Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԱՔԴ/0016/01/15

Վիճակագրական տողի համար: 14.4

Ամբաստանյալ

Արմեն Զորապետի Մելքոնյան

Դատավոր

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն:

Լևոն Բեգլարի Ավետիսյան

Քրեական վերաքննիչ:

Տիգրան Վազգենի Սահակյան

Հոդվածներ

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 311 Մաս 3 Կետ 1
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Արմեն Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործով վկա Հակոբ Աղաջանյանից գումար շորթելու դիտավորությամբ՝ ապաքրեականացված արարքի՝ թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով 2012 թվականի հոկտեմբերի 5-ից պարբերաբար պահանջել է 200.000 ՀՀ դրամ կաշառք:


  • Նիստեր
  • Ակտեր
  • Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն

ԵԱՔԴ/0016/01/15

Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ

Հ Ա Ն ՈՒ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանը`

նախագահող դատավոր` Լ. Ավետիսյան
քարտուղարությամբ` Ն. Այվազյանի
մասնակցությամբ
մեղադրող` Հ. Ենոքյանի
պաշտպան` Մ. Թովմասյանի
տուժող` Հ. Աղաջանյանի

2016 թվականի մարտի 14-ին, Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Զորապետի Մելքոնյանի` ծնված 1983 թվականի փետրվարի 9-ին, Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին մեկ անձ, նախկինում չդատված, աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում, որպես ավագ քննիչ, հաշվառված և բնակվել է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19/1 շենքի թիվ 54 բնակարան հասցեում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կալանքի տակ է 2014 թվականի դեկտեմբերի 11-ից:

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
2012 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62209512 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Արմեն Զորապետի Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2012 թվականի նոյեմբերի 30-ին որոշում է կայացվել թիվ 62209512 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին` մինչև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի` Արմեն Մելքոնյանին հայտնաբերումը:
2014 թվականի դեկտեմբերի 11-ին Արմեն Մելքոնյանը հայտնաբերվել է:
2014 թվականի դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին: Արմեն Զորապետի Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Դատարանի 12.12.2014թ.-ի որոշմամբ Արմեն Զորապետի Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ:
2015 թվականի մարտի 9-ին թիվ 62209512 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
2.Գործի փաստական հանգամանքները.
Նախնական քննության մարմինն ամբաստանյալ Արմեն Զորապետի Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել այն արարքի կատարման համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործով վկա Հակոբ Աղաջանյանից գումար շորթելու դիտավորությամբ` ապաքրեականացված արարքի` թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով 2012 թվականի հոկտեմբերի 5-ից պարբերաբար պահանջել է 200 000 ՀՀ դրամ կաշառք, ինչի մասին Հակոբ Աղաջանյանը հոկտեմբերի 18-ին հայտարարություն է տվել ՀՀ ԱԱ ծառայությունում:
3.Ապացույցների հետազոտում.
Դատաքննության ժամանակ ամբաստանյալ Արմեն Մելքոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողին ճանաչում է իր վարույթում գտնվող քրեական գործով, ով հանդիսացել է որպես վկա: Այն քրեական գործը, որում ինքը մեղադրվում է, հարուցվել է նույն բաժնի քննիչ Խաչիկ Ազարյանի վարույթում քննվող մեկ այլ քրեական գործի նյութերով որոշում է կայացվել առանձին վարույթ առանձնացնելու և գործի նախաքննություն իրականացնելու համար Ազարյանից գործը փոխանցվել է նույն բաժնի քննիչ Խաչատրյանին, ապա նույն քրեական գործը հանձնարարվել է նույն բաժնի քննիչ Սմբատ Մովսիսյանին: Այնուհետև, վերջինիս արձակուրդ մեկնելու պատճառաբանությամբ քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է իրեն: Քրեական գործով իրականացրել է մի շարք քննչական գործողություններ: Քրեական գործի ողջ ընթացքում, թե մինչ իրեն հանձնվելը, թե իր վարույթում գտնված ժամանակ Հակոբ Աղաջանյանն ունեցել է վկայի կարգավիճակ:
Նրան բազմաթիվ անգամներ հրավիրել է հարցաքննության, ինչպես նաև այլ քննչական գործողությունների, բազմաթիվ դեպքեր են եղել երբ վերջինս չի ներկայացել: Կանչել է ոչ թե ծանուցագրով, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, այլ օպերատիվությունից ելնելով հեռախոսազանգի միջոցով է հրավիրել: Վերջինս բազմաթիվ անգամներ տարբեր պատճառաբանություններով չի ներկայացել: Երբևէ բերման երթարկելու վերաբերյալ որոշում նրա նկատմամբ չի կայացրել: Երբ ծանոթացել է քրեական գործին, այնտեղ տուժողը որպես վկա հարցաքննության ժամանակ նշել էր, որ թմրամիջոցն իրեն նախկինում հյուրասիրել է ոմն մեկը: Այդ պատճառաբանությամբ նրան բազմաթիվ անգամներ կանչել է Արաբկիրի քննչական բաժին, բացատրական աշխատանքներ է տարել, զրուցել է նրա հետ, փորձել է վեր հանել իրական անձին ով նրան նախկինում թմրամիջոց է հյուրասիրել, սակայն վերջինս որևէ կերպ չի համագործակցել նախաքննական մարմնի հետ: Բազմաթիվ այցելությունների ժամանակ, չնայած նրան որ Հ.Աղաջանյանը քաջատեղյակ է եղել, որ թմրամիջոցի գործածման արարքը ապաքրեականացված է և նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, այնուամենայնիվ ինքը նրան բացատրել է, որ նման արարքի համար նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, այլ ընդամենը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության: Անգամ ցույց է տվել իր համակարգչում եղած վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածը: Խոսակցության ժամանակ հստակ նշել է, որ վարչական իրավախախտման համար, որը նա կատարել է, օրենքով նախատեսված է տուգանք 100.000-200.000 ՀՀ դրամի չափով: Բացի այդ, տուժողը քաջատեղյակ է եղել այդ հանգամանքին, նա ինքն էլ անձամբ նշել է, որ տեղյակ է, որ իրեն քրեական պատասխանատվության չեն կարող ենթարկել, որովհետև դրա համար վարչական է հասնում: Ինքը նրան երբևէ չի սպառնացել, նրանից գումար չի պահանջել, երբևէ այնպիսի դրության մեջ չի դրել, որպեսզի նա ստիպված իրեն գումար տա: Դա է վկայում այն հանգամանքը, որ դատաքննության ընթացում իր և իր պաշտպանի կողմից հնչեցված հարցին, նա պատասխանել է, որ նրա նկատմամբ որևէ սպառնալիք չի եղել: Վերջինս անգամ չկարողացավ մեկնաբանել, թե ինչ է նշանակում շորթում բառը, որն ըստ նրա հայտարարության իրեն օգնել է, թելադրել է ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցը, ով հաղորդում է վերցրել իրենից: Ըստ էության ինքը կաշառք չի վերցրել և անգամ կաշառք վերցնելու շուրջ հմաձայնության չի եկել նրա հետ, այլ ընդամենը բացատրել է, որ 200.000 դրամ գումար պետք է վհայթայթի կամ ձեռք բերի, որպեսզի լուծի վարչական պատասխանատվության հարցը: Վերջինս ասել է, որ կհայթայթի այդ գումարը կբերի, կմուծի: Ինչ վերաբերում է իր խոսակցությանը տուժողի հետ, որը ձայանգրված է ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցների կողմից արտաքին և ներքին դիտում իրականացնելու ժամանակ, նշել է, որ նախաքննական մարմինն իրենից անգամ ձայնային նմուշ չի վերցրել, որպեսզի նշանակի ձայնագրային փորձաքննություն, համոզվելու համար թե ձայնն իրենն է, թե` ոչ: Չնայած ինքն ընդունում է, որ ձայնագրության մեջ նշված խոսակցությունն իրականում իր և գործով անցնող տուժողի միջև եղել է, ինքը դա չի հերքում, ձայնն իրենն է: Խոսակցությունը եղել է հետևյալ կերպ` որ բազմաթիվ անգամներ ինքը զանգահարել է, սակայն նա չի ներկայացել: Երբ ներկայացել է, ինքն սկսել է հետաքրքրվել, թե ուր է անհետացել և ինչու կանչելու դեպքում չի ներկայանում: Վերջինս պատճառաբանել է, որ ազգական, թե` ծանոթ էր մահացել, մեկնել է հուղարկավորության: Ինչպես երևում է ձայնագրությունից ինքը նրան չի սպառնացել, այլ` ընդհակառակը, երբ նա ասել է 200.000 կճարեմ կբերեմ, ինքն ասել է լավ: Այդ գումարը վերաբերել է վարչական պատասխանատվությանը: Ավելին, ինքը նպատակադրված էր, որ եթե տուժողը (իր վարույթում քննվող գործով վկան) համագործակցեր նախաքննական մարմնի հետ և հայտներ, թե իրականաում ումից է ձեռք բերել թմրամիջոցը, այդ պարագայում միանաշանակ միջնորդելու և խնդրելու էր համապատասխան մարմնին, որպեսզի վարչական պատասխանատվության չափը հնարավորինս նվազ լինի: Ինչ վերաբերում է, որ իբր ինքը նրա հետ համաձայնության է եկել կաշառք ստանալու շուրջ կամ ինքը նրան սպառնացել է, հարկադրել է, որ ՙբեր, թե չէ քեզ կդատեմ, քեզ կնստացնեմ, քեզ կկալանավորեմ՚, ապա նման խոսակցություն չի եղել, ինչը հաստատվում է թե' Մովսիսյանի ցուցմունքով, թե' տուժողի ցուցմունքով և թե արտաքին և ներքին դիտում իրականացնելու արդյունքում կազմված ձայնագրությամբ: Իր համար անհասկանալի է, որ ձայնագրությունը ձեռք է բերվել ներքին, թե արտաքին դիտման արդյունքում, քանի որ ՀՀ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքը հստակ սահմանում է, թե որն է դիտվում որպես արտաքին դիտում, որն է դիտվում որպես ներքին դիտում: Չնայած դատարանը գտել է, որ ներկայացված հիմքերը բավարար են թույլտվություն տալու համար: Արտաքին դիտման արդյունքները քրեական գործում բացակայում են: Ընդամենը ազգայնի անվտանգության ծառայությունը բավարարվել է մի արձանագրությամբ, որտեղ ընդհանրական կերպով նշվում է, որ ներկայացվում են արտաքին և ներքին դիտման արդյունքում կազմված ձեռք բերված խոսակցությունը լազերային մեկ սկավառակի վրա: Ա.Մելքոնյանը հայտնել է, որ զբաղեցնելով Արաբկիրի բաժնի ավագ քննիչի պաշտոնը, քննած լինելով բազմաթիվ նմանօրինակ քրեական գործեր, լավ ծանոթ է նշված կոնտինգենտին, նրանց մտածելակերպին, նաև նրանց առօրյային և ՙբենզինիստից՚ ինքը գումար չէր պահանջի ու չի էլ պահանջել: Նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել: Իր համար անհասկանալի էր, թե ինչու է հարուցվել քրեական գործ, ինչ հիմքերից ելնելով, որովհետև մի թմրամոլի ասածով հարուցվում է քրեական գործ, այն էլ` երկու քննիչի նկատմամբ: Հետագայում չնայած գործը մյուս քննիչի մասով կարճվել է: Տուժողի ցուցմունքները հիմնված են միայն ենթադրությունների վրա: Հարցն ուղղում են, որը նրան ձեռք չի տալիս, ասում է չեմ հիշում, որը չգիտի ինչ պատասխանի, ասում է երևի, չգիտեմ: Նախաքննության ընթացքում ինքը ցուցմունք չի տվել այն պատճառաբանությամբ, որ չի վստահել նախաքննական մարմնին: Դրա համար ունեցել է հետևյալ հիմքերը. քննությանը ներկայացել է ինքնակամ: Գտնվել է ՌԴ-ում ՀՀ է եկել և ներկայացել է իրավապահ մարմիններին ինքնակամ: Այդ մասին կա Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետին ուղղված իր կնոջ և իր դիմումը, որ ինքը պատրաստ է ինքնակամ ներկայանալու, սակայն քանի որ իր անձնագրի գործողության ժամկետն անցել էր, խնդրել է որպեսզի թույլատրվի իր անխոչընդոտ սահմանհատումը: Քննիչը երբ ներկայացրել է իրեն կալանավորման վերահաստատման, նիստի ժամանակ ինքը հայտարարել է, որ ներկայացել է ինքնակամ, սակայն քննիչը հայտարարել է, որ նման տեղեկությունների ինքը չի տիրապետում: Այնինչ, քրեական գործով ավարտ հայտնելուց և գործի նյութերը ծանոթանալուց հետո ակնհայտ է դառնում, որ քննիչն ունեցել է ոչ միայն իր, այլև իր կնոջ դիմումներն ուղղված Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետին: Բացի այդ, Երևան քաղաքի ոստիկանության վարչության և ոստիկանության Արաբկիր բաժնի աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ իր ինքնակամ ներկայանալու վերաբերյալ, որոնք քննիչը հարկ չի համարել ներկայացնել դատարան: Բացի այդ, քննիչն իր միջնորդության մեջ նշել է, թե իբր ինքը հայտնաբերվել և ներկայացվել է քննության, սակայն նման բան իրականում տեղի չի ունեցել: Ձայնագրությունում ներկայացված հետևյալ արտահայտությանը, որ ինքը տուժողին հայտնել է ՙքեզ էտքան լավություն եմ արել, չեմ կարա էլ սպասել, էդ գումարը բեր՚, այդ լավության տակ ինքը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ իր բազմաթիվ կանչերին նա չի ներկայացել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ.Աղաջանյանը հայտնել է որ աշխատում է, օգնում է մորը, կնոջը, երկու երեխա ունի, հացի փող է հայթայթում, այդ նպատակով բերման որոշում չի կայացրել ու ՙլավություն՚ ասելու հասկացության տակ ի նկատի եմ ունեցել նշված գործողությունը:
Պատասխանելով հարցերին Ա. Մելքոնյանը հայտնել է, որ քննչական մարմնում վարչական պատասխանատվության ենթարկելու կարգը հետևյալն է` երբ գործով վկայի վերաբերյալ ստացվում է տոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացությունը, այդ եզրակացությունը կից գրությամբ ուղարկվում է ոստիկանության բաժնի պետին` նշված անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու միջնորդությամբ: Այսինքն` ոչ թե քննչական մարմինն է ենթարկում վարչական պատասխանատվության, այլ` ոստիկանության բաժինը: Կոնկրետ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու չափը սահմանում է մարմինը ով իրավասու է դա սահմանելու, այսինքն` ոստիկանության բաժնի պետը: Հ.Աղաջանյանին ինքը պարզաբանել է, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է 100-200 հազար ՀՀ դրամ տուգանք: Ինչ վերաբերում է կոնկրետ չափին, ապա ինքը հաշվի է առել Աղաջանյանի արատավոր անցյալը, քանի որ անձը նախկինում 2 կամ 3 անգամ դատապարտված է եղել: Այդ պատճառով ասել է, որ առավելագույն սահմանված 200.000 ՀՀ դրամն ունենա իր մոտ: Շատ հնարավոր էր, որ տուգանքը 200.000 դրամ չսահմանեին: Մարդն ընդհանրական է նշում ՙբերեմ տամ, պրծնեմ՚ արտահայտությունը, եթե նա նկատի ունենար իրեն, ապա հաստատ այդ ձևով էլ մտքերը կշարադրեր: Քրեական գործը, որը գտնվում էր իր վարույթում և որպես վկա անցնում էր տուժողը, զեկուցվել է համայնքային և քաղաքի դատախազություն: Այնտեղ միանշանակ իր հետ համակարծիքի են եղել, որ անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության ու ենթակա է պատասխանատվության միայն վարչական իրավախախտում կատարելու համար: Այդ գործը գտնվում էր ավարտական փուլում, իրեն մնում էր ստանալու գործով երեք մեղադրյալների նկատմամբ նշանակված նարկոլոգիական փորձաքննության եզրակացությունները, որոնք ստանալուց և ծանոթացնելուց հետո տուժողի և գործով անցնող մյուս վկայի վերաբերյալ որոշումներ էին կայացվելու քրեական հետապնդում չիրականացնելու մասին և մեղադրյալներին հայտնվելու էր նախաքննության ավարտի մասին և նրանց տրամադրվելու էր գործը ծանոթանալու նպատակով: Իսկ վարչական պատասխանատվության հետ կապված, այդ ամենը կատարվելու էր մեղադրական եզրակացությունը կազմելուց և նախաքննության ավարտ հայտարարելուց առաջ: Այդ գործը ինքը չի ավարտել: Տեղեկություն չունի, թե երբ է ավարտվել այդ գործը: Քրեական գործում, որին ինքը ծանոթացել է, կար այդ քրեական գործով մեղադրական եզրակացության լուսապատճենը, ինչպես նաև տուժողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի կողմից կայացված որոշման լուսապատճենը: Վարչական պատասխանատվության վերաբերյալ Հակոբ Աղաջանյանին ասել է, որպեսզի իր մոտ ունենա գումար: Այդ գումարային խոսակցության մասին, բացի Սմբատ Մովիսյանից, տեղյակ է եղել նաև քննչական բաժնի պետը` Վարդան Վարդանյանը: Բաժնի պետին ասել է, որ անձին բացատրել է, որ ենթարկվելու է վարչական պատասխանատվության, և տուգանքի առավելագույն չափը 200.000 դրամն է: Ասել է, որպեսզի պատրաստվի, մուծի գումարը և վերջացնի իր հարցը: Լրիվությունն ապահովելու համար այդ գործողությունը պարտադիր կատարվում է: Հակոբ Աղաջանյանին կոնկրետ օր չի հայտնել, թե երբ է ենթարկվելու վարչական պատասխանատվության: Ուղղակի ասել է, որ արագացնի, որպեսզի միջնորդությունը միանգամից ուղարկվի ոստիկանապետին, նրանք էլ լուծեին հարցը: Ինքը միշտ հետևողական է եղել իր քննած քրեական գործերով, որպիսի հասնի իր տրամաբանական ավարտին: Քրեական գործը, երբ ինքը ստացել է, ծանոթացել է ու երբ առաջին անգամ Արաբկիրի քննչական բաժնում գործով տուժողին հայտնել է, որ նա ենթակա է վարչական պատասխանատվության, նա քաջատեղյակ է եղել, որ չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և իր արարքի համար կարող է ենթարկվել ընդամենը վարչական պատասխանատվության: Բացի այդ, որ ինքը տուժողին պարզաբանել է, ի սկզբանե նա հայտնել է. ՙես գիտեմ, որ ինձ ոչ մի բան էլ չեք կարա անեք, չեք կարա դատեք, պիտի վարչական տաք, տվեք՚: Քանի որ այն ժամանակ քննչական մարմինը մտնում էր ոստիկանական համակարգի մեջ և ըստ էության մի համակարգ էր, ինքը զուտ այդքանով է շահագրգռված եղել, որ գործը վերջանա և տուժղոը ենթարկվի վարչական պատասխանատվության: Զուտ իր նախաձեռնությամբ է եղել, որպեսզի այդ գումարը նրա մոտ լինի: Տուժողը ստում է և դա չի համապատասխանում իրականությանը: Գումարը նախատեսված է եղել որպես վարչական պատասխանատվության գումար: Ինքը նրանից գումար չի պահանջել, նրան երբևէ չի սպառնացել, ինչն իր ցուցմունքում նշել է տուժողը: Ինքը նրան տեղեկացրել է վարչական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված 100-200 հազար դրամ գումարի չափի մասին, որպեսզի նա տուգանքի առավելագույն չափին պատրաստ լիներ: Եզրակացություն բառը տուժողին ասվել է, սակայն ոչ այդ բովանդակությամբ: Ինքը նրան ասել է, որ նրա նկատմամբ նշանակված և ստացված տոքսիկոքիմիական եզրակացությունն ուղարկելու է ոստիկանության բաժին, ոչ թե դատախազություն: Ուղարկելու է ոստիկանության բաժին, որպեսզի բաժնի պետը որոշի թե ինչքան տուգանքի է ենթարկում: Ամեն պարագայում ինքը խորհուրդ է տվել տուժողին պատրաստ լինել տուգանքի առավելագույն չափին: Ինքը նկատի է ունեցել միայն փորձաքննության եզրակացությունը, մեղադրական եզրակացության մասին խոսք գնալ անգամ չէր կարող, քանի որ Հ.Աղաջանյանը գիտեր, որ չի ենթարկվելու քրեական պատասխանատվության: Հետևաբար, նրա մասով մեղադրական եզրակացություն չէր կարող լինել:
Իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, քանի որ տուժողը և վկաները փաստեցին, որ իր կողմից Հ.Աղաջանյանի նկատմամբ որևէ սպառնալիք, բռնություն, նրան ծանր վիճակի մեջ դնելու փաստ գոյություն չունի, առավել ևս` գոյություն չունի որպես կաշառք գումարի մասին: Խոսքը գնացել է ընդամենը վարչական պատասխանատվության ենթարկելու գումարի մասին: Իր մտադրությունը ուղղված է եղել նրան, որ, եթե նա համագործակցեր նախաքննական մարմնի հետ, հայտներ իրական անձին, այլ ոչ թե ինչպես միշտ են անում հայտնեն մահացած անձի տվյալներ, այդ պարագայում ինքը զուտ մարդկային առումով միջնորդելու էր, որպեսզի Հ.Աղաջանյանի նկատմամբ հնարավորինս մեղմ վարչական տույժ նշանակվեր: Իր կարծիքով, տուժողը նշում է ենթադրություններով ՙես էսպես հասկացա, ես էնպես հասկացա՚: Զուտ անձի սխալ ենթադրությունների վրա է հիմնված: Ինքը կարծել է, որ իրենից կաշառք են պահանջում, այնինչ դա եղել է վարչական պատասխանատվության գումարը: Բացի այդ, անձն ուղղակի ցանկացել է խուսափել վարչական պատռասխանատվության ենթարկվելուց: Իր կարծիքով դա է պատճառը: Հնարավոր է, որ մարդը գործակալ հանդիսանա ԱԱԾ-ի կամ այլ իրավապահ մարմնի, քանի որ գործը ուսումնասիրելուց ինքն այդ մտահանգմանն է եկել, որ անձը գործակալ է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժողը նշեց իր ցուցմունքում, որ 17 տարեկանից սկսած թմրամիջոց է օգտագործում, հնարավոր է, որ այդ հանգամանքն ազդել է նրա գիտակցության վրա: Իր վարույթում գործը քննելու ժամանակ ինքը տուժողից անձնագիր չի պահանջել: Անձնագիրը վերադարձնելու համար գումար չէր կարող պահանջել, քանի որ տուժողի անձնագիրը երբևէ իր մոտ չի գտնվել, քրեական գործում առկա է եղել տուժողի անձնագրի լուսապատճենը ու այդ մասով էլ է տուժողը ստում, որ ինքը նրանից, իբր, գումար էր պահանջում անձնագիրը հետ վերադարձնելու համար: Երկու հանգամանքների հետ կապված տուժողը ստում է, նման բան տեղի չի ունեցել: Հնարավոր է, որ տուժողն իրեն զրպարտում է, քանի որ ուղեղի հետ կապված խնդիրներ ունի, թմրամոլ է:
Արմեն Մելքոնյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարումը հիմնավորվել է հետևյալ ապացույցներով.
Տուժող Հակոբ Աղաջանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ թմրամիջոց օգտագործելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել Արաբկիրի քննչական բաժին, մի քանի ամիս քննություն էր գնում: Դեպքը եղել էր մայիսին, կամ` հունիսին: Մի չորս ամիս անցել էր այդ դեպքից: Հոկտեմբեր ամսվա ընթացքում ցանկանում էր իր անձնագիրը հետ վերցնել: Ինքը քննիչին հարցրել է, թե ինչ պետք է անի որպեսզի իր գործը դատարան չգնա, նա ասել է ՙիսկ ինչ կարող ես անել՚: Ինքը պատասխանել է, որ կարող է ՙմաղարիչ՚ անել և մոր հետ խորհրդակցելուց հետո, կգա գումարի չափը կասի: Նա սկզբում կոնկրետ գումար չի ասել: Գումարի չափը պայմանավորված է եղել իրենց հնարավորությունից: Հաջորդ օրը գնացել և ասել է, որ մեկ շաբաթից կարող է 150.000 դրամ տալ: Ա.Մելքոնյանն ասել է ՙվրան էլ 50.000 կավելացնես 200.000 դրամ կբերես՚: Ինքը համաձայնել է: Սկզբում քննությունն իրականացրել է մյուս քննիչը: Հետո քննությունը տեղափոխվել է Ա.Մելքոնյանի մոտ, որպեսզի մեղադրական եզրակացությունն ուղարկվեր դատախազություն: Տվյալ գործով ինքը որպես վկա պետք է հանդես գար: Բայց, չգիտի ինչու, իրեն թվում էր, որ կարող է իրեն էլ դատեին: Տեղյակ չէ թմրամիջոց օգտագործելու համար դատում են, թե ոչ: Ինքը դիմել է ազգային անվտանգության մարմիններին: Հայտնել է, որ Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ա.Մելքոնյանն իրենից գումար է պահանջում: ՉԻ հիշում անձնագիրը հետ տալու, թե գործը դատարան չուղարկելու համար: Ազգային անվտանգության մարմիններն իր վրա ինչ որ սարք են դրել ձայնագրության համար: Հաղորդումը տալուց մեկ շաբաթ հետո սարքը միացված գնացել է Ա.Մելքոնյանի մոտ: Այդ օրը պետք է գումարը տաներ տար: Գումարը ԱԱԾ-ում պետք է տային որպեսզի ինքը տաներ տար: Մտել է քննիչի մոտ, ասել է իբր դեպք էր պատահել, ինքը թաղում էր գնացել, ուշ է եկել, չի հասցրել պայմանավորված օրը գումարը բերել: Հետո ասել է, որ մի երկու օրվա ընթացքում այդ գումարը կբերի: Հատուկ շեշտել է, որ 200.000 դրամը կբերի կտա: Ա.Մելքոնյանն ասել է ՙլավ, լավ գնա՚: Դուրս է եկել, ԱԱԾ-ում իր վրայից հանել են սարքը: Երբ իրենք խոսել են մյուս քննիչը` Սմբատ Մովսիսյանը սենյակում նստած է եղել, բայց չի կարծում որ նա կարող էր լսել իրենց խոսակցությունը, որովհետև իրենք ցածրաձայն են խոսել:
Հայտնել է նաև, որ ինքը թմրամիջոց օգտագործել է 17 տարեկանից: Տեղյակ է, որ օգտագործելու համար կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության: Երբ իրեն բերման են ենթարկել բաժին, ինքն այդ օրը թմրամիջոց չէր օգտագործել: Բաժնում իրեն ոչ ոք չի բացատրել, որ օգտագործելու համար ինքը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության: Ա.Մելքոնյանն իրեն չի ասել ՙգումարը տուր, որ մեղադրական եզրակացությունը չուղարկեմ դատախազություն՚: Այդպիսի խոսակցություն չի եղել, որ քննիչն ասի ՙգումարը չբերես, գործը կուղարկեմ դատարան, քեզ համար լավ չի լինի՚: Ա.Մելքոնյանն իրեն չի սպառնացել: Ինքը գումարը տալիս էր անձնագիրը վերցնելու համար: Երբ իր անձնագիրն ուզել է, Մելքոնյանն ասել է ՙինչ վերաբերմունք պիտի ցույց տաս, որ անձնագիրը քեզ տամ՚: Ինքն ընդամենն ուզում էր իր անձնագիրը վերցնել գնալ, իրեն չդատեին:
Տուժողը հայտնեց նաև, որ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը ճիշտ է: Գումարը իրենից պահանջվել է, որպեսզի մեղադրական եզրակացությունը դատախազություն չուղարկվի: Գումարը պայմանավորվելուց հետո մի երկու անգամ զանգ է եղել մեկ անգամ իր կնոջ, մեկ անգամ էլ իր մոր բջջային հեռախոսներին, որպեսզի ինքը ներկայանա բաժին: Խոսակցությունը եղել է, որ ինքը գումարը տա, անձնագիրը վերցնի, որպեսզի գործը դատարան չգնա: Գումարի և մեղադրական եզրակացության մասին է իրենց միջև խոսակցություն եղել: Քննիչը, 200.000 վարչական տույժի մասին հայտնել է այն ժամանակ, երբ նրան ասել են, որ ինքը նրա վրա հաղորդում է տվել: Այդ ժամանակ է ասել, որ իրեն վարչական տուգանք է հասնում 200.000 դրամ: Գիտեր, որ իրեն չէին դատելու ապօրինի թմրամիջոց գործածելու համար:
Եթե Արմեն Մելքոնյանն իրենից գումար չպահանջեր, ապա ինքը հաղորդում չէր տա: Եթե վարչական տուգանքի հարց լիներ, կտաներ կմուծեր: Մելքոնյանը գումար պահանջել է, որպեսզի իր վերաբերյալ գործը դատարան չուղարկի: Ինքը ցանկացել է գումար տալ, որպեսզի իր գործը դատարան չհասնի: Ինքը չի իմացել, որ իր կատարածի համար գործը դատարան չեն ուղարկում: Մելքոնյանն իրեն այն ժամանակ է զգուշացրել, երբ այս գործին արդեն ընթացք է տրված եղել: Նա իմացել է, որ ինքը հայտարարություն է տվել, իրեն կանչել է իր աշխատասենյակ ու պարզաբանել է, որ իրեն հասնում է միայն վարչական տուգանք` 200.000 դրամ:
Նախաքննության ընթացքում տուժող Հակոբ Աղաջանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականին ծանոթացել է Երևանի ՙՄոնումենտ՚ թաղամասում բնակվող ոմն Կարենի հետ, որից հետո մի քանի անգամ գնացել է նրա բնակարան, որտեղ դեղահաբերից, բենզինից և այլ նյութերից թմրանյութ են պատրաստել և գործածել: 2012 թվականի հունիսին 5-ին, երբ հերթական անգամ գնացել է Կարենի բնակարան, այնտեղ հանդիպել է ոստիկանության աշխատակիցների, ովքեր իրեն բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Դրանից հետո իրեն կանչել և հարցաքննել են Արաբկիրի քննչական բաժնում: 2012 թվականի հոկտեմբերի 5-ին, հերթական կանչից հետո տեղեկացել է, որ քրեական գործը մեկ քննիչիցª Մովսիսյանից, փոխանցվել է մյուսինª Մելքոնյանին: Վերջինս ակնարկել է, որ իրեն քրեական պատասխանատվություն է սպասվում, սակայն գումար տալու դեպքում ՙեզրակացությունը չի ուղարկի դատախազություն՚: Թեև լսել էր, որ թմրանյութ գործածելու համար քրեական պատախանատվություն չի նախատեսվում, սակայն դրանում վստահ չի եղել, ուստի համաձայնել է կատարել Մելքոնյանի պահանջը և նրանից ժամանակ է խնդրելª տրվելիք գումարի չափի վերաբերյալ խորհրդակցելու համար: Այդ հարցով խորհրդակցել է մոր հետ և որոշել է քննիչին տալ 150 000 ՀՀ դրամ : Երբ գնացել է Մելքոնյանի մոտ և նրան հայտնել է, որ կարող այդքան գումար տալ, Մելքոնյանը պահանջել է այն ՙկլորացնել՚ մինչև 200 000 ՀՀ դրամ, իսկ գումարը տալու վերջնաժամկետ է նշել 2012 թվականի հոկտեմբերի 18-ը: Քանի որ չի ցանկացել քննիչին 200 000 ՀՀ դրամ տալ և մտավախություն է ունեցել, որ քննիչը գումարը կվերցնի, բայց ՙգործը չի փակի՚, հոկտեմբերի 18-ին ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և այնտեղ հաղորդում է տվել կատարվածի մասին: Դեպք է եղել, որ Մելքոնյանը ՙՕրանժ՚ հեռախոսահամարից զանգահարել է իր կնոջը և հայտնել, որ եթե առավոտյան ինքը չներկայանա քննչական բաժին, ապա իրեն կկալանավորեն: Այդ մասին տեղեկացրել է ԱԱԾ օպերատիվ աշխատակցներին: Այնուհետև, 2012 թվականի հոկտեմբերի 20-ին, նրանց կողմից տրված գաղտնալսող սարքով (ՙժուչոկով՚) գնացել է Արաբկիրի քննչական բաժինª քննիչ Մելքոնյանի մոտ: Մելքոնյանն իրեն նախատել է ժամանակին չներկայանալու համար : Ինքն ասել է, որ ժամանակին չի կարողացել պահանջվող գումարը հավաքել և ներկայանալ, քանի որ բարեկամի մահվան պատճառով մեկնել է հեռավոր շրջան և ծախսեր է կատարել: Մելքոնյանից խնդրել է մեկ շաբաթ ժամանակª պահանջվող 200 000 ՀՀ դրամ գումարը հայթայթելու համար : Մելքոնյանն, ի վերջո, համաձայնել է:
Վկա Սիրուն Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հանդիսանում է տուժող Հակոբ Աղաջանյանի մայրը: Ինքն, իր որդին և հարսը միասին են բնակվում: Արմեն Մելքոնյանին առաջին անգամ տեսել է դատարանում: Դեպքի մասին լսել է հեռուստատեսությամբ, որ Արմեն Մելքոնյանը կալանավորվել է իր տղայից` Հակոբ Աղաջանյանից կաշառք պահանջելու համար: Հակոբին թմրամիջոց օգտագործելու համար տարել են ոստիկանության բաժին: Ինքը գործի ընթացքից տեղյակ չի եղել, միայն իմացել է, որ նրանից գումար են պահանջել: Հակոբն ասել է, որ թմրամիջոց օգտագործելու համար նրանից գումար են պահանջել, որ չդատեն: Գումար իրենք չեն տվել, որովհետև չունեին: Հակոբը ցանկացել է ուրիշ տեղից գումարը ճարել և տալ: Մինչև հեռուստացույցով տեսնելն ինքը չի իմացել, որ կաշառքը Արմեն Մելքոնյանն է պահանջել: Երբ իմացել են, Հակոբը պնդել է, որ Արմեն Մելքոնյանն է գումարը պահանջել: Ոստիկանության բաժնից մի քանի անգամ զանգահարել Հակոբին են ուզել, ասել են, որ պետք է ներկայանա բաժին: Չի իմացել, թե գործով քննիչն ով է եղել: Մի քանի անգամ տուն է զանգահարել, ներկայացել է որպես քննիչ Մելքոնյան:
Նախաքննության և դատաքննության ժամանակ տված ցուցմունքների հակասության հետ կապված վկա Սիրուն Սարգսյանը հայտնել է, որ ինքը Արմեն Մելքոնյանի կալանավորման մասին իմացել է հեռուստատեսության հաղորդումից, բայց Հակոբի վերաբերյալ նախօրոք գիտեր: Ինքը չգիտեր թե ով է Արմեն Մելքոնյանը: Երբ Հակոբն իրենից գումար է ուզել, չի ասել ոչ մի բան: Հակոբը զանգահարել է բաժնից և ասել, որ նրա անձնագիրը ինքը տանի: Գնացել է բաժին և իմացել, որ մի քանի հոգու բռնել են թմրամիջոց օգտագործելու համար: Դրանից որոշակի ժամանակ հետո Հակոբին հաճախակի զանգել կանչել են քննության: Բավական ժամանակ հետո Հակոբը ասել է, որ նրանից գումար են ուզում: Ասել է, որ 200.000 դրամ են ուզել, եթե այդ գումարը չտանի և չտա քննիչին, նրան կնստացնեն: Ինքը պատասխանել է, որ ի վիճակի չէ այդ գումարը տալու: Հակոբն ասել է, որ ինքը կճարի գումարը: Հակոբի անձնագիրն ինքն անձամբ է տարել բաժին, տվել է հերթապահ մաս: Ձերբակալումից երկու ժամ հետո Հակոբը հայտնվել է ազատության մեջ: Տարել են հետազոտման, դրանից հետո բաց են թողել: Հակոբն ասել է, որ թմրամիջոց օգտագործելու համար ազատ են արձակում, մինչև քննությունը վերջանա: Այդ ժամանակ ինքը լսել էր, որ թմրամիջոց օգտագործելու համար չեն նստացնում, այլ հիվանդանոցում են պահում` բուժելու համար: Ինքը մտածում էր, որ ավելի լավ է Հակոբը գնա հիվանդանոցում բուժվի, քան թե դուրս գա: Ինքը Հակոբին ասել է, որ ավելի լավ է այդ փողը չտա, գնա հիվանդանոց 6 ամիս բուժվի: Հակոբը պատասխանել է, որ չի կարող հիվանդանոցում պառկել, ավելի շուտ կճարի կտա գումարը: Գիտի, որ դրա համար նստացնում են, իսկ ինքը չի ուզում նստել, դա իր կարծիքն է, որ ուզում են բուժել: Ինքը նրան ասել է, որ ի վիճակի չէ այդ պահին փող տալու, եթե ունենար, ապա կտար: Սիրուն Սարգսյանը հայտնել է, որ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը ճիշտ է:
Նախաքննության ընթացքում վկա Սիրուն Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականի հունիսի սկզբերինª որդուն Հակոբ Աղաջանյանին, ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին` թմրամիջոցներ պատրաստելու և գործածելու համար, սակայն նույն օրը ազատ են արձակել: Այդ դեպքից հետո Հակոբին երբեմն հեռախոսազանգով կանչել են քննչական բաժին: 2012 թվականի հոկտեմբերի սկզբներին, հերթական կանչով քննչական բաժին ներկայանալուց և այնտեղից վերադառնալուց հետո Հակոբը ասել է, որ քննիչն իրենից գումար է պահանջել ու եթե նրան գումար չտա, կդատվի: Խորհրդակցելով, որոշել են, որ կարելի է ՙճարել՚ և քննիչին տալ մոտ 100 000 ՀՀ դրամ: Դրանից հետո Հակոբը գնացել է քննչական բաժին և ասել է քննիչին, որ կարող է նրան 150 000 ՀՀ դրամ տալ, բայց քննիչը պահանջել է 200 000 ՀՀ դրամ: Հակոբից տեղեկանալով այդ մասին, կարծիք է հայտնել, որ այդ գումարը շատ է, մի գուցե ավելի ՙէժան՚ լինի, եթե գործը դատարան ուղարկվի: 2012 թվականի հոկտեմբերի 18-ին հերթական անգամ զանգել են քննչական բաժնից ու պահանջել, որ Հակոբը ներկայանա այնտեղ, սակայն Հակոբի խնդրանքով ինքը զանգողին հայտնել է, որ նա մեկնել է շրջանª բարեկամի թաղման:
Վկա Սմբատ Մովսիսյանը ցուցմունք է տվել, այն մասին որ աշխատել է Արաբկիրի քննչական բաժնում, որպես քննիչ: Տուժողին ճանաչում է իր վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, անցել է որպես վկա: Հետագայում արձակուրդ մեկնելու պատճառաբանությամբ գործը հանձնվել է քննիչ Ա.Մելքոնյանին: Դեպքի հետ կապված մանրամասնություններ իրեն հայտնի չեն: Իր ներկայությամբ տուժողից ոչ մի գումար չի պահանջվել, որևէ պահանջ չի դրվել, տուժողը որևէ գումար չի առաջարկել: Տուժողը գիտեր որ նրա արարքը քրեորեն պատժելի չէ` ապաքրեականացված է: Նույնիսկ գործն իր վարությում գտնվելու ժամանակ Հ.Աղաջանյանը քաջատեղյակ էր, որ նրա արարքը ապաքրեականացված է: Միայն, եթե նարկոլոգիական եզրակացությամբ պարզվեր, որ նրա արյան մեջ հայտնաբերվել է թմրանյութ, պետք է ենթարկվեր վարչական պատասխանատվության: Հակառակ դեպքում որևէ քրեական պատասխանատվության չէր ենթարկվի: Որքանով հիշում է ոստիկանները բերման էին ենթարկել 3 անձանց` թմրանյութ օգտագործելու համար: Ոստիկանները գտնվել են բնակարանում տուժողը եկել է բնակարան այդ ժամանակ և նրան նույնպես բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Նրա արարքը ապաքրեականացված էր, այսինքն, եթե նարկոլոգիական եզրակացությունով հիմնավորվեր, որ նրա արյան մեջ պարունակում է թմրալկալոիդներ, այդ ժամանակ միայն վարչական պատասխանատվության պետք է ենթարկվեր, եթե ոչ ապա քրեական պատասխանատվության չէր ենթարկվի: Որքան գիտի, վարչական ակտ կայացնելը քննիչի լիազորությունների մեջ չի մտնում: Իրենց աշխատասենյակում տուժողին տեսել է քննչական գործողություններին մասնակցելիս: Ինչքանով որ լսել է, խոսակցությունը եղել է միայն քրեական գործի շրջանակներում: Ստույգ հիմա չի հիշում, հնարավոր է որ գումարի վերաբերյալ խոսակցություն եղած լինի հնարավոր վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, քանի որ տուժողի արարքն ապաքրեականացված է և նա միայն պետք է ենթարկվեր վարչական պատասխանատվության: Նրա հետ կատարված քննչական գործողությունն այդ շրջանակում պետք է լիներ: Կոնկրետ գումարի չափ չի լսել: ՉԻ կարող ասել քանի անգամ է հանդիպել Հ.Աղաջանյանի հետ, երբ գործն իր վարույթում էր, քանի որ բավական երկար ժամանակ է անցել: Հ.Աղաջանյանն ի սկզբանե գիտեր, որ նրա արարքը քրեական պատասխանատվության ենթակա չէ: Բերման ենթարկված յուրաքանչյուր անձ տիրապետում էր քրեական օրենսգրքին, մասնավորապես թմրանյութի իրացնելուն, քանի որ որքանով հիշում է բազմաթիվ անգամ դատված են եղել, յուրաքանչյուրը հստակ ասել են, թե նրանց արարքն ինչպես է որակվելու և արարքը քրեորեն պատժելի է, թե` ոչ: Հ.Աղաջանյանն է ասել, որ իր արարքը քրեորեն պատժելի չէ: Չի հիշում, թե իր վարույթի ժամանակ եզրակացությունը եղել է, թե` ոչ: Այդ ժամանակ 150-200 հազար դրամ էր նախատեսված վարչական պատասխանատվության համար: Քննիչը բազմակողմանի, օբյեկտիվ քննություն կատարելուց հետո պարզելով, որ նշված արարքը քրեորեն պատժելի չէ, իսկ փորձագետի եզրակացության համաձայն անձի արյան մեջ թմրալկալոդիներ են հայտնաբերվել, գրությամբ ուղարկում է ոստիկանության բաժին, որտեղ ենթարկում են վարչական պատասխանատվության: Գրությանը կից ուղարկվում է նաև փորձագետի եզրակացության պատճենը: Հ.Աղաջանյանի մասով սպասել են նարկոլոգիական եզրակացությանը: Աղաջանյանը միշտ հանգիստ է եղել քրեական գործի ընթացքից: Վարչական պատասխանատվության չենթարկելու կամ ենթարկելու վերաբերյալ խոսակցություն չի ընթացել, քանի որ տուգանքը 150-200.000 դրամի հարց է: Աղաջանյանը իրեն դժգոհություն կամ նման բան չի հայտնել, քանի որ նա առաջին օրվանից էլ չէր վախենում դատվելուց, գիտեր որ չէր դատվելու:
Նախաքննության և դատաքննության ժամանակ տված ցուցմունքների հակասության հետ կապված վկա Սմբատ Մովսիսյանը հայտնել է, որ Սկզբում մեղադրանքը վերաբերվել է թմրանյութի իրացման մեղադրանքին, որով արդեն կարող էր Աղաջանյանը քրեական պատասխանատվության ենթարկվել, որը հետագայում արդեն քննությամբ ձեռք բերված ապացույցներով հերքվել է և վարչական պատասխանատվության հարց է առաջացել: Եվ այդ բոլոր գործընթացից, որ կարող էր քրեական պատասխանատվության, այդ թվում` նաև վարչական պատասխանատվության, ենթրակվել տեղյակ էր Աղաջանյանը: Հենց սկզբից, որ բերման էին ենթարկվել և հարուցվել էր քրեական գործ, Հ.Աղաջանյանը հայտնել էր, որ ոմն Արթուրից գնել է թմրանյութ և այդ ժամանակ կար այդ հեռանկարը, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, բայց պարզվել է, որ նման անձնավորություն չկար նրա նշած հասցեով, մահացել էր: Այդ ժամանկ հերքվել է այդ փաստը և մնացել է միայն վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այսինքն` այդ բնույթի խոսակցությունը միայն վերաբերել է նրան, որ կարող է դատարան գնա, եթե հաստատվի այդ հանգամանքը: Ա.Մելքոնյանը ոչ թե գումար պահանջել է, այլ տեղեկացրել է: Հ.Աղաջանյանի հետ միայն վարչական պատասխանատվության ենթարկվելու հարցն է քննարկվել:
Նախաքննության ընթացքում վկա Սմբատ Մովսիսյանը (ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին քննիչ) ցուցմունք է տվել, որ Հակոբ Աղաջանյանին առնչվող քրեական գործը մինչև ավագ քննիչ Արմեն Մելքոնյանի վարույթ անցնելը գտնվել է իր վարույթում: Հակոբ Աղաջանյանից ինքը կաշառք չի պահանջել, իսկ Արմեն Մելքոնյանի կողմից նրանից գումար պահանջելու մասին տեղեկություն չի ունեցել: Ինքն ու Արմեն Մովսիսյանը նույն աշխատասենյակում են աշխատել, օգտվել են միևնույն հեռախոսահամարից: Չի բացառում, որ Արմեն Մելքոնյանը Հակոբ Աղաջանյանին քննչական բաժին կանչելու համար օգտված լինի նաև իր բջջային հեռախոսից:
Նախաքննության ընթացքում վկա Սմբատ Մովսիսյանի և տուժող Հակոբ Աղաջանյանի առերես հարցաքննության արձանագրության համաձայն Հակոբ Աղաջանյանը հայտնել է, որ իր հետ առերես հարցաքննվող Սմբատ Մովսիսյանին ճանաչում է 2012թ-ի օգոստոս ամսից։ Նրան ճանաչում է որպես Արաբկիրի քննչական բաժնի քննիչի։ Մովսիսյանի հետ առնչվել է նրա վարույթում քննվող քրեական գործով, իրենց փոխհարաբերությունները նորմալ են, իրենց միջև թշնամություն կամ բարեկամություն չկա։ Սմբատ Մովսիսյանը հայտնել է, որ ինքը նույնպես Հակոբ Աղաջանյանին ճանաչում է 2012թ-ի օգոստոս ամսից, իր վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, որով Աղաջանյանը անցնում էր որպես թմրամոլ։ Իրենց հարաբերությունները եղել են գործնական, իրենց միջև թշնամություն կամ բարեկամություն չկա։
Հակոբ Աղաջանյանը հայտնել է, որ նշված քրեական գործը քննիչ Մովսիսյանի մոտ քննվելու ընթացքում, իր հիշելով, նա մի 6-7 անգամ զանգահարել է ու իրեն հրավիրել Արաբկիրի քննչական բաժին։ Հիշում է, որ երկու անգամ գնացել է ու երկար սպասելուց հետո առանց իրեն հարցաքննելու, Մովսիսյանն իրեն տուն է ուղարկել։ Այդ նույն ժամանակ Մովսիսյանն իր հետ միասին քննչական բաժին է հրավիրել նաև իր մյուս ընկերներին, որոնց աոաջին օրը այդ գործով բերել էին բաժին։ Քննչական բաժին հրավիրելուց հետո, Մովսիսյանը կանչում ու հարցաքննում էր տղաներից ինչ որ մեկին կամ երկուսին, ինչի արդյունքում իրենք բավականին երկար սպասում էին այնտեղ։ Եվս մի քանի անգամ զանգահարել ու քննչական բաժին է հրավիրել իր այն ցուցմունքի կապակցությամբ, որում ինքը հայտնել էր, որ նախկինում Արթուրից թմրամիջոց էր գնել։ Իրենք քննիչի ու օպերատիվ խմբի հետ միասին գնացել են հիշյալ Արթուրի տուն, որտեղ ինքը ցույց է տվել նրանց բնակարանը։ Դրանից հետո մինչև հոկտեմբերի 4-ը Արաբկիրի քննչական բաժնից իրեն ոչ ոք, այդ թվում` Սմբատ Մովսիսյանը չի զանգահարել ու քննչական բաժին չի հրավիրել։ Իր հիշելով հոկտեմբերի 4-ին, իրենց խանութի քաղաքային հեռախոսահամարին զանգահարել էին Արաբկիրի քննչական բաժնից ու իրեն բաժին հրավիրել։ Այժմ ստույգ չի հիշում, թե ինքը խոսել է հեռախոսով, թե չէ, բայց այդ հեռախոսազանգից հետո ինքը գնացել է Արաբկիրի քննչական բաժին, քննիչ Մովսիսյանի մոտ, մտածելով, որ նա Է եղել իրեն զանգահարողը, քանի որ նրա մոտ Էր գործը։ Մտնելով Մովսիսյանի աշխատասենյակ, որտեղ էր գտնվում նաև քննիչ Մելքոնյանի աշխատասեղանն ու որին, ինքը տեսել էր նախկին հարցաքննությունների ժամանակ, սակայն չի շփվել, դիմելով իրեն ասել է, որ այժմ ինքն է գործով քննիչը։ Այնուհետև հայտնել է, թե ՙինչ էիր ասել Մովսիսյանին՚: Չկողմնորոշվելով, թե ինչի մասին է հարցնում, մտածելով, որ Արթուրի մասին է հարցնում, ճշտել է, թե ինչ նկատի ունի, նա էլ պատասխանել է, որ ՙլավ լինելու մասին՚, որ եզրակացությունը չուղարկի դատախազություն։ Ինքն ասել է, որ պատրաստ է, նա էլ ասել է, թե ինչքանի հնարավորություն ունի։ Ինքը պատասխանել է, որ այժմ այդ մասին ոչինչ ասել չի կարող, իր մոր հետ կխորհրդակցի ու առավոտյան կգա ու կասի, որից հետո պայմանավորվել են հաջորդ առավոտյան նորից հանդիպել։ Մովսիսյանն այդ ժամանակ գտնվում էր աշխատասենյակում ու նստած էր իր աշխատասեղանի մոտ։ Իրենք խոսում էին սովորական տոնայնությամբ, ոչ բարձր ու ոչ ցածր։ Լսում էր արդյոք իրենց խոսակցությունը քննիչ Մովսիսյանը, ինքը չի կարող ասել, քանի որ ուշադրություն չի դարձրել Մովսիսյանի ուղղությամբ։ Իր հիշելով այդ ժամանակ աշխատասենյակում մեկ այլ անձնավորություն էլ կար, սակայն ինքը նրա ուղղությամբ չի նայել: Նույնիսկ այժմ եթե տեսնի, չի ճանաչի։ Քննիչ Մովսիսյանն իրենց խոսակցությանը չի խառնվել։ Հաջորդ օրը խոստացված ժամին ինքը չի կարողացել գնալ քննիչ Մելքոնյանի մոտ, ինչի արդյունքում քննչական բաժնից զանգել էին խանութի կամ իր մոր հեռախոսահամարին, իրենից հարցրել ու ասել էին, որ ինքը գնա քննչական բաժին։ Զանգահարողը չէր ներկայացել, թե ով է եղել: Ենթադրել է, որ Մելքոնյանն է եղել։ Այժմ չի հիշում, թե այդ զանգից հետո ինքը լրացուցիչ զանգահարել է արդյոք Մելքոնյանին կամ Մովսիսյանին, թե` ոչ, սակայն գնացել է Մելքոնյանի մոտ, որտեղ ներկա է եղել նաև Մովսիսյանը: Մելքոնյանին ասել է, որ կարող է 150.000 դրամ տալ։ Նա ասել է, որ այդ գումարը ՙկլորացնի՚ ու տանի նրան տա։ Ինքը խոսում էր Մելքոնյանի հետ և ուշադրություն չի դարձրել Մովսիսյանի ուղղությամբ։ Նա իրենց խոսակցությանը չի միջամտել, սակայն, նա լսում էր իրենց, թե` ոչ, չի կարող ասել։ Դրանից հետո ինքը Մելքոնյանից մինչև հոկտեմբերի 20-ը ժամանակ է խնդրել, սակայն նա իրեն ասել է, որ ինքը գումարը նրան տանի ու տա մինչև հոկտեմբերի 18-ը։ Հոկտեմբերի 18-ին ինքը չի ներկայացել Մելքոնյանի մոտ ու քանի որ կասկածներ ուներ գումարն իրենից վերցնելու հարցում, այդ մասին հայտարարություն է տվել ԱԱԾ մարմնում։ Հոկտեմբերի 20-ին ինքը գնացել է քննիչ Մելքոնյանի մոտ, այդ ժամանակ աշխատասենյակում դարձյալ հանդիպել է Մովսիսյանին։ Ինքը Մելքոնյանի մոտ սուտ պատճառաբանություն է բերել այն մասին, որ իբր գնացել էր Սիսիան քաղաք` բարեկամներից մեկի թաղմանը մասնակցելու և դարձյալ մի քանի օր ժամանակ է խնդրել, մինչև որ գումարը ճարի ու տանի Մելքոնյանին տա։ Այդ ժամանակ Մովսիսյանն իրենից հարցրել է, թե ով էր մահացել, ինքն էլ նրան պատասխանել է, որ բարեկամ էր։ Մովսիսյանը նշված օրը նույնպես այլ կերպ իր ու Մելքոնյանի խոսակցությանը չի միջամտել։ Գումարային խոսակցություն իրենց միջև չի եղել ու ինքը չի կարող ասել, թե նա լսում էր արդյոք իր ու Մելքոնյանի խոսակցությունը, թե` ոչ :
Սմբատ Մովսիսյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ինքը համաձայն է Հակոբ Աղաջանյանի հետ։ Քրեական գործն իր վարույթում եղած ժամանակ ինքն իրոք մի քանի անգամ զանգահարել ու քննչական բաժին է հարվիրել Հակոբ Աղաջանյանին։ Հիշում է, որ միաժամանակ հրավիրել է նաև գործով անցնող մյուս անձանց նույնպես, սակայն Աղաջանյանին չհարցաքննելու կամ դիտավորյալ սպասեցնելու հարցում ինչ որ միտում չի ունեցել: Ինքն ընդհամենը մեկ տարվա քննիչ է եղել ու քննչական բաժին հրավիրված անձանց չէր կարող ավելի արագ հարցաքննել ու ճանապարհել, դրա համար էլ հնարավոր է, որ չի հասցրել մնացածներին, այդ թվում` Աղաջանյանին հարցաքննել։ Քրեական գործը քննիչ Մելքոնյանի վարույթ փոխանցելուց հետո, ինքը ոչ մի անգամ չի զանգել ու քննչական բաժին չի հրավիրել Հակոբ Աղաջանյանին։ Ինչպես նշել է իր ցուցմունքի մեջ, իր հեռախոսը խոսակցությունների սահմանափակում չունի, ուստի հնարավոր է, որ դրանով Մելքոնյանը զանգահարած լինի ու Աղաջանյանին քննչական բաժին հրավիրի: Հաստատում է, որ Աղաջանյանն իրոք երեք անգամ իրենց աշախատասենյակ եկել է, սակայն թե ինչ է խոսել Մելքոնյանի հետ, ինքը չի կարող ասել, քանի որ զբաղված է եղել իր գործերով և նման դեպքերում ուշադրություն չի դարձնում, թե ինչ է խոսում Մելքոնյանն իր մոտ հրավիրված անձանց հետ։ Բացի դրանից, իրենց աշխատասենյակում գրեթե միշտ
միացրած է հեռուստացույցը, որի ձայնը նույնպես խանգարում Է լսել սենյակի մյուս խոսակցությունները: Իրենց աշխատասենյակում եղել Է նաև երրորդ անձ (ենթադրում է, որ եղել Է իրենց քննիչներից) ու բնականաբար, եթե այլ անձ Է եղել, պետք Է, որ ինքը զբաղված լիներ նրանով ու այլևս ուշադրություն չդարձներ Մելքոնյանի ու Աղաջանյանի խոսակցությանը։ Ինքը հաստատում է, որ երբ վերջին անգամ Աղաջանյանը եկել էր իրենց աշխատասենյակ ու, երբ իր ականջին հասավ Հակոբի խոսքերը, որ թաղում էր գնացել, նրանից ուղղակի հետաքրքրվել է, թե ով էր մահացել:
Հակոբ Աղաջանյանը հայտնել է, որ Սմբատ Մովսիսյանը ոչ մի անգամ հարցաքննությունների ժամանակ ակնարկ չի արել, որ ինքը նրան պետք է գումար տա, որպեսզի իր գործերի ընթացքը լավ լինի։ Ինքը նրանից հարցրել է, թե ինչ է լինելու իր գործերի վերջը, նա էլ պատասխանել է, որ եթե ՙքեզ նորմալ պահես՚ լավ կլինի: Թե ինչ է նկատի ունեցել, ինքը չի կարող ասել, բայց հիշում է, որ ասել է, որ դա կախված է դատավորից։ Հնարավոր է, որ ՙսռոկ՚ տա, հնարավոր է, որ ՙտուգանք՚։
Ի լրումն իր ցուցմունքի, Սմբատ Մովսիսյանը հայտնել է, որ այդ խոսակցությունը իրենց միջև կայացել է գործի սկզբնական փուլում կայացած հարցաքննության ժամանակ, երբ Հակոբ Աղաջանյանը ցուցմունքներ էր տալիս, որ ինքը թմրամիջոցներ է հյուրասիրել Կարեն Պողոսյանին: Այսինքն` առկա էր թմրամիջոցների իրացման դեպք, ինչպես նաև հայտնում էր, որ թմրամիջոց է գնել ոմն Արթուրից։ Այս դեպքում բնական է, որ Հակոբ Աղաջանյանի մասով առկա էր դատական հեռանկար, դրա համար էլ ինքն ասել է, որ վերջնական հարցը լուծելու է դատարանը։
Վկա Վարդան Վարդանյանը (ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ, ներկայումս հանգուցյալ) նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականի հունիսի 05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնից քննչական բաժնի քննիչ Խ.Ազարյանի վարույթում քննվող գողության փաստի առթիվ հարուցված թիվ 14111312 քրեական գործով գրություն է ստացվել այն մասին, որ նշված քրեական գործով հափշտակված իրերը թաքցված են Արաբկիրի 51 փողոցի 8 տան բնակիչ Կարեն Պողոսյանի տանը: Բացի այդ, վերջինս պատրաստում և իրացնում է թմրանյութ: Քննիչ Խ.Ազարյանի կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացրվել Արաբկիր և Քաանքեռ-Զեյթուն համայնքների դատարանª նշված բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը և կատարված խուզարկությամբ այդ բնակարանից հայտնաբերվել են ներարկիչներ, որոնց մեջ առկա է դեղնականաչավուն հեղուկներ: Նույն օրը ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից բաժին են բերվել բնակարանում գտնվող քաղաքացիներ Սերյոժա և Հայկ Քոչարյանները, Տիգրան Սարգսյանը, Հրանտ Գրիգորյանը, Հակոբ Աղաջանյանը և Կարեն Պողոսյանը: Ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից նշված փաստով նախապատրաստվել են նյութեր և նշանակվել հանապատասխան փորձաքննություններ: Ստացվել է դատաքիմիական փորձաքննության փորձագետի եզրակացությունը, ըստ որի ներարկիչներում հայտնաբերված հեղուկը հանդիսացել է ՙԿոկաին՚ տեսակի թմրամիջոց: Քննիչ Խ.Ազարյանի կողմից 14113112 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ, որին շնորհվել է 14114312 հերթական համարը, առանձնացվել առանձին վարույթում, որի հետագա նախաքննությունը հանձնարարել է նույն բաժնի քննիչ Ա.Խաչատրյանին: Որոշ ժամանակ անց նկատելով, որ քննիչ Ա.Խաչատրյանը դժվարանում է քրեական գործով կատարել բազակողմանի քննություն, գործի հետագա քննությունը հանձնել է քննիչ Ս.Մովսիսյանին, իսկ վերջինիս արձակուրդ գնալու կապակցությամբ քրեական գործի հետագա քննությունը հանձնարարել է ավագ քննիչ Ա.Մելքոնյանին: Մինչև քրեական գործը Ա.Մելքոնյանին հանձնելն այն ուսումնասիրել է և հանձնարարել է իր տեղակալին դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հետ քրեական գործը քննարկել Երևան քաղաքի դատախազությունում և քննարկման արդյունքում որոշել քրեական գործով անցնող անձանց մեղադրանքներ առաջադրելու հարցը, ինչը կատարվել է: Բացի Հրանտ Գրիգորյանից և Հակոբ Աղաջանյանից մյուսներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասովª թմրամիջոց պատրաստելու համար, իսկ բնակարանի տիրոջը` Կ.Պողոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 274 հոդվածի 1-ին մասով` թմրամիջոց պատրաստելու համար որջեր պահելու կամ կազմակերպելու համար: Քրեական գործի վերջնական ընթացքի լուծման համար պետք է ստացվեին նշանակված մյուս փորձաքննությունների պատասխանները: Այդ ընթացքում քննիչներին և իրեն հրավիրել են ՀՀ ոստիկանության ՆԱՎ, որտեղ կատարված ծառայողական քննության ընթացքում տեղեկացել է, որ Հակոբ Աղաջանյանը ՀՀ ԱԱԾ-ում հաղորդում է տվել, որ քննիչներ Ա.Մելքոնյանը և Ս.Մովսիսյանը իրեն որպես մեղադրյալ չներգարավելու համար պահանջել են 200.000 դրամ: Քննիչներ Մելքոնյանը և Մովսիսյանը հրաժարվել են նման խոսակցություն Աղաջանյանի հետ վարելուց, պատճառաբանելով, որ եթե, անգամ նման խոսակցություն եղել է, ապա նշված գումարը ընդամենը վարչական տուգանքի չափին է վերաբերվել: Ծառայական քննության ընթացքում քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարել է ավագ քննիչ Վ.Մկրտչյանին: 2012 թվականի նոյեմբերի 20-ին ավագ քննիչ Վ.Մկրտչյանի կողմից նշված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է համայնքների դատախազություն: Քրեական գործով ինքը տվել է բանավոր հաձնարարականներ, իսկ քրեական գործի վերջնական ընթացքը լուծելիս քննիչ Մկրտչյանը դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հետ քննարկել է իրացման դրվագը, կատարել անհրաժեշտ քննություն, որի արդյունքում կայացրել է համապատասխան որոշում, որով չի հիմնավորվել իրացման փաստը: Ինքը խոսակցություն վարել է քննիչներ Մելքոնյանի և Մովսիսյանի հետ: Մովսիսյանն ընդհանրապես ժխտել է իր կողմից Աղաջանյանի հետ որևէ գումարային հարց քննարկելու հանգամանքը, իսկ Մելքոնյանը պատասխանել է, որ ինքը Աղաջանյանից ոչ թե 200.000 դրամ է պահանջել քրեական գործով որպես մեղադրյալ չներգրավելու համար, այլ ինքը Աղաջանյանին ասել է, որ վերջինս ենթակա է վարչական պատասխանատվության, որի համար նախատեսված է տուգանք 200.000 դրամ: Ինքը ընդամենը նրան տեղեկացրել է այդ մասին և նրանից գումար չի պահանջել: Քննիչն իրավասու չէ որոշելու վարչական պատասխանատվության հարցը, առավել ևս` գումարի չափը, քանի որ ըստ վարչական օրենսդրության վարչական պատասխանատվության հարցը նաև տուգանքի չափերը որոշում է տվյալ տարածքի ոստիկանության պետը: Հնարավոր է, որ արձակուրդի ընթացքում Մովսիսյանը քննչական բաժին գար, հավանաբար աշխատանքային ընկերներին տեսնելու համար, սակայն արձակուրդում եղած ժամանակ նա քրեական գործ չի քննել: Ինքը չգիտի, թե որտեղ է ներկայումս գտնվում Արմեն Մելքոնյանը, հեռախոսային խոսակցություն է ունեցել նրա մոր և կնոջ հետ, վերջիններս ոչինչ չեն հայտնել նրա գտնվելու վայրի մասին:
Ա.Մելքոնյանին մեղսագրված հանցանքը հիմնավորվել է նաև հետևյալ ապացույցներով.
Ապացույց ճանաչված` հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակների և դրանց թղթային տարբերակների զննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչներ Սմբատ Մովսիսյանի և Արմեն Մելքոնյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարներից և աշխատանքային հեռախոսահամարից 2012 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր ամիսը զանգեր են կատարվել Հակոբ Աղաջանյանի և նրա հարազատների կողմից օգտագործվող հեռախոսահամարներին:
ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակցի կողմից օրենքով սահմանված կարգով անցկացված և գործով ապացույց ճանաչվածª 2012 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի վարչական շենքում իրականացված ՙարտաքին և ներքին դիտում՚ օպերատիվ-հետախուզական միջոցառման արձանագրությամբ, այդ ընթացքում կատարված ձայնագրության և դրա վերծանման զննությամբ պարզվել է, որ դատարանի թույլտվությամբ տվյալ օրը կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձայնագրվել է Հակոբ Աղաջանյանի և Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Մելքոնյանի զրույցը, որը զետեղվել է մեկ լազերային սկավառակի վրա: Զրույցի ընթացքում Հ. Աղաջանյանը հայտնել է, որ դեպք է պատահել, մեկնել է շրջան բարեկամի մահվան կապակցությամբ, իսկ Մելքոնյանը նախատել է նրանª առանց իրեն զգուշացնելու մեկնելու համար: Հակոբ Աղաջանյանը ներողություն է խնդրել, ապա խնդրել է պայմանավորված 200 000 գումարը բերելու համար գոնե մեկ շաբաթ ժամանակ տալ, մինչև գումարը հավաքի տա, իսկ Մելքոնյանն ասել է, որ ՙէդքան ընդառաջել է՚ և ՙմեկ շաբաթը շատ է՚: Վերջում, երբ Հ. Աղաջանյանը շարունակել է խնդրել, Մելքոնյանը ասել է. ՙԳնա, հա՚:
4.Դատարանի իրավական վերլուծությունները.
Վերլուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտնում և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում, որ ամբաստանյալ Արմեն Մելքոնյանը աշխատելով Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործով վկա Հակոբ Աղաջանյանից գումար շորթելու դիտավորությամբª ապաքրեականացված արարքի` թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով 2012 թվականի հոկտեմբերի 5-ից պարբերաբար պահանջել է 200 000 ՀՀ դրամ կաշառք, ինչի մասին Հակոբ Աղաջանյանը հոկտեմբերի 18-ին հայտարարություն է տվել ՀՀ ԱԱ ծառայությունում:
Այսինքն` Ա. Մելքոնյանը կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Կատարած արարքի համար ամբաստանյալ Արմեն Զորապետի Մելքոնյանը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածի համաձայնª
1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:
2. Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
ՀՀ քրեական օրենսգրքի 61 հոդվածի համաձայն`
1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, դատարանը հաշվի է առնում նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հանցավորի անձը:
Որպես ամբաստանյալ Արմեն Մելքոնյանի անձը բնութագրող տվյալներ, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա նախկինում դատված չի եղել, ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմին, բնութագրվում է դրական, նրա խնամքին է գտնվում մանկահասակ երեխան (Արինա Արմենի Ամիրյան` ծնված 2013թ.):
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
Հաշվի առնելով Արմեն Մելքոնյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձևով, դատարանը գտնում է, որ պատժի նպատակներին հասնելու համար ամբաստանյալ Արմեն Զորապետի Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու համար պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով:
Դատարանը, քննության առնելով ամբաստանյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու հարցը, գտնում է, որ նպատակահարմար չէ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ` գույքի բռնագրավում նշանակելը:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, պետք է թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցի հարցը պետք է համարել լուծված, նկատի ունենալով, որ տուժողն ամբաստանյալի նկատմամբ որևէ նյութական պահանջ չունի:
Դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի 18.02.2014թ.-ի որոշմամբ ապացույց ճանաչված, քրեական գործի նյութերում առկա, ՙԱրտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին՚ 20.10.2012թ. արձանագրությունը, տվյալ միջոցառման ընթացքում կատարված ձայնագրությունը պարունակող լազերային մեկ սկավառակը և դրան կից` ձայնագրության վերծանումը, ՙԱրմենՏել՚, ՙՂ-Տելեկոմ՚ և ՙՕրանժ-Արմենիա՚ ընկերություններից ստացված ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների և Հակոբ Աղաջանյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները` թղթային տարբերակով և 2 լազերային սկավառակներով, պետք է պահել սույն քրեական գործի հետ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360, 365, 369-373 հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Արմեն Զորապետի Մելքոնյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Արմեն Զորապետի Մելքոնյանի պատժի սկիզբը հաշվել 2014 թվականի դեկտեմբերի 11-ից, որը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Արմեն Զորապետի Մելքոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Տուժող Հ.Աղաջանյանի քաղաքացիական հայցի հարցը համարել լուծված:
Ապացույց ճանաչված` ՙԱրտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին՚ 20.10.2012թ. արձանագրությունը, տվյալ միջոցառման ընթացքում կատարված ձայնագրությունը պարունակող լազերային մեկ սկավառակը և դրան կից` ձայնագրության վերծանումը, ՙԱրմենՏել՚, ՙՂ-Տելեկոմ՚ և ՙՕրանժ-Արմենիա՚ ընկերություններից ստացված ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների և Հ.Աղաջանյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները` թղթային տարբերակով և 2 լազերային սկավառակներով, պահել սույն քրեական գործի հետ:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:

Դատավոր` ստորագրություն
Բնագրի հետ ճիշտ է`
Դատավոր` Լ. Ավետիսյան

Դատական Գործ N: ԵԱՔԴ/0016/01/15
Դատական Գործ N: ԵԱՔԴ/0016/01/15
Քրեական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Ամսաթիվ: 28-04-2016
Ամբաստանյալ
Անձ
ԱնունԱրմեն   
ԱզգանունՄելքոնյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված311       Մաս 3       Կետ 1
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունՄարինե
ԱզգանունԹովմասյան
Հասցեք.Երևան , Զաքիյան 2
Պատիժ:
Հոդված_2
Հոդվածչկա
Խափանման միջոց: Կալանավորում
Ում կողմից է բերվել բողոքը:
Բողոքը բերող անձը
ԱնունՄարինե   
ԱզգանունԹովմասյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքի բովանդակությունը: Արմեն Մելքոնյան Սույն վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ : Ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի`Արմեն Զորապետի Մելքոնյանի /ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով - ազատազրկում 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման / վերաբերյալ 14.03.2016թ. կայացրած դատական ակտը և կայացնել նոր դատական ակտ` առաջադրված մեղադրանքում ճանաչելով և հռչակելով Արմեն Զորապետի Մելքոնյանի անմեղությունը : Կամ ամբողջությամբ բեկանել 14.03.2016թ. կայացրած դատական ակտը և կայացնել նոր դատական ակտ`արարքին տալով ճիշտ քրեաիրավական գնահատական ` միաժամանակ կիրառելով ՀՀ քր.օր. 70 հոդվածը`պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան:
Բողոքի ստացման կարգը: Հանձնվել է փոստին
Ամսաթիվ: 26-04-2016
Չափահաս: Այո
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշման բովանդակություն:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Գործի ստացման ամսաթիվ: 12-05-2016
Վիճակագրական տողի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ):
Գործը ստացվել է: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Ըստ էության լուծող դատական ակտեր: Դատավճիռ (արդարացման/մեղադրական)
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 12-05-2016
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Տիգրան Վազգենի Սահակյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյան
Բողոքն առանց քննության թողնելու որոշում    
Ամսաթիվ: 03-06-2016
Որոշման բովանդակությունը: ԵԱՔԴ/0016/01/15


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով`

Նախագահող դատավոր՝ Տ.ՍԱՀԱԿՅԱՆ
դատավորներ` Ա.ԱԶԱՐՅԱՆ
Մ.ՊԱՊՈՅԱՆ

2016 թվականի հունիսի 03-ին Երևան քաղաքում

քննության առնելով պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Առաջին ատյանի դատարան) 2016 թվականի մարտի 14-ի դատավճռի դեմ, վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Առաջին ատյանի դատարանի 2016 թվականի մարտի 14-ի դատավճռով ամբաստանյալ Արմեն Զորապետի Մելքոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման` պատիժի սկիզբը հաշվելով 2014 թվականի դեկտեմբերի 11-ից, որը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Արմեն Զորապետի Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնվել է անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
(...):
Առաջին ատյանի դատարանի վերը նշված դատավճռի դեմ 2016 թվականի ապրիլի 28-ին վերաքննիչ բողոք է բերել պաշտպան Մ.Թովմասյանը` բառացիորեն խնդրելով հետևյալը.
«1.Ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0016/01/15 քրեական գործով 2016 թվականի մարտի 14-ին կայացրած դատական ակտը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով Արմեն Զորապետի Մելքոնյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում (արդարացման դատական ակտ):
2.Ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0016/01/15 քրեական գործով 2016 թվականի մարտի 14-ին կայացրած դատական ակտը և կայացնել նոր դատական ակտ՝ արարքին տալով ճիշտ քրեաիրավական գնահատական՝ միաժամանակ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջը՝ պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան»:
2016 թվականի ապրիլի 28-ին պաշտպան Մ.Թովմասյանը վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետն իրավաչափ ճանաչելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որով բառացիորեն միջնորդել է հետևյալը.
«Թիվ ԵԱՔԴ/0016/01/15 քրեական գործով կայացրած դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի ներկայացման ժամկետը համարել իրավաչափ: (Հիմք՝ ՍԴ 1062, 1052 որոշումներ)»:
Քրեական գործը Վերաքննիչ դատարան մուտք է եղել 2016 թվականի մայիսի 12-ին:
Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, ներկայացված վերաքննիչ բողոքը և վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետն իրավաչափ ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 375-րդ հոդվածի համաձայն` դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին (…):
ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոք բերվում են` առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժամկետները հաշվելիս նկատի չեն առնում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան թիվ, ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ձերբակալման տակ պահելու ժամկետն սկսվում է արգելանքի վերցնելու պահից:
ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ կալանքի տակ գտնվող կամ բժշկական հաստատությունում տեղավորված անձանց համար, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը: Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու ժամանակը` այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:
Մեկ այլ` 2012 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՍԴՈ-1062 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել նմանատիպ իրավահարաբերություններ կարգավորող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին: Մասնավորապես, սահմանադրական դատարանի` վերը նշված որոշմամբ որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածն այնքանով, որքանով 402-րդ հոդվածի «ուղարկվում է» եզրույթը, երաշխավորում է այդ ժամկետում դատարանի ամբողջական ակտի տրամադրումը (հասանելիությունը) օրենքով նախատեսված սուբյեկտներին»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ վկայակոչված իրավական դիրքորոշման ուժով դատական ակտի բողոքարկման ժամկետը նույնիսկ հրապարակման պահից հաշվարկելու դեպքում օրենսգրքի 402-րդ հոդվածը` ՀՀ սահմանադրական դատարանի 16 հոկտեմբերի 2012 թվականի ՍԴՈ-1052 որոշման մեջ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ, երաշխավորում է անձի բողոքարկման իրավունքի արդյունավետությունը (...):
(...) Հարկ համարելով անդրադառնալ ՍԴՈ-1052 որոշման միայն եզրափակիչ մասում ամրագրված իրավական դիրքորոշումներին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իր` վերը նշված որոշման եզրափակիչ մասում ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վիճարկվող` հրապարակվելու պահից, դրույթը` այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին (…)»:
Նույն որոշման եզրափակիչ մասում սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` տվյալ գործով վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված 402-րդ հոդվածը, որպես տվյալ գործով վիճարկվող դրույթի կիրառման ընթացքում անձի իրավունքների ապահովման երաշխիք, ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող` «այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի, «ուղարկվում է» եզրույթը երաշխավորում է այդ ժամկետում դատարանի ամբողջական ակտի տրամադրումը (հասանելիությունը) օրենքով նախատեսված սուբյեկտներին»:
ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16 թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումների համատեքստում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «(…)սույն գործով օրենսգրքի վիճարկվող դրույթով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ: Ինչպես արդեն նշվեց, սահմանադրական դատարանի կողմից որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել օրենսգրքի 402-րդ հոդվածը և այն էլ միայն այն դեպքում, երբ նշված հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում դատական ակտը տրամադրվի (հասանելի դարձվի) անձին: Այսինքն, համաձայն գործող օրենսդրության` անձն առնվազն 27 օր ժամանակ պետք է ունենա հիմնավոր բողոք ներկայացնելու համար(...)»:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի հրապարակվել է 2016 թվականի մարտի 14-ին, իսկ պաշտպան Մ.Թովմասյանին ուղարկվել է 2016 թվականի մարտի 21-ին: Դատավճռի եզրափակիչ մասում նշվել է. «Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում»:
Քրեական գործի նյութերում առկա (հատոր 2, գ.թ. 139) «Հավաստագրի» համաձայն, դատավճռի օրինակը հանրային պաշտպանի գրասենյակ մուտք է եղել 2016 թվականի մարտի 23-ին:
Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նկատել, որ հանրային պաշտպանի գրասենյակ մուտք եղած որոշումը համարվում է փաստացի պաշտպան Մ.Թովմասյանի կողմից ստացված, քանի որ, հակառակ մոտեցման պարագայում կստացվի որ դատախազություն մուտք եղած որոշումը չի կարող համարվել փաստացի մեղադրողի կողմից ստացված:
ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 375-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249 և ՍԴՈ-1254 որոշումների իմաստով Առաջին ատյանի դատարանի ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե դատավարության մասնակիցն ունի առնվազն 25 օր ժամանակ բողոքը բերելու համար:
Սույն գործի հանգամանքների պայմաններում բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել առնվազն դատավճիռը հանրային պաշտպանի գրասենյակ մուտք եղած (2016 թվականի մարտի 23-ին) պահից 25 օրվա ընթացքում` մինչդեռ բողոքը բերվել է դատական ակտը ստանալու պահից 36-րդ օրը` 2016 թվականի ապրիլի 28-ին:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՍԴՈ-1062 որոշմամբ արտահայտված իրավական դիրքրոշումների վերլուծությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռի բողոքարկման վերջնական ժամկետը համարվում է այն ստանալու օրվանից 25-օրյա ժամկետում` այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված դատավճռի պատճենը ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում կողմերի ուղարկված լինելու պարագայում:
Նշվածից հետևում է, որ անգամ եթե կողմերը դատավճռի պատճենը ստացել են օրենքով սահմանված 5-օրյա ժամկետից ավելի ուշ, ապա տվյալ դեպքում դարձյալ կողմերին բողոքարկման ժամկետ է տրվում դատավճռի պատճենը ստալանու պահից 25-օր, այլ ոչ թե մեկ ամիս ժամկետ:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Մ.Թովմասյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` այն ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: Ինչ վերաբերում է ՀՊԳ ղեկավար Մ.Առուստամյանի կողմից տրված «Տեղականք» անունը կրող փաստաթղթին, համաձայն որի դատավճիռը հանրային պաշտպանի գրասենյակ մուտք է եղել 23.03.2016 թվականին, սակայն, տվյալ գործով նշանակված հանրային պաշտպան Մ.Թովմասյանը այն ստացել է 02.04.2016 թվականին, ապա, հարկ է նկատել, եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանը հիմք ընդունի այն, ապա այդ պարագայում ևս 25-օրյա ժամկետը չի պահպանվել, քանի որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 26-րդ օրը` 2016 թվականի ապրիլի 02-ին:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել առանց քննության:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի՝ ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի համաձայն՝ հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: (…)»:
ՀՀ վճռաբեկ դատարանը Կամո Կիրակոսյանի վերաբերյալ գործով 2011 թվականի մայիսի 04-ի թիվ ՀՅՔՐԴ2/0149/01/08 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.
«13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(…)վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը` իր վարույթում գտնվող գործով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից (…)»:
14. Համեմատական վերլուծության ենթարկելով նախորդ կետում մեջբերված իրավանորմերը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ դրանք բովանդակում են տարբեր իրավական ընթացակարգեր: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա վարույթն իրականացնող վերադաս դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ քննարկել և լուծել բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցը, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցը քննարկվում է բացառապես իրավասու անձի միջնորդության հիման վրա:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավանորմերը հակասության մեջ չեն, քանի որ գործում են տարբեր հիմնապայմաններում: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնը գործում է այն պարագայում, երբ գործն արդեն իսկ գտնվում է վերադաս դատարանի վարույթում, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասը գործում է այն պարագայում, երբ համապատասխան բողոքարկումը դեռ իրականացված չէ (...)»:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դատական ակտը կայացրած դատարանի իրավասության շրջանակներում է:
Տվյալ դեպքում պաշտպան Մ.Թովմասյանը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան` վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետն իրավաչափ ճանաչելու խնդրանքով: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինչպես սույն քրեական գործի նյութերում, այնպես էլ` պաշտպանի վերաքննիչ բողոքին կից, առկա չէ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված համապատասխան որոշում:
ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 3754-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:
Հիմք ընդունելով վերը նշված պատճառաբանությունները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Մ.Թովմասյանի՝ վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետն իրավաչափ ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պետք է թողնել առանց քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249 և ՍԴՈ-1254 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ, 174-րդ, 379-րդ, 380-րդ, 381-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքը` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի մարտի 14-ի դատավճռի դեմ, թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Տ.ՍԱՀԱԿՅԱՆ

Ա.ԱԶԱՐՅԱՆ

Մ.ՊԱՊՈՅԱՆ
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 15-07-2016
Էջերի քանակը: 279, 147, 65
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործն ուղարկվել է: 15-07-2016
Էջերի քանակը: 279, 147, 65
Գործին կից նյութերը:
Ուր: Վճռաբեկ
Գրության համարը: Ե-17040/16
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԱՔԴ/0016/01/15
Վճռաբեկ
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 11-07-2016
Բողոք բերող անձինք: Ամբաստանյալի պաշտպան
Բողոք բերող անձինք
ԱնունՄարինե   
ԱզգանունԹովմասյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատապարտյալ, Ամբաստանյալ, Մեղադրյալ
ԱնունԱրմեն   
ԱզգանունՄելքոնյան   
ՀայրանունԶորապետի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Չափահաս: Այո
Փաստաբան
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխանի բովանդակությունը:
Բողոքը ստացվել է: Միջանկյալ դատական ակտի դեմ
Գործի ստացման ամսաթիվ: 22-07-2016
Կայացվել է որոշում: Բողոքը վերադարձվել է սխալները շտկելու համար
Կայացվել է որոշում: Բողոքը թողնվել է առանց քննության
Գործը ստացվել է: Քրեական վերաքննիչ
Որոշման ամսաթիվ: 03-08-2016
Որոշման ամսաթիվ: 03-10-2016
Մակագրվել է: 22-07-2016
Որոշման բովանդակություն: ԵԱՔԴ/0016/01/15






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

3 օգոստոսի 2016 թվական ք.Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քննարկելով Արմեն Զորապետի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Մելքոնյանի պաշտպան Մ.Թովմասյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, պարզեց, որ այն պետք է վերադարձնել հետևյալ պատճառաբանությամբ։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են բողոքի պատճենը, գործը քննած դատարան և դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի) ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը։
Բողոքի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ բացակայում է բողոքի պատճենը գործը քննած դատարան ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթը։ Այսինքն՝ պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում նույն օրենսգրքի 407-րդ հոդվածի պահանջներին։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ՝ ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա բողոք բերած անձին պետք է տրամադրել 10-օրյա ժամկետ՝ սույն որոշմամբ արձանագրված ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար։
Հաշվի առնելով վերոշարադրյալ հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Արմեն Զորապետի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Մելքոնյանի պաշտպան Մ.Թովմասյանի վճռաբեկ բողոքը վերադարձնել։
Վճռաբեկ բողոքի ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանել 10-օրյա ժամկետ` սույն որոշումը ստանալու պահից։
Սահմանված ժամկետում բողոքը չներկայացնելու դեպքում այն համարվում է չտրված։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող՝ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ՝ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ
Որոշման բովանդակություն: ԵԱՔԴ/0016/01/15







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

3 հոկտեմբերի 2016 թվական ք.Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քննության առնելով ամբաստանյալ Արմեն Զորապետի Մելքոնյանի դիմումը, պարզեց, որ Ա.Մելքոնյանի պաշտպան Մ.Թովմասյանի կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ։
Ամբաստանյալ Ա.Մելքոնյանի պաշտպան Մ.Թովմասյանը 2016 թվականի հուլիսի 7-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ։ Վճռաբեկ դատարանը 2016 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ ներկայացված բողոքը վերադարձրել է՝ տրամադրելով 10-օրյա ժամկետ` թերությունները վերացնելու, բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու համար։
Ամբաստանյալ Ա.Մելքոնյանի պաշտպան Մ.Թովմասյանը 2016 թվականի օգոստոսի 16-ին կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ։
2016 թվականի սեպտեմբերի 16-ին Վճռաբեկ դատարան է մուտք եղել ամբաստանյալ Ա.Մելքոնյանի դիմումը, որտեղ նա խնդրել է իր պաշտպանի բողոքը քննության չառնել և այն թողնել առանց քննության։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` «Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ (…) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին (…)»։
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ա.Մելքոնյանը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու խնդրանքով, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Արմեն Զորապետի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Մելքոնյանի պաշտպան Մ.Թովմասյանի վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։


Նախագահող՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ՝ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ
Դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Արթուր Վլադիմիրի Պողոսյան
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է: 25-08-2016
Որոշումը ուղարկվել է կողմերին:
Վերամակագրվել է:
Այլ նշումներ:
Դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն:   
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվ: 19-10-2016
Դատարան: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Այլ նշումներ: 3 հատոր` 279, 147, 112 թերթ:
Դատական Գործ N: ԵԱՔԴ/0016/01/15
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 12-03-2015
Քրեական գործի համարը: ԵԱՔԴ/0016/01/15
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 62209512
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Արմեն Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործով վկա Հակոբ Աղաջանյանից գումար շորթելու դիտավորությամբ՝ ապաքրեականացված արարքի՝ թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով 2012 թվականի հոկտեմբերի 5-ից պարբերաբար պահանջել է 200.000 ՀՀ դրամ կաշառք:
Մեղադրյալ
Անձ
ԱնունԱրմեն   
ԱզգանունՄելքոնյան   
ՀայրանունԶորապետի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված311       Մաս 3       Կետ 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 14.4
Իրեղեն ապացույց
Իրեղեն ապացույցի անվանումը:
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը:
Խափանման միջոց: Կալանավորում
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 12-03-2015
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Դատավորի անուն: Լևոն Բեգլարի Ավետիսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 13-03-2015
Որոշումը ուղարկվել է կողմերին: 13-03-2015
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 13-03-2015
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 06-04-2015
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Տուժող
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունԱրմեն   
ԱզգանունՄելքոնյան   
ՀայրանունԶորապետի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունՄարինե   
ԱզգանունԹովմասյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Դատավարության կողմեր
ԱնունՀակոբ   
ԱզգանունԱղաջանյան   
ՀայրանունԳուրգենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունՀ.   
ԱզգանունԵնոքյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Չի կայացվել
Պատճառը: Կառավարության որոշման համաձայն ապրիլի 06-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 11-04-2015
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 07-05-2015
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 05-06-2015
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 30-06-2015
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 19-08-2015
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 25-09-2015
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 27-10-2015
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 26-11-2015
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 08-12-2015
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 13-01-2016
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2016թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 16-02-2016
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 14-03-2016
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 2
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 14-03-2016
Այլ նշումներ:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունԱրմեն   
ԱզգանունՄելքոնյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ամսաթիվ: 14-03-2016
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված311       Մաս 3       Կետ 1
Առավել ծանր հանցագործության հոդվածով:
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Ազատվել է պատժի կիրառումից (Հիմքը):
Բռնագանձնված գույքի չափը:
Օրենսգիրք:
Այլ նշումներ:
Կիրառվել է քրեաիրավական հարկադրանքի միջոց:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2016-03-25 15:05:23    
Դատական ակտի բովանդակությունը: ԵԱՔԴ/0016/01/15

Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ

Հ Ա Ն ՈՒ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանը`

նախագահող դատավոր` Լ. Ավետիսյան
քարտուղարությամբ` Ն. Այվազյանի
մասնակցությամբ
մեղադրող` Հ. Ենոքյանի
պաշտպան` Մ. Թովմասյանի
տուժող` Հ. Աղաջանյանի

2016 թվականի մարտի 14-ին, Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Զորապետի Մելքոնյանի` ծնված 1983 թվականի փետրվարի 9-ին, Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին մեկ անձ, նախկինում չդատված, աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում, որպես ավագ քննիչ, հաշվառված և բնակվել է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19/1 շենքի թիվ 54 բնակարան հասցեում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կալանքի տակ է 2014 թվականի դեկտեմբերի 11-ից:

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
2012 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62209512 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Արմեն Զորապետի Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2012 թվականի նոյեմբերի 30-ին որոշում է կայացվել թիվ 62209512 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին` մինչև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի` Արմեն Մելքոնյանին հայտնաբերումը:
2014 թվականի դեկտեմբերի 11-ին Արմեն Մելքոնյանը հայտնաբերվել է:
2014 թվականի դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին: Արմեն Զորապետի Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Դատարանի 12.12.2014թ.-ի որոշմամբ Արմեն Զորապետի Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ:
2015 թվականի մարտի 9-ին թիվ 62209512 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
2.Գործի փաստական հանգամանքները.
Նախնական քննության մարմինն ամբաստանյալ Արմեն Զորապետի Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել այն արարքի կատարման համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործով վկա Հակոբ Աղաջանյանից գումար շորթելու դիտավորությամբ` ապաքրեականացված արարքի` թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով 2012 թվականի հոկտեմբերի 5-ից պարբերաբար պահանջել է 200 000 ՀՀ դրամ կաշառք, ինչի մասին Հակոբ Աղաջանյանը հոկտեմբերի 18-ին հայտարարություն է տվել ՀՀ ԱԱ ծառայությունում:
3.Ապացույցների հետազոտում.
Դատաքննության ժամանակ ամբաստանյալ Արմեն Մելքոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողին ճանաչում է իր վարույթում գտնվող քրեական գործով, ով հանդիսացել է որպես վկա: Այն քրեական գործը, որում ինքը մեղադրվում է, հարուցվել է նույն բաժնի քննիչ Խաչիկ Ազարյանի վարույթում քննվող մեկ այլ քրեական գործի նյութերով որոշում է կայացվել առանձին վարույթ առանձնացնելու և գործի նախաքննություն իրականացնելու համար Ազարյանից գործը փոխանցվել է նույն բաժնի քննիչ Խաչատրյանին, ապա նույն քրեական գործը հանձնարարվել է նույն բաժնի քննիչ Սմբատ Մովսիսյանին: Այնուհետև, վերջինիս արձակուրդ մեկնելու պատճառաբանությամբ քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է իրեն: Քրեական գործով իրականացրել է մի շարք քննչական գործողություններ: Քրեական գործի ողջ ընթացքում, թե մինչ իրեն հանձնվելը, թե իր վարույթում գտնված ժամանակ Հակոբ Աղաջանյանն ունեցել է վկայի կարգավիճակ:
Նրան բազմաթիվ անգամներ հրավիրել է հարցաքննության, ինչպես նաև այլ քննչական գործողությունների, բազմաթիվ դեպքեր են եղել երբ վերջինս չի ներկայացել: Կանչել է ոչ թե ծանուցագրով, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, այլ օպերատիվությունից ելնելով հեռախոսազանգի միջոցով է հրավիրել: Վերջինս բազմաթիվ անգամներ տարբեր պատճառաբանություններով չի ներկայացել: Երբևէ բերման երթարկելու վերաբերյալ որոշում նրա նկատմամբ չի կայացրել: Երբ ծանոթացել է քրեական գործին, այնտեղ տուժողը որպես վկա հարցաքննության ժամանակ նշել էր, որ թմրամիջոցն իրեն նախկինում հյուրասիրել է ոմն մեկը: Այդ պատճառաբանությամբ նրան բազմաթիվ անգամներ կանչել է Արաբկիրի քննչական բաժին, բացատրական աշխատանքներ է տարել, զրուցել է նրա հետ, փորձել է վեր հանել իրական անձին ով նրան նախկինում թմրամիջոց է հյուրասիրել, սակայն վերջինս որևէ կերպ չի համագործակցել նախաքննական մարմնի հետ: Բազմաթիվ այցելությունների ժամանակ, չնայած նրան որ Հ.Աղաջանյանը քաջատեղյակ է եղել, որ թմրամիջոցի գործածման արարքը ապաքրեականացված է և նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, այնուամենայնիվ ինքը նրան բացատրել է, որ նման արարքի համար նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, այլ ընդամենը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության: Անգամ ցույց է տվել իր համակարգչում եղած վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածը: Խոսակցության ժամանակ հստակ նշել է, որ վարչական իրավախախտման համար, որը նա կատարել է, օրենքով նախատեսված է տուգանք 100.000-200.000 ՀՀ դրամի չափով: Բացի այդ, տուժողը քաջատեղյակ է եղել այդ հանգամանքին, նա ինքն էլ անձամբ նշել է, որ տեղյակ է, որ իրեն քրեական պատասխանատվության չեն կարող ենթարկել, որովհետև դրա համար վարչական է հասնում: Ինքը նրան երբևէ չի սպառնացել, նրանից գումար չի պահանջել, երբևէ այնպիսի դրության մեջ չի դրել, որպեսզի նա ստիպված իրեն գումար տա: Դա է վկայում այն հանգամանքը, որ դատաքննության ընթացում իր և իր պաշտպանի կողմից հնչեցված հարցին, նա պատասխանել է, որ նրա նկատմամբ որևէ սպառնալիք չի եղել: Վերջինս անգամ չկարողացավ մեկնաբանել, թե ինչ է նշանակում շորթում բառը, որն ըստ նրա հայտարարության իրեն օգնել է, թելադրել է ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցը, ով հաղորդում է վերցրել իրենից: Ըստ էության ինքը կաշառք չի վերցրել և անգամ կաշառք վերցնելու շուրջ հմաձայնության չի եկել նրա հետ, այլ ընդամենը բացատրել է, որ 200.000 դրամ գումար պետք է վհայթայթի կամ ձեռք բերի, որպեսզի լուծի վարչական պատասխանատվության հարցը: Վերջինս ասել է, որ կհայթայթի այդ գումարը կբերի, կմուծի: Ինչ վերաբերում է իր խոսակցությանը տուժողի հետ, որը ձայանգրված է ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցների կողմից արտաքին և ներքին դիտում իրականացնելու ժամանակ, նշել է, որ նախաքննական մարմինն իրենից անգամ ձայնային նմուշ չի վերցրել, որպեսզի նշանակի ձայնագրային փորձաքննություն, համոզվելու համար թե ձայնն իրենն է, թե` ոչ: Չնայած ինքն ընդունում է, որ ձայնագրության մեջ նշված խոսակցությունն իրականում իր և գործով անցնող տուժողի միջև եղել է, ինքը դա չի հերքում, ձայնն իրենն է: Խոսակցությունը եղել է հետևյալ կերպ` որ բազմաթիվ անգամներ ինքը զանգահարել է, սակայն նա չի ներկայացել: Երբ ներկայացել է, ինքն սկսել է հետաքրքրվել, թե ուր է անհետացել և ինչու կանչելու դեպքում չի ներկայանում: Վերջինս պատճառաբանել է, որ ազգական, թե` ծանոթ էր մահացել, մեկնել է հուղարկավորության: Ինչպես երևում է ձայնագրությունից ինքը նրան չի սպառնացել, այլ` ընդհակառակը, երբ նա ասել է 200.000 կճարեմ կբերեմ, ինքն ասել է լավ: Այդ գումարը վերաբերել է վարչական պատասխանատվությանը: Ավելին, ինքը նպատակադրված էր, որ եթե տուժողը (իր վարույթում քննվող գործով վկան) համագործակցեր նախաքննական մարմնի հետ և հայտներ, թե իրականաում ումից է ձեռք բերել թմրամիջոցը, այդ պարագայում միանաշանակ միջնորդելու և խնդրելու էր համապատասխան մարմնին, որպեսզի վարչական պատասխանատվության չափը հնարավորինս նվազ լինի: Ինչ վերաբերում է, որ իբր ինքը նրա հետ համաձայնության է եկել կաշառք ստանալու շուրջ կամ ինքը նրան սպառնացել է, հարկադրել է, որ ՙբեր, թե չէ քեզ կդատեմ, քեզ կնստացնեմ, քեզ կկալանավորեմ՚, ապա նման խոսակցություն չի եղել, ինչը հաստատվում է թե' Մովսիսյանի ցուցմունքով, թե' տուժողի ցուցմունքով և թե արտաքին և ներքին դիտում իրականացնելու արդյունքում կազմված ձայնագրությամբ: Իր համար անհասկանալի է, որ ձայնագրությունը ձեռք է բերվել ներքին, թե արտաքին դիտման արդյունքում, քանի որ ՀՀ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքը հստակ սահմանում է, թե որն է դիտվում որպես արտաքին դիտում, որն է դիտվում որպես ներքին դիտում: Չնայած դատարանը գտել է, որ ներկայացված հիմքերը բավարար են թույլտվություն տալու համար: Արտաքին դիտման արդյունքները քրեական գործում բացակայում են: Ընդամենը ազգայնի անվտանգության ծառայությունը բավարարվել է մի արձանագրությամբ, որտեղ ընդհանրական կերպով նշվում է, որ ներկայացվում են արտաքին և ներքին դիտման արդյունքում կազմված ձեռք բերված խոսակցությունը լազերային մեկ սկավառակի վրա: Ա.Մելքոնյանը հայտնել է, որ զբաղեցնելով Արաբկիրի բաժնի ավագ քննիչի պաշտոնը, քննած լինելով բազմաթիվ նմանօրինակ քրեական գործեր, լավ ծանոթ է նշված կոնտինգենտին, նրանց մտածելակերպին, նաև նրանց առօրյային և ՙբենզինիստից՚ ինքը գումար չէր պահանջի ու չի էլ պահանջել: Նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել: Իր համար անհասկանալի էր, թե ինչու է հարուցվել քրեական գործ, ինչ հիմքերից ելնելով, որովհետև մի թմրամոլի ասածով հարուցվում է քրեական գործ, այն էլ` երկու քննիչի նկատմամբ: Հետագայում չնայած գործը մյուս քննիչի մասով կարճվել է: Տուժողի ցուցմունքները հիմնված են միայն ենթադրությունների վրա: Հարցն ուղղում են, որը նրան ձեռք չի տալիս, ասում է չեմ հիշում, որը չգիտի ինչ պատասխանի, ասում է երևի, չգիտեմ: Նախաքննության ընթացքում ինքը ցուցմունք չի տվել այն պատճառաբանությամբ, որ չի վստահել նախաքննական մարմնին: Դրա համար ունեցել է հետևյալ հիմքերը. քննությանը ներկայացել է ինքնակամ: Գտնվել է ՌԴ-ում ՀՀ է եկել և ներկայացել է իրավապահ մարմիններին ինքնակամ: Այդ մասին կա Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետին ուղղված իր կնոջ և իր դիմումը, որ ինքը պատրաստ է ինքնակամ ներկայանալու, սակայն քանի որ իր անձնագրի գործողության ժամկետն անցել էր, խնդրել է որպեսզի թույլատրվի իր անխոչընդոտ սահմանհատումը: Քննիչը երբ ներկայացրել է իրեն կալանավորման վերահաստատման, նիստի ժամանակ ինքը հայտարարել է, որ ներկայացել է ինքնակամ, սակայն քննիչը հայտարարել է, որ նման տեղեկությունների ինքը չի տիրապետում: Այնինչ, քրեական գործով ավարտ հայտնելուց և գործի նյութերը ծանոթանալուց հետո ակնհայտ է դառնում, որ քննիչն ունեցել է ոչ միայն իր, այլև իր կնոջ դիմումներն ուղղված Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետին: Բացի այդ, Երևան քաղաքի ոստիկանության վարչության և ոստիկանության Արաբկիր բաժնի աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ իր ինքնակամ ներկայանալու վերաբերյալ, որոնք քննիչը հարկ չի համարել ներկայացնել դատարան: Բացի այդ, քննիչն իր միջնորդության մեջ նշել է, թե իբր ինքը հայտնաբերվել և ներկայացվել է քննության, սակայն նման բան իրականում տեղի չի ունեցել: Ձայնագրությունում ներկայացված հետևյալ արտահայտությանը, որ ինքը տուժողին հայտնել է ՙքեզ էտքան լավություն եմ արել, չեմ կարա էլ սպասել, էդ գումարը բեր՚, այդ լավության տակ ինքը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ իր բազմաթիվ կանչերին նա չի ներկայացել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ.Աղաջանյանը հայտնել է որ աշխատում է, օգնում է մորը, կնոջը, երկու երեխա ունի, հացի փող է հայթայթում, այդ նպատակով բերման որոշում չի կայացրել ու ՙլավություն՚ ասելու հասկացության տակ ի նկատի եմ ունեցել նշված գործողությունը:
Պատասխանելով հարցերին Ա. Մելքոնյանը հայտնել է, որ քննչական մարմնում վարչական պատասխանատվության ենթարկելու կարգը հետևյալն է` երբ գործով վկայի վերաբերյալ ստացվում է տոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացությունը, այդ եզրակացությունը կից գրությամբ ուղարկվում է ոստիկանության բաժնի պետին` նշված անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու միջնորդությամբ: Այսինքն` ոչ թե քննչական մարմինն է ենթարկում վարչական պատասխանատվության, այլ` ոստիկանության բաժինը: Կոնկրետ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու չափը սահմանում է մարմինը ով իրավասու է դա սահմանելու, այսինքն` ոստիկանության բաժնի պետը: Հ.Աղաջանյանին ինքը պարզաբանել է, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է 100-200 հազար ՀՀ դրամ տուգանք: Ինչ վերաբերում է կոնկրետ չափին, ապա ինքը հաշվի է առել Աղաջանյանի արատավոր անցյալը, քանի որ անձը նախկինում 2 կամ 3 անգամ դատապարտված է եղել: Այդ պատճառով ասել է, որ առավելագույն սահմանված 200.000 ՀՀ դրամն ունենա իր մոտ: Շատ հնարավոր էր, որ տուգանքը 200.000 դրամ չսահմանեին: Մարդն ընդհանրական է նշում ՙբերեմ տամ, պրծնեմ՚ արտահայտությունը, եթե նա նկատի ունենար իրեն, ապա հաստատ այդ ձևով էլ մտքերը կշարադրեր: Քրեական գործը, որը գտնվում էր իր վարույթում և որպես վկա անցնում էր տուժողը, զեկուցվել է համայնքային և քաղաքի դատախազություն: Այնտեղ միանշանակ իր հետ համակարծիքի են եղել, որ անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության ու ենթակա է պատասխանատվության միայն վարչական իրավախախտում կատարելու համար: Այդ գործը գտնվում էր ավարտական փուլում, իրեն մնում էր ստանալու գործով երեք մեղադրյալների նկատմամբ նշանակված նարկոլոգիական փորձաքննության եզրակացությունները, որոնք ստանալուց և ծանոթացնելուց հետո տուժողի և գործով անցնող մյուս վկայի վերաբերյալ որոշումներ էին կայացվելու քրեական հետապնդում չիրականացնելու մասին և մեղադրյալներին հայտնվելու էր նախաքննության ավարտի մասին և նրանց տրամադրվելու էր գործը ծանոթանալու նպատակով: Իսկ վարչական պատասխանատվության հետ կապված, այդ ամենը կատարվելու էր մեղադրական եզրակացությունը կազմելուց և նախաքննության ավարտ հայտարարելուց առաջ: Այդ գործը ինքը չի ավարտել: Տեղեկություն չունի, թե երբ է ավարտվել այդ գործը: Քրեական գործում, որին ինքը ծանոթացել է, կար այդ քրեական գործով մեղադրական եզրակացության լուսապատճենը, ինչպես նաև տուժողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի կողմից կայացված որոշման լուսապատճենը: Վարչական պատասխանատվության վերաբերյալ Հակոբ Աղաջանյանին ասել է, որպեսզի իր մոտ ունենա գումար: Այդ գումարային խոսակցության մասին, բացի Սմբատ Մովիսյանից, տեղյակ է եղել նաև քննչական բաժնի պետը` Վարդան Վարդանյանը: Բաժնի պետին ասել է, որ անձին բացատրել է, որ ենթարկվելու է վարչական պատասխանատվության, և տուգանքի առավելագույն չափը 200.000 դրամն է: Ասել է, որպեսզի պատրաստվի, մուծի գումարը և վերջացնի իր հարցը: Լրիվությունն ապահովելու համար այդ գործողությունը պարտադիր կատարվում է: Հակոբ Աղաջանյանին կոնկրետ օր չի հայտնել, թե երբ է ենթարկվելու վարչական պատասխանատվության: Ուղղակի ասել է, որ արագացնի, որպեսզի միջնորդությունը միանգամից ուղարկվի ոստիկանապետին, նրանք էլ լուծեին հարցը: Ինքը միշտ հետևողական է եղել իր քննած քրեական գործերով, որպիսի հասնի իր տրամաբանական ավարտին: Քրեական գործը, երբ ինքը ստացել է, ծանոթացել է ու երբ առաջին անգամ Արաբկիրի քննչական բաժնում գործով տուժողին հայտնել է, որ նա ենթակա է վարչական պատասխանատվության, նա քաջատեղյակ է եղել, որ չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և իր արարքի համար կարող է ենթարկվել ընդամենը վարչական պատասխանատվության: Բացի այդ, որ ինքը տուժողին պարզաբանել է, ի սկզբանե նա հայտնել է. ՙես գիտեմ, որ ինձ ոչ մի բան էլ չեք կարա անեք, չեք կարա դատեք, պիտի վարչական տաք, տվեք՚: Քանի որ այն ժամանակ քննչական մարմինը մտնում էր ոստիկանական համակարգի մեջ և ըստ էության մի համակարգ էր, ինքը զուտ այդքանով է շահագրգռված եղել, որ գործը վերջանա և տուժղոը ենթարկվի վարչական պատասխանատվության: Զուտ իր նախաձեռնությամբ է եղել, որպեսզի այդ գումարը նրա մոտ լինի: Տուժողը ստում է և դա չի համապատասխանում իրականությանը: Գումարը նախատեսված է եղել որպես վարչական պատասխանատվության գումար: Ինքը նրանից գումար չի պահանջել, նրան երբևէ չի սպառնացել, ինչն իր ցուցմունքում նշել է տուժողը: Ինքը նրան տեղեկացրել է վարչական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված 100-200 հազար դրամ գումարի չափի մասին, որպեսզի նա տուգանքի առավելագույն չափին պատրաստ լիներ: Եզրակացություն բառը տուժողին ասվել է, սակայն ոչ այդ բովանդակությամբ: Ինքը նրան ասել է, որ նրա նկատմամբ նշանակված և ստացված տոքսիկոքիմիական եզրակացությունն ուղարկելու է ոստիկանության բաժին, ոչ թե դատախազություն: Ուղարկելու է ոստիկանության բաժին, որպեսզի բաժնի պետը որոշի թե ինչքան տուգանքի է ենթարկում: Ամեն պարագայում ինքը խորհուրդ է տվել տուժողին պատրաստ լինել տուգանքի առավելագույն չափին: Ինքը նկատի է ունեցել միայն փորձաքննության եզրակացությունը, մեղադրական եզրակացության մասին խոսք գնալ անգամ չէր կարող, քանի որ Հ.Աղաջանյանը գիտեր, որ չի ենթարկվելու քրեական պատասխանատվության: Հետևաբար, նրա մասով մեղադրական եզրակացություն չէր կարող լինել:
Իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, քանի որ տուժողը և վկաները փաստեցին, որ իր կողմից Հ.Աղաջանյանի նկատմամբ որևէ սպառնալիք, բռնություն, նրան ծանր վիճակի մեջ դնելու փաստ գոյություն չունի, առավել ևս` գոյություն չունի որպես կաշառք գումարի մասին: Խոսքը գնացել է ընդամենը վարչական պատասխանատվության ենթարկելու գումարի մասին: Իր մտադրությունը ուղղված է եղել նրան, որ, եթե նա համագործակցեր նախաքննական մարմնի հետ, հայտներ իրական անձին, այլ ոչ թե ինչպես միշտ են անում հայտնեն մահացած անձի տվյալներ, այդ պարագայում ինքը զուտ մարդկային առումով միջնորդելու էր, որպեսզի Հ.Աղաջանյանի նկատմամբ հնարավորինս մեղմ վարչական տույժ նշանակվեր: Իր կարծիքով, տուժողը նշում է ենթադրություններով ՙես էսպես հասկացա, ես էնպես հասկացա՚: Զուտ անձի սխալ ենթադրությունների վրա է հիմնված: Ինքը կարծել է, որ իրենից կաշառք են պահանջում, այնինչ դա եղել է վարչական պատասխանատվության գումարը: Բացի այդ, անձն ուղղակի ցանկացել է խուսափել վարչական պատռասխանատվության ենթարկվելուց: Իր կարծիքով դա է պատճառը: Հնարավոր է, որ մարդը գործակալ հանդիսանա ԱԱԾ-ի կամ այլ իրավապահ մարմնի, քանի որ գործը ուսումնասիրելուց ինքն այդ մտահանգմանն է եկել, որ անձը գործակալ է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժողը նշեց իր ցուցմունքում, որ 17 տարեկանից սկսած թմրամիջոց է օգտագործում, հնարավոր է, որ այդ հանգամանքն ազդել է նրա գիտակցության վրա: Իր վարույթում գործը քննելու ժամանակ ինքը տուժողից անձնագիր չի պահանջել: Անձնագիրը վերադարձնելու համար գումար չէր կարող պահանջել, քանի որ տուժողի անձնագիրը երբևէ իր մոտ չի գտնվել, քրեական գործում առկա է եղել տուժողի անձնագրի լուսապատճենը ու այդ մասով էլ է տուժողը ստում, որ ինքը նրանից, իբր, գումար էր պահանջում անձնագիրը հետ վերադարձնելու համար: Երկու հանգամանքների հետ կապված տուժողը ստում է, նման բան տեղի չի ունեցել: Հնարավոր է, որ տուժողն իրեն զրպարտում է, քանի որ ուղեղի հետ կապված խնդիրներ ունի, թմրամոլ է:
Արմեն Մելքոնյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարումը հիմնավորվել է հետևյալ ապացույցներով.
Տուժող Հակոբ Աղաջանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ թմրամիջոց օգտագործելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել Արաբկիրի քննչական բաժին, մի քանի ամիս քննություն էր գնում: Դեպքը եղել էր մայիսին, կամ` հունիսին: Մի չորս ամիս անցել էր այդ դեպքից: Հոկտեմբեր ամսվա ընթացքում ցանկանում էր իր անձնագիրը հետ վերցնել: Ինքը քննիչին հարցրել է, թե ինչ պետք է անի որպեսզի իր գործը դատարան չգնա, նա ասել է ՙիսկ ինչ կարող ես անել՚: Ինքը պատասխանել է, որ կարող է ՙմաղարիչ՚ անել և մոր հետ խորհրդակցելուց հետո, կգա գումարի չափը կասի: Նա սկզբում կոնկրետ գումար չի ասել: Գումարի չափը պայմանավորված է եղել իրենց հնարավորությունից: Հաջորդ օրը գնացել և ասել է, որ մեկ շաբաթից կարող է 150.000 դրամ տալ: Ա.Մելքոնյանն ասել է ՙվրան էլ 50.000 կավելացնես 200.000 դրամ կբերես՚: Ինքը համաձայնել է: Սկզբում քննությունն իրականացրել է մյուս քննիչը: Հետո քննությունը տեղափոխվել է Ա.Մելքոնյանի մոտ, որպեսզի մեղադրական եզրակացությունն ուղարկվեր դատախազություն: Տվյալ գործով ինքը որպես վկա պետք է հանդես գար: Բայց, չգիտի ինչու, իրեն թվում էր, որ կարող է իրեն էլ դատեին: Տեղյակ չէ թմրամիջոց օգտագործելու համար դատում են, թե ոչ: Ինքը դիմել է ազգային անվտանգության մարմիններին: Հայտնել է, որ Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ա.Մելքոնյանն իրենից գումար է պահանջում: ՉԻ հիշում անձնագիրը հետ տալու, թե գործը դատարան չուղարկելու համար: Ազգային անվտանգության մարմիններն իր վրա ինչ որ սարք են դրել ձայնագրության համար: Հաղորդումը տալուց մեկ շաբաթ հետո սարքը միացված գնացել է Ա.Մելքոնյանի մոտ: Այդ օրը պետք է գումարը տաներ տար: Գումարը ԱԱԾ-ում պետք է տային որպեսզի ինքը տաներ տար: Մտել է քննիչի մոտ, ասել է իբր դեպք էր պատահել, ինքը թաղում էր գնացել, ուշ է եկել, չի հասցրել պայմանավորված օրը գումարը բերել: Հետո ասել է, որ մի երկու օրվա ընթացքում այդ գումարը կբերի: Հատուկ շեշտել է, որ 200.000 դրամը կբերի կտա: Ա.Մելքոնյանն ասել է ՙլավ, լավ գնա՚: Դուրս է եկել, ԱԱԾ-ում իր վրայից հանել են սարքը: Երբ իրենք խոսել են մյուս քննիչը` Սմբատ Մովսիսյանը սենյակում նստած է եղել, բայց չի կարծում որ նա կարող էր լսել իրենց խոսակցությունը, որովհետև իրենք ցածրաձայն են խոսել:
Հայտնել է նաև, որ ինքը թմրամիջոց օգտագործել է 17 տարեկանից: Տեղյակ է, որ օգտագործելու համար կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության: Երբ իրեն բերման են ենթարկել բաժին, ինքն այդ օրը թմրամիջոց չէր օգտագործել: Բաժնում իրեն ոչ ոք չի բացատրել, որ օգտագործելու համար ինքը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության: Ա.Մելքոնյանն իրեն չի ասել ՙգումարը տուր, որ մեղադրական եզրակացությունը չուղարկեմ դատախազություն՚: Այդպիսի խոսակցություն չի եղել, որ քննիչն ասի ՙգումարը չբերես, գործը կուղարկեմ դատարան, քեզ համար լավ չի լինի՚: Ա.Մելքոնյանն իրեն չի սպառնացել: Ինքը գումարը տալիս էր անձնագիրը վերցնելու համար: Երբ իր անձնագիրն ուզել է, Մելքոնյանն ասել է ՙինչ վերաբերմունք պիտի ցույց տաս, որ անձնագիրը քեզ տամ՚: Ինքն ընդամենն ուզում էր իր անձնագիրը վերցնել գնալ, իրեն չդատեին:
Տուժողը հայտնեց նաև, որ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը ճիշտ է: Գումարը իրենից պահանջվել է, որպեսզի մեղադրական եզրակացությունը դատախազություն չուղարկվի: Գումարը պայմանավորվելուց հետո մի երկու անգամ զանգ է եղել մեկ անգամ իր կնոջ, մեկ անգամ էլ իր մոր բջջային հեռախոսներին, որպեսզի ինքը ներկայանա բաժին: Խոսակցությունը եղել է, որ ինքը գումարը տա, անձնագիրը վերցնի, որպեսզի գործը դատարան չգնա: Գումարի և մեղադրական եզրակացության մասին է իրենց միջև խոսակցություն եղել: Քննիչը, 200.000 վարչական տույժի մասին հայտնել է այն ժամանակ, երբ նրան ասել են, որ ինքը նրա վրա հաղորդում է տվել: Այդ ժամանակ է ասել, որ իրեն վարչական տուգանք է հասնում 200.000 դրամ: Գիտեր, որ իրեն չէին դատելու ապօրինի թմրամիջոց գործածելու համար:
Եթե Արմեն Մելքոնյանն իրենից գումար չպահանջեր, ապա ինքը հաղորդում չէր տա: Եթե վարչական տուգանքի հարց լիներ, կտաներ կմուծեր: Մելքոնյանը գումար պահանջել է, որպեսզի իր վերաբերյալ գործը դատարան չուղարկի: Ինքը ցանկացել է գումար տալ, որպեսզի իր գործը դատարան չհասնի: Ինքը չի իմացել, որ իր կատարածի համար գործը դատարան չեն ուղարկում: Մելքոնյանն իրեն այն ժամանակ է զգուշացրել, երբ այս գործին արդեն ընթացք է տրված եղել: Նա իմացել է, որ ինքը հայտարարություն է տվել, իրեն կանչել է իր աշխատասենյակ ու պարզաբանել է, որ իրեն հասնում է միայն վարչական տուգանք` 200.000 դրամ:
Նախաքննության ընթացքում տուժող Հակոբ Աղաջանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականին ծանոթացել է Երևանի ՙՄոնումենտ՚ թաղամասում բնակվող ոմն Կարենի հետ, որից հետո մի քանի անգամ գնացել է նրա բնակարան, որտեղ դեղահաբերից, բենզինից և այլ նյութերից թմրանյութ են պատրաստել և գործածել: 2012 թվականի հունիսին 5-ին, երբ հերթական անգամ գնացել է Կարենի բնակարան, այնտեղ հանդիպել է ոստիկանության աշխատակիցների, ովքեր իրեն բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Դրանից հետո իրեն կանչել և հարցաքննել են Արաբկիրի քննչական բաժնում: 2012 թվականի հոկտեմբերի 5-ին, հերթական կանչից հետո տեղեկացել է, որ քրեական գործը մեկ քննիչիցª Մովսիսյանից, փոխանցվել է մյուսինª Մելքոնյանին: Վերջինս ակնարկել է, որ իրեն քրեական պատասխանատվություն է սպասվում, սակայն գումար տալու դեպքում ՙեզրակացությունը չի ուղարկի դատախազություն՚: Թեև լսել էր, որ թմրանյութ գործածելու համար քրեական պատախանատվություն չի նախատեսվում, սակայն դրանում վստահ չի եղել, ուստի համաձայնել է կատարել Մելքոնյանի պահանջը և նրանից ժամանակ է խնդրելª տրվելիք գումարի չափի վերաբերյալ խորհրդակցելու համար: Այդ հարցով խորհրդակցել է մոր հետ և որոշել է քննիչին տալ 150 000 ՀՀ դրամ : Երբ գնացել է Մելքոնյանի մոտ և նրան հայտնել է, որ կարող այդքան գումար տալ, Մելքոնյանը պահանջել է այն ՙկլորացնել՚ մինչև 200 000 ՀՀ դրամ, իսկ գումարը տալու վերջնաժամկետ է նշել 2012 թվականի հոկտեմբերի 18-ը: Քանի որ չի ցանկացել քննիչին 200 000 ՀՀ դրամ տալ և մտավախություն է ունեցել, որ քննիչը գումարը կվերցնի, բայց ՙգործը չի փակի՚, հոկտեմբերի 18-ին ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և այնտեղ հաղորդում է տվել կատարվածի մասին: Դեպք է եղել, որ Մելքոնյանը ՙՕրանժ՚ հեռախոսահամարից զանգահարել է իր կնոջը և հայտնել, որ եթե առավոտյան ինքը չներկայանա քննչական բաժին, ապա իրեն կկալանավորեն: Այդ մասին տեղեկացրել է ԱԱԾ օպերատիվ աշխատակցներին: Այնուհետև, 2012 թվականի հոկտեմբերի 20-ին, նրանց կողմից տրված գաղտնալսող սարքով (ՙժուչոկով՚) գնացել է Արաբկիրի քննչական բաժինª քննիչ Մելքոնյանի մոտ: Մելքոնյանն իրեն նախատել է ժամանակին չներկայանալու համար : Ինքն ասել է, որ ժամանակին չի կարողացել պահանջվող գումարը հավաքել և ներկայանալ, քանի որ բարեկամի մահվան պատճառով մեկնել է հեռավոր շրջան և ծախսեր է կատարել: Մելքոնյանից խնդրել է մեկ շաբաթ ժամանակª պահանջվող 200 000 ՀՀ դրամ գումարը հայթայթելու համար : Մելքոնյանն, ի վերջո, համաձայնել է:
Վկա Սիրուն Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հանդիսանում է տուժող Հակոբ Աղաջանյանի մայրը: Ինքն, իր որդին և հարսը միասին են բնակվում: Արմեն Մելքոնյանին առաջին անգամ տեսել է դատարանում: Դեպքի մասին լսել է հեռուստատեսությամբ, որ Արմեն Մելքոնյանը կալանավորվել է իր տղայից` Հակոբ Աղաջանյանից կաշառք պահանջելու համար: Հակոբին թմրամիջոց օգտագործելու համար տարել են ոստիկանության բաժին: Ինքը գործի ընթացքից տեղյակ չի եղել, միայն իմացել է, որ նրանից գումար են պահանջել: Հակոբն ասել է, որ թմրամիջոց օգտագործելու համար նրանից գումար են պահանջել, որ չդատեն: Գումար իրենք չեն տվել, որովհետև չունեին: Հակոբը ցանկացել է ուրիշ տեղից գումարը ճարել և տալ: Մինչև հեռուստացույցով տեսնելն ինքը չի իմացել, որ կաշառքը Արմեն Մելքոնյանն է պահանջել: Երբ իմացել են, Հակոբը պնդել է, որ Արմեն Մելքոնյանն է գումարը պահանջել: Ոստիկանության բաժնից մի քանի անգամ զանգահարել Հակոբին են ուզել, ասել են, որ պետք է ներկայանա բաժին: Չի իմացել, թե գործով քննիչն ով է եղել: Մի քանի անգամ տուն է զանգահարել, ներկայացել է որպես քննիչ Մելքոնյան:
Նախաքննության և դատաքննության ժամանակ տված ցուցմունքների հակասության հետ կապված վկա Սիրուն Սարգսյանը հայտնել է, որ ինքը Արմեն Մելքոնյանի կալանավորման մասին իմացել է հեռուստատեսության հաղորդումից, բայց Հակոբի վերաբերյալ նախօրոք գիտեր: Ինքը չգիտեր թե ով է Արմեն Մելքոնյանը: Երբ Հակոբն իրենից գումար է ուզել, չի ասել ոչ մի բան: Հակոբը զանգահարել է բաժնից և ասել, որ նրա անձնագիրը ինքը տանի: Գնացել է բաժին և իմացել, որ մի քանի հոգու բռնել են թմրամիջոց օգտագործելու համար: Դրանից որոշակի ժամանակ հետո Հակոբին հաճախակի զանգել կանչել են քննության: Բավական ժամանակ հետո Հակոբը ասել է, որ նրանից գումար են ուզում: Ասել է, որ 200.000 դրամ են ուզել, եթե այդ գումարը չտանի և չտա քննիչին, նրան կնստացնեն: Ինքը պատասխանել է, որ ի վիճակի չէ այդ գումարը տալու: Հակոբն ասել է, որ ինքը կճարի գումարը: Հակոբի անձնագիրն ինքն անձամբ է տարել բաժին, տվել է հերթապահ մաս: Ձերբակալումից երկու ժամ հետո Հակոբը հայտնվել է ազատության մեջ: Տարել են հետազոտման, դրանից հետո բաց են թողել: Հակոբն ասել է, որ թմրամիջոց օգտագործելու համար ազատ են արձակում, մինչև քննությունը վերջանա: Այդ ժամանակ ինքը լսել էր, որ թմրամիջոց օգտագործելու համար չեն նստացնում, այլ հիվանդանոցում են պահում` բուժելու համար: Ինքը մտածում էր, որ ավելի լավ է Հակոբը գնա հիվանդանոցում բուժվի, քան թե դուրս գա: Ինքը Հակոբին ասել է, որ ավելի լավ է այդ փողը չտա, գնա հիվանդանոց 6 ամիս բուժվի: Հակոբը պատասխանել է, որ չի կարող հիվանդանոցում պառկել, ավելի շուտ կճարի կտա գումարը: Գիտի, որ դրա համար նստացնում են, իսկ ինքը չի ուզում նստել, դա իր կարծիքն է, որ ուզում են բուժել: Ինքը նրան ասել է, որ ի վիճակի չէ այդ պահին փող տալու, եթե ունենար, ապա կտար: Սիրուն Սարգսյանը հայտնել է, որ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը ճիշտ է:
Նախաքննության ընթացքում վկա Սիրուն Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականի հունիսի սկզբերինª որդուն Հակոբ Աղաջանյանին, ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին` թմրամիջոցներ պատրաստելու և գործածելու համար, սակայն նույն օրը ազատ են արձակել: Այդ դեպքից հետո Հակոբին երբեմն հեռախոսազանգով կանչել են քննչական բաժին: 2012 թվականի հոկտեմբերի սկզբներին, հերթական կանչով քննչական բաժին ներկայանալուց և այնտեղից վերադառնալուց հետո Հակոբը ասել է, որ քննիչն իրենից գումար է պահանջել ու եթե նրան գումար չտա, կդատվի: Խորհրդակցելով, որոշել են, որ կարելի է ՙճարել՚ և քննիչին տալ մոտ 100 000 ՀՀ դրամ: Դրանից հետո Հակոբը գնացել է քննչական բաժին և ասել է քննիչին, որ կարող է նրան 150 000 ՀՀ դրամ տալ, բայց քննիչը պահանջել է 200 000 ՀՀ դրամ: Հակոբից տեղեկանալով այդ մասին, կարծիք է հայտնել, որ այդ գումարը շատ է, մի գուցե ավելի ՙէժան՚ լինի, եթե գործը դատարան ուղարկվի: 2012 թվականի հոկտեմբերի 18-ին հերթական անգամ զանգել են քննչական բաժնից ու պահանջել, որ Հակոբը ներկայանա այնտեղ, սակայն Հակոբի խնդրանքով ինքը զանգողին հայտնել է, որ նա մեկնել է շրջանª բարեկամի թաղման:
Վկա Սմբատ Մովսիսյանը ցուցմունք է տվել, այն մասին որ աշխատել է Արաբկիրի քննչական բաժնում, որպես քննիչ: Տուժողին ճանաչում է իր վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, անցել է որպես վկա: Հետագայում արձակուրդ մեկնելու պատճառաբանությամբ գործը հանձնվել է քննիչ Ա.Մելքոնյանին: Դեպքի հետ կապված մանրամասնություններ իրեն հայտնի չեն: Իր ներկայությամբ տուժողից ոչ մի գումար չի պահանջվել, որևէ պահանջ չի դրվել, տուժողը որևէ գումար չի առաջարկել: Տուժողը գիտեր որ նրա արարքը քրեորեն պատժելի չէ` ապաքրեականացված է: Նույնիսկ գործն իր վարությում գտնվելու ժամանակ Հ.Աղաջանյանը քաջատեղյակ էր, որ նրա արարքը ապաքրեականացված է: Միայն, եթե նարկոլոգիական եզրակացությամբ պարզվեր, որ նրա արյան մեջ հայտնաբերվել է թմրանյութ, պետք է ենթարկվեր վարչական պատասխանատվության: Հակառակ դեպքում որևէ քրեական պատասխանատվության չէր ենթարկվի: Որքանով հիշում է ոստիկանները բերման էին ենթարկել 3 անձանց` թմրանյութ օգտագործելու համար: Ոստիկանները գտնվել են բնակարանում տուժողը եկել է բնակարան այդ ժամանակ և նրան նույնպես բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Նրա արարքը ապաքրեականացված էր, այսինքն, եթե նարկոլոգիական եզրակացությունով հիմնավորվեր, որ նրա արյան մեջ պարունակում է թմրալկալոիդներ, այդ ժամանակ միայն վարչական պատասխանատվության պետք է ենթարկվեր, եթե ոչ ապա քրեական պատասխանատվության չէր ենթարկվի: Որքան գիտի, վարչական ակտ կայացնելը քննիչի լիազորությունների մեջ չի մտնում: Իրենց աշխատասենյակում տուժողին տեսել է քննչական գործողություններին մասնակցելիս: Ինչքանով որ լսել է, խոսակցությունը եղել է միայն քրեական գործի շրջանակներում: Ստույգ հիմա չի հիշում, հնարավոր է որ գումարի վերաբերյալ խոսակցություն եղած լինի հնարավոր վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, քանի որ տուժողի արարքն ապաքրեականացված է և նա միայն պետք է ենթարկվեր վարչական պատասխանատվության: Նրա հետ կատարված քննչական գործողությունն այդ շրջանակում պետք է լիներ: Կոնկրետ գումարի չափ չի լսել: ՉԻ կարող ասել քանի անգամ է հանդիպել Հ.Աղաջանյանի հետ, երբ գործն իր վարույթում էր, քանի որ բավական երկար ժամանակ է անցել: Հ.Աղաջանյանն ի սկզբանե գիտեր, որ նրա արարքը քրեական պատասխանատվության ենթակա չէ: Բերման ենթարկված յուրաքանչյուր անձ տիրապետում էր քրեական օրենսգրքին, մասնավորապես թմրանյութի իրացնելուն, քանի որ որքանով հիշում է բազմաթիվ անգամ դատված են եղել, յուրաքանչյուրը հստակ ասել են, թե նրանց արարքն ինչպես է որակվելու և արարքը քրեորեն պատժելի է, թե` ոչ: Հ.Աղաջանյանն է ասել, որ իր արարքը քրեորեն պատժելի չէ: Չի հիշում, թե իր վարույթի ժամանակ եզրակացությունը եղել է, թե` ոչ: Այդ ժամանակ 150-200 հազար դրամ էր նախատեսված վարչական պատասխանատվության համար: Քննիչը բազմակողմանի, օբյեկտիվ քննություն կատարելուց հետո պարզելով, որ նշված արարքը քրեորեն պատժելի չէ, իսկ փորձագետի եզրակացության համաձայն անձի արյան մեջ թմրալկալոդիներ են հայտնաբերվել, գրությամբ ուղարկում է ոստիկանության բաժին, որտեղ ենթարկում են վարչական պատասխանատվության: Գրությանը կից ուղարկվում է նաև փորձագետի եզրակացության պատճենը: Հ.Աղաջանյանի մասով սպասել են նարկոլոգիական եզրակացությանը: Աղաջանյանը միշտ հանգիստ է եղել քրեական գործի ընթացքից: Վարչական պատասխանատվության չենթարկելու կամ ենթարկելու վերաբերյալ խոսակցություն չի ընթացել, քանի որ տուգանքը 150-200.000 դրամի հարց է: Աղաջանյանը իրեն դժգոհություն կամ նման բան չի հայտնել, քանի որ նա առաջին օրվանից էլ չէր վախենում դատվելուց, գիտեր որ չէր դատվելու:
Նախաքննության և դատաքննության ժամանակ տված ցուցմունքների հակասության հետ կապված վկա Սմբատ Մովսիսյանը հայտնել է, որ Սկզբում մեղադրանքը վերաբերվել է թմրանյութի իրացման մեղադրանքին, որով արդեն կարող էր Աղաջանյանը քրեական պատասխանատվության ենթարկվել, որը հետագայում արդեն քննությամբ ձեռք բերված ապացույցներով հերքվել է և վարչական պատասխանատվության հարց է առաջացել: Եվ այդ բոլոր գործընթացից, որ կարող էր քրեական պատասխանատվության, այդ թվում` նաև վարչական պատասխանատվության, ենթրակվել տեղյակ էր Աղաջանյանը: Հենց սկզբից, որ բերման էին ենթարկվել և հարուցվել էր քրեական գործ, Հ.Աղաջանյանը հայտնել էր, որ ոմն Արթուրից գնել է թմրանյութ և այդ ժամանակ կար այդ հեռանկարը, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, բայց պարզվել է, որ նման անձնավորություն չկար նրա նշած հասցեով, մահացել էր: Այդ ժամանկ հերքվել է այդ փաստը և մնացել է միայն վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այսինքն` այդ բնույթի խոսակցությունը միայն վերաբերել է նրան, որ կարող է դատարան գնա, եթե հաստատվի այդ հանգամանքը: Ա.Մելքոնյանը ոչ թե գումար պահանջել է, այլ տեղեկացրել է: Հ.Աղաջանյանի հետ միայն վարչական պատասխանատվության ենթարկվելու հարցն է քննարկվել:
Նախաքննության ընթացքում վկա Սմբատ Մովսիսյանը (ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին քննիչ) ցուցմունք է տվել, որ Հակոբ Աղաջանյանին առնչվող քրեական գործը մինչև ավագ քննիչ Արմեն Մելքոնյանի վարույթ անցնելը գտնվել է իր վարույթում: Հակոբ Աղաջանյանից ինքը կաշառք չի պահանջել, իսկ Արմեն Մելքոնյանի կողմից նրանից գումար պահանջելու մասին տեղեկություն չի ունեցել: Ինքն ու Արմեն Մովսիսյանը նույն աշխատասենյակում են աշխատել, օգտվել են միևնույն հեռախոսահամարից: Չի բացառում, որ Արմեն Մելքոնյանը Հակոբ Աղաջանյանին քննչական բաժին կանչելու համար օգտված լինի նաև իր բջջային հեռախոսից:
Նախաքննության ընթացքում վկա Սմբատ Մովսիսյանի և տուժող Հակոբ Աղաջանյանի առերես հարցաքննության արձանագրության համաձայն Հակոբ Աղաջանյանը հայտնել է, որ իր հետ առերես հարցաքննվող Սմբատ Մովսիսյանին ճանաչում է 2012թ-ի օգոստոս ամսից։ Նրան ճանաչում է որպես Արաբկիրի քննչական բաժնի քննիչի։ Մովսիսյանի հետ առնչվել է նրա վարույթում քննվող քրեական գործով, իրենց փոխհարաբերությունները նորմալ են, իրենց միջև թշնամություն կամ բարեկամություն չկա։ Սմբատ Մովսիսյանը հայտնել է, որ ինքը նույնպես Հակոբ Աղաջանյանին ճանաչում է 2012թ-ի օգոստոս ամսից, իր վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, որով Աղաջանյանը անցնում էր որպես թմրամոլ։ Իրենց հարաբերությունները եղել են գործնական, իրենց միջև թշնամություն կամ բարեկամություն չկա։
Հակոբ Աղաջանյանը հայտնել է, որ նշված քրեական գործը քննիչ Մովսիսյանի մոտ քննվելու ընթացքում, իր հիշելով, նա մի 6-7 անգամ զանգահարել է ու իրեն հրավիրել Արաբկիրի քննչական բաժին։ Հիշում է, որ երկու անգամ գնացել է ու երկար սպասելուց հետո առանց իրեն հարցաքննելու, Մովսիսյանն իրեն տուն է ուղարկել։ Այդ նույն ժամանակ Մովսիսյանն իր հետ միասին քննչական բաժին է հրավիրել նաև իր մյուս ընկերներին, որոնց աոաջին օրը այդ գործով բերել էին բաժին։ Քննչական բաժին հրավիրելուց հետո, Մովսիսյանը կանչում ու հարցաքննում էր տղաներից ինչ որ մեկին կամ երկուսին, ինչի արդյունքում իրենք բավականին երկար սպասում էին այնտեղ։ Եվս մի քանի անգամ զանգահարել ու քննչական բաժին է հրավիրել իր այն ցուցմունքի կապակցությամբ, որում ինքը հայտնել էր, որ նախկինում Արթուրից թմրամիջոց էր գնել։ Իրենք քննիչի ու օպերատիվ խմբի հետ միասին գնացել են հիշյալ Արթուրի տուն, որտեղ ինքը ցույց է տվել նրանց բնակարանը։ Դրանից հետո մինչև հոկտեմբերի 4-ը Արաբկիրի քննչական բաժնից իրեն ոչ ոք, այդ թվում` Սմբատ Մովսիսյանը չի զանգահարել ու քննչական բաժին չի հրավիրել։ Իր հիշելով հոկտեմբերի 4-ին, իրենց խանութի քաղաքային հեռախոսահամարին զանգահարել էին Արաբկիրի քննչական բաժնից ու իրեն բաժին հրավիրել։ Այժմ ստույգ չի հիշում, թե ինքը խոսել է հեռախոսով, թե չէ, բայց այդ հեռախոսազանգից հետո ինքը գնացել է Արաբկիրի քննչական բաժին, քննիչ Մովսիսյանի մոտ, մտածելով, որ նա Է եղել իրեն զանգահարողը, քանի որ նրա մոտ Էր գործը։ Մտնելով Մովսիսյանի աշխատասենյակ, որտեղ էր գտնվում նաև քննիչ Մելքոնյանի աշխատասեղանն ու որին, ինքը տեսել էր նախկին հարցաքննությունների ժամանակ, սակայն չի շփվել, դիմելով իրեն ասել է, որ այժմ ինքն է գործով քննիչը։ Այնուհետև հայտնել է, թե ՙինչ էիր ասել Մովսիսյանին՚: Չկողմնորոշվելով, թե ինչի մասին է հարցնում, մտածելով, որ Արթուրի մասին է հարցնում, ճշտել է, թե ինչ նկատի ունի, նա էլ պատասխանել է, որ ՙլավ լինելու մասին՚, որ եզրակացությունը չուղարկի դատախազություն։ Ինքն ասել է, որ պատրաստ է, նա էլ ասել է, թե ինչքանի հնարավորություն ունի։ Ինքը պատասխանել է, որ այժմ այդ մասին ոչինչ ասել չի կարող, իր մոր հետ կխորհրդակցի ու առավոտյան կգա ու կասի, որից հետո պայմանավորվել են հաջորդ առավոտյան նորից հանդիպել։ Մովսիսյանն այդ ժամանակ գտնվում էր աշխատասենյակում ու նստած էր իր աշխատասեղանի մոտ։ Իրենք խոսում էին սովորական տոնայնությամբ, ոչ բարձր ու ոչ ցածր։ Լսում էր արդյոք իրենց խոսակցությունը քննիչ Մովսիսյանը, ինքը չի կարող ասել, քանի որ ուշադրություն չի դարձրել Մովսիսյանի ուղղությամբ։ Իր հիշելով այդ ժամանակ աշխատասենյակում մեկ այլ անձնավորություն էլ կար, սակայն ինքը նրա ուղղությամբ չի նայել: Նույնիսկ այժմ եթե տեսնի, չի ճանաչի։ Քննիչ Մովսիսյանն իրենց խոսակցությանը չի խառնվել։ Հաջորդ օրը խոստացված ժամին ինքը չի կարողացել գնալ քննիչ Մելքոնյանի մոտ, ինչի արդյունքում քննչական բաժնից զանգել էին խանութի կամ իր մոր հեռախոսահամարին, իրենից հարցրել ու ասել էին, որ ինքը գնա քննչական բաժին։ Զանգահարողը չէր ներկայացել, թե ով է եղել: Ենթադրել է, որ Մելքոնյանն է եղել։ Այժմ չի հիշում, թե այդ զանգից հետո ինքը լրացուցիչ զանգահարել է արդյոք Մելքոնյանին կամ Մովսիսյանին, թե` ոչ, սակայն գնացել է Մելքոնյանի մոտ, որտեղ ներկա է եղել նաև Մովսիսյանը: Մելքոնյանին ասել է, որ կարող է 150.000 դրամ տալ։ Նա ասել է, որ այդ գումարը ՙկլորացնի՚ ու տանի նրան տա։ Ինքը խոսում էր Մելքոնյանի հետ և ուշադրություն չի դարձրել Մովսիսյանի ուղղությամբ։ Նա իրենց խոսակցությանը չի միջամտել, սակայն, նա լսում էր իրենց, թե` ոչ, չի կարող ասել։ Դրանից հետո ինքը Մելքոնյանից մինչև հոկտեմբերի 20-ը ժամանակ է խնդրել, սակայն նա իրեն ասել է, որ ինքը գումարը նրան տանի ու տա մինչև հոկտեմբերի 18-ը։ Հոկտեմբերի 18-ին ինքը չի ներկայացել Մելքոնյանի մոտ ու քանի որ կասկածներ ուներ գումարն իրենից վերցնելու հարցում, այդ մասին հայտարարություն է տվել ԱԱԾ մարմնում։ Հոկտեմբերի 20-ին ինքը գնացել է քննիչ Մելքոնյանի մոտ, այդ ժամանակ աշխատասենյակում դարձյալ հանդիպել է Մովսիսյանին։ Ինքը Մելքոնյանի մոտ սուտ պատճառաբանություն է բերել այն մասին, որ իբր գնացել էր Սիսիան քաղաք` բարեկամներից մեկի թաղմանը մասնակցելու և դարձյալ մի քանի օր ժամանակ է խնդրել, մինչև որ գումարը ճարի ու տանի Մելքոնյանին տա։ Այդ ժամանակ Մովսիսյանն իրենից հարցրել է, թե ով էր մահացել, ինքն էլ նրան պատասխանել է, որ բարեկամ էր։ Մովսիսյանը նշված օրը նույնպես այլ կերպ իր ու Մելքոնյանի խոսակցությանը չի միջամտել։ Գումարային խոսակցություն իրենց միջև չի եղել ու ինքը չի կարող ասել, թե նա լսում էր արդյոք իր ու Մելքոնյանի խոսակցությունը, թե` ոչ :
Սմբատ Մովսիսյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ինքը համաձայն է Հակոբ Աղաջանյանի հետ։ Քրեական գործն իր վարույթում եղած ժամանակ ինքն իրոք մի քանի անգամ զանգահարել ու քննչական բաժին է հարվիրել Հակոբ Աղաջանյանին։ Հիշում է, որ միաժամանակ հրավիրել է նաև գործով անցնող մյուս անձանց նույնպես, սակայն Աղաջանյանին չհարցաքննելու կամ դիտավորյալ սպասեցնելու հարցում ինչ որ միտում չի ունեցել: Ինքն ընդհամենը մեկ տարվա քննիչ է եղել ու քննչական բաժին հրավիրված անձանց չէր կարող ավելի արագ հարցաքննել ու ճանապարհել, դրա համար էլ հնարավոր է, որ չի հասցրել մնացածներին, այդ թվում` Աղաջանյանին հարցաքննել։ Քրեական գործը քննիչ Մելքոնյանի վարույթ փոխանցելուց հետո, ինքը ոչ մի անգամ չի զանգել ու քննչական բաժին չի հրավիրել Հակոբ Աղաջանյանին։ Ինչպես նշել է իր ցուցմունքի մեջ, իր հեռախոսը խոսակցությունների սահմանափակում չունի, ուստի հնարավոր է, որ դրանով Մելքոնյանը զանգահարած լինի ու Աղաջանյանին քննչական բաժին հրավիրի: Հաստատում է, որ Աղաջանյանն իրոք երեք անգամ իրենց աշախատասենյակ եկել է, սակայն թե ինչ է խոսել Մելքոնյանի հետ, ինքը չի կարող ասել, քանի որ զբաղված է եղել իր գործերով և նման դեպքերում ուշադրություն չի դարձնում, թե ինչ է խոսում Մելքոնյանն իր մոտ հրավիրված անձանց հետ։ Բացի դրանից, իրենց աշխատասենյակում գրեթե միշտ
միացրած է հեռուստացույցը, որի ձայնը նույնպես խանգարում Է լսել սենյակի մյուս խոսակցությունները: Իրենց աշխատասենյակում եղել Է նաև երրորդ անձ (ենթադրում է, որ եղել Է իրենց քննիչներից) ու բնականաբար, եթե այլ անձ Է եղել, պետք Է, որ ինքը զբաղված լիներ նրանով ու այլևս ուշադրություն չդարձներ Մելքոնյանի ու Աղաջանյանի խոսակցությանը։ Ինքը հաստատում է, որ երբ վերջին անգամ Աղաջանյանը եկել էր իրենց աշխատասենյակ ու, երբ իր ականջին հասավ Հակոբի խոսքերը, որ թաղում էր գնացել, նրանից ուղղակի հետաքրքրվել է, թե ով էր մահացել:
Հակոբ Աղաջանյանը հայտնել է, որ Սմբատ Մովսիսյանը ոչ մի անգամ հարցաքննությունների ժամանակ ակնարկ չի արել, որ ինքը նրան պետք է գումար տա, որպեսզի իր գործերի ընթացքը լավ լինի։ Ինքը նրանից հարցրել է, թե ինչ է լինելու իր գործերի վերջը, նա էլ պատասխանել է, որ եթե ՙքեզ նորմալ պահես՚ լավ կլինի: Թե ինչ է նկատի ունեցել, ինքը չի կարող ասել, բայց հիշում է, որ ասել է, որ դա կախված է դատավորից։ Հնարավոր է, որ ՙսռոկ՚ տա, հնարավոր է, որ ՙտուգանք՚։
Ի լրումն իր ցուցմունքի, Սմբատ Մովսիսյանը հայտնել է, որ այդ խոսակցությունը իրենց միջև կայացել է գործի սկզբնական փուլում կայացած հարցաքննության ժամանակ, երբ Հակոբ Աղաջանյանը ցուցմունքներ էր տալիս, որ ինքը թմրամիջոցներ է հյուրասիրել Կարեն Պողոսյանին: Այսինքն` առկա էր թմրամիջոցների իրացման դեպք, ինչպես նաև հայտնում էր, որ թմրամիջոց է գնել ոմն Արթուրից։ Այս դեպքում բնական է, որ Հակոբ Աղաջանյանի մասով առկա էր դատական հեռանկար, դրա համար էլ ինքն ասել է, որ վերջնական հարցը լուծելու է դատարանը։
Վկա Վարդան Վարդանյանը (ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ, ներկայումս հանգուցյալ) նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականի հունիսի 05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնից քննչական բաժնի քննիչ Խ.Ազարյանի վարույթում քննվող գողության փաստի առթիվ հարուցված թիվ 14111312 քրեական գործով գրություն է ստացվել այն մասին, որ նշված քրեական գործով հափշտակված իրերը թաքցված են Արաբկիրի 51 փողոցի 8 տան բնակիչ Կարեն Պողոսյանի տանը: Բացի այդ, վերջինս պատրաստում և իրացնում է թմրանյութ: Քննիչ Խ.Ազարյանի կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացրվել Արաբկիր և Քաանքեռ-Զեյթուն համայնքների դատարանª նշված բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար: Դատարանը բավարարել է միջնորդությունը և կատարված խուզարկությամբ այդ բնակարանից հայտնաբերվել են ներարկիչներ, որոնց մեջ առկա է դեղնականաչավուն հեղուկներ: Նույն օրը ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից բաժին են բերվել բնակարանում գտնվող քաղաքացիներ Սերյոժա և Հայկ Քոչարյանները, Տիգրան Սարգսյանը, Հրանտ Գրիգորյանը, Հակոբ Աղաջանյանը և Կարեն Պողոսյանը: Ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից նշված փաստով նախապատրաստվել են նյութեր և նշանակվել հանապատասխան փորձաքննություններ: Ստացվել է դատաքիմիական փորձաքննության փորձագետի եզրակացությունը, ըստ որի ներարկիչներում հայտնաբերված հեղուկը հանդիսացել է ՙԿոկաին՚ տեսակի թմրամիջոց: Քննիչ Խ.Ազարյանի կողմից 14113112 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ, որին շնորհվել է 14114312 հերթական համարը, առանձնացվել առանձին վարույթում, որի հետագա նախաքննությունը հանձնարարել է նույն բաժնի քննիչ Ա.Խաչատրյանին: Որոշ ժամանակ անց նկատելով, որ քննիչ Ա.Խաչատրյանը դժվարանում է քրեական գործով կատարել բազակողմանի քննություն, գործի հետագա քննությունը հանձնել է քննիչ Ս.Մովսիսյանին, իսկ վերջինիս արձակուրդ գնալու կապակցությամբ քրեական գործի հետագա քննությունը հանձնարարել է ավագ քննիչ Ա.Մելքոնյանին: Մինչև քրեական գործը Ա.Մելքոնյանին հանձնելն այն ուսումնասիրել է և հանձնարարել է իր տեղակալին դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հետ քրեական գործը քննարկել Երևան քաղաքի դատախազությունում և քննարկման արդյունքում որոշել քրեական գործով անցնող անձանց մեղադրանքներ առաջադրելու հարցը, ինչը կատարվել է: Բացի Հրանտ Գրիգորյանից և Հակոբ Աղաջանյանից մյուսներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասովª թմրամիջոց պատրաստելու համար, իսկ բնակարանի տիրոջը` Կ.Պողոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 274 հոդվածի 1-ին մասով` թմրամիջոց պատրաստելու համար որջեր պահելու կամ կազմակերպելու համար: Քրեական գործի վերջնական ընթացքի լուծման համար պետք է ստացվեին նշանակված մյուս փորձաքննությունների պատասխանները: Այդ ընթացքում քննիչներին և իրեն հրավիրել են ՀՀ ոստիկանության ՆԱՎ, որտեղ կատարված ծառայողական քննության ընթացքում տեղեկացել է, որ Հակոբ Աղաջանյանը ՀՀ ԱԱԾ-ում հաղորդում է տվել, որ քննիչներ Ա.Մելքոնյանը և Ս.Մովսիսյանը իրեն որպես մեղադրյալ չներգարավելու համար պահանջել են 200.000 դրամ: Քննիչներ Մելքոնյանը և Մովսիսյանը հրաժարվել են նման խոսակցություն Աղաջանյանի հետ վարելուց, պատճառաբանելով, որ եթե, անգամ նման խոսակցություն եղել է, ապա նշված գումարը ընդամենը վարչական տուգանքի չափին է վերաբերվել: Ծառայական քննության ընթացքում քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարել է ավագ քննիչ Վ.Մկրտչյանին: 2012 թվականի նոյեմբերի 20-ին ավագ քննիչ Վ.Մկրտչյանի կողմից նշված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է համայնքների դատախազություն: Քրեական գործով ինքը տվել է բանավոր հաձնարարականներ, իսկ քրեական գործի վերջնական ընթացքը լուծելիս քննիչ Մկրտչյանը դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հետ քննարկել է իրացման դրվագը, կատարել անհրաժեշտ քննություն, որի արդյունքում կայացրել է համապատասխան որոշում, որով չի հիմնավորվել իրացման փաստը: Ինքը խոսակցություն վարել է քննիչներ Մելքոնյանի և Մովսիսյանի հետ: Մովսիսյանն ընդհանրապես ժխտել է իր կողմից Աղաջանյանի հետ որևէ գումարային հարց քննարկելու հանգամանքը, իսկ Մելքոնյանը պատասխանել է, որ ինքը Աղաջանյանից ոչ թե 200.000 դրամ է պահանջել քրեական գործով որպես մեղադրյալ չներգրավելու համար, այլ ինքը Աղաջանյանին ասել է, որ վերջինս ենթակա է վարչական պատասխանատվության, որի համար նախատեսված է տուգանք 200.000 դրամ: Ինքը ընդամենը նրան տեղեկացրել է այդ մասին և նրանից գումար չի պահանջել: Քննիչն իրավասու չէ որոշելու վարչական պատասխանատվության հարցը, առավել ևս` գումարի չափը, քանի որ ըստ վարչական օրենսդրության վարչական պատասխանատվության հարցը նաև տուգանքի չափերը որոշում է տվյալ տարածքի ոստիկանության պետը: Հնարավոր է, որ արձակուրդի ընթացքում Մովսիսյանը քննչական բաժին գար, հավանաբար աշխատանքային ընկերներին տեսնելու համար, սակայն արձակուրդում եղած ժամանակ նա քրեական գործ չի քննել: Ինքը չգիտի, թե որտեղ է ներկայումս գտնվում Արմեն Մելքոնյանը, հեռախոսային խոսակցություն է ունեցել նրա մոր և կնոջ հետ, վերջիններս ոչինչ չեն հայտնել նրա գտնվելու վայրի մասին:
Ա.Մելքոնյանին մեղսագրված հանցանքը հիմնավորվել է նաև հետևյալ ապացույցներով.
Ապացույց ճանաչված` հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակների և դրանց թղթային տարբերակների զննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչներ Սմբատ Մովսիսյանի և Արմեն Մելքոնյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարներից և աշխատանքային հեռախոսահամարից 2012 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր ամիսը զանգեր են կատարվել Հակոբ Աղաջանյանի և նրա հարազատների կողմից օգտագործվող հեռախոսահամարներին:
ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակցի կողմից օրենքով սահմանված կարգով անցկացված և գործով ապացույց ճանաչվածª 2012 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի վարչական շենքում իրականացված ՙարտաքին և ներքին դիտում՚ օպերատիվ-հետախուզական միջոցառման արձանագրությամբ, այդ ընթացքում կատարված ձայնագրության և դրա վերծանման զննությամբ պարզվել է, որ դատարանի թույլտվությամբ տվյալ օրը կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձայնագրվել է Հակոբ Աղաջանյանի և Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Մելքոնյանի զրույցը, որը զետեղվել է մեկ լազերային սկավառակի վրա: Զրույցի ընթացքում Հ. Աղաջանյանը հայտնել է, որ դեպք է պատահել, մեկնել է շրջան բարեկամի մահվան կապակցությամբ, իսկ Մելքոնյանը նախատել է նրանª առանց իրեն զգուշացնելու մեկնելու համար: Հակոբ Աղաջանյանը ներողություն է խնդրել, ապա խնդրել է պայմանավորված 200 000 գումարը բերելու համար գոնե մեկ շաբաթ ժամանակ տալ, մինչև գումարը հավաքի տա, իսկ Մելքոնյանն ասել է, որ ՙէդքան ընդառաջել է՚ և ՙմեկ շաբաթը շատ է՚: Վերջում, երբ Հ. Աղաջանյանը շարունակել է խնդրել, Մելքոնյանը ասել է. ՙԳնա, հա՚:
4.Դատարանի իրավական վերլուծությունները.
Վերլուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտնում և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում, որ ամբաստանյալ Արմեն Մելքոնյանը աշխատելով Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործով վկա Հակոբ Աղաջանյանից գումար շորթելու դիտավորությամբª ապաքրեականացված արարքի` թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով 2012 թվականի հոկտեմբերի 5-ից պարբերաբար պահանջել է 200 000 ՀՀ դրամ կաշառք, ինչի մասին Հակոբ Աղաջանյանը հոկտեմբերի 18-ին հայտարարություն է տվել ՀՀ ԱԱ ծառայությունում:
Այսինքն` Ա. Մելքոնյանը կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Կատարած արարքի համար ամբաստանյալ Արմեն Զորապետի Մելքոնյանը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածի համաձայնª
1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:
2. Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
ՀՀ քրեական օրենսգրքի 61 հոդվածի համաձայն`
1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, դատարանը հաշվի է առնում նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հանցավորի անձը:
Որպես ամբաստանյալ Արմեն Մելքոնյանի անձը բնութագրող տվյալներ, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա նախկինում դատված չի եղել, ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմին, բնութագրվում է դրական, նրա խնամքին է գտնվում մանկահասակ երեխան (Արինա Արմենի Ամիրյան` ծնված 2013թ.):
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
Հաշվի առնելով Արմեն Մելքոնյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձևով, դատարանը գտնում է, որ պատժի նպատակներին հասնելու համար ամբաստանյալ Արմեն Զորապետի Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու համար պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով:
Դատարանը, քննության առնելով ամբաստանյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու հարցը, գտնում է, որ նպատակահարմար չէ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատիժ` գույքի բռնագրավում նշանակելը:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, պետք է թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցի հարցը պետք է համարել լուծված, նկատի ունենալով, որ տուժողն ամբաստանյալի նկատմամբ որևէ նյութական պահանջ չունի:
Դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի 18.02.2014թ.-ի որոշմամբ ապացույց ճանաչված, քրեական գործի նյութերում առկա, ՙԱրտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին՚ 20.10.2012թ. արձանագրությունը, տվյալ միջոցառման ընթացքում կատարված ձայնագրությունը պարունակող լազերային մեկ սկավառակը և դրան կից` ձայնագրության վերծանումը, ՙԱրմենՏել՚, ՙՂ-Տելեկոմ՚ և ՙՕրանժ-Արմենիա՚ ընկերություններից ստացված ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների և Հակոբ Աղաջանյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները` թղթային տարբերակով և 2 լազերային սկավառակներով, պետք է պահել սույն քրեական գործի հետ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360, 365, 369-373 հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Արմեն Զորապետի Մելքոնյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Արմեն Զորապետի Մելքոնյանի պատժի սկիզբը հաշվել 2014 թվականի դեկտեմբերի 11-ից, որը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Արմեն Զորապետի Մելքոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Տուժող Հ.Աղաջանյանի քաղաքացիական հայցի հարցը համարել լուծված:
Ապացույց ճանաչված` ՙԱրտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին՚ 20.10.2012թ. արձանագրությունը, տվյալ միջոցառման ընթացքում կատարված ձայնագրությունը պարունակող լազերային մեկ սկավառակը և դրան կից` ձայնագրության վերծանումը, ՙԱրմենՏել՚, ՙՂ-Տելեկոմ՚ և ՙՕրանժ-Արմենիա՚ ընկերություններից ստացված ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների և Հ.Աղաջանյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները` թղթային տարբերակով և 2 լազերային սկավառակներով, պահել սույն քրեական գործի հետ:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:

Դատավոր` ստորագրություն
Բնագրի հետ ճիշտ է`
Դատավոր` Լ. Ավետիսյան
Դատական ակտի ամսաթիվը: 14-03-2016
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 22-03-2016
Էջերի քանակ: 279, 137
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 26-04-2016
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 27-04-2016
Էջերի քանակ: Բաղկացած է 2 հատորից,1-ին հատոր 279թերթ,2-րդ հատոր թերթ:
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 28-04-2016
Էջերի քանակը: 279,142
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 28-04-2016
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործը ուղարկվել է: 11-05-2016
Էջերի քանակը: 279, 147
Գործին կից նյութերը:
ՈՒր(դատարան): Քրեական վերաքննիչ
ՈՒր:
Ելքի գրության համարը: Ե-9741/16
Այլ նշումներ:
Գործը ստացվել է (կատարումն ապահովելու համար, և ... )    
Ամսաթիվ: 24-10-2016
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 26-10-2016
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 04-11-2016
Էջերի քանակ: Բաղկացած 3հատորից,1հատոր՝ 279թ.,2հատոր՝ 147թ.,3հատոր՝ 118թերթ:
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 08-11-2016
Էջերի քանակը: 279,147,118
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       13 Հունիս 2020

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան