Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵԿԴ/2347/02/10

Վիճակագրական տողի համար: 12.1

Հայցվոր



Ռուբեն Հայրապետյան

Լևոն Սարգսյան

Սամվել Ալեքսանյան

Պատասխանող



Դարեսկիզբ ՍՊԸ

Դատավոր

Կենտրոն և Նորք-Մարաշ:

Կարինե Գալֆրեդի Պետրոսյան

Քաղաքացիական վերաքննիչ:

Նարինե Տարիելի Բարսեղյան

Վճռաբեկ:

Էրնա Վլադիմիրի Հայրիյան

Պահանջ: Պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պ/մ


  • Նիստեր
  • Ակտեր
  • Կենտրոն և Նորք-Մարաշ
  • Քաղաքացիական վերաքննիչ

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ-2347/02/10






Վ Ճ Ի Ռ
Հանուն Հայաստանի Հանրապետության
07.02.2011թ. ք. Երևան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`
նախագահող դատավոր՝ Կ.Պետրոսյան
քարտուղարությամբ՝ Ս.Բաղդասարյանի
մասնակցությամբ`
հայցվորներ` Ռուբեն Հայրապետյանի,
Սամվել Ալեքսանյանի,
Լևոն Սարգսյանի
ներկայացուցիչներ Անահիտ Սարդարյանի,
Վահագն Գրիգորյանի

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուբեն Հայրապետյանի (անձնագիր` AH 0603318, տրված 006-ի կողմից), Լևոն Սարգսյանի (անձնագիր` AG 0332211, տրված 009-ի կողմից), Սամվել Ալեքսանյանի (անձնագիր` AG 0228308, տրված 008-ի կողմից) ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի (վկայական 02Ա 046847 տրված 24.12.1999թ/)` պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2010 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի` պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը և գործը նախապատրաստվել դատաքննության։
Նույն դատարանի 28.12.2010 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության։
Հայցվորների իրավական դիրքորոշումը
Դատարան ներկայացրած գրավոր հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ Պատասխանողի կողմից հրապարակվող զանգվածային լրատվության միջոցի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 188 (2623)« հոկտեմբեր 14 /հինգշաբթի/ 2010 թվականի համարի առաջին էջի կենտրոնում« որտեղ օրաթերթը զետեղում է առավել կարևոր և ուշագրավ տեղեկությունները« հրապարակվել է տեղեկատվություն« որը վերնագրված է. «Ութից յոթը ցուցակում են»« իսկ ստորև փակցված են ութ անձանց« այդ թվում հայցվորների լուսանկարները։ Հոդվածում հեղինակը, մասնավորապես, որպես փաստ, ներկայացվում է հետևյալ ապատեղեկատվությունը. «Մեր տեղեկություններով՝ ՌԴ ազգային անվտանգության մարմինը« դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում ՝ հիմնականում նարկոթրաֆիքինգի և փողերի լվացման գործերով« պարզել են« որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ։ ՌԴ իրավապահները պարզել են« որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են« և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ« որում ընդգրկել են 32 անուն։ Մեր տեղեկություններով« այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ։ Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին։ Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել։ Սակայն« ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են« որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են։ Մեր տեղեկություններով« ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր« Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյան« Աժ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո) և Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ)« ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան« Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո)« Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան։ Ըստ մեր տեղեկությունների« ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել« քանի որ ի սկզբանե բացառել են« որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել.»
Հայցվորների կողմից Պատասխանողին ուղղված 26.10.2010 թվականի գրությամբ (այսուհետ ՝ Հերքման պահանջ) հայցվորները հայտնել են« որ նշված տեղեկատվությունը չի համապատաասխանում իրականությանը և հանդիսանում է զրպարտություն« ինչն ոտնահարում է իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Նույն գրությամբ հայցվորները« ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով« պահանջել են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները` գրությանը կից ուղարկված հերքման տեքստը Պատասխանողի անունից «Հայկական ժամանակ» օրաթերթի առաջին էջում տպագրելու համար։
Պատասխանողի կողմից գրությանը որևէ պատասխան չի ստացվել։
Փաստորեն« Պատասխանողը զանգվածային լրատվության միջոցով՝ «Հայկական ժամանակ» օրաթերթով տպագրել է տեղեկատվություն« որը չի համապատասխանում իրականությանը և ոտնահարում է Հայցվորների պատիվն ու արժանապատվությունը։
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1֊ին մասը սահմանում է. «Մարդը« նրա արժանապատվությունը« հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»։ Սահմանադրության 14֊րդ հոդվածի համաձայն. «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք« հարգվում և պաշտպանվում է պետության կողմից»։
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»։ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները« հարգել այլոց իրավունքները« ազատությունները և արժանապատվությունը»։
Այսպիսով« ՀՀ Սահմանադրությունը« երաշխավորելով անձի անձնական կյանքի անձեռնմխելիության և արժանապատվության իրավունքը« միաժամանակ արգելում է ոտնձգել անձի պատվի« արժանապատվության և գործարար համբավի նկատմամբ՝ միաժամանակ կարգավորելով այդ ոչ նյութական բարիքների պաշտպանությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը սահմանում է. «Անձը« որի պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով« կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ»։ Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է զրպարտության հասակացությունը« ըստ որի. «...զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fect) հրապարակային ներկայացնելն Է« որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը»։ Այս տեսանկյունից Պատասխանողի կողմից հրապարակված տեղեկատվու¬թյունը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը և ուղղակիորեն արատավորում է Հայցվորների պատիվն ու արժանապատվությունը։ Ընդ որում« հրապարակված տեղեկատվությունը չի կարող դիտվել« որպես խոսքի ազատության դրսևորում« նկատի ունենալով« որ խոսքի ազատությունը չի կարող իրականացվել անձի արժանապատվությունը արատավորելու և ստորացնելու եղանակով։ Խոսքի ազատության իրավունքը մշտապես ուղեկցվում է պարտականություն¬ներով և պատասխանատվությամբ։ Այս կանոնը հավասարապես կիրառվում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ« որոնք ևս հանդիսանում են խոսքի ազատության իրավունքի կրողներ և իրացնողներ« նույնիսկ եթե քննարկման ենթակա հարցն ունի հանրային լուրջ հետաքրքրություն։ Ավելին« այս պարտականություններն ու պատասխանատվությունը առավել են կարևորվում« երբ տեղեկատվությունը վերաբերվում է անձի հեղինակությանը և խախտում է այլոց իրավունքները։ Հետևաբար« զանգվածային լրատվության միջոցների վրա դրված է պարտականություն ստուգելու անձանց հեղինակությունը արատավորող տեղեկությունների փաստական հանգամանքները։
Եվրոպական դատարանն իր վճիռներում հստակ ամրագրել է այս սկզբունքները« մասնավորապես սահմանելով. «Լրագրողների տեղեկատվություն տարածելու իրավունքի պաշտպանությունը պահանջում Է« որ վերջիններս գործեն բարեխղճությամբ և տիրապետեն արժանահավատ փաստական հիմքերի՝ տրամադրելով «հավաստի և կոնկրետ» տեղեկատվություն լրագրողական Էթիկայի նորմերին խիստ համապատասխան» (Bladet Tromso and Stensaas v. Norway, no. 21980/93, 58, ECHR 1999-III, Prager and Oberschilk v. Austria, 26 april 1995, 37, Reries A no. 113)։
Այս իմաստով« ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի և 1087.1-րդ հոդվածի կարգավորմամբ ևս պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանելու ապացուցման պարտականությունը ևս դրվում է հենց տեղեկությունները տարածող անձի վրա։ Սույն իրավական դրույթը« անձի հեղինակությունը արդյունավետ պաշտպանելու նպատակով« տեղեկություն տարածող անձի վրա դնում է պոզիտիվ պարտականություն՝ նախքան տեղեկությունները տարածելը ստուգել դրանց՝ իրականությանը համապատասխանելը։ Ասվածը հիմնավորվում է նաև Եվրոպական Դատարանի նախադեպային իրավունքով։ Այսպես« Լինգենս ընդդեմ Ավստրիայի գործով« դատարանը նշել է. «Չափազանց կարևոր է« որ զանգվածային լրատվության միջոցը իր կողմից տարածած տեղեկատվության արժանահավատությունը ստուգի մինչև համապատասխան տեղեկության տարածումը« այլ ոչ թե փորձի ապացույցներ «հայթայթել» դատական վեճի ընթացքում»։ Այս առումով« Եվրոպական դատարանը իրավաչափ է համարել ներպետական դատարանների կողմից տեղեկատվության՝ իրականության համապատասխանության ստուգմանն ուղղված զանգվածային լրատվության միջոցի կողմից ներկայացված այն ապացույցների անընդունելի և անթույլատրելի ճանաչումը« որոնք ձեռք էին բերվել հոդվածի տարածումից հետո։ Հետևաբար« լրագրողական բարեխղճությունը ենթադրում Է տարածվող տեղեկատվության ստուգում բացառապես մինչև դրանց տարածումը։ Հետևաբար« տեղեկություններ տարածող անձը մինչև տեղեկատվության տարածման պահը պետք Է ստուգած լինի դրանց՝ իրականությանը համապատասխանելը։ Այս առումով հարկ Է նշել« որ չապացուցված տեղեկությունները համարվում են սուտ« եթե ստույգ այլ բան չի ապացուցվել։ Ընդ որում« հեղինակության արդյունավետ պաշտպանությունը ենթադրում Է« որ տեղեկությունները տարածող անձը տարածման ենթակա տեղեկատվության իրականությանը համապատասխանությունը ստուգելիս պետք Է ստուգի այնպիսի եղանակներով և միջոցներով« որոնք հնարավորություն են տալիս օբյեկտիվորեն հավաստելու տեղեկատվության իսկությունը և արժանահավատությունը։ Հայցվորները պնդում են« որ Պատասխանողը չի ձեռնարկել ադեկվատ և արդյունավետ միջոցներ տեղեկատվության իսկությունը և իրականությանը համապատասխանելը ստուգելու ուղղությամբ նախքան հոդվածի հրապարակումը։ Այլապես հոդվածը չէր հրապարակվի« քանի որ տեղեկատվությունը անհայտորեն չի համապատասխանում իրականությանը։ Ավելին« ակնհայտ է« որ տարածված տեղեկությունները ստուգելու համար չեն ձեռնարկվել ոչ թե ադեկվատ և արդյունավետ միջոցներ« այլ« ընդհանրապես« որևէ միջոց։ Հոդվածում Պատասխանողի ապատեղեկատվությունը ուղեկցվում է «մեր տեղեկություններով» արտահայտությամբ« միաժամանակ մեջբերելով ՌԴ Դատախազություն« ՌԴ հատուկ ծառայություններ և այլ սուբյեկտների։ Ողջամտորեն կարելի է ենթադրել« որ Պատասխանողը տեղեկություններ հրապարակելուց առաջ հնարավորություն ուներ ճշտելու այդ տեղեկությունների իսկությունը և համապատասխանությունը իրականությանը առնվազն այդ սուբյեկտներին հարցում ուղարկելու միջոցով« ինչը չի արվել։ Ակնհայտ է« որ այս դեպքում Պատասխանողից չէր պահանջվում և չէր պահանջվելու ոչ ողջամիտ ջանքեր« մինչև հրապարակումը հրապարակման ենթակա տեղեկությունները ստուգելու համար« հատկապես« որ այդ տեղեկությունները վերաբերում են հանրության մեջ պարսավելի« անընդունելի այնպիսի երևույթների (նարկոթրաֆիքինգ« թրաֆիքինգ« փողերի լվացում)« որոնց հետ ցանկացած անձի անգամ առնչությունն արդեն վարկաբեկելի է և դատապարտելի։ Իհարկե« տեղեկությունների՝ իրականության համապատասխանության հարցի ստուգման նշաձողը առավել բարձր է այն դեպքերում« երբ տարածման ենթակա տեղեկությունը վերաբերվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին« այնուամենայնիվ դա չի ազատում տեղեկատվություն տարածողին ստուգել տեղեկատվության համապատաասխանությունը իրականությանը« հատկապես երբ խոսքը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց ենթադրյալ ուղղակի առնչությանն առանձնապես ծանր հանցագործություններին։ Ընդ որում« ստուգման պարտականությունը պահանջում է տեղեկատվությունը ստուգելիս բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա« որոնք պետք է համամասն լինեն տարածված արատավորող տեղեկատվության բնույթին ու աստիճանին՝ պայմանով« որ որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության՝ հեղինակությունը արատավորող բնույթը« այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը; Փաստորեն« Պատասխանողը տեղեկություններ տարածելու պահին չի ձեռնարկել որևէ միջոց հրապարակվող տեղեկատվությունը իրականությանը համապատասխանությանը ստուգելու համար« որի պարտականությունը նա ուղղակիորեն կրում է։ Հետևաբար« Պատասխանողն իր կողմից տարածված տեղեկատվությունը իրականությանը համապատասխանելը ապացուցելու համար պետք է ներկայացնի այն ապացույցները կամ այն փաստերը« որոնք ինքն ունեցել է իր տրամադրության տակ մինչև հոդվածի հրապարակումը և որոնք իր համար հիմք են հանդիսացել նման տեղեկատվություն ունենալու« ապա դրանք արժանահավատ համարելու համար։ Պնդել« որ ապացույցներ կարող են ձեռք բերվել Հոդվածի հրապարակումից հետո ցանկացած պահի« կնշանակի չհիմնավորված ռիսկի տակ դնել այն անձանց հեղինակությունը« որոնց մասին տեղեկություններ են տարածվում և դեմ կլիներ իրավունքի արդյուվետ պաշտպանության տրամաբանությանը և ձևավորված միջազգային ստանդարտներին։ Եվրոպական դատարանի նախադեպին համապատասխան՝ բարեխղճության պահանջը պարտադրում է լրագրողին« որպեսզի վերջինս ստուգի իր կողմից տեղեկությունների ճշտությունն ու արժանահավատությունը։ Լրագրողը կարող է ազատվել իր կողմից ներկայացված տեղեկությունների արժանահավատությունն ապացուցելու իր պարտականությունից« եթե պատշաճ հղում է կատարում այլ աղբյուրի« որին զանգվածային լրատվության միջոցը խելամտորեն կարող է վստահել և այդ աղբյուրը ողջամտորեն կարող է համարել հավաստի և արժանահավատ։ Բոլոր այն դեպքերում« երբ աղբյուրի հավաստիությունը ողջամտորեն չի կարելի ենթադրել կամ հղումը աղբյուրին պատշաճ չէ« լրագրողը կրում է իր կողմից ներկայացված տեղեկատվության՝ իրականության համապատասխանության ապացուցման պարտականություն և չի կարող ազատվել ինքնուրույն պատասխանատվությունից։
Մյուս կողմից դատարանն այն կարծիքն է հայտնել« որ զանգվածային լրատվության միջոցը չի կարող ողջամտորեն վստահել սկզբնաղբյուրի արժանահավատությանը« եթե այդ աղբյուրի ինքնությունն անհայտ է կամ վիճելի։
Այս իմաստով« թեև Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« սակայն այդ իրավունքը չի հանդիսանում բացարձակ և ենթակա է սահմանափա¬կումների։ Կոնվենցիայի 10֊րդ հոդվածը« որը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« պաշտպանում է նաև անձի հեղինակությունը և այլոց իրավունքները։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում հստակ նշել է. «Կասկածից վեր Է« որ Կոնվենցիայի 10(2)֊րդ հոդվածը պաշտպանում Է բոլոր անձանց հեղինակությանը և այդ պաշտպանությունից անգամ օգտվում են քաղաքական գործիչները« երբ նրանք նույնիսկ չեն գործում որպես մասնավոր անձինք»։
Հետևաբար« Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ խոսքի ազատության իրավունք նախատեսող դրույթ« նույնիսկ հասարակական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածման դեպքերում։ «Երբ մարդու հեղինակությունը վնասված Է« խախտվում Է անձի մասնավոր կյանքի իրավունքը« եթե ապահովված չէ արդարացի հավասարակշռություն «մրցակցող» շահերի միջև՝ հաշվի առնելով անձի անմեղության և բարեվարքության կանխավարկածը»։
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները« որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ« եթե վերջինս չի ապացուցում« որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը։ Հերքման պահանջը կարող Է ներկայացվել մեկամսյա ժամկետում՝ հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից« որին վերաբերում Է հերքումը»։ Հերքումը պահանջելը միաժամանակ լրատվական գործունեություն իրականացնողի համար առաջացնում է համապատասխան պարտականություն։ Մասնավորապես« նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Լրատվական գործունեության իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո ՝ մեկշաբաթյա ժամկետում« պարտավոր Է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին»։ Այս տեսանկյունից Հայցվորները պնդում են« որ Պատասխանողը խախտել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը« քանի որ Հայցվորների 26.10.10 թվականի հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չեն ներկայացրել որևէ պատասխան« ինչպես պահանջվում է վերոհիշյալ իրավանորմով։
Հայցվորները պնդում են« որ Պատասխանողի կողմից իրենց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հանդիսանում են զրպարտություն և արատավորել են իրենց պատիվն ու արժանապատվությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվաժի 8-րդ մասը սահմանում է. «Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը՝
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ« ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը։ Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը՝ ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել։
Հայցվորները պնդում են« որ իրենց մասին իրականությանը չհամապատաս¬խանող« իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների տարածման պատճառով Պատասխանողը պետք է յուրաքանչյուրին վճարի փոխհատուցում 2000000 ՀՀ դրամի չափով և հիմք ընդունելով 20.10.2010 թվականին Հայցվորներից յուրաքանչյուրի և «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերին համապատասխան հայցադիմումի պատրաստման և դատական ներկայացուցչության համար կատարված վճարումները՝ յուրաքանչյուր պայմանագրի համար 500.000 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերոգրյալը` հայցվորները խնդրել են.
1. Պատասխանողի կողմից Հայցվորների 26.10.10 թվականի հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելը ճանաչել ապօրինի«
2. Պարտավորեցնել Պատասխանողին «Հայկական ժամանակ» օրաթերթի միջոցով հերքել տարածված ապատեղեկատվությունը՝ սույն հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստը օրաթերթի առաջին էջում հրապարակելու միջոցով։
3. Պարտավորեցնել Պատասխանողին վճարել փոխհատուցում յուրաքանչյուր հայցվորին 2000000 ՀՀ դրամի չափով և հայցվորներից յուրաքանչյուրի և «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերին համապատասխան՝ հայցադիմումի պատրաստման և դատական ներկայացուցչության համար կատարված վճարումները՝ յուրաքանչյուր պայմանագրի համար 500.000 ՀՀ դրամ։
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչները հրաժարվեցին պատասխանողի կողմից հայցվորների` 26.10.10 թվականի հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելը ապօրինի ճանաչելու հայցապահանջից, իսկ մնացած մասով հայցը պնդեցին։

Պատասխանողի իրավական դիրքորոշումը

Պատասխանողը, պատշաճ ձևով ստանալով հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումի պատասխան դատարան չի ներկայացրել, ինչպես նաև պատշաճ ձևով տեղեկացված լինելով նախնական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չի ներկայացել։
Դատարանը 28.12.2010 թվականի որոշմամբ գործով նշանակել է դատաքննություն և հրավիրել դատական նիստ 17.01.2011 թվականին, որին ներկայացած պատասխանողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը նույն օրն է ներգրավվել պատասխանողի կողմից։ Դատարանը բավարարել է քաղաքացիական գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը հրավիրել 24.01.2011 թվականին, ժամը 15.00-ին, ինչի վերաբերյալ կողմերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով տեղեկացվել են։ Չնայած դրան` պատասխանողի ներկայացուցիչը 24.01.2011 թվականին հրավիրված դատական նիստին չի ներկայացել։
Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով, գործը քննել է պատասխանող կողմի բացակայությամբ։

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և դատարանի իրավական վերլուծությունները
Լսելով կողմի դիրքորոշումը, հետազոտելով գործում առկա գրավոր փաստաթղթերը` դատարանը գործի լուծման համար համարեց էական նշանակություն ունեցող համարեց ներքոհիշյալ փաստերը.
1. «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ։
2. «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 188 (2623)« հոկտեմբեր 14 /հինգշաբթի/ 2010 թվականի համարի առաջին էջի կենտրոնում« հրապարակվել է տեղեկատվություն« որը վերնագրված է. «Ութից յոթը ցուցակում են»« իսկ ստորև փակցված են ութ անձանց« այդ թվում հայցվորների լուսանկարները։ Հոդվածում տեղ են գտել հետևյալ տեղեկությունները.
«Մեր տեղեկություններով՝ ՌԴ ազգային անվտանգության մարմինը« դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում ՝ հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիկինգի և փողերի լվացման գործերով« պարզել են« որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ։ ՌԴ իրավապահները պարզել են« որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են« և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ« որում ընդգրկել են 32 անուն։ Մեր տեղեկություններով« այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ։ Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին։ Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել։ Սակայն« ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են« որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են։ Մեր տեղեկություններով« ՌԴ իրավապահների կազմած ցուցակի աոաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր« Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյան« Աժ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո) և Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ)« ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան« Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո)« Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան։ Ըստ մեր տեղեկությունների« ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել« քանի որ ի սկզբանե բացառել են« որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել.»։
3. Հայցվորների կողմից Պատասխանողին ուղղված 26.10.2010 թվականի գրությամբ հայցվորները պահանջել են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները` գրությանը կից ուղարկված հերքման տեքստը Պատասխանողի անունից «Հայկական ժամանակ» օրաթերթի առաջին էջում տպագրելու համար։ Պատասխանողի կողմից Հերքման պահանջին որևէ պատասխան չի տրվել։

4. Հայցվորներից յուրաքանչյուրի և «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ի միջև 20.10.2010 թվականին կնքվել են «Իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրեր», որոնցով հայցվորներին տրամադրվելիք ծառայությունների վճարները սահմանվել է 500000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր պայմանագրով։
4. 08.11.2010 թվականի թիվ 101108036650048 վճարման հանձնարարականով հայցվոր Ռուբեն Հայրապետյանը վճարել է պետական տուրք` 50200 ՀՀ դրամի չափով, 08.11.2010 թվականի թիվ 101108036721048 վճարման հանձնարարականով հայցվոր Սամվել Ալեքսանյանը վճարել է պետական տուրք` 50200 ՀՀ դրամի չափով, 08.11.2010 թվականի թիվ 101108036784048 վճարման հանձնարարականով հայցվոր Լևոն Սարգսյանը վճարել է պետական տուրք` 50200 ՀՀ դրամի չափով։

Գործում առկա փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ կիրառելի ներքոհիշյալ իրավական ակտերի հիման վրա դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.
Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով դատարանը հաստատված է համարում, որ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակվել է տեղեկատվություն ( հետագայում` Հոդված)« որը վերնագրված է. «Ութից յոթը ցուցակում են»« իսկ ստորև փակցված են ութ անձանց« այդ թվում հայցվորների լուսանկարները։ Հոդվածում տեղ են գտել հետևյալ տեղեկությունները.
«Մեր տեղեկություններով՝ ՌԴ ազգային անվտանգության մարմինը« դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում՝ հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիկինգի և փողերի լվացման գործերով« պարզել են« որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ։ ՌԴ իրավապահները պարզել են« որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են« և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ« որում ընդգրկել են 32 անուն։ Մեր տեղեկություններով« այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ։ Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին։ Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել։ Սակայն« ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են« որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են։ Մեր տեղեկություններով« ՌԴ իրավապահների կազմած ցուցակի աոաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր« Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյան« Աժ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո) և Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ)« ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան« Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո)« Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան։ Ըստ մեր տեղեկությունների« ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել« քանի որ ի սկզբանե բացառել են« որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել.»։
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են դատական պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։ Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի` զրպարտությունը (նույն օրենսգրքի իմաստով) անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Հիշյալ հոդվածից բխում Է« որ տա¬րածված տեղեկությունները զրպարտություն կարող է համարվել, եթե ա) այդ տեղեկությունները արատավորում են պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը, բ) այդ տեղեկությունները չեն համապատասխա¬նում իրականությանը, գ) դրանք հրապարակային ներկայացվել են։

Ա. Արատավորող են համարվում այն տեղեկությունները« որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները։
Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է` անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անհատի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է։
Արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների ընդունակությունների աշխարհայացքի գիտակցումը։
Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանում« թողնելով« որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դա¬տարանը« ելնելով ձևավորված բարոյական նորմերից« գործարար սովո¬րույթներից« տարածված տեղեկությունների արժեքավորման հասարա¬կական պատկերացումներից« որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը։ Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող, օրինակ` կաշառակեր« հարբեցող« թմրամոլ և նման այլ որակումները։
Արատավորող կարող են ճանաչվել նաև անձի կենսագործունեության տար¬բեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները« մասնավորապես՝ մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատար¬ման« հանցավոր գործունեությամբ զբաղվելու« բարոյապես դատապարտելի արարքների« սանձարձակության« բանսարկու կամ զրպարտիչ լինելու մա¬սին և այլ բնույթի տեղեկությունները։
Պատասխանողի կողմից հրապարկված հոդվածում տեղ են գտել «նարկոթրաֆիք, թրաֆիկինգի և փողերի լվացում» հասկացությունները։ Դրանք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության տեսակներ են (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ, 266-րդ, 268-րդ, 132-րդ, 132.1-րդ հոդվածներ), հանրության համար վտանգավոր արարքներ, որոնց հետ ցանկացած անձի, առավել ևս ժողովրդի կողմից ընտրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի առնչության փաստը հանրության կողմից դատապարտելի, պարսավելի և արատավորող է։
Այնինչ, յուրաքանչյուր անձ, քաղաքացիական իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ ձգտում է ապահովել իր պատվի, արժանապատվության հնարավորին օբյեկտիվ և բարձր գնահատականը, և կարևոր նշանակություն է տալիս դրանց պաշտպանությանը։

բ. Տեղեկությունների տարածումն այդ տեղեկություններին այլ անձանց հաղորդակից դարձնելն է։ Տարածում չի համարվում այդ տեղե¬կությունն անմիջապես հասցեատիրոջը հաղորդելը։ Երբ տեղեկություն¬ներն անմիջականորեն հաղորդվում են այն անձին« որին վերաբերում են« այդ անձը շրջապատի« հանրության առջև չի նսեմանում« հետևաբար չի կարող պաշտպանություն հայցել։
Հայցվորներին արատավորող տեղեկությունները պարունակող հոդվածները լույս են տեսել «Հայկական ժամանակ» օրաթերթում, որը լինելով զանգվածային լրատվության միջոց, այդ տեղեկություններին հաղորդակից է դարձրել այլ անձանց, տվյալ դեպքում օրաթերթի ընթերցողներին։

գ. Տարածված տեղեկությունները չպետք է համապատասխանեն իրականությանը։ Անձը պատվի« արժանապատվության« գործարար համբավի պաշտպանության իրավունք Է ձեռք բերում միայն այն դեպ¬քում« երբ տարածված տեղեկությունները մտացածին են« հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է կամ փաստերին տրվում Է աղճատված գնահատական« տարածվում Է հերյուրանք և այլն։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը։
Սույն քաղաքացիական գործով դատարանը նախապատրաստական փուլի ընթացքում ևս Հոդվածում տեղ գտած փաստական հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը դրել էլ պատասխանող կողմի վրա, որպիսի հանգամանքը նշվել էր նաև դատաքննություն նշանակելու վերաբերյալ 28.12.2010 թվականի որոշման մեջ։
Չնայած դրան` պատասխանողը դատարանին չներկայացրեց որևէ ապացույց, ինչը կհիմնավորեր իրականությանն այդ տեղեկությունների համապատասխանության մասին, այնինչ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
Ավելին, չունենալով ապացուցման պարտականություն, հայցվորները, ի դեմս ներկայացուցիչների, նախապատրաստական փուլի ընթացքում դատարանին ներկայացրեցին Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության 19.10.2010 թվականի 82/1-39085-10 գրությունն առ այն, որ ՀՀ գլխավոր դատախազի դիմումը` «ռուսական իրավապահ մարմինների կողմից մի շարք քրեական գործերի, որոնք առնչվում են այն հանցագործություններին, որոնց կատարմանն իբր մասնակից են Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք, քննության մասին` «Հայկական ժամանակ» թերթում 14.10.2010 թվականին հրատարակված տեղեկատվության հետ կապված, քննարկվել է։ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունում Ռուսաստանի տարածքում հանցագործությունների իրագործմանը վերոնշյալ հոդվածում նշված անձանց մասնակցության մասին վկայող որևէ նյութ առկա չէ»։
Հաշվի առնելով ապացուցման պարտականությունը պատասխանողի կողմից չկատարելու հանգամանքը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից տրված տեղեկատվությունը Ռուսաստանի տարածքում հանցագործությունների իրագործմանը պատասխանողի կողմից 14.10.2010 թվականին հրատարակված Հոդվածում նշված անձանց մասնակցության վերաբերյալ նյութերի բացակայության մասին` դատարանը հաստատված է համարում պատասխանողի տարածած տեղեկությունների մտացածին լինելու և իրականությանը չհամապատասխանելու փաստը։
Փաստորեն սույն քաղաքացիական գործով առկա են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հատկանիշները, այսինքն. «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են»« վերնագրով Հոդվածում տեղ գտած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորների պատիվը և արժանապատվությունը, և պատասխանողի կողմից դրանք հրապարակային ներկայացնելը զրպարտություն է։
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդը« նրա արժանապատվությունը« հիմնական իրավունքները բարձրագույն արժեքներ են։
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։
Վերոգրյալ հոդվածների համատեքստում դատարանը գտնում է, որ հայցվորները օգտվում են իրենց արժանապատվությունը դատական կարգով պաշպանելու իրավունքից, որպիսի եղանակ է հանդիսանում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի, 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի կարգով դատարան դիմելը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իրենց պատասխանը։ Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարան` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելը։
Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված համարելով «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով Հոդվածում հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների տարածման փաստը և, նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից չապացուցվեց տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը, դատարանը գտնում է, որ առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են»« վերնագրով Հոդվածում առկա տեղեկությունները զրպարտություն լինելու հիմքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի կարգով ենթակա են հերքման։ Ընդ որում հերքումը պետք է լինի լրատվության նույն տեսակով, այն է` «Հայկական ժամանակ» օրաթերթում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով։ Նշված օրենքի 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո։ Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է։
Ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով հերքման պահանջի հիմնավոր լինելը, դատարանը գտնում է, որ զրպարտող տեղեկությունները պետք է հերքվեն «Հայկական ժամանակ» օրաթերթում` «Հերքում» խորագրի ներքո, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո մեկ շաբաթյա ժամկետում, և հերքման, տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափը ու տեսակը չպետք է զիջի «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են»« վերնագրով Հոդվածի նույն հատկանիշներին։
Հայցը` պատասխանողից սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելու պահանջի մասով, ևս բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներից և ենթակա է բավարարման հետևյալ հիմնավորումներով.
Ինչպես նշվեց վերևում, հայցվորները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն կարող են դատական կարգով պահանջել մի քանի միջոց, այսինքն և հերքում, և փոխհատուցման վճարում, որպիսի իրավունքից էլ օգտվել են` սույն հայցով դատարան դիմելիս։
Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 11-րդ կետի` նույն հոդվածի 8-րդ կետով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ` զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, զրպարտողի գույքային դրությունը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։
ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ 2347/02/10
ընդհանուր իրավասության դատարանի
07.02.2011 թվականի վճիռ
նախագահող դատավորª Կ.Պետրոսյան

Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՆՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմովª

նախագահող դատավոր` Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ
դատավորներ` Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2011 թվականի հունիսի 09-ին
դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործով ըստ հայցի Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի ընդդեմ ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությանª պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2011թ. թիվ ԵԿԴ 2347/02/10 վճռի դեմ պատասխանող ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարանª հայցվորները խնդրել են պատասխանողի կողմից հայցվորների 26.10.2010թ. հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելը ճանաչել ապօրինի, պարտավորեցնել պատասխանողին ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի միջոցով հերքել տարածված ապատեղեկատվությունըª սույն հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստը օրաթերթի առաջին էջում հրապարակելու միջոցով: Պարտավորեցնել պատասխանողին վճարել փոխհատուցում յուրաքանչյուր հայցվորին 2 000 000 ՀՀ դրամի չափով և հայցվորներից յուրաքանչյուրի և ՙՖեմիդա փաստաբանական գործակալություն՚ ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրերին համապատասխան հայցադիմումի պատրաստման և դատական ներկայացուցչության համար կատարված վճարումներըª յուրաքանչյուր պայմանագրի համար 500 000 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2011թ. թիվ ԵԿԴ 2347/02/10 վճռով հայցը բավարարվել է մասնակի: Վճռվել է պարտավորեցնել ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությանը հերքելու ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերության կողմից ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2010թ. հոկտեմբերի 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված ՙՈւթից յոթը ցուցակում են՚ խորագրով հոդվածում հայցվորներ Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող /զրպարտող/ տեղեկությունները և հերքումը տպագրել նույն ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթումª վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ՙՀերքում՚ խորագրի ներքոª հետևյալ բովանդակությամբ. ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2010թ. հոկտեմբերի 14-ի թիվ 188 համարի առաջին էջում հրապարակվել է տեղեկատվություն, իսկ ստորևª ութ անձի, այդ թվում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի լուսանկարներն են: Հոդվածը վերաբերում էր ՀՀ որոշ պաշտոնյաների առնչությանը նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի և փողերի լվացման վերաբերյալ ՌԴ-ում հարուցված քրեական գործերին: Հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվել են առանց հավաստիությունը ստուգելու՚:
Հերքման տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափը ու տեսակը չպետք է զիջի ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2010թ. հոկտեմբերի 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, ՙՈւթից յոթը ցուցակում են՚ խորագրով հոդվածի տեղեկատվությանը:
ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությունից հօգուտ Սամվել Ալեքսանյանի բռնագանձել 2 044 000 ՀՀ դրամ, որից 2 000 000 ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 44 000 ՀՀ դրամըª որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությունից հօգուտ Ռուբեն Հայրապետյանի բռնագանձել 2 044 000 ՀՀ դրամ, որիցª 2 000 000 ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 44 000 ՀՀ դրամըª որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությունից հօգուտ Լևոն Սարգսյանի բռնագանձել 2 044 000 ՀՀ դրամ, որիցª 2 000 000 ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 44 000 ՀՀ դրամըª որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Քաղաքացիական գործի վարույթը պատասխանողի կողմից հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելը ապօրինի ճանաչելու հայցապահանջի մասովª կարճել:
Հայցը մնացած մասով մերժել:
Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանող ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությունը /ներկայացուցիչ` Վ. Գրիգորյան/:
Վերաքննիչ բողոքի պատասխան են ներկայացրել հայցվորներ Ռուբեն Հայրապետյանը, Լևոն Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը /ներկայացուցիչª Անահիտ Սարդարյան/:

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը©

Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
17.01.2011թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ միջնորդել է դատարանին տրամադրել քաղաքացիական գործի նյութերի պատճենները: Դատարանը, բավարարել է միջնորդությունը: Այնուամենայնիվ, դատական նիստի ավարտից հետո իր խնդրած նյութերի (ՌԴ դատախազության պատասխանը և դրա թարգմանության և հայցվորների և նրանց ներկայացնող իրավախորհրդատուների միջև կնքված պայմանագրերի) պատճենները տրամադրելու համար դատավորի օգնականի կողմից պահանջվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերի էջերի քանակով հաշվված պետական տուրքի վճարման անդորրագիր: Չանդրադառնալով անգամ ՌԴ դատախազության պատասխանի պատճենը տրամադրելու համար պահանջվող պետական տուրք վճարելու պահանջի ապօրինությանը (քանի որ այն չի հանդիսանում հայցադիմումին կից փաստաթուղթ, տես հայցադիմումին կից փաստաթղթերի ցանկը, և հետևաբար, դրա համար չի կարող գանձվել պետական տուրք համաձայն ՙՊետական տուրքի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի), նշել է, որ պահանջված մյուս փաստաթղթերը Դատարանը պարտավոր էր ուղարկել պատասխանողին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի, որից բացառություն կարող էր լինել միայն նման փաստաթղթերի պատճենահանման դժվարությունը կամ դրանց ծավալուն լինելը: Սույն բացառություններից և ոչ մեկի մասին որևէ նշում չի եղել Դատարանի կողմից 09.11.2010թ-ին պատասխանողին ուղարկած նամակում: Միաժամանակ, այդ փաստաթղթերի ծավալը չէր գերազանցում 10 էջը: Այդուհանդերձ, նույնիսկ պատասխանողի կողմից պետական տուրքը վճարած լինելու և համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում, այդ փաստաթղթերն առ այսօր Դատարանի կողմից չեն տրամադրվել ոչ պատասխանողին, ոչ էլ նրա որևէ ներկայացուցչի:
Արդար դատաքննության իրավունքը խախտվել է նաև այն իմաստով, որ Դատարանի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել կողմերի հավասարությունն ապահովել սույն դատավարության ընթացքում: Այսպես, իր 02.12.2010թ.-ի նամակով պատասխանողի տնօրենը Դատարանին էր տրամադրել պատասխանողի ներկայացուցչի տվյալները և լիազորագրի բնօրինակը՝ միաժամանակ խնդրելով ապահովել պատասխանողի ներկայացուցչի մասնակցությունը սույն դատավարությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողի ներկայացուցիչը գտնվում էր անազատության մեջ և առանց Դատարանի միջամտության նրա մասնակցությունը դատավարությանը անհնար կլիներ: Այնուամենայնիվ, Դատարանի կողմից բացարձակապես որևէ քայլ չէր ձեռնարկվել այս կապակցությամբ: Այս հանգամանքը պատասխանողին դրել էր իր գործը ներկայացնելու համար էականորեն առավել անբարենպաստ վիճակում, քան հայցվորներն էին՝ այն պարզ պատճառով, որ պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատասխանողի ներկայացուցիչն էր, այլ նաև պատասխանողի գլխավոր խմբագիրը, որը ղեկավարում էր պատասխանողի լրատվական քաղաքականությունը և միայն նա կարող էր լիարժեքորեն ներկայացնել սույն գործով պատասխանողի դիրքորոշումը:
Վճռում Դատարանը, նշելով, որ պատասխանողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը, քանի որ նույն օրն է ներգրավվել պատասխանողի կողմից: Դատարանը բավարարել է քաղաքացիական գործի քննությունը հետաձգելու մասին պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը և հաջորդ նիստը հրավիրել 24.01.2011 թվականին: Այսպես, Դատարանին խնդրել է նիստը հետաձգել առնվազն երկու շաբաթով, ժամկետ, որն ուղղակիորեն ողջամիտ և նվազագույն է համարվում նաև օրենսդրի կողմից (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված), որպեսզի կողմը հասցնի արդյունավետորեն պատրաստվել իր գործը ներկայացնելուն: Նույնիսկ նույն դատաքննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչների ակտիվ օգնությամբ ուսումնասիրելով և հանգելով այն եզրակացության, որ գործում ներգրավված է եղել նույն օրը՝ 17.01.2011թ.-ին, այնուամենայնիվ միջնորդությունը Դատարանը, ոչ թե բավարարել է, այլ բավարարել է մասնակի՝ տրամադրելով օրենքով նախատեսված և ողջամիտ համարվող ժամկետից կրկնակի պակաս ժամկետ, դրանով իսկ զրկելով պատասխանողին իր գործը ներկայացնելու համար նույնիսկ նվազագույն ժամանակ ունենալու հնարավորությունից: Դրան ավելացնելով պատասխանողի գլխավոր խմբագիր և սույն դատական գործով ներկայացուցիչ Ն. Փաշինյանի նամակագրության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքների ապօրինի սահմանափակումները, ինչպես նաև իր փաստաբանների հետ առանձին տեսակցելու իրավունքի սահմանափակումները, ակնհայտ է դառնում, որ ոչ միայն անհնար է եղել տրամադրված հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատասխանողի հիմնավոր դիրքորոշում, այլ առհասարակ որևէ դիրքորոշում ներկայացնելը: Այնինչ, եթե Դատարանի կողմից տրամադրվեր խնդրած ժամանակը, ապա Դատարանին կներկայացվեին այն ապացույցները, համաձայն որոնց պատասխանողը պատշաճ կերպով արձագանքել էր հայցվորների հերքման պահանջին՝ խնդրելով հստակեցնել նրանց դիրքորոշումը հերքման տեքստի վերաբերյալ որպեսզի հնարավոր լիներ քննարկել այդ հարցը:
Հայցվորները Դատարանում պնդել են, իսկ Դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2010թ. հոկտեմբերի 26-ին գրություն են ներկայացրել՝ պահանջելով պատասխանողից հերքել ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2010թ. հոկտեմբերի 14-ի թիվ 188 (2623) համարում տեղ գտած տեղեկատվությունը՝ գրությանը կից ուղարկված հերքման տեքստը պատասխանողի անունից ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի առաջին էջում տպագրելու միջոցով, մինչդեռ պատասխանողը այս հերքման պահանջին, ինչպես պնդում են հայցվորները, չի պատասխանել: Ինչպես երևում է ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր և սույն գործով պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի 2010թ. նոյեմբերի 1-ի գրությունից, որը լիովին տեղավորվում է ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի մեջ, հայցվորների հերքման պահանջը մերժվել է այն պատճառով, որ դրանում մատնանշված չեն եղել այն փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել խնդրո առարկա հրապարակման մեջ: Հայցվորներն ընդամենը փաստել են, որ օրաթերթի խնդրո առարկա համարում հրապարակվել է հոդված՝ հայցվորների լուսանկարների հետ միասին և որ հոդվածը վերաբերել է Հայաստանի Հանրապետության մի քանի պաշտոնյաների առնչությանը որոշ հանցագործությունների: Այնուհետև՝ պահանջվել է հերքել հոդվածում ներկայացված տեղեկությունները՝ որպես իրականությանը չհամապատասխանող: Հաշի առնելով վերոգրյալը և այն, որ օրենքով սահմանված ժամկետի շրջանակներում չսպասելով իրենց պահանջի պատասխանին՝ հայցվորները 2010թ. նոյեմբերի 3-ին հայցադիմում են ներկայացրել Դատարան, որն էլ առանց իրենց կողմից նշված հանգամանքները պարզելու, բավարարել է այն: Փաստորեն, հայցվորներն իրենք իսկ ներկայացրած են եղել հերքման մի պահանջ, որը չէր կարող բավարարվել պատասխանողի կողմից:
Ինչ վերաբերում է հրապարակված տեղեկատվության բովանդակությանը, ապա այս մասով Դատարանի վճիռը նույնպես անհիմն է: Հրապարակված տեղեկատվությունը որևէ կերպ չի արատավորում հայցվորների պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը և լիովին տեղավորվում է Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով երաշխավորված խոսքի ազատության իրավունքի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի խոսքի ազատության իրավունքը երաշխավորված է Սահմանադրության 27-րդ հոդվածով: Միավորված ազգերի կազմակերպության անդամ դառնալիս Հայաստանը միացել է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և վավերացրել ՙՔաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին՚ միջազգային դաշնագիրը, որոնց 19-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուր անձի խոսքի ազատության իրավունքը: 2002թ. ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա):
Վկայակոչել է ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը:
Անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, նշել է, որ Կոնվենցիայի 2-րդ մասի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիշյալ հոդվածի երաշխիքը խախտվում է, եթե միջամտությունն անձի խոսքի ազատության իրավունքին չի բավարարում հոդվածում նշված երեք էական պայմաններից որևէ մեկը: Այսպես՝ միջամտությունը
ա. պետք է նախատեսված լինի օրենքով,
բ. հետապնդի օրինական նպատակ,
գ. անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում:
Այս վերջին պայմանի համաձայն՝ միջամտությունը պետք է բխի ՙճնշող սոցիալական կարիքից՚, լինի համաչափ իր առջև դրված ՙօրինական նպատակին՚, իսկ պետության կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները պետք է լինեն վերաբերելի և բավարար՚: Դատարանը միջամտել է արտահայտվելու ազատության իր իրավունքի իրականացմանը՝ դրանով իսկ խախտելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի պարտադիր պայմաններից երրորդը՝ ՙժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ՚ լինելու պայմանը: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, խոսքի ազատությունը ՙժողովրդավարական հասարակության լրջագույն հիմքերից է, նրա առաջընթացի և յուրաքանչյուր մարդու զարգացման նախապայմանը: ... Այն տարածվում է ոչ միայն այնպիսի ՙտեղեկությունների կամ գաղափարների՚ վրա, որոնք դրականորեն են ընդունվում կամ վիրավորական չեն, այլև այնպիսիների, որոնք վիրավորական են, ցնցող կամ անհանգստացնող պետության կամ հասարակության որևէ հատվածի համար: Այդպիսին է բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության թելադրանքը, առանց որի չի կարող լինել ՙժողովրդավարական հասարակություն՚: Այսպես՝ վկայակոչելով քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի հին ձևակերպումը, որի համաձայն՝ ՙՔաղաքացին իրավունք ունի պահանջելու հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը՚՝ Դատարանը վճռով նշել է, որ պատասխանողի կողմից հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Հայցադիմումի ներկայացումից դեռևս կես տարի առաջ, 2010թ. մայիսի 18-ին հիշյալ հոդվածը փոփոխության էր ենթարկվել և ձևակերպվել հետևյալ կերպ. ՙԱնձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքից և զրպարտությունից՝ սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով՚: Նույն ժամանակ էլ օրենսգիրքը լրացվել է 1087.1-րդ հոդվածով, որը կարգավորում է անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները: Հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածինª հայտնել է, որ չկա որևէ պնդում այն մասին, որ հայցվորները կատարել են կամ մեղադրվում են հոդվածում տեղ գտած հանցագործությունների մեջ: Փոխարենը՝ հոդվածը խոսում է ՙտարբեր քրեական գործերի հետ առնչություն ունեցող կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակի՚ մասին, որում, ըստ հոդվածագրի ունեցած տեղեկությունների, տեղ են գտել նաև հայցվորների անունները: Հոդվածի ձևակերպումներն անորոշ են այդ կապերի և առնչությունների մասին, հետևաբար չի կարելի եզրակացնել, որ դրանք զրպարտում են հայցվորներին: Ի լրումն սրա՝ մի շարք պետությունների դատական մարմիններ զրպարտությանն առնչվող գործեր քննելիս որդեգրել են ՙողջամիտ հրապարակման արդարացման՚ պաշտպանության սկզբունքը:
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 5-րդ մասը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակման մեջ խոսքը գնում է քրեական վարույթում գտնվող գործերին առնչություն ունեցող անձանց անունների մասին, ողջամիտ չէր լինի ակնկալել, որ հայկական լրատվամիջոցի կողմից արված հարցման պարագայում ՌԴ-ի իրավապահ մարմինները որևէ կերպ կհաստատեին կամ կժխտեին նշված ցուցակի և դրանում ներառված անձանց անունների մասին տեղեկությունները՝ հաշվի առնելով քրեական գործերի քննության գաղտնիությունը: Նույն տրամաբանությամբ բացառվում է, որ հայցվորներին ուղղված պատասխանողի հարցումը որևէ էական ազդեցություն ունենար հրապարակվելիք տեղեկությունների բնույթի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ի իրավապահ մարմինները քննության տվյալ փուլում դժվար թե հայցվորներին տեղեկացնեին իրենց տրամադրության տակ եղած ցուցակի, դրանում՝ նրանց անունների ներառման կամ չներառման փաստի, ինչպես նաև հիշյալ քրեական գործերին՝ նրանց ունեցած կոնկրետ առնչությունների մասին: Ուստի հայցվորները նույնպես ի վիճակի չէին լինելու պատշաճ կերպով բավարարելու պատասխանողի հարցումը: Ի լրումն սրա և դարձյալ վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի սկզբունքները՝ նշել է, որ հայցվորները, լինելով քաղաքական գործիչներ, ի պաշտոնե պարտավոր են առավել հանդուրժող լինել քննադատական խոսքի նկատմամբ: Այս առնչությամբ ՄԻԵԴ-ը հետևողականորեն պնդել է, որ ՙընդունելի քննադատության սահմանները շատ ավելի լայն են քաղաքական գործչի պարագայում, քան մասնավոր անձի: Ի տարբերություն վերջինիս՝ առաջինն անխուսափելիորեն և գիտակցաբար բաց է իր յուրաքանչյուր խոսքի և արարքի մանրակրկիտ քննարկման առջև ինչպես լրագրողների, այնպես էլ լայն հանրության կողմից և, հետևաբար, պետք է դրսևորի հանդուրժողականության առավել բարձր աստիճան՚:
Ի տարբերություն մասնավոր անձանց՝ քաղաքական գործիչն ունի հրապարակային ելույթների և լրատվամիջոցների հետ այլ կերպ հաղորդակցվելու հնարավորություն, և այս պարագայում պետք է հնարավորինս քիչ ապավինի լրատվամիջոցներին լռեցնելու այնպիսի խիստ միջոցների, ինչպիսին դատական ատյաններին դիմելն է: Մյուս կողմից՝ հաշվի առնելով սույն քաղաքացիական գործով հայցվորների անունների հիշատակումն անցյալում կատարված մի շարք հանցագործությունների առնչությամբ, որոնց մասին տեղեկատվությունը լայնորեն մատչելի է հանրությանը մի շարք լրատվամիջոցների հրապարակումների միջոցով, և որոնց հերքման մասով որևէ պահանջ այդ լրատվամիջոցներն առ այսօր չեն ստացել, և ոչ էլ դատարաններըª համապատասխան հայցեր: Կարևոր է, որ հայցվորները դրսևորեն հանդուրժողականության էլ ավելի մեծ աստիճան, քան նույնիսկ շատ այլ քաղաքական գործիչներ, քանի որ նրանց կյանքը և գործունեությունը գտնվում է հանրության առավել ընդգծված հետաքրքրության և ուշադրության կենտրոնում: Ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը կարևորում են գերակա հանրային շահով թելադրված տեղեկությունների հրապարակման բարձր պաշտպանությունը: Այսպես՝ ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ քաղաքական խոսքի կամ հանրային շահին վերաբերող քննարկումների պարագայում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանափակումները չեն կարող լայն լինել: Այն, որ գերակա հանրային շահը թելադրում է հանրության իրազեկվածություն լուրջ հանցագործություններին՝ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների հնարավոր առնչություններին, թերևս կասկած չի հարուցում, մանավանդ, ինչպես դարձյալ գտել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՙլուրերն անհետացող ապրանք են և դրանց հրապարակումն ուշացնելը, նույնիսկ կարճ ժամանակով, կարող են զրկել դրանք իրենց արժեքից և հետաքրքրությունից՚: Մյուս կողմից՝ ՄԻԵԴ-ը տարիներ շարունակ ընդգծել է, որ մամուլը յուրահատուկ տեղ է զբաղեցնում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանության համակարգում, քանի որ մամուլը ոչ միայն իրավունք, այլ պարտավորություն ունի տեղեկություններ և գաղափարներ տարածելու հանրային շահին վերաբերող ցանկացած հարցի շուրջ, իսկ հանրությունն իրավունք ունի դրանք ստանալու: Ի լրումն սրա՝ լրագրողական ազատությունը ներառում է նաև չափազանցության և նույնիսկ պրովոկացիայի որոշակի աստիճան՚: Խնդրո առարկա հոդվածի թեմայով արված հետագա հրապարակման մեջ (տես ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2010թ. նոյեմբերի 5-ի թիվ 204 (2639) համարը, կցված է սույն բողոքին) նշվել է հրապարակված տեղեկությունների աղբյուրը, որը Մոսկվայում գործող ՙՄիաբանություն՚ ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանն է: Ավելին, 2010թ.-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում գործող ՙՄիաբանություն՚ հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը պատասխանողին տված հարցազրույցում մանրամասն շարադրել է պատասխանողի կողմից հրապարակված տեղեկությունների սկզբնաղբյուրը և իր կողմից դրանք տարածված լինելու հանգամանքը: Ուշագրավ է, որ առ այսօր Մոսկվայում գործող ՙՄիաբանություն՚ հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի նկատմամբ որևէ հայցվոր որևէ իրավական քայլ չի ձեռնարկել: Ավելին, հայցվորները որևէ կերպ չեն անդրադարձել վերը նշված երկու հրապարակումներին առհասարակ: Հետևաբար այս փաստի ուժով ևս պատասխանողը պետք է ազատվի հիշյալ հոդվածը հրապարակելու պատասխանատվությունից, քանի որ նա պարզապես տարածել է այն տեղեկատվությունը, որն իրեն հայտնի է դարձել վերոհիշյալ աղբյուրից: Դա է հաստատում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, որի համաձայն՝ ՙայլ անձի կողմից հարցազրույցի ժամանակ արված հայտարարությունները տարածելու համար լրագրողին պատժելը լուրջ վնաս է հանրային շահին վերաբերող հարցերի քննարկմանը՝ մամուլի ունեցած նպաստին, եթե, իհարկե, չկան դա անելու հատուկ և ծանրակշիռ պատճառներ՚:
Նշված հանգամանքները չեն գնահատվել Դատարանի կողմից:
Հայցի փոխհատուցման պահանջը բավարարելով Դատարանը խախտել է նաև համաչափության սկզբունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ՝ ՙժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության՚, պայմանի էական բաղադրիչներից է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ հայցվորների կողմից պահանջված և Դատարանի կողմից բավարարված գումարը, որն ընդհանուր առմամբ կազմում է 6000000 դրամ որևէ կերպ չի տեղավորվում համաչափության սկզբունքի շրջանակներում, քանի որ այն ակնհայտորեն և մի քանի անգամ գերազանցում է պատասխանող կազմակերպության կողմից ստացվող ամսական եկամուտների չափը և չափազանց ծանր բեռ է պատասխանողի համար, ինչը կարող է վտանգել ոչ միայն դրա հետագա գործունեությունը, այլ նաև սառեցնող ազդեցություն ունենալ ողջ մամուլի վրա: ՄԻԵԴ-ի մոտեցումը նման դեպքերում պահանջում է, որպեսզի պահանջվող փոխհատուցման չափը որոշելիս ներպետական դատարանները հաշվի առնեն այն անձանց սահմանափակ միջոցները, որոնց դեմ բերվում են զրպարտության կամ վիրավորանքի մասին հայցերը: Մասնավորապես՝ Ռոմանենկոն և այլոք ընդդեմ Ռուսաստանի գործում ՄԻԵԴ-ը համարել է, որ դիմումատուի խոսքի ազատության իրավունքը խախտվել է նաև այն պատճառով, որ ներպետական դատարանները չեն վերլուծել, թե դիմումատուի եկամուտների որ մասն են կազմել պահանջվող գումարները և արդյոք դրանցով չափից ավելի մեծ բեռ չի դրվել նրանց վրա: Մինչդեռ, դիմումատուի պնդմամբ, ինչը չէր վիճարկել ՌԴ կառավարությունը, պահանջվող գումարները հավասար են եղել նրա չորս ամսվա եկամուտներին և հետևաբար եղել են անչափ խիստ: 6000000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցում է պատասխանողի երեքուկես ամսվա շահույթը, որն ամսական կազմում է մոտ 1800000 Հայաստանի Հանրապետության դրամ (տես սույն թվականի մարտի 30-ին պատասխանողի կողմից հրապարակած եկամուտների մասին իր հաշվետվությունը): Այսպիսով՝ բավարարելով պատասխանողի նկատմամբ մեծ գումարով ծախսերի փոխհատուցման պահանջը հօգուտ հայցվորների, պատասխանողի վրա Դատարանի կողմից կդրվի անհամաչափ ծանր բեռ, որը փաստորեն կվտանգի հենց պատասխանողի գործունեության շարունակելն առհասարակ:
Բացի վերը նշվածը, եթե մի պահ հաշվի առնենք, որ պատասխանողի հրապարակած վերը նշված հոդվածը վերաբերում է կոնկրետ անձանց դրանցում նշված հանցագործություններին առնչվելու հանգամանքին, ապա պատասխանողը վերաքննիչ դատարանի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ սույն բողոքով բողոքարկվող վճռի եզրափակիչ մասում շարադրված հերքման տեքստը ուղղակիորեն դուրս է եկել հայցվորների իրավունքների պաշտպանության շրջանակից՝ իր մեջ ներառելով նաև այլ, Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ և դրանց հետ կապված մի շարք այլ անձանց հնարավոր առնչությունն այդ հոդվածում նշված հանցագործություններին: Սրանով Դատարանը փաստել է սույն գործով պատասխանողի նկատմամբ իր քաղաքական կողմնակալության առկայությունը՝ փորձելով բողոքարկվող վճռով ապահովել գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների նկատմամբ վերահսկողություն ունեցող անձանց պաշտպանությունն ընդդեմ անկախ, բայց վերջիններիս նկատմամբ ակնհայտ քննադատական և ընդդիմադիր դիրքորոշում ունեցող լրատվամիջոցի՝ հակառակ Կոնվենցիայի 6(1) հոդվածի:
Դատարանի կողմից ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջները մեկնաբանվել են ակնհայտորեն կամայականորեն: Այսպես, փաստելով, որ հերքման պահանջն անձի իրավունքն է, այլ ոչ նրա պարտականությունը, Դատարանը եկել է այն եզրահանգման, որ հերքման պահանջ չներկայացնելը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ նույնանման պահանջի մասին հայցով դատարան դիմելու համար: Այս իմաստով, Դատարանը, թերևս նոր իրավական դոկտրին է փորձում զարգացնել Հայաստանի Հանրապետությունում՝ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջների բացարձակ լինելու նման պնդմամբ:
Խախտվել է պատասխանողի արտահայտվելու ազատության իրավունքը, քանի որ պետության միջամտությունը այս իրավունքի իրականացմանը տեղի չի ունեցել ՙօրենքի հիման վրա՚, քանի որ հայցվորների կողմից ներկայացված հերքման պահանջը հստակեցնելուն պատասխան չլինելով, այդ պահանջը փաստացի ներկայացված համարվել չէր կարող:
Սույն բողոքին կից ներկայացվող փաստաթղթերը Դատարանում ներկայացնելու հնարավորություն չի ունեցել Դատարանի կողմից իրª արդար դատաքննության իրավունքի վերը նշված խախտումների հետևանքով:
Խնդրել է րավարարել սույն բողոքը, բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2011թ. թիվ ԵԿԴ 2347/02/10 վճիռը պատասխանողին հերքման պարտավորեցման և պետական տուրքի և բարոյական վնասի փոխհատուցման պահանջների բավարարման մասով, և սահմանել նոր քննության ծավալ:
2.1.Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.

Պատասխան ներկայացրած անձի հավաստմամբ վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Բողոքաբերը պնդել է, որ խախտվել է արդար դատաքննության իր իրավունքի բաղադրիչը հանդիսացող կողմերի հավասարության սկզբունքն այն հիմքով, որ պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն` քաղաքացիական գործի նյութերի տրամադրման վերաբերյալ, որը սակայն, ըստ պատասխանողի, դատարանի կողմից չի տրամադրվել:
Վերոնշյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը:
Սույն գործի քննության ընթացքում դատարանը պատասխանողին ուղարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը հայցադիմումի հետ միասին` նշելով, որ կից փաստաթղթերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դեպոնացված են դատարանում, որոնց կողմը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված ժամկետում: Հայցադիմումը ստանալուց հետո կողմը, պատշաճ ձևով տեղեկացված լինելով նախնական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չի ներկայացել, ինչպես նաև չի ծանոթացել գործի նյութերին ոչ սահմանված ժամկետում, ոչ էլ ժամկետից հետո:
Այնուհետև, պատասխանողի ներկայացուցիչը, ներկայացել է դատաքննությանը և միջնորդել է դատարանին հետաձգել դատական նիստը` թույլատրելով ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին: Միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից: Կողմը, չնայած այն հանգամանքին, որ միջնորդությունից հետո ներկայացրել է դատարան պետական տուրքի վճարման անդորրագիրը, այդպես էլ չի ներկայացել դատարան, չի նշել կից փաստաթղթերի այն ծավալը, որոնց ցանկանում է ծանոթանալ:
Վերոգրյալն ապացուցում է, որ Դատարանը սույն դատավարության ընթացքում ապահովել է կողմերի համար հավասար մրցակցային պայմաններ` հնարավորություն ընձեռելով պատասխանողին ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին, սակայն կողմը չի իրականացրել իր դատավարական իրավունքը:
Բողոքաբերը պնդել է, որ արդար դատաքննության իր իրավունքը խախտվել է նաև այն իմաստով, որ Դատարանը չի ապահովել պատասխանողի ներկայացուցչի` Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դատական նիստին:
Սույն գործով պատասխանող է ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի հրատարակիչ ՙԴարեսկիզբ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածը, ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներըª նշել է, որ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերության շահերը դատարանում ներկայացնելու իրավասությունը պատկանել և պատկանում է բացառապես ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերության տնօրենին: Այսինքն, նա կարող էր հանդես գալ Ընկերության անունից և ի շահ նրա, կամ լիազորել այլ անձի /կամ անձանց/ հանդես գալ Ընկերության անունից: Դատարանի կողմից մի քանի դատական նիստեր հետաձգվել են, որպեսզի ապահովվի պատասխանողի ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերի այն դիրքորոշմանը, որ դատարանը չի ապահովել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դատական նիստին, ապա նա սույն գործով չի հանդիսանում պատասխանող, ավելին, նա դատապարտյալ է և գտնվել է ազատազրկման վայրում, որպիսի պայմաններում չէր կարող հանդես գալ որպես այլ անձի շահերի ներկայացուցիչ դատարանում:
Հղում է կարատարել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածին, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածին և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող հանդես գալ սույն գործով որպես ներկայացուցիչ, և Դատարանը պատասխանողին հնարավորություն և ժամանակ է ընձեռել ունենալ պատշաճ ներկայացուցիչ դատարանում:
Բողոքաբերը պնդել է, որ Դատարանը նախ` մասամբ է բավարարել իր միջնորդությունը դատական նիստը հետաձգելու մասին և 14 օր հետաձգելու փոխարեն դատական նիստը հետաձգել է 7 օր, որով խախտվել է պատասխանողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով ամրագրված պատասխան ներկայացնելու իր իրավունքը: Բացի այդ, նշել է, որ Դատարանը չէր կարող ավարտել սույն գործի դատական քննությունը, քանի որ ի կատար չէր ածվել Դատարանի որոշումը` պատասխանողի կողմից քաղաքացիական գործի նյութերին ծանոթանալու միջնորդությունը բավարարելու մասին:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածըª նշել է, որ կողմը որոշումը ստանալուց հետո ոչ միայն չի իրականացրել իր դատավարական պարտականությունը և չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, այլ, ինչպես նշվեց վերևում, չի ներկայացել նախնական դատական նիստերին: Այնուհետև, դատաքննության փուլում Դատարանը բավարարել է կողմի միջնորդությունը և սահմանել է ողջամիտ ժամկետ գործի նյութերին ծանոթանալու և դրանց վերաբերյալ իր առարկությունները ներկայացնելու համար: Սակայն հաջորդ դատական նիստին պատասխանողի ներկայացուցիչը չի ներկայացել դատարան, ինչպես նաև չի ներկայացվել նրա կողմից որևէ միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին:
Հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածինª գտել է, որ չնայած հետաձգված մի շարք դատական նիստերին, գործի ողջ քննության ընթացքում պատասխանող կողմը չի ներկայացրել իր դիրքորոշումը հայցում ներկայացված պահանջների վերաբերյալ, իսկ դատարանը կատարել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի հիման վրա կայացրել է օրինական և հիմնավոր վճիռ:
Բողոքաբերը պնդել է, որ հայցվորները մինչև դատարան դիմելը իրենց ներկայացրել են հերքման մի պահանջ, որը չէր կարող բավարարվել պատասխանողի կողմից և չսպասելով պահանջի պատասխանին, 2010թ-ի նոյեմբերի 3-ին դիմել են դատարան:
Վկայակոչելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածըª գտել է, որ հայցվորները 2010թ-ի հոկտեմբերի 26-ին ներկայացրել են հերքման պահանջ, որին կից` նաև հերքման տեքստը ՙՀերքում՚ խորագրով և պահանջել են հերքման տեքստը հրապարակել Թերթի անունից օրաթերթի հաջորդ համարի առաջին էջում: Հերքման տեքստի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ հոդվածում ներառված ողջ տեղեկությունները հայցվորները գտել են ոչ ճիշտ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և որոնք արատավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը: Այսինքն, նման պարագայում լրատվական գործունեություն իրականացնողը հնարավորություն է ունեցել մեկ շաբաթյա ժամկետում ճշտել իր կողմից հրապարակված հոդվածում ներառված բոլոր փաստացի տվյալների իրականությանը չհամապատասխանելու փաստը և հայցվորներին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին, կամ նշված ժամկետում օրաթերթում իրենց անունից հրապարակել ՙՀերքում՚-ը: Պատասխանողի կողմից չի արվել ոչ մեկը, և ոչ էլ մյուսը: Փաստորեն, պատասխանողի կողմից մատնանշված փաստը, որ հայցվորները ներկայացրել են հերքման պահանջ, որը չէր կարող բավարարվել պատասխանողի կողմից, չի համապատասխանում իրականությանը:
Պատասխանողը գտնել է, որ հրապարակված տեղեկատվության բովանդակությունը որևէ կերպ չի արատավորում հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, և որ այս մասով նույնպես Դատարանի վճիռն անհիմն է: Որպես բողոքի այս մասի իրավական հիմք` պատասխանողը նշել է ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրեր, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, որոնցով երաշխավորվում է խոսքի ազատության իրավունքը:
Պատասխանողը, ուսումնասիրելով իր կողմից հրապարակված հոդվածը, եկել է եզրակացության, որ այն չի արատավորում հայցվորների պատիվն ու արժանապատվությունը և շարունակելով նույն տրամաբանությամբ, ի վերջո եզրակացրել է, որ հոդվածում չկա պնդում, որ հայցվորները կատարել են կամ մեղադրվում են հոդվածում տեղ գտած հանցագործությունների մեջ, այլ` հոդվածը խոսում է ՙտարբեր քրեական գործերի հետ առնչություն ունեցող կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակի՚ մասին, որում տեղ են գտել նաև հայցվորների անունները:
Պատասխանողի նման մոտեցումը իր կողմից հրապարակված հոդվածի բովանդակությանը անընդունելի է հայցվորների կողմից, քանի որ հոդվածում ներառված բոլոր փաստացի տվյալները, լինելով իրականությանը չհամապատասխանող, արատավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը:
Մեջբերել է մի քանի նախադասություններ հոդվածից.
ՙՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում` հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի և փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ՚,
ՙՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են…՚,
ՙՌուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել…՚:
Փաստորեն, հոդվածը շարադրված է այնպիսի տրամաբանական հաջորդականությամբ, որ ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ հայցվորների կողմից նշված հանցանքները կատարելն անվիճելի և հաստատված փաստեր են: Իսկ հոդվածում նշված արարքների հետ որևէ առնչությունն արդեն իսկ արատավորում է անձի պատիվն ու արժանապատվությունը, առավել ևս, երբ այդ արարքները վերագրվում են հասարակության մեջ այնպիսի դիրք զբաղեցնող անձանց, ինչպիսիք են ժողովրդի կողմից ընտրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները:
Նման պայմաններում, լրագրողը պարտավոր էր մինչև հրապարակումը ձեռնարկել գործողություններ իր կողմից հրապարակվող տեղեկատվության ճշմարտացիության ստուգման ուղղությամբ:
Լրագրողը պարտավոր է բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա, որոնք պետք է համամասն լինեն տարածված արատավորող տեղեկատվության բնույթին և աստիճանին` պայմանով, որ որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության` հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը /Պեդերսեն և Բաադսգարդ ընդդեմ Դանիայի /GC/, no. 49017/99, 78, ՄԻԵԴ 2004-XI/:
Մինչդեռ, սույն գործով պատասխանողը ոչ մինչև հոդվածի հրապարակումը, ոչ հրապարակումից հետո մինչև դատական գործընթացը և ոչ էլ դատավարության ընթացքում, չներկայացրեց որևէ ապացույց, որը կհիմնավորեր հրապարակման ողջամտությունը: Այսինքն, որով կհիմնավորվեր, որ լրագրողը ունեցել է ողջամիտ հիմքեր նման հրապարակման համար:
Ինչ վերաբերում է պատասխանողի կողմից վերաքննիչ բողոքում նշված մի շարք թերթերում հրապարակված հոդվածներին, ապա դրանց բովանդակության ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այդ հրապարակումներից և ոչ մեկը չէր կարող հիմք հանդիսանալ 2010թ-ի հոկտեմբերի 14-ի ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի թիվ 188 /2623/ համարի ՙՈւթից յոթը ցուցակում են՚ հոդվածի հրապարակման համար:
Բողոքաբերը, հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումների, նշում է, որ ՙլրագրողական ազատությունը ներառում է նաև չափազանցության և նույնիսկ պրովոկացիայի որոշակի աստիճան՚: Տվյալ դեպքում առկա է ոչ թե չափազանցություն /չափազանցություն կարող էր լինել հայցվորների իրական արարքները, գործունեությունը, ելույթները կամ նրանց կողմից իրականացված որևէ գործունեություն չափազանցված ներկայացնելը/, այլ հայցվորների հեղինակությունը արատավորող իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակում, այսինքն` զրպարտություն:
Պատասխանողը նշել է նաև, որ 2010թ-ի հոկտեմբերի 14-ի ՙՈւթից յոթը ցուցակում են՚ հոդվածի հրապարակումից հետո հրապարակել է մեկ այլ հոդված, որտեղ նշել է իր տեղեկատվության աղբյուրը, որը ոմն Սմբատ Կարախանյանն է, որն էլ հոդվածի հրապարակումից հետո հարցազրույց է տվել պատասխանողին: Եվ պատասխանողը նշել է, որ վերոգրյալ փաստերի ուժով ինքն ազատվում է պատասխանատվությունից:
Վկայակոչելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածըª հայտնել է, պատասխանողը կարող էր ազատվել պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե հոդվածում հստակ հղում կատարված լիներ այլ անձի հրապարակային ելույթին, որը տեղի էր ունեցել մինչև հրապարակումը և որ այդ հրապարակումը լիներ այլ անձի հրապարակային ելույթի բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը: Պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որ մինչև իր կողմից հոդվածի հրապարակումը Սմբատ Կարախանյանը հրապարակային ելույթ է ունեցել նման բովանդակո

Դատական Գործ N: ԵԿԴ/2347/02/10
Դատական Գործ N: ԵԿԴ/2347/02/10
Կենտրոն և Նորք-Մարաշ
Նոր քաղաքացիական գործ    
Հայցադիմումը /դիմումը/ ստացվել է: 08-11-2010
Հայցվոր/դիմող
ԱնունՌուբեն   
ԱզգանունՀայրապետյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունԼևոն   
ԱզգանունՍարգսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հայցվոր/դիմող
ԱնունՍամվել   
ԱզգանունԱլեքսանյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Պատասխանող
Անվանում:Դարեսկիզբ ՍՊԸ   
Հասցե:Իսրայելյան 37   
Ինքնուրույն պահանջ ներկայացնող:
3-րդ անձ
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Պահանջ:Պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պ/մ
Հիմնական պահանջի վիճակագրության տողի համարը: 12.1
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Լրացուցիչ պահանջի վիճակագրության տողի համարը:
Պետական տուրք    
Անդորրագիրը/Միջնորդությունը դատարան ներկայացնելու ամսաթիվ: 08-11-2010
Վճարված պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 150000
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 08-11-2010
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն: Կարինե Գալֆրեդի Պետրոսյան
Դատավոր
Դատարանի անվանում: Կենտրոն և Նորք-Մարաշ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Ընդունվել է վարույթ Ստեղծման ամսաթիվ:2010-11-11 17:45:35 Խմբագրման ամսաթիվ:2010-11-11 17:45:35    
Որոշման ամսաթիվ: 09-11-2010
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 20-12-2010
Ծանուցագիրը ուղարկվել է: 01-12-2010
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համար: 10
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 28-12-2010
Ծանուցագիրը ուղարկվել է: 20-12-2010
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համար: 10
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 17-01-2011
Ծանուցագիրը ուղարկվել է: 28-12-2010
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համար: 10
Այլ նշումներ:
Նշանակվել է դատաքննություն    
Դատաքննության ամսաթիվ: 24-01-2011
Ծանուցագիրը ուղարկվել է: 17-01-2011
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համար: 10
Այլ նշումներ:
Հայցի/հակընդդեմ հայցի լուծումը    
Հայցի լուծման ամսաթիվ: 07-02-2011
Հայցի լուծումը: Բավարարվել է մասնակի
Հոդված
ՀոդվածՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-134
Հակընդդեմ հայցի լուծումը:
Հակընդդեմ հայցի լուծման ամսաթիվ:
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2011-02-22 11:26:13    
Դատական ակտ (վճիռ, որոշում):Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ-2347/02/10






Վ Ճ Ի Ռ
Հանուն Հայաստանի Հանրապետության
07.02.2011թ. ք. Երևան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`
նախագահող դատավոր՝ Կ.Պետրոսյան
քարտուղարությամբ՝ Ս.Բաղդասարյանի
մասնակցությամբ`
հայցվորներ` Ռուբեն Հայրապետյանի,
Սամվել Ալեքսանյանի,
Լևոն Սարգսյանի
ներկայացուցիչներ Անահիտ Սարդարյանի,
Վահագն Գրիգորյանի

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուբեն Հայրապետյանի (անձնագիր` AH 0603318, տրված 006-ի կողմից), Լևոն Սարգսյանի (անձնագիր` AG 0332211, տրված 009-ի կողմից), Սամվել Ալեքսանյանի (անձնագիր` AG 0228308, տրված 008-ի կողմից) ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի (վկայական 02Ա 046847 տրված 24.12.1999թ/)` պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2010 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի` պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը և գործը նախապատրաստվել դատաքննության։
Նույն դատարանի 28.12.2010 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության։
Հայցվորների իրավական դիրքորոշումը
Դատարան ներկայացրած գրավոր հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ Պատասխանողի կողմից հրապարակվող զանգվածային լրատվության միջոցի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 188 (2623)« հոկտեմբեր 14 /հինգշաբթի/ 2010 թվականի համարի առաջին էջի կենտրոնում« որտեղ օրաթերթը զետեղում է առավել կարևոր և ուշագրավ տեղեկությունները« հրապարակվել է տեղեկատվություն« որը վերնագրված է. «Ութից յոթը ցուցակում են»« իսկ ստորև փակցված են ութ անձանց« այդ թվում հայցվորների լուսանկարները։ Հոդվածում հեղինակը, մասնավորապես, որպես փաստ, ներկայացվում է հետևյալ ապատեղեկատվությունը. «Մեր տեղեկություններով՝ ՌԴ ազգային անվտանգության մարմինը« դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում ՝ հիմնականում նարկոթրաֆիքինգի և փողերի լվացման գործերով« պարզել են« որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ։ ՌԴ իրավապահները պարզել են« որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են« և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ« որում ընդգրկել են 32 անուն։ Մեր տեղեկություններով« այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ։ Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին։ Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել։ Սակայն« ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են« որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են։ Մեր տեղեկություններով« ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր« Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյան« Աժ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո) և Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ)« ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան« Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո)« Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան։ Ըստ մեր տեղեկությունների« ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել« քանի որ ի սկզբանե բացառել են« որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել.»
Հայցվորների կողմից Պատասխանողին ուղղված 26.10.2010 թվականի գրությամբ (այսուհետ ՝ Հերքման պահանջ) հայցվորները հայտնել են« որ նշված տեղեկատվությունը չի համապատաասխանում իրականությանը և հանդիսանում է զրպարտություն« ինչն ոտնահարում է իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Նույն գրությամբ հայցվորները« ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով« պահանջել են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները` գրությանը կից ուղարկված հերքման տեքստը Պատասխանողի անունից «Հայկական ժամանակ» օրաթերթի առաջին էջում տպագրելու համար։
Պատասխանողի կողմից գրությանը որևէ պատասխան չի ստացվել։
Փաստորեն« Պատասխանողը զանգվածային լրատվության միջոցով՝ «Հայկական ժամանակ» օրաթերթով տպագրել է տեղեկատվություն« որը չի համապատասխանում իրականությանը և ոտնահարում է Հայցվորների պատիվն ու արժանապատվությունը։
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1֊ին մասը սահմանում է. «Մարդը« նրա արժանապատվությունը« հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»։ Սահմանադրության 14֊րդ հոդվածի համաձայն. «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք« հարգվում և պաշտպանվում է պետության կողմից»։
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»։ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները« հարգել այլոց իրավունքները« ազատությունները և արժանապատվությունը»։
Այսպիսով« ՀՀ Սահմանադրությունը« երաշխավորելով անձի անձնական կյանքի անձեռնմխելիության և արժանապատվության իրավունքը« միաժամանակ արգելում է ոտնձգել անձի պատվի« արժանապատվության և գործարար համբավի նկատմամբ՝ միաժամանակ կարգավորելով այդ ոչ նյութական բարիքների պաշտպանությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը սահմանում է. «Անձը« որի պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով« կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ»։ Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է զրպարտության հասակացությունը« ըստ որի. «...զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fect) հրապարակային ներկայացնելն Է« որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը»։ Այս տեսանկյունից Պատասխանողի կողմից հրապարակված տեղեկատվությունը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը և ուղղակիորեն արատավորում է Հայցվորների պատիվն ու արժանապատվությունը։ Ընդ որում« հրապարակված տեղեկատվությունը չի կարող դիտվել« որպես խոսքի ազատության դրսևորում« նկատի ունենալով« որ խոսքի ազատությունը չի կարող իրականացվել անձի արժանապատվությունը արատավորելու և ստորացնելու եղանակով։ Խոսքի ազատության իրավունքը մշտապես ուղեկցվում է պարտականություններով և պատասխանատվությամբ։ Այս կանոնը հավասարապես կիրառվում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ« որոնք ևս հանդիսանում են խոսքի ազատության իրավունքի կրողներ և իրացնողներ« նույնիսկ եթե քննարկման ենթակա հարցն ունի հանրային լուրջ հետաքրքրություն։ Ավելին« այս պարտականություններն ու պատասխանատվությունը առավել են կարևորվում« երբ տեղեկատվությունը վերաբերվում է անձի հեղինակությանը և խախտում է այլոց իրավունքները։ Հետևաբար« զանգվածային լրատվության միջոցների վրա դրված է պարտականություն ստուգելու անձանց հեղինակությունը արատավորող տեղեկությունների փաստական հանգամանքները։
Եվրոպական դատարանն իր վճիռներում հստակ ամրագրել է այս սկզբունքները« մասնավորապես սահմանելով. «Լրագրողների տեղեկատվություն տարածելու իրավունքի պաշտպանությունը պահանջում Է« որ վերջիններս գործեն բարեխղճությամբ և տիրապետեն արժանահավատ փաստական հիմքերի՝ տրամադրելով «հավաստի և կոնկրետ» տեղեկատվություն լրագրողական Էթիկայի նորմերին խիստ համապատասխան» (Bladet Tromso and Stensaas v. Norway, no. 21980/93, 58, ECHR 1999-III, Prager and Oberschilk v. Austria, 26 april 1995, 37, Reries A no. 113)։
Այս իմաստով« ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի և 1087.1-րդ հոդվածի կարգավորմամբ ևս պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանելու ապացուցման պարտականությունը ևս դրվում է հենց տեղեկությունները տարածող անձի վրա։ Սույն իրավական դրույթը« անձի հեղինակությունը արդյունավետ պաշտպանելու նպատակով« տեղեկություն տարածող անձի վրա դնում է պոզիտիվ պարտականություն՝ նախքան տեղեկությունները տարածելը ստուգել դրանց՝ իրականությանը համապատասխանելը։ Ասվածը հիմնավորվում է նաև Եվրոպական Դատարանի նախադեպային իրավունքով։ Այսպես« Լինգենս ընդդեմ Ավստրիայի գործով« դատարանը նշել է. «Չափազանց կարևոր է« որ զանգվածային լրատվության միջոցը իր կողմից տարածած տեղեկատվության արժանահավատությունը ստուգի մինչև համապատասխան տեղեկության տարածումը« այլ ոչ թե փորձի ապացույցներ «հայթայթել» դատական վեճի ընթացքում»։ Այս առումով« Եվրոպական դատարանը իրավաչափ է համարել ներպետական դատարանների կողմից տեղեկատվության՝ իրականության համապատասխանության ստուգմանն ուղղված զանգվածային լրատվության միջոցի կողմից ներկայացված այն ապացույցների անընդունելի և անթույլատրելի ճանաչումը« որոնք ձեռք էին բերվել հոդվածի տարածումից հետո։ Հետևաբար« լրագրողական բարեխղճությունը ենթադրում Է տարածվող տեղեկատվության ստուգում բացառապես մինչև դրանց տարածումը։ Հետևաբար« տեղեկություններ տարածող անձը մինչև տեղեկատվության տարածման պահը պետք Է ստուգած լինի դրանց՝ իրականությանը համապատասխանելը։ Այս առումով հարկ Է նշել« որ չապացուցված տեղեկությունները համարվում են սուտ« եթե ստույգ այլ բան չի ապացուցվել։ Ընդ որում« հեղինակության արդյունավետ պաշտպանությունը ենթադրում Է« որ տեղեկությունները տարածող անձը տարածման ենթակա տեղեկատվության իրականությանը համապատասխանությունը ստուգելիս պետք Է ստուգի այնպիսի եղանակներով և միջոցներով« որոնք հնարավորություն են տալիս օբյեկտիվորեն հավաստելու տեղեկատվության իսկությունը և արժանահավատությունը։ Հայցվորները պնդում են« որ Պատասխանողը չի ձեռնարկել ադեկվատ և արդյունավետ միջոցներ տեղեկատվության իսկությունը և իրականությանը համապատասխանելը ստուգելու ուղղությամբ նախքան հոդվածի հրապարակումը։ Այլապես հոդվածը չէր հրապարակվի« քանի որ տեղեկատվությունը անհայտորեն չի համապատասխանում իրականությանը։ Ավելին« ակնհայտ է« որ տարածված տեղեկությունները ստուգելու համար չեն ձեռնարկվել ոչ թե ադեկվատ և արդյունավետ միջոցներ« այլ« ընդհանրապես« որևէ միջոց։ Հոդվածում Պատասխանողի ապատեղեկատվությունը ուղեկցվում է «մեր տեղեկություններով» արտահայտությամբ« միաժամանակ մեջբերելով ՌԴ Դատախազություն« ՌԴ հատուկ ծառայություններ և այլ սուբյեկտների։ Ողջամտորեն կարելի է ենթադրել« որ Պատասխանողը տեղեկություններ հրապարակելուց առաջ հնարավորություն ուներ ճշտելու այդ տեղեկությունների իսկությունը և համապատասխանությունը իրականությանը առնվազն այդ սուբյեկտներին հարցում ուղարկելու միջոցով« ինչը չի արվել։ Ակնհայտ է« որ այս դեպքում Պատասխանողից չէր պահանջվում և չէր պահանջվելու ոչ ողջամիտ ջանքեր« մինչև հրապարակումը հրապարակման ենթակա տեղեկությունները ստուգելու համար« հատկապես« որ այդ տեղեկությունները վերաբերում են հանրության մեջ պարսավելի« անընդունելի այնպիսի երևույթների (նարկոթրաֆիքինգ« թրաֆիքինգ« փողերի լվացում)« որոնց հետ ցանկացած անձի անգամ առնչությունն արդեն վարկաբեկելի է և դատապարտելի։ Իհարկե« տեղեկությունների՝ իրականության համապատասխանության հարցի ստուգման նշաձողը առավել բարձր է այն դեպքերում« երբ տարածման ենթակա տեղեկությունը վերաբերվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին« այնուամենայնիվ դա չի ազատում տեղեկատվություն տարածողին ստուգել տեղեկատվության համապատաասխանությունը իրականությանը« հատկապես երբ խոսքը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց ենթադրյալ ուղղակի առնչությանն առանձնապես ծանր հանցագործություններին։ Ընդ որում« ստուգման պարտականությունը պահանջում է տեղեկատվությունը ստուգելիս բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա« որոնք պետք է համամասն լինեն տարածված արատավորող տեղեկատվության բնույթին ու աստիճանին՝ պայմանով« որ որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության՝ հեղինակությունը արատավորող բնույթը« այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը; Փաստորեն« Պատասխանողը տեղեկություններ տարածելու պահին չի ձեռնարկել որևէ միջոց հրապարակվող տեղեկատվությունը իրականությանը համապատասխանությանը ստուգելու համար« որի պարտականությունը նա ուղղակիորեն կրում է։ Հետևաբար« Պատասխանողն իր կողմից տարածված տեղեկատվությունը իրականությանը համապատասխանելը ապացուցելու համար պետք է ներկայացնի այն ապացույցները կամ այն փաստերը« որոնք ինքն ունեցել է իր տրամադրության տակ մինչև հոդվածի հրապարակումը և որոնք իր համար հիմք են հանդիսացել նման տեղեկատվություն ունենալու« ապա դրանք արժանահավատ համարելու համար։ Պնդել« որ ապացույցներ կարող են ձեռք բերվել Հոդվածի հրապարակումից հետո ցանկացած պահի« կնշանակի չհիմնավորված ռիսկի տակ դնել այն անձանց հեղինակությունը« որոնց մասին տեղեկություններ են տարածվում և դեմ կլիներ իրավունքի արդյուվետ պաշտպանության տրամաբանությանը և ձևավորված միջազգային ստանդարտներին։ Եվրոպական դատարանի նախադեպին համապատասխան՝ բարեխղճության պահանջը պարտադրում է լրագրողին« որպեսզի վերջինս ստուգի իր կողմից տեղեկությունների ճշտությունն ու արժանահավատությունը։ Լրագրողը կարող է ազատվել իր կողմից ներկայացված տեղեկությունների արժանահավատությունն ապացուցելու իր պարտականությունից« եթե պատշաճ հղում է կատարում այլ աղբյուրի« որին զանգվածային լրատվության միջոցը խելամտորեն կարող է վստահել և այդ աղբյուրը ողջամտորեն կարող է համարել հավաստի և արժանահավատ։ Բոլոր այն դեպքերում« երբ աղբյուրի հավաստիությունը ողջամտորեն չի կարելի ենթադրել կամ հղումը աղբյուրին պատշաճ չէ« լրագրողը կրում է իր կողմից ներկայացված տեղեկատվության՝ իրականության համապատասխանության ապացուցման պարտականություն և չի կարող ազատվել ինքնուրույն պատասխանատվությունից։
Մյուս կողմից դատարանն այն կարծիքն է հայտնել« որ զանգվածային լրատվության միջոցը չի կարող ողջամտորեն վստահել սկզբնաղբյուրի արժանահավատությանը« եթե այդ աղբյուրի ինքնությունն անհայտ է կամ վիճելի։
Այս իմաստով« թեև Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« սակայն այդ իրավունքը չի հանդիսանում բացարձակ և ենթակա է սահմանափակումների։ Կոնվենցիայի 10֊րդ հոդվածը« որը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« պաշտպանում է նաև անձի հեղինակությունը և այլոց իրավունքները։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում հստակ նշել է. «Կասկածից վեր Է« որ Կոնվենցիայի 10(2)֊րդ հոդվածը պաշտպանում Է բոլոր անձանց հեղինակությանը և այդ պաշտպանությունից անգամ օգտվում են քաղաքական գործիչները« երբ նրանք նույնիսկ չեն գործում որպես մասնավոր անձինք»։
Հետևաբար« Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ խոսքի ազատության իրավունք նախատեսող դրույթ« նույնիսկ հասարակական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածման դեպքերում։ «Երբ մարդու հեղինակությունը վնասված Է« խախտվում Է անձի մասնավոր կյանքի իրավունքը« եթե ապահովված չէ արդարացի հավասարակշռություն «մրցակցող» շահերի միջև՝ հաշվի առնելով անձի անմեղության և բարեվարքության կանխավարկածը»։
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները« որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ« եթե վերջինս չի ապացուցում« որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը։ Հերքման պահանջը կարող Է ներկայացվել մեկամսյա ժամկետում՝ հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից« որին վերաբերում Է հերքումը»։ Հերքումը պահանջելը միաժամանակ լրատվական գործունեություն իրականացնողի համար առաջացնում է համապատասխան պարտականություն։ Մասնավորապես« նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Լրատվական գործունեության իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո ՝ մեկշաբաթյա ժամկետում« պարտավոր Է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին»։ Այս տեսանկյունից Հայցվորները պնդում են« որ Պատասխանողը խախտել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը« քանի որ Հայցվորների 26.10.10 թվականի հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չեն ներկայացրել որևէ պատասխան« ինչպես պահանջվում է վերոհիշյալ իրավանորմով։
Հայցվորները պնդում են« որ Պատասխանողի կողմից իրենց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հանդիսանում են զրպարտություն և արատավորել են իրենց պատիվն ու արժանապատվությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվաժի 8-րդ մասը սահմանում է. «Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը՝
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ« ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը։ Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը՝ ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել։
Հայցվորները պնդում են« որ իրենց մասին իրականությանը չհամապատասխանող« իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների տարածման պատճառով Պատասխանողը պետք է յուրաքանչյուրին վճարի փոխհատուցում 2000000 ՀՀ դրամի չափով և հիմք ընդունելով 20.10.2010 թվականին Հայցվորներից յուրաքանչյուրի և «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերին համապատասխան հայցադիմումի պատրաստման և դատական ներկայացուցչության համար կատարված վճարումները՝ յուրաքանչյուր պայմանագրի համար 500.000 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերոգրյալը` հայցվորները խնդրել են.
1. Պատասխանողի կողմից Հայցվորների 26.10.10 թվականի հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելը ճանաչել ապօրինի«
2. Պարտավորեցնել Պատասխանողին «Հայկական ժամանակ» օրաթերթի միջոցով հերքել տարածված ապատեղեկատվությունը՝ սույն հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստը օրաթերթի առաջին էջում հրապարակելու միջոցով։
3. Պարտավորեցնել Պատասխանողին վճարել փոխհատուցում յուրաքանչյուր հայցվորին 2000000 ՀՀ դրամի չափով և հայցվորներից յուրաքանչյուրի և «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերին համապատասխան՝ հայցադիմումի պատրաստման և դատական ներկայացուցչության համար կատարված վճարումները՝ յուրաքանչյուր պայմանագրի համար 500.000 ՀՀ դրամ։
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչները հրաժարվեցին պատասխանողի կողմից հայցվորների` 26.10.10 թվականի հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելը ապօրինի ճանաչելու հայցապահանջից, իսկ մնացած մասով հայցը պնդեցին։

Պատասխանողի իրավական դիրքորոշումը

Պատասխանողը, պատշաճ ձևով ստանալով հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումի պատասխան դատարան չի ներկայացրել, ինչպես նաև պատշաճ ձևով տեղեկացված լինելով նախնական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չի ներկայացել։
Դատարանը 28.12.2010 թվականի որոշմամբ գործով նշանակել է դատաքննություն և հրավիրել դատական նիստ 17.01.2011 թվականին, որին ներկայացած պատասխանողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը նույն օրն է ներգրավվել պատասխանողի կողմից։ Դատարանը բավարարել է քաղաքացիական գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը հրավիրել 24.01.2011 թվականին, ժամը 15.00-ին, ինչի վերաբերյալ կողմերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով տեղեկացվել են։ Չնայած դրան` պատասխանողի ներկայացուցիչը 24.01.2011 թվականին հրավիրված դատական նիստին չի ներկայացել։
Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով, գործը քննել է պատասխանող կողմի բացակայությամբ։

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և դատարանի իրավական վերլուծությունները
Լսելով կողմի դիրքորոշումը, հետազոտելով գործում առկա գրավոր փաստաթղթերը` դատարանը գործի լուծման համար համարեց էական նշանակություն ունեցող համարեց ներքոհիշյալ փաստերը.
1. «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ։
2. «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 188 (2623)« հոկտեմբեր 14 /հինգշաբթի/ 2010 թվականի համարի առաջին էջի կենտրոնում« հրապարակվել է տեղեկատվություն« որը վերնագրված է. «Ութից յոթը ցուցակում են»« իսկ ստորև փակցված են ութ անձանց« այդ թվում հայցվորների լուսանկարները։ Հոդվածում տեղ են գտել հետևյալ տեղեկությունները.
«Մեր տեղեկություններով՝ ՌԴ ազգային անվտանգության մարմինը« դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում ՝ հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիկինգի և փողերի լվացման գործերով« պարզել են« որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ։ ՌԴ իրավապահները պարզել են« որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են« և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ« որում ընդգրկել են 32 անուն։ Մեր տեղեկություններով« այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ։ Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին։ Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել։ Սակայն« ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են« որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են։ Մեր տեղեկություններով« ՌԴ իրավապահների կազմած ցուցակի աոաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր« Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյան« Աժ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո) և Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ)« ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան« Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո)« Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան։ Ըստ մեր տեղեկությունների« ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել« քանի որ ի սկզբանե բացառել են« որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել.»։
3. Հայցվորների կողմից Պատասխանողին ուղղված 26.10.2010 թվականի գրությամբ հայցվորները պահանջել են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները` գրությանը կից ուղարկված հերքման տեքստը Պատասխանողի անունից «Հայկական ժամանակ» օրաթերթի առաջին էջում տպագրելու համար։ Պատասխանողի կողմից Հերքման պահանջին որևէ պատասխան չի տրվել։

4. Հայցվորներից յուրաքանչյուրի և «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ի միջև 20.10.2010 թվականին կնքվել են «Իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրեր», որոնցով հայցվորներին տրամադրվելիք ծառայությունների վճարները սահմանվել է 500000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր պայմանագրով։
4. 08.11.2010 թվականի թիվ 101108036650048 վճարման հանձնարարականով հայցվոր Ռուբեն Հայրապետյանը վճարել է պետական տուրք` 50200 ՀՀ դրամի չափով, 08.11.2010 թվականի թիվ 101108036721048 վճարման հանձնարարականով հայցվոր Սամվել Ալեքսանյանը վճարել է պետական տուրք` 50200 ՀՀ դրամի չափով, 08.11.2010 թվականի թիվ 101108036784048 վճարման հանձնարարականով հայցվոր Լևոն Սարգսյանը վճարել է պետական տուրք` 50200 ՀՀ դրամի չափով։

Գործում առկա փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ կիրառելի ներքոհիշյալ իրավական ակտերի հիման վրա դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.
Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով դատարանը հաստատված է համարում, որ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակվել է տեղեկատվություն ( հետագայում` Հոդված)« որը վերնագրված է. «Ութից յոթը ցուցակում են»« իսկ ստորև փակցված են ութ անձանց« այդ թվում հայցվորների լուսանկարները։ Հոդվածում տեղ են գտել հետևյալ տեղեկությունները.
«Մեր տեղեկություններով՝ ՌԴ ազգային անվտանգության մարմինը« դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում՝ հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիկինգի և փողերի լվացման գործերով« պարզել են« որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ։ ՌԴ իրավապահները պարզել են« որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են« և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ« որում ընդգրկել են 32 անուն։ Մեր տեղեկություններով« այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ։ Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին։ Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել։ Սակայն« ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են« որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են։ Մեր տեղեկություններով« ՌԴ իրավապահների կազմած ցուցակի աոաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր« Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյան« Աժ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո) և Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ)« ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան« Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո)« Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան։ Ըստ մեր տեղեկությունների« ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել« քանի որ ի սկզբանե բացառել են« որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել.»։
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են դատական պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։ Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի` զրպարտությունը (նույն օրենսգրքի իմաստով) անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Հիշյալ հոդվածից բխում Է« որ տարածված տեղեկությունները զրպարտություն կարող է համարվել, եթե ա) այդ տեղեկությունները արատավորում են պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը, բ) այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, գ) դրանք հրապարակային ներկայացվել են։

Ա. Արատավորող են համարվում այն տեղեկությունները« որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները։
Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է` անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անհատի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է։
Արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների ընդունակությունների աշխարհայացքի գիտակցումը։
Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանում« թողնելով« որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը« ելնելով ձևավորված բարոյական նորմերից« գործարար սովորույթներից« տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից« որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը։ Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող, օրինակ` կաշառակեր« հարբեցող« թմրամոլ և նման այլ որակումները։
Արատավորող կարող են ճանաչվել նաև անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները« մասնավորապես՝ մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատարման« հանցավոր գործունեությամբ զբաղվելու« բարոյապես դատապարտելի արարքների« սանձարձակության« բանսարկու կամ զրպարտիչ լինելու մասին և այլ բնույթի տեղեկությունները։
Պատասխանողի կողմից հրապարկված հոդվածում տեղ են գտել «նարկոթրաֆիք, թրաֆիկինգի և փողերի լվացում» հասկացությունները։ Դրանք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության տեսակներ են (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ, 266-րդ, 268-րդ, 132-րդ, 132.1-րդ հոդվածներ), հանրության համար վտանգավոր արարքներ, որոնց հետ ցանկացած անձի, առավել ևս ժողովրդի կողմից ընտրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի առնչության փաստը հանրության կողմից դատապարտելի, պարսավելի և արատավորող է։
Այնինչ, յուրաքանչյուր անձ, քաղաքացիական իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ ձգտում է ապահովել իր պատվի, արժանապատվության հնարավորին օբյեկտիվ և բարձր գնահատականը, և կարևոր նշանակություն է տալիս դրանց պաշտպանությանը։

բ. Տեղեկությունների տարածումն այդ տեղեկություններին այլ անձանց հաղորդակից դարձնելն է։ Տարածում չի համարվում այդ տեղեկությունն անմիջապես հասցեատիրոջը հաղորդելը։ Երբ տեղեկություններն անմիջականորեն հաղորդվում են այն անձին« որին վերաբերում են« այդ անձը շրջապատի« հանրության առջև չի նսեմանում« հետևաբար չի կարող պաշտպանություն հայցել։
Հայցվորներին արատավորող տեղեկությունները պարունակող հոդվածները լույս են տեսել «Հայկական ժամանակ» օրաթերթում, որը լինելով զանգվածային լրատվության միջոց, այդ տեղեկություններին հաղորդակից է դարձրել այլ անձանց, տվյալ դեպքում օրաթերթի ընթերցողներին։

գ. Տարածված տեղեկությունները չպետք է համապատասխանեն իրականությանը։ Անձը պատվի« արժանապատվության« գործարար համբավի պաշտպանության իրավունք Է ձեռք բերում միայն այն դեպքում« երբ տարածված տեղեկությունները մտացածին են« հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է կամ փաստերին տրվում Է աղճատված գնահատական« տարածվում Է հերյուրանք և այլն։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը։
Սույն քաղաքացիական գործով դատարանը նախապատրաստական փուլի ընթացքում ևս Հոդվածում տեղ գտած փաստական հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը դրել էլ պատասխանող կողմի վրա, որպիսի հանգամանքը նշվել էր նաև դատաքննություն նշանակելու վերաբերյալ 28.12.2010 թվականի որոշման մեջ։
Չնայած դրան` պատասխանողը դատարանին չներկայացրեց որևէ ապացույց, ինչը կհիմնավորեր իրականությանն այդ տեղեկությունների համապատասխանության մասին, այնինչ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
Ավելին, չունենալով ապացուցման պարտականություն, հայցվորները, ի դեմս ներկայացուցիչների, նախապատրաստական փուլի ընթացքում դատարանին ներկայացրեցին Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության 19.10.2010 թվականի 82/1-39085-10 գրությունն առ այն, որ ՀՀ գլխավոր դատախազի դիմումը` «ռուսական իրավապահ մարմինների կողմից մի շարք քրեական գործերի, որոնք առնչվում են այն հանցագործություններին, որոնց կատարմանն իբր մասնակից են Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք, քննության մասին` «Հայկական ժամանակ» թերթում 14.10.2010 թվականին հրատարակված տեղեկատվության հետ կապված, քննարկվել է։ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունում Ռուսաստանի տարածքում հանցագործությունների իրագործմանը վերոնշյալ հոդվածում նշված անձանց մասնակցության մասին վկայող որևէ նյութ առկա չէ»։
Հաշվի առնելով ապացուցման պարտականությունը պատասխանողի կողմից չկատարելու հանգամանքը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից տրված տեղեկատվությունը Ռուսաստանի տարածքում հանցագործությունների իրագործմանը պատասխանողի կողմից 14.10.2010 թվականին հրատարակված Հոդվածում նշված անձանց մասնակցության վերաբերյալ նյութերի բացակայության մասին` դատարանը հաստատված է համարում պատասխանողի տարածած տեղեկությունների մտացածին լինելու և իրականությանը չհամապատասխանելու փաստը։
Փաստորեն սույն քաղաքացիական գործով առկա են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հատկանիշները, այսինքն. «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են»« վերնագրով Հոդվածում տեղ գտած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորների պատիվը և արժանապատվությունը, և պատասխանողի կողմից դրանք հրապարակային ներկայացնելը զրպարտություն է։
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդը« նրա արժանապատվությունը« հիմնական իրավունքները բարձրագույն արժեքներ են։
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։
Վերոգրյալ հոդվածների համատեքստում դատարանը գտնում է, որ հայցվորները օգտվում են իրենց արժանապատվությունը դատական կարգով պաշպանելու իրավունքից, որպիսի եղանակ է հանդիսանում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի, 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի կարգով դատարան դիմելը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իրենց պատասխանը։ Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարան` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելը։
Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված համարելով «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով Հոդվածում հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների տարածման փաստը և, նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից չապացուցվեց տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը, դատարանը գտնում է, որ առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են»« վերնագրով Հոդվածում առկա տեղեկությունները զրպարտություն լինելու հիմքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի կարգով ենթակա են հերքման։ Ընդ որում հերքումը պետք է լինի լրատվության նույն տեսակով, այն է` «Հայկական ժամանակ» օրաթերթում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով։ Նշված օրենքի 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո։ Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է։
Ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով հերքման պահանջի հիմնավոր լինելը, դատարանը գտնում է, որ զրպարտող տեղեկությունները պետք է հերքվեն «Հայկական ժամանակ» օրաթերթում` «Հերքում» խորագրի ներքո, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո մեկ շաբաթյա ժամկետում, և հերքման, տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափը ու տեսակը չպետք է զիջի «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են»« վերնագրով Հոդվածի նույն հատկանիշներին։
Հայցը` պատասխանողից սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելու պահանջի մասով, ևս բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներից և ենթակա է բավարարման հետևյալ հիմնավորումներով.
Ինչպես նշվեց վերևում, հայցվորները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն կարող են դատական կարգով պահանջել մի քանի միջոց, այսինքն և հերքում, և փոխհատուցման վճարում, որպիսի իրավունքից էլ օգտվել են` սույն հայցով դատարան դիմելիս։
Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 11-րդ կետի` նույն հոդվածի 8-րդ կետով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ` զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, զրպարտողի գույքային դրությունը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։
ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը, որը, ըստ Սահմանադրության 63-րդ հոդվածի, կազմված է 131 պատգամավորից։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի` Ազգային ժողովի ընտրություններ անցկացվում են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով։
Վերոգրյալից հետևում է, որ ժողովուրդը օրենսդիր իշխանությունն իրականացնում է իր կողմից ընտրված պատգամավորների միջոցով։
Սույն քաղաքացիական գործով հայցվոր Սամվել Ալեքսանյանը (թիվ 007 ընտրատարածքից ընտրված), Լևոն Սարգսյանը (թիվ 005 ընտրատարածքից ընտրված), Ռուբեն Հայրապետյանը (թիվ 001 ընտրատարածքից ընտրված) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ են, և որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, ունեն որոշակի ընկալելի դիրք հասարակությունում, ինչը պարտավորեցնում է ունենալ անբասիր վարքագիծ և օրինակելի կեցվածք, այնինչ պատասխանողի կողմից Հոդվածում տարածած տեղեկությունները վերը նշված հանցագործությունների հետ այդ անձանց հնարավոր առնչության փաստի վերաբերյալ, այլ տեղեկատվություն են հաղորդում ընթերցողին` վտանգելով հայցվորների, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսևորումը։ Հանրության կողմից հայցվորներին տրվող գնահատականը ունի չափազանց կարևոր գործնական նշանակություն, քանի որ բացասական գնահատականը նսեմացնում է հայցվորների, որպես անձի և ՀՀ ազգային ժողովի պատգամավորի, հեղինակությունը, խոչընդոտներ է ստեղծում հասարակական, տնտեսական հարաբերություններին լիարժեք մասնակցելու համար։
Հաշվի առնելով վերոգրյալը, նկատի ունենալով հասարակական կյանքում հայցվորների` որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների զբաղեցրած դիրքը, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ զրպարտող տեղեկությունները տարածվել են 7480 տպաքանակով հրատարակվող օրաթերթում` հասու դառնալով հասարակության լայն զանգվածներին, դատարանը փոխհատուցման չափը սահմանում է սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով յուրաքանչյուր հայցվորի մասով։
Չնայած որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ինքն է ապացուցում իր վկայակոչած փաստերը, պատասխանողի կողմից դատարան չներկայացվեց գույքային դրությունը բնութագրող որևէ ապացույց, որպիսի հանգամանքը հիմք կարող էր հանդիսանալ փոխհատուցման չափը նվազեցնելու համար։

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը։
Վերոգրյալից հետևում է, որ լրատվական գործունեություն իրականացնողից հերքում պահանջելը ոչ թե անձի պարտականությունն է, այլ իրավունքը։ Բացի այդ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության նորմերի անմիջականորեն գործելու և բարձրագույն իրավաբանական ուժ ունենալու հատկանիշները (ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով)` հայցվորներն առանց արտադատարանական ընթացակարգի անմիջականորեն դատական պաշտպանության իրավունք ունեին, և կարող էին դիմել դատարան առանց պատասխանողին հերքման պահանջ ներկայացնելու, որպիսի իրավունքը ամրագրված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածում, համաձայն որի շահագրգիռ անձն իրավունքի ունի օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների։ Չնայած դրան հայցվորները «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգով հերքման պահանջով դիմել են պատասխանողին, սակայն պահանջը մնացել է անպատասխան։
Դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ Սահմանադրությունը և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, նախատեսելով խոսքի ազատության իրավունք, յուրաքանչյուր անձի, այդ թվում նաև լրատվական գործունեություն իրականացնողների համար, չի թույլատրում իրավունքը իրականացնել` ոտնահարելով այլ անձանց պատիվն ու արժանապատվությունը, քանզի ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդը« նրա արժանապատվությունը« հիմնական իրավունքները բարձրագույն արժեքներ են« իսկ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։
Եվրոպական դատարանն իր վճիռներում հստակ ամրագրել է այս սկզբունքները« մասնավորապես սահմանելով. «Լրագրողների տեղեկատվություն տարածելու իրավունքի պաշտպանությունը պահանջում Է« որ վերջիններս գործեն բարեխղճությամբ և տիրապետեն արժանահավատ փաստական հիմքերի՝ տրամադրելով «հավաստի և կոնկրետ» տեղեկատվություն լրագրողական Էթիկայի նորմերին խիստ համապատասխան» (Bladet Tromso and Stensaas v. Norway, no. 21980/93, 58, ECHR 1999-III, Prager and Oberschilk v. Austria, 26 april 1995, ¢ 37, Reries A no. 113)։
Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը ևս երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« սակայն այդ իրավունքը չի հանդիսանում բացարձակ և ենթակա է սահմանափակումների։ Կոնվենցիայի 10֊րդ հոդվածը« որը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« պաշտպանում է նաև անձի հեղինակությունը և այլոց իրավունքները։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում հստակ նշել է. «Կասկածից վեր Է« որ Կոնվենցիայի 10(2)֊րդ հոդվածը պաշտպանում Է բոլոր անձանց հեղինակությանը և այդ պաշտպանությունից անգամ օգտվում են քաղաքական գործիչները« երբ նրանք նույնիսկ չեն գործում որպես մասնավոր անձինք»։ (Lingens v. Austria, 8 Juli 1986, ¢ 42, Series A no. 103)¢
Հետևաբար« Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ խոսքի ազատության իրավունք նախատեսող դրույթ« նույնիսկ հասարակական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածման դեպքերում։ «Երբ մարդու հեղինակությունը վնասված Է« խախտվում Է անձի մասնավոր կյանքի իրավունքը« եթե ապահովված չէ արդարացի հավասարակշռություն «մրցակցող» շահերի միջև՝ հաշվի առնելով անձի անմեղության և բարեվարքության կանխավարկածը»։ (Pfeifer v. Austria, no 12556/03, ¢ 35, ECHR 2007-XII)։
Հիմնավոր գնահատելով հերքման և փոխհատուցման պահանջները` դատարանը գտնում է, որ հայցը իրավաբանական ծառայությունների մատուցման հետևանքով առաջացած նյութական վնասի հատուցման մասով ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 8-րդ կետով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն զրպարտած անձից դատական կարգով պահանջելու զրպարտության հետևանքով իրեն պատճառած գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 1-ին մասը սահմանում է« որ անձը« ում իրավունքը խախտվել է« կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում« եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով« նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը« որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար« նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս)« ինչպես նաև չստացված եկամուտները« որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում« եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)։
Վնասի հատուցման առումով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է« որ քաղաքացու անձին կամ գույքին« ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից« իսկ նույն հոդվածի 2-րդ մասը նշում է« որ վնաս պատճառված անձն ազատվում է այն հատուցելուց« եթե ապացուցում է« որ վնասն իր մեղքով չի պատճառվել։
Կարևոր« սակայն ավելի շատ ընդհանուր բնույթ կրող օրենսդրական նորմ է հանդիսանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1075 հոդվածը« որը սահմանում է« որ դատարանը« բավարարելով վնասի հատուցման պահանջը« գործի հանգամանքներին համապատասխան« պարտավորեցնում է վնասը պատճառելու համար պատասխանատու անձին վնասը հատուցել բնեղենով կամ հատուցել պատճառված վնասները (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը« Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված գործերի ենթակայությանը համապատաuխան« իրականացնում է դատարանը։ Նույն օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված է քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները« որոնցից մեկն իրականացվում է վնաuներ հատուցելով։
Փաստորեն« վերը նշված հոդվածների իրավական նորմերից հետևում է« որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը չի սահմանում կոնկրետ վնասի չափորոշիչներ, ուստի և իրական վնասի չափը պետք է սահմանի դատարանը` գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի« լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ« ելնելով ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության սկզբունքներից« օրենքների և Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված և վավերացված միջազգային նորմերի հիման վրա` որպես նախադեպ ընդունելով միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա գործող` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից կայացված նախադեպային դատական ակտերը։
Սույն քաղաքացիական գործով հայցվորներից յուրաքանչյուրի և «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ի միջև 20.10.2010 թվականին կնքվել են «Իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրեր», որոնցով հայցվորներին տրամադրվելիք ծառայությունների վճարները սահմանվել է 500000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր պայմանագրով, որպիսի գումարները, պայմանագրերի 4.2. կետերի համաձայն, պետք է վճարվեին պայմանագրերը կնքելու պահին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով (օրինակ, Հարությունյանն ընդդեմ Հայաստանի թիվ 36549/03, Գալստյանն ընդդեմ Հայաստանի թիվ 26986/03, Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի թիվ 63378/00 գանգատներով վճիռները) տրվել է հատուցման ենթակա վնասի հատուցման պահանջին ներկայացվող որոշակի չափանիշներ։ Մասնավորապես, վնասի հատուցման պահանջը պետք է լինի իրական, անհրաժեշտ և ողջամիտ։
Իրական՝ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ վնասն իրականում գոյություն ունի. վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա։
Անհրաժեշտ՝ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և որ ամենակարևորն է պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը։
Ողջամիտ նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի հենց այդ վնասներին, ինչը բնականաբար ևս հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով, բացառելով ենթադրությունները և շահարկումները։
Ընդ որում` պարտադիր է այս բոլոր երեք չափանիշների միաժամանակյա առկայությունը։
Սույն քաղաքացիական գործով հայցվորների ներկայացուցիչները դատարանին չներկայացրեցին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված թույլատրելի որևէ ապացույց` հայցվորների կողմից Պայմանագրերի .4.2. կետերով նախատեսված վճարումները կատարած լինելու վերաբերյալ, որպիսի պայմաններում դատարանը իրավաբանական ծառայությունների մատուցման հետևանքով պահանջվող վնասը իրական չի համարում և հայցը այդ մասով գնահատում է մերժման ենթակա։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածի համաձայն դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին« վկային կանչելու« ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու« փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։
Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համապատասխան։
Հայցը` հերքման և յուրաքանչյուր հայցվորի մասով 2000000 ՀՀ դրամ փոխհատուցման պահանջների մասով բավարարելու պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68, 73 հոդվածների համաձայն պատասխանողից հօգուտ յուրաքանչյուր հայցվորի բռնագանձման ենթակա է նաև նշված պահանջների ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի գումարը, որը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «ա» և «բ» կետերի համաձայն, կազմում է 44000 ՀՀ դրամ։

Քաղաքացիական գործի վարույթը` պատասխանողի կողմից հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելը ապօրինի ճանաչելու հայցապահանջի մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի կարգով ենթակա է կարճման հայցվորների ներկայացուցիչների կողմից այդ մասով դատաքննության ընթացքում հայցից հրաժարվելու հիմքով։

Իրավաբանական ծառայությունների մատուցման հետևանքով առաջացած վնասի հատուցման պահանջը մերժման ենթակա գնահատելու պայմաններում հատուցման ենթակա չէ նաև այդ պահանջը ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջը, քանի որ, ինչպես նշվեց վերևում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին կետի համաձայն դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջներին համամասնորեն։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 73-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ, 134-րդ, 140-140.1 հոդվածներով, 109-րդ հոդվածի 6-րդ կետով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի` պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցը բավարարել մասնակի։
Պարտավորեցնել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին` հերքելու «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են» խորագրով հոդվածում հայցվորներ Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող (զրպարտող) տեղեկությունները և հերքումը տպագրել նույն «Հայկական ժամանակ» օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո` հետևյալ բովանդակությամբ. «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջում հրապարակվել է տեղեկատվություն, իսկ ստորև` ութ անձի, այդ թվում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի լուսանկարներն են։ Հոդվածը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության որոշ պաշտոնյաների առնչությանը նարկոթրաֆիքի, թրաֆիկինգի և փողերի լվացման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում հարուցված քրեական գործերին։ Հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվել են առանց հավաստիությունը ստուգելու»։
Հերքման տեղակայման« ձևավորման« տառատեuակի չափը ու տեuակը չպետք է չզիջի «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են» խորագրով հոդվածի տեղեկատվությանը։
«Դարեսկիզբ» ՍՊԸ-ից հօգուտ Սամվել Ալեքսանյանի բռնագանձել 2044000 (երկու միլիոն քառասունչորս հազար) ՀՀ դրամ, որից` 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 44.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
«Դարեսկիզբ» ՍՊԸ-ից հօգուտ Ռուբեն Հայրապետյանի բռնագանձել 2044000 (երկու միլիոն քառասունչորս հազար) ՀՀ դրամ, որից` 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 44.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
«Դարեսկիզբ» ՍՊԸ-ից հօգուտ Լևոն Սարգսյանի բռնագանձել 2044000 (երկու միլիոն քառասունչորս հազար) ՀՀ դրամ, որից` 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 44.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Քաղաքացիական գործի վարույթը` պատասխանողի կողմից հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելը ապօրինի ճանաչելու հայցապահանջի մասով, կարճել։
Հայցը մնացած մասով մերժել։
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։



ԴԱՏԱՎՈՐ Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 07-02-2011
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. տուրքի չափը (ՀՀ դրամ): 0
Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 10-03-2011
Այլ նշումներ:
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 11-03-2011
Էջերի քանակը: 129
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը, որոշումը ուղարկվել է    
Ամսաթիվ: 12-03-2011
Էջերի քանակը: 129
Գործին կից նյութերը:
Որ դատարան է ուղարկվել: Քաղաքացիական վերաքննիչ
Ուր է ուղարկվել:
Ելքի գրության համար: 5707
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 15-03-2011
Գործը ստացվել է (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,...)    
Ամսաթիվ: 07-09-2011
Այլ նշումներ:
Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 03-08-2011
Այլ նշումներ:
Տրվել է կատարողական թերթ կողմի միջնորդությամբ    
Ներկայացվել է միջնորդություն: 08-09-2011
Ում կողմից
ԱնունԱնահիկ   
ԱզգանունՍարդարյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Գործը, Որոշումը հանձնվել է գրասենյակ    
Գործը, որոշումը հանձնվել է գրասենյակ: 04-10-2011
Էջերի քանակը: 129,206
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 05-10-2011
Ամսաթիվ: 21-11-2011
Էջերի քանակը: 129,206
Էջերի քանակը: 129,228
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵԿԴ/2347/02/10
Քաղաքացիական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 10-03-2011
Պետական տուրք:
Բողոքարկվող դատական ակտը:
Գործի համարը:
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանողի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:Դարեսկիզբ ՍՊԸ   
Հասցե:ք.Երեվան Իսրայելյան 37   
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Գործը ստացվել է    
Ամսաթիվ: 15-03-2011
Վիճակագրական տողի համարը: 12.1
Գործի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ): 129
Գործը ստացվել է: Կենտրոն և Նորք-Մարաշ
Մակագրել    
Ամսաթիվ: 16-03-2011
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նարինե Տարիելի Բարսեղյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Արսեն Սամվելի Մկրտչյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քաղաքացիական վերաքննիչ
Դատավորի անուն: Նարինե Տարիելի Բարսեղյան
Այլ նշումներ:
Վերաքննիչ բողոքը վերադարձվել է թերությունները վերացնելու համար    
Որոշման ամսաթիվ: 21-03-2011
Ժամկետ:
Որոշման հիմքը
Հոդված213       Մաս 1       Կետ 1
Սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվը: 13-04-2011
Ընդունվել է վարույթ    
Երբ: 18-04-2011
Որոշումը ուղարկվել է կողմերին: 18-04-2011
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 18-04-2011
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 12-05-2011
Ծանուցագիրը ուղարկվել է: 18-04-2011
Ժամ: 11:10
Նիստերի դահլիճի համարը: 322
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 26-05-2011
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 11:35
Նիստերի դահլիճի համարը: 322
Այլ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 27-05-2011
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 12:10
Նիստերի դահլիճի համարը: 322
Այլ:
Նշանակվել է դատական նիստ    
Ամսաթիվ: 09-06-2011
Ծանուցագիրը ուղարկվել է:
Ժամ: 11:35
Նիստերի դահլիճի համարը: 322
Այլ:
Վերաքննիչ բողոքը մերժվել է ամբողջությամբ` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ    
Ամսաթիվ: 09-06-2011
Անփոփոխ թողնված դատական ակտ: Պատճառաբանվել է
Այլ նշումներ:
Դատական ակտ Ստեղծման ամսաթիվ:2011-06-09 12:04:59    
Դատական ակտ:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ 2347/02/10
ընդհանուր իրավասության դատարանի
07.02.2011 թվականի վճիռ
նախագահող դատավորª Կ.Պետրոսյան

Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՆՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմովª

նախագահող դատավոր` Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ
դատավորներ` Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2011 թվականի հունիսի 09-ին
դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործով ըստ հայցի Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի ընդդեմ ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությանª պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2011թ. թիվ ԵԿԴ 2347/02/10 վճռի դեմ պատասխանող ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարանª հայցվորները խնդրել են պատասխանողի կողմից հայցվորների 26.10.2010թ. հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելը ճանաչել ապօրինի, պարտավորեցնել պատասխանողին ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի միջոցով հերքել տարածված ապատեղեկատվությունըª սույն հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստը օրաթերթի առաջին էջում հրապարակելու միջոցով: Պարտավորեցնել պատասխանողին վճարել փոխհատուցում յուրաքանչյուր հայցվորին 2 000 000 ՀՀ դրամի չափով և հայցվորներից յուրաքանչյուրի և ՙՖեմիդա փաստաբանական գործակալություն՚ ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրերին համապատասխան հայցադիմումի պատրաստման և դատական ներկայացուցչության համար կատարված վճարումներըª յուրաքանչյուր պայմանագրի համար 500 000 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2011թ. թիվ ԵԿԴ 2347/02/10 վճռով հայցը բավարարվել է մասնակի: Վճռվել է պարտավորեցնել ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությանը հերքելու ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերության կողմից ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2010թ. հոկտեմբերի 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված ՙՈւթից յոթը ցուցակում են՚ խորագրով հոդվածում հայցվորներ Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող /զրպարտող/ տեղեկությունները և հերքումը տպագրել նույն ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթումª վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ՙՀերքում՚ խորագրի ներքոª հետևյալ բովանդակությամբ. ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2010թ. հոկտեմբերի 14-ի թիվ 188 համարի առաջին էջում հրապարակվել է տեղեկատվություն, իսկ ստորևª ութ անձի, այդ թվում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի լուսանկարներն են: Հոդվածը վերաբերում էր ՀՀ որոշ պաշտոնյաների առնչությանը նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի և փողերի լվացման վերաբերյալ ՌԴ-ում հարուցված քրեական գործերին: Հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվել են առանց հավաստիությունը ստուգելու՚:
Հերքման տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափը ու տեսակը չպետք է զիջի ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2010թ. հոկտեմբերի 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, ՙՈւթից յոթը ցուցակում են՚ խորագրով հոդվածի տեղեկատվությանը:
ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությունից հօգուտ Սամվել Ալեքսանյանի բռնագանձել 2 044 000 ՀՀ դրամ, որից 2 000 000 ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 44 000 ՀՀ դրամըª որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությունից հօգուտ Ռուբեն Հայրապետյանի բռնագանձել 2 044 000 ՀՀ դրամ, որիցª 2 000 000 ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 44 000 ՀՀ դրամըª որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությունից հօգուտ Լևոն Սարգսյանի բռնագանձել 2 044 000 ՀՀ դրամ, որիցª 2 000 000 ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 44 000 ՀՀ դրամըª որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Քաղաքացիական գործի վարույթը պատասխանողի կողմից հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելը ապօրինի ճանաչելու հայցապահանջի մասովª կարճել:
Հայցը մնացած մասով մերժել:
Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանող ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությունը /ներկայացուցիչ` Վ. Գրիգորյան/:
Վերաքննիչ բողոքի պատասխան են ներկայացրել հայցվորներ Ռուբեն Հայրապետյանը, Լևոն Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը /ներկայացուցիչª Անահիտ Սարդարյան/:

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը©

Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
17.01.2011թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ միջնորդել է դատարանին տրամադրել քաղաքացիական գործի նյութերի պատճենները: Դատարանը, բավարարել է միջնորդությունը: Այնուամենայնիվ, դատական նիստի ավարտից հետո իր խնդրած նյութերի (ՌԴ դատախազության պատասխանը և դրա թարգմանության և հայցվորների և նրանց ներկայացնող իրավախորհրդատուների միջև կնքված պայմանագրերի) պատճենները տրամադրելու համար դատավորի օգնականի կողմից պահանջվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերի էջերի քանակով հաշվված պետական տուրքի վճարման անդորրագիր: Չանդրադառնալով անգամ ՌԴ դատախազության պատասխանի պատճենը տրամադրելու համար պահանջվող պետական տուրք վճարելու պահանջի ապօրինությանը (քանի որ այն չի հանդիսանում հայցադիմումին կից փաստաթուղթ, տես հայցադիմումին կից փաստաթղթերի ցանկը, և հետևաբար, դրա համար չի կարող գանձվել պետական տուրք համաձայն ՙՊետական տուրքի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի), նշել է, որ պահանջված մյուս փաստաթղթերը Դատարանը պարտավոր էր ուղարկել պատասխանողին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի, որից բացառություն կարող էր լինել միայն նման փաստաթղթերի պատճենահանման դժվարությունը կամ դրանց ծավալուն լինելը: Սույն բացառություններից և ոչ մեկի մասին որևէ նշում չի եղել Դատարանի կողմից 09.11.2010թ-ին պատասխանողին ուղարկած նամակում: Միաժամանակ, այդ փաստաթղթերի ծավալը չէր գերազանցում 10 էջը: Այդուհանդերձ, նույնիսկ պատասխանողի կողմից պետական տուրքը վճարած լինելու և համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում, այդ փաստաթղթերն առ այսօր Դատարանի կողմից չեն տրամադրվել ոչ պատասխանողին, ոչ էլ նրա որևէ ներկայացուցչի:
Արդար դատաքննության իրավունքը խախտվել է նաև այն իմաստով, որ Դատարանի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել կողմերի հավասարությունն ապահովել սույն դատավարության ընթացքում: Այսպես, իր 02.12.2010թ.-ի նամակով պատասխանողի տնօրենը Դատարանին էր տրամադրել պատասխանողի ներկայացուցչի տվյալները և լիազորագրի բնօրինակը՝ միաժամանակ խնդրելով ապահովել պատասխանողի ներկայացուցչի մասնակցությունը սույն դատավարությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողի ներկայացուցիչը գտնվում էր անազատության մեջ և առանց Դատարանի միջամտության նրա մասնակցությունը դատավարությանը անհնար կլիներ: Այնուամենայնիվ, Դատարանի կողմից բացարձակապես որևէ քայլ չէր ձեռնարկվել այս կապակցությամբ: Այս հանգամանքը պատասխանողին դրել էր իր գործը ներկայացնելու համար էականորեն առավել անբարենպաստ վիճակում, քան հայցվորներն էին՝ այն պարզ պատճառով, որ պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատասխանողի ներկայացուցիչն էր, այլ նաև պատասխանողի գլխավոր խմբագիրը, որը ղեկավարում էր պատասխանողի լրատվական քաղաքականությունը և միայն նա կարող էր լիարժեքորեն ներկայացնել սույն գործով պատասխանողի դիրքորոշումը:
Վճռում Դատարանը, նշելով, որ պատասխանողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը, քանի որ նույն օրն է ներգրավվել պատասխանողի կողմից: Դատարանը բավարարել է քաղաքացիական գործի քննությունը հետաձգելու մասին պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը և հաջորդ նիստը հրավիրել 24.01.2011 թվականին: Այսպես, Դատարանին խնդրել է նիստը հետաձգել առնվազն երկու շաբաթով, ժամկետ, որն ուղղակիորեն ողջամիտ և նվազագույն է համարվում նաև օրենսդրի կողմից (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված), որպեսզի կողմը հասցնի արդյունավետորեն պատրաստվել իր գործը ներկայացնելուն: Նույնիսկ նույն դատաքննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչների ակտիվ օգնությամբ ուսումնասիրելով և հանգելով այն եզրակացության, որ գործում ներգրավված է եղել նույն օրը՝ 17.01.2011թ.-ին, այնուամենայնիվ միջնորդությունը Դատարանը, ոչ թե բավարարել է, այլ բավարարել է մասնակի՝ տրամադրելով օրենքով նախատեսված և ողջամիտ համարվող ժամկետից կրկնակի պակաս ժամկետ, դրանով իսկ զրկելով պատասխանողին իր գործը ներկայացնելու համար նույնիսկ նվազագույն ժամանակ ունենալու հնարավորությունից: Դրան ավելացնելով պատասխանողի գլխավոր խմբագիր և սույն դատական գործով ներկայացուցիչ Ն. Փաշինյանի նամակագրության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքների ապօրինի սահմանափակումները, ինչպես նաև իր փաստաբանների հետ առանձին տեսակցելու իրավունքի սահմանափակումները, ակնհայտ է դառնում, որ ոչ միայն անհնար է եղել տրամադրված հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատասխանողի հիմնավոր դիրքորոշում, այլ առհասարակ որևէ դիրքորոշում ներկայացնելը: Այնինչ, եթե Դատարանի կողմից տրամադրվեր խնդրած ժամանակը, ապա Դատարանին կներկայացվեին այն ապացույցները, համաձայն որոնց պատասխանողը պատշաճ կերպով արձագանքել էր հայցվորների հերքման պահանջին՝ խնդրելով հստակեցնել նրանց դիրքորոշումը հերքման տեքստի վերաբերյալ որպեսզի հնարավոր լիներ քննարկել այդ հարցը:
Հայցվորները Դատարանում պնդել են, իսկ Դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2010թ. հոկտեմբերի 26-ին գրություն են ներկայացրել՝ պահանջելով պատասխանողից հերքել ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2010թ. հոկտեմբերի 14-ի թիվ 188 (2623) համարում տեղ գտած տեղեկատվությունը՝ գրությանը կից ուղարկված հերքման տեքստը պատասխանողի անունից ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի առաջին էջում տպագրելու միջոցով, մինչդեռ պատասխանողը այս հերքման պահանջին, ինչպես պնդում են հայցվորները, չի պատասխանել: Ինչպես երևում է ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր և սույն գործով պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի 2010թ. նոյեմբերի 1-ի գրությունից, որը լիովին տեղավորվում է ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի մեջ, հայցվորների հերքման պահանջը մերժվել է այն պատճառով, որ դրանում մատնանշված չեն եղել այն փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել խնդրո առարկա հրապարակման մեջ: Հայցվորներն ընդամենը փաստել են, որ օրաթերթի խնդրո առարկա համարում հրապարակվել է հոդված՝ հայցվորների լուսանկարների հետ միասին և որ հոդվածը վերաբերել է Հայաստանի Հանրապետության մի քանի պաշտոնյաների առնչությանը որոշ հանցագործությունների: Այնուհետև՝ պահանջվել է հերքել հոդվածում ներկայացված տեղեկությունները՝ որպես իրականությանը չհամապատասխանող: Հաշի առնելով վերոգրյալը և այն, որ օրենքով սահմանված ժամկետի շրջանակներում չսպասելով իրենց պահանջի պատասխանին՝ հայցվորները 2010թ. նոյեմբերի 3-ին հայցադիմում են ներկայացրել Դատարան, որն էլ առանց իրենց կողմից նշված հանգամանքները պարզելու, բավարարել է այն: Փաստորեն, հայցվորներն իրենք իսկ ներկայացրած են եղել հերքման մի պահանջ, որը չէր կարող բավարարվել պատասխանողի կողմից:
Ինչ վերաբերում է հրապարակված տեղեկատվության բովանդակությանը, ապա այս մասով Դատարանի վճիռը նույնպես անհիմն է: Հրապարակված տեղեկատվությունը որևէ կերպ չի արատավորում հայցվորների պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը և լիովին տեղավորվում է Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով երաշխավորված խոսքի ազատության իրավունքի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի խոսքի ազատության իրավունքը երաշխավորված է Սահմանադրության 27-րդ հոդվածով: Միավորված ազգերի կազմակերպության անդամ դառնալիս Հայաստանը միացել է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և վավերացրել ՙՔաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին՚ միջազգային դաշնագիրը, որոնց 19-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուր անձի խոսքի ազատության իրավունքը: 2002թ. ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա):
Վկայակոչել է ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը:
Անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, նշել է, որ Կոնվենցիայի 2-րդ մասի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիշյալ հոդվածի երաշխիքը խախտվում է, եթե միջամտությունն անձի խոսքի ազատության իրավունքին չի բավարարում հոդվածում նշված երեք էական պայմաններից որևէ մեկը: Այսպես՝ միջամտությունը
ա. պետք է նախատեսված լինի օրենքով,
բ. հետապնդի օրինական նպատակ,
գ. անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում:
Այս վերջին պայմանի համաձայն՝ միջամտությունը պետք է բխի ՙճնշող սոցիալական կարիքից՚, լինի համաչափ իր առջև դրված ՙօրինական նպատակին՚, իսկ պետության կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները պետք է լինեն վերաբերելի և բավարար՚: Դատարանը միջամտել է արտահայտվելու ազատության իր իրավունքի իրականացմանը՝ դրանով իսկ խախտելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի պարտադիր պայմաններից երրորդը՝ ՙժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ՚ լինելու պայմանը: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, խոսքի ազատությունը ՙժողովրդավարական հասարակության լրջագույն հիմքերից է, նրա առաջընթացի և յուրաքանչյուր մարդու զարգացման նախապայմանը: ... Այն տարածվում է ոչ միայն այնպիսի ՙտեղեկությունների կամ գաղափարների՚ վրա, որոնք դրականորեն են ընդունվում կամ վիրավորական չեն, այլև այնպիսիների, որոնք վիրավորական են, ցնցող կամ անհանգստացնող պետության կամ հասարակության որևէ հատվածի համար: Այդպիսին է բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության թելադրանքը, առանց որի չի կարող լինել ՙժողովրդավարական հասարակություն՚: Այսպես՝ վկայակոչելով քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի հին ձևակերպումը, որի համաձայն՝ ՙՔաղաքացին իրավունք ունի պահանջելու հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը՚՝ Դատարանը վճռով նշել է, որ պատասխանողի կողմից հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Հայցադիմումի ներկայացումից դեռևս կես տարի առաջ, 2010թ. մայիսի 18-ին հիշյալ հոդվածը փոփոխության էր ենթարկվել և ձևակերպվել հետևյալ կերպ. ՙԱնձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքից և զրպարտությունից՝ սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով՚: Նույն ժամանակ էլ օրենսգիրքը լրացվել է 1087.1-րդ հոդվածով, որը կարգավորում է անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները: Հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածինª հայտնել է, որ չկա որևէ պնդում այն մասին, որ հայցվորները կատարել են կամ մեղադրվում են հոդվածում տեղ գտած հանցագործությունների մեջ: Փոխարենը՝ հոդվածը խոսում է ՙտարբեր քրեական գործերի հետ առնչություն ունեցող կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակի՚ մասին, որում, ըստ հոդվածագրի ունեցած տեղեկությունների, տեղ են գտել նաև հայցվորների անունները: Հոդվածի ձևակերպումներն անորոշ են այդ կապերի և առնչությունների մասին, հետևաբար չի կարելի եզրակացնել, որ դրանք զրպարտում են հայցվորներին: Ի լրումն սրա՝ մի շարք պետությունների դատական մարմիններ զրպարտությանն առնչվող գործեր քննելիս որդեգրել են ՙողջամիտ հրապարակման արդարացման՚ պաշտպանության սկզբունքը:
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 5-րդ մասը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակման մեջ խոսքը գնում է քրեական վարույթում գտնվող գործերին առնչություն ունեցող անձանց անունների մասին, ողջամիտ չէր լինի ակնկալել, որ հայկական լրատվամիջոցի կողմից արված հարցման պարագայում ՌԴ-ի իրավապահ մարմինները որևէ կերպ կհաստատեին կամ կժխտեին նշված ցուցակի և դրանում ներառված անձանց անունների մասին տեղեկությունները՝ հաշվի առնելով քրեական գործերի քննության գաղտնիությունը: Նույն տրամաբանությամբ բացառվում է, որ հայցվորներին ուղղված պատասխանողի հարցումը որևէ էական ազդեցություն ունենար հրապարակվելիք տեղեկությունների բնույթի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ի իրավապահ մարմինները քննության տվյալ փուլում դժվար թե հայցվորներին տեղեկացնեին իրենց տրամադրության տակ եղած ցուցակի, դրանում՝ նրանց անունների ներառման կամ չներառման փաստի, ինչպես նաև հիշյալ քրեական գործերին՝ նրանց ունեցած կոնկրետ առնչությունների մասին: Ուստի հայցվորները նույնպես ի վիճակի չէին լինելու պատշաճ կերպով բավարարելու պատասխանողի հարցումը: Ի լրումն սրա և դարձյալ վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի սկզբունքները՝ նշել է, որ հայցվորները, լինելով քաղաքական գործիչներ, ի պաշտոնե պարտավոր են առավել հանդուրժող լինել քննադատական խոսքի նկատմամբ: Այս առնչությամբ ՄԻԵԴ-ը հետևողականորեն պնդել է, որ ՙընդունելի քննադատության սահմանները շատ ավելի լայն են քաղաքական գործչի պարագայում, քան մասնավոր անձի: Ի տարբերություն վերջինիս՝ առաջինն անխուսափելիորեն և գիտակցաբար բաց է իր յուրաքանչյուր խոսքի և արարքի մանրակրկիտ քննարկման առջև ինչպես լրագրողների, այնպես էլ լայն հանրության կողմից և, հետևաբար, պետք է դրսևորի հանդուրժողականության առավել բարձր աստիճան՚:
Ի տարբերություն մասնավոր անձանց՝ քաղաքական գործիչն ունի հրապարակային ելույթների և լրատվամիջոցների հետ այլ կերպ հաղորդակցվելու հնարավորություն, և այս պարագայում պետք է հնարավորինս քիչ ապավինի լրատվամիջոցներին լռեցնելու այնպիսի խիստ միջոցների, ինչպիսին դատական ատյաններին դիմելն է: Մյուս կողմից՝ հաշվի առնելով սույն քաղաքացիական գործով հայցվորների անունների հիշատակումն անցյալում կատարված մի շարք հանցագործությունների առնչությամբ, որոնց մասին տեղեկատվությունը լայնորեն մատչելի է հանրությանը մի շարք լրատվամիջոցների հրապարակումների միջոցով, և որոնց հերքման մասով որևէ պահանջ այդ լրատվամիջոցներն առ այսօր չեն ստացել, և ոչ էլ դատարաններըª համապատասխան հայցեր: Կարևոր է, որ հայցվորները դրսևորեն հանդուրժողականության էլ ավելի մեծ աստիճան, քան նույնիսկ շատ այլ քաղաքական գործիչներ, քանի որ նրանց կյանքը և գործունեությունը գտնվում է հանրության առավել ընդգծված հետաքրքրության և ուշադրության կենտրոնում: Ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը կարևորում են գերակա հանրային շահով թելադրված տեղեկությունների հրապարակման բարձր պաշտպանությունը: Այսպես՝ ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ քաղաքական խոսքի կամ հանրային շահին վերաբերող քննարկումների պարագայում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանափակումները չեն կարող լայն լինել: Այն, որ գերակա հանրային շահը թելադրում է հանրության իրազեկվածություն լուրջ հանցագործություններին՝ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների հնարավոր առնչություններին, թերևս կասկած չի հարուցում, մանավանդ, ինչպես դարձյալ գտել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՙլուրերն անհետացող ապրանք են և դրանց հրապարակումն ուշացնելը, նույնիսկ կարճ ժամանակով, կարող են զրկել դրանք իրենց արժեքից և հետաքրքրությունից՚: Մյուս կողմից՝ ՄԻԵԴ-ը տարիներ շարունակ ընդգծել է, որ մամուլը յուրահատուկ տեղ է զբաղեցնում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանության համակարգում, քանի որ մամուլը ոչ միայն իրավունք, այլ պարտավորություն ունի տեղեկություններ և գաղափարներ տարածելու հանրային շահին վերաբերող ցանկացած հարցի շուրջ, իսկ հանրությունն իրավունք ունի դրանք ստանալու: Ի լրումն սրա՝ լրագրողական ազատությունը ներառում է նաև չափազանցության և նույնիսկ պրովոկացիայի որոշակի աստիճան՚: Խնդրո առարկա հոդվածի թեմայով արված հետագա հրապարակման մեջ (տես ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2010թ. նոյեմբերի 5-ի թիվ 204 (2639) համարը, կցված է սույն բողոքին) նշվել է հրապարակված տեղեկությունների աղբյուրը, որը Մոսկվայում գործող ՙՄիաբանություն՚ ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանն է: Ավելին, 2010թ.-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում գործող ՙՄիաբանություն՚ հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը պատասխանողին տված հարցազրույցում մանրամասն շարադրել է պատասխանողի կողմից հրապարակված տեղեկությունների սկզբնաղբյուրը և իր կողմից դրանք տարածված լինելու հանգամանքը: Ուշագրավ է, որ առ այսօր Մոսկվայում գործող ՙՄիաբանություն՚ հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի նկատմամբ որևէ հայցվոր որևէ իրավական քայլ չի ձեռնարկել: Ավելին, հայցվորները որևէ կերպ չեն անդրադարձել վերը նշված երկու հրապարակումներին առհասարակ: Հետևաբար այս փաստի ուժով ևս պատասխանողը պետք է ազատվի հիշյալ հոդվածը հրապարակելու պատասխանատվությունից, քանի որ նա պարզապես տարածել է այն տեղեկատվությունը, որն իրեն հայտնի է դարձել վերոհիշյալ աղբյուրից: Դա է հաստատում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, որի համաձայն՝ ՙայլ անձի կողմից հարցազրույցի ժամանակ արված հայտարարությունները տարածելու համար լրագրողին պատժելը լուրջ վնաս է հանրային շահին վերաբերող հարցերի քննարկմանը՝ մամուլի ունեցած նպաստին, եթե, իհարկե, չկան դա անելու հատուկ և ծանրակշիռ պատճառներ՚:
Նշված հանգամանքները չեն գնահատվել Դատարանի կողմից:
Հայցի փոխհատուցման պահանջը բավարարելով Դատարանը խախտել է նաև համաչափության սկզբունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ՝ ՙժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության՚, պայմանի էական բաղադրիչներից է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ հայցվորների կողմից պահանջված և Դատարանի կողմից բավարարված գումարը, որն ընդհանուր առմամբ կազմում է 6000000 դրամ որևէ կերպ չի տեղավորվում համաչափության սկզբունքի շրջանակներում, քանի որ այն ակնհայտորեն և մի քանի անգամ գերազանցում է պատասխանող կազմակերպության կողմից ստացվող ամսական եկամուտների չափը և չափազանց ծանր բեռ է պատասխանողի համար, ինչը կարող է վտանգել ոչ միայն դրա հետագա գործունեությունը, այլ նաև սառեցնող ազդեցություն ունենալ ողջ մամուլի վրա: ՄԻԵԴ-ի մոտեցումը նման դեպքերում պահանջում է, որպեսզի պահանջվող փոխհատուցման չափը որոշելիս ներպետական դատարանները հաշվի առնեն այն անձանց սահմանափակ միջոցները, որոնց դեմ բերվում են զրպարտության կամ վիրավորանքի մասին հայցերը: Մասնավորապես՝ Ռոմանենկոն և այլոք ընդդեմ Ռուսաստանի գործում ՄԻԵԴ-ը համարել է, որ դիմումատուի խոսքի ազատության իրավունքը խախտվել է նաև այն պատճառով, որ ներպետական դատարանները չեն վերլուծել, թե դիմումատուի եկամուտների որ մասն են կազմել պահանջվող գումարները և արդյոք դրանցով չափից ավելի մեծ բեռ չի դրվել նրանց վրա: Մինչդեռ, դիմումատուի պնդմամբ, ինչը չէր վիճարկել ՌԴ կառավարությունը, պահանջվող գումարները հավասար են եղել նրա չորս ամսվա եկամուտներին և հետևաբար եղել են անչափ խիստ: 6000000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցում է պատասխանողի երեքուկես ամսվա շահույթը, որն ամսական կազմում է մոտ 1800000 Հայաստանի Հանրապետության դրամ (տես սույն թվականի մարտի 30-ին պատասխանողի կողմից հրապարակած եկամուտների մասին իր հաշվետվությունը): Այսպիսով՝ բավարարելով պատասխանողի նկատմամբ մեծ գումարով ծախսերի փոխհատուցման պահանջը հօգուտ հայցվորների, պատասխանողի վրա Դատարանի կողմից կդրվի անհամաչափ ծանր բեռ, որը փաստորեն կվտանգի հենց պատասխանողի գործունեության շարունակելն առհասարակ:
Բացի վերը նշվածը, եթե մի պահ հաշվի առնենք, որ պատասխանողի հրապարակած վերը նշված հոդվածը վերաբերում է կոնկրետ անձանց դրանցում նշված հանցագործություններին առնչվելու հանգամանքին, ապա պատասխանողը վերաքննիչ դատարանի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ սույն բողոքով բողոքարկվող վճռի եզրափակիչ մասում շարադրված հերքման տեքստը ուղղակիորեն դուրս է եկել հայցվորների իրավունքների պաշտպանության շրջանակից՝ իր մեջ ներառելով նաև այլ, Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ և դրանց հետ կապված մի շարք այլ անձանց հնարավոր առնչությունն այդ հոդվածում նշված հանցագործություններին: Սրանով Դատարանը փաստել է սույն գործով պատասխանողի նկատմամբ իր քաղաքական կողմնակալության առկայությունը՝ փորձելով բողոքարկվող վճռով ապահովել գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների նկատմամբ վերահսկողություն ունեցող անձանց պաշտպանությունն ընդդեմ անկախ, բայց վերջիններիս նկատմամբ ակնհայտ քննադատական և ընդդիմադիր դիրքորոշում ունեցող լրատվամիջոցի՝ հակառակ Կոնվենցիայի 6(1) հոդվածի:
Դատարանի կողմից ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջները մեկնաբանվել են ակնհայտորեն կամայականորեն: Այսպես, փաստելով, որ հերքման պահանջն անձի իրավունքն է, այլ ոչ նրա պարտականությունը, Դատարանը եկել է այն եզրահանգման, որ հերքման պահանջ չներկայացնելը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ նույնանման պահանջի մասին հայցով դատարան դիմելու համար: Այս իմաստով, Դատարանը, թերևս նոր իրավական դոկտրին է փորձում զարգացնել Հայաստանի Հանրապետությունում՝ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջների բացարձակ լինելու նման պնդմամբ:
Խախտվել է պատասխանողի արտահայտվելու ազատության իրավունքը, քանի որ պետության միջամտությունը այս իրավունքի իրականացմանը տեղի չի ունեցել ՙօրենքի հիման վրա՚, քանի որ հայցվորների կողմից ներկայացված հերքման պահանջը հստակեցնելուն պատասխան չլինելով, այդ պահանջը փաստացի ներկայացված համարվել չէր կարող:
Սույն բողոքին կից ներկայացվող փաստաթղթերը Դատարանում ներկայացնելու հնարավորություն չի ունեցել Դատարանի կողմից իրª արդար դատաքննության իրավունքի վերը նշված խախտումների հետևանքով:
Խնդրել է րավարարել սույն բողոքը, բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2011թ. թիվ ԵԿԴ 2347/02/10 վճիռը պատասխանողին հերքման պարտավորեցման և պետական տուրքի և բարոյական վնասի փոխհատուցման պահանջների բավարարման մասով, և սահմանել նոր քննության ծավալ:
2.1.Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.

Պատասխան ներկայացրած անձի հավաստմամբ վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Բողոքաբերը պնդել է, որ խախտվել է արդար դատաքննության իր իրավունքի բաղադրիչը հանդիսացող կողմերի հավասարության սկզբունքն այն հիմքով, որ պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն` քաղաքացիական գործի նյութերի տրամադրման վերաբերյալ, որը սակայն, ըստ պատասխանողի, դատարանի կողմից չի տրամադրվել:
Վերոնշյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը:
Սույն գործի քննության ընթացքում դատարանը պատասխանողին ուղարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը հայցադիմումի հետ միասին` նշելով, որ կից փաստաթղթերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դեպոնացված են դատարանում, որոնց կողմը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված ժամկետում: Հայցադիմումը ստանալուց հետո կողմը, պատշաճ ձևով տեղեկացված լինելով նախնական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, չի ներկայացել, ինչպես նաև չի ծանոթացել գործի նյութերին ոչ սահմանված ժամկետում, ոչ էլ ժամկետից հետո:
Այնուհետև, պատասխանողի ներկայացուցիչը, ներկայացել է դատաքննությանը և միջնորդել է դատարանին հետաձգել դատական նիստը` թույլատրելով ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին: Միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից: Կողմը, չնայած այն հանգամանքին, որ միջնորդությունից հետո ներկայացրել է դատարան պետական տուրքի վճարման անդորրագիրը, այդպես էլ չի ներկայացել դատարան, չի նշել կից փաստաթղթերի այն ծավալը, որոնց ցանկանում է ծանոթանալ:
Վերոգրյալն ապացուցում է, որ Դատարանը սույն դատավարության ընթացքում ապահովել է կողմերի համար հավասար մրցակցային պայմաններ` հնարավորություն ընձեռելով պատասխանողին ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին, սակայն կողմը չի իրականացրել իր դատավարական իրավունքը:
Բողոքաբերը պնդել է, որ արդար դատաքննության իր իրավունքը խախտվել է նաև այն իմաստով, որ Դատարանը չի ապահովել պատասխանողի ներկայացուցչի` Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դատական նիստին:
Սույն գործով պատասխանող է ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի հրատարակիչ ՙԴարեսկիզբ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածը, ՙՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին՚ ՀՀ օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներըª նշել է, որ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերության շահերը դատարանում ներկայացնելու իրավասությունը պատկանել և պատկանում է բացառապես ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերության տնօրենին: Այսինքն, նա կարող էր հանդես գալ Ընկերության անունից և ի շահ նրա, կամ լիազորել այլ անձի /կամ անձանց/ հանդես գալ Ընկերության անունից: Դատարանի կողմից մի քանի դատական նիստեր հետաձգվել են, որպեսզի ապահովվի պատասխանողի ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերի այն դիրքորոշմանը, որ դատարանը չի ապահովել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դատական նիստին, ապա նա սույն գործով չի հանդիսանում պատասխանող, ավելին, նա դատապարտյալ է և գտնվել է ազատազրկման վայրում, որպիսի պայմաններում չէր կարող հանդես գալ որպես այլ անձի շահերի ներկայացուցիչ դատարանում:
Հղում է կարատարել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածին, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածին և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող հանդես գալ սույն գործով որպես ներկայացուցիչ, և Դատարանը պատասխանողին հնարավորություն և ժամանակ է ընձեռել ունենալ պատշաճ ներկայացուցիչ դատարանում:
Բողոքաբերը պնդել է, որ Դատարանը նախ` մասամբ է բավարարել իր միջնորդությունը դատական նիստը հետաձգելու մասին և 14 օր հետաձգելու փոխարեն դատական նիստը հետաձգել է 7 օր, որով խախտվել է պատասխանողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով ամրագրված պատասխան ներկայացնելու իր իրավունքը: Բացի այդ, նշել է, որ Դատարանը չէր կարող ավարտել սույն գործի դատական քննությունը, քանի որ ի կատար չէր ածվել Դատարանի որոշումը` պատասխանողի կողմից քաղաքացիական գործի նյութերին ծանոթանալու միջնորդությունը բավարարելու մասին:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածըª նշել է, որ կողմը որոշումը ստանալուց հետո ոչ միայն չի իրականացրել իր դատավարական պարտականությունը և չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, այլ, ինչպես նշվեց վերևում, չի ներկայացել նախնական դատական նիստերին: Այնուհետև, դատաքննության փուլում Դատարանը բավարարել է կողմի միջնորդությունը և սահմանել է ողջամիտ ժամկետ գործի նյութերին ծանոթանալու և դրանց վերաբերյալ իր առարկությունները ներկայացնելու համար: Սակայն հաջորդ դատական նիստին պատասխանողի ներկայացուցիչը չի ներկայացել դատարան, ինչպես նաև չի ներկայացվել նրա կողմից որևէ միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին:
Հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածինª գտել է, որ չնայած հետաձգված մի շարք դատական նիստերին, գործի ողջ քննության ընթացքում պատասխանող կողմը չի ներկայացրել իր դիրքորոշումը հայցում ներկայացված պահանջների վերաբերյալ, իսկ դատարանը կատարել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի հիման վրա կայացրել է օրինական և հիմնավոր վճիռ:
Բողոքաբերը պնդել է, որ հայցվորները մինչև դատարան դիմելը իրենց ներկայացրել են հերքման մի պահանջ, որը չէր կարող բավարարվել պատասխանողի կողմից և չսպասելով պահանջի պատասխանին, 2010թ-ի նոյեմբերի 3-ին դիմել են դատարան:
Վկայակոչելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածըª գտել է, որ հայցվորները 2010թ-ի հոկտեմբերի 26-ին ներկայացրել են հերքման պահանջ, որին կից` նաև հերքման տեքստը ՙՀերքում՚ խորագրով և պահանջել են հերքման տեքստը հրապարակել Թերթի անունից օրաթերթի հաջորդ համարի առաջին էջում: Հերքման տեքստի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ հոդվածում ներառված ողջ տեղեկությունները հայցվորները գտել են ոչ ճիշտ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և որոնք արատավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը: Այսինքն, նման պարագայում լրատվական գործունեություն իրականացնողը հնարավորություն է ունեցել մեկ շաբաթյա ժամկետում ճշտել իր կողմից հրապարակված հոդվածում ներառված բոլոր փաստացի տվյալների իրականությանը չհամապատասխանելու փաստը և հայցվորներին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին, կամ նշված ժամկետում օրաթերթում իրենց անունից հրապարակել ՙՀերքում՚-ը: Պատասխանողի կողմից չի արվել ոչ մեկը, և ոչ էլ մյուսը: Փաստորեն, պատասխանողի կողմից մատնանշված փաստը, որ հայցվորները ներկայացրել են հերքման պահանջ, որը չէր կարող բավարարվել պատասխանողի կողմից, չի համապատասխանում իրականությանը:
Պատասխանողը գտնել է, որ հրապարակված տեղեկատվության բովանդակությունը որևէ կերպ չի արատավորում հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, և որ այս մասով նույնպես Դատարանի վճիռն անհիմն է: Որպես բողոքի այս մասի իրավական հիմք` պատասխանողը նշել է ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրեր, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, որոնցով երաշխավորվում է խոսքի ազատության իրավունքը:
Պատասխանողը, ուսումնասիրելով իր կողմից հրապարակված հոդվածը, եկել է եզրակացության, որ այն չի արատավորում հայցվորների պատիվն ու արժանապատվությունը և շարունակելով նույն տրամաբանությամբ, ի վերջո եզրակացրել է, որ հոդվածում չկա պնդում, որ հայցվորները կատարել են կամ մեղադրվում են հոդվածում տեղ գտած հանցագործությունների մեջ, այլ` հոդվածը խոսում է ՙտարբեր քրեական գործերի հետ առնչություն ունեցող կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակի՚ մասին, որում տեղ են գտել նաև հայցվորների անունները:
Պատասխանողի նման մոտեցումը իր կողմից հրապարակված հոդվածի բովանդակությանը անընդունելի է հայցվորների կողմից, քանի որ հոդվածում ներառված բոլոր փաստացի տվյալները, լինելով իրականությանը չհամապատասխանող, արատավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը:
Մեջբերել է մի քանի նախադասություններ հոդվածից.
ՙՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում` հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի և փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ՚,
ՙՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են…՚,
ՙՌուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել…՚:
Փաստորեն, հոդվածը շարադրված է այնպիսի տրամաբանական հաջորդականությամբ, որ ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ հայցվորների կողմից նշված հանցանքները կատարելն անվիճելի և հաստատված փաստեր են: Իսկ հոդվածում նշված արարքների հետ որևէ առնչությունն արդեն իսկ արատավորում է անձի պատիվն ու արժանապատվությունը, առավել ևս, երբ այդ արարքները վերագրվում են հասարակության մեջ այնպիսի դիրք զբաղեցնող անձանց, ինչպիսիք են ժողովրդի կողմից ընտրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները:
Նման պայմաններում, լրագրողը պարտավոր էր մինչև հրապարակումը ձեռնարկել գործողություններ իր կողմից հրապարակվող տեղեկատվության ճշմարտացիության ստուգման ուղղությամբ:
Լրագրողը պարտավոր է բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա, որոնք պետք է համամասն լինեն տարածված արատավորող տեղեկատվության բնույթին և աստիճանին` պայմանով, որ որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության` հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը /Պեդերսեն և Բաադսգարդ ընդդեմ Դանիայի /GC/, no. 49017/99, 78, ՄԻԵԴ 2004-XI/:
Մինչդեռ, սույն գործով պատասխանողը ոչ մինչև հոդվածի հրապարակումը, ոչ հրապարակումից հետո մինչև դատական գործընթացը և ոչ էլ դատավարության ընթացքում, չներկայացրեց որևէ ապացույց, որը կհիմնավորեր հրապարակման ողջամտությունը: Այսինքն, որով կհիմնավորվեր, որ լրագրողը ունեցել է ողջամիտ հիմքեր նման հրապարակման համար:
Ինչ վերաբերում է պատասխանողի կողմից վերաքննիչ բողոքում նշված մի շարք թերթերում հրապարակված հոդվածներին, ապա դրանց բովանդակության ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այդ հրապարակումներից և ոչ մեկը չէր կարող հիմք հանդիսանալ 2010թ-ի հոկտեմբերի 14-ի ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի թիվ 188 /2623/ համարի ՙՈւթից յոթը ցուցակում են՚ հոդվածի հրապարակման համար:
Բողոքաբերը, հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումների, նշում է, որ ՙլրագրողական ազատությունը ներառում է նաև չափազանցության և նույնիսկ պրովոկացիայի որոշակի աստիճան՚: Տվյալ դեպքում առկա է ոչ թե չափազանցություն /չափազանցություն կարող էր լինել հայցվորների իրական արարքները, գործունեությունը, ելույթները կամ նրանց կողմից իրականացված որևէ գործունեություն չափազանցված ներկայացնելը/, այլ հայցվորների հեղինակությունը արատավորող իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակում, այսինքն` զրպարտություն:
Պատասխանողը նշել է նաև, որ 2010թ-ի հոկտեմբերի 14-ի ՙՈւթից յոթը ցուցակում են՚ հոդվածի հրապարակումից հետո հրապարակել է մեկ այլ հոդված, որտեղ նշել է իր տեղեկատվության աղբյուրը, որը ոմն Սմբատ Կարախանյանն է, որն էլ հոդվածի հրապարակումից հետո հարցազրույց է տվել պատասխանողին: Եվ պատասխանողը նշել է, որ վերոգրյալ փաստերի ուժով ինքն ազատվում է պատասխանատվությունից:
Վկայակոչելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածըª հայտնել է, պատասխանողը կարող էր ազատվել պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե հոդվածում հստակ հղում կատարված լիներ այլ անձի հրապարակային ելույթին, որը տեղի էր ունեցել մինչև հրապարակումը և որ այդ հրապարակումը լիներ այլ անձի հրապարակային ելույթի բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը: Պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որ մինչև իր կողմից հոդվածի հրապարակումը Սմբատ Կարախանյանը հրապարակային ելույթ է ունեցել նման բովանդակությամբ: Բացի այդ, Եվրոպական դատարանի նախադեպին համապատասխան` բոլոր այն դեպքերում, երբ աղբյուրի հավաստիությունը ողջամտորեն չի կարելի ենթադրել կամ հղումը աղբյուրին պատշաճ չէ, լրագրողը կրում է իր կողմից ներկայացված տեղեկատվության` իրականության համապատասխանության ապացուցման պարտականություն և չի կարող ազատվել ինքնուրույն պատասխանատվությունից /Մաքվիքար ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 46311/99, 84, ՄԻԵԴ 2002-III/:
Ինչ վերաբերվում է Դատարանի կողմից բավարարված հայցի փոխհատուցման պահանջին, որը վիճարկվում է պատասխանողի կողմից, ապա այս մասով նույնպես դատարանի վճիռը հիմնավոր է և օրինական:
Դատարանը հայցապահանջը բավարարելիս, հաշվի է առել սույն գործի առանձնահատկությունները, մասնավորապես հայցվորների անձը և զրպարտության հնարավոր ազդեցությունը հայցվորների պատվի, այսինքն` հասարակության կողմից նրանց անձին, գործունեությանը տրվող գնահատականի վրա:
Դատարանի կողմից հաշվի է առնվել նաև զրպարտության եղանակը և տարածման շրջանակը:
Զրպարտությունը տարածվել է զանգվածային լրատվության միջոցով, որը համաձայն ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի հանդիսանում է անսահմանափակ թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածում: Այսինքն, տվյալ հրապարակումը, նախատեսված լինելով հասարակության լայն շրջանակի համար, առավել քան վնաս է հասցրել հայցվորների պատվին և արժանապատվությանը, որն էլ հաշվի է առնվել Դատարանի կողմից փոխհատուցման չափը սահմանելիս:
Բողոքաբերը վիճարկել է նաև Դատարանի կողմից սահմանված հերքման տեքստի բովանդակությունն այն մասով, որ իբր տեքստը դուրս է եկել հայցվորների իրավունքների պաշտպանության շրջանակից:
Հերքման տեքստը լիովին համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի, ինչպես նաև ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքին, և բողոքաբերի պնդումներն այս առնչությամբ ակնհայտ անհիմն են:
Բողոքաբերողը պնդել է, որ Դատարանը չպետք է ընդուներ հայցը, քանի որ կարող էր սույն վեճը լուծվել արտադատական կարգով:
Վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածը: Նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ հայցվորները մինչև դատարան դիմելը հերքման պահանջ են ներկայացրել պատասխանողին, իսկ սույն գործով հայցը ներկայացվել է ոչ թե 2010թ-ի նոյեմբերի 3-ին, ինչպես նշում է պատասխանողը, այլ նոյեմբերի 8-ին և նշված ժամկետում չի տպագրվել հերքում, հայցվորները կարող էին ամեն դեպքում դիմել իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանության: Օրենսդիրը սահմանել է մեկ բացառություն, երբ անձը նմանատիպ վեճերով չի կարող դիմել դատարան, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 10-րդ մասում:
Սույն գործով պատասխանողի կողմից հայցվորների հերքման պահանջը չի կատարվել:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողը առաջին ատյանի դատարանում, լինելով պատշաճ ծանուցված, հնարավորություն է ունեցել մասնակցել դատական նիստերին և ներկայացնել ապացույցներ, որը նրա կողմից չի արվել, և բացի այդ, պատասխանողի կողմից ներկայացված ապացույցները չունեն որևէ էական նշանակություն սույն վեճի լուծման համար, ուստի միջնորդել է բողոքին կից ներկայացված ապացույցները համարել էական նշանակություն չունեցող և չընդգրկել ապացույցների շարքում:
Սույն գործով կայացված դատական ակտը օրինական է և հիմնավոր, իսկ վերաքննիչ բողոքը` անհիմն:
Խնդրել է մերժել վերաքննիչ բողոքը:

3.Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը©

- ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությունը հանդիսանում է ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի հրատարակիչ:
- ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի թիվ 188 (2623)« հոկտեմբեր 14 /հինգշաբթի/ 2010 թվականի համարի առաջին էջի կենտրոնում հրապարակվել է տեղեկատվություն, որը վերնագրված է. ՙՈւթից յոթը ցուցակում են՚, իսկ ստորև փակցված են ութ անձանց, այդ թվում հայցվորների լուսանկարները: Հոդվածում տեղ են գտել հետևյալ տեղեկությունները. ՙՄեր տեղեկություններով՝ ՌԴ ազգային անվտանգության մարմինը« դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում՝ հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի և փողերի լվացման գործերով« պարզել են« որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահները պարզել են« որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկել են 32 անուն: Մեր տեղեկություններով, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են ՙՄիաբանություն՚ հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել: Սակայն« ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են« որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են: Մեր տեղեկություններով, ՌԴ իրավապահների կազմած ցուցակի աոաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր, Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, Աժ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո) և Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ), ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո), Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: Ըստ մեր տեղեկությունների, ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել« քանի որ ի սկզբանե բացառել են« որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել՚. (գ.թ. 31)
- Հայցվորների կողմից Պատասխանողին ուղղված 26.10.2010 թվականի գրությամբ հայցվորները պահանջել են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները` գրությանը կից ուղարկված հերքման տեքստը Պատասխանողի անունից ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի առաջին էջում տպագրելու համար. (գ.թ. 69)

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների uահմաններում, իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք վերաբերում են գործին մասնակցող անձանց, սույն վեճի առարկային, բխում են հայցի հիմքերից, և որոնց վերաբերյալ բողոք բերած անձը հայտնել է իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ:
Բողոքաբերի այն պնդումը, որ պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն` քաղաքացիական գործի նյութերի տրամադրման վերաբերյալ, որպիսիք սակայն, դատարանի կողմից չեն տրամադրվել, անհիմն է, հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի ուսումնասիրությունից հետևում է, որ դատարանը 09.11.2010թ. թիվ ԴԴ-17-28981 գրությամբ պատասխանող ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությանն է ուղարկել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2010թ.-ի որոշումըª հայցադիմումի պատճենի հետ միասին` նշելով, որ կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կողմը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված ժամկետում: Պատասխանողի կողմից հիշյալ որոշումը ստանալու փաստը հավաստվում է գործում առկա ծանուցման հավաստագրով:
Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացել է դատաքննության և միջնորդել հետաձգել դատական նիստըª թույլատրելով ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին: Միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, ինչն ապացուցում է, որ Դատարանը սույն դատավարության ընթացքում ապահովել է կողմերի համար հավասար մրցակցային պայմաններª հնարավորություն ընձեռելով պատասխանողին ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ Դատարանը մասամբ է բավարարել դատական նիստի հետաձգման միջնորդությունը, դեռևս նոր ընդգրկված լինելով դատական նիստին, դատական նիստը 14 օր հետաձգելու փոխարեն, հետաձգել է 7 օրով, Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Սույն գործի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել 09.11.2010թ.-ին: Կողմը հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը ստանալուց հետո ոչ միայն չի իրականացրել իր դատավարական պարտականությունը և չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, այլ, չի ներկայացել նախնական դատական նիստերին: Չնայած հետաձգված մի շարք դատական նիստերին, ապահովվել է պատասխանողի ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին և գործի քննությունն իրականացվել է վերջինիս մասնակցությամբ: Դատաքննության փուլում Դատարանը բավարարել է կողմի միջնորդությունը և սահմանել է ողջամիտ ժամկետ գործի նյութերին ծանոթանալու և դրանց վերաբերյալ իր առարկությունները ներկայացնելու համար:
Բողոքաբերի այն պնդումը, որ Դատարանը չի ապահովել պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը դատական նիստին, ևս անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությունը հանդիսանում է ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի հրատարակիչ: Գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերությունը 20.11.2010թ.-ին, 2 տարի ժամկետով տրված լիազորագրով դատական ատյաններում ընկերության շահերը ներկայացնելու լիազորություն է տվել գործի քննության ընթացքում ՙԿոշ՚ քրեակատարողական հիմնարկում գտնվող Նիկոլ Վովայի Փաշինյանին, իսկ 17.01.2011թ.-ին, 2 տարի ժամկետով տրված լիազորագրով դատական ատյաններում ընկերության շահերը ներկայացնելու լիազորությամբ է օժտել փաստաբան Վահե Գրիգորյանին: Ընդհանուր իրավասության դատարանում ընկերության շահերը ներկայացրել է բացառապես Վահե Գրիգորյանը: Այսինքն, ընկերությունը զրկված չի եղել դատարանում հանդես գալու և իր շահերը ներկայացնելու իրավունքից և հնարավորությունից: Դատարանն ապահովել է Վահե Գրիգորյանի մասնակցությունը դատական նիստին:
Սույն գործի փաստերի համաձայն ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի թիվ 188 (2623)« հոկտեմբեր 14 /հինգշաբթի/ 2010 թվականի համարի առաջին էջի կենտրոնում հրապարակվել է տեղեկատվություն, որը վերնագրված է. ՙՈւթից յոթը ցուցակում են՚, իսկ ստորև փակցված են ութ անձանց, այդ թվում հայցվորների լուսանկարները: Հոդվածում տեղ են գտել հետևյալ տեղեկությունները. ՙՄեր տեղեկություններով՝ ՌԴ ազգային անվտանգության մարմինը« դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում՝ հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի և փողերի լվացման գործերով« պարզել են« որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահները պարզել են« որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկել են 32 անուն: Մեր տեղեկություններով, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են ՙՄիաբանություն՚ հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել: Սակայն« ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են« որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են: Մեր տեղեկություններով, ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր, Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, Աժ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո) և Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ), ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո), Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: Ըստ մեր տեղեկությունների, ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել« քանի որ ի սկզբանե բացառել են« որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել՚:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են դատական պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի` զրպարտությունը (նույն օրենսգրքի իմաստով) անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Հիշյալ հոդվածից բխում է« որ տարածված տեղեկությունները զրպարտություն կարող են համարվել, եթե ա) այդ տեղեկությունները արատավորում են պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, բ) այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, գ) դրանք հրապարակային ներկայացվել են:
Արատավորող են համարվում այն տեղեկությունները« որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները:
Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է` անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անհատի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է:
Արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների, ընդունակությունների, աշխարհայացքի գիտակցումը:
Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների ցանկ չի սահմանում« թողնելով« որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը« ելնելով ձևավորված բարոյական նորմերից« գործարար սովորույթներից« տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից« որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը: Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող:
Արատավորող կարող են ճանաչվել նաև անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները« մասնավորապես՝ մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատարման« հանցավոր գործունեությամբ զբաղվելու« բարոյապես դատապարտելի արարքների« սանձարձակության« բանսարկու կամ զրպարտիչ լինելու մասին և այլ բնույթի տեղեկությունները:
Պատասխանողի կողմից հրապարկված հոդվածում տեղ են գտել ՙնարկոթրաֆիք, թրաֆիկինգի և փողերի լվացում՚ հասկացությունները: Դատարանն արձանագրել է, որ դրանք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության տեսակներ են (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ, 266-րդ, 268-րդ, 132-րդ, 132.1-րդ հոդվածներ), հանրության համար վտանգավոր արարքներ, որոնց հետ ցանկացած անձի, առավել ևս ժողովրդի կողմից ընտրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի առնչության փաստը հանրության կողմից դատապարտելի, պարսավելի և արատավորող է:
Տեղեկությունների տարածումն այդ տեղեկություններին այլ անձանց հաղորդակից դարձնելն է: Տարածում չի համարվում այդ տեղեկությունն անմիջապես հասցեատիրոջը հաղորդելը: Երբ տեղեկություններն անմիջականորեն հաղորդվում են այն անձին« որին վերաբերում են« այդ անձը շրջապատի« հանրության առջև չի նսեմանում« հետևաբար չի կարող պաշտպանություն հայցել:
Հայցվորներին արատավորող տեղեկություններ պարունակող հոդվածները լույս են տեսել ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթում, որը լինելով զանգվածային լրատվության միջոց, այդ տեղեկություններին հաղորդակից է դարձրել այլ անձանց, տվյալ դեպքում օրաթերթի ընթերցողներին:
Տարածված տեղեկությունները չպետք է համապատասխանեն իրականությանը: Անձը պատվի« արժանապատվության« գործարար համբավի պաշտպանության իրավունք է ձեռք բերում միայն այն դեպքում« երբ տարածված տեղեկությունները մտացածին են« հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է կամ փաստերին տրվում է աղճատված գնահատական« տարածվում է հերյուրանք և այլն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հոդվածում վկայակոչած փաստական հանգամանքների ապացուցման բեռը դրված էր պատասխանող ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերության վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Մինչդեռ սույն գործով պատասխանող ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերության կողմից չեն հիմնավորվել վերջինիս կողմից վկայակոչած փաստերը, չի ներկայացվել որևէ ապացույց որով կհիմնավորվեր, որ ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթում տեղ գտած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Պատասխանողը փաստարկել է, որ իր կողմից հրապարակված հոդվածը չի արատավորում հայցվորների պատիվն ու արժանապատվությունը և շարունակելով նույն տրամաբանությամբ, ի վերջո եզրակացրել է, որ հոդվածում չկա պնդում, որ հայցվորները կատարել են կամ մեղադրվում են հոդվածում տեղ գտած հանցագործությունների մեջ, այլ` հոդվածը խոսում է ՙտարբեր քրեական գործերի հետ առնչություն ունեցող կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակի՚ մասին, որում տեղ են գտել նաև հայցվորների անունները:
Մինչդեռ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ այն շարադրված է այնպիսի տրամաբանական հաջորդականությամբ, որ ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ հայցվորների կողմից նշված հանցանքները կատարելն անվիճելի և հաստատված փաստեր են: Իսկ հոդվածում նշված արարքների հետ որևէ առնչությունն արդեն իսկ արատավորում է անձի պատիվն ու արժանապատվությունը, առավել ևս, երբ այդ արարքները վերագրվում են հասարակության մեջ այնպիսի դիրք զբաղեցնող անձանց, ինչպիսիք են ժողովրդի կողմից ընտրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները:
Նման պայմաններում, լրագրողը պարտավոր է մինչև հրապարակումը ձեռնարկել գործողություններ իր կողմից հրապարակվող տեղեկատվության ճշմարտացիության ստուգման ուղղությամբ:
Լրագրողը պարտավոր է բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա, որոնք պետք է համամասն լինեն տարածված արատավորող տեղեկատվության բնույթին և աստիճանին` պայմանով, որ որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության` հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը /Պեդերսեն և Բաադսգարդ ընդդեմ Դանիայի /GC/, no. 49017/99, 78, ՄԻԵԴ 2004-XI/:
Տարածված տեղեկությունները զրպարտություն համարելու վերը նշված երեք կետերի առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատարանն իրավացիորեն փաստել է, որ սույն քաղաքացիական գործով առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հատկանիշները, այսինքն, Դարեսկիզբ՚ ՍՊ ընկերության կողմից ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, ՙՈւթից յոթը ցուցակում են՚« վերնագրով հոդվածում տեղ գտած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորների պատիվը և արժանապատվությունը, և պատասխանողի կողմից դրանք հրապարակային ներկայացնելը զրպարտություն է:
Ավելին, Դատարանն արձանագրել է նաև, որ չունենալով ապացուցման պարտականություն, հայցվորները, ի դեմս ներկայացուցիչների, նախապատրաստական փուլի ընթացքում դատարանին ներկայացրել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության 19.10.2010 թվականի 82/1-39085-10 գրությունն առ այն, որ ՀՀ գլխավոր դատախազի դիմումը` ՙռուսական իրավապահ մարմինների կողմից մի շարք քրեական գործերի, որոնք առնչվում են այն հանցագործություններին, որոնց կատարմանն իբր մասնակից են Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք, քննության մասին` ՙՀայկական ժամանակ՚ թերթում 14.10.2010 թվականին հրատարակված տեղեկատվության հետ կապված, քննարկվել է: Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունում Ռուսաստանի տարածքում հանցագործությունների իրագործմանը վերոնշյալ հոդվածում նշված անձանց մասնակցության մասին վկայող որևէ նյութ առկա չէ՚:
Անդրադառնալով պատասխանողի կողմից վերաքննիչ բողոքում նշված մի շարք թերթերում հրապարակված հոդվածներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանցից և ոչ մեկը հիմք չի կարող հանդիսանալ ապացուցելու 2010թ-ի հոկտեմբերի 14-ի ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի թիվ 188 /2623/ համարի ՙՈւթից յոթը ցուցակում են՚ հոդվածում հրապարակված տեղեկությունների հավաստիությունը և իրականությանը համապատասխան լինելու հանգամանքը:
Բողոքաբերը, հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումների, նշում է, որ ՙլրագրողական ազատությունը ներառում է նաև չափազանցության և նույնիսկ պրովոկացիայի որոշակի աստիճան՚: Տվյալ դեպքում առկա է ոչ թե չափազանցություն /չափազանցություն կարող էր լինել հայցվորների իրական արարքները, գործունեությունը, ելույթները կամ նրանց կողմից իրականացված որևէ գործունեություն չափազանցված ներկայացնելը/, այլ հայցվորների հեղինակությունը արատավորող իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակում, այսինքն` զրպարտություն:
Պատասխանողը նշել է նաև, որ 2010թ-ի հոկտեմբերի 14-ի ՙՈւթից յոթը ցուցակում են՚ հոդվածի հրապարակումից հետո հրապարակել է մեկ այլ հոդված, որտեղ նշել է իր տեղեկատվության աղբյուրը, որը ոմն Սմբատ Կարախանյանն է, որն էլ հոդվածի հրապարակումից հետո հարցազրույց է տվել պատասխանողին: Եվ պատասխանողը նշել է, որ վերոգրյալ փաստերի ուժով ինքն ազատվում է պատասխանատվությունից:
ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն լրատվական գործունեություն իրականացնողի կողմից այդ գործունեության իրականացումն օրենքի պահանջների խախտմամբ առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն: Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա`
1) ստացվել է լրատվական գործակալությունից.
2) բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից.
3) հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իրենց պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելը:
Հիշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պատասխանողը կարող էր ազատվել պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե հոդվածում հստակ հղում կատարված լիներ այլ անձի հրապարակային ելույթին, որը տեղի էր ունեցել մինչև հրապարակումը և որ այդ հրապարակումը լիներ այլ անձի հրապարակային ելույթի բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը: Պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որ մինչև իր կողմից հոդվածի հրապարակումը Սմբատ Կարախանյանը հրապարակային ելույթ է ունեցել նման բովանդակությամբ: Բացի այդ, Եվրոպական դատարանի նախադեպին համապատասխան` բոլոր այն դեպքերում, երբ աղբյուրի հավաստիությունը ողջամտորեն չի կարելի ենթադրել կամ հղումը աղբյուրին պատշաճ չէ, լրագրողը կրում է իր կողմից ներկայացված տեղեկատվության` իրականության համապատասխանության ապացուցման պարտականություն և չի կարող ազատվել ինքնուրույն պատասխանատվությունից /Մաքվիքար ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 46311/99, 84, ՄԻԵԴ 2002-III/:
ՀՀ քաղաքացիական օրեսնգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Հաշվի առնելով ապացուցման պարտականությունը պատասխանողի կողմից չկատարելու հանգամանքը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից տրված տեղեկատվությունը Ռուսաստանի տարածքում հանցագործությունների իրագործմանը պատասխանողի կողմից 14.10.2010 թվականին հրատարակված hոդվածում նշված անձանց մասնակցության վերաբերյալ նյութերի բացակայության մասին` Դատարանը հաստատված է համարել պատասխանողի տարածած տեղեկությունների մտացածին լինելու և իրականությանը չհամապատասխանելու փաստը:
Պատասխանողի կողմից հրապարակված տեղեկատվությունը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը և ուղղակիորեն արատավորում է Հայցվորների պատիվն ու արժանապատվությունը: Ընդ որում« հրապարակված տեղեկատվությունը չի կարող դիտվել« որպես խոսքի ազատության դրսևորում« նկատի ունենալով« որ խոսքի ազատությունը չի կարող իրականացվել անձի արժանապատվությունը արատավորելու և հեղինակությունը վիրավորելու եղանակով:
Խոսքի ազատության իրավունքը մշտապես ուղեկցվում է պարտականություններով և պատասխանատվությամբ: Այս կանոնը հավասարապես կիրառվում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ« որոնք ևս հանդիսանում են խոսքի ազատության իրավունքի կրողներ և իրացնողներ« նույնիսկ եթե քննարկման ենթակա հարցն ունի հանրային լուրջ հետաքրքրություն։ Ավելին« այս պարտականություններն ու պատասխանատվությունը առավել են կարևորվում« երբ տեղեկատվությունը վերաբերվում է անձի հեղինակությանը և խախտում է այլոց իրավունքները: Հետևաբար« զանգվածային լրատվության միջոցների վրա դրված է պարտականություն ստուգելու անձանց հեղինակությունը արատավորող տեղեկությունների փաստական հանգամանքները:
Եվրոպական դատարանն իր վճիռներում հստակ ամրագրել է այս սկզբունքները« մասնավորապես սահմանելով. ՙԼրագրողների տեղեկատվություն տարածելու իրավունքի պաշտպանությունը պահանջում է« որ վերջիններս գործեն բարեխղճությամբ և տիրապետեն արժանահավատ փաստական հիմքերի՝ տրամադրելով ՙհավաստի և կոնկրետ՚ տեղեկատվություն լրագրողական էթիկայի նորմերին խիստ համապատասխան՚ (Bladet Tromso and Stensaas v. Norway, no. 21980/93, 58, ECHR 1999-III, Prager and Oberschilk v. Austria, 26 april 1995, 37, Reries A no. 113):
Այս իմաստով« ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի և 1087.1-րդ հոդվածի կարգավորմամբ ևս պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանելու ապացուցման պարտականությունը դրվում է հենց տեղեկությունները տարածող անձի վրա: Սույն իրավական դրույթը« անձի հեղինակությունը արդյունավետ պաշտպանելու նպատակով« տեղեկություն տարածող անձի վրա դնում է պարտականություն՝ նախքան տեղեկությունները տարածելը ստուգել դրանց՝ իրականությանը համապատասխանելը: Ասվածը հիմնավորվում է նաև Եվրոպական Դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով: Այսպես« Լինգենս ընդդեմ Ավստրիայի գործով« դատարանը նշել է. ՙՉափազանց կարևոր է« որ զանգվածային լրատվության միջոցը իր կողմից տարածած տեղեկատվության արժանահավատությունը ստուգի մինչև համապատասխան տեղեկության տարածումը« այլ ոչ թե փորձի ապացույցներ հայթայթել դատական վեճի ընթացքում՚:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իրենց պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելը:
Այսինքն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետը հնարավորություն է ընձեռում տվյալ պարագայում հայցվորներին դատական կարգով պահանջելու միաժամանակ մի քանի միջոցª հերքում և փոխհատուցման վճարում:
ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:
Հայցադիմումով հայցվորները խնդրել են պարտավորեցնել պատասխանողին ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի միջոցով հերքել տարածած ապատեղեկատվությունըª հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստը օրաթերթի առաջին էջում հրապարակելու միջոցով, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանողին վճարել փոխհատուցում յուրաքանչյուր հայցվորին 2 000 000 ՀՀ դրամի չափով:
Դատարանը, ղեկավարվելով վերը նշված հոդվածով, գտել է, որ առաջին էջի կենտրոնում հրապարակված, ՙՈւթից յոթը ցուցակում են՚« վերնագրով Հոդվածում առկա տեղեկությունները զրպարտություն լինելու հիմքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի կարգով ենթակա են հերքման:
Հայցը` պատասխանողից սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելու պահանջի մասով, ևս բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներից:
Դատարանը հայցապահանջը բավարարելիս, հաշվի է առել սույն գործի առանձնահատկությունները, մասնավորապես հայցվորների անձը և զրպարտության հնարավոր ազդեցությունը հայցվորների պատվի, այսինքն` հասարակության կողմից նրանց անձին, գործունեությանը տրվող գնահատականի վրա:
Դատարանի կողմից հաշվի է առնվել նաև զրպարտության եղանակը և տարածման շրջանակը:
Զրպարտությունը տարածվել է զանգվածային լրատվության միջոցով, որը համաձայն ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի հանդիսանում է անսահմանափակ թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածում: Այսինքն, տվյալ հրապարակումը, նախատեսված լինելով հասարակության լայն շրջանակի համար, առավել քան վնաս է հասցրել հայցվորների պատվին և արժանապատվությանը, որն էլ հաշվի է առնվել Դատարանի կողմից փոխհատուցման չափը սահմանելիս:
Սույն քաղաքացիական գործով հայցվոր Սամվել Ալեքսանյանը (թիվ 007 ընտրատարածքից ընտրված), Լևոն Սարգսյանը (թիվ 005 ընտրատարածքից ընտրված), Ռուբեն Հայրապետյանը (թիվ 001 ընտրատարածքից ընտրված) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ են, և որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, ունեն որոշակի ընկալելի դիրք հասարակությունում, ինչը պարտավորեցնում է ունենալ անբասիր վարքագիծ և օրինակելի կեցվածք, այնինչ պատասխանողի կողմից Հոդվածում տարածած տեղեկությունները վերը նշված հանցագործությունների հետ այդ անձանց հնարավոր առնչության փաստի վերաբերյալ, այլ տեղեկատվություն են հաղորդում ընթերցողին` վտանգելով հայցվորների, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսևորումը: Հանրության կողմից հայցվորներին տրվող գնահատականն ունի չափազանց կարևոր գործնական նշանակություն, քանի որ բացասական գնահատականը նսեմացնում է հայցվորների, որպես անձի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, հեղինակությունը, խոչընդոտներ է ստեղծում հասարակական, տնտեսական հարաբերություններին լիարժեք մասնակցելու համար։
Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն մոտեցումը, որ պահանջվող փոխհատուցման չափը որոշելիս ներպետական դատարանները պետք է հաշվի ՙառնեն այն անձանց սահմանափակ միջոցները, որոնց դեմ բերվում են զրպարտության կամ վիրավորանքի հայցերը, ընդհանուր իրավասության դատարանը փոխհատուցման չափը սահմանելիս նկատի է ունեցել ինչպես փոխհատուցման չափին վերաբերող օրենսդրորեն սահմանված դրույթները, այնպես էլ հասարակական կյանքում հայցվորների` որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների զբաղեցրած դիրքը, և այն հանգամանքը, որ զրպարտող տեղեկությունները տարածվել են 7480 տպաքանակով հրատարակվող օրաթերթում` հասու դառնալով հասարակության լայն զանգվածներին:
ՀՀ Սահմանադրությունը և ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, նախատեսելով խոսքի ազատության իրավունք, յուրաքանչյուր անձի, այդ թվում նաև լրատվական գործունեություն իրականացնողների համար, չի թույլատրում իրավունքը իրականացնել` ոտնահարելով այլ անձանց պատիվն ու արժանապատվությունը, քանզի ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդը« նրա արժանապատվությունը« հիմնարար իրավունքները բարձրագույն արժեքներ են« իսկ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:
Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը ևս երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը, սակայն այդ իրավունքը չի հանդիսանում բացարձակ և ենթակա է սահմանափակումների: Կոնվենցիայի 10-րդ հոդվածը« որը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« պաշտպանում է նաև անձի հեղինակությունը և այլոց իրավունքները: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում հստակ նշել է. ՙԿասկածից վեր է, որ Կոնվենցիայի 10(2)-րդ հոդվածը պաշտպանում է բոլոր անձանց հեղինակությունը և այդ պաշտպանությունից անգամ օգտվում են քաղաքական գործիչները« երբ նրանք նույնիսկ չեն գործում որպես մասնավոր անձինք՚ (Lingens v. Austria, 8 Juli 1986, ¢ 42, Series A no. 103):
Հետևաբար, Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ խոսքի ազատության իրավունք նախատեսող դրույթ« նույնիսկ հասարակական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածման դեպքերում: Երբ մարդու հեղինակությունը վնասված է« խախտվում է անձի մասնավոր կյանքի իրավունքը« եթե ապահովված չէ արդարացի հավասարակշռություն ՙմրցակցող՚ շահերի միջև՝ հաշվի առնելով անձի անմեղության և բարեվարքության կանխավարկածը՚ (Pfeifer v. Austria, no 12556/03, ¢ 35, ECHR 2007-XII):
Շարադրյանի հիման վրա, վերաքննիչ բողոքը հիմնավոր չհամարելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է օրինական ու հիմնավորված դատական ակտ, ուստի այն ենթակա է ուժի մեջ թողնելու:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ, 220-րդ հոդվածներով և 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2011թ. թիվ ԵԿԴ 2347/02/10 վճիռը թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

Նախագահող դատավոր դատավոր դատավոր
Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Դատական ակտի ամսաթիվը: 09-06-2011
Ակտով հօգուտ պետ. բյուջեի բռնագանձման ենթակա պետ. ( ՀՀ դրամ): 0
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 20-06-2011
Գործի արխիվացում    
Ամսաթիվ: 20-06-2011
Էջերի քանակ: 1-129, 2-143
Գործին կից նյութերը:
Գործն ուղարկվել է: 13-07-2011
Ուր: Վճռաբեկ
Գրության համարը:
Այլ նշումներ:
Գործը բողոքարկվել է    
Ամսաթիվ: 20-07-2011
Դատական Գործ N: ԵԿԴ/2347/02/10
Վճռաբեկ
Ստացվել է վճռաբեկ բողոք    
Բողոքի ստացման ամսաթիվ: 12-07-2011
Ում կողմից է բերվել բողոքը: Պատասխանողի ներկայացուցիչ
Բողոք բերող անձը
Անվանում:Դարեսկիզբ ՍՊԸ   
Հասցե:Երևան, Իսրաելյան 37   
Ներկայացուցիչ
ԱնունՎահե   
ԱզգանունԳրիգորյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հեռախոս▒▒▒▒▒▒▒▒▒▒
Պետական տուրք: 208000
Պատասխանի ստացման ամսաթիվը:
Պատասխան բերող անձը
Անուն   
Ազգանուն   
Հասցե   
Բողոքարկվող դատական ակտը:ըստ հայցի Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի ընդդեմ ՙԴարեսկիզբ՚ ՍՊ ընկերության պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին
Գործի համարը: ԵԿԴ/2347/02/10
Գործի ստացում    
Գործի ստացման ամսաթիվը: 20-07-2011
Էջերի քանակը: 129
Գործին կից փաստաթղթերը:2-143
Վճռաբեկ վարույթի համարը: ԵԿԴ/2347/02/10
Մակագրել    
Ամսաթիվ: 20-07-2011
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն: Էրնա Վլադիմիրի Հայրիյան
Դատավոր
Դատարանի անվանում: Վճռաբեկ
Դատավորի անուն:   
Այլ նշումներ:
Բողոքը վերադարձվել է որոշումով    
Ամսաթիվ: 03-08-2011
Որոշման բովանդակությունը:ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2347/02/10
դատարանի որոշում 2011թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2347/02/10
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«03» օգոստոսի 2011թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

քննարկելով ըստ հայցի Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելն ապօրինի ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2011 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռուբեն Հայրապետյանը, Լևոն Սարգսյանը և Սամվել Ալեքսանյանը հայտնել են, որ Ընկերության կողմից հրապարակվող զանգվածային լրատվության միջոցի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի 14.10.2010 թվականի թիվ 188 (2623) համարի առաջին էջի կենտրոնում հրապարակվել է տեղեկատվություն, որը վերնագրված է. «Ութից յոթը ցուցակում են», իսկ ստորև փակցված են ութ անձանց, այդ թվում իրենց լուսանկարները։ Հոդվածում հեղինակը, մասնավորապես, որպես փաստ, ներկայացվում է հետևյալ ապատեղեկատվությունը. «Մեր տեղեկություններով ՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում՝ հիմնականում նարկոթրաֆիքինգի և փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ։ ՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկել են 32 անուն։ Մեր տեղեկություններով այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ։ Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին։ Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել։ Սակայն ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են, որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են։ Մեր տեղեկություններով ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր, Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, Աժ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո) և Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ), ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո), Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան»: Պատճառաբանելով, որ վերոնշյալ տեղեկությունները հրապարակելով` արատավորվել է իրենց պատիվն ու արժանապատվությունը, մինչդեռ Ընկերությունը հրաժարվել է հերքում տպագրել, պահանջել են Ընկերությանը պարտավորեցնել «Հայկական ժամանակ» օրաթերթի միջոցով հերքել տարածված ապատեղեկատվությունը՝ հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստը օրաթերթի առաջին էջում հրապարակելու միջոցով, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ հայցվորիներից յուրաքանչյուրի օգտին բռնագանձել 2.500.000 ՀՀ դրամ, որից 2.000.000 ՀՀ դրամը` որպես փոխհատուցում, իսկ 500.000 ՀՀ դրամը` փաստաբանի վարձատրության գումար:
Նախնական դատական նիստի ժամանակ հայցվորները հրաժարվել են Ընկերության կողմից 26.10.10 թվականի հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելն ապօրինի ճանաչելու հայցապահանջից:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 07.02.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «պարտավորեցնել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին` հերքելու «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված «Ութից յոթը ցուցակում են» խորագրով հոդվածում հայցվորներ Ռուբեն Հայրապետյանի, Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող (զրպարտող) տեղեկությունները և հերքումը տպագրել նույն «Հայկական ժամանակ» օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո` հետևյալ բովանդակությամբ. «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջում հրապարակվել է տեղեկատվություն, իսկ ստորև ութ անձի, այդ
թվում` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի լուսանկարներն են։ Հոդվածը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության որոշ պաշտոնյաների առնչությանը նարկոթրաֆիքի, թրաֆիկինգի և փողերի լվացման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում հարուցված քրեական գործերին։ Հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվել են առանց հավաստիությունը ստուգելու»։ Հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չպետք է զիջի «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված «Ութից յոթը ցուցակում են» խորագրով հոդվածի տեղեկատվությանը։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից հօգուտ Սամվել Ալեքսանյանի բռնագանձել 2.044.000 ՀՀ դրամ, որից 2.000.000 ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 44.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից հօգուտ Ռուբեն Հայրապետյանի բռնագանձել 2.044.000 ՀՀ դրամ, որից 2.000.000 ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 44.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից հօգուտ Լևոն Սարգսյանի բռնագանձել 2.044.000 ՀՀ դրամ, որից 2.000.000 ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 44.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Քաղաքացիական գործի վարույթը` պատասխանողի կողմից հերքման պահանջին մեկշաբաթյա ժամկետում չպատասխանելն ապօրինի ճանաչելու հայցապահանջի մասով, կարճել»։ Հայցը` մնացած մասով, մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.06.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.02.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի խախտումների հիմքով։
Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 27-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 10-րդ հոդվածները, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ և 1087.1-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ և 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը պատճառաբանում է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որոնք հանգամանորեն հաստատում են, որ Ընկերության կողմից հրապարակված տեղեկատվությամբ որևէ կերպ չի արատավորվում հայցվորների պատիվը և արժանապատվությունը, քանի որ «հոդվածում չկա որևէ պնդում այն մասին, որ հայցվորները կատարել են կամ մեղադրվում են հոդվածում տեղ գտած հանցագործությունների մեջ: Փոխարենը` հոդվածը խոսում է «տարբեր քրեական գործերի հետ առնչություն ունեցող կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակի» մասին, որում, ըստ հոդվածագրի ունեցած տեղեկությունների, տեղ են գտել նաև հայցվորների անունները: Հոդվածի ձևակերպումներն անորոշ են այդ կապերի և առնչությունների մասին. Հետևաբար` չի կարելի եզրակացնել, որ դրանք զրպարտում են հայցվորներին»:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը անտեսել է նաև այն հանգամանքը, որ հոդվածագիրը տեղեկատվությունը հրապարակելիս, հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին` «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանին, ինչը, Ընկերությանը ազատում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատախանատվություն կրելուց:
Նշված դատավարական և նյութական նորմերի խախտման արդյունքում կայացված դատական ակտով խախտվել է զանգվածային լրատվությամբ զբաղվող Ընկերության խոսքի ազատության իրավունքը:
Բացի այդ, դատական նիստն ընդամենը մի քանի օր հետաձգելով` ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը խախտել են Ընկերության` արդար դատաքննության իրավունքը և դատավարության կողմերի հավասարության սկզբունքը:
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար։

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները̀ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի համաձայն՝ վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ uտորադաu դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական uխալ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է Վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված պատճառաբանություններով։
Այսպես, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով դատական ակտը, հիմնվելով Դատարան ներկայացված ապացույցների վրա, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14-րդ հոդվածներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետին, 1087-րդ հոդվածի 4-րդ կետին, 1087.1-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, կետերին, 8-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերին, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին, պատճառաբանել է, որ «սույն գործի ուսումնասիրությունից հետևում է, որ դատարանը 09.11.2010թ. թիվ ԴԴ-17-28985 գրությամբ պատասխանող «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությանն է ուղարկել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2010թ.-ի որոշումը հայցադիմումի պատճենի հետ միասին` նշելով, որ կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կողմը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված ժամկետում: Պատասխանողի կողմից հիշյալ որոշումը ստանալու փաստը հավաստվում է գործում առկա ծանուցման հավաստագրով: Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացել է դատաքննության և միջնորդել հետաձգել դատական նիստը` թույլատրելով ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին: Միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, ինչն ապացուցում է, որ Դատարանը սույն դատավարության ընթացքում ապահովել է կողմերի համար հավասար մրցակցային պայմաններ` հնարավորություն ընձեռելով պատասխանողին ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին»: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ: Գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությունը 20.11.2010թ.-ին, 2 տարի ժամկետով տրված լիազորագրով դատական ատյաններում ընկերության շահերը ներկայացնելու լիազորություն է տվել գործի քննության ընթացքում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող Նիկոլ Վովայի Փաշինյանին, իսկ 17.01.2011թ.-ին, 2 տարի ժամկետով տրված լիազորագրով դատական ատյաններում ընկերության շահերը ներկայացնելու լիազորությամբ է օժտել փաստաբան Վահե Գրիգորյանին: Ընդհանուր իրավասության դատարանում ընկերության շահերը ներկայացրել է բացառապես Վահե Գրիգորյանը: Այսինքն` ընկերությունը զրկված չի եղել դատարանում հանդես գալու և իր շահերը ներկայացնելու իրավունքից և հնարավորությունից: Դատարանն ապահովել է Վահե Գրիգորյանի մասնակցությունը դատական նիստին: Սույն գործի փաստերի համաձայն` «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 188 (2623) հոկտեմբեր 14 /հինգշաբթի/ 2010 թվականի համարի առաջին էջի կենտրոնում հրապարակվել է տեղեկատվություն, որը վերնագրված է. «Ութից յոթը ցուցակում են», իսկ ստորև փակցված են ութ անձանց, այդ թվում` հայցվորների լուսանկարները: Հոդվածում տեղ են գտել հետևյալ տեղեկությունները. «Մեր տեղեկություններով ՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում՝ հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի և փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկել են 32 անուն: Մեր տեղեկություններով այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել: Սակայն ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են, որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են: Մեր տեղեկություններով ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր, Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, Աժ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո) և Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ), ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո), Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: Ըստ մեր տեղեկությունների` ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել, քանի որ ի սկզբանե բացառել են, որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել»: «Պատասխանողի կողմից հրապարկված հոդվածում տեղ են գտել «նարկոթրաֆիք, թրաֆիկինգի և փողերի լվացում» հասկացությունները: Դատարանն արձանագրել է, որ դրանք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության տեսակներ են (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ, 266-րդ, 268-րդ, 132-րդ, 132.1-րդ հոդվածներ), հանրության համար վտանգավոր արարքներ, որոնց հետ ցանկացած անձի, առավել ևս ժողովրդի կողմից ընտրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի առնչության փաստը հանրության կողմից դատապարտելի, պարսավելի և արատավորող է»: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «սույն գործով պատասխանող «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության կողմից չեն հիմնավորվել վերջինիս կողմից վկայակոչած փաստերը, չի ներկայացվել որևէ ապացույց որով կհիմնավորվեր, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում տեղ գտած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Պատասխանողը փաստարկել է, որ իր կողմից հրապարակված հոդվածը չի արատավորում հայցվորների պատիվն ու արժանապատվությունը և շարունակելով նույն տրամաբանությամբ` ի վերջո եզրակացրել է, որ հոդվածում չկա պնդում, որ հայցվորները կատարել են կամ մեղադրվում են հոդվածում տեղ գտած հանցագործությունների մեջ, այլ հոդվածը խոսում է «տարբեր քրեական գործերի հետ առնչություն ունեցող կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակի» մասին, որում տեղ են գտել նաև հայցվորների անունները: Մինչդեռ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ այն շարադրված է այնպիսի տրամաբանական հաջորդականությամբ, որ ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ հայցվորների կողմից նշված հանցանքները կատարելն անվիճելի և հաստատված փաստեր են: Իսկ հոդվածում նշված արարքների հետ որևէ առնչությունն արդեն իսկ արատավորում է անձի պատիվն ու արժանապատվությունը, առավել ևս, երբ այդ արարքները վերագրվում են հասարակության մեջ այնպիսի դիրք զբաղեցնող անձանց, ինչպիսիք են ժողովրդի կողմից ընտրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները: Նման պայմաններում, լրագրողը պարտավոր է մինչև հրապարակումը ձեռնարկել գործողություններ իր կողմից հրապարակվող տեղեկատվության ճշմարտացիության ստուգման ուղղությամբ: Լրագրողը պարտավոր է բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա, որոնք պետք է համամասն լինեն տարածված արատավորող տեղեկատվության բնույթին և աստիճանին` պայմանով, որ որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը /Պեդերսեն և Բաադսգարդ ընդդեմ Դանիայի /GC/, no. 49017/99, 78, ՄԻԵԴ 2004-XI/: Տարածված տեղեկությունները զրպարտություն համարելու վերը նշված երեք կետերի առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատարանն իրավացիորեն փաստել է, որ սույն քաղաքացիական գործով առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հատկանիշները, այսինքն` «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի 2010 թվականի հոկտեմբեր 14-ի թիվ 188 համարի առաջին էջի կենտրոնում հրապարակված, «Ութից յոթը ցուցակում են», վերնագրով հոդվածում տեղ գտած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորների պատիվը և արժանապատվությունը, և պատասխանողի կողմից դրանք հրապարակային ներկայացնելը զրպարտություն է: Ավելին, Դատարանն արձանագրել է նաև, որ չունենալով ապացուցման պարտականություն, հայցվորներն ի դեմս ներկայացուցիչների` նախապատրաստական փուլի ընթացքում դատարանին ներկայացրել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության 19.10.2010 թվականի 82/1-39085-10 գրությունն առ այն, որ ՀՀ գլխավոր դատախազի դիմումը` «Ռուսական իրավապահ մարմինների կողմից մի շարք քրեական գործերի, որոնք առնչվում են այն հանցագործություններին, որոնց կատարմանն իբր մասնակից են Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք, քննության մասին «Հայկական ժամանակ» թերթում 14.10.2010 թվականին հրատարակված տեղեկատվության հետ կապված, քննարկվել է: Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունում Ռուսաստանի տարածքում հանցագործությունների իրագործմանը վերոնշյալ հոդվածում նշված անձանց մասնակցության մասին վկայող որևէ նյութ առկա չէ»: «Պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որ մինչև իր կողմից հոդվածի հրապարակումը Սմբատ Կարախանյանը հրապարակային ելույթ է ունեցել նման բովանդակությամբ: Բացի այդ, Եվրոպական դատարանի նախադեպին համապատասխան` բոլոր այն դեպքերում, երբ աղբյուրի հավաստիությունը ողջամտորեն չի կարելի ենթադրել կամ հղումն աղբյուրին պատշաճ չէ, լրագրողը կրում է իր կողմից ներկայացված տեղեկատվության իրականության համապատասխանության ապացուցման պարտականություն և չի կարող ազատվել ինքնուրույն պատասխանատվությունից /Մաքվիքար ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 46311/99, 84, ՄԻԵԴ 2002-III/»: «Հաշվի առնելով ապացուցման պարտականությունը պատասխանողի կողմից չկատարելու հանգամանքը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից տրված տեղեկատվությունը Ռուսաստանի տարածքում հանցագործությունների իրագործմանը պատասխանողի կողմից 14.10.2010 թվականին հրատարակված hոդվածում նշված անձանց մասնակցության վերաբերյալ նյութերի բացակայության մասին` Դատարանը հաստատված է համարել պատասխանողի տարածած տեղեկությունների մտացածին լինելու և իրականությանը չհամապատասխանելու փաստը: Պատասխանողի կողմից հրապարակված տեղեկատվությունն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը և ուղղակիորեն արատավորում է հայցվորների պատիվն ու արժանապատվությունը: Ընդ որում, հրապարակված տեղեկատվությունը չի կարող դիտվել, որպես խոսքի ազատության դրսևորում, նկատի ունենալով, որ խոսքի ազատությունը չի կարող իրականացվել անձի արժանապատվությունն արատավորելու և հեղինակությունը վիրավորելու եղանակով: Խոսքի ազատության իրավունքը մշտապես ուղեկցվում է պարտականություններով և պատասխանատվությամբ: Այս կանոնը հավասարապես կիրառվում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ, որոնք ևս հանդիսանում են խոսքի ազատության իրավունքի կրողներ և իրացնողներ, նույնիսկ եթե քննարկման ենթակա հարցն ունի հանրային լուրջ հետաքրքրություն։ Ավելին, այս պարտականություններն ու պատասխանատվությունն առավել են կարևորվում, երբ տեղեկատվությունը վերաբերվում է անձի հեղինակությանը և խախտում է այլոց իրավունքները: Հետևաբար, զանգվածային լրատվության միջոցների վրա դրված է պարտականություն ստուգելու անձանց հեղինակությունն արատավորող տեղեկությունների փաստական հանգամանքները:
Եվրոպական դատարանն իր վճիռներում հստակ ամրագրել է այս սկզբունքները, մասնավորապես սահմանելով. «Լրագրողների տեղեկատվություն տարածելու իրավունքի պաշտպանությունը պահանջում է, որ վերջիններս գործեն բարեխղճությամբ և տիրապետեն արժանահավատ փաստական հիմքերի՝ տրամադրելով «հավաստի և կոնկրետ» տեղեկատվություն լրագրողական էթիկայի նորմերին խիստ համապատասխան» (Bladet Tromso and Stensaas v. Norway, no. 21980/93, 58, ECHR 1999-III, Prager and Obersckilh v. Austria, 26 april 1995, A no. 15974190)»: Սա է «Եվրոպական Դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը: Այսպես, Լինգենս ընդդեմ Ավստրիայի գործով դատարանը նշել է. «Չափազանց կարևոր է, որ զանգվածային լրատվության միջոցն իր կողմից տարածած տեղեկատվության արժանահավատությունը ստուգի մինչև համապատասխան տեղեկության տարածումը, այլ ոչ թե փորձի ապացույցներ հայթայթել դատական վեճի ընթացքում»: «Սույն քաղաքացիական գործով հայցվոր Սամվել Ալեքսանյանը (թիվ 007 ընտրատարածքից ընտրված), Լևոն Սարգսյանը (թիվ 005 ընտրատարածքից ընտրված), Ռուբեն Հայրապետյանը (թիվ 001 ընտրատարածքից ընտրված) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ են, և որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, ունեն որոշակի ընկալելի դիրք հասարակությունում, ինչը պարտավորեցնում է ունենալ անբասիր վարքագիծ և օրինակելի կեցվածք, այնինչ պատասխանողի կողմից հոդվածում տարածած տեղեկությունները վերը նշված հանցագործությունների հետ այդ անձանց հնարավոր առնչության փաստի վերաբերյալ, այլ տեղեկատվություն են հաղորդում ընթերցողին` վտանգելով հայցվորների, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսևորումը: Հանրության կողմից հայցվորներին տրվող գնահատականն ունի չափազանց կարևոր գործնական նշանակություն, քանի որ բացասական գնահատականը նսեմացնում է հայցվորների` որպես անձի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, հեղինակությունը, խոչընդոտներ է ստեղծում հասարակական, տնտեսական հարաբերություններին լիարժեք մասնակցելու համար։ Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն մոտեցումը, որ պահանջվող փոխհատուցման չափը որոշելիս ներպետական դատարանները պետք է հաշվի առնեն այն անձանց սահմանափակ միջոցները, որոնց դեմ բերվում են զրպարտության կամ վիրավորանքի հայցերը, ընդհանուր իրավասության դատարանը փոխհատուցման չափը սահմանելիս նկատի է ունեցել ինչպես փոխհատուցման չափին վերաբերող օրենսդրորեն սահմանված դրույթները, այնպես էլ հասարակական կյանքում հայցվորների` որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների զբաղեցրած դիրքը, և այն հանգամանքը, որ զրպարտող տեղեկությունները տարածվել են 7.480 տպաքանակով հրատարակվող օրաթերթում` հասու դառնալով հասարակության լայն զանգվածներին»: «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում հստակ նշել է. «Կասկածից վեր է, որ Կոնվենցիայի 10(2)-րդ հոդվածը պաշտպանում է բոլոր անձանց հեղինակությունը և այդ պաշտպանությունից անգամ օգտվում են քաղաքական գործիչները, երբ նրանք նույնիսկ չեն գործում որպես մասնավոր անձինք» (Lingens v. Austria, 8 July 1986, VV A no. 9815182): Հետևաբար, Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ խոսքի ազատության իրավունք նախատեսող դրույթ, նույնիսկ հասարակական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածման դեպքերում»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ «Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ։ Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ»։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի հիմնավորել նաև օրենքի միատեսակ կիրառության համար ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը՝ նյութական կամ դատավարական
իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները։
Նման պայմաններում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումները՝ դատական սխալի առկայության և օրենքի միատեսակ կիրառության համար ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու մասին, անհիմն են, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական
իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։
Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի պահանջներին։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, այն ենթակա է վերադարձման։

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ և 234-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերադարձնել թիվ ԵԿԴ/2347/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2011 թվականի որոշման դեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


Նախագահող՝ Վ. ԱԲԵԼՅԱՆ
Դատավորներ՝ Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Որոշումը ուղարկվել է կողմերին    
Ամսաթիվ: 24-08-2011
Գործի առաքում    
Գործի առաքման ամսաթիվը: 26-08-2011
Դատարան: Կենտրոն և Նորք-Մարաշ
Այլ նշումներ:2 հատոր
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       18 Հունվար 2021

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան