Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԱՎԴ3/0965/02/18

Վիճակագրական տողի համար: 13

Հայցվոր

<<Լիդան Արմենիա>> ՓԲԸ

Պատասխանող

Թեհմինե Ենոքյան

Դատավոր

Արարատի և Վայոց Ձորի մարզ:

Հենրիկ Ռոբերտի Դարբինյան

Պահանջ: 12.08.2018 թվականին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին:

  • Նիստեր
  • Ակտեր
  • Արարատի և Վայոց Ձորի մարզ

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0965/02/18
Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)

նախագահությամբ
դատավոր` Հ․ Դարբինյանի
քարտուղարությամբ` Ֆ. Հակոբյանի
մասնակցությամբ՝
հայցվորի ներկայացուցիչներ՝ Ա․ Մելքումյանի
Ի․ Սարաֆյանի

2021 թվականի դեկտեմբերի 15-ին (ք. Վայք)

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ 12․08․2018թ․ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1000000դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի ընթացքում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարկան նախապատմությունը.
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ -ի /այսուհետ Հայցվոր/ ներկայացուցիչ հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Թեհմինե Ենոքյանի /այսուհետ Պատասխանող/ ՝ 12․08․2018թ․ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1000000դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի ընթացքում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին:
Դատավոր Ս. Սահակյանի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ գործը մակագրվել է դատավոր Հ. Դարբինյանին։
Դատարանի 15․05․2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ։
10․09․2020 թվականի միջնորդությամբ դատավորին հայտնվել է բացարկ, 25․12․2020 թվականի դատարանի որոշմամբ դատավորին հայտնած բացարկի միջնորդությունը մերժվել է։
15․03․2021թ․ դատարան է մուտք եղել հայցապահանջի փոփոխության /հստակեցման / վերաբերյալ միջնորդություն , 19․05․2021թ․ կայացվել է որոշում հայցի հիմքի թույլտվություն տալու մասին։
16․06․2021թ․ որոշում է կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին։
24․11․2021թ․ գործի դատաքննությունը հայտարարվել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 15․12․2021թ։
2. Հայցվորի փաստարկները, իրավական հիմնավորումները և պահանջը.
Հայցվորի ներկայացուցիչները հայցադիմումով ինչպես նաև հայցի հստակեցմամբ հայտնել են, 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում տեղի ունեցած համերգի և համերաշխության հանրահավաքի ընթացքում Թեհմինե Ենոքյանի /այսուհետ նաև՝ Պատասխանող/ հրապարակային ելույթի ժամանակ վերջինս կողմից «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության վերաբերյալ /այսուհետ նաև՝ Ընկերություն/ հրապարակային ներկայացվել է իրականությանը չհամապատասխանող, Ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք փաստացի տվյալներ և հնչեցվել է Ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտություններ:
Մասնավորապես՝ Պատասխանողը հրապարակային ելույթի ժամանակ նշել է /բառացի մեջբերում/.
Ողջույն….ողջունում եմ … և հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները
..ինչպես նաև կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև…
Ինչպես արդեն վերը նշվել է, Պատասխանողը հրապարակային ելույթի ընթացքում թույլ է տվել բազմաթիվ արտահայտություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում և արատավորում են Ընկերության գործարար համբավը:
Վկայակոչել է, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը։
Վերոգրյալ իրավանորմի կիրառության վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ Դատարանն արձանագրել է, որ վիրավորական՝ գործարար համբավն արտավորող արտահայտությունը պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը: Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:
Վերոգրյալ իրավանորմի կիրառության վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ Դատարանն արձանագրել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը /տես՝ հա. 2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին կայացրած ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը/:
Այսպես, 12.08.2018 թվականին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ժամանակ տեղ են գտել այնպիսի արտահայտություններ, որոնք արատավորում են ընկերության գործարար համբավը, մասնավորապես՝ Պատասխանողը ելույթի մեջ բազմիցս շեշտել է, որ Ընկերությունը «հանցագործ» է, որ թույլ չեն տալիս Ընկերությունը շարունակի իր «հանցագործությունները»: ՀՀ քրեական օրենսգրքի 18 հոդվածով սահմանվում է հանցագործության հասկացությունը, այն է՝ հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով: Թեև իրավաբանական անձը չի կարող հանդիսանալ հանցագործության սուբյեկտ, այնուհանդերձ «հանցագործություն» բառի բառարանային նշանակության համաձայն այն նաև նշանակում է անթույլատրելի, դատապարտելի արարք՝ վարքագիծ /տես՝ Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Աղայան, հատոր 1, էջ 822, «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան 1976 թվական/: Այսինքն՝ նշված արտահայտությունը հանրության կողմից կարող է ընկալվել այն իմաստով, որ Ընկերությունը դրսևում է անբարեխիղճ վարքագիծ, իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրության նորմերի և պահանջների կոպիտ խախտմամբ: Պատասխանողը, թույլ տալով նման արտահայտությունները, ի սկզբանե հետապնդել է Ընկերության գործարար համբավն արատավորելու նպատակ, ինչը հաստատվում է ոչ միայն այն փաստով, որ Պատասխանողն ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար, չի հիմնավորել որևէ ստույգ փաստի վրա, չի ներկայացրել այդ ստույգ փաստերը հանրությանը, այլև կոչ է արել, որպեսզի հետևեն ֆեյսբուքյան էջերին, միանան ցուցարարներին, որոնց անօրինական գործունեության հետևանքով խափանվել է Ընկերության բնականոն գործունեությունը:
Նշված արտահայտությունները կատարվել են հրապարակային, մասնավորապես Պատասխանողը ելույթ է ունեցել Ջերմուկ քաղաքի ընպելասրահում, որտեղ հավաքված են եղել բազմաթիվ անձինք, բացի այդ վերջինիս ելույթն ուղիղ հեռարձակվել է Պատասխանողի ֆեյսբուքյան էջի միջոցով: Պետք է Նշել, որ սույն քաղաքացիական գործով պատասխանող Թեհմինե Ենոքյանն ունի բազմաթիվ հետևորդներ, որոնց թիվն անցնում է 3500-ը, նշված ուղիղ միացումը դիտվել է ավելի քան 3600 անգամ:
Պատասխանողը նաև նույն ելույթի ժամանակ՝ հրապարակայնորեն, ֆեյսբուքյան անձնական էջի միջոցով ուղիղ հեռարձակմամբ, Ընկերության վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ, որոնք նույնպես արատավորում են Ընկերության գործարար համբավը, մասնավորապես՝ կեղծ տեղեկատվություն տարածելը, միջպետական և միջհամայնքային թշնամանք հրահրելու փորձեր կատարելը չեն համապատասխանում իրականությանը: Պատասխանողը այս անգամ ևս որևէ միջոց չի ձեռնարկել իր կողմից հնչեցրած փաստացի տվյալների իսկությունը ստուգելու հարցում, Ընկերության գործարար պատիվր արատավորելու նպատակ է ունեցել, կոչ է արել հետևել շարժման ֆեյսբուքյան էջին, միանալ ցուցարարներին:
Վերը նշված փաստացի տվյալները և գործարար համբավն արատավորող արտահայտությունները իրականում արատավորում են Ընկերության գործարար համբավը, քանի որ Ընկերության բաժնետերը հանդիսանում է հաշվետու-թողարկող /Տորոնտոյի բորսայում գրանցված ընկերություն է/, Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրության նորմերի և պահանջների խստիվ պահպանմամբ, համագործակցում է բազմաթիվ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ, ունի խոշոր արտասահմանյան ներդրողներ, վայելում է վերջիններիս վստահությունը: Իր հերթին վստահության ձևավորման և կորստի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում և քաղաքացիների հրապարակային հայտարարությունները Ընկերության գործունեության վերաբերյալ: Այսպես` տեղեկատվություն կեղծելը, թշնամանք հրահրելը հանդիսանում են անօրինական և ընդհուպ քրեորեն պատժելի արարքներ: Վերը նշված տեղեկություններ տարածելը չի կարող բացասաբար չանդրադառնալ Ընկերության գործարար համբավի վրա:
Վկայակոչել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետը , 1087.1 հոդվածի 8-րդ կետի 1-ին մասը , խնդրել են Թեհմինե Ենոքյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցման գումար, պարտավորեցնել Թեհմինե Ենոքյանին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում՝ հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը:
15․03․2021 թվականին ներկայացված հայցապահանջի փոփոխության /հստակեցման / վերաբերյալ միջնորդությամբ հայտնել են , որ Ներկայացված հայցադիմումն ուսումնասիրելիս հայտնաբերել են, որ հայցապահանջը ներկայացված է ոչ այնքան հստակ, մասնավորապես, ներկայացված չէ Հայցվորի կողմից պահանջվող հերքման տեքստը, թերի է ներկայացված փոխհատուցման գումարի վերաբերյալ պահանջը, ինչը կարող է տարընկալման առիթ հանդիսանալ, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածով միջնորդել են հայցապահանջը հստակեցնել՝ ընդունելով այն հետևյալ խմբագրությամբ՝ Պարտավորեցնել Պատասխանող՝ Թեհմինե Ենոքյանին 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված վերջինիս հրապարակային ելույթի ընթացքում հնչեցրած և զրպարտություն համարվող տվյալները, այն է՝ «Ողջույն….ողջունում եմ … և հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները» և «Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև.. » հերքել։ Հերքումը հրապարակել պատասխանող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Թեհմինե Ենոքյանի կողմից Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված 12.08.2018 թվականին հնչեցրած զրպարտություն համարվող այն տվյալները, որոնք վերաբերում են «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից հանցագործությունները շարունակելուն, պրովոկացիաներ անելուն, կեղծ տեղեկատվություն տարածելուն, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ՝ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև համայնքային և միջհամայնքային թշնամանք հրահել փորձելուն, միջպետական վեճեր հրահրել փորձելուն, չեն համապատասխանում իրականությանը:
1. Պատասխանող Թեհմինե Ենոքյանից հօգուտ Հայցվոր՝ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության բռնագանձել ընդհանուրը 1.000.000,0 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար՝ որպես 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Պատասխանողի կողմից «Ողջույն….ողջունում եմ … և հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները» և «Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև..» ելույում տեղ գտած «հանցագործ» բառով (վիրավորանք) և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից հանցագործությունները շարունակելուն, պրովոկացիաներ անելուն, կեղծ տեղեկատվություն տարածելուն, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ՝ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև համայնքային և միջհամայնքային թշնամանք հրահել փորձելուն, միջպետական վեճեր հրահրել փորձելուն վերաբերող արտահայտություններով (զրպարտություն) «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման գումար:
2. Պատասխանող Թեհմինե Ենոքյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումար 300000 դրամ։
Անդրադառնալով պատասխանողի կողմից ներկայացված առարկություններին , հայտնել են , որ պատասխանողի կողմից չի ներկայացվել ելույթի ընթացքում հնչեցված արտահայտությունները վիրավորանք և զրպարտություն համարելը բացառող որևէ թույլատրելի և կամ /վերաբերելի փաստարկ և կամ ապացույց , ուստի և խնդրել են հայցապահանջն ամբողջությամբ բավարարել։
Պատասխանողի դիրքորոշումը ․
Պատասխանողի ներկայացուցիչ Ն․ Հակոբյանը առարկել է հայցին և հայցի հստակեցմանը , հայտնել է, որ ինչպես երևում է հայցադիմումի շարադրանքից, Հայցվորը առանձնացրել է հետևյալ մտքերը և արտահայտությունները, «Հանցագործ» տերմինը որպես վիրավորանք և «տարիների ընթացքում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ֊ն բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է տարածել, համայնքային միջհամայնքային վեճեր է փորձել հրահրել ինչպես Գնդեվազի, Ջերմուկ, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև» որպես զրպարտություն: Ամբողջությամբ աոարկելով ներկայացված հայցի հիմքերի և պահանջի դեմ գտել է, որ Պատասխանողը որպես բնապահպան և Գնդևազ համայնքի բնակիչ իրացրել է իր արտահայտվելու ազատության իրավունքը և մատնացույց է արել որոշ խնդիրների, որոնք օբյեկտիվորեն վտանգ են ներկայացնում հասարակության համար:
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասը , 5-րդ մասը ։
Նշել է , որ Հայցվորը հայցադիմումում որպես Պատասխանողի գործարար համբավն արատավորող տվյալներ է նշել հետևյալ մտքերը. «Ընկերությունը հանցագործ է», որ թույլ չեն տալիս ընկերությունը շարունակի իր «հանցագործությունները»: «հանցագործ», «հանցագործություն» տերմինները, որոնք նշվել են որպես հայցվորի գործարար համբավին պատճառված վնաս, որպես բնապահպանական ոլորտում պաշտպանության երկարաժամկետ գործողություններ իրականացրած անձի գնահատականներն են, կարծիքը գործընթացի և կազմակերպության գործունեության մասին:
1. Բացի այդ, «հանցագործ» և «հանցագործություն» տերմինները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների իմաստով գործողություններ չեն համարվում, քանի որ չեն մատնանշում Պատասխանողի կողմից կատարված որևէ կոնկրետ գործողություն, որը չի համապատասխանում իրականությանը, իսկ ինչ վերաբերում է «տարիների ընթացքում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է տարածել, համայնքային միջհամայնքային վեճեր է փորձել հրահրել ինչպես Գևղեվագի, Ջերմուկ, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև» արտահայտություններին, հարկ է նշել, որ պրովոկացիաներ տարածելը, համայնքային վեճեր հրահրելը ըստ էության ընդհանրացված մտքեր են, ոչ ՀՀ քրեական օրենսգրքով հետապնդելի արարաքներ են և ոչ էլ նախատեսված են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որպես վարչական իրավախախտումներ, ուստի որևէ կոնկրետ հանցանքի և զանցանքի մասին այս արտահայտություններում չի խոսվում: Ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից Հայցվորի հասցեին տրված գնահատականի խստությանը, նշենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, սույն գործի փաստական հանգամանքների հետ համանման մեկ այլ գործի շրջանակներում վերահաստատելով, որ խոսքի ազատությունը ժողո՛վրդավարության էական հիմնաքարն է, և այն ներառում է ոչ միայն այնպիսի տեղեկություններ կամ մտքեր, որոնք բարեհաճորեն են ընդունվում կամ որակվում են ոչ վիրավորական, այլ նաև այնպիսի տեղեկություններ կամ մտքեր, որոնք վիրավորում, ցնցում և անհանգստություն են պատճառում (տես Thorgeir Thorgeirson v. Iceland, գործ N 13778/88, 25 հունիսի, 1992, կետ 63): Դատարանը եզրահանգել է, որ այն դեպքում, երբ տեղեկություններ են հրապարակվել ոստիկանության անօրինական գործողությունների և դաժան վերաբերմունքի մասին, որոնք թեև ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրանք են ներկայացրել, և ամբողջությամբ չեն հաստատվել, այնուամենայնիվ, հաշվի առնելով, թե ինչ նպատակ է հետապնդել այդ տեղեկատվության հրապարակումը, նույնիսկ նման խիստ հայտարարությունները պաշտպանված են խոսքի ազատության իրավունքի ներքո (տես Thorgeir Thorgeirson v. Iceland, զործ N 13778/88, 25 հունիսի, 1992, կետ 67):
Այս առումով ակնհայտ է, որ Պատասխանողի խոսքը ոչ թե փաստերի շարադրանք է ուղղված Հայցվորի գործարար համբավի արատավորմանը, այլ կարծիք և մտահոգություն, որը կատարվել է նպատակ ունենալով հրավիրել հանրության և ղեկավար մարմինների ուշադրությունը էկոլոգիական լուրջ խնդիրների շուրջ: Ակնհայտ է, որ նշված մտահոգությունն առարկայազուրկ չէ, հիմնված է եղել որոշակի փաստական հանգամանքների վրա, որոնք հրապարակվել են ավելի վաղ և դրանք հասարակությանն ավելի տեսանելի դարձնելու, պետության ուշադրությունը կոնկրետ էկոլոգիական խնդիրների վրա հրավիրելու նպատակով էլ Պատասխանողը քննադատել է Հայցվորի գործունեությունը: Կոնկրետ այս դեպքում խոսքը գնում է հանքարդյունաբերող ընկերության մասին: Այս առումով միայն google.com /գուգլ/ որոնողական համակարգը մի քանի վայրկյանում բերում է մի շարք աղբյուրներ, թե ինչ վնաս կարող է տալ հանքարդյունաբերությունը հանրության առողջությանը: Նշել է , որ կարևոր է առողջ քննադատությունը, հասարակության տեղեկացված լինելու իրավունքի ապահովումը և միաժամանակ հանրային քննարկումներ ծնելուն ուղղված գործողությունները:
Բացի այդ, բարձրացված մտահոգությունը նաև հասարակական լայն հետաքրքրության և տարբեր քննարկումների առարկա է հանդիսացել, ինչը ևս վկայում է, որ Պատասխանողի ներկայացրածը փաստական հիմքից զուրկ չէ: Սույն գործով խիստ կարևոր է հաշվի աոնել և պատշաճ կերպով գնահատել այն համատեքստը, որի շրջանակներում Պատասխանողը դիմել է հանրային քննադատության մեթոդին և այն նպատակը, որը Պատասխանողը ներկայացնում է այն բարձրաձայնելու համար, Մասնավորապես, Հայցվորի կողմից վկայակոչված տեսագրության համատեքստը, որում կատարվել են ենթադրաբար զրպարտող և վիրավորող արտահայտությունները, ցույց է տալիս, որ ՀՀ տարբեր համայնքների բնակիչները, Գնդևազցիները, Կեչուտցիները, Ջերմուկի բնակիչները համերաշխության երթեր են իրականացրել ի նշան Ամուլսարի պաշտպանության:
Պատասխանողը ելույթի ընթացքում նշում է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին 2006թ.֊ից թույլատրվել է ՀՀ -ում հանք շահագործել, սակայն բազմաթիվ անգամ եղել են բողոք֊ նամակներ, եղել են բազմաթիվ նամակներ Լիդիան Արմենիաին սպասարկող բանկերին, Օմբուդսմենին, եղել են դատական գործեր, որոնք մինչև հիմա շարունակվում են։
Թեհմինե Ենոքյանն իր ելույթի մեջ նաև նշում է, որ վնասվել են տարածքի խմելու ջրերը, փոշու աոկայությունը, այն բոլոր ռիսկերը, որոնց պարունակած ռիսկերի մասին նշվում են միջազգային փաստաթղթերում, մասնավորապես Պատասխանողն իր խոսքում նաև նշել է, որ տարածքում են գտնվում երկու ջրամբարներ Սպանդարյան և Կեչուտի, երեք գետ Արփա, Որոտան և Դարբ, որը ստրատեգիական կարևոր ջրաբանական, երկրաբանական և հիդրոբանական կենտրոն է, այստեղից են սկիզբ առնում Հայաստանի քաղցրահամ ջրերի և ոռոգման ջրերի ամենակարևոր պաշարները: Նշել է նաև, որ Վայոց Ձորը հանդիսանում է գինու արտադրության ամենակարևոր օղակներից մեկը և հայտնի է ամբողջ աշխարհում Արենիի հազվագյուտ գինու տեսակներով Նշել է նաև, որ Ջերմուկ համայնքը Կառավարության կողմից ազդակիր համայնք չի ճանաչվել և Ջերմուկ համայնքի բնակիչների ձայնը ըստ էության լսելի չի դարձել հանքարդյունաբերության հարցում որոշումներ կայացնելիս:
Բերելով մի շարք հիմանվորումներ դատարնին խնդրել է Պատասխանողի ներկայացրած կարծիքը գնահատել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից խոսքի ազատության պաշտպանության ստանդարտներին համապատասխան հիմնվելով այն համատեքստի և փաստերի վրա, որոնրց շրջանակներում ներկայացվել են արտահայտությունները:
4.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
12․08․2018թ․ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ամբողջական տեսանյութը։
6.Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննության առնելով հայցը, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտելով գործով ներկայացված ապացույցներն ու գնահատելով դրանք, համադրելով գործի փաստերը կիրառելի իրավական նորմերի հետ դատարանը հանգեց հետևյալին.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Դատարանը արձանագրում է , որ Պատասխանողը մասնագիտությամբ բնապահպան է և ոչ թե իրավաբան, ուստի կարող էր և չհասկանալ արտահայտած բառի իրական նշանակությունը։
Վճռաբեկ Դատարանն իր 21․07․2021թ. թիվ ԵԴ/7480/02/18 որոշմամբ արձանագրել է, որ՝ կարևորում է, որ կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը որոշելիս պետք է գնահատել դրանց առկայությունը հենց արտահայտության հրապարակման ժամանակ: Այլ կերպ ասած՝ պետք է պարզել, թե արդյոք արտահայտությունն անելու ժամանակ այդ արտահայտությունը պարունակել է անձի որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ կոնկրետ, հստակ տեղեկություններ, արդյոք այդ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային, արդյոք դրանք համապատասխանել են իրականությանը և արդյոք դրանք իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Բացի այդ, անհրաժեշտ է հստակ տարանջատել փաստական հիմք ունեցող գնահատողական դատողությունները զրպարտող բնույթի փաստական տվյալներից՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումները:
Սույն գործով ներկայացված տեսաձայնագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հաղորդումն ունեցել է հստակ ուղղվածություն՝ հանրությանը տեղեկացնել բուսաբուժություն, հեքիմության բացասական և անդառնալի հետևանքների մասին: Հաղորդմանը ներկա հյուրերը ներկայացրել են տարբեր տեղեկություններ բուսաբուժության վերաբերյալ: Հասմիկ Աբովյանը որևէ կոնկրետ տվյալ չի ներկայացրել Ստեփան Բաղդասարյանի գործողությունների վերաբերյալ, ավելին՝ Հասմիկ Աբովյանը հաղորդման ընթացքում է տեղեկացել Ստեփան Բաղդասարյանի կողմից ընտրված բուժման մեթոդների, բժշկական կրթություն և բժշկական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունենալու մասին: Ամբողջ հաղորդման ընթացքում Հասմիկ Աբովյանը՝ որպես որակավորված բժիշկ, փորձել է բացատրել գիտական բժշկության և ավանդական բժշկության տարբերությունները, այդ թվում՝ նկարագրել է ծանր աստիճանի շաքարային դիաբետի բուժման գիտական մեթոդի էությունը: Ավելին, տեսաձայնագրության ուսումնասիրությունից հստակ երևում է Հասմիկ Աբովյանի էմոցիոնալ արձագանքը Ստեփան Բաղդասարյանի կողմից ընտրված բուժման մեթոդների, ոչ գիտական մեթոդներով բուժման անդառնալի հետևանքների կապակցությամբ (հատկապես այն ժամանակ, երբ տեղեկանում է «ձկներով բուժման» մասին):
Այս ամենը Վճռաբեկ դատարանի մոտ ձևավորում է համոզմունք այն մասին, որ Հասմիկ Աբովյանը, ցանկանալով հանրությանը բացատրել ոչ գիտական մեթոդներով բուժման հնարավոր անդառնալի հետևանքների մասին, նպատակ չի ունեցել արատավորել Ստեփան Բաղդասարյանի համբավը, այլ իր բացասական գնահատականը, քննադատությունը, հետևաբար՝ գնահատողական դատողությունն է արտահայտել Ստեփան Բաղդասարյանի վարքագծին՝ ունենալով բավարար փաստական հիմք:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Հասմիկ Աբովյանը՝ լինելով բժիշկ և չհանդիսանալով իրավաբան, պարտավոր չէր գիտակցել հնչեցված արտահայտության իրավական բովանդակությունը: Ավելին, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հաղորդման ընթացքում Հասմիկ Աբովյանի հնչեցրած արտահայտությանը նախորդել են քրեական գործի վերաբերյալ Սուրեն Նիկողոսյանի և Տաթև Սարգսյանի ներկայացրած տվյալները, այդ թվում՝ այն, որ քրեական գործը կարճվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ուստի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Հասմիկ Աբովյանի հնչեցրած «հանցագործ» արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է Ստեփան Բաղդասարյանի վարքագծին: Նման հետևության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ինչպես իր, այնպես էլ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները՝ մասնավորապես այն, որ տուժողը չի կարող հավակնել ամբողջ ծավալով պաշտպանվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով, եթե իր հասցեին հնչեցված արտահայտություններն իր՝ միջին վիճակագրական քաղաքացու տեսանկյունից բացասական գործողությունների հետևանք են, իսկ հրապարակված տեղեկությունները հանրային լայն շրջանակների համար հետաքրքություն են ներկայացնում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, խիստ կարևորելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով երաշխավորված մարդու բարձրագույն արժեք լինելը և մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք լինելը, այդուհանդերձ գտնում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը չպետք է ենթարկվի այնպիսի սահմանափակումների, որոնք հանգեցնեն այդ իրավունքի փաստացի անիրացվելիության: Սույն գործով Հասմիկ Աբովյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, ոչ իրավաբան և պարտավոր չէր իրապես պատկերացնել արված արտահայտության իրավական բովանդակությունը, ոչ թե հնչեցված արտահայտությամբ նպատակ է ունեցել խախտել անմեղության կանխավարկածի սկզբունքը և արատավորել Ստեփան Բաղդասարյանի պատիվն ու արժանապատվությունը, այլ ունենալով բավարար փաստական հիմք՝ ներկայացրել է իր բացասական կարծիքը (քննադատությունը) Ստեփան Բաղդասարյանի արարքին:
Նկատի ունենալով մի կողմից անձի պատվի և արժանապատվության պահպանման անհրաժեշտությունը և մյուս կողմից կարծիքի արտահայտման ազատության իրական երաշխիքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից չի ապահովվել արդարացի հավասարակշռություն երկու հիմնարար իրավունքների միջև, և Հասմիկ Աբովյանի կարծիքի արտահայտման ազատությունն անհարկի սահմանափակվել է: Նախ՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «հանցագործ» արտահայտությունն ինքնին չի հաղթահարում վերացական չլինելու արգելքը, և երկրորդ՝ արված արտահայտությունը հաղորդման շրջանակներում նպատակ չի ունեցել արատավորել Ստեփան Բաղդասարյանի պատիվն ու արժանապատվությունը, այլ պարզապես եղել է Հասմիկ Աբովյանի գնահատողական դատողությունը մինչև այդ իր լսած տեղեկություններին՝ Ստեփան Բաղդասարյանի վարքագծի վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը , դատարանը գտավ որ Պատասխանող՝ Թեհմինե Ենոքյանին պարտավորեցնելու ՝ 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված վերջինիս հրապարակային ելույթի ընթացքում հնչեցրած վիրավորանք համարվող տվյալները, այն է՝ «Ողջույն….ողջունում եմ … և հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները» հերքելու պահանջի մասին հայցը ենթակա է մերժման։
Քննության առնելով զրպատչական արտահայտությունների մասով պահանջը ` դատարանը հանգեց հետևյալին.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ վճռաբեկ դատարանը իր վերոբերյալ որոշմամբ անդրադարձել է կոնկրետ արտահայտության՝ որպես զրպարտությոն որակման չափանիշներին.

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վերոգրյալ բավականին բազմադրվագ զրպարտչական արտահայտություններից կարելի է ընդհանրացնելով նշել, որ ընդհանուր առմամբ զրպարտչական են նշված արտահայտություններում տեղ գտած հետևյալ մտքերը.
«Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև.. »։
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/12 գործով արտահայտել է դիրքորոշում առ այն, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել ... համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով (տես ՀՀ վճռաբեկ դատարանի վերոբերյալ որոշումը):
Տվյալ պարագայում արտահայտությունը կատարված է 12.08.2018 թվականին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ժամանակ, որտեղ եղել են շատ մարդիկ և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթը ևս կարող էին դիտել բազմաթիվ մարդիկ :
Նման պայմաններում համադրելով վերոբերյալ փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ՝ անկհայտ է դառնում, որ վերոբերյալ բոլոր արտահայտությունները կատարվել են հրապարակային կերպով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ հոդվածի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Համադրելով վերոնշյալ դրույթը նույն հոդվածի 3-րդ կետում ամրագրված «զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statemeոt օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը» դրույթի հետ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. զրպարտության վերաբերյալ գործերի քննության ընթացքում գործում է այն կանխավարկածը, որ փաստերի` իրականությանը համապատասխանելու ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Այս ընդհանուր կանոնից բացառություն է հանդիսանում միայն այն դեպքը, երբ ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր: Այս պարագայում ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը, սակայն միայն այն դեպքում, երբ պատասխանողը կհիմնավորի իրենից պահանջվող գործողությունների և ջանքերի ոչ ողջամիտ լինելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Եթե նույնիսկ պատասխանողից պահանջվող գործողությունները կամ ջանքերը ոչ ողջամիտ են, սակայն անհրաժեշտ ապացույցներին հայցվորը չի տիրապետում, ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը (տես ՀՀ վճռաբեկ դատարանի վերոբերյալ որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը իր վերոբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը» (տես թիվ ԵԿԴ/2293/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):
Հետևյալից բխում է, որ զրպարտչական են այն արտահայտությունները, որոնք սուտ տեղեկություն են պարունակում օրենսդրական նորմերի և բարոյական սկզբունքների խախտման, ինչպես նաև բարոյապես դատապարտելի արարքների մասին՝ հայցվորի նկատմամբ առաջացնելով բացասական վերաբերմունք (տես ՀՀ վերաքննիչ դատարանի հետևյալ որոշումները՝ ԵԿԴ/1325/02/12, ԵԱՔԴ/0642/02/12, ԵԿԴ/1696/02/11)
1. Դատարանը համդրելով գործում առկա փաստը , կիրառելի իրավական նորմերի հետ արձանագրում է, որ առկա են կոնկրետ արտահայտության որպես զրպարտություն գնահատման բոլոր չորս չափանիշները , ուստի պետք է պարտավորեցնել պատասխանող Թեհմինե Ենոքյանին 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված վերջինիս հրապարակային ելույթի ընթացքում հնչեցրած զրպարտություն համարվող տվյալները, այն է՝ «Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև.. » հերքել։ Հերքումը հրապարակել պատասխանող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Թեհմինե Ենոքյանի կողմից Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված 12.08.2018 թվականին հնչեցրած զրպարտություն համարվող այն տվյալները, որոնք վերաբերում են «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից պրովոկացիաներ անելուն, կեղծ տեղեկատվություն տարածելուն, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ՝ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև համայնքային և միջհամայնքային թշնամանք հրահել փորձելուն, միջպետական վեճեր հրահրել փորձելուն, չեն համապատասխանում իրականությանը:
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխմանը` Դատարանը հանգեց հետևյալին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները:
Դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փաստաբանի խելամիտ վարձատրության հետ կապված դատական ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաև հաշվի առնելով փաստաբանի կողմից սույն գործով կատարված փաստացի աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը, դատական նիստերի քանակը և վերջինիս կողմից նշանակված դատական նիստերին մասնակցությունը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը, Դատարանը սույն գործով որպես փաստաբանի վարձատրության խելամիտ չափ է համարում 100,000 ՀՀ դրամը։
Տվյալ դեպքում հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից սույն գործով գանձման ենթակա պետական տուրքի գումարը նախապես չի վճարվել, ինչպես նաև այն, որ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն, Դատարանը գտնում է, որ պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել պետական տուրքի գումարը՝ 12000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև ՝ 100,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ, 189-րդ, 191-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածով և 198-րդ հոդվածի 1-ին մասով` Դատարանը

ՎՃՌԵՑ

Հայցը բավարարել մասնակիորեն․
Պարտավորեցնել պատասխանող Թեհմինե Ենոքյանին 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված վերջինիս հրապարակային ելույթի ընթացքում հնչեցրած զրպարտություն համարվող տվյալները, այն է՝ «Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև.. » հերքել։ Հերքումը հրապարակել պատասխանող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Թեհմինե Ենոքյանի կողմից Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված 12.08.2018 թվականին հնչեցրած զրպարտություն համարվող այն տվյալները, որոնք վերաբերում են «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից պրովոկացիաներ անելուն, կեղծ տեղեկատվություն տարածելուն, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ՝ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև համայնքային և միջհամայնքային թշնամանք հրահել փորձելուն, միջպետական վեճեր հրահրել փորձելուն, չեն համապատասխանում իրականությանը:
Հայցը մնացած մասով մերժել։
Թեհմինե Ենոքյանից հօգուտ << Լիդիան Արմենիա >> ՓԲԸ-ի բռնագանձել 12000 /տասներկու հազար / դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Թեհմինե Ենոքյանից հօգուտ << Լիդիան Արմենիա >> ՓԲԸ-ի բռնագանձել 100000 /հարյուր հազար / դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռը հրապարակման պահից մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

ԴԱՏԱՎՈՐ Հ․ԴԱՐԲԻՆՅԱՆ

Դատական Գործ N: ԱՎԴ3/0965/02/18
Դատական Գործ N: ԱՎԴ3/0965/02/18
Արարատի և Վայոց Ձորի մարզ
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 05-09-2018
Հայցվոր/դիմող
Անվանում:<<Լիդան Արմենիա>> ՓԲԸ   
Հասցե:ք.Երևան, Վ.Սարգսյան 26/1   
Տիպ:Առեվտրային /ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ,Ա/Կ եվ այլն/
Ներկայացուցիչ
ԱնունԱրմեն   
ԱզգանունՄելքումյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Պատասխանող
ԱնունԹեհմինե   
ԱզգանունԵնոքյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:12.08.2018 թվականին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին:
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 13
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Այլ նշումներ:
Պահանջն անհատականացնող տվյալ:
Ստացման եղանակ: Փոստով
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 05-09-2018
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 24000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 29-08-2018
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 000094
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 05-09-2018
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վայք
Դատավորի անուն: Արտաշես Ալֆրեդի Հովհաննիսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վայք
Դատավորի անուն:   
Հայցադիմումը վերադարձվել է Ստեղծման ամսաթիվ:2018-09-24 13:02:21 Խմբագրման ամսաթիվ:2018-09-24 13:02:21    
Ամսաթիվ: 13-09-2018
Որոշման հիմքը
Հոդված121,127,199,200
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Որոշման բովանդակություն:
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2018-09-24 13:04:00    
Դատական ակտ (վճիռ, որոշում):Քաղաքացիական գործ
թիվ ԱՎԴ3/0965/02/18

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վերադարձնելու մասին

13.09.2018թ. ք.Վեդի

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանս, ծանոթանալով <<Լիդիան Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Արմեն Մելքումյանի կողմից ներկայացված հայցադիմումի և դրան կից փաստաթղթերին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

<<Լիդիան Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը հայց է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ հրապարակային ելույթի ընթացքում ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցման գումար բռնագանձելու, զրպարտություն համարվող տվյաները նույն վայրում հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու պահանջների մասին:

Հայցադիմումը դատավոր Ա.Հովհաննիսյանին հանձնվել է 07.09.2018թվականին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը` գտնում եմ, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝
1. Սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ:
2. Դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ:

<<Փաստաբանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանում իրավաբանական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կառավարչական, սոցիալ-մշակութային կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնող կազմակերպության շահերը կարող է պաշտպանել աշխատողը՝ ներկայացնելով պատշաճ ձևակերպված և վավերացված լիազորագիր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝
1. Առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝
5) հայցադիմումը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

Վերոգրյալի հիման վրա, գտնում եմ, որ ներկայացված հայցադիմումը ստորագրված է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձի կողմից, մասնավորապես հայցադիմումին կից չի ներկայացվել որևէ պատշաճ ապացույց, որ հայցադիմումը ստորագրող անձ՝ Արմեն Մելքումյանը հանդիսանում է <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության աշխատակից:
Հայցադիմումին կից ներկայացված, <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության գործադիր տնօրեն՝ Հայկ Ալոյանի կողմից տրված լիազորագրով պարզ չէ, արդյոք ընկերության իրավախարհրդատու Արմեն Միխայիլի Մելքումյանը հանդիսանում է Հայցվոր ընկերության աշխատակից:
Գտնում եմ, որ վերը նշված հանգամանքներն ինքնին բավարար է հայցադիմումը վերադարձնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
<<Հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի:
Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը>>:
Դատարան դիմելու մատչելիության առումով Դատարանն արձանագրում է, որ սույն որոշման մեջ վկայակոչված թերությունները վերացվելու պարագայում որոշումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հայցադիմումը Դատարան կրկին ներկայացվելու դեպքում` հայցադիմումը Դատարանի կողմից կընդունվի վարույթ ու ընդունված կհամարվի սկզբնական ներկայացվելու օրը:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 127-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. <<Լիդիան Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Արմեն Մելքումյանի ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ հրապարակային ելույթի ընթացքում ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցման գումար բռնագանձելու, զրպարտություն համարվող տվյաները նույն վայրում հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումը՝ վերադարձնել:
2. Հայցադիմումը վերադարձնելու մասին Դատարանի որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը եռօրյա ժամկետում ուղարկել հայցվորին, իսկ որոշումը՝ պատասխանողին:
3. Թույլ տրված խախտումները վերացվելու և եռoրյա ժամկետում Դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը Դատարանում ընդունված համարել uկզբնական ներկայացնելու oրը:
4. Հայցադիմումը վերադարձնելու մասին Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ Հայցվորի կողմից այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 13-09-2018
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 08-10-2018
Էջերի քանակը: 27
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Որոշումն ուղարկվել է կողմերին    
Որոշումն ուղարկվել է կողմերին: 24-09-2018
Ելքի համար: ԴԴ24Ե-3074/18
Այլ նշումներ:
Հայցադիմումը կրկին ներկայացվել է    
Ներկայացման ամսաթիվ: 08-10-2018
Մակագրել    
Ամսաթիվ: 08-10-2018
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Մասիս
Դատավորի անուն: Սերգեյ Ժորայի Սահակյան
Դատավոր
Դատարանի անվանում: Մասիս
Դատավորի անուն:   
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 08-10-2018
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 24000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 29-08-2018
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 000094
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2018-11-08 12:29:46 Խմբագրման ամսաթիվ:2018-11-08 12:29:46    
Որոշման ամսաթիվ: 19-10-2018
Որոշման բովանդակություն:Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0965/02/18

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19-ը հոկտեմբերի 2018 թվական քաղաք Մասիս

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի ընդդեմ Թեհմինե Ենոքյանի` 12.08.2018 թվականին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1000000 ՀՀ դրամ փոխհատուցման գումար բռնագանձելու, զրպարտության համարվող տվյալները նույն վայրում հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

<<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ը 05.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Թեհմինե Ենոքյանի` 12.08.2018 թվականին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1000000 ՀՀ դրամ փոխհատուցման գումար բռնագանձելու, զրպարտության համարվող տվյալները նույն վայրում հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյան/ 13.09.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորը հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշումը ստացել է 01.10.2018թ. և 04.10.2018թ. /հիմք փոստային ծրարի վրա առկա դրոշմակնիք/ հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը` Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ հայցվորը որոշմամբ մատնանշված հայցադիմումում առկա թերությունները վերացրել և այն դատարան կրկին ներկայացրել է եռօրյա ժամկետում` դատարանը գտնում է, որ հայցադիմումը պետք է դատարան ներկայացված համարել այն սկզբնապես ներկայացնելու օրը` 05.09.2018թ.:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 127-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

<<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի` 12.08.2018 թվականին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1000000 ՀՀ դրամ փոխհատուցման գումար բռնագանձելու, զրպարտության համարվող տվյալները նույն վայրում հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու պահանջների մասին, ընդունել վարույթ, ընդունված համարելով այն սկզբնապես ներկայացնելու օրը` 05.09.2018թ.:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ
Այլ նշումներ:
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովում կիրառելու
Հայցի ապահովման միջոցները: Պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը
Նշանակվել է դատական նիստ:
Բավ/մերժ: Մերժվել է
Որոշման ամսաթիվ: 19-10-2018
Որոշման բովանդակություն:
Տրվել է կատարողական թերթ:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2019թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Պարզեցված վարույթ    
Ամսաթիվ: 19-10-2018
Պարզեցված վարույթ: Ոչ
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 27-03-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-02-18 10:34:03
Ծանուցագիրը ուղարկվել է: 15-02-2019
Ժամ: 16:10 Ստեղծման ամսաթիվ: 2019-02-18 10:34:03
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 07-06-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-03-27 16:36:33
Ծանուցագիրը ուղարկվել է: 27-03-2019
Ժամ: 16:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-03-27 16:36:33
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:Նախնական դատական նիստի օրը նշանակվել է 05.06.2019 տեխնիկական վրիպման արդյունքում նշվել է 07.06.2019:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 25-09-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-06-06 11:57:18
Ծանուցագիրը ուղարկվել է: 05-06-2019
Ժամ: 16:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-06-06 11:57:18
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 04-12-2019 Ստեղծման ամսաթիվ: 2019-09-26 14:51:50
Ծանուցագիրը ուղարկվել է: 25-09-2019
Ժամ: 15:00 Ստեղծման ամսաթիվ: 2019-09-26 14:51:50
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 12-03-2020 Ստեղծման ամսաթիվ: 2019-12-04 16:34:34
Ծանուցագիրը ուղարկվել է: 04-12-2019
Ժամ: 15:30 Ստեղծման ամսաթիվ: 2019-12-04 16:34:34
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատովորի սեմինարի մասնակցելու պատճառով
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2019 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 13-04-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-03-12 15:32:48
Ծանուցագիրը ուղարկվել է: 12-03-2020
Ժամ: 12:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-03-12 15:32:48
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման պատճառով
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 17-06-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-04-13 16:40:51
Ծանուցագիրը ուղարկվել է: 13-04-2020
Ժամ: 12:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-04-13 16:40:51
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը:
Պատճառը:
Այլ նշումներ:
Վերաբաշխում    
Ամսաթիվ: 23-04-2020
Փոփոխության հիմքը: Տեղափոխվել է այլ դատարան
Այլ նշումներ:ՀՀ նախագահի 15.04.2020 թվականի հրամանագրի համաձայն՝ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվելու կապակցությամբ:
Մակագրել    
Ամսաթիվ: 23-04-2020
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վայք
Դատավորի անուն: Հենրիկ Ռոբերտի Դարբինյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վայք
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2020-06-02 16:11:11 Խմբագրման ամսաթիվ:2020-06-02 16:11:11    
Որոշման ամսաթիվ: 15-05-2020
Որոշման բովանդակություն:քաղ. գործ թիվ ԱՎԴ3/0965/02/18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ՄԱՍԻՆ

15.05.2020թ. ք.Վայք

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ.Դարբինյանս, ծանոթանալով ըստ հայցի <<Լիդիան Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ 12.08.2018թ. Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործի նյութերին,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Դատարանի (դատավոր՝ Ս. Սահակյան) 19.10.2018թ. որոշմամբ վերը նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ նախագահի 15.04.2020 թվականի հրամանագրի համաձայն՝ Դատավոր Ս. Սահակյանը տեղափոխվել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի հիմքով սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել և մակագրվել է դատավոր Հ. Դարբինյանին, որը նրան է հանձնվել 06.05.2020թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից, հետևաբար թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Լիդիան Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ 12.08.2018թ. Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծապխսի հարցի լուծման պահանջների մասին ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Հ. ԴԱՐԲԻՆՅԱՆ
Այլ նշումներ:
Պարզեցված վարույթ    
Ամսաթիվ:
Պարզեցված վարույթ: Ոչ
Որոշումը:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 10-09-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-07-22 12:00:35
Ծանուցագիրը ուղարկվել է: 22-07-2020
Ժամ: 10:40 Ստեղծման ամսաթիվ: 2020-07-22 12:00:35
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 05-11-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-10-13 12:01:30
Ծանուցագիրը ուղարկվել է: 02-10-2020
Ժամ: 14:20 Ստեղծման ամսաթիվ: 2020-10-13 12:01:30
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 23-12-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-12-08 14:49:46
Ծանուցագիրը ուղարկվել է: 19-11-2020
Ժամ: 15:30 Ստեղծման ամսաթիվ: 2020-12-08 14:49:46
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 25-12-2020 Ստեղծման ամսաթիվ: 2020-12-25 15:38:27
Ծանուցագիրը ուղարկվել է: 24-12-2020
Ժամ: 11:00 Ստեղծման ամսաթիվ: 2020-12-25 15:38:27
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Ինքնաբացարկ    
Երբ: 25-12-2020
Հիմքը: Կանխակալ վերաբերմունք
Ինքնաբացարկի նախաձեռնողը: Կողմի միջնորդություն
Այլ նշումներ:
Մերժել    
Ամսաթիվ: 25-12-2020
Ստեղծման ամսաթիվ: 2020-12-25 15:39:34
Որոշում:ԱՎԴ3/0965/02/18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՑԱՐԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.12.2020թ. ք. Վայք

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Հ. Դարբինյանի , քննության առնելով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ 12․08․2018թ․ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1000000դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի ընթացքում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործով դատավորին բացարկ հայտնելու մասին Ն․Հակոբյանի միջնորդությունը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

15.09.2020թ. պատասխանողի ներկայացուցչից գրավոր միջնորդություն է ստացվել դատարան՝ դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ, որով հայտնել է, որ 2015-2020 թթ-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Դարբինյանի վարույթում գտնվել են «Ջերմուկ» առողջարան ՓԲ ընկերության, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և «Վայկ Մետալ» հանքարդյունաբերող ՍՊԸ շահերին առնչվող թվով 3 գործեր, որոցով մինչ այս պահը տեղի ունեցած զարգացումները թույլ են տալիս արձանագրել գործով դատավորի մոտ այդ և նմանատիպ գործերով արդեն իսկ ձևավորված մոտեցման և դիրքորոշման մասին, ինչը օրենքով սահմանված կարգով ինքնաբացարկի հիմք է:
Նշված գործերը առավել հակիրճ ներկայացրել է ստորև.
Թիվ ԱՎԴ3/0249/02/19 քաղաքացիական գործը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ մասնակցությամբ․
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Դարբինյանի վարույթում է եղել թիվ ԱՎԴ3/0249/02/19 քաղաքացիական գործը, որով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչը 20.02.2019թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Ջերմուկ» առողջարան ՓԲ ընկերության` 20.08.2016թ. կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջի մասին:
Միևնույն ժամանակ 23.04.2019թ. վարույթ է ընդունվել «Ջերմուկ» Առողջարան փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Վահանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության` անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու և գումարի բռնագանձման պահանջների մասին՝ 73.120.496 (յոթանասուներեք միլիոն հարյուր քսան հազար չորս հարյուր իննսունվեց) ՀՀ դրամի չափով:
Սույն գործով 13.12.2019թ. Կայացվել է վճիռ, որով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնություն: Մասնավորապես հաշտության համաձայնության տեքստի 12-րդ կետի համաձայն՝ «Հայցվորը (Հակընդդեմ Պատասխանողը) համաձայնվում և պարտավորվում է Պատասխանողին (Հակընդդեմ Հայցվորին) վճարել 2018թ.-ի դեկտեմբեր, 2019թ.-ի հունվար, փետրվար, մարտ ամիսների վարձավճարները և 2018թ.-ի նոյեմբեր, դեկտեմբեր, 2019թ.-ի հունվար, փետրվար, ամիսների կոմունալ վճարների հատուցման գումարները` 73.120.496 (յոթանասուներեք միլիոն հարյուր քսան հազար չորս հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ ընդհանուր չափով` սույն հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց և թիվ ԱՎԴ3/0249/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում` Պատասխանողի (Հակըննդեմ Հայցվորի) միջնորդության հիման վրա, Հայցվորի (Հակընդդեմ Պատասխանողի) դրամական միջոցների վրա կիրառված արգելանքը հանվելուց 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում: (…)»:
Նույն տեքստի 16-րդ կետի համաձայն՝ «Սույն հաշտության համաձայնության 15.2. կետում նշված հատուցման գումարի չափը կկազմի 1.270.000 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը Հայցվորը (Հակընդդեմ Պատասխանողը) Պատասխանողին (Հակընդդեմ Հայցվորին) կվճարի մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Վճարումը մինչև 2020 թվականի հունիսի 30-ը չկատարելու կամ ոչ ամբողջությամբ կատարելու դեպքում Հայցվորը (Հակընդդեմ Պատասխանողը) Պատասխանողին (Հակընդդեմ Հայցվորին) կվճարի տուգանք` չվճարված կամ պակաս վճարված գումարի 20%-ի չափով, ինչպես նաև տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար չվճարված կամ պակաս վճարված գումարի 0,05%-ի չափով, սակայն ոչ ավել, քան ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված առավելագույն չափը: Արժութային հաշվարկների կատարման համար Կողմերը հիմք կընդունեն վճարումը կատարելու օրը “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի սահմանած 1 ԱՄՆ դոլարի վաճառքի փոխարժեքը»:
Թիվ ԱՎԴ3/0406/02/17 քաղաքացիական գործը «Վայկ Մետալ» հանքարդյունաբերող ՍՊԸ մասնակցությամբ.
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր` Հ. Դարբինյանի վարույթում է գտնվել թիվ ԱՎԴ3/0406/02/17 քաղաքացիական գործը «Վայկ Մետալ» ՍՊԸ ընդդեմ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքի ղեկավարի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցադիմումի առնչությամբ:
Դատարանը վճռով գտել է, որ «Վայկ Մետալ» ՍՊԸ կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքի տարածքում գտնվող բազմամետաղային հանքավայրի՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը համայնքի ղեկավարի կողմից խոչընդոտելը և ուսումնասիրությունների իրականացման նպատակով համապատասխան պայմանագիր չկնքելն անհիմն է՝ փաստացի ըստ էության՝ կամայական, ինչի արդյունքում անտեսվում է հայցվոր ընկերության ՀՀ օրենսդրությամբ սահմանված, նաև կնքված պայմանագրով և երկրաբանական ուսումնասիրության համաձայնագրով սահմանված իրավունքները և օրինական շահերը:
Դատարանը գտել է, որ հայցը ենթակա է բավարարման, պահանջն իրավաչափ է, հետևաբար պետք է պատասխանողին՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքի ղեկավարին պարտավորեցնել չխոչընդոտելու «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի կողմից 14.09.2016թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ի դեմս նախարար Լևոն Յոլյանի և «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ Պ-005 ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարմանը և «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր /հողօգտագործման պայմանագիր/` նշված ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված` Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքի բազմամետաղային հանքավայրի 625հա կազմող տարածքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումասիրություն կատարելու համար` համաձայն 14.09.2016թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից տրված թիվ ԵՈՒՀ-29/005 ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնության:
Նշված հարցը լայն քննարկման առարկա է դարձել հանրության կողմից այն հիմքով, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը մեկ տարով «Վայկ մետալ» ՍՊԸ-ին տրամադրել էր ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն, սակայն ժամկետն ավարտվել էր դեռևս 14.09.2017թ.: Հետևաբար, նախարարությունը մերժել է նաև «Վայկ մետալ» ՍՊԸ-ին Գլաձորում ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը: Դեռևս 13.07.2017թ. Էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների նախարարի որոշմամբ «Վայկ մետալ» ՍՊԸ-ին Գլաձորում օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը մերժվել է: Նման պայմաններում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելու պահին չէր կարող խոսք լինել «Վայկ մետալ» ՍՊԸ-ի որևէ իրավունքի, առավել ևս ազատության կամ դրանք խախտելու մասին (տե՛ս https://infocom.am կայքի 04.02.2020թ. հրապարակումը:
Թիվ ՎԴ3/0142/05/15 գործը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ մասնակցությամբ.
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր` Հ. Դարբինյանի վարույթում է գտնվել թիվ ՎԴ3/0142/05/15 գործը՝ ըստ Առյուծիկ Գեղամի Մարգարյանի, Հայկ և Սևակ Գեղամի Պողոսյանների հայցի ընդդեմ «Վայք» նոտարական տարածքի նոտար Օլյա Վանիկի Գասպարյանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վայոց ձորի մարզային ստորաբաժանման, ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղական համայնքի ղեկավարի, երրորդ անձինք` Մարգար Մարգարյան, «ԳԵՈԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերություն, «Օրիոն Սի-Օու Այ-Վի /ԻԴի/ Լիմիթեդ», «Օրիոն Սի-Օու Այ-Վի /Էս-Օու/ Լիմիթեդ», «Ռեսորս Քեփիթըլ ֆանդ ՎիԱյ Էլ.Փի» ընկերություններ` պատասխանողի գործողությունները` ուղղված Մարգար Արտեմի Մարգարյանի անվամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն, ոչ իրավաչափ ճանաչելու, և որպես հետևանք` 21.04.2015թ. սեղանամատյանի թիվ 375 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Մարգար Մարգարյանի և «ԳԵՈԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրերը և դրանց հիման վրա «ԳԵՈԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, 21.12.2015 թվականին «ԳԵՈԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերության և «Օրիոն Սի-Օու Այ-Վի /ԻԴի/ Լիմիթեդ», «Օրիոն Սի-Օու Այ-Վի /Էս-Օու/ Լիմիթեդ», «Ռեսորս Քեփիթըլ ֆանդ ՎիԱյ Էլ.Փի» ընկերությունների միջև կնքված թիվ 4092 գրավի, հիփոթեքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Մասնավորապես Գնդեվազ համայնքի բնակիչներից մեկը, առանց անշարժ գույքի սեփականատերերի համաձայնության, հողամաս է հատկացրել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, ինչի առնչությամբ էլ գույքի սեփականատերերի կողմից ներկայացված է եղել հայցը:
Սույն գործով դատալեքս տեղեկատվական համակարգում հասանելի տեղեկատվությունից պարզ է դառնում, որ հայցվորների ներկայացուցչի կողմից ինքնաբացարկ (բացարկ) հայտնելու միջնորդություն է ներկայացված եղել, որը բավարարվել է Դատարանի կողմից: Դատարանը հայտնել է ինքնաբացարկ:
Ինքնաբացարկ /բացարկ/ հայտնելու մասին միջնորդությամբ հայցվորների ներկայացուցիչը հայտնել է, որ 19.09.2019թ. որոշմամբ թիվ ՎԴՅ/0142/05/15 քաղաքացիական գործով հայցը թողնվել է առանց քննության:
Մինչ նշված դատական ակտը սահմանված կարգով հրապարակելը և այն հայցվորներին ուղարկելը Դատարանը երկրորդ կնիքով հաստատված դատական ակտ է տրամադրել թիվ ՎԴՅ/0142/05/15 քաղաքացիական գործով երրորդ անձ Մարգար Մարգարյանին, որն էլ 12.11.2019թ. դիմել է հարկադիր կատարման ծառայություն, և հարկադիր կատարողի 14.11.2019թ. որոշմամբ վերացվել են որպես հայցի ապահովման միջոց կիրառված արգելանքները:
Ըստ հայցվորների ներկայացուցչի՝ Դատարանի գործողության հետևանքով հայցվորները զրկվել են իրենց գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության արդար դատաքննության իրավունքից: Նշել է նաև, որ նշված հանգամանքների շուրջ հարուցված է եղել նաև կարգապահական վարույթ, որը հետագայում կաճվել է:

Նկատի ունենալով, որ ինչպես 12.05.2020թ. դիմումով, այնպես էլ նույնաբովանդակ սույն ինքնաբացարկի գրավոր միջնորդությամբ Գ. Թորոսյանը կրկին անգամ գտել է, որ Դատարանը չի կարող անաչառ լինել, քանի որ սույն գործով ցանկացած դատական ակտ` լինի դա հայցվորի, թե պատասխանողի օգտին, կասկած է հարուցելու դրա արդարության և արժանահավատության տեսանկյունից, հաշվի առնելով նաև հարուցված կարգապահական վարույթը, հետևաբար գործի ելքով փաստացի կասկածի տակ է դրվում իր անաչառությունը, քննության իրականացման անկողմնակալությունը, ուստի կասկածները փարատելու, արդարադատության իրականացման նկատմամբ վստահությունն ապահովելու նկատառումով Դատարանը գտել է, որ պետք է ինքնաբացարկ հայտնել:
Վերոգրյալ գործերը վերաբերել են հանքարդյունաբերողների շահերին, դրանք քննվել են նույն դատավորի կողմից, ով հանդիսանում է թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործով դատավորը: Հաշվի առնելով վերոգրյալ գործերով մասնակիցների կազմը, գտնում ենք, որ Դատարանն ունի որոշակի ընդգծված վերաբերմունք հանքարդյունաբերողների և հատկապես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ընկերության նկատմամբ: Նշված հանգամանքներից ելնելով` Դատարանը չի կարող անաչառ լինել, քանի որ սույն գործով ցանկացած դատական ակտ կասկած է հարուցելու դրա արդարության և արժանահավատության տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցվոր է հանդիսանում հենց «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն:
Դատարանը ինքնաբացարկի միջնորդության քննությամբ հանգեց հետևության, որ այն ամբողջությամբ ենթակա է մերժման՝ պատճառաբանությամբ, որ դա ակնհայտ անհիմն է և չի բխում Դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով սահմանված դրույթներից։ Սույն քաղաքացիական գործը չունի որևէ առնչություն պատասխանողի ներկայացուցչի կողմից վկայակոչած գործերի հետ, ավելին՝ սույն քաղաքացիական գործով պահանջը արմատականորեն տարբերվում է վերոհիշյալ գործերի պահանջներից։
Առաջնորդվելով վերոգրյալով, ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ 12․08․2018թ․ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1000000 դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի ընթացքում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործով դատավորին բացարկ հայտնելու մասին Ն․Հակոբյանի միջնորդությունը մերժել։
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման, ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Հ․ԴԱՐԲԻՆՅԱՆ
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2020 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 11-03-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-02-02 17:01:18
Ծանուցագիրը ուղարկվել է: 01-02-2021
Ժամ: 12:20 Ստեղծման ամսաթիվ: 2021-02-02 17:01:18
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 19-05-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-03-16 11:57:33
Ծանուցագիրը ուղարկվել է: 15-03-2021
Ժամ: 14:00 Ստեղծման ամսաթիվ: 2021-03-16 11:57:33
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 24-06-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-06-01 11:34:08
Ծանուցագիրը ուղարկվել է: 19-05-2021
Ժամ: 12:20 Ստեղծման ամսաթիվ: 2021-06-01 11:34:08
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 28-07-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-06-28 15:13:52
Ծանուցագիրը ուղարկվել է: 25-06-2021
Ժամ: 15:00 Ստեղծման ամսաթիվ: 2021-06-28 15:13:52
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 15-09-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-08-10 14:35:03
Ծանուցագիրը ուղարկվել է: 30-07-2021
Ժամ: 12:10 Ստեղծման ամսաթիվ: 2021-08-10 14:35:03
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 07-10-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-10-13 10:53:56
Ծանուցագիրը ուղարկվել է: 30-09-2021
Ժամ: 11:40 Ստեղծման ամսաթիվ: 2021-10-13 10:53:56
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Նախնական դատական նիստ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 24-11-2021 Ստեղծման ամսաթիվ: 2021-10-13 10:54:57
Ծանուցագիրը ուղարկվել է: 08-10-2021
Ժամ: 14:20 Ստեղծման ամսաթիվ: 2021-10-13 10:54:57
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Դատաքննություն
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 15-12-2021 Ստեղծման ամսաթիվ: 2022-01-06 12:37:11
Ծանուցագիրը ուղարկվել է: 24-11-2021
Ժամ: 17:30 Ստեղծման ամսաթիվ: 2022-01-06 12:37:11
Նիստերի դահլիճի համար: 1
Նշանակվել է: Վճիռ/որոշում հրապարակելու օր
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 15-12-2021
Հայցի լուծումը: Մասով բավարարվել է մասով մերժվել
Հոդված
Հոդված179
Հոդված
Հոդված191
Հոդված
Հոդված192
Հոդված
Հոդված198
Հոդված
Հոդված362
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Օրենսգիրք: Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2022-01-11 10:22:12    
Ստեղծման ամսաթիվ: 2022-01-11 10:22:12
Դատական ակտ (վճիռ, որոշում):Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0965/02/18
Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)

նախագահությամբ
դատավոր` Հ․ Դարբինյանի
քարտուղարությամբ` Ֆ. Հակոբյանի
մասնակցությամբ՝
հայցվորի ներկայացուցիչներ՝ Ա․ Մելքումյանի
Ի․ Սարաֆյանի

2021 թվականի դեկտեմբերի 15-ին (ք. Վայք)

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ 12․08․2018թ․ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1000000դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի ընթացքում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարկան նախապատմությունը.
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ -ի /այսուհետ Հայցվոր/ ներկայացուցիչ հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Թեհմինե Ենոքյանի /այսուհետ Պատասխանող/ ՝ 12․08․2018թ․ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1000000դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի ընթացքում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին:
Դատավոր Ս. Սահակյանի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ գործը մակագրվել է դատավոր Հ. Դարբինյանին։
Դատարանի 15․05․2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ։
10․09․2020 թվականի միջնորդությամբ դատավորին հայտնվել է բացարկ, 25․12․2020 թվականի դատարանի որոշմամբ դատավորին հայտնած բացարկի միջնորդությունը մերժվել է։
15․03․2021թ․ դատարան է մուտք եղել հայցապահանջի փոփոխության /հստակեցման / վերաբերյալ միջնորդություն , 19․05․2021թ․ կայացվել է որոշում հայցի հիմքի թույլտվություն տալու մասին։
16․06․2021թ․ որոշում է կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին։
24․11․2021թ․ գործի դատաքննությունը հայտարարվել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 15․12․2021թ։
2. Հայցվորի փաստարկները, իրավական հիմնավորումները և պահանջը.
Հայցվորի ներկայացուցիչները հայցադիմումով ինչպես նաև հայցի հստակեցմամբ հայտնել են, 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում տեղի ունեցած համերգի և համերաշխության հանրահավաքի ընթացքում Թեհմինե Ենոքյանի /այսուհետ նաև՝ Պատասխանող/ հրապարակային ելույթի ժամանակ վերջինս կողմից «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության վերաբերյալ /այսուհետ նաև՝ Ընկերություն/ հրապարակային ներկայացվել է իրականությանը չհամապատասխանող, Ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք փաստացի տվյալներ և հնչեցվել է Ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտություններ:
Մասնավորապես՝ Պատասխանողը հրապարակային ելույթի ժամանակ նշել է /բառացի մեջբերում/.
Ողջույն….ողջունում եմ … և հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները
..ինչպես նաև կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև…
Ինչպես արդեն վերը նշվել է, Պատասխանողը հրապարակային ելույթի ընթացքում թույլ է տվել բազմաթիվ արտահայտություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում և արատավորում են Ընկերության գործարար համբավը:
Վկայակոչել է, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը։
Վերոգրյալ իրավանորմի կիրառության վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ Դատարանն արձանագրել է, որ վիրավորական՝ գործարար համբավն արտավորող արտահայտությունը պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը: Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:
Վերոգրյալ իրավանորմի կիրառության վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ Դատարանն արձանագրել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը /տես՝ հա. 2293/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին կայացրած ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը/:
Այսպես, 12.08.2018 թվականին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ժամանակ տեղ են գտել այնպիսի արտահայտություններ, որոնք արատավորում են ընկերության գործարար համբավը, մասնավորապես՝ Պատասխանողը ելույթի մեջ բազմիցս շեշտել է, որ Ընկերությունը «հանցագործ» է, որ թույլ չեն տալիս Ընկերությունը շարունակի իր «հանցագործությունները»: ՀՀ քրեական օրենսգրքի 18 հոդվածով սահմանվում է հանցագործության հասկացությունը, այն է՝ հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով: Թեև իրավաբանական անձը չի կարող հանդիսանալ հանցագործության սուբյեկտ, այնուհանդերձ «հանցագործություն» բառի բառարանային նշանակության համաձայն այն նաև նշանակում է անթույլատրելի, դատապարտելի արարք՝ վարքագիծ /տես՝ Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Աղայան, հատոր 1, էջ 822, «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան 1976 թվական/: Այսինքն՝ նշված արտահայտությունը հանրության կողմից կարող է ընկալվել այն իմաստով, որ Ընկերությունը դրսևում է անբարեխիղճ վարքագիծ, իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրության նորմերի և պահանջների կոպիտ խախտմամբ: Պատասխանողը, թույլ տալով նման արտահայտությունները, ի սկզբանե հետապնդել է Ընկերության գործարար համբավն արատավորելու նպատակ, ինչը հաստատվում է ոչ միայն այն փաստով, որ Պատասխանողն ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար, չի հիմնավորել որևէ ստույգ փաստի վրա, չի ներկայացրել այդ ստույգ փաստերը հանրությանը, այլև կոչ է արել, որպեսզի հետևեն ֆեյսբուքյան էջերին, միանան ցուցարարներին, որոնց անօրինական գործունեության հետևանքով խափանվել է Ընկերության բնականոն գործունեությունը:
Նշված արտահայտությունները կատարվել են հրապարակային, մասնավորապես Պատասխանողը ելույթ է ունեցել Ջերմուկ քաղաքի ընպելասրահում, որտեղ հավաքված են եղել բազմաթիվ անձինք, բացի այդ վերջինիս ելույթն ուղիղ հեռարձակվել է Պատասխանողի ֆեյսբուքյան էջի միջոցով: Պետք է Նշել, որ սույն քաղաքացիական գործով պատասխանող Թեհմինե Ենոքյանն ունի բազմաթիվ հետևորդներ, որոնց թիվն անցնում է 3500-ը, նշված ուղիղ միացումը դիտվել է ավելի քան 3600 անգամ:
Պատասխանողը նաև նույն ելույթի ժամանակ՝ հրապարակայնորեն, ֆեյսբուքյան անձնական էջի միջոցով ուղիղ հեռարձակմամբ, Ընկերության վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ, որոնք նույնպես արատավորում են Ընկերության գործարար համբավը, մասնավորապես՝ կեղծ տեղեկատվություն տարածելը, միջպետական և միջհամայնքային թշնամանք հրահրելու փորձեր կատարելը չեն համապատասխանում իրականությանը: Պատասխանողը այս անգամ ևս որևէ միջոց չի ձեռնարկել իր կողմից հնչեցրած փաստացի տվյալների իսկությունը ստուգելու հարցում, Ընկերության գործարար պատիվր արատավորելու նպատակ է ունեցել, կոչ է արել հետևել շարժման ֆեյսբուքյան էջին, միանալ ցուցարարներին:
Վերը նշված փաստացի տվյալները և գործարար համբավն արատավորող արտահայտությունները իրականում արատավորում են Ընկերության գործարար համբավը, քանի որ Ընկերության բաժնետերը հանդիսանում է հաշվետու-թողարկող /Տորոնտոյի բորսայում գրանցված ընկերություն է/, Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրության նորմերի և պահանջների խստիվ պահպանմամբ, համագործակցում է բազմաթիվ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ, ունի խոշոր արտասահմանյան ներդրողներ, վայելում է վերջիններիս վստահությունը: Իր հերթին վստահության ձևավորման և կորստի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում և քաղաքացիների հրապարակային հայտարարությունները Ընկերության գործունեության վերաբերյալ: Այսպես` տեղեկատվություն կեղծելը, թշնամանք հրահրելը հանդիսանում են անօրինական և ընդհուպ քրեորեն պատժելի արարքներ: Վերը նշված տեղեկություններ տարածելը չի կարող բացասաբար չանդրադառնալ Ընկերության գործարար համբավի վրա:
Վկայակոչել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետը , 1087.1 հոդվածի 8-րդ կետի 1-ին մասը , խնդրել են Թեհմինե Ենոքյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցման գումար, պարտավորեցնել Թեհմինե Ենոքյանին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում՝ հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը:
15․03․2021 թվականին ներկայացված հայցապահանջի փոփոխության /հստակեցման / վերաբերյալ միջնորդությամբ հայտնել են , որ Ներկայացված հայցադիմումն ուսումնասիրելիս հայտնաբերել են, որ հայցապահանջը ներկայացված է ոչ այնքան հստակ, մասնավորապես, ներկայացված չէ Հայցվորի կողմից պահանջվող հերքման տեքստը, թերի է ներկայացված փոխհատուցման գումարի վերաբերյալ պահանջը, ինչը կարող է տարընկալման առիթ հանդիսանալ, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածով միջնորդել են հայցապահանջը հստակեցնել՝ ընդունելով այն հետևյալ խմբագրությամբ՝ Պարտավորեցնել Պատասխանող՝ Թեհմինե Ենոքյանին 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված վերջինիս հրապարակային ելույթի ընթացքում հնչեցրած և զրպարտություն համարվող տվյալները, այն է՝ «Ողջույն….ողջունում եմ … և հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները» և «Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև.. » հերքել։ Հերքումը հրապարակել պատասխանող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Թեհմինե Ենոքյանի կողմից Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված 12.08.2018 թվականին հնչեցրած զրպարտություն համարվող այն տվյալները, որոնք վերաբերում են «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից հանցագործությունները շարունակելուն, պրովոկացիաներ անելուն, կեղծ տեղեկատվություն տարածելուն, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ՝ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև համայնքային և միջհամայնքային թշնամանք հրահել փորձելուն, միջպետական վեճեր հրահրել փորձելուն, չեն համապատասխանում իրականությանը:
1. Պատասխանող Թեհմինե Ենոքյանից հօգուտ Հայցվոր՝ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության բռնագանձել ընդհանուրը 1.000.000,0 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար՝ որպես 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Պատասխանողի կողմից «Ողջույն….ողջունում եմ … և հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները» և «Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև..» ելույում տեղ գտած «հանցագործ» բառով (վիրավորանք) և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից հանցագործությունները շարունակելուն, պրովոկացիաներ անելուն, կեղծ տեղեկատվություն տարածելուն, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ՝ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև համայնքային և միջհամայնքային թշնամանք հրահել փորձելուն, միջպետական վեճեր հրահրել փորձելուն վերաբերող արտահայտություններով (զրպարտություն) «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման գումար:
2. Պատասխանող Թեհմինե Ենոքյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումար 300000 դրամ։
Անդրադառնալով պատասխանողի կողմից ներկայացված առարկություններին , հայտնել են , որ պատասխանողի կողմից չի ներկայացվել ելույթի ընթացքում հնչեցված արտահայտությունները վիրավորանք և զրպարտություն համարելը բացառող որևէ թույլատրելի և կամ /վերաբերելի փաստարկ և կամ ապացույց , ուստի և խնդրել են հայցապահանջն ամբողջությամբ բավարարել։
Պատասխանողի դիրքորոշումը ․
Պատասխանողի ներկայացուցիչ Ն․ Հակոբյանը առարկել է հայցին և հայցի հստակեցմանը , հայտնել է, որ ինչպես երևում է հայցադիմումի շարադրանքից, Հայցվորը առանձնացրել է հետևյալ մտքերը և արտահայտությունները, «Հանցագործ» տերմինը որպես վիրավորանք և «տարիների ընթացքում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ֊ն բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է տարածել, համայնքային միջհամայնքային վեճեր է փորձել հրահրել ինչպես Գնդեվազի, Ջերմուկ, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև» որպես զրպարտություն: Ամբողջությամբ աոարկելով ներկայացված հայցի հիմքերի և պահանջի դեմ գտել է, որ Պատասխանողը որպես բնապահպան և Գնդևազ համայնքի բնակիչ իրացրել է իր արտահայտվելու ազատության իրավունքը և մատնացույց է արել որոշ խնդիրների, որոնք օբյեկտիվորեն վտանգ են ներկայացնում հասարակության համար:
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասը , 5-րդ մասը ։
Նշել է , որ Հայցվորը հայցադիմումում որպես Պատասխանողի գործարար համբավն արատավորող տվյալներ է նշել հետևյալ մտքերը. «Ընկերությունը հանցագործ է», որ թույլ չեն տալիս ընկերությունը շարունակի իր «հանցագործությունները»: «հանցագործ», «հանցագործություն» տերմինները, որոնք նշվել են որպես հայցվորի գործարար համբավին պատճառված վնաս, որպես բնապահպանական ոլորտում պաշտպանության երկարաժամկետ գործողություններ իրականացրած անձի գնահատականներն են, կարծիքը գործընթացի և կազմակերպության գործունեության մասին:
1. Բացի այդ, «հանցագործ» և «հանցագործություն» տերմինները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների իմաստով գործողություններ չեն համարվում, քանի որ չեն մատնանշում Պատասխանողի կողմից կատարված որևէ կոնկրետ գործողություն, որը չի համապատասխանում իրականությանը, իսկ ինչ վերաբերում է «տարիների ընթացքում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է տարածել, համայնքային միջհամայնքային վեճեր է փորձել հրահրել ինչպես Գևղեվագի, Ջերմուկ, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև» արտահայտություններին, հարկ է նշել, որ պրովոկացիաներ տարածելը, համայնքային վեճեր հրահրելը ըստ էության ընդհանրացված մտքեր են, ոչ ՀՀ քրեական օրենսգրքով հետապնդելի արարաքներ են և ոչ էլ նախատեսված են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որպես վարչական իրավախախտումներ, ուստի որևէ կոնկրետ հանցանքի և զանցանքի մասին այս արտահայտություններում չի խոսվում: Ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից Հայցվորի հասցեին տրված գնահատականի խստությանը, նշենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, սույն գործի փաստական հանգամանքների հետ համանման մեկ այլ գործի շրջանակներում վերահաստատելով, որ խոսքի ազատությունը ժողո՛վրդավարության էական հիմնաքարն է, և այն ներառում է ոչ միայն այնպիսի տեղեկություններ կամ մտքեր, որոնք բարեհաճորեն են ընդունվում կամ որակվում են ոչ վիրավորական, այլ նաև այնպիսի տեղեկություններ կամ մտքեր, որոնք վիրավորում, ցնցում և անհանգստություն են պատճառում (տես Thorgeir Thorgeirson v. Iceland, գործ N 13778/88, 25 հունիսի, 1992, կետ 63): Դատարանը եզրահանգել է, որ այն դեպքում, երբ տեղեկություններ են հրապարակվել ոստիկանության անօրինական գործողությունների և դաժան վերաբերմունքի մասին, որոնք թեև ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրանք են ներկայացրել, և ամբողջությամբ չեն հաստատվել, այնուամենայնիվ, հաշվի առնելով, թե ինչ նպատակ է հետապնդել այդ տեղեկատվության հրապարակումը, նույնիսկ նման խիստ հայտարարությունները պաշտպանված են խոսքի ազատության իրավունքի ներքո (տես Thorgeir Thorgeirson v. Iceland, զործ N 13778/88, 25 հունիսի, 1992, կետ 67):
Այս առումով ակնհայտ է, որ Պատասխանողի խոսքը ոչ թե փաստերի շարադրանք է ուղղված Հայցվորի գործարար համբավի արատավորմանը, այլ կարծիք և մտահոգություն, որը կատարվել է նպատակ ունենալով հրավիրել հանրության և ղեկավար մարմինների ուշադրությունը էկոլոգիական լուրջ խնդիրների շուրջ: Ակնհայտ է, որ նշված մտահոգությունն առարկայազուրկ չէ, հիմնված է եղել որոշակի փաստական հանգամանքների վրա, որոնք հրապարակվել են ավելի վաղ և դրանք հասարակությանն ավելի տեսանելի դարձնելու, պետության ուշադրությունը կոնկրետ էկոլոգիական խնդիրների վրա հրավիրելու նպատակով էլ Պատասխանողը քննադատել է Հայցվորի գործունեությունը: Կոնկրետ այս դեպքում խոսքը գնում է հանքարդյունաբերող ընկերության մասին: Այս առումով միայն google.com /գուգլ/ որոնողական համակարգը մի քանի վայրկյանում բերում է մի շարք աղբյուրներ, թե ինչ վնաս կարող է տալ հանքարդյունաբերությունը հանրության առողջությանը: Նշել է , որ կարևոր է առողջ քննադատությունը, հասարակության տեղեկացված լինելու իրավունքի ապահովումը և միաժամանակ հանրային քննարկումներ ծնելուն ուղղված գործողությունները:
Բացի այդ, բարձրացված մտահոգությունը նաև հասարակական լայն հետաքրքրության և տարբեր քննարկումների առարկա է հանդիսացել, ինչը ևս վկայում է, որ Պատասխանողի ներկայացրածը փաստական հիմքից զուրկ չէ: Սույն գործով խիստ կարևոր է հաշվի աոնել և պատշաճ կերպով գնահատել այն համատեքստը, որի շրջանակներում Պատասխանողը դիմել է հանրային քննադատության մեթոդին և այն նպատակը, որը Պատասխանողը ներկայացնում է այն բարձրաձայնելու համար, Մասնավորապես, Հայցվորի կողմից վկայակոչված տեսագրության համատեքստը, որում կատարվել են ենթադրաբար զրպարտող և վիրավորող արտահայտությունները, ցույց է տալիս, որ ՀՀ տարբեր համայնքների բնակիչները, Գնդևազցիները, Կեչուտցիները, Ջերմուկի բնակիչները համերաշխության երթեր են իրականացրել ի նշան Ամուլսարի պաշտպանության:
Պատասխանողը ելույթի ընթացքում նշում է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին 2006թ.֊ից թույլատրվել է ՀՀ -ում հանք շահագործել, սակայն բազմաթիվ անգամ եղել են բողոք֊ նամակներ, եղել են բազմաթիվ նամակներ Լիդիան Արմենիաին սպասարկող բանկերին, Օմբուդսմենին, եղել են դատական գործեր, որոնք մինչև հիմա շարունակվում են։
Թեհմինե Ենոքյանն իր ելույթի մեջ նաև նշում է, որ վնասվել են տարածքի խմելու ջրերը, փոշու աոկայությունը, այն բոլոր ռիսկերը, որոնց պարունակած ռիսկերի մասին նշվում են միջազգային փաստաթղթերում, մասնավորապես Պատասխանողն իր խոսքում նաև նշել է, որ տարածքում են գտնվում երկու ջրամբարներ Սպանդարյան և Կեչուտի, երեք գետ Արփա, Որոտան և Դարբ, որը ստրատեգիական կարևոր ջրաբանական, երկրաբանական և հիդրոբանական կենտրոն է, այստեղից են սկիզբ առնում Հայաստանի քաղցրահամ ջրերի և ոռոգման ջրերի ամենակարևոր պաշարները: Նշել է նաև, որ Վայոց Ձորը հանդիսանում է գինու արտադրության ամենակարևոր օղակներից մեկը և հայտնի է ամբողջ աշխարհում Արենիի հազվագյուտ գինու տեսակներով Նշել է նաև, որ Ջերմուկ համայնքը Կառավարության կողմից ազդակիր համայնք չի ճանաչվել և Ջերմուկ համայնքի բնակիչների ձայնը ըստ էության լսելի չի դարձել հանքարդյունաբերության հարցում որոշումներ կայացնելիս:
Բերելով մի շարք հիմանվորումներ դատարնին խնդրել է Պատասխանողի ներկայացրած կարծիքը գնահատել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից խոսքի ազատության պաշտպանության ստանդարտներին համապատասխան հիմնվելով այն համատեքստի և փաստերի վրա, որոնրց շրջանակներում ներկայացվել են արտահայտությունները:
4.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
12․08․2018թ․ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ամբողջական տեսանյութը։
6.Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննության առնելով հայցը, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտելով գործով ներկայացված ապացույցներն ու գնահատելով դրանք, համադրելով գործի փաստերը կիրառելի իրավական նորմերի հետ դատարանը հանգեց հետևյալին.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Դատարանը արձանագրում է , որ Պատասխանողը մասնագիտությամբ բնապահպան է և ոչ թե իրավաբան, ուստի կարող էր և չհասկանալ արտահայտած բառի իրական նշանակությունը։
Վճռաբեկ Դատարանն իր 21․07․2021թ. թիվ ԵԴ/7480/02/18 որոշմամբ արձանագրել է, որ՝ կարևորում է, որ կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը որոշելիս պետք է գնահատել դրանց առկայությունը հենց արտահայտության հրապարակման ժամանակ: Այլ կերպ ասած՝ պետք է պարզել, թե արդյոք արտահայտությունն անելու ժամանակ այդ արտահայտությունը պարունակել է անձի որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ կոնկրետ, հստակ տեղեկություններ, արդյոք այդ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային, արդյոք դրանք համապատասխանել են իրականությանը և արդյոք դրանք իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Բացի այդ, անհրաժեշտ է հստակ տարանջատել փաստական հիմք ունեցող գնահատողական դատողությունները զրպարտող բնույթի փաստական տվյալներից՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումները:
Սույն գործով ներկայացված տեսաձայնագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հաղորդումն ունեցել է հստակ ուղղվածություն՝ հանրությանը տեղեկացնել բուսաբուժություն, հեքիմության բացասական և անդառնալի հետևանքների մասին: Հաղորդմանը ներկա հյուրերը ներկայացրել են տարբեր տեղեկություններ բուսաբուժության վերաբերյալ: Հասմիկ Աբովյանը որևէ կոնկրետ տվյալ չի ներկայացրել Ստեփան Բաղդասարյանի գործողությունների վերաբերյալ, ավելին՝ Հասմիկ Աբովյանը հաղորդման ընթացքում է տեղեկացել Ստեփան Բաղդասարյանի կողմից ընտրված բուժման մեթոդների, բժշկական կրթություն և բժշկական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունենալու մասին: Ամբողջ հաղորդման ընթացքում Հասմիկ Աբովյանը՝ որպես որակավորված բժիշկ, փորձել է բացատրել գիտական բժշկության և ավանդական բժշկության տարբերությունները, այդ թվում՝ նկարագրել է ծանր աստիճանի շաքարային դիաբետի բուժման գիտական մեթոդի էությունը: Ավելին, տեսաձայնագրության ուսումնասիրությունից հստակ երևում է Հասմիկ Աբովյանի էմոցիոնալ արձագանքը Ստեփան Բաղդասարյանի կողմից ընտրված բուժման մեթոդների, ոչ գիտական մեթոդներով բուժման անդառնալի հետևանքների կապակցությամբ (հատկապես այն ժամանակ, երբ տեղեկանում է «ձկներով բուժման» մասին):
Այս ամենը Վճռաբեկ դատարանի մոտ ձևավորում է համոզմունք այն մասին, որ Հասմիկ Աբովյանը, ցանկանալով հանրությանը բացատրել ոչ գիտական մեթոդներով բուժման հնարավոր անդառնալի հետևանքների մասին, նպատակ չի ունեցել արատավորել Ստեփան Բաղդասարյանի համբավը, այլ իր բացասական գնահատականը, քննադատությունը, հետևաբար՝ գնահատողական դատողությունն է արտահայտել Ստեփան Բաղդասարյանի վարքագծին՝ ունենալով բավարար փաստական հիմք:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Հասմիկ Աբովյանը՝ լինելով բժիշկ և չհանդիսանալով իրավաբան, պարտավոր չէր գիտակցել հնչեցված արտահայտության իրավական բովանդակությունը: Ավելին, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հաղորդման ընթացքում Հասմիկ Աբովյանի հնչեցրած արտահայտությանը նախորդել են քրեական գործի վերաբերյալ Սուրեն Նիկողոսյանի և Տաթև Սարգսյանի ներկայացրած տվյալները, այդ թվում՝ այն, որ քրեական գործը կարճվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ուստի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Հասմիկ Աբովյանի հնչեցրած «հանցագործ» արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է Ստեփան Բաղդասարյանի վարքագծին: Նման հետևության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ինչպես իր, այնպես էլ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները՝ մասնավորապես այն, որ տուժողը չի կարող հավակնել ամբողջ ծավալով պաշտպանվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով, եթե իր հասցեին հնչեցված արտահայտություններն իր՝ միջին վիճակագրական քաղաքացու տեսանկյունից բացասական գործողությունների հետևանք են, իսկ հրապարակված տեղեկությունները հանրային լայն շրջանակների համար հետաքրքություն են ներկայացնում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, խիստ կարևորելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով երաշխավորված մարդու բարձրագույն արժեք լինելը և մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք լինելը, այդուհանդերձ գտնում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը չպետք է ենթարկվի այնպիսի սահմանափակումների, որոնք հանգեցնեն այդ իրավունքի փաստացի անիրացվելիության: Սույն գործով Հասմիկ Աբովյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, ոչ իրավաբան և պարտավոր չէր իրապես պատկերացնել արված արտահայտության իրավական բովանդակությունը, ոչ թե հնչեցված արտահայտությամբ նպատակ է ունեցել խախտել անմեղության կանխավարկածի սկզբունքը և արատավորել Ստեփան Բաղդասարյանի պատիվն ու արժանապատվությունը, այլ ունենալով բավարար փաստական հիմք՝ ներկայացրել է իր բացասական կարծիքը (քննադատությունը) Ստեփան Բաղդասարյանի արարքին:
Նկատի ունենալով մի կողմից անձի պատվի և արժանապատվության պահպանման անհրաժեշտությունը և մյուս կողմից կարծիքի արտահայտման ազատության իրական երաշխիքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից չի ապահովվել արդարացի հավասարակշռություն երկու հիմնարար իրավունքների միջև, և Հասմիկ Աբովյանի կարծիքի արտահայտման ազատությունն անհարկի սահմանափակվել է: Նախ՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «հանցագործ» արտահայտությունն ինքնին չի հաղթահարում վերացական չլինելու արգելքը, և երկրորդ՝ արված արտահայտությունը հաղորդման շրջանակներում նպատակ չի ունեցել արատավորել Ստեփան Բաղդասարյանի պատիվն ու արժանապատվությունը, այլ պարզապես եղել է Հասմիկ Աբովյանի գնահատողական դատողությունը մինչև այդ իր լսած տեղեկություններին՝ Ստեփան Բաղդասարյանի վարքագծի վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը , դատարանը գտավ որ Պատասխանող՝ Թեհմինե Ենոքյանին պարտավորեցնելու ՝ 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված վերջինիս հրապարակային ելույթի ընթացքում հնչեցրած վիրավորանք համարվող տվյալները, այն է՝ «Ողջույն….ողջունում եմ … և հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները» հերքելու պահանջի մասին հայցը ենթակա է մերժման։
Քննության առնելով զրպատչական արտահայտությունների մասով պահանջը ` դատարանը հանգեց հետևյալին.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ վճռաբեկ դատարանը իր վերոբերյալ որոշմամբ անդրադարձել է կոնկրետ արտահայտության՝ որպես զրպարտությոն որակման չափանիշներին.
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վերոգրյալ բավականին բազմադրվագ զրպարտչական արտահայտություններից կարելի է ընդհանրացնելով նշել, որ ընդհանուր առմամբ զրպարտչական են նշված արտահայտություններում տեղ գտած հետևյալ մտքերը.
«Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև.. »։
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/12 գործով արտահայտել է դիրքորոշում առ այն, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել ... համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով (տես ՀՀ վճռաբեկ դատարանի վերոբերյալ որոշումը):
Տվյալ պարագայում արտահայտությունը կատարված է 12.08.2018 թվականին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ժամանակ, որտեղ եղել են շատ մարդիկ և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթը ևս կարող էին դիտել բազմաթիվ մարդիկ :
Նման պայմաններում համադրելով վերոբերյալ փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ՝ անկհայտ է դառնում, որ վերոբերյալ բոլոր արտահայտությունները կատարվել են հրապարակային կերպով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ հոդվածի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Համադրելով վերոնշյալ դրույթը նույն հոդվածի 3-րդ կետում ամրագրված «զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statemeոt օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը» դրույթի հետ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. զրպարտության վերաբերյալ գործերի քննության ընթացքում գործում է այն կանխավարկածը, որ փաստերի` իրականությանը համապատասխանելու ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Այս ընդհանուր կանոնից բացառություն է հանդիսանում միայն այն դեպքը, երբ ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր: Այս պարագայում ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը, սակայն միայն այն դեպքում, երբ պատասխանողը կհիմնավորի իրենից պահանջվող գործողությունների և ջանքերի ոչ ողջամիտ լինելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Եթե նույնիսկ պատասխանողից պահանջվող գործողությունները կամ ջանքերը ոչ ողջամիտ են, սակայն անհրաժեշտ ապացույցներին հայցվորը չի տիրապետում, ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը (տես ՀՀ վճռաբեկ դատարանի վերոբերյալ որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը իր վերոբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը» (տես թիվ ԵԿԴ/2293/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):
Հետևյալից բխում է, որ զրպարտչական են այն արտահայտությունները, որոնք սուտ տեղեկություն են պարունակում օրենսդրական նորմերի և բարոյական սկզբունքների խախտման, ինչպես նաև բարոյապես դատապարտելի արարքների մասին՝ հայցվորի նկատմամբ առաջացնելով բացասական վերաբերմունք (տես ՀՀ վերաքննիչ դատարանի հետևյալ որոշումները՝ ԵԿԴ/1325/02/12, ԵԱՔԴ/0642/02/12, ԵԿԴ/1696/02/11)
1. Դատարանը համդրելով գործում առկա փաստը , կիրառելի իրավական նորմերի հետ արձանագրում է, որ առկա են կոնկրետ արտահայտության որպես զրպարտություն գնահատման բոլոր չորս չափանիշները , ուստի պետք է պարտավորեցնել պատասխանող Թեհմինե Ենոքյանին 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված վերջինիս հրապարակային ելույթի ընթացքում հնչեցրած զրպարտություն համարվող տվյալները, այն է՝ «Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև.. » հերքել։ Հերքումը հրապարակել պատասխանող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Թեհմինե Ենոքյանի կողմից Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված 12.08.2018 թվականին հնչեցրած զրպարտություն համարվող այն տվյալները, որոնք վերաբերում են «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից պրովոկացիաներ անելուն, կեղծ տեղեկատվություն տարածելուն, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ՝ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև համայնքային և միջհամայնքային թշնամանք հրահել փորձելուն, միջպետական վեճեր հրահրել փորձելուն, չեն համապատասխանում իրականությանը:
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխմանը` Դատարանը հանգեց հետևյալին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները:
Դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փաստաբանի խելամիտ վարձատրության հետ կապված դատական ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաև հաշվի առնելով փաստաբանի կողմից սույն գործով կատարված փաստացի աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը, դատական նիստերի քանակը և վերջինիս կողմից նշանակված դատական նիստերին մասնակցությունը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը, Դատարանը սույն գործով որպես փաստաբանի վարձատրության խելամիտ չափ է համարում 100,000 ՀՀ դրամը։
Տվյալ դեպքում հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից սույն գործով գանձման ենթակա պետական տուրքի գումարը նախապես չի վճարվել, ինչպես նաև այն, որ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն, Դատարանը գտնում է, որ պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել պետական տուրքի գումարը՝ 12000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև ՝ 100,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ, 189-րդ, 191-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածով և 198-րդ հոդվածի 1-ին մասով` Դատարանը

ՎՃՌԵՑ

Հայցը բավարարել մասնակիորեն․
Պարտավորեցնել պատասխանող Թեհմինե Ենոքյանին 2018 թվականի օգոստոսի 12-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված վերջինիս հրապարակային ելույթի ընթացքում հնչեցրած զրպարտություն համարվող տվյալները, այն է՝ «Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև.. » հերքել։ Հերքումը հրապարակել պատասխանող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Թեհմինե Ենոքյանի կողմից Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված 12.08.2018 թվականին հնչեցրած զրպարտություն համարվող այն տվյալները, որոնք վերաբերում են «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից պրովոկացիաներ անելուն, կեղծ տեղեկատվություն տարածելուն, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ՝ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև համայնքային և միջհամայնքային թշնամանք հրահել փորձելուն, միջպետական վեճեր հրահրել փորձելուն, չեն համապատասխանում իրականությանը:
Հայցը մնացած մասով մերժել։
Թեհմինե Ենոքյանից հօգուտ << Լիդիան Արմենիա >> ՓԲԸ-ի բռնագանձել 12000 /տասներկու հազար / դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Թեհմինե Ենոքյանից հօգուտ << Լիդիան Արմենիա >> ՓԲԸ-ի բռնագանձել 100000 /հարյուր հազար / դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռը հրապարակման պահից մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

ԴԱՏԱՎՈՐ Հ․ԴԱՐԲԻՆՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 15-12-2021
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 02-03-2022
Էջերի քանակը: հատոր 1 <<132>>թերթից
Էջերի քանակը: հատոր 2 <<124>>թերթից
Էջերի քանակը: հատոր 3 <<143>>թերթից
Էջերի քանակը: հատոր 4 <<115>>թերթից
Էջերի քանակը: հատոր 5 <<88>>թերթից
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 16-02-2022
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 02-03-2022
Էջերի քանակը: 1 հատոր 132 թերթ
Էջերի քանակը: 2 հատոր 124 թերթ
Էջերի քանակը: 3 հատոր 143 թերթ
Էջերի քանակը: 4 հատոր 115 թերթ
Էջերի քանակը: 5 հատոր 88
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: ԴԴ24/Ե-1091/22
Դատական Գործ N: ԱՎԴ3/0965/02/18
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 16-02-2022
Բողոքի համարը: 847
Ում կողմից է բերվել բողոքը: Հայցվորի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:Լիդիան Արմենիա ՓԲԸ   
Հասցե:ք.Երևան, Վ.Սարգսյան 26/1   
Ներկայացուցիչ
ԱնունԻնգա   
ԱզգանունՍարաֆյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է
Որոշման ամսաթիվը: 17-03-2022
Ստեղծման ամսաթիվ: 2022-03-17 16:21:48
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0965/02/18
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.03.2022թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով՝

նախագահող դատավոր` Մ.Հարթենյան,
դատավոր` Գ.Թորոսյան,
դատավոր՝ Դ.Սերոբյան,

քննության առնելով թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 15.12.2021 թվականի վճռի դեմ հայցվոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Հ.Դարբինյանի), քննության առնելով թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ 12․08․2018թ․ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1000000 դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի ընթացքում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին, 15.12.2021 թվականին վճռել է հայցը բավարարել մասնակի:
Վերոնշյալ վճռի դեմ հայցվոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի անունից վերաքննիչ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան՝ 14.02.2022 թվականին այն հանձնելով փոստային կապի օպերատորին:
Վերաքննիչ դատարանում գործը ստացվել է 04.03.2022 թվականին, դատական կազմին է հանձնվել 07.03.2022 թվականին:
Բողոք բերած անձը միջնորդել է Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել, և ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ նշել է, որ դատական ակտը ստացել է 14.01.2022 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ (…) դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
Տվյալ դեպքում 15.12.2021 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 11.01.2022 թվականին (հիմք՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային՝ www.court.am կայք, «դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին), վճիռը փոստային ծառայությանը հանձնվել է 11.01.2022 թվականին (հիմք՝ գործ հատոր 5, թերթ 83), վերաքննիչ բողոքը ներկայացրել է 14.02.2022 թվականին, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետի բաց թողում առկա չէ, ուստի բողոք ներկայացրած անձի միջնորդությունը` վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ, ենթակա է մերժման:
Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և դրան կցված փաստաթղթերը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
Վերաքննիչ բողոքում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն:
Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված կանոնի՝ վերաքննիչ բողոքում նշված չէ գործին մասնակցող անձի՝ տվյալ դեպքում պատասխանող Թեհմինե Ենոքյանի հասցեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ, 382-րդ հոդվածներով, 391-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բողոք բերած անձի անունից ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժել:
2. Թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործով Դատարանի 15.12.2021 թվականի վճռի դեմ հայցվոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնել:

Բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և որոշումն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է Վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Մ.ՀԱՐԹԵՆՅԱՆ Գ.ԹՈՐՈՍՅԱՆ Դ.ՍԵՐՈԲՅԱՆ
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: 28-03-2022
Բողոքի հերթական համարը: 1641
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Ներկայացման ամսաթիվ: 16-02-2022
Բողոքի համարը: 847
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 40000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: 14-02-2022
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: 220214079648060
Այլ նշումներ:
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 04-03-2022
Բողոքի համարը: 1164
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանողի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
ԱնունԹեհմինե   
ԱզգանունԵնոքյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունՆինա   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է
Որոշման ամսաթիվը: 17-03-2022
Ստեղծման ամսաթիվ: 2022-03-17 16:22:40
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0965/02/18
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.03.2022թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով՝

նախագահող դատավոր` Մ.Հարթենյան,
դատավոր` Գ.Թորոսյան,
դատավոր՝ Դ.Սերոբյան,

քննության առնելով թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 15.12.2021 թվականի վճռի դեմ պատասխանող Թեհմինե Ենոքյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Հ.Դարբինյանի), քննության առնելով թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ 12․08․2018թ․ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակված Թեհմինե Ենոքյանի հրապարակային ելույթի ընթացքում գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1000000 դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում՝ հրապարակային ելույթի ընթացքում և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին, 15.12.2021 թվականին վճռել է հայցը բավարարել մասնակի:
Վերոնշյալ վճռի դեմ պատասխանող Թեհմինե Ենոքյանի անունից վերաքննիչ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան՝ 02.03.2022 թվականին այն հանձնելով փոստային կապի օպերատորին:
Վերաքննիչ դատարանում գործը ստացվել է 04.03.2022 թվականին, դատական կազմին է հանձնվել 07.03.2022 թվականին:
Բողոք բերած անձը միջնորդել է Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել, և ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ նշել է, որ դատական ակտը ստացել է 07.02.2022 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ (…) դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
Տվյալ դեպքում 15.12.2021 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է՝ 11.01.2022 թվականին (հիմք՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային՝ www.court.am կայք, «դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին), վճիռը փոստային ծառայությանը հանձնվել է 11.01.2022 թվականին (հիմք՝ գործ հատոր 5, թերթ 85, 86), ուղարկված ծրարը հետ է վերադարձվել Դատարան «տեղափոխված» նշումով, իսկ վերաքննիչ բոցոքին կից ներկայացված թիվ DLEO102159478AM փոստի ծրարի պատճենի և թիվ DLEO102159478AM առաքանու «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի քաղվածքի համաձայն՝ բողոք բերած անձի ներկայացուցիչը դատական ակտը ստացել է 08.02.2022 թվականին, հետևաբար Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետի հարգելիության հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը (տե՛ս Անուշ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ Մշակույթի նախարարության թիվ ԵԴ/22262/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը), եզրահանգում է, որ մինչ դատական ակտը ստանալու օրը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բաց թողնելու պատճառները պետք է ճանաչել հարգելի և վերականգնել, ուստի համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի, վերաքննիչ բողոք բերած անձի կողմից ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ենթակա է բավարարման:
Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և դրան կցված փաստաթղթերը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
Վերաքննիչ բողոքում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն:
Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված կանոնի՝ վերաքննիչ բողոքում թերի է նշված բողոք բերած անձի, տվյալ դեպքում՝ պատասխանող Թեհմինե Ենոքյանի հասցեն, նշված է միայն ծանուցման՝ փաստաբանի հասցեն, ինչպես նաև նշված չէ հայցվոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հասցեն:
Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի՝ վերաքննիչ բողոքին կցված չէ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձին՝ տվյալ դեպքում հայցվոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին ուղարկելու մասին ապացույցը:
Վերաքննիչ բողոքին կից ներկայացված «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչ Ինգա Սարաֆյանի անվամբ փոստային անդորրագիրը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող ապացույց այն հիմնավորմամբ, որ գործի նյութերի համաձայն՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ինգա Սարաֆյանի հասցեն է ք.Երևան, Աբովյան 16, 2-րդ հարկ, մինչդեռ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրում որպես վերջինիս հասցե նշված է ք.Երևան, Աբովյան 16:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ, 382-րդ հոդվածներով, 391-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բողոք բերած անձի անունից ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարել և վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել:
2. Թիվ ԱՎԴ3/0965/02/18 քաղաքացիական գործով Դատարանի 15.12.2021 թվականի վճռի դեմ պատասխանող Թեհմինե Ենոքյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնել:

Բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և որոշումն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է Վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Մ.ՀԱՐԹԵՆՅԱՆ Գ.ԹՈՐՈՍՅԱՆ Դ.ՍԵՐՈԲՅԱՆ
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: 01-04-2022
Բողոքի հերթական համարը: 1734
Այլ նշումներ:ընդունվել է վարույթ 21.04.2022 թվականին
Պետական տուրք    
Ներկայացման ամսաթիվ: 04-03-2022
Բողոքի համարը: 1164
Ներկայացվել է: Անդորրա(գրեր)գիր
Պետ. տուրք (ՀՀ դրամ): 10000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվ: 01-03-2022
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համար: 000725
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 04-03-2022
Վիճակագրական տողի համարը: 13
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-132, 2-124, 3-143, 4-115, 5-88
Գործը ստացվել է: Արարատի և Վայոց Ձորի մարզ
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Հայցը (դիմումը) մասնակի բավարարելու մասին վճիռ
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել (Նախագահի կողմից)    
Ամսաթիվ: 04-03-2022
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Մարգարիտա  Հարթենյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Գոռ Գագիկի Թորոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Դավիթ Մարատի Սերոբյան
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Երբ: 13-04-2022
Որոշումը:
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       24 Ապրիլ 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան