Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԱՔԴ/0248/01/16

Վիճակագրական տողի համար:

Ամբաստանյալ

Դատավոր

Կենտրոն և Նորք-Մարաշ:

Արշակ Վարդանյան

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն:

Մարինե Մելքոնյան

Քրեական վերաքննիչ:

Սեվակ Ժորայի Համբարձումյան

Հոդվածներ

Կենտրոն և Նորք-Մարաշ:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 182 Մաս 1
Հոդված 182 Մաս 2 Կետ 3.1
Քրեական վերաքննիչ:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 182 Մաս 2 Կետ 3.1
Հոդված 182 Մաս 1
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:


  • Նիստեր
  • Ակտեր
  • Կենտրոն և Նորք-Մարաշ
  • Քրեական վերաքննիչ

Գործ ԵԱՔԴ/0248/01/16



ԴԱՏԱՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան),

նախագահությամբ դատավոր` Արշակ Վարդանյանի«

քարտուղարությամբ` Վլադիմիր Շահինյանի և
Դարինա Բեգլարյանի,

մասնակցությամբ`

մեղադրողներ՝ Արմեն Շահբազյանի և
Պետրոս Մարտիրոսյանի,

տուժողի ներկայացուցիչ` Գարիկ Ստեփանյանի,
տուժող` Տիգրան Ուրիխանյանի,
տուժողի ներկայացուցիչ` Կարմեն Պողոսյանի,

պաշտպան` Լիպարիտ Սիմոնյանի,

նույն դատարանում դռնբաց դատական նիստերի կարգով քննեց և 2017թ. հուլիսի 25-ին ավարտեց քրեական գործն ըստ մեղադրանքի` Անի Արթուրի Հովհաննիսյանի` (ծնված 1985թ. օգոստոսի 19-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում« ազգությամբ հայուհի« ՀՀ քաղաքացի« բարձրագույն կրթությամբ« չամուսնացած« աշխատում է «Անալիտիկ» ՍՊ ընկերությունում՝ որպես գործադիր տնօրեն« նախկինում չդատապարտված« հաշվառված և բնակվել Երևանի Արարատյան 1-ին զանգված« 10/2 շենքի 28-րդ բնակարանում, սույն գործով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախատեսված արարքների կատարում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում, արգելանքի տակ է 2016թ. մայիսի 3-ից)։

Գործի դատավարական նախապատմությունը.
Թիվ 59103216 քրեական գործը հարուցվել է 2016թ. մայիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն դիմած գործով տուժող Տիգրան Ուրիխանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի քննարկման արդյունքներով։
2016թ. մայիսի 3-ին վերոնշյալ հանցանքը խմբի կազմում կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն օրը` ժամը 15.30-ին Երևանի Նալբանդյան փողոցի 98/9 հասցեում գտնվող «Կոֆի ստորի» սրճարանից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման ենթարկված Վարդիթեր Գիշյանը։
2016թ. մայիսի 3-ին վերոնշյալ հանցանքը խմբի կազմում կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն օրը` ժամը 19.35-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման ենթարկված Անի Հովհաննիսյանը։
2016թ. մայիսի 5-ին քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով քրեական գործը նախաքննությունը շարունակելու նպատակով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քննվել և ավարտվել նախաքննական այդ մարմնում։
2016թ. մայիսի 6-ին Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` 2 ամսով, որի ժամկետը հետագայում երկարացվել է։
2016թ. մայիսի 6-ին Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` 2 ամսով։
2016թ. մայիսի 6-ին մեղադրյալ Անի Արթուրի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է« նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
2016թ. մայիսի 19-ին պաշտպան Ս.Ոսկանյանի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վե-րաքննիչ քրեական դատարանը մեղադրյալ Վ.Գիշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է դրա այլընտրանքային տարատեսակ գրավով, և վերջինս արգելանքից ազատ է արձակվել։
2016թ. մայիսի 26-ին թիվ 59103216 քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Արտակ Գալստյանը։
2016թ. մայիսի 27-ին Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
2016թ. մայիսի 28-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրյալ Ա.Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` 2 ամսով, որի ժամկետը հետագայում երկարացվել է։
2016թ. սեպտեմբերի 8-ին թիվ 59103216 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 62223416 քրեական գործը, որն անջատվել է առանձին վարույթ և ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել ըստ քննչական ենթակայության։
2016թ. հոկտեմբերի 10-ի և 21-ի որոշումներով նախաքննական մարմինը կալանք է դրել Անի Արթուրի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի` Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 10/2 շենքի 28 հասցեում գտնվող բնակարանի, ՀՀ Գեղարքունքի մարզի Մարտունի համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նրա բաժնեմասի, ինչպես նաև շարժական գույքերի` գործին կցված «iPhone 5S» ապրանքանիշի բջջային հեռախոսի և «Ipad» ապրան-քանիշի պլանշետի վրա։
2016թ. նոյեմբերի 7-ին Արտակ Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը` Անի Հովհաննիսյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ Կարեն Բաբակեխյանից ենթադրաբար առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դրվագով, վերացվել է։
2016թ. նոյեմբերի 11-ին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տուժող Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Վարդիթեր Գիշյանին նկատմամբ հարուցված քրեական հե-տապնդումը դադարեցվել է` կատարված այդ հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։
2016թ. նոյեմբերի 11-ի որոշմամբ Վարդիթեր Գիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացվել և գրավի գումարը վերադարձվել է։
2016թ. նոյեմբերի 11-ին Անի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը՝ Արտակ Գավրուշայի Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում Կարեն Բաբակեխյանից ենթադրաբար առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ, վերացվել է։
2016թ. նոյեմբերի 12-ին Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով (նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունից խոշոր չափի գումարի շորթում կատարելու դրվագով) այն բանի համար, որ նա «հանդիսանալով «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն« շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով« ով հանցանքը կատարել է անզգուշությամբ« կատարել է խոշոր չափերով շորթում՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 2016թ. մարտի 15-ին պահանջել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար« բացի այդ« շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Անալիտիկ» ՍՊ ընկերության մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Արտյոմի Գիշյանին օգտագործելու միջոցով« ով հանցանքը կատարել է անզգուշությամբ« կատարել է շորթում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանից« նրա և վերջինիս մերձավորների մասին արատավորող« ինչպես նաև նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2016թ. ապրիլի 14-ին պահանջել է 300.000 ՀՀ դրամ գումար և 2016թ. մայիսի 3-ին Վարդիթեր Գիշյանի միջոցով ստացել է զգալի չափի՝ 300.000 ՀՀ դրամ գումար։
Այսպես.
Անի Հովհաննիսյանը իրավաբանական անձ՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու« ինչպես նաև հրապարակումների սպառնալիքով խոշոր չափի՝ մեկ միլիոն ՀՀ դրամի շորթում կատարելու դիտավորությամբ 2016թ. փետրվարի 2-ից մինչև 2016թ. մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում «Analitik.am» լրատվական կայքով պարբերաբար «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ է հրապարակել՝ ՀՀ տնտեսության համար հիշյալ բանկի գործունեության վնասակարության« Ադրբեջանի Հանրապետության կողմից բանկի միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ։
Այդ նպատակով «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով« իր իրական մտադրությունը քողարկելով« հանձնարարել է նրան իբրև բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու« բանկի գործունեությունը մամուլով լուսաբանելու և գովազդելու համար «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հետ ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկով դիմել բանկին։
Իրականում Անի Հովհաննիսյանը պայմանագրի անվան տակ փորձել է քողարկել հրապարակումներով արված սպառնալիքների ազդեցությամբ արվող գումարային պահանջը։
Ինգա Կիրակոսյանը 2016թ. մարտի 10-ին« 11-ին« 14-ին իր բնակարանի 010-52-53-08 հեռախոսահամարից զանգահարել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության 010-51-37-49 հեռախոսահամարին և հիշյալ ընկերության գովազդի ու հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Սամվելի Մնացականյանին առաջարկել է «Analitik.am» լրատվական կայքով բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու« բանկի գործունեությունը լուսաբանելու« գովազդելու կապակցությամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հետ կնքել ֆինանսական համագործակցության պայմանագիր։ Արդեն 2016թ. մարտի 15-ին Ինգա Կիրակոսյանը նույն հեռախոսահամարներով կայացած խոսակցության ընթացքում տվյալ իրադրությունում չգիտակցելով իր գործողության հանրության համար վտանգավոր բնույթը« գործելով անզգու-շությամբ« առաջարկել է Արմինե Մնացականյանին կնքել համագործակցության պայմանագիր և 1.000.000 ՀՀ դրամ գումար վճարել «Անալիտիկ» ՍՊ ընկերությանը« սակայն մերժում է ստացել։
Բանկի կողմից մերժում ստանալու մասին տեղեկացվելուց հետո՝ 2016թ. մարտի 17-ից սկսած« Անի Հովհաննիսյանն« իրագործելով իր սպառնալիքը« շարունակել է «Analitik.am» լրատվական կայքում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության վերաբերյալ հրապարակել վարկաբեկիչ տեղեկություններ և այդ ընթացքում հանձնարարել է Ինգա Կիրակոսյանին կրկին զանգահարել բանկ և պարզել նրանց դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին։ Ինգա Կիրակոսյանը 2016թ. ապրիլի 4-ին մեկ անգամ ևս 096-03-36-03 հեռախոսահամարից զանգահարել է բանկի 010-51-37-49 հեռախոսահամարին և Արմինե Մնացականյանի հետ խոսակցության ընթացքում ճշտել համագործակցության վերաբերյալ բանկի դիրքորոշումը« սակայն կրկին մերժում է ստացել։
Այդ մասին տեղեկացվելուց հետո Անի Հովհաննիսյանը «Analitik.am» լրատվական կայքով մինչև 2016թ. ապրիլի 30-ը շարունակել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող« բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը։
Բացի այդ« Անի Հովհաննիսյանը 2014թ. դեկտեմբերի 6-ին« 2015թ. հունվարի 30-ին և 2016թ. ապրիլի 5-ին «Analitik.am» կայքում հրապարակել է Տիգրան Ուրիխանյանին և նրա կնոջն արատավորող« նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ՝ «ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար»« «ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է դնում Գագիկ Ծառուկյանի «Տարվա մարդ» մրցանակը»« «Տիրոջը կորցրած ջայլամները» և «Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին» վերտառություններով։
Այդ հրապարակումների հետ կապված՝ պարզաբանում ստանալու նպատակով 2016թ. ապրիլ ամսի սկզբին Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին Ազգային ժողովում գտնվող՝ իր աշխատասենյակում։ Զրույցի ընթացքում Անի Հովհաննիսյանը տարաբնույթ ձևակերպումներով հասկացրել է Տ.Ուրիխանյանին« որ վերջինիս արատավորող հրապարակումները դադարեցնելու համար անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք։
Դրանից հետո էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով Տ.Ուրիխանյանն ու Ա.Հովհաննիսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպման տեղի ու ժամի մասին« և նրանց հանդիպումը կայացել է 2016թ. ապրիլի 14-ին՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 16 հասցեում գտնվող «Գոլդ Սթար» սրճարանում։
Հանդիպման ժամանակ Ա.Հովհաննիսյանը« սպառնալով շարունակել համացանցում հրապարակել Տ.Ուրիխանյանին« նրա ընտանիքի անդամներին արատավորող և նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ՝ կատարել է շորթում՝ պահանջելով իրեն վճարել ամսական 300.000 դրամ գումար։
Տիգրան Ուրիխանյանը պահանջված 300.000 դրամը Անի Հովհաննիսյանին փոխանցելու համար լիազորել է «Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին։ Մինչդեռ Անի Հովհաննիսյանն« օգտագործելով «Անալիտիկ» ՍՊ ընկերության մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Արտյոմի Գիշյանին« ով տեղյակ չի եղել Անի Հովհաննիսյանի մտադրության մասին և հանցանքը կատարել է անզգուշությամբ« իր պահանջած գումարը Սարգիս Հարությունյանից ստանալու համար հանդիպման է ուղարկել Վ.Գիշյանին՝ վերջինիս փոխանցելով Ս.Հարությունյանի բջջային հեռախոսահամարը՝ հանդիպման վայրը և ժամանակը նախապես ճշտելու համար։
2016թ. մայիսի 2-ին Սարգիս Հարությունյանը հեռախոսային խոսակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել Վարդիթեր Գիշյանի հետ՝ մայիսի 3-ին՝ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում« Երևան քաղաքի Նալբանդյան փող. 98/9 հասցեում գտնվող «Coffi story» սրճարանում հանդիպելու և գումարը նրան փոխանցելու վերաբերյալ։
Մայիսի 3-ին՝ ժամը 15-ի սահմաններում« Վարդիթեր Գիշյանը հանդիպել է Սարգիս Հարությունյանին «Coffi story» սրճարանում« որտեղ Ս.Հարությունյանը 300.000 ՀՀ դրամը՝ 15 հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամներով« հանձնել է Վ.Գիշյանին՝ դնելով նրա նոթատետրի մեջ։ Նոթատետրն ու գումարը վերցնելուց և հաշվելուց հետո Վ.Գիշյանն էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել Ա.Հովհաննիսյանին՝ հանդիպումը կայանալու մասին։
Տ.Ուրիխանյանի կողմից նախապես ՀՀ իրավապահ մարմիններին շորթման վերաբերյալ տրված հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառման արդյունքում «Coffi story» սրճարանից Վ.Գիշյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն« որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է Անի Հովհաննիսյանի շորթած 300.000 ՀՀ դրամ գումարը»։
2016թ. նոյեմբերի 15-ին Արտակ Գալստյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
2016թ. նոյեմբերի 17-ին թիվ 59103216 քրեական գործից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով անջատվել է մեղադրյալ Արտակ Գալստյանի վերաբերյալ մաս« որին շնորհվել է 62228716 համարը։
2016թ. նոյեմբերի 28-ին որոշում է կայացվել Ինգա Կիրակոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրա արարքում այդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով։
2016թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի որոշման հիման վրա կալանք է դրվել մեղադրյալ Անի Արթուրի Հովհաննիսյանի «iPhone 5S» ապրանքանիշի բջջային հեռախոսի և «Ipad» ապրանքանիշի պլանշետի, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 10/2 շենքի 28 հասցեում գտնվող բնակարանի, ՀՀ Գեղարքունքի մարզի Մարտունի համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նրա բաժնեմասի վրա։
2016թ. դեկտեմբերի 26-ին թիվ 59103216 քրեական գործն Անի Արթուրի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, 2016թ. դեկտեմբերի 28-ին ընդունվել է վարույթ։
2016թ. դեկտեմբերի 29-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան որոշմամբ քրեական գործը տարածքային ընդդատության կարգով ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, 2017թ. հունվարի 16-ին փաստացի հանձնվել նախագահող դատավորին և ընդունվել վարույթ, 2017թ. հունվարի 31-ին նշանակվել դատական քննության։

Ապացույցների հետազոտում և գնահատում(դատաքննություն).
Ամբաստանյալ Անի Հովհաննիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց, նշեց, որ Տիգրան Ուրիխանյանից և «ՎՏԲ-Հայաստան բանկից» բացահայտ կամ քողարկված գումար շորթելու մտադրություն երբևիցե չի ունեցել։ Նշեց, որ 2016թ. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության վերաբերյալ «Analitik.am» լրատվական կայքում հրապարակումները կատարել են« որ հիշյալ բանկի միջոցով ադրբեջանական կազմակերպությունները հնարավորություն չունենան գործունեություն ծավալել ՀՀ-ում, այդ բանկի գործունեությունը ՀՀ-ում դադարեցվի։ Ինչ վերաբերում է «Analitik.am» լրատվական կայքի գովազդի պատասխանատու Ինգա Կիրակոսյանի կողմից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը համագործակցության առաջարկ անելուն« ապա աշխատանքի բնույթով ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկ Ինգան ներկայացրել է ոչ միայն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը« այլև ՀՀ-ում գործող բազմաթիվ կազմակերպությունների։
Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու դրվագով հայտնեց, որ 2016թ. ապրիլ ամսին «Analitik.am» լրատվական կայքի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսին Տիգրան Ուրիխանյանը չի ներկայացել« այդ կապակցությամբ իր կայքում հրապարակում է կատարվել« որտեղ նշել է« որ երկրում պատերազմական իրավիճակի պայմաններում Տիգրան Ուրիխանյանն առաջնորդվում է «կապրիզներ»-ով։ Դրանից մի քանի օր անց Տ.Ուրիխանյանն օգնականի միջոցով իրեն հրավիրել է ՀՀ Ազգային ժողովում գտնվող նրա աշխատասենյակ` զրույցի։ Մինչ այդ՝ ՀՀ Ազգային ժողովում Տ.Ուրիխանյանի ելույթից տեղե-կանալով« որ վերջինս պատրաստվում է նիստում բարձրաձայնել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում ադրբեջանական կապիտալի առկայության մասին« ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը« որ ինքը ևս բանկի գործունեությունը վնասակար էր համարում ՀՀ-ի համար` համաձայնել է հանդիպման առաջարկին։ Հանդիպման ընթացքում Տ.Ուրիխանյանը հետաքրքրվել է« թե ինչն է նրա վերաբերյալ «Analitik.am» լրատվական կայքում հրա-պարակումների կատարման պատճառը։ Պատասխանել է« որ նրա նկատմամբ որևէ թշնա-մանք չունի« ընդհակառակը՝ ողջունում է երիտասարդ քաղաքական գործիչների մուտքը քաղաքական դաշտ և պատրաստ է անվճար լուսաբանել նրանց, ավելին` ընդգծել է, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի հարցում իրենց դիրքորոշումները համընկնում են։ Ի պատասխան դրա` Ուրիխանյանն առաջարկել է մոռանալ ամեն բան և փորձել միմյանց հետ համա-գործակցել։ Այդ համագործակցության մանրամասներն իրենք քննարկել են մեկ այլ օր` «Ոսկե աստղ» սրճարանում կայացած հանդիպման ժամանակ։ Ուրիխանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ժամանակ առ ժամանակ «Analitik.am» լրատվական կայքում նրա հոդվածները հրապարակելու, Ուրիխանյանի գործունեությունը լուսաբանելու շուրջ։ Ուրիխանյանն առաջարկել է մնացած տեխնիկական հարցերը` ում պետք է ուղարկվի, ինչ նյութեր և ինչ քանակությամբ, քննարկել նրա օգնական Սարգիս Հարությունյանի հետ, այդ մասին ինքը հայտնել է Վարդիթեր Գիշյանին« հանձնարարել« որ նա պայմանավորվի և հանդիպի Տ.Ուրիխանյանի օգնական Սարգսին։ Վարդիթեր Գիշյանին հանձնարարել է նաև« որ հանդիպման ժամանակ Սարգսին փոխանցի էլեկտրոնային հասցեն կամ «պրոֆիլն»« որին պետք է հոդվածներն ուղարկվեին։ Ինքը Վարդիթերին զգուշացրել է« որ հանդիպման ժամանակ մնան հնարավորինս աննկատ« քանի որ նա «Անա-լիտիկ»-ի աշխատակից է« իսկ Սարգիսը ներկայացնում է «Ալյանս» կուսակցությունը« և եթե մարդիկ տեսնեն« դա կարող է ավելորդ խոսակցությունների տեղիք տալ. երբ լրատվական միջոցը համագործակցում է քաղաքական գործչի կամ կուսակցության հետ, ցանկալի չէ, որ հասարակության լայն շերտերն այդ մասին իմանան։ Վարդիթեր Գիշյանը Սարգիս Հարութ-յունյանի հետ նախօրոք ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. մայիսի 3-ին հանդիպել է նրան «Coffi story» սրճարանում, սակայն հանդիպման գնացող Վ. Գիշյանին որևէ այլ, հատուկ հանձնարարություններ չի տվել։ Հանդիպման ժամանակ Վ. Գիշյանը և Ս. Հարությունյանը պետք է փոխանակվեին էլեկտրոնային հասցեներով և քննարկեին, թե Ուրիխանյանից ստացվող նյութերն ինչ հաճախականությամբ էին հրապարակվելու։
Երբ վերոնշյալ հանդիպման ժամանակ սրճարանի մենեջեր Անահիտը զանգահարել և տեղեկացրել է, որ սրճարանում ազգային անվտանգության աշխատակիցներ կան, իր մոտ մտավախություն է առաջացել, քանի որ այդ շրջանում տարբեր իրադարձություններ էին կատարվում, նույնիսկ սպասելի էր, որ կարող է մի օր ինքը տնից դուրս գալ և չվերադառնալ կամ իր «գլխին սարքեն»։ Այդ ժամանակ Վարդիթերի բջջայինին կարճ հաղորդագրություն է ուղարկել` «Որ թուղթ տա, չվերցնես» բովանդակությամբ։ Նշեց, որ այդ հաղորդագրությունը ուղարկել է, քանի որ մտավախություն է ունեցել, որ Վարդիթերին կարող էր նաև գումար փոխանցվել։ Անահիտի հերթական զանգից տեղեկացել է, որ Վարդիթերին բռնել և տարել են։ Նշեց, որ չի հիշում, թե այդ հանդիպման ժամանակ ինքը որտեղ էր գտնվում, սակայն ի վերջո գնացել է Ոստիկանություն` կարծելով, թե Վարդիթերին առևանգել են։
Ինչ վերաբերում է Ուրիխանյանի հետ կնքվելիք համագործակցության պայմա-նագրին, ապա այն ստանդարտ պայմանագրի օրինակ է, նույնաբովանդակ պայմանագրեր է կնքել բազմաթիվ կազմակերպությունների հետ։ Պայմանագիրը պետք է կնքվեր Ուրիխանյանի հետ և էական չէր, թե գումարն իրեն էր տրվելու պայմանագիրը կնքվելուց առաջ, թ՞ե հետո։ Նշեց նաև, որ առհասարակ պայմանագրի գումարն իրենց է փոխանցվում ամեն ամսվա 5-ին։ Հայտնեց, որ քննվող դեպքերի ժամանակահատվածում շահագործել է 098-742134 հեռախոսահամարը, իր այդ հեռախոսահամարը կար նաև սրճարանի մենեջեր Անահիտի մոտ, ավելին, այդ օրը` երեկոյան նրա հետ պետք է հանդիպեին Երևանի կենտ-րոնում կամ իր բնակարանում, այդ թվում` գումարը նրանից ստանալու նպատակով։
Նշեց նաև, որ տեղեկացված չէր, որ Տ.Ուրիխանյանի և վերջինիս օգնականի հետ իր հանդիպումները տեսաձայնագրվում կամ ձայնագրվում են, դրանք իրականացվել են իրենից գաղտնի։
Դատարանը փաստում է, որ տուժող Տ.Ուրիխանյանի դրվագով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի պատճառաբանությունները` Ուրիխանյանի գործունեությունն իբր լուսաբանելու շուրջ նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու վերաբերյալ, անհիմն են և մտացածին, հետապնդում են քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ։ Նման հետևության դատարանը հանգում է պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում դատաքննությամբ հետազոտված հետևյալ ապացույցների ստուգման, միմյանց և այլ ապացույցների հետ համադրման և գնահատման արդյունքներով.
Այսպես, տվյալ դրվագով Դատարանում հետազոտվեցին հետևյալ ապացույցները.
Տուժող Տիգրան Ուրիխանյանը Դատարանում հայտնեց, որ ամբաստանյալին ճանաչել է սույն քրեական գործի շրջանակներում։ Հայտնեց, որ «Անալիտիկ.ամ» կայքում նկատել է իրեն վերաբերող հրապարակումներ, այդ թվում` նաև իրականությանը չհամապատասխանող։ Այդ հրապարակումների մեջ եղել են իր ընտանիքին վերաբերող սուտ տեղեկատվություններ, օրինակ` ազգային պատկանելություն, զբաղմունք, սեփականության տիրապետում և այլն, ձևակերպումներ՝ «դե որ այդպես է, թող թքեն տերերը իրենց երեսին», «Տիրոջը կորցրած ջայլամներ» և այլն։ Եղել է, երբ կայքի աշխատակիցներ են զանգահարել իրեն տարբեր առաջարկներով։ Ապրիլյան պատերազմի օրերին ևս զանգահարել են, որ հարցազրույց տա, սակայն ինքը հրաժարվել է։ Դրանից հետո կարդացել է իր մասին հրապարակում` «պատգամավորը պատերազմական իրավիճակում կապրիզներ է անում» վերնագրով։ Ապրիլին հրապարակված այդ նյութի առթիվ Անի Հովհաննիսյանին առաջարկել է հանդիպել և պարզաբանել, թե որն էր այդ հրապարակումների պատճառը, հարցրել է, թե ինչ է անհրաժեշտ, որ իր վերաբերյալ նմանատիպ, իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ չլինեն։ Դրան ի պատասխան՝ ստացել է տարբեր պատասխաններ, ինչի մասին հայտնել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներով։ Այդ հանդիպման ժամանակ ինքն Անիին ասել է« որ իրեն վերաբերող սուտ« զրպարտիչ« վիրավորական տեղեկություն չհրապարակի և հարցրել, թե ինչ է դրա համար անհրաժեշտ։ Ասել է, եթե անհրաժեշտ է մտածել« ապա թող մտածի և հետո պատասխանի։ Երբ ԱԺ պատգամավորը մեկնում է միջխորհրդարանական վեհաժո-ղովի հակաադրբեջանական ելույթ ունենալու և տեղադրվում են պատգամավորի և մի քանի նախարարների նկարները Ադրբեջանի դրոշի ներքո, թույլ են տրվում ձևակերպումներ, իբրև ռուս-ադրբեջանական կորպորացիայի գործակալների, չափազանց վիրավորական է։ Այդ սուտ վիրավորական և զրպարտող տեղեկությունների տարափն այնքան շատ էր, որ նախաքննության ընթացքում հարկադրված է եղել ցուցմունք տալ։
Անի Հովհաննիսյանի հետ իր մի շարք հանդիպումներից հետո ինքը, այնուհանդերձ, հանձնարարել է իր ներկայացուցչին` այն ժամանակվա կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին, հանդիպել ամբաստանյալի հետ, գրասենյակում« անվտանգության նկատառումներից իրականացվող տեսաձայնագրության պարագայում հարց տալ նրան քանի որ, հնարավոր է, ինքը սխալվում է« միգուցե, նրան ճիշտ չի հասկացել« միգուցե իր հարցադրմանը, թե ինչ է անհրաժեշտ« որ իր վերաբերյալ սուտ« իրականությանը չհամապատասխանող« զրպարտող տեղեկություններ չհրապարակվի« հնչեցվել է ոչ թե նյութական պահանջ« այլ մեկ այլ բան, միգուցե ինքը սխալվում է« միգուցե Անին չունի առնչություն և նրա գործողություններում չկա հանցակազմի հետք։
Իր ներկայացուցիչը՝ Սարգիս Հարությունյանը Անիի հետ հանդիպումից հետո իրեն ներկայացրել է տեսաձայնագրություն և պատմել է հետևյալը« որ ամբաստանյալին տվել է հարց, թե ճի՞շտ է« որ Ուրիխանյանի պահանջը եղել է միակը, որ ոչ մի սուտ« զրպարտություն և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն չհրապարակվի« ճի՞շտ է« որ դրա դիմաց ակնկալվել է 300.000 ՀՀ դրամ գումար, ինչին Անին տվել է հաստատող պատասխան։ Հիմնվելով Մարգիս Հարությունյանի պատմածի« տրամադրած տեսանյութի« այնուհետև իր ցուցմունքների վրա` որևէ կասկած իր մեջ այլևս չի մնացել, ուստի դիմել է իրավապահներին։
Հայտնեց« որ եթե չլինին Սարգիս Հարությունյանի վստահեցումը և այդ տեսաձայ-նագրությունը, ինքը շարունակելու էր հրաժարվել օրենքով սահմանված իրավունքների շրջանակներում որևէ գործողություն ձեռնարկելուց։ Նշեց նաև, որ չէր ներկայանում դատական նիստերին, որ չտա այն ցուցմունքները, որոնք ծանրացնելու են ամբաստանյալի մեղքը։
Հայտնեց նաև, որ իրականությանը հետևյալն է. իր և Անիի միջև ծավալվել են բազմա-բովանդակ զրույցներ համագործակցության շուրջ, օրինակ` իրեն առաջարկվել է համատեղ պայքարել «ՎՏԲ» բանկի և ռուս-ադրբեջանական կորպորացիայի դեմ։ Անին առաջարկել է տեղեկատվական աջակցություն, եթե ինքը տա իր այդ հրապարակային գիծը։ Փորձել է փակել այդ թեման« շրջանցել՝ բացատրելով, որ իր քաղաքական-հրապարակային գործունեությունը վարում է իր համոզմունքների շրջանակներում ու իր ցանկություններով կամ առհասարակ չի վարում« և ինչ-որ մի առաջարկի դիմաց կամ ինչ-որ բան չանելու դիմաց որևէ մի բան չի անելու։ Հնչել են տարատեսակ ձևակերպումներ, խոսվել է համագործակցության մասին, ավելի կոնկրետ՝ փորձել է Անիից առավելագույնս հստակ ձևակերպում ստանալ և երևի թե առավելագույնս հստակ ձևակերպում ստանալն է հան-դիսացել այն հիմնական պատճառը« որ իր ներկայացուցչին հանդիպման է ուղարկել Անիի հետ` տեսաձայնագրության ներքո զրուցելու համար։ Ընդ որում` ավելացրեց, որ երբ 300 հազար դրամի շուրջ Անիի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն« դրանից հետո դադարեցրել է նրա հետ հեռախոսային և որևէ այլ կապը։
Դրանից որոշ ժամանակ անց Անին զանգահարել և հետաքրքրվել է, թե հանդիպելու են« թե՝ ոչ« մինչև այդ շաբաթվա վերջ կհանդիպեն, չէ՞։ Այդուհանդերձ« որպեսզի չհիմնվի կասկածների վրա« քողարկված շորթման ձևակերպումների վրա« իր ներքին համոզմունքը վերահաստատելու համար հանձնարարել է իր օգնականին հանդիպել ամբաստանյալի հետ։ Պնդեց« որ իրավապահ մարմիններին դիմելու հիմնական դրդապատճառը և վերջնական շարժառիթը եղել է Սարգիս Հարությունյանի կողմից տրված տեղեկությունը և այդ տեսաձայ-նագրության մեջ առկա իրողությունը։ Հայտնեց, երբ Սարգսին ուղարկել է հանդիպման, Անիի հետ կայացած հանդիպման ժամանակ վերջինս արդեն իսկ տեղյակ էր Անիի ակնկալած գումարի չափի վերաբերյալ, և Անիի հետ հանդիպման ժամանակ Սարգիսն այդ չափը հնչեցրել է իր ասածով։ Ամբաստանյալը բազմիցս փորձել է իրեն առաջարկել համագործակցություն, սակայն ինքը նրա առջև դրել է խնդիր՝ ոչ մի սուտ տեղե-կատվություն, այդ պատճառով էր Սարգսին նրա հետ հանդիպման ուղարկել։
Նշեց, որ Անիի կողմից իրեն ոչ մի պայմանագիր, այդ թվում՝ իր գործունեությունը լու-սաբանելու համար չի առաջարկվել« չէր էլ կարող առաջարկվել« որովհետև ֆինանսական թեմայի շուրջ որևէ համագործակցություն լինել չէր կարող« Անիից պահանջել է միայն մի բան` որ բացառվեն իր և իր ընտանիքի վերաբերյալ զրպարտիչ« վիրավորական և իրականությանը չհամապատասխանող հրապարակումները։
Հայտնեց, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության աշխատակցուհի Լալի Սվիմոնիայի հետ հանդիպել է իր աշխատասենյակում, որի ժամանակ վերջինս հայտնել է, որ երկարատև տեղեկատվական գործընթաց է իրականացվել իբր «ՎՏԲ» բանկի բարի համբավի դեմ և դրանից հետո «Անալիտիկի» ներկայացուցիչը զանգահարել և առաջարկել է 1.000.000 ՀՀ դրամ վճարի դիմաց նրանց բանկը ներկայացնել որպես ամենալավը։
Հայտնեց, որ «պատերազմի ժամանակ կապրիզներ անող պատգամավորի» մասին տեղեկությունները ոչ միայն սուտ են, այլև վիրավորական։ Դա է եղել վերջին հրապարակումը, որը դրդապատճառ է հանդիսացել, որ կայքի խմբագիր Անիին հրավիրի հանդիպման և նրանից պարզաբանումներ պահանջի։ «Անալիտիկ.ամ» կայքին հարցազրույց տալու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն իր և Անիի միջև չի եղել։ Այն խոսակցութ-յունները, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնի, կատարվել են ԱԺ-ում։
Հայտնեց, որ առաջին իսկ հանդիպումից սկսած՝ ինքն է Անի Հովհաննիսյանին հայտնել, որ ցանկությունը միակն է՝ չգրի իր մասին սուտ« վիրավորական« զրպարտիչ« իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, մի քանի անգամ նրան հարց է ուղղել, թե ինչ է դրա համար հարկավոր։
Պաշտպանի հարցին, թե Անին արդյո՞ք իրեն գումարային պահանջ ներկայացրել է՝ վերոնշյալ բովանդակությամբ նյութերի հրապարակումը դադարեցնելու համար, պատասխանեց, որ՝ ոչ՝ մանրամասնելով, որ առաջին հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանն այդ ձևակերպումից խուսափել կամ այդ ժամանակ նման նպատակ չի ունեցել։ Բայց իր մոտ առաջացած կասկածների արդյունքում տեղի է ունեցել հաջորդ զրույցը, որը եղել է բազմաբովանդակ« տարատեսակ ձևակերպումներով։ Երբ որևէ մեկը որևէ մեկից բան ունի ուզելու« առավել ևս գիտակցում է« որ դրանում կա քրեական հանցակազմ, փորձում է հնարավորինս խուսափել վտանգավոր ձևակերպումներից և պահանջը ներկայացնել քողարկված կամ այլ կերպ։ Դա եղել է պատճառներից մեկը« որ հաջորդ հանդիպման ժամանակ ինքը հարց հնչեցնի« որին ի պատասխան՝ Անին տվել է հետևյալ պատասխանը. «Հաշվի առնելով Ձեր նկատմամբ իմ սիմպատիան՝ ամսական 300 հազարը լա՞վ է», որին ինքը տվել է հաստատող պատասխան։ Դրանից հետո է իր ներկայացուցիչ Սարգսին հանձնարարել հանդիպել Անիին և պարզաբանել։ Հայտնեց, որ տեսել է Սարգսի կողմից իրեն ներկայացված վերջինիս և Անիի հանդիպման տեսաձայնագրությունը« որտեղ Սարգսի կողմից հարց է տրվում. «Հիշո՞ւմ ես Ուրիխանյանի պահանջը», որին Անին պատասխանում է՝ այո« հետո Սարգիսն ասում է, որ մնացածի վերաբերյալ կպայմանավորվեն« որին ի պատասխան` Անին ասում է, որ` այո, մինչև ամեն ամսվա 5-ը մարդ կուղարկի։ Պնդեց, որ իր կողմից Անիի հետ համագործակցելու միտք երբևէ չի հնչեցվել, միակ համագործակցությունը կարող էր լինել իր վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն չհրապարակելու վերաբերյալ։ Նշեց նաև, որ եթե ԱԺ-ում իր հետ ունեցած խոսակցության ժամանակ Անին հստակ գումարային պահանջ ներկայացներ« իրավապահներին դրա մասին ավելի վաղ կծանուցվեր և ոչ թե հաջորդ հան-դիպումից հետո, որի ժամանակ է Անին հնչեցրել իրենից ակնկալած գումարի չափը։ Հստակեցրեց, որ գումարի չափն Անին հնչեցրել է իր և Անիի երկրորդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Երևանի Կոմիտասի պողոտայի վրա գործող «Ոսկե Աստղ» սրճարանում։
Հարցադրումից տեղեկանալով վկա Սարգսի Հարությունյանի դատաքննական ցուցմունքի բովանդակությանը և գնահատելով այն՝ հայտնեց, որ Անիի հետ կայացած հանդիպման արդյունքներով իրեն փոխանցված Սարգսի խոսքերը իր ցուցմունքներում գրեթե տառացիորեն ներկայացրել է, նրա և Անիի հանդիպման տեսաձայնագրությունը ևս ժամանակին դիտել էր։ Նշեց, որ մերժել է ներկայումս ազատազրկման վայրում գտնվող Սարգիս Հարությունյանի խնդրանքը՝ իր լծակներն օգտագործելու միջոցով նրան տվյալ գործով ազատ արձակել վերաբերյալ, ինչը և պատճառ է հանդիսացել նրա կողմից նախաքննական ցուցմունքները դատարանում փոխելու համար։ Նշեց, որ Սարգսին Անիի հետ հանդիպման ուղարկելիս տեղյակ չէր, որ Սարգսի նկատմամբ դատավճիռն արդեն իսկ կայացվել էր։
Նշեց, որ Լալի Սվիմոնիայի հետ հանդիպումը կայացել է փոխադարձ համաձայնությամբ, սակայն չի հիշում, թե ում նախաձեռնությամբ, հանդիպել էին, որ պարզեր, թե ինչ կապ կար մի կողմից իր և «ՎՏԲ» բանկի միջև, մյուս կողմից «Անալիտիկ.ամ» կայքի և «ՎՏԲ» բանկի միջև։ Նշեց, որ այդ հանդիպումը ձայնագրվել է այնքանով, որ ԱԺ տա-րածքում ձայնագրվում են բոլոր հանդիպումները։ Նշեց նաև, որ «ՎՏԲ - Հայաստան բանկի» կողմից որևէ վարկ իրեն չի ներվել։ Պնդեց, որ Անի Հովհաննիսյանին համագործակցություն չի առաջարկել, պահանջել է միայն որ նար չհրապարակի իր նկատմամբ սուտ, վիրավո-րական, զրպարտիչ նյութեր։ Նշեց, որ նախաքննության ընթացքում բոլոր ասածները ճշմարիտ են, խնդրեց դրանք ընդունել որպես հիմք։ Վերստին նշեց, որ Անին իրեն առաջարկել է համագործակցել «ՎՏԲ» բանկի դեմ պայքարում, սակայն այդ առաջարկը մերժել է, նշել, որ չի ցանկանում նրա հետ համագործակցել այդ թեմայի շուրջ։ Հայտնեց, որ իրավապահ մարմիններին դիմելու ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկել մինչ Անին զանգել և հանդիպման առաջարկ է արել։ Նշեց, որ իր համար նորություն և անակնկալ էր, որ իր և «Անալիտիկի» միջև հետին թվով կազմված համագործակցության պայմանագրի նախագիծ է հայտնաբերվել։ Հայտնեց, որ շահագործում է 098-040140 հեռախոսահամարը, Անիի հեռախոսահամարը չհիշեց, սակայն նշեց, որ քննվող դեպքի ժամանակահատվածում այն իր հեռախոսում հիշեցված էր։
Նշեց, որ իր և Անիի հեռախոսահամարների միջև նաև կարճ հաղորդագրություններ են փոխանակվել, որով նրան առաջարկել է հանդիպել կամ Անիին գումարը փոխանցել, որին Անին պատասխանել է. «Ինձ երևի շփոթել եք» և անմիջապես զանգահարել և ասել է, որ նման բովանդակությամբ էլեկտրոնային նամակներ բջջայինով չեն ուղարկում։
Ընդհանրացնելով՝ նշեց, թե ինչպես է Անի Հովհաննիսյանն իրեն պահանջ ներկայացրել։ Իր համար որոշ դեպքերում անհասկանալի ձևակերպումներով Անին առաջարկել է համագործակցություն, որն իրեն չի հետաքրքրել։ Իր կողմից դրվել է մեկ պահանջ, նրա կողմից՝ համագործակցություն« որը վերջում ավարտվել է իր նկատմամբ սիմպատիաներից ելնելով՝ «ամսական 300 հազար դրամը լա՛վ է« թե՝ ոչ» հարցադրմամբ։ Այդ զրույցը եղել է Կոմիտասի պողոտայի վրա գործող «Ոսկե Աստղ» սրճարանում, սակայն գումարի փոխանցման եղանակի վերաբերյալ այդ օրն իր և Անիի միջև պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Անիի հանցավոր մտադրության մեջ հավաստիա-նալու համար նրա հետ հանդիպման է ուղարկել իր ներկայացուցչին, ում հետ Անին արդեն քննարկել է նաև գումարը փոխանցելու եղանակը։ Հավանաբար, դրանից հետո է Անին իրեն զանգահարել և հարցրել է, թե մինչև շաբաթվա վերջ կհանդիպեն, թե՝ ոչ։ Հայտնեց, որ չի ցանկանում, որ Անին պատժվի, առավել ևս՝ խիստ, գտնում է, որ անազատության մեջ 1 տարի գտնվելն ինքնին նրա կատարածի համար բավարար պատիժ է։
Վկա Սարգիս Հարությունյանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց, որ ամբաստանյալի և տուժող Տ.Ուրիխանյանի հետ գտնվում է սովորական, չեզոք փոխհարաբերությունների մեջ։ Տուժողի հետ ունեցել է գործընկերային հարաբերություններ, որից հետո ստեղծել են կուսակցություն և մեկ տարի հետո՝ մոտավորապես ապրիլին, Տիգրան Ուրիխանյանն իրեն հայտնել է, որ «Անալիտիկ.ամ» կայքը, ի դեմս Անի Հովհաննիսյանի, նրա մասին գրում է վարկաբեկիչ նյութեր, հրապարակումներ է իրականացնում և հրապարակումները դադարեցնելու համար Ուրիխանյանից գումար է պահանջել։ Որպես քաղաքական փորձառություն ունեցող անձ` Տ.Ուրիխանյանը դիմել է իրեն, որ հանդիպի Անին և պարզի, թե վերջինս դա ինքնուրույն է իրականացնում, թե՞ այլ անձի դրդմամբ։ Անի Հովհաննիսյանի հետ առաջին հանդիպման ժամանակ Անին գումարային պահանջ բառը չի շոշափել, այդ բառն ինքն է օգտագործել, սակայն Անին դա ո՛չ հաստատել է, ոչ՛ հերքել։ Դրանից իր մոտ առաջացել է 2 վարկած՝ հանդիպումը երևի առաջին անգամ էր, հնարավոր է` ձայնագրվում էր, ինչն Անիին առիթ է տվել ավելի դիվանագիտորեն մոտենալ հարցին և առհասարակ չշոշափել վարկաբեկիչ նյութերի հրապարակման հարցը։ Երկրորդ վարկածն այն էր, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հետ կապված հրապարակումներ էր իրականացվել այդ բանկում Ադրբեջանի նավթային կազմակերպություններից մեկի բաժնեմաս ունենալու վերաբերյալ, միգուցե տվյալ ժամանակաշրջանում «Անալիտիկ.ամ»-ը հայտնվել էր ֆինանսական վատ վիճակում, և այդ նկատառումներից ելնելով` Անին չի ցանկացել փչացնել իրենց գործընկերային հարա-բերությունները։ Դրանից հետո հանդիպել է Ուրիխանյանին և տեղեկացրել, որ չի երևում, որ Անին գումարային պահանջ է ներկայացնում, սակայն Տիգրանն այլ կարծիքի էր, պնդում էր, որ Անին գումար է պահանջում։ Դրանից հետո Անիի հետ կայացած հանդիպման ժամանակ նրանից հետաքրքրվել է, թե գումարը ում են փոխանցելու, որին ի պատասխան` Անին հիշատակել է Վարդուհու (ըստ էության Վարդիթեր Գիշյանի) անունը։ Ուրիխանյանը, իրոք, հանձնարարել էր գումարն Անիին տալուց համոզվել, որ նա գումար է պահանջում, ուստի գումարը հանձնել է Վարդիթերին, սակայն դրանից հետո այդպես էլ չի իմացել արդյոք Անին էր պահանջել այդ գումարը, թե` ոչ։ Դատարանում հարցաքննվելիս ի վերջո հայտնեց, որ իր սուբյեկտիվ կարծիքով Անին այդ գումարը չէր պահանջել։ Հայտնեց նաև, որ իրեն հայտնի չէր, թե այդ գումարն ինչ նպատակով էր Վարդիթերի միջոցով Անիին փոխանցում։ Նշեց նաև, որ այս պահին Անիի հետ ոչ մի հարաբերություն չունի, չունի թշնամական հարաբերություն Ուրիխանյանի հետ։ Հայտնեց նաև, որ «ֆեյսբուքից» տեղեկացել է, որ Անին պայքարում էր «ՎՏԲ -Հայաստան բանկ» ՓԲ ընկերության դեմ։ Ավելացրեց, որ Վարդիթերի հետ հանդիպման ժամանակ վերջինս իրեն է փոխանցել նրա էլեկտրոնային հասցեն /mail/։ Չի հիշում, թե գումարը Վարդիթերին հանձնելուց հետո նրան արդյոք առաջարկել է զանգահարել և այդ մասին Անիին տեղեկացնել։ Տեղյակ չի եղել նաև Անիի և Ուրիխանյանի հանդիպման ժամանակ կատարված ձայնագրության վերաբերյալ։ Նշեց, որ գումարը, որը տվել է Վարդիթերին, Անիին փոխանցելու համար էր, 20,000 դրամանոցներով էր, այն դրել է Վարդիթերի առջև դրված և նախապես բացված նրա նոթատետրի մեջ։ Նշեց, որ իրեն հարցաքննած նախաքննական մարմնի գործողություններից որևէ դժգոհություն չունի, ընդունեց, որ քննվող դեպքի ժամանակահատվածում շահագործել է 098-203444 հեռախո-սահամարը, իսկ Վարդիթերի հեռախոսահամարին թեև զանգահարել է, սակայն այն ներկայումս չի հիշում։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի կարգով հրապարակվեց և հետազոտվեց վկա Ս.Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի` Անիի հետ պայմանավորվել է 300.000 ՀՀ դրամ գումարի շուրջ, նրանից հետաքրքրվել է, թե գիտի չէ՞, թե ինչի համար է այդ գումարը տրվելու` Ուրիխանյանի վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու համար, որի վերաբերյալ Անին տվել է դրական պատասխան։ Վերոնշյալ և դատաքննական հակասական ցուցմունքները մեկնաբանելով` հայտնեց, որ Անիից պարզապես ժեստով հետաքրքրվել էր, թե 300.000 ՀՀ դրամ էր, չէ՞, որին նա դրական պատասխան է տվել, սակայն Անին որևէ «ռեակցիա» չի տվել այն հարցին, թե այդ գումարը նրան էր տրվելու Ուրիխանյանի վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու համար, թե` ոչ։
Գնահատելով վերոնշյալ հանգամանքի շուրջ վկա Ս.Հարությունյանի նախաքննական և դատաքննական հակասական ցուցմունքները՝ Դատարանը ի հաշիվ դատաքննականի, առավել արժևորում է նախաքննական՝ հաշվի առնելով, որ այդ ցուցմունքներով ներկայաց-ված փաստական տվյալները հաստատվում են տուժող Տ.Ուրիխանյանի դատաքննական ցուցմունքով, «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսաձայնագրությունը բովանդակող լազերային 2 սկավառակի առկայությամբ և դրանց զննման մասին արձանագրությամբ, Վարդիթեր Գիշյանին բերման և անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրություներով, Վ.Գիշյանի մոտ 300.000 ՀՀ դրամ գումարի հայտնաբերման փաստով և դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցներով։
Վկա Վարդիթեր Գիշյանի՝ հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքով, համաձայն որի՝ 2016թ. ապրիլի վերջերին «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը իրեն տեղեկացրել է« որ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ։ Անին տեղեկացրել է նաև« որ Տիգրան Ուրիխանյանի հետ ունեն պայմանավորվածություն« համաձայն որի` այդ հարցով իրեն է զանգահարելու վերջինիս օգնական Սարգիսը և փոխանցելու է 300.000 ՀՀ դրամ գումար։ Անին իրեն զգուշացրել է նաև« որ ոչ մի դեպքում չհամաձայնվի գնալ նրանց գրասենյակ և որ հանդիպի որևէ սրճարանում։ Անին նաև զգուշացրել է« որ գումարը վերցնի աննկատ՝ տետրի կամ պայուսակի մեջ դրված։ Իր և Անիի այդ խոսակցությունից հետո անցել է մի քանի օր« սակայն Սարգիսն իրեն չի զանգահարել։ Անին« նույնիսկ« հարցրել է՝ զանգ եղել է« թե՝ ոչ։ Տրամադրելով Սարգսի բջջային հեռախոսահամարն՝ Անին առաջարկել է« որ ինքը զանգահարի նրան։ Մի քանի անգամ զանգահարել է Սարգսին« նույնիսկ «SMS» հաղորդագրություն է գրել« որին Սարգիսը դարձյալ չի պատասխանել։ Վերջինս իրեն զանգահարել է միայն 2016թ. մայիսի 2-ին« պայմանավորվել են հանդիպել Երևան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող «Coffi story» սրճարանում։ Հանդիպման վայրը նախօրոք որոշել էր Անին։ Սարգսի հետ պայմանավորվածության մասին ինքը տեղեկացրել է Անիին։ 2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում« Սարգիսը զանգահարել է իրեն« պայմանավորվել են հանդիպել ժամը 15։00-ին, որի մասին հեռախոսով տեղեկացրել է Անիին։ Վերջինս հայտնել է« որ կհանդիպեն սրճարանում։ Հասնելով այնտեղ՝ հանդիպել է Անիին« ով իրեն ասել է« որ եկել է իր արտաքին տեսքն ուսումնասիրելու։ Այնուհետև ասել է« որ ինքն անի այնպես« ինչպես պայմանավորվել են« Սարգսին փոխանցի իր կամ որևէ այլ էլեկտրոնային հասցե« որի միջոցով վերջինս պետք է համապատասխան նյութեր ուղարկեր։ Անին ասել է նաև« որ ինքը Սարգսին հարցնի« թե «ՎՏԲ» բանկի հետ կապված Ուրիխանյանի հաջորդ ելույթը երբ է լինելու« որից հետո հեռացել է։ Այնուհետև զանգահարել է Սարգիսն ու մտել սրճարան։ Նախապես տեղյակ լինելով« որ Սարգսից գումարը պետք է աննկատ վերցնի՝ իր աշխատանքային նոթատետրի վրա դրված թղթի վրա գրել է էլեկտրոնային հասցեն« այդ ընթացքում նոթատետրը հրելով դեպի Սարգիսը՝ որ նա հասկանա ու գումարը դնի դրա մեջ։ Էլեկտրոնային հասցեն գրելու ընթացքում Սարգիսը գումարը դրել է նոթատետրի մեջ և փակ վիճակում հրել դեպի իր կողմն ու առաջարկել« որ ինքը գումարը հաշվի։ Քանի որ գումարը պետք է փոխանցեր Անիին« և որպեսզի գումարը պակաս չլիներ« և դրա համար ինքը պատասխան տար Անիին« բացել է տետրն ու աջ ձեռքի մատներով «թաքուն» հաշվել է գումարը« որից հետո փակել է տետրն ու դրել իր պայուսակի մեջ։ Սարգիսն ասել է« որ լավ կլինի« որ հաշվեհամար լինի« որ ամեն անգամ «գործից չկտրվեն» և որ այդպես հարմար կլինի։ Իր հիշելով՝ ինքն ասել է« որ կկազմակերպեն։ Սարգսի հետ խոսակցությունից հետո Անին իրեն էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ հետևյալ բովանդակությամբ. «Որ թուղթ տա« չվերցնես»։ Ինքն էլ պատասխանել է« որ Սարգիսը թուղթ չի տվել։ Հանդիպման գրեթե վերջում Սարգիսն առաջարկել է բջջայինով կապվել Անիի հետ ու տեղեկացնել« որ իրենց հանդիպումը կայացել է։ Այդ մասին էլեկտրոնային նամակով Անիին հայտնել է։ Սարգսի հեռանալուց հետո հավաքել է իրերը« որ փակի հաշիվն և սրճարանից դուրս գա։ Մոտեցել է մատուցողուհուն« ասել« որ Ձեզ պետք է վճարեմ« սակայն վերջինս ասել է« որ պետք է զանգի ու նոր իրեն պատասխանի։ Միջանցքում սպասելիս՝ իրեն են մոտեցել ոստիկանության աշխատակիցներն ու բերման ենթարկել ոստիկանություն։ Վկան նաև հայտնել էր, որ Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ «Analitik.am» լրատվական կայքում հրապարակված նյութերից որևէ տեղեկություն չունի և չգիտի« թե ինչ վարկաբեկիչ նյութեր են իրենց կայքում հրապարակվել« բացառությամբ 2016թ. ապրիլին իրենց ակումբի կողմից կազմակերպված ասուլիսին Տիգրան Ուրիխանյանի չներկայանալու վերաբերյալ կայքում կատարված հրապարակման։
Վկա Անահիտ Բաբայանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց, որ ամբաստանյալին ճանաչում է 2015 թվականից, նրա հետ ծանոթացել է վերջինիս եղբայր, իր նախկին գործընկեր Գոռ Հովհաննիսյանի միջոցով։ Հայտնեց, որ աշխատում է սրճարանում` որպես մենեջեր։ Քննվող դեպքի վերաբերյալ մանրամասները դժվարացավ վերհիշել, խնդրեց հիմք ընդունել նախաքննական ցուցմունքը։ Հիշեց, որ այդ օրը` առավոտյան, Անիի աշխատողը, ով միջին տարիքի կին էր, իրենց մոտ գործնական հանդիպում է ունեցել, որի ավարտին նրան ձերբակալել են։ Քանի որ Անիի հետ լավ հարաբերությունների մեջ էր, այդ հանդիպման նախորդ օրն Անին զանգահարել էր և ասել, որ նրա աշխատողն իրենց սրճարանում գործնական հանդիպում է ունենալու, նաև տեղեկացրել էր, որ հաշիվն Անին էր վճարելու։ Այդ օրը` առավոտյան, իր 091-302530 հեռախոսահամարից զանգահարել է Անիի 098-742134 հեռախոսահամարին, նրան տեղեկացրել է, որ նրա աշխատողի հետ կապված տարօրինակ բան է նկատել, այն է` այդ աշխատողին բռնել են։
Մանրամասնեց, որ սկզբից սրճարան է եկել Անիի աշխատողը, հետո` այդ աշխատողի հետ հանդիպման եկած տղամարդը, իսկ ամենավերջում սրճարան են եկել հարևանուհին` Հատուկ քննչական ծառայությունում կամ Ազգային անվտանգության ծառայությունում աշխատող Քրիստինե Երիկյանը և այլոք, ովքեր նստել են այլ սեղանի շուրջ։ Ինչքանով որ հիշում է, Անին ասել է, որ նրա աշխատողն իրեն 300.000 ՀՀ դրամ գումար է փոխանցելու, խնդրել, որ այն վերցնի և երեկոյան հանդիպման ժամանակ փոխանցի նրան։ Երբ աշխատողը մոտեցել է իրեն, նրան տեղում բռնել են։ Գրեթե անմիջապես զանգել Անիին` փորձելով ճշտել, թե ինչ է կատարվում, սակայն Անին ասել է, որ հետո կզանգահարի։ Ժամը 20-ից 21-ի սահմաններում նորից փորձել է զանգել Անիին, սակայն նա այլևս իր զանգերին չի պատասխանել։ Հետո, երբ ի վերջո հաջողվել է խոսել Անիի հետ, տեղեկացել է, որ նա գնում է ոստիկանություն` պարզելու, թե որտեղ է նրա աշ-խատողը։ Նշեց, որ այդ գումարը վերցնելուց հետո այն պետք է վերածեր ԱՄՆ դոլարի և նոր փոխանցեր Անիին։ Անին նման խնդրանքով իրեն դիմում էր առաջին անգամ։
Նշեց, որ իրեն երկու անգամ հարցաքննած քննիչների գործողություններից որևէ դժգոհություն չունի։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի կարգով հրապարակվեց և հետազոտվեց վկա Ա.Բաբայանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի` սրճարանում տեսել է նաև կասկածելի անձանց, նրանց կազմում` ԱԱԾ-ում աշխատող իր հարևանուհուն, և մտածել, որ նշված գումարը տրվելու էր որպես կաշառք, ուստի և զանգել է Անի Հովհաննիսյանին և նախազգուշացրել այդ մասին։
Վկա Շուշան Հարությունյանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց, որ «Analitik.am» լրատվական կայքի խմբագրությունում աշխատել է 2016թ. մարտի կեսերից մինչև մայիսը` որպես ռուսական բաժնում միջազգային լրահոսի աշխատող, պաշտոնական լրահոսը թարգմանել է ռուսերեն։ Խմբագրությունում եղել են նաև «ՎՏԲ - Հայաստան բանկի» հետ կապված նյութեր։ Նշեց, որ «Analitik.am» լրատվական կայքում վերլուծական բնույթի հրապարակումները կատարել է գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը։ Խմբագրատանն Անին իր առանձնասենյակն է ունեցել։ Եթե իրենց համակարգիչների հետ կապված խնդիրներ են առաջացել, այդ ժամանակ աշխատել են Անիի համակարգչով։ Անիի ձերբակալումից հետո՝ մայիսի 10-ից, այլևս այդտեղ չի աշխատում։ Մայիսի 3-ին ինքը գտնվել է աշխատավայրում։ Անիի և աշխատողների աշխատասենյակները եղել են առանձին և նրա բացակայության ժամանակ աշխատողները նրա սենյակ չեն մտել։ Գրասենյակը գտնվել է «Ակցեռնի» շենքում` Երևանի Վ.Վաղարշյան փողոցում։ Գրասենյակի խուզարկության ժամանակ ինքը ևս ներկա է գտնվել, առգրավվել են համակարգիչներ, փաստաթղթեր, ինչպես նաև Անի Հովհաննիսյանին պատկանող դյուրակիր համակարգիչը։ Խուզարկության և նախորդ օրերին Անին խմբագրությունում չի եղել։ Այդ համակարգչով հիմնականում Անի Հովհաննիսյանն էր աշխատում, սակայն մեկ-մեկ ինքն ու Վարդիթերն էլ են դրանից օգտվել։ Անի Հովհաննիսյանը ձերբակալվել է 2016թ. մայիսի 2-ին կամ 3-ին, այդ օրն Անին խմբագրությունում եղել է մինչև կեսօր, ապա դուռը բանալիով փակելով` հեռացել է, բայց թե ուր, տեղյակ չէ։ Անի Հովհաննիսյանի աշխատասենյակի բանալու օրինակ եղել է նաև իրենց մոտ, մյուս բանալիների մեջ։ Նյութը խմբագրել և կայքում տեղադրել է Անի Հովհաննիսյանը։ Նշեց նաև, որ խմբագրությունում կատարված խուզարկության ժամանակ համակարգիչներում առկա տեղեկատվությունը չի ստուգվել։
Վկա Արթուր Մնացականյանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց, որ «Անալիտիկ.ամ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն իր ղեկավարն է։ Նշեց, որ «Ակցեռնի» շենքում գտնվող խմբագրությունում եղել է հազվադեպ, աշխատանքային օրվա մեծ մասը գտնվել է դրսում, իսկ խմբագրությունում եղած ժամանակ` ասուլիսների սենյակում։ Անի Հովհաննիսյանին աշխատասենյակում չի տեսել։ Անի Հովհաննիսյանի ձերբակալության օրը` մայիսի սկզբներին, ինքը գնացել է խմբագրություն, հետո դուրս է եկել, այնուհետև նույն վայր է վերադարձել արդեն կեսօրին։ Խմբագրությունում մենակ Շուշանն էր, քանի որ աշխատանքային օրն արդեն վերջանում էր։ Երբ այդ օրը պատրաստի նյութ է ուղարկել Անի Հովհաննիսյանին, արձագանք չի եղել, անգամ զանգել է նրան, սակայն դարձյալ արձագանք չի եղել։ Հաջորդ օրը, երբ գնացել է խմբագրություն և սկսել է լրահոսը կարդալ, տեղեկացել է, որ Անի Հովհաննիսյանին ձերբակալել են։ Նշեց, որ հստակ տեղյակ չէ, թե Անի Հովհաննիսյանն ինչ համակարգչից է օգտվել, հավանաբար, օգտվել է անձնական համակարգիչ։ Անի Հովհաննիսյանի աշխատասենյակ ընդամենը մի քանի անգամ է մտել` մեկ անգամ տեղափոխվելուց, մյուս անգամ էլ` Անի Հովհաննիսյանի ձերբակալումից հետո։ Հայտնեց, որ «ՎՏԲ- Հայաստան բանկին» «Analitik.am»-ը պարբերաբար անդրադարձել է, բայց դրական կողմով։ Ուրիխանյանի մասով որևէ հրապարակում իրենց կայքում չի տեսել։ Նշեց, որ ունի իրեն ամրակցված անձնական համակարգիչ, բայց եղել է դեպք, որ օգտվել է խմբագրության ընդհանուր սենյակում գտնվող համակարգիչներից։ Անի Հովհաննիսյանի դյուրակիր համակարգիչը տեսել է այն ժամանակ, երբ քննչական գործողությունների ժամանակ ՀՔԾ աշխատակիցներն այն առգրավվել և տարել են։ Անի Հովհաննիսյանի բացակայության ժամանակ նրա աշխատասենյակ ինքը չի մտել, իսկ մյուս աշխատողներն արդյո՞ք մտել են, թե` ոչ, տեղյակ չէ։
Դատարանում հետազոտված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի կարգով սույն դատական ակտով որպես ապացույց ճանաչված փաստաթղթերի առկայությամբ, մասնավորապես`
- հանցագործության մասին թիվ 008374 հաղորդմամբ, համաձայն որի` ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, նախազգուշացվելով ակնհայտ սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին, 2016թ. մայիսի 2-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել այն մասին, որ «Անալիտիկ.ամ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը նույն կայքում իր և իր ընտանիքի անդամների վերաբերյալ սուտ տեղեկությունների հրապարակումները դադարեցնելու համար ակնարկել, ապա վերջնական արդյունքում պահանջել է ամսական 300.000 ՀՀ դրամ գումար։ Հետագայում իր անունից Անի Հովհաննիսյանի հետ բանակցությունները վարել է կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանը, որոնց ընթացքում վերջինիս և Ա.Հովհաննիսյանի միջև վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 300.000 ՀՀ դրամ գումարները մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը որևէ վայրում Ս.Հարութ-յունյանը փոխանցի Ա.Հովհաննիսյանին կամ նրա օգնական Վարդուհուն (ըստ դատաքննության արդյունքների` Վարդիթեր Գիշյանին)։
- Վարդիթեր Գիշյանին բերման ենթարկելու արձանագրությամբ, համաձայն որի` վերջինս ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման է ենթարկվել 2016թ. մայիսի 3-ին` ժամը 15.30-ին Երևանի Նալբանդյան 98/9 հասցեում գտնվող «Կոֆե ստորի» սրճարանից, խմբի կազմում շորթում կատարելու կասկածանքով։
- Անի Հովհաննիսյանին բերման ենթարկելու արձանագրությամբ, համաձայն որի` վերջինս 2016թ. մայիսի 3-ին` ժամը 19.35-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտից` շորթում կատարելու կասկածանքով։ Արձանագրությունը հաստատված է բերման ենթարկվածի ստորագրությամբ։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից իրականացրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում 2016թ. մայիսի 3-ին կազմված՝ 15 հատ՝ 1.ԴԱ 01403493« 2. ԴԱ 06055554« 3. ԴԱ 99158393« 4. ԴԱ 04938955« 5. Դա 03433239« 6. ԴԱ 01937620« 7. ԴԱ 01291330« 8. ԴԲ 90071847« 9. ԴԲ 15093156« 10. ԴԲ 08543851« 11. ԴԲ 08014067« 12.ԴԲ 11944435« 13. ԴԲ 08791016« 14. ԴԲ 09607099« 15. Է 06008535 սերիա և համարներով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամները քիմիական նյութով մշակելու մասին արձանագրության առկայությամբ։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերի` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից 2016թ. մայիսի 3-ին իրականացված և գաղտնազերծված՝ «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսաձայնագրությամբ լազերային 2 սկավառակի առկայությամբ և դրանց զննման մասին արձանագրությամբ, համաձայն որոնց` դրանցում պարունակվում են 2016թ. մայիսի 3-ին «Coffi story» սրճարանում Սարգիս Հարությունյանի և Վարդիթեր Գիշյանի հանդիպման տեսաձայնագրությունը և տեսագրությունը« որոնցով հաստատվում է Սարգիս Հարությունյանի կողմից Վարդիթեր Գիշյանին 300.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու փաստը։
Զննմամբ պարզվել է, որ լազերային սկավառակը «Verbatim» տեսակի է, CD-R-11 ձևաչափի է, 700MB/80 min. տարողությամբ։ Սկավառակի վրա սև գրելանյութով կատարված են «Գաղտնի N։35 03.05.2016թ.» ձեռագիր զրառումները։Դրանում առկա է «ԿՀԴՊԳՎ 03.05.2016» վերնագրով դեղին ֆայլ, որում պարունակվում են «Movie Clip» անվանմամբ երկու վիդեոֆայլ, համապատասխանաբար` 309,225KB և 258,117KB տարողությամբ` համարակալված «01» և «02» թվերով, ինչպես նան «Wave Sound» անվանմամբ 14,466KB տարողությամբ, երաժշտական նոտայի նշանով «REC 0001»։ Տեսաձայնագրումը սկսվում է փողոցի մայթով քայլող ինչ-որ տղամարդուց, ըստ դատաքննության արդյունքների` Սարգիս Հարությունյանից, ով, ձեռքին գտնվող բջջային հեռախոսով զանգահարում և խոսում է` հարցնելով. «Եկել ես Վարդուհի ջան դու»։Նույն անձը, բջջայինն առջևում պահած, մուտք է գործում սրճարան, որտեղ հնչում է երաժշտություն ու բարևում սեղանի մոտ նստած աղջկան` ըստ դատաքննության արդյունքների` Վարդիթեր Գիշյանին։Վերջինիս հետ հանդիպած տղամարդը ներողություն է հայցում ուշացման համար, նստում Վ.Գիշյանի դիմաց և ասում, թե ինչ լավ տեղ է, նախկինում չէր եղել։ Հետո դիմում է Վ.Գիշյանին` հետաքրքրվելով, թե նա ինչ-որ բան պատվիրել է։ Վ.Գիշյանը պատասխանում է, որ` այո։ Այնուհետև տղամարդը հարցնում է, թե ինչպես են գործերը, Վ.Գիշյանը պատասխանում է` կամաց-կամաց, դուք ինչպես եք։ Տղամարդը պատասխանում է` նորմալ։ Հետո տղամարդը հետաքրքրվում է, թե ինչ սրճարան է, Վ.Գիշյանն էլ պատասխանում է, որ երիտասարդներ շատ կան։ Դրանից հետո տղամարդը մատուցողուհուն է կանչում ու ջուր է պատվիրում։ Հետո տղամարդը հարցնում է, թե ոնց է ձեր զբաղվածությունը, Վ. Գիշյանը պատասխանում է` շատ։ Մատուցողուհու կողմից շշով ջուր բերելուց հետո տղամարդը պատվիրում է բերել նաև հաշիվը։ Մի քանի այլ թեմաներից խոսելուց հետո տղամարդը, դիմելով Վարդուհուն, ասում է. «Վարդուհի ջան, Անին ձեզ տեղեկացրել է` ինչա, ոնցա, չէ՞»։ Վարդուհին պատասխանում է` հա, իհարկե, այնուհետև առաջարկում է mail-ը գրի, իսկ տղամարդն էլ հարցնում է` ինչի համար, ինչից հետո։ Վ. Գիշյանը սեղանի վրա է դնում նշումների գիրքը` բաց վիճակում, ինչից հետո տղամարդն ասում է` հասկացա։ Հետո Վ.Գիշյանը շարունակում է` «Ձեզ հիմա «mail» պետք է տամ»։ Դրա մեջ հանդիպման գնացած տղամարդը թղթադրամ-ներ է դնում ու հրում Վ.Գիշյանի ուղղությամբ` առաջարկելով գումարը հաշվել։ Այնուհետև Վ.Գիշյանը ինչ-որ բան է գրում ու դիմելով նույն տղամարդուն` ասում է. «Համարս արդեն ունեք»։ Նույն պահին սեղանին է մոտենում մատուցողուհին, հայտնում, որ հաշիվը փակված է։ Մատուցողուհուն Ս.Հարությունյանը հարցնում է` փակված է և մատուցողուհու կողմից դրական պատասխան ստանալուց հետո շնորհակալություն է հայտնում։ Վ.Գիշյանը հայտարարում է. «Մամուլի պատասխանատուն ես եմ, mail-երը միշտ ես եմ կոորդինացնում, «mail»-ս կա, համարս կա» և տղամարդուն է հանձնում գունավոր թերթիկ, որի վրա ենթադրաբար նշված են դրանք։ Ս.Հարությունյանը հայտարարում է, որ էլ ոչինչ պետք չէ։ Այնուհետև տղամարդը կրկին առաջարկում է Վ.Գիշյանին փողը հաշվել։ Վ.Գիշյանը հետաքրքրվում է, թե պարոն Ուրիխանյանի հաջորդ ելույթը երբ է, որից հետո տղամարդը հարցնում է, թե ի՞նչ ելույթ։ Վ.Գիշյանն ասում է` «ՎՏԲ»-ի հետ կապված, ինչին տղամարդը պատասխանում է, որ երևի քառօրյայի ընթացքում, որ չգիտի, ինքը հիմնականում գրասենյակային հարցերով է զբաղվում, հետո Վ. Գիշյանին առաջարկում է զանգել «իրան էլ», ինքը նենց ա, որ հանգիստ վիճակ ա սիրում։ Վ.Գիշյանը հարցնում է` ում զանգահարել, տղամարդը պատասխանում է` իրան, Գիշյանը հարցնում է` Ուրիխանյանին, տղամարդը պատասխանում է` ոչ, որից հետո Վ.Գիշյանը կռահում է, թե ում պետք է զանգահարի, իսկ տղամարդն ասում է` կարճ, ընդամենը, որ մեր հանդիպումը կայացավ, որից հետո ավելացնում է, որ Ձեզ երբեք չէի տեսել։Դրանից հետո տղամարդը հարցնում է, թե իրենց հաջորդ հանդիպումներն ինչպես են լինելու, Վ.Գիշյանը պատասխանում է` կապված նյութերի հետ։ Տղամարդը շարունակում է նաև, որ արդեն մայիսը դուրս եկավ, հաջորդ ամիսների համար` հունիս, հուլիս, ֊կզանգահարես, համարս ունես, նշում, որ Անիի հետ արդեն խոսել է։Վ.Գիշյանն ասում է, որ խնդիր չկա, իրենք շատ գործակցային են, նյութերի պահը և …. շատ կարևոր են։ Տղամարդը նաև խնդրում է Վ.Գիշյանին հաջորդ ամիսների համար Անիին ասել, որ եթե անհրաժեշտ է գործից չկտրվել, ավելի լավ է հաշվեհամար բացեն, Վ.Գիշյանը հարցնում է` ինչի հետ կապված եք ասում, տղամարդը պատասխանում է` որ չհանդիպենք, փոխանցենք հաշվեհամարին։ Վ.Գիշյանը հայտարարում է, թե քանի որ սա համագործակցություն է, նյութերի հետ կապված ճիշտ կլինի հանդիպեն։ Տղամարդն ասում է. «Լավ, Վարդուհի ջան, ինչ կար խոսելու, արդեն խոսել ենք, քեզ բան չունեմ ասելու, էդ ամենը քեզ ասվել է, մենք էլ հանդիպել ենք»։ Այնուհետև տղամարդը ջուր է լցնում սեղանին առկա երկու բաժակում, իսկ Վ.Գիշյանը տեղեկացնում է, որ շտապում է, մեկ այլ հանդիպում ունի։ Տղամարդը հարցնում է, թե ինչպես եղավ, որ հաշիվը փակվավ։ Վ. Գիշյանը պատասխանում է` էդպես և նույն ընթացքում իր ձեռքին եղած բջջայինով ինչ-որ բան է գրում կամ զանգահարում (հստակ չի երևում)։ Վ. Գիշյանն ասում է, որ ինքը հիմա արագ …, որ պարոն …. խոսել եմ, որից հետո տղամարդն ասում է. «Լավ, Վարդուհի ջան, ես դուրս գամ», ինչից հետո հրաժեշտ է տալիս ու հեռանում։ Տեսաձայնագրությունն ավարտվում է ժամը 15։12։29-ին։
Մյուս վիդեոֆայլում նույն տեսաձայնագրությունն է` կատարված Վ.Գիշյանի հետ հան-դիպման գնացած տղամարդու ձախ կողմից` սեղանի վրա դրված սարքի միջոցով, իսկ աուդիոֆայլում` այդ հանդիպման ձայնագրառումն է։
«Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսաձայնագրության լազերային սկավառակի մի երեսը սպիտակ է, որի վրա տպատառ որևէ գրառում առկա չէ։ Սկավառակի սպիտակ երեսի վրա առկա են կարմիր գրելանյութով կատարված «35 03.05.2016թ.» գրառումները։Սկավառակում պարունակվող տեսագրությունը սկսվում է 03.05.2016թ.-ին` ժամը 14։55։36-ին, կադրը սկսվում է գործով վկա Սարգիս Հարությունյանի մայթով քայլելուց, ով, պայուսակը ձեռքին, մուտք է գործում «COFFEE STORY» սրճարան։ Այնուհետև տեսագրությունն ընդհատվում և վերսկսվում սրճարանի սրահում, որտեղ վկա Սարգիս Հարությունյանն ու Վարդիթեր Գիշյանը նստած են միևնույն սեղանի շուրջ` դեմ-դիմաց։ Նկարահանումը կատարված է նրանց ձախ կողմից։ Կադրում ակնհայտ երևում է, որ Վարդիթեր Գիշյանն իր առջև դրված նշումների գիրքը հրում է դեպի Սարգիս Հարությունյանը, իսկ վերջինս ձեռքը մտցնում է հագին եղած պիջակի ձախ ծոցագրպանը։ Դրանից հետո կադրն ընդհատվում է, այնուհետև վերսկսվում է այն պահին, երբ գիրքը դրված է Վարդիթեր Գիշյանի դիմաց։ Հետո Վ.Գիշյանը վարդագույն թերթիկ է փոխանցում Սարգիս Հարությունյանին և փակում իր առջև դրված գիրքը, որի կազմը բաց կանաչ է։ Այնուհետև նրանք շարունակում են զրուցել, որի ընթացքում Վ. Գիշյանը բացում է գիրքն ու աջ ձեռքի մատներով շարժումներ անում` հավանաբար հաշվելով դրա մեջ դրված թղթադրամները, որից հետո կրկին փակում է այն ու բջջայինով ինչ-որ բան գրում, այնու-հետև գիրքը դնում իր ձեռքի պայուսակի մեջ ու այն դնում իր ծնկներին և շարունակում զրուցել Ս. Հարությունյանի հետ։
Անձնական խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` 2016թ. մայիսի 3-ին «COFFEE STORY» սրճարանից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման ենթարկված Վարդիթեր Գիշյանի խուզարկության ժամանակ ուլտրա-մանուշակագույն ճառագայթների լույսի ներքո վերջինիս պայուսակում գտնվող նոթատետրի մեջ հայտնաբերվել են` ոստիկանության աշխատակիցների կողմից քիմիական նյութով նախօրոք մշակված 15 հատ՝ 1.ԴԱ 01403493« 2. ԴԱ 06055554« 3. ԴԱ 99158393« 4. ԴԱ 04938955« 5. Դա 03433239« 6. ԴԱ 01937620« 7. ԴԱ 01291330« 8. ԴԲ 90071847« 9. ԴԲ 15093156« 10. ԴԲ 08543851« 11. ԴԲ 08014067« 12.ԴԲ 11944435« 13. ԴԲ 08791016« 14. ԴԲ 09607099« 15. Է 06008535 սերիա և համարներով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամներ` ընդհանուր 300.000 ՀՀ դրամ գումար, սև իրանով «NOKIA» ապրանքանիշի սմարթֆոն հեռախոս, որի վրա ևս հայտնաբերվել են դեղնականաչավուն նյութի հետքեր։ Դեղնականաչավուն նյութի հետքեր են հայտնաբերվել նաև Վ.Գիշյանի պայուսակի մեջ հայտնաբերված նոթատետրի վրա, Գիշյանի կրած պիջակի վրա, նրա աջ և ձախ ձեռքերի դաստակների վրա։ Սպիրտով թրջված բինտե խծուծների միջոցով Վ.Գիշյանի աջ և ձախ ձեռքերի դաստակների մակերեսներից վերցվել են նմուշներ` ընդհանուրը 11 խծուծ։ Ողջ հայտնաբերվածը առանձին-առանձին փաթեթավորվել (ծրարվել) և կնքվել է։ Խուզարկվող Վ.Գիշյանը հայտարարել է, որ իր մոտ հայտնաբերված 300.000 ՀՀ դրամը վերցրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական Սարգսից` իրենց կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին փոխանցելու համար` նրանց միջև եղած պայմանավորվածության համա-ձայն։
Իրեղեն ապացույց ճանաչված և գործին կցված թղթադրամների և իրերի՝ Վարդիթեր Գիշյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և վերցված 15 հատ՝ 1.ԴԱ 01403493« 2. ԴԱ 06055554« 3. ԴԱ 99158393« 4. ԴԱ 04938955« 5. Դա 03433239« 6. ԴԱ 01937620« 7. ԴԱ 01291330« 8. ԴԲ 90071847« 9. ԴԲ 15093156« 10. ԴԲ 08543851« 11. ԴԲ 08014067« 12.ԴԲ 11944435« 13. ԴԲ 08791016« 14. ԴԲ 09607099« 15. Է 06008535 սերիա և համարներով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամների« Վ.Գիշյանի պայուսակի« դրանում հայտնաբերված նոթատետրի« Վ.Գիշյանի կրած պիջակի առկա-յությամբ։
Դատաքիմիական փորձաքննության 2016թ. մայիսի 5-ի թիվ 163 Ք-16 եզրակացությամբ, համաձայն որի` Վարդիթեր Գիշյանի աջ և ձախ ձեռքերի դաստակների մակերեսներից բինտե խծուծների վրա ստացված նմուշները« քննվող դեպքի պահին Վ.Գիշյանի կրած պիջակի վրա առկա դեղնականաչավուն փոշու հետքերը« նրա նոթատետրերում առկա դեղնականաչավուն փոշու հետքերը« 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թվով 15 թղթադրամների վրա առկա դեղնականաչավուն փոշու հետքերը« ինչպես նաև պայուսակի մեջ առկա հետքերը հանդիսանում են հատուկ քիմիական լուսածրող նյութ (լումինոֆոր)« որոնք իրենց քիմիական բաղադրությամբ միանման են փորձաքննությանը ներկայացված հատուկ քիմիական փոշու նմուշին« որը հանդիսանում է հատուկ քիմիական լուսածրող նյութ (լումինոֆոր)։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո թղթադրամների վրա« դիմանկարով մակերեսներին՝ դիմանկարից աջ« սպիտակ ազատ մասում բաց կապույտ գույնով լուսարձակվում և հստակ կարդացվում է «Շորթում» բառը։ Փոշու հետքերն իրենց բաղադրությամբ միանման են փորձաքննությանը ներկայացված հատուկ քիմիական լուսածրող (լումինոֆոր) մատիտ նյութին։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված՝ 2016թ. մայիսի 3-ին ոստիկանության աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման ենթարկելիս Վարդիթեր Գիշյանի պայուսակում հայտնաբերված և վերցված 093-568975 հեռախոսահամարով «NOKIA» ապրանքանիշի սմարթֆոն-հեռախոսի առկայությամբ և զննման մասին արձանագրությամբ (այն թույլատրվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մայիսի 4-ի որոշմամբ), համաձայն որի` հեռախոսում հայտնաբերվել են 2016թ. մայիսի 3-ին գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի 098-742134 և Վարդիթեր Գիշյանի բջջային հեռախոսահամարների միջև փոխանցված 10 կարճ «SMS» հաղորդագրութ-յուններ (ներկայացվում են ըստ ուղարկման-ստացման հաջորդականության)։
Այսպես, ժամը 14.52-ին` Վ.Գիշյանի հեռախոսահամարից Ա.Հովհաննիսյանի հեռախո-սահամարին է ուղարկվել հետևյալ բովանդակությամբ կարճ հաղորդագրություն` «Նկատի ունեմ, հաշիվը փակելու հետ կապված ես ասեմ, որ փակված ա չէ, էդ պահը ոնց կազմակերպենք»։
14.53-ին նույն ուղղությամբ` « Գրի, բայց չզանգես»։
14.59-ին նույն ուղղությամբ` «Հա, Անահիտը կասի փակ է, հետո կփակես դու»։
15.01-ին Վ.Գիշյանի հեռախոսահամարից Ա.Հովհաննիսյանի հեռախոսահամարին է ուղարկվել հետևյալ բովանդակությամբ կարճ հաղորդագրությունը` «OK»։
15.04-ին նույն ուղղությամբ` «Հանդիպումը կայացավ»։
15.07-ին` «….»
15.06-ին` Ա.Հովհաննիսյանի հեռախոսահամարից Վ.Գիշյանի հեռախոսահամարին է ուղարկվել հետևյալ բովանդակությամբ կարճ հաղորդագրությունը` « Ոչ մի բան չվերցնես»։
15.06-ին նույն ուղղությամբ` «Թուղթ պետք է տա, չվերցնես»։
15.07-ին «չէ, չի տվել»
15.07-ին Վ.Գիշյանի հեռախոսահամարից Ա.Հովհաննիսյանի հեռախոսահամարին է ուղարկվել հետևյալ բովանդակությամբ կարճ հաղորդագրությունը` «OK»
18.42-ին Ա.Հովհաննիսյանի հեռախոսահամարից Վ.Գիշյանի հեռախոսահամարին է ուղարկվել հետևյալ բովանդակությամբ կարճ հաղորդագրությունը` «Ուր ես????»։
Վերոնշյալ կարճ հաղորդագրությունների բովանդակությամբ հիմնավորվում է այն« որ նախ՝ 2016թ. մայիսի 3-ին «Coffi story» սրճարանում կայացած Վարդիթեր Գիշյանի ու Սարգիս Հարությունյանի հանդիպումը գտնվել է գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի վերահսկողության ներքո, ավելին՝ Ա.Հովհաննիսյանը« սրճարանի մենեջեր Անահիտ Բաբայանի կողմից տեղեկանալով հանդիպման վայրում ԱԱԾ աշխատակցի ներկայության վերաբերյալ, Վարդիթեր Գիշյանին քողարկված հաղորդագրություն է ուղարկել՝ Սարգիս Հարությունյանից «ոչինչ», տվյալ դեպքում` 300.000 ՀՀ դրամ գումարը չվերցնելու մասին, ինչն իր հերթին վկայում է շորթման զոհ հանդիսանալու վերաբերյալ տուժող Տ.Ուրիխան-յանի դատաքննական ցուցմունքների արժանահավատության մասին։
«Անալիտիկ» ՍՊ ընկերության՝ Երևան քաղաքի Վ.Վաղարշյան 12 հասցեում գտնվող, երեք աշխատասենյակներից բաղկացած գրասենյակում խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` ընթերակաների և նույն ընկերության լրագրող Շուշան Հարությունյանի ներկայությամբ 2016թ. մայիսի 7-ին` ժամը 13.32-ից մինչև 14.34-ն ընկած ժամանակահատվածում կատարված այդ քննչական գործողության ընթացքում և արդյունքներով տնօրեն Անի Հովհաննիսյանի աշխատասենյակում հայտնաբերվել և վերցվել է «DELL» ապրանքանիշի դյուրակիր համակարգիչ։ Նույն ընկերության թիվ 17 աշխատասենյակում հայտնաբերվել և վերցվել է «HP» ապրանքանիշի համակարգիչ և «աշխատանքային» համակարգիչ։ Խուզարկության արդյունքում հայտնաբերված դյուրակիր համակարգիչները, ինչպես նաև «աշխատանքային» համակարգչի պրոցեսորը փաթեթավորվել են պոլիմերային առանձին-առանձին փաթեթներով, կնքվել և վերցվել են։
Համակարգչատեխնիկական փորձաքննության 2016թ. սեպտեմբերի 5-ի թիվ 16-1626 եզրակացությամբ« համաձայն որի՝ փորձագիտական հետազոտման է ենթարկվել Անի Հովհաննիսյանի աշխատասենյակի խուզարկությամբ հայտնաբերված «DELL» ապրանքանիշի դյուրակիր համակարգչի կոշտ սկավառակը։ «Opera» զննարկիչ ծրագրային ապահովման (browser) միջոցով 03.05.2016թ. «https։//z-1-cdn.fbsbx.com/hphotos-xal1/v/t59.2708-21 /13104711_ 1022218007848369_1370607671_n.docx/%D4%B1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%BD.docx?oh=2cb95471b0de4bf9e5df18433cc68c91&oe=572B2476&dl=1» հղումով կայքից ներբեռնվել է «Ալյանս.docx» անվանմամբ՝ «docx» ձևատեսակի տեքստային ֆայլը (պահպանման վայրը՝ «C\Users\Analitik\Downloads»)« «http։//analitik.am/wp-content/uploads/news/2016/ 04/ART_ 0290 - 640 x426.jpg» հղումով կայքից ներբեռնվել է «hahaahah.jpg» անվանմամբ՝ «jpg» ձևատեսակի լուսանկարչական ֆայլը (պահպանման վայրը՝ «C\Users\Analitik\Desktop»)« և «http։//sevastopol.su/ images/ news/files/37134_9958.JPG» հղումով կայքից ներբեռնվել է «333.jpg» անվանմամբ՝ «jpg» ձևատեսակի լուսանկարչական ֆայլը (պահպանման վայրը՝ «C\Users\Analitik\ Desktop»)։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավա-սության դատարանի 2016թ. մայիսի 11-ի որոշմամբ թույլատրված` «DELL» տեսակի դյուրակիր համակարգչի զննման մասին արձանագրությամբ« ըստ որի՝ 2016թ. մայիսի 16-ին` ժամը 09.50-ից մինչև 11.00-ն ընկած ժամանակահատվածում կատարված այդ քննչական գործողության արդյունքներով համակարգչի «Загрузки» բաժնում հայտնաբերվել է 2016թ. մայիսի 3-ին ներբեռնված «Microsoft Word» տեսակի 21 «KB» տարողությամբ ֆայլ, որի աջ կողմում առկա է հայալեզու «Ալյանս» և «5/3/2016 3։57 PM» գրառումները։ Ֆայլում առկա է «Ծառայությունների մատուցման պայմանագիր N 1/16» վերտառությամբ պայմանագրի նախագիծ (անստորագիր է) ՝ թվագրված 01-ը մայիսի 2016 թվականով« ըստ որի` «Ալյանս» կուսակցության՝ որպես պատվիրատուի և «Անալիտիկ» ՍՊ ընկերության՝ որպես կատարողի« միջև կնքվում է պայմանագիր« որի «1.2» կետի համաձայն՝ «Կատարողը պարտավորվում է մատուցել հետևյալ ծառայությունները՝ լոգոյի տեղադրում «Analitik.am» լրատվական կայքում« այսուհետ` «Ծառայություններ»։
Տվյալ ֆայլը ներբեռնվել է մեկ այլ կրիչի վրա, որը տեղադրվել է «աշխատանքային» համակարգչի մեջ, որի տեքստը տպագրվել է 2 էջերի վրա և կցվել է արձանագրությանը։ Պայմանագրի նախագծի 3.1 կետի համաձայն` պայմանագրի գինը յուրաքանչյուր ամսվա համար կազմում է 300.000 ՀՀ դրամ։ Պայմանագրի նախագծի վերջնամասում ամբողջությամբ նշված են կատարողի տվյալները, իրավաբանական հասցեն, տնօրենի տվյալները, մինչդեռ պատվիրատուի վերաբերյալ նշված է միայն «Ալյանս» կուսակցության անունը, հասցեի և տնօրենի վերաբերյալ նշումները բացակայում են։
Հետազոտված վերոնշյալ ապացույցի ստուգման և այլ ապացույցների հետ համադրման արդյունքներով Դատարանը փաստում է, որ թեև տվյալ պայմանագրի նախագիծը գլխավորապես գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի կողմից շահագործվող վերոնշյալ դյուրակիր համակարգիչ է ներբեռնվել է 2016թ. մայիսի 3-ին, սակայն պայմանագիրը թվագրված է հետին ամսաթվով՝ մայիսի 1-ով։ Այդ ապացույցի և Վ.Գիշյանին բերման ենթարկելու արձանագրության համադրման և գնահատման արդյունքներով՝ Դատարանը նաև փաստում է, որ այն վերոնշյալ համակարգիչ է ներբեռնվել շորթման կասկածանքով Վ.Գիշյանին բռնելու և այդ մասին գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին իրազեկելուց հետո (ըստ բերման ենթարկելու արձանագրության՝ Վ.Գիշյանը տուժող Տ.Ուրիխանյանի ներկայացուցչի հետ հանդիպման վայրից ՀՀ ոստիկա-նության ԿՀԴՊ ԳՎ է բերման ենթարկվել վերոնշյալ օրը՝ ժամը 15.30-ին)։
Վերոնշյալ ապացույցներi և տուժող Տ.Ուրիխանյանի դատաքննական ապացույցների համադրմամբ և գնահատմամբ Դատարանը փաստում է, որ ունենալով որոշակի ժամանակ և հնարավորություն՝ գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը, գիտակցելով իրավապահների կողմից արդեն իսկ բռնված Վ.Գիշյանի միջոցով շորթման դեպքին իր առնչությունը բացահայտվելու անխուսափելիությունը, վերոնշյալ պայմանագրի նախագիծ կազմելու և «Դելլ» ապրանքանիշի դյուրակիր համակարգիչ այն ներբեռնելով եղանակով փորձել է ստեղծել տուժող Տ.Ուրիխանյանից շորթված 300.000 ՀՀ դրամ գումարն իբր քաղաքացիաիրավական (գովազդային ծառայություն մատուցելու) գործարքի շրջանակներում ստանալու վերաբերյալ կեղծ հիմքեր։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերի` ՀՀ պետական պահպանության ծառայության օպերատիվ - ինֆորմացիոն բաժնի պետ Ա.Ղարիբյանի 2016թ. նոյեմբերի 14-ի թիվ 19/1273 գրության և կից ներկայացված թիվ 16 անցագրի պատճենի առկայությամբ, համաձայն որոնց` 2016թ. ապրիլի 8-ին՝ ժամը 14։46-ից մինչև 15։30-ը« Անի Հովհաննիսյանն ընդունելության է եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մոտ՝ ՀՀ ԱԺ շենքի 3-րդ հարկի թիվ 308 սենյակում։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի՝ 2016 թվականի մայիսի 7-ին «Անալիտիկ» ՍՊ ընկերության՝ Երևան քաղաքի Վ.Վաղարշյան 12 հասցեում գտնվող գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված և առգրավված «DELL» ապրանքանիշի դյուրակիր համակարգչի առկայությամբ։ Հ-16« Գ.Թ. 45-48,
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ-ի մայիսի 23-ի ԵԱՔԴ/0535/10/16 որոշման հիման վրա «Ղ-Տելեկոմ» ՓԲ և «Յուքոմ» ՍՊ ընկերություններից լազերային սկավառակով ստացված՝ գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի 098-742134« վկա Վարդիթեր Գիշյանի 093-568975 հեռախոսահամարների 2014թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածի« Արտակ Գալստյանի 098-670202 հեռախոսահամարի 2014թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումների« ինչպես նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. հունիսի 1-ի ԵԱՔԴ/0572/10/16 որոշման հիման վրա «Ղ-Տելեկոմ» և «ԱրմենՏել» ՓԲ ընկերություններից ստացված՝ Արտակ Գալստյանի 098-670202 հեռախոսա-համարի 2014թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2016թ. մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածի« 098-290202 հեռախոսահամարի 2014թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածի« ինչպես նաև գործով վկա Անահիտ Բաբայանի 091-302530 հեռախո-սահամարի 2016թ. մայիսի 3-ի մուտքային և ելքային զանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակների առկայությամբ և դրանց զննման մասին արձանագրություններով, համաձայն որոնց` 2016թ. մայիսի 3-ին Անի Հովհաննիսյանի և Արտակ Գալստյանի« Անի Հովհաննիսյանի և վկա Անահիտ Բաբայանի« Անի Հովհաննիսյանի և Վարդիթեր Գիշյանի միջև տեղի են ունեցել հետևյալ հեռախոսային զանգերը և ուղարկվել (ստացվել) են հետևյալ կարճ «SMS» հաղորդագրությունները։
Այսպես, 300.000 ՀՀ դրամ գումարը փոխանցելու օրը` 2016թ. մայիսի 3-ին, գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի շահագործած 098-742134 հեռախոսահամարի և վերջինիս աշխատակից Վարդիթեր Գիշյանի շահագործած 093-568975 հեռախոսահամարների միջև կատարվել են հետևյալ զանգերը`
ժամը 13.08-ին Ա.Հովհաննիսյանը զանգահարել է Վ.Գիշյանին և 36 վայրկյան հաղոր-դակցվել նրա հետ, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջայինը սպասարկվել է Երևանի Պա-րոնյան 4 հասցեում տեղակայված ալեհավաքով, իսկ Վ.Գիշյանինը` Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։ Ժամը 13.28-ին Վ.Գիշյանն իր հեռախոսահամարից զանգահարել է Ա.Հովհաննիսյանին և հաղորդակցվել 12 վայրկյան, որի ժամանակ Վ.Գիշյանի հեռախոսազանգը սպասարկվել է Երևանի Կոմիտասի պողոտա 35 հասցեում տեղակայված ալեհավաքով, իսկ Ա.Հովհաննիսյանինը` Երևանի «Իմպերիում պլազա» շենքի վրա տեղակայված ալեհավաքով։
Ժամը 14.12-ին Անի Հովհաննիսյանն իր հեռախոսահամարից զանգահարել է Վ.Գիշյանին և 16 վայրկյան հաղորդակցվել նրա հետ, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի հեռախոսազանգը սպասարկվել է Երևանի Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքով, իսկ Վ.Գիշյանինը` դարձյալ Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 14.50-ին Ա.Հովհաննիսյանը հեռախոսազանգ է կատարվել Վ.Գիշյանին և հաղոր-դակցվել 50 վայրկյան, որի ժամանակ նրա զանգը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով, իսկ Վ.Գիշյանինը` Երևանի Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 14.52-ին, 14.53-ին, 15.01-ին և 15.04-ին Վ.Գիշյանը մեկական կարճ հաղորդագրություն է ուղարկել Ա.Հովհաննիսյանին, որի ժամանակ Վ.Գիշյանի հեռախոսը սպասարկվել է Երևանի Թումանյան 8, ապա` Նալբանդյան 48/1 հասցեներում տեղակայված ալեհավաքներով, իսկ Անի Հովհաննիսյանինը` բացառապես Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 15.07-ին Ա.Հովհաննիսյանը կարճ հաղորդագրություն է ուղարկվել Վ.Գիշյանին, որի ժամանակ նրա հեռախոսը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով, իսկ Վ.Գիշյանինը` Երևանի Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի և վկա Վ.Գիշյանի բջջային հեռախոսահամարներից կատարված զանգերի տեղանշման տվյալները հետազոտելու և դրանք դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցների հետ համադրելու արդյունքներով Դատարանը փաստում է , որ «Coffi story» սրճարանից կատարված զանգերը սպասարկվել են Երևանի Թումանյան 8 և Նալբանդյան 48/1 հասցեներում տեղակայված ալեհավաքներով, ինչի մասին են վկայում Վ.Գիշյանի կողմից սրճարանում գտնվելու ընթացքում կարճ հաղորդագրություններ ստանալու և ուղարկելու պահին նրա բջջային հեռախոսը սպասարկած ալեհավաքների տվյալներն ու դրանց տեղակայումը։ Վերոնշյալ վերծանումներով նաև պարզվեց, որ ժամը 14.12-ին Ա.Հովհաննիսյանի և Վ.Գիշյանի միջև կայացած և ընդամենը 16 վայրկյան տևած հեռախոսային զրույցը սպասարկվել է միևնույն` Երևանի Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքով, այսինքն` նույն ալեհավաքով, որը սպասարկում է նաև սրճարանի տարածքից կատարվող զանգերը։ Պարզվել է նաև, որ Վ.Գիշյանը տվյալ օրը` դեռևս ժամը 13.23-ին, գտնվել է ընկերության գրասենյակում, քանի որ նրա բջջային հեռախոսազանգը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։ Դրանից հետո Վ.Գիշյանի հեռախոսը նաև սրճարանի տարածքը սպասարկող ալեհավաքով առաջին անգամ սպասարկվում է տվյալ օրը` ժամը 14.12-ին, շարունակվում է սպասարկվել մինչև նույն օրը` ժամը 15.07-ը։
Գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի շահագործած 098-742134 հեռախոսահամարի և սրճարանի մենեջեր Անահիտ Բաբայանի 091-302530 հեռախոսահամարների միջև տվյալ օրը կատարվել են հետևյալ զանգերը`
ժամը 14.44-ին Ա.Բաբայանը զանգահարել է Անի Հովհաննիսյանին և հաղորդակցվել 42 վայրկյան, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի հեռախոսազանգը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 14.59-ին Անի Հովհաննիսյանը զանգահարել է Ա.Բաբայանին և հաղորդակցվել 16 վայրկյան, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 15.05-ին Ա.Բաբայանը զանգահարել է Ա.Հովհաննիսյանին, հաղորդակցվել 24 վայրկյան, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 15.07-ին Ա.Բաբայանը զանգահարել է Ա.Հովհաննիսյանին և հաղորդակցվել 1 րոպե 19 վայրկյան, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 15.09-ին` Ա.Հովհաննիսյանը զանգահարել է Ա.Բաբայանին և հաղորդակցվել 17 վայրկյան, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 15.27-ին և 15.31-ին Ա.Հովհաննիսյանը մեկական անգամ զանգահարել է Ա.Բաբայանի հեռախոսահամարին, համապատասխանաբար` 41 վայրկյան և 1 րոպե 11 վայրկյան տևողությամբ հաղորդակցվել նրա հետ, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է համապատասխանաբար` Երևանի Գայդարի 47, ապա` Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքներով։
Գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարից կատարված զանգերի տեղանշման տվյալների հետազոտման արդյունքներով Դատարանը փաստում է, որ վերջինս 2016թ. մայիսի 3-ին` ժամը 14.12-ին գտնվել է Երևանի Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքի սպասարկման տարածքում (սպասարկում է նաև վերոնշյալ սրճարանի տարածքից կատարվող զանգերը), որից հետո` ժամը 14.44-ից մինչև 15.57-ը գտնվել է Երևանի Հրաչյա Քոչարի 21 և Գայդարի 47 հասցեներում տեղակայված ալեհավաքների սպասարկման տարածքում (դրանք սպասարկում են նաև «Անալիտիկ.ամ» գրասենյակի տարածքից կատարվող զանգերը)։ Ընդ որում, Դատարանը փաստում է, որ «DELL» տեսակի դյուրակիր համակարգչի «ներբեռնում» բաժնում հայտնաբերված «Microsoft Word» տեսակի 21 KB տարողությամբ ֆայլը՝ «Ալյանս» կուսակցության և «Անալիտիկ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրի նախագիծը, ներբեռնվել է 2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 15.57-ին, այսինքն՝ գրեթե այն նույն պահին, երբ գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը գտնվել է իր գրասենյակում կամ դրան հարակից հատվածում (ըստ «DELL» տեսակի դյուրակիր համակարգչի զննության արձանագրության հետ համադրության արդյունքների)։
Գումարը ստացած Վ.Գիշյանին սրճարանից բերման ենթարկելու վերաբերյալ լուր ստանալուց և խմբագրության գրասենյակից ժամը 15.57-ին դուրս գալուց հետո գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է հետևյալ ալեհավաքներով` ժամը 16.12-ից մինչև 17.23-ն ընկած ժամանակահատվածում` Թբիլիսյան խճուղի, ժամը 17.32-ից մինչև 18.49-ը` Երևանի Մոլդովական 1 հասցեներում տեղակայված ալեհավաքներով։
Վերոնշյալ վերծանումների հետազոտման և դրանք դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցների, այդ թվում` «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսաձայնագրությունները կրող լազերային երկու սկավառակների և դրանց զննման մասին արձանագրության հետ համադրելու արդյունքներով (դրանց համաձայն` Վ.Գիշյանի հետ հանդիպման ժամանող Ս.Հարությունյանը ժամը 14։55։36-ին դեռևս գտնվել է սրճարանից դուրս) Դատարանը փաստում է, որ սրճարանի մենեջեր Անահիտ Բաբայանը սրճարանում օպերատիվ մարմնի աշխատակցուհու առկայության մասին իր 091-302530 հեռախոսահամարից գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին զանգահարել և զգուշացրել է ժամը 15.05.15-ին (թեև դրանից առաջ ևս` ժամը 14.44-ին զանգահարել և Ա.Հովհաննիսյանի հետ 42 վայրկյան տևո-ղությամբ հաղորդակցվել էր)։ Գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի կողմից նախքան այդ ահազանգ ստանալը` Վ.Գիշյանը նրան ուղարկել էր կարճ հաղորդագրություններ ժամը 14.52.44-ին, ժամը 14.53.06-ին, ժամը 15.00.57-ին և ժամը 15.04.25-ին։ Տվյալ ահազանգը ստանալուց հետո ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը ժամը 15.06-ին կարճ հաղորդագրություններ է ուղարկում Վ.Գիշյանին՝ «Ոչ մի բան չվերցնես», ապա՝ «Թուղթ պետք է տա, չվերցնես» բովանդակությամբ (Վ.Գիշյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված նրա «Նոկիա» ապրանքանիշի բջջային հեռախոսի զննման արձանագրության հետ համադրությամբ)։
Ա.Բաբայանի վերոնշյալ հեռախոսազրույցի ավարտից 20 վայրկյան անց գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը Վ.Գիշյանին ժամը 15.05.59-ին, ժամը 15.06.37-ին և վերջապես ժամը 15.07.17-ին ուղարկում է միմյանց հաջորդած թվով երեք կարճ հաղորդագրություններ, որոնց կազմում էր հանդիպման ժամանակ Վ.Գիշյանին ներկայացվելիք «ոչ մի բան չվերցնելու, ապա թուղթը չվերցնելու» պահանջը։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի՝ տուժող Տ.Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացված՝ նրա և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիայի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակի առկայությամբ և այն զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որոնց` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիան Տ.Ուրիխանյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է« որ «Analitik.am» լրատվական կայքում բանկին վերաբերող սուտ և զրպարտող հոդվածներ հրապարակելուց հետո կայքի աշխատակից Ինգան «ակտիվ» զանգահարել է բանկի աշխատակցին և առաջարկել է հիշյալ կայքին յուրաքանչյուր ամիս վճարել մեկ միլիոն դրամ գումար՝ խոստանալով« որ կջնջեն բանկի վերաբերյալ կայքում մինչ այդ հրապարակած բացասական հրապարակումները և նման նոր հրապարակումներ չեն կատարի։
«Analitik.am» էլեկտրոնային լրատվական կայքի զննման մասին արձանագրությամբ, համաձայն որի` 2016թ. սեպտեմբերի 19-ին կատարված այդ քննչական գործողության ընթացքում և արդյունքներով որոնվել և հայտնաբերվել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ այդ կայքում պահպանված հետևյալ հրապարակումները`
1. «ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար» վերտառությամբ՝ հրապարակված 2014թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 03։46-ին«
2. «ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է դնում Գագիկ Ծառուկյանի «Տարվա մարդ» մրցանակը» վերտառությամբ՝ հրապարակված 2015թ. հունվարի 30-ին՝ ժամը 00։27-ին«
3. «Տիրոջը կորցրած ջայլամները» վերտառությամբ՝ հրապարակված 2015թ. հունվարի 30-ին ժամը 18։17-ին«
4. «Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին» վերտառությամբ՝ հրապարակված 2016թ. ապրիլի 5-ին՝ ժամը 12։54-ին։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերի` վերոնշյալ հրապարակումների առկայությամբ։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերի` 2016թ. մայիսի 2-ին Տիգրան Ուրիխանյանի կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացրած՝ իր և Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրությամբ« Սարգիս Հարությունյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման տեսաձայնագրությունը պարունակող լազերային սկավառակի առկայությամբ և դրանք զննելու մասին արձանագրությամբ։
Տիգրան Ուրիխանյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրության համաձայն` վերջինս, լսելով իր ղեկավարած «Անալիտիկ.ամ» կայքում Տ.Ուրիխանյանի վերաբերյալ տեղ գտած հրապարակումների վերաբերյալ վերջինիս բացահայտ դժգոհությունը, Անին առաջարկում է քննարկել համագործակցության պայմանները, որին ի պատասխան` Ուրիխանյանն առաջ է քաշում միակ պայմանը` «անիմաստ տեղն իրեն չկպնել», Ա.Հովհաննիսյանին առաջարկում է կարճ հաղորդագրությամբ կամ նամակով իրեն գրել` նշելով օրը, չափը, խոստանում, որ կհանդիպեն, այն էլ` առանց միջնորդների, որին Ա.Հովհաննիսյանը համաձայնում է` նշելով, որ խնդիր չի տեսնում։
Զննված տեսագրության համաձայն` Անի Հովհաննիսյանը, լսելով «Analitik.am» լրատ-վական կայքում Տ.Ուրիխանյանի վերաբերյալ սուտ և վարկաբեկիչ հրապարակումները դադարեցնելու վերաբերյալ նաև Ս.Հարությունյանի միջոցով փոխանցված պահանջը, հաստատում է, որ Ուրիխանյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` ամսական իրեն պետք է փոխանցվի երեք հարյուր, ըստ դատաքննության արդյունքների` երեք հարյուր հազար ՀՀ դրամ գումար, ընդ որում` ըստ նույն տեսաձայնագրության` Ա.Հովհաննիսյանի առաջարկով այդ գումարը ստանալու և նրան էր փոխանցելու 093-568975 հեռախոսահամարը շահագործող Ա.Հովհաննիսյանի օգնականը` Վարդուհին (ըստ դատաքննության արդյունքների` Վարդիթեր Գիշյանը)։ Տեսաձայնագրության համաձայն` Անի Հովհաննիսյանը, իր մոտ ֆիքսելով Ս.Հարությունյանի հեռախոսահամարը, նշում է, որ Վարդուհին վաղը նրան կզանգի, կասի` երբ, ոնց, որտեղ, կասի նաև մեյլը, ֆեյսբուքի պրոֆիլն էլ, որ պահի տակ ինչ-որ բան պետք լինեի, ավելի հեշտ լինի շփվելը։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի` 2016թ. մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տ.Ուրիխանյանի կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացրած՝ 2016թ. ապրիլ ամսին իր 098-040140 և Անի Հովհաննիսյանի 098-742134 բջջային հեռախոսահամարների միջև եղած կարճ «SMS» հաղորդագրությունների բովանդակության թղթային վերծանումների առկայությամբ և այն զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որոնց` հաղորդագրություններում առկա են 2016թ. ապրիլ ամսին Տիգրան Ուրիխանյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման« այդ թվում՝ 2016թ. ապրիլի 14-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 16 հասցեում գտնվող «Գոլդ Սթար» սրճարանում հանդիպելու կապակցությամբ վերջիններիս միջև պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ տվյալներ։
Սույն դատական ակտով ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի կարգով որպես ապացույց ճանաչվող ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնակատար Ռ.Հովհաննիսյանի 2017թ. մայիսի 11-ի 40/3-2204 նամակով, համաձայն որի` սույն գործով որպես վկա հարցաքննված Սարգիս Լեռնիկի Հարությունյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դա-տարանի 2015թ. դեկտեմբերի 23-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, այդ պատիժը նա կրում 2017թ. փետրվարի 7-ից։ Վերոնշյալ ապացույցով Դատարանը հաաստատված է համարում 300.000 ՀՀ դրամ գումարը Վ.Գիշյանին փոխանցելու և դրան նախորդող օրերին որպես վկա հարցաքննված Ս.Հարությունյանի ազատության մեջ գտնվելու, Անի Հովհաննիսյանի և Վարդիթեր Գիշյանի հետ հանդիպումներին մասնակցելու, վերջինիս հետ հեռախոսով հաղորդակցվելու իրական հնարավորությունը, դատաքննությամբ հետազոտված այլ ապա-ցույցների հետ համադրությամբ` նաև հանդիպումների և հետախոսազրույցների կայացման փաստերը, ինչպես նաև դրա հիման վրա ստուգում Ս.Հարությունյանի դատաքննական և տուժող Տ.Ուրիխանյանի հակասական ցուցմունքները` ի հաշիվ Ս.Հարությունյանի դատաքննականի առավել արժևորելով վերջինիս նախաքննական և դրանց արժանահավատությունը հաստատած տուժող Տ.Ուրիխանյանի դատաքննական ցուցմունքները։

Տուժող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության դրվագով հետազոտված ապացույցներ.

Վկա Արմինե Մնացականյանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց« որ աշխատում է «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնում` որպես գլխավոր մարկետոլոգ։ Ամբաստանյալին անձամբ չի ճանաչում։ 2016թ. գարնանը իրեն զանգել է Ինգա անունով մի աղջիկ« ներկայացել որպես «Analitik.am» լրատվական կայքի մարկետինգի բաժնի պատասխանատու և համագործակցության առաջարկ արել։ Ինքը խնդրել է« որ Ինգան համագործակցության առաջարկն ուղարկի գրավոր տարբերակով, քանի որ իրենք այդպես են աշխատում։ Ինգան առաջարկել է բանկի ընդհանուր «PR» օգնությունը« բանկի «իմիջի» բարձրացում։ Առաջին հեռախոսազրույցի ժամանակ« երբ հայտնել էր Ինգային գրավոր առաջարկի մասին« Ինգան ասել է« որ պետք է ղեկավարության հետ խոսի, որից հետո կկապվի իր հետ։ Երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ Ինգան հայտնել է« որ առաջարկը գրավոր ներկայացնել չեն կարող ծավալուն լինելու պատճառով։ Ինքն էլ հրաժարվել և տեղյակ է պահել իր ղեկավարին՝ բաժնի պետ Լալի Սվիմոնիային։ Ինգային ասել է« որ եթե առաջարկը գրավոր չլինի, ընդհանրապես նրա հետ չի կարող հանդիպել ու խոսել առաջարկի պայմանների մասին։ Այդ զրույցի ժամանակ Ինգային հարցրել է« թե մոտավորապես որքան կարժենա համագործակցության ամսական արժեքը, որին ի պատասխան` Ինգան նշել է, որ այն սկսում է մեկ միլիոն ՀՀ դրամից« տարեկան կտրվածքով պայմանագիր կնքելու դեպքում կարվեն զեղչեր։
Նշեց, որ «Analitik.am» կայքի մասին ծանոթացել է այն պահից սկսած« երբ բանկի մասին պարբերաբար խոսակցություններ են եղել նշված կայքում, մասնավորապես« որ բանկն է մեղավոր ապրիլյան պատերազմի համար« քանի որ կա ադրբեջանական կապիտալ բանկում։ Այդ հոդվածները միաոճ էին։ Նշեց, որ այդ հոդվածները կայքում հայտնվել են առաջին հեռախոսազրույցից առաջ։ Այսքան ժամանակ չէր եղել« որ զանգեն առաջարկով և գրավոր տարբերակ չուղարկեն։ Հեռախոսազանգից հետո ևս իրենց բանկի վերաբերյալ վարկաբեկիչ հրապարակումները շարունակվել են։ Բանկը այդ վարկաբեկիչ թեմաների շուրջ հայտարարություն է արել «VTB.am» կայքում։ Այն, ինչ կա գրված բանակի այդ հայտարարության մեջ, տեղյակ է։ Տեղյակ է նաև, որ բանկում ադրբեջանական նավթային ֆոնդի բաժին կա։ Ինգայի կողմից նորից զանգ է եղել, կրկնել է« որ չեն կարող հանդիպել, իսկ Ինգան միաժամանակ տեղեկացրել է« որ «Analitik.am» կայքը նաև կազմակերպում է «ԱՍ» մրցանակաբաշխությունը և համագործակցության արդյունքում դրա մասնակիցը կդառնա նաև «ՎՏԲ-Հայաստան բանկը»։ Ինքը հայտնել է Ինգային« եթե նրանց առաջարկն իրենց հետաքրքրի, նրանց հետ կկապվի։ Նշեց, որ տեղյակ չէր« որ Ինգայի ամուսինը իրենց բանկում է աշխատում։ Երբ ինքը զանգել է տվյալ քաղաքային հեռախոսահամարին« որից Ինգան էր զանգել« պարզվել է, որ դա Ինգայի բնակարանի համարն է, Ինգան խնդրել է հետագայում նրան զանգահարել ոչ այդ համարով։ Տվյալ զանգից հետո ևս լրատվական կայքում բանկի և բանկի աշխատակիցների վերաբերյալ վարկաբեկող բովանդակությամբ հրապարակումները շարունակվել են« իրենք ներկայացվել են որպես ազգի դավաճաններ։ Հեռախոսազրույցների ժամանակ Ինգան նրա ղեկավարի անունը չի նշել« միայն ասել է« որ ղեկավարությունից կճշտի գրավոր առաջարկ ներկայացնելու հարցը և տեղյակ կպահի։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ Ինգան տեղեկացրել է« որ փաթեթի ծավալից ելնելով` առաջարկը գրավոր տարբերակով ուղարկել չեն կարող։ Նշեց նաև, որ «Analitik.am» կայքի խմբագրի ձերբակալումից հետո այդ կայքում իրենց բանկի վերաբերյալ հոդվածների հրապարակումները դադարել են։
Վկա Լալի Էմզարի Սվիմոնիայի` հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքով. Համաձայն դրանց` նաև քննվող դեպքի ժամանակ զբաղեցրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը։ Բանկի վերաբերյալ կասկածելի՝ «Armcrimenews.com» լրատվական կայքում 2015թ. դեկտեմբերից« իսկ «Analitik.am» լրատվական կայքում՝ 2016թ. հունվարից կատարված հրապարակումներում նշվել է« թե «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունը« որը 100 տոկոսով պատկանում է «ՎՏԲ բանկ» ընկերությանը և որի բաժնետոմսերի երեք տոկոսը պատկանում է Ադրբեջանի նավթային հիմնադրամին« իբրև թե վնաս է պատճառում Հայաստանին և գրեթե ծառայում է Ադրբեջանի օգտին՝ որպես հետախուզական տեղեկատվական կենտրոն։ Այդ ասեկոսեներն ու վարկածները նպատակ են հետապնդել ՀՀ բնակչությանը գցել մոլորության մեջ՝ վտանգելով երկրի ֆինանսական կայունությունը։ Մինչդեռ Ադրբեջանի նավթային հիմնադրամը «ՎՏԲ բանկի» բաժնետեր է դարձել միայն 2013 թվականին« որի մասին հրապարակվել է նաև պաշտոնական «VTB.ru» կայքում և դա հայտնի է եղել բոլորին։ Այդ մասին միայն 2016թվականին բարձրաձայնելն իր կարծիքով եղել է կասկածելի։ Մասնավորապես` 2016թ. ապրիլից սկսած« նույն կայքերում այդ հրապարակումները դարձել են առավել ինտենսիվ։ Հրապարակումների հեղինակները« առանց խղճի խայթի« օգտագործել են Հայաստանի քաղաքական կյանքի դրամատիկ իրադարձությունները« խաղացել են հայ ժողովրդի անկեղծ զգացմունքների հետ։ Այլ լրատվական կայքերով այդ մասին որևէ հրապարակում չի արվել« ուստի իրենք չեն փորձել կապվել նրանց հետ՝ պարզելու այդ հրապարակումների կատարման պատճառները։ 2016թ. մարտ ամսին իր ղեկավարած բաժնի աշխատակցուհի Արմինե Մնացականյանը տեղեկացրել է« որ բանկի հեռախոսազանգերի կենտրոնի միջոցով իրեն է զանգահարել «Analitik.am» լրատվական կայքի աշխատակցուհի ոմն Ինգա« ով ներկայացել է որպես մարկետինգի մենեջեր և կայքի ու բանկի միջև ֆինանսական համագործակցություն առաջարկելով՝ խնդրել է հանդիպում։ Քանի որ այդ կայքը բանկի մասին հրապարակել էր միայն իրականությանը չհամապատասխանող և բացասական հոդվածներ« որոշել են նրանց հետ չհանդիպել« քանի որ «Analitik.am» լրատվական կայքը դա կարող էր օգտագործել իրենց դեմ` ներկայացնելով« որ բանկն է հանդիպումը նախաձեռնել։ Այդ պատճառով հանձնա-րարել է Արմինեին զանգահարել Ինգային ու առաջարկել գրավոր տեսքով ուղարկել նրանց ֆինանսական առաջարկը« որպեսզի ապացույց ունենան« որ ֆինանսական համագործակցության առաջարկն եղել է այդ կայքի« այլ ոչ թե իրենց կողմից։ Սակայն նրանք հրաժարվել են՝ պնդելով« որ հանդիպում լինի։ Հաշվի առնելով այն հանգամանքը« որ բանկի 8787 հեռախոսահամարով կատարվող հեռախոսազանգերը ձայնագրվում են« առաջարկել է Արմինեին« որ այդ հեռախոսահամարով զանգի Ինգային ու մանրամասն տեղեկանա« թե նրանք ինչ առաջարկություններ են ներկայացնելու բանկին։ Այդ խոսակցության ընթացքում ամսական մեկ միլիոն ՀՀ դրամից սկսած իրենց կայքին գումար տրամադրելու դիմաց Ինգան առաջարկել է ապահովել բանկի դրական «PR»-ը« որից ինքը ենթադրել է« որ պետք է նախկինում կատարված բոլոր հրապարակումները այդ կայքից ջնջվեն։ Ելնելով այն հանգամանքից« որ իրենց կարծիքով «Analitik.am» կայքը ոչ պրոֆեսիոնալ է« և ոչ հավաստի ինֆորմացիայի աղբյուր` հրաժարվել են նրանց համագործակցության առաջարկից։ Այդ ընթացքում՝ մինչև բանկի կողմից կայքին բացասական պատասխան տալը« բանկի վերաբերյալ հրապարակումները նրանց կողմից դադարեցվել են։ Ֆինանսական համա-գործակցության առաջարկը մերժելուց հետո «Analitik.am» լրատվական կայքը վերսկսել է բանկի վերաբերյալ բացասական և կեղծ տեղեկությունների հրապարակումը։
Վկան նաև հայտնել է« որ հիմնվելով իր մասնագիտական փորձի վրա՝ «այդ բոլոր կեղծ հրապարակումների կատարումը գնահատում է որպես հրապարակումները նախաձեռնողների կողմից ֆինանսական շահագրգռվածություն»։
Վկա Ինգա Կիրակոսյանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց, որ ամբաստանյալի հետ իր հարաբերություններն եղել աշխատանքային։ 2015թ. նոյեմբերից սկսել է աշխատել «Analitik.am» կայքում` որպես գովազդի բաժնի պատասխանատու, առաջին 2-3 ամիսն փորձաշրջան է անցել։ Իր պարտականությունների մեջ է մտել ՀՀ-ում գործող կազմակերպություններին առաջարկել գովազդ «Analitik.am» կայքում` տեղադրելով «բաներների» կամ ասուլիսների տեսքով։ Տարեկան «ԱՍ» մրցանակաբաշխությունում մաս-նակցելու կազմակերպումը, այսինքն` ցուցաբերել կազմակերպությանը ընդհանուր լրատվական աջակցություն և այլն։ Մոտ 2 ամիս «Սփյուռ» տեղեկատուի ցանկով զանգահարել է կազմակերպություններին և առաջարկել գովազդ։ Ամանորյա տոներից հետո իր մոտ առաջացել են ընտանեկան խնդիրներ, և ինքը սկսել էր հազվադեպ այցելել գրասենյակ, իսկ փետրվարին, հասկանալով, որ չի կարող այլևս աշխատել, այդ մասին հայտնել է Անի Հովհաննիսյանին, ով խնդրել է գոնե ազատ գրաֆիկով աշխատել և այն կազմակերպությունները, որոնց հետ արդեն կապ էր հաստատել, հետևողական լինել մինչ նա գտնի իրեն փոխարինող նոր աշխատողի, ինչին համաձայնել է։ Կազմակերպութ-յուններին զանգահարելուց իր ղեկավարի հետ չի պայմանավորվել, թե որտեղ զանգի և ում ինչ առաջարկի։ Աշխատանքի ընդունվելուց իրեն բացատրել էին, թե կայքն ինչ հնարավորություններ ունի, այսինքն` իմացել է, թե կազմակերպություններին ինչ է առաջարկվելու` գովազդելու պայմանները, ժամկետները, գովազդի գումարը։ Ունեցել են գովազդային մեկ փաթեթ, որը հիմնականում վերաբերել է փոքր և միջին բիզնեսներին։ Հայտնեց, որ գրասենյակում նախկինում ունեցել են պատրաստի փաթեթ, որը ցանկության դեպքում ուղարկվել է կազմակերպությանը։ Խոշոր բիզնեսների առաջարկը տարբերվել է և ցանկության դեպքում կազմակերպության ներկայացուցչի հետ պայմանավորվել է, հանդիպել և բացատրել պայմանները։ Առավոտյան աշխատանքային օրը պլանավորել և ըստ այդ պլանի` աշխատանքը կատարել է։ Բանկերի ցանկին անդրադարձել է առաջին անգամ 2015թ. նոյեմբեր ամսին, նաև զանգահարել է «ՎՏԲ- Հայաստան բանկ»։ Քանի որ տարվա վերջ էր, շատ կազմակերպություններ, այդ թվում` «ՎՏԲ- Հայաստան բանկի» աշխա-տակիցն ասել են, որ բյուջեն սակավ է և խնդրել են զանգահարել հաջորդ տարի։ Այդ կազմակերպություններին գրանցել է առանձին ցուցակում և անդրադարձել արդեն հաջորդ տարի։ «ՎՏԲ- Հայաստան» և մյուս բանկերին ու կազմակերպություններին զանգահարելն իր նախաձեռնությունն էր, և իրեն ոչ մեկ չի հանձնարարել։ Առաջին խոսակցության ժամանակ «ՎՏԲ- Հայաստան բանկին» չի հասցրել ներկայացնել պայմանները։ Իրեն պատասխանել են, որ զանգի հաջորդ տարի, թե ընդհանուր առմամբ քանի անգամ է զանգահարել, չի հիշում, սակայն իմաստալից խոսակցություն եղել է 2 անգամ։ Առաջին անգամ արդեն 2016 թվականին խոսացել է նրանց գովազդի պատասխանատուի հետ, ներկայացրել է փաթեթը և հնարավորությունները, ինչի վերաբերյալ իրեն պատասխանել են, որ կխորհրդակցի և հետ կզանգի։ Երբ հետ են զանգել, իրեն խնդրել են, որ ուղարկի փաթեթը, սակայն ինքը բացատրել է, քանի որ պատրաստի փաթեթը չկա, պատրաստ է հանդիպել և արդեն տեղում, ավելի մանրամասն բացատրել բոլոր առաջարկվող պայմանները և կայքի հնարավորությունները։ Երկրորդ խոսակցությունը եղել է, երբ զանգահարել էին իր բնակարան (քանի որ ինքը մինչ այդ իր բնակարանից էր բանկ զանգել) և նորից խնդրել են, որ ուղարկի փաթեթը, սակայն ինքը նորից պատասխանել է, որ չկա այդպիսի փաթեթ, որ նրանց ներկայացնի, դրա համար է պատրաստ հանդիպել և տեղում բացատրել պայմանները։ Այդ ժամանակ են իրենից հարցրել, թե իրենք ինչպես են պատկերացնում մատուցվելիք ծառայության մոտավորապես արժեքը, որին ի պատասխան` հայտնել է, որ խոշոր կազմակերպությունների համար տարեկան պայմանագիր կնքելու դեպքում ամսեկան վճարը կկազմի մոտ 800.000-1.000.000 ՀՀ դրամ, նաև ասել է, թե ինչ է մտնում այդ գումարի մեջ։
Նախաքննության ընթացքում ցուցմունք տալիս երկար ժամանակ՝ մոտ 5-6 ժամ գտնվել է այնտեղ, ինչն իր համար շատ ճնշող էր, նաև առաջին անգամ էր հարցաքննվում։ Այն, որ «Analitik.am» կայքը «ՎՏԲ -Հայաստան բանկի» մասին վարկաբեկող հոդված է հրապարակել, իմացել է ինտերնետային կայքերից, Անի Հովհաննիսյանին ձերբակալելուց հետո։ Այն, որ իրեն կասկածում են շորթման մեջ, տեղեկացել է քննիչից, սակայն չեն բացատրել, որ իրավունք ուներ ցուցմունք չտալ։ Հայտնեց, որ նաև տեղյակ է, որ որոշում է կայացվել իր նկատմամբ քրեական հետապնդումը չիրականացնելու մասին։ Պնդեց, որ կազմակերպություններին զանգահարելը ինքն է պլանավորել, աշխատանքի մեջ իրեն չեն ուղղորդել։ Կազմակերպությունների հետ կապվելը և առաջարկություններ անելն իր պարտականությունն էր, քանի որ այլ աշխատող չկար։ «ՎՏԲ -Հայաստան բանկի» աշխատակցուհու անունը, ում հետ ինքը շփվել է, Արմինե էր։ Նրա հետ կապը հաստատել է` իր բնակարանից զանգահարելով։ Արմինեին տվել է իր շահագործած այն հեռախոսահամարը, որը տրվել էր իրեն Անի Հովհաննիսյանի մոտ աշխատանքի ընդունվելիս։ Հեռախոսահամարն այդ ժամանակ արդեն հանձնել էր գրասենյակ, իսկ Արմինեին ասել է, որ ցանկացած պատասխանի դեպքում կարող է զանգահարել այդ համարով, սակայն նա վերստին զանգահարել է իր բնակարանի հեռախոսահամարին։ Երբ խնդրել է, որ բնակարանի հեռախոսահամարով այլևս չզանգի, իրեն պարզաբանել է, որ այդ հեռախոսահամարն էր ֆիքսվել, այդ պատճառով դրա վրա է զանգահարել։ Հայտնեց, որ իր աշխատելու ժամանակահատվածում «Analitik.am»-ի գրասենյակը գտնվել է Բուզանդի փո-ղոցի վրա, 2-րդ հարկում մեկ սենյակ էր, իսկ 6-րդ հարկում` 2 սենյակ։ Հետագայում գրասենյակը տեղափոխվել է «Ակցեռնի» շենք, որի հասցեն և հարկը չի հիշում։ Անի Հովհաննիսյանին, որպես ղեկավարի, իր աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն չի տրվել։ Պայմանավորվածությունը հետևյալն էր՝ ինքը զանգահարել և կայքի պայմաններն է առաջարկել, եթե ինչ-որ կազմակերպություն համաձայնել կամ ցանկացել է օրինակ` ասուլիս կազմակերպել, այդ ժամանակ տեղեկացրել է Անիին, վերջինս էլ իր հերթին տեղե-կացրել է այն աշխատակցին, ով զբաղվում էր ասուլիսի նախապատրասմամբ։ Անիին անձամբ շատ քիչ է տեսել և «ՎՏԲ- Հայաստան բանկի» մասով ոչինչ չի ասել, քանի որ դեռևս անորոշ վիճակ էր. բանկից ասել էին, որ կխորհրդակցեն և կզանգեն։ Ի սկզբանե քննիչի մոտ ինքը ասել է, որ ըստ իր և Անի Հովհաննիսյանի պայմանավորվածության` ինքը զանգել է տարբեր կազմակերպությունների, հետո երբ հարց են տվել, թե զանգել է ինքնագլուխ, ինքը պատասխանել է, որ զանգել է, որովհետև իրեն ղեկավարը՝ Անի Հովհաննիսյանն է ասել, սակայն իրականում նկատի է ունեցել այն պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերել Անիի հետ՝ նրա մոտ աշխատանքի ընդունվելուց, որևէ կազմակերպություն Անին երբեք չի առանձնացրել, թեև հնարավոր է` Անին ընդամենն ընթացքում հետաքրքրվել է, թե այլ զանգեր կատարում է, թե՝ ոչ, նորություն կա, թե՝ ոչ։ Չի նկատել, որ Անին «ՎՏԲ-Հայաստան բանկի» հանդեպ ուշադրություն ցուցաբերի։ Նոր աշխատանքային վայր այցելել է մեկ անգամ, հասցեն ու հարկը չի հիշում, բայց հիշում է, որ բարձրացել է վերելակով։ Այնտեղ 4-5 սենյակ էր։ Ունեցել է այնտեղ համակարգիչ՝ նոթբուք։ Տնօրենը ևս ունեցել է համակարգիչ։ Տնօրենի համակարգչից ինքը չի օգտվել, քանի որ իր համակարգիչը մշտապես ազատ էր։ Սակայն տեսել է, որ այլ աշխատողներ տնօրենի նոթբուքից օգտվում են, եթե աշխատանքի բերումով նրանց պետք է եղել։ Տնօրենն առանձին սենյակ չի ունեցել, գրասենյակ է այցելել հազվադեպ։ Իրենից բացի մոտ 5-6 աշխատող է եղել։ «ՎՏԲ- Հայաստան բանկի» աշխա-տակիցը առաջին և երկրորդ հեռախոսազանգերի ժամանակ խնդրել է նրանց ներկայացնել գովազդային ծառայությունների փաթեթը, սակայն երկու անգամ էլ նրան հայտնել է, որ փաթեթ չկա, պատրաստ է այն բանավոր կերպով ներկայացնել հանդիպման ժամանակ։ Նշեց, որ 2016թ. փետրվարից արդեն չի աշխատել, ուղղակի Անին խնդրել էր շարունակել հետևողական լիներ բոլոր անորոշ գործերով, մինչև նոր աշխատողը կգա։ Այդ ընթացքում ինքն այլևս գրասենյակ չի այցելել և իր բնակարանից է զանգահարել, թեև հնարավոր է, որ իր անձնական բջջային հեռախոսահամարից էլ զանգած լինի։ Հարցաքննվելիս քննիչին հայտնել էր, որ քաղաքից բացակայել է և այդ ժամանակ իր բջջայինը անջատված է եղել, իսկ երբ վերադարձել է, Անին հետաքրքրվել է, թե կարող է ինչ-որ կազմակերպություններից իրեն զանգահարած լինեն։ Այդ կազմակերպությունների մեջ եղել է նաև «ՎՏԲ-Հայաստան բանկը»։ Հետո Անին հարցրել է, թե կարող է նորից զանգել այդ կազմակերպություններին։ Հիշեց, որ քննիչին ասել է, որ չի հիշում, թե կոնկրետ այդ ժամանակ «ՎՏԲ-Հայաստան բանկ» վերստին զանգահարել է, թե` ոչ, քանի որ մի շարք կազմակերպությունների էր զանգել, սակայն քանի որ քննիչը հարցադրումը ձևակերպել է «ՎՏԲ-Հայաստան բանկի» վերաբերյալ, նշել է, որ հնարավոր է, որ այդ բանկ էլ է զանգահարել։ Իրականում այդ օրը զանգահարել է մի քանի կազմակերպություններ, սակայն չի հիշում, թե կոնկրետ որ կազմակերպություններին է զանգահարել։ Հայտնեց, որ քննիչի մոտ ցուցմունք տալիս հոգեբանորեն ճնշված էր, քանի որ քննիչն իրեն ասել էր, որ կարող է իրեն էլ շորթման մեջ մեղադրի։ Վերստին պնդեց, որ քննիչին հայտնել է, որ Անիի կողմից որևէ կազմակերպություն, այդ թվում` «ՎՏԲ - Հայաստան բանկը», չի առանձնացվել, դա հստակ հիշում է և կմտապահեր, քանի որ իր ամուսինն աշխատում է այդ բանկում։ Ինքը զանգահարել է մի շարք կազմակերպությունների, սակայն քանի որ քննիչը կենտրոնացել էր «ՎՏԲ-Հայաստան բանկի» վրա, հարցն ուղղել է հատկապես այդ կազմարեպության առնչությամբ, իր ցուցմունքում այդպես է արձանագրվել։ Հայտնեց, որ ցուցմունք տալուց հետո իր նախաքննական ցուցմունքները չի տեսել, իրեն դատական նիստից առաջ ոչ մեկ չի խնդրել, որ այլ բան ասի, կաշկանդվածություն չունի, իր ամուսինն այժմ էլ աշխատում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում։
Վկա Էդուարդ Ղումաշյանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց, որ 2008 թվականից մինչ 2016թ. նոյեմբերի 1-ն աշխատել է «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում` որպես անվտանգության վարչության պետ, այնուհետև ազատվել է իր դիմումի համաձայն` առողջական խնդիրների պատճառով։
2015թ. դեկտեմբեր ամսվա վերջերին գտնվել է հերթական արձակուրդում, երբ «ՎՏԲ-Հայաստան բանկի» գովազդի և հասարակության հետ կապերի բաժնի էլեկտրոնային փոստին եկել է ինչ-որ կայքից հոդվածի վրա հղում, նաև եղել է այդ հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը, որը ռուսերեն լեզվով էր։ Քանի որ տնօրենը և տեղակալը չեն տիրապետում հայերեն լեզվին, այդ հոդվածները վերոնշյալ բաժնի աշխատակիցները ուղարկել են բանկի ղեկավարներին և վարչության պետերին, ինչը աշխատանքային նորմ է, հետագայում ինքը խնդրել է բաժնի աշխատակիցներին իրեն տրամադրել հոդվածների պատճեները։ 2016թ. հունվարի աշխատանքային առաջին օրերին նույնատիպ հոդվածներ են եղել, իսկ հունվար ամսվա կեսերին ինչ-որ ինտերնետային կայքում հայտնվել է բաց նամակ` ուղղված ՀՀ նախագահին, իրավապահ մարմիններին և կենտրոնական բանկին, որ «ՎՏԲ-Հայաստան բանկին» զրկեն բանկային գործունությամբ զբաղվելու լիցենզիայից։ Այդ հարցով զբաղվելու ցուցում բանկի ղեկավարությունից չի ստացել, քանի որ դա իր գործառույթների մեջ չէր մտնում։ Ամռանը իրեն հրավիրել են Հատուկ քննչական ծառա-յություն, որտեղ հարցաքննել են «Analitik.am»-ի հոդվածների վերաբերյալ։ Հարցրել են, թե իր մոտ արդյո՞ք չեն պահպանվել վերոնշյալ հոդվածները, չի ճանաչում արդյո՞ք ոմն Արտյոմին, վերջինիս հետ երբևէ հանդիպում ունեցել է, թե` ոչ, ինչին պատասխանել է, որ «Արմքրայմնյուզ.քոմ» և «Անալիտիկ.ԱՄ»-ի հոդվածները իր մոտ պահպանվել են, դրանք առգրավման համար ներկայացրել է քննիչին։ Քննիչին հայտնել է, որ Արտյոմ անունով անձ չի ճանաչում և նրա հետ հանդիպում չի ունեցել։ Հայտնեց, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» հաճախ զանգահարում են տարբեր լրատվամիջոցներ և առաջարկում գովազդել բանկը իրենց կայքերում։ Այդ ժամանակահատվածում, երբ բանկին վարկաբեկող հոդվածներ են տպագրվել, «Analitik.am» կայքից ևս եղել է զանգ և գովազդի առաջարկ։ Արդյո՞ք այլ կայքերում ևս եղել են բանկին վարկաբեկող նմանատիպ հոդվածներ, թե՝ ոչ, չգիտի, քանի որ չի հետաքրքրվել, իսկ այդ հոդվածներին ծանոթ է, քանի որ դրանց վրա հղումը ուղարկվել է բանկի գովազդի և հասարակության հետ կապերի բաժնի էլեկտրոնային փոստին։ Այն, թե իբրև Արտակ Գալստյանը տարբեր խոսակցությունների ժամանակ հայտնել է, որ հանդիպել է իր հետ և քննարկել այդ հոդվածները, հայտնեց, որ նման բան չի եղել։ Հայտնեց, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը» հանդիսանում է ՌԴ-ում գտնվող «ՎՏԲ» բանկի դուստր ձեռնարկությունը, բաժնետերերին չի ճանաչում։ Գիտի, որ ՌԴ Կառավարությունը ունի բաժնեմաս, բաժնետերերից մեկն էլ ադրբեջանական նավթային ընկերությունն է, որի բաժնեմասը կազմում է 2.95%։ Վարկաբեկիչ հոդվածով կոչ էր արվում վարկառուներին և ավանդատուներին հրաժարվել «ՎՏԲ»-ի ծառայություններից, քանի որ իբր այդ գումարներն ուղարկում են Ադրբեջան, այդ գումարներով գնվում է զենք, ինչն օգտագործվում է Հայաստանի դեմ։ Հոդվածի հեղինակը նշված հետևության էր հանգել` հաշվի առնելով, որ «ՎՏԲ» խմբի կազմում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկի» մոտ 2.95% բաժնեմաս պատկանում է ադրբեջանական նավթային ընկերությանը։ Նշեց նաև, որ բանկի գովազդի և հասարակության հետ կապերի բաժին զանգ եղել է, առաջարկել են գովազդել իրենց բանկն այդ կայքում, բայց թե որ կայքի աշխատակից է զանգահարել, չի հիշում։ Դրա մասին տեղեկացվել է գովազդի բաժնի աշխատակիցների կողմից, պատահաբար, քանի որ դրա հետ կապված աշխատանքային որևէ պարտականություն չի ունեցել։
Վկա Նարեկ Սադոյանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց, որ 2015թ. վերջերից մինչև 2016թ. սկիզբն ընկած ժամանակահատվածում «Անալիտիկ.ամ» կայքում եղել են «ՎՏԲ- Հայաստան բանկի» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող որոշակի հրապարակումներ, համաձայն որոնց` այդ բանկը ներկայացվել է որպես ադրբեջանական, ներկայացվել է նաև, որ այն գործունեությունը, որ վարում է «ՎՏԲ- Հայաստան բանկը», չի բխում Հայաստանի շահերից և այլն։ Որքանով որ տեղյակ է, 2016թ. որպես «Անալիտիկ.ամ» կայքի աշխատակիցը զանգահարել են «ՎՏԲ- Հայաստան բանկ», առաջարկել է կնքել ֆինանսական համագործակցության ինչ-որ պայմանագիր, որով այդ ընկերությունը պետք է ծառայություններ մատուցեր բանկին։ Այդպիսի պայմանագիր չի կնքվել, քանի որ իր կարծիքով բանկին այդ ծառայություններն անհրաժեշտ չէին, բացի այդ, այդ առաջարկն արվել է այն ընկերությունից, որը լրատվամի-ջոցներում բանկի վերաբերյալ վարկաբեկիչ հրապարակումներ էր տեղադրում, այսինքն` տրամաբանություն չկար որևէ կերպ համագործակցել տվյալ ընկերության հետ։
Այդ հրապարակումներից մի քանիսը կարդացել է, այդ կայքի դեմ քաղաքացիական հայց են ներկայացրել դատարան` պահանջելով հերքել այդ հրապարակումները և ներկա պահին այդ քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է։ Դժվարացավ վերհիշել, թե քաղաքացիական հայցը դատարան է ներկայացվել հրապարակումները դադարեցնելուց հետո, թե մինչ այդ։
Այն հարցին թե, ով և որ ստորաբաժանումն է զբաղվում այդպիսի պայմանագրեր կազմելով, հայտնեց, որ այդ գործառույթի մեջ ներգրավված են բանկի մի շարք ստորաբա-ժանումներ և ամեն պայմանագիր իր առանձնահատկությունն ունի. քանի որ տվյալ պայ-մանագրի առարկային ծանոթ չէ, չգիտի, թե այդ պայմանագիրը կոնկրետ որ ստորաբաժա-նումներով պետք է անցներ։ Պայմանագրերը վերջում են գալիս իրավաբանական վարչություն և իրենք միայն նայում են, թե պայմանագիրը իրավական տեսանկյունից կազմված է ճիշտ, որից հետո միայն պայմանագիրը ստորագրվում է։
Որքանով տեղյակ է, այդ առաջարկը եղել է բանավոր և եղել է առնվազն մեկ զանգ։ Դժվարացավ վերհիշել, թե ընդհանրապես լրատվամիջոցների հետ պայմանագրեր կնքել են, թե` ոչ, սակայն չբացառեց, որ կնքած լինեն։
Նշեց, որ համագործակցային պայմանագրեր կնքելն արտառոց երևույթ չեն, այսինքն` բանկին առաջարկ է արվում, թե համագործակցությանն առարկան ինչ է լինելու, և բանկն էլ որոշում է կնքել պայմանագիր, թե` ոչ։ Տվյալ դեպքը արտառոց էր նրանով, որ այդպիսի բո-վանդակությամբ հրապարակումներ էին եղել, որից հետո է համագործակցության վերաբերյալ հեռախոսազանգ կատարվել։
Հայտնեց, որ «ՎՏԲ- Հայաստան բանկի» սեփականատերը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության «ՎՏԲ» բանկը, իսկ բանկի 2.3 կամ 2.5% բաժնեմասի սեփականատեր է հանդիսանում ադրբեջանական ծագում ունեցող ինչ-որ ընկերություն։ Հայտնեց, որ այդ ադրբեջանական կազմակերպությունը «ՎՏԲ- Հայաստան բանկի» վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Հայաստանի բանկի շահույթի տոկոսը չգիտի, տեղյակ չէ` շահույթն ինչպես է բաշխվում, ադրբեջանական կազմակերպությանը ևս բաշխվում է, թե`ոչ։ Հարցին, թե տվյալ խնդրի շուրջ «ՎՏԲ- Հայաստան բանկի» գործունեությունն այլ կայքեր լուսաբանել են, թե` ոչ, հայտնեց, որ ևս մեկ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն է նման հրապարակումներ արել։ Նշեց, որ Արտակ Գալստյանի հետ հանդիպել է մեկ անգամ, բանկում՝ կապված վերջինս որդու հետ, ով որոշակի քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել բանկի հետ, Արտակի հետ քննարկել են միայն այդ հարցը։ Արտակին երբևէ չի այցելել, Արտակին գումար չեն առաջարկել։ Տեղյակ չէ, որ այլ կայքերում բանկի վերաբերյալ հրապարակումներ եղել են, թե`ոչ։ Եթե այդ կայքերից զանգահարեին իրենց գովազդային առաջարկություն անելու համար, ինքը հստակ չի կարող ասել, թե բանկը դրան ինչպես կարձագանքեր։
Չգիտի, թե ովքեր են այդ կայքերի սեփականատերերը, տեղյակ է միայն, որ Անի Հովհաննիսյանը «Անալիտիկ.ամ» կայքի տնօրենն է։ Չգիտի, թե Արտակ Գալստյանը որ կայքի հետ կապ ունի։ Բանկի վերաբերյալ հոդվածները եղել են այն մասին, թե իբր բանկն ադրբեջանական է, ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորներին և հերոսներին դատի է տվել։ Այդ հրապարակումների համար դատի են տվել միայն «Անալիտիկ.ամ» կայքին, իսկ մյուս կազմակերպության հասցեն չեն իմացել, դրա համար նրա դեմ քաղաքացիական հայց չեն ներկայացրել։ Նշեց, որ «Ալգա» ընկերությունը ևս նույնաբովանդակ հրապարակումներն է արել։ Նշեց, որ համագործակցության, մասնավորապես` ինչ-որ ծառայություններ մատուցելու վերաբերյալ բանկ կատարված հեռախոսազանգի մասին գիտի բանկի այլ ստորաբաժանման աշխատակիցներից, իսկ թե կոնկրետ ով է հայտնել, չի հիշում։ Հաշվի առնելով, որ «Անալիտիկ.ամ» կայքի հետ պայմանագիր չի կնքվել` կարող է վստահաբար փաստել, որ այդ առաջարկը մերժվել է։
Նշեց նաև, որ չգիտի, թե բանկի աշխատակիցների հեռախոսազրույցները ձայնագրվում են, թե` ոչ։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի` Երևանի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. հուլիսի 16-ի ԵԱՔԴ/0882/10/16 որոշման հիման վրա «ԱրմենՏԵլ» ՓԲ ընկերությունից ստացված և քրեական գործին կցված՝ Ինգա Սամվելի Կիրակոսյանի բնակարանի 010-525308 և «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲ ընկերության 010-513749 հեռախոսահամարների միջև 2016թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակի առկայությամբ և այն զննելու արձանագրությամբ« համաձայն որոնց` 2016թ. մարտի 10-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Ինգա Կիրակոսյանի բնակարանի 010-525308 հեռախոսահամարի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության 010-513749 հեռախոսահամարի միջև կայացել են ընդհանուր չորս հեռախոսային զանգեր, մասնավորապես`
2016թ. մարտի 10-ին` ժամը 11.39-ին իր բնակարանի ֆիքսված 010-525308 հեռախո-սահամարից Ինգա Կիրակոսյանը զանգահարել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության 010-513749 համարին, բանկի աշխատակցի հետ հաղորդակցվել 213 վայրկյան։
2016թ. մարտի 11-ին` ժամը 11.53-ին նույն ուղղությամբ կատարվել է երկրորդ զանգը, հեռախոսային խոսակցությունը տևել է 55 վայրկյան։
2016թ. մարտի 14-ին` ժամը 11.03-ին նույն ուղղությամբ կատարվել է երրորդ հեռախոսազանգը, հեռախոսազրույցը տևել է 56 վայրկյան։
2016թ. մարտի 15-ին ժամը 11.03-ին` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության 010-513749 հեռախոսահամարից զանգ է կատարվել Ինգա Կիրակոսյանի բնակարանի 010-525308 հեռախոսահամարին, խոսակցությունը տևել է 262 վայրկյան, իսկ նույն ուղղությամբ ժամը 11.30-ին կայացած հերթական հեռախոսազրույցը` 17 վայրկյան։
Գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի անվամբ հաշվառված, սակայն Ինգա Կիրակոսյանի շահագործած (ըստ վերջինիս դատաքննական ցուցմունքի) 096-033603 բջջա-յին հեռախոսահամարից 010-513749 հեռախոսահամարին կատարվել է մուտքային զանգ 2016թ. ապրիլի 4-ին՝ ժամը 16։37-ին, հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 59 վայրկյան։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության կողմից գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրած՝ բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի և որպես «Analitik.am» լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա ներկայացած անձի հետ 2016թ. մարտի 15-ին 010-525308 հեռախոսահամարով կայացած հեռախոսազրույցի ձայնագրության լազերային կրիչի առկայությամբ և այն զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որոնց` հեռախոսազանգը կատարում է Ա.Մնացականյանը, պարզելով, որ այդ զանգին պատասխանում է Ինգան` հեռախոսազրույցի ընթացքում հիշեցնում է նախորդ օրը տեղի ունեցած խոսակցությունը, Ինգայից ճշգրտում է մատուցվող ծառայությունների բնույթը, ամսեկան արժեքը, առաջարկում բանկին ներկայացնել մատուցվելիք ծառա-յությունների առաջարկի գրավոր տարբերակը։ Ի պատասխան` «Analitik.am» լրատվական կայքի աշխատակից Ինգան «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության աշխատակցուհի Արմինեին տեղեկացնում է, որ տարվա կտրվածքով համագործակցելու և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գործունեությունը գովազդելու դեպքում ամսական վճարը կազմելու է մեկ միլիոն ՀՀ դրամ։ Հ-14« Գ.Թ. 153-157 ճանաչել անթույլատրելի
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության անվտանգության վարչության պետ Էդուարդ Ղումաշյանից 2016թ. հուլիսի 19-ին առգրավված՝ «Armcrimenews.com» լրատվական կայքով 2015թ. նոյեմբերի 30-ից մինչև 2016թ. մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված՝ թվով 47 և «Analitik.am» լրատվական կայքով՝ 2016թ. փետրվարի 2-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված՝ թվով 20 հրապարակումների զննման մասին արձանագրությամբ« համաձայն որի` 2016թ. փետրվարի 2-ից հետո «Armcrimenews.com» և «Analitik.am» լրատվական կայքերում «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲ ընկերության վերաբերյալ կատարված հրապարակումներում այն ներկայացվում է որպես ադրբեջանական և թշնամի« իսկ բանկի գործունեությունը` որպես Հայաստանի տնտեսությունը քայքայող և ՀՀ քաղաքացիների համար վնասակար։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մայիսի 16-ի որոշմամբ իրականացված քննչական գործողության` հեռախոսային խոսակցությունների լսման և ձայնագրառման արդյունքներով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների ձեռք բերված և նախաքննական մարմնին տրամադրած` Արտակ Գալստյանի 098-670202 բջջային հեռախոսահամարով 2016թ. մայիսի 18-ից մինչև մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում կայացած հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումներ պարունակող լազերային սկավառակի առկայությամբ և այն զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որոնց` 2016թ. մայիսի 18-ին՝ ժամը 18։22-ին« Արտակ Գալստյանի շահագործած 098-670202 հեռախոսահամարից ելքային զանգ է կատարվել 091-420551 բջջային հեռախոսահամարին, որի ժամանակ 091-420551 հեռախոսահամարի զրուցակից կնոջը՝ ըստ դիմելաձևի՝ Ռուզանին (ըստ դատաքննության արդյունքների` վկա Ռուզանն Ազրոյանին)« Արտակ Գալստյանը հայտնել է« որ եկել է կանանց գաղութ՝ Անիին օգնելու։ Հայտնել է նաև« որ եթե կարողանա Անիին հանել« առաջինն ինքն է վերջինիս ոտքերը կոտրելու« քանի որ միայն նրա նման «անասուն»-ը կարող էր «ՎՏԲ»-ի թեմայի մեջ փորձել փող աշխատել։

Միաժամանակ շորթման երկու դրվագներին վերաբերելի ապացույցներ.
2016թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված՝ «PRINCO BUDGET» տեսակի« «CD-R» ձևաչափի լազերային սկավառակի վրա առկա ձայնագրությունը զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` ձայնագրառման տևողությունը 52 րոպե 53 վայրկյան է։
Ձայնագրառման խոսակցության բովանդակությունից պարզվել է« որ զրույցին մասնակցել են երեք տղամարդ« որոնցից մեկը« ըստ դիմելաձևի «Վանոյի Արտակ»-ն է« մյուսը՝ գործով ամբաստանյալ Անի Հովհանիսյանի եղբայր Գոռ Հովհաննիսյանը« երրորդ անձի ինքնությունը հայտնի չէ։
Խոսակցությունը տեղի է ունեցել Անի Հովհաննիսյանի ու նրա օգնական Վարդիթեր Գիշյանի ձերբակալման 72 ժամը լրանալու նախորդ օրը՝ 2016թ. մայիսի 5-ին« «Վանոյի Արտակ»-ի աշխատավայրում։
Զննությամբ պարզվել է« որ ««Վանոյի Արտակ»-ը հայտնում է զրուցակիցներին« որ «ՎՏԲ» բանկի իրավաբանական վարչության պետն ու անվտանգության պետը եկել են իր մոտ ու իրեն և Անիին առաջարկել են մեկ միլիոն դրամ՝ ՎՏԲ-ի թեմայով հրապարակումները դադարեցնելու համար (Արտակի խոսքերով՝ «Որ ՎՏԲ-ի թեմայից իրենք դուրս գան»)։ Ըստ Արտակի խոսքերի` երբ հիշյալ անձինք հարցրել են« թե կարո՞ղ են« արդյոք« ռուսներին ասել« որ իրենք պատրաստ են հանդիպել« ինքը դրական պատասխան է տվել« միաժամանակ ասել« որ հանդիպման վայրն ինքն է որոշելու։ Իրավաբանական վարչության և անվտանգության պետի հարցին« թե ինչու« ինքը պատասխանել է« որպեսզի նրանց գլուխները պոկի ու մատաղ անի(Լավ չլսվելու պատճառով հնարավոր չէ հասկանալ պատճառաբանությունը)։ Այսինքն՝ Արտակի խոսքերից հասկացվում է« որ ինքը հրաժարվել է դրանից« իսկ Անին հրաժարվելու պատճառով «շոկ»-ի մեջ է ընկել(չի հասկացվում՝ ինչու է հրաժարվել« երեք միլիոն թիվ է շոշափվում)։
- «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության կապակցությամբ «Վանոյի Արտակ»-ը հայտնել է նաև« որ Անի Հովհաննիսյանը գնացել է Ռուսաստանի դեսպանի մոտ ու փող է ուզել նրանից։ «Վանոյի Արտակ»-ի ասելով՝ այդ մասին իրեն զանգել ու հայտնել են« որից հետո ինքը Անիին կանչել ու «շան լափը թափել է նրա գլխին»։ Նրա խոսքերով՝ իրենք հաղորդում են գրել ՀՀ Նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին« ԱԱԾ-ում գործ է քննվում այդ կապակցությամբ« իսկ Անին գնացել ու փող է ուզել դեսպանից։ Դրանից հետո էլ Անին զանգել է ՎՏԲ բանկ« ասել է՝ եկեք ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքենք« իսկ բանկը հաջորդ օրը դա հրապարակել է։
- Շարունակելով՝ «Վանոյի Արտակ»-ը հաղորդել է նաև« որ« երբ ինքը 2014թ-ին Հովհաննես Եսայանին պայմանական վաղակետով «կլոր»-ից (նկատի ունի ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն) ազատելու ժամանակ Անի Հովհաննիսյանին միտումնավոր տարել է իր հետ։ Անիի հարցին« թե ինչու է իրեն տարել այնտեղ« ինքը պատասխանել է վերջինիս« որ սթափվի« որ իմանա« նրա վերջին էլ է այնտեղ։
-«Վանոյի Արտակ»-ն իր զայրույթն է արտահայտել նաև այն բանի կապակցությամբ« որ Անին «խելքը գցել է»« գնացել ու ԱԱԾ տնօրենի եղբորից փող է շորթել։
Տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացությամբ և կից հավելվածով, համաձայն որոնց` փորձաքննությանն է ներկայացվել 2016թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված՝ «PRINCO BUDGET» ապրանքանիշի« «CD-R» ձևաչափի լազերային սկավառակ (սերիական համարը` «P448160113030311»), որի վրա առկա է «Track01» անվանմամբ մեկ ֆայլ՝ «cda» ֆորմատի (սկավառակը գրառվել է որպես ձայնասկավառակ (AudioCD))։ Հետազոտելի ֆայլը հանդիսանում է 52 րոպե 53 վայրկյան ընդհանուր տևողությամբ ձայնագրություն։ Ձայնագրությունը պարունակում է 51 րոպե 03 վայրկյան տևողությամբ խոսակցություն։ Ձայնագրությունն ամբողջական է և դրանում ընդհատումներ չեն հայտնաբերվել։ Ձայնագրված բուն խոսակցությունն ամենայն հավանականությամբ ընթացել է ինչ-որ մի փակ տարածքում (սենյակ« գրասենյակ և այլն)։ Ձայնագրված խոսակցությանը հիմնականում մասնակցում են երեք տղամարդ։ Տղամարդկանցից մեկին զրուցակիցները դիմում են «Գոռ» անունով« երկրորդին՝ «Արտակ» անունով։ Երրորդ զրուցակցի անունը խոսակցության ընթացքում չի հնչում։ Ձայնագրության մեջ խոսակցության բովանդակային փոփոխության հետքեր չեն հայտնաբերվել, ձայնագրված խոսակցությունը վերծանվել է եզրակացությանը կից հավելվածում։
Խոսակցության մասնակից «Արտակ» անունով անձի և երրորդ տղամարդու (ում անունը չի հնչում) բանավոր խոսքերը (ձայները) պիտանի են նույնացմանն ուղղված հետազոտություններ անցկացնելու համար։ Խոսակցության մասնակից «Գոռ» անունով անձի բանավոր խոսքը (ձայնը) պիտանի չէ նույնացմանն ուղղված հետազոտություններ անցկացնելու համար՝ բանավոր խոսքի սակավության և խոսքային այդ սակավ ծավալում անձն անհատականացնող հատկանիշների անբավարարության պատճառով։ Փորձաքննությանը տրամադրված լազերային սկավառակի վրա գրառված ձայնագրությունը բնօրինակ չէ, հետազոտելի ձայնագրության մեջ մոնտաժմանը բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել։ Ձայնագրված խոսակցության մեջ «Արտակ» անունով հանդես եկող անձի բանավոր խոսքը պատկանում է Արտակ Գավրուշայի Գալստյանին,իսկ խոսակցության մասնակից երրորդ տղամարդու խոսքը (ում անունը խոսակցության ընթացքում չի հնչում) պատկանում է Մհեր Աշոտի Փարվանյանին։
Տեսաձայնագրային փորձաքննության թիվ 35451606 եզրակացությանը կից՝ ձայնագրված խոսակցության վերծանման համաձայն`
(Ծանոթություն՝ «Մ.Փ.» տառերով նշված անձի խոսքերը պատկանում են վկա Մհեր Փարվանյանին« «Ա.Գ.» տառերով նշված անձի խոսակցությունները՝ գործով մեղադրյալ Արտակ Գալստյանին). «(…)
Ա. Գ. - Իհարկե որ եթե Անին շշկռվի« տենց էշություն անի« իրան հենց ընդե յե կթաղեն։ ( То есть չի կարա անի հիմա Անին)։ Բայց որ նման մարթիկ կան էտի ես գիդեի։ ... ...։ Հարուր անքամ ասել եմ մի արա։ Փուռը կտան քեզ։ Դաժե էն Հովանես Եսայանին« որ մենք ազատեցինք ... փագեցին« ես պատահական չէր« զանգի Անիին ասի հետս վեկալեցի հետը տա-հետս տարա բեռթ։ Բեռթերի դե-դը-դեմից« որ Հովիկին հանում էի՝ Հովանես Եսայանին« Անին առաչինն էր« որ իրանից ինտեռվյու վեկալավ« վեռչում ասեց չհասկացա ինձ խի՞ բերիր« ասի որ տենաս ապագատ ու խելքի գաս։ Չբերես հասցնես նրան« որ մի օր էլ գամ քեզ սենց հանեմ։ Պառզ խոսում եմ։ Էն որ Անին հանցագոռծ ա՝ դա միանշանակ։ Ես մոռանում եմ էն թեման նրանց հասնում ա թե չէ։ Ինքը հանցագործ ա« ընգեր« ինքը շորթում ա արե։ Անին սաղ վաղտ էլ ...։ Սաղ վախտ ասել եմ ախպեր յան տուր« մի արա տենց բան։
Տ – Ընդեղ ընտանիքի հետ կապված ինչ-որ հարց ա։
Ա. Գ. - Ախպեր ի՞նչ կապ ունի ընգեր« հիմա դե (հա բա)։ Մտի քո-դու քու կայքը ախպեր« մտի նայի ...« մարթու կնգա հասցեին ինչ ասես գրել ա ընգեր« կնիկը ընտանիք չի՞։
Տ – Ախպեր բայց Անին փող չի վեկալե։ Անին ընթամենը խոսացել ա« էնի զանգել ա ասել ա որ տենց բան ա ասել« 300.000 դրամ փող կտամ« ամիսը« Անին ինչ-որ մի բան չի ասե« որ ասել ա ես սենց կանեմ« ընենց կանեմ։ Ասենք ո՞նց պտի ապացուցեն։ Ըտե Անիի շորթումը ո՞նց պտի ապացուցեն։
Ա. Գ. - Ընգեր Անիի շորթումը արթեն ապացուցված ա։
Տ - Վարթին փող են տվե։
Ա. Գ. - Վարթը գը-ընգեր« մոռացի որ դու Անիի ախպերն էս։
Տ – Հա« մոռանում եմ Վառթին (փող են տվե)։
Ա. Գ. - Դու պատկերցրա Տիգրան Ուրիխանյանն էս։
Տ – Հա։
Ա. Գ. - Գնում եմ« գնում էս հաղորթում էս տալի 6-րդ վարչուցյուն։ Ասում էս՝ էս մեր ընգերը ընձնի շորթում ա։ Էս մարթու հետևից պռասլուշկա են դնում« զապիս են անում։ Փողի վրա գրում են շորթում« էս մարթը գալիս ա էտ փողը վեկալում ա։ Դու էս ստեղ« վեռչում էլ ասում ենք ապե չէ« ինքը շորթող չի« ի՞շ կանես դու։ Կասես ախպեր էլ ի՞նչ անեմ։ Փողն էլ ձեռը բռնին էլ ի՞նչ անեմ։ Էտ քո ասածով պտի մարթ չդատեք ընգեր։
Մ. Փ. – Իսկ էտ օքնականը ցուցմունք տվել ա՞ Անիի դեմ։
Ա. Գ. - Հըլը չունեն։ Դե Տիգրանը նենց ա ասե որ вроде ոչ ես« ոչ օքնականս։
Մ. Փ. – Չէ« չէ Անիի օքնականը։
Տ – Անիի օքնականը։
Ա. Գ. - Անիի օքնականը ասել ա ախպեր ջան ինձ ասել ա գնա փող (վեկալ)« փող են տալու« զգուշ կլես« զգուշ կվեռցնես։ Մենակ էտքանը հերիք ա« sms–կեքը հերիք ա« էտ ապուշ պայմանագիրը որ տարե դրել ա ընդե էտի հերիք ա։
Մ. Փ. – Ի՞շ պայմանագիր։
Ա. Գ. - Տվե պայմանագիր ա սարքե հենց իմացել ա էսի բռնվել ա« որ վռոձի Ուրիխանյանի հետ պայմանագիր պտի կնքեր։ ... (օրինակ) ախպեր ջան« եթե Ուրի-խանյանի էտ աշխատողտ պտի պայմանագիր կնքեր խի՞ ա (քո սումկում)։ Գոնե աշխատողի մոտ էտ պայմանագիրը վեկալած ըլնեին։ Միտքը հասկացա՞ր։ Էս էլ ախպեր աշխատողս գնացել ա պայմանագիր կնքելու« էս ի՞նչ կինո եք սարքում։ Ոչ թե աշխատողիտ ղրգում էս փողն ա վերցնում ախպեր ջան« մի հատ էլ sms-կա էս գրում ախպեր ջան« էտ զանգերն ունեն (երևի)։ ... զանգում ա Անիին ասում ա ստե «КГБ»-ից ոնց որ մարթ կա« Անին նամակ ա գրում ասում ա փողը չվերցնես։ Ի՞նչ ա պետք էլ ինձ ապացուցելու« որ դա շորթում ա։ Սխալ ե՞մ։
(…)
Ա. Գ. - Ընգեր հիմա դե ես ունեմ մեդիա« քեզ պառզ եմ ասում« նույն «ВТБ»-ի թեմայով« ... ...։ «ВТБ»-ի իրավաբանական վարչուցյան պետն ա« անվտանգուցյան ... ...« գիդե՞ս իշքան էր ասե« որ թեմայից դուռս գանք (ընթամենը)։ Մեկ միլիոն դոլար։
Ուշադիր (նայի) ասի ... բան էս ասում։ Կարա՞նք Գուսևին ասենք որ պատրաստ էս հանդիպման։ Ասի՝ միանշանակ ապե« բայց տեղը ես եմ որոշում։ (Ասեց բա խի՞)« ասի ... ...« բա խի՞ ...« ասի որ գլուխը կդրեմ ... ոտերի տակ մատաղ անեմ« ք-մ ձեր լավը« դու էտ ո՞ւմ եք ...։ Քուրտ մի շաբաթ դեպրեսիայի մեչ ընգավ։
(…)
Ա. Գ. - Անին ախպեր ջան ո՞նց ասեմ քեզ« նույնիսկ էս «ВТБ»-ի թեմայով ախպեր որ գնացել ա Ռուսաստանի դեսպանից փող էր ուզե ախպեր։ Ինձ զանգին ասին ախպեր։ Կանչել եմ ստե շան լափը« դու լավ չե՞ս ախչիկ ջան։ Մենք էս թեմայով աֆիցիալ ախպեր ջան հաղորդում ենք տալիս հանրա-գլխավոր դատախազին։ ԱԱԾ։ ԱԱԾ-ում քննուցյուն ա գնում։ Մենք գնում ենք ցուցմունքներ ենք տալի« դու էս թեմայի մեչ էս« գնում էս դեսպանից փող էս ուզում։ Հետո էլ ախպեր ջան լրագրողտ զանգում ա «ВТБ» բանկ« ասում ա ախպեր մեր հետ ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքեք։ «ВТБ»-ն հաջորթ օրը դա հրապարակեց ընգեր։ Ասում ա ոնց են ապացուցում« ապե նոր ա՞ ապացուցված ապե« մինչև էտ պռոստը կարողացել եմ պահեմ։
(…)»
Տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 15-ի թիվ 39351606 եզրակացությամբ և կից հավելվածով, համաձայն որոնց` նախաքննական մարմնին Արտակ Գալստյանի պաշտպան, «Ալգա» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Սուսաննա Սարգսյանի ներկայացրած և փորձաքննությանը տրամադրված «Princo» ապրանքանիշի լազերային սկավառակի (սերիական համարը` «M3I65529674-1234») վրա առկա են «NVEExport.0002» անվանմամբ մեկ ֆայլ՝ «mpeg» ֆորմատի և «Голос-_012» անվանմամբ մեկ ֆայլ՝ «mpeg-4» ֆորմատի, որոնցից «NVEExport.0002» անվանմամբ ֆայլը պարունակում է 58 րոպե 02 վայրկյան ընդհանուր տևողությամբ տեսաձայնագրություն« իսկ «Голос-_012» անվանմամբ ֆայլը` 41 րոպե 32 վայրկյան ընդհանուր տևողությամբ ձայնագրություն։ Տեսաձայնագրությունը և ձայնագրությունը պարունակում են միևնույն խո-սակցությունը՝ ձայնագրության համապատասխան տևողությամբ։
Հետազոտելի «NVEExport.0002» անվանմամբ ֆայլի տեսաձայնագրությունը և «Голос-_012» անվանմամբ ֆայլի ձայնագրությունը բնօրինակներ չեն, «Голос-_012» անվանմամբ ֆայլի ձայնագրությունը ամբողջական է՝ անընդհատ« և դրանում մոնտաժման բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել։ Տեսաձայնագրված (ձայնագրված) խոսակցությունն ընթացել է փակ տարածքում (սենյակ« գրասենյակ և այլն)։
Տեսաձայնագրված (ձայնագրված) խոսակցությանը հիմնականում մասնակցում են չորս անձ՝ երեք տղամարդ և մեկ կին, խոսակցության ընթացքում կնոջը դիմում են «Սուսաննա» («Սուսաննա Սարգսյան») անունով։ Տղամարդկանցից առաջինին դիմում են «Կարեն» անունով« երկրորդին՝ «Գոռ»« իսկ երրորդին` «Արտակ» անուններով։
Խոսակցության մասնակիցներ «Սուսաննա» և «Գոռ» անուններով անձանց բանավոր խոսքերը (ձայները) պիտանի չեն նույնացմանն ուղղված հետազոտություններ անցկացնելու համար՝ բանավոր խոսքի սակավության և խոսքային այդ սակավ ծավալում անձն անհատականացնող հատկանիշների անբավարարության պատճառով։
Խոսակցության մասնակիցներ «Կարեն» և «Արտակ» անուններով անձանց բանավոր խոսքերը (ձայները) պիտանի են նույնացմանն ուղղված հետազոտություններ անցկացնելու համար։
Հետազոտելի՝ «NVEExport.0002» և «Голос-_012» անվանումներով ֆայլերի տեսաձայ-նագրված (ձայնագրված) խոսակցության մեջ՝ «Արտակ» անունով հանդես եկող անձի բանավոր խոսքը պատկանում է Արտակ Գավրուշայի Գալստյանին։
Թիվ 59103216 քրեական գործի շրջանակներում 2016թ. օգոստոսի 15-ին կայացված տեսաձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ նշանակված փորձաքննությամբ հետազոտված և տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացության մեջ արտացոլված ձայնագրությունում «Արտակ» անունով հանդես եկող անձի բանավոր խոսքը դարձյալ պատկանում է Արտակ Գավրուշայի Գալստյանին։
Պարզել« թե վերը նշված եզրակացության շրջանակներում հետազոտված ձայնագրության« և սույն փորձաքննության շրջանակներում հետազոտված տեսաձայնագրության և ձայնագրության մեջ առկա խոսակցությունների մասնակից «Գոռ» անունով հանդես է գալիս միևնույն անձը« և այդ անձի բանավոր խոսքը (ձայնը) պատկանում է քրեական գործով վկա Գոռ Հովհաննիսյանին« հնարավոր չէ՝ հետազոտելի տեսաձայնագրության և ձայնագրությունների խոսակցություններում «Գոռ» անունից հանդես եկող անձի բանավոր խոսքի (ձայնի)« նույնացմանն ուղղված հետազոտությունների համար ոչ պիտանի լինելու պատճառով։
Դատարանում հետազոտվեցին ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի մեղադրանքի հիմ-քում դրված առանձին ապացույցների հավաստիությունը հաստատող ապացույցներ։
Այսպես, վկա Ռուզաննա Ազրոյանը Դատարանում հայտնեց, որ մի քանի ամիս առաջ քննչական ծառայությունից իրեն կանչել և որոշակի հարցեր են տվել։ Հարցրել են, թե Արտակ Գալստյանին որտեղից է ճանաչում, ինչ գործերով է նրա հետ առնչվել, ճանաչում է Անի Հովհաննիսյանին, թե՝ ոչ, ինչին պատասխանել է, որ փաստաբան է, Արտակ Գալստյանը հանդիսացել է իր վստահորդը, նրան փաստաբանական ծառայություն է մատուցել։ Նշել է նաև, որ Անի Հովհաննիսյանին չի ճանաչում։ Երբ իրեն հարցրել են իր և Արտակ Գալստյանի հեռախոսային խոսակցությունների մասին, հայտնել է, որ դրանց բովանդակությունը չի հիշում, քանի որ դրանցից անցել էր մոտ 1.5 տարի։ Իրեն բանավոր կերպով հիշեցրել են մի քանի խոսակցությունների ձայնագրություններ, որոնք լսելով` հայտնել է, որ եթե իր ձայնն է և իր հեռախոսահամարը, բնականաբար, նման խոսակցություններ եղել են։ Ձայնագրությունն իր մոտ չեն վերարտադրել, ընդամենը հի-շեցրել են և ինքը հայտնել է, որ որոշ բաներ հիշում է։ Հետագայում շփումները Արտակ Գալստյանի հետ շարունակվել են, քանի որ ունեին ընդհանուր ծանոթներ, նրան որոշակի խորհրդատվություն է տրամադրել։ Թե ով ում է զանգել, ինքը` Արտակին, թե` հակառակը, հստակ դժվարացավ վերհիշել։ Ենթադրեց, որ Արտակն է զանգել, բայց թե ինչի վերաբերյալ են խոսել, դժվարացավ վերհիշել։ Ենթադրեց, որ խոսակցությունը վերաբերել է Անի Հովհաննիսյանին կամ լրատվամիջոցներին։ Նշեց, որ Արտակը իրեն չի առաջարկել լինել նրա ներկայացուցիչը, եթե նա Անիի պահով քաղաքացիական հայցով դիմեր դատարան, նշեց, որ նման առաջարկ լինել չէր կարող, քանի որ քաղաքացիական իրավունքի մասնագետ չէ, մասնագիտացված է վարչական գործերով։ Միևնույն ժամանակ վերհիշեց, որ եղել է խոսակցություն, երբ Արտակը տեղեկացրել է, որ հնարավոր է վերջինս լինի Անի Հովհաննիսյանի պաշտպանը։ Նշեց, որ փաստաբան Սուսաննա Սարգսյանին ըստ էության չի ճանաչում, նրան տեսել է մեկ անգամ, մրցանակաբաշխության ժամանակ, որի ընթացքում Սուսաննան հայտնել է, որ նա է ստանձնել Արտակի պաշտպանը, նշել նաև, որ ամեն ինչ նորմալ է։ Իրենց այդ խոսակցությունը տևել է 30 վայրկյան։
Հայտնեց, որ իր հեռախոսահամարն է` 091-420551, սակայն Արտակի հեռախոսահամարը չի հիշում, այն նույնիսկ իր բջջայինում հիշեցված չէր։ Անիի վերաբերյալ Արտակի խոսակցությունը հիշում է շատ աղոտ, այն զուտ կենցաղային էր։
Նախաքննական հակասական ցուցմունքները հրապարակելուց հետո` նշեց, որ ի սկզբանե իր և Արտակի խոսակցության բովանդակություն չէր հիշում, իսկ երբ քննիչը տեղեկացրել է, որ կա դրա ձայնագրությունը, որում այսպիսի բան է ասվել, պատասխանել է, եթե կա նման ձայնագրություն, ուրեմն այդպիսի խոսակցություն եղել է։ Քաղաքացիական հայցի վերաբերյալ նախաքննական հակասական ցուցմունքի հրապարակումից հետո պնդեց, որ նման խոսակցություն եղել է, հնարավոր է, որ ինքը խորհրդատվություն է տրա-մադրել, բայց միանշանակ է, որ այդ «գործը չի վերցրել»։ Հայտնեց, որ Արտակը, իրոք, փաստաբանական գաղտնիք պարունակող որոշակի տվյալներ էր իրեն հաղորդել, որն արվել էր այն բանի համար, որ ինքը կարողանար նրան ճիշտ ուղղություն տալ։ Քանի որ քրեականի իրավունքի մասնագետ չէ, «ռիսկի» մասին հրապարակված բացականչությունը չի արել, սակայն երբ քննիչը իրեն հարցրել է ինքը կաներ նման բացականչություն, ասել է, թե ինչի չէր անի, որովհետև, իրոք, մեծ ռիսկի է գնալ դեսպանի մոտ և այլն, սակայն նշեց, որ դա իր արտահայտությունը չէ։
Վկա Մհեր Փարվանյանի ցուցմունքը. Վերջինս Դատարանում հայտնեց, որ Անի Հովհաննիսյանն իր ընկերոջ` Գոռ Հովհաննիսյանի քույրն է։ Անի Հովհաննիսյանի ձերբակալման ժամանակ ինքն ու Գոռն այցելել են Արտակ Գալստյանի մոտ` իրավաբանական գրասենյակ, որ հասկանան, թե ինչ ճանապարհով կարող էին Անիին օգնել։ Խոսակցության բնույթն այն էր, որ Արտակ Գալստյանի կողմից Անիի հասցեին հերյուրանքներ էին հնչեցվել, որի նպատակը Գոռից կաշառքի ստանալն էր։ Ընդհանուր խոսակցությունն եղել է Անիի մասին, Արտակն ասել է, որ Անին խարդախ է, շորթող է, թեև որևէ հիմնավորումներ չի ներկայացրել, խոսել է նաև «ՎՏԲ -Հայաստան բանկի» մասին` նշելով, որ «ՎՏԲ -Հայաստան բանկն» իրեն մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է առաջարկել բանկի նկատմամբ լրագրողական հետապնդումը դադարեցնելու համար։ Նշեց, որ չի հիշում, թե Արտակ Գալստյանի և իրենց միջև որևէ պայմանագիր կնքվել է, թե` ոչ։ Արտակ Գալստյանը հայտնել է նաև, եթե նա Անիին հորդորի մեղքն ընդունել, վերջինս այն կընդունի։ Արտակը գործը նկարագրել և ներկայացրել է էությունը` ասելով, որ եթե ինչ-որ աղջկա հաջողվի վկա դարձնել, Անիի հոդվածի խնդիրը կլուծվի։ Այդ զրույցից է տեղեկացել, որ Անիի վերաբերյալ գործը քննվում էր Հատուկ քննչական ծառայությունում։ Նշեց, որ չի հիշում, թե արդյոք դեսպանի մասին որևէ հիշատակում եղել է, թե` ոչ։ Նշեց, որ առերես հարցաքննվել է Արտակ Գալստյանի հետ, վերջինս հայտնել է, որ իրեն չի ճանաչում և հրաժարվել է հարցերին պատասխանելուց։ Մանրամասները դժվարացավ վերհիշել և խնդրեց հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները։


Դատարանի իրավական վերլուծությունները և պատճառաբանությունները.
Նախքան ապացույցների համադրումն ու գնահատումը Դատարանը հարկ է համարում առանձին-առանձին անդրադառնալ դատաքննությամբ հետազոտված ապացույցների թույլատրելիության խնդրին, այդ կապակցությամբ սույն դատական ակտում անդրադառնալու պայմանով քննարկումը հետաձգված պաշտպան Լ.Սիմոնյանի միջնորդությունների լուծմանը։
Դատարանը փաստում է, որ որպես ապացույց անթույլատրելի են՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրած՝ բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի և որպես «Analitik.am» լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա ներկայացած անձի միջև 2016թ. մարտի 15-ին 010-525308 հեռախոսահամարով կայացած հեռախոսազրույցի ձայնագրության լազերային կրիչը, այն զննելու մասին արձանագրությունը, տուժող Տ.Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացված՝ նրա և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիայի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը և այն զննելու մասին արձանագրությունը, 2016թ. մայիսի 2-ին Տիգրան Ուրիխանյանի կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացրած՝ իր և Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրությունը« Սարգիս Հարությունյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման տեսաձայնագրությունը և դրանք բովանդակող լազերային սկավառակի զննման մասին արձանագրությունը, նախաքննական մարմնին մեղադրյալ Արտակ Գալստյանի պաշտպան, «Ալգա» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Սուսաննա Սարգսյանի ներկայացրած «Princo» ապրանքանիշի լազերային սկավառակը (սերիական համարը` «M3I65529674-1234») և դրա տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 15-ի թիվ 39351606 եզրակացությունը, ինչպես նաև 2016թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված՝ «PRINCO BUDGET» տեսակի« «CD-R» ձևաչափի լազերային սկավառակի վրա առկա ձայնագրությունը զննելու մասին արձանագրությունը, տվյալ լազերային սկավառակի վրա առկա ձայնագրության տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացությունը, այդ կապակցությամբ պաշտպանի միջնորդությունները հիմնավորված և փաստարկված են, որպիսի հետևությունների Դատա-րանը հանգում է հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունք-ներով.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ապացուցումը՝ գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է։
2. Մեղադրյալի մեղքի և պատասխանատվությունը խստացնող հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը կրում են քրեական հետապնդման մարմինները»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ « Գործով հա-վաքված ապացույցներն ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հա-վաքելու, ապացույցներ ձեռքբերման աղբյուրները ստուգելու միջոցով»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկա-վարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզ-մամբ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները /ըստ էության ապացույցները/, որոնք ձեռք են բերվել ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում թվարկված են պայմաններ, որոնց թեկուզ մեկի առկայության պարագայում ձեռք բերված փաստական տվյալները անձին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել չեն կարող և որպես ապացույց դրանց օգտագործելն անթույլատրելի է։ Դատարանը նաև փաստում է, որ ապացույցի ստուգման գործընթացում անթույլատրելի ճանաչված ապացույցն այլևս օգտագործման ենթակա չէ, չի կարող համադրվել ինչպես նույն անձից ստացված, այնպես էլ այլ աղբյուրներից ստացված թույլատրելի ապացույցների հետ։
Օրենքի և դատարանի առջև հավասարության սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանք-ներ ունեցող գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները« այդ թվում՝ օրենքի մեկնաբանություն-ները« պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ։
Տեսաձայնագրության և/կամ ձայնագրության՝ որպես ապացույցի թույլատրելիության կամ անթույլատրելիության խնդրի շուրջ ՀՀ վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել Մելինե Մարգարյանի վերաբերյալ 2012թ. նոյեմբերի 1-ի ԵԿԴ/0081/01/11 գործով, որը կիրառելի է նաև սույն գործով։
Այսպես, ՀՀ Սահմանադրության 33-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ, 279-րդ և 281-րդ հոդվածներով երաշխավորված` անձնական կյանքի, այդ թվում՝ այլ անձանց հետ ցանկացած եղանակով հաղորդակցվելու անձեռնմխելիության իրավունքի հետ կապված հարցերին անդրադարձել են ինչպես ՀՀ սահմանադրական դատարանը, այնպես էլ Վճռաբեկ դատարանը։ Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշման մեջ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի վերլուծությունը վկայում է, որ վերջինս սահմանում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման երեք համաժամանակյա նախապայման.
ա/ օրենքով սահմանված դեպքերում,
բ/ օրենքով սահմանված կարգով,
գ/ դատարանի որոշմամբ։
Ընդ որում, ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում նշված նախապայմաններից շեղվելու որևէ իրավական հնարավորություն։
ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանվում է անձի հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդումները լսելու երկու իրավական ռեժիմ՝ որպես քննչական գործողություն և որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Ընդ որում, երկու իրավական ռեժիմների դեպքում էլ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը երաշխավորում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը՝ դրանց սահմանափակման համար, ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համահունչ, որպես պարտադիր պայման նախատեսելով դատարանի համապա-տասխան որոշման առկայությունը։(…)
Դատարանի որոշման առկայության` որպես ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի 3-րդ մասով երաշխավորված իրավունքի սահմանափակման համար նախատեսված պայմանի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վերջինս հետապնդում է հետևյալ իրավաչափ նպատակները.
նախ՝ այն նպատակ ունի պաշտպանել անձին պետական իշխանության մարմինների կողմից նրա անձնական և ընտանեկան կյանքին անհարկի միջամտությունից,
երկրորդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն` նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելու և հեռախոսային խոսակցությունները լսելու արդյունքում կազմված արձանագրությունները քրեական դատավարության ընթացքում օգտագործվում են որպես ապացույց և արդյունքում կարող են կիրառվել հաղորդակցվող անձի կամ նրա ընդդիմախոսի դեմ, սահմանադիրն առանձնակի կարևորություն է տվել հիշյալ միջոցառումների իրականացման օրինականության նկատմամբ դատական վերահսկողությանը,
երրորդ՝ որպես կանոն, նշված միջոցառումները կրում են գաղտնի բնույթ, ինչը /ինչպես դա շեշտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը/ որոշ դեպքերում կարող է հանգեցնել դրանց չարաշահումների, որոնց կանխման արդյունավետ միջոցներից է նաև դրանց օրինականության նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշման 4-5-րդ կետերը)։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել՝ /…/
3/ տվյալ քրեական գոործով քրեական դատավարություն իրականացնելու, համապա-տասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից. /…/
5/ քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ. /…/
7/ անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից։ /…/
Վճռաբեկ դատարանը Վ.Խաչատրյանի գործով կայացված որոշման մեջ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքը անձի՝ ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարևոր իրավունքներից է, որը պետք է պաշտպանվի կամայական և անօրինական միջամտությունից։ Ընդ որում՝ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով և միայն իրավաչափ հիմքերի՝ պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտության դեպքում։ Ըստ այդմ էլ, անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքի երաշխիք է հանդիսանում այդ իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի կիրառումը։ Վերջինիս իմաստով՝ նամակագրության« հեռախոսային խոսակցությունների« փոստային« հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշման հիման վրա» (տե՛ս Վահագն Հրաչիկի Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0666/10/ 11 որոշման 13-րդ կետը)։
Ապացույցների թույլատրելիության հետ կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(…) որպես քրեական oրենuգրքով նախատեuված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կաuկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպեu նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու միջոց կարող են օգտագործվել միայն այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին կցվել են քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով։ Ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել uտացված փաuտական տվյալների հավաuտիության վրա։
Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում։ (…)
Սույն գործով Քրեական դատարանն անձի դատապարտման հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնց բովանդակությունն ամբողջությամբ բխում է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ կատարված քննչական գործողությունից։
(…) Այդ ապացույցները թույլատրելի չեն, քանի որ դրանց բովանդակությունն ամբող-ջությամբ հիմնված է եղել անթույլատրելի ճանաչված քննչական գործողության տվյալների վրա, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին» (տե՛ս Արմեն Սեյրանի Սարգսյանի վերաբերյալ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշման 15-րդ, 17-րդ կետերը)։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանը փաստում է, որ որպես ապացույց անթույլատրելի են՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության կողմից գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրած՝ բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի և որպես «Analitik.am» լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա ներկայացած անձի հետ կայացած հեռախոսազրույցի ձայնագրության լազերային կրիչը և այն զննելու արձանագրությունը, տուժող Տ.Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացված՝ նրա և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիայի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը նույն մարմնին մեղադրյալ Արտակ Գալստյանի պաշտպան, «Ալգա» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Սուսաննա Սարգսյանի ներկայացրած «Princo» ապրանքանիշի լազերային սկավառակը (սերիական համարը` «M3I65529674-1234») և 2016թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված՝ «PRINCO BUDGET» տեսակի« «CD-R» ձևաչափի լազերային սկավառակը, քանի որ ձեռք են բերվել ոչ պատշաճ անձի՝ քննիչի, դատախազի կամ հետաքննության մարմնի ղեկավարի կողմից, քննչական գործողության կատարման դատավարական կարգի էական խախտմամբ, ինչպես նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի շրջանցմամբ, մասնավորապես՝ առանց դատարանի թույլտվության, իսկ 2016թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված՝ «PRINCO BUDGET» տեսակի« «CD-R» ձևաչափի լազերային սկավառակը՝ նաև անհայտ և դատական քննության արդյունքներով չբացահայտված աղբյուրից։
Ինչ վերաբերում է վերոնշյալ սկավառակների զննության արձանագրություններին, ինչպես նաև փորձաքննության 2016թ. նոյեմբերի 15-ի թիվ 39351606 և 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացություններին, ապա դրանք անթույլատրելի ապացույցներ են թունավոր ծառի պտղի կանոնի գործողության ուժով։
Անդրադառնալով Դատարանում վկա Ինգա Կիրակոսյանի հարցաքննության ժամանակ հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքների թույլատրելիության և սույն դատական ակտում օգտագործելու հնարավորության հարցին՝ Դատարանը փաստում է, որ այդ ցուցմունքները ևս անթույլատրելի են, որպիսի հետևության հանգում է հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունքներով.
ՀՀ վճռաբեկ դատարանը Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով այն իրավական դիր-քորոշումն է հայտնել, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա` «քրեական մեղադրանք» հասկացությունը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով (Դեվեերն ընդդեմ Բելգիայի (Deweer v. Belgium) գործով վճիռ, 1980թ. փետրվարի 27, գանգատ թիվ 6903/75, կետ 44)։ Այսինքն` անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճիռ, 1982թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78, կետ 73, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի (Šubinski v. Slovenia) գործով վճիռ, 2007թ. հունվարի 18, գանգատ թիվ 19611/04, կետ 62,Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաս-տանի (G.K. v. Poland) գործով վճիռ, 2004թ. հունվարի 20, գանգատ թիվ 38816/97, կետ 98)» (տե՛ս Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009թ. դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 21-րդ կետը)։
Այդ և Ն.Պողոսյանի վերաբերյալ 2010թ. մարտի 26-ի ՀՅՔՐԴ2/0153/01/08 քրեական գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները հիմք ընդունելով` Դատարանն արձանագրում է, որ Ինգա Կիրակոսյանը նախաքննության ընթացքում, փաստացի գտնվելով կասկածյալի կարգավիճակում, հարցաքննվել է բացառապես վկայի կարգավիճակով, այդ կերպ՝ անհիմն կերպով զրկվել է կասկածյալի կարգավիճակից բխող իրավունքներից, մասնավորապես` լռելու, այդ թվում՝ իր ենթադրյալ հանցակից Անի Հովհաննիսյանի դեմ չվկայելու, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքներից։
ՀՀ ներպետական օրենսդրության իմաստով կասկածյալի պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավո-րություն է տալիս հանդես գալ որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքել իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, օգտվել լռելու (այսինքն` ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու) իրավունքից ինչպես նաև պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը։ Պաշտպանության իրավունքը, որպես կասկածյալին վերապահված իրավունքների համակցություն, նրան հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրա-կանացնել ինչպես անձամբ, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նշանակված պաշտպանի միջոցով։
Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է, ավելին` հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք։
Դատարանը փաստում է, որ նախաքննությունն իրականացնող մարմինը ողջ նա-խաքննության ընթացքում վկա Ի.Կիրակոսյանին ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով չտալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, նրան 2016թ. օգոստոսի 9-ին, 2016թ. սեպտեմբերի 14-ին, ապա նաև 2016թ. նոյեմբերի 11-ին հարցաքննել կամ լրացուցիչ հարցաքննել է բացառապես վկայի կարգավիճակում, այն դեպքում, երբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության մարկետոլոգ Արմինե Մնացականյանին դեռևս 2016թ. հուլիսի 12-ին հարցաքննելու արդյունքներով և վերջինիս ցուցմունքների բովանդակությունից նախաքննական մարմնի համար ակնհայտ էր, որ Ի.Կիրակոսյանը առնվազն առնչվում է Բանկի աշխատակից Ա.Մնացականյանին շորթման պահանջ ներկայացնելուն։ Ընդ որում, Ինգա Կիրակոսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում նախաքննական մարմինը կայացրել է միայն 2016թ. նոյեմբերի 28-ին, այսինքն՝ նրա վերոնշյալ հարցաքննություններից հետո։
Վերոնշյալ վերլուծություններն ու դատողությունների լույսի ներքո` Դատարանն արձանագրում է, որ թվարկված հարցաքննությունների ընթացքում խախտվել է Ի.Կիրակոսյանի լռելու և պաշտպանության իրավունքները, քանի որ վերջինս, փաստացի հայտնվելով կասկածյալի կարգավիճակում, հարցաքննվել է որպես վկա, զրկվել լռելու, այդ թվում՝ ենթադրյալ հանցակից Ա.Հովհաննիսյանի դեմ չվկայելու, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնից պարզաբանում ստանալու, հետևապես` նաև դրանցից օգտվելու իրական հնարավորությունից։
Նշված հետևությունը բխում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի կարգավորումից, որի 1-ին մասի համաձայն` քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` (…)
2) կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի (...)` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ. (…)
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա (…)»։
Ապացույցների անթույլատրելիության հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Արմեն Սարգսյանի վերաբերյալ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշմամբ, ըստ որի` ապացուցման գործընթացում կարող են օգտագործվել միայն այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին կցվել քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով։ Ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավա-րության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա։
Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում։
Դատարանը փաստում է, որ սույն գործի նախաքննության ընթացքում Ի.Կիրակոսյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների` վկայի կարգավիճակում իրականացված սկզբնական և լրացուցիչ հարցաքննությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները ստացվել են վերջինիս լռելու և պաշտպանության իրավունքների խախտման պայմաններում, ուստի կարող էին ազդել նրանից ստացված փաստական տվյալների հավաստիության վրա։ Նման պայմաններում նախաքննական այդ ցուցմունքները չեն կարող համադրվել նույնիսկ նրա դատաքննական ցուցմունքի հետ, առավել ևս` արժևորվել ի հաշիվ վկա Ի.Կիրակոսյանի հակասական դատաքննական ցուցմունքների։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ Տվյալ դեպքում Ի.Կիրակոսյանի լռելու և պաշտպանության իրավունքների վերոնշյալ սահմանափակումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է, ուստի այդ կարգով ձեռք բերված ապացույցները չեն կարող դրվել գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի, առավել ևս` վերջինիս նկատմամբ կայացվող վերջնական դատական ակտի հիմքում։
Անդրադառնալով վկաներ Լալի Սվիմոնիայի և Վարդիթեր Գիշյանի՝ Դատարանում հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքների թույլատրելիության և օգտագործման հնարավորության հարցին՝ Դատարանը, ղեկավարվելով «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016թ. նոյեմբերի 10-ի վճռով արտահայտված իրավական դիրքորոշումներով, փաստում է, որ դրանց օգտագործումը չի խախտում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով ամրագրված՝ ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի հակ-ընդդեմ հարցման իրավունքը, քանի որ՝
- պատշաճ կարգով բազմիցս ծանուցվելու պայմաններում Դատարան չեն ներկայացել` վկա Վարդիթեր Գիշյանը նորածին երեխային խնամելու, իսկ վկա Լալի Սվիմոնիան գործուղումների և աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ,
- վկա Լալի Սվիմոնիայի հրապարակված նախաքննական ցուցմունքը վերաբերելի է ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին վերագրված շորթման այն դրվագին, որով նրա նկատմամբ Դատարանը կայացրել է արդարացման դատական ակտ,
- վկա Վ.Գիշյանի հրապարակված այդ ցուցմունքներն ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի մեղադրանքի հիմքում դրված միակ կամ վճռորոշ ապացույցները չեն, այսինքն՝ առկա է հակակշռող գործոն՝ հավաստի ապացույցների բավարար համակցություն, որը թույլ են տալիս արդարացի և պատշաճ ձևով գնահատել հրապարակված և հետազոտված վերոնշյալ ցուցմունքների հավաստիությունը՝ դրանք որպես ապացույց ճա-նաչելու և օգտագործելու համար։
Դատարանը փաստում է, որ դատաքննությամբ հետազոտված և սույն դատական ակտում շարադրված մյուս ապացույցները /վերոնշյալ վերապահումներով/ թույլատրելի և վերաբերելի են, հետևաբար՝ կարող են դրվել սույն դատական ակտի հիմքում։
Վերոնշյալ ապացույցների համադրման և գնահատման արդյունքներով Դատարանը փաստում է, որ տուժող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության դրվագով գործով ամբաս-տանյալ Ա.Հովհաննիսյանին վերագրված արարքում բացակայում են շորթման հանցակազմի առկայությունը հաստատող բավարար ապացույցները, վերջին հաշվով՝ շորթման հանցակազմը։
Նշված հետևությունների Դատարանը հանգում է հետևյալ իրավական վերլուծութ-յունների և դատողությունների արդյունքներով.
ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում շորթման համար։
Շորթման առարկա հանդիսանում են` գույքը, գույքի նկատմամբ իրավունքը, գույքա-յին բնույթի այլ գործողությունները։
Շորթման օբյեկտիվ կողմը դրսևորվում է նրանում, որ հանցավորը սեփականատիրո-ջը կամ գույքի այլ օրինական տիրապետողին պահանջ է ներկայացնում՝ իրեն հանձնել գույք կամ գույքի նկատմամբ իրավունքը կամ իր օգտին կատարել գույքային բնույթի այլ գործո-ղություններ՝ այդ պահանջը զուգորդելով սպառնալիքով։ Սպառնալիքը դրսևորվում է տար-բեր ձևերով։ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի դիսպոզիցիայում նշված են հանցավո-րի կողմից տրվող սպառնալիքի տեսակները՝ ա) անձի կամ նրա մերձավորի մասին արատա-վորող կամ նրանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղե-կություններ հրապարակել, բ) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրել, գ) անձի կամ նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնել կամ վնասել։
Սպառնալիքը կարող է տրվել տարբեր ձևերով, որը նշանակություն չունի հանցակազ-մի համար՝ նամակով, գրությամբ, կապի այլ միջոցներով, անմիջական կամ երրորդ անձի մի-ջոցով։ Սպառնալիքը կարող է լինել նաև քողարկված, սակայն բոլոր դեպքերում տուժողին դրա փաստական իմաստը պետք է հասկանալի լինի և տուժողը պետք է ընկալի դա իրակա-նացնելու անխուսափելիությունը։
Անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող տեղեկություն են համարվում նրանք, որոնց հրապարակումը կարող է նվաստացնել անձի պատիվն ու արժանապատվութ-յունը։ Տեղեկությունը կարող է լինել սուտ (չհամապատասխանել իրականությանը) կամ իրա-կանությանը համապատասխանող, սակայն բոլոր դեպքերում վարկաբեկող (հանցագործութ-յան մեղսագրում, հիվանդություն, հոգեկան կամ ֆիզիկական արատ ունենալու մասին տե-ղեկություն և այլն)։
Շորթման եղանակ է նաև այլ տեղեկությունների հրապարակումը, որոնք անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու շահերին կարող են վնաս պատճառել (ընտանեկան կամ անձնական գաղտնիքներ և այլն)։
Շորթումը ձևական հանցակազմ է, որն ավարտված է համարվում գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու սպառնա-լիքով զուգորդված պահանջը ներկայացնելու պահից։
Շորթման սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ գույքը, գույքի նկատմամբ իրավունքը իրեն հանձնելու կամ իր օգտին գույ-քային բնույթի գործողություններ կատարելու պահանջը անօրինական է, և ցանկանում է դա՝ տալով օրենքով նախատեսված սպառնալիքներից մեկը կամ նույն պահանջով բռնություն գործադրում (ծանրացնող հանգամանք)։ Շորթումը շահադիտական հանցագործություն է. հանցավորը ցանկանում է հարստանալ ուրիշի հաշվին։
Ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից ակնհայտ է, որ մինչև գույքային պահանջ ներկայացնելը, որն ըստ նախաքննական մարմնի վարկածի` կատարվել է 2016թ. մարտի 15-ին, Ա.Հովհաննիսյանի կողմից ղեկավարվող «Անալիտիկ.ամ» և հասանելի «Արմքրայմնյուզ. քոմ» կայքերում 2016թ. փետրվարի 2-ից մինչև 2016թ. մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության /այսուհետ՝ նաև Բանկին/ վարկաբեկող հրապարակումներ, ընդ որում` ըստ նախաքննական մարմնի` վարկաբեկիչ այդ հրապարակումները շարունակվել են նաև Բանկի աշխատակցից մերժում ստանալու օրվանից` 2016թ. մարտի 15-ից հետո, մասնավորապես` 2016թ. մարտի 17-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Ավելին, 2016թ. ապրիլի 4-ին կատարելով Ա.Հովհաննիսյանի հերթական հանձնարարությունը` Ի.Կիրակոսյանը վերստին զանգահարել է Բանկ և ստուգել համագործակցության առաջարկից հրաժարված բանկի դիրքորոշման հնարավոր փոփո-խությունը։
Դատարանը փաստում է, որ նախաքննական մարմինը քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել, ստուգել և գործին կցել Ինգա Կիրակոսյանի և Արմինե Մնացականյանի միջև հեռախոսազանգեր կատարելու վերաբերյալ ապացույցներ` Ինգա Սամվելի Կիրակոսյանի բնակարանի 010-525308 ( նաև բջջային 096-033603 հեռախոսահամարի) և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության 010-513749 հեռախոսա-համարների միջև 2016թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումները, նաև զննել դրանք։ Ինչ վերաբերում է հեռախոսազրույցների բովանդակությանը, որը սեղմ ձևով արտացոլվել է ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքում, ապա` այն նախաքննական մարմինը հիմնավորված է համարել դատաքննությամբ հետազոտված ինչպես թույլատրելի, այնպես էլ անթույլատրելի հետևյալ ապացույցների համադրման և գնահատման արդյունքներով.
- Նախաքննությամբ ձեռք բերված և մեղադրական եզրակացության հիմքում դրված, սակայն դատաքննության արդյունքներով անթույլատրելի ճանաչված ապացույցներով` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության կողմից գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրած՝ բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի և որպես «Analitik.am» լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա ներկայացած անձի միջև կայացած հեռախոսազրույցի ձայնագրության լազերային կրիչով և այն զննելու մասին արձանագրութ-յամբ, տուժող Տ.Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացված՝ նրա և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիայի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակով և այն զննելու մասին արձանագրությամբ, «Ալգա» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Սուսաննա Սարգսյանի ներկայացրած «Princo» ապրանքանիշի լազերային սկավառակով և դրա տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 15-ի թիվ 39351606 եզրակացությամբ, չպարզված աղբյուրից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016թ. մայիսի 27-ին ստացված՝ «PRINCO BUDGET» տեսակի« «CD-R» ձևաչափի լազերային սկավառակով և դրա վերաբերյալ տեսաձայնագրային փոր-ձաքննության 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացությամբ։
- Վկայի կարգավիճակով հարցաքննված Ինգա Կիրակոսյանի նախաքննական ցուցմունքով, այսինքն` ապացույցով, որը ստացել էր նրա լռելու և պաշտպանական իրավունքների խախտմամբ, որն արձանագրվել է սույն դատական ակտով ( այն ճանաչվել անթույլատրելի ապացույց)։ Ինչ վերաբերում է վերջինիս դատաքննական ցուցմունքին, ապա այն թույլատրելի ապացույց է, քանի որ Ի.Կիրակոսյան թեև հարցաքննվել է դարձյալ վկայի կարգավիճակում, սակայն նրա նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով արդարացման դատական ակտ կայացնելուց հետո։ Դատարանում վկա Ի.Կիրակոսյանը հայտնեց, որ գովազդային առաջարկությունների համար կազմակերպություններին զանգահարելու հարցը՝ ում զանգել և ինչ առաջարկել, իր ղեկավար Ա.Հովհաննիսյանի հետ նախապես չի համաձայնեցրել. աշխատանքի ընդունվելուց Ա.Հովհաննիսյանը բացատրել էր, թե կայքն ինչ հնարավորություններ ունի, այսինքն` ինչ է առաջարկվելու կազմակերպություններին, գովազդելու պայմանները, ժամկետները, գովազդի արժեքը։ Ունեցել են գովազդային մեկ փաթեթ, որը հիմնականում վերաբերել է փոքր և միջին բիզնեսներին։ Խոշոր բիզնեսների առաջարկն ունեցել է առանձնահատկություն, ցանկության դեպքում համապատասխան կազմակերպության ներկայացուցչի հետ պայմանավորվել է, հանդիպել և ներկայացրել պայմանները։ Առավոտյան աշխատանքային օրը պլանավորել և ըստ այդ օրվա պլանի` կատարել իր աշխատանքը։ Բանկերի ցանկին առաջին անգամ անդրադարձել է 2015թ. նոյեմբերին, զանգահարել է նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ»։ Քանի որ տարվա վերջ էր, շատ կազմակեր-պությունների ներկայացուցիչներ, այդ թվում` «ՎՏԲ- Հայաստան բանկի» աշխատակիցն հայտնել են, որ բյուջեն սակավ է և խնդրել են զանգահարել հաջորդ տարի։ Այդ կազմակերպությունների վերաբերյալ կազմել է առանձին ցուցակ և դրանց անդրադարձել արդեն հաջորդ տարվա ընթացքում։ Նշեց, որ «ՎՏԲ- Հայաստան բանկ» և մյուս բանկերին ու կազմակերպություններին զանգահարելն իր նախաձեռնությունն էր, ոչ ոք իրեն չի հանձնարարել։ Առաջին խոսակցության ժամանակ «ՎՏԲ- Հայաստան բանկի» աշխատակցին իրենց առաջարկած պայմանները չի հասցրել ներկայացնել։ Իրեն պատասխանել են, որ զանգի հաջորդ տարի, թե ընդհանուր առմամբ քանի անգամ է զանգահարել, չի հիշում, սակայն իմաստալից խոսակցություն եղել է երկու անգամ։ Արդեն 2016 թվականին խոսել է Բանկի գովազդի պատասխանատուի հետ, բանավոր կարգով ներկայացրել է փաթեթը և հնարավորությունները, ինչի վերաբերյալ իրեն պատասխանել է, որ կխորհրդակցի և կզանգի։ Երբ հետ է զանգել, իրեն խնդրել է, որ ուղարկի գովազդային փաթեթը, սակայն ինքը բացատրել է, որ պատրաստի փաթեթ չկա, պատրաստ է հանդիպել և արդեն տեղում, ավելի մանրամասն բացատրել բոլոր առաջարկվող պայմանները և կայքի հնարավորությունները։ Երկրորդ խոսակցությունը եղել է այն ժամանակ, երբ Բանկի աշխատակիցը զանգահարել էր իր բնակարան (քանի որ ինքը մինչ այդ իր բնակարանի հեռախոսահամարից էր բանկ զանգել) և նորից խնդրել է, որ գրավոր փաթեթ ուղարկի, սակայն ինքը նորից պատասխանել է, որ այդպիսի փաթեթ չկա, պատրաստ է հանդիպել և պայմանները տեղում բացատրել։ Այդ ժամանակ է իրենից հարցրել, թե ինչպես են պատկերացնում մատուցվելիք ծառայության մոտավորապես արժեքը։ Նրան պատասխանել է, որ խոշոր կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելիս պայմանագրի արժեքն ամսեկան կկազմի մոտ 800.000-ից 1.000.000 ՀՀ դրամ, նաև ասել է, թե ինչ է մտնում մատուցվելիք ծառայությունների մեջ։
Վկան Դատարանում պնդեց, որ կազմակերպություններին զանգահարելն ինքն է պլանավորել, աշխատանքի մեջ իրեն չեն ուղղորդել։ Կազմակերպությունների հետ կապվելը և առաջարկություններ անելն իր պարտականությունն էր, քանի որ տվյալ պահին կայքում այլ աշխատող չկար։ «ՎՏԲ-Հայաստան բանկի» աշխատակի Արմինեի հետ կապը հաստատել է` իր բնակարանից նրան զանգահարելով, քանի որ տվյալ պահին աշխատում էր տանը։ Արմինեին տվել է իր շահագործած այն հեռախոսահամարը, որը նախապես ստացել էր Անի Հովհաննիսյանի մոտ աշխատանքի ընդունվելիս։ Հեռախոսահամարն այդ ժամանակ արդեն հանձնել էր գրասենյակ, իսկ Արմինեին ասել է, որ ցանկացած պատասխանի դեպքում կարող է զանգահարել այդ համարով, թեև նա վերստին զանգահարել է իր բնակարանի հեռախոսահամարին։ Երբ խնդրել է, որ բնակարանի հեռախոսահամարով այլևս չզանգի, իրեն պարզաբանել է, որ այդ հեռախոսահամարն էր ֆիքսվել, այդ պատճառով դրա վրա է զանգահարել։ Նշեց, որ Անին որևէ կազմակերպություն երբեք չի առանձնացրել, հնարավոր է, որ ընդամենն ընթացքում հետաքրքրվել է, թե արդյոք ինքն այլ զանգեր կատարու՞մ է, նորություններ կան, թե՝ ոչ։ Չի նկատել, որ Անին «ՎՏԲ-Հայաստան բանկի» հանդեպ ուշադրություն ցուցաբերի։ Նշեց, որ 2016թ. փետրվարից արդեն Անիի մոտ չի աշխատել, ուղ-ղակի Անին խնդրել էր շարունակել հետևողական լիներ բոլոր անորոշ գործերով, մինչև իրեն փոխարինող նոր աշխատող կընդունեն։ Այդ ընթացքում ինքն այլևս գրասենյակ չի այցելել և իր բնակարանից է կազմակերպություններին զանգահարել և գովազդային ծառայություններ առաջարկել, թեև չի բացառում, որ իր անձնական բջջային հեռախոսահամարից էլ զանգած լինի։ Հարցաքննվելիս քննիչին հայտնել էր, որ քաղաքից բացակայել է և այդ ժամանակ իր բջջայինն անջատված է եղել և երբ վերադարձել է, Անին հետաքրքրվել է, թե կարող է ինչ-որ կազմակերպություններից զանգահարած լինեն, խնդրել է նորից զանգել այդ կազմակերպություններին։ Այդ կազմակերպությունների մեջ եղել է նաև «ՎՏԲ-Հայաստան բանկը»։
- Վկա Արմինե Մնացականյանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց« որ աշխատում է «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնում` որպես գլխավոր մարկետոլոգ։ 2016թ. գարնանը իրեն զանգել է Ինգա անունով մի աղջիկ« ներկայացել որպես «Analitik.am» լրատվական կայքի մարկետինգի բաժնի պատասխանատու և համագործակցության առաջարկ ներկայացրել։ Ինքը խնդրել է« որ համագործակցության առաջարկն ուղարկվի գրավոր տարբերակով, քանի որ իրենք այդպես են աշխատում։ Ինգան առաջարկել է Բանկի ընդհանուր «PR» օգնություն« բանկի «իմիջի» բարձրացում։ Առաջին հեռախոսազրույցի ժամանակ« երբ Ինգային հայտնել է գրավոր առաջարկի անհրաժեշտության մասին« Ինգան խոստացել է խոսել նրա ղեկավարության հետ և հետո զանգել։ Երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ Ինգան հայտնել է« որ առաջարկը ծավալուն է, գրավոր կերպով չի կարող ներկայացվել։ Այդ մասին տեղյակ է պահել իր ղեկավարին՝ բաժնի պետ Լալի Սվիմոնիային, ապա Իգային փոխանցել է, որ դա իրենց համար ընդունելի չէ, հրաժարվել է այդ առաջարկից։ Ինգային նաև հայտնել է« որ եթե գրավոր առաջարկը չլինի, չի կարող նրա հետ հանդիպել ու խոսել առաջարկի պայմանների վերաբերյալ։ Այդ ժամանակ Ինգայից հետաքրքրվել է« թե մոտավորապես որքան կարժենա նրան հետ համագործակցության ամսական արժեքը, որին ի պատասխան` Ինգան նշել է, որ այն սկսում է 1.000.000 ՀՀ դրամից« նշել նաև, որ տարեկան կտրվածքով պայմանագիր կնքելու դեպքում գործում է զեղչային տարբերակ։
Վկան նշեց նաև, որ «Analitik.am» կայքի մասին ծանոթացել է այն պահից սկսած« երբ նշված կայքում Բանկի մասին պարբերաբար վարկաբեկիչ հրապարակումներ են եղել, մասնավորապես՝ բանկը ներկայացվել է որպես ապրիլյան պատերազմի պատասխանատու« քանի որ բանկում առկա է ադրբեջանական կապիտալ։ Նշեց, որ այդ հոդվածները կայքում հայտնվել էին նախքան Ինգայի հետ առաջին հեռախոսազրույցը։ Հեռախոսազանգից հետո ևս իրենց բանկի վերաբերյալ վարկաբեկիչ հրապարակումները շարունակվել են, Բանկն այդ վարկաբեկիչ թեմաների շուրջ հայտարարություն է արել «VTB.am» կայքում։ Նշեց, որ Ինգան նորից զանգել է, նրան կրկնել է« որ չեն կարող հանդիպել, իսկ Ինգան միաժամանակ տեղեկացրել է« որ «Analitik.am» կայքը նաև կազմակերպում է «ԱՍ» մրցանակաբաշխութ-յունը և համագործակցության արդյունքում դրա մասնակիցը կդառնա նաև «ՎՏԲ-Հայաստան բանկը»։ Ինգային հայտնել է« եթե նրանց առաջարկն իրենց հետաքրքրի, նրա հետ անպայման կկապվի։ Տվյալ զանգից հետո ևս լրատվական կայքում Բանկի և այդտեղ աշխատողների վերաբերյալ վարկաբեկիչ բովանդակությամբ հրապարակումները շարունակվել են« ներկա-յացվել են որպես ազգի դավաճաններ։ Նշեց, որ հեռախոսազրույցների ժամանակ Ինգան ղեկավարի անուն չի հիշատակել« միայն ասել է« որ ղեկավարությունից կճշտի գրավոր առաջարկ ներկայացնելու հնարավորության հարցը և իրեն տեղյակ կպահի։ Նշեց նաև, որ այդ կայքում Բանկի վերաբերյալ վարկաբեկիչ հոդվածների հրապարակումները դադարել են Անիի ձերբակալումից հետո։
- Վկա Լալի Սվիմոնիայի նախաքննական ցուցմունքով (Դատարանում հրապարակվել և հետազոտվել է). Համաձայն դրա` նաև քննվող դեպքի ժամանակ զբաղեցրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը։ Բանկի վերաբերյալ կասկածելի՝ «Armcrimenews.com» լրատվական կայքում 2015թ. դեկտեմբերից« իսկ «Analitik.am» լրատվական կայքում՝ 2016թ. հունվարից կատարված հրապարակումներում նշվել է« թե «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունը« որը 100 տոկոսով պատկանում է «ՎՏԲ բանկ» ընկերությանը և որի բաժնետոմսերի երեք տոկոսը պատկանում է Ադրբեջանի նավթային հիմնադրամին« իբրև թե վնաս է պատճառում Հայաստանին և գրեթե ծառայում է Ադրբեջանին՝ որպես հետախուզական տեղեկատվական կենտրոն։ Այդ ասեկոսեներն ու վարկածները նպատակ են հետապնդել մոլորեցնել ՀՀ բնակչությանը՝ վտանգելով երկրի ֆինանսական կայունությունը։ Մինչդեռ Ադրբեջանի նավթային հիմնադրամը «ՎՏԲ» բանկի բաժնետեր է դարձել միայն 2013 թվականին« որի մասին հրապարակվել է և դա հայտնի է բոլորին։ Այդ մասին միայն 2016թվականին բարձրաձայնելն իրեն շատ կասկածելի է թվացել։ 2016թ. ապրիլից սկսած՝ նույն կայքերում այդ հրապարակումները դարձել են առավել ինտենսիվ։ Հրապարակումների հեղինակները« առանց խղճի խայթի« օգտագործել են Հայաստանի քաղաքական կյանքի դրամատիկ իրադարձությունները« խաղացել են հայ ժողովրդի անկեղծ զգացմունքների հետ։ Այլ լրատվական կայքերով այդ մասին որևէ հրապարակում չի արվել« ուստի նույնիսկ չեն փորձել կապվել նրանց հետ՝ պարզելու այդ հրապարակումների պատճառները։ 2016թ. մարտին իր ղեկավարած բաժնի աշխատակցուհի Արմինե Մնացականյանը տեղեկացրել է« որ Բանկի հեռախոսազանգերի կենտրոնի միջոցով իրեն է զանգահարել «Analitik.am» լրատվական կայքի աշխատակցուհի Ինգան« ով ներկայացել է որպես մարկետինգի մենեջեր, կայքի ու բանկի միջև ֆինանսական համագործակցություն առաջարկելով՝ խնդրել է հանդիպում։ Քանի որ այդ կայքը բանկի մասին հրապարակել էր միայն իրականությանը չհամապատասխանող և բացասական հոդվածներ« որոշել են նրանց հետ չհանդիպել« քանի որ «Analitik.am» լրատվական կայքը դա կարող էր օգտագործել իրենց դեմ` ներկայացնելով« որ բանկն է հանդիպումը նախաձեռնել։ Այդ պատճառով հանձ-նարարել է Արմինեին զանգահարել Ինգային ու առաջարկել գրավոր տեսքով ուղարկել նրանց ֆինանսական առաջարկը« որպեսզի ապացույց ունենան« որ ֆինանսական համագործակցության առաջարկն եղել է այդ կայքի« այլ ոչ թե իրենց կողմից։ Սակայն նրանք հրաժարվել են՝ առաջարկելով հանդիպում։ Հաշվի առնելով այն հանգամանքը« որ բանկի 8787 հեռախոսահամարով կատարվող հեռախոսազանգերը ձայնագրվում են« Արմինեին առաջարկել է« որ այդ հեռախոսահամարով զանգի Ինգային ու մանրամասն տեղեկանա« թե նրանք ինչ առաջարկություններ են իրենց ներկայացնում։ Ամսական մեկ միլիոն ՀՀ դրամից սկսած իրենց կայքին գումար տրամադրելու դիմաց Ինգան առաջարկել է ապահովել բանկի դրական «PR»-ը« որից ինքը ենթադրել է« որ պետք է նախկինում կատարված բոլոր հրապարակումներն այդ կայքից ջնջվեն։ Ելնելով այն հանգամանքից« որ իրենց կարծիքով «Analitik.am» կայքը ոչ պրոֆեսիոնալ է« և ոչ հավաստի ինֆորմացիայի աղբյուր` հրաժարվել են համագործակցելու վերաբերյալ նրանց առաջարկից։ Այդ ընթացքում՝ մինչև բանկի կողմից կայքին բացասական պատասխան տալը« բանկի վերաբերյալ հրապարակումները նրանց կողմից դադարեցվել են։ Ֆինանսական համագործակցության առաջարկը մերժելուց հետո Բանկի վերաբերյալ բացասական և կեղծ տեղեկությունների հրապարակումը «Analitik.am» լրատվական կայքով վերսկսել է։
Վկան նաև հայտնել է« որ հիմնվելով իր մասնագիտական փորձի վրա՝ «այդ բոլոր կեղծ հրապարակումների կատարումը գնահատում է որպես հրապարակումները նախաձեռնողների կողմից ֆինանսական շահագրգռվածություն»։
- «Armcrimenews.com» լրատվական կայքով 2015թ. նոյեմբերի 30-ից մինչև 2016թ. մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված թվով 47 և «Analitik.am» լրատվական կայքով՝ 2016թ. փետրվարի 2-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված թվով 20 հրապարակումների զննման մասին արձա-նագրությամբ« համաձայն որի` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության վերաբերյալ վարկաբեկիչ հրապարակումներ են եղել նաև 2016թ. մարտի 10-ին` ժամը 00.40-ին (Ինգա Կիրակոսյանի կողմից բանկ զանգելու և համագործակցության առաջարկ ներկայացնելու առաջին օրը, մարտի 12-ին` ժամը 02.38-ին (Ինգա Կիրակոսյանի կողմից 2-րդ անգամ բանկի աշխատակից Արմինե Մնացականյանին զանգելու օրվանը հաջորդող օրը, մարտի 14-ին` ժամը 15.30-ին և 17.25-ին, (Ինգայի կողմից բանկի աշխատակից Արմինեին երրորդ անգամ զանգելու օրը), նաև մարտի 17-ին` ժամը 02.13-ին և 09.16-ին, այսինքն` բանկի աշխատակից Արմինեի կողմից Ինգային զանգելու և 1.000.000 ՀՀ դրամ ամսավճարի մասին տեղեկանալու օրվանից երկու օր անց)։ Ինգա Կիրակոսյանը բանկի աշխատակից Արմինեին վերջին անգամ զանգել է 2016թ. ապրիլի 4-ին և կրկին ստացել մերժում, դրան նախորդող և հաջորդող օրերին բանկի վերաբերյալ հրապարակումներ են եղել «Արմքրայմնյուզ.քոմ»-ում` 2016թ. ապրիլի 2-ին` ժամը 21.10-ին և ապրիլի 6-ին` ժամը 12.46-ին, «Անալիտիկ.ամ» կայքով` 2016թ. ապրիլի 2-ին՝ ժամը 21.10-ին և ապրիլի 7-ին` ժամը 21.08-ին։
- Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մայիսի 16-ի որոշմամբ իրականացված քննչական գործողության` հեռախոսային խոսակցությունների վերահսկման /լսման/ և ձայնագրառման արդյունքներով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատա-կիցների ձեռք բերված և նախաքննական մարմնին տրամադրած` Արտակ Գալստյանի 098-670202 բջջային հեռախոսահամարով 2016թ. մայիսի 18-ից մինչև մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում կայացած հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումներ պարունակող լազերային սկավառակի առկայությամբ և այն զննելու մասին արձա-նագրությամբ, համաձայն որոնց` 2016թ. մայիսի 18-ին՝ ժամը 18։22-ին« Արտակ Գալստյանի շահագործած 098-670202 հեռախոսահամարից ելքային զանգ է կատարվել 091-420551 բջջային հեռախոսահամարին, որի ժամանակ 091-420551 հեռախոսահամարի զրուցակից կնոջը՝ ըստ դիմելաձևի՝ Ռուզանին« Արտակ Գալստյանը հայտնել է« որ եկել է կանանց գաղութ՝ Անիին օգնելու։ Հայտնել է նաև« որ եթե կարողանա Անիին հանել« առաջինն ինքն է վերջինիս ոտքերը կոտրելու« քանի որ միայն նրա նման «անասուն»-ը կարող էր «ՎՏԲ»-ի թեմայի մեջ փորձել փող աշխատել։
Այսպիսով, դատաքննությամբ հետազոտված և տվյալ դրվագին վերաբերելի վերոնշյալ ապացույցները համադրելու ու գնահատելու, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ղեկավարության և քննվող դեպքին անմիջականորեն առնչվող ներկայացուցիչ-ների հետհանցավոր վարքագծի վերլուծության արդյունքներով Դատարանը փաստում է, որ մեղադրող կողմը բավարար ապացուցողական զանգվածով չի հիմնավորել ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող պարտադիր հատկանիշների առկայությունը, այն է` ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի կողմից միջնորդավորված եղանակով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության աշխատակից Արմինե Մնացականյանին քողարկված ձևով գույքային պահանջ ներկայացնելը, որը զուգորդված է եղել բանկի մասին արատավորող և բանկի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով։ Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի արարքում տվյալ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ էր, որ թեկուզ քողարկված ձևով ներկայացված գույքային պահանջի և այն չկա-տարելու դեպքում հնչեցված սպառնալիքի փաստական կողմը Բանկի աշխատակցին /աշ-խատակիցներին/ հասկանալի լիներ, ավելին` նա կամ նրանք պետք է ընկալեին սպառ-նալիքի իրական լինելն ու այն իրականացնելու անխուսափելիությունը, որը տվյալ դեպքում բացակայում է։
Դատաքննության արդյունքներով Դատարանը փաստում է, որ ըստ մեղադրանքի որոշման` բանկի մասին արատավորող կամ իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունները գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին հասանելի վերոնշյալ կայքերում հրապարակվել են համագործակցության առաջարկով բանկ զանգահարելու օրվանից` 2016թ. մարտի 10-ից ամիսներ առաջ, նույնիսկ՝ նույն առաջարկի շուրջ բանկ կատարված հերթական հեռախոսազանգերին զուգահեռաբար, այդ թվում՝ հեռախոսազանգեր կատարելու օրերին` 2016թ. մարտի 11-ին և 14-ին։ Դատարանը նաև փաստում է, որ մեղադրանքի որոշման մեջ հիշատակված 1.000.000 ՀՀ դրամի վերաբերյալ հեռախոսազրույցը, որը կայացել է 2016թ. մարտի 15-ին, նախաձեռնել և գործով Ա.Հովհան-նիսյանի աշխատակից Ինգային զանգահարել էր Բանկի աշխատակից Արմինեն, գումարի չափը թեև ճշգրտվել է ծավալված նույն հեռախոսազրույցի ընթացքում, սակայն Բանկի աշխատակցի հարցմանն ի պատասխան, ինչը չի խոսում հարկադրանքի տարրի առկայության, այսինքն՝ գումարային պահանջ ներկայացնելու օգտին։ Ակնհայտ է նաև, որ վարկաբեկիչ հրապարակումները շարունակվել են նաև 2016թ. մարտի 15-ին կայացած հեռախոսազրույցից հետո, երբ բանկի աշխատակիցը հստակ կերպով մերժել է «Անաալիտիկ.ամ» կայքի հետ համագործակցելու առաջարկը, այն շարունակվել է նաև մինչև 2016թ. ապրիլի 4-ին Բանկի աշխատակցի հետ կայացած հերթական հեռախոսային խոսակցությանը նախորդող օրերին, նույնիսկ` դրանից հետո։
Տվյալ հարցի համատեքստում Դատարանը հարկ է համարում անդրադառանալ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը սույն գործով որպես տուժող ճանաչելու հանգամանքներին։
Այսպես, 2016թ. նոյեմբերի 12-ին նախաքննական մարմինը որոշում է կայացրել որպես տուժող ճանաչել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը` փաստելով, որ Անի Հովհաննիսյանին վերագրված հանցագործությամբ այդ ընկերությանը պատճառվել է գույքային վնաս։
2016թ. նոյեմբերի 14-ի 18-402կգ-16 նամակով նախաքննական մարմինը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ.Գուսևին տեղեկացրել է վարույթում քննվող քրեական գործով վերոնշյալ ընկերությանը որպես տուժող ճանաչելու որոշման մասին։ Նույն նամակով առաջարկվել է լիազորել ընկերության որևէ աշխատակցի` նախաքննության ընթացքում ընկերության շահերը ներկայացնելու համար։
2016թ. նոյեմբերի 25-ին, ի պատասխան նախաքննական մարմնի 2016թ. նոյեմբերի 14-ի թիվ 18-402կգ-16 նամակի, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ.Գուսևը համապատասխան նամակով խնդրել է օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկել այն անձին կամ անձանց, ում պատճառով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունը տուժել է։ Նույն նամակի բովանդակությունից հետևում է, որ տվյալ ընկերությանը պատճառված գույքային վնասի և տուժող ճանաչվելու մասին Վ.Գուսևն իրազեկվել է նրան հասցեագրված նախաքննական մարմնի 2016թ. նոյեմբերի 14-ի 18-402կգ-16 նամակից, իսկ ենթադրյալ շորթումը կատարած անձի կամ անձանց տվյալները Բանկի տնօրինությանը մինչ այդ հայտնի չէին։
Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ սույն գործով որպես տուժող ճանաչված իրավաբանական անձը՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության տնօրինությունը, շուրջ 7 ամիս իրեն հանցագործությունից տուժած չի համարել, իրավապահ մարմիններին սեփական նախաձեռնությամբ չի դիմել, գործի քննությանը իր ներկայացուցչին ներգրավվել է միայն նախաքննական մարմնի նախաձեռնությամբ։ Բանկի տնօրինությունը բավարավել է` Բանկի գործունեությունը արատավորող «Անալատիկ.ամ» և «Արմքրայմնյուզ.քոմ» կայքերի հրապարակումների վերաբերյալ իր պաշտոնական կայքում հերքում տպագրելով, ինչպես նաև «Անալատիկ.ամ» կայքին մասնավոր տիրույթում, քաղաքացիադատավարական ընթացակարգով դատի տալով։
Դատարանը նաև փաստում է, որ «Անալիտիկ.ամ» կայքի հետ 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ գովազդային պայմանագիր կնքելու վերաբերյալ տուժող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչներին ներկայացված առաջարկը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներ չի բովանդակում, քանի որ «պահանջը» պետք է ներկայացվեր տուժողի համար ակնհայտ ոչ ձեռնատու և միաժամանակ ամբաաստանյալի համար շահավետ պայմաններով, մինչդեռ պայմանագիր կնքելու և այդ կերպ ծառայություններ մատուցելու առաջարկը տուժողին, ըստ վկաներ Ինգա Կիրակոսյանի և Արմինե Մնացականյանի դատաքննական, վկա Լալի Սվիմոնիայի հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքների, ներկայացվել է այլ կազմերպություններին առաջարկվող արժեքով, ավելին` զեղչ կատարելու հնարավորությամբ։
Արտակ Գալստյանի 098-670202 բջջային հեռախոսահամարից կատարված հեռախո-սային խոսակցությունների ձայնագրառմամբ պարզվել է, որ վերջինս, հաղորդակցվելով Ռուզանի հետ, նրան տեղեկացնում է, որ եկել է կանանց գաղութ՝ Անիին օգնելու։ Հայտնել է նաև« որ եթե կարողանա Անիին հանել« առաջինը նրա ոտքերն է կոտրելու« քանի որ միայն նրա նման «անասուն»-ը կարող էր «ՎՏԲ»-ի թեմայի մեջ փորձել փող աշխատել։ Տվյալ ապացույցի համատեքստում Դատարանն արձանագրում է, որ Ա.Գալստյանը թեև հարցաքննվել է նաև սույն գործի շրջանակներում, սակայն տվյալ դրվագով և մասնավորապես նաև վերոնշյալ հեռախոսային խոսակցության վերաբերյալ որևէ ցուցմունք չի տվել, վերջինս սույն գործով չի դատակոչվել, այսինքն` դատաքննության արդյունքներով չի պարզվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության դրվագով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի վերոնշյալ առնչության վերաբերյալ Ա.Գալստյանի իրազեկության աղբյուրը։ Ավելին, Ա.Գալստյանը մեկ այլ քրեական գործով (քննվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում) ամբաս-տանվում է Անի Հովհաննիսյանի եղբորը՝ Գոռ Հովհաննիսյանին կաշառք տալու նախապատրաստության և միաժամանակ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակներով նրանից գումար հափշտակելու փորձի մեջ։ Ընդ որում, տվյալ գումարը Ա.Գալստյանը պահանջել է դեռևս ձերբակալված Անի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում չկիրառելու, նրա արարքը վերաորակելու և այլ պատրվակներով։ Նման պայմաններում հեռախոսային խոսակցության մեջ արձանագրված ««ՎՏԲ»-ի թեմայի մեջ փորձել փող աշխատել» միտքը այդ մասին Ա.Գալստյանի իրազեկության աղբյուրի անհայտ մնալու, վերջինիս մեկնաբանության բացակայության, նրան առաջադրված վերոնշյալ մեղադրանքի (բովանդակության) պայմաններում վստահություն չի ներշնչում, չի բացառում նման միտքը այլ շարժառիթով արտահայտելու հնարավորությունը։
Այսպիսով, պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում դատաքննությամբ հետազոտված թույլատրելի և վերաբերելի ապացույցների համադրման և գնահատման արդյունքներով Դատարանը փաստում է, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության դրվագով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի արարքում բացակայում են շորթման հանցակազմի հատկանիշների առկայությունը փաստող բավարար ապացույցները։ Նշված հետևության հանգելիս Դատարանը ղեկավարվում է հետևյալ իրավական դիրքորոշումներով.
Արարատ Ավագյանի վերաբերյալ ԵԿԴ/0252/01/13 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դա-տարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ սահմանվել է հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելիս ապացույցների բավարարության չափանիշները։
Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել են-թադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն` «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`
1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.
5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.
6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկա-վարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզ-մամբ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում« երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում։ Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված« եթե դատարանը« ղեկավարվելով անմեղության կանխավարկածով« հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա« դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա« ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով« սույն օրենսգրքի 360-րդ հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն՝ «Դատավճռի նկարագրական - պատճառաբանական մասում ցույց է տրվում (...) 3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները»։
«Ապացույցների բավարարություն» հասկացության էությունը, ապացույցների բավարարությունը որոշելու ընդհանուր չափանիշները, դրանցից յուրաքանչյուրի բնութագիրը Վճռաբեկ դատարանը քննարկել և վերլուծել է Ս.Սաքանյանի վերաբերյալ գործով կայացրած որոշման շրջանակներում։
Վկայակոչված որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով «ապացուցման առարկա» և «ապացույցների բավարարություն» հասկացություն-ները, նշել է. «(…) եթե ապացուցման առարկան ցույց է տալիս, թե ինչ է անհրաժեշտ պարզել յուրաքանչյուր քրեական գործով, ապա ապացույցների բավարարությունը կապված է այն ապացուցողական նյութի հետ, որը վերաբերում է ապացուցման առարկային և թույլ է տալիս այդ հանգամանքների մասին գալ արժանահավատ հետևության։ Որոշելով ապացույցների բավարարությունը` վարույթն իրականացնող մարմինները լուծում են քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների հետազոտման խորության աստիճանի հետ կապված հարցերը, մասնավորապես այն, թե ի՞նչ աստիճանի պետք է մանրացվի յուրաքանչյուր հանգամանքը, և ի՞նչ ծավալի ապացույցներ են անհրաժեշտ այդ հանգամանքները հավաստի պարզելու և դրա հիման վրա այս կամ այն դատավարական որոշումը կայացնելու համար։
Այսպիսով, ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը։
Ի տարբերություն ապացուցման առարկայի, ապացույցների բավարարություն հասկացության բովանդակությունը քրեական դատավարության օրենսդրությամբ բացահայտված չէ, այսինքն` օրենքում հստակ նշում չկա այն մասին, թե մինչև ե՞րբ պետք է հավաքվեն և հետազոտվեն ապացույցները, որպեսզի յուրաքանչյուր գործով պարզվի ապացուցման առարկան ամբողջությամբ կամ նրա տարրերն առանձին վերցրած։ Բացի այդ, օրենքում սահմանված չէ միասնական չափանիշ առ այն, թե ե՞րբ են ի հայտ գալիս յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման առարկան բացահայտված համարելու հիմքերը։
Վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «ապացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.
1) անմեղության կանխավարկածը,
2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,
3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը։
Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին` Վճռաբեկ դատարանը նշել է, որ քրեական դատավարությունում կանխավարկածը օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն՝ որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը։ Մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով։ Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։
Վճռաբեկ դատարանը Մ.Հակոբյանի գործով որոշման մեջ շեշտել է. «(…) ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված՝ ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով։ Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի։ Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը (…)» (տե՛ս Մարգար Հակոբյանի վերաբերյալ 2013թ. մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12 որոշման 13-րդ կետը)։ Անմեղության կանխավարկածի սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել և իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով որոշման մեջ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքը, ի թիվս այլոց, ենթադրում է մեղադրանքի կողմի պարտականությունը ներկայացնելու անձին դատապարտելու համար բավարար ապացույցներ (Barbera Messegue and Jabardo v. Spain, գանգատ թիվ 10590/83, 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռ, 77-րդ կետ, Janosevic v. Sweden, գանգատ թիվ 34619/97, 2002 թվականի հուլիսի 23-ի վճիռ, 97-րդ կետ)։
Այսպիսով, անմեղության կանխավարկածի սկզբունքն ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամտորեն, հիմնավոր կասկածից վեր չափանիշով ապացուցված համարելու և ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար։
Ապացույցների բավարարությունը որոշելու մյուս չափանիշին՝ ներքին համոզմունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(…) ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապա-ցույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։
Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում։ Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական։ Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը։ (…)» (տե՛ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010թ. փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 14-րդ կետը)։
Այսպիսով, «ներքին համոզմունքը» սուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա է։ Այն ապա-ցույցների գնահատումն իրականացնող սուբյեկտի գիտակցված և ողջամիտ համոզվածութ-յունն է իր իսկ կողմից կայացված որոշման հիմնավորվածության մեջ (սուբյեկտիվ բնույթ)։ Այդպիսի համոզվածությունը պետք է ձևավորված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում և հիմնվի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված փաստերի վրա, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն կձևավորեն նույն համոզվածությունը (օբյեկտիվ բնույթ)։
Ելնելով այն հանգամանքից, որ ներքին համոզմունքն ունի օբյեկտիվ հիմքեր՝ անհրա-ժեշտ է այն տարբերակել ինտուիցիայից, ենթադրություններից և այլ անհաշվետու զգացմունքներից։ Ի տարբերություն դրանց` ներքին համոզմունքը չի կարող ձևավորվել առանց օբյեկտիվ հիմքի և հիմնվել անթույլատրելի, ոչ վերաբերելի, անարժանահավատ ապացույցների վրա։ Այլ խոսքով` ներքին համոզմունքը հիմնվում է ողջամիտ կարծիքի, գիտելիքի վրա, այլ ոչ թե ենթադրությունների, երևակայության, համակրանքի, հակակրանքի կամ կանխակալ կարծիքի վրա։
Ներքին համոզմունքի՝ որպես ապացույցների գնահատման արդյունքի օբյեկտիվ հիմքը քրեական գործով ձեռք բերված, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտված ապացույցների բավարար համակցությունն է։
Վերոնշյալ իրավական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի լուծման համար ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշները սերտորեն փոխկապակցված են և փոխադարձաբար պայմանավորում են միմյանց։ Գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով` պետք է հասկանալ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնա-վոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավո-րություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում։
Ս.Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է. «Ապացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբանական ցուցանիշով (…)։ Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե`
1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,
2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքն անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ,
3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում» (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 17-րդ կետը)։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը։ Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր)։ Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած։
Սույն դատական ակտում շարադրված ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով վերագրված արարքում շորթման հանցակազմի առկայությունը։
Դատաքննությամբ հետազոտված վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցների համակցությունը բավարար չէ սույն գործով ամբաստանվող Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգքրի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով վերագրված արարքում նրա անմեղության կանխավարկածը հաղթահարելու, անաչառ դիտորդի մոտ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան համոզվածություն ձևավորելու համար, ըստ որի՝ ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը միջնորդավորված եղանակով Բանկի ներկայացուցչին նույն Բանկին արատավորող և նրա իրավուքններին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ չհրապարակելու կամ դրանց հրապարակումը դադարեցնելու սպառնալիքով ներկայացրել է գույքային պահանջ, դատաքննությամբ հետազոտված թույլատրելի ապացույցները թույլ չեն տալիս վերոնշյալ հանգամանքը պարզել անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ, այդ հան-գամանքների ապացուցվածությունը ողջամտորեն կասկած է հարուցում։
Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով առաջադրված մեղադրանքում Ա.Հովհաննիսյանի մեղավորության փաս-տումը կհանգեցնի վերջինիս անմեղության կանխավարկածի, ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ, 365-րդ հոդ-վածների պահանջների խախտման։
Ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքում նման փոփոխություն կատարելիս Դատարանը հաշվի է առնում ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն, որ դրանով ամբաստանյալի իրավական վիճակը չի վատթարանում և պաշտպանության իրավունքը չի խախտվում։

Դատարանի եզրահանգումը.
Դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով Դատարանը հաստատված է համարում հետևյալը.
Անի Արթուրի Հովհաննիսյանը, հանդիսանալով «Analitik.am» լրատվական կայքի տնօրենը, 2014թ. դեկտեմբերի 6-ին« 2015թ. հունվարի 30-ին և 2016թ. ապրիլի 5-ին «Analitik.am» կայքում հրապարակել է Տիգրան Ուրիխանյանին և նրա կնոջն արատավորող« նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ՝ «ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար»« «ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է դնում Գագիկ Ծառուկյանի «Տարվա մարդ» մրցանակը»« «Տիրոջը կորցրած ջայլամները» և «Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին» վերտառություններով։
Արձագանքելով այդ հրապարակումներին` Տիգրան Ուրիխանյանը դրանց վերաբերյալ պարզաբանում ստանալու համար 2016թ. ապրիլի սկզբներին Ազգային ժողովի իր աշխատասենյակում ընդունել է Անի Հովհաննիսյանին, որի ժամանակ նրանից հետաքրքվել է, թե ինչ է անհրաժեշտ, որ Անի Հովհաննիսյանը դադարեցնի նրան արատավորող վերոնշյալ հրապարակումների շարքը, որին ի պատասխան` Ա.Հովհաննիսյանը ակնարկել է նրան համապատասխան վերաբերմունքի արժանացնալու անհրաժեշտությունը։
Հետագա օրերին Տ.Ուրիխանյանն ու Ա.Հովհաննիսյանը էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով պայմանավորվածություն են ձեռք բերել նույն թեմայով հերթական հանդիպման տեղի ու ժամի վերաբերյալ« և այդ հանդիպումը կայացել է 2016թ. ապրիլի 14-ին՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 16 հասցեում գործող «Գոլդ Սթար» սրճարանում։ Հանդիպման ժամանակ Ա.Հովհաննիսյանը համացանցում Տ.Ուրիխանյանին« նրա ընտանիքի անդամներին արատավորող և նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունների հրապարակումը դադարեցնելու պնդմանն ի պատասխան նրան ներկայացրել է ամսեկան 300.000 ՀՀ դրամ գումար հանձնելու պահանջ, որին Տ.Ուրիխանյանը համաձայնել է։
Անի Հովհաննիսյանի պահանջած 300.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու գործը Տիգրան Ուրիխանյանը հանձնարարել է «Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին։ Իր հերթին Անի Հովհաննիսյանը« օգտագործելով իր հանցավոր մտադրությունից անտեղյակ աշխատակցուհուն` «Անալիտիկ» ՍՊ ընկերության մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Գիշյանին« իր պահանջած վերոնշյալ գումարը Սարգիս Հարությունյանից ստանալու համար վերջինիս հետ հանդիպման է ուղարկել Վ.Գիշյանին՝ նրան փոխանցելով Ս.Հարությունյանի բջջային հեռախոսահամարը՝ հանդիպման վայրը և ժամանակը նախապես ճշտելու համար։
2016թ. մայիսի 2-ին Սարգիս Հարությունյանը հեռախոսային խոսակցության ընթացքում նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել Վարդիթեր Գիշյանի հետ՝ մայիսի 3-ին՝ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում« Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 98/9 հասցեում գործող «Coffi story» սրճարանում հանդիպելու և Ա.Հովհաննիսյանի համար նախատեսված գումարը նրան փոխանցելու վերաբերյալ, որից հետո ժամը 15-ի սահմաններում« նույն սրճարանում կայացել է Վարդիթեր Գիշյանի և Սարգիս Հարությունյանի հանդիպումը։ Նշված հանդիպման ժամանակ Ս.Հարությունյանը 300.000 ՀՀ դրամ գումարը հանձնել է տնօրենի հանցավոր մտադրությունից անտեղյակ և բարեխիղճ մոլորության մեջ հայտնված Վ.Գիշյանին՝ այն դնելով նրա նոթատետրի մեջ, որից հետո գումարը վերցնելով և հաշվելով` Վ.Գիշյանն էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել Ա.Հովհաննիսյանին՝ տեղեկացնելով հանդիպման կայացման մասին։
Մինչ վերոնշյալ հանդիպումը Տ.Ուրիխանյանի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին շորթման վերաբերյալ նախապես տրված հաղորդման կապակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Վ.Գիշյանը «Coffi story» սրճարանում անմիջապես բռնվել և ժամը 15.30-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն« որտեղ իրականացված նրա անձնական խուզարկության ընթացքում արդյունքներով հայտնաբերվել և վերցվել է տնօրեն Ա.Հովհաննիսյանին հանձնելու համար փոխանցված զգալի չափերի` 300.000 ՀՀ դրամ գումարը։
Այսպիսով« Անի Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարք« որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վարիդիթեր Գիշյանին նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դեռևս մինչդատական վարույթի ընթացքում դադարեցվել է` վերոնշյալ հանցանքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։

Նշանակվող պատժի և դատավճռով լուծման ենթակա այլ հարցեր.
Ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակվող պատժի տեսակը և չափը որոշելիս Դատարանը հաշվի է առնում հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը« ուղղել պատժի ենթարկված անձին« ինչպես նաև կանխել հանցագործությունները։ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործութ-յան այլ միջոցները պետք է լինեն արդարացի« համապատասխանեն հանցանքի ծան-րությանը« այն կատարելու հանգամանքներին« հանցավորի անձնավորությանը« անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար։
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասն սահմանում է« որ հանցագոր-ծության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ« իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի տեսակը և չափը որոշվում են հանցա-գործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով« հանցավորի անձը բնութագրող տվյալներով« այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմաց-նող և/կամ ծանրացնող հանգամանքներով։ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները։
ՀՀ Վճռաբեկ դատարանը« Ա.Պապիկյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ. հոկտեմբերի 26-ի ՎԲ-149/07 գործով մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմը« նշել է« որ այն Դատարանին օժտել է անձի պատասխա-նատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման լայն հայեցողությամբ« քանի որ պատիժ նշանակելիս Դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այնպիսի հանգա-մանքներ« որոնք նույն հոդվածի առաջին մասում նշված չեն։
Դատարանը, որպես ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի անձը բնութագրող տվյալներ է գնահատում` նախկինում դատապարտված չլինելը (ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն 2016թ. ապրիլի 25-ին կատարված հարցման արդյունքների), տարիքը և սեռը (ըստ AF սերիայի 0448936 համարի անձնագրի)։
Դատարանը ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պա-տիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չարձանագրեց։
Ամբաստանյալի անձը բնութագրող վերոնշյալ տվյալները հաստատված են գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված, թույլատրելիության ու վերաբերելիության չափանիշներին համապատասխանող ապացույցներով, ողջամտորեն մեղմացնում են ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի անձի հանրային վտանգավորությունը։
Պատժի նպատակներն ապահովելու տեսանկյունով անդրադառնալով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակվող պատժի խնդրին` Դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցակազմի պատ-ժամասն այլընտրանքային է, նախատեսում է պատիժ տուգանքի, կալանքի և ազա-տազրկման ձևով, հետևաբար` հետևաբար` սույն գործով քննարկման ենթակա են՝ պատժատեսակի ընտրության, նշանակվող պատժի չափի, տվյալ հոդվածով նախատես-վածից ավելի մեղմ պատժաչափ նշանակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառում), ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժ նշանակելու պարագայում՝ նշա-նակվող այդ պատիժը կրելու կամ չկրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրա-ռում) հարցերը։
Հաշվի առնելով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանին վերագրվող հանցագործության բնույթը և վտանգավորության աստիճանը (դիտավորությամբ կատարված միջին ծանրության հանցագործություն է), հանցագործությունը բարեխիղճ մոլորության մեջ հայտնված և անզգուշությամբ գործած անձի ներգրավմամբ կատարելը, չզղջալը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժ մեղմացնող, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի տեսանկյունով` նաև բացառիկ հանգամանքների բացակայությունը` Դատարանը փաստում է, որ վերջինիս նկատմամբ պատժի նվազ խիստ տեսակը նշանակելու կանոնը կիրառելի չէ, այն պատժի նպատակները չի ապահովվի. ամբաստանյալի նկատմամբ պատիժ կարող է և պետք է նշանակվի բացառապես ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի (կալանք պատժատեսակը չի կարող նշանակվել, քանի որ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խա-փանման միջոց է ընտրվել կալանավորումը)։ Ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի անձը դրականորեն բնութագրող տվյալները՝ նախկիում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չլինելը, տարիքը և սեռը, Դատարանը հաշվի է առնում վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատժի չափը որոշելիս։
ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավճիռ կայացնելիս Դատարանը պարտավոր է անդրադառնալ նաև իրեղեն ապացույց-ների« դատական ծախսերի« գույքի նկատմամբ կիրառված (կիրառվելիք) արգելանքի« քաղա-քացիական հայցի հարցերին։ Այդ հարցերի համատեքստում Դատարանն արձանագրում է, որ մինչդատական և դատական վարույթների ընթացքում տուժողների կողմից ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի դեմ քաղաքացիական հայց չի ներկայացվել։ Ավելին, Դատարանը տուժող Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելուց։
Անդրադառնալով իրեղեն ապացույցների տնօրինման խնդրին` Դատարանը փաստում է, որ իրեղեն ապացույց ճանաչված և Դատարանում պահվող` օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ օգտագործված` քաղ. Վարդիթեր Գիշյանի խու-զարկությամբ հայտնաբերված 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թվով 15 թղթադրամներն անհրաժեշտ է վերադարձնել սեփականատիրոջը` ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, իսկ նույն քիմիական նյութի հետքերը կրող պայուսակը« դրանում հայտնաբերված նոթատետրը« քննվող դեպքի պահին Վ.Գիշյանի կրած պիջակը` վերադարձնել վերջինիս՝ սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Դատարանն արձանագրում է, որ որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերը, այդ թվում՝ դատական քննության արդյունքներով անթույլատրելի ճանաչված ապացույցները, անհրաժեշտ է պահել քրեական գործում՝ քրեական գործը պահելու ողջ ժամանակահատվածում, իսկ քաղ. Վարդիթեր Գիշյանի «NOKIA» ապրան-քանիշի բջջային հեռախոսը և դրա մեջ առկա 093-568975 համարով հեռախոսաքարտը՝ վերադարձնել նրան, «Անալիտիկ» ՍՊ ընկերության գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված և վերցված «DELL» ապրանքանիշի դյուրակիր համակարգիչն անհրաժեշտ է վերադարձնել այդ կազմակերպության լիազորված անձին՝ սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Դատարանն արձանագրում է, որ որպես դատական ծախս` ամբաստանյալ Անի Արթուրի Հովհաննիսյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության անհրաժեշտ է բռնագանձել համակարգչատեխնիկական փորձաքննության 2016թ. սեպտեմբերի 5-ի թիվ 16-1626 եզրակացության կազմման վրա ՀՀ պետական բյուջեից ծախսված 68.700 (վաթսունութ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ գումարը։ Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով նաև հաստատվեց, որ տուժող Տ.Ուրիխանյանի դրվագով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի մեղադրանքի և մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների` տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացության կազմման վրա ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 67.200 (վաթսուն յոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ գումար, իսկ տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. թիվ 39351606 եզրակացության կազմման վրա` 134.400 ՀՀ դրամ գումարներ (ըստ հրապա-րակված հանձնման-ընդունման համապատասխան արձանագրությունների)։ Դատարանը նաև փաստում է, որ նախաքննական մարմնի կողմից փորձաքննություններ են նշանակվել և փորձագետներին ներկայացվել ակնհայտ անթույլատրելի ապացույցներ` գաղտնի կերպով կատարված կամ չբացահայտված աղբյուրից ձեռք բերված տեսաձայնագրություններ բո-վանդակող էլեկտրոնային կրիչներ, հետևաբար` սույն դատական ակտով արձանագրել է, որ «թունավոր ծառի պտղի» կանոնի համաձայն` վերոնշյալ փորձաքննությունների արդ-յունքները` եզրակացությունները, ևս անթույլատրելի ապացույցներ են։ Նման պայմաններում Դատարանը նաև արձանագրում է, որ վերոնշյալ անթույլատրելի ապացույցների փորձագիտական հետազոտության նպատակով նախաքննական մարմնի նախաձեռնությամբ և ռիսկով ծախսված 201.600 ՀՀ դրամ գումարն ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանից բռնագանձման ենթակա չեն։
Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալի դեմ քաղաքացիական հայց չներկա-յացվելու փաստը, տվյալ հոդվածով գույքի բռնագրավում նշանակելու անհնարինությունը / տվյալ հոդվածի սանկցիայով լրացուցիչ այդ պատժատեսակը նախատեսված չէ/, բռնագանձման ենթակա դատական ծախսի չափը, այլ համասեփականատերի իրավունքները սահմանափակելու հանգամանքը` փաստում է, որ ամբաստանյալ Անի Արթուրի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի` Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 10/2 շենքի 28 հասցեում գտնվող բնակարանի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նրա բաժնեմասի նկատմամբ դեռևս մինչդատական վարույթի ընթացքում կիրառված արգելանքները պահպանելն այլևս ողջամիտ չէ, այն անհրաժեշտ է վերացնել։ Վերոնշյալ դատական ծախսի բռնագանձումը հնարավոր է ապահովել նաև Դատարանում պահվող` ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին պատկանող «iPhone 5S» ապրանքանիշի բջջային հեռախոսի և «Ipad» ապրանքանիշի պլանշետի վրա կիրառված կալանքը պահպանելու միջոցով՝ մինչև դատական ծախսի լրիվ փոխհատուցումը։
Գնահատելով և ամփոփելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, ղեկա-վարվելով ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 119-րդ, 357-360-րդ, 364-365-րդ, 366-373-րդ հոդվածներով,Դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց՝

Ճանաչել և հռչակել Անի Արթուրի Հովհաննիսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով վերագրված արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Անի Հովհաննիսյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
Անի Հովհաննիսյանի պատժի կրման սկիզբը հաշվել 2016թ. մայիսի 3-ին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ մինչև սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
Իրեղեն ապացույց ճանաչված և Դատարանում պահվող` քաղ. Վարդիթեր Գիշյանի խուզարկությամբ հայտնաբերված՝ քիմիական նյութով մշակված 20.000 ՀՀ դրամ անվա-նական արժեքով 15 թղթադրամները վերադարձնել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, իսկ նույն քիմիական նյութի հետքերը կրող պայուսակը« դրանում հայտնաբերված նոթատետրը« քննվող դեպքի պահին Վ.Գիշյանի կրած պիջակը վերադարձնել վերջինիս՝ սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերը պահել քրեական գործում` այն պահելու ողջ ժամանակահատվածում, իսկ Վարդիթեր Գիշյանի «NOKIA» ապրանքանիշի բջջային հեռախոսը և 093-568975 համարով հեռախոսաքարտը վերադարձնել նրան, «Անալիտիկ» ՍՊ ընկերության գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված և վերցված «DELL» ապրանքանիշի դյուրակիր համակարգիչը վերադարձնել այդ կազմակերպության լիազորված անձին՝ սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Տուժող Տիգրան Ուրիխանյանին հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցը համարել լուծված՝ նման պահանջ ներկայացնելուց հրաժարվելու պատճառաբանությամբ։
Որպես դատական ծախս` Անի Արթուրի Հովհաննիսյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության (ՀՀ պետական բյուջեի) բռնագանձել 68.700 (վաթսունութ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ գումար։
Անի Արթուրի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի` Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 10/2 շենքի 28 հասցեում գտնվող բնակարանի և ՀՀ Գեղարքունքի մարզի Մարտունի համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նրա բաժնեմասի նկատմամբ դեռևս մինչդատական վարույթի ընթացքում կիրառված կալանքը վերացնել, իսկ Դատարանում պահվող «iPhone 5S» ապրանքանիշի բջջային հեռախոսի և «Ipad» ապրանքանիշի պլանշետի վրա կիրառված կալանքը պահպանել՝ մինչև դատական ծախսի լրիվ փոխհատուցումը։
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ստացման օր-վանից մեկամսյա ժամկետում։


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.Ժ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԵԱՔԴ/0248/01/16
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության
դատարանի դատավճիռը կայացրած դատարանի
կազմը նախագահող դատավոր` Ա.Վարդանյան

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

13 դեկտեմբերի 2017թ. ք.Երևան

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ /այսուհետ`
Վերաքննիչ դատարան/ հետևյալ կազմով`

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Կ.ՂԱԶԱՐՅԱՆ
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ
Մ.Մելքոնյանի

մասնակցությամբ`
մեղադրող` Ա.Շահբազյանի
պաշտպան` Լ.Սիմոնյանի
ամբաստանյալ` Ա.Հովհաննիսյանի

դռնբաց դատական նիստում գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանի և ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքների հիման վրա վերանայելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հուլիսի 25-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Անի Արթուրի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
1. Թիվ 59103216 քրեական գործը հարուցվել է 03.05.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ս.Սամվելյանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով և ընդունվել է վարույթ:
2. 2016թ. մայիսի 03-ին Ա.Հովհաննիսյանը ձերբակալվել է:
3. ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ավագ քննիչ Ա.Կարապետյանի 04.05.2016թ. որոշմամբ թիվ 59103216 քրեական գործն ընդունվել է վարույթ:
4. 05.05.2016թ. թիվ 59103216 քրեական գործը նախաքննությունը շարունակելու համար ՀՀ Գլխավոր դատախազի ցուցումով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի 05.05.2016թ. որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
5. Նախաքննության մարմնի 2016թ. մայիսի 06-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
6. Նույն մարմնի 06.05.2016թ. որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
7. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016թ. որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` 2/երկու/ ամիս ժամկետով:
8. Նախաքննության մարմնի 06.05.2016թ. որոշմամբ Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
9.Նույն մարմնի 23.06.2016թ. որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը 2/երկու/ ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:
10. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2016թ. որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Ա.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` 2/երկու/ ամիս ժամկետով:
11. Նախաքննության մարմնի 24.06.2016թ. որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը 2/երկու/ ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:
12. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.08.2016թ. որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Ա.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` 2/երկու/ ամիս ժամկետով:
Մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
13. Նախաքննության մարմնի 16.09.2016թ. որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը 2/երկու/ ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:
14. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2016թ. որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Ա.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` 2/երկու/ ամիս ժամկետով:
Մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
15. Նախաքննության մարմնի 24.10.2016թ. որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը 2/երկու/ ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:
16. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.10.2016թ. որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է մասնակի և մեղադրյալ Ա.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` 1/մեկ/ ամիս 10/տաս/ օր ժամկետով:
Մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
17. Նախաքննության մարմնի 11.11.2016թ. որոշմամբ քննվող թիվ 59103216 քրեական գործով վերացվել է Ա.Հովհաննիսյանին 26.05.2016թ. առաջադրված մեղադրանքի Տ.Ուրիխանյանից շորթումը Վ.Գիշյանի հետ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարած լինելու մասը կատարված հանցագործությունը Վ.Գիշյանի մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով, Ա.Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում Կ.Բաբակեխյանից ենթադրաբար առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի մասը` Ա.Հովհաննիսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
18. Նույն մարմնի 12.11.2016թ. որոշմամբ Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:
19. Նախաքննության մարմնի 06.12.2016թ. որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը 1/մեկ/ ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:
20. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.10.2016թ. որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Ա.Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է` 1/մեկ/ ամիս ժամկետով:
Մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
21. 26.12.2016թ. Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
22. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Մելքոնյանի 2016թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ քրեական գործն ըստ մեղադրանքի Անի Արթուրի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով ընդունվել է վարույթ:
23. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2016թ. որոշմամբ թիվ ԵԱՔԴ/0248/01/16 քրեական գործն ըստ մեղադրանքի Անի Արթուրի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով ըստ ընդդատության ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
24. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի 2017թ. հունվարի 10-ի որոշմամբ քրեական գործն ըստ մեղադրանքի Անի Արթուրի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով ընդունվել է վարույթ, իսկ 23.01.2017թ. որոշմամբ նշանակվել է դատական քննության:
25. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հուլիսի 25-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Ա.Հովհաննիսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով վերագրված արարքում` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1/մեկ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով։
Ա.Հովհաննիսյանի պատժի կրման սկիզբը հաշվվել է 2016թ. մայիսի 3-ից:
Ա.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
26. Ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ 23.08.2017թ. վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանը:
27. Նույն դատավճռի դեմ 24.08.2017թ. վերաքննիչ բողոք է բերել նաև գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանը:
28. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 01.09.2017թ. որոշմամբ գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանի և ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ և քրեական գործն ըստ մեղադրանքի Անի Արթուրի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով` Վերաքննիչ դատարանի դռնբաց դատական նիստում քննության է նշանակվել 2017թ. սեպտեմբերի 14-ին:

2.Գործի փաստական հանգամանքները.
29. Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա <<հանդիսանալով <<Analitik.am>> լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ <<Analitik.am>> լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում՝ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 2016թ. մարտի 15-ին պահանջել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար, բացի այդ, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ <<Անալիտիկ>> ՍՊ ընկերության մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Արտյոմի Գիշյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է շորթում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանից, նրա և վերջինիս մերձավորների մասին արատավորող, ինչպես նաև նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2016թ. ապրիլի 14-ին պահանջել է 300.000 ՀՀ դրամ գումար և 2016թ. մայիսի 3-ին Վարդիթեր Գիշյանի միջոցով ստացել է զգալի չափի՝ 300.000 ՀՀ դրամ գումար։
Այսպես.
Անի Հովհաննիսյանը իրավաբանական անձ՝ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև հրապարակումների սպառնալիքով խոշոր չափի՝ մեկ միլիոն ՀՀ դրամի շորթում կատարելու դիտավորությամբ 2016թ. փետրվարի 2-ից մինչև 2016թ. մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում <<Analitik.am>> լրատվական կայքով պարբերաբար <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ է հրապարակել՝ ՀՀ տնտեսության համար հիշյալ բանկի գործունեության վնասակարության, Ադրբեջանի Հանրապետության կողմից բանկի միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ։
Այդ նպատակով <<Analitik.am>> լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, իր իրական մտադրությունը քողարկելով, հանձնարարել է նրան իբրև բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու, բանկի գործունեությունը մամուլով լուսաբանելու և գովազդելու համար <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության հետ ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկով դիմել բանկին։
Իրականում Անի Հովհաննիսյանը պայմանագրի անվան տակ փորձել է քողարկել հրապարակումներով արված սպառնալիքների ազդեցությամբ արվող գումարային պահանջը։
Ինգա Կիրակոսյանը 2016թ. մարտի 10-ին, 11-ին, 14-ին իր բնակարանի 010-52-53-08 հեռախոսահամարից զանգահարել է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության 010-51-37-49 հեռախոսահամարին և հիշյալ ընկերության գովազդի ու հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Սամվելի Մնացականյանին առաջարկել է <<Analitik.am>> լրատվական կայքով բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու, բանկի գործունեությունը լուսաբանելու, գովազդելու կապակցությամբ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության հետ կնքել ֆինանսական համագործակցության պայմանագիր։ Արդեն 2016թ. մարտի 15-ին Ինգա Կիրակոսյանը նույն հեռախոսահամարներով կայացած խոսակցության ընթացքում տվյալ իրադրությունում չգիտակցելով իր գործողության հանրության համար վտանգավոր բնույթը, գործելով անզգու-շությամբ, առաջարկել է Արմինե Մնացականյանին կնքել համագործակցության պայմանագիր և 1.000.000 ՀՀ դրամ գումար վճարել <<Անալիտիկ>> ՍՊ ընկերությանը, սակայն մերժում է ստացել։
Բանկի կողմից մերժում ստանալու մասին տեղեկացվելուց հետո՝ 2016թ. մարտի 17-ից սկսած, Անի Հովհաննիսյանն, իրագործելով իր սպառնալիքը, շարունակել է <<Analitik.am>> լրատվական կայքում <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության վերաբերյալ հրապարակել վարկաբեկիչ տեղեկություններ և այդ ընթացքում հանձնարարել է Ինգա Կիրակոսյանին կրկին զանգահարել բանկ և պարզել նրանց դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին։ Ինգա Կիրակոսյանը 2016թ. ապրիլի 4-ին մեկ անգամ ևս 096-03-36-03 հեռախոսահամարից զանգահարել է բանկի 010-51-37-49 հեռախոսահամարին և Արմինե Մնացականյանի հետ խոսակցության ընթացքում ճշտել համագործակցության վերաբերյալ բանկի դիրքորոշումը, սակայն կրկին մերժում է ստացել։
Այդ մասին տեղեկացվելուց հետո Անի Հովհաննիսյանը <<Analitik.am>> լրատվական կայքով մինչև 2016թ. ապրիլի 30-ը շարունակել է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող, բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը։
Բացի այդ, Անի Հովհաննիսյանը 2014թ. դեկտեմբերի 6-ին, 2015թ. հունվարի 30-ին և 2016թ. ապրիլի 5-ին <<Analitik.am>> կայքում հրապարակել է Տիգրան Ուրիխանյանին և նրա կնոջն արատավորող, նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ՝ <<ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար>>, <<ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է դնում Գագիկ Ծառուկյանի <<Տարվա մարդ>> մրցանակը>>, <<Տիրոջը կորցրած ջայլամները>> և <<Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին>> վերտառություններով։
Այդ հրապարակումների հետ կապված՝ պարզաբանում ստանալու նպատակով 2016թ. ապրիլ ամսի սկզբին Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին Ազգային ժողովում գտնվող՝ իր աշխատասենյակում։ Զրույցի ընթացքում Անի Հովհաննիսյանը տարաբնույթ ձևակերպումներով հասկացրել է Տ.Ուրիխանյանին, որ վերջինիս արատավորող հրապարակումները դադարեցնելու համար անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք։
Դրանից հետո էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով Տ.Ուրիխանյանն ու Ա.Հովհաննիսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպման տեղի ու ժամի մասին, և նրանց հանդիպումը կայացել է 2016թ. ապրիլի 14-ին՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 16 հասցեում գտնվող <<Գոլդ Սթար>> սրճարանում։
Հանդիպման ժամանակ Ա.Հովհաննիսյանը, սպառնալով շարունակել համացանցում հրապարակել Տ.Ուրիխանյանին, նրա ընտանիքի անդամներին արատավորող և նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ՝ կատարել է շորթում՝ պահանջելով իրեն վճարել ամսական 300.000 դրամ գումար։
Տիգրան Ուրիխանյանը պահանջված 300.000 դրամը Անի Հովհաննիսյանին փոխանցելու համար լիազորել է <<Ալյանս>> կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին։ Մինչդեռ Անի Հովհաննիսյանն, օգտագործելով <<Անալիտիկ>> ՍՊ ընկերության մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Արտյոմի Գիշյանին, ով տեղյակ չի եղել Անի Հովհաննիսյանի մտադրության մասին և հանցանքը կատարել է անզգուշությամբ, իր պահանջած գումարը Սարգիս Հարությունյանից ստանալու համար հանդիպման է ուղարկել Վ.Գիշյանին՝ վերջինիս փոխանցելով Ս.Հարությունյանի բջջային հեռախոսահամարը՝ հանդիպման վայրը և ժամանակը նախապես ճշտելու համար։
2016թ. մայիսի 2-ին Սարգիս Հարությունյանը հեռախոսային խոսակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել Վարդիթեր Գիշյանի հետ՝ մայիսի 3-ին՝ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նալբանդյան փող. 98/9 հասցեում գտնվող <<Coffi story>> սրճարանում հանդիպելու և գումարը նրան փոխանցելու վերաբերյալ։
Մայիսի 3-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Վարդիթեր Գիշյանը հանդիպել է Սարգիս Հարությունյանին <<Coffi story>> սրճարանում, որտեղ Ս.Հարությունյանը 300.000 ՀՀ դրամը՝ 15 հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամներով, հանձնել է Վ.Գիշյանին՝ դնելով նրա նոթատետրի մեջ։ Նոթատետրն ու գումարը վերցնելուց և հաշվելուց հետո Վ.Գիշյանն էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել Ա.Հովհաննիսյանին՝ հանդիպումը կայանալու մասին։
Տ.Ուրիխանյանի կողմից նախապես ՀՀ իրավապահ մարմիններին շորթման վերաբերյալ տրված հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառման արդյունքում <<Coffi story>> սրճարանից Վ.Գիշյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է Անի Հովհաննիսյանի շորթած 300.000 ՀՀ դրամ գումարը։

3.Վերաքննիչ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վերաքննիչ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
30. Պաշտպան Լ.Սիմոնյանն իր բերած վերաքննիչ բողոքում գտնում է, որ դատավճիռը մասնակիորեն՝ Անի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու մասով, ենթակա է բեկանման, իսկ ամբաստանյալի նկատմամբ նշված հոդվածով պետք է կայացվի արդարացման դատական ակտ։
Դատարանի կայացրած դատավճիռը Անի Հովհանիսյանին մեղավոր ճանաչելու մասով, օրինական և հիմնավոր չէ։ Դատարանը սխալ գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները և սխալ իրավական գնահատական տալով սույն գործի փաստական հանգամանքներին, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է՝ անհիմն կերպով Անի Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական, օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, այն դեպքում երբ նրա մեղքը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով ապացուցված չէր։
Կայացված դատավճռում Անի Հովհաննիսյանի մեղավորության մասին հետևությունները հիմնված են ենթադրությունների, և դատաքննությամբ չհետազոտված ապացույցների և անթույլատրելի ապացույցների վրա։
Դատավճիռը առերևույթ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին։
Հիմք ընդունելով շորթման հանցակազմը, ապա դատաքննությամբ հետազոտված ապացույցներով ենթակա էին ապացուցման, արդյոք Անի Հովհաննիսյանը՝
ա/ Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանի և վերջինիս մերձավորների մասին արատավորող, ինչպես նաև նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակել է, թե ոչ,
բ/ եթե այո, ապա նման տեղեկություններ հրապարակելը դադարեցնելու դիմաց 2016թ. ապրիլի 14-ին պահանջել է 300.000 ՀՀ դրամ գումար, թե ոչ։
Նախ, ինչպես երևում է Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի, ինչպես նաև կայացված դատավճռի բովանդակությունից, ապա ենթադրյալ շորթման համար հիմք են հանդիսացել՝ 2014թ. դեկտեմբերի 6-ի, 2015թ հունվարի 30-ի և 2016թ. ապրիլի 5-ի <<Analitik.am>> կայքում ինչպես նշված Է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ, Տ.Ուրիխանյանին և նրա կնոջն արատավորող, նրա օրինական շահերին Էական վնաս պատճառող տեղեկություններ։
Նշեմ, որ նշված հետևությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախ, 2014թ. դեկտեմբերի 6-ին նշված կայքում ոչ թե եղել Է հրապարակում, այլ ֆեյսբուքյան օգտատեր Վահե Էնֆիաջյանի էջից արտատպվել է վերջինիս կարծիքը <<xnews.am>> կայքում ընթացող քվեարկության մասին, և այն չի կարող դիտվել Ա.Հովհաննիսյանի կողմից Տ.Ուրիխանյանին, նրա քաղաքական գործունեությանը և ընտանիքի անդամներին վարկաբեկող կամ խարդախության մեջ մեղադրող նյութ։
Հաջորդ երկու նյութերը՝ <<ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կասկածի տակ է դնում Գագիկ Ծառուկյանի <<Տարվա մարդ>> մրցանակը>> և <<Տիրոջը կորցրած ջայլամները>> հրապարակումները, եղել են ի պատասխան <<xnews.am>> կայքում Անի Հովհաննիսյանի վերաբերյալ վիրավորական հոդվածներին և իրենց մեջ նույնպես չեն պարունակել Տ.Ուրիխանյանին և նրա կնոջն արատավորող, նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, իսկ <<Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին>> հոդվածը վերաբերում է նրան, թե նախնական համաձայնություն պայմաններում, ինչպես է Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է ներկայանալ մամլո ասուլիսին, որը իր բնույթով նույնպես չեն կարող դիտարկվել նրա քաղաքական գործունեությանը և ընտանիքի անդամներին վարկաբեկող կամ խարդախության մեջ մեղադրող նյութ։
Իսկ Ուրիխանյանի կապրիզին այն մասին է եղել, որ վերջինս ելնելով իր սկզբունքներից մամլո ասուլիս է տալիս միայն այն դեպքում, երբ առկա է առնվազն 3 հեռուստաընկերություն, իսկ 2016թ. ապրիլի սկզբներին Analitik.am մամուլի ակումբը կարողացել Է ապահովել 2 հեռուստաընկերության ներկայությունը։ Այսինքն, նախաքննական մարմնի կողմից, որպես Տ.Ուրիխանյանին և նրա կնոջն արատավորող, նրա օրինական շահերին Էական վնաս պատճառող տեղեկություններ են համարվել այն հրապարակումները, որոնք կարող Էին ինչ որ կերպ դուր չգալ Տիգրան Ուրիխանյանին, թեև իրենց մեջ չէին պարունակում վերջինիս և նրա կնոջն արատավորող, նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ։
Այնուհանդերձ, դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, առկա չէ որևէ ապացույց առ այն, որ հանդիպման ժամանակ Ա.Հովհաննիսյանը, սպառնացած լինի Տիգրան Ուրիխանյանին շարունակել համացանցում հրապարակել վերջինիս, նրա ընտանիքի անդամներին արատավորող և նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, իսկ դրանք դադարեցնելու համար պահանջած լինի 300.000 ՀՀ դրամ գումար։
Անի Հովհաննիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց, և ցուցմունք տվեց այն մասին, որ 2016թ. ապրիլ ամսին <<Analitik.am>> լրատվական կայքի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսին Տիգրան Ուրիխանյանը չի ներկայացել, այդ կապակցությամբ իր կայքում հրապարակում է կատարվել, որտեղ նշել է, որ երկրում պատերազմական իրավիճակի պայմաններում Տիգրան Ուրիխանյանն առաջնորդվում է <<կապրիզներ>>-ով։ Դրանից մի քանի օր անց Տ.Ուրիխանյանն օգնականի միջոցով իրեն հրավիրել է ՀՀ Ազգային ժողովում գտնվող նրա աշխատասենյակ՝ զրույցի։ Մինչ այդ՝ ՀՀ Ազգային ժողովում Տ.Ուրիխանյանի ելույթից տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է նիստում բարձրաձայնել <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությունում ադրբեջանական կապիտալի առկայության մասին, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ ինքը ևս բանկի գործունեությունը վնասակար էր համարում ՀՀ-ի համար՝ համաձայնել է հանդիպման առաջարկին։ Հանդիպման ընթացքում Տ.Ուրիխանյանը հետաքրքրվել է, թե ինչն է նրա վերաբերյալ <<Analitik.am >> լրատվական կայքում հրապարակումների կատարման պատճառը։ Պատասխանել Է, որ նրա նկատմամբ որևէ թշնամանք չունի, ընդհակառակը ողջունում է երիտասարդ քաղաքական գործիչների մուտքը քաղաքական դաշտ և պատրաստ է անվճար լուսաբանել նրանց, ավելին՝ ընդգծել է, որ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>>-ի հարցում իրենց դիրքորոշումները համընկնում են։ Ի պատասխան դրա՝ Ուրիխանյանն առաջարկել է մոռանալ ամեն բան և փորձել միմյանց հետ համագործակցել։ Այդ համագործակցության մանրամասներն իրենք քննարկել են մեկ այլ օր՝ <<Ոսկե աստղ>> սրճարանում կայացած հանդիպման ժամանակ։ Ուրիխանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ժամանակ առ ժամանակ <<Analitik.am>> լրատվական կայքում, նրա հոդվածները հրապարակելա, Ուրիխանյանի գործունեությունը լուսաբանելու շուրջ։ Ուրիխանյանն առաջարկել է մնացած տեխնիկական հարցերը՝ ում պետք է ուղարկվի, ինչ նյութեր և ինչ քանակությամբ, քննարկել նրա օգնական Սարգիս Հարությունյանի հետ, այդ մասին ինքը հայտնել է Վարդիթեր Գիշյանին, հանձնարարել, որ նա պայմանավորվի և հանդիպի Տ.Ուրիխանյանի օգնական Սարգսին։ Վարդիթեր Գիշյանին հանձնարարել է նաև, որ հանդիպման ժամանակ Սարգսին փոխանցի էլեկտրոնային հասցեն կամ <<պրոֆիլն>>, որին պետք է հոդվածներն ուղարկվեին։ Ինքը Վարդիթերին զգուշացրել է, որ հանդիպման ժամանակ մնան հնարավորինս աննկատ, քանի որ նա <<Անալիտիկ>>-ի աշխատակից է, իսկ Սարգիսը ներկայացնում է <<Ալյանս>> կուսակցությունը, և եթե մարդիկ տեսնեն, դա կարող է ավելորդ խոսակցությունների տեղիք տալ. երբ լրատվական միջոցը համագործակցում է քաղաքական գործչի կամ կուսակցության հետ, ցանկալի չէ, որ հասարակության լայն շերտերն այդ մասին իմանան։ Վարդիթեր Գիշյանը Սարգիս Հարությունյանի հետ նախօրոք ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. մայիսի 3-ին հանդիպել է նրան <<Coffi story>> սրճարանում, սակայն հանդիպման գնացող Վ.Գիշյանին որևէ այլ, հատուկ հանձնարարություններ չի տվել։ Հանդիպման ժամանակ Վ.Գիշյանը և Ս. Հարությունյանը պետք է փոխանակվեին էլեկտրոնային հասցեներով և քննարկեին, թե Ուրիխանյանից ստացվող նյութերն ինչ հաճախականությամբ էին հրապարակվելու։
Երբ վերոնշյալ հանդիպման ժամանակ սրճարանի մենեջեր Անահիտը զանգահարել և տեղեկացրել է, որ սրճարանում ազգային անվտանգության աշխատակիցներ կան, իր մոտ մտավախություն է առաջացել, քանի որ այդ շրջանում տարբեր իրադարձություններ էին կատարվում, նույնիսկ սպասելի էր, որ կարող է մի օր ինքը տնից դուրս գալ և չվերադառնալ կամ իր <<գլխին սարքեն>>։ Անահիտի հերթական զանգից տեղեկացել է, որ Վարդիթերին բռնել և տարել են։ Նշել է, որ չի հիշում, թե այդ հանդիպման ժամանակ ինքը որտեղ էր գտնվում, սակայն ի վերջո գնացել է Ոստիկանություն՝ կարծելով, թե Վարդիթերին առևանգել են։
Ինչ վերաբերում է Ուրիխանյանի հետ կնքվելիք համագործակցության պայմանագրին, ապա այն ստանդարտ պայմանագրի օրինակ է, նույնաբովանդակ պայմանագրեր է կնքել բազմաթիվ կազմակերպությունների հետ։ Պայմանագիրը պետք է կնքվեր Ուրիխանյանի հետ և էական չէր, թե գումարն իրեն էր տրվելու պայմանագիրը կնքվելուց առաջ, թ՞ե հետո։ Նշել է նաև, որ առհասարակ պայմանագրի գումարն իրենց է փոխանցվում ամեն ամսվա 5-ին։ Հայտնել է, որ քննվող դեպքերի ժամանակահատվածում շահագործել է 098-742134 հեռախոսահամարը, իր այդ հեռախոսահամարը կար նաև սրճարանի մենեջեր Անահիտի մոտ, ավելին, այդ օրը՝ երեկոյան նրա հետ պետք է հանդիպեին Երևանի կենտրոնում կամ իր բնակարանում, այդ թվում՝ գումարը նրանից ստանալու նպատակով։
Անի Հովհաննիսյանի ցուցմունքները դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հերքված չեն։
Տիգրան Ուրիխանյանը Անի Հովհաննիսյանի դեմ, թեկուզև իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալիս, նման փաստական հանգամանքներ չի նշել։ Տուժողը երբևէ իր ցուցմունքում չի նշել, թե Անի Հովհաննիսյանը սպառնացել է շարունակել իր և իր ընտանիքի անդամներին արատավորող և օրինական շահերին վնաս պատճառող հոդվածներ հրապարակել, իսկ դրանք դադարեցնելու համար գումար պահանջել։
Դատաքննության ժամանակ տուժող Տ.Ուրիխանյանը ցուցմունք տվեց հետևյալի մասին, մեջբերվում է բառացի. <<Ամբաստանյալի հետ իմ մի շարք հանդիպումներից հետո ես այնուհանդերձ, կրկնում եմ նորից, չցանկանալով վնասել նրան, չցանկանալով խորացնել այն վիճակը, որը կարող էր ... ինչին որ հասավ իրադարձությունների զարգացումները, հանձնարարել եմ իմ ներկայացուցչին՝ այն ժամանակվա կենտրոնական գրասենյակի ղեկավարին հանդիպել ամբաստանյալի հետ։ Գրասենյակում, անվտանգության նկատառումներից ելնելով տեսաձանայնագրության պարագայում հարց տալ՝ միգուցե ես սխալվում եմ, միգուցե ես ճիշտ չեմ հասկացել միգուցե իմ հարցադրմանը՝ ինչ է անհրաժեշտ, որպեսզի իմ վերաբերյալ սուտ, իրականությանը չհամապատասխանող, զրպարտող տեղեկություններ չհրապարակվի, հնչեցվել է ոչ թե նյութական պահանջ, այլ այլ բան։ Միգուցե ես սխալվում եմ, միգուցե մարդը չունի առնչություն և իր գործողություններում չկա հանցակազմի հետք>>։
Ինչպես տեսնում ենք ցուցմունքի այս հատվածից, ապա Անի Հովհաննիսյանը որևէ պահանջ չի ներկայացրել, այլ ինքն է հարցադրումներ կատարել և իր կասկածների մեջ հավաստիանալու համար իր ներկայացուցչին առաջարկել է հանդիպել Անի Հովհաննիսյանի հետ պարզել իրականությունը, հավաստիանալ, թե արդյոք Անի Հովհաննիսյանը ունի նյութական պահանջ։
Շարունակելով ցուցմունքը տուժողը հայտնել է. <<Ներկայացուցիչս՝ սույն դատավարության ընթացքում այս դատավարության ընթացքում հանդես եկած Սարգիս Հարությունյանը, իրենց հանդիպումից հետո ինձ ներկայացրել է տեսաձայնագրություն և պատմել է հետևյալը, ինչը վստահ եմ, դատարանը նաև լսել է, որ ամբաստանյալին տրվել է հարց՝ ճի՞շտ է, որ Ուրիխանյանի պահանջը եղել է միակը՝ ոչ մի սուտ, զրպարտություն և իրականությանը չհամապատասխանող իրականություն, ճի՞շտ է, որ դրա դիմաց ակնկալվել է 300 ... Եվ տրվել է պատասխան ... Վստահեմ, որ դատավարության մասնակիցները հիշում են այդ տեսաձայնագրություններից կամ ցուցմունքներից և հիշյալ վկայի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներից, առերեսման ժամանակ արված պնդումներից, որտեղ նաև հաստատում է այդ իրողությունը։
Հիմնվելով Սարգիս Հարությունյանի պատմածից, տրամադրած տեսանյութից, այնուհետև իր ցուցմունքների վրա, որևե կասկած իմ մեջ այլևս չի մնացել>>։ Տուժողը նույնիսկ նշել է, որ <<եթե չլիներ Սարգիս Հարությունյանի վստահեցումը և այդ տեսաձայնագրությունը ես շարունակելու էի հրաժարվել որևե գործողություն ձեռնարկելուց, օրենքով սահմանված իրավունքների շրջանակներում>>։
Դատաքննության ժամանակ հարցաքննվեց Սարգիս Հարությունյանը, ում ցուցմունքներից ակնհայտ դարձավ, որ ի հակառակ Տ.Ուրիխանյանի ցուցմունքի, ինքը երբ հանդիպել է Անի Հովհաննիսյանին, վերջինս որևէ գումարային պահանջ չի ներկայացրել, գումարի մասին որևէ խոսակցություն չի ունեցել, իսկ հետագայում վերլուծելով այդ ամենը` եկել է այն եզրահանգման, որ Անի Հովհաննիսյանը Տ.Ուրիխանյանից գումար չի պահանջել։ Վկան նշել է, որ երբ ինքը հանդիպել է Տիգրան Ուրիխանյանին, ասել է, որ չի երևում, որ Անին գումարի պահանջ է ներկայացնում, սակայն Տ.Ուրիխանյանը իրան ասել է, որ չէ այդպես չէ։ Ակնհայտ է, որ սույն պարագայում նույնիսկ Տ.Ուրիխանյանի ցուցմունքը հերքվում է հենց իր կողմից վկայակոչված անձի ցուցմունքով, և եթե նրա հավաստիության աղբյուրը հանդիսացել է Սարգիս Հարությունյանը, ապա վերջինս Ուրիխանյանին ասել է, որ Անին գումարային պահանջ չի ներկայացնում և Սարգիս Հարությունյանի դատաքննության ցուցմունքը համադրելով, թեկուզ օրենքի խախտմամբ ձեռք բերված տեսանյութի հետ /Դատարանի որոշմամբ այն ճանաչվել է անթույլատրելի ապացույց/, ակնհայտ է դառնում, որ իրականում Անի Հովհաննիսյանը Սարգիս Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ որևէ գումարային պահանջ չի ներկայացրել։ Հետևապես, Տ.Ուրիխանյանը Անի Հովհաննիսյանի դեմ հաղորդում և ցուցմունք է տվել` վերջինիս վերագրելով այնպիսի գործողություններ, որոնք իրականում տեղի չեն ունեցել և այդ հանգամանքը, ինչպես նաև գործում առկա վերջինիս կողմից Անի Հովհաննիսյանին համագործակցության անվան տակ հանդիպել, հանդիպումները գաղտնի ձայնագրելը խոսում է այն մասին, որ վերջինս հատուկ նպատակ, պատվեր կամ հանձնարարություն է ունեցել Անի Հովհաննիսյանի դեմ իրականությանը չհամապատասխանող հաղորդում տալու համար, այլ կերպ սա հնարավոր չէ բացատրել։
Մեղադրողի հարցին, թե <<Ձեր հարցին նա ինչ պատասխան տվեց, երբ ասացիք, ինչ է անհրաժեշտ, որպեսզի այլևս վարկաբեկիչ նյութեր չտպվեն։ Ինչ պատասխան Ձեզ տվեց Անի Հովհաննիսյանը>>, տուժողը պատասխանել է. <<Բայց իրականությունը հետևյալն է` ծավալվել են բազմաբովանդակ զրույցներ համագործակցության շուրջ, օրինակ` ինձ առաջարկվել է համատեղ պայքարել ՎՏԲ բանկի դեմ, առաջարկել է տեղեկատվական աջակցություն եթե ես տայի իմ այդ հրապարակային գիծը։ Փորձել եմ փակել այդ թեման, շրջանցել բացատրելով որ ես իմ քաղաքական, հրապարակային գործունեությունը վարել եմ կամ իմ համոզմունքների շրջանակներում իմ ցանկություններով, կամ չեմ վարում, և չեմ անելու որևէ մի բան ինչ-որ միակ առաջարկի դիմաց, կամ ինչ-որ բան չանելու դիմաց։ Հնչել են տարատեսակ ձևակերպումներ, խոսվել է համագործակցության մասին։
Ավելի կոնկրետ` փորձել եմ առավելագույնս հստակ ձևակերպում ստանալ, և երևի թե առավելագունս հստակ ձևակերպում ստանալն էր, որ հանդիսացել է այն հիմնական պատճառը, որ ներկայացուցչիս հանդիպման ուղարկեցի և տեսաձայնագրությամբ զրուցելու համար>>։
Տուժողի այս պատասխանից նույնպես չի կարելի գալ այն եզրահանգման, թե Անի Հովհաննիսյանը նրան գումարային պահանջ է ներկայացրել։ Տուժողը նշում է, որ զրույց է եղել համագործակցության շուրջ, ՎՏԲ բանկի դեմ պայքարելու շուրջ, առաջարկվել է տեղեկատվական աջակցություն։ Այսինքն, սույն պատասխանով տուժողը հաստատել է Անի Հովհաննիսյանի այն ցուցմունքը, որ Տիգրան Ուրիխանյանի հետ հանդիպման նպատակը եղել է համագործակցությունը և 300.000 ՀՀ դրամ գումարը համագործակցության ծառայությունների մատուցման արժեքն էր։ Այս պատասխանի մեջ, որևէ արտահայտություն Անիի կողմից տուժողից գումար պահանջելու վերաբերյալ, այն էլ հրապարակումներ կատարելու կամ դրանք չդադարեցնելու սպառնալիքներով, առկա չէ։ Տուժողը չկոնկրետացնելով նշում է՝ հնչել են տարատեսակ ձևակերպումներ, խոսվել է համագործակցության մասին։
Տուժողը մեղադրողի կողմից տրված հարցի պատասխանը ավարտել է հետևյալ ձևակերպմամբ. <<Ուզում եմ կրկնել, որ հիմնական դրդապատճառը՝ իրավապահ մարմիններին դիմելու, և վերջնական շարժառիթը եղել է Սարգիս Հարությունյանից ստացած տեղեկությունը>>։ Այսինքն, կրկին տուժողը հղումը կատարում է Սարգիս Հարությունյանի կողմից իրեն հայտնած տվյալների վրա, սակայն ինչպես տեսանք, վերջինս նշել է, որ ինքը Տիգրան Ուրիխանյանին ասել է, որ չի երևում, թե Անին գումարային պահանջ է ներկայացնում։ Հետևապես, Տիգրան Ուրիխանյանի սույն պատասխանից հետևում է, որ Անիի հետ զրույցի ժամանակ վերջինս իրեն գումարային պահանջ չի ներկայացրել, խոսվել է համագործակցության մասին, տարատեսակ ձևակերպումներ են եղել, հետևապես ինքը ցանկանալով հավաստիանալ, տեղեկանալ, թե Անի Հովհաննիսյանը իրենից գումարային պահանջ ունի, թե ոչ, ուղարկել է Սարգիսին, որից հետո նոր որոշել դիմել իրավապահ մարմիններին։
Հաշվի առնելով, որ Սարգիս Հարությունյանը հերքեց Տիգրան Ուրիխանյանի կողմից իրեն վերագրվող հայտնած տվյալների վերաբերյալ ցուցմունքը, ակնհայտ է դառնում, որ տուժողը Անի Հովհաննիսյանի վերաբերյալ հաղորդում է տվել, ոչ թե իրական փաստերը հաշվի առնվելու պայմաններում, այլ ինչպես պարզվեց դատաքննության ժամանակ, ՎՏԲ բանկի կողմից օգտագործվելու պատճառով։
Ա.Հովհաննիսյանի պաշտպանի կողմից տրված այն հարցին, թե <<երբևիցե Անի Հովհաննիսյանի կողմից նման ձևակերպում եղե՞լ է, որ իրեն գումար վճարեք, որպեսզի նա այլևս Ձեր վերաբերյալ վատ, սուտ, զրպարտող հոդվածներ չտպագրի>>, տուժողը պատասխանել է. <<Ոչ, տարատեսակ ձևակերպումներով առաջին հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանն այդ ձևակերպումից կամ խուսափեց, կամ չուներ այդ ժամանակ այդ նպատակը։ Բայց իմ մոտ առաջացած կասկածների արդյունքում տեղի ունեցավ հաջորդ զրույցը որը, ինչպես ես տվել եմ նախաքննության ընթացքում իմ ցուցմունքների մեջ, եղել են բազմաբովադակ, տարատեսակ ձևակերպումներով։ Երբ որևէ մեկը որևէ մեկից բան ունի ուզելու ակնկալիքով, առավել ևս գիտակցում է, որ դրանում կա քրեական հանցակազմը, Դուք շատ լավ հասկանում եք, բոլորը հասկանում են, որ փորձում է հնարավորինս խուսափել վտանգավոր ձևակերպումներից և պահանջը ներկայացնել կամ քողարկված, կամ չգիտեմ այլ կերպ։ Դա եղել է պատճառներից մեկը, որպեսզի հաջորդ հանդիպման ժամանակ հարցս հնչեցնեմ, որին ի պատասխան տրվել է հետևյալը <<Հաշվի առնելով Ձեր նկատմամբ իմ սիմպատիան՝ ամսական 300 հազարը լա՞վ է, ասել եմ լավ է>>։
Դրանից հետո ներկայացուցչիս հանձնարարել եմ հանդիպել, պարզաբանել /կրկնում է մինչ այդ ասվածը/։ Ես տեսել եմ այդ հանդիպման տեսաձայնագրությունը, հարց է տրվում` հիշո՞ւմ ես Ուրիխանյանի պահանջը, ասում է այո, հետո ասում է՝ կպայմանավորվենք մնացածի վերաբերյալ,ասումէ, այո մարդ կուղարկեմ, ամենամսվա 5-ը մինչև։ Ինչ ամենամսվա 5, եթե ես ուրիշ պահանջ չեմ ներկայացրել>>։
Նշված պատասխանից ևս ակնհայտ է, որ Անի Հովհաննիսյանի կողմից տուժողին որևէ սպառնալիք չի ներկայացվել, ինչպես նաև գումարային պահանջ։ Ինչ վերաբերում է տուժողի կողմից նշված <<բազմաբովանդակ և տարատեսակ ձևակերպումներ>> արտահայտությանը, ապա սույն գործով, թե ամբողջ նախաքննության և թե դատաքննության ժամանակ, այդպես էլ անհասկանալի դարձավ, թե որոնք են այդ <<բազմաբովանդակ, տարատեսակ կամ տարաբնույթ ձևակերպումները>>, նախաքննական մարմինը հրաժարվեց պարզաբանել դրանք, տուժողը դատաքաննության ժամանակ հարցերին պատասխանելիս չի նշել որևէ կոնկրետ տվյալ։
Ինչպես երևում է տուժողի ցուցմունքից, ապա վերջինս փորձում է կոնկրետ գումարային թեմայի վերաբերյալ խոսակցությունը տանել այն ժամանակահատվածի վրա, երբ ըստ իրեն չի հաջողվել այդ օրը սրճարանում գտնվող ջրվեժի պատճառով գաղտնի ձայնագրել Անի Հովհաննիսյանին։ Ակնհայտ է, որ եթե այդ օրվա ձայնագրությունն էլ լիներ, ապա միանշանակ գումարային որևէ խոսակցության այնտեղ էլ չէր լինի։
Այս պատասխանում նույնիսկ տուժողը <<կարծիք է հայտնում, որ առաջին հանդիպման ժամանակ Անին գումարային պահանջ ներկայացնելուց կամ խուսափել է, կամ չուներ այդ ժամանակ այդ նպատակը։ Այսինքն, ակնհայտ է, որ <<գումարային պահանջի>> վերաբերյալ տուժողի ենթադրությունները երևակայության արդյունք են և ոչ թե իրական դեպքեր։
Այն հարցին, թե Սարգիս Հարությունյանը դատարանում հարցաքննվելիս, հայտնել է, որ <<Երբ հանդիպել է, պարզել է, որ Անի Հովհաննիսյանը գումար չի ուզում և դրա մասին Ձեզ տեղյակ է պահել, ինչ կասեք այդ մասին, տուժողը պատասխանել է, թե <<Չգիտեմ ինչ ցուցմունք է տվել Սարգիս Հարությունյանը և ցանկություն էլ չունեմ իմանալու, տեղյակ եմ դրանից, թե ինչ է նա պատմել ինձ հանդիպումից հետո և ներկայացրել է տեսաձայնագրություն>>, որից հետո սկսեց պատմել, թե Սարգիսը դատապարտված է, իրենից պահանջել է, որ իրեն օգնի, այլապես իր դեմ ցուցմունքներ կտա և այլն։ Ակնհայտ է, որ եթե անձը այժմ ցանկություն չունի լսելու իր վստահված անձանցից մեկի ցուցմունքը, բնականաբար, նրա համար այն ժամանակ էլ միևնույն է եղել, թե վերջինս Անի Հովհաննիսյանի հետ հանդիպելուց հետո ինչ է իրեն հաղորդել, կարևորը իր կողմից ստանձնած դերի իրականացումն է եղել։
Դատարանի կողմից հնչեցված վերջին հարցին, թե. <<Ի վերջո, ընդհանրացնելով Ձեր ցուցմունքները, ամբաստանյալը Ձեզ գումարային պահանջ ներկայացրե՞լ է, թե չէ։ Խոսքը վերաբերում է Ձեր մասին վարկաբեկիչ նյութերի հրապարակումը դադարեցնելու մասին։ Կոնկրետ պահանջ ներկայացրե՞լ է, թե ոչ, և եթե ներկայացրել է, գումարի չափն ասեք>>, տուժողը կրկին տարաբնույթ <<անհասկանալի ձևակերպումներով պատասխանել է, մեջբերում եմ. <<Քանի որ չի ներկայացվել երկու բառով, ես պատմում եմ, թե ինչպես է ներկայացվել։ Բազմաբովանդակ, բազմաչարչար, հասկանալի և ինձ համար որոշ դեպքերում անհասկանալի ձևակերպումներով, այո, ինչպես պարզվեց, առաջարկել է համագործակցություն։ Ինձ համագործակցությունը չի հետաքրքրել, իմ կողմից դրվել է մեկ պահանջ։ Իր կողմից համագործակցություն, իմ կողմից՝ մեկ պահանջ։ Վերջում դա ավարտվել է իմ նկատմամբ սիմպատիաներից ելնելով <<ամսական 300 հազար դրամ, լա՞վ ա, թե` ոչ>> հարցով։ Հաստատելու համար մի գուցե ես կիսագիտակից վիճակում եմ եղել, կամ միգուցե թյուրըմբռնում է եղել, կամ մի գուցե տեսաբանական ընկալման խնդիրներ ունեմ կամ ունեցել եմ, խնդրել եմ ներկայացուցչիս հանդիպել>>։
Տուժողի սույն պատասխանից ևս հետևում է, որ Անի Հովհաննիսյանի կողմից որևէ գումարային պահանջ տուժողի վերաբերյալ վարկաբեկիչ, սուտ և այլն տեսակի, հրապարակումներ չկատարելու կամ դադարեցնելու համար, չի պահանջվել, ինչպես տուժողն է նշում` <<այո առաջարկել է համագործակցություն, ինձ համագործակցությունը չի հետաքրքրել, իմ կողմից դրվել է մեկ պահանջ>>։ Հարց է առաջանում, թե նման ցուցմունքի պայմաններում, Անի Հովհաննիսյանի որ գործողություններն են, որոնք կարող են իրենց մեջ պարունակել շորթման հանցակազմ։ Ակնհայտ է, որ Անի Հովհաննիսյանի և տուժողի միջև եղել են համագործակցության վերաբերյալ խոսակցություններ, իսկ 300.000 ՀՀ դրամ գումարը պետք է վճարվեր Անալիտիկ կայքի կողմից տուժողի և վերջինիս կուսակցության գործունեությունը լուսաբանելու համար։
Այսինքն, կարելի է փաստել, որ նույնիսկ տուժողի ցուցմունքների վերլուծության պարագայում, Անի Հովհաննիսյանի գործողություններում բացակայում էր շորթման հանցակազմ, հետևապես, Դատարանը, տուժողի ցուցմունքները վերլուծելիս և գնահատելիս, Անի Հովհաննիսյանի գործողություններին տվել է սխալ իրավական գնահատական, անհիմն կերպով վերջինիս մեղավոր ճանաչելով շորթում կատարելու համար։
Անդրադառնամ վկա Սարգիս Հարությունյանի դատաքննության ժամանակ տված ցուցմունքին։
Դատաքննության ժամանակ վերջինս ցուցմունք է տվել այն մասին, որ 2016թ. ապրիլ ամսին Տ.Ուրիխանյանը իրեն ասել է, որ Անալիտիկ կայքը իր վերաբերյալ հրապարակել է վարկաբեկիչ նյութեր և դրանք չհրապարակելու համար Անի Հովհաննիսյանը իրենից գումար է պահանջել։ Տ.Ուրիխանյանը ասել է իրեն, որ հանդիպի Անի Հովհաննիսյանի հետ և հասկանա Անին ինքնուրույն է դա անում, միջնորդավորված, թե այլ անձի դրդմամբ, ինչպես նաև իրեն հետաքրքրել է, թե իրականում Անին գումար պահանջում է, թե ոչ։ Երբ հանդիպել է Անի Հովհաննիսյանի հետ` վերջինս գումարային որևէ պահանջի մասին չի խոսել, նման բան չի շոշափել, գումարային պահանջ չի ներկայացրել։ Իր մոտ կարծիք է ձևավորվել, որ ՎՏԲ բանկի հետ կապված հրապարակումների պատճառով Անալիտիկ կայքը գտնվում էր վատ նյութական վիճակում, ապա չի ցանկացել Տ.Ուրիխանյանի հետ գործընկերային հարաբերություններ փչացնել և նման պահանջ չի ներկայացրել։ Վկան հայտնել է, որ դրանից հետո <<երբ հանդիպել է Տիգրան Ուրիխանյանին, ասել է, որ չի երևում որ Անին ինչ որ գումարային պահանջ է ներկայացնում, սակայն Տիգրանը ասել է, որ չէ ներկայացնում է։ Դրանից հետո Տիգրանի ասելով հանդիպել է Վարդիթերին, նրան փոխանցել է 300.000 ՀՀ դրամ գումարը, սակայն թե կոնկրետ ինչի համար, ինքը տեղյակ չէ։ Վկան հայտնել է նաև, որ վերլուծելով այս ամենը եկել է այն կարծիքին, որ Անի Հովհաննիսյանը Տիգրան Ուրիխանյանից գումար չի պահանջել։ Վկան հարցերին պատասխանելիս հայտնել է, որ հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանը խոսել է համագործակցության մասին, խոսել են նաև նյութերով փոխանակվելու մասին, Վարդիթերի հետ հանդիպման ժամանակ իր կողմից գումար տալու ժամանակ վերջինս նոթատետրում գրել է իր մեյլի հասցեն, մի քանի անգամ խոսել են նյութեր ուղարկելու մասին։ Վկան հայտնել է նաև, որ Տիգրան Ուրիխանյանը և Անի Հովհաննիսյանը համագործակցության եզրեր ունեին, թեկուզ ՎՏԲ բանկի հետ կապված, քանի որ Անի Հովհաննիսյանը իր հրապարակումներում անդրադառնում էր այդ բանկին, իսկ Տ.Ուրիխանյանը Ազգային ժողովում նույնպես այդ հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել։ Իսկ մեղադրողի կողմից տրված այն հարցին, Ալյանս. ամ կայքի պարագայում, Ալյանս կուսակցությունը և Տ.Ուրիխանյանը լուսաբանվելու կարիք ունեին, թե ոչ, վկան պատասխանել է, որ լուսաբանվելու կարիք ունի ցանկացած կուսակցություն, այդ թվում Ալյանսը, քանի որ Տ.Ուրիխանյանը ցանկություն ուներ ներկայանալու լայն մասսաներին։ Վկան հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել, թե իր և Անիի հանդիպումը տեսաձայնագրվում է, նույնիսկ չգիտի թե որտեղ կարող է դրված լինել տեսախցիկը։ Նախագահողի այն հարցին, թե միտումնավոր էր տեսախցիկը այդ դիրքում դրվել, որպեսզի Անիի ծխելը նկարվեր, նույնպես վկան նշել է, որ տեղյակ չէ։
Ակնհայտ է, որ նախապես էր ծրագրավորված <<Անիին շորթող սարքելու պրոցեսը>>, նրան գաղտնի տեսանկարել են ծխելուց, հետագայում որպեսզի այդ գաղտնի տեսաձայնագրությունը հրապարակեն համացանցում և հասարակության մեջ նրան ներկայացնեն բացասական կերպարով, իսկ համացանցում տարածված տեսանյութը որը էապես տարբերվում է դատարանում հետազոտվածից, ներկայացվել են գրանշման ձևով ինչ որ բառային արտահայտություններ, որոնք առկա չեն այդ տեսանյութում։
Վկան հայտնել է նաև, որ Տիգրան Ուրիխանյանը դատարանամոլ է, քանի որ 20-ից ավելի անձանց վերաբերյալ հայցեր-գործեր ունի դատարանում, իսկ այն հարցին, թե պետք է ենթադրել, որ Տ.Ուրիխանյանը վտանգ էր սպասում, ոչ թե համագործակցություն, վկան պատասխանել է, որ Ուրիխանյան Տիգրանը ամեն մեկից էլ վտանգ է սպասում, ցանկացածից ում հետ ինքը շփվում է։
Ակնհայտ է, որ վկա Սարգիս Հարությունյանի դատաքննական ցուցմունքներով հերքվում էր Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը և նման պայմաններում դատարանը հիմք ընդունելով այն, պետք է կայացներ արդարացման դատավճիռ։
Դատարանը, դատավճռում նշելով, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի կարգով հրապարակվեց և հետազոտվեց վկա Սարգիս Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, և գնահատելով Սարգիս Հարությունյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքները, դատավճռում նշել է. <<Գնահատելով վերոնշյալ հանգամանքի շուրջ վկա Ա.Հարությունյանի նախաքննական և դատաքննական հակասական ցուցմունքները, դատարանը ի հաշիվ դատաքննականի առավել արժևորում է նախաքննականը՝ հաշվի առնելով, որ այդ ցուցմունքներով ներկայացված փաստական տվյալները հաստատվում են տուժող Տ.Ուրիխանյանի դատաքննական ցուցմունքով, <<Ներքին դիտում>> և <<Արտաքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսաձայնագրությունը բովանդակող լազերային 2 սկավառակի առկայությամբ և դրանց զննման մասին արձանագրությամբ, Վարդիթեր Գիշյանին բերման և անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրություններով, Վ.Գիշյանի մոտ 300.000 ՀՀ դրամ գումարի հայտնաբերման փաստով և դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցներով>>:
Այսպիսով, կայացված դատավճռից ակնհայտ է դառնում, որ դատարանը Անի Հովհաննիսյանի մեղադրանքի հիմքում է դրել վկա Սարգիս Հարությունյանի նախաքննական ցուցմունքը։
Բողոք բերած անձը գտնում է, որ դատարանը դատավճռում նշելով, թե դատաքննության ժամանակ հրապարակվել են Սարգիս Հարությունյանի նախաքննական ցուցմունքները և այն դնելով դատավճռի հիմքում, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը կայանում է հետևյալում.
Այսպես, դատաքննության ժամանակ Սարգիս Հարությունյանի նախաքննական ցուցմունքը չի հրապարակվել և չի հետազոտվել։ Մեղադրողի կողմից ներկայացվել է նման միջնորդություն, սակայն միջնորդությունը քննարկման արդյունքում, մեղադրողը հրաժարվեց դրանից և հետևապես այն չբավարարվեց, իսկ վկայի նախաքննական ցուցմունքը չհրապարակվեց։ Վկա Սարգիս Հարությունյանի հարցաքննությունը տեղի է ունեցել 25.05.2017թ. և իմ կողմից վկայակոչված փաստերը ստուգելու համար վերաքննիչ դատարանը կարող է հետազոտել այդ օրվա դատական նիստի ձայնագրման սկավառակը։
Դատարանը դատավճռի հիմքում, որպես Անի Հովհաննիսյանի մեղքը հիմնավորող ապացույց դնելով դատաքննության ժամանակ չհրապարակված և չհետազոտված Սարգիս Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, թույլ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում, որը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի, հիմք է կայացված դատավճիռը, մասնակի՝ Անի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, մեղավոր ճանաչելու մասով, բեկանելու համար:
Ինչ վերաբերում է վկա Սարգիս Հարությունյանի դատաքննական ցուցմունքների իրավական գնահատմանը, ապա հարկ եմ համարում նշել, որ վկան դատարանում հարցաքննվելիս նախազգուշացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 338-339-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և հետևապես դրանք անարժանահավատ գնահատելու որևէ հիմք առկա չէ, առավել ևս որ նրա կողմից դատարանում տրված ցուցմունքը հաստատվում են դատաքննությամբ հետազոտված՝ Անի Հովհաննիսյանի, Վարդիթեր Գիշյանի ցուցմունքներով և այլ ապացույցներով։
Նշված դրվագով նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել նաև Վարդիթեր Գիշյանը, որոնք հրապարակվել և հետազոտվել են և դրանցով ևս հերքվում է Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը և Տիգրան Ուրիխանյանի ցուցմունքները։
Վկան նշել է, որ հանդիսացել է Անալիտիկի մամուլի ակումբի պատասխանատու, կազմակերպել է ասուլիսներ, որի հետ կապված թեմաներ մշակել, հյուրեր հրավիրել և զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանք կատարել։ 2016թ. ապրիլին երկրի սահմաններում տիրող իրավիճակի հետ կապված կազմակերպել է մամլո ասուլիսներ, շաբաթվա հյուրերի շրջանակում, օգնականի միջոցով հրավիրվել է նաև Տիգրան Ուրիխանյանը։ Ասուլիսի կայացման օրը վերջինս չի ներկայացել ասուլիսին՝ պատճառաբանելով, որ լրատվամիջոցները բավարար չեն և նրա օգնականը ասել է, որ Ուրիխանյանը ասուլիս չի տա և հեռացել է։ Դրանից հետո իրենց կայքում տեղադրվել է նյութ առ այն, որ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է ասուլիսին մասնակցելուց։
2016թ. ապրիլի վերջերին Անին իրեն ասել է, որ Տիգրան Ուրիխանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, այն մասով, որ նա կսկսի համագործակցել մեր կայքի հետ։ Քանի որ Ուրիխանյանն ակտիվորեն <<ՎՏԲ-Հայստան բանկի>> հետ կապված հարցեր պետք է քննարկման դնի ՀՀ Աժ-ում, այդ կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել նրան լրատվական մասով աջակցել։ Անին ասել է, որ Տիգրան Ուրիխանյանի հետ ունեն պայմանավորվածություն և այդ առիթով կզանգահարի նրա օգնական Սարգիսը և կփոխանցի 300.000 ՀՀ դրամ գումար։
<<Անին ինձ ասեց, որ անեմ այնպես ինչպես պայմանավորվել ենք, այսինքն Սարգիսին ես պետք է փոխանցեի իմ կամ որևէ այլ էլեկտրոնային հասցե, որի միջոցով վերջիններս պետք է ուղարկեին համապատասխան նյութեր տեղադրման համար։ Անին ինձ ասաց նաև, որ ես Սարգսին հարցնեմ, թե պարոն Ուրիխանյանի հաջորդ ելույթը ՎՏԲ բանկի կապակցությամբ երբ է լինելու։.. >>:
Սույն վկայի ցուցմունքով հաստատվում է Անի Հովհաննիսյանի կողմից տրված այն ցուցմունքը, որ Տիգրան Ուրիխանյանի հետ պայմանավորվածությունը եղել է համագործակցության մասին, և ոչ թե հրապարակումները դադարեցնելու վերաբերյալ գումարային պահանջ։
Բացի այդ, Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը հերքվում է նաև դատաքննությամբ հետազոտված նյութերից, մասնավորապես՝ <<Անալիտիկ>> ՍՊ ընկերության գրասենյակից առգրավված համակարգչների զննությամբ՝ Տիգրան Ուրիխանյանի կամ այլ անձի վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր, տեսանյութեր, կամ լուսանկարներ չեն հայտնաբերվել։
Համակարգչում նաև հայտնաբերվել է <<Ալյանս>> կուսակցության և <<Անալիտիկ>> ՍՊ ընկերության միջև կնքվելիք <<Ծառայությունների մատուցման 1/16>>, պայմանագիրը, այսինքն ոչ թե տվյալ դեպքում խոսքը գնում է շորթման, այլ զուտ քաղաքացիաիրավական գործունեության մասին, որով <<Ալյանս>> կուսակցությունը պատվիրում է, իսկ <<Անալիտիկ>> ՍՊ ընկերությունը տպագրում է նրանց պատվիրած նյութերը, որպիսի փաստական տվյալներով ևս ապացուցվում է հիմնավոր կասկածի բացակայությունը։ Նույնաբովանդակ ծառայությունների մատուցման մասին, պայմանագրեր Անալիտիկ ՍՊ ընկերության կողմից կնքվել են նաև այլ կազմակերպությունների հետ, <<որոնցից 2 օրինակ ներկայացվել է դատարան։
Անի Հովհաննիսյանի մեղավորության վերաբերյալ դատարանի պատճառաբանությունները հերքվում են նաև տուժողի ներկայացուցչի կողմից դատաքննության ժամանակ հնչեցված հայտարարությամբ, որով ակնհայտ է դառնում, որ տվյալ դեպքում ոչ թե գործ ունենք շորթման հանցակազմի հետ, այլ ընդամենը Անի Հովհաննիսյանի դեմ արհեստական ապացույցներ ստեղծելու միջոցով նրան շորթման մեջ մեղադրելու փորձի հետ։
Այսպես, տուժողի ներկայացուցիչը հայտարարեց, մեջբերում եմ բառացի. <<ՎՏԲ Հայաստան բանկը օգտագործել է Տիգրան Ուրիխանյանի հեղինակությունը Անի Հովհաննիսյանի դեմ իր հաշիվները մաքրելու համար և հիմա էլ քաղ. հայց է ներկայացրել նրա դեմ` գումար պահանջելու առումով>>, տուժողը դատաքննության ժամանակ նույնպես պնդել է իր ներկայացուցչի կողմից կատարված այդ հայտարարությունը։ Գործի փաստական տվյալներից հետևում է, որ Տիգրան Ուրիխանյանը Անի Հովհաննիսյանի դեմ ունի կատարած ընդամենը մեկ գործողություն` տվել է հաղորդում և հետո նաև ցուցմունքներ, այսինքն ՎՏԲ բանկը Տիգրան Ուրիխանյանին օգտագործել է Անի Հովհաննիսյանի հետ հաշիվները մաքրելու համար` վերջինիս դեմ հաղորդում և ցուցմունք տալու միջոցով, այսինքն Անի Հովհաննիսյանին շորթման մեջ մեղադրելու համար։ Արդյոք սրանից չի հետևում, որ Տիգրան Ուրիխանյանը ՎՏԲ բանկի կողմից օգտագործվել է Անի Հովհաննիսյանի դեմ ակնհայտ անհիմն և կեղծ մեղադրանք ստեղծելու գործում։ Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ՎՏԲ բանկի համապատասխան աշխատակիցը, ոչ թե իր եղած նյութերը բանկի աշխատակցի և Անալիտիկ կայքի գովազդային գործակալի հեռախոսային խոսակցությունը ներկայացնում է իրավապահ մարմիններին, այլ դրանք փոխանցում է Տիգրան Ուրիխանյանին, <<որպեսզի վերջինս փոխանցի իրավապահ մարմիններին։ Ի վերջո, դրա մասին չէ խոսքը, երբ այժմ ՎՏԲ բանկը 10.000 ԱՄՆ դոլարի պահանջի մասին հայց է ներկայացրել ընդդեմ Տ.Ուրիխանյանի և վերջինս Անի Հովհաննիսյանի հաշվիները մաքրելու մեջ իր օգտագործվելու մասին այժմ է հայտարարում, այսինքն հասկացնում է, որ եթե ինձանից գումար եք պահանջում, ապա կպատմեմ իրականությունը, թե ինչպես է Անիի դեմ արհեստականորեն ստեղծվել <<շորթման>> մեղադրանքները։
Եթե նույնիսկ դատարանը եկել էր այն հետևության, որ Տ.Ուրիխանյանի ցուցմունքներով Անի Հովհաննիսյանին վերագրվում է գումարային պահանջ ներկայացնելու մասին տվյալներ, ապա, ինչպես երևում է քրեական գործի նյութերից, Անի Հովհաննիսյանի դեմ այս դրվագով վկայություն է տվել միայն շահագրգիռ անձ հանդիսացող Տիգրան Ուրիխանյանը, իսկ վերջինիս ցուցմունքները ոչ միայն չեն հաստատվում, այլև հերքվել են ճշմարտացի և արժանահավատ այլ ցուցմունքներով, որոնցից չափազանց արժեքավոր է Տիգրան Ուրիխանյանի վստահված անձ, Ալյանս կուսակցության կենտրոնական գրասենյակի նախկին ղեկավար Սարգիս Հարությունյանի դատաքննության ժամանակ տված ցուցմունքները։
Դատարանը, Անի Հովհաննիսյանի /ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով/ նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի հիմքում է դրել նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից 2016թ. մայիսի 3-ին իրականացված և գաղտնազերծված ՝ <<Ներքին դիտում>> և <<Արտաքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսաձայնագրության 2 լազերային սկավառակը և դրանք զննելու մասին արձանագրությունը։ Նախ, նշված արձանագրության զննմամբ պարզվում է, որ իրականում խոսքը գնում է համագործակցության վերաբերյալ և ոչ թե շորթման։
Այսպես, զննմամբ պարզվել է, որ 2016թ. մայիսի 3-ին սրճարանում Սարգիս Հարությունյանի և Վարդիթեր Գիշյանի հանդիպման ժամանակ Վ.Գիշյանը ասել է Ա.Հարությունյանին, որ մամուլի պատասխանատուն ինքն է, մեյլերը միշտ ինքն է կորդինացնում և թղթի /նոթատետրի/ վրա լրացնելով` այդ տվյալները՝ տրամադրել է Սարգիս Հարությունյանին, իսկ վերջինս գումարը դրել է այդ նոթատետրի մեջ։ Որից հետո, երբ Ա.Հարությունյանն առաջարկել է գումարը հաշվել, վերջինս հարցրել է, թե պարոն Ուրիխանյանի հաջորդ ելույթը երբ է լինելու՝ կոնկրետացնելով ՎՏԲ-ի հետ կապված, ինչին Ա.Հարությունյանը պատասխանել է, որ երևի <<քառօրյայի ընթացքում: Այնուհետև զրույցի վերջում Վ.Գիշյանը ասել է, թե քանի որ դա համագործակցություն է` <<նյութերի հետ կապված ճիշտ կլինի հանդիպեն։
Միևնույն ժամանակ, բողոք բերած անձը հարկ է համարում նշել, որ նշված նյութերից <<Ներքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տեսաձայնագրությունները չէին կարող դրվել սույն դատավճռի հիմքում, քանի որ դրանք նույնպես ձեռք էին բերվել օրենքի էական խախտումներով։
Նախ, քրեական գործի նութերում ընդհանրապես բացակայում է <<Ներքին դիտում>> և <<Արտաքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվության մասին դատարանի որևէ որոշում, քրեական գործում առկա է միայն <<Ներքին դիտում>> և <<Արտաքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը գաղտնազերծելու մասին 2 որոշումներ, սակայն դրանք դատավորի կողմից ստորագրված և կնիքված չեն։
Բացի այդ, <<Ներքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման թույլտվությանը, ապա ինչպես երևում է գործի փաստական հանգամանքներից, ապա նման ենթադրյալ որոշման կայացման օրը՝ 02.05.2016թ., թե Անի Հովհաննիսյանը և թե Վարդիթեր Գիշյանը կասկածյալի կարգավիճակ չեն ունեցել, նշված օրվա դրությամբ դեռևս քրեական գործ հարուցված չի եղել։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասը համադրելով <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետի և սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ ակնհայտ է դառնում, որ դատարանի կողմից 02.05.2016թ.՝ <<Ներքին դիտում>>օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկանցնելու մասին միջնորդությունը բավարարելու մասին որոշումը կայացվել է վերը նշված օրենքի օրենքի խախտմամբ, քանի որ, ինչպես վերը նշվել է, նշված օրվա դրությամբ Անի Հովհաննիսյանը և Վարդիթեր Գիշյանը կասկածյալ կամ մեղադրյալ չեն հանդիսացել, ինչպես նաև նշված գործով դեռևս որպես վկա չի հարցաքննվել։
Հետևապես, բողոք բերած անձը գտնում է, որ դատարանի՝ 02.05.2015թ. <<Ներքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը կայացվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի և <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների կոպիտ խախտումներով, իսկ այդ հիմքով ձեռք բերված բոլոր նյութերը թունավոր ծառի պտղի կանոնի գործողության ուժով, նույնպես անթույլատրելի ապացույցներ են և չէին կարող դրվել Անի Հովհաննիսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով կայացված մեղադրական դատավճռի հիմքում։
Դատարանը, Անի Հովհաննիսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական դատավճիռ կայացնելիս հաշվի չի առել նաև, որ նախաքննական մարմինը չի իրականացրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։
Այսպես, համաձայն Տիգրան Ուրիխանյանի ցուցմունքի` իբր <<Ոսկե աստղ>> սրճարանում խոսակցության ժամանակ է շոշափվել գումարային թեմաները, սակայն ինքը այդ խոսակցությունը չի կարողացել ձայնագրել, քանի որ տվյալ սրճարանում առկա ջրվեժի ձայնը խանգարել է ձայնագրել։ Նախաքննական մարմինը, ի սկզբանե հավաստիացած լինելով, որ իրականում Անի Հովհաննիսյանի կողմից որևէ գումարային պահանջ չի ներկայացվել տուժողին, ինչպես նաև պատկերացնելով, որ անհնար է մի սրճարան, որը իր ներքին անվտանգության համար չիրականացնի տեսաձայնագրառում, տուժողի կողմից ցուցմունքով վերը նշված տվյալները հայտնելուց անմիջապես հետո հանդիպման օրվա տեսաձայնագրությունը ուզելու խնդրանքով չի դիմել <<Ոսկե աստղ>> սրճարանին։ Նման խնդրանքով դիմել է միայն այդ ցուցմունքից մոտ 7 ամիս անց` 2016թ. նոյեմբերի 8-ին և բնականաբար կանխատեսելի պատասխան է ստացել այն մասին, որ տեսաձայնագրությունը պահպանվում է 20 օր, հետևապես այդ օրվա՝ 2016թ. ապրիլի 14-ի տեսաձայնագրությունը չեն կարող տրամադրել։ Ակնհայտ է, որ եթե վարույթն իրականացնող մարմինը ժամանակին, տուժողի կողմից ցուցմունք տալուց անմիջապես հետո դիմեր և ստանար նշված օրվա տեսաձայնագրությունը, ապա ակնհայտ կլիներ, որ իրականում Անի Հովհաննիսյանի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը և գումարային պահանջ տուժողին չի ներկայացվել։
Ի դեպ, <<Ոսկե աստղ>> սրճարանում հանդիպելու առաջարկը եղել է Տիգրան Ուրիխանյանի կողմից, ով նշված վայրում հանդիպելը պատճառաբանել է ապահով լինելու հանգամանքով, հիմք՝ Տ.Ուրիխանյանի և Անի Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարների միջև 2016թ. ապրիլի ամսին եղած <<ՍՄՍ>> հաղորդագրությունների վերծանումների զննման արձանագրությունը։ Այսինքն, տվյալ դեպքում, ապահովության հետ կապված խնդիր ուներ Տ.Ուրիխանյանը և ոչ թե ենթադրյալ շորթում կատարող անձը։ Բացի այդ, ինչպես երևում է ապրիլի 14-ին զանգել է ոչ թե Անի Հովհաննիսյանը, ինչպես իր ցուցմունքում նշում էր տուժողը, այլ հենց ինքը՝ և հրավիրել Ոսկե աստղ սրճարանում հանդիպման, որպիսի փաստը ևս խոսում է տուժողի ցուցմունքների անարժանահավատության մասին։
Այսպիսով, դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորված չեն Անի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ դատարանի հետևությունները։ Մասնավորապես, դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորված չէ, որ Անի Հովհաննիսյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը, այն է՝ Տիգրան Ուրիխանյանին գույքային պահանջ է ներկայացնելը, որը զուգորդված է վերջինիս, նրա ընտանիքի անդամներին արատավորող և նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունների հրապարակումը դադարեցնելու սպառնալիքով։ Հետևապես, Անի Հովհաննիսյանի գործողություններում բացակայում են շորթման հանցակազմի հատկանիշների առկայությունը փաստող բավարար ապացույցները։
Նման պայմաններում դատավճիռ կայացնելիս դատարանը պետք է կիրառեր ՀՀ Վճռաբեկ դատարանի Արարատ Ավագյանի և Վահան Աահակյանի վերաբերյալ գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումը։
31. Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով, բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանին խնդրում է վիճարկվող դատական ակտը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու մասով մասնակիորեն բեկանել, ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել` կարճելով գործի վարույթը:
32. Գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանն իր բերած վերաքննիչ բողոքում գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017թ. հուլիսի 25-ի դատավճռով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, հետևաբար այն ենթակա է բեկանման` հետևյալ պատճառաբանությամբ։
Բողոք բերած անձը գտնում է, որ դատարանը սխալ է գնահատել հետազոտված ապացույցները, որոնք բավարար են եղել մեղադրական դատավճիռ կայացնելու համար։
Դատարանը եկել է այն եզրահանգման, որ նախաքննությունն իրականացնող մարմինը նախաքննության ընթացքում վկա Ի.Կիրակոսյանին ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով չտալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, նրան 2016թ. օգոստոսի 9-ին, 2016թ. սեպտեմբերի 14-ին, ապա նաև 2016թ. նոյեմբերի 11-ին հարցաքննել կամ լրացուցիչ հարցաքննել է բացառապես վկայի կարգավիճակում խախտվելով Ի.Կիրակոսյանի լռելու և պաշտպանության իրավունքները, քանի որ վերջինս, փաստացի հայտնվելով կասկածյալի կարգավիճակում, հարցաքննվել Է որպես վկա, զրկվել լռելու, այդ թվում՝ ենթադրյալ հանցակից Ա.Հովհաննիսյանի դեմ չվկայելու, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնից պարզաբանում ստանալու, ինչպես նաև դրանցից օգտվելու իրական հնարավորությունից, հետևաբար նախաքննության ընթացքում վկայի կարգավիճակում իրականացված սկզբնական և լրացուցիչ հարցաքննությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները ստացվել են վերջինիս լռելու և պաշտպանության իրավունքների խախտման պայմաններում, ուստի կարող էին ազդել նրանից ստացված փաստական տվյալների հավաստիության վրա։ Նման պայմաններում նախաքննական այդ ցուցմունքները չեն կարող համադրվել նույնիսկ նրա դատաքննական ցուցմունքի հետ, առավել ևս՝ արժևորվել ի հաշիվ վկա Ի.Կիրակոսյանի հակասական դատաքննական ցուցմունքների։
Մեղադրող կողմը համաձայն չէ դատարանի եզրահանգման հետ, հաշվի առնելով այն, որ ինչպես ՀՀ սահմանադրությամբ, այնպես էլ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված է վկայի՝ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը, ինչը հարցաքննությունից առաջ բացատրվել է վկա Ինգա Կիրակոսյանին։ Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ վկան իրավունք ունի քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ։ Նման պայմաններում դատարանի պատճառաբանությունը, որ Ինգա Կիրակոսյանի նախաքննական ցուցմունքներն արժանահավատ չեն անհիմն է և չի բխում գործով ձեռք բերված մյուս ապացույցներից։
Վկա Ինգա Կիրակոսյանի ցուցմունքների արժանահավատության հարցը գնահատելիս դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վկան նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել դեպքից հետո, իսկ դատաքննության ընթացքում դեպքից շուրջ մեկուկես տարի անց, չի նշել որևէ ողջամիտ պատճառաբանություն նախաքննական ցուցմունքներից էականորեն տարբերվող ցուցմունքներ տալու վերաբերյալ, չի պարզվել որևէ հանգամանք, որ Ինգա Կիրակոսյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել որևէ ապօրինի ազդեցության տակ լինելով: Գնահատման չի արժանացել այն հանգամանքը, որ Ինգա Կիրակոսյանը բանկի աշխատակից Արմինե Մնացականյանի գրավոր առաջարկ ներկայացնելու պահանջին ինքնուրույն չի կարողացել պատասխանել, այլ ասել է, որ պետք է խորհրդակցի ղեկավարության հետ և միայն հետագայում է հայտնել, որ չեն կարող գրավոր առաջարկ ներկայացնել, ընդ որում` բերելով իրար հակասող պատճառաբանություններ՝ մի դեպքում նշելով, որ իրենք գրավոր առաջարկ չեն ներկայացնում, իսկ մյուս դեպքում, որ գրավոր առաջարկը ծավալուն է և չեն կարող տրամադրել։ Հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ բանկին առաջարկ անելուց հետո հրապարակումները դադարել են և մերժում ստանալուց հետո վերսկսվել։ Դատաքննության ընթացքում ցուցմունք տալիս ակնհայտ էր, որ Ինգա Կիրակոսյանը փորձում էր պաշտպանել իր նախկին գործատուին՝ ամբաստանյալ Անի Հովհաննիսյանին, որպիսի վերջինս խուսափի պատժից և պատասխանատվությունից։
Դատարանը որպես ապացույց անթույլատրելի է ճանաչել <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրված՝ բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի և որպես <<Analitik.am>> լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա ներկայացած անձի միջև 2016թ. մարտի 15-ին 010-525308 հեռախոսահամարով կայացած հեռախոսազրույցի ձայնագրության լազերային կրիչը, այն զննելու մասին արձանագրությունը, տուժող Տ.Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացված՝ նրա և <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիայի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը և այն զննելու մասին արձանագրությունը, 2016թ. մայիսի 2-ին Տիգրան Ուրիխանյանի կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացրած՝ իր և Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրությունը, Սարգիս Հարությունյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման տեսաձայնագրությունը և դրանք բովանդակող լազերային սկավառակի զննման մասին արձանագրությունը։
Քրեական գործով որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, որ անթույլատրելի ճանաչված ապացույցները ձեռք են բերվել օրենքով նախատեված նորմերի էական խախտմամբ, վարույթն իրականացնող մարմնին ներկայացված ձայնագրություններն որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ չեն պարունակել, նշված ձայնագրությունները տեղեկություններ են պարունակել միայն հանցագործության վերաբերյալ, հետևաբար դատարանը դրանք անթույլատրելի ճանաչելու որևէ հիմք չի ունեցել։
Այսպիսով, բողոք բերած անձը գտնում է, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները բավարար են ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով մեղադրական դատավճիռ կայացնելու համար և ԵԱՔԴ/0248/01/16 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017թ. հուլիսի 25-ի դատավճռով Անի Հովհաննիսյանին վերագրված արարքում արդարացման դատավճիռ կայացնելով` թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և քրեադատավարական օրենքի էական խախտում, որը դատական ակտը բեկանելու հիմք է։
Դրանից բացի, ինչպես նշվեց, դատարանը, հաստատված չի համարել Անի Հովհաննիսյանի արարքում հանցակազմի առկայությունը՝ ապացույցների ազատ գնահատման քրեադատավարական սկզբունքի խախտման արդյունքում, որն արտահայտվել է գործում առկա ապացույցներն անտեսելու, դրանք սխալ գնահատելու մեջ։ Քրեադատավարական օրենքի նշված էական խախտումը ինքնուրույն հիմք է դատական ակտը բեկանելու համար։
33. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 54-րդ, 376-րդ, 376.1-րդ, 381-րդ, 395-րդ, 397-րդ հոդվածներով, բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանին խնդրում է վիճարկվող դատական ակտը Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ արդարացնելու մասով բեկանել և փոփոխել: Ա.Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով, նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:

4.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
34. Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, հանգում է այն հետևության, որ գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանի և ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքները բավարարելու և դատավճիռը բեկանելու, ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով մեղավոր ճանաչելու հիմքեր չկան` հետևյալ պատճառաբանությամբ:



I. Ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնելու մասով.
35. ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում շորթման՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու /վնասելու/ սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջի համար:
36. Ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը նախաքննության մարմնի կողմից առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և նշել է, որ Տիգրան Ուրիխանյանից և <<ՎՏԲ-Հայաստան բանկից>> բացահայտ կամ քողարկված գումար շորթելու մտադրություն երբևիցե չի ունեցել։ Նշել է, որ 2016թ. <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության վերաբերյալ <<Analitik.am>> լրատվական կայքում հրապարակումները կատարել են, որ հիշյալ բանկի միջոցով ադրբեջանական կազմակերպությունները հնարավորություն չունենան գործունեություն ծավալել ՀՀ-ում, այդ բանկի գործունեությունը ՀՀ-ում դադարեցվի։ Ինչ վերաբերում է <<Analitik.am>> լրատվական կայքի գովազդի պատասխանատու Ինգա Կիրակոսյանի կողմից <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությանը համագործակցության առաջարկ անելուն, ապա աշխատանքի բնույթով ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկ Ինգան ներկայացրել է ոչ միայն <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությանը, այլև ՀՀ-ում գործող բազմաթիվ կազմակերպությունների։
Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու դրվագով հայտնել է, որ 2016թ. ապրիլ ամսին <<Analitik.am>> լրատվական կայքի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսին Տիգրան Ուրիխանյանը չի ներկայացել, այդ կապակցությամբ իր կայքում հրապարակում է կատարվել, որտեղ նշել է, որ երկրում պատերազմական իրավիճակի պայմաններում Տիգրան Ուրիխանյանն առաջնորդվում է <<կապրիզներ>>-ով։ Դրանից մի քանի օր անց Տ.Ուրիխանյանն օգնականի միջոցով իրեն հրավիրել է ՀՀ Ազգային ժողովում գտնվող նրա աշխատասենյակ` զրույցի։ Մինչ այդ՝ ՀՀ Ազգային ժողովում Տ.Ուրիխանյանի ելույթից տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է նիստում բարձրաձայնել <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությունում ադրբեջանական կապիտալի առկայության մասին, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ ինքը ևս բանկի գործունեությունը վնասակար էր համարում ՀՀ-ի համար` համաձայնել է հանդիպման առաջարկին։ Հանդիպման ընթացքում Տ.Ուրիխանյանը հետաքրքրվել է, թե ինչն է նրա վերաբերյալ <<Analitik.am>> լրատվական կայքում հրապարակումների կատարման պատճառը։ Պատասխանել է, որ նրա նկատմամբ որևէ թշնամանք չունի, ընդհակառակը՝ ողջունում է երիտասարդ քաղաքական գործիչների մուտքը քաղաքական դաշտ և պատրաստ է անվճար լուսաբանել նրանց, ավելին` ընդգծել է, որ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>>-ի հարցում իրենց դիրքորոշումները համընկնում են։ Ի պատասխան դրա` Ուրիխանյանն առաջարկել է մոռանալ ամեն բան և փորձել միմյանց հետ համագործակցել։ Այդ համագործակցության մանրամասներն իրենք քննարկել են մեկ այլ օր` <<Ոսկե աստղ>> սրճարանում կայացած հանդիպման ժամանակ։ Ուրիխանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ժամանակ առ ժամանակ <<Analitik.am>> լրատվական կայքում նրա հոդվածները հրապարակելու, Ուրիխանյանի գործունեությունը լուսաբանելու շուրջ։ Ուրիխանյանն առաջարկել է մնացած տեխնիկական հարցերը` ում պետք է ուղարկվի, ինչ նյութեր և ինչ քանակությամբ, քննարկել նրա օգնական Սարգիս Հարությունյանի հետ, այդ մասին ինքը հայտնել է Վարդիթեր Գիշյանին, հանձնարարել, որ նա պայմանավորվի և հանդիպի Տ.Ուրիխանյանի օգնական Սարգսին։ Վարդիթեր Գիշյանին հանձնարարել է նաև, որ հանդիպման ժամանակ Սարգսին փոխանցի էլեկտրոնային հասցեն կամ <<պրոֆիլն>>, որին պետք է հոդվածներն ուղարկվեին։ Ինքը Վարդիթերին զգուշացրել է, որ հանդիպման ժամանակ մնան հնարավորինս աննկատ, քանի որ նա <<Անալիտիկ>>-ի աշխատակից է, իսկ Սարգիսը ներկայացնում է <<Ալյանս>> կուսակցությունը, և եթե մարդիկ տեսնեն, դա կարող է ավելորդ խոսակցությունների տեղիք տալ. երբ լրատվական միջոցը համագործակցում է քաղաքական գործչի կամ կուսակցության հետ, ցանկալի չէ, որ հասարակության լայն շերտերն այդ մասին իմանան։ Վարդիթեր Գիշյանը Սարգիս Հարությունյանի հետ նախօրոք ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. մայիսի 3-ին հանդիպել է նրան <<Coffi story>> սրճարանում, սակայն հանդիպման գնացող Վ.Գիշյանին որևէ այլ, հատուկ հանձնարարություններ չի տվել։ Հանդիպման ժամանակ Վ.Գիշյանը և Ս. Հարությունյանը պետք է փոխանակվեին էլեկտրոնային հասցեներով և քննարկեին, թե Ուրիխանյանից ստացվող նյութերն ինչ հաճախականությամբ էին հրապարակվելու։
Երբ վերոնշյալ հանդիպման ժամանակ սրճարանի մենեջեր Անահիտը զանգահարել և տեղեկացրել է, որ սրճարանում ազգային անվտանգության աշխատակիցներ կան, իր մոտ մտավախություն է առաջացել, քանի որ այդ շրջանում տարբեր իրադարձություններ էին կատարվում, նույնիսկ սպասելի էր, որ կարող է մի օր ինքը տնից դուրս գալ և չվերադառնալ կամ իր <<գլխին սարքեն>>։ Այդ ժամանակ Վարդիթերի բջջայինին կարճ հաղորդագրություն է ուղարկել` <<Որ թուղթ տա, չվերցնես>> բովանդակությամբ։ Նշել է, որ այդ հաղորդագրությունը ուղարկել է, քանի որ մտավախություն է ունեցել, որ Վարդիթերին կարող էր նաև գումար փոխանցվել։ Անահիտի հերթական զանգից տեղեկացել է, որ Վարդիթերին բռնել և տարել են։ Նշել է, որ չի հիշում, թե այդ հանդիպման ժամանակ ինքը որտեղ էր գտնվում, սակայն ի վերջո գնացել է Ոստիկանություն` կարծելով, թե Վարդիթերին առևանգել են։
Ինչ վերաբերում է Ուրիխանյանի հետ կնքվելիք համագործակցության պայմանագրին, ապա այն ստանդարտ պայմանագրի օրինակ է, նույնաբովանդակ պայմանագրեր է կնքել բազմաթիվ կազմակերպությունների հետ։ Պայմանագիրը պետք է կնքվեր Ուրիխանյանի հետ և էական չէր, թե գումարն իրեն էր տրվելու պայմանագիրը կնքվելուց առաջ, թ՞ե հետո։ Նշել է նաև, որ առհասարակ պայմանագրի գումարն իրենց է փոխանցվում ամեն ամսվա 5-ին։ Հայտնել է, որ քննվող դեպքերի ժամանակահատվածում շահագործել է 098-742134 հեռախոսահամարը, իր այդ հեռախոսահամարը կար նաև սրճարանի մենեջեր Անահիտի մոտ, ավելին, այդ օրը` երեկոյան նրա հետ պետք է հանդիպեին Երևանի կենտրոնում կամ իր բնակարանում, այդ թվում` գումարը նրանից ստանալու նպատակով։
Նշել է նաև, որ տեղեկացված չէր, որ Տ.Ուրիխանյանի և վերջինիս օգնականի հետ իր հանդիպումները տեսաձայնագրվում կամ ձայնագրվում են, դրանք իրականացվել են իրենից գաղտնի>>։
37. Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնելու վերաբերյալ պաշտպան Լ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքներում առկա պատճառաբանությունները, գտնում է, որ դրանք հիմնավորված չեն ամբաստանյալին տուժող Ա.Ուրիխանյանի դրվագով առաջադրված մեղադրանքը հաստատված է քրեական գործով ձեռք բերված և առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում հետազոտված հետևյալ ապացույցներով:
Տուժող Տիգրան Ուրիխանյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<ամբաստանյալին ճանաչել է սույն քրեական գործի շրջանակներում։ Հայտնել է, որ <<Անալիտիկ.ամ>> կայքում նկատել է իրեն վերաբերող հրապարակումներ, այդ թվում` նաև իրականությանը չհամապատասխանող։ Այդ հրապարակումների մեջ եղել են իր ընտանիքին վերաբերող սուտ տեղեկատվություններ, օրինակ` ազգային պատկանելություն, զբաղմունք, սեփականության տիրապետում և այլն, ձևակերպումներ՝ <<դե որ այդպես է, թող թքեն տերերը իրենց երեսին>>, <<Տիրոջը կորցրած ջայլամներ>> և այլն։ Եղել է, երբ կայքի աշխատակիցներ են զանգահարել իրեն տարբեր առաջարկներով։ Ապրիլյան պատերազմի օրերին ևս զանգահարել են, որ հարցազրույց տա, սակայն ինքը հրաժարվել է։ Դրանից հետո կարդացել է իր մասին հրապարակում` <<պատգամավորը պատերազմական իրավիճակում կապրիզներ է անում>> վերնագրով։ Ապրիլին հրապարակված այդ նյութի առթիվ Անի Հովհաննիսյանին առաջարկել է հանդիպել և պարզաբանել, թե որն էր այդ հրապարակումների պատճառը, հարցրել է, թե ինչ է անհրաժեշտ, որ իր վերաբերյալ նմանատիպ, իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ չլինեն։ Դրան ի պատասխան՝ ստացել է տարբեր պատասխաններ, ինչի մասին հայտնել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներով։ Այդ հանդիպման ժամանակ ինքն Անիին ասել է, որ իրեն վերաբերող սուտ, զրպարտիչ, վիրավորական տեղեկություն չհրապարակի և հարցրել, թե ինչ է դրա համար անհրաժեշտ։ Ասել է, եթե անհրաժեշտ է մտածել, ապա թող մտածի և հետո պատասխանի։ Երբ ԱԺ պատգամավորը մեկնում է միջխորհրդարանական վեհաժողովի հակաադրբեջանական ելույթ ունենալու և տեղադրվում են պատգամավորի և մի քանի նախարարների նկարները Ադրբեջանի դրոշի ներքո, թույլ են տրվում ձևակերպումներ, իբրև ռուս-ադրբեջանական կորպորացիայի գործակալների, չափազանց վիրավորական է։ Այդ սուտ վիրավորական և զրպարտող տեղեկությունների տարափն այնքան շատ էր, որ նախաքննության ընթացքում հարկադրված է եղել ցուցմունք տալ։
Անի Հովհաննիսյանի հետ իր մի շարք հանդիպումներից հետո ինքը, այնուհանդերձ, հանձնարարել է իր ներկայացուցչին` այն ժամանակվա կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին, հանդիպել ամբաստանյալի հետ, գրասենյակում, անվտանգության նկատառումներից իրականացվող տեսաձայնագրության պարագայում հարց տալ նրան քանի որ, հնարավոր է, ինքը սխալվում է, միգուցե, նրան ճիշտ չի հասկացել, միգուցե իր հարցադրմանը, թե ինչ է անհրաժեշտ, որ իր վերաբերյալ սուտ, իրականությանը չհամապատասխանող, զրպարտող տեղեկություններ չհրապարակվի, հնչեցվել է ոչ թե նյութական պահանջ, այլ մեկ այլ բան, միգուցե ինքը սխալվում է, միգուցե Անին չունի առնչություն և նրա գործողություններում չկա հանցակազմի հետք։
Իր ներկայացուցիչը՝ Սարգիս Հարությունյանը Անիի հետ հանդիպումից հետո իրեն ներկայացրել է տեսաձայնագրություն և պատմել է հետևյալը, որ ամբաստանյալին տվել է հարց, թե ճի՞շտ է, որ Ուրիխանյանի պահանջը եղել է միակը, որ ոչ մի սուտ, զրպարտություն և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն չհրապարակվի, ճի՞շտ է, որ դրա դիմաց ակնկալվել է 300.000 ՀՀ դրամ գումար, ինչին Անին տվել է հաստատող պատասխան։ Հիմնվելով Մարգիս Հարությունյանի պատմածի, տրամադրած տեսանյութի, այնուհետև իր ցուցմունքների վրա` որևէ կասկած իր մեջ այլևս չի մնացել, ուստի դիմել է իրավապահներին։
Հայտնել է, որ եթե չլինեին Սարգիս Հարությունյանի վստահեցումը և այդ տեսաձայնագրությունը, ինքը շարունակելու էր հրաժարվել օրենքով սահմանված իրավունքների շրջանակներում որևէ գործողություն ձեռնարկելուց։ Նշել է նաև, որ չէր ներկայանում դատական նիստերին, որ չտա այն ցուցմունքները, որոնք ծանրացնելու են ամբաստանյալի մեղքը։
Հայտնել է նաև, որ իրականությունը հետևյալն է. իր և Անիի միջև ծավալվել են բազմաբովանդակ զրույցներ համագործակցության շուրջ, օրինակ` իրեն առաջարկվել է համատեղ պայքարել <<ՎՏԲ>> բանկի և ռուս-ադրբեջանական կորպորացիայի դեմ։ Անին առաջարկել է տեղեկատվական աջակցություն, եթե ինքը տա իր այդ հրապարակային գիծը։ Փորձել է փակել այդ թեման, շրջանցել՝ բացատրելով, որ իր քաղաքական-հրապարակային գործունեությունը վարում է իր համոզմունքների շրջանակներում ու իր ցանկություններով կամ առհասարակ չի վարում, և ինչ-որ մի առաջարկի դիմաց կամ ինչ-որ բան չանելու դիմաց որևէ մի բան չի անելու։ Հնչել են տարատեսակ ձևակերպումներ, խոսվել է համագործակցության մասին, ավելի կոնկրետ՝ փորձել է Անիից առավելագույնս հստակ ձևակերպում ստանալ և երևի թե առավելագույնս հստակ ձևակերպում ստանալն է հանդիսացել այն հիմնական պատճառը, որ իր ներկայացուցչին հանդիպման է ուղարկել Անիի հետ` տեսաձայնագրության ներքո զրուցելու համար։ Ընդ որում` ավելացրեց, որ երբ 300 հազար դրամի շուրջ Անիի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, դրանից հետո դադարեցրել է նրա հետ հեռախոսային և որևէ այլ կապը։
Դրանից որոշ ժամանակ անց Անին զանգահարել և հետաքրքրվել է, թե հանդիպելու են, թե՝ ոչ, մինչև այդ շաբաթվա վերջ կհանդիպեն, չէ՞։ Այդուհանդերձ, որպեսզի չհիմնվի կասկածների վրա, քողարկված շորթման ձևակերպումների վրա, իր ներքին համոզմունքը վերահաստատելու համար հանձնարարել է իր օգնականին հանդիպել ամբաստանյալի հետ։ Պնդել է, որ իրավապահ մարմիններին դիմելու հիմնական դրդապատճառը և վերջնական շարժառիթը եղել է Սարգիս Հարությունյանի կողմից տրված տեղեկությունը և այդ տեսաձայնագրության մեջ առկա իրողությունը։ Հայտնել է, երբ Սարգսին ուղարկել է հանդիպման, Անիի հետ կայացած հանդիպման ժամանակ վերջինս արդեն իսկ տեղյակ էր Անիի ակնկալած գումարի չափի վերաբերյալ, և Անիի հետ հանդիպման ժամանակ Սարգիսն այդ չափը հնչեցրել է իր ասածով։ Ամբաստանյալը բազմիցս փորձել է իրեն առաջարկել համագործակցություն, սակայն ինքը նրա առջև դրել է խնդիր՝ ոչ մի սուտ տեղեկատվություն, այդ պատճառով էր Սարգսին նրա հետ հանդիպման ուղարկել։
Նշել է, որ Անիի կողմից իրեն ոչ մի պայմանագիր, այդ թվում՝ իր գործունեությունը լու-սաբանելու համար չի առաջարկվել, չէր էլ կարող առաջարկվել, որովհետև ֆինանսական թեմայի շուրջ որևէ համագործակցություն լինել չէր կարող, Անիից պահանջել է միայն մի բան` որ բացառվեն իր և իր ընտանիքի վերաբերյալ զրպարտիչ, վիրավորական և իրականությանը չհամապատասխանող հրապարակումները։
Հայտնել է, որ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության աշխատակցուհի Լալի Սվիմոնիայի հետ հանդիպել է իր աշխատասենյակում, որի ժամանակ վերջինս հայտնել է, որ երկարատև տեղեկատվական գործընթաց է իրականացվել իբր <<ՎՏԲ>> բանկի բարի համբավի դեմ և դրանից հետո <<Անալիտիկի>> ներկայացուցիչը զանգահարել և առաջարկել է 1.000.000 ՀՀ դրամ վճարի դիմաց նրանց բանկը ներկայացնել որպես ամենալավը։
Հայտնել է, որ <<պատերազմի ժամանակ կապրիզներ անող պատգամավորի>> մասին տեղեկությունները ոչ միայն սուտ են, այլև վիրավորական։ Դա է եղել վերջին հրապարակումը, որը դրդապատճառ է հանդիսացել, որ կայքի խմբագիր Անիին հրավիրի հանդիպման և նրանից պարզաբանումներ պահանջի։ <<Անալիտիկ.ամ>> կայքին հարցազրույց տալու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն իր և Անիի միջև չի եղել։ Այն խոսակցությունները, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնի, կատարվել են ԱԺ-ում։
Հայտնել է, որ առաջին իսկ հանդիպումից սկսած՝ ինքն է Անի Հովհաննիսյանին հայտնել, որ ցանկությունը միակն է՝ չգրի իր մասին սուտ, վիրավորական, զրպարտիչ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, մի քանի անգամ նրան հարց է ուղղել, թե ինչ է դրա համար հարկավոր>>։
Առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում պաշտպանի հարցին, թե <<…Անին արդյո՞ք իրեն գումարային պահանջ ներկայացրել է՝ վերոնշյալ բովանդակությամբ նյութերի հրապարակումը դադարեցնելու համար>>, պատասխանել է, որ՝ <<ոչ՝ մանրամասնելով, որ առաջին հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանն այդ ձևակերպումից խուսափել կամ այդ ժամանակ նման նպատակ չի ունեցել։ Բայց իր մոտ առաջացած կասկածների արդյունքում տեղի է ունեցել հաջորդ զրույցը, որը եղել է բազմաբովանդակ, տարատեսակ ձևակերպումներով։ Երբ որևէ մեկը որևէ մեկից բան ունի ուզելու, առավել ևս գիտակցում է, որ դրանում կա քրեական հանցակազմ, փորձում է հնարավորինս խուսափել վտանգավոր ձևակերպումներից և պահանջը ներկայացնել քողարկված կամ այլ կերպ։ Դա եղել է պատճառներից մեկը, որ հաջորդ հանդիպման ժամանակ ինքը հարց հնչեցնի, որին ի պատասխան՝ Անին տվել է հետևյալ պատասխանը. <<Հաշվի առնելով Ձեր նկատմամբ իմ սիմպատիան՝ ամսական 300 հազարը լա՞վ է>>, որին ինքը տվել է հաստատող պատասխան։ Դրանից հետո է իր ներկայացուցիչ Սարգսին հանձնարարել հանդիպել Անիին և պարզաբանել։ Հայտնել է, որ տեսել է Սարգսի կողմից իրեն ներկայացված վերջինիս և Անիի հանդիպման տեսաձայնագրությունը, որտեղ Սարգսի կողմից հարց է տրվում. <<Հիշո՞ւմ ես Ուրիխանյանի պահանջը>>, որին Անին պատասխանում է՝ այո, հետո Սարգիսն ասում է, որ մնացածի վերաբերյալ կպայմանավորվեն, որին ի պատասխան` Անին ասում է, որ` այո, մինչև ամեն ամսվա 5-ը մարդ կուղարկի։ Պնդել է, որ իր կողմից Անիի հետ համագործակցելու միտք երբևէ չի հնչեցվել, միակ համագործակցությունը կարող էր լինել իր վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն չհրապարակելու վերաբերյալ։ Նշել է նաև, որ եթե ԱԺ-ում իր հետ ունեցած խոսակցության ժամանակ Անին հստակ գումարային պահանջ ներկայացներ, իրավապահներին դրա մասին ավելի վաղ կծանուցեր և ոչ թե հաջորդ հանդիպումից հետո, որի ժամանակ է Անին հնչեցրել իրենից ակնկալած գումարի չափը։ Հստակեցրել է, որ գումարի չափն Անին հնչեցրել է իր և Անիի երկրորդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Երևանի Կոմիտասի պողոտայի վրա գործող <<Ոսկե Աստղ>> սրճարանում։
Հարցադրումից տեղեկանալով վկա Սարգսի Հարությունյանի դատաքննական ցուցմունքի բովանդակությանը և գնահատելով այն՝ հայտնել է, որ Անիի հետ կայացած հանդիպման արդյունքներով իրեն փոխանցված Սարգսի խոսքերը իր ցուցմունքներում գրեթե տառացիորեն ներկայացրել է, նրա և Անիի հանդիպման տեսաձայնագրությունը ևս ժամանակին դիտել էր։ Նշել է, որ մերժել է ներկայումս ազատազրկման վայրում գտնվող Սարգիս Հարությունյանի խնդրանքը՝ իր լծակներն օգտագործելու միջոցով նրան տվյալ գործով ազատ արձակելու վերաբերյալ, ինչը և պատճառ է հանդիսացել նրա կողմից նախաքննական ցուցմունքները դատարանում փոխելու համար։ Նշել է, որ Սարգսին Անիի հետ հանդիպման ուղարկելիս` տեղյակ չէր, որ Սարգսի նկատմամբ դատավճիռն արդեն իսկ կայացվել էր։
Նշել է, որ Լալի Սվիմոնիայի հետ հանդիպումը կայացել է փոխադարձ համաձայնությամբ, սակայն չի հիշում, թե ում նախաձեռնությամբ, հանդիպել էին, որ պարզեր, թե ինչ կապ կար մի կողմից իր և <<ՎՏԲ>> բանկի միջև, մյուս կողմից <<Անալիտիկ.ամ>> կայքի և <<ՎՏԲ>> բանկի միջև։ Նշել է, որ այդ հանդիպումը ձայնագրվել է այնքանով, որ ԱԺ տարածքում ձայնագրվում են բոլոր հանդիպումները։ Նշել է նաև, որ <<ՎՏԲ -Հայաստան բանկի>> կողմից որևէ վարկ իրեն չի ներվել։ Պնդել է, որ Անի Հովհաննիսյանին համագործակցություն չի առաջարկել, պահանջել է միայն, որ նա չհրապարակի իր նկատմամբ սուտ, վիրավորական, զրպարտիչ նյութեր։ Նշել է, որ նախաքննության ընթացքում բոլոր ասածները ճշմարիտ են, խնդրեց դրանք ընդունել որպես հիմք։ Վերստին նշել է, որ Անին իրեն առաջարկել է համագործակցել <<ՎՏԲ>> բանկի դեմ պայքարում, սակայն այդ առաջարկը մերժել է, նշել, որ չի ցանկանում նրա հետ համագործակցել այդ թեմայի շուրջ։ Հայտնել է, որ իրավապահ մարմիններին դիմելու ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկել մինչ Անին զանգել և հանդիպման առաջարկ է արել։ Նշել է, որ իր համար նորություն և անակնկալ էր, որ իր և <<Անալիտիկի>> միջև հետին թվով կազմված համագործակցության պայմանագրի նախագիծ է հայտնաբերվել։ Հայտնել է, որ շահագործում է 098-040140 հեռախոսահամարը, Անիի հեռախոսահամարը չհիշեց, սակայն Նշել է, որ քննվող դեպքի ժամանակահատվածում այն իր հեռախոսում հիշեցված էր։
Նշել է, որ իր և Անիի հեռախոսահամարների միջև նաև կարճ հաղորդագրություններ են փոխանակվել, որով նրան առաջարկել է հանդիպել կամ Անիին գումարը փոխանցել, որին Անին պատասխանել է. <<Ինձ երևի շփոթել եք>> և անմիջապես զանգահարել և ասել է, որ նման բովանդակությամբ էլեկտրոնային նամակներ բջջայինով չեն ուղարկում։
Ընդհանրացնելով՝ նշել է, թե ինչպես է Անի Հովհաննիսյանն իրեն պահանջ ներկայացրել։ Իր համար որոշ դեպքերում անհասկանալի ձևակերպումներով Անին առաջարկել է համագործակցություն, որն իրեն չի հետաքրքրել։ Իր կողմից դրվել է մեկ պահանջ, նրա կողմից՝ համագործակցություն, որը վերջում ավարտվել է իր նկատմամբ սիմպատիաներից ելնելով՝ <<ամսական 300 հազար դրամը լա՛վ է, թե՝ ոչ>> հարցադրմամբ։ Այդ զրույցը եղել է Կոմիտասի պողոտայի վրա գործող <<Ոսկե Աստղ>> սրճարանում, սակայն գումարի փոխանցման եղանակի վերաբերյալ այդ օրն իր և Անիի միջև պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Անիի հանցավոր մտադրության մեջ հավաստիանալու համար նրա հետ հանդիպման է ուղարկել իր ներկայացուցչին, ում հետ Անին արդեն քննարկել է նաև գումարը փոխանցելու եղանակը։ Հավանաբար, դրանից հետո է Անին իրեն զանգահարել և հարցրել է, թե մինչև շաբաթվա վերջ կհանդիպեն, թե՝ ոչ։ Հայտնել է, որ չի ցանկանում, որ Անին պատժվի, առավել ևս՝ խիստ, գտնում է, որ անազատության մեջ 1 տարի գտնվելն ինքնին նրա կատարածի համար բավարար պատիժ է>>։
Վկա Սարգիս Հարությունյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<ամբաստանյալի և տուժող Տ.Ուրիխանյանի հետ գտնվում է սովորական, չեզոք փոխհարաբերությունների մեջ։ Տուժողի հետ ունեցել է գործընկերային հարաբերություններ, որից հետո ստեղծել են կուսակցություն և մեկ տարի հետո՝ մոտավորապես ապրիլին, Տիգրան Ուրիխանյանն իրեն հայտնել է, որ <<Անալիտիկ.ամ>> կայքը, ի դեմս Անի Հովհաննիսյանի, նրա մասին գրում է վարկաբեկիչ նյութեր, հրապարակումներ է իրականացնում և հրապարակումները դադարեցնելու համար Ուրիխանյանից գումար է պահանջել։ Որպես քաղաքական փորձառություն ունեցող անձ` Տ.Ուրիխանյանը դիմել է իրեն, որ հանդիպի Անին և պարզի, թե վերջինս դա ինքնուրույն է իրականացնում, թե՞ այլ անձի դրդմամբ։ Անի Հովհաննիսյանի հետ առաջին հանդիպման ժամանակ Անին գումարային պահանջ բառը չի շոշափել, այդ բառն ինքն է օգտագործել, սակայն Անին դա ո՛չ հաստատել է, ոչ՛ հերքել։ Դրանից իր մոտ առաջացել է 2 վարկած՝ հանդիպումը երևի առաջին անգամ էր, հնարավոր է` ձայնագրվում էր, ինչն Անիին առիթ է տվել ավելի դիվանագիտորեն մոտենալ հարցին և առհասարակ չշոշափել վարկաբեկիչ նյութերի հրապարակման հարցը։ Երկրորդ վարկածն այն էր, որ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության հետ կապված հրապարակումներ էր իրականացվել այդ բանկում Ադրբեջանի նավթային կազմակերպություններից մեկի բաժնեմաս ունենալու վերաբերյալ, միգուցե տվյալ ժամանակաշրջանում <<Անալիտիկ.ամ>>-ը հայտնվել էր ֆինանսական վատ վիճակում, և այդ նկատառումներից ելնելով` Անին չի ցանկացել փչացնել իրենց գործընկերային հարաբերությունները։ Դրանից հետո հանդիպել է Ուրիխանյանին և տեղեկացրել, որ չի երևում, որ Անին գումարային պահանջ է ներկայացնում, սակայն Տիգրանն այլ կարծիքի էր, պնդում էր, որ Անին գումար է պահանջում։ Դրանից հետո Անիի հետ կայացած հանդիպման ժամանակ նրանից հետաքրքրվել է, թե գումարը ում են փոխանցելու, որին ի պատասխան` Անին հիշատակել է Վարդուհու /ըստ էության Վարդիթեր Գիշյանի/ անունը։ Ուրիխանյանը, իրոք, հանձնարարել էր գումարն Անիին տալուց համոզվել, որ նա գումար է պահանջում, ուստի գումարը հանձնել է Վարդիթերին, սակայն դրանից հետո այդպես էլ չի իմացել արդյոք Անին էր պահանջել այդ գումարը, թե` ոչ։ Դատարանում հարցաքննվելիս ի վերջո Հայտնել է, որ իր սուբյեկտիվ կարծիքով Անին այդ գումարը չէր պահանջել։ Հայտնել է նաև, որ իրեն հայտնի չէր, թե այդ գումարն ինչ նպատակով էր Վարդիթերի միջոցով Անիին փոխանցում։ Նշել է նաև, որ այս պահին Անիի հետ ոչ մի հարաբերություն չունի, չունի թշնամական հարաբերություն Ուրիխանյանի հետ։ Հայտնել է նաև, որ <<ֆեյսբուքից>> տեղեկացել է, որ Անին պայքարում էր <<ՎՏԲ -Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության դեմ։ Ավելացրեց, որ Վարդիթերի հետ հանդիպման ժամանակ վերջինս իրեն է փոխանցել նրա էլեկտրոնային հասցեն /mail/։ Չի հիշում, թե գումարը Վարդիթերին հանձնելուց հետո նրան արդյոք առաջարկել է զանգահարել և այդ մասին Անիին տեղեկացնել։ Տեղյակ չի եղել նաև Անիի և Ուրիխանյանի հանդիպման ժամանակ կատարված ձայնագրության վերաբերյալ։ Նշել է, որ գումարը, որը տվել է Վարդիթերին, Անիին փոխանցելու համար էր, 20,000 դրամանոցներով էր, այն դրել է Վարդիթերի առջև դրված և նախապես բացված նրա նոթատետրի մեջ։ Նշել է, որ իրեն հարցաքննած նախաքննական մարմնի գործողություններից որևէ դժգոհություն չունի, ընդունեց, որ քննվող դեպքի ժամանակահատվածում շահագործել է 098-203444 հեռախոսահամարը, իսկ Վարդիթերի հեռախոսահամարին թեև զանգահարել է, սակայն այն ներկայումս չի հիշում>>։
Առաջին ատյանի դատարանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի կարգով հրապարակվել և հետազոտվել է վկա Ս.Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, որի համաձայն` <<Անիի հետ պայմանավորվել է 300.000 ՀՀ դրամ գումարի շուրջ, նրանից հետաքրքրվել է, թե գիտի չէ՞, թե ինչի համար է այդ գումարը տրվելու` Ուրիխանյանի վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու համար, որի վերաբերյալ Անին տվել է դրական պատասխան։ Վերոնշյալ և դատաքննական հակասական ցուցմունքները մեկնաբանելով` վկան հայտնել է, որ Անիից պարզապես ժեստով հետաքրքրվել էր, թե 300.000 ՀՀ դրամ էր, չէ՞, որին նա դրական պատասխան է տվել, սակայն Անին որևէ <<ռեակցիա>> չի տվել այն հարցին, թե այդ գումարը նրան էր տրվելու Ուրիխանյանի վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու համար, թե` ոչ>>։
Առաջին ատյանի դատարանը, գնահատելով վերոնշյալ հանգամանքի շուրջ վկա Ս.Հարությունյանի նախաքննական և դատաքննական հակասական ցուցմունքները, պատճառաբանված կերպով ի հաշիվ դատաքննականի, առավել արժևորել է նախաքննականը` հաշվի առնելով, որ այդ ցուցմունքներով ներկայացված փաստական տվյալները հաստատվում են տուժող Տ.Ուրիխանյանի դատաքննական ցուցմունքով, <<Ներքին դիտում>> և <<Արտաքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսաձայնագրությունը բովանդակող լազերային 2 սկավառակի առկայությամբ և դրանց զննման մասին արձանագրությամբ, Վարդիթեր Գիշյանին բերման և անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրություներով, Վ.Գիշյանի մոտ 300.000 ՀՀ դրամ գումարի հայտնաբերման փաստով և դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցներով։
Վկա Վարդիթեր Գիշյանի՝ դատարանում հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքով, որի համաձայն` <<2016թ. ապրիլի վերջերին <<Analitik.am>> լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը իրեն տեղեկացրել է, որ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ։ Անին տեղեկացրել է նաև, որ Տիգրան Ուրիխանյանի հետ ունեն պայմանավորվածություն, որի համաձայն` այդ հարցով իրեն է զանգահարելու վերջինիս օգնական Սարգիսը և փոխանցելու է 300.000 ՀՀ դրամ գումար։ Անին իրեն զգուշացրել է նաև, որ ոչ մի դեպքում չհամաձայնվի գնալ նրանց գրասենյակ և որ հանդիպի որևէ սրճարանում։ Անին նաև զգուշացրել է, որ գումարը վերցնի աննկատ՝ տետրի կամ պայուսակի մեջ դրված։ Իր և Անիի այդ խոսակցությունից հետո անցել է մի քանի օր, սակայն Սարգիսն իրեն չի զանգահարել։ Անին, նույնիսկ, հարցրել է՝ զանգ եղել է, թե՝ ոչ։ Տրամադրելով Սարգսի բջջային հեռախոսահամարն՝ Անին առաջարկել է, որ ինքը զանգահարի նրան։ Մի քանի անգամ զանգահարել է Սարգսին, նույնիսկ <<SMS>> հաղորդագրություն է գրել, որին Սարգիսը դարձյալ չի պատասխանել։ Վերջինս իրեն զանգահարել է միայն 2016թ. մայիսի 2-ին, պայմանավորվել են հանդիպել Երևան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող <<Coffi story>> սրճարանում։ Հանդիպման վայրը նախօրոք որոշել էր Անին։ Սարգսի հետ պայմանավորվածության մասին ինքը տեղեկացրել է Անիին։ 2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Սարգիսը զանգահարել է իրեն, պայմանավորվել են հանդիպել ժամը 15։00-ին, որի մասին հեռախոսով տեղեկացրել է Անիին։ Վերջինս հայտնել է, որ կհանդիպեն սրճարանում։ Հասնելով այնտեղ՝ հանդիպել է Անիին, ով իրեն ասել է, որ եկել է իր արտաքին տեսքն ուսումնասիրելու։ Այնուհետև ասել է, որ ինքն անի այնպես, ինչպես պայմանավորվել են, Սարգսին փոխանցի իր կամ որևէ այլ էլեկտրոնային հասցե, որի միջոցով վերջինս պետք է համապատասխան նյութեր ուղարկեր։ Անին ասել է նաև, որ ինքը Սարգսին հարցնի, թե <<ՎՏԲ>> բանկի հետ կապված Ուրիխանյանի հաջորդ ելույթը երբ է լինելու, որից հետո հեռացել է։ Այնուհետև զանգահարել է Սարգիսն ու մտել սրճարան։ Նախապես տեղյակ լինելով, որ Սարգսից գումարը պետք է աննկատ վերցնի՝ իր աշխատանքային նոթատետրի վրա դրված թղթի վրա գրել է էլեկտրոնային հասցեն, այդ ընթացքում նոթատետրը հրելով դեպի Սարգիսը՝ որ նա հասկանա ու գումարը դնի դրա մեջ։ Էլեկտրոնային հասցեն գրելու ընթացքում Սարգիսը գումարը դրել է նոթատետրի մեջ և փակ վիճակում հրել դեպի իր կողմն ու առաջարկել, որ ինքը գումարը հաշվի։ Քանի որ գումարը պետք է փոխանցեր Անիին, և որպեսզի գումարը պակաս չլիներ, և դրա համար ինքը պատասխան տար Անիին, բացել է տետրն ու աջ ձեռքի մատներով <<թաքուն>> հաշվել է գումարը, որից հետո փակել է տետրն ու դրել իր պայուսակի մեջ։ Սարգիսն ասել է, որ լավ կլինի, որ հաշվեհամար լինի, որ ամեն անգամ <<գործից չկտրվեն>> և որ այդպես հարմար կլինի։ Իր հիշելով՝ ինքն ասել է, որ կկազմակերպեն։ Սարգսի հետ խոսակցությունից հետո Անին իրեն էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ հետևյալ բովանդակությամբ. <<Որ թուղթ տա, չվերցնես>>։ Ինքն էլ պատասխանել է, որ Սարգիսը թուղթ չի տվել։ Հանդիպման գրեթե վերջում Սարգիսն առաջարկել է բջջայինով կապվել Անիի հետ ու տեղեկացնել, որ իրենց հանդիպումը կայացել է։ Այդ մասին էլեկտրոնային նամակով Անիին հայտնել է։ Սարգսի հեռանալուց հետո հավաքել է իրերը, որ փակի հաշիվն և սրճարանից դուրս գա։ Մոտեցել է մատուցողուհուն, ասել, որ Ձեզ պետք է վճարեմ, սակայն վերջինս ասել է, որ պետք է զանգի ու նոր իրեն պատասխանի։ Միջանցքում սպասելիս՝ իրեն են մոտեցել ոստիկանության աշխատակիցներն ու բերման ենթարկել ոստիկանություն։ Վկան նաև հայտնել էր, որ Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ <<Analitik.am>> լրատվական կայքում հրապարակված նյութերից որևէ տեղեկություն չունի և չգիտի, թե ինչ վարկաբեկիչ նյութեր են իրենց կայքում հրապարակվել, բացառությամբ 2016թ. ապրիլին իրենց ակումբի կողմից կազմակերպված ասուլիսին Տիգրան Ուրիխանյանի չներկայանալու վերաբերյալ կայքում կատարված հրապարակման>>։
Վկա Անահիտ Բաբայանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<ամբաստանյալին ճանաչում է 2015 թվականից, նրա հետ ծանոթացել է վերջինիս եղբայր, իր նախկին գործընկեր Գոռ Հովհաննիսյանի միջոցով։ Հայտնել է, որ աշխատում է սրճարանում` որպես մենեջեր։ Քննվող դեպքի վերաբերյալ մանրամասները դժվարացավ վերհիշել, խնդրեց հիմք ընդունել նախաքննական ցուցմունքը։ Հիշեց, որ այդ օրը` առավոտյան, Անիի աշխատողը, ով միջին տարիքի կին էր, իրենց մոտ գործնական հանդիպում է ունեցել, որի ավարտին նրան ձերբակալել են։ Քանի որ Անիի հետ լավ հարաբերությունների մեջ էր, այդ հանդիպման նախորդ օրն Անին զանգահարել էր և ասել, որ նրա աշխատողն իրենց սրճարանում գործնական հանդիպում է ունենալու, նաև տեղեկացրել էր, որ հաշիվն Անին էր վճարելու։ Այդ օրը` առավոտյան, իր 091-302530 հեռախոսահամարից զանգահարել է Անիի 098-742134 հեռախոսահամարին, նրան տեղեկացրել է, որ նրա աշխատողի հետ կապված տարօրինակ բան է նկատել, այն է` այդ աշխատողին բռնել են։
Մանրամասնել է, որ սկզբից սրճարան է եկել Անիի աշխատողը, հետո` այդ աշխատողի հետ հանդիպման եկած տղամարդը, իսկ ամենավերջում սրճարան են եկել հարևանուհին` Հատուկ քննչական ծառայությունում կամ Ազգային անվտանգության ծառայությունում աշխատող Քրիստինե Երիկյանը և այլոք, ովքեր նստել են այլ սեղանի շուրջ։ Ինչքանով որ հիշում է, Անին ասել է, որ նրա աշխատողն իրեն 300.000 ՀՀ դրամ գումար է փոխանցելու, խնդրել, որ այն վերցնի և երեկոյան հանդիպման ժամանակ փոխանցի նրան։ Երբ աշխատողը մոտեցել է իրեն, նրան տեղում բռնել են։ Գրեթե անմիջապես զանգել Անիին` փորձելով ճշտել, թե ինչ է կատարվում, սակայն Անին ասել է, որ հետո կզանգահարի։ Ժամը 20-ից 21-ի սահմաններում նորից փորձել է զանգել Անիին, սակայն նա այլևս իր զանգերին չի պատասխանել։ Հետո, երբ ի վերջո հաջողվել է խոսել Անիի հետ, տեղեկացել է, որ նա գնում է ոստիկանություն` պարզելու, թե որտեղ է նրա աշխատողը։ Նշել է, որ այդ գումարը վերցնելուց հետո այն պետք է վերածեր ԱՄՆ դոլարի և նոր փոխանցեր Անիին։ Անին նման խնդրանքով իրեն դիմում էր առաջին անգամ։
Նշել է, որ իրեն երկու անգամ հարցաքննած քննիչների գործողություններից որևէ դժգոհություն չունի>>։
Դատարանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի կարգով հրապարակվել և հետազոտվել են վկա Ա.Բաբայանի նախաքննական ցուցմունքը, որի համաձայն` <<սրճարանում տեսել է նաև կասկածելի անձանց, նրանց կազմում` ԱԱԾ-ում աշխատող իր հարևանուհուն, և մտածել, որ նշված գումարը տրվելու էր որպես կաշառք, ուստի և զանգել է Անի Հովհաննիսյանին և նախազգուշացրել այդ մասին>>։
Վկա Շուշան Հարությունյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<Analitik.am>> լրատվական կայքի խմբագրությունում աշխատել է 2016թ. մարտի կեսերից մինչև մայիսը` որպես ռուսական բաժնում միջազգային լրահոսի աշխատող, պաշտոնական լրահոսը թարգմանել է ռուսերեն։ Խմբագրությունում եղել են նաև <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> հետ կապված նյութեր։ Նշել է, որ <<Analitik.am>> լրատվական կայքում վերլուծական բնույթի հրապարակումները կատարել է գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը։ Խմբագրատանն Անին իր առանձնասենյակն է ունեցել։ Եթե իրենց համակարգիչների հետ կապված խնդիրներ են առաջացել, այդ ժամանակ աշխատել են Անիի համակարգչով։ Անիի ձերբակալումից հետո՝ մայիսի 10-ից, այլևս այդտեղ չի աշխատում։ Մայիսի 3-ին ինքը գտնվել է աշխատավայրում։ Անիի և աշխատողների աշխատասենյակները եղել են առանձին և նրա բացակայության ժամանակ աշխատողները նրա սենյակ չեն մտել։ Գրասենյակը գտնվել է <<Ակցեռնի>> շենքում` Երևանի Վ.Վաղարշյան փողոցում։ Գրասենյակի խուզարկության ժամանակ ինքը ևս ներկա է գտնվել, առգրավվել են համակարգիչներ, փաստաթղթեր, ինչպես նաև Անի Հովհաննիսյանին պատկանող դյուրակիր համակարգիչը։ Խուզարկության և նախորդ օրերին Անին խմբագրությունում չի եղել։ Այդ համակարգչով հիմնականում Անի Հովհաննիսյանն էր աշխատում, սակայն մեկ-մեկ ինքն ու Վարդիթերն էլ են դրանից օգտվել։ Անի Հովհաննիսյանը ձերբակալվել է 2016թ. մայիսի 2-ին կամ 3-ին, այդ օրն Անին խմբագրությունում եղել է մինչև կեսօր, ապա դուռը բանալիով փակելով` հեռացել է, բայց թե ուր, տեղյակ չէ։ Անի Հովհաննիսյանի աշխատասենյակի բանալու օրինակ եղել է նաև իրենց մոտ, մյուս բանալիների մեջ։ Նյութը խմբագրել և կայքում տեղադրել է Անի Հովհաննիսյանը։ Նշել է նաև, որ խմբագրությունում կատարված խուզարկության ժամանակ համակարգիչներում առկա տեղեկատվությունը չի ստուգվել>>։
Վկա Արթուր Մնացականյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<Անալիտիկ.ամ>> կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն իր ղեկավարն է։ Նշել է, որ <<Ակցեռնի>> շենքում գտնվող խմբագրությունում եղել է հազվադեպ, աշխատանքային օրվա մեծ մասը գտնվել է դրսում, իսկ խմբագրությունում եղած ժամանակ` ասուլիսների սենյակում։ Անի Հովհաննիսյանին աշխատասենյակում չի տեսել։ Անի Հովհաննիսյանի ձերբակալության օրը` մայիսի սկզբներին, ինքը գնացել է խմբագրություն, հետո դուրս է եկել, այնուհետև նույն վայր է վերադարձել արդեն կեսօրին։ Խմբագրությունում մենակ Շուշանն էր, քանի որ աշխատանքային օրն արդեն վերջանում էր։ Երբ այդ օրը պատրաստի նյութ է ուղարկել Անի Հովհաննիսյանին, արձագանք չի եղել, անգամ զանգել է նրան, սակայն դարձյալ արձագանք չի եղել։ Հաջորդ օրը, երբ գնացել է խմբագրություն և սկսել է լրահոսը կարդալ, տեղեկացել է, որ Անի Հովհաննիսյանին ձերբակալել են։ Նշել է, որ հստակ տեղյակ չէ, թե Անի Հովհաննիսյանն ինչ համակարգչից է օգտվել, հավանաբար, օգտվել է անձնական համակարգիչ։ Անի Հովհաննիսյանի աշխատասենյակ ընդամենը մի քանի անգամ է մտել` մեկ անգամ տեղափոխվելուց, մյուս անգամ էլ` Անի Հովհաննիսյանի ձերբակալումից հետո։ Հայտնել է, որ <<ՎՏԲ-Հայաստան բանկին>> <<Analitik.am>>-ը պարբերաբար անդրադարձել է, բայց դրական կողմով։ Ուրիխանյանի մասով որևէ հրապարակում իրենց կայքում չի տեսել։ Նշել է, որ ունի իրեն ամրակցված անձնական համակարգիչ, բայց եղել է դեպք, որ օգտվել է խմբագրության ընդհանուր սենյակում գտնվող համակարգիչներից։ Անի Հովհաննիսյանի դյուրակիր համակարգիչը տեսել է այն ժամանակ, երբ քննչական գործողությունների ժամանակ ՀՔԾ աշխատակիցներն այն առգրավվել և տարել են։ Անի Հովհաննիսյանի բացակայության ժամանակ նրա աշխատասենյակ ինքը չի մտել, իսկ մյուս աշխատողներն արդյո՞ք մտել են, թե` ոչ, տեղյակ չէ>>։
Առաջին ատյանի դատարանում հետազոտված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի կարգով դատավճռով որպես ապացույց ճանաչված փաստաթղթերի առկայությամբ, մասնավորապես`
-Հանցագործության մասին թիվ 008374 հաղորդմամբ, որի համաձայն` <<ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, նախազգուշացվելով ակնհայտ սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին, 2016թ. մայիսի 2-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել այն մասին, որ <<Անալիտիկ.ամ>> լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը նույն կայքում իր և իր ընտանիքի անդամների վերաբերյալ սուտ տեղեկությունների հրապարակումները դադարեցնելու համար ակնարկել, ապա վերջնական արդյունքում պահանջել է ամսական 300.000 ՀՀ դրամ գումար։ Հետագայում իր անունից Անի Հովհաննիսյանի հետ բանակցությունները վարել է կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանը, որոնց ընթացքում վերջինիս և Ա.Հովհաննիսյանի միջև վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 300.000 ՀՀ դրամ գումարները մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը որևէ վայրում Ս.Հարությունյանը փոխանցի Ա.Հովհաննիսյանին կամ նրա օգնական Վարդուհուն /ըստ դատաքննության արդյունքների` Վարդիթեր Գիշյանին/։
-Վարդիթեր Գիշյանին բերման ենթարկելու արձանագրությամբ, որի համաձայն` <<վերջինս ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման է ենթարկվել 2016թ. մայիսի 3-ին` ժամը 15.30-ին Երևանի Նալբանդյան 98/9 հասցեում գտնվող <<Կոֆե ստորի>> սրճարանից, խմբի կազմում շորթում կատարելու կասկածանքով>>։
-Անի Հովհաննիսյանին բերման ենթարկելու արձանագրությամբ, որի համաձայն` <<վերջինս 2016թ. մայիսի 3-ին` ժամը 19.35-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտից` շորթում կատարելու կասկածանքով։ Արձանագրությունը հաստատված է բերման ենթարկվածի ստորագրությամբ>>։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից իրականացրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում 2016թ. մայիսի 3-ին կազմված՝ 15 հատ՝ 1.ԴԱ 01403493, 2. ԴԱ 06055554, 3. ԴԱ 99158393, 4. ԴԱ 04938955, 5. Դա 03433239, 6. ԴԱ 01937620, 7. ԴԱ 01291330, 8. ԴԲ 90071847, 9. ԴԲ 15093156, 10. ԴԲ 08543851, 11. ԴԲ 08014067, 12.ԴԲ 11944435, 13. ԴԲ 08791016, 14. ԴԲ 09607099, 15. Է 06008535 սերիա և համարներով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամները քիմիական նյութով մշակելու մասին արձանագրության առկայությամբ։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերի` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից 2016թ. մայիսի 3-ին իրականացված և գաղտնազերծված՝ <<Ներքին դիտում>> և <<Արտաքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսաձայնագրությամբ լազերային 2 սկավառակի առկայությամբ և դրանց զննման մասին արձանագրությամբ, համաձայն որոնց` <<դրանցում պարունակվում են 2016թ. մայիսի 3-ին <<Coffi story>> սրճարանում Սարգիս Հարությունյանի և Վարդիթեր Գիշյանի հանդիպման տեսաձայնագրությունը և տեսագրությունը, որոնցով հաստատվում է Սարգիս Հարությունյանի կողմից Վարդիթեր Գիշյանին 300.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու փաստը։
Զննմամբ պարզվել է, որ լազերային սկավառակը <<Verbatim>> տեսակի է, CD-R-11 ձևաչափի է, 700MB/80 min. տարողությամբ։ Սկավառակի վրա սև գրելանյութով կատարված են <<Գաղտնի N։35 03.05.2016թ.>> ձեռագիր զրառումները։Դրանում առկա է <<ԿՀԴՊԳՎ 03.05.2016>> վերնագրով դեղին ֆայլ, որում պարունակվում են <<Movie Clip>> անվանմամբ երկու վիդեոֆայլ, համապատասխանաբար` 309,225KB և 258,117KB տարողությամբ` համարակալված <<01>> և <<02>> թվերով, ինչպես նան <<Wave Sound>> անվանմամբ 14,466KB տարողությամբ, երաժշտական նոտայի նշանով <<REC 0001>>։ Տեսաձայնագրումը սկսվում է փողոցի մայթով քայլող ինչ-որ տղամարդուց, ըստ դատաքննության արդյունքների` Սարգիս Հարությունյանից, ով, ձեռքին գտնվող բջջային հեռախոսով զանգահարում և խոսում է` հարցնելով. <<Եկել ես Վարդուհի ջան դու>>։Նույն անձը, բջջայինն առջևում պահած, մուտք է գործում սրճարան, որտեղ հնչում է երաժշտություն ու բարևում սեղանի մոտ նստած աղջկան` ըստ դատաքննության արդյունքների` Վարդիթեր Գիշյանին։ Վերջինիս հետ հանդիպած տղամարդը ներողություն է հայցում ուշացման համար, նստում Վ.Գիշյանի դիմաց և ասում, թե ինչ լավ տեղ է, նախկինում չէր եղել։ Հետո դիմում է Վ.Գիշյանին` հետաքրքրվելով, թե նա ինչ-որ բան պատվիրել է։ Վ.Գիշյանը պատասխանում է, որ` այո։ Այնուհետև տղամարդը հարցնում է, թե ինչպես են գործերը, Վ.Գիշյանը պատասխանում է` կամաց-կամաց, դուք ինչպես եք։ Տղամարդը պատասխանում է` նորմալ։ Հետո տղամարդը հետաքրքրվում է, թե ինչ սրճարան է, Վ.Գիշյանն էլ պատասխանում է, որ երիտասարդներ շատ կան։ Դրանից հետո տղամարդը մատուցողուհուն է կանչում ու ջուր է պատվիրում։ Հետո տղամարդը հարցնում է, թե ոնց է ձեր զբաղվածությունը, Վ.Գիշյանը պատասխանում է` շատ։ Մատուցողուհու կողմից շշով ջուր բերելուց հետո տղամարդը պատվիրում է բերել նաև հաշիվը։ Մի քանի այլ թեմաներից խոսելուց հետո տղամարդը, դիմելով Վարդուհուն, ասում է. <<Վարդուհի ջան, Անին ձեզ տեղեկացրել է` ինչա, ոնցա, չէ՞>>։ Վարդուհին պատասխանում է` հա, իհարկե, այնուհետև առաջարկում է mail-ը գրի, իսկ տղամարդն էլ հարցնում է` ինչի համար, ինչից հետո։ Վ.Գիշյանը սեղանի վրա է դնում նշումների գիրքը` բաց վիճակում, ինչից հետո տղամարդն ասում է` հասկացա։ Հետո Վ.Գիշյանը շարունակում է` <<Ձեզ հիմա <<mail>> պետք է տամ>>։ Դրա մեջ հանդիպման գնացած տղամարդը թղթադրամներ է դնում ու հրում Վ.Գիշյանի ուղղությամբ` առաջարկելով գումարը հաշվել։ Այնուհետև Վ.Գիշյանը ինչ-որ բան է գրում ու դիմելով նույն տղամարդուն` ասում է. <<Համարս արդեն ունեք>>։ Նույն պահին սեղանին է մոտենում մատուցողուհին, հայտնում, որ հաշիվը փակված է։ Մատուցողուհուն Ս.Հարությունյանը հարցնում է` փակված է և մատուցողուհու կողմից դրական պատասխան ստանալուց հետո շնորհակալություն է հայտնում։ Վ.Գիշյանը հայտարարում է. <<Մամուլի պատասխանատուն ես եմ, mail-երը միշտ ես եմ կոորդինացնում, <<mail>>-ս կա, համարս կա>> և տղամարդուն է հանձնում գունավոր թերթիկ, որի վրա ենթադրաբար նշված են դրանք։ Ս.Հարությունյանը հայտարարում է, որ էլ ոչինչ պետք չէ։ Այնուհետև տղամարդը կրկին առաջարկում է Վ.Գիշյանին փողը հաշվել։ Վ.Գիշյանը հետաքրքրվում է, թե պարոն Ուրիխանյանի հաջորդ ելույթը երբ է, որից հետո տղամարդը հարցնում է, թե ի՞նչ ելույթ։ Վ.Գիշյանն ասում է` <<ՎՏԲ>>-ի հետ կապված, ինչին տղամարդը պատասխանում է, որ երևի քառօրյայի ընթացքում, որ չգիտի, ինքը հիմնականում գրասենյակային հարցերով է զբաղվում, հետո Վ.Գիշյանին առաջարկում է զանգել <<իրան էլ>>, ինքը նենց ա, որ հանգիստ վիճակ ա սիրում։ Վ.Գիշյանը հարցնում է` ում զանգահարել, տղամարդը պատասխանում է` իրան, Գիշյանը հարցնում է` Ուրիխանյանին, տղամարդը պատասխանում է` ոչ, որից հետո Վ.Գիշյանը կռահում է, թե ում պետք է զանգահարի, իսկ տղամարդն ասում է` կարճ, ընդամենը, որ մեր հանդիպումը կայացավ, որից հետո ավելացնում է, որ Ձեզ երբեք չէի տեսել։Դրանից հետո տղամարդը հարցնում է, թե իրենց հաջորդ հանդիպումներն ինչպես են լինելու, Վ.Գիշյանը պատասխանում է` կապված նյութերի հետ։ Տղամարդը շարունակում է նաև, որ արդեն մայիսը դուրս եկավ, հաջորդ ամիսների համար` հունիս, հուլիս, ֊կզանգահարես, համարս ունես, նշում, որ Անիի հետ արդեն խոսել է։Վ.Գիշյանն ասում է, որ խնդիր չկա, իրենք շատ գործակցային են, նյութերի պահը և …. շատ կարևոր են։ Տղամարդը նաև խնդրում է Վ.Գիշյանին հաջորդ ամիսների համար Անիին ասել, որ եթե անհրաժեշտ է գործից չկտրվել, ավելի լավ է հաշվեհամար բացեն, Վ.Գիշյանը հարցնում է` ինչի հետ կապված եք ասում, տղամարդը պատասխանում է` որ չհանդիպենք, փոխանցենք հաշվեհամարին։ Վ.Գիշյանը հայտարարում է, թե քանի որ սա համագործակցություն է, նյութերի հետ կապված ճիշտ կլինի հանդիպեն։ Տղամարդն ասում է. <<Լավ, Վարդուհի ջան, ինչ կար խոսելու, արդեն խոսել ենք, քեզ բան չունեմ ասելու, էդ ամենը քեզ ասվել է, մենք էլ հանդիպել ենք>>։ Այնուհետև տղամարդը ջուր է լցնում սեղանին առկա երկու բաժակում, իսկ Վ.Գիշյանը տեղեկացնում է, որ շտապում է, մեկ այլ հանդիպում ունի։ Տղամարդը հարցնում է, թե ինչպես եղավ, որ հաշիվը փակվավ։ Վ.Գիշյանը պատասխանում է` էդպես և նույն ընթացքում իր ձեռքին եղած բջջայինով ինչ-որ բան է գրում կամ զանգահարում /հստակ չի երևում/։ Վ.Գիշյանն ասում է, որ ինքը հիմա արագ …, որ պարոն …. խոսել եմ, որից հետո տղամարդն ասում է. <<Լավ, Վարդուհի ջան, ես դուրս գամ>>, ինչից հետո հրաժեշտ է տալիս ու հեռանում։ Տեսաձայնագրությունն ավարտվում է ժամը 15։12։29-ին։
Մյուս վիդեոֆայլում նույն տեսաձայնագրությունն է` կատարված Վ.Գիշյանի հետ հան-դիպման գնացած տղամարդու ձախ կողմից` սեղանի վրա դրված սարքի միջոցով, իսկ աուդիոֆայլում` այդ հանդիպման ձայնագրառումն է։
<<Արտաքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսաձայնագրության լազերային սկավառակի մի երեսը սպիտակ է, որի վրա տպատառ որևէ գրառում առկա չէ։ Սկավառակի սպիտակ երեսի վրա առկա են կարմիր գրելանյութով կատարված <<35 03.05.2016թ.>> գրառումները։Սկավառակում պարունակվող տեսագրությունը սկսվում է 03.05.2016թ.-ին` ժամը 14։55։36-ին, կադրը սկսվում է գործով վկա Սարգիս Հարությունյանի մայթով քայլելուց, ով, պայուսակը ձեռքին, մուտք է գործում <<COFFEE STORY>> սրճարան։ Այնուհետև տեսագրությունն ընդհատվում և վերսկսվում սրճարանի սրահում, որտեղ վկա Սարգիս Հարությունյանն ու Վարդիթեր Գիշյանը նստած են միևնույն սեղանի շուրջ` դեմ-դիմաց։ Նկարահանումը կատարված է նրանց ձախ կողմից։ Կադրում ակնհայտ երևում է, որ Վարդիթեր Գիշյանն իր առջև դրված նշումների գիրքը հրում է դեպի Սարգիս Հարությունյանը, իսկ վերջինս ձեռքը մտցնում է հագին եղած պիջակի ձախ ծոցագրպանը։ Դրանից հետո կադրն ընդհատվում է, այնուհետև վերսկսվում է այն պահին, երբ գիրքը դրված է Վարդիթեր Գիշյանի դիմաց։ Հետո Վ.Գիշյանը վարդագույն թերթիկ է փոխանցում Սարգիս Հարությունյանին և փակում իր առջև դրված գիրքը, որի կազմը բաց կանաչ է։ Այնուհետև նրանք շարունակում են զրուցել, որի ընթացքում Վ.Գիշյանը բացում է գիրքն ու աջ ձեռքի մատներով շարժումներ անում` հավանաբար հաշվելով դրա մեջ դրված թղթադրամները, որից հետո կրկին փակում է այն ու բջջայինով ինչ-որ բան գրում, այնուհետև գիրքը դնում իր ձեռքի պայուսակի մեջ ու այն դնում իր ծնկներին և շարունակում զրուցել Ս. Հարությունյանի հետ>>։
Անձնական խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, որի համաձայն` <<2016թ. մայիսի 3-ին <<COFFEE STORY>> սրճարանից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման ենթարկված Վարդիթեր Գիշյանի խուզարկության ժամանակ ուլտրա-մանուշակագույն ճառագայթների լույսի ներքո վերջինիս պայուսակում գտնվող նոթատետրի մեջ հայտնաբերվել են` ոստիկանության աշխատակիցների կողմից քիմիական նյութով նախօրոք մշակված 15 հատ՝ 1.ԴԱ 01403493, 2. ԴԱ 06055554, 3. ԴԱ 99158393, 4. ԴԱ 04938955, 5. Դա 03433239, 6. ԴԱ 01937620, 7. ԴԱ 01291330, 8. ԴԲ 90071847, 9. ԴԲ 15093156, 10. ԴԲ 08543851, 11. ԴԲ 08014067, 12.ԴԲ 11944435, 13. ԴԲ 08791016, 14. ԴԲ 09607099, 15. Է 06008535 սերիա և համարներով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամներ` ընդհանուր 300.000 ՀՀ դրամ գումար, սև իրանով <<NOKIA>> ապրանքանիշի սմարթֆոն հեռախոս, որի վրա ևս հայտնաբերվել են դեղնականաչավուն նյութի հետքեր։ Դեղնականաչավուն նյութի հետքեր են հայտնաբերվել նաև Վ.Գիշյանի պայուսակի մեջ հայտնաբերված նոթատետրի վրա, Գիշյանի կրած պիջակի վրա, նրա աջ և ձախ ձեռքերի դաստակների վրա։ Սպիրտով թրջված բինտե խծուծների միջոցով Վ.Գիշյանի աջ և ձախ ձեռքերի դաստակների մակերեսներից վերցվել են նմուշներ` ընդհանուրը 11 խծուծ։ Ողջ հայտնաբերվածը առանձին-առանձին փաթեթավորվել /ծրարվել/ և կնքվել է։ Խուզարկվող Վ.Գիշյանը հայտարարել է, որ իր մոտ հայտնաբերված 300.000 ՀՀ դրամը վերցրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական Սարգսից` իրենց կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին փոխանցելու համար` նրանց միջև եղած պայմանավորվածության համաձայն>>։
Իրեղեն ապացույց ճանաչված և գործին կցված թղթադրամների և իրերի՝ Վարդիթեր Գիշյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և վերցված 15 հատ՝ 1.ԴԱ 01403493, 2. ԴԱ 06055554, 3. ԴԱ 99158393, 4. ԴԱ 04938955, 5. Դա 03433239, 6. ԴԱ 01937620, 7. ԴԱ 01291330, 8. ԴԲ 90071847, 9. ԴԲ 15093156, 10. ԴԲ 08543851, 11. ԴԲ 08014067, 12.ԴԲ 11944435, 13. ԴԲ 08791016, 14. ԴԲ 09607099, 15. Է 06008535 սերիա և համարներով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամների, Վ.Գիշյանի պայուսակի, դրանում հայտնաբերված նոթատետրի, Վ.Գիշյանի կրած պիջակի առկայությամբ։
Դատաքիմիական փորձաքննության 2016թ. մայիսի 5-ի թիվ 163 Ք-16 եզրակացությամբ, որի համաձայն` <<Վարդիթեր Գիշյանի աջ և ձախ ձեռքերի դաստակների մակերեսներից բինտե խծուծների վրա ստացված նմուշները, քննվող դեպքի պահին Վ.Գիշյանի կրած պիջակի վրա առկա դեղնականաչավուն փոշու հետքերը, նրա նոթատետրերում առկա դեղնականաչավուն փոշու հետքերը, 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թվով 15 թղթադրամների վրա առկա դեղնականաչավուն փոշու հետքերը, ինչպես նաև պայուսակի մեջ առկա հետքերը հանդիսանում են հատուկ քիմիական լուսածրող նյութ /լումինոֆոր/, որոնք իրենց քիմիական բաղադրությամբ միանման են փորձաքննությանը ներկայացված հատուկ քիմիական փոշու նմուշին, որը հանդիսանում է հատուկ քիմիական լուսածրող նյութ /լումինոֆոր/։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո թղթադրամների վրա, դիմանկարով մակերեսներին՝ դիմանկարից աջ, սպիտակ ազատ մասում բաց կապույտ գույնով լուսարձակվում և հստակ կարդացվում է <<Շորթում>> բառը։ Փոշու հետքերն իրենց բաղադրությամբ միանման են փորձաքննությանը ներկայացված հատուկ քիմիական լուսածրող /լումինոֆոր/ մատիտ նյութին>>։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված՝ 2016թ. մայիսի 3-ին ոստիկանության աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման ենթարկելիս Վարդիթեր Գիշյանի պայուսակում հայտնաբերված և վերցված 093-568975 հեռախոսահամարով <<NOKIA>> ապրանքանիշի սմարթֆոն-հեռախոսի առկայությամբ և զննման մասին արձանագրությամբ /այն թույլատրվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մայիսի 4-ի որոշմամբ/, որի համաձայն` <<հեռախոսում հայտնաբերվել են 2016թ. մայիսի 3-ին գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի 098-742134 և Վարդիթեր Գիշյանի բջջային հեռախոսահամարների միջև փոխանցված 10 կարճ <<SMS>> հաղորդագրություններ /ներկայացվում են ըստ ուղարկման-ստացման հաջորդականության/։
Այսպես, ժամը 14.52-ին` Վ.Գիշյանի հեռախոսահամարից Ա.Հովհաննիսյանի հեռախո-սահամարին է ուղարկվել հետևյալ բովանդակությամբ կարճ հաղորդագրություն` <<Նկատի ունեմ, հաշիվը փակելու հետ կապված ես ասեմ, որ փակված ա չէ, էդ պահը ոնց կազմակերպենք>>։
14.53-ին նույն ուղղությամբ` <<Գրի, բայց չզանգես>>։
14.59-ին նույն ուղղությամբ` <<Հա, Անահիտը կասի փակ է, հետո կփակես դու>>։
15.01-ին Վ.Գիշյանի հեռախոսահամարից Ա.Հովհաննիսյանի հեռախոսահամարին է ուղարկվել հետևյալ բովանդակությամբ կարճ հաղորդագրությունը` <<OK>>։
15.04-ին նույն ուղղությամբ` <<Հանդիպումը կայացավ>>։
15.07-ին` <<….>>
15.06-ին` Ա.Հովհաննիսյանի հեռախոսահամարից Վ.Գիշյանի հեռախոսահամարին է ուղարկվել հետևյալ բովանդակությամբ կարճ հաղորդագրությունը` <<Ոչ մի բան չվերցնես>>։
15.06-ին նույն ուղղությամբ` <<Թուղթ պետք է տա, չվերցնես>>։
15.07-ին <<չէ, չի տվել>>
15.07-ին Վ.Գիշյանի հեռախոսահամարից Ա.Հովհաննիսյանի հեռախոսահամարին է ուղարկվել հետևյալ բովանդակությամբ կարճ հաղորդագրությունը` <<OK>>
18.42-ին Ա.Հովհաննիսյանի հեռախոսահամարից Վ.Գիշյանի հեռախոսահամարին է ուղարկվել հետևյալ բովանդակությամբ կարճ հաղորդագրությունը` <<Ուր ես????>>։
Վերոնշյալ կարճ հաղորդագրությունների բովանդակությամբ հիմնավորվում է այն, որ նախ՝ 2016թ. մայիսի 3-ին <<Coffi story>> սրճարանում կայացած Վարդիթեր Գիշյանի ու Սարգիս Հարությունյանի հանդիպումը գտնվել է գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի վերահսկողության ներքո, ավելին՝ Ա.Հովհաննիսյանը, սրճարանի մենեջեր Անահիտ Բաբայանի կողմից տեղեկանալով հանդիպման վայրում ԱԱԾ աշխատակցի ներկայության վերաբերյալ, Վարդիթեր Գիշյանին քողարկված հաղորդագրություն է ուղարկել՝ Սարգիս Հարությունյանից <<ոչինչ>>, տվյալ դեպքում` 300.000 ՀՀ դրամ գումարը չվերցնելու մասին, ինչն իր հերթին վկայում է շորթման զոհ հանդիսանալու վերաբերյալ տուժող Տ.Ուրիխան-յանի դատաքննական ցուցմունքների արժանահավատության մասին>>։
<<Անալիտիկ>> ՍՊ ընկերության՝ Երևան քաղաքի Վ.Վաղարշյան 12 հասցեում գտնվող, երեք աշխատասենյակներից բաղկացած գրասենյակում խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, որի համաձայն` <<ընթերակաների և նույն ընկերության լրագրող Շուշան Հարությունյանի ներկայությամբ 2016թ. մայիսի 7-ին` ժամը 13.32-ից մինչև 14.34-ն ընկած ժամանակահատվածում կատարված այդ քննչական գործողության ընթացքում և արդյունքներով տնօրեն Անի Հովհաննիսյանի աշխատասենյակում հայտնաբերվել և վերցվել է <<DELL>> ապրանքանիշի դյուրակիր համակարգիչ։ Նույն ընկերության թիվ 17 աշխատասենյակում հայտնաբերվել և վերցվել է <<HP>> ապրանքանիշի համակարգիչ և <<աշխատանքային>> համակարգիչ։ Խուզարկության արդյունքում հայտնաբերված դյուրակիր համակարգիչները, ինչպես նաև <<աշխատանքային>> համակարգչի պրոցեսորը փաթեթավորվել են պոլիմերային առանձին-առանձին փաթեթներով, կնքվել և վերցվել են>>։
Համակարգչատեխնիկական փորձաքննության 2016թ. սեպտեմբերի 5-ի թիվ 16-1626 եզրակացությամբ, համաձայն որի՝ <<փորձագիտական հետազոտման է ենթարկվել Անի Հովհաննիսյանի աշխատասենյակի խուզարկությամբ հայտնաբերված <<DELL>> ապրանքանիշի դյուրակիր համակարգչի կոշտ սկավառակը։ <<Opera>> զննարկիչ ծրագրային ապահովման /browser/ միջոցով 03.05.2016թ. <<https։//z-1-cdn.fbsbx.com/hphotos-xal1/v/t59.2708-21 /13104711-1022218007848369-1370607671-n.docx/%D4%B1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%BD.docx?oh=2cb95471b0de4bf9e5df18433cc68c91&oe=572B2476&dl=1>> հղումով կայքից ներբեռնվել է <<Ալյանս.docx>> անվանմամբ՝ <<docx>> ձևատեսակի տեքստային ֆայլը /պահպանման վայրը՝ <<C\Users\Analitik\Downloads>>/, <<http։//analitik.am/wp-content/uploads/news/2016/ 04/ART-0290 -640 x426.jpg>> հղումով կայքից ներբեռնվել է <<hahaahah.jpg>> անվանմամբ՝ <<jpg>> ձևատեսակի լուսանկարչական ֆայլը /պահպանման վայրը՝ <<C\Users\Analitik\Desktop>>/, և <<http։//sevastopol.su/ images/ news/files/37134-9958.JPG>> հղումով կայքից ներբեռնվել է <<333.jpg>> անվանմամբ՝ <<jpg>> ձևատեսակի լուսանկարչական ֆայլը /պահպանման վայրը՝ <<C\Users\Analitik\ Desktop>>/>>։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մայիսի 11-ի որոշմամբ թույլատրված` <<DELL>> տեսակի դյուրակիր համակարգչի զննման մասին արձանագրությամբ, ըստ որի՝ <<2016թ. մայիսի 16-ին` ժամը 09.50-ից մինչև 11.00-ն ընկած ժամանակահատվածում կատարված այդ քննչական գործողության արդյունքներով համակարգչի <<Загрузки>> բաժնում հայտնաբերվել է 2016թ. մայիսի 3-ին ներբեռնված <<Microsoft Word>> տեսակի 21 <<KB>> տարողությամբ ֆայլ, որի աջ կողմում առկա է հայալեզու <<Ալյանս>> և <<5/3/2016 3։57 PM>> գրառումները։ Ֆայլում առկա է <<Ծառայությունների մատուցման պայմանագիր N 1/16>> վերտառությամբ պայմանագրի նախագիծ /անստորագիր է/ ՝ թվագրված 01-ը մայիսի 2016 թվականով, ըստ որի` <<Ալյանս>> կուսակցության՝ որպես պատվիրատուի և <<Անալիտիկ>> ՍՊ ընկերության՝ որպես կատարողի, միջև կնքվում է պայմանագիր, որի <<1.2>> կետի համաձայն՝ <<Կատարողը պարտավորվում է մատուցել հետևյալ ծառայությունները՝ լոգոյի տեղադրում <<Analitik.am>> լրատվական կայքում, այսուհետ` <<Ծառայություններ>>։
Տվյալ ֆայլը ներբեռնվել է մեկ այլ կրիչի վրա, որը տեղադրվել է <<աշխատանքային>> համակարգչի մեջ, որի տեքստը տպագրվել է 2 էջերի վրա և կցվել է արձանագրությանը։ Պայմանագրի նախագծի 3.1 կետի համաձայն` պայմանագրի գինը յուրաքանչյուր ամսվա համար կազմում է 300.000 ՀՀ դրամ։ Պայմանագրի նախագծի վերջնամասում ամբողջությամբ նշված են կատարողի տվյալները, իրավաբանական հասցեն, տնօրենի տվյալները, մինչդեռ պատվիրատուի վերաբերյալ նշված է միայն <<Ալյանս>> կուսակցության անունը, հասցեի և տնօրենի վերաբերյալ նշումները բացակայում են>>։
Առաջին ատյանի դատարանը հետազոտված վերոնշյալ ապացույցի ստուգման և այլ ապացույցների հետ համադրման արդյունքներով հիմնավորված կերպով փաստել է, որ թեև տվյալ պայմանագրի նախագիծը գլխավորապես գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի կողմից շահագործվող վերոնշյալ դյուրակիր համակարգիչ է ներբեռնվել է 2016թ. մայիսի 3-ին, սակայն պայմանագիրը թվագրված է հետին ամսաթվով՝ մայիսի 1-ով։ Այդ ապացույցի և Վ.Գիշյանին բերման ենթարկելու արձանագրության համադրման և գնահատման արդյունքներով՝ դատարանը նաև փաստել է, որ այն վերոնշյալ համակարգիչ է ներբեռնվել շորթման կասկածանքով Վ.Գիշյանին բռնելու և այդ մասին գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին իրազեկելուց հետո /ըստ բերման ենթարկելու արձանագրության՝ Վ.Գիշյանը տուժող Տ.Ուրիխանյանի ներկայացուցչի հետ հանդիպման վայրից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ է բերման ենթարկվել վերոնշյալ օրը՝ ժամը 15.30-ին/։
Առաջին ատյանի դատարանը վերոնշյալ ապացույցների և տուժող Տ.Ուրիխանյանի դատաքննական ապացույցների համադրմամբ և գնահատմամբ պատճառաբանված կերպով փաստել է, որ ունենալով որոշակի ժամանակ և հնարավորություն՝ գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը, գիտակցելով իրավապահների կողմից արդեն իսկ բռնված Վ.Գիշյանի միջոցով շորթման դեպքին իր առնչությունը բացահայտվելու անխուսափելիությունը, վերոնշյալ պայմանագրի նախագիծ կազմելու և <<Դելլ>> ապրանքանիշի դյուրակիր համակարգիչ այն ներբեռնելով եղանակով փորձել է ստեղծել տուժող Տ.Ուրիխանյանից շորթված 300.000 ՀՀ դրամ գումարն իբր քաղաքացիաիրավական /գովազդային ծառայություն մատուցելու/ գործարքի շրջանակներում ստանալու վերաբերյալ կեղծ հիմքեր։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերի` ՀՀ պետական պահպանության ծառայության օպերատիվ -ինֆորմացիոն բաժնի պետ Ա.Ղարիբյանի 2016թ. նոյեմբերի 14-ի թիվ 19/1273 գրության և կից ներկայացված թիվ 16 անցագրի պատճենի առկայությամբ, որոնց համաձայն` <<2016թ. ապրիլի 8-ին՝ ժամը 14։46-ից մինչև 15։30-ը, Անի Հովհաննիսյանն ընդունելության է եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մոտ՝ ՀՀ ԱԺ շենքի 3-րդ հարկի թիվ 308 սենյակում>>։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի՝ 2016 թվականի մայիսի 7-ին <<Անալիտիկ>> ՍՊ ընկերության՝ Երևան քաղաքի Վ.Վաղարշյան 12 հասցեում գտնվող գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված և առգրավված <<DELL>> ապրանքանիշի դյուրակիր համակարգչի առկայությամբ։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ-ի մայիսի 23-ի ԵԱՔԴ/0535/10/16 որոշման հիման վրա <<Ղ-Տելեկոմ>> ՓԲ և <<Յուքոմ>> ՍՊ ընկերություններից լազերային սկավառակով ստացված՝ գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի 098-742134, վկա Վարդիթեր Գիշյանի 093-568975 հեռախոսահամարների 2014թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածի, Արտակ Գալստյանի 098-670202 հեռախոսահամարի 2014թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումների, ինչպես նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. հունիսի 1-ի ԵԱՔԴ/0572/10/16 որոշման հիման վրա <<Ղ-Տելեկոմ>> և <<ԱրմենՏել>> ՓԲ ընկերություններից ստացված՝ Արտակ Գալստյանի 098-670202 հեռախոսա-համարի 2014թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2016թ. մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածի, 098-290202 հեռախոսահամարի 2014թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածի, ինչպես նաև գործով վկա Անահիտ Բաբայանի 091-302530 հեռախո-սահամարի 2016թ. մայիսի 3-ի մուտքային և ելքային զանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակների առկայությամբ և դրանց զննման մասին արձանագրություններով, համաձայն որոնց` 2016թ. մայիսի 3-ին Անի Հովհաննիսյանի և Արտակ Գալստյանի, Անի Հովհաննիսյանի և վկա Անահիտ Բաբայանի, Անի Հովհաննիսյանի և Վարդիթեր Գիշյանի միջև տեղի են ունեցել հետևյալ հեռախոսային զանգերը և ուղարկվել /ստացվել/ են հետևյալ կարճ <<SMS>> հաղորդագրությունները։
<<Այսպես, 300.000 ՀՀ դրամ գումարը փոխանցելու օրը` 2016թ. մայիսի 3-ին, գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի շահագործած 098-742134 հեռախոսահամարի և վերջինիս աշխատակից Վարդիթեր Գիշյանի շահագործած 093-568975 հեռախոսահամարների միջև կատարվել են հետևյալ զանգերը`
Ժամը 13.08-ին Ա.Հովհաննիսյանը զանգահարել է Վ.Գիշյանին և 36 վայրկյան հաղոր-դակցվել նրա հետ, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջայինը սպասարկվել է Երևանի Պա-րոնյան 4 հասցեում տեղակայված ալեհավաքով, իսկ Վ.Գիշյանինը` Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։ Ժամը 13.28-ին Վ.Գիշյանն իր հեռախոսահամարից զանգահարել է Ա.Հովհաննիսյանին և հաղորդակցվել 12 վայրկյան, որի ժամանակ Վ.Գիշյանի հեռախոսազանգը սպասարկվել է Երևանի Կոմիտասի պողոտա 35 հասցեում տեղակայված ալեհավաքով, իսկ Ա.Հովհաննիսյանինը` Երևանի <<Իմպերիում պլազա>> շենքի վրա տեղակայված ալեհավաքով։
Ժամը 14.12-ին Անի Հովհաննիսյանն իր հեռախոսահամարից զանգահարել է Վ.Գիշյանին և 16 վայրկյան հաղորդակցվել նրա հետ, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի հեռախոսազանգը սպասարկվել է Երևանի Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքով, իսկ Վ.Գիշյանինը` դարձյալ Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 14.50-ին Ա.Հովհաննիսյանը հեռախոսազանգ է կատարվել Վ.Գիշյանին և հաղոր-դակցվել 50 վայրկյան, որի ժամանակ նրա զանգը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով, իսկ Վ.Գիշյանինը` Երևանի Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 14.52-ին, 14.53-ին, 15.01-ին և 15.04-ին Վ.Գիշյանը մեկական կարճ հաղորդագրություն է ուղարկել Ա.Հովհաննիսյանին, որի ժամանակ Վ.Գիշյանի հեռախոսը սպասարկվել է Երևանի Թումանյան 8, ապա` Նալբանդյան 48/1 հասցեներում տեղակայված ալեհավաքներով, իսկ Անի Հովհաննիսյանինը` բացառապես Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 15.07-ին Ա.Հովհաննիսյանը կարճ հաղորդագրություն է ուղարկվել Վ.Գիշյանին, որի ժամանակ նրա հեռախոսը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով, իսկ Վ.Գիշյանինը` Երևանի Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի և վկա Վ.Գիշյանի բջջային հեռախոսահամարներից կատարված զանգերի տեղանշման տվյալները հետազոտելու և դրանք դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցների հետ համադրելու արդյունքներով դատարանը փաստել է <<որ <<Coffi story>> սրճարանից կատարված զանգերը սպասարկվել են Երևանի Թումանյան 8 և Նալբանդյան 48/1 հասցեներում տեղակայված ալեհավաքներով, ինչի մասին են վկայում Վ.Գիշյանի կողմից սրճարանում գտնվելու ընթացքում կարճ հաղորդագրություններ ստանալու և ուղարկելու պահին նրա բջջային հեռախոսը սպասարկած ալեհավաքների տվյալներն ու դրանց տեղակայումը։ Վերոնշյալ վերծանումներով նաև պարզվել, որ ժամը 14.12-ին Ա.Հովհաննիսյանի և Վ.Գիշյանի միջև կայացած և ընդամենը 16 վայրկյան տևած հեռախոսային զրույցը սպասարկվել է միևնույն` Երևանի Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքով, այսինքն` նույն ալեհավաքով, որը սպասարկում է նաև սրճարանի տարածքից կատարվող զանգերը։ Պարզվել է նաև, որ Վ.Գիշյանը տվյալ օրը` դեռևս ժամը 13.23-ին, գտնվել է ընկերության գրասենյակում, քանի որ նրա բջջային հեռախոսազանգը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։ Դրանից հետո Վ.Գիշյանի հեռախոսը նաև սրճարանի տարածքը սպասարկող ալեհավաքով առաջին անգամ սպասարկվում է տվյալ օրը` ժամը 14.12-ին, շարունակվում է սպասարկվել մինչև նույն օրը` ժամը 15.07-ը։
Գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի շահագործած 098-742134 հեռախոսահամարի և սրճարանի մենեջեր Անահիտ Բաբայանի 091-302530 հեռախոսահամարների միջև տվյալ օրը կատարվել են հետևյալ զանգերը`
ժամը 14.44-ին Ա.Բաբայանը զանգահարել է Անի Հովհաննիսյանին և հաղորդակցվել 42 վայրկյան, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի հեռախոսազանգը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 14.59-ին Անի Հովհաննիսյանը զանգահարել է Ա.Բաբայանին և հաղորդակցվել 16 վայրկյան, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 15.05-ին Ա.Բաբայանը զանգահարել է Ա.Հովհաննիսյանին, հաղորդակցվել 24 վայրկյան, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 15.07-ին Ա.Բաբայանը զանգահարել է Ա.Հովհաննիսյանին և հաղորդակցվել 1 րոպե 19 վայրկյան, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 15.09-ին` Ա.Հովհաննիսյանը զանգահարել է Ա.Բաբայանին և հաղորդակցվել 17 վայրկյան, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է Երևանի Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքով։
Ժամը 15.27-ին և 15.31-ին Ա.Հովհաննիսյանը մեկական անգամ զանգահարել է Ա.Բաբայանի հեռախոսահամարին, համապատասխանաբար` 41 վայրկյան և 1 րոպե 11 վայրկյան տևողությամբ հաղորդակցվել նրա հետ, որի ժամանակ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է համապատասխանաբար` Երևանի Գայդարի 47, ապա` Հրաչյա Քոչար 21 հասցեում տեղակայված ալեհավաքներով։
Գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարից կատարված զանգերի տեղանշման տվյալների հետազոտման արդյունքներով դատարանը փաստել է, որ վերջինս 2016թ. մայիսի 3-ին` ժամը 14.12-ին գտնվել է Երևանի Թումանյան 8 հասցեում տեղակայված ալեհավաքի սպասարկման տարածքում /սպասարկում է նաև վերոնշյալ սրճարանի տարածքից կատարվող զանգերը/, որից հետո` ժամը 14.44-ից մինչև 15.57-ը գտնվել է Երևանի Հրաչյա Քոչարի 21 և Գայդարի 47 հասցեներում տեղակայված ալեհավաքների սպասարկման տարածքում /դրանք սպասարկում են նաև <<Անալիտիկ.ամ>> գրասենյակի տարածքից կատարվող զանգերը/։ Ընդ որում, դատարանը փաստել է, որ <<DELL>> տեսակի դյուրակիր համակարգչի <<ներբեռնում>> բաժնում հայտնաբերված <<Microsoft Word>> տեսակի 21 KB տարողությամբ ֆայլը՝ <<Ալյանս>> կուսակցության և <<Անալիտիկ>> ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրի նախագիծը, ներբեռնվել է 2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 15.57-ին, այսինքն՝ գրեթե այն նույն պահին, երբ գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը գտնվել է իր գրասենյակում կամ դրան հարակից հատվածում /ըստ <<DELL>> տեսակի դյուրակիր համակարգչի զննության արձանագրության հետ համադրության արդյունքների/։
Գումարը ստացած Վ.Գիշյանին սրճարանից բերման ենթարկելու վերաբերյալ լուր ստանալուց և խմբագրության գրասենյակից ժամը 15.57-ին դուրս գալուց հետո գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարը սպասարկվել է հետևյալ ալեհավաքներով` ժամը 16.12-ից մինչև 17.23-ն ընկած ժամանակահատվածում` Թբիլիսյան խճուղի, ժամը 17.32-ից մինչև 18.49-ը` Երևանի Մոլդովական 1 հասցեներում տեղակայված ալեհավաքներով>>։
Վերոնշյալ վերծանումների հետազոտման և դրանք դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցների, այդ թվում` <<Ներքին դիտում>> և <<Արտաքին դիտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսաձայնագրությունները կրող լազերային երկու սկավառակների և դրանց զննման մասին արձանագրության հետ համադրելու արդյունքներով /դրանց համաձայն` Վ.Գիշյանի հետ հանդիպման ժամանող Ս.Հարությունյանը ժամը 14։55։36-ին դեռևս գտնվել է սրճարանից դուրս/ առաջին ատյանի դատարանը փաստել է, որ սրճարանի մենեջեր Անահիտ Բաբայանը սրճարանում օպերատիվ մարմնի աշխատակցուհու առկայության մասին իր 091-302530 հեռախոսահամարից գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին զանգահարել և զգուշացրել է ժամը 15.05.15-ին /թեև դրանից առաջ ևս` ժամը 14.44-ին զանգահարել և Ա.Հովհաննիսյանի հետ 42 վայրկյան տևողությամբ հաղորդակցվել էր/։ Գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի կողմից նախքան այդ ահազանգ ստանալը` Վ.Գիշյանը նրան ուղարկել էր կարճ հաղորդագրություններ ժամը 14.52.44-ին, ժամը 14.53.06-ին, ժամը 15.00.57-ին և ժամը 15.04.25-ին։ Տվյալ ահազանգը ստանալուց հետո ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը ժամը 15.06-ին կարճ հաղորդագրություններ է ուղարկել Վ.Գիշյանին՝ <<Ոչ մի բան չվերցնես>>, ապա՝ <<Թուղթ պետք է տա, չվերցնես>> բովանդակությամբ /Վ.Գիշյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված նրա <<Նոկիա>> ապրանքանիշի բջջային հեռախոսի զննման արձանագրության հետ համադրությամբ/։
Ա.Բաբայանի վերոնշյալ հեռախոսազրույցի ավարտից 20 վայրկյան անց գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը Վ.Գիշյանին ժամը 15.05.59-ին, ժամը 15.06.37-ին և վերջապես ժամը 15.07.17-ին ուղարկում է միմյանց հաջորդած թվով երեք կարճ հաղորդագրություններ, որոնց կազմում էր հանդիպման ժամանակ Վ.Գիշյանին ներկայացվելիք <<ոչ մի բան չվերցնելու, ապա թուղթը չվերցնելու>> պահանջը։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի՝ տուժող Տ.Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացված՝ նրա և <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիայի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակի առկայությամբ և այն զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որոնց` <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիան Տ.Ուրիխանյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ <<Analitik.am>> լրատվական կայքում բանկին վերաբերող սուտ և զրպարտող հոդվածներ հրապարակելուց հետո կայքի աշխատակից Ինգան <<ակտիվ>> զանգահարել է բանկի աշխատակցին և առաջարկել է հիշյալ կայքին յուրաքանչյուր ամիս վճարել մեկ միլիոն դրամ գումար՝ խոստանալով, որ կջնջեն բանկի վերաբերյալ կայքում մինչ այդ հրապարակած բացասական հրապարակումները և նման նոր հրապարակումներ չեն կատարի։
<<Analitik.am>> էլեկտրոնային լրատվական կայքի զննման մասին արձանագրությամբ, որի համաձայն` 2016թ. սեպտեմբերի 19-ին կատարված այդ քննչական գործողության ընթացքում և արդյունքներով որոնվել և հայտնաբերվել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ այդ կայքում պահպանված հետևյալ հրապարակումները`
1. <<ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար>> վերտառությամբ՝ հրապարակված 2014թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 03։46-ին,
2. <<ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է դնում Գագիկ Ծառուկյանի <<Տարվա մարդ>> մրցանակը>> վերտառությամբ՝ հրապարակված 2015թ. հունվարի 30-ին՝ ժամը 00։27-ին,
3. <<Տիրոջը կորցրած ջայլամները>> վերտառությամբ՝ հրապարակված 2015թ. հունվարի 30-ին ժամը 18։17-ին,
4. <<Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին>> վերտառությամբ՝ հրապարակված 2016թ. ապրիլի 5-ին՝ ժամը 12։54-ին։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերի` վերոնշյալ հրապարակումների առկայությամբ։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերի` 2016թ. մայիսի 2-ին Տիգրան Ուրիխանյանի կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացրած՝ իր և Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրությամբ, Սարգիս Հարությունյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման տեսաձայնագրությունը պարունակող լազերային սկավառակի առկայությամբ և դրանք զննելու մասին արձանագրությամբ։
Տիգրան Ուրիխանյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրության համաձայն` վերջինս, լսելով իր ղեկավարած <<Անալիտիկ.ամ>> կայքում Տ.Ուրիխանյանի վերաբերյալ տեղ գտած հրապարակումների վերաբերյալ վերջինիս բացահայտ դժգոհությունը, Անին առաջարկում է քննարկել համագործակցության պայմանները, որին ի պատասխան` Ուրիխանյանն առաջ է քաշում միակ պայմանը` <<անիմաստ տեղն իրեն չկպնել>>, Ա.Հովհաննիսյանին առաջարկում է կարճ հաղորդագրությամբ կամ նամակով իրեն գրել` նշելով օրը, չափը, խոստանում, որ կհանդիպեն, այն էլ` առանց միջնորդների, որին Ա.Հովհաննիսյանը համաձայնում է` նշելով, որ խնդիր չի տեսնում։
Զննված տեսագրության համաձայն` <<Անի Հովհաննիսյանը, լսելով <<Analitik.am>> լրատ-վական կայքում Տ.Ուրիխանյանի վերաբերյալ սուտ և վարկաբեկիչ հրապարակումները դադարեցնելու վերաբերյալ նաև Ս.Հարությունյանի միջոցով փոխանցված պահանջը, հաստատում է, որ Ուրիխանյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` ամսական իրեն պետք է փոխանցվի երեք հարյուր, ըստ դատաքննության արդյունքների` երեք հարյուր հազար ՀՀ դրամ գումար, ընդ որում` ըստ նույն տեսաձայնագրության` Ա.Հովհաննիսյանի առաջարկով այդ գումարը ստանալու և նրան էր փոխանցելու 093-568975 հեռախոսահամարը շահագործող Ա.Հովհաննիսյանի օգնականը` Վարդուհին /ըստ դատաքննության արդյունքների` Վարդիթեր Գիշյանը/։ Տեսաձայնագրության համաձայն` Անի Հովհաննիսյանը, իր մոտ ֆիքսելով Ս.Հարությունյանի հեռախոսահամարը, նշում է, որ Վարդուհին վաղը նրան կզանգի, կասի` երբ, ոնց, որտեղ, կասի նաև մեյլը, ֆեյսբուքի պրոֆիլն էլ, որ պահի տակ ինչ-որ բան պետք լինեի, ավելի հեշտ լինի շփվելը>>։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի` 2016թ. մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տ.Ուրիխանյանի կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացրած՝ 2016թ. ապրիլ ամսին իր 098-040140 և Անի Հովհաննիսյանի 098-742134 բջջային հեռախոսահամարների միջև եղած կարճ <<SMS>> հաղորդագրությունների բովանդակության թղթային վերծանումների առկայությամբ և այն զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որոնց` հաղորդագրություններում առկա են 2016թ. ապրիլ ամսին Տիգրան Ուրիխանյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման, այդ թվում՝ 2016թ. ապրիլի 14-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 16 հասցեում գտնվող <<Գոլդ Սթար>> սրճարանում հանդիպելու կապակցությամբ վերջիններիս միջև պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ տվյալներ։
Դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի կարգով որպես ապացույց ճանաչված` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնակատար Ռ.Հովհաննիսյանի 2017թ. մայիսի 11-ի 40/3-2204 նամակով, որի համաձայն` <<սույն գործով որպես վկա հարցաքննված Սարգիս Լեռնիկի Հարությունյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դա-տարանի 2015թ. դեկտեմբերի 23-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, այդ պատիժը նա կրում 2017թ. փետրվարի 7-ից։ Վերոնշյալ ապացույցով դատարանը հաստատված է համարել 300.000 ՀՀ դրամ գումարը Վ.Գիշյանին փոխանցելու և դրան նախորդող օրերին որպես վկա հարցաքննված Ս.Հարությունյանի ազատության մեջ գտնվելու, Անի Հովհաննիսյանի և Վարդիթեր Գիշյանի հետ հանդիպումներին մասնակցելու, վերջինիս հետ հեռախոսով հաղորդակցվելու իրական հնարավորությունը, դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցների հետ համադրությամբ` նաև հանդիպումների և հետախոսազրույցների կայացման փաստերը, ինչպես նաև դրա հիման վրա ստուգելովՍ.Հարությունյանի դատաքննական և տուժող Տ.Ուրիխանյանի հակասական ցուցմունքները` ի հաշիվ Ս.Հարությունյանի դատաքննականի առավել արժևորելով վերջինիս նախաքննական և դրանց արժանահավատությունը հաստատած տուժող Տ.Ուրիխանյանի դատաքննական ցուցմունքները>>։
38. Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ ձեռք բերված և բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտության ենթարկված ապացույցների գնահատման արդյունքներով հիմնավորված և պատճառաբանված կերպով հաստատված է համարել, որ Անի Հովհաննիսյանը, հանդիսանալով <<Analitik.am>> լրատվական կայքի տնօրենը, 2014թ. դեկտեմբերի 6-ին, 2015թ. հունվարի 30-ին և 2016թ. ապրիլի 5-ին <<Analitik.am>> կայքում հրապարակել է Տիգրան Ուրիխանյանին և նրա կնոջն արատավորող, նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ՝ <<ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար>>, <<ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է դնում Գագիկ Ծառուկյանի <<Տարվա մարդ>> մրցանակը>>, <<Տիրոջը կորցրած ջայլամները>> և <<Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին>> վերտառություններով։
Արձագանքելով այդ հրապարակումներին` Տիգրան Ուրիխանյանը դրանց վերաբերյալ պարզաբանում ստանալու համար 2016թ. ապրիլի սկզբներին Ազգային ժողովի իր աշխատասենյակում ընդունել է Անի Հովհաննիսյանին, որի ժամանակ նրանից հետաքրքվել է, թե ինչ է անհրաժեշտ, որ Անի Հովհաննիսյանը դադարեցնի նրան արատավորող վերոնշյալ հրապարակումների շարքը, որին ի պատասխան` Ա.Հովհաննիսյանը ակնարկել է նրան համապատասխան վերաբերմունքի արժանացնալու անհրաժեշտությունը։
Հետագա օրերին Տ.Ուրիխանյանն ու Ա.Հովհաննիսյանը էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով պայմանավորվածություն են ձեռք բերել նույն թեմայով հերթական հանդիպման տեղի ու ժամի վերաբերյալ, և այդ հանդիպումը կայացել է 2016թ. ապրիլի 14-ին՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 16 հասցեում գործող <<Գոլդ Սթար>> սրճարանում։ Հանդիպման ժամանակ Ա.Հովհաննիսյանը համացանցում Տ.Ուրիխանյանին, նրա ընտանիքի անդամներին արատավորող և նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունների հրապարակումը դադարեցնելու պնդմանն ի պատասխան նրան ներկայացրել է ամսեկան 300.000 ՀՀ դրամ գումար հանձնելու պահանջ, որին Տ.Ուրիխանյանը համաձայնել է։
Անի Հովհաննիսյանի պահանջած 300.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու գործը Տիգրան Ուրիխանյանը հանձնարարել է <<Ալյանս>> կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին։ Իր հերթին Անի Հովհաննիսյանը, օգտագործելով իր հանցավոր մտադրությունից անտեղյակ աշխատակցուհուն` <<Անալիտիկ>> ՍՊ ընկերության մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Գիշյանին, իր պահանջած վերոնշյալ գումարը Սարգիս Հարությունյանից ստանալու համար վերջինիս հետ հանդիպման է ուղարկել Վ.Գիշյանին՝ նրան փոխանցելով Ս.Հարությունյանի բջջային հեռախոսահամարը՝ հանդիպման վայրը և ժամանակը նախապես ճշտելու համար։
2016թ. մայիսի 2-ին Սարգիս Հարությունյանը հեռախոսային խոսակցության ընթացքում նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել Վարդիթեր Գիշյանի հետ՝ մայիսի 3-ին՝ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 98/9 հասցեում գործող <<Coffi story>> սրճարանում հանդիպելու և Ա.Հովհաննիսյանի համար նախատեսված գումարը նրան փոխանցելու վերաբերյալ, որից հետո ժամը 15-ի սահմաններում, նույն սրճարանում կայացել է Վարդիթեր Գիշյանի և Սարգիս Հարությունյանի հանդիպումը։ Նշված հանդիպման ժամանակ Ս.Հարությունյանը 300.000 ՀՀ դրամ գումարը հանձնել է տնօրենի հանցավոր մտադրությունից անտեղյակ և բարեխիղճ մոլորության մեջ հայտնված Վ.Գիշյանին՝ այն դնելով նրա նոթատետրի մեջ, որից հետո գումարը վերցնելով և հաշվելով` Վ.Գիշյանն էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել Ա.Հովհաննիսյանին՝ տեղեկացնելով հանդիպման կայացման մասին։
Մինչ վերոնշյալ հանդիպումը Տ.Ուրիխանյանի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին շորթման վերաբերյալ նախապես տրված հաղորդման կապակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Վ.Գիշյանը <<Coffi story>> սրճարանում անմիջապես բռնվել և ժամը 15.30-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, որտեղ իրականացված նրա անձնական խուզարկության ընթացքում արդյունքներով հայտնաբերվել և վերցվել է տնօրեն Ա.Հովհաննիսյանին հանձնելու համար փոխանցված զգալի չափերի` 300.000 ՀՀ դրամ գումարը։
Այսինքն, Անի Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով:

II. Ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով արդարացման մասով.
39. ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով քրեական պատասխանատվություն է նախատեսվում շորթման համար, որը կատարվել է խոշոր չափերով:
Շորթման առարկա հանդիսանում են` գույքը, գույքի նկատմամբ իրավունքը, գույքային բնույթի այլ գործողությունները։
Շորթման օբյեկտիվ կողմը դրսևորվում է նրանում, որ հանցավորը սեփականատիրոջը կամ գույքի այլ օրինական տիրապետողին պահանջ է ներկայացնում՝ իրեն հանձնել գույք կամ գույքի նկատմամբ իրավունքը կամ իր օգտին կատարել գույքային բնույթի այլ գործողություններ՝ այդ պահանջը զուգորդելով սպառնալիքով։ Սպառնալիքը դրսևորվում է տարբեր ձևերով։ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի դիսպոզիցիայում նշված են հանցավորի կողմից տրվող սպառնալիքի տեսակները՝
ա/ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ նրանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակել,
բ/ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրել,
գ/ անձի կամ նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնել կամ վնասել։
Սպառնալիքը կարող է տրվել տարբեր ձևերով, որը նշանակություն չունի հանցակազմի համար՝ նամակով, գրությամբ, կապի այլ միջոցներով, անմիջական կամ երրորդ անձի միջոցով։ Սպառնալիքը կարող է լինել նաև քողարկված, սակայն բոլոր դեպքերում տուժողին դրա փաստական իմաստը պետք է հասկանալի լինի և տուժողը պետք է ընկալի դա իրականացնելու անխուսափելիությունը։
Անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող տեղեկություն են համարվում նրանք, որոնց հրապարակումը կարող է նվաստացնել անձի պատիվն ու արժանապատվությունը։ Տեղեկությունը կարող է լինել սուտ /չհամապատասխանել իրականությանը/ կամ իրա-կանությանը համապատասխանող, սակայն բոլոր դեպքերում վարկաբեկող /հանցագործության մեղսագրում, հիվանդություն, հոգեկան կամ ֆիզիկական արատ ունենալու մասին տեղեկություն և այլն/։
Շորթման եղանակ է նաև այլ տեղեկությունների հրապարակումը, որոնք անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու շահերին կարող են վնաս պատճառել /ընտանեկան կամ անձնական գաղտնիքներ և այլն/։
Շորթումը ձևական հանցակազմ է, որն ավարտված է համարվում գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու սպառնալիքով զուգորդված պահանջը ներկայացնելու պահից։
Շորթման սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ գույքը, գույքի նկատմամբ իրավունքը իրեն հանձնելու կամ իր օգտին գույ-քային բնույթի գործողություններ կատարելու պահանջը անօրինական է, և ցանկանում է դա՝ տալով օրենքով նախատեսված սպառնալիքներից մեկը կամ նույն պահանջով բռնություն գործադրում /ծանրացնող հանգամանք/։ Շորթումը շահադիտական հանցագործություն է. հանցավորը ցանկանում է հարստանալ ուրիշի հաշվին։
40. Նախաքննության մարմնի կողմից Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա <<հանդիսանալով <<Analitik.am>> լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ <<Analitik.am>> լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում՝ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 2016թ. մարտի 15-ին պահանջել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար։
Այսպես.
Անի Հովհաննիսյանը իրավաբանական անձ՝ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև հրապարակումների սպառնալիքով խոշոր չափի՝ մեկ միլիոն ՀՀ դրամի շորթում կատարելու դիտավորությամբ 2016թ. փետրվարի 2-ից մինչև 2016թ. մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում <<Analitik.am>> լրատվական կայքով պարբերաբար <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ է հրապարակել՝ ՀՀ տնտեսության համար հիշյալ բանկի գործունեության վնասակարության, Ադրբեջանի Հանրապետության կողմից բանկի միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ։
Այդ նպատակով <<Analitik.am>> լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, իր իրական մտադրությունը քողարկելով, հանձնարարել է նրան իբրև բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու, բանկի գործունեությունը մամուլով լուսաբանելու և գովազդելու համար <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության հետ ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկով դիմել բանկին։
Իրականում Անի Հովհաննիսյանը պայմանագրի անվան տակ փորձել է քողարկել հրապարակումներով արված սպառնալիքների ազդեցությամբ արվող գումարային պահանջը։
Ինգա Կիրակոսյանը 2016թ. մարտի 10-ին, 11-ին, 14-ին իր բնակարանի 010-52-53-08 հեռախոսահամարից զանգահարել է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության 010-51-37-49 հեռախոսահամարին և հիշյալ ընկերության գովազդի ու հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Սամվելի Մնացականյանին առաջարկել է <<Analitik.am>> լրատվական կայքով բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու, բանկի գործունեությունը լուսաբանելու, գովազդելու կապակցությամբ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության հետ կնքել ֆինանսական համագործակցության պայմանագիր։ Արդեն 2016թ. մարտի 15-ին Ինգա Կիրակոսյանը նույն հեռախոսահամարներով կայացած խոսակցության ընթացքում տվյալ իրադրությունում չգիտակցելով իր գործողության հանրության համար վտանգավոր բնույթը, գործելով անզգու-շությամբ, առաջարկել է Արմինե Մնացականյանին կնքել համագործակցության պայմանագիր և 1.000.000 ՀՀ դրամ գումար վճարել <<Անալիտիկ>> ՍՊ ընկերությանը, սակայն մերժում է ստացել։
Բանկի կողմից մերժում ստանալու մասին տեղեկացվելուց հետո՝ 2016թ. մարտի 17-ից սկսած, Անի Հովհաննիսյանն, իրագործելով իր սպառնալիքը, շարունակել է <<Analitik.am>> լրատվական կայքում <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության վերաբերյալ հրապարակել վարկաբեկիչ տեղեկություններ և այդ ընթացքում հանձնարարել է Ինգա Կիրակոսյանին կրկին զանգահարել բանկ և պարզել նրանց դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին։ Ինգա Կիրակոսյանը 2016թ. ապրիլի 4-ին մեկ անգամ ևս 096-03-36-03 հեռախոսահամարից զանգահարել է բանկի 010-51-37-49 հեռախոսահամարին և Արմինե Մնացականյանի հետ խոսակցության ընթացքում ճշտել համագործակցության վերաբերյալ բանկի դիրքորոշումը, սակայն կրկին մերժում է ստացել։
Այդ մասին տեղեկացվելուց հետո Անի Հովհաննիսյանը <<Analitik.am>> լրատվական կայքով մինչև 2016թ. ապրիլի 30-ը շարունակել է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող, բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը։
41. Սույն գործով առաջին ատյանի դատարանը տուժող <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության դրվագով հետազոտել է հետևյալ ապացույցները:
Վկա Արմինե Մնացականյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<աշխատում է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնում` որպես գլխավոր մարկետոլոգ։ Ամբաստանյալին անձամբ չի ճանաչում։ 2016թ. գարնանը իրեն զանգել է Ինգա անունով մի աղջիկ, ներկայացել որպես <<Analitik.am>> լրատվական կայքի մարկետինգի բաժնի պատասխանատու և համագործակցության առաջարկ արել։ Ինքը խնդրել է, որ Ինգան համագործակցության առաջարկն ուղարկի գրավոր տարբերակով, քանի որ իրենք այդպես են աշխատում։ Ինգան առաջարկել է բանկի ընդհանուր <<PR>> օգնությունը, բանկի <<իմիջի>> բարձրացում։ Առաջին հեռախոսազրույցի ժամանակ, երբ հայտնել էր Ինգային գրավոր առաջարկի մասին, Ինգան ասել է, որ պետք է ղեկավարության հետ խոսի, որից հետո կկապվի իր հետ։ Երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ Ինգան հայտնել է, որ առաջարկը գրավոր ներկայացնել չեն կարող ծավալուն լինելու պատճառով։ Ինքն էլ հրաժարվել և տեղյակ է պահել իր ղեկավարին՝ բաժնի պետ Լալի Սվիմոնիային։ Ինգային ասել է, որ եթե առաջարկը գրավոր չլինի, ընդհանրապես նրա հետ չի կարող հանդիպել ու խոսել առաջարկի պայմանների մասին։ Այդ զրույցի ժամանակ Ինգային հարցրել է, թե մոտավորապես որքան կարժենա համագործակցության ամսական արժեքը, որին ի պատասխան` Ինգան նշել է, որ այն սկսում է մեկ միլիոն ՀՀ դրամից, տարեկան կտրվածքով պայմանագիր կնքելու դեպքում կարվեն զեղչեր։
Նշել է, որ <<Analitik.am>> կայքի մասին ծանոթացել է այն պահից սկսած, երբ բանկի մասին պարբերաբար խոսակցություններ են եղել նշված կայքում, մասնավորապես, որ բանկն է մեղավոր ապրիլյան պատերազմի համար, քանի որ կա ադրբեջանական կապիտալ բանկում։ Այդ հոդվածները միաոճ էին։ Նշեց, որ այդ հոդվածները կայքում հայտնվել են առաջին հեռախոսազրույցից առաջ։ Այսքան ժամանակ չէր եղել, որ զանգեն առաջարկով և գրավոր տարբերակ չուղարկեն։ Հեռախոսազանգից հետո ևս իրենց բանկի վերաբերյալ վարկաբեկիչ հրապարակումները շարունակվել են։ Բանկը այդ վարկաբեկիչ թեմաների շուրջ հայտարարություն է արել <<VTB.am>> կայքում։ Այն, ինչ կա գրված բանկի այդ հայտարարության մեջ, տեղյակ է։ Տեղյակ է նաև, որ բանկում ադրբեջանական նավթային ֆոնդի բաժին կա։ Ինգայի կողմից նորից զանգ է եղել, կրկնել է, որ չեն կարող հանդիպել, իսկ Ինգան միաժամանակ տեղեկացրել է, որ <<Analitik.am>> կայքը նաև կազմակերպում է <<ԱՍ>> մրցանակաբաշխությունը և համագործակցության արդյունքում դրա մասնակիցը կդառնա նաև <<ՎՏԲ-Հայաստան բանկը>>։ Ինքը հայտնել է Ինգային, եթե նրանց առաջարկն իրենց հետաքրքրի, նրանց հետ կկապվի։ Նշել է, որ տեղյակ չէր, որ Ինգայի ամուսինը իրենց բանկում է աշխատում։ Երբ ինքը զանգել է տվյալ քաղաքային հեռախոսահամարին, որից Ինգան էր զանգել, պարզվել է, որ դա Ինգայի բնակարանի համարն է, Ինգան խնդրել է հետագայում նրան զանգահարել ոչ այդ համարով։ Տվյալ զանգից հետո ևս լրատվական կայքում բանկի և բանկի աշխատակիցների վերաբերյալ վարկաբեկող բովանդակությամբ հրապարակումները շարունակվել են, իրենք ներկայացվել են որպես ազգի դավաճաններ։ Հեռախոսազրույցների ժամանակ Ինգան նրա ղեկավարի անունը չի նշել, միայն ասել է, որ ղեկավարությունից կճշտի գրավոր առաջարկ ներկայացնելու հարցը և տեղյակ կպահի։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ Ինգան տեղեկացրել է, որ փաթեթի ծավալից ելնելով` առաջարկը գրավոր տարբերակով ուղարկել չեն կարող։ Նշեց նաև, որ <<Analitik.am>> կայքի խմբագրի ձերբակալումից հետո այդ կայքում իրենց բանկի վերաբերյալ հոդվածների հրապարակումները դադարել են>>։
Վկա Լալի Էմզարի Սվիմոնիայի` հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքի համաձայն` <<նաև քննվող դեպքի ժամանակ զբաղեցրել է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը։ Բանկի վերաբերյալ կասկածելի՝ <<Armcrimenews.com>> լրատվական կայքում 2015թ. դեկտեմբերից, իսկ <<Analitik.am>> լրատվական կայքում՝ 2016թ. հունվարից կատարված հրապարակումներում նշվել է, թե <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությունը, որը 100 տոկոսով պատկանում է <<ՎՏԲ բանկ>> ընկերությանը և որի բաժնետոմսերի երեք տոկոսը պատկանում է Ադրբեջանի նավթային հիմնադրամին, իբրև թե վնաս է պատճառում Հայաստանին և գրեթե ծառայում է Ադրբեջանի օգտին՝ որպես հետախուզական տեղեկատվական կենտրոն։ Այդ ասեկոսեներն ու վարկածները նպատակ են հետապնդել ՀՀ բնակչությանը գցել մոլորության մեջ՝ վտանգելով երկրի ֆինանսական կայունությունը։ Մինչդեռ Ադրբեջանի նավթային հիմնադրամը <<ՎՏԲ բանկի>> բաժնետեր է դարձել միայն 2013 թվականին, որի մասին հրապարակվել է նաև պաշտոնական <<VTB.ru>> կայքում և դա հայտնի է եղել բոլորին։ Այդ մասին միայն 2016թվականին բարձրաձայնելն իր կարծիքով եղել է կասկածելի։ Մասնավորապես` 2016թ. ապրիլից սկսած, նույն կայքերում այդ հրապարակումները դարձել են առավել ինտենսիվ։ Հրապարակումների հեղինակները, առանց խղճի խայթի, օգտագործել են Հայաստանի քաղաքական կյանքի դրամատիկ իրադարձությունները, խաղացել են հայ ժողովրդի անկեղծ զգացմունքների հետ։ Այլ լրատվական կայքերով այդ մասին որևէ հրապարակում չի արվել, ուստի իրենք չեն փորձել կապվել նրանց հետ՝ պարզելու այդ հրապարակումների կատարման պատճառները։ 2016թ. մարտ ամսին իր ղեկավարած բաժնի աշխատակցուհի Արմինե Մնացականյանը տեղեկացրել է, որ բանկի հեռախոսազանգերի կենտրոնի միջոցով իրեն է զանգահարել <<Analitik.am>> լրատվական կայքի աշխատակցուհի ոմն Ինգա, ով ներկայացել է որպես մարկետինգի մենեջեր և կայքի ու բանկի միջև ֆինանսական համագործակցություն առաջարկելով՝ խնդրել է հանդիպում։ Քանի որ այդ կայքը բանկի մասին հրապարակել էր միայն իրականությանը չհամապատասխանող և բացասական հոդվածներ, որոշել են նրանց հետ չհանդիպել, քանի որ <<Analitik.am>> լրատվական կայքը դա կարող էր օգտագործել իրենց դեմ` ներկայացնելով, որ բանկն է հանդիպումը նախաձեռնել։ Այդ պատճառով հանձնարարել է Արմինեին զանգահարել Ինգային ու առաջարկել գրավոր տեսքով ուղարկել նրանց ֆինանսական առաջարկը, որպեսզի ապացույց ունենան, որ ֆինանսական համագործակցության առաջարկն եղել է այդ կայքի, այլ ոչ թե իրենց կողմից։ Սակայն նրանք հրաժարվել են՝ պնդելով, որ հանդիպում լինի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի 8787 հեռախոսահամարով կատարվող հեռախոսազանգերը ձայնագրվում են, առաջարկել է Արմինեին, որ այդ հեռախոսահամարով զանգի Ինգային ու մանրամասն տեղեկանա, թե նրանք ինչ առաջարկություններ են ներկայացնելու բանկին։ Այդ խոսակցության ընթացքում ամսական մեկ միլիոն ՀՀ դրամից սկսած իրենց կայքին գումար տրամադրելու դիմաց Ինգան առաջարկել է ապահովել բանկի դրական <<PR>>-ը, որից ինքը ենթադրել է, որ պետք է նախկինում կատարված բոլոր հրապարակումները այդ կայքից ջնջվեն։ Ելնելով այն հանգամանքից, որ իրենց կարծիքով <<Analitik.am>> կայքը ոչ պրոֆեսիոնալ է, և ոչ հավաստի ինֆորմացիայի աղբյուր` հրաժարվել են նրանց համագործակցության առաջարկից։ Այդ ընթացքում՝ մինչև բանկի կողմից կայքին բացասական պատասխան տալը, բանկի վերաբերյալ հրապարակումները նրանց կողմից դադարեցվել են։ Ֆինանսական համա-գործակցության առաջարկը մերժելուց հետո <<Analitik.am>> լրատվական կայքը վերսկսել է բանկի վերաբերյալ բացասական և կեղծ տեղեկությունների հրապարակումը>>։
Վկան նաև հայտնել է, որ հիմնվելով իր մասնագիտական փորձի վրա՝ <<այդ բոլոր կեղծ հրապարակումների կատարումը գնահատում է որպես հրապարակումները նախաձեռնողների կողմից ֆինանսական շահագրգռվածություն>>։
Վկա Ինգա Կիրակոսյանի դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<ամբաստանյալի հետ իր հարաբերությունները եղել են աշխատանքային։ 2015թ. նոյեմբերից սկսել է աշխատել <<Analitik.am>> կայքում` որպես գովազդի բաժնի պատասխանատու, առաջին 2-3 ամիսն փորձաշրջան է անցել։ Իր պարտականությունների մեջ է մտել ՀՀ-ում գործող կազմակերպություններին առաջարկել գովազդ <<Analitik.am>> կայքում` տեղադրելով <<բաներների>> կամ ասուլիսների տեսքով։ Տարեկան <<ԱՍ>> մրցանակաբաշխությունում մասնակցելու կազմակերպումը, այսինքն` ցուցաբերել կազմակերպությանը ընդհանուր լրատվական աջակցություն և այլն։ Մոտ 2 ամիս <<Սփյուռ>> տեղեկատուի ցանկով զանգահարել է կազմակերպություններին և առաջարկել գովազդ։ Ամանորյա տոներից հետո իր մոտ առաջացել են ընտանեկան խնդիրներ, և ինքը սկսել էր հազվադեպ այցելել գրասենյակ, իսկ փետրվարին, հասկանալով, որ չի կարող այլևս աշխատել, այդ մասին հայտնել է Անի Հովհաննիսյանին, ով խնդրել է գոնե ազատ գրաֆիկով աշխատել և այն կազմակերպությունները, որոնց հետ արդեն կապ էր հաստատել, հետևողական լինել մինչ նա գտնի իրեն փոխարինող նոր աշխատողի, ինչին համաձայնել է։ Կազմակերպություններին զանգահարելուց իր ղեկավարի հետ չի պայմանավորվել, թե որտեղ զանգի և ում ինչ առաջարկի։ Աշխատանքի ընդունվելուց իրեն բացատրել էին, թե կայքն ինչ հնարավորություններ ունի, այսինքն` իմացել է, թե կազմակերպություններին ինչ է առաջարկվելու` գովազդելու պայմանները, ժամկետները, գովազդի գումարը։ Ունեցել են գովազդային մեկ փաթեթ, որը հիմնականում վերաբերել է փոքր և միջին բիզնեսներին։ Հայտնեց, որ գրասենյակում նախկինում ունեցել են պատրաստի փաթեթ, որը ցանկության դեպքում ուղարկվել է կազմակերպությանը։ Խոշոր բիզնեսների առաջարկը տարբերվել է և ցանկության դեպքում կազմակերպության ներկայացուցչի հետ պայմանավորվել է, հանդիպել և բացատրել պայմանները։ Առավոտյան աշխատանքային օրը պլանավորել և ըստ այդ պլանի` աշխատանքը կատարել է։ Բանկերի ցանկին անդրադարձել է առաջին անգամ 2015թ. նոյեմբեր ամսին, նաև զանգահարել է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>>։ Քանի որ տարվա վերջ էր, շատ կազմակերպություններ, այդ թվում` <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> աշխատակիցն ասել են, որ բյուջեն սակավ է և խնդրել են զանգահարել հաջորդ տարի։ Այդ կազմակերպություններին գրանցել է առանձին ցուցակում և անդրադարձել արդեն հաջորդ տարի։ <<ՎՏԲ-Հայաստան>> և մյուս բանկերին ու կազմակերպություններին զանգահարելն իր նախաձեռնությունն էր, և իրեն ոչ մեկ չի հանձնարարել։ Առաջին խոսակցության ժամանակ <<ՎՏԲ-Հայաստան բանկին>> չի հասցրել ներկայացնել պայմանները։ Իրեն պատասխանել են, որ զանգի հաջորդ տարի, թե ընդհանուր առմամբ քանի անգամ է զանգահարել, չի հիշում, սակայն իմաստալից խոսակցություն եղել է 2 անգամ։ Առաջին անգամ արդեն 2016 թվականին խոսացել է նրանց գովազդի պատասխանատուի հետ, ներկայացրել է փաթեթը և հնարավորությունները, ինչի վերաբերյալ իրեն պատասխանել են, որ կխորհրդակցի և հետ կզանգի։ Երբ հետ են զանգել, իրեն խնդրել են, որ ուղարկի փաթեթը, սակայն ինքը բացատրել է, քանի որ պատրաստի փաթեթը չկա, պատրաստ է հանդիպել և արդեն տեղում, ավելի մանրամասն բացատրել բոլոր առաջարկվող պայմանները և կայքի հնարավորությունները։ Երկրորդ խոսակցությունը եղել է, երբ զանգահարել էին իր բնակարան /քանի որ ինքը մինչ այդ իր բնակարանից էր բանկ զանգել/ և նորից խնդրել են, որ ուղարկի փաթեթը, սակայն ինքը նորից պատասխանել է, որ չկա այդպիսի փաթեթ, որ նրանց ներկայացնի, դրա համար է պատրաստ հանդիպել և տեղում բացատրել պայմանները։ Այդ ժամանակ են իրենից հարցրել, թե իրենք ինչպես են պատկերացնում մատուցվելիք ծառայության մոտավորապես արժեքը, որին ի պատասխան` հայտնել է, որ խոշոր կազմակերպությունների համար տարեկան պայմանագիր կնքելու դեպքում ամսեկան վճարը կկազմի մոտ 800.000-1.000.000 ՀՀ դրամ, նաև ասել է, թե ինչ է մտնում այդ գումարի մեջ։
Նախաքննության ընթացքում ցուցմունք տալիս երկար ժամանակ՝ մոտ 5-6 ժամ գտնվել է այնտեղ, ինչն իր համար շատ ճնշող էր, նաև առաջին անգամ էր հարցաքննվում։ Այն, որ <<Analitik.am>> կայքը <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> մասին վարկաբեկող հոդված է հրապարակել, իմացել է ինտերնետային կայքերից, Անի Հովհաննիսյանին ձերբակալելուց հետո։ Այն, որ իրեն կասկածում են շորթման մեջ, տեղեկացել է քննիչից, սակայն չեն բացատրել, որ իրավունք ուներ ցուցմունք չտալ։ Հայտնեց, որ նաև տեղյակ է, որ որոշում է կայացվել իր նկատմամբ քրեական հետապնդումը չիրականացնելու մասին։ Պնդեց, որ կազմակերպություններին զանգահարելը ինքն է պլանավորել, աշխատանքի մեջ իրեն չեն ուղղորդել։ Կազմակերպությունների հետ կապվելը և առաջարկություններ անելն իր պարտականությունն էր, քանի որ այլ աշխատող չկար։ <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> աշխատակցուհու անունը, ում հետ ինքը շփվել է, Արմինե էր։ Նրա հետ կապը հաստատել է` իր բնակարանից զանգահարելով։ Արմինեին տվել է իր շահագործած այն հեռախոսահամարը, որը տրվել էր իրեն Անի Հովհաննիսյանի մոտ աշխատանքի ընդունվելիս։ Հեռախոսահամարն այդ ժամանակ արդեն հանձնել էր գրասենյակ, իսկ Արմինեին ասել է, որ ցանկացած պատասխանի դեպքում կարող է զանգահարել այդ համարով, սակայն նա վերստին զանգահարել է իր բնակարանի հեռախոսահամարին։ Երբ խնդրել է, որ բնակարանի հեռախոսահամարով այլևս չզանգի, իրեն պարզաբանել է, որ այդ հեռախոսահամարն էր ֆիքսվել, այդ պատճառով դրա վրա է զանգահարել։ Հայտնեց, որ իր աշխատելու ժամանակահատվածում <<Analitik.am>>-ի գրասենյակը գտնվել է Բուզանդի փողոցի վրա, 2-րդ հարկում մեկ սենյակ էր, իսկ 6-րդ հարկում` 2 սենյակ։ Հետագայում գրասենյակը տեղափոխվել է <<Ակցեռնի>> շենք, որի հասցեն և հարկը չի հիշում։ Անի Հովհաննիսյանին, որպես ղեկավարի, իր աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն չի տրվել։ Պայմանավորվածությունը հետևյալն էր՝ ինքը զանգահարել և կայքի պայմաններն է առաջարկել, եթե ինչ-որ կազմակերպություն համաձայնել կամ ցանկացել է օրինակ` ասուլիս կազմակերպել, այդ ժամանակ տեղեկացրել է Անիին, վերջինս էլ իր հերթին տեղեկացրել է այն աշխատակցին, ով զբաղվում էր ասուլիսի նախապատրասմամբ։ Անիին անձամբ շատ քիչ է տեսել և <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> մասով ոչինչ չի ասել, քանի որ դեռևս անորոշ վիճակ էր. բանկից ասել էին, որ կխորհրդակցեն և կզանգեն։ Ի սկզբանե քննիչի մոտ ինքը ասել է, որ ըստ իր և Անի Հովհաննիսյանի պայմանավորվածության` ինքը զանգել է տարբեր կազմակերպությունների, հետո երբ հարց են տվել, թե զանգել է ինքնագլուխ, ինքը պատասխանել է, որ զանգել է, որովհետև իրեն ղեկավարը՝ Անի Հովհաննիսյանն է ասել, սակայն իրականում նկատի է ունեցել այն պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերել Անիի հետ՝ նրա մոտ աշխատանքի ընդունվելուց, որևէ կազմակերպություն Անին երբեք չի առանձնացրել, թեև հնարավոր է` Անին ընդամենն ընթացքում հետաքրքրվել է, թե այլ զանգեր կատարում է, թե՝ ոչ, նորություն կա, թե՝ ոչ։ Չի նկատել, որ Անին <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> հանդեպ ուշադրություն ցուցաբերի։ Նոր աշխատանքային վայր այցելել է մեկ անգամ, հասցեն ու հարկը չի հիշում, բայց հիշում է, որ բարձրացել է վերելակով։ Այնտեղ 4-5 սենյակ էր։ Ունեցել է այնտեղ համակարգիչ՝ նոթբուք։ Տնօրենը ևս ունեցել է համակարգիչ։ Տնօրենի համակարգչից ինքը չի օգտվել, քանի որ իր համակարգիչը մշտապես ազատ էր։ Սակայն տեսել է, որ այլ աշխատողներ տնօրենի նոթբուքից օգտվում են, եթե աշխատանքի բերումով նրանց պետք է եղել։ Տնօրենն առանձին սենյակ չի ունեցել, գրասենյակ է այցելել հազվադեպ։ Իրենից բացի մոտ 5-6 աշխատող է եղել։ <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> աշխատակիցը առաջին և երկրորդ հեռախոսազանգերի ժամանակ խնդրել է նրանց ներկայացնել գովազդային ծառայությունների փաթեթը, սակայն երկու անգամ էլ նրան հայտնել է, որ փաթեթ չկա, պատրաստ է այն բանավոր կերպով ներկայացնել հանդիպման ժամանակ։ Նշեց, որ 2016թ. փետրվարից արդեն չի աշխատել, ուղղակի Անին խնդրել էր շարունակել հետևողական լիներ բոլոր անորոշ գործերով, մինչև նոր աշխատողը կգա։ Այդ ընթացքում ինքն այլևս գրասենյակ չի այցելել և իր բնակարանից է զանգահարել, թեև հնարավոր է, որ իր անձնական բջջային հեռախոսահամարից էլ զանգած լինի։ Հարցաքննվելիս քննիչին հայտնել էր, որ քաղաքից բացակայել է և այդ ժամանակ իր բջջայինը անջատված է եղել, իսկ երբ վերադարձել է, Անին հետաքրքրվել է, թե կարող է ինչ-որ կազմակերպություններից իրեն զանգահարած լինեն։ Այդ կազմակերպությունների մեջ եղել է նաև <<ՎՏԲ-Հայաստան բանկը>>։ Հետո Անին հարցրել է, թե կարող է նորից զանգել այդ կազմակերպություններին։ Հիշեց, որ քննիչին ասել է, որ չի հիշում, թե կոնկրետ այդ ժամանակ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> վերստին զանգահարել է, թե` ոչ, քանի որ մի շարք կազմակերպությունների էր զանգել, սակայն քանի որ քննիչը հարցադրումը ձևակերպել է <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> վերաբերյալ, նշել է, որ հնարավոր է, որ այդ բանկ էլ է զանգահարել։ Իրականում այդ օրը զանգահարել է մի քանի կազմակերպություններ, սակայն չի հիշում, թե կոնկրետ որ կազմակերպություններին է զանգահարել։ Հայտնեց, որ քննիչի մոտ ցուցմունք տալիս հոգեբանորեն ճնշված էր, քանի որ քննիչն իրեն ասել էր, որ կարող է իրեն էլ շորթման մեջ մեղադրի։ Վերստին պնդեց, որ քննիչին հայտնել է, որ Անիի կողմից որևէ կազմակերպություն, այդ թվում` <<ՎՏԲ -Հայաստան բանկը>>, չի առանձնացվել, դա հստակ հիշում է և կմտապահեր, քանի որ իր ամուսինն աշխատում է այդ բանկում։ Ինքը զանգահարել է մի շարք կազմակերպությունների, սակայն քանի որ քննիչը կենտրոնացել էր <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> վրա, հարցն ուղղել է հատկապես այդ կազմարեպության առնչությամբ, իր ցուցմունքում այդպես է արձանագրվել։ Հայտնեց, որ ցուցմունք տալուց հետո իր նախաքննական ցուցմունքները չի տեսել, իրեն դատական նիստից առաջ ոչ մեկ չի խնդրել, որ այլ բան ասի, կաշկանդվածություն չունի, իր ամուսինն այժմ էլ աշխատում է <<ՎՏԲ -Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությունում>>։
Վկա Էդուարդ Ղումաշյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<2008 թվականից մինչ 2016թ. նոյեմբերի 1-ն աշխատել է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությունում` որպես անվտանգության վարչության պետ, այնուհետև ազատվել է իր դիմումի համաձայն` առողջական խնդիրների պատճառով։
2015թ. դեկտեմբեր ամսվա վերջերին գտնվել է հերթական արձակուրդում, երբ <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> գովազդի և հասարակության հետ կապերի բաժնի էլեկտրոնային փոստին եկել է ինչ-որ կայքից հոդվածի վրա հղում, նաև եղել է այդ հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը, որը ռուսերեն լեզվով էր։ Քանի որ տնօրենը և տեղակալը չեն տիրապետում հայերեն լեզվին, այդ հոդվածները վերոնշյալ բաժնի աշխատակիցները ուղարկել են բանկի ղեկավարներին և վարչության պետերին, ինչը աշխատանքային նորմ է, հետագայում ինքը խնդրել է բաժնի աշխատակիցներին իրեն տրամադրել հոդվածների պատճեները։ 2016թ. հունվարի աշխատանքային առաջին օրերին նույնատիպ հոդվածներ են եղել, իսկ հունվար ամսվա կեսերին ինչ-որ ինտերնետային կայքում հայտնվել է բաց նամակ` ուղղված ՀՀ նախագահին, իրավապահ մարմիններին և կենտրոնական բանկին, որ <<ՎՏԲ-Հայաստան բանկին>> զրկեն բանկային գործունությամբ զբաղվելու լիցենզիայից։ Այդ հարցով զբաղվելու ցուցում բանկի ղեկավարությունից չի ստացել, քանի որ դա իր գործառույթների մեջ չէր մտնում։ Ամռանը իրեն հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարցաքննել են <<Analitik.am>>-ի հոդվածների վերաբերյալ։ Հարցրել են, թե իր մոտ արդյո՞ք չեն պահպանվել վերոնշյալ հոդվածները, չի ճանաչում արդյո՞ք ոմն Արտյոմին, վերջինիս հետ երբևէ հանդիպում ունեցել է, թե` ոչ, ինչին պատասխանել է, որ <<Արմքրայմնյուզ.քոմ>> և <<Անալիտիկ.ԱՄ>>-ի հոդվածները իր մոտ պահպանվել են, դրանք առգրավման համար ներկայացրել է քննիչին։ Քննիչին հայտնել է, որ Արտյոմ անունով անձ չի ճանաչում և նրա հետ հանդիպում չի ունեցել։ Հայտնեց, որ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> հաճախ զանգահարում են տարբեր լրատվամիջոցներ և առաջարկում գովազդել բանկը իրենց կայքերում։ Այդ ժամանակահատվածում, երբ բանկին վարկաբեկող հոդվածներ են տպագրվել, <<Analitik.am>> կայքից ևս եղել է զանգ և գովազդի առաջարկ։ Արդյո՞ք այլ կայքերում ևս եղել են բանկին վարկաբեկող նմանատիպ հոդվածներ, թե՝ ոչ, չգիտի, քանի որ չի հետաքրքրվել, իսկ այդ հոդվածներին ծանոթ է, քանի որ դրանց վրա հղումը ուղարկվել է բանկի գովազդի և հասարակության հետ կապերի բաժնի էլեկտրոնային փոստին։ Այն, թե իբրև Արտակ Գալստյանը տարբեր խոսակցությունների ժամանակ հայտնել է, որ հանդիպել է իր հետ և քննարկել այդ հոդվածները, հայտնեց, որ նման բան չի եղել։ Հայտնեց, որ <<ՎՏԲ-Հայաստան բանկը>> հանդիսանում է ՌԴ-ում գտնվող <<ՎՏԲ>> բանկի դուստր ձեռնարկությունը, բաժնետերերին չի ճանաչում։ Գիտի, որ ՌԴ Կառավարությունը ունի բաժնեմաս, բաժնետերերից մեկն էլ ադրբեջանական նավթային ընկերությունն է, որի բաժնեմասը կազմում է 2.95%։ Վարկաբեկիչ հոդվածով կոչ էր արվում վարկառուներին և ավանդատուներին հրաժարվել <<ՎՏԲ>>-ի ծառայություններից, քանի որ իբր այդ գումարներն ուղարկում են Ադրբեջան, այդ գումարներով գնվում է զենք, ինչն օգտագործվում է Հայաստանի դեմ։ Հոդվածի հեղինակը նշված հետևության էր հանգել` հաշվի առնելով, որ <<ՎՏԲ>> խմբի կազմում գործող <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> մոտ 2.95% բաժնեմաս պատկանում է ադրբեջանական նավթային ընկերությանը։ Նշեց նաև, որ բանկի գովազդի և հասարակության հետ կապերի բաժին զանգ եղել է, առաջարկել են գովազդել իրենց բանկն այդ կայքում, բայց թե որ կայքի աշխատակից է զանգահարել, չի հիշում։ Դրա մասին տեղեկացվել է գովազդի բաժնի աշխատակիցների կողմից, պատահաբար, քանի որ դրա հետ կապված աշխատանքային որևէ պարտականություն չի ունեցել>>։
Վկա Նարեկ Սադոյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<2015թ. վերջերից մինչև 2016թ. սկիզբն ընկած ժամանակահատվածում <<Անալիտիկ.ամ>> կայքում եղել են <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող որոշակի հրապարակումներ, համաձայն որոնց` այդ բանկը ներկայացվել է որպես ադրբեջանական, ներկայացվել է նաև, որ այն գործունեությունը, որ վարում է <<ՎՏԲ-Հայաստան բանկը>>, չի բխում Հայաստանի շահերից և այլն։ Որքանով որ տեղյակ է, 2016թ. որպես <<Անալիտիկ.ամ>> կայքի աշխատակիցը զանգահարել են <<ՎՏԲ-Հայաստան բանկ>>, առաջարկել է կնքել ֆինանսական համագործակցության ինչ-որ պայմանագիր, որով այդ ընկերությունը պետք է ծառայություններ մատուցեր բանկին։ Այդպիսի պայմանագիր չի կնքվել, քանի որ իր կարծիքով բանկին այդ ծառայություններն անհրաժեշտ չէին, բացի այդ, այդ առաջարկն արվել է այն ընկերությունից, որը լրատվամիջոցներում բանկի վերաբերյալ վարկաբեկիչ հրապարակումներ էր տեղադրում, այսինքն` տրամաբանություն չկար որևէ կերպ համագործակցել տվյալ ընկերության հետ։
Այդ հրապարակումներից մի քանիսը կարդացել է, այդ կայքի դեմ քաղաքացիական հայց են ներկայացրել դատարան` պահանջելով հերքել այդ հրապարակումները և ներկա պահին այդ քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է։ Դժվարացավ վերհիշել, թե քաղաքացիական հայցը դատարան է ներկայացվել հրապարակումները դադարեցնելուց հետո, թե մինչ այդ։
Այն հարցին թե, ով և որ ստորաբաժանումն է զբաղվում այդպիսի պայմանագրեր կազմելով, հայտնեց, որ այդ գործառույթի մեջ ներգրավված են բանկի մի շարք ստորաբաժանումներ և ամեն պայմանագիր իր առանձնահատկությունն ունի. քանի որ տվյալ պայմանագրի առարկային ծանոթ չէ, չգիտի, թե այդ պայմանագիրը կոնկրետ որ ստորաբաժանումներով պետք է անցներ։ Պայմանագրերը վերջում են գալիս իրավաբանական վարչություն և իրենք միայն նայում են, թե պայմանագիրը իրավական տեսանկյունից կազմված է ճիշտ, որից հետո միայն պայմանագիրը ստորագրվում է։
Որքանով տեղյակ է, այդ առաջարկը եղել է բանավոր և եղել է առնվազն մեկ զանգ։ Դժվարացավ վերհիշել, թե ընդհանրապես լրատվամիջոցների հետ պայմանագրեր կնքել են, թե` ոչ, սակայն չբացառեց, որ կնքած լինեն։
Նշել է, որ համագործակցային պայմանագրեր կնքելն արտառոց երևույթ չեն, այսինքն` բանկին առաջարկ է արվում, թե համագործակցությանն առարկան ինչ է լինելու, և բանկն էլ որոշում է կնքել պայմանագիր, թե` ոչ։ Տվյալ դեպքը արտառոց էր նրանով, որ այդպիսի բո-վանդակությամբ հրապարակումներ էին եղել, որից հետո է համագործակցության վերաբերյալ հեռախոսազանգ կատարվել։
Հայտնել է, որ <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> սեփականատերը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության <<ՎՏԲ>> բանկը, իսկ բանկի 2.3 կամ 2.5% բաժնեմասի սեփականատեր է հանդիսանում ադրբեջանական ծագում ունեցող ինչ-որ ընկերություն։ Հայտնել է, որ այդ ադրբեջանական կազմակերպությունը <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Հայաստանի բանկի շահույթի տոկոսը չգիտի, տեղյակ չէ` շահույթն ինչպես է բաշխվում, ադրբեջանական կազմակերպությանը ևս բաշխվում է, թե`ոչ։ Հարցին, թե տվյալ խնդրի շուրջ <<ՎՏԲ-Հայաստան բանկի>> գործունեությունն այլ կայքեր լուսաբանել են, թե` ոչ, հայտնել է, որ ևս մեկ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն է նման հրապարակումներ արել։ Նշել է, որ Արտակ Գալստյանի հետ հանդիպել է մեկ անգամ, բանկում՝ կապված վերջինս որդու հետ, ով որոշակի քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել բանկի հետ, Արտակի հետ քննարկել են միայն այդ հարցը։ Արտակին երբևէ չի այցելել, Արտակին գումար չեն առաջարկել։ Տեղյակ չէ, որ այլ կայքերում բանկի վերաբերյալ հրապարակումներ եղել են, թե`ոչ։ Եթե այդ կայքերից զանգահարեին իրենց գովազդային առաջարկություն անելու համար, ինքը հստակ չի կարող ասել, թե բանկը դրան ինչպես կարձագանքեր։
Չգիտի, թե ովքեր են այդ կայքերի սեփականատերերը, տեղյակ է միայն, որ Անի Հովհաննիսյանը <<Անալիտիկ.ամ>> կայքի տնօրենն է։ Չգիտի, թե Արտակ Գալստյանը որ կայքի հետ կապ ունի։ Բանկի վերաբերյալ հոդվածները եղել են այն մասին, թե իբր բանկն ադրբեջանական է, ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորներին և հերոսներին դատի է տվել։ Այդ հրապարակումների համար դատի են տվել միայն <<Անալիտիկ.ամ>> կայքին, իսկ մյուս կազմակերպության հասցեն չեն իմացել, դրա համար նրա դեմ քաղաքացիական հայց չեն ներկայացրել։ Նշել է, որ <<Ալգա>> ընկերությունը ևս նույնաբովանդակ հրապարակումներ է արել։ Նշել է, որ համագործակցության, մասնավորապես` ինչ-որ ծառայություններ մատուցելու վերաբերյալ բանկ կատարված հեռախոսազանգի մասին գիտի բանկի այլ ստորաբաժանման աշխատակիցներից, իսկ թե կոնկրետ ով է հայտնել, չի հիշում։ Հաշվի առնելով, որ <<Անալիտիկ.ամ>> կայքի հետ պայմանագիր չի կնքվել` կարող է վստահաբար փաստել, որ այդ առաջարկը մերժվել է։
Նշել է նաև, որ չգիտի, թե բանկի աշխատակիցների հեռախոսազրույցները ձայնագրվում են, թե` ոչ>>։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի` <<Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. հուլիսի 16-ի ԵԱՔԴ/0882/10/16 որոշման հիման վրա <<ԱրմենՏԵլ>> ՓԲ ընկերությունից ստացված և քրեական գործին կցված՝ Ինգա Սամվելի Կիրակոսյանի բնակարանի 010-525308 և <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության 010-513749 հեռախոսահամարների միջև 2016թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակի առկայությամբ և այն զննելու արձանագրությամբ, որոնց համաձայն` <<2016թ. մարտի 10-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Ինգա Կիրակոսյանի բնակարանի 010-525308 հեռախոսահամարի և <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության 010-513749 հեռախոսահամարի միջև կայացել են ընդհանուր չորս հեռախոսային զանգեր, մասնավորապես`
2016թ. մարտի 10-ին` ժամը 11.39-ին իր բնակարանի ֆիքսված 010-525308 հեռախո-սահամարից Ինգա Կիրակոսյանը զանգահարել է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության 010-513749 համարին, բանկի աշխատակցի հետ հաղորդակցվել 213 վայրկյան։
2016թ. մարտի 11-ին` ժամը 11.53-ին նույն ուղղությամբ կատարվել է երկրորդ զանգը, հեռախոսային խոսակցությունը տևել է 55 վայրկյան։
2016թ. մարտի 14-ին` ժամը 11.03-ին նույն ուղղությամբ կատարվել է երրորդ հեռախոսազանգը, հեռախոսազրույցը տևել է 56 վայրկյան։
2016թ. մարտի 15-ին ժամը 11.03-ին` <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության 010-513749 հեռախոսահամարից զանգ է կատարվել Ինգա Կիրակոսյանի բնակարանի 010-525308 հեռախոսահամարին, խոսակցությունը տևել է 262 վայրկյան, իսկ նույն ուղղությամբ ժամը 11.30-ին կայացած հերթական հեռախոսազրույցը` 17 վայրկյան>>։
Գործով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի անվամբ հաշվառված, սակայն Ինգա Կիրակոսյանի շահագործած /ըստ վերջինիս դատաքննական ցուցմունքի/ 096-033603 բջջա-յին հեռախոսահամարից 010-513749 հեռախոսահամարին կատարվել է մուտքային զանգ 2016թ. ապրիլի 4-ին՝ ժամը 16։37-ին, հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 59 վայրկյան։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի` <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության կողմից գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրած՝ բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի և որպես <<Analitik.am>> լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա ներկայացած անձի հետ 2016թ. մարտի 15-ին 010-525308 հեռախոսահամարով կայացած հեռախոսազրույցի ձայնագրության լազերային կրիչի առկայությամբ և այն զննելու մասին արձանագրությամբ, որոնց համաձայն` <<հեռախոսազանգը կատարում է Ա.Մնացականյանը, պարզելով, որ այդ զանգին պատասխանում է Ինգան` հեռախոսազրույցի ընթացքում հիշեցնում է նախորդ օրը տեղի ունեցած խոսակցությունը, Ինգայից ճշգրտում է մատուցվող ծառայությունների բնույթը, ամսեկան արժեքը, առաջարկում բանկին ներկայացնել մատուցվելիք ծառա-յությունների առաջարկի գրավոր տարբերակը։ Ի պատասխան` <<Analitik.am>> լրատվական կայքի աշխատակից Ինգան <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության աշխատակցուհի Արմինեին տեղեկացնում է, որ տարվա կտրվածքով համագործակցելու և <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գործունեությունը գովազդելու դեպքում ամսական վճարը կազմելու է մեկ միլիոն ՀՀ դրամ>>։
<<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության անվտանգության վարչության պետ Էդուարդ Ղումաշյանից 2016թ. հուլիսի 19-ին առգրավված՝ <<Armcrimenews.com>> լրատվական կայքով 2015թ. նոյեմբերի 30-ից մինչև 2016թ. մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված՝ թվով 47 և <<Analitik.am>> լրատվական կայքով՝ 2016թ. փետրվարի 2-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված՝ թվով 20 հրապարակումների զննման մասին արձանագրությամբ, որի համաձայն` <<2016թ. փետրվարի 2-ից հետո <<Armcrimenews.com>> և <<Analitik.am>> լրատվական կայքերում <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության վերաբերյալ կատարված հրապարակումներում այն ներկայացվում է որպես ադրբեջանական և թշնամի, իսկ բանկի գործունեությունը` որպես Հայաստանի տնտեսությունը քայքայող և ՀՀ քաղաքացիների համար վնասակար։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մայիսի 16-ի որոշմամբ իրականացված քննչական գործողության` հեռախոսային խոսակցությունների լսման և ձայնագրառման արդյունքներով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների ձեռք բերված և նախաքննական մարմնին տրամադրած` Արտակ Գալստյանի 098-670202 բջջային հեռախոսահամարով 2016թ. մայիսի 18-ից մինչև մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում կայացած հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումներ պարունակող լազերային սկավառակի առկայությամբ և այն զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որոնց` 2016թ. մայիսի 18-ին՝ ժամը 18։22-ին, Արտակ Գալստյանի շահագործած 098-670202 հեռախոսահամարից ելքային զանգ է կատարվել 091-420551 բջջային հեռախոսահամարին, որի ժամանակ 091-420551 հեռախոսահամարի զրուցակից կնոջը՝ ըստ դիմելաձևի՝ Ռուզանին /ըստ դատաքննության արդյունքների` վկա Ռուզանն Ազրոյանին/, Արտակ Գալստյանը հայտնել է, որ եկել է կանանց գաղութ՝ Անիին օգնելու։ Հայտնել է նաև, որ եթե կարողանա Անիին հանել, առաջինն ինքն է վերջինիս ոտքերը կոտրելու, քանի որ միայն նրա նման <<անասուն>>-ը կարող էր <<ՎՏԲ>>-ի թեմայի մեջ փորձել փող աշխատել>>։
42. Առաջին ատյանի դատարանում հետազոտվել են նաև միաժամանակ շորթման երկու դրվագներին վերաբերելի հետևյալ ապացույցները:
2016թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված՝ <<PRINCO BUDGET>> տեսակի, <<CD-R>> ձևաչափի լազերային սկավառակի վրա առկա ձայնագրությունը զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` ձայնագրառման տևողությունը 52 րոպե 53 վայրկյան է։
Ձայնագրառման խոսակցության բովանդակությունից պարզվել է, որ զրույցին մասնակցել են երեք տղամարդ, որոնցից մեկը, ըստ դիմելաձևի <<Վանոյի Արտակ>>-ն է, մյուսը՝ գործով ամբաստանյալ Անի Հովհանիսյանի եղբայր Գոռ Հովհաննիսյանը, երրորդ անձի ինքնությունը հայտնի չէ։
Խոսակցությունը տեղի է ունեցել Անի Հովհաննիսյանի ու նրա օգնական Վարդիթեր Գիշյանի ձերբակալման 72 ժամը լրանալու նախորդ օրը՝ 2016թ. մայիսի 5-ին, <<Վանոյի Արտակ>>-ի աշխատավայրում։
Զննությամբ պարզվել է, որ <<<<Վանոյի Արտակ>>-ը հայտնում է զրուցակիցներին, որ <<ՎՏԲ>> բանկի իրավաբանական վարչության պետն ու անվտանգության պետը եկել են իր մոտ ու իրեն և Անիին առաջարկել են մեկ միլիոն դրամ՝ ՎՏԲ-ի թեմայով հրապարակումները դադարեցնելու համար /Արտակի խոսքերով՝ <<Որ ՎՏԲ-ի թեմայից իրենք դուրս գան>>/։ Ըստ Արտակի խոսքերի` երբ հիշյալ անձինք հարցրել են, թե կարո՞ղ են, արդյոք, ռուսներին ասել, որ իրենք պատրաստ են հանդիպել, ինքը դրական պատասխան է տվել, միաժամանակ ասել, որ հանդիպման վայրն ինքն է որոշելու։ Իրավաբանական վարչության և անվտանգության պետի հարցին, թե ինչու, ինքը պատասխանել է, որպեսզի նրանց գլուխները պոկի ու մատաղ անի/Լավ չլսվելու պատճառով հնարավոր չէ հասկանալ պատճառաբանությունը/։ Այսինքն՝ Արտակի խոսքերից հասկացվում է, որ ինքը հրաժարվել է դրանից, իսկ Անին հրաժարվելու պատճառով <<շոկ>>-ի մեջ է ընկել/չի հասկացվում՝ ինչու է հրաժարվել, երեք միլիոն թիվ է շոշափվում/։
-<<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության կապակցությամբ <<Վանոյի Արտակ>>-ը հայտնել է նաև, որ Անի Հովհաննիսյանը գնացել է Ռուսաստանի դեսպանի մոտ ու փող է ուզել նրանից։ <<Վանոյի Արտակ>>-ի ասելով՝ այդ մասին իրեն զանգել ու հայտնել են, որից հետո ինքը Անիին կանչել ու <<շան լափը թափել է նրա գլխին>>։ Նրա խոսքերով՝ իրենք հաղորդում են գրել ՀՀ Նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ-ում գործ է քննվում այդ կապակցությամբ, իսկ Անին գնացել ու փող է ուզել դեսպանից։ Դրանից հետո էլ Անին զանգել է ՎՏԲ բանկ, ասել է՝ եկեք ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքենք, իսկ բանկը հաջորդ օրը դա հրապարակել է։
-Շարունակելով՝ <<Վանոյի Արտակ>>-ը հաղորդել է նաև, որ, երբ ինքը 2014թ-ին Հովհաննես Եսայանին պայմանական վաղակետով <<կլոր>>-ից /նկատի ունի ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> ՔԿՀ-ն/ ազատելու ժամանակ Անի Հովհաննիսյանին միտումնավոր տարել է իր հետ։ Անիի հարցին, թե ինչու է իրեն տարել այնտեղ, ինքը պատասխանել է վերջինիս, որ սթափվի, որ իմանա, նրա վերջին էլ է այնտեղ։
-<<Վանոյի Արտակ>>-ն իր զայրույթն է արտահայտել նաև այն բանի կապակցությամբ, որ Անին <<խելքը գցել է>>, գնացել ու ԱԱԾ տնօրենի եղբորից փող է շորթել։
Տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացությամբ և կից հավելվածով, համաձայն որոնց` փորձաքննությանն է ներկայացվել 2016թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված՝ <<PRINCO BUDGET>> ապրանքանիշի, <<CD-R>> ձևաչափի լազերային սկավառակ /սերիական համարը` <<P448160113030311>>/, որի վրա առկա է <<Track01>> անվանմամբ մեկ ֆայլ՝ <<cda>> ֆորմատի /սկավառակը գրառվել է որպես ձայնասկավառակ /AudioCD//։ Հետազոտելի ֆայլը հանդիսանում է 52 րոպե 53 վայրկյան ընդհանուր տևողությամբ ձայնագրություն։ Ձայնագրությունը պարունակում է 51 րոպե 03 վայրկյան տևողությամբ խոսակցություն։ Ձայնագրությունն ամբողջական է և դրանում ընդհատումներ չեն հայտնաբերվել։ Ձայնագրված բուն խոսակցությունն ամենայն հավանականությամբ ընթացել է ինչ-որ մի փակ տարածքում /սենյակ, գրասենյակ և այլն/։ Ձայնագրված խոսակցությանը հիմնականում մասնակցում են երեք տղամարդ։ Տղամարդկանցից մեկին զրուցակիցները դիմում են <<Գոռ>> անունով, երկրորդին՝ <<Արտակ>> անունով։ Երրորդ զրուցակցի անունը խոսակցության ընթացքում չի հնչում։ Ձայնագրության մեջ խոսակցության բովանդակային փոփոխության հետքեր չեն հայտնաբերվել, ձայնագրված խոսակցությունը վերծանվել է եզրակացությանը կից հավելվածում։
Խոսակցության մասնակից <<Արտակ>> անունով անձի և երրորդ տղամարդու /ում անունը չի հնչում/ բանավոր խոսքերը /ձայները/ պիտանի են նույնացմանն ուղղված հետազոտություններ անցկացնելու համար։ Խոսակցության մասնակից <<Գոռ>> անունով անձի բանավոր խոսքը /ձայնը/ պիտանի չէ նույնացմանն ուղղված հետազոտություններ անցկացնելու համար՝ բանավոր խոսքի սակավության և խոսքային այդ սակավ ծավալում անձն անհատականացնող հատկանիշների անբավարարության պատճառով։ Փորձաքննությանը տրամադրված լազերային սկավառակի վրա գրառված ձայնագրությունը բնօրինակ չէ, հետազոտելի ձայնագրության մեջ մոնտաժմանը բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել։ Ձայնագրված խոսակցության մեջ <<Արտակ>> անունով հանդես եկող անձի բանավոր խոսքը պատկանում է Արտակ Գավրուշայի Գալստյանին,իսկ խոսակցության մասնակից երրորդ տղամարդու խոսքը /ում անունը խոսակցության ընթացքում չի հնչում/ պատկանում է Մհեր Աշոտի Փարվանյանին։
Տեսաձայնագրային փորձաքննության թիվ 35451606 եզրակացությանը կից՝ ձայնագրված խոսակցության վերծանման համաձայն`
/Ծանոթություն՝ <<Մ.Փ.>> տառերով նշված անձի խոսքերը պատկանում են վկա Մհեր Փարվանյանին, <<Ա.Գ.>> տառերով նշված անձի խոսակցությունները՝ գործով մեղադրյալ Արտակ Գալստյանին/. <</…/
Ա. Գ. -Իհարկե որ եթե Անին շշկռվի, տենց էշություն անի, իրան հենց ընդե յե կթաղեն։ / То есть չի կարա անի հիմա Անին/։ Բայց որ նման մարթիկ կան էտի ես գիդեի։ ... ...։ Հարուր անքամ ասել եմ մի արա։ Փուռը կտան քեզ։ Դաժե էն Հովանես Եսայանին, որ մենք ազատեցինք ... փագեցին, ես պատահական չէր, զանգի Անիին ասի հետս վեկալեցի հետը տա-հետս տարա բեռթ։ Բեռթերի դե-դը-դեմից, որ Հովիկին հանում էի՝ Հովանես Եսայանին, Անին առաչինն էր, որ իրանից ինտեռվյու վեկալավ, վեռչում ասեց չհասկացա ինձ խի՞ բերիր, ասի որ տենաս ապագատ ու խելքի գաս։ Չբերես հասցնես նրան, որ մի օր էլ գամ քեզ սենց հանեմ։ Պառզ խոսում եմ։ Էն որ Անին հանցագոռծ ա՝ դա միանշանակ։ Ես մոռանում եմ էն թեման նրանց հասնում ա թե չէ։ Ինքը հանցագործ ա, ընգեր, ինքը շորթում ա արե։ Անին սաղ վաղտ էլ ...։ Սաղ վախտ ասել եմ ախպեր յան տուր, մի արա տենց բան։
Տ – Ընդեղ ընտանիքի հետ կապված ինչ-որ հարց ա։
Ա. Գ. -Ախպեր ի՞նչ կապ ունի ընգեր, հիմա դե /հա բա/։ Մտի քո-դու քու կայքը ախպեր, մտի նայի ..., մարթու կնգա հասցեին ինչ ասես գրել ա ընգեր, կնիկը ընտանիք չի՞։
Տ – Ախպեր բայց Անին փող չի վեկալե։ Անին ընթամենը խոսացել ա, էնի զանգել ա ասել ա որ տենց բան ա ասել, 300.000 դրամ փող կտամ, ամիսը, Անին ինչ-որ մի բան չի ասե, որ ասել ա ես սենց կանեմ, ընենց կանեմ։ Ասենք ո՞նց պտի ապացուցեն։ Ըտե Անիի շորթումը ո՞նց պտի ապացուցեն։
Ա. Գ. -Ընգեր Անիի շորթումը արթեն ապացուցված ա։
Տ -Վարթին փող են տվե։
Ա. Գ. -Վարթը գը-ընգեր, մոռացի որ դու Անիի ախպերն էս։
Տ – Հա, մոռանում եմ Վառթին /փող են տվե/։
Ա. Գ. -Դու պատկերցրա Տիգրան Ուրիխանյանն էս։
Տ – Հա։
Ա. Գ. -Գնում եմ, գնում էս հաղորթում էս տալի 6-րդ վարչուցյուն։ Ասում էս՝ էս մեր ընգերը ընձնի շորթում ա։ Էս մարթու հետևից պռասլուշկա են դնում, զապիս են անում։ Փողի վրա գրում են շորթում, էս մարթը գալիս ա էտ փողը վեկալում ա։ Դու էս ստեղ, վեռչում էլ ասում ենք ապե չէ, ինքը շորթող չի, ի՞շ կանես դու։ Կասես ախպեր էլ ի՞նչ անեմ։ Փողն էլ ձեռը բռնին էլ ի՞նչ անեմ։ Էտ քո ասածով պտի մարթ չդատեք ընգեր։
Մ. Փ. – Իսկ էտ օքնականը ցուցմունք տվել ա՞ Անիի դեմ։
Ա. Գ. -Հըլը չունեն։ Դե Տիգրանը նենց ա ասե որ вроде ոչ ես, ոչ օքնականս։
Մ. Փ. – Չէ, չէ Անիի օքնականը։
Տ – Անիի օքնականը։
Ա. Գ. -Անիի օքնականը ասել ա ախպեր ջան ինձ ասել ա գնա փող /վեկալ/, փող են տալու, զգուշ կլես, զգուշ կվեռցնես։ Մենակ էտքանը հերիք ա, sms–կեքը հերիք ա, էտ ապուշ պայմանագիրը որ տարե դրել ա ընդե էտի հերիք ա։
Մ. Փ. – Ի՞շ պայմանագիր։
Ա. Գ. -Տվե պայմանագիր ա սարքե հենց իմացել ա էսի բռնվել ա, որ վռոձի Ուրիխանյանի հետ պայմանագիր պտի կնքեր։ ... /օրինակ/ ախպեր ջան, եթե Ուրիխանյանի էտ աշխատողտ պտի պայմանագիր կնքեր խի՞ ա /քո սումկում/։ Գոնե աշխատողի մոտ էտ պայմանագիրը վեկալած ըլնեին։ Միտքը հասկացա՞ր։ Էս էլ ախպեր աշխատողս գնացել ա պայմանագիր կնքելու, էս ի՞նչ կինո եք սարքում։ Ոչ թե աշխատողիտ ղրգում էս փողն ա վերցնում ախպեր ջան, մի հատ էլ sms-կա էս գրում ախպեր ջան, էտ զանգերն ունեն /երևի/։ ... զանգում ա Անիին ասում ա ստե <<КГБ>>-ից ոնց որ մարթ կա, Անին նամակ ա գրում ասում ա փողը չվերցնես։ Ի՞նչ ա պետք էլ ինձ ապացուցելու, որ դա շորթում ա։ Սխալ ե՞մ։
/…/
Ա. Գ. -Ընգեր հիմա դե ես ունեմ մեդիա, քեզ պառզ եմ ասում, նույն <<ВТБ>>-ի թեմայով, ... ...։ <<ВТБ>>-ի իրավաբանական վարչուցյան պետն ա, անվտանգուցյան ... ..., գիդե՞ս իշքան էր ասե, որ թեմայից դուռս գանք /ընթամենը/։ Մեկ միլիոն դոլար։
Ուշադիր /նայի/ ասի ... բան էս ասում։ Կարա՞նք Գուսևին ասենք որ պատրաստ էս հանդիպման։ Ասի՝ միանշանակ ապե, բայց տեղը ես եմ որոշում։ /Ասեց բա խի՞/, ասի ... ..., բա խի՞ ..., ասի որ գլուխը կդրեմ ... ոտերի տակ մատաղ անեմ, ք-մ ձեր լավը, դու էտ ո՞ւմ եք ...։ Քուրտ մի շաբաթ դեպրեսիայի մեչ ընգավ։
/…/
Ա. Գ. -Անին ախպեր ջան ո՞նց ասեմ քեզ, նույնիսկ էս <<ВТБ>>-ի թեմայով ախպեր որ գնացել ա Ռուսաստանի դեսպանից փող էր ուզե ախպեր։ Ինձ զանգին ասին ախպեր։ Կանչել եմ ստե շան լափը, դու լավ չե՞ս ախչիկ ջան։ Մենք էս թեմայով աֆիցիալ ախպեր ջան հաղորդում ենք տալիս հանրա-գլխավոր դատախազին։ ԱԱԾ։ ԱԱԾ-ում քննուցյուն ա գնում։ Մենք գնում ենք ցուցմունքներ ենք տալի, դու էս թեմայի մեչ էս, գնում էս դեսպանից փող էս ուզում։ Հետո էլ ախպեր ջան լրագրողտ զանգում ա <<ВТБ>> բանկ, ասում ա ախպեր մեր հետ ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքեք։ <<ВТБ>>-ն հաջորթ օրը դա հրապարակեց ընգեր։ Ասում ա ոնց են ապացուցում, ապե նոր ա՞ ապացուցված ապե, մինչև էտ պռոստը կարողացել եմ պահեմ։
/…/>>
Տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 15-ի թիվ 39351606 եզրակացությամբ և կից հավելվածով, համաձայն որոնց` նախաքննական մարմնին Արտակ Գալստյանի պաշտպան, <<Ալգա>> փաստաբանական գրասենյակի հիմնադիր Սուսաննա Սարգսյանի ներկայացրած և փորձաքննությանը տրամադրված <<Princo>> ապրանքանիշի լազերային սկավառակի /սերիական համարը` <<M3I65529674-1234>>/ վրա առկա են <<NVEExport.0002>> անվանմամբ մեկ ֆայլ՝ <<mpeg>> ֆորմատի և <<Голос-012>> անվանմամբ մեկ ֆայլ՝ <<mpeg-4>> ֆորմատի, որոնցից <<NVEExport.0002>> անվանմամբ ֆայլը պարունակում է 58 րոպե 02 վայրկյան ընդհանուր տևողությամբ տեսաձայնագրություն, իսկ <<Голос-012>> անվանմամբ ֆայլը` 41 րոպե 32 վայրկյան ընդհանուր տևողությամբ ձայնագրություն։ Տեսաձայնագրությունը և ձայնագրությունը պարունակում են միևնույն խոսակցությունը՝ ձայնագրության համապատասխան տևողությամբ։
Հետազոտելի <<NVEExport.0002>> անվանմամբ ֆայլի տեսաձայնագրությունը և <<Голос-012>> անվանմամբ ֆայլի ձայնագրությունը բնօրինակներ չեն, <<Голос-012>> անվանմամբ ֆայլի ձայնագրությունը ամբողջական է՝ անընդհատ, և դրանում մոնտաժման բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել։ Տեսաձայնագրված /ձայնագրված/ խոսակցությունն ընթացել է փակ տարածքում /սենյակ, գրասենյակ և այլն/։
Տեսաձայնագրված /ձայնագրված/ խոսակցությանը հիմնականում մասնակցում են չորս անձ՝ երեք տղամարդ և մեկ կին, խոսակցության ընթացքում կնոջը դիմում են <<Սուսաննա>> /<<Սուսաննա Սարգսյան>>/ անունով։ Տղամարդկանցից առաջինին դիմում են <<Կարեն>> անունով, երկրորդին՝ <<Գոռ>>, իսկ երրորդին` <<Արտակ>> անուններով։
Խոսակցության մասնակիցներ <<Սուսաննա>> և <<Գոռ>> անուններով անձանց բանավոր խոսքերը /ձայները/ պիտանի չեն նույնացմանն ուղղված հետազոտություններ անցկացնելու համար՝ բանավոր խոսքի սակավության և խոսքային այդ սակավ ծավալում անձն անհատականացնող հատկանիշների անբավարարության պատճառով։
Խոսակցության մասնակիցներ <<Կարեն>> և <<Արտակ>> անուններով անձանց բանավոր խոսքերը /ձայները/ պիտանի են նույնացմանն ուղղված հետազոտություններ անցկացնելու համար։
Հետազոտելի՝ <<NVEExport.0002>> և <<Голос-012>> անվանումներով ֆայլերի տեսաձայ-նագրված /ձայնագրված/ խոսակցության մեջ՝ <<Արտակ>> անունով հանդես եկող անձի բանավոր խոսքը պատկանում է Արտակ Գավրուշայի Գալստյանին։
Թիվ 59103216 քրեական գործի շրջանակներում 2016թ. օգոստոսի 15-ին կայացված տեսաձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ նշանակված փորձաքննությամբ հետազոտված և տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացության մեջ արտացոլված ձայնագրությունում <<Արտակ>> անունով հանդես եկող անձի բանավոր խոսքը դարձյալ պատկանում է Արտակ Գավրուշայի Գալստյանին։
Պարզել, թե վերը նշված եզրակացության շրջանակներում հետազոտված ձայնագրության, և սույն փորձաքննության շրջանակներում հետազոտված տեսաձայնագրության և ձայնագրության մեջ առկա խոսակցությունների մասնակից <<Գոռ>> անունով հանդես է գալիս միևնույն անձը, և այդ անձի բանավոր խոսքը /ձայնը/ պատկանում է քրեական գործով վկա Գոռ Հովհաննիսյանին, հնարավոր չէ՝ հետազոտելի տեսաձայնագրության և ձայնագրությունների խոսակցություններում <<Գոռ>> անունից հանդես եկող անձի բանավոր խոսքի /ձայնի/, նույնացմանն ուղղված հետազոտությունների համար ոչ պիտանի լինելու պատճառով։
43. Առաջին ատյանի դատարանում հետազոտվել են նաև ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի մեղադրանքի հիմքում դրված առանձին ապացույցների հավաստիությունը հաստատող ապացույցներ։
Այսպես, վկա Ռուզաննա Ազրոյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<մի քանի ամիս առաջ քննչական ծառայությունից իրեն կանչել և որոշակի հարցեր են տվել։ Հարցրել են, թե Արտակ Գալստյանին որտեղից է ճանաչում, ինչ գործերով է նրա հետ առնչվել, ճանաչում է Անի Հովհաննիսյանին, թե՝ ոչ, ինչին պատասխանել է, որ փաստաբան է, Արտակ Գալստյանը հանդիսացել է իր վստահորդը, նրան փաստաբանական ծառայություն է մատուցել։ Նշել է նաև, որ Անի Հովհաննիսյանին չի ճանաչում։ Երբ իրեն հարցրել են իր և Արտակ Գալստյանի հեռախոսային խոսակցությունների մասին, հայտնել է, որ դրանց բովանդակությունը չի հիշում, քանի որ դրանցից անցել էր մոտ 1.5 տարի։ Իրեն բանավոր կերպով հիշեցրել են մի քանի խոսակցությունների ձայնագրություններ, որոնք լսելով` հայտնել է, որ եթե իր ձայնն է և իր հեռախոսահամարը, բնականաբար, նման խոսակցություններ եղել են։ Ձայնագրությունն իր մոտ չեն վերարտադրել, ընդամենը հիշեցրել են և ինքը հայտնել է, որ որոշ բաներ հիշում է։ Հետագայում շփումները Արտակ Գալստյանի հետ շարունակվել են, քանի որ ունեին ընդհանուր ծանոթներ, նրան որոշակի խորհրդատվություն է տրամադրել։ Թե ով ում է զանգել, ինքը` Արտակին, թե` հակառակը, հստակ դժվարացավ վերհիշել։ Ենթադրեց, որ Արտակն է զանգել, բայց թե ինչի վերաբերյալ են խոսել, դժվարացավ վերհիշել։ Ենթադրեց, որ խոսակցությունը վերաբերել է Անի Հովհաննիսյանին կամ լրատվամիջոցներին։ Նշեց, որ Արտակը իրեն չի առաջարկել լինել նրա ներկայացուցիչը, եթե նա Անիի պահով քաղաքացիական հայցով դիմեր դատարան, նշեց, որ նման առաջարկ լինել չէր կարող, քանի որ քաղաքացիական իրավունքի մասնագետ չէ, մասնագիտացված է վարչական գործերով։ Միևնույն ժամանակ վերհիշեց, որ եղել է խոսակցություն, երբ Արտակը տեղեկացրել է, որ հնարավոր է վերջինս լինի Անի Հովհաննիսյանի պաշտպանը։ Նշեց, որ փաստաբան Սուսաննա Սարգսյանին ըստ էության չի ճանաչում, նրան տեսել է մեկ անգամ, մրցանակաբաշխության ժամանակ, որի ընթացքում Սուսաննան հայտնել է, որ նա է ստանձնել Արտակի պաշտպանը, նշել նաև, որ ամեն ինչ նորմալ է։ Իրենց այդ խոսակցությունը տևել է 30 վայրկյան։
Հայտնել է, որ իր հեռախոսահամարն է` 091-420551, սակայն Արտակի հեռախոսահամարը չի հիշում, այն նույնիսկ իր բջջայինում հիշեցված չէր։ Անիի վերաբերյալ Արտակի խոսակցությունը հիշում է շատ աղոտ, այն զուտ կենցաղային էր։
Նախաքննական հակասական ցուցմունքները հրապարակելուց հետո` նշել է, որ ի սկզբանե իր և Արտակի խոսակցության բովանդակություն չէր հիշում, իսկ երբ քննիչը տեղեկացրել է, որ կա դրա ձայնագրությունը, որում այսպիսի բան է ասվել, պատասխանել է, եթե կա նման ձայնագրություն, ուրեմն այդպիսի խոսակցություն եղել է։ Քաղաքացիական հայցի վերաբերյալ նախաքննական հակասական ցուցմունքի հրապարակումից հետո պնդեց, որ նման խոսակցություն եղել է, հնարավոր է, որ ինքը խորհրդատվություն է տրամադրել, բայց միանշանակ է, որ այդ <<գործը չի վերցրել>>։ Հայտնեց, որ Արտակը, իրոք, փաստաբանական գաղտնիք պարունակող որոշակի տվյալներ էր իրեն հաղորդել, որն արվել էր այն բանի համար, որ ինքը կարողանար նրան ճիշտ ուղղություն տալ։ Քանի որ քրեականի իրավունքի մասնագետ չէ, <<ռիսկի>> մասին հրապարակված բացականչությունը չի արել, սակայն երբ քննիչը իրեն հարցրել է ինքը կաներ նման բացականչություն, ասել է, թե ինչի չէր անի, որովհետև, իրոք, մեծ ռիսկի է գնալ դեսպանի մոտ և այլն, սակայն նշեց, որ դա իր արտահայտությունը չէ>>։
Վկա Մհեր Փարվանյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<Անի Հովհաննիսյանն իր ընկերոջ` Գոռ Հովհաննիսյանի քույրն է։ Անի Հովհաննիսյանի ձերբակալման ժամանակ ինքն ու Գոռն այցելել են Արտակ Գալստյանի մոտ` իրավաբանական գրասենյակ, որ հասկանան, թե ինչ ճանապարհով կարող էին Անիին օգնել։ Խոսակցության բնույթն այն էր, որ Արտակ Գալստյանի կողմից Անիի հասցեին հերյուրանքներ էին հնչեցվել, որի նպատակը Գոռից կաշառքի ստանալն էր։ Ընդհանուր խոսակցությունը եղել է Անիի մասին, Արտակն ասել է, որ Անին խարդախ է, շորթող է, թեև որևէ հիմնավորումներ չի ներկայացրել, խոսել է նաև <<ՎՏԲ -Հայաստան բանկի>> մասին` նշելով, որ <<ՎՏԲ -Հայաստան բանկն>> իրեն մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է առաջարկել` բանկի նկատմամբ լրագրողական հետապնդումը դադարեցնելու համար։ Նշեց, որ չի հիշում, թե Արտակ Գալստյանի և իրենց միջև որևէ պայմանագիր կնքվել է, թե` ոչ։ Արտակ Գալստյանը հայտնել է նաև, եթե նա Անիին հորդորի մեղքն ընդունել, վերջինս այն կընդունի։ Արտակը գործը նկարագրել և ներկայացրել է էությունը` ասելով, որ եթե ինչ-որ աղջկա հաջողվի վկա դարձնել, Անիի հոդվածի խնդիրը կլուծվի։ Այդ զրույցից է տեղեկացել, որ Անիի վերաբերյալ գործը քննվում էր Հատուկ քննչական ծառայությունում։ Նշել է, որ չի հիշում, թե արդյոք դեսպանի մասին որևէ հիշատակում եղել է, թե` ոչ։ Նշել է, որ առերես հարցաքննվել է Արտակ Գալստյանի հետ, վերջինս հայտնել է, որ իրեն չի ճանաչում և հրաժարվել է հարցերին պատասխանելուց։ Մանրամասները դժվարացավ վերհիշել և խնդրեց հիմք ընդունել նախաքննական ցուցմունքները>>։
44. Առաջին ատյանի դատարանն առանձին-առանձին անդրադառնալով դատաքննությամբ հետազոտված ապացույցների թույլատրելիության խնդրին` պատճառաբանված և հիմնավորված կերպով փաստել է, որ որպես ապացույց անթույլատրելի են՝ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրած՝ բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի և որպես <<Analitik.am>> լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա ներկայացած անձի միջև 2016թ. մարտի 15-ին 010-525308 հեռախոսահամարով կայացած հեռախոսազրույցի ձայնագրության լազերային կրիչը, այն զննելու մասին արձանագրությունը, տուժող Տ.Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացված՝ նրա և <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիայի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը և այն զննելու մասին արձանագրությունը, 2016թ. մայիսի 2-ին Տիգրան Ուրիխանյանի կողմից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ներկայացրած՝ իր և Անի Հովհաննիսյանի հանդիպման ձայնագրությունը, Սարգիս Հարությունյանի և Անի Հովհաննիսյանի հանդիպման տեսաձայնագրությունը և դրանք բովանդակող լազերային սկավառակի զննման մասին արձանագրությունը, նախաքննական մարմնին մեղադրյալ Արտակ Գալստյանի պաշտպան, <<Ալգա>> փաստաբանական գրասենյակի հիմնադիր Սուսաննա Սարգսյանի ներկայացրած <<Princo>> ապրանքանիշի լազերային սկավառակը /սերիական համարը` <<M3I65529674-1234>>/ և դրա տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 15-ի թիվ 39351606 եզրակացությունը, ինչպես նաև 2016թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված՝ <<PRINCO BUDGET>> տեսակի, <<CD-R>> ձևաչափի լազերային սկավառակի վրա առկա ձայնագրությունը զննելու մասին արձանագրությունը, տվյալ լազերային սկավառակի վրա առկա ձայնագրության տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացությունը, և այդ կապակցությամբ պաշտպան Լ.Սիմոնյանի միջնորդությունները հիմնավորված և փաստարկված են, որպիսի հետևությունների դատարանը հանգել է հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունքներով:
45. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
<<Քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ>>։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
<<1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`
1/ բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով.
2/ կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ.
21/ վկայի՝ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված իրավունքների խախտմամբ.
3/ տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից.
4/ բացարկման ենթակա անձի մասնակցությամբ, եթե նա իմացել է կամ պետք է իմանար քրեական գործով վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքների առկայության մասին.
5/ քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.
6/ այն անձից, որն ունակ չէ ճանաչել փաստաթուղթը կամ այլ առարկան, հաստատել դրա իսկությունը, հայտնել դրա առաջացման և ստացման հանգամանքների մասին.
7/ անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից.
8/ ժամանակակից գիտական պատկերացումներին հակասող մեթոդների կիրառման արդյունքում>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝
<<1. Ապացուցումը՝ գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է։
2. Մեղադրյալի մեղքի և պատասխանատվությունը խստացնող հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը կրում են քրեական հետապնդման մարմինները>>։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝
<<Գործով հավաքված ապացույցներն ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցներ ձեռքբերման աղբյուրները ստուգելու միջոցով>>։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`
<<1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ>>։
Դատարանը նաև փաստել է, որ ապացույցի ստուգման գործընթացում անթույլատրելի ճանաչված ապացույցն այլևս օգտագործման ենթակա չէ, չի կարող համադրվել ինչպես նույն անձից ստացված, այնպես էլ այլ աղբյուրներից ստացված թույլատրելի ապացույցների հետ։
46. Օրենքի և դատարանի առջև հավասարության սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ։
47. Տեսաձայնագրության և/կամ ձայնագրության՝ որպես ապացույցի թույլատրելիության կամ անթույլատրելիության խնդրի շուրջ ՀՀ վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել Մելինե Մարգարյանի վերաբերյալ 2012թ. նոյեմբերի 1-ի ԵԿԴ/0081/01/11 գործով, որը կիրառելի է նաև սույն գործով։
48. ՀՀ Սահմանադրության 33-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ, 279-րդ և 281-րդ հոդվածներով երաշխավորված` անձնական կյանքի, այդ թվում՝ այլ անձանց հետ ցանկացած եղանակով հաղորդակցվելու անձեռնմխելիության իրավունքի հետ կապված հարցերին անդրադարձել են ինչպես ՀՀ սահմանադրական դատարանը, այնպես էլ Վճռաբեկ դատարանը։ Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշման մեջ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. <<ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի վերլուծությունը վկայում է, որ վերջինս սահմանում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման երեք համաժամանակյա նախապայման.
ա/ օրենքով սահմանված դեպքերում,
բ/ օրենքով սահմանված կարգով,
գ/ դատարանի որոշմամբ։
Ընդ որում, ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում նշված նախապայմաններից շեղվելու որևէ իրավական հնարավորություն։
ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանվում է անձի հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդումները լսելու երկու իրավական ռեժիմ՝ որպես քննչական գործողություն և որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Ընդ որում, երկու իրավական ռեժիմների դեպքում էլ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը երաշխավորում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը՝ դրանց սահմանափակման համար, ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համահունչ, որպես պարտադիր պայման նախատեսելով դատարանի համապատասխան որոշման առկայությունը։/…/
Դատարանի որոշման առկայության` որպես ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի 3-րդ մասով երաշխավորված իրավունքի սահմանափակման համար նախատեսված պայմանի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վերջինս հետապնդում է հետևյալ իրավաչափ նպատակները.
նախ՝ այն նպատակ ունի պաշտպանել անձին պետական իշխանության մարմինների կողմից նրա անձնական և ընտանեկան կյանքին անհարկի միջամտությունից, երկրորդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն` նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելու և հեռախոսային խոսակցությունները լսելու արդյունքում կազմված արձանագրությունները քրեական դատավարության ընթացքում օգտագործվում են որպես ապացույց և արդյունքում կարող են կիրառվել հաղորդակցվող անձի կամ նրա ընդդիմախոսի դեմ, սահմանադիրն առանձնակի կարևորություն է տվել հիշյալ միջոցառումների իրականացման օրինականության նկատմամբ դատական վերահսկողությանը,
երրորդ՝ որպես կանոն, նշված միջոցառումները կրում են գաղտնի բնույթ, ինչը /ինչպես դա շեշտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը/ որոշ դեպքերում կարող է հանգեցնել դրանց չարաշահումների, որոնց կանխման արդյունավետ միջոցներից է նաև դրանց օրինականության նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը>> /տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշման 4-5-րդ կետերը/։
49. Վճռաբեկ դատարանը Վ.Խաչատրյանի գործով կայացված որոշման մեջ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ <</…/ անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքը անձի՝ ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարևոր իրավունքներից է, որը պետք է պաշտպանվի կամայական և անօրինական միջամտությունից։ Ընդ որում՝ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով և միայն իրավաչափ հիմքերի՝ պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտության դեպքում։ Ըստ այդմ էլ, անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքի երաշխիք է հանդիսանում այդ իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի կիրառումը։ Վերջինիս իմաստով՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշման հիման վրա>> /տե՛ս Վահագն Հրաչիկի Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0666/10/ 11 որոշման 13-րդ կետը/։
50. Ապացույցների թույլատրելիության հետ կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. <</…/ որպես քրեական oրենuգրքով նախատեuված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կաuկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպեu նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու միջոց կարող են օգտագործվել միայն այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին կցվել են քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով։ Ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել uտացված փաuտական տվյալների հավաuտիության վրա։
Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում։ /…/
Սույն գործով Քրեական դատարանն անձի դատապարտման հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնց բովանդակությունն ամբողջությամբ բխում է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ կատարված քննչական գործողությունից։
/…/ Այդ ապացույցները թույլատրելի չեն, քանի որ դրանց բովանդակությունն ամբող-ջությամբ հիմնված է եղել անթույլատրելի ճանաչված քննչական գործողության տվյալների վրա, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին>> /տե՛ս Արմեն Սեյրանի Սարգսյանի վերաբերյալ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշման 15-րդ, 17-րդ կետերը/։
51. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ առաջին ատյանի դատարանը սույն գործով հիմնավորված կերպով եկել է այն հետևության, որ որպես ապացույց անթույլատրելի են՝ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության կողմից գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրած՝ բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի և որպես <<Analitik.am>> լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա ներկայացած անձի հետ կայացած հեռախոսազրույցի ձայնագրության լազերային կրիչը և այն զննելու արձանագրությունը, տուժող Տ.Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացված՝ նրա և <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիայի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը նույն մարմնին մեղադրյալ Արտակ Գալստյանի պաշտպան, <<Ալգա>> փաստաբանական գրասենյակի հիմնադիր Սուսաննա Սարգսյանի ներկայացրած <<Princo>> ապրանքանիշի լազերային սկավառակը /սերիական համարը` <<M3I65529674-1234>>/ և 2016թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված՝ <<PRINCO BUDGET>> տեսակի, <<CD-R>> ձևաչափի լազերային սկավառակը, քանի որ ձեռք են բերվել ոչ պատշաճ անձի՝ քննիչի, դատախազի կամ հետաքննության մարմնի ղեկավարի կողմից, քննչական գործողության կատարման դատավարական կարգի էական խախտմամբ, ինչպես նաև <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգի շրջանցմամբ, մասնավորապես՝ առանց դատարանի թույլտվության, իսկ 2016թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված՝ <<PRINCO BUDGET>> տեսակի, <<CD-R>> ձևաչափի լազերային սկավառակը՝ նաև անհայտ և դատական քննության արդյունքներով չբացահայտված աղբյուրից։
Ինչ վերաբերում է վերոնշյալ սկավառակների զննության արձանագրություններին, ինչպես նաև փորձաքննության 2016թ. նոյեմբերի 15-ի թիվ 39351606 և 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացություններին, ապա դրանք անթույլատրելի ապացույցներ են ճանաչվել թունավոր ծառի պտղի կանոնի գործողության ուժով։
52. Անդրադառնալով դատարանում վկա Ինգա Կիրակոսյանի հարցաքննության ժամանակ հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքների թույլատրելիության և դատական ակտում դրանք օգտագործելու հնարավորության հարցին, առաջին ատյանի դատարանը պատճառաբանված կերպով փաստել է, որ այդ ցուցմունքները ևս անթույլատրելի են, որպիսի հետևության է հանգել հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունքներով.
53. ՀՀ վճռաբեկ դատարանը Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով այն իրավական դիր-քորոշումն է հայտնել, որ <<Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա` <<քրեական մեղադրանք>> հասկացությունը պետք է հասկացվի ոչ թե ձևական /փաստաթղթային/, այլ բովանդակային /գործնական/ իմաստով /Դեվեերն ընդդեմ Բելգիայի /Deweer v. Belgium/ գործով վճիռ, 1980թ. փետրվարի 27, գանգատ թիվ 6903/75, կետ 44/։ Այսինքն` անձի նկատմամբ <<մեղադրանքի>> առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա /Էկլեն ընդդեմ Գերմանիայի /Eckle v. Germany/ գործով վճիռ, 1982թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78, կետ 73, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի /Šubinski v. Slovenia/ գործով վճիռ, 2007թ. հունվարի 18, գանգատ թիվ 19611/04, կետ 62,Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաս-տանի /G.K. v. Poland/ գործով վճիռ, 2004թ. հունվարի 20, գանգատ թիվ 38816/97, կետ 98/>> /տե՛ս Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009թ. դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 21-րդ կետը/։
54. Առաջին ատյանի դատարանը հիմք ընդունելով վերոշարադրյալ և Ն.Պողոսյանի վերաբերյալ 2010թ. մարտի 26-ի ՀՅՔՐԴ2/0153/01/08 քրեական գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները փաստարկված ձևով արձանագրել է, որ Ինգա Կիրակոսյանը նախաքննության ընթացքում, փաստացի գտնվելով կասկածյալի կարգավիճակում` հարցաքննվել է բացառապես վկայի կարգավիճակով, այդ կերպ՝ անհիմն կերպով զրկվել է կասկածյալի կարգավիճակից բխող իրավունքներից, մասնավորապես` լռելու, այդ թվում՝ իր ենթադրյալ հանցակից Անի Հովհաննիսյանի դեմ չվկայելու, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքներից։
ՀՀ ներպետական օրենսդրության իմաստով կասկածյալի պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքել իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, օգտվել լռելու /այսինքն` ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու/ իրավունքից ինչպես նաև պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը։ Պաշտպանության իրավունքը, որպես կասկածյալին վերապահված իրավունքների համակցություն, նրան հնարավորություն է տալիս իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնել ինչպես անձամբ, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նշանակված պաշտպանի միջոցով։
Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է, ավելին` հանդիսանում է <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայով երաշխավորված <<զենքերի հավասարության>> և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք։
55. Առաջին ատյանի դատարանը գործի նյութերից բխող արձանագրում է կատարել այն մասին, որ նախաքննությունն իրականացնող մարմինը ողջ նախաքննության ընթացքում վկա Ի.Կիրակոսյանին ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով չտալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, նրան 2016թ. օգոստոսի 9-ին, 2016թ. սեպտեմբերի 14-ին, ապա նաև 2016թ. նոյեմբերի 11-ին հարցաքննել կամ լրացուցիչ հարցաքննել է բացառապես վկայի կարգավիճակում, այն դեպքում, երբ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության մարկետոլոգ Արմինե Մնացականյանին դեռևս 2016թ. հուլիսի 12-ին հարցաքննելու արդյունքներով և վերջինիս ցուցմունքների բովանդակությունից նախաքննական մարմնի համար ակնհայտ էր, որ Ի.Կիրակոսյանը առնվազն առնչվում է Բանկի աշխատակից Ա.Մնացականյանին շորթման պահանջ ներկայացնելուն։ Ընդ որում, Ինգա Կիրակոսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում նախաքննական մարմինը կայացրել է միայն 2016թ. նոյեմբերի 28-ին, այսինքն՝ նրա վերոնշյալ հարցաքննություններից հետո։
Վերոնշյալ վերլուծություններն ու դատողությունների լույսի ներքո` դատարանն արձանագրել է, որ թվարկված հարցաքննությունների ընթացքում խախտվել է Ի.Կիրակոսյանի լռելու և պաշտպանության իրավունքները, քանի որ վերջինս, փաստացի հայտնվելով կասկածյալի կարգավիճակում, հարցաքննվել է որպես վկա, զրկվել լռելու, այդ թվում՝ ենթադրյալ հանցակից Ա.Հովհաննիսյանի դեմ չվկայելու, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնից պարզաբանում ստանալու, հետևապես` նաև դրանցից օգտվելու իրական հնարավորությունից։
Նշված հետևությունը բխում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի կարգավորումից, որի 1-ին մասի համաձայն` քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` /…/
2/ կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի /.../` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ. /…/
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա /…/>>։
Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում։
Դատարանը փաստել է, որ սույն գործի նախաքննության ընթացքում Ի.Կիրակոսյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների` վկայի կարգավիճակում իրականացված սկզբնական և լրացուցիչ հարցաքննությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները ստացվել են վերջինիս լռելու և պաշտպանության իրավունքների խախտման պայմաններում, ուստի կարող էին ազդել նրանից ստացված փաստական տվյալների հավաստիության վրա։ Նման պայմաններում նախաքննական այդ ցուցմունքները չեն կարող համադրվել նույնիսկ նրա դատաքննական ցուցմունքի հետ, առավել ևս` արժևորվել ի հաշիվ վկա Ի.Կիրակոսյանի հակասական դատաքննական ցուցմունքների։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ Տվյալ դեպքում Ի.Կիրակոսյանի լռելու և պաշտպանության իրավունքների վերոնշյալ սահմանափակումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է, ուստի այդ կարգով ձեռք բերված ապացույցները չեն կարող դրվել գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի, առավել ևս` վերջինիս նկատմամբ կայացվող վերջնական դատական ակտի հիմքում։
56. Անդրադառնալով վկաներ Լալի Սվիմոնիայի և Վարդիթեր Գիշյանի՝ դատարանում հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքների թույլատրելիության և օգտագործման հնարավորության հարցին, ղեկավարվելով <<Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի>> գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016թ. նոյեմբերի 10-ի վճռով արտահայտված իրավական դիրքորոշումներով, առաջին ատյանի դատարանը փաստել է, որ դրանց օգտագործումը չի խախտում <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի <<դ>> ենթակետով ամրագրված՝ ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի հակընդդեմ հարցման իրավունքը, քանի որ՝
-պատշաճ կարգով բազմիցս ծանուցվելու պայմաններում դատարան չեն ներկայացել` վկա Վարդիթեր Գիշյանը նորածին երեխային խնամելու, իսկ վկա Լալի Սվիմոնիան գործուղումների և աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ,
-վկա Լալի Սվիմոնիայի հրապարակված նախաքննական ցուցմունքը վերաբերելի է ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին վերագրված շորթման այն դրվագին, որով նրա նկատմամբ դատարանը կայացրել է արդարացման դատական ակտ,
-վկա Վ.Գիշյանի հրապարակված այդ ցուցմունքներն ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի մեղադրանքի հիմքում դրված միակ կամ վճռորոշ ապացույցները չեն, այսինքն՝ առկա է հակակշռող գործոն՝ հավաստի ապացույցների բավարար համակցություն, որը թույլ են տալիս արդարացի և պատշաճ ձևով գնահատել հրապարակված և հետազոտված վերոնշյալ ցուցմունքների հավաստիությունը՝ դրանք որպես ապացույց ճանաչելու և օգտագործելու համար։
Միևնույն ժամանակ, առաջին ատյանի դատարանը փաստել է, որ դատաքննությամբ հետազոտված դատավճռում շարադրված մյուս ապացույցները /վերոնշյալ վերապահումներով/ թույլատրելի և վերաբերելի են, հետևաբար՝ կարող են դրվել դատական ակտի հիմքում։
57. Վերոնշյալ ապացույցների համադրման և գնահատման արդյունքներով դատարանն իրավացիորեն փաստել է, որ տուժող <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության դրվագով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին վերագրված արարքում բացակայում են շորթման հանցակազմի առկայությունը հաստատող բավարար ապացույցները, վերջին հաշվով՝ շորթման հանցակազմը։
Նշված հետևությունների դատարանը հանգել է հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունքներով.
58. Ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից ակնհայտ է, որ մինչև գույքային պահանջ ներկայացնելը, որն ըստ նախաքննական մարմնի վարկածի` կատարվել է 2016թ. մարտի 15-ին, Ա.Հովհաննիսյանի կողմից ղեկավարվող <<Անալիտիկ.ամ>> և հասանելի <<Արմքրայմնյուզ. քոմ>> կայքերում 2016թ. փետրվարի 2-ից մինչև 2016թ. մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության /այսուհետ՝ նաև Բանկին/ վարկաբեկող հրապարակումներ, ընդ որում` ըստ նախաքննական մարմնի` վարկաբեկիչ այդ հրապարակումները շարունակվել են նաև Բանկի աշխատակցից մերժում ստանալու օրվանից` 2016թ. մարտի 15-ից հետո, մասնավորապես` 2016թ. մարտի 17-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Ավելին, 2016թ. ապրիլի 4-ին կատարելով Ա.Հովհաննիսյանի հերթական հանձնարարությունը` Ի.Կիրակոսյանը վերստին զանգահարել է Բանկ և ստուգել համագործակցության առաջարկից հրաժարված բանկի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը։
59. Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ նախաքննական մարմինը քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել, ստուգել և գործին կցել Ինգա Կիրակոսյանի և Արմինե Մնացականյանի միջև հեռախոսազանգեր կատարելու վերաբերյալ ապացույցներ` Ինգա Սամվելի Կիրակոսյանի բնակարանի 010-525308 / նաև բջջային 096-033603 հեռախոսահամարի/ և <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության 010-513749 հեռախոսահամարների միջև 2016թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումները, նաև զննել դրանք։ Ինչ վերաբերում է հեռախոսազրույցների բովանդակությանը, որը սեղմ ձևով արտացոլվել է ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքում, ապա` այն նախաքննական մարմինը հիմնավորված է համարել դատաքննությամբ հետազոտված ինչպես թույլատրելի, այնպես էլ անթույլատրելի հետևյալ ապացույցների համադրման և գնահատման արդյունքներով.
Նախաքննությամբ ձեռք բերված և մեղադրական եզրակացության հիմքում դրված, սակայն դատաքննության արդյունքներով անթույլատրելի ճանաչված ապացույցներով` <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության կողմից գրությամբ 2016թ. հուլիսի 12-ին քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրած՝ բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Մնացականյանի և որպես <<Analitik.am>> լրատվական կայքի մարկետինգի ղեկավար Ինգա ներկայացած անձի միջև կայացած հեռախոսազրույցի ձայնագրության լազերային կրիչով և այն զննելու մասին արձանագրությամբ, տուժող Տ.Ուրիխանյանի կողմից 2016թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացված՝ նրա և <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լալի Սվիմոնիայի զրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակով և այն զննելու մասին արձանագրությամբ, <<Ալգա>> փաստաբանական գրասենյակի հիմնադիր Սուսաննա Սարգսյանի ներկայացրած <<Princo>> ապրանքանիշի լազերային սկավառակով և դրա տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 15-ի թիվ 39351606 եզրակացությամբ, չպարզված աղբյուրից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016թ. մայիսի 27-ին ստացված՝ <<PRINCO BUDGET>> տեսակի, <<CD-R>> ձևաչափի լազերային սկավառակով և դրա վերաբերյալ տեսաձայնագրային փորձաքննության 2016թ. նոյեմբերի 3-ի թիվ 35451606 եզրակացությամբ։
Վկայի կարգավիճակով հարցաքննված Ինգա Կիրակոսյանի նախաքննական ցուցմունքով, այսինքն` ապացույցով, որը ստացել էր նրա լռելու և պաշտպանական իրավունքների խախտմամբ, որն արձանագրվել է սույն դատական ակտով / այն ճանաչվել անթույլատրելի ապացույց/։ Ինչ վերաբերում է վերջինիս դատաքննական ցուցմունքին, ապա այն թույլատրելի ապացույց է, քանի որ Ի.Կիրակոսյան թեև հարցաքննվել է դարձյալ վկայի կարգավիճակում, սակայն նրա նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով արդարացման դատական ակտ կայացնելուց հետո։
Վկա Արմինե Մնացականյանի` դատաքննության, վկա Լալի Սվիմոնիայի` նախաքննության ընթացքում տված և դատարանում հրապարակված ու հետազոտված ցուցմունքներով, <<Armcrimenews.com>> լրատվական կայքով 2015թ. նոյեմբերի 30-ից մինչև 2016թ. մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված թվով 47 և <<Analitik.am>> լրատվական կայքով՝ 2016թ. փետրվարի 2-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված թվով 20 հրապարակումների զննման մասին արձանագրությամբ, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մայիսի 16-ի որոշմամբ իրականացված քննչական գործողության` հեռախոսային խոսակցությունների վերահսկման /լսման/ և ձայնագրառման արդյունքներով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների ձեռք բերված և նախաքննական մարմնին տրամադրած` Արտակ Գալստյանի 098-670202 բջջային հեռախոսահամարով 2016թ. մայիսի 18-ից մինչև մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում կայացած հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումներ պարունակող լազերային սկավառակի առկայությամբ և այն զննելու մասին արձանագրությամբ /տես` սույն որոշման 41-րդ կետը/։
60. Այսպիսով, դատաքննությամբ հետազոտված և տվյալ դրվագին վերաբերելի վերոնշյալ ապացույցները համադրելու ու գնահատելու, <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության ղեկավարության և քննվող դեպքին անմիջականորեն առնչվող ներկայացուցիչների հետհանցավոր վարքագծի վերլուծության արդյունքներով առաջին ատյանի դատարանը հիմնավորված կերպով փաստել է, որ մեղադրող կողմը բավարար ապացուցողական զանգվածով չի հիմնավորել ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող պարտադիր հատկանիշների առկայությունը, այն է` ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի կողմից միջնորդավորված եղանակով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության աշխատակից Արմինե Մնացականյանին քողարկված ձևով գույքային պահանջ ներկայացնելը, որը զուգորդված է եղել բանկի մասին արատավորող և բանկի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով։ Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի արարքում տվյալ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ էր, որ թեկուզ քողարկված ձևով ներկայացված գույքային պահանջի և այն չկատարելու դեպքում հնչեցված սպառնալիքի փաստական կողմը Բանկի աշխատակցին /աշխատակիցներին/ հասկանալի լիներ, ավելին` նա կամ նրանք պետք է ընկալեին սպառնալիքի իրական լինելն ու այն իրականացնելու անխուսափելիությունը, որը տվյալ դեպքում բացակայում է։
61. Հիմնվելով դատաքննության արդյունքների վրա դատարանն արձանագրել է, որ ըստ մեղադրանքի որոշման` բանկի մասին արատավորող կամ իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունները գործով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին հասանելի վերոնշյալ կայքերում հրապարակվել են համագործակցության առաջարկով բանկ զանգահարելու օրվանից` 2016թ. մարտի 10-ից ամիսներ առաջ, նույնիսկ՝ նույն առաջարկի շուրջ բանկ կատարված հերթական հեռախոսազանգերին զուգահեռաբար, այդ թվում՝ հեռախոսազանգեր կատարելու օրերին` 2016թ. մարտի 11-ին և 14-ին։ Դատարանը նաև փաստել է, որ մեղադրանքի որոշման մեջ հիշատակված 1.000.000 ՀՀ դրամի վերաբերյալ հեռախոսազրույցը, որը կայացել է 2016թ. մարտի 15-ին, նախաձեռնել և գործով Ա.Հովհան-նիսյանի աշխատակից Ինգային զանգահարել էր Բանկի աշխատակից Արմինեն, գումարի չափը թեև ճշգրտվել է ծավալված նույն հեռախոսազրույցի ընթացքում, սակայն Բանկի աշխատակցի հարցմանն ի պատասխան, ինչը չի խոսում հարկադրանքի տարրի առկայության, այսինքն՝ գումարային պահանջ ներկայացնելու օգտին։ Ակնհայտ է նաև, որ վարկաբեկիչ հրապարակումները շարունակվել են նաև 2016թ. մարտի 15-ին կայացած հեռախոսազրույցից հետո, երբ բանկի աշխատակիցը հստակ կերպով մերժել է <<Անաալիտիկ.ամ>> կայքի հետ համագործակցելու առաջարկը, այն շարունակվել է նաև մինչև 2016թ. ապրիլի 4-ին Բանկի աշխատակցի հետ կայացած հերթական հեռախոսային խոսակցությանը նախորդող օրերին, նույնիսկ` դրանից հետո։
62. Վերոնշյալ հարցի համատեքստում դատարանը հարկ է համարել անդրադառնալ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությանը սույն գործով որպես տուժող ճանաչելու հանգամանքներին։
Այսպես, 2016թ. նոյեմբերի 12-ին նախաքննական մարմինը որոշում է կայացրել որպես տուժող ճանաչել <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությանը` փաստելով, որ Անի Հովհաննիսյանին վերագրված հանցագործությամբ այդ ընկերությանը պատճառվել է գույքային վնաս։
2016թ. նոյեմբերի 14-ի 18-402կգ-16 նամակով նախաքննական մարմինը <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ.Գուսևին տեղեկացրել է վարույթում քննվող քրեական գործով վերոնշյալ ընկերությանը որպես տուժող ճանաչելու որոշման մասին։ Նույն նամակով առաջարկվել է լիազորել ընկերության որևէ աշխատակցի` նախաքննության ընթացքում ընկերության շահերը ներկայացնելու համար։
2016թ. նոյեմբերի 25-ին, ի պատասխան նախաքննական մարմնի 2016թ. նոյեմբերի 14-ի թիվ 18-402կգ-16 նամակի, <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ.Գուսևը համապատասխան նամակով խնդրել է օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկել այն անձին կամ անձանց, ում պատճառով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությունը տուժել է։ Նույն նամակի բովանդակությունից հետևում է, որ տվյալ ընկերությանը պատճառված գույքային վնասի և տուժող ճանաչվելու մասին Վ.Գուսևն իրազեկվել է նրան հասցեագրված նախաքննական մարմնի 2016թ. նոյեմբերի 14-ի 18-402կգ-16 նամակից, իսկ ենթադրյալ շորթումը կատարած անձի կամ անձանց տվյալները Բանկի տնօրինությանը մինչ այդ հայտնի չէին։
Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ սույն գործով որպես տուժող ճանաչված իրավաբանական անձը՝ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության տնօրինությունը, շուրջ 7 ամիս իրեն հանցագործությունից տուժած չի համարել, իրավապահ մարմիններին սեփական նախաձեռնությամբ չի դիմել, գործի քննությանը իր ներկայացուցչին ներգրավվել է միայն նախաքննական մարմնի նախաձեռնությամբ։ Բանկի տնօրինությունը բավարարվել է` Բանկի գործունեությունը արատավորող <<Անալատիկ.ամ>> և <<Արմքրայմնյուզ.քոմ>> կայքերի հրապարակումների վերաբերյալ իր պաշտոնական կայքում հերքում տպագրելով, ինչպես նաև <<Անալատիկ.ամ>> կայքին մասնավոր տիրույթում, քաղաքացիադատավարական ընթացակարգով դատի տալով։
63. Վերաքննիչ դատարանը հիմնավորված չի համարում մեղադրողի վերաքննիչ բողոքի այն պատճառաբանությունը, թե <<…վկա Ինգա Կիրակոսյանին հարցաքննությունից առաջ բացատրվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված վկայի` իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը>>, որով չհերքելով վերջինիս` փաստացի կասկածյալի կարգավիճակում գտնվելով որպես վկա հարցաքննելու հանգամանքը, փորձ է կատարվում հավասարության նշան դնել վկայի և կասկածյալի դատավարական կարգավիճակների միջև:
Ճիշտ է, որպես վկա հարցաքննված Ինգա Կիրակոսյանին հարցաքննությունից առաջ բացատրվել է իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու հրաժարվելու իրավունքը, սակայն Անի Հովհաննիսյանը չի հանդիսացել նրա մերձավոր ազգականը/առավել ևս` ամուսինը/, հետևաբար, այդ պայմաններում Ի.Կիրակոսյանը վերջինիս վերաբերյալ պարտավոր էր տալ ճշմարտացի ցուցմունքներ/հակառակ պարագայում քրեական պատասխանատվության է ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ և 339-րդ հոդվածներով/: Իսկ որպես կասկածյալ հարցաքննվելու դեպքում Ի.Կիրակոսյանը կարող էր օգտվել լռելու իր իրավունքից և վկայություն չտալ որևէ մեկի դեմ:
64. Ինչ վերաբերվում է վերաքննիչ բողոքի այն պատճառաբանությանը, թե <<…վկա Ի.Կիրակոսյանը իրավունք ուներ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ>>, ապա իրոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետով սահմանված է վկայի այդ իրավունքը, սակայն այն էապես տարբերվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված` կասկածյալի իրավունքներից, այդ թվում` պաշտպան ունենալու և օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանության իր իրավունքն իրականացնելու իրավունքից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը անընդունելի է համարում վկայի և կասկածյալի դատավարական կարգավիճակները նույնականացնելու վերաբերյալ պնդումները:
65. Դատարանը նաև փաստել է, որ <<Անալիտիկ.ամ>> կայքի հետ 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ գովազդային պայմանագիր կնքելու վերաբերյալ տուժող <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության ներկայացուցիչներին ներկայացված առաջարկը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներ չի բովանդակում, քանի որ <<պահանջը>> պետք է ներկայացվեր տուժողի համար ակնհայտ ոչ ձեռնտու և միաժամանակ ամբաաստանյալի համար շահավետ պայմաններով, մինչդեռ պայմանագիր կնքելու և այդ կերպ ծառայություններ մատուցելու առաջարկը տուժողին, ըստ վկաներ Ինգա Կիրակոսյանի և Արմինե Մնացականյանի դատաքննական, վկա Լալի Սվիմոնիայի հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքների, ներկայացվել է այլ կազմակերպություններին առաջարկվող արժեքով, ավելին` զեղչ կատարելու հնարավորությամբ։
Արտակ Գալստյանի 098-670202 բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսային խոսակցությունների ձայնագրառմամբ պարզվել է, որ վերջինս, հաղորդակցվելով Ռուզանի հետ, նրան տեղեկացնում է, որ եկել է կանանց գաղութ՝ Անիին օգնելու։ Հայտնել է նաև, որ եթե կարողանա Անիին հանել, առաջինը նրա ոտքերն է կոտրելու, քանի որ միայն նրա նման <<անասուն>>-ը կարող էր <<ՎՏԲ>>-ի թեմայի մեջ փորձել փող աշխատել։ Տվյալ ապացույցի համատեքստում դատարանն արձանագրել է, որ Ա.Գալստյանը թեև հարցաքննվել է նաև սույն գործի շրջանակներում, սակայն տվյալ դրվագով և մասնավորապես նաև վերոնշյալ հեռախոսային խոսակցության վերաբերյալ որևէ ցուցմունք չի տվել, վերջինս սույն գործով չի դատակոչվել, այսինքն` դատաքննության արդյունքներով չի պարզվել <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության դրվագով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի վերոնշյալ առնչության վերաբերյալ Ա.Գալստյանի իրազեկության աղբյուրը։ Ավելին, Ա.Գալստյանը մեկ այլ քրեական գործով /քննվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում/ ամբաստանվում է Անի Հովհաննիսյանի եղբորը՝ Գոռ Հովհաննիսյանին կաշառք տալու նախապատրաստության և միաժամանակ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակներով նրանից գումար հափշտակելու փորձի մեջ։ Ընդ որում, տվյալ գումարը Ա.Գալստյանը պահանջել է դեռևս ձերբակալված Անի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում չկիրառելու, նրա արարքը վերաորակելու և այլ պատրվակներով։ Նման պայմաններում հեռախոսային խոսակցության մեջ արձանագրված <<ՎՏԲ>>-ի թեմայի մեջ փորձել փող աշխատել>> միտքը այդ մասին Ա.Գալստյանի իրազեկության աղբյուրի անհայտ մնալու, վերջինիս մեկնաբանության բացակայության, նրան առաջադրված վերոնշյալ մեղադրանքի /բովանդակության/ պայմաններում վստահություն չի ներշնչում, չի բացառում նման միտքը այլ շարժառիթով արտահայտելու հնարավորությունը։
66. Այսպիսով, պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում դատաքննությամբ հետազոտված թույլատրելի և վերաբերելի ապացույցների համադրման և գնահատման արդյունքներով առաջին ատյանի դատարանը հիմնավորված կերպով հանգել է այն հետևության, որ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության դրվագով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի արարքում բացակայում են շորթման հանցակազմի հատկանիշների առկայությունը փաստող բավարար ապացույցները։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից սույն դատական ակտում շարադրված ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցով ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատվել ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով վերագրված արարքում շորթման հանցակազմի առկայությունը։
Դատաքննությամբ հետազոտված վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցների համակցությունը բավարար չէ սույն գործով ամբաստանվող Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգքրի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով վերագրված արարքում նրա անմեղության կանխավարկածը հաղթահարելու, անաչառ դիտորդի մոտ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան համոզվածություն ձևավորելու համար, ըստ որի՝ ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը միջնորդավորված եղանակով Բանկի ներկայացուցչին նույն Բանկին արատավորող և նրա իրավուքններին և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ չհրապարակելու կամ դրանց հրապարակումը դադարեցնելու սպառնալիքով ներկայացրել է գույքային պահանջ, դատաքննությամբ հետազոտված թույլատրելի ապացույցները թույլ չեն տալիս վերոնշյալ հանգամանքը պարզել անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ, այդ հան-գամանքների ապացուցվածությունը ողջամտորեն կասկած է հարուցում։
ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով առաջադրված մեղադրանքում Ա.Հովհաննիսյանի մեղավորության փաստումը կհանգեցնի վերջինիս անմեղության կանխավարկածի, ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ, 365-րդ հոդվածների պահանջների խախտման։
67. Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանի և ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքների հիման վրա վերանայելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքները բավարարելու, ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ մեղավոր ճանաչելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը դատավճիռ կայացնելիս թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դատական սխալի:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ և 394-րդ հոդվածներով, Վերաքննիչ քրեական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանի և ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքները մերժել, իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հուլիսի 25-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Անի Արթուրի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով` թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշման դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում` ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատին:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Կ.ՂԱԶԱՐՅԱՆ

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դատական Գործ N: ԵԱՔԴ/0248/01/16
Դատական Գործ N: ԵԱՔԴ/0248/01/16
Կենտրոն և Նորք-Մարաշ
Գործը ստացվել է այլ դատարանից ընդդատության կարգով    
Ամսաթիվ: 30-12-2016
Այլ նշումներ:
Մակագրել    
Երբ: 30-12-2016
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն: Արշակ  Վարդանյան
Դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 10-01-2017
Որոշումը ուղարկվել է կողմերին: 12-01-2017
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 12-01-2017
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 01-02-2017
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Տուժող
Դատավարության կողմեր: Տուժող
Դատավարության կողմեր
ԱնունԱրմեն   
ԱզգանունՇահբազյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԱնի   
ԱզգանունՀովհաննիսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունԼիպարիտ   
ԱզգանունՍիմոնյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
ԱնունՏիգրան   
ԱզգանունՈՒրիխանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:<ՎՏԲ-Հայաստան Բանկ> ՓԲԸ   
Հասցե:ք.Երևան   
Ներկայացուցիչ
ԱնունԳարիկ   
ԱզգանունՍտեփանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ժամ: 13:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 16-02-2017
Ժամ: 13:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 06-03-2017
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 10-03-2017
Ժամ: 13:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 23-03-2017
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 30-03-2017
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 12-04-2017
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 04-05-2017
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 11-05-2017
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 18-05-2017
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 25-05-2017
Ժամ: 16:20
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 08-06-2017
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 15-06-2017
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 22-06-2017
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 29-06-2017
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 06-07-2017
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 25-07-2017
Ժամ: 13:00
Նիստերի դահլիճի համարը: 7
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 25-07-2017
Այլ նշումներ:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունԱնի   
ԱզգանունՀովհաննիսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ամսաթիվ: 25-07-2017
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված182       Մաս 2       Կետ 3.1
Առավել ծանր հանցագործության հոդվածով: Արդարացվել է
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված182       Մաս 1
Այլ հանցագործության հոդվածներով: Դատապարտվել է
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով:
Բռնագանձնված գույքի չափը:
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Օրենսգիրք: Քրեական դատավարության օրենսգիրք
Այլ նշումներ:
Կիրառվել է քրեաիրավական հարկադրանքի միջոց:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2017-08-08 13:31:08    
Դատական ակտի բովանդակությունը:Գործ ԵԱՔԴ/0248/01/16



ԴԱՏԱՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան),

նախագահությամբ դատավոր` Արշակ Վարդանյանի«

քարտուղարությամբ` Վլադիմիր Շահինյանի և
Դարինա Բեգլարյանի,

մասնակցությամբ`

մեղադրողներ՝ Արմեն Շահբազյանի և
Պետրոս Մարտիրոսյանի,

տուժողի ներկայացուցիչ` Գարիկ Ստեփանյանի,
տուժող` Տիգրան Ուրիխանյանի,
տուժողի ներկայացուցիչ` Կարմեն Պողոսյանի,

պաշտպան` Լիպարիտ Սիմոնյանի,

նույն դատարանում դռնբաց դատական նիստերի կարգով քննեց և 2017թ. հուլիսի 25-ին ավարտեց քրեական գործն ըստ մեղադրանքի` Անի Արթուրի Հովհաննիսյանի` (ծնված 1985թ. օգոստոսի 19-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում« ազգությամբ հայուհի« ՀՀ քաղաքացի« բարձրագույն կրթությամբ« չամուսնացած« աշխատում է «Անալիտիկ» ՍՊ ընկերությունում՝ որպես գործադիր տնօրեն« նախկինում չդատապարտված« հաշվառված և բնակվել Երևանի Արարատյան 1-ին զանգված« 10/2 շենքի 28-րդ բնակարանում, սույն գործով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախատեսված արարքների կատարում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում, արգելանքի տակ է 2016թ. մայիսի 3-ից)։

Գործի դատավարական նախապատմությունը.
Թիվ 59103216 քրեական գործը հարուցվել է 2016թ. մայիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն դիմած գործով տուժող Տիգրան Ուրիխանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի քննարկման արդյունքներով։
2016թ. մայիսի 3-ին վերոնշյալ հանցանքը խմբի կազմում կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն օրը` ժամը 15.30-ին Երևանի Նալբանդյան փողոցի 98/9 հասցեում գտնվող «Կոֆի ստորի» սրճարանից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման ենթարկված Վարդիթեր Գիշյանը։
2016թ. մայիսի 3-ին վերոնշյալ հանցանքը խմբի կազմում կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն օրը` ժամը 19.35-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման ենթարկված Անի Հովհաննիսյանը։
2016թ. մայիսի 5-ին քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով քրեական գործը նախաքննությունը շարունակելու նպատակով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քննվել և ավարտվել նախաքննական այդ մարմնում։
2016թ. մայիսի 6-ին Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` 2 ամսով, որի ժամկետը հետագայում երկարացվել է։
2016թ. մայիսի 6-ին Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` 2 ամսով։
2016թ. մայիսի 6-ին մեղադրյալ Անի Արթուրի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է« նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
2016թ. մայիսի 19-ին պաշտպան Ս.Ոսկանյանի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վե-րաքննիչ քրեական դատարանը մեղադրյալ Վ.Գիշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է դրա այլընտրանքային տարատեսակ գրավով, և վերջինս արգելանքից ազատ է արձակվել։
2016թ. մայիսի 26-ին թիվ 59103216 քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Արտակ Գալստյանը։
2016թ. մայիսի 27-ին Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
2016թ. մայիսի 28-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրյալ Ա.Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում` 2 ամսով, որի ժամկետը հետագայում երկարացվել է։
2016թ. սեպտեմբերի 8-ին թիվ 59103216 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 62223416 քրեական գործը, որն անջատվել է առանձին վարույթ և ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել ըստ քննչական ենթակայության։
2016թ. հոկտեմբերի 10-ի և 21-ի որոշումներով նախաքննական մարմինը կալանք է դրել Անի Արթուրի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի` Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 10/2 շենքի 28 հասցեում գտնվող բնակարանի, ՀՀ Գեղարքունքի մարզի Մարտունի համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նրա բաժնեմասի, ինչպես նաև շարժական գույքերի` գործին կցված «iPhone 5S» ապրանքանիշի բջջային հեռախոսի և «Ipad» ապրան-քանիշի պլանշետի վրա։
2016թ. նոյեմբերի 7-ին Արտակ Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը` Անի Հովհաննիսյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ Կարեն Բաբակեխյանից ենթադրաբար առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դրվագով, վերացվել է։
2016թ. նոյեմբերի 11-ին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տուժող Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Վարդիթեր Գիշյանին նկատմամբ հարուցված քրեական հե-տապնդումը դադարեցվել է` կատարված այդ հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։
2016թ. նոյեմբերի 11-ի որոշմամբ Վարդիթեր Գիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացվել և գրավի գումարը վերադարձվել է։
2016թ. նոյեմբերի 11-ին Անի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը՝ Արտակ Գավրուշայի Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում Կարեն Բաբակեխյանից ենթադրաբար առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ, վերացվել է։
2016թ. նոյեմբերի 12-ին Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով (նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունից խոշոր չափի գումարի շորթում կատարելու դրվագով) այն բանի համար, որ նա «հանդիսանալով «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն« շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով« ով հանցանքը կատարել է անզգուշությամբ« կատարել է խոշոր չափերով շորթում՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 2016թ. մարտի 15-ին պահանջել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար« բացի այդ« շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Անալիտիկ» ՍՊ ընկերության մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Արտյոմի Գիշյանին օգտագործելու միջոցով« ով հանցանքը կատարել է անզգուշությամբ« կատարել է շորթում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանից« նրա և վերջինիս մերձավորների մասին արատավորող« ինչպես նաև նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2016թ. ապրիլի 14-ին պահանջել է 300.000 ՀՀ դրամ գումար և 2016թ. մայիսի 3-ին Վարդիթեր Գիշյանի միջոցով ստացել է զգալի չափի՝ 300.000 ՀՀ դրամ գումար։
Այսպես.
Անի Հովհաննիսյանը իրավաբանական անձ՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու« ինչպես նաև հրապարակումների սպառնալիքով խոշոր չափի՝ մեկ միլիոն ՀՀ դրամի շորթում կատարելու դիտավորությամբ 2016թ. փետրվարի 2-ից մինչև 2016թ. մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում «Analitik.am» լրատվական կայքով պարբերաբար «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ է հրապարակել՝ ՀՀ տնտեսության համար հիշյալ բանկի գործունեության վնասակարության« Ադրբեջանի Հանրապետության կողմից բանկի միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ։
Այդ նպատակով «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Սամվելի Կիրակոսյանին օգտագործելու միջոցով« իր իրական մտադրությունը քողարկելով« հանձնարարել է նրան իբրև բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու« բանկի գործունեությունը մամուլով լուսաբանելու և գովազդելու համար «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հետ ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկով դիմել բանկին։
Իրականում Անի Հովհաննիսյանը պայմանագրի անվան տակ փորձել է քողարկել հրապարակումներով արված սպառնալիքների ազդեցությամբ արվող գումարային պահանջը։
Ինգա Կիրակոսյանը 2016թ. մարտի 10-ին« 11-ին« 14-ին իր բնակարանի 010-52-53-08 հեռախոսահամարից զանգահարել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության 010-51-37-49 հեռախոսահամարին և հիշյալ ընկերության գովազդի ու հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարկետոլոգ Արմինե Սամվելի Մնացականյանին առաջարկել է «Analitik.am» լրատվական կայքով բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու« բանկի գործունեությունը լուսաբանելու« գովազդելու կապակցությամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հետ կնքել ֆինանսական համագործակցության պայմանագիր։ Արդեն 2016թ. մարտի 15-ին Ինգա Կիրակոսյանը նույն հեռախոսահամարներով կայացած խոսակցության ընթացքում տվյալ իրադրությունում չգիտակցելով իր գործողության հանրության համար վտանգավոր բնույթը« գործելով անզգու-շությամբ« առաջարկել է Արմինե Մնացականյանին կնքել համագործակցության պայմանագիր և 1.000.000 ՀՀ դրամ գումար վճարել «Անալիտիկ» ՍՊ ընկերությանը« սակայն մերժում է ստացել։
Բանկի կողմից մերժում ստանալու մասին տեղեկացվելուց հետո՝ 2016թ. մարտի 17-ից սկսած« Անի Հովհաննիսյանն« իրագործելով իր սպառնալիքը« շարունակել է «Analitik.am» լրատվական կայքում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության վերաբերյալ հրապարակել վարկաբեկիչ տեղեկություններ և այդ ընթացքում հանձնարարել է Ինգա Կիրակոսյանին կրկին զանգահարել բանկ և պարզել նրանց դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին։ Ինգա Կիրակոսյանը 2016թ. ապրիլի 4-ին մեկ անգամ ևս 096-03-36-03 հեռախոսահամարից զանգահարել է բանկի 010-51-37-49 հեռախոսահամարին և Արմինե Մնացականյանի հետ խոսակցության ընթացքում ճշտել համագործակցության վերաբերյալ բանկի դիրքորոշումը« սակայն կրկին մերժում է ստացել։
Այդ մասին տեղեկացվելուց հետո Անի Հովհաննիսյանը «Analitik.am» լրատվական կայքով մինչև 2016թ. ապրիլի 30-ը շարունակել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող« բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը։
Բացի այդ« Անի Հովհաննիսյանը 2014թ. դեկտեմբերի 6-ին« 2015թ. հունվարի 30-ին և 2016թ. ապրիլի 5-ին «Analitik.am» կայքում հրապարակել է Տիգրան Ուրիխանյանին և նրա կնոջն արատավորող« նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ՝ «ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար»« «ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է դնում Գագիկ Ծառուկյանի «Տարվա մարդ» մրցանակը»« «Տիրոջը կորցրած ջայլամները» և «Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին» վերտառություններով։
Այդ հրապարակումների հետ կապված՝ պարզաբանում ստանալու նպատակով 2016թ. ապրիլ ամսի սկզբին Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին Ազգային ժողովում գտնվող՝ իր աշխատասենյակում։ Զրույցի ընթացքում Անի Հովհաննիսյանը տարաբնույթ ձևակերպումներով հասկացրել է Տ.Ուրիխանյանին« որ վերջինիս արատավորող հրապարակումները դադարեցնելու համար անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք։
Դրանից հետո էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով Տ.Ուրիխանյանն ու Ա.Հովհաննիսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպման տեղի ու ժամի մասին« և նրանց հանդիպումը կայացել է 2016թ. ապրիլի 14-ին՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 16 հասցեում գտնվող «Գոլդ Սթար» սրճարանում։
Հանդիպման ժամանակ Ա.Հովհաննիսյանը« սպառնալով շարունակել համացանցում հրապարակել Տ.Ուրիխանյանին« նրա ընտանիքի անդամներին արատավորող և նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ՝ կատարել է շորթում՝ պահանջելով իրեն վճարել ամսական 300.000 դրամ գումար։
Տիգրան Ուրիխանյանը պահանջված 300.000 դրամը Անի Հովհաննիսյանին փոխանցելու համար լիազորել է «Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին։ Մինչդեռ Անի Հովհաննիսյանն« օգտագործելով «Անալիտիկ» ՍՊ ընկերության մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Արտյոմի Գիշյանին« ով տեղյակ չի եղել Անի Հովհաննիսյանի մտադրության մասին և հանցանքը կատարել է անզգուշությամբ« իր պահանջած գումարը Սարգիս Հարությունյանից ստանալու համար հանդիպման է ուղարկել Վ.Գիշյանին՝ վերջինիս փոխանցելով Ս.Հարությունյանի բջջային հեռախոսահամարը՝ հանդիպման վայրը և ժամանակը նախապես ճշտելու համար։
2016թ. մայիսի 2-ին Սարգիս Հարությունյանը հեռախոսային խոսակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել Վարդիթեր Գիշյանի հետ՝ մայիսի 3-ին՝ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում« Երևան քաղաքի Նալբանդյան փող. 98/9 հասցեում գտնվող «Coffi story» սրճարանում հանդիպելու և գումարը նրան փոխանցելու վերաբերյալ։
Մայիսի 3-ին՝ ժամը 15-ի սահմաններում« Վարդիթեր Գիշյանը հանդիպել է Սարգիս Հարությունյանին «Coffi story» սրճարանում« որտեղ Ս.Հարությունյանը 300.000 ՀՀ դրամը՝ 15 հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամներով« հանձնել է Վ.Գիշյանին՝ դնելով նրա նոթատետրի մեջ։ Նոթատետրն ու գումարը վերցնելուց և հաշվելուց հետո Վ.Գիշյանն էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել Ա.Հովհաննիսյանին՝ հանդիպումը կայանալու մասին։
Տ.Ուրիխանյանի կողմից նախապես ՀՀ իրավապահ մարմիններին շորթման վերաբերյալ տրված հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառման արդյունքում «Coffi story» սրճարանից Վ.Գիշյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն« որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է Անի Հովհաննիսյանի շորթած 300.000 ՀՀ դրամ գումարը»։
2016թ. նոյեմբերի 15-ին Արտակ Գալստյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
2016թ. նոյեմբերի 17-ին թիվ 59103216 քրեական գործից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով անջատվել է մեղադրյալ Արտակ Գալստյանի վերաբերյալ մաս« որին շնորհվել է 62228716 համարը։
2016թ. նոյեմբերի 28-ին որոշում է կայացվել Ինգա Կիրակոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրա արարքում այդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով։
2016թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի որոշման հիման վրա կալանք է դրվել մեղադրյալ Անի Արթուրի Հովհաննիսյանի «iPhone 5S» ապրանքանիշի բջջային հեռախոսի և «Ipad» ապրանքանիշի պլանշետի, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 10/2 շենքի 28 հասցեում գտնվող բնակարանի, ՀՀ Գեղարքունքի մարզի Մարտունի համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նրա բաժնեմասի վրա։
2016թ. դեկտեմբերի 26-ին թիվ 59103216 քրեական գործն Անի Արթուրի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, 2016թ. դեկտեմբերի 28-ին ընդունվել է վարույթ։
2016թ. դեկտեմբերի 29-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան որոշմամբ քրեական գործը տարածքային ընդդատության կարգով ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, 2017թ. հունվարի 16-ին փաստացի հանձնվել նախագահող դատավորին և ընդունվել վարույթ, 2017թ. հունվարի 31-ին նշանակվել դատական քննության։

Ապացույցների հետազոտում և գնահատում(դատաքննություն).
Ամբաստանյալ Անի Հովհաննիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց, նշեց, որ Տիգրան Ուրիխանյանից և «ՎՏԲ-Հայաստան բանկից» բացահայտ կամ քողարկված գումար շորթելու մտադրություն երբևիցե չի ունեցել։ Նշեց, որ 2016թ. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության վերաբերյալ «Analitik.am» լրատվական կայքում հրապարակումները կատարել են« որ հիշյալ բանկի միջոցով ադրբեջանական կազմակերպությունները հնարավորություն չունենան գործունեություն ծավալել ՀՀ-ում, այդ բանկի գործունեությունը ՀՀ-ում դադարեցվի։ Ինչ վերաբերում է «Analitik.am» լրատվական կայքի գովազդի պատասխանատու Ինգա Կիրակոսյանի կողմից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը համագործակցության առաջարկ անելուն« ապա աշխատանքի բնույթով ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկ Ինգան ներկայացրել է ոչ միայն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը« այլև ՀՀ-ում գործող բազմաթիվ կազմակերպությունների։
Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու դրվագով հայտնեց, որ 2016թ. ապրիլ ամսին «Analitik.am» լրատվական կայքի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսին Տիգրան Ուրիխանյանը չի ներկայացել« այդ կապակցությամբ իր կայքում հրապարակում է կատարվել« որտեղ նշել է« որ երկրում պատերազմական իրավիճակի պայմաններում Տիգրան Ուրիխանյանն առաջնորդվում է «կապրիզներ»-ով։ Դրանից մի քանի օր անց Տ.Ուրիխանյանն օգնականի միջոցով իրեն հրավիրել է ՀՀ Ազգային ժողովում գտնվող նրա աշխատասենյակ` զրույցի։ Մինչ այդ՝ ՀՀ Ազգային ժողովում Տ.Ուրիխանյանի ելույթից տեղե-կանալով« որ վերջինս պատրաստվում է նիստում բարձրաձայնել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում ադրբեջանական կապիտալի առկայության մասին« ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը« որ ինքը ևս բանկի գործունեությունը վնասակար էր համարում ՀՀ-ի համար` համաձայնել է հանդիպման առաջարկին։ Հանդիպման ընթացքում Տ.Ուրիխանյանը հետաքրքրվել է« թե ինչն է նրա վերաբերյալ «Analitik.am» լրատվական կայքում հրա-պարակումների կատարման պատճառը։ Պատասխանել է« որ նրա նկատմամբ որևէ թշնա-մանք չունի« ընդհակառակը՝ ողջունում է երիտասարդ քաղաքական գործիչների մուտքը քաղաքական դաշտ և պատրաստ է անվճար լուսաբանել նրանց, ավելին` ընդգծել է, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի հարցում իրենց դիրքորոշումները համընկնում են։ Ի պատասխան դրա` Ուրիխանյանն առաջարկել է մոռանալ ամեն բան և փորձել միմյանց հետ համա-գործակցել։ Այդ համագործակցության մանրամասներն իրենք քննարկել են մեկ այլ օր` «Ոսկե աստղ» սրճարանում կայացած հանդիպման ժամանակ։ Ուրիխանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ժամանակ առ ժամանակ «Analitik.am» լրատվական կայքում նրա հոդվածները հրապարակելու, Ուրիխանյանի գործունեությունը լուսաբանելու շուրջ։ Ուրիխանյանն առաջարկել է մնացած տեխնիկական հարցերը` ում պետք է ուղարկվի, ինչ նյութեր և ինչ քանակությամբ, քննարկել նրա օգնական Սարգիս Հարությունյանի հետ, այդ մասին ինքը հայտնել է Վարդիթեր Գիշյանին« հանձնարարել« որ նա պայմանավորվի և հանդիպի Տ.Ուրիխանյանի օգնական Սարգսին։ Վարդիթեր Գիշյանին հանձնարարել է նաև« որ հանդիպման ժամանակ Սարգսին փոխանցի էլեկտրոնային հասցեն կամ «պրոֆիլն»« որին պետք է հոդվածներն ուղարկվեին։ Ինքը Վարդիթերին զգուշացրել է« որ հանդիպման ժամանակ մնան հնարավորինս աննկատ« քանի որ նա «Անա-լիտիկ»-ի աշխատակից է« իսկ Սարգիսը ներկայացնում է «Ալյանս» կուսակցությունը« և եթե մարդիկ տեսնեն« դա կարող է ավելորդ խոսակցությունների տեղիք տալ. երբ լրատվական միջոցը համագործակցում է քաղաքական գործչի կամ կուսակցության հետ, ցանկալի չէ, որ հասարակության լայն շերտերն այդ մասին իմանան։ Վարդիթեր Գիշյանը Սարգիս Հարութ-յունյանի հետ նախօրոք ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. մայիսի 3-ին հանդիպել է նրան «Coffi story» սրճարանում, սակայն հանդիպման գնացող Վ. Գիշյանին որևէ այլ, հատուկ հանձնարարություններ չի տվել։ Հանդիպման ժամանակ Վ. Գիշյանը և Ս. Հարությունյանը պետք է փոխանակվեին էլեկտրոնային հասցեներով և քննարկեին, թե Ուրիխանյանից ստացվող նյութերն ինչ հաճախականությամբ էին հրապարակվելու։
Երբ վերոնշյալ հանդիպման ժամանակ սրճարանի մենեջեր Անահիտը զանգահարել և տեղեկացրել է, որ սրճարանում ազգային անվտանգության աշխատակիցներ կան, իր մոտ մտավախություն է առաջացել, քանի որ այդ շրջանում տարբեր իրադարձություններ էին կատարվում, նույնիսկ սպասելի էր, որ կարող է մի օր ինքը տնից դուրս գալ և չվերադառնալ կամ իր «գլխին սարքեն»։ Այդ ժամանակ Վարդիթերի բջջայինին կարճ հաղորդագրություն է ուղարկել` «Որ թուղթ տա, չվերցնես» բովանդակությամբ։ Նշեց, որ այդ հաղորդագրությունը ուղարկել է, քանի որ մտավախություն է ունեցել, որ Վարդիթերին կարող էր նաև գումար փոխանցվել։ Անահիտի հերթական զանգից տեղեկացել է, որ Վարդիթերին բռնել և տարել են։ Նշեց, որ չի հիշում, թե այդ հանդիպման ժամանակ ինքը որտեղ էր գտնվում, սակայն ի վերջո գնացել է Ոստիկանություն` կարծելով, թե Վարդիթերին առևանգել են։
Ինչ վերաբերում է Ուրիխանյանի հետ կնքվելիք համագործակցության պայմա-նագրին, ապա այն ստանդարտ պայմանագրի օրինակ է, նույնաբովանդակ պայմանագրեր է կնքել բազմաթիվ կազմակերպությունների հետ։ Պայմանագիրը պետք է կնքվեր Ուրիխանյանի հետ և էական չէր, թե գումարն իրեն էր տրվելու պայմանագիրը կնքվելուց առաջ, թ՞ե հետո։ Նշեց նաև, որ առհասարակ պայմանագրի գումարն իրենց է փոխանցվում ամեն ամսվա 5-ին։ Հայտնեց, որ քննվող դեպքերի ժամանակահատվածում շահագործել է 098-742134 հեռախոսահամարը, իր այդ հեռախոսահամարը կար նաև սրճարանի մենեջեր Անահիտի մոտ, ավելին, այդ օրը` երեկոյան նրա հետ պետք է հանդիպեին Երևանի կենտ-րոնում կամ իր բնակարանում, այդ թվում` գումարը նրանից ստանալու նպատակով։
Նշեց նաև, որ տեղեկացված չէր, որ Տ.Ուրիխանյանի և վերջինիս օգնականի հետ իր հանդիպումները տեսաձայնագրվում կամ ձայնագրվում են, դրանք իրականացվել են իրենից գաղտնի։
Դատարանը փաստում է, որ տուժող Տ.Ուրիխանյանի դրվագով ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի պատճառաբանությունները` Ուրիխանյանի գործունեությունն իբր լուսաբանելու շուրջ նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու վերաբերյալ, անհիմն են և մտացածին, հետապնդում են քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ։ Նման հետևության դատարանը հանգում է պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում դատաքննությամբ հետազոտված հետևյալ ապացույցների ստուգման, միմյանց և այլ ապացույցների հետ համադրման և գնահատման արդյունքներով.
Այսպես, տվյալ դրվագով Դատարանում հետազոտվեցին հետևյալ ապացույցները.
Տուժող Տիգրան Ուրիխանյանը Դատարանում հայտնեց, որ ամբաստանյալին ճանաչել է սույն քրեական գործի շրջանակներում։ Հայտնեց, որ «Անալիտիկ.ամ» կայքում նկատել է իրեն վերաբերող հրապարակումներ, այդ թվում` նաև իրականությանը չհամապատասխանող։ Այդ հրապարակումների մեջ եղել են իր ընտանիքին վերաբերող սուտ տեղեկատվություններ, օրինակ` ազգային պատկանելություն, զբաղմունք, սեփականության տիրապետում և այլն, ձևակերպումներ՝ «դե որ այդպես է, թող թքեն տերերը իրենց երեսին», «Տիրոջը կորցրած ջայլամներ» և այլն։ Եղել է, երբ կայքի աշխատակիցներ են զանգահարել իրեն տարբեր առաջարկներով։ Ապրիլյան պատերազմի օրերին ևս զանգահարել են, որ հարցազրույց տա, սակայն ինքը հրաժարվել է։ Դրանից հետո կարդացել է իր մասին հրապարակում` «պատգամավորը պատերազմական իրավիճակում կապրիզներ է անում» վերնագրով։ Ապրիլին հրապարակված այդ նյութի առթիվ Անի Հովհաննիսյանին առաջարկել է հանդիպել և պարզաբանել, թե որն էր այդ հրապարակումների պատճառը, հարցրել է, թե ինչ է անհրաժեշտ, որ իր վերաբերյալ նմանատիպ, իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ չլինեն։ Դրան ի պատասխան՝ ստացել է տարբեր պատասխաններ, ինչի մասին հայտնել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներով։ Այդ հանդիպման ժամանակ ինքն Անիին ասել է« որ իրեն վերաբերող սուտ« զրպարտիչ« վիրավորական տեղեկություն չհրապարակի և հարցրել, թե ինչ է դրա համար անհրաժեշտ։ Ասել է, եթե անհրաժեշտ է մտածել« ապա թող մտածի և հետո պատասխանի։ Երբ ԱԺ պատգամավորը մեկնում է միջխորհրդարանական վեհաժո-ղովի հակաադրբեջանական ելույթ ունենալու և տեղադրվում են պատգամավորի և մի քանի նախարարների նկարները Ադրբեջանի դրոշի ներքո, թույլ են տրվում ձևակերպումներ, իբրև ռուս-ադրբեջանական կորպորացիայի գործակալների, չափազանց վիրավորական է։ Այդ սուտ վիրավորական և զրպարտող տեղեկությունների տարափն այնքան շատ էր, որ նախաքննության ընթացքում հարկադրված է եղել ցուցմունք տալ։
Անի Հովհաննիսյանի հետ իր մի շարք հանդիպումներից հետո ինքը, այնուհանդերձ, հանձնարարել է իր ներկայացուցչին` այն ժամանակվա կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին, հանդիպել ամբաստանյալի հետ, գրասենյակում« անվտանգության նկատառումներից իրականացվող տեսաձայնագրության պարագայում հարց տալ նրան քանի որ, հնարավոր է, ինքը սխալվում է« միգուցե, նրան ճիշտ չի հասկացել« միգուցե իր հարցադրմանը, թե ինչ է անհրաժեշտ« որ իր վերաբերյալ սուտ« իրականությանը չհամապատասխանող« զրպարտող տեղեկություններ չհրապարակվի« հնչեցվել է ոչ թե նյութական պահանջ« այլ մեկ այլ բան, միգուցե ինքը սխալվում է« միգուցե Անին չունի առնչություն և նրա գործողություններում չկա հանցակազմի հետք։
Իր ներկայացուցիչը՝ Սարգիս Հարությունյանը Անիի հետ հանդիպումից հետո իրեն ներկայացրել է տեսաձայնագրություն և պատմել է հետևյալը« որ ամբաստանյալին տվել է հարց, թե ճի՞շտ է« որ Ուրիխանյանի պահանջը եղել է միակը, որ ոչ մի սուտ« զրպարտություն և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն չհրապարակվի« ճի՞շտ է« որ դրա դիմաց ակնկալվել է 300.000 ՀՀ դրամ գումար, ինչին Անին տվել է հաստատող պատասխան։ Հիմնվելով Մարգիս Հարությունյանի պատմածի« տրամադրած տեսանյութի« այնուհետև իր ցուցմունքների վրա` որևէ կասկած իր մեջ այլևս չի մնացել, ուստի դիմել է իրավապահներին։
Հայտնեց« որ եթե չլինին Սարգիս Հարությունյանի վստահեցումը և այդ տեսաձայ-նագրությունը, ինքը շարունակելու էր հրաժարվել օրենքով սահմանված իրավունքների շրջանակներում որևէ գործողություն ձեռնարկելուց։ Նշեց նաև, որ չէր ներկայանում դատական նիստերին, որ չտա այն ցուցմունքները, որոնք ծանրացնելու են ամբաստանյալի մեղքը։
Հայտնեց նաև, որ իրականությանը հետևյալն է. իր և Անիի միջև ծավալվել են բազմա-բովանդակ զրույցներ համագործակցության շուրջ, օրինակ` իրեն առաջարկվել է համատեղ պայքարել «ՎՏԲ» բանկի և ռուս-ադրբեջանական կորպորացիայի դեմ։ Անին առաջարկել է տեղեկատվական աջակցություն, եթե ինքը տա իր այդ հրապարակային գիծը։ Փորձել է փակել այդ թեման« շրջանցել՝ բացատրելով, որ իր քաղաքական-հրապարակային գործունեությունը վարում է իր համոզմունքների շրջանակներում ու իր ցանկություններով կամ առհասարակ չի վարում« և ինչ-որ մի առաջարկի դիմաց կամ ինչ-որ բան չանելու դիմաց որևէ մի բան չի անելու։ Հնչել են տարատեսակ ձևակերպումներ, խոսվել է համագործակցության մասին, ավելի կոնկրետ՝ փորձել է Անիից առավելագույնս հստակ ձևակերպում ստանալ և երևի թե առավելագույնս հստակ ձևակերպում ստանալն է հան-դիսացել այն հիմնական պատճառը« որ իր ներկայացուցչին հանդիպման է ուղարկել Անիի հետ` տեսաձայնագրության ներքո զրուցելու համար։ Ընդ որում` ավելացրեց, որ երբ 300 հազար դրամի շուրջ Անիի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն« դրանից հետո դադարեցրել է նրա հետ հեռախոսային և որևէ այլ կապը։
Դրանից որոշ ժամանակ անց Անին զանգահարել և հետաքրքրվել է, թե հանդիպելու են« թե՝ ոչ« մինչև այդ շաբաթվա վերջ կհանդիպեն, չէ՞։ Այդուհանդերձ« որպեսզի չհիմնվի կասկածների վրա« քողարկված շորթման ձևակերպումների վրա« իր ներքին համոզմունքը վերահաստատելու համար հանձնարարել է իր օգնականին հանդիպել ամբաստանյալի հետ։ Պնդեց« որ իրավապահ մարմիններին դիմելու հիմնական դրդապատճառը և վերջնական շարժառիթը եղել է Սարգիս Հարությունյանի կողմից տրված տեղեկությունը և այդ տեսաձայ-նագրության մեջ առկա իրողությունը։ Հայտնեց, երբ Սարգսին ուղարկել է հանդիպման, Անիի հետ կայացած հանդիպման ժամանակ վերջինս արդեն իսկ տեղյակ էր Անիի ակնկալած գումարի չափի վերաբերյալ, և Անիի հետ հանդիպման ժամանակ Սարգիսն այդ չափը հնչեցրել է իր ասածով։ Ամբաստանյալը բազմիցս փորձել է իրեն առաջարկել համագործակցություն, սակայն ինքը նրա առջև դրել է խնդիր՝ ոչ մի սուտ տեղե-կատվություն, այդ պատճառով էր Սարգսին նրա հետ հանդիպման ուղարկել։
Նշեց, որ Անիի կողմից իրեն ոչ մի պայմանագիր, այդ թվում՝ իր գործունեությունը լու-սաբանելու համար չի առաջարկվել« չէր էլ կարող առաջարկվել« որովհետև ֆինանսական թեմայի շուրջ որևէ համագործակցություն լինել չէր կարող« Անիից պահանջել է միայն մի բան` որ բացառվեն իր և իր ընտանիքի վերաբերյալ զրպարտիչ« վիրավորական և իրականությանը չհամապատասխանող հրապարակումները։
Հայտնեց, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության աշխատակցուհի Լալի Սվիմոնիայի հետ հանդիպել է իր աշխատասենյակում, որի ժամանակ վերջինս հայտնել է, որ երկարատև տեղեկատվական գործընթաց է իրականացվել իբր «ՎՏԲ» բանկի բարի համբավի դեմ և դրանից հետո «Անալիտիկի» ներկայացուցիչը զանգահարել և առաջարկել է 1.000.000 ՀՀ դրամ վճարի դիմաց նրանց բանկը ներկայացնել որպես ամենալավը։
Հայտնեց, որ «պատերազմի ժամանակ կապրիզներ անող պատգամավորի» մասին տեղեկությունները ոչ միայն սուտ են, այլև վիրավորական։ Դա է եղել վերջին հրապարակումը, որը դրդապատճառ է հանդիսացել, որ կայքի խմբագիր Անիին հրավիրի հանդիպման և նրանից պարզաբանումներ պահանջի։ «Անալիտիկ.ամ» կայքին հարցազրույց տալու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն իր և Անիի միջև չի եղել։ Այն խոսակցութ-յունները, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնի, կատարվել են ԱԺ-ում։
Հայտնեց, որ առաջին իսկ հանդիպումից սկսած՝ ինքն է Անի Հովհաննիսյանին հայտնել, որ ցանկությունը միակն է՝ չգրի իր մասին սուտ« վիրավորական« զրպարտիչ« իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, մի քանի անգամ նրան հարց է ուղղել, թե ինչ է դրա համար հարկավոր։
Պաշտպանի հարցին, թե Անին արդյո՞ք իրեն գումարային պահանջ ներկայացրել է՝ վերոնշյալ բովանդակությամբ նյութերի հրապարակումը դադարեցնելու համար, պատասխանեց, որ՝ ոչ՝ մանրամասնելով, որ առաջին հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանն այդ ձևակերպումից խուսափել կամ այդ ժամանակ նման նպատակ չի ունեցել։ Բայց իր մոտ առաջացած կասկածների արդյունքում տեղի է ունեցել հաջորդ զրույցը, որը եղել է բազմաբովանդակ« տարատեսակ ձևակերպումներով։ Երբ որևէ մեկը որևէ մեկից բան ունի ուզելու« առավել ևս գիտակցում է« որ դրանում կա քրեական հանցակազմ, փորձում է հնարավորինս խուսափել վտանգավոր ձևակերպումներից և պահանջը ներկայացնել քողարկված կամ այլ կերպ։ Դա եղել է պատճառներից մեկը« որ հաջորդ հանդիպման ժամանակ ինքը հարց հնչեցնի« որին ի պատասխան՝ Անին տվել է հետևյալ պատասխանը. «Հաշվի առնելով Ձեր նկատմամբ իմ սիմպատիան՝ ամսական 300 հազարը լա՞վ է», որին ինքը տվել է հաստատող պատասխան։ Դրանից հետո է իր ներկայացուցիչ Սարգսին հանձնարարել հանդիպել Անիին և պարզաբանել։ Հայտնեց, որ տեսել է Սարգսի կողմից իրեն ներկայացված վերջինիս և Անիի հանդիպման տեսաձայնագրությունը« որտեղ Սարգսի կողմից հարց է տրվում. «Հիշո՞ւմ ես Ուրիխանյանի պահանջը», որին Անին պատասխանում է՝ այո« հետո Սարգիսն ասում է, որ մնացածի վերաբերյալ կպայմանավորվեն« որին ի պատասխան` Անին ասում է, որ` այո, մինչև ամեն ամսվա 5-ը մարդ կուղարկի։ Պնդեց, որ իր կողմից Անիի հետ համագործակցելու միտք երբևէ չի հնչեցվել, միակ համագործակցությունը կարող էր լինել իր վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն չհրապարակելու վերաբերյալ։ Նշեց նաև, որ եթե ԱԺ-ում իր հետ ունեցած խոսակցության ժամանակ Անին հստակ գումարային պահանջ ներկայացներ« իրավապահներին դրա մասին ավելի վաղ կծանուցվեր և ոչ թե հաջորդ հան-դիպումից հետո, որի ժամանակ է Անին հնչեցրել իրենից ակնկալած գումարի չափը։ Հստակեցրեց, որ գումարի չափն Անին հնչեցրել է իր և Անիի երկրորդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Երևանի Կոմիտասի պողոտայի վրա գործող «Ոսկե Աստղ» սրճարանում։
Հարցադրումից տեղեկանալով վկա Սարգսի Հարությունյանի դատաքննական ցուցմունքի բովանդակությանը և գնահատելով այն՝ հայտնեց, որ Անիի հետ կայացած հանդիպման արդյունքներով իրեն փոխանցված Սարգսի խոսքերը իր ցուցմունքներում գրեթե տառացիորեն ներկայացրել է, նրա և Անիի հանդիպման տեսաձայնագրությունը ևս ժամանակին դիտել էր։ Նշեց, որ մերժել է ներկայումս ազատազրկման վայրում գտնվող Սարգիս Հարությունյանի խնդրանքը՝ իր լծակներն օգտագործելու միջոցով նրան տվյալ գործով ազատ արձակել վերաբերյալ, ինչը և պատճառ է հանդիսացել նրա կողմից նախաքննական ցուցմունքները դատարանում փոխելու համար։ Նշեց, որ Սարգսին Անիի հետ հանդիպման ուղարկելիս տեղյակ չէր, որ Սարգսի նկատմամբ դատավճիռն արդեն իսկ կայացվել էր։
Նշեց, որ Լալի Սվիմոնիայի հետ հանդիպումը կայացել է փոխադարձ համաձայնությամբ, սակայն չի հիշում, թե ում նախաձեռնությամբ, հանդիպել էին, որ պարզեր, թե ինչ կապ կար մի կողմից իր և «ՎՏԲ» բանկի միջև, մյուս կողմից «Անալիտիկ.ամ» կայքի և «ՎՏԲ» բանկի միջև։ Նշեց, որ այդ հանդիպումը ձայնագրվել է այնքանով, որ ԱԺ տա-րածքում ձայնագրվում են բոլոր հանդիպումները։ Նշեց նաև, որ «ՎՏԲ - Հայաստան բանկի» կողմից որևէ վարկ իրեն չի ներվել։ Պնդեց, որ Անի Հովհաննիսյանին համագործակցություն չի առաջարկել, պահանջել է միայն որ նար չհրապարակի իր նկատմամբ սուտ, վիրավո-րական, զրպարտիչ նյութեր։ Նշեց, որ նախաքննության ընթացքում բոլոր ասածները ճշմարիտ են, խնդրեց դրանք ընդունել որպես հիմք։ Վերստին նշեց, որ Անին իրեն առաջարկել է համագործակցել «ՎՏԲ» բանկի դեմ պայքարում, սակայն այդ առաջարկը մերժել է, նշել, որ չի ցանկանում նրա հետ համագործակցել այդ թեմայի շուրջ։ Հայտնեց, որ իրավապահ մարմիններին դիմելու ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկել մինչ Անին զանգել և հանդիպման առաջարկ է արել։ Նշեց, որ իր համար նորություն և անակնկալ էր, որ իր և «Անալիտիկի» միջև հետին թվով կազմված համագործակցության պայմանագրի նախագիծ է հայտնաբերվել։ Հայտնեց, որ շահագործում է 098-040140 հեռախոսահամարը, Անիի հեռախոսահամարը չհիշեց, սակայն նշեց, որ քննվող դեպքի ժամանակահատվածում այն իր հեռախոսում հիշեցված էր։
Նշեց, որ իր և Անիի հեռախոսահամարների միջև նաև կարճ հաղորդագրություններ են փոխանակվել, որով նրան առաջարկել է հանդիպել կամ Անիին գումարը փոխանցել, որին Անին պատասխանել է. «Ինձ երևի շփոթել եք» և անմիջապես զանգահարել և ասել է, որ նման բովանդակությամբ էլեկտրոնային նամակներ բջջայինով չեն ուղարկում։
Ընդհանրացնելով՝ նշեց, թե ինչպես է Անի Հովհաննիսյանն իրեն պահանջ ներկայացրել։ Իր համար որոշ դեպքերում անհասկանալի ձևակերպումներով Անին առաջարկել է համագործակցություն, որն իրեն չի հետաքրքրել։ Իր կողմից դրվել է մեկ պահանջ, նրա կողմից՝ համագործակցություն« որը վերջում ավարտվել է իր նկատմամբ սիմպատիաներից ելնելով՝ «ամսական 300 հազար դրամը լա՛վ է« թե՝ ոչ» հարցադրմամբ։ Այդ զրույցը եղել է Կոմիտասի պողոտայի վրա գործող «Ոսկե Աստղ» սրճարանում, սակայն գումարի փոխանցման եղանակի վերաբերյալ այդ օրն իր և Անիի միջև պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Անիի հանցավոր մտադրության մեջ հավաստիա-նալու համար նրա հետ հանդիպման է ուղարկել իր ներկայացուցչին, ում հետ Անին արդեն քննարկել է նաև գումարը փոխանցելու եղանակը։ Հավանաբար, դրանից հետո է Անին իրեն զանգահարել և հարցրել է, թե մինչև շաբաթվա վերջ կհանդիպեն, թե՝ ոչ։ Հայտնեց, որ չի ցանկանում, որ Անին պատժվի, առավել ևս՝ խիստ, գտնում է, որ անազատության մեջ 1 տարի գտնվելն ինքնին նրա կատարածի համար բավարար պատիժ է։
Վկա Սարգիս Հարությունյանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց, որ ամբաստանյալի և տուժող Տ.Ուրիխանյանի հետ գտնվում է սովորական, չեզոք փոխհարաբերությունների մեջ։ Տուժողի հետ ունեցել է գործընկերային հարաբերություններ, որից հետո ստեղծել են կուսակցություն և մեկ տարի հետո՝ մոտավորապես ապրիլին, Տիգրան Ուրիխանյանն իրեն հայտնել է, որ «Անալիտիկ.ամ» կայքը, ի դեմս Անի Հովհաննիսյանի, նրա մասին գրում է վարկաբեկիչ նյութեր, հրապարակումներ է իրականացնում և հրապարակումները դադարեցնելու համար Ուրիխանյանից գումար է պահանջել։ Որպես քաղաքական փորձառություն ունեցող անձ` Տ.Ուրիխանյանը դիմել է իրեն, որ հանդիպի Անին և պարզի, թե վերջինս դա ինքնուրույն է իրականացնում, թե՞ այլ անձի դրդմամբ։ Անի Հովհաննիսյանի հետ առաջին հանդիպման ժամանակ Անին գումարային պահանջ բառը չի շոշափել, այդ բառն ինքն է օգտագործել, սակայն Անին դա ո՛չ հաստատել է, ոչ՛ հերքել։ Դրանից իր մոտ առաջացել է 2 վարկած՝ հանդիպումը երևի առաջին անգամ էր, հնարավոր է` ձայնագրվում էր, ինչն Անիին առիթ է տվել ավելի դիվանագիտորեն մոտենալ հարցին և առհասարակ չշոշափել վարկաբեկիչ նյութերի հրապարակման հարցը։ Երկրորդ վարկածն այն էր, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հետ կապված հրապարակումներ էր իրականացվել այդ բանկում Ադրբեջանի նավթային կազմակերպություններից մեկի բաժնեմաս ունենալու վերաբերյալ, միգուցե տվյալ ժամանակաշրջանում «Անալիտիկ.ամ»-ը հայտնվել էր ֆինանսական վատ վիճակում, և այդ նկատառումներից ելնելով` Անին չի ցանկացել փչացնել իրենց գործընկերային հարա-բերությունները։ Դրանից հետո հանդիպել է Ուրիխանյանին և տեղեկացրել, որ չի երևում, որ Անին գումարային պահանջ է ներկայացնում, սակայն Տիգրանն այլ կարծիքի էր, պնդում էր, որ Անին գումար է պահանջում։ Դրանից հետո Անիի հետ կայացած հանդիպման ժամանակ նրանից հետաքրքրվել է, թե գումարը ում են փոխանցելու, որին ի պատասխան` Անին հիշատակել է Վարդուհու (ըստ էության Վարդիթեր Գիշյանի) անունը։ Ուրիխանյանը, իրոք, հանձնարարել էր գումարն Անիին տալուց համոզվել, որ նա գումար է պահանջում, ուստի գումարը հանձնել է Վարդիթերին, սակայն դրանից հետո այդպես էլ չի իմացել արդյոք Անին էր պահանջել այդ գումարը, թե` ոչ։ Դատարանում հարցաքննվելիս ի վերջո հայտնեց, որ իր սուբյեկտիվ կարծիքով Անին այդ գումարը չէր պահանջել։ Հայտնեց նաև, որ իրեն հայտնի չէր, թե այդ գումարն ինչ նպատակով էր Վարդիթերի միջոցով Անիին փոխանցում։ Նշեց նաև, որ այս պահին Անիի հետ ոչ մի հարաբերություն չունի, չունի թշնամական հարաբերություն Ուրիխանյանի հետ։ Հայտնեց նաև, որ «ֆեյսբուքից» տեղեկացել է, որ Անին պայքարում էր «ՎՏԲ -Հայաստան բանկ» ՓԲ ընկերության դեմ։ Ավելացրեց, որ Վարդիթերի հետ հանդիպման ժամանակ վերջինս իրեն է փոխանցել նրա էլեկտրոնային հասցեն /mail/։ Չի հիշում, թե գումարը Վարդիթերին հանձնելուց հետո նրան արդյոք առաջարկել է զանգահարել և այդ մասին Անիին տեղեկացնել։ Տեղյակ չի եղել նաև Անիի և Ուրիխանյանի հանդիպման ժամանակ կատարված ձայնագրության վերաբերյալ։ Նշեց, որ գումարը, որը տվել է Վարդիթերին, Անիին փոխանցելու համար էր, 20,000 դրամանոցներով էր, այն դրել է Վարդիթերի առջև դրված և նախապես բացված նրա նոթատետրի մեջ։ Նշեց, որ իրեն հարցաքննած նախաքննական մարմնի գործողություններից որևէ դժգոհություն չունի, ընդունեց, որ քննվող դեպքի ժամանակահատվածում շահագործել է 098-203444 հեռախո-սահամարը, իսկ Վարդիթերի հեռախոսահամարին թեև զանգահարել է, սակայն այն ներկայումս չի հիշում։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի կարգով հրապարակվեց և հետազոտվեց վկա Ս.Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի` Անիի հետ պայմանավորվել է 300.000 ՀՀ դրամ գումարի շուրջ, նրանից հետաքրքրվել է, թե գիտի չէ՞, թե ինչի համար է այդ գումարը տրվելու` Ուրիխանյանի վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու համար, որի վերաբերյալ Անին տվել է դրական պատասխան։ Վերոնշյալ և դատաքննական հակասական ցուցմունքները մեկնաբանելով` հայտնեց, որ Անիից պարզապես ժեստով հետաքրքրվել էր, թե 300.000 ՀՀ դրամ էր, չէ՞, որին նա դրական պատասխան է տվել, սակայն Անին որևէ «ռեակցիա» չի տվել այն հարցին, թե այդ գումարը նրան էր տրվելու Ուրիխանյանի վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու համար, թե` ոչ։
Գնահատելով վերոնշյալ հանգամանքի շուրջ վկա Ս.Հարությունյանի նախաքննական և դատաքննական հակասական ցուցմունքները՝ Դատարանը ի հաշիվ դատաքննականի, առավել արժևորում է նախաքննական՝ հաշվի առնելով, որ այդ ցուցմունքներով ներկայաց-ված փաստական տվյալները հաստատվում են տուժող Տ.Ուրիխանյանի դատաքննական ցուցմունքով, «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսաձայնագրությունը բովանդակող լազերային 2 սկավառակի առկայությամբ և դրանց զննման մասին արձանագրությամբ, Վարդիթեր Գիշյանին բերման և անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրություներով, Վ.Գիշյանի մոտ 300.000 ՀՀ դրամ գումարի հայտնաբերման փաստով և դատաքննությամբ հետազոտված այլ ապացույցներով։
Վկա Վարդիթեր Գիշյանի՝ հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքով, համաձայն որի՝ 2016թ. ապրիլի վերջերին «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը իրեն տեղեկացրել է« որ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ։ Անին տեղեկացրել է նաև« որ Տիգրան Ուրիխանյանի հետ ունեն պայմանավորվածություն« համաձայն որի` այդ հարցով իրեն է զանգահարելու վերջինիս օգնական Սարգիսը և փոխանցելու է 300.000 ՀՀ դրամ գումար։ Անին իրեն զգուշացրել է նաև« որ ոչ մի դեպքում չհամաձայնվի գնալ նրանց գրասենյակ և որ հանդիպի որևէ սրճարանում։ Անին նաև զգուշացրել է« որ գումարը վերցնի աննկատ՝ տետրի կամ պայուսակի մեջ դրված։ Իր և Անիի այդ խոսակցությունից հետո անցել է մի քանի օր« սակայն Սարգիսն իրեն չի զանգահարել։ Անին« նույնիսկ« հարցրել է՝ զանգ եղել է« թե՝ ոչ։ Տրամադրելով Սարգսի բջջային հեռախոսահամարն՝ Անին առաջարկել է« որ ինքը զանգահարի նրան։ Մի քանի անգամ զանգահարել է Սարգսին« նույնիսկ «SMS» հաղորդագրություն է գրել« որին Սարգիսը դարձյալ չի պատասխանել։ Վերջինս իրեն զանգահարել է միայն 2016թ. մայիսի 2-ին« պայմանավորվել են հանդիպել Երևան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող «Coffi story» սրճարանում։ Հանդիպման վայրը նախօրոք որոշել էր Անին։ Սարգսի հետ պայմանավորվածության մասին ինքը տեղեկացրել է Անիին։ 2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում« Սարգիսը զանգահարել է իրեն« պայմանավորվել են հանդիպել ժամը 15։00-ին, որի մասին հեռախոսով տեղեկացրել է Անիին։ Վերջինս հայտնել է« որ կհանդիպեն սրճարանում։ Հասնելով այնտեղ՝ հանդիպել է Անիին« ով իրեն ասել է« որ եկել է իր արտաքին տեսքն ուսումնասիրելու։ Այնուհետև ասել է« որ ինքն անի այնպես« ինչպես պայմանավորվել են« Սարգսին փոխանցի իր կամ որևէ այլ էլեկտրոնային հասցե« որի միջոցով վերջինս պետք է համապատասխան նյութեր ուղարկեր։ Անին ասել է նաև« որ ինքը Սարգսին հարցնի« թե «ՎՏԲ» բանկի հետ կապված Ուրիխանյանի հաջորդ ելույթը երբ է լինելու« որից հետո հեռացել է։ Այնուհետև զանգահարել է Սարգիսն ու մտել սրճարան։ Նախապես տեղյակ լինելով« որ Սարգսից գումարը պետք է աննկատ վերցնի՝ իր աշխատանքային նոթատետրի վրա դրված թղթի վրա գրել է էլեկտրոնային հասցեն« այդ ընթացքում նոթատետրը հրելով դեպի Սարգիսը՝ որ նա հասկանա ու գումարը դնի դրա մեջ։ Էլեկտրոնային հասցեն գրելու ընթացքում Սարգիսը գումարը դրել է նոթատետրի մեջ և փակ վիճակում հրել դեպի իր կողմն ու առաջարկել« որ ինքը գումարը հաշվի։ Քանի որ գումարը պետք է փոխանցեր Անիին« և որպեսզի գումարը պակաս չլիներ« և դրա համար ինքը պատասխան տար Անիին« բացել է տետրն ու աջ ձեռքի մատներով «թաքուն» հաշվել է գումարը« որից հետո փակել է տետրն ու դրել իր պայուսակի մեջ։ Սարգիսն ասել է« որ լավ կլինի« որ հաշվեհամար լինի« որ ամեն անգամ «գործից չկտրվեն» և որ այդպես հարմար կլինի։ Իր հիշելով՝ ինքն ասել է« որ կկազմակերպեն։ Սարգսի հետ խոսակցությունից հետո Անին իրեն էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ հետևյալ բովանդակությամբ. «Որ թուղթ տա« չվերցնես»։ Ինքն էլ պատասխանել է« որ Սարգիսը թուղթ չի տվել։ Հանդիպման գրեթե վերջում Սարգիսն առաջարկել է բջջայինով կապվել Անիի հետ ու տեղեկացնել« որ իրենց հանդիպումը կայացել է։ Այդ մասին էլեկտրոնային նամակով Անիին հայտնել է։ Սարգսի հեռանալուց հետո հավաքել է իրերը« որ փակի հաշիվն և սրճարանից դուրս գա։ Մոտեցել է մատուցողուհուն« ասել« որ Ձեզ պետք է վճարեմ« սակայն վերջինս ասել է« որ պետք է զանգի ու նոր իրեն պատասխանի։ Միջանցքում սպասելիս՝ իրեն են մոտեցել ոստիկանության աշխատակիցներն ու բերման ենթարկել ոստիկանություն։ Վկան նաև հայտնել էր, որ Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ «Analitik.am» լրատվական կայքում հրապարակված նյութերից որևէ տեղեկություն չունի և չգիտի« թե ինչ վարկաբեկիչ նյութեր են իրենց կայքում հրապարակվել« բացառությամբ 2016թ. ապրիլին իրենց ակումբի կողմից կազմակերպված ասուլիսին Տիգրան Ուրիխանյանի չներկայանալու վերաբերյալ կայքում կատարված հրապարակման։
Վկա Անահիտ Բաբայանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց, որ ամբաստանյալին ճանաչում է 2015 թվականից, նրա հետ ծանոթացել է վերջինիս եղբայր, իր նախկին գործընկեր Գոռ Հովհաննիսյանի միջոցով։ Հայտնեց, որ աշխատում է սրճարանում` որպես մենեջեր։ Քննվող դեպքի վերաբերյալ մանրամասները դժվարացավ վերհիշել, խնդրեց հիմք ընդունել նախաքննական ցուցմունքը։ Հիշեց, որ այդ օրը` առավոտյան, Անիի աշխատողը, ով միջին տարիքի կին էր, իրենց մոտ գործնական հանդիպում է ունեցել, որի ավարտին նրան ձերբակալել են։ Քանի որ Անիի հետ լավ հարաբերությունների մեջ էր, այդ հանդիպման նախորդ օրն Անին զանգահարել էր և ասել, որ նրա աշխատողն իրենց սրճարանում գործնական հանդիպում է ունենալու, նաև տեղեկացրել էր, որ հաշիվն Անին էր վճարելու։ Այդ օրը` առավոտյան, իր 091-302530 հեռախոսահամարից զանգահարել է Անիի 098-742134 հեռախոսահամարին, նրան տեղեկացրել է, որ նրա աշխատողի հետ կապված տարօրինակ բան է նկատել, այն է` այդ աշխատողին բռնել են։
Մանրամասնեց, որ սկզբից սրճարան է եկել Անիի աշխատողը, հետո` այդ աշխատողի հետ հանդիպման եկած տղամարդը, իսկ ամենավերջում սրճարան են եկել հարևանուհին` Հատուկ քննչական ծառայությունում կամ Ազգային անվտանգության ծառայությունում աշխատող Քրիստինե Երիկյանը և այլոք, ովքեր նստել են այլ սեղանի շուրջ։ Ինչքանով որ հիշում է, Անին ասել է, որ նրա աշխատողն իրեն 300.000 ՀՀ դրամ գումար է փոխանցելու, խնդրել, որ այն վերցնի և երեկոյան հանդիպման ժամանակ փոխանցի նրան։ Երբ աշխատողը մոտեցել է իրեն, նրան տեղում բռնել են։ Գրեթե անմիջապես զանգել Անիին` փորձելով ճշտել, թե ինչ է կատարվում, սակայն Անին ասել է, որ հետո կզանգահարի։ Ժամը 20-ից 21-ի սահմաններում նորից փորձել է զանգել Անիին, սակայն նա այլևս իր զանգերին չի պատասխանել։ Հետո, երբ ի վերջո հաջողվել է խոսել Անիի հետ, տեղեկացել է, որ նա գնում է ոստիկանություն` պարզելու, թե որտեղ է նրա աշ-խատողը։ Նշեց, որ այդ գումարը վերցնելուց հետո այն պետք է վերածեր ԱՄՆ դոլարի և նոր փոխանցեր Անիին։ Անին նման խնդրանքով իրեն դիմում էր առաջին անգամ։
Նշեց, որ իրեն երկու անգամ հարցաքննած քննիչների գործողություններից որևէ դժգոհություն չունի։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի կարգով հրապարակվեց և հետազոտվեց վկա Ա.Բաբայանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի` սրճարանում տեսել է նաև կասկածելի անձանց, նրանց կազմում` ԱԱԾ-ում աշխատող իր հարևանուհուն, և մտածել, որ նշված գումարը տրվելու էր որպես կաշառք, ուստի և զանգել է Անի Հովհաննիսյանին և նախազգուշացրել այդ մասին։
Վկա Շուշան Հարությունյանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց, որ «Analitik.am» լրատվական կայքի խմբագրությունում աշխատել է 2016թ. մարտի կեսերից մինչև մայիսը` որպես ռուսական բաժնում միջազգային լրահոսի աշխատող, պաշտոնական լրահոսը թարգմանել է ռուսերեն։ Խմբագրությունում եղել են նաև «ՎՏԲ - Հայաստան բանկի» հետ կապված նյութեր։ Նշեց, որ «Analitik.am» լրատվական կայքում վերլուծական բնույթի հրապարակումները կատարել է գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը։ Խմբագրատանն Անին իր առանձնասենյակն է ունեցել։ Եթե իրենց համակարգիչների հետ կապված խնդիրներ են առաջացել, այդ ժամանակ աշխատել են Անիի համակարգչով։ Անիի ձերբակալումից հետո՝ մայիսի 10-ից, այլևս այդտեղ չի աշխատում։ Մայիսի 3-ին ինքը գտնվել է աշխատավայրում։ Անիի և աշխատողների աշխատասենյակները եղել են առանձին և նրա բացակայության ժամանակ աշխատողները նրա սենյակ չեն մտել։ Գրասենյակը գտնվել է «Ակցեռնի» շենքում` Երևանի Վ.Վաղարշյան փողոցում։ Գրասենյակի խուզարկության ժամանակ ինքը ևս ներկա է գտնվել, առգրավվել են համակարգիչներ, փաստաթղթեր, ինչպես նաև Անի Հովհաննիսյանին պատկանող դյուրակիր համակարգիչը։ Խուզարկության և նախորդ օրերին Անին խմբագրությունում չի եղել։ Այդ համակարգչով հիմնականում Անի Հովհաննիսյանն էր աշխատում, սակայն մեկ-մեկ ինքն ու Վարդիթերն էլ են դրանից օգտվել։ Անի Հովհաննիսյանը ձերբակալվել է 2016թ. մայիսի 2-ին կամ 3-ին, այդ օրն Անին խմբագրությունում եղել է մինչև կեսօր, ապա դուռը բանալիով փակելով` հեռացել է, բայց թե ուր, տեղյակ չէ։ Անի Հովհաննիսյանի աշխատասենյակի բանալու օրինակ եղել է նաև իրենց մոտ, մյուս բանալիների մեջ։ Նյութը խմբագրել և կայքում տեղադրել է Անի Հովհաննիսյանը։ Նշեց նաև, որ խմբագրությունում կատարված խուզարկության ժամանակ համակարգիչներում առկա տեղեկատվությունը չի ստուգվել։
Վկա Արթուր Մնացականյանի ցուցմունքով. Վերջինս Դատարանում հայտնեց, որ «Անալիտիկ.ամ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն իր ղեկավարն է։ Նշեց, որ «Ակցեռնի» շենքում գտնվող խմբագրությունում եղել է հազվադեպ, աշխատանքային օրվա մեծ մասը գտնվել է դրսում, իսկ խմբագրությունում եղած ժամանակ` ասուլիսների սենյակում։ Անի Հովհաննիսյանին աշխատասենյակում չի տեսել։ Անի Հովհաննիսյանի ձերբակալության օրը` մայիսի սկզբներին, ինքը գնացել է խմբագրություն, հետո դուրս է եկել, այնուհետև նույն վայր է վերադարձել արդեն կեսօրին։ Խմբագրությունում մենակ Շուշանն էր, քանի որ աշխատանքային օրն արդեն վերջանում էր։ Երբ այդ օրը պատրաստի նյութ է ուղարկել Անի Հովհաննիսյանին, արձագանք չի եղել, անգամ զանգել է նրան, սակայն դարձյալ արձագանք չի եղել։ Հաջորդ օրը, երբ գնացել է խմբագրություն և սկսել է լրահոսը կարդալ, տեղեկացել է, որ Անի Հովհաննիսյանին ձերբակալել են։ Նշեց, որ հստակ տեղյակ չէ, թե Անի Հովհաննիսյանն ինչ համակարգչից է օգտվել, հավանաբար, օգտվել է անձնական համակարգիչ։ Անի Հովհաննիսյանի աշխատասենյակ ընդամենը մի քանի անգամ է մտել` մեկ անգամ տեղափոխվելուց, մյուս անգամ էլ` Անի Հովհաննիսյանի ձերբակալումից հետո։ Հայտնեց, որ «ՎՏԲ- Հայաստան բանկին» «Analitik.am»-ը պարբերաբար անդրադարձել է, բայց դրական կողմով։ Ուրիխանյանի մասով որևէ հրապարակում իրենց կայքում չի տեսել։ Նշեց, որ ունի իրեն ամրակցված անձնական համակարգիչ, բայց եղել է դեպք, որ օգտվել է խմբագրության ընդհանուր սենյակում գտնվող համակարգիչներից։ Անի Հովհաննիսյանի դյուրակիր համակարգիչը տեսել է այն ժամանակ, երբ քննչական գործողությունների ժամանակ ՀՔԾ աշխատակիցներն այն առգրավվել և տարել են։ Անի Հովհաննիսյանի բացակայության ժամանակ նրա աշխատասենյակ ինքը չի մտել, իսկ մյուս աշխատողներն արդյո՞ք մտել են, թե` ոչ, տեղյակ չէ։
Դատարանում հետազոտված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի կարգով սույն դատական ակտով որպես ապացույց ճանաչված փաստաթղթերի առկայությամբ, մասնավորապես`
- հանցագործության մասին թիվ 008374 հաղորդմամբ, համաձայն որի` ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, նախազգուշացվելով ակնհայտ սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին, 2016թ. մայիսի 2-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել այն մասին, որ «Անալիտիկ.ամ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը նույն կայքում իր և իր ընտանիքի անդամների վերաբերյալ սուտ տեղեկությունների հրապարակումները դադարեցնելու համար ակնարկել, ապա վերջնական արդյունքում պահանջել է ամսական 300.000 ՀՀ դրամ գումար։ Հետագայում իր անունից Անի Հովհաննիսյանի հետ բանակցությունները վարել է կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանը, որոնց ընթացքում վերջինիս և Ա.Հովհաննիսյանի միջև վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 300.000 ՀՀ դրամ գումարները մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը որևէ վայրում Ս.Հարութ-յունյանը փոխանցի Ա.Հովհաննիսյանին կամ նրա օգնական Վարդուհուն (ըստ դատաքննության արդյունքների` Վարդիթեր Գիշյանին)։
- Վարդիթեր Գիշյանին բերման ենթարկելու արձանագրությամբ, համաձայն որի` վերջինս ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման է ենթարկվել 2016թ. մայիսի 3-ին` ժամը 15.30-ին Երևանի Նալբանդյան 98/9 հասցեում գտնվող «Կոֆե ստորի» սրճարանից, խմբի կազմում շորթում կատարելու կասկածանքով։
- Անի Հովհաննիսյանին բերման ենթարկելու արձանագրությամբ, համաձայն որի` վերջինս 2016թ. մայիսի 3-ին` ժամը 19.35-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտից` շորթում կատարելու կասկածանքով։ Արձանագրությունը հաստատված է բերման ենթարկվածի ստորագրությամբ։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթի` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից իրականացրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում 2016թ. մայիսի 3-ին կազմված՝ 15 հատ՝ 1.ԴԱ 01403493« 2. ԴԱ 06055554« 3. ԴԱ 99158393« 4. ԴԱ 04938955« 5. Դա 03433239« 6. ԴԱ 01937620« 7. ԴԱ 01291330« 8. ԴԲ 90071847« 9. ԴԲ 15093156« 10. ԴԲ 08543851« 11. ԴԲ 08014067« 12.ԴԲ 11944435« 13. ԴԲ 08791016« 14. ԴԲ 09607099« 15. Է 06008535 սերիա և համարներով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամները քիմիական նյութով մշակելու մասին արձանագրության առկայությամբ։
Որպես ապացույց ճանաչված և գործին կցված փաստաթղթերի` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կողմից 2016թ. մայիսի 3-ին իրականացված և գաղտնազերծված՝ «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսաձայնագրությամբ լազերային 2 սկավառակի առկայությամբ և դրանց զննման մասին արձանագրությամբ, համաձայն որոնց` դրանցում պարունակվում են 2016թ. մայիսի 3-ին «Coffi story» սրճարանում Սարգիս Հարությունյանի և Վարդիթեր Գիշյանի հանդիպման տեսաձայնագրությունը և տեսագրությունը« որոնցով հաստատվում է Սարգիս Հարությունյանի կողմից Վարդիթեր Գիշյանին 300.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու փաստը։
Զննմամբ պարզվել է, որ լազերային սկավառակը «Verbatim» տեսակի է, CD-R-11 ձևաչափի է, 700MB/80 min. տարողությամբ։ Սկավառակի վրա սև գրելանյութով կատարված են «Գաղտնի N։35 03.05.2016թ.» ձեռագիր զրառումները։Դրանում առկա է «ԿՀԴՊԳՎ 03.05.2016» վերնագրով դեղին ֆայլ, որում պարունակվում են «Movie Clip» անվանմամբ երկու վիդեոֆայլ, համապատասխանաբար` 309,225KB և 258,117KB տարողությամբ` համարակալված «01» և «02» թվերով, ինչպես նան «Wave Sound» անվանմամբ 14,466KB տարողությամբ, երաժշտական նոտայի նշանով «REC 0001»։ Տեսաձայնագրումը սկսվում է փողոցի մայթով քայլող ինչ-որ տղամարդուց, ըստ դատաքննության արդյունքների` Սարգիս Հարությունյանից, ով, ձեռքին գտնվող բջջային հեռախոսով զանգահարում և խոսում է` հարցնելով. «Եկել ես Վարդուհի ջան դու»։Նույն անձը, բջջայինն առջևում պահած, մուտք է գործում սրճարան, որտեղ հնչում է երաժշտություն ու բարևում սեղանի մոտ նստած աղջկան` ըստ դատաքննության արդյունքների` Վարդիթեր Գիշյանին։Վերջինիս հետ հանդիպած տղամարդը ներողություն է հայցում ուշացման համար, նստում Վ.Գիշյանի դիմաց և ասում, թե ինչ լավ տեղ է, նախկինում չէր եղել։ Հետո դիմում