ. Գինոսյանի մոտ, ընդ որում 2012 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի որոշմամբ արձանագրվել է, որ Լուսինե Գինոսյանը նախաքննության ընթացքում ներկայացրել է ըստ ցուցակի 31 անուն զարդերից 13 անուն առարկաներ և նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:… Լ. Գինոսյանի ներկայացրած զարդերը ճանաչման են ներկայացվել Ռուզան Ադանալյանին, վերջինս ճանաչել է միայն արաբատառ գրառումով մեկ ականջօղը, հայտնելով, որ դա ինքն է որպես գրավ թողել Լ. Գինոսյանի մոտ, իսկ մյուս զարդերը, ժամացույցները չի ճանաչել, հայտնելով, որ դրանք տեսնում է առաջին անգամ, ինքը Լ. Գինոսյանին այլ զարդեր է ներկայացրել և զարդերը փոխարինված են... :
Նման պայմաններում Դատարանը ամբողջությամբ չի ուսումնասիրել փորձաքննության եզրակացությունը, մասնավորապես թե փորձաքննությանը կոնկրետ ինչ առարկաներեն տրամադրվել և արդյոք դրանց նկարագիրը համապատասխանում է կողմերի միջև կազմված ցուցակում նշված առարկաների նկարագրին, որի արդյունքում միայն հնարավոր կլիներ հաստատված համարելու փաստ առ այն, որ դրանք նույնական են (Օրինակ փորձաքննությանը տրամադրվել է նաև Պարկ 2(2.1-2.15) Դեղին գույնի մետաղից պատրաստված մետաղադրմա և մետաղալարի կտոր, մինչդեռ գործում առկա գրավադրված առարկաների ցուցակում, այդպիսիք բացակայում են):
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը ներքին համոզման է հանգել առանց գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, ինչի արդյունքում չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի հակընդդեմ հայցի մասով եզրահանգման հիմքում ընկած փորձագետի եզրակացությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` պետք է գնահատվեր մյուս ապացույցների հետ համակցության մեջ, որն էլ Դատարանը չի կատարել:
Այսպիսով, Վերաքննիչ բողոքի հիմքերի առկայությունը Վերաքննիչ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:
Միաժամանակ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոնակարգումներով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի` այդ թվում` Վերաքննիչ դատարանի 24.07.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի, բաշխման հարցին պետք է անդրադատռնալ գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ, 221-րդ հոդվածներով՝ վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վերաքննիչ բողոքը բավարարել: Բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2014 թվականի թիվ ՇԴ/0130/02/13 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննությամբ::
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Ի.ՎԱՐԴԱՆՅԱՆ Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ.ՄԱՏԻՆՅԱՆ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով սույն որոշումը ՙ_____՚_______________2014 թվականի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ի.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 21-08-2014
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ԱՄՆ դոլլար):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (Եվրո):
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձ. ենթակա պետ (ՌԴ ռուբլի):
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 18-09-2014
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 18-09-2014
Էջերի քանակ: 4հ,1-179,2-131,3-79,4-80
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 24-09-2014
Ուր: Վճռաբեկ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 27-09-2014
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 08-12-2017
Բողոքի համարը: 5117
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվոր
Բողոք բերող անձը
ԱնունԼուսինե   
ԱզգանունԳինոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Ընդունվել է վարույթ
Որոշման ամսաթիվը: 22-12-2017
Որոշում:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Ներկայացման ամսաթիվ: 08-12-2017
Բողոքի համարը: 5117
Ներկայացվել է: Միջնորդություն պետ. տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ
Պետ. տուրք (ՀՀ դրամ):
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ:
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 18-12-2017
Վիճակագրական տողի համարը: 11.1
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-179, 2-131, 3-79, 4-140, 5-121, 6-93, 7-108
Գործը ստացվել է: Կենտրոն և Նորք-Մարաշ
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Հայցը (դիմումը) լրիվ մերժելու մասին վճիռ
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նարինե Տարիելի Բարսեղյան
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 18-12-2017
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Ստեփան Կարոյի Միքայելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Հարություն Վոլոդյայի Ենոքյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Արթուր Վազգենի Սմբատյան
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 19-12-2017
Բողոքի համարը: 5287
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանող
Բողոք բերող անձը
ԱնունՌուզանն   
ԱզգանունԱդանալյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է
Որոշման ամսաթիվը: 22-12-2017
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0130/02/13

ՈՐՈՇՈՒՄ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22 դեկտեմբերի, 2017թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ մասնակցությամբ` դատավորներ Ա.ՍՄԲԱՏՅԱՆԻ
Հ.ԵՆՈՔՅԱՆԻ

քննարկելով քաղաքացիական գործով` ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի նոյեմբերի 17-ի վճռի դեմ Ռուզան Ադանալյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, պարզեց.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (դատավոր` Հ.Զարգարյան) 2017 թվականի նոյեմբերի 17-ի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժել է:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանը: Վերաքննիչ բողոքը փոստային կապի ծառայությանն է հանձնվել 2017 թվականի դեկտեմբերի 17-ին (հիմք` փոստային ծրար), իսկ Վերաքննիչ դատարան մուտք է եղել 2017 թվականի դեկտեմբերի 19-ին:
Վերաքննիչ դատարանն ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, գտնում է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` «Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները»:
Տվյալ դեպքում, վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը»:
Քննարկվող պարագայում, վերաքննիչ բողոքին կցված չեն պետական տուրքի վճարման անդորրագիրը (1. սկզբնական հայցապահանջի մասով` 34.580 ԱՄՆ դոլարի 3 տոկոսին` 1.038 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, ինչպես նաև` 6.000 եվրոյի 3 տոկոսին` 180 եվրոյին համարեք ՀՀ դրամի չափով, 2. հակընդդեմ հայցապահանջի մասով` 20.000 ՀՀ դրամ) կամ սահմանված կարգով ներկայացնել պետական տուրքի վճարման արտոնությունների կիրառման միջնորդություն:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի միջնորդությանը, ապա այն չի կարող դիտվել պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու միջնորդություն, նկատի ունենալով, որ դրանում բողոք բերած անձը ոչ թե միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարման ժամկետը, այլ խնդրել է /մեջբերում միջնորդությունից/ ‹‹բողոքն ընդունել վարույթ, իսկ մինչ այդ իմ կողմից լրացուցիչ կներկայա ցվի վճարված անդորրագրի կտրոնը››:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում»:
Միաժամանակ` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ վարույթի հարուցումը և վերաքննիչ բողոքը քննության ընդունելը հնարավոր կլինի միայն բողոք բերած անձի կողմից թույլ տրված խախտումները վերացվելու ու որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը կրկին ներկայացվելու դեպքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ և 213-րդ հոդվածների դրույթներով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վերաքննիչ բողոքը վերադարձնել:
2. Բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ա.ՍՄԲԱՏՅԱՆ Հ.ԵՆՈՔՅԱՆ
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: 24-01-2018
Բողոքի հերթական համարը: 323
Այլ նշումներ:Ռուզան Ադանալյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը 2018 թվականի փետրվարի 14-ին ընդունվել է վարույթ և դատական նիստ նշանակվել 2018 թվականի փետրվարի 28-ին, ժամը 12:15-ին, թիվ 18 դատական նիստերի դահլիճում:
Ընդունվել է վարույթ    
Երբ: 22-12-2017
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 28-02-2018
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 12:15
Նիստերի դահլիճի համարը: 18
Այլ:
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 14-03-2018
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 13:03
Նիստերի դահլիճի համարը: 18
Այլ:
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է: Որոշում հրապարակելու օր
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 14-03-2018
Անփոփոխ թողնված դատական ակտ: Պատճառաբանվել է
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2018-03-30 11:41:12    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0130/02/13
վարչական շրջանների ընդհանուր
իրավասության առաջին ատյանի
դատարանի 17.11.2017թ. վճիռ
Նախագահող դատավոր` Հ.Զարգարյան ք.Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ` դատավորներ Ա.ՍՄԲԱՏՅԱՆԻ Հ.ԵՆՈՔՅԱՆԻ

մասնակցությամբ`
հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լ.ԳԻՆՈՍՅԱՆԻ
պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռ.ԱԴԱՆԱԼՅԱՆԻ
պատասխանողի, հակըդդեմ հայցվորի
ներկայացուցիչ Տ.ԲՈՒՋԱՏՅԱՆԻ

վերաքննիչ բողոքներ բերած անձինք`
հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լ.ԳԻՆՈՍՅԱՆ
պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռ.ԱԴԱՆԱԼՅԱՆ

վերաքննիչ բողոքի պատասխան
ներկայացրած անձ` հայցվոր,
հակընդդեմ պատասխանող Լ.ԳԻՆՈՍՅԱՆ

2018 թվականի մարտի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանի և պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՇԴ/0130/02/13 վճռի դեմ` կայացված քաղաքացիական գործով` ըստ հայցի Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար հաշվանցելու և մնացած զարդերը վերադարձնելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը
Լուսինե Գինոսյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ռուզան Ադանալյանի` պահանջելով պատասխանող Ռուզան Ադանալյանից հօգուտ իրեն բռնագանձել 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո` որպես պարտքի գումար:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի փետրվրաի 11-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցվոր կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հունիսի 26-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ` Ռ.Ափինյան) 2013 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Ռուզան Ադանալյանի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հակընդդեմ հայցադիմում:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ` Ռ.Ափինյան) 2013 թվականի հոկտեմբերի 21-ի
որոշմամբ հակընդդեմ հայցադիմումը ընդունվել է վարույթ: Միաժամանակ նույն որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Թադևոսյան) որոշմամբ Ռուզան Ադանալյանի հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ` Ռ. Ափինյան) 2014 թվականի մայիսի 20-ին վճռել է.
‹‹Լուսինե Գինոսյանի ընդդեմ Ռուզան Ադանալյանի` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումար բռնագանձելու պահանջի մասին սկզբնական հայցը բավարարել մասնակիորեն։
Ռուզան Ադանալյանից հօգուտ Լուսինե Գինոսյանի բռնագանձել 31.983 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 6.000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար, որպես պարտավորության գումար։
Սկզբնական հայցը մնացած մասով մերժել։
Ռուզան Ադանալյանի ընդդեմ Լուսինե Գինոսյանի` Ռուզան Ադանալյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 31 զարդից 34.580 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը հաշվանցելու պահանջի մասին հակընդդեմ հայցը բավարարել մասնակի։
Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորության` 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 Եվրո գումարից հաշվանցել 2.596.6 ԱՄՆ դոլար գումար։
Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել։
Ռուզան Ադանալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 639,66 ԱՄՆ դոլարին և 120 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ պետական տուրքի գումար։
Լուսինե Գինոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 51.9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պետական տուրք››:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռուզան Ադանալյանը:
Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է: Բեկանել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի մայիսի 20-ի թիվ ՇԴ/0130/02/13 վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Գինոսյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2014 թվականի նոյեմբերի 08-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ Լուսինե Գինոսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2014 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ Լուսինե Գինոսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործը 2015 թվականի հունվարի 22-ին մակագրվել է դատավոր Հ.Զարգարյանին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի հունվարի 23-ի որոշմամբ գործը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ Ռուզան Ադանալյանի կողմից հակընդդեմ հայցադիմումով ներկայացված` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 03-ի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հունվարի 17-ի որոշմամբ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` Դատարան) 2017 թվականի նոյեմբերի 17-ի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժել է:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանը և պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանը:
Վերաքննիչ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ:
Վերաքննիչ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 22-ի մեկ այլ որոշմամբ պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է բողոքում առկա թերությունը շտկելու համար:
Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքում առկա թերությունը շտկել է և վերստին ներկյացրել վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը 2018 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունել են վարույթ
Պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքի դեմ առարկություններ է ներկայացրել հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանը:

2. Վերաքննիչ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները
Հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանի վերաքննիչ բողոքի մասով.
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 53-րդ հոդվածի դրույթները:
Դատարանր պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346 հոդվածի 1-ին կետի, 345-րդ և 347-րդ հոդվածների, 424-րդ հոդվածի դրույթները, սակայն չի կիրառել դրանք:
Այդ պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ.
Բողոք բերած անձը նշել է, որ` «Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտումներ, որոնց արդյունքում չի կիրառել գումարի վերադարձման իրավական ինստիտուտը և սխալ է կիրառել օրենքը, մասնավորապես` անհիմն կերպով սկզբնական հայցը մերժելու առումով:
Ընդհանուր առմամբ օբյեկտիվ գնահատական տալով գործի հանգամանքներին` անհասկանալի կերպով ընդհանուր իրավասության դատարանը մերժել է սկզբնական հայցը։
Դատարանը նշել է, որ Լուսինե Գինոսյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, թե ինչ զարդ է իրացվել և ինչ արժեքով, հետևաբար` նմաև փաստերի ապացուցման բացասական հետևանքների ռիսկը պետք է կրի հայցվորր։
Այս փաստարկը չի համապատասխանում իրականությանը, քանի որ բազմաթիվ անգամ նշվել է, որ ինչ գնով են իրացվել այդ ոսկյա զարդերը։
Դատարանը հանգել է այն եզրակացության, որ ոսկյա զարդերից Լուսինե Գինոսյանը ստացել է դրամական պարտավորությանը համարժեք բավարարում, ուստիև այլ ապացույցների բացակայության պայմաններում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ոսկյա զարդերի հաշվին Լուսինե Գինոսյանի պահանջը պետք է համարել ամբողջ ծավալով բավարարված, որի արդյունքում նաև փոխառության գումարը մարված, ուստիև Լուսինե Գինոսյանի հայցը` փոխառության գումարների բռնագանձման պահանջի մասին, ենթակա է մերժման։
Այս փաստացի հանգամանքն է, որ վիճարկվում է իր կողմից, քանի որ Դատարանի այս եզրահանգումը հիմնված է բացառապես ենթադրության վրա և չի համապատասխանում իրականությանը։
Հակընդդեմ հայցվորը 2013թ.-ի փետրվարից իրեն լիազորողի հայցը վարույթ ընդունվելուց մինչև 20.05.2014 թվականը Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի կայացրած վճիռը ոչ մի ընդունելի փաստ և ապացույց չի ներկայացրել դատարանին, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի փաստի ապացուցման պատասխանատվությունը կրում է հենց ինքը։
Ակնհայտ է, որ եթե իր զարդերի արժեքը համարժեք լիներ իրեն լիազորողի տված գումարին ապա Ռ.Ադանալյանը չէր պարտավորվի հունվարին տալ իր պարտքից 5000 դոլար, այնուհետև` յուրաքանչյուր ամիս ստացվելիք չափից հետո զարդերից ստացված գումարի չափով և դեռ պարտքը մարած չէր լինի։ Իսկ ինչ վերաբերում է այդքան շահարկվող միասին բառին արդեն նշվել է, թե ինչի համար էին վաճառելու զարդերը, և ինքը պայմանավորված ժամին չի եկել ոսկու շուկա` պատճառ բռնելով իր հիվանդ լինելը, զանգել և ասել է, որ իրեն լիազորածը վաճառի։ Իրականում չի եկել, քանի որ գիտեր, որ ոսկյա զարդերի հետ կեղծ զարդեր է խառնել և վաճառելիս դա կպարզվեր։ Հենց այդպես էլ եղել է։ Դրանից հետո մի քանի անգամ էլ իրեն լիազորողը նրան խնդրել է թեկուզ չնչին գումարներով մարի իր պարտքը, բայց նա հրաժարվել է, և իրեն լիազորողը դիմել է ոստիկանություն։ Այստեղ էլ պարզվել է, որ Ռ.Ադանալյանը նույն ձևով գումարներ է վերցրել տարբեր մարդկանցից:
Իր կարծիքով վճիռ կայացնող Դատարանն ամբողջությամբ չի ուսումնասիրել փորձաքննության եզրակացությունը, մասնավորապես` թե փորձաքննությանը կոնկրետ ինչ առարկաներ են տրամադրվել և արդյոք նրանց նկարագիրը համապատասխանում է կողմերի միջև կազմված ցուցակում նշված առարկաների նկարագրին։ Դատարանը սրանով կասկածի տակ է դել Շիրակի մարզի ոստիկանության հետաքննիչի, քննչական բաժնի, դատախազի պրոֆեսիոնալիզմը։ Իրականում զարդերն առգրավելիս մեկ-մեկ համեմատվել են ցուցակի հետ, դրանցից նրանք, որոնց անարժեք լինելը պարզվել էր վաճառքի ժամանակ, նաև լուսանկարվել են։ Իրեն լիազորողի կողմից երկայացվել է նաև պարզաբանում, թե ցուցակից, որ զարդը և ինչ գնով է ինքը վաճառել։ Այդ պարզաբանումը կա նաև քաղաքացիական գործում։ Իսկ փորձաքննության ներկայացնելիս` բնականաբար չեն տվել նաև Ռ.Ադանալյանի գրած ցուցակը նկարագրությամբ: Այնպես որ դրանց համադրությունը քննիչներն են արել։ Իսկ ինչ վերաբերում է Ռ. Ադավալյանի կողմից ճանաչված իբրև թե միակ զարդը թիվ 18 թաք օղն է` բարձր պրոբի, գործը կարճելու վերաբերյալ որոշման մեջ` արաբատառ գրառումով մեկ ականջօղը, իսկ փորձաքննութամբ դեղին գույնի մետաղից պատրաստված մետաղադրամ և մետաղալարի կտոր /ճմրթված մետաղադրամ է վերածած ականջօղի, կախիչն էլ մետաղալար է հիշեցնում/ այս զարդն, իրոք ոսկի է, և արժեքն էլ նշված է։ Մասնագետն ինչ տեսել, այն է գրել, ինչ իմանար, որ Ռ․Ադանալյանը գրել է թաք օղ, իսկ քննիչն արաբատառ գրառումով` ականջօղ։
Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ անընդհատ մեջբերում է իրեն լիազոր անձի կողմից նշված ‹‹Համաձայն եմ» բառերը: Դրանք միտումնավոր ձևով ընդգծված են ամբողջ որոշման մեջ, այն դեպքում, երբ բազմիցս պարզաբանվել է, որ դա դրվել է այն ժամանակ, երբ իրեն լիազորողին հայտնի չի եղել, որ զարդերի մի մասը ընդհանրապես արժեք չունի, և բացի այդ իրեն լիազորողը համաձայնվել է, քանի որ Ռ.Ադանալյանը որպես գրավ թողել էր նաև աղջկա անձնագիրը, որպեսզի ետ վերցրած արժեքավոր զարդերը Մոսկվայում վաճառի և իրեն լիազորողի պարտքը եղած գումարը վերադարձնի աղջկա անունով։
Ռ.Ադանալյանը պնդում է, որ դրանք իր զարդերը չեն, բացի մեկ զարդից. դա բնական է, որովհետև, եթե քրեական զործի շրջանակներում ընդուներ, որ դրանք իր զարդերն են, ապա խարդախության մյուս հատկանիշներին տասնյակ անձնագրեր /ամբողջ ընտանիքով/, անձնագրի գողություն, նույն մեթոդներով խաբված 7 տուժող, անվավեր անձնագրի օգտագործում, կավելանային նաև իրեղեն ապացույց զարդերը, որոնցից օրինակ` տղամարդու մատանի, փորձագիտական եզրակացությամբ 250 դրամ արժողությամբ, Գյումրիի ոստիկանության հետաքննիչի կողմից իրեն լիազորողից վերցնելիս լուսանկարվել է և վրան 127000 դրամ արժողության պիտակ է։
Հավատալ Ռ.Ադանալյանի պնդումներին, թե դրանք իր զարդերը չեն, նշանակում է կասկածի տակ դնել արդարադատություն իրականացնող բոլոր այն մարմինների քննությունները, եզրակացությունները, որոշումները, որոնք զբաղվել են այս և այս գործին նախորդած չորս տարի տևած քրեական գործով, այն է` երեք մարզի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննիչների /թվով 6/, դատախազների /թվով 7/, դատարանների /թվով 4/ և փորձագետների /թեև իրեն լիազորողը միևչև հիմա էլ համոզված է, որ կոծկվեց ծանրագույն հանցագործությունը/։
Ռ.Ադանալյանը 15.06.2009թ. ստացականում գրված ցուցակու գննահատել է մի քանի զարդ: Այդ զարդերն իրեն լիազորողը գնել է և գումարը պետք է դուրս տային, երբ իրեն լիազորողի պարտքը վերադարձներ։ Այդ զարդերի արժեքից մոտավորապես կարելի է գաղափար կազմել նաև մյուս զարդերի մասին։ Օրինակ, եթե գրել է շղթա 6 հատ և նշել, որ իրեն լիազորողի գնածը` դրանցից 1-ը, արժի 20000 դրամ, այստեղից պարզ է, որ մյուս 5-ը նույնպես մոտավորապես այդ արժեքի են։
Դատարանը հաշվի է առել, որ եթե Ռ.Ադանալյանի նշած զարդն ալեքսանդրիա քարով մարգարիտմերի շարանը այդքան թանկ արժենար /ինչն ապացուցելու պարտականությունը նույնպես ինքն է կրում ըստ օրենքի/, ապա էլ ինչու էր 31 անուն զարդ թողնում որպես գրավ, գումարած ետ վերցրած արժեքավոր զարդերը, գումարած անձնագիրը, երբ այդ մի զարդն էլ բավական էր որպես գրավի առարկա։
Սույն գործով վեճի լուծման համար, այսինքն վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին եզրակացություն անելու համար հիմք ծառայող իրավանորմերի ճիշտ ընտրությունն ու դրանց կիրառումը պետք է կատարեր դատարանը, որպեսզի գործառույթը ճիշտ իրականացնելու դեպքում Դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346 հոդվածի 1-ին կետի, 345-րդ և 347-րդ հոդվածների, 424-րդ հոդվածի դրույթները, որոնք սակայն չի կիրառել, փոխարենն առանց համապատասխան իրավանորմը նշելու` սխալ հետնություն է արել։
Գործի քննությամբ պարզվել է, որ 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականի համաձայն` Լուսինե Գինոսյանը Ռուզան Ադանալյանին տվել է 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումար, իսկ Ռուզան Ադանալյանը, որպես նշված գումարի երաշխիք, թողել է Լուսինե Գինոսյանին թվով 31 անուն զարդեր։
Սույն գործի քննությամբ պարզվել է նաև, որ 2011 թվականի մարտի 21-ի ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից տրված թիվ Ւ118 եզրակացության համաձայն 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուզան Ադանալյանի կողմից տրված ստացականում գրված «..հունվարի վերջին գրավ դրված ոսկեղենը կվաճառենք միասին և կմարենք պարտքն ըստ ստացված գումարի» տեքստը գրվել է Ռուզան Ադանալյանի կողմից։ Տվյալ դեպքում, Դատարանը գտել է, որ Ռուզան Ադանալյանն ըստ էության 2009 թվականի դեկտեմբերի 16-ին իր կողմից գրված ստացականով համաձայնության է տվել, որպեսզի գրավադրված գույքը վաճառվի նշյալ ստացականով ստանձնած պարտավորությունների մարման համար։ Իսկ սույն դեպքում Լուսինե Գինոսյանն իր մոտ առկա Ռուզան Ադանալյանի զարդերից 9 հատը վաճառել է, որի համար ստացել է 3.720 ԱՄՆ դոլար գումար։
Վերոգրյալի հիման վրա ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանի հանդեպ 2009 թվականի դեկտեմբերի 16-ի ստացականով ստանձնել է 39.500 ԱՄՆ դոլարի և 6.000 եվրո գումարի չափով պարտավորություն, որը պատշաճ կարգով չի կատարել, ինչի հետևանքով Լուսինե Գինոսյանը իր մոտ առկա զարդերի մի մասը վաճառել է և ստացված գումարի 3.720 ԱՄՆ դոլար գումարի չափով պակաս, այն է 34.580 ԱՄՆ դոլարի և 6.000 եվրո գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է. ներկայացրել դատարան։
Տվյալ դեպքում, Ռուզան Ադանալյանը Լուսինե Գինոսյանի հանդեպ 34.580 ԱՄՆ դոլարի և 6.000 եվրո գումարի չափով պարտավորությունը կատարելու վերաբերյալ կողմից որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց դատարանին չի ներկայացրել, ուստի Դատարանը գտել է, որ Լուսինե Գինոսյանի հայցն ընդդեմ Ռուզան Ադանալյանի 34.580 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ հիմնավոր է և ենթակա է բավարարման։ Ավելին, Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումում Ռուզան Ադանալյանն ընդունել է այն փաստը, որ Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած իր պարտավորությունները չի կատարել։
Անդրադառնալով Ռուզան Ադանալյանի կողմից ներկայացված հակըևնդդեմ հայցի` Դատարանը գտել է, որ այն ենթակա է բավարարման մասնակիորեն:
Տվյալ դեպքում, Դատարանն արձանագրել է, որ Լուսինե Գինոսյանի մոտ գտնվող 31 անվանում զարդերից 9 հատը Լուսինե Գինոսյանը վաճառել է 3.720 ԱՄՆ դոլարով, որն էլ Ռուզան Ադանալյանի պարտավորությունների ընդհանուր գումարի 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումարից հանվել է։ Իսկ գործի քննությամբ պարզվել է, որ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2011 թվականի մարտի 02-ին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացության համաձայն Լուսինե Գինոյանի մոտ մնացած զարդերի թվով 22 համարժեքը 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ 929.550 ՀՀ դրամ գումար: Վերոգրյալի հիման վրա դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործով Լուսինե Գինոսյանի կողմից ներկայացված սկզբնական հայցից 34.580 ԱՄՆ դոլարից և 6.000 եվրոյից պետք է հաշվանցել Լուսինե Գինոսյանի մոտ մնացած զարդերի թվով 22 համարժեքը 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ 929.550 ՀՀ դրամ գումարի չափով պահանջը։
Անդրադառնալով Ռուզան Ադանալյանի հակընդդեմ հայցադիմումի հաշվանցելուց հետո մնացած զարդերը վերադարձնել պարտավորեցնելու պահանջին` Դատարանն արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործով Լուսինե Գինոսյանի մոտ Ռուզան Ադանալյանին պատկանող թվով 22 հատ զարդերը ‹‹ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության համաձայն կազմում են ընդամենը 929.550 ՀՀ դրամ, իսկ մնացած զարդերը Լուսինե Գինոսյանի կողմից վաճառվել է 3.720 ԱՄՆ դոլարով։ Նման պայմաններում զարդերի ընդհանուր գումարը չի բավականացնում Լուսինե Գինոսյանի հանդեպ ունեցած Ռուզան Ադանալյանի պարտավորություններն ամբողջությամբ հաշվանցելու համար, ուստի Դատարանը գտել է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման››:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է մասնակի, միայն սկզբնական հայցը մերժելու մասով, բեկանել Երնան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով կայացված վճիռը և բեկանված մասով, այն է` սկզբնական հայցի մասով, գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
Պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքի մասով.
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 53-րդ, 130-րդ,132-րդ, 226-րդ, 237-րդ և 274-րդ հոդվածների դրույթները:
Այդ պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ.
Բողոք բերած անձը նշել է, որ` «Սույն քաղաքացիական գործով Դատարանը գործի քննության ընթացքում և վճիռ կայացնելիս թույլ է տվել դատավարական ու նյութական նորմերի մի շարք խախտումներ, այդ թվում` հոդվածների պահանջները, որի արդյունքում կայացվել է վճրռ, որը հակասում է գործի փաստական հանգամանքներին և այն պետք է բեկանվի`հետևյալ պատճառաբանությամբ.
Հայտնել է, որ 08.08.2016թ.-ի դատական նիստին ներկա չի գտնվել իր նախկին փաստաբան Սուսաննա Հարությունյանի հիվանդության պատճառով վերջինիս հետ կնքված պայմանագիրը լուծելու հետևանքով, դիմումով խնդրել է դատարանից նիստը հետաձգել և ողջամիտ ժամանակ տրամադրել նոր փաստաբանի դիմելու համար։
Սակայն նշյալ օրը կայացվել է դատական նիստ և Դատարանը որոշում է կայացրել նշանակելու փորձաքննություն, որի վերաբերյալ տեղեկացել է դատարանից ստացված 08.08.2016թ.-ին ուղարկված հաջորդ դատական նիստի 22.08.2016թ.-ին նշանակված օրվա դատական ծանուցագրում առկա բովանդակությունից։ Ըստ որի` իրեն ծանուցագրի ստացման օրվանից 1-շաբաթյա ժամկետ էր տրամադրվել փորձագետին հարցեր առաջադրելու համար։
Ելնելով այն հանգամանքից, որ Դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու որոշումն իրեն չի տրամադրվել, իսկ ըստ ծանուցագրի տվյալ գրությամբ հստակ նշված չէր, թե ինչպիսի փորձաքննություն է նշանակված և կոնկրետ որ առարկաներին է այն վերաբերվում, ուստի Դատարանին 12.08.2016թ.-ին գրավոր դիմում է ներկայացրել տվյալ հանգամանքը հստակեցնելու վերաբերյալ, որպեսզի հնարավորություն ունենա համապատասխանաբար հարցեր ստաջադրելու կոնկրետ առարկաների վերաբերելիության շրջանակներում։
22.08.2016թ.-ին կայացված դատական նիստին հայտնել է իր առարկությունները հիշյալ հանգամանքի վերաբերյալ, իսկ դատարանի կողմից իրեն պարզաբանվել է, որ իր դիմումում առաջ քաշված հարցերի պատասխանները կարող է ստանալ 08.08.2016թ.-ի դատական նիստի ձայնագրությունը լսելով:
Այն ստացել է Դատարանի կողմից, լսել ամենայն ուշադրությամբ, սկզբից մինչև վերջ և իր համար պարզ է դարձել, որ ինչպես իր 12.08.2016թ.-ի դիմումով,այնպես էլ տվյալ պահին պարզ չէ, թե կոնկրետ ինչ առարկաների վերաբերյալ պետք է ուղղել առաջադրվող հարցերը կամ ինչ հարցեր առաջադրել։
Ըստ ձայնագրության` մասնավորապես դատարանին անձամբ, անվանական, ինչպես նաև քանակապես չի ներկայացնում իր կողմից բերված բոլոր առարկաները զարդերն ըստ ստացականի։
Դրանք ներկայացնելու և նույնացնելու դեպքում միայն հնարավոր կլիներ համարել փաստ առ այն, որ դրանք իր գրավադրված զարդերն են:
Նշյալ հանգամանքները պարզելուց և հաստատվելուց հետո միայն, ըստ Դատարանի որոշման` կարող են համապատասխան փորձագետներին իր կողմից առաջադրվել և միայն իր կողմից գրավադրված, ըստ ստացականի համարակալված զարդերի վրա տեղադրված քարերի ոսկու հարկի, զարդի վրա կատարված աշխատանքի, զարդի` հնաոճ կամ ժամանակակից լինելու, գործարանային կամ անհատ ոսկերչի կողմից պատրաստված լինելու, դրանց շուկայական արժեքների և այլնի մասին։
Սակայն դատական նիստի նշված օրվա արձանագությունը լսելով` ակնհայտ դարձավ 08.08.2016թ.-ի դատական նիստին դատարանը տառացի հայտարարում է հետևյալը, «առարկա հանդիսացող իրերը դատարանում են››։ Թե ինչ առարկա հանդիսացող իրերի մասին է խոսքը, չի թվարկվում և հայտնի չէ։ Իսկ Դատարանի կողմից փորձագետին հարցեր ստաջադրելու հանգամանքի վերաբերյալ գրավատուն հրաժարվում է հարցեր առաջադրել փոձագետին միայն այն պատճառաբանությամբ, որ արդեն իսկ իր կողմից բերված զարդերն ունեն փորձագիտական եզրակացություն, ըստ երևույթի նկատի ունենալով նախաքննության մարմնին ներկայացրած իր կողմից փոխած և կեղծված, իր կողմից չճանաչված զարդերի վերաբերյալ տրված ապօրինի եզրակացությունը, /որի մասին վերը նշվեց/ և որի վերաբերյալ արդեն իսկ նախորդ նիստերին դատարանին հայտնել է այն փաստացի հանգամանքը, որ Լ.Գինոսյանն իր զարդերը փոխել է, կեղծել և տվյալ փորձաքննության հիմքում դրված է այլ գրավադրած զարդերի հետ կապ չունեցող առարկաների եզրակացություն, ինչն էլ ինքնանպատակ և կողմնակալ նախաքննության արդյունքում ձեռք բերված փորձագիտական եզրակացություն է` տրված այն առարկաների վերաբերյալ, ինչը կոնկրետ նպատակահարմար են գտել ներկայացնելու փորձաքննության։ Լ.Գինոսյանի տվյալ հայտարարությունից պարզ է դարձել, որ վերջինս կրկին դատարան է ներկայացրել նախաքննությանը ներկայացրած իր կողմից փոխած զարդերը։
Բացի դրանից, հարկ է նաև նշել, որ իր կողմից վկայակոչված տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ ինչպես Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Տ.Ամիրբեկյանի, այնպես էլ Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Ա.Այվագյանի որոշումներով, որի մասին նաև վերադաս դատարանն է արձանագրել, որ Լ.Գինոսյանը նախաքննության ընթացքում ներկայացրել է ըստ ցուցակի 31 անուն զարդերից 13 անուն առարկաներ և նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքենություն, իսկ 9 անուն զարդը վաճառել է։ Որպիսի պայմաններում, հարկ է համարում դատարանի ուշադրությունը կենտրոնացնել այն ուշագրավ հանգամանքի վրա, որ ըստ էության անընդհատ Լ.Գինոսյանի կողմից կախվել են ոչ միայն զարդերն ու դրանց արժեքները, այլ փաստացի ստացականում նշված քանակը։ Նախաքննության մարմնի կողմից արձանագրված է, որ Լ.Գինոսյանին վերադարձվել են իր կողմից քննիչին ներկայացրած 13 զարդերը:
Բացի դրանից, անգամ վերադաս դատարանի կողմից նույն որոշմամբ արձանագրվել է այն հանգամանքը, որ 02.03.2011թ.-ի նախաքննական մարմնի կողմից նշանակված և ստացված փորձագիտական եզրակացությունը, որը հայցվոր կողմը ներկայացրել է դատարանին, նախկինում քննչական մարմնի կողմից քրեական գործի քննության ընթացքում որպես հիմք չի ընդունվել, քանի որ հաստատվել է, որ այդ զարդերն իրենը չեն եղել։ Հետևաբար Լ.Գինոսյանի կողմից ներկայացված նման զարդերի վերաբերյալ Ռ.Ադանալյան կողմից փորձագետին տրվելիք որևէ հարց չի կարող տրամադրվել և դա առավել, քան իմաստազուրկ է։
Նման պայմաններում և ներկա պահին գրավատու Լ.Գինոսյանն իր նախկին փորձառությամբ փորձում է ոչ միայն ծածկել իր հանցավոր գործողությունները, այլ նաև` 2008թ.-ից մինչև օրս խուսափում է վերադարձնել Ռ.Ադանալյանի զարդերը, շուրջ 9 տարի է, ինչ իրեն և իր ընտանիքին պատճառել է նյութական խոշոր չափերի հասնող ու բարոյական վնասներ։
Դատարանն առհասարակ վճռով չի անդրադարձել Լ.Գինոսյանի կողմից ներկայացրած ‹‹Պարզաբանում›› վերտառությամբ գրառմանը, ինչի արդյունքում անհրաժեշտություն էր առաջանալու նշել դատարանի դիրքորոշումը վերջինիս կողմից դատարանին ներկայացրած փաստաթղթերում առկա զարդերից ոմանց արժեքների և քանակապես վաճառված լինելու փաստերի անհամապատասխանության մասին։
Դատարանին ներկայացրել է 19.11.2015թ.-ին հակընդդեմ լրացված պահանջ, կից զարդերի վերաբերյալ ֆոտոնկարներով և թիվ-1 զարդի վերաբերյալ տեսանյութ, խնդրել է քննության առնել և միջնորդել դրանց վերաբերյալ ևս նշանակել համապատասխան փորձաքննություն։
Սակայն այդ կապակցությամբ Դատարանի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել, անգամ կողմին ըստ լուսանկարների ճանաչման չեն ներկայացվել զարդերը և միջնորդության վերաբերյալ Դատարանը որևէ դիրքորոշում չի հայտնել։
Դատարանի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել Լ.Գինոսյանին ըստ ստացականում բնութագրված, թվարկված իրական զարդերը դատարան ներկայանցնելու պարտավորության մասին։ Սակայն Դատարանի կողմից նշվել է, թե Ռ.Ադանալյանի կողմից ոսկյա զարդերը չճանաչված լինելու պայմաններում, այլ ապացույցների բացակայության պայմաններում և սույն գործով կողմերի տված բացատրության համատեքստում և Ռ.Ադանալյաևի բերած այն փաստարկին, որ ոսկյա զարդերն ավելին արժեն, քան տրամադրված գումարը Ռ.Ադանալյանը թույլատրելի և վերաբերելի ապացույց չի ներկայացրել և Դատարանը ոչ արժանահավատ է համարում նման հայտարարությունը, քանի որ ըստ գործով պարզված փաստական հանգամանքների և Լ.Գինոսյանը, և Ռ.Ադանալյանը հանդիսացել են ոսկյա իրերի առքուվաճառք իրականացնող անձինք:
Միաժամանակ, դատական ծախսերին անդրադառնալիս` Դատարանն ամրագրել է, թե Ռ.Ադանալյանը վերաքննիչ բողոքի համար վճարել է պետական տուրքի գումարը մասնակի` 10.000 ՀՀ դրամի չափով, իսկ մնացած 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը չի վճարել: Հարկ է նշել, սակայն, որ վերաքննիչ բողոքի պետական տուրքի գումարը կազմել է ընդամենը 10.000 ՀՀ դրամ, ինչն իր կողմից վճարվել է››:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի նոյեմբերի 17-ի թվականի թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, պարզելու իր կողմից առաջ քաշված բոլոր հանգամանքները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները
Պատասխանող, հակընդդեմ հայցվոր Ռուզան Ադանալյանի վերաքննիչ բողոքի դեմ առարկություններ է ներկայացրել հայցվոր, հակընդդեմ պատասխանող Լուսինե Գինոսյանը:
Նշված պատասխանի համաձայն` ‹‹Հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ոչ թե բողոք է, այլ նրա հերթական սև զպրատությունը և բարբաջանքը:
Ռ.Ադանալկանի կողմից իր մոտ գրավադրված զարդերի մի մասի կեղծ և անարժեք լինելու մասին արդեն իսկ նշված է նրա նկատմամբ առանձնապես խոշոր չափերի գումարների խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ հարուցված քրեական գործի մեջ:
Եվ, եթե պատասխանողը չի ճանաչել այդ զարդերը` դա բնական է: Բայց նրա կողմից զարդերը չճանաչելը եթե ընդունվեր քրեական գործի շրջանակներում, ապա Լ.Գինոսյանին պետք է մեղադրանք առաջադրվեր զարդերը փոխարինելու համար:
Ռ.Ադանալյանը խարդախորեն անարժեք զարդերը Լ.Գինոսյանին տալիս նախօրոք հստակ պլանավորել էր, որ գումարը չի վերադարձնելու և զարդերն ետ չի վերցնելու, այլապես` կնշեր դրանց քաշն ու արժեքը:
Նրա զարդերը, ինչպես որ ինքն է նշում, չեն ավելացել: Ցուցակում զարդերի ոչ թե քանակն է 31, այլ` 31 անուն և նույն համարի տակ հաճախ երկու ու ավել զարդ է, իսկ երկու զարդ այլ ստացականում է, այլ գումարի դիմաց, հավասար է 33-ի: Լ.Գինոսյանի գնած և վաճառած զարդերից հետո կմնա 22 անուն զարդ:
Պատասխանողը հայտարարում է, որ զարդերը 120.000 դոլար արժեն: Նույն հաջողությամբ Լ.Գինոսյանը կարող է հայտարարել, որ օրինակ, բացի ստացականներում նշված գումարից 100.000 դոլար էլ տվել է նրան:
Դատավորը գտել է, որ զարդերի արժեքն ըստ երևույթի համարժեք է իր տված գումարին: Գուցե և համարժեք լիներ, եթե Ռ.Ադանալյանն ետ վերցրած չլիներ իր զարդերը: Այդ զարդերը վերցնելիս` գրել է գրություն, ինչը փորձաքննությամբ հաստատվել է, և դրանք 31 անուն զարդերի ցուցակում արդեն չկան: Գուցե և համարժեք լիներ զարդերի արժեքը, եթե դրանց մի մասն ընդհանրապես անարժեք չլիներ: Ինչի մասին ինքը չի իմացել, երբ ցուցակի տակ գրել է ‹‹համաձայն եմ››: Նշվածը պարզվել է զարդերը վաճառելիս››:

3. Վերաքննիչ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը և ապացույցները
Վերաքննիչ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացույցները.
1) Ռուզաննա Ադանալյանը 2009 թվականի հունիսի 15-ին ստացական է տվել այն մասին, որ` ‹‹Ես` Ռուզան Ադանալյանս Լուսինե Գինոսյանից վերցնում եմ 39.500 ԱՄՆ դոլար և 6000 եվրո: Որպես Երաշխիք թողնում եմ աղջկաս անձնագիրը և իմ ձեռագրով նշված ոսկեղենը›› (հատոր 1-ին, գ.թ.12):
2) Ռուզաննա Ադանալյանի կողմից 2009 թվականի հունիսի 15-ին կազմված գրավի առարկա ոսկյա զարդերի ցուցակի համաձայն` Ռուզան Ադանալյանը որպես Լուսինե Գինոսյանից վերցված 39.500 ԱՄՆ դոլար և 6000 եվրո գումարի վերադարձելիության երաշխիք, Լուսինե Գինոսյանին է հանձնել թվով 31 անուն ոսկյա զարդեր: Ընդ որում, ցուցակում նշված և համարակալված են զարդերն առանձին-առանձին, նշված է յուրաքանչյուր զարդի արտաքին նկարագիրը, տեսակը, արտադրությունը, գույնը: Նշված ցուցակը բացի Ռուզաննա Ադանալյանից ստորագրել է նաև Լուսինե Գինոսյանը, նշելով նաև, որ ‹‹ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ›› (հատոր 1-ին, գ.թ.11):
3) Ռուզան Ադանալյանը 07.08.2009 թվականին ստացական է տվել առ այն, որ Լուսինե Գինոսյանից վերցնում է 120.000 ՀՀ դրամ գումար և որպես երաշխիք թողնում է 2 /երկու/ հատ տղամարդու մատանի: 07.08.2009 թվականի ստացականում առկա է Ռուզան Ադանալյանի ստորագրությունը:
4) Ռուզան Ադանալյանի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 16-ին տրված ստացականի համաձայն` Լուսինե Գինոսյանը Ռուզան Ադանալյանին տվել է 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումար: Ռուզան Ադանալյանը, որպես նշված գումարի երաշխիք թողել է Լուսինե Գինոսյանի մոտ թվով 31 անուն զարդեր: Նշված փաստերը դատավարության ընթացքում կողմերի կողմից ընդունվել է (հատոր 1-ին, գ.թ.10, չվիճարկվող փաստ):
5) ‹‹Ոսկեղեն›› վերտառությամբ փաստաթղթում Ռուզան Ադանալյանը հետ է վերցրել վզնոցը /սպիտակ ոսկի և բռ. Քարերով/, Բրոշկան /բրիլիանտի քարերով/, վզնոցը /ծաղիկ/, 1 զույգ ականջօղ /զմրուխտի քարերով/, ոսկյա ժամացույց /Rolex/ և ‹‹Свач›› ժամացույցը, որը հաստատվել է վերջինիս ստորագրությամբ:
6) Ռուզան Ադանալյանը ստացական է տվել այն մասին, որ վերջինս բացի 39.500 ԱՄՆ դոլար և 6.000 եվրո գումարից, վերցրել է նաև 160.000 ՀՀ դրամ գումար, որը հաստատվել է Ռուզան Ադանալյանի ստորագրությամբ: Հիշյալ ստացականը չի պարունակում ամսաթիվ:
7) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի կողմից 21.03.2011 թվականին տրված թիվ N 18 եզրակացության ‹‹ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ›› բաժնում արձանագրվել է հետևյալը.
1. 1-ին ստացականի ձեռագիր տեքստի «Ստացական Ես` Ռուզան Վարազդատի Ադանալյանս (անձնագիր....» բառերով սկսվող և «....կմարեմ պարտքը ըստ ստացված բառերով ավարտվող հատվածը, նշված հատվածում առկա երկու ստորագրությունները և ստորին հատվածում՝ «16.12.2009թ.» թվագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
1-ին ստացականի «Գրությունը գրվել է...» բառերով սկսվող և «...Լիլիթ Բաղդալյան /ստորագրություն/» բառերով ավարտվող հատվածը կատարված չէ Ռուզաննա Ադանալյանի, Լուսինե Գինոսյանի, Լեյլի Զիլավյանի կողմից, այլ կատարված է այլ անձի /անձանց/ կողմից։
2. 2-րդ ստացականի «Ես` Ռուզան Ադանալյանս բացի...» բառերով սկսվող և ‹‹...Որի համար ստորագրում եմ» բառերով ավարտվող ձեռագիր տեքստը և դրա տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
3. 3-րդ ստացականի «Ես` Ռուզան Ադանալյանս Լուսինե Գինոսյանից...» բառերով սկսվող և «...Որի համար ստորագրում եմ» բառերով ավարտվող ձեռագիր տեքստը և դրա տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
4. 4-րդ ստացականի ձեռագիր տեքստի «Ես` Ռուզան Վարազդատի Ադանալյանս...›› բառերով սկսվող և «...Ստորագրում եմ-անձնագիր (AK 0201337) /ստորագրուգրություն/ 12.12.2008 016» բառերով ավարտվող հատվածը և վերջում «15.06 (հունիսի) ձեռագիր հատվածը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
4-րդ ստացականի «Համաձայն եմ` /ստորագրություն/ /Լ.Գինոսյան/ անձնագիր AB 0330804» ձեռագիր հատվածը կատարված է Լուսինե Գինոսյանի կողմից։
5. 5-րդ ստացականի ձեռագիր տեքստը, բացի 5-րդ տողի «1» թվից և 6-րդ տողի բառից, տեքստում առկա ստորագրությունը կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
5-րդ ստացականի 6-րդ տողի «տաս» բառը հավելագրված է։ Սակայն ծավալի փոքրության, դրանում նույնանուն տառերի և տառերում կայուն մասնավոր հատկանիշների բացակայության պատճառով` համեմատական հետազոտություն չի կատարվել, պարզելու համար, թե` ձեռագիր տեքստի նշված հատվածը` «տաս» բառը, կատարվել է Ռ.Ադանալյանի, թե` Լ.Զիլավյանի կողմից։
Պարզել` 5-րդ ստացականի ձեռագիր տեքստի 5-րդ տողի «1» թիվը հավելագրված է, թե` ոչ, հնարավոր չեղավ՝ հետազոտվող գրառման ծավալի փոքրության, մասնավոր հատկանիշների բացակայության պատճառով։
6. 6-րդ ստացականի «Ես` Ռուզան Ադանալյանս, 120.000 դրամ...» բառերով սկսվող «...որի համար ստորագրում եմ։ /ստորագրություն/ 7.08.09թ.» բառերով՝ ավարտվող ձեռագիր տեքստը և տեքստի տակ առկա ստորագրությունը կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից։
7. 7-րդ ձեռագիր տեքստի «1. Մարգարտյա վզնոց (ալեքսանդրիտ քարով,...» բառերով սկսվող և «...Վերցրեցի բրիլիանտ քարերով брошка-ն /N6/›› բառերով ավարտվող հատվածը, նշված հատվածի տակ առկա և տեքստի վերջում՝ աջ կողմում առկա ստորագրությունները կատարված են Ռուզաննա Ադանալյանի կողմից։
7-րդ ձեռագիր տեքստի վերջում՝ «հին ցուցակ (25.000$)» ձեռագիր հատվածը և դրա տակ` ձախ կողմում, առկա ստորագրությունը կատարված են Լուսինե Գինոսյանի կողմից։
8. 8-րդ ձեռագիր տեքստի «Ոսկեղեն 1. Մարգարտյա վզնոց (ալեքսանդրիտ քարով,...» բառերով սկսվող և «....13. ականջօղ 14» բառերով ավարտվող հատվածը,ինչպես նաև տեքստում առկա թվով 5 ստորագրությունները կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից։
8-րդ ձեռագիր տեքստի «8. ականջօղ-1 զույգ...» տողի դիմաց առկա ստորագրության պարզ կառուցվածքի, պարունակող գրաֆիկական նյութի սակավության և մասնավոր հատկանիշների սահմանափակ քանակության պատճառով որևէ դրական կամ բացասական հետևության հանգել հնարավոր չէ, ուստի պատասխանել այն հարցին` թե հետազոտման ենթակա նշված ստորագրությունը կատարվել է Ռուզան Ադանալյանի, Լուսինե Գինոսյանի կողմից, թե` ոչ, հնարավոր չեղավ։
9. 9-րդ ձեռագիր տեքստի «Վերցրեցի N 5 վզնոց /սպիտակ ոսկի....» բառերով սկսվող և «....և վզնոցը ծաղիկ /N 7/» բառերով ավարտվող ձեռագիր և տեքստում առկա թվով 4 ստորագրությունները կատարված են Ռուզան Ադանալյանի կողմից:
8) ‹‹ՀՀ փորձագիտական կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից 02.03.2011 թվականին տրված թիվ 07521110 փորձագիտական եզրակացության ‹‹ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ›› բաժնում արձանագրվել է հետևյալը` ‹‹...փորձաքննությանը ներկայացված թիվ 1 պարկում առկա զարդերի և ժամացույցների ընդհանուր շուկայական արժեքը, 2008թ. փետրվար 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 24.850 /քսանչորս հազար ութ հարյուր հիսուն/ դրամ, իսկ 2010 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ` 44.550 /քառասունչորս հազար հինգ հարյուր հիսուն/ դրամ: ....փորձաքննությանը ներկայացված թիվ 2 պարկում առկա զարդերի ընդհանուր շուկայական արժեքը, 2008 թ. փետրվարի 05-ի դրությամբ, առկա ապրանքային վիճակի հաշվառմամբ, կարող էր կազմել 476.000 /չորս հարյուր յոթանասունվեց հազար/ դրամ, իսկ 2010 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ` 885.000 /ութ հարյուր ութսունհինգ հազար/ դրամ››:
9) Թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի 19.10.2012 թվականի որոշմամբ թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճվել և Ռ.Ադանալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով:
10) Թիվ 18132810 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Ժ.Այվազյանի19.10.2012 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ Լուսինե Գինոսյանը նախաքննության ընթացքում ներկայացրել է ըստ ցուցակի 31 անուն զարդերից 13 անուն առարկաներ և նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:… Լ.Գինոսյանի ներկայացրած զարդերը ճանաչման են ներկայացվել Ռուզան Ադանալյանին, վերջինս ճանաչել է միայն արաբատառ գրառումով մեկ ականջօղը, հայտնելով, որ դա ինքն է որպես գրավ թողել Լ.Գինոսյանի մոտ, իսկ մյուս զարդերը, ժամացույցները չի ճանաչել, հայտնելով, որ դրանք տեսնում է առաջին անգամ, ինքը Լ.Գինոսյանին այլ զարդեր է ներկայացրել և զարդերը փոխարինված են:
11) ՀՀ ‹‹Փորձաքննությունների ազգային բյուրո›› ՊՈԱԿ-ի 29.11.2016 թվականի թիվ 16-0434Դ փորձագիտական եզրակացությամբ` թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին 03.10.2016 թվականին կայացրած որոշման պահանջները թողնվել են անկատար, քանի որ` ‹‹...որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ են հետազոտելի օբյեկտ հանդիսացող զարդերը, որոնք նախօրոք չեն ներկայացվել: Ելնելով վերոգրյալից 2016թ. հոկտեմբերի 24-ին միջնորդություն է ներկայացվել նախաձեռնողին` խնդրելով փորձաքննությանը տրամադրել հիշյալ որոշմամբ նշված գնահատման ենթակա զարդերը: Նկատի ունենալով, որ թիվ ՇԴ/0130/02/13 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ որոշակի պարտականություններ է դրվել քաղաքացիական գործի մասնակից կողմերի վրա, միջնորդության պատճենները ներկայացվել են նաև վերջիններիս: Միջնորդության ներկայացման օրվանից 20-օրյա ժամկետում դրա պահանջների չբավարարման պատճառով նախաձեռնողին է ներկայացվել հիշեցում` կրկին խնդրելով բավարարել միջնորդության պահանջները: Հիշեցման պատճենները ներկայացվել են նաև կողմերին: Նկատի ունենալով, որ հիշեցման ներկայացման օրվանից 10-օրյա ժամկետում միջնորդության պահանջները չեն բավարարվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի ‹‹3›› կետով սահմանված պահանջներով, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Զարգարյանի կողմից 03.10.2016 շթ. կայացված դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշման պահանջները թողնվում է անկատար››:

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վերաքննիչ բողոքները դրանցում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
Նշված իրավանորմի պահանջներին համապատասխան` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների uահմաններում, իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք բխում են վերաքննիչ բողոքի հիմքերից: Վերաքննիչ դատարանը, վերոգրյալ պատճառաբանությամբ, վերաքննիչ բողոքները քննության է առնում միայն դրանցում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում ու սույն դատական ակտի շրջանակներում սույն վեճին վերաբերող այլ հարցերի, խնդիրների չի անդրադառնում: Վճռաբեկ դատարանը վերոգրյալի վերաբերյալ 2012 թվականի հունիսի 29-ի թիվ ԵԿԴ/2082/02/08 որոշմամբ նշել է, որ` «…Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում…»:
Վերաքննիչ դատարանը նկատի ունենալով, որ սզկբնական հայցը և հակընդդեմ հայցը փոխկապակցված են միմյանց հետ ու մեկի բավարարումը ենթադրում է մյուսի մերժումը` նպատակահարմար է գտնում վերաքննիչ բողոքներին անդրադառնալ միասին: Միաժամանակ, հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանը ստորև անդրադառնում է վեր