Հիմնական
Գործի համար: ԱՎԴ/0104/01/19Վիճակագրական տողի համար: 6.4
Նախադեպային գործ
Ամբաստանյալ
Համլետ Եղիշի Ղազարյան
Դատավոր
Արարատի և Վայոց Ձորի մարզ:Քրեական վերաքննիչ:
Հոդվածներ
Արարատի և Վայոց Ձորի մարզ: Բացի այդ, Համլետ Ղազարյանը համայքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ, իր հարսների և համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է' կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր:
Բացի այդ, Համլետ Ղազարյանը, կեղծ պաշտոնեական փաստաթուղթ կազմելու և պետական մարմին ներկայացնելու միջոցով, հարսի' Արևհատ Կարենի Սարգսյանի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ՀՀ պետական բյուջեյից հափշտակել է զգալի չափերով' 396.000 ՀՀ դրամ գումար:
Նկարագրված գործողությունները արտահայտվել են հետևյալում.
Համլետ Եղիշի Ղազարյանը, 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված գույքը' Ջրահովիտի համայնքապետարանի դրամական միջոցները վատնելու և յուրացնելու դիտավորությամբ, իր հարս Արևհատ Սարգսյանի դիմումի համաձայն, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի' թիվ 12 հրամանով, ինչպես նաև' աշխատանքային պայմանագրով, 2011 թվականի հոկտեմբերի 3-ին վերջինիս ընդունել է աշխատանքի որպես համայնքապետարանի պահակ-հավաքարար: 2014 թվականի նոյեմբերի 28-ին, հաստիքացուցակային փոփոխություններ լինելու պատճառով Համլետ Ղազարյանը թիվ 16 հրամանով Արևհատ Սարգսյանին ազատել է աշխատանքից և նույն հրամանով ընդունել աշխատանքի որպես հավաքարար, որպիսի հաստիքում Արևհատ Սարգսյանը հրամանագրված է եղել մինչ 2015 թվականի ապրիլի 1-ը: 2015 թվականի ապրիլի 1-ին Համլետ Ղազարյանն Արևհատ Սարգսյանի դիմումի համաձայն, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի' թիվ 5 հրամանով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վերջինիս ընդունել է աշխատանքի որպես համայնքապետարանի պահակ, որպիսի հաստիքում վերջինս հրամանագրված է եղել մինչև 2018 թվականի հունվարի 8-ը: 2018 թվականի հունվարի 8-ին Համլետ Ղազարյանն իր մյուս հարս Լուսինե Մարտիրոսյանի դիմումի հիման վրա, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի թիվ 17 հրամանով, այնուհետև' աշխատանքային պայմանագրով վերջինիս ընդունել է աշխատանքի' որպես համայնքապետարանի հավաքարար: Հիշյալ հաստիքում Լուսինե Մարտիրոսյանը հրամանագրված է եղել մինչև 2018 թվականի հուլիսի 2-ը:
Վերոգրյալ ողջ ժամանակահատվածներում Արևհատ Սարգսյանն ու Լուսինե Մարտիրոսյանն իրականում աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ, Լուսինե Մարտիրոսյանի և Արևհատ Սարգսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, վերջիններիս համար կեղծ աշխատանքային ստաժ ձևակերպելու, ինչպես նաև համայնքապետարանին պատկանող դրամական միջոցները հափշտակելու շահադիտական նպատակով, կազմել և ստորագրել է հարսներին աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու, արձակուրդ տրամադրելու մասին կեղծ հրամաններ, կեղծ աշխատանքային պայմանագրեր, ստորագրել և Ջրահովիտի համայնքապետարանի կնիքով կնքել է իրավաբանական նշանակություն ունեցող իրադարձություններ հավաստող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր' գրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, թե իբր Արևհատ Սարգսյանը և Լուսինե Մարտիրոսյանը վերը նշված ժամանակահատվածներում հաճախել են աշխատանքի:
2011 թվականի հոկտեմբերի 3-ից 2015 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանի փոխարեն նրա աշխատանքային պարտականությունները փաստացի կատարել է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի 6/24 հասցեի բնակչուհի Գոհար Աֆրիկյանը, ով բանկային քարտով ստացել է Արևհատ Սարգսյանի անվամբ դուրս գրված ամենամսյա աշխատավարձը' ընդհանուրը 927.870 ՀՀ դրամ գումարի չափով:
2015 թվականի ապրիլի 1-ից 2018 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանը աշխատանքի չի հաճախել, և նրա փոխարեն որևէ մեկը փաստացի չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, մինչդեռ կեղծ տեղեկագրերի հիման վրա գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ Արևհատ Սարգսյանի անվամբ համայնքապետարանի բյուջեից դուրս է գրվել ընդհանուրը' 1.837.100 ՀՀ դրամ աշխատավարձ, որը փաստացի ստացել և յուրացման եղանակով հափշտակել է Համլետ Ղազարյանը: Այդ նույն ժամանակահատվածում Ջրահովիտի համայնքապետարանի կողմից Արևհատ Սարգսյանի կուտակային կենսաթոշակային ավանդին փոխանցվել են պարտադիր կուտակային վճարներ' ընդհանուրը 147.233 ՀՀ դրամի չափով:
2018 թվականի հունվարի 8-ից 2018 թվականի հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Լուսինե Մարտիրոսյանի փոխարեն համայնքապետարանի հավաքարարի պարտականությունները, ևս, փաստացի կատարել է Գոհար Աֆրիկյանը, ով բանկային քարտով ստացել է Լուսինե Մարտիրոսյանի անվամբ դուրս գրված ամենամսյա աշխատավարձը' ընդհանուր 389.140 ՀՀ դրամ գումարի չափով, սակայն համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանի կողմից նույն ժամանակահատվածում Լուսինե Մարտիրոսյանի կուտակային կենսաթոշակային ավանդին փոխանցվել են պարտադիր կուտակային վճարներ' ընդհանուրը 27.524 ՀՀ դրամի չափով:
Այսպիսով, Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի, իր հարսներ Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի օժանդակությամբ, վատնել է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի կուտակային կենսաթաշակային ավանդներին փոխանցված ընդհանուրը 174.757 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև յուրացրել է 2015 թվականի ապրիլի 1-ից 2018 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանի անվամբ համայնքապետարանի միջոցներից դուրս գրված' ընդհանուրը 1.837.100 ՀՀ դրամ գումար աշխատավարձը: Այսինքն' Համլետ Ղազարյանը յուրացման և վատման եղանակով հափշտակել է իրեն վստահված' Արարատի մարզի Ջրահովիտի համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով 2.011.857 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Այսինքն' Համլետ Եղիշի Ղազարյանը մեղադրվում հանրորեն վտանգավոր արարքների համար, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ, Համլետ Եղիշի Ղազարյանը, ՀՀ պետական դրամական միջոցներից զգալի չափերով հափշտակություն կատարելու շահադիտական նպատակով կազմել և 2013 թվականի հունվար ամսին սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալություն է ներկայացրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք այն մասին, թե իր հարս Արևիատ Սարգսյանը հանդիսանում է Ջրահովիտի համայնքապետարանի աշխատակից և 16.01.2013 թվականից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Հիշյալ կեղծ տեղեկանքի հիման վրա Արևհատ Սարգսյանը 28.02.2013 թվականին հաշվառվել է սոցիալական աջակցության Ս՜ասիսի տարածքային գործակալության «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» համակարգում և ձեռք բերել խնամքի նպաստ ստանալու իրավունք:Նկարագրված խաբեության, այն է' ակնհայտ կեղծ տեղեկանքով պետական մարմնին իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու եղանակով Համլետ Ղազարյանն ու Արևհատ Սարգսյանը 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներից մաս-մաս ստացել և խմբի կազմում խարդախությամբ հափշտակել են զգալի չափերով' ընդհանուրը' 396.000 ՀՀ դրամ գումար:
ԱՎԴ /0104/01/19
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
2019թվականի սեպտեմբերի 24 -ին Մասիս քաղաքում
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը
նախագահությամբ-դատավոր՝ ԹԱԹՈՒԼ ՊՈՂՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ ԱԼՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ-մեղադրող՝ Արարատի
մարզի դատախազության դատախազ` Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ամբաստանյալի պաշտպան` Լ.ՍԻՄՈՆՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի
Համլետ Եղիշի Ղազարյանի ` ծնված 20.02.1959թվականին Արարատի մարզի Գիրանլար գյուղում, հայ , ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ , ամուսնացած, խնամքին մեկ անձ, նախկինում չդատված, աշխատում է որպես Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավար , հաշվառված է ` Արարատի մարզ, գյուղ Ջրահովիտ , 2-րդ փողոց, թիվ 1 տուն, կալանքի տակ չի գտնվել, խափանման միջոց է ընտրված ` չհեռանալու մասին ստորագրությունը.
մեղադրվում է երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով , ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով , ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ .
ՊԱՐԶԵՑ
I
1.Գործի դատավարական նախապատմությունը.
--------------------------------------------------------
07.05.2019թվականին ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազ Հ.Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է թիվ 44101119 քրեական գործը՝ Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, ինչպես նաև նույն համայնքապետարանի ղեկավար պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ և նախաքննությունը կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Գ.Մկրտչյանը 10.05.2019թվականին որոշում է կայացրել քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
24.06.2019թվականին Համլետ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը 01.07.2019թվականին որոշում է կայացրել Համլետ Եղիշի Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին հանրության համար վտանգավոր այն արարքների համար, որ նա 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու, Ջրահովիտի համայնքապետարանի գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորությամբ, շահադիտական նպատակով, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի, իր հարսներ՝ Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի օժանդակությամբ, 2011-2018 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով՝ 2.011.857 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ, խմբի կազմում ,նախնական համաձայնությամբ, իր հարսների և համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր:
Բացի այդ, Համլետ Ղազարյանը, կեղծ պաշտոնեական փաստաթուղթ կազմելու և պետական մարմին ներկայացնելու միջոցով, հարսի՝ Արևհատ Կարենի Սարգսյանի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ՀՀ պետական բյուջեյից հափշտակել է զգալի չափերով` 396.000 ՀՀ դրամ գումար:
Նկարագրված գործողությունները արտահայտվել են հետևյալում.
Համլետ Եղիշի Ղազարյանը, 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված գույքը՝ Ջրահովիտի համայնքապետարանի դրամական միջոցները վատնելու և յուրացնելու դիտավորությամբ, իր հարս Արևհատ Սարգսյանի դիմումի համաձայն, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի՝ թիվ 12 հրամանով, ինչպես նաև՝ աշխատանքային պայմանագրով, 2011 թվականի հոկտեմբերի 3-ին վերջինիս ընդունել է աշխատանքի որպես համայնքապետարանի պահակ-հավաքարար: 2014 թվականի նոյեմբերի 28-ին, հաստիքացուցակային փոփոխություններ լինելու պատճառով Համլետ Ղազարյանը թիվ 16 հրամանով Արևհատ Սարգսյանին ազատել է աշխատանքից և նույն հրամանով ընդունել աշխատանքի որպես հավաքարար, որպիսի հաստիքում Արևհատ Սարգսյանը հրամանագրված է եղել մինչ 2015 թվականի ապրիլի 1-ը: 2015 թվականի ապրիլի 1-ին Համլետ Ղազարյանն Արևհատ Սարգսյանի դիմումի համաձայն, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի՝ թիվ 5 հրամանով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վերջինիս ընդունել է աշխատանքի որպես համայնքապետարանի պահակ, որպիսի հաստիքում վերջինս հրամանագրված է եղել մինչև 2018 թվականի հունվարի 8-ը: 2018 թվականի հունվարի 8-ին Համլետ Ղազարյանն իր մյուս հարս Լուսինե Մարտիրոսյանի դիմումի հիման վրա, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի թիվ 17 հրամանով, այնուհետև՝ աշխատանքային պայմանագրով վերջինիս ընդունել է աշխատանքի՝ որպես համայնքապետարանի հավաքարար: Հիշյալ հաստիքում Լուսինե Մարտիրոսյանը հրամանագրված է եղել մինչև 2018 թվականի հուլիսի 2-ը:
Վերոգրյալ ողջ ժամանակահատվածներում Արևհատ Սարգսյանն ու Լուսինե Մարտիրոսյանն իրականում աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ, Լուսինե Մարտիրոսյանի և Արևհատ Սարգսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, վերջիններիս համար կեղծ աշխատանքային ստաժ ձևակերպելու, ինչպես նաև համայնքապետարանին պատկանող դրամական միջոցները հափշտակելու շահադիտական նպատակով, կազմել և ստորագրել է հարսներին աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու, արձակուրդ տրամադրելու մասին կեղծ հրամաններ, կեղծ աշխատանքային պայմանագրեր, ստորագրել և Ջրահովիտի համայնքապետարանի կնիքով կնքել է իրավաբանական նշանակություն ունեցող իրադարձություններ հավաստող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, թե իբր Արևհատ Սարգսյանը և Լուսինե Մարտիրոսյանը վերը նշված ժամանակահատվածներում հաճախել են աշխատանքի:
2011 թվականի հոկտեմբերի 3-ից 2015 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանի փոխարեն նրա աշխատանքային պարտականությունները փաստացի կատարել է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի 6/24 հասցեի բնակչուհի Գոհար Աֆրիկյանը, ով բանկային քարտով ստացել է Արևհատ Սարգսյանի անվամբ դուրս գրված ամենամսյա աշխատավարձը՝ ընդհանուրը 927.870 ՀՀ դրամ գումարի չափով:
2015 թվականի ապրիլի 1-ից 2018 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանը աշխատանքի չի հաճախել, և նրա փոխարեն որևէ մեկը փաստացի չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, մինչդեռ կեղծ տեղեկագրերի հիման վրա գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ Արևհատ Սարգսյանի անվամբ համայնքապետարանի բյուջեից դուրս է գրվել ընդհանուրը՝ 1.837.100 ՀՀ դրամ աշխատավարձ, որը փաստացի ստացել և յուրացման եղանակով հափշտակել է Համլետ Ղազարյանը: Այդ նույն ժամանակահատվածում Ջրահովիտի համայնքապետարանի կողմից Արևհատ Սարգսյանի կուտակային կենսաթոշակային ավանդին փոխանցվել են պարտադիր կուտակային վճարներ՝ ընդհանուրը 147.233 ՀՀ դրամի չափով:
2018 թվականի հունվարի 8-ից 2018 թվականի հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Լուսինե Մարտիրոսյանի փոխարեն համայնքապետարանի հավաքարարի պարտականությունները, ևս, փաստացի կատարել է Գոհար Աֆրիկյանը, ով բանկային քարտով ստացել է Լուսինե Մարտիրոսյանի անվամբ դուրս գրված ամենամսյա աշխատավարձը՝ ընդհանուր 389.140 ՀՀ դրամ գումարի չափով, սակայն համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանի կողմից նույն ժամանակահատվածում Լուսինե Մարտիրոսյանի կուտակային կենսաթոշակային ավանդին փոխանցվել են պարտադիր կուտակային վճարներ՝ ընդհանուրը 27.524 ՀՀ դրամի չափով:
Այսպիսով, Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի, իր հարսներ Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի օժանդակությամբ, վատնել է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի կուտակային կենսաթոշակային ավանդներին փոխանցված ընդհանուրը 174.757 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև յուրացրել է 2015 թվականի ապրիլի 1-ից 2018 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանի անվամբ համայնքապետարանի միջոցներից դուրս գրված՝ ընդհանուրը 1.837.100 ՀՀ դրամ գումար աշխատավարձը: Այսինքն՝ Համլետ Ղազարյանը յուրացման և վատման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ Արարատի մարզի Ջրահովիտի համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով 2.011.857 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Այսինքն` Համլետ Եղիշի Ղազարյանը մեղադրվում հանրորեն վտանգավոր արարքների համար, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ, Համլետ Եղիշի Ղազարյանը, ՀՀ պետական դրամական միջոցներից զգալի չափերով հափշտակություն կատարելու շահադիտական նպատակով կազմել և 2013 թվականի հունվար ամսին սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալություն է ներկայացրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք այն մասին, թե իր հարս Արևհատ Սարգսյանը հանդիսանում է Ջրահովիտ համայնքապետարանի աշխատակից և 16.01.2013 թվականից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Հիշյալ կեղծ տեղեկանքի հիման վրա Արևհատ Սարգսյանը 28.02.2013 թվականին հաշվառվել է սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության <<Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ>> համակարգում և ձեռք բերել խնամքի նպաստ ստանալու իրավունք: Նկարագրված խաբեության, այն է՝ ակնհայտ կեղծ տեղեկանքով պետական մարմնին իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու եղանակով Համլետ Ղազարյանն ու Արևհատ Սարգսյանը 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներից մաս-մաս ստացել և խմբի կազմում խարդախությամբ հափշտակել են զգալի չափերով՝ ընդհանուրը՝ 396.000 ՀՀ դրամ գումար:
Այսինքն` Համլետ Եղիշի Ղազարյանը մեղադրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Այսպիսով, Համլետ Ղազարյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազ Հ.Հովհաննիսյանը 2019թվականի հուլիսի 08-ին երկու ամիս ժամանակով ՝մինչև 2019թվականի սեպտեմբերի 07-ը երկարացրել է քրեական գործի նախաքննության ժամկետը:
ՀԿԳ ավագ քննիչ Գ.Մկրտչյանը 2019թվականի հուլիսի 31-ին որոշում է կայացրել Համլետ Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ,այլ դրվագով, Գոհար Աֆրիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Արարատի մարզի դատախազության դատախազ Հ.Հովհաննիսյանը 2019թվականի օգոստոսի 12-ին կայացված որոշմամբ հաստատել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը` չառարկելով դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, նույն օրը գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որը դատարանի Մասիսի նստավայրում մուտք է եղել 14.08.2019թվականին և նույն օրն ընդունվել վարույթ:
2.Արագացված դատական քննություն.
Մինչեւ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Համլետ Ղազարյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարեց , որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է , համաձայն է մեղադրանքի հետ , միջնորդությունը ներկայացրել է կամավոր , խորհրդակցել է պաշտպանի հետ , գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետեւանքները:
Ամբաստանյալին ուղղված հարցերի արդյունքում դատարանը հանգելով այն համոզման , որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ , 375.2-րդ հոդվածներով և 3753-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանները ՝ որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները/ մեղադրյալ Համլետ Ղազարյանի, վկաներ Էդիկ Ավետիսյանի, Կարինե Ռուբենյանի, Գոհար Աֆրիկյանի, Լարիսա Մանուկյանի, Մհեր Կարապետյանի, Հմայակ Ամիրխանյանի, Լուսինե Մարտիրոսյանի, Արևհատ Սարգսյանի ցուցմունքները, Լուսինե Մարտիրոսյանի, Գոհար Աֆրիկյանի, Էդիկ Ավետիսյանի և Լարիսա Մանուկյանի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մասին արձանագրությունները, զննության մասին արձանագրությունը, իրեղեն ապացույց և փաստաթղթերն այլ ապացույց ճանաչվելու մասին որոշումները/, գտնում է , որ ամբաստանյալ Համլետ Եղիշի Ղազարյանը կատարել է երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ:
3.Դատարանի իրավական վերլուծությունները.
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չկատարելով և հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված թույլատրելիության և վերաբերելիության չափանիշներին համապատասխանող , նախաքննությամբ ձեռք բերված և մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, դատարանը հանգեց այն համոզման , որ ապացուցված է Համլետ Ղազարյանի կողմից երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքների կատարումը և նա ենթակա է պատժի կատարած հանցանքների համար:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում կատարված արարքների բնույթը , հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ ամբաստանյալի անձը բնութագրող եւ ՀՀ քրեական օրենսգրքի 62-63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:
Ամբաստանյալ Համլետ Ղազարյանը կատարել է չորս դրվագ միջին ծանրության դիտավորյալ հանցանքներ, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, խնամքի տակ է գտնվում երրորդ կարգի հաշմանդամ կինը՝ Սաթենիկ Ղազարյանը , պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Որպես պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ` դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն համարում է ամբաստանյալի կողմից հանցագործությունները բացահայտելուն աջակցելը, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցելը ,ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը և անկեղծորեն զղջալը:
Պատիժը եւ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան :
ՀՀ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ մեղքն ընդունելը և կատարածի համար անկեղծորեն զղջալը ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում բարենպաստ քրեաիրավական նշանակություն ունեցող հանգամանք է և կարող է կատարել պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքի դեր: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղքն ընդունելը և կատարածի համար անկեղծորեն զղջալը, որպես մեղավոր անձի հետհանցավոր դրական վարքագիծ, վկայում է այն մասին, որ նա լրիվ գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը, զղջացել է դրա համար: Մեղքն ընդունելու պարագայում քրեական պատժի նպատակների իրացումը, այդ թվում` պատժի ենթարկված անձին ուղղելու հավանականությունը, զգալիորեն բարձրանում է:
/Տես՝Սերոբ Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով ՍԴ/0109/01/12 գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2012թվականի նոյեմբերի 01-ի որոշման 27-րդ կետը/
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի ` համապատասխանեն հանցանքի ծանրությանը , դա կատարելու հանգամանքներին , հանցավորի անձնավորությանը , անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ,որը որոշվում է սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի տեսակը եւ չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով եւ բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով,այդ թվում` պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով, իսկ 3-րդ մասի համաձայն` հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է , եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները :
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սանկցիան նախատեսում է երկու հիմնական պատժատեսակ հետևյալ պատժաչափերով՝ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի սանկցիան նախատեսում է երկու հիմնական պատժատեսակ հետևյալ պատժաչափերով՝ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան նախատեսում է երկու հիմնական պատժատեսակ հետևյալ պատժաչափերով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝ եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն միջին ծանրության կամ միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասը տարին:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՝ հանցանքների համակցությամբ նշանակված հիմնական պատժին կարող են միացվել համակցությունը կազմող հանցանքների համար նշանակված լրացուցիչ պատիժները: Լրացուցիչ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում վերջնական լրացուցիչ պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակի համար սահմանված առավելագույն ժամկետը կամ չափը:
Հաշվի առնելով արարքների հասարակական վտանգավորության աստիճանն ու բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող վերը նշված տվյալները և ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից դատարանը գտնում է , որ ամբաստանյալ Հ.Ղազարյանին մեղսագրվող արարքների համար նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը` տուգանքը չի կարող ապահովել պատժի նպատակները, հետևաբար նրա մեղսագրվող չորս դրվագ արարքների համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն չպետք է գերազանցի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդված 1-ին մասի սանկցիաներով նախատեսված ազատազրկման ձևով առավելագույն պատժի երկու երրորդը:
Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը՝ գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու դրվագ արարքների համար որպես հիմնական պատժաչափ պետք է նշանակել ազատազրկում մեկական տարի ժամկետով և որպես լրացուցիչ պատիժ նշանակել մեկական տարի զրկելով նրան պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակել պատիժ ազատազրկման ձևով 2/երկու/ տարի ժամկետով՝ զրկելով պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից մեկ տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակել պատիժ ազատազրկման ձևով 2/երկու/ տարի ժամկետով:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանը կատարել է չորս դրվագ միջին ծանրության հանցագործություններ, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքների համակցության կանոններով ՝ նրա նկատմամբ նշանակվող հիմնական պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ պետք է նշանակել ազատազրկում 4/չորս/ տարի ժամկետով:
Հաշվի առնելով ամբաստանյալ Հ.Ղազարյանի պաշտոնավարության ժամանակ նրա կատարած հանցագործությունների բնույթը, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակվող լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ պետք է նշանակել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական- տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում 3/երեք/ տարի ժամկետով:
Քննության առնելով նշանակված հիմնական և լրացուցիչ պատիժները ամբաստանյալի կողմից կրելու մասին հարցը, դատարանը գտնում է, որ նրան պետք է ազատել հիմնական պատժից հետևյալ պատճառաբանությամբ:
<<Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին>> ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018թվականի նոյեմբերի 01-ին ընդունված և նոյեմբերի 06-ից ուժի մեջ մտած ՀՕ-414-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն ` սույն օրենքը կարգավորում է 2018թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:
Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է` <<համաներում հայտարարելով պատժից ազատել՝ 1/ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց>>:
<<Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենքը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո :
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ՝ հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներում կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո :
Նույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի ա/ պարբերության համաձայն՝ դատարանների վրա է դրված որոշման կատարումը այն անձանց նկատմամբ , որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում , սակայն մինչև սույն օրենքը ուժի մեջ մտնելը , չեն քննվել:
<<Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:
Հաշվի առնելով այն հանգամանքը , որ ամբաստանյալ Համլետ Ղազարյանը հանցագործությունը կատարել է մինչև 2018թվականի հոկտեմբերի 21-ը , բացակայում են ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված համաներումը չկիրառելու հիմքերը և նկատի ունենալով, որ չորս դրվագ հանցանքները կատարած Հ.Ղազարյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը , այն է ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 -րդ հոդվածի 6-րդ կետը կիրառելուց հետո ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հաշվառմամբ, նրա նկատմամբ հանցանքների համակցությամբ որպես վերջնական պատժաչափ կարող է նշանակվել հիմնական պատիժ ՝ ազատազրկում չորս տարի ժամկետով, հետևաբար, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ պետք է կիրառել <<Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին>> ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և համաներում հայտարելով նրան ազատել ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատժից :
Քննության առնելով Հ.Ղազարյանի նկատմամբ լրացուցիչ պատժի նշանակման հարցը, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական լրացուցիչ պատիժ պետք է նշանակել պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում 3/երեք/ տարի ժամկետով , որը պետք է թողնել ամբաստանյալի կողմից կրելու հաշվի առնելով ՀՕ-414-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը , այն է ՝ համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:
Քննության առնելով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի , իրեղեն ապացույցների և ապացույց ճանաչված այլ փաստաթղթերի հարցը, դատարանը գտնում է, որ Համլետ Եղիշի Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, իրեղեն ապացույցներ ճանաչված և ապացույց ճանաչված այլ փաստաթղթեր հանդիսացող Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի աշխատակիցների վերաբերյալ կազմված աշխատավարձերի ամփոփ հաշվարկի փաստաթղթերը, 2011թվականից 2018 թվականի հուլիս ամսվա վերաբերյալ <<ԱԿԲԱ>> բանկի կողմից տրամադրված Լուսինե Մարտիրոսյանի և Արևհատ Սարգսյանի վերաբերյալ քարտային հաշվի քաղվածքները, թիվ 714 հրամանագրքերը , Արևահատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի վերաբերյալ աշխատանքային պայմանագրերը , Ջրահովիտ համայնքի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, հաստիքացուցակը, թվով 15 դիմումները , ապացույց ճանաչված 04.07.2019թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված ԱԳ/ԱՄ-1-3-11145-2019 գրությունը, թիվ 3521 վճարման կտրոնը, թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 25-Ա որոշումը պետք է պահել քրեական գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակահատվածում:
4.Եզրափակիչ մաս
Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 365-րդ, 369-րդ , 3754-րդ հոդվածներով , 3753-րդ հոդվածի 6-րդ մասով, <<Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով , նույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի ա/ ենթակետով , 4-րդ հոդվածի 1-ին մասով դատարանը ,
ՎՃՌԵՑ
Համլետ Եղիշի Ղազարյանին մեղավոր ճանաչել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով , 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով , 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ :
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առաջին դրվագով նշանակել պատիժ ազատազրկման ձևով 1/մեկ/ տարի ժամկետով՝ զրկելով պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1/մեկ/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկրորդ դրվագով նշանակել պատիժ ազատազրկման ձևով 1/մեկ/ տարի ժամկետով՝ զրկելով պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1/մեկ/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակել պատիժ ազատազրկման ձևով 2/երկու/ տարի ժամկետով՝ զրկելով պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1/մեկ/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակել պատիժ ազատազրկման ձևով 2/երկու/ տարի ժամկետով :
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ նշանակված ազատազրկման ձևով հիմնական պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4/չորս/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ նշանակված լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական լրացուցիչ պատիժ նշանակել պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում 3/երեք/ տարի ժամկետով:
Ամբաստանյալ Համլետ Եղիշի Ղազարյանի նկատմամբ կիրառել <<Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Համլետ Ղազարյանին ազատել 4/չորս/ տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված հիմնական և վերջնական պատժից :
<<Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Համլետ Ղազարյանին թողնել կրելու լրացուցիչ պատիժը ՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 3/երեք/ տարի ժամկետով զրկումը:
Համլետ Եղիշի Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
Իրեղեն ապացույցներ ճանաչված և ապացույց ճանաչված այլ փաստաթղթեր հանդիսացող Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի աշխատակիցների վերաբերյալ կազմված աշխատավարձերի ամփոփ հաշվարկի փաստաթղթերը, 2011թվականից 2018 թվականի հուլիս ամսվա վերաբերյալ <<ԱԿԲԱ>> բանկի կողմից տրամադրված Լուսինե Մարտիրոսյանի և Արևհատ Սարգսյանի վերաբերյալ քարտային հաշվի քաղվածքները, թիվ 714 հրամանագրքերը , Արևահատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի վերաբերյալ աշխատանքային պայմանագրերը , Ջրահովիտ համայնքի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, հաստիքացուցակը, թվով 15 դիմումները , ապացույց ճանաչված 04.07.2019թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված ԱԳ/ԱՄ-1-3-11145-2019 գրությունը, թիվ 3521 վճարման կտրոնը, թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 25-Ա որոշումը պահել քրեական գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակահատվածում:
Դատավճիռը, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքի , կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում :
ԴԱՏԱՎՈՐ՝ Թ.Ջ.ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՎԴ/0104/01/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով.
նախագահող դատավոր` Ռ.Մխիթարյան
դատավորներ` Կ․Մարդանյան
Ա․Մնացականյան
քարտուղարությամբ` Մ․Մահտեսյանի
մասնակցությամբ՝ պաշտպան Լ․Սիմոնյանի
ամբաստանյալ Հ․Ղազարյանի
դատախազ Հ․Հովհաննիսյանի
2020 թվականի փետրվարի 27-ին, Երևան քաղաքում,
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ԱՎԴ/0104/01/19 դատավճռի դեմ ամբաստանյալ Համլետ Ղազարյանի պաշտպան Լևոն Սիմոնյանի վերաքննիչ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արարատի մարզի դատախազության դատախազ Հ․Հովհաննիսյանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի որոշմամբ հարուցվել և նախաքննություն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին է ուղարկվել թիվ 44201119 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։
2019 թվականի մայիսի 10-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Գ․Մկրտչյանի (այսուհետ նաև՝ Քննիչ) վարույթ։
Քննիչի՝ 2019 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Կարեն Եղիշեի Ռուբենյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը։
Քննիչի՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշմամբ Համլետ Եղիշեի Ղազարյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը։
2019 թվականի հունիսի 29-ին Կարեն Եղիշեի Ռուբենյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։
2019 թվականի հուլիսի 1-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Համլետ Եղիշեի Ղազարյանը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով։
2019 թվականի հուլիսի 15-ին Էդիկ Անդրանիկի Ավետիսյանը ևս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Քննիչի՝ 2019 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ Լուսինե Նորիկի Մարտիրոսյանը ևս գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Քննիչի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Արևհատ Կարենի Սարգսյանը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2019 թվականի հուլիսի 31-ին Քննիչը որոշումներ է կայացրել նաև գործուն զղջալու հիմքով Կարեն Եղիշեի Ռուբենյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, Էդիկ Անդրանիկի Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, Լուսինե Նորիկի Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, և Արևհատ Կարենի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
2019 թվականի օգոստոսի 12-ին քրեական գործը՝ Համլետ Եղիշի Ղազարյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ԱՎԴ/0104/01/19 դատավճռով Համլետ Եղիշի Ղազարյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել. ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի յուրաքանչյուր դրվագով` ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով` պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 (մեկ) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի կիրառմամբ հանցանքների համակցությամբ նշանակված հիմնական պատիժները մասնակիորեն, իսկ լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել` ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 (երեք) տարի ժամկետով:
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Համլետ Եղիշի Ղազարյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատժից։
Առաջին ատյանի դատարանի վերը նշված դատավճռի դեմ ամբաստանյալ Համլետ Եղիշի Ղազարյանի պաշտպան Լևոն Սիմոնյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Գործի փաստական հանգամանքները և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
2. Համլետ Եղիշի Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա, 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու, Ջրահովիտի համայնքապետարանի գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորությամբ, շահադիտական նպատակով, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի, իր հարսներ Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի օժանդակությամբ, 2011-2018 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով՝ 2.011.857 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իր հարսների և համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր:
Բացի այդ, Համլետ Ղազարյանը, կեղծ պաշտոնեական փաստաթուղթ կազմելու և պետական մարմին ներկայացնելու միջոցով, հարսի՝ Արևհատ Կարենի Սարգսյանի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից հափշտակել է զգալի չափերով` 396.000 ՀՀ դրամ գումար:
Նկարագրված գործողությունները արտահայտվել են հետևյալում.
Համլետ Եղիշի Ղազարյանը, 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված գույքը՝ Ջրահովիտի համայնքապետարանի դրամական միջոցները վատնելու և յուրացնելու դիտավորությամբ, իր հարս Արևհատ Սարգսյանի դիմումի համաձայն, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի՝ թիվ 12 հրամանով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով, 2011 թվականի հոկտեմբերի 3-ին վերջինիս ընդունել է աշխատանքի որպես համայնքապետարանի պահակ-հավաքարար: 2014 թվականի նոյեմբերի 28-ին, հաստիքացուցակային փոփոխություններ լինելու պատճառով Համլետ Ղազարյանը թիվ 16 հրամանով Արևհատ Սարգսյանին ազատել է աշխատանքից և նույն հրամանով ընդունել աշխատանքի որպես հավաքարար, որպիսի հաստիքում Արևհատ Սարգսյանը հրամանագրված է եղել մինչ 2015 թվականի ապրիլի 1-ը: 2015 թվականի ապրիլի 1-ին Համլետ Ղազարյանն Արևհատ Սարգսյանի դիմումի համաձայն, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի՝ թիվ 5 հրամանով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վերջինիս ընդունել է աշխատանքի որպես համայնքապետարանի պահակ, որպիսի հաստիքում վերջինս հրամանագրված է եղել մինչև 2018 թվականի հունվարի 8-ը: 2018 թվականի հունվարի 8-ին Համլետ Ղազարյանն իր մյուս հարս Լուսինե Մարտիրոսյանի դիմումի հիման վրա, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի թիվ 17 հրամանով, այնուհետև՝ աշխատանքային պայմանագրով վերջինիս ընդունել է աշխատանքի՝ որպես համայնքապետարանի հավաքարար: Հիշյալ հաստիքում Լուսինե Մարտիրոսյանը հրամանագրված է եղել մինչև 2018 թվականի հուլիսի 2-ը:
Վերոգրյալ ողջ ժամանակահատվածներում Արևհատ Սարգսյանն ու Լուսինե Մարտիրոսյանն իրականում աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ, Լուսինե Մարտիրոսյանի և Արևհատ Սարգսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, վերջիններիս համար կեղծ աշխատանքային ստաժ ձևակերպելու, ինչպես նաև համայնքապետարանին պատկանող դրամական միջոցները հափշտակելու շահադիտական նպատակով, կազմել և ստորագրել է հարսներին աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու, արձակուրդ տրամադրելու մասին կեղծ հրամաններ, կեղծ աշխատանքային պայմանագրեր, ստորագրել և Ջրահովիտի համայնքապետարանի կնիքով կնքել է իրավաբանական նշանակություն ունեցող իրադարձություններ հավաստող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, թե իբր Արևհատ Սարգսյանը և Լուսինե Մարտիրոսյանը վերը նշված ժամանակահատվածներում հաճախել են աշխատանքի:
2011 թվականի հոկտեմբերի 3-ից 2015 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանի փոխարեն նրա աշխատանքային պարտականությունները փաստացի կատարել է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի 6/24 հասցեի բնակչուհի Գոհար Աֆրիկյանը, ով բանկային քարտով ստացել է Արևհատ Սարգսյանի անվամբ դուրս գրված ամենամսյա աշխատավարձը՝ ընդհանուրը 927.870 ՀՀ դրամ գումարի չափով:
2015 թվականի ապրիլի 1-ից 2018 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանը աշխատանքի չի հաճախել, և նրա փոխարեն որևէ մեկը փաստացի չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, մինչդեռ կեղծ տեղեկագրերի հիման վրա գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ Արևհատ Սարգսյանի անվամբ համայնքապետարանի բյուջեից դուրս է գրվել ընդհանուրը՝ 1.837.100 ՀՀ դրամ աշխատավարձ, որը փաստացի ստացել և յուրացման եղանակով հափշտակել է Համլետ Ղազարյանը: Այդ նույն ժամանակահատվածում Ջրահովիտի համայնքապետարանի կողմից Արևհատ Սարգսյանի կուտակային կենսաթոշակային ավանդին փոխանցվել են պարտադիր կուտակային վճարներ՝ ընդհանուրը 147.233 ՀՀ դրամի չափով:
2018 թվականի հունվարի 8-ից 2018 թվականի հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Լուսինե Մարտիրոսյանի փոխարեն համայնքապետարանի հավաքարարի պարտականությունները, ևս, փաստացի կատարել է Գոհար Աֆրիկյանը, ով բանկային քարտով ստացել է Լուսինե Մարտիրոսյանի անվամբ դուրս գրված ամենամսյա աշխատավարձը՝ ընդհանուր 389.140 ՀՀ դրամ գումարի չափով, սակայն համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանի կողմից նույն ժամանակահատվածում Լուսինե Մարտիրոսյանի կուտակային կենսաթոշակային ավանդին փոխանցվել են պարտադիր կուտակային վճարներ՝ ընդհանուրը 27.524 ՀՀ դրամի չափով:
Այսպիսով, Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի, իր հարսներ Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի օժանդակությամբ, վատնել է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի կուտակային կենսաթոշակային ավանդներին փոխանցված ընդհանուրը 174.757 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև յուրացրել է 2015 թվականի ապրիլի 1-ից 2018 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանի անվամբ համայնքապետարանի միջոցներից դուրս գրված՝ ընդհանուրը 1.837.100 ՀՀ դրամ գումար աշխատավարձը: Այսինքն՝ Համլետ Ղազարյանը յուրացման և վատման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ Արարատի մարզի Ջրահովիտի համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով 2.011.857 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
(…)
Բացի այդ, Համլետ Եղիշի Ղազարյանը, ՀՀ պետական դրամական միջոցներից զգալի չափերով հափշտակություն կատարելու շահադիտական նպատակով կազմել և 2013 թվականի հունվար ամսին սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալություն է ներկայացրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք այն մասին, թե իր հարս Արևհատ Սարգսյանը հանդիսանում է Ջրահովիտ համայնքապետարանի աշխատակից և 16.01.2013 թվականից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Հիշյալ կեղծ տեղեկանքի հիման վրա Արևհատ Սարգսյանը 28.02.2013 թվականին հաշվառվել է սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» համակարգում և ձեռք բերել խնամքի նպաստ ստանալու իրավունք: Նկարագրված խաբեության, այն է՝ ակնհայտ կեղծ տեղեկանքով պետական մարմնին իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու եղանակով Համլետ Ղազարյանն ու Արևհատ Սարգսյանը 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներից մաս-մաս ստացել և խմբի կազմում խարդախությամբ հափշտակել են զգալի չափերով՝ ընդհանուրը՝ 396.000 ՀՀ դրամ գումար»։
3. Առաջին ատյանի դատարանն իր` 2019 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ԱՎԴ/0104/01/19 դատավճռի «Դատարանի իրավական վերլուծությունները» վերտառությամբ բաժնում արձանագրել է. «(...) Քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չկատարելով և հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված թույլատրելիության և վերաբերելիության չափանիշներին համապատասխանող, նախաքննությամբ ձեռք բերված և մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, դատարանը հանգեց այն համոզման, որ ապացուցված է Համլետ Ղազարյանի կողմից երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքների կատարումը և նա ենթակա է պատժի կատարած հանցանքների համար:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում կատարված արարքների բնույթը, հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաև ամբաստանյալի անձը բնութագրող եւ ՀՀ քրեական օրենսգրքի 62-63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:
Ամբաստանյալ Համլետ Ղազարյանը կատարել է չորս դրվագ միջին ծանրության դիտավորյալ հանցանքներ, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, խնամքի տակ է գտնվում երրորդ կարգի հաշմանդամ կինը՝ Սաթենիկ Ղազարյանը, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Որպես պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ` դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն համարում է ամբաստանյալի կողմից հանցագործությունները բացահայտելուն աջակցելը, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցելը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը և անկեղծորեն զղջալը:
Պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան:
(...)
Հաշվի առնելով արարքների հասարակական վտանգավորության աստիճանն ու բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող վերը նշված տվյալները և ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանին մեղսագրվող արարքների համար նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը` տուգանքը չի կարող ապահովել պատժի նպատակները, հետևաբար նրա մեղսագրվող չորս դրվագ արարքների համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն չպետք է գերազանցի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդված 1-ին մասի սանկցիաներով նախատեսված ազատազրկման ձևով առավելագույն պատժի երկու երրորդը:
Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը՝ գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու դրվագ արարքների համար որպես հիմնական պատժաչափ պետք է նշանակել ազատազրկում մեկական տարի ժամկետով և որպես լրացուցիչ պատիժ նշանակել մեկական տարի զրկելով նրան պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակել պատիժ ազատազրկման ձևով 2 /երկու/ տարի ժամկետով՝ զրկելով պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից մեկ տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակել պատիժ ազատազրկման ձևով 2 /երկու/ տարի ժամկետով:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանը կատարել է չորս դրվագ միջին ծանրության հանցագործություններ՝ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ նշանակվող հիմնական պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ պետք է նշանակել ազատազրկում 4/չորս/ տարի ժամկետով:
Հաշվի առնելով ամբաստանյալ Հ.Ղազարյանի պաշտոնավարության ժամանակ նրա կատարած հանցագործությունների բնույթը, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակվող լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ պետք է նշանակել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում 3 /երեք/ տարի ժամկետով:
Քննության առնելով նշանակված հիմնական և լրացուցիչ պատիժները ամբաստանյալի կողմից կրելու մասին հարցը, դատարանը գտնում է, որ նրան պետք է ազատել հիմնական պատժից հետևյալ պատճառաբանությամբ:
(...)
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Համլետ Ղազարյանը հանցագործությունը կատարել է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, բացակայում են ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված համաներումը չկիրառելու հիմքերը և նկատի ունենալով, որ չորս դրվագ հանցանքները կատարած Հ.Ղազարյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը , այն է ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753-րդ հոդվածի 6-րդ կետը կիրառելուց հետո ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հաշվառմամբ, նրա նկատմամբ հանցանքների համակցությամբ որպես վերջնական պատժաչափ կարող է նշանակվել հիմնական պատիժ՝ ազատազրկում չորս տարի ժամկետով, հետևաբար դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ պետք է կիրառել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և համաներում հայտարարելով նրան ազատել ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատժից:
Քննության առնելով Հ.Ղազարյանի նկատմամբ լրացուցիչ պատժի նշանակման հարցը՝ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական լրացուցիչ պատիժ պետք է նշանակել պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում 3 /երեք/ տարի ժամկետով, որը պետք է թողնել ամբաստանյալի կողմից կրելու հաշվի առնելով ՀՕ-414-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:
(…)»:
Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
4. Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հ․Ղազարյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու մասով թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում․ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված դատական ակտ կայացնելուն։
Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը, ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը, ըստ էության նշել է, որ ամբաստանյալ Հ․Ղազարյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել, զղջում է կատարածի համար, նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, Հովտաշատ համայնքի ավագանու կողմից բնութագրվում է դրական, ամուսնացած է, նրա խնամքին է գտնվում 3-րդ խմբի հաշմանդամ կինը, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով, բացի այդ՝ նրան մեղսագրվող հանցանքները միջին ծանրության են, ամբողջությամբ կամովին հատուցել է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և շարունակում է աշխատել որպես Հովտաշատի համայնքապետ։ Միևնույն ժամանակ, համաձայն համայնքի ավագանու կողմից տրված բնութագրի, ինչպես նաև համայնքի բազմաթիվ անդամների հավաստմամբ ամբաստանյալ Հ.Ղազարյանն իր գործունեության շուրջ տասը տարիների ընթացքում, համայնքի համար կատարել է բազմաթիվ աշխատանքներ ու շարունակում է այդպիսիք կատարելը։
Մեջբերումներ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ, 64-րդ, 70-րդ հոդվածներից և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արձանագրված իրավական դիրքորոշումներից՝ բողոքի հեղինակը նշել է նաև, որ գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Հ․Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների գնահատման արդյունքում սխալ հետևության է հանգել առ այն, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառելի չէ։ Ավելին՝ գործով մեղադրողն իր ճառում միջնորդել է ամբաստանյալի նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ կիրառել պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել մեկ տարի ժամկետով:
Գտնում է, որ գործով առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են ամբաստանյալ Հ.Ղազարյանի կատարած հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանը, ուստի նրա նկատմամբ կարող է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, որի միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին։
Միաժամանակ գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն անհիմն հետևության է հանգել առ այն, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանին մեղսագրվող արարքների համար նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը սույն գործով չի կարող ապահովել պատժի նպատակները, նաև անհասկանալի է համարում, թե ինչպիսի բացառիկ հանգամանքների դեպքում պետք է կիրառվեն ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները, այլապես դրանք պետք է ճանաչվեն ուժը կորցրած։
Բողոքի հեղինակը նաև փաստարկել է, որ համայնքի ավագանու անդամներն ամբաստանյալին բնութագրել են դրականորեն, իսկ համայնքի` թվով 500-ից ավելի բնակիչներ իրենց համաձայնությունն են տվել, որ նա շարունակի պաշտոնավարել համայնքի ղեկավարի պաշտոնում։
Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճիռը բեկանել և փոփոխել․ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ լրացուցիչ պատիժ չնշանակել։
Վերաքննիչ դատարանի դատական նիստում կողմերի արտահայտած դիրքորոշումները.
5. Ամբաստանյալ Հ.Ղազարյանը և վերջինիս պաշտպան Լ.Սիմոնյանը պնդել են վերաքննիչ բողոքը և խնդրել են այն բավարարել:
Արարատի մարզի դատախազության դատախազ Հ.Հովհաննիսյանն առարկել է վերաքննիչ բողոքի դեմ և խնդրել է այն մերժել` Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.
6. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
«Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Մեջբերված քրեադատավարական դրույթների լույսի ներքո համադրելով սույն որոշման 4-րդ կետում շարադրված վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում պետք է պատասխանել այն հարցին, թե ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները չկիրառելով՝ Առաջին ատյանի դատարանն արդյոք թույլ է տվել դատական սխալ, որը կարող է հանգեցնել բողոքարկած դատական ակտը բեկանելուն և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ չնշանակելուն։
Այսպես.
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»։
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»։
ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝
«Պատժի տեսակներն են՝
(...)
2) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը.
(...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է և´ որպես հիմնական, և´ որպես լրացուցիչ պատիժ»:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝
«(...) [Ո]րոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժ(...) կարող [է] նշանակվել միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում»:
ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն՝
«1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է:
2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար, և մեկից հինգ տարի ժամկետով՝ անզգույշ հանցագործությունների համար, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ մեկից երեք տարի ժամկետով:
3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը:
(...)»։
ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ։
2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»։
Մեջբերված նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես պետական հարկադրանքի միջոց, իրենից ներկայացնում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակ` հանդիսանալով ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված միակ և՛ հիմնական, և՛ լրացուցիչ պատժատեսակը, որը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը:
Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի տարբեր հոդվածների սանկցիաներում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նախատեսված է կա՛մ որպես պարտադիր, կա՛մ որպես ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) լրացուցիչ պատիժ:
Հարկ է արձանագրել նաև, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակներից է կանխել տվյալ բնույթի հանցագործության հետագա կատարման հավանականությունը, քանի որ այս պատժատեսակը նշանակվում է հատուկ կարգավիճակ ունեցող կամ որոշակի գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Այլ կերպ` տվյալ պատժատեսակի կիրառումը բխում է այն հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից, որոնք այս կամ այն առումով կապված են հանցավորի պաշտոնական դիրքի կամ մասնագիտական կամ այլ գործունեության հետ։ Այլ կերպ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նորմի սանկցիայով նախատեսված սահմաններում` նպատակ հետապնդելով կանխելու զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցագործությունների կատարման հավանականությունը (mutatis mutandis տե´ս նաև Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշումը)։
Տվյալ դեպքում` ամբաստանյալ Հ.Ղազարյանն Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ԱՎԴ/0104/01/19 դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) լրացուցիչ պատիժ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի համար օրենսդիը լրացուցիչ պատիժ ընդհանրապես չի նախատեսել:
Դրա հետ մեկտեղ, ՀՀ քրեական օրենսգրքի դրույթների համակարգային վերլուծությունը հանգեցնում է նրան, որ օրենսդիրը չի մասնավորեցրել և չի տարբերակել հիմնական ու լրացուցիչ պատիժ նշանակելու սկզբունքները և նպատակները, ինչից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե անձի նկատմամբ նշանակվում է հիմնական, թե հիմնական և լրացուցիչ պատիժ իրար հետ համակցված, դատարանը բոլոր դեպքերում պարտավոր է առաջնորդվել քրեական օրենսգրքում ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով և պատժի նպատակներին հասնելու օրենսդրական կարգադրանքով։ Այլ կերպ` պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներն ու նպատակները հավասարապես վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատիժներին։ Օրենքով սահմանված պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից դատարանը, հաշվի առնելով հանցագործության բնույթը, արարքի հանրային վտանգավորության աստիճանը և հանցագործի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պետք է նշանակի այնպիսի պատիժ (հիմնական կամ հիմնական և լրացուցիչ), որը կբխի պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից և կապահովի պատժի նպատակների լիարժեք իրացվելիությունը։
Վերոգրյալի համատեքստում հարկ է նաև փաստել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք, այդ թվում նաև՝ թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11 գործերով կայացրած որոշումներում անդրադառնալով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, պատժի արդարությանը և նպատակներին, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ հանցավորի անձին և հանցագործության վտանգավորության բնույթին ու աստիճանին համաչափ քրեաիրավական ներգործության միջոց ընտրելու, ինչպես նաև դրա շրջանակներում համաչափ պատժաչափ սահմանելու պահանջն ուղղակիորեն բխում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից։ Արդարացի է այն պատիժը, որի ընտրությունը գործի բոլոր հանգամանքների` հանցագործության վտանգավորության բնույթի և աստիճանի (հանցագործության մեղքի ձև, շարժառիթ, նպատակ, պատճառված վնասի չափ, եղանակ, գործիքներ ու միջոցներ և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ամբողջական ու բազմակողմանի վերլուծության արդյունք է և բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից։ Վերոնշյալ պահանջներից նահանջը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման։
Պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործությանը քրեաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաև հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ։ Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար` պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից։ Պատիժ նշանակելու սկզբունքի բովանդակությունն ընդգրկում է հանցավորի, տուժողի և հասարակության վերաբերմունքը նշանակված պատժի նկատմամբ։ Ուստի պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դատարանից պահանջում է ողջամտորեն հաշվի առնել արդարության մասին վերոնշյալ սուբյեկտների կարծիքը, որը պետք է կիրառվի պատժի նշանակման մյուս սկզբունքների, ինչպես նաև պատժի նպատակների համատեքստում։
Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու ինստիտուտին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները վերլուծության է ենթարկվել իր՝ մի շարք գործերով կայացրած որոշումներում (ՎԲ-55/07, ՎԲ-145/07, ՎԲ-185/07, ՎԲ-11/08, ՎԲ-13/08, ՎԲ-25/08, ՎԲ-ԵՔՐԴ/0057/01/08, ՏԴ/0094/01/09, ԱՎԴ2/0057/01/09, ԵԱՔԴ/0164/01/09, ԵԱՔԴ/0195/01/09 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կարող է կիրառվել առնվազն հետևյալ երկու պայմանների առկայության պարագայում․ գործի բացառիկ հանգամանքների և խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքի բացահայտմանն ակտիվորեն աջակցելու դեպքում։ Օրենքում օգտագործվող «բացառիկ» բառը ենթադրում է, որ նշված հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության։ Մասնավորապես, դրանք կարող են կապված լինել հանցագործության շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ։ Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա։
7. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու, Ջրահովիտի համայնքապետարանի գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորությամբ, շահադիտական նպատակով, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, գլխավոր հաշվապահի և իր հարսների օժանդակությամբ, 2011-2018 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով՝ 2.011.857 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իր հարսների և համայնքապետարանի գլխավոր հաշվապահի օժանդակությամբ, շահադիտական նպատակով կատարել է երկու դրվագով պաշտոնեական կեղծիք, այն է՝ կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր:
Դրանից բացի, կեղծ պաշտոնեական փաստաթուղթ կազմելու և պետական մարմին ներկայացնելու միջոցով, իր հարսի հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից հափշտակել է զգալի չափերով` 396.000 ՀՀ դրամ գումար (մանրամասն տե՛ս սույն որոշման 2-րդ կետը)։
Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, մեղսագրվող հանցանքների կատարման մեջ ամբաստանյալ Հ.Ղազարյանին ճանաչելով մեղավոր, նրա նկատմամբ պատիժ նշանակելիս որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ է դիտել այն, որ ամբաստանյալ Հ․Ղազարյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, խնամքի տակ է գտնվում երրորդ կարգի հաշմանդամ կինը, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով, աջակցել է հանցագործությունները բացահայտելուն, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցել է, ինչպես նաև ընդունել է առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարածի համար և միջնորդել է կիրառել դատական քննության արագացված կարգ:
Առաջին ատյանի դատարանը, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով գործի հանգամանքները, կատարված հանցագործությունների բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցագործությունների կատարման շարժառիթը, եղանակը, ամբաստանյալի հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, նրա անձը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգել է այն հետևության, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի կողմից կատարված հանցանքներից ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակվի ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով` պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 (մեկ) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով:
Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի կիրառմամբ Առաջին ատյանի դատարանը Հ.Ղազարյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ նշանակած վերոնշյալ հիմնական պատիժները մասնակիորեն, իսկ լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 (երեք) տարի ժամկետով:
Միևնույն ժամանակ, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Առաջին ատյանի դատարանը Հ.Ղազարյանին ազատել է ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատժից:
8. Նախորդ կետում արձանագրված փաստական հանգամանքներն իրենց համակցության մեջ գնահատելով սույն որոշման 6-րդ կետում մեջբերված իրավադրույթների, շարադրված իրավական վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի անձը բնութագրող տվյալների, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի դատողությունների հետ չհամաձայնելու իրավաչափ հիմքեր չկան, սույն գործով առկա չէ նաև ամբաստանյալ Հ.Ղազարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող այնպիսի հանգամանք կամ դրանց համակցություն, որը դուրս է սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ է, որ գործի փաստակազմը վերածվում է բացառության։
Ընդ որում, ամբաստանյալ Հ.Ղազարյանի կողմից կատարված հանցագործություններից յուրաքանչյուրի բնույթի, հանրային վտանգավորության աստիճանի, կատարման եղանակի, շարժառիթի և գործի մյուս փաստական հանգամանքների համակցության մեջ հանցագործությունների թիրախ դարձած համայնքի ավագանու անդամների՝ ամբաստանյալ Հ.Ղազարյանին դրականորեն բնութագրելը և համայնքի ղեկավարի պաշտոնում նրա պաշտոնավարելը շարունակելուն համայնքի մի շարք բնակիչների կողմից իրենց համաձայնությունը տալն ինչպես առանձին, այնպես էլ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների և նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցության մեջ դուրս չէ սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ չէ, որ հանգեցներ բացառության։ Այլ կերպ՝ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները կիրառելու իրավաչափ հիմքեր չկան։
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը նաև փաստում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանին մեղսագրվող արարքների տիպային բնութագրի, նրա կատարած կոնկրետ արարքների (մանրամասն տե՛ս սույն որոշման 2-րդ կետը) հանրային վտանգավորության աստիճանի, բնույթի, մեղքի դրսևորման ձևի, խախտված հասարակական հարաբերությունների կարևորության, տվյալ ոլորտներում պետության կողմից իրականացվող քրեական քաղաքականության, հանցագործությամբ պատճառված վնասի տեսակի ու չափի, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների և նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների ամբողջական վերլուծությունն օբյեկտիվ հիմք չի տալիս հանգելու այն հետևության, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ առանց լրացուցիչ պատիժ նշանակելու սույն գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությանը: Այլ կերպ՝ առկա չէ որևէ օբյեկտիվ ու իրավաչափ հիմք, որը հնարավորություն կտար փաստարկված դատողություն անելու առ այն, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու մասով Առաջին ատյանի դատարանի հետևությունն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված չէ, կամ որ այդ հարցում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ։
Ամփոփելով վերը շարադրվածը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ԱՎԴ/0104/01/19 դատավճիռը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմքեր չկան, ուստի այն պետք է թողնել անփոփոխ, իսկ դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը՝ մերժել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-394-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը.
Ո Ր Ո Շ Ե Ց
Վերաքննիչ բողոքը մերժել:
Ամբաստանյալ Համլետ Եղիշի Ղազարյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ԱՎԴ/0104/01/19 դատավճիռը թողնել անփոփոխ։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Կ.ՄԱՐԴԱՆՅԱՆ
Ա.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԱՎԴ/0104/01/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԱՎԴ/0104/01/19
Նախագահող դատավոր՝ Ռ.Մխիթարյան
Դատավորներ՝ Կ.Մարդանյան
Ա.Մնացականյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
2021 թվականի մարտի 9-ին ք.Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ Համլետ Եղիշի Ղազարյանի և պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արարատի մարզի դատախազությունում 2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 44201119 քրեական գործը, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ Համլետ Եղիշի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագ՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ Հ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
2019 թվականի օգոստոսի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռով Հ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, յուրաքանչյուր դրվագով, Հ.Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 1 (մեկ) տարի ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի կարգով՝ հիմնական պատիժները մասնակիորեն, իսկ լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով, Հ.Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում՝ կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 3 (երեք) տարի ժամկետով: Հ.Ղազարյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, և վերջինս ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից, իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նրան թողնվել է կրելու լրացուցիչ պատիժը:
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճիռը՝ անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Հ.Ղազարյանը և պաշտպան Լ.Սիմոնյանը ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Համլետ Ղազարյանին երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքների համար, որ. «[Նա], 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու, Ջրահովիտի համայնքապետարանի գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորությամբ, շահադիտական նպատակով, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի, իր հարսներ Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի օժանդակությամբ, 2011-2018 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով՝ 2.011.857 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իր հարսների և համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր:
Բացի այդ, Համլետ Ղազարյանը, կեղծ պաշտոնեական փաստաթուղթ կազմելու և պետական մարմին ներկայացնելու միջոցով, հարսի՝ Արևհատ Կարենի Սարգսյանի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից հափշտակել է զգալի չափերով` 396.000 ՀՀ դրամ գումար:
Նկարագրված գործողություններն արտահայտվել են հետևյալում.
Համլետ Եղիշի Ղազարյանը, 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված գույքը՝ Ջրահովիտի համայնքապետարանի դրամական միջոցները վատնելու և յուրացնելու դիտավորությամբ, իր հարս Արևհատ Սարգսյանի դիմումի համաձայն, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի՝ թիվ 12 հրամանով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով, 2011 թվականի հոկտեմբերի 3-ին վերջինիս ընդունել է աշխատանքի որպես համայնքապետարանի պահակ-հավաքարար: 2014 թվականի նոյեմբերի 28-ին, հաստիքացուցակային փոփոխություններ լինելու պատճառով Համլետ Ղազարյանը թիվ 16 հրամանով Արևհատ Սարգսյանին ազատել է աշխատանքից և նույն հրամանով ընդունել աշխատանքի որպես հավաքարար, որպիսի հաստիքում Արևհատ Սարգսյանը հրամանագրված է եղել մինչ 2015 թվականի ապրիլի 1-ը: 2015 թվականի ապրիլի 1-ին Համլետ Ղազարյանն Արևհատ Սարգսյանի դիմումի համաձայն, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի՝ թիվ 5 հրամանով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վերջինիս ընդունել է աշխատանքի որպես համայնքապետարանի պահակ, որպիսի հաստիքում վերջինս հրամանագրված է եղել մինչև 2018 թվականի հունվարի 8-ը: 2018 թվականի հունվարի 8-ին Համլետ Ղազարյանն իր մյուս հարս Լուսինե Մարտիրոսյանի դիմումի հիման վրա, Ջրահովիտի համայնքապետարանի թիվ 174 հրամանագրքի թիվ 17 հրամանով, այնուհետև՝ աշխատանքային պայմանագրով վերջինիս ընդունել է աշխատանքի՝ որպես համայնքապետարանի հավաքարար: Հիշյալ հաստիքում Լուսինե Մարտիրոսյանը հրամանագրված է եղել մինչև 2018 թվականի հուլիսի 2-ը:
Վերոգրյալ ողջ ժամանակահատվածներում Արևհատ Սարգսյանն ու Լուսինե Մարտիրոսյանն իրականում աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ, Լուսինե Մարտիրոսյանի և Արևհատ Սարգսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, վերջիններիս համար կեղծ աշխատանքային ստաժ ձևակերպելու, ինչպես նաև համայնքապետարանին պատկանող դրամական միջոցները հափշտակելու շահադիտական նպատակով, կազմել և ստորագրել է հարսներին աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու, արձակուրդ տրամադրելու մասին կեղծ հրամաններ, կեղծ աշխատանքային պայմանագրեր, ստորագրել և Ջրահովիտի համայնքապետարանի կնիքով կնքել է իրավաբանական նշանակություն ունեցող իրադարձություններ հավաստող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, թե իբր Արևհատ Սարգսյանը և Լուսինե Մարտիրոսյանը վերը նշված ժամանակահատվածներում հաճախել են աշխատանքի:
2011 թվականի հոկտեմբերի 3-ից 2015 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանի փոխարեն նրա աշխատանքային պարտականությունները փաստացի կատարել է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի 6/24 հասցեի բնակչուհի Գոհար Աֆրիկյանը, ով բանկային քարտով ստացել է Արևհատ Սարգսյանի անվամբ դուրս գրված ամենամսյա աշխատավարձը՝ ընդհանուրը 927.870 ՀՀ դրամ գումարի չափով:
2015 թվականի ապրիլի 1-ից 2018 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանը աշխատանքի չի հաճախել, և նրա փոխարեն որևէ մեկը փաստացի չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, մինչդեռ կեղծ տեղեկագրերի հիման վրա գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ Արևհատ Սարգսյանի անվամբ համայնքապետարանի բյուջեից դուրս է գրվել ընդհանուրը՝ 1.837.100 ՀՀ դրամ աշխատավարձ, որը փաստացի ստացել և յուրացման եղանակով հափշտակել է Համլետ Ղազարյանը: Այդ նույն ժամանակահատվածում Ջրահովիտի համայնքապետարանի կողմից Արևհատ Սարգսյանի կուտակային կենսաթոշակային ավանդին փոխանցվել են պարտադիր կուտակային վճարներ՝ ընդհանուրը 147.233 ՀՀ դրամի չափով:
2018 թվականի հունվարի 8-ից 2018 թվականի հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Լուսինե Մարտիրոսյանի փոխարեն համայնքապետարանի հավաքարարի պարտականությունները, ևս, փաստացի կատարել է Գոհար Աֆրիկյանը, ով բանկային քարտով ստացել է Լուսինե Մարտիրոսյանի անվամբ դուրս գրված ամենամսյա աշխատավարձը՝ ընդհանուր 389.140 ՀՀ դրամ գումարի չափով, սակայն համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանի կողմից նույն ժամանակահատվածում Լուսինե Մարտիրոսյանի կուտակային կենսաթոշակային ավանդին փոխանցվել են պարտադիր կուտակային վճարներ՝ ընդհանուրը 27.524 ՀՀ դրամի չափով:
Այսպիսով, Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի, իր հարսներ Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի օժանդակությամբ, վատնել է Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի կուտակային կենսաթոշակային ավանդներին փոխանցված ընդհանուրը 174.757 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև յուրացրել է 2015 թվականի ապրիլի 1-ից 2018 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արևհատ Սարգսյանի անվամբ համայնքապետարանի միջոցներից դուրս գրված՝ ընդհանուրը 1.837.100 ՀՀ դրամ գումար աշխատավարձը: Այսինքն՝ Համլետ Ղազարյանը յուրացման և վատման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ Արարատի մարզի Ջրահովիտի համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով 2.011.857 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Այսինքն` Համլետ Եղիշի Ղազարյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքների համար, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ, Համլետ Եղիշի Ղազարյանը, ՀՀ պետական դրամական միջոցներից զգալի չափերով հափշտակություն կատարելու շահադիտական նպատակով կազմել և 2013 թվականի հունվար ամսին սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալություն է ներկայացրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք այն մասին, թե իր հարս Արևհատ Սարգսյանը հանդիսանում է Ջրահովիտ համայնքապետարանի աշխատակից և 16.01.2013 թվականից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Հիշյալ կեղծ տեղեկանքի հիման վրա Արևհատ Սարգսյանը 28.02.2013 թվականին հաշվառվել է սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» համակարգում և ձեռք բերել խնամքի նպաստ ստանալու իրավունք: Նկարագրված խաբեության, այն է՝ ակնհայտ կեղծ տեղեկանքով պետական մարմնին իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելու եղանակով Համլետ Ղազարյանն ու Արևհատ Սարգսյանը 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներից մաս-մաս ստացել և խմբի կազմում խարդախությամբ հափշտակել են զգալի չափերով՝ ընդհանուրը՝ 396.000 ՀՀ դրամ գումար:
Այսինքն` Համլետ Եղիշի Ղազարյանը մեղադրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով» (1):
6. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է. «(…) Ամբաստանյալ Համլետ Ղազարյանը կատարել է չորս դրվագ միջին ծանրության դիտավորյալ հանցանքներ, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, խնամքի տակ է գտնվում երրորդ կարգի հաշմանդամ կինը՝ Սաթենիկ Ղազարյանը, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Որպես պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ` դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն համարում է ամբաստանյալի կողմից հանցագործությունները բացահայտելուն աջակցելը, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցելը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը և անկեղծորեն զղջալը:
(…)
Հաշվի առնելով արարքների հասարակական վտանգավորության աստիճանն ու բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող վերը նշված տվյալները և ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանին մեղսագրվող արարքների համար նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը` տուգանքը չի կարող ապահովել պատժի նպատակները, հետևաբար նրան մեղսագրվող չորս դրվագ արարքների համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, (…):
Քննության առնելով Հ.Ղազարյանի նկատմամբ լրացուցիչ պատժի նշանակման հարցը, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ Հ.Ղազարյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական լրացուցիչ պատիժ պետք է նշանակել պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, որը պետք է թողնել ամբաստանյալի կողմից կրելու՝ հաշվի առնելով ՀՕ-414-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից: (...)» (2):
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Ա]մբաստանյալ Հ.Ղազարյանի անձը բնութագրող տվյալների, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի դատողությունների հետ չհամաձայնելու իրավաչափ հիմքեր չկան, սույն գործով առկա չէ նաև ամբաստանյալ Հ.Ղազարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող այնպիսի հանգամանք կամ դրանց համակցություն, որը դուրս է սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ է, որ գործի փաստակազմը վերածվում է բացառության։
Ընդ որում, ամբաստանյալ Հ.Ղազարյանի կողմից կատարված հանցագործություններից յուրաքանչյուրի բնույթի, հանրային վտանգավորության աստիճանի, կատարման եղանակի, շարժառիթի և գործի մյուս փաստական հանգամանքների համակցության մեջ հանցագործությունների թիրախ դարձած համայնքի ավագանու անդամների՝ ամբաստանյալ Հ.Ղազարյանին դրականորեն բնութագրելը և համայնքի ղեկավարի պաշտոնում նրա պաշտոնավարելը շարունակելուն համայնքի մի շարք բնակիչների կողմից իրենց համաձայնությունը տալն ինչպես առանձին, այնպես էլ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների և նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցության մեջ դուրս չէ սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ չէ, որ հանգեցներ բացառության։ Այլ կերպ՝ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները կիրառելու իրավաչափ հիմքեր չկան։
(...)
Այլ կերպ՝ առկա չէ որևէ օբյեկտիվ ու իրավաչափ հիմք, որը հնարավորություն կտար փաստարկված դատողություն անելու առ այն, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու մասով Առաջին ատյանի դատարանի հետևությունն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված չէ, կամ որ այդ հարցում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ» (3):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակները գտել են, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բողոքաբերների կարծիքով, ստորադաս դատարանները, Համլետ Ղազարյանի նկատմամբ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչն էլ հանգեցրել է նույն օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող, չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտի կայացմանը:
Բողոքի հեղինակներն ընդգծել են, որ սույն գործով առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են Հ.Ղազարյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը:
Ի հիմնավորումը վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակները նշել են, որ ամբաստանյալ Հ․Ղազարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ավագանու կողմից բնութագրվում է դրական, ամուսնացած է, նրա խնամքին է գտնվում 3-րդ խմբի հաշմանդամ կինը, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով, բացի այդ, նրան մեղսագրվող հանցանքները միջին ծանրության են, ամբողջությամբ կամովին հատուցել է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն և շարունակում է աշխատել որպես Հովտաշատի համայնքապետ, իր գործունեության շուրջ տասը տարիների ընթացքում համայնքի համար կատարել է բազմաթիվ աշխատանքներ ու շարունակում է այդպիսիք կատարելը, իսկ համայնքի` թվով 500-ից ավելի բնակիչներ իրենց համաձայնությունն են տվել, որ վերջինս շարունակի պաշտոնավարել համայնքի ղեկավարի պաշտոնում։
Վկայակոչելով օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` բողոք բերած անձինք նշել են, որ ստորադաս դատարանները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների գնահատման արդյունքում, պետք է հանգեին այն հետևության, որ վերջինիս նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, մասնավորապես՝ կարող է կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժը, որով հնարավոր էր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:
9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի փետրվարի 27-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ նշանակելիս ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»։
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»։
Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները։
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»։
11.1. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ։
2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը: (…)»։
ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քննարկվող նորմը կարող է կիրառվել հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկի առկայության պարագայում` գործի բացառիկ հանգամանքների և խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքի բացահայտմանն ակտիվորեն աջակցելու դեպքում։ Օրենքում օգտագործվող «բացառիկ» բառը ենթադրում է, որ նշված հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության: Մասնավորապես, դրանք կարող են կապված լինել հանցագործության շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը։ Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա (4)։
12. Պատժի տեսակներից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու էությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակներից է` կանխել տվյալ բնույթի հանցագործության հետագա կատարման հավանականությունը, քանի որ այս պատժատեսակը նշանակվում է հատուկ կարգավիճակ ունեցող կամ որոշակի գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ: (...):
Այլ խոսքով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նորմի սանկցիայով նախատեսված սահմաններում` նպատակ հետապնդելով կանխելու զբաղեցրած պաշտոնից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց բխող համանման հանցագործությունների կատարման հավանականությունը» (5):
13. Մեջբերված իրավական կարգավորումների և վերլուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառման հնարավորության հարցը լուծելիս դատարանները յուրաքանչյուր գործի քննության ժամանակ պետք է բացահայտեն այնպիսի հանգամանքներ, որոնք էականորեն ազդել են անձի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա, կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ: Եթե հանցանքի համար սահմանված է պարտադիր լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կարգով անձի նկատմամբ այն կարող է չկիրառվել՝ գործում առկա այնպիսի մեղմացնող հանգամանքների համակցության համատեքստում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և ապահովում են պատժի անհատականացման սկզբունքի արդյունավետ իրացումը: Վերոնշյալ պահանջներից նահանջը կարող է հանգեցնել պատժի նպատակների ոչ լիարժեք իրացվելիության:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Ղազարյանը, 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ մշտապես օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու, Ջրահովիտի համայնքապետարանի գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորությամբ, շահադիտական նպատակով, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի, գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի, իր հարսներ Արևհատ Սարգսյանի և Լուսինե Մարտիրոսյանի օժանդակությամբ, 2011-2018 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով՝ 2.011.857 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, Համլետ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանի հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իր հարսների և համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Կարեն Ռուբենյանի օժանդակությամբ, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր: Բացի այդ, Համլետ Ղազարյանը, կեղծ պաշտոնեական փաստաթուղթ կազմելու և պետական մարմին ներկայացնելու միջոցով, հարսի՝ Արևհատ Սարգսյանի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, 2013 թվականի փետրվարից 2014 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ՀՀ պետական բյուջեից հափշտակել է զգալի չափերով` 396.000 ՀՀ դրամ գումար (6):
Առաջին ատյանի դատարանը, պատիժ նշանակելիս, որպես ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով, աջակցել է հանցագործությունները բացահայտելուն, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցել է, մեղքն ընդունել է և անկեղծորեն զղջացել, նրա խնամքին է գտնվում երրորդ խմբի հաշմանդամ կինը: Հ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի կարգով՝ հիմնական պատիժները մասնակիորեն, իսկ լրացուցիչ պատիժները լրիվ գումարելու միջոցով, Հ.Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում՝ կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 3 (երեք) տարի ժամկետով: Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Հ.Ղազարյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից, իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նրան թողնվել է կրելու լրացուցիչ պատիժը (7):
Վերաքննիչ դատարանն իր հերթին եզրահանգել է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները կիրառելու իրավաչափ հիմքեր չկան։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ համայնքի ավագանու անդամների՝ ամբաստանյալ Հ.Ղազարյանին դրականորեն բնութագրելը և համայնքի մի շարք բնակիչների կողմից նրա պաշտոնավարելը շարունակելուն իրենց համաձայնություն տալն ինչպես առանձին, այնպես էլ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների և նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցության մեջ դուրս չէ սովորականի շրջանակներից, որ հանգեցներ բացառության, առկա չէ որևէ օբյեկտիվ ու իրավաչափ հիմք, որը հնարավորություն կտար փաստարկված դատողություն անելու առ այն, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու մասով Առաջին ատյանի դատարանի հետևությունն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված չէ, կամ որ այդ հարցում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ (8):
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով մեղմացնող հանգամանքների համակցությունը՝ ամբաստանյալի կողմից հանցագործությունները բացահայտելուն աջակցելը, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցելը, նրա կողմից մեղքն ընդունելը ու անկեղծորեն զղջալը և այլն, դուրս չեն սովորականի շրջանակներից ու այն աստիճան առանձնահատուկ չեն, որ վերածվեն բացառության և էականորեն չեն նվազեցնում նրա կատարած արարքների հանրության համար վտանգավորությունն այն աստիճանի, որ դատարանին հնարավորություն տան եզրահանգելու, որ տվյալ դեպքում պատժի նպատակները կարող են իրացվել առանց լրացուցիչ պատժի կրման:
16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Ղազարյանի նկատմամբ որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ նշանակելիս ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ չեն տվել դատական սխալ, ուստի ներկայացված բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Համլետ Եղիշի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի փետրվարի 27-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
(1)Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 38-42։
(2)Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 124-138։
(3)Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 124-138։
(4)Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ռոբերտ Խատոյանի գործով 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-55/07, Հարություն Հաբեշյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-145/07, Սամվել Հունիկյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08, Հակոբ Հովհաննիսյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-13/08, Վաչիկ Մնացականյանի գործով 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-25/08, Նիկոլայ Հովսեփյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ՏԴ/0094/01/09, Վարդան Գասպարյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԱՎԴ2/0057/01/09, Գոռ Ավետիսյանի և Արմեն Հովակիմյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0164/01/09 և Հրանտ Խաչատրյանի ու Վաղարշակ Մինասյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԱՔԴ/0195/01/09 որոշումները:
(5)Տե՛ս Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշման 14.1-րդ կետը:
(6)Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
(7)Տե'ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը:
(8)Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 11 Մայիս 2021 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|