Հիմնական
Գործի համար: ԵԱՆԴ/0094/01/13Վիճակագրական տողի համար: 5.1
Նախադեպային գործ
Ամբաստանյալ
Արմեն Արամայիսի Նունուշյան Արամայիս Արմենի Նունուշյան
Աղասի Իսրայելի Կարապետյան
Հրաչյա Հակոբի Հակոբյան
Արտակ Ռոբերտի Վարդանյան
Դատավոր
Ավան և Նոր-Նորք:Քրեական վերաքննիչ:
Վճռաբեկ:
Հոդվածներ
Ավան և Նոր-Նորք: Քրեական վերաքննիչ:
Վճռաբեկ:
ԵԱՆԴ/ 0094/01/13
Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
Հ Ա Ն Ո Ւ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
09 հունիսի 2014 թվական քաղաք Երևան
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը`
Նախագահությամ դատավոր` Ա. Վարդապետյանի
Քարտուղարությամբ` Ռ.Հախնազարյանի
Մասնակցությամբ`
Մեղադրող` Մ.Հակոբյանի
Պաշտպաններ` Ա.Քոչարյանի
Մ.Թովմասյանի
Ս.Գուլքանյանի
Ամբաստանյալի օրինական
ներկայացուցիչ` Ա.Սեթոյանի
դռնբաց դատական նիստում, դատարանում քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի
1. Արմեն Արամայիսի Նունուշյանի` /ծնված` 14.05.1972թ. Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնալուծված, նախկինում դատապարտված` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 04.11.2010թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 ենթակետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման 6 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման և տուգանքով` 100.000 ՀՀ դրամի չափով, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.05.2011թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման 7 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրվման և տուգանքով` 100.000 ՀՀ դրամի չափով, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.07.2011թ. որոշմամբ մեղսագրված հանցանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասին և ՀՀ քրեական օրնենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք` 100.000 ՀՀ դրամի չափով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 01.11.2013թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ` ազատազրկման 6/վեց/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով և տուգանքի 100.000 ՀՀ դրամի չափով, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.05.2011թ. որոշմամբ տուգանքը փոխարինվել է 500 ժամ հանրային աշխատանքներով, դատվածությունը չմարված, ներկայումս ՀՀ ԱՆ ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ի դատապարտյալ/ երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
2. Անչափահաս Արամայիս Արմենի Նունուշյանի` /ծնված` 02.12.1995թ., Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, չամուսնացած, նախկինում չդատված, թիվ 4-րդ քոլեջի ուսանող, հաշվառված է` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 18-րդ շենքի 37-րդ բնակարանում, փաստացի բնակվել է` ք.Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 18/1 տանը, ներկայումս ՀՀ ԱՆ ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ի կալանավոր/ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
3. Աղասի Իսրայելի Կարապետյանի` / ծնված` 28.04.1981թ., Թավրիզ քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, 8-ամյա կրթությամբ, չի աշխատում, ամուսնացած, խնամքին` մինչև 14 տարեկան մեկ երեխա, նախկինում դատապարտված` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.03.2004թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով, դատվածությունը չմարված, փաստացի բնակվել է` ք.Երևան, Մուրացանի 117-րդ շենքի 2-րդ բնակարանում, ներկայումս` ՀՀ ԱՆ ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ի կալանավոր/ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով,
4. Հրաչյա Հակոբի Հակոբյանի`/ծնված` 05.09.1983թ., Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, թերի բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, նախկինում դատապարտված` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 28.04.2012թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 3 տարի ժամկետով և տուգանքով` 50.000 ՀՀ դրամ չափով, դատվածությունը չմարված, հաշվառված և բնակվող` ք.Երևան Մուրացան 192-րդ շենքի 34-րդ բնակարանում/ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով,
5. Արտակ Ռոբերտի Վարդանյանի` /ծնված` 24.03.1968թ. Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, չի աշխատում, չամուսնացած, նախկինում բազմիցս դատապարտված, վերջին անգամ` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 29.12.2010թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ`ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.06.2011թ. որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրված հանցանքը համապատասխանեցվել է 268-րդ հոդվածի 1-ին մասի և նրա նտակմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում 1 տարի ժամկետով, դատավածությունը չմարված, փաստացի բնակվում է` ք.Երևան, Հաղթանակի 57 տանը/ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Հանցագործությունները տեղի են ունեցել 2013թ. սեպտեմբեր ամսին` Երևան քաղաքում:
20.09.2013թ. որոշմամբ փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17801813 քրեական գործը:
23.09.2013թ. որոշմամբ Աղասի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-266-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրվա Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
23.09.2013թ. որոշմամբ Արամայիս Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով և 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
28.09.2013թ. որոշմամբ Արտակ Վարդանյանը ներգրավել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
19.11.2013թ. որոշմամբ Արմեն Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
23.12.2013թ. որոշմամբ Հրաչյա Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
23.12.2013թ. որոշմամբ Աղասի Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով:
23.12.2013թ. որոշմամբ Արամայիս Նունուշյանի կողմից 2013թ. օգոստոսին հոր` Արմեն Նունուշյանի բանավոր ցուցումով ՙՖոլկսվագեն՚ մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդից 15 հաբ ձեռք բերելու և դրանք անհայտ անձին իրացնելու նպատակով Սեբաստիա 117 հասցեի հարևանությամբ գտնվող կենտրոնական փողոցի ծառի տակ դնելու վերաբերյալ թիվ 17801813 քրեական գործի մասը կարճվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Արամայիս Նունուշյանի կողմից խոշոր չափի` 9.23 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 18/1 շենքի հետնամասի ցանկապատ տարածքում պահելու վերաբերյալ մասը կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով:
23.12.2013թ. որոշմամբ Արամայիս Նունուշյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Մ.Հակոբյանի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Արամայիսի Նունուշյանի` երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Արամայիս Արմենի Նունուշյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Աղասի Իսրայելի Կարապետյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով, Հրաչյա Հակոբի Հակոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, Արտակ Ռոբերտի Վարդանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով 28.12.2013թ. ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու:
2. Գործի փաստական հանգամանքները.
Թիվ 17801813 քրեական գործով նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալ Արմեն Արամայիսի Նունուշյանին` երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՙՀՀ ԱՆ ՙԱրթիկ՚ ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում հեռախոսակապ հաստատելով անչափահաս որդու` Արամայիս Նունուշյանի հետ, նրան ներգրավել է ծանր հանցանք կատարելու մեջ` վերջինիս օժանդակությամբ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իրացրել խոշոր չափի թմրամիջոցներ, որն արտահայտվել է հետևյալում.
Արմեն Նունուշյանը քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահաս որդու` Արամայիս Նունուշյանի օժանդակությամբ իրացնելու նպատակով խոշոր չափի ափիոն տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դիտավորությամբ, 2013թ. սեպտեմբերի սկզբներին` ՀՀ ԱՆ ՙԱրթիկ՚ ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում, հեռախոսակապ է հաստատել որդու հետ, ներկայացրել, որ գտնվում է նյութական ծանր վիճակում և, գումար վաստակելու համար նրա աջակցությունը խնդրելով, թմրամիջոցն իրացնող` դեռևս չպարզված անձից տեղեկանալով ափիոնի գտնվելու վայրի մասին, որդուն ուղղորդել է Երևանի Նոր Նորքի 1-ին զանգված` Գայի արձանի ետնամասի խոտածածկ տարածք` որտեղից վերջինիս օժանդակությամբ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել ՙԴավիդով՚ տեսակի ծխախոտի տուփի մեջ թաքցված, խոշոր չափի` 9.23 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը: Հետագայում այլ անձի իրացնելու նպատակով, պատվիրել է որդուն նշված թմրամիջոցն ապօրինի պահել, որը 2013թ. սեպտեմբերի 21-ին Արամայիս Նունուշյանը Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 18/1 շենքի ետնամասի ցանկապատ տարածքից կամովին ներկայացրել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին:
Շարունակելով որդուն ծանր հանցանքի կատարմանը ներգրավելու և նրա օժանդակությամբ թմրամիջոցների ապօրինի շրջւանառություն իրականացնելու իր հանցավոր գործունեությունը, Արմեն Նունուշյանը 2013թ. սեպտեմբերի 20-ին նույն եղանակով որդուն ուղղորդել է Երևան քաղաքի Միկոյան փող. 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ, որտեղից վերջինիս օժանդակությամբ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել դեռևս չպարզված իրացնողի կողմից ծխախոտի տուփի մեջ թաքցված, խոշոր չափի` ընդհանուր` 0.022 գրամ ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտորներ: Այնուհետև պատվիրել է որդուն դեղահաբերի երկուական կտորները առանձին ծխախոտի տուփերի մեջ թաքցնելուց հետո իրացնելու նպատակով թողնել նույն մուտքի դռան ետևում: Րոպեներ անց դրանք իրացրել է` որդու միջոցով նույն ծխախոտի տուփերում դրված` գնորդներ Հրաչ Հակոբյանի և Արտակ Վարդանյանի կողմից վճարած, թմրամիջոցների արժեքը կազմող` 100.000 և 200.000 ՀՀ դրամ գումարները ստանալու եղանակով:
Նշված գումարների դիմաց ապօրինի իրացված` համապատասխանաբար` 0.0154 գրամ և 0.0066 գրամ ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց պարունակող հաբերի երկուական կտորները նույն օրը հայտնաբերվել և առգրավվել են թմրամիջոցի ձեռքբերմանը Հրաչ Հակոբյանին օժանդակող Աղասի Կարապետյանի անձնական խուզարկությամբ և Արտակ Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենայի զննությամբ՚:
Անչափահաս ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՙիրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և ապօրինի իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ, հեռախոսով նախնական համաձայնության է եկել ՀՀ ԱՆ ՙԱրթիկ՚ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, իր հայր Արմեն Արամայիսի Նունուշյանի հետ և անչափահաս տարիքում` 2013թ. սեպտեմբերի 20-ին, Արմեն Նունուշյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ դրված ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփից իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` ընդհանուր` 0,022 գրամ ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտորներ, որոնք հոր պահանջով երկուական կտորներով առանձնացնելուց հետո թաքցրել է ծխախոտի տուփերի մեջ և իրացնելու նպատակով թողել նույն մուտքի դռան հե տևում: Քիչ անց հիշյալ թմրամիջոցներն Աղասի Կարապետյանի ու Արտակ Վարդանյանի կողմից ձեռք բերելուց և ծխախոտի տուփերի մեջ դրանց արժեքը կազմող 100.000 և 200.000 ՀՀ դրամ գումարը տեղադրելուց հետո Արամայիս Նունուշյանը վերցրել է գումարը և հեռացել:
Նշված գումարների դիմաց ապօրինի իրացված` համապատասխանաբար` 0,0154 գրամ և 0,0066 գրամ ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց պարունակող հաբերի երկուական կտորները նույն օրը հայտնաբերվել և առգրավվել են Աղասի Կարապետյանի անձնական խուզարկությամբ և Արտակ Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենայի զննությամբ, իսկ թմրամիջոցի վաճառքից գոյացած 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել և առգրավվել է Արամայիս Նունուշյանի մոտից` կատարված անձնական խուզարկությամբ՚:
Աղասի Իսրայելի Կարապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՙՀՀ ԱՆ ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ում գտնվող Հրաչյա Հակոբյանի` ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ, 2013թ. սեպտեմբերի 20-ին Հրաչյա Հակոբյանի հետ հեռախոսով ունեցած պայմանավորվածության համաձայն` ՙՕն-լայն՚ տաքսի ծառայության վարորդից Երևան քաղաքի Արցախի փողոցում ստացել է նրա ուղարկած 100.000 ՀՀ դրամ գումարը, ապա վերջինիս ուղղորդմամբ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքից` սիգարետի տուփից, ապօրինի ձեռք է բերել Արամայիս Նունուշյանի կողմից նախապես դրված սուբոտեքս տեսակի 2 դեղահաբ` նույն տուփում տեղադրելով թմրամիջոցի արժեքը կազմող 100.000 ՀՀ դրամ գումարը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքը մինչև վերջ հասցնել` թմրամիջոցը Հրաչյա Հակոբյանին ուղարկելու նպատակով փոխանցել վերջինիս մատնանշած անձին, քանի որ նույն պահին բռնվել է ոստիկանների կողմից, և նրա անձնական խուզարկությամբ զգալի չափի` 0,0154 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 2 դեղահաբը հայտնաբերվել և առգրավվել է՚:
Հրաչյա Հակոբի Հակոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա ՙ2013թ. սեպտեմբերի 20-ին գտնվելով ազատազրկման վայրում` ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ում, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքում` Արամայիս Նունուշյանի կողմից ծխախոտի տուփի մեջ դրված 2 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբերը 100.000 ՀՀ դրամով գնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել գործով դեռևս չպարզված անձի հետ, ապա թմրամիջոցի դիմաց վճարվելիք նշված գումարն ՙՕն-լայն՚ տաքսի ծառայության վարորդի միջոցով փոխանցել է տաքսու վարորդ Աղասի Կարապետյանին և վերջինիս օժանդակությամբ զգալի չափի թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելու նպատակով` նրան ուղղորդել Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտք: Որից հետո Աղասի Կարապետյանին պատվիրել է մոտը գտնվող 100.000 ՀՀ դրամ գումարը տեղադրել մուտքում դրված ծխախոտի տուփի մեջ և այնտեղից վերցնել թմրամիջոցը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել` կազմակերպելով դրա տեղափոխումը ՀՀ ԱՆ ՙԷրեբունի՚ ՔԿ հիմնարկ` թմրամիջոցն ապօրինի ձեռք բերել, քանի որ նույն պահին Աղասի Կարապետյանը բռնվել է ոստիկանների կողմից, և նրա անձնական խուզարկությամբ զգալի չափի` 0,0154 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 2 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբերը հայտնաբերվել և առգրավվել են՚:
Արտակ Ռոբերտի Վարդանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա ՙառանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու նպատակով, 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում Միկոյան 27 շենքի 4-րդ մուքի դռան մոտից ձեռք է բերել` նախապես Արամայիս Արմենի Նունուշյանի կողմից ձեռք բերված և իրացված ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփի մեջից դրված` զգալի չափի մեկ հաբ 0.0066 գրամ հաստատուն քաշով բուպրոնորֆին տեսակի թմրամիջոց և պահել իր մոտ, որը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՚:
3.Դատարանի կողմից պարզված հանգամանքները և իրավական վերլուծությունը.
Երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արմեն Արամայիսի Նունուշյանն իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն և ցուցմունք տվեց այն մասին, որ 2013թ. սեպտեմբեր ամսին ոմն Կարենի հետ, որի բնակության վայրից տեղյակ չի, իրեն դեղ տալու մասին հեռախոսով պայմանավորվածություն է ձեռք բերել: Սեպտեմբերի 20-ին վերջինս զանգահարել է իրեն և ասել, որ կարող է դեղը փոխանցել, իսկ ինքը ոչ մեկին չգտնելով, ստիպված զանգահարել է որդուն` Արամայիս Նունուշյանին և ասել, որ նա իջնի բակ և հանդիպի մի մարդու, որը իրեն ինչ-որ բան կտա: Արամայիսը ասել է, որ քնից նոր է արթնացել և կարող է տանից դուրս գալ միայն որոշ ժամանակ անց, ինքն էլ նրան ասել է, որ երբ տանից դուրս կգա, ապա գնա տատիկի տան ճանապարհին գտնվող շենքի մուտքի դռան մոտ և վերցնի այնտեղ դրված ծխախոտի տուփը ու այն տանի տատիկի շենքի հետևում գտնվող ՙբաղչան՚: Իր որդուն չի հայտնել, որ ծխախոտի տուփի մեջ եղել է ՙսևը՚ (ափիոն տեսակի թմրամիջոց) և նա տեղյակ չի եղել թե ինչ է տեղափոխում: Ոչ մի այլ դեպքով որդուն չի խնդրել որևէ տուփ վերցնել և տեղափոխել: Ինքը գումարի մասին որդուն ասել է երեկոյան հեռախոսազրույցի ժամանակ: Ինքը տեղյակ է եղել, որ տանը սառնարան գնելու համար կա 300.000 ՀՀ դրամ և որդուց պարտքով ուզել է նշված գումարը նրան ասելով, որ ՙթավանի՚ գումար պետք է փակի, իսկ ամսվա վերջում, երբ ընկերները իրեն փող կուղարկեն պարտքը անպայման կվերադարձնի: Իր որդին կապ չունի առաջադրված մեղադրանքների հետ, նա ոչ դեղահաբեր է տեսել, ոչ էլ իմացել է դրանք ինչ են: Չի հասկանում, թե որտեղից է հայտնվել ՙսուբոտեքս՚ դեղահաբի դրվագը: Քրեական գործում առկա հեռախոսային վերծանումներից է երևում անգամ, որ ինքը այդ թմրանյութերը իրացնելու ժամերին որդու հետ հեռախոսային կապի մեջ չի եղել, ինչպես նաև ինքը և իր որդին մյուս ամբաստանյալներից որևէ մեկի հետ որևէ հեռախոսային խոսակցություն չեն ունեցել: Զղջում է, որ իր որդուն ուղարկել է թմրանյութ վերցնելու և դրանով ներքաշել է նման պատմության մեջ: Ինքը վատառողջ է, դեռևս ՌԴ-ում պատիժ կրելու տարիներին տարել է ծանր վիրահատություններ, որից հետ սկսել է օգտագործել ափիոն, մետադոն, երբեմն էլ հերոին տեսակի թմրամիջոցներ, երբևիցե չի օգտագործել դեղահաբեր: Ինքը թմրանյութ չի իրացրել, այդ անգամ ևս այն ցանկացել է ձեռք բերել անձնական օգտոգործման նպատակով: Թմրանյութ երբեք չի գնել, այլ միշտ իր ընկերներն են հյուրասիրել, իսկ քրեակատարողական հիմնարկում թղթախաղով չի զբաղվել:
Նախաքննության ընթացքում ամբաստանյալ Արմեն Նունուշյանը իրեն մեղավոր չի ծանաչել և հրաժարվել է ցուցմուքններ տալուց:
ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում անչափահաս ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանն իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունք տվեց այն մասին, որ ամբաստանյալ Արմեն Նունուշյանը հանդիսանում է իր հայրը: Ծնողները ամուսնալուծված են, որի հետևոնքով հոր հետ շփումը պակասել էր: Ինքը տեղյակ է եղել, որ հայրը դատապարտվել է թմրանյութերի մեղադրանքով, սակայն չի հավատացել դրան: Հաճախակի եղել է, որ ինքը տատիկի հետ գնացել է հոր մոտ, նրան հանձնուկներ են տարել: 2013թ. սեպտեմբերի 20-ին առավոտյան հայրը` Արմեն Նունուշյանն ՙԱրթիկ՚ ՔԿՀ-ից զանգահարել է իրեն և ասել է, որ գնա Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ վերցնի այնտեղ դրված ծխախոտի տուփը և այն տեղափոխի իր տատիկի բակում գտնվող ծառի տակ: Ժամը 14.00-ի սահմաններում գնացել է մուտքի մոտ, վերցրել է տուփը և դրել հոր կողմից նշված` Մառի 18/1 շենքի հետնամասի ցանկապատ տարածքում և չի հասկացել, որ դա թմրանյութ է: Երեկոյան հայրը կրկին զանգահարել է իրեն և ինքը նրան ասել է, որ ծխախոտի տուփը դրել է համապատասխան վայրում և ասել, որ տուփի մեջ եղել է սև գույնի ՙշարիկներ՚, իսկ հայրը բարկացել է` ասելով, թե ինչու է բացել այն: Խոսաքցության ընթացքում հայրը իրենից 300.000 ՀՀ դրամ պարտքով գումար է խնդրել: Ինքը նրան ասել է, որ տանը սարնարանի համար նախատեսված գումար կա, սակայն չի իմացել, որ դա թմրանյութի համար է ուզում: Հայրը իրեն ասել է, որ նույն օրը երեկոյան ժամը 10:00-ի կողմերին այդ գումարը տանի երրորդ մաս և ինչ-որ մեկին փոխանցի: Քանի որ ուշ ժամ է եղել ինքը եղբորն է կանչել որպեսզի իրեն տանի և, երբ տանից դուրս է եկել մեքենան նստելիս իրեն ձերբակալել են, տարել են Նոր Նորքի բաժին: Այնտեղ իրեն ասել են, որ ինքը հաբեր է դրել մուտքում: Հետո իրեն ասել են բացատրություն գրի, սակայն ինքը չի հասկացել թե ինչ է կատարվում և իրենից ինչ են ուզում: Քանի որ իր հետ եղբորն էլ էին բերել բաժին և վերջինս աղմուկ էր բարձրացրել, նրան օգնելու համար ինքը համաձայնվել է գրել ոստիկանների ասածը: Ցուցմունք գրելուց ասել է, որ գումարը տանից է վերցրել, սակայն ոստիկանները շարունակել են պնդել և ինքը գրել է նրանց թելադրածով: Երբ բաժնում նրան ասել են, որ տուփի մեջ թմրանյութ է եղել ինքը զարմացել է և ոստիկաններին առաջարկել է տեղը ցույց տալ ու նրանց հետ գնացել է Մառի 18/1 շենքի մոտ և կամովին հանձնել ծխախոտի տուփը: Ոստիկանության բաժնում իր մայրը եկել է միայն առավոտյան, իրեն չեն ասել, որ ինքը կարող է պաշտպան ունենալ, իր կողքը եղել են միայն օպերները, իսկ մորը առաջին անգամ տեսել է միայն քննիչի մոտ, երբ ամեն ինչ գրած վերջացրած է եղել: Ոստիկանության բաժին իրեն արգելանքի են վերցրել երեկոյան 23.30-ից մինչև 00:00-ի սահմաններում, զննության են ենթարկել, որին մասնակցել են միայն ոստիկանության աշխատակիցները: Իրեն ձերբակալել են 05.00-ի սահմաններում: Ներգրաված է եղել փաստաբան Է.Մայսուրյանը, սակայն նա ներկայացել է միայն առավոտյան 09.00-ի սահմաններում: Հոր հետ վերջին հեռախոսազրույցը եղել է նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Աղասի Իսրայելի Կարապետյանն իրեն լիովին մեղավոր ճանաչեց, օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվեց ցուցմունքներ տալուց, միջնորդեց հրապարակել և հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը:
Ամբաստանյալ Աղասի Կարապետյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ՙ2013թ. օգոստոս ամսից Անդրանիկ Դավթյանին պատկանող, ՙՕպել-Աստրա՚ մակնիշի, 33 PO 560 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով մատուցել է տաքսի ծառայություն: Այդ ընթացքում ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ի դատապարտյալ, իր ծանոթ Ստյոպի միջոցով հեռախոսով ծանոթացել է նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Հրաչի հետ, որը հաճախակի օգտվել է իր տաքսի ծառայությունից:
2013թ. սեպտեմբերի 20-ին Հրաչը 095-56-59-08 հեռախոսահամարից զանգահարել է իր 055-21-82-17 համարին և պատվիրել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասում հանդիպի մի անձնավորության, նրանից վերցնի 100.000 ՀՀ դրամ գումար և փոխանցի մեկ այլ անձի: Հրաչին հայտնել է, որ մեքենան վերանորոգման կետում է և չի կարող գնալ, ինչի պատճառով վերջինս ՙՕն-լայն՚ տաքսի ծառայության միջոցով գումարն ուղարկել է իրեն և պատվիրել ուղևորվել Նոր Նորքի 5-րդ զանգված: Հեռախոսային խոսակցության ժամանակ Հրաչը հեռախոսը փոխանցել է մեկ այլ անձի, ով նկարագրել է 5-րդ զանգվածում գտնվող շենքերից մեկի տեղը և ուղղորդել մուտքում դրված ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփից վերցնել պարունակությունը և տեղը դնել 100.000 ՀՀ դրամը: Ծխախոտի տուփից վերցրել է փաթեթավորված 2 դեղահաբ, որից հետո զանգել է Հրաչին և ասել. ՙէս ինչի մեջ էս ինձ ներքաշում, ինչու նախապես չէիր ասել, որ նման բան եմ անելու…՚, ինչին Հրաչը պատասխանել է ՙոչինչ իմ համար էս անում, դրանք իմ դեղերն են, մեկին կուղարկեմ կվեկալեն կբերեն ինձ…՚: Դրանից մի քանի րոպե անց ոստիկաններն իրեն բռնել են և բերման ենթարկելուց հետո մոտից հայտնաբերել 2 հատ դեղահաբերը՚:/հատոր 1, գ.թ. 20-22, 143, հատոր 2 գ.թ. 122-123, 282/
ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Հրաչյա Հակոբի Հակոբյանն իրեն լիովին մեղավոր ճանաչեց, օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվեց ցուցմունքներ տալուց, միջնորդեց հրապարակել և հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը:
Ամբաստանյալ Հրաչյա Հակոբյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ դատապարտյալներից մեկի միջոցով հեռախոսով ծանոթացել է տաքսու վարորդ Աղասու հետ և հաճախակի օգտվել նրա ծառայությունից:
2013թ. սեպտեմբերի 20-ին ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ում տեղեկացել է մեկ հատ սուբոտեքս տեսակի դեղահաբը 50.000 ՀՀ դրամով ձեռք բերելու հնարավորության մասին և որոշել իր գործածման համար ձեռք բերել 2 դեղահաբ: Նույն օրը 100.000 ՀՀ դրամ ստանալու խնդրանքով դիմել է հորը` Հակոբ Հակոբյանին` չհայտնելով գումարը վերցնելու իրական պատճառի մասին: Այնուհետև իր 095-56-59-08 հեռախոսահամարից զանգահարել է տաքսու վարորդ Աղասու 055-21-82-17 համարին և խնդրել, որ ուղևորվի Չարբախ թաղամաս, այնտեղից վերցնի գումար և փոխանցի մեկ այլ անձի: Սակայն նրանից տեղեկանալով, որ ավտոմեքենան գտնվում է վերանորոգման կետում, ՙՕն-լայն՚ տաքսի ծառայության միջոցով հոր մոտ գտնվող 100.000 ՀՀ դրամ գումարը փախանցել է Աղասուն և պատվիրել գնալ դեպի Նոր Նորքի 5-րդ զանգված: Այնուհետև Աղասուն նկարագրել է բիլիարդանոցի հարևանությամբ գտնվող շենքի տեղը և խնդրել, որ մուտքում դրված ծխախոտի տուփից վերցնի 2 դեղահաբերը և տեղը դնի մոտի 100.000 ՀՀ դրամ գումարը: Աղասուն հայտնել է, որ դեղահաբերն իրենն են և խնդրել, որ դրանք պահի մոտը` մինչև որ կասի ինչ անել, ում փոխանցել: Դրանից հետո Աղասու հետ չի կարողացել կապ հաստատել և որոշ ժամանակ անց տեղեկացել է, որ նրան ոստիկանները բռնել են՚:/ հատոր 2, գ.թ. 196-198, 275/
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Վարդանյանն իրեն լիովին մեղավոր ճանաչեց, օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվեց ցուցմունքներ տալուց, միջնորդեց հրապարակել և հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը:
Ամբաստանյալ Արտակ Վարդաննյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ՙնախկինում դատապարտվել է սուբուտեքս տեսակի դեղահաբ ապօրինի ձեռք բերելու, պահելու և գործածելու համար:
2013թ. սեպտեմբերի 20-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող ՙ555՚ սուպերմարկետի դիմացի շենքի վերջին մուտքի մոտ նկատել է ծխախոտի տուփ և հետքրքրությունից ելնելով` այն վերցրել է, որի մեջ հայտնաբերել է ՙB8՚ գրառմամբ իրեն ծանոթ սուբուտեքս դեղահաբ` երկու մասի կոտրված: Դեղահաբը պահել է իր մոտ` հետագայում գործածելու համար: Ճանապարհին` Գայի փողոցում, պատահական հանդիպել է ավտոմեքենայով ընթացող իր ծանոթ Լևոնին և նրան խնդրել, որ իրեն մեքենայով տեղափոխի Կոմիտասի փողոց: Ճանապարհին մեքենան կանգնեցրել են ոստիկանները, և այդ պահին Լևոնից գաղտնի թմրամիջոցը թաքցրել է մեքենայի սրահում` ակնոցի համար նախատեսված խցիկում: Իրենց ոստիկանություն բերման ենթարկելուց հետո մեքենայի զննությամբ հայտնաբերվել է իր թաքցրած թմրամիջոցը, ինչի կապակցությամբ հայտարարել է, որ այն պատկանում է իրեն՚: /հատոր 1, գ.թ. 106-108, 249, հատոր 2 գ.թ. 258/
Դատարանը ամաբաստանյալներ Արմեն և Արամայիս Նունուշյանների ցուցմունքները արժանահավատ չի համարում նկատի ունենալով, որ դրանք հակասում են գործին վերաբերվող, փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությանը և նրանց ու ամբաստանյալներ` Աղասի Կարապետյանի, Արտակ Վարդանյանի, Հրաչյա Հակոբյանի մեղավորությունը բացի վերջիններիս խոստովանական ցուցմունքների հիմնավորված է համարում դատաքննությամբ ձեռք բերված հետևյալ ապացույցներով`
Ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նախաքննության ընթացքում որպես կասկածյալ և որպես մեղադրյալ տված ցուցմունքներով:
Ամբաստանյալ Արամայիս Նունուշյանը նախաքննության ընթացքում օրինական ներկայացուցիչ` Ա.Սեթոյանի, պաշտպան Գ.Գրիգորյանի մասնակցությամբ որպես կասկածյալ 22.09.2013թ. և որպես մեղադրյալ 23.09.2013թ. հարցաքննվելիս իրեն մեղավոր ճանաչելով ցուցմունքներ է տվել այն մասին, որ հայրը` Արմեն Նունուշյանը թմրամիջոց գործածելու և իրացնելու համար 2009 թվականից պատիժ է կրում ՙԱրթիկ՚ ՔԿՀ-ում: 2013թ. հուլիս ամսին Արմեն Նունուշյանն ՙԱրթիկ՚ ՔԿՀ-ից 096-10-93-03 և 093-63-91-01 հեռախոսահամարներով զանգահարել է իր 095-06-59-24, 091-50-94-14 համարներին և ասել, որ պարտվել է, 1.000.000 ՀՀ դրամի չափով ՙթավանի՚ տակ է, անհապաղ այն պետք է մարի և այդ գումարը չվճարելու դեպքում իրենց կվնասեն: Ինքը նրան հայտնել է, որ այդքան գումար չի կարող հայթայթել, իսկ վերջինս ասել է, որ եթե իրեն լսի և կատարի ասածները, ապա կարող են ձեռք բերել անհրաժեշտ գումարը: Դրանից հետո հայրը մի քանի անգամ զանգահարել է և հանձնարարել հանդիպել անծանոթ անձանց, նրանցից ինչ-որ բաներ վերցնել և տեղափոխել այլ վայր, իսկ երբ ինքը հարցրել է, թե ինչ պետք է վերցնի, նա պատասխանել է, որ իրեն պետք չէ իմանալ: Հայրը պարբերաբար զանգահարել է իրեն, սակայն թմրադեղերի տեղափոխման համար իրեն զագահարել է 7 անգամ: 2013 թվականի սեպտեմբերին հայրը զանգահարել է իրեն, և նրա հանձնարարությամբ գնացել է Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգված և Գայի արձանի հետնամասի խոտածածկ տարածքից վերցրել է ՙԴավիդով՚ տեսակի ծխախոտի տուփ, որի մեջ եղել են սև զանգվածներ, որը թաքցրել է Մառի փողոցի 18/1 շենքի հետնամասի ցանկապատ տարածքում, որպեսզի հետագայում փոխանցի հոր կողմից մատնանշված անձին: Տեսնելով այդ սև կոշտուկները, որը հետագայում պարզվել է, որ ափիոն տեսակի թմրամիջոց է, ինքը կասկածել է, որ մի բան այն չի: Դրանից հետո` 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, կրկին իրեն է զանգահարել հայրը, և նրա պահանջով Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ դրված ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփից վերցրել է իրեն անհայտ անձի կողմից նախապես թողնված թվով 10 հաբից 4-ը և հեռացել` նշված վայրում թողնելով մնացածը: Այնուհետև նույն օրը կրկին հոր պահանջով իր մոտ պահվող 4 հաբերից երկուսը դրել է Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ դրված ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփի մեջ և հեռացել, որից հետո վերադարձել և նույն տուփից վերցրել է 100.000 ՀՀ դրամ գումար: Ժամեր անց դարձյալ հոր հանձնարարությամբ իր մոտ մնացած 2 հաբը դրել է նույն շենքի նույն մուտքի դռան մոտ դրված ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփի մեջ և հեռացել, որից հետո վերադարձել և տուփից վերցրել է 200.000 ՀՀ դրամ գումար: Նշված 300.000 ՀՀ դրամ գումարը հոր մատնանշած անձին փոխանցելու նպատակով 2013թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 02-ի սահմաններում, տանից դուրս գալուց հետո բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: /հ.1-ին` գ.թ.118-119, 134, /
Ամբաստանյալ Արամայիս Նունուշյանը օրինական ներկայացուցիչ` Ա.Սեթոյանի և պաշտպան Ա.Քոչարյանի ներկայությամբ որպես մեղադրյալ 28.09.2013թ. հարցաքննվելիս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, քանի որ ինքը կատարել է հեռախոսազրույցների ժամանակ ստացած հոր բանավոր ցուցումները, քանի որ ըստ նրա խոսքերի պարտք գումարներ ուներ, որոնք չմարելու դեպքում նրան և իրենց ընտանիքի անդամներին սպասվում է վատ հետևանքներ: Ինքը կատարել է հոր պահանջները, ինչի մասին նշել է նախկինում տրված իր ցուցմունքներում: Ցուցմունքներ տալու ժամանակ ներկա է եղել իր մայրը և ինքը չի ցանկացել, որպեսզի նա իմանա, որ իր մոտից առգրաված գումարը եղել է սառնարան գնելու նպատակով մոր հավաքած գումարը, այսինքն իր հոր ցուցումով Միկոյան 27 հասցեում ծխախոտի տուփերի մեջ դեղահաբերը դնելուց և հեռանալուց հետո ինքը նշված տուփի միջից գումար չի վերցրել, բացի այդ ինքը չի իմացել, որ այդ դեղահաբերը կարող են լինել բուպրենոֆեն տեսակի թմրամիջոց: /հ1` 242-243/
Ամբաստանյալ Արամայիս Նունուշյանը պաշտպան Ա.Քոչարյանի ներկայությամբ որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննվելիս 20.12.2013թ. ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը միայն 2 անգամ է առնչվել թմրանյութերի հետ: Մի դեպքում հոր ասելով Գայի արձանի հետևից վերցրել է փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ եղել է ցելոֆանով փաթաթված զանգված, որը ինքը դրել է իրենց հետևի այգում և իրեն բռնելուց հետո կամավոր հայտնել է դրա մասին և ներկայացրել: Դրանից բացի 2013թ. սեպտեոմբերի 20-ին իր հոր հանձնարարությամբ ժամը 14.00-ի սահմաններում գնացել է Միկոյան 27 շենք, որի 4-րդ մուտքից` սիգարետի տուփից վերցրել է 2 կտոր դեղահաբ, որը փաթեթավորված էր թափանցիկ ցելոֆանով: Ցանկացել է ուղղում մտցնել նախկին ցուցմունքների մեջ, քանի որ որոշ հանգամանքների վերաբերյալ ամբողջական ցուցմունք չի տվել: /հ. 2-րդ` գ.թ. 262-263/
Նախաքննության ընթացքում ոչ ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի, ոչ նրա պաշտպանների և ոչ էլ օրինական ներկայացուցչի կողմից` ցուցմունքները իրականությանը չհամապատասխանելու, կամ դրանք օրենքի խախտմամբ ձեռք բերելու վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել:
Դատարանը ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները այն մասին, որ հանցանքը կատարել է ազատազրկման վայրում պատիժ կրող, սույն քրեական գործով ամբաստանյալ Արմեն Նունուշյանի դրդմամբ` նրա կողմից գումարային պարտք ունենալու և այն չվճարելու պայմաններում, ինչպես հորը, այնպես էլ իրեն և ընտանիքի մյուս անդամներին վնասելու սպառնալիքը կանխելու նպատակով և համադրելով նշված ցուցմունքները քրեական գործով մյուս ամբաստանյալներ` Ա.Նունուշյանի, Ա.Կարապետյանի, Հ.Հակոբյանի և Ա.Վարդանյանի ցուցմունքների հետ` գտնում է դրանք արժանահավատ:
Դատարանը ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով որպես ապացույց չի օգտագործում ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի կողմից քրեական գործի նախաքննության ընթացքում 21.09.2013թ. որպես կասկածյալ տված ցուցմունքը /հատոր 1, գ.թ.41-44/ նկատի ունենալով, որ այն ձեռք է բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2051 հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ` անչափահաս մեղադրյալ Ա.Նունուշյանի հարցաքննությունը տևել է երկու ժամից ավելի:
Դատարանը որպես ապացույց չի օգտագործում նաև անչափահաս ամբաստանյալի օրինական ներկայացուցիչ, վկա Ա.Սեթոյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, նկատի ունենալով, որ վերջինս օգտվելով ՀՀ քրեական դատավարության 339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ վկայելուց հրաժարվելու դատավարական իր իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալ, ինչպես նաև միջնորդեց չհրապարակել նախաքննության ընթացքում տված ցուցմունքը:
Վկա` Հակոբ Հակոբյանի ցուցմունքով այն մասին, որ ինքը հանդիսանում է ամբաստանյալ Հրաչյա Հակոբյանի հայրը: Իր որդու միջոցով ճանաչել է ամբաստանյալ Աղասի Կարապետյանին ում տաքսի ավտոմեքենայով հաճախակի գումար կամ անհրաժեշտ իրեր է ուղարկել որդուն` քրեակատարողական հիմնարկ: 2013թ. սեպտեմբեր ամսին Հրաչը ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ից զանգահարել է իրեն և 100.000 ՀՀ դրամ գումար խնդրել: Այդ անգամ սովորականից մի փոքր շատ է խնդրել, սակայն ինքը ոչ մի բան չի կասկածել: Որդու խնդրանքով նշված գումարը տաքսիով ուղարկել է Աղասիին, որից հետո ճշտել է, որ վերջինս ստացել է այդ գումարը:
Վկա` Լևոն Փայտյանի ցուցմունքով այն մասին, որ ճանաչում է ամբաստանյալ Արտակ Վարդանյանին: 2013 թվականի սեպտեմբեր ամսին իր ՙՏոյոտա Պրադո՚ մակնիշի, 11 ԼՍ 101 համարանիշի ավտոմեքենայով Ալմաստ գործարանի մոտով անցնելիս պատահաբար նկատել է Արտակ Վարդանյանին, որը տեսնելով իր ավտոմեքենան` կանգնեցրել է և խնդրել, որ իրեն տեղափոխի Կոմիտասի պողոտա: Ռուբինյանց փողոցում ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են մեքենան և իրենց տարել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ իր ավտոմեքենայի զննության ժամանակ ակնոցի համար նախատեսված վայրից հայտնաբերել են ֆոլգայով փաթաթված ինչ-որ իր: Բացելուց հետո տեսել են, որ առկա է երկու փոքր կտոր դեղահաբ: Ոստիկանները իրեն հարցրել են, թե ինչ է, սակայն ինքն ասել է, որ տեղյակ չի, իսկ Արտակը հայտնել է, որ նշված իրը պատկանում է իրեն: Ինքը չի տեսել, թե երբ է Արտակը այդ դեղահաբը թաքցրել ավտոմեքենայի սրահում:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատակոչված վկա Համբարձում Ղազարյանի ցուցմունքով այն մասին, որ ամբաստանյալներից ինքը ճանաչում է միայն տարիքով երիտասարդին, որին տեսել է ոստիկանության բաժնում: Ժամանակը կոնկրետ չի հիշում, իր հարևանուհու երեխայի հարցով գնացել է ոստիկանության բաժին, որտեղ իրեն հրավիրել են ինչ-որ գործողության ներկա գտնվելու: Նշված գործողությունը տևել է մոտ 15-20 րոպե և ներկա են եղել երկու կամ երեք հոգի: Իր ներկայությամբ դատարանի դահլիճում ներկա գտնվող երիտասարդի մոտից հայտնաբերվել է գումար և բջջային հեռախոս, սակայն չի հիշում, թե որքան գումար է եղել: Չի հիշում, թե այդ ժամանակ ամբաստանյալն որևէ բան հայտարարել է, թե ոչ: Վերջում իրեն ստորագրելու համար փաստաթուղթ են տվել և այդ պահին հասկացել է, որ իր ստորագրածը խուզարկության արձանագրություն է եղել: Չի հիշում, թե ոստիկանության բաժնում իրեն ինչ-որ բան բացատրել են, թե ոչ:
Դատարանն ամբաստանյալներ Արմեն և Արամայիս Նունուշյանի, Աղասի Կարապետյանի, Արտակ Վարդանանի, Հրաչյա Հակոբյանի կատարած հանցաքները հիմնավորված է համարում դատաքննության ընթացքում հետազոտված նաև հետևյալ ապացույցներով`
Լևոն Փայտյանի կողմից շահագործվող ՙՏոյոտա լանդ կրաուզեր պրադո՚ մակնիշի` 11 LU 101 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի զննության արձանագրությամբ, համաձայն որի` սրահի դիմապակու վերևի մասում գտնվող ակնոցի խցից հայտնաբերվել և առգրավվել է ՙԴավիդով՚ տեսակի ծխախոտի տուփի փայլաթղթով փաթեթավորված, մոտ 0,4 գրամ քաշով, օվալաձև ՙB8՚ դաջվածքով դեղահաբի 2 կտոր:
Զննության մասնակից Արտակ Վարդանյանը հայտարարել է, որ հայտնաբերված դեղահաբի կտորները հանդիսանում են ՙսուբուտեքս՚ տեսակի դեղահաբի կտորներ, որը պատկանում է իրեն, և գտել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող շենքերից մեկի շքամուտքի դռներից մեկի դիմացից:/հատոր 1, գ.թ. 78/
Աղասի Կարապետյանի անձնական խուզարկության արձանագրությամբ, համաձայն որի` նրա մոտից` տաբատի աջ գրպանի վերևի հատվածի փոքրիկ գրպանից, հայտնաբերվել և առգրավվել է 2 հատ ՙB8՚ դաջվածքով օվալաձև դեղահաբ: Ըստ Աղասի Կարապետյանի հայտարարության` նշված դեղահաբերը հանդիսանում են թմրամիջոց, որը ձեռք է բերել Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի շքամուտքից:/հատոր 1, գ.թ. 5/
Դատաքիմիական փորձաքննության թիվ 496Ք եզրակացությամբ, համաձայն որի` Ա.Կարապետյանի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված ընդհանուր 0,77 գրամ քաշով, ՙB8՚ ներհրված դաջվածքով դեղահաբերում հայտնաբերվել է ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց, որի քաշը կազմում է 0,0154 գրամ: /հատոր 1, գ.թ. 12-14/
Արամայիս Նունուշյանի անձնական խուզարկության արձանագրությամբ, համաձայն որի` նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է 300.000 ՀՀ դրամ գումար:
Ըստ Ա.Նունուշյանի հայտարարության` նշված գումարը թմրամիջոցի վաճառքից գոյացած գումար է, որը պահել էր թմրամիջոցն իրացնող անձին փոխանցելու համար: /հատոր 1, գ.թ. 29/
Առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` Արամայիս Նունուշյանի մատնանշած վայրից` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի 18/1 շենքի հետնամասի ցանկապատ տարածքից, հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա սև գույնի, ՙԴավիդով՚ տեսակի ծխախոտի տուփից հայտնաբերվել է թվով 14 հատ պոլիէթիլենով փաթեթավորված սև գույնի զանգվածներ` յուրաքանչյուրը մոտ 0,7 գարմ, իսկ ընդհանուր մոտ 9,8 գրամ քաշով:
Ըստ Արամայիս Նունուշյանի հայտարարության` ծխախոտի տուփից հայտնաբերված ՙսևը՚ ինքն է պահել նշված վայրում` հետագայում այլ անձի փոխանցելու համար:/ հատոր 1, գ.թ. 46-47/
Դատաքիմիական փորձաքննության թիվ 498Ք եզրակացությամբ, համաձայն որի` Արամայիս Նունուշյանի կողմից ներկայացված և փորձաքննությանը տրամադրված 14 փաթեթներում առկա ընդհանուր 9,23 գրամ /0,7գրամ, 0,6 գրամ, 0,67գրամ, 0,66 գրամ, 0,68գրամ, 0,66 գրամ, 0,67գրամ, 0,67 գրամ, 0,67 գրամ, 0,62 գրամ, 0,66գրամ, 0,67գրամ, 0,66 գրամ, 0,64 գրամ / հաստատուն քաշերով մուգ շագանակագույն նյութերը հանդիսանում են ափիոն տեսակի թմրամիջոցներ: /հատոր 1, գ.թ. 63-64/
Դատաքիմիական փորձաքննության թիվ 497Ք եզրակացությամբ, համաձայն որի` Լևոն Փայտյանի կողմից շահագործվող ՙՏոյոտա լանդ կրաուզեր պրադո՚ մակնիշի, 11 LU 101 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից հայտնաբերված և փորձաքննության ներկայացված 0,33 գրամ քաշով դեղահաբի կտորներում հայտնաբերվել է ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց, որի քաշը կազմում է 0,0066 գրամ: /հատոր 1, գ.թ. 99-101/
Արամայիս Նունուշյանի մասնակացությամբ կատարված քննչական փորձարարությամբ, համաձայն որի` Ա.Նունուշյանը մատնանշել է Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան տակի հատվածում ընկած ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփը և հայտարարել, որ 2013թ. սեպտեմբերի 20-ին` ժամը 18-ի, 19-ի սահմաններում, հոր` Արմեն Նունուշյանի ասելով` նշված տուփի մեջ դրել է իր մոտ առկա 2-ական դեղահաբերը և որոշ ժամանակ անց նույն տուփից վերցրել գումարներ:
Բացի այդ` Ա.Նունուշյանը մատնանշել է նաև Գայի արձանի հետևի խոտածածկ տարածքը և հայտարարել, որ հոր հանձնարարությամբ նշված տարածքից վերցրել է սև, ՙԴավիդով՚ տեսակի ծխախոտի տուփը, որի մեջ եղել է ափիոն տեսակի թմրամիջոց, և թաքցրել իրենց շենքի հարևանությամբ գտնվող ցանկապատած տարածքում:
Փորձարարության ընթացքում առգրավվել է Ա.Նունուշյանի կողմից մատնանշված, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան տակի հատվածում ընկած ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփը: /հատոր 1, գ.թ. 120-121/
Աղասի Կարապետյանի մասնակացությամբ կատարված քննչական փորձարարությամբ, համաձայն որի` վերջինս մատնանշել է Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքը և հայտարարել, որ 2013թ. սեպտեմբերի 20-ին` ժամը 18-ի սահմաններում, նշված մուտքի դռան մոտ դրված ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփի մեջ դրել է 100.000 ՀՀ դրամ գումար և նույն տուփից վերցրել 2 հատ թմրադեղ: /հատոր 1, գ.թ. 122-123/
Արտակ Ռոբերտի Վարդանյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարությամբ, համաձայն որի` վերջինս մատնանշել է Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքը և հայտարարել, որ դեղահաբի 2 կտորները գտել է նշված վայրում ընկած ծխախոտի տուփից: /հատոր 1-ին, գ.թ. 186-187/
Դատաքիմիական փոձաքննության թիվ 0810 եզրակացությամբ, համաձայն որի` Արտակ Վարդանյանից 20.09.2013թ. վերցված մեզի փորձանմուշում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցի և ափիոիդային շարքի անալգետիկ բուպրենորֆինի մետաբոլիտները: /հատոր 2,գ.թ.92/
Դատանարկոլոգիական փորձաքննության թիվ 178-13 եզրակացությամբ, համաձայն որի` Արտակ Վարդանյանը տառապում է ՙհոգեկան և վարքային խանգարումներ ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով, կախվածության համախտանիշ՚ ախտորոշմամբ, ունի հարկադիր բուժման կարիք, որի համար հակացուցումներ չկան: /հատոր 2, գ.թ. 249-250/
Քրեական գործով ՙՕրանժ Արմենիա՚ ՓԲ ընկերությունից ստացված` Հրաչյա Հակոբյանի 095-56-59-08 հեռախոսահամարի` 2013թ. սեպտեմբերի 20-ին կատարված մուտքային-ելքային զանգերի վերծանումները զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` վերջինս Աղասի Կարապետյանի օժանդակությամբ թմրամիջոց ձեռք բերելու նպատակով զանգահարել է նրա 055-21-82-17 համարին: /հատոր 2, գ.թ. 150-151/
Քրեական գործով ՙՂ-Տելեկոմ՚ և ՙՕրանժ Արմենիա՚ ՓԲ ընկերություններից ստացված` Աղասի Կարապետյանի 093-21-82-17 և Արամայիս Նունուշյանի 095-06-59-24 հեռախոսահամարների` 2013թ. սեպտեմբերի 20-ին կատարված մուտքային-ելքային զանգերի վերծանումները զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` Աղասի Կարապետյանին զանգ է կատարվել ՙՕն-լայն՚ տաքսի ծառայության երթակարգավարի (դիսպետչեր) 077-42-01-00 համարից, իսկ Արամայիս Նունուշյանի 095-06-59-24 համարից զանգեր են կատարվել Արմեն Նունուշյանի 096-10-93-03 համարին: /հատոր 2, գ.թ. 189-190/
Քրեական գործով ՙԱրմենտել՚ ՓԲ ընկերությունից ստացված` Արմեն Նունուշյանի 096-10-93-03 հեռախոսահամարի` 2013թ. սեպտեմբերի 20-ին կատարված մուտքային-ելքային զանգերի վերծանումները զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` նշված համարը գրանցված է Արմեն Նունուշյանի մոր` Օֆիկ Օհանյանի անվամբ, և բոլոր զանգերն սպասարկվել են ՙԱրթիկ՚ ՔԿՀ-ի տարածքը սպասարկող, Շիրակի մարզի Արևշատ գյուղում տեղադրված կայանի կողմից: Զննությամբ պարզվել է, որ Արմեն Նունուշյանի 096-10-93-03 հեռախոսահամարից բազմաթիվ զանգեր են կատարվել Արամայիս Նունուշյանի բջջային 095-06-59-24, 091-50-94-14 և ֆիքսված 010-64-06-18 համարներին: /հատոր 2, գ.թ. 226-248/
Իրեղեն պացույց ճանաչված, Արամայիս Նունուշյանի մոտից հայտնաբերված և առգրավված 300.000 ՀՀ դրամ գումարով, դատաքիմիական փորձաքննություններից հետո փաստացի մնացած 8,53 գրամ ափիոնով, բուպրենորֆին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 0,23 գրամ և 0,57 գրամ քաշերով դեղահատի կտորներով, ինչպես նաև առգրավված ՙԴավիդով՚ և ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփերով: /հատոր 2, գ.թ. 187-188/
Այսպիսով` վերլուծելով ամբաստանյալներ Արմեն և Արամայիս Նունուշյանների, Աղասի Կարապետյանի, Արտակ Վարդանյանի, Հրաչյա Հակոբյանի դատաքննության և նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործով վկաներ` Հ.Հակոբյանի, Լ.Փայտյանի, Հ.Ղազարյանի ցուցմունքների, դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված այլ ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը հաստատված է համարում, որ ամբաստանյալ Արմեն Արամայիսի Նունուշյանը քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահաս որդու` Արամայիս Նունուշյանի օժանդակությամբ իրացնելու նպատակով խոշոր չափի ափիոն տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դիտավորությամբ, 2013թ. սեպտեմբերի սկզբներին` ՀՀ ԱՆ ՙԱրթիկ՚ ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում, հեռախոսակապ է հաստատել որդու հետ, ներկայացրել, որ գտնվում է նյութական ծանր վիճակում և, գումար վաստակելու համար նրա աջակցությունը խնդրելով, թմրամիջոցն իրացնող` դեռևս չպարզված անձից տեղեկանալով ափիոնի գտնվելու վայրի մասին, որդուն ուղղորդել է Երևանի Նոր Նորքի 1-ին զանգված` Գայի արձանի ետնամասի խոտածածկ տարածք` որտեղից վերջինիս օժանդակությամբ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել ՙԴավիդով՚ տեսակի ծխախոտի տուփի մեջ թաքցված, խոշոր չափի` 9.23 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը: Հետագայում այլ անձի իրացնելու նպատակով, պատվիրել է որդուն նշված թմրամիջոցն ապօրինի պահել, որը 2013թ. սեպտեմբերի 21-ին Արամայիս Նունուշյանը Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 18/1 շենքի ետնամասի ցանկապատ տարածքից կամովին ներկայացրել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին:
Շարունակելով որդուն ծանր հանցանքի կատարմանը ներգրավելու և նրա օժանդակությամբ թմրամիջոցների ապօրինի շրջւանառություն իրականացնելու իր հանցավոր գործունեությունը, Արմեն Նունուշյանը 2013թ. սեպտեմբերի 20-ին նույն եղանակով որդուն ուղղորդել է Երևան քաղաքի Միկոյան փող. 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ, որտեղից վերջինիս օժանդակությամբ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել դեռևս չպարզված իրացնողի կողմից ծխախոտի տուփի մեջ թաքցված, խոշոր չափի` ընդհանուր` 0.022 գրամ ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտորներ: Այնուհետև պատվիրել է որդուն դեղահաբերի երկուական կտորները առանձին ծխախոտի տուփերի մեջ թաքցնելուց հետո իրացնելու նպատակով թողնել նույն մուտքի դռան ետևում: Րոպեներ անց դրանք իրացրել է` որդու միջոցով նույն ծխախոտի տուփերում դրված` գնորդներ Հրաչ Հակոբյանի և Արտակ Վարդանյանի կողմից վճարած, թմրամիջոցների արժեքը կազմող` 100.000 և 200.000 ՀՀ դրամ գումարները ստանալու եղանակով:
Նշված գումարների դիմաց ապօրինի իրացված` համապատասխանաբար` 0.0154 գրամ և 0.0066 գրամ ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց պարունակող հաբերի երկուական կտորները նույն օրը հայտնաբերվել և առգրավվել են թմրամիջոցի ձեռքբերմանը Հրաչ Հակոբյանին օժանդակող Աղասի Կարապետյանի անձնական խուզարկությամբ և Արտակ Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենայի զննությամբ:
Անչափահաս ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և ապօրինի իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ, հեռախոսով նախնական համաձայնության է եկել ՀՀ ԱՆ ՙԱրթիկ՚ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, իր հայր Արմեն Արամայիսի Նունուշյանի հետ և անչափահաս տարիքում` 2013թ. սեպտեմբերի 20-ին, Արմեն Նունուշյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ դրված ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփից իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` ընդհանուր` 0,022 գրամ ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտորներ, որոնք հոր պահանջով երկուական կտորներով առանձնացնելուց հետո թաքցրել է ծխախոտի տուփերի մեջ և իրացնելու նպատակով թողել նույն մուտքի դռան հետևում: Քիչ անց հիշյալ թմրամիջոցներն Աղասի Կարապետյանի ու Արտակ Վարդանյանի կողմից ձեռք բերելուց և ծխախոտի տուփերի մեջ դրանց արժեքը կազմող 100.000 և 200.000 ՀՀ դրամ գումարը տեղադրելուց հետո Արամայիս Նունուշյանը վերցրել է գումարը և հեռացել:
Նշված գումարների դիմաց ապօրինի իրացված` համապատասխանաբար` 0,0154 գրամ և 0,0066 գրամ ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց պարունակող հաբերի երկուական կտորները նույն օրը հայտնաբերվել և առգրավվել են Աղասի Կարապետյանի անձնական խուզարկությամբ և Արտակ Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենայի զննությամբ, իսկ թմրամիջոցի վաճառքից գոյացած 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել և առգրավվել է Արամայիս Նունուշյանի մոտից` կատարված անձնական խուզարկությամբ:
Ամբաստանյալ Աղասի Իսրայելի Կարապետյանը ՀՀ ԱՆ ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ում գտնվող Հրաչյա Հակոբյանի` ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ, 2013թ. սեպտեմբերի 20-ին Հրաչյա Հակոբյանի հետ հեռախոսով ունեցած պայմանավորվածության համաձայն` ՙՕն-լայն՚ տաքսի ծառայության վարորդից Երևան քաղաքի Արցախի փողոցում ստացել է նրա ուղարկած 100.000 ՀՀ դրամ գումարը, ապա վերջինիս ուղղորդմամբ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքից` սիգարետի տուփից, ապօրինի ձեռք է բերել Արամայիս Նունուշյանի կողմից նախապես դրված սուբոտեքս տեսակի 2 դեղահաբ` նույն տուփում տեղադրելով թմրամիջոցի արժեքը կազմող 100.000 ՀՀ դրամ գումարը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքը մինչև վերջ հասցնել` թմրամիջոցը Հրաչյա Հակոբյանին ուղարկելու նպատակով փոխանցել վերջինիս մատնանշած անձին, քանի որ նույն պահին բռնվել է ոստիկանների կողմից, և նրա անձնական խուզարկությամբ զգալի չափի` 0,0154 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 2 դեղահաբը հայտնաբերվել և առգրավվել է:
Ամբաստանյալ Հրաչյա Հակոբի Հակոբյանը 2013թ. սեպտեմբերի 20-ին գտնվելով ազատազրկման վայրում` ՙԷրեբունի՚ ՔԿՀ-ում, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքում` Արամայիս Նունուշյանի կողմից ծխախոտի տուփի մեջ դրված 2 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբերը 100.000 ՀՀ դրամով գնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել գործով դեռևս չպարզված անձի հետ, ապա թմրամիջոցի դիմաց վճարվելիք նշված գումարն ՙՕն-լայն՚ տաքսի ծառայության վարորդի միջոցով փոխանցել է տաքսու վարորդ Աղասի Կարապետյանին և վերջինիս օժանդակությամբ զգալի չափի թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելու նպատակով` նրան ուղղորդել Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտք: Որից հետո Աղասի Կարապետյանին պատվիրել է մոտը գտնվող 100.000 ՀՀ դրամ գումարը տեղադրել մուտքում դրված ծխախոտի տուփի մեջ և այնտեղից վերցնել թմրամիջոցը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել` կազմակերպելով դրա տեղափոխումը ՀՀ ԱՆ ՙԷրեբունի՚ ՔԿ հիմնարկ` թմրամիջոցն ապօրինի ձեռք բերել, քանի որ նույն պահին Աղասի Կարապետյանը բռնվել է ոստիկանների կողմից, և նրա անձնական խուզարկությամբ զգալի չափի` 0,0154 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 2 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբերը հայտնաբերվել և առգրավվել են:
Ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Վարդանյանը առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու նպատակով, 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում Միկոյան 27 շենքի 4-րդ մուքի դռան մոտից ձեռք է բերել` նախապես Արամայիս Արմենի Նունուշյանի կողմից ձեռք բերված և իրացված ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփի մեջից դրված` զգալի չափի մեկ հաբ 0.0066 գրամ հաստատուն քաշով բուպրենորֆին տեսակի թմրամիջոց և պահել իր մոտ, որը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ամբաստանյալ Արմեն Արամայիսի Նունուշյանի կատարած հանցանքները համապատասխանում է երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, անչափահաս ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ամբաստանյալ Աղասի Իսրայելի Կարապետյանի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալ Հրաչյա Հակոբի Հակոբյանի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Վարդանյանի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:
3.Եզրափակիչ մասը.
Ամբաստանյալներ Արմեն և Արամայիս Նունուշյաններին, Ա.Կարապետյանին, Հ.Հակոբյանին և Ա.Վարդանյանին պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես կատարված հանցագործությունների բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրանց անձը:
Դատարանն ամբաստանյալ Արմեն Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նրա խնամքին է գտնվում կենսաթոշակառում մայրը:
Դատարանն ամբաստանյալ Արմեն Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտում հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվը:
Դատարանն ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նախկինում դատապարտված չի եղել, հանցանքը կատարելու պահին եղել է անչափահաս, հանցանքը կատարել է իրեն և իր ընտանիքի անդամներին սպառնացող վտանգը կանխելու պատճառով:
Դատարանն անչափահաս ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:
Դատարանն ամբաստանյալ Աղասի Կարապետյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, խնամքին է գտնվում մինչև 14 տարեկան մանկահասակ երեխան:
Դատարանն ամբաստանյալ Աղասի Կարապետյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտում հանցագործությունների ռեցիդիվը:
Դատարանն ամբաստանյալ Արտակ Վարդանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, վատառողջ է, տառապում է` ՙհոգեկան և վարքային խանգարումներ ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով, կախվածության համախտանիշ՚ ախտորոշում հիվանդությամբ:
Դատարանն ամբաստանյալ Արտակ Վարդանյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտում հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվը:
Դատարանն ամբաստանյալ Հրաչյա Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, բնութագրվում է դրական, վատառողջ է, տառապում է ՙերևանյան հիվնադությամբ՚:
Դատարանն ամբաստանյալ Հրաչյա Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտում հանցագործությունների ռեցիդիվը:
Հաշվի առնելով ամբաստանյալ Արմեն Արամայիսի Նունուշյանի կատարած հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն և բնույթը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող` հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվ հանգամանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ նրան մեղսագրվել է ծանր հանցագործություններ, որոնց համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով, դատարանը գտնում է, որ նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու, ինչպես նաև սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի:
Դատարանը ամբաստանյալ Ա.Նունուշյանի պատիժը սահմանում է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոններով, համաձայն որի ՙհանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով՚:
Ամբաստանյալ Ա.Նունուշյանին վերջնական պատիժը դատարանը նշանակում է ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված կանոններով, համաձայն որոնց դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը, իսկ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից:
Դատարանը հաշվի առնելով Ա.Նունուշյանի սոցիալական վիճակը, ինչպես նաև խնամքին կենսաթոշակառու մոր գտնվելու հանգամանքը, նպատակահարմար չի գտնում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված` գույքի բռնագրավում լրացուցիչ պատժի նշանակումը: Միաժամանակ, դատարանը ամբաստանյալ Ա.Նունուշյանի նկատմամբ չի նշանակում ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել լրացուցիչ պատիժը:
Դատարանը ամբաստանյալ Արմեն Նունուշյանի խափանման միջոցի հարցին չի անդրադառնում նկատի ունենալով, որ նա հանդիսացել է ՀՀ ԱՆ ՙԱրթիկ՚ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ և նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել:
Հաշվի առնելով Արամայիս Արմենի Նունուշյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն և բնույթը, ինչպես նաև այն, որ նրան մեղսագրվել է ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով, դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի:
Միաժամանակ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով կապահովվի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջը, որի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները հետևյալ պատճառաբանությամբ:
Նախ` անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (Պեկինյան կանոններ) 19.1-ին կետի համաձայն` անչափահաuին որևէ ուղղիչ հիմնարկում ներփակելը միշտ պետք է ծայրահեղ միջոց լինի` անհրաժեշտ նվազագույն ժամկետի համար կիրառված: Նշված իրավադրույթի մեկնաբանություններում ասված է. <<Առաջադեմ քրեագիտությունը հանդեu է գալիu այնպիuի միջոցների oգտագործման գերադաuելիության oգտին, որոնք չեն նախատեuում ուղղիչ հիմնարկներում ներփակումը: Հաuտատված է, որ ուղղիչ հիմնարկներում ներփակելու միջոցով ձեռք բերված արդյունքները, լավագույն դեպքում, աննշան են այդ միջոցառման չկիրառման արդյունքների համեմատությամբ: Անհատականության համար բազմաթիվ աննպաuտ հետևանքներն անխուuափելի են ուղղիչ հիմնարկներում ներփակելու ցանկացած դեպքի համար և միանգամայն տեuանելի է, որ դրանք չեն փոխհատուցվում ուղղիչ աշխատանքով: Uա հատկապեu արդարացի է անչափահաuների նկատմամբ, որոնք ենթակա են բացաuական ազդեցությունների: Բացի դրանից, ոչ միայն ազատազրկման, այլև հաuարակությունից մեկուuացնելու հետ կապված բացաuական հետևանքներն անչափահաuի վրա ազդում են ավելի շատ, քան մեծահաuակի, քանի որ դրանց անչափահաuներն առնչվում են զարգացման uկզբնական շրջանում>>: Նշվածից հետևում է, որ անչափահասին հասարակությունից մեկուսացումը պետք է իրականացվի շատ զգույշ և բացառիկ դեպքերում, քանի որ մեկուսացման բացասական հետևանքների վտանգը շատ ավելի մեծ է անչափահասների մասով:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իր` ՎԲ-185/07 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. ՙՀայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով նույն օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները: Պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով ու բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով:
Նշանակվող պատիժը չի կարող հոդվածի սանկցիայում նախատեսված պատժի առավելագույն կամ նվազագույն չափից ավելի խիստ կամ մեղմ լինել, այսինքն` դուրս գալ հատուկ մասի հոդվածի սանկցիայի սահմաններից: Այդ պահանջից բացառություն կարող է անել միայն ՀՀ քրեական օրենսգիրքը, որի Ընդհանուր մասում նախատեսված հատուկ նորմերի ուժով դատարանին իրավունք է վերապահում դուրս գալ այդ սահմաններից: ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը սահմանում է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը, որի բովանդակությունից երևում է, որ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմք են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքները, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը: Բացառիկ կարող են ճանաչվել նաև այլ հանգամանքներ, որոնք բնութագրում են հանցավորի անձը` որպես նվազ վտանգավոր:
ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը՚:
Դատաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալ Արամայիս Նունուշյանը նախկինում արատավորված չի եղել, հանցանքը կատարել է անչափահաս տարիքում և որևէ շահադիտական նպատակ չի ունեցել, նրա ծնողներն ամուսնալուծված են, փաստացի դաստիարակվել է անբարենպաստ կենսապայմաններում, հանցանքը կատարել է ազատազրկման վայրում պատիժ կրող, սույն քրեական գործով ամբաստանյալ Արմեն Նունուշյանի դրդմամբ` նրա կողմից գումարային պարտք ունենալու և այն չվճարելու հետևանքով, ինչպես հորը, այնպես էլ իրեն և ընտանիքի մյուս անդամներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով:
Դատարանը գտնում է, որ վերը շարադրված բոլոր հանգամանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ինչպես ամբաստանյալ Ա.Նունուշյանի կատարած հանցագործության, այնպես էլ նրա վտանգավորության աստիճանը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում օբյեկտիվ հիմք են հանդիսանում նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:
Դատարանը ամբաստանյալ Ա.Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` գույքի բռնագրավում լրացուցիչ պատիժ չի նշանակում նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն անչափահասների նկատմամբ գույքի բռնագրավում պատժատեսակի կիրառում չի նախատեսվում:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցն անհրաժեշտ է թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հաշվի առնելով ամբաստանյալ Աղասի Իսրայելի Կարապետյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն և բնույթը, պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող` հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվ հանգամանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ նրան մեղսագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված նաև ազատազրկման ձևով, դատարանը գտնում է, որ նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու, ինչպես նաև սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի:
Դատարանը ամբաստանյալ Ա.Կարապետյանի պատիժը նշանակում է ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդված 3-րդ մասով սահմանված կանոններով, համաձայն որի հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Աղասի Կարապետյանի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու համար նրա նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցն անհրաժեշտ է թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հաշվի առնելով ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Վարդանյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն և բնույթը, պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող` հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվ հանգամանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ նրան մեղսագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված նաև ազատազրկման ձևով, դատարանը գտնում է, որ նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու, ինչպես նաև սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արտակ Վարդանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն բավարար է վերջինիս ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու համար և այն անհրաժեշտ է թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ` ով հանցանք է կատարել և ճանաչվել է ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժման կարիք ունեցող:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի ի թիվս մյուսների բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է հանդիսանում հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը :
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Արտակ Վարդանյանն համաձայն դատանարկոլոգիական փորձաքննության թիվ 178-13 եզրակացության տառապում է ՙհոգեկան և վարքային խանգարումներ ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով, կախվածության համախտանիշ՚ ախտորոշմամբ, ունի հարկադիր բուժման կարիք, որի համար հակացուցումներ չկան, ուստի դատարանը անհրաժեշտ է գտնում նրա նկատմամբ կիրառել` հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը:
Հաշվի առնելով ամբաստանյալ Հրաչյա Հակոբի Հակոբյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն և բնույթը, պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող` հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվ հանգամանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ նրան մեղսագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված նաև ազատազրկման ձևով, դատարանը գտնում է, որ նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու, ինչպես նաև սոցիալական արդարությունը վերականգնելու համար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի:
Դատարանը ամբաստանյալ Հ.Հակոբյանի պատիժը նշանակում է ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդված 3-րդ մասով սահմանված կանոններով, համաձայն որի ՙհանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը՚:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հրաչյա Հակոբյանի նկատմամբ ընտրված ստորագություն չհեռանալու մասին խափանման միջոցը բավարար է վերջինիս ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու համար և այն անհրաժեշտ է թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Իրեղեն ապացույցների հարցին անդրադառնալիս դատարանը գտնում է, որ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված` դատաքիմիական փորձաքննություններից հետո փաստացի մնացած 8,53 գրամ ափիոնը, բուպրենորֆին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 0,23 գրամ և 0,57 գրամ քաշերով դեղահաբի կտորները, ՙԴավիդով՚ և ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփերը անհրաժեշտ է պահել` սույն քրեական գործից առանձին վարույթում անջատված թիվ 69102613 քրեական գործի հետ համատեղ, իսկ Արամայիս Նունուշյանի մոտից հայտնաբերված և առգրավված 300.000 ՀՀ դրամ գումարը անհրաժեշտ է բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 364-365-րդ, 369-373-րդ հոդվածներով, դատարանը`
Վ Ճ Ռ Ե Ց
Արմեն Արամայիսի Նունուշյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Արմեն Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով երկու դրվագներից յուրաքանչյուրով դատապարտել ազատազրկման 7/յոթ/ տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:
Արմեն Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով երկու դրվագներից յուրաքանչյուրով դատապարտել ազատազրկման 7/յոթ/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները մասնակի գումարելու միջոցով Արմեն Արամայիսի Նունուշյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 9/ինը/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսրգքի 67-րդ հոդվածի կիրառմամբ սույն դատավճռով նշանակված ազատազրկում 9/ինը/ տարի ժամկետով պատժին մասնակիորեն գումարել նախկին դատավճռով սահմանված ազատազրկում 6/վեց/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով պատժի չկրած մասից 4/չորս/ տարին և Արմեն Արամայիսի Նունուշյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 13/տասներեք/ տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, որպիսզի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմանարկում, պատժի կրման սկիզբը հաշվելով` 2014թ. հունիսի 09-ից:
Արամայիս Արմենի Նունուշյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ դատապարտել ազատազրկման 2/երկու/ տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման, որպիսզի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմանարկում, պատժի կրման սկիզբը հաշվելով` 2013թ. սեպտեմբերի 21-ից:
Ա.Նունուշյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Աղասի Իսրայելի Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 9/ինը/ ամիս ժամեկտով, որպիսզի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմանարկում, պատժի կրման սկիզբը հաշվելով` 2013թ. սեպտեմբերի 20-ից:
Ա.Կարապետյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հրաչյա Հակոբի Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 9/ինը/ ամիս ժամկետով, որպիսզի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմանարկում:
Հ.Հակոբյանի պատժի կրման սկիզբը հաշվել դատավճիռն ի կատար ածելու օրվանից:
Հ.Հակոբյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Արտակ Ռոբերտի Վարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1/մեկ/ տարի ժամկետով, որպիսզի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմանարկում:
Ա.Վարդանյանի պատժի կրման սկիզբը հաշվել դատավճիռն ի կատար ածելու օրվանից:
Ա.Վարդանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Արտակ Ռոբերտի Վարդանյանին թմրամոլությունից բուժելու նպատակով նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:
Իրեղեն ապացույց ճանաչված` դատաքիմիական փորձաքննություններից հետո փաստացի մնացած 8,53 գրամ ափիոնը, բուպրենորֆին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 0,23 գրամ և 0,57 գրամ քաշերով դեղահաբի կտորները, ՙԴավիդով՚ և ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփերը պահել` սույն քրեական գործից անջատված` թիվ 69102613 քրեական գործի հետ համատեղ, իսկ Արամայիս Նունուշյանի մոտից հայտնաբերված և առգրավված 300.000 ՀՀ դրամ գումարը բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, այն հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Երևան քաղաքի Ավան և Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարանի դատավճիռ գործ թիվ ԵԱՆԴ/0094/01/13
նախագահող դատավոր Ա.Վարդապետյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
2014թ. սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքում
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
/այսուհետ` Վերաքննիչ դատարան/ հետևյալ կազմով`
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ե.ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Գ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՏԵՐ-ԱԴԱՄՅԱՆ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ն.Ասատրյանի
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`
ՄԵՂԱԴՐՈՂ` Մ.Հակոբյանի
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐ` Հ.Հակոբյանի
Ա.Վարդանյանի
Արմեն և Արամայիս Նունուշյանների
ՊԱՇՏՊԱՆՆԵՐ` Մ.Թովմասյանի
Ա.Քոչարյանի
ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` Ա.Սեթոյանի
Դռնբաց դատական նիստում, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Մ.Հակոբյանի, ամբաստանյալներ Հրաչյա Հակոբյանի, Արտակ Վարդանյանի և Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանի վերաքննիչ բողոքների հիման վրա, քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Արամայիսի Նունուշյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով երկու դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով երկու դրվագով, Արամայիս Արմենի Նունուշյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հրաչյա Հակոբի Հակոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, Արտակ Ռոբերտի Վարդանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով,
Պ Ա Ր Զ Ե Ց
ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1. 2013թ. սեպտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Գրիգորյանի որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 17801813 քրեական գործը:
2. 2013թ. սեպտեմբերի 23-ին, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Աղասի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-266-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրվա Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
3. 2013թ. սեպտեմբերի 23-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Արամայիս Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով և 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
4. 2013թ. սեպտեմբերի 28-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Արտակ Վարդանյանը ներգրավել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
5.2013թ. նոյեմբերի 19-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Արմեն Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
6. 2013թ. դեկտեմբերի 23-ին նախաքննական մարմնի որոշմամբ Հրաչյա Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
7.2013թ. դեկտեմբերի 23-ին նախաքննական մարմնի որոշմամբ Աղասի Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով:
8. 2013թ. դեկտեմբերի 23-ին նախաքննական մարմնի որոշմամբ Արամայիս Նունուշյանի կողմից 2013թ. օգոստոսին հոր` Արմեն Նունուշյանի բանավոր ցուցումով <<Ֆոլկսվագեն>> մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդից 15 հաբ ձեռք բերելու և դրանք անհայտ անձին իրացնելու նպատակով Սեբաստիա 117 հասցեի հարևանությամբ գտնվող կենտրոնական փողոցի ծառի տակ դնելու վերաբերյալ թիվ 17801813 քրեական գործի մասը կարճվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Արամայիս Նունուշյանի կողմից խոշոր չափի` 9.23 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 18/1 շենքի հետնամասի ցանկապատ տարածքում պահելու վերաբերյալ մասը կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով:
9. 2013թ. դեկտեմբերի 23-ին նախաքննական մարմնի որոշմամբ Արամայիս Նունուշյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
10. ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Մ.Հակոբյանի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Արամայիսի Նունուշյանի` երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Արամայիս Արմենի Նունուշյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Աղասի Իսրայելի Կարապետյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով, Հրաչյա Հակոբի Հակոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով, Արտակ Ռոբերտի Վարդանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով2013թ. դեկտեմբերի 28-ին, ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան(այսուհետ նաև` Դատարան):
11. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Վարդապետյանը 2014թ. հունվարի 10-ին որոշում է կայացրել քրեական գործը վարույթ ընդունելու մասին, իսկ 2014թ.հունվարի 20-ի որոշում է կայացրել քրեական գործը դատաքննության նշանակելու մասին:
12.Առաջին ատյանի դատարանը 2014թ. հունիսի 09-ի դատավճռով վճռել է` << Արմեն Արամայիսի Նունուշյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Արմեն Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով երկու դրվագներից յուրաքանչյուրով դատապարտել ազատազրկման 7/յոթ/ տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:
Արմեն Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով երկու դրվագներից յուրաքանչյուրով դատապարտել ազատազրկման 7/յոթ/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները մասնակի գումարելու միջոցով Արմեն Արամայիսի Նունուշյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 9/ինը/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսրգքի 67-րդ հոդվածի կիրառմամբ սույն դատավճռով նշանակված ազատազրկում 9/ինը/ տարի ժամկետով պատժին մասնակիորեն գումարել նախկին դատավճռով սահմանված ազատազրկում 6/վեց/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով պատժի չկրած մասից 4/չորս/ տարին և Արմեն Արամայիսի Նունուշյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 13/տասներեք/ տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, որպիսզի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմանարկում, պատժի կրման սկիզբը հաշվելով` 2014թ. հունիսի 09-ից:
Արամայիս Արմենի Նունուշյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ դատապարտել ազատազրկման 2/երկու/ տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման, որպիսզի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմանարկում, պատժի կրման սկիզբը հաշվելով` 2013թ. սեպտեմբերի 21-ից:
Ա.Նունուշյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Աղասի Իսրայելի Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 9/ինը/ ամիս ժամեկտով, որպիսզի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմանարկում, պատժի կրման սկիզբը հաշվելով` 2013թ. սեպտեմբերի 20-ից:
Ա.Կարապետյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հրաչյա Հակոբի Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 9/ինը/ ամիս ժամկետով, որպիսզի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմանարկում:
Հ.Հակոբյանի պատժի կրման սկիզբը հաշվել դատավճիռն ի կատար ածելու օրվանից:
Հ.Հակոբյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Արտակ Ռոբերտի Վարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1/մեկ/ տարի ժամկետով, որպիսզի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմանարկում:
Ա.Վարդանյանի պատժի կրման սկիզբը հաշվել դատավճիռն ի կատար ածելու օրվանից:
Ա.Վարդանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Արտակ Ռոբերտի Վարդանյանին թմրամոլությունից բուժելու նպատակով նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:
Իրեղեն ապացույց ճանաչված` դատաքիմիական փորձաքննություններից հետո փաստացի մնացած 8,53 գրամ ափիոնը, բուպրենորֆին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 0,23 գրամ և 0,57 գրամ քաշերով դեղահաբի կտորները, ՙԴավիդով՚ և <<Մարլբորո>> տեսակի ծխախոտի տուփերը պահել` սույն քրեական գործից անջատված` թիվ 69102613 քրեական գործի հետ համատեղ, իսկ Արամայիս Նունուշյանի մոտից հայտնաբերված և առգրավված 300.000 ՀՀ դրամ գումարը բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:>>
13. Առաջին ատյանի դատարանի 2014թ. հունիսի 09-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Մ.Հակոբյանը, ամբաստանյալներ Հ.Հակոբյանը, Ա.Վարդանյանը և ամբաստանյալ Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մ.Թովմասյանը:
Սույն գործով դատապարտվել է նաև Աղասի Կարապետյանը`ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 2-րդ մասով, որի կողմից դատավճիռը չի բողոքարկվել:
14. Վերաքննիչ դատարանի 2014թ. հուլիսի 14-ի որոշմամբ բողոքներն ընդունվել են վարույթ և քրեական գործը նշանակվել է քննության վճռաբեկության կարգով:
15. Վերաքննիչ բողոքի դեմ գրավոր պատասխան չի ներկայացվել:
ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ.
16. Նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալ Արմեն Արամայիսի Նունուշյանին` երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ <<Արթիկ>> ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում հեռախոսակապ հաստատելով անչափահաս որդու` Արամայիս Նունուշյանի հետ, նրան ներգրավել է ծանր հանցանք կատարելու մեջ` վերջինիս օժանդակությամբ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իրացրել խոշոր չափի թմրամիջոցներ, որն արտահայտվել է հետևյալում.
Արմեն Նունուշյանը քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահաս որդու` Արամայիս Նունուշյանի օժանդակությամբ իրացնելու նպատակով խոշոր չափի ափիոն տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դիտավորությամբ, 2013թ. սեպտեմբերի սկզբներին` ՀՀ ԱՆ <<Արթիկ>> ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում, հեռախոսակապ է հաստատել որդու հետ, ներկայացրել, որ գտնվում է նյութական ծանր վիճակում և, գումար վաստակելու համար նրա աջակցությունը խնդրելով, թմրամիջոցն իրացնող` դեռևս չպարզված անձից տեղեկանալով ափիոնի գտնվելու վայրի մասին, որդուն ուղղորդել է Երևանի Նոր Նորքի 1-ին զանգված` Գայի արձանի ետնամասի խոտածածկ տարածք` որտեղից վերջինիս օժանդակությամբ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել <<Դավիդով>> տեսակի ծխախոտի տուփի մեջ թաքցված, խոշոր չափի` 9.23 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը: Հետագայում այլ անձի իրացնելու նպատակով, պատվիրել է որդուն նշված թմրամիջոցն ապօրինի պահել, որը 2013թ. սեպտեմբերի 21-ին Արամայիս Նունուշյանը Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 18/1 շենքի ետնամասի ցանկապատ տարածքից կամովին ներկայացրել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին:
Շարունակելով որդուն ծանր հանցանքի կատարմանը ներգրավելու և նրա օժանդակությամբ թմրամիջոցների ապօրինի շրջւանառություն իրականացնելու իր հանցավոր գործունեությունը, Արմեն Նունուշյանը 2013թ. սեպտեմբերի 20-ին նույն եղանակով որդուն ուղղորդել է Երևան քաղաքի Միկոյան փող. 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ, որտեղից վերջինիս օժանդակությամբ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել դեռևս չպարզված իրացնողի կողմից ծխախոտի տուփի մեջ թաքցված, խոշոր չափի` ընդհանուր` 0.022 գրամ <<բուպրենորֆին>> տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտորներ: Այնուհետև պատվիրել է որդուն դեղահաբերի երկուական կտորները առանձին ծխախոտի տուփերի մեջ թաքցնելուց հետո իրացնելու նպատակով թողնել նույն մուտքի դռան ետևում: Րոպեներ անց դրանք իրացրել է` որդու միջոցով նույն ծխախոտի տուփերում դրված` գնորդներ Հրաչ Հակոբյանի և Արտակ Վարդանյանի կողմից վճարած, թմրամիջոցների արժեքը կազմող` 100.000 և 200.000 ՀՀ դրամ գումարները ստանալու եղանակով:
Նշված գումարների դիմաց ապօրինի իրացված` համապատասխանաբար` 0.0154 գրամ և 0.0066 գրամ <<բուպրենորֆին>> տեսակի թմրամիջոց պարունակող հաբերի երկուական կտորները նույն օրը հայտնաբերվել և առգրավվել են թմրամիջոցի ձեռքբերմանը Հրաչ Հակոբյանին օժանդակող Աղասի Կարապետյանի անձնական խուզարկությամբ և Արտակ Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենայի զննությամբ՚:
17.Անչափահաս ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՙիրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և ապօրինի իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ, հեռախոսով նախնական համաձայնության է եկել ՀՀ ԱՆ<<Արթիկ>> քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, իր հայր Արմեն Արամայիսի Նունուշյանի հետ և անչափահաս տարիքում` 2013թ. սեպտեմբերի 20-ին, Արմեն Նունուշյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ դրված <<Մարլբորո>> տեսակի ծխախոտի տուփից իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` ընդհանուր` 0,022 գրամ ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտորներ, որոնք հոր պահանջով երկուական կտորներով առանձնացնելուց հետո թաքցրել է ծխախոտի տուփերի մեջ և իրացնելու նպատակով թողել նույն մուտքի դռան հե տևում: Քիչ անց հիշյալ թմրամիջոցներն Աղասի Կարապետյանի ու Արտակ Վարդանյանի կողմից ձեռք բերելուց և ծխախոտի տուփերի մեջ դրանց արժեքը կազմող 100.000 և 200.000 ՀՀ դրամ գումարը տեղադրելուց հետո Արամայիս Նունուշյանը վերցրել է գումարը և հեռացել:
Նշված գումարների դիմաց ապօրինի իրացված` համապատասխանաբար` 0,0154 գրամ և 0,0066 գրամ ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց պարունակող հաբերի երկուական կտորները նույն օրը հայտնաբերվել և առգրավվել են Աղասի Կարապետյանի անձնական խուզարկությամբ և Արտակ Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենայի զննությամբ, իսկ թմրամիջոցի վաճառքից գոյացած 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել և առգրավվել է Արամայիս Նունուշյանի մոտից` կատարված անձնական խուզարկությամբ՚:
18. Հրաչյա Հակոբի Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա <<2013թ. սեպտեմբերի 20-ին գտնվելով ազատազրկման վայրում` <<Էրեբունի>> ՔԿՀ-ում, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքում` Արամայիս Նունուշյանի կողմից ծխախոտի տուփի մեջ դրված 2 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբերը 100.000 ՀՀ դրամով գնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել գործով դեռևս չպարզված անձի հետ, ապա թմրամիջոցի դիմաց վճարվելիք նշված գումարն <<Օն-լայն>> տաքսի ծառայության վարորդի միջոցով փոխանցել է տաքսու վարորդ Աղասի Կարապետյանին և վերջինիս օժանդակությամբ զգալի չափի թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելու նպատակով` նրան ուղղորդել Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտք: Որից հետո Աղասի Կարապետյանին պատվիրել է մոտը գտնվող 100.000 ՀՀ դրամ գումարը տեղադրել մուտքում դրված ծխախոտի տուփի մեջ և այնտեղից վերցնել թմրամիջոցը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել` կազմակերպելով դրա տեղափոխումը ՀՀ ԱՆ ՙԷրեբունի՚ ՔԿ հիմնարկ` թմրամիջոցն ապօրինի ձեռք բերել, քանի որ նույն պահին Աղասի Կարապետյանը բռնվել է ոստիկանների կողմից, և նրա անձնական խուզարկությամբ զգալի չափի` 0,0154 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 2 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբերը հայտնաբերվել և առգրավվել են՚:
19.Արտակ Ռոբերտի Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա ՙառանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու նպատակով, 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում Միկոյան 27 շենքի 4-րդ մուքի դռան մոտից ձեռք է բերել` նախապես Արամայիս Արմենի Նունուշյանի կողմից ձեռք բերված և իրացված ՙՄարլբորո՚ տեսակի ծխախոտի տուփի մեջից դրված` զգալի չափի մեկ հաբ 0.0066 գրամ հաստատուն քաշով բուպրոնորֆին տեսակի թմրամիջոց և պահել իր մոտ, որը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից>>:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՀԻՄՔԵՐԸ, ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ.
Վերաքննիչ բողոքները բերվել են հետևյալ հիմքերի սահմաններում, ներքոհիշյալ հիմնավորումներով.
20. Դատախազ Մ.Հակոբյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հունիսի 09-ի դատավճռով ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նկատմամբ մեղմ պատիժ է նշանակել, որով անարդարացիորեն բարելավվել է ամբաստանյալի վիճակը, իսկ կայացված դատական ակտը չի համապատասխանում արդարության պահանջներին և չի կարող ապահովել պատժի նպատակների իրագործման հնարավորությունը։
Արամայիս Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ, դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում՝ սխալ մեկնաբանելով քրեական օրենքի նորմի իմաստը։
Ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելով, խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48–րդ և 61-րդ հոդվածների պահանջները։
Տվյալ դեպքում, դատարանը Արամայիս Նունուշյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, անհատական մոտեցում չի դրսևորել և ազատազրկման ձևով պատժի չափը որոշելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշանակվող մեղմ պատիժը չի կարող իրագործել պատժի նպատակները։ Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է հոր կողմից պարտքը չվճարելու հետևանքով, ինչպես վերջինիս, այնպես էլ իրեն և ընտանիքի մյուս անդամներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով, սակայն քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հաստատվել Արամայիս Նունուշյանին կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացող որևէ վտանգի առկայության կամ դրա իրական հավանականության հանգամանք։ Չի հաստատվել նաև դատավճռում նշված, Արամայիս Նունուշյանի անձը բնութագրող այն տվյալը, որ վերջինս փաստացի դաստիարակվել է անբարենպաստ կենսապայմաններում։
Հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածին, նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը հանգել է անհիմն եզրահանգման, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԲ-185/07 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, դատապարտյալ Անուշ Մինասյանի վերաբերյալ քրեական գործին, որի փաստական հանգամանքները նույնանման չեն սույն գործի փաստական հանգամանքներին։
Այդ հարցի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը հետևյալն է. «(...) բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ։ Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը։ Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա։ Պատիժը մեղմացնելու բացառիկ հիմքին հավասարազոր է խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը, որը պատիժը մեղմացնելու առումով ունի նույն դերը, ինչ գործի բացառիկ հանգամանքն է։» (տես Հ.Հաբեշյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ. օգոստոսի 30-ի որոշումը, Ա.Հունիկյանի գործով վճռաբեկ դատարանի 2008թ. փետրվարի 29-ի որոշումը)։
«Օրենքում օգտագործված «բացառիկ» բառը ենթադրում է, որ տվյալ փաստական հանգամանքը կամ դրանց համակցությունը դուրս են գալիս սովորականի շրջանակներից։ Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացած մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը պետք է այն աստիճան առանձնահատուկ լինի, որ վերածվի բացառության» (տես Հ.Հովհաննիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ. փետրվարի 29-ի որոշման 19-րդ կետը)։
Արամայիս Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելիս դատարանը որպես բացառիկ է գնահատել ներքոհշյալ հանգամանքներն իրենց համակցության մեջ, այն որ նա նախկինում արատավորված չի եղել, հանցանքը կատարել է անչափահաս տարիքում և շահադիտական նպատակ չի ունեցել, սակայն նշված հանգամանքներն ինքնին չեն կարող ինչպես առանձին, այնպես էլ իրենց համակցության մեջ դիտվել բացառիկ և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման օբյեկտիվ հիմք հանդիսանալ։
Այսպիսով, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արամայիս Նունուշյանի նկատմամբ պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ, ինչը հանգեցրել է քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման և ազդել գործի ելքի վրա՝ խաթարելով արդարադատության բուն էությունը։
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 376-րդ, 3761 –րդ, 3801 –րդ, 381-րդ, 395-րդ ու 399-րդ հոդվածներով, խնդրել է բեկանել Արամայիս Արմենի Նունուշյանի վերաբերյալ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. հունիսի 09-ի թիվ ԵԱՆԴ/0094/01/13 դատավճիռը, պատժի մասով փոփոխել այն և ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի նկատմամբ նշանակել կատարած հանցագործության բնույթին, հասարակական վտանգավորությանն ու նրա անձը բնութագրող տվյալներին համաչափ պատիժ՝ ազատազրկում 6 (վեց) տարի ժամկետով։
22. Ամբաստանյալ Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ գտնում է ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի հունիսի 09-ի դատավճիռը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ։
Դատարանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջները, 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները, 23-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի պահանջները, 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, չի կիրառել 104-րդ, 107-րդ 124-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված պահանջները, 398-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի պահանջները, արդյունքում կիրառել է այն օրենքը, որը չպետք է կիրառեր, մասնավորապես, առաջադրված մեղադրանքները հիմնված են օրենքով արգելված միջոցներով ձեռք բերված ապացույցների հիման վրա, այդ ապացույցների պարագայում էլ ամբաստանյալներին առաջադրվել են ենթադրյալ մեղադրանքներ։
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստարկները, որոնք վերաքննիչ բողոք բերելու հիմք են ծառայել.
Ամբաստանյալներ Նունուշյանների կապը, առավել ևս հանցավոր, հիմնավորված չէ քրեական գործով։
Անչափահաս մեղադրյալի իրավունքներն ամբողջությամբ ոտնահարվել են և արդյունքում նախաքննության մարմինը ձեռք է բերել իրեն համար բարենպաստ ցուցմունքներ։
Արտակ Վարդանյանին, Աղասի Կարապետյանին ոստիկանության բաժին բերման են ենթարկել մինչև ժամը 21:00-ի սահմաններում, այն դեպքում, երբ Արամայիս Նունուշյանին երկրոդ դրվագով ենթադրյալ հանցագործությունը կատարել է ժամը 22:00-ի սահմաներում, մինչդեռ Արամայիս Նունուշյանը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ժամը 2230-ից մինչև 00:00-ի սահմաներում։ Վերջինիս բերման ենթարկելու արձանագրության մեջ նշված է, որ բերման է ենթարկվել ժամը 02:00-ի սահմաններում։ Ըստ նախաքննության կողմից ձեռք բերված ապացույցների բերման ենթարկելու մասին արձանագրությունների, հիմնավորվում է, որ Արամայիս Նունուշյանը թմրանյութը դրել է այն ժամանակ, երբ Արտակ Վարդանյանը և Աղասի Կարապետյանը բերման են ենթարկված եղել ոստիկանության բաժին։
Նախաքննության մարմնի կողմից թույլ են տրվել կեղծիքներ։
Տվյալ պարագայում, դատարանն իրականացված դատաքննության արդյունքներով, իր պաշտպանյալի կողմից կատարած արարքին պետք է տար քրեաիրավական ճիշտ գնահատական։
Հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածին, նշել է,որ քրեական պատասխանատվության ենթակա է միայն այն անձը, ում կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքն ուղղակիորեն նախատեսված է քրեական օրենսգրքի հատուկ մասի որևէ նորմով։ Իսկ նշված դրույթն ապահովելու համար պետք է իրականացնել անձի կողմից կատարված հանցանքի ճիշտ որակում։
Խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի, 18-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ կետերի պահանջները:
Հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածին, 394-րդ հոդվածի 1-ին մասին, խնդրել է ամբողջությամբ բավարարել վերաքննիչ բողոքը։ Ամբողջությամբ բեկանել ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թ. հունիսի 09-ին կայացված դատական ակտը և փոփոխել, կայացնել նոր դատական ակտ ամբաստանյալի կողմից կատարած արաքին տալ ճիշտ քրեաիրավական գնահատական, այն է մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1– ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով, որի պայմաններում էլ նշանակել հնարավորին մեղմ պատիժ։
23. Ամբաստանյալ Հրաչյա Հակոբյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. հունիսի 09-ի դատավճռով ինքը`ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, մեղավոր է ճանաչել և դատապարտվել ազատազրկման 9 ամիս ժամկետով։
Գտնում է, որ դատարանը թույլ է տվել ինչպես քրեադատավարական, այնպես էլ նյութաիրավական նորմերի խախտումներ՝ մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 25-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ, 10-րդ, 61-րդ հոդվածների խախտում։
Դատարանի կողմից չի կատարվել գործի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն։ Ինքը դատապարտվել է ազատազրկման միայն խոստովանության հիման վրա։ Գործում առկա չէ որևէ այլ ապացույց, որը կարող էր հիմնավորել իր մեղքը։
Գործով հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ իրեն օրգանիզմում փորձաքննությամբ չի հայտնաբերվել թմրանյութ կամ հոգեմետ նյութեր, որը փաստում է այն մասին, որ ինքն իրականում թմրանյութ կամ հոգեմետ նյութեր չի օգտագործում։ Բանն այն է, որ ինքն այդ ժամանակահատվածում նոր ամուսնացած է եղել և նպատակ է ունեցել օրգանզիմը մաքրելու նպատակով օգտագործել դեղահաբեր, բայց ոչ թմրանյութ, որը հետագայում, առանց իր կամքի, պարզվել է, որ ինչ որ մեկի մոտ հայտնաբերվել է թմրանյութ, որը պետք է փոխանցվի իրեն՝ <<Էրերունի>> քրեակատարողական հիմնարկում, և որը, կարծում է, անտրամաբանական ու անհիմն է, քանի որ քրեակատարողական հիմնարկ հնարավոր չէ տեղափոխել (մտցնել) թմրանյութ։ Հարց է առաջանում, թե ինչ ճանապարհով (եղանակով, մեթոդով) այդ թմարնյութը, որը իբրև թե պատվիրել է ինքը պետք է հասցվեր իրեն՝ քրեակատարողական հիմնարկում։ Այդ հանգամնքները հաշվի առնելով պետք է փաստել այն, որ Հրաչյա Հակոբյանը, իրականում մտադրություն չի ունեցել օգտագործելու թմրանյութ և չի իմացել որ այն անձը, որը պետք է փոխանցի դեղահաբերը՝ օրգանիզմը մաքրելու նպատակով, ինչ–ինչ պատճառներով՝ մոլորության մեջ գցելով իրեն կարող է փոխանցել թմրանյութ։
Գտնում է նաև, որ դատարանի կողմից համաչափ պատիժ չի նշանակվել՝ պատիժ նշանակելիս խախտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ հոդվածների պահանջները և իր նկատմամբ նշանակվել` ավելի խիստ պատիժ, քան իր կատարած արարքն է։
Բացի այդ հաշվի առնելով վերը նշված հանգամանքները գտնում է, որ ենթակա է կիրառման ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այն պատճառով, որ ինքը` իրականում գտնվելով ազատության մեջ դրսևորել է դրական վարքագիծ, ունի աշխատանք, ապրում է ընտանիքի հետ, ամուսնացած է և սպասում է երեխայի։ Հարկ է համարում նշել նաև, որ ունի առոդջական խնդիրներ, որը պատիժը կրելու ընթացքում կարող է բարդանալ և նոր խնդիրներ առաջացնել իր առողջության համար։ Եվ վերջում, գտնում է, որ պատիժը պայամանականորեն չկիրառելով իր ուղղվելն ավելի հավանական ու բավարար կլինի, քան այն որ ևս 9 ամիս պատիժը կրի որևէ քրեակատարողական հիմնարկում։
Որևէ բացասական բնութագրող տեղեկություններ իրեն վերաբերյալ դատարանի կողմից չի մատնանշվել։
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 25-րդ, 376-381-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 10-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածներով, խնդրել է իրեն արդարացնել։
Դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու դեպքում ՝ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, կայացնել որոշում` պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին, սահմանելով փորձաշրջան։
24.Ամբաստանյալ Արտակ Վարդանյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հունիսի 09-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1/մեկ/ տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը պետք է հաշվվի դատավճիռն ի կատար ածելու օրվանից։ Իրեն նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Թմրամոլությունից բուժելու նպատակով նշանակվել է նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:
Գտնում է, որ դատարանի 2014թ. հունիսի 09-ի դատավճիռն անհիմն է, թույլ է տրվել նյութական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Դատարանը իր դատավճռում հաստատված է համարել, որ իրեն` Արտակ Ռոբերտի Վարդանյանի արարքը ոչ մեծ ծանրության է, լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, բնութագրվում է դրական, վատառողջ է և տառապում է ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով հոգեկան և վարքային խանգարումներ, կախվածության համախտանիշ ախտորոշում հիվանդությամբ և անտեսում է, որ ինքը երիտասարդ է, տվել է խոստովանական ցուցմունքներ, որով և ակտիվորեն աջակցել է հանցագործության բացահայտմանն ու մերկացմանը ինչպես նաև, որ գեթ մեկ խստացնող հանգամանք չկա քրեական գործում։
Դատարանը պատիժ նշանակելիս չի ղեկավարվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, որով խախտել է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ, 84-րդ, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ և հատկապես 62 հոդվածի 9– րդ կետի պահանջները։
Խնդրել է բեկանել Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. հունիսի 09-ի դատավճռն իր մասով և դատապարտել ավելի մեղմ պատժատեսակի կամ պատժի։
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ.
25. ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Մ.Հակոբյանը պնդեց իր կողմից բերված վերաքննիչ բողոքը, առարկեց ամբաստանյալներ Հրաչյա Հակոբյանի, Արտակ Վարդանյանի և Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանի վերաքննիչ բողոքների դեմ, հայտնելով, որ գտնում է ամբաստանյալներ Հրաչյա Հակոբյանի, Արտակ Վարդանյանի և Արմեն Նունուշյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2014թ. հունիսի 09-ի դատական ակտն օրինական է, հիմնավորված, նրանց առաջադրված մեղադրանքները ճիշտ են որակված և վերջինների նկատմամբ նշանակված պատիժները համաչափ են: Խնդրեց ամբաստանյալներ Հրաչյա Հակոբյանի, Արտակ Վարդանյանի և Արմեն Նունուշյանի մասով դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:
Ամբաստանյալ Ա.Նունուշյանի շահերի պաշտպան Մ.Թովմասյանը պնդեց իր կողմից բերված վերաքննիչ բողոքն, առարկելով մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ:
Ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի շահերի պաշտպան Ա.Քոչարյանն առարկեց մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ, խնդրելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն` իր պաշտպանյալի մասով, անփոփոխ թողնել:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
Վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերաքննիչ բողոքները` բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում, լսելով նաև բողոքում ներկայացված հետևությունները հիմնավորելու մասին մեղադրողի, ամբաստանյալներ Հ.հակոբյանի և Ա.Վարդանյանի, ամբաստանյալ Ա.նունուշյանի շահերի պաշտպան Մ.Թովմասյանի պատճառաբանությունները, ինչպես նաև ուսումնասիրելով և վերլուծելով գործի նյութերը, դրանք գնահատելով իրենց համակցությամբ, հանգում է այն հետևության, որ մեղադրողի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, իսկ ամբաստանյալների և պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքները մերժել` հետևյալ պատճառաբանությամբ.
26. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքներում բարձրացված և վերլուծման ենթակա հարցերին անդրադառնալուց առաջ հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` <<1. Քրեական դատավարությունն իրականացվում է` ապահովելու համար` 1) անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից. 2) անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ:
2. Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում` 1) քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի. 2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի. 3) ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման:>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն. <<1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք…
…3. Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
4. Կասկածյալի, մեղադրյալի և նրանց պաշտպանի հայտարարություններն իրենց անմեղության, կասկածյալին կամ մեղադրյալին արդարացնող, իրենց պատասխանատվությունը մեղմացնող ապացույցների առկայության մասին, ինչպես նաև քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն`
<<1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
(…) 3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: (…) >>:
Քրեադատավարական մրցակցության սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն. <<1.Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:
2.Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն. <<Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն. <<Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ>>:
27.Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված այլ ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալ Արմեն Արամայիսի Նունուշյանը քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահաս որդու` Արամայիս Նունուշյանի օժանդակությամբ իրացնելու նպատակով խոշոր չափի ափիոն տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դիտավորությամբ, 2013թ. սեպտեմբերի սկզբներին` ՀՀ ԱՆ <<Արթիկ>> ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում, հեռախոսակապ է հաստատել որդու հետ, ներկայացրել, որ գտնվում է նյութական ծանր վիճակում և, գումար վաստակելու համար նրա աջակցությունը խնդրելով, թմրամիջոցն իրացնող` դեռևս չպարզված անձից տեղեկանալով ափիոնի գտնվելու վայրի մասին, որդուն ուղղորդել է Երևանի Նոր Նորքի 1-ին զանգված` Գայի արձանի ետնամասի խոտածածկ տարածք` որտեղից վերջինիս օժանդակությամբ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել <<Դավիդով>> տեսակի ծխախոտի տուփի մեջ թաքցված, խոշոր չափի` 9.23 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը: Հետագայում այլ անձի իրացնելու նպատակով, պատվիրել է որդուն նշված թմրամիջոցն ապօրինի պահել, որը 2013թ. սեպտեմբերի 21-ին Արամայիս Նունուշյանը Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 18/1 շենքի ետնամասի ցանկապատ տարածքից կամովին ներկայացրել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին:
Շարունակելով որդուն ծանր հանցանքի կատարմանը ներգրավելու և նրա օժանդակությամբ թմրամիջոցների ապօրինի շրջւանառություն իրականացնելու իր հանցավոր գործունեությունը, Արմեն Նունուշյանը 2013թ. սեպտեմբերի 20-ին նույն եղանակով որդուն ուղղորդել է Երևան քաղաքի Միկոյան փողոցի 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ, որտեղից վերջինիս օժանդակությամբ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել դեռևս չպարզված իրացնողի կողմից ծխախոտի տուփի մեջ թաքցված, խոշոր չափի` ընդհանուր` 0.022 գրամ <<բուպրենորֆին>> տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտորներ: Այնուհետև պատվիրել է որդուն դեղահաբերի երկուական կտորները առանձին ծխախոտի տուփերի մեջ թաքցնելուց հետո իրացնելու նպատակով թողնել նույն մուտքի դռան ետևում: Րոպեներ անց դրանք իրացրել է` որդու միջոցով նույն ծխախոտի տուփերում դրված` գնորդներ Հրաչ Հակոբյանի և Արտակ Վարդանյանի կողմից վճարած, թմրամիջոցների արժեքը կազմող` 100.000 և 200.000 ՀՀ դրամ գումարները ստանալու եղանակով:
Նշված գումարների դիմաց ապօրինի իրացված` համապատասխանաբար` 0.0154 գրամ և 0.0066 գրամ <<բուպրենորֆին>> տեսակի թմրամիջոց պարունակող հաբերի երկուական կտորները նույն օրը հայտնաբերվել և առգրավվել են թմրամիջոցի ձեռքբերմանը Հրաչ Հակոբյանին օժանդակող Աղասի Կարապետյանի անձնական խուզարկությամբ և Արտակ Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենայի զննությամբ:
Ամբաստանյալ Արմեն Արամայիսի Նունուշյանի կատարած հանցանքները համապատասխանում է երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:
Անչափահաս ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և ապօրինի իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ, հեռախոսով նախնական համաձայնության է եկել ՀՀ ԱՆ <<Արթիկ>> քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, իր հայր Արմեն Արամայիսի Նունուշյանի հետ և անչափահաս տարիքում` 2013թ. սեպտեմբերի 20-ին, Արմեն Նունուշյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ դրված <<Մարլբորո>> տեսակի ծխախոտի տուփից իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` ընդհանուր` 0,022 գրամ ՙբուպրենորֆին՚ տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտորներ, որոնք հոր պահանջով երկուական կտորներով առանձնացնելուց հետո թաքցրել է ծխախոտի տուփերի մեջ և իրացնելու նպատակով թողել նույն մուտքի դռան հետևում: Քիչ անց հիշյալ թմրամիջոցներն Աղասի Կարապետյանի ու Արտակ Վարդանյանի կողմից ձեռք բերելուց և ծխախոտի տուփերի մեջ դրանց արժեքը կազմող 100.000 և 200.000 ՀՀ դրամ գումարը տեղադրելուց հետո Արամայիս Նունուշյանը վերցրել է գումարը և հեռացել:
Նշված գումարների դիմաց ապօրինի իրացված` համապատասխանաբար` 0,0154 գրամ և 0,0066 գրամ <<բուպրենորֆին>> տեսակի թմրամիջոց պարունակող հաբերի երկուական կտորները նույն օրը հայտնաբերվել և առգրավվել են Աղասի Կարապետյանի անձնական խուզարկությամբ և Արտակ Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենայի զննությամբ, իսկ թմրամիջոցի վաճառքից գոյացած 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել և առգրավվել է Արամայիս Նունուշյանի մոտից` կատարված անձնական խուզարկությամբ:
Անչափահաս ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Հրաչյա Հակոբի Հակոբյանը 2013թ. սեպտեմբերի 20-ին գտնվելով ազատազրկման վայրում` <<Էրեբունի>> ՔԿՀ-ում, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքում` Արամայիս Նունուշյանի կողմից ծխախոտի տուփի մեջ դրված 2 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբերը 100.000 ՀՀ դրամով գնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել գործով դեռևս չպարզված անձի հետ, ապա թմրամիջոցի դիմաց վճարվելիք նշված գումարն <<Օն-լայն>> տաքսի ծառայության վարորդի միջոցով փոխանցել է տաքսու վարորդ Աղասի Կարապետյանին և վերջինիս օժանդակությամբ զգալի չափի թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելու նպատակով` նրան ուղղորդել Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտք: Որից հետո Աղասի Կարապետյանին պատվիրել է մոտը գտնվող 100.000 ՀՀ դրամ գումարը տեղադրել մուտքում դրված ծխախոտի տուփի մեջ և այնտեղից վերցնել թմրամիջոցը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել` կազմակերպելով դրա տեղափոխումը ՀՀ ԱՆ <<Էրեբունի>>ՔԿ հիմնարկ` թմրամիջոցն ապօրինի ձեռք բերել, քանի որ նույն պահին Աղասի Կարապետյանը բռնվել է ոստիկանների կողմից, և նրա անձնական խուզարկությամբ զգալի չափի` 0,0154 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 2 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբերը հայտնաբերվել և առգրավվել են:
Ամբաստանյալ Հրաչյա Հակոբի Հակոբյանի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Վարդանյանը առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու նպատակով, 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում Միկոյան 27 շենքի 4-րդ մուքի դռան մոտից ձեռք է բերել` նախապես Արամայիս Արմենի Նունուշյանի կողմից ձեռք բերված և իրացված <<Մարլբորո>> տեսակի ծխախոտի տուփի մեջից դրված` զգալի չափի մեկ հաբ 0.0066 գրամ հաստատուն քաշով բուպրենորֆին տեսակի թմրամիջոց և պահել իր մոտ, որը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Վարդանյանի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությանհատկանիշներին:
28. Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում ամբաստանյալ Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքում նշված այն պատճառաբանությունները, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնված են օրենքով արգելված միջոցներով ձեռք բերված ապացույցների հիման վրա, այդ ապացույցների պարագայում էլ ամբաստանյալներին առաջադրվել են ենթադրյալ մեղադրանքներ։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում հիմնավորապես պատճառաբանված է մեղսագրված արարքներն ամբաստանյալների կողմից կատարված լինելու հանգամանքը, այն հաստատվում է նախաքննությամբ ձեռք բերված, դատաքննությամբ հետազոտված և դատական ակտում շարադրված ապացույցներով, մասնավորապես. ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի` որպես մեղադրյալ տված ցուցմունքով,ամբաստանյալներ Արտակ Վարդանյանի, Աղասի Կարապեյանի, Հրաչյա Հակոբյանի ցուցմունքներով, վկաներ Հակոբ Հակոբյանի, Լևոն Փայտյանի, Համբարձում Ղազարյանի ցուցմունքներով, Լևոն Փայտյանի կողմից շահագործվող <<Տոյոտա լանդ կրաուզեր պրադո>> մակնիշի` 11 LU 101 հ/հ ավտոմեքենայի զննության արձանագրությամբ, զննության մասնակից Արտակ Վարդանյանի հայտարարությամբ, Աղասի Կարապետյանի անձնական խուզարկության արձանագրությամբ, Արամայիս Նունուշյանի անձնական խուզարկության և առգրավում կատարելու մասին արձանագրություններով, դատաքիմիական փորձաքննության թիվ 496Ք, թիվ 498Ք, թիվ 497Ք և թիվ 0810 եզրակացություններով, Արամայիս Նունուշյանի,
Աղասի Կարապետյանի և Արտակ Ռոբերտի Վարդանյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարություններով, դատանարկոլոգիական փորձաքննության թիվ 178-13 եզրակացությամբ, քրեական գործով <<Օրանժ Արմենիա>> ՓԲ ընկերությունից ստացված` Հրաչյա Հակոբյանի 095-56-59-08 հեռախոսահամարի, <<Ղ-Տելեկոմ>> և <<Օրանժ Արմենիա>> ՓԲ ընկերություններից ստացված` Աղասի Կարապետյանի 093-21-82-17 և Արամայիս Նունուշյանի 095-06-59-24 հեռախոսահամարների և <<Արմենտել>> ՓԲ ընկերությունից ստացված` Արմեն Նունուշյանի 096-10-93-03 հեռախոսահամարի` 2013թ. սեպտեմբերի 20-ին կատարված մուտքային-ելքային զանգերի վերծանումները զննելու մասին արձանագրություններով: Զննությամբ պարզվել է, որ Արմեն Նունուշյանի 096-10-93-03 հեռախոսահամարից բազմաթիվ զանգեր են կատարվել Արամայիս Նունուշյանի բջջային 095-06-59-24, 091-50-94-14 և ֆիքսված 010-64-06-18 համարներին, իրեղեն պացույց ճանաչված, Արամայիս Նունուշյանի մոտից հայտնաբերված և առգրավված 300.000 ՀՀ դրամ գումարով, դատաքիմիական փորձաքննություններից հետո փաստացի մնացած 8,53 գրամ ափիոնով, բուպրենորֆին տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 0,23 գրամ և 0,57 գրամ քաշերով դեղահատի կտորներով, ինչպես նաև առգրավված <<Դավիդով>> և <<Մարլբորո>> տեսակի ծխախոտի տուփերով:
Վերաքննիչ դատարանը` ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատմամբ, ամբաստանյալների կողմից կատարած հանցավոր արարքները որակելիս և իրավական գնահատության ենթարկելիս հանգել է ճիշտ հետևության, որ ամբաստանյալ Արմեն Արամայիսի Նունուշյանի կատարած հանցանքները համապատասխանում է երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, անչափահաս ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ամբաստանյալ Աղասի Իսրայելի Կարապետյանի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալ Հրաչյա Հակոբի Հակոբյանի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Վարդանյանի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:
Անդրադառնալով պաշտպան Մ.Թովմասյանի այն պատճառաբանությանը, որ անչափահաս մեղադրյալի իրավունքներն ամբողջությամբ ոտնահարվել են և արդյունքում նախաքննության մարմինը ձեռք է բերել իրեն համար բարենպաստ ցուցմունքներ, վերաքննիչ դատարանն անհիմն է համարում և արձանագրում, որ Առաջին ատյանի դատարանը ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով, ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի կողմից 2013թ. սեպտեմբերի 21-ին`որպես կասկածյալ տրված ցուցմունքը` որպես ապացույց չի օգտագործել, նկատի ունենալով, որ այն ձեռք է բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2051 հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ:
Անհիմն է պաշտպան Մ.Թովմասյանի այն պատճառաբանությունն այն մասին, որ նախաքննության մարմնի կողմից թույլ են տրվել կեղծիքներ, քանի որ վերջինիս կողմից որևէ փաստարկ չի ներկայացվել այդ մասին, որպիսի փաստարկները հիմք են տալիս վերաքննիչ դատարանին գալ այն եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը հիմնավորված է և այն բեկանելու հիմքեր չկան:
29. Վերաքննիչ դատարանը` ամբաստանյալներ Հ.Հակոբյանի և Ա.Վարդանյանի վերաքննիչ բողոքներին անդրադառնալուց առաջ, հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածների համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներով:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները: Դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը: Դրանք բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում են պատժի վրա:
Քրեական օրենքի ընդհանուր մասի վերը թվարկված դրույթներից հետևում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ ինչպես պատժատեսակի, այնպես էլ պատժաչափի վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:
Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի վերը նշված նպատակներին, որոնք փոխկապակցված և փոխհամաձայնեցված են: Այսինքն` պատժի նպատակներին հասնելու երաշխիք է հանցագործություն կատարած անձի նկատմամբ արդարացի,արարքի ծանրությանը և հասարակական վտանգավորությանը համապատասխան պատիժ նշանակելը:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատժի խստությունը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորությանը, ինչպես նաև դատապարտյալի անձին: Նման համապատասխանեցումը որոշակի առումով սոցիալական արդարության վերականգնումն է, դատապարտյալի կողմից պետության, հասարակության հանդեպ մեղքի քավում:
Սոցիալական արդարության վերականգնումը որպես պատժի նպատակ, ենթադրում է անձին, հասարակությանը, պետությանը հանցագործությամբ պատճառված վնասի` պատժի միջոցով հնարավոր հատուցում, հանցագործության վտանգավորության և պատժի համապատասխանություն, ֆիզիկական տանջանքներ պատճառելու կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնելու անթույլատրելիություն: Պատժելով հանցագործին և վերականգնելով վերջինիս կողմից խախտված սոցիալական արդարությունը, պետությունը միաժամանակ պաշտպանում է քրեական օրենքի հեղինակությունը և ձևավորում հարգանք նրա նկատմամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը սահմանում է. եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելիս, հանգում է այն եզրակացության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: Պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Նշված հոդվածի կիրառումը հանցագործության տեսակի հետ կապված որևէ սահմանափակման չի ենթարկվում, դրա կիրառումը սահմանափակված չէ նաև հանցավոր արարքի վտանգավորության ստիճանով և բնույթով, ինչպես նաև անձանց շրջանակով որոնց նկատմամբ այն չի կարող կիրառվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց պատիժը կրելու:
Դատարանը նման հետևության հանգում է միայն գոյություն ունեցող տվյալների օբյեկտիվ վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:
Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս, իրավասու դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկի նաև պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը:
30. Անդրադառնալով ամբաստանյալ Հրաչյա Հակոբյանի պատճառաբանությանն այն մասին, որ Դատարանի կողմից խախտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ հոդվածների պահանջները և իր նկատմամբ նշանակվել` իր կատարած արարքին ոչ համաչափ` խիստ պատիժ, վերաքննիչ դատարանն անհիմն է համարում:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Հրաչյա Հակոբյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել վերջինիս կատարած հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, դատական ակտում շարադրված ամբաստանյալի անձը բնութագրող ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները, մասնավորապես` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, բնութագրվում է դրական, վատառողջ է, տառապում է Երևանյան հիվանդությամբ>>, իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցագործությունների ռեցիդիվը, հանգել է ճիշտ հետևության և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի սահմաններում նշանակել է համաչափ պատիժ` ազատազրկում 9/ինն/ ամիս ժամկետով:
Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Հրաչյա Հակոբյանի վերաքննիչ բողոքի առկայության պայմաններում, քննության առնելով վերջինիս նկատմամբ նշանակված պատժի հարցը, գտնում է, որ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակները և նման պայմաններում հանգում է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու, ուստի Առաջին ատյանի դատարանի դատավճիռն այդ մասով օրինական է և հիմնավորված:
31.Անդրադառնալով ամբաստանյալ Արտակ Վարդանյանի վերաքննիչ բողոքի պատճառաբանություններին այն մասին, որ Դատարանն իր նկատմամբ նշանակել է խիստ պատիժ, վերաքննիչ դատարանն անհիմն է համարում:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Արտակ Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նրա կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները, մասնավորապես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, վատառողջ է, տառապում է` <<հոգեկան և վարքային խանգարումներ ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով, կախվածության համախտանիշ>> ախտորոշում հիվանդությամբ, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք` հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվը և նրա նկատմամբ նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի շրջանակներում համաչափ պատիժ` ազատազրկում մեկ տարի ժամկետով:
Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Արտակ Վարդանյանի վերաքննիչ բողոքի առկայության պայմաններում, քննության առնելով վերջինիս նկատմամբ նշանակված պատժի հարցը, գտնում է, որ նրա նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակվել է համաչափ պատիժ հետևաբար վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանությունները հիմք չեն կարող հանդիսանալ այն բեկանելու և ամբաստանյալ Արտակ Վարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու համար, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման:
32.Մեղադրող Մ.հակոբյանի կողմից ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բերված վերաքննիչ բողոքի հիմքերին անդրադառնալուց առաջ վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը սահմանում է.<< 1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:
2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:>>
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2007թ. օգոստոսի 30-ի ՎԲ-145/07 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. <<(…)Օրինականության սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով: Պատիժ նշանակելիս օրինականության սկզբունքն արտահայտվում է նրանում, որ պատժի տեսակը և չափը որոշվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի այն հոդվածի սանկցիայով, որի դիսպոզիցիայի հատկանիշներին համապատասխան անձը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի առաջին մասը պարտադրում է դուրս չգալ Հատուկ մասի հոդվածի սանկցիայի սահմաններից: Նշանակվող պատիժը չի կարող հոդվածի սանկցիայում նախատեսված պատժի առավելագույն կամ նվազագույն չափից ավելի խիստ կամ մեղմ լինել: Այս պահանջից բացառություն կարող է անել միայն ՀՀ քրեական օրենսգիրքը, որը Ընդհանուր մասում նախատեսված հատուկ նորմերի ուժով դատարանին իրավունք է վերապահում դուրս գալ այդ սահմաններից: ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:
ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկը՝ 1. գործի բացառիկ հանգամանքները.
2. խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը:
Ինչպես նշված է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածում, բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել պատժի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա:
Պատիժը մեղմացնելու բացառիկ հիմքին հավասարազոր է խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը: Պատիժը մեղմացնելու հարցում դա ունի նույն դերը, ինչ գործի բացառիկ հանգամանքն է: (…) >>:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի վերաբերյալ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Սամվել Հունիկյանի վերաբերյալ ՎԲ-11/08, 2008 թ. փետրվարի 29-ի, Հակոբ Հովհաննիսյանի վերաբերյալ ՎԲ-13/08, 2008 թ. փետրվարի 29-ի որոշումներով:
33.Անդրադառնալով մեղադրողի վերաքննիչ բողոքում նշված պատճառաբանությանն այն մասին, որ ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ, մեղմ պատիժ նշանակելով, սխալ մեկնաբանելով քրեական օրենքի նորմի իմաստը, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, որով անարդարացիորեն բարելավվել է ամբաստանյալի վիճակը, իսկ կայացված դատական ակտը չի համապատասխանում արդարության պահանջներին և չի կարող ապահովել պատժի նպատակների իրագործման հնարավորությունը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել այն, որ ամբաստանյալ Արամայիս Նունուշյանը նախկինում արատավորված չի եղել, հանցանքը կատարել է անչափահաս տարիքում և որևէ շահադիտական նպատակ չի ունեցել, նրա ծնողներն ամուսնալուծված են, փաստացի դաստիարակվել է անբարենպաստ կենսապայմաններում, հանցանքը կատարել է ազատազրկման վայրում պատիժ կրող, սույն քրեական գործով ամբաստանյալ Արմեն Նունուշյանի դրդմամբ` նրա կողմից գումարային պարտք ունենալու և այն չվճարելու հետևանքով, ինչպես հորը, այնպես էլ իրեն և ընտանիքի մյուս անդամներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով և գտել է, որ վերը շարադրված բոլոր հանգամանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ինչպես ամբաստանյալ Ա.Նունուշյանի կատարած հանցագործության, այնպես էլ նրա վտանգավորության աստիճանը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում օբյեկտիվ հիմք են հանդիսանում նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:
Մեղադրողի վերաքննիչ բողոքի առկայության պայմաններում, քննության առնելով ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նկատմամբ նշանակված պատժի հարցը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի առնելով նրա կողմից կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, դատական ակտում շարադրված ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, հանգել է ոչ ճիշտ հետևության և վերջինիս նկատմամբ նշանակել է անհամաչափ մեղմ պատիժ:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով գործի հանգամանքները, Արամայիս Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում նրա կատարած հանցագործությունների ծանրությանը և դատապարտյալի անձին:
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից բացառիկ ճանաչված ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի կողմից հանցանքը` հոր պարտքը չվճարելու հետևանքով կատարելու մասին, ինչպես վերջինիս, այնպես էլ իրեն և ընտանիքի մյուս անդամներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել և չի հաստատվել Արամայիս Նունուշյանին կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացող որևէ վտանգի առկայության կամ դրա իրական հավանականության հանգամանք։
Այսպիսով վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նկատմամբ պատժաչափ նշանակելիս կիրառել է այն օրենքը ( ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը ), որը ենթակա չէր կիրառման:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. <<1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` 1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:...>>:
ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. <<Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի համաձայն. <<1. Բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ, այն է` (…)
4) դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին: (…)>>:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն`<< Քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը քրեական օրենքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի այն հոդվածի կամ հոդվածի այն մասի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, կամ այն հոդվածի կամ հոդվածի այն մասի չկիրառումն է, որը ենթակա էր կիրառման, կամ քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի սխալ մեկնաբանումն է, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին:
(…) 3. Վերաքննիչ դատարանն իրավունք ունի գործի քննության արդյունքներով առաջադրված մեղադրանքի սահմաններում կիրառել ավելի ծանր հանցագործության համար օրենք կամ նշանակել ավելի խիստ պատիժ միայն այն դեպքում, երբ այդ հիմքերով բողոք է բերել մեղադրողը, ինչպես նաև տուժողը կամ նրա ներկայացուցիչը:>>:
Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, կատարման հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, դատական ակտում շարադրված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայութունը` համակցության մեջ, և հանգում` հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիայի սահմաններում, ինչը հիմք է դատական ակտը այդ մասով բեկանելու և փոփոխելու համար:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Արմեն Արամայիսի Նունուշյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով երկու դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով երկու դրվագով, Հրաչյա Հակոբի Հակոբյանի վերաբերյալ ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, Արտակ Ռոբերտի Վարդանյանի վերաբերյալ ` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թ. հունիսի 09-ի դատավճիռն օրինական է, հիմնավորված, այն պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ Հրաչյա Հակոբյանի, Արտակ Վարդանյանի և Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանի վերաքննիչ բողոքները` մերժել, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել և Արամայիս Նուշիկյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թ. հունիսի 09-ի դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-395-րդ, 397-րդ 402-րդ, 412-րդ և 418-րդ հոդվածներով` վերաքննիչ քրեական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ամբաստանյալներ Հրաչյա Հակոբյանի, Արտակ Վարդանյանի և ամբաստանյալ Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանի վերաքննիչ բողոքները մերժել:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հունիսի 09-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Արմեն Արամայիսի Նունուշյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով երկու դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով երկու դրվագով, Հրաչյա Հակոբի Հակոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, Արտակ Ռոբերտի Վարդանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով,թողնել օրինական ուժի մեջ:
2. ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Մ.Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի վերաբերյալ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հունիսի 09-ի դատավճիռը բեկանել և փոփոխել:
Ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանին ` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտել ազատազրկման 5/հինգ/ տարի ժամկետով:
Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ
3. Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան հրապարակման պահից` մեկամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ե.ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Գ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ. ՏԵՐ-ԱԴԱՄՅԱՆ
ԵԱՆԴ/0094/01/13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0094/01/13
Նախագահող դատավոր՝ Ե.Դարբինյան
Դատավորներ` Գ.Ավետիսյան
Հ.Տեր-Ադամյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ պաշտպան Ա.ՔՈՉԱՐՅԱՆԻ
օրինական ներկայացուցիչ Ա.ՍԵԹՈՅԱՆԻ
2015 թվականի օգոստոսի 28-ին ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ պաշտպան Ա.Քոչարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Գրիգորյանի` 2013 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17801813 քրեական գործը։
1.1. 2013 թվականի սեպտեմբերի 23-ին Աղասի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-266-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
1.2. 2013 թվականի սեպտեմբերի 23-ին անչափահաս Արամայիս Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով և 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
1.3. 2013 թվականի սեպտեմբերի 28-ին Արտակ Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
1.4. 2013 թվականի նոյեմբերի 19-ին Արմեն Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
1.5. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Հրաչյա Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
1.6. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Ա.Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով։
1.7. Արամայիս Նունուշյանի կողմից 2013 թվականի օգոստոսին հոր` Արմեն Նունուշյանի բանավոր ցուցումով <<Ֆոլկսվագեն>> մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդից 15 հաբ ձեռք բերելու և դրանք անհայտ անձին իրացնելու նպատակով Սեբաստիա 117 հասցեի հարևանությամբ գտնվող կենտրոնական փողոցի ծառի տակ դնելու վերաբերյալ թիվ 17801813 քրեական գործի մասը 2013 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ խոշոր չափի` 9.23 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 18/1 շենքի հետնամասի ցանկապատ տարածքում պահելու վերաբերյալ մասը կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով։
1.8. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Արամայիս Նունուշյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
2. 2013 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճռով Արամայիս Նունուշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։
Նշված դատավճռով դատապարտվել են նաև Արմեն Նունուշյանը, Ա.Կարապետյանը, Հ.Հակոբյանը, Ա.Վարդանյանը։
Արմեն Նունուշյանը ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով` երկու դրվագներից յուրաքանչյուրով, դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` երկու դրվագներից յուրաքանչյուրով` ազատազրկման 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները մասնակի գումարելու միջոցով, վերջնական դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ սույն դատավճռով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով սահմանված ազատազրկման 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պատժի չկրած մասից 4 (չորս) տարին, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով։
Ա.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 9 (ինը) ամիս ժամեկտով։
Հ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 9 (ինը) ամիս ժամկետով։
Ա.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով։ Ա.Վարդանյանին թմրամոլությունից բուժելու նպատակով նշանակվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում։
3. Մեղադրող Մ.Հակոբյանի, ամբաստանյալներ Հ.Հակոբյանի, Ա.Վարդանյանի և ամբաստանյալ Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամբաստանյալներ Հ.Հակոբյանի, Ա.Վարդանյանի և ամբաստանյալ Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մ.Թովմասյանի վերաքննիչ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ, իսկ դատախազ Մ.Հակոբյանի վերաքննիչ բողոքը` բավարարել։ Ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է` վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտելով ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով։
4. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի պաշտպան Ա.Քոչարյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) [Ի]րացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և ապօրինի իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ, հեռախոսով նախնական համաձայնության է եկել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, իր հայր Արմեն Արամայիսի Նունուշյանի հետ և անչափահաս տարիքում` 2013թ. սեպտեմբերի 20-ին, Արմեն Նունուշյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ դրված «Մարլբորո» տեսակի ծխախոտի տուփից իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` ընդհանուր` 0,022 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտորներ, որոնք հոր պահանջով երկուական կտորներով առանձնացնելուց հետո թաքցրել է ծխախոտի տուփերի մեջ և իրացնելու նպատակով թողել նույն մուտքի դռան հետևում։ Քիչ անց հիշյալ թմրամիջոցներն Աղասի Կարապետյանի ու Արտակ Վարդանյանի կողմից ձեռք բերելուց և ծխախոտի տուփերի մեջ դրանց արժեքը կազմող 100.000 և 200.000 ՀՀ դրամ գումարը տեղադրելուց հետո Արամայիս Նունուշյանը վերցրել է գումարը և հեռացել։
Նշված գումարների դիմաց ապօրինի իրացված` համապատասխանաբար` 0,0154 գրամ և 0,0066 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող հաբերի երկուական կտորները նույն օրը հայտնաբերվել և առգրավվել են Աղասի Կարապետյանի անձնական խուզարկությամբ և Արտակ Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենայի զննությամբ, իսկ թմրամիջոցի վաճառքից գոյացած 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել և առգրավվել է Արամայիս Նունուշյանի մոտից` կատարված անձնական խուզարկությամբ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 315-316)։
6. Արմեն Նունուշյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ որդուց պարտքով գումար է պահանջել` նշելով, որ «թավանի գումար պետք է փակվի» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 186)։
Ամբաստանյալ Արամայիս Նունուշյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ հայրը զանգահարել և խնդրել է 1.000.000 ՀՀ դրամ գումար` ասելով, որ պարտվել է, և այն անհապաղ պետք է մարի, իսկ չվճարելու դեպքում իրենց կվնասեն (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 42-43, հատոր 2, թերթեր 308-309, հատոր 3, թերթ 187)։
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Դատարանն ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նախկինում դատապարտված չի եղել, հանցանքը կատարելու պահին եղել է անչափահաս, հանցանքը կատարել է իրեն և իր ընտանիքի անդամներին սպառնացող վտանգը կանխելու պատճառով։
Դատարանն անչափահաս ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում։
(…)
Հաշվի առնելով Արամայիս Արմենի Նունուշյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն և բնույթը, ինչպես նաև այն, որ նրան մեղսագրվել է ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով, դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի։
Միաժամանակ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով կապահովվի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջը, որի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները հետևյալ պատճառաբանությամբ։
(…)
Դատաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալ Արամայիս Նունուշյանը նախկինում արատավորված չի եղել, հանցանքը կատարել է անչափահաս տարիքում և որևէ շահադիտական նպատակ չի ունեցել, նրա ծնողներն ամուսնալուծված են, փաստացի դաստիարակվել է անբարենպաստ կենսապայմաններում, հանցանքը կատարել է ազատազրկման վայրում պատիժ կրող, սույն քրեական գործով ամբաստանյալ Արմեն Նունուշյանի դրդմամբ` նրա կողմից գումարային պարտք ունենալու և այն չվճարելու հետևանքով, ինչպես հորը, այնպես էլ իրեն և ընտանիքի մյուս անդամներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով։
Դատարանը գտնում է, որ վերը շարադրված բոլոր հանգամանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ինչպես ամբաստանյալ Ա.Նունուշյանի կատարած հանցագործության, այնպես էլ նրա վտանգավորության աստիճանը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում օբյեկտիվ հիմք են հանդիսանում նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 191-192)։
8. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է« որ առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով գործի հանգամանքները, Արամայիս Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում նրա կատարած հանցագործությունների ծանրությանը և դատապարտյալի անձին։
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից բացառիկ ճանաչված ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի կողմից հանցանքը` հոր պարտքը չվճարելու հետևանքով կատարելու մասին, ինչպես վերջինիս, այնպես էլ իրեն և ընտանիքի մյուս անդամներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել և չի հաստատվել Արամայիս Նունուշյանին կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացող որևէ վտանգի առկայության կամ դրա իրական հավանականության հանգամանք։
Այսպիսով, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նկատմամբ պատժաչափ նշանակելիս կիրառել է այն օրենքը (ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը), որը ենթակա չէր կիրառման։
(…)
Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը« կատարման հանգամանքները« անձը բնութագրող տվյալները« դատական ակտում շարադրված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները« պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` համակցության մեջ« և հանգում հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիայի սահմաններում« ինչը հիմք է դատական ակտը այդ մասով բեկանելու և փոփոխելու համար (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 128-129)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական և հիմնավորված չէ, հետևաբար ենթակա է բեկանման։
Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ Ա.Նունուշյանը հանցանքը կատարելիս եղել է անչափահաս, նախկինում երբևէ արատավորված չի եղել, շահադիտական նպատակներ չի հետապնդել, նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է ճշմարտացի ինքնախոստովանական ցուցմունքներ, ծնողներն ամուսնալուծված են, իսկ հանցանքը կատարել է ազատազրկման վայրում պատիժ կրող հոր` Արմեն Նունուշյանի դրդմամբ` նրա կողմից գումարային պարտք ունենալու և այն չվճարելու դեպքում ինչպես հորը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով։
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ վերոնշյալ հանգամանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ինչպես հանցագործության, այնպես էլ Ա.Նունուշյանի անձի վտանգավորության աստիճանը, ուստի պատասխանատնությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում հիմք են նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար։
10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը բեկանել և փոփոխել` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճռին։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահասների նկատմամբ պատիժ նշանակելու առանձնահատկությունների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար։
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալ Ա.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։
13. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր երեխա, առանց ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի կամ ծննդի հատկանիշով որևէ խտրականության, իրավունք ունի իր ընտանիքի, հասարակության և պետության կողմից պաշտպանության այնպիսի միջոցների, որոնք անհրաժեշտ են նրան որպես մանկահասակի»։
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` «Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք»։
«Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Պեկինյան կանոններ») 5-րդ կետի համաձայն` «Անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգը ուղղված է առաջին հերթին անչափահասի բարեկեցության ապահովմանը, որպեսզի անչափահաս իրավախախտների վրա ազդեցություն գործող ցանկացած միջոց միշտ համաչափ լինի ինչպես իրավախախտի անհատական առանձնահատկություններին, այնպես էլ իրավախախտման հանգամանքներին»։
«Պեկինյան կանոնների» 17.1-րդ կետի համաձայն` «Ներգործության միջոցների ընտրության ժամանակ իրավասու մարմինը պետք է ղեկավարվի հետևյալ սկզբունքներով.
ա) ներգործության միջոցները միշտ պետք է համարժեք լինեն ոչ միայն իրավախախտման հանգամանքներին և ծանրությանը, այլև անչափահասի դրությանը և պահանջներին, ինչպես նաև հասարակության պահանջներին.
բ) անչափահասի անձնական ազատության սահմանափակման մասին որոշումը պետք է ընդունվի միայն հարցի մանրազնին քննարկումից հետո, և սահմանափակումը հնարավորության սահմաններում պետք է հասցնել նվազագույնի. (…)»։
«Պեկինյան կանոնների» 19.1-րդ կետի համաձայն` «Անչափահասին որևէ ուղղիչ հիմնարկում ներփակելը միշտ պետք է ծայրահեղ միջոց լինի, անհրաժեշտ նվազագույն ժամկետի համար կիրառված»։
«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն՝ «Մասնակից պետությունները ապահովում են, որ.
(...)
(բ) ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով։ Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումն իրականացվում են համաձայն օրենքի և գործադրվում են միայն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է՝ կարճ ժամանակամիջոցով,
(...)»։
«Ազատազրկված անչափահաս անձանց պաշտպանության վերաբերյալ» ՄԱԿ-ի կանոնների («Հավանայի կանոններ») 2-րդ կետը սահմանում է. «Անչափահասին ազատությունից զրկելը պետք է կիրառվի որպես ներգործության ծայրահեղ միջոց՝ անհրաժեշտ նվազագույն ժամկետով։ Այն պետք է սահմանափակվի բացառիկ դեպքերում։ Պատժի ժամկետը պետք է որոշվի դատական մարմնի կողմից՝ չբացառելով նրան վաղաժամկետ ազատելու հնարավորությունը»։
Մեջբերված դրույթների վերլուծությունից բխում է, որ անչափահասները, պայմանավորված իրենց տարիքային և սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններով, ունեն հատուկ հոգածության և խնամքի կարիք, ուստի արդարադատություն իրականացնելիս պետք է հաշվի առնել ձեռնարկվող միջոցառումների հնարավոր ազդեցությունը նրանց բարեկեցության վրա։ Մասնավորապես, կիրառվող ներգործության միջոցների ընտրությունը պետք է պայմանավորված լինի ոչ միայն կատարված իրավախախտման ծանրությամբ, այլև անձի անհատական առանձնահատկություններով։ Հասարակությունից մեկուսացնելու հետ կապված պատժատեսակները անչափահասների նկատմամբ պետք է կիրառվեն որպես ծայրահեղ միջոց` հնարավոր նվազագույն ժամկետներով և սահմանափակ ու բացառիկ դեպքերում, քանի որ ի տարբերություն չափահասների՝ ազատազրկման բացասական հետևանքները նրանց վրա ավելի մեծ ազդեցություն են թողնում։
14. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները։
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»։
Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են`
(...)
2) հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելը.
(...)
8) հանցանքը սպառնալիքի կամ հարկադրանքի կամ նյութական, ծառայողական կամ այլ կախվածության ազդեցության տակ կատարելը.
(...)»։
ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անչափահասները քրեական պատասխանատվության են ենթարկվում, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվում սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով սույն բաժնում նախատեսված կանոնները»։
Նույն օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը»։
ՀՀ քրեական օրենսդրությունում անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի հատուկ կանոնների նախատեսումը մարդասիրության սկզբունքի կարևորագույն դրսևորումներից է։ ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ բաժնում նախատեսված են պատժի տեսակների սահմանման և դրանց նշանակման, քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու, վաղեմության ժամկետները հաշվելու և դատվածության մարման հատուկ պայմաններ, որոնք էականորեն բարելավում են անչափահասի վիճակը և լրացուցիչ երաշխիքներ սահմանում նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։ Բացի այդ, անձի տարիքից բխող հոգեկան առանձնահատկություններով պայմանավորված՝ հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելն (14-18 տարեկան) ինքնին քրեական օրենսգրքում նախատեսված է որպես մեղմացուցիչ հանգամանք։
Անչափահասի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից (օրինականության, արդարության և պատասխանատվության անհատականացման, մարդասիրության սկզբունքներ) բացի (պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների վերաբերյալ մանրամասն տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման 14-21-րդ կետերը), դատարանը պարտավոր է ղեկավարվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված կանոններով։ Այսպես` հանցագործության` հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի (մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հետ մեկտեղ դատարանը պատիժ նշանակելիս պետք է հատկապես հաշվի առնի`
1) անչափահասի կյանքի և դաստիարակության պայմանները (ընտանեկան դրությունը, ծնողների և ընտանիքի այլ անդամների հետ հարաբերությունների բնույթը, նյութական վիճակը, կրթությունը, աշխատանքը և այլն),
2) հոգեկանի զարգացման աստիճանը (հուզական ոլորտը, որոշակի իրադրությունում ճիշտ կողմնորոշվելու և իր գործողությունները ղեկավարելու ունակությունը, ինտելեկտի մակարդակը և այլն),
3) առողջության վիճակը (մտավոր և ֆիզիկական առողջության վերաբերյալ առկա տվյալները),
4) անձի այլ առանձնահատկությունները (հետաքրքրությունների շրջանակը, աշխատանքի, կրթության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ վերաբերմունքը և այլն),
5) նրա վրա այլ անձանց ազդեցությունը (նրանց միջև առկա հարաբերությունների բնույթը, անչափահասին հանցագործության մղելու եղանակներն ու միջոցները` ֆիզիկական կամ հոգեկան բռնություն, հարկադրանք, համոզում, խաբեություն և այլն)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը թվարկված հանգամանքները ենթակա են բազմակողմանի հետազոտման անչափահասների վերաբերյալ յուրաքանչյուր գործով։ Միայն դրանց համակողմանի վերլուծության արդյունքում դատարանը կարող է ամբողջական պատկերացում կազմել անչափահասի անձնային և տարիքային առանձնահատկությունների մասին և ընտրել այնպիսի ներգործության միջոց, որն ուղղված կլինի նրա ուղղմանն ու դաստիարակությանը։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը ընդգծում է նաև, որ անչափահասի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցը, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի ընդհանուր նպատակներից բացի (սոցիալական արդարության վերականգնում, պատժի ենթարկված անձի ուղղում, հանցագործությունների կանխում), պետք է հետապնդի նաև անչափահասի հոգեկան և ֆիզիկական բնականոն զարգացման, նրա բարեկեցությունն ապահովելու հատուկ նպատակ։
14.1. Անչափահասները, գտնվելով զարգացման փուլում և որպես անհատ դեռևս լիարժեք կայացած չլինելով, ավելի են հակված ընկնելու այլ անձանց բացասական ազդեցության տակ։ Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ անչափահասի կողմից հանցանքի կատարումը պայմանավորվում է նրա վրա այլ անձանց ազդեցությամբ, անհրաժեշտ է մանրամասն վերլուծության ենթարկել նրանց միջև առկա հարաբերությունների բնույթը, անչափահասի վրա բացասական ներգործության աստիճանը և դրա արդյունքում վրա հասած հետևանքները։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման ազդեցությունը, գործի հանգամանքներով պայմանավորված, կարող է տարբեր քրեաիրավական նշանակություն ունենալ։ Մասնավորապես, եթե հանցանքը կատարվել է սպառնալիքի, հարկադրանքի կամ նյութական, ծառայողական կամ այլ կախվածության ազդեցությամբ, ապա այն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով պետք է գնահատվի որպես մեղմացնող հանգամանք։
Վերոգրյալը վերաբերում է այնպիսի սպառնալիքին կամ հարկադրանքին, որն անձին չի զրկում իր կամքով գործելու հնարավորությունից և չի ստեղծում ծայրահեղ անհրաժեշտության վիճակ։ Նյութական, ծառայողական կամ այլ կախվածության դեպքում անհրաժեշտ է փաստել, որ նման կախվածությունն իրական է և պայմանավորել է հանցանքի կատարումը։ Այսպես` նյութական կախվածության դեպքում հանցավորը ֆինանսական կախվածության մեջ է գտնվում իրեն ազդեցության տակ գցողից (օրինակ՝ նրա խնամքի տակ է, բնակվում է նրա բնակարանում և այլն), ծառայողական կախվածության դեպքում գործում են ղեկավար և ենթակա հարաբերությունները, իսկ այլ կախվածության տակ պետք է հասկանալ այնպիսի իրավիճակ, երբ ձևավորված հանգամանքների ուժով անձն իրեն պարտական է զգում մեկ այլ անձի նկատմամբ, իսկ վերջինս դա օգտագործելով` հակում է նրան հանցագործության։ Այն կարող է առաջանալ ամուսնական, բարեկամական կամ այլ հարաբերությունների ուժով (կնոջ և ամուսնու, ծնողի և երեխայի, աշակերտի և ուսուցչի, ուսանողի ու դասախոսի միջև և այլն)։
Վերոնշյալ հանգամանքների պարզաբանումն էական նշանակություն ունի հանցագործության մեջ անչափահասի իրական դերը և մասնակցության աստիճանը, հանցավորի անձի և նրա արարքի հանրային վտանգավորությունը ճիշտ գնահատելու և դրան համարժեք պատիժ նշանակելու հարցում։
15. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ։
2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»։
Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումներում (ՎԲ-55/07, ՎԲ-145/07, ՎԲ-185/07, ՎԲ-11/08, ՎԲ-13/08, ՎԲ-25/08, ՎԲ-ԵՔՐԴ/0057/01/08, ՏԴ/0094/01/09, ԱՎԴ2/0057/01/09, ԵԱՔԴ/0164/01/09, ԵԱՔԴ/0195/01/09 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կարող է կիրառվել առնվազն հետևյալ երկու պայմանների առկայության պարագայում` գործի բացառիկ հանգամանքների և խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքի բացահայտմանն ակտիվորեն աջակցելու դեպքում։ Օրենքում օգտագործվող «բացառիկ» բառը ենթադրում է, որ նշված հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության։ Մասնավորապես, դրանք կարող են կապված լինել հանցագործության շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ։ Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա։
Անչափահասների քրեական պատասխանատվության բնագավառում վերոգրյալ նորմն ունի կիրառման որոշակի առանձնահատկություններ և ձեռք է բերում հատուկ կարևորություն։ Այսպես, դատարանը պատիժ նշանակելիս պետք է ոչ միայն ղեկավարվի պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, այլև հաշվի առնի ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածում թվարկված հանգամանքները, որոնց համակցությունը կարող է վկայել գործում «բացառիկ» հանգամանքների առկայության մասին և հիմք հանդիսանալ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար։
15.1. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններով պայմանավորված` հասարակությունից նրանց երկարատև ժամկետով մեկուսացնելն արդարացված չէ, քանի որ անչափահաս տարիքում անձը հեշտությամբ է ենթարկվում շրջապատի բացասական ազդեցությանը, մեծանում է հանցավոր ենթամշակույթի տարրերը յուրացնելու հավանականությունը։ Մյուս կողմից նրանք, ի տարբերություն չափահասների, ավելի հեշտ են ենթարկվում պատժի ուղղիչ ազդեցությանը։ Հետևաբար դատարանը նախ և առաջ պետք է քննարկի ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակի նշանակման հնարավորությունը։ Որոշակի ժամկետով ազատազրկումը` որպես անչափահասների նկատմամբ կիրառվող ամենախիստ պատժատեսակ, պետք է նշանակվի միայն բացառիկ դեպքերում, երբ ներգործության որևէ այլ միջոց չի կարող դրական արդյունք ապահովել։
16. Սույն որոշման նախորդ կետում արտահայտված դիրքորոշումը վերլուծելով սույն որոշման 13-15-րդ կետերում մեջբերված միջազգային և ներպետական իրավական կարգավորումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անչափահասին մեղսագրվող արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսվում է միայն ազատազրկում պատժատեսակը, դատարանը պետք է քննարկի ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ ավելի մեղմ պատժամիջոց ընտրելու կամ ավելի ցածր պատժաչափ նշանակելու հնարավորությունը` հաշվի առնելով առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը, անչափահասի կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, նրա վրա այլոց ազդեցությունը, անձը բնութագրող այլ տվյալները, ինչպես նաև հանցագործության` հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը։ Այս մոտեցումը համահունչ է անչափահասների պաշտպանությանն ուղղված միջազգային-իրավական փաստաթղթերի բովանդակությանը և հետապնդում է վերջիններիս բնականոն զարգացումն ու բարեկեցությունն ապահովելու իրավաչափ նպատակ։
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ամբաստանյալ Ա.Նունուշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահաս տարիքում` 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, հորը` Արմեն Նունուշյանին թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ, վերջինիս հանձնարարությամբ ձեռք է բերել և իրացրել խոշոր չափի` ընդհանուր 0,022 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտոր (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնեով կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը` այն, որ Ա.Նունուշյանին մեղսագրվում է ծանր հանցագործություն, հանգել է հետևության, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել բացառապես ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի։ Միևնույն ժամանակ գնահատելով գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` Ա.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ է նշանակել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։
Վերաքննիչ դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը` նշելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից բացառիկ ճանաչված` ամբաստանյալ Ա.Նունուշյանի կողմից հանցանքը հորը և ընտանիքի մյուս անդամներին սպառնացող վտանգը կանխելու դրդապատճառով կատարելը քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել և չի հաստատվել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)։
18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերացնելիս պատշաճ վերլուծության չի ենթարկել գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը, ինչպես նաև չի գնահատել անչափահասի կյանքի և դաստիարակության պայմանները, նրա վրա այլ անձանց ազդեցությունը։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արամայիս Նունուշյանը հանցանքը կատարել է անչափահաս տարիքում, հոր` Արմեն Նունուշյանի կողմից նրան հանցանքի կատարմանը ներգրավելու արդյունքում։ Այսպես` Արմեն Նունուշյանը որդուց գումար է պահանջել՝ նշելով, որ ունի պարտքեր, որոնք չվճարելու դեպքում իրենց կվնասեն։ Ծնող և երեխա հարաբերությունների ուժով ամբաստանյալն իրեն պարտավորված է զգացել հոր նկատմամբ, իսկ վերջինս, դա օգտագործելով, հակել է նրան ծանր հանցագործության։ Նշվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ հանցանքը կատարվել է կախվածության ազդեցությամբ, ինչը եղել է իրական և հաստատվել գործում առկա ապացույցներով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։ Ուստի Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ գործով չի հաստատվել Արամայիս Նունուշյանի կողմից հանցանքը հորը և ընտանիքի մյուս անդամներին սպառնացող վտանգը կանխելու դրդապատճառով կատարելը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), հիմնավորված չէ, չի բխում գործում առկա և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից։
19. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը` Արամայիս Նունուշյանի կողմից հանցանքն անչափահաս տարիքում, այլ կախվածության ազդեցությամբ՝ ազատազրկման վայրում պատիժ կրող իր հոր` Արմեն Նունուշյանի դրդմամբ կատարելը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև ամբաստանյալի կյանքի և դաստիարակության անբարենպաստ պայմանները` այն, որ ծնողները եղել են ամուսնալուծված, հայրը երկար ժամանակ պատիժ է կրել և կրում քրեակատարողական հիմնարկում, նրա դաստիարակությամբ զբաղվել է մայրը միայնակ, իրենց բնույթով բացառիկ են, էականորեն նվազեցնում են հանցավորի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և հիմք են օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար։
Հետևաբար Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ հանգել է ճիշտ եզրակացության։ Մասնավորապես, հիմնվելով օբյեկտիվորեն գոյություն ունեցող տվյալների վերլուծության վրա և հաշվի առնելով կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը` ամբաստանյալի նկատմամբ նշանակել է ազատազրկում` հնարավորինս նվազ ժամկետով, ինչը լիովին համապատասխանում է անչափահասին հասարակությունից մեկուսացնելը որպես ծայրահեղ միջոց դիտելու և այն բացառիկ դեպքերում կիրառելու վերաբերյալ միջազգային-իրավական ակտերով սահմանված պահանջներին և նպատակ է հետապնդում ապահովելու անչափահասի բարեկեցությունը, նրա իրավունքների պաշտպանությունն ու բնականոն զարգացումը։
20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, պատժի մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխելով և ամբաստանյալ Ա.Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերացնելով, պատշաճ գնահատման չի ենթարկել սույն գործում առկա Ա.Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, անչափահասի անձը բնութագրող բոլոր հանգամանքները` թույլ տալով ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ, 90-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 9-ի դատական ակտին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող՝ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից 15 Փետրվար 2021 |
Տե՛ս «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները Դիտել օրենքը
![]() |
Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը: |
---|