Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԿԴ/0224/01/11

Վիճակագրական տողի համար: 13.1

Ամբաստանյալ

Կարեն Յուրայի Մեհրաբյան

Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյան

Աշոտ Հարությունի Չտրկյան

Կարեն Ռուբենի Պետրոսյան

Արթուր Վոլոդիայի Ավետիքյան

Դավիթ Վոլոդիայի Ավետիքյան

Դատավոր

Կենտրոն և Նորք-Մարաշ:

Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյան

Քրեական վերաքննիչ:

Մհեր Սերյոժայի Արղամանյան

Վճռաբեկ:

Դավիթ Զաքարի Ավետիսյան

Հոդվածներ

Կենտրոն և Նորք-Մարաշ:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 299 Մաս 1
Հոդված 335 Մաս 1
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Կարեն Մեհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. սկզբներին գտնվելով Թուրքիայում ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Վարդան անուններով անձնավորությունների կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում` ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և սարքավորումների վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ և գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների և հավաքած տեղեկատվությունը 2011թ. հուլիսի 23-ին փորձել տանել Թուրքիա, սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, այսինքն լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ:

Ռոմիկ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007թ. մեկնելով Թուրքիա այնտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջան հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության, և որպես վերջինիս ազգական ներկայացած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան անունով անձնավորության հետ, հավաքագրվել վերջինիս կողմից և ստացել առաջադրանքներ` Թուրքիա աշխատելու նպատակով ծամանած ՀՀ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հավանական անձանց: Վերադառնալով Հայաստան`փորձել է տեղեկություններ հայթայթել իրավասու` զինծառայողներ հանդիսացող անձանցից, այսինքն լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ:

Աշոտ Չտրկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ Կ. Մեհրաբյանի առաջարկով մեկնել է Թուրքիա, վերջինիս միջոցով ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջան հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Սայիդ անուններով անձնավորությունների հետ և տեղեկանալով, որ Կ. Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, նպատակ ունենալով նույնպես գումար ստանալ, հնարավորինս օժանդակել է Կ. Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը:

Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին գործընկեր Կ. Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ծանոթացել է անձանց հետ, որոնք առաջարկել են գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, ՀՀ պետական սահմանի, Հայաստանի զինուժի բաշխման վերաբերյալ տեղեկություններ` իրենց փոխանցելու համար ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:

Արթուր Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի հանիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին, այսինքն հանցագործության մասին չհայտնելու մեջ, նախատեսված « քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով։

Դավիթ Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալոկ, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալոկ համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին, այսինքն հանցագործության մասին չհայտնելու մեջ։

  • Նիստեր
  • Ակտեր
  • Կենտրոն և Նորք-Մարաշ
  • Քրեական վերաքննիչ

Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

06 ապրիլի 2012թ. ք. Երևան

ԵԿԴ-0224/01/11

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով.

նախագահող դատավոր` Մ. Մարտիրոսյան,
քարտուղար` Է. Մկրտչյան,

մասնակցությամբ`
մեղադրող,
Հայաստանի Հանրապետության /այսուհետ ՀՀ/
գլխավոր դատախազության
ավագ դատախազ Ա. Ամիրզադյանի,

պաշտպաններ Ա. Հովհաննիսյանի,
Ս. Ասլանյանի,
Ն. Պետրոսյանի,
Հ. Բաղդասարյանի,
Է. Մարուքյանի,

դատարանում, դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ մեղադրանքի
1. Կարեն Յուրայի Մեհրաբյանի`
ծնված 1980թ. օգոստոսի 03-ին Երևանում, հայ, ՀՀ քաղաքացի, թերի բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված, ամուսնացած, խնամքին է գտնվում տասնչորս տարեկան մեկ երեխան և 2-րդ խմբի հաշմանդամ հայրը, չի աշխատում, բնութագրվում է դրական, հաշվառված է և բնակվել է Երևանի Նորք-Մարաշ 8-րդ փողոցի թիվ 2 տանը, կալանքի տակ է 23.07.2011թ.-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով,

2. Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի`
ծնված 1984թ. մայիսի 10-ին Հոկտեմբերյան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, վատառողջ, չի աշխատում, բնակվել է ք. Երևան, Նոր Խարբերդ 20-րդ փողոցի թիվ 27 տանը, կալանքի տակ է 08.08.2011թ.-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով,

3. Աշոտ Հարությունի Չտրկյանի`
ծնված 1981թ. ապրիլի 15-ին Երևանում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, նախկինում դատված` Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2003թ. հունվարի 30-ի դատավճռով, ՀՀ նախորդ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման մեկ տարի ժամանակով։ Նույն օրենսգրքի 41-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան մեկ տարի ժամանակով, դատվածությունը մարված, չի աշխատում, բնութագրվում է դրական, հաշվառված է և բնակվել է ք. Երևան, Բագրատունյաց փողոցի թիվ 40/1 շենքի թիվ 16 բնակարանում, կալանքի տակ է 23.07.2011թ.-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով,

4. Կարեն Ռուբենի Պետրոսյանի`
ծնված 1979թ. նոյեմբերի 09-ին Երևանում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուրի, խնամքին է 2-րդ խմբի հաշմանդամ հայրը, նախկինում չդատված, աշխատում է «Աշոտ Ավետիսյան փրոջեքթս» ՍՊԸ-ում որպես ճարտարագետ, բնութագրվում է դրական, հաշվառված է և բնակվում է ք. Երևան, Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի թիվ 7 շենքի թիվ 32 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով,

5. Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի`
ծնված 1983թ. նոյեմբերի 12-ին Կիրովական քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, անհատ ձեռնարկատեր, բնութագրվում է դրական, բնակվում է ք. Վանաձոր, Մյասնիկյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 16 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով,

6. Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի`
ծնված 1983թ. նոյեմբերի 12-ին Կիրովական քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա, նախկինում չդատված, աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես բեռներ ընդունող-հանձնող, բնութագրվում է դրական, բնակվում է ք. Վանաձոր, Մյասնիկյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 16 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Գործի դատավարական նախապատմությունը
Թիվ 58208211 քրեական գործը հարուցվել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2011թ. հուլիսի 23-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Յուրայի Մեհրաբյանի կողմից ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հավաքելու, այսինքն լրտեսության ձևով պետական դավաճանության դեպքի առթիվ։
Քննիչի 05.11.2011թ. որոշմամբ, թիվ 58208211 քրեական գործից անջատվել է Սայիդ, Տիգրան, Քենան և Վարդան անուններով անձանց կողմից լրտեսություն կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի հատկանիշներով, ինչպես նաև Ջուլիետա Գրիգորյանի, Հասմիկ Հակոբյանի, Տիգրան անունով անձնավորությանը տեղեկատվություն փոխանցող և չպարզված անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մասերը և նախաքննությունը շարունակվել է թիվ 58213011 համարով։
Ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2011 թվականի սկզբներին գտնվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ՝ համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ։ Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Վարդան անուններով անձնավորությունների կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում՝ ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և սարքավորումների վերաբերյալ։ Կ.Մեհրաբյանը վերադառնալով Հայաստան՝ ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ և գործընթացին ներգրավվել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների և հավաքած տեղեկատվությունը 2011 թվականի հուլիսի 23-ին փորձել տանել Թուրքիա, սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։»։
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2007 թվականից մեկնելով Թուրքիա, այնտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության և որպես վերջինիս ազգական ներկայացած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան անունով անձնավորության հետ, հավաքագրվել վերջինիս կողմից և ստացել առաջադրանքներ՝ Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած ՀՀ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հավանական անձանց, ծանոթացնել իրենց հետ, փորձել հայթայթել հետաքրքրող տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար ու հնարավորինս օժանդակել Կարեն Մեհրաբյանի ու Տիգրանի համագործակցությանը։ Ռոմիկ Մաթևոսյանը ձեռնամուխ է եղել այդ գործընթացին, հեռախոսակապի միջոցով, ինչպես նաև 2011 թվականի հունիսին վերադառնալով Հայաստան՝ փորձել է տեղեկություններ հայթայթել իրավասու՝ զինծառայողներ հանդիսացող անձանցից։»։
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2011 թվականից իր ընկերոջ(քավորի)՝ Կարեն Մեհրաբյանի առաջարկով մեկնելով Թուրքիա, վերջինիս միջոցով ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Սայիդ անուններով անձնավորությունների հետ ու տեղեկանալով, որ Կարեն Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, նպատակ ունենալով նույնպես գումար ստանալ, հնարավորինս օժանդակել է Կարեն Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը։ Աշոտ Չտրկյանը կազմակերպել է Տիգրան անունով անձնավորության կողմից տրված 300 ԱՄՆ դոլլար վարձատրության Թուրքիայից Հայաստան ուղարկելը, Կարեն Մեհրաբյանի խնդրանքով նրա համար իր քեռու՝ Ղևոնդ Հովհաննիսյանի տանը ստեղծել է համակարգչով միայնակ աշխատելու հնարավորություն՝ աշխատելու ընթացքում տրամադրելով «սկան» կոչվող սարքավորում։»։
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2011 թվականի մայիս ամսին իր նախկին գործընկեր Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ծանոթացել է անձանց հետ, որոնք առաջարկել են գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, ՀՀ պետական սահմանի, Հայաստանի զինուժի տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։»։
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։»։
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։»։
2011թ. նոյեմբերի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները

Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.
Ամբաստանյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանը 2007թ.-ին մեկնել է Թուրքիա, որտեղ բնակվել է նրա մայրը։ Ռոմիկ Մաթևոսյանն այնտեղ աշխատանքի է ընդունվել` սկզբում որպես բարապանի օգնական, այնուհետև կատարել է բանվորի, վաճառողի և այլ աշխատանքներ։ Շուրջ մեկուկես տարի այնտեղ բնակվելուց հետո, վկա Մարիամ Մարգարյանի միջոցով Ռոմիկ Մաթևոսյանն այնտեղ ծանոթացել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող, ազգությամբ ադրբեջանցի, Սայիդ անունով ներկայացած անձնավորության հետ և մտերմացել։ Սայիդն առաջարկել է Ռոմիկ Մաթևոսյանին համագործակցել թմրամիջոցների իրացման հարցում, ծանոթացրել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող, որպես Սայիդի` Տիգրան անունով ազգական ներկայացած անձնավորության հետ։ Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը հավաքագրվել է նրանց կողմից և ստացել է առաջադրանքներ` աշխատելու նպատակով Թուրքիա ժամանած Հայաստանի քաղաքացիներից ընտրել հավաքագրման համար հավանական անձանց և ծանոթացնել իրենց հետ։
2011թ. փետրվարին, ամբաստանյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Մեհրաբյանը մեկնել է Թուրքիա` արտագնա աշխատանքների։ Այնտեղ, Ստամբուլ քաղաքում նա պատահաբար հանդիպել և ծանոթացել է ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի հետ, նրա միջոցով ծանոթացել է նրա հետ համատեղ բնակվող, ազգությամբ քուրդ ամուսին ունեցող Լուսինեի, գործով վկա, Սելիմ անունով քուրդ անձնավորության հետ Ստամբուլում փաստական ամուսնության մեջ գտնվող Մարիամ Մարգարյանի, նրա մայր Կարինեի հետ։ Այնուհետև, նրանց միջոցով Կարեն Մեհրաբյանը ծանոթացել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող, ազգությամբ ադրբեջանցի Սայիդի հետ։ Վերջինիս հետ Կարեն Մեհրաբյանը պարբերաբար հանդիպել է` աշխատանքի տեղավորվելու հարցում իրեն օգնելու համար։ Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը կատարելով ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքը` Կարեն Մեհրաբյանին հայտնել է, որ Սայիդն իրենց ընկերն է, լավ տղա է, խորհուրդ է տվել աշխատել նրա հետ, նախազգուշացրել է, որ Սայիդի հետ պետք է հստակ աշխատի, քանի որ նա մեծ ծանոթություններ ունի Թուրքիայում և ցանկության դեպքում կարող է վնաս տալ։ Երբ Ռոմիկ Մաթևոսյանի հետ համատեղ բնակվող և Սայիդին ճանաչող, Լուսինե անունով կինը Կարեն Մեհրաբյանին նախազգուշացրել է, որ Սայիդը կարող է խաբել Կարեն Մեհրաբյանին` ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել Լուսինեի նախազգուշացմանը։
Հետևելով ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի խորհրդին` Կարեն Մեհրաբյանը մտերմացել է Սայիդի հետ, որից հետո նրա միջոցով ծանոթացել է Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից, որպես Սայիդի` Տիգրան անունով ազգական ներկայացած անձնավորության հետ։ Այդ եղանակով ընկնելով Թուրքիայում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտ և հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ հանդիսացող, Տիգրան, Վարդան և Քենան անուններով ներկայացած անձանց կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների վերաբերյալ։ Կ. Մեհրաբյանը վերադառնալով Հայաստան՝ ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ, այդ գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների և ԼՂՀ քաղաքացիների, այսինքն ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության` լրտեսություն է կատարել։
2011թ. գարնանը, ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի առաջարկով, ամբաստանյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աշոտ Չտրկյանը մեկնել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք։ Այնտեղ նա աշխատանքի է տեղավորվել պայուսակների արտադրամասում, Կարեն Մեհրաբյանի միջոցով ծանոթացել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդի, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող Տիգրանի հետ։ Պայուսակների արտադրամասում աշխատանքի և աշխատավարձի պայմաններն ամբաստանյալ Ա. Չտրկյանին չեն բավարարել և նա բազմիցս այդ մասին հայտնել է Կարեն Մեհրաբյանին։ Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանն ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի հետ շփվելով` հասկացել է, որ նա վարձատրության դիմաց աշխատում է Տիգրանի և մյուսների գաղտնի առաջադրանքներով, սկզբում նախազգուշացրել է Կարեն Մեհրաբյանին, որ դա կարող է վտանգավոր լինել, այնուհետև ցանկություն է հայտնել վարձատրության դիմաց մասնակցել այդ գաղտնի աշխատանքների կատարմանը, սակայն պայմանով` որպեսզի Տիգրանը և մյուսները չիմանան այդ մասին։ Կարեն Մեհրաբյանը Աշոտ Չտրկյանին բառացի հայտնել է, որ իր աշխատանքի բնույթը գաղտնի է, առաջարկել է Աշոտ Չտրկյանին նույնպես զբաղվել այդ աշխատանքներով և գումար վաստակել` պարզաբանելով, որ այդ աշխատանքի մանրամասներին կարող է ծանոթանալ` միայն աշխատելու մասին համաձայնությունը տալուց հետո, նախազգուշացրել է, որ իր հետ աշխատողները վտանգավոր մարդիկ են, եթե Աշոտն աշխատի` նրանք իմանալու են, նրանց հետ խաղ անել չի կարելի, նրանց մեջ մտնելուց հետո` դուրս գալ չի կարող։
Աշոտ Չտրկյանը տեղեկանալով, որ Կարեն Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է Տիգրանի և նրա գործընկերների գաղտնի առաջադրանքներով` հնարավորինս օժանդակել է Կարեն Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը` կազմակերպել է Տիգրան անունով անձնավորության կողմից Թուրքիայում տրված, Կարեն Մեհրաբյանի կողմից պետական դավաճանություն կատարելուն առընչվող գործողությունների` գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար վարձատրություն հանդիսացող գումարը Թուրքիայից արագ Հայաստան ուղարկելը, Կարեն Մեհրաբյանի խնդրանքով նրա համար իր մորեղբայր Ղևոնդ Հովհաննիսյանի տանը ստեղծել է համակարգչով միայնակ աշխատելու հնարավորություն՝ աշխատելու ընթացքում տրամադրելով «սկան» կոչվող սարքավորում, այսինքն օժանդակել է լրտեսության ձևով պետական դավաճանությանը։
Ամբաստանյալ Կարեն Պետրոսյանը 2011թ. մայիսին, Հայաստանում, իր նախկին գործընկեր, ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ծանոթացել է անձանց հետ, որոնք առաջարկել են գումարի դիմաց հայթհայթել, ՀՀ պետական սահմանի, Հայաստանի զինուժի տեղաբաշխման վերաբերյալ ռազմական բնույթի տեղեկություններ՝ նրանց փոխանցելու համար և հասկանալով, որ խոսքը գնում է հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։
Ամբաստանյալ Արթուր Ավետիքյանը 2011 թվականի հունիսին, իր հորաքրոջ աղջկա ամուսին Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում, ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթհայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ՝ նրանց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։
Ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը 2011 թվականի հունիսին, իր հորաքրոջ աղջկա ամուսին Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում, ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթհայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ՝ նրանց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված «օպերատիվ ներդրում» և այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների հետևանքով Կարեն Մեհրաբյանի կողմից ձեռք է բերվել միայն նշված միջոցառումներով պայմանավորված տեղեկատվություն, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը վերաբերվող, «գաղտնի» վավերագրով փաստաթղթեր։ Այդ տեղեկատվության և փաստաթղթերի մի մասը Կարեն Մեհրաբյանը փորձել է 2011թ. հուլիսի 23-ին տանել Թուրքիա, սակայն նույն օրը, ժամը 14։30-ին, Երևան-Ստամբուլ ուղերթի ավտոբուսով հայ-վրացական սահմանը հատելիս, ՀՀ «Բավրա» մաքսակետի մաքսային հսկողության գոտում բերման է ենթարկվել մաքսակետի վարչական շենք։ Այդ պահին նրա մոտ հայտնաբերված տեղեկատվության վերաբերյալ Կարեն Մեհրաբյանը հայտարարել է, որ դրանք պետք է փոխանցեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում սպասող պատվիրատուներին, որի դիմաց նրանք խոստացել էին վճարել հինգից յոթ հազար ԱՄՆ դոլար գումար։
Ամբաստանյալների անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին են գտնվում մինչև տասնչորս տարեկան երեխան և 2-րդ խմբի հաշմանդամ հայրը, ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը նախկինում դատված չի եղել, վատառողջ է` տառապում է «տուբերկուլյոզ» հիվանդությամբ, ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը բնութագրվում է դրական, ամբաստանյալ Կարեն Պետրոսյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում 2-րդ խմբի հաշմանդամ հայրը, ամբաստանյալ Արթուր Ավետիքյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին ունի մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա։

Ապացույցների հետազոտում և գնահատում

Դատարանի կողմից հաստատված հանգամանքներն հիմնավորվում են հետևյալ ապացույցներով.
Ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ 2007 թվականին Երևանի Տերյան փողոցում վարձակալել է տարածք և այնտեղ բացելով խանութ՝ զբաղվել ջեռուցման համակարգերի առք ու վաճառքով։ Տարվա վերջին որոշել է մեկնել Թուրքիայի Ստամբուլ քաղաք՝ ապրանք բերելու։ Մեկնել է հինգ-վեց օրով, վերադառնալուց հետո մի քանի օր անց կրկին մեկ-երկու օրով մեկնել է, սակայն ապրանք չի բերել, քանի որ գումարը չի բավականացրել։ Առաջին այցելության ժամանակ հագուստեղենի վաճառքի խանութներից մեկում ծանոթացել է խանութի սեփականատիրոջ հետ, որին կոչել են Ամր, դիմել են նաև Ալեքս անունով։ Խանութը գտնվել է Ստամբուլի «Լալելի» թաղամասում։ Հետագայում իմացել է, որ նա հանդիսանում է խոշոր գործարար, «Աբեցե գրուպ» /«ABC-групп»/ կորպորացիայի տերն է, խանութների, հյուրանոցների, ավտոլցակայանների՝ այդ թվում նաև Ռուսաստանում թանկարժեք քարերի վերամշակման արտադրամասերի սեփականատեր։ Խանութում սկզբում իրեն մոտեցել է մի հայ աղջիկ՝ Նառա անունով, որն այնտեղ է աշխատել։ Նա խոսակցության ժամանակ ասել է, որ խանութի տերը՝ «պատրոնը», նույնպես հայ է։ Այդ ժամանակ վերելակից իջել է այդ մարդը, որի հետ Նառան ծանոթացրել է։ Այդ հանդիպման ժամանակ իրենց խոսակցությունը Նառան էլ թարգմանել է, իսկ ավելի ուշ Ամրը խոսել է ռուսերեն լեզվով։ Ամրն ասել է, որ ունի հայկական արմատներ, տատիկը հայ է, իրենք հինգ եղբայր են։ Ավելի ուշ իմացել է, որ նա Էմրուլա Քարադաշն է։ Երկրորդ անգամ Թուրքիայում գտնվելու ժամանակ գնացել է Ամրի խանութ, զրուցել է նրա հետ։ Հաջորդ օրը Ստամբուլ քաղաքի հայաբնակ շրջաններում անցկացվող ոստիկանական հերթական ստուգումներից մեկի ժամանակ իրեն բռնել են` այդ պահին անձնագիրն իր մոտ չլինելու պատճառով։ Իրեն սպառնացել է դեպորտացիայի վտանգը, որի պատճառով զանգահարել է Ամրին։ Վերջինս եկել և ոստիկանների հետ թուրքերեն զրուցել է։ Նկատել է, որ ոստիկանները շփոթված են նրա ներկայությունից և իրեն բաց են թողել։ Դրանից հետո վերադարձել է Հայաստան և մինչև 2011 թվականը Թուրքիա չի մեկնել։ 2011 թվականի փետրվարին, աշխատանք չլինելու պատճառով որոշել է կրկին մեկնել Թուրքիա և իր ընկեր Գևորգ Բադալյանի եղբայր Մեխակ Բադալյանի հետ մեկնել են Ստամբուլ։ Այնտեղ հանդիպել է Ամրին և խնդրել է օգնել` աշխատանք և բնակության վայր գտնելու հարցում։ Այնտեղի խանութներից մեկում ծանոթացել են Ռոման անունով մի տղայի հետ, որն աշխատել է խանութում։ Նա իրեն օգնել է հայերի թաղամաս հանդիսացող «Կումկապի»-ում տեղավորվել հյուրանոցում։ Ռոմանը Թուրքիայում բնակվել է Լուսինե անունով ընկերուհու հետ, չնայած որ Լուսինեն ամուսնացած է եղել մի քուրդի հետ։ Լուսինեի միջոցով ծանոթացել է նրա ընկերուհի Մարիամի մայր Կարինեյի հետ։ Բնակվելու տեղ չունենալու պատճառով, նրա հետ միասին մնացել է հյուրանոցում, իսկ մեկ-երկու օրից ծանոթացել է նրա աղջկա՝ Մարիամի հետ, որն ամուսնացած է եղել Սելիմ անունով քրդի հետ։
Մի քանի օր անց իմանալով, որ Ամրը մեկնել է Սոչի, աշխատանքի է տեղավորվել պայուսակների կարի արտադրամասում որպես բանվոր։ Մեկ շաբաթ անտեղ աշխատելուց հետո վերադարձել է Հայաստան, քանի որ վիզայի ժամկետը լրացել է։ Երկու օրից կրկին մեկնել է Թուրքիա։ Հասնելուն պես աշխատանք է փնտրել, դիմել է Ռոմանին, Լուսոյին, Մարիամին և Կարինեին։ Վերջինս իրեն ասել է, որ մի թուրք ծանոթ ունի Սայիդ անունով, որը զբաղվում է վերանորոգման աշխատանքներով և նրան կխնդրի իր մոտ աշխատանքի վերցնել։ Մարիամը զանգահարել է Սայիդին։ Նա պատասխանել է, որ այդ պահի դրությամբ իր մոտ աշխատանքի տեղ չկա։ Մի քանի օր սպասելուց հետո Կարինեն կրկին զանգահարել է նրան և հեռախոսը տվել է իրեն։ Խոսել են ռուսերեն։ Մյուս օրը Սայիդը կանչել է իր մոտ՝ բացատրելով տեղը։ Հաջորդ օրը, Լալելի թաղամասի խանութներից մեկում, որտեղ Սայիդի բրիգադը վերանորոգման աշխատանքներ է իրականացրել, հանդիպել է նրան։ Սայիդն ասել է, որ չի կարող մշտական աշխատանքի տեղավորել, առաջարկել է ծանոթացնել իր ծանոթ հայի հետ, որը կարող է աշխատանքի տեղավորել։ Հաջորդ օրը Սայիդը զանգահարել և պայմանավորվել է հանդիպման համար։ Մինչ այդ իր մոտ՝ Թուրքիա, իր առաջարկով եկել է նաև իր սանիկ Աշոտ Չտրկյանը, որի հետ էլ գնացել են նույն խանութը, որտեղ աշխատել է Սայիդի բրիգադը։ Իրենց դիմավորել է Սայիդը։ Տասից տասնհինգ րոպե անց մոտեցել է քսանհինգից երեսուն տարեկան մի երիտասարդ, որը ներկայացել է Տիգրան անունով։ Սայիդն ասել է, որ ինչ-որ գործ ունի և մի տեսակ Աշոտին առանձնացնելով` նրա հետ գնացել է, իսկ ինքն առանձնացել է Տիգրանի հետ։ Խոսակցության ընթացքում Տիգրանն ասել է, որ մայրը հայ է՝ Անահիտ անունով, հայրը՝ թուրք, մայրը սովորեցրել է հայերեն խոսել։ Ընդհանրապես նա խոսել է գրական հայերենով և հայտնել, որ կարող է մի այնպիսի աշխատանք առաջարկել, որը կապված է արտերկրների և նաև Հայաստանի հետ, հնարավոր է, որ այդ գործի հետ կապված հաճախակի մեկնի։ Նա նշել է, որ խոսակցությունը գաղտնի բնույթ պետք է ունենա, սակայն ոչ մի վտանգ չի ներկայացնում և համաձայնության դեպքում` աշխատանքի վերաբերյալ մանրամասները կասեն իր ղեկավարները, որոնք պետք է ժամանեն Անկարայից։ Տիգրանը խորհուրդ է տվել ոչ մեկին չհայտնել իրենց խոսակցության մասին։ Մինչև ղեկավարների ժամանելը, ծանոթանալու նպատակով, Տիգրանը մի քանի անգամ իր հետ հանդիպել է, հիմնականում` տարբեր սրճարաններում։ Այդ ամենը, մանավանդ Ամրին չգտնելը, այնպես է զուգադիպել, որ մտածել է, թե Ամրը կապված է այդ ամենի հետ։
Շուրջ երկու շաբաթ անց Տիգրանը զանգել և ասել է, որ իր ղեկավարները ժամանել են և հանդիպում են նշանակել։ Ըստ պայմանավորվածության՝ Տիգրանի հետ հանդիպել է Ստամբուլ քաղաքի Ակսարայի շրջանի Չափա թաղամասի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղից ոտքով քայլել են մինչև փողոցի առաջին խաչմերուկ, թեքվել դեպի ավելի խաղաղ փողոց և մտել ռեստորան։ Այնտեղ սեղանի շուրջ նստած սպասել են երկու հոգի։ Նրանք ծանոթացել են իր հետ։ Մեկը ներկայացել է Վարդան անունով, խոսել է հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով։ Խոսակցության ընթացքում ասել է, որ ծնունդով Ալավերդի քաղաքից է, որտեղից էլ 90-ական թվականներին բնակության է տեղափոխվել Թուրքիա։ Նա ասել է, որ սկզբում խնդիրներ է ունեցել և իր հետ եկած երկրորդ անձն է իրեն օգնել, տեղավորել է աշխատանքի, իր ընտանիքը նույնպես Թուրքիայում է և նույն անձի միջնորդությամբ լուծվել է նաև քաղաքացիության հարցը։ Երկրորդ անձը հայերեն չի խոսել, ռուսերեն հասկացել է, բայց նույնպես չի խոսել, շփվել է միայն թուրքերենով։ Հետագայում հիշել է, որ նրա անունը Քենան էր։ Նրա պահվածքից, Վարդանի ու Տիգրանի` նրան դիմելու ձևից զգացվել է, որ գլխավորը նա է։ Զրույցը վարել է հիմնականում Վարդանը։ Նա ասել է, որ իրենց կազմակերպությունում, առավել ևս իրենց բաժնում աշխատում են հիմնականում հայեր և աշխատում են հայերի համար։ Նշել է, որ շատ հայտնի հայերի հետ են աշխատում, ունեն ամբողջ աշխարհում մեծ կապեր։ Նա հարցրել է իր գործունեության, ընտանեկան դրության մասին և պատմել է, որ իրենք աշխատում են եվրոպական կազմակերպություններից մեկում, իրենց բաժինը մասնավորապես զբաղվում է Կովկասի վերաբերյալ տեղեկությունների վերլուծությամբ, իրենց հետաքրքրում է ամեն ինչ՝ և սոցիալական վիճակը, և զինված ուժերը։ Ունեն բազմաթիվ աշխատողներ Հայաստանում, Վրաստանում, ԼՂՀ-ում և նրանց տեղեկություններ են հարկավոր Հայաստանի և ԼՂՀ-ի վերաբերյալ։ Իր հարցին, թե ինչով կարող է օգնել` Վարդանն ասել է, որ իրենց տեղեկություններ են տվել, որի վրա կասկածում են և ինքը կարող է դրանք ճշտել՝ համապատասխան վարձատրության դիմաց։ Վարդանը կողքին դրված թղթապանակը դրել է սեղանին և հանել թղթեր, որոնցից երկուսի վրա հայերեն լեզվով, ձեռագրով կազմված է եղել Ղարաբաղի վերաբերյալ զինվորական բնույթի հարցաշար, մյուսի վրա, որը առաջինից փոքր է եղել, նույն հարցաշարն է եղել` համակարգչով տպագրված ռուսերեն լեզվով, իսկ 5-6 թղթերի վրա ռուսերեն լեզվով տպագրված են եղել հարցաշարի պատասխանները։ Դրանցից Վարդանը առանձնացրել է երեք հարց, առաջինը` Ղարաբաղի բանակի շտաբի կազմը, երկրորդը` զորամասերի քանակն ու անվանումները, երրորդը` քանի պաշտպանական շրջան կա։ Վարդանն ասել է, որ ոչնչից պետք չէ վախենալ, նշված հարցերը իրենցից ոչ մի գաղտնիք չեն ներկայացնում, իրենք պատրաստ են դրա համար լավ վարձատրել։ Միաժամանակ նա նշել է, որ իրենք ունեն այդ հարցաշարում նշված հարցերի պատասխանները և ուզում են միայն տվյալները հաստատել։ Սկզբում վարձատրության մասին չի խոսվել, միայն նշվել է, որ գիտեն իր ֆինանսական խնդիրների մասին և կլուծեն դրանք։ Ինքը սկսել է հասկանալ, սակայն Վարդանն ասել է, որ գիտեն, թե ինչ է մտածում, սակայն դա այդպես չէ, այլապես հայեր չէին աշխատի։ Իրենց պարզապես հետաքրքրում է ամեն ինչ և լավ կվարձատրեն, այդ հարցերի պատասխանը ինտերնետում՝ «Միլ. ԱՄ» կայքում նույնպես կա։ Հանդիպման վերջում Վարդանը հայտնել է, որ գործի վերաբերյալ մանրամասների մասին առանձին կհայտնի Տիգրանը, որի հետ պայմանավորվել են հաջորդ օրը հանդիպել։ Հաջորդ օրը, պայմանավորվածության համաձայն, Տիգրանի զանգից հետո սրճարանում հանդիպել են։ Տիգրանը փոխանցել է հարցաշարը և ռուսերեն թերթիկը։ Երկրորդ անգամ, երբ ինքը Հայաստանից վերադարձել է, նա այդ հարցաթերթիկները վերցրել է և շեշտելով, որ պետք չէ սահմանի վրայով թղթեր անցկացնել` իրենից վերցրել է հեռախոսի հիշողության քարտը, իսկ արդեն կրկին Հայաստան գալու ժամանակ` վերադարձրել է այդ հիշողության քարտը, որի մեջ արդեն տեղադրված է եղել հարցաշարը։ Նա տվել է նաև փոխանցման սարք /պերեխոդնիկ/, որպեսզի կարողանա ստացված տեղեկությունը համակարգչով տպել և այնտեղից փոխանցել բջջային հեռախոսի հիշողության քարտի վրա, ինչպես նաև հիշողության քարտից դուրս է բերել հարցաշարը, որը նախապես գրանցված է եղել նշված քարտում։ Տիգրանը տվել է 200 ԱՄՆ դոլար՝ ճանապարհածախսի համար, ինչպես նաև 75 դոլար` անձնագիրը աշխատավայրից վերցնելու համար, քանի որ պարտք է ունեցել։ Պայմանավորվել են նաև երկկողմանի կապի միջոցների մասին։ Իր հարցին, թե ինչու է նա քարտը տալիս և ոչ թե հարցաշարը` նա ասել է, որ սահմանի վրա կարող է խնդիր առաջանալ և նշել է, որ Հայաստանում գտնվելու ժամանակ ոչ մի կերպ չպետք է հեռախոսով խոսի նրա հետ, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում` նրա բջջային հեռախոսի վրա պետք է հաղորդագրություն ուղարկի, որ շտապ անհրաժեշտ է խոսել ինտերնետով։ Տիգրանը փոխանցել է իր համար նախապատրաստած էլեկտրոնային հասցե՝ mmmkkk111@mail.ru և հասցեի նշանաբանը՝ - lilitik, որի օգնությամբ նա կպաշտպաներ էլեկտրոնային գրանցումը։ Նրա պնդմամբ, առավել անվտանգ լինելու համար, պետք է միայն ինտերնետ-ակումբում օգտագործվեր նշված էլեկտրոնային հասցեն։ Բացի դրանից Տիգրանը խոստացել է լրացուցիչ վարձատրել մինչև 2000 ԱՄՆ դոլարով, եթե կարողանա պատասխանել ներկայացված 1-ին հարցին։ Նա հայտնել է, որ նամակագրության ժամանակ բաց տեքստերով պետք չէ խոսել, տեղեկությունները պետք է հաղորդվեն նշանաբաններով, օրինակ «զորամասեր»-ը` «խանութներ», իսկ «Карабах»-ը պետք է նշվեր «К» տառով։ Տիգրանը սովորեցրել է, որ եթե մարդկանց հետ հանդիպի, ապա ոչ պրոֆեսիոնալ չերևալու համար պետք է նշի, որ ուսուցում է անցել Ստամբուլում, կազմակերպությունը երկու շենք ունի, մեկը` Ստամբուլում, մյուսը` Անկարայում և գլխավորը Անկարայինն է։ Փողոցում քայլելիս նա մի մեծ շենք ցույց տալով` ասել է, որ այդպիսի շենքի նման մի շենքի միայն մեկ հարկում ինֆորմացիա են քաղում ինտերնետից։ Երկրորդ հանդիպումից արդեն սկսել է հասկանալ, որ գործ ունի Ադրբեջանի հատուկ ծառայության հետ, չնայած որ նույն Տիգրանը նշել էր, որ ինքը հանդիսանում է եվրոպական կառույցի Կովկասի գրասենյակի պատասխանատուն։ Ինքը հենց սկզբից էլ կասկածել է, որ այդ ամենից լրտեսության հոտ է գալիս, որ նրանք խաբում են և այդ հարցերը հետաքրքրում են Ադրբեջանին, սակայն ամենասկզբում նրանք կարողացել են համոզել, որ իրենք եվրոպական կազմակերպություն են և աշխատում են հայերի համար։
2011 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ինքը միայն Տիգրանին է տեսել։ Բացի եղած խոսակցությունից` նա հետաքրքրվել է զինծառայող ծանոթներով և ինչ-որ քիմիական զենքով, որը Հայաստանում են արտադրում։ Դրանից հետո երկու օրով եկել է Հայաստան, որտեղ հանդիպել է իր ընկեր Գևորգ Բադալյանին։ Նրան պատմել է, որ հայեր կան, որոնք ռազմական բնույթի տեղեկություններ են ուզում համապատասխան գումարի դիմաց։ Նա համաձայնվել է օգնել։ Նրա հետ ինտերնետ է գնացել և ցույց տվել Ամրի կայքը, քանի որ իր մտածելով այդ ամենի ղեկավարը նա է եղել, համագործակցություն առաջարկ է արել Գևորգի եղբայր Մեխակին, որը չի համաձայնվել։ Հանդիպել է նաև նախկին գործընկեր Կարեն Պետրոսյանին և պատմել այդ ամենի մասին։ Այդ ժամանակ նաև զանգել է կնոջ քեռու` Դավո և Արթուր անուններով որդիներին, որոնցից հետաքրքրվել է, թե ունեն արդյոք զինծառայող ծանոթներ։ Նրանք պատասխանել են, որ չունեն այդպիսի ծանոթներ։ Նրանց նույնիսկ ասել է, որ դա գործի համար է անհրաժեշտ և գումար կտա դրա համար։ Արդեն հետագայում, վերջին գալու ժամանակ, հանդիպել է նրանց և ասել գործի էությունը, որ ռազմական բնույթի տեղեկություններ է հավաքում և նրանք էլ խորհուրդ են տվել նման բանով չզբաղվել։
Առաջին անգամ Գևորգը միայն կարողացել է իմանալ և հայտնել, որ Կրասնիի «նայոմնիկների» զորամասի հրամանատարը ինչ-որ Մուժիկյան է։ Մայիսի 21-ին կրկին մեկնել է Թուրքիա և այնտեղ Տիգրանին ասել, որ գտել է ծանոթներ։ Հենց այդ ժամանակ էլ հանդիպել է Վարդանին և մյուսին։ Երկրորդ անգամ մեկնելու ժամանակ Տիգրանը տվել է հարցաշարը։ Դեռևս առաջին հանդիպման ժամանակ Տիգրանը զգուշացրել է, որ հանդիպումների ժամանակ անջատեն հեռախոսները և հանեն մարտկոցները։ Ինքն այդպես էլ արել է։ Վերադառնալով Հայաստան` հունիսի 11-ին հարցաշարը տվել է Գևորգին, որը պատրաստվել է երկու օրով գնալ ԼՂՀ։ Վերադառնալուց հետո նա միայն ՊՆ նախարարի անուն-ազգանունը և Ստեփանակերտի մի զորամասի մասին է իմացել և թղթի վրա գծած մի սխեմա տվել, որտեղ այդ զորամասի տեղն է նկարված եղել։ Հունիսի 18-ին մեկնելով Թուրքիա` այդ սխեման և իմացածը ներկայացրել է Տիգրանին, որն ասել է, որ մյուս անգամ փորձի նորմալ տեղեկություններ իմանալ կամ անձամբ գնալ Ղարաբաղ ու այնտեղ ճշտել։ Տիգրանը 100 ԱՄՆ դոլար է տվել, ասել է, որ նորից գա Հայաստան, հետաքրքրվել է Գևորգի մասին, հայտնել է, որ եթե նա համաձայնվի,ապա կուզենան նրան տեսնել։ Տիգրանն առաջարկել է Գևորգին հանդիպել Թուրքիայում կամ Վրաստանում։ Վերադառնալով Հայաստան` Գևորգի հետ մեկնել են Ղարաբաղ, որտեղ Ստեփանակերտի մոտ պատահաբար հանդիպել են Գևորգի Աշոտ անունով ծանոթին, որը տաքսու վարորդ է եղել։ Աշոտն առաջարկել է մնալ իր հյուրանոցում։ Այնտեղ Աշոտին հայտնել է, որ ֆրանսիահայեր կան, որոնց հետաքրքրում է ցանկացած բնույթի, այդ թվում նաև ռազմական տեղեկություններ և դրա դիմաց գումար կարող են տալ։ Նա համաձայնվել է գումարի դիմաց օգնել։ Ինքը տվել է հարցաշարը և ասել, որ բոլոր հարցերի համար կարող է տալ 3000 ԱՄՆ դոլար, իսկ 1-ին հարցի համար կտա 500 ԱՄՆ դոլար։ Երեքով գնացել են ճանապարհով։ Ինքը լուսանկարել է Ստեփանակերտի օդանավակայանը, Ղարաբաղի տեսարաններ, ինչ-որ զորամաս, Շուշին, ինչպես նաև Գևորգին, քանի որ Տիգրանը նկարներ էր ուզել Ղարաբաղից։ Ճանապարհին նաև տետր է գնել, որի մեջ ցույց է տվել, թե ինչ նշումներ արվեն ու այն տվել է Աշոտին։ Իրենք պայմանավորվել են, որ Աշոտն ամեն ինչ կիմանա և կբերի պատասխանները։ Քանի որ նա գումարը նախօրոք է ուզել, ինքն ինտերնետ է գտել, կապվել է Տիգրանի հետ և գումար պահանջել։ Նա էլ ասել է, որ 300 ԱՄՆ դոլար կուղարկի։ Քանի որ նրանք խոստացել էին 2000 ԱՄն դոլար, որից 1500-ը` ինֆորմացիա բերողին, ուստի նա խոստացել է այդ գումարի 20 տոկոսը՝ 300 դոլարն ուղարկել։
Աշոտը հայտնել է, որ հանդիպել է ընկերոջը, որը հիշեցրել է շտաբի գաղտնի բաժնում աշխատող ծանոթ աղջկա մասին և որ այդ աղջկանից ամեն ինչ կիմանա։ Աշոտի հետ պայմանավորվել է նրան 500 ԱՄՆ դոլար տալ։ Վերադառնալով Հայաստան` հաջորդ օրը երթուղային տաքսու վարորդի հետ, Գևորգի միջոցով ուղարկել է 100 ԱՄՆ դոլարը։ Այդ գումարը ստացած է եղել Տիգրանից՝ կապվելով նրա հետ։ Նա պնդել է, որ գումարը չի ուզում ուղարկել որևէ ծանոթի միջոցով։ Ինքն էլ առաջարկել է գումարը տալ Հովիկ անունով մի տղայի, որի հետ Թուրքիայում աշխատել է։ Տիգրանը գումարը Հովիկին է փոխանցել, սակայն վերջինս գումարը Թուրքիայում տվել է իր սանիկ Աշոտին, իսկ նա իր ծանոթի միջոցով ուղարկել է Հայաստան։ Մի քանի օր հետո Ղարաբաղից եկել է Աշոտը, որին հանդիպել են բանվորի արձանի մոտ։ Նա ձեռագրով գրված թղթեր է տվել և չնայած պատասխանները ամբողջական չեն եղել` պահանջել է 400 ԱՄՆ դոլար։ Ինքը պայմանավորվել է, որ թղթերը պետք է տանի Թուրքիա և գումարը բերի։
2011 թվականի հունիսի 23-ին կրկին մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Տիգրանի հետ։ Վերջինս դժգոհել է իր աշխատանքից։ Նա ինտերնետից ինչ-որ գաղտնի կայքից և «միլ ամ»-ից ներբեռնել է, թե ինչպես պետք է լինեն պատասխանները և դա գցել է իր հեռախոսի հիշողության քարտի մեջ։ Դրանից մեկ օր հետո Տիգրանը տվել է 500 ԱՄՆ դոլար, ասել է, որ հանդիպի և տեսնի Աշոտի ասած աղջկան, գումարը տա Աշոտին և բանավոր իմանա, թե Քարվաճառում քանի զորամաս կա։
Երկու օր հետո վերադարձել է Երևան, զանգել Գևորգին և ասել, որ հարկավոր է մեկնել Ղարաբաղ, սակայն նա պատասխանել է, որ Ղարաբաղ պետք չէ գնալ, կա մեկը, ում հետ պետք է խոսել այդ ամենի մասին։ Հաջորդ օրը Գևորգենց տանը ծանոթացել է Պաշ անունով, ՀՀ ՊՆ աշխատող մի անձնավորության հետ, որը կոչումով մայոր է եղել։ Ինքն ասել է, որ աշխատում է ֆրանսիահայերի հետ, որոնք բարեգործ են, տեղեկություններ են ուզում և նորմալ կվճարեն, տվել է հարցաշարը։ Այդ անձն ասել է, որ երկու օրվա մեջ պատրաստ կլինի առաջին հարցը, մնացածի մասին հետո կխոսեն։ Երկու օր հետո նորից հանդիպել են Գևորգի տանը։ Այդ անձն ասել է, որ ավելի շատ տեղեկություն է բերել և պետք չէ այդ անձանց բարերար ասել, ավելի լավ է իրերը իրենց անունով կոչել։ Նա ասել է, որ դրանք հատուկ ծառայություններն են, ադրբեջանցիներ են և պատրաստ է աշխատել լավ գումարի դիմաց՝ տալով գաղտնի փաստաթղթեր։ Հայտնելով, որ պետք է կապնվի Տիգրանի հետ` ինքն ինտերնետի միջոցով, Գևորգի համակարգչով կապվել է և քանի որ մինչ այդ արդեն Տիգրանին ասած է եղել, որ նորմալ տեղեկություններ տվող նոր մարդ են գտել, ասել է, որ այդ նոր մարդը բերել է տեղեկությունները ու նույնիսկ ավել տեղեկություններ է բերել։ Տիգրանն ասել է, որ բանավոր հարցնի Քարվաճառի մասին։ Պատասխանը տրվելուց հետո նշել է, որ բարևի նոր ընկերոջը։ Տիգրանն ասել է, որ մենակ առաջին տեղեկությունը տանի Թուրքիա, մնացածը չվերցնի։ Պաշի հետ պայմանավորվել է, որ առաջինի համար կվճարի 1500 ԱՄՆ դոլար, բայց գնալ-գալուց հետո։ Մյուս օրը թղթերի պարունակությունը գցել է էլեկտրոնային հիշողության կրիչի` «Յու Էս Բի»-ի /«USB-ի»/ մեջ, Պաշի տված թղթերը դրել է շալվարի գրպանն ու ավտոբուսով մեկնել Թուրքիա, սակայն սահմանին իրեն բռնել են՝ իր մոտ հայտնաբերելով գաղտնի փաստաթղթերը, որոնք տվել էր Պաշը։
Իր նախկին գործընկեր Կարեն Պետրոսյանին հայտնել է, որ հայերի հետ է աշխատում, որոնք ներկայացնում եմ եվրոպական կազմակերպություն, որ նրանք վարձատրության դիմաց տեղեկություններ են հավաքում։ Նա էլ պատասխանել է, որ չի կարծում, որ դա եվրոպական նորմալ կազմակերպություն է և որ իր կարծիքով դա դավաճանություն է։
Ռոման Մաթևոսյանը Թուրքիայում աշխատել է հինգ տարի։ Նա ճանաչել է Սայիդին և ասել է, որ իրենց ընկերն է, լավ տղա է, խորհուրդ է տվել աշխատել նրա հետ` նշելով, որ միայն պետք է հստակ /«չոտկի»/ աշխատի, քանի որ նա մեծ ծանոթություններ ունի Թուրքիայում և ցանկության դեպքում կարող է վնաս տալ։ Ռոմանի հետ միասին բնակվող Լուսինեն իրեն նախազգուշացրել է, որ Սայիդը կարող է իրեն խաբել, սակայն Ռոմանն իրեն ասել է, որ ոչ ոքի չլսի և ինքնուրույն որոշի, հասկացրել է, որ Սայիդին չխաբի։ Կարծում է, որ նա Սայիդին լավ է ճանաչել և այդ պատճառով է նախազգուշացրել։ Ռոմանն ամեն կերպ ուզել է, որ ինքն աշխատի Սայիդի հետ։
Իր ընկեր Աշոտի հետ շատ է խոսել այն մասին, որ նա պետք է իմանա, թե ինչի մեջ է, ինչ է անում։ Աշոտին ինքն է կանչել Թուրքիա` աշխատելու և պարտքերը տալու համար, քանի որ նա պարտքեր է ունեցել։ Նա եկել, շատ քիչ փող է աշխատել և աշխատանքից դուրս է եկել, որից հետո անընդհատ նեղվել է, հարցրել է Տիգրանենց հետ իր աշխատանքի մասին և ասել, որ եթե նորմալ փող են տալու, ապա ինքն էլ է ցանկանում աշխատել, սակայն խնդրում է նրանց չասել, որ ինքն էլ է աշխատում։ Ինքն Աշոտին ասել է, որ դրանք վտանգավոր մարդիկ են, եթե աշխատի` նրանք իմանալու են, նրանց հետ խաղ անել չի կարելի, նրանց մեջ մտնելուց հետո` դուրս գալ չկա, որից հետո հարցրել է` կաշխատի, թե ոչ։ Ինքը չի ասել, թե խոսքն ինչի մասին է և կասեր, եթե նա վերջնական որոշեր, որ աշխատելու է իր հետ։ Միգուցե նա հասկացել է, թե խոսքն ինչի մասին է, սակայն ինքը վստահ է եղել, որ նա չի աշխատի։
Դեռևս առաջին անգամ Տիգրանի հետ հանդիպելուց հետո, Թուրքիայում, քնելուց առաջ Աշոտի հարցին պատասխանել է, որ Տիգրանի հետ իրենց խոսակցությունը վերաբերվել է հիմնականում գաղտնի գործողությունների, իսկ Աշոտը հարցրել է, թե արդյոք վտանգավոր չէ։ Ինքը պատասխանել է, որ հետ կանգնել չի կարող, արդեն շատ բան գիտի նրանց մասին, իսկ նրանք էլ` իր մասին։
Իր կնոջ քեռու որդիներ Արթուրից և Դավիթից հետաքրքրվել է, թե ունեն արդյոք ծանոթներ զինվորականների շրջանում, 2011թ. հուլիսի 14-ին Թուրքիայից վերադառնալուց հետո նրանց պատմել է, որ աշխատում է ինչ-որ հայերի մոտ և նրանք ռազմական բնույթի տեղեկություններ են ուզում, իսկ նրանք ասել են, որ այդպիսի բաներով չի կարելի զբաղվել, այսինքն նրանք իմացել են, որ խոսքը գնում է լրտեսության մասին։ Նրանցից յուրաքանչյուրի հետ խոսել է առանձին։
/հատոր 2, գ.թ. 9-12, 45, 55-57, հատոր 4, գ.թ. 21-30, 32-33, 80-90, 108-110, 159, հատոր 5, գ.թ. 116-117, 169, 178-179/
Ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ Գևորգ Բադալյանի և Աշոտ Սիմոնյանի կողմից ազգային անվտանգության աշխատակիցներին հայտարարություներ տալն իրականությանը չի համապատասխանում, Ռոմանն իրեն չի ասել, որ աշխատի Սայիդի հետ։ Աշոտ Չտրկյանին ոչինչ չի ասել և նա ոչինչ չի իմացել իր աշխատանքի մասին։ Նախաքննության ընթացքում այդ մասով սխալ ցուցմունքներ է տվել։ Արթուր և Դավիթ Ավետիքյաններին նույնպես չի ասել իր գործունեության մասին։ Հայտնվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցության տակ և տեսնելով, որ նրանք շատ հզոր են` վախեցել է Հայաստանում դիմել ազգային անվտանգության մարմիններին, քանի որ համոզված է եղել, որ կվտանգի իրեն և հարազատներին։ Այդ պատճառով դիտավորյալ տեղեկությունների արտահոսք է կազմակերպել և փորձել է այնպես անել, որ Հայաստանի Ազգային անվտանգության աշխատակիցները բացահայտեն իրեն։ Քրեական գործի նախաքննության ընթացքում իր նկատմամբ բռնություններ չեն եղել և ինքը փորձել է համագործակցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ։ Այժմ նույնպես պատրաստ է դա անել, քանի որ տիրապետում է գաղտնի տեղեկությունների` օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցող Հայաստանի քաղաքացիների մասին։ Սույն քրեական գործով իր դեմ ցուցմունք տվող վկաները նույնպես այդ օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցողներ են, իսկ իր հետ դատվող ամբաստանյալներն իրականում տեղյակ չեն եղել նշված հանգամանքների մասին և իրականում որևէ հարցում իրեն չեն օժանդակել։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ 2008 թվականին մեկնել է Թուրքիա և մոր միջոցով մտել աշխատանքի՝ սկզբում որպես բարմեն, հետո խմորեղենի արտադրամասում, իսկ վերջին երկու տարում աշխատել է խանութում որպես վաճառող։ Խանութը գտնվել է Ստամբուլի Լալելի թաղամասում, իսկ ինքը բնակվել է Կումկապի թաղամասում վարձակալած սենյակում։ Սկզբում բնակվել է մոր և կնոջ հետ։ Այնուհետև կինը վերադարձել է Հայաստան, իսկ ինքը բնակարան է փնտրել։ Կումկապի թաղամասում հանդիպել է մի հայ կնոջ, որն ասել է, որ իրենց շենքի 1-ին հարկում սենյակ է վարձով տրվում, որն ուզում է վարձել մեկ այլ հայազգի երիտասարդ և կարող են միասին բնակվել։ Գրիգոր անունով այդ երիտասարդի հետ պայմանավորվել են և միասին բնակվել։ Գրիգորն ունեցել է քույր՝ Մարիամ անունով, որն ամուսնացած է եղել ազգությամբ քուրդ, Սելիմ անունով անձնավորության հետ։ Շուրջ երեք ամիս հետո ծանոթացել է Լուսո անունով մի աղջկա հետ և նրա հետ միասին սկսել են բնակվել նույն տանը, քանի որ Գրիգորը վերադարձել էր Հայաստան։ Գրիգորի հետ բնակվելու ժամանակ մի անգամ իրեն զանգահարել է Մարիամը և ասել, որ հյուրեր ունեն և երբ տուն է եկել, ծանոթացել է Սայիդ անունով մի անձնավորության հետ։ Տանն են եղել նաև Գրիգորը և նրա ընկերուհի Լիաննան։ Համարյա չորս-հինգ ժամ նստել են, Մարիամը ներկայացրել է Սայիդին որպես մտերիմ և նա գիշերը մնացել է իրենց մոտ։ Ըստ Սայիդի խոսքերի` նա Նախիջևանից է և նրա նախնիների մեջ հայկական արյուն է եղել։ Հանդիպման ընթացքում եկել է մեկ այլ անձնավորություն, որի անունը չի հիշում։ Վերջինիս Սայիդը ներկայացրել է որպես իր զարմիկ՝ հորաքրոջ կամ հորեղբոր որդի։ Այդ երկու ադրբեջանցիներին տեսել է շուրջ կես տարի հետո ևս մեկ անգամ, երբ իրեն զանգահարել է Սայիդը և ասելով, որ գտնվում է իր բնակարանի մոտակայքում` ցանկացել է հանդիպել։ Ինքը դիմավորել է նրան։ Վերջինս այդ եղբոր հետ է եղել։ Նրանք մնացել են շուրջ երկու ժամ և հեռացել։ Որևէ կոնկրետ խոսակցություն չի եղել։ Միայն դուրս գալուց հետո, արդեն շքամուտքում Սայիդն ասել է, որ իր մոտ «սպիտակ», ռուսերեն` «բելի» կա և կարող են գործ անել։ Ինքը հասկանալով, որ խոսքը հերոինի կամ կոկաինի մասին է` ասել է, որ նման բանով չի ցանկանում զբաղվել։
Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթացել է մի քանի ամիս առաջ։ Նա բնակվել է իր աշխատավայրի հարևանությամբ։ Նրա հետ ծանոթացել է պատահաբար, խանութում, որպես հաճախորդ։ Մի քանի օր անց նա զանգել և ասել է, որ մնալու տեղ չունի և ինքն էլ օգնել է տեղավորվել տան դիմացի հյուրանոցում։ Կարենը պատմել է, որ ծանոթ է Թուրքիայում հայտնի մեծահարուստ Ամրի հետ, երկու անգամ նրա մոտից ապրանքներ է վերցրել և տարել Հայաստան։ Բացի այդ, բանկի հետ խնդիր է ունեցել և Ամրը իմանալով դա` 1000 ԱՄՆ դոլար գումար է տվել։ Կարենը պատմել է նաև, որ Մարիամի միջոցով ծանոթացել է Սայիդի հետ և վերջինս իրեն աշխատանք է տալու, ինչին ինքը պատասխանել է, որ զգույշ լինի, քանի որ չի հավատացել, որ Սայիդը խոստումը կկատարի, ինչպես նաև հաշվի է առել թմրամիջոցի պատմությունը։
/հատոր 4, գ.թ. 57-58, 72-73, հատոր 5, գ.թ. 178-180/
Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ 2007թ. վերջին գնացել է Թուրքիա` իր մոր մոտ, որը Թուրքիայում աշխատել է որպես խոհարարի օգնական։ Ինքն այնտեղ տեղավորվել է աշխատանքի` որպես բարապանի օգնական։ Վիզայի համար Թուրքիայից Մոսկվա գնալիս` ծանոթացել է ռուս Նինայի հետ, որը թուրքերեն լավ է խոսել, իսկ ռուսերեն` վատ, քանի որ Թուրքմենստանի գյուղերից է եղել։ Նինան խոստացել է իր համար լավ գործ գտնել, բայց այդպես էլ չի գտել։ Հետո, 2008թ. կամ 2009թ. ծանոթացել է Սայիդի հետ, որի հետ շուրջ մեկուկես տարի հետո երկրորդ անգամ են հանդիպել։ Նա ռուսերեն լեզվով առաջարկել է հերոինով զբաղվել։ Ինքը չի մերժել և հայտնել է, որ պատասխանը հետո կասի։ Դրանից հետո խանութում պատահաբար ծանոթացել է Կարենի հետ։ Նրա հետ ծանոթանալուց հետո, մի օր նա հայտնել է Սայիդի մասին։ Ինքը Կարենին խորհուրդ է տվել չշփվել նրա հետ։ Հետո Կարենը հարցրել է Գոքորի մասին։ Նույնն ասել է նաև Գոքորի մասին։ Ինքը Կարենին չի ասել, որ Սայիդը նորմալ տղա է և նրա հետ կարելի է աշխատել։ Քանի որ Սայիդն իրեն հերոին էր առաջարկել, ուստի Կարենին զգուշացրել է, որ նրա հետ զգույշ լինի։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ 2011 թվականի մայիսի սկզբին իր քավոր Կարեն Մեհրաբյանի առաջարկով մեկնել է Թուրքիա՝ աշխատելու, որտեղ աշխատել է պայուսակների ֆաբրիկայում։ Շուրջ տասից տասնհինգ օր հետո Կարենի առաջարկով հանդիպել են Սայիդ անունով, ազգությամբ ադրբեջանցի մի անձնավորության հետ, որը պետք է աշխատանք առաջարկեր։ Սկզբում ծանոթացել են նրա հետ, իսկ քիչ անց մոտեցել է մի տղամարդ, որը ներկայացել է Տիգրան անունով։ Սայիդն ասելով, որ իրենք պետք է առանձնանան` հեռացրել է իրեն և Կարենն առանձնացել է Տիգրանի հետ։ Երբ Կարենը բաժանվել է` իրեն հայտնել է, որ չի կարող ասել, թե ինչի մասին են զրուցել։ Դրանից տաս-տասնհինգ օր հետո Սայիդը եկել է իրենց տուն։ Քիչ անց Կարենը դուրս է եկել և վերադարձել Տիգրանի հետ ու միասին հաց են կերել։ Եվս մեկ անգամ էլ Կարենն արդեն Հայաստանից զանգահարել ու ասել է, որ Տիգրանը պարտքով գումար է ուղարկում և խնդրել է օգնել գումարը ուղարկելու հարցում։ Տիգրանը գումարը պետք է տար Հովիկ անունով իրենց ծանոթին։ Ինքը հանդիպելով նրանց` այդ գումարը հարևանի միջոցով ուղարկել է Հայաստան, քանի որ Հովիկը չէր կարողանում։ Ինքը չի իմացել, որ Տիգրանը և Սայիդը կապ ունեն հատուկ ծառայությունների հետ և այն էլ Ադրբեջանի։ Ինքն իմացել է, որ Տիգրանը հայ է։ Իրոք օգնել է, որ 300 ԱՄՆ դոլարն իր հարևանի միջոցով ուղարկվի Հայաստան, սակայն Կարենն իրեն ասել է, որ Տիգրանն ուղղակի պարտքով գումար է տալիս։ Օգնել է, որ Կարենն իր քեռու տանը համակարգչով աշխատի, սակայն չի իմացել, որ նա ինչ-որ գաղտնի փաստաթղթերի հետ պետք է աշխատի։ Ինքը նրա հետ գնացել է և Կարենը խնդրել է մի քանի րոպեով մենակ թողնել` պատճառաբանելով, որ ցանկանում է Վանաձորում գտնվող իր կնոջ հետ ինտերնետ կապի միջոցով անձնական զրույց ունենալ։ Իր հարցին, թե ինչու էր «սկան» ուզում, քանի որ ձեռքին ոչ մի փաստաթուղթ չի եղել` նա ասել է, որ դա իրեն այլևս պետք չէ։ Մի քանի անգամ հարցրել է Կարենին, թե ինչ աշխատանք է նա կատարում Տիգրանենց համար, սակայն վերջինս նշել է, որ այդ մասին կասի միայն այն բանից հետո, երբ ինքն էլ համաձայնվի աշխատել։ Ինքը չի համաձայնվել, քանի որ աշխատանքի էությունը չի իմացել։
Կարեն Մեհրաբյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, երբ Կարեն Մեհրաբյանը Աշոտ Չտրկյանին առերես պնդել է իր նախաքննական ցուցմունքները և կրկնել, որ նրան հայտնել է, թե ինչ անում է` գաղտնիք է, այդ աշխատանքի էության մասին կարող է նրան հայտնել` միայն աշխատելու համաձայնությունը ստանալուց հետո, որ աշխատում է Տիգրանենց հետ և նրանք գումար են խոստացել, որ սկզբում ինքն է Աշոտին առաջարկել աշխատել և ավտոբուսում Աշոտին զգուշացրել է, որ եթե սկսի աշխատել, այլևս չի կարող հրաժարվել` Աշոտ Չտրկյանը Կարեն Մեհրաբյանին առերես ընդունել է նրա հայտնած տեղեկությունների ճիշտ լինելը, ցուցմունք է տվել, որ դա իրականություն է, ինքն իրոք հետաքրքրվել է, իրոք նա առաջարկել է աշխատել, սակայն գաղտնիքի մասն այն է, որ Կարեն Մեհրաբյանը ցանկացել է ասել աշխատանքի էության մասին` միայն իր համաձայնությունը ստանալուց հետո և ինքն իրոք չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը։
/հատոր 2, գ.թ. 4-5, 68-69, հատոր 4, գ.թ. 159, հատոր 6, գ.թ. 5-6/
Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ Սայիդը զանգել է Կարենին և ասել, որ գալիս է «վոդկա» խմելու։ Ինքը Կարենին ասել է, որ հնարավորին չափ չի ցանկանում շփվել նրա հետ։ Սայիդը եկել և շատ օղի է խմել։ Կարենը գնացել է և իրենց մենակ թողել։ Սայիդն ասել է, որ Հայաստանի Նախագահը լավը չէ, աշխատատեղեր չի ստեղծում, իսկ ինքը նույն կերպ հակադարձել է նրան։ Նրա հետ հանդիպելուց առաջ գուլպայի մեջ մկրատ է կրել։ Հետո եկել է Կարենը` Տիգրան անունով մի տղայի հետ, որից հետո միասին հաց են կերել։ Տիգրանն ու Սայիդն իրար չեն նայել։ Սայիդն օղի է ուզել, իսկ ինքը պատասխանել է, որ օղի չկա։ Կարենն ասել է, որ Տիգրանը կիսով չափ հայ է, շատ խելոք է և հարուստ։ Քիչ հետո Տիգրանը գնացել է, իսկ նրա գնալուց մի քանի րոպե հետո գնացել է նաև Սայիդը։ Կարենից պահանջել է այնպես անել, որ չհանդիպի նրա հետ շփվող անձանց հետ։
Կիրովականցի Հովոյին հանդիպել է պատահաբար, երբ իր ընկերոջ քույր Նաիրայի և նրա աղջկա հետ գնացել են առևտուր անելու։ Նա ևս եկել է առևտուր անելու։ Հովոն ասել է, որ Կարենը զանգում է և ասում, որ գումար ուղարկի նրան, որը կտա Տիգրանը։ Քիչ հետո հանդիպել են Տիգրանին, որին ասել է, որ ինքը կարող է ուղարկել այդ գումարը։ Ինքը կազմակերպել է գումարն ուղարկելը` Էլյայի և այլ անձանց միջոցով, որից հետո Տիգրանը գնացել է։ Ինքն իր իրերն է դասավորել, որոնք կազմել են երեսուներկու ճամպրուկ և դրանք ութ անձանց միջոցով կարող էր Հայաստան ուղարկել։
Գալով Հայաստան` Կարենին ասել է, որ ցանկանում է գնալ Ռուսաստան։ Կարենը հարցրել է իրեն, թե կցանակա աշխատել։ Ինքը պատասխանել է, որ ցանկանում է և հարցրել է, թե ինչ պետք է անի։ Կարենն ասել է, որ մինչև չհամաձայնվի, չի կարող ասել։ Ենթադրել է, որ հնարավոր է` գողացված հագուստ է ուղարկում, ուստի հրաժարվել է, քանի որ աստվածապաշտ է և ընդունում է Նոր Կտակարանի դրույթները, որոնց հավատում է։
Կարենին առաջարկել է օղի տեղափոխել և վաճառել, որը շահութաբեր է եղել։ Որոշել է, որ քռասուն հատ օղի և քսանհինգ բլոկ ծխախոտ պետք է տանի Թուրքիա, որն էլ արել է, սակայն շահույթ չի ստացել, որովհետև թորած օղի է տարել և վաճառել է կես գնով։
Երևանում Կարենը զանգել է իրեն, խնդրել է օգնել և «սկան» տալ։ Ինքը Կարենին ասել է, որ գա իր մոտ։ Հաջորդ օրը Կարենը եկել է, ասել է, որ «սկան» պետք չէ, բայց իրեն համակարգիչ է պետք, որպեսզի առանձին խոսի կնոջ հետ` կես ժամից քառասուն րոպե։ Կարենին տարել է քեռու տան սեփական բակ, որտեղ համակարգիչ է եղել։ Կարենին թողել է մենակ, ինքը գնացել է եղբոր ավտոլվացման կետ, սուրճ խմել, ժամանակ անցկացրել։ Հետո եկել է Կարենը և ասել, որ վերջացրել է, կարող է գնալ և դուռը փակել։ Ինքը պատասխանել է, որ դրա կարիքը չկա։ Դրանից հետո ձերբակալվել է։
Տիգրանին ինքը տեսել է երեք անգամ, չնայած նախաքննության ընթացքում նշել է, որ չորս անգամ է տեսել։ Հնարավոր է, որ նախաքննության ժամանակ շփոթել է մեկ դեպքը, երբ Կարենն ասել է, որ Տիգրանին է սպասում, բայց ինքը նրան չի տեսել։ Կարենն անձամբ իրեն չի խնդրել օգնել` գումար տեղափոխելու հարցում։ Այդ մասին իմացել է Հովհաննեսի ասելուց։ Հայաստանում է հարցրել Կարենից այդ մասին, երբ նա առաջարկել է աշխատել և ասել է, որ գործ կա։
Համակարգիչն իր պահանջով է իր քեռու որդին հանձնել։ Կարենն իր արարքների և մտադրությունների մասին երբեք չի ասել։ Պահանջում է իր ցուցմունքների ճշմարտացիությունը ստուգել ստի դետեկտորի, շուրջ քառասուն հոգեբաններից կազմված հանձնաժողովի կամ իր գլխուղեղի կիսագնդերի հետազոտման եղանակով, որի արդյունքում կպարզվի, որ ինքը ճիշտ ցուցմունքներ է տալիս։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում։ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթ է վարժարանից։ Այնուհետև նա ընդունվել է մեկ այլ բաժին, իսկ ընդունվելուց մեկ տարի հետո ինքը տեղափոխվել է այդ բաժին։ Միասին սովորել և ընկերություն են արել։ Երկու-երեք տարի առաջ միասին վարձակալել են տարածք Երևանի Բանգլադեշ թաղամասում և զբաղվել ավիատոմսերի վաճառքով, իսկ դրանից երեք ամիս հետո սկսել են զբաղվել ջեռուցման համակարգերի առք ու վաճառքով։ Այդ գործը ձախողվել է և յուրաքանչյուրը սկսել է զբաղվել այլ գործերով, իսկ շփումը շարունակվել է արդեն ոչ առաջվա պես մտերմիկ, քանի որ Կարենը պարտք է մնացել շուրջ 2000 ԱՄՆ դոլարի չափով գումար։ 2011 թվականի մայիսի կեսերին գումարի համար զանգահարել է Կարենին և պայմանավորվել են հանդիպել Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։ Հանդիպման ժամանակ, զբոսնելիս հարցրել է, թե ինչով է նա զբաղվում և երբ կարող է գումարը վերադարձնել։ Իմացել է, որ Կարենը մեկնում է Թուրքիա և այնտեղ պայուսակների արտադրամասում բանվորություն է անում։ Կարենը զրույցի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայում մարդկանց հետ է ծանոթացել։ Կոնկրետ չի հիշում, թե ինչ է նա ասել այդ մարդկանց մասին` հայ են, թե թուրք, միայն հիշում է, որ ասել է, որ պայուսակների արտադրամասը ադրբեջանցիների է պատկանում, հնարավոր է` նրանց մասին է եղել խոսքը։ Կարենն ասել է, որ այդ մարդիկ գումարի դիմաց ռազմական բնույթի, սահմանին վերաբերվող, զինուժի տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, իրեն առաջարկել են զբաղվել դրանով ու ինքը մտածում է այդ մասին։ Նրա պատմածից ինքը հասկացել է, որ խոսքը գնում է դավաճանության մասին և ասել է, որ դա շատ վատ գաղափար է, իր բնույթով դա ազգի դավաճանություն է և անհրաժեշտ է հեռու մնալ նման գործարքներից։ Դրանից հետո այդ մասին այլևս խոսակցություն չի եղել, միայն Կարենն ասել է, որ գումարը կտա մեկ- երկու ամսից։ Այդ հանդիպումից հետո Կարենին չի տեսել, մի քանի անգամ հեռախոսով է զրուցել, նույնիսկ զանգել է թուրքական համարով, որը Կարենի կնոջից է իմացել։ Խոսակցությունը միշտ էլ գումարից է եղել։ Վերջին զանգերի ժամանակ Կարենն ասել է, որ իր գործատուն լավ աշխատանք է խոստացել և շուտով գումարը կտա։ Ինքը Կարենի ասածին լուրջ չի վերաբերվել և այդ պատճառով էլ չի հայտնել իրավապահ մարմիններին խոսակցության մասին։
/հատոր 4, գ.թ. 111-113, հատոր 5, գ.թ. 227-228/
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթ են 1999թ.-ից, չնայած հասկանում է, որ այս պահին ծանոթ ասվածը մի փոքր հարաբերական է։ Նրան ճանաչում է դեռևս ուսանողական տարիներից։ Շուրջ հինգ-վեց տարի չեն տեսնվել, քանի որ նա բանակում է եղել։ Դրանից հետո հանդիպել են, ունեցել են ֆինանսական հարցեր` նա իրեն պարտքով գումար է տվել։ Որոշ ժամանակ հետո ինքը բիզնես է ձեռնարկել, իսկ նա համատեղ մասնակցել է դրան։ Այնուհետև Կարեն Մեհրաբյանին գումար է պարտքով տվել, որը վերցրած է եղել բանկից։ Պայմանավորվել են, որ նա պետք է մարի բանկի պարտքը, բայց մինչ օրս բանկի հետ խնդիրներ ունի։ Այլ գումարային խնդիրներ ևս կան։ Այդ խնդիրների վերաբերյալ մայիսի կեսերին հանդիպում է նախաձեռնել` գումարի վերաբերյալ զրուցելու համար։ Զրույցը սկսվել է իր կողմից իրավիճակը բացատրելով, իսկ Կ. Մեհրաբյանն ասել է, որ պետք է գնա Թուրքիա, պայուսակի ֆաբրիկա, բայց գումարը չի բավականացնում։ Զրույցի ընթացքում նա հայտնել է, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանի համար լավ բաներ անել։ Ինքը սկզբից այդ ամենն ընկալել է որպես բիզնես, հասկացել է, որ նրանց ինչ-որ մոնիտորինգային բան է պետք։ Հաջորդ բանը, որ նա ասել է, վերաբերվել է ռազմական ինֆորմացիայի հավաքմանը։ Ինքն արդեն հասկացել է, որ դա չի վերաբերում ինչ-որ ներդրումային ծրագրի։ Ինքը նրան հարցել է, թե ինչի մասին է խոսքը, սակայն Կարեն Մեհրաբյանն էլ չի իմացել։ Ինքը նրան խորհուրդ է տվել ճշտել, թե ինչի մասին է խոսքը։ Այդքանով զրույցն ավարտվել է։ Հետո նրան նորից հարցրել է իրենց գումարային խնդիրների վերաբերյալ և Կարեն Մեհրաբյանը խոստացել է մեկ-երկու ամսից հարթել բոլոր խնդիրները, քանի որ ինչ-որ լավ աշխատանք են խոստացել։ Երբ իրեն կանչել են հարցաքննության` իմացել է, որ Կարեն Մեհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով։ Նրա մասին մինչ այդ իրավապահ մարմիններին չի հայտնել, քանի որ իր իմացածը չի գնահատել որպես հաստատապես նախապատրաստվող հանցագործության մասին իմանալ։ Իր իմացածն այն է եղել, որ նա իրեն ասել էր, որ կան այդպիսի առաջարկներ, իսկ ինքը նրան խորհուրդ է տվել ավելի լուրջ վերաբերվել այդ ամենին։ Նրա ասածները բացարձակապես լուրջ չի ընդունել։ Ինքը չի համագործակցել իրավապահ մարմինների հետ, քանի որ իրավապահ մարմինների կողմից իրեն որևէ առաջարկ չի արվել։ Կարենը ոչ թե իրենից խորհուրդ է հարցրել, այլ պատմել է իրեն արված առաջարկի մասին։ Ուղղակի ինքն է դա գնահատել որպես խորհուրդ հարցնել։ Կարեն Մեհրաբյանին առաջարկ էին արել ինֆորմացիա հավաքել։ Ինքը կասկածել է, որ դա կարող է բարեգործական հիմնադրամ լինել, խորհուրդ է տվել լուրջ վերաբերվել այդ ամենին և հեռու մնալ նման մարդկանցից։ Հասկացել է, որ դա բարեգործական հիմնադրամ չէ` այն ժամանակ, երբ խոսք է գնացել ռազմական ինֆորմացիայի մասին։ Ինչ վերաբերվում է իր նախաքննական ցուցմունքներին, ապա դրանք սուտ չեն։ Պարզապես այնտեղ կան բաներ, որոնք ոչ լիարժեք են ներկայացված։ Ինքը նախապես չի իմացել հաստատապես նախապատրաստվող հանցագործության մասին։ Ինքը միայն իմացել է Մեհրաբյանին արված առաջարկի մասին։ Կարեն Մեհրաբյանն իրեն ասել է, որ ռազմական բնույթի ինֆորմացիայի մասին է խոսքը, սակայն չի հիշում, թե նրան հանդիպելիս «ազգի դավաճանություն» արտահայտությունը գործածել է, թե ոչ։
Մյուս ամբաստանյալներից ճանաչում է Աշոտ Չտրկյանին` շուրջ երկու-երեք տարի։ Խոսակցությունների ժամանակ Կարենն Աշոտ Չտրկյանի վերաբերյալ ասել է, որ Աշոտին կանչել է Թուրքիա, քանի որ Աշոտը պարտք է նրան։ Պետք է աշխատեին և լուծեին գումարային հարցերը։ Նախաքննության ընթացքում իր նկատմամբ քննիչը որևէ բռնություն չի գործադրել, բայց լարվածություն եղել է։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Կարեն Մեհրաբյանը հանդիսանում է իր փեսան` հորաքրոջ աղջկա ամուսինը։ Ծանոթ է նրա հետ 2008 թվականի նոյեմբերից, ծանոթացել է եղբոր՝ Դավիթ Դալլաքյանի հարսանիքին։ Դրանից շուրջ մեկ ամիս հետո Կարեն Մեհրաբյանն ամուսնացել է իր հորաքրոջ աղջիկ Լիլիթ Միրզախանյանի հետ։ Ինքը և եղբայրը կողմ չեն եղել Կարենի և Լիլիթի ամուսնությանը, քանի որ նրանք ծանոթացել էին ինտերնետի միջոցով և նա իր պահելաձևով դուր չէր գալիս, սակայն իրենց միջև շփում եղել է։ 2011 թվականի ապրիլ-մայիս ամիսներից Կարենը սկսել է մեկնել Թուրքիա` աշխատելու։ Նա ասել է, որ աշխատում է ինչ-որ պայուսակների արտադրամասում։ Կարենը բռնվելուց շուրջ մեկ ամիս առաջ զանգահարել է իրեն և հարցրել, թե ունի արդյոք մտերիմ զինծառայող սպա, ընդ որում կապ չունի, թե որտեղ է ծառայում, ինչ պաշտոն է զբաղեցնում։ Իր հարցին, թե ինչի համար է դա պետք` նա նշել է, որ կհանդիպի ու կասի։ Շուրջ երկու-երեք օր հետո Կարենը եկել է Կիրովական, հանդիպել է իր հետ և ասել, որ այլևս չի ցանկանում աշխատել պայուսակի արտադրամասում, քանի որ քիչ են վճարում։ Պատմել է, որ Թուրքիայում մի ծանոթ թուրք ունի, որն այդ երկրում մեծ հեղինակություն ունի և նրա միջոցով ծանոթացել է ինչ-որ անձանց հետ, որոնք հայերեն են խոսել։ Վերջիններիս հետաքրքրել է ցանկացած բնույթի տեղեկություն, ամեն ինչ` կապված զորամասերի հետ, անկախ նրանից, թե որ զորամասի մասին է խոսքը։ Նրանց հետաքրքրել է, թե ինչ կա տվյալ զորամասում, ինչ տեխնիկա, ովքեր են ծառայում։ Կարենն ասել է, որ իրեն անհրաժեշտ է մի ծանոթ սպա, որն ընկեր հանդիսանա և որի հետ կարողանա ազատ խոսել։ Ինքը խորհուրդ է տվել հեռու մնալ դրանից` նշելով, որ ծանոթ սպաներ չունի։ Այդ խոսակցությանը պարզապես լուրջ չի վերաբերվել, որի պատճառով էլ չի հայտնել իրավապահ մարմիններին։ Մի քանի օր հետո իր եղբայր Դավիթի հետ զրույցից իմացել է, որ նմանատիպ խոսակցություն է եղել նաև նրա հետ։
/հատոր 4, գ.թ.115-117, հատոր 5, գ.թ. 243-244/
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ կոնկրետ ամսաթիվը չի հիշում` մայիսին կամ հունիսին, Կարենը զանգահարել է իրեն, եկել է իր բիլիարդի ակումբ և ասել, որ իրեն ինֆորմացիա է պետք բանակի մասին, կապ չունի` ինչ բնույթի։ Հետո նա հարցրել է, թե ծանոթ սպա ունի, որպեսզի կազմակերպի իրենց հանդիումը։ Ինքն ասել է, որ ծանոթ սպա չունի և հարցրել է, թե ինչին է պետք ծանոթ սպան։ Նա պատասխանել է, որ մարդիկ կան, ուզում են բարեգործություն անել Հայաստանի զինված ուժերին։ Ինքը նրան ասել է, որ չունի ծանոթ սպա, ոչնչով չի կարող օգնել, խնդրել է իրենից հեռու մնալ։ Եթե իմանար, որ նա ազգի դավաճան է կամ ուզում է նման բան անել` անձամբ կդիմեր իր քավոր Արամ Գրիգորյանին, որը Կենտրոնի դատախազ է եղել։ Ինքը Կարեն Մեհրաբյանի կողմից որևէ առաջարկ չի ստացել։ Ուղղակի նա հարցրել է` ծանոթ սպա կա, թե ոչ։ Ինքը Կարենի հետ շատ մտերիմ է, նա իր փեսան է` հորաքրոջ աղջկա ամուսինը։
Կարեն Մեհրաբյանը խոսակցության ժամանակ հայտնել է, որ այդ ինֆորմացիայով հետաքրքրվում են Թուրքիայում բնակվող, հայերեն խոսող ֆրանսիացիներ, այդ ֆիրմայի մեջ նաև թուրք կա։ Խոսակցության ժամանակ Կարենը ստույգ չի նշել, թե ինչ ինֆորմացիա է հարկավոր, այլ ասել է ընդհանուր` բանակի վերաբերյալ։ Ինքը Կարենին խելացի մարդ է համարել և մտքով անգամ չի անցել, որ նա կարող է իր ազգին դավաճանել։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Կարեն Մեհրաբյանը հանդիսանում է իր փեսան, այսինքն հորաքրոջ աղջկա ամուսինը։ Ծանոթ է նրա հետ 2008 թվականի նոյեմբերից, ծանոթացել է եղբոր՝ Դավիթ Դալլաքյանի հարսանիքին։ Դրանից շուրջ մեկ ամիս հետո Կարեն Մեհրաբյանն ամուսնացել է իր հորաքրոջ աղջիկ Լիլիթ Միրզախանյանի հետ։ Ինքը և եղբայրը կողմ չեն եղել Կարենի և Լիլիթի ամուսնությանը, քանի որ նրանք ծանոթացել էին ինտերնետի միջոցով և նա իր պահելաձևով իրենց դուրը չէր գալիս։ Իրենց միջև շփում եղել է։ 2011 թվականի ապրիլ- մայիս ամիսներից Կարենը սկսել է մեկնել Թուրքիա` աշխատելու։ Նա ասել է, որ աշխատում է ինչ-որ պայուսակների արտադրամասում։ Կարենը բռնվելուց շուրջ մեկ ամիս առաջ զանգահարել է իրեն և հարցրել, թե ունի արդյոք ծանոթ զինծառայող սպա։ Իր հարցին, թե ինչի համար է դա պետք` նա պատասխանել է, որ հետո կասի։ Շուրջ երկու-երեք օր հետո Կարենը ինտերնետի «օդնոկլասնիկ» կայքի իր էջին հաղորդագրությամբ հարցրել է, թե գտել է արդյոք այդպիսի ծանոթի, որին ինքը պատասխանել է, որ մտածել է և չի գտել։ Դա գրելուց մի քանի օր անց Կարենը եկել է Կիրովական, հանդիպել է իր հետ և ասել, որ այլևս չի ցանկանում աշխատել պայուսակի արտադրամասում, քանի որ քիչ են վճարում։ Նա պատմել է, որ Թուրքիայում մի ծանոթ թուրք ունի, որն այդ երկրում մեծ հեղինակություն ունի։ Նրա միջոցով ծանոթացել է ինչ-որ անձանց հետ, որոնք հայերեն են խոսել։ Նրանց հետաքրքրել է ցանկացած բնույթի տեղեկություն` կապված զորամասերի հետ, անկախ նրանից, թե որ զորամասի մասին է խոսքը, ինչ կա այդ զորամասում, ինչ տեխնիկա, ովքեր են ծառայում։ Բացի այդ Կարենն ասել է, որ իրեն անհրաժեշտ է մի ծանոթ սպա, որն ընկեր հանդիսանա և որի հետ կարողանա ազատ խոսել։ Ինքը խորհուրդ է տվել հեռու մնալ դրանից` նշելով, որ ծանոթ սպաներ չունի։ Այդ խոսակցությանը պարզապես լուրջ չի վերաբերվել, որի պատճառով էլ չի հայտնել իրավապահ մարմիններին։ Մի քանի օր հետո իր եղբայր Արթուրի հետ զրույցից իմացել է, որ նմանատիպ խոսակցություն է եղել նաև նրա հետ։
/հատոր 4, գ.թ. 118-120, հատոր 5, գ.թ. 236-237/
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ օրը չի հիշում, երբ Կարենը զանգել և ասել է, որ ծանոթ սպա է պետք։ Ինքն էլ պատասխանել է, որ չունի։ Նա ասել է, որ բանակի վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա է պետք, այնտեղ ծանոթացել է ինչ-որ անձնավորության հետ, ուզում են բարեգործություն անել։ Կարենի կողմից իրեն առաջարկություն չի արվել, ուղղակի նրան ծանոթ սպա է հարկավոր եղել։ Նրան վերաբերվել է եղբոր պես, իսկ այդ խոսակցության մասին զրուցել է միայն հարազատ եղբոր հետ։
Կարենն իրեն ասել է, որ պայուսակների գործարանում է աշխատում և այդ ֆիրմայից ուզում է դուրս գալ` գումարի պատճառով։ Նա ասել է, որ ինչ-որ ծանոթ թուրք կա, բայց անունը չի նշել։ Նա իրեն չի ասել, թե այդ թուրքն է ինֆորմացիա ուզում կամ մեկ ուրիշը։ Նա ասել է, որ ընդհանուր, զինվորական բնույթի տեղեկություններ են հարկավոր։
/դատական նիստի արձանագրություն/
Վկա Գևորգ Հայկազի Բադալյանի ցուցմունքներով այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթացել է շուրջ երեք-չորս տարի առաջ։ Նա այն ժամանակ զբաղվել է ջեռուցման համակարգերի տեղադրմամբ։ Իրենց միջև գումարային խոսակցություն է եղել, որից հետո շփվել են և վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերություններն ընկերական են եղել։ Տարվա սկզբին, երևի փետրվարին, Կարենն իր եղբայր Մեխակի հետ, որը Թուրքիայից ավտոպահեստամասեր էր ցանկանում ներկրել անձնական ավտոմեքենայի համար, մեկնել է Թուրքիա ինչ-որ գործերով։ Մայիսի 19-ին Կարենը զանգահարել է իրեն և խնդրել է հանդիպել` ասելով, որ կարևոր խոսակցություն ունի։ Պայմանավորվածության համաձայն հանդիպել են նրա տանը՝ Նորք-Մարաշում։ Ընդհանուր բնույթի խոսակցությունից հետո նա առաջարկել է առանձնանալ և նստել է իր ավտոմեքենան։ Երբ նստել են` նա անջատել է իր բջջային հեռախոսը, հանել մարտկոցը և իրեն խնդրել է նույնը անել։ Դրանից հետո նա ասել է, որ անհրաժեշտ է գտնել ծառայող սպա, ցանկալի է Ղարաբաղից և խնդրել է օգտագործելով իր կապերը՝ նման անձնավորության գտնել։ Ասել է նաև, որ Թուրքիայում ինչ-որ հայերի հետ է ծանոթացել, որոնց հետաքրքրում է Հայաստանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն և դրա համար նրանք պատրաստ են վճարել։ Հասկանալով, որ խոսքը գնում է ոչ թե սովորական տեղեկության, այլ լրտեսության և դավաճանության մասին, քանի որ այդ անձանց հետ նա Թուրքիայում է ծանոթացել` բարկացել է, սակայն անմիջապես մտածել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Կարենն այդ ընթացքում պատմել է, որ ամսեկան պատրաստ են վճարել մինչև 1500 ԱՄՆ դոլար, իսկ ցանկացած ռազմական բնույթի տեղեկության համար 500-ից մինչև 50.000 ԱՄՆ դոլար, նրանց անհրաժեշտ են տեղեկություններ Ղարաբաղի զինված ուժերի վերաբերյալ։ Խոսքերին հավատ ներշնչելու համար նա խնդրել է գնալ Կորյունի փողոցի վրա գտնվող ինտերնետ սրճարան, որտեղ ինչ-որ թուրքական կազմակերպության կայք է բացել և պատմել, որ դրա տիրոջ՝ Ամրի հետ է ծանոթացել շատ վաղուց, որն էլ հերթական մեկնելու ժամանակ ծանոթացրել է Տիգրան անունով մի հայի հետ ու վերջինիս են հետաքրքրում այդ տեղեկությունները։ Նա ասել է, որ այդ Տիգրանը Կովկասի պատասխանատուն է և որ նրանք պարզապես ուզում են օգնություն ուղարկել Հայաստան։ Երեկոյան բաժանվելով Կարենից` ինքն անմիջապես զանգահարել է իր ընկեր Արթուր Աբգարյանին, որը ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում և հանդիպել է նրա հետ։ Վերջինս խորհուրդ է տվել դիմել ԱԱԾ մարմիններին, ինչն էլ կատարել է։ ԱԱԾ-ում բացատրվել է, որ ԱԱԾ մարմինների հսկողության տակ շարունակի հանդիպել Կարենի հետ, որպեսզի ամբողջ պատկերը բացվի։ Կարենը հաջորդ օրը կրկին մեկնել է Թուրքիա։ Հունիսի 11-ին նա զանգահարել և ասել է, որ նոր է եկել Թուրքիայից, պայմանավորվել է հանդիպել։ Մինչ այդ նա մեկ անգամ Թուրքիայից զանգահարել և ասել է, որ շուտով կգա և արդեն առաջադրանքներ կբերի։ Հունիսի 13-ին հանդիպել են հրապարակի սրճարաններից մեկում և Կարենը պատմել է, որ Թուրքիայում հանդիպել է Տիգրանի երկու ղեկավարների հետ, որոնք եկել են Անկարայից։ Կարենը մի քանի օր է անց կացրել նրանց հետ։ Կարենին բացատրել են, թե ինչպես իրեն պահի, խոստացել են վճարել մինչև 15.000 ԱՄՆ դոլար գումար։
Կարենը նստել է իր ավտոմեքենան և գրպանից հանել է թղթեր՝ ասելով, որ դրանք հանձնարարություններն են։ Այդ թղթերից երկուսը տպված են եղել ռուսերեն, իսկ երկուսն էլ` հայերեն և ձեռագիր։ Կարենն ասել է, որ դրանք ուսումնասիրի, մեկնի Ղարաբաղ և զբաղվի այդ հարցերով։ Հարցերը բաղկացած են եղել չորս կետից և վերաբերվել են Ղարաբաղի զինված ուժերին։ Իրենք պայմանավորվել են, որ մեկնի Ղարաբաղ և վերադառնալուց հետո հանդիպեն։ Փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, որոնց հետ պայմանավորվելով` երկու օրով մեկնել է Ղարաբաղ և վերադառնալով՝ հանդիպել է Կարենի հետ։ Կարենը դրա համար տվել էր 50 ԱՄՆ դոլար գումար։ Քանի որ իրեն տրվել էր տեղեկատվություն Ստեփանակերտի ինչ-որ զորամասի մասին` նրան ասել է, որ ուսումնասիրել է Ստեփանակերտի զորամասերի տեղակայման վայրը, հրամանատարների տվյալներն է իմացել և նրա համար գծել է սխեմա այդ մասին, որը ներկայացրել է քննությանը։ Կարենը հայտնել է, որ տեղեկությունները հավաքելու է հիշողության «Ֆլեշ» քարտի մեջ և իր հետ տանելու է Թուրքիա։ Խնդրել է, որ հաջորդ օրը իրեն ուղեկցի ավտոկայան՝ Թուրքիա մեկնելու համար։ Մի քանի օր անց Կարենը վերադարձել է Թուրքիայից և հանդիպելով` ասել, որ տրված տեղեկությունը շատ քիչ են, հարկավոր է մեկնել Ղարաբաղ, որտեղ անձամբ պետք է շփվի ծանոթների հետ։ Կարենի հետ միասին, վաղ առավոտյան մեկնել են Ղարաբաղ, որտեղ հանդիպել են Աշոտ անունով իր վաղեմի ծանոթին։ Վերջինս հրավիրել է իր հյուրանոց, որտեղ Կարենը առաջարկել է Աշոտին տեղեկություններ հայթհայթել վճարի դիմաց, միայն թե նա Աշոտին ասել է, որ դա պետք է ֆրանսիահայ բարերարներին։ Ճանապարհին Կարենն իր լուսանկարչական ապարատով լուսանկարել է Շուշիի զորամասը, այլ զորամասեր, հուշարձաններ, Ստեփանակերտի օդանավակայանը, ինչպես նաև իրեն։ Կարենը վերցրած է եղել հարցաթերթիկները, որոնք թողել է Աշոտի մոտ։ Աշոտի հետ գնացել են Մարտակերտի կողմ։ Ճանապարհին Կարենը խնդրել է տետր գնել և Աշոտին ասել է, որ դրա մեջ պետք է նշվի զորամասի համարը, հրամանատարի տվյալները, քանի զորակոչիկ կհավաքվի։ Աշոտը հայտնել է, որ ծանոթ կին ունի, որը շտաբում է աշխատում և նրանից կիմանա ամեն ինչ։ Նույն օրն իրենք վերադարձել են, Ստեփանակերտում Կարենը երկու տեղ ինտերնետ է մտել և կապվել Թուրքիա` հայտնելով, որ ամեն ինչ նորմալ է։ Հաջորդ օրը Կարենի հետ գնացել են Մալաթիա, որտեղ նա շուկայում ինչ-որ մեկից գումար է ստացել, քանի որ մինչ այդ համակարգչով կապվել էր Տիգրանի հետ և գումար ուզել։ Նա Ստեփանակերտում Աշոտի հետ պայմանավորվել է, որ 100 ԱՄՆ դոլար կուղարկի, իսկ մնացած գումարը կտա առաջադրանքը կատարելուց հետո։ Նրա խնդրանքով ինքը պատահական երթուղային տաքսու վարորդի միջոցով ուղարկել է այդ 100 դոլարը։ Կարենը ստացել էր 300 ԱՄՆ դոլար, որից 100-ը պահել է իրեն, իսկ վերջին 100 ԱՄՆ դոլարը մանրելուց հետո հիշեցնելով հին գումարային հարցերը տվել է իր փայաբաժինը՝ 15.000 ՀՀ դրամի չափով։ Երկու-երեք օր անց Աշոտը եկել է Ղարաբաղից։ Մինչ այդ իրեն ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն արդեն ասել են, որ Աշոտը նույնպես իրենց է դիմել և երեքով հանդիպել են բանվորի արձանի մոտ։ Աշոտը տվել է լրացված թղթեր, իսկ Կարենն էլ խոստացել է հետո նրան տալ 500 ԱՄՆ դոլար։ Այդ թղթերը վերցնելուց հետո Կարենը համակարգչով կապվել է Տիգրանի հետ, գրել, որ ամեն ինչ նորմալ է և համակարգչով հիշողության «Ֆլեշ» քարտի մեջ հավաքել է տեղեկությունները։ Տիգրանի հետ խոսելու ժամանակ վերջինս ցանկացել է խոսել նաև իր հետ, ինչպես նաև ցանկացել է, որ էկրանը շարժվի ու երևա ընդհանուր տեսարանը, սակայն ինքը պատճառաբանել է, որ լարը կարճ է։ Շուրջ յոթ-ութ օր Կարենը չի կապվել իր հետ, իսկ դրանից հետո զանգահարել է իր հեռախոսին և ասել, որ Թուրքիայից է գալիս։ Նա մնացել է Կիրովականում երկու օր, իսկ այդ ընթացքում որոշվել է, որ նրան պետք է ծանոթացնել ԱԱԾ աշխատակիցների նշած անձնավորության հետ։ Երբ հանդիպել է Կարենի հետ` նա ասել է, որ իրեն հանձնարարել են մեկնել Ղարաբաղ, տեղում ամեն ինչ ճշտել ու ստուգել նաև Աշոտի ասած կնոջը, սակայն պայմանավորվածության համաձայն ինքը համարյա հայհոյելով Աշոտին, նրան վարկաբեկելով` նշել է, որ թաղման տեղը հանդիպել է նախկին հրամանատարին, որի հետ ծառայել է, նրա հետ թեթև զրուցել է և վերջինս համաձայնվել է գումարի դիմաց տեղեկություններ հաղորդել։ Կարենը ուրախանալով` ասել է, որ ցանկանում է հանդիպել։ Պայմանավորվածության համաձայն, «Պաշ» ներկայացած անձնավորության հետ հանդիպել են իր տանը։ Պաշի հետ ինքն ու Կարենը երկու անգամ հանդիպել են իր տանը։ Առաջին անգամ Կարենը կարծես թե հավաքագրել է նրան, տվել է 100 ԱՄՆ դոլար, կապվել Տիգրանի հետ և ասել, որ երկու հոգու է արդեն հավաքագրել։ Մի քանի օր անց կրկին տանը հանդիպել են։ Պաշը նշել է, որ գործ ունեն հատուկ ծառայությունների հետ, իսկ Կարենը չի ժխտել և նույնիսկ մանրամասնել է, որ նրանք Անկարայում մեծ շենք ունեն։ Պաշն անընդհատ խոսակցությունը տարել է այն ուղղությամբ, որ իրեն գումար է անհրաժեշտ, իսկ Կարենն էլ ինտերնետով, «մայլ ռու»-վ, Տիգրանից գումար է ուզել։ Երկրորդ անգամ Պաշը թղթեր է տվել, Կարենն էլ տվել է 100 ԱՄՆ դոլար։ Նրանք միասին հիշողության «Ֆլեշ» քարտի մեջ հավաքել են տեղեկությունը։ Քանի որ Պաշը փաստաթղթեր է բերել` որոշել են, որ այդ թղթերը սկանի միջոցով կարելի է գցել հիշողության «Ֆլեշ» քարտի մեջ։ Կարենը զանգահարել է իր սանիկ Աշոտին, խնդրել է պայմանավորվել ազգականի հետ, որն ունեցել է այդ սարքից։ Հաջորդ օրը Կարենը որոշել է եղածը տանել Թուրքիա և գումար բերել։ Այդ նպատակով նա մեկնել է Թուրքիա, սակայն Բավրայում բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Կարենը համագործակցելու առաջարկով դիմել է նաև իր եղբայր Մեխակին, սակայն քանի որ ինքը արդեն ԱԱԾ աշխատակիցների հսկողությամբ հանդիպել է նրա հետ` որոշվել է, որ Մեխակը պարզապես չշփվի նրա հետ։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 4, գ.թ. 35-39/
Վկա Աշոտ Աթանեսի Սիմոնյանի ցուցմունքներով այն մասին, որ 2011 թվականի հուլիսի 25-ին, Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցում պատահաբար հանդիպել է իր ծանոթին Գևորգին, որը Երևանի բնակիչ է։ Նրա ավտոմեքենայի ջուրը տաքացել է և ինքն էլ մոտենալով` սկսել է զրուցել նրա հետ։ Ավտոմեքենայից դուրս է եկել մի երիտասարդ, որին Գևորգը ներկայացրել է Կարեն անունով։ Ինքը պատմել է, որ ունի մի փոքրիկ հյուրանոց և նրանց առաջարկել է զեղչերով համար տրամադրել, հրավիրել է տուն՝ սուրճ խմելու և հաց ուտելու։ Խոսակցության ընթացքում հետաքրքրվել է վերջիններիս` Ղարաբաղ գալու պատճառների մասին, ինչին Կարենը պատասխանել է, որ եկել է զինվորի տեսակցելու։ Դրանից հետո գնացել են իր հյուրանոցը, որտեղ Գևորգն առանձնացել է հանգստանալու, իսկ Կարենը խնդրել է իրեն տանել դրամի փոխանակման կետ՝ դոլար փոխանակելու համար։ Ճանապարհին Կարենը լուսանկարչական ապարատով նկարել է «տատիկ-պապիկի» հուշարձանը և խանութից ուտելիք գնելով` վերադարձել են հյուրանոց։ Այնտեղ, ճաշելու ժամանակ Կարենը խնդրել է անջատել հեռախոսները, տարել է դրանք կողքի սենյակ և փակել դուռը։ Կարենը խոսելով ժողովրդի ծանր վիճակից` ասել է, որ լավ գործ կա, որի համար լավ գումար են վճարում։ Ինքն էլ հայտնել է, որ պարտքերի պատճառով գումար է անհրաժեշտ։ Կարենը հայտնել է, որ կան մեծահարուստ ֆրանսիացիներ, որոնց հետաքրքրում է Ղարաբաղի ժողովրդի, բանակի վիճակը և նրանք պատրաստ են օգնել։ Ստանալով իր պատասխանը, որ պատրաստ է ամեն ինչով աջակցել` Կարենը դուրս է եկել սենյակից և վերադարձել ինչ-որ թղթերով։ Դնելով թղթերը սեղանին՝ առաջարկել է կարդալ դրանք։ Թղթերի վրա հայերեն տպված տեքստեր են եղել։ Կարենը բացատրել է, որ առաջին խնդիրը բաղկացած է 4 ենթակետից, 1-ին երեք ենթակետը վերաբերվում են Ղարաբաղի բանակին, նախագահին ու նրա տեղակալներին՝ անուն-ազգանունները, կոչումները, զինվորների քանակությունը, Ղարաբաղի ստորաբաժանումներին, դրանց հրամանատարներին, տեխնիկայի ու զենքի տեսակների քանակին, ինչպես նաև եղել են հարցեր, թե որ ստորաբաժանումներն ինչ շրջաններ են պաշտպանում։ Նա ասել է, որ այդ տվյալների համար կտա 500 ԱՄՆ դոլար և նշել է, որ եթե չորս ենթակետերի տվյալներն էլ լինեն, այսինքն պաշտպանվող շրջանների ինժեներական սարքավորումների, ականապատված դաշտերի մասին էլ տվյալները լինեն, ապա կվճարի 2000 ԱՄՆ դոլար։ Նշել է նաև, որ առաջին երեք ենթակետը պետք է պատրաստ լինի մեկ շաբաթից, իսկ հետագայում ավելի ուժեղ հանձնարարություններ և մեծ գումարներ կլինեն։ Ինքը հասկացել է, որ այդ հարցաթերթիկները ադրբեջանցիներին է հետաքրքրում, բայց որոշել է ամեն ինչ հասկանալ և դրանից հետո հայտնել համապատասխան մարմիններին։ Կարենի առաջարկով գնացել են Ասկերանի ուղղությամբ։ Նա խանութից տետր և գրիչ է գնել։ Ճանապարհին կանգնել են տարբեր զորամասերի մոտ ու Կարենը ձևացնելով, իբրև թե իր ծանոթ զինվորին է փնտրում` իմացել է այդ զորամասի համարը, հրամանատարի տվյալները և դրանք լրացրել տետրի մեջ։ Դրանից հետո գնացել են Ստեփանակերտի օդանավակայանի կողմ, որտեղ նույնպես զորամաս է եղել և Կարենը լուսանկարչական ապարատով նկարել է այն, ինչպես նաև օդանավակայանը։ Ճանապարհին Կարենն իրեն հարցրել է, թե շտաբում ունի արդյոք ծանոթներ, որին պատասխանել է, որ շտաբում աշխատող մի ծանոթ կին ունի։ Դա սուտ է եղել, սակայն ինքը ցանկացել է ամեն ինչ անել, որ վստահություն ներշնչի, ամեն ինչ իմանալ ու կանխել։ Տեղեկանալով, որ այնպիսի ծանոթ կա, որը տվյալներ կարող է բերել` Կարենն ասել է, որ կարող են վերադառնալ։ Հյուրանոցում իրեն է տվել թղթերը, որոնցում հարցերն են եղել, ինչպես նաև մի տետր` բացատրելով նշումները։ Քանի որ ինքն ասել էր, որ այդ բոլոր հարցերը ճշտելու համար գումար և ժամանակ է պետք` Կարենը հայտնել է, որ գումարի համար պետք է ստանա ղեկավարության համաձայնությունը և սկսել է հեռախոսով հաղորդագրություններ ուղարկել։ Պատասխան չստանալով` նա անհանգստացել է և խնդրել է իրեն տանել ինտերնետ։ Առաջին կետում կապնվել չի հաջողվել, Ադմիրալ Իսակովի փողոցի ինտերնետ սրճարանում նա մնացել է շուրջ 20 րոպե։ Այնտեղից դուրս գալով` ասել է, որ հաջորդ օրը Գևորգին կտա 100 ԱՄՆ դոլար, որը նա կուղարկի Երևանից Ստեփանակերտ եկող «Գազել»-ների վարորդներից մեկի միջոցով, իսկ մնացածը կտա առաջադրանքը կատարելուց հետո։ Դրանից հետո նրանք մեկնել են Երևան, իսկ ինքն անմիջապես գնացել է ԱԱԾ և հայտնել տեղի ունեցածի մասին։ ԱԱԾ աշխատակիցները խնդրել են կապ պաշտպանել Կարենի հետ, որը հաջորդ օրն ուղարկել է 100 ԱՄՆ դոլարը։ Ինքն ԱԱԾ աշխատակիցների հսկողությամբ բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Կարենի հետ, նրանց թելադրանքով ինչ-որ տվյալներ հաղորդել, իսկ մի քանի օրից իրեն հանձնվել է տեղեկատվություն, որը պետք է փոխանցվեր Կարենին։ Հեռախոսազանգի միջոցով պայմանավորվելով հանդիպել նրա հետ Երևանում` 2011 հուլիսի 6-ին, Երևանի «բանվորի արձան» կոչվող վայրում հանդիպել է և զրուցել են իր ավտոմեքենայում։ Կարենն անջատել է բջջային հեռախոսը, հանել մարտկոցը, հետո նույնն արել է իր հեռախոսի հետ։ Դրանից հետո փոխանցել է նոթատետրի չորս էջեր, որոնց վրա գրած է եղել տվյալներ Ղարաբաղի բանակի մասին։ Կարենն իր ներկայությամբ կարդացել է ու դժգոհություն հայտնել՝ ասելով, որ տվյալները պակաս են, քանի որ թղթերում նշված չեն եղել որոշ զորամասերի ու դրանց հրամանատարների տվյալները։ Հիշելով հարցաշարը` նա թվարկել է, թե ինչն է պակաս, հետո հիշեցրել, որ հեռախոսի տեսախցիկով անհրաժեշտ էր նկարահանել այն փաստաթղթերը, որտեղից արտագրվում են տեղեկությունները։ Ինքը պահանջել է խոստացած 500 ԱՄՆ դոլարը, իսկ Կարենը վստահեցրել է, որ չի խաբի։
Հեռախոսազրույցների ժամանակ Կարենը ցանկություն է հայտնել հանդիպել այն աղջկա հետ, որից իբրև թե ստացվում են տեղեկությունները, սակայն նա դա արել է քողարկված ձևով` ասելով, որ կարելի է ուղղակի այդ աղջկա հետ ժամանակ անցկացնել։ Կարենը անընդհատ նշել է, որ հետագայում մեծ գումարներ են լինելու, անընդհատ ուզել է, որ ինքը հավատա, թե դա ֆրանսիահայերի պատվերն է, սակայն լինելով կռված սպա` միանգամից հասկացել է, որ այդպիսի տեղեկությունները կարող են հետաքրքրել միայն ադրբեջանցիներին։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 2, գ.թ. 113-116/
Վկա Վլադիմիր Արտավազդի Վարդանյանի ցուցմունքներով այն մասին, որ 1995 թվականից ծառայում է ՀՀ ԿԱ ԱԱԾ ռազմական հակահետախուզության վարչությունում։ 2011 թվականի հուլիսի 17-ին, ղեկավարության հանձնարարությամբ, հաստատված պլանի հիման վրա, «Օպերատիվ ներդրում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով ծանոթացել է Գևորգ Բադալյանի հետ, որի միջոցով էլ ծանոթացել է հայրենիքի դավաճանության մեջ կասկածվող Կարեն Յուրայի Մեհրաբյանի հետ։ Կարեն Մեհրաբյանը եկել է Գևորգ Բադալյանի ավտոմեքենայով, հանդիպել են Աբովյանի «կոլցևոյ» կոչվող վայրում։ Ծանոթացել և ուղևորվել են Գևորգ Բադալյանի բնակարան, որ գտնվել է Աբովյանում։ Ինքը ներկայացել է որպես Գևորգ Բադալյանի նախկին հրամանատար։ Բնակարանում, նախապատրաստված լեգենդի համաձայն, ինքը ներկայացել է որպես ՀՀ ԶՈՒ սպառազինության կենտրոնական պահեստի հաշվառման և ռեգլամենտային աշխատանքների գծով բաժնի պետ, մայոր Պավել Աղասյան, խոսքի մեջ` «Պաշ»։ Նշել է, որ գործուղումների է լինում շատ հաճախակի, լինում է տարբեր զորամասերում։ Կարեն Մեհրաբյանը սկսել է պատմել ոմն ֆրանսիահայերի կողմից հիմնված կազմակերպության մասին, որը զբաղվում է բարեգործությամբ և ներկայացուցչություններ ունի ամբողջ աշխարհում, իրականացնում են ստուգումներ ՀՀ և ԼՂՀ ուղարկվող հումանիտար բեռների բաշխման հարցերով, հետաքրքրվում են ժողովրդի սոցիալական վիճակով, ներկայիս իշխանությունների նկատմամբ դիրքորոշմամբ, ինչպես նաև ռազմական բնագավառի հարցերով, մասնավորապես` ԼՂՀ բանակի վերաբերյալ տեղեկություններով։ Ինքը լսելով այդ ամենի մասին` կարծիք է հայտնել, որ ներկայացված կազմակերպության հետևում իրականում կանգնած են այլ ուժեր, որին Կարեն Մեհրաբյանը համաձայնվել է և նշել, որ իր մոտ էլ կասկած է առաջացել նշված անձանց վերաբերյալ։ Ավելի ուշ, երկրորդ հանդիպման ժամանակ Կարեն Մեհրաբյանն արդեն հայտնել է, որ դա հատուկ ծառայություն է և ընդունել է, որ այդ կառույցի աշխատակիցները թուրքեր են՝ նկատի ունենալով ադրբեջանցիներին։
Կարեն Մեհրաբյանը բացատրել է, թե ինչ սպասումներ ունի, գրպանից հանել է հիշողության «Ֆլեշ» քարտ, այն միացրել է համակարգչին և բացելով ինչ-որ հարցաշար` առաջարկել է մոտենալ իրեն։ Ինքը պատճառաբանելով, որ մոռացել է ակնոցները` նրան խնդրել է բարձրաձայն ընթերցել գրվածը, քանի որ գաղտնի ձայնագրառում է իրականացվել։ Հարցաշարն իր մեջ ներառել է հարցեր` ԼՂՀ ՊԲ հաստիքակազմի, ՊԲ վարչական կազմի, զինտեխնիկայի տեսակների և քանակի, դիվիզիաների ենթակայության տակ եղած զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, հիմնական և պայմանական համարների, ինչպես նաև զորամասերի նշանակության ու տեսակների, ականապատված վայրերի և ինժեներական կառույցների վերաբերյալ և բաղկացած է եղել երեք մասից։ Քանի որ խոսակցության սկզբում նշել է, որ գումարի կարիք ունի և մեկ տարուց թոշակի է գնալու, մի տեսակ չարացած է այս երկրից և իր նկատմամբ վերաբերմունքից` Կարենը հավատացել է, որ գումարի համար պատրաստ է համագործակցել և նշված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար առաջարկել է 500 ԱՄՆ դոլար։ Տալով իր համաձայնությունը` որպես կանխավճար ստացել է 100 ԱՄՆ դոլար և պայմանավորվել են, որ մնացած գումարը կստանա հանձնարարությունը կատարելուց հետո, այսինքն հարցաշարի պատասխանները տալուց հետո։ Կարենը պահանջել է նաև, որպեսզի լուսանկարվեն այն փաստաթղթերը, որոնցից պետք է տեղեկատվություն քաղվի և հայտնել է, որ հետագայում նույնպես կլինեն հանձնարարություններ, որոնց կատարման համար, ըստ իրենց դժվարության աստիճանի, վարձատրությունը կլինի 500-ից 2000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Եղել է նաև հանձնարարություն, որը գնահատվել է 20 000 ԱՄՆ դոլար։ Հանդիպման վերջում պայմանավորվել են հանդիպել երկու օրից, երբ կլինեն առաջադրանքի պատասխանները։ Կարեն Մեհրաբյանը փոխանցել է նշված հարցաթերթիկները՝ հանձնարարության կատարման օրինակներով, բաղկացած յոթ թերթից, որոնք 100 ԱՄՆ դոլար գումարի հետ ներկայացվել են քննությանը։ Հանդիպման ժամանակ Կարենը ցանկացել է, որ իր ձեռքով գրվի Քելբաջարի շրջանում տեղակայված զորամասերի համարները, սակայն շատ լավ հասկանալով, որ ձեռագրով գրված փաստաթուղթը հանդիսանում է համագործակցության պաշտոնական փաստաթուղթ` հայտնել է, որ այդ հարցերի պատասխանները կտա միայն գումար ստանալուց հետո և դրանից հստակ հասկացել է, որ գործ ունեն ադրբեջանական հատուկ ծառայության հետ, քանի որ դեռևս խորհրդային ժամանակներից ընդունված է եղել գրավոր համագործակցության փաստաթուղթ վերցնելու այդ պրակտիկան։ Չնայած պետք է հանդիպեին երկու օրից` ղեկավարության ցուցումով մեկ օր ուշացրել է, քանի որ պատրաստվում են փոխանցվելիք փաստաթղթերը, որոնք հետագայում հայտնաբերվել են Կարեն Մեհրաբյանի մոտից։ Երկրորդ անգամ պայմանավորվածության համաձայն գնացել է Գևորգի տուն։ Իր հետ վերցրել է երեք էլեկտրոնային նամակներ և հինգ թերթից բաղկացած փաստաթղթեր, որոնց վրա գաղտնի գրիֆ է եղել, ինչպես նաև նրա տված հարցաշարի պատասխանները մեքենագրված տեսքով, ընդ որում` 3-րդ մասի պատասխանները թերի են եղել։ Այդ հանդիպման ժամանակ Կարեն Մեհրաբյանը համակարգչի միջոցով կապի մեջ է մտել այդ հատուկ ծառայության աշխատակիցների հետ, որոնք սկսել են հետաքրքրվել 9-րդ պաշտպանական շրջանով։ Այդ օրը նա պատմել է, որ մի քանի ամիս է, ինչ գիտի, որ գործ ունի հատուկ ծառայությունների հետ, իրեն ուսուցանել են տարբեր վայրերում, սովորեցրել են, որ հանդիպումների ժամանակ անջատի հեռախոսն ու հանի մարտկոցը, որ կա մի շինություն, որտեղ գտնվում է շուրջ 3000 համակարգիչ և դա այդ ծառայության անալիտիկ կենտրոնն է, սակայն կոնկրետ վայրեր չի նշել։ Ինքն անընդհատ գումար է պահանջել, որպեսզի նրանք վստահ լինեն, որ այդ ամենը գումարի համար է։ Կարենը հարցաշարի որոշ պատասխաններ համակարգչով հաղորդելուց հետո, այն կողմից ստացել է շնորհակալական խոսքեր, որից հետո ցանկացել է տեղեկատվությունը տպել հիշողության «Ֆլեշ» քարտի մեջ, սակայն ինքը հուշել է, որ նա իր հետ Թուրքիա տանի փաստաթղթերը, ցույց տա և գումարներ բերի, որի դիմաց ավելի հետաքրքրական բաներ կստանա, իսկ նա համաձայնվել է։ Ըստ Կարենի` նա Թուրքիայից պետք է բերեր 1.800 ԱՄՆ դոլար` առաջին երկու հարցաշարերի համար, պետք է պայմանավորվեր, որ երրորդ հարցաշարի դիմաց ստանա իր առաջարկած 5000 ԱՄՆ դոլարից մի քանի անգամ ավելի գումար, ինչպես նաև պետք է բերեր հեռախոս, «պերեխոդնիկ» սարք և լուսանկարչական ապարատ, որով նկարվելու էին գաղտնի փաստաթղթերը։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 4, գ.թ. 104-107/
Վկա Կառլեն Նորայրի Ալեքսանյանի ցուցմունքներով այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթ է մանկության տարիներից, նրա հետ սովորել է թիվ 124 դպրոցի նույն դասարանում։ Վերջին ժամանակաշրջանում նա սկսել էր պարբերաբար մեկնել Թուրքիա, ինչի հետևանքով առաջացել են գումարներ։ Լուրերի համաձայն նա Թուրքիայում իբրև թե սիրուհի է ունեցել, որի վրա յուրաքանչյուր այցելության ընթացքում ծախսել է շուրջ 1500 ԱՄՆ դոլար։
2011 թվականի հունիսի 24-ի կեսօրին, իր սեփական տան առաջին հարկում վերաձևավորված ինտերնետ ակումբ է այցելել Կարեն Մեհրաբյանը։ Դա եղել է վերջին մեկուկես ամսվա ընթացքում նրա երրորդ կամ չորրոդ այցելությունը։ Նա նստել է ազատ համակարգչի առջև և խնդրել է աշխատել ֆայլերի հետ, որոնք ձայնագրված են եղել նրա «Ֆլեշ» քարտում։ Ինքը պատասխանել է, որ հիշողության «Ֆլեշ» քարտի մուտք միայն ունի այն համակարգիչը, որը միացված է սերվերին և որով կարող է օգտվել միայն անձամբ։ Մեհրաբյանին առաջարկել է հիշողության «Ֆլեշ» քարտը բացել իր կողմից օգտագործվող համակարգչի վրա, այնուհետև նրա մեջ պարունակվող ֆայլերը ուղարկել այն համակարգչին, որից ցանկանում է օգտվել Կ.Մեհրաբյանը։ Կ.Մեհրաբյանը փոխանցել է հիշողության «Ֆլեշ» քարտ, որը առաջացրել է հետաքրքրություն, քանի որ այն տարբերվել է առօրյայում օգտագործվող հիշողության «Ֆլեշ» քարտերից։ Բացելով հիշողության «Ֆլեշ» քարտի պարունակությունը` նկատել է, որ այն ընդգրկում է բավականին մեծ քանակի թղթապանակներ, որոնք եղել են խնամքով համակարգված։ Նշելով թղթապանակներից մեկը` Կ.Մեհրաբյանը խնդրել է այն ուղարկել այն համակարգչին, որով ինքը աշխատելու է։ Համոզվելով, որ թղթապանակը փոխանցվել է` Կ.Մեհրաբյանը խնդրել է փակել հիշողության «Ֆլեշ» քարտը և փոխանցել իրեն։ Իր ակումբը կահավորված է այն ձևով, որ գլխավոր համակարգչի միջոցով կարողանում է վերահսկել ակումբում տեղադրված այլ համակարգիչներով իրականացվող գործողությունները և ժամանակ առ ժամանակ ստուգում է, թե հիմնականում ինչ կայք-էջերից են օգտվում հաճախորդները։ Ստուգելով այն համակարգիչը, որով աշխատել է Կ.Մեհրաբյանը` նկատել է, որ վերջինս այցելել է «օդնոկլասնիկի» և «Գուգլ» ինտերնետային կայքերը, որտեղ որոնել է տվյալներ Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերի մասին, ինչն իրեն անհանգստացրել է։ Դրանից հետո ստուգել է Կ. Մեհրաբյանի կողմից օգտագործվող համակարգիչը և նկատել, որ «օդնոկլասնիկ» և «Գուգլ» կայք-էջեր մտնելու ժամանակահատվածում, վերը նշված հիշողության «Ֆլեշ» քարտից փոխանցված թղթապանակից Կ.Մեհրաբյանը բացել է մի փաստաթուղթ, որի վրա սկսել է դնել գծեր և կատարել թվագրում։ Փաստաթուղթը եղել է հայերեն լեզվով` «Ղարաբաղի բանակի հաստիքային կազմը» վերնագրով։ Նշված փաստաթղթից կարդացել է որոշ տողեր, այնուհետև մատնվել խուճապի և վախենալով, որ Կ.Մեհրաբյանը կարող է նկատել իր գործողությունները` անջատել է դիտարկումը։ Կ.Մեհրաբյանը ինտերնետ-ակումբում գտնվել է շուրջ երկու ժամ, որից հետո անջատել է համակարգիչը և խնդրել է հիշողության «Ֆլեշ» քարտից տպել երկու փաստաթուղթ, որոնցից առաջինը բաղկացած է եղել երկու, իսկ երկրորդը` մեկ էջերից։ Դրանք տեսել է ակնթարթորեն, սակայն հասցրել է նկատել, որ երկրորդ փաստաթուղթը հանդիսանում է սպառազինության և ռազմական տեխնիկայի վերաբերյալ հարցաշար։
Այնուհետև կասկածելով, որ Կարեն Մեհրաբյանը հնարավոր է, որ դավաճանություն է անում` անմիջապես դիմել է իր հարևան, Արաբկիր համայնքի դատախազ Գրիշա Միքայելյանին։ Վերջինս կապվել է ԱԱԾ մարմինների հետ, որոնց էլ ներկայացրել է այն համակարգիչը, որով աշխատել էր Կարեն Մեհրաբյանը։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 5, գ.թ. 121-123/
Վկա Մեխակ Հայկազի Բադալյանի ցուցմունքներով այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթացել է շուրջ երկու տարի առաջ, իր եղբայր Գևորգի միջոցով։ 2011 թվականի սկզբներին, խոսակցության ժամանակ, երբ ինքն ասել է, որ ավտոմեքենայի համար բազմաթիվ պահեստամասեր են պետք, որպեսզի հիմնովին վերանորոգի, Կարենն առաջարկել է միասին մեկնել Թուրքիա, որտեղ այդ պահեստամասերն էժան են։ Համաձայնվելով՝ փետրվարին Կարենի հետ ավտոբուսով մեկնել է Թուրքիա, որտեղ տեղավորվել են հյուրանոցում և դուրս եկել գտնելու Կարենի ծանոթի խանութը։ Միայն հաջորդ օրը հարցուփորձ անելով գտել են խանութը, որը տեղափոխված է եղել Կարենի իմացած վայրից։ Այնտեղ նա հանդիպել է իր ծանոթին։ Վերջինս իրոք ճանաչել է նրան, ընդունել է շատ ջերմ, հենց խանութի մեջ իրենց սուրճ և թեյ է հյուրասիրել։ Կարենը նրան պատմել է, որ պրոբլեմներ ունի, աշխատանք է փնտրում և համաձայն է ցանկացած աշխատանք կատարելու հետ։ Վերջինս խոստացել է օգնել։ Խոսել են ռուսերեն լեզվով։ Դրանից հետո դուրս են եկել և մեկ այլ խանութի մոտ Կարենը նկատելով, որ աշխատողը հայ է` մոտեցել և ծանոթացել է։ Նրա անունը Ռոմիկ է եղել։ Հետագայում իմացել է, որ իր մեկնելուց հետո, մի քանի օր Կարենը նրա տանն է մնացել։ Մինչև երեկո գնել է պահեստամասերը և առավոտյան Կարենն իրեն ճանապարհել է Հայաստան։ Արդեն Հայաստան գալուց հետո, երևի թե հունիսի վերջերին, Կարենը զանգահարել և հանդիպել է, նստել իր ավտոմեքենայի մեջ, անջատել հեռախոսն ու հանել դրա մարտկոցը։ Իրեն խնդրել է կատարել նույնը և զգուշացնելով, որ պետք չէ, որ եղբայրն իմանա խոսակցության մասին` առաջարկել է աշխատել իր համար՝ ասելով, որ համապատասխան վարձատրության դիմաց իրեն անհրաժեշտ են ռազմական բնույթի տեղեկություններ։ Իր հարցին նա պատասխանել է, որ Թուրքիայի ծանոթը ինչ-որ տղաների հետ է ծանոթացրել, որոնք լուծում են իր պրոբլեմները, սակայն այդպիսի տեղեկություններ են պահանջում։ Մինչ այդ, երևի թե մեկ շաբաթ առաջ նա այդպիսի խոսակցություն է ունեցել իր եղբայր Գևորգի հետ։ Քանի որ եղբայրը դիմել է ԱԱԾ մարմիններին, որոշվել է, որ ինքը պետք է հեռու մնա այդ ամենից։ Այդ պատճառով էլ Կարենին ասել է, որ կմտածի և աշխատել է չշփվել նրան հետ։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 4, գ.թ. 51-53/
Վկա Արթուր Վարդանի Աբգարյանի ցուցմունքներով այն մասին, որ 1995 թվականի հունվարից ծառայել է ՀՀ ԿԱ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության «Ա» («ալֆա») վարչությունում որպես ավագ սպա։ Գևորգ Բադալյանին ճանաչում է արդեն շուրջ մեկ տարի, նրա հետ ծանոթացել է ընկերների միջոցով, իրենց հարաբերությունները եղել են համարյա ընկերական։ 2011 թվականի մայիսի 20-ի երեկոյան իրեն է զանգահարել Գևորգը և պայմանավորվել են հանդիպել։ Նա եկել է տուն և պատմել, որ նախորդ օրն իրեն զանգահարել է իր ծանոթներից Կարեն անունով մի տղա և առաջարկել է հանդիպել` կարևոր թեմայի շուրջ զրուցելու համար։ Ըստ Գևորգի պատմածի` Կարենը շուրջ երկու տարի է, ինչ բնակվում և աշխատում է Թուրքիայում, որտեղ ֆաբրիկաներից մեկում կարում է պայուսակներ և Հայաստան է ժամանում երկու-երեք ամիսը մեկ հաճախականությամբ` մի քանի օրով։ Այդ օրն առավոտյան Կարենը հանդիպել է և Գևորգ Բադալյանին առաջարկել ԼՂՀ զինված ուժերում ծառայող մտերիմ սպա գտնել, որից, «ընկերական շփումների» ընթացքում Գ. Բադալյանը պետք է տեղեկատվություն հավաքի ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ և փոխանցի իրեն` համապատասխան վարձատրության դիմաց։ Նման առաջարկով դիմելը Կարենը հիմնավորել է նրանով, որ Գևորգին ճանաչում է շուրջ երեք տարի, վստահում է նրան և Գևորգը գտնվում էր սոցիալապես ծանր վիճակում։ Կարենը տեղեկացրել է, որ ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ տեղեկատվությունը իբրև թե հետաքրքրում է Թուրքիայում գործող «Աբեցե» /«ABC»/ ֆիրմայի սեփականատեր ոմն Ամրանին, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլ քաղաքում։ Կարենը Գևորգին հայտնել էր, որ Ամրանի հետ կապը պահպանում է ոմն Տիգրանի միջոցով, վերջինս ենթադրաբար թուրքահայ է, խոսում է արևմտահայերենով, բնակվում է Ստամբուլ քաղաքում։ Հանդիպման վերջում Գևորգը ժամանակ է խնդրել` առաջարկի շուրջ մտածելու համար և նույն օրը երեկոյան եկել է իրենց տուն։ Նա հայտնել է, որ Կարենի հետ պայմանավորվել է հաջորդ օրը առավոտյան, ժամը 09։00-ին իր մեքենայով նրան տանել «Կիլիկիա» ավտոկայան, որտեղից վերջինս մեկնելու է Թուրքիա։ Խորհուրդ տալով կատարել այդ խնդրանքը և ճանապարհին եղած խոսակցության մասին տեղյակ պահել` ինքն առավոտյան զեկուցել է ղեկավարությանը տեղի ունեցածի մասին։ Մեկնելուց առաջ Կարենը հայտնել է, որ շաբաթվա ընթացքում Ստամբուլից կզանգահարի կամ հաղորդագրություն կուղարկի բջջային հեռախոսահամարին, որով կտեղեկացնի, թե ինչպես է ուղարկելու 1000 ԱՄՆ դոլար` ընթացիկ ծախսերի համար, ինչպես նաև կասի, թե կոնկրետ ինչ պետք է անի Գևորգ Բադալյանը` իրենց համագործակցության առումով։ Գևորգը հայտնել է այդ խոսակցության մասին, ինքն էլ արդեն զեկուցել է ղեկավարությանը. ներկայացրել էր գրավոր զեկուցագիր, սակայն այդ մասին նրան չասելով` առաջարկել է հայտարարությունով դիմել ՀՀ ԱԱԾ, ինչն էլ Գևորգ Բադալյանը կատարել է։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 4, գ.թ. 101-103/
Վկա Ղևոնդ Գեղամի Հովհաննիսյանի ցուցմունքներով այն մասին, որ Աշոտ Չտրկյանն իր քրոջ որդին է։ Նա մեծացել է իրենց տանը։ Նրա հայրը շուտ է մահացել։ Այդ պատճառով ինքը փորձել է օգնել քրոջը՝ որդուն մեծացնելու հարցում։ Այն համակարգիչը, որը գտնվում է քննության տրամադրության տակ` գտնվել է իրենց տան բակի մասում տեղակայված փոքրիկ սենյակում։ Այդ համակարգչից օգտվել են նույնիսկ հարևանի երեխաները, այդ հարցում որևէ արգելք չի եղել։ Ով ցանկացել է օգտվել դրանից, սկզբից թույլտվություն է ստացել, սակայն դրանից բոլորն էլ կարողացել են օգտվել։ Դա վերաբերվել է նաև Աշոտ Չտրկյանին, որը տան անդամ է։ Բռնվելուց մեկ-երկու օր առաջ նա զանգահարել է իր որդի Գեղամին և թույլտվություն վերցրել` այդ համակարգչից օգտվելու համար։ Դա առաջին անգամ չի եղել և նա միշտ էլ օգտվել է դրանից։ Նա ասել է, որ 10 րոպեանոց գործ ունի, իսկ թե ինչ է նա կատարել այդ համակարգչով կամ ում հետ` իրենք տեղյակ չեն եղել։ Այդ ժամանակ իրենք տանը չեն եղել, բայց ավտոլվացման կետից տուն գալու ժամանակ տեսել է, որ Աշոտն իր քավոր Կարենի հետ է։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 5, գ.թ. 140-141/
Վկա Մարիամ Ռաֆայելի Մարգարյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ 2006 թվականի հունվարին առաջին անգամ մեկնել է Թուրքիա՝ հանգստանալու համար, քանի որ իր քույր Նաիրան այնտեղ աշխատել է որպես դայակ։ Մեկ-երկու ամիս անց կրկին մեկնել է Թուրքիա` արդեն աշխատելու համար։ Այնտեղ աշխատել է բջջային հեռախոսների խանութում` որպես վաճառողուհի։ Շուրջ վեց ամիս հետո ամուսնացել է այդ խանութի սեփականատեր Ակայ Մեհմեդ Սելիմի հետ և 2007 թվականի սեպտեմբերի 23-ին ունեցել երեխա։ Սայիդ անունով անձնավորության հետ, որը ազգությամբ ադրբեջանցի է, ծնունդով Նախիջևանից, ծանոթացել է շուրջ չորս տարի առաջ։ Թուրքիայում վիզայի ժամկետը մեկ ամիս է և որպեսզի երկարացնեն այն` մեկնում են այլ երկիր և վերադառնում։ Ստամբուլի օդանավակայանի «կարգո» ծառայությունը պատկանում է ադրբեջանցիներին և նրանք ընդհամենը 50 ԱՄՆ դոլար գումարով կազմակերպել են թռիչք դեպի Մոսկվա և վերադարձ։ Այդպիսի մեկնման ժամանակ էլ ծանոթացել է խմբի անդամներից մեկի՝ Սայիդի հետ։ Ռոման Մաթևոսյանի հետ ծանոթացել է շուրջ երեք տարի առաջ, իր եղբայր Գրիգորի համար բնակարան փնտրելիս։ Ռոմանն իր ազգական Անդրանիկի հետ նույն շենքում բնակարան է փնտրել և նրանք երեքով վարձել են նույն բնակարանը։ Հետո Անդրանիկը մեկնել է Հայաստան։ Ռոմանը չի աշխատել, ինքն է նրան պահել։ Նա ծանոթացել է իր ընկերուհի Լուսինեի հետ, որից հետո նա տեղափոխվել և բնակվել է Լուսինեի տանը։ Լուսինեի հետ ծանոթանալու օրը նա ծանոթացել է նաև Սայիդի հետ, քանի որ այդ օրը ինքը զանգել է Սայիդին, որ նա տուն գտնի եղբոր համար։ Տուն գտել են և այդ տանը մի թեթև խնջույք կազմակերպել, որի ժամանակ եկել է նաև Սայիդը, իսկ ինքն էլ կանչել է նաև Ռոմանին։ Սայիդն ունեցել է մի ընկեր, որի անունը չի իմանում, սակայն գիտի, որ այդ ընկերը նույնպես ծանոթ է Ռոմանի հետ։ Շուրջ մեկ տարի առաջ գնացել է Լուսոյին տեսնելու և նրանց տանը հանդիպել է Սայիդին` իր այդ ընկերոջ հետ։ Ինքը Ռոմանի համար բարեխոսել է Սայիդին հենց առաջին հանդիպման ժամանակ, ասել է, որ Սայիդը շինարարություն է անում և խնդրել է Սայիդին գործի ընդունել Ռոմանին, սակայն վերջինս չի աշխատել։ Բացի Ռոմանից` Սայիդի մոտ աշխատելու է ուղարկել նաև Կարեն անունով անձնավորությանը, որի հետ ծանոթացել է 2011 թվականի ապրիլին` Ռոմանի միջոցով։ Կարենը եկել էր Հայաստանից։ Նա պատմել է, որ ցանկանում է աշխատել և պարտքեր ունի։ Նա ապրելու տեղ չի ունեցել և ինքն օգնել է նրան խանութի հարևանությամբ գտնվող պանսիոնում տեղավորվել։ Այնուհետև նա աշխատանք չի գտել և մի որոշ ժամանակ ապրել է մոր մոտ, աշխատել է պայուսակների ֆաբրիկայում։ Կարենն ասել է, որ ծանոթն էլ իրեն է պարտք և ցանկացել է այդ ծանոթին բերել Թուրքիա` աշխատելու համար։ Այդ ծանոթին չի տեսել, բայց գիտի, որ անունն Աշոտ է։ Ինքը զանգահարել է Սայիդին և խնդրել է աշխատանք տալ Կարենին։ Կարենի մոտ գովել է Սայիդին և ասել, որ նա լավ մարդ է, տվել է Կարենին Սայիդի հեռախոսահամարը, որպեսզի նա անձամբ զանգահարի նրան և զրուցի, սակայն ավելի ուշ, երբ հարցրել է Սայիդին, նա ասել է, որ Կարենն իր մոտ չի աշխատել։
/հատոր 4, գ.թ. 91-93/
Իրեղեն ապացույցներով`
- 13.06. 2011թ. Գ.Բադալյանի ներկայացրած, երկու թերթ ռուսերեն տպագիր և երկու թերթ հայերեն ձեռագիր փաստաթղթերի լուսապատճեններով, որոնց համաձայն` Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Կարեն Մեհրաբյանից պահանջվել է տեղեկություններ ներկայացնել ԼՂՀ պաշտպանության բանակի հաստիքային կազմի, զորատեսակների, զորամասերի տեղակայման վայրերի, ԼՂՀ պաշտպանական շրջանների, բանակի սպառազինությունների մասին։
/հատոր 1, գ.թ. 19-22/
- 17.06.2011թ. Գ. Բադալյանի կողմից Կարեն Մեհրաբյանին ձեռագիր սխեմայի տեսքով փոխանցված, ԼՂՀ բանակի որոշ ստորաբաժանումների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությամբ, որը նա իր հետ տարել է Թուրքիա և հանձնել ադրբեջանական հատուկ ծառայությունների Տիգրան անունով աշխատակցին։
/հատոր 1, գ.թ. 28/
- 17.06.2011թ. Գ. Բադալյանի ներկայացրած 15.000 ՀՀ դրամ գումարով, որը նա ստացել էր Կարեն Մեհրաբյանից` կատարած աշխատանքի, այն է` իր ծանոթ Աշոտի հետ ԼՂՀ-ում Կ. Մեհրաբյանին ծանոթացնելու համար։
/հատոր 1, գ.թ. 30/
- 29.06.2011թ. Աշոտ Սիմոնյանի ներկայացրած տետրով, որը նա ստացել է Կարեն Մեհրաբյանից` ԼՂՀ պաշտպանության բանակին վերաբերվող տեղեկությունները գրառելու համար և 100 ԱՄՆ դոլար գումարով, որը նա ստացել էր Կարեն Մեհրաբյանից` ԼՂՀ պաշտպանության բանակին վերաբերվող տեղեկատվություն հավաքելու համար։
/հատոր 1, գ.թ. 34, 36/
- Վկա Ա. Սիմոնյանի կողմից ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանին 2011թ. հուլիսի 6-ին տրված, յոթ թերթ գրառումների պատճեններով, որոնց համաձայն` ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը տեղեկություններ է ձեռք բերել ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավար կազմի, սպառազինության, զորամասերի և պաշտպանական շրջանների մասին։
/հատոր 1, գ.թ. 55-61/
- 07.07.2011թ. Գ. Բադալյանի կողմից ներկայացված համակարգչի զննմամբ ստացված, Կարեն Մեհրաբյանի և ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորության միջև 8 թերթ նամակագրությունով, 08.07.2011թ. Գ. Բադալյանի կողմից ներկայացված համակարգչի զննմամբ ստացված, Կարեն Մեհրաբյանի և ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորության միջև 8 թերթ նամակագրությունով, Երևանի Կորյունի թիվ 7 հասցեում տեղակայված ինտերնետ ակումբի համակարգչի զննմամբ 21.07.2011թ. ստացված 8 թերթ նամակագրությունով, Երևանի Նորքի թիվ 13 հասցեում տեղակայված ինտերնետ ակումբի համակարգչի զննմամբ 21.07.2011թ. ստացված 5 թերթ նամակագրությունով, որոնք նույնպես կատարվել են Կարեն Մեհրաբյանի և Ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան անունով անձնավորության միջև, մասնավորապես`
- 2011 թվականի հուլիսի 6-ին կայացած նամակագրության մեջ Կարեն Մեհրաբյանը հայտնել է Տիգրանին, որ «առաջին ապրանքը փոխանցվել է», իսկ Տիգրանը նշել է, որ «մյուս ապրանքի փողը տալու ենք»։
- 2011 թվականի հուլիսի 18-ին կայացած նամակագրության մեջ Տիգրանը հարցրել է, թե Աշոտի նշած «աղջիկը կա, թե չէ», իսկ Կարենը հայտնել է, որ «մեծ բան կա»։
- 2011 թվականի հուլիսի 20-ին կայացած նամակագրության մեջ Կարեն Մեհրաբյանը Տիգրանին Պաշի մասին հայտնելով` նշել է, որ «նա 20 տարի աշխատում է և խնդիրներ ունի ֆինանսական»։
/հատոր 1, գ.թ. 62-83, 190-206/
- Վկա Կառլեն Ալեքսանյանի կողմից 29.06.2011թ. ներկայացված «Ինտել պենտիում 4» համակարգչով, որի ոչնչացված տեղեկատվությունը վերականգնելու արդյունքում պարզվել է, որ 2011 թվականի հունիսի 24-ին, Կարեն Մեհրաբյանն իր էլեկտրոնային կրիչից «rrl.doc» ֆայլի մեջ է տեղափոխել ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից պատրաստված և Կարեն Մեհրաբյանին փոխանցված, Ղարաբաղի բանակի վերաբերյալ հարցաշարը, այդ համակարգչի 08.07.2011թ. զննմամբ հայտնաբերված «rrl.doc» ֆայլի 2 թերթից բաղկացած տեղեկատվությունով, որոնք իրենցից ներկայացնում են ԼՂՀ բանակի կազմի, տեղաբաշխման և սպառազինությունների վերաբերյալ հարցեր։
/հատոր 1, գ.թ. 39, 86-88/
- Վկա Վ. Վարդանյանի կողմից 17.07.2011թ. և 22.07.2011թ. ներկայացված 100-ական ԱՄՆ դոլար, ընդհանուր 200 ԱՄՆ դոլար գումարով, որը նա ստացել է Կարեն Մեհրաբյանից` ԼՂՀ պաշտպանության բանակին վերաբերվող տեղեկատվություն հավաքելու համար։
/հատոր 1, գ.թ. 94, 209/
- 17.07.2011թ. Վ.Վարդանյանի ներկայացրած, 7 թերթից բաղկացած հարցաթերթիկով և այդ հանձնարարության կատարման օրինակներով, որոնց համաձայն` ի կատարումն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից Կարեն Մեհրաբյանին տրված հարցաշարի տեղեկություններ են ձեռք բերվել ԼՂՀ բանակի վերաբերյալ։
/հատոր 1, գ.թ. 95-101/
- «Օպերատիվ ներդրում» միջոցառման շրջանակներում ՀՀ ՊՆ հետ համատեղ մշակված, հինգ թերթից բաղկացած ԼՂՀ ՊԲ-ի վերաբերյալ տեղեկատվությամբ և գաղտնի դրոշմով չորս փաստաթղթերով, որոնք փոխանցվել են Կարեն Մեհրաբյանին և որոնք նա 2011 թվականի հուլիսի 23-ին փորձել է տանել Թուրքիա՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորությանը հանձնելու համար։
/հատոր 1, գ.թ. 108-116, 253-263/
23.07.2011 թվականին Կարեն Մեհրաբյանի մոտ հայտնաբերված`
1. կանաչ գույնի, «Ա ԴԱՏԱ» մակնիշի էլեկտրոնային հիշողության կրիչով, որը պարունակում է Կարեն Մեհրաբյանի ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբերված ԼՂՀ ՊԲ-ին վերաբերվող տեղեկություններով փաստաթղթերի օրինակները (Scan 0001.jpg, Scan 0002.jpg, Scan 0003.jpg, Scan 0004 jpg, Scan 0005.jpg, Scan 0006 .jpg, Scan 0007.jpg, Scan 0001.tif, Scan 0002.tif, Scan 0003.tif, Scan 0004.tif, Scan 0005.tif, Scan 0006.tif, Scan 0007.tif, Scan 0008.tif), որոնք Կ. Մեհրաբյանի կողմից սկանավորվել են 22.07.2011թ. Ղևոնդ Հովհաննիսյանի համակարգչի միջոցով և տեղափոխվել այդ կրիչի մեջ։
2. Կանաչ գույնի, «Ց ՊՈՎԵՌ» մակնիշի կրիչների փոխանցատուփով, որը Կ. Մեհրաբյանին աշխատելու համար տրվել է Ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորության կողմից։
3. Կարեն Մեհրաբյանին պատկանող, «Սամսունգ» մակնիշի, թիվ 359680/00/057520/5 նույնականացման համարով (իմեյ կոդ) բջջային հեռախոսով, որի հիշողության բաժնում առկա է ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորության հեռախոսահամարը՝ 0090-534-36644-98, ինչպես նաև 13 թերթի վրա արտատպված, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ հարցաշարեր ու տեղեկություններ։
4. «Դիգիտալ» մակնիշի պատյան ունեցող, «Օլիմպուս» մակնիշի թվային լուսանկարչական խցիկով, որով, Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանքով Կ. Մեհրաբյանը կատարել է լուսանկարահանումներ, մասնավորապես` 24 լուսանկար, որոնք կատարվել են ԼՂՀ-ում և պատկերում են` օդանավակայան, զորամասեր, զինծառայողներ (լուսանկարները կցված են քրեական գործին)։
/հատոր 1, գ.թ. 248-263, հատոր 5, գ.թ. 86-97/
- Ղևոնդ Հովհաննիսյանի կողմից 2011թ. հուլիսի 23-ին ներկայացված «Ասուս Վենտո Ա8» մակնիշի համակարգչով, որում առկա են տվյալներ այն մասին, որ 22.07.2011թ. «Մայ պիկտուրս» գլխագրում ստեղծվել են Կարեն Մեհրաբյանի մոտ հայտնաբերված հիշողության էլեկտրոնային կրիչում առկա, Scan 0001.jpg, Scan 0002.jpg, Scan 0003.jpg, Scan 0004 jpg, Scan 0005.jpg, Scan 0006 .jpg, Scan 0007.jpg ֆայլերը։
/հատոր 1, գ.թ. 278, հատոր 4, գ.թ. 1-4, 160-162/
- Երկու լազերային սկավառակներով, որոնցում ամրագրված են Գ. Բադալյանի բնակարանում, նրա մասնակցությամբ, 17.07.2011թ. և 21.07.2011թ. Կարեն Մեհրաբյանի և «Պաշ» անունով հանդես եկած անձնավորության («Օպերատիվ ներդրում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացնող, ՀՀ ԱԱԾ աշխատակից, վկա Վ.Վարդանյան) հանդիպումների տեսաձայնագրությունները։
Համաձայն դրանց`
-17.07.2011թ. Կարեն Մեհրաբյանը Պաշ անունով անձնավորությանը պատմելով իրեն հավաքագրած անձանց մասին` նշում է, որ նրանք «անալիզ են ուզում անեն», «իրանք շատ բաժիններ ունեն», զբաղվում են «շատ գաղտնի տեղեկություններով», համակարգչով ցույց տալով հարցաշարը` նշում է, որ «գիտի, որ նրանք բարեգործ չեն», հանձնարարում է ստորագրված փաստաթղթեր բերել և առաջարկում է ֆոտոապարատ տալ` նկարահանումներ կատարելու համար։
- 21.07.2011թ. Կարեն Մեհրաբյանը Պաշ անունով անձնավորությանը պատմում է, որ աշխատում է «հատուկ ծառայության համար», որ դեռ 3 ամիս առաջ է հասկացել, որ գործ ունի հատուկ ծառայության հետ, նշում է, որ այդ կազմակերպությունը Անկարայում 3 հարկանի շենք ունի, որտեղ «ամբողջ օրը համակարգչի առաջ աշխատում են» և ամբողջ խոսակցությունը վերաբերվում է ԼՂՀ բանակի վերաբերյալ տվյալներին։
/հատոր 2, գ.թ. 121, 131-247/
- Աշոտ Սիմոնյանի և Կարեն Մեհրաբյանի 06.07.2011թ. հանդիպման տեսաձայնագրության վերաբերյալ սկավառակով, որի համաձայն, դրա ընթացքում Աշոտ Սիմոնյանը Կարեն Մեհրաբյանին է փոխանցում նրա պահանջած, ԼՂՀ բանակին վերաբերվող տեղեկությունները` յոթ թերթից։
/հատոր 2, գ.թ. 121-130/
- Կ. Մեհրաբյանին պատկանող 093-14-44-00 հեռախոսահամարով 13.06.2011-23.07.2011թ.թ ընկած ժամանակահատվածում կատարված հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ էլեկտրոնային կրիչներով և այդ խոսակցությունների վերծանումներով, որոնց համաձայն` 28.06.2011թ. Թուրքիայում գտնվող Աշոտ Չտրկյանի և Հայաստանում գտնվող Կարեն Մեհրաբյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ Կարեն Մեհրաբյանը հայտնում է, որ «նրանց ուզած բանը տանում է» և գումար կբերի, իսկ Աշոտ Չտրկյանը պատմում է Տիգրանի կողմից Կարենին գումար ուղարկելու մանրամասներից` բառացիորեն նշելով նաև հետևյալը.
Աշոտ Չտրկյան` «... Ապեր, բայց էդ պահը կա, դու Հովոյին ե՞ս էթում ասում։ Գիտես չէ, եկավ ասեց արի էթանք իրար հետ ղրկենք, Հովոն քարկապ էր ընկնելու, գար ըստեղ, էն ջոկեր ուրիշ մոմենտա էտ փողի վրով ֆռում։ Ես ստեղ, դու ուրիշ մարդ ես ասում, ընկեր, համ էլ իզուր խի դեմքը տենա իմանա...»։
Կարեն Մեհրաբյան` «...Ում»։
Աշոտ Չտրկյան ` «...Տիկոյի»։
Կարեն Մեհրաբյան` «...Արա ինքը ասում ա նենց մարդու տամ, որ իմ դեմքը չգիտի»։
Աշոտ Չտրկյան ` «...Հա՞»։
Կարեն Մեհրաբյան` «...Ինքը ասում ա նենց մարդու տամ, որ ինքը իմ դեմքը չիմանա, ինձ չգիտի, հետո, որ դու էլ ես հետը գնացել` ինքը ինձ գրեց, ասեց՝ Աշոտն էլ ա հետը, ի՞նչ անեմ, ասի՝ ի՞նչ պիտի անես, ուրեմն տու իրան, որ ինքը ընտեղա, ուրեմն տուր իրան»։
Նույն խոսակցության վերջում Կարեն Մեհրաբյանը հարցնում է, «Դու իմ ասածի վրով բան ե՞ս մտացել», որին Աշոտ Չտրկյանը պատասխանում է «Հա։ Կգամ ըտեղ կխոսանք, հա՞ բայց»։ Կարեն Մեհրաբյանը պատասխանում է` «Հա, ըսենց չենք խոսալու»։
07.07.2011թ. Աշոտ Չտրկյանի և Կարեն Մեհրաբյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Աշոտ Չտրկյանը Կարեն Մեհրաբյանից հարցնում է, թե ինչքան գումար է վերջինս ստանալու Թուրքիայում (Կ. Մեհրաբյանը պետք է ստանար տեղեկություններ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակցին տրամադրելու դիմաց վարձատրություն)։
Կարեն Մեհրաբյանը 2001 թվականի հուլիսի 21-ին զանգահարում է Աշոտ Չտրկյանին և փորձում է ճշտել, թե Աշոտը «սկաներ» ունի, որը միանում է համակարգչին։ Նրանց միջև կայանում է հետևյալ խոսակցությունը.
Կարեն Մեհրաբյան` «...Մի բան ունեմ սկան անելու, բայց պիտի առանձին անեմ»։
Աշոտ Չտրկյան` «...Առանձի՞ն։ Այսինքն, բոլորից առանձի՞ն»։
Կարեն Մեհրաբյան` «...Այո» ։
Աշոտ Չտրկյան ` «...Գեղամի հետ խոսա»։
Կարեն Մեհրաբյան` «...Մի բան պիտի անեք» ։
Աշոտ Չտրկյան` «...Հա ։ Կարամ ընենց անեմ, ասենք, մտնես, ոչ մեկ քեզ չխանգարի, ոչ էլ ըտեղ գա՝ անես»։
Կարեն Մեհրաբյան` «Կարա՞նք էգուց անենք»։
Աշոտ Չտրկյան` «...Հա »։
Պայմանավորվում են, որ Կարենը կզանգի վաղը, Աշոտը Գեղամից բանալին կվերցնի, Կարենը կմտնի սկան կանի, Գեղամենք այնտեղ չեն լինի։ Կարենը հավանություն է տալիս։
/հատոր 3, գ.թ. 1-328/
- Այդ իրեղեն ապացույցների 02.08.2011թ և 04.11.2011թ զննման արձանագրություններով։
/հատոր 4, գ.թ. 1-13, հատոր 6, գ.թ. 11-12/
- ՀՀ ԱԱԾ ՀՀԳՎ-ի կողմից ուղարկված հարցման 25.08.2011թ. պատասխանով այն մասին, որ`
- Կարեն Մեհրաբյանին պատկանող «Սամսունգ» մակնիշի բջջային հեռախոսի մեջ հայտնաբերվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորության հեռախոսահամարը՝ 0090-534-36644-98 և 13 թերթի վրա արտատպված, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ հարցաշարեր ու տեղեկություններ։
- կանաչ գույնի «Ա ԴԱՏԱ» մակնիշի հիշողության էլեկտրոնային կրիչում առկա են Կարեն Մեհրաբյանի ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբերված, ԼՂՀ ՊԲ-ին վերաբերվող տեղեկություններով փաստաթղթերի օրինակները (Scan 0001.jpg, Scan 0002.jpg, Scan 0003.jpg, Scan 0004 jpg, Scan 0005.jpg, Scan 0006 .jpg, Scan 0007.jpg, Scan 0001.tif, Scan 0002.tif, Scan 0003.tif, Scan 0004.tif, Scan 0005.tif, Scan 0006.tif, Scan 0007.tif, Scan 0008.tif), որոնք Կ.Մեհրաբյանի կողմից սկանավորվել են 22.07.2011թ. Ղևոնդ Հովհաննիսյանի համակարգչի միջոցով և տեղափոխվել այդ կրիչի մեջ։
- «Դիգիտալ» մակնիշի պատյանով «Օլիմպուս» մակնիշի թվային լուսանկարչական խցիկով 24 լուսանկար են կատարվել ԼՂՀ-ում և պատկերում են օդանավակայան, զորամասեր, զինծառայողներ։
- Ղևոնդ Հովհաննիսյանի ներկայացրած «Ասուս» մակնիշի համակարգչում առկա են տվյալներ այն մասին, որ 22.07.2011թ. «Մայ պիկտուրս» գլխագրում ստեղծվել են Կարեն Մեհրաբյանի մոտ հայտնաբերված հիշողության էլեկտրոնային կրիչում առկա Scan 0001.jpg, Scan 0002.jpg, Scan 0003.jpg, Scan 0004 jpg, Scan 0005.jpg, Scan 0006 .jpg, Scan 0007.jpg ֆայլերը։
/հատոր 4, գ.թ. 160-270, հատոր 5, գ.թ. 1-114)
- Մարիամ Մարգարյանի կողմից 16.08.2011թ. ինտերնետ կապի «Օդնոկլասնիկ» կայքից ներկայացրած լուսանկարով, որտեղ Ռոմիկ Մաթևոսյանը լուսանկարված է Սայիդ անունով անձնավորության հետ։
/հատոր 4, գ.թ. 94-95/
- ՀՀ մուտքի և ելքի տեղեկատվական համակարգի` Կարեն Մեհրաբյանի, Ռոմիկ Մաթևոսյանի և Աշոտ Չտրկյանի վերաբերյալ տվյալների քաղվածքով, որի համաձայն` Կարեն Մեհրաբյանը 2007 թվականին երկու անգամ մեկնել է Թուրքիա, 2011 թվականի ընթացքում 6 անգամ մեկնել է Թուրքիա և վերադարձել Հայաստան, առաջին անգամ մեկնել է փետրվարի 19-ին, իսկ վերջին անգամ վերադարձել է հուլիսի 14-ին։ Աշոտ Չտրկյանը 3 անգամ է մեկնել Թուրքիա և վերադարձել Հայաստան, 2011 թվականին, առաջին անգամ մեկնել է մայիսի 7-ին, իսկ վերջին անգամ վերադարձել է հուլիսի 14-ին։
/հատոր 1, գ.թ. 105-106, հատոր 2, գ.թ. 88-106/
- ՀՀ ԿԱ ԱԱԾ ՀՀԳՎ կողմից նախապատրաստած նյութերով։
/հատոր 1, գ.թ. 4-236/
Պաշտպանության կողմի միջնորդությամբ դատարանում որպես վկա հարցաքննված Հովհաննես Դավթյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ այն օրը, երբ հանդիպել է Աշոտին, եղել է ոչ աշխատանքային օր։ Անընդհատ գնացել է Աշոտի մոտ, նարդի են խաղացել, համակարգչով են զբաղվել կամ Աշոտն է եկել իր մոտ։ Կիրակի օրը, երբ գնացել է Աշոտենց տուն, այնտեղ տեսել է շուրջ երեսուն տարեկան երկու կանանց։ Աշոտն իրեն ծանոթացրել է նրանց հետ և ասել, որ իր ծանոթներն են։ Զանգ կամ հաղորդագրություն է ստացել Կարենից։ Վերջինս ասել է, որ ինչ-որ մեկը պետք է զանգահարի իրեն և անհրաժեշտ է հանդիպել այդ անձնավորության հետ։ Հինգ-տաս րոպե հետո զանգ է ստացել։ Զանգահարողը ներկայացել է Տիգրան անունով և ասել է, որ Կարենի ասած մարդն է, պետք է հանդիպել։ Ինքն ու Աշոտը գնացել են նրա նշած խանութի մոտ։ Նա ասել է, որ ցանկանում է գումար ուղարկել Հայաստան։ Ինքն ասել, որ չի կարող ուղարկել, քանի որ անգամ իր տուն գումար չի ուղարկում։ Ինքն Աշոտին հարցրել է, թե նա կարող է արդյոք մի տարբերակ առաջարկել, գիտի մի տեղ, որ կարողանան այդ գումարն ուղարկել։ Աշոտն ասել է, որ նա մարդ գիտի, որը նման գործերով է զբաղվում։ Գնացել են նրա ասած վայրը, չի հիշում, թե ինքը ներս մտել է, թե ոչ, բայց հիշում է, որ Աշոտն ասել է, որ ուղարկել է գումարը` 100 ԱՄՆ դոլար գումարի դիմաց պահելով 5 ԱՄՆ դոլարի չափով։ Ինքն այդ անձնավորությանը նախկինում չի ճանաչել։ Երբ ինքն Աշոտին ասել է, որ Կարենը զանգահարել և նման բան է ասել, Աշոտը հարցրել է այդ անձնավորությանը անունը և իմանալով, որ նրա անունը Տիգրան է` պատասխանել է, որ ճանաչում է նրան։ Հանդիպումից հետո նաև ասել է, որ մեկ անգամ նա տեսել է Տիգրանին։ Կարենն իրեն գումարի մասին ոչինչ չի հայտնել, եթե հայտներ, ապա ինքը կպատասխաներ, որ չի կարող ուղարկել։ Դատական քննության մասին տեղեկացել է փաստաբանի միջոցով։ Վերջինս զանգահարել է իրեն և խնդրել է հանդիպել։ Հանդիպման ժամանակ փաստաբանը խնդրել է ներկայանալ դատարան և պատմել այն ամենի մասին, ինչ գիտի, բայց չի նշել, թե կոնկրետ ում մասով։ Ամբաստանյալներից ճանաչում է Ռոմանին, Կարենին և Աշոտին։ Վերջիններիս և Տիգրանին երբևէ միասին չի տեսել։
/դատական նիստի արձանագրություն/

Դատարանի իրավական վերլուծությունները

Վերլուծելով ամբաստանյալների ցուցմունքները, դրանք համադրելով այլ ապացույցների հետ, գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Կարեն Մեհրաբյանի և Ռոմիկ Մաթևոսյանի ցուցմունքները` պետական դավաճանություն չկատարելու վերաբերյալ, ամբաստանյալ Աշոտ Չտրկյանի ցուցմունքները` պետական դավաճանություն կատարելու գործում ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանին չօժանդակելու վերաբերյալ, ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանի, Արթուր և Դավիթ Ավետիքյանների ցուցմունքները` իրենց հայտնի դարձածը որպես հաստատապես նախապատրաստվող պետական դավաճանության վերաբերյալ տեղեկություններ չընկալելու մասին, իրականությանը չեն համապատասխանում, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են արդեն իսկ նշված ապացույցներով։
Ամբաստանյալներ Արթուր և Դավիթ Ավետիքյանների պաշտպան Է. Մարուքյանի կողմից միջնորդություն է ներկայացվել` նրանց մասով քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այն պատճառաբանությամբ, որ ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը հանդիսանում է իր պաշտպանյալների հորաքրոջ` Անահիտ Վանիչկայի Ավետիքյանի աղջկա` Լիլիթ Սեյրանի Միրզախանյանի ամուսինը, այսինքն իր պաշտպանյալների հորաքրոջ փեսան` մերձավոր ազգականը, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իր պաշտպանյալների արարքում բացակայում է հանցակազմը։
Պաշտպան Է. Մարուքյանի կողմից ներկայացված մեկ այլ միջնորդության համաձայն` նա դատարանին խնդրել է քրեական գործի վարույթը կասեցնել և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` այն պատճառաբանությամբ, որ Արթուր և Դավիթ Ավետիքյանները հանդիսանում են ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի մերձավոր ազգականները, սակայն օրենսդիրը չի նշել, թե ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մերձավոր ազգականներն ովքեր են հանդիսանում։ Գտնում է, որ դա չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։
Քննարկելով միջնորդությունները` դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են և ենթակա են մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն
«2. Հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար քրեական պատասխանատվության ենթակա չեն։»։
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի համաձայն (Երևան, ԳԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 1972թ.) «ազգականը» միևնույն տոհմից սերված, արյունակից անձն է։ Համաձայն պաշտպանի միջնորդության` ամբաստանյալ Արթուր և Դավիթ Ավետիքյանները Կարեն Մեհրաբյանի կնոջ ազգականներն են։ Հետևաբար նրանք ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի մերձավոր ազգականները չեն հանդիսանում և այդ հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել չեն կարող։
Դատարանը գտնում է նաև, որ նույն պատճառաբանությամբ, սույն քրեական գործին առընչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն առկա չէ։
Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանի պաշտպան Հ. Բաղդասարյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Աշոտ Չտրկյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու մասին, այն պատճառաբանությամբ, որ գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում և տեսականորեն հնարավոր չէ ազդել դատական քննության վրա։
Քննարկելով միջնորդությունը, հաշվի առնելով, որ Ա. Չտրկյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, քրեական գործով առկա է անջատված մաս` նույն բնույթի առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ, դատարանը գտնում է, որ Ա. Չտրկյանի` այլ անձանց հետ հաղորդակցվելու դեպքում, դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը բարձր է, ուստի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։
Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` իր նկատմամբ ստի դետեկտոր կիրառելու, շուրջ 40 հոգեբանների կողմից զննվելու, իր գլուխը ռենտգեն նկարահանման ենթարկելու մասին` պարզելու համար, թե նա դատարանում ճիշտ ցուցմունքներ է տալիս, թե ոչ։
Քննարկելով միջնորդությունը` դատարանը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ միջնորդության մեջ նշված գործողությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական գործողություններ չեն հանդիսանում։
Վերլուծելով ամբաստանյալներ Կարեն Յուրայի Մեհրաբյանին, Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանին, Աշոտ Հարությունի Չտրկյանին, Կարեն Ռուբենի Պետրոսյանին, Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին, Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանին առաջադրված մեղադրանքները, նրանց ցուցմունքները և գործով ձեռք բերված ապացույցները` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանի կողմից, նրա մեղավորությամբ պետական դավաճանություն կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի կողմից, նրա մեղավորությամբ, պետական դավաճանություն կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանի կողմից, նրա մեղավորությամբ, պետական դավաճանություն կատարելուն օժանդակելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանի կողմից, նրա մեղավորությամբ, հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի կողմից, նրա մեղավորությամբ, հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի կողմից, նրա մեղավորությամբ, հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ուսումնասիրելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում մինչև տասնչորս տարեկան երեխան և 2-րդ խմբի հաշմանդամ հայրը։ Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը, իսկ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1175 /հազար հարյուր յոթանասունհինգ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից, որը նա պետք է կրի։
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, վատառողջ է` տառապում է «տուբերկուլյոզ» հիվանդությամբ։ Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով` առանց գույքի բռնագրավման, որը նա պետք է կրի։
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա բնութագրվում է դրական։ Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով` առանց գույքի բռնագրավման, որը նա պետք է կրի։
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում 2-րդ խմբի հաշմանդամ հայրը։ Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Հաշվի առնելով գործի հանգամանքները, ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստ պատժի` ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի, քանի որ պատժի նվազ խիստ տեսակները չեն կարող ապահովել պատժի նպատակները։
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական։ Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Հաշվի առնելով գործի հանգամանքները, ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստ պատժի` ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի, քանի որ պատժի նվազ խիստ տեսակները չեն կարող ապահովել պատժի նպատակները։
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական։ Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը, իսկ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի տուգանքի ձևով, որը նա պետք է կրի։
Քննարկելով իրեղեն ապացույցների հարցը` դատարանը գտնում է, որ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույցներ ճանաչված փաստաթղթերը և լազերային սկավառակները պետք է պահել քրեական գործի հետ միասին, Գ. Բադալյանի կողմից 17.06.2011թ. ներկայացրած 15.000 ՀՀ դրամ, Ա. Սիմոնյանի կողմից 29.06.2011թ. ներկայացրած 100 ԱՄՆ դոլար, Վ. Վարդանյանի կողմից 17.07.2011թ. և 22.07.2011թ. ներկայացրած 100-ական ԱՄՆ դոլար գումարները պետք է որպես եկամուտ հանձնել պետությանը, իսկ «Ինտել Պենտիում 4», «Ասուս Վենտո Ա8» մակնիշների համակարգիչները, «Ա ԴԱՏԱ» մակնիշի էլեկտրոնային կրիչը, «Ց ՊՈՎԵՌ» մակնիշի կրիչների փոխանցատուփը, Կարեն Մեհրաբյանին պատկանող, «Սամսունգ» մակնիշի, 359680/00/057520/5 նույնականացման համարով բջջային հեռախոսը, «Դիգիտալ» մակնիշի պատյանով «Օլիմպուս» մոդելի թվային լուսանկարչական խցիկը` պետք է թողնել քրեական գործից անջատված մասով վարույթն իրականացնող մարմնի տնօրինմանը։
Քննարկելով խափանման միջոցների հարցը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Կարեն Յուրայի Մեհրաբյանի, Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի, Աշոտ Հարությունի Չտրկյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է ճիշտ, վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրված է ճիշտ և այն վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանի և Արթուր Ավետիքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը պետք է փոփոխել, խափանման միջոց պետք է ընտրել կալանավորումը և Կարեն Պետրոսյանին ու Արթուր Ավետիքյանին պետք է կալանավորել դատական նիստերի դահլիճում, քանի որ ազատազրկման ձևով պատժի դատապարտվելու պատճառով, քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց նրանց խուսափելու հավանականությունը բարձրացել է։
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ, 134-138-րդ, 357-360-րդ, 364-365-րդ, 369-373-րդ հոդվածներով, դատարանը`

Վ Ճ Ռ Ե Ց

1. Ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 14 /տասնչորս/ տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1175 /հազար հարյուր յոթանասունհինգ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2011թ. հուլիսի 23-ից։
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
2. Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 10 /տաս/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2011թ. օգոստոսի 08-ից։

3. Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 10 /տաս/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2011թ. հուլիսի 23-ից։

4. Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական
օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2012թ. ապրիլի 06-ից։
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել, խափանման միջոց ընտրել կալանավորումը և Կարեն Ռուբենի Պետրոսյանին կալանավորել դատական նիստերի դահլիճում։
5. Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական

Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել, խափանման միջոց ընտրել կալանավորումը և Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին կալանավորել դատական նիստերի դահլիճում։
6. Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական
օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով։
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույցներ ճանաչված փաստաթղթերը և լազերային սկավառակները պահել քրեական գործի հետ միասին, Գ. Բադալյանի կողմից 17.06.2011թ. ներկայացրած 15.000 ՀՀ դրամ, Ա. Սիմոնյանի կողմից 29.06.2011թ. ներկայացրած 100 ԱՄՆ դոլար, Վ. Վարդանյանի կողմից 17.07.2011թ. և 22.07.2011թ. ներկայացրած 100-ական ԱՄՆ դոլար գումարները որպես եկամուտ հանձնել պետությանը, իսկ «Ինտել Պենտիում 4», «Ասուս Վենտո Ա8» մակնիշների համակարգիչները, «Ա ԴԱՏԱ» մակնիշի էլեկտրոնային կրիչը, «Ց ՊՈՎԵՌ» մակնիշի կրիչների փոխանցատուփը, Կարեն Մեհրաբյանին պատկանող, «Սամսունգ» մակնիշի, 359680/00/057520/5 նույնականացման համարով բջջային հեռախոսը, «Դիգիտալ» մակնիշի պատյանով «Օլիմպուս» մակնիշի թվային լուսանկարչական խցիկը` թողնել քրեական գործից անջատված մասով վարույթն իրականացնող մարմնի տնօրինմանը։
Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

ԴԱՏԱՎՈՐ` Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20.02.2013թ. ք.Երևան

ԳՈՐԾ.Հ-ԵԿԴ/0224/01/11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Մ.ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Մ.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստում դատապարտյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հունվարի 23-ի որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատապարտյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանը 11.01.2013թ-ին դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2012-ի. ապրիլի 06-ին կայացված դատավճռի կատարումը հետաձգելու խնդրանքի մասին` այն պատճառաբանությամբ, որ նույն դատարանի վարույթում է գտնվում իր բողոքը, որով խնդրել է վերացնել թիվ 58208211 քրեական գործը հարուցելու մասին 23.07.2011թ-ի և իրեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին 26.07.2011թ-ի որոշումները և կարճել քրեական գործի վարույթը։ Այդ բողոքի քննարկումը նշանակվել է 2013թ. հունվարի 10-ին ժամը 16-ին։ Գտնում է, որ նման պայմաններում ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով 2012թ-ի. ապրիլի 06-ին կայացված դատավճռի ի կատար ածումը կխոչընդոտի իր իրավունքների ապահովմանը, ուստի խնդրում է հետաձգել ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով 2012թ-ի ապրիլի 06-ին կայացված դատավճռի կատարումը` մինչև իր վերոհիշյալ բողոքի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող ԵԿԴ/0187/11/12 գործով որոշում կայացնելը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2013 թվականի հունվարի 23-ի որոշմամբ դատապարտյալ Կարեն Մեհրաբյանի դիմումը մերժել է, մասնավորապես հետևյալ պատճառաբանությամբ:
<<Դատապարտյալ Կարեն Մեհրաբյանի դիմումում նշված, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող բողոքի քննարկումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածով սահմանված` դատավճռի կատարումը հետաձգելու հիմք չի հանդիսանում։ Հետևաբար ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2012թ. ապրիլի 06-ին կայացված դատավճռի կատարումն այդ հիմքով հետաձգվել չի կարող>>:
Դատապարտյալ Մեհրաբյանը վերաքննիչ բողոք է բերել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2013 թվականի հունվարի 23-ի որոշման դեմ` միջնորդելով այն բեկանել և կայացնել նոր դատական ակտ:
Իր վերաքննիչ բողոքը դատապարտյալը մասնավորապես պատճառաբանել է հետևյալով:
<<…Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 23.01.2013թ-ի թիվ ԵԿԴ/0224/01/11 որոշումը` իմ դիմումը մերժելու մասին կայացվել է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտմամբ, դատարանը ճիշտ չի մեկնաբանել դատավճռի կատարման <<հետաձգում>> հասկացությունը:
Իմ կողմից դատարան ներկայացրած դիմումի բովանդակությունից երևում է, որ դատավճռի կատարումը հետաձգելը ընդհանրապես չի վերաբերվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հիմքերին և ընդհանրապես կապ չունի նշված հոդվածի հիմքերով պատժից ազատելու հետ, այլ <<հետաձգում>> ես նկատի ունեմ ինձ չէտապավորելը, որ ես դեռևս չէտապավորվեմ մինչև իմ դատական պաշտպանության իրավունքի սպառումը:
Նշված հանգամանքը հաշվի առնելով դատարանը իմ դիմումը մերժելիս խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասը, 19-րդ հոդվածի 1-ին մասը,, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածը>>:
Վերաքննիչ դատարանը քննության առնելով դատապարտյալ Մեհրաբյանի դիմումը և ուսումնասիրելով այդ առթիվ ստեղծված դատական վարույթի նյութերը, հանգում է այն հետևության, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հունվարի 23-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ դատապարտյալի վերաքննիչ բողոքը մերժել հետևյալ պատճառաբանությամբ:
Առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական, հիմնավորված ու պատճառաբանված է, այն բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431 հոդվածի պահանջներից, որը դատավճռի կատարումը հետաձգելու` դատապարտյալ Մեհրաբյանի կողմից մատնանշված հիմք չի պարունակում:
Բողոքը քննելիս և լուծելիս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թույլ չեն տրվել ինչպես ներպետական, այնպես էլ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի պահանջների խախտումներ:
Ինչ վերաբերում է հնարավոր այլ դատական նիստերին մասնակցելու նկատառումով պատիժը կրելու համար էտապի չենթարկվելու վերաբերյալ դատապարտյալ Մեհրաբյանի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությանը, ապա այն նույնպես դատավճռի կատարման համար հիմք չի կարող հանդիսանալ, իսկ անհրաժեշտությանն առաջանալու դեպքում էտապավորված լինելու հանգամանքը խոչընդոտ չի կարող հանդիսանալ դատական նիստերին նրա մասնակցությունն ապահովելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394, 429, 431, 437-438 հոդվածներով, վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հունվարի 23-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ, դատապարտյալ Մեհրաբյանի վերաքննիչ բողոքը` մերժել:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանին` այն ստանալուց 15-օրյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ստորագրություն

Իսկականի հետ ճիշտ է`

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Մ.ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

Դատական Գործ N: ԵԿԴ/0224/01/11
Դատական Գործ N: ԵԿԴ/0224/01/11
Կենտրոն և Նորք-Մարաշ
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 15-11-2011
Քրեական գործի համարը: 0224/01/11
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 58208211
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:Կարեն Մեհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. սկզբներին գտնվելով Թուրքիայում ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Վարդան անուններով անձնավորությունների կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում` ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և սարքավորումների վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ և գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների և հավաքած տեղեկատվությունը 2011թ. հուլիսի 23-ին փորձել տանել Թուրքիա, սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, այսինքն լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ:

Ռոմիկ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007թ. մեկնելով Թուրքիա այնտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջան հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության, և որպես վերջինիս ազգական ներկայացած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան անունով անձնավորության հետ, հավաքագրվել վերջինիս կողմից և ստացել առաջադրանքներ` Թուրքիա աշխատելու նպատակով ծամանած ՀՀ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հավանական անձանց: Վերադառնալով Հայաստան`փորձել է տեղեկություններ հայթայթել իրավասու` զինծառայողներ հանդիսացող անձանցից, այսինքն լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ:

Աշոտ Չտրկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ Կ. Մեհրաբյանի առաջարկով մեկնել է Թուրքիա, վերջինիս միջոցով ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջան հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Սայիդ անուններով անձնավորությունների հետ և տեղեկանալով, որ Կ. Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, նպատակ ունենալով նույնպես գումար ստանալ, հնարավորինս օժանդակել է Կ. Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը:

Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին գործընկեր Կ. Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ծանոթացել է անձանց հետ, որոնք առաջարկել են գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, ՀՀ պետական սահմանի, Հայաստանի զինուժի բաշխման վերաբերյալ տեղեկություններ` իրենց փոխանցելու համար ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:

Արթուր Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի հանիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին, այսինքն հանցագործության մասին չհայտնելու մեջ, նախատեսված « քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով։

Դավիթ Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալոկ, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալոկ համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին, այսինքն հանցագործության մասին չհայտնելու մեջ։
Մեղադրյալ
Անձ
ԱնունԿարեն   
ԱզգանունՄեհրաբյան   
ՀայրանունՅուրայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված299       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Մեղադրյալ
Անձ
ԱնունՌոմիկ   
ԱզգանունՄաթևոսյան   
ՀայրանունՌաֆիկի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված299       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Մեղադրյալ
Անձ
ԱնունԱշոտ   
ԱզգանունՉտրկյան   
ՀայրանունՀարությունի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված38-299       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Մեղադրյալ
Անձ
ԱնունԿարեն   
ԱզգանունՊետրոսյան   
ՀայրանունՌուբենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված335       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Մեղադրյալ
Անձ
ԱնունԱրթուր   
ԱզգանունԱվետիքյան   
ՀայրանունՎոլոդիայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված335       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Մեղադրյալ
Անձ
ԱնունԴավիթ   
ԱզգանունԱվետիքյան   
ՀայրանունՎոլոդիայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված335       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 13.1
Իրեղեն ապացույց
Երբ է ստացվել դատարան: 15-11-2011
Իրեղեն ապացույցի անվանումը:բջջային հեռախոսը, լուսանկարչական ապարատը, էլեկտրոնային հիշողությա կրիչն ու փոխանցման սարքը` կնքված ծրարով, 7 լազերային սկավառակները` կնքված ծրարով
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը: քր. գործի հետ հանձնվում է դատավորին
Խափանման միջոց: Կալանավորում
Խափանման միջոց: Կալանավորում
Խափանման միջոց: Կալանավորում
Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին

Չափահաս: Այո
Չափահաս: Այո
Չափահաս: Այո
Չափահաս: Այո
Չափահաս: Այո
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 15-11-2011
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն: Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 16-11-2011
Որոշումը ուղարկվել է կողմերին: 16-11-2011
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 16-11-2011
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 05-12-2011
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր
ԱնունԿարեն   
ԱզգանունՄեհրաբյան   
ՀայրանունՅուրայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունՌոմիկ   
ԱզգանունՄաթևոսյան   
ՀայրանունՌաֆիկի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունԱշոտ   
ԱզգանունՉտրկյան   
ՀայրանունՀարությունի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունԿարեն   
ԱզգանունՊետրոսյան   
ՀայրանունՌուբենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունԱրթուր   
ԱզգանունԱվետիքյան   
ՀայրանունՎոլոդյայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունԴավիթ   
ԱզգանունԱվետիքյան   
ՀայրանունՎոլոդյայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունՀարություն   
ԱզգանունԲաղդասարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունՆաիրա   
ԱզգանունՊետրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Դատավարության կողմեր
ԱնունԱնուշ   
ԱզգանունՀովհաննիսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԻգական
Դատավարության կողմեր
ԱնունԷդմոն   
ԱզգանունՄարուքյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունՍարգիս   
ԱզգանունԱսլանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 13-12-2011
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 19-12-2011
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 26-12-2011
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 10-01-2012
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 16-01-2012
Ժամ: 13:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 17-01-2012
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 23-01-2012
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 24-01-2012
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 30-01-2012
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 31-01-2012
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 07-02-2012
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 13-02-2012
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 27-02-2012
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 05-03-2012
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 16-03-2012
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 23-03-2012
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 4
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 29-03-2012
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 02-04-2012
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 05-04-2012
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 06-04-2012
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 06-04-2012
Այլ նշումներ:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունԿարեն   
ԱզգանունՄեհրաբյան   
ՀայրանունՅուրայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ամսաթիվ: 06-04-2012
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված
Առավել ծանր հանցագործության հոդվածով:
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված299       Մաս 1
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ: Գույքի բռնագրավումը
Այլ պատժաչափեր:
Ազատվել է պատժի կիրառումից (Հիմքը):
Բռնագանձնված գույքի չափը: սակայն ոչ ավելի 1175 /հազար հարյուր յոթանասունհինգ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունՌոմիկ   
ԱզգանունՄաթևոսյան   
ՀայրանունՌաֆիկի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ամսաթիվ: 06-04-2012
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված
Առավել ծանր հանցագործության հոդվածով:
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված299       Մաս 1
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Ազատվել է պատժի կիրառումից (Հիմքը):
Բռնագանձնված գույքի չափը:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունԱշոտ   
ԱզգանունՉտրկյան   
ՀայրանունՀարությունի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ամսաթիվ: 06-04-2012
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված
Առավել ծանր հանցագործության հոդվածով:
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված38-299       Մաս 1
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Ազատվել է պատժի կիրառումից (Հիմքը):
Բռնագանձնված գույքի չափը:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունԿարեն   
ԱզգանունՊետրոսյան   
ՀայրանունՌուբենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ամսաթիվ: 06-04-2012
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված
Առավել ծանր հանցագործության հոդվածով:
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված335       Մաս 1
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Ազատվել է պատժի կիրառումից (Հիմքը):
Բռնագանձնված գույքի չափը:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունԱրթուր   
ԱզգանունԱվետիքյան   
ՀայրանունՎոլոդյայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ամսաթիվ: 06-04-2012
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված
Առավել ծանր հանցագործության հոդվածով:
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված335       Մաս 1
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Ազատվել է պատժի կիրառումից (Հիմքը):
Բռնագանձնված գույքի չափը:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունԴավիթ   
ԱզգանունԱվետիքյան   
ՀայրանունՎոլոդյայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ամսաթիվ: 06-04-2012
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված
Առավել ծանր հանցագործության հոդվածով:
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված335       Մաս 1
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Տուգանք
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Ազատվել է պատժի կիրառումից (Հիմքը):
Բռնագանձնված գույքի չափը:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2012-04-11 18:09:01    
Դատական ակտի բովանդակությունը:Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

06 ապրիլի 2012թ. ք. Երևան

ԵԿԴ-0224/01/11

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով.

նախագահող դատավոր` Մ. Մարտիրոսյան,
քարտուղար` Է. Մկրտչյան,

մասնակցությամբ`
մեղադրող,
Հայաստանի Հանրապետության /այսուհետ ՀՀ/
գլխավոր դատախազության
ավագ դատախազ Ա. Ամիրզադյանի,

պաշտպաններ Ա. Հովհաննիսյանի,
Ս. Ասլանյանի,
Ն. Պետրոսյանի,
Հ. Բաղդասարյանի,
Է. Մարուքյանի,

դատարանում, դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ մեղադրանքի
1. Կարեն Յուրայի Մեհրաբյանի`
ծնված 1980թ. օգոստոսի 03-ին Երևանում, հայ, ՀՀ քաղաքացի, թերի բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված, ամուսնացած, խնամքին է գտնվում տասնչորս տարեկան մեկ երեխան և 2-րդ խմբի հաշմանդամ հայրը, չի աշխատում, բնութագրվում է դրական, հաշվառված է և բնակվել է Երևանի Նորք-Մարաշ 8-րդ փողոցի թիվ 2 տանը, կալանքի տակ է 23.07.2011թ.-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով,

2. Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի`
ծնված 1984թ. մայիսի 10-ին Հոկտեմբերյան քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, վատառողջ, չի աշխատում, բնակվել է ք. Երևան, Նոր Խարբերդ 20-րդ փողոցի թիվ 27 տանը, կալանքի տակ է 08.08.2011թ.-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով,

3. Աշոտ Հարությունի Չտրկյանի`
ծնված 1981թ. ապրիլի 15-ին Երևանում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, նախկինում դատված` Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2003թ. հունվարի 30-ի դատավճռով, ՀՀ նախորդ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման մեկ տարի ժամանակով։ Նույն օրենսգրքի 41-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան մեկ տարի ժամանակով, դատվածությունը մարված, չի աշխատում, բնութագրվում է դրական, հաշվառված է և բնակվել է ք. Երևան, Բագրատունյաց փողոցի թիվ 40/1 շենքի թիվ 16 բնակարանում, կալանքի տակ է 23.07.2011թ.-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով,

4. Կարեն Ռուբենի Պետրոսյանի`
ծնված 1979թ. նոյեմբերի 09-ին Երևանում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուրի, խնամքին է 2-րդ խմբի հաշմանդամ հայրը, նախկինում չդատված, աշխատում է «Աշոտ Ավետիսյան փրոջեքթս» ՍՊԸ-ում որպես ճարտարագետ, բնութագրվում է դրական, հաշվառված է և բնակվում է ք. Երևան, Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի թիվ 7 շենքի թիվ 32 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով,

5. Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի`
ծնված 1983թ. նոյեմբերի 12-ին Կիրովական քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, անհատ ձեռնարկատեր, բնութագրվում է դրական, բնակվում է ք. Վանաձոր, Մյասնիկյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 16 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով,

6. Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի`
ծնված 1983թ. նոյեմբերի 12-ին Կիրովական քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա, նախկինում չդատված, աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես բեռներ ընդունող-հանձնող, բնութագրվում է դրական, բնակվում է ք. Վանաձոր, Մյասնիկյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 16 բնակարանում, կալանքի տակ չէ, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Գործի դատավարական նախապատմությունը
Թիվ 58208211 քրեական գործը հարուցվել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2011թ. հուլիսի 23-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Յուրայի Մեհրաբյանի կողմից ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հավաքելու, այսինքն լրտեսության ձևով պետական դավաճանության դեպքի առթիվ։
Քննիչի 05.11.2011թ. որոշմամբ, թիվ 58208211 քրեական գործից անջատվել է Սայիդ, Տիգրան, Քենան և Վարդան անուններով անձանց կողմից լրտեսություն կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի հատկանիշներով, ինչպես նաև Ջուլիետա Գրիգորյանի, Հասմիկ Հակոբյանի, Տիգրան անունով անձնավորությանը տեղեկատվություն փոխանցող և չպարզված անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մասերը և նախաքննությունը շարունակվել է թիվ 58213011 համարով։
Ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2011 թվականի սկզբներին գտնվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ՝ համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ։ Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Վարդան անուններով անձնավորությունների կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում՝ ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և սարքավորումների վերաբերյալ։ Կ.Մեհրաբյանը վերադառնալով Հայաստան՝ ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ և գործընթացին ներգրավվել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների և հավաքած տեղեկատվությունը 2011 թվականի հուլիսի 23-ին փորձել տանել Թուրքիա, սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։»։
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2007 թվականից մեկնելով Թուրքիա, այնտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության և որպես վերջինիս ազգական ներկայացած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան անունով անձնավորության հետ, հավաքագրվել վերջինիս կողմից և ստացել առաջադրանքներ՝ Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած ՀՀ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հավանական անձանց, ծանոթացնել իրենց հետ, փորձել հայթայթել հետաքրքրող տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար ու հնարավորինս օժանդակել Կարեն Մեհրաբյանի ու Տիգրանի համագործակցությանը։ Ռոմիկ Մաթևոսյանը ձեռնամուխ է եղել այդ գործընթացին, հեռախոսակապի միջոցով, ինչպես նաև 2011 թվականի հունիսին վերադառնալով Հայաստան՝ փորձել է տեղեկություններ հայթայթել իրավասու՝ զինծառայողներ հանդիսացող անձանցից։»։
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2011 թվականից իր ընկերոջ(քավորի)՝ Կարեն Մեհրաբյանի առաջարկով մեկնելով Թուրքիա, վերջինիս միջոցով ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Սայիդ անուններով անձնավորությունների հետ ու տեղեկանալով, որ Կարեն Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, նպատակ ունենալով նույնպես գումար ստանալ, հնարավորինս օժանդակել է Կարեն Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը։ Աշոտ Չտրկյանը կազմակերպել է Տիգրան անունով անձնավորության կողմից տրված 300 ԱՄՆ դոլլար վարձատրության Թուրքիայից Հայաստան ուղարկելը, Կարեն Մեհրաբյանի խնդրանքով նրա համար իր քեռու՝ Ղևոնդ Հովհաննիսյանի տանը ստեղծել է համակարգչով միայնակ աշխատելու հնարավորություն՝ աշխատելու ընթացքում տրամադրելով «սկան» կոչվող սարքավորում։»։
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2011 թվականի մայիս ամսին իր նախկին գործընկեր Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ծանոթացել է անձանց հետ, որոնք առաջարկել են գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, ՀՀ պետական սահմանի, Հայաստանի զինուժի տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։»։
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։»։
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար. «որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։»։
2011թ. նոյեմբերի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները

Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.
Ամբաստանյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանը 2007թ.-ին մեկնել է Թուրքիա, որտեղ բնակվել է նրա մայրը։ Ռոմիկ Մաթևոսյանն այնտեղ աշխատանքի է ընդունվել` սկզբում որպես բարապանի օգնական, այնուհետև կատարել է բանվորի, վաճառողի և այլ աշխատանքներ։ Շուրջ մեկուկես տարի այնտեղ բնակվելուց հետո, վկա Մարիամ Մարգարյանի միջոցով Ռոմիկ Մաթևոսյանն այնտեղ ծանոթացել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող, ազգությամբ ադրբեջանցի, Սայիդ անունով ներկայացած անձնավորության հետ և մտերմացել։ Սայիդն առաջարկել է Ռոմիկ Մաթևոսյանին համագործակցել թմրամիջոցների իրացման հարցում, ծանոթացրել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող, որպես Սայիդի` Տիգրան անունով ազգական ներկայացած անձնավորության հետ։ Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը հավաքագրվել է նրանց կողմից և ստացել է առաջադրանքներ` աշխատելու նպատակով Թուրքիա ժամանած Հայաստանի քաղաքացիներից ընտրել հավաքագրման համար հավանական անձանց և ծանոթացնել իրենց հետ։
2011թ. փետրվարին, ամբաստանյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Մեհրաբյանը մեկնել է Թուրքիա` արտագնա աշխատանքների։ Այնտեղ, Ստամբուլ քաղաքում նա պատահաբար հանդիպել և ծանոթացել է ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի հետ, նրա միջոցով ծանոթացել է նրա հետ համատեղ բնակվող, ազգությամբ քուրդ ամուսին ունեցող Լուսինեի, գործով վկա, Սելիմ անունով քուրդ անձնավորության հետ Ստամբուլում փաստական ամուսնության մեջ գտնվող Մարիամ Մարգարյանի, նրա մայր Կարինեի հետ։ Այնուհետև, նրանց միջոցով Կարեն Մեհրաբյանը ծանոթացել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող, ազգությամբ ադրբեջանցի Սայիդի հետ։ Վերջինիս հետ Կարեն Մեհրաբյանը պարբերաբար հանդիպել է` աշխատանքի տեղավորվելու հարցում իրեն օգնելու համար։ Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը կատարելով ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքը` Կարեն Մեհրաբյանին հայտնել է, որ Սայիդն իրենց ընկերն է, լավ տղա է, խորհուրդ է տվել աշխատել նրա հետ, նախազգուշացրել է, որ Սայիդի հետ պետք է հստակ աշխատի, քանի որ նա մեծ ծանոթություններ ունի Թուրքիայում և ցանկության դեպքում կարող է վնաս տալ։ Երբ Ռոմիկ Մաթևոսյանի հետ համատեղ բնակվող և Սայիդին ճանաչող, Լուսինե անունով կինը Կարեն Մեհրաբյանին նախազգուշացրել է, որ Սայիդը կարող է խաբել Կարեն Մեհրաբյանին` ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել Լուսինեի նախազգուշացմանը։
Հետևելով ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի խորհրդին` Կարեն Մեհրաբյանը մտերմացել է Սայիդի հետ, որից հետո նրա միջոցով ծանոթացել է Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից, որպես Սայիդի` Տիգրան անունով ազգական ներկայացած անձնավորության հետ։ Այդ եղանակով ընկնելով Թուրքիայում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտ և հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ հանդիսացող, Տիգրան, Վարդան և Քենան անուններով ներկայացած անձանց կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների վերաբերյալ։ Կ. Մեհրաբյանը վերադառնալով Հայաստան՝ ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ, այդ գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների և ԼՂՀ քաղաքացիների, այսինքն ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության` լրտեսություն է կատարել։
2011թ. գարնանը, ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի առաջարկով, ամբաստանյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աշոտ Չտրկյանը մեկնել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք։ Այնտեղ նա աշխատանքի է տեղավորվել պայուսակների արտադրամասում, Կարեն Մեհրաբյանի միջոցով ծանոթացել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդի, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող Տիգրանի հետ։ Պայուսակների արտադրամասում աշխատանքի և աշխատավարձի պայմաններն ամբաստանյալ Ա. Չտրկյանին չեն բավարարել և նա բազմիցս այդ մասին հայտնել է Կարեն Մեհրաբյանին։ Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանն ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի հետ շփվելով` հասկացել է, որ նա վարձատրության դիմաց աշխատում է Տիգրանի և մյուսների գաղտնի առաջադրանքներով, սկզբում նախազգուշացրել է Կարեն Մեհրաբյանին, որ դա կարող է վտանգավոր լինել, այնուհետև ցանկություն է հայտնել վարձատրության դիմաց մասնակցել այդ գաղտնի աշխատանքների կատարմանը, սակայն պայմանով` որպեսզի Տիգրանը և մյուսները չիմանան այդ մասին։ Կարեն Մեհրաբյանը Աշոտ Չտրկյանին բառացի հայտնել է, որ իր աշխատանքի բնույթը գաղտնի է, առաջարկել է Աշոտ Չտրկյանին նույնպես զբաղվել այդ աշխատանքներով և գումար վաստակել` պարզաբանելով, որ այդ աշխատանքի մանրամասներին կարող է ծանոթանալ` միայն աշխատելու մասին համաձայնությունը տալուց հետո, նախազգուշացրել է, որ իր հետ աշխատողները վտանգավոր մարդիկ են, եթե Աշոտն աշխատի` նրանք իմանալու են, նրանց հետ խաղ անել չի կարելի, նրանց մեջ մտնելուց հետո` դուրս գալ չի կարող։
Աշոտ Չտրկյանը տեղեկանալով, որ Կարեն Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է Տիգրանի և նրա գործընկերների գաղտնի առաջադրանքներով` հնարավորինս օժանդակել է Կարեն Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը` կազմակերպել է Տիգրան անունով անձնավորության կողմից Թուրքիայում տրված, Կարեն Մեհրաբյանի կողմից պետական դավաճանություն կատարելուն առընչվող գործողությունների` գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար վարձատրություն հանդիսացող գումարը Թուրքիայից արագ Հայաստան ուղարկելը, Կարեն Մեհրաբյանի խնդրանքով նրա համար իր մորեղբայր Ղևոնդ Հովհաննիսյանի տանը ստեղծել է համակարգչով միայնակ աշխատելու հնարավորություն՝ աշխատելու ընթացքում տրամադրելով «սկան» կոչվող սարքավորում, այսինքն օժանդակել է լրտեսության ձևով պետական դավաճանությանը։
Ամբաստանյալ Կարեն Պետրոսյանը 2011թ. մայիսին, Հայաստանում, իր նախկին գործընկեր, ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ծանոթացել է անձանց հետ, որոնք առաջարկել են գումարի դիմաց հայթհայթել, ՀՀ պետական սահմանի, Հայաստանի զինուժի տեղաբաշխման վերաբերյալ ռազմական բնույթի տեղեկություններ՝ նրանց փոխանցելու համար և հասկանալով, որ խոսքը գնում է հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։
Ամբաստանյալ Արթուր Ավետիքյանը 2011 թվականի հունիսին, իր հորաքրոջ աղջկա ամուսին Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում, ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթհայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ՝ նրանց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։
Ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը 2011 թվականի հունիսին, իր հորաքրոջ աղջկա ամուսին Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում, ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթհայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ՝ նրանց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված «օպերատիվ ներդրում» և այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների հետևանքով Կարեն Մեհրաբյանի կողմից ձեռք է բերվել միայն նշված միջոցառումներով պայմանավորված տեղեկատվություն, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը վերաբերվող, «գաղտնի» վավերագրով փաստաթղթեր։ Այդ տեղեկատվության և փաստաթղթերի մի մասը Կարեն Մեհրաբյանը փորձել է 2011թ. հուլիսի 23-ին տանել Թուրքիա, սակայն նույն օրը, ժամը 14։30-ին, Երևան-Ստամբուլ ուղերթի ավտոբուսով հայ-վրացական սահմանը հատելիս, ՀՀ «Բավրա» մաքսակետի մաքսային հսկողության գոտում բերման է ենթարկվել մաքսակետի վարչական շենք։ Այդ պահին նրա մոտ հայտնաբերված տեղեկատվության վերաբերյալ Կարեն Մեհրաբյանը հայտարարել է, որ դրանք պետք է փոխանցեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում սպասող պատվիրատուներին, որի դիմաց նրանք խոստացել էին վճարել հինգից յոթ հազար ԱՄՆ դոլար գումար։
Ամբաստանյալների անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին են գտնվում մինչև տասնչորս տարեկան երեխան և 2-րդ խմբի հաշմանդամ հայրը, ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը նախկինում դատված չի եղել, վատառողջ է` տառապում է «տուբերկուլյոզ» հիվանդությամբ, ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը բնութագրվում է դրական, ամբաստանյալ Կարեն Պետրոսյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում 2-րդ խմբի հաշմանդամ հայրը, ամբաստանյալ Արթուր Ավետիքյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին ունի մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա։

Ապացույցների հետազոտում և գնահատում

Դատարանի կողմից հաստատված հանգամանքներն հիմնավորվում են հետևյալ ապացույցներով.
Ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ 2007 թվականին Երևանի Տերյան փողոցում վարձակալել է տարածք և այնտեղ բացելով խանութ՝ զբաղվել ջեռուցման համակարգերի առք ու վաճառքով։ Տարվա վերջին որոշել է մեկնել Թուրքիայի Ստամբուլ քաղաք՝ ապրանք բերելու։ Մեկնել է հինգ-վեց օրով, վերադառնալուց հետո մի քանի օր անց կրկին մեկ-երկու օրով մեկնել է, սակայն ապրանք չի բերել, քանի որ գումարը չի բավականացրել։ Առաջին այցելության ժամանակ հագուստեղենի վաճառքի խանութներից մեկում ծանոթացել է խանութի սեփականատիրոջ հետ, որին կոչել են Ամր, դիմել են նաև Ալեքս անունով։ Խանութը գտնվել է Ստամբուլի «Լալելի» թաղամասում։ Հետագայում իմացել է, որ նա հանդիսանում է խոշոր գործարար, «Աբեցե գրուպ» /«ABC-групп»/ կորպորացիայի տերն է, խանութների, հյուրանոցների, ավտոլցակայանների՝ այդ թվում նաև Ռուսաստանում թանկարժեք քարերի վերամշակման արտադրամասերի սեփականատեր։ Խանութում սկզբում իրեն մոտեցել է մի հայ աղջիկ՝ Նառա անունով, որն այնտեղ է աշխատել։ Նա խոսակցության ժամանակ ասել է, որ խանութի տերը՝ «պատրոնը», նույնպես հայ է։ Այդ ժամանակ վերելակից իջել է այդ մարդը, որի հետ Նառան ծանոթացրել է։ Այդ հանդիպման ժամանակ իրենց խոսակցությունը Նառան էլ թարգմանել է, իսկ ավելի ուշ Ամրը խոսել է ռուսերեն լեզվով։ Ամրն ասել է, որ ունի հայկական արմատներ, տատիկը հայ է, իրենք հինգ եղբայր են։ Ավելի ուշ իմացել է, որ նա Էմրուլա Քարադաշն է։ Երկրորդ անգամ Թուրքիայում գտնվելու ժամանակ գնացել է Ամրի խանութ, զրուցել է նրա հետ։ Հաջորդ օրը Ստամբուլ քաղաքի հայաբնակ շրջաններում անցկացվող ոստիկանական հերթական ստուգումներից մեկի ժամանակ իրեն բռնել են` այդ պահին անձնագիրն իր մոտ չլինելու պատճառով։ Իրեն սպառնացել է դեպորտացիայի վտանգը, որի պատճառով զանգահարել է Ամրին։ Վերջինս եկել և ոստիկանների հետ թուրքերեն զրուցել է։ Նկատել է, որ ոստիկանները շփոթված են նրա ներկայությունից և իրեն բաց են թողել։ Դրանից հետո վերադարձել է Հայաստան և մինչև 2011 թվականը Թուրքիա չի մեկնել։ 2011 թվականի փետրվարին, աշխատանք չլինելու պատճառով որոշել է կրկին մեկնել Թուրքիա և իր ընկեր Գևորգ Բադալյանի եղբայր Մեխակ Բադալյանի հետ մեկնել են Ստամբուլ։ Այնտեղ հանդիպել է Ամրին և խնդրել է օգնել` աշխատանք և բնակության վայր գտնելու հարցում։ Այնտեղի խանութներից մեկում ծանոթացել են Ռոման անունով մի տղայի հետ, որն աշխատել է խանութում։ Նա իրեն օգնել է հայերի թաղամաս հանդիսացող «Կումկապի»-ում տեղավորվել հյուրանոցում։ Ռոմանը Թուրքիայում բնակվել է Լուսինե անունով ընկերուհու հետ, չնայած որ Լուսինեն ամուսնացած է եղել մի քուրդի հետ։ Լուսինեի միջոցով ծանոթացել է նրա ընկերուհի Մարիամի մայր Կարինեյի հետ։ Բնակվելու տեղ չունենալու պատճառով, նրա հետ միասին մնացել է հյուրանոցում, իսկ մեկ-երկու օրից ծանոթացել է նրա աղջկա՝ Մարիամի հետ, որն ամուսնացած է եղել Սելիմ անունով քրդի հետ։
Մի քանի օր անց իմանալով, որ Ամրը մեկնել է Սոչի, աշխատանքի է տեղավորվել պայուսակների կարի արտադրամասում որպես բանվոր։ Մեկ շաբաթ անտեղ աշխատելուց հետո վերադարձել է Հայաստան, քանի որ վիզայի ժամկետը լրացել է։ Երկու օրից կրկին մեկնել է Թուրքիա։ Հասնելուն պես աշխատանք է փնտրել, դիմել է Ռոմանին, Լուսոյին, Մարիամին և Կարինեին։ Վերջինս իրեն ասել է, որ մի թուրք ծանոթ ունի Սայիդ անունով, որը զբաղվում է վերանորոգման աշխատանքներով և նրան կխնդրի իր մոտ աշխատանքի վերցնել։ Մարիամը զանգահարել է Սայիդին։ Նա պատասխանել է, որ այդ պահի դրությամբ իր մոտ աշխատանքի տեղ չկա։ Մի քանի օր սպասելուց հետո Կարինեն կրկին զանգահարել է նրան և հեռախոսը տվել է իրեն։ Խոսել են ռուսերեն։ Մյուս օրը Սայիդը կանչել է իր մոտ՝ բացատրելով տեղը։ Հաջորդ օրը, Լալելի թաղամասի խանութներից մեկում, որտեղ Սայիդի բրիգադը վերանորոգման աշխատանքներ է իրականացրել, հանդիպել է նրան։ Սայիդն ասել է, որ չի կարող մշտական աշխատանքի տեղավորել, առաջարկել է ծանոթացնել իր ծանոթ հայի հետ, որը կարող է աշխատանքի տեղավորել։ Հաջորդ օրը Սայիդը զանգահարել և պայմանավորվել է հանդիպման համար։ Մինչ այդ իր մոտ՝ Թուրքիա, իր առաջարկով եկել է նաև իր սանիկ Աշոտ Չտրկյանը, որի հետ էլ գնացել են նույն խանութը, որտեղ աշխատել է Սայիդի բրիգադը։ Իրենց դիմավորել է Սայիդը։ Տասից տասնհինգ րոպե անց մոտեցել է քսանհինգից երեսուն տարեկան մի երիտասարդ, որը ներկայացել է Տիգրան անունով։ Սայիդն ասել է, որ ինչ-որ գործ ունի և մի տեսակ Աշոտին առանձնացնելով` նրա հետ գնացել է, իսկ ինքն առանձնացել է Տիգրանի հետ։ Խոսակցության ընթացքում Տիգրանն ասել է, որ մայրը հայ է՝ Անահիտ անունով, հայրը՝ թուրք, մայրը սովորեցրել է հայերեն խոսել։ Ընդհանրապես նա խոսել է գրական հայերենով և հայտնել, որ կարող է մի այնպիսի աշխատանք առաջարկել, որը կապված է արտերկրների և նաև Հայաստանի հետ, հնարավոր է, որ այդ գործի հետ կապված հաճախակի մեկնի։ Նա նշել է, որ խոսակցությունը գաղտնի բնույթ պետք է ունենա, սակայն ոչ մի վտանգ չի ներկայացնում և համաձայնության դեպքում` աշխատանքի վերաբերյալ մանրամասները կասեն իր ղեկավարները, որոնք պետք է ժամանեն Անկարայից։ Տիգրանը խորհուրդ է տվել ոչ մեկին չհայտնել իրենց խոսակցության մասին։ Մինչև ղեկավարների ժամանելը, ծանոթանալու նպատակով, Տիգրանը մի քանի անգամ իր հետ հանդիպել է, հիմնականում` տարբեր սրճարաններում։ Այդ ամենը, մանավանդ Ամրին չգտնելը, այնպես է զուգադիպել, որ մտածել է, թե Ամրը կապված է այդ ամենի հետ։
Շուրջ երկու շաբաթ անց Տիգրանը զանգել և ասել է, որ իր ղեկավարները ժամանել են և հանդիպում են նշանակել։ Ըստ պայմանավորվածության՝ Տիգրանի հետ հանդիպել է Ստամբուլ քաղաքի Ակսարայի շրջանի Չափա թաղամասի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղից ոտքով քայլել են մինչև փողոցի առաջին խաչմերուկ, թեքվել դեպի ավելի խաղաղ փողոց և մտել ռեստորան։ Այնտեղ սեղանի շուրջ նստած սպասել են երկու հոգի։ Նրանք ծանոթացել են իր հետ։ Մեկը ներկայացել է Վարդան անունով, խոսել է հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով։ Խոսակցության ընթացքում ասել է, որ ծնունդով Ալավերդի քաղաքից է, որտեղից էլ 90-ական թվականներին բնակության է տեղափոխվել Թուրքիա։ Նա ասել է, որ սկզբում խնդիրներ է ունեցել և իր հետ եկած երկրորդ անձն է իրեն օգնել, տեղավորել է աշխատանքի, իր ընտանիքը նույնպես Թուրքիայում է և նույն անձի միջնորդությամբ լուծվել է նաև քաղաքացիության հարցը։ Երկրորդ անձը հայերեն չի խոսել, ռուսերեն հասկացել է, բայց նույնպես չի խոսել, շփվել է միայն թուրքերենով։ Հետագայում հիշել է, որ նրա անունը Քենան էր։ Նրա պահվածքից, Վարդանի ու Տիգրանի` նրան դիմելու ձևից զգացվել է, որ գլխավորը նա է։ Զրույցը վարել է հիմնականում Վարդանը։ Նա ասել է, որ իրենց կազմակերպությունում, առավել ևս իրենց բաժնում աշխատում են հիմնականում հայեր և աշխատում են հայերի համար։ Նշել է, որ շատ հայտնի հայերի հետ են աշխատում, ունեն ամբողջ աշխարհում մեծ կապեր։ Նա հարցրել է իր գործունեության, ընտանեկան դրության մասին և պատմել է, որ իրենք աշխատում են եվրոպական կազմակերպություններից մեկում, իրենց բաժինը մասնավորապես զբաղվում է Կովկասի վերաբերյալ տեղեկությունների վերլուծությամբ, իրենց հետաքրքրում է ամեն ինչ՝ և սոցիալական վիճակը, և զինված ուժերը։ Ունեն բազմաթիվ աշխատողներ Հայաստանում, Վրաստանում, ԼՂՀ-ում և նրանց տեղեկություններ են հարկավոր Հայաստանի և ԼՂՀ-ի վերաբերյալ։ Իր հարցին, թե ինչով կարող է օգնել` Վարդանն ասել է, որ իրենց տեղեկություններ են տվել, որի վրա կասկածում են և ինքը կարող է դրանք ճշտել՝ համապատասխան վարձատրության դիմաց։ Վարդանը կողքին դրված թղթապանակը դրել է սեղանին և հանել թղթեր, որոնցից երկուսի վրա հայերեն լեզվով, ձեռագրով կազմված է եղել Ղարաբաղի վերաբերյալ զինվորական բնույթի հարցաշար, մյուսի վրա, որը առաջինից փոքր է եղել, նույն հարցաշարն է եղել` համակարգչով տպագրված ռուսերեն լեզվով, իսկ 5-6 թղթերի վրա ռուսերեն լեզվով տպագրված են եղել հարցաշարի պատասխանները։ Դրանցից Վարդանը առանձնացրել է երեք հարց, առաջինը` Ղարաբաղի բանակի շտաբի կազմը, երկրորդը` զորամասերի քանակն ու անվանումները, երրորդը` քանի պաշտպանական շրջան կա։ Վարդանն ասել է, որ ոչնչից պետք չէ վախենալ, նշված հարցերը իրենցից ոչ մի գաղտնիք չեն ներկայացնում, իրենք պատրաստ են դրա համար լավ վարձատրել։ Միաժամանակ նա նշել է, որ իրենք ունեն այդ հարցաշարում նշված հարցերի պատասխանները և ուզում են միայն տվյալները հաստատել։ Սկզբում վարձատրության մասին չի խոսվել, միայն նշվել է, որ գիտեն իր ֆինանսական խնդիրների մասին և կլուծեն դրանք։ Ինքը սկսել է հասկանալ, սակայն Վարդանն ասել է, որ գիտեն, թե ինչ է մտածում, սակայն դա այդպես չէ, այլապես հայեր չէին աշխատի։ Իրենց պարզապես հետաքրքրում է ամեն ինչ և լավ կվարձատրեն, այդ հարցերի պատասխանը ինտերնետում՝ «Միլ. ԱՄ» կայքում նույնպես կա։ Հանդիպման վերջում Վարդանը հայտնել է, որ գործի վերաբերյալ մանրամասների մասին առանձին կհայտնի Տիգրանը, որի հետ պայմանավորվել են հաջորդ օրը հանդիպել։ Հաջորդ օրը, պայմանավորվածության համաձայն, Տիգրանի զանգից հետո սրճարանում հանդիպել են։ Տիգրանը փոխանցել է հարցաշարը և ռուսերեն թերթիկը։ Երկրորդ անգամ, երբ ինքը Հայաստանից վերադարձել է, նա այդ հարցաթերթիկները վերցրել է և շեշտելով, որ պետք չէ սահմանի վրայով թղթեր անցկացնել` իրենից վերցրել է հեռախոսի հիշողության քարտը, իսկ արդեն կրկին Հայաստան գալու ժամանակ` վերադարձրել է այդ հիշողության քարտը, որի մեջ արդեն տեղադրված է եղել հարցաշարը։ Նա տվել է նաև փոխանցման սարք /պերեխոդնիկ/, որպեսզի կարողանա ստացված տեղեկությունը համակարգչով տպել և այնտեղից փոխանցել բջջային հեռախոսի հիշողության քարտի վրա, ինչպես նաև հիշողության քարտից դուրս է բերել հարցաշարը, որը նախապես գրանցված է եղել նշված քարտում։ Տիգրանը տվել է 200 ԱՄՆ դոլար՝ ճանապարհածախսի համար, ինչպես նաև 75 դոլար` անձնագիրը աշխատավայրից վերցնելու համար, քանի որ պարտք է ունեցել։ Պայմանավորվել են նաև երկկողմանի կապի միջոցների մասին։ Իր հարցին, թե ինչու է նա քարտը տալիս և ոչ թե հարցաշարը` նա ասել է, որ սահմանի վրա կարող է խնդիր առաջանալ և նշել է, որ Հայաստանում գտնվելու ժամանակ ոչ մի կերպ չպետք է հեռախոսով խոսի նրա հետ, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում` նրա բջջային հեռախոսի վրա պետք է հաղորդագրություն ուղարկի, որ շտապ անհրաժեշտ է խոսել ինտերնետով։ Տիգրանը փոխանցել է իր համար նախապատրաստած էլեկտրոնային հասցե՝ mmmkkk111@mail.ru և հասցեի նշանաբանը՝ - lilitik, որի օգնությամբ նա կպաշտպաներ էլեկտրոնային գրանցումը։ Նրա պնդմամբ, առավել անվտանգ լինելու համար, պետք է միայն ինտերնետ-ակումբում օգտագործվեր նշված էլեկտրոնային հասցեն։ Բացի դրանից Տիգրանը խոստացել է լրացուցիչ վարձատրել մինչև 2000 ԱՄՆ դոլարով, եթե կարողանա պատասխանել ներկայացված 1-ին հարցին։ Նա հայտնել է, որ նամակագրության ժամանակ բաց տեքստերով պետք չէ խոսել, տեղեկությունները պետք է հաղորդվեն նշանաբաններով, օրինակ «զորամասեր»-ը` «խանութներ», իսկ «Карабах»-ը պետք է նշվեր «К» տառով։ Տիգրանը սովորեցրել է, որ եթե մարդկանց հետ հանդիպի, ապա ոչ պրոֆեսիոնալ չերևալու համար պետք է նշի, որ ուսուցում է անցել Ստամբուլում, կազմակերպությունը երկու շենք ունի, մեկը` Ստամբուլում, մյուսը` Անկարայում և գլխավորը Անկարայինն է։ Փողոցում քայլելիս նա մի մեծ շենք ցույց տալով` ասել է, որ այդպիսի շենքի նման մի շենքի միայն մեկ հարկում ինֆորմացիա են քաղում ինտերնետից։ Երկրորդ հանդիպումից արդեն սկսել է հասկանալ, որ գործ ունի Ադրբեջանի հատուկ ծառայության հետ, չնայած որ նույն Տիգրանը նշել էր, որ ինքը հանդիսանում է եվրոպական կառույցի Կովկասի գրասենյակի պատասխանատուն։ Ինքը հենց սկզբից էլ կասկածել է, որ այդ ամենից լրտեսության հոտ է գալիս, որ նրանք խաբում են և այդ հարցերը հետաքրքրում են Ադրբեջանին, սակայն ամենասկզբում նրանք կարողացել են համոզել, որ իրենք եվրոպական կազմակերպություն են և աշխատում են հայերի համար։
2011 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ինքը միայն Տիգրանին է տեսել։ Բացի եղած խոսակցությունից` նա հետաքրքրվել է զինծառայող ծանոթներով և ինչ-որ քիմիական զենքով, որը Հայաստանում են արտադրում։ Դրանից հետո երկու օրով եկել է Հայաստան, որտեղ հանդիպել է իր ընկեր Գևորգ Բադալյանին։ Նրան պատմել է, որ հայեր կան, որոնք ռազմական բնույթի տեղեկություններ են ուզում համապատասխան գումարի դիմաց։ Նա համաձայնվել է օգնել։ Նրա հետ ինտերնետ է գնացել և ցույց տվել Ամրի կայքը, քանի որ իր մտածելով այդ ամենի ղեկավարը նա է եղել, համագործակցություն առաջարկ է արել Գևորգի եղբայր Մեխակին, որը չի համաձայնվել։ Հանդիպել է նաև նախկին գործընկեր Կարեն Պետրոսյանին և պատմել այդ ամենի մասին։ Այդ ժամանակ նաև զանգել է կնոջ քեռու` Դավո և Արթուր անուններով որդիներին, որոնցից հետաքրքրվել է, թե ունեն արդյոք զինծառայող ծանոթներ։ Նրանք պատասխանել են, որ չունեն այդպիսի ծանոթներ։ Նրանց նույնիսկ ասել է, որ դա գործի համար է անհրաժեշտ և գումար կտա դրա համար։ Արդեն հետագայում, վերջին գալու ժամանակ, հանդիպել է նրանց և ասել գործի էությունը, որ ռազմական բնույթի տեղեկություններ է հավաքում և նրանք էլ խորհուրդ են տվել նման բանով չզբաղվել։
Առաջին անգամ Գևորգը միայն կարողացել է իմանալ և հայտնել, որ Կրասնիի «նայոմնիկների» զորամասի հրամանատարը ինչ-որ Մուժիկյան է։ Մայիսի 21-ին կրկին մեկնել է Թուրքիա և այնտեղ Տիգրանին ասել, որ գտել է ծանոթներ։ Հենց այդ ժամանակ էլ հանդիպել է Վարդանին և մյուսին։ Երկրորդ անգամ մեկնելու ժամանակ Տիգրանը տվել է հարցաշարը։ Դեռևս առաջին հանդիպման ժամանակ Տիգրանը զգուշացրել է, որ հանդիպումների ժամանակ անջատեն հեռախոսները և հանեն մարտկոցները։ Ինքն այդպես էլ արել է։ Վերադառնալով Հայաստան` հունիսի 11-ին հարցաշարը տվել է Գևորգին, որը պատրաստվել է երկու օրով գնալ ԼՂՀ։ Վերադառնալուց հետո նա միայն ՊՆ նախարարի անուն-ազգանունը և Ստեփանակերտի մի զորամասի մասին է իմացել և թղթի վրա գծած մի սխեմա տվել, որտեղ այդ զորամասի տեղն է նկարված եղել։ Հունիսի 18-ին մեկնելով Թուրքիա` այդ սխեման և իմացածը ներկայացրել է Տիգրանին, որն ասել է, որ մյուս անգամ փորձի նորմալ տեղեկություններ իմանալ կամ անձամբ գնալ Ղարաբաղ ու այնտեղ ճշտել։ Տիգրանը 100 ԱՄՆ դոլար է տվել, ասել է, որ նորից գա Հայաստան, հետաքրքրվել է Գևորգի մասին, հայտնել է, որ եթե նա համաձայնվի,ապա կուզենան նրան տեսնել։ Տիգրանն առաջարկել է Գևորգին հանդիպել Թուրքիայում կամ Վրաստանում։ Վերադառնալով Հայաստան` Գևորգի հետ մեկնել են Ղարաբաղ, որտեղ Ստեփանակերտի մոտ պատահաբար հանդիպել են Գևորգի Աշոտ անունով ծանոթին, որը տաքսու վարորդ է եղել։ Աշոտն առաջարկել է մնալ իր հյուրանոցում։ Այնտեղ Աշոտին հայտնել է, որ ֆրանսիահայեր կան, որոնց հետաքրքրում է ցանկացած բնույթի, այդ թվում նաև ռազմական տեղեկություններ և դրա դիմաց գումար կարող են տալ։ Նա համաձայնվել է գումարի դիմաց օգնել։ Ինքը տվել է հարցաշարը և ասել, որ բոլոր հարցերի համար կարող է տալ 3000 ԱՄՆ դոլար, իսկ 1-ին հարցի համար կտա 500 ԱՄՆ դոլար։ Երեքով գնացել են ճանապարհով։ Ինքը լուսանկարել է Ստեփանակերտի օդանավակայանը, Ղարաբաղի տեսարաններ, ինչ-որ զորամաս, Շուշին, ինչպես նաև Գևորգին, քանի որ Տիգրանը նկարներ էր ուզել Ղարաբաղից։ Ճանապարհին նաև տետր է գնել, որի մեջ ցույց է տվել, թե ինչ նշումներ արվեն ու այն տվել է Աշոտին։ Իրենք պայմանավորվել են, որ Աշոտն ամեն ինչ կիմանա և կբերի պատասխանները։ Քանի որ նա գումարը նախօրոք է ուզել, ինքն ինտերնետ է գտել, կապվել է Տիգրանի հետ և գումար պահանջել։ Նա էլ ասել է, որ 300 ԱՄՆ դոլար կուղարկի։ Քանի որ նրանք խոստացել էին 2000 ԱՄն դոլար, որից 1500-ը` ինֆորմացիա բերողին, ուստի նա խոստացել է այդ գումարի 20 տոկոսը՝ 300 դոլարն ուղարկել։
Աշոտը հայտնել է, որ հանդիպել է ընկերոջը, որը հիշեցրել է շտաբի գաղտնի բաժնում աշխատող ծանոթ աղջկա մասին և որ այդ աղջկանից ամեն ինչ կիմանա։ Աշոտի հետ պայմանավորվել է նրան 500 ԱՄՆ դոլար տալ։ Վերադառնալով Հայաստան` հաջորդ օրը երթուղային տաքսու վարորդի հետ, Գևորգի միջոցով ուղարկել է 100 ԱՄՆ դոլարը։ Այդ գումարը ստացած է եղել Տիգրանից՝ կապվելով նրա հետ։ Նա պնդել է, որ գումարը չի ուզում ուղարկել որևէ ծանոթի միջոցով։ Ինքն էլ առաջարկել է գումարը տալ Հովիկ անունով մի տղայի, որի հետ Թուրքիայում աշխատել է։ Տիգրանը գումարը Հովիկին է փոխանցել, սակայն վերջինս գումարը Թուրքիայում տվել է իր սանիկ Աշոտին, իսկ նա իր ծանոթի միջոցով ուղարկել է Հայաստան։ Մի քանի օր հետո Ղարաբաղից եկել է Աշոտը, որին հանդիպել են բանվորի արձանի մոտ։ Նա ձեռագրով գրված թղթեր է տվել և չնայած պատասխանները ամբողջական չեն եղել` պահանջել է 400 ԱՄՆ դոլար։ Ինքը պայմանավորվել է, որ թղթերը պետք է տանի Թուրքիա և գումարը բերի։
2011 թվականի հունիսի 23-ին կրկին մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Տիգրանի հետ։ Վերջինս դժգոհել է իր աշխատանքից։ Նա ինտերնետից ինչ-որ գաղտնի կայքից և «միլ ամ»-ից ներբեռնել է, թե ինչպես պետք է լինեն պատասխանները և դա գցել է իր հեռախոսի հիշողության քարտի մեջ։ Դրանից մեկ օր հետո Տիգրանը տվել է 500 ԱՄՆ դոլար, ասել է, որ հանդիպի և տեսնի Աշոտի ասած աղջկան, գումարը տա Աշոտին և բանավոր իմանա, թե Քարվաճառում քանի զորամաս կա։
Երկու օր հետո վերադարձել է Երևան, զանգել Գևորգին և ասել, որ հարկավոր է մեկնել Ղարաբաղ, սակայն նա պատասխանել է, որ Ղարաբաղ պետք չէ գնալ, կա մեկը, ում հետ պետք է խոսել այդ ամենի մասին։ Հաջորդ օրը Գևորգենց տանը ծանոթացել է Պաշ անունով, ՀՀ ՊՆ աշխատող մի անձնավորության հետ, որը կոչումով մայոր է եղել։ Ինքն ասել է, որ աշխատում է ֆրանսիահայերի հետ, որոնք բարեգործ են, տեղեկություններ են ուզում և նորմալ կվճարեն, տվել է հարցաշարը։ Այդ անձն ասել է, որ երկու օրվա մեջ պատրաստ կլինի առաջին հարցը, մնացածի մասին հետո կխոսեն։ Երկու օր հետո նորից հանդիպել են Գևորգի տանը։ Այդ անձն ասել է, որ ավելի շատ տեղեկություն է բերել և պետք չէ այդ անձանց բարերար ասել, ավելի լավ է իրերը իրենց անունով կոչել։ Նա ասել է, որ դրանք հատուկ ծառայություններն են, ադրբեջանցիներ են և պատրաստ է աշխատել լավ գումարի դիմաց՝ տալով գաղտնի փաստաթղթեր։ Հայտնելով, որ պետք է կապնվի Տիգրանի հետ` ինքն ինտերնետի միջոցով, Գևորգի համակարգչով կապվել է և քանի որ մինչ այդ արդեն Տիգրանին ասած է եղել, որ նորմալ տեղեկություններ տվող նոր մարդ են գտել, ասել է, որ այդ նոր մարդը բերել է տեղեկությունները ու նույնիսկ ավել տեղեկություններ է բերել։ Տիգրանն ասել է, որ բանավոր հարցնի Քարվաճառի մասին։ Պատասխանը տրվելուց հետո նշել է, որ բարևի նոր ընկերոջը։ Տիգրանն ասել է, որ մենակ առաջին տեղեկությունը տանի Թուրքիա, մնացածը չվերցնի։ Պաշի հետ պայմանավորվել է, որ առաջինի համար կվճարի 1500 ԱՄՆ դոլար, բայց գնալ-գալուց հետո։ Մյուս օրը թղթերի պարունակությունը գցել է էլեկտրոնային հիշողության կրիչի` «Յու Էս Բի»-ի /«USB-ի»/ մեջ, Պաշի տված թղթերը դրել է շալվարի գրպանն ու ավտոբուսով մեկնել Թուրքիա, սակայն սահմանին իրեն բռնել են՝ իր մոտ հայտնաբերելով գաղտնի փաստաթղթերը, որոնք տվել էր Պաշը։
Իր նախկին գործընկեր Կարեն Պետրոսյանին հայտնել է, որ հայերի հետ է աշխատում, որոնք ներկայացնում եմ եվրոպական կազմակերպություն, որ նրանք վարձատրության դիմաց տեղեկություններ են հավաքում։ Նա էլ պատասխանել է, որ չի կարծում, որ դա եվրոպական նորմալ կազմակերպություն է և որ իր կարծիքով դա դավաճանություն է։
Ռոման Մաթևոսյանը Թուրքիայում աշխատել է հինգ տարի։ Նա ճանաչել է Սայիդին և ասել է, որ իրենց ընկերն է, լավ տղա է, խորհուրդ է տվել աշխատել նրա հետ` նշելով, որ միայն պետք է հստակ /«չոտկի»/ աշխատի, քանի որ նա մեծ ծանոթություններ ունի Թուրքիայում և ցանկության դեպքում կարող է վնաս տալ։ Ռոմանի հետ միասին բնակվող Լուսինեն իրեն նախազգուշացրել է, որ Սայիդը կարող է իրեն խաբել, սակայն Ռոմանն իրեն ասել է, որ ոչ ոքի չլսի և ինքնուրույն որոշի, հասկացրել է, որ Սայիդին չխաբի։ Կարծում է, որ նա Սայիդին լավ է ճանաչել և այդ պատճառով է նախազգուշացրել։ Ռոմանն ամեն կերպ ուզել է, որ ինքն աշխատի Սայիդի հետ։
Իր ընկեր Աշոտի հետ շատ է խոսել այն մասին, որ նա պետք է իմանա, թե ինչի մեջ է, ինչ է անում։ Աշոտին ինքն է կանչել Թուրքիա` աշխատելու և պարտքերը տալու համար, քանի որ նա պարտքեր է ունեցել։ Նա եկել, շատ քիչ փող է աշխատել և աշխատանքից դուրս է եկել, որից հետո անընդհատ նեղվել է, հարցրել է Տիգրանենց հետ իր աշխատանքի մասին և ասել, որ եթե նորմալ փող են տալու, ապա ինքն էլ է ցանկանում աշխատել, սակայն խնդրում է նրանց չասել, որ ինքն էլ է աշխատում։ Ինքն Աշոտին ասել է, որ դրանք վտանգավոր մարդիկ են, եթե աշխատի` նրանք իմանալու են, նրանց հետ խաղ անել չի կարելի, նրանց մեջ մտնելուց հետո` դուրս գալ չկա, որից հետո հարցրել է` կաշխատի, թե ոչ։ Ինքը չի ասել, թե խոսքն ինչի մասին է և կասեր, եթե նա վերջնական որոշեր, որ աշխատելու է իր հետ։ Միգուցե նա հասկացել է, թե խոսքն ինչի մասին է, սակայն ինքը վստահ է եղել, որ նա չի աշխատի։
Դեռևս առաջին անգամ Տիգրանի հետ հանդիպելուց հետո, Թուրքիայում, քնելուց առաջ Աշոտի հարցին պատասխանել է, որ Տիգրանի հետ իրենց խոսակցությունը վերաբերվել է հիմնականում գաղտնի գործողությունների, իսկ Աշոտը հարցրել է, թե արդյոք վտանգավոր չէ։ Ինքը պատասխանել է, որ հետ կանգնել չի կարող, արդեն շատ բան գիտի նրանց մասին, իսկ նրանք էլ` իր մասին։
Իր կնոջ քեռու որդիներ Արթուրից և Դավիթից հետաքրքրվել է, թե ունեն արդյոք ծանոթներ զինվորականների շրջանում, 2011թ. հուլիսի 14-ին Թուրքիայից վերադառնալուց հետո նրանց պատմել է, որ աշխատում է ինչ-որ հայերի մոտ և նրանք ռազմական բնույթի տեղեկություններ են ուզում, իսկ նրանք ասել են, որ այդպիսի բաներով չի կարելի զբաղվել, այսինքն նրանք իմացել են, որ խոսքը գնում է լրտեսության մասին։ Նրանցից յուրաքանչյուրի հետ խոսել է առանձին։
/հատոր 2, գ.թ. 9-12, 45, 55-57, հատոր 4, գ.թ. 21-30, 32-33, 80-90, 108-110, 159, հատոր 5, գ.թ. 116-117, 169, 178-179/
Ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ Գևորգ Բադալյանի և Աշոտ Սիմոնյանի կողմից ազգային անվտանգության աշխատակիցներին հայտարարություներ տալն իրականությանը չի համապատասխանում, Ռոմանն իրեն չի ասել, որ աշխատի Սայիդի հետ։ Աշոտ Չտրկյանին ոչինչ չի ասել և նա ոչինչ չի իմացել իր աշխատանքի մասին։ Նախաքննության ընթացքում այդ մասով սխալ ցուցմունքներ է տվել։ Արթուր և Դավիթ Ավետիքյաններին նույնպես չի ասել իր գործունեության մասին։ Հայտնվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցության տակ և տեսնելով, որ նրանք շատ հզոր են` վախեցել է Հայաստանում դիմել ազգային անվտանգության մարմիններին, քանի որ համոզված է եղել, որ կվտանգի իրեն և հարազատներին։ Այդ պատճառով դիտավորյալ տեղեկությունների արտահոսք է կազմակերպել և փորձել է այնպես անել, որ Հայաստանի Ազգային անվտանգության աշխատակիցները բացահայտեն իրեն։ Քրեական գործի նախաքննության ընթացքում իր նկատմամբ բռնություններ չեն եղել և ինքը փորձել է համագործակցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ։ Այժմ նույնպես պատրաստ է դա անել, քանի որ տիրապետում է գաղտնի տեղեկությունների` օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցող Հայաստանի քաղաքացիների մասին։ Սույն քրեական գործով իր դեմ ցուցմունք տվող վկաները նույնպես այդ օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցողներ են, իսկ իր հետ դատվող ամբաստանյալներն իրականում տեղյակ չեն եղել նշված հանգամանքների մասին և իրականում որևէ հարցում իրեն չեն օժանդակել։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ 2008 թվականին մեկնել է Թուրքիա և մոր միջոցով մտել աշխատանքի՝ սկզբում որպես բարմեն, հետո խմորեղենի արտադրամասում, իսկ վերջին երկու տարում աշխատել է խանութում որպես վաճառող։ Խանութը գտնվել է Ստամբուլի Լալելի թաղամասում, իսկ ինքը բնակվել է Կումկապի թաղամասում վարձակալած սենյակում։ Սկզբում բնակվել է մոր և կնոջ հետ։ Այնուհետև կինը վերադարձել է Հայաստան, իսկ ինքը բնակարան է փնտրել։ Կումկապի թաղամասում հանդիպել է մի հայ կնոջ, որն ասել է, որ իրենց շենքի 1-ին հարկում սենյակ է վարձով տրվում, որն ուզում է վարձել մեկ այլ հայազգի երիտասարդ և կարող են միասին բնակվել։ Գրիգոր անունով այդ երիտասարդի հետ պայմանավորվել են և միասին բնակվել։ Գրիգորն ունեցել է քույր՝ Մարիամ անունով, որն ամուսնացած է եղել ազգությամբ քուրդ, Սելիմ անունով անձնավորության հետ։ Շուրջ երեք ամիս հետո ծանոթացել է Լուսո անունով մի աղջկա հետ և նրա հետ միասին սկսել են բնակվել նույն տանը, քանի որ Գրիգորը վերադարձել էր Հայաստան։ Գրիգորի հետ բնակվելու ժամանակ մի անգամ իրեն զանգահարել է Մարիամը և ասել, որ հյուրեր ունեն և երբ տուն է եկել, ծանոթացել է Սայիդ անունով մի անձնավորության հետ։ Տանն են եղել նաև Գրիգորը և նրա ընկերուհի Լիաննան։ Համարյա չորս-հինգ ժամ նստել են, Մարիամը ներկայացրել է Սայիդին որպես մտերիմ և նա գիշերը մնացել է իրենց մոտ։ Ըստ Սայիդի խոսքերի` նա Նախիջևանից է և նրա նախնիների մեջ հայկական արյուն է եղել։ Հանդիպման ընթացքում եկել է մեկ այլ անձնավորություն, որի անունը չի հիշում։ Վերջինիս Սայիդը ներկայացրել է որպես իր զարմիկ՝ հորաքրոջ կամ հորեղբոր որդի։ Այդ երկու ադրբեջանցիներին տեսել է շուրջ կես տարի հետո ևս մեկ անգամ, երբ իրեն զանգահարել է Սայիդը և ասելով, որ գտնվում է իր բնակարանի մոտակայքում` ցանկացել է հանդիպել։ Ինքը դիմավորել է նրան։ Վերջինս այդ եղբոր հետ է եղել։ Նրանք մնացել են շուրջ երկու ժամ և հեռացել։ Որևէ կոնկրետ խոսակցություն չի եղել։ Միայն դուրս գալուց հետո, արդեն շքամուտքում Սայիդն ասել է, որ իր մոտ «սպիտակ», ռուսերեն` «բելի» կա և կարող են գործ անել։ Ինքը հասկանալով, որ խոսքը հերոինի կամ կոկաինի մասին է` ասել է, որ նման բանով չի ցանկանում զբաղվել։
Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթացել է մի քանի ամիս առաջ։ Նա բնակվել է իր աշխատավայրի հարևանությամբ։ Նրա հետ ծանոթացել է պատահաբար, խանութում, որպես հաճախորդ։ Մի քանի օր անց նա զանգել և ասել է, որ մնալու տեղ չունի և ինքն էլ օգնել է տեղավորվել տան դիմացի հյուրանոցում։ Կարենը պատմել է, որ ծանոթ է Թուրքիայում հայտնի մեծահարուստ Ամրի հետ, երկու անգամ նրա մոտից ապրանքներ է վերցրել և տարել Հայաստան։ Բացի այդ, բանկի հետ խնդիր է ունեցել և Ամրը իմանալով դա` 1000 ԱՄՆ դոլար գումար է տվել։ Կարենը պատմել է նաև, որ Մարիամի միջոցով ծանոթացել է Սայիդի հետ և վերջինս իրեն աշխատանք է տալու, ինչին ինքը պատասխանել է, որ զգույշ լինի, քանի որ չի հավատացել, որ Սայիդը խոստումը կկատարի, ինչպես նաև հաշվի է առել թմրամիջոցի պատմությունը։
/հատոր 4, գ.թ. 57-58, 72-73, հատոր 5, գ.թ. 178-180/
Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ 2007թ. վերջին գնացել է Թուրքիա` իր մոր մոտ, որը Թուրքիայում աշխատել է որպես խոհարարի օգնական։ Ինքն այնտեղ տեղավորվել է աշխատանքի` որպես բարապանի օգնական։ Վիզայի համար Թուրքիայից Մոսկվա գնալիս` ծանոթացել է ռուս Նինայի հետ, որը թուրքերեն լավ է խոսել, իսկ ռուսերեն` վատ, քանի որ Թուրքմենստանի գյուղերից է եղել։ Նինան խոստացել է իր համար լավ գործ գտնել, բայց այդպես էլ չի գտել։ Հետո, 2008թ. կամ 2009թ. ծանոթացել է Սայիդի հետ, որի հետ շուրջ մեկուկես տարի հետո երկրորդ անգամ են հանդիպել։ Նա ռուսերեն լեզվով առաջարկել է հերոինով զբաղվել։ Ինքը չի մերժել և հայտնել է, որ պատասխանը հետո կասի։ Դրանից հետո խանութում պատահաբար ծանոթացել է Կարենի հետ։ Նրա հետ ծանոթանալուց հետո, մի օր նա հայտնել է Սայիդի մասին։ Ինքը Կարենին խորհուրդ է տվել չշփվել նրա հետ։ Հետո Կարենը հարցրել է Գոքորի մասին։ Նույնն ասել է նաև Գոքորի մասին։ Ինքը Կարենին չի ասել, որ Սայիդը նորմալ տղա է և նրա հետ կարելի է աշխատել։ Քանի որ Սայիդն իրեն հերոին էր առաջարկել, ուստի Կարենին զգուշացրել է, որ նրա հետ զգույշ լինի։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ 2011 թվականի մայիսի սկզբին իր քավոր Կարեն Մեհրաբյանի առաջարկով մեկնել է Թուրքիա՝ աշխատելու, որտեղ աշխատել է պայուսակների ֆաբրիկայում։ Շուրջ տասից տասնհինգ օր հետո Կարենի առաջարկով հանդիպել են Սայիդ անունով, ազգությամբ ադրբեջանցի մի անձնավորության հետ, որը պետք է աշխատանք առաջարկեր։ Սկզբում ծանոթացել են նրա հետ, իսկ քիչ անց մոտեցել է մի տղամարդ, որը ներկայացել է Տիգրան անունով։ Սայիդն ասելով, որ իրենք պետք է առանձնանան` հեռացրել է իրեն և Կարենն առանձնացել է Տիգրանի հետ։ Երբ Կարենը բաժանվել է` իրեն հայտնել է, որ չի կարող ասել, թե ինչի մասին են զրուցել։ Դրանից տաս-տասնհինգ օր հետո Սայիդը եկել է իրենց տուն։ Քիչ անց Կարենը դուրս է եկել և վերադարձել Տիգրանի հետ ու միասին հաց են կերել։ Եվս մեկ անգամ էլ Կարենն արդեն Հայաստանից զանգահարել ու ասել է, որ Տիգրանը պարտքով գումար է ուղարկում և խնդրել է օգնել գումարը ուղարկելու հարցում։ Տիգրանը գումարը պետք է տար Հովիկ անունով իրենց ծանոթին։ Ինքը հանդիպելով նրանց` այդ գումարը հարևանի միջոցով ուղարկել է Հայաստան, քանի որ Հովիկը չէր կարողանում։ Ինքը չի իմացել, որ Տիգրանը և Սայիդը կապ ունեն հատուկ ծառայությունների հետ և այն էլ Ադրբեջանի։ Ինքն իմացել է, որ Տիգրանը հայ է։ Իրոք օգնել է, որ 300 ԱՄՆ դոլարն իր հարևանի միջոցով ուղարկվի Հայաստան, սակայն Կարենն իրեն ասել է, որ Տիգրանն ուղղակի պարտքով գումար է տալիս։ Օգնել է, որ Կարենն իր քեռու տանը համակարգչով աշխատի, սակայն չի իմացել, որ նա ինչ-որ գաղտնի փաստաթղթերի հետ պետք է աշխատի։ Ինքը նրա հետ գնացել է և Կարենը խնդրել է մի քանի րոպեով մենակ թողնել` պատճառաբանելով, որ ցանկանում է Վանաձորում գտնվող իր կնոջ հետ ինտերնետ կապի միջոցով անձնական զրույց ունենալ։ Իր հարցին, թե ինչու էր «սկան» ուզում, քանի որ ձեռքին ոչ մի փաստաթուղթ չի եղել` նա ասել է, որ դա իրեն այլևս պետք չէ։ Մի քանի անգամ հարցրել է Կարենին, թե ինչ աշխատանք է նա կատարում Տիգրանենց համար, սակայն վերջինս նշել է, որ այդ մասին կասի միայն այն բանից հետո, երբ ինքն էլ համաձայնվի աշխատել։ Ինքը չի համաձայնվել, քանի որ աշխատանքի էությունը չի իմացել։
Կարեն Մեհրաբյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, երբ Կարեն Մեհրաբյանը Աշոտ Չտրկյանին առերես պնդել է իր նախաքննական ցուցմունքները և կրկնել, որ նրան հայտնել է, թե ինչ անում է` գաղտնիք է, այդ աշխատանքի էության մասին կարող է նրան հայտնել` միայն աշխատելու համաձայնությունը ստանալուց հետո, որ աշխատում է Տիգրանենց հետ և նրանք գումար են խոստացել, որ սկզբում ինքն է Աշոտին առաջարկել աշխատել և ավտոբուսում Աշոտին զգուշացրել է, որ եթե սկսի աշխատել, այլևս չի կարող հրաժարվել` Աշոտ Չտրկյանը Կարեն Մեհրաբյանին առերես ընդունել է նրա հայտնած տեղեկությունների ճիշտ լինելը, ցուցմունք է տվել, որ դա իրականություն է, ինքն իրոք հետաքրքրվել է, իրոք նա առաջարկել է աշխատել, սակայն գաղտնիքի մասն այն է, որ Կարեն Մեհրաբյանը ցանկացել է ասել աշխատանքի էության մասին` միայն իր համաձայնությունը ստանալուց հետո և ինքն իրոք չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը։
/հատոր 2, գ.թ. 4-5, 68-69, հատոր 4, գ.թ. 159, հատոր 6, գ.թ. 5-6/
Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ Սայիդը զանգել է Կարենին և ասել, որ գալիս է «վոդկա» խմելու։ Ինքը Կարենին ասել է, որ հնարավորին չափ չի ցանկանում շփվել նրա հետ։ Սայիդը եկել և շատ օղի է խմել։ Կարենը գնացել է և իրենց մենակ թողել։ Սայիդն ասել է, որ Հայաստանի Նախագահը լավը չէ, աշխատատեղեր չի ստեղծում, իսկ ինքը նույն կերպ հակադարձել է նրան։ Նրա հետ հանդիպելուց առաջ գուլպայի մեջ մկրատ է կրել։ Հետո եկել է Կարենը` Տիգրան անունով մի տղայի հետ, որից հետո միասին հաց են կերել։ Տիգրանն ու Սայիդն իրար չեն նայել։ Սայիդն օղի է ուզել, իսկ ինքը պատասխանել է, որ օղի չկա։ Կարենն ասել է, որ Տիգրանը կիսով չափ հայ է, շատ խելոք է և հարուստ։ Քիչ հետո Տիգրանը գնացել է, իսկ նրա գնալուց մի քանի րոպե հետո գնացել է նաև Սայիդը։ Կարենից պահանջել է այնպես անել, որ չհանդիպի նրա հետ շփվող անձանց հետ։
Կիրովականցի Հովոյին հանդիպել է պատահաբար, երբ իր ընկերոջ քույր Նաիրայի և նրա աղջկա հետ գնացել են առևտուր անելու։ Նա ևս եկել է առևտուր անելու։ Հովոն ասել է, որ Կարենը զանգում է և ասում, որ գումար ուղարկի նրան, որը կտա Տիգրանը։ Քիչ հետո հանդիպել են Տիգրանին, որին ասել է, որ ինքը կարող է ուղարկել այդ գումարը։ Ինքը կազմակերպել է գումարն ուղարկելը` Էլյայի և այլ անձանց միջոցով, որից հետո Տիգրանը գնացել է։ Ինքն իր իրերն է դասավորել, որոնք կազմել են երեսուներկու ճամպրուկ և դրանք ութ անձանց միջոցով կարող էր Հայաստան ուղարկել։
Գալով Հայաստան` Կարենին ասել է, որ ցանկանում է գնալ Ռուսաստան։ Կարենը հարցրել է իրեն, թե կցանակա աշխատել։ Ինքը պատասխանել է, որ ցանկանում է և հարցրել է, թե ինչ պետք է անի։ Կարենն ասել է, որ մինչև չհամաձայնվի, չի կարող ասել։ Ենթադրել է, որ հնարավոր է` գողացված հագուստ է ուղարկում, ուստի հրաժարվել է, քանի որ աստվածապաշտ է և ընդունում է Նոր Կտակարանի դրույթները, որոնց հավատում է։
Կարենին առաջարկել է օղի տեղափոխել և վաճառել, որը շահութաբեր է եղել։ Որոշել է, որ քռասուն հատ օղի և քսանհինգ բլոկ ծխախոտ պետք է տանի Թուրքիա, որն էլ արել է, սակայն շահույթ չի ստացել, որովհետև թորած օղի է տարել և վաճառել է կես գնով։
Երևանում Կարենը զանգել է իրեն, խնդրել է օգնել և «սկան» տալ։ Ինքը Կարենին ասել է, որ գա իր մոտ։ Հաջորդ օրը Կարենը եկել է, ասել է, որ «սկան» պետք չէ, բայց իրեն համակարգիչ է պետք, որպեսզի առանձին խոսի կնոջ հետ` կես ժամից քառասուն րոպե։ Կարենին տարել է քեռու տան սեփական բակ, որտեղ համակարգիչ է եղել։ Կարենին թողել է մենակ, ինքը գնացել է եղբոր ավտոլվացման կետ, սուրճ խմել, ժամանակ անցկացրել։ Հետո եկել է Կարենը և ասել, որ վերջացրել է, կարող է գնալ և դուռը փակել։ Ինքը պատասխանել է, որ դրա կարիքը չկա։ Դրանից հետո ձերբակալվել է։
Տիգրանին ինքը տեսել է երեք անգամ, չնայած նախաքննության ընթացքում նշել է, որ չորս անգամ է տեսել։ Հնարավոր է, որ նախաքննության ժամանակ շփոթել է մեկ դեպքը, երբ Կարենն ասել է, որ Տիգրանին է սպասում, բայց ինքը նրան չի տեսել։ Կարենն անձամբ իրեն չի խնդրել օգնել` գումար տեղափոխելու հարցում։ Այդ մասին իմացել է Հովհաննեսի ասելուց։ Հայաստանում է հարցրել Կարենից այդ մասին, երբ նա առաջարկել է աշխատել և ասել է, որ գործ կա։
Համակարգիչն իր պահանջով է իր քեռու որդին հանձնել։ Կարենն իր արարքների և մտադրությունների մասին երբեք չի ասել։ Պահանջում է իր ցուցմունքների ճշմարտացիությունը ստուգել ստի դետեկտորի, շուրջ քառասուն հոգեբաններից կազմված հանձնաժողովի կամ իր գլխուղեղի կիսագնդերի հետազոտման եղանակով, որի արդյունքում կպարզվի, որ ինքը ճիշտ ցուցմունքներ է տալիս։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում։ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթ է վարժարանից։ Այնուհետև նա ընդունվել է մեկ այլ բաժին, իսկ ընդունվելուց մեկ տարի հետո ինքը տեղափոխվել է այդ բաժին։ Միասին սովորել և ընկերություն են արել։ Երկու-երեք տարի առաջ միասին վարձակալել են տարածք Երևանի Բանգլադեշ թաղամասում և զբաղվել ավիատոմսերի վաճառքով, իսկ դրանից երեք ամիս հետո սկսել են զբաղվել ջեռուցման համակարգերի առք ու վաճառքով։ Այդ գործը ձախողվել է և յուրաքանչյուրը սկսել է զբաղվել այլ գործերով, իսկ շփումը շարունակվել է արդեն ոչ առաջվա պես մտերմիկ, քանի որ Կարենը պարտք է մնացել շուրջ 2000 ԱՄՆ դոլարի չափով գումար։ 2011 թվականի մայիսի կեսերին գումարի համար զանգահարել է Կարենին և պայմանավորվել են հանդիպել Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։ Հանդիպման ժամանակ, զբոսնելիս հարցրել է, թե ինչով է նա զբաղվում և երբ կարող է գումարը վերադարձնել։ Իմացել է, որ Կարենը մեկնում է Թուրքիա և այնտեղ պայուսակների արտադրամասում բանվորություն է անում։ Կարենը զրույցի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայում մարդկանց հետ է ծանոթացել։ Կոնկրետ չի հիշում, թե ինչ է նա ասել այդ մարդկանց մասին` հայ են, թե թուրք, միայն հիշում է, որ ասել է, որ պայուսակների արտադրամասը ադրբեջանցիների է պատկանում, հնարավոր է` նրանց մասին է եղել խոսքը։ Կարենն ասել է, որ այդ մարդիկ գումարի դիմաց ռազմական բնույթի, սահմանին վերաբերվող, զինուժի տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, իրեն առաջարկել են զբաղվել դրանով ու ինքը մտածում է այդ մասին։ Նրա պատմածից ինքը հասկացել է, որ խոսքը գնում է դավաճանության մասին և ասել է, որ դա շատ վատ գաղափար է, իր բնույթով դա ազգի դավաճանություն է և անհրաժեշտ է հեռու մնալ նման գործարքներից։ Դրանից հետո այդ մասին այլևս խոսակցություն չի եղել, միայն Կարենն ասել է, որ գումարը կտա մեկ- երկու ամսից։ Այդ հանդիպումից հետո Կարենին չի տեսել, մի քանի անգամ հեռախոսով է զրուցել, նույնիսկ զանգել է թուրքական համարով, որը Կարենի կնոջից է իմացել։ Խոսակցությունը միշտ էլ գումարից է եղել։ Վերջին զանգերի ժամանակ Կարենն ասել է, որ իր գործատուն լավ աշխատանք է խոստացել և շուտով գումարը կտա։ Ինքը Կարենի ասածին լուրջ չի վերաբերվել և այդ պատճառով էլ չի հայտնել իրավապահ մարմիններին խոսակցության մասին։
/հատոր 4, գ.թ. 111-113, հատոր 5, գ.թ. 227-228/
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթ են 1999թ.-ից, չնայած հասկանում է, որ այս պահին ծանոթ ասվածը մի փոքր հարաբերական է։ Նրան ճանաչում է դեռևս ուսանողական տարիներից։ Շուրջ հինգ-վեց տարի չեն տեսնվել, քանի որ նա բանակում է եղել։ Դրանից հետո հանդիպել են, ունեցել են ֆինանսական հարցեր` նա իրեն պարտքով գումար է տվել։ Որոշ ժամանակ հետո ինքը բիզնես է ձեռնարկել, իսկ նա համատեղ մասնակցել է դրան։ Այնուհետև Կարեն Մեհրաբյանին գումար է պարտքով տվել, որը վերցրած է եղել բանկից։ Պայմանավորվել են, որ նա պետք է մարի բանկի պարտքը, բայց մինչ օրս բանկի հետ խնդիրներ ունի։ Այլ գումարային խնդիրներ ևս կան։ Այդ խնդիրների վերաբերյալ մայիսի կեսերին հանդիպում է նախաձեռնել` գումարի վերաբերյալ զրուցելու համար։ Զրույցը սկսվել է իր կողմից իրավիճակը բացատրելով, իսկ Կ. Մեհրաբյանն ասել է, որ պետք է գնա Թուրքիա, պայուսակի ֆաբրիկա, բայց գումարը չի բավականացնում։ Զրույցի ընթացքում նա հայտնել է, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանի համար լավ բաներ անել։ Ինքը սկզբից այդ ամենն ընկալել է որպես բիզնես, հասկացել է, որ նրանց ինչ-որ մոնիտորինգային բան է պետք։ Հաջորդ բանը, որ նա ասել է, վերաբերվել է ռազմական ինֆորմացիայի հավաքմանը։ Ինքն արդեն հասկացել է, որ դա չի վերաբերում ինչ-որ ներդրումային ծրագրի։ Ինքը նրան հարցել է, թե ինչի մասին է խոսքը, սակայն Կարեն Մեհրաբյանն էլ չի իմացել։ Ինքը նրան խորհուրդ է տվել ճշտել, թե ինչի մասին է խոսքը։ Այդքանով զրույցն ավարտվել է։ Հետո նրան նորից հարցրել է իրենց գումարային խնդիրների վերաբերյալ և Կարեն Մեհրաբյանը խոստացել է մեկ-երկու ամսից հարթել բոլոր խնդիրները, քանի որ ինչ-որ լավ աշխատանք են խոստացել։ Երբ իրեն կանչել են հարցաքննության` իմացել է, որ Կարեն Մեհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով։ Նրա մասին մինչ այդ իրավապահ մարմիններին չի հայտնել, քանի որ իր իմացածը չի գնահատել որպես հաստատապես նախապատրաստվող հանցագործության մասին իմանալ։ Իր իմացածն այն է եղել, որ նա իրեն ասել էր, որ կան այդպիսի առաջարկներ, իսկ ինքը նրան խորհուրդ է տվել ավելի լուրջ վերաբերվել այդ ամենին։ Նրա ասածները բացարձակապես լուրջ չի ընդունել։ Ինքը չի համագործակցել իրավապահ մարմինների հետ, քանի որ իրավապահ մարմինների կողմից իրեն որևէ առաջարկ չի արվել։ Կարենը ոչ թե իրենից խորհուրդ է հարցրել, այլ պատմել է իրեն արված առաջարկի մասին։ Ուղղակի ինքն է դա գնահատել որպես խորհուրդ հարցնել։ Կարեն Մեհրաբյանին առաջարկ էին արել ինֆորմացիա հավաքել։ Ինքը կասկածել է, որ դա կարող է բարեգործական հիմնադրամ լինել, խորհուրդ է տվել լուրջ վերաբերվել այդ ամենին և հեռու մնալ նման մարդկանցից։ Հասկացել է, որ դա բարեգործական հիմնադրամ չէ` այն ժամանակ, երբ խոսք է գնացել ռազմական ինֆորմացիայի մասին։ Ինչ վերաբերվում է իր նախաքննական ցուցմունքներին, ապա դրանք սուտ չեն։ Պարզապես այնտեղ կան բաներ, որոնք ոչ լիարժեք են ներկայացված։ Ինքը նախապես չի իմացել հաստատապես նախապատրաստվող հանցագործության մասին։ Ինքը միայն իմացել է Մեհրաբյանին արված առաջարկի մասին։ Կարեն Մեհրաբյանն իրեն ասել է, որ ռազմական բնույթի ինֆորմացիայի մասին է խոսքը, սակայն չի հիշում, թե նրան հանդիպելիս «ազգի դավաճանություն» արտահայտությունը գործածել է, թե ոչ։
Մյուս ամբաստանյալներից ճանաչում է Աշոտ Չտրկյանին` շուրջ երկու-երեք տարի։ Խոսակցությունների ժամանակ Կարենն Աշոտ Չտրկյանի վերաբերյալ ասել է, որ Աշոտին կանչել է Թուրքիա, քանի որ Աշոտը պարտք է նրան։ Պետք է աշխատեին և լուծեին գումարային հարցերը։ Նախաքննության ընթացքում իր նկատմամբ քննիչը որևէ բռնություն չի գործադրել, բայց լարվածություն եղել է։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Կարեն Մեհրաբյանը հանդիսանում է իր փեսան` հորաքրոջ աղջկա ամուսինը։ Ծանոթ է նրա հետ 2008 թվականի նոյեմբերից, ծանոթացել է եղբոր՝ Դավիթ Դալլաքյանի հարսանիքին։ Դրանից շուրջ մեկ ամիս հետո Կարեն Մեհրաբյանն ամուսնացել է իր հորաքրոջ աղջիկ Լիլիթ Միրզախանյանի հետ։ Ինքը և եղբայրը կողմ չեն եղել Կարենի և Լիլիթի ամուսնությանը, քանի որ նրանք ծանոթացել էին ինտերնետի միջոցով և նա իր պահելաձևով դուր չէր գալիս, սակայն իրենց միջև շփում եղել է։ 2011 թվականի ապրիլ-մայիս ամիսներից Կարենը սկսել է մեկնել Թուրքիա` աշխատելու։ Նա ասել է, որ աշխատում է ինչ-որ պայուսակների արտադրամասում։ Կարենը բռնվելուց շուրջ մեկ ամիս առաջ զանգահարել է իրեն և հարցրել, թե ունի արդյոք մտերիմ զինծառայող սպա, ընդ որում կապ չունի, թե որտեղ է ծառայում, ինչ պաշտոն է զբաղեցնում։ Իր հարցին, թե ինչի համար է դա պետք` նա նշել է, որ կհանդիպի ու կասի։ Շուրջ երկու-երեք օր հետո Կարենը եկել է Կիրովական, հանդիպել է իր հետ և ասել, որ այլևս չի ցանկանում աշխատել պայուսակի արտադրամասում, քանի որ քիչ են վճարում։ Պատմել է, որ Թուրքիայում մի ծանոթ թուրք ունի, որն այդ երկրում մեծ հեղինակություն ունի և նրա միջոցով ծանոթացել է ինչ-որ անձանց հետ, որոնք հայերեն են խոսել։ Վերջիններիս հետաքրքրել է ցանկացած բնույթի տեղեկություն, ամեն ինչ` կապված զորամասերի հետ, անկախ նրանից, թե որ զորամասի մասին է խոսքը։ Նրանց հետաքրքրել է, թե ինչ կա տվյալ զորամասում, ինչ տեխնիկա, ովքեր են ծառայում։ Կարենն ասել է, որ իրեն անհրաժեշտ է մի ծանոթ սպա, որն ընկեր հանդիսանա և որի հետ կարողանա ազատ խոսել։ Ինքը խորհուրդ է տվել հեռու մնալ դրանից` նշելով, որ ծանոթ սպաներ չունի։ Այդ խոսակցությանը պարզապես լուրջ չի վերաբերվել, որի պատճառով էլ չի հայտնել իրավապահ մարմիններին։ Մի քանի օր հետո իր եղբայր Դավիթի հետ զրույցից իմացել է, որ նմանատիպ խոսակցություն է եղել նաև նրա հետ։
/հատոր 4, գ.թ.115-117, հատոր 5, գ.թ. 243-244/
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ կոնկրետ ամսաթիվը չի հիշում` մայիսին կամ հունիսին, Կարենը զանգահարել է իրեն, եկել է իր բիլիարդի ակումբ և ասել, որ իրեն ինֆորմացիա է պետք բանակի մասին, կապ չունի` ինչ բնույթի։ Հետո նա հարցրել է, թե ծանոթ սպա ունի, որպեսզի կազմակերպի իրենց հանդիումը։ Ինքն ասել է, որ ծանոթ սպա չունի և հարցրել է, թե ինչին է պետք ծանոթ սպան։ Նա պատասխանել է, որ մարդիկ կան, ուզում են բարեգործություն անել Հայաստանի զինված ուժերին։ Ինքը նրան ասել է, որ չունի ծանոթ սպա, ոչնչով չի կարող օգնել, խնդրել է իրենից հեռու մնալ։ Եթե իմանար, որ նա ազգի դավաճան է կամ ուզում է նման բան անել` անձամբ կդիմեր իր քավոր Արամ Գրիգորյանին, որը Կենտրոնի դատախազ է եղել։ Ինքը Կարեն Մեհրաբյանի կողմից որևէ առաջարկ չի ստացել։ Ուղղակի նա հարցրել է` ծանոթ սպա կա, թե ոչ։ Ինքը Կարենի հետ շատ մտերիմ է, նա իր փեսան է` հորաքրոջ աղջկա ամուսինը։
Կարեն Մեհրաբյանը խոսակցության ժամանակ հայտնել է, որ այդ ինֆորմացիայով հետաքրքրվում են Թուրքիայում բնակվող, հայերեն խոսող ֆրանսիացիներ, այդ ֆիրմայի մեջ նաև թուրք կա։ Խոսակցության ժամանակ Կարենը ստույգ չի նշել, թե ինչ ինֆորմացիա է հարկավոր, այլ ասել է ընդհանուր` բանակի վերաբերյալ։ Ինքը Կարենին խելացի մարդ է համարել և մտքով անգամ չի անցել, որ նա կարող է իր ազգին դավաճանել։
/դատական նիստի արձանագրություն/
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Կարեն Մեհրաբյանը հանդիսանում է իր փեսան, այսինքն հորաքրոջ աղջկա ամուսինը։ Ծանոթ է նրա հետ 2008 թվականի նոյեմբերից, ծանոթացել է եղբոր՝ Դավիթ Դալլաքյանի հարսանիքին։ Դրանից շուրջ մեկ ամիս հետո Կարեն Մեհրաբյանն ամուսնացել է իր հորաքրոջ աղջիկ Լիլիթ Միրզախանյանի հետ։ Ինքը և եղբայրը կողմ չեն եղել Կարենի և Լիլիթի ամուսնությանը, քանի որ նրանք ծանոթացել էին ինտերնետի միջոցով և նա իր պահելաձևով իրենց դուրը չէր գալիս։ Իրենց միջև շփում եղել է։ 2011 թվականի ապրիլ- մայիս ամիսներից Կարենը սկսել է մեկնել Թուրքիա` աշխատելու։ Նա ասել է, որ աշխատում է ինչ-որ պայուսակների արտադրամասում։ Կարենը բռնվելուց շուրջ մեկ ամիս առաջ զանգահարել է իրեն և հարցրել, թե ունի արդյոք ծանոթ զինծառայող սպա։ Իր հարցին, թե ինչի համար է դա պետք` նա պատասխանել է, որ հետո կասի։ Շուրջ երկու-երեք օր հետո Կարենը ինտերնետի «օդնոկլասնիկ» կայքի իր էջին հաղորդագրությամբ հարցրել է, թե գտել է արդյոք այդպիսի ծանոթի, որին ինքը պատասխանել է, որ մտածել է և չի գտել։ Դա գրելուց մի քանի օր անց Կարենը եկել է Կիրովական, հանդիպել է իր հետ և ասել, որ այլևս չի ցանկանում աշխատել պայուսակի արտադրամասում, քանի որ քիչ են վճարում։ Նա պատմել է, որ Թուրքիայում մի ծանոթ թուրք ունի, որն այդ երկրում մեծ հեղինակություն ունի։ Նրա միջոցով ծանոթացել է ինչ-որ անձանց հետ, որոնք հայերեն են խոսել։ Նրանց հետաքրքրել է ցանկացած բնույթի տեղեկություն` կապված զորամասերի հետ, անկախ նրանից, թե որ զորամասի մասին է խոսքը, ինչ կա այդ զորամասում, ինչ տեխնիկա, ովքեր են ծառայում։ Բացի այդ Կարենն ասել է, որ իրեն անհրաժեշտ է մի ծանոթ սպա, որն ընկեր հանդիսանա և որի հետ կարողանա ազատ խոսել։ Ինքը խորհուրդ է տվել հեռու մնալ դրանից` նշելով, որ ծանոթ սպաներ չունի։ Այդ խոսակցությանը պարզապես լուրջ չի վերաբերվել, որի պատճառով էլ չի հայտնել իրավապահ մարմիններին։ Մի քանի օր հետո իր եղբայր Արթուրի հետ զրույցից իմացել է, որ նմանատիպ խոսակցություն է եղել նաև նրա հետ։
/հատոր 4, գ.թ. 118-120, հատոր 5, գ.թ. 236-237/
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ օրը չի հիշում, երբ Կարենը զանգել և ասել է, որ ծանոթ սպա է պետք։ Ինքն էլ պատասխանել է, որ չունի։ Նա ասել է, որ բանակի վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա է պետք, այնտեղ ծանոթացել է ինչ-որ անձնավորության հետ, ուզում են բարեգործություն անել։ Կարենի կողմից իրեն առաջարկություն չի արվել, ուղղակի նրան ծանոթ սպա է հարկավոր եղել։ Նրան վերաբերվել է եղբոր պես, իսկ այդ խոսակցության մասին զրուցել է միայն հարազատ եղբոր հետ։
Կարենն իրեն ասել է, որ պայուսակների գործարանում է աշխատում և այդ ֆիրմայից ուզում է դուրս գալ` գումարի պատճառով։ Նա ասել է, որ ինչ-որ ծանոթ թուրք կա, բայց անունը չի նշել։ Նա իրեն չի ասել, թե այդ թուրքն է ինֆորմացիա ուզում կամ մեկ ուրիշը։ Նա ասել է, որ ընդհանուր, զինվորական բնույթի տեղեկություններ են հարկավոր։
/դատական նիստի արձանագրություն/
Վկա Գևորգ Հայկազի Բադալյանի ցուցմունքներով այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթացել է շուրջ երեք-չորս տարի առաջ։ Նա այն ժամանակ զբաղվել է ջեռուցման համակարգերի տեղադրմամբ։ Իրենց միջև գումարային խոսակցություն է եղել, որից հետո շփվել են և վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերություններն ընկերական են եղել։ Տարվա սկզբին, երևի փետրվարին, Կարենն իր եղբայր Մեխակի հետ, որը Թուրքիայից ավտոպահեստամասեր էր ցանկանում ներկրել անձնական ավտոմեքենայի համար, մեկնել է Թուրքիա ինչ-որ գործերով։ Մայիսի 19-ին Կարենը զանգահարել է իրեն և խնդրել է հանդիպել` ասելով, որ կարևոր խոսակցություն ունի։ Պայմանավորվածության համաձայն հանդիպել են նրա տանը՝ Նորք-Մարաշում։ Ընդհանուր բնույթի խոսակցությունից հետո նա առաջարկել է առանձնանալ և նստել է իր ավտոմեքենան։ Երբ նստել են` նա անջատել է իր բջջային հեռախոսը, հանել մարտկոցը և իրեն խնդրել է նույնը անել։ Դրանից հետո նա ասել է, որ անհրաժեշտ է գտնել ծառայող սպա, ցանկալի է Ղարաբաղից և խնդրել է օգտագործելով իր կապերը՝ նման անձնավորության գտնել։ Ասել է նաև, որ Թուրքիայում ինչ-որ հայերի հետ է ծանոթացել, որոնց հետաքրքրում է Հայաստանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն և դրա համար նրանք պատրաստ են վճարել։ Հասկանալով, որ խոսքը գնում է ոչ թե սովորական տեղեկության, այլ լրտեսության և դավաճանության մասին, քանի որ այդ անձանց հետ նա Թուրքիայում է ծանոթացել` բարկացել է, սակայն անմիջապես մտածել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Կարենն այդ ընթացքում պատմել է, որ ամսեկան պատրաստ են վճարել մինչև 1500 ԱՄՆ դոլար, իսկ ցանկացած ռազմական բնույթի տեղեկության համար 500-ից մինչև 50.000 ԱՄՆ դոլար, նրանց անհրաժեշտ են տեղեկություններ Ղարաբաղի զինված ուժերի վերաբերյալ։ Խոսքերին հավատ ներշնչելու համար նա խնդրել է գնալ Կորյունի փողոցի վրա գտնվող ինտերնետ սրճարան, որտեղ ինչ-որ թուրքական կազմակերպության կայք է բացել և պատմել, որ դրա տիրոջ՝ Ամրի հետ է ծանոթացել շատ վաղուց, որն էլ հերթական մեկնելու ժամանակ ծանոթացրել է Տիգրան անունով մի հայի հետ ու վերջինիս են հետաքրքրում այդ տեղեկությունները։ Նա ասել է, որ այդ Տիգրանը Կովկասի պատասխանատուն է և որ նրանք պարզապես ուզում են օգնություն ուղարկել Հայաստան։ Երեկոյան բաժանվելով Կարենից` ինքն անմիջապես զանգահարել է իր ընկեր Արթուր Աբգարյանին, որը ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում և հանդիպել է նրա հետ։ Վերջինս խորհուրդ է տվել դիմել ԱԱԾ մարմիններին, ինչն էլ կատարել է։ ԱԱԾ-ում բացատրվել է, որ ԱԱԾ մարմինների հսկողության տակ շարունակի հանդիպել Կարենի հետ, որպեսզի ամբողջ պատկերը բացվի։ Կարենը հաջորդ օրը կրկին մեկնել է Թուրքիա։ Հունիսի 11-ին նա զանգահարել և ասել է, որ նոր է եկել Թուրքիայից, պայմանավորվել է հանդիպել։ Մինչ այդ նա մեկ անգամ Թուրքիայից զանգահարել և ասել է, որ շուտով կգա և արդեն առաջադրանքներ կբերի։ Հունիսի 13-ին հանդիպել են հրապարակի սրճարաններից մեկում և Կարենը պատմել է, որ Թուրքիայում հանդիպել է Տիգրանի երկու ղեկավարների հետ, որոնք եկել են Անկարայից։ Կարենը մի քանի օր է անց կացրել նրանց հետ։ Կարենին բացատրել են, թե ինչպես իրեն պահի, խոստացել են վճարել մինչև 15.000 ԱՄՆ դոլար գումար։
Կարենը նստել է իր ավտոմեքենան և գրպանից հանել է թղթեր՝ ասելով, որ դրանք հանձնարարություններն են։ Այդ թղթերից երկուսը տպված են եղել ռուսերեն, իսկ երկուսն էլ` հայերեն և ձեռագիր։ Կարենն ասել է, որ դրանք ուսումնասիրի, մեկնի Ղարաբաղ և զբաղվի այդ հարցերով։ Հարցերը բաղկացած են եղել չորս կետից և վերաբերվել են Ղարաբաղի զինված ուժերին։ Իրենք պայմանավորվել են, որ մեկնի Ղարաբաղ և վերադառնալուց հետո հանդիպեն։ Փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, որոնց հետ պայմանավորվելով` երկու օրով մեկնել է Ղարաբաղ և վերադառնալով՝ հանդիպել է Կարենի հետ։ Կարենը դրա համար տվել էր 50 ԱՄՆ դոլար գումար։ Քանի որ իրեն տրվել էր տեղեկատվություն Ստեփանակերտի ինչ-որ զորամասի մասին` նրան ասել է, որ ուսումնասիրել է Ստեփանակերտի զորամասերի տեղակայման վայրը, հրամանատարների տվյալներն է իմացել և նրա համար գծել է սխեմա այդ մասին, որը ներկայացրել է քննությանը։ Կարենը հայտնել է, որ տեղեկությունները հավաքելու է հիշողության «Ֆլեշ» քարտի մեջ և իր հետ տանելու է Թուրքիա։ Խնդրել է, որ հաջորդ օրը իրեն ուղեկցի ավտոկայան՝ Թուրքիա մեկնելու համար։ Մի քանի օր անց Կարենը վերադարձել է Թուրքիայից և հանդիպելով` ասել, որ տրված տեղեկությունը շատ քիչ են, հարկավոր է մեկնել Ղարաբաղ, որտեղ անձամբ պետք է շփվի ծանոթների հետ։ Կարենի հետ միասին, վաղ առավոտյան մեկնել են Ղարաբաղ, որտեղ հանդիպել են Աշոտ անունով իր վաղեմի ծանոթին։ Վերջինս հրավիրել է իր հյուրանոց, որտեղ Կարենը առաջարկել է Աշոտին տեղեկություններ հայթհայթել վճարի դիմաց, միայն թե նա Աշոտին ասել է, որ դա պետք է ֆրանսիահայ բարերարներին։ Ճանապարհին Կարենն իր լուսանկարչական ապարատով լուսանկարել է Շուշիի զորամասը, այլ զորամասեր, հուշարձաններ, Ստեփանակերտի օդանավակայանը, ինչպես նաև իրեն։ Կարենը վերցրած է եղել հարցաթերթիկները, որոնք թողել է Աշոտի մոտ։ Աշոտի հետ գնացել են Մարտակերտի կողմ։ Ճանապարհին Կարենը խնդրել է տետր գնել և Աշոտին ասել է, որ դրա մեջ պետք է նշվի զորամասի համարը, հրամանատարի տվյալները, քանի զորակոչիկ կհավաքվի։ Աշոտը հայտնել է, որ ծանոթ կին ունի, որը շտաբում է աշխատում և նրանից կիմանա ամեն ինչ։ Նույն օրն իրենք վերադարձել են, Ստեփանակերտում Կարենը երկու տեղ ինտերնետ է մտել և կապվել Թուրքիա` հայտնելով, որ ամեն ինչ նորմալ է։ Հաջորդ օրը Կարենի հետ գնացել են Մալաթիա, որտեղ նա շուկայում ինչ-որ մեկից գումար է ստացել, քանի որ մինչ այդ համակարգչով կապվել էր Տիգրանի հետ և գումար ուզել։ Նա Ստեփանակերտում Աշոտի հետ պայմանավորվել է, որ 100 ԱՄՆ դոլար կուղարկի, իսկ մնացած գումարը կտա առաջադրանքը կատարելուց հետո։ Նրա խնդրանքով ինքը պատահական երթուղային տաքսու վարորդի միջոցով ուղարկել է այդ 100 դոլարը։ Կարենը ստացել էր 300 ԱՄՆ դոլար, որից 100-ը պահել է իրեն, իսկ վերջին 100 ԱՄՆ դոլարը մանրելուց հետո հիշեցնելով հին գումարային հարցերը տվել է իր փայաբաժինը՝ 15.000 ՀՀ դրամի չափով։ Երկու-երեք օր անց Աշոտը եկել է Ղարաբաղից։ Մինչ այդ իրեն ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն արդեն ասել են, որ Աշոտը նույնպես իրենց է դիմել և երեքով հանդիպել են բանվորի արձանի մոտ։ Աշոտը տվել է լրացված թղթեր, իսկ Կարենն էլ խոստացել է հետո նրան տալ 500 ԱՄՆ դոլար։ Այդ թղթերը վերցնելուց հետո Կարենը համակարգչով կապվել է Տիգրանի հետ, գրել, որ ամեն ինչ նորմալ է և համակարգչով հիշողության «Ֆլեշ» քարտի մեջ հավաքել է տեղեկությունները։ Տիգրանի հետ խոսելու ժամանակ վերջինս ցանկացել է խոսել նաև իր հետ, ինչպես նաև ցանկացել է, որ էկրանը շարժվի ու երևա ընդհանուր տեսարանը, սակայն ինքը պատճառաբանել է, որ լարը կարճ է։ Շուրջ յոթ-ութ օր Կարենը չի կապվել իր հետ, իսկ դրանից հետո զանգահարել է իր հեռախոսին և ասել, որ Թուրքիայից է գալիս։ Նա մնացել է Կիրովականում երկու օր, իսկ այդ ընթացքում որոշվել է, որ նրան պետք է ծանոթացնել ԱԱԾ աշխատակիցների նշած անձնավորության հետ։ Երբ հանդիպել է Կարենի հետ` նա ասել է, որ իրեն հանձնարարել են մեկնել Ղարաբաղ, տեղում ամեն ինչ ճշտել ու ստուգել նաև Աշոտի ասած կնոջը, սակայն պայմանավորվածության համաձայն ինքը համարյա հայհոյելով Աշոտին, նրան վարկաբեկելով` նշել է, որ թաղման տեղը հանդիպել է նախկին հրամանատարին, որի հետ ծառայել է, նրա հետ թեթև զրուցել է և վերջինս համաձայնվել է գումարի դիմաց տեղեկություններ հաղորդել։ Կարենը ուրախանալով` ասել է, որ ցանկանում է հանդիպել։ Պայմանավորվածության համաձայն, «Պաշ» ներկայացած անձնավորության հետ հանդիպել են իր տանը։ Պաշի հետ ինքն ու Կարենը երկու անգամ հանդիպել են իր տանը։ Առաջին անգամ Կարենը կարծես թե հավաքագրել է նրան, տվել է 100 ԱՄՆ դոլար, կապվել Տիգրանի հետ և ասել, որ երկու հոգու է արդեն հավաքագրել։ Մի քանի օր անց կրկին տանը հանդիպել են։ Պաշը նշել է, որ գործ ունեն հատուկ ծառայությունների հետ, իսկ Կարենը չի ժխտել և նույնիսկ մանրամասնել է, որ նրանք Անկարայում մեծ շենք ունեն։ Պաշն անընդհատ խոսակցությունը տարել է այն ուղղությամբ, որ իրեն գումար է անհրաժեշտ, իսկ Կարենն էլ ինտերնետով, «մայլ ռու»-վ, Տիգրանից գումար է ուզել։ Երկրորդ անգամ Պաշը թղթեր է տվել, Կարենն էլ տվել է 100 ԱՄՆ դոլար։ Նրանք միասին հիշողության «Ֆլեշ» քարտի մեջ հավաքել են տեղեկությունը։ Քանի որ Պաշը փաստաթղթեր է բերել` որոշել են, որ այդ թղթերը սկանի միջոցով կարելի է գցել հիշողության «Ֆլեշ» քարտի մեջ։ Կարենը զանգահարել է իր սանիկ Աշոտին, խնդրել է պայմանավորվել ազգականի հետ, որն ունեցել է այդ սարքից։ Հաջորդ օրը Կարենը որոշել է եղածը տանել Թուրքիա և գումար բերել։ Այդ նպատակով նա մեկնել է Թուրքիա, սակայն Բավրայում բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Կարենը համագործակցելու առաջարկով դիմել է նաև իր եղբայր Մեխակին, սակայն քանի որ ինքը արդեն ԱԱԾ աշխատակիցների հսկողությամբ հանդիպել է նրա հետ` որոշվել է, որ Մեխակը պարզապես չշփվի նրա հետ։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 4, գ.թ. 35-39/
Վկա Աշոտ Աթանեսի Սիմոնյանի ցուցմունքներով այն մասին, որ 2011 թվականի հուլիսի 25-ին, Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցում պատահաբար հանդիպել է իր ծանոթին Գևորգին, որը Երևանի բնակիչ է։ Նրա ավտոմեքենայի ջուրը տաքացել է և ինքն էլ մոտենալով` սկսել է զրուցել նրա հետ։ Ավտոմեքենայից դուրս է եկել մի երիտասարդ, որին Գևորգը ներկայացրել է Կարեն անունով։ Ինքը պատմել է, որ ունի մի փոքրիկ հյուրանոց և նրանց առաջարկել է զեղչերով համար տրամադրել, հրավիրել է տուն՝ սուրճ խմելու և հաց ուտելու։ Խոսակցության ընթացքում հետաքրքրվել է վերջիններիս` Ղարաբաղ գալու պատճառների մասին, ինչին Կարենը պատասխանել է, որ եկել է զինվորի տեսակցելու։ Դրանից հետո գնացել են իր հյուրանոցը, որտեղ Գևորգն առանձնացել է հանգստանալու, իսկ Կարենը խնդրել է իրեն տանել դրամի փոխանակման կետ՝ դոլար փոխանակելու համար։ Ճանապարհին Կարենը լուսանկարչական ապարատով նկարել է «տատիկ-պապիկի» հուշարձանը և խանութից ուտելիք գնելով` վերադարձել են հյուրանոց։ Այնտեղ, ճաշելու ժամանակ Կարենը խնդրել է անջատել հեռախոսները, տարել է դրանք կողքի սենյակ և փակել դուռը։ Կարենը խոսելով ժողովրդի ծանր վիճակից` ասել է, որ լավ գործ կա, որի համար լավ գումար են վճարում։ Ինքն էլ հայտնել է, որ պարտքերի պատճառով գումար է անհրաժեշտ։ Կարենը հայտնել է, որ կան մեծահարուստ ֆրանսիացիներ, որոնց հետաքրքրում է Ղարաբաղի ժողովրդի, բանակի վիճակը և նրանք պատրաստ են օգնել։ Ստանալով իր պատասխանը, որ պատրաստ է ամեն ինչով աջակցել` Կարենը դուրս է եկել սենյակից և վերադարձել ինչ-որ թղթերով։ Դնելով թղթերը սեղանին՝ առաջարկել է կարդալ դրանք։ Թղթերի վրա հայերեն տպված տեքստեր են եղել։ Կարենը բացատրել է, որ առաջին խնդիրը բաղկացած է 4 ենթակետից, 1-ին երեք ենթակետը վերաբերվում են Ղարաբաղի բանակին, նախագահին ու նրա տեղակալներին՝ անուն-ազգանունները, կոչումները, զինվորների քանակությունը, Ղարաբաղի ստորաբաժանումներին, դրանց հրամանատարներին, տեխնիկայի ու զենքի տեսակների քանակին, ինչպես նաև եղել են հարցեր, թե որ ստորաբաժանումներն ինչ շրջաններ են պաշտպանում։ Նա ասել է, որ այդ տվյալների համար կտա 500 ԱՄՆ դոլար և նշել է, որ եթե չորս ենթակետերի տվյալներն էլ լինեն, այսինքն պաշտպանվող շրջանների ինժեներական սարքավորումների, ականապատված դաշտերի մասին էլ տվյալները լինեն, ապա կվճարի 2000 ԱՄՆ դոլար։ Նշել է նաև, որ առաջին երեք ենթակետը պետք է պատրաստ լինի մեկ շաբաթից, իսկ հետագայում ավելի ուժեղ հանձնարարություններ և մեծ գումարներ կլինեն։ Ինքը հասկացել է, որ այդ հարցաթերթիկները ադրբեջանցիներին է հետաքրքրում, բայց որոշել է ամեն ինչ հասկանալ և դրանից հետո հայտնել համապատասխան մարմիններին։ Կարենի առաջարկով գնացել են Ասկերանի ուղղությամբ։ Նա խանութից տետր և գրիչ է գնել։ Ճանապարհին կանգնել են տարբեր զորամասերի մոտ ու Կարենը ձևացնելով, իբրև թե իր ծանոթ զինվորին է փնտրում` իմացել է այդ զորամասի համարը, հրամանատարի տվյալները և դրանք լրացրել տետրի մեջ։ Դրանից հետո գնացել են Ստեփանակերտի օդանավակայանի կողմ, որտեղ նույնպես զորամաս է եղել և Կարենը լուսանկարչական ապարատով նկարել է այն, ինչպես նաև օդանավակայանը։ Ճանապարհին Կարենն իրեն հարցրել է, թե շտաբում ունի արդյոք ծանոթներ, որին պատասխանել է, որ շտաբում աշխատող մի ծանոթ կին ունի։ Դա սուտ է եղել, սակայն ինքը ցանկացել է ամեն ինչ անել, որ վստահություն ներշնչի, ամեն ինչ իմանալ ու կանխել։ Տեղեկանալով, որ այնպիսի ծանոթ կա, որը տվյալներ կարող է բերել` Կարենն ասել է, որ կարող են վերադառնալ։ Հյուրանոցում իրեն է տվել թղթերը, որոնցում հարցերն են եղել, ինչպես նաև մի տետր` բացատրելով նշումները։ Քանի որ ինքն ասել էր, որ այդ բոլոր հարցերը ճշտելու համար գումար և ժամանակ է պետք` Կարենը հայտնել է, որ գումարի համար պետք է ստանա ղեկավարության համաձայնությունը և սկսել է հեռախոսով հաղորդագրություններ ուղարկել։ Պատասխան չստանալով` նա անհանգստացել է և խնդրել է իրեն տանել ինտերնետ։ Առաջին կետում կապնվել չի հաջողվել, Ադմիրալ Իսակովի փողոցի ինտերնետ սրճարանում նա մնացել է շուրջ 20 րոպե։ Այնտեղից դուրս գալով` ասել է, որ հաջորդ օրը Գևորգին կտա 100 ԱՄՆ դոլար, որը նա կուղարկի Երևանից Ստեփանակերտ եկող «Գազել»-ների վարորդներից մեկի միջոցով, իսկ մնացածը կտա առաջադրանքը կատարելուց հետո։ Դրանից հետո նրանք մեկնել են Երևան, իսկ ինքն անմիջապես գնացել է ԱԱԾ և հայտնել տեղի ունեցածի մասին։ ԱԱԾ աշխատակիցները խնդրել են կապ պաշտպանել Կարենի հետ, որը հաջորդ օրն ուղարկել է 100 ԱՄՆ դոլարը։ Ինքն ԱԱԾ աշխատակիցների հսկողությամբ բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Կարենի հետ, նրանց թելադրանքով ինչ-որ տվյալներ հաղորդել, իսկ մի քանի օրից իրեն հանձնվել է տեղեկատվություն, որը պետք է փոխանցվեր Կարենին։ Հեռախոսազանգի միջոցով պայմանավորվելով հանդիպել նրա հետ Երևանում` 2011 հուլիսի 6-ին, Երևանի «բանվորի արձան» կոչվող վայրում հանդիպել է և զրուցել են իր ավտոմեքենայում։ Կարենն անջատել է բջջային հեռախոսը, հանել մարտկոցը, հետո նույնն արել է իր հեռախոսի հետ։ Դրանից հետո փոխանցել է նոթատետրի չորս էջեր, որոնց վրա գրած է եղել տվյալներ Ղարաբաղի բանակի մասին։ Կարենն իր ներկայությամբ կարդացել է ու դժգոհություն հայտնել՝ ասելով, որ տվյալները պակաս են, քանի որ թղթերում նշված չեն եղել որոշ զորամասերի ու դրանց հրամանատարների տվյալները։ Հիշելով հարցաշարը` նա թվարկել է, թե ինչն է պակաս, հետո հիշեցրել, որ հեռախոսի տեսախցիկով անհրաժեշտ էր նկարահանել այն փաստաթղթերը, որտեղից արտագրվում են տեղեկությունները։ Ինքը պահանջել է խոստացած 500 ԱՄՆ դոլարը, իսկ Կարենը վստահեցրել է, որ չի խաբի։
Հեռախոսազրույցների ժամանակ Կարենը ցանկություն է հայտնել հանդիպել այն աղջկա հետ, որից իբրև թե ստացվում են տեղեկությունները, սակայն նա դա արել է քողարկված ձևով` ասելով, որ կարելի է ուղղակի այդ աղջկա հետ ժամանակ անցկացնել։ Կարենը անընդհատ նշել է, որ հետագայում մեծ գումարներ են լինելու, անընդհատ ուզել է, որ ինքը հավատա, թե դա ֆրանսիահայերի պատվերն է, սակայն լինելով կռված սպա` միանգամից հասկացել է, որ այդպիսի տեղեկությունները կարող են հետաքրքրել միայն ադրբեջանցիներին։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 2, գ.թ. 113-116/
Վկա Վլադիմիր Արտավազդի Վարդանյանի ցուցմունքներով այն մասին, որ 1995 թվականից ծառայում է ՀՀ ԿԱ ԱԱԾ ռազմական հակահետախուզության վարչությունում։ 2011 թվականի հուլիսի 17-ին, ղեկավարության հանձնարարությամբ, հաստատված պլանի հիման վրա, «Օպերատիվ ներդրում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով ծանոթացել է Գևորգ Բադալյանի հետ, որի միջոցով էլ ծանոթացել է հայրենիքի դավաճանության մեջ կասկածվող Կարեն Յուրայի Մեհրաբյանի հետ։ Կարեն Մեհրաբյանը եկել է Գևորգ Բադալյանի ավտոմեքենայով, հանդիպել են Աբովյանի «կոլցևոյ» կոչվող վայրում։ Ծանոթացել և ուղևորվել են Գևորգ Բադալյանի բնակարան, որ գտնվել է Աբովյանում։ Ինքը ներկայացել է որպես Գևորգ Բադալյանի նախկին հրամանատար։ Բնակարանում, նախապատրաստված լեգենդի համաձայն, ինքը ներկայացել է որպես ՀՀ ԶՈՒ սպառազինության կենտրոնական պահեստի հաշվառման և ռեգլամենտային աշխատանքների գծով բաժնի պետ, մայոր Պավել Աղասյան, խոսքի մեջ` «Պաշ»։ Նշել է, որ գործուղումների է լինում շատ հաճախակի, լինում է տարբեր զորամասերում։ Կարեն Մեհրաբյանը սկսել է պատմել ոմն ֆրանսիահայերի կողմից հիմնված կազմակերպության մասին, որը զբաղվում է բարեգործությամբ և ներկայացուցչություններ ունի ամբողջ աշխարհում, իրականացնում են ստուգումներ ՀՀ և ԼՂՀ ուղարկվող հումանիտար բեռների բաշխման հարցերով, հետաքրքրվում են ժողովրդի սոցիալական վիճակով, ներկայիս իշխանությունների նկատմամբ դիրքորոշմամբ, ինչպես նաև ռազմական բնագավառի հարցերով, մասնավորապես` ԼՂՀ բանակի վերաբերյալ տեղեկություններով։ Ինքը լսելով այդ ամենի մասին` կարծիք է հայտնել, որ ներկայացված կազմակերպության հետևում իրականում կանգնած են այլ ուժեր, որին Կարեն Մեհրաբյանը համաձայնվել է և նշել, որ իր մոտ էլ կասկած է առաջացել նշված անձանց վերաբերյալ։ Ավելի ուշ, երկրորդ հանդիպման ժամանակ Կարեն Մեհրաբյանն արդեն հայտնել է, որ դա հատուկ ծառայություն է և ընդունել է, որ այդ կառույցի աշխատակիցները թուրքեր են՝ նկատի ունենալով ադրբեջանցիներին։
Կարեն Մեհրաբյանը բացատրել է, թե ինչ սպասումներ ունի, գրպանից հանել է հիշողության «Ֆլեշ» քարտ, այն միացրել է համակարգչին և բացելով ինչ-որ հարցաշար` առաջարկել է մոտենալ իրեն։ Ինքը պատճառաբանելով, որ մոռացել է ակնոցները` նրան խնդրել է բարձրաձայն ընթերցել գրվածը, քանի որ գաղտնի ձայնագրառում է իրականացվել։ Հարցաշարն իր մեջ ներառել է հարցեր` ԼՂՀ ՊԲ հաստիքակազմի, ՊԲ վարչական կազմի, զինտեխնիկայի տեսակների և քանակի, դիվիզիաների ենթակայության տակ եղած զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, հիմնական և պայմանական համարների, ինչպես նաև զորամասերի նշանակության ու տեսակների, ականապատված վայրերի և ինժեներական կառույցների վերաբերյալ և բաղկացած է եղել երեք մասից։ Քանի որ խոսակցության սկզբում նշել է, որ գումարի կարիք ունի և մեկ տարուց թոշակի է գնալու, մի տեսակ չարացած է այս երկրից և իր նկատմամբ վերաբերմունքից` Կարենը հավատացել է, որ գումարի համար պատրաստ է համագործակցել և նշված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար առաջարկել է 500 ԱՄՆ դոլար։ Տալով իր համաձայնությունը` որպես կանխավճար ստացել է 100 ԱՄՆ դոլար և պայմանավորվել են, որ մնացած գումարը կստանա հանձնարարությունը կատարելուց հետո, այսինքն հարցաշարի պատասխանները տալուց հետո։ Կարենը պահանջել է նաև, որպեսզի լուսանկարվեն այն փաստաթղթերը, որոնցից պետք է տեղեկատվություն քաղվի և հայտնել է, որ հետագայում նույնպես կլինեն հանձնարարություններ, որոնց կատարման համար, ըստ իրենց դժվարության աստիճանի, վարձատրությունը կլինի 500-ից 2000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Եղել է նաև հանձնարարություն, որը գնահատվել է 20 000 ԱՄՆ դոլար։ Հանդիպման վերջում պայմանավորվել են հանդիպել երկու օրից, երբ կլինեն առաջադրանքի պատասխանները։ Կարեն Մեհրաբյանը փոխանցել է նշված հարցաթերթիկները՝ հանձնարարության կատարման օրինակներով, բաղկացած յոթ թերթից, որոնք 100 ԱՄՆ դոլար գումարի հետ ներկայացվել են քննությանը։ Հանդիպման ժամանակ Կարենը ցանկացել է, որ իր ձեռքով գրվի Քելբաջարի շրջանում տեղակայված զորամասերի համարները, սակայն շատ լավ հասկանալով, որ ձեռագրով գրված փաստաթուղթը հանդիսանում է համագործակցության պաշտոնական փաստաթուղթ` հայտնել է, որ այդ հարցերի պատասխանները կտա միայն գումար ստանալուց հետո և դրանից հստակ հասկացել է, որ գործ ունեն ադրբեջանական հատուկ ծառայության հետ, քանի որ դեռևս խորհրդային ժամանակներից ընդունված է եղել գրավոր համագործակցության փաստաթուղթ վերցնելու այդ պրակտիկան։ Չնայած պետք է հանդիպեին երկու օրից` ղեկավարության ցուցումով մեկ օր ուշացրել է, քանի որ պատրաստվում են փոխանցվելիք փաստաթղթերը, որոնք հետագայում հայտնաբերվել են Կարեն Մեհրաբյանի մոտից։ Երկրորդ անգամ պայմանավորվածության համաձայն գնացել է Գևորգի տուն։ Իր հետ վերցրել է երեք էլեկտրոնային նամակներ և հինգ թերթից բաղկացած փաստաթղթեր, որոնց վրա գաղտնի գրիֆ է եղել, ինչպես նաև նրա տված հարցաշարի պատասխանները մեքենագրված տեսքով, ընդ որում` 3-րդ մասի պատասխանները թերի են եղել։ Այդ հանդիպման ժամանակ Կարեն Մեհրաբյանը համակարգչի միջոցով կապի մեջ է մտել այդ հատուկ ծառայության աշխատակիցների հետ, որոնք սկսել են հետաքրքրվել 9-րդ պաշտպանական շրջանով։ Այդ օրը նա պատմել է, որ մի քանի ամիս է, ինչ գիտի, որ գործ ունի հատուկ ծառայությունների հետ, իրեն ուսուցանել են տարբեր վայրերում, սովորեցրել են, որ հանդիպումների ժամանակ անջատի հեռախոսն ու հանի մարտկոցը, որ կա մի շինություն, որտեղ գտնվում է շուրջ 3000 համակարգիչ և դա այդ ծառայության անալիտիկ կենտրոնն է, սակայն կոնկրետ վայրեր չի նշել։ Ինքն անընդհատ գումար է պահանջել, որպեսզի նրանք վստահ լինեն, որ այդ ամենը գումարի համար է։ Կարենը հարցաշարի որոշ պատասխաններ համակարգչով հաղորդելուց հետո, այն կողմից ստացել է շնորհակալական խոսքեր, որից հետո ցանկացել է տեղեկատվությունը տպել հիշողության «Ֆլեշ» քարտի մեջ, սակայն ինքը հուշել է, որ նա իր հետ Թուրքիա տանի փաստաթղթերը, ցույց տա և գումարներ բերի, որի դիմաց ավելի հետաքրքրական բաներ կստանա, իսկ նա համաձայնվել է։ Ըստ Կարենի` նա Թուրքիայից պետք է բերեր 1.800 ԱՄՆ դոլար` առաջին երկու հարցաշարերի համար, պետք է պայմանավորվեր, որ երրորդ հարցաշարի դիմաց ստանա իր առաջարկած 5000 ԱՄՆ դոլարից մի քանի անգամ ավելի գումար, ինչպես նաև պետք է բերեր հեռախոս, «պերեխոդնիկ» սարք և լուսանկարչական ապարատ, որով նկարվելու էին գաղտնի փաստաթղթերը։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 4, գ.թ. 104-107/
Վկա Կառլեն Նորայրի Ալեքսանյանի ցուցմունքներով այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթ է մանկության տարիներից, նրա հետ սովորել է թիվ 124 դպրոցի նույն դասարանում։ Վերջին ժամանակաշրջանում նա սկսել էր պարբերաբար մեկնել Թուրքիա, ինչի հետևանքով առաջացել են գումարներ։ Լուրերի համաձայն նա Թուրքիայում իբրև թե սիրուհի է ունեցել, որի վրա յուրաքանչյուր այցելության ընթացքում ծախսել է շուրջ 1500 ԱՄՆ դոլար։
2011 թվականի հունիսի 24-ի կեսօրին, իր սեփական տան առաջին հարկում վերաձևավորված ինտերնետ ակումբ է այցելել Կարեն Մեհրաբյանը։ Դա եղել է վերջին մեկուկես ամսվա ընթացքում նրա երրորդ կամ չորրոդ այցելությունը։ Նա նստել է ազատ համակարգչի առջև և խնդրել է աշխատել ֆայլերի հետ, որոնք ձայնագրված են եղել նրա «Ֆլեշ» քարտում։ Ինքը պատասխանել է, որ հիշողության «Ֆլեշ» քարտի մուտք միայն ունի այն համակարգիչը, որը միացված է սերվերին և որով կարող է օգտվել միայն անձամբ։ Մեհրաբյանին առաջարկել է հիշողության «Ֆլեշ» քարտը բացել իր կողմից օգտագործվող համակարգչի վրա, այնուհետև նրա մեջ պարունակվող ֆայլերը ուղարկել այն համակարգչին, որից ցանկանում է օգտվել Կ.Մեհրաբյանը։ Կ.Մեհրաբյանը փոխանցել է հիշողության «Ֆլեշ» քարտ, որը առաջացրել է հետաքրքրություն, քանի որ այն տարբերվել է առօրյայում օգտագործվող հիշողության «Ֆլեշ» քարտերից։ Բացելով հիշողության «Ֆլեշ» քարտի պարունակությունը` նկատել է, որ այն ընդգրկում է բավականին մեծ քանակի թղթապանակներ, որոնք եղել են խնամքով համակարգված։ Նշելով թղթապանակներից մեկը` Կ.Մեհրաբյանը խնդրել է այն ուղարկել այն համակարգչին, որով ինքը աշխատելու է։ Համոզվելով, որ թղթապանակը փոխանցվել է` Կ.Մեհրաբյանը խնդրել է փակել հիշողության «Ֆլեշ» քարտը և փոխանցել իրեն։ Իր ակումբը կահավորված է այն ձևով, որ գլխավոր համակարգչի միջոցով կարողանում է վերահսկել ակումբում տեղադրված այլ համակարգիչներով իրականացվող գործողությունները և ժամանակ առ ժամանակ ստուգում է, թե հիմնականում ինչ կայք-էջերից են օգտվում հաճախորդները։ Ստուգելով այն համակարգիչը, որով աշխատել է Կ.Մեհրաբյանը` նկատել է, որ վերջինս այցելել է «օդնոկլասնիկի» և «Գուգլ» ինտերնետային կայքերը, որտեղ որոնել է տվյալներ Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերի մասին, ինչն իրեն անհանգստացրել է։ Դրանից հետո ստուգել է Կ. Մեհրաբյանի կողմից օգտագործվող համակարգիչը և նկատել, որ «օդնոկլասնիկ» և «Գուգլ» կայք-էջեր մտնելու ժամանակահատվածում, վերը նշված հիշողության «Ֆլեշ» քարտից փոխանցված թղթապանակից Կ.Մեհրաբյանը բացել է մի փաստաթուղթ, որի վրա սկսել է դնել գծեր և կատարել թվագրում։ Փաստաթուղթը եղել է հայերեն լեզվով` «Ղարաբաղի բանակի հաստիքային կազմը» վերնագրով։ Նշված փաստաթղթից կարդացել է որոշ տողեր, այնուհետև մատնվել խուճապի և վախենալով, որ Կ.Մեհրաբյանը կարող է նկատել իր գործողությունները` անջատել է դիտարկումը։ Կ.Մեհրաբյանը ինտերնետ-ակումբում գտնվել է շուրջ երկու ժամ, որից հետո անջատել է համակարգիչը և խնդրել է հիշողության «Ֆլեշ» քարտից տպել երկու փաստաթուղթ, որոնցից առաջինը բաղկացած է եղել երկու, իսկ երկրորդը` մեկ էջերից։ Դրանք տեսել է ակնթարթորեն, սակայն հասցրել է նկատել, որ երկրորդ փաստաթուղթը հանդիսանում է սպառազինության և ռազմական տեխնիկայի վերաբերյալ հարցաշար։
Այնուհետև կասկածելով, որ Կարեն Մեհրաբյանը հնարավոր է, որ դավաճանություն է անում` անմիջապես դիմել է իր հարևան, Արաբկիր համայնքի դատախազ Գրիշա Միքայելյանին։ Վերջինս կապվել է ԱԱԾ մարմինների հետ, որոնց էլ ներկայացրել է այն համակարգիչը, որով աշխատել էր Կարեն Մեհրաբյանը։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 5, գ.թ. 121-123/
Վկա Մեխակ Հայկազի Բադալյանի ցուցմունքներով այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթացել է շուրջ երկու տարի առաջ, իր եղբայր Գևորգի միջոցով։ 2011 թվականի սկզբներին, խոսակցության ժամանակ, երբ ինքն ասել է, որ ավտոմեքենայի համար բազմաթիվ պահեստամասեր են պետք, որպեսզի հիմնովին վերանորոգի, Կարենն առաջարկել է միասին մեկնել Թուրքիա, որտեղ այդ պահեստամասերն էժան են։ Համաձայնվելով՝ փետրվարին Կարենի հետ ավտոբուսով մեկնել է Թուրքիա, որտեղ տեղավորվել են հյուրանոցում և դուրս եկել գտնելու Կարենի ծանոթի խանութը։ Միայն հաջորդ օրը հարցուփորձ անելով գտել են խանութը, որը տեղափոխված է եղել Կարենի իմացած վայրից։ Այնտեղ նա հանդիպել է իր ծանոթին։ Վերջինս իրոք ճանաչել է նրան, ընդունել է շատ ջերմ, հենց խանութի մեջ իրենց սուրճ և թեյ է հյուրասիրել։ Կարենը նրան պատմել է, որ պրոբլեմներ ունի, աշխատանք է փնտրում և համաձայն է ցանկացած աշխատանք կատարելու հետ։ Վերջինս խոստացել է օգնել։ Խոսել են ռուսերեն լեզվով։ Դրանից հետո դուրս են եկել և մեկ այլ խանութի մոտ Կարենը նկատելով, որ աշխատողը հայ է` մոտեցել և ծանոթացել է։ Նրա անունը Ռոմիկ է եղել։ Հետագայում իմացել է, որ իր մեկնելուց հետո, մի քանի օր Կարենը նրա տանն է մնացել։ Մինչև երեկո գնել է պահեստամասերը և առավոտյան Կարենն իրեն ճանապարհել է Հայաստան։ Արդեն Հայաստան գալուց հետո, երևի թե հունիսի վերջերին, Կարենը զանգահարել և հանդիպել է, նստել իր ավտոմեքենայի մեջ, անջատել հեռախոսն ու հանել դրա մարտկոցը։ Իրեն խնդրել է կատարել նույնը և զգուշացնելով, որ պետք չէ, որ եղբայրն իմանա խոսակցության մասին` առաջարկել է աշխատել իր համար՝ ասելով, որ համապատասխան վարձատրության դիմաց իրեն անհրաժեշտ են ռազմական բնույթի տեղեկություններ։ Իր հարցին նա պատասխանել է, որ Թուրքիայի ծանոթը ինչ-որ տղաների հետ է ծանոթացրել, որոնք լուծում են իր պրոբլեմները, սակայն այդպիսի տեղեկություններ են պահանջում։ Մինչ այդ, երևի թե մեկ շաբաթ առաջ նա այդպիսի խոսակցություն է ունեցել իր եղբայր Գևորգի հետ։ Քանի որ եղբայրը դիմել է ԱԱԾ մարմիններին, որոշվել է, որ ինքը պետք է հեռու մնա այդ ամենից։ Այդ պատճառով էլ Կարենին ասել է, որ կմտածի և աշխատել է չշփվել նրան հետ։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 4, գ.թ. 51-53/
Վկա Արթուր Վարդանի Աբգարյանի ցուցմունքներով այն մասին, որ 1995 թվականի հունվարից ծառայել է ՀՀ ԿԱ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության «Ա» («ալֆա») վարչությունում որպես ավագ սպա։ Գևորգ Բադալյանին ճանաչում է արդեն շուրջ մեկ տարի, նրա հետ ծանոթացել է ընկերների միջոցով, իրենց հարաբերությունները եղել են համարյա ընկերական։ 2011 թվականի մայիսի 20-ի երեկոյան իրեն է զանգահարել Գևորգը և պայմանավորվել են հանդիպել։ Նա եկել է տուն և պատմել, որ նախորդ օրն իրեն զանգահարել է իր ծանոթներից Կարեն անունով մի տղա և առաջարկել է հանդիպել` կարևոր թեմայի շուրջ զրուցելու համար։ Ըստ Գևորգի պատմածի` Կարենը շուրջ երկու տարի է, ինչ բնակվում և աշխատում է Թուրքիայում, որտեղ ֆաբրիկաներից մեկում կարում է պայուսակներ և Հայաստան է ժամանում երկու-երեք ամիսը մեկ հաճախականությամբ` մի քանի օրով։ Այդ օրն առավոտյան Կարենը հանդիպել է և Գևորգ Բադալյանին առաջարկել ԼՂՀ զինված ուժերում ծառայող մտերիմ սպա գտնել, որից, «ընկերական շփումների» ընթացքում Գ. Բադալյանը պետք է տեղեկատվություն հավաքի ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ և փոխանցի իրեն` համապատասխան վարձատրության դիմաց։ Նման առաջարկով դիմելը Կարենը հիմնավորել է նրանով, որ Գևորգին ճանաչում է շուրջ երեք տարի, վստահում է նրան և Գևորգը գտնվում էր սոցիալապես ծանր վիճակում։ Կարենը տեղեկացրել է, որ ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ տեղեկատվությունը իբրև թե հետաքրքրում է Թուրքիայում գործող «Աբեցե» /«ABC»/ ֆիրմայի սեփականատեր ոմն Ամրանին, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլ քաղաքում։ Կարենը Գևորգին հայտնել էր, որ Ամրանի հետ կապը պահպանում է ոմն Տիգրանի միջոցով, վերջինս ենթադրաբար թուրքահայ է, խոսում է արևմտահայերենով, բնակվում է Ստամբուլ քաղաքում։ Հանդիպման վերջում Գևորգը ժամանակ է խնդրել` առաջարկի շուրջ մտածելու համար և նույն օրը երեկոյան եկել է իրենց տուն։ Նա հայտնել է, որ Կարենի հետ պայմանավորվել է հաջորդ օրը առավոտյան, ժամը 09։00-ին իր մեքենայով նրան տանել «Կիլիկիա» ավտոկայան, որտեղից վերջինս մեկնելու է Թուրքիա։ Խորհուրդ տալով կատարել այդ խնդրանքը և ճանապարհին եղած խոսակցության մասին տեղյակ պահել` ինքն առավոտյան զեկուցել է ղեկավարությանը տեղի ունեցածի մասին։ Մեկնելուց առաջ Կարենը հայտնել է, որ շաբաթվա ընթացքում Ստամբուլից կզանգահարի կամ հաղորդագրություն կուղարկի բջջային հեռախոսահամարին, որով կտեղեկացնի, թե ինչպես է ուղարկելու 1000 ԱՄՆ դոլար` ընթացիկ ծախսերի համար, ինչպես նաև կասի, թե կոնկրետ ինչ պետք է անի Գևորգ Բադալյանը` իրենց համագործակցության առումով։ Գևորգը հայտնել է այդ խոսակցության մասին, ինքն էլ արդեն զեկուցել է ղեկավարությանը. ներկայացրել էր գրավոր զեկուցագիր, սակայն այդ մասին նրան չասելով` առաջարկել է հայտարարությունով դիմել ՀՀ ԱԱԾ, ինչն էլ Գևորգ Բադալյանը կատարել է։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 4, գ.թ. 101-103/
Վկա Ղևոնդ Գեղամի Հովհաննիսյանի ցուցմունքներով այն մասին, որ Աշոտ Չտրկյանն իր քրոջ որդին է։ Նա մեծացել է իրենց տանը։ Նրա հայրը շուտ է մահացել։ Այդ պատճառով ինքը փորձել է օգնել քրոջը՝ որդուն մեծացնելու հարցում։ Այն համակարգիչը, որը գտնվում է քննության տրամադրության տակ` գտնվել է իրենց տան բակի մասում տեղակայված փոքրիկ սենյակում։ Այդ համակարգչից օգտվել են նույնիսկ հարևանի երեխաները, այդ հարցում որևէ արգելք չի եղել։ Ով ցանկացել է օգտվել դրանից, սկզբից թույլտվություն է ստացել, սակայն դրանից բոլորն էլ կարողացել են օգտվել։ Դա վերաբերվել է նաև Աշոտ Չտրկյանին, որը տան անդամ է։ Բռնվելուց մեկ-երկու օր առաջ նա զանգահարել է իր որդի Գեղամին և թույլտվություն վերցրել` այդ համակարգչից օգտվելու համար։ Դա առաջին անգամ չի եղել և նա միշտ էլ օգտվել է դրանից։ Նա ասել է, որ 10 րոպեանոց գործ ունի, իսկ թե ինչ է նա կատարել այդ համակարգչով կամ ում հետ` իրենք տեղյակ չեն եղել։ Այդ ժամանակ իրենք տանը չեն եղել, բայց ավտոլվացման կետից տուն գալու ժամանակ տեսել է, որ Աշոտն իր քավոր Կարենի հետ է։
/դատական նիստի արձանագրություն, հատոր 5, գ.թ. 140-141/
Վկա Մարիամ Ռաֆայելի Մարգարյանի նախաքննական ցուցմունքներով այն մասին, որ 2006 թվականի հունվարին առաջին անգամ մեկնել է Թուրքիա՝ հանգստանալու համար, քանի որ իր քույր Նաիրան այնտեղ աշխատել է որպես դայակ։ Մեկ-երկու ամիս անց կրկին մեկնել է Թուրքիա` արդեն աշխատելու համար։ Այնտեղ աշխատել է բջջային հեռախոսների խանութում` որպես վաճառողուհի։ Շուրջ վեց ամիս հետո ամուսնացել է այդ խանութի սեփականատեր Ակայ Մեհմեդ Սելիմի հետ և 2007 թվականի սեպտեմբերի 23-ին ունեցել երեխա։ Սայիդ անունով անձնավորության հետ, որը ազգությամբ ադրբեջանցի է, ծնունդով Նախիջևանից, ծանոթացել է շուրջ չորս տարի առաջ։ Թուրքիայում վիզայի ժամկետը մեկ ամիս է և որպեսզի երկարացնեն այն` մեկնում են այլ երկիր և վերադառնում։ Ստամբուլի օդանավակայանի «կարգո» ծառայությունը պատկանում է ադրբեջանցիներին և նրանք ընդհամենը 50 ԱՄՆ դոլար գումարով կազմակերպել են թռիչք դեպի Մոսկվա և վերադարձ։ Այդպիսի մեկնման ժամանակ էլ ծանոթացել է խմբի անդամներից մեկի՝ Սայիդի հետ։ Ռոման Մաթևոսյանի հետ ծանոթացել է շուրջ երեք տարի առաջ, իր եղբայր Գրիգորի համար բնակարան փնտրելիս։ Ռոմանն իր ազգական Անդրանիկի հետ նույն շենքում բնակարան է փնտրել և նրանք երեքով վարձել են նույն բնակարանը։ Հետո Անդրանիկը մեկնել է Հայաստան։ Ռոմանը չի աշխատել, ինքն է նրան պահել։ Նա ծանոթացել է իր ընկերուհի Լուսինեի հետ, որից հետո նա տեղափոխվել և բնակվել է Լուսինեի տանը։ Լուսինեի հետ ծանոթանալու օրը նա ծանոթացել է նաև Սայիդի հետ, քանի որ այդ օրը ինքը զանգել է Սայիդին, որ նա տուն գտնի եղբոր համար։ Տուն գտել են և այդ տանը մի թեթև խնջույք կազմակերպել, որի ժամանակ եկել է նաև Սայիդը, իսկ ինքն էլ կանչել է նաև Ռոմանին։ Սայիդն ունեցել է մի ընկեր, որի անունը չի իմանում, սակայն գիտի, որ այդ ընկերը նույնպես ծանոթ է Ռոմանի հետ։ Շուրջ մեկ տարի առաջ գնացել է Լուսոյին տեսնելու և նրանց տանը հանդիպել է Սայիդին` իր այդ ընկերոջ հետ։ Ինքը Ռոմանի համար բարեխոսել է Սայիդին հենց առաջին հանդիպման ժամանակ, ասել է, որ Սայիդը շինարարություն է անում և խնդրել է Սայիդին գործի ընդունել Ռոմանին, սակայն վերջինս չի աշխատել։ Բացի Ռոմանից` Սայիդի մոտ աշխատելու է ուղարկել նաև Կարեն անունով անձնավորությանը, որի հետ ծանոթացել է 2011 թվականի ապրիլին` Ռոմանի միջոցով։ Կարենը եկել էր Հայաստանից։ Նա պատմել է, որ ցանկանում է աշխատել և պարտքեր ունի։ Նա ապրելու տեղ չի ունեցել և ինքն օգնել է նրան խանութի հարևանությամբ գտնվող պանսիոնում տեղավորվել։ Այնուհետև նա աշխատանք չի գտել և մի որոշ ժամանակ ապրել է մոր մոտ, աշխատել է պայուսակների ֆաբրիկայում։ Կարենն ասել է, որ ծանոթն էլ իրեն է պարտք և ցանկացել է այդ ծանոթին բերել Թուրքիա` աշխատելու համար։ Այդ ծանոթին չի տեսել, բայց գիտի, որ անունն Աշոտ է։ Ինքը զանգահարել է Սայիդին և խնդրել է աշխատանք տալ Կարենին։ Կարենի մոտ գովել է Սայիդին և ասել, որ նա լավ մարդ է, տվել է Կարենին Սայիդի հեռախոսահամարը, որպեսզի նա անձամբ զանգահարի նրան և զրուցի, սակայն ավելի ուշ, երբ հարցրել է Սայիդին, նա ասել է, որ Կարենն իր մոտ չի աշխատել։
/հատոր 4, գ.թ. 91-93/
Իրեղեն ապացույցներով`
- 13.06. 2011թ. Գ.Բադալյանի ներկայացրած, երկու թերթ ռուսերեն տպագիր և երկու թերթ հայերեն ձեռագիր փաստաթղթերի լուսապատճեններով, որոնց համաձայն` Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Կարեն Մեհրաբյանից պահանջվել է տեղեկություններ ներկայացնել ԼՂՀ պաշտպանության բանակի հաստիքային կազմի, զորատեսակների, զորամասերի տեղակայման վայրերի, ԼՂՀ պաշտպանական շրջանների, բանակի սպառազինությունների մասին։
/հատոր 1, գ.թ. 19-22/
- 17.06.2011թ. Գ. Բադալյանի կողմից Կարեն Մեհրաբյանին ձեռագիր սխեմայի տեսքով փոխանցված, ԼՂՀ բանակի որոշ ստորաբաժանումների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությամբ, որը նա իր հետ տարել է Թուրքիա և հանձնել ադրբեջանական հատուկ ծառայությունների Տիգրան անունով աշխատակցին։
/հատոր 1, գ.թ. 28/
- 17.06.2011թ. Գ. Բադալյանի ներկայացրած 15.000 ՀՀ դրամ գումարով, որը նա ստացել էր Կարեն Մեհրաբյանից` կատարած աշխատանքի, այն է` իր ծանոթ Աշոտի հետ ԼՂՀ-ում Կ. Մեհրաբյանին ծանոթացնելու համար։
/հատոր 1, գ.թ. 30/
- 29.06.2011թ. Աշոտ Սիմոնյանի ներկայացրած տետրով, որը նա ստացել է Կարեն Մեհրաբյանից` ԼՂՀ պաշտպանության բանակին վերաբերվող տեղեկությունները գրառելու համար և 100 ԱՄՆ դոլար գումարով, որը նա ստացել էր Կարեն Մեհրաբյանից` ԼՂՀ պաշտպանության բանակին վերաբերվող տեղեկատվություն հավաքելու համար։
/հատոր 1, գ.թ. 34, 36/
- Վկա Ա. Սիմոնյանի կողմից ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանին 2011թ. հուլիսի 6-ին տրված, յոթ թերթ գրառումների պատճեններով, որոնց համաձայն` ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը տեղեկություններ է ձեռք բերել ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավար կազմի, սպառազինության, զորամասերի և պաշտպանական շրջանների մասին։
/հատոր 1, գ.թ. 55-61/
- 07.07.2011թ. Գ. Բադալյանի կողմից ներկայացված համակարգչի զննմամբ ստացված, Կարեն Մեհրաբյանի և ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորության միջև 8 թերթ նամակագրությունով, 08.07.2011թ. Գ. Բադալյանի կողմից ներկայացված համակարգչի զննմամբ ստացված, Կարեն Մեհրաբյանի և ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորության միջև 8 թերթ նամակագրությունով, Երևանի Կորյունի թիվ 7 հասցեում տեղակայված ինտերնետ ակումբի համակարգչի զննմամբ 21.07.2011թ. ստացված 8 թերթ նամակագրությունով, Երևանի Նորքի թիվ 13 հասցեում տեղակայված ինտերնետ ակումբի համակարգչի զննմամբ 21.07.2011թ. ստացված 5 թերթ նամակագրությունով, որոնք նույնպես կատարվել են Կարեն Մեհրաբյանի և Ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան անունով անձնավորության միջև, մասնավորապես`
- 2011 թվականի հուլիսի 6-ին կայացած նամակագրության մեջ Կարեն Մեհրաբյանը հայտնել է Տիգրանին, որ «առաջին ապրանքը փոխանցվել է», իսկ Տիգրանը նշել է, որ «մյուս ապրանքի փողը տալու ենք»։
- 2011 թվականի հուլիսի 18-ին կայացած նամակագրության մեջ Տիգրանը հարցրել է, թե Աշոտի նշած «աղջիկը կա, թե չէ», իսկ Կարենը հայտնել է, որ «մեծ բան կա»։
- 2011 թվականի հուլիսի 20-ին կայացած նամակագրության մեջ Կարեն Մեհրաբյանը Տիգրանին Պաշի մասին հայտնելով` նշել է, որ «նա 20 տարի աշխատում է և խնդիրներ ունի ֆինանսական»։
/հատոր 1, գ.թ. 62-83, 190-206/
- Վկա Կառլեն Ալեքսանյանի կողմից 29.06.2011թ. ներկայացված «Ինտել պենտիում 4» համակարգչով, որի ոչնչացված տեղեկատվությունը վերականգնելու արդյունքում պարզվել է, որ 2011 թվականի հունիսի 24-ին, Կարեն Մեհրաբյանն իր էլեկտրոնային կրիչից «rrl.doc» ֆայլի մեջ է տեղափոխել ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից պատրաստված և Կարեն Մեհրաբյանին փոխանցված, Ղարաբաղի բանակի վերաբերյալ հարցաշարը, այդ համակարգչի 08.07.2011թ. զննմամբ հայտնաբերված «rrl.doc» ֆայլի 2 թերթից բաղկացած տեղեկատվությունով, որոնք իրենցից ներկայացնում են ԼՂՀ բանակի կազմի, տեղաբաշխման և սպառազինությունների վերաբերյալ հարցեր։
/հատոր 1, գ.թ. 39, 86-88/
- Վկա Վ. Վարդանյանի կողմից 17.07.2011թ. և 22.07.2011թ. ներկայացված 100-ական ԱՄՆ դոլար, ընդհանուր 200 ԱՄՆ դոլար գումարով, որը նա ստացել է Կարեն Մեհրաբյանից` ԼՂՀ պաշտպանության բանակին վերաբերվող տեղեկատվություն հավաքելու համար։
/հատոր 1, գ.թ. 94, 209/
- 17.07.2011թ. Վ.Վարդանյանի ներկայացրած, 7 թերթից բաղկացած հարցաթերթիկով և այդ հանձնարարության կատարման օրինակներով, որոնց համաձայն` ի կատարումն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից Կարեն Մեհրաբյանին տրված հարցաշարի տեղեկություններ են ձեռք բերվել ԼՂՀ բանակի վերաբերյալ։
/հատոր 1, գ.թ. 95-101/
- «Օպերատիվ ներդրում» միջոցառման շրջանակներում ՀՀ ՊՆ հետ համատեղ մշակված, հինգ թերթից բաղկացած ԼՂՀ ՊԲ-ի վերաբերյալ տեղեկատվությամբ և գաղտնի դրոշմով չորս փաստաթղթերով, որոնք փոխանցվել են Կարեն Մեհրաբյանին և որոնք նա 2011 թվականի հուլիսի 23-ին փորձել է տանել Թուրքիա՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորությանը հանձնելու համար։
/հատոր 1, գ.թ. 108-116, 253-263/
23.07.2011 թվականին Կարեն Մեհրաբյանի մոտ հայտնաբերված`
1. կանաչ գույնի, «Ա ԴԱՏԱ» մակնիշի էլեկտրոնային հիշողության կրիչով, որը պարունակում է Կարեն Մեհրաբյանի ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբերված ԼՂՀ ՊԲ-ին վերաբերվող տեղեկություններով փաստաթղթերի օրինակները (Scan 0001.jpg, Scan 0002.jpg, Scan 0003.jpg, Scan 0004 jpg, Scan 0005.jpg, Scan 0006 .jpg, Scan 0007.jpg, Scan 0001.tif, Scan 0002.tif, Scan 0003.tif, Scan 0004.tif, Scan 0005.tif, Scan 0006.tif, Scan 0007.tif, Scan 0008.tif), որոնք Կ. Մեհրաբյանի կողմից սկանավորվել են 22.07.2011թ. Ղևոնդ Հովհաննիսյանի համակարգչի միջոցով և տեղափոխվել այդ կրիչի մեջ։
2. Կանաչ գույնի, «Ց ՊՈՎԵՌ» մակնիշի կրիչների փոխանցատուփով, որը Կ. Մեհրաբյանին աշխատելու համար տրվել է Ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորության կողմից։
3. Կարեն Մեհրաբյանին պատկանող, «Սամսունգ» մակնիշի, թիվ 359680/00/057520/5 նույնականացման համարով (իմեյ կոդ) բջջային հեռախոսով, որի հիշողության բաժնում առկա է ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորության հեռախոսահամարը՝ 0090-534-36644-98, ինչպես նաև 13 թերթի վրա արտատպված, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ հարցաշարեր ու տեղեկություններ։
4. «Դիգիտալ» մակնիշի պատյան ունեցող, «Օլիմպուս» մակնիշի թվային լուսանկարչական խցիկով, որով, Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանքով Կ. Մեհրաբյանը կատարել է լուսանկարահանումներ, մասնավորապես` 24 լուսանկար, որոնք կատարվել են ԼՂՀ-ում և պատկերում են` օդանավակայան, զորամասեր, զինծառայողներ (լուսանկարները կցված են քրեական գործին)։
/հատոր 1, գ.թ. 248-263, հատոր 5, գ.թ. 86-97/
- Ղևոնդ Հովհաննիսյանի կողմից 2011թ. հուլիսի 23-ին ներկայացված «Ասուս Վենտո Ա8» մակնիշի համակարգչով, որում առկա են տվյալներ այն մասին, որ 22.07.2011թ. «Մայ պիկտուրս» գլխագրում ստեղծվել են Կարեն Մեհրաբյանի մոտ հայտնաբերված հիշողության էլեկտրոնային կրիչում առկա, Scan 0001.jpg, Scan 0002.jpg, Scan 0003.jpg, Scan 0004 jpg, Scan 0005.jpg, Scan 0006 .jpg, Scan 0007.jpg ֆայլերը։
/հատոր 1, գ.թ. 278, հատոր 4, գ.թ. 1-4, 160-162/
- Երկու լազերային սկավառակներով, որոնցում ամրագրված են Գ. Բադալյանի բնակարանում, նրա մասնակցությամբ, 17.07.2011թ. և 21.07.2011թ. Կարեն Մեհրաբյանի և «Պաշ» անունով հանդես եկած անձնավորության («Օպերատիվ ներդրում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացնող, ՀՀ ԱԱԾ աշխատակից, վկա Վ.Վարդանյան) հանդիպումների տեսաձայնագրությունները։
Համաձայն դրանց`
-17.07.2011թ. Կարեն Մեհրաբյանը Պաշ անունով անձնավորությանը պատմելով իրեն հավաքագրած անձանց մասին` նշում է, որ նրանք «անալիզ են ուզում անեն», «իրանք շատ բաժիններ ունեն», զբաղվում են «շատ գաղտնի տեղեկություններով», համակարգչով ցույց տալով հարցաշարը` նշում է, որ «գիտի, որ նրանք բարեգործ չեն», հանձնարարում է ստորագրված փաստաթղթեր բերել և առաջարկում է ֆոտոապարատ տալ` նկարահանումներ կատարելու համար։
- 21.07.2011թ. Կարեն Մեհրաբյանը Պաշ անունով անձնավորությանը պատմում է, որ աշխատում է «հատուկ ծառայության համար», որ դեռ 3 ամիս առաջ է հասկացել, որ գործ ունի հատուկ ծառայության հետ, նշում է, որ այդ կազմակերպությունը Անկարայում 3 հարկանի շենք ունի, որտեղ «ամբողջ օրը համակարգչի առաջ աշխատում են» և ամբողջ խոսակցությունը վերաբերվում է ԼՂՀ բանակի վերաբերյալ տվյալներին։
/հատոր 2, գ.թ. 121, 131-247/
- Աշոտ Սիմոնյանի և Կարեն Մեհրաբյանի 06.07.2011թ. հանդիպման տեսաձայնագրության վերաբերյալ սկավառակով, որի համաձայն, դրա ընթացքում Աշոտ Սիմոնյանը Կարեն Մեհրաբյանին է փոխանցում նրա պահանջած, ԼՂՀ բանակին վերաբերվող տեղեկությունները` յոթ թերթից։
/հատոր 2, գ.թ. 121-130/
- Կ. Մեհրաբյանին պատկանող 093-14-44-00 հեռախոսահամարով 13.06.2011-23.07.2011թ.թ ընկած ժամանակահատվածում կատարված հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ էլեկտրոնային կրիչներով և այդ խոսակցությունների վերծանումներով, որոնց համաձայն` 28.06.2011թ. Թուրքիայում գտնվող Աշոտ Չտրկյանի և Հայաստանում գտնվող Կարեն Մեհրաբյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ Կարեն Մեհրաբյանը հայտնում է, որ «նրանց ուզած բանը տանում է» և գումար կբերի, իսկ Աշոտ Չտրկյանը պատմում է Տիգրանի կողմից Կարենին գումար ուղարկելու մանրամասներից` բառացիորեն նշելով նաև հետևյալը.
Աշոտ Չտրկյան` «... Ապեր, բայց էդ պահը կա, դու Հովոյին ե՞ս էթում ասում։ Գիտես չէ, եկավ ասեց արի էթանք իրար հետ ղրկենք, Հովոն քարկապ էր ընկնելու, գար ըստեղ, էն ջոկեր ուրիշ մոմենտա էտ փողի վրով ֆռում։ Ես ստեղ, դու ուրիշ մարդ ես ասում, ընկեր, համ էլ իզուր խի դեմքը տենա իմանա...»։
Կարեն Մեհրաբյան` «...Ում»։
Աշոտ Չտրկյան ` «...Տիկոյի»։
Կարեն Մեհրաբյան` «...Արա ինքը ասում ա նենց մարդու տամ, որ իմ դեմքը չգիտի»։
Աշոտ Չտրկյան ` «...Հա՞»։
Կարեն Մեհրաբյան` «...Ինքը ասում ա նենց մարդու տամ, որ ինքը իմ դեմքը չիմանա, ինձ չգիտի, հետո, որ դու էլ ես հետը գնացել` ինքը ինձ գրեց, ասեց՝ Աշոտն էլ ա հետը, ի՞նչ անեմ, ասի՝ ի՞նչ պիտի անես, ուրեմն տու իրան, որ ինքը ընտեղա, ուրեմն տուր իրան»։
Նույն խոսակցության վերջում Կարեն Մեհրաբյանը հարցնում է, «Դու իմ ասածի վրով բան ե՞ս մտացել», որին Աշոտ Չտրկյանը պատասխանում է «Հա։ Կգամ ըտեղ կխոսանք, հա՞ բայց»։ Կարեն Մեհրաբյանը պատասխանում է` «Հա, ըսենց չենք խոսալու»։
07.07.2011թ. Աշոտ Չտրկյանի և Կարեն Մեհրաբյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Աշոտ Չտրկյանը Կարեն Մեհրաբյանից հարցնում է, թե ինչքան գումար է վերջինս ստանալու Թուրքիայում (Կ. Մեհրաբյանը պետք է ստանար տեղեկություններ ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակցին տրամադրելու դիմաց վարձատրություն)։
Կարեն Մեհրաբյանը 2001 թվականի հուլիսի 21-ին զանգահարում է Աշոտ Չտրկյանին և փորձում է ճշտել, թե Աշոտը «սկաներ» ունի, որը միանում է համակարգչին։ Նրանց միջև կայանում է հետևյալ խոսակցությունը.
Կարեն Մեհրաբյան` «...Մի բան ունեմ սկան անելու, բայց պիտի առանձին անեմ»։
Աշոտ Չտրկյան` «...Առանձի՞ն։ Այսինքն, բոլորից առանձի՞ն»։
Կարեն Մեհրաբյան` «...Այո» ։
Աշոտ Չտրկյան ` «...Գեղամի հետ խոսա»։
Կարեն Մեհրաբյան` «...Մի բան պիտի անեք» ։
Աշոտ Չտրկյան` «...Հա ։ Կարամ ընենց անեմ, ասենք, մտնես, ոչ մեկ քեզ չխանգարի, ոչ էլ ըտեղ գա՝ անես»։
Կարեն Մեհրաբյան` «Կարա՞նք էգուց անենք»։
Աշոտ Չտրկյան` «...Հա »։
Պայմանավորվում են, որ Կարենը կզանգի վաղը, Աշոտը Գեղամից բանալին կվերցնի, Կարենը կմտնի սկան կանի, Գեղամենք այնտեղ չեն լինի։ Կարենը հավանություն է տալիս։
/հատոր 3, գ.թ. 1-328/
- Այդ իրեղեն ապացույցների 02.08.2011թ և 04.11.2011թ զննման արձանագրություններով։
/հատոր 4, գ.թ. 1-13, հատոր 6, գ.թ. 11-12/
- ՀՀ ԱԱԾ ՀՀԳՎ-ի կողմից ուղարկված հարցման 25.08.2011թ. պատասխանով այն մասին, որ`
- Կարեն Մեհրաբյանին պատկանող «Սամսունգ» մակնիշի բջջային հեռախոսի մեջ հայտնաբերվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Տիգրան անունով անձնավորության հեռախոսահամարը՝ 0090-534-36644-98 և 13 թերթի վրա արտատպված, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ հարցաշարեր ու տեղեկություններ։
- կանաչ գույնի «Ա ԴԱՏԱ» մակնիշի հիշողության էլեկտրոնային կրիչում առկա են Կարեն Մեհրաբյանի ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբերված, ԼՂՀ ՊԲ-ին վերաբերվող տեղեկություններով փաստաթղթերի օրինակները (Scan 0001.jpg, Scan 0002.jpg, Scan 0003.jpg, Scan 0004 jpg, Scan 0005.jpg, Scan 0006 .jpg, Scan 0007.jpg, Scan 0001.tif, Scan 0002.tif, Scan 0003.tif, Scan 0004.tif, Scan 0005.tif, Scan 0006.tif, Scan 0007.tif, Scan 0008.tif), որոնք Կ.Մեհրաբյանի կողմից սկանավորվել են 22.07.2011թ. Ղևոնդ Հովհաննիսյանի համակարգչի միջոցով և տեղափոխվել այդ կրիչի մեջ։
- «Դիգիտալ» մակնիշի պատյանով «Օլիմպուս» մակնիշի թվային լուսանկարչական խցիկով 24 լուսանկար են կատարվել ԼՂՀ-ում և պատկերում են օդանավակայան, զորամասեր, զինծառայողներ։
- Ղևոնդ Հովհաննիսյանի ներկայացրած «Ասուս» մակնիշի համակարգչում առկա են տվյալներ այն մասին, որ 22.07.2011թ. «Մայ պիկտուրս» գլխագրում ստեղծվել են Կարեն Մեհրաբյանի մոտ հայտնաբերված հիշողության էլեկտրոնային կրիչում առկա Scan 0001.jpg, Scan 0002.jpg, Scan 0003.jpg, Scan 0004 jpg, Scan 0005.jpg, Scan 0006 .jpg, Scan 0007.jpg ֆայլերը։
/հատոր 4, գ.թ. 160-270, հատոր 5, գ.թ. 1-114)
- Մարիամ Մարգարյանի կողմից 16.08.2011թ. ինտերնետ կապի «Օդնոկլասնիկ» կայքից ներկայացրած լուսանկարով, որտեղ Ռոմիկ Մաթևոսյանը լուսանկարված է Սայիդ անունով անձնավորության հետ։
/հատոր 4, գ.թ. 94-95/
- ՀՀ մուտքի և ելքի տեղեկատվական համակարգի` Կարեն Մեհրաբյանի, Ռոմիկ Մաթևոսյանի և Աշոտ Չտրկյանի վերաբերյալ տվյալների քաղվածքով, որի համաձայն` Կարեն Մեհրաբյանը 2007 թվականին երկու անգամ մեկնել է Թուրքիա, 2011 թվականի ընթացքում 6 անգամ մեկնել է Թուրքիա և վերադարձել Հայաստան, առաջին անգամ մեկնել է փետրվարի 19-ին, իսկ վերջին անգամ վերադարձել է հուլիսի 14-ին։ Աշոտ Չտրկյանը 3 անգամ է մեկնել Թուրքիա և վերադարձել Հայաստան, 2011 թվականին, առաջին անգամ մեկնել է մայիսի 7-ին, իսկ վերջին անգամ վերադարձել է հուլիսի 14-ին։
/հատոր 1, գ.թ. 105-106, հատոր 2, գ.թ. 88-106/
- ՀՀ ԿԱ ԱԱԾ ՀՀԳՎ կողմից նախապատրաստած նյութերով։
/հատոր 1, գ.թ. 4-236/
Պաշտպանության կողմի միջնորդությամբ դատարանում որպես վկա հարցաքննված Հովհաննես Դավթյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ այն օրը, երբ հանդիպել է Աշոտին, եղել է ոչ աշխատանքային օր։ Անընդհատ գնացել է Աշոտի մոտ, նարդի են խաղացել, համակարգչով են զբաղվել կամ Աշոտն է եկել իր մոտ։ Կիրակի օրը, երբ գնացել է Աշոտենց տուն, այնտեղ տեսել է շուրջ երեսուն տարեկան երկու կանանց։ Աշոտն իրեն ծանոթացրել է նրանց հետ և ասել, որ իր ծանոթներն են։ Զանգ կամ հաղորդագրություն է ստացել Կարենից։ Վերջինս ասել է, որ ինչ-որ մեկը պետք է զանգահարի իրեն և անհրաժեշտ է հանդիպել այդ անձնավորության հետ։ Հինգ-տաս րոպե հետո զանգ է ստացել։ Զանգահարողը ներկայացել է Տիգրան անունով և ասել է, որ Կարենի ասած մարդն է, պետք է հանդիպել։ Ինքն ու Աշոտը գնացել են նրա նշած խանութի մոտ։ Նա ասել է, որ ցանկանում է գումար ուղարկել Հայաստան։ Ինքն ասել, որ չի կարող ուղարկել, քանի որ անգամ իր տուն գումար չի ուղարկում։ Ինքն Աշոտին հարցրել է, թե նա կարող է արդյոք մի տարբերակ առաջարկել, գիտի մի տեղ, որ կարողանան այդ գումարն ուղարկել։ Աշոտն ասել է, որ նա մարդ գիտի, որը նման գործերով է զբաղվում։ Գնացել են նրա ասած վայրը, չի հիշում, թե ինքը ներս մտել է, թե ոչ, բայց հիշում է, որ Աշոտն ասել է, որ ուղարկել է գումարը` 100 ԱՄՆ դոլար գումարի դիմաց պահելով 5 ԱՄՆ դոլարի չափով։ Ինքն այդ անձնավորությանը նախկինում չի ճանաչել։ Երբ ինքն Աշոտին ասել է, որ Կարենը զանգահարել և նման բան է ասել, Աշոտը հարցրել է այդ անձնավորությանը անունը և իմանալով, որ նրա անունը Տիգրան է` պատասխանել է, որ ճանաչում է նրան։ Հանդիպումից հետո նաև ասել է, որ մեկ անգամ նա տեսել է Տիգրանին։ Կարենն իրեն գումարի մասին ոչինչ չի հայտնել, եթե հայտներ, ապա ինքը կպատասխաներ, որ չի կարող ուղարկել։ Դատական քննության մասին տեղեկացել է փաստաբանի միջոցով։ Վերջինս զանգահարել է իրեն և խնդրել է հանդիպել։ Հանդիպման ժամանակ փաստաբանը խնդրել է ներկայանալ դատարան և պատմել այն ամենի մասին, ինչ գիտի, բայց չի նշել, թե կոնկրետ ում մասով։ Ամբաստանյալներից ճանաչում է Ռոմանին, Կարենին և Աշոտին։ Վերջիններիս և Տիգրանին երբևէ միասին չի տեսել։
/դատական նիստի արձանագրություն/

Դատարանի իրավական վերլուծությունները

Վերլուծելով ամբաստանյալների ցուցմունքները, դրանք համադրելով այլ ապացույցների հետ, գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Կարեն Մեհրաբյանի և Ռոմիկ Մաթևոսյանի ցուցմունքները` պետական դավաճանություն չկատարելու վերաբերյալ, ամբաստանյալ Աշոտ Չտրկյանի ցուցմունքները` պետական դավաճանություն կատարելու գործում ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանին չօժանդակելու վերաբերյալ, ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանի, Արթուր և Դավիթ Ավետիքյանների ցուցմունքները` իրենց հայտնի դարձածը որպես հաստատապես նախապատրաստվող պետական դավաճանության վերաբերյալ տեղեկություններ չընկալելու մասին, իրականությանը չեն համապատասխանում, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են արդեն իսկ նշված ապացույցներով։
Ամբաստանյալներ Արթուր և Դավիթ Ավետիքյանների պաշտպան Է. Մարուքյանի կողմից միջնորդություն է ներկայացվել` նրանց մասով քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այն պատճառաբանությամբ, որ ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը հանդիսանում է իր պաշտպանյալների հորաքրոջ` Անահիտ Վանիչկայի Ավետիքյանի աղջկա` Լիլիթ Սեյրանի Միրզախանյանի ամուսինը, այսինքն իր պաշտպանյալների հորաքրոջ փեսան` մերձավոր ազգականը, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իր պաշտպանյալների արարքում բացակայում է հանցակազմը։
Պաշտպան Է. Մարուքյանի կողմից ներկայացված մեկ այլ միջնորդության համաձայն` նա դատարանին խնդրել է քրեական գործի վարույթը կասեցնել և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` այն պատճառաբանությամբ, որ Արթուր և Դավիթ Ավետիքյանները հանդիսանում են ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի մերձավոր ազգականները, սակայն օրենսդիրը չի նշել, թե ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մերձավոր ազգականներն ովքեր են հանդիսանում։ Գտնում է, որ դա չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։
Քննարկելով միջնորդությունները` դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են և ենթակա են մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն
«2. Հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար քրեական պատասխանատվության ենթակա չեն։»։
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի համաձայն (Երևան, ԳԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 1972թ.) «ազգականը» միևնույն տոհմից սերված, արյունակից անձն է։ Համաձայն պաշտպանի միջնորդության` ամբաստանյալ Արթուր և Դավիթ Ավետիքյանները Կարեն Մեհրաբյանի կնոջ ազգականներն են։ Հետևաբար նրանք ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի մերձավոր ազգականները չեն հանդիսանում և այդ հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել չեն կարող։
Դատարանը գտնում է նաև, որ նույն պատճառաբանությամբ, սույն քրեական գործին առընչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն առկա չէ։
Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանի պաշտպան Հ. Բաղդասարյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Աշոտ Չտրկյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու մասին, այն պատճառաբանությամբ, որ գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում և տեսականորեն հնարավոր չէ ազդել դատական քննության վրա։
Քննարկելով միջնորդությունը, հաշվի առնելով, որ Ա. Չտրկյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, քրեական գործով առկա է անջատված մաս` նույն բնույթի առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ, դատարանը գտնում է, որ Ա. Չտրկյանի` այլ անձանց հետ հաղորդակցվելու դեպքում, դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը բարձր է, ուստի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։
Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` իր նկատմամբ ստի դետեկտոր կիրառելու, շուրջ 40 հոգեբանների կողմից զննվելու, իր գլուխը ռենտգեն նկարահանման ենթարկելու մասին` պարզելու համար, թե նա դատարանում ճիշտ ցուցմունքներ է տալիս, թե ոչ։
Քննարկելով միջնորդությունը` դատարանը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ միջնորդության մեջ նշված գործողությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական գործողություններ չեն հանդիսանում։
Վերլուծելով ամբաստանյալներ Կարեն Յուրայի Մեհրաբյանին, Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանին, Աշոտ Հարությունի Չտրկյանին, Կարեն Ռուբենի Պետրոսյանին, Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին, Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանին առաջադրված մեղադրանքները, նրանց ցուցմունքները և գործով ձեռք բերված ապացույցները` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանի կողմից, նրա մեղավորությամբ պետական դավաճանություն կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի կողմից, նրա մեղավորությամբ, պետական դավաճանություն կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանի կողմից, նրա մեղավորությամբ, պետական դավաճանություն կատարելուն օժանդակելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանի կողմից, նրա մեղավորությամբ, հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի կողմից, նրա մեղավորությամբ, հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի կողմից, նրա մեղավորությամբ, հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Ուսումնասիրելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում մինչև տասնչորս տարեկան երեխան և 2-րդ խմբի հաշմանդամ հայրը։ Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը, իսկ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1175 /հազար հարյուր յոթանասունհինգ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից, որը նա պետք է կրի։
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, վատառողջ է` տառապում է «տուբերկուլյոզ» հիվանդությամբ։ Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով` առանց գույքի բռնագրավման, որը նա պետք է կրի։
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա բնութագրվում է դրական։ Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով` առանց գույքի բռնագրավման, որը նա պետք է կրի։
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում 2-րդ խմբի հաշմանդամ հայրը։ Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Հաշվի առնելով գործի հանգամանքները, ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստ պատժի` ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի, քանի որ պատժի նվազ խիստ տեսակները չեն կարող ապահովել պատժի նպատակները։
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական։ Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Հաշվի առնելով գործի հանգամանքները, ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստ պատժի` ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի, քանի որ պատժի նվազ խիստ տեսակները չեն կարող ապահովել պատժի նպատակները։
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի նկատմամբ, նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական։ Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը, իսկ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրում։
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանն իր կատարած` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի տուգանքի ձևով, որը նա պետք է կրի։
Քննարկելով իրեղեն ապացույցների հարցը` դատարանը գտնում է, որ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույցներ ճանաչված փաստաթղթերը և լազերային սկավառակները պետք է պահել քրեական գործի հետ միասին, Գ. Բադալյանի կողմից 17.06.2011թ. ներկայացրած 15.000 ՀՀ դրամ, Ա. Սիմոնյանի կողմից 29.06.2011թ. ներկայացրած 100 ԱՄՆ դոլար, Վ. Վարդանյանի կողմից 17.07.2011թ. և 22.07.2011թ. ներկայացրած 100-ական ԱՄՆ դոլար գումարները պետք է որպես եկամուտ հանձնել պետությանը, իսկ «Ինտել Պենտիում 4», «Ասուս Վենտո Ա8» մակնիշների համակարգիչները, «Ա ԴԱՏԱ» մակնիշի էլեկտրոնային կրիչը, «Ց ՊՈՎԵՌ» մակնիշի կրիչների փոխանցատուփը, Կարեն Մեհրաբյանին պատկանող, «Սամսունգ» մակնիշի, 359680/00/057520/5 նույնականացման համարով բջջային հեռախոսը, «Դիգիտալ» մակնիշի պատյանով «Օլիմպուս» մոդելի թվային լուսանկարչական խցիկը` պետք է թողնել քրեական գործից անջատված մասով վարույթն իրականացնող մարմնի տնօրինմանը։
Քննարկելով խափանման միջոցների հարցը` դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Կարեն Յուրայի Մեհրաբյանի, Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի, Աշոտ Հարությունի Չտրկյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է ճիշտ, վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրված է ճիշտ և այն վերացվելու կամ փոփոխվելու ենթակա չէ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանի և Արթուր Ավետիքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը պետք է փոփոխել, խափանման միջոց պետք է ընտրել կալանավորումը և Կարեն Պետրոսյանին ու Արթուր Ավետիքյանին պետք է կալանավորել դատական նիստերի դահլիճում, քանի որ ազատազրկման ձևով պատժի դատապարտվելու պատճառով, քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց նրանց խուսափելու հավանականությունը բարձրացել է։
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ, 134-138-րդ, 357-360-րդ, 364-365-րդ, 369-373-րդ հոդվածներով, դատարանը`

Վ Ճ Ռ Ե Ց

1. Ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 14 /տասնչորս/ տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1175 /հազար հարյուր յոթանասունհինգ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2011թ. հուլիսի 23-ից։
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
2. Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 10 /տաս/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2011թ. օգոստոսի 08-ից։
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
3. Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 10 /տաս/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2011թ. հուլիսի 23-ից։
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
4. Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական
օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2012թ. ապրիլի 06-ից։
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել, խափանման միջոց ընտրել կալանավորումը և Կարեն Ռուբենի Պետրոսյանին կալանավորել դատական նիստերի դահլիճում։
5. Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական
օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2012թ. ապրիլի 06-ից։
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել, խափանման միջոց ընտրել կալանավորումը և Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին կալանավորել դատական նիստերի դահլիճում։
6. Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական
օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով։
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույցներ ճանաչված փաստաթղթերը և լազերային սկավառակները պահել քրեական գործի հետ միասին, Գ. Բադալյանի կողմից 17.06.2011թ. ներկայացրած 15.000 ՀՀ դրամ, Ա. Սիմոնյանի կողմից 29.06.2011թ. ներկայացրած 100 ԱՄՆ դոլար, Վ. Վարդանյանի կողմից 17.07.2011թ. և 22.07.2011թ. ներկայացրած 100-ական ԱՄՆ դոլար գումարները որպես եկամուտ հանձնել պետությանը, իսկ «Ինտել Պենտիում 4», «Ասուս Վենտո Ա8» մակնիշների համակարգիչները, «Ա ԴԱՏԱ» մակնիշի էլեկտրոնային կրիչը, «Ց ՊՈՎԵՌ» մակնիշի կրիչների փոխանցատուփը, Կարեն Մեհրաբյանին պատկանող, «Սամսունգ» մակնիշի, 359680/00/057520/5 նույնականացման համարով բջջային հեռախոսը, «Դիգիտալ» մակնիշի պատյանով «Օլիմպուս» մակնիշի թվային լուսանկարչական խցիկը` թողնել քրեական գործից անջատված մասով վարույթն իրականացնող մարմնի տնօրինմանը։
Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

ԴԱՏԱՎՈՐ` Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 06-04-2012
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 07-05-2012
Էջերի քանակ: 282, 247, 328, 240, 246, 95,295, 220, 103
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործը ուղարկվել է: 07-05-2012
Էջերի քանակը: 282, 247, 328, 240, 246, 95,295, 220, 103
Գործին կից նյութերը:
ՈՒր(դատարան): Քրեական վերաքննիչ
ՈՒր:
Ելքի գրության համարը: Ե-12054
Այլ նշումներ:
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 08-05-2012
Գործը ստացվել է (կատարումն ապահովելու համար, և ... )    
Ամսաթիվ: 28-12-2012
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 09-01-2013
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 15-01-2013
Էջերի քանակ: 282, 247, 328, 240, 246, 95,295, 220, 103,197,353
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:12-րդ հատորը`125 թերթից:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 15-01-2013
Էջերի քանակը: 282, 247, 328, 240, 246, 95,295, 220, 103,197,353
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:12-րդ հատորը`125 թերթից:
Ստացվել է տեղեկատվություն դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ    
Ամսաթիվ: 23-01-2013
Ստացվել է տեղեկատվություն դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ:
Ներկայացվել է դիմում/ միջնորդություն    
Ամսաթիվ: 15-01-2013
Ներկայացվել է դիմում միջնորդություն: դատավճռի կատարումը հետաձգելու խնդրանքի մասին
Դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն: Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյան
Նշանակվել է դատական նիստ: 23-01-2013
Միջնորդության ընթացքը: Մերժվել է
Որոշումը:Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

23 hունվարի 2013թ. ք. Երևան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախագահությամբ՝ դատավոր Մ. Մարտիրոսյանի, քարտուղարությամբ Ա. Հովհաննիսյանի, մասնակցությամբ դատապարտյալ Կ. Մեհրաբյանի, պաշտպան Ռ. Սիրեկանյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով դատապարտյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանի 2013թ. հունվարի 11-ի դիմումը /դատարան է ստացվել 15.01.2013թ.-ին/` ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2012թ. ապրիլի 06-ին կայացված դատավճռի կատարումը հետաձգելու խնդրանքի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատապարտյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանը 11.01.2013թ. դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2012թ. ապրիլի 06-ին կայացված դատավճռի կատարումը հետաձգելու խնդրանքի մասին` այն պատճառաբանությամբ, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում իր բողոքը, որով խնդրել է վերացնել թիվ 58208211 քրեական գործը հարուցելու մասին 23.07.2011թ., իրեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին 26.07.2011թ. կայացված որոշումները և կարճել քրեական գործի վարույթը։ Այդ բողոքի քննարկումը նշանակվել է 2013թ. հունվարի 10-ին, ժամը 16։00-ին։ Գտնում է, որ նման պայմաններում ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով 2012թ. ապրիլի 06-ին կայացված դատավճռի ի կատար ածումը կխոչընդոտի իր իրավունքների ապահովմանը։
Խնդրել է հետաձգել ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով 2012թ. ապրիլի 06-ին կայացված դատավճռի կատարումը` մինչև իր վերոհիշյալ բողոքի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող ԵԿԴ/0187/11/12 գործով որոշում կայացնելը։
Դատական նիստում դատապարտյալ Կ. Մեհրաբյանը դիմումը պնդեց։
Պաշտպան Ռ. Սիրեկանյանը հայտնեց, որ պնդում է դատապարտյալ Կ. Մեհրաբյանի դիմումի պահանջները և խնդրում է այն բավարարել։
2013թ. հունվարի 22-ին դատարան է ստացվել Կ. Մեհրաբյանի դիմումի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա. Ամիրզադյանի առարկությունները, որով վերջինս հայտնել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական գործը վճռաբեկ ատյանից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերադարձվելուց հետո, եռօրյա ժամկետում ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով 2012թ. ապրիլի 06-ին կայացված դատավճիռն ուղարկվել է կատարման։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասում սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դատարանը կարող է հետաձգել դատավճռի կատարումը, որում նախատեսված չէ դատապարտյալ Կ. Մեհրաբյանի կողմից նշված հիմքը։ Բացի այդ, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013թ. հունվարի 21-ի որոշմամբ մերժվել է դատապարտյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանի բողոքը, որով խնդրել է վերացնել թիվ 58208211 քրեական գործը հարուցելու մասին 23.07.2011թ. և իրեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին 26.07.2011թ. որոշումները և կարճել քրեական գործի վարույթը։
Խնդրել է դատապարտյալ Կարեն Մեհրաբյանի դիմումը քննարկել իր բացակայությամբ և այն մերժել` անհիմն լինելու պատճառով։
Քննելով դիմումը` դատարանը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
(…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատական որոշումն ի կատար ածելու փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը` կապված դատական որոշումներն ի կատար ածելու հանձնման և կատարման հետ։
2. Դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշում կայացրած դատարան` դատական որոշման կատարումը հետաձգելու, ծանր հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատիժը կրելուց ազատելու, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ հարցերի մասին հայտարարություններով։
3. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս, դատապարտյալն իրավունք ունի մասնակցել դատական նիստին և տալ ցուցմունքներ, ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ և հայտնել բացարկներ, ծանոթանալ գործի բոլոր նյութերին, բողոքարկել դատարանի գործողությունները և որոշումները։
(…)»։
Նույն օրենսգրքի 431-րդ հոդվածի համաձայն`
«1. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատական որոշման կատարումը որոշում կայացրած դատարանը կարող է հետաձգել, եթե առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը`
1) դատապարտյալի ծանր հիվանդությունը, որը խոչընդոտում է պատիժը կրելուն` մինչև նրա առողջանալը.
2) դատապարտյալի հղիությունը դատական որոշման կատարման պահին` մեկ տարուց ոչ ավելի ժամանակով.
3) դատապարտված կնոջ փոքրահասակ երեխաների առկայությունը` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը.
2. Տուգանքի վճարումը կարող է հետաձգվել կամ տարաժամկետվել մինչև մեկ տարի ժամանակով, եթե տուգանքի անհապաղ վճարումը դատապարտյալի կողմից անհնար է։
3. Քաղաքացիական հայցի մասով կամ այլ վնասի հատուցման մասով դատական որոշման հետաձգման կամ տարաժամկետման հարցը դատարանի կողմից լուծվում է` հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները և դատապարտյալի նյութական դրությունը։
4. Դատական որոշման կատարման հետաձգման հարցը դատարանի կողմից քննվում է դատապարտյալի, նրա օրինական ներկայացուցիչների, մերձավոր ազգականների, պաշտպանի, դատախազի, այլ մասնակիցների միջնորդությամբ, ինչպես նաև դատական որոշումը կայացրած դատարանի նախաձեռնությամբ։»։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննելով ԵԿԴ/0224/01/11 (58208211) քրեական գործն ըստ մեղադրանքի Կարեն Յուրայի Մեհրաբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Հարությունի Չտրկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Ռուբենի Պետրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 2012թ. ապրիլի 06-ին վճռել է` «1. Ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 14 /տասնչորս/ տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1175 /հազար հարյուր յոթանասունհինգ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2011թ. հուլիսի 23-ից։
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
2. Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 10 /տաս/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2011թ. օգոստոսի 08-ից։
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
3. Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 10 /տաս/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2011թ. հուլիսի 23-ից։
Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
4. Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական
օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2012թ. ապրիլի 06-ից։
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել, խափանման միջոց ընտրել կալանավորումը և Կարեն Ռուբենի Պետրոսյանին կալանավորել դատական նիստերի դահլիճում։
5. Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական
օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով 2012թ. ապրիլի 06-ից։
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել, խափանման միջոց ընտրել կալանավորումը և Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին կալանավորել դատական նիստերի դահլիճում։
6. Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական
օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով։
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույցներ ճանաչված փաստաթղթերը և լազերային սկավառակները պահել քրեական գործի հետ միասին, Գ. Բադալյանի կողմից 17.06.2011թ. ներկայացրած 15.000 ՀՀ դրամ, Ա. Սիմոնյանի կողմից 29.06.2011թ. ներկայացրած 100 ԱՄՆ դոլար, Վ. Վարդանյանի կողմից 17.07.2011թ. և 22.07.2011թ. ներկայացրած 100-ական ԱՄՆ դոլար գումարները որպես եկամուտ հանձնել պետությանը, իսկ «Ինտել Պենտիում 4», «Ասուս Վենտո Ա8» մակնիշների համակարգիչները, «Ա ԴԱՏԱ» մակնիշի էլեկտրոնային կրիչը, «Ց ՊՈՎԵՌ» մակնիշի կրիչների փոխանցատուփը, Կարեն Մեհրաբյանին պատկանող, «Սամսունգ» մակնիշի, 359680/00/057520/5 նույնականացման համարով բջջային հեռախոսը, «Դիգիտալ» մակնիշի պատյանով «Օլիմպուս» մակնիշի թվային լուսանկարչական խցիկը` թողնել քրեական գործից անջատված մասով վարույթն իրականացնող մարմնի տնօրինմանը։
Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։»։
Վերոհիշյալ դատավճիռն ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանի, Կարեն Մեհրաբյանի, ամբաստանյալ Աշոտ Չտրկյանի և վերջինիս պաշտպան Հ. Բաղդասարյանի, ամբաստանյալներ Արթուր և Դավիթ Ավետիքյանների պաշտպան Է. Մարուքյանի, ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի պաշտպան Ս. Ասլանյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որի 2012թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ այդ վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ վերոհիշյալ դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012թ. հոկտեմբերի 31-ի որոշումն ամբաստանյալներ Կ. Մեհրաբյանի, Կ. Պետրոսյանի, ամբաստանյալ Ռ. Մաթևոսյանի պաշտպան Ս. Ասլանյանի և ամբաստանյալ Ա. Չտրկյանի պաշտպան Հ. Բաղդասարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որի 2012թ. դեկտեմբերի 20-ի որոշմամբ այդ վճռաբեկ բողոքները վերադարձվել են։
ԵԿԴ/0224/01/11 (58208211) քրեական գործը ՀՀ վճռաբեկ դատարանից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ստացվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, 2013թ. հունվարի 09-ին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ և 428-րդ հոդվածներով սահմանված կարգով, վերոհիշյալ դատավճիռն ուղարկվել է ի կատար ածման։
Դատապարտյալ Կարեն Մեհրաբյանի դիմումում նշված, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող բողոքի քննարկումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածով սահմանված` դատավճռի կատարումը հետաձգելու հիմք չի հանդիսանում։ Հետևաբար ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2012թ. ապրիլի 06-ին կայացված դատավճռի կատարումն այդ հիմքով հետաձգվել չի կարող։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 42-րդ, 429-րդ, 431-րդ, 437-438-րդ հոդվածներով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Դատապարտյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանի 2013թ. հունվարի 11-ի դիմումը` ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2012թ. ապրիլի 06-ին կայացված դատավճռի կատարումը հետաձգելու խնդրանքի մասին, մերժել` անհիմն լինելու պատճառով։
Սույն որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել հրապարակման պահից տասնօրյա ժամկետում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

ԴԱՏԱՎՈՐ Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 07-02-2013
Էջերի քանակ: 282, 247, 328, 240, 246, 95,295, 220, 103,197,353,165
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործը ուղարկվել է: 07-02-2013
Էջերի քանակը: 165
Գործին կից նյութերը:
ՈՒր(դատարան): Քրեական վերաքննիչ
ՈՒր:
Ելքի գրության համարը: Ե-3148
Այլ նշումներ:ուղարկվում է քրեական գործի 12-րդ հատորը
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 08-02-2013
Գործը ստացվել է (կատարումն ապահովելու համար, և ... )    
Ամսաթիվ: 19-03-2013
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 26-03-2013
Էջերի քանակ: 282,247,328,240,246,95,295,220,103,197,353,213
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 26-03-2013
Էջերի քանակը: 282,247,328,240,246,95,295,220,103,197,353,213
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործը ուղարկվել է: 27-09-2014
Էջերի քանակը: 282,247,328,240,246,95,295,220,103,197,353,225
Գործին կից նյութերը:
ՈՒր(դատարան): Վճռաբեկ
ՈՒր:
Ելքի գրության համարը: Ե-38232
Այլ նշումներ:
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 02-10-2014
Գործը ստացվել է (կատարումն ապահովելու համար, և ... )    
Ամսաթիվ: 06-11-2014
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 06-11-2014
Էջերի քանակ: 282, 247, 328, 270, 246, 95,295, 220, 103, 197, 353, 256
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 19-12-2014
Էջերի քանակը: 282, 247, 328, 270, 246, 95,295, 220, 103, 197, 353, 256
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԿԴ/0224/01/11
Քրեական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Ամսաթիվ: 02-05-2012
Ամբաստանյալ
Անձ
ԱնունԱշոտ   
ԱզգանունՉտրկյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված38-299       Մաս 1
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունՀարություն
ԱզգանունԲաղդասարյան
ՀասցեՎայոց Ձորի մարզ , գ. Հերհեր
Պատիժ:
Հոդված_2
Հոդվածչկա
Խափանման միջոց: Կալանավորում
Ում կողմից է բերվել բողոքը: Պաշտպան
Բողոքը բերող անձը
ԱնունՀարություն   
ԱզգանունԲաղդասարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքի բովանդակությունը:Աշոտ Չտրկյան մյուսները` Կարեն Մեհրաբյան , Ռոմիկ Մաթևոսյան , Կարեն Պետրոսյան , Արթուր Ավետիքյան , Դավիթ Ավետիքյան Կարեն Յուրայի Մեհրաբյան , Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյան , Կարեն Ռուբենի Պետրոսյան , Արթուր Վոլոդյայի Ավետիքյան , Դավիթ Վոլոդյայի Ավետիքյան Բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Աշոտ Հարությունի Չտրկյանի /ՀՀ քր. օր-ի 38-299 հոդ. 1-ին մասով - ազատազրկում 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման / վերաբերյալ 06.04.2012թ. դատավճիռը և կարճել գործի վարույթը կամ ամբողջությամբ բեկանել դատական ակտը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը :
Բողոքի ստացման կարգը: Առձեռն հանձնվել է գրասենյակ
Ամսաթիվ: 02-05-2012
Չափահաս: Այո
Մակագրել    
Ամսաթիվ: 04-05-2012
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Արմեն Համլետի Դանիելյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Քրեական գործի մուտքագրում    
Ամսաթիվ: 07-05-2012
Կից փաստաթղթեր և իրեղեն ապացույց:Քրեական գործին կից փաստաթղթեր և իրեղեն ապացույցներ չկան:
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 21-05-2012
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 01-06-2012
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 15:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4-րդ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:Ամբաստանյալներ Կ.Պետրոսյանը և Կ.Մեհրաբյանը միջնորդեցին գործին ներգրավել հանրային պաշտպան:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 20-06-2012
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 12:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4-րդ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:Պաշտպան Կ.Թումանյանի չներկայանալու, ինչպես նաև պաշտպան Ռ.Սիրեկանյանի դիմումի կապակցությամբ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 03-07-2012
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 12:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4-րդ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 19-07-2012

Երբ: 27-07-2012
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 15:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4-րդ
Նիստը: Չի կայացվել
Պատճառը:Դատարանի կազմի դատավոր` Մ.Արղամանյանի` աշխատանքի չներկայանալու կապակցությամբ, ինչը պայմանավորված էր վերջինիս մոր հողարկավորությամբ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 10-08-2012
Ուղարկվել է ծանուցագիր: 30-07-2012
Ժամ: 12:00
Այլ նշումներ:Դատական նիստը հետաձգվել է մեկ այլ հերթի:
Նիստերի դահլիճի համարը: 4-րդ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:Մեղադրողի չներկայանալու պատճառով:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 01-10-2012
Ուղարկվել է ծանուցագիր: 20-09-2012
Ժամ: 14:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4-րդ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:Պաշտպան Ս.Ասլանյանի դիմումի կապակցությամբ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 15-10-2012
Ուղարկվել է ծանուցագիր: 01-10-2012
Ժամ: 13:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4-րդ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 23-10-2012
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 15:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4-րդ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:Պաշտպաններ Ի.Պետրոսյանը, Ռ.Սիրեկանյանը և Ս.Ասլանյանը չեն ներկայացել դատական նիստին:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 30-10-2012
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 12:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4-րդ
Նիստը:
Պատճառը:Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 31-10-2012
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 12:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 4-րդ
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը մերժվել է և ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ    
Անփոփոխ թողնված դատական ակտը: Պատճառաբանվել է
Ամսաթիվ: 31-10-2012
Ամբաստանյալ
ԱնունԿարեն   
ԱզգանունՄեհրաբյան   
ՀայրանունՅուրայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ամբաստանյալ
ԱնունՌոմիկ   
ԱզգանունՄաթևոսյան   
ՀայրանունՌաֆիկի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ամբաստանյալ
ԱնունԱշոտ   
ԱզգանունՉտրկյան   
ՀայրանունՀարությունի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ամբաստանյալ
ԱնունԿարեն   
ԱզգանունՊետրոսյան   
ՀայրանունՌուբենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ամբաստանյալ
ԱնունԱրթուր   
ԱզգանունԱվետիքյան   
ՀայրանունՎոլոդյայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ամբաստանյալ
ԱնունԴավիթ   
ԱզգանունԱվետիքյան   
ՀայրանունՎոլոդյայի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Քր. դատ. օր. հոդված
Հոդված393-394
Քր. դատ. օր. հոդված
Հոդված393-394
Այլ նշումներ:
Քր.օր. հոդված
Հոդված299-րդ հոդվածի 1-ին մաս, 38-299-րդ հոդվածի 1-ին մաս, 335-րդ հոդվածի 1-ին մաս
Դատական ակտ    
Դատական ակտ:Գործ ԵԿԴ/0224/01/11
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

31 հոկտեմբերի 2012թ. ք.Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Մ.ԱՐՂԱՄԱՆՅԱՆ
Գ.ՄԵԼԻՔ-ՍԱՐԳՍՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Մ.ՄԱՀՏԵՍՅԱՆԻ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`

ՄԵՂԱԴՐՈՂ` Ա.ԱՄԻՐԶԱԴՅԱՆԻ

ՊԱՇՏՊԱՆՆԵՐ`
Ռ.ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻ
Հ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Ս.ԱՍԼԱՆՅԱՆԻ

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐ` Կ.ՄԵՀՐԱԲՅԱՆԻ
Ա.ՉՏՐԿՅԱՆԻ
Կ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ռ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ԱՎԵՏԻՔՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՔՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստում քննության առնելով ամբաստանյալ Կարեն Պետրոսյանի, ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի, ամբաստանյալ Աշոտ Չտրկյանի և վերջինիս շահերի պաշտպան` Հ.Բաղդասարյանի, ամբաստանյալներ Արթուր և Դավիթ Ավետիքյանների շահերի պաշտպանի, ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի շահերի պաշտպան` Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքները` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.04.2012թ. դատավճռի դեմ.

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 2011 թվականի հուլիսի 23-ին հարուցվել է թիվ 58208211 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Կարեն Մեհրաբյանի կողմից ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հավաքելու, այսինքն` լրտեսության ձևով պետական դավաճանության դեպքի առթիվ:
2011 թվականի հուլիսի 26-ին որոշում է կայացվել Կարեն Յուրայի Մեհրաբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2011 թվականի հուլիսի 26-ին որոշում է կայացվել Աշոտ Հարությունի Չտրկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2011 թվականի օգոստոսի 11-ին որոշում է կայացվել Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2011 թվականի նոյեմբերի 02-ին որոշում է կայացվել Կարեն Ռուբենի Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2011 թվականի նոյեմբերի 02-ին որոշում է կայացվել Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2011 թվականի նոյեմբերի 02-ին որոշում է կայացվել Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2011 թվականի նոյեմբերի 03-ին որոշում է կայացվել Աշոտ Հարությունի Չտրկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին:
2011 թվականի նոյեմբերի 03-ին որոշում է կայացվել Աշոտ Հարությունի Չտրկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2011 թվականի նոյեմբերի 08-ին որոշում է կայացվել թիվ 58208211 քրեական գործից մաս անջատելու մասին` ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի, ինչպես նաև 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, միաժամանակ որոշվել է նախաքննությունը շարունակել թիվ 58213011 համարով:
2011 թվականի նոյեմբերի 15-ին Կարեն Յուրայի Մեհրաբյանի, Աշոտ Հարությունի Չտրկյանի, Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանի, Կարեն Ռուբենի Պետրոսյանի, Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի և Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.04.2012թ. դատավճռով.
Ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման` 14 /տասնչորս/ տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1175 /հազար հարյուր յոթանասունհինգ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվվել է 2011 թվականի հուլիսի 23-ից:
Խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման` 10 /տասը/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվվել է 2011 թվականի օգոստոսի 08-ից:
Խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման` 10 /տասը/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվվել է 2011 թվականի հուլիսի 23-ից:
Խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման` 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվվել է 2012 թվականի ապրիլի 06-ից:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխվել է, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և վճռվել է Կարեն Ռուբենի Պետրոսյանին կալանավորել դատական նիստերի դահլիճում:
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման` 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվվել է 2012 թվականի ապրիլի 06-ից:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխվել է, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և վճռվել է Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին կալանավորել դատական նիստերի դահլիճում:
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Վճռվել է նաև.
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցներ ճանաչված փաստաթղթերը և լազերային սկավառակները պահել քրեական գործի հետ միասին, Գ.Բադալյանի կողմից 17.06.2011թ. ներկայացրած 15.000 ՀՀ դրամ, Ա.Սիմոնյանի կողմից 29.06.2011թ. ներկայացրած 100 ԱՄՆ դոլար, Վ.Վարդանյանի կողմից 17.07.2011թ. և 22.07.2011թ. ներկայացրած 100-ական ԱՄՆ դոլար գումարները որպես եկամուտ հանձնել պետությանը, իսկ ՚Ինտել Պենտիում 4ՙ, ՚Ասուս Վենտո Ա 8ՙ մակնիշների համակարգիչները, ՚Ա ԴԱՏԱՙ մակնիշի էլեկտրոնային կրիչը, ՚Ց ՊՈՎԵՌՙ մակնիշի կրիչների փոխանցատուփը, Կարեն Մեհրաբյանին պատկանող ՚Սամսունգՙ մակնիշի, 359680/00/057520/5 նույնականացման համարով բջջային հեռախոսը, ՚Դիգիտալՙ մակնիշի պատյանով ՚Օլիմպուսՙ մակնիշի թվային լուսանկարչական խցիկը թողնել քրեական գործից անջատված մասով` վարույթն իրականացնող մարմնի տնօրինմանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.04.2012թ. դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը և վերջինիս շահերի պաշտպան` Հ.Բաղդասարյանը, ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը, ամբաստանյալ Կարեն Պետրոսյանը, ամբաստանյալներ Արթուր և Դավիթ Ավետիքյանների շահերի պաշտպան` Է.Մարուքյանը և ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի շահերի պաշտպան` Ս.Ասլանյանը:

Գործի փաստական հանգամանքները.

Ամբաստանյալ Կարեն Յուրայի Մեհրաբյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար. ՚որ նա 2011 թվականի սկզբներին գտնվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Վարդան անուններով անձնավորությունների կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում` ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և սարքավորումների վերաբերյալ: Կ.Մեհրաբյանը վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ և գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների և հավաքած տեղեկատվությունը 2011 թվականի հուլիսի 23-ին փորձել տանել Թուրքիա, սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմիցՙ:
Ամբաստանյալ Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար. ՚որ նա 2007 թվականից մեկնելով Թուրքիա, այնտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության և որպես վերջինիս ազգական ներկայացած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան անունով անձնավորության հետ, հավաքագրվել վերջինիս կողմից և ստացել առաջադրանքներ` Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած ՀՀ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հավանական անձանց, ծանոթացրել իրենց հետ, փորձել հայթայթել հետաքրքրող տեղեկություններ` իրենց փոխանցելու համար ու հնարավորինս օժանդակել Կարեն Մեհրաբյանի ու Տիգրանի համագործակցությանը: Ռոմիկ Մաթևոսյանը ձեռնամուխ է եղել այդ գործընթացին, հեռախոսակապի միջոցով, ինչպես նաև 2011 թվականի հունիսին վերադառնալով Հայաստան` փորձել է տեղեկություններ հայթայթել իրավասու` զինծառայողներ հանդիսացող անձանցիցՙ:
Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Չտրկյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար. ՚որ նա 2011 թվականից իր ընկերոջ /քավորի/` Կարեն Մեհրաբյանի առաջարկով մեկնելով Թուրքիա, վերջինիս միջոցով ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Սայիդ անուններով անձնավորությունների հետ ու տեղեկանալով, որ Կարեն Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, նպատակ ունենալով նույնպես գումար ստանալ, հնարավորինս օժանդակել է Կարեն Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը: Աշոտ Չտրկյանը կազմակերպել է Տիգրան անունով անձնավորության կողմից տրված 300 ԱՄՆ դոլար վարձատրության Թուրքիայից Հայաստան ուղարկելը, Կարեն Մեհրաբյանի խնդրանքով նրա համար իր քեռու` Ղևոնդ Հովհաննիսյանի տանը ստեղծել է համակարգչով միայնակ աշխատելու հնարավորություն` աշխատելու ընթացքում տրամադրելով ՚սկանՙ կոչվող սարքավորումՙ:
Ամբաստանյալ Կարեն Ռուբենի Պետրոսյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար. ՚որ նա 2011 թվականի մայիս ամսին իր նախկին գործընկեր Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ծանոթացել է անձանց հետ, որոնք առաջարկել են գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, ՀՀ պետական սահմանի, Հայաստանի զինուժի տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ` իրենց փոխանցելու համար ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններինՙ:
Ամբաստանյալ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար. ՚որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ` իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններինՙ:
Ամբաստանյալ Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար. ՚որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններինՙ:
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել հետևյալը.
Ամբաստանյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանը 2007 թվականին մեկնել է Թուրքիա, որտեղ բնակվել է նրա մայրը: Ռոմիկ Մաթևոսյանն այնտեղ աշխատանքի է ընդունվել` սկզբում որպես բարապանի օգնական, այնուհետև կատարել է բանվորի, վաճառողի և այլ աշխատանքներ: Շուրջ մեկուկես տարի այնտեղ բնակվելուց հետո, վկա Մարիամ Մարգարյանի միջոցով Ռոմիկ Մաթևոսյանն այնտեղ ծանոթացել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող, ազգությամբ ադրբեջանցի, Սայիդ անունով ներկայացած անձնավորության հետ և մտերմացել: Սայիդն առաջարկել է Ռոմիկ Մաթևոսյանին համագործակցել թմրամիջոցների իրացման հարցում, ծանոթացրել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող, որպես Սայիդի` Տիգրան անունով ազգական ներկայացած անձնավորության հետ: Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը հավաքագրվել է նրանց կողմից և ստացել է առաջադրանքներ` աշխատելու նպատակով Թուրքիա ժամանած Հայաստանի քաղաքացիներից ընտրել հավաքագրման համար հավանական անձանց և ծանոթացնել իրենց հետ:
2011 թվականի փետրվարին, ամբաստանյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Մեհրաբյանը մեկնել է Թուրքիա` արտագնա աշխատանքների: Այնտեղ` Ստամբուլ քաղաքում, նա պատահաբար հանդիպել և ծանոթացել է ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի հետ, նրա միջոցով ծանոթացել է նրա հետ համատեղ բնակվող, ազգությամբ քուրդ ամուսին ունեցող Լուսինեի, գործով վկա, Սելիմ անունով քուրդ անձնավորության հետ Ստամբուլում փաստական ամուսնության մեջ գտնվող Մարիամ Մարգարյանի, նրա մայր Կարինեի հետ: Այնուհետև, նրանց միջոցով Կարեն Մեհրաբյանը ծանոթացել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող, ազգությամբ ադրբեջանցի Սայիդի հետ: Վերջինիս հետ Կարեն Մեհրաբյանը պարբերաբար հանդիպել է` աշխատանքի տեղավորվելու հարցում իրեն օգնելու համար: Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը կատարելով ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքը` Կարեն Մեհրաբյանին հայտնել է, որ Սայիդն իրենց ընկերն է, լավ տղա է, խորհուրդ է տվել աշխատել նրա հետ, նախազգուշացրել է, որ Սայիդի հետ պետք է հստակ աշխատի, քանի որ նա մեծ ծանոթություններ ունի Թուրքիայում և ցանկության դեպքում կարող է վնաս տալ: Երբ Ռոմիկ Մաթևոսյանի հետ համատեղ բնակվող և Սայիդին ճանաչող Լուսինե անունով կինը Կարեն Մեհրաբյանին նախազգուշացրել է, որ Սայիդը կարող է խաբել Կարեն Մեհրաբյանին, ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել Լուսինեի նախազգուշացմանը:
Հետևելով ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի խորհրդին` Կարեն Մեհրաբյանը մտերմացել է Սայիդի հետ, որից հետո նրա միջոցով ծանոթացել է Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից, որպես Սայիդի` Տիգրան անունով ազգական ներկայացած անձնավորության հետ: Այդ եղանակով ընկնելով Թուրքիայում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտ և հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ հանդիսացող Տիգրան, Վարդան և Քենան անուններով ներկայացած անձանց կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների վերաբերյալ: Կ.Մեհրաբյանը վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ, այդ գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների և ԼՂՀ քաղաքացիների, այսինքն` ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության` լրտեսություն է կատարել:
2011 թվականի գարնանը, ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի առաջարկով, ամբաստանյալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աշոտ Չտրկյանը մեկնել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք: Այնտեղ նա աշխատանքի է տեղավորվել պայուսակների արտադրամասում, Կարեն Մեհրաբյանի միջոցով ծանոթացել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդի, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող Տիգրանի հետ: Պայուսակների արտադրամասում աշխատանքի և աշխատավարձի պայմաններն ամբաստանյալ Ա.Չտրկյանին չեն բավարարել և նա բազմիցս այդ մասին հայտնել է Կարեն Մեհրաբյանին: Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանն ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի հետ շփվելով հասկացել է, որ նա վարձատրության դիմաց աշխատում է Տիգրանի և մյուսների գաղտնի առաջադրանքներով, սկզբում նախազգուշացրել է Կարեն Մեհրաբյանին, որ դա կարող է վտանգավոր լինել, այնուհետև ցանկություն է հայտնել վարձատրության դիմաց մասնակցել այդ գաղտնի աշխատանքների կատարմանը, սակայն պայմանով, որպեսզի Տիգրանը և մյուսները չիմանան այդ մասին: Կարեն Մեհրաբյանը Աշոտ Չտրկյանին բառացի հայտնել է, որ իր աշխատանքի բնույթը գաղտնի է, առաջարկել է Աշոտ Չտրկյանին նույնպես զբաղվել այդ աշխատանքներով և գումար վաստակել` պարզաբանելով, որ այդ աշխատանքի մանրամասներին կարող է ծանոթանալ միայն աշխատելու մասին համաձայնությունը տալուց հետո, նախազգուշացրել է, որ իր հետ աշխատողները վտանգավոր մարդիկ են, եթե Աշոտն աշխատի, նրանք իմանալու են, նրանց հետ խաղ անել չի կարելի, նրանց մեջ մտնելուց հետո դուրս գալ չի կարող:
Աշոտ Չտրկյանը տեղեկանալով, որ Կարեն Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է Տիգրանի և նրա գործընկերների գաղտնի առաջադրանքներով, հնարավորինս օժանդակել է Կարեն Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը` կազմակերպել է Տիգրան անունով անձնավորության կողմից Թուրքիայում տրված, Կարեն Մեհրաբյանի կողմից պետական դավաճանություն կատարելուն առնչվող գործողությունների` գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար վարձատրություն հանդիսացող գումարը Թուրքիայից արագ Հայաստան ուղարկելը, Կարեն Մեհրաբյանի խնդրանքով նրա համար իր մորեղբայր Ղևոնդ Հովհաննիսյանի տանը ստեղծել է համակարգչով միայնակ աշխատելու հնարավորություն` աշխատելու ընթացքում տրամադրելով ՚սկանՙ կոչվող սարքավորում, այսինքն` օժանդակել է լրտեսության ձևով պետական դավաճանությանը:
Ամբաստանյալ Կարեն Պետրոսյանը 2011 թվականի մայիսին, Հայաստանում, իր նախկին գործընկեր, ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ծանոթացել է անձանց հետ, որոնք առաջարկել են գումարի դիմաց հայթայթել ՀՀ պետական սահմանի, Հայաստանի զինուժի տեղաբաշխման վերաբերյալ ռազմական բնույթի տեղեկություններ` նրանց փոխանցելու համար և հասկանալով, որ խոսքը գնում է հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:
Ամբաստանյալ Արթուր Ավետիքյանը 2011 թվականի հունիսին, իր հորաքրոջ աղջկա ամուսին Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում, ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ` նրանց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:
Ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը 2011 թվականի հունիսին, իր հորաքրոջ աղջկա ամուսին Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում, ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ` նրանց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է հաստատապես հայտնի նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված ՚օպերատիվ ներդրումՙ և այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների հետևանքով Կարեն Մեհրաբյանի կողմից ձեռք է բերվել միայն նշված միջոցառումներով պայմանավորված տեղեկատվություն, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը վերաբերվող, ՚գաղտնիՙ վավերագրով փաստաթղթեր: Այդ տեղեկատվության և փաստաթղթերի մի մասը Կարեն Մեհրաբյանը փորձել է 2011 թվականի հուլիսի 23-ին տանել Թուրքիա, սակայն նույն օրը, ժամը 14:30-ին, Երևան-Ստամբուլ ուղերթի ավտոբուսով հայ-վրացական սահմանը հատելիս, ՀՀ ՚Բավրաՙ մաքսակետի մաքսային հսկողության գոտում բերման է ենթարկվել մաքսակետի վարչական շենք: Այդ պահին նրա մոտ հայտնաբերված տեղեկատվության վերաբերյալ Կարեն Մեհրաբյանը հայտարարել է, որ դրանք պետք է փոխանցեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում սպասող պատվիրատուներին, որի դիմաց նրանք խոստացել էին վճարել հինգից յոթ հազար ԱՄՆ դոլար գումար:

Վերաքննիչ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանի շահերի պաշտպան` Հ.Բաղդասարյանը վկայակոչելով իր իսկ վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանությունները, խնդրել է.
1. Աշոտ Չտրկյանի մասով բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. ապրիլի 6-ին ԵԿԴ/0224/01/11 քրեական գործով կայացված դատավճիռը և կարճել գործի վարույթը, կամ
2. ամբողջությամբ բեկանել դատական ակտը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:
3. Կասեցնել գործի վարույթը և դատարանների նախագահների խորհրդի միջոցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:
Վերաքննիչ բողոքը ներկայացվել է հետևյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է մի շարք նյութական և դատավարական նորմեր, ինչով էլ խաթարել է արդարադատության բուն էությունը:
Ա.Չտրկյանը Կ.Մեհրաբյանի հետ շփվել է մայիս ամսին, հետո Կարենը վերադարձել է Հայաստան, իսկ Կարենի` գաղտնի աշխատանքի մասին խոսել են հուլիսի 14-ին, ավտոբուսով Թուրքիայից վերադառնալիս:
Ոչ Կարենը, ոչ էլ Աշոտը որևէ ցուցմունքում չեն նշել, թե Աշոտը Կարենին նախազգուշացրել է վտանգավորության մասին: Դա այն պարզ պատճառով, որ Ա.Չտրկյանը չգիտեր Կ.Մեհրաբյանի բուն զբաղվածության մասին: Աշոտն իմացել է, որ Տիգրանը Կարենին լավ աշխատանքի առաջարկություն է արել, բայց թե ինչ` Կարենը չի ասել: Ավելին, Աշոտը Կարենին խնդրել է այլ անձանց չասել այդ մասին, որպեսզի աշխատանք չունեցող այլ անձինք չխանգարեին այդ գործընթացին:
Ըստ Աշոտի, լավ կլիներ, որ Տիգրանն էլ չիմանար, որ Կարենն իր հետ է աշխատելու, որպեսզի Տիգրանը չհրաժարվեր Կարենին աշխատանք տրամադրելուց: Քանի որ Աշոտը չգիտեր աշխատանքի բուն էության մասին, նա կարծել է, թե դա կարող է լինել էլիտար շինարարություն կամ խոշոր բիզնես:
Ի վերջո, Ա.Չտրկյանը հրաժարվել է Կարենի հետ աշխատելու մտքից, քանզի մտածել է, որ դա կարող է լինել գողացված ապրանքների իրացում, կամ էլ թմրանյութ, ինչի պատճառով էլ Կարենն իրեն այդ մասին չի հայտնում, ուստի որոշել է մեկնել Ռուսաստան` աներոջ մոտ:
Ա.Չտրկյանի օժանդակությունը Տիգրանի կողմից գումար Հայաստան ուղարկելու գործում եղել է զուգատիպություն ու պատահականություն: Դա պարզ երևում է Հովհաննես Դավթյանի` դատաքննության ժամանակ տված ցուցմունքից:
Այն, որ Կ.Մեհրաբյանը պետք է վարձատրություն ստանար ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակցին տեղեկություններ տրամադրելու դիմաց, Աշոտին հայտնի չէր և չկա որևէ ապացույց, որով կհիմնավորվեր Ա.Չտրկյանի` դրա մասին իմանալու հանգամանքը:
Աշոտն իմացել է, որ Կարենը աշխատում է և գումար ստանալու ակնկալիք ունի, բայց որ այդ գումարը տեղեկությունների դիմաց է տրվելու, բնականաբար, չգիտեր: Հակառակ դեպքում Աշոտն իր ծառայությունների դիմաց պետք է, որ գումար պահանջեր:
Կարեն Մեհրաբյանը 2011 թվականի հուլիսի 21-ին զանգահարում է Աշոտ Չտրկյանին և փորձում է ճշտել, թե Աշոտը ՚սկաներՙ ունի, որը միանում է համակարգչին: Աշոտը նախ զարմանում է, թե ինչու է Կարենը ուզում առանձին աշխատել` ՚….Առանձի±ն, այսինքն` բոլորից առանձի±նՙ, ապա առանց խորամուխ լինելու, թե ինչումն է բանը, համաձայնվում է այդ մասին խոսել քեռորդի Գեղամի հետ:
Հաջորդ օրը Կարենը զանգում է Աշոտին, և նա Կարենին տալիս է այդպիսի հնարավորություն:
Աշոտն ու Կարենը գնում են մորեղբայր Ղևոնդ Հովհաննիսյանի տուն, որտեղ էլ Կարենը խնդրում է մի քանի րոպեով մենակ թողնել` պատճառաբանելով, որ ցանկանում է Վանաձորում գտնվող իր կնոջ հետ ինտերնետ կապի միջոցով անձնական զրույց ունենալ: Աշոտի հարցին, թե ինչու էր Կարենը ՚սկանՙ ուզում, երբ ձեռքին ոչ մի փաստաթուղթ չկա, վերջինս պատասխանել է, որ դա իրեն այլևս պետք չէ:
Այն, որ Աշոտը տեղյակ չի եղել Կարենի գործողություններից, ակնհայտ է դառնում ոչ միայն նրա` զարմացած հարցից, այլ նաև նրա հետագա գործողություններից: Քրեական գործով խուզարկվել է Ա.Չտրկյանի բնակարանը: Մինչդեռ համակարգիչը գտնվել է քեռու` Ղևոնդ Հովհաննիսյանի տանը: Եվ այդ ամենի մասին ԱԱԾ աշխատակիցներին ասել է ինքը` Աշոտը: Այսինքն` Ա.Չտրկյանը բացարձակապես տեղյակ չի եղել համակարգչով կատարված աշխատանքից և ընդառաջել է օպերատիվ աշխատողներին` առանց սանկցիայի առգրավել համակարգիչը:
Մի քանի անգամ Աշոտը հարցրել է Կարենին, թե ինչ աշխատանք է նա կատարում Տիգրանենց համար, սակայն վերջինս նշել է, որ այդ մասին կասի միայն այն բանից հետո, երբ ինքն էլ համաձայնվի աշխատել: Ինքը չի համաձայնվել, քանի որ աշխատանքի էությունը չի իմացել:
Եթե Աշոտն իմանար, թե Կարենն ինչով է զբաղվում, ապա նրանց բազմաթիվ խոսակցություններից /հեռախոսազրույցներից/ գոնե մեկում կխոսվեր համատեղ գործողությունների կամ Աշոտի մասնակցության համար գումար տրամադրելու մասին: Եթե Աշոտը Կարենից գումարի ակնկալիք ունենար, ապա 50 դոլարի համար երկար-բարակ խոսակցություններ չէր տանի նրա հետ` պարտքն ուղարկելու առումով: Եվ եթե Աշոտը Կարենի գործընկերն էր և օժանդակում էր նրա գործողություններին, ապա ինչու պետք է Ռուսաստան մեկներ` աշխատելու: Չէ որ այստեղ, ըստ մեղադրանքի, կարող էր մեծ գումարներ ՚վաստակելՙ:
Ձևականորեն ՚ձերբակալման համար հիմք է հանդիսացել այն, որ նրա մոտ հայտնաբերվել են քրեական օրենքով արգելված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքերՙ: Ոչ նախաքննության, ոչ էլ դատաքննության ընթացքում այդպիսի հետքեր /թեկուզև` ոչ բացահայտ/ չհայտնաբերվեցին:
Ոչ օպերատիվ հետախուզական գործողություններով /ինչը դրված է քրեական գործի հիմքում/, ոչ էլ նախաքննությամբ ձեռք չեն բերվել այնպիսի փաստեր, որոնք հիմնավորեին Ա.Չտրկյանի կողմից Հայաստանում և ԼՂՀ-ում հավաքագրման համար հավանական անձանց գտնելու հանգամանքը: Ա.Չտրկյանը ոչ հետաքրքրող տեղեկություններ է հայթայթել, ոչ էլ, առավել ևս, դրանք փոխանցել:
Ա.Չտրկյանի պահանջով իր քեռու տանից քեռորդին համակարգիչը հանձնել է ԱԱԾ աշխատակիցներին: Խուզարկության թույլտվություն եղել է միայն Աշոտի բնակարանի համար, իսկ օպերատիվ աշխատողները չեն իմացել, թե որտեղ է գտնվում համակարգիչը:
Այսինքն, Ա.Չտրկյանն իշխանության մարմիններին կամովին հայտնել է ՚հանցագործության կատարմանՙ մասին ու հանձնել է ՚հանցագործության գործիքըՙ: Ա.Չտրկյանն այս ամենն իրականացրել է մինչև Կ.Մեհրաբյանի բռնվելը, բնականաբար` ոչինչ չգիտեր նրան հետևելու, ապա և ձերբակալվելու մասին և դա կարելի է դիտել որպես հետագա հանցագործությունը կանխելուն ուղղված օժանդակություն:
Այսպիսով, եթե Ա.Չտրկյանը գիտեր Կ.Մեհրաբյանի մտադրության մասին, ապա իրականացրել է այն կանխելուն ուղղված օժանդակություն, ինչն ազատում է նրան քրեական պատասխանատվությունից` համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի:
Պետական դավաճանությունն ընդգրկված է ՚սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններըՙ գլխում, ինչը նշանակում է, որ սույն արարքների տեսակային օբյեկտը հանդիսանում է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հարաբերությունները, իսկ անմիջական օբյեկտը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության դեմ ուղղված հարաբերություններն են:
Եթե ընդունենք, որ դատավճիռը հիմնավոր է, և Կ.Մեհրաբյանի ձեռք բերած տեղեկությունները /Կարենի գործողությունները/ ուղղված են ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակությանը, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը դրա վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակում, իսկ արտաքին անվտանգությունն իր մեջ պաշտպանունակությունը չի ներառում: Այստեղից` ՀՀ քրեական օրենսգրքի 18 հոդվածի համաձայն, եթե արարքը քրեական օրենքով նախատեսված չէ, ուրեմն հանցանք չէ և, բնականաբար, քրեական հետապնդում այդ արարքը կատարողի նկատմամբ չի իրականացվում:
Կ.Մեհրաբյանի կողմից հավաքված տեղեկությունները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն, թեպետ նրանց վրա արված գաղտնիության վերաբերյալ գրառումներին:
Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այս հարցին:
Ա.Չտրկյանի գործողությունները չեն բավարարում օբյեկտիվ կողմի հատկանիշներին, քանի որ չի ապահովվում սուբյեկտիվ կողմին բնորոշ հատկանիշները, մասնավորապես` նպատակի և շարժառիթի առումով:
Այսպիսով, եթե Ա.Չտրկյանը գիտեր Կ.Մեհրաբյանի մտադրության մասին, ապա իրականացրել է այն կանխելուն ուղղված օժանդակություն /հանձնել է համակարգիչը/, ինչն ազատում է նրան քրեական պատասխանատվությունից` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մաս:
Կամ, եթե գիտեր ու չի ցանկացել դրանց բացասական հետևանքները, ուրեմն այն չի կարող դիտվել որպես ուղղակի դիտավորություն:
Եթե Ա.Չտրկյանը չգիտեր Կարենի նպատակների մասին, նշանակում է նրա գործողությունները չեն կարող դիտվել հանցագործության օժանդակություն` ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդված:
Գտնում է, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը` դատական ակտը բեկանելու համար:
Դատարանը հաշվի չի առել ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված մեղմացնող հանգամանք` Ա.Չտրկյանի խնամքին առկա երկուամյա որդու առկայությունը:
Դատարանը հաշվի չի առել նյութական իրավունքի մի շարք նորմեր` ՀՀ քրեական օրենսգրքի 3, 5, 6, 18, 29, 31, 34 հոդվածները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 2-րդ մասը:
Դատարանը խախտել է նաև դատավարական նորմեր` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2, 8, 14, 31, 47, 49, 105, 216, 226, 228, 292, 293, 295 հոդվածները, իսկ դատավճիռ կայացնելիս` նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 և 360 հոդվածները:

Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը վկայակոչելով իր իսկ վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանությունները, հայտնել է, որ գործի մեջ ոչ մի փաստ չկա, որ ապացուցի, որ ինքն ինչ որ բան է իմացել և իրականում էլ ինքը տեղեկություն չի ունեցել, թե Կարենն ինչով է զբաղվում: Կարեն Մեհրաբյանը միայն չի ասում, որ Աշոտ Չտրկյանը մեղավոր չի ու վերջ: Կարենը անուններով ու թե քանի հոգի են և ինչ սեռի են պատկանում իրական մեղավորները, բայց ոչինչ չի փոխվում:
Բողոքը ներկայացվել է հետևյալ հիմնավորումներով.
Առաջին անգամ, երբ Կարեն Մեհրաբյանը ծանոթացել է Տիգրանի հետ, ինքը չի ծանոթացել ոչ մի Ադրբեջանի հետախուզական աշխատակցի հետ: Կարենը ֆաբրիկայում ասել էր, որ Սաիդը ՚ռեմոնտիՙ գործ է տալու իրեն և ֆաբրիկայից դուրս գալուց /ընդմիջման/ Կարենն ասաց, որ Սաիդը սպասում է իրեն, գնան, տեսնի` լինում է, թե ոչ գործը վերանորոգման: Գնացել են և ծանոթացրել է Սաիդին, և Սաիդն ասել է, որ հայ տղա կա, հիմա կգա, գործի համար կխոսի նրա հետ: Այդ հայը եկել է, անունը Տիգրան, և Կարենն այդ ժամանակ առաջին անգամ էր տեսնում Տիգրանին և ինքը ծանոթացել է, Կարենի ասելով, հայ տղայի հետ, ոչ թե ինչ-որ գործակալի:
Գտնվելով Թուրքիայում` Կարենն իրեն ոչ մի բան չի ասել իր գործունեության մասին, շփվելով ինչպես կարելի է իմանալ, եթե Կարենն իրեն ոչինչ չի ասել:
Կարենն իրեն երբեք չի հայտնել, որ աշխատանքը գաղտնի է, բառացի իրեն այդպիսի բան երբեք չի ասել: Առաջարկն իրեն արել է հուլիսին` Հայաստանում և ասել է, որ աշխատած գումար ունի նույնպես հուլիսին և ինքը հենց այդ օրն էլ Կարենին ասել է. ՚մինչև աշխատանքի էությունը չիմանամ, չեմ համաձայնվիՙ ու հրաժարվել է:
Կարենը հունիսի 11-12-ին է դուրս եկել ֆաբրիկայից և հունիսի 14-ին եկել է Հայաստան: Ֆաբրիկայից դուրս է եկել և ասել, որ գործեր ունի Հայաստանում և եկել է Հայաստան: Հայաստան ինքը եկել է Կարենի գալուց 15-17 օր հետո: Կարենը Հայաստանում իրեն առաջարկել է աշխատանք` չասելով, թե ինչպիսի աշխատանք է և նշել է, որ գնալու է Ռուսաստան, Ուկրաինա, Բելոռուս և էլ ետ չի գալու Հայաստան: Ինքն ինչպես մտածեր, թե ինչի մասին է խոսում Կարենը: 300 ԱՄՆ դոլարը Տիգրանը Թուրքիայից ուղարկել է հունիսի 25-26-ին և ինքը Հայաստան գալուց հետո նոր Կարենից ստացել է առաջարկ և հրաժարվել է, ինչու են 300 դոլարը որպես օժանդակություն կախում իր վրա:
Ինքը Թուրքիայում եղել է 48-50 օր` մայիսի 7-ից մինչև հունիսի 29-ը և առաջին օրից մինչև վերջին օրերն աշխատել է ֆաբրիկայում, դա կարող են հաստատել Հովհաննեսը /վկա/, Ռոման Մաթևոսյանը և ուրիշներ: Ինքն աշխատանքից շուտ դուրս չի եկել ու չի դժգոհել աշխատանքից, այլ պայուսակների մեծ քանակություն է ուղարկել Հայաստան իր շատ ծանոթների հետ, որ գումար աշխատի: Եվ իրեն Երևանում հուլիսին է աշխատանք առաջարկել Կարենը և ասել. ՚որ աշխատես, չես կարող դուրս գալ գործից, դու չես ուզի դուրս գալՙ: Կարենն ասում է, որ իրեն չի ասել, թե խոսքն ինչի մասին է, կասեր, եթե ինքը վերջնական համաձայնվեր աշխատել ու նա վստահ է եղել, որ ինքը չի աշխատի:
Կարենը ոչ մի տեղ չի նշել, որ ինքը ինչ որ բան ասել է Աշոտին իր գործերի համար ու դատաքննության ժամանակ էլ այդ ամենը պնդում է, որ իրեն ոչ մի բան չի ասել:
Ինքը ոչ մի գումար ուղարկելու գործողություն չի կազմակերպել, ինքը Հովհաննեսի հարցնելուց հետո ասել է, որ իրենց հարևաններից մեկը, գիտի, որ գումար է ուղարկում, կարող է տեղը ցույց տալ: Մի թե ինչ-որ տեղ ցույց տալու համար մարդուն դատում են:
Դատավճռի 29-րդ էջում նշված է, որ 23.07.2011թ. Կարեն Մեհրաբյանի մոտ հայտնաբերված այսինչ իրերն ապացույց են: Իսկ իրեն ձերբակալելուց հետո` 26.07.2011թ. արձանագրության մեջ նշված է, որ Աշոտ Չտրկյանի մոտ հայտնաբերվել են ՚բացահայտ հետքեր և այդ նույն արձանագրության մեջ հենց հաջորդ կետում նշված է` կետ 12.Անձնական խուզարկության արդյունքները-չի խուզարկվել, այդ դեպքում ինչ հետքերի մասին է խոսքը:
Նույն` 29-րդ էջում գրված է Ղևոնդ Հովհաննիսյանի կողմից ներկայացված համակարգչի մասին, այնինչ, ինքն է ԱԱԾ-ի աշխատակցին` Հարությունին տեղեկացրել, որ Կարենի հետ երեկ իր քեռու տանն է եղել: Իրեն հարցրել է իր տան մեջ, թե կարող ենք գնալ համակարգիչը վերցնենք, ասել է. ՚խնդիր չկա, իմ տունը խուզարկեք, ավարտեք, անմիջապես կգնանքՙ: Խուզարկությունից հետո ցույց է տվել քեռու տունը, գնացել են և ինքն իր քեռուն անձամբ է համոզել, որ համակարգիչը տա:

Ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը վկայակոչելով իր իսկ վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանությունները, խնդրել է բեկանել իր` Կարեն Մեհրաբյանի և մյուսների` Ռոմիկ Մաթևոսյանի, Աշոտ Չտրկյանի, Կարեն Պետրոսյանի, Արթուր Ավետիքյանի և Դավիթ Ավետիքյանի նկատմամբ կայացրած դատավճիռը և նշանակել նոր քննություն:
Բողոքը ներկայացվել է հետևյալ հիմնավորումներով.
Գտնում է, որ դատարանի դատավճիռն անհիմն է և ենթակա է բեկանման:
Գտնում է, որ օբյեկտիվ և բազմակողմանի դատաքննություն չի կատարվել, ապացույցների հետազոտությունը կատարվել է դատավարության նորմերի խախտումներով:
Ըստ առաջին ատյանի դատարանի դատավճռի` ինքն իմացել է, որ Տիգրանն աշխատում է Ադրբեջանի հետախուզությունում և համաձայնել է համագործակցել նրա հետ ու որպես ապացույց ներկայացվում է Վլադիմիր Վարդանյանի վկայությունը, սակայն նրա վկայությունից երևում է, որ ինքը ոչ թե իմացել է, թե Տիգրանն ով է, այլ ուղղակի համաձայնել է Վլադիմիր Վարդանյանի բոլոր ասածների հետ, քանի որ նրան ընդունում էր որպես Տիգրանի հետ կապ ունեցող անձ, ինչպես որ ընդունում էր Գևորգ և Մեխակ Բադալյաններին ու նրա հետ հանդիպման իր միակ նպատակը եղել է նրանից թղթերը վերցնելն ու իրավապահ մարմիններին փոխանցելը:
Ըստ առաջին ատյանի դատարանի դատավճռի` իր գործողությունները դիտավորյալ կատարած հանցագործություն է, սակայն դա այդպես չի: Ինքը ոչ մի դիտավորություն չի ունեցել վնասելու իր ազգին, հակառակը, փորձել է անել ամեն ինչ այդ վտանգից զերծ մնալու, ազգին յուրովի ծառայություն մատուցելու, տվյալ կազմակերպությունից բավականաչափ տեղեկանալու համար, ինչին ի պատասխան սպասել է ոչ թե մեղադրանք, այլ գնահատական, հենց այդ պատճառով էլ չի մտածել, որ իր արածը կարող է դիտվել որպես հանցագործություն ու չի էլ մտածել, որ իր հետ կապ ունեցող մարդիկ կարող են դիտվել որպես հանցագործության աջակիցներ:
Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով ոչ թե դատարանում պարզված փաստերն ու ապացույցները, այլ հիմնվելով նախաքննական մարմնի կողմից ներկայացրածը, դատապարտեց իրեն և իր հետ նրանց, ովքեր կապ են ունեցել ոչ թե գործում նշված կազմակերպության, այլ իր հետ:
Սայիդին հանդիպել է ակնկալիքով, որ պետք է աշխատի նրա հետ` շինարարության վրա: Սայիդի միջոցով ծանոթացել է Տիգրանի հետ, ով բավականին լավ պատրաստված հոգեբան էր: Նա խոսել է Մեխակի անձը մեջբերելով, ինչն իրեն ավելի է ներշնչել նրա առաջարկությունից չհրաժարվելու, սակայն որոշակի կասկածներ եղել են զինուժի մասին նրա առաջարկածները: Վերադարձել է ՀՀ, հարցրել Կարեն Պետրոսյանի կարծիքը, որից հետո ավելի կասկածելով, որոշել է դիմել Գևորգ Բադալյանին, հույս ունենալով, որ եթե իր կասկածները ճիշտ են, ապա նա կընդունի Արթուր Աբգարյանին տեսնելու իր առաջարկը: Սակայն այն, որ նա մերժեց Արթուր Աբգարյանին տեսնելու առաջարկն ու դեռ ավելին, հանգստացրեց, ներկայացրեց պայմաններ ու մի տեղեկություն, որը պետք է փոխանցեր Տիգրանին, դրանով ցրեց կասկածները: Դրանից հետո, արդեն Թուրքիայում ակնհայտ դարձավ, որ գործ ունի ոչ թե եվրոպական կազմակերպության, այլ ուրիշ ու վտանգավոր մարդկանց հետ, հասկացել է, որ իր կողմից արած մի սխալ քայլը կարող էր վնասել ոչ միայն իրեն, այլ նաև հարազատներին ու այլոց:

Ամբաստանյալ Կարեն Պետրոսյանը վկայակոչելով իր իսկ վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանությունները, խնդրել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0224/01/11 դատավճիռն իր մասով և կայացնել արդարացման դատավճիռ:
Իրեն չարդարացնելու դեպքում խնդրել է իր նկատմամբ ազատազրկման ձևով պատիժը փոփոխել և նշանակել պատիժ տուգանքի ձևով, իսկ այնուամենայնիվ ազատազրկումը չփոփոխելու դեպքում խնդրել է այն պայմանականորեն չկիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով և իրեն ազատել կալանքից:
Բողոքը ներկայացվել է հետևյալ հիմնավորումներով.
Գտնում է, որ դատարանը կայացրել է անհիմն դատական ակտ, քանի որ իրեն առաջադրված մեղադրանքը որևէ ապացույցով հիմնավորված չէ և գործի դատաքննության ընթացքում հերքվել է:
Դատարանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում` հիմք ընդունելով միմիայն իր կողմից տրված նախաքննական ցուցմունքները, որոնք ըստ էության սխալ է գնահատել և հանգել է ոչ ճիշտ հետևության:
Համաձայն քրեական գործի նյութերի` իր և Կարեն Մեհրաբյանի հանդիպումը` կապված վերջինիս կողմից իրեն պարտք լինելու վերաբերյալ, տեղի է ունեցել 2011թ-ի մայիս ամսվա կեսերին: Նույնիսկ, եթե դատարանը որպես հիմք ընդունում է իր նախաքննական ցուցմունքը, ապա այդտեղից էլ ակնհայտ է, որ ինքը երբևէ չէր կարող պատկերացնել, որ Մեհրաբյանը նախապատրաստում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն: Իրենց միջև առկա խոսակցության բնույթից երևում է, որ Կ.Մեհրաբյանն իրեն ասել է, որ իրեն առաջարկ են արել, սակայն ինքը նրան ասել է, որ դա կարող է բարեգործական հիմնադրամ չլինել, խորհուրդ է տվել լուրջ վերաբերվել այդ ամենին և հեռու մնալ նման մարդկանցից: Հասկացել է, որ դա բարեգործական հիմնադրամ չէ այն ժամանակ, երբ խոսք է գնացել ռազմական ինֆորմացիայի մասին: Կ.Մեհրաբյանն իրեն երբեք չի ասել, որ տվել կամ տալու է համաձայնություն այդ անձանց հետ աշխատելու համար:
Նախաքննության ժամանակ ինքը գտնվել է հոգեբանական ճնշման տակ, քանի որ առաջին անգամ էր հարցաքննվում քննիչի կողմից և չէր կարող պատկերացնել, որ յուրաքանչյուր իր կողմից չասված բառ կամ արտահայտություն, որն արձանագրվում է քննիչի կողմից, կարող է օգտագործվել իր դեմ: Առանց գիտակցելու նախաքննության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել, և վերլուծելով հասկացել է, որ ինքն ուղղակի որևէ կոնկրետ, ճշտված տեղեկություն չի ունեցել, որ այդ մասին հայտներ իրավապահ մարմիններին: Իր հետագա հեռախոսային խոսակցությունները Կ.Մեհրաբյանի հետ կապված են եղել իր կողմից Կ.Մեհրաբյանից իր պարտքը պահանջելուն: Իր խիղճն իր հայրենիքի առջև մաքուր է, քանի որ միտումնավոր, դիտավորյալ ինքը չի թաքցրել հանցագործությունը: Ինքն ուղղակի չի հավատացել, ընդհանրապես լուրջ չի վերաբերվել Կ.Մեհրաբյանի խոսքերին, քանի որ նա իրեն հստակ կամ հաստատապես որևէ տեղեկություն չի հայտնել իր կողմից նախապատրաստվող հանցագործության մասին: Ինքն ուղղակի մոռացել էր նրա ասածները, քանի որ լուրջ չի ընդունել դրանք և չի հավատացել, վերջինս էլ ոչ մի հաստատ բան չէր ասել իրեն: Կ.Մեհրաբյանն իրենց հանդիպման ժամանակ չի ասել, որ ինքն այդ անձանց առաջարկը ընդունել է, աշխատում է նրանց համար: Նման խոսակցություն չի եղել, միայն թռուցիկ ասել է իրեն առաջարկվածի մասին, իսկ ինքը նրան ասել է, որ հեռու մնա այդ մարդկանցից:
Իր նպատակն է եղել օգնել նախաքննությանը և այդ պատճառով էլ ինքը սեփական նախաձեռնությամբ ցուցմունք է տվել նախաքննական մարմնին, որը, սակայն, դարձել է իրեն անհիմն մեղադրելու և դատապարտելու հիմք:
Դատարանն իրեն մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում` դատապարտել է նշված հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժի` ազատազրկման և նշել է. ՚քանի որ պատժի նվազ խիստ տեսակները չեն կարող ապահովել պատժի տեսակներըՙ: Թեև դատական ակտի 35-րդ էջում նշել է, որ ինքը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական և իր խնամքին է գտնվում իր 2-րդ կարգի հաշմանդամ հայրը:
Դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի` ՚3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակներըՙ:
Դատարանը նաև չի անդրադարձել իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմանը:
Գտնում է, որ նույնիսկ իրեն մեղավոր ճանաչելու դեպքում դատարանի նշանակված պատիժը` ազատազրկման ձևով, արդարացի չէ, չի բխում քրեական գործի նյութերից, չի համապատասխանում իր անձին, քանի որ ինքն ունի բարձրագույն կրթություն, բնութագրվում է դրական, ծառայել է հայկական բանակում, երիտասարդ է, նպատակ ունի ընտանիք կազմելու և իր խնամքին է գտնվում իր հաշմանդամ հայրը, մինչ կալանավորվելն աշխատում էր և հոգում ընտանիքի հոգսերը: Ամբողջ նախաքննության և դատաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ:

Ամբաստանյալներ Արթուր և Դավիթ Ավետիքյանների շահերի պաշտպան` Է.Մարուքյանը վկայակոչելով իր իսկ վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանությունները, խնդրել է վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
Վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարել` Արթուր և Դավիթ Ավետիքյանների մասով բեկանել Հայաստանի Հանրապետության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ ԵԿԴ/0224/01/11 դատավճիռը, փոփոխել դատական ակտը`
1. Արթուր և Դավիթ Ավետիքյաններին արդարացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքում ճանաչել և հռչակել անմեղ:
2. Այն դեպքում, եթե դատարանը գտնի, որ Արթուր և Դավիթ Ավետիքյաններին առաջադրված մեղադրանքը ճիշտ է որակված, իսկ գործում բավարար ապացույցներ կան Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքում Արթուր և Դավիթ Ավետիքյանների նկատմամբ պատիժ նշանակել տուգանքի ձևով` 300.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Բողոքը ներկայացվել է հետևյալ հիմնավորումներով.
Արթուր և Դավիթ Ավետիքյաններն իրենց մեղսագրվող արարքում մեղավոր չեն ճանաչել և պնդում են, որ Կարեն Մեհրաբյանի կողմից նախապատրաստվող հանցագործության մասին որևէ բան հայտնի չի եղել և Կարեն Մեհրաբյանը վերջիններիս կողմից որևէ կերպ չի էլ ընկալվել որպես լուրջ անձնավորություն, որի գործունեությունը կասկածի առիթ հանդիսանար: Ավելին, Արթուր և Դավիթ Ավետիքյանները որևէ պատկերացում չեն ունեցել պետական դավաճանության` որպես հանցագործության մասին, հետևաբար` չէին էլ կարող գիտակցել, որ Կարեն Մեհրաբյանի կողմից իրենց պատմածը կարող է համարվել կամ կարող է հետագայում զարգանալ և ձեռք բերել հանցագործության հատկանիշներ:
Դատարանը խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 21-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:
Դատաքննության ընթացքում Կարեն Մեհրաբյանը հիմնովին այլ ցուցմունք է տվել` կապված իր պաշտպանյալներին վերաբերող դրվագին, որի վերաբերյալ նշել է, որ ՚….Արթուր և Դավիթ Ավետիքյաններին ինքը որևէ առաջարկ չի արել և իր պատմածից նրանք որևէ կերպ չէին կարող հասկանալ, որ խոսքը գնում է լրտեսության և պետական դավաճանության մասին, քանի որ ինքը Արթուր և Դավիթ Ավետիքյաններին չի պատմել ոչինչ, որից նրանք կարող էին հասկանալ, որ ինքը լրտեսություն է նախապատրաստումՙ:
Ավելին, Կարեն Մեհրաբյանը նաև նշել է, որ ՚…իր մտադրությունների մասին իր պաշտպանյալներից որևէ մեկին չի հայտնելՙ:
Դատարանը խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Դատարանը, չկիրառելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 5-րդ մասը, խախտել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը:
Արթուր և Դավիթ Ավետիքյաններին մեղսագրվող արարքը չի համապատասխանում քրեական գործով ձեռք բերված ապացույցներին:
Արթուր և Դավիթ Ավետիքյաններին մեղսագրվող արարքի նկարագրության մեջ նշված է, որ իբր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանն իր պաշտպանյալներին պատմել է. ՚….վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի…..տեղեկություններ….ՙ և իբր իր պաշտպանյալները ՚….Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին…ՙ, սակայն քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանի, Արթուր և Դավիթ Ավետիքյանների` դատարանում տրված ցուցմունքներով չեն հաստատվել վերը նշված հանգամանքները:
Այսինքն, Արթուր և Դավիթ Ավետիքյաններին առաջադրված մեղադրանքի նկարագրությունում զետեղված հանգամանքները մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը երբևէ չի պատմել նրանց, հետևաբար` իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքի նկարագրությունը որևէ վերաբերելի ապացույցով չի հաստատվել:
Արթուր և Դավիթ Ավետիքյաններ եղբայրներին Կարեն Մեհրաբյանի կողմից նախապատրաստվող հանցագործության մասին որևէ բան հայտնի չի եղել, և Կարեն Մեհրաբյանը վերջիններիս կողմից որևէ կերպ չի էլ ընկալվել որպես լուրջ անձնավորություն, որի գործունեությունը կասկածի առիթ հանդիսանար:
Ավելին, Արթուր և Դավիթ Ավետիքյանները որևէ պատկերացում չեն ունեցել պետական դավաճանության` որպես հանցագործության մասին, հետևաբար` չէին էլ կարող գիտակցել, որ Կարեն Մեհրաբյանի կողմից իրենց պատմածը կարող է համարվել կամ կարող է հետագայում զարգանալ և ձեռք բերել հանցագործության հատկանիշներ:
Հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցավորը պետք է գիտակցի, որ ինքն իշխանության մարմիններին չի հայտնում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության մասին իրեն հաստատապես հայտնի փաստը, սակայն իր պաշտպանյալները մեղադրյալ Կարեն Մեհրաբյանի կողմից իրենց պատմածից որևէ կերպ չէին կարող գիտակցել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության մասին իրենց հաստատապես հայտնի փաստը, ավելին, նրանք չէին կարող գիտակցել և հաստատապես իմանալ, որ Կարեն Մեհրաբյանն իր գործողություններով փորձում է նախապատրաստել` թշնամու կողմն անցնել, լրտեսություն անել, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնել կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալ, որը պետք է կատարվեր ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության:
Նախապատրաստվող հանցագործությունների մասին չհայտնելու օբյեկտիվ կողմը դրսևորվում է հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին իրավապահ մարմիններին կամ իշխանության մարմիններին չհայտնելու մեջ:
Այսպիսով, Արթուր և Դավիթ Ավետիքյանները մեղադրվում են այն բանում, որ նրանք 2011 թվականի հունիս ամսին իրենց հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին կամ իշխանության մարմիններին այն դեպքում, երբ սույն քրեական գործի փաստերը ցույց են տալիս, որ դեռևս 2011 թվականի մայիսի 23-ին ՀՀ ԱԱԾ սպան զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ԱԱԾ պետ Գ.Հակոբյանին և տեղեկացրել, որ ՚….Կարեն Մեհրաբյանը հանդիպել է Գևորգ Բադալյանի հետ և վերջինիս առաջարկել ԼՂՀ զինված ուժերում ծառայող մտերիմ սպա գտնել, որից ՚ընկերական շփումներիՙ ընթացքում Գ.Բադալյանը պետք է տեղեկություն հավաքի` ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ և փոխանցի իրեն` համապատասխան վարձատրության դիմաց: Հանդիպման հաջորդ օրը Գ.Բադալյանը Կարենին իր մեքենայով տարել է ՚Կիլիկիաՙ ավտոկայան, որտեղից վերջինս մեկնել է Թուրքիա: Ճանապարհին Կարենը Գ.Բադալյանին հարցրել է նրա ծառայած զորամասի գտնվելու վայրի և հրամանատարի անունի մասին: Ստանալով ճիշտ պատասխանը, նա գովել է Գ.Բադալյանին` իրեն սուտ չասելու համարՙ: Այսինքն, Կարեն Մեհրաբյանը, համաձայն քրեական գործում առկա փաստերի, դեռևս մայիսի 20-ից Թուրքիայում գործող Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հանձնելու նպատակով տեղեկություններ է հավաքել և պահել, որի պարագայում նրան մեղսագրվող լրտեսության ձևով պետական դավաճանության արարքն ավարտված է եղել ՀՀ ԱԱԾ սպայի զեկուցագիր գրելու պահին:
Գտնում է, որ Արթուր և Դավիթ Ավետիքյանները ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվում են ավարտված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին իրավապահ մարմիններին կամ իշխանության մարմիններին չհայտնելու համար, մինչդեռ` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով անձը կարող է մեղադրվել միայն հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին իրավապահ մարմիններին կամ իշխանության մարմիններին չհայտնելու համար:
Այսպիսով, գործում առկա բոլոր ապացույցների համադրությունը, դրանց վերլուծությունը ցույց են տալիս, որ դրանցում առկա փաստական տեղեկություններով միանշանակ չի հաստատվում, որ Արթուր և Դավիթ Ավետիքյանները կատարել են իրենց մեղսագրվող արարքը, հետևաբար` նրանց նկատմամբ քրեական գործը պետք է կարճվեր, իսկ քրեական հետապնդումը դադարեցվեր:
Հիմք ընդունելով քրեական գործում առկա փաստաթղթերը, ինչպես նաև դատաքննության ընթացքում տրված` Կարեն Մեհրաբյանի և իր պաշտպանյալների ցուցմունքները, գտնում է, որ Արթուր և Դավիթ Ավետիքյաններին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելը հակասում է նույն հոդվածի 2-րդ մասի պահանջին, որը հիմք էր հանդիսանում Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի և Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի մասով քրեական գործը կարճելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:
Նախաքննության և դատաքննության ընթացքում տրված իր պաշտպանյալների և Կարեն Մեհրաբյանի ցուցմունքներից պարզ դարձավ, որ Կարեն Մեհրաբյանը հանդիսանում իր պաշտպանյալներ Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի և Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի հորաքրոջ` Անահիտ Վանիչկայի Ավետիքյանի աղջկա` Լիլիթ Սեյրանի Միրզախանյանի ամուսինը:
Այսպիսով, Արթուր Վոլոդյայի Ավետիքյանը և Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանը մեղադրվում են այն բանում, որ տեղեկանալով Կարեն Մեհրաբյանի կողմից հաստատապես հայտնի նախապատրաստվող պետական դավաճանության մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:
Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար քրեական պատասխանատվության ենթակա չեն:
Այսպիսով, իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման վերը նշված հիմքով, քանի որ պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանը հանդիսանում է իր պաշտպանյալների հորաքրոջ փեսան` մերձավոր ազգականը, ուստի` Արթուր Վոլոդյայի Ավետիքյանի և Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանի արարքում բացակայում է հանցակազմը:
Դատարանը խախտել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 5-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը պարտավոր է լուծել ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունն ապացուցված լինելը:
Այսպես, դատարանը դատավճռում որևէ ծանրացուցիչ հանգամանք չի նշել, որը կհիմնավորեր իր պաշտպանյալների նկատմամբ նշանակված խիստ պատիժները:
Իր պաշտպանյալ Արթուր Ավետիքյանը բնութագրվում է բացառապես դրական, ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 12-ին, Կիրովական քաղաքում, ազգությամբ հայ, բարձրագույն կրթությամբ, ամուրի, 2006-2008թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ, աշխատում է անհատ ձեռներեց` ՚Արթուր Ավետիքյանՙ, նախկինում չդատված, ծնողների և եղբոր ընտանիքի հետ միասին բնակվում է հայրական տանը` ք.Վանաձոր, Մյասնիկյան 1-16 հասցեում:
Իր պաշտպանյալ Դավիթ Ավետիքյանը բնութագրվում է բացառապես դրական, ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 12-ին, Կիրովական քաղաքում, ազգությամբ հայ, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած է և ունի երկուսուկես տարեկան որդի, 2006-2008թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ, աշխատում է ՚Հարավկովկասյան Երկաթուղիՙ ՓԲԸ-ում որպես բեռներ ընդունող-հանձնող, նախկինում չդատված, իր ընտանիքով, ծնողների հետ միասին բնակվում է հայրական տանը` ք.Վանաձոր, Մյասնիկյան 1-16 հասցեում:
Հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում է, որ իր պաշտպանյալների նկատմամբ նշանակված պատիժներն անհիմն և անտրամաբանական են, դրանցում հաշվի չեն առնված իր պաշտպանյալների անձը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև իր պաշտպանյալների կողմից չկատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանը:
Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի շահերի պաշտպան` Ս.Ասլանյանը վկայակոչելով իր իսկ վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանությունները, խնդրել է.
1.Վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ. 2.Մասնակիորեն` իր պաշտպանյալի մասով բեկանել դատական ակտը, բեկանված մասով կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, այն է` կարճել գործի վարույթը Ռ.Մաթևոսյանի մասով կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան, սահմանելով նոր քննության ծավալը:
Բողոքը ներկայացվել է հետևյալ հիմնավորումներով.
Դատարանի կայացրած դատավճիռն իր պաշտպանյալի մասով ապօրինի, անհիմն, ակնհայտ անարդար է և բացարձակ չպատճառաբանված: Այն չի բխում ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքներից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, ինչպես նաև ՄԻԵԿ-ի դրույթներից:
08.08.2011թ. Ռ.Մաթևոսյանը ցուցմունք է տվել, որտեղ հնարավորինս պատմել է իր մասին և նկարագրել, թե ինչպես է ծանոթացել ոմն Սայիդի հետ /Մարիամի կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ, վերջինիս հրավերով/, իսկ ոմն Սայիդի և Կարենի կապի մասին ասել է հետևյալը, մեջբերում ցուցմունքից. ՚Ինչ վերաբերում է Սայիդի ու Կարենի կապին, ապա նա ինձ պատմեց, որ Մարիամի միջոցով ծանոթացել է Սայիդի հետ և որ վերջինս աշխատանք էր տալու, ինչին ես պատասխանել եմ, որ զգույշ լինի, քանի որ չէր հավատում, որ Սայիդն իր խոստումը կկատարի, այլապես նա ինձ ու Գրիգորին էլ էր աշխատանք խոստացել, բայց չէր կատարել խոստումը: Բացի այդ, կար թմրամիջոցի պատմությունը, ես նույնիսկ չէի էլ հիշում, թե այդ մասին ասել եմ Կարենին, թե ոչ: Կարենի միջոցով ես ծանոթացել եմ նաև նրա սանիկի` Աշոտի հետ, և Աշոտն ինձ պատմել է, որ մի անգամ Սայիդը եկել է իրենց տուն: Կարենին ես արդեն երկու ամիս կլինի չեմ տեսել, վերջին ժամանակները նա հաճախակի մեկնում էր Հայաստան, նույնիսկ ես հարցրի, թե ինչու է նա այդքան շուտ-շուտ գնում, որին պատասխանել է, որ գործեր ունի, վերջին անգամ ես նրա հետ երկու կտոր շոր ուղարկեցի, որը պետք է վերցնեի Հայաստանում, սակայն երբ եկա Հայաստան, զանգեցի, մի տեսակ չհարմարվեց հանդիպել: Ես ինքս վերադարձել եմ Հայաստան մոտ մեկ ամիս առաջ և այլևս չեմ ցանկանում գնալ Թուրքիա, մանավանդ, որ այնտեղ աշխատում էի ընդամենը շաբաթական 100-120 ԱՄՆ դոլարՙ:
Շուրջ հինգ ամիս տևած դատաքննությամբ, ըստ պաշտպանության կողմի այդպես էլ չհիմնավորվեց իր պաշտպանյալին մեղսագրվող քրեորեն պատժելի արարքը, սակայն, ավելի ճիշտ կլինի ասել` ընդհանրապես հանցագործության դեպքը:
Դատարանը դեռևս դատական քննության նախապատրաստական փուլում, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 292-րդ հոդվածով, նման դատավարական էական խախտումներով մուտք եղած քրեական գործով 15 օրվա ընթացքում իր պաշտպանյալի մասով պետք է կայացներ նախատեսված հետևյալ որոշումներից որևէ մեկը` /…/
2. քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին,
4. գործը մեղադրողին վերադարձնելու մասին, որը չի արել, փոխարենը հապշտապ որոշում է կայացրել այն դատաքննության նշանակելու մասին:
Դատաքննության ընթացքում Կ.Մեհրաբյանը ներողություն խնդրելով իր պաշտպանյալից, ցուցմունք է տվել այն մասին, որ դեռևս նախաքննության ընթացքում, իր դեմ տրված ցուցմունքներն իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում և Ռ.Մաթևոսյանի փոխարեն ամբաստանյալի աթոռին պետք է նստած լինեին Մարիամը, Կարինեն և Գրիգորը, որոնք մեկ ընտանիք են, ըստ էության հնարավորինս հիմնավորելով իր նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև եղած էական հակասությունը, ինչով էլ վերջակետ դրեց մեղադրանքի կողմի վարկածին` պաշտպանյալի` իբրև թե մեղավորության հարցում:
Կ.Մեհրաբյանի նախաքննական ցուցմունքները որևէ կապ չունեն իր պաշտպանյալի կողմից պետական դավաճանության հոդվածի դիսպոզիցիայով սահմանված հանցագործության դեպքի կամ հանցակազմի հետ:
Դատարանն իր դատական ակտում այսպես կոչված հետևությունների առումով որևէ պատճառաբանություն չի արել և ըստ պաշտպանության կողմի չէր էլ կարող անել, քանի որ որևէ փաստական հանգամանք կամ որևէ ապացույց իր պաշտպանյալի կողմից քրեորեն պատժելի արարք կատարելուն ուղղակի կամ անուղղակի մատնանշող, պարզապես գոյություն չունի:
Դատարանն էապես խախտել է ՀՀ քր. դատ. օր-ի 360-րդ հոդվածի պահանջները, այն է. ՚Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`
1/ ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը.
2/ այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին.
3/ ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը.
4/ ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ /…/: Պատասխան` բացարձակապես ոչ:
Դատարանն էապես խախտել է ՀՀ քր. դատ. օր-ի 365-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պահանջները, այն է. ՚Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասի 1-4 կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններՙ: Ինչն ի սկզբանե անտեսված է եղել:
Դատարանն այնքան ոգևորված է եղել մեղադրանքի կողմը ՚պահելովՙ, որ անգամ գեթ մեկ ակնարկ չի արել ողջ դատաքննության ընթացքում իր կողմից արված որևէ միջնորդությանը /պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և կալանքից անհապաղ ազատելու, տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելանքը վերացնելու, դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու. նախաքննություն իրականացրած քննիչին և այլոց դատակոչի ենթարկելու մասին/:
Դատարանն ի սկզբանե չի անդրադառձել սկզբում իր կողմից ներկայացված պաշտպանյալի առողջական վիճակին վերաբերող ՀՀ ԱՆ ՚Հոգեբուժական բժշկական կենտրոնՙ ՓԲԸ-ն գրությունն այն մասին, որ Ռ.Մաթևոսյանի մոտ ախտորոշված է ՚գլխուղեղի օրգանական ախտահարման մնացորդային երևույթներ, անձի չափավոր արտահայտված իջեցումովՙ հիվանդությունը, որի կապակցությամբ փորձաքննության անհրաժեշտության միջնորդությունը վերևում մերժվեց:
Էապես խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 3, 4, 8 հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2, 17, 18, 19, 25, 40, 102, 104, 105, 106, 107, 124, 126, 127, 128, 129, 136, 202, 267, 273, 274, 277, 292, 309, 309.1, 332, 354, 358, 360, 365, 366, 371 հոդվածները, որոնցով ըստ էության թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի նույնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, որն ի վերջո հանգեցրել է իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելուն:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վերաքննիչ բողոքներում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերլուծելով գործի նյութերը, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Աշոտ Չտրկյանի և վերջինիս շահերի պաշտպան` Հ.Բաղդասարյանի, ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանի, ամբաստանյալ Կարեն Պետրոսյանի, ամբաստանյալներ Արթուր և Դավիթ Ավետիքյանների շահերի պաշտպան` Է.Մարուքյանի և ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանի շահերի պաշտպան` Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքները պետք է մերժել հետևյալ պատճառաբանությամբ:
Ըստ ներկայացված քրեական գործի նյութերի.
Ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: 2007 թվականին Երևանի Տերյան փողոցում վարձակալել է տարածք և այնտեղ բացելով խանութ` զբաղվել ջեռուցման համակարգերի առք ու վաճառքով: Տարվա վերջին որոշել է մեկնել Թուրքիայի Ստամբուլ քաղաք` ապրանք բերելու: Մեկնել է հինգ-վեց օրով, վերադառնալուց հետո մի քանի օր անց կրկին մեկ-երկու օրով մեկնել է, սակայն ապրանք չի բերել, քանի որ գումարը չի բավականացրել: Առաջին այցելության ժամանակ հագուստեղենի վաճառքի խանութներից մեկում ծանոթացել է խանութի սեփականատիրոջ հետ, որին կոչել են Ամր, դիմել են նաև Ալեքս անունով: Խանութը գտնվել է Ստամբուլի ՚Լալելիՙ թաղամասում: Հետագայում իմացել է, որ նա հանդիսանում է խոշոր գործարար, ՚Աբեցե գրուպՙ /՚ABC-группՙ/ կորպորացիայի տերն է, խանութների, հյուրանոցների, ավտոլցակայանների` այդ թվում նաև Ռուսաստանում թանկարժեք քարերի վերամշակման արտադրամասերի սեփականատեր: Խանութում սկզբում իրեն մոտեցել է մի հայ աղջիկ` Նառա անունով, որն այնտեղ է աշխատել: Նա խոսակցության ժամանակ ասել է, որ խանութի տերը` ՚պատրոնըՙ, նույնպես հայ է: Այդ ժամանակ վերելակից իջել է այդ մարդը, որի հետ Նառան ծանոթացրել է: Այդ հանդիպման ժամանակ իրենց խոսակցությունը Նառան էլ թարգմանել է, իսկ ավելի ուշ Ամրը խոսել է ռուսերեն լեզվով: Ամրն ասել է, որ ունի հայկական արմատներ, տատիկը հայ է, իրենք հինգ եղբայր են: Ավելի ուշ իմացել է, որ նա Էմրուլա Քարադաշն է: Երկրորդ անգամ Թուրքիայում գտնվելու ժամանակ գնացել է Ամրի խանութ, զրուցել է նրա հետ: Հաջորդ օրը Ստամբուլ քաղաքի հայաբնակ շրջաններում անցկացվող ոստիկանական հերթական ստուգումներից մեկի ժամանակ իրեն բռնել են` այդ պահին անձնագիրն իր մոտ չլինելու պատճառով: Իրեն սպառնացել է դեպորտացիայի վտանգը, որի պատճառով զանգահարել է Ամրին: Վերջինս եկել և ոստիկանների հետ թուրքերեն զրուցել է: Նկատել է, որ ոստիկանները շփոթված են նրա ներկայությունից և իրեն բաց են թողել: Դրանից հետո վերադարձել է Հայաստան և մինչև 2011 թվականը Թուրքիա չի մեկնել: 2011 թվականի փետրվարին, աշխատանք չլինելու պատճառով որոշել է կրկին մեկնել Թուրքիա և իր ընկեր Գևորգ Բադալյանի եղբայր Մեխակ Բադալյանի հետ մեկնել են Ստամբուլ: Այնտեղ հանդիպել է Ամրին և խնդրել է օգնել` աշխատանք և բնակության վայր գտնելու հարցում: Այնտեղի խանութներից մեկում ծանոթացել են Ռոման անունով մի տղայի հետ, որն աշխատել է խանութում: Նա իրեն օգնել է հայերի թաղամաս հանդիսացող ՚Կումկապիՙ-ում տեղավորվել հյուրանոցում: Ռոմանը Թուրքիայում բնակվել է Լուսինե անունով ընկերուհու հետ, չնայած որ Լուսինեն ամուսնացած է եղել մի քուրդի հետ: Լուսինեի միջոցով ծանոթացել է նրա ընկերուհի Մարիամի մայր Կարինեի հետ: Բնակվելու տեղ չունենալու պատճառով, նրա հետ միասին մնացել է հյուրանոցում, իսկ մեկ-երկու օրից ծանոթացել է նրա աղջկա` Մարիամի հետ, որն ամուսնացած է եղել Սելիմ անունով քրդի հետ:
Մի քանի օր անց իմանալով, որ Ամրը մեկնել է Սոչի, աշխատանքի է տեղավորվել պայուսակների կարի արտադրամասում որպես բանվոր: Մեկ շաբաթ այնտեղ աշխատելուց հետո վերադարձել է Հայաստան, քանի որ վիզայի ժամկետը լրացել է: Երկու օրից կրկին մեկնել է Թուրքիա: Հասնելուն պես աշխատանք է փնտրել, դիմել է Ռոմանին, Լուսոյին, Մարիամին և Կարինեին: Վերջինս իրեն ասել է, որ մի թուրք ծանոթ ունի Սայիդ անունով, որը զբաղվում է վերանորոգման աշխատանքներով և նրան կխնդրի իր մոտ աշխատանքի վերցնել: Մարիամը զանգահարել է Սայիդին: Նա պատասխանել է, որ այդ պահի դրությամբ իր մոտ աշխատանքի տեղ չկա: Մի քանի օր սպասելուց հետո Կարինեն կրկին զանգահարել է նրան և հեռախոսը տվել է իրեն: Խոսել են ռուսերեն: Մյուս օրը Սայիդը կանչել է իր մոտ` բացատրելով տեղը: Հաջորդ օրը, Լալելի թաղամասի խանութներից մեկում, որտեղ Սայիդի բրիգադը վերանորոգման աշխատանքներ է իրականացրել, հանդիպել է նրան: Սայիդն ասել է, որ չի կարող մշտական աշխատանքի տեղավորել, առաջարկել է ծանոթացնել իր ծանոթ հայի հետ, որը կարող է աշխատանքի տեղավորել: Հաջորդ օրը Սայիդը զանգահարել և պայմանավորվել է հանդիպման համար: Մինչ այդ իր մոտ` Թուրքիա, իր առաջարկով եկել է նաև իր սանիկ Աշոտ Չտրկյանը, որի հետ էլ գնացել են նույն խանութը, որտեղ աշխատել է Սայիդի բրիգադը: Իրենց դիմավորել է Սայիդը: Տասից տասնհինգ րոպե անց մոտեցել է քսանհինգից երեսուն տարեկան մի երիտասարդ, որը ներկայացել է Տիգրան անունով: Սայիդն ասել է, որ ինչ-որ գործ ունի և մի տեսակ Աշոտին առանձնացնելով` նրա հետ գնացել է, իսկ ինքն առանձնացել է Տիգրանի հետ: Խոսակցության ընթացքում Տիգրանն ասել է, որ մայրը հայ է` Անահիտ անունով, հայրը` թուրք, մայրը սովորեցրել է հայերեն խոսել: Ընդհանրապես նա խոսել է գրական հայերենով և հայտնել, որ կարող է մի այնպիսի աշխատանք առաջարկել, որը կապված է արտերկրների և նաև Հայաստանի հետ, հնարավոր է, որ այդ գործի հետ կապված հաճախակի մեկնի: Նա նշել է, որ խոսակցությունը գաղտնի բնույթ պետք է ունենա, սակայն ոչ մի վտանգ չի ներկայացնում և համաձայնության դեպքում` աշխատանքի վերաբերյալ մանրամասները կասեն իր ղեկավարները, որոնք պետք է ժամանեն Անկարայից: Տիգրանը խորհուրդ է տվել ոչ մեկին չհայտնել իրենց խոսակցության մասին: Մինչև ղեկավարների ժամանելը, ծանոթանալու նպատակով, Տիգրանը մի քանի անգամ իր հետ հանդիպել է, հիմնականում` տարբեր սրճարաններում: Այդ ամենը, մանավանդ Ամրին չգտնելը, այնպես է զուգադիպել, որ մտածել է, թե Ամրը կապված է այդ ամենի հետ:
Շուրջ երկու շաբաթ անց Տիգրանը զանգել և ասել է, որ իր ղեկավարները ժամանել են և հանդիպում են նշանակել: Ըստ պայմանավորվածության` Տիգրանի հետ հանդիպել է Ստամբուլ քաղաքի Ակսարայի շրջանի Չափա թաղամասի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղից ոտքով քայլել են մինչև փողոցի առաջին խաչմերուկ, թեքվել դեպի ավելի խաղաղ փողոց և մտել ռեստորան: Այնտեղ սեղանի շուրջ նստած սպասել են երկու հոգի: Նրանք ծանոթացել են իր հետ: Մեկը ներկայացել է Վարդան անունով, խոսել է հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով: Խոսակցության ընթացքում ասել է, որ ծնունդով Ալավերդի քաղաքից է, որտեղից էլ 90-ական թվականներին բնակության է տեղափոխվել Թուրքիա: Նա ասել է, որ սկզբում խնդիրներ է ունեցել և իր հետ եկած երկրորդ անձն է իրեն օգնել, տեղավորել է աշխատանքի, իր ընտանիքը նույնպես Թուրքիայում է և նույն անձի միջնորդությամբ լուծվել է նաև քաղաքացիության հարցը: Երկրորդ անձը հայերեն չի խոսել, ռուսերեն հասկացել է, բայց նույնպես չի խոսել, շփվել է միայն թուրքերենով: Հետագայում հիշել է, որ նրա անունը Քենան էր: Նրա պահվածքից, Վարդանի ու Տիգրանի` նրան դիմելու ձևից զգացվել է, որ գլխավորը նա է: Զրույցը վարել է հիմնականում Վարդանը: Նա ասել է, որ իրենց կազմակերպությունում, առավել ևս իրենց բաժնում, աշխատում են հիմնականում հայեր և աշխատում են հայերի համար: Նշել է, որ շատ հայտնի հայերի հետ են աշխատում, ունեն ամբողջ աշխարհում մեծ կապեր: Նա հարցրել է իր գործունեության, ընտանեկան դրության մասին և պատմել է, որ իրենք աշխատում են եվրոպական կազմակերպություններից մեկում, իրենց բաժինը մասնավորապես զբաղվում է Կովկասի վերաբերյալ տեղեկությունների վերլուծությամբ, իրենց հետաքրքրում է ամեն ինչ` և սոցիալական վիճակը, և զինված ուժերը: Ունեն բազմաթիվ աշխատողներ Հայաստանում, Վրաստանում, ԼՂՀ-ում և նրանց տեղեկություններ են հարկավոր Հայաստանի և ԼՂՀ-ի վերաբերյալ: Իր հարցին, թե ինչով կարող է օգնել, Վարդանն ասել է, որ իրենց տեղեկություններ են տվել, որի վրա կասկածում են, և ինքը կարող է դրանք ճշտել` համապատասխան վարձատրության դիմաց: Վարդանը կողքին դրված թղթապանակը դրել է սեղանին և հանել թղթեր, որոնցից երկուսի վրա հայերեն լեզվով, ձեռագրով կազմված է եղել Ղարաբաղի վերաբերյալ զինվորական բնույթի հարցաշար, մյուսի վրա, որը առաջինից փոքր է եղել, նույն հարցաշարն է եղել` համակարգչով տպագրված ռուսերեն լեզվով, իսկ 5-6 թղթերի վրա ռուսերեն լեզվով տպագրված են եղել հարցաշարի պատասխանները: Դրանցից Վարդանը առանձնացրել է երեք հարց, առաջինը` Ղարաբաղի բանակի շտաբի կազմը, երկրորդը` զորամասերի քանակն ու անվանումները, երրորդը` քանի պաշտպանական շրջան կա: Վարդանն ասել է, որ ոչնչից պետք չէ վախենալ, նշված հարցերը իրենցից ոչ մի գաղտնիք չեն ներկայացնում, իրենք պատրաստ են դրա համար լավ վարձատրել: Միաժամանակ նա նշել է, որ իրենք ունեն այդ հարցաշարում նշված հարցերի պատասխանները և ուզում են միայն տվյալները հաստատել: Սկզբում վարձատրության մասին չի խոսվել, միայն նշվել է, որ գիտեն իր ֆինանսական խնդիրների մասին և կլուծեն դրանք: Ինքը սկսել է հասկանալ, սակայն Վարդանն ասել է, որ գիտեն, թե ինչ է մտածում, սակայն դա այդպես չէ, այլապես հայեր չէին աշխատի: Իրենց պարզապես հետաքրքրում է ամեն ինչ և լավ կվարձատրեն, այդ հարցերի պատասխանը ինտերնետում` ՚Միլ. ԱՄՙ կայքում նույնպես կա: Հանդիպման վերջում Վարդանը հայտնել է, որ գործի վերաբերյալ մանրամասների մասին առանձին կհայտնի Տիգրանը, որի հետ պայմանավորվել են հաջորդ օրը հանդիպել: Հաջորդ օրը, պայմանավորվածության համաձայն, Տիգրանի զանգից հետո սրճարանում հանդիպել են: Տիգրանը փոխանցել է հարցաշարը և ռուսերեն թերթիկը: Երկրորդ անգամ, երբ ինքը Հայաստանից վերադարձել է, նա այդ հարցաթերթիկները վերցրել է և շեշտելով, որ պետք չէ սահմանի վրայով թղթեր անցկացնել, իրենից վերցրել է հեռախոսի հիշողության քարտը, իսկ արդեն կրկին Հայաստան գալու ժամանակ` վերադարձրել է այդ հիշողության քարտը, որի մեջ արդեն տեղադրված է եղել հարցաշարը: Նա տվել է նաև փոխանցման սարք /պերեխոդնիկ/, որպեսզի կարողանա ստացված տեղեկությունը համակարգչով տպել և այնտեղից փոխանցել բջջային հեռախոսի հիշողության քարտի վրա, ինչպես նաև հիշողության քարտից դուրս է բերել հարցաշարը, որը նախապես գրանցված է եղել նշված քարտում: Տիգրանը տվել է 200 ԱՄՆ դոլար` ճանապարհածախսի համար, ինչպես նաև 75 դոլար` անձնագիրը աշխատավայրից վերցնելու համար, քանի որ պարտք է ունեցել: Պայմանավորվել են նաև երկկողմանի կապի միջոցների մասին: Իր հարցին, թե ինչու է նա քարտը տալիս և ոչ թե հարցաշարը, նա ասել է, որ սահմանի վրա կարող է խնդիր առաջանալ և նշել է, որ Հայաստանում գտնվելու ժամանակ ոչ մի կերպ չպետք է հեռախոսով խոսի նրա հետ, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում` նրա բջջային հեռախոսի վրա պետք է հաղորդագրություն ուղարկի, որ շտապ անհրաժեշտ է խոսել ինտերնետով: Տիգրանը փոխանցել է իր համար նախապատրաստած էլեկտրոնային հասցե` mmmkkk111@mail.ru և հասցեի նշանաբանը` - lilitik, որի օգնությամբ նա կպաշտպաներ էլեկտրոնային գրանցումը: Նրա պնդմամբ, առավել անվտանգ լինելու համար, պետք է միայն ինտերնետ-ակումբում օգտագործվեր նշված էլեկտրոնային հասցեն: Բացի դրանից Տիգրանը խոստացել է լրացուցիչ վարձատրել մինչև 2000 ԱՄՆ դոլարով, եթե կարողանա պատասխանել ներկայացված 1-ին հարցին: Նա հայտնել է, որ նամակագրության ժամանակ բաց տեքստերով պետք չէ խոսել, տեղեկությունները պետք է հաղորդվեն նշանաբաններով, օրինակ ՚զորամասերՙ-ը` ՚խանութներՙ, իսկ ՚Карабахՙ-ը պետք է նշվեր ՚Кՙ տառով: Տիգրանը սովորեցրել է, որ եթե մարդկանց հետ հանդիպի, ապա ոչ պրոֆեսիոնալ չերևալու համար պետք է նշի, որ ուսուցում է անցել Ստամբուլում, կազմակերպությունը երկու շենք ունի, մեկը` Ստամբուլում, մյուսը` Անկարայում և գլխավորը Անկարայինն է: Փողոցում քայլելիս նա մի մեծ շենք ցույց տալով ասել է, որ այդպիսի շենքի նման մի շենքի միայն մեկ հարկում ինֆորմացիա են քաղում ինտերնետից: Երկրորդ հանդիպումից արդեն սկսել է հասկանալ, որ գործ ունի Ադրբեջանի հատուկ ծառայության հետ, չնայած որ նույն Տիգրանը նշել էր, որ ինքը հանդիսանում է եվրոպական կառույցի Կովկասի գրասենյակի պատասխանատուն: Ինքը հենց սկզբից էլ կասկածել է, որ այդ ամենից լրտեսության հոտ է գալիս, որ նրանք խաբում են և այդ հարցերը հետաքրքրում են Ադրբեջանին, սակայն ամենասկզբում նրանք կարողացել են համոզել, որ իրենք եվրոպական կազմակերպություն են և աշխատում են հայերի համար:
2011 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ինքը միայն Տիգրանին է տեսել: Բացի եղած խոսակցությունից նա հետաքրքրվել է զինծառայող ծանոթներով և ինչ-որ քիմիական զենքով, որը Հայաստանում են արտադրում: Դրանից հետո երկու օրով եկել է Հայաստան, որտեղ հանդիպել է իր ընկեր Գևորգ Բադալյանին: Նրան պատմել է, որ հայեր կան, որոնք ռազմական բնույթի տեղեկություններ են ուզում համապատասխան գումարի դիմաց: Նա համաձայնվել է օգնել: Նրա հետ ինտերնետ է գնացել և ցույց տվել Ամրի կայքը, քանի որ իր մտածելով այդ ամենի ղեկավարը նա է եղել, համագործակցություն առաջարկ է արել Գևորգի եղբայր Մեխակին, որը չի համաձայնվել: Հանդիպել է նաև նախկին գործընկեր Կարեն Պետրոսյանին և պատմել այդ ամենի մասին: Այդ ժամանակ նաև զանգել է կնոջ քեռու` Դավո և Արթուր անուններով որդիներին, որոնցից հետաքրքրվել է, թե ունեն արդյոք զինծառայող ծանոթներ: Նրանք պատասխանել են, որ չունեն այդպիսի ծանոթներ: Նրանց նույնիսկ ասել է, որ դա գործի համար է անհրաժեշտ և գումար կտա դրա համար: Արդեն հետագայում, վերջին գալու ժամանակ, հանդիպել է նրանց և ասել գործի էությունը, որ ռազմական բնույթի տեղեկություններ է հավաքում և նրանք էլ խորհուրդ են տվել նման բանով չզբաղվել:
Առաջին անգամ Գևորգը միայն կարողացել է իմանալ և հայտնել, որ Կրասնիի ՚նայոմնիկներիՙ զորամասի հրամանատարը ինչ-որ Մուժիկյան է: Մայիսի 21-ին կրկին մեկնել է Թուրքիա և այնտեղ Տիգրանին ասել, որ գտել է ծանոթներ: Հենց այդ ժամանակ էլ հանդիպել է Վարդանին և մյուսին: Երկրորդ անգամ մեկնելու ժամանակ Տիգրանը տվել է հարցաշարը: Դեռևս առաջին հանդիպման ժամանակ Տիգրանը զգուշացրել է, որ հանդիպումների ժամանակ անջատեն հեռախոսները և հանեն մարտկոցները: Ինքն այդպես էլ արել է: Վերադառնալով Հայաստան` հունիսի 11-ին հարցաշարը տվել է Գևորգին, որը պատրաստվել է երկու օրով գնալ ԼՂՀ: Վերադառնալուց հետո նա միայն ՊՆ նախարարի անուն-ազգանունը և Ստեփանակերտի մի զորամասի մասին է իմացել և թղթի վրա գծած մի սխեմա տվել, որտեղ այդ զորամասի տեղն է նկարված եղել: Հունիսի 18-ին մեկնելով Թուրքիա` այդ սխեման և իմացածը ներկայացրել է Տիգրանին, որն ասել է, որ մյուս անգամ փորձի նորմալ տեղեկություններ իմանալ կամ անձամբ գնալ Ղարաբաղ ու այնտեղ ճշտել: Տիգրանը 100 ԱՄՆ դոլար է տվել, ասել է, որ նորից գա Հայաստան, հետաքրքրվել է Գևորգի մասին, հայտնել է, որ եթե նա համաձայնվի, ապա կուզենան նրան տեսնել: Տիգրանն առաջարկել է Գևորգին հանդիպել Թուրքիայում կամ Վրաստանում: Վերադառնալով Հայաստան` Գևորգի հետ մեկնել են Ղարաբաղ, որտեղ Ստեփանակերտի մոտ պատահաբար հանդիպել են Գևորգի` Աշոտ անունով ծանոթին, որը տաքսու վարորդ է եղել: Աշոտն առաջարկել է մնալ իր հյուրանոցում: Այնտեղ Աշոտին հայտնել է, որ ֆրանսիահայեր կան, որոնց հետաքրքրում է ցանկացած բնույթի, այդ թվում նաև ռազմական տեղեկություններ և դրա դիմաց գումար կարող են տալ: Նա համաձայնվել է գումարի դիմաց օգնել: Ինքը տվել է հարցաշարը և ասել, որ բոլոր հարցերի համար կարող է տալ 3000 ԱՄՆ դոլար, իսկ 1-ին հարցի համար կտա 500 ԱՄՆ դոլար: Երեքով գնացել են ճանապարհով: Ինքը լուսանկարել է Ստեփանակերտի օդանավակայանը, Ղարաբաղի տեսարաններ, ինչ-որ զորամաս, Շուշին, ինչպես նաև Գևորգին, քանի որ Տիգրանը նկարներ էր ուզել Ղարաբաղից: Ճանապարհին նաև տետր է գնել, որի մեջ ցույց է տվել, թե ինչ նշումներ արվեն ու այն տվել է Աշոտին: Իրենք պայմանավորվել են, որ Աշոտն ամեն ինչ կիմանա և կբերի պատասխանները: Քանի որ նա գումարը նախօրոք է ուզել, ինքն ինտերնետ է գտել, կապվել է Տիգրանի հետ և գումար պահանջել: Նա էլ ասել է, որ 300 ԱՄՆ դոլար կուղարկի: Քանի որ նրանք խոստացել էին 2000 ԱՄՆ դոլար, որից 1500-ը` ինֆորմացիա բերողին, ուստի նա խոստացել է այդ գումարի 20 տոկոսը`300 դոլարն ուղարկել:
Աշոտը հայտնել է, որ հանդիպել է ընկերոջը, որը հիշեցրել է շտաբի գաղտնի բաժնում աշխատող ծանոթ աղջկա մասին և որ այդ աղջկանից ամեն ինչ կիմանա: Աշոտի հետ պայմանավորվել է նրան 500 ԱՄՆ դոլար տալ: Վերադառնալով Հայաստան` հաջորդ օրը երթուղային տաքսու վարորդի հետ, Գևորգի միջոցով ուղարկել է 100 ԱՄՆ դոլարը: Այդ գումարը ստացած է եղել Տիգրանից` կապվելով նրա հետ: Նա պնդել է, որ գումարը չի ուզում ուղարկել որևէ ծանոթի միջոցով: Ինքն էլ առաջարկել է գումարը տալ Հովիկ անունով մի տղայի, որի հետ Թուրքիայում աշխատել է: Տիգրանը գումարը Հովիկին է փոխանցել, սակայն վերջինս գումարը Թուրքիայում տվել է իր սանիկ Աշոտին, իսկ նա իր ծանոթի միջոցով ուղարկել է Հայաստան: Մի քանի օր հետո Ղարաբաղից եկել է Աշոտը, որին հանդիպել են բանվորի արձանի մոտ: Նա ձեռագրով գրված թղթեր է տվել և չնայած պատասխանները ամբողջական չեն եղել` պահանջել է 400 ԱՄՆ դոլար: Ինքը պայմանավորվել է, որ թղթերը պետք է տանի Թուրքիա և գումարը բերի:
2011 թվականի հունիսի 23-ին կրկին մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Տիգրանի հետ: Վերջինս դժգոհել է իր աշխատանքից: Նա ինտերնետից ինչ-որ գաղտնի կայքից և ՚միլ ամՙ-ից ներբեռնել է, թե ինչպես պետք է լինեն պատասխանները և դա գցել է իր հեռախոսի հիշողության քարտի մեջ: Դրանից մեկ օր հետո Տիգրանը տվել է 500 ԱՄՆ դոլար, ասել է, որ հանդիպի և տեսնի Աշոտի ասած աղջկան, գումարը տա Աշոտին և բանավոր իմանա, թե Քարվաճառում քանի զորամաս կա: Երկու օր հետո վերադարձել է Երևան, զանգել Գևորգին և ասել, որ հարկավոր է մեկնել Ղարաբաղ, սակայն նա պատասխանել է, որ Ղարաբաղ պետք չէ գնալ, կա մեկը, ում հետ պետք է խոսել այդ ամենի մասին: Հաջորդ օրը Գևորգենց տանը ծանոթացել է Պաշ անունով, ՀՀ ՊՆ աշխատող մի անձնավորության հետ, որը կոչումով մայոր է եղել: Ինքն ասել է, որ աշխատում է ֆրանսիահայերի հետ, որոնք բարեգործ են, տեղեկություններ են ուզում և նորմալ կվճարեն, տվել է հարցաշարը: Այդ անձն ասել է, որ երկու օրվա մեջ պատրաստ կլինի առաջին հարցը, մնացածի մասին հետո կխոսեն: Երկու օր հետո նորից հանդիպել են Գևորգի տանը: Այդ անձն ասել է, որ ավելի շատ տեղեկություն է բերել և պետք չէ այդ անձանց բարերար ասել, ավելի լավ է իրերը իրենց անունով կոչել: Նա ասել է, որ դրանք հատուկ ծառայություններն են, ադրբեջանցիներ են և պատրաստ է աշխատել լավ գումարի դիմաց` տալով գաղտնի փաստաթղթեր: Հայտնելով, որ պետք է կապնվի Տիգրանի հետ, ինքն ինտերնետի միջոցով, Գևորգի համակարգչով կապվել է և քանի որ մինչ այդ արդեն Տիգրանին ասած է եղել, որ նորմալ տեղեկություններ տվող նոր մարդ են գտել, ասել է, որ այդ նոր մարդը բերել է տեղեկությունները ու նույնիսկ ավել տեղեկություններ է բերել: Տիգրանն ասել է, որ բանավոր հարցնի Քարվաճառի մասին: Պատասխանը տրվելուց հետո նշել է, որ բարևի նոր ընկերոջը: Տիգրանն ասել է, որ մենակ առաջին տեղեկությունը տանի Թուրքիա, մնացածը չվերցնի: Պաշի հետ պայմանավորվել է, որ առաջինի համար կվճարի 1500 ԱՄՆ դոլար, բայց գնալ-գալուց հետո: Մյուս օրը թղթերի պարունակությունը գցել է էլեկտրոնային հիշողության կրիչի` ՚Յու Էս Բիՙ-ի /՚USB-իՙ/ մեջ, Պաշի տված թղթերը դրել է շալվարի գրպանն ու ավտոբուսով մեկնել Թուրքիա, սակայն սահմանին իրեն բռնել են` իր մոտ հայտնաբերելով գաղտնի փաստաթղթերը, որոնք տվել էր Պաշը:
Իր նախկին գործընկեր Կարեն Պետրոսյանին հայտնել է, որ հայերի հետ է աշխատում, որոնք ներկայացնում եմ եվրոպական կազմակերպություն, որ նրանք վարձատրության դիմաց տեղեկություններ են հավաքում: Նա էլ պատասխանել է, որ չի կարծում, որ դա եվրոպական նորմալ կազմակերպություն է և որ իր կարծիքով դա դավաճանություն է:
Ռոման Մաթևոսյանը Թուրքիայում աշխատել է հինգ տարի: Նա ճանաչել է Սայիդին և ասել է, որ իրենց ընկերն է, լավ տղա է, խորհուրդ է տվել աշխատել նրա հետ` նշելով, որ միայն պետք է հստակ /՚չոտկիՙ/ աշխատի, քանի որ նա մեծ ծանոթություններ ունի Թուրքիայում և ցանկության դեպքում կարող է վնաս տալ: Ռոմանի հետ միասին բնակվող Լուսինեն իրեն նախազգուշացրել է, որ Սայիդը կարող է իրեն խաբել, սակայն Ռոմանն իրեն ասել է, որ ոչ ոքի չլսի և ինքնուրույն որոշի, հասկացրել է, որ Սայիդին չխաբի: Կարծում է, որ նա Սայիդին լավ է ճանաչել և այդ պատճառով է նախազգուշացրել: Ռոմանն ամեն կերպ ուզել է, որ ինքն աշխատի Սայիդի հետ:
Իր ընկեր Աշոտի հետ շատ է խոսել այն մասին, որ նա պետք է իմանա, թե ինչի մեջ է, ինչ է անում: Աշոտին ինքն է կանչել Թուրքիա աշխատելու և պարտքերը տալու համար, քանի որ նա պարտքեր է ունեցել: Նա եկել, շատ քիչ փող է աշխատել և աշխատանքից դուրս է եկել, որից հետո անընդհատ նեղվել է, հարցրել է Տիգրանենց հետ իր աշխատանքի մասին և ասել, որ եթե նորմալ փող են տալու, ապա ինքն էլ է ցանկանում աշխատել, սակայն խնդրում է նրանց չասել, որ ինքն էլ է աշխատում: Ինքն Աշոտին ասել է, որ դրանք վտանգավոր մարդիկ են, եթե աշխատի, նրանք իմանալու են, նրանց հետ խաղ անել չի կարելի, նրանց մեջ մտնելուց հետո` դուրս գալ չկա, որից հետո հարցրել է` կաշխատի, թե ոչ: Ինքը չի ասել, թե խոսքն ինչի մասին է և կասեր, եթե նա վերջնական որոշեր, որ աշխատելու է իր հետ: Միգուցե նա հասկացել է, թե խոսքն ինչի մասին է, սակայն ինքը վստահ է եղել, որ նա չի աշխատի:
Դեռևս առաջին անգամ Տիգրանի հետ հանդիպելուց հետո, Թուրքիայում, քնելուց առաջ Աշոտի հարցին պատասխանել է, որ Տիգրանի հետ իրենց խոսակցությունը վերաբերվել է հիմնականում գաղտնի գործողությունների, իսկ Աշոտը հարցրել է, թե արդյոք վտանգավոր չէ: Ինքը պատասխանել է, որ հետ կանգնել չի կարող, արդեն շատ բան գիտի նրանց մասին, իսկ նրանք էլ` իր մասին:
Իր կնոջ քեռու որդիներ Արթուրից և Դավիթից հետաքրքրվել է, թե ունեն արդյոք ծանոթներ զինվորականների շրջանում, 2011թ. հուլիսի 14-ին Թուրքիայից վերադառնալուց հետո նրանց պատմել է, որ աշխատում է ինչ-որ հայերի մոտ և նրանք ռազմական բնույթի տեղեկություններ են ուզում, իսկ նրանք ասել են, որ այդպիսի բաներով չի կարելի զբաղվել, այսինքն` նրանք իմացել են, որ խոսքը գնում է լրտեսության մասին: Նրանցից յուրաքանչյուրի հետ խոսել է առանձին:
Ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Գևորգ Բադալյանի և Աշոտ Սիմոնյանի կողմից ազգային անվտանգության աշխատակիցներին հայտարարություներ տալն իրականությանը չի համապատասխանում, Ռոմանն իրեն չի ասել, որ աշխատի Սայիդի հետ: Աշոտ Չտրկյանին ոչինչ չի ասել, և նա ոչինչ չի իմացել իր աշխատանքի մասին: Նախաքննության ընթացքում այդ մասով սխալ ցուցմունքներ է տվել: Արթուր և Դավիթ Ավետիքյաններին նույնպես չի ասել իր գործունեության մասին: Հայտնվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցության տակ և տեսնելով, որ նրանք շատ հզոր են, վախեցել է Հայաստանում դիմել ազգային անվտանգության մարմիններին, քանի որ համոզված է եղել, որ կվտանգի իրեն և հարազատներին: Այդ պատճառով դիտավորյալ տեղեկությունների արտահոսք է կազմակերպել և փորձել է այնպես անել, որ Հայաստանի Ազգային անվտանգության աշխատակիցները բացահայտեն իրեն: Քրեական գործի նախաքննության ընթացքում իր նկատմամբ բռնություններ չեն եղել, և ինքը փորձել է համագործակցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ: Այժմ նույնպես պատրաստ է դա անել, քանի որ տիրապետում է գաղտնի տեղեկությունների` օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցող Հայաստանի քաղաքացիների մասին: Սույն քրեական գործով իր դեմ ցուցմունք տվող վկաները նույնպես այդ օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցողներ են, իսկ իր հետ դատվող ամբաստանյալներն իրականում տեղյակ չեն եղել նշված հանգամանքների մասին և իրականում որևէ հարցում իրեն չեն օժանդակել:
Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: 2008 թվականին մեկնել է Թուրքիա և մոր միջոցով մտել աշխատանքի` սկզբում որպես բարմեն, հետո խմորեղենի արտադրամասում, իսկ վերջին երկու տարում աշխատել է խանութում որպես վաճառող: Խանութը գտնվել է Ստամբուլի Լալելի թաղամասում, իսկ ինքը բնակվել է Կումկապի թաղամասում վարձակալած սենյակում: Սկզբում բնակվել է մոր և կնոջ հետ: Այնուհետև կինը վերադարձել է Հայաստան, իսկ ինքը բնակարան է փնտրել: Կումկապի թաղամասում հանդիպել է մի հայ կնոջ, որն ասել է, որ իրենց շենքի 1-ին հարկում սենյակ է վարձով տրվում, որն ուզում է վարձել մեկ այլ հայազգի երիտասարդ և կարող են միասին բնակվել: Գրիգոր անունով այդ երիտասարդի հետ պայմանավորվել են և միասին բնակվել: Գրիգորն ունեցել է քույր` Մարիամ անունով, որն ամուսնացած է եղել ազգությամբ քուրդ, Սելիմ անունով անձնավորության հետ: Շուրջ երեք ամիս հետո ծանոթացել է Լուսո անունով մի աղջկա հետ և նրա հետ միասին սկսել են բնակվել նույն տանը, քանի որ Գրիգորը վերադարձել էր Հայաստան: Գրիգորի հետ բնակվելու ժամանակ մի անգամ իրեն զանգահարել է Մարիամը և ասել, որ հյուրեր ունեն և երբ տուն է եկել, ծանոթացել է Սայիդ անունով մի անձնավորության հետ: Տանն են եղել նաև Գրիգորը և նրա ընկերուհի Լիաննան: Համարյա չորս-հինգ ժամ նստել են, Մարիամը ներկայացրել է Սայիդին որպես մտերիմ, և նա գիշերը մնացել է իրենց մոտ: Ըստ Սայիդի խոսքերի` նա Նախիջևանից է և նրա նախնիների մեջ հայկական արյուն է եղել: Հանդիպման ընթացքում եկել է մեկ այլ անձնավորություն, որի անունը չի հիշում: Վերջինիս Սայիդը ներկայացրել է որպես իր զարմիկ` հորաքրոջ կամ հորեղբոր որդի: Այդ երկու ադրբեջանցիներին տեսել է շուրջ կես տարի հետո ևս մեկ անգամ, երբ իրեն զանգահարել է Սայիդը և ասելով, որ գտնվում է իր բնակարանի մոտակայքում, ցանկացել է հանդիպել: Ինքը դիմավորել է նրան: Վերջինս այդ եղբոր հետ է եղել: Նրանք մնացել են շուրջ երկու ժամ և հեռացել: Որևէ կոնկրետ խոսակցություն չի եղել: Միայն դուրս գալուց հետո, արդեն շքամուտքում Սայիդն ասել է, որ իր մոտ ՚սպիտակՙ, ռուսերեն` ՚բելիՙ կա և կարող են գործ անել: Ինքը հասկանալով, որ խոսքը հերոինի կամ կոկաինի մասին է, ասել է, որ նման բանով չի ցանկանում զբաղվել:
Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթացել է մի քանի ամիս առաջ: Նա բնակվել է իր աշխատավայրի հարևանությամբ: Նրա հետ ծանոթացել է պատահաբար, խանութում, որպես հաճախորդ: Մի քանի օր անց նա զանգել և ասել է, որ մնալու տեղ չունի և ինքն էլ օգնել է տեղավորվել տան դիմացի հյուրանոցում: Կարենը պատմել է, որ ծանոթ է Թուրքիայում հայտնի մեծահարուստ Ամրի հետ, երկու անգամ նրա մոտից ապրանքներ է վերցրել և տարել Հայաստան: Բացի այդ, բանկի հետ խնդիր է ունեցել և Ամրը իմանալով դա` 1000 ԱՄՆ դոլար գումար է տվել: Կարենը պատմել է նաև, որ Մարիամի միջոցով ծանոթացել է Սայիդի հետ և վերջինս իրեն աշխատանք է տալու, ինչին ինքը պատասխանել է, որ զգույշ լինի, քանի որ չի հավատացել, որ Սայիդը խոստումը կկատարի, ինչպես նաև հաշվի է առել թմրամիջոցի պատմությունը:
Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2007թ. վերջին գնացել է Թուրքիա` իր մոր մոտ, որը Թուրքիայում աշխատել է որպես խոհարարի օգնական: Ինքն այնտեղ տեղավորվել է աշխատանքի` որպես բարապանի օգնական: Վիզայի համար Թուրքիայից Մոսկվա գնալիս` ծանոթացել է ռուս Նինայի հետ, որը թուրքերեն լավ է խոսել, իսկ ռուսերեն` վատ, քանի որ Թուրքմենստանի գյուղերից է եղել: Նինան խոստացել է իր համար լավ գործ գտնել, բայց այդպես էլ չի գտել: Հետո, 2008թ. կամ 2009թ. ծանոթացել է Սայիդի հետ, որի հետ շուրջ մեկուկես տարի հետո երկրորդ անգամ են հանդիպել: Նա ռուսերեն լեզվով առաջարկել է հերոինով զբաղվել: Ինքը չի մերժել և հայտնել է, որ պատասխանը հետո կասի: Դրանից հետո խանութում պատահաբար ծանոթացել է Կարենի հետ: Նրա հետ ծանոթանալուց հետո, մի օր նա հայտնել է Սայիդի մասին: Ինքը Կարենին խորհուրդ է տվել չշփվել նրա հետ: Հետո Կարենը հարցրել է Գոքորի մասին: Նույնն ասել է նաև Գոքորի մասին: Ինքը Կարենին չի ասել, որ Սայիդը նորմալ տղա է և նրա հետ կարելի է աշխատել: Քանի որ Սայիդն իրեն հերոին էր առաջարկել, ուստի Կարենին զգուշացրել է, որ նրա հետ զգույշ լինի:
Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: 2011 թվականի մայիսի սկզբին իր քավոր Կարեն Մեհրաբյանի առաջարկով մեկնել է Թուրքիա` աշխատելու, որտեղ աշխատել է պայուսակների ֆաբրիկայում: Շուրջ տասից տասնհինգ օր հետո Կարենի առաջարկով հանդիպել են Սայիդ անունով, ազգությամբ ադրբեջանցի մի անձնավորության հետ, որը պետք է աշխատանք առաջարկեր: Սկզբում ծանոթացել են նրա հետ, իսկ քիչ անց մոտեցել է մի տղամարդ, որը ներկայացել է Տիգրան անունով: Սայիդն ասելով, որ իրենք պետք է առանձնանան` հեռացրել է իրեն և Կարենն առանձնացել է Տիգրանի հետ: Երբ Կարենը բաժանվել է, իրեն հայտնել է, որ չի կարող ասել, թե ինչի մասին են զրուցել: Դրանից տաս-տասնհինգ օր հետո Սայիդը եկել է իրենց տուն: Քիչ անց Կարենը դուրս է եկել և վերադարձել Տիգրանի հետ ու միասին հաց են կերել: Եվս մեկ անգամ էլ Կարենն արդեն Հայաստանից զանգահարել ու ասել է, որ Տիգրանը պարտքով գումար է ուղարկում և խնդրել է օգնել գումարը ուղարկելու հարցում: Տիգրանը գումարը պետք է տար Հովիկ անունով իրենց ծանոթին: Ինքը հանդիպելով նրանց` այդ գումարը հարևանի միջոցով ուղարկել է Հայաստան, քանի որ Հովիկը չէր կարողանում: Ինքը չի իմացել, որ Տիգրանը և Սայիդը կապ ունեն հատուկ ծառայությունների հետ և այն էլ Ադրբեջանի: Ինքն իմացել է, որ Տիգրանը հայ է: Իրոք օգնել է, որ 300 ԱՄՆ դոլարն իր հարևանի միջոցով ուղարկվի Հայաստան, սակայն Կարենն իրեն ասել է, որ Տիգրանն ուղղակի պարտքով գումար է տալիս: Օգնել է, որ Կարենն իր քեռու տանը համակարգչով աշխատի, սակայն չի իմացել, որ նա ինչ-որ գաղտնի փաստաթղթերի հետ պետք է աշխատի: Ինքը նրա հետ գնացել է և Կարենը խնդրել է մի քանի րոպեով մենակ թողնել` պատճառաբանելով, որ ցանկանում է Վանաձորում գտնվող իր կնոջ հետ ինտերնետ կապի միջոցով անձնական զրույց ունենալ: Իր հարցին, թե ինչու էր ՚սկանՙ ուզում, քանի որ ձեռքին ոչ մի փաստաթուղթ չի եղել, նա ասել է, որ
դա իրեն այլևս պետք չէ: Մի քանի անգամ հարցրել է Կարենին, թե ինչ աշխատանք է նա կատարում Տիգրանենց համար, սակայն վերջինս նշել է, որ այդ մասին կասի միայն այն բանից հետո, երբ ինքն էլ համաձայնվի աշխատել: Ինքը չի համաձայնվել, քանի որ աշխատանքի էությունը չի իմացել:
Կարեն Մեհրաբյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, երբ Կարեն Մեհրաբյանը Աշոտ Չտրկյանին առերես պնդել է իր նախաքննական ցուցմունքները և կրկնել, որ նրան հայտնել է, թե ինչ անում է գաղտնիք է, այդ աշխատանքի էության մասին կարող է նրան հայտնել միայն աշխատելու համաձայնությունը ստանալուց հետո, որ աշխատում է Տիգրանենց հետ և նրանք գումար են խոստացել, որ սկզբում ինքն է Աշոտին առաջարկել աշխատել և ավտոբուսում Աշոտին զգուշացրել է, որ եթե սկսի աշխատել, այլևս չի կարող հրաժարվել, Աշոտ Չտրկյանը Կարեն Մեհրաբյանին առերես ընդունել է նրա հայտնած տեղեկությունների ճիշտ լինելը, ցուցմունք է տվել, որ դա իրականություն է, ինքն իրոք հետաքրքրվել է, իրոք նա առաջարկել է աշխատել, սակայն գաղտնիքի մասն այն է, որ Կարեն Մեհրաբյանը ցանկացել է ասել աշխատանքի էության մասին միայն իր համաձայնությունը ստանալուց հետո և ինքն իրոք չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը:
Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Սայիդը զանգել է Կարենին և ասել, որ գալիս է ՚վոդկաՙ խմելու: Ինքը Կարենին ասել է, որ հնարավորին չափ չի ցանկանում շփվել նրա հետ: Սայիդը եկել և շատ օղի է խմել: Կարենը գնացել է և իրենց մենակ թողել: Սայիդն ասել է, որ Հայաստանի նախագահը լավը չէ, աշխատատեղեր չի ստեղծում, իսկ ինքը նույն կերպ հակադարձել է նրան: Նրա հետ հանդիպելուց առաջ գուլպայի մեջ մկրատ է կրել: Հետո եկել է Կարենը` Տիգրան անունով մի տղայի հետ, որից հետո միասին հաց են կերել: Տիգրանն ու Սայիդն իրար չեն նայել: Սայիդն օղի է ուզել, իսկ ինքը պատասխանել է, որ օղի չկա: Կարենն ասել է, որ Տիգրանը կիսով չափ հայ է, շատ խելոք է և հարուստ: Քիչ հետո Տիգրանը գնացել է, իսկ նրա գնալուց մի քանի րոպե հետո գնացել է նաև Սայիդը: Կարենից պահանջել է այնպես անել, որ չհանդիպի նրա հետ շփվող անձանց հետ:
Կիրովականցի Հովոյին հանդիպել է պատահաբար, երբ իր ընկերոջ քույր Նաիրայի և նրա աղջկա հետ գնացել են առևտուր անելու: Նա ևս եկել է առևտուր անելու: Հովոն ասել է, որ Կարենը զանգում է և ասում, որ գումար ուղարկի նրան, որը կտա Տիգրանը: Քիչ հետո հանդիպել են Տիգրանին, որին ասել է, որ ինքը կարող է ուղարկել այդ գումարը: Ինքը կազմակերպել է գումարն ուղարկելը` Էլյայի և այլ անձանց միջոցով, որից հետո Տիգրանը գնացել է: Ինքն իր իրերն է դասավորել, որոնք կազմել են երեսուներկու ճամպրուկ և դրանք ութ անձանց միջոցով կարող էր Հայաստան ուղարկել:
Գալով Հայաստան` Կարենին ասել է, որ ցանկանում է գնալ Ռուսաստան: Կարենը հարցրել է իրեն, թե կցանակա աշխատել: Ինքը պատասխանել է, որ ցանկանում է և հարցրել է, թե ինչ պետք է անի: Կարենն ասել է, որ մինչև չհամաձայնվի, չի կարող ասել: Ենթադրել է, որ հնարավոր է` գողացված հագուստ է ուղարկում, ուստի հրաժարվել է, քանի որ աստվածապաշտ է և ընդունում է Նոր Կտակարանի դրույթները, որոնց հավատում է:
Կարենին առաջարկել է օղի տեղափոխել և վաճառել, որը շահութաբեր է եղել: Որոշել է, որ քառասուն հատ օղի և քսանհինգ բլոկ ծխախոտ պետք է տանի Թուրքիա, որն էլ արել է, սակայն շահույթ չի ստացել, որովհետև թորած օղի է տարել և վաճառել է կես գնով:
Երևանում Կարենը զանգել է իրեն, խնդրել է օգնել և ՚սկանՙ տալ: Ինքը Կարենին ասել է, որ գա իր մոտ: Հաջորդ օրը Կարենը եկել է, ասել է, որ ՚սկանՙ պետք չէ, բայց իրեն համակարգիչ է պետք, որպեսզի առանձին խոսի կնոջ հետ` կես ժամից քառասուն րոպե: Կարենին տարել է քեռու տան սեփական բակ, որտեղ համակարգիչ է եղել: Կարենին թողել է մենակ, ինքը գնացել է եղբոր ավտոլվացման կետ, սուրճ խմել, ժամանակ անցկացրել: Հետո եկել է Կարենը և ասել, որ վերջացրել է, կարող է գնալ և դուռը փակել: Ինքը պատասխանել է, որ դրա կարիքը չկա: Դրանից հետո ձերբակալվել է:
Տիգրանին ինքը տեսել է երեք անգամ, չնայած նախաքննության ընթացքում նշել է, որ չորս անգամ է տեսել: Հնարավոր է, որ նախաքննության ժամանակ շփոթել է մեկ դեպքը, երբ Կարենն ասել է, որ Տիգրանին է սպասում, բայց ինքը նրան չի տեսել: Կարենն անձամբ իրեն չի խնդրել օգնել` գումար տեղափոխելու հարցում: Այդ մասին իմացել է Հովհաննեսի ասելուց: Հայաստանում է հարցրել Կարենից այդ մասին, երբ նա առաջարկել է աշխատել և ասել է, որ գործ կա:
Համակարգիչն իր պահանջով է իր քեռու որդին հանձնել: Կարենն իր արարքների և մտադրությունների մասին երբեք չի ասել: Պահանջում է իր ցուցմունքների ճշմարտացիությունը ստուգել ստի դետեկտորի, շուրջ քառասուն հոգեբաններից կազմված հանձնաժողովի կամ իր գլխուղեղի կիսագնդերի հետազոտման եղանակով, որի արդյունքում կպարզվի, որ ինքը ճիշտ ցուցմունքներ է տալիս:
Ամբաստանյալ Կարեն Պետրոսյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում: Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթ է վարժարանից: Այնուհետև նա ընդունվել է մեկ այլ բաժին, իսկ ընդունվելուց մեկ տարի հետո ինքը տեղափոխվել է այդ բաժին: Միասին սովորել և ընկերություն են արել: Երկու-երեք տարի առաջ միասին վարձակալել են տարածք Երևանի Բանգլադեշ թաղամասում և զբաղվել ավիատոմսերի վաճառքով, իսկ դրանից երեք ամիս հետո սկսել են զբաղվել ջեռուցման համակարգերի առք ու վաճառքով: Այդ գործը ձախողվել է և յուրաքանչյուրը սկսել է զբաղվել այլ գործերով, իսկ շփումը շարունակվել է արդեն ոչ առաջվա պես մտերմիկ, քանի որ Կարենը պարտք է մնացել շուրջ 2000 ԱՄՆ դոլարի չափով գումար: 2011 թվականի մայիսի կեսերին գումարի համար զանգահարել է Կարենին և պայմանավորվել են հանդիպել Ավետիք Իսահակյանի արձանի մոտ: Հանդիպման ժամանակ, զբոսնելիս հարցրել է, թե ինչով է նա զբաղվում և երբ կարող է գումարը վերադարձնել: Իմացել է, որ Կարենը մեկնում է Թուրքիա և այնտեղ պայուսակների արտադրամասում բանվորություն է անում: Կարենը զրույցի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայում մարդկանց հետ է ծանոթացել: Կոնկրետ չի հիշում, թե ինչ է նա ասել այդ մարդկանց մասին` հայ են, թե թուրք, միայն հիշում է, որ ասել է, որ պայուսակների արտադրամասն ադրբեջանցիների է պատկանում, հնարավոր է` նրանց մասին է եղել խոսքը: Կարենն ասել է, որ այդ մարդիկ գումարի դիմաց ռազմական բնույթի, սահմանին վերաբերվող, զինուժի տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, իրեն առաջարկել են զբաղվել դրանով ու ինքը մտածում է այդ մասին: Նրա պատմածից ինքը հասկացել է, որ խոսքը գնում է դավաճանության մասին և ասել է, որ դա շատ վատ գաղափար է, իր բնույթով դա ազգի դավաճանություն է և անհրաժեշտ է հեռու մնալ նման գործարքներից: Դրանից հետո այդ մասին այլևս խոսակցություն չի եղել, միայն Կարենն ասել է, որ գումարը կտա մեկ-երկու ամսից: Այդ հանդիպումից հետո Կարենին չի տեսել, մի քանի անգամ հեռախոսով է զրուցել, նույնիսկ զանգել է թուրքական համարով, որը Կարենի կնոջից է իմացել: Խոսակցությունը միշտ էլ գումարից է եղել: Վերջին զանգերի ժամանակ Կարենն ասել է, որ իր գործատուն լավ աշխատանք է խոստացել և շուտով գումարը կտա: Ինքը Կարենի ասածին լուրջ չի վերաբերվել և այդ պատճառով էլ չի հայտնել իրավապահ մարմիններին խոսակցության մասին:
Ամբաստանյալ Կարեն Պետրոսյանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթ են 1999թ.-ից, չնայած հասկանում է, որ այս պահին ծանոթ ասվածը մի փոքր հարաբերական է: Նրան ճանաչում է դեռևս ուսանողական տարիներից: Շուրջ հինգ-վեց տարի չեն տեսնվել, քանի որ նա բանակում է եղել: Դրանից հետո հանդիպել են, ունեցել են ֆինանսական հարցեր` նա իրեն պարտքով գումար է տվել: Որոշ ժամանակ հետո ինքը բիզնես է ձեռնարկել, իսկ նա համատեղ մասնակցել է դրան: Այնուհետև Կարեն Մեհրաբյանին գումար է պարտքով տվել, որը վերցրած է եղել բանկից: Պայմանավորվել են, որ նա պետք է մարի բանկի պարտքը, բայց մինչ օրս բանկի հետ խնդիրներ ունի: Այլ գումարային խնդիրներ ևս կան: Այդ խնդիրների վերաբերյալ մայիսի կեսերին հանդիպում է նախաձեռնել` գումարի վերաբերյալ զրուցելու համար: Զրույցը սկսվել է իր կողմից իրավիճակը բացատրելով, իսկ Կ.Մեհրաբյանն ասել է, որ պետք է գնա Թուրքիա, պայուսակի ֆաբրիկա, բայց գումարը չի բավականացնում: Զրույցի ընթացքում նա հայտնել է, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանի համար լավ բաներ անել: Ինքը սկզբից այդ ամենն ընկալել է որպես բիզնես, հասկացել է, որ նրանց ինչ-որ մոնիտորինգային բան է պետք: Հաջորդ բանը, որ նա ասել է, վերաբերվել է ռազմական ինֆորմացիայի հավաքմանը: Ինքն արդեն հասկացել է, որ դա չի վերաբերում ինչ-որ ներդրումային ծրագրի: Ինքը նրան հարցրել է, թե ինչի մասին է խոսքը, սակայն Կարեն Մեհրաբյանն էլ չի իմացել: Ինքը նրան խորհուրդ է տվել ճշտել, թե ինչի մասին է խոսքը: Այդքանով զրույցն ավարտվել է: Հետո նրան նորից հարցրել է իրենց գումարային խնդիրների վերաբերյալ և Կարեն Մեհրաբյանը խոստացել է մեկ-երկու ամսից հարթել բոլոր խնդիրները, քանի որ ինչ-որ լավ աշխատանք են խոստացել: Երբ իրեն կանչել են հարցաքննության, իմացել է, որ Կարեն Մեհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով: Նրա մասին մինչ այդ իրավապահ մարմիններին չի հայտնել, քանի որ իր իմացածը չի գնահատել որպես հաստատապես նախապատրաստվող հանցագործության մասին իմանալ: Իր իմացածն այն է եղել, որ նա իրեն ասել էր, որ կան այդպիսի առաջարկներ, իսկ ինքը նրան խորհուրդ է տվել ավելի լուրջ վերաբերվել այդ ամենին: Նրա ասածները բացարձակապես լուրջ չի ընդունել: Ինքը չի համագործակցել իրավապահ մարմինների հետ, քանի որ իրավապահ մարմինների կողմից իրեն որևէ առաջարկ չի արվել: Կարենը ոչ թե իրենից խորհուրդ է հարցրել, այլ պատմել է իրեն արված առաջարկի մասին: Ուղղակի ինքն է դա գնահատել որպես խորհուրդ հարցնել: Կարեն Մեհրաբյանին առաջարկ էին` արել ինֆորմացիա հավաքել: Ինքը կասկածել է, որ դա կարող է բարեգործական հիմնադրամ լինել, խորհուրդ է տվել լուրջ վերաբերվել այդ ամենին և հեռու մնալ նման մարդկանցից: Հասկացել է, որ դա բարեգործական հիմնադրամ չէ այն ժամանակ, երբ խոսք է գնացել ռազմական ինֆորմացիայի մասին: Ինչ վերաբերվում է իր նախաքննական ցուցմունքներին, ապա դրանք սուտ չեն: Պարզապես այնտեղ կան բաներ, որոնք ոչ լիարժեք են ներկայացված: Ինքը նախապես չի իմացել հաստատապես նախապատրաստվող հանցագործության մասին: Ինքը միայն իմացել է Մեհրաբյանին արված առաջարկի մասին: Կարեն Մեհրաբյանն իրեն ասել է, որ ռազմական բնույթի ինֆորմացիայի մասին է խոսքը, սակայն չի հիշում, թե նրան հանդիպելիս ՚ազգի դավաճանությունՙ արտահայտությունը գործածել է, թե ոչ:
Մյուս ամբաստանյալներից ճանաչում է Աշոտ Չտրկյանին` շուրջ երկու-երեք տարի: Խոսակցությունների ժամանակ Կարենն Աշոտ Չտրկյանի վերաբերյալ ասել է, որ Աշոտին կանչել է Թուրքիա, քանի որ Աշոտը պարտք է նրան: Պետք է աշխատեին և լուծեին գումարային հարցերը: Նախաքննության ընթացքում իր նկատմամբ քննիչը որևէ բռնություն չի գործադրել, բայց լարվածություն եղել է:
Ամբաստանյալ Արթուր Ավետիքյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Կարեն Մեհրաբյանը հանդիսանում է իր փեսան` հորաքրոջ աղջկա ամուսինը: Ծանոթ է նրա հետ 2008 թվականի նոյեմբերից, ծանոթացել է եղբոր` Դավիթ Դալլաքյանի հարսանիքին: Դրանից շուրջ մեկ ամիս հետո Կարեն Մեհրաբյանն ամուսնացել է իր հորաքրոջ աղջիկ Լիլիթ Միրզախանյանի հետ: Ինքը և եղբայրը կողմ չեն եղել Կարենի և Լիլիթի ամուսնությանը, քանի որ նրանք ծանոթացել էին ինտերնետի միջոցով և նա իր պահելաձևով դուր չէր գալիս, սակայն իրենց միջև շփում եղել է: 2011 թվականի ապրիլ-մայիս ամիսներից Կարենը սկսել է մեկնել Թուրքիա` աշխատելու: Նա ասել է, որ աշխատում է ինչ-որ պայուսակների արտադրամասում: Կարենը բռնվելուց շուրջ մեկ ամիս առաջ զանգահարել է իրեն և հարցրել, թե ունի արդյոք մտերիմ զինծառայող սպա, ընդ որում կապ չունի, թե որտեղ է ծառայում, ինչ պաշտոն է զբաղեցնում: Իր հարցին, թե ինչի համար է դա պետք, նա նշել է, որ կհանդիպի ու կասի: Շուրջ երկու-երեք օր հետո Կարենը եկել է Կիրովական, հանդիպել է իր հետ և ասել, որ այլևս չի ցանկանում աշխատել պայուսակի արտադրամասում, քանի որ քիչ են վճարում: Պատմել է, որ Թուրքիայում մի ծանոթ թուրք ունի, որն այդ երկրում մեծ հեղինակություն ունի և նրա միջոցով ծանոթացել է ինչ-որ անձանց հետ, որոնք հայերեն են խոսել: Վերջիններիս հետաքրքրել է ցանկացած բնույթի տեղեկություն, ամեն ինչ կապված զորամասերի հետ, անկախ նրանից, թե որ զորամասի մասին է խոսքը: Նրանց հետաքրքրել է, թե ինչ կա տվյալ զորամասում, ինչ տեխնիկա, ովքեր են ծառայում: Կարենն ասել է, որ իրեն անհրաժեշտ է մի ծանոթ սպա, որն ընկեր հանդիսանա և որի հետ կարողանա ազատ խոսել: Ինքը խորհուրդ է տվել հեռու մնալ դրանից նշելով, որ ծանոթ սպաներ չունի: Այդ խոսակցությանը պարզապես լուրջ չի վերաբերվել, որի պատճառով էլ չի հայտնել իրավապահ մարմիններին: Մի քանի օր հետո իր եղբայր Դավիթի հետ զրույցից իմացել է, որ նմանատիպ խոսակցություն է եղել նաև նրա հետ:
Ամբաստանյալ Արթուր Ավետիքյանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ կոնկրետ ամսաթիվը չի հիշում` մայիսին կամ հունիսին, Կարենը զանգահարել է իրեն, եկել է իր բիլիարդի ակումբ և ասել, որ իրեն ինֆորմացիա է պետք բանակի մասին, կապ չունի` ինչ բնույթի: Հետո նա հարցրել է, թե ծանոթ սպա ունի, որպեսզի կազմակերպի իրենց հանդիպումը: Ինքն ասել է, որ ծանոթ սպա չունի և հարցրել է, թե ինչին է պետք ծանոթ սպան: Նա պատասխանել է, որ մարդիկ կան, ուզում են բարեգործություն անել Հայաստանի զինված ուժերին: Ինքը նրան ասել է, որ չունի ծանոթ սպա, ոչնչով չի կարող օգնել, խնդրել է իրենից հեռու մնալ: Եթե իմանար, որ նա ազգի դավաճան է կամ ուզում է նման բան անել, անձամբ կդիմեր իր քավոր Արամ Գրիգորյանին, որը Կենտրոնի դատախազ է եղել: Ինքը Կարեն Մեհրաբյանի կողմից որևէ առաջարկ չի ստացել: Ուղղակի նա հարցրել է` ծանոթ սպա կա, թե ոչ: Ինքը Կարենի հետ շատ մտերիմ է, նա իր փեսան է` հորաքրոջ աղջկա ամուսինը:
Կարեն Մեհրաբյանը խոսակցության ժամանակ հայտնել է, որ այդ ինֆորմացիայով հետաքրքրվում են Թուրքիայում բնակվող, հայերեն խոսող ֆրանսիացիներ, այդ ֆիրմայի մեջ նաև թուրք կա: Խոսակցության ժամանակ Կարենը ստույգ չի նշել, թե ինչ ինֆորմացիա է հարկավոր, այլ ասել է ընդհանուր` բանակի վերաբերյալ: Ինքը Կարենին խելացի մարդ է համարել և մտքով անգամ չի անցել, որ նա կարող է իր ազգին դավաճանել:
Ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Կարեն Մեհրաբյանը հանդիսանում է իր փեսան, այսինքն` հորաքրոջ աղջկա ամուսինը: Ծանոթ է նրա հետ 2008 թվականի նոյեմբերից, ծանոթացել է եղբոր` Դավիթ Դալլաքյանի հարսանիքին: Դրանից շուրջ մեկ ամիս հետո Կարեն Մեհրաբյանն ամուսնացել է իր հորաքրոջ աղջիկ Լիլիթ Միրզախանյանի հետ: Ինքը և եղբայրը կողմ չեն եղել Կարենի և Լիլիթի ամուսնությանը, քանի որ նրանք ծանոթացել էին ինտերնետի միջոցով և նա իր պահելաձևով իրենց դուրը չէր գալիս: Իրենց միջև շփում եղել է: 2011 թվականի ապրիլ-մայիս ամիսներից Կարենը սկսել է մեկնել Թուրքիա` աշխատելու: Նա ասել է, որ աշխատում է ինչ-որ պայուսակների արտադրամասում: Կարենը բռնվելուց շուրջ մեկ ամիս առաջ զանգահարել է իրեն և հարցրել, թե ունի արդյոք ծանոթ զինծառայող սպա: Իր հարցին, թե ինչի համար է դա պետք, նա պատասխանել է, որ հետո կասի: Շուրջ երկու-երեք օր հետո Կարենը ինտերնետի` ՚օդնոկլասնիկՙ կայքի իր էջին հաղորդագրությամբ հարցրել է, թե գտել է արդյոք այդպիսի ծանոթի, որին ինքը պատասխանել է, որ մտածել է և չի գտել: Դա գրելուց մի քանի օր անց Կարենը եկել է Կիրովական, հանդիպել է իր հետ և ասել, որ այլևս չի ցանկանում աշխատել պայուսակի արտադրամասում, քանի որ քիչ են վճարում: Նա պատմել է, որ Թուրքիայում մի ծանոթ թուրք ունի, որն այդ երկրում մեծ հեղինակություն ունի: Նրա միջոցով ծանոթացել է ինչ-որ անձանց հետ, որոնք հայերեն են խոսել: Նրանց հետաքրքրել է ցանկացած բնույթի տեղեկություն` կապված զորամասերի հետ, անկախ նրանից, թե որ զորամասի մասին է խոսքը, ինչ կա այդ զորամասում, ինչ տեխնիկա, ովքեր են ծառայում: Բացի այդ Կարենն ասել է, որ իրեն անհրաժեշտ է մի ծանոթ սպա, որն ընկեր հանդիսանա և որի հետ կարողանա ազատ խոսել: Ինքը խորհուրդ է տվել հեռու մնալ դրանից` նշելով, որ ծանոթ սպաներ չունի: Այդ խոսակցությանը պարզապես լուրջ չի վերաբերվել, որի պատճառով էլ չի հայտնել իրավապահ մարմիններին: Մի քանի օր հետո իր եղբայր Արթուրի հետ զրույցից իմացել է, որ նմանատիպ խոսակցություն է եղել նաև նրա հետ:
Ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ օրը չի հիշում, երբ Կարենը զանգել և ասել է, որ ծանոթ սպա է պետք: Ինքն էլ պատասխանել է, որ չունի: Նա ասել է, որ բանակի վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա է պետք, այնտեղ ծանոթացել է ինչ-որ անձնավորության հետ, ուզում են բարեգործություն անել: Կարենի կողմից իրեն առաջարկություն չի արվել, ուղղակի նրան ծանոթ սպա է հարկավոր եղել: Նրան վերաբերվել է եղբոր պես, իսկ այդ խոսակցության մասին զրուցել է միայն հարազատ եղբոր հետ:
Կարենն իրեն ասել է, որ պայուսակների գործարանում է աշխատում և այդ ֆիրմայից ուզում է դուրս գալ` գումարի պատճառով: Նա ասել է, որ ինչ-որ ծանոթ թուրք կա, բայց անունը չի նշել: Նա իրեն չի ասել, թե այդ թուրքն է ինֆորմացիա ուզում կամ մեկ ուրիշը: Նա ասել է, որ ընդհանուր, զինվորական բնույթի տեղեկություններ են հարկավոր:
Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալներ Կարեն Յուրայի Մեհրաբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ռոմիկ Ռաֆիկի Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Հարությունի Չտրկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Ռուբենի Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, Արթուր Վոլոդյայի Ավետիքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և Դավիթ Վոլոդյայի Ավետիքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքները հիմնավորվում, իսկ վերջիններիս վերը բերված պատճառաբանություններն` իրենց ըստ էության մեղավոր չճանաչելու, հանցանքի կատարումն իրենց իսկ կողմից բացառելու և այլնի վերաբերյալ, հերքվում են գործով ձեռք բերված հետևյալ ապացույցներով.
Վկա Գևորգ Բադալյանի ցուցմունքներով այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթացել է շուրջ երեք-չորս տարի առաջ: Նա այն ժամանակ զբաղվել է ջեռուցման համակարգերի տեղադրմամբ: Իրենց միջև գումարային խոսակցություն է եղել, որից հետո շփվել են և վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերություններն ընկերական են եղել: Տարվա սկզբին, երևի փետրվարին, Կարենն իր եղբայր Մեխակի հետ, որը Թուրքիայից ավտոպահեստամասեր էր ցանկանում ներկրել անձնական ավտոմեքենայի համար, մեկնել է Թուրքիա` ինչ-որ գործերով: Մայիսի 19-ին Կարենը զանգահարել է իրեն և խնդրել է հանդիպել` ասելով, որ կարևոր խոսակցություն ունի: Պայմանավորվածության համաձայն հանդիպել են նրա տանը` Նորք-Մարաշում: Ընդհանուր բնույթի խոսակցությունից հետո նա առաջարկել է առանձնանալ և նստել է իր ավտոմեքենան: Երբ նստել են, նա անջատել է իր բջջային հեռախոսը, հանել մարտկոցը և իրեն խնդրել է նույնը անել: Դրանից հետո նա ասել է, որ անհրաժեշտ է գտնել ծառայող սպա, ցանկալի է Ղարաբաղից և խնդրել է, օգտագործելով իր կապերը, նման անձնավորության գտնել: Ասել է նաև, որ Թուրքիայում ինչ-որ հայերի հետ է ծանոթացել, որոնց հետաքրքրում է Հայաստանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն և դրա համար նրանք պատրաստ են վճարել: Հասկանալով, որ խոսքը գնում է ոչ թե սովորական տեղեկության, այլ լրտեսության և դավաճանության մասին, քանի որ այդ անձանց հետ նա Թուրքիայում է ծանոթացել, բարկացել է, սակայն անմիջապես մտածել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում: Կարենն այդ ընթացքում պատմել է, որ ամսեկան պատրաստ են վճարել մինչև 1500 ԱՄՆ դոլար, իսկ ցանկացած ռազմական բնույթի տեղեկության համար` 500-ից մինչև 50.000 ԱՄՆ դոլար, նրանց անհրաժեշտ են տեղեկություններ Ղարաբաղի զինված ուժերի վերաբերյալ: Խոսքերին հավատ ներշնչելու համար նա խնդրել է գնալ Կորյունի փողոցի վրա գտնվող ինտերնետ սրճարան, որտեղ ինչ-որ թուրքական կազմակերպության կայք է բացել և պատմել, որ դրա տիրոջ` Ամրի հետ է ծանոթացել շատ վաղուց, որն էլ հերթական մեկնելու ժամանակ ծանոթացրել է Տիգրան անունով մի հայի հետ ու վերջինիս են հետաքրքրում այդ տեղեկությունները: Նա ասել է, որ այդ Տիգրանը Կովկասի պատասխանատուն է և որ նրանք պարզապես ուզում են օգնություն ուղարկել Հայաստան: Երեկոյան բաժանվելով Կարենից` ինքն անմիջապես զանգահարել է իր ընկեր Արթուր Աբգարյանին, որը ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում և հանդիպել է նրա հետ: Վերջինս խորհուրդ է տվել դիմել ԱԱԾ մարմիններին, ինչն էլ կատարել է: ԱԱԾ-ում բացատրվել է, որ ԱԱԾ մարմինների հսկողության տակ շարունակի հանդիպել Կարենի հետ, որպեսզի ամբողջ պատկերը բացվի: Կարենը հաջորդ օրը կրկին մեկնել է Թուրքիա: Հունիսի 11-ին նա զանգահարել և ասել է, որ նոր է եկել Թուրքիայից, պայմանավորվել է հանդիպել: Մինչ այդ նա մեկ անգամ Թուրքիայից զանգահարել և ասել է, որ շուտով կգա և արդեն առաջադրանքներ կբերի: Հունիսի 13-ին հանդիպել են հրապարակի սրճարաններից մեկում և Կարենը պատմել է, որ Թուրքիայում հանդիպել է Տիգրանի երկու ղեկավարների հետ, որոնք եկել են Անկարայից: Կարենը մի քանի օր է անց կացրել նրանց հետ: Կարենին բացատրել են, թե ինչպես իրեն պահի, խոստացել են վճարել մինչև 15.000 ԱՄՆ դոլար գումար:
Կարենը նստել է իր ավտոմեքենան և գրպանից հանել է թղթեր` ասելով, որ դրանք հանձնարարություններն են: Այդ թղթերից երկուսը տպված են եղել ռուսերեն, իսկ երկուսն էլ` հայերեն և ձեռագիր: Կարենն ասել է, որ դրանք ուսումնասիրի, մեկնի Ղարաբաղ և զբաղվի այդ հարցերով: Հարցերը բաղկացած են եղել չորս կետից և վերաբերվել են Ղարաբաղի զինված ուժերին: Իրենք պայմանավորվել են, որ մեկնի Ղարաբաղ և վերադառնալուց հետո հանդիպեն: Փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, որոնց հետ պայմանավորվելով` երկու օրով մեկնել է Ղարաբաղ և վերադառնալով` հանդիպել է Կարենի հետ: Կարենը դրա համար տվել էր 50 ԱՄՆ դոլար գումար: Քանի որ իրեն տրվել էր տեղեկատվություն Ստեփանակերտի ինչ-որ զորամասի մասին, նրան ասել է, որ ուսումնասիրել է Ստեփանակերտի զորամասերի տեղակայման վայրը, հրամանատարների տվյալներն է իմացել և նրա համար գծել է սխեմա այդ մասին, որը ներկայացրել է քննությանը: Կարենը հայտնել է, որ տեղեկությունները հավաքելու է հիշողության ՚Ֆլեշՙ քարտի մեջ և իր հետ տանելու է Թուրքիա: Խնդրել է, որ հաջորդ օրն իրեն ուղեկցի ավտոկայան` Թուրքիա մեկնելու համար: Մի քանի օր անց Կարենը վերադարձել է Թուրքիայից և հանդիպելով` ասել, որ տրված տեղեկությունը շատ քիչ են, հարկավոր է մեկնել Ղարաբաղ, որտեղ անձամբ պետք է շփվի ծանոթների հետ: Կարենի հետ միասին, վաղ առավոտյան մեկնել են Ղարաբաղ, որտեղ հանդիպել են Աշոտ անունով իր վաղեմի ծանոթին: Վերջինս հրավիրել է իր հյուրանոց, որտեղ Կարենը առաջարկել է Աշոտին տեղեկություններ հայթայթել վճարի դիմաց, միայն թե նա Աշոտին ասել է, որ դա պետք է ֆրանսիահայ բարերարներին: Ճանապարհին Կարենն իր լուսանկարչական ապարատով լուսանկարել է Շուշիի զորամասը, այլ զորամասեր, հուշարձաններ, Ստեփանակերտի օդանավակայանը, ինչպես նաև իրեն: Կարենը վերցրած է եղել հարցաթերթիկները, որոնք թողել է Աշոտի մոտ: Աշոտի հետ գնացել են Մարտակերտի կողմ: Ճանապարհին Կարենը խնդրել է տետր գնել և Աշոտին ասել է, որ դրա մեջ պետք է նշվի զորամասի համարը, հրամանատարի տվյալները, քանի զորակոչիկ կհավաքվի: Աշոտը հայտնել է, որ ծանոթ կին ունի, որը շտաբում է աշխատում և նրանից կիմանա ամեն ինչ: Նույն օրն իրենք վերադարձել են, Ստեփանակերտում Կարենը երկու տեղ ինտերնետ է մտել և կապվել Թուրքիա` հայտնելով, որ ամեն ինչ նորմալ է: Հաջորդ օրը Կարենի հետ գնացել են Մալաթիա, որտեղ նա շուկայում ինչ-որ մեկից գումար է ստացել, քանի որ մինչ այդ համակարգչով կապվել էր Տիգրանի հետ և գումար ուզել: Նա Ստեփանակերտում Աշոտի հետ պայմանավորվել է, որ 100 ԱՄՆ դոլար կուղարկի, իսկ մնացած գումարը կտա առաջադրանքը կատարելուց հետո: Նրա խնդրանքով ինքը պատահական երթուղային տաքսու վարորդի միջոցով ուղարկել է այդ 100 դոլարը: Կարենը ստացել էր 300 ԱՄՆ դոլար, որից 100-ը պահել է իրեն, իսկ վերջին 100 ԱՄՆ դոլարը մանրելուց հետո հիշեցնելով հին գումարային հարցերը տվել է իր փայաբաժինը` 15.000 ՀՀ դրամի չափով: Երկու-երեք օր անց Աշոտը եկել է Ղարաբաղից: Մինչ այդ իրեն ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն արդեն ասել են, որ Աշոտը նույնպես իրենց է դիմել և երեքով հանդիպել են բանվորի արձանի մոտ: Աշոտը տվել է լրացված թղթեր, իսկ Կարենն էլ խոստացել է հետո նրան տալ 500 ԱՄՆ դոլար: Այդ թղթերը վերցնելուց հետո Կարենը համակարգչով կապվել է Տիգրանի հետ, գրել, որ ամեն ինչ նորմալ է և համակարգչով հիշողության ՚Ֆլեշՙ քարտի մեջ հավաքել է տեղեկությունները: Տիգրանի հետ խոսելու ժամանակ վերջինս ցանկացել է խոսել նաև իր հետ, ինչպես նաև ցանկացել է, որ էկրանը շարժվի ու երևա ընդհանուր տեսարանը, սակայն ինքը պատճառաբանել է, որ լարը կարճ է: Շուրջ յոթ-ութ օր Կարենը չի կապվել իր հետ, իսկ դրանից հետո զանգահարել է իր հեռախոսին և ասել, որ Թուրքիայից է գալիս: Նա մնացել է Կիրովականում երկու օր, իսկ այդ ընթացքում որոշվել է, որ նրան պետք է ծանոթացնել ԱԱԾ աշխատակիցների նշած անձնավորության հետ: Երբ հանդիպել է Կարենի հետ, նա ասել է, որ իրեն հանձնարարել են մեկնել Ղարաբաղ, տեղում ամեն ինչ ճշտել ու ստուգել նաև Աշոտի ասած կնոջը, սակայն պայմանավորվածության համաձայն ինքը համարյա հայհոյելով Աշոտին, նրան վարկաբեկելով` նշել է, որ թաղման տեղը հանդիպել է նախկին հրամանատարին, որի հետ ծառայել է, նրա հետ թեթև զրուցել է և վերջինս համաձայնվել է գումարի դիմաց տեղեկություններ հաղորդել: Կարենը ուրախանալով` ասել է, որ ցանկանում է հանդիպել: Պայմանավորվածության համաձայն, ՚Պաշՙ ներկայացած անձնավորության հետ հանդիպել են իր տանը: Պաշի հետ ինքն ու Կարենը երկու անգամ հանդիպել են իր տանը: Առաջին անգամ Կարենը կարծես թե հավաքագրել է նրան, տվել է 100 ԱՄՆ դոլար, կապվել Տիգրանի հետ և ասել, որ երկու հոգու է արդեն հավաքագրել: Մի քանի օր անց կրկին տանը հանդիպել են: Պաշը նշել է, որ գործ ունեն հատուկ ծառայությունների հետ, իսկ Կարենը չի ժխտել և նույնիսկ մանրամասնել է, որ նրանք Անկարայում մեծ շենք ունեն: Պաշն անընդհատ խոսակցությունը տարել է այն ուղղությամբ, որ իրեն գումար է անհրաժեշտ, իսկ Կարենն էլ ինտերնետով, ՚մայլ ռուՙ-ով, Տիգրանից գումար է ուզել: Երկրորդ անգամ Պաշը թղթեր է տվել, Կարենն էլ տվել է 100 ԱՄՆ դոլար: Նրանք միասին հիշողության ՚Ֆլեշՙ քարտի մեջ հավաքել են տեղեկությունը: Քանի որ Պաշը փաստաթղթեր է բերել, որոշել են, որ այդ թղթերը սկանի միջոցով կարելի է գցել հիշողության ՚Ֆլեշՙ քարտի մեջ: Կարենը զանգահարել է իր սանիկ Աշոտին, խնդրել է պայմանավորվել ազգականի հետ, որն ունեցել է այդ սարքից: Հաջորդ օրը Կարենը որոշել է եղածը տանել Թուրքիա և գումար բերել: Այդ նպատակով նա մեկնել է Թուրքիա, սակայն Բավրայում բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Կարենը համագործակցելու առաջարկով դիմել է նաև իր եղբայր Մեխակին, սակայն քանի որ ինքն արդեն ԱԱԾ աշխատակիցների հսկողությամբ հանդիպել է նրա հետ, որոշվել է, որ Մեխակը պարզապես չշփվի նրա հետ:
Վկա Աշոտ Սիմոնյանի ցուցմունքներով այն մասին, որ 2011 թվականի հուլիսի 25-ին, Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցում պատահաբար հանդիպել է իր ծանոթին` Գևորգին, որը Երևանի բնակիչ է: Նրա ավտոմեքենայի ջուրը տաքացել է և ինքն էլ մոտենալով` սկսել է զրուցել նրա հետ: Ավտոմեքենայից դուրս է եկել մի երիտասարդ, որին Գևորգը ներկայացրել է Կարեն անունով: Ինքը պատմել է, որ ունի մի փոքրիկ հյուրանոց և նրանց առաջարկել է զեղչերով համար տրամադրել, հրավիրել է տուն` սուրճ խմելու և հաց ուտելու: Խոսակցության ընթացքում հետաքրքրվել է վերջիններիս` Ղարաբաղ գալու պատճառների մասին, ինչին Կարենը պատասխանել է, որ եկել է զինվորի տեսակցելու: Դրանից հետո գնացել են իր հյուրանոցը, որտեղ Գևորգն առանձնացել է հանգստանալու, իսկ Կարենը խնդրել է իրեն տանել դրամի փոխանակման կետ` դոլար փոխանակելու համար: Ճանապարհին Կարենը լուսանկարչական ապարատով նկարել է ՚տատիկ-պապիկիՙ հուշարձանը և խանութից ուտելիք գնելով` վերադարձել են հյուրանոց: Այնտեղ, ճաշելու ժամանակ Կարենը խնդրել է անջատել հեռախոսները, տարել է դրանք կողքի սենյակ և փակել դուռը: Կարենը խոսելով ժողովրդի ծանր վիճակից, ասել է, որ լավ գործ կա, որի համար լավ գումար են վճարում: Ինքն էլ հայտնել է, որ պարտքերի պատճառով գումար է անհրաժեշտ: Կարենը հայտնել է, որ կան մեծահարուստ ֆրանսիացիներ, որոնց հետաքրքրում է Ղարաբաղի ժողովրդի, բանակի վիճակը և նրանք պատրաստ են օգնել: Ստանալով իր պատասխանը, որ պատրաստ է ամեն ինչով աջակցել, Կարենը դուրս է եկել սենյակից և վերադարձել ինչ-որ թղթերով: Դնելով թղթերը սեղանին՝ առաջարկել է կարդալ դրանք: Թղթերի վրա հայերեն տպված տեքստեր են եղել: Կարենը բացատրել է, որ առաջին խնդիրը բաղկացած է 4 ենթակետից, 1-ին երեք ենթակետը վերաբերվում են Ղարաբաղի բանակին, նախագահին ու նրա տեղակալներին` անուն-ազգանունները, կոչումները, զինվորների քանակությունը, Ղարաբաղի ստորաբաժանումներին, դրանց հրամանատարներին, տեխնիկայի ու զենքի տեսակների քանակին, ինչպես նաև եղել են հարցեր, թե որ ստորաբաժանումներն ինչ շրջաններ են պաշտպանում: Նա ասել է, որ այդ տվյալների համար կտա 500 ԱՄՆ դոլար և նշել է, որ եթե չորս ենթակետերի տվյալներն էլ լինեն, այսինքն` պաշտպանվող շրջանների ինժեներական սարքավորումների, ականապատված դաշտերի մասին էլ տվյալները լինեն, ապա կվճարի 2000 ԱՄՆ դոլար: Նշել է նաև, որ առաջին երեք ենթակետը պետք է պատրաստ լինի մեկ շաբաթից, իսկ հետագայում ավելի ուժեղ հանձնարարություններ և մեծ գումարներ կլինեն: Ինքը հասկացել է, որ այդ հարցաթերթիկներն ադրբեջանցիներին է հետաքրքրում, բայց որոշել է ամեն ինչ հասկանալ և դրանից հետո հայտնել համապատասխան մարմիններին: Կարենի առաջարկով գնացել են Ասկերանի ուղղությամբ: Նա խանութից տետր և գրիչ է գնել: Ճանապարհին կանգնել են տարբեր զորամասերի մոտ ու Կարենը ձևացնելով, իբրև թե իր ծանոթ զինվորին է փնտրում, իմացել է այդ զորամասի համարը, հրամանատարի տվյալները և դրանք լրացրել տետրի մեջ: Դրանից հետո գնացել են Ստեփանակերտի օդանավակայանի կողմ, որտեղ նույնպես զորամաս է եղել և Կարենը լուսանկարչական ապարատով նկարել է այն, ինչպես նաև օդանավակայանը: Ճանապարհին Կարենն իրեն հարցրել է, թե շտաբում ունի արդյոք ծանոթներ, որին պատասխանել է, որ շտաբում աշխատող մի ծանոթ կին ունի: Դա սուտ է եղել, սակայն ինքը ցանկացել է ամեն ինչ անել, որ վստահություն ներշնչի, ամեն ինչ իմանալ ու կանխել: Տեղեկանալով, որ այնպիսի ծանոթ կա, որը տվյալներ կարող է բերել, Կարենն ասել է, որ կարող են վերադառնալ: Հյուրանոցում իրեն է տվել թղթերը, որոնցում հարցերն են եղել, ինչպես նաև մի տետր` բացատրելով նշումները: Քանի որ ինքն ասել էր, որ այդ բոլոր հարցերը ճշտելու համար գումար և ժամանակ է պետք, Կարենը հայտնել է, որ գումարի համար պետք է ստանա ղեկավարության համաձայնությունը և սկսել է հեռախոսով հաղորդագրություններ ուղարկել: Պատասխան չստանալով` նա անհանգստացել է և խնդրել է իրեն տանել ինտերնետ: Առաջին կետում կապնվել չի հաջողվել, Ադմիրալ Իսակովի փողոցի ինտերնետ սրճարանում նա մնացել է շուրջ 20 րոպե: Այնտեղից դուրս գալով` ասել է, որ հաջորդ օրը Գևորգին կտա 100 ԱՄՆ դոլար, որը նա կուղարկի Երևանից Ստեփանակերտ եկող ՚Գազելՙ-ների վարորդներից մեկի միջոցով, իսկ մնացածը կտա առաջադրանքը կատարելուց հետո: Դրանից հետո նրանք մեկնել են Երևան, իսկ ինքն անմիջապես գնացել է ԱԱԾ և հայտնել տեղի ունեցածի մասին: ԱԱԾ աշխատակիցները խնդրել են կապ պաշտպանել Կարենի հետ, որը հաջորդ օրն ուղարկել է 100 ԱՄՆ դոլարը: Ինքն ԱԱԾ աշխատակիցների հսկողությամբ բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Կարենի հետ, նրանց թելադրանքով ինչ-որ տվյալներ հաղորդել, իսկ մի քանի օրից իրեն հանձնվել է տեղեկատվություն, որը պետք է փոխանցվեր Կարենին: Հեռախոսազանգի միջոցով պայմանավորվելով հանդիպել նրա հետ Երևանում` 2011 հուլիսի 6-ին, Երևանի ՚բանվորի արձանՙ կոչվող վայրում հանդիպել է և զրուցել են իր ավտոմեքենայում: Կարենն անջատել է բջջային հեռախոսը, հանել մարտկոցը, հետո նույնն արել է իր հեռախոսի հետ: Դրանից հետո փոխանցել է նոթատետրի չորս էջեր, որոնց վրա գրած է եղել տվյալներ Ղարաբաղի բանակի մասին: Կարենն իր ներկայությամբ կարդացել է ու դժգոհություն հայտնել` ասելով, որ տվյալները պակաս են, քանի որ թղթերում նշված չեն եղել որոշ զորամասերի ու դրանց հրամանատարների տվյալները: Հիշելով հարցաշարը` նա թվարկել է, թե ինչն է պակաս, հետո հիշեցրել, որ հեռախոսի տեսախցիկով անհրաժեշտ էր նկարահանել այն փաստաթղթերը, որտեղից արտագրվում են տեղեկությունները: Ինքը պահանջել է խոստացած 500 ԱՄՆ դոլարը, իսկ Կարենը վստահեցրել է, որ չի խաբի:
Հեռախոսազրույցների ժամանակ Կարենը ցանկություն է հայտնել հանդիպել այն աղջկա հետ, որից իբրև թե ստացվում են տեղեկությունները, սակայն նա դա արել է քողարկված ձևով` ասելով, որ կարելի է ուղղակի այդ աղջկա հետ ժամանակ անցկացնել: Կարենն անընդհատ նշել է, որ հետագայում մեծ գումարներ են լինելու, անընդհատ ուզել է, որ ինքը հավատա, թե դա ֆրանսիահայերի պատվերն է, սակայն լինելով կռված սպա` միանգամից հասկացել է, որ այդպիսի տեղեկությունները կարող են հետաքրքրել միայն ադրբեջանցիներին:
Վկա Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքներով այն մասին, որ 1995 թվականից ծառայում է ՀՀ ԿԱ ԱԱԾ ռազմական հակահետախուզության վարչությունում: 2011 թվականի հուլիսի 17-ին, ղեկավարության հանձնարարությամբ, հաստատված պլանի հիման վրա, ՚Օպերատիվ ներդրումՙ օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով ծանոթացել է Գևորգ Բադալյանի հետ, որի միջոցով էլ ծանոթացել է հայրենիքի դավաճանության մեջ կասկածվող Կարեն Յուրայի Մեհրաբյանի հետ: Կարեն Մեհրաբյանը եկել է Գևորգ Բադալյանի ավտոմեքենայով, հանդիպել են Աբովյանի ՚կոլցևոյՙ կոչվող վայրում: Ծանոթացել և ուղևորվել են Գևորգ Բադալյանի բնակարան, որ գտնվել է Աբովյանում: Ինքը ներկայացել է որպես Գևորգ Բադալյանի նախկին հրամանատար: Բնակարանում, նախապատրաստված լեգենդի համաձայն, ինքը ներկայացել է որպես ՀՀ ԶՈՒ սպառազինության կենտրոնական պահեստի հաշվառման և ռեգլամենտային աշխատանքների գծով բաժնի պետ, մայոր Պավել Աղասյան, խոսքի մեջ` ՚Պաշՙ: Նշել է, որ գործուղումների է լինում շատ հաճախակի, լինում է տարբեր զորամասերում: Կարեն Մեհրաբյանը սկսել է պատմել ոմն ֆրանսիահայերի կողմից հիմնված կազմակերպության մասին, որը զբաղվում է բարեգործությամբ և ներկայացուցչություններ ունի ամբողջ աշխարհում, իրականացնում են ստուգումներ ՀՀ և ԼՂՀ ուղարկվող հումանիտար բեռների բաշխման հարցերով, հետաքրքրվում են ժողովրդի սոցիալական վիճակով, ներկայիս իշխանությունների նկատմամբ դիրքորոշմամբ, ինչպես նաև ռազմական բնագավառի հարցերով, մասնավորապես` ԼՂՀ բանակի վերաբերյալ տեղեկություններով: Ինքը լսելով այդ ամենի մասին` կարծիք է հայտնել, որ ներկայացված կազմակերպության հետևում իրականում կանգնած են այլ ուժեր, որին Կարեն Մեհրաբյանը համաձայնվել է և նշել, որ իր մոտ էլ կասկած է առաջացել նշված անձանց վերաբերյալ: Ավելի ուշ, երկրորդ հանդիպման ժամանակ Կարեն Մեհրաբյանն արդեն հայտնել է, որ դա հատուկ ծառայություն է և ընդունել է, որ այդ կառույցի աշխատակիցները թուրքեր են` նկատի ունենալով ադրբեջանցիներին:
Կարեն Մեհրաբյանը բացատրել է, թե ինչ սպասումներ ունի, գրպանից հանել է հիշողության ՚Ֆլեշՙ քարտ, այն միացրել է համակարգչին և բացելով ինչ-որ հարցաշար, առաջարկել է մոտենալ իրեն: Ինքը պատճառաբանելով, որ մոռացել է ակնոցները, նրան խնդրել է բարձրաձայն ընթերցել գրվածը, քանի որ գաղտնի ձայնագրառում է իրականացվել: Հարցաշարն իր մեջ ներառել է հարցեր` ԼՂՀ ՊԲ հաստիքակազմի, ՊԲ վարչական կազմի, զինտեխնիկայի տեսակների և քանակի, դիվիզիաների ենթակայության տակ եղած զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, հիմնական և պայմանական համարների, ինչպես նաև զորամասերի նշանակության ու տեսակների, ականապատված վայրերի և ինժեներական կառույցների վերաբերյալ և բաղկացած է եղել երեք մասից: Քանի որ խոսակցության սկզբում նշել է, որ գումարի կարիք ունի և մեկ տարուց թոշակի է գնալու, մի տեսակ չարացած է այս երկրից և իր նկատմամբ վերաբերմունքից` Կարենը հավատացել է, որ գումարի համար պատրաստ է համագործակցել և նշված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար առաջարկել է 500 ԱՄՆ դոլար: Տալով իր համաձայնությունը` որպես կանխավճար ստացել է 100 ԱՄՆ դոլար և պայմանավորվել են, որ մնացած գումարը կստանա հանձնարարությունը կատարելուց հետո, այսինքն` հարցաշարի պատասխանները տալուց հետո: Կարենը պահանջել է նաև, որպեսզի լուսանկարվեն այն փաստաթղթերը, որոնցից պետք է տեղեկատվություն քաղվի և հայտնել է, որ հետագայում նույնպես կլինեն հանձնարարություններ, որոնց կատարման համար, ըստ իրենց դժվարության աստիճանի, վարձատրությունը կլինի 500-ից 2000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Եղել է նաև հանձնարարություն, որը գնահատվել է 20.000 ԱՄՆ դոլար: Հանդիպման վերջում պայմանավորվել են հանդիպել երկու օրից, երբ կլինեն առաջադրանքի պատասխանները: Կարեն Մեհրաբյանը փոխանցել է նշված հարցաթերթիկները` հանձնարարության կատարման օրինակներով, բաղկացած յոթ թերթից, որոնք 100 ԱՄՆ դոլար գումարի հետ ներկայացվել են քննությանը: Հանդիպման ժամանակ Կարենը ցանկացել է, որ իր ձեռքով գրվի Քելբաջարի շրջանում տեղակայված զորամասերի համարները, սակայն շատ լավ հասկանալով, որ ձեռագրով գրված փաստաթուղթը հանդիսանում է համագործակցության պաշտոնական փաստաթուղթ` հայտնել է, որ այդ հարցերի պատասխանները կտա միայն գումար ստանալուց հետո և դրանից հստակ հասկացել է, որ գործ ունեն ադրբեջանական հատուկ ծառայության հետ, քանի որ դեռևս խորհրդային ժամանակներից ընդունված է եղել գրավոր համագործակցության փաստաթուղթ վերցնելու այդ պրակտիկան: Չնայած պետք է հանդիպեին երկու օրից, ղեկավարության ցուցումով մեկ օր ուշացրել է, քանի որ պատրաստվում են փոխանցվելիք փաստաթղթերը, որոնք հետագայում հայտնաբերվել են Կարեն Մեհրաբյանի մոտից: Երկրորդ անգամ պայմանավորվածության համաձայն գնացել է Գևորգի տուն: Իր հետ վերցրել է երեք էլեկտրոնային նամակներ և հինգ թերթից բաղկացած փաստաթղթեր, որոնց վրա գաղտնի գրիֆ է եղել, ինչպես նաև նրա տված հարցաշարի պատասխանները մեքենագրված տեսքով, ընդ որում` 3-րդ մասի պատասխանները թերի են եղել: Այդ հանդիպման ժամանակ Կարեն Մեհրաբյանը համակարգչի միջոցով կապի մեջ է մտել այդ հատուկ ծառայության աշխատակիցների հետ, որոնք սկսել են հետաքրքրվել 9-րդ պաշտպանական շրջանով: Այդ օրը նա պատմել է, որ մի քանի ամիս է, ինչ գիտի, որ գործ ունի հատուկ ծառայությունների հետ, իրեն ուսուցանել են տարբեր վայրերում, սովորեցրել են, որ հանդիպումների ժամանակ անջատի հեռախոսն ու հանի մարտկոցը, որ կա մի շինություն, որտեղ գտնվում է շուրջ 3000 համակարգիչ և դա այդ ծառայության անալիտիկ կենտրոնն է, սակայն կոնկրետ վայրեր չի նշել: Ինքն անընդհատ գումար է պահանջել, որպեսզի նրանք վստահ լինեն, որ այդ ամենը գումարի համար է: Կարենը հարցաշարի որոշ պատասխաններ համակարգչով հաղորդելուց հետո, այն կողմից ստացել է շնորհակալական խոսքեր, որից հետո ցանկացել է տեղեկատվությունը տպել հիշողության ՚Ֆլեշՙ քարտի մեջ, սակայն ինքը հուշել է, որ նա իր հետ Թուրքիա տանի փաստաթղթերը, ցույց տա և գումարներ բերի, որի դիմաց ավելի հետաքրքրական բաներ կստանա, իսկ նա համաձայնվել է:
Ըստ Կարենի` նա Թուրքիայից պետք է բերեր 1.800 ԱՄՆ դոլար` առաջին երկու հարցաշարերի համար, պետք է պայմանավորվեր, որ երրորդ հարցաշարի դիմաց ստանա իր առաջարկած 5000 ԱՄՆ դոլարից մի քանի անգամ ավելի գումար, ինչպես նաև պետք է բերեր հեռախոս, ՚պերեխոդնիկՙ սարք և լուսանկարչական ապարատ, որով նկարվելու էին գաղտնի փաստաթղթերը:
Վկա Կառլեն Ալեքսանյանի ցուցմունքներով այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթ է մանկության տարիներից, նրա հետ սովորել է թիվ 124 դպրոցի նույն դասարանում: Վերջին ժամանակաշրջանում նա սկսել էր պարբերաբար մեկնել Թուրքիա, ինչի հետևանքով առաջացել են գումարներ: Լուրերի համաձայն նա Թուրքիայում իբրև թե սիրուհի է ունեցել, որի վրա յուրաքանչյուր այցելության ընթացքում ծախսել է շուրջ 1500 ԱՄՆ դոլար:
2011 թվականի հունիսի 24-ի կեսօրին, իր սեփական տան առաջին հարկում վերաձևավորված ինտերնետ ակումբ է այցելել Կարեն Մեհրաբյանը: Դա եղել է վերջին մեկուկես ամսվա ընթացքում նրա երրորդ կամ չորրոդ այցելությունը: Նա նստել է ազատ համակարգչի առջև և խնդրել է աշխատել ֆայլերի հետ, որոնք ձայնագրված են եղել նրա ՚Ֆլեշՙ քարտում: Ինքը պատասխանել է, որ հիշողության ՚Ֆլեշՙ քարտի մուտք միայն ունի այն համակարգիչը, որը միացված է սերվերին և որով կարող է օգտվել միայն անձամբ: Մեհրաբյանին առաջարկել է հիշողության ՚Ֆլեշՙ քարտը բացել իր կողմից օգտագործվող համակարգչի վրա, այնուհետև նրա մեջ պարունակվող ֆայլերը ուղարկել այն համակարգչին, որից ցանկանում է օգտվել Կ.Մեհրաբյանը: Կ.Մեհրաբյանը փոխանցել է հիշողության ՚Ֆլեշՙ քարտ, որն առաջացրել է հետաքրքրություն, քանի որ այն տարբերվել է առօրյայում օգտագործվող հիշողության ՚Ֆլեշՙ քարտերից: Բացելով հիշողության ՚Ֆլեշՙ քարտի պարունակությունը` նկատել է, որ այն ընդգրկում է բավականին մեծ քանակի թղթապանակներ, որոնք եղել են խնամքով համակարգված: Նշելով թղթապանակներից մեկը` Կ.Մեհրաբյանը խնդրել է այն ուղարկել այն համակարգչին, որով ինքն աշխատելու է: Համոզվելով, որ թղթապանակը փոխանցվել է, Կ.Մեհրաբյանը խնդրել է փակել հիշողության ՚Ֆլեշՙ քարտը և փոխանցել իրեն: Իր ակումբը կահավորված է այն ձևով, որ գլխավոր համակարգչի միջոցով կարողանում է վերահսկել ակումբում տեղադրված այլ համակարգիչներով իրականացվող գործողությունները և ժամանակ առ ժամանակ ստուգում է, թե հիմնականում ինչ կայք-էջերից են օգտվում հաճախորդները: Ստուգելով այն համակարգիչը, որով աշխատել է Կ.Մեհրաբյանը` նկատել է, որ վերջինս այցելել է ՚օդնոկլասնիկիՙ և ՚Գուգլՙ ինտերնետային կայքերը, որտեղ որոնել է տվյալներ Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերի մասին, ինչն իրեն անհանգստացրել է: Դրանից հետո ստուգել է Կ.Մեհրաբյանի կողմից օգտագործվող համակարգիչը և նկատել, որ ՚օդնոկլասնիկՙ և ՚Գուգլՙ կայք-էջեր մտնելու ժամանակահատվածում, վերը նշված հիշողության ՚Ֆլեշՙ քարտից փոխանցված թղթապանակից Կ.Մեհրաբյանը բացել է մի փաստաթուղթ, որի վրա սկսել է դնել գծեր և կատարել թվագրում: Փաստաթուղթը եղել է հայերեն լեզվով` ՚Ղարաբաղի բանակի հաստիքային կազմըՙ վերնագրով: Նշված փաստաթղթից կարդացել է որոշ տողեր, այնուհետև մատնվել խուճապի և վախենալով, որ Կ.Մեհրաբյանը կարող է նկատել իր գործողությունները` անջատել է դիտարկումը: Կ.Մեհրաբյանը ինտերնետ-ակումբում գտնվել է շուրջ երկու ժամ, որից հետո անջատել է համակարգիչը և խնդրել է հիշողության ՚Ֆլեշՙ քարտից տպել երկու փաստաթուղթ, որոնցից առաջինը բաղկացած է եղել երկու, իսկ երկրորդը` մեկ էջերից: Դրանք տեսել է ակնթարթորեն, սակայն հասցրել է նկատել, որ երկրորդ փաստաթուղթը հանդիսանում է սպառազինության և ռազմական տեխնիկայի վերաբերյալ հարցաշար:
Այնուհետև կասկածելով, որ Կարեն Մեհրաբյանը հնարավոր է, որ դավաճանություն է անում, անմիջապես դիմել է իր հարևան, Արաբկիր համայնքի դատախազ Գրիշա Միքայելյանին: Վերջինս կապվել է ԱԱԾ մարմինների հետ, որոնց էլ ներկայացրել է այն համակարգիչը, որով աշխատել էր Կարեն Մեհրաբյանը:
Վկա Մեխակ Բադալյանի ցուցմունքներով այն մասին, որ Կարեն Մեհրաբյանի հետ ծանոթացել է շուրջ երկու տարի առաջ, իր եղբայր Գևորգի միջոցով: 2011 թվականի սկզբներին, խոսակցության ժամանակ, երբ ինքն ասել է, որ ավտոմեքենայի համար բազմաթիվ պահեստամասեր են պետք, որպեսզի հիմնովին վերանորոգի, Կարենն առաջարկել է միասին մեկնել Թուրքիա, որտեղ այդ պահեստամասերն էժան են: Համաձայնվելով` փետրվարին Կարենի հետ ավտոբուսով մեկնել է Թուրքիա, որտեղ տեղավորվել են հյուրանոցում և դուրս եկել գտնելու Կարենի ծանոթի խանութը: Միայն հաջորդ օրը հարցուփորձ անելով գտել են խանութը, որը տեղափոխված է եղել Կարենի իմացած վայրից: Այնտեղ նա հանդիպել է իր ծանոթին: Վերջինս իրոք ճանաչել է նրան, ընդունել է շատ ջերմ, հենց խանութի մեջ իրենց սուրճ և թեյ է հյուրասիրել: Կարենը նրան պատմել է, որ պրոբլեմներ ունի, աշխատանք է փնտրում և համաձայն է ցանկացած աշխատանք կատարելու հետ: Վերջինս խոստացել է օգնել: Խոսել են ռուսերեն լեզվով: Դրանից հետո դուրս են եկել և մեկ այլ խանութի մոտ Կարենը նկատելով, որ աշխատողը հայ է, մոտեցել և ծանոթացել է: Նրա անունը Ռոմիկ է եղել: Հետագայում իմացել է, որ իր մեկնելուց հետո, մի քանի օր Կարենը նրա տանն է մնացել: Մինչև երեկո գնել է պահեստամասերը և առավոտյան Կարենն իրեն ճանապարհել է Հայաստան: Արդեն Հայաստան գալուց հետո, երևի թե հունիսի վերջերին, Կարենը զանգահարել և հանդիպել է, նստել իր ավտոմեքենայի մեջ, անջատել հեռախոսն ու հանել դրա մարտկոցը: Իրեն խնդրել է կատարել նույնը և զգուշացնելով, որ պետք չէ, որ եղբայրն իմանա խոսակցության մասին, առաջարկել է աշխատել իր համար` ասելով, որ համապատասխան վարձատրության դիմաց իրեն անհրաժեշտ են ռազմական բնույթի տեղեկություններ: Իր հարցին նա պատասխանել է, որ Թուրքիայի ծանոթը ինչ-որ տղաների հետ է ծանոթացրել, որոնք լուծում են իր պրոբլեմները, սակայն այդպիսի տեղեկություններ են պահանջում: Մինչ այդ, երևի թե մեկ շաբաթ առաջ նա այդպիսի խոսակցություն է ունեցել իր եղբայր Գևորգի հետ: Քանի որ եղբայրը դիմել է ԱԱԾ մարմիններին, որոշվել է, որ ինքը պետք է հեռու մնա այդ ամենից: Այդ պատճառով էլ Կարենին ասել է, որ կմտածի և աշխատել է չշփվել նրանց հետ:
Վկա Արթուր Աբգարյանի ցուցմունքներով այն մասին, որ 1995 թվականի հունվարից ծառայել է ՀՀ ԿԱ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության ՚Աՙ /՚ալֆաՙ/ վարչությունում որպես ավագ սպա: Գևորգ Բադալյանին ճանաչում է արդեն շուրջ մեկ տարի, նրա հետ ծանոթացել է ընկերների միջոցով, իրենց հարաբերությունները եղել են համարյա ընկերական: 2011 թվականի մայիսի 20-ի երեկոյան իրեն է զանգահարել Գևորգը և պայմանավորվել են հանդիպել: Նա եկել է տուն և պատմել, որ նախորդ օրն իրեն զանգահարել է իր ծանոթներից Կարեն անունով մի տղա և առաջարկել է հանդիպել` կարևոր թեմայի շուրջ զրուցելու համար: Ըստ Գևորգի պատմածի` Կարենը շուրջ երկու տարի է ինչ բնակվում և աշխատում է Թուրքիայում, որտեղ ֆաբրիկաներից մեկում կարում է պայուսակներ և Հայաստան է ժամանում երկու-երեք ամիսը մեկ հաճախականությամբ` մի քանի օրով: Այդ օրն առավոտյան Կարենը հանդիպել է և Գևորգ Բադալյանին առաջարկել ԼՂՀ զինված ուժերում ծառայող մտերիմ սպա գտնել, որից, ՚ընկերական շփումներիՙ ընթացքում Գ.Բադալյանը պետք է տեղեկատվություն հավաքի ԼՂՀ զինված ուժերի վերաբերյալ և փոխանցի իրեն` համապատասխան վարձատրությա