Հիմնական
Գործի համար: ԵԿԴ/0116/01/15Վիճակագրական տողի համար: 2.1
Ամբաստանյալ
Արտուշ Սերգեյի Դավթյան Լևոն Ռուբենի Ակուլյան
Ղազար Վանուշի Ասատրյան
Դատավոր
Կենտրոն և Նորք-Մարաշ:Քրեական վերաքննիչ:
Հոդվածներ
Կենտրոն և Նորք-Մարաշ: Քրեական վերաքննիչ:
Լևոն Ակուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով իր գործընկերներ Արտուշ Դավթյանի և Ղազար Ասատրյանի հետ, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող <<Արմենիա Մարիոթ>> հյուրանոցի մոտից իր կողմից վարած, Ա. Բաղդասարյանին պատկանող <<Մերսեդես Ց180>> մակնիշի ավտոմեքենայով խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքով Սույաննա Միքայելյանին առևանգել է, մասնավորապես առանց նրա կամքը հաշվի առնելու տարել Գավառ քաղաք, այնուհետև տեղափոխել են Ա. դավթյանի` Երևան քաղաքի Դեմիրճյան փող. 17 շենքի մոտ և Ղ. Ասատրյանի հետ ավտոմեքենայով հեռացել այնտեղից:
Ղազար Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով իր գործընկերներ Արտուշ Դավթյանի և Լևոն Ակուլյանի հետ, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող <<Արմենիա Մարիոթ>> հյուրանոցի մոտից Լ. Ակուլյանի կողմից վարած, Ա. Բաղդասարյանին պատկանող <<Մերսեդես Ց180>> մակնիշի ավտոմեքենայով խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքով, Սյուզաննա Միքայելյանին առևանգել են, առանց նրա կամքը հաշվի առնելու տարել Գավառ քաղաք, այնուհետև տեղափոխել են Ա. դավթյանի` Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 17շ. մոտ և Լ. Ակուլյանի հետ ավտոմեքենայով հեռացել այնտեղից:
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը,
նախագահությամբ` դատավոր Մ. Մարտիրոսյանի,
քարտուղարությամբ` Ա. Հովհաննիսյանի,
մասնակցությամբ`
մեղադրող,
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների դատախազության
դատախազ Տ. Պողոսյանի,
պաշտպաններ Վ. Գևորգյանի,
Ա. Պողոսյանի,
տուժող Ս. Միքաելյանի,
2015թ. սեպտեմբերի 23-ին Երևանում,
դռնփակ դատական նիստում քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի
1. Արտուշ Սերգեյի Դավթյանի`
ծնված 1983թ. փետրվարի 4-ին Երևան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, աշխատել է «Մեգաֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում /այսուհետ` ՍՊԸ/ որպես առաքիչ, հաշվառված և բնակվել է Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 17 շենքի թիվ 28 բնակարանում, կալանքի տակ է 2014թ. սեպտեմբերի 29-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138-րդ հոդվածի 1-ին մասով։
2. Լևոն Ռուբենի Ակուլյանի`
ծնված 1995թ. նոյեմբերի 30-ին Երևան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուրի, նախկինում չդատված, աշխատում է «Մեգաֆուդ» ՍՊԸ-ում որպես առաքիչ, հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Մ.Ավետիսյան 4րդ փողոցի թիվ 6 շենքի թիվ 42 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
3. Ղազար Վանուշի Ասատրյանի`
ծնված 1980թ. օգոստոսի 18-ին Երևան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, աշխատում է «Մեգաֆուդ» ՍՊԸ-ում որպես առաքիչ, նախկինում չդատված, հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Վարդաշեն 7-րդ թաղամասի թիվ 7 տանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Գործի դատավարական նախապատմությունը
Թիվ 12814114 քրեական գործը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է 2014թ. սեպտեմբերի 29-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով` Ս. Միքայելյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով և ընդունվել է քննիչի վարույթ։
2014թ. սեպտեմբերի 30-ին այդ քրեական գործն ըստ տարածքային ենթակայության ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժին և նույն օրն ընդունվել է այդ բաժնի ավագ քննիչի վարույթ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի 2015թ. ապրիլի 15-ի որոշմամբ, Վարդան Վասակի Բադալյանի, Արսեն Արթուրի Բաղդասարյանի, Գոհար Արտավազդի Մակարյանի և Դավիթ Սերգեյի Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալ Արտուշ Սերգեյի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138-րդ հոդվածի 1-ին մասով` հետևյալ արարքների համար` «որ նա, տեղեկանալով իր նշանած Սյուզաննա Միքաելյանի կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու և նշանադրության մատանին վերադարձնելու մտադրության մասին, իրենց փոխհարաբերությունները վերջնականապես պարզելու նպատակով հանդիպելու և զրուցելու պատրվակով 2014թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում վերջինիս հրավիրել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան, ապա քայլելով գնացել են Հանրապետության հրապարակի մոտակայք, որտեղից իր գործընկերներ Ղազար Ասատրյանի և Լևոն Ակուլյանի հետ նախնական համաձայնությամբ Ա.Բաղդասարյանի «Մերսեդես Ց180» մակնիշի «88ՌՌ688» համարանիշի ավտոմեքենայով խաբեությամբ՝ տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ Ս. Միքաելյանին առևանգել են, առանց նրա կամքը հաշվի առնելու տեղափոխել Գավառ քաղաք, այնուհետև տեղափոխել են Ա.Դավթյանի` Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 17-րդ շենքի 28-րդ բնակարան, որտեղ նույն օրը՝ արդեն 2014թ. սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում, Ա.Դավթյանը Ս. Միքաելյանին բռնաբարել է՝ բռնության գործադրմամբ կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունեցել նրա հետ։»։
Ամբաստանյալ Լևոն Ռուբենի Ակուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հետևյալ արարքի համար` «որ նա, նախնական համաձայնության գալով իր գործընկերներ Արտուշ Դավթյանի և Ղազար Ասատրյանի հետ, 2014թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտից իր կողմից վարած, Ա.Բաղդասարյանին պատկանող «Մերսեդես Ց180» մակնիշի «88ՌՌ688» համարանիշի ավտոմեքենայով խաբեությամբ՝ տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքով, Սյուզաննա Միքաելյանին առևանգել է, մասնավորապես առանց նրա կամքը հաշվի առնելու տարել Գավառ քաղաք, այնուհետև տեղափոխել են Ա.Դավթյանի` Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 17-րդ շենքի մոտ և Ղ.Ասատրյանի հետ ավտոմեքենայով հեռացել այնտեղից։»։
Ամբաստանյալ Ղազար Վանուշի Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հետևյալ արարքի համար` «որ նա, նախնական համաձայնության գալով իր գործընկերներ Արտուշ Դավթյանի և Լևոն Ակուլյանի հետ, 2014թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտից Լ. Ակուլյանի կողմից վարած, Ա.Բաղդասարյանին պատկանող «Մերսեդես Ց180» մակնիշի «88ՌՌ688» համարանիշի ավտոմեքենայով խաբեությամբ՝ տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքով, Սյուզաննա Միքաելյանին առևանգել են, առանց նրա կամքը հաշվի առնելու տարել Գավառ քաղաք, այնուհետև տեղափոխել են Ա.Դավթյանի` Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 17-րդ շենքի մոտ և Լ. Ալուլյանի հետ ավտոմեքենայով հեռացել այնտեղից։»։
2015թ. մայիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, նույն օրը ստացվել, 2015թ. մայիսի 6-ին ընդունվել է դատարանի վարույթ, իսկ 2015թ. մայիսի 18-ին որոշում է կայացվել քրեական գործի դատական քննությունը 2015թ. մայիսի 27-ին նշանակելու մասին։
Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները
Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.
Ամբաստանյալ Արտուշ Սերգեյի Դավթյանը 2012թ.-ից աշխատել է «Մեգաֆուդ» ՍՊԸ-ում որպես առաքիչ։ 2013թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նա մի քանի անգամ հյուրընկալվել է իր գործընկեր Արսեն Միքայելյանի` Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի թիվ 131 տանը, որտեղ ծանոթացել է վերջինիս քույր, նույն տան բնակիչ, տուժող Սյուզաննա Աբգարի Միքաելյանի հետ։ Նրանք մտերմացել են և շուրջ մեկ տարվա ընթացքում պարբերաբար հանդիպելով` որոշել են ամուսնանալ։
2014թ. սեպտեմբերի 21-ին, փոխադարձ պայմանավորվածության համաձայն, ամբաստանյալ Ա. Դավթյանն իր ընտանիքով հյուրընկալվել է տուժողի ծնողների` Միքաելյանների տանը կազմակերպված խնջույքին, որի ընթացքում նշանադրության մատանի է նվիրել Ս. Միքաելյանին։
Դրանից մեկ շաբաթ անց, 2014թ. սեպտեմբերի 27-ին, ամբաստանյալի ծնողների` Դավթյանների ընտանիքը Միքաելյաններին հրավիրել է իրենց բնակարանում կազմակերպված խնջույքին` խնամականչի արարողությանը, որի ընթացքում Ա. Դավթյանի հայր Սերգեյ Դավթյանի` հարբածության հետևանքով ինքնազգացողության վատացման, ստեղծված իրավիճակում Ա. Դավթյանի եղբայր Դավիթ Դավթյանի վարքագծի և այլ հանգամանքների պատճառով ստեղծվել է տհաճ մթնոլորտ։ Դրա հետևանքով Միքաելյանների ընտանիքը որոշել է հեռանալ այդտեղից։
Ամբաստանյալ Ա. Դավթյանից հիասթափվելու պատճառով` տուժող Ս. Միքաելյանն իր ընտանիքի անդամներին, այնուհետև հեռախոսակապի միջոցով` ամբաստանյալ Ա. Դավթյանին նույն օրը հայտնել է, որ ցանկանում է հետ վերադարձնել նշանադրության մատանին և խզել նրա հետ ունեցած հարաբերությունները։
Հաջորդ օրը` 2014թ. սեպտեմբերի 28-ի առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում, տուժող Ս. Միքաելյանը գնացել է իր աշխատանքի վայր` Երևանի Արգիշտի փողոցի 4/1 հասցեում գտնվող «Վիվասելլ ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաև ՓԲԸ/ կենտրոնական գրասենյակ։ Աշխատանքի ընթացքում նա «Ֆեյսբուք» սոցիալական կայքի «Մեսսենջեր» կարճ հաղորդագրությունների համակարգի միջոցով փոխադարձ հաղորդակցություն է ունեցել Արտուշ Դավթյանի հետ։ Վերջինս նրանից խնդրել է հարաբերությունները վերջնականապես լուծելու, նշանադրության մատանին և մյուս նվերները վերադարձնելու համար հանդիպել։ Տուժող Ս. Միքաելյանը հայտնել է, որ մատանին և մնացած նվերները կարող են հետ վերցնել իրենց բնակարանից, մերժել է Ա. Դավթյանի հետ հանդիպելու առաջարկը։ Այնուհետև վերջինիս պնդումների և իրենց հարաբերությունները քաղաքակիրթ ձևով լուծելու պայմանով համաձայնվել է աշխատանքի ավարտից հետո, ժամը 18։00-ի սահմաններում հանդիպել նրա հետ։
Արտուշ Դավթյանը նույն օրը, դեռևս ժամը 13։00-ի սահմաններից սկսած պլանավորել և Ս. Միքաելյանին առևանգելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել իր գործընկերներ, ամբաստանյալներ Ղազար Վանուշի Ասատրյանի և Լևոն Ռուբենի Ակուլյանի հետ։ Այդ նպատակով ամբաստանյալները հեռախոսակապի միջոցով պայմանավորվել են Ս. Միքաելյանի առևանգումը կազմակերպելու և իրագործելու վերաբերյալ, այնուհետև նախապատրաստել են այն։ Նրանք պայմանավորվել են առևանգումն իրականացնել իրենց գործընկեր Արսեն Բաղդասարյանին պատկանող «Մերսեդես Ց180» մակնիշի «88ՌՌ688» պետհամարանիշի ավտոմեքենանյով` առանց այդ մասին նրան տեղյակ պահելու, առևանգելով Ս. Միքաելյանին` տեղափոխել նրան Գավառ։
Նույն օրը` ժամը 18։00-ի սահմաններում, նախնական պայմանավորվածության համաձայն Ա. Դավթյանը Ս. Միքաելյանի աշխատանքի վայրի հարևանությամբ հանդիպել է նրան և զրուցելու նպատակով առաջարկել է գնալ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի վրա գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան։ Այդտեղ շուրջ 30 րոպե զրուցելով` նրանք որոշել են գնալ Ս. Միքայելյանի տուն` նշանադրության մատանին և նվերները Ա. Դավթյանին հանձնելու և այդ կերպ քաղաքակիրթ ձևով հարաբերությունները լուծելու համար։
Այդ ընթացքում ամբաստանյալ Ղ. Ասատրյանը զանգահարել է Ա. Դավթյանի հեռախոսահամարին` իբրև հանդիպման պատրվակ հայտնելով, որ իր ավտոմեքենայի համար մարտկոց գնելու նպատակով իրեն գումար է անհրաժեշտ։ Միաժամանակ ամբաստանյալներ Ղ. Ասատրյանը և Լ. Ակուլյանը, համաձայն նախնական պայմանավորվածության, «Մերսեդես Ց180» մակնիշի «88ՌՌ688» պետհամարանիշի ավտոմեքենայով Ա. Դավթյանին և Ս. Միքաելյանին սպասել են Հանրապետության Հրապարակի մոտակայքում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հարևանությամբ։
Ժամը 18։30-ի սահմաններում Ա. Դավթյանը և Ս. Միքաելյանը Երևանի Ամիրյան փողոցով քայլելով մոտեցել են կայանված «Մերսեդես Ց180» մակնիշի «88ՌՌ688» պետհամարանիշի ավտոմեքենային, որտեղ գտնվելիս են եղել նաև Ղ. Ասատրյանը և Լ. Ակուլյանը։
Ա. Դավթյանը և Ղ. Ասատրյանը Ս. Միքաելյանին առաջարկել են այդ ավտոմեքենայով նրանց տանել Ս. Միքայելյանի տուն։ Սկզբում Ս. Միքաելյանը չի համաձայնվել, սակայն երբ ամբաստանյալ Ա. Դավթյանը համոզել է նրան` Ս. Միքաելյանը համոզված լինելով, որ ամբաստանյալ Ա. Դավթյանի հետ հասկացել են միմյանց և կիրթ եղանակով բաժանվել են, անհանգստանալու պատճառ չկա, բացի այդ ճանաչում և վստահում է իր եղբոր գործընկեր Ղ. Ասատրյանին` նստել է ավտոմեքենան։ Այն վարել է Լ. Ակուլյանը։ Նա դեպի Ս. Միքաելյանի տուն տանող` Խանջյան փողոցի ուղղությամբ ընթանալու փոխարեն, ընթացել է այլ ուղղությամբ` Նալբանդյան փողոցով դեպի վեր, ինչը խուճապ է առաջացրել Ս. Միքաելյանի մոտ։ Այդ ընթացքում Ա. Դավթյանը վերջինիս հայտնել է, որ առևանգում են նրան։ Այնուհետև Ա. Դավթյանը Ս. Միքայելյանից վերցրել է բջջային հեռախոսը, անջատել և տվել իր դիմաց նստած Ղ. Ասատրյանին, բռնել է տուժողի ձեռքերը և ֆիզիկական ուժ գործադրելով նրա նկատմամբ` ճնշել է դիմադրությունը, իսկ Լ. Ակուլյանն այդ ընթացքում շրջվել է հետ և ներքին փականով կողպել է Ս. Միքաելյանի կողքի դուռը։
Ավտոմեքենայում Ս. Միքաելյանի ազատությունը սահմանափակելով` զուգորդված բռնության գործադրմամբ, ամբաստանյալները նրան տեղափոխել են Գավառ։ Այնտեղ նրանց հյուրընկալություն և հյուրասիրություն են առաջարկել, սակայն Ս. Միքաելյանը հրաժարվելով իջնել ավտոմեքենայից` պահանջել է իրեն տուն տանել։
Մինչև Գավառ հասնելը, դեռևս ճանապարհին, տուժող Ս. Միքաելյանի հայր Աբգար Միքաելյանը հեռախոսազրույց է ունեցել ամբաստանյալ Ա. Դավթյանի հետ, որի արդյունքում ամբաստանյալներին հայտնի է դարձել, որ նա իր դստեր առևանգման մասին հայտնել է ոստիկանությանը։ Ամբաստանյալները միասին որոշել են Գավառից վերադառնալ Երևան։ Ճանապարհին Ա. Դավթյանին է զանգահարել ոստիկանության աշխատակիցը և հրավիրել ոստիկանություն։
Ինչպես Գավառ գնալիս, այնպես էլ այնտեղից վերադառնալիս Ա. Դավթյանի հետ հեռախոսազրույցներ են ունեցել նրա ընտանիքի անդամները` հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։
Նույն օրը, ժամը 23։30-ի սահմաններում, ամբաստանյալները նույն ավտոմեքենայով Ս. Միքաելյանին տեղափոխել են Ա. Դավթյանի բնակության վայր` Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 17 շենքի բակ, որտեղից Լ. Ակուլյանը և Ղ. Ասատրյանը հեռացել են։ Ա. Դավթյանը համոզելով Ս. Միքաելյանին, իրենց բնակարանում կարճատև զրույց ունենալու պատրվակով, գրկելով նրան` բարձրացրել է այդ շենքի առաջին հարկում գտնվող թիվ 28 բնակարան, որտեղ գտնվել է Ա. Դավթյանի մայր Գոհար Մակարյանը։ Վերջինս դիմավորել է որդուն և Ս. Միքաելյանին, այնուհետև մյուս որդու` Դ. Դավթյանի գալուն պես, վերջինիս առաջարկով և նրա հետ միասին դուրս են եկել իրենց բնակարանից։
Ամբաստանյալ Ա. Դավթյանը տուժող Ս. Միքայելյանի հետ մնալով բնակարանում և որոշ ժամանակ զրուցելուց հետո հասկանալով, որ չի կարող համոզել Ս. Միքաելյանին դառնալ իր կինը` բանալիով փակել է բնակարանի դուռը, Ս. Միքայելյանի ձեռքից վերցրել է բջջային հեռախոսը, անջատել այն, հանել է հեռախոսում առկա քարտը և թաքցրել։ Այնուհետև նա բռնել է Ս. Միքաելյանի ձեռքերից, նրան տեղափոխել է ննջարան, հրել մահճակալին, մասնակիորեն հանել հագուստները, բռնել ոտքերից, ուժի գործադրմամբ` կծելով ձախ ուսն ու դաստակը, ինչպես նաև հոգեբանական ճնշման ազդեցությամբ նվազեցնելով տուժողի` դիմադրություն ցույց տալու կարողությունը` բռնաբարել է Ս. Միքաելյանին` հեշտոցից սեռական հարաբերություն ունենալով նրա հետ և դրա արդյունքում խախտելով նրա կուսաթաղանթի ամբողջականությունը։ Առաջին բռնի սեռական ակտից որոշ ժամանակ անց, օգտվելով այն հանգամանքից, որ Ս. Միքաելյանը գտնվում է հոգեկան լարված վիճակում, ինչն էականորեն նվազնում է նրա` դիմադրություն ցույց տալու կարողությունը, Ս. Միքաելյանի կամքին հակառակ` Ա. Դավթյանը կրկին սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։
Տուժող Ս. Միքաելյանին բռնաբարելու ընթացքում ամբաստանյալ Ա. Դավթյանը նրան պատճառել է մարմնական վնասվածքներ` ձախ ուսահոդի կողմնային մակերեսի, աջ նախաբազկի թիկնային մակերեսի, աջ ազդրի առաջային մակերեսի միջին երրորդականի, աջ ազդրի վերին երրորդականի կողմնային մակերեսի շրջանների արյունազեղումների ձևով։
Հաջորդ օրը, 2015թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 08։00-ի սահմաններում Ա. Դավթյանի հարազատները վերադարձել են տուն, շնորհավորել Ա. Դավթյանին և Ս. Միքաելյանին «ամուսնության» առիթով։ Ս. Միքաելյանն առաջարկել է միասին գնալ իրենց տուն։ Միքաելյանների տուն գնալու ճանապարհին Ս. Միքաելյանը զանգ է ստացել ոստիկանության աշխատակցից, ով նրան հրավիրել է ոստիկանության բաժին։ Այդ ժամանակ Ս. Միքաելյանն Ա. Դավթյանին և նրա ընտանիքի անդամներին առաջարկել է միասին գնան ոստիկանություն` խոստանալով այնտեղ ասել` իբրև թե ամեն ինչ իր կամքով է տեղի ունեցել, որից հետո գնալ իրենց տուն։ Ամբաստանյալ Ա. Դավթյանը և նրա հարազատները հավատացել են Ս. Միքաելյանին և գնացել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին, որտեղ Ս. Միքաելյանը հաղորդում է տվել Ղ. Ասատրյանի, Լ. Ակուլյանի և Ա. Դավթյանի կողմից իրեն առևանգելու, Ա. Դավթյանի կողմից իրեն բռնաբարելու մասին։
Ամբաստանյալներից յուրաքանչյուրի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալները նախկինում դատված չեն եղել, ամբաստանյալ Ղազար Ասատրյանը խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան երկու երեխա (Մարիա Ղազարի Ասատրյան` ծնված 2011թ. փետրվարի 15-ին, Մերի Ղազարի Ասատրյան` ծնված 2014թ. օգոստոսի 17-ին)։
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է դատահոգեբանական փորձաքննություն «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, որի արժեքը կազմել է 70.074 /յոթանասուն հազար յոթանասունչորս/ ՀՀ դրամ գումար։
Ապացույցների հետազոտում և գնահատում
Դատարանի կողմից հաստատված հանգամանքներն հիմնավորվում են հետևյալ ապացույցներով.
Տուժող Սյուզաննա Աբգարի Միքաելյանի ցուցմունքներով այն մասին, որ ընտանիքով բնակվում են Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 131 տանը, 2012թ.-ից աշխատում է Երևանի Արգիշտի փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող «Վիվասելլ ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերության կենտրոնական գրասենյակում որպես օպերատոր։ Ամբաստանյալ Ա. Դավթյանին ճանաչել է 2013թ. սեպտեմբերից։ Նա իր եղբայր Ա. Միքաելյանի հետ միասին աշխատել է «Մեգաֆուդ» ՍՊԸ-ում և մի քանի անգամ հյուրընկալվելով է իրենց տանը` համակրել է իրեն։
Եղբոր համաձայնությունը ստանալուց հետո` ինքն սկսել է շփվել և ընկերություն անել Ա. Դավթյանի հետ մինչև 2014թ. սեպտեմբերը։ Այդ ընթացքում իրենք բազմիցս հանդիպել են և հյուրընկալվել միմյանց բնակարաններում։
Ընկերություն անելու ընթացքում` իրենց ապագայի մասին զրույցների ժամանակ, երկուսով առանձին ապրելու ցանկություն են հայտնել։
2014թ. սեպտեմբերի կեսերին Ա. Դավթյանն իրեն հայտնել է, որ ընտանիքով ցանկանում են գալ իրենց տուն և նշանի մատանի դնել, որին չի առարկել։
2014թ. սեպտեմբերի 21-ին Ա. Դավթյանն իր ընտանիքով եկել է իրենց տուն և խնջույքի ժամանակ նշանադրության մատանի է նվիրել։ Դրանից հետո Ա. Դավթյանը իրենց ընտանիքի անդամներին սեպտեմբերի 27-ին հրավիրել է իրենց տուն` խնամականչի արարողությանը։
Նշված օրը, ժամը 18։00-ի սահմաններում, իրենց ընտանիքով գնացել են Ա. Դավթյանի տուն, որտեղ խնջույք է կազմակերպված եղել։ Խնջույքի ընթացքում Ա. Դավթյանի ընտանիքի անդամների վարքագիծն իր դուրը չի եկել, Ա. Դավթյանի հայրը գինովնալով` չի կարողացել տիրապետել իրեն։ Այդ ամենից վիրավորվելով` հասկացել է, որ սխալ ընտրություն է արել, չպետք է իր կյանքը կապի Ա. Դավթյանի հետ։ Տուն վերադառնալուց հետո իր այդ մտադրության մասին նախ հայտնել է ծնողներին, այնուհետև հեռախոսազանգի միջոցով նաև Ա. Դավթյանին, որը դարձել է իրենց միջև վիճաբանության պատճառ։
Հաջորդ օրը, 2014թ. սեպտեմբերի 28-ի առավոտյան, սովորականի նման գնացել է աշխատանքի և քանի որ մինչ այդ Ա. Դավթյանի հեռախոսահամարը նշել է հեռախոսի «սև ցուցակ» կոչվող թղթապանակում և նա չի կարողացել զանգահարել իրեն` Ա. Դավթյանը սկսել է կարճ հաղորդագրություններ ուղարկել «Մեսսենջեր» համակարգի միջոցով։ Հաղորդագրությունների միջոցով Ա. Դավթյանն իրեն հայտնել է, որ նա նույնպես հոգնել է իրենց հարաբերություններից և խնդրել է վերջին անգամ հանդիպել և վերջ դնել դրան։ Ինքը համաձայնվել է հանդիպել Ա. Դավթյանի հետ աշխատանքն ավարտելուց հետո, ժամը 18։00-ին, սակայն քանի որ անձրև է տեղացել` նրան ասել է, որ չգա հանդիպման, կհանդիպեն մեկ ուրիշ անգամ։ Ա. Դավթյանը պնդել և ասել է, որ միևնույն է` գալու է։
Աշխատավայրից դուրս գալիս, մուտքի դռների մոտ Ա. Դավթյանը մոտեցել է իրեն և առաջարկել գնալ Ամիրյան փողոցի վրա գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան։ Այնտեղ զրուցել են, պայմանավորվել գնալ իրենց տուն և վերադարձնել մատանին ու նվերները։ Այդ ժամանակ իրեն զանգահարել է հայրը և ասել, որ գալիս է իր հետևից։ Նրան հայտնել է, որ Ա. Դավթյանի հետ է, իսկ Ա. Դավթյանն ասել է, որ հիմա դուրս կգան և իրեն կուղեկցի տուն։
Սրճարանում զրուցել են շուրջ 30 րոպե։ Այդ ընթացքում Ա. Դավթյանն իրեն ասել է, որ իր հետ համակարծիք է, իրոք պետք է վերջ դնել իրենց հարաբերություններին։ Այնուհետև սրճարանից դուրս են եկել և Երևանի Ամիրյան փողոցով քայլել դեպի Հանրապետության Հրապարակի մոտ գտնվող «ԷյչԷսԲիՍի» բանկի մոտակայք։ Այդտեղ ըստ Ա. Դավթյանի` իրեն տղաներ են սպասելիս եղել, որոնց պետք է գումար տար և որից հետո իրեն պետք է ուղեկցեր տուն։
Մոտենալով նշված վայր` տեսել է իրեն ծանոթ Ղ. Ասատրյանին։ Վերջինս նույնպես աշխատել է իր եղբոր հետ և բազմիցս եղել է իրենց տանը։ Նրա հետ եղել է մեկ այլ տղա, ում Ա. Դավթյանը ներկայացրել է Լյով անունով։ Այդ ժամանակ Ա. Դավթյանը տղաներից մեկին գումար է տվել, իսկ Ղ. Ասատրյանն իրենց հարցրել է, թե ուր են գնում, կարող են ավտոմեքենայով ուղեկցել։ Իրենք պատասխանել են, որ տուն են գնում։ Հորդորել են ավտոմեքենայով տուն տանել իրեն, որին սկզբում չի համաձայնվել, այնուհետև ճանաչելով Ղ. Ասատրյանին և վստահելով նրանց` համաձայնվել է։ Մոտենալով մոտակայքում կայանված «Մերսեդես Ց180» մակնիշի «88ՌՌ688» պետհամարանիշի ավտոմեքենային` ինքն ու Ա. Դավթյանը նստել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, Լ. Ակուլյանը նստել է ղեկի մոտ, իսկ Ղ. Ասատրյանը` նրա կողքին։ Շարժվելով այդ վայրից և ընթանալով Նալբանդյան փողոցով` ինքը կարծել է, թե շրջվելու են դեպի Խանջյան փողոցի կողմը և ուղևորվելու են դեպի իրենց տուն, սակայն հակառակ իր մտածածի` ավտոմեքենան շարժվել է Նալբանդյան փողոցով դեպի վեր։ Այդ ժամանակ Ա. Դավթյանն ասել է, որ իրեն առևանգում են` հավելելով, որ ինքն էլ այդպես չէր ցանկանում, բայց ստիպված է։ Այդ ամենից խուճապահար լինելով` փորձել է ավտոմեքենայից դուրս գալ, գոռացել է, սակայն ապարդյուն։ Ա. Դավթյանն իր ձեռքից վերցրել է բջջային հեռախոսը, անջատել ու տվել Ղ. Ասատրյանին։ Վերջինս այն տեղադրել է ավտոմեքենայի պահոցում։ Լ. Ակուլյանը պտտվել և ձեռքով փակել է ավտոմեքենայի հետևի դռան փականը, իսկ Ա. Դավթյանը երկու ձեռքերով ուժեղ բռնել է իր ձեռքերից, որպեսզի չկարողանա ավտոմեքենայից դուրս գալ։
Լ. Ակուլյանը և Ղ. Ասատրյանն իր նկատմամբ բռնի գործողություններ չեն կատարել։ Նրանք խոսքով քաջալերել են Ա. Դավթյանին` ասելով. «գործը սկսել ես, մինչև վերջ վերջացրու»։
Ինքն արդեն հասկացել է, որ նրանք երեքով նախապես պլանավորել են իր առևանգումը, քանի որ յուրաքանչյուրը լավ իմացել է իր գործը, նույնիսկ որոշել են այն վայրը, որտեղ պետք է տեղափոխեն իրեն, քանի որ Ա. Դավթյանը նույնիսկ չի ասել, թե Լ. Ակուլյանն ինչ ճանապարհով վարի ավտոմեքենան։ Ճանապարհին նույնպես Ա. Դավթյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել` բռնել է ձեռքերը և չի թողել շարժվել, իսկ ինքը լացել և խնդրել է իրեն տուն տանել։ Այդ ընթացքում տղաները մեկ ասել են, թե Դիլիջան են գնում, մեկ` Գավառ։ Ա. Դավթյանի եղբայրն անընդհատ զանգահարել է Լ. Ակուլյանի և Ղ. Ասատրյանի հեռախոսահամարներին և հետաքրքրվել նրանց գտնվելու վայրի վերաբերյալ, քանի որ Ա. Դավթյանի հեռախոսը նույնպես անջատված է եղել։ Այդ ժամանակ Ղ. Ասատրյանի հեռախոսահամարին է զանգահարել իր հայրը։ Ա. Դավթյանը փակել է իր բերանը և չի թողել խոսել։ Ղ. Ասատրյանը ստել է իր հորը և ասել, որ տեղյակ չէ իրենց գտնվելու վայրից ու գտնվում է Գյումրիում։ Հասնելով Գավառ` ավտոմեքենան կայանել են հրապարակի մոտ գտնվող, առանց նշագրման հյուրանոցի հարևանությամբ։ Ղ. Ասատրյանն ու Լ. Ակուլյանն իջել են ավտոմեքենայից, իսկ Ա. Դավթյանը մնացել և շարունակել է բռնել իր ձեռքերը։ Դրանից մոտ 10-15 րոպե անց Ղ. Ասատրյանն ու Լ. Ակուլյանը վերադառնալով` ասել են, որ չարժի այդտեղ մնալ, քանի որ ոստիկանությունն արդեն տեղյակ է։ Վարդան անունով տղամարդը, ում որ հանդիպել են` առաջարկել է գնալ իր տուն և մնալ այնտեղ, քանի որ տան երկրորդ հարկում ոչ ոք չի ապրում։ Նրա ավտոմեքենայի հետևից մոտ 3-4 րոպե ընթանալուց հետո մտել են բաց դարպասներից ներս` երկհարկանի տան բակ։ Այդ ժամանակ նախ Վարդանը, այնուհետև Ղ. Ասատրյանն առաջարկել են մտնել տուն և ընթրել կամ սրճել։ Վարդանն ասել է, որ կին ու երեխաներ ունի, սակայն ինքը մերժել է, որից հետո Ղ. Ասատրյանն ու Լ. Ակուլյանը մտել են այդ տուն, իսկ Ա. Դավթյանը մնացել է ավտոմեքենայի մեջ իր հետ միասին։ Քիչ անց տղաները եկել և ասել են, թե ինչ-որ մեկը զանգահարել է ու ինչ-որ բան ասել։ Բացի այդ` Ա. Դավթյանն արդեն տեղյակ է եղել, որ ոստիկանությունը փնտրում է իրենց և որոշել են վերադառնալ Երևան` Ա. Դավթյանի հորաքույր Նորա Դավթյանի տուն։
Մինչ այդ Ա. Դավթյանի հետ հեռախոսազրույց է ունեցել իր հայրը և ասել, որ դիմել է ոստիկանություն, պահանջել է, որ իրեն տանեն տուն։
Ա. Դավթյանը պատասխանել է, որ ինչ ուզում է` թող անի, ինքը խնդիր չունի, որից հետո անջատել է հեռախոսը։
Հեռախոսազրույցի ժամանակ ցանկացել է խոսել հոր հետ, բացականչել է, սակայն Ա. Դավթյանը փակելով իր բերանը` թույլ չի տվել։
Երևան վերադառնալու ճանապարհին ոստիկանության աշխատակիցը զանգահարել է Ա. Դավթյանին և հրավիրել ոստիկանություն, իսկ վերջինս հայտնել է, որ կներկայանա։ Դրանից հետո իրեն է զանգահարել հայրը։ Նրան ասել է, որ ճանապարհին են ու վերադառնում է տուն։ Այդ ժամանակ Ա. Դավթյանն իրեն հայտնել է, որ իրեն փախցնելն իրենք նախապես պլանավորել են երեքով և դեռ ժամը 13։00-ից որոշել են, թե ինչպես պետք է դա իրականացնեն։
Երևան հասնելու ժամանակ Ա. Դավթյանի հեռախոսահամարին է զանգահարել նրա հայրը և զրուցել, որից հետո Ա. Դավթյանը հայտնել է, որ գնում են իրենց տուն և այնտեղից իր հոր հետ կգնան ոստիկանություն։ Երբ ժամը 23։00-ի սահմաններում հասել են Երևան` Ա. Դավթյանի շենքի բակ, նա ասել է` որպեսզի Ղ. Ասատրյանին ու Լ. Ակուլյանին ոստիկանները չբռնեն` թող նրանք գնան, իսկ իրենք իր հոր հետ կգնան ոստիկանություն։ Ինքն Ա. Դավթյանին ասել է, որ ինքն այդտեղ կսպասի, թող նրա հայրը իջնի և գնան, սակայն վերջինս գրկել է իրեն ու բարձրացրել առաջին հարկում գտնվող նրանց բնակարան` ասելով, որ իր մայրը տանն է։ Բնակարանում գտնվելու ժամանակ Ա. Դավթյանի մայր Գ. Մակարյանն իրեն առաջարկել է ընթրել, սակայն հրաժարվել է և պահանջել գնալ ոստիկանություն։ Ա. Դավթյանն իրեն հայտնել է, որ չի ցանկանում գնալ ոստիկանություն, այդ օրը կմնան իրենց տանը, հաջորդ օրն ամեն ինչ կկարգավորվի։ Այդ ընթացքում տուն է եկել Ա. Դավթյանի եղբայր Դ. Դավթյանն ու ասել, որ ինքը ոստիկաններին ասել է, թե իբր իրենք Երևան չեն վերադարձել, առավոտ կգնան կներկայանան։ Միաժամանակ Դ. Դավթյանն իր մորն ասել է, որ ավտոմեքենան ներքևում սպասում է, թող հագնվի` որ գնան։ Ինքը խնդրել է, որ չգնա։ Քիչ անց Ա. Դավթյանի եղբայրն ու մայրը դուրս են եկել տնից, սակայն մինչ այդ Գ. Մակարյանն անջատել է իրենց քաղաքային հեռախոսը, իսկ Դ. Դավթյանը Ա. Դավթյանին ասել է, որ հանգիստ լինի, մուտքի դուռը նույնպես փակելու է, իր հայրը ոստիկանության հետ կապված բոլոր հարցերն արդեն լուծել է։ Եղբոր և մոր հեռանալուց հետո Ա. Դավթյանը փակել է բնակարանի մուտքի դուռը, իր ձեռքից վերցրել բջջային հեռախոսը, անջատել, քարտը հանել է միջից և բանալին ու քարտը պահել։ Այնուհետև, մոտ 30 րոպե զրուցելուց հետո Ա. Դավթյանը հասկանալով, որ չի կարող համոզել իրեն մնալ նրա հետ` բռնել է իր ձեռքից ու հրելով տանելով ննջասենյակ` պահանջել է հանել հագուստները, իսկ ինքը շարունակ մերժել է։ Դրանից հետո Ա. Դավթյանն իրեն հրել, գցել է մահճակալին, ասել, որ միևնույն է` ինքը նրանն է լինելու, սիրում է իրեն` կամ իրենը` կամ ոչ մեկինը, այդ ընթացքում ամբողջ մարմնով ընկնելով իր վրա` հանել է տաբատն ու ներքնազգեստը, իսկ ինքն ամեն կերպ փորձել է ազատվել, դիմադրել ու ձեռքերով հարվածներ է հասցրել նրան, սակայն ապարդյուն։ Ա. Դավթյանը նախ կծել է իր ձախ ուսն ու դաստակը, բռնել ձեռքերից, ծնկով ներգործել իր ազդրի վրա` չթողնելով շարժվել, որից հետո առնանդամը դրել է իր հեշտոցին ու որոշակի դժվարություններով հաջողվել է ներթափանցել այնտեղ ու զրկել իրեն կուսությունից։ Այդ ամբողջ ընթացքում ինքը հրել է նրան, հարվածել, ասել, որ չի ցանկանում սեռական հարաբերություն ունենալ, ցավում է, սակայն Ա. Դավթյանը շարունակել է իր գործողությունները։ Սեռական հարաբերությունից հետո ինքը լացել է, իսկ Ա. Դավթյանն ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու, ինքն արդեն նրանն է պատկանում։ Դրանից հետո նույն եղանակով ճնշելով իր դիմադրությունը և յուրաքանչյուր անգամ ավելի նվազեցնելով դիմադրություն ցույց տալու կարողությունն ու բերելով անօգնական, սպառված վիճակի` Ա. Դավթյանը կրկին իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել։
Ժամը 06։00-ի սահմաններում Ա. Դավթյանն իրեն է վերադարձրել բջջային հեռախոսը, որից հետո ինքը զանգահարել է իր մորաքրոջ դստերը` Նունե Մկրտչյանին, ապա զրուցել նաև իր մայր Աիդա Սարգսյանի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ նրանց չի ասել Ա. Դավթյանի կողմից իրեն բռնաբարելու մասին, քանի որ վերջինս հրահանգել է ոչինչ չասել։ Ժամը 08։00-ի սահմաններում տուն են վերադարձել Ա. Դավթյանի ծնողներն ու եղբայրը, որոնց նույնպես ոչինչ չի հայտնել կատարվածի մասին, այլ իրեն ձևականորեն հանգիստ է պահել և խնդրել, որպեսզի գնան իրենց տուն։ Իրենց տուն գնալու ճանապարհին իր բջջային հեռախոսահամարին է զանգահարել ոստիկանության` աշխատակիցը և հրավիրել ոստիկանություն։ Այդ ժամանակ Ա. Դավթյանին ու նրա ընտանիքի անդամներին ասել է, որ երբ միասին գնան ոստիկանություն` կասի, թե ամեն ինչ իր ցանկությամբ է եղել, որից հետո կուղևորվեն դեպի իրենց տուն։ Նրանք համաձայնվել են և բոլորով գնացել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին, որտեղ որոշել է, որ ոչինչ չի թաքցնելու և հաղորդում է տվել իրեն առևանգելու և Ա. Դավթյանի կողմից իրեն բռնաբարելու մասին։ Դրանից հետո իրեն սպառնացել են, Արտուշի եղբայրն ասել է, որ եղբորը մի քանի օրից կկանչեն ու կծեծեն, սակայն ինչու` չգիտի, քանի որ եղբայրը որևէ կապ չունի։
Առևանգման օրն Ա. Դավթյանի հետ պայմանավորվել են հանդիպել և միմյանց կիրթ ձևով հրաժեշտ տալ, նաև վերադարձնել մատանին և այլ նվերները։ Սկզբում խնդրել է գնալ և նվերներն ստանալ իրենց տնից, որին Ա. Դավթյանը չի համաձայնվել։ Այդ հարցը քննարկելիս ինքը խնդրել է վերադարձնել իր անվամբ ձևակերպված հեռախոսը, որի համար վճարումներ է կատարել և դեռևս շարունակում է կատարել, բայց այն այդպես էլ չի վերադարձվել։
Երևանից գնալիս ավտոմեքենան վարել է Լ. Ակուլյանը, նրա կողքին նստած է եղել Ղ. Ասատրյանը։ Լ. Ակուլյանի հետևում ինքն է նստած եղել, իսկ իր կողքին` Ա. Դավթյանը։ Վերադառնալիս իր և Արտուշի տեղերը փոխվել են։ Արտուշն իր հեռախոսը վերցրել և տվել է Ղազարին, իսկ նա հեռախոսը դրել է ավտոմեքենայի պահոցում։ Ղ. Ասատրյանը հեռախոսազանգով ճշտել է` թե ինչ վիճակ է, ծնողներն արդյոք դիմել են ոստիկանություն և այդ մասին ասել է Ա. Դավթյանին։ Բացի այդ` Ղ. Ասատրյանը կապ է պահել Վարդանի հետ, երբ գնալիս են եղել Գավառ։
Գտնում է, որ ոստիկանները պատշաճ չեն աշխատել։ Եթե նրանք գտնվեին Ա. Դավթյանի տան բակում` մնացածը տեղի չէր ունենա։
Կարծում է, որ իր առևանգումը կազմակերպել է Արտուշը, նրան դրդել են ընտանիքի անդամները։ Ղ. Ասատրյանը և Լ. Ակուլյանը նպաստել են դրան։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1, գ.թ. 23-31, 59-60, 120-121, 122, 227, հատոր 2, գ.թ. 170, 270/
Տուժող Ս. Միքաելյանն ամբաստանյալներ Ա. Դավթյանի, Ղ. Ասատրյանի, Լ. Ակուլյանի, վկաներ Վ. Բադալյանի, Դ. Դավթյանի, Գ. Մակարյանի հետ կատարված առերես հարցաքննությունների ընթացքում պնդել է իր ցուցմունքն ամբողջությամբ։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1, գ.թ. 43-46, 142-145, 146-148, հատոր 2, գ.թ. 73-75, 159-162, 163-167/
Վկա Աբգար Բարիսի Միքաելյանի ցուցմունքներով այն մասին, որ տուժողն իր հարազատ դուստրն է։ Նա և ամբաստանյալ Արտուշ Դավթյանը սկսել են շփվել դեռևս 2013թ. հոկտեմբերից, երբ վերջինս լինելով իր որդի Արսեն Միքայելյանի գործընկերը` մի քանի անգամ հյուրընկալվել է իրենց տանը։ Տեսնելով դստերը` նա համակրել և ցանկություն է հայտնել շփվել նրա հետ, որին ինքն ու իր ընտանիքը դեմ չեն եղել։ 2014թ. սեպտեմբերի 21-ի երեկոյան Ա. Դավթյանն իր ընտանիքով հյուրընկալվել են իրենց տանը կազմակերպված հավաքույթին, որի ժամանակ նշանադրության մատանի են նվիրել դստերը։
Դրանից մեկ շաբաթ անց` 2014թ. սեպտեմբերի 27-ին, ինքն իր ընտանիքով հյուրընկալվել է Ա. Դավթյանի տանը, այնտեղ անցկացրել են մոտ 2-2,5 ժամ։ Դրա ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ անախորժություններ։ Ա. Դավթյանի հայրը խնջույքի կեսից գինովցել և չի կարողացել տիրապետել իրեն։ Սկսելով խոսել այլ թեմաներից` նրանք անուշադրության են մատնել իր ընտանիքին, ինչից էլ վիրավորվելով և զգալով արհամարական վերաբերմունք` հեռացել են այդտեղից։ Գալով տուն` իր աղջիկը ասել է, որ չի ցանկանում Ա. Դավթյանի տուն հարս գնալ և ցանկանում է խզել իրենց հարաբերությունները։ Այդժամ ինքը դստերն ասել է, որ նա հասուն աղջիկ է, թող որոշի անձամբ։ Այդ մասին նույն օրն երեկոյան իր աղջիկը հեռախոսազրույցի ընթացքում ասել է նաև Ա. Դավթյանին` հայտնելով նաև նշանի մատանին վերադարձնելու իր պատրաստակամության մասին։ Հաջորդ օրն առավոտյան իր որդին դստերը ավտոմեքենայով տարել է վերջինիս աշխատավայր և նրանից իմացել նրա այդ մտադրությունների մասին։
Այնուհետև, նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում զանգահարել է աղջկան և ասել, որ ցանկանում է ավտոմեքենայով գնալ նրա հետևից և աշխատավայրից բերել տուն, սակայն Սյուզին իրեն հայտնել է, որ պետք է հանդիպի Ա. Դավթյանի հետ, զրուցի, որից հետո վերջինս կճանապարհի իրեն տուն։ Անհանգստանալով այդ փաստից` սկսել է հաճախակի զանգահարել դստերը։ Նա կրկին անգամ ասել է, որ դեռ զրուցում են ու քիչ անց կհասնի տուն։
Դրանից հետո դստեր հեռախոսահամարին զանգահարել է ժամը 19։05-ի սահմաններում, սակայն հեռախոսահամարը գտնվել է անհասանելի վիճակում, որից հետո անհանգստանալով` գնացել է Ա. Դավթյանի բնակության վայր։ Այնտեղ գտնվել են վերջինիս եղբայրն ու մայրը։ Նրանց ասել է, որ եթե դուստրը մինչև ժամը 20։00-ն չվերադառնա` դիմելու է ոստիկանություն։ Դրանից որոշ ժամանակ անց որդուց իմացել է, որ նրա գործընկերներից Արսենի ավտոմեքենայով աղջկան տարել են։ Իմանալով այդ մասին` դիմել է ոստիկանություն դստերն առևանգելու հաղորդմամբ, միաժամանակ զանգահարել է իր որդու մեկ այլ գործընկեր Ղազար Ասատրյանին, ով սակայն հայտնել է, որ ինքը գտնվում է Գյումրիում և ոչնչից տեղյակ չէ։
Որոշ ժամանակ անց կրկին զանգահարել է դստեր հեռախոսահամարին։ Զանգին պատասխանել է Ա. Դավթյանը և ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Այդ ժամանակ լսել է դստեր բացականչությունը, որից վրդովվել ու հայհոյել է Ա. Դավթյանին, իսկ վերջինս ասել է, թե ինչ ուզում է` թող անի և անջատել է հեռախոսը։ Դրանից հետո Ա. Դավթյանի հետ զրուցել է նաև ոստիկանության աշխատակիցը և հրավիրել ոստիկանություն, սակայն նա այդպես չի վարվել, այլ կրկին անջատել է հեռախոսահամարները։ Այդպես շարունակ ամբողջ գիշեր ինքը զանգահարել է ինչպես դստեր, այնպես էլ Ա. Դավթյանի հեռախոսահամարներին, սակայն դրանք եղել են անհասանելի և այդպես էլ չի իմացել նրանց գտնվելու վայրը։ Երբ իր որդին զանգահարել է Ա. Դավթյանի եղբայր Դ. Դավթյանին և հարցրել քրոջ գտնվելու վայրը` վերջինս պատասխանել է, որ տանը չէ և տեղյակ չէ ոչնչից։ Հաջորդ օրն առավոտյան, երբ գտնվել է ոստիկանությունում, այնտեղ են եկել իր դուստրն ու Ա. Դավթյանը, որտեղ էլ հաղորդում տալով` աղջիկը հայտնել է Ա. Դավթյանի ու նրա ընկերների կողմից իրեն առևանգելու և Ա. Դավթյանի կողմից իրեն բռնաբարելու մասին։
Դեպքից հետո դուստրն իրեն չի պատմել սեռական հարաբերության մասին, ինքն էլ նրան չի հարցրել։
Դեպքի օրը, Ղազարի հետ խոսելուց հետո խոսել է Արտուշի հետ, նրանից պահանջել է հեռախոսը փոխանցել աղջկան, սակայն նա չի փոխանցել` ասելով, որ նա իր հետ է։ Նրանից պահանջել է շուտ վերադառնալ, վիճել է և հայհոյել նրան։
Դեպքի օրն ոստիկաններն ասել են, որ Արտուշենց տան դիմաց կանգնած են, խնդիր չկա։ Նրանք ասել են նաև, որ ճանաչում են Արտուշի հորը։
/դատական նիստի արձանագրություն հատոր 1, գ.թ. 88-91/
Վկա Արսեն Աբգարի Միքայելյանի ցուցմունքներով այն մասին, որ հանդիսանում է տուժող Ս. Միքաելյանի հարազատ եղբայրը։ Ամբաստանյալներին ճանաչում է, նրանցից Ա. Դավթյանը հանդիսացել է իր քրոջ նշանածը, իսկ Լ. Ակուլյանը և Ղ. Ասատրյանն` իր գործընկերները։ Նրանցից Ղ. Ասատրյանի հետ գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ։
Քույրը և Ա. Դավթյանը շուրջ մեկ տարի ընկերություն են արել, որի ընթացքում վերջինս հաճախակի այցելել է իրենց տուն։ 2014թ. սեպտեմբերի 20-ին Ա. Դավթյանն իր ընտանիքի անդամների հետ հյուրընկալվել է իրենց տանը` խոսքկապի նպատակով և մատանի դրել քրոջ մատը։ Այդ արարողությունից հետո, մեկ շաբաթ անց, իրենց ընտանիքը հյուրընկալվել է Ա. Դավթյանենց տանը` խնամականչի։ Նրանք խնջույք են կազմակերպել, որի ընթացքում Ա. Դավթյանի հայրը ալկոհոլ գործածելուց հետո վայր է ընկել, իսկ նրա որդի Դավիթը նրան տարել է քնացնելու։ Այդ ամենից ազդված` քույրը խնդրել է հեռանալ նրանց տնից։ Հաջորդ օրն առավոտյան քրոջն ավտոմեքենայով ուղեկցել է նրա աշխատանքի վայր։ Այդ ընթացքում քույրն իրեն ասել է, որ այլևս չի ցանկանում շփվել Արտուշի հետ և պատրաստվում է մատանին վերադարձնել նրան։ Այնուհետև քույրն իր աշխատանքի վայրին մոտ իջել է ավտոմեքենայից, իսկ ինքը գնացել է իր գործերով։
Նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում զանգահարել է քրոջը։ Վերջինս ասել է, որ Արտուշի հետ է, զրուցում են, Արտուշը գալու է իրենց տուն` որպեսզի մատանին և մյուս նվերները վերադարձնեն նրան և վերջացնեն այդ ամենը։ Դրանից շուրջ 30 րոպե անց զանգահարել է հայրը և ասել, որ Սյուզիի հեռախոսահամարն անհասանելի է։ Մի քանի անգամ զանգահարել է Սյուզիի և Արտուշի հեռախոսահամարներին, սակայն դրանք անհասանելի են եղել։ Այնուհետև հորից տեղեկացել է, որ դիմել է ոստիկանություն։ Այդ օրը քույրը տուն չի վերադարձել։ Ողջ գիշեր զանգահարել է Արտուշի և Սյուզիի հեռախոսահամարներին, սակայն դրանք կրկին անհասանել են եղել։ Հաջորդ օրը հորից տեղեկացել է, որ Սյուզին և Արտուշը գնում են ոստիկանություն։ Գնացել է ոստիկանություն, որտեղ իմացել է, որ նախորդ օրն Արտուշը, Լյովիկը և Ղազարը քրոջն առևանգել են և Արտուշը գիշերն իրենց տանը բռնաբարել է նրան։
Ինքը միջադեպից ավելի մանրամասն տեղյակ չէ։ Դեպքի օրը Ղազարը զանգել է իրեն և ասել, որ մայրդ անհանգստացնում է։ Ինքն էլ զանգել է մորը և պահանջել չանհանգստացնել։ Հետո զանգել է Արտուշի եղբորը։ Վերջինս ասել է, որ տեղյակ չէ որևէ բանից։ Արտուշենց ընտանիքի մթնոլորտն իր դուրը չի եկել, սակայն ինքը կապ չունի դրա հետ։
Քույրը դեպքի հետ կապված իրեն ոչինչ չի պատմել։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1, գ.թ. 123-125/
Վկա Աիդա Ֆրունզիկի Սարգսյանի ցուցմունքներով այն մասին, որ հանդիսանում է տուժող Ս. Միքաելյանի հարազատ մայրը։ Ա. Դավթյանը լինելով իր որդի Արսեն Միքայելյանի գործընկերը` մի քանի անգամ հյուրընկալվել է իրենց տանը ու տեսնելով դստերը` համակրել և ցանկություն հայտնել շփվել, որին ինքն ու իր ընտանիքի անդամները դեմ չեն եղել։
2014թ. սեպտեմբերի 21-ի երեկոյան Ա. Դավթյանը և նրա ընտանիքի անդամները հյուրընկալվել են իրենց տանը կազմակերպված հավաքույթին, որի ժամանակ խոսքկապի մատանի են դրել դստեր մատը։ Խոսքկապի արարողությունից մեկ շաբաթ անց` 2014թ. սեպտեմբերի 27-ին, Ա. Դավթյանի ընտանիքի հրավերով իրենք ընտանիքով այցելել են նրանց տուն։ Այդտեղ կազմակերված հավաքույթը սկզբում ընթացել է նորմալ պայմաններում, այնուհետև դարձել անկառավարելի և տհաճ։ Որոշ ժամանակ մնալով այդտեղ` դուրս են եկել և վերադարձել տուն։ Որքանով իրեն հայտնի է` այդ օրն իր աղջիկը Արտուշին հայտնել է, որ չի ցանկանում շարունակել շփվել նրա հետ։
Հաջորդ օրն առավոտյան իր որդին և դուստրը գնացել են աշխատանքի։ Օրվա ընթացքում դուստրն ամուսնուն ասել է, որ հանդիպելու է Արտուշին, խոսելու բան ունեն, որից հետո կվերադառնա տուն։ Նույն օրը, ժամը 18։30-ից 19։00-ի սահմաններում ամուսինը զանգահարել է Սյուզիին, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի է եղել։ Այնուհետև ճշտելով Արտուշի համարը` զանգահարել է վերջինիս, որի հեռախոսահամարը նույնպես անհասանելի է եղել։ Դրանից անմիջապես հետո ամուսինը գնացել է Արտուշենց տուն` ցանկանալով տեղեկություն իմանալ Սյուզիի գտնվելու վայրի մասին, սակայն նրան պատասխանել են, որ տեղեկություններ չունեն։ Որոշ ժամանակ սպասելուց հետո ամուսինը դիմել է ոստիկանություն։ Դրանից հետո իմացել է, որ Արտուշը Սյուզիին տարել է քաղաքից դուրս։ Հաջորդ օրը Սյուզին զանգահարել է քրոջ դուստր Նունեին և ասել, որ Արտուշի հետ է և հարցրել իրենց որպիսությունից։ Նունեի հետ խոսել է նաև Արտուշը և ասել, թե իբր «շնորհավորեք մեզ»։ Դրանից քիչ անց Սյուզին զանգահարել է տան հեռախոսահամարին, խոսել իր հետ, սակայն կատարվածի մասին ոչինչ չի հայտնել, ասել է, որ Արտուշի և նրա ընտանիքի անդամների հետ գալիս են տուն։ Այնուհետև տեղեկացել է, որ Սյուզիին հրավիրել են ոստիկանություն և իրենք ուղևորվել են այնտեղ։ Ոստիկանությունում իմացել է, որ նախորդ օրը երեկոյան Արտուշը և իր ընկերները Հանրապետության Հրապարակի մոտից առևանգել են դստերը, տարել քաղաքից դուրս, այնուհետև իմանալով, որ ամուսինը դիմել է ոստիկանություն` վերադարձել են Երևան, Արտուշենց տուն, որտեղ վերջինս գիշերը բռնաբարել է Սյուզիին։
Սյուզին իրեն պատմել է, որ ամեն ինչ եղել է իր կամքին հակառակ։
Սյուզիի վրա եղել են վնասվածքներ, որոնք նշվել են։ Հիշում է, որ կապտուկները եղել են Սյուզիի թևի և ոտքի վերևի մասում, բայց որ թևի և ոտքի` չի հիշում։
Արտուշից լսել է, որ նա առաջարկել է Սյուզիի հետ առանձին ապրել, չնայած միասին ծնողների հետ ապրելն էր խնդիր չէր։ Սյուզին Արտուշին ասել է, որ վարձով չի ապրելու։
Սյուզիի պատմելով` նրան խաբել են և նստեցրել ավտոմեքենան։
Ինքը հեռախոսազրույց է ունեցել Ղազարի հետ։ Վերջինս իրեն ասել է, որ Լենինականից է գալիս։
Սյուզին պատմել է, որ ավտոմեքենան վարել է Լևոնը։ Ղազարը եղել է իրենց հետ, ինչ որ հեռախոս են վերցրել, բայց թե ով, ինչ` չգիտի։
Սյուզին ասել է նաև, որ Արտուշն իրեն գրկած բարձրացրել է տուն և բռնաբարել։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1, գ.թ. 224-226/
Վկա Նունե Էդվարդի Մկրտչյանի ցուցմունքներով այն մասին, որ հանդիսանում է տուժող Ս. Միքաելյանի մորաքրոջ դուստրը։ 2014թ. սեպտեմբերի 28-ին գտնվել է մորաքրոջ տանը և հեռախոսազրույց ունենալով Սյուզիի հետ` նրանից տեղեկացել է, որ Արտուշի հետ է, քիչ անց կվերադառնա տուն։
Ժամը 19։00-ի սահմաններում, երբ զանգահարել է Սյուզիին` նրա հեռախոսահամարն անհասանելի է եղել։ Ժամը 21։00-ի սահմաններում Սյուզին զանգահարել է իրեն, հայտնել, որ «Շանգրիլա» խաղատան մոտ են, վերադառնում են տուն։ Սպասել են նրան, սակայն չի վերադարձել, իսկ հեռախոսահամարը կրկին անհասանելի է դարձել։ Այնուհետև նրանից տեղեկություն չունենալով` գնացել են իրենց տուն։ Գիշերն անընդհատ զանգահարել է Ս. Միքաելյանի հեռախոսահամարին, որը սակայն անհասանելի է եղել։
Լուսադեմին` ժամը 06։00-ի սահմաններում, Սյուզին զանգահարել է իրեն և իր հետ խոսել է տխուր, անհանգստացած, լացակումաց ձայնով։ Սյուզիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հեռախոսը վերցրել և իր հետ խոսել է նաև Արտուշը։ Վերջինս ասել է. «էտ Աբգարը խի գնաց քաղմաս», ավելացնելով նաև, որ «իրենց շնորհավորեմ և որ դեռ մի երկու օր չենք տեսնելու իրենց»։ Նրան ասել է, որ այդպես ավելի վատ կլինի, ավելի լավ է գնան տուն։ Այդ հեռախոսազրույցի մասին ասել է մորաքրոջը։ Ս. Միքաելյանն անընդհատ իրեն ասել է. «հիմա ինչ պիտի անեմ, ծնողներիս ինչ պիտի ասեմ»։ Նրան հարցրել է «որտեղ եք», սակայն նա չի հասցրել պատասխանել, Արտուշը վերցրել է հեռախոսը և ասել. «կարող եք մեզ շնորհավորել»։
Այդ օրը Սյուզիին չի տեսել։ Նրան տեսել է երկու օր անց, նրանց տանը և իմացել նրա հետ կատարվածի մասին` այն, որ Արտուշը սեպտեմբերի 28-ին իր ընկերների հետ առևանգել է Սյուզիին, տարել Գավառ, որից հետո բերել իր տուն և գիշերը բռնաբարել։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 1, գ.թ. 246-247/
Տուժող Ս. Միքաելյանի, ամբաստանյալներ Լ. Ակուլյանի և Ղ. Ասատրյանի մասնակցությամբ քննչական փորձարարություն կատարելու մասին 2014թ. նոյեմբերի 22-ի արձանագրությամբ և դրան կից լուսանկարչական հավելվածներով, համաձայն որոնց տուժող Ս. Միքաելյանը մատնացույց է արել Գավառի Նալբանդյան 30 հասցեում գտնվող երկհարկանի տունը, դրա բակը, դարպասները, առաջին հարկի ձախակողմյան պատուհանը, մուտքի դռան վերևի լուսամփոփը, բակում կայանված, Վ. Բադալյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 03ՏՍ538 պետհամարանիշի ավտոմեքենան և հայտարարել, որ 2014թ. սեպտեմբերի 28-ի երեկոյան Ա. Դավթյանը, Ղ. Ասատրյանը և Լ. Ակուլյանն իրեն տեղափոխել են նշված տան բակ, որտեղ տան տերը` Վարդան անունով մի տղամարդ, հյուրասիրելու նպատակով իրեն առաջարկել է մտնել տուն` ասելով, որ ինքը կին և երեխաներ ունի, որից Ս. Միքաելյանը հրաժարվել է։
/հատոր 1, գ.թ. 256-265/
Սյուզաննա Միքաելյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ դատաբժշկական փորձագետ Ս. Հարությունյանի 2014թ. հոկտեմբերի 7-ի թիվ 2908 եզրակացությամբ, որի համաձայն` «Ս.Միքաելյանի մարմնական վնասվածքները ձախ ուսահոդի կողմնային մակերեսի, աջ նախաբազկի թիկնային մակերեսի, աջ ազդրի առաջային մակերեսի միջին երրորդականի, աջ ազդրի վերին երրորդականի կողմնային մակերեսի շրջանների արյունազեղումների ձևով, պատճառվել են բութ առարկաների ներգործությամբ, հնարավոր է փորձաքննվողի կողմից նշված ժամանակին և հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառված թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում։ Ս.Միքաելյանի կուսաթաղանթի անատոմիական ամբողջականությունը խախտված է` կույս չէ։ Կուսաթաղանթի խախտումը թարմ է և կարող է համապատասխանել փորձաքննվողի կողմից նշված ժամկետին։ Ս.Միքաելյանի հեշտոցի պարունակությունում հայտնաբերվել են սերմնաէակներ, իսկ դրանք պատկանում են մեկ թե մի քանի անձի, հնարավոր է պարզաբանել դատակենսաբանական փորձաքննությամբ։ Ս.Միքաելյանի հետանցքի և բերանի խոռոչի պարունակություններում սերմնաէակներ չեն հայտնաբերվել։ Ս. Միքաելյանի բերանի, հետանցքի և սեռական ճեղքի շրջաններում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։»։
/հատոր 1, գ.թ. 168-170/
Ս. Միքաելյանի արյան և թքի նմուշները, բաճկոնը, վերնազգեստը, ջինսե անդրավարտիքը, կրծկալը, ներքնավարտիքը և անձեռոցիկը դատակենսաբանական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ դատաբժշկական փորձագետ Ս. Կավեյանի 2014թ. նոյեմբերի 4-ի թիվ 441 եզրակացությամբ, որի համաձայն` «1. Փորձաքննության ներկայացված տուժող Ս.Միքայե|յանի արյան նմուշն ըստ արյան ABO իզոշճարանական համակարգի պատկանում է ուղեկցող H հակածնով արյան A խմբին, ըստ MN համակարգի` M խմբին։ Նրա թքի նմուշում` չորացրած մարլյայի կտորի վրա, կլանման-անջատման ռեակցիայով հաստատվել Է A և H հակածիների առկայություն։
2. 30.10.2014թ. Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ` Ա.Գեղամյանի կողմից ԴԲԳԳԿ-ի դատակենսարանական բաժին Է ներկայացվել գրություն` համաձայն որի. „ … ներկայումս անհրաժեշտություն չկա Արտուշ Դավթյանից համեմատական հետազոտման համար ստանալ նմուշներ …"։
3. Փորձաքննության ներկայացված Ս.Միքայելյանի բաճկոնի, վերնազգեստի, անդրավարտիքի և կրծկալի վրա մանրակրկիտ զննությամբ արյան, թքի, սերմնահեղուկի կասկածելի հետքեր և մազանման թելիկներ չեն հայտնաբերվել։
4. Փորձաքննության ներկայացված Ս.Միքայելյանի ներքնավարտիքի և անձեռոցիկի վրա մանրակրկիտ զննությամբ թքի կասկածելի հետքեր և մազանման թելիկներ չեն հայտնաբերվել։
5. Փորձաքննության ներկայացված Ս.Միքայելյանի ներքնավարտիքի և անձեռոցիկի վրա տեղակայված դեղնադարչնագույն հետքերում հաստատվել Է մարդկային ծագման արյան առկայություն` խառնված սերմնահեղուկի հետ։ Նշված արյան և սերմնահեղուկի խառը հետքերում հաստատվել Է A և H հակածիների առկայություն, ուստի հաշվի առնելով գործի հանգամանքները և գործով անցնող Ս.Միքայելյանի արյան խումբը, կարելի Է հետևել, որ խառը հետքերում արյունը ըստ իզոշճաբանական ABO համակարգի առաջացել Է ուղեկցող H հակածնով արյան A խումբ ունեցող որևէ անձից կամ անձանցից, այդ թվում նաև Ս.Միքաելյանից։ Իսկ սերմնահեղուկը` արտադրություններում /մասնավորապես սերմնահեղուկ/ կամ A և H հակածիներ, կամ միայն A կամ H հակածին պարունակող որևէ տղամարդուց։
6. Փորձագետի թիվ 441 եզրակացությանը կցվում է „SERATEC" PSA իմունոքրոմ կասետայի թվով 2 լուսանկար»։
/հատոր 1, գ.թ. 217-220/
Դատահոգեբանական փորձաքննության 2015թ. մարտի 19-ի Հմ` 14-3644 եզրակացությամբ, որի համաձայն` «1,2. Հաշվի առնելով Ս.Միքաելյանի անհատական-հոգեբանական առանձնահատկությունները, ինտելեկտուալ, անձնային զարգացման մակարդակը, հոգեվիճակը և հետազոտվող իրավիճակի բովանդակությունը` նա գտնվել է հոգեկան լարված վիճակում, ինչն էականորեն նվազեցրել է նրա դիմադրություն ցույց տալու կարողությունը, սակայն չի զրկել նրան դիմադրություն ցույց տալու կարողությունից։»։
/հատոր 2, գ.թ. 253-267/
«Ֆեյսբուք» սոցիալական կայքի Ս. Միքաելյանին պատկանող էջի «Մեսսենջեր» հաղորդագրությունների համակարգը զննության ենթարկելու մասին 2014թ. հոկտեմբերի 9-ի արձանագությամբ, որի համաձայն` «Սյուզի Միքաելյան» և «Արտուշ Դավթյան» անվանական նշումներով օգտատերերի միջև 2014թ. սեպտեմբերի 28-ի ժամը 11։10-ից մինչև 15։10-ն ընկած ժամանակահատվածում ուղարկվել են ընդհանուր 67 կարճ հաղորդագրություններ, որոնց ուսումնասիրմամբ պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններից սկսած Ա. Դավթյանը Ս. Միքաելյանին առաջարկել է հանդիպել, զրուցել, միասին գնալ նրա տուն, որպեսզի այնտեղից վերցնի իր նվիրած իրերը` հայտնելով, որ անձամբ էլ գիտակցում է, որ ինչ հարաբերություններ եղել են` արդեն իսկ վերջացել են, եթե նա չի ուզում, ապա ինքը չի պնդի, հոգնել է այդ ամենից, պարզապես խնդրում է վերջին, եզրափակիչ հանդիպում` խոստանալով անհանգստություն չպատճառել և նորմալ կերպով միմյանցից բաժանվել, իսկ Ս. Միքաելյանը չհավատալով Ա. Դավթյանի խոսքերին` արտահայտում է իր հիասթափությունը վերջինիս նկատմամբ` միաժամանակ ասելով, որ իր հետևից հարազատները գալու են և հարկ չկա իրեն տուն ճանապարհելու, իրերը կարող է վերցնել իրենց տնից, ապա նշում է, որ մինչև ժամը 18։00-ն պարզ կլինի` կհանդիպեն, թե ոչ։
/հատոր 1, գ.թ. 128-139/
Որպես այլ փաստաթուղթ` ապացույց ճանաչված, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` 2014թ. հոկտեմբերի 20-ի թիվ ԱԾ 00/3420, 2014թ. դեկտեմբերի 26-ի թիվ ԱԾ 00/432, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի` 2014թ. նոյեմբերի 20-ի թիվ 3157-14 ԱՄ/Ո, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի` 2015թ. հունվարի 30-ի թիվ ՏՍ/4982/270115/6163, թիվ ՏՍ/6342/260115/6147 գրություններով տրված, պահանջվող ժամանակահատվածում և պահանջվող հեռախոսահամարներից կատարված մուտքային և ելքային հեռախոսազանգերի, դրանց բաժանորդային տվյալների և այլ տեղեկությունների վերաբերյալ «ԱրմենՏել», «ՕրանժԱրմենիա» և «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տրված վերծանումներով և դրանք զննելու մասին 2015թ. հունվարի 13-ի, 2015թ. փետրվարի 5-ի, 2015թ. մարտի 6-ի արձանագրություններով, համաձայն որոնց` Ա. Դավթյանը, Ղ. Ասատրյանը, Լ. Ակուլյանը, ինչպես նաև Ա. Դավթյանի եղբայր Դ. Դավթյանը, հայր Ս. Դավթյանը, մայր Գ. Մակարյանը, գործընկեր Ա. Բաղդասարյանը, Ղ. Ասատրյանի ընկեր Վ. Բադալյանը դեպքի օրը` 2014թ.-ի սեպտեմբերի 28-ին, ժամը 12։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում եղել են ակտիվ հեռախոսակապի մեջ։ Մասնավորապես` հեռախոսակապն Ա. Դավթյանի և Ղ. Ասատրյանի, վերջինիս և Վ. Բադալյանի, Ա. Բաղդասարյանի, Դ. Դավթյանի հետ ակտիվացել է ժամը 12։00-ի սահմաններից սկսած, երբ Ա. Դավթյանը կարճ հաղորդագրությունների միջոցով փորձել է հանդիպման հրավիրել Ս. Միքաելյանին` պատճառաբանելով նվերները վերադարձնելու և հարաբերությունները վերջնականապես խզելու անհրաժեշտությամբ, դրանից հետո անմիջապես հեռախոսազրույց է ունեցել Ղ. Ասատրյանի, Ա. Բաղդասարյանի, իր ընտանիքի անդամների հետ` գտնվելով իր բնակավայրում, որից հետո Ղ. Ասատրյանը նախ հեռախոսազրույց ունենալով Գավառում բնակվող իր ընկերոջ` Վ. Բադալյանի, ապա նաև Լ. Ակուլյանի, Ա. Դավթյանի, վերջինիս եղբոր հետ` ժամը 14։00-ի սահմաններում իր բնակության վայր հանդիսացող Վարդաշեն թաղամաս 7-րդ փողոցի 7-րդ տնից ուղևորվել է դեպի Ա. Դավթյանի բնակության վայր` Դեմիրճյան փողոցի թիվ 17 շենք, որտեղ նույնպես շարունակվել է ակտիվ հեռախոսակապը ինչպես Լ. Ակուլյանի, այնպես էլ Ա. Բաղդասարյանի ու Վ. Բադալյանի հետ։
Դրանից հետո` ժամը 17։00-ի սահմաններում Ա. Դավթյանը և Ղ. Ասատրյանն ուղևորվել են Ա. Բաղդասարյանի բնակության վայր` Արշակունյաց 135/2 տուն, որտեղ կրկին ակտիվացել է հեռախոսակապը նշված անձանց միջև, ապա ժամը 17։30-ի սահմաններում Ա. Դավթյանը գնացել է Ս. Միքաելյանի աշխատավայր` Արգիշտի 4/1 հասցե` այդ ընթացքում հեռախոսազանգեր կատարելով ու կարճ հաղորդագրություններ ուղարկելով վերջինիս։ Լ. Ակուլյանի բջջային հեռախոսահամարը ժամը 16։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածը չի շահագործվել։ Այնուհետև, ժամը 18։30-ի սահմաններից սկսած Ա. Դավթյանը, Ղ. Ասատրյանը և Լ. Ակուլյանը դուրս են եկել Հանրապետության Հրապարակը սպասարկող, Ե. Կողբացի փողոցում տեղակայված կայան-ալեհավաքի տիրույթից և շարժվել Երևան-Սևան ավտոճանապարհով։
Ժամը 20։00-ի սահմաններից մինչև 21։30-ի սահմանները ամբաստանյալներն ու տուժողը գտնվել են Գավառում, որտեղ գտնվել է նաև Վ. Բադալյանը։ Գավառում գտնվելու ընթացքում հեռախոսազանգեր են կատարվել Ս. Միքաելյանի հոր` Ա. Միքայելյանի և Ղ. Ասատրյանի միջև։ Ինչպես Գավառ ուղևորվելու ճանապարհին, այնպես էլ Գավառից վերադառնալիս առկա է եղել ակտիվ հեռախոսակապ ինչպես Ա. Դավթյանի և իր ընտանիքի անդամների, այնպես էլ ամբաստանյալների և Ա. Բաղդասարյանի, Վ. Բադալյանի, այլոց հետ։
Ժամը 23։00-ի սահմաններում ամբաստանյալներն ու տուժողը վերադարձել են Երևան` 23։30-ի սահմաններում հասնելով Ա. Դավթյանի բնակության վայր, որտեղ նույն ժամանակահատվածում գտնվել է նաև Ա. Բաղդասարյանը։ Դրանից հետո ամբաստանյալներ Ղ. Ասատրյանը և Լ. Ակուլյանը ուղևորվել են դեպի Էրեբունի համայնք։ Այդ գիշերվա ընթացքում ինչպես Ա. Դավթյանը, այնպես էլ Ս. Միքաելյանը հեռախոսազանգեր չեն կատարել և զանգեր չեն ստացել։
/հատոր 1, գ.թ. 174-178, հատոր 2, գ.թ. 1-27, 99-126, 132-134, 177-221, 223-228, 237-238, գ.թ. 283, դատական նիստի արձանագրություն/
Իրեղեն ապացույց ճանաչված, Ս. Միքաելյանի ներքնավարտիքով և նրա կողմից ներկայացրած անձեռոցիկով, ինչպես նաև դրանք առգրավելու մասին 2014թ. սեպտեմբերի 29-ի արձանագրությամբ, որի համաձայն նույն օրը տուժող Ս. Միքաելյանից առգրավվել են դեպքի ժամանակ նրա հագին եղած հագուստները։
/հատոր 1, գ.թ. 33, հատոր 2, գ.թ. 282/
Ամբաստանյալ Արտուշ Դավթյանի` նախաքննության ընթացքում որպես կասկածյալ տված մասնակի խոստովանական ցուցմունքով այն մասին, որ մինչ Ս. Միքաելյանի ավտոմեքենա նստելը` նրան չի հայտնել առևանգման մասին։ Ավտոմեքենա նստելուց հետո, երբ այդ մասին հայտնել է Ս. Միքաելյանին, նա համառել է` ասելով, որ իրեն տուն տանի, իսկ հետո հանդարտվել։ Ինքը Ս. Միքաելյանի ուսն ու դաստակը կծել է ավտոմեքենայի մեջ գտնվելու ժամանակ, քանի որ վերջինս իրեն ձեռքերով հարվածելիս է եղել։ Այնուհետև վերադառնալով տուն` ուրախությունից գրկել է Ս. Միքաելյանին և բարձրացրել իր բնակարան։ Այդտեղ Ս. Միքաելյանը զրուցել է իր մոր հետ, իսկ երբ մայրը հեռացել է` բռնել է նրա ձեռքից ու տարել ննջասենյակ, որտեղ չնայած սկզբում Ս. Միքաելյանը չի ցանկացել հանել տաբատը, հրել է իրեն, խնդրել սեռական հարաբերություն չունենալ իր հետ, բայց դրանից հետո նրա կամքով չորս անգամ ունեցել են սեռական հարաբերություններ։
/հատոր 1, գ.թ. 41, 43-46/
2014թ. հոկտեմբերի 2-ին Արտուշ Դավթյանը գտնվելով մեղադրյալի կարգավիճակում` առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ շուրջ մեկ տարի ընկերություն անելուց հետո, 2014թ. սեպտեմբերի 21-ին նշանադրվել է Սյուզաննա Միքաելյանի հետ։ 2014թ. սեպտեմբերի 28-ին Երևան քաղաքի Ամիրյան փողոցի վրա գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանում մոտ 30 րոպե իրենց հարաբերությունները պարզելու շուրջ զրուցել է Ս. Միքաելյանի հետ, որից հետո դուրս գալով սրճարանից` իր առաջարկով գնացել են Հանրապետության Հրապարակ, որտեղ հանդիպել են ամբաստանյալներ Լ. Ակուլյանին, Ղ. Ասատրյանին և վերջինիս տվել նրա խնդրած գումարը։
Քանի որ այդ ժամանակ անձրև է տեղացել` Ս. Միքաելյանին առաջարկել է նստել ավտոմեքենան, դրանով շրջել` զրույցը շարունակելու և իրենց հարցերը պարզելու համար։ Զրույցի ընթացքում ինքն ու Ս. Միքաելյանը որոշել են, որ պետք է միասին ապրեն ու ընտանիք կազմեն` որպես միակ պայման նշելով առանձին ապրելը։ Այնուհետև ավտոմեքենայով հասել են մինչև Գավառ, որի ընթացքում Ս. Միքաելյանն ավտոմեքենայից չի իջել, նրան Գավառում մնալու առաջարկություն չի արվել։
Ղ. Ասատրյանը և Լ. Ակուլյանը Ս. Միքաելյանի նկատմամբ բռնություն չեն գործադրել և դրա առիթը չի եղել։ Գավառ քաղաք գնալն ու գալը որևէ կոնկրետ նպատակ չի հետապնդել, պարզապես ցանկացել են այդ ընթացքում զրուցել և հասկանալ միմյանց։ Գավառից վերադառնալով Երևան` հասել են իրենց տան բակ։ Ինքն ուրախանալով, որպես հարսնացուի` ձեռքերով գրկել է Ս. Միքաելյանին և բարձրացրել իր բնակարան, որտեղ գտնվել է իր մայրը։
Բնակարանում գտնվելու ընթացքում փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ մերկացել են, պառկել անկողնուն, որոշ ժամանակ ունեցել փոխադարձ սիրային վերաբերմունք և երբ հասունացել է պահը` փոխադարձ կամքով չորս անգամ ունեցել են սեռական հարաբերություններ, որոնց ժամանակ Ս. Միքաելյանը չի գոռացել, չի ընդդիմացել և դրա առիթն էլ չի եղել։
/հատոր 1, գ.թ. 69-71, հատոր 2, գ.թ. 284-291/
Ամբաստանյալ Արտուշ Դավթյանը դատաքննության ընթացքում հայտնել է, որ համաձայն է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով իրեն առաջադրված մեղադրանքի հետ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով իրեն մեղավոր չի ճանաչում և հրաժարվում է ցուցմունք տալուց։
Պատասխանելով իրեն առաջադրված հարցերին` Ա. Դավթյանը հայտնել է, որ Լ. Ակուլյանը, Ղ. Ասատրյանը և ինքը հաճախ զանգել են միմյանց։ Այդ օրն ինքը զանգել է Ղազարին, կանչել իրենց տուն։ Երբ Ղազարն այցելել է իրենց տուն` նրա հետ խոսելուց հետո նոր ասել է, որ գնալու են Սևան։ Մինչ այդ նրանք չեն իմացել, որ իրենք գնալու են Սևան։
Ս. Միքաելյանի կամքին հակառակ նրան ավտոմեքենան չի նստեցրել։ Վերջինս նստել է ավտոմեքենայի մեջ, որ իրենց հարաբերությունները պարզեն, ինքն էլ ասել է, որ գնան մի տեղ պարզեն։ Ինքը և Ս. Միքաելյանը եղել են «Սեգաֆրեդո» սրճարանում, որտեղ նրան հարցրել է, թե ինչից է նեղվում, իսկ նա պատասխանել է, որ ցանկանում է առանձին ապրել։ Ի պատասխան դրա` հայտնել է, որ իրենք առանձին են ապրելու։
Տուժողին հայրական տուն տանելու առաջարկ չի եղել։
Մինչև ավտոմեքենան նստելը` տուժողը տեղյակ է եղել, որ միասին գնալու են Երևանից դուրս։ Սրճարանում ինքն ասել է, թե ընտանիքի անդամները ինչ կապ ունեն, եթե պիտի խառնեն` ավելի լավ է գնալ և առանձին ապրել։
Դեպքին նախորդող օրը զանգել է Սյուզիին, սակայն նրա հեռախոսն անջատված է եղել։ Ինքը չի իմացել, թե Ս. Միքաելյանն ինչից է նեղված։
Միմյանց հետ շփվել են կարճ հաղորդագրություններով։ Ս. Միքաելյանը հայտնել է, որ չի ուզում շարունակել հարաբերությունները, ցանկանում է նշանադրության մատանին հետ տալ։ Ինքն էլ ցանկացել է Ս. Միքաելյանից իմանալ դրա պատճառը և համաձայնվել են հանդիպել։ Ինքն ասել է` ոչ մեկի մի ասա այդ մասին։ Պայմանավորվել են հաջորդ օրը հանդիպել և զրուցել։ Ինքն էլ է ասել, որ հոգնել է այդ ամենից, վարձով ապրելու, առանձին ապրելու մասին խոսակցություններից։ Ասել է նաև, որ եթե այդպես շարունակվի` ավելի լավ է խզեն հարաբերությունները։ Հետո ինքն ու Ս. Միքաելյանը խոսել և հասկացել են միմյանց։ Իրենք չեն պայմանավորվել, որ հանդիպման ժամանակ Սյուզին պետք է մատանին վերադարձնի։ Եթե պայմանավորված լինեին` մատանին կհաներ և կտար։
Սրճարանից դուրս գալուց հետո մոտեցել են տղաներին, նստել ավտոմեքենան և ուղևորվել։ Ճանապարհին որոշել են գնալ Սևան, հետո որոշել են վերադառնալ։
Սյուզին ճանապարհին ասել է, որ պետք չէ նման բան անել, առաջարկել է գնալ իրենց տուն և խոսել։ Վախենալով, որ Ս. Միքաելյանին կկորցնի` նրան տուն չի տարել։
Ս. Միքաելյանը պահի տակ «չեմ ու չում» է արել և վերջ։
Ս. Միքաելյանի հեռախոսը ոչ ոք չի վերցրել։ Նա իր հոր հետ է խոսել, հեռախոսներն անջատված չեն եղել։
Ինքը չգիտի, թե ինչպես է տուժողի հեռախոսն անջատվել։ Ս. Միքաելյանն ավարտել է հեռախոսազրույցը, որից հետո նրան ասել է` «տուր հեռախոսը դնեմ ստեղ»։ Այնուհետև վերցրել է այն։
Ինքը խոսել է Ս. Միքաելյանի հոր հետ։ Վերջինս հարցրել է, թե որտեղ են։ Նրան պատասխանել է, որ միասին են։ Նա ասել է «դե շուտ եկեք» և վերջ։
Ինքը չի լսել, թե Ղազարն ինչ է խոսել Ս. Միքաելյանի հոր հետ։ Ժամը 12-ի կողմերը գնացել են իրենց տուն, որտեղ եղել են մայրն ու եղբայրը։
Մայրը հարցրել է` «սոված եք, հաց դնեմ ուտեք»։ Սյուզին պատասխանել է` ոչ։ Այնուհետև մայրը և եղբայրը գնացել են տնից ու այդ գիշեր չեն վերադարձել։
Տան հեռախոսը ոչ ոք չի անջատել, այն միացված է եղել։ Տան դուռը ինքն է փակել ներսից։
Նախաքննության ընթացքում ցուցմունքներ տալիս մի բան կարող է սխալ գրած լինել, քանի որ լարված օրեր են եղել։
Իր 32 տարվա կյանքի պատմության մեջ ինքը նման բան չի տեսել, որ նշանածը գնա գրի։
Ոստիկանություն գնացել են առավոտյան, քանի որ ինքն այդպես է ճիշտ գտել։
Իրենց տանը Ս. Միքաելյանի նկատմամբ բռնություն չի գործադրել։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված` Ս. Միքաելյանի մարմնի վրա առկա բռնության հետքերը` կարող է առաջացել են առավոտյան։
Ս. Միքաելյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել, կարող է փաթաթվել է և մի քիչ կոպիտ է ստացվել` կապտել է։ Ազդրերի շրջանի կապույտները հնարավոր է, որ հարաբերության ժամանակ բռնելիս առաջացած լինեն։
Ավտոմեքենայի մեջ կատակով ասել է, որ փախցնում է նրան, իսկ նրա համար էլ կարծես միևնույն է եղել։
Իր ընտանիքի անդամներն իր մտադրության մասին նախապես չեն իմացել։ Մայրն իմացել է` տուն գնալուց հետո միայն։ Իրենք ընկերներով շատ հաճախ են զանգել միմյանց։ Առավոտյան Ս. Միքաելյանի հետ խոսել է սոց. ցանցով։ Կիրակի է եղել, բայց Ս. Միքաելյանն աշխատել է։ Իր ընկերների հետ առավոտից չի խոսել։ Դեպքից շուրջ երկու օր առաջ, 2014թ. սեպտեմբերի 26-ին կամ 27-ին Ս. Միքաելյանը և նրա ընտանիքի անդամները եղել են իրենց տանը։ Այդ երեկո Ս. Միքաելյանը զանգել և ասել է, որ ուզում է նշանը հետ տա։
Տուժողը ստում է, երբ ասում է` իբրև թե իրենց միջև սեռական հարաբերությունը տեղի է ունեցել նրա նկատմամբ բռնության կիրառմամբ։ Այդ հարաբերությունը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Լևոն Ակուլյանը նախաքննության ընթացքում, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել է Ղ. Ասատրյանի ցուցմունքին նույնաբովանդակ ցուցմունք` հայտնելով, որ 2014թ. հունիսից աշխատում է «Մեգաֆուդ» ՍՊԸ-ում որպես առաքիչի օգնական, որտեղ աշխատում են նաև Ղազար Ասատրյանն ու Արտուշ Դավթյանը, որոնց հետ ունի նորմալ հարաբերություններ։ 2014թ. սեպտեմբերի 28-ին գտնվել է Էրեբունու փոքր օդանավակայանի մոտակայքում բնակվող իր մեկ այլ գործընկեր Արսեն Բաղդասարյանի տան մոտ` վերջինիս տեսակցելու նպատակով։ Այդ ժամանակ իրեն է զանգահարել Ղ. Ասատրյանը և իր մեքենայի համար մարտկոց գնելու նպատակով խնդրել է 10.000 ՀՀ դրամ, իսկ ինքը պատասխանել է, որ իր մոտ գումար չկա։ Այնուհետև, մոտ 5 րոպե անց կրկին զանգահարել է Ղ. Ասատրյանը և ասել, որ Ա. Դավթյանի մոտ գումար կա, վերջինս գտնվում է Հանրապետության Հրապարակի մոտակայքում, Ա. Բաղդասարյանից վերցնի նրա ավտոմեքենան, որպեսզի գնան Ա. Դավթյանի մոտ։ Ինքն այդպես է վարվել` Ա. Բաղդասարյանից խնդրել է վերջինիս ավտոմեքենան, վերցրել այն և Ղ. Ասատրյանին Վարդաշեն համայնքում գտնվող նրա տնից վերցնելով` միասին ուղևորվել են դեպի Հանրապետության Հրապարակ։ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հարևանությամբ կայանել են ավտոմեքենան և մոտ 3 րոպե սպասելուց հետո նկատել, որ Ամիրյան փողոցի կողմից ուրախ դեմքերով, քայլելով իրենց են մոտեցել Ա. Դավթյանն ու նրա նշանած Ս. Միքաելյանը։ Այդ ժամանակ Ա. Դավթյանը Ղ. Ասատրյանին տվել է 10.000 ՀՀ դրամ, ապա առաջարկել է գնալ Սևան` հաց ուտելու նպատակով։ Իրենք համաձայնվել են։ Ինքը նստել է ավտոմեքենայի ղեկի մոտ, Ղ. Ասատրյանն` իր կողքին, իսկ Ա. Դավթյանն ու Ս. Միքաելյանը` հետևում։ Շարժվելով Հանրապետության Հրապարակից` Նալբանդյան փողոցով ուղևորվել են դեպի Սևանա լճի կողմ տանող ճանապարհի ուղղությամբ։ Ճանապարհին ավտոմեքենայում միացրած է եղել բարձր երաժշտություն և Ա. Դավթյանն ու Ս. Միքաելյանը գրկախառնված համբուրվել և սիրահետել են միմյանց։ Հասնելով Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ` Ա. Դավթյանն առաջարկել է գնալ Գավառ` այնտեղ հաց ուտելու և ինքն ավտոմեքենան վարել է այդ ուղղությամբ։ Ճանապարհին Ղ. Ասատրյանի բջջային հեռախոսահամարին է զանգահարել Ս. Միքաելյանի հայր Ա. Միքայելյանը, սակայն Ս. Միքաելյանի հորդորով Ղ. Ասատրյանն ասել է, որ տեղյակ չէ նրա դստեր և Ա. Դավթյանի գտնվելու վայրից։ Դրանից քիչ անց Ս. Միքաելյանն անձամբ իր հեռախոսով զանգահարել է հորը և ասել, որ Ա. Դավթյանի հետ է, ապա նրա հետ խոսել է նաև Ա. Դավթյանը։ Այնուհետև Ղ.Ասատրյանը զանգահարել է Գավառում բնակվող իր ընկերոջը, ասել, որ Գավառում է և ցանկանում է տեսնել նրան։ Գավառի հրապարակի մոտ Ղ. Ասատրյանն ու նրա ընկերը հանդիպել են, մոտ 5 րոպե զրուցել, որի ընթացքում ինքը, Ա. Դավթյանն ու Ս. Միքաելյանը գտնվել են ավտոմեքենայի մեջ, ապա տեղեկանալով Ա. Միքայելյանի կողմից իր դստերը փնտրելու մասին` Ա. Դավթյանի և Ս. Միքաելյանի առաջարկով վերադարձել են Երևան` Ա. Դավթյանի շենքի մոտ։ Հասնելով Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 17 շենքի բակ` Ա. Դավթյանին և Ս. Միքաելյանին իջեցրել են այնտեղ, իսկ ինքն ու Ղ. Ասատրյանն ավտոմեքենան վերադարձրել են Ա. Բաղդասարյանին և հետո` գնացել են տուն։
/հատոր 1, գ.թ. 103-106, 146-148, 151, 154, հատոր 2, գ.թ. 69-70, 271-272/
Ամբաստանյալ Լևոն Ակուլյանը դատաքննության սկզբում, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2014թ. սեպտեմբերի 28-ին, ցերեկը, ժամը 14։00-ի կամ 15։00-ի սահմաններում, Ղազարը զանգահարել է իրեն, հարցրել է, թե ինչ պլաններ ունի, ինչ որ գործ ունի անելու, թե` ոչ։ Նրան պաասխանել է, որ ոչ մի բան չունի անելու։ Նա ասել է, որ կարող է գնան քաղաքից դուրս։ Այդ ժամանակ ինքը գտնվել է իր բնակության վայրում։ Դրանից հետո իրեն զանգահարել է Արտուշը, ասել, որ ուզում են գնալ քաղաքից դուրս և կանչել է իրեն։ Ինքն ուղևորվել է Արտուշենց տուն։ Բակում Ղազարն ու Արտուշը մոտեցել են, Ղազարն ավտոմեքենայի բանալիները տվել է իրեն։ Նստելով ղեկի մոտ` հարցրել է, թե ուր են գնում։ Արտուշն ասել է, որ ինչ-որ անախորժ բան է ստացվել` Սյուզին զանգել ասել է, որ ցանկանում է մատանին հետ տալ։ Երբ հարցրել է, թե ինչի համար` նա ասել է, որ նախորդ օրն ինչ-որ իր հայրը վատ է զգացել, պառկել է, այդ պատճառով առավոտյան Սյուզին զանգել և ասել է, որ ցանկանում է մատանին հետ տալ։ Դրանից հետո Արտուշն իրեն խնդրել է հեռախոսը գրավադրել։ Գնացել են Ծերեթելի փողոցում գտնվող գրավատուն, որտեղ հեռախոսը գրավ են դրել և քանի որ Ղազարի ավտոմեքենան բենզինով է աշխատել` որոշել են Արսենի ավտոմեքենայով ուղևորվել։ Գնացել են Արսենենց բակ, Ղազարի ավտոմեքենան թողել են, Արսենինը` վերցրել։ Արտուշն ասել է, որ Սյուզին աշխատանքն ավարտում է ժամը 18։00-ին։
Ա. Դավթյանը և Ս. Միքաելյանը որոշել են գնալ իրար հետ առանձին ապրել, որովհետև Արտուշի կարծիքով այդ ամեն ինչի մեղավորն իր ծնողներն են եղել։ Իրենք գնացել են, Արտուշին իջեցրել են քաղաքապետարանի մոտ, քանի որ Սյուզին աշխատել է «Վիվասելլ ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերությունում։ Դրանից հետո ասել է, որ իրենք զրուցելու բան ունեն, խոսեն վերջացնեն` կզանգեն, որ գնան իրենց հետևից։ Իրենք սպասել են Արտուշի զանգին։ Արտուշը զանգել, ասել է, որ Աբովյան փողոցի «Սեգաֆրեդո» սրճարանում են, կարող եք գալ։ Իրենք գնացել են Հանրապետության Հրապարակի վրա գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ։ Այդտեղ են եկել Սյուզին ու Արտուշը։ Նրանք նորմալ քայլելիս են եղել` առանց խուճապի։ Արթուրը ծանոթացրել է իրեն Սյուզիի հետ, քանի որ ինքն առաջին անգամ է տեսել Սյուզիին։ Մինչ այդ շատ է լսել նրա մասին, բայց չի տեսել։ Այդպես, առանց մի խոսք ասելու քայլել են դեպի ավտոմեքենան։ Նրանք նստել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, Ղազարը` իր կողքը, իսկ ինքը` ղեկի մոտ։ Երբ նստել են ավտոմեքենան` հարցրել է ուր գնան, Արտուշն էլ ասել է, որ գնում են։ Ինքն էլ վարել է Սևանի կողմ։
Այդտեղից բարձրացել են դեպի Հերացու փողոց։ Ճիշտ է Սյուզին մի քիչ խուճապի է մատնվել` ասելով, որ իրեն տուն տանեն, ինքը չի ուզում, բայց իր կարծիքով դա ձևական բնույթ է կրել, որովհետև այդ ամեն ինչը տևել է հինգ րոպե, իսկ դրանից հետո Սյուզին շատ հանգիստ է եղել, նույնիսկ այնքան հանգիստ, որ Ա. Դավթյանի հետ փաթաթվել են իրար։
Չարենցավանի ճանապարհը բարձրացել` կանգնել են։ Բարձ են տվել նրանց և Սյուզին գլուխը դնելով է այդ բարձի վրա` ամբողջ ճանապարհը նորմալ նստած է եղել։ Երբ հասել են Սևանի կողմ` անձրև է եղել, Ղազարի ընկերն էլ Գավառում բնակվելիս է եղել, ուստի որոշել են, գնալ Գավառ։ Հասնելով այդտեղ` հանդիպել են Ղազարի ընկեր Վարդանին, որին Ղազարը մինչ այդ զանգահարել է։ Դա եղել է Գավառի հրապարակում, Վարդանի աշխատանքի վայրի մոտ։ Արտուշն ասել է, որ իրենք ուզում են այդտեղ մնալ, սակայն Վարդանն ասել է, որ այստեղ մնալու տեղ չկա, կարող են գնալ իր տուն, սուրճ կխմեն և կմտածեն թե ինչ կարելի է անել։ Դրանից հետո Սյուզիի հայր Աբգարը զանգել է Ղազարին։ Արտուշն ասել է, որ չասի, թե որտեղ են, որ իրար հետ են, Ղազարն էլ ասել է, որ ինքը Լենինականի ճանապարհին է։ Դրանից հետո տեսնելով, որ հայրն անհանգստանում է` Ղազարն ասել է Սյուզիին, որ զանգի իր հորը, քանի որ նա անհանգստանում է։ Սյուզին էլ իր հեռախոսով զանգել է Աբգարին, խոսել հետը, ասել, որ ամեն ինչ նորմալ է, ինքը Արտուշի հետ է։ Դրանից հետո Աբգարը մի անգամ էլ զանգել և ասել է, որ եթե աղջկան չբերեն` ինքը գնալու է ոստիկանություն և ասելու է, որ իր աղջկան առևանգել են։ Հետո Արտուշի հետ որոշել են հետ գնալ դեպի քաղաքի կողմ։ Գավառից դուրս գալիս` ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է ավտոմեքենան։ Ինքն իջել է ավտոմեքենայից, հարցրել` թե ինչի համար է կանգնեցրել։ Նա ասել է` ամրագոտու։ Ինքն էլ ասել է` գիտի, որ դրա համար չեն կանգնեցրել։ Ոստիկանը եկել, ավտոմեքենայի դիմացի աջ կողմի դուռը բացել, ավտոմեքենայի տեխնիկական զննության կտրոնն է նայել։ Այդ ժամանակ Արտուշն ու Սյուզին ավտոմեքենայի մեջ են եղել։ Ոստիկանը նայել է և ասել` «Ձեզ բարի ճանապարհ»։ Ինքն ավտոմեքենայի տեխնիկական անձանգիրն ու վարորդական իրավունքի վկայականը վերցրել է ու շարժվել են դեպի Երևան։
Ամբողջ ճանապարհին անձրև է տեղացել։ Երբ հասել են «Շանգրիլա»-ի մոտ` ոստիկանությունից Արտուշին զանգել են և ասել` «ներկայացեք բաժին»։ Այդ ժամանակ Ղազարը հարցրել է Սյուզիին, թե ուր է ուզում իրեն տանեն, նա էլ պատասխանել է` Արտուշենց տուն։ Արտուշին էլ հարցրել են` ուր է ուզում գնալ։ Նա ասել է` իրենց տուն։ Իրենք էլ «Շանգրիլա»-ի մոտից գնացել են Արտուշենց բակ։ Այնտեղ գտնվել է Արսենը` ումից վերցրել են ավտոմեքենան։ Արտուշն ու Սյուզին իջել են ավտոմեքենայից` առանց որևէ բան ասելու և բարձրացել են տուն։ Դրանից հետո իրենք Ղազարի ավտոմեքենան վերցրել են, Արսենի ավտոմեքենան` վերադարձրել։ Ինքը տաքսիով գնացել է տուն։
Երբ Արտուշը դեպքից առաջ զանգել է իրեն` առևանգելու վերաբերյալ ոչ մի բան չի ասել։ Ուղղակի ասել է, որ ուզում են իրար հետ լինել, որովհետև իրար սիրում են, տարի ու կես է` ընկերություն են անում։ Իրենք պետք է Արտուշին ու Սյուզիին տանեին ինչ-որ հյուրանոցատիպ տեղ և իրենք հետ գային։
Իր, Ղազարի, Արտուշի կողմից ավտոմեքենա նստելու համար որևէ առաջարկություն չի արվել Սյուզիին։ Ավտոմեքենայի մեջ նարն ոչ ոք չի պահել։ Իրենք ճանապարհին կանգնել են և Սյուզին եթե ցանկանար` կարող էր իջնել ավտոմեքենայից։
Նախորդ դատական նիստում տուժողի տված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանն այն մասով, որ ավտոմեքենայի դռներն ինքն անձամբ է փակել։ Քննիչն էլ է տեսել, որ այդ ավտոմեքենայի դռները` նույնիսկ փակ ժամանակ, երբ բռնակը սեղմում ես` բացվում է։
Սյուզին մենակ Հերացի փողոցում է ասել, որ իրեն տանեն տուն։ Դա մի 5 րոպե է տևել։
Ս. Միքայելյանի և Ա. Դավթյանի միջև եղել են նորմալ փոխհարաբերություն։ Եթե այդպես չլիներ` նրանք չէին փաթաթվի իրար, չէին համբուրվի, իրենցից բարձ չէին խնդրի։ Այդ ամենից եզրակացրել են, որ ամեն ինչ նորմալ է, նրանք իրար սիրում են։
Ինքը վատ բան չի նկատել, որովհետև մի տարի ընկերություն են արել, վերջին մի շաբաթն էլ նշանված են եղել։
Ինքն ու Արտուշը միասին են աշխատել։ Ամեն օր 17։30-ի սահմաններում Արտուշը Սյուզիին տուն է տարել։ Եթե Սյուզին տեղ է ունեցել գնալու` Արտուշն է տարել։
Սյուզին իրենց խնդրել է տուն տանել միայն նրա համար, որ նրա հայրն անհանգստացել է, քանի որ Սյուզիի հայրը զանգել և ասել է, որ եթե իր աղջկան տուն չտանեն`հաղորդում կտա, որ աղջկան առևանգել են։
Երբ որ «Շանգրիլա»-ի մոտ են եղել` ոստիկանությունից զանգել են Արտուշին։ Վերջինս իրենց ասել է, որ ոստիկանությունից ասել են ներկայանալ այնտեղ։
Հաջորդ օրը` 2014թ. սեպտեմբերի 29-ին, երբ աշխատանքի է եղել` առավոտյան զանգահարել է Արտուշին։ Նա ասել է, որ ամեն ինչ նորմալ է, իրար հետ են մնացել, գնում են ոստիկանություն ու վերջ։
Այդ օրն Արտուշն աշխատանքի չի գնացել։ Նա ասել է, եթե ոստիկանությունում շուտ վերջացնեն` կգա։ Այդպես իրենք գնացել են իրենց գործին։ Հետո երբ զանգել են Արտուշի հեռախոսին` անհասանելի է եղել։ Երբ Արսենին են զանգել` ասել է, որ մի չորս ժամ է` վերևում է։ Հետո իմացել են, որ Արտուշին ձերբակալել են։
Երբ ասել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում` այդ հարցի տակ հասկացել է միայն այն, որ ինքն էլ է մասնակցել Սյուզիին Երևանից տեղափոխելուն։ Հետո իրեն բացատրել են, թե ինչում է մեղադրվում։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Ղազար Ասատրյանը նախաքննության ընթացքում, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2013թ.-ից աշխատում է «Մեգաֆուդ» ՍՊԸ-ում որպես առաքիչ։ Նշված ՍՊԸ-ում են աշխատել նաև ամբաստանյալներ Ա. Դավթյանն ու Լ. Ակուլյանը։ Նրանց հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ։ Նույն վայրում է աշխատում նաև Ս. Միքաելյանի եղբայր Արսեն Միքայելյանը, ում հետ նույնպես ունի մտերիմ հարաբերություններ, բազմիցս հյուրընկալվել է նրանց տանը։ 2014թ.-ի սեպտեմբերի 28-ին, ժամը 17։00-ի սահմաններում զանգահարել է Լ. Ակուլյանին և իր ավտոմեքենայի համար մարտկոց գնելու նպատակով նրանից խնդրել 10.000 ՀՀ դրամ։ Նա հայտնել է, որ գումար չունի։ Այնուհետև Ա. Դավթյանի հետ հեռախոսազրույց ունենալով` իմացել է, որ վերջինս իրեն կարող է տրամադրել նշված գումարը Հանրապետության Հրապարակում։ Այդ ժամանակ զանգահարել է Լ. Ակուլյանին և խնդրել միասին գնալ Հանրապետության Հրապարակ` Ա. Դավթյանի մոտ։ Մոտ 30 րոպե անց Լ. Ակուլյանն իրենց մյուս գործընկեր Արսեն Բաղդասարյանի «Մերսեդես Ց180» մակնիշի «88ՌՌ688» պետհամարանիշի ավտոմեքենայով եկել է իր հետևից և միասին գնացել են Հանրապետության Հրապարակ։ Հրապարակում ավտոմեքենան կայանել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ և դուրս եկել ավտոմեքենայից։ Կարճ ժամանակ անց նրանց են մոտեցել Ս. Միքաելյանն ու Ա. Դավթյանը։ Քանի որ անձրև է տեղացել` Ա. Դավթյանին առաջակել է նստել ավտոմեքենան և զրուցել։ Լ. Ակուլյանը նստել է ղեկի մոտ, ինքը` նրա կողքին, իսկ Ա. Դավթյանն ու Ս. Միքաելյանը` հետևում։ Այդ ժամանակ Ա. Դավթյանն առաջարկել է գնալ Սևանա լճի կողմ` հաց ուտելու նպատակով։ Իրենք համաձայնվել են և նույն ավտոմեքենայով շարժվել դեպի այդ ուղղությամբ։ Ճանապարհին ինքն ու Լ. Ակուլյանը երաժշտություն են լսել, իսկ Ա. Դավթյանն ու Ս. Միքաելյանը զրուցել, ապա համբուրվել և գրկախառնվել են։ Հասնելով Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ` Ա. Դավթյանն ասել է, որ Գավառում լավ հաց ուտելու տեղ գիտի և առաջարկել է գնալ այնտեղ։ Գավառ գնալու ճանապարհին ինքը զանգահարել է այնտեղ բնակվող իր ընկեր Վարդան Բադալյանին և հայտնել, որ գնում է Գավառ և ցանկանում է տեսնել նրան։ Վերջինս ասել է` «համեցեք»։ Դրանից րոպեներ անց իր բջջային հեռախոսահամարին է զանգահարել Ս. Միքաելյանի հայր Աբգար Միքայելյանը և հարցրել, թե տեղյակ է արդյոք իր դստեր և Ա. Դավթյանի գտնվելու վայրի մասին, իսկ ինքը պատասխանել է, որ տեղյակ չէ և անջատել հեռախոսը, քանի որ Ա. Դավթյանը մատով ցույց է տվել, որ լռի։ Այնուհետև Ա. Միքաելյանի հետ Ս. Միքաելյանի հեռախոսով խոսել է Ա. Դավթյանը, ով զայրանալով` անջատել է այն։
Հասնելով Գավառ` հրապարակում հանդիպել և զրուցել է իր ընկեր Վ. Բադալյանի հետ, ով իրենց հրավիրել է հրապարակից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող իր տուն, սակայն իրենք մերժել են և Ա. Դավթյանի ու Ս. Միքաելյանի ցանկությամբ վերադարձել են Երևան` Ա. Դավթյանի շենքի բակ։ Գավառից վերադառնալու ճանապարհին ինչպես Ս. Միքաելյանի, այնպես էլ Ա. Դավթյանի հեռախոսահամարներին զանգահարել են ոստիկանությունից և հրավիրել այնտեղ։ Ա. Դավթյանն այդ ժամանակ ասել է, որ ավելի լավ է նախ գնան տուն, ապա նոր ոստիկանություն։ Այնուհետև ինքն ու Լ. Ակուլյանը Ս. Միքաելյանին և Ա.Դավթյանին իջեցրել են վերջինիս շենքի մոտ և ավտոմեքենայով հեռացել։ Դրանից հետո ավտոմեքենան իր տան մոտ վերադարձրել են Ա. Բաղդասարյանին, իսկ ինքն ու Լ. Ակուլյանը գնացել տուն։
/հատոր 1, գ.թ. 111-114, 142-145, 158, 161, հատոր 2, գ.թ. 71-72, 230-231/
Ամբաստանյալ Ղազար Ասատրյանը դատաքննության սկզբում, հայտարարելով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելու մասին` ցուցմունք է տվել այն մասին, որ 2014թ. սեպտեմբերի 28-ին Արտուշ Դավթյանը կեսօրից հետո զանգահարել է իրեն և հարցրել` զբաղված է, թե` ոչ։ Նրան պատասխանել է` ոչ։ Նա խնդրել է գնալ իրենց տուն, որը ինքը կատարել է։ Այնտեղ Արտուշն իրեն ասել է, որ նախորդ օրն իրենց տանը խնամականչ է եղել և Սյուզիենց ընտանիքի գնալուց հետո Սյուզին իրեն ասել է, որ ուզում է նշանը հետ տալ, բայց իրենք միմյանց սիրում են։ Այնուհետև նա խնդրել է իրենց տանել Սևան։ Նրան պատասխանել է, որ իր ավտոմեքենան լավ չի աշխատում, որից հետո Արտուշը զանգել է Արսենին և ավտոմեքենա ուզել։ Այդ ընթացքում Լյովիկն էլ է եկել։
Գնացել են գրավատուն, այդտեղ թողել են հեռախոսը, որից հետո գնացել են Արսենենց տուն և նրա ավտոմեքենան են վերցրել։ Հետո նրան իջեցրել են «Վիվասելլ ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերության մոտ, իսկ իրենք գնացել են Մաշտոցի պողոտա։ Արտուշը զանգել և ասել է, որ գնան սրճարանի մոտ։ Իրենք գնացել են Հանրապետության Հրապարակ և սպասել նրանց։ Նրանք եկել, նստել են ավտոմեքենան, որից հետո շարժվել են Սևանի կողմ։ Այդ ընթացքում Սյուզին դիմադրություն է ցույց տվել, Արտուշին ասել է` «մի տարեք ինձ»։
Գնացել հասել են Սևան։ Զանգել է Վարդանին և ասել, որ «կարող է այդ կողմերը գան»։ Վերջինս ասել է` «համեցեք»։ Սևանում անձրև է եղել և հյուրանոցներում տեղ չի եղել։ Գնացել են Գավառ և տեսել են Վարդանին։ Նա ասել է, որ այստեղ այդպիսի տեղ չկա, որ կարողանան մնալ։ Առաջարկել է գնալ իրենց տուն և սուրճ խմել։ Գնացել են, սակայն բացի իրենից` ոչ ոք չի իջել ավտոմեքենայից։ Այդտեղ սուրճ է խմել և զրուցել Վարդանի հետ։ Հետո Վարդանը Սյուզիին առաջարկել է իջնել, բայց նա հրաժարվել է։
Մինչ այդ Սյուզիի հայր Աբգարը զանգել է իրեն, հարցրել է, թե որտեղ է, իսկ ինքը պատասխանել է, որ Լենինականում է։ Դրանից հետո Աբգարը զանգել և ասել է, որ. «իրեն չի հետաքրքրում, եթե աղջիկը չգա տուն` գնալու է քաղմաս հաղորդում տա»։ Արտուշենց ասել է` «անպայման զանգեք, խոսեք հետը, որովհետև սենց–սենց բան է եղել»։ Արտուշենք զանգել, խոսել են, հետո որոշել են գնալ քաղաք։ Երևան վերադառնալու ընթացքում զանգել են ոստիկանության Էրեբունու բաժնից։ Ինքն Արտուշին առաջարկել է միանգամից գնալ ոստիկանություն, բայց նա չի համաձայնվել։
Մինչև դեպքը երբ ինքը գնացել է Արտուշենց տուն` նա ասել է, որ իրար սիրում են, ուզում են գնալ առանձին ապրել։ Ինքը նույնիսկ չի էլ մտածել, որ Սյուզին չի ցանկանում։
Սյուզիի դիմադրությունը արտահայտվել է նրանով, որ նա խնդրել է իրեն չտանել Սևան, ուզում է տուն գնալ։
Սևան գնալու մասին Արտուշը Սյուզիին տեղեկացրել է` երբ անցնելիս են եղել Նալբանդյան փողոցը։ Սյուզիի դիմադրությունը տևել է մոտ 10 րոպե։ Հետո նրանք խոսել են իրար հետ։
Սյուզիի կամքին հակառակ ոչ մի գործողություն չի կատարվել։ Իր կողմից Սյուզիի նկատմամբ բռնություն չի գործադրվել, բռնություն գործադրելու սպառնալիք չի եղել։ Սյուզին իր դժգոհությունը չի արտահայտել որևէ գործողությունով` հարվածելով, խփելով։ Դրանից հետո կամաց խոսել են ավտոմեքենայի սրահի հետևում։ Նրանց խոսակցությունը չի լսվել։
Չարենցավան գնալու ճանապարհին կանգնել բարձ են տվել նրանց, քանի որ Արտուշը տեղյակ է եղել, որ ավտոմեքենայի մեջ բարձ կա։
Հետ վերադառնալիս ինքը հարցրել է` ուր գնան, նրանք էլ պատասխանել են` Արտուշենց տուն։
Երբ պետավտոտեսուչը իրենց ավտոմեքենան կանգնեցրել է` Լյովիկն իջել, փաստաթղթերն է ցույց տվել, որից հետո պետավտոտեսուչը մոտեցել, իր կողմից բացել է դուռը, ավտոմեքենայի տեխզննության կտրոնը նայել, դրել է տեղն ու գնացել։ Ս. Միքաելյանի կողմից օգնություն կանչելու, բղավելու, պետավտոտեսուչին դիմելու փորձեր չեն եղել։
Ինքը տեղյակ չէ նրանց միջև տեղի ունեցած սեռական հարաբերության մասին։
Իր` դատարանում տված ցուցմունքը և քննիչի մոտ տված ցուցմունքը չեն համընկնում։ Իրեն մեղավոր է ճանաչում, քանի որ Սյուզին չէր ուզում, իսկ ինքն էլ ոչ մի բան չարեց։
/դատական նիստի արձանագրություն/
Դատարանի իրավական վերլուծությունները.
Վերլուծելով ամբաստանյալ Արտուշ Դավթյանի ցուցմունքները` տուժող Ս. Միքայելյանին առևանգելու շուրջ ամբաստանյալներ Ղ. Ասատրյանի և Լ. Ակուլյանի հետ նախապես պայմանավորվածություն չունենալու, Ս. Միքայելյանի կամքին հակառակ` բռնություն գործադրելով նրան չառևանգելու, նրան անծանոթ միջավայր չտեղափոխելու, տուժողին չբռնաբարելու, ինչպես նաև առաջադրված մեղադրանքներն այլ պատճառաբանություններով հերքելու վերաբերյալ, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը գտնում է, որ Ա. Դավթյանի այդ ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են վերոհիշյալ ապացույցներով։ Այդ պատճառով դատարանը որպես արժանահավատ ապացույց է գնահատում նրա` որպես կասկածյալի տված նախաքննական ցուցմունքները։
Վերլուծելով ամբաստանյալներ Ղազար Ասատրյանի և Լևոն Ակուլյանի ցուցմունքները` Արտուշ Դավթյանի հետ Ս. Միքայելյանին առևանգելու վերաբերյալ նախապես պայմանավորվածություն չունենալու, նրան չառևանգելու և անծանոթ միջավայր չտեղափոխելու և այդ պատճառով հանցագործություն կատարած չլինելու վերաբերյալ` համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը գտնում է, որ նրանց այդ ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից, պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են վերոհիշյալ ապացույցներով։
Վերլուծելով ամբաստանյալների, տուժողների և վկաների ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արտուշ Դավթյանի կողմից, նրա մեղավորությամբ, խաբեության և բռնություն գործադրելու միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տուժողին առևանգելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ապացուցված է նաև ամբաստանյալ Արտուշ Դավթյանի կողմից, նրա մեղավորությամբ, տուժողին բռնաբարելը, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ապացուցված է նաև ամբաստանյալ Լևոն Ակուլյանի կողմից, նրա մեղավորությամբ, խաբեության և բռնություն գործադրելու միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տուժողին առևանգելը, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ապացուցված է նաև ամբաստանյալ Ղազար Ասատրյանի կողմից, նրա մեղավորությամբ, խաբեության և բռնություն գործադրելու միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տուժողին առևանգելը, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ուսումնասիրելով ամբաստանյալներից յուրաքանչյուրի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալ Արտուշ Դավթյանի նկատմամբ, նրա կատարած յուրաքանչյուր հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն որ նախկինում դատված չի եղել։ Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ առկա չեն։
Ամբաստանյալ Լևոն Ակուլյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն որ նախկինում դատված չի եղել։ Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ առկա չեն։
Ամբաստանյալ Ղազար Ասատրյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն որ նախկինում դատված չի եղել։
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում ամբաստանյալի խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխայի առկայությունը, իսկ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Ամբաստանյալներից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս` դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ վճռաբեկ դատարանը Կարեն Տիգրանի Հարությունյանի վերաբերյալ ՎԲ-201/07 քրեական գործով վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներ, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները` 2007 թվականի նոյեմբերի 30-ին կայացված որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
«4. (…) ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները։ Սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի բովանդակությունից։ Այն սահմանում է, որ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար։ Սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է, եթե հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվի այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար։
Պատիժ նշանակելու արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով։ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով։ Պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար։(…)»։
ՀՀ վճռաբեկ դատարանը Արարատ Ավագի Ավագյանի և Վահան Սերյոժայի Սահակյանի վերաբերյալ ԵԿԴ/0252/01/13 քրեական գործով 2014թ. հոկտեմբերի 31-ի որոշման մեջ արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումը.
«(…) նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և բնույթին (…)։
Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա։
(…)
Պատժի անհատականացման սկզբունքի բովանդակության հիմնական մասն է կազմում նաև հանցավորի անձը բնութագրող տվյալների գնահատումը, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս անձին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարող, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով։ Ընդ որում՝ անձի այն հատկանիշները, որոնք գտնվում են հանցակազմից դուրս, նշանակություն են ունենում դատարանի կողմից պատժի տեսակը և չափը որոշելիս։ Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշներ՝ գնահատվում են նրա սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկությունները՝ վարքագիծն ընտանիքում և կենցաղում, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, կրթությունը, առողջական վիճակը, տարիքը, ծառայությունը պետության և հասարակության առջև և այլն։ (…)»։
Հաշվի առնելով վերոհիշյալ նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ամբաստանյալներից յուրաքանչյուրի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրանց դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով ամբաստանյալներից յուրաքանչյուրի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հետ` ամբաստանյալներից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը գտնում է հետևյալը`
Ամբաստանյալ Արտուշ Դավթյանն իր կատարած, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով, քանի որ այդ պատիժն է անհրաժեշտ ու բավարար Ա. Դավթյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար։
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով։ (…)
4. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով։ Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին։ (…)»։
Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, Արտուշ Դավթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին մասնակիորեն գումարման է ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար նշանակվող պատիժը։
Դատարանը գտնում է նաև, որ իր նկատմամբ նշանակված պատիժն ամբաստանյալ Արտուշ Դավթյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն, պատժի կրումից նրան ազատելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել։
Ամբաստանյալ Լևոն Ակուլյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով, քանի որ այդ պատիժն է անհրաժեշտ ու բավարար Լ. Ակուլյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար։
Դատարանը գտնում է, որ իր նկատմամբ նշանակված պատիժն ամբաստանյալ Լևոն Ակուլյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն, պատժի կրումից նրան ազատելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել։
Ամբաստանյալ Ղազար Ասատրյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով։
Քննելով այդ պատիժը նրա կողմից կրելու հարցը` դատարանը գտնում է հետևյալը.
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը կալանքի, ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին։ (…)»
ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 2007թ. հունիսի 12-ի թիվ ՎԲ-124/07 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վկայակոչված հոդվածի կիրառումը հանցագործության տեսակի հետ կապված որևէ սահմանափակման չի ենթարկվում և դրա կիրառումը սահմանափակված չէ նաև հանցավոր արարքի վտանգավորության աստիճանով ու բնույթով, ինչպես նաև անձանց շրջանակով, որոնց նկատմամբ այն չի կարող կիրառվել։ ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ նշել է. «ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է։ Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները։ Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու»։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ` ԵՔՐԴ/0571/01/08 քրեական գործով 2009թ. հունիսի 2-ի թիվ որոշմամբ նշել է. «(…) 17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով ամրագրված՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու չափանիշները սպառիչ չեն։ Պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական հիմքերը բացահայտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում սահմանված իրավադրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում, համաձայն որի` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները։
Այլ կերպ` պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս իրավասու դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկի նաև պատժի՝ սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը։
Սոցիալական արդարությունը վերականգնելու և պատժի ենթարկված անձի ուղղվելու մասին կարող է վկայել հանցագործությունից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը, մասնավորապես՝ տուժողին պատճառած վնասը հարթելը կամ այն հարթելուն ուղղված ողջամիտ միջոցներ ձեռնարկելը։ (…)»
Հաշվի առնելով վերոհիշյալ նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները և այն հանգամանքները, որ Ղազար Ասատրյանը նախկինում դատված չի եղել, խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան երկու երեխա, ինչպես նաև հաշվի առնելով նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ղազար Ասատրյանի` հանրության համար վտանգավոր լինելու աստիճանը նվազել է և հնարավոր է հանգել հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով պատիժ կրելու։
Գործով քաղաքացիական հայց չի հարուցվել, գույքային վնասի հատուցման պահանջ չի ներկայացվել և ամբաստանյալների գույքի վրա կալանք չի դրվել։
Քննելով իրեղեն ապացույցների հարցը` դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի 2015թ. ապրիլի 2-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված ներքնազգեստը պետք է վերադարձնել տուժող Ս. Միքաելյանին, իսկ անձեռոցիկը պետք է ոչնչացնել։
Քննելով խափանման միջոցների հարցը` դատարանը գտնում է, որ` ամբաստանյալ Արտուշ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրված է ճիշտ և այն վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, քանի որ նրա` ազատության մեջ գտնվելու դեպքում, պատիժը կրելուց խուսափելու հավանականությունը բարձրանում է` ազատազրկման ձևով պատժի դատապարտվելու պատճառաբանությամբ։
Ամբաստանյալ Լևոն Ակուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է փոփոխել, որպես խափանման միջոց պետք է ընտրել կալանավորումը և Լևոն Ակուլյանին պետք է կալանավորել դատական նիստերի դահլիճում, քանի որ նրա` ազատազրկման ձևով պատժի դատապարտվելու պարագայում` քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց խուսափելու հավանականությունը բարձրանում է։
Ամբաստանյալ Ղազար Ասատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, քանի որ խափանման միջոցի այդ տեսակի պահանջները նրա կողմից խախտված լինելու վերաբերյալ տեղեկություններ դատարանին չեն ներկայացվել, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու պարագայում քրեական պատասխանատվությունից և պատժի կրումից նրա խուսափելու հավանականությունը նվազում է։
Քննելով դատական ծախսերի հարցը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արտուշ Դավթյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի որպես դատական ծախսեր բռնագանձման է ենթակա դատահոգեբանական փորձաքննության կատարման արժեք հանդիսացող բռնագանձել 70.074 /յոթանասուն հազար յոթանասունչորս/ ՀՀ դրամ գումարը։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ, 134-138-րդ, 168-169-րդ, 357-360-րդ, 364-365-րդ, 369-373-րդ հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
1. Ամբաստանյալ Արտուշ Սերգեյի Դավթյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում և դատապարտել`
ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ ամբաստանյալ Արտուշ Դավթյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 6 /վեց/ տարի ժամկետով։
Պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի կրման սկիզբը հաշվելով 2014թ. սեպտեմբերի 29-ից։
2. Ամբաստանյալ Լևոն Ռուբենի Ակուլյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով, պատժի կրման սկիզբը հաշվելով 2015թ. սեպտեմբերի 23-ից։
3. Ամբաստանյալ Ղազար Վանուշի Ասատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, ամբաստանյալ Ղազար Ասատրյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 4 /չորս/ տարի ժամկետով։ Ղազար Ասատրյանին պարտավորեցնել չփոխել մշտական բնակության վայրը` նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վրա։
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նախաքննության մարմնի 2015թ. ապրիլի 2-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված ներքնազգեստը վերադարձնել տուժող Ս. Միքաելյանին, իսկ անձեռոցիկը ոչնչացնել։
Ամբաստանյալ Արտուշ Դավթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Ամբաստանյալ Լևոն Ակուլյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել, խափանման միջոց ընտրել կալանավորումը և Լևոն Ակուլյանին կալանավորել դատական նիստերի դահլիճում։
Ամբաստանյալ Ղազար Ասատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Ամբաստանյալ Արտուշ Դավթյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 70.074 /յոթանասուն հազար յոթանասունչորս/ ՀՀ դրամ գումար` որպես դատական ծախս։
Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։
ԴԱՏԱՎՈՐ` Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵԿԴ/0116/01/15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈւՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«17» դեկտեմբերի 2015թ. ք.Երևան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան)
Նախագահող դատավոր
դատավորներ
դատական նիստերի քարտուղար
դատախազ
տուժող
պաշտպաններ
ամբաստանյալներ
Մ.Պապոյան
Մ.Արղամանյան
Տ.Սահակյան
Մ.Մելքոնյան
Տ.Պողոսյան
Ս.Միքայելյան
Վ.Գևորգյան
Ե.Սարգսյան
Ա.Դավթյան
Լ.Ակուլյան
ՀՀ վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննության առնելով ամբաստանյալներ Արտուշ Սերգեյի Դավթյանի (ծնված` 1983 թվականի փետրվարի 4-ին Երևան քաղաքում, ազգությամբ` հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, չամուսնացած, նախկինում` չդատապարտված, աշխատել է «Մեգաֆուդ» ՍՊ ընկերությունում` որպես առաքիչ, հաշվառված է Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 17-րդ շենքի 28-րդ բնակարանում) և Լևոն Ռուբիկի Ակուլյանի (ծնված` 1995 թվականի նոյեմբերի 30-ին Երևան քաղաքում, ազգությամբ` հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, չամուսնացած, նախկինում` չդատապարտված, աշխատում է «Մեգաֆուդ» ՍՊ ընկերությունում` որպես առաքիչ, հաշվառված է Երևան քաղաքի Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի 6-րդ շենքի 42-րդ բնակարանում) վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Առաջին ատյանի դատարան) 2015 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Արտուշ Սերգեյի Դավթյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի և ամբաստանյալ Լևոն Ռուբիկի Ակուլյանի վերաքննիչ բողոքները`
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
2014 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Գ.Մկրտչյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 12814114 քրեական գործը:
2014 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Գեղամյանի որոշմամբ թիվ 12814114 քրեական գործն ընդունվել է վարույթ:
2014 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Գեղամյանի որոշմամբ թիվ 12814114 քրեական գործով Արտուշ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138-րդ հոդվածի 1-ին մասով:
2014 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Գեղամյանի որոշմամբ թիվ 12814114 քրեական գործով Լևոն Ակուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
2014 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Գեղամյանի որոշմամբ թիվ 12814114 քրեական գործով Ղազար Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
2015 թվականի ապրիլի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Գեղամյանի որոշմամբ թիվ 12814114 քրեական գործով Վարդան Բադալյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չի իրականացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
2015 թվականի ապրիլի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Գեղամյանի որոշմամբ թիվ 12814114 քրեական գործով Արսեն Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չի իրականացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
2015 թվականի ապրիլի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Գեղամյանի որոշմամբ թիվ 12814114 քրեական գործով Գոհար Մակարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 38-138-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Մեղադրական եզրակացության համաձայն`
Արտուշ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, տեղեկանալով իր նշանած Սյուզաննա Միքայելյանի կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու և նշանադրության մատանին վերադարձնելու մտադրության մասին, իրենց փոխհարաբերությունները վերջնականապես պարզելու նպատակով հանդիպելու և զրուցելու պատրվակով 2014 թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 16:30-ի սահմաններում, վերջինին հրավիրել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան, ապա քայլելով գնացել են Հանրապետության հրապարակի մոտակայք, որտեղից իր գործընկերներ Ղազար Ասատրյանի և Լևոն Ակուլյանի հետ նախնական համաձայնությամբ Արսեն Բաղդասարյանի «Մերսեդես Ց180» մակնիշի 88RR688 հաշվառման պետհամարանիշի ավտոմեքենայով խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ Սյուզաննա Միքայելյանին առևանգել են, առանց նրա կամքը հաշվի առնելու տեղափոխել Գավառ քաղաք, այնուհետև` տեղափոխել են Արտուշ Դավթյանի` Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 17-րդ շենքի 28-րդ բնակարան, որտեղ նույն օրը` արդեն 2014 թվականի սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում, Արտուշ Դավթյանը Սյուզաննա Միքայելյանին բռնաբարել է` բռնության գործադրմամբ կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունեցել նրա հետ,
Լևոն Ակուլյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, նախնական համաձայնության գալով իր գործընկերներ Արտուշ Դավթյանի և Ղազար Ասատրյանի հետ, 2014 թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտից իր կողմից վարած, Արսեն Բաղդասարյանին պատկանող «Մերսեդես Ց180» մակնիշի 88RR688 հաշվառման պետհամարանիշի ավտոմեքենայով խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքով, Սյուզաննա Միքայելյանին առևանգել են, մասնավորապես` առանց նրա կամքը հաշվի առնելու տարել Գավառ քաղաք, այնուհետև` տեղափոխել են Արտուշ Դավթյանի` Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 17-րդ շենքի մոտ և Ղազար Ասատրյանի հետ ավտոմեքենայով հեռացել այնտեղից,
Ղազար Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, նախնական համաձայնության գալով իր գործընկերներ Արտուշ Դավթյանի և Լևոն Ակուլյանի հետ, 2014 թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտից Լևոն Ակուլյանի կողմից վարած, Արսեն Բաղդասարյանին պատկանող «Մերսեդես Ց180» մակնիշի 88RR688 հաշվառման պետհամարանիշի ավտոմեքենայով խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքով, Սյուզաննա Միքայելյանին առևանգել են, առանց նրա կամքը հաշվի առնելու տարել Գավառ քաղաք, այնուհետև` տեղափոխել են Արտուշ Դավթյանի` Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 17-րդ շենքի մոտ և Լևոն Ակուլյանի հետ ավտոմեքենայով հեռացել այնտեղից:
2015 թվականի մայիսի 5-ին Արտուշ Դավթյանի, Լևոն Ակուլյանի և Ղազար Ասատրյանի վերաբերյալ թիվ 12814114 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ քրեական գործին շնորհվել է ԵԿԴ/0116/01/15 համարը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0116/01/15 դատավճռի համաձայն` ամբաստանյալ Արտուշ Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգքրի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ամբաստանյալ Արտուշ Դավթյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2014 թվականի սեպտեմբերի 29-ից: Ամբաստանյալ Լևոն Ակուլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2015 թվականի սեպտեմբերի 23-ից: Ամբաստանյալ Ղազար Ասատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Ղազար Ասատրյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով: Ղազար Ասատրյանին պարտավորեցվել է չփոխել մշտական բնակության վայրը` նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վրա: Ամաստանյալ Արտուշ Դավթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ամբաստանյալ Լևոն Ակուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, փոփոխվել է, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և Լևոն Ակուլյանը կալանավորվել է դատական նիստերի դահլիճում: Ամբաստանյալ Ղազար Ասատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Արտուշ Դավթյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը վերը նշված դատավճիռը ստացել է 2015 թվականի հոկտեմբերի 14-ին:
2015 թվականի հոկտեմբերի 22-ին և 2015 թվականի նոյեմբերի 19-ին (վերջինը փոստային ծառայությանն է հանձնվել 2015 թվականի նոյեմբերի 16-ին) Վերաքննիչ դատարան են ստացվել ամբաստանյալ Լևոն Ակուլյանի և ամբաստանյալ Արտուշ Դավթյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի վերաքննիչ բողոքները` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0116/01/15 դատավճռի դեմ:
Վերաքննիչ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.
Ամբաստանյալ Արտուշ Դավթյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը խնդրել է բեկանել Արտուշ Սերգեյի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0116/01/15 դատավճիռը` ճանաչել և հռչակել Արտուշ Դավթյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան այդ մեղադրանքով արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Ներկայացված վերաքննիչ բողոքում, մասնավորապես նշված է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Արտուշ Դավթյանի նկատմամբ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և քրեադատավարական նորմերի խախտումներ` կայացված դատավճռում գործի փաuտական հանգամանքների մաuին շարադրված Առաջին ատյանի դատարանի հետևությունները չեն համապատաuխանում հետազոտված ապացույցներին, չի կիրառվել այն օրենքը, որը ենթակա էր կիրառման և կիրառվել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման, որոնք ազդել են գործով ճիշտ դատական ակտ կայացնելու վրա և նշված դատավճիռը բեկանելու հիմք են հանդիսանում: Բացի այդ, դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված, քանի որ Առաջին ատյանի դատարանը դատավճիռը կայացրել է` անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 358-րդ և 360-րդ հոդվածների դրույթները` անտեսելով դատական քննության ժամանակ հետազոտված և հաստատված փաստերն ու ապացույցները: Սույն քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, ելնելով քրեական գործի նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում հետազոտված ու հաստատված ապացույցներից, որոնցով հերքվել է Արտուշ Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով առաջադրված անհիմն, զուտ ենթադրությունների ու կասկածների վրա հիմնված ու կառուցված մեղադրանքը, այն, որ նշված հոդվածով Արտուշ Դավթյանի կողմից քրեորեն հետապնդելի արարք չի կատարվել, իրավացիորեն առաջադրված մեղադրանքում ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը, պետք է կայացներ արդարացման դատական ակտ` դրանով իսկ շտկելով արարքի իրավաբանական որակման` քրեական օրենքի սխալ կիրառման հարցում նախաքննական մարմնի կողմից թույլ տրված սխալը, ինչն այդպես էլ Առաջին ատյանի դատարանը չի արել: Նախ` ինչ վերաբերում է Սյուզաննա Միքայելյանի և Արտուշ Դավթյանի փոխհարաբերությունների վատացմանը, և նշանադրության մատանին ետ վերադարձնելուն, ապա դրա պատճառը հենց սկզբից էլ եղել է միայն այն իրողությունը, որ Արտուշ Դավթյանը խոստացել էր, որ ամուսնանալուց հետո իր ծնողները պետք է վաճառեն իրենց բնակարանը և իրենց համար առանձին բնակարան գնեն ու իրենք պետք է ապրեն այդ բնակարանում` առանձին: 2014 թվականի սեպտեմբերի 27-ին Արտուշ Դավթյանենց տանը հյուրընկալվելիս, երբ Սյուզաննա Միքայելյանի մայրը դրդել է դստերը մեկ անգամ ևս ճշտելու, թե արդյոք առանձին բնակարանում պետք է ապրեն, թե ոչ, Արտուշ Դավթյանը պատասխանել է. «այսօր դրա ժամանակը չէ», ինչն էլ դուր չի եկել տուժողի մորը, այդ պատճառով էլ Արտուշ Դավթյանենց տանից հեռանալուց հետո Սյուզաննա Միքայելյանը հեռախոսով խոսել է Արտուշ Դավթյանի հետ և հայտնել նշանադրության մատանին ետ տալու մասին: Առաջին ատյանի դատարանը, իհարկե որոշակի վերապահումներով, իր դատական ակտով հաստատված հանգամանք է համարել, որ ընկերություն անելու ընթացքում` իրենց ապագայի մասին զրույցների ժամանակ, երկուսով առանձին ապրելու ցանկություն են հայտնել, մինչդեռ տեղին է փաստել, որ այս ամբողջ խառնաշփոթի, Արտուշ Դավթյանի նկատմամբ հատկապես ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի պատճառը հենց տուժողի երազանք-բնակարանն է եղել, որպիսի հանգամանքը տուժողը հաստատել է դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 29-ին իր կողմից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տալուց անմիջապես հետո, երբ նրանից բացատրություն է վերցվել հետաքննիչ Թ.Մաթևոսյանի կողմից, որի ժամանակ իր ձեռքով գրել է. «նշանադրությունից հետո ես Արտուշին ասացի, եթե ուզում ես քո հետ ամուսնանամ, պետք է առանձին ապրենք»: Նշված փաստական հանգամանքը հաստատված է ինչպես Սյուզաննա Միքայելյանի նախաքննական, այնպես էլ Առաջին ատյանի դատարանում տված ուղղակի ցուցմունքներով: Մեղադրողը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքն Առաջին ատյանի դատարանում համապատասխան հարցադրումների միջոցով հիմնավորելու առումով շատ պասիվ է եղել, ինչը պայմանավորված է այն օբյեկտիվ գործոնով, որ իրականում այդ հոդվածով առաջադրված մեղադրանքը հաստատող ապացույցներ ձեռք չեն բերվել, ավելին` տուժողի կողմից հայտնված տեղեկություններով էլ հաստատված է, որ բռնաբարություն տեղի չի ունեցել: Այն, որ տուժող Սյուզաննա Միքայելյանն Արտուշ Դավթյանի բնակարան է գնացել իր ցանկությամբ, որ նրանց միջև սեռական հարաբերությունը տեղի է ունեցել փոխադարձ ցանկությամբ և համաձայնությամբ, որ բռնաբարություն տեղի չի ունեցել, ապա ադ փաստերը հաստատվել են նաև Առաջին ատյանի դատարանում տուժողի կողմից տրված ցուցմունքով և առաջադրված կոնկրետ հարցերին տրված կոնկրետ ու հստակ պատասխաններով: Այն, որ իրականում Արտուշ Դավթյանի և Սյուզաննա Միքայելյանի միջև տեղի է ունեցել սեռական հարաբերություն, դա անհերքելի փաստական հանգամանք է: Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանի խնդիրը պետք է լիներ հստակեցնել, թե արդյոք այդ սեռական հարաբերությունը եղել է բռնի ուժով, ֆիզիկական բռնության արդյունքում, թե դա եղել է փոխադարձ համաձայնությամբ, այնինչ գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցներն Առաջին ատյանի դատարանն այդ ուղղությամբ չի վերլուծել ու գնահատել: Մինչդեռ, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները վերլուծելով, կարելի է եզրահանգել, որ Սյուզաննա Միքայելյանը բազմիցս հնարավորություն է ունեցել օգնություն կանչելու, հնարավորություն է ունեցել ակտիվ դիմադրություն ցույց տալու, թույլ չտալու, որպեսզի սեռական ակտը տեղի ունենա, իհարկե, եթե նա հենց սկզբից էլ չի ցանկացել Արտուշ Դավթյանի հետ գնալ նրա տուն և ամուսնության նպատակով սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Այն, որ դա այդպես է եղել, դրա ակնհայտ ապացույցը նաև այն փաստական հանգամանքն է, որ Սյուզաննա Միքայելյանը նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով հաստատել է այն փաստը, որ իրականում, երբ տղաներն իրեն և Արտուշ Դավթյանին ավտոմեքենայով տարել ու իջեցրել են Արտուշ Դավթյանենց շենքի մուտքի մոտ ու հեռացել, դրանից հետո Արտուշ Դավթյանը գրկած իրեն երկու հարկ բարձրացրել է վերև` գիշերը ժամը 23:00-ից 24:00-ի սահմաններում: Այդ կապակցությամբ Առաջին ատյանի դատարանում առաջադրված հարցերին էլ պատասխանել է և նախաքննությամբ էլ է ասել, որ այդ պահին ինքը որևէ դիմադրություն ցույց չի տվել, չի դիմադրել, օգնություն չի կանչել և չի փորձել անել այնպես, որպեսզի Արտուշ Դավթյանը չկարողանա իրեն բարձրացնել վերև: Բացի այդ, ելնելով Սյուզաննա Միքայելյանի և Արտուշ Դավթյանի ֆիզիկական կառուցվածքներից, եթե տուժողը ցանկանար չնչին անգամ դիմադրություն ցույց տալ, ապա Արտուշ Դավթյանն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող նրան գրկել և բարձրացնել առաջին հարկից երկրորդ հարկ: Այս հանգամանքն ինքնին վկայում է այն մասին, որ նախապես Գավառ քաղաքից վերադառնալուց հետո արդեն նրանք խոսել էին, արդեն պայմանավորվել էին, արդեն գիտեին, թե ուր են գնում և ինչ նպատակով, հակառակ դեպքում, եթե մի փոքր ձայն, օգնության կանչ բարձրացներ, ապա այդ շքամուտքի բնակարաններից որևէ մեկը հաստատապես դուռը կբացեր: Սա նույնպես վկայում է այն մասին, որ իրականում Սյուզաննա Միքայելյանը և Արտուշ Դավթյանը մինչ Արտուշ Դավթյանենց շենքի մոտ հասնելը արդեն որոշել են, որ նրանք պետք է ապրեն որպես ամուսիններ` ունենալով սեռական հարաբերություն: Իսկ թե դրանից հետո ինչու է Սյուզաննա Միքայելյանը փորձել հայտարարությամբ հանդես գալ, որ նրան, իր կամքին հակառակ, Արտուշ Դավթյանը բռնաբարել է, ապա Սյուզաննա Միքայելյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներն ինքնին վկայում են այն մասին, որ դա նրա ծնողների պարտադրանքն է եղել, քանի որ Սյուզաննա Միքայելյանն իր նախաքննական ցուցմունքում իր ձեռքով արձանագրել է, որ եթե առավոտյան բնակարանում Արտուշ Դավթյանի եղբայրն իր վարքագծով իրեն պարկեշտ պահեր, ապա նա շատ հնարավոր է, որ որևէ այդպիսի դժգոհություն կամ բողոք չհայտներ և այսօր այսպիսի իրավիճակ չլիներ: Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանում հարցաքննվել են դատակոչված վկաներ, ամուսիններ Ա.Միքայելյանը և Ա.Սարգսյանը, նրանց որդին` Ա.Միքայելյանը և տուժողի մորաքրոջ աղջիկը` Նունե Մկրտչյանը, ովքեր որևէ տեղեկություն չունեն, թե սեռական հարաբերությունն ինչ հանգամանքներում և ինչպես է տեղի ունեցել: Այդ հանգամանքն անհերքելիորեն հաստատվել է դատական քննության ընթացքում: Սյուզաննա Միքայելյանի ծնողներն Առաջին ատյանի դատարանում առաջադրված հարցերին պատասխանել են, որ իրենց աղջկա սեռական հարաբերություն ունենալու, նրան բռնաբարելու կամ չբռնաբարելու, այդ հարցերի հետ կապված դստեր հետ զրույց չեն ունեցել և իրենց դուստրն իրենց ոչ մի բան չի հայտնել և իրենք չգիտեն, թե ինչպես է տեղի ունեցել այդ սեռական հարաբերությունը, միայն ոստիկանությունից իրենց դստեր կատարած հաղորդումից իմացել են, որ իրենց դստեր հետ Արտուշ Դավթյանը սեռական հարաբերություն է ունեցել` նրա կամքին հակառակ: Առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելիս պետք է անդարադարձ կատարեր տուժողի ընտանիքի անդամների ցուցմունքներին և իր դիրքորոշումը ներկայացներ, թե ինչու պետք է գործի ելքով շահագրգռված, մեղադրյալի նկատմամբ թշնամություն ունեցող տուժողի ցուցմունքները և նույն ձևով թշնամանք ունեցող, դրանցից ածանցվող, գործի ելքով շահագրգռված անձանց հակասական ցուցմունքները դրվեն մեղադրական դատավճռի հիմքում, այնուամենայնիվ Առաջին ատյանի դատարանը, առանց պատճառաբանելու և հիմնավորելու, դրանք գնահատել է որպես Արտուշ Դավթյանին առաջադրված մեղադրանքը հաստատող ապացույցներ: Առաջին ատյանի դատարանը, որպես Արտուշ Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը հաստատող ապացույց, նշել է 2014 թվականի դեկտեմբերի 3-ի դատահետքաբանական փորձաքննության թիվ 3239 եզրակացությունը, մինչդեռ այդ եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված Սյուզաննա Միքայելյանի կանացի բաճկոնի, սվիտերի, կրծկալի, անդրավարտիքի մակերեսների հետազոտությամբ, վերջինների վրա վնասվածքներ և հետքեր չեն հայտնաբերվել: Հարկ է նկատել, որ որևէ հետք կամ վնասվածք այդ հագուստների վրա չպետք է լիներ, որովհետև տուժողը նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում բազմիցս նշել է, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանում պնդել է, որ անդրավարտիքը հանելուն ինքը չի խոչնդոտել, չի դիմադրել, չի բռնել այն ու չի փորձել առարկել: Բնականաբար փոխադարձ ցանկության պարագայում էլ չէր կարող հագուստների վրա որևէ հետք կամ վնասվածքներ առաջանային: Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության թիվ 2908 եզրակացությանը, ապա այդ կապակցությամբ հարկ է փաստել, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատված է, որ տուժող Սյուզաննա Միքայելյանի սեռական օրգանների շրջանում բռնության հետքեր ու վնասվածքներ չեն հայտնաբերվել: Իսկ ինչ վերաբերվում է եզրակացության մեջ նշված արյունազեղումներին, ապա համաձայն եզրակացության մեջ արձանագրված, ըստ փորձաքննվողի խոսքերի. «Ննջասենյակում իր նշանածը` Արտուշը կծել է իր ձախ ուսի շրջանում, պառկեցրել է անկողնում, ձեռքերով բռնել է իր ազդրերից»: Նա նաև նշել է, որ Արտուշն իրեն չի հարվածել: Տեղին է փաստել, որ առկա մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումն ինքնին վկայում են այն մասին, որ Արտուշ Դավթյանի կողմից որևէ բռնություն չի գործադրվել Սյուզաննա Միքայելյանի նկատմամբ, որ նշված մարմնական վնասվածքները տրամաբանորեն կարող էին առաջանալ նրանց միջև այդ ժամանակ տեղի ունեցած փոխադարձ սիրային խաղի, վերաբերմունքի արդյունքում: Հատկանշական է նաև, որ վնասվածքներ հայտնաբերվել են միայն աջ ազդրի մակերեսին, սակայն ձախ ազդրի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, մինչդեռ տուժողը փորձագետներին հայտնել է, որ նշանածն իրեն պառկեցրել է անկողնու վրա և հարաբերության ժամանակ ձեռքերով բռնել իր ազդրերից: Նշվածը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ սեռական հարաբերությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ ու ցանկությամբ, այլապես բռնի, տուժողի կամքին հակառակ սեռական հարաբերության դեպքում վնասվածքները կլինեին այլ բնույթի, ավելի շատ և տեղակայված կլինեին մարմնի տարբեր մասերում` հատկապես սեռական օրգանի հատվածներում: Առաջին ատյանի դատարանը, որպես ապացույց, մատնանշել է դատահոգեբանական փորձաքննության 2014 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 14-3644 եզրակացությունը: Այս կապակցությամբ ուշագրավ է եզրակացության հետևյալ հատվածը. «փորձագիտական զրույցի ընթացքում, Սյուզաննա Միքայելյանը հայտնում էր իր կողմից տրված, քրեական գործի նյութերում առկա և վերը նշված տեղեկություններին նույնաբովանդակ տեղեկություններ: Ասել է, որ առավոտյան խիստ վիրավորվել է Արտուշ Դավթյանի եղբոր` իր հարազատների հասցեին արված վիրավորական խոսքերից: Նշում է նաև, որ եթե ներողություն խնդրեին իրենից, ինքը գուցե հաշտվեր և համաձայնվեր մնալ Արտուշ Դավթյանի հետ: Չի ժխտում, որ Արտուշ Դավթյանն իր բոլոր գործողություններն արել է Սյուզաննա Միքայելյանին իր կինը համարելով, և չի ցանկացել նրան նվաստացնել»: Բացի այդ, այդ նույն եզրակացությունից ուշագրավ է ևս մեկ այլ հանգամանք. «հոգեբանական փորձարարական հետազոտության արդյունքները» բաժնում փորձագետի կողմից նշվել է, որ. «ըստ Այզենկի անձնային հարցարանի, մեթոդիկայի արդյունքների, Սյուզաննա Միքայելյանը հուզականորեն կայուն է, այսինքն հակված չէ անհանգստության, կայուն է շրջապատող միջավայրի ազդակների նկատմամբ: Ըստ նույն մեթոդիկայի արդյունքների` Սյուզաննա Միքայելյանը հակված է տալ սոցիալապես ընդունելի պատասխաններ, ըստ բնավորության շեշտածության տիպերի ախտորոշության մեթոդիակյի, Լեոնհարդ շմիշեկ արդյունքների, Սյուզաննա Միքայելյանի մոտ հայտնաբերվել է բնավորության դեմոնստրատիվ հակվածություն: Այսինքն` Սյուզաննա Միքայելյանը հակված է տպավորություն թողնելու, իր հանդեպ հետաքրքրություն առաջացնելու շրջապատողների մոտ»: Ահա այս բոլոր փաստական հանգամանքները և փորձաքննության մի շարք հանգամանքներ հաշվի առնելով փորձագետները հայտնել են, որ. «հաշվի առնելով տուժողի անհատական առանձնահատկությունները, ինտելեկտուալ, անձնային զարգացման մակարդակը, հոգեվիճակը և հետազոտվող իրավիճակի բովանդակությունը, նա գտնվել է հոգեկան լարված վիճակում, ինչն էկանորեն նվազեցրել է նրա դիմադրություն ցույց տալու կարողությունը, բայց դա չի զրկել նրան` դիմադրություն ցույց տալու կարողությունից»: Այս փաստական հանգամանքները մեկ անգամ ևս վկայում են այն մասին, որ իրականում, եթե սեռական հարաբերությունները տեղի են ունեցել տուժողի` Սյուզաննա Միքայելյանի կամքին հակառակ ու եթե նա ցանկանար դիմադրություն ցույց տալ, ապա կարող էր և այդ դիմադրությունը ցույց կտար, մինչդեռ ինքն իր ցուցմունքներով, ինչպես նաև փորձաքննության ժամանակ, իր ծնողների ներկայությամբ, հաստատել է, որ ինքը որևէ դիմադրություն ցույց չի տվել, միայն ասել է, որ ցավում է, միայն փորձել է սկզբնական շրջանում իրենից ետ հրել Արտուշ Դավթյանին, սակայն դրանից հետո մի քանի անգամ տեղի են ունեցել սեռական ակտերը: Այս ապացույցը ևս Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել: Ինչ վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 22-ին քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությանը, ապա թեև այն բացարձակապես որևէ կապ չունի ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով Արտուշ Դավթյանին առաջադրված մեղադրանքի հետ, այնուամենայնիվ որպես դատավճռում նշված ապացույց, այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ այն անթույլատրելի ապացույց է: Իսկ ինչ վերաբերում է դատավճռում նշված Առաջին ատյանի դատարանի հետևություններին, ապա դրանք չեն բխում քրեական գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներից, մասնավորապես` Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի պահանջը և 127-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը: Դատական ակտից ակնհայտ երևում է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները չեն գնահատվել գործի օրինական հիմնավորման և արդարացի լուծման, ձեռք բերված ապացույցների բազմակողմանի վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու, ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, որի արդյունքում Արտուշ Դավթյանի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Այսպիսով` հիմնվելով նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված, դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից և ինչպես կատարված նախաքննությամբ, այնպես էլ մեղադրող կողմի ներկայացրած և Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներով չի ապացուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով Արտուշ Դավթյանին առաջադրված մեղադրանքը: Ինչպես նախաքննության սկզբից, այնպես էլ հետագայում, արարքին տրվել է ոչ ճիշտ իրավաբանական գնահատական, նրա նկատմամբ ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը` կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասը, որը ենթակա չէր կիրառման: Քրեական գործի դատաքննությամբ ձեռք չի բերվել և Առաջին ատյանի դատարանում չի հետազոտվել գեթ մեկ ապացույց, որով հաստատվի Արտուշ Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը: Քրեական գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները բավարար էին, որպեսզի Առաջին ատյանի դատարանը նրա արարքին ճիշտ իրավաբանական գնահատական տար և հռչակեր նրա անմեղությունը, ինչը սակայն Առաջին ատյանի դատարանը չի արել: Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատավարական կամ նյութական իրավունքի խախտումները կարող են առաջացնել և առաջացրել են ամբաստանյալ Արտուշ Դավթյանի համար ծանր հետևանքներ, քանի որ նա փաստորեն դատապարտվել է անհիմն ձևով:
Ամբաստանյալ Լևոն Ակուլյանը խնդրել է բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0116/01/15 դատավճիռը` իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված պատիժը` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը, պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Ներկայացված վերաքննիչ բողոքում, մասնավորապես նշված է, որ Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կայացրած թիվ ԵԿԴ/0116/01/15 դատավճռով իր նկատմամբ թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես` Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռն օրինական չէ, քանի որ այն կայացվել է քրեական գործը լուծելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի պահանջների խախտմամբ: Առաջին ատյանի դատարանն իր նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելուց հետո իր անձը բնութագրող, ինչպես նաև իր պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների գնահատմամբ պարտավոր էր պատճառաբանել, որ ինքը պետք է կրի նշանակված պատիժը և որ առանց այն փաստացի կրելու դրա նպատակներին հասնելու հնարավորությունն իր պարագայում բացակայում է, սակայն Առաջին ատյանի դատարանի դատավճռում նշված հարցի վերաբերյալ որևէ պատճառաբանություն նշված չէ, Առաջին ատյանի դատարանը որևէ կերպ չի փորձել հիմնավորել, թե ինչու ինքը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը կամ ինչու առանց նշանակված պատիժը փաստացի կրելու իր պարագայում հնարավոր չէ հասնել դրա նպատակների իրականացմանը: Առաջին ատյանի դատարանը նշել է, որ. «Դատարանը գտնում է, որ իր նկատմամբ նշանակված պատիժն ամբաստանյալ Լևոն Ակուլյանը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն, պատժի կրումից նրան ազատելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել»: Ակնհայտ է, որ Առաջին ատյանի դատարանի այս նախադասությունը չի կարող իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու բավարար և ողջամիտ պատճառաբանություն համարվել, հետևաբար` այս կարևորագույն հարցի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը չի կարող նաև համարվել պատճառաբանված: Այսինքն` Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ և 360-րդ հոդվածների պահանջները, ինչն էլ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու հիմք է: Առաջին ատյանի դատարանն իր նկատմամբ նաև խտրական վերաբերմունք է դրսևորել, մասնավորապես` սույն քրեական գործով նույնպես ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղավոր ճանաչված մյուս ամբաստանյալ Ղազար Ասատրյանին, ում առաջադրված մեղադրանքը բառացի և տառացի համապատասխանում է իրեն առաջադրված մեղադրանքին, այսինքն` իրենք կատարել են նույն արարքը, նույնպես դատապարտել է 4 տարի ժամկետով ազատազրկման, որից հետո իրավացիորեն եկել է այն հետևության, որ ամբաստանյալ Ղազար Ասատրյանի` հանրության համար վտանգավոր լինելու աստիճանը նվազել է և հնարավոր է հանգել հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով պատիժ կրելու: Միակ տարբերությունը, որն իր և Ղազար Ասատրյանի միջև Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, դա այն է, որ ինքը երեխաներ չունի, որպիսի հանգամանքն այդքան էլ էական չէ անձի` հանրության համար վտանգավորության աստիճանը նվազելու վերաբերյալ եզրահանգում կատարելու համար: Անձի և նրա կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը նվազելու, ինչպես նաև նրա ուղղվելու հանգամանքի մասին առավելապես կարող է վկայել հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը: Քննարկման ենթակա այս հանգամանքների վերաբերյալ Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում իր մասով որևէ վերլուծություն չի կատարել, որևէ գնահատականի չի արժանացրել հանցանքը կատարելուց հետո իր դրսևորած վարքագիծը, այն, որ դատաքննության հենց սկզբնական փուլում ինքն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար և տվել է խոստովանական ցուցմունքներ, ինչով էլ նպաստել է հանցագործության բացահայտմանը, որպիսի հանգամանքներն իրոք վկայում են այն մասին, որ ինքն արդեն իսկ ուղղվել է, սակայն Առաջին ատյանի դատարանն անտեսելով վերը նշվածը, իր նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարությունը որոշելիս հաշվի չի առել, որ ինքը երիտասարդ է` 20 տարեկան, և նոր է հասուն կյանք մտնում, որ նախկինում դատապարտված և որևէ կերպ արատավորված չի եղել, որ չնայած երիտասարդ տարիքին, ունի մշտական աշխատանք, որով վաստակած գումարով հոգում է ընտանիքի նյութական կարիքները, քանի որ իր ծնողները չեն աշխատում: Բացի այդ, ինքն ունի նաև առողջական խնդիրներ, ինչպես նաև բնակության և աշխատանքի վայրերից բնութագրվում է դրականորեն: Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել նաև այն, որ ինքը տուժողի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրել, որ նրան Գավառ տանելուց հետո, նույն օրը` ժամեր անց, նորից ետ են տարել Երևան: Ի վերջո, այդ հանցավոր արարքը կատարելիս ինքը որևէ շահ չի հետապնդել, ուղղակի կարծել է, որ Սյուզաննա Միքայելյանի ծնողներն են դեմ, որ նա ամուսնանա Արտուշ Դավթյանի հետ, ուստի իր կարծիքով, այդ կերպ ընդամենը նպաստել է, որ նրանք ամուսնանան և միասին երջանիկ լինեն: Այսպիսով` վերը նշված օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծությունը, որոնք բնութագրում են իր անձը և կատարած արարքը, վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին, այսինքն` դրանք համոզվածություն են առաջացնում առանց իրական պատիժ կրելու իր ուղղվելու հնարավորության մասին, իսկ հանցագործության կատարումից առաջ և հետո, դատաքննության ընթացքում դրսևորած իր վարքագիծը և դրական բնութագիրն էլ առավել ևս վկայում են այն մասին, որ ինքն արդեն իսկ ուղղվել և վերադաստիարակվել է: Առաջին ատյանի դատարանի կողմից իր նկատմամբ չի կիրառվել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, ինչը ևս ազդել է գործի ելքի և ճիշտ որոշում կայացնելու վրա:
Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները.
Առաջին ատյանի դատարանում հետազոտվել են հետևյալ ապացույցները.
- ամբաստանյալ Արտուշ Դավթյանի դատական քննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` ամբաստանյալ Արտուշ Դավթյանը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն հարցերին պատասխանելով` հայտնել է, որ այդ օրն ինքը զանգահարել է Ղազարին և կանչել իրենց տուն: Երբ Ղազարն այցելել է իրենց տուն, նրա հետ խոսելուց հետո նոր ասել է, որ գնալու են Սևան: Մինչ այդ նրանք չեն իմացել, որ իրենք գնալու են Սևան: Ինքը Սյուզաննա Միքայելյանի կամքին հակառակ նրան ավտոմեքենան չի նստեցրել: Վերջինը նստել է ավտոմեքենայի մեջ, որ իրենց հարաբերությունները պարզեն, ինքն էլ ասել է, որ գնան մի տեղ պարզեն: Ինքը և Սյուզաննան եղել են «Սեգաֆրեդո» սրճարանում, որտեղ նրան հարցրել է, թե ինչից է նեղվում, իսկ նա պատասխանել է, որ ցանկանում է առանձին ապրել: Ի պատասխան դրա` ինքը նրան հայտնել է, որ իրենք առանձին են ապրելու: Սյուզաննային հայրական տուն տանելու առաջարկ չի եղել: Մինչև ավտոմեքենան նստելը` Սյուզաննան տեղյակ է եղել, որ միասին գնալու են Երևան քաղաքից դուրս: Սրճարանում ինքն ասել է, թե ընտանիքի անդամներն ինչ կապ ունեն, եթե պիտի խառնեն, ավելի լավ է գնալ և առանձին ապրել: Դեպքին նախորդող օրն ինքը զանգահարել է Սյուզաննային, սակայն նրա հեռախոսն անջատված է եղել: Ինքը չի իմացել, թե Սյուզաննան ինչից է նեղված: Միմյանց հետ շփվել են կարճ հաղորդագրություններով: Սյուզաննան հայտնել է, որ չի ցանկանում շարունակել հարաբերությունները, ցանկանում է նշանադրության մատանին ետ տալ: Ինքն էլ ցանկացել է Սյուզաննայից իմանալ դրա պատճառը և համաձայնվել են հանդիպել: Ինքն ասել է ոչ մեկին չասել այդ մասին: Իրենք պայմանավորվել են հաջորդ օրը հանդիպել և զրուցել: Ինքն էլ է ասել, որ հոգնել է այդ ամենից, վարձով ապրելու, առանձին ապրելու մասին խոսակցություններից: Ասել է նաև, որ եթե այդպես շարունակվի, ավելի լավ է խզեն հարաբերությունները: Հետո ինքն ու Սյուզաննան խոսել և հասկացել են միմյանց: Իրենք չեն պայմանավորվել, որ հանդիպման ժամանակ Սյուզաննան պետք է մատանին վերադարձնի: Եթե պայմանավորված լինեին, ապա մատանին կհաներ և կտար: Սրճարանից դուրս գալուց հետո մոտեցել են տղաներին, նստել ավտոմեքենան և ուղևորվել: Ճանապարհին որոշել են գնալ Սևան քաղաք, որից հետո որոշել են վերադառնալ: Սյուզաննան ճանապարհին ասել է, որ պետք չէ նման բան անել, առաջարկել է գնալ իրենց տուն և խոսել: Վախենալով, որ Սյուզաննային կկորցնի` ինքը նրան տուն չի տարել: Սյուզաննան պահի տակ «չեմ ու չում» է արել և վերջ: Նրա հեռախոսը ոչ ոք չի վերցրել: Նա իր հոր հետ է խոսել, իսկ հեռախոսներն անջատված չեն եղել: Ինքը չգիտի, թե ինչպես է Սյուզաննայի հեռախոսն անջատվել: Սյուզաննան ավարտել է հեռախոսազրույցը, որից հետո ինքը նրան ասել է. «տուր հեռախոսը դնեմ ստեղ», այնուհետև` վերցրել է այն: Ինքը խոսել է Սյուզաննայի հոր հետ: Վերջինը հարցրել է, թե որտեղ են, իսկ ինքն նրան պատասխանել է, որ միասին են: Նա ասել է. «դե շուտ եկեք» և վերջ: Ինքը չի լսել, թե Ղազարն ինչ է խոսել Սյուզաննայի հոր հետ: Ժամը 24:00-ի կողմերը գնացել են իրենց տուն, որտեղ եղել են իր մայրն ու եղբայրը: Իր մայրը հարցրել է. «սոված եք, հաց դնեմ ուտեք», սակայն Սյուզաննան պատասխանել է, որ ոչ: Այնուհետև` իր մայրը և եղբայրը գնացել են տանից ու այդ գիշեր չեն վերադարձել: Տան հեռախոսը ոչ ոք չի անջատել, այն միացված է եղել, իսկ տան դուռը ինքն է փակել ներսից: Նախաքննության ընթացքում ցուցմունքներ տալիս ինքը մի բան կարող է սխալ գրած լինել, քանի որ լարված օրեր են եղել: Ոստիկանություն գնացել են առավոտյան, քանի որ ինքն այդպես է ճիշտ գտել: Իրենց տանը ինքը Սյուզաննայի նկատմամբ բռնություն չի գործադրել: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված` Սյուզաննայի մարմնի վրա առկա բռնության հետքերը, հնարավոր է առաջացել են առավոտյան: Սյուզաննայի նկատմամբ բռնություն չի կիրառվել, կարող է փաթաթվել է և մի քիչ կոպիտ է ստացվել ու այդ պատճառով կապտել է: Ազդրերի շրջանի կապույտները հնարավոր է, որ հարաբերության ժամանակ բռնելիս առաջացած լինեն: Ավտոմեքենայի մեջ ինքը կատակով ասել է, որ փախցնում է նրան, իսկ նրա համար էլ կարծես միևնույն է եղել: Իր ընտանիքի անդամներն իր մտադրության մասին նախապես չեն իմացել: Իր մայրն իմացել է այդ մասին միայն տուն գնալուց հետո: Առավոտյան ինքը Սյուզաննայի հետ խոսել է սոցիալական ցանցով: Դեպքից շուրջ երկու օր առաջ` 2014 թվականի սեպտեմբերի 26-ին կամ 27-ին, Սյուզաննան և նրա ընտանիքի անդամները եղել են իրենց տանը: Այդ երեկո Սյուզաննան զանգահարել և ասել է, որ ցանկանում է նշանը ետ վերադարձնել: Սյուզաննան ստում է, երբ ասում է, թե իբրև իրենց միջև սեռական հարաբերությունը տեղի է ունեցել նրա նկատմամբ բռնության կիրառմամբ, քանի որ այդ հարաբերությունը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ,
- ամբաստանյալ Արտուշ Դավթյանի նախնական քննության ընթացքում, որպես կասկածյալ, տված ցուցմունքը, համաձայն որի` վերջինը ցուցմունք է տվել այն մասին, որ մինչ Սյուզաննայի ավտոմեքենա նստելը` ինքը նրան չի հայտնել առևանգման մասին: Ավտոմեքենա նստելուց հետո, երբ ինքն այդ մասին հայտնել է Սյուզաննային, նա համառել է` ասելով, որ իրեն տուն տանի, իսկ հետո հանդարտվել: Ինքը Սյուզաննայի ուսն ու դաստակը կծել է ավտոմեքենայի մեջ գտնվելու ժամանակ, քանի որ վերջինն իրեն ձեռքերով հարվածելիս է եղել: Այնուհետև` վերադառնալով տուն, ինքն ուրախությունից գրկել է Սյուզաննային և բարձրացրել իր բնակարան: Այդտեղ Սյուզաննան զրուցել է իր մոր հետ, իսկ երբ մայրը հեռացել է, ինքը բռնել է նրա ձեռքից ու տարել ննջասենյակ, որտեղ չնայած սկզբում Սյուզաննան չի ցանկացել հանել տաբատը, հրել է իրեն, խնդրել սեռական հարաբերություն չունենալ իր հետ, սակայն դրանից հետո նրա կամքով ինքը չորս անգամ սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ,
- ամբաստանյալ Արտուշ Դավթյանի նախնական քննության ընթացքում, որպես մեղադրյալ, տված ցուցմունքը, համաձայն որի` վերջինը ցուցմունք է տվել այն մասին, շուրջ մեկ տարի ընկերություն անելուց հետո, 2014 թվականի սեպտեմբերի 21-ին նշանադրվել է Սյուզաննա Միքաելյանի հետ: 2014 թվականի սեպտեմբերի 28-ին Երևան քաղաքի Ամիրյան փողոցի վրա գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանում մոտ 30 րոպե իրենց հարաբերությունները պարզելու շուրջ զրուցել է Սյուզաննայի հետ, որից հետո դուրս գալով սրճարանից` իր առաջարկով գնացել են Հանրապետության հրապարակ, որտեղ հանդիպել են Լևոն Ակուլյանին և Ղազար Ասատրյանին ու վերջինին տվել նրա խնդրած գումարը: Քանի որ այդ ժամանակ անձրև է տեղացել, ինքը Սյուզաննային առաջարկել է նստել ավտոմեքենան, դրանով շրջել` զրույցը շարունակելու և իրենց հարցերը պարզելու համար: Զրույցի ընթացքում ինքն ու Սյուզաննան որոշել են, որ պետք է միասին ապրեն ու ընտանիք կազմեն` որպես միակ պայման նշելով առանձին ապրելը: Այնուհետև` ավտոմեքենայով հասել են մինչև Գավառ քաղաք, որի ընթացքում Սյուզաննան ավտոմեքենայից չի իջել, ինչպես նաև Գավառում մնալու առաջարկություն նրան չի արվել: Ղազարը և Լևոնը Սյուզաննայի նկատմամբ բռնություն չեն գործադրել և դրա առիթը չի եղել: Գավառ քաղաք գնալն ու գալը որևէ կոնկրետ նպատակ չի հետապնդել, իրենք պարզապես ցանկացել են այդ ընթացքում զրուցել և հասկանալ միմյանց: Գավառից վերադառնալով Երևան` հասել են իրենց տան բակ: Ինքն ուրախանալով, որպես հարսնացուի` ձեռքերով գրկել է Սյուզաննային և բարձրացրել իր բնակարան, որտեղ գտնվել է իր մայրը: Բնակարանում գտնվելու ընթացքում փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ մերկացել են, պառկել անկողնուն, որոշ ժամանակ ունեցել փոխադարձ սիրային վերաբերմունք և երբ հասունացել է պահը, փոխադարձ կամքով չորս անգամ ունեցել են սեռական հարաբերություններ, որոնց ժամանակ Սյուզաննան չի գոռացել, չի ընդդիմացել և դրա առիթն էլ չի եղել,
- ամբաստանյալ Լևոն Ակուլյանի դատական քննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` վերջինն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 14:00-15:00-ի սահմաններում, Ղազարը զանգահարել է իրեն, հարցրել է, թե ինչ պլաններ ունի, ինչ որ գործ ունի անելու, թե ոչ: Ինքը նրան պաասխանել է, որ ոչ մի բան չունի անելու, իսկ նա իրեն ասել է, որ կարող է գնան քաղաքից դուրս: Այդ ժամանակ ինքը գտնվել է իր բնակության վայրում: Դրանից հետո իրեն զանգահարել է Արտուշը և ասել, որ ուզում են գնալ քաղաքից դուրս և կանչել է իրեն: Ինքն ուղևորվել է Արտուշենց տուն: Բակում Ղազարն ու Արտուշը մոտեցել են, Ղազարն ավտոմեքենայի բանալիները տվել է իրեն: Նստելով ղեկին` ինքը հարցրել է, թե ուր են գնում, իսկ Արտուշն ասել է, որ ինչ-որ անախորժ բան է ստացվել, Սյուզաննան զանգահարել և ասել է, որ ցանկանում է մատանին ետ վերադարձնել: Երբ ինքը հարցրել է, թե ինչի համար, նա ասել է, որ նախորդ օրն ինչ-որ իր հայրը վատ է զգացել, պառկել է, այդ պատճառով առավոտյան Սյուզաննան զանգահարել և ասել է, որ ցանկանում է մատանին հետ տալ: Դրանից հետո Արտուշն իրեն խնդրել է հեռախոսը գրավադրել: Իրենք գնացել են Ծերեթելի փողոցում գտնվող գրավատուն, որտեղ հեռախոսը գրավ են դրել և քանի որ Ղազարի ավտոմեքենան բենզինով է աշխատել, որոշել են Արսենի ավտոմեքենայով ուղևորվել: Գնացել են Արսենենց բակ, Ղազարի ավտոմեքենան թողել են, Արսենինը` վերցրել: Արտուշն ասել է, որ Սյուզաննան աշխատանքն ավարտում է ժամը 18:00-ին: Արտուշը և Սյուզաննան որոշել են գնալ իրար հետ առանձին ապրել, որովհետև Արտուշի կարծիքով այդ ամեն ինչի մեղավորն իր ծնողներն են եղել: Իրենք գնացել են և Արտուշին իջեցրել քաղաքապետարանի մոտ, քանի որ Սյուզաննան աշխատել է «Վիվասելլ ՄՏՍ» ՓԲ ընկերությունում: Դրանից հետո ասել է, որ իրենք զրուցելու բան ունեն, խոսեն վերջացնեն, կզանգահարեն, որպեսզի իրենք գնան նրանց հետևից: Իրենք սպասել են Արտուշի զանգին: Արտուշը զանգահարել և ասել է, որ նրանք Ամիրյան փողոցի «Սեգաֆրեդո» սրճարանում են և հարցրել, թե իրենք կարող են գնալ: Իրենք գնացել են Հանրապետության հրապարակի վրա գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ: Այդտեղ են գնացել Սյուզաննան ու Արտուշը: Նրանք նորմալ քայլելիս են եղել` առանց խուճապի: Արտուշն իրեն ծանոթացրել է Սյուզաննայի հետ, քանի որ ինքն առաջին անգամ է տեսել նրան: Մինչ այդ ինքը շատ է լսել նրա մասին, սակայն չի տեսել: Այդպես, առանց մի խոսք ասելու, քայլել են դեպի ավտոմեքենան: Նրանք նստել են ավտոմեքենայի սրահի ետնամասում, Ղազարն իր կողքը, իսկ ինքը` ղեկին: Երբ նստել են ավտոմեքենան, ինքը հարցրել է ուր գնան, իսկ Արտուշն էլ ասել է, որ գնում են, ինքն էլ վարել է Սևանի կողմ: Այդտեղից բարձրացել են դեպի Հերացու փողոց: Ճիշտ է Սյուզաննան մի քիչ խուճապի է մատնվել` ասելով, որ իրեն տուն տանեն, ինքը չի ուզում, սակայն իր կարծիքով դա ձևական բնույթ է կրել, որովհետև այդ ամեն ինչը տևել է հինգ րոպե, իսկ դրանից հետո Սյուզաննան շատ հանգիստ է եղել, նույնիսկ այնքան հանգիստ, որ Արտուշի հետ փաթաթվել են միմյանց: Չարենցավանի ճանապարհը բարձրացել, կանգնել են: Բարձ են տվել նրանց և Սյուզաննան գլուխը դրել է այդ բարձի վրա, ամբողջ ճանապարհը նա նորմալ նստած է եղել: Երբ հասել են Սևանի կողմ, անձրև է եղել, Ղազարի ընկերն էլ Գավառում բնակվելիս է եղել, ուստի իրենք որոշել են գնալ Գավառ: Հասնելով այդտեղ` հանդիպել են Ղազարի ընկեր Վարդանին, ում Ղազարը մինչ այդ զանգահարել է: Դա եղել է Գավառի հրապարակում` Վարդանի աշխատանքի վայրի մոտ: Արտուշն ասել է, որ իրենք ուզում են այդտեղ մնալ, սակայն Վարդանն ասել է, որ այստեղ մնալու տեղ չկա, կարող են գնալ իր տուն, սուրճ կխմեն և կմտածեն, թե ինչ կարելի է անել: Դրանից հետո Սյուզաննայի հայրը` Աբգարը, զանգահարել է Ղազարին: Արտուշն ասել է, որ չասի, թե որտեղ են, որ իրար հետ են, Ղազարն էլ ասել է, որ ինքը Գյումրիի ճանապարհին է: Դրանից հետո տեսնելով, որ հայրն անհանգստանում է, Ղազարը Սյուզաննային ասել է, որ զանգի հորը, քանի որ նա անհանգստանում է: Սյուզաննան էլ իր հեռախոսով զանգել է Աբգարին, խոսել նրա հետ և ասել, որ ամեն ինչ նորմալ է, նա Արտուշի հետ է: Դրանից հետո Աբգարը մի անգամ էլ զանգել և ասել է, որ եթե նրա աղջկան չտանեն, ապա նա գնալու է ոստիկանություն և ասի, որ նրա աղջկան առևանգել են: Հետո Արտուշի հետ որոշել են հետ գնալ դեպի քաղաքի կողմ: Գավառից դուրս գալիս ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է ավտոմեքենան, ինքն իջել է ավտոմեքենայից, հարցրել, թե ինչի համար է կանգնեցրել: Նա ասել է, որ ամրագոտու: Ինքն ասել է, որ գիտի, որ դրա համար չեն կանգնեցրել: Ոստիկանը եկել, ավտոմեքենայի դիմացի աջ կողմի դուռը բացել, ավտոմեքենայի տեխնիկական զննության կտրոնն է նայել: Այդ ժամանակ Արտուշն ու Սյուզաննան ավտոմեքենայի մեջ են եղել: Ոստիկանը նայել է և ասել. «Ձեզ բարի ճանապարհ»: Ինքն ավտոմեքենայի տեխնիկական անձանգիրն ու վարորդական իրավունքի վկայականը վերցրել է ու շարժվել դեպի Երևան: Ամբողջ ճանապարհին անձրև է տեղացել: Երբ հասել են «Շանգրիլա»-ի մոտ, ոստիկանությունից Արտուշին զանգել են և ասել. «ներկայացեք բաժին»: Այդ ժամանակ Ղազարը հարցրել է Սյուզաննային, թե ուր է ուզում նրան տանեն, իսկ նա էլ պատասխանել է` Արտուշենց տուն: Արտուշին էլ հարցրել են, թե ուր է ուզում գնալ, իսկ նա ասել է` իրենց տուն: Իրենք էլ «Շանգրիլա»-ի մոտից գնացել են Արտուշենց բակ: Այնտեղ գտնվել է Արսենը, ումից վերցրել են ավտոմեքենան, Արտուշն ու Սյուզաննան իջել են ավտոմեքենայից` առանց որևէ բան ասելու և բարձրացել տուն: Դրանից հետո իրենք Ղազարի ավտոմեքենան վերցրել են, իսկ Արսենի ավտոմեքենան վերադարձրել: Դրանից հետո ինքը տաքսի ավտոմեքենայով գնացել է տուն: Երբ Արտուշը դեպքից առաջ զանգահարել է իրեն, առևանգելու վերաբերյալ ոչ մի բան չի ասել, ուղղակի ասել է, որ ուզում են իրար հետ լինել, որովհետև իրար սիրում են, տարի ու կես է` ընկերություն են անում: Իրենք պետք է Արտուշին ու Սյուզաննային տանեին ինչ-որ հյուրանոցատիպ տեղ և իրենք ետ գնային: Իր, Ղազարի, Արտուշի կողմից ավտոմեքենա նստելու համար որևէ առաջարկություն չի արվել Սյուզաննային: Ավտոմեքենայի մեջ նրան ոչ ոք չի պահել: Իրենք ճանապարհին կանգնել են և Սյուզաննան եթե ցանկանար, ապա կարող էր իջնել ավտոմեքենայից: Սյուզաննան միայն Հերացի փողոցում է ասել, որ իրենք նրան տուն տանեն, դա մոտ 5 րոպե է տևել: Սյուզաննայի և Արտուշի միջև եղել են նորմալ փոխհարաբերություններ: Եթե այդպես չլիներ, ապա նրանք չէին փաթաթվի իրար, չէին համբուրվի, իրենցից բարձ չէին խնդրի: Այդ ամենից իրենք եզրակացրել են, որ ամեն ինչ նորմալ է, նրանք միմյանց սիրում են: Ինքը վատ բան չի նկատել, որովհետև մի տարի ընկերություն են արել, վերջին մի շաբաթն էլ նշանված են եղել: Ինքն ու Արտուշը միասին են աշխատել: Ամեն օր` ժամը 17։30-ի սահմաններում, Արտուշը Սյուզաննային տուն է տարել: Եթե Սյուզաննան տեղ է ունեցել գնալու, ապա Արտուշն է նրան տարել: Սյուզաննան իրենց խնդրել է նրան տուն տանել միայն այն պատճառով, որ նրա հայրն անհանգստացել է, քանի որ Սյուզաննայի հայրը զանգահարել և ասել է, որ եթե նրա աղջկան տուն չտանեն, ապա նա հաղորդում կտա, որ աղջկան առևանգել են: Երբ որ «Շանգրիլա»-ի մոտ են եղել, ոստիկանությունից զանգահարել են Արտուշին, իսկ վերջինն իրենց ասել է, որ ոստիկանությունից ասել են ներկայանալ այնտեղ: Հաջորդ օրը` 2014 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ ինքն աշխատանքի է եղել, առավոտյան զանգահարել է Արտուշին: Նա ասել է, որ ամեն ինչ նորմալ է, իրար հետ են մնացել, գնում են ոստիկանություն ու վերջ: Այդ օրն Արտուշն աշխատանքի չի գնացել: Նա ասել է, եթե ոստիկանությունում շուտ վերջացնեն` կգնա,
- ամբաստանյալ Լևոն Ակուլյանի նախնական քննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Լևոն Ակուլյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսից աշխատում է «Մեգաֆուդ» ՍՊ ընկերությունում` որպես առաքիչի օգնական, որտեղ աշխատում են նաև Ղազար Ասատրյանն ու Արտուշ Դավթյանը, ում հետ ինքն ունի նորմալ հարաբերություններ: 2014 թվականի սեպտեմբերի 28-ին ինքը գտնվել է Էրեբունու փոքր օդանավակայանի մոտակայքում բնակվող իր մեկ այլ գործընկեր Արսեն Բաղդասարյանի տան մոտ` վերջինին տեսակցելու նպատակով: Այդ ժամանակ իրեն է զանգահարել Ղազարը և ավտոմեքենայի համար մարտկոց գնելու նպատակով խնդրել 10.000 ՀՀ դրամ, իսկ ինքը պատասխանել է, որ իր մոտ գումար չկա: Այնուհետև` մոտ 5 րոպե անց կրկին զանգահարել է Ղազարը և ասել, որ Արտուշի մոտ գումար կա, վերջինը գտնվում է Հանրապետության հրապարակի մոտակայքում, ինքն Արսենից վերցնի նրա ավտոմեքենան, որպեսզի գնան Արտուշի մոտ: Ինքն Արսենից խնդրել է վերջինի ավտոմեքենան, վերցրել այն և Ղազարին Վարդաշեն համայնքում գտնվող նրա տանից վերցնելով` միասին ուղևորվել են դեպի Հանրապետության հրապարակ: Իրենք «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հարևանությամբ կայանել են ավտոմեքենան և մոտ 3 րոպե սպասելուց հետո նկատել, որ Ամիրյան փողոցի կողմից ուրախ դեմքերով, քայլելով իրենց են մոտեցել Արտուշն ու նրա նշանած Սյուզաննա Միքայելյանը: Այդ ժամանակ Արտուշը Ղազարին տվել է 10.000 ՀՀ դրամ, ապա առաջարկել է գնալ Սևան` հաց ուտելու նպատակով: Իրենք համաձայնվել են: Ինքը նստել է ավտոմեքենայի ղեկին, Ղազարն` իր կողքին, իսկ Արտուշն ու Սյուզաննան` ետևում: Շարժվելով Հանրապետության հրապարակից` իրենք Նալբանդյան փողոցով ուղևորվել են դեպի Սևանա լճի կողմ տանող ճանապարհի ուղղությամբ: Ճանապարհին ավտոմեքենայում միացված է եղել բարձր երաժշտություն և Արտուշն ու Սյուզաննան գրկախառնված համբուրվել և սիրահետել են միմյանց: Հասնելով Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ` Արտուշն առաջարկել է գնալ Գավառ քաղաք` այնտեղ հաց ուտելու, և ինքն ավտոմեքենան վարել է այդ ուղղությամբ: Ճանապարհին Ղազարի բջջային հեռախոսահամարին է զանգահարել Սյուզաննայի հայրը` Աբգար Միքայելյանը, սակայն Սյուզաննայի հորդորով Ղազարը նրան ասել է, որ տեղյակ չէ նրա դստեր և Արտուշի գտնվելու վայրի մասին: Դրանից քիչ անց Սյուզաննան անձամբ իր հեռախոսով զանգահարել է հորը և ասել, որ Արտուշի հետ է, ապա նրա հետ խոսել է նաև Արտուշը: Այնուհետև` Ղազարը զանգահարել է Գավառում բնակվող իր ընկերոջը և ասել, որ Գավառում է և ցանկանում է տեսնել նրան: Գավառի հրապարակի մոտ Ղազարն ու նրա ընկերը հանդիպել են, մոտ 5 րոպե զրուցել, որի ընթացքում ինքը, Արտուշն ու Սյուզաննան գտնվել են ավտոմեքենայի մեջ, ապա տեղեկանալով Աբգարի կողմից դստերը փնտրելու մասին, Արտուշի և Սյուզաննայի առաջարկով վերադարձել են Երևան` Արտուշենց շենքի մոտ: Հասնելով Երևանի Դեմիրճյան փողոցի 17-րդ շենքի բակ` Արտուշին և Սյուզաննային իջեցրել են այնտեղ, իսկ ինքն ու Ղազարն ավտոմեքենան վերադարձրել են Արսենին, որից հետո իրենք գնացել են տուն,
- ամբաստանյալ Ղազար Ասատրյանի դատական քննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ղազար Ասատրյանն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 28-ին Արտուշ Դավթյանը կեսօրից հետո զանգահարել է իրեն և հարցրել, թե ինքը զբաղված է, թե ոչ, իսկ ինքը նրան պատասխանել է, որ ոչ: Այդ ժամանակ նա իրեն խնդրել է գնալ նրանց տուն, որն ինքը կատարել է: Այնտեղ Արտուշն իրեն ասել է, որ նախորդ օրն իրենց տանը խնամականչ է եղել և Սյուզաննայենց ընտանիքի գնալուց հետո Սյուզաննան նրան ասել է, որ ուզում է նշանը ետ տալ, սակայն իրենք միմյանց սիրում են: Այնուհետև` նա իրեն խնդրել է նրանց տանել Սևան: Ինքը նրան ասել է, որ իր ավտոմեքենան լավ չի աշխատում, որից հետո Արտուշը զանգահարել է Արսենին և ավտոմեքենա խնդրել: Իրենք գնացել են գրավատուն, այդտեղ թողել հեռախոս, որից հետո իրենք գնացել են Արսենենց տուն և վերցրել նրա ավտոմեքենան: Դրանից հետո իրենք Արտուշին իջեցրել են «Վիվասելլ ՄՏՍ» ՓԲ ընկերության մոտ, իսկ իրենք գնացել են Մաշտոցի պողոտա: Արտուշը զանգել և ասել է, որ գնան սրճարանի մոտ: Իրենք գնացել են Հանրապետության հրապարակ և սպասել նրանց: Նրանք եկել, նստել են ավտոմեքենան, որից հետո իրենք շարժվել են Սևանի կողմ: Այդ ընթացքում Սյուզաննան դիմադրություն է ցույց տվել, Արտուշին ասել է. «մի տարեք ինձ»: Իրենք գնացել և հասել են Սևան: Ինքը զանգահարել է Վարդանին և հարցրել. «կարող է այդ կողմերը գան», իսկ վերջինն էլ ասել է. «համեցեք»: Սևանում անձրև է եղել և հյուրանոցներում տեղ չի եղել: Իրենք գնացել են Գավառ քաղաք և տեսել են Վարդանին: Նա ասել է, որ այստեղ այդպիսի տեղ չկա, որ կարողանան մնալ: Նա առաջարկել է գնալ իրենց տուն և սուրճ խմել: Իրենք գնացել են, սակայն բացի իրենից, ոչ ոք չի իջել ավտոմեքենայից: Ինքն այդտեղ սուրճ է խմել և զրուցել Վարդանի հետ, որից հետո Վարդանը Սյուզաննային առաջարկել է իջնել, սակայն նա հրաժարվել է: Մինչ այդ Սյուզիի հայրը զանգահարել է իրեն, հարցրել է, թե որտեղ է, իսկ ինքը պատասխանել է, որ Գյումրիում է: Դրանից հետո Աբգարը զանգահարել և ասել է, որ. «իրեն չի հետաքրքրում, եթե աղջիկը չգա տուն, գնալու է քաղմաս հաղորդում տա»: Ինքն Արտուշենց ասել է. «անպայման զանգեք, խոսեք հետը, որովհետև սենց-սենց բան է եղել»: Արտուշենք զանգահարել, խոսել են, որից հետո որոշել են գնալ Երևան: Երևան վերադառնալու ընթացքում զանգահարել են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնից: Ինքն Արտուշին առաջարկել է միանգամից գնալ ոստիկանություն, սակայն նա չի համաձայնվել: Մինչև դեպքը, երբ ինքը գնացել է Արտուշենց տուն, նա ասել է, որ միմյանց սիրում են, ցանկանում են գնալ առանձին ապրել: Ինքը նույնիսկ չի էլ մտածել, որ Սյուզաննան չի ցանկանում: Սյուզաննայի դիմադրությունն արտահայտվել է նրանով, որ նա խնդրել է իրեն չտանել Սևան, նա ցանկացել է տուն գնալ: Սևան գնալու մասին Արտուշը Սյուզաննային տեղեկացրել է, երբ իրենք անցնելիս են եղել Նալբանդյան փողոցը: Սյուզաննայի դիմադրությունը տևել է մոտ 10 րոպե, որից հետո նրանք խոսել են իրար հետ: Սյուզաննայի կամքին հակառակ ոչ մի գործողություն չի կատարվել: Իր կողմից Սյուզաննայի նկատմամբ բռնություն չի գործադրվել, բռնություն գործադրելու սպառնալիք չի եղել: Սյուզաննան իր դժգոհությունը չի արտահայտել որևէ գործողությունով` հարվածելով: Դրանից հետո նրանք կամաց խոսել են ավտոմեքենայի սրահի ետևում, սակայն նրանց խոսակցությունը չի լսվել: Չարենցավան գնալու ճանապարհին կանգնել բարձ են տվել նրանց, քանի որ Արտուշը տեղյակ է եղել, որ ավտոմեքենայի մեջ բարձ կա: Ետ վերադառնալիս ինքը հարցրել է, թե ուր գնան, նրանք էլ պատասխանել են` Արտուշենց տուն: Երբ պետավտոտեսուչն իրենց ավտոմեքենան կանգնեցրել է, Լյովիկն իջել, փաստաթղթերն է ցույց տվել, որից հետո պետավտոտեսուչը մոտեցել, իր կողմից բացել է դուռը, նայել ավտոմեքենայի տեխզննության կտրոնը, դրել է տեղն ու գնացել: Սյուզաննայի կողմից օգնություն կանչելու, բղավելու, պետավտոտեսուչին դիմելու փորձեր չեն եղել: Ինքը տեղյակ չէ նրանց միջև տեղի ունեցած սեռական հարաբերության մասին: Ինքն իրեն մեղավոր է ճանաչում, քանի որ Սյուզաննան չի ցանկացել, իսկ ինքն էլ ոչ մի բան չի արել,
- ամբաստանյալ Ղազար Ասատրյանի նախնական քննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ղազար Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ ինքը 2013 թվականից աշխատում է «Մեգաֆուդ» ՍՊ ընկերությունում` որպես առաքիչ: Նշված ՍՊ ընկերությունում են աշխատել նաև ամբաստանյալներ Արտուշ Դավթյանն ու Լևոն Ակուլյանը: Նրանց հետ ինքը գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ: Նույն վայրում է աշխատում նաև Սյուզաննա Միքայելյանի եղբայրը` Արսեն Միքայելյանը, ում հետ նույնպես ինքն ունի մտերիմ հարաբերություններ, բազմիցս հյուրընկալվել է նրանց տանը: 2014 թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ինքը զանգահարել է Լևոնին և իր ավտոմեքենայի համար մարտկոց գնելու նպատակով նրանից խնդրել 10.000 ՀՀ դրամ: Նա հայտնել է, որ գումար չունի: Այնուհետև` Արտուշի հետ հեռախոսազրույց ունենալով, իմացել է, որ վերջինը Հանրապետության հրապարակում իրեն կարող է տրամադրել նշված գումարը: Այդ ժամանակ ինքը զանգահարել է Լևոնին և խնդրել միասին գնալ Հանրապետության հրապարակ` Արտուշի մոտ: Մոտ 30 րոպե անց Լևոնն իրենց մյուս գործընկեր Արսեն Բաղդասարյանի «Մերսեդես Ց180» մակնիշի 88RR688 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է իր ետևից և իրենք միասին գնացել են Հանրապետության հրապարակ: Հրապարակում իրենք ավտոմեքենան կայանել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ և դուրս եկել ավտոմեքենայից: Կարճ ժամանակ անց նրանց են մոտեցել Սյուզաննան ու Արտուշը: Քանի որ անձրև է տեղացել, ինքն Արտուշին առաջակել է նստել ավտոմեքենան և զրուցել: Լևոնը նստել է ղեկին, ինքը` նրա կողքին, իսկ Արտուշն ու Սյուզաննան` ետևում: Այդ ժամանակ Արտուշն առաջարկել է գնալ Սևանա լճի կողմ` հաց ուտելու նպատակով, և իրենք համաձայնվել են ու նույն ավտոմեքենայով շարժվել դեպի այդ ուղղությամբ: Ճանապարհին ինքն ու Լևոնը երաժշտություն են լսել, իսկ Արտուշն ու Սյուզաննան զրուցել, ապա համբուրվել և գրկախառնվել: Հասնելով Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ` Արտուշն ասել է, որ Գավառ քաղաքում լավ հաց ուտելու տեղ գիտի և առաջարկել է գնալ այնտեղ: Գավառ գնալու ճանապարհին ինքը զանգահարել է այնտեղ բնակվող իր ընկեր Վարդան Բադալյանին և հայտնել, որ գնում է Գավառ և ցանկանում է տեսնել նրան, իսկ վերջինն իրեն ասել է. «համեցեք»: Դրանից րոպեներ անց իր բջջային հեռախոսահամարին է զանգահարել Սյուզաննայի հայրը` Աբգար Միքայելյանը, և հարցրել, թե ինքը տեղյակ է արդյոք նրա դստեր և Արտուշի գտնվելու վայրի մասին, իսկ ինքը պատասխանել է, որ տեղյակ չէ և անջատել հեռախոսը, քանի որ Արտուշը մատով ցույց է տվել, որպեսզի ինքը լռի: Այնուհետև` Արսեն Միքայելյանի հետ Սյուզաննայի հեռախոսով խոսել է Արտուշը, ով զայրանալով` անջատել է այն: Հասնելով Գավառ` հրապարակում ինքը հանդիպել և զրուցել է իր ընկեր Վարդանի հետ, ով իրենց հրավիրել է հրապարակից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող նրա տուն, սակայն իրենք մերժել են և Արտուշի ու Սյուզաննայի ցանկությամբ վերադարձել Երևան` Արտուշենց շենքի բակ: Գավառից վերադառնալու ճանապարհին ինչպես Սյուզաննայի, այնպես էլ Արտուշի հեռախոսահամարներին զանգահարել են ոստիկանությունից և հրավիրել այնտեղ: Արտուշն այդ ժամանակ ասել է, որ ավելի լավ է նախ գնան տուն, ապա նոր ոստիկանություն: Այնուհետև` ինքն ու Լևոնը Սյուզաննային և Արտուշին իջեցրել են վերջինի շենքի մոտ և ավտոմեքենայով հեռացել: Դրանից հետո իրենք ավտոմեքենան վերադարձրել են Արսեն Բաղդասարյանին, իսկ ինքն ու Լևոնը գնացել տուն,
- տուժող Սյուզաննա Միքայելյանի դատական քննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` վերջինը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն Արտուշ Դավթյանին ճանաչում է 2013 թվականի սեպտեմբերից: Նա իր եղբայր Արսեն Միքայելյանի հետ միասին աշխատել է «Մեգաֆուդ» ՍՊ ընկերությունում և մի քանի անգամ հյուրընկալվելով իրենց տանը` համակրել է իրեն: Եղբոր համաձայնությունը ստանալուց հետո ինքը սկսել է շփվել և ընկերություն անել Արտուշի հետ մինչև 2014 թվականի սեպտեմբերը: Այդ ընթացքում իրենք բազմիցս հանդիպել են և հյուրընկալվել միմյանց բնակարաններում: Ընկերություն անելու ընթացքում` իրենց ապագայի մասին զրույցների ժամանակ, երկուսով առանձին ապրելու ցանկություն են հայտնել: 2014 թվականի սեպտեմբերի կեսերին Արտուշն իրեն հայտնել է, որ ընտանիքով ցանկանում են գնալ իրենց տուն և նշանի մատանի դնել, որին ինքը չի առարկել: 2014 թվականի սեպտեմբերի 21-ին Արտուշն իր ընտանիքով գնացել է իրենց տուն և խնջույքի ժամանակ նշանադրության մատանի նվիրել: Դրանից հետո Արտուշն իրենց ընտանիքի անդամներին սեպտեմբերի 27-ին հրավիրել է իրենց տուն` խնամականչի արարողությանը: Նշված օրը` ժամը 18:00-ի սահմաններում, իրենց ընտանիքով գնացել են Արտուշենց տուն, որտեղ խնջույք է կազմակերպված եղել: Խնջույքի ընթացքում Արտուշի ընտանիքի անդամների վարքագիծն իր դուրը չի եկել, Արտուշի հայրը գինովնալով` չի կարողացել տիրապետել իրեն: Այդ ամենից վիրավորվելով` ինքը հասկացել է, որ սխալ ընտրություն է կատարել, չպետք է իր կյանքը կապի Արտուշի հետ: Տուն վերադառնալուց հետո իր այդ մտադրության մասին նախ հայտնել է ծնողներին, այնուհետև` հեռախոսազանգի միջոցով նաև Արտուշին, որը դարձել է իրենց միջև վիճաբանության պատճառ: Հաջորդ օրը` 2014 թվականի սեպտեմբերի 28-ի առավոտյան, սովորականի նման ինքը գնացել է աշխատանքի և քանի որ մինչ այդ Արտուշի հեռախոսահամարը նշել է հեռախոսի «սև ցուցակ» կոչվող թղթապանակում և նա չի կարողացել զանգահարել իրեն, Արտուշը սկսել է կարճ հաղորդագրություններ ուղարկել «Մեսսենջեր» համակարգի միջոցով: Հաղորդագրությունների միջոցով Արտուշն իրեն հայտնել է, որ նա նույնպես հոգնել է իրենց հարաբերություններից և խնդրել է վերջին անգամ հանդիպել և վերջ դնել: Ինքը համաձայնվել է հանդիպել Արտուշի հետ աշխատանքն ավարտելուց հետո` ժամը 18:00-ին, սակայն քանի որ անձրև է տեղացել` նրան ասել է, որ չգա հանդիպման, կհանդիպեն մեկ ուրիշ անգամ: Արտուշը պնդել և ասել է, որ միևնույն է գնալու է: Աշխատավայրից դուրս գալիս, մուտքի դռների մոտ Արտուշը մոտեցել է իրեն և առաջարկել գնալ Ամիրյան փողոցի վրա գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան: Այնտեղ իրենք զրուցել են, պայմանավորվել գնալ իրենց տուն և վերադարձնել մատանին ու նվերները: Այդ ժամանակ իրեն զանգահարել է հայրը և ասել, որ գնում է իր ետևից: Ինքը նրան հայտնել է, որ Արտուշի հետ է, իսկ Արտուշն ասել է, որ հիմա դուրս կգան և նա իրեն կուղեկցի տուն: Իրենք սրճարանում զրուցել են շուրջ 30 րոպե: Այդ ընթացքում Արտուշն իրեն ասել է, որ իր հետ համակարծիք է, իրոք պետք է վերջ դնել իրենց հարաբերություններին: Այնուհետև` սրճարանից դուրս են եկել և Ամիրյան փողոցով քայլել դեպի Հանրապետության հրապարակի մոտ գտնվող «ԷյչԷսԲիՍի» բանկի մոտակայք: Այդտեղ ըստ Արտուշի` նրան տղաներ են սպասելիս եղել, որոնց պետք է գումար տար և որից հետո իրեն պետք է ուղեկցեր տուն: Մոտենալով նշված վայր` ինքը տեսել է իրեն ծանոթ Ղազար Ասատրյանին: Վերջինը նույնպես աշխատել է իր եղբոր հետ և բազմիցս եղել է իրենց տանը: Նրա հետ եղել է մեկ այլ տղա, ում Արտուշը ներկայացրել է Լևոն անունով: Այդ ժամանակ Արտուշը տղաներից մեկին գումար է տվել, իսկ Ղազարն իրենց հարցրել է, թե ուր են գնում, կարող են ավտոմեքենայով ուղեկցել: Իրենք պատասխանել են, որ տուն են գնում: Հորդորել են ավտոմեքենայով տուն տանել իրեն, որին սկզբում չի համաձայնվել, այնուհետև` ճանաչելով Ղազարին և վստահելով նրանց` համաձայնվել է: Մոտենալով մոտակայքում կայանված «Մերսեդես Ց180» մակնիշի 88RR688 պետհամարանիշի ավտոմեքենային` ինքն ու Արտուշը նստել են ավտոմեքենայի սրահի ետնամասում, Լևոն Ակուլյանը նստել է ղեկին, իսկ Ղազարը` նրա կողքին: Շարժվելով այդ վայրից և ընթանալով Նալբանդյան փողոցով` ինքը կարծել է, թե շրջվելու են դեպի Խանջյան փողոցի կողմը և ուղևորվելու են դեպի իրենց տուն, սակայն հակառակ իր մտածածի ավտոմեքենան շարժվել է Նալբանդյան փողոցով դեպի վեր: Այդ ժամանակ Արտուշն ասել է, որ իրեն առևանգում են` հավելելով, որ ինքն էլ այդպես չէր ցանկանում, սակայն ստիպված է: Այդ ամենից խուճապահար լինելով` փորձել է ավտոմեքենայից դուրս գալ, գոռացել է, սակայն ապարդյուն: Արտուշն իր ձեռքից վերցրել է բջջային հեռախոսը, անջատել ու տվել Ղազարին: Վերջինն այն տեղադրել է ավտոմեքենայի պահոցում: Լևոնը պտտվել և ձեռքով փակել է ավտոմեքենայի ետևի դռան փականը, իսկ Արտուշը երկու ձեռքերով ուժեղ բռնել է իր ձեռքերից, որպեսզի ինքը չկարողանա ավտոմեքենայից դուրս գալ: Լևոնը և Ղազարն իր նկատմամբ բռնի գործողություններ չեն կատարել: Նրանք խոսքով քաջալերել են Արտուշին` ասելով. «գործը սկսել ես, մինչև վերջ վերջացրու»: Ինքն արդեն հասկացել է, որ նրանք երեքով նախապես պլանավորել են իր առևանգումը, քանի որ յուրաքանչյուրը լավ իմացել է իր գործը, նույնիսկ որոշել են այն վայրը, որտեղ պետք է տեղափոխեն իրեն, քանի որ Արտուշը նույնիսկ չի ասել, թե Լևոնն ինչ ճանապարհով վարի ավտոմեքենան: Ճանապարհին նույնպես Արտուշն իր նկատմամբ բռնություն է գործադրել` բռնել է ձեռքերը և չի թողել շարժվել, իսկ ինքը լացել և խնդրել է իրեն տուն տանել: Այդ ընթացքում տղաները մեկ ասել են, թե Դիլիջան են գնում, մեկ` Գավառ: Արտուշի եղբայրն անընդհատ զանգահարել է Լևոնի և Ղազարի հեռախոսահամարներին և հետաքրքրվել նրանց գտնվելու վայրի վերաբերյալ, քանի որ Արտուշի հեռախոսը նույնպես անջատված է եղել: Այդ ժամանակ Ղազարի հեռախոսահամարին է զանգահարել իր հայրը: Արտուշը փակել է իր բերանը և չի թողել խոսել: Ղազարը ստել է իր հորը և ասել, որ տեղյակ չէ իրենց գտնվելու վայրից ու գտնվում է Գյումրիում: Հասնելով Գավառ` ավտոմեքենան կայանել են հրապարակի մոտ գտնվող, առանց նշագրման հյուրանոցի հարևանությամբ: Ղազարն ու Լևոնն իջել են ավտոմեքենայից, իսկ Արտուշը մնացել և շարունակել է բռնել իր ձեռքերը: Դրանից մոտ 10-15 րոպե անց Ղազարն ու Լևոնը վերադառնալով` ասել են, որ չարժի այդտեղ մնալ, քանի որ ոստիկանությունն արդեն տեղյակ է: Վարդան անունով տղամարդը, ում որ հանդիպել են, առաջարկել է գնալ իր տուն և մնալ այնտեղ, քանի որ տան երկրորդ հարկում ոչ ոք չի ապրում: Նրա ավտոմեքենայի ետևից մոտ 3-4 րոպե ընթանալուց հետո մտել են բաց դարպասներից ներս` երկհարկանի տան բակ: Այդ ժամանակ նախ Վարդանը, այնուհետև` Ղազարն առաջարկել են մտնել տուն և ընթրել կամ սրճել: Վարդանն ասել է, որ կին ու երեխաներ ունի, սակայն ինքը մերժել է, որից հետո Ղազարն ու Լևոնը մտել են այդ տուն, իսկ Արտուշն իր հետ միասին մնացել է ավտոմեքենայի մեջ: Քիչ անց տղաները եկել և ասել են, թե ինչ-որ մեկը զանգահարել է ու ինչ-որ բան ասել: Բացի այդ, Արտուշն արդեն տեղյակ է եղել, որ ոստիկանությունը փնտրում է իրենց և որոշել են վերադառնալ Երևան քաղաք` Արտուշի հորաքույր Նորա Դավթյանի տուն: Մինչ այդ Արտուշի հետ հեռախոսազրույց է ունեցել իր հայրը և ասել, որ դիմել է ոստիկանություն, պահանջել է, որ իրեն տուն տանեն, սակայն Արտուշը պատասխանել է, որ ինչ ուզում է թող անի, նա խնդիր չունի, որից հետո անջատել է հեռախոսը: Հեռախոսազրույցի ժամանակ ինքը ցանկացել է խոսել հոր հետ, բացականչել է, սակայն Արտուշը, փակելով իր բերանը, թույլ չի տվել: Երևան վերադառնալու ճանապարհին ոստիկանության աշխատակիցը զանգահարել է Արտուշին և հրավիրել ոստիկանություն, իսկ վերջինը հայտնել է, որ կներկայանա: Դրանից հետո իրեն է զանգահարել հայրը: Ինքը նրան ասել է, որ ճանապարհին են ու վերադառնում է տուն: Այդ ժամանակ Արտուշն իրեն հայտնել է, որ իրեն փախցնելն իրենք նախապես պլանավորել են երեքով և դեռ ժամը 13։00-ից որոշել են, թե ինչպես պետք է դա իրականացնեն: Երևան հասնելու ժամանակ Արտուշի հեռախոսահամարին է զանգահարել նրա հայրը և զրուցել, որից հետո Արտուշը հայտնել է, որ գնում են իրենց տուն և այնտեղից իր հոր հետ կգնան ոստիկանություն: Երբ ժամը 23:00-ի սահմաններում հասել են Երևան` Արտուշենց շենքի բակ, նա ասել է, որպեսզի Ղազարին ու Լևոնին ոստիկանները չբռնեն, նրանք գնան, իսկ իրենք իր հոր հետ կգնան ոստիկանություն: Ինքն Արտուշին ասել է, որ ինքն այդտեղ կսպասի, թող նրա հայրը իջնի և գնան, սակայն վերջինը գրկել է իրեն ու բարձրացրել առաջին հարկում գտնվող նրանց բնակարան` ասելով, որ նրա մայրը տանն է: Բնակարանում գտնվելու ժամանակ Արտուշի մայրը` Գ.Մակարյանն իրեն առաջարկել է ընթրել, սակայն ինքը հրաժարվել է և պահանջել գնալ ոստիկանություն: Արտուշն իրեն հայտնել է, որ չի ցանկանում գնալ ոստիկանություն, այդ օրը կմնան իրենց տանը, իսկ հաջորդ օրն ամեն ինչ կկարգավորվի: Այդ ընթացքում տուն է եկել Արտուշի եղբայր Դ.Դավթյանն ու ասել, որ նա ոստիկաններին ասել է, թե իբր իրենք Երևան չեն վերադարձել, առավոտ կգնան կներկայանան: Միաժամանակ Դ.Դավթյանն իր մորն ասել է, որ ավտոմեքենան ներքևում սպասում է, թող հագնվի, որ գնան: Ինքը խնդրել է, որպեսզի նա չգնա: Քիչ անց Արտուշի եղբայրն ու մայրը դուրս են եկել տանից, սակայն մինչ այդ Գ.Մակարյանն անջատել է իրենց քաղաքային հեռախոսը, իսկ Դ.Դավթյանը Արտուշին ասել է, որ հանգիստ լինի, մուտքի դուռը նույնպես փակելու է, նրա հայրը ոստիկանության հետ կապված բոլոր հարցերն արդեն լուծել է: Եղբոր և մոր հեռանալուց հետո Արտուշը փակել է բնակարանի մուտքի դուռը, իր ձեռքից վերցրել բջջային հեռախոսը, անջատել, քարտը հանել միջից և բանալին ու քարտը պահել: Այնուհետև` մոտ 30 րոպե զրուցելուց հետո, Արտուշը հասկանալով, որ չի կարող համոզել իրեն մնալ նրա հետ, բռնել է իր ձեռքից ու հրելով տանելով ննջասենյակ` պահանջել է հանել հագուստները, իսկ ինքը շարունակ մերժել է: Դրանից հետո Արտուշն իրեն հրել, գցել է մահճակալին, ասել, որ միևնույն է, ինքը նրանն է լինելու, սիրում է իրեն` կամ իրենը` կամ ոչ մեկինը, այդ ընթացքում ամբողջ մարմնով ընկնելով իր վրա, հանել է տաբատն ու ներքնազգեստը, իսկ ինքն ամեն կերպ փորձել է ազատվել, դիմադրել ու ձեռքերով հարվածներ է հասցրել նրան, սակայն ապարդյուն: Արտուշը նախ կծել է իր ձախ ուսն ու դաստակը, բռնել ձեռքերից, ծնկով ներգործել իր ազդրի վրա` չթողնելով շարժվել, որից հետո առնանդամը դրել է իր հեշտոցին ու որոշակի դժվարություններով հաջողվել է ներթափանցել այնտեղ ու զրկել իրեն կուսությունից: Այդ ամբողջ ընթացքում ինքը հրել է նրան, հարվածել, ասել, որ չի ցանկանում սեռական հարաբերություն ունենալ, ցավում է, սակայն Արտուշը շարունակել է իր գործողությունները: Սեռական հարաբերությունից հետո ինքը լացել է, իսկ Արտուշն ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու, ինքն արդեն նրան է պատկանում: Դրանից հետո, նույն եղանակով ճնշելով իր դիմադրությունը և յուրաքանչյուր անգամ ավելի նվազեցնելով դիմադրություն ցույց տալու կարողությունն ու բերելով անօգնական, սպառված վիճակի, Արտուշը կրկին իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Ժամը 06:00-ի սահմաններում Արտուշն իրեն է վերադարձրել բջջային հեռախոսը, որից հետո ինքը զանգահարել է իր մորաքրոջ դստերը` Նունե Մկրտչյանին, ապա զրուցել նաև իր մոր` Աիդա Սարգսյանի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ ինքը նրանց չի ասել Արտուշի կողմից իրեն բռնաբարելու մասին, քանի որ վերջինը հրահանգել է ոչինչ չասել: Ժամը 08:00-ի սահմաններում տուն են վերադարձել Արտուշի ծնողներն ու եղբայրը, որոնց ինքը նույնպես ոչինչ չի հայտնել կատարվածի մասին, այլ իրեն ձևականորեն հանգիստ է պահել և խնդրել, որպեսզի գնան իրենց տուն: Իրենց տուն գնալու ճանապարհին իր բջջային հեռախոսահամարին է զանգահարել ոստիկանության աշխատակիցը և հրավիրել ոստիկանություն: Այդ ժամանակ Արտուշին ու նրա ընտանիքի անդամներին ասել է, որ երբ միասին գնան ոստիկանություն, կասի, թե ամեն ինչ իր ցանկությամբ է եղել, որից հետո կուղևորվեն դեպի իրենց տուն: Նրանք համաձայնվել են և բոլորով գնացել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին, որտեղ ինքը որոշել է, որ ոչինչ չի թաքցնելու և հաղորդում է տվել իրեն առևանգելու և Արտուշի կողմից իրեն բռնաբարելու մասին: Դրանից հետո իրեն սպառնացել են, Արտուշի եղբայրն ասել է, որ եղբորը մի քանի օրից կկանչեն ու կծեծեն, սակայն ինչու, ինքը չգիտի, քանի որ իր եղբայրը որևէ կապ չունի: Առևանգման օրն Արտուշի հետ պայմանավորել են հանդիպել և միմյանց կիրթ ձևով հրաժեշտ տալ, նաև վերադարձնել մատանին և այլ նվերները: Սկզբում ինքը նրան խնդրել է գնալ և նվերները վերցնել իրենց տանից, որին Արտուշը չի համաձայնվել: Այդ հարցը քննարկելիս ինքը խնդրել է վերադարձնել իր անվամբ ձևակերպված հեռախոսը, որի համար վճարումներ է կատարել և դեռևս շարունակում է կատարել, սակայն այն այդպես էլ չի վերադարձվել: Երևանից գնալիս ավտոմեքենան վարել է Լևոնը, իսկ նրա կողքին նստած է եղել Ղազարը: Լևոնի ետևում ինքն է նստած եղել, իսկ իր կողքին` Արտուշը: Վերադառնալիս իր և Արտուշի տեղերը փոխվել են: Արտուշն իր հեռախոսը վերցրել և տվել է Ղազարին, իսկ նա հեռախոսը դրել է ավտոմեքենայի պահոցում: Ղազարը հեռախոսազանգով ճշտել է, թե ինչ վիճակ է, ծնողներն արդյոք դիմել են ոստիկանություն և այդ մասին ասել է Արտուշին: Բացի այդ, Ղազարը կապ է պահել Վարդանի հետ, երբ գնալիս են եղել Գավառ: Ոստիկանության աշխատակիցները պատշաճ չեն աշխատել, քանի որ եթե նրանք գտնվեին Արտուշենց տան բակում, մնացածը տեղի չէր ունենա: Իր առևանգումը կազմակերպել է Արտուշը, նրան դրդել են նրա ընտանիքի անդամները, իսկ Ղազարը և Լևոնը նպաստել են դրան,
- վկա Աբգար Միքայելյանի դատական քննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` վերջինը ցուցմունք է տվել այն մասին, որ Սյուզաննա Միքայելյանը հանդիսանում է իր դուստրը: Նա և Արտուշ Դավթյանը սկսել են շփվել դեռևս 2013 թվականի հոկտեմբերից, երբ վերջինը լինելով իր որդու` Արսեն Միքայելյանի գործընկերը, մի քանի անգամ հյուրընկալվել է իրենց տանը: Տեսնելով դստերը` նա համակրել և ցանկություն է հայտնել շփվել նրա հետ, որին ինքն ու իր ընտանիքը դեմ չեն եղել: 2014 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան Արտուշն իր ընտանիքով հյուրընկալվել են իրենց տանը կազմակերպված հավաքույթին, որի ժամանակ նշանադրության մատանի են նվիրել դստերը: Դրանից մեկ շաբաթ անց` 2014 թվականի սեպտեմբերի 27-ին, ինքն իր ընտանիքով հյուրընկալվել է Արտուշենց տանը, այնտեղ անցկացրել են մոտ 2-2,5 ժամ: Դրա ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ անախորժություններ: Արտուշի հայրը խնջույքի կեսից գինովցել և չի կարողացել տիրապետել իրեն: Սկսելով խոսել այլ թեմաներից` նրանք անուշադրության են մատնել իր ընտանիքին, ինչից էլ վիրավորվելով և զգալով արհամարական վերաբերմունք` հեռացել են այդտեղից: Վերադառնալով տուն` իր աղջիկն ասել է, որ չի ցանկանում Արտուշենց տուն հարս գնալ և ցանկանում է խզել իրենց հարաբերությունները: Այդ ժամանակ ինքը դստերն ասել է, որ նա հասուն աղջիկ է, թող նա անձամբ որոշի: Այդ մասին նույն օրը` երեկոյան, իր աղջիկը հեռախոսազրույցի ընթացքում ասել է նաև Արտուշին` հայտնելով նաև նշանի մատանին վերադարձնելու նրա պատրաստակամության մասին: Հաջորդ օրն առավոտյան իր որդին դստերն ավտոմեքենայով տարել է վերջինի աշխատավայր և նրանից իմացել նրա այդ մտադրությունների մասին: Այնուհետև` նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, ինքը զանգահարել է աղջկան և ասել, որ ցանկանում է ավտոմեքենայով գնալ նրա ետևից և աշխատավայրից տանել տուն, սակայն Սյուզաննան իրեն հայտնել է, որ պետք է հանդիպի Արտուշին, զրուցի, որից հետո վերջինը կճանապարհի նրան տուն: Անհանգստանալով այդ փաստից` ինքը սկսել է հաճախակի զանգահարել դստերը: Նա կրկին անգամ ասել է, որ դեռ զրուցում են ու քիչ անց կհասնի տուն: Դրանից հետո ինքը դստեր հեռախոսահամարին զանգահարել է ժամը 19:05-ի սահմաններում, սակայն հեռախոսահամարը գտնվել է անհասանելի վիճակում, որից հետո անհանգստանալով` ինքը գնացել է Արտուշի բնակության վայր: Այնտեղ գտնվել են վերջինի եղբայրն ու մայրը: Ինքը նրանց ասել է, որ եթե դուստրը մինչև ժամը 20:00-ն չվերադառնա, ապա ինքը դիմելու է ոստիկանություն: Դրանից որոշ ժամանակ անց որդուց իմացել է, որ նրա գործընկերներից Արսենի ավտոմեքենայով աղջկան տարել են: Իմանալով այդ մասին` ինքը դստերն առևանգելու հաղորդմամբ դիմել է ոստիկանություն, միաժամանակ զանգահարել է իր որդու մեկ այլ գործընկեր Ղազար Ասատրյանին, ով սակայն հայտնել է, որ նա գտնվում է Գյումրիում և ոչնչից տեղյակ չէ: Որոշ ժամանակ անց ինքը կրկին զանգահարել է դստեր հեռախոսահամարին: Զանգին պատասխանել է Արտուշը և ասել, որ ամեն ինչ նորմալ է: Այդ ժամանակ ինքը լսել է դստեր բացականչությունը, որից ինքը վրդովվել ու հայհոյել է Արտուշին, իսկ վերջինն ասել է, թե ինչ ուզում է թող ինքն անի և անջատել է հեռախոսը: Դրանից հետո Արտուշի հետ զրուցել է նաև ոստիկանության աշխատակիցը և հրավիրել ոստիկանություն, սակայն նա այդպես չի վարվել, այլ կրկին անջատել է հեռախոսահամարները: Այդպես շարունակ ամբողջ գիշեր ինքը զանգահարել է ինչպես դստեր, այնպես էլ Արտուշի հեռախոսահամարներին, սակայն դրանք եղել են անհասանելի և այդպես էլ ինքը չի իմացել նրանց գտնվելու վայրը։ Երբ իր որդին զանգահարել է Արտուշի եղբորը` Դ.Դավթյանին, և հարցրել քրոջ գտնվելու վայրը, վերջինը պատասխանել է, որ տանը չէ և տեղյակ չէ ոչնչից: Հաջորդ օրն առավոտյան, երբ ինքը գտնվել է ոստիկանությունում, այնտեղ են գնացել իր դուստրն ու Արտուշը, որտեղ էլ հաղորդում տալով` իր աղջիկը հայտնել է Արտուշի ու նրա ընկերների կողմից նրան առևանգելու և Արտուշի կողմից նրան բռնաբարելու մասին: Դեպքից հետո դուստրն իրեն չի պատմել սեռական հարաբերության մասին, ինքն էլ նրան չի հարցրել: Դեպքի օրը, Ղազարի հետ խոսելուց հետո ինքը խոսել է Արտուշի հետ, նրանից պահանջել է հեռախոսը փոխանցել աղջկան, սակայն նա չի փոխանցել` ասելով, որ նա իր հետ է: Ինքը նրանից պահանջել է արագ վերադառնալ, վիճել է և հայհոյել նրան: Դեպքի օրը ոստիկաններն իրեն ասել են, որ Արտուշենց տան դիմաց կանգնած են, խնդիր չկա, նրանք նաև ասել են, որ ճանաչում են Արտուշի հորը,
- վկա Արսեն Միքայելյանի դատական քննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` վերջինը ցուցմունք է տվել այն մասին, որ Սյուզաննա Միքայելյանը հանդիսանում է իր հարազատ քույրը: Ինքը ճանաչում է ամբաստանյալներին, նրանցից Արտուշ Դավթյանը հանդիսացել է իր քրոջ նշանածը, իսկ Լևոն Ակուլյանը և Ղազար Ասատրյանն` իր գործընկերները: Նրանցից Ղազարի հետ ինքը գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ: Իր քույրը և Արտուշը շուրջ մեկ տարի ընկերություն են արել, որի ընթացքում վերջինը հաճախակի այցելել է իրենց տուն: 2014 թվականի սեպտեմբերի 20-ին Արտուշն իր ընտանիքի անդամների հետ հյուրընկալվել է իրենց տանը` խոսքկապի նպատակով և մատանի դրել քրոջ մատը: Այդ արարողությունից հետո, մեկ շաբաթ անց, իրենց ընտանիքը հյուրընկալվել է Արտուշենց տանը` խնամականչի: Նրանք խնջույք են կազմակերպել, որի ընթացքում Արտուշի հայրը ալկոհոլ գործածելուց հետո վայր է ընկել, իսկ նրա որդի Դավիթը նրան տարել է քնացնելու: Այդ ամենից ազդված իր քույրը խնդրել է հեռանալ նրանց տանից: Հաջորդ օրն առավոտյան ինքը քրոջն ավտոմեքենայով ուղեկցել է նրա աշխատանքի վայր: Այդ ընթացքում քույրն իրեն ասել է, որ այլևս չի ցանկանում շփվել Արտուշի հետ և պատրաստվում է մատանին վերադարձնել նրան: Այնուհետև` քույրն իր աշխատանքի վայրին մոտ իջել է ավտոմեքենայից, իսկ ինքը գնացել է իր գործերով: Նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, ինքը զանգահարել է քրոջը, իսկ վերջինն իրեն ասել է, որ Արտուշի հետ է, զրուցում են, Արտուշը գնալու է իրենց տուն, որպեսզի մատանին և մյուս նվերները վերադարձնեն նրան և վերջացնեն այդ ամենը: Դրանից շուրջ 30 րոպե անց զանգահարել է հայրը և ասել, որ Սյուզաննայի հեռախոսահամարն անհասանելի է: Ինքը մի քանի անգամ զանգահարել է Սյուզաննայի և Արտուշի հեռախոսահամարներին, սակայն դրանք անհասանելի են եղել: Այնուհետև` հորից տեղեկացել է, որ նա դիմել է ոստիկանություն: Այդ օրը քույրը տուն չի վերադարձել: Ողջ գիշեր ինքը զանգահարել է Արտուշի և Սյուզաննայի հեռախոսահամարներին, սակայն դրանք կրկին անհասանել են եղել: Հաջորդ օրը հորից տեղեկացել է, որ Սյուզաննան և Արտուշը գնում են ոստիկանություն: Ինքը գնացել է ոստիկանություն, որտեղ իմացել է, որ նախորդ օրն Արտուշը, Լևոնը և Ղազարը քրոջն առևանգել են և Արտուշը գիշերն իրենց տանը բռնաբարել է նրան: Ինքը միջադեպից ավելի մանրամասն տեղյակ չէ: Իր քույրը դեպքի հետ կապված իրեն ոչինչ չի պատմել,
- վկա Աիդա Սարգսյանի դատական քննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` վերջինը ցուցմունք է տվել այն մասին, որ Սյուզաննա Միքայելյանը հանդիսանում է իր դուստրը: Արտուշ Դավթյանը, լինելով իր որդու` Արսեն Միքայելյանի գործընկերը, մի քանի անգամ հյուրընկալվել է իրենց տանը ու տեսնելով դստերը` համակրել և ցանկություն հայտնել շփվել, որին ինքն ու իր ընտանիքի անդամները դեմ չեն եղել: 2014 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան Արտուշը և նրա ընտանիքի անդամները հյուրընկալվել են իրենց տանը կազմակերպված հավաքույթին, որի ժամանակ խոսքկապի մատանի են դրել դստեր մատը: Խոսքկապի արարողությունից մեկ շաբաթ անց` 2014 թվականի սեպտեմբերի 27-ին, Արտուշի ընտանիքի հրավերով իրենք ընտանիքով այցելել են նրանց տուն: Այդտեղ կազմակերված հավաքույթը սկզբում ընթացել է նորմալ պայմաններում, այնուհետև` դարձել անկառավարելի և տհաճ: Որոշ ժամանակ մնալով այդտեղ` իրենք դուրս են եկել և վերադարձել տուն: Որքանով իրեն հայտնի է, այդ օրն իր աղջիկն Արտուշին հայտնել է, որ չի ցանկանում շարունակել շփվել նրա հետ: Հաջորդ օրն առավոտյան իր որդին և դուստրը գնացել են աշխատանքի: Օրվա ընթացքում դուստրն իր ամուսնուն ասել է, որ հանդիպելու է Արտուշին, խոսելու բան ունեն, որից հետո կվերադառնա տուն: Նույն օրը` ժամը 18:30-ից 19:00-ի սահմաններում, իր ամուսինը զանգահարել է Սյուզաննային, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի է եղել: Այնուհետև` ճշտելով Արտուշի հեռախոսահամարը, զանգահարել է վերջինին, որի հեռախոսահամարը նույնպես անհասանելի է եղել: Դրանից անմիջապես հետո իր ամուսինը գնացել է Արտուշենց տուն` ցանկանալով տեղեկություն իմանալ Սյուզաննայի գտնվելու վայրի մասին, սակայն նրան պատասխանել են, որ տեղեկություններ չունեն: Որոշ ժամանակ սպասելուց հետո իր ամուսինը դիմել է ոստիկանություն: Դրանից հետո իմացել է, որ Արտուշը Սյուզաննային տարել է քաղաքից դուրս: Հաջորդ օրը Սյուզաննան զանգահարել է իր քրոջ դուստր Նունեին և ասել, որ Արտուշի հետ է և հարցրել իրենց որպիսությունից: Նունեի հետ խոսել է նաև Արտուշը և ասել, թե իբր «շնորհավորեք մեզ»: Դրանից քիչ անց Սյուզաննան զանգահարել է տան հեռախոսահամարին, խոսել իր հետ, սակայն նա կատարվածի մասին ոչինչ չի հայտնել, ասել է, որ Արտուշի և նրա ընտանիքի անդամների հետ գալիս են տուն: Այնուհետև` տեղեկացել է, որ Սյուզաննային հրավիրել են ոստիկանություն և իրենք ուղևորվել են այնտեղ: Ոստիկանությունում իմացել է, որ նախորդ օրը երեկոյան Արտուշը և իր ընկերները Հանրապետության հրապարակի մոտից առևանգել են դստերը, տարել քաղաքից դուրս, այնուհետև` իմանալով, որ իր ամուսինը դիմել է ոստիկանություն, վերադարձել են Երևան` Արտուշենց տուն, որտեղ վերջինը գիշերը բռնաբարել է Սյուզաննային: Սյուզաննան իրեն պատմել է, որ ամեն ինչ եղել է իր կամքին հակառակ: Սյուզաննայի վրա եղել են վնասվածքներ, որոնք նշվել են: Ինքը հիշում է, որ կապտուկները եղել են Սյուզաննայի թևի և ոտքի վերևի մասում, սակայն որ թևի և ոտքի, ինքը չի հիշում: Արտուշից լսել է, որ նա առաջարկել է Սյուզաննայի հետ առանձին ապրել, չնայած ծնողների հետ միասին ապրելն էլ խնդիր չէր: Սյուզաննան Արտուշին ասել է, որ վարձով չի ապրելու: Սյուզաննայի պատմելով` նրան խաբել են և նստեցրել ավտոմեքենան: Ինքը հեռախոսազրույց է ունեցել Ղազարի հետ, իսկ վերջինն իրեն ասել է, որ Գյումրիից է գալիս: Սյուզաննան պատմել է, որ ավտոմեքենան վարել է Լևոնը, իսկ Ղազարը եղել է իրենց հետ, ինչ-որ հեռախոս են վերցրել, սակայն թե ով, ինքը չգիտի: Սյուզաննան ասել է նաև, որ Արտուշն իրեն գրկած բարձրացրել է տուն և բռնաբարել,
- վկա Նունե Մկրտչյանի դատական քննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` վերջինը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը հանդիսանում է Սյուզաննա Միքայելյանի մորաքրոջ դուստրը: 2014 թվականի սեպտեմբերի 28-ին ինքը գտնվել է մորաքրոջ տանը և հեռախոսազրույց ունենալով Սյուզաննայի հետ` նրանից տեղեկացել է, որ Արտուշի հետ է, քիչ անց կվերադառնա տուն: Ժամը 19:00-ի սահմաններում, երբ զանգահարել է Սյուզաննան, նրա հեռախոսահամարն անհասանելի է եղել: Ժամը 21:00-ի սահմաններում Սյուզաննան զանգահարել է իրեն և հայտնել, որ «Շանգրիլա» խաղատան մոտ են, վերադառնում են տուն: Իրենք սպասել են նրան, սակայն չի վերադարձել, իսկ հեռախոսահամարը կրկին անհասանելի է դարձել: Այնուհետև` նրանից տեղեկություն չունենալով, գնացել են իրենց տուն: Գիշերն անընդհատ զանգահարել է Սյուզաննայի հեռախոսահամարին, որը սակայն անհասանելի է եղել: Ժամը 06:00-ի սահմաններում Սյուզաննան զանգահարել է իրեն և իր հետ խոսել է տխուր, անհանգստացած, լացակումաց ձայնով: Սյուզաննայի հետ հեռախոսազրույցի ընթացքում հեռախոսը վերցրել և իր հետ խոսել է նաև Արտուշը, ով ասել է. «էտ Աբգարը խի գնաց քաղմաս», ավելացնելով նաև, որ «իրենց շնորհավորեմ և որ դեռ մի երկու օր չենք տեսնելու իրենց»: Ինքը նրան ասել է, որ այդպես ավելի վատ կլինի, ավելի լավ է գնան տուն: Այդ հեռախոսազրույցի մասին ինքն ասել է մորաքրոջը: Սյուզաննան անընդհատ իրեն ասել է. «հիմա ինչ պիտի անեմ, ծնողներիս ինչ պիտի ասեմ»: Ինքը նրան հարցրել է, թե նրանք որտեղ են, սակայն նա չի հասցրել պատասխանել, Արտուշը վերցրել է հեռախոսը և ասել. «կարող եք մեզ շնորհավորել»: Այդ օրն ինքը Սյուզաննային չի տեսել: Ինքը նրան տեսել է միայն երկու օր անց, նրանց տանը և իմացել նրա հետ կատարվածի մասին` այն, որ Արտուշը սեպտեմբերի 28-ին իր ընկերների հետ առևանգել է Սյուզաննային, տարել Գավառ, որից հետո տարել իր տուն և գիշերը բռնաբարել,
- տուժող Սյուզաննա Միքայելյանի, ամբաստանյալներ Լևոն Ակուլյանի և Ղազար Ասատրյանի մասնակցությամբ 2014 թվականի նոյեմբերի 22-ի քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը, համաձայն որի` տուժող Սյուզաննա Միքայելյանը մատնացույց է արել Գավառ քաղաքի Նալբանդյան 30 հասցեում գտնվող երկհարկանի տունը, դրա բակը, դարպասները, առաջին հարկի ձախակողմյան պատուհանը, մուտքի դռան վերևի լուսամփոփը, բակում կայանված, Վարդան Բադալյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 03ՏՍ538 պետհամարանիշի ավտոմեքենան և հայտարարել, որ 2014 թվականի սեպտեմբերի 28-ի երեկոյան Արտուշ Դավթյանը, Ղազար Ասատրյանը և Լևոն Ակուլյանն իրեն տեղափոխել են նշված տան բակ, որտեղ տան տերը` Վարդան անունով մի տղամարդ, հյուրասիրելու նպատակով իրեն առաջարկել է մտնել տուն` ասելով, որ ինքը կին և երեխաներ ունի, որից ինքը հրաժարվել է,
- փորձագետի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 2908 եզրակացությունը, համաձայն որի` Սյուզաննա Միքայելյանի մարմնական վնասվածքները ձախ ուսահոդի կողմնային մակերեսի, աջ նախաբազկի թիկնային մակերեսի, աջ ազդրի առաջային մակերեսի միջին երրորդականի, աջ ազդրի վերին երրորդականի կողմնային մակերեսի շրջանների արյունազեղումների ձևով, պատճառվել են բութ առարկաների ներգործությամբ, հնարավոր է փորձաքննվողի կողմից նշված ժամանակին և հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառված թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Սյուզաննա Միքայելյանի կուսաթաղանթի անատոմիական ամբողջականությունը խախտված է` կույս չէ: Կուսաթաղանթի խախտումը թարմ է և կարող է համապատասխանել փորձաքննվողի կողմից նշված ժամկետին: Սյուզաննա Միքայելյանի հեշտոցի պարունակությունում հայտնաբերվել են սերմնաէակներ, իսկ դրանք պատկանում են մեկ թե մի քանի անձի, հնարավոր է պարզաբանել դատակենսաբանական փորձաքննությամբ: Սյուզաննա Միքայելյանի հետանցքի և բերանի խոռոչի պարունակություններում սերմնաէակներ չեն հայտնաբերվել: Սյուզաննա Միքայելյանի բերանի, հետանցքի և սեռական ճեղքի շրջաններում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել,
- փորձագետի 2014 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 441 եզրակացությունը, համաձայն որի` 1. փորձաքննությանը ներկայացված տուժող Սյուզաննա Միքայեյանի արյան նմուշը, ըստ արյան ABO իզոշճարանական համակարգի, պատկանում է ուղեկցող H հակածնով արյան A խմբին, ըստ MN համակարգի` M խմբին: Նրա թքի նմուշում` չորացրած մարլյայի կտորի վրա, կլանման-անջատման ռեակցիայով հաստատվել Է A և H հակածիների առկայություն: 3. փորձաքննությանը ներկայացված Սյուզաննա Միքայելյանի բաճկոնի, վերնազգեստի, անդրավարտիքի և կրծկալի վրա մանրակրկիտ զննությամբ արյան, թքի, սերմնահեղուկի կասկածելի հետքեր և մազանման թելիկներ չեն հայտնաբերվել: 4. փորձաքննությանը ներկայացված Սյուզաննա Միքայելյանի ներքնավարտիքի և անձեռոցիկի վրա մանրակրկիտ զննությամբ թքի կասկածելի հետքեր և մազանման թելիկներ չեն հայտնաբերվել: 5. փորձաքննությանը ներկայացված Սյուզաննա Միքայելյանի ներքնավարտիքի և անձեռոցիկի վրա տեղակայված դեղնադարչնագույն հետքերում հաստատվել է մարդկային ծագման արյան առկայություն` խառնված սերմնահեղուկի հետ: Նշված արյան և սերմնահեղուկի խառը հետքերում հաստատվել է A և H հակածիների առկայություն, ուստի հաշվի առնելով գործի հանգամանքները և գործով անցնող Սյուզաննա Միքայելյանի արյան խումբը, կարելի է հետևել, որ խառը հետքերում արյունը, ըստ իզոշճաբանական ABO համակարգի, առաջացել է ուղեկցող H հակածնով արյան A խումբ ունեցող որևէ անձից կամ անձանցից, այդ թվում նաև Սյուզաննա Միքայելյանից, իսկ սերմնահեղուկը` արտադրություններում (մասնավորապես սերմնահեղուկ) կամ A և H հակածիներ, կամ միայն A կամ H հակածին պարունակող որևէ տղամարդուց,
- փորձագետի 2015 թվականի մարտի 19-ի թիվ Հմ 14-3644 եզրակացությունը, համաձայն որի` հաշվի առնելով Սյուզաննա Միքայելյանի անհատական-հոգեբանական առանձնահատկությունները, ինտելեկտուալ, անձնային զարգացման մակարդակը, հոգեվիճակը և հետազոտվող իրավիճակի բովանդակությունը` նա գտնվել է հոգեկան լարված վիճակում, ինչն էականորեն նվազեցրել է նրա դիմադրություն ցույց տալու կարողությունը, սակայն չի զրկել նրան դիմադրություն ցույց տալու կարողությունից,
- «Ֆեյսբուք» սոցիալական կայքի Սյուզաննա Միքայելյանին պատկանող էջի «Մեսսենջեր» հաղորդագրությունների համակարգը զննության ենթարկելու մասին 2014 թվականի հոկտեմբերի 9-ի արձանագրությունը, համաձայն որի` «Սյուզի Միքայելյան» և «Արտուշ Դավթյան» անվանական նշումներով օգտատերերի միջև 2014 թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 11:10-ից մինչև 15:10-ն ընկած ժամանակահատվածում, ուղարկվել են ընդհանուր 67 կարճ հաղորդագրություններ, որոնց ուսումնասիրմամբ պարզվել է, որ ժամը 12:00-ի սահմաններից սկսած Արտուշ Դավթյանը Սյուզաննա Միքայելյանին առաջարկել է հանդիպել, զրուցել, միասին գնալ նրա տուն, որպեսզի այնտեղից վերցնի իր նվիրած իրերը` հայտնելով, որ անձամբ էլ գիտակցում է, որ ինչ հարաբերություններ եղել են, արդեն իսկ վերջացել են, եթե նա չի ուզում, ապա ինքը չի պնդի, հոգնել է այդ ամենից, պարզապես խնդրում է վերջին, եզրափակիչ հանդիպում` խոստանալով անհանգստություն չպատճառել և նորմալ կերպով միմյանցից բաժանվել, իսկ Սյուզաննա Միքայելյանը, չհավատալով Արտուշ Դավթյանի խոսքերին, արտահայտում է իր հիասթափությունը վերջինի նկատմամբ` միաժամանակ ասելով, որ իր ետևից հարազատները գալու են և հարկ չկա իրեն տուն ճանապարհելու, իրերը կարող է վերցնել իրենց տանից, ապա նշում է, որ մինչև ժամը 18:00-ն պարզ կլինի` կհանդիպեն, թե ոչ,
- որպես այլ փաստաթուղթ` ապացույց ճանաչված, «ԱրմենՏել» ՓԲ ընկերության 2014 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԱԾ 00/3420, 2014 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԱԾ 00/432, «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության 2014 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 3157-14 ԱՄ/Ո, «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության 2015 թվականի հունվարի 30-ի թիվ ՏՍ/4982/270115/6163, թիվ ՏՍ/6342/260115/6147 գրություններով տրված, պահանջվող ժամանակահատվածում և պահանջվող հեռախոսահամարներից կատարված մուտքային և ելքային հեռախոսազանգերի, դրանց բաժանորդային տվյալների և այլ տեղեկությունների վերաբերյալ «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա» և «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությունների կողմից տրված վերծանումները և դրանք զննելու մասին 2015 թվականի հունվարի 13-ի, 2015 թվականի փետրվարի 5-ի, 2015 թվականի մարտի 6-ի արձանագրությունները, համաձայն որոնց` Արտուշ Դավթյանը, Ղազար Ասատրյանը, Լևոն Ակուլյանը, ինչպես նաև Արտուշ Դավթյանի եղբայր Դ.Դավթյանը, հայր Ս.Դավթյանը, մայր Գ.Մակարյանը, գործընկեր Ա.Բաղդասարյանը, Ղ.Ասատրյանի ընկեր Վ.Բադալյանը դեպքի օրը` 2014 թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 12:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, եղել են ակտիվ հեռախոսակապի մեջ: Մասնավորապես` հեռախոսակապն Արտուշ Դավթյանի և Ղազար Ասատրյանի, վերջինի և Վ.Բադալյանի, Ա.Բաղդասարյանի, Դ.Դավթյանի հետ ակտիվացել է ժամը 12:00-ի սահմաններից սկսած, երբ Արտուշ Դավթյանը կարճ հաղորդագրությունների միջոցով փորձել է հանդիպման հրավիրել Սյուզաննա Միքայելյանին` պատճառաբանելով նվերները վերադարձնելու և հարաբերությունները վերջնականապես խզելու անհրաժեշտությամբ, դրանից հետո անմիջապես հեռախոսազրույց է ունեցել Ղազար Ասատրյանի, Ա.Բաղդասարյանի, իր ընտանիքի անդամների հետ` գտնվելով իր բնակավայրում, որից հետո Ղազար Ասատրյանը նախ հեռախոսազրույց ունենալով Գավառում բնակվող իր ընկերոջ` Վարդան Բադալյանի, ապա նաև Լևոն Ակուլյանի, Արտուշ Դավթյանի, վերջինի եղբոր հետ, ժամը 14:00-ի սահմաններում իր բնակության վայր հանդիսացող Վարդաշեն թաղամասի 7-րդ փողոցի 7-րդ տանից ուղևորվել է դեպի Արտուշ Դավթյանի բնակության վայր` Դեմիրճյան փողոցի 17-րդ շենք, որտեղ նույնպես շարունակվել է ակտիվ հեռախոսակապն ինչպես Լևոն Ակուլյանի, այնպես էլ Ա.Բաղդասարյանի ու Վ.Բադալյանի հետ: Դրանից հետո` ժամը 17:00-ի սահմաններում, Արտուշ Դավթյանը և Ղազար Ասատրյանն ուղևորվել են Ա.Բաղդասարյանի բնակության վայր` Արշակունյաց 135/2 տուն, որտեղ կրկին ակտիվացել է հեռախոսակապը նշված անձանց միջև, ապա ժամը 17:30-ի սահմաններում Արտուշ Դավթյանը գնացել է Սյուզաննա Միքայելյանի աշխատավայր` Արգիշտի 4/1 հասցե, այդ ընթացքում հեռախոսազանգեր կատարելով ու կարճ հաղորդագրություններ ուղարկելով վերջինին: Լևոն Ակուլյանի բջջային հեռախոսահամարը ժամը 16:00-ից մինչև ժամը 19:00-ն ընկած ժամանակահատվածը չի շահագործվել: Այնուհետև` ժամը 18:30-ի սահմաններից սկսած Արտուշ Դավթյանը, Ղազար Ասատրյանը և Լևոն Ակուլյանը դուրս են եկել Հանրապետության հրապարակը սպասարկող, Ե.Կողբացի փողոցում տեղակայված կայան-ալեհավաքի տիրույթից և շարժվել Երևան-Սևան ավտոճանապարհով: Ժամը 20:00-ի սահմաններից մինչև 21:30-ի սահմաններն ամբաստանյալներն ու տուժողը գտնվել են Գավառ քաղաքում, որտեղ գտնվել է նաև Վ.Բադալյանը: Գավառ քաղաքում գտնվելու ընթացքում հեռախոսազանգեր են կատարվել Սյուզաննա Միքայելյանի հոր` Ա.Միքայելյանի և Ղազար Ասատրյանի միջև: Ինչպես Գավառ ուղևորվելու ճանապարհին, այնպես էլ Գավառից վերադառնալիս առկա է եղել ակտիվ հեռախոսակապ ինչպես Արտուշ Դավթյանի և իր ընտանիքի անդամների, այնպես էլ ամբաստանյալների և Ա.Բաղդասարյանի, Վ.Բադալյանի, այլոց հետ: Ժամը 23:00-ի սահմաններում ամբաստանյալներն ու տուժողը վերադարձել են Երևան քաղաք` ժամը 23:30-ի սահմաններում հասնելով Արտուշ Դավթյանի բնակության վայր, որտեղ նույն ժամանակահատվածում գտնվել է նաև Ա.Բաղդասարյանը: Դրանից հետո ամբաստանյալներ Ղազար Ասատրյանը և Լևոն Ակուլյանը ուղևորվել են դեպի Էրեբունի համայնք: Այդ գիշերվա ընթացքում ինչպես Արտուշ Դավթյանը, այնպես էլ Սյուզաննա Միքայելյանը հեռախոսազանգեր չեն կատարել և հեռախոսազանգեր չեն ստացել:
- իրեղեն ապացույց ճանաչված Սյուզաննա Միքայելյանի ներքնավարտիքը և նրա կողմից ներկայացված անձեռոցիկը, ինչպես նաև դրանք առգրավելու մասին 2014 թվականի սեպտեմբերի 29-ի արձանագրությունը, համաձայն որի` նույն օրը տուժող Սյուզաննա Միքայելյանից առգրավվել են դեպքի ժամանակ նրա հագին եղած հագուստները:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վերաքննիչ դատարանը, նախ ուսումնասիրելով ամբաստանյալ Արտուշ Սերգեյի Դավթյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Արտուշ Սերգեյի Դավթյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Վերաքննիչ դատարանն անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Արտուշ Դավթյանի անմեղության վերաբերյալ պաշտպանի փաստարկներին, քրեական գործի ուսումնասիրությամբ եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Արտուշ Դավթյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:
Այսպիսով` ամբաստանյալ Արտուշ Դավթյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքում հաստատված է և նրա կատարած հանցանքն ապացուցված, իսկ պաշտպանի պատճառաբանությունները հերքվում են քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում Առաջին ատյանի դատարանում հետազոտված վերոգրյալ փոխկապակցված ապացույցների բավարար ամբողջությամբ:
Այդ առումով Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Արտուշ Դավթյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ ամբաստանյալի պաշտպանի փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, հետևաբար` չեն կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Արտուշ Դավթյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքին, որ քրեական գործի դատաքննությամբ ձեռք չի բերվել և Առաջին ատյանի դատարանում չի հետազոտվել գեթ մեկ ապացույց, որով հաստատվի Արտուշ Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը, ապա նախ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ սույն քրեական գործով հաստատվել և Վերաքննիչ դատարանում չի վիճարկվել այն հանգամանքը, որ մեղսագրվող արարքի ժամանակահատվածում ամբաստանյալ Արտուշ Դավթյանը սեռական հարաբերություններ է ունեցել տուժող Սյուզաննա Միքայելյանի հետ, ինչի մասին են վկայում մասնավորապես` ամբաստանյալ Արտուշ Դավթյանի, տուժող Սյուզաննա Միքայելյանի ցուցմունքները և փորձագետի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 2908 եզրակացությունը:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե Արտուշ Դավթյանի կողմից Սյուզաննա Միքայելյանի հետ տեղի ունեցած սեռական հարաբերությունները եղել են բռնության գործադրմամբ վերջինի կամքին հակառակ, թե ոչ: Հատկանշական է, որ տվյալ հարցի կապակցությամբ սույն քրեական գործով ձեռք են բերվել երկու իրարամերժ ապացույցներ, այն է` ամբաստանյալ Արտուշ Դավթյանի ցուցմունքը և տուժող Սյուզաննա Միքայելյանի ցուցմունքը, որոնցից առաջինը հերքում է Արտուշ Դավթյանին առաջադրված մեղադրանքը, իսկ մյուսը` հիմնավորում: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ամբաստանյալ Արտուշ Դավթյանի և տուժող Սյուզաննա Միքայելյանի ցուցմունքների արժանահավատությանը:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշված երկու իրարամերժ ապացույցներից արժանահավատ է տուժող Սյուզաննա Միքայելյանի ցուցմունքը, քանի որ նրա ցուցմունքում զետեղված տվյալները փոխկապակցվում և հաստատվում են սույն քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով, մասնավորապես` փորձագետի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 2908 եզրակացությամբ, համաձայն որի` Սյուզաննա Միքայելյանի ձախ ուսահոդի կողմնային մակերեսին, աջ նախաբազկի թիկնային մակերեսին, աջ ազդրի առաջային մակերեսի միջին երրորդականին, աջ ազդրի վերին երրորդականի կողմնային մակերեսի շրջաններին առկա են եղել արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ: Ինչ վերաբերում է ամբաստանյալ Արտուշ Դավթյանի ցուցմունքներին, ապա նախ հարկ է նկատել, որ նրա կողմից դատական քննության և նախնական քննության ընթացքում տրված ցուցմունքները որոշակիորեն հակասական են եղել: Ավելին` Արտուշ Դավթյանն իր ցուցմունքներով հերքում է նաև իրեն առաջադրված մյուս մեղադրանքի փաստական հանգամանքները, այն դեպքում, երբ այդ փաստական հանգամանքները սույն քրեական գործով հաստատված են և նույնիսկ Վերաքննիչ դատարանում բողոքարկման առարկա չեն հանդիսանում: Այսինքն` Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Արտուշ Դավթյանն ի սկզբանե իր ցուցմունքներով նպատակ է ունեցել խուսափել իրեն առաջադրված երկու մեղադրանքների համար նախատեսված քրեական պատասխանատվությունից և պատժից (թեև ձևականորեն հայտարարում է, որ ընդունում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը), ուստի նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նրա ցուցմունքները չեն կարող համարվել արժանահավատ:
Ինչ վերաբերում է ամբաստանյալ Արտուշ Դավթյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի վերաքննիչ բողոքում նշված հաջորդ հանգամանքին, այն է` Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացել դատահոգեբանական փորձաքննության 2014 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 14-3644 եզրակացությունը, քանի որ իրականում, եթե սեռական հարաբերությունները տեղի են ունեցել տուժողի` Սյուզաննա Միքայելյանի կամքին հակառակ ու եթե նա ցանկանար դիմադրություն ցույց տալ, ապա կարող էր և այդ դիմադրությունը ցույց կտար, մինչդեռ ինքն իր ցուցմունքներով, ինչպես նաև փորձաքննության ժամանակ, իր ծնողների ներկայությամբ, հաստատել է, որ ինքը որևէ դիմադրություն ցույց չի տվել, միայն ասել է, որ ցավում է, միայն փորձել է սկզբնական շրջանում իրենից ետ հրել Արտուշ Դավթյանին, սակայն դրանից հետո մի քանի անգամ տեղի են ունեցել սեռական ակտերը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ինչպես սույն քրեական գործով ձեռք բերված այլ օբյեկտիվ տվյալներով, այնպես էլ հենց նույն դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ հաստատվում է, որ թեև տուժող Սյուզաննա Միքայելյանը զրկված չի եղել ամբաստանյալ Արտուշ Դավթյանին դիմադրություն ցույց տալու հնարավորությունից, սակայն նա գտնվել է հոգեկան լարված վիճակում, ինչն էականորեն նվազեցրել է նրա դիմադրություն ցույց տալու կարողությունը: Այսինքն` Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, եթե անձը որևէ ակտիվ դիմադրություն ցույց չի տվել, ապա դա դեռևս չի նշանակում, թե սեռական հարաբերությունը եղել է նրա կամքով և առանց բռնության, քանի որ կարող են լինել այնպիսի դեպքեր, ինչպես տվյալ դեպքում, երբ անձի հոգեկան լարված վիճակն էականորեն կնվազեցնի նրա դիմադրություն ցույց տալու հնարավորությունը:
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ սույն քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն` տուժող Սյուզաննա Միքայելյանը չի համաձայնվել և չի մնացել Գավառ քաղաքում, այլ ամեն կերպ ջանացել է, որպեսզի իրեն ետ վերադարձնեն, ինչպես նաև ոստիկանություն ներկայանալու հենց առաջին պահից հայտնել է, որ ի թիվս այլոց, Արտուշ Դավթյանն իրեն բռնաբարել է: Այսինքն` նշված հանգամանքները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ եթե տուժող Սյուզաննա Միքայելյանը ցանկություն ունենար Արտուշ Դավթյանի հետ սեռական հարաբերություններ ունենալ, ապա նա կարող էր մնալ Գավառ քաղաքում, ինչպես նաև առկա չէ որևէ տրամաբանություն, որ իր կամքով սեռական հարաբերություն ունենալուց հետո` ոստիկանություն ներկայանալուն պես, հայտնում է հակառակի մասին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մեղադրական դատավճիռը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ:
Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելիս ապացույցների բավարարությունը որոշելու հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի վերաբերյալ գործով իր 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշմամբ: Մասնավորապես` իրացնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթը` ՀՀ վճռաբեկ դատարանը հիշատակված դատական ակտում նախադեպային նշանակության իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ. «(...) Գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով` պետք է հասկանալ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում:
(...) Ապացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբանական ցուցանիշով: Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե`
1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,
2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ,
3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում (...):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով` մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած (...)»:
Իսկ ինչ վերաբերում է ամբաստանյալ Արտուշ Դավթյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքին, որ թեև 2014 թվականի նոյեմբերի 22-ին քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը բացարձակապես կապ չունի ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով Արտուշ Դավթյանին առաջադրված մեղադրանքի հետ, այնուամենայնիվ, որպես դատավճռում նշված ապացույց, այն անթույլատրելի ապացույց է, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ամբաստանյալ Արտուշ Դավթյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի կողմից սույն քրեական գործով որևէ օբյեկտիվ տվյալ չի ներկայացվել, որ նշված քննչական գործողությունը կատարվել է էական խախտմամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցի թույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունն ընկած է այն ձեռք բերող կողմի վրա: Եթե ապացույցը ձեռք բերելիս պահպանվել են սույն օրենսգրքի բոլոր պահանջները, ապացույցի անթույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունը կրում է դրա թույլատրելիությունը վիճարկող կողմը:
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարում նկատել, որ 2014 թվականի նոյեմբերի 22-ին քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը սույն քրեական գործի լուծման համար ելակետային նշանակություն ունենալ չի կարող, քանի որ թե դատական քննության ընթացքում և թե նախնական քննության ընթացքում ամբաստանյալները և տուժողը քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրության մեջ զետեղված տվյալների վերաբերյալ տվել են մանրամասն ցուցմունքներ: Ավելին` հարկ է նաև նկատել, որ 2014 թվականի նոյեմբերի 22-ին քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունն ուղղակի առնչություն չունի ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով Արտուշ Դավթյանին առաջադրված մեղադրանքի հետ (նշված հանգամանքն ընդունում է նաև պաշտպանական կողմը):
Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով ամբաստանյալ ամբաստանյալ Լևոն Ռուբիկի Ակուլյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Լևոն Ռուբիկի Ակուլյանի վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` եթե դատարանը, ազատազրկման ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մաuին:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2007 թվականի հունիսի 12-ի թիվ ՎԲ-124/07 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վկայակոչված հոդվածի կիրառումը հանցագործության տեսակի հետ կապված որևէ սահմանափակման չի ենթարկվում և դրա կիրառումը սահմանափակված չէ նաև հանցավոր արարքի վտանգավորության աստիճանով ու բնույթով, ինչպես նաև անձանց շրջանակով, որոնց նկատմամբ այն չի կարող կիրառվել: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ նշել է. «ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու»:
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ` 2008 թվականի փետրվարի 1-ի թիվ ՎԲ-01/08 որոշմամբ նշել է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական հիմքերը բացահայտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում սահմանված իրավադրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում, այսինքն` պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս իրավասու դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկի նաև պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ նշել է, որ սոցիալական արդարությունը վերականգնելու և պատժի ենթարկված անձի ուղղվելու մասին կարող է վկայել հանցագործությունից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը, մասնավորապես` տուժողին պատճառած վնասը հարթելը կամ այն հարթելուն ուղղված ողջամիտ միջոցներ ձեռնարկելը:
Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Լևոն Ակուլյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել ինչպես կատարված հանցագործության բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը բնութագրող տվյալը, մասնավորապես` այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել: Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Լևոն Ակուլյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:
Վերաքննիչ դատարանն անդրադառնալով հանցագործությունից հետո ամբաստանյալ Լևոն Ակուլյանի դրսևորած վարքագծին` մասնավորապես այն, որ վերջինը դատական քննության սկզբում առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զերծ է մնացել այլ հանցավոր արարք կատարելուց և չլինելով կալանավորված` չի խուսափել քննությունից ու դատից, ինչպես նաև հաշվի առնելով ամբաստանյալ Լևոն Ակուլյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, անձը բնութագրող տվյալները` մասնավորապես այն, որ նա երիտասարդ է, նախկինում արատավորված` դատապարտված չի եղել, բնակության և աշխատանքի վայրերում բնութագրվում է դրականորեն բնութագրվում, գտնում է, որ ամբաստանյալ Լևոն Ակուլյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:
Հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռն ամբաստանյալ Լևոն Ակուլյանի նկատմամբ նշանակված պատժի մասով պետք է փոփոխել և ամբաստանյալ Լևոն Ակուլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված պատիժը` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ, 361.1, 385-387-րդ, 390-րդ, 393-394-րդ և 412-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Ամբաստանյալ Արտուշ Սերգեյի Դավթյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժել, իսկ ամբաստանյալ Լևոն Ռուբիկի Ակուլյանի վերաքննիչ բողոքը բավարարել:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռն ամբաստանյալ Լևոն Ռուբիկի Ակուլյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխել:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռով ամբաստանյալ Լևոն Ռուբիկի Ակուլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված պատիժը` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով:
Լևոն Ռուբիկի Ակուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացնել և նրան անհապաղ ազատել կալանքից:
Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Մ.ՊԱՊՈՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Մ.ԱՐՂԱՄԱՆՅԱՆ
Տ.ՍԱՀԱԿՅԱՆ
|