Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԿԴ/2769/02/10

Վիճակագրական տողի համար: 11.1

Հայցվոր

Բանկ Տուրան Ալեմ բաժնետիրական ընկերություն

Պատասխանող

Նոր Տուն ՍՊԸ

Մհեր Ավետիսյան

Արմեն Ստամբոլցյան

Դատավոր

Կենտրոն և Նորք-Մարաշ:

Գագիկ Ռաֆիկի Խանդանյան

Պահանջ: Վարկի գումարի և տոկոսների բռնագանձման, ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսների նկատմամբ տույժերի հաշվեգրման և բռնագանձման, բռնագանձումը գրավի առարկայի և այլ գույքի վրա տարածելու պ/մ /4.744.033 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ/

  • Նիստեր
  • Ակտեր
  • Կենտրոն և Նորք-Մարաշ

գործ N ԵԿԴ/2769/02/10

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով

Նախագահող դատավոր Գ. Խանդանյան
Քարտուղարությամբ Ս. Հարությունյանի
Մասնակցությամբ
Հայցվորի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի

Դռնբաց դատական նիստում Երևան քաղաքում 2011թ. ապրիլի 06-ին քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի «ԲՏԱ ԲԱՆԿ» բաժնետիրական ընկերության /ՀՎՀՀ 600900114104, ԻԻԿ 300166019 Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի դրամական գործառնությունների հաշվառման վարչությունում, ԲԻԿ 190501319/ ընդդեմ «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /գրանցման համարը 269.110.01509, գրանցման օրը 04.03.1997թ. վկայական թիվ 01 Ա 032398/, Մհեր Վարդանի Ավետիսյանի /անձնագիր AA 0211147, տրված 23.03.1995թ., 003-ի կողմից/, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի /անձնագիր AB0243820, տրված 06.12.1996թ., 004-ի կողմից/` վարկի գումարի և տոկոսների բռնագանձման, ժամկետանց վարկի գումարի ու ժամկետանց տոկոսների նկատմամբ տույժերի հաշվեգրման և բռնագանձման, բռնագանձումը գրավի առարկայի և այլ գույքի վրա տարածելու պահանջների մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

«ԲԱՆԿ ՏՈՒՐԱՆ ԱԼԵՄ» բաժնետիրական ընկերությունը 28.12.2010թ. դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Մհեր Վարդանի Ավետիսյանի, Արմեն Գուրգենի Ստամբոլցյանի` վարկի գումարի և տոկոսների բռնագանձման, ժամկետանց վարկի գումարի ու ժամկետանց տոկոսների նկատմամբ տույժերի հաշվեգրման և բռնագանձման, բռնագանձումը գրավի առարկայի և այլ գույքի վրա տարածելու պահանջներով։
Դատարանի 29.12.2010թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 29.12.2010թ. որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել է։
Դատարանի 29.12.2010թ., 03.02.2011թ. որոշումներով բավարարվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունները` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ։
«ԲԱՆԿ ՏՈՒՐԱՆ ԱԼԵՄ» բաժնետիրական ընկերության արտահերթ հեռակա ընդհանուր ժողովի թիվ 47 որոշման հիման վրա «ԲԱՆԿ ՏՈՒՐԱՆ ԱԼԵՄ» բաժնետիրական ընկերության անվանումը փոխվել է և դարձել «ԲՏԱ ԲԱՆԿ» բաժնետիրական ընկերություն։
Դատարանի 01.03.2011թ. որոշմամբ վերացվել է դատարանի 03.02.2011թ. որոշմամբ կիրառված արգելանքը։

Հայցվորի ներկայացուցչի իրավական դիրքորոշումը.

Հայցվորի ներկայացուցիչ Անահիտ Մարտիրոսյանը հայցը պնդեց և հայտնեց, որ 2006թ. սեպտեմբերի 05-ին «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲ ընկերության և «Նոր-Տուն» ՍՊ ընկերության միջև կնքվել է թիվ 053 ԱԳ/Վ վարկային պայմանագիրը։
Համաձայն 05.09.2006թ. կնքված թիվ 053 ԱԳ/Վ պայմանագրի «Նոր-Տուն» ՍՊ ընկերությանը 2006թ. սեպտեմբերի 08-ին շրջանառու միջոցների համալրման նպատակով տրամադրվել է վարկ 600000 ԱՄՆ դոլարի չափով, 36 ամիս մարման ժամկետով, տարեկան 16 տոկոս դրույքաչափով, վարկի և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարների վճարումները կատարվում են համաձայն պայմանագրին կից ժամանակացույցի, վարկի մարման վերջնական ժամկետ էր սահմանվել 2009թ. սեպտեմբերի 05-ը, վարկը ժամանակին չմարելու դեպքում բանկը սկսում էր հաշվարկել տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվերադարձված գումարի 0.3 տոկոսի չափով, վարկի տոկոսների չմարման դեպքում բանկը սկսում էր հաշվարկել տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվերադարձված գումարի 0.3 տոկոսի չափով։
Ի ապահովում վարկային պարտավորությունների կատարման 05.09.2006թ. կնքվել են թիվ 053-1 ԱԳ/ՀԳ, թիվ 053-2, ԱԳ/ՀԳ, թիվ 053-3 ԱԳ/ՀԳ (Անշարժ գույքի հաջորդող գրավների (հիփոթեքների) պայմանագրերը), ինչպես նաև թիվ 053-4 ՇԳ/ՀԳ (Հիմնական միջոցների հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագիրը)։
«ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերությանը գրավի իրավունքը անշարժ գույքերի նկատմամբ ստացել է պետական գրանցում։
2006թ. դեկտեմբերի 28-ին «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության և «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության միջև կնքվել է «Իրավունքների զիջման» թիվ 17 ցեսիայի պայմանագիրը, որի համաձայն «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերությունը «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությանն է զիջել իր պահանջի իրավունքները «Նոր-Տուն» ՍՊ ընկերության նկատմամբ, որոնք պատկանում էին «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության վարկային և գրավի պայմանագրերի ուժով։ Նույն օրը կնքվել է նաև թիվ 17 ցեսիայի պայմանագրի թիվ 1 լրացուցիչ համաձայնությունը։
«ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲ ընկերությունը 2006թ. դեկտեմբերի 28-ին պատասխանողին պատշաճ ծանուցել է այն մասին, որ վարկային պայմանագրով և գրավի պայմանագրով պահանջի իրավունքները «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերությունը զիջել է «Բանկ Տուրան Ալեմ» բաց բաժնետիրական ընկերությանը և խնդրել է ծանուցումը ստանալու պահից վարկային պայմանագրով պարտավորությունները կատարել հօգուտ «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությանը` ծանուցման մեջ նշված բանկային հաշվին։ «Նոր-Տուն» ՍՊ ընկերության ստորագրությամբ ստացել է ծանուցումը։
2006թ. դեկտեմբերի 29-ին «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունը և «Նոր-Տուն» ՍՊ ընկերության միջև կնքվել է 05.09.2006թ. թիվ 053 ԱԳ/Վ պայմանագրի թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը, որի համաձայն վարկի օգտագործման համար վարկառուն պարտավոր էր վճարել վարկատուին տոկոսադրույք` տարեկան վարկի գումարի 16 տոկոսի չափով, հիմնական պարտքի վճարման պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Վարկառուն վճարում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվերադարձված գումարի 0.3 տոկոսի չափով, վարկի օգտագործման համար սահմանված տոկոսադրույքի վճարման պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարկառուն վճարում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվերադարձված գումարի 0.3 տոկոսի չափով։
2007թ. ապրիլի 09-ին կողմերի միջև կնքվել է 05.09.2006թ. թիվ 053 ԱԳ/Վ պայմանագրի թիվ 2 լրացուցիչ համաձայնագիրը, որի համաձայն վարկի օգտագործման համար վարկառուն պարտավոր էր վճարել Վարկատուին տոկոսադրույք` տարեկան վարկի գումարի 14 տոկոսի չափով, վարկառուի կողմից հիմնական վարկի գումարը վճարվում է ամսեկան հավասար մասերով յուրաքանչյուր ամսվա 08-ին սկսած 2007թ. մայիսի 08-ից, վարկի օգտագործման համար սահմանված տոկոսադրույքի վճարման պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Վարկառուն վճարում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվերադարձված գումարի 0.3 տոկոսի չափով, հիմնական պարտքի վճարման պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարկառուն վճարում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվերադարձված գումարի 0.3 տոկոսի չափով «Նոր-Տուն» ՍՊընկերությունը վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ չի կատարել։ 05.09.2006թ. թիվ 053 ԱԳ/Վ պայմանագրով և դրա լրացուցիչ համաձայնագրերով սահմանված վերջին վճարումը (թե հիմնական պարտքի և թե տոկոսադրույքի) կատարվել է 2008թ. նոյեմբերի 04-ին։
«Բանկ Տուրան Ալեմ» Բաժնետիրական ընկերության և «Նոր-Տուն» ՍՊ ընկերության միջև 2007թ. փետրվարի 14-ին կնքվել է թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագիրը համաձայն որի «Նոր-Տուն» ՍՊ ընկերության համար սանմանվել էր նպատակային վարկավորում 4.000000 ԱՄՆ դոլար առավելագույն լիմիտային սահմանաչափով։ Նշված գումարից չվերականգնվող լիմիտային գումարը 2.800000 ԱՄՆ դոլարի չափով տրամադրվում էր վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով։ Այդ գումարը պատասխանողը պետք է ստանար ոչ ուշ քան մինչև 2007թ. մարտի 01-ը /համաձայն գլխավոր վարկային պայմանագրի 30.03.2007թ. թիվ 1 լրացուցիչ համաձայնագրի ժամկետը փոփոխվեց և սահմանվեց մինչև 2007թ. ապրիլի 14-ը/ և ամբողջությամբ մարեր մինչև 2011թ. փետրվարի 14-ը։ Գլխավոր պայմանագրի հիման վրա կնքվող վարկային պայմանագրերով այլ բան նախատեսված չլինելու դեպքում չվերականգնվող լիմիտային գումարի տարեկան տոկոսադրույքը սահմանվեց 15.7 տոկոս /համաձայն 2007թ. սեպտեմբերի 14-ին կնքված համաձայնագրի 1.1. կետի/ վերականգնվող լիմիտային գումարը 1.200000 ԱՄՆ դոլարի չափով տրամադրվում էր ոչ ավել քան 120 օր ժամանակով` շրջանառու միջոցների համալրման նպատակով։ Որի ստացման վերջնական ժամկետը /որից հետո այն չէր տրամադրվելու/ 2007թ. հոկտեմբերի 29-ն էր /համաձայն գլխավոր վարկային պայմանագրի 30.03.2007թ. թիվ 1 լրացուցիչ համաձայնագրի ժամկետը փոփոխվեց և սահմանվեց մինչեւ 2007թ. նոյեմբերի 14-ը/, իսկ մարման վերջնաժամկետը 2008թ. փետրվարի 14-ը։ Գլխավոր պայմանագրի հիման վրա կնքվող վարկային պայմանագրերով այլ բան նախատեսված չլինելու դեպքում վերականգնվող լիմիտային գումարի տարեկան տոկոսադրույքը սահմանվեց 17.8 տոկոս /համաձայն 2007թ. սեպտեմբերի 14-ին կնքված համաձայնագրի 1.1. կետի/։
Համաձայն Գլխավոր պայմանագրի 1.3 կետի` առավելագույն լիմիտային գումարի տրամադրման նպատակը վարկառուի ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորումն էր։
Գլխավոր պայմանագրի հիման վրա հայցվորի և «Նոր-Տուն» ՍՊ ընկերության միջև 2007թ. փետրվարի 14-ին կնքվել է բանկային փոխառության թիվ 2000/07/166/100 պայմանագիրը, որը սահմանեց 1. 200000 ԱՄՆ դոլարի չափով վարկային գծի սահմանման, դրա տրամադրման կարգն ու պայմանները։ Մասնավորապես սահմանվեց, որ գումարը տրամադրվելու էր մեկ տարի ժամկետով` 2007թ. փետրվարի 14-ից մինչև 2008թ. փետրվարի 14-ը, վարկի օգտագործման համար վարկառուն պարտավոր էր վճարել տոկոսադրույք` տարեկան վարկի գումարի 14 տոկոսի չափով, հիմնական պարտքի վճարման պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարկառուն վճարում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվերադարձված գումարի 0.5 տոկոսի չափով, վարկի օգտագործման համար սահմանված տոկոսադրույքի վճարման պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարկառուն վճարում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվերադարձված գումարի 0.5 տոկոսի չափով։
2007թ. սեպտեմբերի 14-ին կողմերի միջև կնքվեց 2007թ. փետրվարի 14-ին կնքված բանկային փոխառության (վարկային) թիվ 2000/07/166/100 պայմանագրի թիվ 1 լրացումը, որի համաձայն փոփոխվեց վարկի օգտագործման համար նախատեսված տոկոսադրույքը, այն սահմանելով տարեկան վարկի գումարի 16 տոկոսի չափով, 2007թ. սեպտեմբերի 19-ին կողմերի միջև կնքվեց թիվ 2000/07/166/100-2 հայտը, որի համաձայն բանկային փոխառության արժույթը ԱՄՆ դոլարն է, բանկային փոխառության գումարը` 1.200000 ԱՄՆ դոլար փոխառության ստացման ամսաթիվը` 2007թ. սեպտեմբերի 19-ը, վարկի օգտագործման համար սահմանված տոկոսադրույքը` տարեկան 16 տոկոս, տարին հաշվարկելով 360 օր, տոկոսադրույքը վճարվում է փաստացի պարտքի գումարից ամսեկան` յուրաքանչյուր ամսվա 17-ին սկսած 2007թ. փետրվարի 17-ից, հիմնական վարկի գումարի մարումը ժամկետի ավարտին, վարկի և վարկի օգտագործման համար սահմանված տոկոսադրույքի վճարման պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարկառուն վճարում է տույժ` յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվերադարձված գումարի 0.5 տոկոսի չափով։
«Նոր-Տուն» ՍՊ ընկերությունը 2007թ. փետրվարի 14-ի թիվ 2000/07/166/100 պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ չի կատարել։ Թիվ 2000/07/166/100 պայմանագրով և դրա լրացուցիչ համաձայնագրերով սահմանված վճարումը /թե հիմնական պարտքի և թե տոկոսադրույքի/ կատարվել է 2008թ. հունվարի 23-ին։
2007թ. ապրիլի 4-ին կողմերը կնքել են թիվ 2000/07/100/758 վարկային պայմանագիրը, որի համաձայն վարկատուն վարկառուին է տրամադրում 1.365500 ԱՄՆ դոլար, վարկը տրամադրվում է 2007թ. ապրիլի 04-ից մինչև 2011թ. փետրվարի 14-ը վարկի օգտագործման համար սահմանված տոկոսադրույքը` տարեկան 14 տոկոս, տարին հաշվարկելով 365 օր, հիմնական պարտքի մարումը կատարվում է ամսեկան հավասարաչափ վճարումներով` յուրաքանչյուր ամսվա 04-ին սկսած 2007թ. մայիսի 04-ից, տոկոսադրույքը վճարվում է փաստացի պարտքի գումարից ամսեկան` յուրաքանչյուր ամսվա 04-ին սկսած 2007թ. մայիսի 04-ից վարկի օգտագործման համար սահմանված տոկոսադրույքի վճարման պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարկառուն պետք է վճարեր տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվճարված տոկոսադրույքի գումարի 0.5 տոկոսի չափով, հիմնական պարտքի վճարման պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վարկառուն վճարում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվճարված գումարի 0.5 տոկոսի չափով «Նոր-Տուն» ՍՊ ընկերությունը 2007թ. ապրիլի 04-ի թիվ 2000/07/100/758 պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ չի կատարել։ Թիվ 2000/07/100/758 պայմանագրով սահմանված վերջին վճարումը /թե հիմնական պարտքի և թե տոկոսադրույքի/ կատարվել է 2008թ. հոկտեմբերի 04-ին 2007թ. ապրիլի 13-ին կողմերը կնքեցին թիվ 2000/07/100/821 վարկային պայմանագիրը, որի համաձայն վարկատուն վարկառուին է տրամադրում 900000 (ինը հարյուր հազար) ԱՄՆ դոլարի չափով վարկ, 2007թ. ապրիլի 13-ից մինչև 2011թ. փետրվարի 14-ը, վարկի օգտագործման համար սահմանված տոկոսադրույքը` տարեկան 14 տոկոս, տարին հաշվարկելով 365 օր, հիմնական պարտքի մարումը կատարվում է ամսեկան հավասարաչափ վճարումներով` յուրաքանչյուր ամսվա 13-ին սկսած 2007թ. մայիսի 14-ից տոկոսադրույքը վճարվում է փաստացի պարտքի գումարից ամսեկան` յուրաքանչյուր ամսվա 13-ին սկսած 2007թ. մայիսի 14-ից, վարկի օգտագործման համար սահմանված տոկոսադրույքի վճարման պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Վարկառուն վճարում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվճարված տոկոսադրույքի գումարի 0.5 տոկոսի չափով։ Հիմնական պարտքի վճարման պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Վարկառուն վճարում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, չվճարված գումարի 0.5 տոկոսի չափով։
«Նոր-Տուն» ՍՊ ընկերությունը 2007թ. ապրիլի 13-ի թիվ 2000/07/100/821 պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ չի կատարել։
Թիվ 2000/07/100/821 պայմանագրով սահմանված վերջին վճարումը (թե հիմնական պարտքի և թե տոկոսադրույքի) կատարել է 2008թ. մարտի 14-ին։
Պատասխանողը վարկային պարտավորությունները համառորեն չի կատարում, ինչի վերաբերյալ գրություններով վերջինս բազմիցս ծանուցվել է։
2008թ. փետրվարի 22-ին պատասխանողը դիմում է ներկայացրել «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությանը, որով խնդրել է ներել իր հետ կնքված թիվ 2000/07/166/100-2 պայմանագրով ձևավորված պարտքը և ստանձնել է պարտավորություն` ամբողջությամբ մարելու վարկային պարտքը 2008թ. փետրվարի 25-ին ինչը չի կատարել։
Հաշվարկը կազմված է հիմք ընդունելով 05.09.2006թ. թիվ 053 ԱԳ/Վ, 14.02.2007թ. թիվ 2000/07/166/100, 04.04.2007թ. թիվ 2000/07/100/758 և 13.04.2007թ. թիվ 2000/07/100/821 պայմանագրերը և դրանց լրացուցիչ համաձայնագրերը։
05.09.2006թ. թիվ 053 ԱԳ/Վ պայմանագրով և դրա լրացուցիչ համաձայնագրերով հիմնական պարտքը կազմում է 350 688 ԱՄՆ դոլար, որից ժամկետանց հիմնական պարտքը կազմում է 295 792 ԱՄՆ դոլար գումար, տոկոսները կազմում են 19 726 ԱՄՆ դոլար գումար, ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժը կազմում է 18.357 ԱՄՆ դոլար գումար, ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժը կազմում է 16.813 ԱՄՆ դոլար գումար։
2007թ. փետրվարի 14-ի թիվ 2000/07/166/100 պայմանագրով և դրա լրացուցիչ համաձայնագրերով պատասխանողի «Նոր Տուն» ՍՊ ընկերության հիմնական պարտքը կազմում է 2.520557 ԱՄՆ դոլար գումար, որից ժամկետանց հիմնական պարտքը կազմում է 1.200000 ԱՄՆ դոլար գումար, տոկոսները կազմում են 86.933 ԱՄՆ դոլար գումար, ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժը կազմում է 1.226372 ԱՄՆ դոլար գումար, ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժը կազմում է 7252 ԱՄՆ դոլար գումար։
2007թ. ապրիլի 4-ի թիվ 2000/07/100/758 պայմանագրով հիմնական պարտքը կազմում է 1.105508 ԱՄՆ դոլար գումար, որից, ժամկետանց հիմնական պարտքը կազմում է 1.009283 ԱՄՆ դոլար գումար, տոկոսները կազմում են 50895 ԱՄՆ դոլար գումար, ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժը կազմում է 32505 ԱՄՆ դոլար գումար, ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժը կազմում է 12 825 ԱՄՆ դոլար գումար։
2007թ. ապրիլի 13-ի թիվ 2000/07/100/821 պայմանագրով հիմնական պարտքը կազմում է 767280 ԱՄՆ դոլար և 30 ցենտ գումար, որից ժամկետանց հիմնական պարտքը կազմում է 684783 ԱՄՆ դոլար գումար, տոկոսները կազմում են 40457 ԱՄՆ դոլար գումար, ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժը կազմում է 29739 ԱՄՆ դոլար գումար, ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժը կազմում է 12302 ԱՄՆ դոլար գումար։
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տեղեկատվական կենտրոնի տեղեկանքների Երևան քաղաքի Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գրավադրված է հօգուտ «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության և «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության։
Երևան քաղաքի Ծերեթելլի փողոցի թիվ 73 շենքի թիվ 19 հասցեում գտնվող Մհեր Վարդանի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը 13.03.2007թ-ից գրավադրված է հօգուտ «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության։
Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 48/50 հասցեում գտնվող Մհեր Վարդանի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը 15.03.2007թ-ից գրավադրված է հօգուտ «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության։
Չարենցավան քաղաքի, Եսայան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող Մհեր Վարդանի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը 15.03.2007թ-ից գրավադրված է հօգուտ «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության, որը սակայն օտարվել է ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի 10.11.2008թ. որոշմամբ, սակայն այնուամենայնիվ, որպես գրավառու «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունը պահպանել է իր գույքային իրավունքը։
Երևան քաղաքի Այգեձորի թիվ 56 հասցեում գտնվող Մհեր Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը 15.03.2007թ-ից գրավադրված է հօգուտ «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության։

Ներկայացուցիչը խնդրեց պատասխանող «Նոր Տուն» ՍՊ ընկերությունից հօգուտ «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության բռնագանձել 4.744033 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, գումարի բռնագանձումը տարածել գրավի առարկաներ հանդիսացող Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 48/50, Երևան քաղաքի Այվազովսկու փողոցի թիվ 14, Երևան քաղաքի Այգեձորի թիվ 56, Երևան քաղաքի Ծերեթելլի թիվ 73 շենքի թիվ 19, Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի թիվ 24 հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա, ինչպես նաև թուրքական արտադրության «Չիֆ Քարտալ» տեսակի 2 ալրաղաց սարքավորումների վրա, ինչպես նաև գրավ դրված գույքն իրացնելուց հետո ստացված գումարը բավարար չլինելու դեպքում հայցվորի պահանջները բավարարելու համար, մնացած գումարի չափով բռնագանձում տարածել պատասխանողների այլ գույքերի վրա` այդ թվում Արմեն Ստամբոլցյանին պատկանող Վեդի քաղաքի Թումանյան 1-ին նրբանցքի թիվ 2 բնակելի տան և տնամերձ հողամասի վրա։

Պատասխանողների իրավական դիրքորոշումը.

Պատասխանողներ Մհեր Ավետիսյանը և «Նոր Տուն» ՍՊ ընկերությունը պատշաճ կարգով տեղեկացվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն, ինչպես պատասխանող Մ. Ավետիսյանը, այնպես էլ ընկերության ներկայացուցիչը չեն ներկայացել դատական նիստին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ կետի համաձայն չեն ներկայացրել հայցադիմումի պատասխան, որը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողների կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։

Պատասխանողի իրավական դիրքորոշումը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94 հոդվածի 1-ին մասի հիման վրա դատարանը 07.02.2011թ. ծանուցում է ուղարկել պատասխանող Արմեն Ստամբոլցյանի վերջին հայտնի բնակության վայրերի վարչական շրջանների ղեկավարներին։

Գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը.

«ԲՏԱ Ինվետս Բանկ» ՓԲԸ-ի և «Նոր-Տուն» ՍՊԸ-ի միջև 05.09.2006թ. կնքված թիվ 053 ԱԳ/Վ վարկային պայմանագիրը։
«ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲԸ-ի և «Բանկ Տուրան Ալեմ» ԲԸ-ի միջև 28.12.2006թ. կնքված Իրավունքների զիջման ցեսիայի թիվ 17 պայմանագիրը և թիվ 1 պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և «Նոր-Տուն» ՍՊԸ-ի միջև 29.12.2006թ. կնքված թիվ 053 ԱԳ/Վ վարկային պայմանագրի թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և «Նոր-Տուն» ՍՊԸ-ի միջև 14.02.2007թ. կնքված թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագիրը։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և «Նոր-Տուն» ՍՊԸ-ի միջև 14.02.2007թ. կնքված թիվ 2000/07/166/100բանկային փոխառության պայմանագիրը։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և «Նոր-Տուն» ՍՊԸ-ի միջև 13.03.2007թ. կնքված հիմնական միջոցների հաջորդող գրավի մասին թիվ 2000/07/166-2 ՇԳՎ/ՀԳ պայմանագիրը։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և Մհեր Ավետիսյանի միջև 13.03.2007թ. կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի մասին /հիփոթեքի/ թիվ 2000/07/166-1 ԱԳ/ՀԳ և 2000/07/166-3 ԱԳ/ՀԳ, 2000/07/166-5 ԱԳ/ՀԳ և 2000/07/166-6 ԱԳ/ՀԳ պայմանագրերը։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և Արմեն Ստամբոլցյանի միջև 13.03.2007թ. կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի մասին /հիփոթեքի/ թիվ 2000/07/166-4 ԱԳ/ՀԳ պայմանագիրը։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և «Նոր-Տուն» ՍՊԸ-ի միջև 30.03.2007թ. կնքված թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագրի թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը /վարկավորման լիմիտ սահմանելու մասին/։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և «Նոր-Տուն» ՍՊԸ-ի միջև 13.04.2007թ. կնքված թիվ 2000/07/100/821 բանկային փոխառության պայմանագիրը։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և «Նոր-Տուն» ՍՊԸ-ի միջև 14.04.2007թ. կնքված թիվ 2000/07/100/758 բանկային փոխառության պայմանագիրը։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և «Նոր-Տուն» ՍՊԸ-ի միջև 05.09.2006թ. կնքված թիվ 053 ԱԳ/Վ վարկային պայմանագրի թիվ 2 լրացուցիչ համաձայնագիրը։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և «Նոր-Տուն» ՍՊԸ-ի միջև 14.09.2007թ. կնքված համաձայնությունը։
«Բանկ Տուրան Ալեմ» ՓԲԸ-ի և «Նոր-Տուն» ՍՊԸ-ի միջև 14.09.2007թ. կնքված թիվ 2000/07/166/100 բանկային փոխառության պայմանագրի թիվ 1 լրացուցիչ համաձայնությունը։
19.09.2007թ. բանկային փոխառություն տրամադրելու հայտը։
Ինստանցիայի տեսակի և փոխանցման վերաբերյալ տեղեկանքները և հիշեցումները։
«Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ հեռակա ընդհանուր ժողովի թիվ 47 որոշումը։
«Նոր Տուն» ՍՊԸ-ի պարտքի հաշվարկի վերաբերյալ տեղեկանքները։
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կոմիտեի Կենտրոն ստորաբաժանման կողմից 03.03.2010թ. տրված թիվ ՍԴ2/729, 04.03.2010թ. տրված թիվ ՍԴ2/749, 12.03.2010թ. տրված թիվ ՍԴ2/863, 22.03.2010թ. տրված թիվ ՍԴ2/1027 և 02.08.2010թ. տրված թիվ ՍԱ-2/2932 գրությունները։
Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 22.02.2011թ. թիվ 23/35-122/96 գրությունը։
«ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության կանոնադրությունը։
«Նոր Տուն» ՍՊԸ-ի իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը պատճենը։

Դատարանի իրավական վերլուծությունը.

Լսելով հայցվորի ներկայացուցչին, ուսումնասիրելով քաղաքացիական գործում ներկայացված փաստաթղթերը, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը դատաքննությամբ հիմնավորված և հաստատված համարեց հետևյալը.

«Նոր Տուն» ՍՊ ընկերությունը 2006թ. օգոստոսի 24-ին դիմել է «ԲՏԱ Ինվեստբանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահին` 36 ամիս մարման ժամկետով, տարեկան 16 տոկոս տոկոսադրույքով 600000 ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու խնդրանքով և որպես վարկի ապահովման միջոց առաջարկել է Մհեր Ավետիսյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը և «Նոր Տուն» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող հիմնական միջոցները։
2006թ. սեպտեմբերի 05-ին «ԲՏԱ Ինվեստբանկ» ՓԲ ընկերության և «Նոր Տուն» ՍՊ ընկերության միջև կնքվել է թիվ 053 ԱԳ/Վ վարկային պայմանագիրը, որի համաձայն` «Նոր Տուն» ՍՊ ընկերության շրջանառու միջոցների համալրման համար ընկերությանը տրամադրվել է 600000 ԱՄՆ դոլարի չափով վարկ` 36 ամիս ժամկետով, տարեկան 16 տոկոս դրույքաչափով, 2006թ. սեպտեմբերի 08-ից մինչև 2009թ. սեպտեմբերի 05-ը վարկի մարման վերջնական ժամկետով, տարին ընդունելով 365 օր։
«Նոր Տուն» ՍՊ ընկերությանը տրամադրված վարկի և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարների վճարումները պատասխանողը պետք է կատարեր համաձայն նշված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող թիվ 1 հավելվածում նշված ժամանակացույցի։
Նույն պայմանագրով կողմերը եկել են համաձայնության, որ մինչև 05.09.2009թ. վարկը և վարկի տոկոսները չմարելու հետևանքով բանկը սկսելու է հաշվարկել տույժ` յուրաքանչյուր ուշացած օրվա համար չվերադարձրած գումարի 0.3 տոկոսի չափով։
Որպես վարկի ապահովման միջոց 05.09.2006թ. կողմերի միջև կնքվել են թիվ 053-1 ԱԳ/ՀԳ, 053-2 ԱԳ/ՀԳ, 053-3 ԱԳ/ՀԳ անշարժ գույքի և 053-4 ՇԳ/ՀԳ հիմնական միջոցի հաջորդող գրավի մասին /հիփոթեքի/ պայմանագրեր, որոնք հանդիսացել են վարկային պայմանագրի անբաժանելի մասերը։
2006թ. դեկտեմբերի 28-ին «ԲՏԱ Ինվեստբանկ» ՓԲ ընկերության և «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության միջև կնքվել է իրավունքների զիջման /ցեսիայի/ թիվ 17 պայմանագիրը, որով «ԲՏԱ Ինվեստբանկ» ՓԲ ընկերությունը իրեն պատկանող «Նոր Տուն» ՍՊ ընկերության նկատմամբ, համաձայն թիվ 053 ԱԳ/Վ վարկային պայմանագրի, 565280.79 ԱՄՆ դոլար և 79 ցենտի չափով պահանջը զիջել է «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությանը` նրա կողմից ստացված վարկային պայմանագրով պարտատիրոջ և գրավի պայմանագրով գրավառուի լիազորություններ իրականացնելու համար։
«ԲՏԱ Ինվեստբանկ» ՓԲ ընկերության և «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության միջև նույն օրը կնքվել է նաև իրավունքի զիջման /ցեսիայի/ թիվ 17 պայմանագրի թիվ 1 լրացուցիչ համաձայնությունը, որով սահմանվել է վարկատուի իրավունքներն այլ անձի փոխանցելու մասին ծանուցման ձևը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397 հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերութայն համաձայն` պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը /պահանջը/ կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով /պահանջի զիջում/ կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 399 հոդվածի համաձայն` սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։ Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները` ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը։
«Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունը 2006թ. դեկտեմբերի 28-ին իրավունքների զիջման /ցեսիայի/ թիվ 17 պայմանագրով, «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից թիվ 053 ԱԳ/Վ վարկային պայմանագրով «ԲՏԱ Ինվետսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ ունեցած վարկային պարտավորության դիմաց փոխանցել է 560124 ԱՄՆ դոլար 58 ցենտ գումար։
2006թ. դեկտեմբերի 29-ին «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության և «Նոր Տուն» ՍՊ ընկերության միջև 2006թ. սեպտեմբերի 05-ին թիվ 053 ԱԳ/Վ վարկային պայմանագրի վերաբերյալ կնքվել է թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը, որով թիվ 053 ԱԳ/վ վարկային պայմանագրով բոլոր պայմանները մնացել են անփոփոխ, փոփոխվել է միայն վարկատուն, որը նախկինում է եղել է «ԲՏԱ Ինվեստբանկ» բաժնետիրական ընկերությունը, իսկ սույն համաձայնագրով դարձել է` «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունը։
Այնուհետև, 2007թ. փետրվարի 14-ին «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության և «Նոր Տուն» ՍՊ ընկերության միջև կնքվել է թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագիր, համաձայն որի` «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունը «Նոր Տուն» ՍՊ ընկերության համար նպատակային օգտագործման, ժամկետայնության, վճարովիության, վերադարձման և ապահովվածության պայմաններով սահմանել է 4.000000 ԱՄՆ դոլարի չափով վարկավորման լիմիտ, որը «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության հետ համաձայնությամբ այլ արժույթով լիովին կամ մասնակի կարող է յուրացվել «Նոր Տուն» ՍՊ ընկերության կողմից, որի գործողության ժամկետի սահմաններում և ընթացքում պատասխանողը կարող է ստանալ մեկ կամ մի քանի վարկեր /հետագայում-վարկավորման լիմիտ/, այդ թվում կանխիկ ֆինանսավորման չվերականգնվող լիմիտ 2.800000 ԱՄՆ դոլարի չափով` պարտքի ռեֆինանսավորման նպատակների համար, որի յուրացման սահմանային ժամկետը եղել է 2007թ. մարտի 01-ը, իսկ վերջնական ժամկետը, այսինքն` վարկի ամբողջ գումարի, տոկոսի գումարի, միջնորդավճարի տոկոսի և միջնորդավճարի ու վարկային պայմանագրից բխող այլ գումարների վերադարձման ժամկետը սահմանվել է 2011թ. փետրվարը, իսկ շրջանառության միջոցների համալրման նպատակների համար կանխիկ ֆինանսավորման վերականգնվող լիմիտի 1.200000 ԱՄՆ դոլարի չափով գումարի մասնաբաժինների ժամկետ է սահմանվել ոչ ավել քան 120 օր, այսինքն գումարի յուրացման ժամկետը եղել է` 2007թ. հոկտեմբերի 29-ը, իսկ հաշվարկի վերջնական ժամկետը` 2008թ. փետրվարի 14-ը, ինչպես կանխիկ ֆինանսավորման չվերականգնվող, այնպես էլ վերականգնվող լիմիտով գումարները տրվել են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով։
Նույն ժամանակահատվածում, նշված պայմանագրի հիման վրա «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության և «Նոր-Տուն» ՍՊ ընկերության միջև կնքվել է բանկային փոխառության թիվ 2000/07/166/100 պայմանագիրը, համաձայն որի «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունը «Նոր Տուն» ՍՊ ընկերության համար բացել է 1.200000 ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծ 2007թ. փետրվարի 14-ից մինչև 2008թ. փետրվարի 14-ը մարման ժամկետով։ Վարկային գծի շրջանակներում տրամադրված վարկից օգտվելու համար պատասխանողը պարտավորվել է վճարել «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությանը վարձատրություն` վարկի գումարի տարեկան 14 տոկոսի չափով։
Վարկային գծի շրջանակներում պատասխանողը հնարավորություն է ունեցել գումարը ստանալ առանձին տրանշներով, ԱՄՆ դոլարով, ֆինասնավորման ժամկետի սահմաններում ընկած ժամկետով։ Առաջին տրանշը տրամադրվել է 1.200000 ԱՄՆ դոլար գումարի չափով` 2007թ. մարտի 30-ից մինչև 2007թ. հուլիսի 30-ը։
2007թ. մարտի 30-ին «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության և «Նոր Տուն» ՍՊ ընկերության միջև կնքվել է, թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագրի, թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը, այսինքն թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագրով չվերականգնվող լիմիտի յուրացման ժամկետ էր սահմանվել` մինչև 2007թ. մարտի 01-ը, իսկ պայմանագրով պայմանները մասնակի փոփոխվել է և յուրացման ժամկետ է սահմանվել մինչև 2007թ. ապրիլի 14-ը, ինչպես նաև ավելացվել է տուգանք` մինչև նշված ժամկետում գումարը չյուրացնելու դեպքում «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությանը իրավունք է վերապահվել պահանջելու, իսկ պատասխանողն էլ պարտավորվել է գումարի չյուրացված մասի համար վճարել 0.15 տոկոսի չափով տուգանք։
Այնուհետև, 2007թ. ապրիլի 04-ին «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության և «Նոր Տուն» ՍՊ ընկերության միջև կնքվել է բանկային փոխառության թիվ 2000/07/100/758 պայմանագիրը, համաձայն որի` «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունը պատասխանողին տրամադրել է 1.365500 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` 2007թ. ապրիլի 04-ից մինչև 2011թ. փետրվարի 14-ն ընկած ժամկետով, ժամկետայնության, վճարման և վերադարձման պայմաններով, դարձյալ տարեկան 14 տոկոսի չափով։
2007թ. ապրիլի 09-ին կողմերի միջև կնքվել է 2006թ. սեպտեմբերի 05-ին թիվ 053 ԱԳ/Վ պայմանագրի թիվ 2 լրացուցիչ համաձայնագիրը, որով փոփոխվել է թիվ 053 ԱԳ/Վ վարկային պայմանագրի 1.2. կետը, որտեղ տարեկան տոկոսադրույքը եղել է` 16 տոկոս, իսկ լրացուցիչ համաձայնագրով դարձել է` 14 տոկոս, ինչպես նաև ավելացվել են 6.3. և 6.4. կետերը, համաձայն որոնց պատասխանողը հիմնական պարտքի տոկոսի վճարումը պետք է կատարեր ամեն ամսվա 08-ին հավասար մասերով սկսած 2007թ. մայիսի 08-ից, ինչպես նաև վարկից օգտվելու վարձատրության գումարի վճարման պարտավորությունը չկատարելու տոկոսի գումարի կատարման չվճարված գումարի ժամկետանց օրվա համար պատասխանողը պարտավորվել էր վճարել գումարի 0.5 տոկոսի չափով տույժ։
2007թ. ապրիլի 13-ին «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության և «Նոր Տուն» ՍՊ ընկերության միջև կնքվել է բանկային փոխառության թիվ 2000/07/100/821 պայմանագիրը, համաձայն որի «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունը պատասխանողին 2007թ. ապրիլի 13-ից մինչև 2011թ. փետրվարի 14-ը տրամադրել է 900000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` տարեկան 14 տոկոսի չափով։
2007թ. սեպտեմբերի 14-ին «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության և «Նոր Տուն» ՍՊ ընկերության միջև կնքված համաձայնագրով 2007թ. փետրվարի 14-ին կնքված թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագրում կատարվել է փոփոխություն և վարկատուի օգտին փոխառուի կողմից վճարման ենթակա վճարումների հաշվառումով վարկավորման լիմիտ սահմանելու և գլխավոր վարկային պայմանագրի կնքման հետ կապված տոկոսի արդյունավետ դրույքի չափերը ֆինանսավորման չվերականգնվող և վերականգնվող լիմիտը նախկինում եղել է 14 տոկոս, իսկ նշված համաձայնագրով չվերականգնվող լիմիտի տարեկան տոկոսադրույքը դարձել է 15.7 տոկոս, վերականգնվող լիմիտինը` տարեկան 17.8 տոկոս։
2007թ. սեպտեմբերի 14-ին «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության և «Նոր Տուն» ՍՊ ընկերության միջև կնքվել է 2007թ փետրվարի 14-ին կնքված թիվ 2000/07/166/100 բանկային փոխառության պայմանագրի /վարկային պայմանագրի/ թիվ 1 լրացուցիչ համաձայնությունը, որով մասնակի փոփոխվել է վարկային պայմանագիրը և «Նոր Տուն» ՍՊ ընկերությունն իրավունք է ստացել վարկային գծի շրջանակներում գումարի մասնաբաժիններ ստանալ վարկային գծի շրջանակներում ֆինանսավորման տրամադրման ժամկետից մինչև 2007թ. նոյեմբերի 14-ի, 2008թ. փետրվարի 14-ից ոչ ուշ յուրաքանչյուր գումարի մասնաբաժնի մարման ժամկետով, իսկ օգոստոսի 21-ից վարկային գծի շրջանակներում վարկից օգտվելու համար ՍՊ ընկերությունը պարտավորվել է ընկերությանը հատկացրած նոր գումարի մասնաբաժինով վճարել տոկոս` վարկի գումարի տարեկան 16 տոկոս հաշվարկով։
Միաժամանակ, նշված թիվ 1 լրացուցիչ համաձայնությունով վարկային գծի շրջանակներում «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությանը իրավասություն է տրվել վերականգնման հիման վրա 1.200000 ԱՄՆ դոլար գումարը չգերազանցող ընդհանուր գումարով վարկային միջոցներ տրամադրել «Նոր Տուն» ՍՊ ընկերությանը։
Ինչից ելնելով «Նոր Տուն» ՍՊ ընկերությունը վարկավորման լիմիտի շրջանակներում շրջանառության միջոցների համալրման նպատակով 2007թ. սեպտեմբերի 19-ին հայտ է ներկայացրել` 2007թ. փետրվարի 14-ին թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագրով սահմանված 1.200000 ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 16 տոկոսով բանկային փոխառություն ստանալու համար` մինչև 2008թ. հունվարի 17-ը մարման ժամկետով։ Միաժամանակ ընկերությունը պարտավորվել է հայտով նախատեսված իր բանկային փոխառության և տոկոսի վճարման, միջնորդավճարների մարման պարտավորությունները չկատարելու և ոչ պատշաճ կատարելու դեպքում «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությանը վճարել չկատարած և ոչ պատշաճ կերպով կատարած պարտավորության գումարի 0.5 տոկոսի չափով տույժ, տվյալ պարտավորության չկատարված և ոչ պատշաճ կատարված յուրաքանչյուր օրացույցային օրվա համար։
Նշված հայտի հիման վրա «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունը 19.09.2007թ. «Նոր Տուն» ՍՊ ընկերությանը տրամադրել է 1.200000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ։
«Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերը նշված պայմանագրերով բանկի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները կատարել է ոչ պատշաճ, պարբերաբար խախտել է վարկի մայր գումարի և տոկոսների վճարման համար պայմանագրերով ու համաձայնագրերով սահմանված ժամկետները և վճարման ենթակա գումարների չափը, որի արդյունքում խախտվել են հայցվորի իրավունքները։
ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանաջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի» 131 հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում սույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 16 հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար։
Հայցվորը օգտվելով ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Կոնվենցիայով իրեն վերապահված իրավունքներից դիմել է դատարան` իր խախտված իրավունքները վերականգնելու համար։
Պատասխանողներ «Նոր Տուն» ՍՊ ընկերությունը, Մհեր Ավետիսյանը և Արմեն Ստամբոլցյանը պատշաճ կարգով տեղեկացվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն, ինչպես պատասխանող ընկերության ներկայացուցիչը, այնպես էլ Մ. Ավետիսյանը և Ա. Ստամբոլցյանը չեն ներկայացել դատական նիստին, հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել, դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասի համաձայն պատասխան չներկայացնելը գնահատեց որպես պատասխանողների կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 263 հոդվածի 3-րդ կետի համաձայն` հիփոթեքի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր` գրավատուի և գրավառուի, ինչպես նաև պարտապանի, եթե գրավատուն պարտապանը չէ, իսկ եթե նման պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է երեք և ավելի կողմերի համաձայնեցված կամքի արտահայությունը, ապա մյուս կողմերի ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը /պարտապանը/ պարտավոր է մեկ այլ անձի /պարտատիրոջ/ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապահից պահանջել կատարելու իր պարտականությունը։
Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։
Այսինքն, «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունը «Նոր Տուն» ՍՊ ընկերության հետ կնքելով համապատասխան պայմանագրերը իր լիազորությունների սահմաններում կատարել է իր բոլոր պարտականությունները` այն է պատասխանող «Նոր տուն» ՍՊ ընկերությանը տրամադրել է համապատասխան վարկերը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368 հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով, տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226 հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավի իրավունքը /այսուհետ` գրավը/ գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար։
Տվյալ դեպքում, «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության և «Նոր Տուն» ՍՊ ընկերության միջև 2007թ. մարտի 13-ին կնքվել է հիմնական միջոցների հաջորդող գրավի մասին թիվ 2000/07/166-2 ՇԳ/ՀԳ պայմանագիր, որով «Նոր Տուն» ՍՊ ընկերությունը 2007թ. փետրվարի 14-ին կնքված թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրել է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող երկու հատ թուրքական «ՉԻՖ ՔԱՐՏԱԼ» ընկերության կողմից արտ

Դատական Գործ N: ԵԿԴ/2769/02/10
Դատական Գործ N: ԵԿԴ/2769/02/10
Կենտրոն և Նորք-Մարաշ
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 28-12-2010
Հայցվոր/դիմող
Անվանում:Բանկ Տուրան Ալեմ բաժնետիրական ընկերություն   
Հասցե:Ղազախստանի հանրապետություն ք. Ալմաթի Սամալ-2 թաղ. Ժոլդասբեկովի փող. 97 տուն   
Ներկայացուցիչ
ԱնունԱնահիտ   
ԱզգանունՄարտիրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
Անվանում:Նոր Տուն ՍՊԸ   
Հասցե:Նորք Մարաշ Սարմենի 13շ. բն. 9   
Պատասխանող
ԱնունՄհեր   
ԱզգանունԱվետիսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
ԱնունԱրմեն   
ԱզգանունՍտամբոլցյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:Վարկի գումարի և տոկոսների բռնագանձման, ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսների նկատմամբ տույժերի հաշվեգրման և բռնագանձման, բռնագանձումը գրավի առարկայի և այլ գույքի վրա տարածելու պ/մ /4.744.033 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ/
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 11.1
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Ստացման կարգը: Առաջին անգամ
Այլ նշումներ:
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 28-12-2010
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 28-12-2010
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն: Գագիկ Ռաֆիկի Խանդանյան
Դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Ներկայացվել է միջնորդություն պետ. տուրքից ազատելու կամ տարաժամկետելու վերաբերյալ    
Ամսաթիվ: 29-12-2010
Բավարարվել է    
Ամսաթիվ: 29-12-2010
Սահմանվել է արտոնություն: Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել է
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2011-01-12 17:20:06 Խմբագրման ամսաթիվ:2011-01-12 17:20:06    
Որոշման ամսաթիվ: 29-12-2010
Հայցի ապահովում    
Ներկայացվել է միջնորդություն: Ապահովում կիրառելու
Բավ/մերժ: Բավարարվել է
Որոշման ամսաթիվ: 29-12-2010
Տրվել է կատարողական թերթ:
Հայցի ապահովման միջոցները: Գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելը
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 03-02-2011
Ծանուցագիրը ուղարկվել է: 13-01-2011
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համար: 7
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 01-03-2011
Ծանուցագիրը ուղարկվել է: 07-02-2011
Ժամ: 14:00
Նիստերի դահլիճի համար: 7
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 22-03-2011
Ծանուցագիրը ուղարկվել է: 01-03-2011
Ժամ: 11:30
Նիստերի դահլիճի համար: 7
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 06-04-2011
Հայցի լուծումը: Բավարարվել է մասնակի
Հոդված
Հոդված397,399,19,16,18,2,263,345,347,368,226,352,369,408,887,881,27,60       Մաս 1,1,1,1,1,1,2,1       Կետ 1,3
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2011-07-01 17:26:10    
Դատական ակտ (վճիռ, որոշում):գործ N ԵԿԴ/2769/02/10

Տվյալ դեպքում, «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության և «Նոր Տուն» ՍՊ ընկերության միջև 2007թ. մարտի 13-ին կնքվել է հիմնական միջոցների հաջորդող գրավի մասին թիվ 2000/07/166-2 ՇԳ/ՀԳ պայմանագիր, որով «Նոր Տուն» ՍՊ ընկերությունը 2007թ. փետրվարի 14-ին կնքված թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրել է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող երկու հատ թուրքական «ՉԻՖ ՔԱՐՏԱԼ» ընկերության կողմից արտադրված ալրաղացը, որը անշարժ գույքի և գնահատման գործակալության անկախ գնահատող «Օլիվեր Գրուպ» ՍՊ ընկերության կողմից գնահատվել է` 200.000000 ՀՀ դրամ։
Բացի այդ, «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության, «Նոր-Տուն» ՍՊ ընկերության և Մհեր Ավետիսյանի միջև 13.03.2007թ. անշարժ գույքի հաջորդող գրավի մասին /հիփոթեքի/ թիվ 2000/07/166-1 ԱԳ/ՀԳ, թիվ 2000/07/166-3 ԱԳ/ՀԳ, թիվ 2000/07/166-5 ԱԳ/ՀԳ և 2000/07/166-6 ԱԳ/ՀԳ պայմանագրերի համաձայն` Մհեր Ավետիսյանը 2007թ. փետրվարի 14-ին կնքված թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագրով «Նոր Տուն» ՍՊ ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրել է`
1. սեփականության իրավունքով Մ. Ավետիսյանին պատկանող Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի, Ծերեթելի փողոցի թիվ 73 շենքի թիվ 19 հասցեում գտնվող բնակարանը, որը «Օլիվեր Գրուպ» ՍՊ ընկերության կողմից գնահատվել է` 11.000000 ՀՀ դրամ,
2. սեփականության իրավունքով Մ. Ավետիսյանին պատկանող Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Այգեձորի փողոցի թիվ 56 հասցեում գտնվող բնակելի տունը և ավտոտվակը, որը նույն ընկերության կողմից գնահատվել է 126.000000 ՀՀ դրամ,
3. սեփականության իրավունքով Մ. Ավետիսյանին պատկանող Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Չեխովի փողոցի թիվ 48/50 հասցեում գտնվող 109.67 քմ. ընդհանուր մակերեսով տարածքը, որը «Օլիվեր Գրուպ» ՍՊ ընկերության կողմից գնահատվել է` 30.000000 ՀՀ դրամ։
4. սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող շենք շինությունը` 13.631,4 քմ. և 3.786 հա ընդհանուր մակերեսով հողամասը, որը «Օլիվեր Գրուպ» ՍՊ ընկերության կողմից գնահատվել է` 553.000000 ՀՀ դրամ։
5. Ինչպես նաև, «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերության, «Նոր-Տուն» ՍՊ ընկերության և Արմեն Ստամբոլցյանի միջև 13.03.2007թ. անշարժ գույքի հաջորդող գրավի մասին /հիփոթեքի/ թիվ 2000/07/166-4 ԱԳ/ՀԳ պայմանագրի համաձայն` Արմեն Ստամբոլցյանը 14.02.2007թ. կնքված թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագրով «Նոր Տուն» ՍՊ ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող ձավարեղենի արտադրամասն իր օժանդակ շինություններով, որը անշարժ գույքի և գնահատման գործակալության անկախ գնահատող «Օլիվեր Գրուպ» ՍՊ ընկերության կողմից գնահատվել է` 862.000000 ՀՀ դրամ։
Վերոհիշյալ փաստերը հաստատվում են նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կենտրոն ստորաբաժանման ղեկավարի կողմից 2010թ. մարտի 03-ին տրված թիվ ՍԴ2/729, 04.03.2010թ. տրված թիվ ՍԴ2/749, 12.03.2010թ. տրված թիվ ՍԴ2/863, 22.03.2010թ. տրված թիվ ՍԴ2/1027 և 02.08.2010թ. տրված թիվ ՍԱ-2/2932 գրություններով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352 հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին։
Մինչդեռ, կողմերի միջև կնքված պայմանագրերում հստակ նշվել է գումարների վճարման ժամկետներն ու կարգը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369 հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժանք /տուգանք, տույժ/ է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում։ Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408 հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ /կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ/ կատարելը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887 հոդվածի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը /վարկատուն/ պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ /վարկ/ տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից։
Վարկային պայմանագրից բխող հարաբերությկունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881 հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե փոխառության պայմանագրով նախատեսված է փոխառությունը վերադարձնել մաս առ մաս /տարաժամկետ/, ապա փոխառուի կողմից փոխառության հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի պահանջել վերադարձնելու փոխառության մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին։
Դատաքննությամբ հիմնավորվեց, որ «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունից հաջորդաբար ստանալով վարկային գումարները նաև ստանձնել է պարտավորություններ այդ գումարները և դրանց վրա հաշվարկված տոկոսները վճարել հայցվորին` համաձայն սահմանված ժամանակացույցի, սակայն պատասխանողը խախտելով պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները ոչ պատշաճ է կատարել գումարների մարումները` վերջին վճարումը կատարել է 2008թ., որից հետո չնայած բանկի կողմից պատասխանողին ուղարկված` վարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ գրավոր ծանուցումներին պատասխանողը հրաժարվել է պարտավորությունների կատարումից, ինչի հետևանքով նրա կողմից թույլ է տրվել պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարում։
Դատարանը ցանկանում է փաստել, որ ներկայացված հաշվարկների համաձայն «ԲՏԱ ԲԱՆԿ» բաժնետիրական ընկերությունը 2008թ. օգոստոսի 14-ից դադարեցրել է «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտքի դիմաց հաշվեգրել տոկոսներ, տույժեր և տուգանքներ։
Այսպիսով.
2006թ. սեպտեմբերի 05-ին կնքված թիվ 053 ԱԳ/Վ պայմանագրով «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունից ստացած վարկի գումարը և տոկոսները պատասխանող «Նոր Տուն» ՍՊ ընկերությունը ոչ պատշաճ է վճարել, որի արդյունքում 2010թ. հունվարի 25-ին ընկերությունը պարտք է մնացել 350688 ԱՄՆ դոլար, որից 295792 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի գումար, 19726 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսների գումար, 18357 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժի գումար, 16813 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժի գումար։

2007թ. փետրվարի 14-ին կնքված թիվ 2000/07/166/100 պայմանագրով «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունից ստացած վարկի գումարը և տոկոսները պատասխանող «Նոր Տուն» ՍՊ ընկերությունը ոչ պատշաճ է վճարել, որի արդյունքում 2010թ. հունվարի 25-ին ընկերությունը պարտք է մնացել 2.520557 ԱՄՆ դոլար, որից 1.200000 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի գումար, 86933 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսների գումար, 1.226372 ԱՄՆ դոլարը` ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժի գումար, 7252 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժի գումար։

2007թ. ապրիլի 04-ին կնքված թիվ 2000/07/100/758 պայմանագրով «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունից ստացած վարկի գումարը և տոկոսները պատասխանող «Նոր Տուն» ՍՊ ընկերությունը ոչ պատշաճ է վճարել, որի արդյունքում 2010թ. հունվարի 25-ին ընկերությունը պարտք է մնացել 1.105508 ԱՄՆ դոլար, որից 1.009283 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի գումար, 50895 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսների գումար, 32505 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժի գումար, 12825 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժի գումար։

2007թ. ապրիլի 13-ին կնքված թիվ 2000/07/100/821 պայմանագրով «Բանկ Տուրան Ալեմ» բաժնետիրական ընկերությունից ստացած վարկի գումարը և տոկոսները պատասխանող «Նոր Տուն» ՍՊ ընկերությունը ոչ պատշաճ է վճարել, որի արդյունքում 2010թ. հունվարի 25-ին ընկերությունը պարտք է մնացել 767280 ԱՄՆ դոլար 30 ցենտ, որից 684783 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի գումար, 40457 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսների գումար, 29739 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժի գումար, 12302 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժի գումար, որն էլ ենթակա է բռնագանձման։

Փաստորեն, պատասխանողի ընդհանուր պարտքը «ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության նկատմամբ կազմում է 4.744033 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 3.189858 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի գումար, 198011 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսների գումար,1.306973 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժի գումար, 49192 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժի գումար։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27 հոդվածի համաձայն` քաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60 հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով։
Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գտավ, որ հայցը հիմնավոր է մասնակի և պատասխանող «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության պետք է բռնագանձել 4.744033 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` գանձման պահի փոխարժեքով, բռնագանձումը տարածելով գրավի առարկաներ հանդիսացող գույքի վրա։
Ինչ վերաբերվում է հայցվոր «ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության` բռնագանձումը պատասխանողներին պատկանող այլ գույքի վրա` այդ թվում Արմեն Ստամբոլցյանին պատկանող Վեդի քաղաքի Թումանյան 1-ին նրբանցքի թիվ 2 բնակելի տան և տնամերձ հողամասի վրա տարածելու պահանջին, ապա դատարանը գտավ, որ քաղաքացիական գործի վարույթն այդ մասով ենթակա է կարճման, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համաձայն հստակ սահմանված է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու պայմաններն ու կարգը, որոնք չեն կարող հանդիսանալ սույն քաղաքացիական գործով ինքնուրույն դատական քննության առարկա։
Բռնագանձում տարածելու ամբողջ ընթացակարգը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, ուստի բռնագանձման տարածման մեխանիզմ կամ դրա իրականացման կարգի վերաբերյալ հարցը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ դատարանի կողմից չի կարող սահմանվել այլ կարգ, քան նախատեսված է օրենքով։ Այսինքն, տվյալ հարցի վերաբերյալ կողմերի միջև չի կարող գոյություն ունենալ վեճ, ուստի այն ենթակա չէ դատարանի քննությանը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
Հայցապահանջը մասնակի բավարարելու պայմաններում պատասխանող «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանման 94880,66 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` գանձման պահի փոխարժեքով` որպես պետական տուրքի գումար։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 130-132, 140, 1401 հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել մասնակի։
Պատասխանող «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության բռնագանձել 4.744033 /չորս միլիոն յոթ հարյուր քառասունչորս հազար երեսուներեք/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` գանձման պահի փոխարժեքով, որից 3.189858 /երեք միլիոն հարյուր ութսունինը հազար ութ հարյուր հիսունութ/ ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի գումար, 198011 /հարյուր իննսունութ հազար տասնմեկ/ ԱՄՆ դոլարը` որպես տոկոսների գումար,1.306973 /մեկ միլիոն երեք հարյուր վեց հազար ինը հարյուր յոթանասուներեք/ ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժի գումար, 49192 /քառասունինը հազար հարյուր իննսուներկու/ ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժի գումար, բռնագանձումը տարածելով գրավի առարկաներ հանդիսացող գույքի վրա։
«ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության պահանջը` բռնագանձումը պատասխանողներին պատկանող այլ գույքի վրա` այդ թվում Արմեն Ստամբոլցյանին պատկանող Վեդի քաղաքի Թումանյան 1-ին նրբանցքի թիվ 2 բնակելի տան և տնամերձ հողամասի վրա տարածելու մասով կարճել` դատարանի քննությանը ենթակա չլինելու պատճառով։
Պատասխանող «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 94880,66 /իննսունչորս հազար ութ հարյուր ութսուն ԱՄՆ դոլար վաթսունվեց ցենտ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` գանձման պահի փոխարժեքով` որպես պետական տուրքի գումար։
Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ հայցագնի` 4.744033 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով պատասխանողներ «Նոր Տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, Մհեր Ավետիսյանին և Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա դրված արգելանքը պահպանել մինչև վճռի կատարումը։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` մեկամսյա ժամկետում։

ԴԱՏԱՎՈՐ Գ. ԽԱՆԴԱՆՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 06-04-2011
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 94880,66 /իննսունչորս հազար ութ հարյուր ութսուն ԱՄՆ դոլար վաթսունվեց ցենտ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 06-05-2011
Այլ նշումներ:
Տրվել է կատարողական թերթը դատարանի նախաձեռնությամբ    
Տրվել է կատարողական թերթ: 16-06-2011
Հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): -
Կատարողական թերթերի քանակ:
Տրվել է կատարողական թերթ կողմի միջնորդությամբ    
Ներկայացվել է միջնորդություն: 12-05-2011
Ում կողմից
ԱնունԱնահիտ   
ԱզգանունՄարտիրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 01-07-2011
Էջերի քանակը: 134,118,144,91
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 06-07-2011
Էջերի քանակը: 134,118,144,91
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       01 Հուլիս 2020

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան