Русский English
Գլխավոր էջ | Հետադարձ կապ | Հետևեք դիմումի ընթացքին
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Խելացի որոնում
  • Ինֆոգրաֆիկա
  • Նմանատիպ գործերի որոնում
  • Քաղաքացիական
  • Քրեական
  • Վարչական
  • Վճարման կարգադրություններով
  • Սնանկության

Գործի համարի ձևաչափը ճիշտ չէ
Դատական ակտեր
Ընդլայնված որոնում
* Արդյունքների դասավորվածությունը կատարվում է ըստ գործերի արդիականության
  • Հակիրճ
  • Դատական գործ

Հիմնական

Գործի համար: ԵՄԴ/0043/01/17

Վիճակագրական տողի համար: 11.2.1

Ամբաստանյալ

Վլադիմիր Սուրեն Հովսեփյան

Դատավոր

Մալաթիա-Սեբաստիա:

Ռոբերտ Լազոյի Պապոյան

Քրեական վերաքննիչ:

Սեվակ Ժորայի Համբարձումյան

Հոդվածներ

Քրեական վերաքննիչ:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 267.1 Մաս 3 Կետ 1
Հոդված 268 Մաս 2 Կետ 2
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Վ. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձից անհայտ հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի 0,838 գրամ մետանֆետամին տեսակի թմրամիջոց, որը թաքցնելով օղու 0,5լ ծավալով հեղուկում , դրել է իր մուգ շականակագույն պայուսակի մեջ այնուհետև Զվարթնոց օդանավակայանում հսկիչ-անցագրային կետով անցնելիս կրկնակի մաքսային հսկողության աշխատակիցների կողմից կանխվել է թմրամիջոցի տեղափոխումը:

  • Նիստեր
  • Ակտեր
  • Մալաթիա-Սեբաստիա
  • Քրեական վերաքննիչ

Գործ ԵՄԴ/0043/01/17

ԴԱՏԱՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետև՝ Դատարան)`

նախագահությամբ` դատավոր Ռ.Պապոյանի,
քարտուղարությամբ` Ի.Մուրադյանի,
Լ.Պողոսյանի,
մասնակցությամբ՝
մեղադրողներ՝ Գ.Մանուկյանի, Գ.Հովակիմյանի,
պաշտպաններ՝ Վ.Հովհաննիսյանի, Ժ.Պետրոսյանի,
ամբաստանյալ՝ Վ.Հովսեփյանի,
դռնբաց դատական նիստում, Երևան քաղաքում, 2018 թվականի փետրվարի 22-ին ընդհանուր կարգով քննելով քրեական գործն` ըստ մեղադրանքի`
Վլադիմիր Սուրենի Հովսեփյանի – ծնված` 31.01.1981թ. Մասիս քաղաքում, ազգությամբ հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ֆիզիկապես առողջ, չի աշխատում, ամուսնացած, խնամքին երկու անչափահաս երեխա, նախկինում դատապարտված չի եղել, հաշվառված է Արարատի մարզ, Մասիս քաղաքի 3-րդ թաղ, 12-րդ հանրակացարան, 40-րդ շենք, 1-ին բնակարան հասցեում, բնակվում է ՌԴ Մոսկվայի մարզի Օրեխովո-Զույևո քաղաքի Հյուսիսային փողոցի 10-րդ շենքի 95-րդ բնակարան հասցեում, պահվում է ՀՀ ԱՆ ՔԿՎ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկում,
մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, կալանքի տակ է գտնվում 2016 թվականի դեկտեմբերի 22-ից,
1. գործի դատավարական նախապատմությունը.
2016 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության ավագ քննիչ Ա. Պետրոսյանը(այսուհետև՝ քննիչ) որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով թիվ 84103716 քրեական գործը հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին: (հ.1, գ.թ.9)
Քննիչի` 2016 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ Վլադիմիր Սուրենի Հովսեփյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:(հ.1, գ.թ 42, 46-47)
Նույն օրը մեղադրյալ Վլադիմիր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը երկու ամիս ժամկետով: (հ.1, գ.թ.57-62)
2017 թվականի մարտի 3-ին Վլադիմիր Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Համաձայն անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, մեջբերվում է. <<(…) նկատի ունենալով, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք հիմք են տալիս մեղադրանք առաջադրելու Վլադիմիր Սուրենի Հովսեփյանին(…)այն արարքների կատարման համար, որ նա քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի՝ 0,838 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոց և այն մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, Երևան-Մոսկվա U62704 չվերթով ՌԴ տեղափոխելու համար պահել է <<Ֆրուիտ ոդկա քենտ պոմեգրանատ 0,05լ>> (FRUIT VODKA Khent POMEGRANATE 0,05l)գրառմամբ օղու թափանցիկ ապակյա տարայում՝ 50մլ. ծավալով հեղուկում, այն թաքցրել իրեն պատկանող մուգ շագանակագույն պայուսակի մեջ, որից հետո 22.12.2016 թվականին գնացել է <<Արմենիա միջազգային օդանավակայաններ>> ՓԲ ընկերության <<Զվարթնոց>> օդանավակայան: Նույն օրը ՀՀ ԿԱ ԱԱԾ հսկիչ-անցագրային կետով ՀՀ պետական սահմանը հատելուց և հիշյալ 0,838 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխելուց հետո ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է վերջինիս պայուսակում ապօրինի պահվող թմրամիջոցը(...)>>:(հ.1, գ.թ.131-132, 137)
2017 թվականի մայիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազ Գ. Մանուկյանը որոշում է կայացրել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին (հ.2,գ.թ.2), և քրեական գործն` ըստ մեղադրանքի Վլադիմիր Հովսեփյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որը նշված դատարանում մուտք է եղել 2017 թվականի մայիսի 22-ին (հ.2 գ.թ.1) և մայիսի 23-ին ընդունվել է վարույթ:(h.2,գ.թ. 4)
2017 թվականի մայիսի 31-ին որոշում է կայացվել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին:(h.2,գ.թ. 14)
2. Ապացույցների հետազոտում և գնահատում.
Դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով Դատարանը հաստատված համարեց հետևյալը.
Քրեական գործով ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանն ընտանիքով մշտապես բնակվել է ՌԴ Մոսկվայի մարզի Օրեխովո-Զույևո քաղաքի Հյուսիսային փողոցի 10-րդ շենքի 95-րդ բնակարանում: 2016թ. դեկտեմբերի 15-ին Մոսկվա-Երևան չվերթով <<Զվարթնոց>> օդանավակայանով ժամանել է ՀՀ: ՀՀ-ում գտնվելու ընթացքում վերջինս, քննությամբ չպարզված անձից և անհայտ հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի՝ 0,838 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց և այն մաքսանենգությամբ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, Երևան-Մոսկվա Ս62704 չվերթով ՌԴ տեղափոխելու համար պահել է <<Ֆրուիտ ոդկա քենտ պոմեգրանատ 0,05լ>>(FRUIT VODKA Khent POMEGRANATE 0,05լ) գրառմամբ օղու թափանցիկ ապակյա տարայում 50 մլ ծավալով հեղուկում, նշված տարան թաքցրել է ուղեբեռում՝ իրեն պատկանող մուգ շագանակագույն պայուսակի մեջ: 2016թ. դեկտեմբերի 12-ին Երևան-Մոսկվա U62704 չվերթով ՌԴ մայրաքաղաք մեկնելու համար Վլադիմիր Հովսեփյանը գնացել է <<Արմենիա միջազգային օդանավակայաններ>> ՓԲ ընկերության <<Զվարթնոց>>օդանավակայան: Նույն օրը ժամը 15:33-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ հսկիչ-անցագրային կետով ՀՀ պետական սահմանը հատելուց և հիշյալ 0,838 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ մաքսային հսկուղությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխելուց հետո, Վ. Հովսեփյանին են մոտեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները, որից հետո իրականացված մաքսային հսկողության ընթացքում նրա պայուսակում ապօրինի պահվող հիշյալ <<Ֆրուիտ ոդկա քենտ պոմեգրանատ 0,05լ>>(FRUIT VODKA Khent POMEGRANATE 0,05լ) գրառմամբ օղու թափանցիկ ապակյա տարայում՝ 50 մլ ծավալով հեղուկում 0,838 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է հրավիրված ընթերակաների ներկայությամբ:
Դատարանի հետևությունները հիմնված են մեղադրանքի հիմքում դրված և դատաքննության ընթացքում հետազոտված ներքոհիշյալ ապացույցներով.
Ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին ցանկացել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Հորեղբոր հետ գնացել են օդանավակայան, որտեղ հանդիպել է ընկերոջը՝ Պարույր Չախալյանին, մոտեցել են հաշվառման, հանձնվել և կշռվել է ուղեբեռը: Այդ ժամանակ ուղեբեռը թողել է Պարույրի մոտ, գնացել է ուղեբեռի համար լրավճարելու: Երբ վերադարձել է, ընկերն արդեն այնտեղ չի եղել: Նկատել է, որ Պարույրն անցման կետի մոտ է, մոտեցել է նրան, այդ պահին իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով երեք անձ, նրանցից մեկը ցույց է տվել վկայականը, ներկայացել և ասել է, որ իր ճամպրուկի մեջ թանկարժեք իր կա: Պայուսակները դրված են եղել <<ռեգիստրացիայի>> կողքի սեղանի մոտ: Նրանք վերցրել են ուղեբեռը, և իրենք գնացել են օդանավակայանի աջ անկյունը, շունը հոտոտել է պայուսակը, ոչինչ չի գտել, առաջարկել են գնալ <<սկանեռ>> սարքի մոտ, որը նույնպես ոչինչ ցույց չի տվել: Գնացել են սենյակ, բացել են ճամպրուկը, սկսել են դատարկել այն, կոնյակ են հանել, մեղր, օղու շշերը: Նրանք նայել են օղու շշերը, հարցրել են դրանց պարունակության մասին, պատասխանել է, որ դրանցում օղի է: Նրանք մոտ ութ հոգի են եղել, բոլորը հոտ են քաշել, հետո սկսել են պնդել, որ շշի մեջ ուրիշ բան է: Կրկին պնդել է, որ դրանցում օղի է, նրանցից մեկն իրեն առաջարկել է խմել շշից, ինքը շիշից և մի կում խմել է: Նախքան կասկածանքով իրենց մոտենալը անցակետի մոտ սպասել են, որպեսզի կնիքեն անձնագիրը, սակայն չեն կնիքել: Սպասելուց հետո իրենց մոտեցել է Տիգրան անունով աշխատակից, նրա հետ է եղել նաև Նիկոլայն ու նկարահանող անձը: Տիգրանն արձանագրություն է կազմել, այնուհետև իրեն տարել են բաժին: Դատարանում հետազոտված օղու շշերն իր մոտ են եղել: 2012 թվականին քրոջից՝ Զոյա Հովսեփյանից իմացել է, որ մահացել է իրենց հարազատ Ռիտան: 2013 թվականին գնացել է նրանց տուն, պարզել է, որ սոցիալական վիճակի վատթարացման պատճառով նրանք իրեր են վաճառում: Նրանց տանը օղու շշերն է նկատել, և Արկադիկից գնել է դրանք, իսկ վերջին դեպքում ՌԴ գնալուց ցանկացել է դրանք տանել: Գնելուց որոշակի ժամանակ հետո զանգահարել է Արկադիկը, շշերը ցանկացել է փոխարինել, բայց ինքը մերժել է նրա առաջարկը: Արկադիկը ևս մոտ երկու տարի առաջ մահացել է: Շշերը գնելուց դրանք եղել են փակ և ակցիզավորված՝ գործարանային արտադրության: Դրանք որպես հուշանվեր պահել է Մասիսի իր բնակարանում: Օդանավ նստելիս միշտ օղի է խմում, քանի որ վախենում է: Այդ օղիները ցանկացել է խմել ուղեբեռը հանձնելուց առաջ: Պետք է խմեր օդանավակայանում, ուղեբեռում նաև սննունդ է եղել և հյութ՝ <<Պեպսի>>: Օղու շշերը դրված են եղել ճամպրուկի վերևի մասում, իրերի վրա, ճամպրուկը բացելուց դրանք երևացել են, օղու շշերի մոտ է եղել նաև <<Պեպսիյի>> շիշը: Իր մոտ չորս կտոր պայուսակ է եղել, սև ու շագանակագույն, և երկու հատ ձեռքի պայուսակ, որոնցից մեկը պետք է տար Պարույրին, սակայն նրա իրերը շատ են եղել, և այն տեղավորել է իր պայուսակների մեջ: Օդանավակայն է գնացել Մասիս քաղաքից, իսկ Պարույրը՝ Գյումրիից՝ ընկերոջ հետ: Իրեն օդանավակայան է տարել հորեղբայրը՝ Աշոտ Հովսեփյանը՝ <<ՎԱԶ 2106>> մակնիշի ավտոմեքենայով: Հասնելով օդանավակայան՝ ինքը դռների մոտ իջել է, իսկ հորեղբայրը մեքենան տարել է ավտոկայանատեղի: Իմանալով, որ Պարույրը տեղ չունի, իր մի պայուսակից իրերը դասավորել են մյուս պայուսակի մեջ, որտեղ գտնվել են նաև օղու շշերը: Ձեռքի պայուսակի մեջ երկու շոր է եղել և կոշիկներ: Ապա մոտեցել են հաշվառման տեղը, ուղեբեռը կշռել են, ամեն ճամպրուկ կշռվել է 20 կիլոգրամ: Իրեն ասել են, որ ավել քաշի՝ 20 կիլոգրամի համար պետք է վճարի, ճամպրուկը, որում եղել են օղու շշերը, իր հիշելով կշռել է 22 կիլոգրամ: Ճամպրուկները թողել է <<ռեգիստրացիայի>> սեղանի մոտ, դրանց մոտ կանգնած է եղել Պարույրը, հորեղբոր հետ գնացել և 20.000 ՀՀ դրամ վճարել են ավել ուղեբեռի համար, կտորնը վերցրել և վերադարձել է, սակայն ոչ Պարույրն է այնտեղ եղել, ոչ էլ իր ճամպրուկները: Այնուհետև մատնահետք տալու տեղում Պարույրին է նկատել և գնացել է նրա մոտ: Հարցրել է ճամպրուկներից, նույն պահին իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով երկու անձ: Իր և Պարույրի պայուսակները դրված են եղել <<ռեգիստրացիայի>> սեղանի կողքին, դրանց մոտ մեկ հոգի է մնացել: Մոտեցել են պայուսակներին, հարցին պատասխանել են, որ իրենցն ճամպրուկներն են: Առաջարկել են գնալ օդանավակայանի աջ անկյուն: Այնտեղ ինքը և Պարույրն ուղեբեռը բացել են, դրանք զննել է շունը, իրենց նույնպես հոտոտել է, ոչինչ չի եղել, առաջարկել են գնալ սկաներ սարքի մոտ: Կինոլոգ շանը բերել է զինվորական համազգեսով մի տղա: Իրերը սկաներ սարքի միջոցով մի քանի անգամ զննել են, իրենց շորերն են հանել և նայել, այնուհետև իրենք նույնպես անցել են սկաների միջով: Դրանից հետո նրանք ասել են, որ ուղեբեռը պետք է բացեն: Սկաներ սարքի մոտ սեղան է եղել, հենց դրա վրա բացել է պայուսակը, հանել իրերը, նրանք հերթով նայել են, ամեն անգամ հարցրել են, թե յուրաքանչյուր շշում ինչ կա: Կապույտ վերնաշապիկով տղան բացել է օղու շշերը: Այդ ամենը տեղի է ունեցել սկաներ սարքի մոտ: Պատասխանելով, որ փոքրիկ շշերի մեջ օղի է, նրանց առաջարկով նռան պիտակով շշի պարունակությունից մի կում խմել է: Մյուս շշից չի խմել, իրեն նման առաջարկ չի եղել: Այնուհետև շշի խցանը փակել են, որպեսզի այն չթափվի, ինքն այն դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, ապա` շագանակագույն պայուսակի կողային գրպանում, անձամբ վերադասավորել է նաև ճամպրուկի պարունակությունը: Հիմնական ղեկավարողն իրեն ուղեկցել է հաշվառման վայր, այտեղից` մատնահետք տալու և անձնագրում կնիք դնելու վայր, որտեղ նույնիսկ մատնահետք չի տվել և արագ անցել է: Այդ տղամարդն իր անձնագիրը տվել է ելքի կնիք դնող աղջկան, նա էլ երկու կնիք է դրել և վերադարձրել իրեն: Այդ ժամանակ սահմանային անցակետը չի անցել, չհասած այնտեղ` վերադարձել են: Նրանց գործողությունների դեմ չի առարակել, քանի որ չի հասկացել, թե ինչ են անում: Այուհետև վերադարձել են, վերցրել են ուղեբեռը և իջել առաջին հարկ: Այդ վիճակում է գտնվել երեք-չորս ժամ: Մինչև լրագրողի և Նիկոլայի գալը ճամպրուկներն այլևս չեն բացել: Ազատ տեղաշարժ չի ունեցել, տեղաշարժվել է միայն նրանց ուղեկցությամբ: Նիկոլայը եկել է ժամը 19-ի սահմաններում, իրեն բռնելու ողջ ընթացքին նա չի մասնակցել: Նրա գալուց հետո եկել է նաև լրագողը, նրանցից մեկը կանչել է ընթերկաներին, պայուսակը դրել են սեղանին, կրկին իրերն են դատարկել, Տիգրանի հարցին պատասխանել է, որ շշերն իրենն են, նա կազմել է արձանագրություն: Արձանագրությունը կազմելուց հետո օղու շշերը դրել են տոպրակի մեջ, փաթեթավորել և կնիքել են, իսկ իրեն Նիկոլայը, Տիգրանը և վարորդը տարել են քննիչի մոտ: Առերեսման օրը Նիկոլային առանձին հանդիպել է, նրա հետ խոսել է դեպքի վերաբերյալ, հարցրել է, թե ինչու է նման բան անում, եթե նույնիսկ սենյակում չի եղել, նա պատասխանել է, որ իր դեմ ոչինչ չունի, դա նրա գործն է: Այդ խոսակցության ընթացքում նա ընդունել է, որ վերջում է եկել: Չի հիշում` նախաքննական ցուցմունքներում հայտնել է արդյոք այն մասին, որ գնելուց հետո օղու շշերի նախկին տերը ցանկություն է հայտնել դրանք փոխարինել: Նա որևէ ձև չի պատճառաբանել, թե ինչու է ցանկանոմ փոխարինել, ինքն նրան ասել է, որ օղին արդեն խմել է, որպեսզի որ նա չպնդի փոխարինելու առաջարկը: Շագնակագույն ճամպրուկի քաշի համար չի վճարել, քանի որ մեկ ճամպրուկն անվճար է, երկրորդի համար է վճարել: Չի կարող հայտնել, թե ինչու մինչև կշռելն օղու շշերը չի հանել ճամպրուկից և չի պահել մոտը, եթե ցանկացել է խմել միչև թռիչքը: Մինչև արձանագրություն կազմելը պայուսակը բացվել է, շշերը գործանարանային եղանակով են փակված եղել, ինքը մի կում խմել է, և շշի մեջ օղի է եղել: Բոլորն օղու են նմանեցրել, միայն գործողությունը ղեկավարողն է կասկածել: Երկրորդ անգամ ևս, երբ ճամպրուկը ընթերակաների մոտ կրկին բացվել է, որևէ հոտ չի զգացել: Արձանագրությունը կազմելիս չի կարդացել դրա բովանդակությունը, քանի որ վստահ է եղել, որ որևէ անօրինական գործողություն չի կատարի: Չի կարող բացատրել, թե ինչու է փորձագետը գրել, որ փորձաքննության են ներկայացվել 50 միլիգրամ զանգվածով երկու օղու շիշ, ինքը հաստատ շշերից մեկից խմել է, որի ժամանակ ներկա է եղել նաև Պարույրը: Աշխատակիցը նույնիսկ ասել է, որ բավական է խմի: Փորձագետի եզրակացությանը ծանոթացել է, գիտի նաև, որ իր օրգանիզմում որևէ թմրամիջոցի պարունակություն չի հայտնաբերվել: Անձնագրում կնիք դնելու գործընթացը տևել է մոտ երեք րոպե: Այն, որ ՍԷԿՏ համակարգում առկա տվյալների համաձայն ինքը ՀՀ պետական սահմանը հատել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 15:33-ին, դրանից հետո մուտք է գործել ՀՀ նույն օրը ժամը 16:26-ին, ապա այդ հանգամանքի վերաբերյալ կարող է հայտնել, որ այնտեղ տեղադրված են եղել տեսախցիկներ, ինքը չի նկարահանվել, իրենից մատնահետք չեն վերցրել, ինքն սահմանը չի հատել: Գործողությունները ղեկավարել է իրենից հասակով մի տղա, որի հագին եղել է կարճ վերարկու, երկնագույն վերնաշապիկ, մյուսը եղել է շիկահեր, չսափրված, իսկ երրորդը` ցածրահասակ, մազերը կողք սանրած: Իրեն քննիչի մոտ է տարել Նիկոլայը, Վահագն իրենց հետ չի եղել: Զննելուց հետո ճամպրուկներն իր տեսադաշտում չեն եղել միայն այն ժամանակ, երբ տարել են անձնագրում կնիք դնելու: Զննության ժամանակ սենյակում եղել են վեց անձ: Շշերը երկրորդ անգամ հանելիս արդեն տեսանելի է եղել, որ դրանք բացված են: Խմելուց հետո ինքն է շշերը փակել և դրել ճամպրուկի գրպանիկում, դրանից հետո մինչև տեսանկարահանումն իր ներկայությամբ դրանք չեն բացվել, չի կարող ասել` իր բացակայությամբ դրանք բացվել են, թե` ոչ: Պնդում է, որ արձանագրությունը կազմել է Տիգրանը, ենթադրելով, որ վատ բան չկա, ստորագրել է այն: Իրեն մինչ այդ ասել են, որ շշերի պարունակությունը նայելու և հետազոտելու համար փորձագետ է ժամանելու, այդ պատճառով առանց բովանդակությանը ծանոթանալու վստահ սորագրել է: Ենթադրել է, որ նկարահանում են, որպեսզի հաստատեն, որ ոչինչ չկա: Նկարահանման ժամանակ ընդամենը հաստատել է, որ շշերը պատկանում են իրեն: Իրեն ասել են, որ արձանագրությունը վերաբերվում է իր մոտ առկա շշերը վերցնելուն: Շշերը վերջում են փաթեթավորել: Հաշվառում անցել է, ուղեբեռի կտրոն իրեն չեն տվել, երկու ճամպրուկ հանձնել է որպես ուղեբեռ, մեկը մնացել է որպես ձեռքի բեռ: Բացի շշերից, մյուս բոլոր իրերըեն վերադարձրել են: Հաշվառումն անցելուց հետո է գնացել լրավճար կատարելու: Երբ այդ շշի պարունակությունը փորձել է, այն օղի է եղել, իսկ Դատարնում շիշը զննելիս դրանում առկա հեղուկն արդեն արտասովոր հոտ է ունեցել, և չի կարող ասել, թե այդ հեղուկը երբ է շշի մեջ հայտնվել: Խմելուց հետո այդ շշերը փաթեթավորվել են մոտ չորս ժամ անց, այդ ընթացքում դրանք եղել են պայուսակում, իսկ պայուսակն այդ ողջ ժամանակահատվածում իր տեսադաշտում չի եղել: Յուրահատուկ հոտով հեղուկ չի խմել, միգուցե իր խմելուց հետո է շշի մեջ դրա պարունակությունը փոխվել: Ինքը բիզնեսմեն է, հնարավոր է, որ ինչ-որ մեկը ցանկացել է այդ ճանապարհով իրեն խանգարել: Չի կարող ասել, թե ինչ ձևով է իր անձնագրի մեջ ելքի և մուտքի կնիք դրվել, հնարավոր է, որ երբ նրանք ընկերոջն ուղեկցել են դեպի օդանավ, այդ ժամանակ անձնագիրը տված լինեն, քանի որ այն նրանց մոտ է եղել: Երկրորդ անգամ, երբ տոպրակից հանել է շշերը, որևէ սուր հոտ կրկին չի զգացել, այդ հոտը չի զգացել նաև վերջնական փաթեթավորելու ժամանակ: Իրեն մոտեցել են 14:30-ից 14:40-ի սահմաններում, և ժամը 15:00-ի սահմաններում սկսել է ճամպրուկների զննությունը: Ճմպրուկներն ու դրանցում առկա մյուս իրերն այդ օրը փոխանցել է հարզատներին: Օղիները պատրաստվել է խմել սահմանային անցակետն անցնելուց առաջ, պնդում է, որ սահմանը չի հատել: Չի կարող ասել, թե ինչպես է անձնագրի մեջ ելքի և մուտքի կնիք է դրվել: Օղիները եղել են ճամպրուկի վերևի հատվածում, զննության ժամանակ Նիկոլայն այնտեղ չի եղել, նախ ճամպրուկից շոր է հանել, նոր միայն շշերը:
Դատաքննության ընթացքում Ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ Պարույրը գնացել է, իսկ իրեն իջեցրել են առաջին հարկ, երկու կամ երկուսուկես ժամ մնացել են այդ սենյակում, այնուհետև եկել են նկարահանողը և մյուսները: Շշի փականն այդ սենյակում չի բացել, իսկ Նիկոլայը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, թե հոտ է քաշել: Տեսաերիզում երևում է, որ Նիկոլայը և Վահագը ներկա չեն, նրանք եկել են վերջին պահին, այդ ժամանակ արձանագրությունն արդեն կազմված է եղել: Ուղեբեռը պետք է հանձներ, իսկ մինչ այդ շշերը վերցնելու էր իր մոտ: Պետք է խմեր օղին և ուղեբեռը հանձներ հաշվառման: Մյուս ալկոհոլային խմիչքները պետք է տաներ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքն իրերը հանում, ով է իրեն հարցեր տալիս: Չի հիշում` փաթեթավորումը նկարահանվել է, թե ոչ, բայց փաթեթավորումը կատարվել է նկարահանումից հետո:
Վկա Վահագն Գեղամի Ասատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեկտեմբեր ամսին, օպերատիվ տվյալ են ստացել, որ Վլադիմիր Հովսեփյանը պետք է մեկնի ՌԴ: Սպասել են, որպեսզի Վլադիմիր Հովսեփյանը անցնի գրանցումը, հանձնի ուղեբեռը և հատի ՀՀ ազգային անվտանգության հսկիչ կետը: Այդ ժամանակ մոտեցել են նրան, ներկայացել են և բերել են համապատասխան սենյակ: Նրա ներկայությամբ կանչել են ընթերակաների և զննություն են կատարել: Զննության ժամանակ երկու հատ 50 գրամանոց փոքր օղու շշեր են հայտնաբերել: Վլադիմիր Հովսեփյանն ասել է, որ դրանք վաղուց գնել է, և ցանկանում է հետը տանել, անձնական օգտագորման համար: Մինչ այդ տվյալ են ունեցել, որ այդ շշերի մեջ մետանֆետամին է: Իրենք զննել են դրանք, արձանագրել և փաթեթավորել: Կազմել են նաև մաքսային սահմահի հատման կանոների խախտման վերաբերյալ արձանագրություն: Մինչև այդ զննությունը Վ.Հովսեփյանն այլ զննության չի ենթարկվել: Երբ վերջինիս կանչել են սենյակ, նրա ուղեբեռն այդ սենյակ են բերել իրենց մյուս աշխատակիցները: Մինչև ուղեբեռի զննությունը նրան հարցրել են, թե արդյոք դրանք նրանն են, նա հաստատել է, որ դրանք իրենն են, և իրենք ներս են կանչել ընթերականերին և նրանց ներկայությամբ են սկսել զննությունը: Դեպքի օրը նույնպես մաքսային հսկողություն է իրականացրել: Մաքսային հսկողություն իրականացնելու ընթացքում իրավունք ունեն իրականացնել ՕՀՄ ցանկացած գործողություն, վերադաս մարմնի թույլտվությամբ: Ինֆորմացիան իրացնելու նպատակով դրա մասին գրավոր կամ բանավոր հայտնում են ղեկավարությանը, թույլտվություն ստանալուց հետո իրականացնում օպերատիվ հետախուզական գործունեություն: Սույն դեպքում իրեն բանավոր հանձնարարել է վերդաս մարմինը, ինքն էլ իրականացրել է իր աշխատանքը: Չի հիշում, թե որ իրավական նորմով, բայց իրենց վերադասը կարող է բանավոր նման հանձնարություն տալ իրենց: Իրենք ինֆորմացիա են ստացել, որ Վլադիմիր Հովսեփյանի կողմից մետանֆետամին տեսակի թմրամիջոց է տեղափոխելու: Մինչ այդ չեն իմացել Վլադիմիր Հովսեփյանն ինչով է մետանֆետամին տանում, ինչի մեջ, զննությամբ է այդ հանգամանքը պարզվել: Ուղևորը անցնում է հաշվառում, անցնում է ռեգիստրացիան, մատնահետք է տալիս, այնուհետև նա մտնում է ազգային անվտանգության հսկիչ անցակետ, անցնում է անցակետը և գնում է դեպի ինքնաթիռ, իսկ ուղեբեռը հանձնում է հենց սկզբից: Երբ ամբաստանյալը մտել է օդանավակայան, մոտեցել և անցել է հաշվառում, հանձնել է ուղեբեռը, չի հիշում, թե քանի ճամպրուկ է եղել: Չի հիշում նաև, նրա հետ այլ մարդ եղել է, թե` ոչ: Այնուհետև նա գնացել և անցել է ազգայն անվտանգության հսկիչ կետը: Այդ ժամանակ նա նույնպես միայնակ է եղել: Անձնագրային ստուգումն անցնելուց հետո <<Դյութիֆրիի>> մոտից Վլադիմիր Հովսեփյանին հետ են բերել: Անձնագրային ստուգումն անցնելուց հետո համարվում է, որ անձը հատել է սահմանը: Վլադիմիր Հովսեփյանին մոտեցել են ինքն ու Նիկոլայը և հրավիրել համապատասխան սենյակ: Այդ ժամանակ ուղեբեռը եղել է ուրիշ տեղ, աշխատակցին, որի անունը չի հիշում, խնդրել են, և նրա ուղեբեռը բերել են այդ սենյակ: Երբ Վլադիմիր Հովսեփյանին բերել են, ուղեբեռն արդեն այդ սենյակում է եղել: Ուղեբեռը հանձնելուց հետո հսկվել է համապատասխան աշխատակիցների կողմից: Իր հիշելով Վ.Հովսեփյանի չվերթը եղել է ժամը 12-ից 13-ի սահմաններում: Սենյակում են եղել ինքը, Նիկոլայը և Վ. Հովսեփյանը: Զննության ժամանակ բացի իրենցից այլ մարդ չի եղել, այնուհետև հրավիրել են ընթերականերին: Ընթերականերին ինքն է հրավիրել, նրանք օդանավակայնի աշխատակիցներն են եղել: Զննության ժամանակ բոլոր իրերը հանել են, շշերը հանել է Նիկոլայը, դրանք դրված են եղել մուգ գույնի ճամպրուկի մեջ, որը գտնվել է սեղանի վրա: Չի հիշում, թե շշերը հանելուց հետո դրանց խցանները բացել են, թե` ոչ: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել է Նիկոլայը: Երբ Վ. Հովսեփյանի հետ գնացել են սենյակ, Նիկոլայը դեռ արձանագրություն կազմած չի եղել: Թմրանյութը հայտնաբերելուց հետո կազմել են համապատասխան արձանագրությունը, բայց մինչ այդ ինֆորմացիա են ունեցել, որ Վլադիմիրը թմրանյութ է տեղափոխում: Արձանագրության կազմման ժամանակը հստակ չի հիշում, հնարավոր է այդ պահին ինքն այնտեղ չի եղել: Զննության ժամանակ հնարավոր է այնտեղից բացակայել է, քանի որ աշխատանքի մեջ է եղել: Հայտնաբերել են 50 մգ ծավալով օղու երկու փոքր շշեր: Իր հիշելով դրանց վրա կարմիր պիտակներ են եղել: Օղու շշերը հայտնաբերելուց հետո բոլորով դրանք փաթեթավորել են տուփի մեջ, չի հիշում ինչ տուփ է եղել, այնուհետև իրենց կնիքով կնիքել են, փաթեթի վրա բոլորով ստորագրել են, նաև Հովսեփյանը: Չի կարող ասել` մեթամֆետամինը հոտ ունի, թե` ոչ: Չի հիշում այդ շշերի խցանները բացել են, թե` ոչ, կամ դրանից հոտ քաշել են, թե` ոչ: Ենթադրում է, որ շշերի բերանները բացել են: Վ.Հովսեփյանին չեն առաջարկել այդ շշից խմել, չի հիշում Վ.Հովսեփյանն այդ շշից խմել է, թե` ոչ: Վերջիս մինչև զննությանը գալը <<սկաներով>> չի անցել: Վ. Հովսեփյանին բռնելուց հետո նրա անձնագիրը Նիկոլայի մոտ է եղել: Վ.Հովսեփյանի անձնագրի մեջ ելքի կնիքն անցագրայինի աշխատակիցն է դրել, նա է անձնագիրը նրանց տվել: Իրենց գործողության ժամանակ լրագրողի կամ նկարահանող անձի չի տեսել, հնարավոր է այդ ժամանակ ինքը սենյակից բացակայել է: Արձանագրությունը կազմել է Նիկոլայը, զննության ընթացքում բացակայել է այնտեղից որոշ ժամանակով: Օղու շշերը ճամպրուկից հանել է Նիկոլայ Գաբրիելյանը, զննությունն իրենք են կատարել: Չի հիշում, թե օղու շշերը որտեղ են դրված եղել: Ինքը և Գաբրիելյանն են Վ.Հովսեփյանին բերման ենթարկել սենյակ: Զննություն են կատարել ինքը և Նիկոլայը, հնարավոր է շշերը բացելու ժամանակ այնտեղ չի եղել, բայց ենթադրում է, որ դրանք բացել են: Արձանագրության տակ ինքը նույնպես ստորագրել է: Զննության արձանագրությունը կազմել և ավարտել են բավականին ուշ, որից հետո Վ. Հովսեփյանին տարել են իրենց աշխատակիցները:
Նախաքննության ընթացքում և դատաքննության ժամանակ տված ցուցմունքներում առկա էական հակասությունների բերումով Դատարանի որոշմամբ հրապարակվել և հետազոտվել է վկա Վահագն Ասատրյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, գտնվել է հերթապահության մեջ, ժամը 12-ի սահմաններում <<Զվարթնոց>> օդանավակայան է գնացել ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության ՕՀԱՀ բաժնի պետի տեղակալ Նիկոլայ Գաբրիելյանը և հայտնել, որ օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ այդ օրը ՀՀ-ից ՌԴ մեկնող Վլադիմիր Հովսեփյանը պատրաստվում է մաքսանենգությամբ ՀՀ-ից տեղափոխել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց: Ն. Գաբրիելյանի հետ օդանավակայանում սպասել են մինչև Վլադիմիր Հովսեփյանի կողմից օդանավակայան հասնելը, որից հետո նկատել են, որ նա անցել է հաշվառում: Դրանից հետո, երբ նա հանձնել է ուղեբեռն ու անցել ԱԱԾ հսկիչ-անցագրային կետը, իրենք մոտեցել են Վ.Հովսեփյանին, նրան ուղեկցել են համապատասխան սենյակ, որտեղ մինչ այդ բերվել է նրա կողմից հանձնված ուղեբեռը՝ 2 ճամպրուկ: Այնուհետև, երբ նա հաստատել է, որ դրանք իր ճամպրուկներնն են, հրավիրել են ընթերականեր և կատարել են բեռի զննում: Զննության ընթացքում նրա ուղեբեռի միջից հայտնաբերել են 50 գրամ տարողությամբ 2 օղու շիշ, որի մեջ անգույն հեղուկ է եղել: Ն.Գաբրիելյանը հոտ է քաշել այդ շշերից և հայտնել, որ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի հոտ է գալիս: Այն հարցին, թե ինչ է դրանում, Վ. Հովսեփյանը պատասխանել է, որ դա օղի է, վաղուց է գնել, պահել տանը և պատրաստվում է տանել ՌԴ՝ իր անձնական օգտագործման համար: Այնուհետև Ն.Գաբրիելյանի կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ այդ շշերը փաթեթավորվել և վերցվել են: Վ.Հովսեփյանի ցուցմունքի մասով, որ մինչև մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը նրա ուղեբեռում թանկարժեք իրի կասկածանքով այն տարել են շների մոտ, ապա անցկացվել է ռապիսկան սարքի միջով, այնուհետև բացվել է, այդ ընթացքում նա շշերից մեկից կատարել է ումպ, դրանից հետո շշերը կրկին դրվել են նրա ճամպրուկի մեջ, նրան ուղեկցել են ԱԱԾ հսկիչ-անցագրային կետ, նրա անձնագրի մեջ դրվել է ելքի, այնուհետև անվավեր կնիքը, որից հետո նոր միայն կազմվել է արձանագրություն, իսկ մինչև արձանագրություն կազմելն այդ ամբողջ գործընթացը եղել է առանց ընթերակաների ներկայության, ապա այդ հանգամանքներից որևէ մեկն իրականությանը չի համապատասխանում:
Դատաքննության և նախաքննության ժամանակ տված ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ վկա Վահագն Ասատրյանը ցուցմունք տվեց այն մասին, որ նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո վերհիշեց, որ այդ շշերից մեթամֆետամինի հոտ է եկել: Պնդում է իր նախաքննական ցուցմունքը: Շշից հոտ է քաշել Գաբրիելյանը: Հնարավոր չէ ուղևորին բերման ենթարկել, եթե նա չի անցել անցակետը: Իրենք արձանագրում են մաքսային կանոնների խախտում, մասնավորապես չհայտարարագրված իր անցկացնելու փաստերը, և բացառվում է ուղևորին կանգնեցնելն ու պահելը մինչև հսկիչ անցագրային կետն անցնելը, այսինքն, առանց սահմանը հատելու, իրենք քաղաքացուն չեն կարող կանգնացնել:
Վկա Նիկոլայ Տիգրանի Գաբրիելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ստացված օպերատիվ տվյալի հիման վրա 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12-ի սահմաններում գնացել է օդանավակայան, և իրենց վարչության <<Զվարթնոց>> օդանավակայանի մաքսային տեսուչ Վահագն Ասատրյանի հետ սպասել են Վ.Հովսեփյանի գալուն: Վերջինս եկել է օդանավակայան, անցել է հաշվառում, ապա ազգային անվտանգության ծառայության հսկիչ անցակետը, այնուհետև մոտեցել են նրան, ներկայացել և հրավիրել են համապատասխան սենյակ, որտեղ բերվել է նաև նրա ուղեբեռը: Ընթերականների ներկայությամբ ուղեբեռը զննության է ենթարկվել, և դրա միջից հայտնաբերվել է 50 մգ ծավալով օղու երկու շիշ: Դրանցից մեկի մեջ եղել է ամֆետամին տեսակի թմրամիջոց, և այդ կասկածը հիմնավորվել է փորձաքննությամբ: Շշերը գործարանային ձևով փակված չեն եղել, մեկը գրեթե բացված է եղել, դրա պարունակության սուր հոտից հասկացել է, որ այն թմրանյութ է: Օպերատիվ տվյալն ստանալուց հետո իրենք ճշտում են անձը, այնուհետև կատարում են համապատասխան գործողությունը: Եթե օպերատիվ տվյալն ինքն է ստանում, այդ մասին հայտնում է վարչության պետին, և նրա հանձնարարությամբ ճշտում են, թե որքանով է տվյալը համապատասխանում իրականությանը: Չի հիշում, թե օպերատիվ տվյալի մասին ղեկավարությանն ինչ ձև է տեղեկացրել: Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու հանձնարարությունը եղել է բանավոր: Իրենք օպերատիվ հետախուզական միջոցառում չեն իրականացրել: Վ.Հովսեփյանին սկսել են հսկել, երբ նա մտել է օդանավակայան: Օդանավակայն մտնելիս նրա հետ մի տղամարդ է եղել, ում հետ պետք է մեկնեին նույն չվերթով: Վ.Հովսեփյանը մտել է օդանավակայան, կանգնել է հաշվառման, հանձնել է ուղեբեռը, այնուհետև մտել է հսկիչ-անցագրային կետ և ներկայացրել անձնագիրը, հետո նրան արդեն սպասել են <<դասմոտրի>> սենյակում: Անձամբ չի առաջարկել, որ Վ. Հովսեփյանը ռապիսկանի միջով անցնի: Օդանավակայանում այդ գործողությունը ղեկավարել է ինքը և իր կոլեգան, բայց բուն գործողությանը մասնակցել են իրենց վարչության մյուս աշխատակիցները: Ենթադրում է, որ ուղեբեռն անցնելուց հետո Վ. Հովսեփյանն սկաներ սարքի միջով նույնպես անցել է: Եթե անձը կասկածվում է անօրինական իր տեղափոխելու մեջ, նրան առաջարկվում է անցել ռենտգեն խցիկով, որի միջով Վ. Հովսեփյանը չի անցել: Հետախույզ շունը շջում է բոլոր ուղևորների և ուղեբեռների մոտ: Կոնկրետ Վ.Հովսեփյանին շուն մոտեցել է, թե` ոչ, չի կարող ասել, բայց այդ օրն այնտեղ հետախույզ շուն եղել է: Վ. Հովսեփյանին բերման են ենթարկել, երբ նա անցել է ազգային անավտանգության ծառայության հսկիչ անցակետը և մոտեցել է <<Դյութիֆրիի>> տարածք: Այդ ժամանակ Ճամպրուկները նրա մոտ չեն եղել, հետո են բերվել: Երկու ճամպրուկ է եղել, մեկը` շագանակագույն կաշվից: Երբ գնացել են սենյակ, անձամբ կանչել է ընթերականերին: Բացի իրենից, սենյակում են եղել ընթերակաները, Վ.Ասատրյանը, Վ. Հովսեփյանը և համապատասխան աշխատակիցները, որոնց չի հիշում: Մտել են սենյակ, որից հետո օդանավակայանի համապատասխան աշխատակիցները բերել են ուղեբեռը, Վ. Հովսեփյանը ճանաչել է իր ուղեբեռը, հաստատել է, որ այն իրենն է, զննել են, դրանց մեկի մեջից հայտնաբերել են 50 մգ ծավալով օղու երկու շիշ, որոնց վրա եղել է կարմի գույնի պիտակներ: Բացի այդ, նույն ճամպրուկում եղել է նաև կոնյակ, ուտելիք, մեղր, նրա անձնական իրերն ու հագուստը: Ընթերակաների ներկայությամբ այդ երկու շիշը զննվել է, փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության: Ճամպրուկները բացել է Վ. Հովսեփյանը, շշերը դրված չեն եղել ճամպրուկի վերին հատվածում, Վ.Հովսեփյանը նախ հանել է շորերը, մեղրը, կոնյակը ուտելիքը, հետո նոր շշերը, դրանք դրված են եղել ճամպրուկի ոչ տեսանելի մասում`մեջտեղի հատվածում: Հարիցին, թե այդ ինչ շշեր են, վերջինս պատասխանել է, որ օղի է, գնել է վաղուց, պահել է, ներկայումս որոշել է հետը տանել: Իրենցից որևէ մեկը չի առաջարկել Վ.Հովսեփյանին խմել այդ շշերից, նա իրենց ներկայությամբ այդ շշերից չի խմել: Շշերն ուղարկել են փորձաքննության, քանի որ դրանց պարունակությունը եկել է կասկածելի սուր հոտով: Վ.Հովսեփյանը բերման է ենթարկվել ժամը 21:10-ին, մինչ այդ գտնվել է օդանավակայանի համապատսախան սենյակում: Զննությունից հետո նրան քննիչի մոտ բերման է ենթարկել անձամբ: Չի կարող ասել, թե զննությունը որքան է տևել: Զննության պահին Վ.Հովսեփյանը եղել է շատ հանգիստ: Չի հիշում` անձամբ ինքն է հանել շշերը, թե ամբաստանյալը: Հնարավոր է մեկն ինքն է հանել, մյուսը` Վ. Հովսեփյանը: Մաքսային զննության արձանագրությունն անձամբ է կազմել, դրանում նշվել են այն անձինք, ովքեր ներկա են գտնվել: Զննությունը նկարահանվել է, այն իրականացրել է պետական եկամուտների լրատվամիջոցների բաժինը: Չի հիշում, թե նկարահանումը որ պահից է սկսվել: Օդանավակայան մտնելիս Վ.Հովսեփյանը գտնվել է հսկողության տակ, իսկ այդ ժամանակ նկարահանում չէր կարող իրականացվել: Զննության գրեթե ողջ ընթացքում ներկա է եղել սենյակում: Վ.Հովսեփյանի հետ առերեսվել է, որի ժամանակ նրա հետ չի առանձնացել, առանձին նրա հետ չի խոսել: Առերեսումից հետո Վ.Հովսեփյանն է իրեն հարցեր տվել, բայց ներկայումս չի հիշում դրանք: Առերես հարցաքննության ժամանակ ամբաստանյալը գտնվել է կալանքի տակ, այնտեղ ներկա են գտնվել ուղեկցողները, այն իրականացվել է քննիչի աշխատասենյակում: Զննության արձանագրությունն անձամբ է կազմել: Աշխատում է Արարատյան մաքսատանը, առաձին վարչություն ունեն օդանավակայանում, այնտեղ նաև` հանգստի սենյակ: Ճամպրուկները ներկայացրել են իրենց վարչության աշխատակիցները, որը տրամադրում են օդանավակայանի աշխատակիցները: Ճամպրուկը դատարկել են ինքը և Վ.Հովսեփյանը: Ուղեբեռը եղել է փակ վիճակում, դրա վրա նաև կողպեք է եղել: Այդ շշերից մեկից մի քիչ հեղուկ է թափվել, դրանից օղու հոտ չի եկել, ինքը սուր հոտ է զգացել, նմանացրել է մետանֆետամինի հոտին: Բաժնի պետին բանավոր զեկուցել դեպքի մասին: Նախ միայն սուր և տհաճ հոտ է զգավել, բայց 10 կամ 20 րոպե անց ասել են, թե կասկածում են, որ հայտնաբերվածը մետանֆետամին տեսակի թմրամիջոց է: Օպերատիվ տվյալ են ստացել, որ հենց մեթամֆետամին են տեղափոխելու: Վ.Հովսեփյանին ասել են, որ մեթամֆետամինի հոտ է գալիս, նա ասել է, որ ոչինչից տեղյակ չէ, պնդել է, որ դրա մեջ պետք է օղի լինի, բավականին երկար ժամանակ շշերը տանն են գտնվել, այս անգամ որոշել է տանել: Շշի խցանի հատվածը խոնավ է եղել, ինչը և արձանագրել են, ընթերակաների և ամբաստանյաի ներկայությամբ բացել են այն, փակելուց պոլիէթիլային թաղանթ են տեղադրել խցանի տակ, որպեսզի այդ հեղուկը չթափվի: Հոտը զգալուց հետո Վ.Հովսեփյանն ասել է, որ չգիտի, թե դրա մեջ ինչ է, ինքն այն որպես օղի է վերցրել: Վ.Հովսեփյանը չի ընդունել, որ դրա մեջ մեթամֆետամին է, նա հայտնել է, որ դրանց մեջ պետք է օղի լիներ: Նրան ուղեկցել են շան մոտ: Ճամպրուկները բերելուց հետո դրանք վնասված լինելու կամ իրեն չպատկանելու վերաբերալ, ինչպես նաև բացելուց հետո դրա մեջ առկա իրերի դասավորության վերաբերյալ ամբաստանյալը ոչինչ չի հայտնել: Շշի պարունակությունից շատ քիչ է թափված եղել, դրանից են հոտ զգացել: Վ. Հովսեփյանի հետի անձը որպես ուղևոր զննության ենթարկվել է: Նա ներկա չի եղել զննությանը, զննության ժամանակ մեկնել է ՀՀ-ից: Տեսանյութում երևացող անձը, ում ձեռքին են օղղու շշերը, ինքը չէ, ենթադրում է, որ իրենց աշխատակիցներից է: Վ.Հովսեփյանի ուղեբեռն իր հիշելով շան կողմից հետազոտվել է: Անձամբ ուղեբեռը շան մոտ չի տարել:
Վկա Նիկոլայ Գաբրիելյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 22-ի մաքսային իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը կազմվել է իր կոլեգայի կողմից, իր թելադրանքով, քանի որ ինքը բաժնի պետի տեղակալն է և գործի ընթացքն իր ղեկավարությամբ է ընթացել: Արձանագրությունն անձամբ ստորագրել է, այն կազմել է ինքը, պարզապես իր թելադրանքով գրել է գործընկերը: Այդ հանգամանքի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել Վահագն Ասատրյանի հետ և չի կարող պատասխանել, թե ինչու է վերջինս նույնպես հայտնել, որ արձանագրությունն ինքն է կազմել: Արձանագրությունն արձանագրել է մաքսային տեսուչ Տիգրան Սինոյանը: Վերջինս Վ.Հովսեփյանից վերցրել է բացատրություն և այնտեղ նշել անունը, իսկ մաքսային իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը կազմել է իր անունով: Տեսագրությունն ամբողջությամբ չի տեսել, չի կարող ասել` այնտեղ ինքը երևում է, թե` ոչ: Տեսանկարահանման ժամանակ արձանագրություն չի կազմվել, արձանագրությունը կազմվել է մինչ տեսանկարահանումը: <<Հսկել>> ասելով` նկատի է ունեցել, որ Վ. Հովսեփյանի վերաբերյալ ստացվել է տեղեկություն, որ նա պետք է ժամանի օդանավակայան, այդ ժամանակից նրա նկատմամբ հսկողություն է իրականացվել, մինչև նա կանցնի սահմանային անցակետը, այսինքն հետևել են նրան, որպեսզի վերջինս հանձնի ուղեբեռը, տեսադաշտում են պահել և դիտումներ իրականացրել օդանավակայն մտնելու պահից: Հաստատում է, որ մաքսային իրավախախտման մասին արձանագրություն կազմելիս ղեկավարվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի նորմերով: Վ.Հովսեփյանն ուղեբեռը հանձնել է, իսկ հետո այն է բերվել է իրենց մոտ: Չի հիշում` զննության ժամանակ պայուսակների վրա պիտակ եղել է, թե` ոչ: Չի կարող ասել, թե պիտակները երբ են պոկվել, հնարավոր է դանք բերելու ժամանակ են պոկվել: Հնարավոր է տեսախցիկներով մարդիկ ի սկզբանե իրենց հետ են եղել, չի կարող ասել, թե տեսանկարահանում իրականացնող անձը երբվանից է այն իրականացրել: Արձանագրություն կազմելիս իրենք ճամպրուկները բացել են, շշերը հանել են և զննել: Ռապիսկա սարքով երևացել է Վ.Հովսեփյանի ճամպրուկի պարունակությունը: Իրենք պարտավոր չեն արձանագրության մեջ գրել լուսանկարահանող անձի տվյալները: Առանց ընթերականների և Վ.Հովսեփյանի ներկայության իրենք չէին կարող նրա ճամպրուկները բացել: Մաքսային իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը կազմելիս տեսագրություն կատարվել է, այն սկսել է կատարվել Վ.Հովսեփյանին սենյակ հրավիրելուց: Արձանագրությունը կազմելիս նշել են, որ փորձաքննության են ուղարկում թմրանյութին նմանվող զանգված: Ինֆորմացիան ստանալուց հետո այն գրավոր չեն արձանագրել: Սարքավորումը հաստատել է իրենց կասկածը զանգվածի վերաբերյալ, այդ ժամանակ էլ սկսել են իրենց գործողությունները: Ճամպրուկները երկու անգամ չեն բացվել, իրենց և ընթերակաների ներկայությամբ պայուսակը բացվել է մեկ անգամ, այդ ընթացքը նկարահանվել է, մինչ այդ կամ դրանից հետո պայուսակը չի բացվել: Վ.Հովսեփյանը հիմնականում իրենց տեսադաշտում է եղել, որպեսզի ճամպրուկի փոխարինում կամ նման այլ դեպքեր չլինեն: Իր հիշելով Չախալյանի ճամպրուկը նույնպես բացվել է, այնտեղ կոնյակ է եղել: Չի կարող ասել, թե Չախալյանին ով է ուղեկցել մինչև ինքնաթիռ և ճանապարհել:
Վկա Հայկանդուխտ Նշանի Առաքելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին որդին եկել է Հայաստան: Մինչև դեկտեմբերի 22-ը բոլոր գնումները կատարել են, վերջին օրը հավաքել են իրերը, դրանց մեջ եղել են կոնյակներ, օղի, ձավար, լոբի, մեղր, շորեր և այլ իրեր: Ժամը 12:20-ին ճամպրուկները պատրաստ են եղել, և որդին գնացել է: Ժամը 19:00-ի սահմաններում, երբ նա արդեն պետք է հասած լիներ ՌԴ, զանգել է նրան, հեռախոսահամարն անհասանելի է եղել, զանգահարել է հորեղբորը, նա ասել է, որ շուտով կիմանան: Որոշ ժամանակ անց իմացել է, որ դեպք է պատահել: Հետագայում իմացել է, որ թմրանյութ են հայտնաբերել: Որդին մինչև թռիչքը մշտապես օղի է օգտագործել, այս անգամ որպեսզի չգնի, դրանք վերցրել է հետը, ճանապարհին խմելու համար: Այդ օղու շշերը մինչ այդ դրված են եղել իրենց խոհանոցի կահույքի մեջ, դրանք գործարանային արտադրության են եղել, որդին դրել է ճամպրուկի հենց վերևի մասում: Այդ օրն իրերն ինքը տվել է որդուն, նա դասավորել է Ճամպրուկների մեջ: Ձեռքի պայուսակում չէր կարող այդ շշերը դնել, քանի որ դրանցում քաղցրավենիք է եղել, և հնարավոր էր, որ կոտրվեին: Որդին օդանավակայան է գնացել հորեղբոր հետ: Իմացել է, որ շշերում օղի է: Հնարավոր չէ, որ շշերը բացված և կրկին փակված լիենեին ու ինքը չնկատեր: Այդ շշերն իր տանն են եղել, ինքը պետք է բացեր, բայց չի բացել: Օղու շշերն ինքն է դրել ճամպրուկի մեջ: Հորեղբայրը որդուն տարել է շենքի բակից, Վլադիմիրի հետ ուղեբեռը հանձնել է, ավել քաշի գումարը վճարել և հեռացել է: Հետագայում չեկը տարել և ավել ուղեբեռի համար վճարված գումարը հետ է վերցրել: Չգիտի, թե վճարումն ով է կատարել: Ժամը 2:20-ին որդին մեկնել է տանից, նա պետք է ՌԴ մեներ ընկերոջ՝ Պարույրի հետ: Օղու շշերը միշտ նույն տեղում են եղել: Շշերից մեկի վրա նռան պատկերով պիտակ է եղել, մյուսի վրա` ծիրանի: Շշերը դրված են եղել խոհանոցի կահույքի մեջ, երբ տվել է որդուն, նա դրել է ճամպրուկի վերին հատվածում: Նախաքննության ընթացքում շփոթված է եղել, իրեն ոչ ոք չի ուղղորդել, ցուցմունք է տվել, որ այդ շշերը տեսել է, դրանց մեջ օղի է եղել: Պնդում է, որ մասնակցել է պայուսակների դասավորմանը, ինքը տվել է, որդին դասավորել է ճամպրուկներում: Նախաքննության ընթացքում հայտնել է որ տեղեկություն չունի շշերի միջի պարունակության մասին:
Նախաքննության ընթացքում և դատաքննության ժամանակ տված ցուցմունքներում առկա էական հակասությունների բերումով Դատարանի որոշմամբ հրապարակվել և հետազոտվել է վկա Հայկանդուխտ Առաքելյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Վլադիմիրը ՌԴ-ից եկել է Հայաստան:Նա ՌԴ պետք է վերադառնար 2016 թվականի դեկտեմբերի 22-ին: Նախօրեին որդին անձամբ դասավորել է ուղեբեռը՝ 2 ձեռքի պայուսակ և 2 ճամպրուկ: Դասավորման ընթացքին ինքն անձամբ չի մասնացել: 2016 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 2-ի սահմաններում Վլադիմիրին օդանավակայան է տարել նրա հորեղբայրը՝ Աշոտ Հովսեփյանը: Իր հիշելով Վլադիմիրի թռիչքը եղել է ժամը 16:30-ին: Վլադիմիրն իրեն ասել է, որ ՌԴ է մեկնում ընկերոջ՝ Պարույրի հետ, ով պետք է սպասեր օդանավակայանում: Նույն օրն ինքը զանգահարել է Վլադիրմիրի ռուսական համարին, մտածելով, որ արդեն հասած պետք է լիներ, սակայն այն անհասանելի է եղել: Դրանից հետո զանգահարել է Աշոտին, ով ասել է, որ Վլադիմիրի բեռը ծանր լինելու պատճառով լրացուցիչ վճարում են կատարել՝ 20.000 ՀՀ դրամ, որից հետո նա հեռացել է օդանավակայանից: Հետո չի հիշում, թե ումից է իմացել, որ օդանավակայում դեպք է եղել և Վադիրմիը չի մեկնել: Ավելի ուշ իմացել է, որ որդու մոտ հայտնաբերել են 2 օղու շիշ, որոնցում եղած հեղուկը կասկած է հարուցել, դրա հետաևանքով նա չի մեկնել: Վլադիմիրը ոչևէ կապ չի ունեցել թմրամիջոցների հետ և երբեք թմրամիջոց չի օգտագործել: Վլադիմիրն օդանավակայն գնալիս միշտ վախեցել է և մեկնելուց առաջ ալկոհոլ է օգտագործել: Վլադիմիրի մոտ հայտնաբերված շշերը շուրջ 3 տարի իր տանն է եղել: Նա անձամբ է գնել դրանք և բերել տուն: Մեկնելու օրը 2 շիշն էլ վերցրել է, որպեսզի թռչելուց առաջ խմի: Ինքը չի տեսել, թե Վլադիմիրն օղու շշերը որտեղ է տեղավորել՝ ճամպրուկում, թե ձեռքի պայուսակում:
Դատաքննության և նախաքննության ժամանակ տված ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ վկա Հայկանդուխտ Առաքելյանը Դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ առևտուր անելուց հետո որոշ իրեր ձեռքի հետ դասավորել են ճամպրուկում, իսկ վերջին օրն ամբողջությամբ են դրանք դասավորել, դրել են կոնյակներ ու նման իրեր: Նախաքննության ընթացքում ցուցմունք տալուց եղել է շփոթված վիճակում: Քննիչին զգուշացրել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալու: Իր իմանալով որդին օղու շշերը գնել է ինչ-որ Արկադիկից: Շշերը որդին վերցրել է թռիչքից առաջ խմելու համար, դրանց մեջ օղի է եղել: Օղու շշերը գնելու ժամանակ, 2012 կամ 2013 թվականին, ինքը վաճառողի տուն չի գնացել, հետագայում է գնումների մասին իմացել: Չի կարող ասել, թե նախաքննության ընթացքում ինչու է ցուցմունք տվել, որ չի տեսել, թե որտեղ է որդին օղու շշերը տեղադրել:
Վկա Աշոտ Վոլոդիայի Հովսեփյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Վլադիմիրի ուղեբեռի դասավորելուն չի մասնակցել, նրա ինքն է տարել օդանավակայան, իջեցրել է դռների դիմաց և գնացել է ավտոկայանատեղի: Երբ բարձրացել է վերև Վ. Հովսեփյանն արդեն ընկերոջ հետ կանգնած է եղել, իմացել է, որ նրա հետ է մեկնում: Մինչև իր գալը նրանք արդեն ուղեբեռը կշռել են, և պարզվել է, որ Վլադիմիրի բեռի կտորներից մեկի քաշն ավել է, նրա հետ գնացել են վճարում կատարելու: Երբ մոտեցել է Հովսեփյանին, նկատել է, որ նրա ուղեբեռը փաթեթավորված չէ, իր հարցին նա պատասխանել է, որ չի փաթեթավորում, քանի որ մեջից օղի պետք է հանի: Տեղյակ է, բացի այդ էլ խոսակցության մեջ նա ասել է, որ թռիչքից վախենում է և օղի է օգտագործում: Քանի որ շտապել է, ուղեբեռի համար վճարելուց հետո հաշվառման վայր չի գնացել: Օղու շշերն ինքը չի տեսել, Հովսեփյանն ասել է, որ մինչև թռիչքը ցանկացել է օղին տեղում խմել: Վճարում կատարելուց հետո նրա ընկերոջը չի տեսել: Վ.Հովսեփյանի ուղեբեռը նույնպես չի տեսել: Վլադիմիրի տուն ինքը չի բարձրացել, նա է ճամպրուկներն իջացրել է բակ: Չի հիշում` այդ օրը Վ.Հովսեփյանի մորը տեսել է, թե` ոչ: Վ.Հովսեփյանին իջացրել է օդանավակայանի մուտքի մոտ և մոտ 10 րոպե անց մոտեցել է նրան, այդ ընթացքում նա հանդիպել է ընկերոջը, կշռել է ուղեբեռը, նաև չորս ճամպրուկը վերադասավորելու արդյունքում սարքել է երեք` մի պայուսակը դնելով ճապրուկներից մեկի մեջ: Նախապես չի իմացել, որ Հովսեփյանն օղի է վերցրել խմելու համար, միայն իմացել է, որ նա հետը ոգելից խմիչքներ է վերցրել, ՌԴ տանելու նպատակով:
Վկա Պարույր Աշոտի Չախալյանի ցուցմունքով այն մասին, որ 2016 թվականի դեկտեմբերին Վլադիմիրի հետ եկել են Հայաստան: Վլադն առաջարկել է դեկտեմբերի 22-ին մեկնել ՌԴ: Նա իրենց երկուսի համար տոմս է գնել: Վ.Հովսեփյանն օդանավակայան է եկել հորեղբոր հետ, մինչ այդ նա իրեն հարցրել է, թե իր ուղեբեռի համար տեղ ունի, ասել է, որ չգիտի: Իր ուղեբեռը շատ է եղել, Վ.Հովսեփյանը մեկ պայուսակի պարունակոթյունը դրել է ճամպրուկի մեջ, դարձնելով երկու ճամպրուկ և մեկ ձեռքի պայուսակ: Դասավորելուց օղու երկու շիշ է տեսել ճամպրուկում, հարցրել է, թե այդ ինչ շշեր են, նա ասել է, որ ցանկանում է մինչև թռիչքը խմել, քանի որ վախենում է: Հաշվառում անցնելու ժամանակ պարզվել է, որ նա պետք է վճարում կատարի ավել ուղեբեռի համար: Հորեղբոր հետ գնացել են վճարում կատարելու: Իր ճամպրուկը և նրա ճամպրուկներից մեկը գնացել են, մնացել է մի ճամպրուկը, որի համար պետք է վճարում կատարվեր: Վլադիմիրը վճարումը կատարելուց հետո վերադարձել է, և գնացել են մատնահետք տալու: Ցանկացել է մատնահետք դնել, երեք հոգի մոտեցել են իրենց, ներկայացել և առաջարկել են հետևել նրանց: Իրենց կրկին դուրս են հանել օդանավակայան: Երբ գնացել է, Վ.Հովսեփյանն արդեն այնտեղ է եղել, բացի նրանից հավաքված են եղել քաղաքացիական հագուստով մոտ 20-30 անձ, մեկ անձ համազգեստով` շան հետ: Հարցրել են, թե արդյոք իրենց ճամպրուկներն են, իրենք հաստատել են, այնուհետև առաջարկել են, որ ամեն մեկը վերցնի իր ճամպրուկը և դնի գետնին: Այնուհետև շուն է մոտեցել և հոտոտել: Պահանջել են հետևել նրանց: Առանց անձնագրերում կնիք դնելու իրենց անցկացրել են բոլոր կետերով, նաև ռենտգեն սարքով, դրանով անցկացրել են նաև ճամպրուկները, ապա, դրանք ուղանկյուն սեղանի վրա դնելով, ասել են, որ քանդեն իրերը: Երկուսով հանել են իրերը, դրանցում եղած կանֆետներն են կոտրել, կոշիկի կրունկները պոկել, և օղու այդ երկու շիշն են հանել: Վլադիմիրը պատասխանել է, որ օղի է, առաջարկել են խմել: Նա 20-25 գրամ խմել է: Թռիչքի ժամին իրեն ասել են, որ իրերը հավաքի, տարել են պատի մոտ, նկարել են, բոլոր տեղերն անցկացրել են և ճանապարհել, նաև ասել են, որ Հովսեփյանը չի թռչելու: Երբ Վ.Հովսեփյանը եկել է օդանավակայան, նրա ձեռքին եղել է մեկ պայուսակ և երկու ճամպրուկ: Ճամպրուկներից մեկը եղել է սև, մյուսը` շագանակագույն, հստակ գույները չի հիշում: Իր մոտ չի տպավորվել, թե Վ. Հովսեփյանը որ ճամպրուկի համար է վճարել: Իր հիշելով օղիները եղել են շագանակագույն ճամպրուկի մեջ, հստակ չի հիշում, բայց օղիները դրված են եղել դրա վերևի հատվածում, Վ.Հովսեփյանը մտածված է այդպես արել, թռչելուց առաջ դրանք խմելու համար: Նրա ձեռքին տոպրակներ են եղել, նա իր ձեռքի պայուսակի իրերը դասավորել է այդ ճամպրուկների մեջ, բայց օղիները թողել է վերևի հատվածում: Այդ օղիները տեսել է նախքան հաշվառում անցնելը, դրանք գործարանային եղանակով փակված շշեր են եղել: Չի կարող ասել, թե Վ.Հովսեփյանն իրերը դասավորելու ժամանակ ինչու չի խմել այդ օղիները: Իր և Վ. Հովսեփյանի մեկ ուղեբեռը հաշվառում անցել են, իսկ նրա երկրորդ ուղեբեռը հաշվառում է անցել վճարումը կատարելուց հետո: Չի հիշում, վճարման գնալիս Վ. Հովսեփյանի այդ ճամպրուկը նրա մոտ է եղել, թե թողել է հաշվառման սեղանի մոտ: Հաշվառում անցնելիս ինքը մատնահետք է թողել, ցանկացել է անցել, Վ.Հովսեփյանն է ցանկացել մատնահետք թողնել, բայց իրենց մոտեցել են և տարել: Շունը հոտոտել է իրենց, իսկ պայուսակներին հետո են մոտեցել: Այդ ժամանակ պայուսակներին <<բիռկաներ>> եղել են: Շագանակագույն ճամպրուկի վրա նույնպես բիռկա է եղել, այն հաշվառում անցել է: Վ. Հովսեփյանի մոտ է մնացել միայն ձեռքի պայուսակը: Իրենց ուղեբեռը դատարկել են ռենտգեն ապարատի մոտ, <<Դյութիֆրիի>> մոտի ընդհանուր սրահում: Երբ Հովսեփյանը բացել է օղու շիշը և կեսը խմել, այն գործարանային եղանակով փակված է եղել: Իր ներկայությամբ ոչինչ չի արձանագրվել: Ենթադրում է, որ շշի պարունակության վրա ավելացրել են, քանի որ իր ներկայությամբ Վ. Հովսեփյանը խմել է: Շշերը փոքր են եղել, այդ պատճառով է նրան հարցրել, թե ինչու է վերցրել: Օղու շշերը փաթեթավորված չեն եղել, դրանք դրված են եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակի մեջ: Երբ իրենց են մոտեցել քաղաքացիական հագուստով երեք անձ, Ճամպրուկներն արդեն որպես <<բագաժ>> հանձնած են եղել: Հնարավոր է, որ Վ. Հովսեփյանը շփոթվել և չի խմել այդ շշերի պարունակությունը: Լրացուցիչ վճարում կատարելուց հետո հանդիպել են <<ստոյկի>> մոտ, իր և Վ.Հովսեփյանի մեկ ճամպրուկը հաշվառումից հետո ուղարկել են բագաժ, իսկ նրա մյուս ճամպրուկը մնացել է իր մոտ, նրանք գնացել են վճարում կատարելու, վերադարձել է, հանձնել են այդ ճամպրուկը և գնացել են առաջ: Մատնահետք տալիս Վ.Հովսեփյանի ձեռքում եղել է միայն պայուսակ, ճամպրուկ չի եղել: Երբ վերադարձել են, իրենց երեք ճամպրուկներն էլ <<լենտի>> վրայից իջեցրած են եղել: Օղիներով ճամպրուկը <<լենտի>> վրայից իջեցրել է Վլադը, այնուհետև դրանք շունն է հոտոտել: Վլադից բաժանվել է թռիչքից 5 րոպե առաջ: Իրենց չվերթը եղել է ժամը 15:00-ին: Իրենք միայն հաշվառում են անցել, մյուս կետերով չեն անցել: Առաջին անգամ միայն ինքն է մատնահետք տվել, մատը դնելուց նրանք մոտեցել են իրենց: Ձեռքի իրերն այդ ժամանակ դեռ իրենց մոտ են եղել, իսկ ուղեբեռն արդեն հանձնած են եղել: Վ. Հովսեփյանը սահմանային անցակետը չի անցել: Իրենք Դյութիֆրի տարածքը չեն անցել, մատնահետք վերցնելու վայրում են իրենց մոտեցել: Ռենտգեն սարքից հետո չի տեսել, թե Վլադին ուր են տարել, իրեն տարել են ինքնաթիռի մոտ: Չի կարող ասել, թե ինչու է Վլադը հայտնել, որ շագանագակույն ճամպրուկը հաշվառում չի անցել: Իրենց հետ են տարել հաշվառման վայր, ընդհանուր դահլիճ, որտեղ լենտի վրայից հանել են ճամպրուկները, որոնց մոտ էլ եղել է շունը:
Վկա Անդրանիկ Պավելի Նիկողոսյանի ցուցմունքով այն մասին, որ դեպքի օրը չի հիշում, ժամը 14-ից 16-ի սահմաններում է եղել, հրավիրել են <<ՎԻՊ>> սենյակից քիչ հեռու գտնվող մեկ այլ սենյակ` որպես ընթերակա պայուսակի զննությանը մասնակցելու համար: Պայուսակի միջից հանել են օղու փոքր շիշ: Երբ մտել է սենյակ, այնտեղ ներկա են եղել երեք կամ չորս աշխատակից, հատակին դրված է եղել ճամպրուկ, իրենց ասել են, որ պայուսակը պետք է բացեն և իրերը դատարկեն, պահանջել են ուշադիր լինել: Չի հիշում, թե ով է բացել պայուսակը, բայց իրերն իր հիշեով տերն է հանել: Ճամպրուկի պարունակությունն իրենց տեանելի է եղել, այնտեղից հանել են շորեր, խմիչք և երկու փոքր շշով օղիներ: Չի հիշում նաև, թե օղիներն ովքեր են հանել: Շշերը հանելուց հետո իրերի տերն ասել է, որ օղի է, իսկ աշխատակիցներն ասել են, որ օղի չէ, այնուհետև փաթեթավորել են և ուղարկել փորձաքննության: Իր հիշելով շշի փականն աշխատակիցների կողմից է բացվել, հոտ քաշելու նպատակով: Շշից հոտ չի քաշել և չի հիշում, թե ինչ թմրանյութի են նրանք նմանեցրել: Շշերը դրվել են տոպրակի մեջ, այն փաթեթվորել և կնիքել են: Այդ ամենից հետո նույն սենյակում գրել են այն, ինչ տեսել են: Մինչև այդ գործողությունն սկսելն իրենց որևէ մեկն իրավունք կամ պարտականություն չի բացատրել, նաև ընթացքում պատկերացում չեն ունեցել դրա վերաբերյալ: Արձանագրությունը կազմել են շշերը հանելուց հետո, ուշադրություն չի դարձրել, թե նրանք ինչ են գրել: Չի հիշում` արձանագրությունը գրող անձին թելադրել են, թե` ոչ, նրանք իրար հետ խորհրդակցել են: Ստորագրել է արձանագրության և իրենց վերաբերվող փաստաթղթերի տակ: Երբ արձանագրության տակ ստորագրել է, իմացել է, որ ստոագրում են պայուսակից հանած շշերի և դրանց քանակի վերաբերյալ: Մանրամասն չի հիշում արձանագրությունը, այն բարձրաձայն կարդացվել է, իր հիշելով դրա մեջ թմամիջոցի անուն գրված չի եղել: Ճամպրուկները բացելու և շշերը հանելու ընթացքում աշխատակիցներից մեկը հեռախոսով նկարահանել է, տեսախցիկ կամ լրագրող չի տեսել: Սենյակում գտնվող աշխատակիցներին չի ճանաչել, միայն մեկին է դեմքով ճանաչել, նրա անունը Գառնիկ է: Պարտադիր չի եղել իր իրավունքները բացատրեին, որպեսզի իմանար, թե ով է ընթերական: Հրապարակված` մաքսային իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ նշված հանգամանքները համապատասխանում է իրականությանը: Ճամպրուկի տերը չի հայտնել, որ դրանք արդեն բացվել են, և ինչու են կրկին բացում: Չի հիշում` մտանֆետամին թմրամիջոցի մասին խոսվել է, թե` ոչ: Հիշում է, որ աշխատակիցներն ասել են, որ շշում օղի չէ: Իր հիշելով ճամպրուկի վրա հաշվառման կտրոն եղել է: Պայուսակի դասավորությունը չի հիշում, շշերը փակ են եղել, այդ ժամանակ ամբաստանյալին չեն առաջարկել խմել, դրանք լիքն են եղել: Իրեն թվացել է, որ այդ պահին պայուսակն առաջին անգամ է բացվել, ճամպրուկի տերն ասել է, որ շշերում օղի է, ճամպուկների վրա <<բիռկա>> է եղել:
Վկա Հովիկ Նիկոլի Մելքոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ մոտ 6 ամիս առաջ, ժամը 19-ից 20-ի սահմաններում ամբաստանյալի մոտից հայտնաբերել են երկու օղու շիշ, դրանց մեջ հեղուկ է եղել, թե ինչ հեղուկ` չի կարող ասել: Օդանավակայանի աշխատակից է, դեպքի օրը եղել է աշխատանքի մեջ, աշխատակիցներից մեկն իրենց որպես ընթերակա հրավիրել է սենյակ: Սենյակում Վ.Հովսեփյանից բացի եղել են համապատասխան աշխատակիցները` մոտ հինգ հոգի, որոնց անուներով չգիտի: Վ. Հովսեփյանի ճամպրուկն են բացել, այնտեղից հանել օղու շշերը և նրա իրերը: Սեղանի վրա դրված է եղել սև գույնի սպորտային ճամպրուկ, չի կարող ասել, թե այն ով է բացել: Հիմնականում հիշում է, որ այդ ճամպրուկից հանել են երկու օղու շիշ, ինչպես նաև ամբաստանյալի իրերը: Հայտանաբերելուց հետո այդ շշերը դրվել են թափանցիկ տոպրակի մեջ, այն փաթեթավորել ու կնիքել են և տարել փորձաքննության: Այդ ամբողջ ժամանակահատվածում Հովսեփյանը նստած է եղել: Չի հիշում` շշերը հայտնաբերելուց հետո դրանց խցանները բացվել են, թե` ոչ: Իրենց չեն ասել, թե ինչի համար են այդ շշերը փաթեթավորել և ուր են տանում, ներկայումս նույնպես չգիտի, թե ինչ է եղել դրանց մեջ: Հայտնաբերելուց հետո արձանագրություն է կազմվել, իրենք ներգրավված են եղել որպես ընթերակա և ստորագել են այն: Արձանագրությունը մինչ այդ ընթերցել են, բայց բովանդակությունը չի հիշում: Այդ ողջ ընթացքում թմրանյութի մասին խոսակցություն չի եղել, չի հիշում իրենց իրավունքներ և պարտականություններ բացատրվել են, թե` ոչ: Իր հիշելով զննության պահը հեռախոսով տեսնակարահանվել է: Արգելված իր են գտել, այդ պատճառով իրենց կանչել են այն առգրավելու համար, բայց իրենց չեն ասել, թե ինչ են հայտնաբերել: Առգրավման և զննության տարբերության մասին ոչինչ չի կարող ասել: Իրենց որպես ընթարակա հրավիրել են որոշ գործողություններ նայելու: Հայտնաբերված երկու շշերում եղել է հեղուկ, չի կարող ասել դրանց չափը: Արձանագրությունում նշված է եղել այն, ինչ տեղի է ունեցել: Ճամպրուկի վրա կտրոն եղել է: Հնարավոր է, որ պայուսակը եղել է ուրիշ գույնի և ուրիշ ձևի: Չի հիշում դեպքի օրը, նաև այն, որ սենյակ մտնելու պահին պայուսակը բաց է եղել, թե` ոչ, և իրերն ով է դատարկել: Վ.Հովսեփյանը չի հայտնել, որ պայուսակն արդեն բացել են, և ինչու են նորից բացում: Հայտնաբերելու պահին չի իմացել, թե շշերի մեջ ինչ հեղուկ է: Վ.Հովսեփյանին հետաքրքրել է, թե երբ կգնա, քանի որ ցանկացել է մեկնել ՌԴ: Պայուսակների վրա պիտակներ են եղել, դրանք նկատել է պայուսակը բացելու ժամանակ: Չի կարող ասել` ինչումն է հակասությունը, բայց երբ մտել է սենյակ նկատել է ճամպրուկը, որի վրա առկա է եղել պիտակ: Զննությունն իրականացվել է առաջին հարկի սենյակներից մեկում:
Դատական քննության ընթացքում հետազոտված նաև հետևյալ ապացույցներով և փաստական տվյալներով.
Դատաքիմիական փորձաքննության թիվ 502 Ք-16 եզրակացությամբ, համաձայն որի փորձաքննությանը ներկայացված (FRUIT VODKA Khent POMEGRANATE 0,05լ) գրառմամբ ապակյա տարայում առկա 50մլ. ծավալով հեղուկում հայտնաբարվել է 0,838 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:( հ.1,գ.թ. 30-33)
Հետազոտված FRUIT VODKA Khent POMEGRANATE 0,05լ գրառմամբ ապակյա տարայում առկա հեղուկում մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով և այն իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշմամբ:(h.1,գ.թ. 120)
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված`ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությամբ, համաձայն որի 2016 թվականի դեկտեմբերի 22-ին ԱՄՕ <<Զվարթնոց>> օդանավակայանում մաքսային հսկողության է ենթարկվել U62704 չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռը, մուգ շագանակագույն պայուսակի միջից հայտնաբերվել է երկու` 0,05 լ. տարողության <<Khent>> գրառմամբ թափանցիկ ապակյա տարա, որոնցում առկա է թափանցիկ, սուր հոտով հեղուկ զանգված, որը նման է մեթամֆետամին թմրանյութի հոտի: Վ. Հովսեփյանը հայտնել է, որ նշված տարաները պահել է իր տանը որպես հուշանվեր և հանդիսանում է օղի: Նշված տարաները վերցվել, փաթեթավորվել և կնիքվել են ՄԴԿ թիվ 13 կապարակնիքով՝ հետագա ընթացքը որոշելու համար: (h.1, գ.թ.2, գ.թ. 121)
ՀՀ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների վերաբերյալ սահմանահատումների պատմությամբ, համաձայն որի Վլադիմիր Հովսեփյանը <<Զվարթնոց>> սահմանային անցակետով 2016թ. դեկտեմբերի 22-ին ելք ու մուտք է կատարել, համապատասխանաբար, ժամը 15:33-ին և ժամը 16:26-ին: (h.1, գ.թ.93-94)
Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատաքննության ընթացքում հետազոտվել են նաև հետևյալ փաստական տվյալները.
ՀՀ ԿԱ ՊԵԿ ԿԴՊԿՄՀ վարչության ՕՀԱՀ բաժնի պետի զեկուցագրերերը, համաձայն որոնց ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետին և ՀՀ ԿԱ ՊՊԵԿ ՄԴՊԿՄՀ վարության ՕՀԱՀ բաժնի պետին հայտնվում է, որ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում ՄԴՊԿՄՀ վարչության ՕՀԱՀ բաժնի պետի տեղակալ Ն.Գաբրիելյանը, մասնակցությամբ նույն վարչության Զվարթնոց բաժնի ավագ մաքսային տեսուչ Վ.Ասատրյանի, <<Զվարթնոց>> օդանավակայանում հսկողության են ենթարկել U6 2704 չվերթով ք.Մոսկվա մեկնող ՀՀ քաղաքացի Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռը: Իրականացված հսկողության արդյունքում վերջինս պայուսակում հայտնաբերվել են <<KHENT>> գրառմամբ 2 հատ 0,05լ. տարողությամբ տարա՝ լցված թափանցիկ, սուր հոտով՝ մեթամֆետամին տեսակ թմրանյութ հիշեցնող հեղուկանման զանգվածի: (h.1, գ.թ.4,5)
Անձին բերման ենթարկելու մասին արձանագրությունը, համաձայն որի 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 21.00-ին <<Զվարթնոց>> օ/կ-ից ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Վկադիմիր Սուրենի Հովսեփյանը, որը կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ: (հ.1, գ.թ.7)
ՀՀ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների վերաբերյալ սահմանահատումների պատմությամբ, համաձայն որի Պարույր Չախալյանը 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 15:31-ին դեպի դուրս ուղղությամբ հատել է <<Զվարթնոց>> սահմանային անցակետը: (h.1, գ.թ.168-170)
Պարույր Չախալյանի անձնագրի պատճենը, համաձայն որի սահմանային անցակետը դեպի դուրս հատելուց հետո ելքի կնիք առկա չէ: (h.1, գ.թ. 175)
Հայկական երկրորդ հեռուստաընկերության/Հ2/ <<Լրաբեր>> լրատվական ծառայության հրապարակած տեսանյութը Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննության մասին:
ՀՀ ոստիկանության ԻԿ-ից տրամադրված դատվածության վերաբերյալ տեղեկանքի (պահանջագիր) համաձայն Վլադիրմիր Սուրենի Հովսեփյանը նախկինում դատապարտված չեն եղել: (հ.1, գ.թ.70):
Հետազոտված ապացույցներն իրենց համակցությամբ գնահատելով` Դատարանն արժանահավատ չի համարում ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքները, մասնավորապես այն մասին, որ ուղեբեռի զննության ժամանակ ճամպրուկից հայտնաբերված <<Ֆրուիտ ոդկա քենտ պոմեգրանատ 0,05լ>> (FRUIT VODKA Khent POMEGRANATE 0,05լ>> գրառմամբ ապակյա տարրաներում հեղուկն օղի է եղել, և որ շշերից մեկից ինքը խմել է: Դատարանի նշված համոզմունքը բխում է քրեական գործով ձեռք բերված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից, մասնավորապես, դատաքիմիական փորձաքննության թիվ 502 Ք-16 եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությամբ, նշված վարչության աշխատակիցներ, վկաներ Նիկոլայ Գաբրիելյանի և Վահագն Ասատրյանի ցուցմունքներով, որոնցից յուրաքանչյուրը փաստում է, որ ճամպրուկում հայտնաբերված շշերում օղի չի եղել, իսկ դրանցից մեկում առկա հեղուկը պարունակել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:
Դատարանն արձանագրում է, որ շշերի պարունակությունը խմելու վերաբերյալ ամբաստանյալի ցուցմունքը հերքվում է հենց այն հանգամանքով, որ այն կաշվե պայուսակը, որում գտնվել են դրանք, անցել է հաշվառում և այդ պայուսակը ամբաստանյալի տրամադրության տակ կարող էր լինել արդեն վայրէջքից հետո` Մոսկվայում, որպիսի փասը հաստատված համարելու հիմնավորումները կներկայացվեն ստորև ներկայացվող մյուս ապացույցների վերլուծության և դրանց օգտագործման թույլատրելիության հանգամանները քննարկելիս:
Մինչ այդ Դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործով առկա չէ որևէ փաստական տվյալ, որը կարող է հաստատել ամբաստանյալի ցուցմունքն այն մասին, որ զննության ժամանակ ճամպրուկում հայտնաբերված շշերում եղել է օղի, և որ այն հետագայում փոխարինվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ հեղուկով: Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանի հայտնած այն տեղեկությունը, որ ինքը բիզնեսով է զբաղվում, և հնարավոր է, որ ինչ-որ մեկն իրեն խանգարելու համար դիմել է այդպիսի քայլի, ինչպես նաև այն ցուցմունքը, որ նշված շշերի պարունակությունը, որն ըստ նրա օղի է եղել, և այն պետք է խմեր նախքան ինքնաթիռ նստելը, մտացածին է, չի բխում քրեական գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցներից:
Դատարանը հարկ է համարում նշել, որ շշերում օղի լինելու, դրանք թռիչքից առաջ խմելու համար պայուսակում տեղավորելու, ինչպես նաև ուղեբեռի զննության ժամանակ Վլադիմիր Հովսեփյանի կողմից դրանցից մեկից կիսով չափ խմելու վերաբերյալ ցուցմունքներ են տվել Վլադիմիր Հովսեփյանի մայրը` Հայկանդուխտ Առաքելյանը, հորեղբայրը` Աշոտ Հովսեփյանը և ընկերը` Պարույր Չախալյանը, ընդ որում, վկա Հայկանդուխտ Առաքելյանը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ չի տեսել, թե օղու շշերը որդին պայուսակի որ մասում է դրել, իսկ դատաքննության ընթացքում հայտնել է, որ դրանք դրել է պայուսակի վերևի մասում, և Դատարանի համոզմամբ ամբաստանյալի հարազատներն ու ընկերը տվել են ուղղորդված և նույնաբովանդակ ցուցմունքներ, որոնք հերքվել են հետազոտված ապացույցների համակցությամբ գնահատման արդյունքում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանն առավել արժևորում է վկաներ Նիկոլայ Գաբրիելյանի և Վահագն Ասատրյանի ցուցմունքները, համաձայն որոնց Վլադիմիր Հովսեփյանին կանգնեցրել և նրա ուղեբեռը զննության են ենթարկել սահմանային անցակետը հատելուց հետո: Նշված վկաների ցուցմունքները հիմնավորվում են նաև Պարույր Չախալյանի կողմից դատաքննության ընթացքում տված ցուցմունքով, որ գտնվել են <<Դյութիֆրիի>> մոտի ընդհանուր սրահում, և իր ու ընկերոջ կողմից հանձնված ուղեբեռը հենց այդ սրահում են իրենց ճանաչման ներկայացրել:
Սահմանային անցակետը Պարույր Չախալյանի և ամբաստանյալի կողմից հատելու փաստը հիմնավորվել է նաև գործով վկա Անդրանիկ Նիկողոսյանի ցուցմունքով, համաձայն որի որպես ընթերակա իրեն հրավիրել են <<ՎԻՊ>> սենյակից քիչ հեռու գտնվող մեկ այլ սենյակ, որտեղ կատարվել է պայուսակի զննությունը, և հայտնաբերված օղու շշերը լիքն են եղել:
Նշված վկայի ցուցմունքն իր հերթին հերքում է ամբաստանյալի և Պարույր Չախալյանի հայտնած այն հանգամանքները, որ նախքան զննության արձանագրություն կազմելը ճամպրուկը զննվել է և օղու շշերից մեկից Վլադիմիր Հովսեփյանը կիսով չափ խմել է:
Անդրադառնալով ամբաստանյալի նշած այն հանգամանքին, որ պայուսակը, որում գտնվել են օղու շշերը, չի հանձնվել հաշվառման և դրա վրա առկա չի եղել հաշվառման կտրոն, Դատարանը գտնում է, որ այն նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ինչպես Պարույր Չախալյանը, այնպես էլ ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը դատաքննության ընթացքում ցուցմունք են տվել այն մասին, որ ուղեբեռը հաշվառում է անցել, ընդ որում ըստ Պ. Չախալյանի ցուցմունքի դրանք իրենց ճանաչման են ներկայացվել և դրված են եղել սեղանի կողքին, ինչը հիմնավորում է այն փաստը, որ կանգնեցնելու պահին ուղեբեռը նրանց մոտ չի գտնվել, և Դատարանն արձանագրում է, որ հաշվառում անցնելու պայմաններում բացառվում է ուղեբեռի վրա հաշվառման կտրոնի բացակայությունը:
Դատարանը հարկ է համարում փաստել, որ ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը դատաքննության ընթացքում չներկայացրեց որևէ հիմնավոր պատճառ, թե ինչու նախքան ուղեբեռի հաշվառելն ու այն ինքնաթիռ ճանապարհելը չի հանել օղու շշերն ու խմել դրանց պարունակութունը, եթե դրանք վերցրել է այդ նպատակով, կամ ինչպես կարող էր իր բացակայությամբ Պ. Չախալյանն այն հանձնել հաշվառման, կամ ինչու է վերջինս դա արել առանց իր գիտության, երբ նախապես այդպիսի պայմանավորվածություն չեն ունեցել:
Դատարանի համոզմամբ ամբաստանյալի պատճառաբանությունները, որ օղու շշերը վերցրել է նախքան ինքնաթիռ նստելը խմելու համար, պայուսակը որում գտնվել են դրանք, հաշվառում չի անցել և պայուսակի վրա առկա չի եղել հաշվառման կտրոն, նույնպես մտացածին են և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվությունից և պատժից նպատակ են հետապնդում:
Այդ առումով Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի ցուցմունքն արժանահավատ չէ նաև այն մասով, որ իր անձնագրում ՀՀ ելքի և մուտքի կնիքները դրվել են ուղեբեռի զննությունից հետո:
Դատարանն արձանագրում է, որ Պ. Չախալյանի կողմից սահմանային անցակետը հատելուց հետո հակառակ ուղղությամբ կրկին հատելու մասին քրեական գործով որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, որպիսի պայմաններում էլ նրա անձնագրում, կամ սահմանահատումների պատմության վերաբերյալ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկություններում այդ մասին նշում չէր կարող լինել:
Դատարանն անդրադառնալով ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության` որպես ապացույց օգտագործելու թույլատրելիությանը, արձանագրում է հետևյալը.
ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն.<<Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է սույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի սույն գլխին չհակասող մասով:>>:
ՀՀ մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերից է նաև իրենց լիազորություններն իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերումը:
Նույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթն սկսվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով:
Նույն հոդվածը սահմանում է նաև արձանագրոթյունը կազմելու կարգը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 263-րդ հոդվածը սահմանում է`
<< (...)Իրերի զննություն կարող են կատարել (...) մաքսային հիմնարկների, (...)` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, (...):
(...)
Անձնական զննության և իրերի զննության մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:
Անձնական զննությունն ու իրերի զննությունը մաքսային հիմնարկներում կատարվում է օրենքով սահմանված կարգով:>>:
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով:
Օրենսդրական նշված դրույթների վելուծության արդյունքում պարզ է դառնում, որ իրենց լիազորություններն իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ժամանակ առաջնահերթ կազմվում է արձանագրություն:
Տվյալ դեպքում ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցների կողմից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու պայմաններում նույն վարչության աշխատակիցներ Նիկոլայ Գաբրիելյանն ու Վահագն Ասատրյանը պարտավոր են եղել կատարելու մաքսային կանոնների խախտման դեպքի հայտնաբերման ուղղությամբ գործողություններ, որը սկսվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով և դեպքի վերաբերյալ Վլադիմիր Հովսեփյանից բացատրություն վերցնելով, և պաշտպանական կողմի այն պնդումները, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցների կողմից օրենքի պահանջների խախտմամբ իրականացվել է օպերատիվ հետախուզական միջոցառում, մասնավորապես, արտաքին դիտում միջոցառումը, ինչի արդյունքում կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը, հիմնավոր չէ:
Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մաքսային կանոնների խախտումն արձանագրվել է օրենքի պահանջների պահպանմամբ, և խախտումը Նիկոլայ Գաբրիելյանի մասնակցությամբ նույն վարչության աշխատակից Տ.Սինոյանի կողմից արձանագրելու հանգամանքը որևէ կերպ չի կարող ազդել ստացված փաստական տվյալի` թմրամիջոցի հայտնաբերման հավաստիության վրա:
Նշված պատճառաբանությամբ Դատարանը գտնում է, որ քրեական գործով որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված` ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունն ու դրա արդյունքում հայտնաբերված թմրանյութը որպես անթույլատրելի ապացույցներ ճանաչելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա չէ բավարարման:
Դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ նաև պաշտպանական կողմի միջնորդությունը վկաներ Ն.Գաբրիելյանի և Վ.Ասատրյանի ցուցմունքներն որպես ապացույց անթույլատրելի ճանաչելու մասին, քանի որ վերջիններս քրեական գործով հարցաքննվել են իրենց կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ, բացի այդ, սույն գործով նրանք քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ չեն իրականացրել:
Այդ առումով պաշտպանական կողմի համապատասխան միջնորդությունը նույնպես ենթակա չէ բավարարման:
Անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդումներին, որ քրեական գործը հարուցվել է հիմքերի և առիթի բացակայությամբ, քանի որ քրեական գործ հարուցելու պահին առկա չի եղել փորձագետի եզրակացություն Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռում հայտնաբերված հեղուկ զանգվածում թմրանյութի առկայության մասին, Դատարանն արձանագրում է, որ նյութի թմրամիջոց հանդիսանալու հանգամաքը որոշակի ապացույցների, մասնավորապես, համապատասխան փորձագետի եզրակացության առկայությամբ հաստատվելու իմպերատիվ պահանջ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված չէ:
Նշված պատճառաբանությամբ Դատարանը գտնում է, որ քրեական գործը հարուցվել է համապատասխան հիմքերի և առիթի առկայության պայմաններում, ուստի քրեական գործն անօրինական հիմքով հարուցված լինելու հիմնավորմամբ դրա վարույթը կարճելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը ենթակա չէ բավարարման:
3. Դատարանի իրավական վերլուծությունները.
Դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, հանգում է այն հետևության, որ Վլադիմիր Հովսեփյանը մեղավորությամբ կատարել է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը, որը որակվում է որպես Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի մաքսանենգություն, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որը որակվում որպես առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելը և պահելը, դրանք որակված են ճիշտ:
Միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը կատարած արարքների համար ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով (դրանց մասերով և կետերով):
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: 3-րդ մասն ամրագրել է, որ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները: ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածների համապատասխան հաշվի է առնում նրա կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա ինքնությունը և գործի ողջ հանգամանքները:
Ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարված արարքն ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դասվում է ծանր հանցագործությունների շարքին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կատարած արարքը` միջին ծանրության հանցագործությունների շարքին:
Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում պատիժ նշանակելու պահին նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխայի առկայությունը(2 տարեկան՝ ծնվել է 2015 թվականի նոյեմբերի 15-ին, ՌԴ ծննդյան վկայականի՝ V-ИК թիվ 721765 պատճենը, հղի կնոջ դիսպանսեր գրքույկի պատճենը): (հ.1,գ.թ.54,55-56)
Որպես ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանի անձը բնութագրող տվյալներ Դատարանն արձանագրում է այն, որ նա ֆիզիկապես առողջ է, նախկինում դատապարտված չի եղել(հ.1,գ.թ.70), փաստացի ամուսնացած է, խնամքին են գտնվում կինն ու երկու մանկահասակ երեխան, բնութագրվում է դրական(հ.1,գ.թ.36,37,38):
Միևնույն ժամանակ Դատարանն ապացուցված է համարում, որ բացակայում են ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող` ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքները:
Անդրադառնալով Վլադիրմիր Հովսեփյանին վերգրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հանցակազմերի պատժամասերին, Դատարանն արձանագրում է, որ դրանք բացարձակ որոշակի են, որոնք նախատեսում են հիմնական պատիժ բացառապես ազատազրկման ձևով՝ առաջինի դեպքում չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ լրացուցիչ պատժով, երկրորդի դեպքում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կատարած յուրաքանչյուր հանցագործության համար ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատժի չափը որոշելիս Դատարանը հաշվի է առնում ինչպես նրան վերգրվող հանցագործություններից յուրաքանչյուրի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, այնպես էլ դրանց կատարման եղանակը, թմրամիջոցի տեսակն ու չափը, ամբաստանյալի անձը:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով՝ դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին:
Դատարանը գտնում է, որ հանցանքների համակցության կանոններով ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյաի նկատմամբ պատիժ պետք է նշանակել՝ կիրառելով մասնակի գումարելու սկզբունքը:
Քննության առնելով ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը նրա կողմից կրելու հարցը` Դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալն իր նկատմամբ նշանակվող պատիժը պետք է կրի, այն արդարացի է և անհրաժեշտ նրան ուղղելու, նոր հանցագործությունների կատարումը կանխելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի համաձայն.
<<1. Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները և միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, սույն օրենսգրքի 215.1-ին, 235.1-ին և 267.1-ին հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության: (...)>>:
Տվյալ դեպքում Դատարանը, քննության առնելով իրեղեն ապացույցի տնօրինման հարցը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի պահանջներով՝ գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մաքսանենգության առարկա հանդիսացող <<Ֆրուիտ ոդկա քենտ պոմեգրանատ 0,05լ>> (FRUIT VODKA Khent POMEGRANATE 0,05լ>> գրառմամբ ապակյա տարրայում առկա 45մլ. ծավալով հեղուկը՝ 0,7542 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի պարունակությունը, ենթակա է բռնագրավման և ոչնչացման:
Դատարանը գտնում է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ոչնչացման է ենթակա նաև իրեղեն ապացույց չհանդիսացող <<Ֆրուիտ ոդկա քենտ ափրիքոտ 0,05լ>> (FRUIT VODKA Khent APRICOT 0,05լ>> գրառմամբ, ապակյա տարրայում առկա հեղուկը:
Քննության առնելով Վլադիմիր Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի տեսակի հիմնավոր լինելու հարցը` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, պետք է թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
4. Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 365-րդ, 369-373-րդ հոդվածներով, ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ և 66-րդ և 103.1-րդ հոդվածներով` Դատարանը
Վլադիմիր Սուրենի Հովսեփյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:
Վլադիմիր Սուրենի Հովսեփյանին նկատմամբ նշանակել պատիժ՝
- ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՝ ազատազրկման ձևով՝4 (չորս) տարի 6(վեց) ամիս ժամկետով՝ գույքի՝ մաքսանենգության առարկա հանդիսացող 0,7542 գրամ ընդհանուր քաշով մետամֆետամին տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ,
- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՝ ազատազրկման ձևով 1(մեկ) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով սույն դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով ամբաստանյալ Վլադիմիր Սուրենի Հովսեփյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկման ձևով 5(հինգ) տարի ժամկետով, գույքի՝մաքսանենգության առարկայի` 0,7542 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ:
Ամբաստանյալ Վլադիմիր Սուրենի Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվել 2016 թվականի դեկտեմբերի 22-ից:
Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված <<Ֆրուիտ ոդկա քենտ պոմեգրանատ 0,05լ>> (FRUIT VODKA Khent POMEGRANATE 0,05լ>> գրառմամբ, ապակյա տարրայում առկա 45մլ. ծավալով հեղուկը՝ 0,7542 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի պարունակությունը ոչնչացնել՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Դատավճիռն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Դատավոր՝ Ռ.Լ.Պապոյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԵՄԴ/0043/01/17

Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի կազմը
նախագահող դատավոր` Ռ.Պապոյան

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

15 նոյեմբերի 2018թ. ք.Երևան

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ /այսուհետ`
Վերաքննիչ դատարան/ հետևյալ կազմով`

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Տ.ՍԱՀԱԿՅԱՆ
Ս.ՄԱՐԱԲՅԱՆ

քարտուղարությամբ` Ռ.Դավոյանի
Լ.Կարապետյանի

մասնակցությամբ`
մեղադրող` Գ.Հովակիմյանի
պաշտպաններ` Վ.Հովհաննիսյանի
Ժ.Պետրոսյանի
ամբաստանյալ` Վ.Հովսեփյանի

դռնբաց դատական նիստում պաշտպաններ Վ.Հովհաննիսյանի և Ժ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա վերանայելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետև` Առաջին ատյանի դատարան/ 2018թ. փետրվարի 22-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Վլադիմիր Սուրենի Հովսեփյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.
1. Թիվ 84103716 քրեական գործը հարուցվել է 22.12.2016թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի ավագ քննիչ Ա.Պետրոսյանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
2. 2016թ. դեկտեմբերի 22-ին Վ.Հովսեփյանը ձերբակալվել է:
3. Նախաքննության մարմնի 2016թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ Վ.Հովսեփյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
4. Նույն մարմնի 24.12.2016թ. որոշմամբ միջնորդություն է հարուցվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Վ.Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2016թ. որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և Վ.Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 /երկու/ ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է:
6. Նախաքննության մարմնի 03.03.2017թ. որոշմամբ մեղադրյալ Վ.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նրան կրկին մեղադրանք է առաջադրվել և վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
7. 19.05.2017թ. Վ.Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
8. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Պապոյանի 2017թ. մայիսի 23-ի որոշմամբ քրեական գործն ըստ մեղադրանքի Վլադիմիր Սուրենի Հովսեփյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ընդունվել է վարույթ, իսկ 31.05.2017թ. որոշմամբ քրեական գործը նշանակվել է դատական քննության:
9. Առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 22-ի դատավճռով ամբաստանյալ Վ.Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:
Վ.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակվել է պատիժ ազատազրկում՝ 4/չորս/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` գույքի մաքսանենգության առարկա հանդիսացող 0,7542 գրամ ընդհանուր քաշով <<մետամֆետամին>> տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ,
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկում` 1/մեկ/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով` դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով ամբաստանյալ Վ.Հովսեփյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5/հինգ/ տարի ժամկետով` գույքի՝մաքսանենգության առարկայի` 0,7542 գրամ ընդհանուր քաշով <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ:
Ամբաստանյալ Վ.Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվվել է 2016թ. դեկտեմբերի 22-ից:
10. Ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ փոստին հանձնելու միջոցով 06.04.2018թ. վերաքննիչ բողոք են բերել ամբաստանյալ Վ.Հովսեփյանի պաշտպաններ Վ.Հովհաննիսյանը և Ժ.Պետրոսյանը:
11. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 23.04.2018թ. որոշմամբ պաշտպաններ Վ.Հովհաննիսյանի և Ժ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ և քրեական գործն ըստ մեղադրանքի Վլադիմիր Սուրենի Հովսեփյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Վերաքննիչ դատարանի դռնբաց դատական նիստում քննության է նշանակվել 2018թ. մայիսի 07-ին:

Գործի փաստական հանգամանքները.
12. Ամբաստանյալ Վ.Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձից և անհայտ հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի՝ 0,838 գրամ <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոց և այն մաքսանենգությամբ՝ մաքսային հսկուղությունից թաքցնելու եղանակով, Երևան-Մոսկվա Ս62704 չվերթով ՌԴ տեղափոխելու համար պահել է <<Ֆրուիտ ոդկա քենտ պոմեգրանատ 0,05լ>> /FRUIT VODKA kENT POMEGRANTE 0.05l/ գրառմամբ օղու թափանցիկ ապակյա տարայում՝ 50 մլ ծավալով հեղուկում, այն թաքցրել իրեն պատկանող մուգ շագանակագույն պայուսակի մեջ, որից հետո՝ 22.12.2016թ., գնացել է <<Արմենիա միջազգային օդանավակայաններ>> ՓԲ ընկերության <<Զվարթնոց>> օղանավակայան։ Նույն օրը ՀՀ ԿԱ ԱԱԾ հսկիչ-անցագրային կետով ՀՀ պետական սահմանը հատելուց և հիշյալ 0,838 գրամ <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկուղությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխելուց հետո, Վ.Հովսեփյանի պայուսակում ապօրինի պահվող թմրամիջոցը հայտնաբերվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կողմից։

Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
13. Պաշտպաններ Վ.Հովհաննիսյանը և Ժ.Պետրոսյանն իրենց բերած վերաքննիչ բողոքում գտնում են, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, այն կայացվել է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի պահանջների կոպիտ խախտմամբ։
Գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված ձևակերպումները, դատարանի հետևություններն ու եզրահանգումները պատճառաբանված չեն և չեն համապատասխանում ինչպես գործի իրական փաստական հանգամանքներին, այնպես էլ դատաքննությամբ հետազոտված ապացույցներին, այսինքն թույլ է տրվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։
Նման պայմաններում, ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանի նկատմամբ կայացված դատավճիռը ենթակա է բեկանման` հետևյալ պատճառաբանությամբ:
2018թ հունվարի 22-ին դատարանի կողմից որոշում է կայացվել դատաքննությունը վերսկսելու մասին` այն պատճառաբանությամբ, որ խորհրդակցական սենյակում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի պահանջով դատավճիռ կայացնելիս, դատարանի լուծմանը ենթակա հարցերը քննելիս, մասնավորապես մեղսագրվող հանցավոր արարքների կատարումն ապացուցված լինելու, ինչպես նաև դրանք ամբաստանյալ Վ.Հովսեփյանի կողմից կատարված լինելու հանգամանքները, դատարանը եկավ այն համոզման, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է վերսկսել դատաքննությունը։
Դատարանն իր որոշումը հիմնավորել էր այն հանգամանքով, որ քրեական գործի թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում գործով վկա Պ.Չախալյանը և ամբաստանյալ Վ.Հովսեփյանը ցուցմունքներ էին տվել վերջինիս կողմից, մաքսային ծառայողների առաջարկով օղու շշից խմելու և դրա պարունակությունը պակասելու վերաբերյալ, իսկ ամբաստանյալը ցուցմունք էր տվել նաև իր ուղեբեռը հաշվառում չանցնելու և դրա վրա հաշվառման պիտակների բացակայության մասին, հետևաբար նկատի ունենալով, որ վերոգրյալ հանգամանքների պարզաբանումը կարևոր նշանակություն ունի գործի ելքի լուծման համար, դատարանը գտել էր, որ անհրաժեշտ է վերսկսել դատաքննությունը և ՀՀ հեռուստաընկերությունից պահանջել ամբաստանյալ Վ.Հովսեփյանին բռնելու գործընթացն արտացոլող տեսանկարահանման երիզը։
Դատարանի կողմից նման որոշման կայացման հիմք էր հանդիսացել նաև այն հանգամանքը, որ պաշտպանական կողմը դատաքննության ընթացքում հետազոտման էր ներկայացրել ՀՀ հեռուստաընկերությամբ ցուցադրված տեսանկարահանման այն հատվածը, որն առկա էր համացանցամ, և որի զննությամբ պարզ տեսանելի էր, որ Վ.Հովսեփյանի ուղեբեռի վրա առկա չեն հաշվառումն անցնելը հավաստող պիտակները։ Բացի այդ, տեսանկարահանումից պարզ էր դառնում, որ զննության ընթացքում արձանագրություն չի կազմվում, սենյակում ներկա են մի քանի անձինք, իսկ արձանագրությամբ որպես այն կազմող հանդես եկող անձը` Ն.Գաբրիելյանը տեսանելի չէ։
Փաստորեն, դատարանը գտնելով, որ շշերում հեղուկի քանակության պարզումը, ինչպես նաև ամբաստանյալ Վ.Հովսեփյանի ուղեբեռի վրա հաշվառումն անցնելը հավաստող պիտակների առկայության կամ բացակայության հավաստումը գործի ելքի լուծման համար էական նշանակութուն ունեցող հանգամանքներ են, առանց որոնց պարզման, ըստ այդմ` նաև առանց ամբողջական տեսանկարահանման հետազոտման հնարավոր չէ ապացուցված համարել ամբաստանյալ Վ.Հովսեփյանին մեղսագրվող արարքները և դրանք վերջինիս կողմից կատարված լինելը, որոշում էր կայացրել դատաքննությունը վերսկսելու մասին։
Վերսկսված դատաքննության ընթացքում դատարանի գրությանն ի պատասխան ՀՀ հեռուստարնկերությունից հայտնել էին այն մասին, որ հիշատակվող տեսագրությունը չի պահպանվել և այն դատարանին տրամադրվել չի կարող։
Նման պայմաններում, դատարանը չստանալով հենց իր որոշմամբ վկայակոչված և գործի ելքի լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի պատասխանը, չպարզաբանելով դրանց առկայությունը կամ բացակայությունը, ավարտել է դատաքննությունը և հենց դատաքննությունը վերսկսելու իր որոշմամբ հաստատված համարված, չփարատված կասկածի ակնհայտ առկայության պայմաններում, անմեղության կանխավարկածի սկզբունքի կոպիտ խախտմամբ Վ.Հովսեփյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ։
Դատավճռում, դատարանի կողմից գեթ մեկ բառով չէր հիշատակվել այն մասին, թե երբ և ինչ նպատակով է վերսկսվել դատաքննությունը, վերսկսված դատաքննության ընթացքում ինչ փաստական հանգամանքներ են պարզվել և դրանց արդյունքում դատարանն ի վերջո ինչ հետևության է հանգել։
Ոչ միայն վերսկսված դատաքննության պայմաններում առանց գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզման, այլև դատավճռում դատաքննության վերսկսման և դրա արդյունքների մասին չնշելով, դատարանը փորձել է անմեղության կանխավարկածի խախտմամբ հիմնավորել իր կողմից մեղադրական դատավճռի կայացումը։
Սույն քրեական գործի քննության ողջ ընթացքում ոչ միայն որևէ ապացույց ձեռք չի բերվել այն մասին, որ Վ.Հովսեփյանի ուղեբեռը հատել է սահմանը, այլև ընդհակառակը` գործով ձեռք բերված բոլոր ապացույցներով հիմնավորվել է, որ և Վ.Հովսեփյանը և նրա ուղեբեռը սահմանը չեն հատել։
Ձեռք բերված բոլոր ապացույցներով հիմնավորվել է նաև, որ մաքսային ծառայողների պահանջով Վ.Հովսեփյանը խմել է շշից, որի պարունակությունը կիսով չափ պակասել է, սակայն շիշը փորձաքննության է ներկայացվել ամբողջապես լիքը վիճակում։
Դատարանը վերոգրյալ հանգամանքները պարզելու նպատակով դատաքննությունը վերսկսելով, հենց իր որոշմամբ ընդունելով, որ առանց տեսանկարահանման հետազոտման հնարավոր չէ պարզել ամբաստանյալին մեղսազրվող արարքը և այն վերջինիս կողմից կատարված լինելը, այնուհանդերձ տեսանկարահանման բացակայության պայմաններում հնարավորություն չունենալով հերքելու պաշտպանական կողմի ներկայացրած պատճառաբանություններն ու հիմնավորումները, կայացրել է մեղադրական դատավճիռ։
Եթե վերլուծելու լինենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածում մատնանշված նորմը և այն դիտարկենք ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման լույսի ներքո, ապա պարզ է դառնում, որ մինչև անձին մեղադրանք առաջադրելը, մեղադրանքի կողմը, սույն քրեական գործով պետք է ունենար Վ.Հովսեփյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած լինելու վերաբերյալ ապացույցների այնպիսի բավարար ամբողջություն և համակցություն, որոնց առկայության պայմաններում հնարավոր լիներ ապացույցներից բխող ողջամիտ ենթադրություն կատարել ոչ միայն մեղադրանքի հիմնավորվածության համար ապացույցների բավարարության, այլև Վ.Հովսեփյանի գործողություններում ընդհանրապես հանցակազմի առկայության մասին։
Մինչև մեղադրանքի քրեաիրավական վերլուծությունն ու դրա հիմնավորվածության մեկնաբանությունը բողոք բերած անձինք հարկ են համարել անդրադառնալ այն ապացույցների թույլատրելիությանը, որոնք դրված են Վ.Հովսեփյանի մեղադրանքի հիմքում և որպես այդպիսին հիմք են հանդիսացել դատարանի կողմից նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար։
01.03.2017թ. քննիչի կողմից ընդունված որոշմամբ որպես այլ փաստաթուղթ է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ ՕՀԱՀ բաժնի պետի տեղակալ Ն.Գաբրիելյանի անունից 2016թ. դեկտեմբերի 22-ին կազմված <<Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ>> արձանագրությունը, որն էլ դատավճռով ճանաչվել է որպես թույլատրելի ապացույց, դրվել ամբաստանյալ Վ.Հովսեփյանի մեղադրանքի հիմքում և հիմք հանդիսացել մեղադրական դատավճռի կայացման համար։
Սույն արձանագրությունը չի կարող հանդիսանալ թույլատրելի ապացույց` հետևյալ նկատառումներից ելնելով:
Սույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմը չի վկայակոչել ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում ընդունված ոչ մի այնպիսի նորմատիվ իրավական ակտ, որի համաձայն նշված համակարգի աշխատակիցները իրականացնելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դրա արդյունքում իրավասու լինեին կազմելու ՎԻՎ օրենսգրքով նախատեսված <<Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ>> արձանագրություն։
Մեղադրանքի կողմը չի ներկայացրել նաև ոչ մի իրավական հիմնավորում առ այն, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցները ստանալով օպերատիվ տեղեկություն թմրամիջոցի տեղափոխման վերաբերյալ, իրավասու են առանց սույն օրենքում ստորև նշված միջոցառումների կանոնակարգված իրականացման, կատարել օպերատիվ աշխատանք և այն եզրափակել <<Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ>> արձանագրության կազմմամբ։
Պաշտպանության կողմը հիմնավորել էր, որ մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն կազմվում է անձի կողմից մաքսային կանոնների առերևույթ այնպիսի խախտման դեպքում, որը հայտնաբերվում է արտաքնապես կամ համապատասխան սարքերի միջոցով զննելու և կասկածելի իր տեղափոխելու վերաբերյալ ողջամիտ կասկածի առկայության դեպքում։
Ինչ վերաբերում է թմրամիջոցի տեղափոխման, հետևաբար նաև առերևույթ հանցագործության մասին ստացված տեղեկատվության արդյունքում կատարվելիք գործողություններին, ապա դրանք կանոնակարգվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ՕՀՄ մասին օրենքով և ոլորտը կարգավորող ներքին իրավական ակտերով։
Տվյալ դեպքում ստանալով հանցագործության կատարման մասին օպերատիվ տեղեկատվություն, պարտավոր լինելով իրականացնել բացաոապես այնպիսի դատավարական գործողություններ, որոնք նախատեսված են վերոհիշյալ նորմերով, այնուհանդերձ ՊԵԿ աշխատակիցները իրենց կողմից կատարված գործողությունները քողարկել են ՎԻՎ օրենսգրքով նախատեսված արձանագրության կազմմամբ, ինչն անթույլատրելի է։ Առերեույթ հանցագործության կատարման մեջ կասկածվող անձին օրենքով սահմանված կարգով բերման, իսկ այնուհետև անձնական խուզարկության ենթարկելու փոխարեն, նրան նույնացրել են մաքսային կանոն խախտած անձի հետ, ուղղակի բռնել նրան, առանց որևէ արձանագրության կազմման ուղեկցել ինչ որ սենյակ, որտեղ էլ կազմել են ՎԻՎ օրենսգրքով նախատեսված արձանագրություն։
Այս առումով հատկանշական է այն հանգամանքր, որ առաջին անգամ դատարանում հարցաքննվելիս Նիկոլայ Գաբրիելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրենք ստացել են օպերատիվ տեղեկություն Վ.Հովսեփյանի կողմից թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ, սակայն որևէ օպերատիվ հետախուզական գործունեություն չեն իրականացրել։ Դատարանում լրացուցիչ հարցաքննվելիս Ն.Գաբրիելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ թմրամիջոցի մասին օպերատիվ տեղեկատվությունը բանավոր են գրանցել։ Վ.Հովսեփյանի կողմից օդանավակայան մտնելուց հետո հսկել են նրան։ Ի պատասխան պաշտպանական կողմի հարցին` Ն.Գաբրիելյանը ցուցմունք է տվել, որ հսկել ասելով` ի նկատի ունի հետևելը, իսկ պատասխանելով թե պաշտպանական, թե մեղադրանքի կողմի և թե դատարանի հարցերին` ցուցմունք է տվել այն մասին, որ օդանավակայան մտնելուց հետո` հետևելով Վ.Հովսեփյանին իրականացրել են օպերատիվ հետախուզական գործողություն, իսկ Վ.Հովսեփյանին բռնելուց հետո գործել են ՎԻՎ օրենսգրքով սահմանված կարգով։ Վկա Ն.Գաբրիելյանի վերոհիշյալ ցուցմունքները տեղ են գտել նաև դատավճռում։
Այսպիսով, սույն քրեական գործով, թմրամիջոցի հայտնաբերման և արձանագրության կազմման գործընթացը քննարկելով <<Օպերատիվ հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի հիշատակված նորմերի լույսի ներքո, պարզ է դառնում, որ ստանալով օպերատիվ տեղեկություն թմրամիջոցի տեղափոխման մասին, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցները իրավասու էին իրականացնելու միայն սույն օրենքի 14-րդ հոդվածում նշված օպերատիվ հետախուզական միջոցառումներից մեկը, կամ մի քանիսը։
Սույն քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկաներ Ն.Գաբրիելյանն ու Վ.Ասատրյանը ցուցմունք են տվել այն մասին, որ ստացել են օպերատիվ տեղեկություն Վ.Հովսեփյանի կողմից թմրամիջոցի տեղափոխման վերաբերյալ և այդ ուղղությամբ կատարել են համապատասխան օպերատիվ աշխատանք, որը գաղտնազերծել չեն կարող։ Ն.Գաբրիելյանը ցուցմունք է տվել նաև այն մասին, որ ստանալով օպերատիվ տեղեկատվություն թմրամիջոցի տեղափոխման վերաբերյալ, իրենց վերադասին բանավոր են զեկուցել։ Այնուամենայնիվ, Ն.Գաբրիելյանը ցուցմունք է տվել, որ օդանավակայան գալուց հետո հսկողության են վերցրել Վ.Հովսեփյանին և հետևել նրան։
Ն.Գաբրիելյանը ցուցմունք է տվել, որ իրենք հետևելով Վ.Հովսեփյանին` կատարել են օպերատիվ հետախուզական միջոցառում, սակայն չի նշել, թե այդ գործողությունն իրականացնելով` հոդվածում նշված օպերատիվ հետախուզական միջոցառման տեսակներից որն են կատարել։
Պաշտպանական կողմը գտնում է, որ Ն.Գաբրիելյանը և Վ.Ասատրյանը, <<Զվարթնոց>> օդանավակայան մտնելուց հետո, հսկողություն իրականացնելով Վ.Հովսեփյանի նկատմամբ և հետևելով նրան, առնվազն իրականացրել են <<Օպերատիվ հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետով և 21-րդ հոդվածով նախատեսված <<Արտաքին դիտում>> օպերատիվ հետախուզական միջոցառումը, սակայն այդ միջոցառումն իրականացրել են նույն օրենքի կոպիտ ու էական խախտումով։
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաև ՊԵԿ աշխատակիցների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման բանավոր ընթացակարգին և դրա համապատասխանությանը օրենքի պահանջերին:
Դատարանում լրացուցիչ հարցաքննվելիս և պատասխանելով նախագահողի հարցին Ն.Գաբրիելյանը բառացի նշել է հետևյալը` <<Թմրամիջոցի մասին օպերատիվ տեղեկատվությունը բանավոր ենք գրանցել>>։
Այսպիսով, ստանալով օպերատիվ տեղեկատվություն և այն միայն բանավոր գրանցելով, իսկ դրանից հետո սահմանված կարգի խախտմամբ Վ.Հովսեփյանի նկատմամբ արտաքին ղիտում ՕՀՄ անցկացնելով, արդյունքում նրան բռնելով և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով` Ն.Գաբրիելյանը և Վ.Ասատրյանը գործել են <<Օպերատիվ հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի պահանջների կոպիտ խախտմամբ։
Եթե անգամ ընդունելի համարել, որ Ն.Գաբրիելյանը և Վ.Ասատրյանը այնուհանդերձ իրավասու էին օպերատիվ տեղեկություն ստանալուց հետո չիրականացնել օրենքով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումներից որևէ մեկը, ապա պետք է ընդունելի համարել, որ նման պայմաններում այդ անձինք իրավասու չէին բռնելու Վ.Հովսեփյանին։
Օպերատիվ տեղեկության բացակայության դեպքում, վարչական իրավախախտման կասկածանքով Վ.Հովսեփյանին բռնելը և զննության նպատակով համապատասխան տարածք տեղափոխելն ու իրերի զննությունը իրավաչափ կլիներ միայն այն դեպքում, երբ արտաքնապես, վիզուալ զննության, կամ <<Զվարթնոց>> օդանավակայում առկա սարքերի միջոցով, կամ հետախույզ շան օգտագործման արդյունքում ողջամիտ կասկածներ կառաջանային առ այն, որ Վ.Հովսեփյանը տեղափոխում է արգելված իր կամ առարկա, տվյալ դեպքում թմրամիջոց։
Սույն քրեական գործի դատաքննության ընթացքում Վ.Հովսեփյանը ցուցմունք է տվել այն մասին, որ մինչև համապատասխան սենյակում զննության ենթարկվելը, ինքն անցել է ստուգիչ սարքի տակով, իրեն հոտոտել է շունը, ստուգիչ սարքի մոտ բացել են իր ճամպրուկները, սակայն որևէ կասկածելի իր կամ առարկա չեն հայտնաբերել։ Նույնաբովանդակակ ցուցմունք է տվել նաև Պ.Չախալյանը։ Գործով վկա Ն.Գաբրիելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Հովսեփյանն անցել է ստուգիչ սարքերի հսկման գոտով և չի բացառվում, որ նրան հետազոտած լինի նաև հետախույզ շունը։
Այդ ողջ գործողությունների կատարումից հետո, Վ.Հովսեփյանի մոտ թմրամիջոց հայտնաբերելով միայն, Ն.Գաբրիելյանը և Վ.Ասատրյանը իրավասու էին կազմելու մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ չհայտնաբերելու դեպքում իրավասու չէին նրան բռնելու և զննության ենթարկելու, քանի որ նման օրենսդրական կարգ սահմանված չէ։
Հսկող սարքով ստուգելուց և շան օգտագործումից հետո վարչական իրավախախտման հատկանիշներ չհայտնաբերելով` Ն.Գաբրիելյանն ու Վ.Ասատրյանը Վ.Հովսեփյանին կարող էին բռնել միայն օպերատիվ հետախուզական միջոցառումներից որևէ մեկի կատարման արդյունքում։ Սակայն, քանի որ, այդ միջոցառումը կատարվել է առանց իրավական հիմնավորման, հետևաբար Վ.Հովսեփյանին բռնելու ողջ գործընթացն իրականացվել է օրենքի էական ու կոպիտ խախտումով։
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանացրության մեջ նշված է, որ ՊԵԿ աշխատակիցներն իրականացրել են մաքսային հսկողություն։
Ն.Գաբրիելյանը, Վ.Ասատրյանը կամ ՊԵԿ-ի ցանկացած այլ աշխատակից Վ.Հովսեփյանին բռնելու ընթացքում չեն իրականացրել մաքսային հսկողություն, չեն կատարել մաքսային հսկողության տասներկու ձևերից և ոչ մեկը, այլ նրանք <<Օպերատիվ հետախուզական գործունեության մասին>> օրենքի կոպիտ խախտմամբ իրականացրել են արտաքին դիտում և քրեադատավարական նորմերի էական խախտմամբ բռնել Վ.Հովսեփյանին։
Թեպետ <<Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը>> կազմվել է ՎԻՎ օրենսգրքի նորմերի վկայակոչմամբ, այնուհանդերձ Ն.Գաբրիելյանը ցուցմունք է տվել, որ այն կազմելիս ղեկավարվել են նաև քրեադատավարական նորմերով։ Եթե այդ տեսանկյունից դիտարկելու լինենք կազմված արձանագրությունը, ապա այն առավել ևս չի համապատասխանում ապացույցի թույլատրելիության չափանիշներին։
Սույն քեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Նիկոլայ Գաբրիելյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ <<Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ>> արձանագրությունը գրվել է իր կողմից։ Դատաքննության ընթացքում առաջին անգամ հարցաքննվելիս Ն.Գաբրիելյանը երեք անգամ պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին, կրկին պնդել է, որ նշված արձանագրությունն անձամբ գրվել է իր կողմից։ Արձանագրությունը Ն.Գաբրիելյանի կողմից գրվելու հանգամանքի մասին դատաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել նաև գործով վկա Վահագն Ասատրյանը։
Դատարանում լրացուցիչ հարցաքննության ընթացքում Ն.Գաբրիելյանը հերքել է իր նախորդ ցուցմունքները և նոր ցուցմունք տվել այն մասին, որ արձանագրությունն անձամբ ինքը չի գրել, այլ իր թելադրանքով գրվել է իրենց աշխատակից Տ.Սինոյանի կողմից։ Հարցաքննության ընթացքում Ն.Գաբրիելյանը թե պաշտպանական կողմի և թե դատարանի հարցերին տվել է տարաբնույթ պատասխաններ, ի վերջո չպատճառաբանելով արձանագրությունն այլ անձի կողմից սակայն իր անունով կազմելու, իսկ դատաքննության ընթացքում այդ մասին թաքցնելու հանգամանքները:
Ն.Գաբրիելյանի տարաբնույթ, իրարամերժ, հակասական ցուցմունքներից պաշտպանական կողմը ողջամիտ ենթադրության է հանգում առ այն, որ Ն.Գաբրիելյանը ընդհանրապես չի մասնակցել ոչ Վ.Հովսեփյանին բռնելու, ոչ նրա պայուսակները զննելու և ոչ էլ արձանագրությունը կազմելու գործընթացին:
Ըստ ամբաստանյալ Վ.Հովսեփյանի ցուցմունքների իր ծանրոցների համար լրացուցիչ գումար վճարելուց հետո, երբ փորձել է մոտենալ հաշվառում չանցած իր ճամպրուկներին, իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով աշխատակիցներ, իրականացրել մի շարք գործողություններ, մասնավորպես նրանց հրահանգով իրեն հոտոտել է հետախույզ շունը, ինքն անցել է ստուգիչ սարքի տակով, բացել է պայուսակները, բացել նաև իր մոտ գտնվող շշերը, խմել դրանցից, այնուհետև գնացել համապատասխան սենյակ և սպասել մինչև ժամը 20-ի սահմանները։ Իրեն բռնելու պահից մինչև նույն օրը երեկո, իր հիշելով, ժամը 20-ի սահմանները Ն.Գաբրիելյանը իր հետ որևէ եղանակով չի առնչվել և ինքը նրան ընդհանրապես չի տեսել։ Ն.Գաբրիելյանն իրեն բռնելու հետ կապված որևէ գործընթացի չի մասնակցել։ Ն.Գաբրիելյանը եկել է միայն երեկոյան, ամենավերջում և չմասնակցելով հանդերձ իր հետ կատարվող որևէ գործողության, միայն ստորագրել է այլ անձի կողմից մինչ այդ կազմված <<Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ>> արձանագրությունը։
Ի հիմնավորումն ամբաստանյալի ցուցմունքի վերոգրյալ հատվածի` փաստենք, որ քրեական գործի դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը հարցեր է ուղղել Ն.Գաբրիելյանին Վ.Հովսեփյանի հետ կատարված առերեսման ընթացքում Վ.Հովսեփյանի հարցերին չպատասխանելու վերաբերյալ, սակայն այդ հարցերը հանվել են դատարանի կողմից և վկան դրանց չի պատասխանել։ Իրականում առերեսման ընթացքում Ն.Գաբրիելյանը չի կարողացել պատասխանել Վ.Հովսեփյանի հարցերին, անգամ մաքսային կանոնների խախտման մասին արձանագրությունն ուսումնասիրելուց հետո` չի կարողացել հիշել անգամ ճամպրուկում հայտնաբերված շշերի տարողությունը, կամ դրանց գտնվելու վայրը, ինչը մեկ անգամ ևս փաստում է այն հանգամանքի մասին, որ Ն.Գաբրիելյանը չի մասնակցել Վ.Հովսեփյանին բռնելու գործընթացին և ներկա չի գտնվել արձանագրության կազմմանը։
Հարկ է նշել նաև, որ առերեսման ընթացքում մեղադրյալի հարցերին չպատասխանելու մասով պաշտպանական կողմը բողոքներ էր ներկայացրել վարույթն իրականացնող քննիչին, դատախազին, ընդհանուր իրավասության դատարան և վերաքննիչ դատարան` Ն.Գաբրիելյանի գործողություններում ցուցմունք տալուց հրաժարվելու հանցակազմի առկայության պայմաններում քրեական գործ հարուցելու պատճառաբանությամբ։ Նշված բողոքները մերժվել էին հսկող դատախազի և ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանվել էր, քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավորվել էր վերացնել որոշմամբ արձանագրված խախտումները։
Այս նույն իրողությամբ է բացատրվում նաև հետևյալ հանգամանքր։ 19.09.2017թ. պաշտպանական կողմը փաստաբանական հարցում էր ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին` խնդրելով տրամադրել 22.12.2016թ կատարված տեսագրությունը։ Համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Ա.Մնացականյանի 25.09.2017թ գրության, հայտնվել է, որ <<…Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը կարող է տրամադրվել Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթի ներկայացման դեպքում։ Միաժամանակ հայտնում ենք, որ տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման, եթե այն վերաբերում է երրորդ անձանց>>:
Այսինքն, ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության պետը չէր հերքել տեսանյութի առկայությունը, սակայն այն չէր տրամադրել համապատասխան լիազորագրի բացակայության պատճառաբանությամբ։ Պաշտպանական կողմի միջնորդությամբ, դատարանի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ կատարված հարցմանը, պաշտպանական կողմի համար տարակուսելի պատճառով պատասխանել է գործը քննող քննիչ Ա.Պետրոսյանը նշելով, որ նշված տեսագրությունը չի պահպանվել։
Վերոգրյալը վկայում է այն մասին, որ մեղադրանքի կողմը պարզապես շահագրգռված չէ ներկայացնելու կատարված տեսագրությունը, քանի որ հենց դրանով կարող էր բացահայտվել Ն.Գաբրիելյանի բացակայությունը Վ.Հովսեփյանին բռնելու և արձանագրությունը կազմելու գործընթացին:
Այսպիսով, սույն քրեական գործով կատարված քննությամբ չի պարզվել Վ.Հովսեփյանին բռնող անձի ինքնությունը, չի պարզվել վերջինիս Կ.Հովսեփյանին բռնելու գործառույթ իրականացնելու իրավասությունը, հետևաբար հիշյալ ողջ գործողությունները կատարվել են քննությանն անհայտ անձի կողմից և օրենքի խախտմամբ։
Վերոգրյալ բոլոր հիմնավորումներով միջնորդություն էր ներկայացվել դատարանին անթույլատրելի ճանաչելու մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը։
Դատարանի կողմից միջնորդության քննությունը հետաձգվել էր մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Մեղադրական դատավճռով, դատարանի կողմից մերժվել էր պաշտպանական կողմի սույն միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ ՊԵԿ աշխատակիցները ստացել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ տեղեկություններ, հետևաբար կազմել են մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն, իսկ պաշտպանական կողմի այն դիտարկումը, թե ՊԵԿ աշխատակիցները օրենքի խախտմամբ իրականացրել են օպերատիվ հետախուզական միջոցառում` արտաքին դիտում, հիմնավոր չէ։
Դատարանն իր որոշմամբ ոչ միայն չի անդրադարձել <<Օպերատիվ հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի պահանջեերի խախտման հիմքով սույն ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական կողմի պատճառաբանություններին, այլև հաշվի չի առել հենց իր դատավճռով որպես հաստատված փաստական հանգամանք համարվող, մեղադրանքի կողմի վկաների ցուցմունքները, որով էլ հաստատվում են պաշտպանական կողմի հիմնավորումները:
Այսպես, դատավճռի 9-րդ էջում արձանագրված է մեղադրանքի կողմի վկա Նիկոլայ Գաբրիելյանի ցուցմունքը, նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև մեղադրանքի կողմի վկա Վահագն Ասատրյանը։
Այսպիսով, թեպետ Վ.Հովսեփյանին բռնելու գործընթացն իրականացնող ՊԵԿ աշխատակիցները հստակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ իրականացրել են ՕՄՀ, թեպետ պաշտպանական կողմն իր միջնորդությամբ հիմնավորել էր այդ հանգամանքը, այնուամենայնիվ, դատարանն արձանագրել էր, որ տվյալ անձինք ՕՀՄ չեն իրականացրել, որի հիմքով էլ մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, հետևաբար պաշտպանական կողմի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը օրինական հիմնավորված և պատճառաբանված չէ, իսկ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության օգտագործումը որպես ապացույց անթույլատրելի է։
Ինչ վերաբերում է <<Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ>> արձանագրության արդյունքում հայտնաբերված թմրամիջոցին, ապա այն հարկ է դիտարկել թունավոր ծառի պտուղը թունավոր է սկզբունքի ներքո։
Սույն քրեական գործի թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում գործով ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2016թ. դեկտեմբերի 22-ին, օդանավակայան գալուց հետո, իր ունեցած ուղեբեռի քաշի և քանակության հետ կապված լրացուցիչ վճարում կատարելու նպատակով, ուղեբեռն առանց հաշվառում անցնելու թողել է իր ընկեր Պ.Չախալյանի մոտ և իր հորեղբայր Աշոտ Հովսեփյանի հետ միասին բարձրացել է օդանավակայանի երկրորդ հարկ 20.000 ՀՀ դրամ սահմանված վճարումը կատարելու նպատակով։ Վճարումը կատարելուց հետո, մոտեցել է այն վայրին որտեղ թողել է ուղեբեռը, սակայն այդ պահին իրեն են մոտեցել իրավապահ մարմինների աշխատակիցներ և առաջարկել ուղեբեռի հետ միասին մոտենալ հետախույզ շանը։ Մոտեցել է շանը, վերջինս հոտոտել է իրեն և ուղեբեռը, սակայն ոչ մի կասկածելի իր կամ առարկա չի հայտնաբերել։ Այնուհետև, նույն աշխատակիցների առաջարկությամբ ուղեբեռի հետ միասին անցել է նաև ստուգող սարքի տակով, սակայն սարքը ևս որևէ կասկածելի իր կամ առարկա չի հայտնաբերել։ Դրանից հետո իրեն մոտեցրել են այդ սարքի մոտ գտնվող սեղաններին, բացել են ուղեբեռը, զննել այն, որի ընթացքում բացել են նաև գործարանային փաթեթավորմամբ օղու շշերի կափարիչները, հոտ քաշել դրանցից, և հարցրել իրենից շշերի պարունակության մասին։ Պատասխանել է, որ դրանց մեջ օղի է և ապացուցելու համար այդ հանգամանքը մեկ կում խմել է նռան պիտակով շշից, որի արդյունքում շշից պակասել է մոտ երկու սմ հեղուկ։ Դրանից հետո աշխատակիցները կրկին փակել են շշերը և դնելով ճամպրուկի գրպանիկում, իրեն ուղեկցել են համապատասխան սենյակ, որտեղ էլ իրականացվել է զննությունը:
Սույն քրեական գործի նախաքննության ընթացքում գործով վկա Պարույր Աշոտի Չախալյանը ցուցմունք է տվել այն մասին, որ <<…այդ ընթացքում Վլադիմիրի ճամպրուկում եղած օղու շշերը հանելուց հետո, աշխատակիցներից մեկը նրան հարցրեց, թե դա ինչ է, որին ի պատասխան, նա ասաց, որ օղի է։ Նրան ասացին, որ կարող է խմել, նա ասաց, որ իհարկե և այդ պահին վերցրեց օղու շիշը, որը կարմիր գույնի պիտակով էր, իմ հիշելով վրան նուռ էր նկարված, երևի խմեց դրանից մոտ 20-25 գրամ>>:
Դատաքննության ընթացքում Պ.Չախալյանը պնդել է իր նախաքննական ցուցմունքը` նշելով, որ Վ.Հովսեփյանն իր ներկայությամբ նռան պիտակով շշից խմել է մոտ 20-25 գրամ, որի հետևանքով օղու շշի պարունակությունը պակասել է մոտ կիսով չափ։
Գործով վկա Նիկոլայ Գաբրիելյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Հովսեփյանի ուղեբեռը բերելուց հետո, ընթերակաների ներկայությամբ այն զննվել է և դրա մեջ եղել են ուտելիք, մեղր, հագուստներ։ Հագուստների մեջից հայտնաբերվել է երկու հատ <<սուվենիռնի>> 50 գրամանոց օղու շշեր։ Դրանցից մեկի պիտակը կարմիր գույնի է եղել, չի հիշում թե պիտակի վրա ինչ է գրված եղել։ Շշերը գործարանային փակ վիճակում չեն գտնվել, այլ բաց են եղել։
Այսպիսով, հաստատված հանգամանք է համարվում, որ Վ.Հովսեփյանին բռնելուց հետո <<Ֆրուիտ վոդկա քենտ պոմերգրանատ 0,05լ>> գրառմամբ ապակյա տարայի մեջ առկա 0,05լ տարողությամբ հեղուկից որոշակի քանակությունը պակաս է եղել։ Վերոգրյալը հիմնավորվում է ոչ միայն գործով ամբաստանյալ Վ.Հովսեփյանի և գործով վկա Պ.Չախալյանի ցուցմունքներով, այլև հենց մեղադրանքի կողմի վկա Նիկոլայ Գաբրիելյանի ցուցմունքով։
Այս մասով հատկանշական է նաև գործով վկա Վահագն Ասատրյանի ցուցմունքը, ով չհերքելով Վ.Հովսեփյանի կողմից շշից խմելու հանգամանքը` միայն նշել է, որի չի հիշում Վ.Հովսեփյանը խմել է, թե ոչ։
Այսպիսով, պաշտպանական կողմը գտնում է, որ Վ.Հովսեփյանի կողմից շշից որոշակի քանակություն խմելուց հետո, կամ այլ հանգամանքներում դրանից որոշակի քանակություն պակասելուց հետո, շշի վրա ավելացվել է <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոց, կամ թմրամիջոցով հեղուկ, որի արդյունքում էլ շշի պարունակությունը դարձել է 0,05լ դրանում առկա թմրամիջոցի քանակությամբ։
Շշից հեղուկի քանակության պակասի հանգամանքը պարզելու նպատակով վերսկսվել էր սույն քրեական գործով դատաքննությունը, ՀՀ հեռուստարնկերությունից պահանջվել Վ.Հովսեփյանին բռնելու գործընթացն արտացոլող տեսագրությունը, սակայն այն չէր պահպանվել և չէր տրամադրվել դատարանին։ Նման պայմաններում, թեպետ դատաքննությունը վերսկսելու որոշմամբ դատարանն արձանացրել էր, որ այդ իրողության պարզումը գործի ելքի վրա ազդող էական նշանակություն ունեցող հանգամանք է, այնուհանդերձ չստանալով տեսագրությունը և չփարատված կասկածը չմեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի, նրա նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ։
Դատարանի դատավճռով որպես արժանահավատ ցուցմունքներ են համարվել և վկայակոչվել ընթերականեր հանդիսացող և գործով որպես վկաներ կանչված անձանց ցուցմունքները։
Ընթերականեր Նիկողոսյանին և Մելքոնյանին որպես դատարան հրավիրելու և հարցաքննելու միջնորդութունը կատարել է պաշտպանական կողմը նպատակ ունենալով պարզելու գործով ճշմարտությունը և մասնավորապես պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը։ Մինչև հիշյալ վկաներին կանչելու և հարցաքննելու միջնորդություն կատարելը պաշտպանական կողմը հաշվի էր առել այն հանցամանքը, որ այդ անձինք աշխատում են <<Զվարթնոց>> օդանավակայանում, ուղղակի կամ անուղղակի կերպով շփվում են ՀՀ ՊԵԿ աշխատակիցների` ներառյալ նաև Ն.Գաբրիելյանի հետ, ուստի չի բացառվում նրանց ուղղորդելու և կողմնակալ ցուցմունքներ տալու հնարավորությունը։
Չբացառելով հանդերձ վկաներին ուղղորդելու հնարավորությունը, այնուհանդերձ պաշտպանական կողմը միջնորդել է հարցաքննելու այդ վկաներին` չբացառելով նրանց կողմից օբյեկտիվ ցուցմունքներ տալու հավանականությունը։
Այն ցուցմունքները, որոնք այդ վկաները տվել են դատարանում, եկավ փաստելու պաշտպանական կողմի այն ենթադրությունը, որ վկաներն արդեն իսկ ուղղորդված են գալու դատարան` մեղադրանքի հիմնավորման նպատակով ցուցմունքներ տալու համար։
Վկաների ցուցմունքներում հայտնած փաստական հանգամանքները ոչ միայն պաշտպանական կողմի, այլև անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծում են միակ ողջամիտ ու տրամաբանական տպավորությունն առ այն, որ վկաները դատարան են եկել որոշակի անձանց կողմից ուղղորդված նշելու համար միայն մեկ հանգամանք, այն է` Վ.Հովսեփյանի ուղեբեռի վրա առկա է եղել հաշվառման պիտակ։
Գալով դատարան և ցուցմունք տալով` վկաները չեն հիշել, կամ սխալ են նշել մի շարք էական հանգամանքներ, մասնավորապես.
Նիկողոսյանը նշել է, որ ուղեբեռը գտնվել է հատակին, իսկ Մելքոնյանը սեղանին, Նիկողոսյանը նշել է, որ ուղեբեռն իրենից <<ռյուկզակ>> է ներկայացրել, իսկ Մելքոնյանը ցուցմունք է տվել, որ այն սև գույնի սպորտային պայուսակ է եղել, ընդ որում, երկու ընթերականերն էլ նշել են, որ Վ.Հովսեփյանի մոտ է գտնվել, հետևաբար զննվել է միայն մեկ ուղեբեռ։ Հարկ է արձանագրել, որ Վ.Հովսեփյանի մոտ գտնվել է երեք պայուսակ, իսկ զննվող պայուսակը եղել է դարչնագույն, դասական ոճի ճամպրուկ:
Վկաները չեն հիշել այն անձանց, ովքեր ներկա են գտնվել սենյակում, չեն հիշել ուղեբեռների պարունակությունը, չեն հիշել, թե լսել են արդյոք <<մեթամֆետամին>> կամ որևէ այլ տեսակի թմրամիջոցի անուն, չեն հիշել անգամ, թե ինչ փաստաթուղթ է կազմվել, կամ իրենք ինչ են ստորագրել, սակայն հստակ հիշել են միայն մեկ բան` Վ.Հովսեփյանի ուղեբեռի վրա առկա է եղել հաշվառում անցնելու պիտակը։ Այս ամենը վկայում է միայն այն բանի մասին, որ վկաներն ուղղորդված եկել էին դատարան` պնդելու, որ տեսել են ուղեբեռի վրայի պիտակները։
Այսպիսով, ողջ վերոգրյալը փաստում է այն հանգամանքը, որ վկաներ Նիկողոսյանի և Մելքոնյանի ցուցմունքների որոշակի հատվածների ընտրողաբար արժանահավատ ճանաչելն ու դատավճռով վկայակոչելը` նպատակ է հետապնդել կայացնելու մեղադրական դատավճիռ։
Դատավճռով վկայակոչվել են նաև գործով վկա Պարույր Չախալյանի ցուցմունքներն առ այն, որ օդանավակայանում իրեն և Վ.Հովսեփյանին բռնելուց և ընդհանուր սրահի ռապիսկան սարքի մոտ իրենց ճամպրուկները դատարկելուց հետո, իրեն ուղեկցել են ՊԵԿ աշխատակիցները։ Ինքը նրանց ուղեկցությամբ հատել է ՀՀ պետական սահմանը և նստել ինքնաթիռ։ Այդ նույն ժամանակ Վ.Հովսեփյանին ուղեկցել են մեկ այլ սենյակ և նա ՀՀ պետական սահմանը չի հատել:
Գործով վկա Պ.Չախալյանը բառացի ցուցմունք է տվել այն մասին, որ <<Այդ ընթացքում Վլադիմիրի ճամպրուկում եղած օղու շշերը հանելուց հետո, աշխատակիցներից մեկը նրան հարցրեց, թե դա ինչ է, որին ի պատասխան, նա ասաց, որ օղի է։ Նրան ասացին, որ եթե օղի է, ապա կարող է խմել, նա ասաց, որ իհարկե և այդ պահին վերցրեց օղու շիշը, որը կարմիր գույնի պիտակով էր, իմ հիշելով վրան նուռ էր նկարված, խմեց դրանից երևի մոտ 20-25 գրամ>>:
Արժանահիշատակ է այն հանգամանքը, որ նույնաբովանդակ ցուցմունքներ Պ.Չախալյանը տվել է նաև նախաքննության ընթացքում:
Դատարանն իր դատավճռի պատճառաբանական մասում գտել է, որ Պ.Չախալյանը հանդիսանում է ամբաստանյալի ընկերը, հետևաբար նրա ցուցմունքն ուղղորդված է։
Այս մասով դատարանի պատճառաբանությունը ոչ միայն անհիմն է, այլ հակասական։ Մի դեպքում գտնելով, որ Պ.Չախալյանի ցուցմունքն ուղղորդված է, այնուհանդերձ դատարանը դատավճռի 18-րդ էջում նշում է, որ <<…վկաներ Գաբրիելյանի և Ասատրյանի ցուցմունքները հիմնավորվում են նաև գործով վկա Պարույր Չախալյանի դատաքննական ցուցմունքներով>>:
Այսինքն մի դեպքում Պ.Չախալյանի ցուցմունքն այն մասին, որ իրենց բռնել են մինչև ՀՀ պետական սահման անցնելը և դրանից հետո Վ.Հովսեփյանը խմել է նռան պիտակով շշից ու այն պակասել է կիսով չափ, դատարանը համարում է ուղղորդված ու անարժանահավատ, իսկ նույն էջում հիմնավորելու համար ՊԵԿ աշխատակիցների ցուցմունքները, վկայակոչում է Պ.Չախալյանի ցուցմունքները, որպես արժանահավատ։
Պաշտպանական կողմը գտնում է, որ այդպիսի մոտեցումն անթույլատրելի է, երբ մի դեպքում դատարանն արժանահավատ է համարում վկայի ցուցմունքների որոշակի հատվածներ մեղադրական դատավճիռ կայացնելու համար, իսկ մեկ այլ դեպքում նույն այդ ցուցմունքները դիտարկում որպես անարժանահավատ, երբ դրանցով հերքվում է ամբաստանյալին մեղսագրվող հանցանքը։
Ցուցմունքի հատվածաբար և ընտրողական վերլուծությունը դատարանի կողմից կիրառելի համարվող պրակտիկա է, որն օգտագործվել է սույն քրեական գործով անցնող բոլոր անձանց ցուցմունքների մեկնաբանման համար։
Ամբաստանյալ Վ.Հովսեփյանը ցուցմունք է տվել այն մասին, որ մոտ երեք չորս տարի առաջ ՌԴ-ից վերադառնալով Հայաստան` իմացել է, որ իրենց ծանոթ Ռիտան մահացել է և իր քույր Զոյայի հետ միասին գնացել են նրանց ցավակցելու: Այդ ժամանակ տանը գտնվել են Ռիտայի ամուսին Արկադին և որդին` Սուրենը։ Ցավակցելուց հետո, իր քույրը նրանցից սպասք է գնել և այդ ժամանակ տեսել է, որ նրանց պահարանում են գտնվում օղու շշեր, որոնցից երկուսը փոքր շշեր են եղել։ Խնդրել է իրեն տալ այդ փոքր շշերը։ Արկադին սկզբում չի համաձայնվել, սակայն հետո տվել է։ Տանելով տուն` այդ շշերը պահել է իրենց տանը, իսկ 22.12.2016թ. վերցրել է իր հետ` <<Զվարթնոց>> օդանավակայանում խմելու նպատակով։ Օղու շշերը դրված են եղել ճամպրուկի վերին մասում` տեսանելի հատվածում։
Օդանավակայանում մինչև իր ուղեբեռն հաշվառում անցնելը` իրեն և Պ.Չախալյանին բռնել են, մոտեցրել ռապիսկան սարքի մոտ գտնվող սեղաններին, բացել են իրենց ուղեբեռներըը, զննել դրանք, որի ընթացքում բացել են նաև իր ճամպրուկում գտնվող գործարանային փաթեթավորմամբ օղու շշերի կափարիչները, հոտ քաշել դրանցից, և հարցրել իրենից շշերի պարունակության մասին։ Պատասխանել է, որ դրանց մեջ օղի է և ապացուցելու համար այդ հանգամանքը մեկ կում խմել է նռան պիտակով շշից, որի արդյունքում շշից պակասել է մոտ երկու սմ հեղուկ։ Դրանից հետո աշխատակիցները կրկին փակել են շշերը և դրել ճամպրուկի գրպանիկում։ Պ.Չախալյանը ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ հատել է ՀՀ պետական սահմանը և նստել ինքնաթիռ։ Ինքը սահմանը չի հատել, այլ աշխատակիցներից մեկի հետ մոտեցել է սահմանային անցակետին, որից հետո այդ աշխատակիցն իր անձնագիրը տվել է անցակետի մոտ կանգնած աշխատակցուհուն և խնդրել նրան իր անձնագրի մեջ մուտք և ելքի կնիքներ դնել։ Աշխատակցուհին հարցրել է թե ինչ պատճառով պետք է կնիքներ դնի, իսկ իրեն ուղեկցողն ասել է, որ այդպես է պետք, որից հետո այդ աշխատակցուհին իր անձնագրի մեջ դրել է մուտքի և ելքի կնիքներ ու իրեն ուղեկցել են համապատասխան սենյակ, որտեղ էլ իրականացվել է զննությունը:
Դատարանի կողմից, որպես վկաներ հարցաքննված ՊԵԿ աշխատակիցների ցուցմունքների հետ համադրման արդյունքում արժանահավատ չեն համարվել ամբաստանյալի ցուցմունքները, ինչը պաշտպանական կողմի գնահատմամբ դատարանի սուբյեկտիվ վերլուծության արդյունք է։
Սույն քրեական գործի թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը հարցումներ էր կատարել օդանավակայան ստանալու համար օդանավակայանում առկա տեսախցիկների 22.12.2016թ տեսագրությունները, ինչին ի պատասխան հայտնել են, որ հիշյալ տեսագրությունները չեն պահպանվել։
Տեսագրությունների առկայությունը կհավաստեր ամբաստանյալի ցուցմունքների արժանահավատությունը, սակայն տարօրինակ հանգամանքներում պարզվել է, որ օդանավակայանում տեսախցիկների տեսագրություններ չեն պահպանվում:
Ամբաստանյալ Հովսեփյանի ցուցմունքները հաստատվում են նաև գործով վկաներ Հայկանդուխտ Առաքելյանի, Զոյա Հովսեփյանի, Սուրեն Գևորգյանի, Աշոտ Հովսեփյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով:
Ինչ վերաբերում է ամբաստանյալի ցուցմունքներն անարժանահավատ համարելը դրանք ՊԵԿ աշխատակիցների ցուցմունքների հետ համադրելու արդյունքում, ապա հարկ է նշել հետևյալը:
Գործով վկաներ Վ.Ասատրյանի և Ն.Գաբրիելյանի ցուցմունքներում ոչ միայն առկա են թվով 26 հակասություններ, իսկ Ն.Գաբրիելյանի սկզբնական և լրացուցիչ ցուցմունքներում թվով 23 հակասություններ, այլև Ն.Գաբրիելյանի ցուցմունքներում առկա են նույն հարցին տրված երեք կամ նույնիսկ չորս իրարամերժ պատասխաններ։ Նույն անձի երկու ցուցմունքներում և նույն գործողություններ կատարած անձանց ցուցմունքներում առկա բազմաթիվ հակասությունները վկայում են այն հանգամանքի մասին, որ Ն.Գաբրիելյանը չի մասնակցել Վ.Հովսեփյանի բռնելու գործընթացին, այլապես որևէ այլ հիմնավորմամբ հնարավոր չէ պարզել ցուցմունքներում և հարցերի պատասխաններում առկա հակասությունները, երբ արհեստավարժ, գիտակ, իրավապահ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարողանում պատասխանել տարրական հարցերի։ Հարցերին հակասական պատասխաններ տալը պայմանավորված է ոչ թե Ն.Գաբրիելյանի չիմացությամբ, այլ այն հանգամանքով, որ նա ներկա չի եղել այդ գործողությունը, ուստի և չի կարողանում հստակ պատասխանել, թե իրականում ինչ է կատարվել:
Ն.Գաբրիելյանի բացակայության մասին են վկայում նաև Վ.Հովսեփյանի ցուցմունքներն առ այն, որ Ն.Գաբրիելյանն եկել է ամենավերջում, երեկոյան և ստորագրել արձանագրությունը։
Նույն հանգամանքի մասին է վկայում դատարանում տեսագրությունը զննելուց հետո Ն.Գաբրիելյանի այն հեգնական պատասխանը, որ տեսագրությունում ինքը չի երևում, քանի որ գտնվել է նկարահանողի թիկունքում։
Նույն հանգամաևքի մասին է վկայում նաև տեսագրության չտրամադրումը, երբ ի պատասխան պաշտպանական կողմի հարցման` ՊԵԿ-ից ստացվել էր տեղեկատվություն, որ տեսագրությունը կտրամադրվի լիազորագրի առկայության դեպքում, իսկ ի պատասխաև դատարանի հարցման` ստացվել էր պատասխաև, որ տեսագրությունը չի պահպանվել:
Ողջ վերոգրյալը փաստում է միայն մի իրողության մասին, որ Ն.Գաբրիելյանը չի մասնակցել Վ.Հովսեփյանին բռնելու գործընթացին և չի կազմել մաքսային կանոնների խախտման արձանագրությունը։
Գործով վկաներ Գաբրիելյանի և Ասատրյանի ցուցմունքներում աննախադեպ հակասությունների պայմաններում դատարանի կողմից դրանք համարվել են որպես արժանահավատ և իրականությանը համապատասխանող, իսկ ամբաստանյալի այն ցուցմունքը, որը հաստատվում է գործի փաստական հանգամանքներով և մի շարք վկաների ցուցմունքներով, համարվել է անարժանահավատ։
Վերոգրյալ քննարկվող ապացույցներն են, որ դրվել են մեղադրական դատավճռի հիմքում, սակայն դրանց վերլուծությունն ակնհայտ է դարձնում հիշատակված ապացույցների անթույլատրելիության պայմաններում դրանց օգտագործման անհնարինության հանգամանքը։
ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի դոկտրինալ մեկնաբանության համաձայն` ՀՀ մաքսային սահման են համարվում ՀՀ մաքսային տարածքի, ազատ մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների սահմանագծերը։ ՀՀ մաքսային սահման ե պետական սահման հասկացությունները նույնը չեն, օրինակ՝ <<Զվարթնոց>> օդանավակայանում առկա մաքսային սահմանը որևէ կերպ չի առնչվում ՀՀ պետական սահմանի հետ:
Վ.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից պարզ է դառնում միայն, որ վերջինս հատել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հսկիչ անցագրային կետը, որն էլ տվյալ դեպքում հանդիսանում է <<Զվարթնոց>> օդանավակայանում ՀՀ պետական սահմանի եզրագիծը, սակայն նույն մեղադրանքի որոշման համաձայն` նշված չէ, որ ՀՀ պետական սահմանով անցկացվել է նաև Վ.Հովսեփյանի այն ուղեբեռը, որում գտնվել է թմրամիջոցը։
ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով նախատեսված արարքի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում ոչ թե առերևույթ հանցագործության սուբյեկտի, տվյալ դեպքում Վ.Հովսեփյանի կողմից ՀՀ պետական սահմանի անցման փաստը, այլ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով, կամ ՀՀ պետական սահմանով բեռների անցման պահը։
Վ.Հովսեփյանի կողմից իր ուղեբեռները ՀՀ պետական սահմանով անցկացնելու, կամ որ նույնն է` տեղափոխելու վերաբերյալ գործով փաստական տվյալներ առկա չեն, այդպիսի մեղադրանք Վ.Հովսեփյանին առաջադրված չէ, հետևաբար նրան ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու համար պետք է առնվազն հաստատված համարվեր, որ նրա ուղեբեռները եթե չեն անցել ՀՀ պետական սահմանով, ապա անցկացվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով։
Հոդվածի դոկտրինալ մեկնաբանության համաձայն, քննարկվող հոդվածով նախատեսվող հանցագործությունը օբյեկտիվ կողմից արտահայտվում է գործողությամբ` ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումով։ Այն իրենից ձնական հանցակազմ է ներկայացնում և ավարտված է համարվում այն պահին, երբ ապրանքները, կամ արժեքները ֆիզիկապես տեղափոխվում են ՀՀ մաքսային սահմանով։
ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի դիսպոգիցիայում նշված <<Եվրասիական անաեսական միության մաքսային սահման>> տերմինի՝ ոչ լեգալ ոչ դոկտրինալ մեկնաբանություն առկա չէ, իսկ քրեական գործի ոչ նախաքննության, և ոչ էլ դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմը չի ներկայացրել ոչ մի այնպիսի փաստաթուղթ կամ ապացույց առ այն, թե որն է հանդիսանում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը, որ իրավական նորմով է այն նախատեսված, և որն է հանդիսանում <<Արմենիա միջազգային օդանավակայաններ>> ՓԲ ընկերության <<Զվարթնոց>> օդանավակայանի այն եզրագիծը, որը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահման, հետևաբար պարզ չի դառնում թե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև, տվյալ դեպքում <<Զվարթնոց>> օդանավակայանում առկա է արդյոք այդպիսի սահման, թե մաքսային սահմանի եզրագիծն անցնում է այդ պետությունների արտաքին սահմաններով։
Ամբաստանյալ Վ.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքում <<Եվրասիական տնտեսական միության մաքսային սահման>> տերմինն ընդհանրապես օգտագործված չէ, հետևաբար նաև մեղադրանքի կողմը Վ.Հովսեփյանին մեղադրանք չի առաջադրել այդ սահմանով ապրանքների տվյալ դեպքում թմրամիջոցի տեղափոխմաև համար։
Ողջ վերոգրյալից հարկ է փաստել, որ Վ.Հովսեփյանին մեղադրանք չի առաջադված <<Եվրասիական տևտեսական միության մաքսային սահման>>-ով թմրամիջոցի տեղափոխման համար, իսկ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցն անցկացնելու վերաբերյալ ապացույցներ չկան։
Մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցների համաձայն` Վ.Հովսեփյանի ուղեբեռները հաշվառում են անցել օդանավակայանի համապատասխան վայրով և թեպետ մեղադրանքի որոշման մեջ ոչ մի բառ կամ անգամ տառ չկա այղ մասին, սակայն պետք է ենթադրելի համարել, որ հավանաբար մեղադրանքի կողմը նկատի է ունեցել, որ Եվրասիական տևտեսական միության մաքսային սահման է հանդիսանում բեռների հաշվառման վայրը և դրանով բեռները անցկացնելով` Վ.Հովսեփյանը կատարել է մաքսանենգություն։ Այդ ամենը պետք է միայն եևթադրել, քանի որ մեղադրանքի որոշմամբ հստակ չի նշված թե Վ.Հովսեփյանն ինչպիսի ակտիվ գործողություններով և ինչ սահման է հատել, որով նրա գործողություններում առկա է մաքսանենգության հանցակազմ։
Սակայն, անգամ նման պայմաններում, եթե ընդունել, որ Վ.Հովսեփյանին վերագրվող մաքսանենգության հանցակազմն ավարտվել է բեռների հաշվառումն անցնելուց հետո, ապա անգամ նման պայմաններում նրան մեղադրանք չի առաջադրվել բեռները հաշվառում անցկացնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատելու համար։ Այդպիսի որևէ միտք մեղադրանքի որոշմամբ ձևակերպված չէ։
Պաշտպանական կողմը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում առկա օրենսդրական դաշտը չի պարունակում ոչ մի այնպիսի նորմ, որով սահմանված լինի թե քաղաքացիների կողմից բեռների անցկացման դեպքում, որն է հանդիսանում <<Զվարթնոց>> օդանավակայանում ԵԱՏՄ մաքսային սահմանի եզրագիծը։
Պաշտպանական կողմն իր նախաձեռնությամբ երեք գրություն էր ուղարկել ՊԵԿ պարզելու համար <<Զվարթնոց>> օդանավակայանում բեռների անցկացման դեպքում որն է հանդիսանում ԵԱՏՄ մաքսային սահմանը և կոնկրետ բեռների հաշվառման վայրը հանդիսանում է արդյոք սահմանի եզրագիծ, սակայն ՊԵԿ-ից ստացված գրություններն իրենց մեջ այդպես էլ չէին պարունակում այդ մասին որևէ հստակ պարզաբանում և դրանց բովանդակությունից հնարավոր չէր պատկերացում կազմել սահմանի եզրագծի վերաբերյալ։
Քննարկվող դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով Վ.Հովսեփյանի գործողություններում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը Եվրասիական տնտեսական միության մաքսային, կամ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգության փաստը, հետևաբար նաև հոդվածով նախատեսված արաքի հանցակազմը։
Եթե անգամ մեղադրանքի կողմը Վ.Հովսեփյանին մեղադրանք աոաջադրած լիներ <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոցը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անցկացնելու համար, ապա անգամ նման պայմաններում գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը չէր կարող բավարար լինել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով Վ.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր համարելու համար։
Սույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմը ոչ միայն չի ներկայացրել Վ.Հովսեփյանի կողմից ուղեբեռը մաքսային սահմանով անցկացնելու վերաբերյալ որևէ ապացույց, այլև ձեռք բերված ապացույցները վկայում են հակառակի` ուղեբեռը մաքսային սահմանով անցած չլինելու վերաբերյալ։
Դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը հանդես է եկել միջնորդությամբ որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչելու <<Հ2>> հեռուստաընկերության լրատվական հաղորդմամբ ցուցադրված տեսանյութը, որտեղ մասնակիորեն արտացոլված է Վ.Հովսեփյանին բռնելու և նրա ուղեբեռը զննելու գործընթացը։
<<Զվարթնոց>> օդանավակայանի պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության համաձայն`օդանավակայանում համապատասխան աշխատակցի կողմից անձի ուղեբեռը հաշվառելուց հետո, ուղեբեռի վրա ամրացվում է հաշվառման կտրոն, որն հետագայում հնարավորություն է ընձեռում անձին նույնականացնելու և ստանալու իր ուղեբեռր։ ՈԻղեբեռի վրա հաշվառման կտրոնի փակցման գործողությունը կրում է պարտադիր բնույթ, որը բացառություններ չի նախատեսում։
Դատարանում տեսանյութի հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ Վ.Հովսեփյանի ուղեբեռի վրա բացակայում են հաշվառման փաստը վկայող կտրոնները։
Այդ կապակցությամբ, գործով վկա Ն.Գաբրիելյանը ցուցմունք է տվել, որ չի հիշում, թե Վ.Հովսեփյանի ուղեբեռի վրա հաշվառման կտրոն առկա եղել է, թե ոչ, սակայն այնուհանդերձ ուղեբեռի վրա կտրոն չի տեսել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանում հետազոտված տեսազրությունը արտացոլում էր Վ.Հովսեփյանին բռնելու և նրա ուղեբեռը զննելու գործընթացի միայն մի հատվածը, հետևաբար 19.09.2017թ. պաշտպանական կողմը փաստաբանական հարցում էր ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին խնդրելով տրամադրել 22.12.2016թ. կատարված տեսագրությունն ամբողջությամբ։ Համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Ա.Մնացականյանի 25.09.2017թ գրության` մեջբերում <<…Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը կարող է տրամադրվել Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթի ներկայացման դեպքում։ Միաժամանակ հայտնում ենք, որ տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման, եթե այն վերաբերում է երրորդ անձանց>>:
Այսինքն, ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության պետը չէր հերքել տեսանյութի առկայությունը, սակայն այն չէր տրամադրել համապատասխան լիազորագրի բացակայության պատճառաբանությամբ։ Պաշտպանական կողմի միջնորդությամբ, դատարանի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ կատարված հարցմանը, պաշտպանական կողմի համար տարակուսելի պատճառով պատասխանել է գործը քննող քննիչ Ա.Պետրոսյանը` նշելով, որ նշված տեսագրությունը չի պահպանվել։
Պաշապանական կողմի ներկայացրած փաստաբանական հարցման նպատակն էր հանդիսանում ՊԵԿ-ի կողմից տրամադրված տեսագրության ամբողջական հետազոտմամբ ապացուցելու, որ Վ.Հովսեփյանի ուղեբեռների վրա առկա չեն հաշվառման փաստը վկայող պիտակներ, որն էլ գալիս է փաստելու այն իրողությունը, որ ուղեբեռները հաշվառում չեն անցել:
Սակայն, պաշտպանական կողմի համար հասկանալի պատճառներով դիտավորությամբ տեսագրությունը չի ներկայացվել դատարանին։ Այնուհանդերձ, անգամ նման պայմաններում, դատարանում հետազոտված տեսագրությունում անգամ պարզ տեսանելի է հաշվառման կտրոնների բացակայությունը։
Թեպետ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի հանցակազմում չի ներառվում հանցագործության սուբյեկտի կողմից ՀՀ պետական սահմանն անցնելու գործողությունը որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ, սակայն այնուհանդերձ հարկ է ընդգծել նաև, որ այս դեպքում ևս մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցներով ոչ միայն չի հիմնավորվում Վ.Հովսեփյանի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փաստը, այլև հենց նույն ապացույցները վկայում են հակառակի մասին, հետևաբար այս մասով ևս մեղադրանքն անհիմն է։
Վ.Հովսեփյանի կողմից ՀՀ պետական սահմաեր անցնելու վերաբերյալ միակ հիմնավոր ապացույցր կարող էր հանդիսանալ ՀՀ ԱԱԾ Սահմանային էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական համակարգում Վ.Հովսեփյանի սահմանափակումների պատմության վերաբերյալ փաստաթուղթը։
Սույն քրեական գործում առկա է Վ.Հովսեփյանի սահմանափակումների պատմությունը, սակայն այդ փաստաթուղթը սույն քրեական գործով որպես այլ փաստաթուղթ ապացույց չի ճանաչվել, դատավճռով չի վկայակոչվել որպես ապացույց, հետևաբար նաև որպես այդպիսին չի կարող դրվել Վ.Հովսեփյանի մեղադրանքի հիմքում և վկայել նրա կողմից ՀՀ պետական սահմանն անցնելու փաստի մասին։
Սույն քրեական գործի թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում գործով վկա Պ.Չախալյանը ցուցմունք է տվել այն մասին, որ օդանավակայանում իրեն և Վ.Հովսեփյանին բռնելուց և ընդհանուր սրահի ռապիսկան սարքի մոտ իրենց ճամպրուկները դատարկելուց հետո, իրեն ուղեկցել են ՊԵԿ աշխատակիցները։ Ինքը նրանց ուղեկցությամբ հատել է ՀՀ պետական սահմանը և նստել ինքնաթիռ։ Այդ նույն ժամանակ Վ.Հովսեփյանին ուղեկցել են մեկ այլ սենյակ և նա ՀՀ պետական սահմանը չի հատել:
Գործով ամբաստանյալ Վ.Հովսեփյանը նույնպես ցուցմունքներ է տվել այն մասին, որ իրեն և Պ.Չախալյանին բռնելուց և ընդհանուր սրահում ճամպրուկները զննելուց հետո, Պ.Չախալյանը ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ հատել է ՀՀ պետական սահմանը և նստել ինքնաթիռ։ Ինքը սահմանը չի հատել, այլ աշխատակիցներից մեկի հետ մոտեցել է սահմանային անցակետին, որից հետո այդ աշխատակիցն իր անձնագիրը տվել է անցակետի մոտ կանգնած աշխատակցուհուն ե խնդրել նրան իր անձնագրի մեջ մուտք և ելքի կնիքներ դնել։ Աշխատակցուհին հարցրել է, թե ինչ պատճառով պետք է կնիքներ դնի, իսկ իրեն ուղեկցողն ասել է, որ այդպես է պետք, որից հետո այդ աշխատակցուհին իր անձնագրի մեջ դրել է մուտքի և ելքի կնքիներ ու իրեն ուղեկցել են համապատասխան սենյակ:
Ամբաստանյալ Վ.Հովսեփյանին բռնելու տեղի մասին Վ.Ասատրյանը և Ն.Գաբրիելյանը ցուցմունքներ են տվել, որ Վ.Հովսեփյանին բռնել են ՀՀ ԱԱԾ հսկիչ կետն անցնելուց հետո, երբ հասած է եղել դյութիֆրիի մոտ, սակայն չեն հիշում մտած է եղել դյութիֆրի, թե ոչ։
Ընդ որում Ն.Գաբրիելյանը դատարանում լրացուցիչ ցուցմունք է տվել, որ Վ.Հովսեփյանին և Պ.Չախալյանին բռնել են միասին, երբ նրանք հասած են եղել <<դասմոտրի>> կետի մոտ։ Պ.Չախալյանի իրերը զննելուց հետո, նրան ուղեկցել են ինքնաթիռ։
Վ.Հովսեփյանը սահմանը հատել է 22.12.2016թ. ժամը 15.33-ին, իսկ Պ.Չախալյանը նույն օրր ժամը 15.31-ին, այսինքն նրանք սահմանը հատել են իրար հետևից, հետևաբար նաև բռնվել են միասին։
Ողջ վերոգրյալից հետևում է, որ եթե Վ.Հովսեփյանին և Պ.Չախալյանին բռնել են միասին, ապա Չախալյանը ևս պետք է հակառակ ուղղությամբ հատած լիներ ՀՀ սահմանը և նրա անձնագրում ևս պետք է առկա լիներ ելքի անվավերության մասին կնիքը։
Դատաքննության ընթացքում պաշտպանական կողմի միջնորդությամբ որպես այլ փաստաթուղթ ապացույց է ճանաչվել վկա Պ.Չախալյանի անձնագրի պատճենը, որում այդպիսի կնիք առկա չէ։ Կնիքի բացակայության հանգամանքն էլ վկայում է այն իրողության մասին, որ այս մասով առավել քան արժանահավատ են ամբաստանյալի և վկա Պ.Չախալյանի ցուցմունքներն առ այն, որ իրենք դեռես սահմանը հատած չեն եղել, երբ իրենց բռնել են ՊԵԿ աշխատակիցները։
Թեպետ ՀՀ օրենսդրությամբ մեղադրանքի կողմի վրա է դրված մեղադրյալին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության ապացուցման պարտականությունը, սակայն այնուհանդերձ, նախաքննության ընթացքում, պաշտպանական կողմն իր նախաձեռնությամբ միջնորդություն էր ներկայացրել քննիչին` ստանալու դեպքի օրվա դրությամբ <<Զվարթնոց>> օդանավակայանի տեսագրություններն ու սահմանային անցակետն անցնելու վայրում Վ.Հովսեփյանի կողմից տրված մատնահետքի դրոշմման պահպանման մասին տեղեկատվությունը։
Ի պատասխան և քննչական մարմնի և պաշտպանական կողմի հարցումների` ստացվել էին պաշտոնական գրություններ առ այն, որ <<Զվարթնոց>> օդանավակայանում տեսագրությունները չեն պահպանվել, իսկ քաղաքացիների մատնահետքերի դրոշմները չվերթից հետո այլևս չեն պահպանվում։
Սույն քրեական գործով պաշտպանական կողմը հանդիպել է մի շարք այնպիսի աննախադեպ երևույթների, որոնք բացի դիտավորությունը որևէ այլ կերպ պատճառաբանել չի կարող, դրանք են.
ա/ սկզբում պարզվում է, որ ՊԵԿ աշխատակիցների տեսագրությունն առկա է, իսկ հետո պարզվում է, որ առկա չէ.
բ/ <<Զվարթնոց>> օդանավակայանի տեսագրությունները մեկ ամսից ավելի չեն պահպանվում.
գ/ Վ.Հովսեփյանի մատնահետքի դրոշմը դեպքից անմիջապես հետո վերացվում է:
Քրեական գործի ոչ նախաքննության և ոչ էլ դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմը չի ներկայացրել որևէ ապացույց, որով հիմնավորվեր, որ Վ.Հովսեփյանը հատել է ԱԱ սահմանային անցակետը։
Այսպիսով, ամբաստանյալ Վ.Հովսեփյանի գործողությունները մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի իրավական վերլուծության լույսի ներքո և դրանք համադրելով մեղադրանքի կողմի ներկայացրած և այդ հոդվածով մեղադրանքի առաջադրման համար անհրաժեշտ ապացույցների համակցության հետ, ակնհայտ է դառնում, որ տվյալ հոդվածով Վ.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, արարքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը, հետևաբար հարկ է ՀՀ քրեական օրեևսգրքի 267.1-րդ հոդվածով Վ.Հովսեփյանին ճանաչել անպարտ և արդարացնել:
Վ.Հովսեփյանին մեղադրանք առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածր պատասխանատվություն է նախատեսում առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը նույն արարքի համար, որը կատարվել է խոշոր չափերով:
Այսինքն, մեղադրանքի կողմը հիմնավորված է համարել, որ Վ.Հովսեփյանը քննությամբ չպարզված անձից ձեռք բերել և պահել է խոշոր չափերի 0,838 գրամ քաշով <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոց։
Քննարկվող արարքի դիսպոզիցիան նախատեսում է արարքի օբյեկտիվ կողմի կատարման միմյանցից տարբեր վեց տարբեր գործողություններ, որոնցից յուրաքանչյուրի կատարման համար նախատեսվում է հոդվածով նախատեսված պատասխանատվությունը։
Ամբաստանյալ Վ.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքով նրան մեղսագրվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելը, պահելը և տեղափոխելը։
Հատկանշական է, որ հոդվածի դիսպոզիցիայով <<տեղափոխել>> եզրույթը չի նախատեսվում, որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի կատարման պարտադիր հատկանիշ համարվող գործողություն, որը պատասխանատվություն կարող է նախատեսել տվյալ արարքի կատարման համար, հետևաբար պաշտպանական կողմը ընդհանրապես անհրաժեշտություն չի գտնում մեկնաբանելու այն ամբաստանյալի համար հոդվածի հանցակազմով պատասխանատվության առաջացման տեսանկյունից։ Միայն նշում է, որ քննիչի կողմից մեղադրանքի որոշման մեջ որպես թմրամիջոցի տարանցման եղանակ <<տեղափոխել>> եզրույթի վկայակոչելը հոդվածի դիսպոզիցիայով չի սահմանվում։
Ինչ վերաբերվում է թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու գործողություններին, ապա ապօրինի ձեռք բերել ասելով պետք է հասկանալ ցանկացած դիտավորյալ գործողություն, որով անձն ապահովում է թմրամիջոցին տիրանալու հնարավորությունը, իսկ ապօրինի պահել ասելով պետք է հասկանալ ցանկացած դիտավորյալ գործողություն, որն ուղղված է թմրամիջոցն իր վրա կրելուն, շինությունում, գաղտնարանում կամ այլ վայրերում թաքցնելուն։ Ընդ որում, օբյեկտիվ կողմից հանցագործությունն արտահայտվում է ակտիվ գործողություններով և իրենից ներկայացնում է ձևական հանցակազմ։
Սուբյեկտիվ կողմից արարքը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ` հանցավորը գիտակցում է, որ ինքն ապօրինի ձեռք է բերում, պահում թմրամիջոց և ցանկանում է կատարել այդ գործողությունները:
Եթե ամբաստանյալ Վ.Հովսեփյանի գործողությունները դիտարկելու լինենք սույն իրավական վերլուծության լույսի ներքո, ապա պետք է ենթադրել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով Վ.Հովսեփյանին մեղադրանք առաջադրելու համար մեղադրանքի կողմը պետք է ապացուցված համարեր, որ Վ.Հովսեփյանը նախապես գիտակցել է, որ Ա.Գևորգյանի տանը գտնվող օղու շշերի մեջ գտնվում է <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոց և գիտենալով հանդերձ այդ մասին և դրանք ձեռք բերելով Ա.Գևորգյանից, այնուհետև շուրջ երեք չորս տարի ժամանակ օղու շշերը պահել է իրենց տանը, իսկ 22.12.2016թ. դրանք տեղավորելով իր ճամպրուկում` տարել է <<Զվարթնոց>> օդանավակայան։
Սակայն, մեղադրանքի կողմը Վ.Հովսեփյանի կողմից արարքն ուղղակի դիտավորությամբ կատարված լինելու վերաբերյալ ոչ միայն որևէ ապացույց ձեռք չի բերել, այլև քրեական գործում առկա բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ Վ.Հովսեփյանը չի գործել ուղղակի դիտավորությամբ և չի գիտակցել օղու շշերում թմրամիջոցի առկայության մասին:
Այսպիսով, սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ չի հիմնավորվում Վ.Հովսեփյանին մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված արարքի սուբյեկտիվ կողմը, այսինքն մեղսագրվող արարքն ուղղակի դիտավորությամբ կատարելը, հետևաբար Վ.Հովսեփյանի գործողություններում բացակայում է հանցակազմը։
Թեպետ ամբաստանյալ Վ.Հովսեփյանին մեղսագրվող արարքների վերլուծությանը, դատարանն իր դատավճռով ընդհանրապես որևէ անդրադարձ չի կատարել թե.
ա/ որն է հանդիսանում <<Զվարթնոց>> օդանավակայանում ՀՀ պետական սահմանի, կամ ԵԱՏՄ մաքսային սահմանի եզրագիծը.
բ/ բեռների հաշվառման վայրը հանդիսանում է արդյոք սահմանի եզրագիծ.
գ/ ամբաստանյալը, կամ նրա բեռները անցել են արդյոք ՀՀ պետական, կամ ԵԱՏՄ մաքսային սահմանը.
դ/ մեղադրանքի որոշմամբ նշված է արդյոք վերոգրյալ հանգամանքների մասին.
ե/ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով ամբաստանյալի գործողություններում առկա է արդյոք արարքի օբյեկտիվ կողմը և ինչ գործողություններով է այն դրսևորվել.
զ/ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի մասով ամբաստանյալի գործողություններում առկա է արդյոք արարքի սուբյեկտիվ կողմը.
Առանց վերոգրյալ փաստական հանգամանքների լուծման, դատարանը հետևության է հանգել մեղսագրվող արարքների առկայության և դրանք ամբաստանյալի կողմից կատարած լինելու մասին։
Ողջ վերոգրյալը գալիս է փաստելու այն իրողությունը, որ ամբաստանյալ Վ.Հովսեփյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները մի դեպքում վերաբերելի, մի դեպքում թույլատրելի, մի դեպքում արժանահավատ, իսկ իրենց ամբողջության և համակցության մեջ բավարար չեն մեղսագրվող հանցանքում Վ.Հովսեփյանին մեղավոր ճանաչելու համար։
Նման պայմաններում ստորադաս դատարանը խախտել է Վլադիմիր Հովսեփյանի՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, դատարանը ապացույցները վերլուծելիս հանդես չի եկել որպես անկախ և անկողմնակալ դատարան՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված <գործի արդարացի քննության> սկզբունքը և որն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածի խախտման։
Դատարանի մեղադրական դատավճիռը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի պահանջներին, սխալ է կիրառվել նյութական իրավունքի նորմր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, որը սույն գործով ենթակա չէր կիրառման, քանի որ Վլադիմիր Հովսեփյանի արարքում բացակայում է նշված հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը։
Այսպիսով, ստորադաս դատարանում, սույն քրեական գործի դատաքննության ընթացքում թույլ են տրվել նյութական և քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներ, որոնք խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտմանը և դրանով իսկ ազդել գործով ճիշտ դատական ակտի կայացման վրա։
14. Ելնելով վերոգրյալից ե ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ, 376-383-րդ և 385-րդ հոդվածներով, բողոք բերած անձինքը Վերաքննիչ դատարանին խնդրում են վիճարկվող դատական ակտը բեկանել, ճանաչել և հռչակել ամբաստանյալ Վ.Հովսեփյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքում:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան, սակայն ամբաստանյալ <<Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին>> 01.11.2018թ. օրենքի կիրառմամբ պետք է ազատել պատժից` հետևյալ պատճառաբանությամբ:

I. Ամբաստանյալ Վ.Հովսեփյանին արդարացնելու մասով.
15. ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով պատասխանատվություն է սահմանվում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և /կամ/ դրանց պրեկուրսորների մաքսանենգության համար, որը կատարվել է թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների խոշոր չափերով:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պատասխանատվություն է սահմանվում առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար, որոնք կատարվել են խոշոր չափերով:
16. Ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ <<… 2016թ. դեկտեմբերի 22-ին ցանկացել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Հորեղբոր հետ գնացել են օդանավակայան, որտեղ հանդիպել է ընկերոջը՝ Պարույր Չախալյանին, մոտեցել են հաշվառման, հանձնվել և կշռվել է ուղեբեռը: Այդ ժամանակ ուղեբեռը թողել է Պարույրի մոտ, գնացել է ուղեբեռի համար լրավճարելու: Երբ վերադարձել է, ընկերն արդեն այնտեղ չի եղել: Նկատել է, որ Պարույրն անցման կետի մոտ է, մոտեցել է նրան, այդ պահին իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով երեք անձ, նրանցից մեկը ցույց է տվել վկայականը, ներկայացել և ասել է, որ իր ճամպրուկի մեջ թանկարժեք իր կա: Պայուսակները դրված են եղել <<ռեգիստրացիայի>> կողքի սեղանի մոտ: Նրանք վերցրել են ուղեբեռը, և իրենք գնացել են օդանավակայանի աջ անկյունը, շունը հոտոտել է պայուսակը, ոչինչ չի գտել, առաջարկել են գնալ <<սկանեռ>> սարքի մոտ, որը նույնպես ոչինչ ցույց չի տվել: Գնացել են սենյակ, բացել են ճամպրուկը, սկսել են դատարկել այն, կոնյակ են հանել, մեղր, օղու շշերը: Նրանք նայել են օղու շշերը, հարցրել են դրանց պարունակության մասին, պատասխանել է, որ դրանցում օղի է: Նրանք մոտ ութ հոգի են եղել, բոլորը հոտ են քաշել, հետո սկսել են պնդել, որ շշի մեջ ուրիշ բան է: Կրկին պնդել է, որ դրանցում օղի է, նրանցից մեկն իրեն առաջարկել է խմել շշից, ինքը շիշից և մի կում խմել է: Նախքան կասկածանքով իրենց մոտենալը անցակետի մոտ սպասել են, որպեսզի կնիքեն անձնագիրը, սակայն չեն կնիքել: Սպասելուց հետո իրենց մոտեցել է Տիգրան անունով աշխատակից, նրա հետ է եղել նաև Նիկոլայն ու նկարահանող անձը: Տիգրանն արձանագրություն է կազմել, այնուհետև իրեն տարել են բաժին: Դատարանում հետազոտված օղու շշերն իր մոտ են եղել: 2012 թվականին քրոջից՝ Զոյա Հովսեփյանից իմացել է, որ մահացել է իրենց հարազատ Ռիտան: 2013 թվականին գնացել է նրանց տուն, պարզել է, որ սոցիալական վիճակի վատթարացման պատճառով նրանք իրեր են վաճառում: Նրանց տանը օղու շշերն է նկատել, և Արկադիկից գնել է դրանք, իսկ վերջին դեպքում ՌԴ գնալուց ցանկացել է դրանք տանել: Գնելուց որոշակի ժամանակ հետո զանգահարել է Արկադիկը, շշերը ցանկացել է փոխարինել, բայց ինքը մերժել է նրա առաջարկը: Արկադիկը ևս մոտ երկու տարի առաջ մահացել է: Շշերը գնելուց դրանք եղել են փակ և ակցիզավորված՝ գործարանային արտադրության: Դրանք որպես հուշանվեր պահել է Մասիսի իր բնակարանում: Օդանավ նստելիս միշտ օղի է խմում, քանի որ վախենում է: Այդ օղիները ցանկացել է խմել ուղեբեռը հանձնելուց առաջ: Պետք է խմեր օդանավակայանում, ուղեբեռում նաև սննունդ է եղել և հյութ՝ <<Պեպսի>>: Օղու շշերը դրված են եղել ճամպրուկի վերևի մասում, իրերի վրա, ճամպրուկը բացելուց դրանք երևացել են, օղու շշերի մոտ է եղել նաև <<Պեպսիյի>> շիշը: Իր մոտ չորս կտոր պայուսակ է եղել, սև ու շագանակագույն, և երկու հատ ձեռքի պայուսակ, որոնցից մեկը պետք է տար Պարույրին, սակայն նրա իրերը շատ են եղել, և այն տեղավորել է իր պայուսակների մեջ: Օդանավակայն է գնացել Մասիս քաղաքից, իսկ Պարույրը՝ Գյումրիից՝ ընկերոջ հետ: Իրեն օդանավակայան է տարել հորեղբայրը՝ Աշոտ Հովսեփյանը՝ <<ՎԱԶ 2106>> մակնիշի ավտոմեքենայով: Հասնելով օդանավակայան՝ ինքը դռների մոտ իջել է, իսկ հորեղբայրը մեքենան տարել է ավտոկայանատեղի: Իմանալով, որ Պարույրը տեղ չունի, իր մի պայուսակից իրերը դասավորել են մյուս պայուսակի մեջ, որտեղ գտնվել են նաև օղու շշերը: Ձեռքի պայուսակի մեջ երկու շոր է եղել և կոշիկներ: Ապա մոտեցել են հաշվառման տեղը, ուղեբեռը կշռել են, ամեն ճամպրուկ կշռվել է 20 կիլոգրամ: Իրեն ասել են, որ ավել քաշի՝ 20 կիլոգրամի համար պետք է վճարի, ճամպրուկը, որում եղել են օղու շշերը, իր հիշելով կշռել է 22 կիլոգրամ: Ճամպրուկները թողել է <<ռեգիստրացիայի>> սեղանի մոտ, դրանց մոտ կանգնած է եղել Պարույրը, հորեղբոր հետ գնացել և 20.000 ՀՀ դրամ վճարել են ավել ուղեբեռի համար, կտորնը վերցրել և վերադարձել է, սակայն ոչ Պարույրն է այնտեղ եղել, ոչ էլ իր ճամպրուկները: Այնուհետև մատնահետք տալու տեղում Պարույրին է նկատել և գնացել է նրա մոտ: Հարցրել է ճամպրուկներից, նույն պահին իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով երկու անձ: Իր և Պարույրի պայուսակները դրված են եղել <<ռեգիստրացիայի>> սեղանի կողքին, դրանց մոտ մեկ հոգի է մնացել: Մոտեցել են պայուսակներին, հարցին պատասխանել են, որ իրենցն ճամպրուկներն են: Առաջարկել են գնալ օդանավակայանի աջ անկյուն: Այնտեղ ինքը և Պարույրն ուղեբեռը բացել են, դրանք զննել է շունը, իրենց նույնպես հոտոտել է, ոչինչ չի եղել, առաջարկել են գնալ սկաներ սարքի մոտ: Կինոլոգ շանը բերել է զինվորական համազգեսով մի տղա: Իրերը սկաներ սարքի միջոցով մի քանի անգամ զննել են, իրենց շորերն են հանել և նայել, այնուհետև իրենք նույնպես անցել են սկաների միջով: Դրանից հետո նրանք ասել են, որ ուղեբեռը պետք է բացեն: Սկաներ սարքի մոտ սեղան է եղել, հենց դրա վրա բացել է պայուսակը, հանել իրերը, նրանք հերթով նայել են, ամեն անգամ հարցրել են, թե յուրաքանչյուր շշում ինչ կա: Կապույտ վերնաշապիկով տղան բացել է օղու շշերը: Այդ ամենը տեղի է ունեցել սկաներ սարքի մոտ: Պատասխանելով, որ փոքրիկ շշերի մեջ օղի է, նրանց առաջարկով նռան պիտակով շշի պարունակությունից մի կում խմել է: Մյուս շշից չի խմել, իրեն նման առաջարկ չի եղել: Այնուհետև շշի խցանը փակել են, որպեսզի այն չթափվի, ինքն այն դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, ապա` շագանակագույն պայուսակի կողային գրպանում, անձամբ վերադասավորել է նաև ճամպրուկի պարունակությունը: Հիմնական ղեկավարողն իրեն ուղեկցել է հաշվառման վայր, այտեղից` մատնահետք տալու և անձնագրում կնիք դնելու վայր, որտեղ նույնիսկ մատնահետք չի տվել և արագ անցել է: Այդ տղամարդն իր անձնագիրը տվել է ելքի կնիք դնող աղջկան, նա էլ երկու կնիք է դրել և վերադարձրել իրեն: Այդ ժամանակ սահմանային անցակետը չի անցել, չհասած այնտեղ` վերադարձել են: Նրանց գործողությունների դեմ չի առարակել, քանի որ չի հասկացել, թե ինչ են անում: Այուհետև վերադարձել են, վերցրել են ուղեբեռը և իջել առաջին հարկ: Այդ վիճակում է գտնվել երեք-չորս ժամ: Մինչև լրագրողի և Նիկոլայի գալը ճամպրուկներն այլևս չեն բացել: Ազատ տեղաշարժ չի ունեցել, տեղաշարժվել է միայն նրանց ուղեկցությամբ: Նիկոլայը եկել է ժամը 19-ի սահմաններում, իրեն բռնելու ողջ ընթացքին նա չի մասնակցել: Նրա գալուց հետո եկել է նաև լրագողը, նրանցից մեկը կանչել է ընթերկաներին, պայուսակը դրել են սեղանին, կրկին իրերն են դատարկել, Տիգրանի հարցին պատասխանել է, որ շշերն իրենն են, նա կազմել է արձանագրություն: Արձանագրությունը կազմելուց հետո օղու շշերը դրել են տոպրակի մեջ, փաթեթավորել և կնիքել են, իսկ իրեն Նիկոլայը, Տիգրանը և վարորդը տարել են քննիչի մոտ: Առերեսման օրը Նիկոլային առանձին հանդիպել է, նրա հետ խոսել է դեպքի վերաբերյալ, հարցրել է, թե ինչու է նման բան անում, եթե նույնիսկ սենյակում չի եղել, նա պատասխանել է, որ իր դեմ ոչինչ չունի, դա նրա գործն է: Այդ խոսակցության ընթացքում նա ընդունել է, որ վերջում է եկել: Չի հիշում` նախաքննական ցուցմունքներում հայտնել է արդյոք այն մասին, որ գնելուց հետո օղու շշերի նախկին տերը ցանկություն է հայտնել դրանք փոխարինել: Նա որևէ ձև չի պատճառաբանել, թե ինչու է ցանկանոմ փոխարինել, ինքն նրան ասել է, որ օղին արդեն խմել է, որպեսզի որ նա չպնդի փոխարինելու առաջարկը: Շագնակագույն ճամպրուկի քաշի համար չի վճարել, քանի որ մեկ ճամպրուկն անվճար է, երկրորդի համար է վճարել: Չի կարող հայտնել, թե ինչու մինչև կշռելն օղու շշերը չի հանել ճամպրուկից և չի պահել մոտը, եթե ցանկացել է խմել միչև թռիչքը: Մինչև արձանագրություն կազմելը պայուսակը բացվել է, շշերը գործանարանային եղանակով են փակված եղել, ինքը մի կում խմել է, և շշի մեջ օղի է եղել: Բոլորն օղու են նմանեցրել, միայն գործողությունը ղեկավարողն է կասկածել: Երկրորդ անգամ ևս, երբ ճամպրուկը ընթերակաների մոտ կրկին բացվել է, որևէ հոտ չի զգացել: Արձանագրությունը կազմելիս չի կարդացել դրա բովանդակությունը, քանի որ վստահ է եղել, որ որևէ անօրինական գործողություն չի կատարի: Չի կարող բացատրել, թե ինչու է փորձագետը գրել, որ փորձաքննության են ներկայացվել 50 միլիգրամ զանգվածով երկու օղու շիշ, ինքը հաստատ շշերից մեկից խմել է, որի ժամանակ ներկա է եղել նաև Պարույրը: Աշխատակիցը նույնիսկ ասել է, որ բավական է խմի: Փորձագետի եզրակացությանը ծանոթացել է, գիտի նաև, որ իր օրգանիզմում որևէ թմրամիջոցի պարունակություն չի հայտնաբերվել: Անձնագրում կնիք դնելու գործընթացը տևել է մոտ երեք րոպե: Այն, որ ՍԷԿՏ համակարգում առկա տվյալների համաձայն ինքը ՀՀ պետական սահմանը հատել է 2016թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 15:33-ին, դրանից հետո մուտք է գործել ՀՀ նույն օրը ժամը 16:26-ին, ապա այդ հանգամանքի վերաբերյալ կարող է հայտնել, որ այնտեղ տեղադրված են եղել տեսախցիկներ, ինքը չի նկարահանվել, իրենից մատնահետք չեն վերցրել, ինքն սահմանը չի հատել: Գործողությունները ղեկավարել է իրենից հասակով մի տղա, որի հագին եղել է կարճ վերարկու, երկնագույն վերնաշապիկ, մյուսը եղել է շիկահեր, չսափրված, իսկ երրորդը` ցածրահասակ, մազերը կողք սանրած: Իրեն քննիչի մոտ է տարել Նիկոլայը, Վահագն իրենց հետ չի եղել: Զննելուց հետո ճամպրուկներն իր տեսադաշտում չեն եղել միայն այն ժամանակ, երբ տարել են անձնագրում կնիք դնելու: Զննության ժամանակ սենյակում եղել են վեց անձ: Շշերը երկրորդ անգամ հանելիս արդեն տեսանելի է եղել, որ դրանք բացված են: Խմելուց հետո ինքն է շշերը փակել և դրել ճամպրուկի գրպանիկում, դրանից հետո մինչև տեսանկարահանումն իր ներկայությամբ դրանք չեն բացվել, չի կարող ասել` իր բացակայությամբ դրանք բացվել են, թե` ոչ: Պնդում է, որ արձանագրությունը կազմել է Տիգրանը, ենթադրելով, որ վատ բան չկա, ստորագրել է այն: Իրեն մինչ այդ ասել են, որ շշերի պարունակությունը նայելու և հետազոտելու համար փորձագետ է ժամանելու, այդ պատճառով առանց բովանդակությանը ծանոթանալու վստահ սորագրել է: Ենթադրել է, որ նկարահանում են, որպեսզի հաստատեն, որ ոչինչ չկա: Նկարահանման ժամանակ ընդամենը հաստատել է, որ շշերը պատկանում են իրեն: Իրեն ասել են, որ արձանագրությունը վերաբերվում է իր մոտ առկա շշերը վերցնելուն: Շշերը վերջում են փաթեթավորել: Հաշվառում անցել է, ուղեբեռի կտրոն իրեն չեն տվել, երկու ճամպրուկ հանձնել է որպես ուղեբեռ, մեկը մնացել է որպես ձեռքի բեռ: Բացի շշերից, մյուս բոլոր իրերըեն վերադարձրել են: Հաշվառումն անցելուց հետո է գնացել լրավճար կատարելու: Երբ այդ շշի պարունակությունը փորձել է, այն օղի է եղել, իսկ Դատարնում շիշը զննելիս դրանում առկա հեղուկն արդեն արտասովոր հոտ է ունեցել, և չի կարող ասել, թե այդ հեղուկը երբ է շշի մեջ հայտնվել: Խմելուց հետո այդ շշերը փաթեթավորվել են մոտ չորս ժամ անց, այդ ընթացքում դրանք եղել են պայուսակում, իսկ պայուսակն այդ ողջ ժամանակահատվածում իր տեսադաշտում չի եղել: Յուրահատուկ հոտով հեղուկ չի խմել, միգուցե իր խմելուց հետո է շշի մեջ դրա պարունակությունը փոխվել: Ինքը բիզնեսմեն է, հնարավոր է, որ ինչ-որ մեկը ցանկացել է այդ ճանապարհով իրեն խանգարել: Չի կարող ասել, թե ինչ ձևով է իր անձնագրի մեջ ելքի և մուտքի կնիք դրվել, հնարավոր է, որ երբ նրանք ընկերոջն ուղեկցել են դեպի օդանավ, այդ ժամանակ անձնագիրը տված լինեն, քանի որ այն նրանց մոտ է եղել: Երկրորդ անգամ, երբ տոպրակից հանել է շշերը, որևէ սուր հոտ կրկին չի զգացել, այդ հոտը չի զգացել նաև վերջնական փաթեթավորելու ժամանակ: Իրեն մոտեցել են 14:30-ից 14:40-ի սահմաններում, և ժամը 15:00-ի սահմաններում սկսել է ճամպրուկների զննությունը: Ճմպրուկներն ու դրանցում առկա մյուս իրերն այդ օրը փոխանցել է հարզատներին: Օղիները պատրաստվել է խմել սահմանային անցակետն անցնելուց առաջ, պնդում է, որ սահմանը չի հատել: Չի կարող ասել, թե ինչպես է անձնագրի մեջ ելքի և մուտքի կնիք է դրվել: Օղիները եղել են ճամպրուկի վերևի հատվածում, զննության ժամանակ Նիկոլայն այնտեղ չի եղել, նախ ճամպրուկից շոր է հանել, նոր միայն շշերը>>:
Դատաքննության ընթացքում Ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ <<…Պարույրը գնացել է, իսկ իրեն իջեցրել են առաջին հարկ, երկու կամ երկուսուկես ժամ մնացել են այդ սենյակում, այնուհետև եկել են նկարահանողը և մյուսները: Շշի փականն այդ սենյակում չի բացել, իսկ Նիկոլայը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, թե հոտ է քաշել: Տեսաերիզում երևում է, որ Նիկոլայը և Վահագը ներկա չեն, նրանք եկել են վերջին պահին, այդ ժամանակ արձանագրությունն արդեն կազմված է եղել: Ուղեբեռը պետք է հանձներ, իսկ մինչ այդ շշերը վերցնելու էր իր մոտ: Պետք է խմեր օղին և ուղեբեռը հանձներ հաշվառման: Մյուս ալկոհոլային խմիչքները պետք է տաներ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքն իրերը հանում, ով է իրեն հարցեր տալիս: Չի հիշում` փաթեթավորումը նկարահանվել է, թե ոչ, բայց փաթեթավորումը կատարվել է նկարահանումից հետո>>:
17. Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Վ.Հովսեփյանին արդարացնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքում առկա պատճառաբանությունները, գտնում է, որ դրանք հիմնավորված չեն, ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը հաստատված է քրեական գործով ձեռք բերված և առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում հետազոտված հետևյալ ապացույցներով:
Վկա Վահագն Ասատրյանի ցուցմունքով այն մասին, որ <<… դեկտեմբեր ամսին, օպերատիվ տվյալ են ստացել, որ Վլադիմիր Հովսեփյանը պետք է մեկնի ՌԴ: Սպասել են, որպեսզի Վլադիմիր Հովսեփյանը անցնի գրանցումը, հանձնի ուղեբեռը և հատի ՀՀ ազգային անվտանգության հսկիչ կետը: Այդ ժամանակ մոտեցել են նրան, ներկայացել են և բերել են համապատասխան սենյակ: Նրա ներկայությամբ կանչել են ընթերակաների և զննություն են կատարել: Զննության ժամանակ երկու հատ 50 գրամանոց փոքր օղու շշեր են հայտնաբերել: Վլադիմիր Հովսեփյանն ասել է, որ դրանք վաղուց գնել է, և ցանկանում է հետը տանել, անձնական օգտագորման համար: Մինչ այդ տվյալ են ունեցել, որ այդ շշերի մեջ <<մեթամֆետամին>> է: Իրենք զննել են դրանք, արձանագրել և փաթեթավորել: Կազմել են նաև մաքսային սահմահի հատման կանոների խախտման վերաբերյալ արձանագրություն: Մինչև այդ զննությունը Վ.Հովսեփյանն այլ զննության չի ենթարկվել: Երբ վերջինիս կանչել են սենյակ, նրա ուղեբեռն այդ սենյակ են բերել իրենց մյուս աշխատակիցները: Մինչև ուղեբեռի զննությունը նրան հարցրել են, թե արդյոք դրանք նրանն են, նա հաստատել է, որ դրանք իրենն են, և իրենք ներս են կանչել ընթերականերին և նրանց ներկայությամբ են սկսել զննությունը: Դեպքի օրը նույնպես մաքսային հսկողություն է իրականացրել: Մաքսային հսկողություն իրականացնելու ընթացքում իրավունք ունեն իրականացնել ՕՀՄ ցանկացած գործողություն, վերադաս մարմնի թույլտվությամբ: Ինֆորմացիան իրացնելու նպատակով դրա մասին գրավոր կամ բանավոր հայտնում են ղեկավարությանը, թույլտվություն ստանալուց հետո իրականացնում օպերատիվ հետախուզական գործունեություն: Սույն դեպքում իրեն բանավոր հանձնարարել է վերադաս մարմինը, ինքն էլ իրականացրել է իր աշխատանքը: Չի հիշում, թե որ իրավական նորմով, բայց իրենց վերադասը կարող է բանավոր նման հանձնարություն տալ իրենց: Իրենք ինֆորմացիա են ստացել, որ Վլադիմիր Հովսեփյանի կողմից <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոց է տեղափոխելու: Մինչ այդ չեն իմացել Վլադիմիր Հովսեփյանն ինչով է <<մեթամֆետամին>> տանում, ինչի մեջ, զննությամբ է այդ հանգամանքը պարզվել: Ուղևորը անցնում է հաշվառում, անցնում է ռեգիստրացիան, մատնահետք է տալիս, այնուհետև նա մտնում է ազգային անվտանգության հսկիչ անցակետ, անցնում է անցակետը և գնում է դեպի ինքնաթիռ, իսկ ուղեբեռը հանձնում է հենց սկզբից: Երբ ամբաստանյալը մտել է օդանավակայան, մոտեցել և անցել է հաշվառում, հանձնել է ուղեբեռը, չի հիշում, թե քանի ճամպրուկ է եղել: Չի հիշում նաև, նրա հետ այլ մարդ եղել է, թե` ոչ: Այնուհետև նա գնացել և անցել է ազգայն անվտանգության հսկիչ կետը: Այդ ժամանակ նա նույնպես միայնակ է եղել: Անձնագրային ստուգումն անցնելուց հետո <<Դյութիֆրիի>> մոտից Վլադիմիր Հովսեփյանին հետ են բերել: Անձնագրային ստուգումն անցնելուց հետո համարվում է, որ անձը հատել է սահմանը: Վլադիմիր Հովսեփյանին մոտեցել են ինքն ու Նիկոլայը և հրավիրել համապատասխան սենյակ: Այդ ժամանակ ուղեբեռը եղել է ուրիշ տեղ, աշխատակցին, որի անունը չի հիշում, խնդրել են, և նրա ուղեբեռը բերել են այդ սենյակ: Երբ Վլադիմիր Հովսեփյանին բերել են, ուղեբեռն արդեն այդ սենյակում է եղել: Ուղեբեռը հանձնելուց հետո հսկվել է համապատասխան աշխատակիցների կողմից: Իր հիշելով Վ.Հովսեփյանի չվերթը եղել է ժամը 12-ից 13-ի սահմաններում: Սենյակում են եղել ինքը, Նիկոլայը և Վ.Հովսեփյանը: Զննության ժամանակ բացի իրենցից այլ մարդ չի եղել, այնուհետև հրավիրել են ընթերականերին: Ընթերականերին ինքն է հրավիրել, նրանք օդանավակայնի աշխատակիցներն են եղել: Զննության ժամանակ բոլոր իրերը հանել են, շշերը հանել է Նիկոլայը, դրանք դրված են եղել մուգ գույնի ճամպրուկի մեջ, որը գտնվել է սեղանի վրա: Չի հիշում, թե շշերը հանելուց հետո դրանց խցանները բացել են, թե` ոչ: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել է Նիկոլայը: Երբ Վ.Հովսեփյանի հետ գնացել են սենյակ, Նիկոլայը դեռ արձանագրություն կազմած չի եղել: Թմրանյութը հայտնաբերելուց հետո կազմել են համապատասխան արձանագրությունը, բայց մինչ այդ ինֆորմացիա են ունեցել, որ Վլադիմիրը թմրանյութ է տեղափոխում: Արձանագրության կազմման ժամանակը հստակ չի հիշում, հնարավոր է այդ պահին ինքն այնտեղ չի եղել: Զննության ժամանակ հնարավոր է այնտեղից բացակայել է, քանի որ աշխատանքի մեջ է եղել: Հայտնաբերել են 50 մգ ծավալով օղու երկու փոքր շշեր: Իր հիշելով դրանց վրա կարմիր պիտակներ են եղել: Օղու շշերը հայտնաբերելուց հետո բոլորով դրանք փաթեթավորել են տուփի մեջ, չի հիշում ինչ տուփ է եղել, այնուհետև իրենց կնիքով կնիքել են, փաթեթի վրա բոլորով ստորագրել են, նաև Հովսեփյանը: Չի կարող ասել` մեթամֆետամինը հոտ ունի, թե` ոչ: Չի հիշում այդ շշերի խցանները բացել են, թե` ոչ, կամ դրանից հոտ քաշել են, թե` ոչ: Ենթադրում է, որ շշերի բերանները բացել են: Վ.Հովսեփյանին չեն առաջարկել այդ շշից խմել, չի հիշում Վ.Հովսեփյանն այդ շշից խմել է, թե` ոչ: Վերջիս մինչև զննությանը գալը <<սկաներով>> չի անցել: Վ.Հովսեփյանին բռնելուց հետո նրա անձնագիրը Նիկոլայի մոտ է եղել: Վ.Հովսեփյանի անձնագրի մեջ ելքի կնիքն անցագրայինի աշխատակիցն է դրել, նա է անձնագիրը նրանց տվել: Իրենց գործողության ժամանակ լրագրողի կամ նկարահանող անձի չի տեսել, հնարավոր է այդ ժամանակ ինքը սենյակից բացակայել է: Արձանագրությունը կազմել է Նիկոլայը, զննության ընթացքում բացակայել է այնտեղից որոշ ժամանակով: Օղու շշերը ճամպրուկից հանել է Նիկոլայ Գաբրիելյանը, զննությունն իրենք են կատարել: Չի հիշում, թե օղու շշերը որտեղ են դրված եղել: Ինքը և Գաբրիելյանն են Վ.Հովսեփյանին բերման ենթարկել սենյակ: Զննություն են կատարել ինքը և Նիկոլայը, հնարավոր է շշերը բացելու ժամանակ այնտեղ չի եղել, բայց ենթադրում է, որ դրանք բացել են: Արձանագրության տակ ինքը նույնպես ստորագրել է: Զննության արձանագրությունը կազմել և ավարտել են բավականին ուշ, որից հետո Վ.Հովսեփյանին տարել են իրենց աշխատակիցները>>:
Նախաքննության ընթացքում և դատաքննության ժամանակ տված ցուցմունքներում առկա էական հակասությունների բերումով Առաջին ատյանի դատարանի որոշմամբ հրապարակվել և հետազոտվել է վկա Վահագն Ասատրյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի <<… 2016թ. դեկտեմբերի 22-ին, գտնվել է հերթապահության մեջ, ժամը 12-ի սահմաններում <<Զվարթնոց>> օդանավակայան է գնացել ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության ՕՀԱՀ բաժնի պետի տեղակալ Նիկոլայ Գաբրիելյանը և հայտնել, որ օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ այդ օրը ՀՀ-ից ՌԴ մեկնող Վլադիմիր Հովսեփյանը պատրաստվում է մաքսանենգությամբ ՀՀ-ից տեղափոխել <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոց: Ն. Գաբրիելյանի հետ օդանավակայանում սպասել են մինչև Վլադիմիր Հովսեփյանի կողմից օդանավակայան հասնելը, որից հետո նկատել են, որ նա անցել է հաշվառում: Դրանից հետո, երբ նա հանձնել է ուղեբեռն ու անցել ԱԱԾ հսկիչ-անցագրային կետը, իրենք մոտեցել են Վ.Հովսեփյանին, նրան ուղեկցել են համապատասխան սենյակ, որտեղ մինչ այդ բերվել է նրա կողմից հանձնված ուղեբեռը՝ 2 ճամպրուկ: Այնուհետև, երբ նա հաստատել է, որ դրանք իր ճամպրուկներնն են, հրավիրել են ընթերականեր և կատարել են բեռի զննում: Զննության ընթացքում նրա ուղեբեռի միջից հայտնաբերել են 50 գրամ տարողությամբ 2 օղու շիշ, որի մեջ անգույն հեղուկ է եղել: Ն.Գաբրիելյանը հոտ է քաշել այդ շշերից և հայտնել, որ <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոցի հոտ է գալիս: Այն հարցին, թե ինչ է դրանում, Վ.Հովսեփյանը պատասխանել է, որ դա օղի է, վաղուց է գնել, պահել տանը և պատրաստվում է տանել ՌԴ՝ իր անձնական օգտագործման համար: Այնուհետև Ն.Գաբրիելյանի կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ այդ շշերը փաթեթավորվել և վերցվել են: Վ.Հովսեփյանի ցուցմունքի մասով, որ մինչև մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը նրա ուղեբեռում թանկարժեք իրի կասկածանքով այն տարել են շների մոտ, ապա անցկացվել է ռապիսկան սարքի միջով, այնուհետև բացվել է, այդ ընթացքում նա շշերից մեկից կատարել է ումպ, դրանից հետո շշերը կրկին դրվել են նրա ճամպրուկի մեջ, նրան ուղեկցել են ԱԱԾ հսկիչ-անցագրային կետ, նրա անձնագրի մեջ դրվել է ելքի, այնուհետև անվավեր կնիքը, որից հետո նոր միայն կազմվել է արձանագրություն, իսկ մինչև արձանագրություն կազմելն այդ ամբողջ գործընթացը եղել է առանց ընթերակաների ներկայության, ապա այդ հանգամանքներից որևէ մեկն իրականությանը չի համապատասխանում>>:
Դատաքննության և նախաքննության ժամանակ տված ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ վկա Վահագն Ասատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ <<…նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո վերհիշեց, որ այդ շշերից մեթամֆետամինի հոտ է եկել: Պնդում է իր նախաքննական ցուցմունքը: Շշից հոտ է քաշել Գաբրիելյանը: Հնարավոր չէ ուղևորին բերման ենթարկել, եթե նա չի անցել անցակետը: Իրենք արձանագրում են մաքսային կանոնների խախտում, մասնավորապես չհայտարարագրված իր անցկացնելու փաստերը, և բացառվում է ուղևորին կանգնեցնելն ու պահելը մինչև հսկիչ անցագրային կետն անցնելը, այսինքն, առանց սահմանը հատելու, իրենք քաղաքացուն չեն կարող կանգնացնել>>:
Վկա Նիկոլայ Գաբրիելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ <<… ստացված օպերատիվ տվյալի հիման վրա 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12-ի սահմաններում գնացել է օդանավակայան, և իրենց վարչության <<Զվարթնոց>> օդանավակայանի մաքսային տեսուչ Վահագն Ասատրյանի հետ սպասել են Վ.Հովսեփյանի գալուն: Վերջինս եկել է օդանավակայան, անցել է հաշվառում, ապա ազգային անվտանգության ծառայության հսկիչ անցակետը, այնուհետև մոտեցել են նրան, ներկայացել և հրավիրել են համապատասխան սենյակ, որտեղ բերվել է նաև նրա ուղեբեռը: Ընթերականների ներկայությամբ ուղեբեռը զննության է ենթարկվել, և դրա միջից հայտնաբերվել է 50 մգ ծավալով օղու երկու շիշ: Դրանցից մեկի մեջ եղել է ամֆետամին տեսակի թմրամիջոց, և այդ կասկածը հիմնավորվել է փորձաքննությամբ: Շշերը գործարանային ձևով փակված չեն եղել, մեկը գրեթե բացված է եղել, դրա պարունակության սուր հոտից հասկացել է, որ այն թմրանյութ է: Օպերատիվ տվյալն ստանալուց հետո իրենք ճշտում են անձը, այնուհետև կատարում են համապատասխան գործողությունը: Եթե օպերատիվ տվյալն ինքն է ստանում, այդ մասին հայտնում է վարչության պետին, և նրա հանձնարարությամբ ճշտում են, թե որքանով է տվյալը համապատասխանում իրականությանը: Չի հիշում, թե օպերատիվ տվյալի մասին ղեկավարությանն ինչ ձև է տեղեկացրել: Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու հանձնարարությունը եղել է բանավոր: Իրենք օպերատիվ հետախուզական միջոցառում չեն իրականացրել: Վ.Հովսեփյանին սկսել են հսկել, երբ նա մտել է օդանավակայան: Օդանավակայն մտնելիս նրա հետ մի տղամարդ է եղել, ում հետ պետք է մեկնեին նույն չվերթով: Վ.Հովսեփյանը մտել է օդանավակայան, կանգնել է հաշվառման, հանձնել է ուղեբեռը, այնուհետև մտել է հսկիչ-անցագրային կետ և ներկայացրել անձնագիրը, հետո նրան արդեն սպասել են <<դասմոտրի>> սենյակում: Անձամբ չի առաջարկել, որ Վ.Հովսեփյանը ռապիսկանի միջով անցնի: Օդանավակայանում այդ գործողությունը ղեկավարել է ինքը և իր կոլեգան, բայց բուն գործողությանը մասնակցել են իրենց վարչության մյուս աշխատակիցները: Ենթադրում է, որ ուղեբեռն անցնելուց հետո Վ.Հովսեփյանն սկաներ սարքի միջով նույնպես անցել է: Եթե անձը կասկածվում է անօրինական իր տեղափոխելու մեջ, նրան առաջարկվում է անցել ռենտգեն խցիկով, որի միջով Վ.Հովսեփյանը չի անցել: Հետախույզ շունը շրջում է բոլոր ուղևորների և ուղեբեռների մոտ: Կոնկրետ Վ.Հովսեփյանին շուն մոտեցել է, թե` ոչ, չի կարող ասել, բայց այդ օրն այնտեղ հետախույզ շուն եղել է: Վ.Հովսեփյանին բերման են ենթարկել, երբ նա անցել է ազգային անավտանգության ծառայության հսկիչ անցակետը և մոտեցել է <<Դյութիֆրիի>> տարածք: Այդ ժամանակ Ճամպրուկները նրա մոտ չեն եղել, հետո են բերվել: Երկու ճամպրուկ է եղել, մեկը` շագանակագույն կաշվից: Երբ գնացել են սենյակ, անձամբ կանչել է ընթերականերին: Բացի իրենից, սենյակում են եղել ընթերակաները, Վ.Ասատրյանը, Վ.Հովսեփյանը և համապատասխան աշխատակիցները, որոնց չի հիշում: Մտել են սենյակ, որից հետո օդանավակայանի համապատասխան աշխատակիցները բերել են ուղեբեռը, Վ.Հովսեփյանը ճանաչել է իր ուղեբեռը, հաստատել է, որ այն իրենն է, զննել են, դրանց մեկի մեջից հայտնաբերել են 50 մգ ծավալով օղու երկու շիշ, որոնց վրա եղել է կարմի գույնի պիտակներ: Բացի այդ, նույն ճամպրուկում եղել է նաև կոնյակ, ուտելիք, մեղր, նրա անձնական իրերն ու հագուստը: Ընթերակաների ներկայությամբ այդ երկու շիշը զննվել է, փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության: Ճամպրուկները բացել է Վ.Հովսեփյանը, շշերը դրված չեն եղել ճամպրուկի վերին հատվածում, Վ.Հովսեփյանը նախ հանել է շորերը, մեղրը, կոնյակը ուտելիքը, հետո նոր շշերը, դրանք դրված են եղել ճամպրուկի ոչ տեսանելի մասում`մեջտեղի հատվածում: Հարցին, թե այդ ինչ շշեր են, վերջինս պատասխանել է, որ օղի է, գնել է վաղուց, պահել է, ներկայումս որոշել է հետը տանել: Իրենցից որևէ մեկը չի առաջարկել Վ.Հովսեփյանին խմել այդ շշերից, նա իրենց ներկայությամբ այդ շշերից չի խմել: Շշերն ուղարկել են փորձաքննության, քանի որ դրանց պարունակությունը եկել է կասկածելի սուր հոտով: Վ.Հովսեփյանը բերման է ենթարկվել ժամը 21:10-ին, մինչ այդ գտնվել է օդանավակայանի համապատսախան սենյակում: Զննությունից հետո նրան քննիչի մոտ բերման է ենթարկել անձամբ: Չի կարող ասել, թե զննությունը որքան է տևել: Զննության պահին Վ.Հովսեփյանը եղել է շատ հանգիստ: Չի հիշում` անձամբ ինքն է հանել շշերը, թե ամբաստանյալը: Հնարավոր է մեկն ինքն է հանել, մյուսը` Վ.Հովսեփյանը: Մաքսային զննության արձանագրությունն անձամբ է կազմել, դրանում նշվել են այն անձինք, ովքեր ներկա են գտնվել: Զննությունը նկարահանվել է, այն իրականացրել է պետական եկամուտների լրատվամիջոցների բաժինը: Չի հիշում, թե նկարահանումը որ պահից է սկսվել: Օդանավակայան մտնելիս Վ.Հովսեփյանը գտնվել է հսկողության տակ, իսկ այդ ժամանակ նկարահանում չէր կարող իրականացվել: Զննության գրեթե ողջ ընթացքում ներկա է եղել սենյակում: Վ.Հովսեփյանի հետ առերեսվել է, որի ժամանակ նրա հետ չի առանձնացել, առանձին նրա հետ չի խոսել: Առերեսումից հետո Վ.Հովսեփյանն է իրեն հարցեր տվել, բայց ներկայումս չի հիշում դրանք: Առերես հարցաքննության ժամանակ ամբաստանյալը գտնվել է կալանքի տակ, այնտեղ ներկա են գտնվել ուղեկցողները, այն իրականացվել է քննիչի աշխատասենյակում: Զննության արձանագրությունն անձամբ է կազմել: Աշխատում է Արարատյան մաքսատանը, առաձին վարչություն ունեն օդանավակայանում, այնտեղ նաև` հանգստի սենյակ: Ճամպրուկները ներկայացրել են իրենց վարչության աշխատակիցները, որը տրամադրում են օդանավակայանի աշխատակիցները: Ճամպրուկը դատարկել են ինքը և Վ.Հովսեփյանը: Ուղեբեռը եղել է փակ վիճակում, դրա վրա նաև կողպեք է եղել: Այդ շշերից մեկից մի քիչ հեղուկ է թափվել, դրանից օղու հոտ չի եկել, ինքը սուր հոտ է զգացել, նմանացրել է մետանֆետամինի հոտին: Բաժնի պետին բանավոր զեկուցել դեպքի մասին: Նախ միայն սուր և տհաճ հոտ է զգացվել, բայց 10 կամ 20 րոպե անց ասել են, թե կասկածում են, որ հայտնաբերվածը <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոց է: Օպերատիվ տվյալ են ստացել, որ հենց <<մեթամֆետամին>> են տեղափոխելու: Վ.Հովսեփյանին ասել են, որ մեթամֆետամինի հոտ է գալիս, նա ասել է, որ ոչնչից տեղյակ չէ, պնդել է, որ դրա մեջ պետք է օղի լինի, բավականին երկար ժամանակ շշերը տանն են գտնվել, այս անգամ որոշել է տանել: Շշի խցանի հատվածը խոնավ է եղել, ինչը և արձանագրել են, ընթերակաների և ամբաստանյաի ներկայությամբ բացել են այն, փակելուց պոլիէթիլային թաղանթ են տեղադրել խցանի տակ, որպեսզի այդ հեղուկը չթափվի: Հոտը զգալուց հետո Վ.Հովսեփյանն ասել է, որ չգիտի, թե դրա մեջ ինչ է, ինքն այն որպես օղի է վերցրել: Վ.Հովսեփյանը չի ընդունել, որ դրա մեջ <<մեթամֆետամին>> է, նա հայտնել է, որ դրանց մեջ պետք է օղի լիներ: Նրան ուղեկցել են շան մոտ: Ճամպրուկները բերելուց հետո դրանք վնասված լինելու կամ իրեն չպատկանելու վերաբերալ, ինչպես նաև բացելուց հետո դրա մեջ առկա իրերի դասավորության վերաբերյալ ամբաստանյալը ոչինչ չի հայտնել: Շշի պարունակությունից շատ քիչ է թափված եղել, դրանից են հոտ զգացել: Վ.Հովսեփյանի հետի անձը որպես ուղևոր զննության ենթարկվել է: Նա ներկա չի եղել զննությանը, զննության ժամանակ մեկնել է ՀՀ-ից: Տեսանյութում երևացող անձը, ում ձեռքին են օղղու շշերը, ինքը չէ, ենթադրում է, որ իրենց աշխատակիցներից է: Վ.Հովսեփյանի ուղեբեռն իր հիշելով շան կողմից հետազոտվել է: Անձամբ ուղեբեռը շան մոտ չի տարել>>:
Վկա Նիկոլայ Գաբրիելյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ <<…2015թ. դեկտեմբերի 22-ի մաքսային իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը կազմվել է իր կոլեգայի կողմից, իր թելադրանքով, քանի որ ինքը բաժնի պետի տեղակալն է և գործի ընթացքն իր ղեկավարությամբ է ընթացել: Արձանագրությունն անձամբ ստորագրել է, այն կազմել է ինքը, պարզապես իր թելադրանքով գրել է գործընկերը: Այդ հանգամանքի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել Վահագն Ասատրյանի հետ և չի կարող պատասխանել, թե ինչու է վերջինս նույնպես հայտնել, որ արձանագրությունն ինքն է կազմել: Արձանագրությունն արձանագրել է մաքսային տեսուչ Տիգրան Սինոյանը: Վերջինս Վ.Հովսեփյանից վերցրել է բացատրություն և այնտեղ նշել անունը, իսկ մաքսային իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը կազմել է իր անունով: Տեսագրությունն ամբողջությամբ չի տեսել, չի կարող ասել` այնտեղ ինքը երևում է, թե` ոչ: Տեսանկարահանման ժամանակ արձանագրություն չի կազմվել, արձանագրությունը կազմվել է մինչ տեսանկարահանումը: <<Հսկել>> ասելով` նկատի է ունեցել, որ Վ.Հովսեփյանի վերաբերյալ ստացվել է տեղեկություն, որ նա պետք է ժամանի օդանավակայան, այդ ժամանակից նրա նկատմամբ հսկողություն է իրականացվել, մինչև նա կանցնի սահմանային անցակետը, այսինքն հետևել են նրան, որպեսզի վերջինս հանձնի ուղեբեռը, տեսադաշտում են պահել և դիտումներ իրականացրել օդանավակայն մտնելու պահից: Հաստատում է, որ մաքսային իրավախախտման մասին արձանագրություն կազմելիս ղեկավարվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի նորմերով: Վ.Հովսեփյանն ուղեբեռը հանձնել է, իսկ հետո այն է բերվել է իրենց մոտ: Չի հիշում` զննության ժամանակ պայուսակների վրա պիտակ եղել է, թե` ոչ: Չի կարող ասել, թե պիտակները երբ են պոկվել, հնարավոր է դանք բերելու ժամանակ են պոկվել: Հնարավոր է տեսախցիկներով մարդիկ ի սկզբանե իրենց հետ են եղել, չի կարող ասել, թե տեսանկարահանում իրականացնող անձը երբվանից է այն իրականացրել: Արձանագրություն կազմելիս իրենք ճամպրուկները բացել են, շշերը հանել են և զննել: Ռապիսկա սարքով երևացել է Վ.Հովսեփյանի ճամպրուկի պարունակությունը: Իրենք պարտավոր չեն արձանագրության մեջ գրել լուսանկարահանող անձի տվյալները: Առանց ընթերականների և Վ.Հովսեփյանի ներկայության իրենք չէին կարող նրա ճամպրուկները բացել: Մաքսային իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը կազմելիս տեսագրություն կատարվել է, այն սկսել է կատարվել Վ.Հովսեփյանին սենյակ հրավիրելուց: Արձանագրությունը կազմելիս նշել են, որ փորձաքննության են ուղարկում թմրանյութին նմանվող զանգված: Ինֆորմացիան ստանալուց հետո այն գրավոր չեն արձանագրել: Սարքավորումը հաստատել է իրենց կասկածը զանգվածի վերաբերյալ, այդ ժամանակ էլ սկսել են իրենց գործողությունները: Ճամպրուկները երկու անգամ չեն բացվել, իրենց և ընթերակաների ներկայությամբ պայուսակը բացվել է մեկ անգամ, այդ ընթացքը նկարահանվել է, մինչ այդ կամ դրանից հետո պայուսակը չի բացվել: Վ.Հովսեփյանը հիմնականում իրենց տեսադաշտում է եղել, որպեսզի ճամպրուկի փոխարինում կամ նման այլ դեպքեր չլինեն: Իր հիշելով Չախալյանի ճամպրուկը նույնպես բացվել է, այնտեղ կոնյակ է եղել: Չի կարող ասել, թե Չախալյանին ով է ուղեկցել մինչև ինքնաթիռ և ճանապարհել>>:
Վկա Հայկանդուխտ Առաքելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ <<…2016թ. դեկտեմբերի 15-ին որդին եկել է Հայաստան: Մինչև դեկտեմբերի 22-ը բոլոր գնումները կատարել են, վերջին օրը հավաքել են իրերը, դրանց մեջ եղել են կոնյակներ, օղի, ձավար, լոբի, մեղր, շորեր և այլ իրեր: Ժամը 12:20-ին ճամպրուկները պատրաստ են եղել, և որդին գնացել է: Ժամը 19:00-ի սահմաններում, երբ նա արդեն պետք է հասած լիներ ՌԴ, զանգել է նրան, հեռախոսահամարն անհասանելի է եղել, զանգահարել է հորեղբորը, նա ասել է, որ շուտով կիմանան: Որոշ ժամանակ անց իմացել է, որ դեպք է պատահել: Հետագայում իմացել է, որ թմրանյութ են հայտնաբերել: Որդին մինչև թռիչքը մշտապես օղի է օգտագործել, այս անգամ որպեսզի չգնի, դրանք վերցրել է հետը`ճանապարհին խմելու համար: Այդ օղու շշերը մինչ այդ դրված են եղել իրենց խոհանոցի կահույքի մեջ, դրանք գործարանային արտադրության են եղել, որդին դրել է ճամպրուկի հենց վերևի մասում: Այդ օրն իրերն ինքը տվել է որդուն, նա դասավորել է Ճամպրուկների մեջ: Ձեռքի պայուսակում չէր կարող այդ շշերը դնել, քանի որ դրանցում քաղցրավենիք է եղել, և հնարավոր էր, որ կոտրվեին: Որդին օդանավակայան է գնացել հորեղբոր հետ: Իմացել է, որ շշերում օղի է: Հնարավոր չէ, որ շշերը բացված և կրկին փակված լիենեին ու ինքը չնկատեր: Այդ շշերն իր տանն են եղել, ինքը պետք է բացեր, բայց չի բացել: Օղու շշերն ինքն է դրել ճամպրուկի մեջ: Հորեղբայրը որդուն տարել է շենքի բակից, Վլադիմիրի հետ ուղեբեռը հանձնել է, ավել քաշի գումարը վճարել և հեռացել է: Հետագայում չեկը տարել և ավել ուղեբեռի համար վճարված գումարը հետ է վերցրել: Չգիտի, թե վճարումն ով է կատարել: Ժամը 2:20-ին որդին մեկնել է տանից, նա պետք է ՌԴ մեկներ ընկերոջ՝ Պարույրի հետ: Օղու շշերը միշտ նույն տեղում են եղել: Շշերից մեկի վրա նռան պատկերով պիտակ է եղել, մյուսի վրա` ծիրանի: Շշերը դրված են եղել խոհանոցի կահույքի մեջ, երբ տվել է որդուն, նա դրել է ճամպրուկի վերին հատվածում: Նախաքննության ընթացքում շփոթված է եղել, իրեն ոչ ոք չի ուղղորդել, ցուցմունք է տվել, որ այդ շշերը տեսել է, դրանց մեջ օղի է եղել: Պնդում է, որ մասնակցել է պայուսակների դասավորմանը, ինքը տվել է, որդին դասավորել է ճամպրուկներում: Նախաքննության ընթացքում հայտնել է, որ տեղեկություն չունի շշերի միջի պարունակության մասին>>:
Նախաքննության ընթացքում և դատաքննության ժամանակ տված ցուցմունքներում առկա էական հակասությունների բերումով Առաջին ատյանի դատարանի որոշմամբ հրապարակվել և հետազոտվել է վկա Հայկանդուխտ Առաքելյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի <<…2016թ. դեկտեմբերի 15-ին Վլադիմիրը ՌԴ-ից եկել է Հայաստան:Նա ՌԴ պետք է վերադառնար 2016 թվականի դեկտեմբերի 22-ին: Նախօրեին որդին անձամբ դասավորել է ուղեբեռը՝ 2 ձեռքի պայուսակ և 2 ճամպրուկ: Դասավորման ընթացքին ինքն անձամբ չի մասնացել: 2016 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 2-ի սահմաններում Վլադիմիրին օդանավակայան է տարել նրա հորեղբայրը՝ Աշոտ Հովսեփյանը: Իր հիշելով Վլադիմիրի թռիչքը եղել է ժամը 16:30-ին: Վլադիմիրն իրեն ասել է, որ ՌԴ է մեկնում ընկերոջ՝ Պարույրի հետ, ով պետք է սպասեր օդանավակայանում: Նույն օրն ինքը զանգահարել է Վլադիմիրի ռուսական համարին, մտածելով, որ արդեն հասած պետք է լիներ, սակայն այն անհասանելի է եղել: Դրանից հետո զանգահարել է Աշոտին, ով ասել է, որ Վլադիմիրի բեռը ծանր լինելու պատճառով լրացուցիչ վճարում են կատարել՝ 20.000 ՀՀ դրամ, որից հետո նա հեռացել է օդանավակայանից: Հետո չի հիշում, թե ումից է իմացել, որ օդանավակայում դեպք է եղել և Վլադիմիրը չի մեկնել: Ավելի ուշ իմացել է, որ որդու մոտ հայտնաբերել են 2 օղու շիշ, որոնցում եղած հեղուկը կասկած է հարուցել, դրա հետևանքով նա չի մեկնել: Վլադիմիրը որևէ կապ չի ունեցել թմրամիջոցների հետ և երբեք թմրամիջոց չի օգտագործել: Վլադիմիրն օդանավակայն գնալիս միշտ վախեցել է և մեկնելուց առաջ ալկոհոլ է օգտագործել: Վլադիմիրի մոտ հայտնաբերված շշերը շուրջ 3 տարի իր տանն է եղել: Նա անձամբ է գնել դրանք և բերել տուն: Մեկնելու օրը 2 շիշն էլ վերցրել է, որպեսզի թռչելուց առաջ խմի: Ինքը չի տեսել, թե Վլադիմիրն օղու շշերը որտեղ է տեղավորել՝ ճամպրուկում, թե ձեռքի պայուսակում>>:
Դատաքննության և նախաքննության ժամանակ տված ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ վկա Հայկանդուխտ Առաքելյանը Առաջին ատյանի դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ <<…առևտուր անելուց հետո որոշ իրեր ձեռքի հետ դասավորել են ճամպրուկում, իսկ վերջին օրն ամբողջությամբ են դրանք դասավորել, դրել են կոնյակներ ու նման իրեր: Նախաքննության ընթացքում ցուցմունք տալուց եղել է շփոթված վիճակում: Քննիչին զգուշացրել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալու: Իր իմանալով որդին օղու շշերը գնել է ինչ-որ Արկադիկից: Շշերը որդին վերցրել է թռիչքից առաջ խմելու համար, դրանց մեջ օղի է եղել: Օղու շշերը գնելու ժամանակ, 2012 կամ 2013 թվականին, ինքը վաճառողի տուն չի գնացել, հետագայում է գնումների մասին իմացել: Չի կարող ասել, թե նախաքննության ընթացքում ինչու է ցուցմունք տվել, որ չի տեսել, թե որտեղ է որդին օղու շշերը տեղադրել>>:
Վկա Աշոտ Հովսեփյանը ցուցմունք է տվել այն մասին, որ <<…Վլադիմիրի ուղեբեռի դասավորելուն չի մասնակցել, նրա ինքն է տարել օդանավակայան, իջեցրել է դռների դիմաց և գնացել է ավտոկայանատեղի: Երբ բարձրացել է վերև Վ.Հովսեփյանն արդեն ընկերոջ հետ կանգնած է եղել, իմացել է, որ նրա հետ է մեկնում: Մինչև իր գալը նրանք արդեն ուղեբեռը կշռել են, և պարզվել է, որ Վլադիմիրի բեռի կտորներից մեկի քաշն ավել է, նրա հետ գնացել են վճարում կատարելու: Երբ մոտեցել է Հովսեփյանին, նկատել է, որ նրա ուղեբեռը փաթեթավորված չէ, իր հարցին նա պատասխանել է, որ չի փաթեթավորում, քանի որ մեջից օղի պետք է հանի: Տեղյակ է, բացի այդ էլ խոսակցության մեջ նա ասել է, որ թռիչքից վախենում է և օղի է օգտագործում: Քանի որ շտապել է, ուղեբեռի համար վճարելուց հետո հաշվառման վայր չի գնացել: Օղու շշերն ինքը չի տեսել, Հովսեփյանն ասել է, որ մինչև թռիչքը ցանկացել է օղին տեղում խմել: Վճարում կատարելուց հետո նրա ընկերոջը չի տեսել: Վ.Հովսեփյանի ուղեբեռը նույնպես չի տեսել: Վլադիմիրի տուն ինքը չի բարձրացել, նա է ճամպրուկներն իջացրել է բակ: Չի հիշում` այդ օրը Վ.Հովսեփյանի մորը տեսել է, թե` ոչ: Վ.Հովսեփյանին իջացրել է օդանավակայանի մուտքի մոտ և մոտ 10 րոպե անց մոտեցել է նրան, այդ ընթացքում նա հանդիպել է ընկերոջը, կշռել է ուղեբեռը, նաև չորս ճամպրուկը վերադասավորելու արդյունքում սարքել է երեք` մի պայուսակը դնելով ճապրուկներից մեկի մեջ: Նախապես չի իմացել, որ Հովսեփյանն օղի է վերցրել խմելու համար, միայն իմացել է, որ նա հետը ոգելից խմիչքներ է վերցրել, ՌԴ տանելու նպատակով>>:
Վկա Պարույր Չախալյանի ցուցմունքով այն մասին, որ <<…2016թ. դեկտեմբերին Վլադիմիրի հետ եկել են Հայաստան: Վլադն առաջարկել է դեկտեմբերի 22-ին մեկնել ՌԴ: Նա իրենց երկուսի համար տոմս է գնել: Վ.Հովսեփյանն օդանավակայան է եկել հորեղբոր հետ, մինչ այդ նա իրեն հարցրել է, թե իր ուղեբեռի համար տեղ ունի, ասել է, որ չգիտի: Իր ուղեբեռը շատ է եղել, Վ.Հովսեփյանը մեկ պայուսակի պարունակոթյունը դրել է ճամպրուկի մեջ, դարձնելով երկու ճամպրուկ և մեկ ձեռքի պայուսակ: Դասավորելուց օղու երկու շիշ է տեսել ճամպրուկում, հարցրել է, թե այդ ինչ շշեր են, նա ասել է, որ ցանկանում է մինչև թռիչքը խմել, քանի որ վախենում է: Հաշվառում անցնելու ժամանակ պարզվել է, որ նա պետք է վճարում կատարի ավել ուղեբեռի համար: Հորեղբոր հետ գնացել են վճարում կատարելու: Իր ճամպրուկը և նրա ճամպրուկներից մեկը գնացել են, մնացել է մի ճամպրուկը, որի համար պետք է վճարում կատարվեր: Վլադիմիրը վճարումը կատարելուց հետո վերադարձել է, և գնացել են մատնահետք տալու: Ցանկացել է մատնահետք դնել, երեք հոգի մոտեցել են իրենց, ներկայացել և առաջարկել են հետևել նրանց: Իրենց կրկին դուրս են հանել օդանավակայան: Երբ գնացել է, Վ.Հովսեփյանն արդեն այնտեղ է եղել, բացի նրանից հավաքված են եղել քաղաքացիական հագուստով մոտ 20-30 անձ, մեկ անձ համազգեստով` շան հետ: Հարցրել են, թե արդյոք իրենց ճամպրուկներն են, իրենք հաստատել են, այնուհետև առաջարկել են, որ ամեն մեկը վերցնի իր ճամպրուկը և դնի գետնին: Այնուհետև շուն է մոտեցել և հոտոտել: Պահանջել են հետևել նրանց: Առանց անձնագրերում կնիք դնելու իրենց անցկացրել են բոլոր կետերով, նաև ռենտգեն սարքով, դրանով անցկացրել են նաև ճամպրուկները, ապա, դրանք ուղանկյուն սեղանի վրա դնելով, ասել են, որ քանդեն իրերը: Երկուսով հանել են իրերը, դրանցում եղած կանֆետներն են կոտրել, կոշիկի կրունկները պոկել, և օղու այդ երկու շիշն են հանել: Վլադիմիրը պատասխանել է, որ օղի է, առաջարկել են խմել: Նա 20-25 գրամ խմել է: Թռիչքի ժամին իրեն ասել են, որ իրերը հավաքի, տարել են պատի մոտ, նկարել են, բոլոր տեղերն անցկացրել են և ճանապարհել, նաև ասել են, որ Հովսեփյանը չի թռչելու: Երբ Վ.Հովսեփյանը եկել է օդանավակայան, նրա ձեռքին եղել է մեկ պայուսակ և երկու ճամպրուկ: Ճամպրուկներից մեկը եղել է սև, մյուսը` շագանակագույն, հստակ գույները չի հիշում: Իր մոտ չի տպավորվել, թե Վ.Հովսեփյանը որ ճամպրուկի համար է վճարել: Իր հիշելով օղիները եղել են շագանակագույն ճամպրուկի մեջ, հստակ չի հիշում, բայց օղիները դրված են եղել դրա վերևի հատվածում, Վ.Հովսեփյանը մտածված է այդպես արել, թռչելուց առաջ դրանք խմելու համար: Նրա ձեռքին տոպրակներ են եղել, նա իր ձեռքի պայուսակի իրերը դասավորել է այդ ճամպրուկների մեջ, բայց օղիները թողել է վերևի հատվածում: Այդ օղիները տեսել է նախքան հաշվառում անցնելը, դրանք գործարանային եղանակով փակված շշեր են եղել: Չի կարող ասել, թե Վ.Հովսեփյանն իրերը դասավորելու ժամանակ ինչու չի խմել այդ օղիները: Իր և Վ.Հովսեփյանի մեկ ուղեբեռը հաշվառում անցել են, իսկ նրա երկրորդ ուղեբեռը հաշվառում է անցել վճարումը կատարելուց հետո: Չի հիշում, վճարման գնալիս Վ.Հովսեփյանի այդ ճամպրուկը նրա մոտ է եղել, թե թողել է հաշվառման սեղանի մոտ: Հաշվառում անցնելիս ինքը մատնահետք է թողել, ցանկացել է անցել, Վ.Հովսեփյանն է ցանկացել մատնահետք թողնել, բայց իրենց մոտեցել են և տարել: Շունը հոտոտել է իրենց, իսկ պայուսակներին հետո են մոտեցել: Այդ ժամանակ պայուսակներին <<բիռկաներ>> եղել են: Շագանակագույն ճամպրուկի վրա նույնպես բիռկա է եղել, այն հաշվառում անցել է: Վ.Հովսեփյանի մոտ է մնացել միայն ձեռքի պայուսակը: Իրենց ուղեբեռը դատարկել են ռենտգեն ապարատի մոտ, <<Դյութիֆրիի>> մոտի ընդհանուր սրահում: Երբ Հովսեփյանը բացել է օղու շիշը և կեսը խմել, այն գործարանային եղանակով փակված է եղել: Իր ներկայությամբ ոչինչ չի արձանագրվել: Ենթադրում է, որ շշի պարունակության վրա ավելացրել են, քանի որ իր ներկայությամբ Վ.Հովսեփյանը խմել է: Շշերը փոքր են եղել, այդ պատճառով է նրան հարցրել, թե ինչու է վերցրել: Օղու շշերը փաթեթավորված չեն եղել, դրանք դրված են եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակի մեջ: Երբ իրենց են մոտեցել քաղաքացիական հագուստով երեք անձ, Ճամպրուկներն արդեն որպես <<բագաժ>> հանձնած են եղել: Հնարավոր է, որ Վ.Հովսեփյանը շփոթվել և չի խմել այդ շշերի պարունակությունը: Լրացուցիչ վճարում կատարելուց հետո հանդիպել են <<ստոյկի>> մոտ, իր և Վ.Հովսեփյանի մեկ ճամպրուկը հաշվառումից հետո ուղարկել են բագաժ, իսկ նրա մյուս ճամպրուկը մնացել է իր մոտ, նրանք գնացել են վճարում կատարելու, վերադարձել է, հանձնել են այդ ճամպրուկը և գնացել են առաջ: Մատնահետք տալիս Վ.Հովսեփյանի ձեռքում եղել է միայն պայուսակ, ճամպրուկ չի եղել: Երբ վերադարձել են, իրենց երեք ճամպրուկներն էլ <<լենտի>> վրայից իջեցրած են եղել: Օղիներով ճամպրուկը <<լենտի>> վրայից իջեցրել է Վլադը, այնուհետև դրանք շունն է հոտոտել: Վլադից բաժանվել է թռիչքից 5 րոպե առաջ: Իրենց չվերթը եղել է ժամը 15:00-ին: Իրենք միայն հաշվառում են անցել, մյուս կետերով չեն անցել: Առաջին անգամ միայն ինքն է մատնահետք տվել, մատը դնելուց նրանք մոտեցել են իրենց: Ձեռքի իրերն այդ ժամանակ դեռ իրենց մոտ են եղել, իսկ ուղեբեռն արդեն հանձնած են եղել: Վ.Հովսեփյանը սահմանային անցակետը չի անցել: Իրենք Դյութիֆրի տարածքը չեն անցել, մատնահետք վերցնելու վայրում են իրենց մոտեցել: Ռենտգեն սարքից հետո չի տեսել, թե Վլադին ուր են տարել, իրեն տարել են ինքնաթիռի մոտ: Չի կարող ասել, թե ինչու է Վլադը հայտնել, որ շագանագակույն ճամպրուկը հաշվառում չի անցել: Իրենց հետ են տարել հաշվառման վայր, ընդհանուր դահլիճ, որտեղ լենտի վրայից հանել են ճամպրուկները, որոնց մոտ էլ եղել է շունը>>:
Վկա Անդրանիկ Նիկողոսյանի ցուցմունքով այն մասին, որ <<… դեպքի օրը չի հիշում, ժամը 14-ից 16-ի սահմաններում է եղել, հրավիրել են <<ՎԻՊ>> սենյակից քիչ հեռու գտնվող մեկ այլ սենյակ` որպես ընթերակա պայուսակի զննությանը մասնակցելու համար: Պայուսակի միջից հանել են օղու փոքր շիշ: Երբ մտել է սենյակ, այնտեղ ներկա են եղել երեք կամ չորս աշխատակից, հատակին դրված է եղել ճամպրուկ, իրենց ասել են, որ պայուսակը պետք է բացեն և իրերը դատարկեն, պահանջել են ուշադիր լինել: Չի հիշում, թե ով է բացել պայուսակը, բայց իրերն իր հիշեով տերն է հանել: Ճամպրուկի պարունակությունն իրենց տեանելի է եղել, այնտեղից հանել են շորեր, խմիչք և երկու փոքր շշով օղիներ: Չի հիշում նաև, թե օղիներն ովքեր են հանել: Շշերը հանելուց հետո իրերի տերն ասել է, որ օղի է, իսկ աշխատակիցներն ասել են, որ օղի չէ, այնուհետև փաթեթավորել են և ուղարկել փորձաքննության: Իր հիշելով շշի փականն աշխատակիցների կողմից է բացվել, հոտ քաշելու նպատակով: Շշից հոտ չի քաշել և չի հիշում, թե ինչ թմրանյութի են նրանք նմանեցրել: Շշերը դրվել են տոպրակի մեջ, այն փաթեթվորել և կնիքել են: Այդ ամենից հետո նույն սենյակում գրել են այն, ինչ տեսել են: Մինչև այդ գործողությունն սկսելն իրենց որևէ մեկն իրավունք կամ պարտականություն չի բացատրել, նաև ընթացքում պատկերացում չեն ունեցել դրա վերաբերյալ: Արձանագրությունը կազմել են շշերը հանելուց հետո, ուշադրություն չի դարձրել, թե նրանք ինչ են գրել: Չի հիշում` արձանագրությունը գրող անձին թելադրել են, թե` ոչ, նրանք իրար հետ խորհրդակցել են: Ստորագրել է արձանագրության և իրենց վերաբերվող փաստաթղթերի տակ: Երբ արձանագրության տակ ստորագրել է, իմացել է, որ ստոագրում են պայուսակից հանած շշերի և դրանց քանակի վերաբերյալ: Մանրամասն չի հիշում արձանագրությունը, այն բարձրաձայն կարդացվել է, իր հիշելով դրա մեջ թմրամիջոցի անուն գրված չի եղել: Ճամպրուկները բացելու և շշերը հանելու ընթացքում աշխատակիցներից մեկը հեռախոսով նկարահանել է, տեսախցիկ կամ լրագրող չի տեսել: Սենյակում գտնվող աշխատակիցներին չի ճանաչել, միայն մեկին է դեմքով ճանաչել, նրա անունը Գառնիկ է: Պարտադիր չի եղել իր իրավունքները բացատրեին, որպեսզի իմանար, թե ով է ընթերական: Հրապարակված` մաքսային իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ նշված հանգամանքները համապատասխանում է իրականությանը: Ճամպրուկի տերը չի հայտնել, որ դրանք արդեն բացվել են, և ինչու են կրկին բացում: Չի հիշում` <<մետանֆետամին>> թմրամիջոցի մասին խոսվել է, թե` ոչ: Հիշում է, որ աշխատակիցներն ասել են, որ շշում օղի չէ: Իր հիշելով ճամպրուկի վրա հաշվառման կտրոն եղել է: Պայուսակի դասավորությունը չի հիշում, շշերը փակ են եղել, այդ ժամանակ ամբաստանյալին չեն առաջարկել խմել, դրանք լիքն են եղել: Իրեն թվացել է, որ այդ պահին պայուսակն առաջին անգամ է բացվել, ճամպրուկի տերն ասել է, որ շշերում օղի է, ճամպուկների վրա <<բիռկա>> է եղել>>:
Վկա Հովիկ Մելքոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ <<…մոտ 6 ամիս առաջ, ժամը 19-ից 20-ի սահմաններում ամբաստանյալի մոտից հայտնաբերել են երկու օղու շիշ, դրանց մեջ հեղուկ է եղել, թե ինչ հեղուկ` չի կարող ասել: Օդանավակայանի աշխատակից է, դեպքի օրը եղել է աշխատանքի մեջ, աշխատակիցներից մեկն իրենց որպես ընթերակա հրավիրել է սենյակ: Սենյակում Վ.Հովսեփյանից բացի եղել են համապատասխան աշխատակիցները` մոտ հինգ հոգի, որոնց անուներով չգիտի: Վ.Հովսեփյանի ճամպրուկն են բացել, այնտեղից հանել օղու շշերը և նրա իրերը: Սեղանի վրա դրված է եղել սև գույնի սպորտային ճամպրուկ, չի կարող ասել, թե այն ով է բացել: Հիմնականում հիշում է, որ այդ ճամպրուկից հանել են երկու օղու շիշ, ինչպես նաև ամբաստանյալի իրերը: Հայտանաբերելուց հետո այդ շշերը դրվել են թափանցիկ տոպրակի մեջ, այն փաթեթավորել ու կնիքել են և տարել փորձաքննության: Այդ ամբողջ ժամանակահատվածում Հովսեփյանը նստած է եղել: Չի հիշում` շշերը հայտնաբերելուց հետո դրանց խցանները բացվել են, թե` ոչ: Իրենց չեն ասել, թե ինչի համար են այդ շշերը փաթեթավորել և ուր են տանում, ներկայումս նույնպես չգիտի, թե ինչ է եղել դրանց մեջ: Հայտնաբերելուց հետո արձանագրություն է կազմվել, իրենք ներգրավված են եղել որպես ընթերակա և ստորագել են այն: Արձանագրությունը մինչ այդ ընթերցել են, բայց բովանդակությունը չի հիշում: Այդ ողջ ընթացքում թմրանյութի մասին խոսակցություն չի եղել, չի հիշում իրենց իրավունքներ և պարտականություններ բացատրվել են, թե` ոչ: Իր հիշելով զննության պահը հեռախոսով տեսնակարահանվել է: Արգելված իր են գտել, այդ պատճառով իրենց կանչել են այն առգրավելու համար, բայց իրենց չեն ասել, թե ինչ են հայտնաբերել: Առգրավման և զննության տարբերության մասին ոչինչ չի կարող ասել: Իրենց որպես ընթարակա հրավիրել են որոշ գործողություններ նայելու: Հայտնաբերված երկու շշերում եղել է հեղուկ, չի կարող ասել դրանց չափը: Արձանագրությունում նշված է եղել այն, ինչ տեղի է ունեցել: Ճամպրուկի վրա կտրոն եղել է: Հնարավոր է, որ պայուսակը եղել է ուրիշ գույնի և ուրիշ ձևի: Չի հիշում դեպքի օրը, նաև այն, որ սենյակ մտնելու պահին պայուսակը բաց է եղել, թե` ոչ, և իրերն ով է դատարկել: Վ.Հովսեփյանը չի հայտնել, որ պայուսակն արդեն բացել են, և ինչու են նորից բացում: Հայտնաբերելու պահին չի իմացել, թե շշերի մեջ ինչ հեղուկ է: Վ.Հովսեփյանին հետաքրքրել է, թե երբ կգնա, քանի որ ցանկացել է մեկնել ՌԴ: Պայուսակների վրա պիտակներ են եղել, դրանք նկատել է պայուսակը բացելու ժամանակ: Չի կարող ասել` ինչումն է հակասությունը, բայց երբ մտել է սենյակ նկատել է ճամպրուկը, որի վրա առկա է եղել պիտակ: Զննությունն իրականացվել է առաջին հարկի սենյակներից մեկում>>:
Դատաքիմիական փորձաքննության թիվ 502 Ք-16 եզրակացությամբ, համաձայն որի` <<…փորձաքննությանը ներկայացված FRUIT VODKA Khent POMEGRANATE 0,05լ գրառմամբ ապակյա տարայում առկա 50մլ. ծավալով հեղուկում հայտնաբարվել է 0,838 գրամ քաշով <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոց>>:
Հետազոտված FRUIT VODKA Khent POMEGRANATE 0,05լ գրառմամբ ապակյա տարայում առկա հեղուկում <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոցով և այն իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշմամբ:
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված`ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությամբ, համաձայն որի` <<2016թ. դեկտեմբերի 22-ին ԱՄՕ <<Զվարթնոց>> օդանավակայանում մաքսային հսկողության է ենթարկվել U62704 չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռը, մուգ շագանակագույն պայուսակի միջից հայտնաբերվել է երկու` 0,05լ. տարողության <<Khent>> գրառմամբ թափանցիկ ապակյա տարա, որոնցում առկա է թափանցիկ, սուր հոտով հեղուկ զանգված, որը նման է <<մեթամֆետամին>> թմրանյութի հոտի: Վ.Հովսեփյանը հայտնել է, որ նշված տարաները պահել է իր տանը որպես հուշանվեր և հանդիսանում է օղի: Նշված տարաները վերցվել, փաթեթավորվել և կնիքվել են ՄԴԿ թիվ 13 կապարակնիքով՝ հետագա ընթացքը որոշելու համար>>:
ՀՀ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների վերաբերյալ սահմանահատումների պատմությամբ, համաձայն որի` <<Վլադիմիր Հովսեփյանը <<Զվարթնոց>> սահմանային անցակետով 2016թ. դեկտեմբերի 22-ին ելք ու մուտք է կատարել, համապատասխանաբար, ժամը 15:33-ին և ժամը 16:26-ին>>:
ՀՀ ԿԱ ՊԵԿ ԿԴՊԿՄՀ վարչության ՕՀԱՀ բաժնի պետի զեկուցագրերերը, համաձայն որոնց` <<ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետին և ՀՀ ԿԱ ՊՊԵԿ ՄԴՊԿՄՀ վարության ՕՀԱՀ բաժնի պետին հայտնվում է, որ 2016թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում ՄԴՊԿՄՀ վարչության ՕՀԱՀ բաժնի պետի տեղակալ Ն.Գաբրիելյանը, մասնակցությամբ նույն վարչության <<Զվարթնոց>> բաժնի ավագ մաքսային տեսուչ Վ.Ասատրյանի, <<Զվարթնոց>> օդանավակայանում հսկողության են ենթարկել U6 2704 չվերթով ք.Մոսկվա մեկնող ՀՀ քաղաքացի Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռը: Իրականացված հսկողության արդյունքում վերջինս պայուսակում հայտնաբերվել են <<KHENT>> գրառմամբ 2 հատ 0,05լ. տարողությամբ տարա՝ լցված թափանցիկ, սուր հոտով՝ <<մեթամֆետամին>> տեսակ թմրանյութ հիշեցնող հեղուկանման զանգվածի>>:
Անձին բերման ենթարկելու մասին արձանագրությունը, համաձայն որի` <<2016 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 21.00-ին <<Զվարթնոց>> օ/կ-ից ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Վկադիմիր Սուրենի Հովսեփյանը, որը կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ>>:
ՀՀ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների վերաբերյալ սահմանահատումների պատմությամբ, համաձայն որի` <<Պարույր Չախալյանը 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 15:31-ին դեպի դուրս ուղղությամբ հատել է <<Զվարթնոց>> սահմանային անցակետը>>:
Պարույր Չախալյանի անձնագրի պատճենը, համաձայն որի` սահմանային անցակետը դեպի դուրս հատելուց հետո ելքի կնիք առկա չէ:
Հայկական երկրորդ հեռուստաընկերության/Հ2/ <<Լրաբեր>> լրատվական ծառայության հրապարակած տեսանյութը` Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննության մասին:
18. Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պատճառաբանությանը, թե <<…ուղեբեռի զննության ժամանակ ճամպրուկից հայտնաբերված <<Ֆրուիտ ոդկա քենտ պոմեգրանատ 0,05լ>> /FRUIT VODKA Khent POMEGRANATE 0,05լ/ գրառմամբ ապակյա տարրաներում հեղուկն օղի է եղել, և որ շշերից մեկից ամբաստանյալը խմել է>>, ապա Վերաքննիչ դատարան արձանագրում է, որ այն հիմնավորված չէ, քանի որ Առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցներն իրենց համակցությամբ գնահատելով` իրավացիորեն արժանահավատ չի համարել ամբաստանյալ Վ.Հովսեփյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչը բխել է քրեական գործով ձեռք բերված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից/մասնավորապես, դատաքիմիական փորձաքննության թիվ 502 Ք-16 եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությամբ, նշված վարչության աշխատակիցներ, վկաներ Նիկոլայ Գաբրիելյանի և Վահագն Ասատրյանի ցուցմունքներով/, որոնցից յուրաքանչյուրը փաստել է, որ ճամպրուկում հայտնաբերված շշերում օղի չի եղել, իսկ դրանցից մեկում առկա հեղուկը պարունակել է <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոց:
19. Գործով ձեռք բերված ապացույցներից չի բխում նաև վերաքննիչ բողոքի այն պնդումը, թե <<…քրեական գործի քննության ողջ ընթացքում ոչ միայն որևէ ապացույց ձեռք չի բերվել այն մասին, որ Վ.Հովսեփյանի ուղեբեռը հատել է սահմանը, այլև ընդհակառակը` գործով ձեռք բերված բոլոր ապացույցներով հիմնավորվել է, որ և Վ.Հովսեփյանը և նրա ուղեբեռը սահմանը չեն հատել>>: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքն ապացուցվել է ինչպես վկաներ Նիկոլայ Գաբրիելյանի և Վահագն Ասատրյանի ցուցմունքներով, համաձայն որոնց` Վլադիմիր Հովսեփյանին կանգնեցրել և նրա ուղեբեռը զննության են ենթարկել սահմանային անցակետը հատելուց հետո, ինչը հիմնավորվել նաև Պարույր Չախալյանի կողմից դատաքննության ընթացքում տված ցուցմունքով, որ գտնվել են <<Դյութիֆրիի>> մոտի ընդհանուր սրահում, և իր ու ընկերոջ կողմից հանձնված ուղեբեռը հենց այդ սրահում են իրենց ճանաչման ներկայացրել, այնպես էլ` վկա Անդրանիկ Նիկողոսյանի ցուցմունքով, համաձայն որի` որպես ընթերակա իրեն հրավիրել են <<ՎԻՊ>> սենյակից քիչ հեռու գտնվող մեկ այլ սենյակ, որտեղ կատարվել է պայուսակի զննությունը, և հայտնաբերված օղու շշերը լիքն են եղել:
Նշված վկայի ցուցմունքն իր հերթին հերքում է ամբաստանյալի և Պարույր Չախալյանի հայտնած այն հանգամանքները, որ նախքան զննության արձանագրություն կազմելը` ճամպրուկը զննվել է և օղու շշերից մեկից Վլադիմիր Հովսեփյանը կիսով չափ խմել է:
20. Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պնդմանը թե <<… պայուսակը, որում գտնվել են օղու շշերը, չի հանձնվել հաշվառման և դրա վրա առկա չի եղել հաշվառման կտրոն>>, ապա այն նույնպես չի բխում գործով ձեռք բերված ապացույցներից: Մասնավորապես, վկա Պարույր Չախալյանը, ինչպես նաև ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը դատաքննության ընթացքում ցուցմունք են տվել այն մասին, որ <<…ուղեբեռը հաշվառում է անցել, ընդ որում ըստ վկա Պ.Չախալյանի ցուցմունքի` դրանք իրենց ճանաչման են ներկայացվել և դրված են եղել սեղանի կողքին>>, ինչը հիմնավորում է այն փաստը, որ կանգնեցնելու պահին ուղեբեռը նրանց մոտ չի գտնվել և հաշվառում անցնելու պայմաններում բացառվում է ուղեբեռի վրա հաշվառման կտրոնի բացակայությունը:
21. Հիմնավորված չէ նաև վերաքննիչ բողոքի այն պատճառաբանությանը, որ ամբաստանյալն օղու շշերը վերցրել էր նախքան ինքնաթիռ նստելը խմելու համարԱմբաստանյալ Վ.Հովսեփյանը դատաքննության ընթացքում չի ներկայացրել որևէ հիմնավոր պատճառ, թե ինչու նախքան ուղեբեռի հաշվառելն ու այն ինքնաթիռ ճանապարհելը չի հանել օղու շշերն ու խմել դրանց պարունակութունը, եթե դրանք վերցրել է այդ նպատակով: Բացի այդ, կաշվե պայուսակը, որում գտնվել են դրանք, անցել է հաշվառում և այդ պայուսակը ամբաստանյալի տրամադրության տակ կարող էր լինել արդեն վայրէջքից հետո` Մոսկվայում:
22. Ինչ վերաբերում է ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության` որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության վերաբերյալ վերաքննիչ բողոքի պնդմանը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն նույնպես հիմնավորված չէ` հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն`
<<Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է սույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի սույն գլխին չհակասող մասով>>:
ՀՀ մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն`
<<Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքերից է նաև իրենց լիազորություններն իրականացնելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերումը>>:
Նույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
<<Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթն սկսվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով>>:
Նույն հոդվածը սահմանում է նաև արձանագրոթյունը կազմելու կարգը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն`
<<…Իրերի զննություն կարող են կատարել /.../ մաքսային հիմնարկների, /.../` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, /.../:
/.../
Անձնական զննության և իրերի զննության մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:
Անձնական զննությունն ու իրերի զննությունը մաքսային հիմնարկներում կատարվում է օրենքով սահմանված կարգով>>:

Առաջին ատյանի դատարանը հիմնավորված կերպով արձանագրել է, որ տվյալ դեպքում ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցների կողմից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու պայմաններում նույն վարչության աշխատակիցներ Նիկոլայ Գաբրիելյանն ու Վահագն Ասատրյանը պարտավոր են եղել կատարելու մաքսային կանոնների խախտման դեպքի հայտնաբերման ուղղությամբ գործողություններ, որը սկսվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելով և դեպքի վերաբերյալ Վլադիմիր Հովսեփյանից բացատրություն վերցնելով, և պաշտպանական կողմի այն պնդումները, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցների կողմից օրենքի պահանջների խախտմամբ իրականացվել է օպերատիվ հետախուզական միջոցառում, մասնավորապես, արտաքին դիտում միջոցառումը, ինչի արդյունքում կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը, հիմնավոր չէ:
23. Վերոգրյալների հիման վրա, գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության մեջ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Վ.Հովսեփյանը քննությամբ չպարզված անձից և անհայտ հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի՝ 0,838 գրամ <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոց և այն մաքսանենգությամբ՝ մաքսային հսկուղությունից թաքցնելու եղանակով, Երևան-Մոսկվա Ս62704 չվերթով ՌԴ տեղափոխելու համար պահել է <<Ֆրուիտ ոդկա քենտ պոմեգրանատ 0,05լ>> /FRUIT VODKA kENT POMEGRANTE 0.05l/ գրառմամբ օղու թափանցիկ ապակյա տարայում՝ 50 մլ ծավալով հեղուկում, այն թաքցրել իրեն պատկանող մուգ շագանակագույն պայուսակի մեջ, որից հետո՝ 22.12.2016թ., գնացել է <<Արմենիա միջազգային օդանավակայաններ>> ՓԲ ընկերության <<Զվարթնոց>> օղանավակայան։ Նույն օրր ՀՀ ԿԱ ԱԱԾ հսկիչ-անցագրային կետով ՀՀ պետական սահմանը հատելուց և հիշյալ 0,838 գրամ <<մեթամֆետամին>> տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկուղությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխելուց հետո, Վ.Հովսեփյանի պայուսակում ապօրինի պահվող թմրամիջոցը հայտանբերվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կողմից։ Այսինքն, կատարել է հանցագործություններ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

II. Ամբաստանյալ Վ.Հովսեփյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառելիության մասով.
24. 2018թ. նոյեմբերի 01-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է <<Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին>> ՀՀ օրենքը /այսուհետև` Համաներման մասին օրենք/, որն ուժի մեջ է մտել 2018թ. նոյեմբերի 06-ին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն`
<<1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
/…/
13/ ընդունվել է համաներման մասին օրենք>>:
Համաներման մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն`
<<1. Սույն օրենքը կարգավորում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները>>:
Համաներման ակտի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն`
<<2. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`
/…/
4/ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց>>:
Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետի <<ա>> ենթակետի համաձայն`
<<… Սույն օրենքի կատարումը վերապահել՝
1/ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի կամ վերաքննիչ քրեական դատարանում են, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,…>>:
25. Պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանին ներկայացրեց ամբաստանյալ Վ.Հովսեփյանի դստեր` Արիանա Վլադիմիր Վարդանյանի ծննդյան վկայականի պատճենը /VIИК N601509, տրված 13.07.2017թ./, ինչը նշանակում է, որ Վ.Հովսեփյանը Համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրվա` 2018թ. նոյեմբերի 06-ի դրությամբ ունի մինչև երեք տարեկան երեխա:
26. Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանն իրեն վերագրվող հանցագործությունները կատարել է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը` 2016թ. դեկտեմբերի 22-ին, նա հանցանքների համակցությամբ դատապարտվել է առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման, Համաներման մասին օրենքն օրինական ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ունի մինչև երեք տարեկան երեխա, սույն գործով բացակայում են Համաներման մասին օրենքով նախատեսված`համաներման կիրառման համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքները, ուստի Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կիրառմամբ` ամբաստանյալին պետք է ազատել ազատազրկման ձևով վերջնական պատժից:
27. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Վ.Հովսեփյանը Համաներման մասին օրենքի կիրառմամբ ենթակա է պատժից ազատման, ուստի վերջինիս նկատմամբ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը անհրաժեշտ է վերացնել և անհապաղ ազատել կալանքից` դատական նիստի դահլիճում:
28. Այսպիսով, Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Վ.Հովսեփյանի պաշտպաններ Վ.Հովհաննիսյանի և Ժ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում հանգում է այն հետևության, որ այն բավարարելու հիմքեր չկան, սակայն դատավճիռը ենթակա է փոփոխման ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի մասով և Վ.Հովսեփյանին Համաներման մասին օրենքի կիրառմամբ պետք է ազատել պատժից:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Պաշտպաններ Վ.Հովհաննիսյանի և Ժ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժել:
2. Առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 22-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Վլադիմիր Սուրենի Հովսեփյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` փոփոխել պատժի մասով.
<<Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին>> 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կիրառմամբ ամբաստանյալ Վլադիմիր Սուրենի Հովսեփյանին ազատել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. փետրվարի 22-ի դատավճռով սահմանված 5/հինգ/ տարի ժամկետով ազատազրկման ձևով վերջնական պատժից:
3. Ամբաստանյալ Վ.Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և վերջինիս անհապաղ ազատել կալանքից` դատական նիստի դահլիճում:
4. Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Սույն որոշման դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում` ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատին:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Տ.ՍԱՀԱԿՅԱՆ

Ս.ՄԱՐԱԲՅԱՆ

Դատական Գործ N: ԵՄԴ/0043/01/17
Դատական Գործ N: ԵՄԴ/0043/01/17
Մալաթիա-Սեբաստիա
Նոր քրեական գործ    
Երբ է գործը ստացվել: 22-05-2017
Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ
Գործը որտեղից է ստացվել:
Դատախազություն: ՀՀ Գլխավոր դատախազություն
Նախաքննական գործի համարը: 84103716
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Վ. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձից անհայտ հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի 0,838 գրամ մետանֆետամին տեսակի թմրամիջոց, որը թաքցնելով օղու 0,5լ ծավալով հեղուկում , դրել է իր մուգ շականակագույն պայուսակի մեջ այնուհետև Զվարթնոց օդանավակայանում հսկիչ-անցագրային կետով անցնելիս կրկնակի մաքսային հսկողության աշխատակիցների կողմից կանխվել է թմրամիջոցի տեղափոխումը:
Մեղադրյալ
Անձ
ԱնունՎլադիմիր   
ԱզգանունՀովսեփյան   
ՀայրանունՍուրեն
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Հոդված_1
Հոդված267.1       Մաս 3       Կետ 1
Հոդված_1
Հոդված268       Մաս 2       Կետ 2
Դատվածություն: չդատված
Պաշտպան
Անուն
Ազգանուն
Հասցե
Վիճակագրական տողի համարը: 11.2.1
Իրեղեն ապացույց
Երբ է ստացվել դատարան: 22-05-2017
Իրեղեն ապացույցի անվանումը: թմրամիջոց 1 փաթեթ
Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը: հանձնվում է դատավորին քր գործի հետ միասին
Խափանման միջոց: Կալանավորում
Չափահաս: Այո
Մակագրել    
Երբ: 22-05-2017
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Մալաթիա-Սեբաստիա
Դատավորի անուն: Ռոբերտ Լազոյի Պապոյան
Դատավոր
Դատարանի անվանում: Մալաթիա-Սեբաստիա
Դատավորի անուն:   
Ընդունվել է վարույթ    
Երբ: 23-05-2017
Որոշումը ուղարկվել է կողմերին: 23-05-2017
Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը: 23-05-2017
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 09-06-2017
Դատավարության կողմեր: Մեղադրյալ
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Պաշտպան
Դատավարության կողմեր: Մեղադրող
Դատավարության կողմեր
ԱնունՎլադիմիր   
ԱզգանունՀովսեփյան   
ՀայրանունՍուրենի
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Դատավարության կողմեր
ԱնունԺորա   
ԱզգանունՊետրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունՎահան   
ԱզգանունՀովհաննիսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
ԱնունԳարեգին   
ԱզգանունՄանուկյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Դատավարության կողմեր
Անվանում:   
Հասցե:   
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 26-06-2017
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 04-07-2017
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 23-08-2017
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 07-09-2017
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 15-09-2017
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 27-09-2017
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 13-10-2017
Ժամ: 16:00
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 31-10-2017
Ժամ: 14:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 13-11-2017
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 01-12-2017
Ժամ: 12:00
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 04-12-2017
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 14-12-2017
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 20-12-2017
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 22-01-2018
Ժամ: 12:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Անավարտ գործեր, որոնք փոխանցվել են 2018թ.    
Տեսակը: Անավարտ գործեր, որոնք գտնվում են քննության փուլում
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 07-02-2018
Ժամ: 15:00
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Չի կայացվել
Պատճառը: Փաստաբանների գործադուլ հայտարարելու պատճատռով դատական նիստը տեղի չի ունեցել
Այլ նշումներ:
Նշանակվել է դատական նիստ/դատական քննություն    
Երբ: 22-02-2018
Ժամ: 15:30
Նիստերի դահլիճի համարը: 1
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Այլ նշումներ:
Կայացվել է դատավճիռ    
Ամսաթիվ: 22-02-2018
Այլ նշումներ:
Մեղադրական    
Մեղադրյալ
ԱնունՎլադիմիր   
ԱզգանունՀովսեփյան   
ՀայրանունՍուրենին
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
ՍեռԱրական
Ծննդյան ամսաթիվ▒▒▒▒▒▒▒▒▒▒
Ամսաթիվ: 22-02-2018
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված267.1       Մաս 3       Կետ 1
Առավել ծանր հանցագործության հոդված
Հոդված268       Մաս 2       Կետ 2
Առավել ծանր հանցագործության հոդվածով:
Այլ հանցագործության հոդվածներ
Հոդված
Այլ հանցագործության հոդվածներով:
Հիմնական պատիժ: Որոշակի ժամկետով ազատազրկում
Լրացուցիչ պատիժ:
Այլ պատժաչափեր:
Պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով:
Բռնագանձնված գույքի չափը:
Օրենսգիրք: Քրեական օրենսգիրք
Այլ նշումներ:
Կիրառվել է քրեաիրավական հարկադրանքի միջոց:
Դատական ակտ    
Դատական ակտի բովանդակությունը: Գործ ԵՄԴ/0043/01/17

Դատական ակտի ամսաթիվը: 22-02-2018
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 11-04-2018
Էջերի քանակ: 2 հատոր , 1-ին հատոր 283 թերթ, 2-րդ հատոր 290 թերթ
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Բողոքարկվել է    
Բողոքարկվել է: Ըստ էության լուծող դատական ակտը
Ամսաթիվ: 09-04-2018
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործը ուղարկվել է: 12-04-2018
Էջերի քանակը: 1-284, 2-290
Գործին կից նյութերը:
ՈՒր(դատարան): Քրեական վերաքննիչ
ՈՒր:
Ելքի գրության համարը: 60401/18
Այլ նշումներ:
Գործը ստացվել է փոփոխվելուց հետո    
Ամսաթիվ: 04-02-2019
Այլ նշումներ:
Դատավճռի, որոշման կատարում    
Ամսաթիվ: 19-02-2019
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է գրասենյակ    
Գործը հանձնվել է գրասենյակ: 22-02-2019
Էջերի քանակ: 1-284, 2-290, 3-85, 4-136
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Գործը հանձնվել է դատարանի արխիվ    
Ամսաթիվ: 28-02-2019
Էջերի քանակը: 1-ին հատոր՝ 283 թերթ, 2-րդ հատոր՝ 290 թերթ, 3-րդ հատոր՝ 85 թերթից, 4-րդ հատոր՝ 136 թերթից:
Գործին կից նյութերը:
Այլ նշումներ:
Դատական Գործ N: ԵՄԴ/0043/01/17
Քրեական վերաքննիչ
Ստացվել է վերաքննիչ բողոք    
Ամսաթիվ: 09-04-2018
Ամբաստանյալ
Անձ
ԱնունՎլադիմիր   
ԱզգանունՀովսեփյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Հոդված_1
Հոդված267.1       Մաս 3       Կետ 1
Հոդված_1
Հոդված268       Մաս 2       Կետ 2
Դատվածություն:
Պաշտպան
ԱնունՎահան
ԱզգանունՀովհաննիսյան
Հասցեք.Երևան , Գարեգին Նժդեհ 46
Պաշտպան
ԱնունԺորա
ԱզգանունՊետրոսյան
Հասցեք.Երևան , Գարեգին Նժդեհ 46
Պատիժ:
Հոդված_2
Հոդված
Խափանման միջոց: Կալանավորում
Ում կողմից է բերվել բողոքը: Պաշտպան
Ում կողմից է բերվել բողոքը: Պաշտպան
Բողոքը բերող անձը
ԱնունՎահան   
ԱզգանունՀովհաննիսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքը բերող անձը
ԱնունԺորա   
ԱզգանունՊետրոսյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Բողոքի բովանդակությունը: Վլադիմիր Հովսեփյան
Բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /Շենգավիթ /`Վլադիմիր Սուրենի Հովսեփյանի /ՀՀ քր. օր. 267.1 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով և 268 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով , ՀՀ քր.օր. 66 հոդ. վերջնական պատիժ - ազատազրկում 5 տարի ժամկետով , գույքի` մաքսանենգության առարկայի բռնագրավմամբ /վերաբերյալ 22.02.2018թ. դատավճիռը : Ճանաչել և հռչակել ամբաստանյալ Վլադիմիր Սուրենի Հովսեփյանի անմեղությունը ՀՀ քր. օր. 267.1 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով և 268 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքում : Բաց թողնված բողոքարկման ժամկետը համարել հարգելի :
Բողոքի ստացման կարգը: Հանձնվել է փոստին
Ամսաթիվ: 06-04-2018
Չափահաս: Այո
Կայացվել է որոշում:
Որոշման ամսաթիվը:
Որոշման բովանդակություն:
Երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվել է բողոք:
Այլ նշումներ:
Գործը ստացվել է    
Գործի ստացման ամսաթիվ: 13-04-2018
Վիճակագրական տողի համարը:
Գործը բաղկացած է (հատոոր / էջերի քանակ):
Գործը ստացվել է: Երևան քաղաքի դատարան
Այլ նշումներ:
Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ    
Ըստ էության լուծող դատական ակտեր: Դատավճիռ (արդարացման/մեղադրական)
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Բողոքարկվել է միևնույն դատական ակտը:
Այլ նշումներ:
Մակագրել    
Ամսաթիվ: 13-04-2018
Նախագահող դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Սեվակ Ժորայի Համբարձումյան
Դատավոր
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն: Տիգրան Վազգենի Սահակյան
Ընդունվել է վարույթ    
Ամսաթիվ: 23-04-2018
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 07-05-2018
Ուղարկվել է ծանուցագիր: 25-04-2018
Ժամ: 12:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 30-05-2018
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 14:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 15-06-2018
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 12:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 12-07-2018
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 14:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 31-07-2018
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 14:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 03-09-2018
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 14:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 18-09-2018
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 12:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 01-10-2018
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 16:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 23-10-2018
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 15:00
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 13-11-2018
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 12:30
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Նշանակվել է դատական քննություն    
Երբ: 15-11-2018
Ուղարկվել է ծանուցագիր:
Ժամ: 14:15
Այլ նշումներ:
Նիստերի դահլիճի համարը: 5
Նիստը: Կայացվել է
Պատճառը:
Վերաքննիչ բողոքը մերժվել է և ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ    
Անփոփոխ թողնված դատական ակտը: Պատճառաբանվել է
Ամսաթիվ: 15-11-2018
Ամբաստանյալ
ԱնունՎլադիմիր   
ԱզգանունՀովսեփյան   
Հասցե▒▒▒▒▒▒▒▒▒▒   
Քր. դատ. օր. հոդված
Հոդված35
Քր. դատ. օր. հոդված
Հոդված393
Քր. դատ. օր. հոդված
Հոդված395
Այլ նշումներ: Կիրառվել է Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը:
Քր.օր. հոդված
Հոդված268       Մաս 2       Կետ 2
Դատական ակտ    
Դատական ակտ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Դատական ակտի ամսաթիվը: 15-11-2018
Ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և ... մասին դատական ակտ կայացրած դատավորների ցանկ
Դատարանի անվանում: Քրեական վերաքննիչ
Դատավորի անուն:   
Գործը հանձնվել է գրասենյակ    
Ամսաթիվ: 31-01-2019
Էջերի քանակը: 4 հատորից. 284, 290 , 85, 130 թերթերից:
Գործին կից նյութեր:
Այլ նշումներ:
Գործն ուղարկվել է    
Գործն ուղարկվել է: 31-01-2019
Էջերի քանակը: 4 հատորից. 284, 290 , 85, 130 թերթերից:
Գործին կից նյութերը:
Ուր: Երևան քաղաքի դատարան
Գրության համարը: Ե-3102/19
Այլ նշումներ:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից       30 Հոկտեմբեր 2019

Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը

Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը:
  • Դատական գործերի որոնում
  • Նիստերի ժամանակացույց
  • Նմանատիպ գործերի որոնում
  • ՀՀ օրենքների որոնում
  • ՄԻԵԴ գործերի որոնում
  • Առցանց վճարումներ
  • Էլեկտրոնային հայցադիմումներ
  • Հարցուպատասխան