Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԷԴ/0053/04/14

Վիճակագրական տողի համար:

Նախադեպային գործ

Դիմումատու

Էրեբունի վարչական շրջան

Պարտապան

Արմեն Գուրգենի Ստամբոլցյան

Դատավոր

Էրեբունի և Նուբարաշեն:

Երեմ Եսոյան

Քաղաքացիական վերաքննիչ:

Ամրահի Սուրենի Պետրոսյան

Վճռաբեկ:

Սուրեն Ռաֆիկի Անտոնյան

  • Նիստեր
  • Ակտեր
  • Էրեբունի և Նուբարաշեն
  • Քաղաքացիական վերաքննիչ
  • Վճռաբեկ

Գործ թիվ ԵԷԴ/0053/04/14

Վ Ճ Ի Ռ
Հ Ա Ն ՈՒ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ

ԴԱՏԱՎՈՐ` ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ
Դիմող՝ Երևան համայնք՝
ի դեմս Էրեբունի վարչական շրջանի
/ՀՎՀՀ` 02593108, պետ. գրանցման համար` 286.180.07304, վկայական` 01 Բ 002520,
հասցե՝ ք.Երևան, Ս.Դավթի 87/
Պարտապան՝ Արմեն Գուրգենի Ստամբոլցյան
/անձնագիր՝ AN 0603418, տրված 06.08.2013թ. 004-ի կողմից,
հասցե՝ ք.Երևան, Այվազովսկու 14, հաշվառման հասցե՝ ք. Երևան, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բնակարան 52/

ք.Երևան
2014 թվականի նոյեմբերի 24-ին դատարանում

1. Գործի դատավարական նախապատմությունը.

2014թ. սեպտեմբերի 02-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ս. Սահակյանը դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: Միաժամանակ դատարանին խնդրել է սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակել Հովհաննես Սողոմոնյանին:

2014թ. սեպտեմբերի 02-ի դատարանի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի սնանկության գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:

2014թ. սեպտեմբերի 17-ի դատարանի որոշմամբ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2014թ. հոկտեմբերի 21-ին դատարան է ներկայացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին 15.10.2014թ. որոշումը, ըստ որի ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի համասեփականատեր:

2014թ. հոկտեմբերի 21-ին և 2014թ. նոյեմբերի 03-ին պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին համապատասխանաբար ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն և ք. Երևան, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բնակարան 52 հասցեներով դատարանի կողմից ուղարկվել է դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի արդյունքում վերջինս չի հայտնաբերվել և կատարողական վարույթն ավարտվել է, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 103 հոդվածի համաձայն, 2014թ. հոկտեմբերի 21-ին և 2014թ. նոյեմբերի 03-ի դատարանի գրություններով ծանուցումներ են ուղարկվել պարտապանի վերջին հայտնի հաշվառման բնակության /գտնվելու/ վայրի` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և ՀՀ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարներին, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վերաբերյալ ծանուցումները ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկելու համար:

Միաժամանակ 2014թ. նոյեմբերի 03-ի դատարանի գրությամբ հարցում է կատարվել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, պարզելու պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի բնակության /հաշվառման/ վայրի վերաբերյալ տվյալներ:

2014թ. հոկտեմբերի 28-ին դատարան է ստացվել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի` N24/1-5/122/5102 գրությունը, որում նշվել է, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ չունեն:

2014թ. նոյեմբերի 12-ին դատարան է ստացվել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գրությունը, որին կցել են բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին N452811 տեղեկանքը, ըստ որի Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը, ծնված 15.11.1965թ., հաշվառման վայրի հասցեն է՝ ք. Երևան, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բն. 52, հաշվառված է 11.09.2008թ-ին, անձնագիր՝ AN0603418, տրված 06.08.2013թ.. 004-ի կողմից:

2014թ. նոյեմբերի 19-ին դատարան է ստացվել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի` N25/01-4/4954 գրությունը, որում նշվել է, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում Վ. Համբարձումյան 18 շենքի թիվ 52 բնակարանի դուռը մշտապես եղել է փակ վիճակում և հնարավոր չի եղել ծանուցել Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին դատական նիստի մասին:

2. Դիմողի իրավական դիրքորոշումը.

Դիմող Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Ս. Սահակյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանող Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է ք.Երևան, Այվազովսկու փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը: Նշված հարկվող օբյեկտի պատասխանողի ժամկետանց պարտավորության հանրագումարը կազմում է 6 310 668 ՀՀ դրամ, որից որպես 2008-2013թթ. գույքահարկի ապառք՝ 1 878 495 ՀՀ դրամ և 01.07.2014թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր՝ 956 020 ՀՀ դրամ, որպես հողամասի 2008-2013թթ. հողի հարկի ապառք՝ 2 326 157 ՀՀ դրամ և 01.07.2014թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր՝ 1 149 995 ՀՀ դրամ:
Մեջբերելով ՀՀ կառավարության 22.05.2003թ. հա. 641-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ և 2.3-րդ կետերը, նշել է, որ սույն որոշման շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանման կողմից ստացվել է համայնքի վարչական սահմաններում գտնվող հարկվող օբյեկտների ամփոփ ցուցակը, բացի այդ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանման կողմից տրվել է տեղեկանք, ըստ որի ք. Երևան, Այվազովսկու փ. 14 հասցեում գտնվող հասարակական շինության՝ արտադրամասի և հողամասի սեփականատերը հանդիսանում է Արմեն Ստամբոլցյանը:
Մեջբերելով <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետը, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը նշել է, որ պատասխանողը չի կատարել վերը նշված օրենքի պահանջները, որի պատճառով էլ գույքահարկի գումարները սահմանված ժամկետից ուշ վճարելու համար <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի հիմքով՝ ժամկետանց չվճարված հարկի գումարի նկատմամբ հաշվարկվել է տույժեր՝ 956 020 ՀՀ դրամ գույքահարկի մասով, իսկ հողի հարկի մասով՝ 1 149 995 ՀՀ դրամ:
Մեջբերելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և Երևանի քաղաքապետի 2009թ. սեպտեմբերի 28-ի N8413-Ա և 2010թ. սեպտեմբերի 28-ի N4466-Ա որոշումների 1-ին կետերը նշել է, որ պատասխանողը կամովին չի կատարում իր հարկային պարտավորությունները, ուստի ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի և <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածներով 29.04.2011թ-ին հայց է ներկայացվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատասխանողից գույքահարկի, հողի հարկի և հաշվարկված տույժերի բռնագանձման պահանջով:
Նշել է, որ հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունվել 02.05.2011թ-ին և նշանակվել է դատական նիստ: Գործի դատաքննության ընթացքում հնարավոր չի եղել պատասխանողին ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և 14.06.2011թ. դատարանի որոշմամբ պատասխանողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և գործի վարույթը կասեցվել է:
Այնուհետև ԴԱՀԿ ծառայության կողմից ևս հնարավոր չի եղել պատասխանողին հայտնաբերել և հարկադիր կատարողի 18.10.2011թ. որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է: Նշված որոշման հիման վրա դատարանը 13.05.2013թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է դատական նիստ:
Դատարանը նշված գործի վարույթը 03.06.2013թ-ին կարճել է՝ առարկայական ընդդատությամբ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինելու պատճառաբանությամբ:
Նշված ժամանակահատվածում պատասխանողի կողմից դարձյալ չեն կատարվել հարկային պարտավորությունները և վերջինիս պարտավորությունների հանրագումարը գույքահարկի, հողի հարկի և հարկերը սահմաված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերով կազմում է 6 310 668 ՀՀ դրամ:

Մեջբերելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը՝ նշել է, որ առկա են վերոնշված հոդվածով սահմանված հիմքերը պատասխանող Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու համար, ուստի ղեկավարվելով նույն օրենքի 10, 11 և 13 հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածով դատարանին խնդրել է պատասխանող Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին /հաշվառված ք. Երևան, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բն. 52, անձնագիր՝ AN 0603418, տրված 06.08.2013թ. 004-ի կողմից/ ճանաչել սնանկ:

3. Պարտապանի իրավական դիրքորոշումը.

Պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին ինչպես 2014թ. սեպտեմբերի 03-ին, այնպես էլ 2014թ. հոկտեմբերի 21-ին դատարանի կողմից ուղարկվել է դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել:

Դատարանի որոշմամբ, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 103 հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, հայտարարվել է պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի և նրա գույքի հետախուզում:

Վերոհիշյալ որոշման հիման վրա հանվել է համապատասխան կատարողական թերթ և ուղարկվել կատարման:

2014թ. հոկտեմբերի 21-ին դատարան է ներկայացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին 15.10.2014թ. որոշումը, ըստ որի ծառայության կողմից հարուցված կատարողական վորույթի գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի համասեփականատեր:
4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ.

2014թ. սեպտեմբերի 02-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Ս. Սահակյանը դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:

Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային նպարտավորությունների վերաբերյալ 11.12.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորություններ 11.12.2013թ. դրությամբ կազմում է 2 738 855 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1 878 495 ՀՀ դրամ, տույժ՝ 860 360 ՀՀ դրամ:

Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային նպարտավորությունների վերաբերյալ 11.12.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորություններ 11.12.2013թ. դրությամբ կազմում է 3 358 682 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2 326 158 ՀՀ դրամ, տույժ՝ 1 032 524 ՀՀ դրամ:

Դիմումին կից ներկայացված ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. հունիսի 03-ի վճռի համաձայն՝
1. Ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի` հօգուտ համայնքի բյուջեի /900025311581 գույքահարկի վճարման հաշվեհամարին և 900025311037 հողի հարկի վճարման հաշվեհամարին/ 5426945 ՀՀ դրամ որպես պարտավորության գումարի, որից որպես 2004-2010թթ. գույքահարկի ապառք 1836455 ՀՀ դրամ և 03.12.2010թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր 836416 ՀՀ դրամ, որպես 2006-2010թթ. հողի հարկի ապառք` 1938465 ՀՀ դրամի և 03.12.2010թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր` 815605 ՀՀ դրամի, ինչպես նաև 108539 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասին հա. ԵԷԴ/0445/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճել` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
2. Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2011թ. ապրիլի 26-ի թիվ 161 վճարման հանձնարարականով 900005016010 հաշվեհամարին վճարված 108539 ՀՀ դրամ գումարը վերադարձնել հայցվոր Երևան համայնքին:

2014թ. հոկտեմբերի 21-ին և 2014թ. նոյեմբերի 03-ի դատարանի գրություններով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի արդյունքում վերջինս չի հայտնաբերվել և կատարողական վարույթն ավարտվել է, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 103 հոդվածի համաձայն, ծանուցում է ուղարկվել պարտապանի վերջին հայտնի հաշվառման, բնակության /գտնվելու/ վայրի` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և ՀՀ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարներին, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վերաբերյալ ծանուցումները ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկելու համար:

5. Դատարանի իրավական վերլուծությունները.

Դատարանն ուսումնասիրելով գործի հանգամանքները, ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ.

<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Ըստ նշված հոդվածի 2-րդ մասի` պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Երևան համայնքը՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Ս. Սահակյանի, դատարան ներկայացված դիմումով հայտնել է, որ պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վճարային պարտավորությունն անվիճելի է և գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ուստի առկա են վերջինիս սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները:

Այս դեպքում, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա և/կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է:

Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վճարային պարտավորությունն անվիճելի է և բացակայում է հաշվանցի հնարավորությունը:

Միաժամանակ, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 103 հոդվածը սահմանում է, որ, եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:

Բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:

Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:

Այս պարագայում, դատարանը պատշաճ ձևով պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին է ուղարկել սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը, դիմումը վարույթ ընդունելու և ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն այդ փաստաթղթերով ծրարը ետ է վերադարձվել դատարան, և դատարանը, հիմք ընդունելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 103 հոդվածի 1-ին մասը, 2014թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ հայտարարել է պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հետախուզում:

Նշված որոշման հիման վրա հանվել է համապատասխան կատարողական թերթ և ուղարկվել կատարման, որի հիման վրա 2014թ. հոկտեմբերի 21-ին դատարան է ներկայացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին 15.10.2014թ. որոշումը, ըստ որի ծառայության կողմից հարուցված կատարողական վորույթի գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի համասեփականատեր:

Այս պարագայում, պարտապանին նրա վերջին հայտնի բնակության վայրերի հասցեներով ծանուցումներն ուղարկելուց հետո 9 օրվա ընթացքում Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը չի վիճարկել իր սնանկությունը, իսկ դատարան ներկայացված ապացույցներից հետևում է, որ առկա են <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքով սահմանված հիմքերն ու հատկանիշները, հետևաբար Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին պետք է ճանաչել սնանկ:

Ինչ վերաբերում է պետական տուրքին, ապա դիմողի կողմից վճարվել է օրենքով սահմանված պետական տուրքի գումարը, հետևաբար այդ հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ, 6-րդ, 17-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124, 130-132 և 140-1401 հոդվածներով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

1. Երևան համայնքի ընդդեմ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը բավարարել:

2. Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին /անձնագիր՝ AN 0603418, տրված 06.08.2013թ. 004-ի կողմից, բնակության /գտնվելու/ հասցե՝ ք. Երևան, Այվազովսկու 14, հաշվառման հասցե՝ ք. Երևան, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բնակարան 52/ ճանաչել սնանկ:

3. Արգելանք դնել Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

4. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

5. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

6. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

7. Վճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Սնանկության դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
Նախագահող դատավոր` Արսեն Բաբայան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հրապարակվում է՝ 2022 թվականի մարտի 02-ին, Երևան քաղաքում

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),

Նախագահությամբ դատավոր` ՍԼԱՎԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննելով Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Սնանկության դատարանի (այսուհետ նաև` Դատարան)՝ «Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով Արա Հենրիկի Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» 01.12.2021թ. որոշման դեմ` թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով ըստ Երևան համայնքի դիմումի՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմություն.
Երևան համայնքը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 01.12.2021թ. որոշմամբ Դատարանը մերժել է Արա Հակոբյանի միջնորդությունը՝ անշարժ գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու մասին:
Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Արա Հակոբյանը:
Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանը:

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերի համոզմամբ Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 60-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հողվածները, սխալ է կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 47-րդ հոդվածները, ինչն իր հերթին հանգեցրել է Արա Հակոբյանի սեփականության սահմանադրական իրավունքի խախտման։ Դատարանը խախտել է նաև Արա Հակոբյանի ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։
Բողոքարկվող որոշման մեջ մերժման հիմքերի մեջ առաջինը դատարանը նշել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ՊԵԿ հայցով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի ավագ հարկադիր կատարող Մուշեղ Ղահրամանյանի և Արա Հենրիկի Հակոբյանի միջև 09.01.2017թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, ուստի Արա Հենրիկի Հակոբյանի սեփականության իրավունքը չի ծագել անշարժ գույքի նկատմամբ։
Դատարանը հաշվի չի առել, որ Արա Հակոբյանը, անկախ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման հանգամանքից, օգտվում է սեփականատիրոջ բոլոր իրավազորություններից։
Բողոքարկվող դատական ակտը վերացնելը բխում է Արա Հակոբյանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիաի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի դրույթներով սահմանված սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունից։
Քննարկվող պարագայում, երբ այդ գործողությունների բովանդակությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ըստ էության կողմերը կատարել են գործարքով վերապահված գործողությունները և փաստացի ձեռք են բերել գործարքով նախատեսված ակնկալիքը, ապա պետական գրանցման ձևի պահպանված չլինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ կողմերի համար իրավական հետևանքներ առաջ բերելու համար։
Սույն գործով Արա Հակոբյանը հաղթել է ԴԱՀԿ ծառայության կողմից կազմակերպված Գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդում, նոտարական կարգով կնքել է առուվաճառքի պայմանագիր, վճարել է աճուրդով ձեռք բերված Գույքի դիմաց և դիմել է անշարժ գույքի կադաստր Գույքի նկատմամբ իր իրավունքի պետական գրանցման համար։ Իրավունքի պետական գրանցմանը, ի թիվս այլ հանգամանքների, հատկապես խոչընդոտել են սնանկության վարույթում կիրառված արգելանքներն այն դեպքում, երբ այդպիսիք չպետք է լինեին Գույքը պարտապանի գույքի կազմում օրենքի ուժով ներառված չլինելու հիմքով։
Ուստի, դատարանը սխալ է կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 47-րդ հոդվածները դրանց հիման վրա Գույքը դիտարկելով պարտապանի գույքի կազմում ներառված գույք այն պարագայում, երբ Գույքը պարտապանի գույքի կազմում ներառված գույք չէր կարող լինել դրա նկատմամբ Արա Հակոբյանի սեփականության իրավունքի ծագած լինելու ուժով անվավեր չճանաչված վարչական ակտի և առուվաճառքի պայմանագրի հիման վրա։
Դատարանն իր որոշման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) 25.05.2018թ. որոշմամբ թույլատրել է ք. Երևան, Այվազովսկի 14 հասցում գտնվող անշարժ գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը։
Այսինքն ըստ դատարանի դիրքորոշման քանի որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով Գույքն արդեն իսկ համարվում է պարտապանի գույքի կազմում գտնվող գույք, ուստի այդ որոշման առկայության պայմաններում գույքի նկատմամբ կիրառված արգելանքները չեն կարող վերացվել։ Դատարանը բողոքարկվող որոշման մեջ չի հիմնավորել սակայն 25.05.2018թ. որոշման առկայության պայմաններում Գույքն արգելանքից հանելու անհնարինությունը։ Ավելին, դատարանը չի անդրադարձել միջնորդությունը ներկայացրած անձի գրավոր և բանավոր այն փաստարկներին, որ թիվ ՎԴ/1043/05/19 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է, որ Կառավարիչը, Գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար թույլտվություն տալու մասին միջնորդությունը դատարան ներկայացնելիս արդեն իսկ իմացել է, որ այդ նույն Գույքի նկատմամբ առկա է այն հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին ԴԱՀԿ ծառայության 08.04.2015թ. որոշումը։ Սա նշանակում է, որ միջնորդություն ներկայացնելիս՝ Կառավարչին, ի սկզբանե, հայտնի է եղել Գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և այդ գործարքից ծագող իրավունքը կադաստրում գրանցելու անհնարինությունը, սակայն, միևնույնն է, Կառավարիչը ներկայացրել է միջնորդությունը, և այն բավարարվել է դատարանի կողմից։ Եթե կառավարիչը ԴԱՀԿ ծառայության 08.04.2015թ. որոշման մասին նշեր իր այդ միջնորդության մեջ, այդ հանգամանքը քննարկման առարկա կդառնար դատարանում և, հնարավոր է, հիմք հանդիսանար միջնորդությունը մերժելու համար։ Այլ կերպ ասած քանի որ նշված միջնորդությունը քննարկելիս և բավարարելիս դատարանին վերը թվարկված հանգամանքները հայտնի չեն եղել, ուստի, հայտնի լինելու դեպքում հնարավոր է դատարանը կայացներ այլ որոշում, քան այն, ինչ կայացրել է։
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Բունիաթյան) 25.05.2018թ. ք.Երևան, Այվազովսկի 14 հասցում գտնվող անշարժ գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին որոշման դեմ Արա Հակոբյանի կողմից 30.11.2021թ. վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Դատարանը նաև որևէ անդրադարձ չի կատարել հրապարակային սակարկությունով գույքի իրացումն ընդհատելու պահանջի մասին 23.11.2021թ. դիմումում շարադրված հանգամանքներին առ այն, որ 25.05.2018թ. գույքի հրապարակային սակարկությունով իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշմամբ գույքի նկարագրում նշված է հողամասի մակերեսը 4,5 հա, մինչդեռ ներկայումս կադաստրի կողմից տրված և Հակոբյանի ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված միասնական տեղեկանքում, հողամասի մակերեսը 3,5 հա է, այսինքն հողամասի փաստացի չափերը էականորեն փոքր են, քան այն, ինչ նկարագրված է դատարանի 25.05.2018թ. որոշման և սակարկության հայտարարության մեջ, ինչը նշանակում է գույքի շուկայական գների կտրուկ փոփոխություն, ինչը նշանակում է, որ առկա են գործով «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված հիմքերը ք. Երևան, Այվազովսկի 14 հասցեում գտնվող անշարժ գույքի հրապարակային սակարկությունով իրացումն ընդհատելու համար։
Բողոքարկվող որոշման մեջ դատարանը նաև նշել է, որ 28.12.2018թ. կայացել է Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին գույքի հերթական աճուրդը, որին օրենքով սահմանված կարգով մասնակցել և հաղթող է ճանաչվել «Արնդանե» ՍՊԸ-ի ի դեմս տնօրեն Կ. Մելքումյանը։ Աճուրդն անցկացնելուց հետո նույն օրը կազմվել է աճուրդի արդյունքների վերաբերյալ արձանագրություն։
Դատարանը նույն որոշմամբ սակայն չի արձանագրել, որ նշված աճուրդի արձանագրությունից հետո «Արնդանե» ՍՊԸ-ն չի վճարել լոտի գինը, ինչի մասին դատական նիստի ընթացքում հայտարարել են կառավարչի և պարտապանի ներկայացուցիչները։ Բողոքարկվող որոշման կայացման պահին գործում առկա չէ նաև որևէ ապացույց օրենքով սահմանված ժամկետում լոտի գինը վճարված լինելու մասին։ Հակառակը՝ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ լոտի գինը չի վճարվել աճուրդում «հաղթած» «Արնդանե» ՍՊԸ-ի կողմից, ուստի 28.12.2018թ. աճուրդը չկայացած աճուրդ է և այն չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել, այդ թվում խոչընդոտ հանդիսանալ Գույքի նկատմամբ արգելանքը վերացնելու համար, քանի որ դրանով չեն խախտվում և չեն կարող խախտվել չկայացած աճուրդում «հաղթող» ճանաչված անձի իրավունքները։
Դատարանը սխալ է կիրառել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը։ Բողոքարկվող որոշման մեջ Գույքն արգելանքից հանելու մասին միջնորդությունը մերժելու հիմքում դատարանը նաև դրել է այն հանգամանքը, որ սույն սնանկության գործում առկա չէ մորատորիում չտարածելու մասին ծանուցում, նշելով. «Դատարանը փաստում է, որ նման ծանուցումը պետք է կատարվի պարտապանի սնանկության գործի շրջանակներում»։
Նախ, դատարանի դիրքորոշումն առ այն, որ մորատորիում չտարածելու մասին ծանուցումը պետք է կատարվի պարտապանի սնանկության գործի շրջանակներում, հիմնավորված չէ, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ այդպիսի իրավակարգավորում։
Երկորդ, պարտապան «Նոր Տուն» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել 25.06.2012թ.։
Մորատորիում չտարածելու մասին ծանուցումը ներկայացվել է պարտապան «Նոր տուն» ՍՊԸ-ի սնանկության գործի շրջանակներում 25.06.2012թ.։ Գույքն հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է 26.12.2016թ.։ Պարտապան Արմեն Ստամբոլցյանը սնանկ է ճանաչվել 11.08.2017թ.։ Այսինքն Արմեն Ստամբոլցյանը սնանկ է ճանաչվել ավելի ուշ 11.08.2017թ. այն ժամանակ, երբ գույքն արդեն իսկ 26.12.2016թ. իրացվել էր գրավառու պարտապան «Նոր տուն» ՍՊԸ-ի սնանկության գործի շրջանակներում գրավով ապահովված պարտատիրոջ կողմից ներկայացված մորատորիում չտարածելու մասին ծանուցման հիման վրա։
Հետևաբար, պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործի շրջանակներում մորատորիում չտարածելու մասին ծանուցում չպետք է կատարվեր և չէր կարող կատարվել, քանի որ գույքն արդեն իսկ իրացված էր և այն չէր կարող հանդիսանալ պարտապան Արմեն Ստամբոլցյանի գույքի կազմում ներառված գույք։
Մորատորիում չտարածելու մասին ծանուցումը գրավառուն չէր կարող ներկայացնել Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթում, քանի որ վերջինիս ուղղված պահանջ չուներ։ Գրավառուի պահանջն ուղղված էր «Նոր տուն» ՍՊԸ-ի դեմ, որի բավարարման համար էլ մորատորիում չտարածելու մասին ծանուցումը կատարվել է ՍՊԸ-ի սնանկության վարույթում։
Այս համատեքստում դատարանի կողմից առանձնացված փաստերն առ այն, որ դատավորներ Ե. Եսոյանը և Ռ. Բունիաթյանը գրություններ են ուղարկել գրավառուներին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը գրավի առարկայի իրացման ընթացքի, բռնագանձման կատարողական վարույթների կասեցման կամ կարճման մասին, որևէ նշանակություն չունեցող փաստեր են։ Դատարանն իր որոշման մեջ չի հիմնավորել նշված փաստերի նշանակությունը սույն գործով։ Ինչ կապ ունեն այդ փաստերը հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպված աճուրդի իրավաչափության հետ, երբ այդ աճուրդն անվավեր չի ճանաչվել, իսկ սնանկության դատարանը աճուրդի իրավաչափությունը որոշելու իրավասություն չունի «Սնանկության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
Թիվ ԵԿԴ/2769/02/10 գործով Արմեն Ստամբոլցյանը դատարանի կողմից տրված կատարողական թերթով պարտապան չէ։ Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթ հարուցված չի եղել, որպեսզի այն կասեցվեր կամ կարճվեր։ Կատարողական վարույթը կատարողական թերթի հիման վրա հարուցված է եղել «Նոր տուն» ՍՊԸ-ի նկատմամբ, որի պարտավորությունների համար էլ ԴԱՀԿ ծառայությունը իրացրել է գույքը։
Անդրադառնալով մորատորիում չտարածելու մասին ծանուցմանը և հարկադիր կատարման ծառայության գործողություններին կապված գույքի բռնագանձումների վերաբերյալ կատարողական վարույթների կասեցման կամ կարճման հետ, փաստորեն դատարանը, առանց աճուրդը կազմակերպող ԴԱՀԿ ծառայության մասնակցությամբ իրականացվող սնանկության գործով, գնահատել է աճուրդի կազմակերպման իրավաչափությունը, որպիսի իրավասությունը չունի «Սնանկության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։ Դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը (սնանկության գործերի ենթակայությունը)։ Վարչական ակտերի իրավասությունը որոշելը ենթակա է վարչական դատարանի իրավասությանը։
Ավելին, Դատարանը գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը և իր որոշման պատճառաբանությունները շարադրելիս անդրադարձել է նաև գույքի նկատմամբ Արա Հակոբյանի սեփականության իրավունքի (իրավատիրության) հիմքերին, որպիսիք են՝
ա) Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.04.2011թ. թիվ ԵԿԴ/2769/02/10 վճիռը, որն օրինական ուժի մեջ է մտել 06.05.2011թ.,
բ) 08.04.2015թ. հարկադիր էլեկտրոնային աճուրդով Գույքն իրացնելու մասին ԴԱՀԿ ծառայության որոշումը, դրա կատարման արդյունքում 26.12.2016թ. կայացած աճուրդը և դրա արդյունքում կազմված լոտի արձանագրությունը,
գ) 26.12.2016թ. Լոտի արձանագրության հիման վրա ԴԱՀԿ ծառայության և Արա Հակոբյանի միջև 09.01.2017թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։
Նշված հիմքերի առկայության պայմաններում սնանկության դատարանը, առանց այդպիսի իրավասություն ունենալու, որոշել է, որ Արա Հակոբյանի սեփականության իրավունքը չի ծագել։
Մասնավորապես, առաջին հիմքի մասով ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի վերանայման իրավասությունը պատկանում է վերադաս դատական ատյաններին։
Երկրորդ հիմքի մասով հարկադիր էլեկտրոնային աճուրդի որոշման, կայացած աճուրդի և դրա արդյունքում կազմված լոտի արձանագրության իրավաչափության ստուգումը ենթակա է վարչական դատարանի քննությանը (այս հիմքի մասով արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ թիվ ՎԴ/1043/05/19 վարչական գործով)։
Երրորդ հիմքի մասով աճուրդի արձանագրության հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրի և դրանից ծագող իրավունքի վավերության քննությունն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին։ (Այս հիմքի մասով արդեն իսկ առկա են ընթացիկ քաղաքացիական գործեր թիվ ԵԴ/25512/02/20 հ թիվ ԵԴ/25450/02/20, որոնք բացառում են այդ հիմքերին անդրադառնալը ոչ իրավասու դատարանի կողմից)։
Այսպիսով, սնանկության դատարանը սույն գործով իրավական գնահատական է տվել այնպիսի հարցերի, որի իրավասությունը չունի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի շրջանակներում՝ արդյունքում խախտելով Արա Հակոբյանի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված արդյունավետ դատական պատշտպանության և արդար դատաքննության իրավունքները, այնքանով, որքանով քննարկել է դատարանի քննությանը ոչ ենթակա հարցեր՝ անդրադառնալով Արա Հակոբյանի սեփականության իրավունքի ծագման հիմքերի իրավաչափությանը որպես ոչ իրավասու դատարան։
Ինչ վերաբերում է Գույքը պարտապանին չպատկանելուն, ապա, ինչպես արդեն նշվել է ք. Երևան, Այվազովսկի 14 հացեում գտնվող գույքը հանդիսացել է գրավի առարկա «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի հանդեպ «Նոր Տուն» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար։ «Նոր Տուն» ՍՊԸ-ի կողմից պարտավորությունները չկատարելու հետևանքով Բանկի հայցի քննության արդյունքում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 06.04.2011թ. թիվ ԵԿԴ/2769/02/10 վճռով որոշել է պատասխանող «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության բռնագանձել վարկի չմարված գումարը և տոկոսները՝ բռնագանձումը տարածելով գրավի առարկա ք. Երևան, Այվազովսկու 14 հասցեում գտնվող գույքի վրա։
Կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2012 թվականի հունիսի 25-ի թիվ ԵՇԴ/0029/04/12 վճռով պարտապան «Նոր Տուն» ՍՊԸ-ն Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ճանաչվել է սնանկ։
«ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Անահիտ Մարտիրոսյանը 27.06.2012թ. մորատորում չտարածելու մասին ծանուցում է ներկայացրել «Նոր Տուն» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված թիվ ԵՇԴ/0029/04/12 սնանկության գործը քննող Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին, որով խնդրել է մորատորիում չտարածել թիվ 01/11-824/11 կատարողական վարույթի նկատմամբ և թույլատրել ԴԱՀԿ ծառայությանը հարկադիր աճուրդով իրացնելու «ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության օգտին գրավադրված գույքը և կատարել ԵԿԴ/2769/02/10 քաղաքացիական գործով կայացված վճռի պահանջները։
Այս պայմաններում կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է կիրառվել գույքի նկատմամբ և որոշում է կայացվել այն հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին։ Այդ որոշման կատարման արդյունքում գույքն իրացվել է և գնորդ Արա Հակոբյանի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, իսկ կատարողական վարույթը կարճվել է։
Այսպիսով, Արա Հակոբյանի կողմից գույքը ձեռք է բերվել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ գույքի նկատմամբ պարտապան Արմեն Ստամբոլցյանի սեփականության իրավունքը դադարել է գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդում իրացնելու արդյունքում։
Վկայակոչելով Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի գ) կետի և ՀՀ վճռաբեկ դատարանի ԵԱՔԴ/0058/04/16 գործով 07.06.2019թ. որոշմամբ և 28.12.2015թ. թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով արտահայտված դիրքորոշումները՝ նշել է, որ Դատարանի բողոքարկվող որոշումը հիմնավոր և օրինական չէ և ենթակա է վերացման։
Դատարանը չի անդրադարձել պարտատեր Արա Հակոբյանի ներկայացուցչի կողմից 17.11.2021թ. ներկայացված միջնորդությամբ ի լրումն գույքն արգելանքից հանելու միջնորդության ներկայացված փաստարկներին առ այն, որ նշված գործով սնանկության վարույթում պարտատեր Էրեբունի վարչական շրջանի հանդեպ պարտավորություններն ամբողջությամբ մարված են (ներառյալ վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքը), ինչպես նաև 01.12.2021թ. դատական նիստի ընթացքում ներկայացված փաստարկներին առ այն, որ սնանկության գործով կաոավարչի վարձատրությունն ու ծախսերը ևս վճարված են, ուստի գույքի նկատմամբ կիրառված արգելանքները պահպանելու անհրաժեշտություն չկա։
Ընդ որում, նույն դատական նիստում սնանկության գործով կառավարչի ներկայացուցիչը չի առարկել գույքի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու միջնորդության վերաբերյալ։
Այս տեսանկյունից ևս հիմնավորված չէ գույքի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու մասին միջնորդությունը դատարանի կողմից մերժելը։
Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է, որ Դատարանի 07.12.2021թ. որոշումը, որով կառավարչի միջնորդության հիման վրա վերացվել է պարտապանի գույքի նկատմամբ կիրառված արգելանքները, չի կարող խոչընդոտել վերաքննիչ բողոքի քննությանը, քանի որ բողոքարկված դատական ակտն ակնհայտ անարդար դատական ակտ է՝ դրանում շարադրված հետևություններն անօրինական ու անհիմն են:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վերացնել Դատարանի որոշումը և հարցն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության։

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.
Բողոքաբերը իր վերաքննիչ բողոքի 1-ին գլխով ներկայացնելով Թիվ ԵԿԴ/2769/02/10 քաղաքացիական գործը և դրա հիման վրա հարուցված կատարողական վարույթը, որի շրջանակում ապօրինի ձեռք է բերել գույքը, չի ներկայացրել շատ կարևոր հանգամանք. Թիվ ԵԿԴ/2769/02/10 գործով պատասխանող, իսկ հետագայում նույն գործով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում (ներկայուս ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայություն) հարուցված կատարողական վարույթի շրջանակներում պարտապան «Նոր-տուն» ՍՊ ընկերությունը դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նախագահող դատավոր Ա. Կուբանյան, ԵՇԴ/0029/04/12) կայացրաճ վճռով լուծարվել է։
Փաստացի Նոր-Տուն ՍՊԸ-ի դեմ հարուցված սնակության վարույթն ավարտվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հիմքերով, այսինքն 2014 թվականի սեպտեմբերի 23-ից «Նոր-Տուն» ՍՊԸ-ն այլևս գույություն չի ունեցել, իսկ համաձայն «Դատական հարկադիր ակտերի կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետի՝ Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե' պարտապան-իրավաբանական անձը կամ պահանջատեր-իրավաբանական անձը լուծարվել է։ Նշել է, որ 09.01.2017թ. ի վեր բողոբաբեր Արա Հակոբյանը 09.01.2017թ. «կնքած պայմանագրից» ծագող իրավունքի պետական գրանցում չի կատարել։
ՀՀ վճռաբեկ դաարանի 2019 թվականին թիվ ԵԱՔԴ/0058/04/16 որոշման վկայակոչմամբ՝ նշել է, որ գույքի նկատմամբ որևէ իրավունք չի ծագել Արա Հակոբյանի մոտ, ավելին, 28.12.2018թ. Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան Այվազովսկու 14 հասցեում գտնվող գույքը սնանկության վարույթով ներառված է եղել պարտապանի գույքի կազմում և Դատարանի 25.05.2018 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը բավարարվել է և թուլատրվել է սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին հրապարակային սակարկություններով վաճառել այն։ Հատկանշական է նաև այն փաստը, որ սույն գործով բողոքաբերը ներկայացրել է պահանջատեր գրանցվելու դիմում, որպեսզի սույն գործով կողմ դառնա, սակայն օրենքով սահմանված կարգով Արա Հակոբյանի դիմումի դեմ ներկայացվել է առարկություն, ինչի վերաբերյալ դեռևս դատարանի որոշում առկա չէ։ Բողոքաբերը սույն գործով կողմ չի հանդիսանում։ Ընդ որում բողոքարկելով Դատարանի 25.05.2018 թվականի որոշումը Վերարննիչ դատարանը մերժել է բողոքը վարույթ ընդունելը, պատճառաբանելով, որ այն ժամանակ Գագիկ Ղևոնդյանը որպես կողմ իրավունք է ունեցել բողոքարկելու դատարանի որոշումը, ինչը չի արել։
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարակին, որ գույքի նկատմամբ մորատորիում չտարածելու մասին դիմում է առկա, ապա սույն գործով այդպիսի դիմում չկա, իսկ «Նոր-Տուն» ՍՊ ընկերության սնակության ԵՇԴ/0029/04/12 գործով ներկայացված մորատորիում չտարածելու դիմումին անդրադառնալով, սույն գործի հետ նույնանման հանգամանքների համադրմամբ վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0090/04/13 գործով 2021 թվականին կայացրած որոշումը՝ նշել է, որ բողոքաբեր Արա Հակոբյանը, վերաքննիչ բողոքում վկայակոչելով մորատորում չտարածելու մասին դիմումը, հաշվի չի առել մի բան, որ «Նոր-Տուն» ՍՊ ընկերությունը դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրաճ վճռով լուծարվել է և սնակության վայույթը ավարտվել է։ Այսինքն տվյալ պարագայում գրավառու Բանկի ռիսկն է իր բավարարումը ստանալ, մինչև սնակության գործով ավարտի վճռի կայացումը, իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ գրավը դադարում է՝ գրավով ապահովված պարտավորությունը դադարելով:
Ամփոփելով վերոգրյալը՝ փաստել է, որ ՀՀ Սնանկության դատարանը քնության առնելով Արա Հենրիկի Հակոբյանի կողմից ք. Երևան, Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու պահանջի մասին միջնորդությունը, իրականացրել է բազմակողմանի, ամբողջական և օբյեկտիվ քննություն, որի արդյունքում 01.12.2021թ. կայացրել է օրինական, պատճառաբանված և օբյեկտիվ որոշում, իրավամբ արձանագրելով. «... Նակատի ունենալով, որ նշված գույքը պատկանում է Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին, և Արա Հենրիկի Հակոբյանի սեփականության իրավունքը չի ծագել դրա նկատմամբ, ուստի այն հանդիսանում է Արմեն Գուրգենի Ստաբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույք (պարտապանի գույքի կազմում), հետևաբար Արա Հենրիկի Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ անհիմն է և ենթակա է մերժման:
Վերոգրյալի հիման վրա խնդրել է վերաքննիչ բողոքը մերժել:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017թ. վճռել է Երևան համայնքի դիմումը բավարարել՝ Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ: Նույն վճռով արգելանք է դրվել պարտապանին պատկանող գույքի վրա: 11.08.2017թ. տրվել է կատարողական թերթ:
2) Սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
3) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2018թ. որոշմամբ Դատարանը բավարարել է Կառավարչի միջնորդությունը՝ թույլատրելով հրապարակային սակարկությունների միջոցով իրացնել ք.Երևան, Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 702.400.000 ՀՀ դրամ մեկնակրակյին գնով:
4) Արա Հակոբյանը, ով պարտատիրոջ կարգավիճակ է ձեռք բերել 15.11.2021թ., երբ գրանցվել է վերջինիս պահանջը սնանկության վարույթում՝ նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի պահանջը Արա Հակոբյանին զիջելու հիմքով, 20.05.2021թ. Դատարան ներկայացրած դիմումով հայտնել է, որ Երևան քաղաքի Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքն իիրացվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով և 19.01.2017թ. իր և Հարկադիր կատարման ծառայության միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, սակայն հաշվի առնելով, որ Արմեն Ստամբոլցյանն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա առկա են սնանկության գործի շրջանակներում կիրառված արգելանքներ, որոնք խոչընդոտում են իր սեփականության իրավունքի գրանցմանը, խնդրել է վերացնել ք.Երևան, Այվազովսկի 14 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով կիրառված արգելանքնեը:
5) Դատարանը 01.12.2021թ. քննության առնելով Արա Հակոբյանի միջնորդությունը մերժել:
6) Դատարանը, քննության առնելով սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ, 07.12.2021թ. որոշել է միջնորդությունը բավարարել՝ վերացնել թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործվ Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Էրեբունի Այվազովսկու փողոց 14/11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները, այդ թվում 07.12.2021թ. տրված թիվ ՄԴ-07122021-01-0307 միասնական տեղեկանքում նշված գույքային իրավունքների սահմանափակումները:

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգեց ներքոգրյալին.
Արա Հակոբյանը, դիմելով Դատարան, հայտնել է, որ սնանկության վարույթի ընթացքում կիրառված արգելանքները խոչընդոտում են հրապարակային սակարկությունների միջոցով իրացված գույքի՝ ք.Երևան, Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցմանը, ուստի նշվածի հիման վրա խնդրել է վկայակոչած գույքը հանել արգելանքից:
Դատարանը բողոքարկված դատական ակտով մերժել է նշված միջնորդությունը:
Արա Հակոբյանը, բողոքարկելով նշված որոշումը, խնդրել է վերացնել այն՝ հարցն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության։
Այնուհետև Դատարանը, քննության է առել սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ, 07.12.2021թ. որոշել է վերջինիս միջնորդությունը բավարարել՝ վերացնելով թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Էրեբունի Այվազովսկու փողոց 14/11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները, այդ թվում 07.12.2021թ. տրված թիվ ՄԴ-07122021-01-0307 միասնական տեղեկանքում նշված գույքային իրավունքների սահմանափակումները:
Փաստերի նման դասավորվածությունից հետևում է, որ փաստորեն, Դատարանի 01.12.2021թ. որոշման դեմ Արա Հակոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը դարձել է առարկայազուրկ: Վերաքննիչ բողոքը պայմանականորեն հիմնավորված համարելու և բավարարելու պարագայում անգամ հնարավոր չէ նշել այն իրավաչափ նպատակը, որին պետք է ծառայի հարցի նոր քննությունը, քանի որ Արա Հակոբյանի իրավունքի ենթադրյալ խախտումը վերացել է` հանգեցնելով նաև այդ իրավունքի դատական պաշտպանության անհրաժեշտության վերացման, ուստի անհիմն է նաև բողոքաբերի փաստարկն առ այն, որ Դատարանի 07.12.2021թ. որոշման առկայությունը չի կարող խոչընդոտել բողոքի քննությանը։ Նկարագրված իրավիճակում բողոքը բավարարելու անհրաժեշտությունը բացակայում է, և այն ենթակա է մերժման:
Անդրադառնալով դատական ծախսերը բաշխելու հարցին՝ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու համար պետական տուրքի վճարման կանոնակարգում:
Հետևապես` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ բողոք բերելու համար դատական ծախսերը բաշխելու հարցը համարել լուծված, քանի որ միջանկյալ դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելու համար պետական տուրք ենթակա չէ վճարման (տե'ս նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, որը կիրառելի է նաև գործող կանոնարկումների նկատմամբ):
Վերոգրյալ պատճառաբանությունների և եզրահանգումների հիման վրա Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ և 387-րդ հոդվածներով,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժել՝ ՀՀ Սնանկության դատարանի՝ «Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով Արա Հենրիկի Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» 01.12.2021թ. թիվ ԵԷԴ/0053/04/14 որոշումը թողնելով անփոփոխ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ս.ԹՈՐՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
դատարանի որոշում 2022թ.
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
Նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2022 թվականի հուլիսի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ դիմումի ըստ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Համայնքը պահանջել է Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Եսոյան) 24.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.04.2017 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 07.12.2021 թվականի որոշմամբ անշարժ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.01.2022 թվականի որոշմամբ Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Հակոբյանը (ներկայացուցիչ Լյուդվիկ Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Արմեն Ստամբոլցյանը (ներկայացուցիչ Կարո Ասատրյան) և Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, 362-րդ հոդվածի 5-րդ մասը և 365-րդ հոդվածը, կիրառել է 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա են սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից դատարան ներկայացված 15.11.2021 թվականի և 16.12.2021 թվականի պարտատերերի գրանցամատյանը, որում սահմանված կարգով կատարվել են համապատասխան փոփոխություններ, և Արա Հակոբյանը այդ գրացամատյանում գրանցվել է որպես պարտատեր:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ զրկել է գործին մասնակցող անձ Արա Հակոբյանին իրեն վերաբերող և իր իրավունքները խախտող դատական ակտը բողոքարկելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով պահանջի զիջման հիմքով սնանկության վարույթում տեղի է ունեցել պարտատիրոջ փոփոխություն, որտեղ Գագիկ Ղևոնդյանի փոխարեն պարտատեր է գրանցվել Արա Հակոբյանը, այդ փոփոխությունները, օրենքի պահանջին համապատասխան, գրանցվել են կառավարչի կողմից վարվող պարտատերերի գրանցամատյանում։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա է նաև 16.12.2021 թվականի սնանկության գործով կառավարչի կողմից դատարան ներկայացված՝ հավաքագրված գումարների բաշխման ծրագիրը, որտեղ որպես միակ պարտատեր է նշված Արա Հակոբյանը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանի 07.12.2021 թվականի դատական ակտով որոշվել է վերացնել այն գույքի նկատմամբ առկա սահմանափակումները՝ մեկ այլ անձի իրավունքի գրանցման համար, որի նկատմամբ Արա Հակոբյանի սեփականության իրավունքը հաստատվել էր վարչական ակտով և անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2.1 Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները․
Տվյալ դեպքում կառավարչի կողմից վարվող պարտատերերի գրանցամատյանը չի կարող հանդիսանալ պահանջատեր գրանցված լինելը հիմնավորող թույլատրելի ապացույց։ Այսինքն՝ բողոքաբեր Արա Հակոբյանը Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի որոշման պահին «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված պահանջատեր չի եղել։

2.2 Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները․
Սույն բողոքը քննության արդյունքում չի կարող բավարարվել, քանի որ 10․12․2021 թվականին գույքի նկատմամբ գրանցվել է «Արնդանե» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, տվյալ պարագայում 07․12․2021 թվականի որոշումից բխող հետևանքն արդեն իսկ կատարված փաստ է։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի ընդհանուր տրամաբանությունից հետևում է, որ օրենսդիրի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի և սնանկության վարույթով կայացվող այլ որոշումների օրինական ուժի մեջ մտնելու դրույթ նախատեսելն ինքնանպատակ չէ և ժամանակի գործոնի ազդեցությամբ պայմանավորված ուղղված է պարտատերերի շահերի պաշտպանության ապահովմանը։

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործով կայացված միջանկյալ դատական ակտը պարտատիրոջ կողմից բողոքարկելու իրավական հնարավորության հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինզ» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել ‹‹Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ <<Սնանկության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: (…):
Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող դատական ակտերը գործին մասնակցող անձինք կարող են բողոքարկել վերաքննության կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատարանների կողմից գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման իրավական վերլուծությանը, ուստի սույն որոշմամբ կրկին դրան չի անդրադառնում (տե՛ս, ի թիվս այլնի, Վարուժան Ավագյանն ընդդեմ Քնարիկ և Կորյուն Հարությունյանների թիվ ԵԱՔԴ/4311/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05. 2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով դատարանի ներքին համոզմունքի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ այն չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքներից և դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա և լինի գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ և հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլև դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետևում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել (տե՛ս, Զարուհի, Գայանե Այվազյաններն ընդդեմ Նաիրա Պետրոսյանի, Մարիա Այվազյանի թիվ ԵԿԴ/4379/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Հավելելով վերը նշվածին՝ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա և ոչ մի դեպքում չի կարող ընկալվել որպես դատարանի կողմից կամայական դրսևորում: Այսինքն՝ ապացույցների գնահատման գործընթացում դատարանը պետք է զերծ մնա շահագրգիռ, կողմնակալ և կանխակալ մոտեցում ցուցաբերելուց և դրանք հետազոտի տվյալ վեճի լուծման համար թույլատրելիության, վերաբերելիության, բավարարության և արժանահավատության տեսանկյունից (տե՛ս, ըստ դիմումի Գայանե Կիրակոսյանի՝ թիվ ՇԴ/0016/04/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2019 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքը Դատարան է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանի սնանկությունը ճանաչելու դիմում (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 5-8):
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 57-68):
Դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որտեղ ի թիվս այլնի գրանցվել է Գագիկ Ղևոնդյանի չապահովված պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլու չափով (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 85-87):
Դատարանի 07.12.2021 թվականի որոշմամբ անշարժ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի միջնորդությունը բավարարվել է (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 1-24):
Վերաքննիչ դատարանը 11.01.2022 թվականի որոշմամբ «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է` պատճառաբանելով, որ սույն գործով Դատարանի 07.12.2021 թվականի որոշումն Արա Հակոբյանը բողոքարկելու իրավունք չունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի հավելվածի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ նա չի հանդիսանում սույն գործով գործին մասնակցող անձ, ինչ վերաբերում է գործի հավելվածի նյութերում առկա՝ Արա Հակոբյանի կողմից ներկայացված պահանջատեր գրանցվելու վերաբերյալ դիմումին և դրան կից ներկայացված՝ փոխառության պայմանագրին, ըստ որի՝ սույն գործով պահանջատեր Գագիկ Ղևոնդյանը պարտավորվում է հիշյալ պայմանագրով սահմանված ժամկետում փոխառության գումարը փոխատուին պայմանագրով սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում կատարել պահանջի զիջում (ցեսիա), ապա 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ տվյալ դեպքում սույն գործի հավելվածի նյութերում առկա չէ Դատարանի կողմից՝ սույն սնանկության գործով պահանջատեր հանդիսացող Գագիկ Ղևոնդյանին վերաքննիչ բողոք բերած անձ Արա Հակոբյանով փոխարինելու վերաբերյալ որոշում:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքում դրել է Արա Հակոբյանի՝ գործին մասնակցող անձ չհանդիսանալու հանգամանքը, մինչդեռ սույն գործում առկա 03.11.2021 թվականի Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պայմանագրի համաձայն` Գագիկ Ղևոնդյանը թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ ունեցած 510.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամի չափով պահանջի իրավունքը զիջել է (ցեսիա) Արա Հակոբյանին։ Ավելին, վճռաբեկ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի պատճենների ուսումնասիրությունից հետևում է, որ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը 15.11.2021 թվականի գրությամբ նշել է, որ թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով Արա Հակոբյանից ստացված «պահանջատեր գրանցվելու և գրանցված պահանջատիրոջը փոխարինելու մասին» դիմումի համաձայն՝ վերջինիս պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլի գումարի չափով նախկին պարտատեր՝ Գագիկ Ղևոնդյանի փոխարեն գրանցվել է պարտատերերի վերջնական գրանցամատյանում։ Կառավարիչը 16.12.2021 թվականի մեկ այլ գրությամբ նշել է, որ Արա Հակոբյանից ստացվել է «պահանջի չափն ավելացնելու և նոր պահանջ գրանցելու մասին» դիմում։ Կառավարչի գրանցամատյանի պատճենի համաձայն՝ Արմեն Ստամբոլցյանի պարտատերերի շարքում նշված է Արա Հակոբյան։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված ապացույցներով, ինչպես նաև 03.11.2021 թվականի Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի իրավունքի զիջման (ցեսիա) պայմանագրով հիմնավորվում է, որ տեղի է ունեցել պարտատերերի փոփոխություն, իսկ սնանկության գործով կառավարիչն էլ գրանցամատյանում կատարել է պարտետերերի փոփոխություն։ Հետևաբար վերոգրյալ փաստական տվյալների համակցությունը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս հանգելու այն եզրակացության, որ Վերաքննիչ դատարանը չի ունեցել բավարար հիմքեր արձանագրելու համար, որ Արա Հակոբյանը չի հանդիսանում գործին մասնակցող անձ։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը ոչ միայն անտեսել է գործում առկա 03.11.2021 թվականի Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի զիջման պայմանագիրը, այլև վերաքննիչ բողոքը քննել է գործի հավելվածում առկա նյութերի հիման վրա և հաշվիչ չի առել, որ դրանք ամբողջական չեն` չեն պարունակում ամբողջ սնանկության գործում առկա նյութերը, հետևաբար Վերաքննիչ դատարանն ամբողջական չուսումնասիրելով սնանկության գործի նյութերը՝ առանց որևէ հիմնավորման մերժել է Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ սույն գործի հավելվածի նյութերում առկա չէ Դատարանի կողմից սույն սնանկության գործով պահանջատեր հանդիսացող Գագիկ Ղևոնդյանին վերաքննիչ բողոք բերած անձ Արա Հակոբյանով փոխարինելու վերաբերյալ որոշում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ևս անհիմն է, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կառավարիչն է իր կողմից վարվող գրանցամատյանում հաշվառում և հաշվարկում պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների չափերը և առաջնահերթությունը։ Բացի այդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սնանկության վարույթի շրջանակներում չի նախատեսում պարտատերերի փոփոխության դեպքում սնանկության դատարանի կողմից որոշման կայացման դեպք և կարգ։
Վերոգրյալի հիման վրա նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանն Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է Արա Հակոբյանի՝ գործին մասնակցող անձ չլինելու հիմքով, չի անդրադարձել բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է գործը նույն դատարան ուղարկելու անհրաժեշտություն` վերաքննիչ բողոքի մյուս հիմքերն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, խախտել է ‹‹Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, դրանով իսկ սահմանափակելով Արա Հակոբյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, զրկելով վերջինիս իր իրավունքներին առնչվող Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի կողմից բերված պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից բերված պատասխանում առկա փաստարկները հերքվում են, քանի որ դրանք չեն վերաբերում սույն որոշմամբ քննվող վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումնեին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Դատական Գործ N: ԵԷԴ/0053/04/14
Դատական Գործ N: ԵԷԴ/0053/04/14
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 21-03-2016
Բողոք բերող անձը
ԱնունԱրմեն   
ԱզգանունՍտամբոլցյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունԿարո   
ԱզգանունԱսատրյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանողի ներկայացուցիչ
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է
Որոշման ամսաթիվը: 04-04-2016
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0053/04/14

ՈՐՈՇՈՒՄ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 ապրիլի, 2016թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ մասնակցությամբ` դատավորներ Գ.ԽԱՆԴԱՆՅԱՆԻ
Հ.ԵՆՈՔՅԱՆԻ

քննարկելով քաղաքացիական գործով` ըստ դիմումի Երևան համայնքի ընդդեմ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի վճռի դեմ Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, պարզեց.
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր դատարանը (դատավոր` Ե.Եսոյան) 2014 թվականի նոյեմբերի 24-ի վճռով դիմումը բավարարել է:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պարտապան Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը: Վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան մուտք է եղել 2016 թվականի մարտի 16-ին:
Բողոք բերած անձի կողմից բաց է թողնվել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը և առկա է բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու մասին միջնորդություն:
Վերաքննիչ դատարանն ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, գտնում է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` «Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները»:
Տվյալ դեպքում, վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը»:
Քննարկվող պարագայում, բողոք բերած անձը վերաքննիչ բողոքի պատճենը չի ուղարկել պարտատերեր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը և Գագիկ Ղևոնդյանին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում»:
Միաժամանակ` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ վարույթի հարուցումը և վերաքննիչ բողոքը քննության ընդունելը հնարավոր կլինի միայն բողոք բերած անձի կողմից թույլ տրված խախտումները վերացվելու ու որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը կրկին ներկայացվելու դեպքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ և 213-րդ հոդվածների դրույթներով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վերաքննիչ բողոքը վերադարձնել:
2. Բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Գ.ԽԱՆԴԱՆՅԱՆ Հ.ԵՆՈՔՅԱՆ
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: 26-04-2016
Այլ նշումներ:
Պետական տուրք: 10000
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 21-03-2016
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 294
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 31-03-2016
Վիճակագրական տողի համարը: 0
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 1-191, 2-206, 3-193, 4-53
Գործը ստացվել է: Էրեբունի և Նուբարաշեն
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Սնանկության գործն ըստ էության լուծող վճիռ
Այլ նշումներ:
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Մակագրել    
Ամսաթիվ: 31-03-2016
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Ստեփան Կարոյի Միքայելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Հարություն Վոլոդյայի Ենոքյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Գագիկ Ռաֆիկի Խանդանյան
Ընդունվել է վարույթ    
Երբ: 28-04-2016
Որաշումը ուղարկվել է կողմերին: 28-04-2016
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 28-04-2016
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 03-06-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 28-04-2016
Ժամ: 12:10
Նիստերի դահլիճների համարը: 320
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 10-06-2016
Ծանուցագիրը ուղարկվել է: 03-06-2016
Ժամ: 13:03
Նիստերի դահլիճների համարը: 320
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 10-06-2016
Անփոփոխ թողնված դատական ակտ: Պատճառաբանվել է
Այլ նշումներ:
Դատական ակտ    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանի 24.11.2014թ. վճիռ
Նախագահող դատավոր` Ե.Եսոյան ք.Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ` դատավորներ Գ.ԽԱՆԴԱՆՅԱՆԻ
Հ.ԵՆՈՔՅԱՆԻ

մասնակցությամբ`
դիմումատուի ներկայացուցիչ Վ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
պարտապանի ներկայացուցիչ Կ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
սնանկության գործով կառավարիչ Հ.ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

վերաքննիչ բողոք բերած անձ`
պարտապանի ներկայացուցիչ Կ.ԱՍԱՏՐՅԱՆ

վերաքննիչ բողոքի պատասխան
ներկայացրած անձ` դիմումատու ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

2016 թվականի հունիսի 10-ին
դռնբաց դատական նիստում, քննելով պարտապան Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ԵԷԴ/0053/04/14 վճռի դեմ` կայացված քաղաքացիական գործով` ըստ դիմումի Երևան համայնքի ընդդեմ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը
Երևան համայնքը դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի` պահանջելով պարտապան Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 02-ի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 02-ի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան 2014 թվականի հոկտեմբերի 21-ին ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատրողական վարույթն ավարտելու մասին 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը, ըստ որի` ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի համասեփականատեր:
Պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին 2014 թվականի հոկտեմբերի 21-ին և 2014 թվականի նոյեմբերի 03-ին համապատասխանաբար ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն ու ք. Երևան, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բնակարան 52 հասցեներով դատարանի կողմից ուղարկվել են դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի արդյունքում վերջինս չի հայտնաբերվել և կատարողական վարույթն ավարտվել է, ‹‹Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի համաձայն, 2014 թվականի հոկտեմբերի 21-ին և 2014 թվականի նոյեմբերի 03-ի դատարանի գրություններով ծանուցումներ են ուղարկվել պարտապանի վերջին հայտնի հաշվառման բնակության /գտնվելու/ վայրի` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ու ՀՀ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարներին, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վերաբերյալ ծանուցումները ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկելու համար:
Միաժամանակ 2014 թվականի նոյեմբերի 03-ի դատարանի գրությամբ հարցում է կատարվել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` պարզելու պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի բնակության /հաշվառման/ վայրի վերաբերյալ տվյալներ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան 2014 թվականի հոկտեմբերի 28-ին ստացվել է ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի N24/1-5/122/5102 գրությունը, որում նշվել է, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ չունեն:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան 2014 թվականի նոյեմբերի 12-ին ստացվել է ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գրությունը, որին կցել են բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին N452811 տեղեկանքը, ըստ որի` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը, ծնված 15.11.1965թ., հաշվառման վայրի հասցեն է` ք. Երևան, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բն. 52, հաշվառված է 11.09.2008թ-ին, անձնագիր` AN0603418, տրված 06.08.2013թ.. 004-ի կողմից:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստացվել է ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի N25/01-4/4954 գրությունը, որում նշվել է, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում Վ.Համբարձումյան 18 շենքի թիվ 52 բնակարանի դուռը մշտապես եղել է փակ վիճակում և հնարավոր չի եղել ծանուցել Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին դատական նիստի մասին:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան) 2014 թվականի նոյեմբերի 24-ի վճռով դիմումը բավարարել է:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պարտապան Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը:
Վերաքննիչ դատարանը 2016 թվականի ապրիլի 04-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձրել է բողոքում առկա թերությունը շտկելու համար:
Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքում առկա թերությունը շտկել է և օրենքով սահմանված ժամկետում վերստին ներկայացրել վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը 2016 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ:
Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել դիմումատու Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա.Հարությունյանը:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 53-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 18-րդ ու 19-րդ հոդվածների, ինչպես նաև` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթները:
Դատարանը չի կիրառել ‹‹Գույքահարկի մասին›› ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի և ‹‹Հողի հարկի մասին›› ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթները։
Դատարանի կողմից չի պահպանվել ‹‹Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթը:
Այդ պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ:
Բողոք բերած անձը նշել է, որ` «Արմեն Ստամբոլցյանն ուղղակի տեղեկացված չլինելով դատական նիստերի ժամի և վայրի մասին` զրկված է եղել իր առարկությունները ներկայացնելու իրավունքից, ինչի արդյունքում Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ ու 19-րդ հոդվածները, ինչպես նաև` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
Դատարանը, բացի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ծանուցման եղանակից, ակտիվ գործողություններ է իրականացրել Արմեն Ստամբոլցյանին այլ եղանակով ծանուցելու համար, սակայն վարչական շրջանների կողմից ուղարկված գրություններով ապացուցվում է, որ հնարավոր չի եղել վերջինիս ծանուցել սույն գործով դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Ամեն դեպքում Դատարանի կողմից գործը քննվել է Արմեն Ստամբոլցյանի բացակայությամբ:
Դատարանը չի պատճաոաբանել, թե իր ներքին համոզմունքը որ ապացույցների բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ փաստերի հիման վրա է հիմնված ու, թե ինչու է եկել այն եզրահանզմանը, որ Արմեն Ստամբոլցյանի պարտավորությունը դիմողի նկատմամբ անվիճելի փաստ է այն դեպքում, երբ գործում առկա ապացույցներն անգամ Արմեն Ստամբոլցյանի ներկայացրած առարկությունները բավարար էին դիմումը մերժելու համար։
Դատարանը հիմք ընդունելով միայն դիմողի հայտարարությունը չի գնահատել գործում առկա մեկ այլ անհերքելի ապացույց` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կատարողական վարույթն ավարտելու 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը, որից ակնհայտ է որ առնվազն որոշման օրվա դրությամբ Արմեն Ստաբոլցյանին է պատկանում միայն ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի անշարժ գույքը։ Այսինքն` նշված փաստն արդեն իսկ հաստատում է այն հանգամանքը, որ Այվազովսկու փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը չի հանդիսանում Արմեն Ստամբոլցյանը։
Դատարանի կողմից չի գնահատվել նաև դիմողի ներկայացրած թիվ ԵԷԴ/0445/02/11 քաղաքացիական գործով կայացված վճիռը, համաձայն որի` 2013 թվականի հունիսի 03-ին կարճվել է գործի վարույթը, ևս մեկ ապացույց, որ Արմեն Ստամբոլցյանի վճարային պարտավորությունների դիմողի նկատմամբ անվիճելի փաստ չի կարող հանդիսանալ: Վերոգրյալ նորմի խախտումը հանգեցրել է նաև նյութական իրավունքի նորմերի խախտմանը։
Արմեն Ստամբոլցյանի պարտավորությունը դիմողի նկատմամբ դադարել է դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 24-ին` գույքի օտարման հիմքով, մինչդեռ` Դատարանը վճռի իրավական վերլուծության մասում նշել է` ‹‹... Այս դեպքում, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը, թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա և /կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է: ...››:
Վճռի կայացման պահին Արմեն Ստամբոլցյանի պարտավորությունը դիմողի նկատմամբ օրենքով սահմանված կարգով արդեն իսկ դադարած է եղել, հետևաբար` Դատարանը պարտավոր էր դիմողի դիմումը` Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջը, մերժել:
Միաժամանակ համաձայն Սնանկության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` դիմողը իրավասու չէր պահանջ ներկայացնել դատարանին (ոչ պատշաճ կողմ) լինելու պատճառաբանությամբ: Դիմողին Սնանկության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության մասին հայտնի է եղել առնվազն 2013 թվականի հունիսի 03-ին, որն ապացուցվում է ԵԷԴ/0445/02/11 վճռով։ Հետևաբար` դիմողը վերոգրյալ հոդվածի դրույթներով պարտավոր էր սնանկ ճանաչելու պահանջով դիմել Դատարան մինչև 2014 թվականի հունվարի 3–ը (վեց ամսվա ընթացքում)։ Սակայն Դիմողը Դատարանին է դիմել 2014 թվականի սեպտեմբերի 4-ին, ինչի իրավունքն արդեն իսկ կորցրել էր (դիմելու իրավունքն օրենսդիրը վերապահում է դատախազության մարմիններին)։
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ԵԷԴ/0053/04/14 քաղաքացիական գործով կայացված վճիռը, այն է` ըստ դիմումի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ս.Սահակյանի ընդդեմ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին մերժել, կամ բեկանել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ԵԷԴ/0053/04/14 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները
Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել դիմումատու Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա.Հարությունյանը:
Նշված պատասխանի համաձայն` ‹‹Ինչպես ներկայացուցիչն է նշել իր վերաքննիչ բողոքում, 24.09.2014թ-ի թիվ 1737 հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճաոքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում չի իրականացվել։ Այսինքն` հարկման օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի և հողամասի սեփականատերը մինչ օրս հանդիսանում է պարտապանը, քանի որ չեն պահպանվել գործարքի համար սահմանված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ, 176-րդ, 301-րդ հոդվածների և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջները, որի հետևանքով գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը` ՀՀ քաղաքացիական օրենսգքի 302-րդ հոդվածի հիմքով, հանգեցրել է դրա անվավերության, այսինքն` 24.09.2014թ-ի թիվ 1737 հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճաոքի պայմանագիրն առոչինչ է։
Այստեղից հետևում է, որ պարտապանի 60 օր և ավել կետանցով հարկային պարտավորություեներ չունենալու հանգամանքն անհիմն է, քանի որ մինչ օրս որպես ք. Երևան Այվազովսկու փողոց թիվ 14 հասցեում գտնվող անշաժ գույքի ու հողամասի սեփականատեր` հարկային պարտավորությունների հաշվարկն իրականացվում է պարտապանի անվամբ։
Բացի այդ, ԴԱՀԿ ծառայությունը ստացել է Դատարանի կողմից կայացված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու և ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին 02.09.2014թ-ի որոշումը, իսկ 23.09.2014թ-ին, այսինքն` էլեկտրոնային աճուրդ իրականացնելուց մեկ օր առաջ, ԴԱՀԿ ծառայության որոշմամբ հարուցվել է կատարողական վարույթ պարտապանի և նրա գույքի գտվելու վայր հայտնաբերելու համար հետախուզում հայտարարելու մասին։ Հետևաբար` համաձայն ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով պարտավոր էր կասեցնել Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ հարուցված բոլոր կատարողական վարույթները, այդ թվում նաև` այն կատարողական վարույթը, որի արդյունքում 24.09.2014թ-ին իրականացվելէ հարկադիր էլեկտրոնային աճուրդ։
Պարտապանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքում պատճառաբանում է, որ Դատարանը վճիռ կայացնելիս թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, պարտապանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի ե վայրի մասին։
Վերոգրյալի վերաբերյալ հարկ է նշել, որ Դատարանի կողմից մինչև վճիռ կայացնելը ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները պարտապանին հայտնաբերելու և վերջինիս վերաբերյալ քննվող քաղաքացիական գործի քննության ժամանակի ու վայրի մասին ծանուցելու համար, դա են վկայում գործում առկա ապացույցները, մասնավորապես` դատարանի 17.09.2014թ-ի որոշումը` պարտապանի և նրա գույքի գտնվելու վայրը հայտնաբերելու համար հետախուզում հայտարարելու մասին:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` Դատարանը գործի քննությունը շարունակել է Սնանկության մասին ՀՀ օրենքի 103-րդ հիմքով:
Ինչ վերաբերում է պատասխանողի այն պնդմանը, որ համայնքը սույն գործի շրջանակներում համարվում է ոչ պատշաճ կողմ, քանի որ չեն պահպանվել 6 ամսյա ժամկետում դատարան դիմելու Սնանկության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները և նույն հոդվածի 3-րդ կետի հիմքով պահանջը պետք է ներկայացվեր ՀՀ դատախազության կողմից, ապա պարտապանի հարկային պարտավորությունները շարունակական են, այսինքն` հաշվարկով յուրաքանչյուր տարի պարտավորությունների չափն ավելանում է։ Բացի այդ, Սնանկության մասին 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` սույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների սահմանված ժամկետում սնանկության դիմում չներկայացնելու դեպքում դրանք ներկայացնում են դատախազության մարմինները..., այսինքն` դատախազության մարմինները կարող են ներկայացնել միայն պետական մարմինների սահմանված ժամկետում սնանկության դիմում չներկայացնելու դեպքում, այլ ոչ թե համայնքային մարմինների սահմանված ժամկետում սնանկության դիմում չներկայացնելու դեպքում։
Այսպիսով` պարտապանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքում բերված պաաճառաբանություններն ահիմն են և ենթակա են մերժման։
Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրել է պարտապան Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ››:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը և ապացույցները
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացույցները.
1) Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Ս.Սահակյանը 2014 թվականի սեպտեմբերի 02-ին դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: (հատոր 1-ին, գ.թ. 04-07)
2) Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Այվազովսկի փող. 14 շենքի բն. բնակիչ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային նպարտավորությունների վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 2013 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ կազմում է 2.738.855 ՀՀ դրամ, որից ապառք` 1.878.495 ՀՀ դրամ, տույժ` 860.360 ՀՀ դրամ: (հատոր 1-ին, գ.թ. 08)
3) Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Այվազովսկի փող. 14 շենքի բն. բնակիչ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային նպարտավորությունների վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2013 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ կազմում է 3.358.682 ՀՀ դրամ, որից ապառք` 2.326.158 ՀՀ դրամ, տույժ` 1.032.524 ՀՀ դրամ: (հատոր 1-ին, գ.թ. 09)
4) ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հունիսի 03-ի վճռի համաձայն.
1. Ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի` հօգուտ համայնքի բյուջեի /900025311581 գույքահարկի վճարման հաշվեհամարին և 900025311037 հողի հարկի վճարման հաշվեհամարին/ 5426945 ՀՀ դրամ որպես պարտավորության գումարի, որից որպես 2004-2010թթ. գույքահարկի ապառք 1836455 ՀՀ դրամ և 03.12.2010թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր 836416 ՀՀ դրամ, որպես 2006-2010թթ. հողի հարկի ապառք` 1938465 ՀՀ դրամի և 03.12.2010թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր` 815605 ՀՀ դրամի, ինչպես նաև 108539 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասին հա. ԵԷԴ/0445/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճել` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
2. Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2011 թվականի ապրիլի 26-ի թիվ 161 վճարման հանձնարարականով 900005016010 հաշվեհամարին վճարված 108539 ՀՀ դրամ գումարը վերադարձնել հայցվոր Երևան համայնքին: (հատոր 1-ին, գ.թ. 18-21)
5) Դատարան 2014 թվականի հոկտեմբերի 21-ին ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը, ըստ որի` ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է Երևանի Այվազովսկու փող. 14 հասցեի սեփականատեր և ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի համասեփականատեր: (հատոր 1-ին, գ.թ. 61)
6) Պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին համապատասխանաբար ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն և ք. Երևան, Վ.Համբարձումյան փողոց, 18 շենք, բնակարան 52 հասցեներով դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 21-ին ու 2014 թվականի նոյեմբերի 03-ին ուղարկվել են դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել: (հատոր 1-ին, գ.թ. 62-65, գ.թ. 70-72)
7) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի արդյունքում վերջինս չի հայտնաբերվել և կատարողական վարույթն ավարտվել է, ‹‹Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 103 հոդվածի համաձայն, 2014 թվականի հոկտեմբերի 21-ին ու 2014 թվականի նոյեմբերի 03-ի դատարանի գրություններով, ծանուցում է ուղարկվել պարտապանի վերջին հայտնի հաշվառման, բնակության /գտնվելու/ վայրի` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և ՀՀ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարներին, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վերաբերյալ ծանուցումները ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկելու համար: (հատոր 1-ին, գ.թ. 66, գ.թ. 73)
8) Միաժամանակ 2014 թվականի նոյեմբերի 03-ի դատարանի գրությամբ հարցում է կատարվել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, պարզելու պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի բնակության /հաշվառման/ վայրի վերաբերյալ տվյալներ: (հատոր 1-ին, գ.թ. 66, գ.թ. 76-78)
9) ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի` N24/1-5/122/5102 գրությունը 2014 թվականի հոկտեմբերի 28-ին ստացվել է Դատարան, որում նշվել է, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ չունեն: (հատոր 1-ին, գ.թ. 67)
10) ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գրությունը, որին կցել են բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին N452811 տեղեկանքը 2014 թվականի նոյեմբերի 12-ին ստացվել է Դատարան, ըստ որի` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը, ծնված 15.11.1965թ., հաշվառման վայրի հասցեն է` ք. Երևան, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բն. 52, հաշվառված է 11.09.2008թ-ին, անձնագիր՝ AN0603418, տրված 06.08.2013թ.. 004-ի կողմից: (հատոր 1-ին, գ.թ. 79-80)
11) ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի` N25/01-4/4954 գրությունը Դատարան է ստացվել 2014 թվականի նոյեմբերի 19-ին, որում նշվել է, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում Վ.Համբարձումյան 18 շենքի թիվ 52 բնակարանի դուռը մշտապես եղել է փակ վիճակում և հնարավոր չի եղել ծանուցել Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին դատական նիստի մասին: (հատոր 1-ին, գ.թ. 82)

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
Նշված իրավանորմին համապատասխան` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների uահմաններում, իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք բխում են վերաքննիչ բողոքի հիմքերից: Վերաքննիչ դատարանը վերոգրյալ պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը քննության է առնում միայն դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում ու սույն դատական ակտի շրջանակներում սույն վեճին վերբերող այլ հարցերի, խնդիրների չի անդրադառնում: Վճռաբեկ դատարանը վերոգրյալի վերաբերյալ 2012 թվականի հունիսի 29-ի թիվ ԵԿԴ/2082/02/08 որոշմամբ նշել է, որ` «…Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում…»:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ստորև անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին ըստ իր նախընտրած հերթականության ու խմբագրության:
ՀՀ քաղաքացիական դատավարության oրենuգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ 3-81(ՏԴ) որոշմամբ, վկայակոչելով վերոգրյալ իրավանորմի դրույթը, նշել է` «…դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ` գործին դրա վերաբերելիության, oրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իuկ վերաբերելի բոլոր ապացույցները միաuին` որոշակի փաuտ (փաuտեր) հաuտատելու համար բավարարության տեuանկյունից:
Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը uտուգելուց հետո պարտավոր է uտուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակաuության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իuկ փաuտը հաuտատել արժանահավատ ապացույցի հիման վրա»:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է», իսկ նույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` «Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`
1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը»:
Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել երեք պայմանների միաժամանկյա առկայության պայմաններում.
1. վճարային պարտավորությունն անվիճելի է,
2. պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց,
3. վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է:
Վճռաբեկ դատարանը, նշված դրույթի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտությամբ պայմանավորված, արձանագրել է, որ` ‹‹... հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար անձին սնանկ ճանաչելու համար›› (ի թիվս այլոց` տես ՎԴ 2013 թվականի ապրիլի 05-ի թիվ ԵՇԴ/0009/04/12 որոշումը):
Տվյալ դեպքում, Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Այվազովսկի փող. 14 շենքի բն. բնակիչ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային նպարտավորությունների վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 2013 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ կազմում է 2.738.855 ՀՀ դրամ, որից ապառք` 1.878.495 ՀՀ դրամ, տույժ` 860.360 ՀՀ դրամ:
Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Այվազովսկի փող. 14 շենքի բն. բնակիչ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2013 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ կազմում է 3.358.682 ՀՀ դրամ, որից ապառք` 2.326.158 ՀՀ դրամ, տույժ` 1.032.524 ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և գործի փաստերը համադրելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշված տեղեկանքներով հիմնավորվում է, որ դիմումատուի մոտ ծագել է վիճելի գումարը պահանջելու իրավունք, իսկ պարտապան Արմեն Ստամբոլցյանի մոտ` այն վճարելու պարտականություն:
Տվյալ դեպքում, Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված վճարային պարտավորությունը բխում է օրենքով սահմանված հարկեր վճարելու պարտապանի պարտավորությունից, իսկ պարտապանը չի ապացուցել, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի ուժով` սույն գործով պարտապանի վճարային պարտավորությունն անվիճելի է, քանի որ վճարային պարտավորությունն առաջացել է օրենքով սահմանված հարկեր վճարելու պարտապանի պարտավորությունից, պարտապանի կողմից թույլ է տրվել վճարային պարտավորությունն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի պարտավորությունների 60-օրյա և/կամ ավելի ժամկետով կետանց, վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվել է և բացակայել է հաշվանցի հնարավորությունը: Այսինքն, ինչպես արձանագրել է Դատարանը, սույն պարագայում առկա են պարտապանին սնանկ ճանաչելու` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված հիմքերը, հետևաբար` Դատարանի եզրահանգումները` պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ, հիմնավոր են և իրավաչափ:
Ւնչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, թե` ‹‹... ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կատարողական վարույթն ավարտելու 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումից ակնհայտ է որ առնվազն որոշման օրվա դրությամբ Արմեն Ստամբոլցյանին է պատկանում միայն ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի անշարժ գույքը։ Այսինքն` նշված փաստն արդեն իսկ հաստատում է այն հանգամանքը, որ Այվազովսկու փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը չի հանդիսանում Արմեն Ստամբոլցյանը››, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը:
Տվյալ դեպքում, գործի նյութերով հիմնավորվել է, որ համաձայն 2004 թվականի հունվարի 23-ի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1442494 վկայականի` ք.Երևան, Էրեբունի համայնք, Այվազովսկու 14 ձավարեղենի արտադրամասի` իր օժանդակ շինություններով, նկատմամբ պետ.նոտարի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 7869 առուծախի պայմանագրի հիման վրա սեփականատեր է հանդիսանում Արմեն Ստամբոլցյանը (հատոր 1-ին, գ.թ. 48-57): Համաձայն 2014 թվականի հուլիսի 11-ի թիվ ԱՏ-09/07/2014-3-0079 գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի` ք.Երևան, Այվազովսկու 14 հասցեում Արմեն Ստամբոլցյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է 9278,95քմ արտադրամաս և 4,5հա հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 22):
Վերոգրյալից ակնհայտ է, որ առնվազն վճռի կայացման պահի` 2014 թվականի նոյեմբերի 24-ի, դրությամբ Արմեն Ստամբոլցյանը հանդիսացել է ք.Երևան, Այվազովսկու փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը: Ավելին` նշվածը հիմնավորվում է նաև բողոք բերած անձի կողմից վկայակոչված` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ, ըստ որի` ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է Երևանի Այվազովսկու փող. 14 հասցեի սեփականատեր և ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի համասեփականատեր (հատոր 1-ին, գ.թ. 61): Այսինքն` նշված որոշմամբ հաստատվում է, որ Արմեն Ստամբոլցյանը ոչ միայն հանդիսանում է ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի համասեփականատեր, այլ նաև այն, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանում է Երևանի Այվազովսկու փող. 14 հասցեի անշարժ գույքը:
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործում առկա փաստաթղթերով ոչ միայն հիմնավորվել է, որ առնվազն վճռի կայացման պահի` 2014 թվականի նոյեմբերի 24-ի, դրությամբ, վիճելի հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է Արմեն Ստամբոլցյանին, այն նաև այն, որ վերջինս նշված անշարժ գույքի համար չի կատարել օրենքով սահմանված հարկերի վճարումները: Հետևաբար` սույն պարագայում բողոք բերած անձը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն չի ապացուցել իր կողմից վկայակոչված փաստը, ուստի դրա բացասական հետևանքները պետք է կրի վերջինս:
Անդրադառնալով բողոք բերած անձի փաստարկին այն մասին, թե Արմեն Ստամբոլցյանն ուղղակի տեղեկացված չլինելով դատական նիստերի ժամի և վայրի մասին` զրկված է եղել իր առարկությունները ներկայացնելու իրավունքից` Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` «Այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին»:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն` ‹‹Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով››:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով…»:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն, կամ
3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` սույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով»։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ››:
Տվյալ դեպքում, գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարանը սույն սնանկության գործի քննությունն իրականացրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններին համապատասխան: Մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով Օրենսդիրը նախատեսել է բացակայող պարտապանի սնանկությունը: Ինչպես արդեն վերը նշվեց, տվյալ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ եթե ֆիզիկական անձ պարտապանը բացակայում է և նրա գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական ու այլ փաստաթղթերի նկատմամբ:
Քննարկվող պարագայում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները` պարտապանի ծանուցումն ապահովելու վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ Դատարանը 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կայացրել է որոշում պարտապանի և նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ‹‹Բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար››:
Սույն պարագայում, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող Ա.Բունիաթյանի 2014 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է, քանի որ անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը: Արդյունքում` Դատարանը ծանուցագրեր է ուղարկել բացակայող պարտապանի վերջին հայտնի հաշվառման, բնակության /գտնվելու/ վայրի` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և ՀՀ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարներին, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վերաբերյալ ծանուցումները ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկելու համար: Միաժամանակ 2014 թվականի նոյեմբերի 03-ի դատարանի գրությամբ հարցում է կատարվել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` պարզելու պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի բնակության /հաշվառման/ վայրի վերաբերյալ տվյալներ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ‹‹Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում»:
Տվյալ դեպքում, անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ Դատարանի կողմից վերջինիս հաշվառման, բնակության /գտնվելու/ վայրի ղեկավարներին ուղարկված գրություններով պարզվել է, որ համաձայն ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի N24/1-5/122/5102 գրության` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ չունեն, իսկ համաձայն ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի N25/01-4/4954 գրության` իրենց ուսումնասիրությունների ընթացքում Վ.Համբարձումյան 18 շենքի թիվ 52 բնակարանի դուռը մշտապես եղել է փակ վիճակում և հնարավոր չի եղել ծանուցել Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին դատական նիստի մասին:
Նման պայմաններում, Դատարանը, իրավացիորեն առաջնորդվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ կետով, վճիռ է կայացրել, քանի որ պարտապանը գրավոր չի վիճարկել իր սնանկությունը և առկա են եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ու վերը նշված հատկանիշները:
Միաժամանակ` Վերաքննիչ դատարանն անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, թե դիմումատուն սույն գործով չի հանդիսացել պատշաճ կողմ, քանի որ չեն պահպանվել 6 ամսյա ժամկետում դատարան դիմելու ‹‹Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները և նույն հոդվածի 3-րդ կետի հիմքով պահանջը պետք է ներկայացվեր ՀՀ դատախազության կողմից, հարկ է համարում ընգծել, որ այն պայմաններում, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսում է բացակայող պարտապանի սնանկությունը, ապա Դատարանի կողմից չէին կարող խախտվել բողոքաբերի վկայակոչած նորմերի, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի և ‹‹Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթները, քանի որ, ինչպես արդեն նշվեց, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են այլ կանոններ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ուստի սնանկության գործի քննությունն իրավացիորեն իրականացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Վերոգրյալը թույլ է տալիս եզրակացնելու, որ Դատարանի կողմից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, կատարվել է գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննութուն: Դատական ակտը կայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածների դրույթների պահպանմամբ: Նման պայմաններում, բողոք բերած անձի փաստարկներն անհիմն են և ենթակա չեն բավարարման:
Հիշատակվածի հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքերը բացակայում են:
Վերը ներկայացված պատճառաբանությամբ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված լիազորությունը («Գործն ըuտ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ»):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածների պահանջներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ԵԷԴ/0053/04/14 քաղաքացիական գործով կայացրած վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Գ.ԽԱՆԴԱՆՅԱՆ Հ.ԵՆՈՔՅԱՆ

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտել « » ---------------------- 2016 թվականին:

Նախագահող դատավոր` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 10-06-2016
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 11-07-2016
Գործի արխիվացում    
Գործը հանձնվել է գրասենյակ: 11-07-2016
Էջերի քանակ: 5հ,1-191,2-206,3-193,4-104,5-123
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 19-07-2016
Ուր: Վճռաբեկ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Գործի ուղարկման ամսաթիվ: 19-07-2016
Այլ նշումներ:
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 02-12-2021
Բողոքի համարը: 6176
Բողոք բերող անձը
ԱնունԱրա   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունԼյուդվիկ   
ԱզգանունԴավթյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ում կողմից է բերվել բողոքը:
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշում:
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 17-12-2021
Վիճակագրական տողի համարը: 0
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): հավելված՝1-139, 2-135, 3-109
Գործը ստացվել է: Սնանկության դատարան
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Այլ
Այլ նշումներ:Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին 25.05.2018թվականի որոշման դեմ
Մակագրել (Նախագահի կողմից)    
Ամսաթիվ: 20-12-2021
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Աստղիկ Ֆրունզեյի Խառատյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Բողոքը վերադարձվել է    
Որոշման ամսաթիվ: 22-12-2021
Ստեղծման ամսաթիվ: 2021-12-22 09:36:37
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ
թիվ ԵԷԴ/0053/04/14

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և
վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով.

Նախագահող դատավոր՝ Ա.ԽԱՌԱՏՅԱՆ

2021 թվականի դեկտեմբերի 22-ին,
քննության առնելով թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով ըստ դիմումի Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի՝ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՀՀ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 25.05.2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ պարտատեր Արա Հենրիկի Հակոբյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ
Երևան համայնքը՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, 02.09.2014 թվականին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.09.2014 թվականի որոշմամբ (դատավոր` Ե.Եսոյան) դիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ սույն գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2014 թվականի վճռով Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2014 թվականի որոշմամբ սույն գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.01.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պարտապան Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:
ՀՀ Վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշմամբ Վճռաբեկ բողոքը բավարարվել է: Բեկանվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ.Բունիաթյան) վճռով Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմանյանը 18.05.2018 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան, որով խնդրել է թույլատրել հրապարակային սակարկություններով վաճառել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը Դատարանի 25.05.2018 թվականի որոշմամբ բավարարվել է:
Սույն սնանկության գործով Արա Հակոբյանից ստացված պահանջատեր գրանցվելու և գրանցված պահանջատիրոջը փոխարինելու դիմումի համաձայն, վերջինիս պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլի գումարի չափով նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի փոխարեն 15.11.2021 թվականին գրանցվել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում որպես չապահովված է) հերթի պահանջ:
Դատարանի՝ 25.05.2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ պարտատեր Արա Հենրիկի Հակոբյանի անունից 30.11.2021 թվականին (հանձնվել է փոստին) ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Գործը դատական կազմին է հանձնվել 20.12.2021 թվականին:
Բողոքաբերը բողոքին կից միջնորդություն է ներկայացրել՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին այն հիմնավորումներով, որ.
«Արա Հակոբյանը գործին մասնակցող անձի՝ պարտատիրոջ կարգավիճակ է ձեռք բերել 15.11.2021 թվականին, երբ գրանցվել է վերջինիս պահանջը սնանկության վարույթում՝ նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի պահանջը Արա Հակոբյանին զիջելու հիմքով: Դատարանի վիճարկվող որոշումը բողոքաբերին տրամադրվել է սնանկության գործով կառավարչի կողմից Արա Հակոբյանին պարտատեր գրանցելուց հետո՝ 23.11.2021 թվականին Արա Հակոբյանի ներկայացուցչի դիմումի հիման վրա, առձեռն եղանակով:
Այսպիսով գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու Արա Հակոբյանի՝ որպես պարտատիրոջ իրավունքը ծագել է սնանկության գործով պարտատեր գրանցվելու պահից՝ 15.11.2021 թվականից, և երբ վերջինիս փաստացի հասանելի է դարձել բողոքարկվող դատական ակտը՝ 23.11.2021 թվականից:»:
Վերաքննիչ դատարանը, քննարկելով միջնորդությունը, գտնում է, որ այն ենթակա է մերժման, իսկ բողոքի ընդունումը մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Հարցի քննության նկատմամբ կիրառելի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ օրենքով սահմանված բողոքարկման ժամկետի պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու համար նման միջնորդություն հարուցած անձը պետք է նախևառաջ դատարանին ապացուցի ու ներկայացնի հիմնավոր փաստեր ժամկետի բացթողնման պատճառների վերաբերյալ, որոնց միջոցով դատարանը կարող է բավարարել վերջինիս միջնորդությունը և միայն այդ հիմնավոր և ծանրակշիռ ապացույցների առկայության պայմաններում միջնորդության մերժման դեպքում կարող է առաջանալ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված` դատարան դիմելու իրավունքի խախտման էական վտանգ, ինչը բացակայում է սույն գործով ներկայացված միջնորդության մեջ:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարան դիմելու իրավունքը բացարձակ իրավունք չէ: Այն կարող է անուղղակիորեն ենթարկվել սահմանափակումների, քանզի դատարան դիմելու իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է (տես, Տոլստոյ-Միրոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 դիմումով ՄԻԵԴ 23.06.1995 թվականի որոշում պարբ. 61): Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի իրացման կարգը սահմանում է օրենսդիրը, ինչը ենթադրում է, որ շահագրգիռ անձինք իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար դատարան պետք է դիմեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Դատարան դիմելու իրավունքն իրացնելու համար անձինք պարտադիր պետք է պահպանեն օրենսդրի կողմից նախատեսված դատարան դիմելու կարգը և պայմանները: Սա նշանակում է նաև, որ Դատարան դիմելիս անձինք պարտավոր են պահպանել սահմանված ժամկետները:
Դատարան դիմելու իրավունքի իրացման համար ժամկետի սահմանումն ինքնին չի հանդիսանում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ, ինչպես նշել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, երբեք չի կարելի բացառել, որ կարող են լինել դեպքեր, երբ արդարադատության շահերից ելնելով անհրաժեշտ լինի սահմանափակումներ նախատեսել անհատի դատարան դիմելու իրավունքի նկատմամբ (տե՛ս, Տոլստոյ-Միրոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 դիմումով ՄԻԵԴ 23.06.1995 թվականի որոշում պարբ. 61):
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը միաժամանակ արտահայտել է այնպիսի իրավական դիրքորոշում, համաձայն որի` դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները չեն կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 դիմումով ՄԻԵԴ 19.06.2001 թվականի որոշում պարբ. 55):
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ օրենսդիրն իր դատավարական իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվող կողմի վրա է թողնում հետևանքները կրելու ռիսկը:
Տվյալ դեպքում բողոքարկվող դատական ակտը կայացվել է 25.05.2018 թվականին, հետևաբար այդ ակտի դեմ բողոք կարող էր ներկայացվել 15 օրյա ժամկետում, մինչդեռ սնանկության վարույթի մասնակիցները՝ այդ թվում՝ նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանը, ում պահանջը հետագայում զիջվել է Արա Հակոբյանին, դատական ակտը չեն բողոքարկել:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկներին, որ բողոքարկվող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու Արա Հակոբյանի՝ որպես պարտատիրոջ իրավունքը ծագել է սնանկության գործով պարտատեր գրանցվելու պահից՝ 15.11.2021 թվականից, և երբ վերջինիս փաստացի հասանելի է դարձել բողոքարկվող դատական ակտը՝ 23.11.2021 թվականից, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Արա Հակոբյանի պահանջը չի գրանցվել որպես ինքնուրույն պահանջ, այլ դեռևս 08.12.2017 թվականի որոշմամբ գրանցված պարտատեր Գագիկ Ղևոնդյանը փոխարինվել է Արա Հակոբյանով, հետևաբար Գագրիկ Ղևոնդյանի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են սնանկության վարույթի ընթացքում մինչև Արա Հակոբյանի՝ սնանկության վարույթի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին Գագիկ Ղևոնդյանի համար, որին փոխարինել է Արա Հակոբյանը:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմքեր առկա չեն, ուստի այն ենթակա չէ վերականգնման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի դրույթներով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ
1 Արա Հակոբյանի անունից ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ՝ մերժել:
2. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` այն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ա.ԽԱՌԱՏՅԱՆ
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 03-01-2022
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 17-12-2021
Բողոքի համարը: 6482
Բողոք բերող անձը
ԱնունԱրա   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունԼյուդվիկ   
ԱզգանունԴավթյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ում կողմից է բերվել բողոքը:
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է
Որոշման ամսաթիվը: 11-01-2022
Ստեղծման ամսաթիվ: 2022-01-11 19:10:23
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Դատական գործ
թիվ ԵԷԴ/0053/04/14

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը նախագահությամբ՝ Նարեկ Գաբրիելյանի
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)

2022 թվականի հունվարի 11-ին ք.Երևան
քննելով թիվ ԵԷԴ/0053/04/14 դատական գործով, ըստ դիմումի Երևան համայնքի՝ ի դեմ Էրեբունի վարչական շրջանի ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, Սնանկության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) կողմից 07.12.2021 թվականին կայացված «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի ներկայացուցչի (այսուհետ նաև` Բողոքաբեր) կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) կողմից 11.08.2017 թվականին կայացված վճռով Արմեն Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
Դատարանի (դատավոր՝ Ա. Բաբայան) 08.02.2019 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ:
Դատարանում 07.12.2021 թվականին ստացվել է սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին, որը Դատարանի կողմից 07.12.2021 թվականին կայացված որոշմամբ բավարարվել է:
Դատարանի հիշյալ որոշման դեմ Արա Հակոբյանի ներկայացուցչի կողմից 16.12.2021 թվականին փոստային ծառայության միջոցով ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ բողոքը, կից փաստաթղթերը և թիվ ԵԷԴ/0053/04/14 դատական գործի հավելվածը դատական կազմի նախագահող դատավորին են հանձնվել 05.01.2022 թվականին։
Ուսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը, կից փաստաթղթերը, թիվ ԵԷԴ/0053/04/14 դատական գործի հավելվածի նյութերը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
Վերաքննիչ դատարանը մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների հաշվառմամբ ուսումնասիրելով թիվ ԵԷԴ/0053/04/14 դատական գործի հավելվածի նյութերը՝ արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 07.12.2021 թվականի որոշումն Արա Հակոբյանը բողոքարկելու իրավունք չունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ԵԷԴ/0053/04/14 դատական գործի հավելվածի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ նա չի հանդիսանում սույն գործով գործին մասնակցող անձ:
Ինչ վերաբերում է թիվ ԵԷԴ/0053/04/14 դատական գործի հավելվածի նյութերում առկա՝ Արա Հակոբյանի կողմից ներկայացված պահանջատեր գրանցվելու վերաբերյալ դիմումին և դրան կից ներկայացված՝ փոխառության պայմանագրին, ըստ որի՝ սույն գործով պահանջատեր Գագիկ Ղևոնդյանը պարտավորվում է հիշյալ պայմանագրով սահմանված ժամկետում փոխառության գումարը փոխատուին պայմանագրով սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում կատարել պահանջի զիջում (ցեսիա)՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում թիվ ԵԷԴ/0053/04/14 դատական գործի հավելվածի նյութերում առկա չէ Դատարանի կողմից՝ սույն սնանկության գործով պահանջատեր հանդիսացող Գագիկ Ղևոնդյանին վերաքննիչ բողոք բերած անձ Արա Հակոբյանով փոխարինելու վերաբերյալ որոշում:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա Բողոքաբերի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածներով, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 382-րդ հոդվածով` Վերաքննիչ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ այն հրապարակելու պահից 15-օրյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ ՆԱՐԵԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 03-01-2022
Վիճակագրական տողի համարը: 0
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): հավելված՝1-144, 2-146, 3-134, 4-55
Գործը ստացվել է: Սնանկության դատարան
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Այլ
Այլ նշումներ:Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին 07.12.2021թվականի որոշման դեմ
Մակագրել (Նախագահի կողմից)    
Ամսաթիվ: 04-01-2022
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նարեկ Աշոտի Գաբրիելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 17-12-2021
Բողոքի համարը: 6479
Բողոք բերող անձը
ԱնունԱրա   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունԼյուդվիկ   
ԱզգանունԴավթյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ում կողմից է բերվել բողոքը:
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքը վերադարձվել է
Որոշման ամսաթիվը: 07-01-2022
Ստեղծման ամսաթիվ: 2022-01-07 15:46:30
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
ՈՐՈՇՈՒՄ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ` Ս.ԹՈՐՈՍՅԱՆԻ

07 հունվարի, 2022թ. ք.Երևան

քննության առնելով թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով, ՀՀ Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) «Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի սնանկության գործով Արա Հենրիկի Հակոյանի կողմից ներկայացված միջնրդությունը կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» 01.12.2021թ. որոշման դեմ, պարտապան Արա Հակոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը 01.12.2021թ. մերժել է Գուրգենի Ստամբոլցյանի սնանկության գործով Արա Հենրիկի Հակոյանի կողմից ներկայացված միջնրդությունը՝ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ:
Նշված դատական ակտի դեմ 15.12.2021թ. վերաքննիչ բողոք է բերել Արա Հակոբյանը:
Գործի հավելվածը դատավորին է հանձնվել 05.01.2022թ.:
Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և դրան կցված փաստաթղթերը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
Վերաքննիչ բողոքում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն:
Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի՝ վերաքննիչ բողոքին կցված չէ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց՝ տվյալ դեպքում պարտատերեր Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը ուղարկելու մասին ապացույցները:
Վերը նկարագրված խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ, 382-րդ հոդվածներով և 391-րդ հոդվածի 2-րդ մասով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը վերադարձնել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձվելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու ու որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացվելու դեպքում այն համարվում է Վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը, սակայն բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվի:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ս.ԹՈՐՈՍՅԱՆ
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք: 13-01-2022
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 03-01-2022
Վիճակագրական տողի համարը: 0
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): հավելված՝1-152, 2-146, 3-134, 4-55
Գործը ստացվել է: Սնանկության դատարան
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Այլ
Այլ նշումներ:Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով Արա Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին 01.12.2021թվականի որոշման դեմ
Մակագրել (Նախագահի կողմից)    
Ամսաթիվ: 04-01-2022
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Սլավիկ Անդիջանի Թորոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ    
Երբ: 18-01-2022
Որաշումը ուղարկվել է կողմերին: 18-01-2022
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 18-01-2022
Այլ նշումներ:
Բողոքի քննության կարգը    
Ամսաթիվ: 25-02-2022
Կայացվել է որոշում: բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ
Ստեղծման ամսաթիվ: 2022-02-25 15:15:54
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14

ՈՐՈՇՈՒՄ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
25 փետրվարի, 2022թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),
նախագահությամբ` ՍԼԱՎԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ

քննության առնելով թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով պարտատեր Արա Հակոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի՝ 01.12.2021թ. որոշման դեմ պարտատեր Արա Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանի 18.01.2022թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո:
Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ գործին մասնակցող անձանց կողմից վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել, Վերաքննիչ դատարանն էլ, իր հերթին, բողոքը դատական նիստում քննելու անհրաժեշտություն չտեսնելով, գտնում է, որ բողոքի քննությունը պետք է իրականացնել գրավոր ընթացակարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ, 376-րդ, 382-րդ հոդվածներով, 387-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի 01.12.2021թ. որոշման դեմ պարտատեր Արա Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
2. Դատական ակտի հրապարակման օր սահմանել 02.03.2022թ.:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ՍԼԱՎԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 02-03-2022
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 02-03-2022
Անփոփոխ թողնված դատական ակտ: Պատճառաբանվել է
Այլ նշումներ:
Դատական ակտ    
Ստեղծման ամսաթիվ: 2022-03-02 13:11:49
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Սնանկության դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
Նախագահող դատավոր` Արսեն Բաբայան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հրապարակվում է՝ 2022 թվականի մարտի 02-ին, Երևան քաղաքում

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),

Նախագահությամբ դատավոր` ՍԼԱՎԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննելով Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Սնանկության դատարանի (այսուհետ նաև` Դատարան)՝ «Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով Արա Հենրիկի Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» 01.12.2021թ. որոշման դեմ` թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով ըստ Երևան համայնքի դիմումի՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմություն.
Երևան համայնքը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 01.12.2021թ. որոշմամբ Դատարանը մերժել է Արա Հակոբյանի միջնորդությունը՝ անշարժ գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու մասին:
Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Արա Հակոբյանը:
Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանը:

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերի համոզմամբ Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 60-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հողվածները, սխալ է կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 47-րդ հոդվածները, ինչն իր հերթին հանգեցրել է Արա Հակոբյանի սեփականության սահմանադրական իրավունքի խախտման։ Դատարանը խախտել է նաև Արա Հակոբյանի ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։
Բողոքարկվող որոշման մեջ մերժման հիմքերի մեջ առաջինը դատարանը նշել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ՊԵԿ հայցով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի ավագ հարկադիր կատարող Մուշեղ Ղահրամանյանի և Արա Հենրիկի Հակոբյանի միջև 09.01.2017թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, ուստի Արա Հենրիկի Հակոբյանի սեփականության իրավունքը չի ծագել անշարժ գույքի նկատմամբ։
Դատարանը հաշվի չի առել, որ Արա Հակոբյանը, անկախ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման հանգամանքից, օգտվում է սեփականատիրոջ բոլոր իրավազորություններից։
Բողոքարկվող դատական ակտը վերացնելը բխում է Արա Հակոբյանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիաի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի դրույթներով սահմանված սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունից։
Քննարկվող պարագայում, երբ այդ գործողությունների բովանդակությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ըստ էության կողմերը կատարել են գործարքով վերապահված գործողությունները և փաստացի ձեռք են բերել գործարքով նախատեսված ակնկալիքը, ապա պետական գրանցման ձևի պահպանված չլինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ կողմերի համար իրավական հետևանքներ առաջ բերելու համար։
Սույն գործով Արա Հակոբյանը հաղթել է ԴԱՀԿ ծառայության կողմից կազմակերպված Գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդում, նոտարական կարգով կնքել է առուվաճառքի պայմանագիր, վճարել է աճուրդով ձեռք բերված Գույքի դիմաց և դիմել է անշարժ գույքի կադաստր Գույքի նկատմամբ իր իրավունքի պետական գրանցման համար։ Իրավունքի պետական գրանցմանը, ի թիվս այլ հանգամանքների, հատկապես խոչընդոտել են սնանկության վարույթում կիրառված արգելանքներն այն դեպքում, երբ այդպիսիք չպետք է լինեին Գույքը պարտապանի գույքի կազմում օրենքի ուժով ներառված չլինելու հիմքով։
Ուստի, դատարանը սխալ է կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 47-րդ հոդվածները դրանց հիման վրա Գույքը դիտարկելով պարտապանի գույքի կազմում ներառված գույք այն պարագայում, երբ Գույքը պարտապանի գույքի կազմում ներառված գույք չէր կարող լինել դրա նկատմամբ Արա Հակոբյանի սեփականության իրավունքի ծագած լինելու ուժով անվավեր չճանաչված վարչական ակտի և առուվաճառքի պայմանագրի հիման վրա։
Դատարանն իր որոշման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) 25.05.2018թ. որոշմամբ թույլատրել է ք. Երևան, Այվազովսկի 14 հասցում գտնվող անշարժ գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը։
Այսինքն ըստ դատարանի դիրքորոշման քանի որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով Գույքն արդեն իսկ համարվում է պարտապանի գույքի կազմում գտնվող գույք, ուստի այդ որոշման առկայության պայմաններում գույքի նկատմամբ կիրառված արգելանքները չեն կարող վերացվել։ Դատարանը բողոքարկվող որոշման մեջ չի հիմնավորել սակայն 25.05.2018թ. որոշման առկայության պայմաններում Գույքն արգելանքից հանելու անհնարինությունը։ Ավելին, դատարանը չի անդրադարձել միջնորդությունը ներկայացրած անձի գրավոր և բանավոր այն փաստարկներին, որ թիվ ՎԴ/1043/05/19 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է, որ Կառավարիչը, Գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար թույլտվություն տալու մասին միջնորդությունը դատարան ներկայացնելիս արդեն իսկ իմացել է, որ այդ նույն Գույքի նկատմամբ առկա է այն հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին ԴԱՀԿ ծառայության 08.04.2015թ. որոշումը։ Սա նշանակում է, որ միջնորդություն ներկայացնելիս՝ Կառավարչին, ի սկզբանե, հայտնի է եղել Գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և այդ գործարքից ծագող իրավունքը կադաստրում գրանցելու անհնարինությունը, սակայն, միևնույնն է, Կառավարիչը ներկայացրել է միջնորդությունը, և այն բավարարվել է դատարանի կողմից։ Եթե կառավարիչը ԴԱՀԿ ծառայության 08.04.2015թ. որոշման մասին նշեր իր այդ միջնորդության մեջ, այդ հանգամանքը քննարկման առարկա կդառնար դատարանում և, հնարավոր է, հիմք հանդիսանար միջնորդությունը մերժելու համար։ Այլ կերպ ասած քանի որ նշված միջնորդությունը քննարկելիս և բավարարելիս դատարանին վերը թվարկված հանգամանքները հայտնի չեն եղել, ուստի, հայտնի լինելու դեպքում հնարավոր է դատարանը կայացներ այլ որոշում, քան այն, ինչ կայացրել է։
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Բունիաթյան) 25.05.2018թ. ք.Երևան, Այվազովսկի 14 հասցում գտնվող անշարժ գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին որոշման դեմ Արա Հակոբյանի կողմից 30.11.2021թ. վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Դատարանը նաև որևէ անդրադարձ չի կատարել հրապարակային սակարկությունով գույքի իրացումն ընդհատելու պահանջի մասին 23.11.2021թ. դիմումում շարադրված հանգամանքներին առ այն, որ 25.05.2018թ. գույքի հրապարակային սակարկությունով իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշմամբ գույքի նկարագրում նշված է հողամասի մակերեսը 4,5 հա, մինչդեռ ներկայումս կադաստրի կողմից տրված և Հակոբյանի ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված միասնական տեղեկանքում, հողամասի մակերեսը 3,5 հա է, այսինքն հողամասի փաստացի չափերը էականորեն փոքր են, քան այն, ինչ նկարագրված է դատարանի 25.05.2018թ. որոշման և սակարկության հայտարարության մեջ, ինչը նշանակում է գույքի շուկայական գների կտրուկ փոփոխություն, ինչը նշանակում է, որ առկա են գործով «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված հիմքերը ք. Երևան, Այվազովսկի 14 հասցեում գտնվող անշարժ գույքի հրապարակային սակարկությունով իրացումն ընդհատելու համար։
Բողոքարկվող որոշման մեջ դատարանը նաև նշել է, որ 28.12.2018թ. կայացել է Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին գույքի հերթական աճուրդը, որին օրենքով սահմանված կարգով մասնակցել և հաղթող է ճանաչվել «Արնդանե» ՍՊԸ-ի ի դեմս տնօրեն Կ. Մելքումյանը։ Աճուրդն անցկացնելուց հետո նույն օրը կազմվել է աճուրդի արդյունքների վերաբերյալ արձանագրություն։
Դատարանը նույն որոշմամբ սակայն չի արձանագրել, որ նշված աճուրդի արձանագրությունից հետո «Արնդանե» ՍՊԸ-ն չի վճարել լոտի գինը, ինչի մասին դատական նիստի ընթացքում հայտարարել են կառավարչի և պարտապանի ներկայացուցիչները։ Բողոքարկվող որոշման կայացման պահին գործում առկա չէ նաև որևէ ապացույց օրենքով սահմանված ժամկետում լոտի գինը վճարված լինելու մասին։ Հակառակը՝ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ լոտի գինը չի վճարվել աճուրդում «հաղթած» «Արնդանե» ՍՊԸ-ի կողմից, ուստի 28.12.2018թ. աճուրդը չկայացած աճուրդ է և այն չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել, այդ թվում խոչընդոտ հանդիսանալ Գույքի նկատմամբ արգելանքը վերացնելու համար, քանի որ դրանով չեն խախտվում և չեն կարող խախտվել չկայացած աճուրդում «հաղթող» ճանաչված անձի իրավունքները։
Դատարանը սխալ է կիրառել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը։ Բողոքարկվող որոշման մեջ Գույքն արգելանքից հանելու մասին միջնորդությունը մերժելու հիմքում դատարանը նաև դրել է այն հանգամանքը, որ սույն սնանկության գործում առկա չէ մորատորիում չտարածելու մասին ծանուցում, նշելով. «Դատարանը փաստում է, որ նման ծանուցումը պետք է կատարվի պարտապանի սնանկության գործի շրջանակներում»։
Նախ, դատարանի դիրքորոշումն առ այն, որ մորատորիում չտարածելու մասին ծանուցումը պետք է կատարվի պարտապանի սնանկության գործի շրջանակներում, հիմնավորված չէ, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ այդպիսի իրավակարգավորում։
Երկորդ, պարտապան «Նոր Տուն» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել 25.06.2012թ.։
Մորատորիում չտարածելու մասին ծանուցումը ներկայացվել է պարտապան «Նոր տուն» ՍՊԸ-ի սնանկության գործի շրջանակներում 25.06.2012թ.։ Գույքն հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է 26.12.2016թ.։ Պարտապան Արմեն Ստամբոլցյանը սնանկ է ճանաչվել 11.08.2017թ.։ Այսինքն Արմեն Ստամբոլցյանը սնանկ է ճանաչվել ավելի ուշ 11.08.2017թ. այն ժամանակ, երբ գույքն արդեն իսկ 26.12.2016թ. իրացվել էր գրավառու պարտապան «Նոր տուն» ՍՊԸ-ի սնանկության գործի շրջանակներում գրավով ապահովված պարտատիրոջ կողմից ներկայացված մորատորիում չտարածելու մասին ծանուցման հիման վրա։
Հետևաբար, պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործի շրջանակներում մորատորիում չտարածելու մասին ծանուցում չպետք է կատարվեր և չէր կարող կատարվել, քանի որ գույքն արդեն իսկ իրացված էր և այն չէր կարող հանդիսանալ պարտապան Արմեն Ստամբոլցյանի գույքի կազմում ներառված գույք։
Մորատորիում չտարածելու մասին ծանուցումը գրավառուն չէր կարող ներկայացնել Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթում, քանի որ վերջինիս ուղղված պահանջ չուներ։ Գրավառուի պահանջն ուղղված էր «Նոր տուն» ՍՊԸ-ի դեմ, որի բավարարման համար էլ մորատորիում չտարածելու մասին ծանուցումը կատարվել է ՍՊԸ-ի սնանկության վարույթում։
Այս համատեքստում դատարանի կողմից առանձնացված փաստերն առ այն, որ դատավորներ Ե. Եսոյանը և Ռ. Բունիաթյանը գրություններ են ուղարկել գրավառուներին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը գրավի առարկայի իրացման ընթացքի, բռնագանձման կատարողական վարույթների կասեցման կամ կարճման մասին, որևէ նշանակություն չունեցող փաստեր են։ Դատարանն իր որոշման մեջ չի հիմնավորել նշված փաստերի նշանակությունը սույն գործով։ Ինչ կապ ունեն այդ փաստերը հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպված աճուրդի իրավաչափության հետ, երբ այդ աճուրդն անվավեր չի ճանաչվել, իսկ սնանկության դատարանը աճուրդի իրավաչափությունը որոշելու իրավասություն չունի «Սնանկության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
Թիվ ԵԿԴ/2769/02/10 գործով Արմեն Ստամբոլցյանը դատարանի կողմից տրված կատարողական թերթով պարտապան չէ։ Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթ հարուցված չի եղել, որպեսզի այն կասեցվեր կամ կարճվեր։ Կատարողական վարույթը կատարողական թերթի հիման վրա հարուցված է եղել «Նոր տուն» ՍՊԸ-ի նկատմամբ, որի պարտավորությունների համար էլ ԴԱՀԿ ծառայությունը իրացրել է գույքը։
Անդրադառնալով մորատորիում չտարածելու մասին ծանուցմանը և հարկադիր կատարման ծառայության գործողություններին կապված գույքի բռնագանձումների վերաբերյալ կատարողական վարույթների կասեցման կամ կարճման հետ, փաստորեն դատարանը, առանց աճուրդը կազմակերպող ԴԱՀԿ ծառայության մասնակցությամբ իրականացվող սնանկության գործով, գնահատել է աճուրդի կազմակերպման իրավաչափությունը, որպիսի իրավասությունը չունի «Սնանկության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։ Դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը (սնանկության գործերի ենթակայությունը)։ Վարչական ակտերի իրավասությունը որոշելը ենթակա է վարչական դատարանի իրավասությանը։
Ավելին, Դատարանը գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը և իր որոշման պատճառաբանությունները շարադրելիս անդրադարձել է նաև գույքի նկատմամբ Արա Հակոբյանի սեփականության իրավունքի (իրավատիրության) հիմքերին, որպիսիք են՝
ա) Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.04.2011թ. թիվ ԵԿԴ/2769/02/10 վճիռը, որն օրինական ուժի մեջ է մտել 06.05.2011թ.,
բ) 08.04.2015թ. հարկադիր էլեկտրոնային աճուրդով Գույքն իրացնելու մասին ԴԱՀԿ ծառայության որոշումը, դրա կատարման արդյունքում 26.12.2016թ. կայացած աճուրդը և դրա արդյունքում կազմված լոտի արձանագրությունը,
գ) 26.12.2016թ. Լոտի արձանագրության հիման վրա ԴԱՀԿ ծառայության և Արա Հակոբյանի միջև 09.01.2017թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։
Նշված հիմքերի առկայության պայմաններում սնանկության դատարանը, առանց այդպիսի իրավասություն ունենալու, որոշել է, որ Արա Հակոբյանի սեփականության իրավունքը չի ծագել։
Մասնավորապես, առաջին հիմքի մասով ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի վերանայման իրավասությունը պատկանում է վերադաս դատական ատյաններին։
Երկրորդ հիմքի մասով հարկադիր էլեկտրոնային աճուրդի որոշման, կայացած աճուրդի և դրա արդյունքում կազմված լոտի արձանագրության իրավաչափության ստուգումը ենթակա է վարչական դատարանի քննությանը (այս հիմքի մասով արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ թիվ ՎԴ/1043/05/19 վարչական գործով)։
Երրորդ հիմքի մասով աճուրդի արձանագրության հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրի և դրանից ծագող իրավունքի վավերության քննությունն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին։ (Այս հիմքի մասով արդեն իսկ առկա են ընթացիկ քաղաքացիական գործեր թիվ ԵԴ/25512/02/20 հ թիվ ԵԴ/25450/02/20, որոնք բացառում են այդ հիմքերին անդրադառնալը ոչ իրավասու դատարանի կողմից)։
Այսպիսով, սնանկության դատարանը սույն գործով իրավական գնահատական է տվել այնպիսի հարցերի, որի իրավասությունը չունի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի շրջանակներում՝ արդյունքում խախտելով Արա Հակոբյանի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված արդյունավետ դատական պատշտպանության և արդար դատաքննության իրավունքները, այնքանով, որքանով քննարկել է դատարանի քննությանը ոչ ենթակա հարցեր՝ անդրադառնալով Արա Հակոբյանի սեփականության իրավունքի ծագման հիմքերի իրավաչափությանը որպես ոչ իրավասու դատարան։
Ինչ վերաբերում է Գույքը պարտապանին չպատկանելուն, ապա, ինչպես արդեն նշվել է ք. Երևան, Այվազովսկի 14 հացեում գտնվող գույքը հանդիսացել է գրավի առարկա «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի հանդեպ «Նոր Տուն» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար։ «Նոր Տուն» ՍՊԸ-ի կողմից պարտավորությունները չկատարելու հետևանքով Բանկի հայցի քննության արդյունքում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 06.04.2011թ. թիվ ԵԿԴ/2769/02/10 վճռով որոշել է պատասխանող «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության բռնագանձել վարկի չմարված գումարը և տոկոսները՝ բռնագանձումը տարածելով գրավի առարկա ք. Երևան, Այվազովսկու 14 հասցեում գտնվող գույքի վրա։
Կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2012 թվականի հունիսի 25-ի թիվ ԵՇԴ/0029/04/12 վճռով պարտապան «Նոր Տուն» ՍՊԸ-ն Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ճանաչվել է սնանկ։
«ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Անահիտ Մարտիրոսյանը 27.06.2012թ. մորատորում չտարածելու մասին ծանուցում է ներկայացրել «Նոր Տուն» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված թիվ ԵՇԴ/0029/04/12 սնանկության գործը քննող Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին, որով խնդրել է մորատորիում չտարածել թիվ 01/11-824/11 կատարողական վարույթի նկատմամբ և թույլատրել ԴԱՀԿ ծառայությանը հարկադիր աճուրդով իրացնելու «ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության օգտին գրավադրված գույքը և կատարել ԵԿԴ/2769/02/10 քաղաքացիական գործով կայացված վճռի պահանջները։
Այս պայմաններում կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է կիրառվել գույքի նկատմամբ և որոշում է կայացվել այն հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին։ Այդ որոշման կատարման արդյունքում գույքն իրացվել է և գնորդ Արա Հակոբյանի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, իսկ կատարողական վարույթը կարճվել է։
Այսպիսով, Արա Հակոբյանի կողմից գույքը ձեռք է բերվել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ գույքի նկատմամբ պարտապան Արմեն Ստամբոլցյանի սեփականության իրավունքը դադարել է գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդում իրացնելու արդյունքում։
Վկայակոչելով Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի գ) կետի և ՀՀ վճռաբեկ դատարանի ԵԱՔԴ/0058/04/16 գործով 07.06.2019թ. որոշմամբ և 28.12.2015թ. թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով արտահայտված դիրքորոշումները՝ նշել է, որ Դատարանի բողոքարկվող որոշումը հիմնավոր և օրինական չէ և ենթակա է վերացման։
Դատարանը չի անդրադարձել պարտատեր Արա Հակոբյանի ներկայացուցչի կողմից 17.11.2021թ. ներկայացված միջնորդությամբ ի լրումն գույքն արգելանքից հանելու միջնորդության ներկայացված փաստարկներին առ այն, որ նշված գործով սնանկության վարույթում պարտատեր Էրեբունի վարչական շրջանի հանդեպ պարտավորություններն ամբողջությամբ մարված են (ներառյալ վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքը), ինչպես նաև 01.12.2021թ. դատական նիստի ընթացքում ներկայացված փաստարկներին առ այն, որ սնանկության գործով կաոավարչի վարձատրությունն ու ծախսերը ևս վճարված են, ուստի գույքի նկատմամբ կիրառված արգելանքները պահպանելու անհրաժեշտություն չկա։
Ընդ որում, նույն դատական նիստում սնանկության գործով կառավարչի ներկայացուցիչը չի առարկել գույքի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու միջնորդության վերաբերյալ։
Այս տեսանկյունից ևս հիմնավորված չէ գույքի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու մասին միջնորդությունը դատարանի կողմից մերժելը։
Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է, որ Դատարանի 07.12.2021թ. որոշումը, որով կառավարչի միջնորդության հիման վրա վերացվել է պարտապանի գույքի նկատմամբ կիրառված արգելանքները, չի կարող խոչընդոտել վերաքննիչ բողոքի քննությանը, քանի որ բողոքարկված դատական ակտն ակնհայտ անարդար դատական ակտ է՝ դրանում շարադրված հետևություններն անօրինական ու անհիմն են:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վերացնել Դատարանի որոշումը և հարցն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության։

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.
Բողոքաբերը իր վերաքննիչ բողոքի 1-ին գլխով ներկայացնելով Թիվ ԵԿԴ/2769/02/10 քաղաքացիական գործը և դրա հիման վրա հարուցված կատարողական վարույթը, որի շրջանակում ապօրինի ձեռք է բերել գույքը, չի ներկայացրել շատ կարևոր հանգամանք. Թիվ ԵԿԴ/2769/02/10 գործով պատասխանող, իսկ հետագայում նույն գործով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում (ներկայուս ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայություն) հարուցված կատարողական վարույթի շրջանակներում պարտապան «Նոր-տուն» ՍՊ ընկերությունը դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նախագահող դատավոր Ա. Կուբանյան, ԵՇԴ/0029/04/12) կայացրաճ վճռով լուծարվել է։
Փաստացի Նոր-Տուն ՍՊԸ-ի դեմ հարուցված սնակության վարույթն ավարտվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հիմքերով, այսինքն 2014 թվականի սեպտեմբերի 23-ից «Նոր-Տուն» ՍՊԸ-ն այլևս գույություն չի ունեցել, իսկ համաձայն «Դատական հարկադիր ակտերի կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետի՝ Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե' պարտապան-իրավաբանական անձը կամ պահանջատեր-իրավաբանական անձը լուծարվել է։ Նշել է, որ 09.01.2017թ. ի վեր բողոբաբեր Արա Հակոբյանը 09.01.2017թ. «կնքած պայմանագրից» ծագող իրավունքի պետական գրանցում չի կատարել։
ՀՀ վճռաբեկ դաարանի 2019 թվականին թիվ ԵԱՔԴ/0058/04/16 որոշման վկայակոչմամբ՝ նշել է, որ գույքի նկատմամբ որևէ իրավունք չի ծագել Արա Հակոբյանի մոտ, ավելին, 28.12.2018թ. Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան Այվազովսկու 14 հասցեում գտնվող գույքը սնանկության վարույթով ներառված է եղել պարտապանի գույքի կազմում և Դատարանի 25.05.2018 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը բավարարվել է և թուլատրվել է սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին հրապարակային սակարկություններով վաճառել այն։ Հատկանշական է նաև այն փաստը, որ սույն գործով բողոքաբերը ներկայացրել է պահանջատեր գրանցվելու դիմում, որպեսզի սույն գործով կողմ դառնա, սակայն օրենքով սահմանված կարգով Արա Հակոբյանի դիմումի դեմ ներկայացվել է առարկություն, ինչի վերաբերյալ դեռևս դատարանի որոշում առկա չէ։ Բողոքաբերը սույն գործով կողմ չի հանդիսանում։ Ընդ որում բողոքարկելով Դատարանի 25.05.2018 թվականի որոշումը Վերարննիչ դատարանը մերժել է բողոքը վարույթ ընդունելը, պատճառաբանելով, որ այն ժամանակ Գագիկ Ղևոնդյանը որպես կողմ իրավունք է ունեցել բողոքարկելու դատարանի որոշումը, ինչը չի արել։
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարակին, որ գույքի նկատմամբ մորատորիում չտարածելու մասին դիմում է առկա, ապա սույն գործով այդպիսի դիմում չկա, իսկ «Նոր-Տուն» ՍՊ ընկերության սնակության ԵՇԴ/0029/04/12 գործով ներկայացված մորատորիում չտարածելու դիմումին անդրադառնալով, սույն գործի հետ նույնանման հանգամանքների համադրմամբ վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0090/04/13 գործով 2021 թվականին կայացրած որոշումը՝ նշել է, որ բողոքաբեր Արա Հակոբյանը, վերաքննիչ բողոքում վկայակոչելով մորատորում չտարածելու մասին դիմումը, հաշվի չի առել մի բան, որ «Նոր-Տուն» ՍՊ ընկերությունը դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրաճ վճռով լուծարվել է և սնակության վայույթը ավարտվել է։ Այսինքն տվյալ պարագայում գրավառու Բանկի ռիսկն է իր բավարարումը ստանալ, մինչև սնակության գործով ավարտի վճռի կայացումը, իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ գրավը դադարում է՝ գրավով ապահովված պարտավորությունը դադարելով:
Ամփոփելով վերոգրյալը՝ փաստել է, որ ՀՀ Սնանկության դատարանը քնության առնելով Արա Հենրիկի Հակոբյանի կողմից ք. Երևան, Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու պահանջի մասին միջնորդությունը, իրականացրել է բազմակողմանի, ամբողջական և օբյեկտիվ քննություն, որի արդյունքում 01.12.2021թ. կայացրել է օրինական, պատճառաբանված և օբյեկտիվ որոշում, իրավամբ արձանագրելով. «... Նակատի ունենալով, որ նշված գույքը պատկանում է Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին, և Արա Հենրիկի Հակոբյանի սեփականության իրավունքը չի ծագել դրա նկատմամբ, ուստի այն հանդիսանում է Արմեն Գուրգենի Ստաբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույք (պարտապանի գույքի կազմում), հետևաբար Արա Հենրիկի Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ անհիմն է և ենթակա է մերժման:
Վերոգրյալի հիման վրա խնդրել է վերաքննիչ բողոքը մերժել:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017թ. վճռել է Երևան համայնքի դիմումը բավարարել՝ Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ: Նույն վճռով արգելանք է դրվել պարտապանին պատկանող գույքի վրա: 11.08.2017թ. տրվել է կատարողական թերթ:
2) Սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
3) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2018թ. որոշմամբ Դատարանը բավարարել է Կառավարչի միջնորդությունը՝ թույլատրելով հրապարակային սակարկությունների միջոցով իրացնել ք.Երևան, Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 702.400.000 ՀՀ դրամ մեկնակրակյին գնով:
4) Արա Հակոբյանը, ով պարտատիրոջ կարգավիճակ է ձեռք բերել 15.11.2021թ., երբ գրանցվել է վերջինիս պահանջը սնանկության վարույթում՝ նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի պահանջը Արա Հակոբյանին զիջելու հիմքով, 20.05.2021թ. Դատարան ներկայացրած դիմումով հայտնել է, որ Երևան քաղաքի Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքն իիրացվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով և 19.01.2017թ. իր և Հարկադիր կատարման ծառայության միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, սակայն հաշվի առնելով, որ Արմեն Ստամբոլցյանն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա առկա են սնանկության գործի շրջանակներում կիրառված արգելանքներ, որոնք խոչընդոտում են իր սեփականության իրավունքի գրանցմանը, խնդրել է վերացնել ք.Երևան, Այվազովսկի 14 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով կիրառված արգելանքնեը:
5) Դատարանը 01.12.2021թ. քննության առնելով Արա Հակոբյանի միջնորդությունը մերժել:
6) Դատարանը, քննության առնելով սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ, 07.12.2021թ. որոշել է միջնորդությունը բավարարել՝ վերացնել թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործվ Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Էրեբունի Այվազովսկու փողոց 14/11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները, այդ թվում 07.12.2021թ. տրված թիվ ՄԴ-07122021-01-0307 միասնական տեղեկանքում նշված գույքային իրավունքների սահմանափակումները:

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգեց ներքոգրյալին.
Արա Հակոբյանը, դիմելով Դատարան, հայտնել է, որ սնանկության վարույթի ընթացքում կիրառված արգելանքները խոչընդոտում են հրապարակային սակարկությունների միջոցով իրացված գույքի՝ ք.Երևան, Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցմանը, ուստի նշվածի հիման վրա խնդրել է վկայակոչած գույքը հանել արգելանքից:
Դատարանը բողոքարկված դատական ակտով մերժել է նշված միջնորդությունը:
Արա Հակոբյանը, բողոքարկելով նշված որոշումը, խնդրել է վերացնել այն՝ հարցն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության։
Այնուհետև Դատարանը, քննության է առել սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ, 07.12.2021թ. որոշել է վերջինիս միջնորդությունը բավարարել՝ վերացնելով թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Էրեբունի Այվազովսկու փողոց 14/11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները, այդ թվում 07.12.2021թ. տրված թիվ ՄԴ-07122021-01-0307 միասնական տեղեկանքում նշված գույքային իրավունքների սահմանափակումները:
Փաստերի նման դասավորվածությունից հետևում է, որ փաստորեն, Դատարանի 01.12.2021թ. որոշման դեմ Արա Հակոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը դարձել է առարկայազուրկ: Վերաքննիչ բողոքը պայմանականորեն հիմնավորված համարելու և բավարարելու պարագայում անգամ հնարավոր չէ նշել այն իրավաչափ նպատակը, որին պետք է ծառայի հարցի նոր քննությունը, քանի որ Արա Հակոբյանի իրավունքի ենթադրյալ խախտումը վերացել է` հանգեցնելով նաև այդ իրավունքի դատական պաշտպանության անհրաժեշտության վերացման, ուստի անհիմն է նաև բողոքաբերի փաստարկն առ այն, որ Դատարանի 07.12.2021թ. որոշման առկայությունը չի կարող խոչընդոտել բողոքի քննությանը։ Նկարագրված իրավիճակում բողոքը բավարարելու անհրաժեշտությունը բացակայում է, և այն ենթակա է մերժման:
Անդրադառնալով դատական ծախսերը բաշխելու հարցին՝ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու համար պետական տուրքի վճարման կանոնակարգում:
Հետևապես` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ բողոք բերելու համար դատական ծախսերը բաշխելու հարցը համարել լուծված, քանի որ միջանկյալ դատական ակտերը վերաքննության կարգով բողոքարկելու համար պետական տուրք ենթակա չէ վճարման (տե'ս նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, որը կիրառելի է նաև գործող կանոնարկումների նկատմամբ):
Վերոգրյալ պատճառաբանությունների և եզրահանգումների հիման վրա Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ և 387-րդ հոդվածներով,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժել՝ ՀՀ Սնանկության դատարանի՝ «Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով Արա Հենրիկի Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» 01.12.2021թ. թիվ ԵԷԴ/0053/04/14 որոշումը թողնելով անփոփոխ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ս.ԹՈՐՈՍՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը:
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 16-05-2022
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 11-02-2022
Բողոքի համարը: 772
Բողոք բերող անձը
ԱնունԱրա   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունԼյուդվիկ   
ԱզգանունԴավթյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ում կողմից է բերվել բողոքը: Գործին մասնակից չդարձված անձ
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է
Որոշման ամսաթիվը: 15-06-2022
Ստեղծման ամսաթիվ: 2022-06-23 17:10:33
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Սնանկության գործ ԵԷԴ/0053/04/14

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը
/այսուհետ` Վերաքննիչ դատարան/ հետևյալ կազմով՝

Դատավոր՝ Ամրահի Պետրոսյան

15.06․2022թ. Երևանում
քննարկելով Արա Հակոբյանի՝ որպես գործին մասնակից չդարձած անձի բերած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցն ըստ Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի դիմումի՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ Սնանկության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմանյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ,

Պ Ա Ր Զ Ե Ց
Երևան համայնքը՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, 02.09.2014 թվականին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.09.2014 թվականի որոշմամբ (դատավոր` Ե. Եսոյան) դիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ սույն գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2014 թվականի վճռով Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2014 թվականի որոշմամբ սույն գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.01.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պարտապան Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:
ՀՀ Վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է: Բեկանվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) վճռով Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմանյանը 18.05.2018 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան, որով խնդրել է թույլատրել հրապարակային սակարկություններով վաճառել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը Դատարանի 25.05.2018 թվականի որոշմամբ բավարարվել է:
Սույն սնանկության գործով Արա Հակոբյանից ստացված պահանջատեր գրանցվելու և գրանցված պահանջատիրոջը փոխարինելու դիմումի համաձայն, վերջինիս պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլի գումարի չափով նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի փոխարեն 15.11.2021 թվականին գրանցվել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում որպես չապահովված է) հերթի պահանջ:
Դատարանի՝ 01.12.2021 թվականի «Արմեն Ստամբոլցյանի սնակության գործով Արա Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ պարտատեր Արա Հենրիկի Հակոբյանի անունից 15.12.2021 թվականին (հանձնվել է փոստին) ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ՝ Սլավիկ Թորսյանի) 02.03.2022 թվականի որոշմամբ Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Սույն գործով Դատարանի՝ 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմանյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանը՝ որպես գործին մասնակից չդարձված անձ 22.02․2022 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը գործը ստացել է 26.05․2022 թվականին:
Գործը հանձնվել է նախագահող դատավորին 10.06․2022 թվականին:
Վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և սույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք,
2) դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում,
3)գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ,
4) այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:
Համաձայն Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
Տվյալ դեպքում բողոքաբերը դատական ակտը բողոքարկել է գործին մասնակից չդարձվելու հիմքով, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում գալիս է այն հետևության, որ Արա Հակոբյանը մասնակցել է սույն սնանկության գործի քննությանը, մասնավորապես դառնալով պարտատեր՝ վերջինս սնանկության վարույթի ընթացքում ներկայացրել է դիմում, միջնորդություններ, այսինքն՝ իր գրավոր դիրքորոշումները կոնկրետ հարցերի վերաբերյալ, բողոքարկել է դատական ակտը, ինչն ինքնին բացառում է գործին մասնակից անձ չդարձվելու հանգամանքը: Մասնավորապես 01.12.2021 թվականի «Արմեն Ստամբոլցյանի սնակության գործով Արա Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ պարտատեր Արա Հենրիկի Հակոբյանի անունից 15.12.2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 02.03.2022 թվականին կայացրել է որոշում՝ վերաքննիչ բողոքը մերժելու մասին:
Հետևաբար վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակից հանդիսացող անձը չի կարող իրավունք ունենալ բողոքարկելու դատավարության ընթացքում կայացված դատական ակտերը՝ որպես գործին մասնակից չդարձված անձ։ Հաշվի առնելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի՝ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու որոշումը հանդիսանում է բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտ և նույն օրենսգրքով սահմանկած չէ դրա բողոքարկման դատակարական ժամկետը, ուստի այդ ժամկետը սահմանվում է վերաքննիչ դատարանի կողմից հիմք ընդունեյով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի դատավարական ժամկետները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանկած չլինելու դեպքում՝ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման համար նախատեսված է բողոքարկման 15-օրյա ժամկետ, այդ ժամկետը բավարար է դիտում նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման համար՝ այդ ժամկետը հաշվարկելով որոշումը ստանալու օրվանից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ, 387-րդ, 391-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը․

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:
Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը uտանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

Դատավոր
Ամրահի Պետրոսյան
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 16-05-2022
Վիճակագրական տողի համարը: 0
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): հավելված՝1-139, 2-135, 3-109, 4-103
Գործը ստացվել է: Սնանկության դատարան
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Այլ
Այլ նշումներ:Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին 25.05.2018թվականի որոշման դեմ
Մակագրել    
Ամսաթիվ: 16-05-2022
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Ամրահի Սուրենի Պետրոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 22-02-2022
Բողոքի համարը: 970
Բողոք բերող անձը
ԱնունԱրա   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունԼյուդվիկ   
ԱզգանունԴավթյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ում կողմից է բերվել բողոքը: Գործին մասնակից չդարձված անձ
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Կայացվել է որոշում: Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է
Որոշման ամսաթիվը: 20-05-2022
Ստեղծման ամսաթիվ: 2022-06-08 15:48:33
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Սնանկության գործ ԵԷԴ/0053/04/14

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը
/այսուհետ` Վերաքննիչ դատարան/ հետևյալ կազմով՝

Դատավոր՝ Ամրահի Պետրոսյան

20.05․2022թ. Երևանում
քննարկելով Արա Հակոբյանի՝ որպես գործին մասնակից չդարձած անձի բերած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցն ըստ Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի դիմումի՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 25.05.2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ,

Պ Ա Ր Զ Ե Ց
Երևան համայնքը՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, 02.09.2014 թվականին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.09.2014 թվականի որոշմամբ (դատավոր` Ե. Եսոյան) դիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ սույն գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2014 թվականի վճռով Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2014 թվականի որոշմամբ սույն գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.01.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պարտապան Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:
ՀՀ Վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է: Բեկանվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) վճռով Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմանյանը 18.05.2018 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան, որով խնդրել է թույլատրել հրապարակային սակարկություններով վաճառել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը Դատարանի 25.05.2018 թվականի որոշմամբ բավարարվել է:
Սույն սնանկության գործով Արա Հակոբյանից ստացված պահանջատեր գրանցվելու և գրանցված պահանջատիրոջը փոխարինելու դիմումի համաձայն, վերջինիս պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլի գումարի չափով նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի փոխարեն 15.11.2021 թվականին գրանցվել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում որպես չապահովված է) հերթի պահանջ:
Դատարանի՝ 25.05.2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ պարտատեր Արա Հենրիկի Հակոբյանի անունից 30.11.2021 թվականին (հանձնվել է փոստին) ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2021 թվականի որոշմամբ Արա Հակոբյանի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 16․03․2022 թվականի որոշմամբ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն գործով Դատարանի՝ 25.05.2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանը՝ որպես գործին մասնակից չդարձված անձ 11.02․2022 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը գործը ստացել է 16.05․2022 թվականին:
Գործը հանձնվել է նախագահող դատավորին 17.05․2022 թվականին:
Վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և սույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք,
2) դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում,
3)գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ,
4) այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:
Համաձայն Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
Տվյալ դեպքում բողոքաբերը դատական ակտը բողոքարկել է գործին մասնակից չդարձվելու հիմքով, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում գալիս է այն հետևության, որ Արա Հակոբյանը մասնակցել է սույն սնանկության գործի քննությանը, մասնավորապես դառնալով պարտատեր՝ վերջինս սնանկության վարույթի ընթացքում ներկայացրել է դիմում, միջնորդություններ, այսինքն՝ իր գրավոր դիրքորոշումները կոնկրետ հարցերի վերաբերյալ, բողոքարկել է դատական ակտը, ինչն ինքնին բացառում է գործին մասնակից անձ չդարձվելու հանգամանքը: Մասնավորապես սույն գործով բողոքարկվող դատական ակտի՝ 25.05.2018 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի անունից 30.11.2021 թվականին (հանձնվել է փոստին) ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 22․12․2021 թվականին կայացրել է որոշում՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին։ Ընդ որում ՀՀ վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ Արա Հակոբյանի պահանջը չի գրանցվել որպես ինքնուրույն պահանջ, այլ դեռևս 08.12.2017 թվականի որոշմամբ գրանցված պարտատեր Գագիկ Ղևոնդյանը փոխարինվել է Արա Հակոբյանով (պարտքի զիջում), հետևաբար Գագրիկ Ղևոնդյանի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են սնանկության վարույթի ընթացքում մինչև Արա Հակոբյանի՝ սնանկության վարույթի մեջ մտնելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին Գագիկ Ղևոնդյանի համար, որի իրավահաջորդն է Արա Հակոբյանը:
Հետևաբար վերաքննիչ դատարանը գտնում է, որ նույն դատական ակտի դեմ նույն անձը չի կարող վերաքննիչ բողոք ներկայացնել որպես գործին մասնակից չդարձված անձ այն պայմաններում, երբ վերջինս լինելով դատավարության մասնակցի իրավահաջորդ բողոքարկել է դատական ակտը որպես դատավարության մասնակից։ Այսինքն, դատավարությանը մասնակից հանդիսացող անձը չի կարող իրավունք ունենալ բողոքարկելու դատավարության ընթացքում կայացված դատական ակտերը՝ որպես գործին մասնակից չդարձված անձ։ Հաշվի առնելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի՝ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու որոշումը հանդիսանում է բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտ և նույն օրենսգրքով սահմանկած չէ դրա բողոքարկման դատակարական ժամկետը, ուստի այդ ժամկետը սահմանվում է վերաքննիչ դատարանի կողմից հիմք ընդունեյով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի դատավարական ժամկետները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանկած չլինելու դեպքում՝ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման համար նախատեսված է բողոքարկման 15-օրյա ժամկետ, այդ ժամկետը բավարար է դիտում նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման համար՝ այդ ժամկետը հաշվարկելով որոշումը ստանալու օրվանից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ, 387-րդ, 391-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը․

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:
Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը uտանալուց հետո` 15-օրյա ժամկետում:
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Բողոքի հերթական համարը:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 26-05-2022
Վիճակագրական տողի համարը: 0
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): հավելված՝1-152, 2-146, 3-134, 4-153, 5-90
Գործը ստացվել է: Սնանկության դատարան
Այլ նշումներ:
Միջանկյալ դատական ակտի դեմ    
Միջանկյալ դատական ակտեր: Այլ
Այլ նշումներ:Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին 07.12.2021թվականի որոշման դեմ
Մակագրել    
Ամսաթիվ: 27-05-2022
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Ամրահի Սուրենի Պետրոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքը վերադարձվել է    
Որոշման ամսաթիվ: 15-06-2022
Ստեղծման ամսաթիվ: 2022-07-29 15:43:01
Որոշում:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Սնանկության գործ ԵԷԴ/0053/04/14

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը
/այսուհետ` Վերաքննիչ դատարան/ հետևյալ կազմով՝

Դատավոր՝ Ամրահի Պետրոսյան

15.06․2022թ. Երևանում
քննարկելով Արա Հակոբյանի՝ որպես գործին մասնակից չդարձած անձի բերած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցն ըստ Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի դիմումի՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ Սնանկության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմանյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ,

Պ Ա Ր Զ Ե Ց
Երևան համայնքը՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, 02.09.2014 թվականին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.09.2014 թվականի որոշմամբ (դատավոր` Ե. Եսոյան) դիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ սույն գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2014 թվականի վճռով Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2014 թվականի որոշմամբ սույն գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.01.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պարտապան Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:
ՀՀ Վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է: Բեկանվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) վճռով Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմանյանը 18.05.2018 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան, որով խնդրել է թույլատրել հրապարակային սակարկություններով վաճառել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը Դատարանի 25.05.2018 թվականի որոշմամբ բավարարվել է:
Սույն սնանկության գործով Արա Հակոբյանից ստացված պահանջատեր գրանցվելու և գրանցված պահանջատիրոջը փոխարինելու դիմումի համաձայն, վերջինիս պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլի գումարի չափով նախկին պարտատեր Գագիկ Ղևոնդյանի փոխարեն 15.11.2021 թվականին գրանցվել է պարտատերերի պահանջների գրանցամատյանում որպես չապահովված է) հերթի պահանջ:
Դատարանի՝ 01.12.2021 թվականի «Արմեն Ստամբոլցյանի սնակության գործով Արա Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ պարտատեր Արա Հենրիկի Հակոբյանի անունից 15.12.2021 թվականին (հանձնվել է փոստին) ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ՝ Սլավիկ Թորսյանի) 02.03.2022 թվականի որոշմամբ Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Սույն գործով Դատարանի՝ 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմանյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանը՝ որպես գործին մասնակից չդարձված անձ 22.02․2022 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ դատարանը գործը ստացել է 26.05․2022 թվականին:
Գործը հանձնվել է նախագահող դատավորին 10.06․2022 թվականին:
Վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և սույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք,
2) դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում,
3)գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ,
4) այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:
Համաձայն Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
Տվյալ դեպքում բողոքաբերը դատական ակտը բողոքարկել է գործին մասնակից չդարձվելու հիմքով, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում գալիս է այն հետևության, որ Արա Հակոբյանը մասնակցել է սույն սնանկության գործի քննությանը, մասնավորապես դառնալով պարտատեր՝ վերջինս սնանկության վարույթի ընթացքում ներկայացրել է դիմում, միջնորդություններ, այսինքն՝ իր գրավոր դիրքորոշումները կոնկրետ հարցերի վերաբերյալ, բողոքարկել է դատական ակտը, ինչն ինքնին բացառում է գործին մասնակից անձ չդարձվելու հանգամանքը: Մասնավորապես 01.12.2021 թվականի «Արմեն Ստամբոլցյանի սնակության գործով Արա Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ պարտատեր Արա Հենրիկի Հակոբյանի անունից 15.12.2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 02.03.2022 թվականին կայացրել է որոշում՝ վերաքննիչ բողոքը մերժելու մասին:
Հետևաբար վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակից հանդիսացող անձը չի կարող իրավունք ունենալ բողոքարկելու դատավարության ընթացքում կայացված դատական ակտերը՝ որպես գործին մասնակից չդարձված անձ։ Հաշվի առնելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի՝ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու որոշումը հանդիսանում է բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտ և նույն օրենսգրքով սահմանկած չէ դրա բողոքարկման դատակարական ժամկետը, ուստի այդ ժամկետը սահմանվում է վերաքննիչ դատարանի կողմից հիմք ընդունեյով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի դատավարական ժամկետները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանկած չլինելու դեպքում՝ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման համար նախատեսված է բողոքարկման 15-օրյա ժամկետ, այդ ժամկետը բավարար է դիտում նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման համար՝ այդ ժամկետը հաշվարկելով որոշումը ստանալու օրվանից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ, 387-րդ, 391-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը․

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:
Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը uտանալուց հետո` 15-օրյա ժամկետում:

Դատավոր
Ամրահի Պետրոսյան
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 29-07-2022
Դատական Գործ N: ԵԷԴ/0053/04/14
Վճռաբեկ
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 11-07-2016
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանողի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:Սնանկության գործով պարտապան Արմեն Ստամբոլցյան   
Հասցե:ՀՀ   
Ներկայացուցիչ
ԱնունԿարո   
ԱզգանունԱսատրյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հավատարմագրված փաստաբան
Անուն
Ազգանուն
Հասցե
Պետական տուրք: 20000
Պատասխանի ստացման ամսաթիվը: 11-11-2016
Պետ. տուրքի վճարման ամսաթիվը: 11-07-2016
Պատասխան բերող անձը
Անվանում:Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի ղեկավար   
Հասցե:Երևան, Սասունցի Դավթի 87   
Պետ. տուրքի վճարման անդորրագրի համարը: 000049
Բողոքարկվող դատական ակտը:Ըստ դիմումի Երևան համայնքի ընդդեմ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ
Գործի ստացման ամսաթիվ: 25-07-2016
Կայացվել է որոշում:
Գործը ստացվել է: Քաղաքացիական վերաքննիչ
Որոշման ամսաթիվ:
Մակագրվել է: 25-07-2016
Որոշման բովանդակություն:
Դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Սուրեն Ռաֆիկի Անտոնյան
Սահմանված ժամկետում կրկին է ներկայացվել:
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Այլ նշումներ:5 հատոր
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 25-10-2016
Զեկուցող դատավոր    
Ամսաթիվ: 25-10-2016
Զեկուցող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյան
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 07-04-2017
Ծանուցագիրը ուղարկվել է: 30-03-2017
Ժամ: 11:00
Նիստերի դահլիճների համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վճռաբեկ բողոքը բավարարվել է ամբողջությամբ    
Ամսաթիվ: 07-04-2017
Դատական ակտը բեկանվել է ամբողջությամբ: Գործն ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության
Դատական ակտը բեկանվել է մասնակի:
Այլ նշումներ:
Դատական ակտ    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
դատարանի որոշում 2017թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Գ. Խանդանյան
Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ռ․ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ
2017 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշման դեմ` ըստ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) դիմումի ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Համայնքը պահանջել է Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 24.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համայնքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի առկայության մասին Արմեն Ստամբոլցյանը որևէ ձևով տեղեկացված չի եղել, չի ստացել որևէ ծանուցում, հետևաբար տեղյակ չի եղել կայացված դատական ակտի մասին և միայն իր ներկայացուցչի կողմից կատարված հարցման արդյունքում, այն է՝ 04.03.2016 թվականին ստանալով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տրված միասնական տեղեկանքը, պարզել է, որ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում գտնվող, Արմեն Ստամբոլցյանին համասեփականության իրավունքով պատկանող տան բաժնեմասի նկատմամբ կիրառված է արգելանք, ինչն էլ հիմք է հանդիսացել սույն գործի շրջանակներում 24.11.2014 թվականի վճռի մասին տեղեկանալու պահից անմիջապես հետո` 16.03.2016 թվականին ներկայացնելու վերաքննիչ բողոք:
Բացի այդ, սնանկության դիմումի հիմքում Համայնքը դրել է Արմեն Ստամբոլցյանի կողմից Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ օրենքով սահմանված գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու՝ գույքահարկը չվճարելու փաստը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու վճռի կայացման պահին վերջինիս Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը չի եղել, հետևաբար գույքահարկ վճարելու պարտավորություն չի ունեցել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.06.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` դիմումը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Թեև Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչը վճռաբեկ բողոքում նշել է, որ հարկման օբյեկտ հանդիսացող Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը և հողամասը 24.09.2014 թվականի թիվ 1737 հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճառքի պայմանագրի հիմքով օտարվել են, այնուհանդերձ, 24.09.2014 թվականի թիվ 1737 հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում չի իրականացվել, այսինքն` հարկման օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի և հողամասի սեփականատերը մինչ օրս Արմեն Ստամբոլցյանն է:
Ավելին, 03.06.2016 թվականին Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության «05.05.2014 թվականի կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` 24.09.2014 թվականի թիվ 1737 հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ վարչական դատարանի 09.06.2016 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Գործի քննությամբ պարզվել է, որ վերադասության կարգով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 13.03.2015 թվականի որոշմամբ վերացվել է «05.05.2014 թվականի կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ նշանակելու մասին» որոշումը, և աճուրդով հաղթող ճանաչված «Էդշին» ՍՊԸ-ին է վերադարձվել Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի և հողամասի համար վճարված 85.729.994 ՀՀ դրամը: Արդյունքում ՀՀ վարչական դատարանի 05.08.2016 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Համայնքի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ս. Սահակյանը 02.09.2014 թվականին դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 4-11):
2) Դատարանը, պարզելով, որ 03.09.2014 թվականին պարտապան Արմեն Ստամբոլցյանին ուղարկված ծրարը հետևյալ փաստաթղթերով՝ սնանկության դիմում, դիմումին կից փաստաթղթերի պատճեններ, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հետ է վերադարձվել դատարան, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասը, 17.09.2014 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Միաժամանակ նույն օրը տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 38-39):
3) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի (այսուհետ` Ծառայություն) ավագ հարկադիր կատարող Ա. Բունիաթյանի՝ «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 15.10.2014 թվականի որոշման համաձայն` Արմեն Ստամբոլցյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ 23.09.2014 թվականին հարուցված կատարողական վարույթն ավարտվել է: Միաժամանակ որոշման մեջ նշվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապան Արմեն Ստամբոլցյանի գտնվելու վայրը, ինչպես նաև պարզվել է, որ պարտապան Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեի սեփականատեր և ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան համասեփականատեր (հատոր 1-ին, գ.թ. 61):
4) Սույն գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ Հ. Սողոմոնյանի կողմից Դատարանին 31.10.2014 թվականին ներկայացված միջանկյալ հաշվետվության համաձայն` «…25.10.2014 թվականին գույքագրման նպատակով եղա պարտապան Ա. Ստամբոլցյանի հաշվառման հասցեում` Երևանի Աղբյուր Սերոբի 2ա շենքի 39 բնակարանում: Վերոնշյալ հասցեում հաշվառված, բնակվող Արթուր Նասոյանը բանավոր տեղեկացրեց, որ Ա. Ստամբոլցյանը բացակայում է հանրապետությունից, և ինձ տրամադրեց պարտապանի հեռախոսահամարը…» (հատոր 1-ին, գ.թ. 68):
5) Պարտապան Արմեն Ստամբոլցյանին ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան 1-ին նրբանցք, տուն թիվ 2 և Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 18-րդ շենքի թիվ 52 բնակարան հասցեներով Դատարանի կողմից 21.10.2014 և 03.11.2014 թվականներին ուղարկվել են դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել (հատոր 1-ին, գ.թ. 62-65, 70-72):
6) Դատարանը, հիմք ընդունելով, որ Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի արդյունքում վերջինս չի հայտնաբերվել, և կատարողական վարույթն ավարտվել է, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի համաձայն, 21.10.2014 և 03.11.2014 թվականների գրություններով ծանուցում է ուղարկել պարտապանի վերջին հայտնի հաշվառման, բնակության (գտնվելու) վայրի` Երևանի Էրեբունի վարչական շրջանի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարներին` Արմեն Ստամբոլցյանի վերաբերյալ ծանուցումները ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկելու համար (հատոր 1-ին, գ.թ. 66, 73):
7) Դատարանի 03.11.2014 թվականի գրությամբ հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` պարզելու պարտապան Արմեն Ստամբոլցյանի բնակության (հաշվառման) վայրի վերաբերյալ տվյալները (հատոր 1-ին, գ.թ. 76-78):
8) Դատարանին հասցեագրված՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի 27.10.2014 թվականի N24/1-5/122/5102 գրությամբ հայտնվել է, որ Արմեն Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ առկա չեն (հատոր 1-ին, գ.թ. 67):
9) Դատարանին հասցեագրված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 10.11.2014 թվականի գրությամբ հայտնվել է, որ Արմեն Ստամբոլցյանի` ծնված 15.11.1965 թվականին, հաշվառման վայրի հասցեն է` քաղաք Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Համբարձումյան փողոց, 18-րդ շենք, բնակարան թիվ 52, հաշվառված է՝ 11.09.2008 թվականին, անձնագիր՝ AN0603418, տրված 06.08.2013 թվականին` 004-ի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 79-80):
10) Դատարանին հասցեագրված՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 11.11.2014 թվականի N25/01-4/4954 գրությամբ նշվել է, որ ուսումնասիրությունների ընթացքում Վ. Համբարձումյան 18-րդ շենքի թիվ 52 բնակարանի դուռը մշտապես եղել է փակ, և հնարավոր չի եղել դատական նիստի մասին ծանուցել Արմեն Ստամբոլցյանին (հատոր 1-ին, գ.թ. 82):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա հարուցված վարույթի մասին պարտապանի պատշաճ ծանուցման հարցին, ինչպես նաև վերջինիս պատշաճ չծանուցելու դեպքում` կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտման իրավական խնդրին:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթի մասին պարտապանին ծանուցելը պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկությամբ և նպատակ ունի ապահովելու սնանկ ճանաչվող պարտապանի մասնակցությունը սնանկության վարույթին՝ դրանով իսկ երաշխավորելով սնանկության վարույթի ընթացքում սնանկ ճանաչվող պարտապանի՝ օրենքով սահմանված իրավունքների լիարժեք իրականացումը (օրինակ՝ վիճարկելու սնանկության հիմքերը, ներկայացնելու անհրաժեշտ ապացույցներ և այլն): Նման անհրաժեշտությունը բխում է նաև դատավարությունում, այդ թվում՝ սնանկության վարույթի ողջ ընթացքում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքները պահպանելու սահմանադրաիրավական և կոնվենցիոն դրույթներից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով 01.02.2008 թվականի որոշմամբ անդրադառնալով դատավարությունում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներին, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38): Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սնանկության վարույթի ընթացքում սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ, ըստ էության, կիրառելի են որոշակի սահմանափակումներ (օրինակ՝ մորատորիումը և այլն), միաժամանակ հաշվի առնելով այն, որ սնանկության վարույթը կարող է հանգեցնել սնանկ ճանաչվող պարտապանի՝ քաղաքացիաիրավական շրջանառությունից դուրս գալուն, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանել է սնանկության վարույթի մասին պարտապանին ծանուցելու ընթացակարգը: Այսպես՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը:
Օրենսդիրը միաժամանակ պարտապանի կողմից իր սնանկությունը չվիճարկելու դեպքերի համար սնանկ ճանաչելու հարցի լուծման համար նախատեսել է հետևյալ ընթացակարգերը.
ա/ ընդհանուր կարգը, երբ պարտապանը, ստանալով իր սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, դրան հաջորդող 15 օրվա ընթացքում գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը,
բ/ պարզեցված կարգը, երբ պարտապանը բացակայում է, և նրա գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ: Ընդ որում, բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Հատկանշական է, որ դատավորը 10-րդ օրը, առանց դատական նիստ հրավիրելու, վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում, քանի որ նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար, եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքը, դիմելով դատարան, պահանջել է Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ: Դատարանը, պարզելով, որ 03.09.2014 թվականին պարտապան Արմեն Ստամբոլցյանին ուղարկված ծրարը հետևյալ փաստաթղթերով՝ սնանկության դիմում, դիմումին կից փաստաթղթերի պատճեներ, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հետ են վերադարձվել դատարան, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասը, «Պարտապանի և նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին» 17.09.2014 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Միաժամանակ նույն օրը տրվել է կատարողական թերթ: Ծառայության «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 15.10.2014 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ 23.09.2014 թվականին հարուցված կատարողական վարույթն ավարտվել է: Որոշմամբ նշվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապան Արմեն Ստամբոլցյանի գտնվելու վայրը, ինչպես նաև պարզվել է, որ պարտապան Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեի սեփականատեր և ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան համասեփականատեր:
Համաձայն սույն գործում առկա՝ սնանկության ժամանակավոր կառավարիչ Հ. Սողոմոնյանի կողմից 31.10.2014 թվականին Դատարան ներկայացված միջանկյալ հաշվետվության` «…25.10.2014 թվականին գույքագրման նպատակով եղա պարտապան Ա. Ստամբոլցյանի հաշվառման հասցեում` ք. Երևան, Աղբյուր Սերոբի 2ա շենքի 39 բնակարանում: Վերոնշյալ հասցեում հաշվառված, բնակվող Արթուր Նասոյանը բանավոր տեղեկացրեց, որ Ա. Ստամբոլցյանը բացակայում է հանրապետությունից և ինձ տրամադրեց պարտապանի հեռախոսահամարը….»: Հետագայում Դատարանի կողմից 21.10.2014 և 03.11.2014 թվականներին պարտապան Արմեն Ստամբոլցյանին ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան 1-ին նրբանցք, տուն թիվ 2 և Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 18-րդ շենք, բնակարան թիվ 52 հասցեներով ուղարկվել են սնանկության դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել:
Դատարանը, կիրառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածը և դիմումը բավարարելով, պատճառաբանել է, որ «պարտապանին նրա վերջին հայտնի բնակության վայրերի հասցեներով ծանուցումներն ուղարկելուց հետո 9 օրվա ընթացքում Արմեն Ստամբոլցյանը չի վիճարկել իր սնանկությունը, իսկ դատարան ներկայացված ապացույցներից հետևում է, որ առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքերն ու հատկանիշները, հետևաբար Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին պետք է ճանաչել սնանկ»:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ Դատարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները` պարտապանի ծանուցումն ապահովելու վերաբերյալ, և այն պարագայում, երբ անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, Դատարանը, «իրավացիորեն առաջնորդվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ կետով, վճիռ է կայացրել պարտապանին սնանկ ճանաչելու մասին»:
Մինչդեռ վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանն Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթի ընթացքում, անցում կատարելով սնանկ ճանաչելու հարցի լուծման պարզեցված ընթացակարգին, 31.10.2014 թվականին սույն գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ Հ. Սողոմոնյանի կողմից ստացել է միջանկյալ հաշվետվություն, որում առկա է եղել տեղեկություն՝ Արմեն Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ, որպիսի պայմաններում Դատարանը, ելնելով յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման երաշխիքներից, պետք է միջոցներ ձեռնարկեր սնանկության դիմումի մասին ծանուցումն իրականացնելու նաև համաձայն հաշվետվության մեջ նշված տեղեկության:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարության մասնակից պարտապանը սույն գործի առկայության մասին որևէ ձևով տեղեկացված չի եղել, չի ստացել որևէ ծանուցում, հետևաբար տեղյակ չի եղել կայացված դատական ակտի մասին, ինչի արդյունքում հնարավորություն չի ունեցել իրականացնելու սնանկության վարույթում իրեն վերապահված իրավունքները:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, չապահովելով սնանկ ճանաչված պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթի վերաբերյալ իրապես տեղեկացված լինելու իրավունքը, սահմանափակել են վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում, ինչպես նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված նյութական իրավունքի նորմերի (տվյալ դեպքում սնանկության հիմքերի) խախտման վերաբերյալ փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքի նման եղանակով սահմանափակման պայմաններում հնարավոր չի համարում դրանց անդրադառնալ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ սնանկության վարույթի ընթացքում Ծառայության ավագ հարակադիր կատարող Ա. Բունիաթյանի կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեի սեփականատեր է հանդիսանում Արմեն Ստամբոլցյանը, այնուամենայնիվ, սույն գործի նյութերի ուսումնասիորւթյունից պարզ է դառնում, որ վերոնշյալ հասցեի անշարժ գույքը հանդիսացել է որպես ձավարեղենի արտադրամաս, հետևաբար այն չէր կարող հանդիսանալ որպես պարտապանի հաշվառման կամ բնակության վայր:
Միաժամանակ սույն որոշման իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև գործի քննության ընթացքում ընդդատության կանոնների պահպանմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության, եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ պատասխանող Արմեն Ստամբոլցյանի հաշվառման հասցեն Երևանի Վ.Համբարձումյան փողոցի 18-րդ շենքի թիվ 52 բնակարանն է, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի տարածքում, հետևաբար հայցը ենթակա էր հարուցման Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ավելին` Դատարանը, Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթի ընթացքում անցում կատարելով սնանկ ճանաչելու հարցի լուծման պարզեցված ընթացակարգի, 31.10.2014 թվականին սույն գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ Հ. Սողոմոնյանի կողմից ստացել է միջանկյալ հաշվետվություն, որում առկա է եղել տեղեկություն` Արմեն Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ, որպիսի վայրը ևս գտնվում է Արաբկիր վարչական շրջանի տարածքում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 10.06.2016 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դատավորներ`
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 07-04-2017
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Որոշումը ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 10-04-2017
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվը: 25-04-2017
Դատարան: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Այլ նշումներ:6 հատոր
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 05-01-2022
Բողոքի համարը: Բ-51
Ում կողմից է բերվել բողոքը: 3-րդ անձ
Բողոք բերող անձը
ԱնունԱրա   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունԼյուդվիկ   
ԱզգանունԴավթյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հավատարմագրված փաստաբան
Անուն
Ազգանուն
Հասցե
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Բողոքարկվող դատական ակտը:ըստ դիմումի Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի՝ Արմեն
Ստամբոլցյանի սնանկության գործով Արա Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:
Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ
Կայացվել է որոշում: Բողոքի վարույթ ընդունումը մերժվել է
Որոշման ամսաթիվ: 16-03-2022
Որոշման բովանդակություն:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
Նախագահող դատավոր`
Ա. Խառատյան
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
2022թ.

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«16» մարտի 2022թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ
Ս․ ԱՆՏՈՆՅԱՆ
Ա․ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ
Տ․ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է․ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

քննելով ըստ դիմումի Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ պարտատեր Արա Հակոբյանի բերած բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Երևան համայնքը՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի՝ պահանջել է Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ։
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե․ Եսոյան) 24.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.01.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ս․ Միքայելյան, դատավորներ՝ Գ․ Խանդանյան, Հ․ Ենոքյան) 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ․ Բունիաթյան) 11․08․2017 թվականի վճռով Արմեն Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ․ Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2018 թվականի որոշմամբ բավարարվել է սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը 18.05.2018 թվականին ներկայացրած միջնորդությունը, որով վերջինս խնդրել է թույլատրել հրապարակային սակարկություններով վաճառել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան Այվազովսկու 14 հասցեում գտնվող անշարժ գույքը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2021 թվականի որոշմամբ Արա Հակոբյանի վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պարտատեր Արա Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Լյուդվիկ Դավթյան):

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը բերվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոք բերած անձը որպես մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 362-րդ հոդվածի 5-րդ մասը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել է բողոք բերած անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքը, քանի որ վերջինս մասնակից չի դարձվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությանը, որի արդյունքում կայացվել է իր սեփականության իրավունքին առնչվող դատական ակտ։

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը՝ գույքն աճուրդով վաճառելու թույլտվության հարցն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության։

3. Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը:
Նկատի ունենալով այն, որ տվյալ դեպքում բացակայում են վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու և այն վերադարձնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ և 396-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` Վճռաբեկ դատարանը, քննելով մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը, պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 362-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ «Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 362-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, ուստի սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ և 397-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ պարտատեր Արա Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ

Ա․ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ․ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է․ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Սահմանված ժամկետում կրկին է ներկայացվել:
Բողոքի հերթական համարը:
Որոշումը ուղարկվել է կողմերին: 14-04-2022
Այլ նշումներ:22.02.202թ. որոշում՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում:
Նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մասնակցել եմ սույն գործի քննությանը և դրա շրջանակներում քննվող վեճի վերաբերյալ նախագահող դատավոր՝ Ս․ Միքայելյան, դատավորներ՝ Գ․ Խանդանյան, Հ․ Ենոքյան, դատական կազմով 10.06.2016 թվականին կայացվել է որոշում, ուստի, վերոգրյալ իրավանորմերի ուժով, վճռաբեկության կարգով նույն սնանկության գործի քննությանն իմ մասնակցությանը պարտավոր եմ հայտնել ինքնաբացարկ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով,

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով` ըստ դիմումի Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, հայտնել ինքնաբացարկ:

ԴԱՏԱՎՈՐ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի 27.04.2022թ. թիվ ԴԴ6-Գ-4017 գրությամբ թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործի հավելվածը` բաղկացած 4 հատորից, 1հ-139թ, 2հ-135թ, 3հ-109թ, 4հ-98թ, ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Գործի ստացում    
Գործի ստացման ամսաթիվը: 26-01-2022
Գործը ստացվել է: Քաղաքացիական վերաքննիչ
Այլ նշումներ:Հավելվածը 4 հատորից, 1հ.-139թ., 2հ.-135թ., 3հ.-109թ., 4հ.-59թ.:
Զեկուցող դատավոր    
Ամսաթիվ: 26-01-2022
Զեկուցող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Հովսեփ  Բեդևյան
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 01-02-2022
Բողոքի համարը: Բ-477
Ում կողմից է բերվել բողոքը: 3-րդ անձ
Բողոք բերող անձը
ԱնունԱրա   
ԱզգանունՀակոբյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունԼյուդվիկ   
ԱզգանունԴավթյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հավատարմագրված փաստաբան
Անուն
Ազգանուն
Հասցե
Պատասխանի ստացման ամսաթիվը: 11-05-2022
Պատասխանի ստացման ամսաթիվը: 19-05-2022
Պատասխան բերող անձը
ԱնունԱրմեն   
ԱզգանունՍտամբոլցյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ներկայացուցիչ
ԱնունԿարո   
ԱզգանունԱսատրյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխան բերող անձը
Անվանում:Կառավարիչ Հովհաննես Սողոմոնյան   
Հասցե:Երևան, Նոր Արեշ 14 փող., 38 Ա շենք, բն. 21   
Բողոքարկվող դատական ակտը:Ըստ դիմումի Երևան համայնքի՝ ի դեմ Էրեբունի վարչական շրջանի ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, Սնանկության դատարանի կողմից 07.12.2021 թվականին կայացված «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:
Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվ:
Որոշման բովանդակություն:
Սահմանված ժամկետում կրկին է ներկայացվել:
Բողոքի հերթական համարը:
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Այլ նշումներ:06.04.2022թ. ընդունվել է վարույթ:
Գործի ստացում    
Գործի ստացման ամսաթիվը: 09-02-2022
Գործը ստացվել է: Քաղաքացիական վերաքննիչ
Այլ նշումներ:Հավելվածը 5 հատորից, 1հ.-144թ., 2հ.-146թ., 3հ.-134թ., 4հ.-55թ., 5հ.-62թ.:
Զեկուցող դատավոր    
Ամսաթիվ: 09-02-2022
Զեկուցող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Նախշուն Գևորգի Տավարացյան
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 06-04-2022
Վերամակագրվել է    
Ամսաթիվ: 26-05-2022
Հիմքը: Լիազորությունները դադարել են
Վարույթ ընդունելու հարցին դեմ քվեարկած դատավոր(ներ)
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Գոռ Գագիկի Հակոբյան
Վարույթ ընդունելու հարցին չմասնակցած դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Ստեփան Կարոյի Միքայելյան
Այլ նշումներ:
Զեկուցող դատավոր    
Ամսաթիվ: 26-05-2022
Զեկուցող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Սուրեն Ռաֆիկի Անտոնյան
Բողոքի քննության կարգը    
Ամսաթիվ: 26-07-2022
Կայացվել է որոշում վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ: Ոչ
Որոշում:
Այլ նշումներ:
Դատական ակտի հրապարակման օր    
Ամսաթիվ: 29-07-2022
Այլ նշումներ:
Վճռաբեկ բողոքը բավարարվել է ամբողջությամբ    
Ամսաթիվ: 29-07-2022
Դատական ակտը բեկանվել է ամբողջությամբ:
Դատական ակտը բեկանվել է մասնակի:
Այլ նշումներ:
Դատական ակտ    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
դատարանի որոշում 2022թ.
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0053/04/14
Նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2022 թվականի հուլիսի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ դիմումի ըստ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Համայնքը պահանջել է Արմեն Ստամբոլցյանին ճանաչել սնանկ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Եսոյան) 24.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.11.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.04.2017 թվականի որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016 թվականի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 07.12.2021 թվականի որոշմամբ անշարժ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.01.2022 թվականի որոշմամբ Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Հակոբյանը (ներկայացուցիչ Լյուդվիկ Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Արմեն Ստամբոլցյանը (ներկայացուցիչ Կարո Ասատրյան) և Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, 362-րդ հոդվածի 5-րդ մասը և 365-րդ հոդվածը, կիրառել է 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա են սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից դատարան ներկայացված 15.11.2021 թվականի և 16.12.2021 թվականի պարտատերերի գրանցամատյանը, որում սահմանված կարգով կատարվել են համապատասխան փոփոխություններ, և Արա Հակոբյանը այդ գրացամատյանում գրանցվել է որպես պարտատեր:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ զրկել է գործին մասնակցող անձ Արա Հակոբյանին իրեն վերաբերող և իր իրավունքները խախտող դատական ակտը բողոքարկելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով պահանջի զիջման հիմքով սնանկության վարույթում տեղի է ունեցել պարտատիրոջ փոփոխություն, որտեղ Գագիկ Ղևոնդյանի փոխարեն պարտատեր է գրանցվել Արա Հակոբյանը, այդ փոփոխությունները, օրենքի պահանջին համապատասխան, գրանցվել են կառավարչի կողմից վարվող պարտատերերի գրանցամատյանում։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա է նաև 16.12.2021 թվականի սնանկության գործով կառավարչի կողմից դատարան ներկայացված՝ հավաքագրված գումարների բաշխման ծրագիրը, որտեղ որպես միակ պարտատեր է նշված Արա Հակոբյանը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանի 07.12.2021 թվականի դատական ակտով որոշվել է վերացնել այն գույքի նկատմամբ առկա սահմանափակումները՝ մեկ այլ անձի իրավունքի գրանցման համար, որի նկատմամբ Արա Հակոբյանի սեփականության իրավունքը հաստատվել էր վարչական ակտով և անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2.1 Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները․
Տվյալ դեպքում կառավարչի կողմից վարվող պարտատերերի գրանցամատյանը չի կարող հանդիսանալ պահանջատեր գրանցված լինելը հիմնավորող թույլատրելի ապացույց։ Այսինքն՝ բողոքաբեր Արա Հակոբյանը Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի որոշման պահին «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված պահանջատեր չի եղել։

2.2 Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից բերված պատասխանի հիմնավորումները․
Սույն բողոքը քննության արդյունքում չի կարող բավարարվել, քանի որ 10․12․2021 թվականին գույքի նկատմամբ գրանցվել է «Արնդանե» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, տվյալ պարագայում 07․12․2021 թվականի որոշումից բխող հետևանքն արդեն իսկ կատարված փաստ է։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի ընդհանուր տրամաբանությունից հետևում է, որ օրենսդիրի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի և սնանկության վարույթով կայացվող այլ որոշումների օրինական ուժի մեջ մտնելու դրույթ նախատեսելն ինքնանպատակ չէ և ժամանակի գործոնի ազդեցությամբ պայմանավորված ուղղված է պարտատերերի շահերի պաշտպանության ապահովմանը։

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործով կայացված միջանկյալ դատական ակտը պարտատիրոջ կողմից բողոքարկելու իրավական հնարավորության հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինզ» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել ‹‹Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ <<Սնանկության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: (…):
Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող դատական ակտերը գործին մասնակցող անձինք կարող են բողոքարկել վերաքննության կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատարանների կողմից գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման իրավական վերլուծությանը, ուստի սույն որոշմամբ կրկին դրան չի անդրադառնում (տե՛ս, ի թիվս այլնի, Վարուժան Ավագյանն ընդդեմ Քնարիկ և Կորյուն Հարությունյանների թիվ ԵԱՔԴ/4311/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05. 2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով դատարանի ներքին համոզմունքի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ այն չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքներից և դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա և լինի գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ և հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլև դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետևում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել (տե՛ս, Զարուհի, Գայանե Այվազյաններն ընդդեմ Նաիրա Պետրոսյանի, Մարիա Այվազյանի թիվ ԵԿԴ/4379/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Հավելելով վերը նշվածին՝ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա և ոչ մի դեպքում չի կարող ընկալվել որպես դատարանի կողմից կամայական դրսևորում: Այսինքն՝ ապացույցների գնահատման գործընթացում դատարանը պետք է զերծ մնա շահագրգիռ, կողմնակալ և կանխակալ մոտեցում ցուցաբերելուց և դրանք հետազոտի տվյալ վեճի լուծման համար թույլատրելիության, վերաբերելիության, բավարարության և արժանահավատության տեսանկյունից (տե՛ս, ըստ դիմումի Գայանե Կիրակոսյանի՝ թիվ ՇԴ/0016/04/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2019 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքը Դատարան է ներկայացրել Արմեն Ստամբոլցյանի սնանկությունը ճանաչելու դիմում (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 5-8):
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.08.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 57-68):
Դատարանի 08.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որտեղ ի թիվս այլնի գրանցվել է Գագիկ Ղևոնդյանի չապահովված պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլու չափով (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 85-87):
Դատարանի 07.12.2021 թվականի որոշմամբ անշարժ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի միջնորդությունը բավարարվել է (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 1-24):
Վերաքննիչ դատարանը 11.01.2022 թվականի որոշմամբ «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշման դեմ Արա Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է` պատճառաբանելով, որ սույն գործով Դատարանի 07.12.2021 թվականի որոշումն Արա Հակոբյանը բողոքարկելու իրավունք չունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի հավելվածի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ նա չի հանդիսանում սույն գործով գործին մասնակցող անձ, ինչ վերաբերում է գործի հավելվածի նյութերում առկա՝ Արա Հակոբյանի կողմից ներկայացված պահանջատեր գրանցվելու վերաբերյալ դիմումին և դրան կից ներկայացված՝ փոխառության պայմանագրին, ըստ որի՝ սույն գործով պահանջատեր Գագիկ Ղևոնդյանը պարտավորվում է հիշյալ պայմանագրով սահմանված ժամկետում փոխառության գումարը փոխատուին պայմանագրով սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում կատարել պահանջի զիջում (ցեսիա), ապա 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ տվյալ դեպքում սույն գործի հավելվածի նյութերում առկա չէ Դատարանի կողմից՝ սույն սնանկության գործով պահանջատեր հանդիսացող Գագիկ Ղևոնդյանին վերաքննիչ բողոք բերած անձ Արա Հակոբյանով փոխարինելու վերաբերյալ որոշում:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքում դրել է Արա Հակոբյանի՝ գործին մասնակցող անձ չհանդիսանալու հանգամանքը, մինչդեռ սույն գործում առկա 03.11.2021 թվականի Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պայմանագրի համաձայն` Գագիկ Ղևոնդյանը թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով Արմեն Ստամբոլցյանի նկատմամբ ունեցած 510.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամի չափով պահանջի իրավունքը զիջել է (ցեսիա) Արա Հակոբյանին։ Ավելին, վճռաբեկ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի պատճենների ուսումնասիրությունից հետևում է, որ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը 15.11.2021 թվականի գրությամբ նշել է, որ թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործով Արա Հակոբյանից ստացված «պահանջատեր գրանցվելու և գրանցված պահանջատիրոջը փոխարինելու մասին» դիմումի համաձայն՝ վերջինիս պահանջը՝ 510.000 ՌԴ ռուբլի գումարի չափով նախկին պարտատեր՝ Գագիկ Ղևոնդյանի փոխարեն գրանցվել է պարտատերերի վերջնական գրանցամատյանում։ Կառավարիչը 16.12.2021 թվականի մեկ այլ գրությամբ նշել է, որ Արա Հակոբյանից ստացվել է «պահանջի չափն ավելացնելու և նոր պահանջ գրանցելու մասին» դիմում։ Կառավարչի գրանցամատյանի պատճենի համաձայն՝ Արմեն Ստամբոլցյանի պարտատերերի շարքում նշված է Արա Հակոբյան։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված ապացույցներով, ինչպես նաև 03.11.2021 թվականի Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի իրավունքի զիջման (ցեսիա) պայմանագրով հիմնավորվում է, որ տեղի է ունեցել պարտատերերի փոփոխություն, իսկ սնանկության գործով կառավարիչն էլ գրանցամատյանում կատարել է պարտետերերի փոփոխություն։ Հետևաբար վերոգրյալ փաստական տվյալների համակցությունը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս հանգելու այն եզրակացության, որ Վերաքննիչ դատարանը չի ունեցել բավարար հիմքեր արձանագրելու համար, որ Արա Հակոբյանը չի հանդիսանում գործին մասնակցող անձ։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը ոչ միայն անտեսել է գործում առկա 03.11.2021 թվականի Արա Հակոբյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև կնքված պահանջի զիջման պայմանագիրը, այլև վերաքննիչ բողոքը քննել է գործի հավելվածում առկա նյութերի հիման վրա և հաշվիչ չի առել, որ դրանք ամբողջական չեն` չեն պարունակում ամբողջ սնանկության գործում առկա նյութերը, հետևաբար Վերաքննիչ դատարանն ամբողջական չուսումնասիրելով սնանկության գործի նյութերը՝ առանց որևէ հիմնավորման մերժել է Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ սույն գործի հավելվածի նյութերում առկա չէ Դատարանի կողմից սույն սնանկության գործով պահանջատեր հանդիսացող Գագիկ Ղևոնդյանին վերաքննիչ բողոք բերած անձ Արա Հակոբյանով փոխարինելու վերաբերյալ որոշում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ևս անհիմն է, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կառավարիչն է իր կողմից վարվող գրանցամատյանում հաշվառում և հաշվարկում պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների չափերը և առաջնահերթությունը։ Բացի այդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սնանկության վարույթի շրջանակներում չի նախատեսում պարտատերերի փոփոխության դեպքում սնանկության դատարանի կողմից որոշման կայացման դեպք և կարգ։
Վերոգրյալի հիման վրա նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանն Արա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է Արա Հակոբյանի՝ գործին մասնակցող անձ չլինելու հիմքով, չի անդրադարձել բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է գործը նույն դատարան ուղարկելու անհրաժեշտություն` վերաքննիչ բողոքի մյուս հիմքերն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, խախտել է ‹‹Սնանկության մասին›› ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, դրանով իսկ սահմանափակելով Արա Հակոբյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, զրկելով վերջինիս իր իրավունքներին առնչվող Դատարանի 07.12.2021 թվականի «Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կիրառված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ քննության առնելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի կողմից բերված պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Վճռաբեկ բողոքի դեմ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից բերված պատասխանում առկա փաստարկները հերքվում են, քանի որ դրանք չեն վերաբերում սույն որոշմամբ քննվող վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումնեին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 29-07-2022
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԷԴ/0053/04/14
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Գործը ստացվել է բեկանումից հետո նոր քննության համար    
Ամսաթիվ: 28-04-2017
Այլ նշումներ:
Մակագրել    
Դատավոր
Դատարանի անվանում: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Դատավորի անուն: Ռուբեն Մնացականի Բունիաթյան
Մակագրության ամսաթիվ: 28-04-2017
Ընդունվել է վարույթ    
Որոշման ամսաթիվը: 02-05-2017
Ժամանակավոր կառավարիչ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Լիցենզիա:
Պարտատերերի մարմինների ծանուցում:
Պարտապանի ծանուցում:
Պարտապանը սնանկ է ճանաչվել    
Ամսաթիվ: 11-08-2017
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Դատական ակտի բովանդակություն:ԵԷԴ/0053/04/14

ՎՃԻՌ
ՀԱՆՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

11.08.2017թ. ք.Երևան

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, քարտուղարությամբ Ա.Թադևոսյանի, մասնակցությամբ դիմողի ներկայացուցիչ Վահագն Թորոսյանի, պարտապանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի, քննության առնելով սնանկության գործն ըստ դիմումի Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի (ՀՎՀՀ՝ 02593108, գրանցման համար՝ 286.180.07304, վկայական՝ 01 Բ 002520, հասցե՝, ք.Երևան, Ս.Դավթի 87¤ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին (անձնագիր՝ AN0603418, տրված 06.08.2013թ. 004-ի կողմից, հաշվառման հասցե՝ ք.Երևան, Վ.Համբարձումյան փողոց 18 շենք, բնակարան 52¤ սնանկ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

I

Նկարագրական մաս.

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի 02.09.2014թ. դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.09.2014թ. որոշմամբ (դատավոր` Ե.Եսոյան) դիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ սույն գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2014թ. վճռով Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2014թ. որոշմամբ սույն գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.01.2015թ. որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պարտապաան Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016թ. որոշմամբ Արմեն Ստամբոլցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և դատարանի 24.11.2014թ. վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:
ՀՀ Վճռաբեկ դատարանի 07.04.2017թ. որոշմամբ Վճռաբեկ բողոքը բավարարվել է: Դատարանը որոշել է բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2016թ. որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Թիվ ԵԷԴ/0053/04/14 սնանկության գործը 28.04.2017թ. մակագրվել և 02.05.2017թ. հանձնվել է ինձ, որը նույն օրն ընդունվել է վարույթ:
Արմեն Ստամբոլցյանը ստանալով դատարանի կողմից ուղարկված գործը վարույթ ընդունելու մասին որոշումը և դիմումը` սնանկ ճանաչելու պահանջի մասին, ներկայացրել է առարկություն:

2. Դիմումի հիմքերը, դիմողի փաստարկները և պահանջը.

Դիմող Երևան համայնքը՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, դիմելով դատարան, հայտնել է, որ պարտապան Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է ք.Երևան, Այվազովսկու փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը: Նշված հարկվող օբյեկտի պատասխանողի ժամկետանց պարտավորության հանրագումարը կազմում է 6.310.668 ՀՀ դրամ, որից որպես 2008-2013թթ. գույքահարկի ապառք՝ 1.878.495 ՀՀ դրամ և 01.07.2014թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր՝ 956.020 ՀՀ դրամ, որպես հողամասի 2008-2013թթ. հողի հարկի ապառք՝ 2.326.157 ՀՀ դրամ և 01.07.2014թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր՝ 1.149.995 ՀՀ դրամ:
Մեջբերելով ՀՀ կառավարության 22.05.2003թ. հա. 641-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ և 2.3-րդ կետերը՝ նշել է, որ սույն որոշման շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանման կողմից ստացվել է համայնքի վարչական սահմաններում գտնվող հարկվող օբյեկտների ամփոփ ցուցակը, բացի այդ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանման կողմից տրվել է տեղեկանք, ըստ որի՝ ք.Երևան, Այվազովսկու փ. 14 հասցեում գտնվող հասարակական շինության՝ արտադրամասի և հողամասի սեփականատերը հանդիսանում է Արմեն Ստամբոլցյանը:
Մեջբերելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետը, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը՝ նշել է, որ պատասխանողը չի կատարել վերը նշված օրենքի պահանջները, որի պատճառով էլ գույքահարկի գումարները սահմանված ժամկետից ուշ վճարելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի հիմքով՝ ժամկետանց չվճարված հարկի գումարի նկատմամբ հաշվարկվել է տույժեր՝ 956.020 ՀՀ դրամ գույքահարկի մասով, իսկ հողի հարկի մասով՝ 1.149.995 ՀՀ դրամ:
Մեջբերելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և Երևանի քաղաքապետի 2009թ. սեպտեմբերի 28-ի N8413-Ա և 2010թ. սեպտեմբերի 28-ի N4466-Ա որոշումների 1-ին կետերը՝ նշել է, որ պատասխանողը կամովին չի կատարել իր հարկային պարտավորությունները, ուստի ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածներով 29.04.2011թ. հայց է ներկայացվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատասխանողից գույքահարկի, հողի հարկի և հաշվարկված տույժերի բռնագանձման պահանջով:
Նշել է, որ հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունվել 02.05.2011թ. և նշանակվել է դատական նիստ: Գործի դատաքննության ընթացքում հնարավոր չի եղել պատասխանողին ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և 14.06.2011թ. դատարանի որոշմամբ պատասխանողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և գործի վարույթը կասեցվել է:
Այնուհետև ԴԱՀԿ ծառայության կողմից ևս հնարավոր չի եղել պատասխանողին հայտնաբերել և հարկադիր կատարողի 18.10.2011թ. որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է: Նշված որոշման հիման վրա դատարանը 13.05.2013թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է դատական նիստ:
Դատարանը նշված գործի վարույթը 03.06.2013թ. կարճել է՝ առարկայական ընդդատությամբ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինելու պատճառաբանությամբ:
Նշված ժամանակահատվածում պատասխանողի կողմից դարձյալ չեն կատարվել հարկային պարտավորությունները և վերջինիս պարտավորությունների հանրագումարը գույքահարկի, հողի հարկի և հարկերը սահմաված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերով կազմել է 6.310.668 ՀՀ դրամ:
Մեջբերելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը՝ նշել է, որ առկա են վերոնշված հոդվածով սահմանված հիմքերը պատասխանող Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու համար, ուստի վկայակոչելով նույն օրենքի 10-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածը՝ դատարանին խնդրել է պատասխանող Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին ճանաչել սնանկ:
Դիմումում շարադրված փաստական և իրավական հիմնավորմամբ դիմողի ներկայացուցիչ Վահագն Թորոսյան պնդեց դիմումը:

3. Պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի դիրքորոշումը.

Պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի կողմից ներկայացվել է առարկություն, որով հայտնել է, որ դիմումը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Դիմողը հայտնել է, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը հանդիսանում է ք.Երևան, Այվազովսկու փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր: Նշված հարկվող օբյեկտի պարտապանի ժամկետանց պարտավորության հանրագումարը կազմել է 6.310.668 ՀՀ դրամ, որից որպես 2008-2013թթ. գույքահարկի ապառք՝ 1.878.495 ՀՀ դրամ և 01.07.2014թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր՝ 956.020 ՀՀ դրամ, որպես հողամասի 2008-2013թթ. հողի հարկի ապառք՝ 2.326.157 ՀՀ դրամ և 01.07.2014թ. դրությամբ հաշվարկված տույժեր՝ 1.149..995 ՀՀ դրամ: Մինչդեռ 17.03.2016թ. ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ «...Կադաստրային գործում առկա ՝ 24.09.2014թ. թիվ 1737 հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճառքի պայամանգիրը...»: Նշված ապացույցը հիմնավորում է այն հանգամանքը, որ առնվազն 24.09.2014թ. Արմեն Ստամբոլցյանը չի հանդիսացել ք.Երևան, Այվազովսկու փողոց 14 հասցեում գտնտվող անշարժ գույքի սեփականատերը: Հետևաբար այս հիմքով չէր կարող Արմեն Ստամբոլցյանի համար առաջանար գույքահարկի և հողի հարկի պարտավորություն:
Տվյալ դեպքում դիմողի կողմից ներկայացված ք.Երևան, Այվազովսկու փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ գույքահարկով հարկվող օբյեկտի նկատմամբ Արմեն Ստամբոլցյանի գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները դադարել են 2014թ. նոյեմբերի 01-ից: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ օրենսդիրը վերոգրյալ հոդվածների հիմնավորմամբ անձի գույքահարկի և հողի հարկի պարտավորությունների դադարման հիմքը դրել է հենց հարկվող օբյեկտի օտարման փաստը՝ անկախ դրա նկատմամբ ձեռք բերողի կողմից սեփականության իրավունքի գրանցելու փաստի գոյությանը:
Մեջբերելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը՝ միաժամանակ հայտնել է, որ դիմողը սույն գործով պատշաճ կողմ չի հանդիսանում, քանի որ բաց է թողել նման պահանջով դատարան դիմելու իր պարտականության օրենքով սահմանված ժամկետը: Դիմողին սնանկության մասին հիմքերի առկայության մասին հայտնի է եղել առնվազն 03.06.2013թ., որն ապացուցվում է թիվ ԵԷԴ/0445/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռով: Հետևաբար դիմողը վերոգրյալ հոդվածի դրույթներով պարտավոր էր սնանկ ճանաչելու պահանջով դիմել Դատարան՝ մինչև 2014թ. հունվարի 03-ը, սակայն դատարան է դիմել 2014թ. սեպտեմբերի 04-ին, ինչի իրավունքն արդեն իսկ կորցրել էր:
Վերոգրյալի հիման վրա պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը խնդրել է ներկայացված դիմումը մերժել:
Ներկայացված առարկությունում շարադրված փաստական հիմնավորմամբ պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը պնդել է ներկայացված առարկությունը:

II

Պատճառաբանական մաս.

1. Գործի համար նշանակություն ունեցող փաստերը.

գ Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 2013 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ կազմել է 2.738.855 ՀՀ դրամ, որից ապառք` 1.878.495 ՀՀ դրամ, տույժ` 860.360 ՀՀ դրամ:
գ Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2013 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ կազմում է 3.358.682 ՀՀ դրամ, որից ապառք` 2.326.158 ՀՀ դրամ, տույժ` 1.032.524 ՀՀ դրամ:
գ Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ 22.06.2017 թվականի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորություննեը 22.06.2017թ. դրությամբ կազմել է 4.605.421 ՀՀ դրամ, որից ապառք՝ 3.136.723 ՀՀ դրամ, տույժ՝ 1.468.698 ՀՀ դրամ:
գ Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ 22.06.2017 թվականի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 22.06.2017թ. դրությամբ կազմել է 5.658.477 ՀՀ դրամ, որից ապառք՝ 3.876.930 ՀՀ դրամ, տույժ՝ 1.781.547 ՀՀ դրամ:
գ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների¤ վերաբերյալ 11.07.2014թ. թիվ ԱՏ-09/07/2014-3-0079 տեղեկանքի համաձայն՝ ք.Երևան, Այվազովսկու 14 հասցեում Արմեն Ստամբոլցյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է 9278,95քմ արտադրամաս և 4.5հա հողամաս:

2. Կիրառելի իրավունքը.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 93-րդ հոդվածները:

3. Դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը

Լսելով գործին մասնակցող անձանց բացատրությունները, ուսումնասիրելով դիմումը, գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը գտնում է, որ ներկայացված դիմումը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, կողմից դիմում է ներկայացվել դատարան` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մաս 1-ին կետի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունները անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):
Վերոհիշյալ իրավանորմից հետևում է, որ այն դեպքում, երբ սնանկության գործ է հարուցվում պարտատիրոջ կողմից, պարտապանը ճանաչվում է սնանկ, եթե նրա նկատմամբ պահանջը, վճռի կայացման պահին, կազմել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումար և անվիճելի վճարային պարտավորությունների կետանցը հավասար կամ ավելի է 60 օրից: Պարտավորությունները անվիճելի են, եթե վճարային պարտավորությունը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից:
Սնանկությունը մի վիճակ է, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարելու իր պարտքերը` պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը: Այսինքն` տարբերակվում է սնանկություն երկու ձև` փաստացի և հաշվեկշռային: Սնանկությունը նշանակում է վճարելու կարողության բացակայություն:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վերլուծությունը վկայում է այն մասին, որ դրանում առկա դրույթները խարսխվում են այն տրամաբանության վրա, համաձայն որի` սնանկության հիմքն անվճարունակությունն է: Այդ մասին է, մասնավորապես, վկայում օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված դրույթը, որը և կամավոր uնանկության, և հարկադրված uնանկության դեպքում որպես սնանկության հիմք ամրագրում է պարտապանի անվճարունակության փաստը:
Սնանկության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը յուրաքանչյուր պետության տնտեսության կայունության ապահովման երաշխիքներից է: Հաշվի առնելով սնանկ ճանաչելու և սնանկության վարույթն իրականացնելու օրենսդրական հիմքերի միջազգային ներկա զարգացումները, պետք է արձանագրել, որ սնանության մասին օրենսդրության առանցքը կազմում է սնանկության վարույթն իրականացնելու չափորոշիչների սահմանումը: Այդ հիմքերի պահպանմամբ է հնարավոր դառնում սնանկության գործերով վարույթի իրականացումը, որն էլ հնարավորություն է ընձեռում սահմանել այն պարտապաններին, որոնց վրա կարող է տարածվել օրենսդրության պաշտպանական և ընթացակարգային կառուցակարգերի գործողությունը, ինչպես նաև այն կողմերին (պարտապան, պարտատեր կամ այլ կողմեր), որոնք կարող են սնանկության մասին գործի վարույթը հարուցել:
Սույն սնանկության գործի փաստերի համաձայն` Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 2013 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ կազմել է 2.738.855 ՀՀ դրամ, որից ապառք` 1.878.495 ՀՀ դրամ, տույժ` 860.360 ՀՀ դրամ:
Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2013 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ կազմում է 3.358.682 ՀՀ դրամ, որից ապառք` 2.326.158 ՀՀ դրամ, տույժ` 1.032.524 ՀՀ դրամ:
Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ 22.06.2017 թվականի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 22.06.2017թ. դրությամբ կազմել է 4.605.421 ՀՀ դրամ, որից ապառք՝ 3.136.723 ՀՀ դրամ, տույժ՝ 1.468.698 ՀՀ դրամ:
Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ 22.06.2017 թվականի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 22.06.2017թ. դրությամբ կազմել է 5.658.477 ՀՀ դրամ, որից ապառք՝ 3.876.930 ՀՀ դրամ, տույժ՝ 1.781.547 ՀՀ դրամ:
ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների¤ վերաբերյալ 11.07.2014թ. թիվ ԱՏ-09/07/2014-3-0079 տեղեկանքի համաձայն՝ ք.Երևան, Այվազովսկու 14 հասցեում Արմեն Ստամբոլցյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է 9278,95քմ արտադրամաս և 4.5հա հողամաս:
Տվյալ դեպքում պարտապանի կողմից վերաբերելի ապացույց չի ներկայացվել դիմողի նկատմամբ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի պարտավորությունները մարված լինելու վերաբերյալ, որոնք ըստ Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված տեղեկանքների՝ 11.12.2013թ. դրությամբ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կազմել է 2.738.855 ՀՀ դրամ, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները կազմել է 3.358.682 ՀՀ դրամ, իսկ 22.06.2017 թվականի դրությամբ գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կազմել է 4.605.421 ՀՀ դրամ, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները կազմել է 5.658.477 ՀՀ դրամ, որը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, առկա է անվիճելի վճարային պարտավորությունների 60 օրից ավելի կետանց, ինչպես նաև պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից և բացակայում է հաշվանցի հնարավորությունը:
Ինչ վերաբերում է պարտապանի ներկայացուցչի այն պնդմանը, որ հարկման օբյեկտ հանդիսացող ք.Երևան Այվազովսկու փողոց 14 հասցեում գտնվող անշաժ գույքը և հողամասը 24.09.2014թ. հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճառքի պայմանագրի հիմքով օտարվել է, և հարկային պարտավորությունևերր փոխանցվել է նոր սեփականատիրոջը, հետևաբար, չունենալով 60 օր և ավել կետանցով հարկային պարտավորություններ, չէր կարող ճանաչվել սնանկ, ապա պետք է նշել, որ վերջինիս կողմից որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացվել, որով կհիմնավորվեր, որ իրականացվել է 24.09.2014թ. թիվ 1737 հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Բացի այդ, վերը նշված գործարքի համար հիմք հանդիսացող ԴԱՀԿ ծառայության գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին 16.09.2014թ. որոշումը հարկադիր կատարողի կողմից կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ նշանակելու մասին որոշումը վերադասության կարգով վերացնելու մասին 13.03.2015թ. որոշմամբ վերացվել է:
Այստեղից հետևում է, որ պարտապանի 60 օր և ավել կետանցով հարկյին պարտավորություններ չունենալու հանգամանքն անհիմն է, քանի որ վերաբերելի ապացույց չի ներկաայցվել, որով կհիմնավորվեր, որ այլ անձ է հանդիսանում ք.Երևան Այվազովսկու փողոց 14 հասցեում գտնվող անշաժ գույքի և հողամասի սեփականատեր:
Ինչ վերաբերվում է պարտապանի ներկայացուցչի այն պնդմանը, որ համայնքը սույն գործի շրջանակներում համարվում է ոչ պատշաճ կողմ, ապա պետք է նշել, որ վերջինիս վերաբերյալ վերաբերելի ապացույց չի ներկայացվել, բացի այդ պարտապանի հարկային պարտավորությունևերր շարունակական են, այսինքն՝ հաշվարկով յուրաքանչյուր տարի պարտավորությունների չափն ավելացել է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի պարտավորությունները գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, առկա է պարտավորությունների կատարման 60-օրյա և ավելի ժամկետով կետանց, վճարային պարտավորությունը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, իսկ վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, և այն, որ պարտապանի կողմից դատական նիստի ժամանակ չի ներկայացվել այլ վերաբերելի ապացույց` պարտավորությունը մարած լինելու կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից նվազ լինելու վերաբերյալ, ուստի դատարանը գտնում է, որ դիմումը ենթակա է բավարարման, և պետք է Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին ճանաչել սնանկ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ‎ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումը ենթակա է բավարարման, ուստի դատարանը գտնում է, որ պետք է արգելանք դնել Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին սեփականություն իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

4. Դատական ծախսեր.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարաններին տրվող քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի 100-պատիկի չափով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը ներառված են պարտատերերի չապահովված պահանջների բավարարման «դ» հերթում:
Նկատի ունենալով այն, որ դիմումը ներկայացնելիս դիմողի կողմից արդեն իսկ վճարել է պետական տուրքի գումարը և այն, որ դիմումը ենթակա է բավարարման, ուստի դատարանը գտնում է, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանից հօգուտ Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի բռնագանձելիք 100.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքը, որպես դատական ծախս, պետք է գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 17-րդ, 20-րդ հ ոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 140-րդ և 1401-րդ հոդվածներով` տարանը

Վ Ճ Ռ Ե Ց

1. Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի դիմումը` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարել:
Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին ճանաչել սնանկ:
2. Արգելանք դնել Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:
3. Արմեն Գուրգենի Ստամբոլցյանից հօգուտ Երևան համայնքի՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի բռնագանձելիք 100.000 (հարյուր հազար¤ ՀՀ դրամ պետական տուրքը, որպես դատական ծախսեր գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից:
4. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
5. Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
6. Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԷԴ/0053/04/14
Էրեբունի և Նուբարաշեն
Նոր սնանկության գործ    
Դիմումը ստացվել է: 02-09-2014
Պետական տուրք: 100000
Սնանկության տեսակ: Հարկադրված
Դիմումատու
Անվանում:Էրեբունի վարչական շրջան   
Հասցե:ք.Երևան Ս.Դավթի 87   
Պարտապան
ԱնունԱրմեն   
ԱզգանունՍտամբոլցյան   
ՀայրանունԳուրգենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
ԱյլՀաշվառման հասցեն` ք.Երևան Վ.Համբարձումյան փողոց 18շ բն 52
Այլ նշումներ:
Վիճակագրության տողի համարը:
Մակագրել    
Դատավոր
Դատարանի անվանում: Էրեբունի և Նուբարաշեն
Դատավորի անուն: Երեմ  Եսոյան
Մակագրության ամսաթիվ: 02-09-2014
Ընդունվել է վարույթ    
Որոշման ամսաթիվը: 02-09-2014
Ժամանակավոր կառավարիչ
ԱնունՀովհաննես   
ԱզգանունՍողոմոնյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Լիցենզիա: ԸՊ000348
Պարտատերերի մարմինների ծանուցում: 03-09-2014
Պարտապանի ծանուցում: 03-09-2014
Պարտապանի, նրա գույքի, հաշվապահական և այլ փաստաթղթերի հետախուզում    
Ամսաթիվ: 17-09-2014
Պարտապանը սնանկ է ճանաչվել    
Ամսաթիվ: 24-11-2014
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: 24-11-2014
Դատական ակտի բովանդակություն:Գործ թիվ ԵԷԴ/0053/04/14

Վ Ճ Ի Ռ
Հ Ա Ն ՈՒ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ

ԴԱՏԱՎՈՐ` ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ
Դիմող՝ Երևան համայնք՝
ի դեմս Էրեբունի վարչական շրջանի
/ՀՎՀՀ` 02593108, պետ. գրանցման համար` 286.180.07304, վկայական` 01 Բ 002520,
հասցե՝ ք.Երևան, Ս.Դավթի 87/
Պարտապան՝ Արմեն Գուրգենի Ստամբոլցյան
/անձնագիր՝ AN 0603418, տրված 06.08.2013թ. 004-ի կողմից,
հասցե՝ ք.Երևան, Այվազովսկու 14, հաշվառման հասցե՝ ք. Երևան, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բնակարան 52/

ք.Երևան
2014 թվականի նոյեմբերի 24-ին դատարանում

1. Գործի դատավարական նախապատմությունը.

2014թ. սեպտեմբերի 02-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ս. Սահակյանը դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: Միաժամանակ դատարանին խնդրել է սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակել Հովհաննես Սողոմոնյանին:

2014թ. սեպտեմբերի 02-ի դատարանի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի սնանկության գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը:

2014թ. սեպտեմբերի 17-ի դատարանի որոշմամբ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2014թ. հոկտեմբերի 21-ին դատարան է ներկայացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին 15.10.2014թ. որոշումը, ըստ որի ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի համասեփականատեր:

2014թ. հոկտեմբերի 21-ին և 2014թ. նոյեմբերի 03-ին պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին համապատասխանաբար ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն և ք. Երևան, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բնակարան 52 հասցեներով դատարանի կողմից ուղարկվել է դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի արդյունքում վերջինս չի հայտնաբերվել և կատարողական վարույթն ավարտվել է, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 103 հոդվածի համաձայն, 2014թ. հոկտեմբերի 21-ին և 2014թ. նոյեմբերի 03-ի դատարանի գրություններով ծանուցումներ են ուղարկվել պարտապանի վերջին հայտնի հաշվառման բնակության /գտնվելու/ վայրի` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և ՀՀ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարներին, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վերաբերյալ ծանուցումները ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկելու համար:

Միաժամանակ 2014թ. նոյեմբերի 03-ի դատարանի գրությամբ հարցում է կատարվել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, պարզելու պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի բնակության /հաշվառման/ վայրի վերաբերյալ տվյալներ:

2014թ. հոկտեմբերի 28-ին դատարան է ստացվել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի` N24/1-5/122/5102 գրությունը, որում նշվել է, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ չունեն:

2014թ. նոյեմբերի 12-ին դատարան է ստացվել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գրությունը, որին կցել են բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին N452811 տեղեկանքը, ըստ որի Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը, ծնված 15.11.1965թ., հաշվառման վայրի հասցեն է՝ ք. Երևան, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բն. 52, հաշվառված է 11.09.2008թ-ին, անձնագիր՝ AN0603418, տրված 06.08.2013թ.. 004-ի կողմից:

2014թ. նոյեմբերի 19-ին դատարան է ստացվել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի` N25/01-4/4954 գրությունը, որում նշվել է, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում Վ. Համբարձումյան 18 շենքի թիվ 52 բնակարանի դուռը մշտապես եղել է փակ վիճակում և հնարավոր չի եղել ծանուցել Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին դատական նիստի մասին:

2. Դիմողի իրավական դիրքորոշումը.

Դիմող Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Ս. Սահակյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանող Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է ք.Երևան, Այվազովսկու փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը: Նշված հարկվող օբյեկտի պատասխանողի ժամկետանց պարտավորության հանրագումարը կազմում է 6 310 668 ՀՀ դրամ, որից որպես 2008-2013թթ. գույքահարկի ապառք՝ 1 878 495 ՀՀ դրամ և 01.07.2014թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր՝ 956 020 ՀՀ դրամ, որպես հողամասի 2008-2013թթ. հողի հարկի ապառք՝ 2 326 157 ՀՀ դրամ և 01.07.2014թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր՝ 1 149 995 ՀՀ դրամ:
Մեջբերելով ՀՀ կառավարության 22.05.2003թ. հա. 641-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ և 2.3-րդ կետերը, նշել է, որ սույն որոշման շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանման կողմից ստացվել է համայնքի վարչական սահմաններում գտնվող հարկվող օբյեկտների ամփոփ ցուցակը, բացի այդ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանման կողմից տրվել է տեղեկանք, ըստ որի ք. Երևան, Այվազովսկու փ. 14 հասցեում գտնվող հասարակական շինության՝ արտադրամասի և հողամասի սեփականատերը հանդիսանում է Արմեն Ստամբոլցյանը:
Մեջբերելով <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետը, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը նշել է, որ պատասխանողը չի կատարել վերը նշված օրենքի պահանջները, որի պատճառով էլ գույքահարկի գումարները սահմանված ժամկետից ուշ վճարելու համար <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի հիմքով՝ ժամկետանց չվճարված հարկի գումարի նկատմամբ հաշվարկվել է տույժեր՝ 956 020 ՀՀ դրամ գույքահարկի մասով, իսկ հողի հարկի մասով՝ 1 149 995 ՀՀ դրամ:
Մեջբերելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և Երևանի քաղաքապետի 2009թ. սեպտեմբերի 28-ի N8413-Ա և 2010թ. սեպտեմբերի 28-ի N4466-Ա որոշումների 1-ին կետերը նշել է, որ պատասխանողը կամովին չի կատարում իր հարկային պարտավորությունները, ուստի ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի և <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածներով 29.04.2011թ-ին հայց է ներկայացվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատասխանողից գույքահարկի, հողի հարկի և հաշվարկված տույժերի բռնագանձման պահանջով:
Նշել է, որ հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունվել 02.05.2011թ-ին և նշանակվել է դատական նիստ: Գործի դատաքննության ընթացքում հնարավոր չի եղել պատասխանողին ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և 14.06.2011թ. դատարանի որոշմամբ պատասխանողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և գործի վարույթը կասեցվել է:
Այնուհետև ԴԱՀԿ ծառայության կողմից ևս հնարավոր չի եղել պատասխանողին հայտնաբերել և հարկադիր կատարողի 18.10.2011թ. որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է: Նշված որոշման հիման վրա դատարանը 13.05.2013թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է դատական նիստ:
Դատարանը նշված գործի վարույթը 03.06.2013թ-ին կարճել է՝ առարկայական ընդդատությամբ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա լինելու պատճառաբանությամբ:
Նշված ժամանակահատվածում պատասխանողի կողմից դարձյալ չեն կատարվել հարկային պարտավորությունները և վերջինիս պարտավորությունների հանրագումարը գույքահարկի, հողի հարկի և հարկերը սահմաված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերով կազմում է 6 310 668 ՀՀ դրամ:

Մեջբերելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը՝ նշել է, որ առկա են վերոնշված հոդվածով սահմանված հիմքերը պատասխանող Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու համար, ուստի ղեկավարվելով նույն օրենքի 10, 11 և 13 հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածով դատարանին խնդրել է պատասխանող Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին /հաշվառված ք. Երևան, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բն. 52, անձնագիր՝ AN 0603418, տրված 06.08.2013թ. 004-ի կողմից/ ճանաչել սնանկ:

3. Պարտապանի իրավական դիրքորոշումը.

Պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին ինչպես 2014թ. սեպտեմբերի 03-ին, այնպես էլ 2014թ. հոկտեմբերի 21-ին դատարանի կողմից ուղարկվել է դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել:

Դատարանի որոշմամբ, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 103 հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, հայտարարվել է պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի և նրա գույքի հետախուզում:

Վերոհիշյալ որոշման հիման վրա հանվել է համապատասխան կատարողական թերթ և ուղարկվել կատարման:

2014թ. հոկտեմբերի 21-ին դատարան է ներկայացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին 15.10.2014թ. որոշումը, ըստ որի ծառայության կողմից հարուցված կատարողական վորույթի գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի համասեփականատեր:
4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ.

2014թ. սեպտեմբերի 02-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Ս. Սահակյանը դիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:

Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային նպարտավորությունների վերաբերյալ 11.12.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գույքահարկի գծով հարկային պարտավորություններ 11.12.2013թ. դրությամբ կազմում է 2 738 855 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1 878 495 ՀՀ դրամ, տույժ՝ 860 360 ՀՀ դրամ:

Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կողմից դատարան ներկայացված Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային նպարտավորությունների վերաբերյալ 11.12.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հողի հարկի գծով հարկային պարտավորություններ 11.12.2013թ. դրությամբ կազմում է 3 358 682 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2 326 158 ՀՀ դրամ, տույժ՝ 1 032 524 ՀՀ դրամ:

Դիմումին կից ներկայացված ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. հունիսի 03-ի վճռի համաձայն՝
1. Ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի` հօգուտ համայնքի բյուջեի /900025311581 գույքահարկի վճարման հաշվեհամարին և 900025311037 հողի հարկի վճարման հաշվեհամարին/ 5426945 ՀՀ դրամ որպես պարտավորության գումարի, որից որպես 2004-2010թթ. գույքահարկի ապառք 1836455 ՀՀ դրամ և 03.12.2010թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր 836416 ՀՀ դրամ, որպես 2006-2010թթ. հողի հարկի ապառք` 1938465 ՀՀ դրամի և 03.12.2010թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր` 815605 ՀՀ դրամի, ինչպես նաև 108539 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումարների բռնագանձման պահանջի մասին հա. ԵԷԴ/0445/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճել` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
2. Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2011թ. ապրիլի 26-ի թիվ 161 վճարման հանձնարարականով 900005016010 հաշվեհամարին վճարված 108539 ՀՀ դրամ գումարը վերադարձնել հայցվոր Երևան համայնքին:

2014թ. հոկտեմբերի 21-ին դատարան է ներկայացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին 15.10.2014թ. որոշումը, ըստ որի ծառայության կողմից հարուցված կատարողական վորույթի գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի համասեփականատեր:

2014թ. հոկտեմբերի 21-ին և 2014թ. նոյեմբերի 03-ին պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին համապատասխանաբար ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն և ք. Երևան, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բնակարան 52 հասցեներով դատարանի կողմից ուղարկվել է դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել:

2014թ. հոկտեմբերի 21-ին և 2014թ. նոյեմբերի 03-ի դատարանի գրություններով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի արդյունքում վերջինս չի հայտնաբերվել և կատարողական վարույթն ավարտվել է, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 103 հոդվածի համաձայն, ծանուցում է ուղարկվել պարտապանի վերջին հայտնի հաշվառման, բնակության /գտնվելու/ վայրի` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և ՀՀ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարներին, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վերաբերյալ ծանուցումները ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկելու համար:

Միաժամանակ 2014թ. նոյեմբերի 03-ի դատարանի գրությամբ հարցում է կատարվել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, պարզելու պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի բնակության /հաշվառման/ վայրի վերաբերյալ տվյալներ:

2014թ. հոկտեմբերի 28-ին դատարան է ստացվել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի` N24/1-5/122/5102 գրությունը, որում նշվել է, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ չունեն:

2014թ. նոյեմբերի 12-ին դատարան է ստացվել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գրությունը, որին կցել են բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին N452811 տեղեկանքը, ըստ որի Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը, ծնված 15.11.1965թ., հաշվառման վայրի հասցեն է՝ ք. Երևան, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բն. 52, հաշվառված է 11.09.2008թ-ին, անձնագիր՝ AN0603418, տրված 06.08.2013թ.. 004-ի կողմից:

2014թ. նոյեմբերի 19-ին դատարան է ստացվել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի` N25/01-4/4954 գրությունը, որում նշվել է, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում Վ. Համբարձումյան 18 շենքի թիվ 52 բնակարանի դուռը մշտապես եղել է փակ վիճակում և հնարավոր չի եղել ծանուցել Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին դատական նիստի մասին:

5. Դատարանի իրավական վերլուծությունները.

Դատարանն ուսումնասիրելով գործի հանգամանքները, ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ.

<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Ըստ նշված հոդվածի 2-րդ մասի` պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Երևան համայնքը՝ ի դեմս Էրեբունի վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Ս. Սահակյանի, դատարան ներկայացված դիմումով հայտնել է, որ պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վճարային պարտավորությունն անվիճելի է և գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ուստի առկա են վերջինիս սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները:

Այս դեպքում, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա և/կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է:

Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վճարային պարտավորությունն անվիճելի է և բացակայում է հաշվանցի հնարավորությունը:

Միաժամանակ, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 103 հոդվածը սահմանում է, որ, եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:

Բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:

Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:

Այս պարագայում, դատարանը պատշաճ ձևով պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին է ուղարկել սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը, դիմումը վարույթ ընդունելու և ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն այդ փաստաթղթերով ծրարը ետ է վերադարձվել դատարան, և դատարանը, հիմք ընդունելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 103 հոդվածի 1-ին մասը, 2014թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ հայտարարել է պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի հետախուզում:

Նշված որոշման հիման վրա հանվել է համապատասխան կատարողական թերթ և ուղարկվել կատարման, որի հիման վրա 2014թ. հոկտեմբերի 21-ին դատարան է ներկայացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթն ավարտելու մասին 15.10.2014թ. որոշումը, ըստ որի ծառայության կողմից հարուցված կատարողական վորույթի գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արմեն Ստամբոլցյանը հանդիսանում է ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն հասցեի համասեփականատեր:

2014թ. հոկտեմբերի 21-ին և 2014թ. նոյեմբերի 03-ին պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին համապատասխանաբար ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 նրբ 2 տուն և ք. Երևան, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բնակարան 52 հասցեներով դատարանի կողմից ուղարկվել է դիմումի և դիմումին կից փաստաթղթերի պատճենները, դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարները հետ են վերադարձվել:

2014թ. հոկտեմբերի 21-ին և 2014թ. նոյեմբերի 03-ի դատարանի գրություններով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի արդյունքում վերջինս չի հայտնաբերվել և կատարողական վարույթն ավարտվել է, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 103 հոդվածի համաձայն, ծանուցում է ուղարկվել պարտապանի վերջին հայտնի հաշվառման, բնակության /գտնվելու/ վայրի` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և ՀՀ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարներին, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի վերաբերյալ ծանուցումները ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկելու համար:

Միաժամանակ 2014թ. նոյեմբերի 03-ի դատարանի գրությամբ հարցում է կատարվել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, պարզելու պարտապան Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի բնակության /հաշվառման/ վայրի վերաբերյալ տվյալներ:

2014թ. հոկտեմբերի 28-ին դատարան է ստացվել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի` N24/1-5/122/5102 գրությունը, որում նշվել է, որ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի գտնվելու կամ բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ չունեն:

2014թ. նոյեմբերի 12-ին դատարան է ստացվել ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գրությունը, որին կցել են բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին N452811 տեղեկանքը, ըստ որի Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը, ծնված 15.11.1965թ., հաշվառման վայրի հասցեն է՝ ք. Երևան, Արաբկիր, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բն. 52, հաշվառված է 11.09.2008թ-ին, անձնագիր՝ AN0603418, տրված 06.08.2013թ.. 004-ի կողմից:

2014թ. նոյեմբերի 19-ին դատարան է ստացվել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի` N25/01-4/4954 գրությունը, որում նշվել է, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում Վ. Համբարձումյան 18 շենքի թիվ 52 բնակարանի դուռը մշտապես եղել է փակ վիճակում և հնարավոր չի եղել ծանուցել Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին դատական նիստի մասին:

Այս պարագայում, պարտապանին նրա վերջին հայտնի բնակության վայրերի հասցեներով ծանուցումներն ուղարկելուց հետո 9 օրվա ընթացքում Արմեն Գուրգենի Ստամբոլցյանը չի վիճարկել իր սնանկությունը, իսկ դատարան ներկայացված ապացույցներից հետևում է, որ առկա են <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքով սահմանված հիմքերն ու հատկանիշները, հետևաբար Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին պետք է ճանաչել սնանկ:

Ինչ վերաբերում է պետական տուրքին, ապա դիմողի կողմից վճարվել է օրենքով սահմանված պետական տուրքի գումարը, հետևաբար այդ հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ, 6-րդ, 17-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124, 130-132 և 140-1401 հոդվածներով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

1. Երևան համայնքի ընդդեմ Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը բավարարել:

2. Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին /անձնագիր՝ AN 0603418, տրված 06.08.2013թ. 004-ի կողմից, բնակության /գտնվելու/ հասցե՝ ք. Երևան, Այվազովսկու 14, հաշվառման հասցե՝ ք. Երևան, Վ. Համբարձումյան փողոց, 18 շենք, բնակարան 52/ ճանաչել սնանկ:

3. Արգելանք դնել Արմեն Գուրգենի Ստամբոլցյանին պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

4. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

5. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

6. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

7. Վճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ
Այլ նշումներ:
Կառավարիչ, պարտատերերի 1-ին ժողով/ գրություն պետական մարմիններին    
Պարտատերերի 1-ին ժողովի անցկացման ժամանակը: 02-02-2015
Ինտերնետի/թերթի/ հայտարարության հրապարակման ամսաթիվը: 11-12-2014
Նշանակվել է կառավարիչ: 08-12-2014
Կառավարիչ
ԱնունՀովհաննես   
ԱզգանունՍողոմոնյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Լիցենզիա: ԸՊ 000348
Պետական մարմինների ծանուցումը: 09-12-2014
Գույքագրման ակտ, ֆինանսական վերլուծություն Ստեղծման ամսաթիվ:2015-01-27 11:01:26 Խմբագրման ամսաթիվ:2015-01-27 11:01:26    
Ներկայացման ամսաթիվը: 15-12-2014
Պահանջների ներկայացման կարգը    
Պահանջների ներկայացման ամսաթիվը: 23-12-2014
Կառավարչին հանձման ամսաթիվը: 23-12-2014
Պահանջատիրոջ անվանումը
Անվանում:ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն   
Հասցե:ք. Երևան, Հալաբյան 41ա   
Պահանջատիրոջ անվանումը
Անվանում:1. ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ   
Հասցե:ք. Երևան, Ս. Դավթի 87   
Պահանջատիրոջ անվանումը
ԱնունԳագիկ   
ԱզգանունՂևոնդյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Գումարի չափը: 261324
Այլ:
Նախնական ցուցակ    
Ամսաթիվ: 19-01-2015
Պարտատերեր
Անվանում:ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն   
Հասցե:ք. Երևան, Հալաբյան 41ա   
Պարտատերեր
Անվանում:1. ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ   
Հասցե:ք. Երևան, Ս. Դավթի 87   
Պարտատերեր
ԱնունԳագիկ   
ԱզգանունՂևոնդյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պահանջի չափ: 7 266 962 ՀՀ դրամ
Պահանջի չափ: 261 324 ՀՀ դրամ
Պահանջի չափ: 510 000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ
Պահանջի չափ: 100000 ՀՀ դրամ պետական տուրք
Պահանջների վերջնական ցուցակ հաստատելու մասին որոշում    
Ամսաթիվը: 27-01-2015
Պարտատերեր
Անվանում:ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն   
Հասցե:ք. Երևան, Հալաբյան 41ա   
Պարտատերեր
Անվանում:1. ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ   
Հասցե:ք. Երևան, Ս. Դավթի 87   
Պարտատերեր
ԱնունԳագիկ   
ԱզգանունՂևոնդյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Գումարի չափը: 7 266 962 ՀՀ դրամ
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 25-03-2016
Էջերի քանակը: 1-ին՝ 191, 2-րդ՝ 206, 3-րդ՝ 193, 4-րդ՝ 53
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 25-03-2016
Էջերի քանակը: 1-ին՝ 191, 2-րդ՝ 206, 3-րդ՝ 193, 4-րդ՝ 53
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է:
Ուր: Քաղաքացիական վերաքննիչ
Գրության համարը: Ե-6884/16
Այլ նշումներ:
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2017թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Գործի ուղարկման ամսաթիվը: 25-03-2016
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԷԴ/0053/04/14
Սնանկության դատարան
Գործը ստացվել է ընդհանուր իրավասության դատարանից    
Ամսաթիվ: 07-02-2019
Այլ նշումներ:8 հատոր + 1 հավելված
Մակագրել    
Դատավոր
Դատարանի անվանում: Սնանկության դատարան
Դատավորի անուն: Արսեն Արտուշի Բաբայան
Մակագրության ամսաթիվ: 07-02-2019
Ընդունվել է վարույթ    
Որոշման ամսաթիվը: 08-02-2019
Ժամանակավոր կառավարիչ
ԱնունՀովհաննես   
ԱզգանունՍողոմոնյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Լիցենզիա:
Պարտատերերի մարմինների ծանուցում:
Պարտապանի ծանուցում:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2019 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2020 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Անավարտ գործեր    
Հաշվետու ժամանակահատված: 2021 թվական
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       30 Հուլիս 2022

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան